PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս հաշվարկել ապագա երեխայի սեռը



Cassiopeia
12.07.2010, 11:22
Ընդհանրապես ապագա երեխայի սեռի հաշվարկը, ՈւՁՀ-ի միջոցով ենթադրությունները 100% չեն: Ժողովրդական միջոցներով կատարված հաշվարկերնի դեպքում հավանականությունը ավելի քիչ է, քան ՈւՁՀ-ի: Կան բազմաթիվ բանաձևեր հաշվարկելու համար ապագա երեխայի սեռը: Գոյություն ունի նաև չինական օրացույց սեռը որոշելու համար:
Անհրաժեշտ տվյալներն են մոր տարիքը և բեղմնավորման ամիսը: Արդյունքում բաց գույնը համապատասխանում է աղջկան, մուգը` տղային:
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=48764&d=1278938042


Արտակը մի ծրագիր է գրել, որտեղ հաշվարկվում է երեխայի սեռը: Խնդրում եմ բոլոր երեխա ունեցողներին. հաշվարկեք, արդյո՞ք ձեր երեխայի սեռը համապատասխանում է ծրագրի արյունքներին և պատասխանը տեղադրեք այստեղ: Ծրագիրը կարող եք բեռնել այստեղից` ԾՐԱԳԻՐ (http://gaboyan.narod.ru/soft/boy_or_girl.exe): Ծրագրից բացի անհրաժեշտ է քաշել հետևյալ ֆայլը` mscomct2.ocx (http://gaboyan.narod.ru/soft/mscomct2.ocx): Ծրագիրն աշխատեցնելու համար կատարել հետևյալ գործողությունները` Start->Run, բացված տողում գրել regsvr32, այնուհետև նախօրոք քաշված mscomct2.ocx ֆայլը մկնիկի օգնությամբ բռնել-բերել Run-ում գրված regsvr32-ի կողքը, նախորոք բացարկ դնելով դրանց միջև:

Ֆոտոն
13.07.2010, 13:08
Կարծես այս նկարի տարբերակով իմ ու եղբորս սեռերը համընկան: Ծրագրով չփորձեցի: :)

Annushka
13.07.2010, 13:33
Ժողովուրդ, հաշվարկեցի, մեր երեխայի՝ Մերիկոյի սեռը համապատասխանեց թե աղյուսակով, և թե Արտակի ծրագրով:)
Հ. Գ. Ինձ թվաց, թե Արտակի ծրագիրը ծնողների արյան թարմացման վրա ա հիմնված, ճիշտ ե՞մ:)

Ձայնալար
13.07.2010, 13:53
Ես աղջիկ ստացվեցի, քույրս՝ տղա:

---------- Ավելացվել է՝ 14:53 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:52 ----------

Աղյուսակով, ծրագրով չեմ փորձել:

Inana
13.07.2010, 14:17
Մեր տան բոլոր անդամներինը աղյուսակով ճիշտ ստացվեցին, Հետաքրքիր էր, շնորհակալություն:
:) Կարել է էս աղյուսակով էնպես կազմակերպել, որ երեխան քո ուզած սեռի ծնվի: մի 25-30 տարի առաջ էս աղյուսակը հայտնի լիներ, մեր հարևանի 5 երեխաները աղջիկ չէին ծնվի;)

Yellow Raven
13.07.2010, 15:38
Աղջիկ եմ:lol
Աղյուսակը ցույց տվեց աղջիկ, իսկ ծրագիրը` 69% աղջիկ ու 31% տղա:cry

Skeptic
13.07.2010, 16:47
Աղջիկ եմ:lol

Ես էլ http://s8.rimg.info/f50ce668ab4b83ca304de9f68966d1f0.gif :pardon

Հայուհի
13.07.2010, 16:53
Ես էլ http://s8.rimg.info/f50ce668ab4b83ca304de9f68966d1f0.gif :pardon

Ես էլ:D

Annushka
13.07.2010, 17:24
Աաաաա, ըստ աղյուսակի՝ մեր ընտանիքի 5 երեխաներից մենակ իմ սեռն ա ճիշտ ստացվում: Սամոն պիտի աղջիկ լիներ, մյուս երեք քույրերս՝ տղա :D Այ քեզ բան: :pardon Բայց իմ ու իմ աղջկա պարագայում ճիշտ ա;) Ի դեպ. Վազգենի սեռն էլ ա ճիշտ ըստ աղյուսակի:baby

Cassiopeia
13.07.2010, 17:42
Ժող, աղյուսակի տվյալները շատ քիչ են համընկնում: Ինձ հետաքրքիր էր ծրագրի համապատասխանությունը:


Արտակը մի ծրագիր է գրել, որտեղ հաշվարկվում է երեխայի սեռը: Խնդրում եմ բոլոր երեխա ունեցողներին. հաշվարկեք, արդյո՞ք ձեր երեխայի սեռը համապատասխանում է ծրագրի արյունքներին և պատասխանը տեղադրեք այստեղ: Ծրագիրը կարող եք բեռնել այստեղից` ԾՐԱԳԻՐ (http://gaboyan.narod.ru/soft/boy_or_girl.exe): Ծրագրից բացի անհրաժեշտ է քաշել հետևյալ ֆայլը` mscomct2.ocx (http://gaboyan.narod.ru/soft/mscomct2.ocx): Ծրագիրն աշխատեցնելու համար կատարել հետևյալ գործողությունները` Start->Run, բացված տողում գրել regsvr32, այնուհետև նախօրոք քաշված mscomct2.ocx ֆայլը մկնիկի օգնությամբ բռնել-բերել Run-ում գրված regsvr32-ի կողքը, նախորոք բացարկ դնելով դրանց միջև:

Ariadna
13.07.2010, 17:54
Վեռ, ախր կոնկրետ օր ա հարցնում է բեղմնավորման, աղյուսակը ամսով ա, իսկ Արտակի ծրագիրը օրով ա։ Կանանց 90% ինձ թվում ա չի իմանում էդ օրը, եթե ամիսը մեկ չի լինում էդ օրը իրանց մոտ :)) Ես կոնկրետ Բագրատինը գիտեմ, թե որ օրն ա էղել, ըստ դրա ախպերս աղջիկ ա :)

Rhayader
13.07.2010, 18:22
Աղյուսակով աղջիկ եմ:D ծրագրով՝ ճիշտն ասած, ռիսկ չեմ անում մամայիս հարցնեմ, թե որ օրն ա բեղմնավորումը տեղի ունեցել: Բայց ոչ մի հիմնավորում չեմ տեսնում, որ ասի՝ ինչու է ճիշտ:

---------- Ավելացվել է՝ 19:22 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:20 ----------

Տիգրանուհին տղա դուրս եկավ: Հեսա քույրերիս կնայեմ:

BOBO
13.07.2010, 19:03
9 ամիս հաշվեք էլի, 1 ամիս էսկոմ էնկոմ էտքան տարբերություն չի տալի

Cassiopeia
13.07.2010, 20:02
Վեռ, ախր կոնկրետ օր ա հարցնում է բեղմնավորման, աղյուսակը ամսով ա, իսկ Արտակի ծրագիրը օրով ա։ Կանանց 90% ինձ թվում ա չի իմանում էդ օրը, եթե ամիսը մեկ չի լինում էդ օրը իրանց մոտ :)) Ես կոնկրետ Բագրատինը գիտեմ, թե որ օրն ա էղել, ըստ դրա ախպերս աղջիկ ա :)

Վերջին դաշտանի առաջին օրվա գումարեք 12 և այդ օրը հաշվեք որպես բեղմնավորման օր, կամ էլ մոտավոր գրեք օրը` ծննդյան օրից հանելով 9 ամիս: Մի քանի օրվա տարբերությամբ կարող եք նայել, բան չի փոխվում:

Աթեիստ
13.07.2010, 20:25
9 ամիս հաշվեք էլի, 1 ամիս էսկոմ էնկոմ էտքան տարբերություն չի տալի

Իհարկե, ով որ համբերել է 9 ամիս: :)
Կորյունը 8 ամսեկան է, ծրագրի հետ բռնում է:
Նոր մի քանի ծանոթ-բարեկամի հաշվեցի:
Ճիշտ/սխալ հարաբերակցությունը 9/3:
Ըստ ծրագրի ես 90%ով աղջիկ էլ ծնվելու: :D

boooooooom
13.07.2010, 20:48
Իմ երեխայի սեռը ծրագիրը ճիշտ հաշվարկեց

Արևհատիկ
14.07.2010, 00:08
Ըստ աղյուսակի, ես էլ տղա պիտի լինեի :cry :}

Safaryan
16.07.2010, 11:08
Երկու տղա ունեմ, ծրագիրը երկուսի սեռն էլ ճիշտ հաշվեց, իսկ աղյուսակը՝ առաջինը ճիշտ,երկրորդը՝ սխալ:)

Magic-Mushroom
16.07.2010, 15:14
Աաաա ես էլ եմ աղջիկ փաստորեն:angry,աղյուսակը աղջիկ,ծրագիրը 75% աղջիկ,25%տղա:(

Բարձրահասակ
26.07.2010, 21:44
Ըստ ծրագրի հաշվարկի ես աղջիկ եմ: Արդեն սկսում եմ վստահել այս ծրագրին:
Իսկ ապագա փոքրիկիս սեռը, եթե ըստ ծրագրի լինի,:oy ընտանիքիս կողմից Աթեիստը մի մեծ մաղարիչ ունի: :hands :)

Emily
04.11.2011, 16:29
Իմ երկու աղջիկների սեռը թե աղյուսակով, թե ծրագրով տղա է տալիս

Cassiopeia
04.11.2011, 22:57
Իմ երկու աղջիկների սեռը թե աղյուսակով, թե ծրագրով տղա է տալիս

Ինձ հույս տվեցիք :D

Սլիմ
04.11.2011, 23:34
Ծրագրով ես աղջիկ ստացվեցի, քուրիկս տղա:)
Ժողովուրդ իսկ կա էնպիսի մի տարբերակ որ հաշվես երբա պետք հղիանալ տղա կամ աղջիկ ունենալու համար?

Tirim-tim
05.11.2011, 11:10
Մուտքագրեցի իմ ծննդյան ամիս-ամսաթիվը: Քանի որ ամուսնացած չեմ ու ընԳեր չունեմ, հոր տվյալներն անկապ գրեցի: Հիմա conception date-ում հերթով փոխում եմ օրը, ամիսը, տարեթիվը, ոչ մի կերպ չի ստացվում, աղջիկ եմ ունենալու :hands Ընդ որում աղջիկ լինելու հավանականությունը ոչ մի կերպ 65-ից չի իջնում:
Էնպես չի, որ ապագայում հենց տղա կուզենայի ունենալ, ինձ համար միևնույնն է, բայց դե արդարացի չէ, որ տղա ունենալու հույս էլ չկա :D

Ֆոտոն
05.11.2011, 15:14
Չեմ հավատում այս և նմանատիպ ծրագրերին, մանավանդ որ 30- 40 տոկոսի սխալ են տալիս:;)
Միտք չունեմ ո՛չ աղյուսակով, ո՛չ էլ ծրագրով հաշվարկ անել:

ivy
11.04.2012, 22:37
Էսպիսի աղյուսակների ես էլ չեմ հավատում. ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում կամ ինչ-որ ձևով հիմնավորված հաշվարկ:
Ես էլ եմ կարծում, որ չարժի երեխայի սեռը պլանավորելու փորձեր անել. դա միևնույն է վերջին հաշվով բնության որոշելու հարցն է:
Բայց եթե այնուամենայնիվ, մարդ ուզենա էդպիսի հաշվարկ անել, գիտականորեն ավելի հիմնավորված ձև կա, որը կներկայացնեմ հիմա:
Երևի 18+ գրառում ստացվի, բայց դե կարծում եմ ակումբում արդեն բոլորը պարզել են, թե ոնց են երեխաները ստեղծվում, դե ով էլ չգիտի, հիմա կիմանա... :)

Երեխայի սեռը հաշվարկելու գործում ըստ որոշ մասնագետների, կարող է օգնել կնոջ օրգանիզմում օվուլիացիայի (ձվազատման) օրն իմանալը: Դե բեղմնավորումը հենց օվուլիացիայի ժամանակահատվածում է լինում՝ մոտ երկու օրվա ընթացքում: Օվուլիացիայի ճիշտ ժամանակը կարելի է իմանալ հատուկ օվուլիացիոն թեսթերով կամ այլ միջոցներով:
Հիմա գլխավորը:
Ըստ այս մոտեցման՝ որոշիչը էն է, թե երբ է եղել սեռական հարաբերությունը: Որովհետև տղամարդու X կրող սպերատազոդիները, որոնցից աղջիկներն են ծնվում, իրենց բնույթով տարբերվում են Y կրողներից, որոնցից տղաներն են ծնվում:
Եթե ակտը եղել է օվուլիացիոն ժամանակահատվածից ավելի քան երկու օր առաջ, ապա հավանական է, որ աղջիկ կծնվի, քանի որ X-երը կարող են ավելի երկար ապրել կնոջ օրգանիզմում՝ սպասելով մոտ օրերին վրա հասնող օվուլիացիային, ի տարբերություն Y-ների, որոնք էդքան երկար ապրել չեն կարող, ու մինչև օվուլիացիան վրա հասնի, իրենք արդեն չեն լինի:
Իսկ եթե ակտը եղել է հենց օվուլիացիոն ժամանակահատվածում՝ գլխավորագույն երկու օրվա ընթացքում, երբ ձվաբջիջը պատրաստ սպասում է հերոս սպերմատազոիդին, ապա հավանական է, որ տղա կծնվի, քանի որ Y սպերմատազոիդներն ավելի արագաշարժ են, քան X-երը, որոնք իգական սեռին հատուկ օրոր-շորորալով մինչև մի երկու քայլ են դնում, Y-ներն արդեն հասած են լինում ձվաբջջին:
Հարց է մնում, թե ով կհաղթի, եթե հարաբերություններ համ օվուլիացիայից մի քանի օր առաջ են եղել, համ օվուլիացիայի ժամանակ: Հին ակտից մնացած երկարակյաց X-ե՞րը, որոնք մի քանի օրվա ընթացքում օրոր-շորորալով արդեն հասած կլինեն ձվաբջջի մոտակայքը, թե՞ նոր ակտից հայտնված արագաշարժ Y-ները:
Աստված գիտի: :)