PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր օրհներգից



BeatleMan
17.07.2010, 13:48
Ընկերներ, վաղուց այս թեմայի շուրջ մտածում էի, մեղմ ասած մեր հիմնը ինձ դուր չի գալիս: Երևի դուք էլ գիտեք ինքը ինչիցա ստեղծվել, ու ես չեմ ուզում իմ երկրի հիմնի ժամանակ հիշել որ իմ երկիրը թշվառ, անտերա..... ու ոչ միայն դա...երաժշտությունը նույնպես` ոգևորող կամ ավելի ճիշտ ոգեշնչող չի, ես չեմ փշաքաղվում իրա տակ: Հիշում եմ մի մոմենտ ուզում էին փոխեին, բայց էլի լավ տարբերակներ չկար.... Իմ կարծիքով մեր երկրի օրհներգը սա պետք է լիներ


http://www.youtube.com/watch?v=vC-u2xelKo8&feature=related

Հարդ
17.07.2010, 13:53
Երևի մենակ հայերը կարան իրանց օրհներգը սենց տանջեն, չարչարեն: Ասենք թե քեզ դուր չի գալիս, նշանակում ա պտի փոխեն? Մեկ ա, ինչ էլ դնեն, մեկը կլինի, ում դուր չի գա:

Adriano
17.07.2010, 13:53
Իրոք որ ես էլ չեմ հավանում մեր հիմնը, կարծես 3-րդ դասարանի մակարդակի բան լինի: Իհարկե պետք է ավելի ոգևորող, ավելի նենց դարավոր երկրին արժանի երգ լինի: Ես նաև չեմ ընդունում մեր դրոշի գազարագույնը, տեսնես ինչպես կարելի է ավելի լավ փոխել, այ տենց թեմա կարելի է բացել մարդիկ ներկայացնեն իրենց տարբերակները: Իսկ ինչ վերաբերում է վերը բերված երգին, ապա ճիշտն ասած մի երգ որի բառերը անհասկանալի են չեմ կարող գնահատական տալ, բայց եսիմ ինչ չի:

Ձայնալար
17.07.2010, 13:54
Ընկերներ, վաղուց այս թեմայի շուրջ մտածում էի, մեղմ ասած մեր հիմնը ինձ դուր չի գալիս: Երևի դուք էլ գիտեք ինքը ինչիցա ստեղծվել, ու ես չեմ ուզում իմ երկրի հիմնի ժամանակ հիշել որ իմ երկիրը թշվառ, անտերա..... ու ոչ միայն դա...երաժշտությունը նույնպես` ոգևորող կամ ավելի ճիշտ ոգեշնչող չի, ես չեմ փշաքաղվում իրա տակ: Հիշում եմ մի մոմենտ ուզում էին փոխեին, բայց էլի լավ տարբերակներ չկար.... Իմ կարծիքով մեր երկրի օրհներգը սա պետք է լիներ


Սա էլ երկրաշարժի հետ ա ասոցացվում, մեկ էլ՝ ֆրանսերեն ա ( :)) ): Ես առաջարկում եմ այժմյան ՊՆ հիմնը՝ «Երազ իմ երկիր հայրենի»:

Ռուֆուս
17.07.2010, 14:13
Սա էլ երկրաշարժի հետ ա ասոցացվում, մեկ էլ՝ ֆրանսերեն ա ( :)) ): Ես առաջարկում եմ այժմյան ՊՆ հիմնը՝ «Երազ իմ երկիր հայրենի»:

Ադիգա էլ շատ լիրիկական է :)

Ինձ Մանսուրյանի երաժշտությամբ Չարենցի «Ես Իմ Անուշ Հայաստանի» տարբերակն ա շատ դուր գալիս :)

Ձայնալար
17.07.2010, 14:20
Ադիգա էլ շատ լիրիկական է :)

Ինձ Մանսուրյանի երաժշտությամբ Չարենցի «Ես Իմ Անուշ Հայաստանի» տարբերակն ա շատ դուր գալիս :)

Ինձ թվում ա լիրիկականը կարելի ա շտկել համապատասխան գործիքավորումով, իսկ «Ես Իմ Անուշ Հայաստանի» -ի հղում կուդա՞ս

Շինարար
17.07.2010, 14:23
Երևի մենակ հայերը կարան իրանց օրհներգը սենց տանջեն, չարչարեն: Ասենք թե քեզ դուր չի գալիս, նշանակում ա պտի փոխեն? Մեկ ա, ինչ էլ դնեն, մեկը կլինի, ում դուր չի գա:

Հարդ ջան, հիմնի հարցը հլա փառք ա, մարդիկ մեր ունեցած պատմությունը չեն հավանում, իրենց ավելի հաճելի, սիրուն, ինքնասիրությունը շոյող պատմություն են հորինում ու իրականը փոխում են դրանով:)

Ռուֆուս
17.07.2010, 14:30
Ինձ թվում ա լիրիկականը կարելի ա շտկել համապատասխան գործիքավորումով, իսկ «Ես Իմ Անուշ Հայաստանի» -ի հղում կուդա՞ս

Մեկ ա էդ երգը չեմ պատկերացնում որպես օրհներգ («հոգսերդ շատ, հույսդ մեծ», ոնց որ «Իմ հայրենիք, թշվառ, անտեր 2»-ը լինի :))) Բայց երգը շատ եմ սիրում:

Լինք չունեմ, էդ երգը մի քանի տարի առաջ եմ լսել, երբ որ նոր օրհներգի համար մրցույթ էին կազմակերպել: Մի հատ Յութուբով search արա, կարող ա գտնես :)

Agni
17.07.2010, 14:51
Չգիտեմ դուք ոնց, բայց ես միշտ էլ հպարտություն եմ ապրել, երբ հնչելա մեր հիմնը ու վերա բարձրացվել մեր դրոշը... Շատ տարբեր երկրների հիմներ եմ լսել ու հաստատ չի զիջում մեր հիմնը, ավելի ճիշտ նայած, թե ինչ ոգեշնչվածությամբ ես լսում... ու պետք չի անընդհատ լոզունգի նման կրկնել "թշվառ անտեր", ես միշտ էլ լսել ու ընկալել եմ "Ազատ Անկախ"
Իսկ վերևում դրված երգը շատ եմ սիրում, բայց ոչ որպես հիմն:

BeatleMan
17.07.2010, 15:13
Երևի մենակ հայերը կարան իրանց օրհներգը սենց տանջեն, չարչարեն: Ասենք թե քեզ դուր չի գալիս, նշանակում ա պտի փոխեն? Մեկ ա, ինչ էլ դնեն, մեկը կլինի, ում դուր չի գա:

Դուք էլ ինչ լինումա ասում եք մենակ հայերը մենակ հայերը.... Ես չեմ ասում իմ առաջարկած տարբերակը անպայման պետքա լինի, իմ ասածը էնա որ կարան ավելի լավ բան մտածեն: Ես հիմա կամաչեմ նրանից ինչ որ ասելու եմ, բայց ռուսների հիմնը լսելուց անկախ ինձանից փշաքաղվում եմ, հասկանալի ա որ սովետի հիմննա բայց դե...

Նաիրուհի
23.08.2010, 23:23
Ինձ թվում ա լիրիկականը կարելի ա շտկել համապատասխան գործիքավորումով, իսկ «Ես Իմ Անուշ Հայաստանի» -ի հղում կուդա՞ս

Ձայնալար ջան, հլը սա լսի...


http://www.youtube.com/watch?v=KTBp6bje5-c

Ես որ շա՜տ եմ սիրում...:love

CactuSoul
24.08.2010, 18:35
Ես որ շա՜տ եմ սիրում...:love
Նաիրուհի ջան, ես էլ եմ շատ սիրում էս երգը, շնորհակալություն հղման համար:
Բայց որպես հիմն ոչ միայն չեմ պատկերացնում, այլև չեմ էլ ուզում պատկերացնել. երգը շա՜տ գեղեցիկ է, բայց եթե ուշադրություն դարձնես բառերի շեշտերին, կզգաս, որ գրեթե բոլոր բառերի շեշտը սխալ տեղում է: Իսկ դա, իմ կարծիքով, արդեն իսկ հերիք է, որ այս երգը մերժվի՝ որպես օրհներգ, չէ՞ որ օրհներգը մեզ ներկայացնելու է օտարներին, ինչո՞ւ սխալ ներկայանանք: