PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր համակարգչային ծրագրերի վերաբերյալ, խնդրում եմ շտապ օգնել

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 [13] 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33

VisTolog
05.03.2009, 09:48
Ժող ջան ինձ շտապ HP Pavilion 9000-ի driver-ներա պետք. ես ուղղակի ժամանակ չունեմ էլի ման գալու :oy

VisTolog
05.03.2009, 10:50
Հա մեկել ուբունտու եմ քաշում, ինքը .իսօ-ովա. Ո՞նց պիտի ինստալյացիա անեմ, կամ նետեմ դիսկի վրա:
Ստեղ մի տեղ կարդացել էի ձևը, բայց չեմ հիշում :oy

Cracker
05.03.2009, 11:48
Հա մեկել ուբունտու եմ քաշում, ինքը .իսօ-ովա. Ո՞նց պիտի ինստալյացիա անեմ, կամ նետեմ դիսկի վրա:
Ստեղ մի տեղ կարդացել էի ձևը, բայց չեմ հիշում :oy

Եթե ճիշտ հասկացա, քեզ պետք ա ուբունտուն ինսթալլ անել /ձայնագրել դիսկի վրա??
Ձայնագրելու համար կարող ես օգագործել Նեռօ-ն, կարծում եմ դժվարություն չի ներկայացնի ...
Մյուս դեպքի համար դիսկը դիր, ռեստարտ արա, ավտոզագռուզկայով մտի ու արդեն պարզ կլինի ամեն ինչ... ...երևի... :) :B

VisTolog
05.03.2009, 11:53

Ինձ պետքա ձայնագրել դիսկի վրա, որ հետո էլ ինստալլ անեմ. :)
Մենակ դիսկի վրա քցելով, խի կարա՞ boot լինի

Աթեիստ
05.03.2009, 15:28
Ինձ պետքա ձայնագրել դիսկի վրա, որ հետո էլ ինստալլ անեմ. :)
Մենակ դիսկի վրա քցելով, խի կարա՞ boot լինի
Դիկսի վրա ISO-ն չես գցում, բացում ես NERO > File>Open ու ցույց ես տալիս ISO-ին: Քեզանից կպահանջվի միայն նշել գրելու արագությունը:

davidus
05.03.2009, 21:29
Ժող ջան ինձ շտապ HP Pavilion 9000-ի driver-ներա պետք. ես ուղղակի ժամանակ չունեմ էլի ման գալու :oy

մտի www.driverscollection.com ու ինչ ուզում ես քաշի

Ahik
06.03.2009, 00:48
Ժող ջան, ով գիտի, Մոտոռոլա մոդեմ որտե՞ղ են ծախում, որը 64բիտի տակ կաշխատի

Սամվել
06.03.2009, 00:51
ոնց գցում-բռնում եմ նոր կոմպն ավելի էժան կնստի :( 1,8 GHz ա...

:( Ես էս Դոլլարի ինչն եմ ասել... մի օր ուշ բարձրանար հիմա նոր կոմպ կունենաի :(

Չնայած ճիշտ ես ասում.. ահագին ավելի հարմարա նոր վերցնելը..

Kuk
06.03.2009, 01:03
Kaspersky Anti-Virus 2009
Էս անտիվիռուսից ա, բանալին չգիտեմ խի չոռնի սպիսըկ են գցել, ի՞նչ կարամ անեմ: Կամ գոնե պռոբնի վերսիան ո՞նց կարամ ընտրեմ, որ ամիսը մեկ նորից նույն պռոցեսը արվում ա: Նախկին անտիվիռուսս տենց էի անում:

masivec
06.03.2009, 01:16

Չյոռնի սպիսկ են քցում որտև տարմացում ես արել ու կեյը պագել են;)Նոր կեյ ճարի,պրօբնին ինչքան գիտեմ որոշ ժամանակ անց էլ չես կարա անես:)

Kuk
06.03.2009, 01:24
Չյոռնի սպիսկ են քցում որտև տարմացում ես արել ու կեյը պագել են;)Նոր կեյ ճարի,պրօբնին ինչքան գիտեմ որոշ ժամանակ անց էլ չես կարա անես:)

Հա, թարմացում եմ արել, պետքա չանեի՞:unsure
Ես կասպեռսկի 2007 ունեի, մի տարուց ավել պռոբնիով էի օգտագործում. ամիսը մեկ անում էի: Հիմա էս մեկը չեմ կարա՞ տենց անեմ:

masivec
06.03.2009, 01:30
Հա, թարմացում եմ արել, պետքա չանեի՞:unsure
Ես կասպեռսկի 2007 ունեի, մի տարուց ավել պռոբնիով էի օգտագործում. ամիսը մեկ անում էի: Հիմա էս մեկը չեմ կարա՞ տենց անեմ:
Դե արա բայց ետքան հաճախ չէ;)Վայթեմ մի ամիս ա:)

Kuk
06.03.2009, 01:32
Դե արա բայց ետքան հաճախ չէ;)Վայթեմ մի ամիս ա:)

Ձևը որ իմանայի, էլ ստեղ խի՞ էի գրում:))

Zangezur
06.03.2009, 01:36
Kaspersky Anti-Virus 2009
Էս անտիվիռուսից ա, բանալին չգիտեմ խի չոռնի սպիսըկ են գցել, ի՞նչ կարամ անեմ: Կամ գոնե պռոբնի վերսիան ո՞նց կարամ ընտրեմ, որ ամիսը մեկ նորից նույն պռոցեսը արվում ա: Նախկին անտիվիռուսս տենց էի անում:

Քասշի էսի՝ http://users.freenet.am/~hovaga17/Keys%20manager.exe, հետո ինտերնետի ինչ որ սայտից բիրիքով ինչքան կարաս կավ8-ի կլյուչ քաշի, տվածս ծրագիրը դասավորումա բոլոր բանալիները՝ աշխատող, չաշխատող և այլն:
Մի տեղ կարդացել եմ, որ ամենաճիշտ տարբերակը բանալիները օգտագործելնա, այլ ոչ թե բզբզելը ծրագրի նաստռոյկաները կամ ռեգից ֆայլեր ջնջելը

իսկ կավ7-ի և կիս7-ի օգտագործողների համար՝

Քաշի էսի՝ http://users.freenet.am/~hovaga17/No_black.zip, բացի, պառոլը՝ 627467, մինչև գործադրելը Kaspersky Solution.exe * ֆայլը, կարդա как установить.txt * ինստրուկցիան:

Xelgen
06.03.2009, 01:38
չգիտեմ խի չոռնի սպիսըկ են գցել,

LOOOL :D

Իրո՞ք չգիտես։ Որովհետև գողացել ես ետ քեյը, ու անօրեն օգտագործում ես նրանց ծրագիրը։ Դրա համար էլ սև ցուցակ են քցել։

Կամ մի 50-60$ տարեկան լիցենզիա առ, կամ օգտվիր տան համար անվճար անտիվիրուսներից։
Օրինակ՝ Ավաստ։
Բայց Կասպեռսկին անինսթալլ անելուց զգույշ եղիր, ինքը խասյաթ ունի, իր հետ համակարգի մի մասը են աշխարհ տանելու։

Ու իրոք հետաքրքիր է, չեք հասկանում ինչի է քեյը ընկել սև ցուցակի մեջ։

Kuk
06.03.2009, 01:45

Ի՞նչ կա զարմանալու: Անտիվիռուս եմ ուզել, բերել գցել են կոմպիս մեջ էդ կլյուչով, քանի ամիս ա աշխատում էր նորմալ, հիմա սև ցուցակ են գցել, ի՞նչ իմանամ, որ տենց ա:
Կոնկրետ հարց. ո՞նց կարամ պռոբնի վերսիան միացնեմ:

Xelgen
06.03.2009, 01:47
Դե արա բայց ետքան հաճախ չէՎայթեմ մի ամիս ա

Մասիվեց ջան, հո ազգանունդ Օստե՞ր չի ;) Ես ի՞նչ խորհուրդներ ես տալիս։

Եթե անտիվիրուսը գոնե շաբաթը 2 անգամ չի թարմացվում, իսկ համակարգիչը միացած է ինտերների/ինտերներին միացված կոմպերի հետ ֆայլերով է փոխանակվում՝ հաշվեք անտիվիրուս չունեք։

Xelgen
06.03.2009, 02:09
Ի՞նչ կա զարմանալու: Անտիվիռուս եմ ուզել, բերել գցել են կոմպիս մեջ էդ կլյուչով, քանի ամիս ա աշխատում էր նորմալ, հիմա սև ցուցակ են գցել, ի՞նչ իմանամ, որ տենց ա:
Կոնկրետ հարց. ո՞նց կարամ պռոբնի վերսիան միացնեմ:

Կուկ ջան, զարմանալու մի ահռելի բան է, ու դա ավելի շուտ լացելու բան է, քան ծիծաղելու, դու ճիշտ ես։
Կարճ լիկբեզ անեմ, չնայած եթե քո նման ակտիվ ինտերնետ օգտագործողի համար դա հայտնի չէ, պետք է առնվազն նոր թեմա բացել։ Կամ սկսել լուրջ տեղեկատվական կոմպանիա, երկրով մեկ։

Ծրագրերի մեծ մասը, կոմերցիոն են։
Ծրագրավորողները ծրագրեր են գրում, ճիշտ է սովորաբար ետ գործը սիրում են, բայց դե հաց ուտելնել է պետք։

Ու այդպիսի ծրագրրեը սովորաբար վաճառվում են հետևյալ լիցենզիայով։ Դու գնում ես ծրագրի տեղադրման և օգտագործման լիցենզիա, կոնկրետ թվով համակարգիչների համար։ Դու որպես կանոն իրավունք չունես այն այլ անձանց վերավաճառելու, և այլն, և այլն։ Այդ ամեն ինչը մանրամասն նկարագրված է ամեն ինստալյացիա անելուց բերվող արտոնագրի պայմաններում։ Որի հետ դու համաձայնվում ես սխմելով «Համաձայն» եմ կոճակը։
Եթե ուզում ես նոր վերսիան ծրագրի ունենալ, ապա պետք է նորից վճարես, իհարկե սովորաբար զգալիորեն ավելի քիչ, քանի որ տարբերակն ես թարմացնում, ոչ թե լռիվ նորը գնում։

Մի քիչ գներից՝
Վինդոուզը արժի 100$-ից սկսած, (ամենասահմանափակ տարբերակը) մինչև 400-500$։
Սեռվեռային վինդուզի գները կարող են հասնել մի քանի հազարի։

ՄՍ Օֆիսի գները կախված էլի տաբերակից 150-500$
Տան համար անտիվիրուսների գները մոտ 50-60$ մեկ տարվա թարմացումների լիցենզիայով։
Սաղ հայերի մոտ չգիտես ինչի դրած Ֆոտոշոպը արժի 600-800$:

Եթե հետաքրքիր է, կարող ես ավելի մանրամասն գտնել ինտերնետում։
Եվ այո աշխարհում, լուրջ համակարրգչի վրա եղած ծրագրերի գինը, կարող է մի քանի անգամ թանգ լինել քան բուն համակարգիչը։

Իմիջայլոց դա ոչ միայն աշխարհին է վերաբերվում։ Մեր մոտ էլ նման օրենքներ կան, իսկ այն խախտման սահմանը որից հետո գոծը վարչականից դառնում է քրեական ընդամենը 200.000 Դրամ է, եթե ճիշտ եմ հիշում, թե իրավաբան կա, թող ուղղի։
Պարզապես դեռ համատարած է այդ գողությունը, այդ թվում նաև կառավարությունում, այդպես որ ես չեմ լսել որ այս հոդվածով գործ հառուցեն։ Բայց ժամանակի խնդիր է։

Մայքրոսոֆտ - Հայաստանը արդեն գործում է, ինչքանով տեղյակ եմ Բանկերին և միջազգային կազմակերպություններին արդեն խելքի հրավիրել է։ Մի 3-4 տարուց վիճակը շատ ուրիշ է լինելու արդեն, և գոնե կազմակերպությունները այս խնդրին շատ լուրջ կմոտենան, ըստ ինձ։

Հ.Գ. Հա, 2008-ում մեր երկիրը զբաղեցրել է «պատվավոր» առաջին տեղը software piracy («պիրատական» ծրագրերի օգտագործման) ցուցանիշով։

masivec
06.03.2009, 02:11
Մասիվեց ջան, հո ազգանունդ Օստե՞ր չի ;) Ես ի՞նչ խորհուրդներ ես տալիս։

Եթե անտիվիրուսը գոնե շաբաթը 2 անգամ չի թարմացվում, իսկ համակարգիչը միացած է ինտերների/ինտերներին միացված կոմպերի հետ ֆայլերով է փոխանակվում՝ հաշվեք անտիվիրուս չունեք։
Չէ:bad
Դե ուզում եմ ասեմ ռուչնոյ դնի աբնավլենին ու մի քանի օրը մեկ անի:)

Kuk
06.03.2009, 02:17
Ժող, եթե ինչ որ մեկը կարա օգնի պռոբնի վերսիայի հարցով, շնորհակալ կլինեմ:)

Xelgen
06.03.2009, 02:26
Դե ուզում եմ ասեմ ռուչնոյ դնի աբնավլենին ու մի քանի օրը մեկ անի
Հա, :) ավելի լավ է տենց, կամ իմ ասած տարբերակը, քան ամիսը մեկ թարմացվող անտիվիրուս, որն ընդամենը պատշպանվածության իլլուզիա է ստեղծում և դրանով ավելի շատ վնաս բերում քան օգուտ։

VisTolog
06.03.2009, 13:19
մտի www.driverscollection.com ու ինչ ուզում ես քաշի
Հա, բայց հենց մի հատ քաշեցի, գրեց որ լիմիտը վերջացելա, ու հաջորդը կարամ քաշեմ 28 րոպեյից: :(

VisTolog
06.03.2009, 13:22
Kuk ջան, ընդամենը ցանկություն և դու կհայտնվես ճաղերի ետևում :D:D, ապօրինի կերպով ծրագրեր օգտագործելու համար:pardon

VisTolog
06.03.2009, 15:09
Ժող ՀՊ (dv9000)-ի մոդեմը (Software) չեմ կարում ճարեմ: Մեկը քաշեցի, բայց չեղավ... գրեց, որ համապատասխան մոդեմ չի հայտնաբերվել:
Կարողա ուրիշ անուն ունենա՞ ինետում:(

Elmo
06.03.2009, 16:13
Ժող, եթե ինչ որ մեկը կարա օգնի պռոբնի վերսիայի հարցով, շնորհակալ կլինեմ:)

Կուկ ջան, ախպերս ինչ քեզ պետք ա ինձնից ուզի, կտամ: Կասպերսկիի քանի՞ հատ աշխատող քեյ ա պետք: ICQ 935-859 գրի:

AG16
06.03.2009, 16:26
Ժող, եթե ինչ որ մեկը կարա օգնի
Էսի փորձի՝

Zangezur
06.03.2009, 22:55
Մի քիչ գներից՝
Վինդոուզը արժի 100$-ից սկսած, (ամենասահմանափակ տարբերակը) մինչև 400-500$։
Սեռվեռային վինդուզի գները կարող են հասնել մի քանի հազարի։

ՄՍ Օֆիսի գները կախված էլի տաբերակից 150-500$
Տան համար անտիվիրուսների գները մոտ 50-60$ մեկ տարվա թարմացումների լիցենզիայով։
Սաղ հայերի մոտ չգիտես ինչի դրած Ֆոտոշոպը արժի 600-800$:
****************************************************************
****************************************************************
Եթե սենց շարունակվի, երևի մի 20 000 դոլլարի ծախս պտի արած լինեի կոմպի վրա:
Բա օրինակ եթե կոմպը ֆիռուսից թքումա, էտ հսկայական գումարները ջուրնա ընկնում՞

Աթեիստ
06.03.2009, 23:11
Devide Instance ID-ի VEN_xxxx&DEV_yyyy, ես xxxx ու yyyy-ը տուր, ասեմ ինչ քաշես:

Xelgen
06.03.2009, 23:31
Եթե սենց շարունակվի, երևի մի 20 000 դոլլարի ծախս պտի արած լինեի կոմպի վրա:

Դե 20.000-ի շատ հազվադեպ սոֆտի դեպքում կհասնի։ Ուղղակի կհասկանաս, որ քեզ միայն մի մասն է իրականում պետք։ Մյուսը կամ կարող ես ուրիշ/անվճարով փոխարինել, կամ ընդհանրապես պետք չի։

Բա օրինակ եթե կոմպը ֆիռուսից թքումա, էտ հսկայական գումարները ջուրնա ընկնում՞
Չէ, իհարկե կարող ես նորից ինստալլ անես, ետ ծրագիրը, եթե դրա լիցենզիան ունես։

Վիշապ
07.03.2009, 15:59
«Windows Vista»–ին բարեհաջող սատկացրել եմ, և կոմպը միացնելիս տալիս է հետևյալը՝ "ntl driver missing, press ctrl + alt + del to restart." , հիմա ունեմ կոմպի «recovery» դիսկերը, ինչպես նաև վինտի վրա կա «recovery partition» և կա նաև այլ «partition» իմ անձնական ֆայլերով։ Հարցս հետևյալն է՝ արդյոք «resinstall»–ից հետո կջնջվեն ու ֆորմատ կարվեն բոլոր «partition»–ները, թե՞ Vista-ն սուսուփուս ֆորմատ կանի ու կնստի С-ի վրա, իսկ մյուս «partition»–ները կմնան։ Գրողի տարած Vista-ն ինձնից ոչինչ էլ չի հարցնում, ասում է install կանեմ ու կլինի ոնց որ գործարանային…:think

Zangezur
07.03.2009, 16:03
Ինձ թվումա եթե ծրագրերի օգտագործումը մտնի օրինական դաշտ, ապա ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը վաբշե անկում կունենա, որովհետև Հայաստանում կոմպ օգտագործողների մեծ մասը տարեկան 3000 դոլլարի չափով փող հաստատ չի մուծի, որովհետև էտի մեզ համար շատ թանգա:

freethinker
07.03.2009, 16:05
«Windows Vista»–ին բարեհաջող սատկացրել եմ, և կոմպը միացնելիս տալիս է հետևյալը՝ "ntl driver missing, press ctrl + alt + del to restart." , հիմա ունեմ կոմպի «recovery» դիսկերը, ինչպես նաև վինտի վրա կա «recovery partition» և կա նաև այլ «partition» իմ անձնական ֆայլերով։ Հարցս հետևյալն է՝ արդյոք «resinstall»–ից հետո կջնջվեն ու ֆորմատ կարվեն բոլոր «partition»–ները, թե՞ Vista-ն սուսուփուս ֆորմատ կանի ու կնստի С-ի վրա, իսկ մյուս «partition»–ները կմնան։ Գրողի տարած Vista-ն ինձնից ոչինչ էլ չի հարցնում, ասում է install կանեմ ու կլինի ոնց որ գործարանային…:think

Հստակ չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ որ կմնան, քանի որ իմ մոտ C-ի անունը գրած ա OS, իսկ D-ն RECOVERY :)

Վիշապ
07.03.2009, 16:15
Հստակ չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ որ կմնան, քանի որ իմ մոտ C-ի անունը գրած ա OS, իսկ D-ն RECOVERY :)

Խնդիրն այն է, որ ես «B» էլ ունեմ, ինչպես նաև ազատ ծավալներ, որոնք որևէ «partition»–ի մեջ չեն մտնում, կուզեի հաստատ իմանալ, որ ֆայլերս չջնջվեն։

freethinker
07.03.2009, 16:23
Խնդիրն այն է, որ ես «B» էլ ունեմ, ինչպես նաև ազատ ծավալներ, որոնք որևէ «partition»–ի մեջ չեն մտնում, կուզեի հաստատ իմանալ, որ ֆայլերս չջնջվեն։

այդ հարցին արդեն չեմ կարող պատասխանել :(

VisTolog
07.03.2009, 16:28
Devide Instance ID-ի VEN_xxxx&DEV_yyyy, ես xxxx ու yyyy-ը տուր, ասեմ ինչ քաշես:

Էդ որտեղա՞ :oy
Ի դեպ, եթե ինչ-որ բան կփոխի, ասեմ որ Device Manager-ում չկա մոդեմ բաժինը:

VisTolog
07.03.2009, 16:35
Խնդիրն այն է, որ ես «B» էլ ունեմ, ինչպես նաև ազատ ծավալներ, որոնք որևէ «partition»–ի մեջ չեն մտնում, կուզեի հաստատ իմանալ, որ ֆայլերս չջնջվեն։
Կջնջվի այն partition-ը, որի վրա վիստայա ինստալ արած` այսինքն C:-ն::)
Vista-ն ինքն է գտնում... Վիստա ինստալ արած դիսկը,: Ֆոռմատը կանի, նոր Վիստան կդնի, ու Պսյո:
Ես լինեյի քո տեղը, հանգիստ կփորձեի::))

Վիշապ
07.03.2009, 16:41
Կջնջվի այն partition-ը, որի վրա վիստայա ինստալ արած` այսինքն C:-ն::)
Vista-ն ինքն է գտնում... Վիստա ինստալ արած դիսկը,: Ֆոռմատը կանի, նոր Վիստան կդնի, ու Պսյո:
Ես լինեյի քո տեղը, հանգիստ կփորձեի::))

Վիստուլ ջան, ուղղակի այդ С-ն ես ժամանակին «shrink» եմ արել, որից էլ գոյացրել եմ նոր partition։ Լավ որ ասում ես, enter եմ տվել, տեսնենք ինչ կլինի:unsure:sulel

freethinker
07.03.2009, 16:50
Վիստուլ ջան, ուղղակի այդ С-ն ես ժամանակին «shrink» եմ արել, որից էլ գոյացրել եմ նոր partition։ Լավ որ ասում ես, enter եմ տվել, տեսնենք ինչ կլինի:unsure:sulel

Վիստուլը վիստայի մասին սխալ բան չեր ասի :) , բայց երևի արժեր կարևոր ինֆորմացիան տեղափոխել արտաքին կրիչների վրա :8

Վիշապ
07.03.2009, 16:59
Վիստուլը վիստայի մասին սխալ բան չեր ասի :) , բայց երևի արժեր կարևոր ինֆորմացիան տեղափոխել արտաքին կրիչների վրա :8

Արդեն ուշ է:D լավ, որ վատ նորություն լինի, տեղյակ կպահեմ:D Ամեն դեպքում շնորհակալություն:)

masivec
07.03.2009, 19:38
http://s55.radikal.ru/i147/0903/fc/2a75a3cebe15.jpg (http://www.radikal.ru)

Ժող ինչի՞ց ա, որ մեկ մեկ էջեր բացելուց սենց բան ա ցույց տալիս:(Ասեմ որ իմ մոտ Hi-Line է;)

freethinker
07.03.2009, 20:12
Ժող ինչի՞ց ա, որ մեկ մեկ էջեր բացելուց սենց բան ա ցույց տալիս:(Ասեմ որ իմ մոտ Hi-Line է;)

եթե ճիշտ հասկացա կապը "քցում" ա, այդ դեպքում ճիշտը 8899 հեռախոսահամարով զանգահարելն ա :)

masivec
07.03.2009, 20:28
եթե ճիշտ հասկացա կապը "քցում" ա, այդ դեպքում ճիշտը 8899 հեռախոսահամարով զանգահարելն ա :)
Ապեր ինետը չի քցում ետ ուրիշ բան ա:D

freethinker
07.03.2009, 20:44
Ապեր ինետը չի քցում ետ ուրիշ բան ա:D

ուփս, ուշադիր չեի նայել ... իսկ ետ բանը որ լինումա ինչ-որ ձևով խանգարում ա? :blin

Կաթիլ
07.03.2009, 21:11
Ի՞նչ ծրագրով կարող եմ բացել .djvu ֆորմատի ֆայլը :8 :(
Գտա մի ծրագիր (exview_setup.exe), որի օգնությամբ իբր պիտի բացեր, քաշեցի, բայց ... չեղավ: Խնդրում եմ օգնեք :oy :

freethinker
07.03.2009, 21:17
Ի՞նչ ծրագրով կարող եմ բացել .djvu ֆորմատի ֆայլը :8 :(
Գտա մի ծրագիր (exview_setup.exe), որի օգնությամբ իբր պիտի բացեր, քաշեցի, բայց ... չեղավ: Խնդրում եմ օգնեք :oy :

ահա (http://www.network.am/Categories/Text/Viewer) ... ծրագիրը կոչվում է DjVuReader :)

Կաթիլ
07.03.2009, 21:24
ահա (http://www.network.am/Categories/Text/Viewer) ... ծրագիրը կոչվում է DjVuReader :)

Շատ շնորհակալ եմ :oy :

masivec
07.03.2009, 21:53
ուփս, ուշադիր չեի նայել ... իսկ ետ բանը որ լինումա ինչ-որ ձևով խանգարում ա? :blin
Ընկեր որ չխանգարի չեմ հարցնի:)
Ուրիշ ով՞ կարա ասի:)

freethinker
07.03.2009, 21:59
Ընկեր որ չխանգարի չեմ հարցնի:)
Ուրիշ ով՞ կարա ասի:)

:esim սպասենք windows 7-ից օգտվողներին :)

masivec
07.03.2009, 22:06
:esim սպասենք windows 7-ից օգտվողներին :)
Ապեր նորից սխալվում էս, Windows 7 չի Windows Vista ա:P;)

freethinker
07.03.2009, 22:18
Ապեր նորից սխալվում էս, Windows 7 չի Windows Vista ա:P;)

թյուուուու... եսօր իմ օրը չի :))

Աթեիստ
07.03.2009, 23:52
Ժող ինչի՞ց ա, որ մեկ մեկ էջեր բացելուց սենց բան ա ցույց տալիս:(Ասեմ որ իմ մոտ Hi-Line է;)

Փորձիր Connection-ը մոդեմի մեջ սարքել, մեկ էլ IE-ի Properties-ի մեջ Connection թերթիկում դիր Never Dial a Connection։

Ուրվական
09.03.2009, 17:01
Մի հատ սենց հարց. կա երկու կոմպ, որից մեկը նոթբուկ, մյուսը՝ սովորական դեսկթոփ: Հիմա դեսկթոփը փչացել ա, ու պետք ա իրա վինչը հանել, միացնել նոտբուկին: Ասում են ինչ-որ սարք կամ միացման ինչ-որ ձև կա, որ պռոստո վինչը կպնում ա նոտբուկին որպես դեվայս: Ինչ-որ բանով կարա՞ք օգնեք, էդ ոնց ա լինում ու ինչի միջոցով:

Հայկօ
09.03.2009, 21:41

Սարքը կոչվում ա Hard Drive External Enclosure: Մեկ-մեկ կարծեմ հարդ դիսկի քեյս էլ են ասում: Փոքրիկ տուփ ա, մեջը դնում ես քո HDD-ն (ուշադիր, որ սարքը 3.5 դյույմանոց դիսկի համար լինի, SATA II դիսկերի հետ կարողանա աշխատել (եթե, իհարկե, դիսկդ SATA ա)), միացնում ես կոմպին (USB, Ethernet, eSATA, 1394, նայած), միացնում ես հոսանքին ու վերջ:

Ուրվական
09.03.2009, 21:46

Իսկ ստեղ որտեղից կարամ առնեմ:

Հայկօ
09.03.2009, 21:56
Իսկ ստեղ որտեղից կարամ առնեմ:

Ինտերնետում ման եկա, .am դոմեյններում տենց բան չկա :D: Բայց խանութներում հաստատ տեսել եմ, Սայաթ-Նովայի վրայի AG Computers-ում կամ Ֆայնում հարցրու, պիտի որ ունենան:

Աթեիստ
09.03.2009, 22:03
Ցանկացած համակարգչային խանութում էլ կճարես մոտ 10000-ի կարգի։

T!gran
09.03.2009, 22:21
Ցանկացած համակարգչային խանութում էլ կճարես մոտ 10000-ի կարգի։
Կարամ ետ սարքով Վինդ նստացնեմ՞:think

Աթեիստ
09.03.2009, 23:50
Կարամ ետ սարքով Վինդ նստացնեմ՞:think
Հնարավոր է, բայց
1. ամեն մայրական սալիկ չի կարող բեռնվել USB-ից
2. Դժվար կլինի USB դիսկը դարձնել Bootable.

T!gran
09.03.2009, 23:59
Հնարավոր է, բայց
1. ամեն մայրական սալիկ չի կարող բեռնվել USB-ից
2. Դժվար կլինի USB դիսկը դարձնել Bootable.
պարզա, ապրես

Ahik
10.03.2009, 01:21
Մի հատ սենց հարց. կա երկու կոմպ, որից մեկը նոթբուկ, մյուսը՝ սովորական դեսկթոփ: Հիմա դեսկթոփը փչացել ա, ու պետք ա իրա վինչը հանել, միացնել նոտբուկին: Ասում են ինչ-որ սարք կամ միացման ինչ-որ ձև կա, որ պռոստո վինչը կպնում ա նոտբուկին որպես դեվայս: Ինչ-որ բանով կարա՞ք օգնեք, էդ ոնց ա լինում ու ինչի միջոցով:

Արարատ բանկի կողքի խանութում ոնց-որ կար; Խանութի անունը ոնց որ Steam-tech, Պուշկինի վրայա

Ahik
10.03.2009, 01:39
Ժող ջան, նոր մի սայտ հանդիպեց, մեջը լիքը տարբեր սարքեր են վաճառում
http://www.armdigital.am/index.php?Type=nev

VisTolog
10.03.2009, 11:25
Էն Nero-ի պռոբլեմը, որ կար... կոմպը ֆոռմատ արեցի :D:D
Հանգամանքների բերումով :))

cold skin
10.03.2009, 14:27
Կոմպիս անտիվիրուսը scanning mesagge -ը ուղղարկում, հետո անտիվիրուսի upgrade solution պատուհան ա բերում, որից հետո կոմպս կախում ա:cry, մեռաաա պերեզագրուզկա անելով:
Ի՞նչ ա կատարվում:sos

T!gran
10.03.2009, 15:19
Կոմպիս անտիվիրուսը scanning mesagge -ը ուղղարկում, հետո անտիվիրուսի upgrade solution պատուհան ա բերում, որից հետո կոմպս կախում ա:cry, մեռաաա պերեզագրուզկա անելով:
Ի՞նչ ա կատարվում:sos
Ինչ անտիվիրուս է, ավելի մանրամասն գրի ;)

cold skin
10.03.2009, 16:31
Symantec, նոր են թարմացրել:

T!gran
10.03.2009, 17:25
լիցենզիոն ա՞
Երևի թե չի կարողանում այդեյթ լինի, դա կամ քո ինտերնետ կապի հետ ա խնդիրը , կամ ել ափդեյթի սեռվերի հետ ա խնդիրը, իմ անտիվիրուսի հետ էլ ա նման բան եղել AVG8-ի

Լեո
10.03.2009, 17:32
Symantec, նոր են թարմացրել:
Խորհուրդ կտամ փոխել Kaspersky;) Էլ թարմացումների և լիցենզիոն բանալիների հետ կապված խնդիրներ չես ունենա:)

ZimZimoff
10.03.2009, 18:20
Հնարավոր է, բայց
1. ամեն մայրական սալիկ չի կարող բեռնվել USB-ից
2. Դժվար կլինի USB դիսկը դարձնել Bootable.

Ասեմ, որ ծրագրեր կան հատուկ USB-ն bootable սարքող, էտ ձևով SUB-ին ֆորմատ անես կլինի։

Razo
10.03.2009, 20:10
Ժող մի հատ պրոբլեմ ունեմ: Բրոուզերս օգտագործելու ժամանակ մեկ էլ գրումա opeartion aborted, ինչ անեմ?

Lapterik
10.03.2009, 23:54
Էրեխեք ջան շատ շտապ պետքա, ով կարողա ունենա 43 ատեսի համարները, գրեք ուղարկեմ, հասցեն ասեք էլի: Մերսի

masivec
11.03.2009, 00:04
http://s42.radikal.ru/i097/0903/4c/c7f6ab9669cd.jpg (http://www.radikal.ru)
Օգնեք էլիիի...:cry:cry

http://s58.radikal.ru/i160/0903/85/72c3d6e3401c.jpg (http://www.radikal.ru)
:(Ինչ անեմ՞:(

Ahik
11.03.2009, 01:00
Ժող ջան, ինձ ով կարա հուշի ինչպես կարամ Word-ում սարքեմ, որ բովանդակության վրա կլիկ տամ համապատասխան վերնագիրը, այլ ոչթե էջը բացի:
Կանխավ մերսի

Աթեիստ
11.03.2009, 01:18
Օգնեք էլիիի...:cry:cry

:(Ինչ անեմ՞:(

Նկարներում տեքստը չի կարդացվում, ամբողջ դեսքթոփի փոխարեն փորձիր միայն ծրագրի նկարը տեսադրել, կամ էլ պարզապես գրի թե ինչ է գրում, ու ինչում է խնդիրը։
Նշիր նաև Ներո-ի տարբերակը։

Rhayader
11.03.2009, 01:24
Ժող ջան շատ-շատ մերսի: Էնքան հեշտ եղավ, որ էլ չասած:
Պարզվումա որ էս պռո-ն նստացրել եմ ցանկացած տեքստի կամ նկարի վրա աջ կլիկ անելուց երկու պատուհանա բերում՝ մեկը Covert to PDF, մյուսը Combine supported files to Acrobat:
Նշեցի միանգամից երկուսը, այսինքն փաստաթղթի 2 սկան արած էջերը, ու ինքը ավտոմատ կպցրեց իրար:
Էտքան հեշտ:)

Մի ուրիշ հարց, եթե երկու նկարի չափեր անհավասար են, չեմ կարողանում միանման մի չափսի դարդնել, մի թուղթը մեծա ստացվում, մյուսը փոքր: Ինչպե՞ս կարելիյա ուղղել:

Կարող ես Batch Resize անել, ես «Irfan View» անվճար ծրագրով եմ անում: Կարևորը՝ լայությունն ու DPI-ն համապատասխանեն:

Ahik
11.03.2009, 01:52
Ժող ջան մի ուրիշ պռոբլեմ էլ կա, TV-ից զախվատի ժամանակ ու ընդհանրապես կոնվերտ անելուց հետո ֆիլմը նայելիս մոտ 4-5 վայրկյանը մեկ ոնց որ պաուզա տա ու հետո շարունակի: Առավել արտահայտված դա երևումա կոնվերտից հետո:
Ինչի՞ց կլինի ու ի՞նչ կարելիա անել:

Rhayader
11.03.2009, 02:05

Զախվատի ինտերֆեյսն ու կոնվերտի ծրագիրը, ի՞նչ ես օգտագործում:

Պարոն Ն
11.03.2009, 14:06
Ժող ջան մի հատ հարց էլի: Ինչա C;/System Volume Information պարունակությունը, և արդյոք նորմալ ա որ կոմպս էդ պապկեն չի բացում: Hidden ֆայլա :ok

VisTolog
11.03.2009, 14:15
Ժող ջան մի հատ հարց էլի: Ինչա C;/System Volume Information պարունակությունը, և արդյոք նորմալ ա որ կոմպս էդ պապկեն չի բացում: Hidden ֆայլա :ok
C:\System Volume Information :))
Հավաքվում են ոչ պետքական ֆայլերը կամ System Recovery-ի համար նախատեսված ֆայլերը: Եթե անջատես S Recovery-ին, դա էլ կանհետանա:

Ի դեպ, ժամանակ առ աժամանկ էլ դատարկի` նախօրոք հիդդեն-ից հանելով:

Պարոն Ն
11.03.2009, 14:41
Եթե անջատես S Recovery-ին, դա էլ կանհետանա:
Էդ ոնց անջատեմ???

Ի դեպ, ժամանակ առ աժամանկ էլ դատարկի` նախօրոք հիդդեն-ից հանելով:

Ոնց կարամ ջնջեմ, երբ որ չի բացում էդ պապկի պարունակությունը???

Rhayader
11.03.2009, 14:42
C:\System Volume Information :))
Հավաքվում են ոչ պետքական ֆայլերը կամ System Recovery-ի համար նախատեսված ֆայլերը: Եթե անջատես S Recovery-ին, դա էլ կանհետանա:

Ի դեպ, ժամանակ առ աժամանկ էլ դատարկի` նախօրոք հիդդեն-ից հանելով:

Քո նմանները խայտառակում են ռեսպուբլիկան:D:D:D

Ժող, խասիաթ սարքեք, եթե սիսադմին չեք, ձեռք մի տվեք հիդեն ու սիստեմ ֆայլերին: Ծանոթ ունեմ, ntldr-ն էր ջնջել:

Ahik
11.03.2009, 14:50
Զախվատի ինտերֆեյսն ու կոնվերտի ծրագիրը, ի՞նչ ես օգտագործում:

XP-ով պռոբլեմ չեմ ունեցել Windows7 եմ դրել նորա սկսել, օգտագործում եմ TV զախվատի համար MyTV: Շատ գոհ եմ, ուղղակի էտ կտրտելնա

Rhayader
11.03.2009, 14:54
XP-ով պռոբլեմ չեմ ունեցել Windows7 եմ դրել նորա սկսել, օգտագործում եմ TV զախվատի համար MyTV: Շատ գոհ եմ, ուղղակի էտ կտրտելնա

Վինդոուզ 7ը դեռ բետա ա, բայց չեմ կարծում, պատճառը դա լինի: Փորձե՞լ ես նույն ֆայլն ուրիշ կոմպի վրա նայել: Նույն պրոբլեմը կա՞:

Ahik
11.03.2009, 14:58
Վինդոուզ 7ը դեռ բետա ա, բայց չեմ կարծում, պատճառը դա լինի: Փորձե՞լ ես նույն ֆայլն ուրիշ կոմպի վրա նայել: Նույն պրոբլեմը կա՞:

Ճիշտն ասած չէ, բայց դրանից չի, ԴՎԴ-ները նորմալ ցույց են տալիս

Rhayader
11.03.2009, 14:58
Ուզում եմ տեսնել, լագերը ձայնագրելի՞ս են առաջանում (ֆայլի՞ց են), թե՞ նայելու ծրագրից:

Rhayader
11.03.2009, 15:01
Ճիշտն ասած չէ, բայց դրանից չի, ԴՎԴ-ները նորմալ ցույց են տալիս

Նայիր, տարբեր կոդեկներով ձայնագված վիդեո, կախված կոդեկի վիճակից, տարբեր ձևի կարող են երևալ: Աենք, հորս լեփթոփի վրա ԴիվԻքս վիդեոները կախում է, բայց ԴիՎիԴիներն իդեալական ցույց է տալիս:

Chilly
11.03.2009, 15:48
Ժող ջան մի հատ հարց էլի: Ինչա C;/System Volume Information պարունակությունը, և արդյոք նորմալ ա որ կոմպս էդ պապկեն չի բացում: Hidden ֆայլա
:D
http://www.explorerxp.com/explorerxpsetup.exe :D
էս լինկը քաշի ինստալլ արա, էդ ծրագրով մտի տես թե ինչ ա էդ պապկում :D

Աթեիստ
11.03.2009, 21:00
My Computer-ի properties-ում անջատիր System Restore ֆունկցիան։ Դրանից հետո System Volume Information պապկեն կդատարկվի։

davidus
11.03.2009, 22:32
XP-ով պռոբլեմ չեմ ունեցել Windows7 եմ դրել նորա սկսել, օգտագործում եմ TV զախվատի համար MyTV: Շատ գոհ եմ, ուղղակի էտ կտրտելնա

զախվատի համար ավելի լավա VirtualDub-ը օգտագօրծես, ձրի ծրագիր ա, որտեղ էլ պոիսկ տաս կգտնես... մեկ էլ մի ընկերական խորհուդ... զախվատը DivX կոդեկով արա, իսկ ավելի լավ ա 5.6-ից 5.8 վերսիաներով անես: Իրանք հին վերսիաներ են, բայց 1000 հատ DivX6 ու DivX7 արժի... Ըստ ինձ, եթե դրանով անես, հաստատ պաուզաներ չի տա ;)

davidus
11.03.2009, 23:00
XP-ով պռոբլեմ չեմ ունեցել Windows7 եմ դրել նորա սկսել, օգտագործում եմ TV զախվատի համար MyTV: Շատ գոհ եմ, ուղղակի էտ կտրտելնա

հա, ի միջի այլոց, տռամսկոդինգն էլ Canopus-ով արա, չես փոշմանի.... եթե ճիշտ նաստռոյկաներ տաս, ցանկացած վիդեո հայելու մաքրության տռանսկոդ կանի

Zangezur
11.03.2009, 23:19
XP-ով պռոբլեմ չեմ ունեցել Windows7 եմ դրել նորա սկսել, օգտագործում եմ TV զախվատի համար MyTV: Շատ գոհ եմ, ուղղակի էտ կտրտելնա

օգտագործի InterVideo WinDVD Creator ծրագիրը, փորձվածա ու շատ համար

masivec
13.03.2009, 20:34
Ժող օգնեք էլի մի հատ սքրինսեվեր եմ քցել ու հիմա չեմ կարողանում ջնջել:(
Սենց ա ասում՝Windows cannot access the specified deivce,pach,or file.You may not have the appropiate permissions to access the item.:(
http://s59.radikal.ru/i164/0903/b2/610ce3248da1.jpg (http://www.radikal.ru)
:cry
Դեսկթոփիս ել մի հատ ֆայլ ա հայտվել , որ չեմ կարում ջնջեմ:Որ բացում եմ ինչ որ PC Confidential ա բերում՝
http://s51.radikal.ru/i132/0903/50/0e127cdb5da9.jpg (http://www.radikal.ru)
Ես մեկը սքրինսեվերը քցելուց հետո է հայտվել:(

Terminator
13.03.2009, 23:56
Ժող., մի հարց էլի, միայն չծիծաղեք, ինչ տարբերություն Pentium 4-ի ու Athlon կոմպերի միջև:
Նախապես մերսի;:)

Lion
14.03.2009, 00:23
Մի հատ ստեղ նայեք, էլի...

http://www.akumb.am/showpost.php?p=1615025&postcount=41

T!gran
14.03.2009, 01:09
Ժող., մի հարց էլի, միայն չծիծաղեք, ինչ տարբերություն Pentium 4-ի ու Athlon կոմպերի միջև:
Նախապես մերսի;:)
ահագին մեծ հարց ես տվել, կատարիր որոնում գուգլում օրինակ " intel-ի և AMD-ի պրոցեսորների տարբերությունները " , իհարկե ոչ հայերեն բառերով, թերևս ինձ հայերեն հոդվածներ այս թեմայով չի հանդիպել վեբում

Մոռացա ասեմ, Ակումբում համապատասխան թեմա կա ..

Պարոն Ն
14.03.2009, 17:56
http://www.explorerxp.com/explorerxpsetup.exe
էս լինկը քաշի ինստալլ արա, էդ ծրագրով մտի տես թե ինչ ա էդ պապկում

Մերսի, մենակ սմայլներիդ իմաստը չհասկացա:

My Computer-ի properties-ում անջատիր System Restore ֆունկցիան։ Դրանից հետո System Volume Information պապկեն կդատարկվի։

Շատ Մերսի Աթեիատ ջան:

Հայկօ
15.03.2009, 00:14
Ժող., մի հարց էլի, միայն չծիծաղեք, ինչ տարբերություն Pentium 4-ի ու Athlon կոմպերի միջև:
Նախապես մերսի;:)

Pentium-ները Intel ֆիրմայի արտադրանքն են, իսկ Athlon-ները՝ AMD: Ունեն արխիտեկտուրաների, քեշերի, ներկառուցված մասերի, սոկետների և այլ շատ տարբերություններ, որոնք մանրամասնելու կարիք, կարծում եմ, չկա:

«Կոմպ» ասելով ի՞նչ ես հասկանում: Ամեն դեպքում՝ լավ կլինի՝ իմանաս, որ Pentium-ների համար նախատեսված մայր սալիկների վրա Athlon-ները չեն աշխատում, և՝ հակառակը: Մնացած մասերը մեծ մասամբ իրար համընկնում են:

Ժամանակին քաղաքային լեգենդներ էին պտտվում, որ Athlon-ները դանդաղ են ու շատ են տաքանում, իսկ Petium-ները արագ ու վեռչն են: Սա սխալ է: Այսօր AMD-ի արտադրած պրոցեսորների մեծագույն մասը (mainstream-ն ու low-end-ը, հիմնականում) լրիվ համարժեք է Intel-ի՝ նույն գնանոց պրոցեսորներին՝ թե՛ արագության և թե՛ ջերմային տեսանկյունից: Ընդ որում՝ AMD-ի պրոցեսորների համար նախատեսված մայրական սալիկները մի քիչ ավելի էժան են Intel-ականներից:

Ցանկալի է՝ նաև իմանաս, որ այսօր Pentium IV-երը համարվում են անհույս հնացած պրոցեսորներ: Հիմա ժամանակակից են Intel-ի Core 2 Duo պրոցեսորները (իսկ ավելի լավ է՝ Quad Core-ները), իսկ Pentuim-ներից մնացել է միայն անունը (մարկետինգային քայլ), որ տրվում է Intel-ի՝ համեմատաբար ցածրակարգ պրոցեսորներին (չշփոթել Pentium IV-երի հետ): AMD-ի դեպքում այսօր ակտուալ են Phenom պրոցեսորները (X2, X3 կամ X4):

Իսկ եթե կարճ՝ սովորական գնորդի համար տարբերությունը կարող է միայն գնային լինել, ուրիշ ոչ մի բան:

Razo
16.03.2009, 18:33
Ժողովուրդ, մի հարցով օգնեք էլի:

MS Office 2007-ը ուզում էի դարձնեի հայերեն: (Network.am-ից http://network.am/Mirrors/4987/MSOffice2007ArmenianLIP.exe)

Setup-ը բեռնեցի, նստացրեցի, ասեց վերջ ամեն ինչ լավա: Բացում եմ Word-ը անգլերենա...

Օգնեք էլի, ինչն եմ սխալ արել? Նկարում շատ հետաքրքիրա...:(

Kheranyan
17.03.2009, 09:27
Բարև հարգելի ակումբցիներ:
Խնդրում եմ օգնեք լուծել մի հարց, մասնավորապես` համակարգչիս մեջ չեմ կարողանում միացնել Hidden ֆայլերը: Երբ համակարգիչը սկան եմ անում(Eset Smart Security-ով) ոչ մի վիրուս չի բռնում, այդ իսկ պատճառով չգիտեմ կա արդյոք վիրուս թե ոչ: Ամեն անգամ Folder options-դնում եմ Show hidden files and folders, բայց մեկա չի օգնում, ինքը էլի հետա բերում հին վիճակին, փորձել եմ նույնիսկ HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE\Microsoft\Windows\Curr entVersion\Explorer\Advanced\Folder\Hidden\SHOWALL աջ կողմում "CheckedValue" արժեքը 0-ից փոխել 1(այս մասին եթե չեմ սխալվում կարդացել ակումբի <ինչպես ջնջել ntde1ect.com անունով վիրուսը թեմայում>) բայց անօգուտ, արժեքը չի փոխվում ու էլի նույննա մնում: Եթե գիտեք թե ինչպես լուծեմ այս պրոբլեմը, ապա անչափ շնորհակալ կլինեմ օգնության համար:
Կանխավ շնորհակալ եմ:

Աթեիստ
17.03.2009, 21:40
Քաշիր AVZ (http://z-oleg.com/avz4.zip), բացիր, մտիր File> system restore և նշիր բոլոր կետերը բացի 3, 4, 18։

Աթեիստ
17.03.2009, 21:59
Ժողովուրդ, մի հարցով օգնեք էլի:

MS Office 2007-ը ուզում էի դարձնեի հայերեն: (Network.am-ից http://network.am/Mirrors/4987/MSOffice2007ArmenianLIP.exe)

Setup-ը բեռնեցի, նստացրեցի, ասեց վերջ ամեն ինչ լավա: Բացում եմ Word-ը անգլերենա...

Օգնեք էլի, ինչն եմ սխալ արել? Նկարում շատ հետաքրքիրա...:(
Office 2007-ում ինտերֆեյսի լեզուն որոշվում է սիստեմի լեզվով։ Սակայն դու ինքնուրույն կարող ես փոխել լեզում Word > Options-ում։

Կոնկրետ տեղը չեմ հիշում, բայց փորձելու դեպքում հեշտությամբ կգտնես։

Morpheus_NS
17.03.2009, 22:10
Ժող ջան, ինձ ով կարա հուշի ինչպես կարամ Word-ում սարքեմ, որ բովանդակության վրա կլիկ տամ համապատասխան վերնագիրը, այլ ոչթե էջը բացի:
Կանխավ մերսի

Վերնագիրը ու էջը չե՞ն համընկնում::think

Razo
18.03.2009, 11:14
Office 2007-ում ինտերֆեյսի լեզուն որոշվում է սիստեմի լեզվով։ Սակայն դու ինքնուրույն կարող ես փոխել լեզում Word > Options-ում։

Կոնկրետ տեղը չեմ հիշում, բայց փորձելու դեպքում հեշտությամբ կգտնես։

Աթեիստ ջան բայց options չկա:

Կա`

Home
Insert
Page Layout
Peferences
Mailings
Review
View

Kheranyan
18.03.2009, 12:32
Աթեիստ ջան բայց options չկա:

Կա`

Home
Insert
Page Layout
Peferences
Mailings
Review
View

Խնդրեմ, նայի նկարում թե որտեղ է գտնվում Word Options-ը

Razo
18.03.2009, 21:54
:dance
Խնդրեմ, նայի նկարում թե որտեղ է գտնվում Word Options-ը

Ջաաաան, մերսի տղեք ջան: Աշխատեց: :yahoo

Amourchik
19.03.2009, 17:16
Microsoft office 2003/2007 ծրագիրն ա շտապ պետք, որևէ կայք կամ մի բան գիտեք, որտեղից կկարողանամ գտնել ուզածս, որպեսզի ներբեռնել լինի էլի

AG16
19.03.2009, 17:55
Microsoft office 2003/2007 ծրագիրն ա շտապ պետք, որևէ կայք կամ մի բան գիտեք, որտեղից կկարողանամ գտնել ուզածս, որպեսզի ներբեռնել լինի էլի
http://www.softpedia.com/get/Office-tools/Office-suites/Microsoft-Office.shtml
http://www.9down.com/Microsoft-Office-2003-2007-Genuine-Advantage-1-6-29-0-CRACKED-42290/

_Հրաչ_
20.03.2009, 01:50
Ժողովուրդ ջան, ով կասի, Կասպերսկու ափդեյթներն ինչ ֆայլի մեջ ա լցվում: Տարբերակը` Kaspersky 2009:

masivec
20.03.2009, 09:46
Ժողովուրդ ջան, ով կասի, Կասպերսկու ափդեյթներն ինչ ֆայլի մեջ ա լցվում: Տարբերակը` Kaspersky 2009:
Լավ հարց ա:8

AG16
20.03.2009, 16:38
Ժողովուրդ ջան, ով կասի, Կասպերսկու ափդեյթներն ինչ ֆայլի մեջ ա լցվում: Տարբերակը` Kaspersky 2009:

C:\Documents and Settings\All Users\Application Data\Kaspersky Lab\AVP8\Bases

masivec
20.03.2009, 17:31
C:\Documents and Settings\All Users\Application Data\Kaspersky Lab\AVP8\Bases
Իսկ եթե Վիստայա՞:)
Ու ինչքան գիտեմ չեք կարող ափդեյթը տալ ուրիշին:P

Երվանդ
20.03.2009, 17:58
Ժող Adobe Dreamweaver CS3 -ի սերիալն ա պետք, կարողա մեկն ու մեկդ ունենաք??? շտապ ա ժող իրար էկեք:))

Ուրվական
20.03.2009, 18:01
Ժող Adobe Dreamweaver CS3 -ի սերիալն ա պետք, կարողա մեկն ու մեկդ ունենաք??? շտապ ա ժող իրար էկեք:))

1192-1211-6456-4719-4839-1756
1192-1384-6943-7793-3573-3824

Երվանդ
20.03.2009, 18:03
1192-1211-6456-4719-4839-1756
1192-1384-6943-7793-3573-3824

Մերսի ախպեեերս:kiss

Ուրվական
20.03.2009, 18:05
Մերսի ախպեեերս:kiss

Հլը փորձի ասա:

_Հրաչ_
21.03.2009, 01:02
C:\Documents and Settings\All Users\Application Data\Kaspersky Lab\AVP8\Bases

Շատ շնորհակալություն, մեկ էլ թե գիտես, դրանք ուրիշ կոմպ տեղափոխելուց էֆեկտ տալիս ա՞:

Zangezur
21.03.2009, 02:16
Իսկ եթե Վիստայա՞:)
Ու ինչքան գիտեմ չեք կարող ափդեյթը տալ ուրիշին:P

:P Տենց բան կա, օրինակ 7-ի մեջ կա, ու 8-ի մեջել պտի լինի
ԿԻՍ 7-ի մեջ՝http://www.akumb.am/attachment.php?attachmentid=37371&d=1237587107 5-ից հետո ընտրում էս քո ուզած պակեն, որը կարասարդեն օգտագործես այլ կոմպերի վրա, իսկ բազե պակով հաստատ ուրիշ կոմպերի նորմալ ձևերով լավություն չէս կարա անես: Ասեմ, որ 5 գործողությունը անելուց հետո պահանջելույա որոշակի թարմացումներ ինտերնետից և ֆսյո, կրաք ինտերնետ չունեցղներին լավություն անեք

masivec
21.03.2009, 12:25
Չէ 8-ի մեջ չես կարա:P

masivec
21.03.2009, 18:15
Ժող էս Վիստայիս էֆեկտը կորավ:(Վոնց հետ բերեմ:(Switch between windows-ս էլ չի աշխատում:thinkԻնչ անեմ՞:think

Selene
21.03.2009, 18:23
Ինձ պետք են Dallak անվանումով սկսվող ֆոնտեր: Կօգնե՞ք:oy

Պարոն Ն
21.03.2009, 19:59
Ժող ջան շտապ օգնություն ա պետք, ուրեմն բարեկամս Ռուսաստանից զանգեց ասեց մի հատ սայթի հասցե, որտեղ կարայինք գրանցվելուց հետո շփվել, մոտավորապես սայթի անունն էս էր www.vxte-vons-90.ru. Գրում եմ էդ սայթի անունը, ասում ա որ ըտենց սայթ գոյություն չունի: Կարողա ճիշտ հասցե իմանաք??? Heeeeeeelp

Պարոն Ն
21.03.2009, 20:09
Ինձ պետք են Dallak անվանումով սկսվող ֆոնտեր: Կօգնե՞ք
Ես չհասկացա ինչ ես ուզում, բայց գուգլում փորձեցի , ահագին գտավ. Գրի օրինակ Dallak fonts, ինձ թվում ա կօգնի

Sunny Stream
21.03.2009, 21:20
Հենց նոր տեղադրեցի 1394 կոնտրոլլեր` վիդեո կամերային միանալու պորտը. բայց ինչ-որ չեմ տեսնում, որ համակարգիչս ոգևորությամբ ընդունի, ոչ մի ռեակցիա չտվեց... կասե՞ք Computer Management-ի որ բաժնում թնտրեմ...
տեղադրելուց էկլ խնդիր կա. ինքը իր "մուտքով" ամբողջությամբ նստել է motherboard-ին, բայց մյուս ծայրը, որ համակարգչի ետևից պիտի երևա, լավ չի նստել, կողքի մետաղյա մասը "անտեղի" երկար է, մի քիչ թեք է ստացվել էդ ետևի մասը, բայց ներսում ամեն ինչ կարգին է:

Աթեիստ
21.03.2009, 21:43

Կարծեմ պետք է լինի "Network Controllers" բաժնում։

Sunny Stream
22.03.2009, 00:30
Կարծեմ պետք է լինի "Network Controllers" բաժնում։

կա Network Adapters բաժին, բայց էստեղ չի
տուփի վրա գրված է PCI Controller :think

_Հրաչ_
22.03.2009, 00:49
Ինձ պետք են Dallak անվանումով սկսվող ֆոնտեր: Կօգնե՞ք:oy

Հա, ո՞նց չեմ օգնի, ասա, ո՞նց ուղարկեմ: Ի՞նչ խնդիր կա:)

Xelgen
22.03.2009, 10:01
Հենց նոր տեղադրեցի 1394 կոնտրոլլեր` վիդեո կամերային միանալու պորտը. բայց ինչ-որ չեմ տեսնում, որ համակարգիչս ոգևորությամբ ընդունի, ոչ մի ռեակցիա չտվեց... կասե՞ք Computer Management-ի որ բաժնում թնտրեմ...

