PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր համակարգչային ծրագրերի վերաբերյալ, խնդրում եմ շտապ օգնել

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 [17] 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33

davidus
26.09.2009, 16:03
Ու error…

Լավ Download Master-ից ա աչքիս, opera-ով Save linked content արեցի exe-ն առանձին եղավ 1.15 mb ա, հիմա դրել եմ 7z-ը քաշի, բայց օպեռայով քաշել չի լինում, մեծ ֆայլերը կեսից կանգնում ա…

իսկ ինչի ադոբի դաունլոդ մենեջերով չես քաշում??? ես սաղ CS4-ը իրանց "զավադսկոյ":D մենեջերով քաշել եմ....

_DEATH_
26.09.2009, 16:09
Կանգնումա դու էլ resume արա, դակաչկա ունի

Գիշերը պտի դնեմ քաշի, կարող ա գիտես 10 ժամ պտի նստած հետևեմ երբ ա կանգնելու, նենց ա լինում 1 mb քաշում կանգնում ա…

_DEATH_
26.09.2009, 16:10
իսկ ինչի ադոբի դաունլոդ մենեջերով չես քաշում??? ես սաղ CS4-ը իրանց "զավադսկոյ":D մենեջերով քաշել եմ....

Ադոբը դաունլոդ մենեջեր ունի? Որտեղից ճարեմ էտ?

Ապե Ջան
26.09.2009, 17:26
Torrenti հետ ոնց էս?

h.s.
26.09.2009, 17:26
Կանգնումա դու էլ resume արա, դակաչկա ունի

Բայց նենցա լինում, որ սաղ հեչա լինում ու սկսումա ամենասկզբից քաշել

_DEATH_
26.09.2009, 17:40
Torrenti հետ ոնց էս?

Լավ եմ, եթե կարաս լինկ ասա քաշեմ, ման եկա չգտա…

Ապե Ջան
26.09.2009, 17:44
Լավ եմ, եթե կարաս լինկ ասա քաշեմ, ման եկա չգտա…
հա 2 հատ լինկ կա մեկը 6 մյուը 7 GB մաիլտ գրի ուղարկեմ, ստեղ չգիտեմ ոնց դնեմ

BOBO
26.09.2009, 17:45
Բայց նենցա լինում, որ սաղ հեչա լինում ու սկսումա ամենասկզբից քաշել
Էտ արդեն օպեռայից չի այլ սեռվեռից

_DEATH_
26.09.2009, 18:01
հա 2 հատ լինկ կա մեկը 6 մյուը 7 GB մաիլտ գրի ուղարկեմ, ստեղ չգիտեմ ոնց դնեմ

Ապեր էտ 7 gb-ն ինձ պետք չի, ինձ մենակ Dreamweaver CS4-ն ա պետք 345 mb:
Թե չէ էտ քո ասածը CS4-ն ա երևի ադոբի բոլոր ծրագրերով, մի անգամ CS3-ը քցել փոշմանել եմ…

Լեո
01.10.2009, 17:25
Ժող ջան, http://www.cba.am/ կայքը և՛ Մոզիլան, և՛ Օպերան չեն բացնում, ավելի ճիշտ բացում են, բայց հայերեն տառերի փոխարեն հերոգլիֆներ են երևում: Խնդրում եմ օգնեք կարգավորեմ, ինչ անում-չեմ անում, չի ուղղվում :(

d4rkme551ah
01.10.2009, 18:02
Ժող ջան, http://www.cba.am/ կայքը և՛ Մոզիլան, և՛ Օպերան չեն բացնում, ավելի ճիշտ բացում են, բայց հայերեն տառերի փոխարեն հերոգլիֆներ են երևում: Խնդրում եմ օգնեք կարգավորեմ, ինչ անում-չեմ անում, չի ուղղվում :(
Կենտրոնական բանկը ակնհայտորեն խնայում է IT-ի վրա:)
http://img143.imageshack.us/img143/9724/45327967.th.jpg (http://img143.imageshack.us/i/45327967.jpg/)

Ahik
07.10.2009, 00:57
Ժող ջան փնտրում եմ Վինդոուս 7 64 բիտի դռայվեր Սամսունգ Ե770 հեռախոսի համար:
Սպասում եմ Ձեր աձանանքներին: Կանխավ մերսի

xaker00
08.10.2009, 14:04
Ժողովուրդ ջան, մի հատ 4գբ ֆլեշ կա... մտցնում ես կոմպ, հասկանում է, դրայվերը նստեցնում է... բացում էս կոմպյուերը, սեխմում ես որ բացի, ասում է ֆորմատ արա...ֆորմատը գնում է, վերջի պահին ասում է նե ուդալոս... ու էդպես մի քանի անգամ փոռցել եմ չի ուզում անի... ինչ անենք՞

BOBO
08.10.2009, 14:35

Ինչ ֆիրմայա?

BOBO
08.10.2009, 14:43
Ժող ջան փնտրում եմ Վինդոուս 7 64 բիտի դռայվեր Սամսունգ Ե770 հեռախոսի համար:
Սպասում եմ Ձեր աձանանքներին: Կանխավ մերսի
http://downloadcenter.samsung.com/content/SW/200708/20070813082717640_Samsung_USB_Driver_Installer.exe
Էս փորձի

xaker00
08.10.2009, 15:23
Ինչ ֆիրմայա?
SONY

Life
08.10.2009, 15:36
Թե չէ էտ քո ասածը CS4-ն ա երևի ադոբի բոլոր ծրագրերով, մի անգամ CS3-ը քցել փոշմանել եմ…
CS1 forever!

BOBO
08.10.2009, 18:10
SONY
http://www.rdm.kiev.ua/flashutil.php
ստեղ ֆլեշները բուժելու ծրագրեր կա, սոնիի համար էլ կա, նայի կարողա օգնի

xaker00
09.10.2009, 16:02
Մեջբերում:
xaker00-ի խոսքերից Նայել գրառումը
SONY
http://www.rdm.kiev.ua/flashutil.php
ստեղ ֆլեշները բուժելու ծրագրեր կա, սոնիի համար էլ կա, նայի կարողա օգնի
ծրագիրը չի բացում... ինստալլ արեցի, յառլիկը սեղմում եմ, բացում է մի 2 վրկ, ու անջատվում է, բաից պրոցեսսի մեջ մնում է...

BOBO
09.10.2009, 16:09
ծրագիրը չի բացում... ինստալլ արեցի, յառլիկը սեղմում եմ, բացում է մի 2 վրկ, ու անջատվում է, բաից պրոցեսսի մեջ մնում է...
Դե չգիտեմ, տենց ֆլեշ բուժելու ծրագրեր շատ կան ման արի ինետում մի բան կգտնես

_Հրաչ_
09.10.2009, 17:25
Ես էլ տենց մի ֆլեշ ունեի, չէր բացում, ֆորմատ էր ուզում: Պարզվեց վառվել ա: Կարող ա՞ քոնն էլ ա վառված:

xaker00
10.10.2009, 18:44
Ես էլ տենց մի ֆլեշ ունեի, չէր բացում, ֆորմատ էր ուզում: Պարզվեց վառվել ա: Կարող ա՞ քոնն էլ ա վառված:
շաաատ հավանական է... բայց, եթե վառված լիներ, կոմպը կհասկանար որ ֆլէշ է միացված՞ թե վնիմանի չէր տա՞

VisTolog
10.10.2009, 20:20
շաաատ հավանական է... բայց, եթե վառված լիներ, կոմպը կհասկանար որ ֆլէշ է միացված՞ թե վնիմանի չէր տա՞
երկու դեպքն էլ հնարաորա :pardon

_DEATH_
13.10.2009, 21:37
Compaq Presario CQ60 135ES
Ժող էս նոթբուքի համար XP-ի դռայվերներ որտեղից կարամ ճարեմ?

_Հրաչ_
14.10.2009, 00:55
Քաշի Driver Genius ծրագիրը, ինքը կոմպի սաղ սարքերի համար համապատասխան դրայվերներ ա քաշում ինտերնետից:

davidus
14.10.2009, 09:41
Compaq Presario CQ60 135ES
Ժող էս նոթբուքի համար XP-ի դռայվերներ որտեղից կարամ ճարեմ?

http://h10025.www1.hp.com/ewfrf/wc/softwareList?os=228&lc=en&dlc=en&cc=us&lang=en&product=3822903#

էս օֆիցիալ սայթն ա, բայց նորմալ բան չկա.... տորրենտներic մի հատ նորմալ Driver Genius քաշի, որ դաունլոդի սահմանափակում չունենա...

Ptuchik
17.10.2009, 15:31
Compaq Presario CQ60 135ES
Ժող էս նոթբուքի համար XP-ի դռայվերներ որտեղից կարամ ճարեմ?

Էս քաշի ինսթոլլ արա ու ինետին կպած վախտ միացրու, ինքը ամբողջը կդնի:
ftp://ftp.hp.com/pub/softpaq/sp38501-39000/sp38874.exe

AG16
17.10.2009, 21:12
Ո՞նց անեմ, որ zuma deluxe խաղը ամբողջ էկրանով լինի, թե չե ոնցոր 800x600-ա մենակ:think ու փոխելու տեղ չկա:

_DEATH_
17.10.2009, 21:37
ddriver.ru-ից վերջը քաշեցի դռայվերները , էն էլ էտ նոթը Վիստայի համար ա նախատեսված, XP-ի համար եսիմ ինչ պատչ պտի արվի ձենի դռայվերի համար, էտ էլ SP3-ի վրա չի նստում :(

_DEATH_
17.10.2009, 21:41
Ժող nnCron-ը ավտոմատ VPN-ին կպնելու համար էի օգտագործում, PPPOE-ի դեպքում նորմալ կպնում էր, ասեցին տենց լավ չի PPTP-ով կպի, nnCron-ը չգիտեմ խի չի կպնում :(
Ուրիշ տենց ծրագիր չկա?

VisTolog
17.10.2009, 21:57
Ո՞նց անեմ, որ zuma deluxe խաղը ամբողջ էկրանով լինի, թե չե ոնցոր 800x600-ա մենակ:think ու փոխելու տեղ չկա:

Փորձի Alt+Enter

_Հրաչ_
17.10.2009, 23:07
Կամ Ctrl+F, կամ էլ settings-ում գտի full screen: Իմ իմանալով հաստատ պետք ա լինի:

Life
18.10.2009, 14:50
Ժող նոթբուկիս Windows-ը(Windows Vista Ultimate) լավ չի աշխատում ուզում եմ ֆորմատ անեմ...կոմպի հետևը կեյ կա գրած,ձև կա Microsoft-ի սայթից էդ նույն windows-ը քաշեմ?

davidus
18.10.2009, 23:56
Ժող նոթբուկիս Windows-ը(Windows Vista Ultimate) լավ չի աշխատում ուզում եմ ֆորմատ անեմ...կոմպի հետևը կեյ կա գրած,ձև կա Microsoft-ի սայթից էդ նույն windows-ը քաշեմ?

եթե հետևը կեյը գրած ա, ուրեմն պետք ա որ recovery partition ունենաս կոմպի մեջ... դիր դրանով ֆորմատ արա, ոչ մի տեղից վինդ քաշել էլ պետք չի..

Ներսես_AM
19.10.2009, 00:10
Ցանկացած դիսկից ինստալլ արա Վիստա ուլտիմեյթը ու հետևի քեյով ակտիվացիա արա:

REAL_ist
19.10.2009, 00:18
Ժող մոտս Մոտս NVIDIA GeForce 9500 GT 512mb-ոնց վիդեոքարտա, ոնց կարամ իմանամ DDR2 ա, թե DDR3 ?

aerosmith
19.10.2009, 00:21
Ժող մոտս Մոտս NVIDIA GeForce 9500 GT 512mb-ոնց վիդեոքարտա, ոնց կարամ իմանամ DDR2 ա, թե DDR3 ?

փորձիր GPU-z

Ahik
19.10.2009, 00:35
Ժող մոտս Մոտս NVIDIA GeForce 9500 GT 512mb-ոնց վիդեոքարտա, ոնց կարամ իմանամ DDR2 ա, թե DDR3 ?

Էվերեստ-ով փորձե՞լ ես:

Ahik
20.10.2009, 13:52
Ժող ջան սենց մի հարց:
Կոմպի նամլոքը ինչիա կոմպը միացնելուց անջատված լինում ու ոնց կարող եմ այն միշտ միացնեմ, որ կոմպը միացնելուց միացած լինի:
Կանխավ մերսի

Աթեիստ
20.10.2009, 15:26
Ժող ջան սենց մի հարց:
Կոմպի նամլոքը ինչիա կոմպը միացնելուց անջատված լինում ու ոնց կարող եմ այն միշտ միացնեմ, որ կոմպը միացնելուց միացած լինի:
Կանխավ մերսի
NumLock ON

[HKEY_USERS\.DEFAULT\Control Panel\Keyboard]
"InitialKeyboardIndicators"=dword:2

matlev
20.10.2009, 15:47
NumLock ON

[HKEY_USERS\.DEFAULT\Control Panel\Keyboard]
"InitialKeyboardIndicators"=dword:2
Հնարավոր ա էս ձևով լոգինից հետո էլի անջատվի:

Այս կեյն էլ թե կա, դարձրեք 2

[HKEY_CURRENT_USER\Control Panel\Keyboard]
"InitialKeyboardIndicators"=2
Կամ էլ միանգամից կցված ֆայլից օգտվեք (numlockon.txt դարձրեք numlockon.reg):

Մեղապարտ
20.10.2009, 20:41
Խնդրում եմ օգնություն,
Կարիք ունեեմ doc տեքստը տեղափոխել Addobe Reader և հետո այն ուղարկել էլ հասցեով :
Ինչպես այն անել :

_DEATH_
20.10.2009, 21:48
Խնդրում եմ օգնություն,
Կարիք ունեեմ doc տեքստը տեղափոխել Addobe Reader և հետո այն ուղարկել էլ հասցեով :
Ինչպես այն անել :

http://www.dopdf.com/

Cracker
24.10.2009, 00:58
Ժող, մոտս intel 82845g/gl/ge/pe/gv graphics controller էս վիդեոքարտն ա, որը, ոնց նայում եմ իրանց սայտում, XP-ից բարձր ՕՀ-ներ պոդդերշկա չի անում. Հիմա մոտս սեռվեռ 2008 ա, ոնց կարելի ա դրա վրա մի ինչ որ դրայվեր նստացնել, որ գոնե 1024x768ը պահի?

_Հրաչ_
24.10.2009, 17:44
Ժողովուրդ, ինչի՞ց կլինի, կոմպը միացնում եմ, մկնիկի սլաքը չի շարժվում, մի քանի անգամ ռեստարտ եմ տալիս, նոր աշխատում ա: Մուկը նորմալ աշխատող ա:

Monk
24.10.2009, 18:58
Ժողովուրդ ջան, մի քանի հարցեր ունեմ, բայց չգիտեմ ինչքանով կկարողանամ ճիշտ ձևակերպել. դե էս հարցերում լրիվ բոբիկ եմ:oy Տերմինները հայատառ կգրեմ, որ ավելի շատ սխալ չանեմ:
Նոութբուք եմ բերել տվել, բայց մի քանի հարցում չեմ կողմնորոշվում: :(
1.Նախ Մայքրոսոֆթ Վորդը (2007 օֆիս է) ինչ-որ Փրոդաքտ Քի է պահանջում: Դա ի՞նչ է:
2. ԿաԴՎին գցել եմ մեջը, բայց ֆոնտերը լրիվ չկա: Եթե ֆոնտերը մի տեղից գտնեմ, ո՞նց ինստալլ անեմ:
3. Մեջն ինչ-որ Նորտոն 360 ծրագիր կա: Դա ի՞նչ է, անտիվիրու՞ս:
Առայժմ այսքանը: Խամ հարցերիս վրա արխային կարող եք ծիծաղել :))

_Հրաչ_
24.10.2009, 19:07
Ծիծաղելու ոչինչ չկա, շատերը քո չափ էլ չգիտեն: Ուրեմն հարցերիդ պատասխանները.

1. Էդ քեյի տեղը փորձի էս կոդը` KGFVY-7733B-8WCK9-KTG64-BC7D8 : Սա Microsoft office enterprise-ի քեյ ա: Եթե չօգնեց, ուրեմն պետք ա նայես, թե Օֆիսի ո՞ր վերսիան ա, որ դրա քեյը ճարենք:
2. KDWin-ը ինստալլիացիոն փաթեթից ինստալլ ա լինում, ֆոնտերն էլ հետն ա բերում: KDWin-ը փաթեթավորած կարող ես քաշել www.translator.am կայքից: Իսկ եթե կոնկրետ խնդիր ունես, ասենք, չես կարողանում հայերեն գրես, անճոռնի գրանշաններ ա գրում կամ ուրիշ խնդիր կա, նշի:
3. Norton անտիվիրուս կա, Norton commander կա, անտիվիրուսը հիմնականում վերսիան տարիներով ա նշվում, ասենք, Norton 2003, Norton 2005...., 360-ը մի քիչ տարօրինակ ա անտիվիրուսի համար: Դու ասա իկոնկեն ինչի՞ նշան ա, ի՞նչ նկար ա:

:)

Monk
24.10.2009, 19:28

Հրաչ ջան, նախ շատ շնորհակալ եմ արձագանքման համար:)
1. Կարծեմ այսպիսի բան էր պահանջում՝ 25- character Prodact Key: Հույս ունեմ տառասխալ չեմ անում:) Ամեն անգամ վորդ դոկումենտ բացելուց կոդը պահանջում է, բայց այդ պատուհանները փակում եմ, դոկումենտը մնում է: Ինչքանով հասկացա, 60 օր հնարավոր կլինի դեռ առանց դրա յոլա գնալ, որից հետո պիտի դիսկից կամ ինտերնետից լիցենզիոն կոդը ներմուծեմ:
2. Ինտերնետ ես դեռ չեմ միացրել, ինետ ակումբից եմ հիմա մտնում, իսկ այստեղի համակրգիչներով բան չեմ կարող քաշել-հանել, ֆլեշկես վիրոսներից կպայթի: Կմնա հետո երևի այդ կայքը մտնելը: Ֆոնտերից ԼատԱրմերը կան, որ ասեն փոխում են դրանց, տառերը նորմալ հայերեն են դառնում: Բայց հենց բան եմ ուզում գրեմ, ինչ-որ ուրիշ բանի է փոխում ու տառերն էլի հիերոգլիֆներ են դառնում:
3. Տանը կնայեմ, տեսնեմ իկոնկեն ոնց կարող եմ նկարագրել:)

davidus
24.10.2009, 19:37
Ծիծաղելու ոչինչ չկա, շատերը քո չափ էլ չգիտեն: Ուրեմն հարցերիդ պատասխանները.

1. Էդ քեյի տեղը փորձի էս կոդը` KGFVY-7733B-8WCK9-KTG64-BC7D8 : Սա Microsoft office enterprise-ի քեյ ա: Եթե չօգնեց, ուրեմն պետք ա նայես, թե Օֆիսի ո՞ր վերսիան ա, որ դրա քեյը ճարենք:
2. KDWin-ը ինստալլիացիոն փաթեթից ինստալլ ա լինում, ֆոնտերն էլ հետն ա բերում: KDWin-ը փաթեթավորած կարող ես քաշել www.translator.am կայքից: Իսկ եթե կոնկրետ խնդիր ունես, ասենք, չես կարողանում հայերեն գրես, անճոռնի գրանշաններ ա գրում կամ ուրիշ խնդիր կա, նշի:
3. Norton անտիվիրուս կա, Norton commander կա, անտիվիրուսը հիմնականում վերսիան տարիներով ա նշվում, ասենք, Norton 2003, Norton 2005...., 360-ը մի քիչ տարօրինակ ա անտիվիրուսի համար: Դու ասա իկոնկեն ինչի՞ նշան ա, ի՞նչ նկար ա:

:)

1. համարյա բոլոր լապթոփների վրա Ms Office Home and student վերսիան ա դրած լինում, ու քո նշած քեյը կարող ա չընկնի, դրա համար կարդա կցած ֆայլը, մեջը համ կեյը կա, համ էլ ցույց ա տալիս, ոնց ակտիվացնես.... 100% փորձած բան ա,
2. շատ հայկական ֆոնտեր կան, որ KDWin-ը ինստալ չի անում... www.network.am -ից կարելի ա քաշել նորմալ հայկական ֆոնտերի հավաքածու
3. 90% հավանականությամբ Norton internet security ա, որը, ինչպես իր բոլոր "եղբայրները", աղբ ա, ու 60 օրվա լիցենզիա ունի....

_Հրաչ_
24.10.2009, 20:40
Ֆոնտերից ԼատԱրմերը կան, որ ասեն փոխում են դրանց, տառերը նորմալ հայերեն են դառնում: Բայց հենց բան եմ ուզում գրեմ, ինչ-որ ուրիշ բանի է փոխում ու տառերն էլի հիերոգլիֆներ են դառնում:

Երբ որ հիերոգլիֆներ են դառնում, ընդգծիր տեքստի քո ուզած հատվածը կամ թեկուզ ամբողջ տեքստը (Ctrl+A) ու ֆոնտերի տեղում ԼատԱրմ դիր կամ որը որ հիերոգլիֆ չի սարքում:

_DEATH_
24.10.2009, 20:52
Ժող office 2007-ի անգլերեն տարբերակն ա հիմա մոտս քցած, sp2 որտեղից ճարեմ crack-ով?

davidus
24.10.2009, 21:09
Ժող office 2007-ի անգլերեն տարբերակն ա հիմա մոտս քցած, sp2 որտեղից ճարեմ crack-ով?

crack-ն ինչ ես անում??

_DEATH_
24.10.2009, 23:14
crack-ն ինչ ես անում??

Ջարդեմ որ աշխատի: Թե չէ ոնց լինի մոտինս եսիմ քանի տարվա սերիալ ա, փակած կլինեն, ակտիվացիա էլ կուզի չեմ կարանա անեմ…

davidus
24.10.2009, 23:28
տենց բան չկա.... եթե հիմա աշխատում ա, ուրեմ ակտիվացրած ա, արխային քաշի քից...

_DEATH_
25.10.2009, 09:12
տենց բան չկա.... եթե հիմա աշխատում ա, ուրեմ ակտիվացրած ա, արխային քաշի քից...

Անցած տարի sp1 էի քցել ակտիվացիա էր ուզում, մի երկու օրից վաբշե սկսեց չաշխատելը:

Դատարկություն
25.10.2009, 09:34
Բարև բոլորին: Ուրեմն երբոր ինտերնետում կայքեր եմ մտնում էնքան շատ ա գովազդը մանավանդ ֆլեշ որ համ թրաֆֆիք ա տանում համել դրա խաթեր ավելի երկար ա բերում կայքերը: Դրա համար ես մի ծրագիր եմ ուզում որ դնեմ օրինակ էս կայքի նկարներն ու ֆլեշ չբերի, բայց օրինակ մի այլ կայքում բերի, կամ գոնե ֆլեշները բլոկիրովկա անող ծրագիր էղնի երբ ուզեմ միացնեմ, Internet explorerը էդ ֆունկցիան ունի, բայց էդ բրոուզերը դանդաղ ա, դուրս չի գալիս, իմ բրոուզերն էլ չունի, կամել ունի ես չգիտեմ: Կարճ ասեմ ես ինտերնետի գովազդների դեմ միջոց եմ ման գալիս ինչ խորհուրդ կտաք՞

BOBO
25.10.2009, 09:39

Օպեռա օգտագործի գովազդները փակելու ֆունկցիա ունի

Դատարկություն
25.10.2009, 09:42
Օպեռա օգտագործի գովազդները փակելու ֆունկցիա ունի
Ախր օպեռան դանդաղա, մանավանդ որ օնօկլասննիկ եմ մտնում կտրատումա, երևի կոմպս էլ տենց ուժեղ չի դրանից ա, իսկ ուրիշ արանձին ծրագիր չկա տենց՞

Cracker
25.10.2009, 09:47
Բարև բոլորին: Ուրեմն երբոր ինտերնետում կայքեր եմ մտնում էնքան շատ ա գովազդը մանավանդ ֆլեշ որ համ թրաֆֆիք ա տանում համել դրա խաթեր ավելի երկար ա բերում կայքերը: Դրա համար ես մի ծրագիր եմ ուզում որ դնեմ օրինակ էս կայքի նկարներն ու ֆլեշ չբերի, բայց օրինակ մի այլ կայքում բերի, կամ գոնե ֆլեշները բլոկիրովկա անող ծրագիր էղնի երբ ուզեմ միացնեմ, Internet explorerը էդ ֆունկցիան ունի, բայց էդ բրոուզերը դանդաղ ա, դուրս չի գալիս, իմ բրոուզերն էլ չունի, կամել ունի ես չգիտեմ: Կարճ ասեմ ես ինտերնետի գովազդների դեմ միջոց եմ ման գալիս ինչ խորհուրդ կտաք՞

Դրա համար կա ծրագիր, որը կոչվում ա AD Muncher. Վերջին վերսիան ինչքան գիտեմ 4,71ն ա. Գուգլի կգտնես

Դատարկություն
25.10.2009, 09:48
Դրա համար կա ծրագիր, որը կոչվում ա AD Muncher. Վերջին վերսիան ինչքան գիտեմ 4,71ն ա. Գուգլի կգտնես
Բայց դա հենց իմ ասածի համարա թե ինքնուրուն բացվող պատուհանների՞

BOBO
25.10.2009, 09:57
Firefox-ի համարել ադոն կա ռեկլամներ հանող https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/1865

Դատարկություն
25.10.2009, 10:01
Շատ ապրեք էն Ad Muncherը քաշեցի, հեսա էտ ադդոն էլ կքաշեմ, չնայած իմ մոտ Google Chromա բայցդե թե պետք էղնի կանցնեմ Ֆայրֆօքսի

Zangezur
25.10.2009, 16:18
Ժողովուրդ ծանոթներիցմս մեկի մոտ սենց պռոբլեմա առաջացել: Անտիվիռուսների և միքրոսոֆտի սեռվեռները անհասանելիա, այսինքն բռաուզեռով չի լինում բացել ոչ մի ատիվիռուսի պաշտոնական սայտ և միքրոսոթի պաշտոնական սայտը ու ըստ այդմ ոչ մի տեսակ անտիվիռուսով չի լիմում թարմացնել անտիվիռուսը, ինչից կլինի՞՞՞՞

Աթեիստ
25.10.2009, 16:45

KIDO վիրուսից:
Ուրիշ տեղից թող քաշի KidoKiller (Kasperski-ի կայքից) ու մաքրի համակարգիչը:

Angelochek Pushisti
25.10.2009, 18:44
Օպեռա օգտագործի գովազդները փակելու ֆունկցիա ունի
Օպեռայով ինչպես են փակում ??

BOBO
25.10.2009, 19:30
Օպեռայով ինչպես են փակում ??
Էջի վրա աջ քլիք էս անում հետո Block content ընտրում էս ռեկլամները ու սխմում done

Cracker
25.10.2009, 20:16
Բայց դա հենց իմ ասածի համարա թե ինքնուրուն բացվող պատուհանների՞

Ես դրանից եմ օգտվում բավական երկար ժամանակ արդեն. ինքը լրիվ անջատում ա ոչ պետքական զրթուզիբիլը. հիմնականում popup-ները ու էջի մեջի ռեկլամները. մեկումեջ flash էլ ա փակում.... աշխատում ա լրիվ բրոուզերների հետ

Դատարկություն
25.10.2009, 20:21

Cracker ես հիմա օգտագործում եմ, բայց կապն ավելի ա դանդաղացնում: Ինձ պետքա որ ավելի արագացնի փոխարենը դանդաղացնումա: Էնա ավելի լավա գովազդները նայեմ, մեկ-մեկ հետաքրքիր նկարներ ա ցույց տալիս.......

Monk
25.10.2009, 21:23
1. համարյա բոլոր լապթոփների վրա Ms Office Home and student վերսիան ա դրած լինում, ու քո նշած քեյը կարող ա չընկնի, դրա համար կարդա կցած ֆայլը, մեջը համ կեյը կա, համ էլ ցույց ա տալիս, ոնց ակտիվացնես.... 100% փորձած բան ա,
2. շատ հայկական ֆոնտեր կան, որ KDWin-ը ինստալ չի անում... www.network.am -ից կարելի ա քաշել նորմալ հայկական ֆոնտերի հավաքածու
3. 90% հավանականությամբ Norton internet security ա, որը, ինչպես իր բոլոր "եղբայրները", աղբ ա, ու 60 օրվա լիցենզիա ունի....
Դավիդուս ջան, կցված ֆայլի բանալին աշխատեց: Հերթականությամբ արեցի բոլոր քայլերը: Ամենավերջում բայց, երբ հրահանգած փոփոխությունն արեցի, ինչ-որ թիվ էր, համապատասխանեցրի գրված թվին, սեյվ չարեց: Հիմա ընդհանրապես վորդով աշխատել չի լինում: Դոկումենտ բացում է, բայց մեջը գրել չի ստացվում: Վերևի ամբողջ թուլբարն ապաակտիվացված է:

Երբ որ հիերոգլիֆներ են դառնում, ընդգծիր տեքստի քո ուզած հատվածը կամ թեկուզ ամբողջ տեքստը (Ctrl+A) ու ֆոնտերի տեղում ԼատԱրմ դիր կամ որը որ հիերոգլիֆ չի սարքում:
Հենց այդպես էլ անում էի, բայց հենց մի տառ գրում էի, ուրիշ ֆոնտ էր սարքում, էլի հիերոգլիֆներ:

_DEATH_
25.10.2009, 21:25
Ժող ֆիլմեի ռուսերեն subtitle-եր որտեղից կարամ ճարեմ?

BOBO
25.10.2009, 21:29
Ժող ֆիլմեի ռուսերեն subtitle-եր որտեղից կարամ ճարեմ?
http://subs.com.ru/list.php?c=subtitles

_DEATH_
25.10.2009, 21:40
http://subs.com.ru/list.php?c=subtitles

Մերսի, բայց ըտեղ էլ իմ ուզածը չկար :(

BBC Natures Great Events

_Հրաչ_
25.10.2009, 22:36
Հենց այդպես էլ անում էի, բայց հենց մի տառ գրում էի, ուրիշ ֆոնտ էր սարքում, էլի հիերոգլիֆներ:

Դրան էլ լուծում կա.:) Ֆոնտերը բաժանենք 2 մասի. կեսը ANSI կոդավորմամբ են, կեսը Unicode: Ժամացույցի մոտ փոքրիկ դրոշ կա, KDWin-ի նշանը: Որ դրոշին 2կտտոցով բացում ես KDWin-ի ստեղնաշարը, բացված պատուհանի ամենատակը ցանկ կա. հայերենի դեպքում պետք ա գրած լինի Armenian Phonetic կամ էլ Armenian Phonetic Unicode (եթե իհարկե չես օգտագործում Typewriter դասավորությունը): Ցանկից բացի ու փոխի մեկը մյուսով (այսինքն` եթե կլինի Armenian Phonetic, փոխի Armenian Phonetic Unicode-ի, իսկ եթե Armenian Phonetic Unicode, ապա` Armenian Phonetic-ի), պետք ա որ ստացվի: Քո ասած տարբերակով, էդ խնդիրն ա լինում, եթե նախորդ ասածս չի օգնում:

Դատարկություն
25.10.2009, 23:34
Հենց այդպես էլ անում էի, բայց հենց մի տառ գրում էի, ուրիշ ֆոնտ էր սարքում, էլի հիերոգլիֆներ:
Ասեմ էդ իմ մոտ մի անգամ հանդիպելա: Ուրեմն ամբողջ խնդիրը windowsի կլավիատուրայի լեզունա, ներքևի աջ մասում языковая панель ում քո մոտ հաստատ 2 լեզու ա ռուսերեն RU և անգլերեն EN: Ռուսերենը ջնջի ըտեղից ամեն բան կդզվի, որ ֆոնտը դնես դրանով էլ միշտ կաշխատի էլ չի փոխի

davidus
26.10.2009, 00:06
Ամենավերջում բայց, երբ հրահանգած փոփոխությունն արեցի, ինչ-որ թիվ էր, համապատասխանեցրի գրված թվին, սեյվ չարեց:

հետաքրքիր ա... :think իմ մոտ միշտ նորմալ եղել ա.... ուզում ես մի հատ էլ փորձի.... գործողությունները անելու ժամանակ անպայման օֆիսի բոլոր ծրագրերը անջատի...

Ռուֆուս
28.10.2009, 01:00
Ժողովուրդ ջան, մի բան եմ ուզում խնդրել...

Նոր ավատարի նկար եմ իմ համար ճարել, անիմացիայով, բայց չափսերը մեծ են, որ փոքրացնում եմ անիմացիան կորում է: Ո՞վ կկարողանա էնպես փոքրացնել, որ համ ակումբի ավատարների չափին լինի, համ էլ անիմացիան մնա: Եթե կարող եք, ասեք, նկարի հասցեն PM-ով կուղարկեմ:

Նախապես շնորհակալ եմ :)

Ռուֆուս
28.10.2009, 01:26
Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ, բայց հարցս արդեն ակտուալ չի:

Հատուկ շնորհակալություն Չուկին ու AG16-ին պատրաստակամության ու օգնության համար: :)

VisTolog
28.10.2009, 01:37
Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ, բայց հարցս արդեն ակտուալ չի:

Հատուկ շնորհակալություն Չուկին ու AG16-ին պատրաստակամության ու օգնության համար: :)
Հենց նոր շատ պատահաբար գտա.
http://resizepic.com/

Փորձի, պետքա որ լինի:)

Աա, նոր տեսա գրածդ.. :)

Ապե Ջան
28.10.2009, 02:04
ոնց անեմ որ կասպերսկիս հա ի դեպ հիմա 7-ա կեյ մենեջեռը որպես վիրուս չտենա?

_Հրաչ_
28.10.2009, 12:02
Տուր Add to exclusions/Добавить в исключения.

Ապե Ջան
28.10.2009, 12:05
Տուր Add to exclusions/Добавить в исключения.
մերսի, ես էլ ընկել էյ սարեր ձորեր

Ապե Ջան
31.10.2009, 12:07
Մի հատ նկար կա պետքա մի քիչ Photoshop արվի, այսինքն իրան պետքա սարքել հին ճղճղած նկար, ով կարող է օգնել

Chuk
31.10.2009, 15:30
Մի հատ նկար կա պետքա մի քիչ Photoshop արվի, այսինքն իրան պետքա սարքել հին ճղճղած նկար, ով կարող է օգնել

Բնական ստացվելու համար լավագույն տարբերակն է նկարը տպել (print), տրորել, ճղրտել, մաշեցնել ու սկան անել :)

Ապե Ջան
31.10.2009, 16:45
Բնական ստացվելու համար լավագույն տարբերակն է նկարը տպել (print), տրորել, ճղրտել, մաշեցնել ու սկան անել :)
թող մի քիչ անբնական լինի, բայց ինչոր ծրագրով ինչ որ մեկը չի կարող անել

Cracker
31.10.2009, 19:41
Cracker ես հիմա օգտագործում եմ, բայց կապն ավելի ա դանդաղացնում: Ինձ պետքա որ ավելի արագացնի փոխարենը դանդաղացնումա: Էնա ավելի լավա գովազդները նայեմ, մեկ-մեկ հետաքրքիր նկարներ ա ցույց տալիս.......

Դանդաղացնում ա?? Տենց պրոբլեմ մենակ քո մոտ ա ուրեմն, որովհետև շատերին գիտեմ, որ դրանից են օգտվում, բայց բավականին արագ ու որակով աշխատում ա... իմ մոտ հենց հիմա միացած ա ու հեչ դժգոհ չեմ. Քո մոտ երևի ուրիշ ինչ որ ծրագիր ա աշխատում ու դանդաղացնում կապդ

_Հրաչ_
31.10.2009, 20:00
Ժողովուրդ ջան, կասկածներ ունեմ, որ իմ համակարգիչը ենթարկվում ա հակերների հարձակումներին (կապս ահավոր դանդաղել ա, Opera-ն էլ միացնելուց տարօրինակ տեքստ ա բերում` I am alive): Ո՞նց կարամ իմանամ, հարձակում կա՞, թե չէ: Ստուգող ծրագրեր կամ դրանց նման մի ինչ-որ բան ո՞վ կարա խորհուրդ տա:

VisTolog
31.10.2009, 23:22

Ի՞նչ անտիվիրուսա:)

Kaspersky Anti-Hacker (http://w14.easy-share.com/1701943618.html) դիր
Crack-նել հետնա :))

_Հրաչ_
31.10.2009, 23:28
Իսկական հակերը դրա պես հազար անտիհակերների կտանի ծովը ծարավ ետ կբերի: Դա ջարդելը դժվար գործ չի լավ հակերի համար: Ուրիշ տարբերակ եմ ուզում: (Բայց հղումի համար շնորհակալ եմ):

VisTolog
31.10.2009, 23:31

Իսկ ինչու ես մտածում, որ քո հետ Իսկական հակեր գործ ունի? միգուցե մի դպրոցական է :)

_Հրաչ_
31.10.2009, 23:41
Չեմ ցանկանում զրուցարանի վերածել էս թեման, բայց իմ կարծիքով ինքը հենց դպրոցական է, որ կա:

davidus
01.11.2009, 00:41
թող մի քիչ անբնական լինի, բայց ինչոր ծրագրով ինչ որ մեկը չի կարող անել

հլը ուղարկի թող գա...

Second Chance
02.11.2009, 14:18
Տարօրինակ խնդիր է առաջացել հակարգչի հետ : Համարյա ամեն անգամ միացնելուց նորմալ չի միանում: Միշտ միանում է մի քանի փոձից, այն էլ երբ հետևի շնորը հանում նորից միացնում եմ: պատահում է, որ միանում է բայց տու- տու մի քանի հատ ձայն է գալիս ու մոնիտորը չի բացում: Նորից պետք է անջատեմ միացնեմ: Արդեն մի ամիս է, չենք հասկանում ինչից է:unsure:

Ապե Ջան
02.11.2009, 14:38
հլը ուղարկի թող գա...
Հեսա ուղարկեմ ախպերս

matlev
02.11.2009, 14:49
Տարօրինակ խնդիր է առաջացել հակարգչի հետ : Համարյա ամեն անգամ միացնելուց նորմալ չի միանում: Միշտ միանում է մի քանի փոձից, այն էլ երբ հետևի շնորը հանում նորից միացնում եմ: պատահում է, որ միանում է բայց տու- տու մի քանի հատ ձայն է գալիս ու մոնիտորը չի բացում: Նորից պետք է անջատեմ միացնեմ: Արդեն մի ամիս է, չենք հասկանում ինչից է:unsure:
Ավելի կոնկրետ ասեք, ի՞նչ ձայն է հանում, այսինքն քանի հատ տու-տու, կա՞րճ, թե՞ երկար:
Մեկ էլ, ի՞նչ bios է ( այսինքն էն որ միացնելուց հենց սկզբից գրում է, ամենայն հավանականությամբ AMI(American Megatrends) , Phoenix կամ AWARD ):

aerosmith
02.11.2009, 15:59
Չեմ ցանկանում զրուցարանի վերածել էս թեման, բայց իմ կարծիքով ինքը հենց դպրոցական է, որ կա:

իսկ ինչ ինտերնետա քոնը՞՞՞՞ նկատի ունեմ ինչ-որ կաբելայն, կամ հայ-լայն...

Second Chance
02.11.2009, 16:09
Ավելի կոնկրետ ասեք, ի՞նչ ձայն է հանում, այսինքն քանի հատ տու-տու, կա՞րճ, թե՞ երկար:
Մեկ էլ, ի՞նչ bios է ( այսինքն էն որ միացնելուց հենց սկզբից գրում է, ամենայն հավանականությամբ AMI(American Megatrends) , Phoenix կամ AWARD ):

Ճիշտն ասած չգիտեմ ինչ բիոս է , կնայեմ կասեմ: Իսկ ձայնը ոնց որ 4 հատ է հանում իսկ սովորական միանալուց 1 հատ ու կես:)

Աթեիստ
02.11.2009, 23:35
Տարօրինակ խնդիր է առաջացել հակարգչի հետ : Համարյա ամեն անգամ միացնելուց նորմալ չի միանում: Միշտ միանում է մի քանի փոձից, այն էլ երբ հետևի շնորը հանում նորից միացնում եմ: պատահում է, որ միանում է բայց տու- տու մի քանի հատ ձայն է գալիս ու մոնիտորը չի բացում: Նորից պետք է անջատեմ միացնեմ: Արդեն մի ամիս է, չենք հասկանում ինչից է:unsure:
90%-ով կոնդենսատորի խնդիր է։
Կամ մայրական սալիկի, կամ սնուցման բլոկի։
Էլեկտրոնշիկի տուր, թող նայեն։

Second Chance
03.11.2009, 11:46
Ավելի կոնկրետ ասեք, ի՞նչ ձայն է հանում, այսինքն քանի հատ տու-տու, կա՞րճ, թե՞ երկար:
Մեկ էլ, ի՞նչ bios է ( այսինքն էն որ միացնելուց հենց սկզբից գրում է, ամենայն հավանականությամբ AMI(American Megatrends) , Phoenix կամ AWARD ):
Բիոսն MSI է

matlev
03.11.2009, 13:09
Բիոսն MSI է
Էդ երևի մայր սալիկն ա: :) Լավ, էդ MSI-ի մոդելը թե գիտես ասա:
Կարծում եմ, ամենաճիշտ տարբերակը Աթեիստի ասածն է, եթե մեկը կա, թող բացի նայի ուռած կոնդենսատոներ կա՞ն:

BOBO
04.11.2009, 09:04
Ձև կա օպեռայում էսի անջատել?
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=41970&stc=1&d=1257311054

davidus
04.11.2009, 11:04
Ձև կա օպեռայում էսի անջատել?
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=41970&stc=1&d=1257311054

մենակ վերջին պտիչկեն հանի

Second Chance
04.11.2009, 11:19
Էդ երևի մայր սալիկն ա: :) Լավ, էդ MSI-ի մոդելը թե գիտես ասա:
Կարծում եմ, ամենաճիշտ տարբերակը Աթեիստի ասածն է, եթե մեկը կա, թող բացի նայի ուռած կոնդենսատոներ կա՞ն:
Կոնդեսատորները հաստատ ուռած չեն, նայել ենք հենց որ սկսեց իրեն կասկածելի պահել:
Փաստորեն մնում սնուցման բլոկի վրա կասկածել:

BOBO
04.11.2009, 12:47
մենակ վերջին պտիչկեն հանի
Մերսի էղավ, էտ փորձել էի բայց օպեռան ռեստարտ չէի տվել

_DEATH_
04.11.2009, 16:08
Մերսի էղավ, էտ փորձել էի բայց օպեռան ռեստարտ չէի տվել

Առանց օպեռան ռեստարտ տալու կարաս հանգիստ անջատես-միացնես…

Tab Bar-ի վրա աջ քլիք -> Customize -> Enable Thumbnails in Tabs

aerosmith
04.11.2009, 18:02
լավ սենց մի հարց էլ ես ունեմ, ոնց կարամ մի քանի սայթեր փակեմ, այսինքն ընենց անեմ, որ օպերա բրաուզերով օդնօկլասսնիկի.ռու սայթ չկարողանան մտնել

_DEATH_
04.11.2009, 18:07
լավ սենց մի հարց էլ ես ունեմ, ոնց կարամ մի քանի սայթեր փակեմ, այսինքն ընենց անեմ, որ օպերա բրաուզերով օդնօկլասսնիկի.ռու սայթ չկարողանան մտնել

C:\WINDOWS\system32\drivers\etc մտի, hosts ֆայլը բաց, վերջում նոր տող ավելացրու
127.0.0.2 odnoklassniki.ru
Դրանից հետո save արա, օպերան եթե բաց ա, փակի նորից բացի ու վուալյա, էլ օդնո չի մտնի:
Իմ մոտ շուտվանից էտ տողը կա :))

aerosmith
04.11.2009, 18:18
127.0.0.2-ն ինչա նշանակում՞՞՞ բոլոր սայթերի համար էսի նոյննա՞՞՞

_DEATH_
04.11.2009, 19:08
127.0.0.2-ն ինչա նշանակում՞՞՞ բոլոր սայթերի համար էսի նոյննա՞՞՞

ip-ն ա, DNS սեռվերին զապռոս անելու տեղը, էտ ip-ով ա բացում, խոսքի ուրիշ սայթի ip գրես, օդնոյի տեղը էտ ուրիշ սայթը կբացի:

Ապե Ջան
04.11.2009, 19:50
Մի հատ ով կարող է ինձ մանրամասն բացատրել DVDRip-ը, BDRip-ը ու էտ HDRip-ը մեկել դրանց հետ չեմ հիշում էլ ինչ կա, դրանք ինչ ֆոռմատներ են, որը ինչի համարա ավելի հարմար ու որ մեկնա ամենալավ որակը ապահովում

BOBO
04.11.2009, 20:08

http://www.akumb.am/showpost.php?p=1671501&postcount=162

urartu
04.11.2009, 20:35
ով կարող է ասել թե էս քայլերը մոզիլայով, ոնց է լինում

3. правая кнопка мышки -> изменить настройки узла..
4. вкладка сценарии -> обзор..

alegro
05.11.2009, 12:36
Հայեր ջան,
Շատ եմ խնդրում, ինչքան հնարավոր է շտապ ինձ տվեք WINXP SP2-ի ACTIVATOR-ի լինկ ինտերնետում: Շատ շտապ է պետք:
Շնորհակալություն:
__________________

barev dzez qasheq ays tsragir@ shat lav tsragir e bolor voch licenzion xp-ner@ darcnum e licenzion,yes andzamb porcel em stacvel e.Hajoxutyun
http://letitbit.net/download/2975.d2e12c0317e81bccdf88b5601/wupd.rar.html

alegro
05.11.2009, 12:40
Հայեր ջան,
Շատ եմ խնդրում, ինչքան հնարավոր է շտապ ինձ տվեք WINXP SP2-ի ACTIVATOR-ի լինկ ինտերնետում: Շատ շտապ է պետք:
Շնորհակալություն:

http://letitbit.net/download/2975.d2e12c0317e81bccdf88b5601/wupd.rar.html

VisTolog
05.11.2009, 12:46
http://letitbit.net/download/2975.d2e12c0317e81bccdf88b5601/wupd.rar.html
:lol:lol

ՀԳ. Տուգանեք :))

alegro
05.11.2009, 12:48
:lol:lol

ՀԳ. Տուգանեք :))

ինչի՞:( էստեղ օգնության համար տուգանում ե՞ն

VisTolog
05.11.2009, 12:50
ինչի՞:( էստեղ օգնության համար տուգանում ե՞ն
1) Հայերեն տառերով գրիր, թե չէ "կտուգանեն"
2) էտ օգնության խնդրանքը գրվելա 08.07.2006, 15:11-ին
3) Օգնության համար չեն տուգանում: Կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php) կարդա, կիմանաս որ դեպքում կտուգանվես

Իմ գրածը թեմայից դուրս էր, դրա համար էլ ինձ կտուգանեն :)

Եթե գրելու բան կլինի, այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=49169)գրիր..:)

alegro
05.11.2009, 12:58
1) Հյերեն տառերով գրիր, թե չէ "կտուգանեն"
2) էտ օգնության խնդրանքը գրվելա 08.07.2006, 15:11-ին
3) Օգնության համար չեն տուգանում: Կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php) կարդա, կիմանաս որ դեպքում կտուգանվես

Իմ գրածը թեմայից դուրս էր, դրա համար էլ ինձ կտուգանեն :)

ա պարզ է:ok, ես երեկ եմ գրանցվել դրա համար շատ բաներից տեղյակ չէի, ներողություն եմ խնդրում . տեսա ու մի անգամից ուզեցի օգնել , բայց ուշացա :( ոչինչ ուրիշներին պետք կգա ինձ 1 շաբաթ առաջ շատ օգնեց , շատ լավ ծրագիր է :hands

Ahik
05.11.2009, 15:55
Ժող ջան ավաստ ոգտագործող կա՞ Կլուչը դնում եմ մի որ հետո կոդա ուզում. Ետ ինչ կոդա ու որտեղից կարամ քաշեմ

linus
06.11.2009, 00:53
ժողովուրդ, ես օֆիսս խպնվել է :(
Excel - ը տողերն ու սյուները համարակալում է միայն թվերով, փոխանակ տողերը թվերով համարակալի սյուները տառերով: office 2007 - ն է: կարող է գիտենաք ոնց ուղել?

վայ, կներեք, ձեվը գտա :)

_Հրաչ_
06.11.2009, 19:03
Ժող ջան ավաստ ոգտագործող կա՞ Կլուչը դնում եմ մի որ հետո կոդա ուզում. Ետ ինչ կոդա ու որտեղից կարամ քաշեմ
Ahik ջան, Avast-ը անվճար անտիվիրուս ա: Քոնը չգիտեմ ինչ տարբերակ ա, բայց այստեղից (http://vipzone.ws/soft/114082-avast-home-edition-50221-beta.html) կարաս քաշես, դրանք կոդ չեն ուզում:

Հ.Գ. Սայթը ռեգիստրացիա ա ուզում, շատ հեշտ ռեգիստրացիա ա: Գրանցվիր ու քաշիր:

Albus
06.11.2009, 23:32
Ով կարա օգնի, շատա պետք, Windows 7-ը ինստալլ անելուց հետո աուդիո դրայվերը ցույցա տալիս որ ավտոմատ նստացրելա, բայց ձեն չկա: Իմ սաունդ քարտը Realtek alc861-ա, իրանց սայթից 7-ի համար վերջի դրայվերը քաշեցի ինստալլ արեցի, ձենն եկավ, բայց հիմա ամեն անգամ ռեստարտ անելուց ձենը նորից կորումա, ու Windows-ը սկսումա դրայվեր փնտրել ու էլի ի վերջո նստացնումա իրա սկզբնական դրայվերը: Դեպքեր էլ են լինում որ ռեստարտից հետո ձենը չի կորում, բայց հազվադեպա տենց լինում:

Մեկ էլ կարողա էս էլ կապ ունի - մի օրինաչափություն եմ նկատել, եթե կոմպն անջատելուց դինամիկը չեմ անջատում մինչև պռոցեսրի հանգելը, ու միացնելուց էլ սկզբում դինամիկն եմ միացնում, ավելի քիչ դեպքերումա ձենը կորում, իսկ եթե հակառակը` անջատում եմ, ձենը կորումա:
Հուսով եմ հասկանալի նկարագրեցի...

h.s.
08.11.2009, 20:05
Ինչ որ մեկը կարա՞ ասի, թե որտեղից կարելիա ինֆորմացիա գտնել windows xp-ի միջուկի կառուցվածքի մասին:

VisTolog
08.11.2009, 20:40
Ինչ որ մեկը կարա՞ ասի, թե որտեղից կարելիա ինֆորմացիա գտնել windows xp-ի միջուկի կառուցվածքի մասին:
Տես ինքնա՞ (http://www.homepc.ru/offline/2003/82/26076/)

Սրանք էլ.
http://www.xakep.ru/post/21289/default.asp
http://www.osp.ru/os/1999/01/179629/

h.s.
08.11.2009, 23:39
Տես ինքնա՞ (http://www.homepc.ru/offline/2003/82/26076/)

Սրանք էլ.
http://www.xakep.ru/post/21289/default.asp
http://www.osp.ru/os/1999/01/179629/

Մերսի, բայց դրանք նայել էի:oy

davidus
11.11.2009, 10:36
ժողովուրդ ջան, օգնության կարիք ունեմ....
կոմպի եջ մի հատ անծանոթ ֆայլ էր ընկել, ուզեցի ջնջել չստացվեց.... Unlocker-ով փորձեցի, եղավ, բայց ասեց "ռեստարտից հետո նոր կջնջվի".... ես էլ ռեստարտ չտվեցի, ու գործս շարունակեցի... հետո տեսա որ էտ ֆայլը ակտիվ պրոցեսների մեջ ա, task manager-ից անջատեցի ու ջնջեցի.... խնդիրը հետևյալն ա... ամեն անգամ կոմպը միացնելուց [ռեստարտից հետո] այ էս պատուհանն ա բերում ու ասում ա որ ֆայլը չեմ գտել որ ջնջեմ, բայց ես էտ ֆայլն արդեն ջնջել եմ.... ոնց կարանք էտ ուղղենք???

BOBO
11.11.2009, 12:16

մտի msconfig, startup-ից անջատի

davidus
11.11.2009, 12:27
մտի msconfig, startup-ից անջատի

startup-ում տենց բան չկա....

BOBO
11.11.2009, 14:27
startup-ում տենց բան չկա....
Եթե կոմպը միանալուց բերումա ուրեմը պտի լինի, կամ էլ ուրիշ բան լինի որ դրան աշխատացնի

davidus
11.11.2009, 15:16
Եթե կոմպը միանալուց բերումա ուրեմը պտի լինի, կամ էլ ուրիշ բան լինի որ դրան աշխատացնի

ապեր էտքան բանը հասկանում եմ, բայց բացի անտիվիրուսից ուրիշ բան չկա ստարտափում.. (ես եմ անջատել)... բայց փաստն են ա, որ ինչ որ մի տեղ հրաման ա տված, ու ես խեղճն էլ տանջվում ա... աչկիս բռնեմ մի հատ նույն անունով .exe սարքեմ, քցեմ էտ դիրեկտորիայի մեջ, թող հանգիստ խղճով ջնջի... :think

davidus
11.11.2009, 15:29

ուղղեցի արդեն... փաստորեն ուզում էր ոչ թե ջնջել, այլ աշխատացնել.. գուգլեցի, պարզվեց ռեգիստրում մի հատ քեյ ա մնացել ` local machine-ում... ջնջեցի, դզվեց

davidus
16.11.2009, 14:53
ժողովուրդ ջան, օգնության կարիք ունեմ.....
ուրեմն հարևաններից մեկը /չգիտեմ ով/ հայ-լայն ունի, վայ-ֆայ մոդեմով.... մեր տանը սիգնալը կա.... մի 50 տոկոս.. ուզում եմ PSP /Play Station Portable/-ով կպնեմ, չի լինում..... այ-փիներն նորմալ գտնում ա, կպնում, ԲԱՅՑ..... հենց ուզում մի սայթ բացի, DNS-ի հետ պրոբլեմ ա տալիս...DNS Error ա բերում... ինչ կարամ անեմ??? էտ մոդեմների "սովորություներից" ով ա տեղյակ? ոնց կարամ կպնեմ?

Razo
21.11.2009, 00:24
Դավ ջան պարամետրերի մեջ էդ ԴՍՆ-ը միշտ ավտոմատա դրած լինում, պիդի «ռուչնոյ» ռեժիմ դնես ու գրես:

DVG
26.11.2009, 00:28
Ժողովուրդ մի հարցում կօգնեք?? Իմ բրաուզերը Սաֆարի ա, բայց չեմ հասկանում ինչի որոշ տեղեր ռուսերենը ցույց չի տալիս, ընդ որում նույն սայտը էսփլորերով կամ մոզիլայով բացում ա....ինչ փորձում եմ չի լինում :think:think:think

_Հրաչ_
26.11.2009, 01:25
Ժողովուրդ մի հարցում կօգնեք?? Իմ բրաուզերը Սաֆարի ա, բայց չեմ հասկանում ինչի որոշ տեղեր ռուսերենը ցույց չի տալիս, ընդ որում նույն սայտը էսփլորերով կամ մոզիլայով բացում ա....ինչ փորձում եմ չի լինում
Մտի ֆոնտերը փոխիր Settings-ից:

DVG
26.11.2009, 01:50
Մտի ֆոնտերը փոխիր Settings-ից:

ախր տենց բան չունի, անիմաստ բաներ են իրա մեջ

Ahik
26.11.2009, 01:54
Մտի ֆոնտերը փոխիր Settings-ից:

ֆոնտերը չե, կոիրովկեքը փոխի, դիր կիրիլիցա

_Հրաչ_
26.11.2009, 01:58
ֆոնտերը չե, կոիրովկեքը փոխի, դիր կիրիլիցա
Նախ պետք ա դրանց տեղը գտնել :)

Ռուֆուս
26.11.2009, 20:40
ախր տենց բան չունի, անիմաստ բաներ են իրա մեջ

Մի ժամանակ ես էլ էի Սաֆարիի վրա նստած, մինչև տեղափոխվեցի Մոզիլլա ու Քրոմ:

Նախ և առաջ, քո Մենյու բարը պետք ա ակտիվացնես, եթե ակտիվացված չի: Ակտիվացնելու համար Google-ի որոնման դաշտից դեպի աջ երկու պուճուր կնոպկա կա, մեկի վրա էջ ա նկարած, մյուսի վրա ատամնավոր ակ: Էդ ատամնավորի վրա սեղմիր ու ընտրիր Show Menu Bar: Դրանից հետո Menu Bar-ի մեջ մտիր View, դրա ամենաներքևը կա Text Encoding, այ էդտեղ փոխիր encoding-ը:

REAL_ist
27.11.2009, 17:10
Ժող ջան հնարավորա օֆիս 2003-ը ու 2007-ը կոմպ քցել նենց, որ ամեն անգամ բացելուց ինստալ չանի? Հիմա 2003-ից հետո 2007-ը բացում եմ նորից տեղադրում նորա բացում:

Աթեիստ
27.11.2009, 17:23
Ժող ջան հնարավորա օֆիս 2003-ը ու 2007-ը կոմպ քցել նենց, որ ամեն անգամ բացելուց ինստալ չանի? Հիմա 2003-ից հետո 2007-ը բացում եմ նորից տեղադրում նորա բացում:
Քաշիր 2-ի portable տարբերակները (ինքս 2007-ը այդպես եմ օգտագործում, առանց ինսթալի)։

davidus
29.11.2009, 03:09
Ժողովուրդ ջան..... էս ինչ նորություն ա?? :o

սովորական, 2 կլիկի դեպքում, որ պետք ա ֆոլդեր բացի, Search ա անում..... աջ կլիկի կոնտեքստն էլ նկարում ա..... էս ինչի ա սենց եղել??? ոնց ուղղեմ... նոր եմ կոմպը ֆորմատ արել....

davidus
29.11.2009, 03:14

արդեն ուղղեցի...

Life
29.11.2009, 17:56
Ժող մի հարց...մոտս nod32 eset smart security էր քցաց,ջնջեցի ռուչնոյ`իրան ու մնացած սաղ հետքերը,ուզում եմ kaspersky2010 նստցնեմ էս ա բերում
Մոտս Win7 x32 ա

BOBO
29.11.2009, 18:15
Ժող մի հարց...մոտս nod32 eset smart security էր քցաց,ջնջեցի ռուչնոյ`իրան ու մնացած սաղ հետքերը,ուզում եմ kaspersky2010 նստցնեմ էս ա բերում
Մոտս Win7 x32 ա
http://support.kaspersky.ru/kis2010/error?qid=208636474

Life
29.11.2009, 19:05
Ստացվեց:Ինստալ եղավ,բայց չգիտեմ խի Lan-իս նաստռոյկեքը թռան,ու որ դզում էի նորից թռնում էին...վերջը BackUp արեցի

Բոյով
29.11.2009, 21:02
արդեն ուղղեցի...
Ո՞նց, եթե գաղտնիք չի...

davidus
29.11.2009, 21:49
Ո՞նց, եթե գաղտնիք չի...

http://www.howtogeek.com/howto/windows/how-to-fix-double-click-always-opens-search-in-windows-explorer/

DVG
30.11.2009, 21:01
Ժող, բարի օր, մի հարց.
Երբ Մեդիա Փլեյեռ-ով ինչ-որ բան եմ լսում կամ նայում, ու երբ վերջում փակում եմ պատուհանը, եթե ստոպ տված չեմ լինում, ինքը շարունակում ա երգը/վիդոն պահել, ու եթե նորից եմ բացում, նույն հին պահուտանն ա ցույց տալիս... կամ պետք ա ստոպ տամ հետո նոր փակեմ, կամ էլ փակելուց հետո մտնում եմ Task Manager>Processes ու այ տեղից անջատում...ոնց անեմ, որ փակելուց լրիվ փակի՞՞՞ ..կարողա հենց իրա` փլեյեռի նաստրոյկեքից ա՞՞՞ :think:think

_Հրաչ_
30.11.2009, 21:08
Փլեյերի նաստրոյկեքից չի: Ծրագիրը չի հասցնում նորմալ փակվի: Ընդհանրապես ճիշտ ա, որ ստոպ տաս մեդիափլեյերը, նոր անջատես, որ ավելորդ նագրուզկա չլինի սիստեմի վրա:

DVG
30.11.2009, 21:52
ok մերսի, :)

DVG
01.12.2009, 20:05
ժող կարաք օգնեք՞՞՞ չեմ ջոկում ինչից ա, բայց մոտս շատ հազվադեպ որոշ սայտեր չի բացում, ասենք օրինակ www.shte.am, գրում ա This webpage is not available.
The webpage at http://www.shte.am/ might be temporarily down or it may have moved permanently to a new web address. որ բրոուզերով փորձում եմ, չի բացում, բայց էդ նույն սայտը բջջայինովս բացում եմ, նորմալ բացում ա (վիվա ա իմը)....իսկ ինտերնետս էլ հայլայն ա, որէ կապ ունի դա՞՞՞ թե կոմպիս հետ են պրոբլեմներ՞՞

BOBO
01.12.2009, 20:13

Բիլայնիցա, օպեռա 10 եթե ունես turbo-ն միացրու ու մտի

DVG
01.12.2009, 20:16
չունեմ, բայց արդեն քաշում եմ, իսկ տուրբոն որն՞՞

BOBO
01.12.2009, 20:18
չունեմ, բայց արդեն քաշում եմ, իսկ տուրբոն որն՞՞
Ֆունկցիայա օպեռայի մեջ որ էտ միացնումես սայթերը չերեզ իրանց սեռվեռա բացում բայց նկարների որակը ցածրա

Okamigo
01.12.2009, 23:26
Կարող եք օգնել ջնջել դեկստօպիս վրա հայտնված ֆայլը,չի ջնջվում ու ընդհանրապես չգիտեմ ինչեպս է այն հայտնվել
http://s47.radikal.ru/i118/0912/9c/8c8d46379c26.jpg

Donor
01.12.2009, 23:27
unlocker-ով ջնջի

Okamigo
01.12.2009, 23:32
unlocker-ով ջնջի

Չի օգնում,եդ ծրագիրը լավնա,բայց երբ ուզում եմ սովորական ձևով ջնջել,ու չի ստացվում,ինքը ոչ մի ռեակցիա չի տալիս
http://s47.radikal.ru/i118/0912/9c/8c8d46379c26.jpg

Donor
01.12.2009, 23:35
դու մի սպասի իրա ռեակցիաին, աջ կոճակ սղմի, ու եթե ինստալ արածա անլօքեռը, մենյուի մեջ կտենաս իրան: Ինչա ասում որ չի ջնջվում՞, օգտագործվումա ուրիշ ծրագրի կողմից՞

Okamigo
01.12.2009, 23:41
դու մի սպասի իրա ռեակցիաին, աջ կոճակ սղմի, ու եթե ինստալ արածա անլօքեռը, մենյուի մեջ կտենաս իրան: Ինչա ասում որ չի ջնջվում՞, օգտագործվումա ուրիշ ծրագրի կողմից՞

Երբ վրեն աջ կլիկ եմ անում գրումա <<Вырезать,создать ярлык,удалить>>,ջնջելը ընտրելու ժամանակ գրումա <<This entry cant be deleted>>

Donor
01.12.2009, 23:52
Իսկ tasm manager-ում կասկածելի սերվիս չկա՞: Ինչ կասկածելի կա սաղ փակի, տեմպը մաքրի, ինչ ծրագիր կա փակի ու էլի անլօքով փորձի, էսքանը կարելիա անել մի հատ էլ ռեստառտից հետո

Okamigo
01.12.2009, 23:55
Իսկ tasm manager-ում կասկածելի սերվիս չկա՞: Ինչ կասկածելի կա սաղ փակի, տեմպը մաքրի, ինչ ծրագիր կա փակի ու էլի անլօքով փորձի, էսքանը կարելիա անել մի հատ էլ ռեստառտից հետո

Ճիշտն ասած չեմ գտնում ոչ մի կասկածելի սերվիս

davidus
01.12.2009, 23:56
Ճիշտն ասած չեմ գտնում ոչ մի կասկածելի սերվիս

safe mode-ով մտի ու ջնջի...

Donor
01.12.2009, 23:57
copy paste ըլնումա՞ էտ ֆայլը

Monk
02.12.2009, 00:00
Կոմպիս մեջ ESET NOD32 անտիվիրուս է: Ափդեյթները վաղուց չեն արվել, հիմա էլ, երբ փորձում եմ, չի ստացվում: Բանալի փորձել եմ Ակումբում գրածներից դնել, չի ստացվում: Պատճառ է ցույց տալիս, որ տվյալների բազան արդեն թարմացված է, բայց միաժամանակ րոպեն մեկ նախազգուշացվում է, որ համակարգը վտանգված է, քանի որ տվյալների բազան չի թարմացվել: Ի՞նչն է պատճառը: Կարող է ինչ-որ բան ճիշտ չեմ ներկայացնում, մի անգամ արդեն նշել եմ, որ այս հարցերում բոբիկ եմ: Կօգնե՞ք:

Donor
02.12.2009, 00:05

update-ի բազան տես որտեղա դրած ու դու որտեղից ես ուզւմ անես. կարողա առաջ դրածա եղել ինչ-որ պապկից թարմացնի ու հիմա էլի էդ հին պապկիցա անում, փոխի դիր իրա սեռվեռից թարմացնի, կամ որտեղից որ դու հիմա նախատեսել ես:

Monk
02.12.2009, 00:11

Դոնոր ջան, նախ շնորհակալություն արագ արձագանքի համար: Բայց եթե հնարավոր է, ավելի մանրամասն էլի: Լավ հեռու եմ ախր նման բաներից:oy

Okamigo
02.12.2009, 00:13
copy paste ըլնումա՞ էտ ֆայլը

Չէ,երբ աջ կլիկ եմ անում,են մենյուի մեջ են իմ գրած երեքնա բերում

Donor
02.12.2009, 00:19
Դոնոր ջան, նախ շնորհակալություն արագ արձագանքի համար: Բայց եթե հնարավոր է, ավելի մանրամասն էլի: Լավ հեռու եմ ախր նման բաներից:oy

http://www.comprepair.dp.ua/images/virus/fix9.gif օրինակում տես, պետքա ափդեյտի ճանապարհը ճիշտ դնես, դիր իրա ստանդարտ պռոֆիլով որ թարմանա , պետքա որ ստացվի :think

Donor
02.12.2009, 00:21
Չէ,երբ աջ կլիկ եմ անում,են մենյուի մեջ են իմ գրած երեքնա բերում

CTRL-C, CTRL-V, ALT+ENTER իրա վրա արա տես ինչա ասում վաբշե եդ ֆայլի մասին, կարողա քեզ մի բան հուշի

Okamigo
02.12.2009, 00:22
CTRL-C, CTRL-V, ALT+ENTER իրա վրա արա տես ինչա ասում վաբշե եդ ֆայլի մասին, կարողա քեզ մի բան հուշի

Ոչ մի բան չի լինում

Monk
02.12.2009, 00:23
http://www.comprepair.dp.ua/images/virus/fix9.gif օրինակում տես, պետքա ափդեյտի ճանապարհը ճիշտ դնես, դիր իրա ստանդարտ պռոֆիլով որ թարմանա , պետքա որ ստացվի :think
Ուրեմն ինձ մոտ էլ է ճիշտ դրված: Նույնն էր:

Donor
02.12.2009, 00:31
Ոչ մի բան չի լինում

Եթե LIVE-CD ունես/կգտնես, դրանով մտի ջնջի, մի տարբերակ էլ կառաջարկեմ ու վերջ. բացում էս WinRar ուTask Manager-ը, փակում ես TM-ից Explrer.exe, ու ինչ կա փակվող սաղ փակում էս, բացի svchost-երը system,, system idlee, հետո Վինռառով փորձում ես ջնջել, եթե չստացվի ուրեմն դիսկով տարբերակը փորձի

Okamigo
02.12.2009, 00:52

Winrar-ը եդ ֆայլը չի տեսնում,կփորձեմ 1 տարբերակով

AMzone
02.12.2009, 12:32
ես ոնց կարաք բնորոշեք, մի քանի օրա կոմպս եսձև բանա ցույց տալիս, բացի ետ միանալուս, Ֆ1 մինչև չսխմեմ չի միանա:
http://s59.radikal.ru/i163/0912/3d/fb9b301f3560.jpg

Ptuchik
02.12.2009, 13:00
Winrar-ը եդ ֆայլը չի տեսնում,կփորձեմ 1 տարբերակով

Մի հատ My Computer-ի մեջից մտի C-ի Properties ու Tools բաժնից ուղղակի Check now արա ու դիր որ սխալները ինքը ավտոմատ ուղղի: ;)

DVG
03.12.2009, 01:49
Ես մի հարց ունեմ, նու ավելի ճիշտ ինքը էդքան էլ հարց չի :)

Տոռենտով կինո եմ քաշել, AVI ֆորմատով, ինքը հենց մի ֆայլ ա, երբ էդ ֆայլը բացում եմ Վինամփով, կամ ասենք մեկ ուրիշ փլեյերով բացում եմ, կամ երբ DVD սարքում ու TV-ով նայում, լրիվ նորմալ թարգմանություն ա լինում, տակից անգլերենը չի լսվում, բայց հենց երբ Մեդիա Փլեյեռով եմ բացում, անգլերենը ու ռուսերենը իրար խառնված ա լինում, ինչից ա՞՞՞ :)

Աթեիստ
03.12.2009, 01:55

Windows Media palyer-ը, որպես ամենաանհաջող մեդիա պլեյեր, տեղյակ չի մի քանի աուդիո "дорожка" ունեցով վիդեոներից։ Օգտվիր Media Player Classic-ից, նրանով ցանկացած պահին կարող ես փոխել լեզուն` ռուսերենի<->անգլերեն:

Monk
04.12.2009, 00:39
Կոմպիս մեջ ESET NOD32 անտիվիրուս է: Ափդեյթները վաղուց չեն արվել, հիմա էլ, երբ փորձում եմ, չի ստացվում: Բանալի փորձել եմ Ակումբում գրածներից դնել, չի ստացվում: Պատճառ է ցույց տալիս, որ տվյալների բազան արդեն թարմացված է, բայց միաժամանակ րոպեն մեկ նախազգուշացվում է, որ համակարգը վտանգված է, քանի որ տվյալների բազան չի թարմացվել: Ի՞նչն է պատճառը: Կարող է ինչ-որ բան ճիշտ չեմ ներկայացնում, մի անգամ արդեն նշել եմ, որ այս հարցերում բոբիկ եմ: Կօգնե՞ք:
Էս հարցս մոռացվեց:(

Աթեիստ
04.12.2009, 01:19
Էս հարցս մոռացվեց:(
Օգտվիր ստորագրությունիցս։

Okamigo
04.12.2009, 16:19
Կարող եք օգնել,իմ վիդեոկառտան nvidia geforce 7300GS է,ոնց իմանամ ինչ շեյդեռա պօդեռժկա անում,Shader 3?

matlev
04.12.2009, 17:29
Կարող եք օգնել,իմ վիդեոկառտան nvidia geforce 7300GS է,ոնց իմանամ ինչ շեյդեռա պօդեռժկա անում,Shader 3?
Ոնց իմանա՞ս, :) այստեղից (http://www.nvidia.ru/page/geforce_7300.html), կամ այստեղից (http://www.nvidia.ru/object/7_series_techspecs_ru.html):

DVG
24.12.2009, 13:12
Ժողովուրդ, ծանոթներիցս մեկը իրա Camer-ի չիպը format ա արել, հնարավոր ա Recuva-ի միջոցով վերականգնել մեջի ֆայլերը՞՞՞

aerosmith
24.12.2009, 14:47
իսկ կամեռայովա ֆոռմատ արել, թե կոմպով՞՞՞՞

DVG
24.12.2009, 17:24
իսկ կամեռայովա ֆոռմատ արել, թե կոմպով՞՞՞՞

camera-ով, բայց ինչ արեցի գրում ա 0 fails :)

aerosmith
24.12.2009, 22:19
կարծում եմ որ եթե կոմպով ֆորմատ արած լիներ հնարավոր կլիներ վերականգնել,իսկ եթե կամեռայովա ֆորմատ արած, էդ դեպքում չեմ կարա ասեմ, կլինի թե չէ, որտև չգիտեմ կամեռան ինչ պրինցիպովա ֆորմատ անում

Աթեիստ
25.12.2009, 00:15
Վերջերս մի SONY ռաստ եկավ, իրա միջոցներով ջնջածները անհետ կորում էին։
Նորմալ ապարատներինը վերականգնելը խելքին մոտ է։

_Հրաչ_
29.12.2009, 17:12
Ժողովուրդ, ինտերնետի հետ կապված համապատասխան թեմա չգտա, հարցս ստեղ գրեմ:
Կան ինտերնետային վճարման համակարգեր, օրինակ` Ukash, Local Agents, Redeem Voucher և այլն, որոնք նախատեսված են VoIP զանգերի վճարման համար: Ինձ հետաքրքրում է, թե ինչպե՞ս կարելի է նման համակարգեր գումար մուտքագրել:

Կարապետ
04.01.2010, 11:08
Ի՞նչ անեմ:
http://s48.radikal.ru/i119/1001/4e/d4bd23e8cf3d.jpg

Comp
04.01.2010, 12:25
Ի՞նչ անեմ:
http://s48.radikal.ru/i119/1001/4e/d4bd23e8cf3d.jpg
Խնդիրը ինչումա:think

Միքո
04.01.2010, 12:31
Խնդիրը ինչումա:think

լիցենզիանա լրանում

arm57
04.01.2010, 13:06
փորձի կարողա oգնի http://letitbit.net/download/3975.37897b638cded03b5edbea794/keys.rar.html

VisTolog
04.01.2010, 14:37
Ի՞նչ անեմ:
http://s48.radikal.ru/i119/1001/4e/d4bd23e8cf3d.jpg
Winn Vista Businness
RAM 4.00gb
service pack 1
32bit op system
2.34ghz

երևի :D

_DEATH_
04.01.2010, 14:38
Winn Vista Businness
RAM 4.00gb
service pack 1
32bit op system
2.34ghz

երևի :D

Որ խնդրեմ Product ID-ն էլ կվերծանես? :D

Կարապետ
04.01.2010, 17:22
Winn Vista Business
RAM 4.00gb
service pack 1
32bit op system
2.34ghz

երևի :D

2.94ghz

Կարապետ
04.01.2010, 17:24
Որ խնդրեմ Product ID-ն էլ կվերծանես? :D

Product ID-ն պետք չի, որովհետև այդ Product ID-ի մահին մնացել 25 օր:
Ըստ 4 Հունվար 2010

Կարապետ
04.01.2010, 18:32
Բա նկարի միջի ռեյտինգը ի՞նչա:
http://s46.radikal.ru/i111/1001/8e/c950ad2cfd31.jpg

Կարապետ
04.01.2010, 19:11
փորձի կարողա oգնի http://letitbit.net/download/3975.37897b638cded03b5edbea794/keys.rar.html

Հա օգնեց: Մերսի:
http://s50.radikal.ru/i128/1001/b0/59fcde43ffab.jpg

Կարապետ
05.01.2010, 00:27
Ճիշտն ասած չեմ գտնում ոչ մի կասկածելի սերվիս

Շատ մի տանջվեք:
ESET NOD32 Antivirus կամ Smart Security Գցեք: Այդ ֆայլի վրա աջկլիկ արեք -> Advanced options -> Quarantine file:
Պիտի միանգամից ջնջի եթե չջնջի գրեք:
http://s51.radikal.ru/i134/1001/9d/0ce3ae35999e.jpg

Փոքրիկ
12.01.2010, 15:27
Ժող, gmail.com-ը մոտս ոչ մի բրաուզերով չի բացվում, ի՞նչ անեմ…:cry2

ministr
12.01.2010, 15:55
Ինձ մոտ էլ չի բացվում, նենց որ քեզնից չի հանգիստ :)

h.s.
12.01.2010, 16:03
Ժող, gmail.com-ը մոտս ոչ մի բրաուզերով չի բացվում, ի՞նչ անեմ…:cry2

Իմ մոտ Opera 10.10-ա ու նորմալ բացումա:

Ապե Ջան
12.01.2010, 16:10
Լրիվ նորմալ Google Chrome:
http://i001.radikal.ru/1001/75/9cdcb6926eca.jpg (http://www.radikal.ru)

Փոքրիկ
12.01.2010, 16:14
Ինձ մոտ էլ չի բացվում, նենց որ քեզնից չի հանգիստ :)

Դավ, ինձ մոտ երեկվանից չի բացվում:think, մեկ էլ ուրիշ սայթ կա nkar.am այ դա էլ չի բացվում վերջերս, մի քանի ամիս առաջ բացվում էր, հետո նորից չբացվեց:esim

Փոքրիկ
12.01.2010, 16:16
Իմ մոտ Opera 10.10-ա ու նորմալ բացումա:

Էդ վերսին ես էլ ունեմ, բայց նոր փորձեցի ու էլի չբացվեց:cry2

VisTolog
12.01.2010, 21:06
Ձեր ինետ տվողներին կամ տվողների տվողներին հարցրեք, թե խի որոշ սայթեր չեն բացվում :pardon

Artgeo
09.02.2010, 20:49
Նոկիա 5310-ը առանց իմ օգնության սատկեց, ուզում եմ հետ բերեմ, դրա համար ինստալլ եմ անում Ֆենիկս ծրագիրը։ Երեկ արեցի, արվեց, հետո ջնջեցի, էսօր կրկին եմ անում ու…

Ошибка пакета установщика Windows. Невозможно запустить необходимую для завершения установки программу. Обратитесь в службу поддержки или к поставщику
Ինտերնետում որևէ խորհուրդ չկա։

_DEATH_
09.02.2010, 21:55
Նոկիա 5310-ը առանց իմ օգնության սատկեց, ուզում եմ հետ բերեմ, դրա համար ինստալլ եմ անում Ֆենիկս ծրագիրը։ Երեկ արեցի, արվեց, հետո ջնջեցի, էսօր կրկին եմ անում ու…

Ինտերնետում որևէ խորհուրդ չկա։

Ինստալացիոն պակետը ֆենիկսի որ մեկն ա?, մի հատ կա մեջը հազար հատ ծրագիր ա խցկած, կարող ա էտ ծրագրերից մեկը չես ջնջել: Չեմ փորձել, բայց երևի թե կարելի կլինի 7zip-ով բացել հատ-հատ անել ծրագրերը:

Artgeo
09.02.2010, 22:19

Ջնջել եմ, ֆայլերը, ռեգիստրները, ընդ որում մի քանի տարբեր ծրագրով: Սիստեման մաքուր ա: Չնայած միգուցե ինչ-որ տեղ ինչ-որ բան բաց եմ թողել: Էլի կնայեմ:

Հ.Գ. պակետը էն, լրիվն ա:

Artgeo
10.02.2010, 22:50
Նոր ֆենիկս քաշեցի, մի փոքր հին վերսիա, ընդհանրապես ինստալլ չի լինում, ասում ա իրավունք չունես ինստալլ անելու, սատկացրել եմ կոմպս... կամ ինչ-որ ծրագիր ա սատկացրել, փոլիսները քրքրում եմ, ոչ մի սահմանափակում չկա։ Միակ ելը չայնիկական ֆորմատն ա…

Artgeo
11.02.2010, 14:17
http://support.microsoft.com/kb/290301 օգնեց :)

Կարապետ
14.02.2010, 20:24
Opera 10.50 Beta-ն եմ տեղադրել ու ֆոնտերը նորմալ ցույց չի տալիս: Բայց 10,10-ում նորմալ ցույցա տալիս:
http://i072.radikal.ru/1002/a9/7ce433adea1e.jpg

eduard30
18.02.2010, 22:30
խնդրում եմ օգնեք, որ youtube-ից ֆիլմեր եմ տղադրում ակումբ ֆիլմը միանգամից չի երևում:

Օրինակ այսպես է լինմ http://www.youtube.com/videos
Առաջ այսպես չեր

terev
18.02.2010, 22:48
խնդրում եմ օգնեք, որ youtube-ից ֆիլմեր եմ տղադրում ակումբ ֆիլմը միանգամից չի երևում:

Օրինակ այսպես է լինմ http://www.youtube.com/videos
Առաջ այսպես չեր

http://www.akumb.am/showthread.php/51508-%D4%BB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%B6%D5%A5%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%A8-%D6%86%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4?p=1933301&viewfull=1#post1933301

eduard30
18.02.2010, 23:13

terev ջան չի լինում, առաջ «Favarieten» կարող էի պահել հիմա, որ պահում եմ հետո պետք է գալիս տեղը ուրիշ է չեմ կարող նայել: ակումբ տեղափոխելուց էլ ֆիլմը չի բացվում այլ տառերով է:

*e}|{uka*
18.02.2010, 23:28
terev ջան չի լինում, առաջ «Favarieten» կարող էի պահել հիմա, որ պահում եմ հետո պետք է գալիս տեղը ուրիշ է չեմ կարող նայել: ակումբ տեղափոխելուց էլ ֆիլմը չի բացվում այլ տառերով է:

Էդուարդ, լինքդ [ video] [/video ] թեգի մեջ դիր:

terev
18.02.2010, 23:30

Նոր ես էլ փորձեցի, ճիշտ ես, չի ստացվում:
Երևի համակարգից է, պետք է Chuk-ին դիմել:

eduard30
18.02.2010, 23:43
Էդուարդ, լինքդ [ video] [/video ] թեգի մեջ դիր:
Կներես լինքը ինչ է:)

eduard30
18.02.2010, 23:49
Նոր ես էլ փորձեցի, ճիշտ ես, չի ստացվում:
Երևի համակարգից է, պետք է Chuk-ին դիմել:

Ակումբից՞ է:

Chuk
18.02.2010, 23:56
խնդրում եմ օգնեք, որ youtube-ից ֆիլմեր եմ տղադրում ակումբ ֆիլմը միանգամից չի երևում:

Օրինակ այսպես է լինմ http://www.youtube.com/videos
Առաջ այսպես չեր
Դու հղումները դնում ես, չգիտես թե ինչու, այս տեսքով.

http://www.youtube.com/watch#playnext=1&playnext_from=TL&videos=stY5ucG0a88&v=q0ldGjb-caI
Մինչդեռ այդ էջը բացելիս վերահասցեավորվում ու բացվում է այս էջը.

http://www.youtube.com/watch?v=q0ldGjb-caI
Որն էլ պետք է օգտագործել՝ յութուբի վիդեոները դնելու համար:

eduard30
18.02.2010, 23:57
Chuk խնդրում եմ օգնես:

Chuk
19.02.2010, 00:00
Chuk խնդրում եմ օգնես:

Կարդա վերևի գրառումը:

eduard30
19.02.2010, 00:06
Դու հղումները դնում ես, չգիտես թե ինչու, այս տեսքով.

http://www.youtube.com/watch#playnext=1&playnext_from=TL&videos=stY5ucG0a88&v=q0ldGjb-caI
Մինչդեռ այդ էջը բացելիս վերահասցեավորվում ու բացվում է այս էջը.

http://www.youtube.com/watch?v=q0ldGjb-caI
Որն էլ պետք է օգտագործել՝ յութուբի վիդեոները դնելու համար:

Chuk ջան ես ամեն անգամ յութուբից «kopiern» եմ արել և տեղափոխել ակումբ, միշտ ստացվել է հիմա ոչ:

Chuk
19.02.2010, 00:07
Chuk ջան ես ամեն անգամ յութուբւց «kopiern» եմ արել և տեղափոխել ակումբ, միշտ ստացվել է հիմա ոչ:

Նորից կարդա այդ գրառումը ու ուշադրություն դարձրու թե ինչ ձևի հղումը պետք է պատճենես:

eduard30
19.02.2010, 00:12
Նորից կարդա այդ գրառումը ու ուշադրություն դարձրու թե ինչ ձևի հղումը պետք է պատճենես:

Չեմ ջոկում, կեսից պետք է պատճենեմ՞:

VisTolog
19.02.2010, 00:54
Չեմ ջոկում, կեսից պետք է պատճենեմ՞:

ուֆ

ցանկացած վիդեո ունի հետևյալ նկարում պատկերված հասցեն`

http://img191.imageshack.us/img191/3762/youtubevid.png (http://img191.imageshack.us/img191/3762/youtubevid.png)

էտ հասցեն "պատճենահանում" ես, հետո գրառում անելուց սխմում ես այ էս "http://www.akumb.am/images/editor/video.png" պատկերի վրա: Բացված տեղում դնում ես քո պատճենած վիդեոյի հասցեն ու վերջ:

eduard30
19.02.2010, 02:10
Անչափ Շնորհակալ եմ բոլոր օգնողներից:

_DEATH_
19.02.2010, 13:54
Ժող ftp://ftpc.borland.com/pub/bde/devsupport/updates/bdemm52ent.exe էս մի հատ տեսեք քաշվում ա, ոնց ջոգում եմ ինետիցս ա չի քաշում :(

Ներսես_AM
19.02.2010, 14:09
Ժող ftp://ftpc.borland.com/pub/bde/devsupport/updates/bdemm52ent.exe էս մի հատ տեսեք քաշվում ա, ոնց ջոգում եմ ինետիցս ա չի քաշում :(
Իմ մոտ Permission denied ա տալիս

VisTolog
19.02.2010, 14:12
Ժող ftp://ftpc.borland.com/pub/bde/devsupport/updates/bdemm52ent.exe էս մի հատ տեսեք քաշվում ա, ոնց ջոգում եմ ինետիցս ա չի քաշում :(
սրանք փորձի :)

2000-10-16 ftp://ftp.tomsknet.ru/pub/devel/bdemm52ent.exe
2001-08-02 ftp://ftp.vslib.cz/pub/mirrors/ftp.borland.com/bde/devsupport/updates/bdemm52ent.exe
2001-08-02 ftp://obelix.tul.cz/pub/mirrors/ftp.borland.com/bde/devsupport/updates/bdemm52ent.exe

min-mak
19.02.2010, 20:39
Բարև ձեզ, երեկ երեկոյան երևանյան խանութներից մեկի կոմպերից մեկը ֆորմատ եմ արել, այդ կոմպի վրա կար 1Cv77 ծրագիրը և աշխատում էր նորմալ: Ֆորմատից հետո 1C ծրագիրը տեղադրելուց և բազաները ներմուծելուց հետո տվյալ ծրագրում խնդիրներ են առաջացել հայերեն տառերի հետ, այսինքն հայալեզու տերմինների կեսը ցույց է տալիս ճիշտ, իսկ մյուս կեսը հայերենի փոխարեն վանդակներ են: Ավելի կոնկրետ բոլոր կնոպկաների հայկական անվանումները ճիշտ են, իսկ ասենք combo box-ի հայերենը ցույց է տալիս վանդակներով:
եթե ձեզ ևս հանդիպել է տվյալ խնդիրը և գտել եք լուծումը, խնդրում եմ օգնեք...

Աթեիստ
19.02.2010, 21:05

Փորձիր Regional Settings-ում վերջին թերթիկում Russian-ի փոխարեն դնել United States:

terev
19.02.2010, 21:09

Font-երը տեղադրել՞ ես:

_Հրաչ_
19.02.2010, 21:27
Control Panel-ի Regional and language settings-ում մի հատ վանդակ կա, որի մեջ եթե նշիչ չկա, կոմպի բոլոր ծրագրերի գործուն տեքստերը քառակուսիներ են բերում: Մի հատ նույն վերսիայի Վինդ ես դնում, էդ ասածս վանդակի մեջ նշիչը դնում ես, ռեստարտ ա ուզում, ու դրանից հետո պետք ա որ դզվի: NLS-ի խնդիր ա ընդամենը:
Իսկ մյուս տեղերը` քո ասած կնոպկաները, տեքստեր չեն, «նկարներ» են, դրա համար էլ ցույց ա տալիս: Նկարի մեջ ցույց ա տրված որ վանդակն ա պետք նշիչ դնել (նկարի որակը էնքան էլ լավը չի, բայց որ գնաս Control panel-->Regional and language settings-->Language, կտեսնես վանդակները)`

http://img697.imageshack.us/img697/3873/19022010106.jpg

_DEATH_
19.02.2010, 21:34
սրանք փորձի :)

2000-10-16 ftp://ftp.tomsknet.ru/pub/devel/bdemm52ent.exe
2001-08-02 ftp://ftp.vslib.cz/pub/mirrors/ftp.borland.com/bde/devsupport/updates/bdemm52ent.exe
2001-08-02 ftp://obelix.tul.cz/pub/mirrors/ftp.borland.com/bde/devsupport/updates/bdemm52ent.exe

Ոչ մի լինկով չի քաշում, ինետիս ftp-ն նորմալ չի աշխատում, եթե դժվար չի ում հարմար ա, քաշեք ուրիշ տեղ քցեք էլի, մենակ ոչ rapid:

_Հրաչ_
19.02.2010, 21:51
Control Panel-ի Regional and language settings-ում մի հատ վանդակ կա, որի մեջ եթե նշիչ չկա, կոմպի բոլոր ծրագրերի գործուն տեքստերը քառակուսիներ են բերում: Մի հատ նույն վերսիայի Վինդ ես դնում, էդ ասածս վանդակի մեջ նշիչը դնում ես, ռեստարտ ա ուզում, ու դրանից հետո պետք ա որ դզվի: NLS-ի խնդիր ա ընդամենը:
Իսկ մյուս տեղերը` քո ասած կնոպկաները, տեքստեր չեն, «նկարներ» են, դրա համար էլ ցույց ա տալիս: Նկարի մեջ ցույց ա տրված որ վանդակն ա պետք նշիչ դնել (նկարի որակը էնքան էլ լավը չի, բայց որ գնաս Control panel-->Regional and language settings-->Language, կտեսնես վանդակները)`
Ջնջել էի նկարը, նորից դնեմ.

http://img714.imageshack.us/img714/6421/19022010107.jpg

min-mak
19.02.2010, 22:44
Փորձիր Regional Settings-ում վերջին թերթիկում Russian-ի փոխարեն դնել United States:
հա, չի օգնում

min-mak
19.02.2010, 22:44
Font-երը տեղադրել՞ ես:
այո

min-mak
19.02.2010, 22:47
Control Panel-ի Regional and language settings-ում մի հատ վանդակ կա, որի մեջ եթե նշիչ չկա, կոմպի բոլոր ծրագրերի գործուն տեքստերը քառակուսիներ են բերում: Մի հատ նույն վերսիայի Վինդ ես դնում, էդ ասածս վանդակի մեջ նշիչը դնում ես, ռեստարտ ա ուզում, ու դրանից հետո պետք ա որ դզվի: NLS-ի խնդիր ա ընդամենը:
Իսկ մյուս տեղերը` քո ասած կնոպկաները, տեքստեր չեն, «նկարներ» են, դրա համար էլ ցույց ա տալիս: Նկարի մեջ ցույց ա տրված որ վանդակն ա պետք նշիչ դնել (նկարի որակը էնքան էլ լավը չի, բայց որ գնաս Control panel-->Regional and language settings-->Language, կտեսնես վանդակները)`

http://img697.imageshack.us/img697/3873/19022010106.jpg
Դա էլ չի օգնում, իսկ կնոպկաների վրայինները նկարներ չեն, քանի որ Armhlv տառատեսակը ջնջելու դեպքում կնոպկաների անվանումները ևս վանդակներ է ցույց տալիս: Ինչ որ գաղտնիք կա որը չեմ կարողանում գտնել

Աթեիստ
20.02.2010, 00:35

Ես նման դեպքերում Regional Settings-ները բերում եմ ելային վիճակի (առաջին թերթիկում՝ ԱՄՆ, երկրորդ թերթիկում՝ ոչ մի «պտիչկա», երրորդ թերթիկում՝ ԱՄՆ), ռեստարտ տալիս, հետո էլի դնում ինձ անհրաժեշտ պարամետրերն ու կրկին ռեստարտ։

min-mak
20.02.2010, 00:48

Շատ ձևերով եմ փորձել Աթեիստ ջան, չի օգնում: Բայց մի հատ շատ ծիծաղելի բացահայտում եմ արել, որը ամբողջովին փոխում է խնդիրը, բանից պարզվում է որ այդ վանդակները ոչ թե հայկական տառերն են այլ ռուսերեն, իսկ այժ խնդիրը մնում է այն թե ինչպես վերականգնել ռուսերեն տառերը, ասեմ որ դա ֆոնտերի բացակայության պատճառով չի եղել, քանի որ ունեմ նաև ռուսական բազաներ, որոնք import անելով ծրագրի մեջ ռուսերեն տառերը ցույց են տալիս ճիշտ:

Միքո
20.02.2010, 00:57

դե ուրեմն եթե regional settings-ում ռուսերենի կիրիլիցան էլ նշես (control panel->regional settings->advanced->language for non-unicode languages` russian->cirilyc russian), պետքա որ ցույց տա նորմալ

Աթեիստ
20.02.2010, 01:00

Ինքս նկատել եմ, որ որոշ ռուսական ծրագրերում, որպեսզի նորմալ երևան ռուսերեն տառերը, բացի 3-րդ թերթիկից, պարտադիր է նաև 1-ին թերթիկում Ռուսաստանի նշումը։

min-mak
20.02.2010, 01:14
դե ուրեմն եթե regional settings-ում ռուսերենի կիրիլիցան էլ նշես (control panel->regional settings->advanced->language for non-unicode languages` russian->cirilyc russian), պետքա որ ցույց տա նորմալ

չի օգնում

min-mak
20.02.2010, 01:18
Ինքս նկատել եմ, որ որոշ ռուսական ծրագրերում, որպեսզի նորմալ երևան ռուսերեն տառերը, բացի 3-րդ թերթիկից, պարտադիր է նաև 1-ին թերթիկում Ռուսաստանի նշումը։

Բայց խնդիրն էլ հենց այն է որ ծրագրում ռուսերեն ցույց է տալիս ճիշտ, միայն այդ գրողի տարած հայկական բազայումա ռուսերեն տառերը սխալ ցույց տալիս

J o k e r
21.02.2010, 14:01
բարև ժող. մի հատ սենց հարց ունեմ. կարող եք ինձ մի ծրագիր ասել որի միջոցով հնարավոր լինի ֆոնտ խմբագրել.
ասեմ ինչի համար եմ ուզու. oրինակ Arial Unicode MS ֆոմտը 22Մբ է և պարունակում է մի կողմից պետքական, հետաքրքիր սինվոլներ, իսկ մյուս կողմից լիքը անկապ, անիմաստ, որ պետքական սինվոլներ. ինձ պետք է որ այդ ծրագրի միջոցիվ այդ անիմաստ սինվոլները կարողանամ ջնջել. ֆոնտի մեջ սինվոլները բաժանված են խմբերի, ես ուզում եմ որոշ խմբեր ջնջել....

Basic Latin (95 of 128)
Latin-1 Supplement (96 of 128)
Latin Extended-A (128 of 128)
Latin Extended-B (148 of 208)
IPA Extensions (89 of 96)
Spacing Modifier Letters (57 of 80)
Combining Diacritical Marks (72 of 112)
Greek and Coptic (105 of 127)
Cyrillic (226 of 255)
Armenian (85 of 86)
Hebrew (82 of 87)
Arabic (194 of 235)
Devanagari (104 of 110)
Bengali (89 of 91)
Gurmukhi (75 of 77)
Gujarati (78 of 83)
Oriya (79 of 81)
Tamil (61 of 71)
Telugu (80 of 80)
Kannada (80 of 86)
Malayalam (78 of 78)
Thai (87 of 87)
Lao (65 of 65)
Tibetan (168 of 195)
Georgian (78 of 83)
Hangul Jamo (240 of 240)
Latin Extended Additional (246 of 246)
Greek Extended (233 of 233)
General Punctuation (63 of 106)
Superscripts and Subscripts (28 of 34)
Currency Symbols (13 of 22)
Combining Diacritical Marks for Symbols (18 of 32)
Letterlike Symbols (57 of 79)
Number Forms (48 of 50)
Arrows (91 of 112)
Mathematical Operators (242 of 256)
Miscellaneous Technical (123 of 232)
Control Pictures (37 of 39)
Optical Character Recognition (11 of 11)
Enclosed Alphanumerics (139 of 160)
Box Drawing (128 of 128)
Block Elements (22 of 32)
Geometric Shapes (80 of 96)
Miscellaneous Symbols (106 of 176)
Dingbats (160 of 174)
CJK Symbols and Punctuation (57 of 64)
Hiragana (90 of 93)
Katakana (94 of 96)
Bopomofo (40 of 40)
Hangul Compatibility Jamo (94 of 94)
Kanbun (16 of 16)
Enclosed CJK Letters and Months (202 of 242)
CJK Compatibility (249 of 256)
CJK Unified Ideographs (20902 of 20992)
Hangul Syllables (11172 of 11184)
Private Use Area (43 of 6400)
CJK Compatibility Ideographs (302 of 467)
Alphabetic Presentation Forms (57 of 58)
Arabic Presentation Forms-A (593 of 595)
Combining Half Marks (4 of 4)
CJK Compatibility Forms (28 of 32)
Small Form Variants (26 of 26)
Arabic Presentation Forms-B (139 of 141)
Halfwidth and Fullwidth Forms (223 of 225)
Specials (2 of 5)

min-mak
21.02.2010, 17:27
բարև ժող. մի հատ սենց հարց ունեմ. կարող եք ինձ մի ծրագիր ասել որի միջոցով հնարավոր լինի ֆոնտ խմբագրել.
ասեմ ինչի համար եմ ուզու. oրինակ Arial Unicode MS ֆոմտը 22Մբ է և պարունակում է մի կողմից պետքական, հետաքրքիր սինվոլներ, իսկ մյուս կողմից լիքը անկապ, անիմաստ, որ պետքական սինվոլներ. ինձ պետք է որ այդ ծրագրի միջոցիվ այդ անիմաստ սինվոլները կարողանամ ջնջել. ֆոնտի մեջ սինվոլները բաժանված են խմբերի, ես ուզում եմ որոշ խմբեր ջնջել....

google.ru (http://google.ru)

J o k e r
21.02.2010, 19:00
google.ru (http://google.ru)

դրա տեղը ես ել գիեի..... ինձ ինչ-որ պետք էր գտա. FontCreator

Chuk
21.02.2010, 19:03
դրա տեղը ես ել գիեի..... ինձ ինչ-որ պետք էր գտա. FontCreator

Macromedia Fontographer ծրագիրն, իմ կարծիքով, ավելի հարմար է: Անկախ դրանից չեմ կարծում, որ Arial Unicode MS ֆոնտի մեջից սիմվոլների մի մասը ջնջելը լավ միտք է: Այսուհանդերձ եթե որոշես ջնջել, խնդրում եմ դա միայն լոկալ օգտագործել և չանել քայլեր, որոնք կարող են նպաստել աղճատված ֆոնտի տարածմանը: Իսկ ավելի լավ է փոխելու դեպքում ֆոնտի անունն էլ անվանափոխես:

_DEATH_
21.02.2010, 19:11
դրա տեղը ես ել գիեի..... ինձ ինչ-որ պետք էր գտա. FontCreator

Հեռախոսիս վրա http://file.dimonvideo.ru/uploader/att/shrifty-symbian-7-8/191196_arial_mini.zip էս ա քցած, հեռոգլիֆները հանած ա, ահագին ավելի թեթև ա աշխատում:

Мини версия шрифта. В ней нет иероглифов. Оставил европейские языки и все спецсимволы.

ARIAL UNI for N70 (http://dimonvideo.ru/uploader/191196) ստեղ ուրիշ տարբերակներ էլ կա Arial Unicode MS-ի:

_DEATH_
21.02.2010, 19:34
Ժող շատ շտապ օգնություն ա պետք :(

Ուրեմն մի հատ ֆայլ կա Contacts.dat, մեջը հեռախոսի համարներն ա պահում, հեռախոսս ֆորմատ անելուց հետո մոռացել էի որ դատարկվել ա կոնտակտները, էտ ծրագիրը միացրեցի լրիվ բերեց, կոմպի մեջ այսիքն կար ու կորավ :(

Contacts.dat էս ֆայլի մեջ հիմա մենակ մի հատ կոնտակտ ա, որ հենց նոր եմ գրել, ֆայլի հին տարբերակը ձև չկա վերականգնելու? :(

Ավելի կոնկրետ, մինչև էտ լրիվ դատարկ ա եղել, Recuva-ով էտ լինում ա վերականգնել, բայց դրանից առաջ եղածը չի լինում: :(