PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական երգերի տարբեր կատարումներ



Նաիրուհի
04.09.2010, 02:06
Մեր երգերը, հատկապես ժողովրդական, բազմաթիվ վերակատարումներ ունեն։
Առաջարկում եմ այս թեմայում տեղադրել հատկապես այն կատարումները, որոնք որոշ չափով անսպասելի են։
Անկեղծ ասած՝ ես շատ եմ սիրում հատկապես սփյուռքահայերի կատարումները (հատկապես այն սփյուռքահայերի, ովքեր հիմնականում այլ ուղղություններում են հանդես գալիս), թեև կա կարծիք, որ նրանք պարզապես խաղում են մեր հոգու զգայուն լարերի հետ ավելի սիրելի դառնալու համար :(
Այսօր «Դլե յամանն» էի փնտրում Յութուբում, և զարմանալիորեն լատինատառ փնտրելիս առաջին արդյունքը սա էր

http://www.youtube.com/watch?v=5QVIo-m3bAQ
Հետաքրքիր է հայերեն չիմացող աղջկա կատարումը :think

---------- Ավելացվել է՝ 02:59 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:54 ----------

«»Դլե յամանի» ևս մեկ՝ ինձ համար անսպասելի տարբերակ

http://www.youtube.com/watch?v=tTrr5UwCWPM
Սահակ Սահակյանին էս երգը կատարելիս չէի պատկերացնում :love

---------- Ավելացվել է՝ 03:06 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:59 ----------

Ու էլի մեկը։ Էս անգամ ֆրանսուհու կատարմամբ, որի մայրը հայ է

http://www.youtube.com/watch?v=oeUOnebcFtU

Նաիրուհի
04.09.2010, 02:45
Ժողովո՜ւրդ, հլը մի սա լսեք...

http://www.youtube.com/watch?v=xqOodgfSmXo&feature=related

ars83
04.09.2010, 03:04
Այսօր «Դլե յամանն» էի փնտրում Յութուբում, և զարմանալիորեն լատինատառ փնտրելիս առաջին արդյունքը սա էր
Հետաքրքիր է հայերեն չիմացող աղջկա կատարումը :think

Շատ զարմանալի է, բայց մենակով այս երգչուհին դեռ տանելի է կատարում այս երգը (Դ. Պևցովի հետ պարզապես զզվելի էր): 2.56-2.57 վայրկյաններին՝ գարշելի, մեղեդին ապականող կլկլոց: :[
Ինչևէ, սա այն կատարումը չէ, որը ես կարող եմ պարբերաբար լսել:

Մյուսները հիմա լսեմ, հետաքրքիր է: Շնորհակալություն հղումները տեղադրելու համար:

ars83
04.09.2010, 03:39
Դլե յամանի» ևս մեկ՝ ինձ համար անսպասելի տարբերակ
Սահակ Սահակյանին էս երգը կատարելիս չէի պատկերացնում :love
Այս կատարման անսպասելիությունը կայանում էր նրանում, որ տղամա՞րդ է երգում: :think
Ակադեմիկ, անզգացմունք, տեղ-տեղ ճոռոմ կատարում, ոնց որ հայրենասիրական-պաթետիկ երգ լսես: Վերջիվերջո, էս խեղճուկրակ երգը երիտասարդ աղջկա զուսպ ողբ-ափսոսանք է, որի կենտրոնական շեշտը Մասիս սարը չի, իմ կարծիքով:


Ու էլի մեկը։ Էս անգամ ֆրանսուհու կատարմամբ, որի մայրը հայ է:
Էս մեկն էլ էր շատ ցուցադրական-ողբագին:

Փորձեմ բացատրել, թե ինչը դուր չի գալիս այս կատարումներում:
Այս կատարումներում երիտասարդ աղջկա անձնական կորստի ափսոսանքը վերածված է ազգային կորստի (Արևմտյան Հայաստան) ողբալուն: Դրա պատճառով ավելորդ պաթետիզմ կա, ձայնի անակնկալ բարձրացումներ, տեմպի արագացում, չես իմանում ինչ «զարդարանքներ»: Այնինչ, ինձ պատկերացմամբ սա պետք է լինի զուսպ, կորստից բթացած, անզգայնացած, ապշած, տառապյալ մարդու զուսպ հեծեծանք:

Այդ առումով, ինձ առավել հաջող է թվում Ի. Բայրակդարյանի կատարումը: (http://www.akumb.am/showthread.php/45539-%D4%BF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD/page5)
Իսկ եթե պետք է տպավորիչ անսպասելի մեկնաբանություն, ապա Jarre-ի տեղադրած տարբերակը թերեմինով Արմեն Ռայի կատարմամբ, ինձ դուր է գալիս: (http://www.akumb.am/showthread.php/45539-%D4%BF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD/page6) :)
Նշված երկուսն էլ կարելի է գտնել Կոմիտասին նվիրված թեմայում, հղումները դրել եմ, կրկնակի չեմ մեջբերում:


Ժողովո՜ւրդ, հլը մի սա լսեք...
Դե, այս մեկը մաքուր կրկես էր: :D

Հ.Գ. Հիմա հենց Կոմիտաս տեսնեմ, գալու եմ փնթփնթամ: ;) (միշտ չէ, իհարկե)

Նաիրուհի
04.09.2010, 09:16
Ակադեմիկ, անզգացմունք, տեղ-տեղ ճոռոմ կատարում, ոնց որ հայրենասիրական-պաթետիկ երգ լսես: Վերջիվերջո, էս խեղճուկրակ երգը երիտասարդ աղջկա զուսպ ողբ-ափսոսանք է, որի կենտրոնական շեշտը Մասիս սարը չի, իմ կարծիքով:


Էս մեկն էլ էր շատ ցուցադրական-ողբագին:

Փորձեմ բացատրել, թե ինչը դուր չի գալիս այս կատարումներում:
Այս կատարումներում երիտասարդ աղջկա անձնական կորստի ափսոսանքը վերածված է ազգային կորստի (Արևմտյան Հայաստան) ողբալուն: Դրա պատճառով ավելորդ պաթետիզմ կա, ձայնի անակնկալ բարձրացումներ, տեմպի արագացում, չես իմանում ինչ «զարդարանքներ»: Այնինչ, ինձ պատկերացմամբ սա պետք է լինի զուսպ, կորստից բթացած, անզգայնացած, ապշած, տառապյալ մարդու զուսպ հեծեծանք:

Պիտի անկեղծ լինեմ: Ինձ համար վաղուց «Դլե յամանը» սիրահարված աղջկա ողբից վերածվել է հայի ողբի, կորցրած սերը դարձել է կորցրած հայրենիք… Դրա համար էլ սիրում եմ այն կատարումները, որոնք դու հարենասիրական-պաթետիկ ու ճոռոմ ես համարում:

Արամ
04.09.2010, 10:12
Սերժ Թանգյան - Բարի Արագիլ

Նաիրուհի
04.09.2010, 10:59
Սերժ Թանգյան - Բարի Արագիլ

Ես էլ հղումը դնեմ

http://www.youtube.com/watch?v=qjiqC5I8K20

Սերխիո
18.09.2010, 02:40
Ո՜վ,Սիրուն, սիրուն:ok

http://www.youtube.com/watch?v=OpJTy245YEo&feature=related

http://www.youtube.com/watch?v=Ey3KYAycjfg&feature=related

http://www.youtube.com/watch?v=gz9wwRrUs84&feature=more_related

http://www.youtube.com/watch?v=Do1hFrKPDco