Հենց այդպես էլ կոչվում է՝ IEEE 1394 bus host controllers:
Network Adapter-ում կարող է լինել, կարող է չլինել, դա երկրարդական է արդեն, քանի որ 1394-ը ստանդարտը թույլ է տալիս երկու սարք միացնել ցանցային ռեժիմով, իմ մոտ օրինակ սալիկը թույլ է տալիս, բայց դռայվերները չկան։ Քանի որ ինձ ոչ էլ պետք է եղել դա, էլ չեմ խորացել։

Հոմզվա՞ծ ես, որ իրոք մինչև վերջ սալիկը նստել է մայրհարթակի վրա։

Selene
22.03.2009, 22:08
Հա, ո՞նց չեմ օգնի, ասա, ո՞նց ուղարկեմ: Ի՞նչ խնդիր կա:)

:oy Շնորհակալություն: Այսօր ճշտել եմ կոնկրետ որ ֆոնտն է պետք՝ Dallak Helv New, ինտերնետում չեմ գտնում, անբաշար եմ մի քիչ:oy
Եթե ուրիշ մեկն էլ կունենա, պմ-ով հայտնեք հա՞:)

Աթեիստ
22.03.2009, 22:25
:oy Շնորհակալություն: Այսօր ճշտել եմ կոնկրետ որ ֆոնտն է պետք՝ Dallak Helv New, ինտերնետում չեմ գտնում, անբաշար եմ մի քիչ:oy
Եթե ուրիշ մեկն էլ կունենա, պմ-ով հայտնեք հա՞:)
Dallak Helv ունեմ, բայց NEW-ի մասին ոչինչ չգտա։

_Հրաչ_
23.03.2009, 01:07
Ժողովուրդ, մեկ էլ կարող ա՞ իմացող լինի` փչացած ֆլեշը սարքել հնարավոր ա՞:

Zangezur
23.03.2009, 03:36
Ժողովուրդ, մեկ էլ կարող ա՞ իմացող լինի` փչացած ֆլեշը սարքել հնարավոր ա՞:

Նայած ինչնա փչացել

VisTolog
23.03.2009, 14:23
Ժող էս Վիստայիս էֆեկտը կորավ:(Վոնց հետ բերեմ:(Switch between windows-ս էլ չի աշխատում:thinkԻնչ անեմ՞:think
System Restore :))

masivec
23.03.2009, 14:37
System Restore :))
Իմիջայլոց Վիստա քցելուց չկար հետո հարեվանս ա արել:think

Artgeo
23.03.2009, 16:29
Ժող, կոմպիս վրա բիոսից պառոլ եմ դրել ու մի շաբաթ չեմ միացրել
Հիմա որ միացնում եմ, կլավիատուրայի երեք լույսը միանում ա ու անջատվում ու էլ ռեակցիա չի տալիս: Կոմպը սովորական միանում ա, բայց էկրանը չի լուսանում, այսինքն չգիտեմ ինչ ա կատարվում: Ռամը հանելու դեպքում սկսում ա ծնգծնգալ: Վիդեոքարտի հետ մանիպուլյացիաները չօգնեցին: Ի՞նչ անեմ:

Morpheus_NS
23.03.2009, 16:33

Կարո՞ղ ա մոնիտորից ա::think

Elmo
23.03.2009, 16:34
Ժող, կոմպիս վրա բիոսից պառոլ եմ դրել ու մի շաբաթ չեմ միացրել
Հիմա որ միացնում եմ, կլավիատուրայի երեք լույսը միանում ա ու անջատվում ու էլ ռեակցիա չի տալիս: Կոմպը սովորական միանում ա, բայց էկրանը չի լուսանում, այսինքն չգիտեմ ինչ ա կատարվում: Ռամը հանելու դեպքում սկսում ա ծնգծնգալ: Վիդեոքարտի հետ մանիպուլյացիաները չօգնեցին: Ի՞նչ անեմ:

Բիոսի էլեմենտը հանի, հոսանքի լարը հանի ու սեղմի միացնելու կոճակը: Մի քանի անգամ սեղմի, որ մնացորդային հոսանքները լրիվ լիցքաթափվեն: Էլեմենտը դիր տեղը ու միացրու: Պետք ա որ օգնի: Ու փոշու առկայությունը ստուգի վիդեոքարտի ու ՌԱՄ երի սլոտների մեջ:

T!gran
23.03.2009, 16:57
Ժող, ոնց անեմ, որ Firefox-ի մեջ անջատեմ Outline ֆունկցիան, բացում եմ C:\Program Files\Mozilla Firefox\defaults\profile\chrome
և usercontent.css -ի մեջ գրում եմ

a{
outline:none !important
}

բայց չի օգնում , եթե կարող եք օգնեք :(

_Հրաչ_
23.03.2009, 19:45
Նայած ինչնա փչացել

Նայած ա` Միացնում եմ, ֆորմատ ա ուզում, արվում ա ֆորմատ, հետո էլի չի բացում, էլի ֆորմատ ա ուզում, տենց խնդիրի էլի եմ հանդիպել, ուղղակի հետաքրքիր ա, կա՞ մարդ, որ իմանա, հնարավոր ա՞ խելքի բերել:

Աթեիստ
23.03.2009, 21:57
Նայած ա` Միացնում եմ, ֆորմատ ա ուզում, արվում ա ֆորմատ, հետո էլի չի բացում, էլի ֆորմատ ա ուզում, տենց խնդիրի էլի եմ հանդիպել, ուղղակի հետաքրքիր ա, կա՞ մարդ, որ իմանա, հնարավոր ա՞ խելքի բերել:
Կարդա Flashboot.ru-ի հոդվածները, այնտեղի ծրագրերով հնարավոր է։
Եթե չկարողանաս, ֆլեշը կտաս, ինքս կփորձեմ։

Morpheus_NS
23.03.2009, 22:00
Բիոսի էլեմենտը հանի, հոսանքի լարը հանի ու սեղմի միացնելու կոճակը: Մի քանի անգամ սեղմի, որ մնացորդային հոսանքները լրիվ լիցքաթափվեն: Էլեմենտը դիր տեղը ու միացրու: Պետք ա որ օգնի: Ու փոշու առկայությունը ստուգի վիդեոքարտի ու ՌԱՄ երի սլոտների մեջ:

Հա բայց որ տենց արեց, սաղ ինչ կա-չկա կոմպի մեջ կորելու ա: Բիոսն էլ նորից պետք ա գցի:think

_Հրաչ_
23.03.2009, 22:01
Կարդա Flashboot.ru-ի հոդվածները, այնտեղի ծրագրերով հնարավոր է։
Եթե չկարողանաս, ֆլեշը կտաս, ինքս կփորձեմ։

OK, գոհ եմ, բայց դե հավատս չի գալիս, թե վերականգնվող ա, ինչքան գիտակ մարդ ծանոթ ունեի, հարցրեցի, ոչ մեկը հաստատ պատասխան չտվեց: Դե տեսնենք` flashboot-ն ինչ ա ասում::ok

Աթեիստ
23.03.2009, 22:22
Հա բայց որ տենց արեց, սաղ ինչ կա-չկա կոմպի մեջ կորելու ա: Բիոսն էլ նորից պետք ա գցի:think
Քանի՞ անգամ ես լսել, որ բիօսը զրայացնելով համակարգչից ինֆորմացիա կորի։

Աթեիստ
23.03.2009, 22:23
OK, գոհ եմ, բայց դե հավատս չի գալիս, թե վերականգնվող ա, ինչքան գիտակ մարդ ծանոթ ունեի, հարցրեցի, ոչ մեկը հաստատ պատասխան չտվեց: Դե տեսնենք` flashboot-ն ինչ ա ասում::ok
Ինքս մի քանի ֆլեշ վերականգնել եմ։
Ինֆորմացիան կորել է, բայց ֆլեշն աշխատել է։

Artgeo
24.03.2009, 12:13
Բիոսի էլեմենտը հանի, հոսանքի լարը հանի ու սեղմի միացնելու կոճակը: Մի քանի անգամ սեղմի, որ մնացորդային հոսանքները լրիվ լիցքաթափվեն: Էլեմենտը դիր տեղը ու միացրու: Պետք ա որ օգնի: Ու փոշու առկայությունը ստուգի վիդեոքարտի ու ՌԱՄ երի սլոտների մեջ:
Տենց ինչ-որ բաներ արել եմ, բայց ոչ էդքան շատ, էսօր կփորձեմ:

Firegirl777
24.03.2009, 13:10
համակարգչիս մեջ վիրուս կա, հաստատ գիտեմ, սակայն կասպերսկին 7.0 վերսիան թարմացումով չի տեսնում
word, excel բացելիս սկզբից սխալ է բերում cancel սեղմելիս բացում է, ունեմ ուտիլիտներ անվո և աուտօռան վիրուսները ջնջելու համար, ցույց է տալիս որ ջնջեց, բայց նորից պրոբլեմը կա

Ի՞նչ խորհուրդ կտաք

Xelgen
24.03.2009, 15:32
word, excel բացելիս սկզբից սխալ է բերում cancel սեղմելիս բացում է,

Ի՞նչ սխալ։

Artgeo
25.03.2009, 10:39
Տենց ինչ-որ բաներ արել եմ, բայց ոչ էդքան շատ, էսօր կփորձեմ:
չօգնեց

HardRock
25.03.2009, 20:51
Ժող Adobe Dreamweaver CS3 -ի սերիալն ա պետք, կարողա մեկն ու մեկդ ունենաք??? շտապ ա ժող իրար էկեք:))

Բա ակտիվացման հետ ոնց ես անում, եթե mail տաս keygen կուղարկեմ, որի միջոցով նաև ակտիվացման հարցնա լուծվում:

HardRock
25.03.2009, 20:54
Ինձ պետք են Dallak անվանումով սկսվող ֆոնտեր: Կօգնե՞ք:oy
mail տուր մի 20 հատ Dallak ֆոնտ տամ

ministr
25.03.2009, 20:57
OK, գոհ եմ, բայց դե հավատս չի գալիս, թե վերականգնվող ա, ինչքան գիտակ մարդ ծանոթ ունեի, հարցրեցի, ոչ մեկը հաստատ պատասխան չտվեց: Դե տեսնենք` flashboot-ն ինչ ա ասում::ok

8Գբ-անոց ֆլեշա? Չինական տենց բուլկիներ շատ եմ տեսել:
Միակ ճարը, որ օգնելա Low Level Format արտադրողի ծրագրով: Իհարկե վրայի ինֆթրմացիայի հետ բերելու մասին հիմիկվանից մոռացի

_Հրաչ_
25.03.2009, 21:58
8Գբ-անոց ֆլեշա? Չինական տենց բուլկիներ շատ եմ տեսել:
Միակ ճարը, որ օգնելա Low Level Format արտադրողի ծրագրով: Իհարկե վրայի ինֆթրմացիայի հետ բերելու մասին հիմիկվանից մոռացի

Հա, շուտվանից եմ մոռացել:) Ինքը 2Գբ-ոց Emtec MP3 Flash player ա, AG-ում ասեցին դրանց 2Գբ-ոցների հետ միշտ էլ խնդիր ա եղել: Տեսնենք, որ արդյունքներ ունենամ, կասեմ, դուք էլ կիմանաք ձևերը:B

Elmo
25.03.2009, 22:34
չօգնեց

Եթե հնարավորություն ունես, ուրիշ վիդեոքարտ դիր, փորձի համար, ոնց որ նման ա վիդեոքարտի պրոբլեմի:
ու հարց: Միացնելցուց Բիոսը ձայնային ազդանշան տալիս ա՞: Եթե հա, քանի՞ հատ: Մի հատը ОК -ն ա:

Artgeo
27.03.2009, 11:50
Հենց մի հատ էլ տալիս էր, բայց կլավիատուրան չէր աշխատում, թե չէ մտովի կսխմրտեի կնոպկեքը:

Ուրիշ վիդեո քարտ բերեցի, դրեցի, էլի նույնը: Էրկու հատ էի բերել: Մյուսը դրեցի, միացավ, CPU opereiting speed -ը 500E (66) ամսաթիվը 2001 թվականի տո լի մայիսի 1 տո լի հունվարի 1: Դզեցի, դարձրի 1000(133) անջատեցի, դրեցի իմ վիդեո քարտը ու վու ալյա, ամեն ինչ աշխատեց: Էլիա սենց էղել, բայց անցած անգամ կոմպս եմ տարել ուրիշ մոնիտորի միացրել ու դզել:

Elmo
27.03.2009, 12:05
Պրոցեսսորի умножитель/հայերեն չգիտեմ/ -ն ա փոխվել փաստորեն: Բիոսդ ինքնուրույն չի ճանաչում պրոցեսսորդ, դրա համար էլ տենց ա եղել:

Artgeo
27.03.2009, 13:13
Պրոցեսսորի умножитель/հայերեն չգիտեմ/ -ն ա փոխվել փաստորեն: Բիոսդ ինքնուրույն չի ճանաչում պրոցեսսորդ, դրա համար էլ տենց ա եղել:
Բա ի՞նչնա խնդիրը ու ո՞նց կարելի ա դզել: Ու ինչի՞ ա պարոլ դնելուց առաջանում տենց խնդիր: :think

Ներսես_AM
27.03.2009, 13:19
Բա ի՞նչնա խնդիրը ու ո՞նց կարելի ա դզել: Ու ինչի՞ ա պարոլ դնելուց առաջանում տենց խնդիր: :think
Բիոսդ ափդեյթ արա:

Armeno
27.03.2009, 17:48
ժող ջան MD5 ը ի՞նչ ա

Elmo
27.03.2009, 17:51
ժող ջան MD5 ը ի՞նչ ա

Կոդավորման ալգորիթմ ա: Ինֆորմացիան կոդավորում ա ու հետ ապակոդավորելը անհնար ա դառնում: Օրինակ ծածկագիր կոդավորելու համար ա կիռառվում: Իսկ համեմատումը կատարվում ա կոդավորված խեժերով:

Armeno
27.03.2009, 17:55
Բա արխիվների վրա ինչի՞ են դնում

Xelgen
27.03.2009, 18:02
Բա արխիվների վրա ինչի՞ են դնում

Որ բեռնելուց հետո, քաշած ֆայլի մդ5-ը քո մոտ հաշվես, ու համոզվես որ առանց սխալների է բեռնավորվել նույն ֆայլը։

Լեո
27.03.2009, 19:31
Ժող ջան, վիդեո դրայվերներիս հետ մի բան պատահել ա:8 Որոշ վիդեո ֆորմատներ (ոչ բոլոր ֆորմատները), որոնք առաջ նորմալ բացում էր, հիմա միայն ձայնն ա բացում, պատկերը չկա:esim

Ի՞նչ անեմ::think

_Հրաչ_
27.03.2009, 21:24
Ժող ջան, վիդեո դրայվերներիս հետ մի բան պատահել ա:8 Որոշ վիդեո ֆորմատներ (ոչ բոլոր ֆորմատները), որոնք առաջ նորմալ բացում էր, հիմա միայն ձայնն ա բացում, պատկերը չկա:esim

Ի՞նչ անեմ::think

Կոդեկներ ինստալլ արա: Կամ էլ ուրիշ փլեյերով փորձիր:think

Լեո
27.03.2009, 21:33
Կոդեկներ ինստալլ արա: Կամ էլ ուրիշ փլեյերով փորձիր:think
Բոլոր փլեյերներով էլ փորձել եմ, նույնն ա:
Իսկ ի՞նչ կոդեկ իստալ անեմ: Կարո՞ղ ես որևէ լինկ տալ:

_Հրաչ_
27.03.2009, 21:45
Բոլոր փլեյերներով էլ փորձել եմ, նույնն ա:
Իսկ ի՞նչ կոդեկ իստալ անեմ: Կարո՞ղ ես որևէ լինկ տալ:

Խնդրեմ` http://files.3dnews.org/pub/soft/multimedia/codec/klmcodec470.exe Վերջին վերսիա:ok

Լեո
27.03.2009, 22:20
Խնդրեմ` http://files.3dnews.org/pub/soft/multimedia/codec/klmcodec470.exe Վերջին վերսիա:ok

Մերսի, կփորձեմ;) Հուսով եմ խնդիրը դրանով կլուծվի:)

Armeno
27.03.2009, 23:35
PowerDVD կա մոտդ քցած՞՞՞՞՞

_Հրաչ_
27.03.2009, 23:39
Ճիշտ ես, Power DVD-ն ամեն ֆորմատ չի, որ ցույց ա տալի

Armeno
28.03.2009, 00:04
համ էլ ետ ապուշը չի թողնում որ ուրիշ կոդեկներ նստեն, պիտի իրան ջնջես.նոր կոդեկները քցես:)

Լեո
28.03.2009, 00:41
PowerDVD կա մոտդ քցած՞՞՞՞՞

Հա, կա: Բայց արդեն պրոբլեմը լուծվեց: Հրաչի ասած կոդեկը գցեցի, դզվեց:
Բայց ընթացքում ինքը մի ինչ-որ կոդեկ ջնջեց կոմպիցս: Չհասկացա էլ ինչ էր:think

Armeno
28.03.2009, 17:19
Ժող ջան որ ցանցի մեջ մի հատ կոմպի մեջ եմ մտնում շերինգը նայելու համար, կոդ ա ուզում, էտ ի՞նչ կոդա, մեկել որտեղից կարամ իմ կոմպի կոդը փոխեմ՞

aash555
28.03.2009, 20:06
Ժողովուրդ, չեք ասի ոնց թեմա ստեղծեմ էս ֆորումում. ես նորեկ եմ բան չեմ կարում ջոգեմ.
Կամ էլ ընենց մի տեղ հաղորդագրություն թողնեմ,որ բոլորը կարդան.
Հիմա էլ չգիտեմ ում եմ ուղարկում կամ ուր եմ ուղարկում ես հաղորդագրությունը.
Նախորոք մերսի.

Razo
28.03.2009, 23:33

Ամեն ինչ կետ առ կետ նշված է` կանոնադրություն: (http://www.akumb.am/rules.php) ;)

Razo
28.03.2009, 23:41
Ժող ջան որ ցանցի մեջ մի հատ կոմպի մեջ եմ մտնում շերինգը նայելու համար, կոդ ա ուզում, էտ ի՞նչ կոդա, մեկել որտեղից կարամ իմ կոմպի կոդը փոխեմ՞

Ցանցի ադմինը կարա զապրետ դրած լինի, կոմպի ինչի հետ ես? User-ի? Եթե հա ասեմ`

1. Control Panel
2. User Accounts
3. User-իդ իկոնը իրա անունի հետ կերևա, մտնում ես => Change my password, սկզբից հին pass-ը կուզի, հետո նորը կգրես` 2 տեղ, իսկ վերջինը հուշումն է:

Հուսով եմ պետք եկա... :)

Artgeo
29.03.2009, 03:22
Բիոսդ ափդեյթ արա:
Արեցի, վերջին վերսիան ա դրած: Որ ռեզետ եմ անում էլի դառնում ա 500E (66) ու չի միանում: Ուրիշ վիդեոքարտ եմ դնում, միանում ա, փոխում եմ դարձնում 1000 (133) միանում ա: Նույն պատմությունն ա Load optimize defaults կամ ինչ-որ տենց բան կամ էն մյուսը Safe defaults կարծեմ անելուց: Կարճ ասած բան չեմ հասկանում: Մենակ ոնց գցում բռնում եմ, ոչ թե պառոլ դնելուց ա տենց լինում, այլ մոտ մեկ շաբաթ չմիացնելուց: Էլեմենտը երևի էդքան չի ձգում ու CMOSը նորից ա զապիս անում դեֆոլտով:

Elmo
29.03.2009, 22:29
Մենակ ոնց գցում բռնում եմ, ոչ թե պառոլ դնելուց ա տենց լինում, այլ մոտ մեկ շաբաթ չմիացնելուց: Էլեմենտը երևի էդքան չի ձգում ու CMOSը նորից ա զապիս անում դեֆոլտով:

Հա էլեմենտի պահը միշտ գլխիս մեջ էր, բայց չգիտեմ ինչի չեմ գրել: Անպայման փոխի, որ ամեն անգամ չքանդես: Շուտով կսկսի ամեն օր նստել:

Artgeo
30.03.2009, 00:17
Հա էլեմենտի պահը միշտ գլխիս մեջ էր, բայց չգիտեմ ինչի չեմ գրել: Անպայման փոխի, որ ամեն անգամ չքանդես: Շուտով կսկսի ամեն օր նստել:
Հա, բայց դա խնդրի լուծում չի... :(

Armeno
30.03.2009, 16:13
չէ դրա հետ չեմ, նկարը նայի

http://www.imagger.com/uploads/171301_Безымянный.JPG

masivec
31.03.2009, 22:42
Ժոոոոոոող ինձ Key տվեք ելի KIS8-ի:(:cry:cryԵթե կարող եք ՊՄ-ով ասեք էլիիիի:(փլիիիիիզ

Լեո
31.03.2009, 23:33
Ժոոոոոոող ինձ Key տվեք ելի KIS8-ի:(:cry:cryԵթե կարող եք ՊՄ-ով ասեք էլիիիի:(փլիիիիիզ

http://www.kavkiskey.ru
Ինչքան ուզում ես key քաշի;)

Բայց աչքիս էս սայթը ձևափոխել են:(

aash555
31.03.2009, 23:42
Հայեր ջան,
Շատ եմ խնդրում, ինչքան հնարավոր է շտապ ինձ տվեք WINXP SP2-ի ACTIVATOR-ի լինկ ինտերնետում: Շատ շտապ է պետք:
Շնորհակալություն:

Եթե ACTIVATOR ասելով նկատի ունեք SERIAL NUMBER 3 հատ տամ փորցեք:
1)2T7C7-3VTRV-2CFFB-2JHDD-QCBJ9
2)FCKGW-RHQQ2-YXRKT-8TG6W-2B7Q8
3)Q3RH6-VFGG8-CCBH2-P8RD4-CRH9Q

Հայկօ
01.04.2009, 00:41
Ժոոոոոոող ինձ Key տվեք ելի KIS8-ի:(:cry:cryԵթե կարող եք ՊՄ-ով ասեք էլիիիի:(փլիիիիիզ

www.kavkiskey.com

Ստեղ կա, ինչ ուզես, ինչքան ուզես... Շնորհակալություն Աթեիստին:

ministr
01.04.2009, 11:46
Ժոոոոոոող ինձ Key տվեք ելի KIS8-ի:(:cry:cryԵթե կարող եք ՊՄ-ով ասեք էլիիիի:(փլիիիիիզ

Էդ key ման գալը կատարյալ տանջանք ա, որովհետև 2 օր հետո հայտնվում ա black list-ում: Ես մի հատ քյորփա exe եմ աշխատացնում, ու trial key եմ download անում հենց իրենցից :) exe-ի իմաստը նայա, որ դա աշխատացնելուց իմ մոտի անտիվիրուսը իրանց համակարգը հասկանում ա որպես նոր տեղադրված ու 30 օր ձրի թողնումա օգտագործես: Եթե ուզում ես կարող եմ ուղարկել:

Չիպ
01.04.2009, 11:58
ժող ջան ինձ canon IR1018-ի գիրքնա պետք մեռա ման գալով ձեմ գտնում:(
Կարաք օգնեք:think

VisTolog
01.04.2009, 12:13
ժող ջան ինձ canon IR1018-ի գիրքնա պետք մեռա ման գալով ձեմ գտնում:(
Կարաք օգնեք:think
Իրա դիսկի մեջ չկա՞. User Manual պետքա լինի անունը, կամ էտ տիպի մի բան.

Չիպ
01.04.2009, 12:54
Իրա դիսկի մեջ չկա՞. User Manual պետքա լինի անունը, կամ էտ տիպի մի բան.

գրքի մեջ անգլերենա, ինձ ռուսերեն տարբերակնա պետք;) չկա՞ տենց մի սաիթ որ կարենաի քաշեի:think Մեռա փնթրելով:(:(

Morpheus_NS
01.04.2009, 12:57
Էդ key ման գալը կատարյալ տանջանք ա, որովհետև 2 օր հետո հայտնվում ա black list-ում: Ես մի հատ քյորփա exe եմ աշխատացնում, ու trial key եմ download անում հենց իրենցից :) exe-ի իմաստը նայա, որ դա աշխատացնելուց իմ մոտի անտիվիրուսը իրանց համակարգը հասկանում ա որպես նոր տեղադրված ու 30 օր ձրի թողնումա օգտագործես: Եթե ուզում ես կարող եմ ուղարկել:

Ինձ կուղարկե՞ս

Պարոն Ն
01.04.2009, 13:54
Ժող ջան, մի հատ շտապ օգնություն ա պետք… Կարաք մի հատ լինկ տաք,որ կարանամ Կասպերսկի 2009 քաշեմ, բայց ընենց լինի որ տրիալ վերսիա չլինի, ու մեկ էլ ռեգիստրացիայի հետ պռոբլեմներ չունենամ: HELP:aaa:cry
Մեկ էլ ժող ջան, ցանկալի ա ընենց լինկ տաք, որ կարանամ պաուզա տամ, կոմպս անջատեմ, ու միացնելուց հետո շարունակեմ(ինտերնետս շատ դանդաղ ա)::ok

Morpheus_NS
01.04.2009, 14:56
Որտե՞ղ կարամ մեծ ծավալի ինֆորմացիա upload անել:

Artgeo
01.04.2009, 15:12
Որտե՞ղ կարամ մեծ ծավալի ինֆորմացիա upload անել:
Որքա՞ն ՄԵԾ: Դայլ ափի համար 5 մբ ն էլա ՄԵԾ

Morpheus_NS
01.04.2009, 15:18
Որքա՞ն ՄԵԾ: Դայլ ափի համար 5 մբ ն էլա ՄԵԾ

Խոսքի 1GB

Artgeo
01.04.2009, 15:23
Խոսքի 1GB
files.ge ում նայի, կարաս, բայց Հայաստանից ոնց կաշխատի, չգիտեմ:

Morpheus_NS
01.04.2009, 15:28
files.ge ում նայի, կարաս, բայց Հայաստանից ոնց կաշխատի, չգիտեմ:

Մերսի ախպեր ջան;)

masivec
01.04.2009, 19:53
http://www.kavkiskey.ru
Ինչքան ուզում ես key քաշի;)

Բայց աչքիս էս սայթը ձևափոխել են:(

www.kavkiskey.com

Ստեղ կա, ինչ ուզես, ինչքան ուզես... Շնորհակալություն Աթեիստին:

Գիտեմ ետ կայքը, բայց որը քաշում եմ ասումա "Լիցենզիա նե պատխոդիտ":(:(

Աթեիստ
01.04.2009, 21:37
Ժող ջան, մի հատ շտապ օգնություն ա պետք… Կարաք մի հատ լինկ տաք,որ կարանամ Կասպերսկի 2009 քաշեմ, բայց ընենց լինի որ տրիալ վերսիա չլինի, ու մեկ էլ ռեգիստրացիայի հետ պռոբլեմներ չունենամ: HELP:aaa:cry
Մեկ էլ ժող ջան, ցանկալի ա ընենց լինկ տաք, որ կարանամ պաուզա տամ, կոմպս անջատեմ, ու միացնելուց հետո շարունակեմ(ինտերնետս շատ դանդաղ ա)::ok
Երաշխիք, որ բուժումը նորմալ կանցնի, տալ չեմ կարող, բայց ․․․

Kaspersky Internet Security v8.0.0.506:
http://dnl-us5.kaspersky-labs.com/products/english/homeuser/kis2009/kis8.0.0.506en.exe

Fix:
http://www.uploading.com/files/IJ1AON3O/kisfix.rar.html
password: xaliasx

_Հրաչ_
02.04.2009, 08:51
Գիտեմ ետ կայքը, բայց որը քաշում եմ ասումա "Լիցենզիա նե պատխոդիտ":(:(

Մի հատ էլ սայթ, անտիվիրուսների քեյեր, անընդհատ թարմացվում ա` www.vipzone.ws

davidus
02.04.2009, 18:23
Ժողովուրդ, օգնեք էլի... . . կոմպս ֆոռմատ արեցի, հիմա դիսկավոդս DVD չի կարում կարդա: Ասում ա blank CD-ա.... ինչ անեմ????

Վիշապ
02.04.2009, 18:52
Ժողովուրդ, օգնեք էլի... . . կոմպս ֆոռմատ արեցի, հիմա դիսկավոդս DVD չի կարում կարդա: Ասում ա blank CD-ա.... ինչ անեմ????

