PDA

Դիտել ողջ տարբերակը : Մրցույթ հեծանիվներով



Firegirl777
15.09.2010, 21:47
Հայաստանում առաջին անգամ կազմակերպվում է մրցություն նման ձևաչափով:

Կազմակերպիչ "Հեծանիվ+" Էկո-մարզական Հասարակական Կազմակերպությունը
հրավիրում է բոլորիդ, առանց սեռային խտրականության, մասնակցելու այս
մրցումներին:

Մրցումների նպատակն է նպաստել Հայաստանում առողջ կենսակերպի ու հեծանվային
մշակույթի տարածմանը:

ԵՐԲ` Սեպտեմբերի 19-ին, Կիրակի օրը, Առավոտյան ժամը 11-ին
ՈՐՏԵՂ` Ք. ԵՐԵՎԱՆ, Արցախի փողոցի սկզբնամաս (ՎՍՏՐԵՉԻ ՄՈՍՏ)

ՄՐՑՄԱՆ ՁԵՎԸ` Անհատական մրցավազք անջատ մեկնարկից
ՄՐՑԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ` 6 կմ

Մասնակիցները կբաժանվեն հետևյալ 6 տարիքային և սեռային խմբերի`
1. 12-16 տարեկան տղաներ 4. 12-16 տարեկան աղջիկներ
2. 16-25 տարեկան տղաներ 5. 16-25 տարեկան աղջիկներ
3. 25 տարեկանից բարձր տղաներ 6. 25 տարեկանից բարձր աղջիկներ

Մասնակցության համար անհրաժեշտ է պարտադիր գրանցվել, այցելելով Լենինգրադյան
փ. 31 Հեծանիվների արհեստանոց, մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ:
Գրանցվելու համար անհրաժեշտ է ունենալ անձնագիր, իսկ անչափահասների համար
ծննդյան վկայական: Անչափահասների գրանցման համար ծնողի ներկայությունը
պարտադիր է: Բոլոր գրանցվողներին մանրամասն կբացատրվի մրցման կանոնները,
անվտանգության կանոնները:

Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն հուշամեդալներով ու պատվոգրերով:

Միջոցառման հետ կապված ցանկացած հարցով զանգահարեք 093 42-66-54 Սամվելին:

http://www.bikeplus.nor.am/?page=trips&act=show&id=17

Ձայնալար
16.09.2010, 08:13
Ահա սրանք են մեդալները, լավ են չէ՞ :)

http://i54.tinypic.com/4hxksh.jpg

Շտապեք գրանցվել հենց այսօր, զանգահարեք Սամվելին`093-42-66-54:

Հիշեցնեմ, որ մրցույթը սիրողական է, հեծանվային այս տոնին մասնակցել կարող եք բոլորդ:

Ձայնալար
17.09.2010, 00:19
http://www.bikeplus.nor.am/images/trip_17_1.jpg

Ձայնալար
17.09.2010, 08:49
Սեպտեմբերի 17-ին, ուրբաթ օրը, ժամը 18:00-ին, Համալիրի դիմաց:

Կարող եք գալ ինչպես հեծանվավարժանքին մասնակցելու, այնպես էլ մրցման համար գրանցվելու համար: Հիշեցնենք, որ գրանցումը, ինչպես և մրցումներին մասնակցությունը անվճար է, չկան ոչ տարիքային, և ոչ էլ սեռային սահմանափակումներ: Միայն չմոռանաք վերցնել ձեր անձնագրերը: Կխաղարկվեն մեդալների 6 կոմպլեկտներ, կլինեն նաև խրախուսիչ մրցանակներ: Մրցույթը սիրողական է, պրոֆեսիոնալ հեծանվորդներին մասնակցել չի թույլատրվում:

Շտապեք գրանցվել, ուրբաթ օրը գրանցման վերջին օրն է:

Ռուֆուս
20.09.2010, 02:32
Այսօր Ներսես_AM-ը հեծանվորդների մրցույթի 25 տարեկանից բարձր տղաների խմբում գրավել է 2-րդ տեղը :bux:

Շնորհավո՜ր, Ներս ջան, մաղթում եմ նորանոր հաղթանակներ :)

Հայկօ
20.09.2010, 02:34
Ուռա՛ :)):

Ձայնալար
20.09.2010, 10:16
Շնորհավո՜ր, իսկ առաջի տեղը ո՞վ էր: Մեկ ել նկարներ դրեք էլի :)

Ձայնալար
20.09.2010, 10:43
Ակումից չի, բայց մեր ընգերն ա, նայեք ոնց ա խզարում :))
http://i52.tinypic.com/346kg3n.jpg
Էս էլ չեմպիոն Ներսեսը
http://i52.tinypic.com/2mpebdy.jpg
Պարգևատրում
http://i53.tinypic.com/2drgsnl.jpg
Ընթացք :)
http://i56.tinypic.com/2rz7uc3.jpg

Ռուֆուս
20.09.2010, 15:37
Արթուրն էլ ապրի, որ առաջին տեղն ա գրավել, գիտեի, որ տենց էլ լինելու ա :)

Ներսեսի դնչին ի՞նչ ա եղել :o

Ռուֆուս
22.09.2010, 10:22
Սրանք էլ վերջնական արդյունքները.

12-16 աղջիկներ

1. Մարիամ Խեչումյան 14.45


12-16 տղաներ

1. Վիգեն Խեչումյան 11.12
2. Արսեն Բաբաջանյան 12.15
3. Նարեկ Բարսեղյան 12.54


16-25 աղջիկներ

1. Լիլիթ Հարությունյան 13.55 :love
2. Նունե Մարտիրոսյան 16.32
3. Սյուզաննա Էհտիբարյան 20.45

16-25 տղաներ

1. Էմիլ Ասատրյան 9.14 :good
2. Մհեր Կուլոդյան 10.21
3. Գևորգ Պապոյան 10.52

25+ աղջիկներ

1. Զառա Խեչումյան 12.59
2. Մարինա Պարազյան 15.05
3. Սոնյա Բաղդասարյան 17.57

25+ տղաներ

1. Արթուր Հակոբյան 10.38
2. Ներսես Ազնաուրյան 10.49
3. Ադիս Իսագուլյան 11.39

Ձայնալար
22.09.2010, 22:06
Մեծ բրիտանիայի փոխդեսպանի բլոգածը հեծանվային մրցույթի մասին: (http://blogs.fco.gov.uk/roller/lonsdale/)

Ռուֆուս
22.09.2010, 23:00
Արթուրն էս ի՞նչ գժություններ ա անում :))

http://blogs.fco.gov.uk/roller/lonsdale/resource/bike.jpg