PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր համակարգչային ծրագրերի վերաբերյալ, խնդրում եմ շտապ օգնել

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 [11] 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33

Աթեիստ
28.11.2008, 23:51
Այդ գործողությունները կարող ես անելXilisoft կոչվող ծրագրով:
2-րդ կետը կարող ես անել նաև Windows Move Maker ծրագրով:

Ուղղում
Գոյություն չունի Xilisoft ծրագիր, կա այդպիսի ֆիրմա, որն արտադրում է մուլտիմեդիա ծրագրեր - կոնվերտերներ (http://www.xilisoft.com/)։ Սակայն նրա արտադրած ծրագրերը վճարովի են և քաշելուց հետո ստիպված ես փնտրել քրեք (http://www.crackdb.com):

Պարոն Ն
29.11.2008, 00:03

Իսկ Աթեիստ ջան էդ քրեքը որն ա????????:ok

Աթեիստ
29.11.2008, 00:37
Իսկ Աթեիստ ջան էդ քրեքը որն ա????????:ok

http://ru.wikipedia.org/wiki/Взлом_программного_обеспечения
http://ru.wikipedia.org/wiki/Кряк

Ուրվական
03.12.2008, 14:54
Տղեք, խնդիր ունեմ, կոմպս դանդաղ ա աշխատում, էնքան դանդաղ, որ նույնիսկ ստարտ մենյուն չեմ կարողանում բացել: Էքս-պի ա վրեն, կարա՞ք օգնեք:

Ռեդ
03.12.2008, 16:41
Տղեք, խնդիր ունեմ, կոմպս դանդաղ ա աշխատում, էնքան դանդաղ, որ նույնիսկ ստարտ մենյուն չեմ կարողանում բացել: Էքս-պի ա վրեն, կարա՞ք օգնեք:
Կարող է վիրուսից լինել: Փորձի սթարթափը մաքրել ու ռեստարտ տուր

WhiteSmoke{F}
04.12.2008, 02:36
Տղեք, խնդիր ունեմ, կոմպս դանդաղ ա աշխատում, էնքան դանդաղ, որ նույնիսկ ստարտ մենյուն չեմ կարողանում բացել: Էքս-պի ա վրեն, կարա՞ք օգնեք:

1) Դա նաև կարող է լինել էկրանիդ ներքևի աջ անկյունում screen toolbar լիքը ակտիվ փրոգրամների պատճառով: Ասենք MSN, ICQ կամ էլ այլ: Պակասեցրու դրանք, կարող ես սենց անել: START>> RUN գրում ես msconfig և OK. Դրանից հետո START TAB ում լրիվ ծիտիկները հանում ես, բացի antivirus, spyware փրոգրամներից: Հետո SERVICE TAB ում էլ բոլոր ծիտիկներն ես հանում: Ու վերջ:
2) full scan ես անում անտիվիռուսնիկով
3) REGISTRY դա կոմպի շարժիչն է, ու երբ տարբեր բաներ ենք install անում, ինքը զիբիլովա լցվում: Դա շատ վնասում ու դանդաղացնումա: Դրանք պետք է մաքրել: Կան շատ փրոգրամներ: www,ccleaner.com այստեղից կարող ես քաշել
4) hard disk defragment-- որքան գիտեմ ամեն ամիս պետք է անել, մանավանդ եթե շատ բան ես install անում: Սրա համար էլ սենց START>> PROGRAMS>> ACCESSORIES>> SYSTEM TOOLS>> DISK DEFRAGMENTOR
5)ավելացնել RAM
Սա են ամենը, որ իմ պատկերացմամբ կարելի է անել, բայց ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԹՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՑ էլ նայեն, ու ասեն, արժի եսպես, իմ ասած տարբերակով անել: Ես մասնագետ չեմ

Հա ու մի բան էլ, որքան գիտեմ hard disk defragment ից առաջ լավ կլինի, որ ջնջես temporary internet files, cookies. Կարծում եմ գիտես ձևը, բայց ամեն դեպքում ասեմ START>> CONTROL PANEL>> INTERNET OPTIONS . Պետք է , որ օգնի

Ուրվական
04.12.2008, 10:48
Կարող է վիրուսից լինել: Փորձի սթարթափը մաքրել ու ռեստարտ տուր

Բայց ո՞նց մաքրեմ, եթե ստարտ մենյու չեմ կարողանում մտնել:

Ռեդ
04.12.2008, 10:52
Բայց ո՞նց մաքրեմ, եթե ստարտ մենյու չեմ կարողանում մտնել:
Իսկ եթե սեյֆ մոդով ես մտնում, էլի դանդաղ ա՞ :think

Ուրվական
04.12.2008, 11:07
Իսկ եթե սեյֆ մոդով ես մտնում, էլի դանդաղ ա՞ :think

Այ էդ մեկը չեմ փորձել: Մեկ էլ լայֆ-սիդի-ի տարբերակ կա, սրան ինչ կասեք:

Լյով
04.12.2008, 14:09
Ժող ջան, կոմպս Safe Mode չի միանում, error ա տալիս ու ռեստարտ անում, նորմալ էլ չի միանում, որովհետև մինչև էտ System Configuration Utility - SAFEBBOT-ի դիմաց նշած ա պտիչկան: Հիմա միացնում եմ, հասնումա մինչև վինդի զագրուզկի պահը ու ռեստարտա անում, ու տենց անընդհատ:
Հիմա չգիտեմ ինչ անեմ: Ո`վ կարա օգնի: Կանխավ շնորհակալ եմ

Լեո
04.12.2008, 14:31
Ժող ջան, ես էլ չեմ կարողանում ինտերնետից քաշած նկարները սեյվ անել jpg ֆորմատով: Միայն թույլ ա տալիս պահել bmp ֆորմատով: Ի՞նչ անեմ, որ դզվի:

VisTolog
04.12.2008, 14:37
1) Դա նաև կարող է լինել էկրանիդ ներքևի աջ անկյունում screen toolbar լիքը ակտիվ փրոգրամների պատճառով: Ասենք MSN, ICQ կամ էլ այլ: Պակասեցրու դրանք, կարող ես սենց անել: START>> RUN գրում ես msconfig և OK. Դրանից հետո START TAB ում լրիվ ծիտիկները հանում ես, բացի antivirus, spyware փրոգրամներից: Հետո SERVICE TAB ում էլ բոլոր ծիտիկներն ես հանում: Ու վերջ:
2) full scan ես անում անտիվիռուսնիկով
3) REGISTRY դա կոմպի շարժիչն է, ու երբ տարբեր բաներ ենք install անում, ինքը զիբիլովա լցվում: Դա շատ վնասում ու դանդաղացնումա: Դրանք պետք է մաքրել: Կան շատ փրոգրամներ: www,ccleaner.com այստեղից կարող ես քաշել
4) hard disk defragment-- որքան գիտեմ ամեն ամիս պետք է անել, մանավանդ եթե շատ բան ես install անում: Սրա համար էլ սենց START>> PROGRAMS>> ACCESSORIES>> SYSTEM TOOLS>> DISK DEFRAGMENTOR
5)ավելացնել RAM
Սա են ամենը, որ իմ պատկերացմամբ կարելի է անել, բայց ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԹՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՑ էլ նայեն, ու ասեն, արժի եսպես, իմ ասած տարբերակով անել: Ես մասնագետ չեմ

Հա ու մի բան էլ, որքան գիտեմ hard disk defragment ից առաջ լավ կլինի, որ ջնջես temporary internet files, cookies. Կարծում եմ գիտես ձևը, բայց ամեն դեպքում ասեմ START>> CONTROL PANEL>> INTERNET OPTIONS . Պետք է , որ օգնի
չեմ կարծում, որ աջ կողմի, ներքևում գտնվող ծրագրերի քանակից կարա տենց դանդաղի աշխատանքը:)
Իմ մոտ, մի քանի օր առաջ դրանց թիվը / մենակ ծրագրերինը / 13-16 հատ էր, եթե ոչ ավել:)
Disk CleanUp-ը կարծում եմ, որ ՈՒրվականն արելա, ու անելուց հետո էլ էլի նույն վիճակնա եղել:

VisTolog
04.12.2008, 14:46
Տղեք, խնդիր ունեմ, կոմպս դանդաղ ա աշխատում, էնքան դանդաղ, որ նույնիսկ ստարտ մենյուն չեմ կարողանում բացել: Էքս-պի ա վրեն, կարա՞ք օգնեք:
Ի՞նչ անտիվիրուսա.
Մի հատ Start> Run> cmd> chkdsk արա. կարողա առաջարկի ռեստարտից հետո ստուգել.
C-դիսկդ ինչքանա՞ զբաղված.

Ավելացվել է 1 րոպե անց

չէի տեսել, որ ստարտ չես կարում մտնես.
Format արա :)):oy

VisTolog
04.12.2008, 14:52
Բայց ո՞նց մաքրեմ, եթե ստարտ մենյու չեմ կարողանում մտնել:
StartUp մտնելու համար, մտի
Windows> Start Menu> Programs> StartUp

AG16
04.12.2008, 18:28
Էս ֆայլերի վերջում գրվող .mp3, .avi, .flv, և այլն կորել են:o
ի՞նչ անեմ:

HardRock
04.12.2008, 18:51
Էս ֆայլերի վերջում գրվող .mp3, .avi, .flv, և այլն կորել են:o
ի՞նչ անեմ:

նշումը հանի

AG16
04.12.2008, 18:56
նշումը հանի
Մերսի:ok

VisTolog
04.12.2008, 18:58
Ի՞նչ անտիվիրուսա.
Մի հատ Start> Run> cmd> chkdsk արա. կարողա առաջարկի ռեստարտից հետո ստուգել.
C-դիսկդ ինչքանա՞ զբաղված.

Ավելացվել է 1 րոպե անց

չէի տեսել, որ ստարտ չես կարում մտնես.
Format արա :)):oy
cmd-ն կարաս գտնես windows> system32-ում:)

Պարոն Ն
04.12.2008, 20:54
Ժող ջան, կոմպս Safe Mode չի միանում, error ա տալիս ու ռեստարտ անում, նորմալ էլ չի միանում, որովհետև մինչև էտ System Configuration Utility - SAFEBBOT-ի դիմաց նշած ա պտիչկան: Հիմա միացնում եմ, հասնումա մինչև վինդի զագրուզկի պահը ու ռեստարտա անում, ու տենց անընդհատ:
Հիմա չգիտեմ ինչ անեմ: Ո`վ կարա օգնի: Կանխավ շնորհակալ եմ

Լյով ջան, իմ հետ էլ էր մի ժամանակ առաջ ըտենց բան եղել: Ես բռնեցի նորից Windows ինստալյացիա արեցի, բայց ինձ թվում ա կարաս մենակ format անելով պրծնես: Եթե Start չի բացում Format սենց կարաս անես: Մտի C:/Documents and Settings/All Users/Start menu/Programs/Accessories/System Tools/Disk Cleanup

Ժող ջան մի հատ խնդիր էլ ես ունեմ: Էս վերջում կոմպիս մոնիտորի ձախ կողմի վերևի մասը մի քիչ խավար ա ցույց տալիս: Ինչից կլինի??????:B

Ռեդ
04.12.2008, 21:04

Ինչքա՞ն ժամանակ ա տենց ա

F.c.Liverpool
04.12.2008, 21:10
Մտի C:/Documents and Settings/All Users/Start menu/Programs/Accessories/System Tools/Disk Cleanup

էսինչ լավ բան ասեցիր :hands :hands :hands

Պարոն Ն
04.12.2008, 21:10
Ինչքա՞ն ժամանակ ա տենց ա

Մի քանի ամիս առաջ ըտենց էր: Հետո կոմպս քանդեցի ու տեղափոխեցի: Դրանից հետո ահագին ժամանակ չկար: Մեկ էլ էս քանի օրն եմ նկատել::(:P

VisTolog
04.12.2008, 21:11
Լյով ջան, իմ հետ էլ էր մի ժամանակ առաջ ըտենց բան եղել: Ես բռնեցի նորից Windows ինստալյացիա արեցի, բայց ինձ թվում ա կարաս մենակ format անելով պրծնես: Եթե Start չի բացում Format սենց կարաս անես: Մտի C:/Documents and Settings/All Users/Start menu/Programs/Accessories/System Tools/Disk Cleanup

Ժող ջան մի հատ խնդիր էլ ես ունեմ: Էս վերջում կոմպիս մոնիտորի ձախ կողմի վերևի մասը մի քիչ խավար ա ցույց տալիս: Ինչից կլինի??????:B

C:/Documents and Settings/All Users/Start menu/Programs/Accessories/System Tools/Disk Cleanup
Փաստորեն սենց էլ են ֆոռմատ անում :))

Կարա հոսանքից լինի, կամ էլ մոնիտորդ ''էս վերջում'' անջատել ես, ու միացնելուց մեջի մանր երկաթիկները:D ծռմռել ես:)

Ռեդ
04.12.2008, 21:15
Մի քանի ամիս առաջ ըտենց էր: Հետո կոմպս քանդեցի ու տեղափոխեցի: Դրանից հետո ահագին ժամանակ չկար: Մեկ էլ էս քանի օրն եմ նկատել::(:P
Հլա մոնիտորի լարերին ձեռ տուր, մի քիչ շարժի էս կոմ էն կոմ, երևի կոնտակտը թույլ ա, իմն էլ տենց պրոբլեմ ուներ վախտին ;)

Պարոն Ն
04.12.2008, 21:16
Փաստորեն սենց էլ են ֆոռմատ անում :))

Կարա հոսանքից լինի, կամ էլ մոնիտորդ ''էս վերջում'' անջատել ես, ու միացնելուց մեջի մանր երկաթիկները:D ծռմռել ես:)

Ներողություն արտահայտությանս " հոսանքից լինել" և "մանր երկաթիկները" ինչ են նշանակում?????????:D

Լյով
04.12.2008, 21:29
Ուղեղ ջան, ասում եմ ոչ մի ձևով չի միանում կոմպը, գալիսա 2 վրկ. զագրուզկա անում ռետարտ անում:
Ժող ջան հիմա էլ Fatal System Error ա տալիս:
Ֆորմատ չեմ ուզում անեմ C-ում շատ կարևոր ֆայլեր կան: Հնարավոր տարբերակ կա առանց ֆոռմատի:

VisTolog
04.12.2008, 21:30
Ներողություն արտահայտությանս " հոսանքից լինել" և "մանր երկաթիկները" ինչ են նշանակում?????????:D
Էն որ մոնիտորի երգար ու հաստ լարը հանում ես կոմպի հետևից, ուշադիր նայելու դեպքում կտենաս մեջի մանր ''երկաթիկները'':D:)
Իսկ քո ասած format-ը, որն իրականում format չէ կոչվում, այլ disk cleanup, հնարավորա նաև սենց.
Աջ քլիք C կամ մեկ ուրիշ դիսկի վրա, հետո properties, հետո էլ disk cleanup, աջ կողմի ներքևում, որն ի դեպ, էտ դեպքում չի օգնի:
Հոսանքի տատանումներից էլ ա տենց լինում մոնիտորը.

VisTolog
04.12.2008, 21:41
Լյով սենց բաներ չի՞ բերում/բերել

IRQL_NOT_LESS_OR_EQUAL

Stop: 0x0000000A (0X000054D4, 0X00000002, 0X00000000, 0X81C5D2AA)

VisTolog
04.12.2008, 21:48
Լյով սխմում ես F8 հետո "Last Known Good Configuration."

Ավելացվել է 1 րոպե անց
Կամ եթե մեկից ավել դիսկ ունես ( C, D ... ), օրինակ D-ի մեջ XP դիր, հետո էլ C-մեջից հանի պետքական բաները, ու ֆոռմատ արա. ( C-ն )

Պարոն Ն
04.12.2008, 21:54
Ուղեղ ջան, ասում եմ ոչ մի ձևով չի միանում կոմպը, գալիսա 2 վրկ. զագրուզկա անում ռետարտ անում:
Ժող ջան հիմա էլ Fatal System Error ա տալիս:
Ֆորմատ չեմ ուզում անեմ C-ում շատ կարևոր ֆայլեր կան: Հնարավոր տարբերակ կա առանց ֆոռմատի:

Փաստորեն ընդհանրապես Windows չի թողարկում:(: Մի անգամ էլ իմ հետ ըտեն ցբան էղավ: ուրեմն սենց, որոշել էի Windows ինստալյացիա անել, բայց ոչ թե տվեցի նոր ինստալյացիա անել, այլ հինը նորոգել: Մի քիչ արեց, հետո լռվավ: Պարզվավ ֆայլ սիստեմս փչացել էր, դրա համար էլ լռվել էր:

Ինձ թվում ա ըտենց մի բան էլ քո մոտ ա լռվել: Դե իսկ եթե Windows-ը փչացել ա, ուրեմն միակ տարբերակը(իմ կարծիքով, բայց 99.9999999999%-ով համողված եմ) նոր Windows ինստալյացիա անելն ա:hands:think

Ավելացվել է 4 րոպե անց

Լյով սխմում ես F8 հետո "Last Known Good Configuration."

Ավելացվել է 1 րոպե անց
Կամ եթե մեկից ավել դիսկ ունես ( C, D ... ), օրինակ D-ի մեջ XP դիր, հետո էլ C-մեջից հանի պետքական բաները, ու ֆոռմատ արա. ( C-ն )

Սկզբի հետ համաձայն չեմ, Wista ջան Լյովը ասում ա ընդհանրապես ոչ մի բան չի թողարկում:
Այ իսկ 2-րդ մտքի հետ լիովին համամիտ եմ: Ես ինքս այդպես կվարվեի::P:P

VisTolog
04.12.2008, 22:00
Փաստորեն ընդհանրապես Windows չի թողարկում:(: Մի անգամ էլ իմ հետ ըտեն ցբան էղավ: ուրեմն սենց, որոշել էի Windows ինստալյացիա անել, բայց ոչ թե տվեցի նոր ինստալյացիա անել, այլ հինը նորոգել: Մի քիչ արեց, հետո լռվավ: Պարզվավ ֆայլ սիստեմս փչացել էր, դրա համար էլ լռվել էր:

Ինձ թվում ա ըտենց մի բան էլ քո մոտ ա լռվել: Դե իսկ եթե Windows-ը փչացել ա, ուրեմն միակ տարբերակը(իմ կարծիքով, բայց 99.9999999999%-ով համողված եմ) նոր Windows ինստալյացիա անելն ա:hands:think

Ավելացվել է 4 րոպե անց

Սկզբի հետ համաձայն չեմ, Wista ջան Լյովը ասում ա ընդհանրապես ոչ մի բան չի թողարկում:
Այ իսկ 2-րդ մտքի հետ լիովին համամիտ եմ: Ես ինքս այդպես կվարվեի::P:P

Սկզբի հետ համաձայն չեմ, Wista ջան Լյովը ասում ա ընդհանրապես ոչ մի բան չի թողարկում:
Ինքը ասեց, որ զագռուզկի ժամանակա restart լինում, ոչ թե F8-ով ինչ որ մի բան անելու ժամանակ :P:)

Ավելացվել է 2 րոպե անց
Տենց պռոբլեմ կարա նաև լինի էն ժամանակ, երբ BIOS (http://ru.wikipedia.org/wiki/BIOS)- էլէմենտը նստումա, կամ ինչ որ նոր սարքա ավելացվում կոմպին, կամ վիրուսա լինում, կամ էլ էտ բոլորն իրար հետ :D:)

Պարոն Ն
04.12.2008, 22:08
Ինքը ասեց, որ զագռուզկի ժամանակա restart լինում, ոչ թե F8-ով ինչ որ մի բան անելու ժամանակ :P:)

Նախորդ էջում նայի կտեսնես:

VisTolog
04.12.2008, 22:14
Ժող ջան, կոմպս Safe Mode չի միանում, error ա տալիս ու ռեստարտ անում,
Հնարավորա, որ Safe Mode-ն ընտրելուցա restart լինում, հնարավորա նաև մինչև ինչ որ բան ընտրելը:

Ավելացվել է 2 րոպե անց
Մի բան էլ Լյով:D:)
BIOS-ից Reset արա:

Պարոն Ն
04.12.2008, 22:25
Հնարավոր ա, բայց դժվար:

Լեո
04.12.2008, 22:29
Ժող ջան, ես էլ չեմ կարողանում ինտերնետից քաշած նկարները սեյվ անել jpg ֆորմատով: Միայն թույլ ա տալիս պահել bmp ֆորմատով: Ի՞նչ անեմ, որ դզվի:

Ոչ ոք չի՞ ուզում օգնել:(

Պարոն Ն
04.12.2008, 22:34
Ախպերս որ կարանայի, գտես չէի օգնի: Մի հատ ձև ասեմ բայց դժվար լինի: Նկարդ քաշի: Հետո ֆորմատը փոխի:

Rhayader
04.12.2008, 22:36
Ոչ ոք չի՞ ուզում օգնել:(

Ծանոթ պրոբլեմ է, Ինտերնետ Էքսպլորերում է հանդիպում: Փորձիր ուրիշ բրոուզեր:

VisTolog
04.12.2008, 22:37
Ոչ ոք չի՞ ուզում օգնել:(
Ոնցոր թե Explorer ես օգտագործում. արա էս քայլերը.
Tools> Options> Internet Options> General> Delete Files> OK

aerosmith
04.12.2008, 22:38
Ոչ ոք չի՞ ուզում օգնել:(

ախպերս քեզ ճիշտ հասկացա, աջ քլիք ես անում նկարի վրա ու սեղմում ես save image as, ու ինքը բիթմեփ ա պահում?? իսկ կասես ինչ բռաուզեռ ես օգտագործում??

Լեո
04.12.2008, 22:40
ախպերս քեզ ճիշտ հասկացա, աջ քլիք ես անում նկարի վրա ու սեղմում ես save image as, ու ինքը բիթմեփ ա պահում?? իսկ կասես ինչ բռաուզեռ ես օգտագործում??

Հա, ցավդ տանեմ ճիշտ ես հասկացել:
Explorer 6.0 եմ օգտագործում:

Rhayader
04.12.2008, 22:42
Մոզիլլա փորձիր:

Ուրվական
04.12.2008, 22:44
Վիստ ջան, Մանչեստեր ջան, ամեն ինչ դզվեց, ապրեք, անասունին հեռացրեցի կոմպից:
Բոլորին շնորհակալություն:

Լեո
04.12.2008, 22:45
Ոնցոր թե Explorer ես օգտագործում. արա էս քայլերը.
Tools> Options> Internet Options> General> Delete Files> OK

Wista ջան, չօգնեց:(

VisTolog
04.12.2008, 22:50
Wista ջան, չօգնեց:(
Տես կարողա՞ սա նշածա.
Tools> Internet Options> Advanced> "Do not save encrypted pages to disk"

Պարոն Ն
04.12.2008, 22:52
Մի հատ բարդ իրավիճակ պատմեմ, տեսեք գլուխ կհանեք????

Մի հատ կոմպ կա: Ձենը չկա, USB-ի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող լինել: Դիսկերը զոռով ա կարդում: Փորձեցինք ձայնի դրայվերները ինստալյացիա անել: Ինստալյացիա նորմալ անում ա, բայց էլի ձեն չկա: Տերը պատմում ա, որ խաղա ա խաղացել, հետո Ctrl Alt Delete-ով դուրս ա եկել, ընդեղ ին որբաներ ա ասել, ինքը չի հիշում ինչ ա պատասխանել: ու հիմա ըտենց վիճակ ա, տեսեք ինչ տարաք անեք?????

Chuk
04.12.2008, 22:56

Փորձե՞լ եք դինամիկները միացնել:
Եթե դրանից չի, կարելի է օրինակ այլ համակարգչի հետ CD-ROM-ը փոխել և եթե օրիգինալ դիսկը ունեք, այնտեղից դրայվերն ինստալյացիա անել:

VisTolog
04.12.2008, 22:56
Մի հատ բարդ իրավիճակ պատմեմ, տեսեք գլուխ կհանեք????

Մի հատ կոմպ կա: Ձենը չկա, USB-ի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող լինել: Դիսկերը զոռով ա կարդում: Փորձեցինք ձայնի դրայվերները ինստալյացիա անել: Ինստալյացիա նորմալ անում ա, բայց էլի ձեն չկա: Տերը պատմում ա, որ խաղա ա խաղացել, հետո Ctrl Alt Delete-ով դուրս ա եկել, ընդեղ ին որբաներ ա ասել, ինքը չի հիշում ինչ ա պատասխանել: ու հիմա ըտենց վիճակ ա, տեսեք ինչ տարաք անեք?????
Փողին մուննաթ:B
Բոլոր driver-ները հեռացրեք, ռեստարտ արեք, ու նորից դրեք, իրանց իսկական դիսկերով.

Ավելացվել է 3 րոպե անց

կարողա՞ նոթբուքա

Պարոն Ն
04.12.2008, 23:05
Փողին մուննաթ:B
Բոլոր driver-ները հեռացրեք, ռեստարտ արեք, ու նորից դրեք, իրանց իսկական դիսկերով.

Ավելացվել է 3 րոպե անց

կարողա՞ նոթբուքա

Natebook չի
Հա մեկ էլ մոռացա ասեմ, որ My Computer-ի վրա աջ կլիկ էս անում, ու տալի սես Manage, Computer Managment-ի վրա կտցնելուց հետո ոչ մի բան էլ չի բերում:

Մեկ էլ չհասկացա ինչու "Փողին մուննաթ"

VisTolog
04.12.2008, 23:12

Իսկ ձեր ինչինա պետք Manage-ն, կամ Computer Managment-ը.

Մեկ էլ չհասկացա ինչու "Փողին մուննաթ"
Հեչ մոռացի:))

Պարոն Ն
04.12.2008, 23:17
Իսկ ձեր ինչինա պետք Manage-ն, կամ Computer Managment-ը.

Հեչ մոռացի:))

Որ տեսնեմ դրայվեր կա թե չկա:

Լյով
04.12.2008, 23:22
Շատ շնորհակալ եմ տղերք ջան
Ուրեմն բերում էր սենց էռոռ Stop: 0x000021a {Fatal System Error.........
F8 - Last Known Good Cofiguration էլ մյուս բոլոր տարբերակներով էլ չէր միանում:
Բայց լուծվեց էդ հարցը. մի հատ Win XP LiveCd բերինք, դզվեց, հիմա կարողանում եմ նորմալ մոդով միացնել, բայց Safe Mode ոչ մի ձևով հնարավոր չի ու էլ էտ էռոռը չի բերում:

VisTolog
04.12.2008, 23:23
Որ տեսնեմ դրայվեր կա թե չկա:
Դրա համար սովորաբար ստեղ են մտնում.
My Comp> Properties> Hardware> Device Manager

Ավելացվել է 2 րոպե անց

Շատ շնորհակալ եմ տղերք ջան
Ուրեմն բերում էր սենց էռոռ Stop: 0x000021a {Fatal System Error.........
F8 - Last Known Good Cofiguration էլ մյուս բոլոր տարբերակներով էլ չէր միանում:
Բայց լուծվեց էդ հարցը. մի հատ Win XP LiveCd բերինք, դզվեց, հիմա կարողանում եմ նորմալ մոդով միացնել, բայց Safe Mode ոչ մի ձևով հնարավոր չի ու էլ էտ էռոռը չի բերում:
Ես էլ էի ուզում LiveCD, Hiren's Boot CD առաջակեի, էն էլ ասի որ ունենաիր, կասեիր:oy

Պարոն Ն
04.12.2008, 23:28
Դրա համար սովորաբար ստեղ են մտնում.
My Comp> Properties> Hardware> Device Manager

Ավելացվել է 2 րոպե անց

Ես էլ էի ուզում LiveCD, Hiren's Boot CD առաջակեի, էն էլ ասի որ ունենաիր, կասեիր:oy

Վերջ ի վերջո նույն տեղն ա տանում, ախպեր ջան:
Մի հատ կբացատրես LiveCD, Hiren's Boot CD ինչ են:???????

Լյով
04.12.2008, 23:34
Ես էլ էի ուզում LiveCD, Hiren's Boot CD առաջակեի, էն էլ ասի որ ունենաիր, կասեիր:oy

Hiren's Boot CD գտա, բայց դրանով չստացվեց, հետո բերեցինք ուրիշ հենց սենց WinXP LiveCD ու ստացվեց, ափսոս տարան էլի...

VisTolog
04.12.2008, 23:35
Վերջ ի վերջո նույն տեղն ա տանում, ախպեր ջան:
Մի հատ կբացատրես LiveCD, Hiren's Boot CD ինչ են:???????
Pա հա~~ :D
Չգիտեմ:D

Արսեն
04.12.2008, 23:51
Ով iPhone ունի, կարում էք մեջը երգեր լցնեք, որ արդեն իրա զավադսկոյ քարտը չի մեջը դրած, այլ օրինակ Վիվասել... iTunes-ը պրիզնատ չի գալի:angry

Լյով
05.12.2008, 00:02
Մի հատ կբացատրես LiveCD, Hiren's Boot CD ինչ են:???????

