PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր համակարգչային ծրագրերի վերաբերյալ, խնդրում եմ շտապ օգնել

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 [15] 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33

Սամվել
14.05.2009, 19:52
հա ելի գւմարիս բայց պռօցը ինչ եք խորհուրդ տալիս ու մեկ ել վիդեոն վոնցա?

Մեկ էլ կարաս Ռադիատրով օզու վերցնես.. կարգին բանա :B

+ չմոռանաս մի հատ 500 վատի կարգի Սնուցման բլոկ...

Հայկօ
14.05.2009, 19:55
Գինը ասա, գինը: Ամեն ինչ նախևառաջ որոշում ա էն փողը, որ դու պատրաստ ես վճարելու կոմպիդ համար: Նույն կոնֆիգուրացիայով կոմպը կարող ա $500-ի համար գտած բան լինել, $1500-ի համար՝ զիբիլ:

Հ.Գ. Սամվելը ճիշտ ա ասում. գրի, թե կոմպը մոտավորածես ինչերի համար ես օգտագործելու:

Fashist
14.05.2009, 20:01
դե համ խաղալու շատ հզոր խաղեր համ ինտեռնետ համ ծրագրավորում համ էլ 3դ գռաֆիկա գներն էլ սենց են դուոն 240 դոլառ կուադռոն 320,վիդեօն ել 132 ես եմ սերվիսը կոմպս 0ից հավաքել տալու

Հայկօ
14.05.2009, 20:08
Սենց. խաղերի համար ավելի կարևոր ա հզոր վիդեոքարտը, իսկ եռաչափ գրաֆիկայի խմբագիրների համար՝ հզոր պրոցեսորը (ցանկալի ա՝ քառամիջուկ):

Հայկօ
14.05.2009, 20:19
Եթե խաղային կոմպ ա լինելու, վիդեոքարտը համարյա միշտ պիտի ավելի թանկ լինի, քան պրոցը:

Rammstein
14.05.2009, 22:32
Հնարավոր է վիրուսոտ լինի... Էս ձևվը սաղ տեղերում գրում եմ, բայց windows-ի ֆայլերը վերականգնելու միակ ու 100%-անոց ձևվն է:
WinXP-ի դիսկը դնում ես cd/dvd-rom-ի մեջ ու run-ում գրւմ ես sfc.exe /SCANNOW
սպասի մինչև վերջացնի, restart տուր ու անտիվիրուսով նորից ստուգի

Մերսի, կփորձեմ, արդյունքը կգրեմ։ Ի միջի այլոց, անտիվիրուսս Կասպերսկի ա, ու մի 2 օր առաջվա ափդեյթ արած ա։ Նենց որ կարծում եմ վիրուս չկա։

Սամվել
14.05.2009, 22:36
դե համ խաղալու շատ հզոր խաղեր համ ինտեռնետ համ ծրագրավորում համ էլ 3դ գռաֆիկա գներն էլ սենց են դուոն 240 դոլառ կուադռոն 320,վիդեօն ել 132 ես եմ սերվիսը կոմպս 0ից հավաքել տալու

9800GT վերցրա.. իսկ եթե մի քիչ ավելի փող ունեմ 9800GTX կամ 9800GTX+ , կամ էլ ասենք մի քիչ 9800GTից թանկ բայց 9800GTX-ից էժան Ռադեոն 4850.

Պռոցնել էլ միանշանակ Phenom X4 :B

Ptuchik
14.05.2009, 23:40
ժող ջան մի հատ խորհուրդ տվեք ուզում եմ կոմպ առնեմ մի հատ նայեք որոշածս տվյալները ու խորհուրդ տվեք
core2 duo e8500(3.16ghz,6mb,1333 mhz) կամ core2 quad q9550(2.836ghz,12mb,1333 mhz)
video nvidia geforce 9600gt(1gb)
ram 4gb kingston
hdd 1teg

Իմ խորհուրդը քեզ` Core 2 Quad ոչ մի դեպքում մի վերցրու, ինքը ճիշտ չի օգտագործում իրա core-երը, քանի որ ինքը ոչ թե "4 core" ունի, այլ 2 հատ "2 core" մի սալիկի մեջ, ու անիմաստ թանգ ա իր չակերտավոր` իրականությանը չհամապատասխանող четырехядерный կառուցվածքի հաշվին:
Իսկ ինչ վերաբերվում է վիդեոքարտին` խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել, որ ОЗУ-ները լինեն DDR3, դա շատ անգամ ավելի կարևոր է քան 512 Մբ թե 1 Գբ, իսկ մոդելը 8 կամ 9 սերիայի ցանկացած վիդեոքարտ, բացառությամբ 8100, 8300, 9100, 9300 մոդելների և բոլոր մոդիֆիկացիաների բացի "GS"-ից:

Սամվել
14.05.2009, 23:52

+ շատ ավելի կարևոր են Ունիվերսալ Պրոցեսորների քանակը.. մեկ էլ հիշողության թողունակությունը...

Օրինակ.

Palit 9600GT 512Mb 256bit 60000 150 650MHz, 256 bit, 1800MHz GDDR3, 64 stream processors, DX10.0, OpenGL 2.0, shader 4.0, 2DVI, TV-out, HDMI, PCI-E 2.0
Palit 9800GT 512Mb 256bit 66000 165 600MHz, 256 bit, 1800MHz GDDR3, 112 stream processors, DX10.0, OpenGL 2.0, shader 4.0, 2DVI, TV-out, PCI-E 2.0

Ոնց տեսնում եք 2 անգամ շատ են Ունիվերսալ պրոցեսորները... այն դեպքում որ գնային տարբերությունը էտքան մեծ չի...

Ptuchik
14.05.2009, 23:58
այ սա սխալ է: Գրեթե բոլոր ծրագրերն էլ դիմում են ռեգիստրներին ու դրա մեջ ոչ մի տարօրինակ կամ աննորմալ բան չկա: Անտիվիրուսը վիրուսներին չի բռնում անուններից ելնելով, կամ նրանից արդյոք էդ ծրագիրը փորձում է մուտք գործել ռեգիստր թե պորտ է բացում.. ICQ-ն համ ռեգիստր է մուտք գործում համ էլ պորտ է բացում.. մի խոսքով անտիվիրուսը keygen-ին կարող է համարել վիրուս կամ անցանկալի ծրագիր հնարավոր, բայց ոչ այսքանով սահմանափակվող հետևյալ դեպքերում:
1. keygen-ը պարունակում է վիրուսային ստորագրություն (վարակված է վիրուսով կամ վիրուս է)
2. անտիվիրուսի բազայում առկա է որպես անցանկալի ծրագիր
3. փորձում է ինտերնետից բեռնել անցանկալի ծրագրեր կամ վիրուսներ կամ դիմում է ոչ ապահով կայքերի և այլն...

Այ էստեղ ես համաձայն չեմ, քանի որ ինքս ժամանակին մի խմբի մեջ եմ եղել, ում հետ keygen-ներ ենք գրել, խումբը կոչվում ա FFF:
Բոլոր ծրագրերը օգտվում են ռեգիտրից իրենց մասով և էլի մի քանի բաժիններից, իսկ keygen-ը, ինչպես նաև մի շարք վիրուսներ, տրոյաններ և AD downloader-ներ, օգտվում են մի քիչ ավելի "ինտիմ" բաժիններից, քանի որ շատ keygen-ների աշխատանքի պրինցիպը հետևյալն է` ինքը վերցնում է ռեգիստրներից համակարգչի և օպերացիոն համակարգի մասին շատ խորը ինֆորմացիա ("MAC address"-ի և այլն մակարդակով), այնուհետև կախված կոնկրետ ծրագրից կատարում է հաշվարկ համապատասխան բանաձևի միջոցով և արդյունքը վեր է ածում "MD5 hash"-ի, ապա նրան բերում է այդ կոնկրետ ծրագրի նախընտրելի վերջնական key-ի տեսքի և ներկայացնում: Իսկ անտիվիրուսները "գիտեն", որ այդ զոնաները թույլատրելի չեն: Այդ զոնաներից օգտվում են միայն օպերացիոն համակարգը, որոշ սարքերի դրայվերները և մեկ-մեկ Windows-ի Update-ները, որոնց ինստալլյացիայի համար ևս խորհուրդ է տրվում ժամանակավորապես անտիվիրուսը Disable անել` անցանկալի արգելափակումները կանխելու նպատակով:
Ոնցոր թե այսքանը...

Ptuchik
15.05.2009, 00:03
+ շատ ավելի կարևոր են Ունիվերսալ Պրոցեսորների քանակը.. մեկ էլ հիշողության թողունակությունը...

Օրինակ.

Palit 9600GT 512Mb 256bit 60000 150 650MHz, 256 bit, 1800MHz GDDR3, 64 stream processors, DX10.0, OpenGL 2.0, shader 4.0, 2DVI, TV-out, HDMI, PCI-E 2.0
Palit 9800GT 512Mb 256bit 66000 165 600MHz, 256 bit, 1800MHz GDDR3, 112 stream processors, DX10.0, OpenGL 2.0, shader 4.0, 2DVI, TV-out, PCI-E 2.0

Ոնց տեսնում եք 2 անգամ շատ են Ունիվերսալ պրոցեսորները... այն դեպքում որ գնային տարբերությունը էտքան մեծ չի...

Իհարկե լրիվ համաձայն եմ, ուղղակի էդքան չխորացա, քանի որ դրանց հետևից եթե նայի գումարի մասին կմոռանա, քանի որ երկու շաբաթը մեկ նոր մոդելներում դրանց քանակը գրեթե կրկնապատկվում է :)

Սամվել
15.05.2009, 00:08

Բայց դե եթե դրանց չնայի կարա գնա առնի ասենք 9500ԳՏ ու փող տա ոչնիչին :)

Ավելի լավա մի քիչ ավելի վճարել.. քան թե 6 ամիսը մեկ վիդեոքարդ փոխել:B

Ptuchik
15.05.2009, 00:11
Բայց դե եթե դրանց չնայի կարա գնա առնի ասենք 9500ԳՏ ու փող տա ոչնիչին :)

Ավելի լավա մի քիչ ավելի վճարել.. քան թե 6 ամիսը մեկ վիդեոքարդ փոխել:B

Նու էդքան էլ ոչինչ չի, բայց իհարկե համաձայն եմ: Բայց դե ինչ էլ առնի, ինչքան էլ փող տա մեկ ա մի քանի ամսից.... :)

Սամվել
15.05.2009, 00:15
Նու էդքան էլ ոչինչ չի, բայց իհարկե համաձայն եմ: Բայց դե ինչ էլ առնի, ինչքան էլ փող տա մեկ ա մի քանի ամսից.... :)

Չէ իրականում հենց ոչինչա... կաորղա անփորձ մարդուն նույնիսկ թվա թե ասենք 1Գնոց 9500ԳՏն ավելի լավնա 9800ԳՏ-ի 512-ից.... Բայց դե իրականությունը շա՜տ ավելի տարբերա

Ptuchik
15.05.2009, 00:26
Չէ իրականում հենց ոչինչա... կաորղա անփորձ մարդուն նույնիսկ թվա թե ասենք 1Գնոց 9500ԳՏն ավելի լավնա 9800ԳՏ-ի 512-ից.... Բայց դե իրականությունը շա՜տ ավելի տարբերա

Դե դա պարզ ա, ժողովրդի մեծ մասը նայում են մենակ 1 Գբ, կամ 512 Մբ, կամ 256 Մբ... ու իրանց չի հետաքրքրում թե հենց GPU-ն ինչ ա, դաժե չի հետաքրքրում թե հենց էդ մեգաբայթերը DDR2 են թե DDR3... :)
Բայց ես ահագին էդ վիդեոին "չարչարելուց" հետո կարող եմ ասել, որ իր գնի համար 9500 GT-ն բավական լուրջ գործիք ա

Սամվել
15.05.2009, 00:49

Դե հա գինը միշտ էլ իրանը ասումա.. բայց դե էդ գնային կատեգորիայում ավելի հարմար բաներ կան... Մանսավորապես

ATI RADEON HD 4670
NVIDIA GeForce 9600 GSO

Ptuchik
15.05.2009, 00:55
Դե հա գինը միշտ էլ իրանը ասումա.. բայց դե էդ գնային կատեգորիայում ավելի հարմար բաներ կան... Մանսավորապես

ATI RADEON HD 4670
NVIDIA GeForce 9600 GSO

ATI-ին ճիշտն ասած ընդհանրապես ծանոթ չեմ, nVidia-ներից էլ GS-ից եմ հեռու մնում, բայց եթե ասում ես, ուրեմն մի բան գիտես, ես համեստորեն կլռեմ, քանի որ ծանոթ չեմ էդ քարտերին :)

Սամվել
15.05.2009, 00:59

Իրականում տեստերն են դա ասում... ես ընդամենը ցիտում եմ :8

Ptuchik
15.05.2009, 01:06
Իրականում տեստերն են դա ասում... ես ընդամենը ցիտում եմ :8

Դե ես էլ եի տեստերով ու ինտերնետում գտնվող աղբյուրներից ասում :)
Իմ մոտ հիմա 8600 GT ա 512 Մբ DDR3-ով, իրա "GPU Clock"-ը 512 MHz էր, պռոշիվկայով ռազգոն եմ արել մինչև 600 MHz ու շատ գոհ եմ, չնայած գիտեմ, որ ինքը արդեն (128 bit ու 32 շեյդեր) "քարի դար" ա :D

Հայկօ
15.05.2009, 01:09
ATI-ի (իրականում՝ AMD-ի, բայց դե) 4600 ու 4800 սերիաները գորձ են: 4770-ն ի մասին ընդհանրապես չեմ խոսում. ուղղակի էստեղ դեռ չկա, ոնց որ թե: Բայց դե 4770-ի մի երկու տեստ ման եկեք ինտերնետում, հետո նկատեք, որ դրա խորհուրդ տրվող գինը $99 ա (օվկիանոսից այն կողմ) ու մի շաբաթ հետո դուրս գրվեք գժանոցից :D:

ATI-ի դեպքում էսօր ուղղակի մահացու գին / որակ հարաբերակցություն ա: Մանավանդ՝ HD 4770-ի ու HD 4830-ի համար: Բայց դե, բնականաբար, HD 4850-ը էս երկուսից էլ արագ ա: Սենց թե նենց՝ ամեն ինչ գինն ա որոշում:

Սամվել
15.05.2009, 02:15

Հա իրոք 4770ը տեսա ու մտածեցի թե ինչ ափսոս էր 165$ը որ տվեցի իմ 9800GT-ին...

Բայց դե ջանդամ իմը լավնա :))

Fashist
15.05.2009, 22:56
ժող ջան լրիվ որոշեցի մնաց մայր պլատան խորհուրդ տվեք
core 2 duo e 8500 2*3,13ghz
video nvidia geforce 9800gtx
ram 4gb hastat voch kingston
hdd 1tb

Rammstein
16.05.2009, 11:00
Մերսի, կփորձեմ, արդյունքը կգրեմ։ Ի միջի այլոց, անտիվիրուսս Կասպերսկի ա, ու մի 2 օր առաջվա ափդեյթ արած ա։ Նենց որ կարծում եմ վիրուս չկա։

Արեցի։ Հիմա դեռեւս էդ winlogon-ի կախվելու խնդիրը չի առաջացել, բայց կային որոշ թերություններ (դրանց մասին չէի գրել), որոնք մնացին։ Օրինակ` Task Manager-ի Պրոցեսների կողքը` User Name սկունակում ոչ մի անուն չի գրած, միայն System Idle Process-ի կողքն ա գրած` SYSTEM։ Նույն թասք մենեջերի Users տաթում ոչ մի անուն չկա։ Հետո, որ Switch User եմ անում, Account-իս մոտ չի գրում «Logged on», կամ «X Programs are running»։ Ու էդ վիճակում երբ ուզում եմ այլ յուզերի անունով մտնեմ, պարզապես չի մտնում` մի պահ էկրանը թարթում ա, նորից հետ ա գալիս լոգոնի էջին։

Ptuchik
16.05.2009, 11:08

Խորհուրդ կտամ ափգռեյդ անես Windows 7-ի, կամ օգտագործիր Tune Up Utilities, ահագին խնդիրներ կլուծվեն:

aerosmith
16.05.2009, 13:00
Ժող ջան մի խնդրանք, կմտնեք էս լինքով ու մի հատ նայեք amd processor ների էդ գները աչուրդային գներ են թե իսկական, որտեմ մի քիչ կասկացում եմ, մեր մոտ իմ ուզած պռոցը արժի 88000 , իսկ էդ սայթում համարյա արյուր դոլար ա։
http://wheretobuy.amd.com/newegg_pibs.html#Processor=Athlon%26%23153%3B%20X2%20Dual-Core

Ptuchik
16.05.2009, 13:09

Աուկցիոն չի, վաճառք ա, ուղղակի մինչև առնելը տեղափոխման ու մաքսազերծման ծախսերը լավ ուսումնասիրի, որ եռակի չնստի վրետ:

aerosmith
16.05.2009, 13:50
չէ բարեկամա գալու, ինքնա բերելու:)

Ptuchik
16.05.2009, 14:00
չէ բարեկամա գալու, ինքնա բերելու:)

Դե ավելի լավ, 99.9% աուկցիոն չի, համենայն դեպս տենց ա երևում, ավելի հաստատ կդառնա առնելուց: :)

Հայկօ
16.05.2009, 18:54
Ժող ջան մի խնդրանք, կմտնեք էս լինքով ու մի հատ նայեք amd processor ների էդ գները աչուրդային գներ են թե իսկական, որտեմ մի քիչ կասկացում եմ, մեր մոտ իմ ուզած պռոցը արժի 88000 , իսկ էդ սայթում համարյա արյուր դոլար ա։
http://wheretobuy.amd.com/newegg_pibs.html#Processor=Athlon%26%23153%3B%20X2%20Dual-Core

Իսկական են:

Լեո
19.05.2009, 20:53
Դեսկթոփիս էսօր ավտոմատ էսպիսի հաղորդագրություն հայտնվեց: Էս ի՞նչ ա նշանակում :8
http://www.picamatic.com/show/2009/05/19/08/53/3694392_900x126.JPG

Ռուֆուս
19.05.2009, 20:56
Դեսկթոփիս էսօր ավտոմատ էսպիսի հաղորդագրություն հայտնվեց: Էս ի՞նչ ա նշանակում :8
http://www.picamatic.com/show/2009/05/19/08/53/3694392_900x126.JPG

Բացածդ ծրագրերը օզուն ուտում են: Ծրագրերի մի մասը փակիր ու լավ կլինի ռեստարտ անես: Կոմպիդ օզուն շատացրու:

Լեո
19.05.2009, 21:02
Բացածդ ծրագրերը օզուն ուտում են: Ծրագրերի մի մասը փակիր ու լավ կլինի ռեստարտ անես: Կոմպիդ օզուն շատացրու:

Օզուս DDR1 ա, չեմ կարողանում ճարել :(

linus
19.05.2009, 21:22
ինչ ծավալի ես ուզում ասա կճարենք

Լեո
19.05.2009, 21:28
ինչ ծավալի ես ուզում ասա կճարենք

512 mb ;)

linus
19.05.2009, 22:28
գտա
Elite 512Mb DDR 400, CL=2.5-4-4-8
լավ արագ օզու է, միակ պրոբլեմը կարող է լինել քո օզուի հետ անհամապատասխանությունը, որը քիչ հավանական է, գինը 8000 դրամ

Լեո
19.05.2009, 22:31
գտա
Elite 512Mb DDR 400, CL=2.5-4-4-8
լավ արագ օզու է, միակ պրոբլեմը կարող է լինել քո օզուի հետ անհամապատասխանությունը, որը քիչ հավանական է, գինը 8000 դրամ

Որտեղի՞ց գտար:
Դա վերջնակա՞ն գինն է :8

Ptuchik
19.05.2009, 23:24
Դեսկթոփիս էսօր ավտոմատ էսպիսի հաղորդագրություն հայտնվեց: Էս ի՞նչ ա նշանակում :8
http://www.picamatic.com/show/2009/05/19/08/53/3694392_900x126.JPG

Բացածդ ծրագրերը օզուն ուտում են: Ծրագրերի մի մասը փակիր ու լավ կլինի ռեստարտ անես: Կոմպիդ օզուն շատացրու:

Էդ քո ցույց տված հաղորդագրությունը ՕԶՈՒ-իդ հետ ոչ մի կապ չունի: :D
Վիրտուալ հիշողությունը դա վինչեստերիդ վրա մի տարածք է ֆայլի տեսքով (pagefile.sys), որին տալիս ես մինիմալ և մաքսիմալ սահման, որպիսի Windows-ն օգտագործի այն ծրագրերի աշխատելու ընթացքում, որը, կրկնում եմ, ՕԶՈՒ-ի հետ ոչ մի կապ չունի, ՕԶՈՒ-դ անիմաստ մի շատացրու, ավելի ճիշտ շատ ՕԶՈՒ-ն իհարկե լավ ա, բայց էդ պրոբլեմիդ լուծումը չի:
Քո մոտ ուղղակի այդ վիրտուալ հիշողությունն ա քիչ եղել, որը Windows-ը ավտոմատ ավելացրել ա ու տեղեկացնում ա քեզ այդ մասին:
Այսքան բան ;)

linus
19.05.2009, 23:42

շատ ուժեղ ասիր, իսկ ետ վիրտուալ հիշողության իմաստը գիտես ինչ է? լավ մե երկու բառով ասեմ, երբ որ կոմպիտդ օզուն լցված է լինում ու նոր բացվող ծրագրի համար ել տեղ չի լինում, ՕՍ ը ինչ որ ավելի ցածր պռիառիտետով ինֆորմացիաները արտագրում է եդ ֆաըլում, պահելով ինֆորմացի որ այդ ֆաիլերը սվոպինգի մեջ են որ հետո վերականգնի ...
եթե օզուն մեծ լինի էջային ֆաիլի իմաստը կանցնի, օրինակ իմ մոտ ես ընդհանրապես անջատել եմ որ կոմպս ավելի արագ աշխատի.

Որտեղի՞ց գտար:
Դա վերջնակա՞ն գինն է :8
պահեստից :) ճիշտն ասած վրեն եդ գինն եր կպցրած, բայց հլը նայեմ կփորցեմ իջացնել, բայց երեվի 1000 դրամից ավել չիջնի ինքը ռադիատրով ու հետաքրքիր սարք է: վաղը կպատասխանեմ OK

Լեո
19.05.2009, 23:47
պահեստից :) ճիշտն ասած վրեն եդ գինն եր կպցրած, բայց հլը նայեմ կփորցեմ իջացնել, բայց երեվի 1000 դրամից ավել չիջնի ինքը ռադիատրով ու հետաքրքիր սարք է: վաղը կպատասխանեմ OK

Խնդրում եմ վաղը ինձ ՓՄ գրի ;)

Ptuchik
20.05.2009, 11:50
շատ ուժեղ ասիր

Լավ դե, խմած եի մի բան էլ ասեցի: Բոուլինգով կրվել եի, դարդից խմել եի: :P

Kuk
21.05.2009, 20:33
Մի բան հարցնեմ էլի, Մոզիլա եմ օգտագործում, հենց Մոզիլան բացում եմ, սկսում ա շատ դանդաղ աշխատել կոմպը, ինչի՞ց կլինի: Մոզիլան ինչ որ թարմացնելու, աբդեյթ անելու խնդիր ունի՞:

ars83
21.05.2009, 20:39

Խոսքը Mozilla Firefox-ի մասին է, չէ՞: Եթե ավտոմատ թարմացումները, կամ դրանց ստուգումը ցանկալի չէ, դրանք կարելի է անջատել Edit -> Preferences -> Advanced -> Update պատուհանից (Mozilla Firefox 3.0.X-ում):

Kuk
21.05.2009, 20:46

Էդ ավտոմատ թարմացումները խանգարում ե՞ն նորմալ աշխատելուն: Ես մտածեցի կարողա թարմացնել ա պետք, որ նորմալ աշխատի:

ars83
21.05.2009, 20:49
Էդ ավտոմատ թարմացումները խանգարում ե՞ն նորմալ աշխատելուն: Ես մտածեցի կարողա թարմացնել ա պետք, որ նորմալ աշխատի:
Ամեն անգամ բրաուզերն աշխատացնելիս պիտի որ ստուգի՝ կա՞ն թարմացումներ: Բայց շատ չի դանդաղեցնում աշխտանքը, կամ էլ՝ կարճ ժամանակով: Մի հատ կարող ես անջատել, ստուգել՝ փոփոխություն կա՞: Եթե չկա, թող միացած մնան, թարմացումները լավ բան են:

VisTolog
21.05.2009, 20:50
Խի եսքան ժամանակ քո մոզիլլան նորմալա՞ Աշխատել :))

linus
21.05.2009, 20:50
Մի բան հարցնեմ էլի, Մոզիլա եմ օգտագործում, հենց Մոզիլան բացում եմ, սկսում ա շատ դանդաղ աշխատել կոմպը, ինչի՞ց կլինի: Մոզիլան ինչ որ թարմացնելու, աբդեյթ անելու խնդիր ունի՞:
բրաուզերները բավականին օպերատիվ հիսշողություն են օգտագործում, ու կախված բացված էջերի քանակից եվ պարունակությունից կարղ են դանդաղացնել կոմպյուտերի աշխատանքը. իսկ ձեր մոտ ինչքան է օպերատիվ հիշողության ծավալը? եվ արդյոք այն լցված է դանդաղ աշխատելու ժամանակ?

Kuk
21.05.2009, 20:52
Խի եսքան ժամանակ քո մոզիլլան նորմալա՞ Աշխատել :))
Հա:8

բրաուզերները բավականին օպերատիվ հիսշողություն են օգտագործում, ու կախված բացված էջերի քանակից եվ պարունակությունից կարղ են դանդաղացնել կոմպյուտերի աշխատանքը. իսկ ձեր մոտ ինչքան է օպերատիվ հիշողության ծավալը? եվ արդյոք այն լցված է դանդաղ աշխատելու ժամանակ?

Օպերատիվ հիշողությունը ո՞րն ա:oy

Kuk
21.05.2009, 20:53
Հա:8

Օպերատիվ հիշողությունը ո՞րն ա:oy

Հա, Ռամն ա՞,. մի գեգ ա:

Artgeo
21.05.2009, 20:55
Էդ ավտոմատ թարմացումները խանգարում ե՞ն նորմալ աշխատելուն: Ես մտածեցի կարողա թարմացնել ա պետք, որ նորմալ աշխատի:
Չէ, Մոզիլան էդ խնդիրը միշտ ունեցել ա, թաբերը փակելուց հետո չի դատարկում ռամը, մնում ա ժամանակ առ ժամանակ փակել ու կրկին բացել Մոզիլան կամ օգտագործել ուրիշ բրաուզեր... Ինտերնետ էքսպլորեր չէ, բրաուզեր

ars83
21.05.2009, 20:58

Ինձ մոտ Ֆայրֆոքս 3-ա, նման խնդիր երբեք չեմ ունեցել: :think Ֆայրֆոքս 2-ում կար նման բան:

Կապիտան, քո Ֆայրֆոքսն ի՞նչ վերսիայի է (Help -> About Mozilla Firefox, վերջին տողը)

linus
21.05.2009, 21:03
Հա, Ռամն ա՞,. մի գեգ ա:
հիմա նայի սեղմի ու սեղմած պահի alt, ctrl կոճակները եվ սեղմած պահած վիճակում սեղմի delete կոճակը ու վաց թող բոլոր կոճակները, եթե Windows xp է ապա կբացվի task manager, եթե Vista ապա սեղմիր task manager - ի վրա.
նոր բացված պատուհանի վերեվի էջերի մասից ընտրիր performance էջը, եվ վերեվից երկրորդ դիագրամում, որտեղ գրված է memory կերեվա քո կոմպյուտերի զբաղված հիշողությունը, եթե այն 85% կամ ավել է ապա փորցիր անջատել ոչ պետկական ծրագրերը եթե ոչ գրի փորցենք հասկանալ թե ինչից է

Kuk
21.05.2009, 21:06
Ինձ մոտ Ֆայրֆոքս 3-ա, նման խնդիր երբեք չեմ ունեցել: :think Ֆայրֆոքս 2-ում կար նման բան:

Կապիտան, քո Ֆայրֆոքսն ի՞նչ վերսիայի է (Help -> About Mozilla Firefox, վերջին տողը)

Firefox/3.0.10

Artgeo
21.05.2009, 21:10
Ինձ մոտ Ֆայրֆոքս 3-ա, նման խնդիր երբեք չեմ ունեցել: :think Ֆայրֆոքս 2-ում կար նման բան:

Կապիտան, քո Ֆայրֆոքսն ի՞նչ վերսիայի է (Help -> About Mozilla Firefox, վերջին տողը)
Իմ մոտ 3 նա ու միշտ տենց խդնիրներ են առաջանում: Ուրեմն կամ դու ես քիչ սայթեր նայում կամ ես եմ չափից դուրս շատ նայում, հենց էս պահին 21 թաբ ա բացած:

Kuk
21.05.2009, 21:11
հիմա նայի սեղմի ու սեղմած պահի alt, ctrl կոճակները եվ սեղմած պահած վիճակում սեղմի delete կոճակը ու վաց թող բոլոր կոճակները, եթե Windows xp է ապա կբացվի task manager, եթե Vista ապա սեղմիր task manager - ի վրա.
նոր բացված պատուհանի վերեվի էջերի մասից ընտրիր performance էջը, եվ վերեվից երկրորդ դիագրամում, որտեղ գրված է memory կերեվա քո կոմպյուտերի զբաղված հիշողությունը, եթե այն 85% կամ ավել է ապա փորցիր անջատել ոչ պետկական ծրագրերը եթե ոչ գրի փորցենք հասկանալ թե ինչից է

Հեսա.

ars83
21.05.2009, 21:16
Իմ մոտ 3 նա ու միշտ տենց խդնիրներ են առաջանում: Ուրեմն կամ դու ես քիչ սայթեր նայում կամ ես եմ չափից դուրս շատ նայում, հենց էս պահին 21 թաբ ա բացած:

Չէ, ես էդքան չեմ բացում, հազարից մեկ: Բայց Կապիտանն էլ, երևի էդքան չի բացում:
Եսիմ :think

Ժողովուրդ, հարցնել հարցնել ա: Կարող ա՞ հանդիպել եք էդ խնդրին. Ֆայրֆոքսով որ YouTube-ից մի բան ես նայում, մուկը scroll անելիս աղմուկ ա առաջանում (լապտոպի վրա, Fedora 10 ՕՀ): Գուգլում նայեցի, ասում էին որ սաունդ քարտի կամ դրայվերի հարց ա, բայց դե ուրիշ ծրագրով flv ֆայլեր նայելիս նման պրոբլեմ չկա՝ հաստատ Ֆայրֆոքսի plug-in-ն ա ծուռ: Ի՞նչ կասեք:

linus
21.05.2009, 21:16
Հեսա.
windows - ըտ լավը չի եթե հարմար լինի փոխի կամ սովորական windows xp դիր կամ vista սերվիզ պակ 1 ով, իսկ հիմա փորցիր ֆաիրֆոքսը փակել ու աշխատել ինտերնետ եքսպլորերով.

հա մեկել դա շուտվանից կար թե նոր է որ դանդաղում է?

Kuk
21.05.2009, 21:19

Միշտ սենց չի եղել, ես քանի օր ա սկսել ա սենց լինել:

xp սերվիզ պակ 2-ը լավը չի՞, թե՞ հենց իմը լավը չի:

ars83
21.05.2009, 21:22
windows - ըտ լավը չի
Լինուս, դե դու հաստատ պիտի ասեիր Windows-ը լավը չի ;)
Համամիտ եմ, տափակ ՕՀ ա

linus
21.05.2009, 21:25
Միշտ սենց չի եղել, ես քանի օր ա սկսել ա սենց լինել:

xp սերվիզ պակ 2-ը լավը չի՞, թե՞ հենց իմը լավը չի:
հենց քոնը լավ չի, ու ընդհանրապես ես վերջի xp ները որոնք մշակվել են հակերների կողմից հաջողված են միայն դիզայնով, իսկ տակի աշխատող մասը ահավոր վատն է, կան նույնիսկ վիրուսոտ տարբերակներ: իսկ դիզայնի պահով ավելի լավ ա վիստա քցես առանց մտածելու որ դանդաղ կաշխատի:

բրաուզերը կարող է ես վերջերս թարմացել է, որը ավելի դանդաղ է աշխատում քան նախորդ տարբերակները, ամեն դեպքում ես ծանոթ չեմ 10 րդ տարբերակին, ու հաստատ չեմ կարող ասել, եթե հարմար է որոշ ժամանակ օգտագործի ԻԵ ը ու եթե ելի դանդաղ աշխատեց ապա խնդիրը ֆաիրֆոքսից չի

linus
21.05.2009, 21:28
Լինուս, դե դու հաստատ պիտի ասեիր Windows-ը լավը չի ;)
Համամիտ եմ, տափակ ՕՀ ադե Միքրոփափուկների վերջին հայաստանյան սեմինարի ժամանակ նրանք եվս խոստովանցից որ իրոք շատ խնդիրներ ունեն :) իսկ քռեք տարբերակները վապշե չեն աշխատում: իսկ ես դեպքում կոնկրետ վինդվոզի վերսիան լավը չի :)

Լեո
21.05.2009, 21:34
Եղել եղել ա, մի հատ էլ իմնի մասին կարծիք ասեք :)
http://www.picamatic.com/show/2009/05/21/09/35/3718879_403x455.JPG

linus
21.05.2009, 21:37
Եղել եղել ա, մի հատ էլ իմնի մասին կարծիք ասեք :)

ուզենաս կարաս վիստաի ել անցնել:)

Լեո
21.05.2009, 21:39
ուզենաս կարաս վիստաի ել անցնել:)

Ինչի՞ս ա պետք :esim Կասեք Վիստայի առավելությունը ո՞րն ա:8

linus
21.05.2009, 21:47
Ինչի՞ս ա պետք :esim Կասեք Վիստայի առավելությունը ո՞րն ա:8
ավելի պաշտպանված է վիրուսներից ու հակերներից, ավելի ստաբիլ է աշխատում (sp1) ու ավելի հաճելի է

Artgeo
21.05.2009, 21:54
ավելի պաշտպանված է վիրուսներից ու հակերներից, ավելի ստաբիլ է աշխատում (sp1) ու ավելի հաճելի է
ճիշտ ա ասում, վիրուսը վիրուսին չի կպնում

VisTolog
21.05.2009, 22:03
Արտգեո, ով պնտրում է, նա անպայման գտնում է, ետե նույնիսկ պնտրվող բանը գոյուտյուն չունի. :))

գնացեք ձեր վին էքսպի նորտոն քոմմանդերը օգտագործեք.

Լեո
23.05.2009, 21:42
Կոպմս ֆորմատ եմ արել: Ավուդիո դրայվերները նորմալ «նստեցրել» եմ, բայց ձայնը ցարծ ա: Մի խորհուրդ տվե՛ք, ի՞նչ անեմ:

Լեո
23.05.2009, 22:01
Ֆորմատից հետո մեկ էլ ափդեյթի հետ կապված խնդիր ա առաջացել:

Էսպիսի իկոնկայա հայտվել.
http://images.upload2world.com/get-5-2009-upload2world_com_pbvqovg.JPG

Բացելուց էլ էսպիսի բան ա բերում.
http://images.upload2world.com/get-5-2009-upload2world_com_qkwwslo.JPG

Ո՞նց անջատեմ էդ ֆունկցիան: Control Panel --> Security Center-ում փորձել եմ անջատել, չի ստացվում;

Elmo
23.05.2009, 22:20
Control Panel --> Security Center
Control Panel --> Automatic Updates անջատի:

Լեո
23.05.2009, 22:22
Control Panel --> Automatic Updates անջատի:

Մերսի :) Չէի տեսել էդ կոճակը :oy

Լեո
24.05.2009, 13:56
Էս ի՞նչ ա նշանակում:
http://www.picamatic.com/show/2009/05/24/01/57/3747379_390x111.JPG

Եվ խնդրում եմ սրան էլ պատասխանեք.

Կոպմս ֆորմատ եմ արել: Ավուդիո դրայվերները նորմալ «նստեցրել» եմ, բայց ձայնը ցարծ ա: Մի խորհուրդ տվե՛ք, ի՞նչ անեմ:

Elmo
24.05.2009, 13:58
Էս ի՞նչ ա նշանակում:

նշանակում ա ցանցում նույն IP -ից էլի կա: Բառացի տենց էլ գրած ա: Կամ դու էս խալխի IP -ն դրել, կամ խալխը՝ քո: Կամ էլ տանը 1-ից ավել կոմպ ունես, նույն սվիչից միացված, նույն IP -ով:

Xelgen
24.05.2009, 14:03
Էս ի՞նչ ա նշանակում:

IP հասցեդ ո՞վ է դրել։
Կամ մեկը քո հասցեն է դրել, կամ դու մեկի հասցեն։

Կոպմս ֆորմատ եմ արել: Ավուդիո դրայվերները նորմալ «նստեցրել» եմ, բայց ձայնը ցարծ ա: Մի խորհուրդ տվե՛ք, ի՞նչ անեմ:

Դաբլ քլիք արա, ձայնի կարավարման իկոնկայի վրա, ու տես, ինչ պոլզզունոկ է ցածր մնացել։
Հետո մտի Options->Advanced ու նայի ինչ օպցիաներ կան կանալների համար, մեկ մեկ, ինչ-որ ֆունկցիա միացնելուց նաև ձայնն է բարձրանում։

Լեո
24.05.2009, 14:05
նշանակում ա ցանցում նույն IP -ից էլի կա: Բառացի տենց էլ գրած ա: Կամ դու էս խալխի IP -ն դրել, կամ խալխը՝ քո: Կամ էլ տանը 1-ից ավել կոմպ ունես, նույն սվիչից միացված, նույն IP -ով:
Կոմպս 2 օր առաջ ֆորմատ եմ արել: Զանգեցի Բիլայն, որ հայ-լայնի համար Internet Protocol (TCP/IP)-ում գրվող հասցեն ասեն: Մի աղջիկ էր, ասեց՝ 192.168.1.1: Հենց նոր նորից զանգեցի, էս անգամ մի տղա ասեց 192.168.1.2: Հիմա չեմ հասկանում՝ ո՞ր ա ճիշտ :esim

Լեո
24.05.2009, 14:09
IP հասցեդ ո՞վ է դրել։
Կամ մեկը քո հասցեն է դրել, կամ դու մեկի հասցեն։
IP-ն դրել էի 192.168.1.1, հիմա փոխեցի 192.168.1.2:
Տեսնենք, կարող ա դզվի :)

Դաբլ քլիք արա, ձայնի կարավարման իկոնկայի վրա, ու տես, ինչ պոլզզունոկ է ցածր մնացել։
Նայել եմ, բոլորն էլ բարձր են:

Հետո մտի Options->Advanced ու նայի ինչ օպցիաներ կան կանալների համար, մեկ մեկ, ինչ-որ ֆունկցիա միացնելուց նաև ձայնն է բարձրանում։
Options->Advanced Controls-ը պասիվ ա ցույց տալիս:

masivec
24.05.2009, 14:12
Կոմպս 2 օր առաջ ֆորմատ եմ արել: Զանգեցի Բիլայն, որ հայ-լայնի համար Internet Protocol (TCP/IP)-ում գրվող հասցեն ասեն: Մի աղջիկ էր, ասեց՝ 192.168.1.1: Հենց նոր նորից զանգեցի, էս անգամ մի տղա ասեց 192.168.1.2: Հիմա չեմ հասկանում՝ ո՞ր ա ճիշտ :esim
192.168.1.1:)

Լեո
24.05.2009, 14:15
192.168.1.1:)

Չէ՛, երևի էդ սխալ ա, որովհետև էդ դնելու դեպքում վերևը ցույց տրված հաղորդագրությունն էր բերում:

Xelgen
24.05.2009, 14:16
192.168.1.1

192.168.1.1 դա իլռելայն քո մոդեմի ԼԱՆ-ի այփին է։
Այդպես որ քո ԻՊ-ն պետք է լինի նույն ենթացանցի մեկ ուրիշ հասցե, իսկ 1.1-ը իրա գեյթվեյը։
Այսպես որ 192.168.1.2-ը նորմալ է։

masivec
24.05.2009, 14:20
Ոնց իմանամ բա՞:think
192.168.1.1 էսի որ բացում եմ բրաուզերով կoդ ա ուզում:)

Xelgen
24.05.2009, 14:37
Ոնց իմանամ բա՞

Հեշտ ճանապարհ, դաբլ-քլիք ցանցի իկոնկայի վրա, թրեյում, ու ընտրում ես Դիտեյլզ ներդիրը։

Մանդրամասն ճանապարհ, Start->Run->cmd->ipconfig /all

192.168.1.1 էսի որ բացում եմ բրաուզերով կoդ ա ուզում

Դե դա է, էլի։ Դու կպնում ես քո մոդեմի վեբ-սերվերին, իլռելայն անուն/գաղտնաբառը admin/admin է։

Նայել եմ, բոլորն էլ բարձր են:
Options->Advanced Controls-ը պասիվ ա ցույց տալիս:

Ետ դեպքում դժվարանում եմ բան ասել, համոզված ես որ բոլոր դռայվերները ճիշտ դրել ես, որ իրոք ցածր է ձայնը, և ուրիշ ձայն կարգավորող ծրագիր չկա՞։

masivec
24.05.2009, 14:42
Մանդրամասն ճանապարհ, Start->Run->cmd->ipconfig /all
Հա իմս մեկ-ով ա:)

Xelgen
24.05.2009, 14:53
Հա իմս մեկ-ով ա

Կոնկրե ի՞նչն է մեկով :) եթե .1.1-ի բրաուզերով դիմելուց մոդեմի ինտերֆեյսին ես միանում, ուրեմն քո կոմպի հացեն արդեն .1.1 չի:

masivec
24.05.2009, 15:03
Ես երկուսում էլ 1.1 ա ցույց տալիս:)

Լեո
24.05.2009, 15:22
Ետ դեպքում դժվարանում եմ բան ասել, համոզված ես որ բոլոր դռայվերները ճիշտ դրել ես, որ իրոք ցածր է ձայնը, և ուրիշ ձայն կարգավորող ծրագիր չկա՞։

Դե ֆորմատից հետո դրայվերների դիսկը դրել եմ ու կարծես թե ամեն ինչ նորմալ արել եմ:
Ձայնը կարգավորող ծրագիրը Realtek HD Audio Manager-ն է:

Իսկ ի՞նչ կլինի, եթե դրայվերները նորից ինստալացիա անեմ :think

Xelgen
24.05.2009, 15:33
Ես երկուսում էլ 1.1 ա ցույց տալիս

Հասցեդ .1.10 -է :)
.1.1-ը դա գեյթվեյ և դնս-սեռվերն է, այսինքն քո մոեդեմը:

Իսկ ի՞նչ կլինի, եթե դրայվերները նորից ինստալացիա անեմ
Փորձիր, եթե ամեն ինչ ճիշտ կարվի, վնաս չի լինի։

Լեո
24.05.2009, 15:35

Շնորհակալ եմ, կփորձեմ, եթե խնդիրը չլուծվի, էլի կդիմեմ :);)

Xelgen
24.05.2009, 15:35
Ես երկուսում էլ 1.1 ա ցույց տալիս

Հ.Գ. Եթե սեղմես Alt+PrntScr ապա, ինքը կզավթի, ոչ թե ամբողջ էկրանը, այլ միայն ակտիվ պատուհանը։

Լեո
24.05.2009, 15:36
Հ.Գ. Եթե սեղմես Alt+PrntScr ապա, ինքը կզավթի, ոչ թե ամբողջ էկրանը, այլ միայն ակտիվ պատուհանը։

Վայ, էս ինչ լավ բան ասեցիր :ok

masivec
24.05.2009, 15:39
Հ.Գ. Եթե սեղմես Alt+PrntScr ապա, ինքը կզավթի, ոչ թե ամբողջ էկրանը, այլ միայն ակտիվ պատուհանը։
Մերսի շատ:yahooԹե չե կտրող բան չունեմ ու տենց մեծ եմ քցում:(

Լեո
24.05.2009, 15:40
Մերսի շատ:yahooԹե չե կտրող բան չունեմ ու տենց մեծ եմ քցում:(

Ո՞նց չունես :o Բա Paint-ը ի՞նչ ա :8

masivec
24.05.2009, 15:41
Ո՞նց չունես :o Բա Paint-ը ի՞նչ ա :8
Փեինթով լինումա՞:think

Լեո
24.05.2009, 15:49
Փեինթով լինումա՞:think

Անպայման ;)

Ուրվական
24.05.2009, 20:37
Կարո՞ղ ա իմանաք, ոնց են անում, ասում են MS Office-ով ինչ-որ ձև կա, որ ֆայլը պահպանելուց ֆոնտն էլ հետն ես պահպանում, որ հետո որևէ այլ համակարգչի վրա, որն էդ ֆոնտը չունի, տառերը բացելու խնդիր չլինի:

Հայկօ
24.05.2009, 20:45

2007-ում, չէ՞:

Word Options - Save - Embed fonts in the file (չռթիկը դիր):

Rammstein
25.05.2009, 10:23
Ժողովուրդ, Win XP SP3-ը որ ՍՊ2-ի դիսկով Repair անեմ, նորմալ կլինի՞:

masivec
25.05.2009, 11:44
Repair
Ի՞նչ ա նշանակում

Լեո
25.05.2009, 11:53
Ի՞նչ ա նշանակում

Վերանորոգել (ռիփիյը) ;)

Ավելի ճիշտ կլիներ repair-ի փոխարեն ասել upgrade ;)

Ptuchik
25.05.2009, 12:01
Վերանորոգել (ռիփիյը) ;)

Ավելի ճիշտ կլիներ repair-ի փոխարեն ասել upgrade ;)

Եթե ես ճիշտ հասկացա Rammstein-ի գրածը, ապա իրեն հենց repair-ն ա պետք, իսկ repair-ն ու upgrade-ը լրիվ տարբեր բաներ են:

Ptuchik
25.05.2009, 12:04
Վերանորոգել (ռիփիյը) ;)

Ավելի ճիշտ կլիներ repair-ի փոխարեն ասել upgrade ;)

Եթե ես ճիշտ հասկացա Rammstein-ի գրածը, ապա իրեն հենց repair-ն ա պետք, իսկ repair-ն ու upgrade-ը լրիվ տարբեր բաներ են:

Ժողովուրդ, Win XP SP3-ը որ ՍՊ2-ի դիսկով Repair անեմ, նորմալ կլինի՞:
Կախված է թե կոնկրետ որ ֆայլերն ես ուզում repair անես, իսկ եթե ամբողջովին Windows-ն ես repair անում, ապա էդ ժամանակ կլինի, ուղղակի SP3 կդառնա SP2 (downgrade)

Rammstein
26.05.2009, 18:34
Քանի որ Windows-ս ահավոր էր աշխատում (որոշ ֆունկցիաներ պարզապես չէին աշխատում), ստիպված Repair արեցի։ Թերությունների մեծ մասը ուղղվեց, բայց հիմա էլ չեմ կարում ՍՊ3 դնեմ, կեսից ասում ա Access is Denied։ Հետո կա մի թերություն, որը էն ժամանակ էլ կար ու չի վերացել` հաճախ լոգին լինելուց` գաղտնաբառը գրելուց հետո կոմպը կտրուկ ռեստարտ է լինում։ Միանալուց հետո գրում է, որ ամսի էսինչին, ժամը էսինչին winlogon.exe պրոցեսը «հեզ էնքաունտեդ ը փրոբլեմ ընդ նիդ թու քլոզ...»։

Ի՞նչ կարամ անեմ, ժողովուրդ։ Օգնեք, Help, Hilf mir, F1... :scare

VisTolog
26.05.2009, 18:44

Փորձի իրա դիսկի մեջից էտ ֆայլը գտնես, ու փոխրինես.

VisTolog
26.05.2009, 18:56
Ինչքան հասկացա նորմալ ռեժիմով չի բացում կոմպը.
Կմտնես safe mode-ով, կամ safe mode with command promt
Մի հատ էլ chkdsk արա
Start> Run> cmd> Chkdsk /f
Եթե առաջարկի մյուս միացնելուց ստուգել` համաձայնվիր (Y).

Rammstein
26.05.2009, 19:06

Նորմալ ռեժիմով հիմնականում բացում ա։ ԵՐԲԵՄՆ ա լինում, որ տենց ռեստարտ լինի, այլ ոչ միշտ։ Չեքդիսկը ես էլ մի քիչ առաջ տվեցի, բայց դեռ ռեստարտ չեմ արել, որ անի։ :)

Rammstein
26.05.2009, 21:04
Քանի որ Windows-ս ահավոր էր աշխատում (որոշ ֆունկցիաներ պարզապես չէին աշխատում), ստիպված Repair արեցի։ Թերությունների մեծ մասը ուղղվեց, բայց հիմա էլ չեմ կարում ՍՊ3 դնեմ, կեսից ասում ա Access is Denied։ Հետո կա մի թերություն, որը էն ժամանակ էլ կար ու չի վերացել` հաճախ լոգին լինելուց` գաղտնաբառը գրելուց հետո կոմպը կտրուկ ռեստարտ է լինում։ Միանալուց հետո գրում է, որ ամսի էսինչին, ժամը էսինչին winlogon.exe պրոցեսը «հեզ էնքաունտեդ ը փրոբլեմ ընդ նիդ թու քլոզ...»։

Ի՞նչ կարամ անեմ, ժողովուրդ։ Օգնեք, Help, Hilf mir, F1... :scare
Մի բան էլ ավելացնեմ։ Էս թարմացված վիճակում, որոշ բաներ Limited account-ներում չեն աշխատում։ Օրինակ` Word-ը բացելուց հետո կախվում ա, Media Player-ը չի բացվում։

Ptuchik
26.05.2009, 21:53
Մի բան էլ ավելացնեմ։ Էս թարմացված վիճակում, որոշ բաներ Limited account-ներում չեն աշխատում։ Օրինակ` Word-ը բացելուց հետո կախվում ա, Media Player-ը չի բացվում։

Rammstein ջան, ես սրտանց կուզեի քեզ օգնել, բայց քո գրաց խնդիրները հիմնականում լինում են ոչ թե այն ֆայլերից, որոնք close են լինում, այլ կողմնակի մանր-մունր զիբիլ ծրագրերից, ֆայլերից ու պլագիններից, որոնց գտնելն ավելի ջանջալ ու դժվար ա, քան զրոից ՕՀ նստացնել ու ծրագրերդ նորից դնելը:
Նենց որ, ցավոք սրտի, խորհուրդ կտամ մի հատ C դիսկդ image անես (օրնակ acronis True image-ով կամ Norton Ghost-ով) հետո ֆորմատ անես ու զրոից ամեն ինչ դնես, էդ վախտ արդեն կարող ես Windows 7 էլ դնես, որը 10000000 անգամ ավելի լավ ա XP-ից ու ծրագրերիդ 99.999999%-ը առանց պրոբլեմ կաշխատեն վրեն:

P.S. Image անում ես նրա համար, որ ամեն ինչ նորը դնելուց հետո եթե տեսնես ինչ որ ֆայլեր մոռացել էիր պահել, image-ից վերականգնես, հետո էդ image-ը կջնջես:

Rammstein
26.05.2009, 22:30

Մերսի։
Շատ կուզեի 7-ը, բայց չունեմ։ Ո՞վ կարա տա ինձ։

Մի հատ էլ հարց։ Հիմա 7-ը փորձարկման փուլ ում ա չէ՞։ Հետո եթե պաշտոնապես վերջնականը դուրս գա, կարա՞նք առանց 0-ից դնելու էս հնի վրայից թարմացնենք։

Ptuchik
27.05.2009, 00:39

Ես 64 բիթը կարամ տամ:
Ինքը վերջնական փուլում չի, բայց լավ ստաբիլ ա: Իսկ ինչ վերաբերում ա հետագայում վերջնականին անցնելուն, ըստ Մայքրոսոֆթի հիմա մշակվում ա Upgrade-ի սցենարները, բայց ամեն դեպքում ավելի լավ կլինի մաքուր քոփի անել, հետո Transfer files and settings անել, որը նույնպես ընգրկված ա Windows 7-ում:

Rammstein
27.05.2009, 00:45

Դե ինչքան ես եմ հասկանում էդ 64 բիթանոցը Core 2 Duo պրոցեսորների համար ա։ Իմը Պենտյում 4 ա` 1 CPU, 1 Core, 2 Thread։

Իսկ ինետում մի տեղից հնարավոր է՞ քաշել 32 բիթանոցը։

Artgeo
27.05.2009, 00:52
Windows 7 RC 1 x84 (32) ունեմ, մնում ա մայքրոսոֆթի սայտում գրանցվել ու ստանալ քեյ, որը մինչև մյուս ամառ կլինի ուժի մեջ

Ahik
28.05.2009, 00:20
Ժող ջան, ինչից կլինի որ Word-ի մեջ յունիկոդով ոչ հայերեննա գրում, ոչ ռուսերենը: Ինչպե՞ս կարամ սարքեմ

Ptuchik
28.05.2009, 17:01
Դե ինչքան ես եմ հասկանում էդ 64 բիթանոցը Core 2 Duo պրոցեսորների համար ա։ Իմը Պենտյում 4 ա` 1 CPU, 1 Core, 2 Thread։

Իսկ ինետում մի տեղից հնարավոր է՞ քաշել 32 բիթանոցը։

Այստեղից (http://www.akumb.am/showpost.php?p=1699896&postcount=320)

Xelgen
28.05.2009, 19:57
Ժող ջան, ինչից կլինի որ Word-ի մեջ յունիկոդով ոչ հայերեննա գրում, ոչ ռուսերենը: Ինչպե՞ս կարամ սարքեմ

«չգրել» ասելով, ի՞նչ ինկատի ունես։
Կարո՞ղ ես մանրամասնել։

Kuk
28.05.2009, 20:41
Ժող կյանքս կերավ էս անտիվիռուսը, հինգ րոպեն մեկ մի հատ խոզի ձեն ա հանում ու սենց պատուհան ա բացում:angry Էս ի՞նչ ա այսինքն:
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=38725&d=1243528878

Ptuchik
28.05.2009, 20:44

Եթե ինչ որ սայթ ես ուզում մտնես, մի մտի, վտանգավոր ա, եթե ինքն իրան ա տալիս, ուրեմն կոմպդ վարաքված ա շպիոնով, անտիվիրուսով full scan արա:

Kuk
28.05.2009, 21:14
Եթե ինչ որ սայթ ես ուզում մտնես, մի մտի, վտանգավոր ա, եթե ինքն իրան ա տալիս, ուրեմն կոմպդ վարաքված ա շպիոնով, անտիվիրուսով full scan արա:

Չէ, ինչ սայթ մտնում եմ, նորմալ ա. էդ որ բերում ա, ակումբ ու ադնակլասսնիկին ա մենակ բաց: Պոռնո սայթեր իմ կոմպից չի լինում մտնել:

Kuk
28.05.2009, 21:18
Եթե ինչ որ սայթ ես ուզում մտնես, մի մտի, վտանգավոր ա, եթե ինքն իրան ա տալիս, ուրեմն կոմպդ վարաքված ա շպիոնով, անտիվիրուսով full scan արա:

Մի բան էլ հարցնեմ էլի. D-ն էլ պետքա՞ սկան անեմ, թե՞ մենակ C-ն անեմ, հերիք ա:

Ptuchik
28.05.2009, 21:39
Մի բան էլ հարցնեմ էլի. D-ն էլ պետքա՞ սկան անեմ, թե՞ մենակ C-ն անեմ, հերիք ա:

Հիմնականում C-ում ա լինում, բայց եթե ժամանակ ունես լրիվ ստուգի, որ լրիվ մաքրվի

Ahik
28.05.2009, 23:15
«չգրել» ասելով, ի՞նչ ինկատի ունես։
Կարո՞ղ ես մանրամասնել։

Անհասկանալի նշաններա գրում

blablabla
29.05.2009, 01:39
Մի բան էլ հարցնեմ էլի. D-ն էլ պետքա՞ սկան անեմ, թե՞ մենակ C-ն անեմ, հերիք ա:
D-ն էլ արա, որ հետո D-ից C չընկնի

Լեո
30.05.2009, 14:34
http://images.upload2world.com/get-5-2009-upload2world_com_chyfqlf.JPG
Ժող ջան, ափդեյթի ֆունկցիան անջատել եմ, բայց ժամացույցի մոտից էն կարմիր իկոնկան չեմ կարողանում հեռացնել:

http://images.upload2world.com/get-5-2009-upload2world_com_fynrp.JPG

Ի՞նչ անեմ:

Ptuchik
30.05.2009, 14:37

Մտի Security Center ու դիր նենց, որ Automatic Update-ի մասին տեղեկություն չհայտնի:

Լեո
30.05.2009, 14:41
Մտի Security Center ու դիր նենց, որ Automatic Update-ի մասին տեղեկություն չհայտնի:

Շնորհակալ եմ, գտա ձևը: Ուղղակի էս «ծիտիկի» պիտի հանվեր :)
http://images.upload2world.com/get-5-2009-upload2world_com_dcimjyi.JPG

Rammstein
30.05.2009, 15:21
Անհասկանալի նշաններա գրում
Յունիկոդով գրի։ :)

Կամ էլ ֆոնտ դիր` ոչ յունիկոդային ֆոնտ (օրինակ` հայերենի համար` Courier LatArm, ռուսերենի համար` Courier LatRus)։
Քաշիր կցված ֆայլը, մեջը էդ երկու ֆոնտը կա։

aerosmith
30.05.2009, 16:16
Ժող ջան փնտրում եմ dell latitude d505 նոթբուքի ստեղնաշար, խնդրում եմ օգնեք էլի։
կամ էլ նման մի ծրագիր, ասենք ուզում եմ "y" տառը գրեմ, մի քանի ստեղները միաժամանակ սեղմելով, կոմպը հասկանա հենց "y"

Ptuchik
30.05.2009, 16:34

Այսինքն ո՞նց, "Y" տառը չկա՞

aerosmith
30.05.2009, 17:39
"y"-ը ջարդվելա, այսնքն կնոպկի տակի զամոկը ջարդվելա, ու ոչ մեկ մի հատ ստեղն չի փոխում, սաղ ասում են կփոխենք, բայց ամբողջությամբ։ իսկ դա էլ ասում են թանկ, ինչին ես էդքան փող չեմ տա։ 150 $,

Ptuchik
30.05.2009, 17:41

Դրա համար պետք չէր կոմպի ամեն հարցին "Yes" սեխմել: :D
Իսկ եթե լուրջ, կփորձեմ ճարել ու կգրեմ:

Xelgen
30.05.2009, 19:24
"y"-ը ջարդվելա, այսնքն կնոպկի տակի զամոկը ջարդվելա, ու ոչ մեկ մի հատ ստեղն չի փոխում, սաղ ասում են կփոխենք, բայց ամբողջությամբ։ իսկ դա էլ ասում են թանկ, ինչին ես էդքան փող չեմ տա։ 150 $,

Ինչ 150$ ???
http://shop.ebay.com/items/_W0QQ_nkwZdellQ20latitudeQ20d505Q20keyboardQQ_armrsZ1QQ_fromZQQ_mdoZ

15-20$ արժի, ուղղարկելով թող 30$ դառնա։ Մի 10.000 պայթի-տրաքի գործը լինի (կարող ես ինքդ փորձել անել, բայց շատ լապտոպներ բավականին խուճուճ ձևով են քանդվում-հավաքվում)։

Եթե ռուսական ստեղնաշար էր ու պարտադիր դա է պետք, կարող ես մոսկվայում ծանոթներին բզբզել։ Եթե մարդ ունես, բայց նրանք չգիտեն ում դիմեն, ես լապտոպների վերանորոգմամբ զբաղվող մի երկու հոգու կոնտակտ կարող եմ տալ։

aerosmith
30.05.2009, 19:51
բայց էդ ի-բեյ սայթ աճուրդ չի՞՞՞

Xelgen
30.05.2009, 21:03
բայց էդ ի-բեյ սայթ աճուրդ չի՞՞՞

Չե, ոչ միայն աճուրդ է, կա եԲեյ շոփ հասկացողություն, ու եթե տեսնում ես կողքը «ԲայԻթՆաու» ուրեմն ֆիքսված գին է, առանց որևե աճուրդի։

Եդքան որ, առնելուց նայիր որ վաճառողը երեկ գրացված չլինի, ու դրական արձագանքներով գործարքները նորմալ լինեն։
Ետ գնի բանը, միանգամից կգա քո փոստի բաժանմուն, մաքսազերծում բան/ման չկա։

aerosmith
30.05.2009, 22:07
դե ծանոթի միջոցով մի բան կանեմ։ ախր էտի իմ կոմպը չի։ ախպորս նոթբուքնա, խաղալուց միամիտ ջարդելա զամոկը, ու վախեցելա, որ կտենամ կգոռգռամ, բռնել սուպեր կլեյով ուզեցելա սարքի, որ չտենամ, էն էլ էսօր միամիտ վերցնում եմ, որ օգտագործեմ, մեկել իգրեկը սխմում եմ, չի սխմվում, տենամ ինչ, կնոպկեն պինդ կպածա վրեն։ մի խոսքով վերջը խոստովանեց, որ իրա ձեռի գործնա էդ։ ես էլ էդ կնոպկեն հազիվ պոկեցի, ռեզինախառը դուրս էկավ, բայց դե սաղ կոնտակտները կլեն վարի ա տվել։ եթե տենց չլիներչ հաստատ մի բան կանեի կսարքեի։ էս պատմությունը խի պատմեցի, որ կարդած ու մի խորհուրդ տաք, ինչ-որ միջոց, կամ տեխնոլոգիա կա էտ սուպեր կլեն աքրելու կոնտակների վրից ????

Angelochek Pushisti
30.05.2009, 22:47
Ողջույն Լեո կարող ես ասել, ինչպես բացեմ այդ պատուհանը ինձ մոտ էլա բերում այդ նշանը ուզում եմ փակեմ, շատա խանգարում:

Հ.Գ http://www.akumb.am/showthread.php?t=581&page=242 այ ես պատւհանը

Լեո
30.05.2009, 23:09

Պատասխանը արդեն վերևում գրել եմ ;)

Angelochek Pushisti
30.05.2009, 23:13
են որ պտիչկեն հանել ես այ էդ պատւհանը 2-րդ նկարի մեջ չեմ գտնում ինչպես բացեմ

Լեո
30.05.2009, 23:15
Պատուհանը բացելու համար պետք է Security Center-ում մտնես նկարում ցույց տրված տեղը ;)
http://images.upload2world.com/get-5-2009-upload2world_com_bzynki.JPG

masivec
31.05.2009, 00:42
Ժող կարաք ինձ ասել թե էս ի՞նչ ա՝http://www.microsoft.com/downloads/details.aspx?FamilyID=a4dd31d5-f907-4406-9012-a5c3199ea2b3&displaylang=en
SP2 ոնց կարա լինի 348MB?:o:o

linus
31.05.2009, 09:18
Ժող կարաք ինձ ասել թե էս ի՞նչ ա՝http://www.microsoft.com/downloads/details.aspx?FamilyID=a4dd31d5-f907-4406-9012-a5c3199ea2b3&displaylang=en
SP2 ոնց կարա լինի 348MB?:o:o
իսկ ինչն է զարմանալու? նորմալ չափ է ելի, իմ մոտ սովորական թարմացումներով որ հաշվենք ելի ետքան է գալիս, ամեն ինչ ճիշտ է:)

masivec
31.05.2009, 11:34
իսկ ինչն է զարմանալու? նորմալ չափ է ելի, իմ մոտ սովորական թարմացումներով որ հաշվենք ելի ետքան է գալիս, ամեն ինչ ճիշտ է:)
Դե SP1-ը 500 քանի ՄԲ էր:8
Բա ասում էին 2Գեգ ա լինելու SP2-ը:think

Rammstein
01.06.2009, 13:57
Էս winlogon.exe-ի էռոռները արդեն համը հանում են։ Էն օրը լրիվ 0-յից Windows գրեցի, բայց էլի թերությունը չկորավ։ Հիշեցնեմ ինչի մասին է խոսքը։ Ուրեմն լոգին լինելուց հետո, որոշ դեպքերում կոպմը ռեստարտ է լինում, հետո միանալուց ասում ա, որ winlogon.exe-ն էռոռ էր տվել։ Օրինակ էսօր լոգին եղավ, մեկ էլ մի պահ էկրանին ամեն ինչ (taskbar, պատուհաններ եւն) դառան անճոռնի (էն classic style-ի տիպի, բայց ավելի վատ), ու մի քանի վայրկյանից ռեստարտ եղավ։

Հիմա ես երկու տարբերատի վրա եմ կասկածում.
1. Կա՛մ պատճառը Windows XP-SP3-ի քրեքի մեջ է։ Ինչու եմ այդպես մտածո՞ւմ, որովհետեւ հենց իմ SP3-ը առանձին ֆայլից ինտալ արեցի ու իրա քրեքը արեցի, հաջորդ միացնելուն ռեստարտ եղավ, մինչեւ էդ չէր եղել։
2. Կա՛մ էլ պատճառը ծրագրային չէ, այլ սարքային։ Կարող է, օրինակ, մայր պլատայի մեջ թերություն կա կամ նման մի բան։

Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ավելի հավանական։

Աթեիստ
01.06.2009, 19:32
1-ին տարբերակն է ամենահավանականը, քանի որ WPA kill -ը և նմանները փոփոխություն են կատարում հենց winlogon․exe-ի մեջ։

Խորդուրդ կտամ ճարել XP SP3 corporate (կամ ասենք SP2-ի մեջ ինտեգրել SP3), որպեսզի crack-ի կարիք չլինի։

Kita
02.06.2009, 19:57
Ուրեմն դե պարզ է էլի, կարդացեք, օգնեք տղուն:))
Լավ մի քիչ էլ ռեկլամ անեմ:D
Խեղճ, մենակ, անճար տղա է, մի բան ասեք, օգնեք:)):lol

Խնրում եմ շտապ օգնեք, քանի ձեռս կոմպ ա ընկել:

Կոմպս փչացել ա: Չի միանում: Ստուգել եմ, կարող եմ ասել, որ PSU-ից, VGA-ից, HDD-ից չի: Վիդեոքարտն ու կոշտ դիսկը դրել եմ ուրիշ կոմպի մեջ, նորմալ աշխատել են, իսկ սնուցման բլոկը ստուգել եմ` կոմպս ուրիշ` աշխատող սնուցման բլոկով միացնելով. ոչ մի ռեակցիա: Փչացվածության սիմպտոմներն են. մեջը հոսանք մտնում ա, բոլոր լույսերը վառվում են, բոլոր ֆռռիկները ֆռռում են, իսկ էկրանին ընդհանրապես ոչ մի ազդանշան չի գնում: Նույնիսկ BIOS-ը չկա: BIOS Reset, clear CMOS և այլն արդեն փորձել եմ: Ստարտափի ժամանակ BIOS-ի ազդանշան չկա: Power-ի կանաչ լույսը վառվում ա, HDD access-ի կամիրը`չէ: Կարծում եմ, որ RAM-ից հազիվ թե լինի. ամեն դեպքում փորձել եմ (երկու հատ են) հերթով դնել` տարբեր բնիկներում, չի օգնել: DDR 400 են, ուրիշը չունեմ, որ ստուգեմ: Ամենայն հավանականությամբ Motheboard-ից ա: s939 ա` AMD-ների համար: Հարց. Երևանում որտե՞ղ կարելի ա դա ստուգել տալ: Ու հնարավո՞ր ա արդյոք ճարել աշխատող s939 մայրական սալիկ: Խնդրում եմ խորհուրդ տվեք մի հատ նորմալ ու ամենակարևորը` արագ աշխատող արհեստանոց. ցանկալի ա, որ մի օրվա մեջ գոնե ստուգվի մայրական սալիկը: Շնորհակալություն:

Հայկօ
02.06.2009, 21:13
Օգնեք, ժող: Տես` մի գրառում վերև: s939 մայրական սալիկ ա պետք:

Աթեիստ
02.06.2009, 21:41
Օգնեք, ժող: Տես` մի գրառում վերև: s939 մայրական սալիկ ա պետք:
Զանգիր 53-98-69, պայմանավորվիր Արսենի հետ սալիկը ստուգելու համար (դիմիր իմ անունից)
Եթե սարքել չստացվեց կամ իրենք կփորձեն ճարել նոր սալիկ, կամ զանգիր 091 46-20-46 (Տիգրան), էլի իմ անունից։

Հայկօ
02.06.2009, 21:48
Մերսի, Աթեիստ ջան:

linus
03.06.2009, 00:17
Մերսի, Աթեիստ ջան:
փորձի առանց օզու միացնել, տես ձայն հանում է.
իսկ առաջ եդ նույն PSU ով աշխատե՞լ է, կարող է հզորությունը չբավարարի, հնարավոր է նույնիսկ, որ վատ հոսանքից այն կորցրել է իր հզորության կտորի որոշ հատված ու կոմպիտ համար չի բավարարում, իսկ որի վրա որ փորձել ես հերիք եր:

Kita
03.06.2009, 00:33

Ես էլի միջնորդի դերով էլի:))

Առանց RAM փորձել ենմ, ձեն չի հանում: PSU-ն նորմալ հերիքցրել է մինչև հիմա: Պլյուս նորմալ հզոր ուրիշ PSU-ով որ միացնում եմ, էլի չի աշխատում: Հնարավոր է, որ CPU-ից էլ լինի: Կամ CPU, կամ MOTHERBOARD:

linus
03.06.2009, 01:18
Ես էլի միջնորդի դերով էլի:))
ճիշտն ասած չգտա, թե որտեղից էիր մեջբերում անում. բայց այնուամենայնիվ փոխանցիր
Հայկօ - ին որ փորձի ինչքան սարք կա միացած PCI ներին՝ մոդեմ, տիվիտյուներ, ..., վինչեստչ, դիվիդի պռիվոդները, ամեն ինչ թող անջատի ու տենց փորձի.

comet
03.06.2009, 13:40
Yahoo և ICQ ծրագրերի նոր տարբերակները մոտս տառատեսակները չեն հասկանում,
Բոլոր բառերի փոխարեն ??????? պատկերն է: Ինչ կարելի է անել?

Ռուֆուս
03.06.2009, 13:43
Yahoo և ICQ ծրագրերի նոր տարբերակները մոտս տառատեսակները չեն հասկանում,
Բոլոր բառերի փոխարեն ??????? պատկերն է: Ինչ կարելի է անել?

Ըստ երևույթին KDWin-ը կամ Language Bar-ը հայերեն ես դրել, փոխի անգլերեն

Ապե Ջան
03.06.2009, 14:25
Ֆլեշս են կարգի վիրուսա ընգել որ չիլնում ֆոռմատ անել, ինչ ձև կա ուրիշ. Իմացողներ կան ???

comet
03.06.2009, 14:57
Ըստ երևույթին KDWin-ը կամ Language Bar-ը հայերեն ես դրել, փոխի անգլերեն
KDWից չի:) Նայել եմ:)
Երևի ֆոնդերը թարմացնելու կարիք ունի, դա ոնց է արվում?

Ռուֆուս
03.06.2009, 15:07
KDWից չի:) Նայել եմ:)
Երևի ֆոնդերը թարմացնելու կարիք ունի, դա ոնց է արվում?

Իսկ Language Bar-ը ստուգե՞լ ես: Հարցականները սովորաբար հայերեն գրելու ժամանակ են հայտնվում

linus
03.06.2009, 15:11
Ֆլեշս են կարգի վիրուսա ընգել որ չիլնում ֆոռմատ անել, ինչ ձև կա ուրիշ. Իմացողներ կան ???
անտիվիռուսով կոմպի մեջ դիր. :)
իսկ ֆլեշտ ինչ ֆիռմաի է, կան վիռուսներ որ փչացնում են, եթե տռանսցենդ է կարող եմ օգնել

Dragon
03.06.2009, 18:04
Ժող նոթբուկս (Dual-Core inside, Vista Home Premium Service Pack 2) սկսել ա դանդաղ startup լինել, desktopը բերում ա, բայց մի երկու րոպեի չափ ինչ-որ բաներ ա անում ու էդ ընթացքում ոչինչ աշխատացնել չի լինում: Ինչից կլինի ու ոնց անեմ ավելի արագ պատրաստ լինի աշխատանքի:
Կարող ա սերվիսներից ա:? Առաջ ավելի արագ էր միանում:

VisTolog
03.06.2009, 18:22
Չգիտեմ ինչքանով կօգնի, բայց փորձի. Մտի ստարտ. Սեռչ տուր 'մսցոնֆիգ'. Բացված պատուհանում էլ մտի 'ստարտուփ ու հանի ոչ պետքական ծրագրերը.

Dragon
03.06.2009, 18:33
Չգիտեմ ինչքանով կօգնի, բայց փորձի. Մտի ստարտ. Սեռչ տուր 'մսցոնֆիգ'. Բացված պատուհանում էլ մտի 'ստարտուփ ու հանի ոչ պետքական ծրագրերը.

Էական բան չի փոխում:

Աթեիստ
03.06.2009, 19:48
Ժող նոթբուկս (Dual-Core inside, Vista Home Premium Service Pack 2) սկսել ա դանդաղ startup լինել, desktopը բերում ա, բայց մի երկու րոպեի չափ ինչ-որ բաներ ա անում ու էդ ընթացքում ոչինչ աշխատացնել չի լինում: Ինչից կլինի ու ոնց անեմ ավելի արագ պատրաստ լինի աշխատանքի:
Կարող ա սերվիսներից ա:? Առաջ ավելի արագ էր միանում:
Նայիր այստեղ (http://www.akumb.am/showpost.php?p=1670161&postcount=3412)։

VisTolog
03.06.2009, 20:21
Իսկ ընդհանրապես ՊԻՈ ռեժիմն ինչի՞ Համար է :think

VisTolog
03.06.2009, 20:25
Ֆլեշս են կարգի վիրուսա ընգել որ չիլնում ֆոռմատ անել, ինչ ձև կա ուրիշ. Իմացողներ կան ՞՞՞

դե եթե ֆլեշիդ մեջ վիրուս կա, ուրեմն կոմպիդ մեջ էլ կա. Եթե ֆլեշից ջնջես էլ, մեկա կոմպինդ կմնա, ու էլի կանցնի ֆլեշի մեջ. Կամ ի՞նչ գիտես որ վիրուսա

Աթեիստ
03.06.2009, 20:43
Ֆլեշս են կարգի վիրուսա ընգել որ չիլնում ֆոռմատ անել, ինչ ձև կա ուրիշ. Իմացողներ կան ???
Եթե քեզ ինչ որ մի "մասնագետ" ասել է, որ մեջը վիրուս կա, ուրեմն այդ ասողին էլ խնդրի բուժել ու ֆորմատ անել։
Իսկ եթե ինքդ ես որոշել, ապա խնդրի առաջացման դեպքում շատ ավելի ճիշտ կլինի մանրամասն նկարագրել խնդիրը առանց սեփական չհիմնավորված տեսակետի։ Այդ դեպքում օգնելն ավելի հեշտ կլինի։
Կոնկրետ տվյալ դեպքում ի՞նչ է տեղի ունենում, երբ փորձում ես ֆորմատ անել։

Աթեիստ
03.06.2009, 20:45
Իսկ ընդհանրապես ՊԻՈ ռեժիմն ինչի՞ Համար է :think
Բավականին մատչելի ինֆորմացիա PIO-ի և DMA-ի մասին > http://ru.wikipedia.org/wiki/ATA

Edz
03.06.2009, 22:07
Ժողովուրդ ջան նոթեբուքիս օզուներց մեկի սլոտը խփելա, կարողա տեղյակ եք ստեղ էտ կարողանում են սարքել?
թե պիտի մի սլոտով յոլա գնամ?

Dragon
03.06.2009, 22:11
Նայիր այստեղ (http://www.akumb.am/showpost.php?p=1670161&postcount=3412)։

Նայեցի, բոլորից մենակ IDE Channel/սրանից երկու հատ կար, մենակ առաջինը ուներ Advanced settings/ DMA էր: Մնացածում ոչինչ չգտա DMA կամ PIO-ի վերաբերյալ:

Աթեիստ
03.06.2009, 22:15
Նայեցի, բոլորից մենակ IDE Channel/սրանից երկու հատ կար, մենակ առաջինը ուներ Advanced settings/ DMA էր: Մնացածում ոչինչ չգտա DMA կամ PIO-ի վերաբերյալ:
Եթե կարող ես, Screenshot-երը տեղադրիր, նայեմ։

VisTolog
03.06.2009, 22:19
Ժողովուրդ ջան նոթեբուքիս օզուներց մեկի սլոտը խփելա, կարողա տեղյակ եք ստեղ էտ կարողանում են սարքել՞
թե պիտի մի սլոտով յոլա գնամ՞

պետքա փոխես, ոչ թե սարքես:)

Edz
03.06.2009, 22:21
պետքա փոխես, ոչ թե սարքես:)

Ոչ թե ՌԱՄ-նա փչացել, այլ սլոտը, էտ ենա ինչի մեջ որ դրվումա ՌԱՄ-ը:

VisTolog
03.06.2009, 22:23
Եթե կարող ես, Սցրէնշոտ-երը տեղադրիր, նայեմ։

իմ մոտելա տենց. 3 ատա չաննել կա, երեքում էլ դրածա 'ենաբլե ԴՄԱ'. Պտիչկեն հանելուց հետո փոխումա ՊԻՈ.

VisTolog
03.06.2009, 22:25
Ոչ թե ՌԱՄ-նա փչացել, այլ սլոտը, էտ ենա ինչի մեջ որ դրվումա ՌԱՄ-ը:

հաաա... :)) ուրեմն սլոտը փոխի :))

Edz
03.06.2009, 22:27
հաաա... :)) ուրեմն սլոտը փոխի :))

Շատ լավն միտք էր, ես հենց էտ եմ ուզում իմանամ, թե որտեղ կարող են դա անել:

Dragon
03.06.2009, 22:35
Եթե կարող ես, Screenshot-երը տեղադրիր, նայեմ։
Էսա

Աթեիստ
03.06.2009, 22:41
Նոր նկատեցի, որ Օպերացիոն համակարգը Vista է։ Վիստայի հարցերով չեմ զբաղվում, որպես թերի օպերացիոն համակարգ։
XP-ի հետ կապված հարցերում պատրաստ եմ օգնել, Windows 7-ի հարցերում կաշխատեմ գտնել խնդրի լուծումը։ Vista-ի սպասարկումը (չսկսած) դադարեցնում եմ։

linus
03.06.2009, 23:35
Շատ լավն միտք էր, ես հենց էտ եմ ուզում իմանամ, թե որտեղ կարող են դա անել:
ինչքան ինձ հայտնի է, հայաստանում դա անհնարոտ է :(, միակ տարբերակը մատեռինկեն փոխվի, որը ... պատմություն է

Edz
04.06.2009, 07:40
ինչքան ինձ հայտնի է, հայաստանում դա անհնարոտ է :(, միակ տարբերակը մատեռինկեն փոխվի, որը ... պատմություն է

Չէ մայրպլատա փոխելը տարբերակ չի, միքիչ հնոտ IBM-ա մայրպլատա չի էլ ճարվի դրա համար, փաստորեն ստացվումա, որ պիտի մի սլոտի վրա միքիչ ավելի մեծ ՌԱՄ դնելով յոլա գնամ:
Հիմա ես 3 հատ 256 մեգաբայտանոց ՌԱՄ ունեմ նոթեբուքի համար, կարողա ինչոր մեկը կարողանա խորհորդ տա ոնց ու ում մոտ կարող եմ ավելի մեծ ՌԱՄ ճարեմ, կամ սրանք տամ մի հատ 512 վերցնեմ:
Միքանի հոգու զանգեցի ապսուրդ գներ ու տարբերակներ առաջարկեցին:

linus
04.06.2009, 08:37

կարաս հարցնես Պարոնյանի վրա ԴՕՔՍ խանութում իրանք նոութների հետ են աշխատում www.doxx.am, օնլայն խանությի նալբանդյանի սերվիս կենտրոնում, լեդ համակարգչային խանութում www.led.am, եվ Յունիքոմփում www.unicomp.am

Edz
05.06.2009, 22:02

Շատ շնորհակալ եմ, կփորցեմ տեսնեմ ինչ կստացվի.....

Tagavor
06.06.2009, 16:06
Հայեր ջան օգնեք խնդրում եմ կոմպս միացնելուց մի քիչ հետո հայտնվում ա ես ու ձենը կորում ա ինչ կարելի ա անել

Zangezur
06.06.2009, 23:17
Հայեր ջան օգնեք խնդրում եմ կոմպս միացնելուց մի քիչ հետո հայտնվում ա ես ու ձենը կորում ա ինչ կարելի ա անել

Մի հատ փորձի վինդովզը ափդեյթ անես

Ptuchik
06.06.2009, 23:23
Հայեր ջան օգնեք խնդրում եմ կոմպս միացնելուց մի քիչ հետո հայտնվում ա ես ու ձենը կորում ա ինչ կարելի ա անել

Մի հատ սեղմի նկարի մեջ ցույց տվածը, ու էդ նկարը դիր
38854

Interdenominational
06.06.2009, 23:40
Ողջունում եմ համակարգչագիտակներին (այսպիսի տերմին կա?:)) :
Բանն այն է, որ ներկայացվելիք խնդիրս չգիտեմ ծրագրային, թե այլ բնույթ է կրում, համենայն դեպս...
Որևէ երաժշտական կատարում լսելիս "колонка"-ների հնչողությունը ըստ իս այնքան էլ որակյալ չէ: Թե "winamp"-ով, "foobar"-ով կամ այլ նվագարկիչներով "equalaiser"-ի ցանկացած շտկումներից հետո էլ չգիտեմ ինչու, թվում է, թե հնչողությունը "կեղծ" է, ոչ մաքուր, սպասված այսպես ասած "կենդանի" հնչողությունը չէ::8
Ինչումն է բանը?:think
Շնորհակալություն:

Ptuchik
06.06.2009, 23:42

Խնդրում եմ գրի էդ երաժշտական ֆայլի ֆորմատը և կալոնկաներիդ մակնիշը

masivec
06.06.2009, 23:49

Սխալ տեղ էս միացրել, իմ մոտ էլ ա եղել, հետևը ուրիշ անցք մտցրա:)

Interdenominational
06.06.2009, 23:50
Խնդրում եմ գրի էդ երաժշտական ֆայլի ֆորմատը և կալոնկաներիդ մակնիշը

Շնորհակալ եմ օպերատիվ արձագանքի համար:)
Իսկ երաժշտությունները... որը mp3, որը wav ... իսկ "колонка"-ները` Genius SP-HF 2000X:
:(

Interdenominational
06.06.2009, 23:54
Սխալ տեղ էս միացրել, իմ մոտ էլ ա եղել, հետևը ուրիշ անցք մտցրա:)

Ախր այդ "անցքերը" շփոթել գրեթե հնարավոր չէ, ամեն մի խրոց իր տեղում է: "Ստերեո" թեստ փորձել եմ` ամեն ինչ ճիշտ է: Շնորհակալություն:)

masivec
06.06.2009, 23:58
Ախր այդ "անցքերը" շփոթել գրեթե հնարավոր չէ, ամեն մի խրոց իր տեղում է: "Ստերեո" թեստ փորձել եմ` ամեն ինչ ճիշտ է: Շնորհակալություն:)
Հետևը քանի՞ հատ անցք ա:think6 հատ չի՞:8

Interdenominational
07.06.2009, 00:04
Հետևը քանի՞ հատ անցք ա:think6 հատ չի՞:8

Հըմ... աջից կարմիր/սպիտակ գնում-դառնում են կանաչ (պրոցեսորին), նույն աջից` մի հատ դեղին` գնում է ձախ: Այսքանը:8

masivec
07.06.2009, 00:13
Հըմ... աջից կարմիր/սպիտակ գնում-դառնում են կանաչ (պրոցեսորին), նույն աջից` մի հատ դեղին` գնում է ձախ: Այսքանը:8
Քեյսի հետևը աուդիո աութը 6 հատ անցք չի ՞:Եթե հա կանաչին միացրու:)

Interdenominational
07.06.2009, 00:17

Ձեզ հասկացա...ամեն ինչ ԻՐ ՏԵՂՈՒՄ Է, չեմ կարծում, որ խնդիրը տեխնիկական է, ուղղակի ինչպես ասւմ են` "что-то не так", հնչողության մեջ է խնդիրը: :(:think

Մասիվեց ջան, եթե դու տանը համակարգիչ ունես ու մի քանի հարևանի ու ընկերոջ համակարգիչ ես տեսել, դա ամենևին չի նշանակում, որ դու կարող ես անխտիր բոլորին օգնել վիրտուալով: Սեփական փորձից եմ ասում, հավատա ;)

Interdenominational
Սաունդ քարտդ ի՞նչ ա

Interdenominational
07.06.2009, 00:21
Interdenominational
Սաունդ քարտդ ի՞նչ ա

"realtek" ոնց որ :8 ..."ունբորդ":

Artgeo
07.06.2009, 00:26
"realtek" ոնց որ :8 ..."ունբորդ":
դժվար լավ ձայն կարողանաս ստանալ: Ընդամենը մի հատիկ կանաչ out չի՞ :)

masivec
07.06.2009, 00:26
Ձեզ հասկացա...ամեն ինչ ԻՐ ՏԵՂՈՒՄ Է, չեմ կարծում, որ խնդիրը տեխնիկական է, ուղղակի ինչպես ասւմ են` "что-то не так", հնչողության մեջ է խնդիրը: :(:think
Էտ դեպքում ՝"что-то не так":))

Մասիվեց ջան, եթե դու տանը համակարգիչ ունես ու մի քանի հարևանի ու ընկերոջ համակարգիչ ես տեսել, դա ամենևին չի նշանակում, որ դու կարող ես անխտիր բոլորին օգնել վիրտուալով: Սեփական փորձից եմ ասում, հավատա
Սխալվում էս եթե մտածում էս, թե ես կարող եմ օգնել բոլորին վիրտուալով:)Ուղակի ասեցի կարողա դրանում լինի պռոբլեմը:BՎերջ

Interdenominational
07.06.2009, 00:31
դժվար լավ ձայն կարողանաս ստանալ: Ընդամենը մի հատիկ կանաչ out չի՞ :)

Ճիշտ այդպես:
Փաստորեն խնդիրը տարածական (3D) հնչողության էֆֆեկտն է? Ավելի ճիշտ` դրա բացակայությունը? Բայց ես հասկանում եմ, որ ըդհամենը մեկ "կանաչ խրոցից" անմտություն է "կվադրո" հնչողություն, ու չգիտեմ քանի հարյուր դեցիբել ակնկալելը: Այդքանը հասկանալի է... սակայն, ինչումն է բանը` ինչու է "фальш" անում? :8:think

Interdenominational
07.06.2009, 00:33
masivec: ըհը, բա ամենասկզբից ասացի:)

Հայկօ
07.06.2009, 00:36
Ստուգիր էկվալայզերները: Գուցե ինչ-որ կարգավորում սխալ է արած: Նաև, եթե չեմ սխալվում, շատ Genious բարձրախոսների վրա լինում է մի ինչ-որ տարածական էֆեկտ միացնող կոճակ, որը սովորաբար միայն բացասաբար է անդրադառնում ձայնի վրա. գուցե դա է միացած:

Եվ, ի վերջո, չմոռանանք, որ ձայնի որակն ու հնչողության մաքրությունը միայն ու միայն սուբյեկտիվ հասկացություններ են. գուցե ոչ մի խնդիր էլ չկա :): Եթե, իհարկե, որակը առաջ լավ չի եղել ու հետո հանկարծ կտրուկ վատացել:

Tagavor
07.06.2009, 00:41
Մի հատ սեղմի նկարի մեջ ցույց տվածը, ու էդ նկարը դիր
38854

ես 2 ժամ ա սպասում եմ ետ հաղորդագրությունը չի գալից

հեսա հազիվ եկավ

Interdenominational
07.06.2009, 00:43
Հազարումի "էսպերեմենտ" եմ արել "Էքվալայզերի հետ` Foobar-ում այն շատ զգայուն է, գրեթե ամեն երաժշտության համար անհատական կարգավորում է պետք - աշխատատար ու անշնորհակալ զբաղմունք:
Գուցե և իրավացի եք... համենայն դեպս ԲՈԼՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ արագ support-ի համար :hands

...կներեք, եթե այս թեման անիմաստորեն ծանրաբեռնեցի երկար-բարակ գրառումներով:

Ahik
07.06.2009, 00:51
Ժող ջան 2 կոմպ կա, որոնցից 1-ը միացվածա ինտերնետին: Ոնց անեմ, որ ցանցի միջոցով մյուսն էլ ինտերնետ ունենա?

Edz
07.06.2009, 07:49
Հազարումի "էսպերեմենտ" եմ արել "Էքվալայզերի հետ` Foobar-ում այն շատ զգայուն է, գրեթե ամեն երաժշտության համար անհատական կարգավորում է պետք - աշխատատար ու անշնորհակալ զբաղմունք:
Գուցե և իրավացի եք... համենայն դեպս ԲՈԼՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ արագ support-ի համար :hands

...կներեք, եթե այս թեման անիմաստորեն ծանրաբեռնեցի երկար-բարակ գրառումներով:

Մի բան էլ փորձի, եթե չէմ սխալվում էտ սաունդքարտերի դրայվերի հետ իրա ծրագիրն էլա գալիս, շատ դեպքերում հենց ծրագիրնա համը հանում: Մի քանի անգամ տենց պրոբլեմ եղելա: Էտ ծրագրի մեջ մի հատ կնոպկայա լինում, որը որ մթոմ ֆիլտրա դնում, այսինքն երք լսելուց հանումա երգի բառերեը, բայց էտ լրիվ անիմաստ բանա, ճիշստն ասած էտ կնոպկի անունը չեմ հիշում (եթե չեմ սխալվում կանաչ գույնի կլոր կնոպկայա), բայց դու ման արի, կարողա միամիտ սեղմել ես:
Ընկերոջս էրեխեն մի անգամ սեղմել էր մի շաբաթ տանջվեցինք մինչեւ գտանք, թե ինչից էր:

Edz
07.06.2009, 08:08
Ժող ջան 2 կոմպ կա, որոնցից 1-ը միացվածա ինտերնետին: Ոնց անեմ, որ ցանցի միջոցով մյուսն էլ ինտերնետ ունենա?

Էտ անելու մի քանի ձեւ կա.

1. կարող ես ետ ինտերնետ եղած կոմպի վրա մի հատ էլ ցացային քարտ ավելացնես, էտ նոր միացրած քարտից մըուս կոմպը միացնես, իսկ հետո էլ Share անելուց հետո մյուս կոմպի վրա էլ կլինի ինտերնետ:
Էս մեթոդի թերությունը կայանում է նրանումա, որ էտ ինտերնետ եղած կոմպը անջատելուց հետո մյուսի վրա էլ կանջատվի ինտերնետը: Իսկ առավելությունը համեմատաբար քիչ գումարի ծախսը (պիտի որ 2000 դրամը չամցնի):

2. կարող ես մի հատ Router առնես, էտ ինտերնետի լարը կպցնես էտ Router-ին, իսկ Router-ից միացնես քո 2 կոմպերը: Մի քիչ բզբզելուց հետո (այսինքն Router-ը նաստրոյկա անելուց հետո ամեն ինչ կաշխատի):
Էս մեթոդի թերությունը գնի մեջա (մոտ 14000 դրամ):
Առավելությունը էնա, որ կոմպերի ինտերնետները լինուա իրարից անկախ, այսինքն որ մեկն էլ միացնես կամ անջատես մյուսի վրա ինետ կլինի:

Իսկ եթե Hi-Line-ա, ապա էտ կարելիա անել 2-րդ մեթոդով, բայց էս դեպքում Router-ի փոխարեն Switch-ով ու մոտ 6000-7000 դրամ գումար ծախսելուվ:

Գների մեջ հաշված չեն լարերը ու կոննեկտորները:

Ձեւը ընտրելուց հետո, եթե առաջանան հարցեր ասա, անպայման կօգնեմ:

Հ.Գ. Բոլոր գները ներառում են ԱԱՀ-ն :D

Ahik
07.06.2009, 09:25
[QUOTE=EDZ;1708246]Էտ անելու մի քանի ձեւ կա.

1. կարող ես ետ ինտերնետ եղած կոմպի վրա մի հատ էլ ցացային քարտ ավելացնես, էտ նոր միացրած քարտից մըուս կոմպը միացնես, իսկ հետո էլ Շարե անելուց հետո մյուս կոմպի վրա էլ կլինի ինտերնետ:
Էս մեթոդի թերությունը կայանում է նրանումա, որ էտ ինտերնետ եղած կոմպը անջատելուց հետո մյուսի վրա էլ կանջատվի ինտերնետը: Իսկ առավելությունը համեմատաբար քիչ գումարի ծախսը (պիտի որ 2000 դրամը չամցնի):

2. կարող ես մի հատ Րոուտեր առնես, էտ ինտերնետի լարը կպցնես էտ Րոուտեր-ին, իսկ Րոուտեր-ից միացնես քո 2 կոմպերը: Մի քիչ բզբզելուց հետո (այսինքն Րոուտեր-ը նաստրոյկա անելուց հետո ամեն ինչ կաշխատի):
Էս մեթոդի թերությունը գնի մեջա (մոտ 14000 դրամ):
Առավելությունը էնա, որ կոմպերի ինտերնետները լինուա իրարից անկախ, այսինքն որ մեկն էլ միացնես կամ անջատես մյուսի վրա ինետ կլինի:

Իսկ եթե Հի-Լինե-ա, ապա էտ կարելիա անել 2-րդ մեթոդով, բայց էս դեպքում Րոուտեր-ի փոխարեն Սվիտչ-ով ու մոտ 6000-7000 դրամ գումար ծախսելուվ:

Գների մեջ հաշված չեն լարերը ու կոննեկտորները:

Ձեւը ընտրելուց հետո, եթե առաջանան հարցեր ասա, անպայման կօգնեմ:

Հ.Գ. Բոլոր գները ներառում են ԱԱՀ-ն :D[/ՔՈւՈՏԵ]

Ինձ 1 ձևնա հետաքրքրում. ԻՊ-ները շարում եմ բայց մեկա չի մտնում. Ցանցը 100մբ/ս տեսնումա. Սխալս ինչումա՞

Edz
07.06.2009, 10:11
Ինձ 1 ձևնա հետաքրքրում. ԻՊ-ները շարում եմ բայց մեկա չի մտնում. Ցանցը 100մբ/ս տեսնումա. Սխալս ինչումա՞

Ուրեմն էն կոմպի վրա որի վրա որ ինետնա, էն Lan-ի վրա որով որ միանումա մյուս կոմպին դնում ես IP-ն 192.168.0.1 ու Share-ես անում մյուս Connectiony (որը վրա որ ինետնա գալիս), իսկ մյոոս կոմպի վրա դնում ես ասենք 192.168.0.2 IP ու դնում ես Default gateway 192.168.0.1:
Ես էս ամեն ինչը աշխատացրել եմ Dial-Up - ի համար ու ամեն ինչ ասշխատելա:

Ապե Ջան
07.06.2009, 12:11

հա հենց հիմա ես էլ աշախատացնում ու առանց 100% պրոբլեմ աշխատումա, հա ի դեպ User Gate - ով եմ աշխատում :hands:hands:hands

Edz
07.06.2009, 18:06
հա հենց հիմա ես էլ աշախատացնում ու առանց 100% պրոբլեմ աշխատումա, հա ի դեպ User Gate - ով եմ աշխատում

User Gate-ը համեմատաբար լուրջ տարբերակա (իմ ասածում ոչմի ծրագիր չի օգտագործվում)

Ahik
07.06.2009, 19:38
Ուրեմն էն կոմպի վրա որի վրա որ ինետնա, էն Lan-ի վրա որով որ միանումա մյուս կոմպին դնում ես IP-ն 192.168.0.1 ու Share-ես անում մյուս Connectiony (որը վրա որ ինետնա գալիս), իսկ մյոոս կոմպի վրա դնում ես ասենք 192.168.0.2 IP ու դնում ես Default gateway 192.168.0.1:
Ես էս ամեն ինչը աշխատացրել եմ Dial-Up - ի համար ու ամեն ինչ ասշխատելա:

Ճիշտա կիսատ բայց աշխատեց, մերսի:
Սկայպ մտնումա, իսկ սայտերը ոչ: Ոչ օպերայով, ոչ եքսփլորերով:
Ի՞նչ անեմ:

Artgeo
07.06.2009, 21:37
Ճիշտա կիսատ բայց աշխատեց, մերսի:
Սկայպ մտնումա, իսկ սայտերը ոչ: Ոչ օպերայով, ոչ եքսփլորերով:
Ի՞նչ անեմ:
DNS -սները երկրորդ կոմպի վրա գրած չեն

Edz
07.06.2009, 21:38
Ճիշտա կիսատ բայց աշխատեց, մերսի:
Սկայպ մտնումա, իսկ սայտերը ոչ: Ոչ օպերայով, ոչ եքսփլորերով:
Ի՞նչ անեմ:

Եթե Default gateway 192.168.0.1 դրել ես պիտի որ աշխատի, այ եթե ետ ամեն ինչը արած լինեիր ինչոր ծրագրի միջոցով պիտի Interet Options-ի մեջ proxy ու port դրվեր, բայց էս դեպքում ինչքան հիշում եմ պետք չի ետ դնել:

Ahik
07.06.2009, 22:51

Հետաքրքիրա ե էլ եմ նույն բանը արել բայց չէր ստացվել:
ՇԱԱԱՏ մերսի ստացվեց:

Ժող ջան կoգնեք վոռքգռուպն էլ միացնեմ, որ ֆայլեր կարողանամ փոխանցել

Edz
08.06.2009, 07:41
Ժող ջան կoգնեք վոռքգռուպն էլ միացնեմ, որ ֆայլեր կարողանամ փոխանցել

Ամեն կոմպի վրա Share ես անում էն պապկեքը որոնք որ պետք են, եթե չգիտես թե ոնց են անում տես նկարում:
Հոտո Էն կոմպի վրա, որի IP ասնեք 192.168.0.1-ա բացում ես բրաուզերը (ոչ ինտերնետ բրաուզերը) ու հասցերի տեղը գրում ես \\192.168.0.2 կամ էլ հակառակը, 192.168.0.2 IP կոմպի բրաուզերի մեջ գրում ես \\192.168.0.1:
Բրաուզերի փոխարեն կարող ես Run-ի մեջ գրես նույննա:

Ahik
08.06.2009, 18:46
Ամեն կոմպի վրա Շարե ես անում էն պապկեքը որոնք որ պետք են, եթե չգիտես թե ոնց են անում տես նկարում:
Հոտո Էն կոմպի վրա, որի ԻՊ ասնեք 192.168.0.1-ա բացում ես բրաուզերը (ոչ ինտերնետ բրաուզերը) ու հասցերի տեղը գրում ես \\192.168.0.2 կամ էլ հակառակը, 192.168.0.2 ԻՊ կոմպի բրաուզերի մեջ գրում ես \\192.168.0.1:
Բրաուզերի փոխարեն կարող ես Րուն-ի մեջ գրես նույննա:

շնորհակալ եմ. Դա ել ստացվեց. Իսկ ոնց անեմ որ մի ԻՊ-ից մյուսին մեսիջ ուղարկեմ Րան-ի միջոցով՞ Գիտեմ որ հնարաորա, բայց չգիտեմ ոնցա արվում.

Artgeo
08.06.2009, 19:17
Messenger սերվիսը մինչև չակտիվացնես, ոչինչ չի ստացվի

Ակտիվացնելուց հետո, ՌԱՆ ում գրում ես
NET SEND
{name | * | /DOMAIN[:name] | /USERS} message

Edz
08.06.2009, 19:24
շնորհակալ եմ. Դա ել ստացվեց. Իսկ ոնց անեմ որ մի ԻՊ-ից մյուսին մեսիջ ուղարկեմ Րան-ի միջոցով՞ Գիտեմ որ հնարաորա, բայց չգիտեմ ոնցա արվում.

Մի հատ ավելի լավ ձեւ կա էտ անելու համար, LanChat ծրագրով: Էտ upload եմ արել, կարող ես քաշել էստեղից (http://rapidshare.com/files/242274874/Lan_Chat.EXE.html):

Հետաքրքրություն ջան
08.06.2009, 19:39
ժող հարցս գրելու ավելի հարմար տեղ չգտա ու որոշեցի ստե գրել.
ընդհանրապես պառոլ գարդելու ի՞նչ ծրագրեր կան

Edz
08.06.2009, 20:13
ժող հարցս գրելու ավելի հարմար տեղ չգտա ու որոշեցի ստե գրել.
ընդհանրապես պառոլ գարդելու ի՞նչ ծրագրեր կան

Ինչի պառոլ ես ուզում ջարդես (ինչ ծրագիրա)???

Ahik
08.06.2009, 20:22
Մի հատ ավելի լավ ձեւ կա էտ անելու համար, LanChat ծրագրով: Էտ upload եմ արել, կարող ես քաշել էստեղից (http://rapidshare.com/files/242274874/Lan_Chat.EXE.html):

Շատ մերսի, հեսա կփորձեմ

Հետաքրքրություն ջան
09.06.2009, 13:16
Ինչի պառոլ ես ուզում ջարդես (ինչ ծրագիրա)???

Մաիլի պառոլա ստեից մի երկու ամիս առաջ մի հատ մաիլ բացեցի ու մեջը մի քանի հատ ֆաիլ պահեցի(ապահովության համար) հիմի պառոլս մոռացել եմ են մի հատ էլ հաց կա չէ որ տալիսա էտել անկապ թվեր էի գրել… Կարաք օգնե՞ք

VisTolog
09.06.2009, 14:55

Ես կասեյի` անհնարա :)
Դրա համար պետք չէր էտ հարցի տեղում անկապ թվեր գրել. բոլորը ասում են ''չէ է, չեմ մոռանա'', բայց սենց պահերի լաաավ փոշմանում են:)

linus
09.06.2009, 19:13
Մաիլի պառոլա ստեից մի երկու ամիս առաջ մի հատ մաիլ բացեցի ու մեջը մի քանի հատ ֆաիլ պահեցի(ապահովության համար) հիմի պառոլս մոռացել եմ են մի հատ էլ հաց կա չէ որ տալիսա էտել անկապ թվեր էի գրել… Կարաք օգնե՞ք
փորձիր հարցի եվ պատասխանի միջոցով վերականգնել, եթե իհարկե հիշում ես դրածտ հարցը ու պատասխանը

Ptuchik
09.06.2009, 21:29
ես 2 ժամ ա սպասում եմ ետ հաղորդագրությունը չի գալից

հեսա հազիվ եկավ

Tagavor-ն ապրած կենա, կներես որ չեի պատասխանում, ուղղակի ժամանակ չեր լինում:
Ինչ վերաբերվում ա քո խնդրին, կխնդրեմ փորձես հետևյալը`
1. Automatic update-ը անջատի
2. Ռեստարտ արա
3. Start-ից Windows Update արա
4. Վերջացնելուց հետո նորից միացրու Automatic update-ը

Եթե չօգնի, փորձիր սա`
1. Automatic update-ը անջատի
2. Գնա c:\windows\SoftwareDistribution\download
3. Ջնջի բոլոր ֆայլերը
4. Automatic update-ը միացրու
5. Windows Update արա

_Հրաչ_
09.06.2009, 23:32
ժող հարցս գրելու ավելի հարմար տեղ չգտա ու որոշեցի ստե գրել.
ընդհանրապես պառոլ գարդելու ի՞նչ ծրագրեր կան

Դա հնարավոր բան ա, բայց հատուկ գիտելիքներ են պետք: Հասարակ ձևերով, ու էն էլ ամեն դոմեյնի մեյլ ջարդել չի լինում: Այ սենց տեղերը լավ hacker ա պետք: Կան hacker-ներ, որ հմուտ ձևերով դա կարում են անեն: Բայց ծրագրի մասին կարաս մոռանաս: Կատարյալ արդյունք ապահովող տենց ծրագիր գոյություն չունի:
Բայց եթե ծրագրավորման տիրապետում ես, կամ նենց ծանոթ ունես, որ ինտերնետի են մանրուքների հետ աշխատելու ձև գիտի, իմ մոտ նյութեր կան, ռուսերենով, կարամ տրամադրեմ, վերջին տարբերակ: Բայց դրանց արդյունավետությունն էլ չեմ ստուգել, չնայած մանրակրկիտ նկարագրած ա ու մի քանի ձև:

Ahik
10.06.2009, 00:50
Ժող ջան Յութուբից ո՞նց կարամ կլիպ քասհեմ: Ես Զառայի կատարմամբ Դլե-յամանն եմ ուզում:

Ռուֆուս
10.06.2009, 00:56
Ժող ջան Յութուբից ո՞նց կարամ կլիպ քասհեմ: Ես Զառայի կատարմամբ Դլե-յամանն եմ ուզում:

www.keepvid.com
տալիս ես լինքը, պահպանում ես flv կամ mp4 ֆորմատով

Ungrateful
10.06.2009, 00:58
Ժող ջան Յութուբից ո՞նց կարամ կլիպ քասհեմ: Ես Զառայի կատարմամբ Դլե-յամանն եմ ուզում:

բազմաթիվ ձեվերից մեկը կասեմ
մտնում ես youtube-ում քո ցանկացած վիդեո`ի եջը, այդ եջի լինկը COPY-ես անում,
մտնում ես www.keepvid.com այդ սայթում տեղ կա լինկի համար, անում ես PASTE, ու կողքը սեխմում ես Download, սեխմելուց հետո բերում է ուրիշ եջ, որտեղ կարող ես նշել վորակը (այն վիդեոի, որը որ պատրաստվում ես քաշել) սեխմում ես քո ուզած որակի վրա (2 տարբերակ կա, ԼԱՎ 2 ՎԱՏ) ու սկսում ա քաշելը

Edz
10.06.2009, 06:21
Ժող ջան Յութուբից ո՞նց կարամ կլիպ քասհեմ: Ես Զառայի կատարմամբ Դլե-յամանն եմ ուզում:

Քաշում ես այ էս (http://www.dvdvideosoft.com/products/dvd/Free-YouTube-Download.htm) ծրագիրը, ինստալյացիա ես անում ու օգտագործում ես, շատ հարմար ու հետաքրքիր ծրագիրա:

Հետաքրքրություն ջան
10.06.2009, 12:25
փորձիր հարցի եվ պատասխանի միջոցով վերականգնել, եթե իհարկե հիշում ես դրածտ հարցը ու պատասխանը

Հարցը հիշում եմ, բաից պատասխանը անկապ թվեր եմ գրել ու հիմի վրաս բոմբ էլ որ գցեն չեմ հիշի:(

Դա հնարավոր բան ա, բայց հատուկ գիտելիքներ են պետք: Հասարակ ձևերով, ու էն էլ ամեն դոմեյնի մեյլ ջարդել չի լինում: Այ սենց տեղերը լավ hacker ա պետք: Կան hacker-ներ, որ հմուտ ձևերով դա կարում են անեն: Բայց ծրագրի մասին կարաս մոռանաս: Կատարյալ արդյունք ապահովող տենց ծրագիր գոյություն չունի:
Բայց եթե ծրագրավորման տիրապետում ես, կամ նենց ծանոթ ունես, որ ինտերնետի են մանրուքների հետ աշխատելու ձև գիտի, իմ մոտ նյութեր կան, ռուսերենով, կարամ տրամադրեմ, վերջին տարբերակ: Բայց դրանց արդյունավետությունն էլ չեմ ստուգել, չնայած մանրակրկիտ նկարագրած ա ու մի քանի ձև:

Ծրագրերից Բլութուզ անունով մի հատ ծրագիր են խոսք տվել մոտ օրերս բերելու են, բայց նորից 100 % -անոց արդյունք չխոստացան… Եթե դժվար չի կարաք ձեր ունեցած նյութերը տրամադրել, միգուցե ինչ-որ բան ստացվի՞:think

Angelochek Pushisti
10.06.2009, 14:45
Ողջույն բոլորին կարող եք օգնել ՝ ինչու է այսպես գրում անկապ լեզվով, եթե կարող եք օգնել որպեսզի, նորմալ գրի

Ungrateful
10.06.2009, 14:57
Այդտեղ պետք ե գրած լիներ "Закачать" և "закачать все"
Download Master-it մեջ ռուսերեն գրածները նոռմալ է?

Angelochek Pushisti
10.06.2009, 15:05
Այդտեղ պետք ե գրած լիներ "Закачать" և "закачать все"
Download Master-it մեջ ռուսերեն գրածները նոռմալ է?

Հա նորմալ է գրած

Ungrateful
10.06.2009, 15:12
իմ մոտ մի անգամ վիրուսից էր տենց եղել, բայց իմ մոտ Winamp-ի ռուսերեն գրածները չեր բացում

Ptuchik
10.06.2009, 15:32
Ողջույն բոլորին կարող եք օգնել ՝ ինչու է այսպես գրում անկապ լեզվով, եթե կարող եք օգնել որպեսզի, նորմալ գրի

Մի հատ "Control Panel"-ի "Regional and Language Options"-ում նայի "Advanced"-ում ի՞նչ լեզու ա դրված որպես non-Unicode:

Angelochek Pushisti
10.06.2009, 15:40
Մի հատ "Control Panel"-ի "Regional and Language Options"-ում նայի "Advanced"-ում ի՞նչ լեզու ա դրված որպես non-Unicode:

ռուսերեն լեզու

Ptuchik
10.06.2009, 15:55
ռուսերեն լեզու

Մի հատ դիր անգլերեն, ռեստարտ արա, հետո նորից դիր ռուսերեն ու ռեստարտ արա: Եթե հարցնի դիսկից օգտվեմ թե մեջի եղածիս, սեղմի դիսկից: Մեկ էլ ուշադիր էղի, որ "20880 (IBM EBCDIC - Cyrillic (Russian))"-ի դեմը պտիչկա դրած լինի:

Angelochek Pushisti
10.06.2009, 16:15

հիմա կփորձեմ

Angelochek Pushisti
10.06.2009, 16:55
Ptuchik
փորձեցի բայց էլի նույն ձևա

Ptuchik
10.06.2009, 18:15
Ptuchik
փորձեցի բայց էլի նույն ձևա

Իսկ ծրագրի միջից որ լեզուն դնում ես անգլերեն, փորձել ե՞ս:

Angelochek Pushisti
10.06.2009, 20:04
Իսկ ծրագրի միջից որ լեզուն դնում ես անգլերեն, փորձել ե՞ս:

Ծրագրի մեջ անգլերեն լեզու չկա ուկրաիներեն,ու բելառուսերեն է

HardRock
10.06.2009, 20:10
Ժող. սենց մի սետուացիա է: Կոմպիս վրա DVD-RW տեսնումա, բայց երբ ուզում եմ գրեմ, Նեռոյով, Վինդի միջոցով կամ էլի ուրիշ գրաղ ծրագրով, չի լինում, ծրագրերը DVD-RW-ն չեն տեսնում:

El Tango
10.06.2009, 20:12
http://www.akumb.am/images/dargarun/buttons/report.gif Մոդերատորական․ Կրկնվող գրառումը ջնջվել է։ Պատճեն այստեղ է (http://www.akumb.am/showthread.php?p=1712520#post1712520)։

Ptuchik
10.06.2009, 22:30
Ժող. սենց մի սետուացիա է: Կոմպիս վրա DVD-RW տեսնումա, բայց երբ ուզում եմ գրեմ, Նեռոյով, Վինդի միջոցով կամ էլի ուրիշ գրաղ ծրագրով, չի լինում, ծրագրերը DVD-RW-ն չեն տեսնում:

Կխնդրեմ մի հատ regedit-ով մտնես "HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Explorer\CD Burning\Drives", ձախի վրա ընտրես Volume{GUID} տեսքի գրառումը, ու ասես թե աջի վրա Drive Type-ի Value data-ն ինչ թիվ ա:

Edz
11.06.2009, 08:55
Մի հատ խնդիր կա, չեմ կարողանում համակարգիչը առանց մանիտորի միացնեմ, ընդհանրապես մանիտոր չկա:
Միանումա ձեներա հանում ու տենց մնումա, կարողա դրա դեմ կարելիա մի բան մտածել????

HardRock
11.06.2009, 13:49
Կխնդրեմ մի հատ regedit-ով մտնես "HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Explorer\CD Burning\Drives", ձախի վրա ընտրես Volume{GUID} տեսքի գրառումը, ու ասես թե աջի վրա Drive Type-ի Value data-ն ինչ թիվ ա:

Drive Type-ի Value data-ի թիվերը 0x00000001 (1)

Ադմինը նայեց ասեց ոնցոր թե rootkit կա կոմպում, բայց NOD32- փաստորեն չի բռնել ու նաև աշխատացրել եմ Dr.Web Curit ու ոչմի բան:

Ptuchik
11.06.2009, 14:09
Մի հատ խնդիր կա, չեմ կարողանում համակարգիչը առանց մանիտորի միացնեմ, ընդհանրապես մանիտոր չկա:
Միանումա ձեներա հանում ու տենց մնումա, կարողա դրա դեմ կարելիա մի բան մտածել????

Էդ ի՞նչ համակարգիչ ա, ընդհանրապես համակարգիչը առանց մոնիտորի նորմալ պիտի միանա, կարող ա՞ խնդրիրը վիդեոքարտի մեջ ա:

Ptuchik
11.06.2009, 14:11
Drive Type-ի Value data-ի թիվերը 0x00000001 (1)

Ադմինը նայեց ասեց ոնցոր թե rootkit կա կոմպում, բայց NOD32- փաստորեն չի բռնել ու նաև աշխատացրել եմ Dr.Web Curit ու ոչմի բան:

Rootkit-ի մասին դեռ չեմ մտածել, բայց եթե կարող ես, մի հատ էդ Value data-ի վրա դաբլքլիք արա, "1"-ը փոխի "2" ու ռեսթարթ արա, եթե չեղավ նորից հետ փոխի:

Cracker
13.06.2009, 18:01
Ժողովուրդ սենց խնդիր կա. Վիդեոքարդս Radeon 9600 PRO յա, ունի հնարավորություն շնուրով TV-ին միանալու (TV out). Ամեն ինչ նորմալ ա- դրայվերը նորմալ նստացրած ա, շնուրները ճիշտ միացած են. բայց հիմա երբ ուզում եմ 2րդ էկրանը ակտիվացնեմ, ինքը "քցում ա"... այսինքն էն դրած պտիչկեն չի պահում.... ինչ կարելի ա անել?

Ptuchik
13.06.2009, 22:20

Փորձի Resolution-ը պակասացնես

HardRock
15.06.2009, 14:51
Rootkit-ի մասին դեռ չեմ մտածել, բայց եթե կարող ես, մի հատ էդ Value data-ի վրա դաբլքլիք արա, "1"-ը փոխի "2" ու ռեսթարթ արա, եթե չեղավ նորից հետ փոխի:

Փաստորեն Rootkit-ն էր մեղավոր: NOD32 + Dr.Web-ի curit-ը բան չէին գտնում, քաշեցի AVG Anti-Rootkit Free մաքրեց, ռեստարտ եղավ ու ամենի ինչ դզվեց:

Cracker
16.06.2009, 13:00
Փորձի Resolution-ը պակասացնես

Չօգնեց

Chilly
17.06.2009, 12:42
Ժողովուրդ, խնդրում եմ, նայեք այստեղ (http://www.akumb.am/showpost.php?p=1717436&postcount=19)... սա ինձ էլ է վերաբերվում, ազերները ջարդել են ընկերներիս մեյլերն ու սայտերը, բավական մեծ քանակությամբ... օգնեք ով կարող է...

Arxangelo
17.06.2009, 13:03
Ժաղովուրդ, որտեղից կարամ քաշեմ "MatLab" ծրագիրը
www.network.am

Dragon
21.06.2009, 12:33
Դիսկի վրա նկարներ եմ գրել: Ցույց ա տալիս, որ երկու գիգաբայթը զբաղված ա, բայց նկարները չկան: Ոնց վերականգնեմ:think

VisTolog
21.06.2009, 17:24
Դիսկի վրա նկարներ եմ գրել: Ցույց ա տալիս, որ երկու գիգաբայթը զբաղված ա, բայց նկարները չկան: Ոնց վերականգնեմ:think

ամենահեշտ ձևը սիդի-րոլլերով վերականգնելնա.