PDA

Դիտել ողջ տարբերակը : «Новая волна» երաժշտական մրցույթ, Սոնա Շահգելդյան

yerevanci
29.07.2010, 12:44
Երեկ Սոնան շատ լավ ելույթ ունեցավ ու հավաքեց 95 միավոր, կարծեմ երրորդ տեղում էր երեկվա դրությամբ, այսօր արդեն հայերենա երգելու:

Ով չգիտի, ասեմ, որ մրցույթը ուղիղ եթերով հեռարձակվում է Արմենիա TV-ով ժամը 00:00

Հարդ
29.07.2010, 12:52
Կարծում եմ կարող էր ավելի հզոր երգ ընտրել:

Ապե Ջան
29.07.2010, 13:44
Ո՞րտեղ է կայանքում մրցույթը, ո՞վքեր են մասնակցում մրցույթին:

Inana
29.07.2010, 14:20
Ո՞րտեղ է կայանքում մրցույթը, ո՞վքեր են մասնակցում մրցույթին:
Մրցույթը կայանում է Յուրմալա քաղաքում, մասնակցում են հիմնականում ԱՊՀ երկրներ, բայց կար նաև Բրազիլիայից մի մասնակից:

Իմ կարծիքով Սոնան իր ձայնի համեմատ էդքան էլ լավ ելույթ չունեցավ: Ու իրա բեմի վրա պահվածքը դուրս չեկավ շարժումները, նամանավանդ վերջում որ սկսեց գոռգոռալ: Ահավոր էր: :o Հանդիսատեսները մի լավ վախեցած կլինեն::think

Չամիչ
29.07.2010, 23:23
Ժողովուրդ, երեկվա ելույթը չեմ նայել, ի՞նչ երգ երգեց: Ինտերնետում կա՞ կատարման տեսագրված տարբերակը:

armuk
30.07.2010, 01:13
այդ մրցութը չեմ հավանել ու չեմ էլ հավանում, ոնցոր ամեն ինչ արհեստական լինի... Բայց Սոնաին հաջողություն:

yerevanci
30.07.2010, 02:15
Մենք չորրորդն ենք, առաջին տեղը զբաղեցնողից պակաս ենք ընդամենը երկու միավոր, շնորհավորում եմ Սոնային, այսօրվա ելույթը շատ լավն էր

1. Տատյանա Շիրկո (Ուկրաինա) 191
2. Սուվիստե Ուկու (Էստոնիա) 190
3. Բեն Դավիդ Հիլա (Իսրայել) 189
4. Շահգելդյան Սոնա (Հայաստան) 189
5. «Լիտեսոունդ» խումբ (Բելոռուսիա) 188

---------- Ավելացվել է՝ 03:15 ---------- Սկզբնական գրառումը՝ 03:09 ----------

Առաջին մրցութային օրվա ելույթը

http://www.youtube.com/watch?v=n5iuFn7JlUE

Երկրորդ մրցութային օրվա ելույթը չգտա, լինելու դեպքում կդնեմ

yerevanci
30.07.2010, 11:29
Երկրորդ մրցութային օրվա ելույթը

http://www.youtube.com/watch?v=lurv3t-mDCo

Inana
30.07.2010, 11:40
Կարծում եմ այս New Wave-ի առաջին տեղը զբաղեցրած ուկրաինացի աղջնակը իրոք արժանի է դրան. շատ լավ ձայն ունի ու շատ պրոֆեսիոնալ է կատարում: Լավն է նաև Էստոնիայի ներկայացուցիչը` շատ եմ հավանել:
Սոնան այս անգամ իհարկե ավելի լավ կատարեց երգը:
Շատ զայրացած եմ, որ ադրբեջանցիների երգում լսվեց մեր դուդուքի ձայնը: Հա կասեք մենք էլ իրանց մոտիվներով երգեր ունենք, բայց Ջիվան Գասպարյանի մի YouTube-ի կոմենտներում էդ հիմարները ձեռք էին առնում մեր դուդուքը, ասում էին` բոլոր հայերը դուդուք են, հիմա իրանց երգի մեջ դուդուք են օգտագործում::angry
Մեր հայ, բայց Ռուսաստանը ներկայացնող Մյուզիք Հայկին էլ եմ մաղթում հաջողություն, ափսոս, որ մի քիչ կաշկանդված ա երգում, թե չէ լավ ձայն ունի: :)

Հարդ
30.07.2010, 11:49
Իսկ երեկվա արդյունքներով որ տեղում ենք?

yerevanci
30.07.2010, 11:54
Իսկ երեկվա արդյունքներով որ տեղում ենք?

երեկվա ու վերջնական արդյունքներով

1. Տատյանա Շիրկո (Ուկրաինա) 191
2. Սուվիստե Ուկու (Էստոնիա) 190
3. Բեն Դավիդ Հիլա (Իսրայել) 189
4. Շահգելդյան Սոնա (Հայաստան) 189
5. «Լիտեսոունդ» խումբ (Բելոռուսիա) 188

Ապե Ջան
30.07.2010, 11:56
երեկվա ու վերջնական արդյունքներով

1. Տատյանա Շիրկո (Ուկրաինա) 191
2. Սուվիստե Ուկու (Էստոնիա) 190
3. Բեն Դավիդ Հիլա (Իսրայել) 189
4. Շահգելդյան Սոնա (Հայաստան) 189
5. «Լիտեսոունդ» խումբ (Բելոռուսիա) 188

Ո՞քեր են քվեարկում, կա ժյուրի թ՞ե մարդիկ SMS ներով :)

yerevanci
30.07.2010, 12:00
Ո՞քեր են քվեարկում, կա ժյուրի թ՞ե մարդիկ SMS ներով :)

քվեարկումա ժյուրին, իսկ SMS-ներով որոշվումա «Հանդիսատեսի համակրանք» -ը

Moonwalker
30.07.2010, 12:57
Ժող, ով գիտի էսօր ինչ թեմայով են երգելու:think

Ռուֆուս
30.07.2010, 13:22
Մոդերատորական. Թեմայից մի շեղվեք: Դուդուկին վերաբերվող գրառումները տեղափոխվել են համապատասխան թեմա (http://www.akumb.am/showthread.php/28901-%D4%B4%D5%B8%D6%82%D5%A4%D5%B8%D6%82%D5%AF%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%A1%D5%BD%D6%84%D5%A1%D5%B6%D5%B9-%D5%B4%D5%A5%D5%B2%D5%A5%D5%A4%D5%AB%D5%B6):

Inana
30.07.2010, 13:42
Ժող, ով գիտի էսօր ինչ թեմայով են երգելու:think
Երգելու են բոլորովին նոր երգեր` գրված հատուկ այս մրցույթի ու տվյալ կատարողի համար, որոնք դեռ ոչ մի տեղ չեն հնչել: Մի խոսքով երգերի պրեմիերա ա լինելու:

Չամիչ
30.07.2010, 16:28
Երգելու են բոլորովին նոր երգեր` գրված հատուկ այս մրցույթի ու տվյալ կատարողի համար, որոնք դեռ ոչ մի տեղ չեն հնչել: Մի խոսքով երգերի պրեմիերա ա լինելու:

Էտքան էլ տենց չի, երգելու են իրենց երգացանկից երգեր, որոնք գրվել են հատուկ հենց տվյալ կատարողի համար, Սոնան կատարելու է մի երգ, որը ինձ վաղուց հայտնի է եւ շատ հավանում եմ:

---------- Ավելացվել է՝ 16:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:21 ----------

Մենք չորրորդն ենք, առաջին տեղը զբաղեցնողից պակաս ենք ընդամենը երկու միավոր, շնորհավորում եմ Սոնային, այսօրվա ելույթը շատ լավն էր

1. Տատյանա Շիրկո (Ուկրաինա) 191
2. Սուվիստե Ուկու (Էստոնիա) 190
3. Բեն Դավիդ Հիլա (Իսրայել) 189
4. Շահգելդյան Սոնա (Հայաստան) 189
5. «Լիտեսոունդ» խումբ (Բելոռուսիա) 188

---------- Ավելացվել է՝ 03:15 ---------- Սկզբնական գրառումը՝ 03:09 ----------

Առաջին մրցութային օրվա ելույթը

http://www.youtube.com/watch?v=n5iuFn7JlUE

Երկրորդ մրցութային օրվա ելույթը չգտա, լինելու դեպքում կդնեմ

Շնորհակալ եմ Երեւանցի ջան:

Եթե դատեմ օբյեկտիվ, Սոնան բավականին արժանավայել է հանդես գալիս: Կարող եմ վստահաբար ասել, որ այս տարվա կատարողների մեջ լավագույն տվյալները հենց Սոնայինն են:
Ուկրաինուհին բավականին նվնվիկ ձայն ունի, այն էլ առանց վիբրացիայի, լավ է երգում, բայց տեմբրը բավականին բարալիկ է եւ անհետաքրքիր:
Իսրայելցին ահագին լավ է երգում, բայց կրկին վիբրացիա չունի:
Սոնան բոլոր շանսերն ունի առաջին տեղը զբաղեցնելու, մի քանի միավորի տարբերությամբ է զիջում առաջին տեղին, ամեն ինչ ժյուրիի ձեռքերում է: Քանի, որ ժյուրիի անդամների մեջ երկու վրացի կա Սոնայի շանսերը ահագին քչանում են:

armuk
30.07.2010, 23:06
ճիշտեք համարում Ֆելիքս Խաչատրյանի վերաբերմունքը ուղիղ եթերում ադրբեջանի կատարումի ժամանակ՞՞՞:8

Elmo
30.07.2010, 23:11
ճիշտեք համարում Ֆելիքս Խաչատրյանի վերաբերմունքը ուղիղ եթերում ադրբեջանի կատարումի ժամանակ՞՞՞:8

Ի՞նչ ա արել որ:

armuk
30.07.2010, 23:18
Ի՞նչ ա արել որ:

ադրբեջանի երկրորդ օրվա կատարումի ժամանակ ասկապ-անկապ խոսում էր,համարյա այն նույն բանը ինչ նրանք են անում մեր դիմաց

չնայած շատ հաճելի էր:hands

Katka
30.07.2010, 23:54
ադրբեջանի երկրորդ օրվա կատարումի ժամանակ ասկապ-անկապ խոսում էր,համարյա այն նույն բանը ինչ նրանք են անում մեր դիմաց

չնայած շատ հաճելի էր:hands

Տհաճ է, որ տենց անկապներն են եթեր վարում: Ոնց որ փողոցային լինի:

Չամիչ
31.07.2010, 00:28
Ժողովուրդ էս օր մրցույթային օր չի՞, նստել սպասում եմ, բայց համերգը չի ավարտվում:

Anahit Jan
31.07.2010, 01:13
Ժողովուրդ էս օր մրցույթային օր չի՞, նստել սպասում եմ, բայց համերգը չի ավարտվում:
Վաղն է մրցույթի վերջին օրը.ով է տեղյակ.ինչ երգ է երգելու.

armuk
31.07.2010, 09:12
Տհաճ է, որ տենց անկապներն են եթեր վարում: Ոնց որ փողոցային լինի:
երբեմն շատ հաճելի է:)

Inana
31.07.2010, 23:38
Բռավոոոոոոոոոոո Սոնաաաաաաաաա
Հիանալի կատարում, Բռաավոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոո:hands
Ինչ մելիզմներ, ինչ ձայն, ինչ հիանալի երգ: Բռավոոոո::hands

Ինչ Ուկրաինա, հեչ լավ չերգեց:B

Չամիչ
31.07.2010, 23:39
Սոնան մորթեց, մի քանի գլուխ բոլորից բարձր է, անխտիր 11 ստացավ:

Շնորհավորում եմ Սոնային հաղթանակի համար: Բռավոոոոոոոո:bux::bux::bux:

Katka
31.07.2010, 23:39
Ապրի Սոնան,մալադեց,ուռա, նենց լավ կատարեց:love

yerevanci
31.07.2010, 23:40
Շնորհավորում եմ բոլորիս, թեև մրցույթը դեռևս շարունակվում է, բայց մենք ընդհանուր 288 միավորով բացարձակ առաջատար ենք, և առաջիկա ելույթներում եթե նույնիսկ առավելագույն միավորներ հավաքեն, ապա էլի մեզ չեն անցնի, մենք հաղթեցինք: նշեմ, որ առաջին անգամ բոլոր ժյուրիներով գնահատեցին առավելագույն 11 միավոր:

Չամիչ
31.07.2010, 23:40
Կարծում եմ, որ Եվրատեսիլի՝ պատրաստի, խոստումնալից հաղթանակի հավակնող կադր է::)

yerevanci
31.07.2010, 23:44
Կարծում եմ, որ Եվրատեսիլի՝ պատրաստի, խոստումնալից հաղթանակի հավակնող կադր է::)

Սա վոկալի մրցույթ է, իսկ Եվրատեսիլը եսիմ ինչի, դրա համար Սոնայի մասնակցությունը Եվրատեսիլում մեզ հաղթանակ կբերի, թե՝ ոչ, չենք կարող ասել

Katka
31.07.2010, 23:45
Կարծում եմ, որ Եվրատեսիլի՝ պատրաստի, խոստումնալից հաղթանակի հավակնող կադր է::)

Չէի ասի: Եվրատեսիլ պետք է ստրիպտիզ ակումբներից մարդ ուղարկենք:

Yevuk
31.07.2010, 23:47
Ապրի Սոնան: Շնորհավորում եմ: :) Բայց ինձ իր կատարումը այդքան էլ դուր չեկավ: :( Ոչ մի առանձնահատուկ բան չկար. երգում էր, էլի: Համ էլ էտ ի՞նչ արևելյան զգեստներ էր հագել: :sad Ամեն դեպքում ապրի ինքը, բոլոր մասնակիցներից ամենալավն էր: :)

Աթեիստ
31.07.2010, 23:47
Ես որպես հայ գետինը մտա նրա շարժուձևից ու արաբական հագուկապից:
Կատարումը նորմալ էր, բայց ձեռս ճար լիներ, նրան բեն չէի թողնի, թող կուլիսներից երգեր:

Սամսար
31.07.2010, 23:48
Բոլորիս շնորհավոր։ Իրոք, Սոնան արտակարգ երգեց էս անգամ։

«Հայաստան աշխարհ» երգը հայի համար դժվար է մրցույթում կատարելը։ Հուզմունքը, ոնց էլ լինի, խանգարում է։

Katka
31.07.2010, 23:51
Վերջում կատարված աֆրիկյան մոտիվներն էլ հետաքրքիր էին: Հագուստի ոճը իրա կառուցվածքի համար համեմատաբար ճիշտ էր, բայց գունային գաման լավ չէր: Աֆրիկյան ոճի գլխաշորն էլ հետաքրքիր էր, ուղղակի հագուստի հետ ճիշտ չէր:

Inana
31.07.2010, 23:53
Սոնան շաատ լավ կատարեց: Սա հաստատ: Մարդը ԵՐԳԵՑ
Ինքը ցույց տվեց բոլոր մյուս մասնակիցներին, որ մրցույթին եկել էին ամեն ինչ անելու, բացի երգելուց, որ վերջիվերջո սա երգի մրցույթ է ու հաղթում է գեղեցիկ, հզոր, պրոֆեսիոնալ կատարված երգը: Իսկ մնացածը երկրորդական է:
Շնորհավոոոոոոր Սոնա:hands

Չամիչ
01.08.2010, 00:03
Սոնայի երգը կատարելու առումով բավականին դժվար է, մոդուլյացիայից հետո բավականին գրագետ իմպրովիզ էր արվել շահեկան երեւալու համար: Մի խոսքով ապրի Սոնան, ամեն ինչ արված էր ճաշակով գրագետ, թե հագ ու կապը, թե բեմական պահվածքը, եւ համոզիչ կատարումը:

Նաիրուհի
01.08.2010, 00:14
Չկարողացա նայել :( Հղում կդնե՞ք, երբ Յութուբում լինի:
Համ էլ ինչքան հասկացա՝ հաղթել է, հա՞ :o :clap

Katka
01.08.2010, 00:16
Ռուսաստանը ներկայացնող վերջին տղան էլ լավ կատարեց:

Չամիչ
01.08.2010, 00:34
Չկարողացա նայել :( Հղում կդնե՞ք, երբ Յութուբում լինի:
Համ էլ ինչքան հասկացա՝ հաղթել է, հա՞ :o :clap

Իհարկե հաղթել է:)

Երկնային
01.08.2010, 00:38
Սոնան ո՞ր երգը երգեց, երեխեք :)

matlev
01.08.2010, 00:44
Հեսա, էստեղ կա: (http://www.youtube.com/user/NovayaVolna2010)

http://www.youtube.com/watch?v=QNg3UZaFQs8

armuk
01.08.2010, 01:46
սկզբից որոշված էր թէ՞՞՞՞ արդար էր:D:D:D

Monk
01.08.2010, 02:02
Մրցույթը չեմ նայել, մենակ Սոնայի վերջին կատարումը Յութուբով նայեցի: Իրոք փայլուն կատարում էր, ապրի:)

My World My Space
01.08.2010, 08:57
http://www.youtube.com/watch?v=QNg3UZaFQs8

իրոք շատ լավ երգեց Սոնան, ապրի ինքը..... երգելուց հետո ժյուրիի անդամների դեմքի արտահայտությունն էր հետաքրքիր.....:)

---------- Ավելացվել է՝ 09:52 ---------- Սկզբնական գրառումը՝ 09:49 ----------

էն վերջի պպզած "հո-յեեեեե, յեեեե" երգելը սատկացնում ա.....:D

---------- Ավելացվել է՝ 09:57 ---------- Սկզբնական գրառումը՝ 09:52 ----------

Ագուտինի ու Լայմայի հայացքները.......... :crazy

Հարդ
01.08.2010, 08:58
Մենակ հագուստի ու էտ տգեղ շարժուձևի համար ես ըլնեի, կկտրեի էտ մրցույթից վաբշե:angry:
Իսկ կատարումը հիանալի էր:love:

ministr
01.08.2010, 10:01
Ապրի Սոնան.. Հալալա!!!!

Ոնց հասկացա սա շատ ավելի ճիշտ մրցույթա քան էն Եվրատեսիլ բանը....
Գնահատում են ԵՐԳԸ ու ԵՐԳԵԼՈՒ ՏԱՂԱՆԴԸ...

Hda
01.08.2010, 10:14
դե ասա աղջկա բախտը լավ բերել ա :D

Մենակ հագուստի ու էտ տգեղ շարժուձևի համար ես ըլնեի, կկտրեի էտ մրցույթից վաբշե:angry:
Իսկ կատարումը հիանալի էր:love:

Հիմա դա նորաձևության կոնկուրս է,թե երգի...
Ասածդ-Ասում են թե երաժիշտ... -ի ասած չի,թե կգերադասեիր, որ կայֆ հագնված լինի ու զիբիլ երգի:Ետ վաղտ էլ ես
կկտրեի էտ մրցույթից վաբշե

Հարդ
01.08.2010, 10:21
Հիմա դա նորաձևության կոնկուրս է,թե երգի...

Հա դե, թող լավ երգի, թող ինչ ուզում ա հագնի, ինչ ձև ուզում ա իրան պահի:

Ասածդ-Ասում են թե երաժիշտ... -ի ասած չի,թե կգերադասեիր, որ կայֆ հագնված լինի ու զիբիլ երգի:Ետ վաղտ էլ ես

Լիքը կայֆ հագնվածներ կային որ լավ էին երգում:
Էտ երաժիշտը ասելով ես չեմ հասկանում ուղղակի տաղանդավոր մարդ: Ի վերջո բեմի մարդ ա, ժողովուրդն իրանից օրինակ ա վերցնում: Պիտի հաճելի հագնվի, իրեն ճիշտ պահի բեմի վրա, որովհետև հասարակություն ա կրթում: Դա է իմ հասկացած երաժիշտը:
Բայց դե մի հատ սիրուն աղջիկ ձևի համար չկար:oy:

Hda
01.08.2010, 10:52
Դրա համար էլ գեղեցկության մրցույթ գոյություն ունի:Միացրու Սոնայի երգը ու դիտիր.Էտ էլ քեզ դվա վ ադնում,կարաս համ էլ կոֆե խմես, էտ էլ էղավ տրի վ ադնոմ ու այդպես շարունակ,,,,
Եկեք էականն ու երկրոդականները հստակ տարբերենք կոնկրետ պահանջների դեպքում..
իսկ ամենակարևորը մի մոռացիր որտե՞ղ էր ու հեռուստացույցով բեմի պատկերացումն երբեք չես ստանա:Իրեն պահում և հագնվել էր ըստ տվյալ բեմի ,որը դու Երևանում նստած չես ընկալի,,,,
Ինչը տարիներ պակասում է մեր Եվրոտեսիլցիներին

Շինարար
01.08.2010, 11:09
Էտ երաժիշտը ասելով ես չեմ հասկանում ուղղակի տաղանդավոր մարդ: Ի վերջո բեմի մարդ ա, ժողովուրդն իրանից օրինակ ա վերցնում: Պիտի հաճելի հագնվի, իրեն ճիշտ պահի բեմի վրա, որովհետև հասարակություն ա կրթում: Դա է իմ հասկացած երաժիշտը:
Բայց դե մի հատ սիրուն աղջիկ ձևի համար չկար:oy:

Հարդ ջան, դա ի՞նչ խտրականություն ա, նախ իր արտաքինի համեմատ հարմար էր հագնված, ինչ վերաբերում է բեմի մարդու արտաքինին, լիքը ոչ այնքան գեղեցիկ բեմի մարդիկ կան՝ Բարբրըա Սթրեյզընդ, Ռեյ Չարլզ, Էլվինա Մակարյան, Ֆրեդդի Մերկուրի, Արամ Ասատրյան, ԹուՓաք, Պուգաչովա և այլն, դիտմամբ տարբեր ժանրերի ներկայցուցիչներ եմ թվարկում, մեկին կարող ենք մեկս չսիրել, մյուսին մեկ ուրիշս, բայց որ իրանցից յուրաքանչյուրը իր ժանրում իր տեղը բեմի վրա ապացուցել ա, դա հաստատ ա, ի դեպ իրենց հագ ու կապի առումով էլ կարելի ա տարբեր կարծիքներ ունենալ, համենայն դեպս ճաշակի օրենսդիրներ նշածս անուններում չկա: Սոնային ոչ մեկի հետ չեմ համեմատում ուղղակի բեմի մարդկանց վերաբերյալ պնդումդ եմ վիճարկում:)

Հ. Գ. Էդիտ Պիաֆ

Hda
01.08.2010, 11:17

Հ.Գ
Լիզա Մինելլի

Հարդ
01.08.2010, 14:18
Դրա համար էլ գեղեցկության մրցույթ գոյություն ունի:Միացրու Սոնայի երգը ու դիտիր.Էտ էլ քեզ դվա վ ադնում,կարաս համ էլ կոֆե խմես, էտ էլ էղավ տրի վ ադնոմ ու այդպես շարունակ,,,,
Եկեք էականն ու երկրոդականները հստակ տարբերենք կոնկրետ պահանջների դեպքում..
իսկ ամենակարևորը մի մոռացիր որտե՞ղ էր ու հեռուստացույցով բեմի պատկերացումն երբեք չես ստանա:Իրեն պահում և հագնվել էր ըստ տվյալ բեմի ,որը դու Երևանում նստած չես ընկալի,,,,
Ինչը տարիներ պակասում է մեր Եվրոտեսիլցիներին

Դե ես Երևանում նստած չեմ ընկալում, բայց չգիտես ինչի ինձ նման էլի Երևանում նստած մարդը հասկանում ա, թե այնտեղ ինչ ա կատարվում (ներքին խոհանոցը):
Իսկ հետո, ես հստակ ասացի, որ հիանալի կատարեց երգը:

Հարդ ջան, դա ի՞նչ խտրականություն ա, նախ իր արտաքինի համեմատ հարմար էր հագնված, ինչ վերաբերում է բեմի մարդու արտաքինին, լիքը ոչ այնքան գեղեցիկ բեմի մարդիկ կան՝ Բարբրըա Սթրեյզընդ, Ռեյ Չարլզ, Էլվինա Մակարյան, Ֆրեդդի Մերկուրի, Արամ Ասատրյան, ԹուՓաք, Պուգաչովա և այլն, դիտմամբ տարբեր ժանրերի ներկայցուցիչներ եմ թվարկում, մեկին կարող ենք մեկս չսիրել, մյուսին մեկ ուրիշս, բայց որ իրանցից յուրաքանչյուրը իր ժանրում իր տեղը բեմի վրա ապացուցել ա, դա հաստատ ա, ի դեպ իրենց հագ ու կապի առումով էլ կարելի ա տարբեր կարծիքներ ունենալ, համենայն դեպս ճաշակի օրենսդիրներ նշածս անուններում չկա: Սոնային ոչ մեկի հետ չեմ համեմատում ուղղակի բեմի մարդկանց վերաբերյալ պնդումդ եմ վիճարկում:)

Ռեյ Չարլզը լավ էլ բեմանական գեղեցիկ պապիկ էր:love:

Katka
01.08.2010, 14:51
Ամենալավ բեմական կերպարը Քսենյա Սոբչակինն է: Ուկրաինայի երգչուհին էլ, օրինակ, սիրուն շորիկ էր հագել, բայց շվաբրայի տպավորություն թողեց: Ֆինլանդիայի աղջիկը, որ դուրս եկավ, վախեցա, սեւ շոր, որը երգին չէր համապատասխանում: Դե իսկ Սոնան դեռ իրա կերպարը փնտրելու ժամանակ կունենա: Ես, օրինակ, իրան ինչ որ ջազային կերպարի մեջ էի տեսնում: :think
Վալերիային պետք է ժյուրի կազմից հանել ու Վալերի Միլադձեին էլ հետը: Փոխարենը Լեպսին ավելացնել, եթե համաձայնի::))

Ռուֆուս
01.08.2010, 15:38
Ինձ ոչ հագուկապն ու շարժուձևը դուր եկավ, ոչ էլ մանավանդ երգը: Ախմախագույն երգ էր, տրաքած շաբլոն բառերով :{ Բայց Սոնան շատ լավ կատարեց, հզոր ձայն ունի, բայց ցավոք սրտի նորմալ երգեր չի երգում: Եթե էս աղջկա վրա լավ աշխատեն, մեծ հաջողությունների կհասնի, եթե չէ կդառնա Շուշան Պետրոսյան 2

Katka
01.08.2010, 15:50

Ուֆ, Ռուֆուս:)) Բա փողը, բա հովանավորը:D Ախր մի պրիզմայից չպետք է նայել, պետք է նայել մրցույթի ֆորմատին, ժյուրիի կազմին, ժամանակաշրջանի պահանջներին: Հո լրիվ ինտելեկտուալ մելոդիկ ու խաղիկներով երգեր չեն երգի: :D

Համա երաժշտական խիստ կրիտիկ կլինես հա:D

Չամիչ
01.08.2010, 16:01
Հետաքրքիր է, ո՞վ է «Կորուստ թե գանձ» երգի հեղինակը:

Hda
01.08.2010, 16:12
Ինձ ոչ հագուկապն ու շարժուձևը դուր եկավ, ոչ էլ մանավանդ երգը: Ախմախագույն երգ էր, տրաքած շաբլոն բառերով :{ Բայց Սոնան շատ լավ կատարեց, հզոր ձայն ունի, բայց ցավոք սրտի նորմալ երգեր չի երգում: Եթե էս աղջկա վրա լավ աշխատեն, մեծ հաջողությունների կհասնի, եթե չէ կդառնա Շուշան Պետրոսյան 2

Ախր ձեր ցավը տանեմ,այդ շոուն հայաստանի համար չի:Իրան էլ հեչ պետք չի որ հայաստանցիները գնահատեն կամ հայերը,դրա համար Հարդի ասած ներքին շուկան ա:Կարևորը մյուսներ հավանեն ու գնահատեն,ինչն էլ տեղի ունեցավ:Միսսիան իրականացված է:Իսկ եթե ինքը հայաստանի վատ երգիչներից է,ապա դա միայն ուրախացնում է,քանի որ նույնիսկ մեր «անտաղանդ» և «անճաշակ» կատարողները հաղթում են,էլ մնացածի մասին չխոսեմ...

հ.գ
կրկնվեմ,բայց մեկը-մեկին վերաբերվում է Եվրոտեսիլի մարտավարությանը,ինչն էլ խորհուրդ կտամ կիռարեն...

Չամիչ
01.08.2010, 16:21
«Կորուստ թե գանձ» երգը վաղուց եմ լսել, ի դեպ, մրցույթում Սոնան ներկայացով երգի նոր տարբերակով, երգը լսել եմ 2 տարի առաջ ու անչափ հավանում եմ, ափսոսում էի, որ այս երգի համար տեսահոլովակ չկա, չնայած ինչ որ տեղ լավ է, որովհետեւ, սովորաբար, հայկական տեսահոլովակները խանգարում են երգին: Չափազանց շահեկան երգ է, կարծում եմ, որ հաղթանակի համար Սոնան մեծ առումով հենց երգին է պարտական, որովհետեւ նա ուներ ուժեղ մրցակիցներ, որոնցից եւ ոչ մեկի երգը բանի նման չէր:

Սամսար
01.08.2010, 18:46
Ժող, օրինակ, Սոնան ի՞նչ պիտի հագներ-չհագներ ու ի՞նչ շարժում պիտի աներ-չաներ։ Ում չի դզել էդ կտորները, ձեր առաջարկները կանե՞ք։ Մեկ էլ տեսար, Սոնան ու իր «թիմը» կարդացին ու օգուտ ստացան Եվրատեսիլ 2011-ի ճամփին։։

Հարդ
01.08.2010, 18:55

Մենք չենք, որ ասում ենք էս անի, էն չանի: Մենք ասում ենք՝ էս լավ ա, էն վատ ա::)

Սամսար
02.08.2010, 11:35
«Նոր Ալիք»-ի եզրափակիչ համերգին Սոնան էդ շորիկը չպիտի հագներ, որովհետև նմանվել էր «Նու, պագադիի» Նոր տարվա նվեր կապող խոզուկին, էն որ գայլին էլ մեծ ասեղով ծակեց։

Իսկ նենց...ինձ համար ավելի լավ է Սոնայի անտաշ անմիջականությունն ու հանդգնությունը, քան ուրիշների սարքովի գլամուռայնությունը։

Էդ համերգի վերջին համարը Իգոր Կրուտոյի գործն էր՝ Լառա Ֆաբիանի ձայնի, Ջիվան Գասպարյաններիի դուդուկի ու նվագախմբի համար։ Հա, ասին, որ երեքով մեծ ծրագիր են ներկայացնելու նոյեմբերին, ոնց որ Մոսկվայում։

Հարդ
02.08.2010, 11:38
Էն, որ 50 000 - ը պահել էր գլխի վերևում, ոնց որ «Տաքսի-Տաքսիի» մեջի Ռոզն ըլներ:D:

Չամիչ
02.08.2010, 12:11
Փաստորեն «Կորուստ թե գանձ» երգի երաժշտության հեղինակն է Մարտին Միրզոյանը, խոսքերինը՝ Անիտա Հախվերդյանը:

Ապրի Մարտինը, ինչպես միշտ հրաշալի երգ է ստեղծել:

Վատ չէր լինի, որ Սոնան մի փոքր իր բառապաշարի վրա աշխատեր, նման հեղինակավոր մրցույթներում պետք է կարողանալ ներկայանալ ոչ միայն երգով, այլ նաեւ խոսքով: Հուսով եմ, որ ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի եւ Սոնան կաշխատի իր խոսքի վրա:

Inana
02.08.2010, 12:29
Էդ համերգի վերջին համարը Իգոր Կրուտոյի գործն էր՝ Լառա Ֆաբիանի ձայնի, Ջիվան Գասպարյաններիի դուդուկի ու նվագախմբի համար։ Հա, ասին, որ երեքով մեծ ծրագիր են ներկայացնելու նոյեմբերին, ոնց որ Մոսկվայում։

Փաստորեն Ջիվան Գասպարյանի ու դուդուկի թեման ճիշտ էինք արել, որ էստեղ էինք բացել::)
Շաաատ դուրս եկավ էդ երգը, ասես դուդուկի և Լառա Ֆաբիանի ձայնը միաձուլված լինեին, լրացնում էին իրար: Լսում էի երգը, ու անկեղծ եմ ասում, փշաքաղվում էի: Հիանալի, հոյակապ երգեցողություն ու երաժշտություն:: Կեցցեն Կռուտոյը, Ֆաբիանը ու իհարկե մեր արդեն կենդանի լեգենդ դարձած Ջիվան Գասպարյանը:

Հ.Գ. Ինչ վերաբերում է մրցույթին. մտածում եմ, որ անցած տարի Մհերը ավելի արժանի էր հաղթանակին, քան այս տարի Սոնան: Մհերը մեջ կա այն ամենը, ինչ պետք է երգչին.
1 Նախ և առաջ հոյակապ երգեցողություն,
2 Բեմական կեցվածք, манера-ներ,
3 Ջերմ կապ հանդիսատեսի հետ (դրա համար էլ հենց ինքը արժանացավ <հանդիսատեսի համակրանք մրցանակին>, իսկ Սոնային ծափահարող էլ չկար):

Սամսար
02.08.2010, 12:40
իսկ Սոնային ծափահարող էլ չկար):

Լավ էլի, Ինն, լավ էլ ծափահարում էին Սոնային, բայց, միաժամանակ, նրա չգլամուռայնությունը հանդիսատեսի համար անսովոր էր ու զարմանալի։

Inana
02.08.2010, 12:47
Չգլամուռությունը չի ենթադրում էթիկայի լրիվ բացակայություն:
Սոնան մի ամբողջ օր ունենալով առաջը չկարացավ մի նորմալ նախադասություն կազմել ու արտաբերել:angry Մենակ չասեք էլի հուզված էր: Բա իրա էդ չլմփոցով պաչիկը:angry
Դրա համար էլ մարդկանց մոտ էն տպավորությունն ա, թե հայերը վայրենի ազգ են ու քաղաքակրթություն կոչվածը մեր մոտ դեռ մի 100 տարի հետո նոր երևի կմտնի:

ՆանՍ
02.08.2010, 13:17
Երեխեք ջան կարևորը էդ չի, կարևորը էնա, որ հաղթել ենք. ապրի Սոնան:hands

Սամսար
02.08.2010, 13:24
Չգլամուռությունը չի ենթադրում էթիկայի լրիվ բացակայություն:
Սոնան մի ամբողջ օր ունենալով առաջը չկարացավ մի նորմալ նախադասություն կազմել ու արտաբերել:angry Մենակ չասեք էլի հուզված էր: Բա իրա էդ չլմփոցով պաչիկը:angry
Դրա համար էլ մարդկանց մոտ էն տպավորությունն ա, թե հայերը վայրենի ազգ են ու քաղաքակրթություն կոչվածը մեր մոտ դեռ մի 100 տարի հետո նոր երևի կմտնի:

Մանավանդ Ջիվանին լսելուց հետո էդ կարծիքը մարդկանց մոտ հաստատ ամրապնդվեց։

Այ մարդ, Սոնայի ինչի՞ն ա պետք էթիկան։ Կարո՞ղ ա Մոսկվայի կամ Լոսի տուսովկի անդամ ա դառնալու։ Չէ, ամիսը մի քանի անգամ Երևանի համրեգներում կերգի, մի երկու անգամ հայկական ալիքներով կերևա, մնացածը Երևանի կլուբներում է երգելու՝ չալաղաջ ուտողների համար, նրանց ծնունդների ու հարսանիքների ժամանակ։ Էդտեղ ոչ ոք էլ որևէ մեկից վարվեցողություն չի ուզում, այ ախպերս, ջան,ջան, ջան։
Կամ էլ, օրինակ, Սոբչա՞կն ա էթիկայի խորհրդանիշ։

armuk
02.08.2010, 22:29
ժողովուրդ, ճիշտեք համարում այն կարծիքը որ "Արմենիա"-ն մեղաորներից մեկն է այս հաղթանակի մեջ te եթէ ԱԼՄ-ն էլ լիներ բայց Սոնան գնար, նորից մենք էինք հաղթելու՞՞՞
Ֆելիքսը ու Արևիկը ԶԶվեցրին "Արմենիա թիվի-Արմենիա թիվի" րոպպեն մի տաս անգամ ասելուց:[
akanjners lcvel er :[