Ենթադրում եմ, որ Windows-ը արդեն դրել ես, որ նման բան է ասում։ Փորձիր դիսկավոդի դրայվերը նորից install անել, կամ ինտերնետից նորը քաշիր, My Computer->Properties->Device Manager, գիտես երևի…

HardRock
02.04.2009, 19:19
Ժող. մոտս WINAMP 5.54 ա, կարծեմ սա անծանոթ երգերի տեգերը ինտեռնետից ավտոմատ քաշում և դնումա, բայց ո՞ր տեղիցա արվում: Օգնեք:

davidus
02.04.2009, 19:25
Ենթադրում եմ, որ Windows-ը արդեն դրել ես, որ նման բան է ասում։ Փորձիր դիսկավոդի դրայվերը նորից install անել, կամ ինտերնետից նորը քաշիր, My Computer->Properties->Device Manager, գիտես երևի…

չէ, պրոբլեմը հաստատ էտ չի..... վինդը նոր ա, SP3....

Վիշապ
02.04.2009, 19:48
չէ, պրոբլեմը հաստատ էտ չի..... վինդը նոր ա, SP3....

Windows–ի նոր լինելը ոչինչ չի նշանակում, ընդհակառակը, նորի վրա պրոբլեմները ավելի հաճախ են հանդիպում, քանի որ հները մինչ այդ հասցնում են դեֆեկտներից ահագին մաքրել։ Հնարավոր է, հենց SP3-ից էլ լինի, որովհետև նման խնդիր ունեցողներ կան։ Նայիր այստեղ՝
http://social.technet.microsoft.com/Forums/en-US/itproxpsp/thread/c0659c4f-1b3d-4e4f-bdf6-ba6fc7ec4222/

davidus
02.04.2009, 20:09

համաձայն եմ, որ հնարավոր ա վինդից լինի, բայց նույնիսկ ֆիլտրները ջնջելը չօգնեց:(

Պարոն Ն
02.04.2009, 20:16
Երաշխիք, որ բուժումը նորմալ կանցնի, տալ չեմ կարող, բայց ․․․

Kaspersky Internet Security v8.0.0.506:
http://dnl-us5.kaspersky-labs.com/pr....0.0.506en.exe

Fix:
http://www.uploading.com/files/IJ1AON3O/kisfix.rar.html
password: xaliasx

Աթեիստ ջան, Շատ մերսի, Կասպեռսկին քաշում եմ: Իսկ Էդ մյուս նշածդ ֆայլը քաշեցի, բացեցի: Մեջը մի քանի հատ ֆայլ կար, դրանցից որը՞ մտնեմ:

Աթեիստ
02.04.2009, 22:40
Աթեիստ ջան, Շատ մերսի, Կասպեռսկին քաշում եմ: Իսկ Էդ մյուս նշածդ ֆայլը քաշեցի, բացեցի: Մեջը մի քանի հատ ֆայլ կար, դրանցից որը՞ մտնեմ:
Հերթով փորձիր, մեկը կաշխատի, հետագայում Key-էր կարող ես գտնել արդեն մի քանի անգամ նշված www.kavkiskey.com-ից։

BOBO
02.04.2009, 23:46
Ժող. մոտս WINAMP 5.54 ա, կարծեմ սա անծանոթ երգերի տեգերը ինտեռնետից ավտոմատ քաշում և դնումա, բայց ո՞ր տեղիցա արվում: Օգնեք:
Playlist-ում աջ քլիք->Send To->Auto Tag:)

Պարոն Ն
03.04.2009, 10:10
Հերթով փորձիր, մեկը կաշխատի, հետագայում Key-էր կարող ես գտնել արդեն մի քանի անգամ նշված www.kavkiskey.com-ից։

Հերթով փորձեցի, բայց ոչ մեկն էլ չեղավ: Ինչ անեմ՞՞՞: Աթեիստ ջան, իսկ որ չակտիվացնեմ, ինչ կլինի՞

blablabla
03.04.2009, 15:04
Հերթով փորձեցի, բայց ոչ մեկն էլ չեղավ: Ինչ անեմ՞՞՞: Աթեիստ ջան, իսկ որ չակտիվացնեմ, ինչ կլինի՞ :)
Չես կարա update անես

_Հրաչ_
03.04.2009, 21:40
Հերթով փորձեցի, բայց ոչ մեկն էլ չեղավ: Ինչ անեմ՞՞՞: Աթեիստ ջան, իսկ որ չակտիվացնեմ, ինչ կլինի՞

Փորձիր www.vipzone.ws -ից թարմ քեյերը, շուտ-շուտ թարմացվում ա:

Պարոն Ն
04.04.2009, 15:14
Ուրեմն ժողովուրդ ջան, մի հատ սենց խնդիր ունեմ: Էդ վերջում մի հատ կոմպ կար վիռուսների մեջ խեղդված, այդ թվում և սալիթի ու ոչ մի անտիվիռուս չեր բացում, ես էլ չգիտեի ոնց ազատվեմ, բռնեցի ինչ կար-չկար ձեռքիս տակ օգտագործեցի, այդ թվում և կցված kill_amvo_virus_usb_en.zip ֆայլը: Դրանից հետո էդ խեղճ կոմպի վիճակն ավելի վատացավ, սկսեց կարդալ մենակ Մայքրոսոֆթ Օֆիսի դոկումենտները, իսկ մյուս ցանկացած տեսակի ֆայլերը, լինի դա մուլտիմեդիա ֆայլ, ծրագիր, խաղ, կարդում է կցված 1 ֆայլի նման: Ու դրա պատճառով էլ չեմ կարում ոչինչ անեմ: Խնդրում եմ օգնեք…:(:(

Աթեիստ
04.04.2009, 22:54
Մտիր այս (http://www.dougknox.com/xp/file_assoc.htm) կայքը, քաշիր "EXE File Association Fix"-ը, ZIP-ի մեջ կգտնես REG ֆայլ, վրան enter կանես, Log-off, Log-in ու Exe-ները կսկսեն նորմալ աշխատել։
Նույն կերպ կարող ես վերակաանգնել մնացած ֆայլերի տիպերի աշխատանքը։

Պարոն Ն
05.04.2009, 17:34
Մերսիկներ, կփորձեմ Աթեիստ ջան,

masivec
05.04.2009, 19:41
Ժող ջան Wanted խախն եմ ինստալ արել, բայց չի բացում:(
Սենց ա ասում՝
Выявлен конфликт с программой эмуляции.
Более подробно смотрите http://www.securom.com/message.asp?m=emu&c=2500&l=ru.
Մտնում եմ բան չեմ ջոգում:(Փլիիիիիիիզ:(

Աթեիստ
05.04.2009, 20:01

Այստեղից (http://m0004.gamecopyworld.com/games/pc_wanted_weapons_of_fate.shtml) քաշիր No-DVD/Fixed EXE

Խաղի մեջ պաշտպանական մեխանիզմ կա, որը ստուգում է կա արդյոք միացված Alcholol կամ DeamonTools, պատչից հետո այդ ծրագրերի կարիքը չի լինի։

masivec
05.04.2009, 20:13

Քաշեցի բացեցի տենց ա գրում՝

This application has failed to start because binkw32.dll was not tound.
Re-installing the application may fix this problem.
Ասեմ որ խախը mdf ֆայլ էր ու հէտե mds fayl dimontools-ով եմ ինստալ արել:8

Աթեիստ
05.04.2009, 21:21
Քաշածդ ծրագիրը գցե՞լ ես խաղի պապկի մեջ։

masivec
05.04.2009, 21:24
Քաշածդ ծրագիրը գցե՞լ ես խաղի պապկի մեջ։
Չէ:thinkԵս չգիտեմ ինչ ա նշանակում պատչ:oy

masivec
05.04.2009, 21:32
Քաշածդ ծրագիրը գցե՞լ ես խաղի պապկի մեջ։
Մերսի:handsԵղավ, բայց ռուսերեն սարքելու համար կարդացել եմ, որ իրա պապկի մեջ մի հատ context կա դրա մեջ english-ի տեղը russia պիտի գրեմ, երկու հատ կտտացնում եմ IE ա բացում ու չի լինում փոխել կամ էլ ձևը չգիտեմ:oyոնց անեմ՞:think

Աթեիստ
05.04.2009, 22:25

Բացում ես Блокнот-ը (Notepad), ու այդ ֆայլը քաշում գցում մեջը։
Բացված տեքստում արդեն փոխիր ինչ ուզում ես։

Հայկօ
05.04.2009, 23:57
Մարդեր ջան, DVD-Writer-ս միերեսանի դիսկեր գրում ա, երկերեսանի՝ չէ: Արդեն հոգին ավանդել ա՞, թե՞ դեռ փրկելու հույս կա:

Ու մի հարց էլ, էլի. ինչքանո՞վ ա վստահելի ֆլեշի վրայի ֆայլերը միանգամից դիսկի վրա գրելը՝ առանց կոմպի մեջ գցելու: Տեղ չունեմ ուղղակի: Եթե Nero-ում էն «գրելուց հետո համեմատել ու ստուգել» չռթիկը դնեմ, կարող ե՞մ համոզված լինել, որ ամեն ինչ նորմալ ա:

Աթեիստ
06.04.2009, 00:03

1. DualLayer-ի հետ կապված, փորձիր Firmware-ը թարմացնել, պետք է որ օգնի։
Կոնկրետ մոդելը և ընթացիկ Firmware-ը կարող ես իմանալ Nero CD/DVD speed ծրագրով։

2. Կապ չունի որ դիսկից ես գրում, եթե գրելու կեսից error չի տալիս, ուրեմն ամեն ինչ նորմալ է։

Հայկօ
06.04.2009, 00:23
1. DualLayer-ի հետ կապված, փորձիր Firmware-ը թարմացնել, պետք է որ օգնի։ Կոնկրետ մոդելը և ընթացիկ Firmware-ը կարող ես իմանալ Nero CD/DVD speed ծրագրով։

Չէ, Աթեիստ ջան, ոչ թե Dual-layer դիսկերը չի գրում, այլ հենց երկու երես ունեցող: Չգիտեմ՝ պատճառը ինչն ա, ինձ թվում ա՝ ավելի ծանր են, դրա համար: Ոնց որ մի տեսակ չկարողանա պտտացնել:

Armeno
06.04.2009, 20:27
ժողովուրդ ջան ի՞նչ անտիվիրուս քցեմ, որ 256 ռամ իս վրա արագ, հավեսով, ու արդյունավետ աշխատի: Հիմա Նոդ 32 4-րդ վերսիան ա, բայց դանդաղա աշխատում:(

masivec
06.04.2009, 20:57
ժողովուրդ ջան ի՞նչ անտիվիրուս քցեմ, որ 256 ռամ իս վրա արագ, հավեսով, ու արդյունավետ աշխատի: Հիմա Նոդ 32 4-րդ վերսիան ա, բայց դանդաղա աշխատում:(
Կասպերսկի պետք չի եթե ռամտ քիչ ա:B

Պարոն Ն
06.04.2009, 21:18
Ողջույն մարդկային հասարակություն: Ուրեմն ինձ երկու հատ հարց ա հետաքրքրում.
1. Որ խաղ ես ինստալյացիա անում, հետո օրիգինալ դիսկ ա ուզում, ոնց կարելի ա դա շրջանցել???;)
2. Մեկ էլ կոմպիս սիստեմնի բլոկից էս ահագին ժամանակ ա միացնելուց ղռղռոց ա գալիս, մի 2 րոպե, ու հետո դզվում ա, ինչից կլինի???:(

masivec
06.04.2009, 21:35
1. Որ խաղ ես ինստալյացիա անում, հետո օրիգինալ դիսկ ա ուզում, ոնց կարելի ա դա շրջանցել???
Մի քիչ վերև կարդա:)

T!gran
06.04.2009, 21:54
ժողովուրդ ջան ի՞նչ անտիվիրուս քցեմ, որ 256 ռամ իս վրա արագ, հավեսով, ու արդյունավետ աշխատի: Հիմա Նոդ 32 4-րդ վերսիան ա, բայց դանդաղա աշխատում:(
AVG դիր http://www.avg.com (http://www.avg.com/)
մի տարի ա էտ եմ օգտագործում, մի անգամ ա լուրջ վիռուս ընկել, ռամից 40-50 MB ա սովորական ռեժիմում, իսկ սկան անելիս միքիչ ավել ա տանում

Աթեիստ
06.04.2009, 23:27
ժողովուրդ ջան ի՞նչ անտիվիրուս քցեմ, որ 256 ռամ իս վրա արագ, հավեսով, ու արդյունավետ աշխատի: Հիմա Նոդ 32 4-րդ վերսիան ա, բայց դանդաղա աշխատում:(
Ժամանակին պենտիում 1-ի վրա օգտագործում էին F-prot, վատը չէր։
Հիմա անցել եմ NOD32-ի, բայց խորհուրդ կտամ միայն 2․7 տարբերակը։ Համ թեթև է, համ անտիվիրուս, ոչ թե կոմբայն։

Աթեիստ
06.04.2009, 23:29
Չէ, Աթեիստ ջան, ոչ թե Dual-layer դիսկերը չի գրում, այլ հենց երկու երես ունեցող: Չգիտեմ՝ պատճառը ինչն ա, ինձ թվում ա՝ ավելի ծանր են, դրա համար: Ոնց որ մի տեսակ չկարողանա պտտացնել:
Ամեն դեպքում Firmware-ը թարմացրու, վնաս հաստատ չի տա։

Աթեիստ
06.04.2009, 23:36
Ողջույն մարդկային հասարակություն: Ուրեմն ինձ երկու հատ հարց ա հետաքրքրում.
1. Որ խաղ ես ինստալյացիա անում, հետո օրիգինալ դիսկ ա ուզում, ոնց կարելի ա դա շրջանցել???;)
2. Մեկ էլ կոմպիս սիստեմնի բլոկից էս ահագին ժամանակ ա միացնելուց ղռղռոց ա գալիս, մի 2 րոպե, ու հետո դզվում ա, ինչից կլինի???:(
1․ Բոլոր (համարյա բոլոր) խաղերի համար, որոնք չեն ուզում միանալ առանց դիսկի կա մի լավ կայք` GameCopyWorld.com, որտեղ կարող եք գտնել Ձեր ուզած խաղի NoCD/NoDVD patch, կամ արդեն քրեք արված exe-ն։
Կան նաև խաղերի հետ կապված այլ հետաքրքիր ֆայլեր։

2. Քեյսի հետևի պատին և սնուցման բլոկի մեջ սովորաբար դրվում է էժանագին, չինական որևէ անհայտ ֆիրմայի քուլեր, որը ժամանակի ընթացքում մաշվում է և սկսում աղմկել։
Արագություն հավաքելով կենտրոնական առանքը դեպի դուրս է մղվում և դադարում շփվել մնացած դետալներին, և աղկումը դադարում։
Կարճ ասած` եթե քեյսինն է, պարզապես անջատիր, իսկ եթե սնուցման բլոկինն է, յուղիր, կամ, ավելի լավ է փոխել տուր։
Պարզելու համար թե կոնկրետ որ մեկն է, որևէ իրով (ասենք գրիչով) աղմուկի պահին կանգնեցրու կասկածելի քուլերը։

Պարոն Ն
07.04.2009, 19:05

Աթեիստ ջան, 1-ին կետի համար շատ շնորհակալություն, գտա ինչ որ պետք էր: Իսկ ինչ վերաբերում է 2-րդ կետին, բացեցի կոմպիս սիստեմնի բլոկը, Մի հատ ֆռիկ հենց անմիջապես դրված էր սիստեմնի բլոկի մեջ, մի հատ էլ կար վերևում ինչ որ տուփի մեջ: Հիմա դրանցից որը որն ա՞…

Ուրմեն սենց ժող ջան ես 2 հատ էլ հարց ունեմ…
1, Ոնց կարամ Կասպերսկի 2009-ի ավտոմատ ափդեյթը անջատեմ, թե չէ կեյը քցում, ակտիվացնում եմ, մի երկու օրից էդ կեյը հայտնվում ա իրանց սև ցուցակում, ու էլի դե արի կեյ ման արի: Հա մոռացա ասեմ, որ լեզուն անգլերեն ա:
2, Էս վերջում սենց բան էի որոշել, ինտերնետից ծրագրեր էի քաշում, ու ամեն ծրագիրը քաշելուց հետո, զապիս էի անում նույն դիսկի վրա: Մի 70Մբ քցած չէի լինի, մեկ էլ մի օր դրեցի, որ հերթական ծրագիր զապիս անեմ, ատկազ արեց, հետո նայեմ մեջը ինչ կա չկա ջնջվել էր: Հարցս հետևյալումն է, հնարավո՞ր է վերականգնել էդ ֆայլերը…

Lonely
07.04.2009, 19:13
1, Ոնց կարամ Կասպերսկի 2009-ի ավտոմատ ափդեյթը անջատեմ, թե չէ կեյը քցում, ակտիվացնում եմ, մի երկու օրից էդ կեյը հայտնվում ա իրանց սև ցուցակում, ու էլի դե արի կեյ ման արի: Հա մոռացա ասեմ, որ լեզուն անգլերեն ա:

Կեյ մի քցի... Անտիվիրուսը անջատի... բացի "Run" (Start -> Run), դրա մեջ գրի "regedit" առանց ", ջնջի "HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE\KasperskyLab\LicStorage և "HKEY_LOCAL_MACHINE\ SOFTWARE\Microsoft\SystemCertificates\SPC" ռեգները, միացրա անտիվիրուսը ու ակտիվացրա դեմօ վերսիան... տենց 30 օրը մեկ ետ բանը արա, կասպերսկին նորմալ կաշխատի...

_Հրաչ_
07.04.2009, 22:45
Ես էլ մի ձև գիտեմ, չնայած չեմ հասցրել փորձել: Անջատում ես Կասպերսկու ինքնապաշտպանությունը (self defence-Самозащита) Գտնում ես black.lst ֆայլը, տալիս ես Read-only ու hidden,միացնում ինքնապաշտպանությունը: Միակ մինուսը, որ ափդեյթի ժամանակ պետք ա Անտիվիրուսին disable protection տալ: Ափդեյթից հետո միացնել:

Պարոն Ն
08.04.2009, 14:19
Կեյ մի քցի... Անտիվիրուսը անջատի... բացի "Run" (Start -> Run), դրա մեջ գրի "regedit" առանց ", ջնջի "HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE\KasperskyLab\LicStorage և "HKEY_LOCAL_MACHINE\ SOFTWARE\Microsoft\SystemCertificates\SPC" ռեգները, միացրա անտիվիրուսը ու ակտիվացրա դեմօ վերսիան... տենց 30 օրը մեկ ետ բանը արա, կասպերսկին նորմալ կաշխատի...

Ինչ որ չհասկացա Վուլֆ ջան, քեյ քցելն ու դեմօ վերսիան ակտիվացնելը նույն բանը չեն՞:

Պարոն Ն
08.04.2009, 14:52
AVG դիր http://www.avg.com
մի տարի ա էտ եմ օգտագործում, մի անգամ ա լուրջ վիռուս ընկել, ռամից 40-50 MB ա սովորական ռեժիմում, իսկ սկան անելիս միքիչ ավել ա տանում

Էդ քո ասած լինկում ինչ գտա կամ սաղ տրիալ էր, կամ էլ քաշելու համար փող էր ուզում: Կարա՞ս մի հատ լինկ տաս որտեղից կարանամ ձրի քաշեմ:

T!gran
08.04.2009, 18:34
Էդ քո ասած լինկում ինչ գտա կամ սաղ տրիալ էր, կամ էլ քաշելու համար փող էր ուզում: Կարա՞ս մի հատ լինկ տաս որտեղից կարանամ ձրի քաշեմ:
անվճար վերսիան էս էջից քաշի, առաջին սյունյակի ներքևից
http://free.avg.com/download-avg-anti-virus-free-edition#tba1
տեղադրելիս ուշադիր կլինես հավելյալ extension-ներ ա առաջարկում դնել, չդնես և այլն

էսել ուղիղ լինկը http://www.avg.com/filedir/inst/avg_free_stf_en_85_285a1462.exe

Zangezur
08.04.2009, 23:54
2, Էս վերջում սենց բան էի որոշել, ինտերնետից ծրագրեր էի քաշում, ու ամեն ծրագիրը քաշելուց հետո, զապիս էի անում նույն դիսկի վրա: Մի 70Մբ քցած չէի լինի, մեկ էլ մի օր դրեցի, որ հերթական ծրագիր զապիս անեմ, ատկազ արեց, հետո նայեմ մեջը ինչ կա չկա ջնջվել էր: Հարցս հետևյալումն է, հնարավո՞ր է վերականգնել էդ ֆայլերը…

Ես մի հատ դիսկ վերականգնել եմ nero 9-ի մերջի rescoue agent-ծրագրի միջոցով: Ավելի մանրամասն չեմ կարա ասեմ: Երևի քո պարագայում էլ հնարավոր կլինի վերականգնել

Աթեիստ
12.04.2009, 20:40
բացեցի կոմպիս սիստեմնի բլոկը, Մի հատ ֆռիկ հենց անմիջապես դրված էր սիստեմնի բլոկի մեջ, մի հատ էլ կար վերևում ինչ որ տուփի մեջ: Հիմա դրանցից որը որն ա՞…

Նկարում պատկերված են 3 քուլերներ։
http://gaboyan.narod.ru/computer.jpg
Դրանցից 1-ինը քեսյի քուլերն է, հանգիստ կարող ես անջատել։
2-ը պրոցեսորի քուլերն է, հանել չի կարելի (դնելու համար թերմոպաստա է պետք)։
3-ը սնուցման բլոկի քուլերն է, կարող է նաև հետևից դրավծ լինել։ Եթե դա "գրիչով" կանգնեցնելով աղմուկը դադարի, կարող ես քանդել, մաքրել\յուղել։

Եթե պարզվի, որ պրոցեսորի քուլերից է աղմուկը, ցանկալի է դիմել մասնագետի, որպեսզի քանդելուց ոչինչ չջարդվի։

Armeno
12.04.2009, 23:38
իմ կոմպն էլ ա ուժեղ ձեն հանում, բայց շատը վինչնա կռռռում, էտ հնարավոր չի դզել՞

մեկ էլ պռոցեսորի քուլլերը մի 1000 անգամ հանել մաքրել յուղել եմ, բայց թերմոպաստա չունեմ որ քսեմ, վրեն էլ չկա, չորացելա, ետ որ քսեմ ինչո՞վ կօգնի

Armeno
13.04.2009, 00:06
Հա մեկ էլ ֆոտոշոպ CS2 ը մի ժամանակ նորմալ, շատ լավ աշխատում էր կոմպիս վրա, բայց հիմի հենց միացնում եմ virtual memory ի քչություն ա անում, ու կոմպը կախկխում ա, ֆորմատից հետո էլ չի դզվում, ոնց անեմ՞՞

Աթեիստ
13.04.2009, 09:23
իմ կոմպն էլ ա ուժեղ ձեն հանում, բայց շատը վինչնա կռռռում, էտ հնարավոր չի դզել՞

մեկ էլ պռոցեսորի քուլլերը մի 1000 անգամ հանել մաքրել յուղել եմ, բայց թերմոպաստա չունեմ որ քսեմ, վրեն էլ չկա, չորացելա, ետ որ քսեմ ինչո՞վ կօգնի
Առանց թերմոպաստայի քուլերը չի կարող սառեցնել պրոցեսորին։ Պրոցեսորի տաքանալուց համակարգիչը սկսում է ավելի դանդաղ աշխատել, պարբերաբար անջատվում է։

Armeno
13.04.2009, 14:05
ես էլ ասում եմ ինչի՞ ա կոմպս սատկել, ետ տենց լուրջ աշխատանքի արագության անկման բերում ա՞՞՞
վաբշե չի անջատվել հլը

Kuk
13.04.2009, 15:24
Ժող կոմպս չեմ կարում ֆոռմատ անեմ, վինչս չի թողնում, որ ֆորմատ անեմ: Նորմալ ստուգված դիսկը դնում եմ, լրիվ նորմալ, բայց կապույտ էկրանը չի գալիս, հենց պետքա կապույտ էկրան բացի, սև ա բացում ու տենց մնում ա: Վինչս անջատեցի, բերեց կապույտ էկրան: ի՞նչ կարելիա անել, կարողա՞ վինչս քցելու ժամանակն ա:( Երկու տարվա վինչ ա, մի չորս անգամ ա ֆորմատ արվել:

Artgeo
13.04.2009, 15:30

բիոսի մեջից ՍԴ ռո՞մն ա դրած որպես առաջնային

Kuk
13.04.2009, 15:37
բիոսի մեջից ՍԴ ռո՞մն ա դրած որպես առաջնային

Արել եմ, էդ էլ եմ արել: Ինձ մի բան ա հետաքրքրում, էդ որ վինչի վրա սեկտոր ա փչանում, էդ ի՞նչ ա նշանակում, էդ դեպքում ի՞նչ են անում կամ ո՞նց կարելիա ստուգել:

Մի ձև արել եմ, բայց չգիտեմ ճիշտ եմ ստուգում, թե չէ.
C վինչի վրա, որտեղ որ վինդոուսն ա, աջ քլիկ եմ անում, Properties, Tools, Check now..., scan for and attempt recovery of bad sectors-ի պտիչկեն դնում եմ, start եմ տալիս, առաջինի զագռուզկեն գնում ա, փոխում ա երկրորդը կանգնում ա: Էսքանը անում եմ, բայց չգիտեմ, թե խի եմ անում, էս ինչ որ բան նշանակում ա՞:

Artgeo
13.04.2009, 15:40
Արել եմ, էդ էլ եմ արել: Ինձ մի բան ա հետաքրքրում, էդ որ վինչի վրա սեկտոր ա փչանում, էդ ի՞նչ ա նշանակում, էդ դեպքում ի՞նչ են անում կամ ո՞նց կարելիա ստուգել:

Մի ձև արել եմ, բայց չգիտեմ ճիշտ եմ ստուգում, թե չէ.
C վինչի վրա, որտեղ որ վինոուսն ա, աջ քլիկ եմ անում, Properties, Tools, Check now..., scan for and attempt recovery of bad sectors-ի պտիչկեն դնում եմ, start եմ տալիս, առաջինի զագռուզկեն գնում ա, փոխում ա երկրորդը կանգնում ա: Էսքանը անում եմ, բայց չգիտեմ թե պի եմ անում, էս ինչ որ բան նշանակում ա՞:
Դա ինչի՞ համար ես ոզում անել, եթե ֆորմատ ես անում :o

Կարո՞ղ ես հստակ բացատրել, ինչ ես անում ու ինչ ա լինում։

Ֆորմատ անելու համար, ընդամենը պետքա սիդիռոմը բիոսից դնել որպես առաջնային, ռեստառտ տալ, միանալ սիդիռոմից ու ֆորմատ անել Ց-ն։ Պլծ, մնացածը համարյա ավտոմատ գնում ա։

Kuk
13.04.2009, 15:43

Հա, լրիվ անում եմ, բիոսից դնում եմ առաջնայինը սիդիռոմ, հետո save and exit եմ անում, ռեստարտ ա լինում, հետո որ ասում ա ինչ որ բան սխմի, սխմում եմ, որ կապույտ էկրանը բերի, չի բերում, սև էկրան ա բերում ու տենց մնում ա: Այսինքն ֆորմատը չի սկսում:

Artgeo
13.04.2009, 15:47

Դիսկդ նոռմա՞լ վիճակում ա

Kuk
13.04.2009, 15:49
Դիսկդ նոռմա՞լ վիճակում ա

Հա, ուրիշ կոմպի վրա փորձեցի, նորմալ էր: Իմ վինչը որ անջատում եմ, բերում ա կապույտ էկրան, դիսկը աշխատում ա էլի, որ ֆորմատ անի, բայց վինչս չի թողնում, դրա համար եմ մտածում, որ սեկտրա փչացել կամ ինչ որ բան եղել ա վինչին:

Artgeo
13.04.2009, 15:55
Էդ դեպքում նախկինում ինստալլ արած վինդդ էլ չէր միանա, եթե վինչը խնդիր ունենար։
Ենթադրում եմ, որ ջամպերների խնդիր պիտի լինի, բայց երևի Աթեիստը ավելի ստույգ կասի։ Համենայն դեպս, փորձի անջատել, հարդի հետևի չրթիկը լրիվ հանել ու տենց միացնել։

Kuk
13.04.2009, 15:57

Սատաի վրա լինում ա՞ դրանցից:

Artgeo
13.04.2009, 16:07
Սատաի վրա լինում ա՞ դրանցից:
Չէ ոնց որ :esim :oy Աթեիստին սպասի

Kuk
13.04.2009, 16:16
Մեկ էլ մի բան էլ. C-ի մեջից լրիվ ծրագրերը ջնջել եմ, մնացել ա մենակ Վինդոուսը, բայց 15gb տեղ ա զբաղված, ո՞նց անեմ գոնե էդ դատարկվի, հնարավոր ա՞ առանց ֆորմատի: