Jarre
10.09.2010, 18:51
Հիվանդություն, որ տեսել ենք բոլորս, բայց գուցե չենք իմացել դրա անվանումը....
Առաջարկում եմ քննարկենք այս հիվանդությունը, որը գնալով ավելի մեծ տարածում է գտնում։ Ես նկատել եմ, որ ինչպես այլ հիվանդությունների դեպքում այնպես էլ սրա դեպքում, մարդիկ շատ հաճախ դիմում են այնպիսի միջոցների, որոնք ոչ միայն անիմաստ են ու կապ չունեն այդ հիվանդության բուժման հետ, այլև լուրջ վնաս են հասցնում առողջությանը և ավելի խորացնում հենց այդ հիվանդությունը։
Վիտիլիգոն դա հիվանդություն է, որը բնորոշվում է մաշկային ծածկույթի վրա մելանին գունակի անհետացմամբ և տարբեր ձևի ու մեծության սպիտակ բծերի առաջացմամբ: Բծերը մեծանում են, միաձուլվում և առաջացնում կաթնասպիտակավուն հատվածներ, որտեղ աճող մազերը նույնպես գունազրկվում են: Հիվանդությունը չի ազդում ընդհանուր ինքնազգացողության վրա, բայց հիվանդին անհանգստացնում է սոսկ որպես կոսմետիկական արատ: Առանձին բծեր կարող են ինքնուրույն անհետանալ։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/800px-Vitiligo2.jpg
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Vitiligo03.jpg
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/vitiligo_22865_lg.jpg
Լատիներեն vitiligo բառի արմատն է vitium-ը՝ արատ, թերություն։ Վիտիլիգո հիվանդության առաջացման իրական պատճառները մինչ այժմ հայտնի չեն, ինչն էլ համարյա թե անհնար է դարձնում բուժումը։ Այն կարող է առաջանալ ներվայն համակարգի խախտումների, սթրեսների և տրավմաների հետևանքով։ Ոմանց մոտ այն առաջանում է աղիքային ինֆեկցիաների և հիվանդությունների պատճառով։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն վարակիչ չէ ու շրջապատի համար անվնաս է։
Վիտիլիգոն սովորաբար սկսում է առաջանալ աչքերի հատվածում, շրթունքների մոտ, մատների, արմունկների և ծնկների ծալքերի վրա։
Վիտիլիգո հիվանդների թիվն աշխարհում կազում է մոտ 40 մլն մարդ։ Հիվանդությունը հավասարապես հանդիպում է եւ՛ տղամարդկանց, եւ՛ կանանց մոտ։ Վիտիլիգոյով կարող են հիվանդանալ ցանկացած տարիքում, բայց ավելի շատ հիվանդանում են մինչեւ 20 տարեկան հասակում։ Վիտիլիգոյով հիվանդները մեծ թիվ են կազմում հատկապես Արեւմտյան Եվրոպայի երկրներում։
Եթե ուշադիր լինեք կնտկատեք, որ Հայաստանում նույնպես շատացել են այս հիվանդությամբ տառապողները։
Ի՞նչպես է հնարավոր պայքարել այս հիվանդության դեմ։
Ինչպե՞ս է հնարավոր ծածկել այդ սպիտակ բծերը։
Ի՞նչ հոգեբանական օգնություն է պետք նման հիվանդներին։ Ի՞նչ կարող են անել շրջապատի մարդիկ։
Մի խոսքով՝ ամեն ինչ վիտիլիգոյի մասին։