նայի ստե, կարաս քաշես էլ
http://www.hiren.info/pages/bootcd

BOBO
05.12.2008, 10:21
Ժող sysconn geforce FX5500-ի դռայվեռները որտեղից ճարեմ? Դիսկի վրա կա բայց հին ա:( Nvidia-ի սայթից քաշում եմ չի նստում, sysconn-ի սայթից էլ դռայվեռներ քաշելու համար նվիդիա ա տանում:think

Լեո
05.12.2008, 11:14
Տես կարողա՞ սա նշածա.
Tools> Internet Options> Advanced> "Do not save encrypted pages to disk"
Նշած չէր, բայց երբ Tools > Internet Options > Advanced> Restore Defaults > ok արեցի, դզվեց:
Շատ շնորհակալ եմ:)

NetX
05.12.2008, 14:40
Nvidia-ի սայթից քաշում եմ չի նստում
Երևի սխալ դրայվեր ես քաշում
փորձի ստեղից
http://network.am/More/nVIDIADisplayDriver
(x32 տարբերակը) պետք ա որ ստացվի:)

BOBO
05.12.2008, 14:53
Երևի սխալ դրայվեր ես քաշում
փորձի ստեղից
http://network.am/More/nVIDIADisplayDriver
(x32 տարբերակը) պետք ա որ ստացվի:)
Չէ դե սխալ չեմ քաշում search-ում դնում եմ GeForce FX 5 series մեկել OS-ն եմ դնում.
3 օր առաջ քաշեցի 175.16 վերսիան էր, էսօր էլ քաշեցի 175.19-ն էր բայց քո մոտինը ոնց որ ավելի բարձր ա էտ էլ կփորձեմ տենամ ինչ ա ըլնում:)

BOBO
05.12.2008, 17:33
Էսի սկի ինստալ չեղավ:
34005
իսկ էտ 175.19-ը ինստալ ա ըլնում բայց չի աշխատում, ռեստարտից հետո device manager-ում վիդեոկարտայի վրա ! նշան ա դրած, nvidia control panel էլ չկա:(

VisTolog
05.12.2008, 21:11
Բոբ հլը ստեղ (http://www.nvidia.com/Download/Find.aspx?lang=en-us)նայի

Ավելացվել է 4 րոպե անց

Նշած չէր, բայց երբ Tools > Internet Options > Advanced> Restore Defaults > ok արեցի, դզվեց:
Շատ շնորհակալ եմ:)
Հենց ուզեցա էտ առաջարկեի, իմ 582.6KB/s արագությամբ Dial Up-ը անջատվեց:D:oy

BOBO
05.12.2008, 22:04
Բոբ հլը ստեղ (http://www.nvidia.com/Download/Find.aspx?lang=en-us)նայի

Ավելացվել է 4 րոպե անց

Հենց ուզեցա էտ առաջարկեի, իմ 582.6KB/s արագությամբ Dial Up-ը անջատվեց:D:oy
Ըտեղի պոիսկով շատ բաներ ա բերում մեջը forceware էլ կա, իմի դիսկի մեջինն էլ էր forceware գրած, աչկիս պտի էտի լինի: Մերսի Վիստ ջան:)

Jazz
06.12.2008, 00:01
Ոնց իմանամ ինտերնետիս ռեալ արագությունը

AG16
06.12.2008, 00:06
Ոնց իմանամ ինտերնետիս ռեալ արագությունը

Ստեղ (www.speedtest.net) կամ ստեղ (http://www.hot.ee/vp/speedtest.htm) բայց 100% չի:

Ռեդ
06.12.2008, 00:06
Ոնց իմանամ ինտերնետիս ռեալ արագությունը
Կարաս մտնես speedtest.net ստուգես

Zangezur
06.12.2008, 00:24
Ժաղովուրդ նօթբուքի էկրանի վրա գծերա առաջացել, գույները խամրելա, կաշմառ վիճակա: վիդեօ քառտի կամ վիդեօ դռայվեռի հետ մի բան էն չի: Էտ նույն գծերը կա դաժե վինդօվզի ինստալյացիայի ժամանակ: Իսկ երբ փորձում եմ վիդեօ դռայվեռը ինստալ անեմ, կօմպը ռեսատառտա տալիս ու էսա գրում՝http://www.akumb.am/attachment.php?attachmentid=34033&d=1228508578

Արիացի
06.12.2008, 00:47

Կոմպդ լավ չի: Իմ մոտ էլ էր վախտին տենց բաներ գրում: Գրելուց մի տարի հետո վինչը պայթեց, փոխեցի: Հիմի էլ էդ նույն գծերն ա քցում էկրանի վրա: Վիդեոկարտայի ֆիզիկական դեֆեկտ ա: Այսինքն ժամանակն ա նոր նոութբուք ձեռքբերելու մասին մտածես, ոնց որ ես եմ անում, բայց առայժմ ապարդյուն:(

Zangezur
06.12.2008, 01:36

Հնառավորա, որ վիռուսը առած լինի էտ սև գործը, որովհետև մեջը մի հանքի միրուսա եղել.

Արիացի
06.12.2008, 02:10
Հնառավորա, որ վիռուսը առած լինի էտ սև գործը, որովհետև մեջը մի հանքի միրուսա եղել.

Չէ, ընգեր:Դժվար: Համենայն դեպս իմ մոտ դա ֆիզիկական դեֆեկտ էր, ոչ թե ծրագրային: Մի հատ տար Սայաթ Նովայի վրայի AG-ն: Էնտեղ նոութբուքի ամենալավ մասնագետներն են:

Պարոն Ն
06.12.2008, 23:09
Ժող sysconn geforce FX5500-ի դռայվեռները որտեղից ճարեմ? Դիսկի վրա կա բայց հին ա:( Nvidia-ի սայթից քաշում եմ չի նստում, sysconn-ի սայթից էլ դռայվեռներ քաշելու համար նվիդիա ա տանում:think

www.asrock.com-ից փորձել ես??? Ինչքան գիտեմ կլինի

Tigran1989
06.12.2008, 23:39
Ժաղովուրդ նօթբուքի էկրանի վրա գծերա առաջացել, գույները խամրելա, կաշմառ վիճակա: վիդեօ քառտի կամ վիդեօ դռայվեռի հետ մի բան էն չի: Էտ նույն գծերը կա դաժե վինդօվզի ինստալյացիայի ժամանակ: Իսկ երբ փորձում եմ վիդեօ դռայվեռը ինստալ անեմ, կօմպը ռեսատառտա տալիս ու էսա գրում՝http://www.akumb.am/attachment.php?attachmentid=34033&d=1228508578

Էսի ծրագրային դեֆեկտ ա, իմ մոտ էլ էր լինում:
Կոմպս առնելուց մի 2 ամիս հետո պարզվեց որ ինձ տվել են սխալ դիսկ, intel D945GZ-ի տեղը intel D945GC էին տվել, աուդիոն,չիպսետը նստում էին բաըց on-board վիդեոքարդս չէր նստում, հետո գնացի որ իմ իսկականը վերցնեմ, էլի սխալ տվեցին,D945GZL տվին, բայց իմը D945GZZ էր, դրա դիսկից էլ մենակ վիդեոքարդն էր նստում:
Ու ես ստիպված ամեն անգամ ֆոռմատից հետո էդ երկու դիսկերով էի յոլա գնում, ամեն ինչ նորմալ էր, բայց էդ սև գծերը ու error-ը հաճախ լինում էին:
Վերջապես ինտեռնետից քաշեցի իմ իսկական դիսկը, սև գծերը անցան, իսկ էդ ERROR-ը կապույտ էկրանով որ տալիս ա, շատ հազվադեպ ա, ասենք վերջի անգամ format եմ արել 4 ամիս առաջ ու դեռ չի եղել:
Լինում ա երբ որ կոմպս ճռում ա(ծանրաբեռնվում) ու ես էդ -ամանակ ինտեռնետ եմ ուզում կպնեմ,մոդեմս համարը հավաքում ա,մի քանի անգամ քցում ա, մեկ էլ ուզում ա նորից հավաքի ու error:
Իմ սուբյեկտիվ կարծիքով էս error-ն ունի մի պատճառ, այն որ բոլորս պիռատսկի windows-ներ ենք օգտագործում չնայած ոչ բոլորիս մոտ ա լինում:

Zangezur
07.12.2008, 00:11

Չէ վինդօվզը իրա ռեքօվեռ դիսկօվա արած, իսկ խիա վինդօվզի ինստալի ժամանակ էլ նույն վիճակը. Մեկել վոնցա հնարավոր վիդեօ քառտի իսկական վեռսիան իմանալ, որ ինտեռնետից քաշեմ

Պարոն Ն
07.12.2008, 00:15
Ժող, մեկ-մեկ GTA խաղալուց հանկարծ խաղից դուրս ա գալիս, ու գրում ա Anhealed Expedition: OK եմ տալիս ու խաղից դուրս ա գալիս: Ինչից կլինի???????????

Դե կոմպդ քանդի նայի վիդեոքարդի վրա ինչ ա գրաց ու քաշի, բայց նայի որ պաշտոնական կայքից լինի, թե չէ դիտմամբ վիրուսներ են քցում: Օրինակ եթե intel կարծեմ download.intel.com

Ռեդ
07.12.2008, 00:16
Ժող, մեկ-մեկ GTA խաղալուց հանկարծ խաղից դուրս ա գալիս, ու գրում ա Anhealed Expedition: OK եմ տալիս ու խաղից դուրս ա գալիս: Ինչից կլինի???????????
Ո՞ր վերսիան ա ԳՏԱն

Պարոն Ն
07.12.2008, 00:24
GTA Vice City Deluxe

BOBO
07.12.2008, 00:26
www.asrock.com-ից փորձել ես??? Ինչքան գիտեմ կլինի
Մերսի, արդեն էղել ա, forceware քաշեցի էղավ, էն վախտ geforce էի քաշում:)

Պարոն Ն
07.12.2008, 00:30
Դե, որ էդպես ա, ուրախ եմ:

VisTolog
07.12.2008, 22:45
Չէ վինդօվզը իրա ռեքօվեռ դիսկօվա արած, իսկ խիա վինդօվզի ինստալի ժամանակ էլ նույն վիճակը. Մեկել վոնցա հնարավոր վիդեօ քառտի իսկական վեռսիան իմանալ, որ ինտեռնետից քաշեմ
Իսկական վերսիան կարաս իմանաս GPU-Z 0.3.0 (http://dl3.techpowerup.com/SysInfo/GPU-Z/GPU-Z.0.3.0.exe)ծրագրով.
Չեմ էլ զարմանում, որ պրոբլեմները Fujitsu Siemens նոթբուքներից են լինում::))

VisTolog
07.12.2008, 22:51
Ժող, մեկ-մեկ GTA խաղալուց հանկարծ խաղից դուրս ա գալիս, ու գրում ա Anhealed Expedition: OK եմ տալիս ու խաղից դուրս ա գալիս: Ինչից կլինի???????????
Բառը լավ ես քանդակել :D
Anhealed Expedition չի, Unhandled Exception-ա:)
Փորձի խաղը բացել որպես ադմինիստրատոր ( աջ քլիք, Run as... )

կամ

Properties> Compatibility> Run This In Compatibility Mode For: Windows 98> Apply> OK

Rammstein
08.12.2008, 21:06
Right click > View > (Shift-ը պահած) List
Դրանից հետո (առանց shift) նորմալ կբացի:

Մերսի, օգնեց։ Իսկ դա բագ ա՞, թե՞ Windows-ի հնարավորություններից ա, որը ես չեմ իմացել։

tombraider
08.12.2008, 23:24
Հարգելիս, խնդրում եմ օգնիր....:(
ինչպես լուծեցիր քո պրոբլեմը....
օգնեց NTFS-ից FAT փոխելը թե ուրիշ միջոց գտար....

tombraider
09.12.2008, 10:09
Հարգելի AG16 ինչպես լուծեցիր էն ինքրիպտ արած ֆայլերի հարցը.....
խնդրում եմ օգնիր....
էլ հույս չունեմ:(
եթե ֆայլերի սիստեմը փեխեմ NTFS-ից FAT կօգնի....
իմ կատարած աշխատանքն է ու իմ ֆայլերը, սակայն չգիտեմ ինչպես ստացվեց, հիմա էդ ֆայլերի օուները ինչվոր երկար թվերով անունա գրում... չգիտեմ ինչ անեմ, ես ադմինն եմ, կոմպիս վրա էլ փասս եմ դրել ու բոլոր մնացած ըքքաունթները անջատած են եղել, նույնիսկ էն windows-ի built in administrator account-ը.... խնդրում եմ օգնեք:cry
:sos:sos:

DVG
10.12.2008, 16:13
Օգնեք գտնել AVG Antivirus-ի key-ն, վերսիան եթե չեմ սխալվում 8.0.89.. նմանատիպ մի բան, դեկտեմբերի 12-ին էլ չի աշխատի..

Rammstein
10.12.2008, 16:43

Ուրեմն եթե մոտդ NTFS ա։ Բաց FolderOptions-ը, View բաժնի ամենատակի տողում կա Use simple file sharing։ Այ դա անջատիր։ Հետո մտիր էն ֆայլի կամ ֆոլդերի Properties-ը, որը չես կարողանում բացել։ Այնտեղ կտեսնես Security թաբը։ Ընտեղ ինչ-որ անունների ցուցակ կա։
Հետո լավ չեմ հիշում, որովհետեւ հիմա մոտս FAT32 ա։ Հիշում եմ, որ պետք ա քո անունը (Username-ը) ավելացնես էդ ցուցակում։ Մի խոսքով էդ մասերում ա, բզբզի կարող ա ստացվի։ Ւնտեղ ինչ-որ տեղ կա, որ սեղմում ես, քո Username-ը գրում ես, ու ինքը ավելանում ա էդ ցուցակում։ Հետո էդ պատուհանը (Properties-ի) փակում նորից ես բացում, որ ինքը ցույց տա քո անունը։ Դրանից հետո էլ վրան չրթիկ ես դնում, որ իրավունք ունենաս էդ ֆայլդ բացցելու, եւ այլն։

Մի խոսքով լուծվող հարց ա, մնում ա ձեւը գտնես։;)

Պարոն Ն
10.12.2008, 21:39
Բառը լավ ես քանդակել :D
Anhealed Expedition չի, Unhandled Exception-ա:)
Փորձի խաղը բացել որպես ադմինիստրատոր ( աջ քլիք, Run as... )

կամ

Properties> Compatibility> Run This In Compatibility Mode For: Windows 98> Apply> OK

Հիմի քանդակել էի, թե չէ, կարևորը հասկացար:
Առաջինը չօգնեց, բայց երկրորդը ոնց որ օգնում ա: Մերսի
Կբացատրես Unhandled Exception ինչ ա նշանակում:

VisTolog
10.12.2008, 22:01
Հիմի քանդակել էի, թե չէ, կարևորը հասկացար:
Առաջինը չօգնեց, բայց երկրորդը ոնց որ օգնում ա: Մերսի
Կբացատրես Unhandled Exception ինչ ա նշանակում:
Չեմ կարծում, որ բառի թարգմանությունը ինչ որ բան կարա նշանակի:
Իսկ ընդհանրապես, կարծում եմ, դա լինումա էն ժամանակ, երբ ծրագիրը կամ խաղը չի համապատասխանում տվյալ սարքավորումներին ու ՕՀ ( Օպերացիոն Համակարգ)-ին: Այսինքն ծրագիրը կամ խաղը հին են. ոնցոր ԳՏԱ-ի դեպքում էր:

VisTolog
10.12.2008, 22:08
Օգնեք գտնել AVG Antivirus-ի key-ն, վերսիան եթե չեմ սխալվում 8.0.89.. նմանատիպ մի բան, դեկտեմբերի 12-ին էլ չի աշխատի..
Մենակ Torrent-ով կարողացա ճարել.

Աթեիստ
10.12.2008, 22:48
Օգնեք գտնել AVG Antivirus-ի key-ն, վերսիան եթե չեմ սխալվում 8.0.89.. նմանատիպ մի բան, դեկտեմբերի 12-ին էլ չի աշխատի..
Փորձիր սրանք
8MEH-REDSL-7ETEC-ULA8R-EAOKL-4EMBR-ACED

կամ
8MEH-RQX93-WYDJW-BE2FR-QUU6B-PEMBR-ACED
8MEH-RS47Y-826U8-GONVA-B2VP8-DEMBR-ACED

Պարոն Ն
11.12.2008, 00:08
Ժող` մասնավորապես Wista, ուրեմն էս վերջում սենց մի հատ բան ա կատարվում: Պապկի մեջ Filmstrip-ով նկար եմ նայում, բայց տակի տողի նկարները ցույց տվածի հետ չի բռնում: Դե ջոկի ինչ ա պատահել:

VisTolog
11.12.2008, 00:16

Ես գնում եմ արդեն.
Եթե մինչև վաղը պատասխան չլինի, կփորձեմ պատասխանել.

Ավելացվել է 3 րոպե անց

Ժող` մասնավորապես Wista, ուրեմն էս վերջում սենց մի հատ բան ա կատարվում: Պապկի մեջ Filmstrip-ով նկար եմ նայում, բայց տակի տողի նկարները ցույց տվածի հետ չի բռնում: Դե ջոկի ինչ ա պատահել:
Uninstall հետ Install :))

Պարոն Ն
11.12.2008, 00:23
Uninstall հետ Install :))

Էդ ինչ ա նշանակում?

VisTolog
11.12.2008, 14:18
Էդ ինչ ա նշանակում?
Ծրագիրը ջնջում` նորից ես դնում. :)

ՀԳ. Մի հատ թեմա բաց ''ՈՒղեղի հարցերը'' :))

Ռեդ
12.12.2008, 16:37
Նախօրոք ասեմ օգտագործում եմ ԿԴՎին 3.011
Word-ում Alt+Shift անելուց Font-նել ա փոխում էդ ինչի՞ց ա, ու ոնց անեմ որ տենց չլինի :(

Chuk
12.12.2008, 16:39
Նախօրոք ասեմ օգտագործում եմ ԿԴՎին 3.011
Word-ում Alt+Shift անելուց Font-նել ա փոխում էդ ինչի՞ց ա, ու ոնց անեմ որ տենց չլինի :(

KDWin-ում մտիր Tools->Configuration, այստեղ «Auto change focus font» չռթիկն անջատիր:

Ռեդ
12.12.2008, 16:40
KDWin-ում մտիր Tools->Configuration, այստեղ «Auto change focus font» չռթիկն անջատիր:
Անջատեցի ու էլի ... նույնը :(

Chuk
12.12.2008, 16:41
Անջատեցի ու էլի ... նույնը :(

Կարող ա ծրագրերը կամ Win-ը restart-ի կարիք ունենան:

CCoder
12.12.2008, 17:23
Մտնում ես Control Panel->Regional and...->Languages->Details->Key Settings->Change Key Sequence ու 2 պտիչկեքը անջատում ես։
Որ Alt+Shift ես անում համ KDWin-ը համ Windows–ը մուտքի լեզուն փոխում են, Word–ն էլLanguage Bar–ի հետա աշխատում, եթե փոխվումա ընենց լեզու, որ քո նշած ֆոնտը չունի ավտոմատ փոխումա ուրիշ ֆոնտի։

Ռեդ
12.12.2008, 17:26

Arial Armenian ընտրել եմ, բայց ցանկացած տառ հավաքելուց փոխվում ա Times New Roman :(

CCoder
12.12.2008, 17:41
Arial Armenian ընտրել եմ, բայց ցանկացած տառ հավաքելուց փոխվում ա Times New Roman :(

անջատելուց հետո Word–ը restart եթե չօգնի կոմպը restart արա։

Ռեդ
12.12.2008, 18:16
անջատելուց հետո Word–ը restart եթե չօգնի կոմպը restart արա։
CCoder հարգանքներս :hands եղավ :)
ձևը ո՞րտեղից գիտեիր :hands

Ahik
12.12.2008, 19:09
Ժող ջան Excel-ի միջի հորիզոնական գրված տառերը թվեր են դարձել, ինչիցա ու ստանդարտ տեսքը ինչպես կարող եմ վերականգնել?
Կանխավ շնորհակալություն

Արսեն
12.12.2008, 21:31
Ժող ջան Excel-ի միջի հորիզոնական գրված տառերը թվեր են դարձել, ինչիցա ու ստանդարտ տեսքը ինչպես կարող եմ վերականգնել?
Կանխավ շնորհակալություն

Այ, մարդ excel իմանար, կարողանար օգնել:8

Աթեիստ
12.12.2008, 22:21
Ժող ջան Excel-ի միջի հորիզոնական գրված տառերը թվեր են դարձել, ինչիցա ու ստանդարտ տեսքը ինչպես կարող եմ վերականգնել?
Կանխավ շնորհակալություն
Tools > Options > General > R1C1 reference style-ը անջատիր։

masivec
14.12.2008, 12:03
Ինձ շտապ Vista-ի լավ ակտիվատոոռ ա պետք:(

Pianist
14.12.2008, 18:11
Ինձ շտապ Vista-ի լավ ակտիվատոոռ ա պետք:(

Google-ը քեզ իօգնություն.:ok

Zangezur
14.12.2008, 20:19
Ինձ շտապ Vista-ի լավ ակտիվատոոռ ա պետք:(

Մեյլտ տուր ուղարկեմ

Pianist
14.12.2008, 20:28
Ես այս ամենը "Հարց ու պատասխան" -ում էլ գրել, բայց կարծում եմ ստեղ ավելի ճիշտ տեղա...
Իմ կոմպը սենց մի հատ դեֆեկտ ունի(արդեն 3-րդ անգամնա) -- cdrom-ի մեջ դիսկ եմ դնում, կախվումա. Ռեստարտից հետո կոմպը հազիիիիիվ միանումա, շաաատ դանդաղա աշխատում, ու ետ էլ հերիք չի HDD-ի լուսը միշտ միացածա (բայց ոչմիբան չի անում): 2 անգամ ֆոռմատ եմ անում, որ դզվի. Ետ ինչից կլինի? Կարողա տեխնիկական մի բան լինի?:think Արդեն էս հիմար կոմպի( AMD 930Mhz:), 640 Ram, 256 Video) ձեռը մեռա.:angry

Ahik
15.12.2008, 00:24

Եթե cdrom-ն ու HDD-ն մի շլեյֆով են միացած առանձնացրու, կարողա և օգնի, Windows-իդ դիսկն էլ արժի որ փոխես:think

Rammstein
15.12.2008, 13:54
Ժողովուրդ ջան, մի հատ նոթբուք կա Վիստայով, հիմա էս Վիստան բավականին ծանր վիճակում է: Շատ դանդաղ է աշխատում, երբեմն Explorer-ը համարյա չի բացում::o Ասեմ տվյալերը` RAM - 1GB, CPU DualCore 1.73 GHz 1.73 GHz: Windows Vista Home Premium::(
Ի՞նչ խորհուրդ կտաք: Վիստան հնարավոր է՞ Repair անել XP-ի նման: Չեմ ուզում ծրագրերը կորեն:

Մի հատ էլ սենց հարց. Վրան McAfee կա դրած լիցենզիոն, արժի՞ պահել, թե ջնջեմ, ու աչ լիցենզիոն Կասպեռսկի դնեմ.:think

masivec
15.12.2008, 14:12
Մեյլտ տուր ուղարկեմ

Google-ը քեզ իօգնություն.:ok

Մերսի բայց արդեն ամեն ինչ նորմալ եղավ:)

Pianist
15.12.2008, 17:01
Եթե cdrom-ն ու HDD-ն մի շլեյֆով են միացած առանձնացրու, կարողա և օգնի, Windows-իդ դիսկն էլ արժի որ փոխես:think
Հիմա HDD-ից բացի սկի ուրիշ բան միացրած էլ չի--ֆլօպի, դվդ, սաղ անջատել եմ, բայց ելի նույննա. Ուրիշ դիսկերով էլ եմ փորձել,, մեկա մի որոշ ժամանակից ելի մեռնումա.

Pianist
15.12.2008, 17:11
Ժողովուրդ ջան, մի հատ նոթբուք կա Վիստայով, հիմա էս Վիստան բավականին ծանր վիճակում է: Շատ դանդաղ է աշխատում, երբեմն Explorer-ը համարյա չի բացում::o Ասեմ տվյալերը` RAM - 1GB, CPU DualCore 1.73 GHz 1.73 GHz: Windows Vista Home Premium::(
Ի՞նչ խորհուրդ կտաք: Վիստան հնարավոր է՞ Repair անել XP-ի նման: Չեմ ուզում ծրագրերը կորեն:

Մի հատ էլ սենց հարց. Վրան McAfee կա դրած լիցենզիոն, արժի՞ պահել, թե ջնջեմ, ու աչ լիցենզիոն Կասպեռսկի դնեմ.:think
Տես նոթի վրա System Recovery-ի կարգի մի բան չկա? Օրինակ մի հատ Compaq կար, վրեն էլ System Recovery կար (ստանդարտ դրած էր). Իսկ անտիվիռուսի համար էլ բան չեմ կարա ասեմ. Մենակ են, որ MCAfee-ի մասին շատ վատ բաներ եմ լսել.

Ռեդ
15.12.2008, 17:14

Ինձնից քեզ խորհուրդ լիցենզիոն ծրագրերին ձեռ մի տուր
Repair անելու համար D դիսկում նայի, պիտի որ ծրագիր լինի
Անձամբ ես չեմ փորձել Repair անել

Rammstein
15.12.2008, 19:41

Շնորհակալ եմ պատասխանների համար::):):) D դիսկի վրա կա Recovery, բայց ո՞նց օգտվեմ դրանից, չգիտեմ: Մեջը ֆոլդերներ են, բայց ոչ մեկը չի բացվում (Մեջի ֆայլերը չեմ կարում տեսնել): Հետո չիգտեմ արժի Recover անել թե չէ::oy
Հնարավոր չի՞ մի քիչ թեթեւացնել առանց Recover-ի::( Msconfig-ց շատ բան հանել եմ, բայց չի օգնում:
Task Manager-ը բացում եմ, տեսնում եմ Physical Memory Usag-ը 700 ՄԲ, բայց որ նայում եմ Պրոցեսների մեջ, չկա տենց մի պրոցես, որ էդքան RAM խլի:

Մի խոսքով XP-ից լավը չկա...:P

Zangezur
15.12.2008, 19:52
. D դիսկի վրա կա Recovery, բայց ո՞նց օգտվեմ դրանից, չգիտեմ: Մեջը ֆոլդերներ են, բայց ոչ մեկը չի բացվում (Մեջի ֆայլերը չեմ կարում տեսնել): Հետո չիգտեմ արժի Recover անել թե չէ::.
Մի խոսքով XP-ից լավը չկա...:P

Ինչքան գիտեմ Recovery--ին bootable ա, դրա համար պտի .րրեստառտ անես, բիոսից ընտրես դ դիսկը .առաջնային, հետո նոր Recover անես, նմանա վինդօոզի ինստալյացիային

Լեո
18.12.2008, 11:24
Ժող. ջան, չգիտեմ ինչ եմ արել, դեսկթոփիս կարգավորումները խառնվել են: Դեսկթոփի վրայի նկարը վատ ա երևում (նկարի վրա «աղմուկ» ա հայտվել), իսկ իկոնկաների անունների տակը ֆոն ա հայտվել:
Խնդրում եմ օգնեք վերացնեմ պրոբլեմը:

VisTolog
18.12.2008, 12:12
Ժողովուրդ ջան, մի հատ նոթբուք կա Վիստայով, հիմա էս Վիստան բավականին ծանր վիճակում է: Շատ դանդաղ է աշխատում, երբեմն Explorer-ը համարյա չի բացում::o Ասեմ տվյալերը` RAM - 1GB, CPU DualCore 1.73 GHz 1.73 GHz: Windows Vista Home Premium::(
Ի՞նչ խորհուրդ կտաք: Վիստան հնարավոր է՞ Repair անել XP-ի նման: Չեմ ուզում ծրագրերը կորեն:

Մի հատ էլ սենց հարց. Վրան McAfee կա դրած լիցենզիոն, արժի՞ պահել, թե ջնջեմ, ու աչ լիցենզիոն Կասպեռսկի դնեմ.:think
պատահաբար հո թոշիբա չի՞ :))
Չէ, մի փոխի ՄքԱֆեն

Լեո
18.12.2008, 12:17
Ժող. ջան, չգիտեմ ինչ եմ արել, դեսկթոփիս կարգավորումները խառնվել են: Դեսկթոփի վրայի նկարը վատ ա երևում (նկարի վրա «աղմուկ» ա հայտվել), իսկ իկոնկաների անունների տակը ֆոն ա հայտվել:
Խնդրում եմ օգնեք վերացնեմ պրոբլեմը:

Սպասում եմ:)
Հ.Գ. Այ վիլ բի գրեյթֆուլ թու յու ֆոր յոր հելփ:)

Pianist
18.12.2008, 12:39
Ժող. ջան, չգիտեմ ինչ եմ արել, դեսկթոփիս կարգավորումները խառնվել են: Դեսկթոփի վրայի նկարը վատ ա երևում (նկարի վրա «աղմուկ» ա հայտվել), իսկ իկոնկաների անունների տակը ֆոն ա հայտվել:
Խնդրում եմ օգնեք վերացնեմ պրոբլեմը:
Մտի desktop properties -> settings ու նայի տես ամենինչ նոռմալա թե չէ. Նաև հնարավորա, որ դրայվերից լինի.

Լեո
18.12.2008, 12:43
Մտի desktop properties -> settings ու նայի տես ամենինչ նոռմալա թե չէ. Նաև հնարավորա, որ դրայվերից լինի.

Մտել նայել եմ, սաղ բզբզել եմ, բայց չի դզվում:(
Առաջ նորմալ էր, մի քիչ առաջ պրոբլեմը առաջացավ, դժվար դրայվերից լինի;

Հայկօ
18.12.2008, 13:14
Մտել նայել եմ, սաղ բզբզել եմ, բայց չի դզվում:(
Առաջ նորմալ էր, մի քիչ առաջ պրոբլեմը առաջացավ, դժվար դրայվերից լինի;

Desktop Properties - Desktop - Coustomize Desktop - Web. էդտեղ բզբզի :):

VisTolog
18.12.2008, 15:33
Ժող հարդ դիսկը կոմպը չի տենում, ի՞նչ անեմ.

Second Chance
18.12.2008, 15:38
Ինտերնետն անջատելուց կոմպը իրան իրան ռեստարտա լինում, մոտ 70 տոկոս դեպքերում տենցա լինում , ի՞նչից կարա տենց լինի

VisTolog
18.12.2008, 15:57
Լավ դզեցի:))

Rammstein
18.12.2008, 18:51
պատահաբար հո թոշիբա չի՞ :))
Չէ, մի փոխի ՄքԱֆեն

Չէ, Թոշիբա չի, Gateway ա։

Egern.net
18.12.2008, 20:41
Մտել նայել եմ, սաղ բզբզել եմ, բայց չի դզվում:(
Առաջ նորմալ էր, մի քիչ առաջ պրոբլեմը առաջացավ, դժվար դրայվերից լինի;
Էդ իկոնկաների տակի ֆոնը.
System Properties - Advanced - Performance Settings - Use drop shadows for icon labels on desktop

Իսկ դեսքթոփի նկարը.,.... որ փոխում ուրիշ նկար ես դնում էլի նույնն ա ?

Egern.net
18.12.2008, 20:44
Ինտերնետն անջատելուց կոմպը իրան իրան ռեստարտա լինում, մոտ 70 տոկոս դեպքերում տենցա լինում , ի՞նչից կարա տենց լինի
վիրուսից բացի ուրիշ բան մտքովս չի անցնում....

Second Chance
19.12.2008, 10:11
վիրուսից բացի ուրիշ բան մտքովս չի անցնում....
Մի քանի անտիվիրուսներ ենք փորձել,/ բայց ոչ կասպերսկին/ ու չի բռնել,հիմա կոմպի վրա նոդնա , բայց ոնց նայում ենք նաստրոյկաներից էլ չի :8դայլ ափ ովա կպնում ինետին մոդեմով

aerosmith
19.12.2008, 10:46
իմ ոտ էլ տենց պրոբլեմ, կար, հարդ դիսկի հետ նաև իմ մոտ այլ նասիտելներն էլ չէր տենում, պարզվեց ուր վիրուսա։ կասպեռսկին այդ վիրուսը չէր տենում, քցեցի սիմանտեք անտիվիռուս ջնջեցի, սաղ ընգավ տեղը:)

Պարոն Ն
20.12.2008, 23:06
Ծրագիրը ջնջում` նորից ես դնում. :)

ՀԳ. Մի հատ թեմա բաց ''ՈՒղեղի հարցերը'' :))

Ինչ ա նշանակում "Ծրագիրը ջնջում` նորից ես դնում"

VisTolog
22.12.2008, 13:45
Ինչ ա նշանակում "Ծրագիրը ջնջում` նորից ես դնում"
Մոռացի.:)
չեմ կարա օգնեմ.:pardon

ՀԳ. Եկա ասեմ, որ էսօր ես էլ հանդիպեցի իմ սիրելի Sality-ին :nyam :love

Մանե
23.12.2008, 16:49
Ուզում եմ բացել Task manager,գրում ա task manager has been disable by your administrator,բայց ես բան չեմ արել:think safe mode-ով ընդհանրապես չի մտնում:think Անտիվիրուս եմ ինստալ անում,չի բացում:thinkվիրուսից ա թե՞՞՞՞

keyboard
23.12.2008, 17:02
Ինտերնետն անջատելուց կոմպը իրան իրան ռեստարտա լինում, մոտ 70 տոկոս դեպքերում տենցա լինում , ի՞նչից կարա տենց լինի

Dr. Web-ի կայքից քաշի իրանց scaner-ը և Safe Mode-ով մտի ու scan արա: Երբ ոչինչ չի հայտնաբերվի գրի փորձենք քննարկել:
Dr.Web Scaner (ftp://ftp.drweb.com/pub/drweb/cureit/launch.exe)
Kaspersy Removal Tool (http://devbuilds.kaspersky-labs.com/devbuilds/AVPTool/setup_7.0.0.290_23.12.2008_13-33.exe)
Նշված ծրագրերը տեղադրել "install" չեն պահանջում ու աշխատում են որպես portable ծրագիր:

keyboard
23.12.2008, 17:09
Ուզում եմ բացել Task manager,գրում ա task manager has been disable by your administrator,բայց ես բան չեմ արել:think safe mode-ով ընդհանրապես չի մտնում:think Անտիվիրուս եմ ինստալ անում,չի բացում:thinkվիրուսից ա թե՞՞՞՞

Ինչքանով հիշում եմ էդպիսի մի վիրուս կա, որ ռեեստրի մեջ արտոնությունների հետա "խաղում" կամ ասենք փոխում է "խմբային քաղաքականությունը" <ֆու հայրեն էս ոնց ստացվեց>:D անգլերեն local group policy-ն: Դրա համար մի հատ էն վերևիս գրածը արեք, քաշեք այդ սկաները ու փորձեք: Նաև կարող եք "reset" անել Local Group Policy: Ասում եմ հերթականությունը. մտնում եք Start/run հավաքում եք cmd ու Enter եք սեղմում: Հետո բացված սև էկրանի մեջ հավաքւմ եք gpupdate /force ու սեղմում եք enter: Եթե դրանից հետո չուղղվի գրեք փորձենք պարզաբանել:

Մոռացա ասեմ, նաև Կասպերսկի մի սկաներ էլ կա դրանով էլ փորձի այստեղ կա (http://devbuilds.kaspersky-labs.com/devbuilds/AVPTool/setup_7.0.0.290_23.12.2008_13-33.exe)

Մանե
23.12.2008, 17:34

Ափսոս չեմ կարա սկաները քաշեմ,ֆրինետով եմ,ինչ վերաբերեւմ ա
«անգլերեն local group policy-ն: Դրա համար մի հատ էն վերևիս գրածը արեք, քաշեք այդ սկաները ու փորձեք: Նաև կարող եք "reset" անել Local Group Policy: Ասում եմ հերթականությունը. մտնում եք Start/run հավաքում եք cmd ու Enter եք սեղմում: Հետո բացված սև էկրանի մեջ հավաքւմ եք gpupdate /force ու սեղմում եք enter: Եթե դրանից հետո չուղղվի գրեք »,ապա չուղղվեց:(
Հա,մի բան էլ,System Properties-ի մեջ System restore tab-ը չկա:o:thinkկորել ա:think:think:think

keyboard
23.12.2008, 17:43
Հա,մի բան էլ,System Properties-ի մեջ System restore tab-ը չկա:o:thinkկորել ա:think:think:think

Ոնց հասկացա Ձեր հարցի լուծումը տանում է format c: :)

Մանե
23.12.2008, 17:46
Ոնց հասկացա Ձեր հարցի լուծումը տանում է format c: :)
Փաստորեն բացի դրանից ուրիշ ելք չկա:(

keyboard
23.12.2008, 17:53
Փաստորեն բացի դրանից ուրիշ ելք չկա:(
Հավանականություն կա, որ կա այլ տարբերակ, բայց այդ դեպքում կարծում եմ պիտի մասնագետ կամ որոշ չափով հասկացող մեկը տեսնի ու պատկերացնի խնդրի լուծման տարբերակը:

AG16
23.12.2008, 17:57
Ուզում եմ բացել Task manager,գրում ա task manager has been disable by your administrator,բայց ես բան չեմ արել:think safe mode-ով ընդհանրապես չի մտնում:think Անտիվիրուս եմ ինստալ անում,չի բացում:thinkվիրուսից ա թե՞՞՞՞
Էս փորձի՝

Մանե
23.12.2008, 18:00
Հավանականություն կա, որ կա այլ տարբերակ, բայց այդ դեպքում կարծում եմ պիտի մասնագետ կամ որոշ չափով հասկացող մեկը տեսնի ու պատկերացնի խնդրի լուծման տարբերակը:
Լավ,մերսի:)

Մանե
25.12.2008, 15:05
Էս փորձի՝
Հենց փորձում եմ բացել,կոմպը կախում ա:) ու ընդհանրապես,իրոք միակ ելքը ֆորմատն ա,արդեն նկարներս էլ չի բացում:think

Rammstein
25.12.2008, 16:04
Հենց փորձում եմ բացել,կոմպը կախում ա:) ու ընդհանրապես,իրոք միակ ելքը ֆորմատն ա,արդեն նկարներս էլ չի բացում:think
Խորհուրդ կտամ նախ փորձես Repair անես, հետո եթե չլինի, ապա ֆորմատ եւ այլն։
Իսկ դու անտիվիրուս ունե՞ս դրած։

Elmo
25.12.2008, 17:48
Խորհուրդ կտամ նախ փորձես Repair անես, հետո եթե չլինի, ապա ֆորմատ եւ այլն։
Իսկ դու անտիվիրուս ունե՞ս դրած։

Ժամանակ ու ներվ ա ծախսում թող միանգամից ֆորմատ անի էլի: Մի հատ էլ Repair -ից հետո պրոբլեմը մնա դե արի ու նորից էդքան ժամանակ ծախսի;

BOBO
25.12.2008, 18:45
Որ ֆայլի վրա աջ քլիք եմ անում send to-ն կորել ա ոնց վերականգնեմ?

Հայկօ
27.12.2008, 17:12
Ժողովուրդ ջան, մի էսպիսի հավաքածու եմ ուզում գնել (netbook (http://www.newegg.com/Product/Product.aspx?Item=N82E16834220480), ext. hdd (http://www.newegg.com/Product/Product.aspx?Item=N82E16822324015), ext. dvd-drive (http://www.newegg.com/Product/Product.aspx?Item=N82E16827151178)) ու մի բան է հետաքրքրում. կարո՞ղ եմ արդյոք OS-ը տեղադրել արտաքին օպտիկական դրայվից, թե՞ ոչ: Իսկ արտաքին կոշտ սկավառակի վրայի նկարի՞ց (cd-image)`Daemons-ո՞վ:

Ի դեպ, շատ շնորհակալ կլինեի, եթե հուշեիք, թե էստեղ՝ Երևանում արտաքին hdd-ներն ու dvd-rw-ներն ինչ արժեն:

Մանե
27.12.2008, 17:55
Ժող. ջան, չգիտեմ ինչ եմ արել, դեսկթոփիս կարգավորումները խառնվել են: իսկ իկոնկաների անունների տակը ֆոն ա հայտվել:
Խնդրում եմ օգնեք վերացնեմ պրոբլեմը:
Էս հարցում կարծում եմ կարող եմ օգնել
Desktop properties->appearance->Effects->Show shadow under menus--ի կողքից պտիչկեն հանի:)

Egern.net
27.12.2008, 23:14
Ուզում եմ բացել Task manager,գրում ա task manager has been disable by your administrator,բայց ես բան չեմ արել:think safe mode-ով ընդհանրապես չի մտնում:think Անտիվիրուս եմ ինստալ անում,չի բացում:thinkվիրուսից ա թե՞՞՞՞

Էդ վիրուսն ա փչացրել: "Հետ բերել" հնարավոր ա օրինակ gpedit-ով (ոնց որ նշվեց), կամ registry-ում համապատասխան արժեքը փոխելով: Վերջինը հեշտությամբ կարելի է անել regedit-ով, բայց էդ վիրուսը ամենայն հավանականությամբ էդ էլ փակած կլինի:

Կոնկրետ Task Manager-ը վերականգնելու համար կարամ ասեմ ինչ անես, բայց էդ վիրուսը հաստատ շատ ուրիշ բաներ ա փչացրել, ու էդպես փոքր-փոքր բաներ ուղղելով բանի չես հասնի :)

բացի Start -> Run ու գրի

reg delete HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Policies\System /v DisableTaskManager

Աթեիստ
27.12.2008, 23:18
Ժողովուրդ ջան, մի էսպիսի հավաքածու եմ ուզում գնել (netbook (http://www.newegg.com/Product/Product.aspx?Item=N82E16834220480), ext. hdd (http://www.newegg.com/Product/Product.aspx?Item=N82E16822324015), ext. dvd-drive (http://www.newegg.com/Product/Product.aspx?Item=N82E16827151178)) ու մի բան է հետաքրքրում. կարո՞ղ եմ արդյոք OS-ը տեղադրել արտաքին օպտիկական դրայվից, թե՞ ոչ: Իսկ արտաքին կոշտ սկավառակի վրայի նկարի՞ց (cd-image)`Daemons-ո՞վ:

Ի դեպ, շատ շնորհակալ կլինեի, եթե հուշեիք, թե էստեղ՝ Երևանում արտաքին hdd-ներն ու dvd-rw-ներն ինչ արժեն:
1. Ժամանակակից համակարգիչները կարողանում եմ բեռնվել USB սարքերից, բայց Image-ից հաստատ չի բեռնվի:
2. Արտաքին HDD նայիր Էմ-Էս-Սի խանութում, նախկինում Dysan, ներկայումս Verbatim ֆիրմայի ներկայացուցիչն է, և գները շատ լավն են:

Հ.Գ. Եթե ուզում ես վերցնել MacBook Air (ես միայն դրան գիտեմ, որ ամեն ինչ ստիպված ես կողքից միացնել), խորհուրդ չեմ տա, քանի որ դրանից էժան, բայց համարյա նույն բարակության արդեն ավելի ֆունկցիոնալ անալոգներ կան այլ արտադրողներից:

Հայկօ
28.12.2008, 02:28

Շնորհակալություն պատասխանի համար :):

«Ժամանակակից համակարգիչը» ո՞րն է: Իմ ուզածը 2008թ. մոդել է, աշխատում է թե՛ XP-ի և թե՛ Vista-ի տակ, պրոցեսորը՝ Intel Atom N270, մայր սալիկը՝ Intel 945GSE / ICH7-M չիփսեթով, գրաֆիկան՝ Intel GMA 950, եթե չեմ սխալվում: USB դրայվը պետք է անպայման արտաքին սնուցման լարո՞վ լինի, թե՞ USB մուտքից սնվողն էլ է բավական: Իմ խնդիրը որն է. վախենում եմ, որ առանց OS-ի՝ միայն BIOS-ով, արտաքին դրայվը չճանաչվի ու չաշխատի:
Ի դեպ՝ իմ ուզած նեթբուկի հղումը նախորդ գրառման մեջ տվել եմ:

Էս-Էմ-Սին որտե՞ղ է: Սայթ ունե՞ն:

MacBook Air չեմ ուզում՝ հաստատ. նախ՝ միայն տեսքի ու անունի համար էդքան ավել փող տալն անիմաստ է, հետո՝ Apple-ի արտադրանքը չեմ սիրում՝ թե՛ պլատֆորմի և թե՛ իմիջային բնույթ կրելու պատճառով: Sony Vaio-ների SR կամ Z սերիաները շատ ավելի լավն են, Lenovo-ն էլ շատ հաջող մոդելներ ունի (U110-ը, օրինակ): Բայց դե թանկ էլ են (մոտ $1500-1700):

Աթեիստ
28.12.2008, 13:39
Վերջին 2 տարիներին թողարկված համակարգիչների BIOS-ները նորմալ ճանաչում և աշխատեցնում են USB սարքերը: Կան սարքեր, որոնք սնվում են հենց USB 2.0 պորտից, բայց ավելի էներգատար սարքերը (3.5" External HDD, 3.5" External DVD-RW) աշխատում են լրացուցիչ սնուցումով:
Ընտրածդ մոդելը լավն է, բայց կարծում եմ մինչև գնելդ կհայտնվեն ավելի հզոր մոդելներ, Atom պրոցեսորը կարծես այնքան էլ արագագործ չէ, կայքում էլ չեն նշել թե որ մոդելն է (պրոցեսորը):

Էմ-Էս-Սի - www.msc.am

Աբելյան
28.12.2008, 16:14
ժողովուրդ, ինչ copy-paste եմ անում, գրում ա "Hello!":think
կարող ա՞ վիրուս ա

Rammstein
28.12.2008, 16:39
ժողովուրդ, ինչ copy-paste եմ անում, գրում ա "Hello!":think
կարող ա՞ վիրուս ա
Փեյսթ անելու տեքստի փոխարեն ա՞ գրում «Hello!»։

Եթե տենց ա, ապա հնարավոր ա վիրուս լինի։

Իսկ դու ո՞նց ես քոփի անում` Ctrl+C, Ctrl+V? Մի հատ փորձի մկնիկով անես` աջ կլիկ արա տուր Copy, հետո աջ կլիկ արա տուր Paste...

Աբելյան
28.12.2008, 16:48
նույնն ա

Rammstein
28.12.2008, 16:58
նույնն ա
Դե ուրեմն հավանական ա, որ վիրուս ա։ :diablo

Միակ խորհուրդ կարա էն լինի, որ օգտագործես Կասպերսկի։

Hayk Avetisyan
28.12.2008, 16:59
Ծանոթ պատկերա? 2 կոմպս ել տառապում են ես հիվանդությունով, ռեժիմով գալիսա էս էռոռը տեկուզ որ ավիրա ունեմ տարմացված, ու նոր եմ թարմացրել windows երը , մեկել որոշ ժամանակ անց էլի ռեժիմով թ կօմպնել լալանում են, զվուկը կորում ա: need helpppp

Elmo
28.12.2008, 17:15

Հա, մեր մի բաժանորդի մոտ էլ էր տենց, միանգամից խորհուրդ տվեցի ֆորմատ անել: Անցավ :)

Հայկօ
28.12.2008, 17:36
Վերջին 2 տարիներին թողարկված համակարգիչների BIOS-ները նորմալ ճանաչում և աշխատեցնում են USB սարքերը: Կան սարքեր, որոնք սնվում են հենց USB 2.0 պորտից, բայց ավելի էներգատար սարքերը (3.5" External HDD, 3.5" External DVD-RW) աշխատում են լրացուցիչ սնուցումով:
Ընտրածդ մոդելը լավն է, բայց կարծում եմ մինչև գնելդ կհայտնվեն ավելի հզոր մոդելներ, Atom պրոցեսորը կարծես այնքան էլ արագագործ չէ, կայքում էլ չեն նշել թե որ մոդելն է (պրոցեսորը):

Էմ-Էս-Սի - www.msc.am (http://www.msc.am)

Իմ ուզածը 2.5" է, առանց արտաքին սնուցման լարի:

Ինձ հիմա ավելի շատ կոմպակտություն է պետք, քան թե հզորություն: Իսկ դրանից հարմար բան հիմա չկա: Այսինքն կա՝ Sony TT-ները, բայց դրանք $2500-ից են սկսում: Atom-ը, անշուշտ, թույլ պրոցոսոր է. շեշտը ավելի շատ էներգախնայողության վրա է դրված, քան թե՝ արագության: Բայց ստանդարտ գործերի համար (ինտերնետ, օֆիս, տարբեր փլեերներ, կինոներ, հին խաղեր) լրիվ հերիք է: Իսկ ինձ ավելի պետք էլի չի. մնացած ամեն ինչի համար կոմպս հերիք է:

Պրոցեսորը՝ Intel Atom N270 1.6GHz: Մեկ միջուկով: Ինձ համար իդեալական տարբերակը կլինիեր, իհարկե, երկու միջուկով պրոցեսորն ու 12" էկրանը:

Սայթը չի բացում, գոնե հասցեն ասա...

aerosmith
28.12.2008, 17:59
Հայկօ ջան, ուրեմն ես ու ընգերս սամսունգի օդդ առանք, երկուսս էլ դժգոհ ենք են հանգամանքից, որ երբ դիվիդի դիսկ ենք դնում, կոմպի աշխատանքը ահավոր դանդաղացնումա, հազիվա բացում դիսկը, անկախ են բանից, , որ դիսկի մեջ ինչ տարողությամբ ինֆորմացիայա գրած։ բայց որակը ահագին լավնա.
չնայած եքտերնալների մասինն բան րեմ կարա ասեմ, կարողա եքստերնալները էդ պրոբլեմը չունենան

Հայկօ
28.12.2008, 18:08
Lite-On ու HP էլ կա՝ մոտ $75-ով: Կամ՝ Sony՝ $100-ով...

Էստեղ սլիմ էքստերնալ դրավյերը ի՞նչ արժեն: Աչքովս վաղուց ա՝ չեն ընկել...

Hayk Avetisyan
28.12.2008, 22:21
Հա, մեր մի բաժանորդի մոտ էլ էր տենց, միանգամից խորհուրդ տվեցի ֆորմատ անել: Անցավ :)

ֆորմատից անմիջապես հետոյա հենց նույն բաները տեղի ունենում, իմ կառծիքով ֆորմատ անելը ամեն մի պրոբլեմի լուծումը չի

Elmo
29.12.2008, 11:43
ֆորմատից անմիջապես հետոյա հենց նույն բաները տեղի ունենում, իմ կառծիքով ֆորմատ անելը ամեն մի պրոբլեմի լուծումը չի

Ուրեմն google

Պարոն Ն
30.12.2008, 00:04
Ժող ջան, մի հատ շատ շտապ օգնություն ա պետք: Նկար եմ քաշում 4-5Մբ ա: Կեսը քաշել ա, բայց էլ ժամանակ չունեմ: Ոնց կարամ պաուզա տամ, որ հետո շարունակի?

Ahik
30.12.2008, 02:07
Ժող ջան, մի հատ շատ շտապ օգնություն ա պետք: Նկար եմ քաշում 4-5Մբ ա: Կեսը քաշել ա, բայց էլ ժամանակ չունեմ: Ոնց կարամ պաուզա տամ, որ հետո շարունակի?

Նայած որ բրաուզերով ես քաշում, ու նայած որ սաիտից.
Եթե ռապիդից ես քաշում հաստատ կանջատվի, եթե դեպոզիտից` հիմնականում չի անջատվում

Razo
30.12.2008, 14:05
Ողջույն ժողովուրդ: Մի հատ ցանցային հարց ունեմ: Ոնց կարամ workgroup-ը փոխեմ?

Գրանցված եմ մի հատ ինչ որ MShome-ում, ու ուզում եմ տեղս փոխեմ. կարամ? :)

Rhayader
30.12.2008, 18:09
Ողջույն ժողովուրդ: Մի հատ ցանցային հարց ունեմ: Ոնց կարամ workgroup-ը փոխեմ?

Գրանցված եմ մի հատ ինչ որ MShome-ում, ու ուզում եմ տեղս փոխեմ. կարամ? :)

Ի՞նչ վինդավոզ ա: Իքսպիում, օրինակ, Right Click արա My Computerի վրա, մտի Properties, ընտրի Computer Name ներդիրն ու սեղմի Network ID կոճակը: Նեքստ արա առաջին պատուհանը, երկրորդում ընտրի առաջին տարբերակը, երրորդում՝ երկրորդը, ու՝ վուալյա: Դնում ես ինչ անուն ուզում ես, նեքստ ես անում մինչև վերջ ու, երբ ռեստարտ ա ուզում, ասում ես՝ ջհանդամիս, արա: Պատրաստ ա:

Razo
30.12.2008, 18:52
Էլավ... Ջան...

Ապրես ախպերս.... :)

Rhayader
30.12.2008, 18:54
Էլավ... Ջան...

Ապրես ախպերս.... :)

Պրոբլեմ չկա: Էլի հարց լինի, ասա::)

Hayk Avetisyan
30.12.2008, 19:57
Ուրեմն google

վայ, Ելմոն չգիտես վոնց բայց շատ խելացի լուծումներա առաջարկում, նույնիսկ ոնցվոր ձեռ առնի, ավելի լավա չպատասխանես եթե տենց պրիմիտիվ ա միշտ քո առաջարկությունները, գուգոյի մասին բոլորսել գիտենք էլմո ջան:

Rhayader
30.12.2008, 20:03
վայ, Ելմոն չգիտես վոնց բայց շատ խելացի լուծումներա առաջարկում, նույնիսկ ոնցվոր ձեռ առնի, ավելի լավա չպատասխանես եթե տենց պրիմիտիվ ա միշտ քո առաջարկությունները, գուգոյի մասին բոլորսել գիտենք էլմո ջան:

Գլադիատոր, փոխիր Վինդավոզիդ ինստալյացիոն դիսկը: Դրայվերներդ ափդեյթ արա: Եթե կարաս դիմանաս, էս մի քանի օրն անցնի, նորմալ վինդա ու դրայվերներ կտամ: Մենակ սաղ սարքավորմանդ ցուցակն ուղարկի: Որ քաշեմ:

Hayk Avetisyan
31.12.2008, 16:03
Գլադիատոր, փոխիր Վինդավոզիդ ինստալյացիոն դիսկը: Դրայվերներդ ափդեյթ արա: Եթե կարաս դիմանաս, էս մի քանի օրն անցնի, նորմալ վինդա ու դրայվերներ կտամ: Մենակ սաղ սարքավորմանդ ցուցակն ուղարկի: Որ քաշեմ:

device meneger ում ? նշանի տակ սարք ունեի` մոդեմն էր, դա որ նստացրի արդեն էռոռը չի բերում ձայնը չի կորում, չիմացա ինչ կապ ուներ բայց էղավ:think, հիմա մի ուրիշ հետաքրքիր բանա տեղի ունենում, կոմպերիս պրացեսորները միշտ նագրուզկի տակ են թեկուզ որ բան չի բացած: Թասք մենեջեռում նայում եմ msddll անունով ախմաղություն որնել աշխատումա իմ կարծիքով ու էնդ պրոցես չի լիոնւմ:( ու մաուսի սլաքի կողքը միշտ ժամացույց կա ու 100 տոկոս լցված ա խրոցեսորը: Ավիրա ունեմ ամեն օր թարմացվումա բայց դրան չի լինում բռնացնել: need help

VisTolog
31.12.2008, 23:32

Եթե HP ֆիրմայի սկաներ կամ պրինտեր ունես, ուրեմն կոմպից անջատի, ռեստարտ արա, հետո ճարի ավելի նոր դրայվերը:

Պարոն Ն
01.01.2009, 20:08
Ժող ջան, չգիտեմ ինչ եմարել, բայց գրառում անելուց սմայլիկներս կորել են: Կարաք օգնեք?????????????????????????????????

Ռուֆուս
01.01.2009, 23:06
Ժող ջան, չգիտեմ ինչ եմարել, բայց գրառում անելուց սմայլիկներս կորել են: Կարաք օգնեք?????????????????????????????????

Պատասüանի պատուհանում ներքևը նայի, տես Տեքստում սմայլերը չթույլատրել կողքը թռչնակ կա դրաԺ թե չէ :)

Terminator
02.01.2009, 01:30
Մի հարց էլի.:(
Հարևանս մի քանի օր առաջ նոր կօմպ է առել, որի հետ նաև կար Դիալ-ուփ-ի մոդեմը` իր դրայվերը կոմպի մեջ ձայնագրած և ցանկանում էինք Ինտերնետ քարտով (NetSys-ի) մտնել ինտերնետ, բայց ինչ-անում չենք անում, այդ քարտի կոդով չի լինում մտնել ինետ…:8 ինչպես անենք, որ կարողանանք մտնել ինետ…:(
Նախապես` մերսի:)

Pianist
02.01.2009, 13:47

Ասումա, որ կոդը կամ յուզեռնեյմը սխալա՞.:think Ուրիշ քարտով լինումա՞.

VisTolog
02.01.2009, 13:56
Ժող ջան, չգիտեմ ինչ եմարել, բայց գրառում անելուց սմայլիկներս կորել են: Կարաք օգնեք?????????????????????????????????
Այստեղ (http://www.akumb.am/profile.php?do=editoptions)
Հաղորդագրությունների խմբագրման միջավայր բաժինը որ կա, դրա տակ մի հատ տեղ կա. սխմի ու ընտրի ''Սովորական խմբագիր - ձևաչափման հնարավորություններով''

Pianist
02.01.2009, 13:59
.հիմա մի ուրիշ հետաքրքիր բանա տեղի ունենում, կոմպերիս պրացեսորները միշտ նագրուզկի տակ են թեկուզ որ բան չի բացած: Թասք մենեջեռում նայում եմ msddll անունով ախմաղություն որնել աշխատումա իմ կարծիքով ու էնդ պրոցես չի լիոնւմ:( ու մաուսի սլաքի կողքը միշտ ժամացույց կա ու 100 տոկոս լցված ա խրոցեսորը: Ավիրա ունեմ ամեն օր թարմացվումա բայց դրան չի լինում բռնացնել: need help
Մի ռուսական ֆոռումում տեսա, որ մեկը նույն քո վիճակումա.:) Պարզվումա, որ էտ msddll-ը վիռուսա. Ստեղ կարդա՝ .http://virusinfo.info/showthread.php?t=1235 Ըստ գրածի, պետքա, որ կարողանաս մի բան անես. :ok
Հ.Գ. Իմ կարծիքով Ավիրան ախմախ անտիվիռուսա.

Angelochek Pushisti
02.01.2009, 19:33
Բարև բոլորին խնդրում եմ , ով կարող է օգնել կոմպիս մեջ վիրուս կա սրանք են չեմ կարողանում մաքրեմ, եթե կարող եք օգնել մաքրեմ

http://searchesss.com/kept.exe Win32/Spy.Delf.NOK trojan,
C:\WINDOWS\system32\drivers\systemntmi.sys Win32/Wigon.HZ trojan

Terminator
02.01.2009, 20:56
Ասումա, որ կոդը կամ յուզեռնեյմը սխալա՞.:think Ուրիշ քարտով լինումա՞.

Հա տենց ա ասումմ, ուրիշ քարտով չեմ փորձել… մերսի պատասխանելու համար:);)

VisTolog
03.01.2009, 00:36
Բարև բոլորին խնդրում եմ , ով կարող է օգնել կոմպիս մեջ վիրուս կա սրանք են չեմ կարողանում մաքրեմ, եթե կարող եք օգնել մաքրեմ

http://searchesss.com/kept.exe Win32/Spy.Delf.NOK trojan,
C:\WINDOWS\system32\drivers\systemntmi.sys Win32/Wigon.HZ trojan

Քաշի AVG 8 Free Edition անտիվիրուսը.

Կներես հիմա հղումը չեմ կարող տալ :oy

VisTolog
03.01.2009, 01:12
Քաշի AVG 8 Free Edition անտիվիրուսը.

Կներես հիմա հղումը չեմ կարող տալ :oy
Էս էլ լինկը (http://files3.download3000.com/download/11ef0734265f9f64f906a8ab1c6d0196/171/18497/avg_free_stf_en_8_169a1359.exe)

Պարոն Ն
03.01.2009, 21:08
Մի հարց էլի.:(
Հարևանս մի քանի օր առաջ նոր կօմպ է առել, որի հետ նաև կար Դիալ-ուփ-ի մոդեմը` իր դրայվերը կոմպի մեջ ձայնագրած և ցանկանում էինք Ինտերնետ քարտով (NetSys-ի) մտնել ինտերնետ, բայց ինչ-անում չենք անում, այդ քարտի կոդով չի լինում մտնել ինետ…:8 ինչպես անենք, որ կարողանանք մտնել ինետ…:(
Նախապես` մերսի:)

100% համոզված ես որ նաստռոյկեքը ճիշտ ես տվել??? Եթե կասկածում ես Windows-իդ լեզուն ասա, ձևը ասեմ:
Ժող մի հատ հարց էլ ես ունեմ: Հեչ ինչ եղանակներով ա հնարավոր ֆայլի ծավալը փոքրացնել? :P

Terminator
03.01.2009, 21:25
100% համոզված ես որ նաստռոյկեքը ճիշտ ես տվել??? Եթե կասկածում ես Windows-իդ լեզուն ասա, ձևը ասեմ:
Ժող մի հատ հարց էլ ես ունեմ: Հեչ ինչ եղանակներով ա հնարավոր ֆայլի ծավալը փոքրացնել? :P

Հա, կարծումեմ, որ ճիշտ եմ արել… լեզուն անգլերեն է:):)

Rammstein
03.01.2009, 21:26
100% համոզված ես որ նաստռոյկեքը ճիշտ ես տվել??? Եթե կասկածում ես Windows-իդ լեզուն ասա, ձևը ասեմ:
Ժող մի հատ հարց էլ ես ունեմ: Հեչ ինչ եղանակներով ա հնարավոր ֆայլի ծավալը փոքրացնել? :P
Ինձ հանդիպած ամենահզոր արխիվատորը 7zip-ն է։ Ավելի լավ է փոքրացնում ֆայլերը, քան WinRAR-ը, էլ չեմ ասում WinZIP-ը։ Իհարկե ֆայլի տեսակներ կան, որ ոչ մի բանով էլ չի լինի նորմալ փոքրացնել, օրինակ` mp3, jpg եւ այլն։
Եթե, օրինակ` mp3 է պետք փոքրացնել, ապա ես SoundForgez-ով եմ փոքրացնում` իհարկե որակը գցելով։ Նույնը անում եմ նկարների հետ` ֆոտոշոփով ոակն եմ գցում, կամ չափսն եմ փոքրացնում։

Պարոն Ն
03.01.2009, 21:31

Խոսկի մի 50Mb-անոց ծրագիրը ինչքան կարա սարքի?:ok

Rammstein
03.01.2009, 21:46
Խոսկի մի 50Mb-անոց ծրագիրը ինչքան կարա սարքի?:ok
Սենց հնարավոր չի ասել։ Նայած ծրագիր, նայած, թե ինչ ֆայլերից ա բաղկացած։ Պետք ա փորձել։ Կարաս փորձես Զիպ անես, կամ ՌԱՌ, կտեսնես, թե ինչքան ա փոքրանում։ Դրանից մի քիչ ավելի փոքրացնում ա 7zip-ը, ամեն դեպքում նույն կարգի ա փոքրացնում, դրանից շատ ավել ոչ մի ծրագիր էլ իմ կարծիքով չի փոքրացնի։
Բացի այդ կան ծրագրեր, որոնք արդեն իսկ արխիվացված են, ու իստալյացիա անելիս ավտոմատ բացվում են։ Բնականաբար էդպիսի ծրագրերը շատ չի լինի փոքրացնել։

Lapterik
04.01.2009, 03:26
Էրեխեք ջան ինձ ԿԱսպերսկիի կեյ կուղարկեք՞, [email protected]. Նախորոք մերսի:

AG16
04.01.2009, 03:52
Էրեխեք ջան ինձ ԿԱսպերսկիի կեյ կուղարկեք՞, [email protected]. Նախորոք մերսի:
Antivirus թե՞ Internet Security

masivec
04.01.2009, 16:20
Antivirus թե՞ Internet Security

Մեկ էլ Կասպերսկի որը՞;)

Պարոն Ն
04.01.2009, 19:07
Մի հարց էլի.:(
Հարևանս մի քանի օր առաջ նոր կօմպ է առել, որի հետ նաև կար Դիալ-ուփ-ի մոդեմը` իր դրայվերը կոմպի մեջ ձայնագրած և ցանկանում էինք Ինտերնետ քարտով (NetSys-ի) մտնել ինտերնետ, բայց ինչ-անում չենք անում, այդ քարտի կոդով չի լինում մտնել ինետ…:8 ինչպես անենք, որ կարողանանք մտնել ինետ…:(
Նախապես` մերսի:)

Քանի որ իմ Windows-ը ռուսերեն ա, կփորձեմ նկարագրել:
Մտնում ես Internet Explorer/Tools/ամենատակինը/վերևի տողից ընտրում ես Conections/հետո մտնում ես Add-ի վերևինը(եթե չեմ սխալվում գրած ա Install)/Next/ընտրում ես վերևից առաջինը/Next/ընտրում ես վերևից երկրորդը/Next/ընտրում ես վերևից առաջինը/Next/այս դաշտում գրում ես ցանկացած անուն, որը հետո դառնում է քո միացման անունը/Next/այս դաշտում հավաքում ես 010, հետո այն հեռախոսահամարը, որը գրված է քարտի վրա(dial-up server numbers)/Next/այստեղ վերևի դաշտում գրում ես քարտիդ վրայի ID դաշտում գրված կոդը, երկրորդ դաշտում գրում ես քարտիդ վրայի PIN դաշտում գրված կոդը, երրորդ դաշտում կրկնում ես PIN դաշտում գրված կոդը/Next/Finish և պատրաստ է:
Միացումը ակտիվացնելու համար Start/Conection/ և ընտրում ես քո դրած անունը:
ՖՍՅՕ

Պարոն Ն
04.01.2009, 20:39
Ով կարա ասի ոնց մականունս փոխեմ????????????:hands

Yellow Raven
04.01.2009, 21:04
Ով կարա ասի ոնց մականունս փոխեմ????????????:hands

Չուկին դիմի,եթե համաձայնվեց կարաս փոխես;)
Հ.Գ. Էս համակարգչի հետ ինչ կապ ուներ?:8

Պարոն Ն
04.01.2009, 21:51
Ժող շատ վռազ պետք ա Веселая Ферма խաղի բանալի: Շաաաաատ շտապ ա::ok

Աթեիստ
04.01.2009, 23:56
Ժող շատ վռազ պետք ա Веселая Ферма խաղի բանալի: Շաաաաատ շտապ ա::ok
Գրիր խաղը թողարկողի անունը (Mail.ru, Nevosoft կամ այլ)։

Zangezur
05.01.2009, 01:48
Էրեխեք ջան ինձ ԿԱսպերսկիի կեյ կուղարկեք՞, [email protected]. Նախորոք մերսի:

http://users.freenet.am/~hayro/kasper.rar Էսի քաշի, տարբեր վեռսիաներից բոլ-բոլ կա, որը հարմարա օգտագործի
Մեյլիտ էլ եմ ուղարկել

Պարոն Ն
05.01.2009, 21:17
Գրիր խաղը թողարկողի անունը (Mail.ru, Nevosoft կամ այլ)։

Աթեիստ ջան http://www.games.ru/mini/ -ից եմ քաշել::hands

Աթեիստ
05.01.2009, 23:04
Աթեիստ ջան http://www.games.ru/mini/ -ից եմ քաշել::hands
Թողարկողը Alawar-ն է, քաշիր սա

http://depositfiles.com/files/3914804 ․

AG16
06.01.2009, 01:40
Ժողովուրդ էս VistaMizer ծրագիրը քցի ք*քը ընգա, ուզում եմ ջնջեմ մեկա հետքերա թողում, восстановление եմ ուզում անեմ էլի չի լինում, ի՞նչ անեմ::aaa

aerosmith
06.01.2009, 01:46
Ժողովուրդ էս VistaMizer ծրագիրը քցի ք*քը ընգա, ուզում եմ ջնջեմ մեկա հետքերա թողում, восстановление եմ ուզում անեմ էլի չի լինում, ի՞նչ անեմ::aaa

ախպեր ընգերոջս մոտ էլ էդ պրոբլեմը կա, իրանց յանը երեկ սաղ օրը նստա տառապա դրա վրա, էլի չկարացա հանեմ կոպից։

Աթեիստ
06.01.2009, 01:50
Ժողովուրդ էս VistaMizer ծրագիրը քցի ք*քը ընգա, ուզում եմ ջնջեմ մեկա հետքերա թողում, восстановление եմ ուզում անեմ էլի չի լինում, ի՞նչ անեմ::aaa
Ավելի հասկանալի որ բացատրես խնդիրը, մի գուցե և կարողանան օգնել։
1. համակարգչի ք*քն ընկելը շատ լայն հասկացություն է։
2. "հետքերա թողում" չի նշանակում, որ համակարգիչը չի աշխատում։

AG16
06.01.2009, 01:59

Աշխատելը աշխատումա, բայց իկոնկեքը չեն վերականգնվում, windows-ի ստանդարտ խաղերից՝ пасьянс "паук" խաղի խաղաքարտերի տեսքը փոխվելա ու շատ դժվարա տարբերելը...

Աթեիստ
06.01.2009, 02:39
Ինտերնետում որոնման արդյունքները
1․ մի օգտագործեք նման ծրագրեր (որոնք XP-ին սարքում են Վիստա)
2․ Ինստալից առաջ անպայման օգտվեք System Restore-ից, վերականգնման կետ սարքեք
3․ տվյալ խնդրի լուծման համար մի մաքուր Windows-ի վրա նորից պետք է ինստալլ անես, բայց միաժամանակ հսկելով ռեգիստրում և ֆայլերում կատարվող փոփոխությունները (կարող են օգնել FileMon և RegMon ծրագրերը), և նույն փոփոխությունները վերականգնել վնասված սիստեմում։

Ներսես_AM
06.01.2009, 02:45
հնարավոր է Run... CMD

sfc /scannow
օգնի, որքան հասկացա սիստեմնի դլլներն են վնասված

masivec
06.01.2009, 14:39
ախպեր ընգերոջս մոտ էլ էդ պրոբլեմը կա, իրանց յանը երեկ սաղ օրը նստա տառապա դրա վրա, էլի չկարացա հանեմ կոպից։

Հա, բայց խի Pack-vista-inspirat-2-1.0 չէք քցում՞:8:think

masivec
06.01.2009, 15:02
Ժող ջան ինձ պետք ա Мини Гольф խաղի բանալի:
Էսի փորձում եմ չի լինում՝

Աթեիստ
06.01.2009, 15:10
Ժող ջան ինձ պետք ա Мини Гольф խաղի բանալի:
Էսի փորձում եմ չի լինում՝
Այսօո նույն խաղը թողարկում են մի քանի ընկերությունները (Alawar, Mail.ru, Nevosoft, Reflexive և այլն)։ Այդ պատճառով բացի խաղի անունից անպայման նշեք թողարկողի անունը։

masivec
06.01.2009, 16:40
Այսօո նույն խաղը թողարկում են մի քանի ընկերությունները (Alawar, Mail.ru, Nevosoft, Reflexive և այլն)։ Այդ պատճառով բացի խաղի անունից անպայման նշեք թողարկողի անունը։

Հաաաա,Alawar-ից եմ քաշել;)

Ռեդ
06.01.2009, 18:35
Մեկդ օգնեք էլի :unsure
Հայլայն եմ օգտագործում, կպնում ա, կապը կա, բայց դանդաղ ա: Հարցս էն ա, որ System Tray-ում մի բան էլ ա ավելացել, ! նշանով ու գրում ա "Limited Or No Connectivity": Մեկը գիտի՞ էս հարցը ոնց լուծել :unsure

Lapterik
06.01.2009, 19:25
Էրեխեք ջան բարև, Kaspersky 8- ի Key ոց ունի՞՞, կուղարկեք՞ [email protected]. Մերսի:

masivec
06.01.2009, 20:22
Էրեխեք ջան բարև, Kaspersky 8- ի Key ոց ունի՞՞, կուղարկեք՞ [email protected]. Մերսի:

Ուղարկել եմ mail-իտ;):oy

Վարպետ
06.01.2009, 20:28
Հաաաա,Alawar-ից եմ քաշել;)
Ուղարկված ա:

masivec
06.01.2009, 20:37
Ուղարկված ա:

Շնորհակալություն,փորցեցի ստացվեց;)

Zangezur
06.01.2009, 22:52
Էրեխեք ջան բարև, Kaspersky 8- ի Key ոց ունի՞՞, կուղարկեք՞ [email protected]. Մերսի:

Մեյլիտ մի օր առաջ ուղարկել եմ, չես նայել

RaMeSsEs-ll
06.01.2009, 23:15
Սիրելի Հայ ժողովուրդ խնդրում եմ լուսաբանեք...
Ինչ ա նշանակում MSOCache պապկեն , որը Hide վիճակում ա, ու գտնվում ա իմ C: D: ու E: դիսկերում: ուզում եմ ջնջեմ բայց վախենում եմ կարեվոր բան լինի::(

NetX
06.01.2009, 23:29
Սիրելի Հայ ժողովուրդ խնդրում եմ լուսաբանեք...
Ինչ ա նշանակում MSOCache պապկեն , որը Hide վիճակում ա, ու գտնվում ա իմ C: D: ու E: դիսկերում: ուզում եմ ջնջեմ բայց վախենում եմ կարեվոր բան լինի::(

MS Office'ի ինստալլ ֆայլերի քեշն ա, եթե չեմ սխալվում, որ ասենք օֆֆիսով դակումենտ ես բացում, որի համար ինչ որ նոր կոմպոնենտ ա պետք ինստալլ անել, որի դեպքում պետքա ինստալլ պակետը ունենայիր, ինքը ետ քեշից ա ինստալլ անում,
ամեն դեպքում ախմախ բան :)

Ներսես_AM
06.01.2009, 23:41
Սիրելի Հայ ժողովուրդ խնդրում եմ լուսաբանեք...
Ինչ ա նշանակում MSOCache պապկեն , որը Hide վիճակում ա, ու գտնվում ա իմ C: D: ու E: դիսկերում: ուզում եմ ջնջեմ բայց վախենում եմ կարեվոր բան լինի::(
Ավելի լավ է թող մնա: Դա օֆիսի մի մասի ինստալյացիոն ֆայլերնա: Որ մեկ մեկ ինչ որ ֆունկցիա առաջին անգամ ես օգտագործում սկսւմա ինստալյացիա անել, այդտեղիցա վերցնում, եթե ջնջես հա պիտի դիսկ ունենաս օֆֆիսի ձեռքիդ տակ, որ հենց ուզի դնես

masivec
07.01.2009, 20:11
Մեկդ օգնեք էլի :unsure
Հայլայն եմ օգտագործում, կպնում ա, կապը կա, բայց դանդաղ ա: Հարցս էն ա, որ System Tray-ում մի բան էլ ա ավելացել, ! նշանով ու գրում ա "Limited Or No Connectivity": Մեկը գիտի՞ էս հարցը ոնց լուծել :unsure

Սենց մի բան էլ իմ մոտ ա, բայց իմը Dial-up ա,իմը կպնումա հետո ինչ սխմում եմ չի բացում,ոնց որ կպաց չլնի:(Իմ մոտ էլ ասենց (http://rapidshare.com/files/180739825/________008.jpg.html) ցույց տալիս:(

Ռեդ
07.01.2009, 20:12

Ես իմը լուծեցի նաստրոյկեքի հետ կապված հարց էր բայց քոնը դժվար թե տենց նաստրոյկեք ունենա ;)

masivec
07.01.2009, 20:19
Ես իմը լուծեցի նաստրոյկեքի հետ կապված հարց էր բայց քոնը դժվար թե տենց նաստրոյկեք ունենա ;)

Իմն էլ երևի ժողը կօգնի:(

masivec
08.01.2009, 00:37
Սենց մի բան էլ իմ մոտ ա, բայց իմը Dial-up ա,իմը կպնումա հետո ինչ սխմում եմ չի բացում,ոնց որ կպաց չլնի:(Իմ մոտ էլ ասենց (http://rapidshare.com/files/180739825/________008.jpg.html) ցույց տալիս:(

BOBO-ն ասեց, որ Կասպերսկին վաստանավլենի կլնի:Արեցի եղավ:ok

Պարոն Ն
08.01.2009, 09:45
Թողարկողը Alawar-ն է, քաշիր սա

http://depositfiles.com/files/3914804 ․

Աթեիստ ջան, քաշեցի անում եմ, ոնց որ գրված ա ինստրուկցիայում: Ամբողջը լինում ա: Մենակ վերջին քայլը անելուց հետո գրում ա "Couldn't find Dumped exe": Ինչ անեմ???:ok

xalyavshik
08.01.2009, 14:16
տեսա որ ստեղ փոխանակվում եք կասպերի կեյերով ասեցի գրեմ մարդ ես մեկին կարող ա պետք գա
կա անտիվիրուս AntiVir այն ունի երկու տարբերայ free and Premium
դե ֆրրի տարբերակի միասին բան չունեմ ասելու կասեմ Premium -ի մասին բավականին հաջող անտիվիրուս է շատ չի ծանրացնում համակարգչի աշխատանքը և հիմա տարածված վիրուսները բռնում է ( autorun-ով աշխատող իմ տեսած բոլորը բռնում է «,,, կստատի այդ վիրուսներից ազատվելու համար մի թեև բան եմ գրել մարդ ես մեկին կարող ա պետք գա ;) http://forum.vision.am/index.php?act=ST&f=33&t=16577& )

հա ես ամենը ինչի համար եի ասում կա մի հատ ըսենց հետաքրքիր հնարավորություն Avira AntiVir Premium -ի համար
https://license.avira.com/en/promotion-6dl7vtc3unbw2mzefr1b?id=Rd6mbqbCAZ

այս լինկը տթողնեմ no comment-ի տակ ;)

Telman
09.01.2009, 13:38
Ով գիտի թե ոնց են letitbit սայթին sms ուղարկում:think:(

Pianist
09.01.2009, 13:59
Ով գիտի թե ոնց են letitbit սայթին sms ուղարկում:think:(
Ուղարկում ես ի՞նչ անես. 1400 դրամ ստից փող տաս՞. Այս կոդերը փոնձի. Եթե չլինի, ինտեռնետում ուրիշ լիքը կոդեր կա, որ ման գաս՝ կգտնես.:ok

Լեո
09.01.2009, 17:12
Ինչպե՞ս կարող եմ պոռնո սայթերի վրա բլոկ դնել: Խնդրում եմ օգնեք:

Elmo
09.01.2009, 17:35
Ինչպե՞ս կարող եմ պոռնո սայթերի վրա բլոկ դնել: Խնդրում եմ օգնեք:

ցանցու՞մ, թե՞ մի համակարգչի վրա:
Համակարգչի վրա դու ադմինիստրատոր ե՞ս…

Լեո
09.01.2009, 17:42
ցանցու՞մ, թե՞ մի համակարգչի վրա:
Համակարգչի վրա դու ադմինիստրատոր ե՞ս…

Մի համակարգչի վրա: Ես էլ ադմին եմ:
Իսկ կարո՞ղ եմ այնպես անել, որ մի կոմպի վրա որոշ յուզերների որոշ սայթեր բլոկ դնեմ, իսկ մյուս յուզերներին թույլատրեմ:

Elmo
09.01.2009, 18:18
Մի համակարգչի վրա: Ես էլ ադմին եմ:
Իսկ կարո՞ղ եմ այնպես անել, որ մի կոմպի վրա որոշ յուզերների որոշ սայթեր բլոկ դնեմ, իսկ մյուս յուզերներին թույլատրեմ:

հեսա մի բան կքրքրեմ ինտրնետում: Կամ եթե ծրագիր կա, բայց փող ա ուզում քաշելու կամ հենց իրան օգտագործելու համար, անունը ասա ես վարեզը կքաշեմ

T!gran
09.01.2009, 20:05
AVG Free 8.0 եմ օգտագործում, բայց Update չի լինում, գրումա invalid update control file: Reinstall -ն ել չի օգնում, կարողա սեռվերից լինի՞

Լեո
10.01.2009, 00:39
հեսա մի բան կքրքրեմ ինտրնետում: Կամ եթե ծրագիր կա, բայց փող ա ուզում քաշելու կամ հենց իրան օգտագործելու համար, անունը ասա ես վարեզը կքաշեմ

Չէ, ծրագիր չունեմ:
Իսկ առանց ծրագրի չի՞ լինում:

Rammstein
10.01.2009, 01:05
Բայց ժող ջան, ես մի բան չեմ հասկանում, պոռնո, կամ սովորական, ի՞նչ տարբերություն, միեւնույն է սայտը մնում է սայտ։ Ուզում եմ ասեմ, եթե տենց ծրագիր կա էլ, ապա ինքը ի՞նչ սկզբունքով պիտի որոշի թե որն ա պոռնո, որը` ոչ։ Նույնիսկ եթե լինի ԲՈԼՈՐ նմանատիպ սայտերի ցուցակը, ապա դա էլ բանի պետք չի, քանի որ անընդհատ նորանոր կայքեր են ստեղծվում։ Գիտեմ, որ տենց ինտերնետ փաթեթներ կան (Օրինակ` FastNet-ի մոտ` կարծեմ Junior է կոչվում), որ հատուկ երեխաների համար է նախատեսված, ու էրոտիկ կայքեր չի մտնում, բայց միեւնույն է, ես չեմ հասկանում, թե ոնց կարելի է արգելափակել, ԲՈԼՈՐ նմանատիպ կայքերը։
Էլ չեմ ասում, եթե արգելափակվի էլ, ապա FreeProxy-ի տիպի ծառայությունները կան ու կան։
:think:think:think

AG16
10.01.2009, 01:42
Ինչպե՞ս կարող եմ պոռնո սայթերի վրա բլոկ դնել: Խնդրում եմ օգնեք:
http://www1.k9webprotection.com

Աթեիստ
10.01.2009, 12:07
Antiporn (http://www.tueagles.com/anti-porn/) - փակում է կայքերը ըստ նրանցում պարունակվող բառերի: Չի կարողանում փակել Opera-ի ելքը, այդ պատճառով պարզապես չի թողնում միացնել Opera-ն:

Armeno
10.01.2009, 16:47
Ժողովուրդ ջան ուրեմն ցանցս գժվելա, մտնում եմ workgroup ի մեջ մենակ ինձա ցույց տալիս, Medal խաղալ չի լինում, էլի տենց մի քանի ցանցի հետ կապված ծրագրեր չեն աշխատում, բայց որ կոմպին պինգ տալիս եմ գնումա, ինտերնետ կարողանում եմ մտնել, մի բան ասեք

Armeno
10.01.2009, 22:43
Լավ ժողովուրդ ջան Սվիչից էր ոնցոր դզեց պռովայդեռս

Լեո
11.01.2009, 19:37
Ժող. ջան, կարո՞ղ եք մի կայք ասել, որտեղից կարելի է անվճար ներբեռնել խորհրդային մուլֆիլմեր, մասնավորապես «Դե սպասիր» մուլտֆիլմը:
Նախապես շնորհակալություն:)

Ռեդ
11.01.2009, 19:48
Ժող. ջան, կարո՞ղ եք մի կայք ասել, որտեղից կարելի է անվճար ներբեռնել խորհրդային մուլֆիլմեր, մասնավորապես «Դե սպասիր» մուլտֆիլմը:
Նախապես շնորհակալություն:)
torrents.ru Ինչ ուզես կա բայց պիտի տոռենտ քաշելու ձևերն իմանաս

Լեո
11.01.2009, 19:54
torrents.ru Ինչ ուզես կա բայց պիտի տոռենտ քաշելու ձևերն իմանաս

Շնորհակալ եմ լինքի համար:)
Կնայեմ, եթե հարցեր լինեն, կհարցնեմ, լա՞վ:

Ռեդ
11.01.2009, 20:43
Շնորհակալ եմ լինքի համար:)
Կնայեմ, եթե հարցեր լինեն, կհարցնեմ, լա՞վ:
ok :) Վեբ բաժնում թեմա էի բացել "Տոռռենտների հետ կապված հարցեր" հարց լինի կարաս էնտեղ էլ գրես ;)

Աթեիստ
11.01.2009, 22:02
Ժող. ջան, կարո՞ղ եք մի կայք ասել, որտեղից կարելի է անվճար ներբեռնել խորհրդային մուլֆիլմեր, մասնավորապես «Դե սպասիր» մուլտֆիլմը:
Նախապես շնորհակալություն:)
Տորրենտների հետ գլուխ չդնելու համար այցելիր այս կայքը`
http://teramult.org.ua/

Մուլտերի շատ մեծ հավաքածու է։

Արսեն
12.01.2009, 21:18
Տորրենտների հետ գլուխ չդնելու համար այցելիր այս կայքը`
http://teramult.org.ua/

Մուլտերի շատ մեծ հավաքածու է։

Արտակ ջան ես էն սայթն ա՞ որ ասում էիր:)

masivec
15.01.2009, 17:35
Ինձ մի հատ Tune Up Utilities 2008-ի Key ա պետք:(

Kheranyan
15.01.2009, 18:02
Հարգելի ակումբցիներ, կարող եք օգնել մի հարցում: Աշխատատեղում ուզում եմ մի ծրագիր, ավելի ճիշտ մի խաղ ինստալացիա անել, բայց ադմինի պառոլա ուզում, հնարավոր է արդյոք շրջանցել այն և ինստալացիա անել առանց դրա, սոորական user-ով: Եթե այո, ապա խնդրում եմ գրեք թե ինչպես: Նախապես շնորհակալ եմ բոլորից:

AG16
15.01.2009, 21:13
Ինձ մի հատ Tune Up Utilities 2008-ի Key ա պետք:(
Խնդրեմ՝

Պարոն Ն
15.01.2009, 21:33
Ուղարկում ես ի՞նչ անես. 1400 դրամ ստից փող տաս՞. Այս կոդերը փոնձի. Եթե չլինի, ինտեռնետում ուրիշ լիքը կոդեր կա, որ ման գաս՝ կգտնես.:ok

Լսի հլը ախպեր ջան, տես կարաս օգնես? Մի հատ խաղ ունեմ, որի Key-ը ստանալու համար պետք ա 8816683777 համարին 2332 թվերով SMS ուղարկել: Կարաս Key-եր ուղարկես փորձեմ?????:hands

masivec
15.01.2009, 22:27
Խնդրեմ՝
Մերսի,փորցեմ տենամ կլնի;)

Հրատացի
15.01.2009, 23:02
Ժող մի բանով էլ ինձ օգնեք: էկսելում գրված տեքստը ձևափոխել ֆոնետիկից յունիկոդի:Մեկ էլ ուղղահայաց տողերում գրված թվերը կֆիլտրվե՞ն եթե նույն թիվը տարբեր կուբիկներում գրված լինի տարբեր տառատեսակներով (կդվինի տառատեսկներով)