Դիտել ողջ տարբերակը : Հարսանեկան պարերգեր և վալսեր
murmushka
25.08.2010, 14:24
Կարծում եմ, չնայած այն հանգամանքին, որ հայկական հարսանիքներում նախընտրում են ավանդական "հարսի պարը", այնուամենայնիվ կամաց - կամաց հայ նորաթուխ զույգերը նախընտրում են իրենց համար կարևոր , նշանակալից երգի տակ պարել առաջին ամուսնական պարը: Ձեր կարծիքով, ո՞րը կարող էր լինել Ձեր հարսանեկան առաջին պարերգը...
Հ.Գ. ինքս մի քանի օր է պրպտումների մեջ եմ ու արդեն շփոթվում եմ, չեմ կարողանում կողմնորոշվել
Էս պահի դրությամբ սա, մինչև ավելի լավ երգ ճարեմ :))
http://www.youtube.com/watch?v=9muzyOd4Lh8
Ձայնալար
25.08.2010, 15:27
Խոսքը էն առաջի պարի մասի՞ն ա, էն որ սովորաբար վալս են պարում, հարսանիքի ամենասկզբում:
murmushka
25.08.2010, 16:26
ահա, հենց այդ պարի մասին է, եթե այն պարենք ոչ ավանդական վալս, կամ էլ Աիդա-յի " ես ամուսնանում եմ" երգի տակ
ահա, հենց այդ պարի մասին է, եթե այն պարենք ոչ ավանդական վալս, կամ էլ Աիդա-յի " ես ամուսնանում եմ" երգի տակ
Արմին ջան, էդ ձեր օրն ա, ինչ կուզեք կանեք, կուզեք ընդհանրապես չեք պարի, ոչ մեկի գործը չի, կուզեք ռեփի տակ կպարեք, մի խոսքով, ինչ դուրդ գալիս ա, երբեք մի մտածի թե քո հարսանիքին ով ինչ կմտածի, ինչքան ոչ ավանդական, էնքան ավելի հավես ա, թե դիտողների համար, թե ձեր :)
murmushka
25.08.2010, 16:33
դե հենց դրա համար էլ ձեր օգնությանն եմ դիմում, որ կարողանամ ոչ միայն ես, այլև ակումբի մյու հետաքրքրված անձինք իրենց հարմար երգը գտնեն հենց յաս բաժնում;)
Ձայնալար
25.08.2010, 16:35
Դաժան բան ա էդ առաջի պարը, եթե հարսն ու փեսան պարողներ չեն: Եթե պարելու առանձնակի տաղանդ չունեք ու պետք ա պարապեք գնաք մի կերպ մեկ-երկու երեք մտքում հաշվելով, լուրջ դեմքերով, որ հանկարծ չմոռանաք հաջորդ շարժումը պարեք, ինձնից ձեզ խորհուրդ՝ ազատեք ձեզ էդ դարդից: Ես ինչքան հարսանիք եմ եղել, գրեթե միշտ անկապ ա եղել էդ առաջի պարը՝ լարված, հուզված ոչ մի հաճույք:
Դաժան բան ա էդ առաջի պարը, եթե հարսն ու փեսան պարողներ չեն: Եթե պարելու առանձնակի տաղանդ չունեք ու պետք ա պարապեք գնաք մի կերպ մեկ-երկու երեք մտքում հաշվելով, լուրջ դեմքերով, որ հանկարծ չմոռանաք հաջորդ շարժումը պարեք, ինձնից ձեզ խորհուրդ՝ ազատեք ձեզ էդ դարդից: Ես ինչքան հարսանիք եմ եղել, գրեթե միշտ անկապ ա եղել էդ առաջի պարը՝ լարված, հուզված ոչ մի հաճույք:
Շարունակությունն էլ ասա, որ դու ինքդ էդ պարից ազատվել ես, համարյա բանակից ազատվելու պես դժվար ա լինում տղայի համար, բայց քանի որ Մուրմուշն ա որոշողը, կարա ազատի իրան էլ, ամուսնուն էլ :))) Ու դրանից հարսանիքը հաստատ չի տուժի ;)
Եթե «հարսանեկան վալսից» ՝
http://www.youtube.com/watch?v=glUMk2yQ7lg&feature=related
բացի ուրիշ ինչ-որ բան ընտրելու լինեի, հաստատ սա կընտրեի: :)
http://www.youtube.com/watch?v=NGFToiLtXro&feature=search
murmushka
25.08.2010, 16:46
պարտադիր չէ ինչ-որ ստանդարտ քայլեր անել, որոնք պարտադրված են պար դասավանդողի կողմից, բայց կարելի է հետաքրքիր բան մտածել ու անել,այսպես
http://www.youtube.com/watch?v=aeoi16lScf4
այսպես
http://www.youtube.com/watch?v=e4OzHWvVyb8&feature=related
կամ էլ այսպես
http://www.youtube.com/watch?v=7tjX89RCfxE&feature=related
կամ էլ ուղղակի ընտրել լավագույն ռոմանտիկ երաժշտությունը ու փորձել այն պարել միայն լսելով հոգուդ ու տրամադրությանդ
---------- Ավելացվել է՝ 17:46 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:42 ----------
Շարունակությունն էլ ասա, որ դու ինքդ էդ պարից ազատվել ես, համարյա բանակից ազատվելու պես դժվար ա լինում տղայի համար, բայց քանի որ Մուրմուշն ա որոշողը, կարա ազատի իրան էլ, ամուսնուն էլ :))) Ու դրանից հարսանիքը հաստատ չի տուժի ;)
Արիադնա ջան իմ դեպքում հակառակն է, Հայկը պրոֆեսիոնալ պարող է:o, իսկ ես ուզում եմ շարժումները մինիմումի հասցնեմ :think
Ձայնալար
25.08.2010, 16:56
Իմ կարծիքով, եթե բոլորը նստում են դու պարում ես, կամ պիտի անկաշկանդ, ուրախ ու որակով պարես, որ համ քո քեֆը գա, համ նայողների, կամ պիտի չպարես: Բայց դե գիտեմ, աղջիկները ստերեոտիպներ ունեն հարսանիքի հետ կապված :))
Անկախ առաջի պարից, թեմայից դուրս խորհուրդ տամ, լավ կերեք, խմեք, միքիչ էլ հարբեք ու կարգին քեֆ արեք: Էդ օրը դուք եք ամենակարևոր մարդիկ ու դուք էլ պետք ա հաճույք ստանաք ձեր հարսանիքից ;)
Արիադնա ջան իմ դեպքում հակառակն է, Հայկը պրոֆեսիոնալ պարող է:o, իսկ ես ուզում եմ շարժումները մինիմումի հասցնեմ :think
Դե ուրեմն պետք ա Հայկը պարապի հետդ, կամ էլ էդ մի օրը թող հանգստանա։ Չգիտեմ, ես էլ եմ միշտ մեղքանում էդ հարսանիքին պարող զույգերին, ոնց որ քննություն տան էդքան մարդու առաջ, կամ պետք ա լավ պարապեք, որ անկախ ձեզանից պարեք ու միայն հաճույք ստանաք, կամ պետք ա չպարեք ու հաճույք ստանաք :)
Լուսաբեր
25.08.2010, 17:28
Մենք գնացել պարապել ու սովորել էինք բեմականացված պարել, բայց վերջում, որ եկավ պարելու ժամանակը, պարեցինք նենց ոնց մենք էինք ուզում, սովորական վալս: Ոնց Ձայնալարնա ասում, առանց հաշվել բան, չնայած մարդ կա սովորական պարելուց էլա հաշվում :)) Դրան էտքան էլ լուրջ վերաբերվել պետք չի: Ասենք հա, սկզբում, որ հլա էտ օրը չի, քեզ թվումա, որ ամեն բան պետքա մտածածիդ պես անցնի, բայց տենց մենակ ամերիկական ֆիլմերումա, որ իդեալականա լրիվ ))) Հարսանիքից հետո մարդիկ կան է մի ուրիշ հարսի շոր են տեսնում ու մտածում վայ բա ես էլա շատ սիրուն, վայ ես ինչ լավն էր ես տորթը, կամ ծաղկեփունջը կարելի էր սենց էլ անել... այ դե լավ էլի, ամենալավը հենց քոնն էր , հենց ամենալավ օրը ձեր հարսանիքի օրն էր...
Տես, որ էն մարդիկ ովքեր ամուսնացել են արդեն, ասում են, որ դրանք էական չեն, որ կարևորը էտ օրը դուք ձեզ լավ զգաք, մեկա էտ դուք էք որ հիշելու եք, ամենը ամենայն մանրամասնությամբ ինչա եղել ձեզ հետ: Ես շատ հարսնիքների եմ եղել ներկա, բայց բոլորն էլ աննկատ մեկը մյուսի նման են թվացել ու անցել: Բայց հո իմը ուրիշ էր ինձ համար :roll
Ձեր կարծիքով, ո՞րը կարող էր լինել Ձեր հարսանեկան առաջին պարերգը...
Մեր հարսանեկան պարերգը ես չեմ համարում առաջին պարին հնչած երգը.. չնայած որ հատուկ որոշված էր որնա առաջինը հնչելու:
Մեր պարերգը տորթ-մորթ վիճակից հետո հնչեց :love
Վերջերս մի հարսանիքի էի ներկա, հարսն ու փեսան առաջին պարը վալս պարեցին, շա՜տ սիրուն էր, պարն էլ, երգն էլ: Երաժշտությունն իրոք մեծ նշանակություն ունի:
:)
http://www.metacafe.com/watch/sy-1568198821/chayanne_tiempo_de_vals_official_music_video/
Ամեն զույգ, կամ գոնե շատ-շատերը ունենում են այսպես ասված իրենց երգը, որն ինչ-որ առանձնահատուկ հոգեհարազատ է կամ էլ ինչ-որ կարևոր բան է հիշեցնում.մենք օրինակ մեր դեպքում որոշել ենք, որ մեր հարսանեկան առաջին պարի երաժշտությունը մեր երգն է լինելու: Միգուցե երգն այդպես ընտրեք:
Հարսանեկան պարի ընտրության ժամանակ շատ կարեւոր է հաշվի առնել ոչ այնքան «սիրելի»-«մեր» երգերի պահն, այլ այն, որ երկուսն էլ կարողանան պարել երաժշտության արագության տակ: Վիեննական վալսն օրինակ շատ արագ ռիթմ ունի եւ չպարողի համար գրեթե անհնար է այդ տակտով արագ-արագ պտտվել: Դրա համար պետք է աշխատել ավելի դանդաղ երգ ընտրել: Մինչ օրս ինձ հանդիպած ամենագեղեցիկ երգը Անաստասիա մուլտի երգն է:love
http://www.youtube.com/watch?v=q6A-gJqq-pI&feature=related
Շատերն են երևի, որ կուզեին իրենց հարսանիքին պարել: Բայց մինչև պարել սովորելը պետք է ընտրել համապատասխան երաժշտություն: Էստեղ ամեն մեկը կարող է առաջարկել երգեր, որոնք հարմար կլինեն:
Ինձ հարկավոր է վիեննական կամ սովորական վալս, որ հայկական հարսանիքին հարմար լինի: Հարսի պարը Ուզունդարան է, ընտրելու բան չկա էլ: :)
Շատերն են երևի, որ կուզեին իրենց հարսանիքին պարել: Բայց մինչև պարել սովորելը պետք է ընտրել համապատասխան երաժշտություն: Էստեղ ամեն մեկը կարող է առաջարկել երգեր, որոնք հարմար կլինեն:
Ինձ հարկավոր է վիեննական կամ սովորական վալս, որ հայկական հարսանիքին հարմար լինի: Հարսի պարը Ուզունդարան է, ընտրելու բան չկա էլ: :)
http://www.youtube.com/watch?v=MobGaRVgQIU
Ժող, հանկարծ բարդ բան չառաջարկեք :))
Ֆոտոն ջան, ահա պեղումներիս արդյունքները :)) , տեսեք` հարմար կլինե՞ն.
Ֆրանսիական ոգով, (http://www.youtube.com/watch?v=94VK5hODmrg)
Դաշնամուր, (http://www.youtube.com/watch?v=h57QIPdV9tA&feature=related)
Romantic Wedding Cocktail Music, (http://www.youtube.com/watch?v=-cae3yB3ErM&feature=related)
Անամահ Շտրաուսը, (http://www.youtube.com/watch?v=U4J0MKsG_is&feature=related)
Մի քանի հատ էլ հին ու բարի երգեր... հնարավոր է՝ պետք գան.
Unforgettable (http://www.youtube.com/watch?v=vDN5rG3wLa4&feature=related),
Say you, Say me, (http://www.youtube.com/watch?v=we0mk_J0zyc)
You and I, (http://www.youtube.com/watch?v=s7oxc-UtUFE)
Forever and a Day. (http://www.youtube.com/watch?v=1nXFvEVKjNw)
:)
Մի հատ էլ Շոստակովիչ :love
http://www.youtube.com/watch?v=XRn7tiq-2xI
Իմ հարսանեկան վալսը Էս երաժշտության տակա եղել, ինքը շատ հարմարա սիրողական պարողների համար, ընդամենը երկու օր ենք պարապել
http://www.youtube.com/watch?v=E7yEfVINqbk&t=23s
Արդեն ընտրե՞լ եք: Լավ էլի, տեսեք ինչ սիրուն է հին ու բարի Les Valses De Vienne-ը: Մարդու ամուսնանալն է գալիս: :))
http://www.youtube.com/watch?v=puBR7YHY7jo
http://www.youtube.com/watch?v=cdOgNOOdzfQ
Եթե գիտք երաժշտության վերնագիրը, խնդրում եմ գրեք: Շուտով իմ հարսանիքնա ու այն ինձ շատ պետքա:շԿանխավ շնորհակալ եմ:
Դուդուկի և կիթառի համադրություն:
https://youtu.be/6k4GUV86qPE