PDA

Դիտել ողջ տարբերակը : Դերասան Մայիս Կարագյոզյան

Adam
03.04.2010, 21:06
Հետաքրքիր կլիներ լսել կարծիքներ դերասան Մայիս Կարագյոզյանի մասին:

Ֆիլմոգրաֆիա

«Նվագախմբի տղաները» - Դինջ
«Ձախորդ Փանոսը» - Փանոս
«Շրթներկ N 4» - հարբած հյուր
«Երևան 2750» - Նոյ

մոտ 40 անուն հեռուստաներկայացումներ:
թատրոնային հայտնի ներկայացումներ - Ես եմ Եկել եմ, Կարպ Խաչվանքյանի հետ - Սիգոյան
հայտնի Եզոպոս ներկայացումը և այլն:
Գիտե՞ք վերը նշված դերասանին և ի՞նչ կարծիք ունեք:

Smokie
03.04.2010, 21:35
Սիրում եմ, տեսել եմ «Նվագախմբի տղաները,» «Շրթներկ N 4,» «Ձախորդ Փանոսը:» Խաղացել է նաեւ «Ավդոյի ավտոմեքենա» ֆիլմում, Ավդոյի դերում: «Կտոր մը երկինք» ֆիլմում իր փոքրիկ էպիզոդով էլ լավ աչքի է ընկնում,:
Adam «Ես եմ եկել եմ» ներկայացման մեջ Սվետլանա Գրիգորյանը խաղու՞մ է, ես մի ներկայացում եմ հիշում որի միայն վերջին մասերը տեսա, Կարպ Խաչվանքյանի եւ Սվետլանա Գրիգորյանի հետ էր, իբրեւ-թե իր կերպարին շփոթել էին ուրիշի հետ: Տեսել եմ նաեւ մի ուրիշ ներկայացման փոքրիկ հատված, Սոս Սարգսյանի հետ էր, կարծես սատանայի դերում լիներ:

Adam
03.04.2010, 21:41

Ես եմ եկել եմ-ում Սվետլաննան խաղում է հենց գլխավոր կերպարներից մեկը: Շատ եմ սիրում էս ներկայացումը: Եվ ընդհանրապես, Ժիրայր Անանյանի բոլոր գրած պիեսներն են լավն են: :)