PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարպ Խաչվանքյան եւ Սվետլանա Գրիգորյան



Smokie
19.03.2010, 15:17
Հիանալի կատակերգակներ, որոնք մեծամասամբ խաղում էին միասին:
Կարպ Խաչվանքյանն իր խաղով, միմիկայով, ձայնով ուղղակի գերեց հանդիսատեսին, նրան անվանում էին «Ծիծաղի մաէստրո:»
Սվետլանա Գրիգորյանը մինչեւ հիմա էլ շարունակում է խաղալ եւ մինչեւ հիմա նրան սիրում ու գնահատում են:

Smokie
19.03.2010, 15:29
Կարպ Խաչվանքյանի մասին ինտերնետից:


Ծիծաղի մաեստրոն


1923 թվականի հունվարի 23-ին Ախալցխայի հայկական ընտանիքներից մեկում ծնվեց մի մանուկ, ում, Հրաչյա Ղափլանյանի գնահատմամբ, վիճակված էր դառնալ ծիծաղի անօրինակ և չծերացող Վարպետ:
Կարպ Խաչվանքյան… Ամպագոռգոռ բառեր պետք չեն` ներկայացնելու, թե նրա անունը հայ թատերասեր հասարակության համար որքան թանկ է ու սիրելի: Անհնար է պատկերացնել, թե ինչ ընթացք ու զարգացում էր ապրելու հայ օպերետային թատրոնը, եթե նրա բեմը չբոցավառվեր ախալցխացի այդ գանգրահեր ու գեղեցկադեմ տղայի հմայքից:
Դեռ մանկուց Թիֆլիսի կրկեսի, պատանի հանդիսատեսի ռուսական և ապա Գրիբոեդովի անվան թատրոնների խաղացանկերի ոչ մի ներկայացում բաց չթողած պատանին երազում էր դերասան դառնալ: Եվ այդպես էլ` պայուսակում ավելի շատ պիես ու երգ, ուշք ու միտքը թատրոնին, շուրջը, ամեն ինչում միայն խաղ ու հանդիսատես տեսնելով, ավարտեց դպրոցը: Պատերազմը Մոսկվայում թատերական կրթություն ստանալու նրա երազանքը թողեց անկատար, ուստի միակ ընտրությունը ՙՎրացֆիլմ՚ կինոստուդիայի կինոդերասանական դպրոցն էր, որն ավարտելուց հետո մի քանի թատրոններում աշխատելու հրավեր ստացավ: Սակայն… (դե, եկ ու մի հավատա նախախնամությանը) Երևանից ստացվում է մի հեռագիր… Երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արտեմի Այվազյանը հրավիրում էր նրան աշխատելու: Դա 1944 թվականն էր:
Մի կարգին հայերեն չիմացող Կարպը երկընտրանքի մեջ էր, բայց քանի որ արյան կանչն ավելի զորեղ էր, այն 21-ամյա երիտասարդին բերեց Հայաստան: Նրա ներկայությունը մեծ հետաքրքրություն ու թարմություն մտցրեց թատրոնի աշխատանքների մեջ: Հանդիսատեսը հենց սկզբից սիրեց Կարպին:
-Սկզբից ևեթ Կարպուշան բեմում երբեք չի խնայել իրեն,- պատմում է նրա 50-ամյա բեմական հաղթարշավի արժանավոր զուգընկեր Սվետլանա Գրիգորյանը:- Հարյուր անգամ խաղացած դերը նա խաղում էր այնպես, ինչպես պրեմիերայի օրը` նույնը պահանջելով իր ընկերներից: Տասնամյակներ շարունակ խաղընկեր եմ եղել նրան և խոստովանում եմ, որ ամեն անգամ հուզվել եմ, երբ խաղացել եմ Կարպի հետ: Նա ուրիշին չէր ների մայրենի լեզվի անճշտությունը, կենցաղային, ավանդական անձնավորումը մերժող արտիստիզմը, ինտելիգենտությունը, բայց Կարպին ներեց` նրա բոլոր ՙշեղումներն՚ ընդունելով իբրև բնականոն մի բան:
Քիչ դերասաններ կան, ովքեր իրենց խաղով կարող են շունչ տալ կերպարներին ու ասելիքը հասցնել հանդիսատեսին այնպես, ինչպես դա հաջողվում էր Կարպ
Խաչվանքյանին: Նրա խաղացած 100-ից ավելի դերերը միշտ ծիծաղ են պարգևել հանդիսատեսին: 1989 թվականին Լոս Անջելեսում բեմադրվող ՙՊահանջվում է ստախոս՚ ներկայացումից հետո թերթերից մեկում գրվեց հետևյալը. ՙԵթե մելամաղձոտ ու անտրամադիր ես, մի երթար հոգեբույժին, այլ գնա ու տես ՙՊահանջվում է ստախոսը՚: Երեք ժամ խնդա ու զվարճացիր: Վայելե ազգիդ հրաշք տղան` Կարպ Խաչվանքյանը և վստահ եղիր, հոգիդ պիտի թեթևանա անպայման՚:
50 անգամ խաղացած ՙՏաքսի-տաքսին՚ 51-րդ անգամ ընթանում էր լեփ-լեցուն դահլիճում: Յուրաքանչյուր ներկայացումից հետո ժամանակ էր պետք, որպեսզի դերասանի մեջ եղած կրակն աստիճանաբար մարեր, ու նա դուրս գար կերպարից:
-Լինելով փայլուն դերասան կարիք չկար նրան սովորեցնել ողջ այբուբենը, բավական էր նրան ասել միայն ՙա՚ տառը և վերջ, մնացածը նրա համար պարզ էր ու
հասկանալի,- հիշում է Երվանդ Ղազանչյանը:
- Նա իմպրովիզի մեծ վարպետ էր, իսկ իմպրովիզ անելու համար մեծ տաղանդ է պետք, որով ցողված էր միայն Թաթիկ Սարյանի, Մհեր Մկրտչյանի և Կարպ Խաչվանքյանի արվեստը: Նրանք էին, որ նույն նախադասությունը կարող էին հարյուր անգամ կրկնել, առանց հանդիսատեսին հոգնեցնելու (Ես հիմա ի՞նչ անեմ, էս ճամպրուկն ու՞ր դնեմ):
Կարպ Խաչվանքյանը մինչև վերջ հավատարիմ մնաց իր ժանրին, ու թեև նրա խաղը հաջողված էր նաև կինոարվեստում (ՙՊատվի համար՚, ՙՃանապարհ դեպի կրկես՚, ՙԱտամնաբույժն արևելյան՚ ), այնուհանդերձ, նա կինոդերասան չդարձավ: ՙԻնձ համար արժեք ունի միայն այն, ինչ արել և անում եմ թատրոնում, իմ հարազատ տանը՚,- մի առիթով ասել է նա:
Հանդիսատեսին ծիծաղից ուշաթափության հասցնող Խաչվանքյանը թատրոնից դուրս լռակյաց էր, անգամ` տխուր: ՙՊատկերացրեք, ես նույնիսկ անեկդոտ պատմել չգիտեմ,- ասում էր նա: -Ես դերասան եմ միայն բեմի վրա, բեմից դուրս ես վայելում եմ ուրիշների հումորը՚:
Նրա հետ հետաքրքիր էր նույնիսկ լռել և սպասել, թե երբ պիտի խոսի կամ թե պոռթկա` իր ասելիքը տվյալ պահին ասելու համար: ՙԲեմում կարծես բոցկլտացող կրակ լիներ, որը թեժանում էր բեմի վրա և այնուհետև բեմից հեռանալուց հետո իր հետևից թողնում էր հրդեհից առաջացած ՙավերածությունը՚,- այդպիսին է Կարպը Յուրի Ամիրյանի հուշերում:
…Այո՜, Խաչվանքյանը Երևան չգալ չէր կարող: Եթե չգար, 1918թ. Հայոց խորհրդարանի շենքը Կոմեդիայի թատրոնի վերածված բեմից ո՞վ պիտի ծիծաղեր այս աշխարհի անիրավությունների վրա…
Երբ մի օր բեմից արտասանում էր իր հերոսի խոսքերը` ՙԱշխարհում կա՞ մի մարդ, որը կարողանար ինձ սիրել ՚, դահլիճից հնչեց հանդիսատեսի միահամուռ պատասխանը` Մենք…

Smokie
19.03.2010, 16:15
Շատ եմ սիրում «Սերն աստղերի տակ» ներկայացումը:love, որտեղ Կարպ Խաչվանքյանը եւ Սվետլանա Գրիգորյանը ինչպես միշտ գլխավորն են: Տեսել ե՞ք այդ ներկայացումը:
Լավն էր նաեւ «Տաքսի-Տաքսի»-ն:
«Պահանջվում է ստախոսը» կիսատ եմ տեսել, հաճույքոոով կնայեի, տեսածս էլ շատ հավանել եմ: Սվետլանա Գրիգորյանն այդ ներկայացման մեջ չի խաղում:

Հարդ
19.03.2010, 16:50
Լավ թեմա ես բացել, բայց ԽաչվանՔյան չի, ԽաչվանԿյան:

Smokie
23.03.2010, 19:22
Մի քանի տարի առաջ «Մեր տան տերերը,» ներկայացմանն էինք ընտանիքով գնացել, Սվետլանա Գրիգորյանն է՛լ էր խաղում: Հենց առաջին անգամ բեմ մտավ, ամբողջ դահլիճը ուրախացավ, ծափահարեցին, ծիծաղում էին, շատ բնական ու լավ ա այդպիսի ընդունելությունը: Լավն էր Սվետլանա Գրիգորյանը այդ ներկայացման նեջ, մանավանդ այն հեռախոսազրույցի պահերին «էշն էլ ես դու, խոզն էլ ես դու, եզն էլ ես դու . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .»
Իսկ իմ ամենասիրելին մնում է «Սերն աստղերի տակ:»

Մինա
05.03.2011, 01:11
Լավ թեմա ես բացել, բայց ԽաչվանՔյան չի, ԽաչվանԿյան:

Լավ թեմա է:ԽաչվանՔյանն էլ ճիշտ է գրված:Երևի ռուսերենից թարգմանվելուց է դարձել ԽաչվանԿյան հարգելի Հարդ:):Հիշում եմ 90-ականներին մոմի լույսով էինք նայում ներկայացումները:Ինչ ասես չքաշեցին մեր դերասանները ճգնաժամին:Ճիշտն ասած բոլորիս համար էլ դժվար ու անտանելի տարիներ էին:

romanista
04.04.2011, 19:03
Մի քանի տարի առաջ «Մեր տան տերերը,» ներկայացմանն էինք ընտանիքով գնացել, Սվետլանա Գրիգորյանն է՛լ էր խաղում: Հենց առաջին անգամ բեմ մտավ, ամբողջ դահլիճը ուրախացավ, ծափահարեցին, ծիծաղում էին, շատ բնական ու լավ ա այդպիսի ընդունելությունը: Լավն էր Սվետլանա Գրիգորյանը այդ ներկայացման նեջ, մանավանդ այն հեռախոսազրույցի պահերին «էշն էլ ես դու, խոզն էլ ես դու, եզն էլ ես դու . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .»

Նույն բանն էի ուզում գրել, ուղղակի ես նույն ներկայացմանը գնացել եմ մի քանի շաբաթ առաջ ու Սվետլանա Գրիգորյանը խաղում էր: Նա նորից բեմում էր, ու ինձ բախտ վիճակվեց հիանալ նրա դերասանական տաղանդղ ու մի լավ ծիխաղել նրա կերպարի գործողությունների ու խոսքերի վրա))

insider
12.05.2014, 23:48
Մահացել է Սվետլանա Գրիգորյանը: Էհ, կոմեդիայի թատրոնի լավագույն դերասաններից ևս մեկը լքեց մեզ: 83 տարեկան էր: