PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարց եւ պատասխան համակարգչային սարքերից ու աքսեսուարներից:

Էջեր : 1 2 3 [4] 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19

linus
26.05.2009, 21:25
Սրանք իմ ռամի տվյալներն են.
Form Factor DIMM
Type DDR2
Type Detail Synchronous
Size 1024 MB (2048)
Total Width 128-bit
Data Width 64-bit
Bank Locator DIMM1

Ամենաքիչը ուզում եմ 4GB-անոց. մնումա գինը 8GB-ից ավել չլինի :D :))
Հա, մեկ էլ պռոցը AMD Turion-ա :pardon
transcend 1GB Module DDR2-333 (part number - TS1GHP890B) ցմահ երաշխիք - 18000դր
transcend 2GB Module DDR2-667 (part number - TS2GHP995A) ցմահ երաշխիք - 18000դր
խնդրում եմ չզարմանալ գների համար:
Kingston 2GB Module DDR2-800 ցմահ երաշխիք - 15000դր

Rammstein
26.05.2009, 21:49
linus ջան, աչքիս էն ժամանակ սխալ էի հիշում` ոնցոր թե 667 ՄՀց չի։ Արի ես CPU-Z ծրագրի տրամադրած տվյալները գրեմ, ավելի հստակ կլինի։ :)

Memory

General
Type - DDR2
Size - 512 Mbytes

Channels # - Single

Timing

DRAM Ferquency - 266.0 MHz
FSB:DRAM - 3:4
CAS# Latency (CL) - 4.0 clocks
RAS# to CAS# Delay (tRCD) - 4 clocks
RAS# Precharge (tRP) - 4 clocks
Cycle Time (tRAS) - 12 clocks
Bank Cycle Time (tRC) - 16 clocks

SPD

Memory Slot Selection

Slot #1 - DDR2
Module Size - 512 Mbytes
Max Bandwith - PC2-5300 (333 MHz)
Manufacturer - Kreton corp.

Correction - None
Week/Year - 10/07

Timing Table

Frequency - 200 MHz - 266 MHz - 333 MHz
CAS# Latency - 3.0 - 4.0 - 5.0
RAS# to CAS# - 3 - 4 - 5
RAS# Precharge - 3 - 4 - 5
tRAS - 9 - 12 - 15
tRC - 12 - 16 - 20
Voltage - 18.V - 1.8V - 1.8V

linus
26.05.2009, 22:17
քո նոուտին կլինի վերջին երկուսը (2Gb անոցները), իսկ ինչ ֆիռմա է նոուտտ?

VisTolog
27.05.2009, 15:56
քո նոուտին կլինի վերջին երկուսը (2Գբ անոցները), իսկ ինչ ֆիռմա է նոուտտ՞

իմ հե՞տ ես :)) Թոշիբա.

linus
27.05.2009, 22:03
իմ հե՞տ ես :)) Թոշիբա.
իմիջայլոց ասեմ որ մեր ընկերությունը (Երեվանյան գործընկերի հետ միասին) ստացել է Toshiba-ի Рекомендованный партнер ստատուսը, տակ շտո ցանկացած հարցով կարաս դիմես :)
հա մեկել մենք թոշիբաների վրա դնում ենք կինգստոնի տարբերակը, ու ասեմ որ շատ լավ աշխատոըմ է, կարաս դնես փորցած է ;)

Նարե
27.05.2009, 23:06
ժողովուրդ ջան կոմպումս 3 վիրուս եմ հայտնաբերել
C://WINDOWS\system32\ctfmon.exe is the TR/Agent2.ece Trojan
C://WINDOWS\system32\autorun.dll dropper
գնամ քցվեմ թե որևէ խորհուրդ կտամ, սխալ կլինի չէ delete տամ, move to quarantine էլ չի անում, ինչ անեմ?

Elmo
27.05.2009, 23:39

ջնջի ՝ delete

Նարե
27.05.2009, 23:55
ջնջի ՝ delete

բայց այդ դեպքում ջնջվում են նայև սիստեմնի ֆայլեր՞:8

davidus
28.05.2009, 01:07
ժողովուրդ ջան, ինձ մի հատ մայր պլատայի նորմալ մոդել ասեք` օնբորդ վիդեո-քարտով, ինտելի համար (core2duo)...

linus
28.05.2009, 01:50
ժողովուրդ ջան, ինձ մի հատ մայր պլատայի նորմալ մոդել ասեք` օնբորդ վիդեո-քարտով, ինտելի համար (core2duo)...
ինչ նպատակով ես օգտագործելու ետ մոբոն?
եթե կոմերցիոն կառաջարկեմ՝ Intel DG31PR, DG41RQ
Եթե տան համար Intel DG35EC, DG43NB VIIV տեխնոլոգիայով
Եթե ուզում ես vPro տեխնոլոգիա Intel DQ35Joe, DQ45CB
Իսկ եթե տան մեդիա կլասի ես ուզում, ապա Intel DG45ID, DG45FC VIIV տեխնոլոգիայով
:)
եթե մանրամասներ հետաքրքում է կարամ ասեմ, մենակ ասա որ կլասի մասին ասեմ ;)

masivec
28.05.2009, 12:27
ժողովուրդ ջան, ինձ մի հատ մայր պլատայի նորմալ մոդել ասեք` օնբորդ վիդեո-քարտով, ինտելի համար (core2duo)...
Դու գինը ասա:)Վիդեոկարտա առնելուց պիտի ասես թե ինչ գնի սահմաններում;)

AG16
28.05.2009, 15:19
Ժողովուրդ որ 2 հատ windows-ա կոմպի մեջ, մեկնումեկը ո՞նց ջնջեմ

BOBO
29.05.2009, 10:48
Ժողովուրդ որ 2 հատ windows-ա կոմպի մեջ, մեկնումեկը ո՞նց ջնջեմ
Պապկեն ջնջի boot.ini -ից էլ հանի:tease

Աշխեն
29.05.2009, 15:23
երեխեք Կասպերսկիս ժամանակ առ ժամանակ էս նույն տեղում վիրուսա գտնում, ջնջում եմ հետո էլի բերումա
D:\System Volume Information\_restore{C56816C3-FB52-403C-AF48-7614E6FB1DD2}\RP5\A0001796.EXE
Նորմալա, կարողա ինտերնետիցա գալիս ամեն օր?? կամ էլ հեչ էլ վիրուս չի, ուղղակի exe-ա դրա համարա բերում???:think

masivec
30.05.2009, 12:47
Ինչ ա նշանակում ՝
1.Видео: DivX ու Видео: XviD:think
2.Качество: HDTVRip 720p:think

_Հրաչ_
02.06.2009, 00:41
բայց այդ դեպքում ջնջվում են նայև սիստեմնի ֆայլեր՞:8

Դժվար թե. ctfmon.exe-ն Language Bar-ն ա, իսկ autorun.dll-ը ջնջելով էլի սիստեմին վնաս չես տա: Իմ մոտ էլ ա պատահել, որ վիրուսը կամ տրոյական ձին բուն են դրել System32-ում: Ջնջել եմ, խնդիր չի եղել: Դու էլ ջնջի. շատ դեպքերում չես իմանում, վիրուսն ինչ ճանապարհով ա գալիս ընկնում: Բայց որ անտիվիրուսը շուխուր ա դնում, ուրեմն կարևոր չի` որտեղ ա վիրուսեղենը. պետք ա դիլեյթ անել: :):):ok

_Հրաչ_
02.06.2009, 00:47
երեխեք Կասպերսկիս ժամանակ առ ժամանակ էս նույն տեղում վիրուսա գտնում, ջնջում եմ հետո էլի բերումա
D:\System Volume Information\_restore{C56816C3-FB52-403C-AF48-7614E6FB1DD2}\RP5\A0001796.EXE
Նորմալա, կարողա ինտերնետիցա գալիս ամեն օր?? կամ էլ հեչ էլ վիրուս չի, ուղղակի exe-ա դրա համարա բերում???:think

System Volume Information-ը համակարգչի պահեստն ա, որտեղ պահվում են ֆայլեր System Restore-ի համար: Վիրուսներն էլ, իրանց հավատին մի քիչ շուստրի, մտնում են էնտեղ. էդ պապկեն Windows-ի սովորական Explorer-ով չի բացվում: Իսկ անտիվիրուսը սաղ կոմպն ա ստուգում: Ու զարմանալու չի, որ ամեն օր էդտեղից վիրուս գտնի: Դա վիրուս ա, թե չէ անտիվիրուս գրողները էդքան ապուշ չեն, որ իրանց գրած ծրագիրը «ուղղակի exe» ֆայլեր բռնի վիրուս ճանաչի:
Քեզ մնում ա` ամեն անգամ վիրուսի ահազանգի դեպքում սեղմել Delete ու վերջ: :B:ok

Artgeo
02.06.2009, 01:09
երեխեք Կասպերսկիս ժամանակ առ ժամանակ էս նույն տեղում վիրուսա գտնում, ջնջում եմ հետո էլի բերումա
D:\System Volume Information\_restore{C56816C3-FB52-403C-AF48-7614E6FB1DD2}\RP5\A0001796.EXE
Նորմալա, կարողա ինտերնետիցա գալիս ամեն օր?? կամ էլ հեչ էլ վիրուս չի, ուղղակի exe-ա դրա համարա բերում???:think
Այդ պապկաները համակարգը վերականգնելու համար ապուշ սերվիսից են, որից գրեթե ոչ ոք չի օգտվում, բացի վիռուսներից: My Computer-ի վրա աջ քլիք, Properties>System Restore ու դիր չրթիկը Turn Off System Restore on all drive հետո OK:
System volume information պապկաները կդատարկվեն։

_Հրաչ_
02.06.2009, 23:27
Ամեն դեպքում, ինչքան էլ ապուշ սերվիս լինի, մեկ-մեկ պետք ա գալիս: Պատահում ա նենց կարևոր բաներ ես միամիտ ջնջում կոմպից, որ ուզում ես հետ բերել: Իմ կարծիքով իրա աշխատանքն էդքան էլ չի խանգարում կոմպին: Ուղղակի պետք ա անտիվիրուսը միշտ թարմացրած պահել. էդքան բան:

AG16
09.06.2009, 23:01
Քաշել եմ Microsoft Office 2007 для дома и учебы, բայց որ ուզում եմ ինստալ անեմ, հենց սկզբից գրումա "не удалось установить пакет" ինչի՞ց կլինի:(

linus
09.06.2009, 23:27
Քաշել եմ Microsoft Office 2007 для дома и учебы, բայց որ ուզում եմ ինստալ անեմ, հենց սկզբից գրումա "не удалось установить пакет" ինչի՞ց կլինի:(
քաշելուց երեվի ֆաիլ է փչացել, եթե ուզում ես կարող եմ դիսկի վրա գրել ու տալ

Interdenominational
09.06.2009, 23:27
Պարոնայք, այս հաղորդագրությունը ինչ կցուցանէ? Եվ ինչպես կարելի է վերացնել, ուղղել և այլն.../խաղերի միացման դեպքում է միայն հայտնվում/:
Շնորհակալություն:)
................................................................

_Հրաչ_
09.06.2009, 23:27
Պակետը վնասված ա երևի, կամ էլ կարա Windows Installer-ի խնդիր լինի:

Interdenominational
09.06.2009, 23:29
Ասել է թե` SP-ն է վնասված? /դրանից ֆորմատ անելու հոտ է փչում?:(/

.... Հ.Գ. ըստ ամենայնի խորհուրդը ինձ չէր ուղղված:) Իսկ իմ բազմաչարչար համակարգչի ինչն է "փչացել"?

_Հրաչ_
11.06.2009, 00:08
:) Հա, ոնց որ սաղ իրար ա խառնվել: Քո գրածի մասին չէի գրել:)
Իսկ քո խնդիրը, համակարգային խնդիր ա, բայց շատ դեպքերում կոնկրետ ծրագրից ա լինում: Եթե կարաս, uninstall տուր, նորից նստացրու ծրագրերդ (կամ խաղերդ), որոնք էդ պատուհանը բերում են: Էդ սխալը բերում ա էն դեպքում, երբ համակարգում сбой, բախում ա լինում:

Interdenominational
11.06.2009, 00:14
_Հրաչ_ Պատկերացրեք, արդեն որերորդ անգամն եմ uninistall/install անում, և ամեն անգամ նույնը: :(
Բայց կա նաև մեկ այլ գործոն` մինչև նոր "antivirus" օգտագործելը կարծես թե ամեն ինչ կարգին էր /թեկուզ և սա միանշանակ չի/, պարադոքսալ բան է ստացվում - միգուցե ԱՌԱՆՑ "antivirus" նման խնդիրներ չէր ծագի? :8:)

Armen.181
11.06.2009, 16:24
ժող մեր ներքին ցանցում մեկը xp փոխել vista ա քցել հիմա մենք նրա կոմպը պտնելու ժամանակ կոդ ա ուզում ,ինչ-որ կերպ կարանք անեք որ ետ կոդը չուզի , կանխավ շնորհակալ եմ

Աթեիստ
11.06.2009, 20:14
ժող մեր ներքին ցանցում մեկը xp փոխել vista ա քցել հիմա մենք նրա կոմպը պտնելու ժամանակ կոդ ա ուզում ,ինչ-որ կերպ կարանք անեք որ ետ կոդը չուզի , կանխավ շնորհակալ եմ
Նման դեպքերում շատ լավ օգնում է Yandex-ը

http://www.netdocs.ru/articles/File-Print-Sharing-Windows-Vista.html

linus
11.06.2009, 23:51
ժող մեր ներքին ցանցում մեկը xp փոխել vista ա քցել հիմա մենք նրա կոմպը պտնելու ժամանակ կոդ ա ուզում ,ինչ-որ կերպ կարանք անեք որ ետ կոդը չուզի , կանխավ շնորհակալ եմ
Control Panel\Network and Sharing Center - Sharing and discovery

բոլորը միացրու հետո որը պետք չի կանջատես

_Հրաչ_
13.06.2009, 00:27
Interdenominational :)Ճակատագրի հեգնանք էր երեւի: Հենց էսօր իմ մոտ էլ սկսեց նույնը: Հենց լուծեմ խնդիրը, կարձագանքեմ: Ամեն դեպքում փորձի ուրիշ տեղից բացած ծրագիրը բեր գցի, տենց պտի որ աշխատի:

Armen.181
17.06.2009, 20:35
ժող վիստայի տակ 5.1 դինամիկները նորմալ չեն աշխատում երբ միացնում եմ 5.1 կինո դինամիկնեռը նորմալ աշխատում ա, իսկ երբ միացնւմ եմ երգ երգում են միայն առաջին 2 դինամիկները, xp-ում երգում էին բոլոր դինամիկներ,կարողա նաստռոկեքից լինի:(,կանխավ շնորհակալ եմ

Edz
18.06.2009, 08:32

Ինչ ծրագրով ես երգ լսում ու ինչ ծրագրով ես կինո նայում????

Armen.181
18.06.2009, 10:51
օրինակ՛ wmp 11 և երգ եմ լսում և կինո եմ նայում ,driver-ը Realtek HD 6.0.1.5809,առանձին-
առանձին որ դինամիկները ստուգում եմ ամեն ինչ նորմալ ա

davidus
18.06.2009, 16:01
օրինակ՛ wmp 11 և երգ եմ լսում և կինո եմ նայում ,driver-ը Realtek HD 6.0.1.5809,առանձին-
առանձին որ դինամիկները ստուգում եմ ամեն ինչ նորմալ ա

Ապեր, զարմանալու բան չկա.... մեր բոլորի կողմից լսվող երգերը MP3 ֆորմատով 2 կանալանի են` stereo,/հիմանականում Joint stereo :[ / իսկ 5.1 ֆորմատի կինոյի ձայնը 6 կանալանոց ա ու հանգիստ աշխատացնում ա դինամիկները ԱՌԱՆՁԻՆ-ԱՌԱՆՁԻՆ, քանի որ յուրաքանչյուր դինամիկի համար առանձին ԱՆԿԱԽ կանալ կա..... հիմա, դու ուզում ես 2 կանալանոց աուդիոն 6-ի տակ երգացնես..... հնարավոր ա, որ XP-ի տակ մեդիապլեյերդ կարողանում էր մնացած 4 կանալի համար ստերեոն էմույլացիա աներ, իսկ Vista-ի տակ չի կարողանում... չգիտեմ, ինձ թվում ա դա առավելություն ա, քան թերություն..... ըստ ինձ, դրայվերից չի....

Armen.181
18.06.2009, 18:40

Իսկ հնարավոր ա ինչոր նաստրոկա անել որ մեդիապլեյերս (կամ մեկ ուրիշ մեդիապլեյրով) կարողանա մնացած 4 կանալի համար ստերեոն էմույլացիա անի :(

Rammstein
20.06.2009, 11:25
Ժողովուրդ, էն թերությունը, որ ասում էի է՞, էն որ միացնելուց winlogon.exe-ն էռոռ ա տալիս ու կոմպը ռեստարտ է լինում... էն օրը ԲԻՕՍ-ի մեջ բզբզեցի, կարծեմ ՌԱՄ-ի արագությունը 500 քանի ՄՀց-ից դարձրի 667 ՄՀց: Հիմա էդ թերությունը վերացել ա, ու որոշ ծրագրեր ոնց որ թե արագացել են:
Ուղղակի հետաքրքիր է՝ ինչ-որ մեկը նման բանի հանդիպել է՞՝ որ ՌԱՄ-ի արագությունից նման բան լինի կախված: :think

_Հրաչ_
21.06.2009, 00:50
_Հրաչ_ Պատկերացրեք, արդեն որերորդ անգամն եմ uninistall/install անում, և ամեն անգամ նույնը: :(
Բայց կա նաև մեկ այլ գործոն` մինչև նոր "antivirus" օգտագործելը կարծես թե ամեն ինչ կարգին էր /թեկուզ և սա միանշանակ չի/, պարադոքսալ բան է ստացվում - միգուցե ԱՌԱՆՑ "antivirus" նման խնդիրներ չէր ծագի? :8:)

Լուծվեց խնդիրը: Սաղ Ռեգիստրներից էր: Փնտրում ես չաշխատող ծրագիրդ (Ctrl+F), ջնջում էդ տվյալը, ու ծրագիրդ նորից ինստալլ անում: Ու արդեն նորմալ կլինի:

Dragon
21.06.2009, 12:11
Դիսկի վրա նկարներ եմ գրել: Ցույց ա տալիս, որ երկու գիգաբայթը զբաղված ա, բայց նկարները չկան: Ոնց վերականգնեմ,:think

davidus
21.06.2009, 15:02
Իսկ հնարավոր ա ինչոր նաստրոկա անել որ մեդիապլեյերս (կամ մեկ ուրիշ մեդիապլեյրով) կարողանա մնացած 4 կանալի համար ստերեոն էմույլացիա անի :(

հնարավոր ա երևի... պիտի նաստրոյկաներում բզբզաս...... :8

REAL_ist
24.06.2009, 18:02
Ժող ջան ֆլեշկա եմ առել 4գբ, բայց մեջը հենց սկզբից 3.70 տեղա, հնարավորա շատացնել?:thinkու պատճառը ինչնա որ քիչա ցույց տալիս?

One_Way_Ticket
24.06.2009, 18:14
Որոշ մաս ինքը օգտագործում է "սեփական կարիքների համար", դա նորմալ է: Շատացնել կարծում եմ չի լինի:

Հայկօ
24.06.2009, 18:24
Ժող ջան ֆլեշկա եմ առել 4գբ, բայց մեջը հենց սկզբից 3.70 տեղա, հնարավորա շատացնել?:thinkու պատճառը ինչնա որ քիչա ցույց տալիս?

Լրիվ նորմալ ա: Համակարգչային հիշողություն արտադրողները մեկ կիլոբայթը հազար բայթ են հաշվում, մեկ մեգաբայթը՝ հազար կիլոբայթ, գիգաբայթը՝ հազար մեգաբայթ... Այնինչ իրականում պետք ա 1024 լինի: Ծավալի տարբերության պատճառը էս ա:

davidus
24.06.2009, 19:29
Ժողովուրդ ջան, չգիտեի որտեղ գրեմ, դրա համար որոշեցի ստեղ գրել....
ուրեմն, մի հատ հարց........
հնարավոր չի չինական Nokia-յի վրա օրիգինալ պրաշիվկա նստացնել?????

Cracker
25.06.2009, 13:41
Ժող կա Notebook Toshiba Satellite A305-S6898, որի RAMը 4GB յա. Վրեն Vista64bit էր դրած, ֆորմատ արեցի, XP32bit դրեցի, հիմա RAMը 3 GB յա ցույց տալիս... Ինչ անեմ?

Ներսես_AM
25.06.2009, 15:16
64 բիտ դիր: 32 բիտերը 3.2ից(կարծեմ) ավել չեն տեսնում

Սարգսյան
25.06.2009, 19:17
Ժողովուրդ ջան, չգիտեի որտեղ գրեմ, դրա համար որոշեցի ստեղ գրել....
ուրեմն, մի հատ հարց........
հնարավոր չի չինական Nokia-յի վրա օրիգինալ պրաշիվկա նստացնել?????

Կարծում եմ ոչ, մի տեղ կարդացել էի, որ դրանք ֆիզիկապես էլ այլ կառուցվածք ունեն:

Սարգսյան
25.06.2009, 19:21
Դիսկի վրա նկարներ եմ գրել: Ցույց ա տալիս, որ երկու գիգաբայթը զբաղված ա, բայց նկարները չկան: Ոնց վերականգնեմ,:think

եթե սեսիան չես փակել, փորձի մի նոր ֆայլ գրել... իմ մոտ տենց ստացվել ա մի անգամ:
կամ էլ գուգլիր (ես ինչ լավ բառ էր :D) պրոբլեմը:

Cracker
25.06.2009, 21:56
Ու ով կկարողանա ինձ 64 բիտանոց ԽՊ տրամադրի? կարամ ֆլէշով կամ բալվանկով գամ :)

aerosmith
27.06.2009, 12:40
Ժող ջան մի բան էլ ես հարցնեմ, խորհուրդ կտաք օգտագործեմ MAC OS leopard ХАКИНТОШ???? կամ կարողի լինի այնպիսի մարդ թեկուզ և ձեր շրջապատում, որ օգտագործած լինի??

Razo
29.06.2009, 21:16
Ժող ջան, խնդրում եմ էլի ինձ օգնեք... Մի հատ մեծ պրոբլեմ ունեմ, պետքա Vista-այի պառոլ ջարդեմ, կարամ դե ձև չկա ???

Elmo
29.06.2009, 21:56
Ժող ջան, խնդրում եմ էլի ինձ օգնեք... Մի հատ մեծ պրոբլեմ ունեմ, պետքա Vista-այի պառոլ ջարդեմ, կարամ դե ձև չկա ???

Եթե համակարգչին վիզիկական դոստուպ ունես, կարաս պառոլը զրոյացնես: Նախօրոք պետք ա հատուկ դիսկով զագրուզկա լինես: Ու չգիտեմ վիստայի համար կա՞ր տենց բան թե չէ:

Իսկ ջարդելու ոչ մի շանս չունես: Նույնիսկ key logger -ը չի օգնի: Նոր NT 4.0 -ից էնկողմ բոլոր windows -ների մոտ ծածգագիրը միակողմանի կոդավորվում ա ու ջնջվում: Չնայած հներում էլ էր միակողմանի կոդավորվում ու ջնջվում, բայց կարելի էր խեշը որպես պառոլ ցանով ուղարկել ու աուտոֆիկացիան հաջող կլիներ: Հիմա տենց բան չկա, հիմա խեշը ցանցով գնում ա ոչ թե հասցեատիրոջ մոտ, այլ «ընդհանուր գախտնիքի պահարան», որտեղից ստանում ա «տոմս» ու էդ տոմսով գնում տիրոջ մոտ: Զուգահեռ միացման դեպքում էլ հետադարձ խեշը համեմատվում ա իսկական տիրոջ պատասխանի հետ ;): Հետո կոդավորված մասը համեմատվում ա ներքին խեշի հետ: Համակարգ մուտք գործելու պահին ինքը արդեն ջնջված ա լինում ու ոչ մի հետք չի մնում: key logger -ը ինտերակտիվ միացնելու համար էլ ա գոնե պառոլ պետք :D

Razo
29.06.2009, 22:05
XP-իով հլը լոգինը չնտրած կարաս սխմես ալթ քոնթռոլ դիլեյթ դիլեյթ ու կբացի որ յուզեռի անունը դու գրես, դե եթե կոմպի տերը ադմինը չի փասսավորել, մտնում ես ու կարաս իրա պառոլը անջատես...

Իսկ վիստան դրա պես մի բան չունի ? չեմ կարծում որ էս ապուշ Ֆրանսիացու մտքով կանցներ ադմինի վրա կոդ դնել...

Elmo
29.06.2009, 22:09

օգտագործողի անփությույան հետևանքով համակարգչին միանալը ուրիշ բան ա, կոտրելը ուրիշ: Ես անվտանգության համակարգը նկարագրեցի: Մնացածում ոչնչով չեմ օգնի:

Edz
29.06.2009, 23:38
Ժող ջան, խնդրում եմ էլի ինձ օգնեք... Մի հատ մեծ պրոբլեմ ունեմ, պետքա Vista-այի պառոլ ջարդեմ, կարամ դե ձև չկա ???

Ինետում լավ ման արի ու հաստատ կգտնես, ես XP-ի համար մի 2 հատ ունեմ, որոնք 100% աշխատում են, Vista-ի համար չունեմ, բայց համոզված եմ որ դրա համար էլ կլինեն ծրագրեր:

Հ.Գ. Ով ման է գալիս, նա անպայման գտնում է: ;)

Razo
30.06.2009, 18:03
Ախր ոնց պոիսկ տամ գուգլով ? Եթե էտ փասսը ջարդել չի համարվում, էտ դեպքում ոնց գրեմ որ իմ ուզածը գտնեմ?

Արամ
30.06.2009, 18:21
Ախր ոնց պոիսկ տամ գուգլով ? Եթե էտ փասսը ջարդել չի համարվում, էտ դեպքում ոնց գրեմ որ իմ ուզածը գտնեմ?
պոիսկը օրինակ սենց տու http://www.google.ru/search?hl=ru&lr=&newwindow=1&ei=Hx9KSpH-CtuOjAeZ3uG8CA&sa=X&oi=spell&resnum=0&ct=result&cd=1&q=Vista+account+password+finder&spell=1
արդյունքը ՝

Reboot the Windows Vista and boot up with Windows Vista installation DVD.

While the Windows Vista installation interface pops up, click the Repair You Computer link at the bottom-left corner.

Next, the System Recovery Options dialog box appears. There are few options that related to repairing Windows Vista, looks like Recovery Console in Windows XP:
Startup Repair options is used to automatically fix problems that are preventing Windows Vista from starting.

System Restore to restore Windows Vista setting to an earlier point in time.

Windows Complete PC Restore to restore Windows Vista from a full system backup.

Windows Memory Diagnostic Tool could be the first Microsoft memory tester toolkit that bundled with Windows setup media.

Command Prompt is the target option of this Vista hacking guide. Click on this option now.

In the Vista Command Prompt, type mmc.exe and press ENTER key to bring up the Microsoft Management Console.

Click on the File menu, select Add / Remove Snap-in option, locate and select the Local Users and Groups on the left panel, and click Add button to add it to the right panel.

Now, the Choose Target Machine dialog box pop up. Keep the default setting by clicking the Finish button – that means using the Local Users and Groups snap-in to manage this local computer, and not another computer in network.

Click OK button and return to MMC windows. Under the Root Console in left panel, double-click Local Users and Group that was added earlier. Click on User folder, locate and right-click the target Vista logon account that found in the right panel.

Guess you should know what to do now. Select the Set Password from the right-click menu to set a new password / reset old password.

Edz
30.06.2009, 19:32
Ախր ոնց պոիսկ տամ գուգլով ? Եթե էտ փասսը ջարդել չի համարվում, էտ դեպքում ոնց գրեմ որ իմ ուզածը գտնեմ?

Էստեղ (http://www.metacafe.com/watch/316013/hack_windows_vista/) նայի

Հայկօ
01.07.2009, 23:39
Կարելի՞ ա արդյոք նոթբուկի ականջակալների 3.5մմ ելքին միացնել սովորական համակարգչային բարձրախոսներ:

Edz
02.07.2009, 08:39
Կարելի՞ ա արդյոք նոթբուկի ականջակալների 3.5մմ ելքին միացնել սովորական համակարգչային բարձրախոսներ:

Էտ ականջակալների ելքը մենակ ականջակալների համար չի, թեկուզ կարողա ելքի վրա ականջակալա նկարած:
Կարելիա նաեւ սովորական համակարգչային բարձրախոսներ էլ միացնել, նոթեբուքի համար մեկա:

Լեո
02.07.2009, 10:37
Կարելի՞ ա արդյոք նոթբուկի ականջակալների 3.5մմ ելքին միացնել սովորական համակարգչային բարձրախոսներ:

Կարելի է, եթե սովորական բարձրախոսներ են և ուժեղացուցիչ չունեն: Հակառակ դեպքում, եթե ուժեղացուցիչով են (բուֆեր), ապա sound card-ը կարող է վնասվել:

Edz
02.07.2009, 12:49
Կարելի է, եթե սովորական բարձրախոսներ են և ուժեղացուցիչ չունեն: Հակառակ դեպքում, եթե ուժեղացուցիչով են (բուֆեր), ապա sound card-ը կարող է վնասվել:

Իսկ ես կասեյ հակառակը, եթե ուժեղացուցիչ չլինի, այսինքն ուղակի բարձրախոս լինի անպաjման կվնասվի SounCard-ը:
Իմ նոտեբուքին էս պահին միացրածա CREATIVE 2.1 ու աշխատումա առանց պրոբլեմի:

Լեո
02.07.2009, 13:37
Իսկ ես կասեյ հակառակը, եթե ուժեղացուցիչ չլինի, այսինքն ուղակի բարձրախոս լինի անպաjման կվնասվի SounCard-ը:
Իմ նոտեբուքին էս պահին միացրածա CREATIVE 2.1 ու աշխատումա առանց պրոբլեմի:

Ուժեղացուցիչ ասելով՝ բուֆերը նկատի ունեմ: Ինձ խորհուրդ չեն տվել բուֆերը կոմպին միացնել:

Հայկօ
02.07.2009, 15:02
Ինչքան հասկացա՝ սենց ա. ուժեղացուցիչով (amplifier) բարձրախոսներ կարելի ա միացնել, որովհետև դրանք սնվում են առանձին հոսանքով, նոթբուկից կախված չեն: Առանց ուժեղացուցիչի չես էլ կարող միացնել՝ ուղղակի ձայն չի լինի, որովհետև 3.5մմ ելքի տված սնուցումը չի հերիքի դրանք աշխատեցնելու համար:

Edz
03.07.2009, 08:55

Կարողա եւ հերիքի, բայց Soun Card-ը հաստատ կվնասի, խորհուրդ չեյ տա որ փորձես:

Լեո
03.07.2009, 09:04
Կարո՞ղ ա ինձ թարս էին ասել :8

Edz
03.07.2009, 09:28
Կարո՞ղ ա ինձ թարս էին ասել :8

Առանց ուժեղացուցիչի ես ի նկատի ունեմ ուղակի դինամիկ, այսինքն դինամիկներ որոնք արտաքինից չեն սնվում հոսանքից: Իսկ էն դինամիկները որոնք ունեն արտաքինից սնման կարիք կարող ես միացնել:

Arxangelo
03.07.2009, 14:02
Իսկ մի փոքր թեմայից դուրս հարց: Հիմնարկի ադմինը սեռվերից փակելա որոշ սայթեր, ասենք օդնոկլասնիկը: Ես այն մտնում եմ շրջանցելով անոնիմ պռոքսի սեռվեռի օգնությամբ www.mycroc.com, բայց բնականաբար այդ դեպքում որոշ սկրիպտեր չեն աշխատում ու սայթից օգտվել լիարժեք չի լինում…
կարո՞ղ է իմանաս նչպես կարելի է շրջանցել էտ բլոկիրովկան

Elmo
03.07.2009, 14:15

Խնրում եմ թեմայից չշեղվել: Թեմայի նպատակն է հայալեզու ինֆորմացիա տալ ցանցերի մասին: Ձեր հարցը համապատասխան թեմաներում տվեք, կպատասխանեմ:
Բաժնի մոդերատորից խնրում եմ ջնջել հարցն ու իմ արձագանքը:

Chuk
03.07.2009, 14:25
Մոդերատորական. վերջին գրառումները տեղափոխվել են «Համակարգչային ցանցերի աշխատանքը» թեմայից:

Elmo
03.07.2009, 14:28
Իսկ մի փոքր թեմայից դուրս հարց: Հիմնարկի ադմինը սեռվերից փակելա որոշ սայթեր, ասենք օդնոկլասնիկը: Ես այն մտնում եմ շրջանցելով անոնիմ պռոքսի սեռվեռի օգնությամբ www.mycroc.com, բայց բնականաբար այդ դեպքում որոշ սկրիպտեր չեն աշխատում ու սայթից օգտվել լիարժեք չի լինում…
կարո՞ղ է իմանաս նչպես կարելի է շրջանցել էտ բլոկիրովկան

Գուգլում փնտի անվճար պրոքսիներ ու տեղադրի բրաուզերիդ պրոքսիում: Էդ դեպքում սկրիպտերն էլ կբացվի գովազդներն էլ ;)

Լեո
03.07.2009, 16:40
Firefox-ում JavaScript-ը ինչպե՞ս են միացնում:

Arxangelo
03.07.2009, 17:06
Գուգլում փնտի անվճար պրոքսիներ ու տեղադրի բրաուզերիդ պրոքսիում: Էդ դեպքում սկրիպտերն էլ կբացվի գովազդներն էլ ;)

փորձել եմ էտ դեպքում Ընդհանրապես չի մտնում ոչ մի սայթ:(

Հայկօ
03.07.2009, 17:10
Firefox-ում JavaScript-ը ինչպե՞ս են միացնում:

Tools - Options - Content - Enable JavaScript (Enable Java): Advanced...-ներն էլ բզբզա:

Xelgen
03.07.2009, 22:22
Գուգլում փնտի անվճար պրոքսիներ ու տեղադրի բրաուզերիդ պրոքսիում: Էդ դեպքում սկրիպտերն էլ կբացվի գովազդներն էլ
… գաղտնաբառերդ էլ ;)

Elmo
04.07.2009, 19:18
… գաղտնաբառերդ էլ ;)

դե հա:
Ամեն ինչի համար պետք ա վճարել:

Elmo
04.07.2009, 19:19
փորձել եմ էտ դեպքում Ընդհանրապես չի մտնում ոչ մի սայթ:(

ուրեմն սերվերը չի աշխատում, մի ուրիշով փորձի: էնքան փորձի, միչև ստացվի:

Arxangelo
05.07.2009, 00:15
ուրեմն սերվերը չի աշխատում, մի ուրիշով փորձի: էնքան փորձի, միչև ստացվի:

Չէ շատ պռոքսիներով եմ փորձել, չի լինում: Մեր հիմնարկի ինտերնետը սահմանափակ է, այսինքն քարտեր են բաժանում որոշակի մեգաբայթերով, այսինքն բացի պռոքսիից նաև ավտորիզացիայա ուզում, կարողա՞ դրանիցա

masivec
08.07.2009, 18:31
Ժող կարողա ինչ որ մեկտ իմանա ու ունենա Mass Effect խաղը ոնց անեմ որ ռուսերեն խոսա:(

Ապե Ջան
10.07.2009, 17:28
Ինձ կասպերսկիի աշխատող կեյա պետք կա ունեցող???

masivec
10.07.2009, 18:29
Ինձ կասպերսկիի աշխատող կեյա պետք կա ունեցող???
Միգուցե ասես թե որ կասպերսկիի՞:8

Ապե Ջան
10.07.2009, 18:50
Միգուցե ասես թե որ կասպերսկիի՞:8

7-ի, բայց ել պետք չի, քաշել եմ

Norton
14.07.2009, 00:04
1.Ո՞նց անեմ, որ յունիկոդից բացի մնացած տառատեսակներն էլ բրաուզերը կարդա:
2.վինդուզի լեզուն ընդհանուր ոնց փոխեմ:

VisTolog
14.07.2009, 08:08
1.Ո՞նց անեմ, որ յունիկոդից բացի մնացած տառատեսակներն էլ բրաուզերը կարդա:
2.վինդուզի լեզուն ընդհանուր ոնց փոխեմ:
2. Այսինքն ո՞նց. Անգլերենը հաերեն դարձնե՞ս

Սլիմ
14.07.2009, 09:57
Ժող ջան շատ շտապ պետքա իմանամ, ոնց կարամ սկայպիս ֆոնտերը փոխեմ? Բոլոր տեղերում նորմալ գրումա ինչ լեզվով ուզում եմ , մենակ սկայպի մեջ հայերենա գրում ու չի փոխում:( Ինչ անեմ?

hamLT
15.07.2009, 17:20
Ժող ջան շատ շտապ պետքա իմանամ, ոնց կարամ սկայպիս ֆոնտերը փոխեմ? Բոլոր տեղերում նորմալ գրումա ինչ լեզվով ուզում եմ , մենակ սկայպի մեջ հայերենա գրում ու չի փոխում:( Ինչ անեմ?

Տարօրինակ պրոբլեմ ա, ամեն դեպքում փորձի էստեղից փոխես տառատեսակը:

http://hamlt.netii.net/ogn.jpg

davidus
15.07.2009, 18:07
Ժող ջան շատ շտապ պետքա իմանամ, ոնց կարամ սկայպիս ֆոնտերը փոխեմ? Բոլոր տեղերում նորմալ գրումա ինչ լեզվով ուզում եմ , մենակ սկայպի մեջ հայերենա գրում ու չի փոխում:( Ինչ անեմ?

իսկ ինչով ես համոզված որ հայերեն գրածդ ուրիշների մոտ ցույց կտա????

Zangezur
15.07.2009, 23:41
Իքսփիի մեջ ոնցա հնարավոր նենց անել, որ ցացնցի մեջի մյուս համակարգիչները իմ այփին չկարանան փինգ անել, այսինքն չկարողանան ինձ ցանցի մեջ տեսնել, վիստայի վրա տենց բան կա, անջատում էլ ֆայըզ ընդ ֆօլդեռս շարինգը, բայց իքսփիյում չգիտեմ: Մոտս կիս 7-ա քցած, դրանով կարամ մի բան անեմ՞՞՞

Ապե Ջան
16.07.2009, 16:20
Որ ծրագրով կարամ վիդեո ֆաիլից(avi) --- JPEG սարքեմ ???:8

davidus
16.07.2009, 19:00
ժողովուրդ ջան...... վիստա 64 ա մոտս ու չի թողում որ wireless-ի սերվիսը միանա, գրում ա որ group policy-ի հետ կապված խնդիր ա...... ոնց կարամ group policy-ն նաստրոյկա անեմ???? շատ ա պետք, խնդրում եմ օգնեք էլի....... նախապես մերսի

Հայկօ
16.07.2009, 19:56
Որ ծրագրով կարամ վիդեո ֆաիլից(avi) --- JPEG սարքեմ ???:8

Print Screen - MS Paint - Paste - Save ;).

hamLT
16.07.2009, 20:25
Print Screen - MS Paint - Paste - Save ;).

էդ տարբերակով, վիդեո-ի ֆորմատից կախված, կարող ա սև էկրան սեյվ անի :)

Media Player Classic-ում պաուզա էս տալիս, հետո "File > Save Image...", կամ Alt+I
Եթե հանկարծ էռոռ բերեց մտի "View > Options > Output > DirectShow Video" -ն դիր "System Default"

Աթեիստ
16.07.2009, 21:01
Իքսփիի մեջ ոնցա հնարավոր նենց անել, որ ցացնցի մեջի մյուս համակարգիչները իմ այփին չկարանան փինգ անել, այսինքն չկարողանան ինձ ցանցի մեջ տեսնել, վիստայի վրա տենց բան կա, անջատում էլ ֆայըզ ընդ ֆօլդեռս շարինգը, բայց իքսփիյում չգիտեմ: Մոտս կիս 7-ա քցած, դրանով կարամ մի բան անեմ՞՞՞

Վիստայում նույնիսկ եթե file and folder sharing-ը անջատես, դա չպետք է ազդի ping-ի վրա։
Եթե քեզ պետք է ping-երն անջատել, միացրու Firewall-ը (Control panel-ից, և նրա մեջ անջատիր ping-ը)․ Իսկ եթե ուզում ես անջատել sharing-ը, բացիր ցանցային միացման հատկությունները, և հանիր File and folder sharing-ի 'ծիտիկ'-ը։

Աթեիստ
16.07.2009, 21:09
ժողովուրդ ջան...... վիստա 64 ա մոտս ու չի թողում որ wireless-ի սերվիսը միանա, գրում ա որ group policy-ի հետ կապված խնդիր ա...... ոնց կարամ group policy-ն նաստրոյկա անեմ???? շատ ա պետք, խնդրում եմ օգնեք էլի....... նախապես մերսի

Start > RUN> gpedit.msc > OK
Բայց թե այստեղ որտեղ ես կարգավորելու Wirelless-ը, ասել չեմ կարող։
Եթե մանրամասն գրես (Copy/paste) պրոբլեմի հաղորդագրությունը, կարող է օգնելն ավելի հեշտ ստացվի։

davidus
16.07.2009, 21:24
Start > RUN> gpedit.msc > OK
Բայց թե այստեղ որտեղ ես կարգավորելու Wirelless-ը, ասել չեմ կարող։
Եթե մանրամասն գրես (Copy/paste) պրոբլեմի հաղորդագրությունը, կարող է օգնելն ավելի հեշտ ստացվի։

հեսա, նման պատուհաններ էր բացում... մի տեղ էլ գրեց group policy-ի մասին, բայց չեմ հիշում որտեղ

Elmo
16.07.2009, 22:55
Ավելի լավ ա գուգլես: Նման ոչ ստանդարտ պրոբլեմներին սենց լուծում տալը հեշտ չի:

Ապե Ջան
17.07.2009, 19:00
Կա ինչ որ մեկը որ ռադիոնետիցա օգտվում??? ուզում եմ քաշեմ 1 ՄԲիտնոցը 30000-ով սիմետրիկ

Angelochek Pushisti
19.07.2009, 22:41
Ողջույն Բոլորին կարող եք ասել ինչն է ցույց տալիս

masivec
19.07.2009, 22:44
Ողջույն Բոլորին կարող եք ասել ինչն է ցույց տալիս
Երևի պռոցը և օզուն:8

ChildOfTheSky
19.07.2009, 22:46
Ողջույն Բոլորին կարող եք ասել ինչն է ցույց տալիս

մեծը ցույց ա տալիս պրոցեսորի օգտգործումը, փոքրը՝ RAM-ինը: Եթե չեմ սխալվում :think

Angelochek Pushisti
19.07.2009, 23:04
եթե դժվար չի կարող եք սրանք էլ ասել ինչ են նշանակում

Հ.Գ Նոր XP-ի եմ ֆորմատ արել ու սենց պատւհաներա բերում

ChildOfTheSky
19.07.2009, 23:14
եթե դժվար չի կարող եք սրանք էլ ասել ինչ են նշանակում

Հ.Գ Նոր XP-ի եմ ֆորմատ արել ու սենց պատւհաներա բերում

Համակարգչիդ ֆիզիկական հատկանիշներն ա ցույց տալիս, մասնավորապես, որ պրոցեսսորդ քոր 2 դուո 2Gh է: Սովորական այլընտրանք է Թասք Մենեջերին, որը կարող ես բացել Ctrl+Alt+Delete տարբերակով: Իսկ վերջին նկարում պատկերված են միջազգային տնտեսական շուկաների ցուցանիշներ՝ ինդեքսներ, ինչը դժվար թե քեզ պետք գա, քանի որ օգտագործում է ինտերնետիդ ռեսուրսները:

Ապե Ջան
20.07.2009, 10:02
մանկական էֆեկտներ ավի ֆոռմատ որտեղից քաշեմ???

Armen.181
20.07.2009, 11:36
ժող (pci DWL-G510) wi fi մոդեմը ամեն րոպեն մեկ սկան ա անում ու կտրտում ա:(,կարողա իմանաք ոնց անջատեմ սկան անել կապ հաստատելուց հետո,մեկել 2 մոդեմն ել 54 մբս ա բայց 11 ով եմ քաշում :( ,կապը 3 կամ 4 գիծ ա ինքնել գրում ա 48 մբս:(,նախօրոք շնորհակալ եմ

Աթեիստ
20.07.2009, 16:03
մանկական էֆեկտներ ավի ֆոռմատ որտեղից քաշեմ???
Եթե հարցն այնպես ձևակերպես, որ իմ նման "թեյնիկը" հասկանա, կփորձեմ օգնել:

ժող (pci DWL-G510) wi fi մոդեմը ամեն րոպեն մեկ սկան ա անում ու կտրտում ա
Առաջին հերթին, Firmware-ը իրենց կայքից քաշիր (ftp.dlink.ru) ու թարմացրու: Տարբերակ է նաև ոչ օրիգինալ Firmware-ի տեղադրումը:

Angelochek Pushisti
21.07.2009, 19:41
Ողջույն բոլորին մի բան հարցնեմ ես օգտագործում եմ nod 32 անտիվիրուսը կարող եմ սրա հետ համատեղ օգտագործեմ նաև Eset Nod32 Internet Security անտիվիրուսը , կոմպը չի դանդաղի կամ ուրիշ պռոբլեմներ չեն առաջանա: Ինչ խորհուրդ կտաք???

AG16
21.07.2009, 21:21

Նախ Internet security չի, այլ Smart Security-ա, և 2-րդ՝ Eset Smart Security-ն իր մեջ արդեն ներառումա Nod 32 անտիվիրուսը:

Angelochek Pushisti
21.07.2009, 23:20
Նախ Internet security չի, այլ Smart Security-ա, և 2-րդ՝ Eset Smart Security-ն իր մեջ արդեն ներառումա Nod 32 անտիվիրուսը:
Իսկ սա ինչ է Eset Nod32 Internet Security չէ
http://www.torrentreactor.net/torrents/1988808/Eset-Nod32-Internet-Security-%2B-activation-key-serial

Աթեիստ
21.07.2009, 23:33
Իսկ սա ինչ է Eset Nod32 Internet Security չէ

Ի՞նչ ես կարծում, եթե ես Կասպերսկի "անտիվիրուսի" անունը, փոխեմ, դարձնեմ Կասպերսկի PhotoEditor, դրանից հետո այն կդառնա՞ PhotoEditor։
NOD-ի տեսակներին կարող ես ծանոթանալ արտադրողի կայքում` www.eset.com, այնտեղ Internet Security կարծես թե չկա։

Angelochek Pushisti
21.07.2009, 23:41
Ի՞նչ ես կարծում, եթե ես Կասպերսկի "անտիվիրուսի" անունը, փոխեմ, դարձնեմ Կասպերսկի PhotoEditor, դրանից հետո այն կդառնա՞ PhotoEditor։
NOD-ի տեսակներին կարող ես ծանոթանալ արտադրողի կայքում` www.eset.com, այնտեղ Internet Security կարծես թե չկա։
Կարեվոր չի Smart Security կլինի թե Կասպերսկի ուղղակի ուզում էի իմանայի 2 անտիվիրուս իրար կխանգարեն թե չէ

AG16
22.07.2009, 00:50
Կարեվոր չի Smart Security կլինի թե Կասպերսկի ուղղակի ուզում էի իմանայի 2 անտիվիրուս իրար կխանգարեն թե չէ
Eset Smart Security-ի մեջ արդեն կա nod32 անտիվիրուսը + նաև Firewall, այսինքն ինտերնետից օգտվողները պտի էսի օգտագործեն:

HardRock
22.07.2009, 16:43
Ժող. սենց մի հարց, եթե կոմպի վրա թվային tv tuner կա, արբանյակային անտենան միանգամից տեղ պետքա միացնեմ, թե էլի անտենայի tuner-ով պետքա անցնի նոր միան:

aerosmith
25.07.2009, 09:43
Ժող. սենց մի հարց, եթե կոմպի վրա թվային tv tuner կա, արբանյակային անտենան միանգամից տեղ պետքա միացնեմ, թե էլի անտենայի tuner-ով պետքա անցնի նոր միան:

կարծում եմ անտենայի տյուներով պետքա անցնի նոր միանա։

Փիսիկ
25.07.2009, 11:37
տուպոյ հարց էլի՜ ... Ավիրան լավն ա թե ավիրում ա? :( ինձ ասել էին, որ թեթև ա ու էդքան հիշողություն չի ուտում, բայց նենց կախում ա խեղճ բալիկս :( սրտիցս արին ա կաթըմ!
մերսիկ!

masivec
25.07.2009, 16:32
տուպոյ հարց էլի՜ ... Ավիրան լավն ա թե ավիրում ա? :( ինձ ասել էին, որ թեթև ա ու էդքան հիշողություն չի ուտում, բայց նենց կախում ա խեղճ բալիկս :( սրտիցս արին ա կաթըմ!
մերսիկ!
Նոդ քցի եթե կաղում ա ու թեթև բան ա պետք;)Կասպերսկի 4ever:B

Ռեդ
25.07.2009, 17:04
Ամենալավ անտիվիրուսը շեդուլն ա. պարբերաբար կոմպդ ֆորմատ ես անում:

Racer
25.07.2009, 19:53
Ժող. սենց մի հարց, եթե կոմպի վրա թվային tv tuner կա, արբանյակային անտենան միանգամից տեղ պետքա միացնեմ, թե էլի անտենայի tuner-ով պետքա անցնի նոր միանա:
Ցանկալի ա միանգամից, բայց կաշխատի նաև tuner-ի ելքից ( այդ դեպքում երբեմն հնարավոր է ազդանշանի թուլացում որոշ տրանսպոնդերների վրա զուգահեռ հեռուստացույցով և համակարգչով դիտելու դեպքում)

Terminator
28.07.2009, 11:54
Ժող., մի հարց. կոմպը նորմալ աշխատում էր, հանկարծ կախվում է և անջատել ու նորից միացնելուց հետո, ծրագիրը` Windows-ը չի բացում:(, գրում է` windows no start... հետո` windows root-sistem32 hal.dll..., հետո ասում է re-install արա.
Ինչից կարող էր այսպիսի բան լիներ և ինչ կարելի է անել:8:
Նախապես մերսիներ:)

aerosmith
28.07.2009, 14:57
Terminator ջան, իմ մոտ էլ նման անկապ բաներ էր լինում։ Հանկաց կախում էր, վինչից անկապ ձայնր էլին լսվում, միանալու ժամանակ ինչ-որ ֆայլի անուն էր տալիս, միանում էր ու էլի մի որոշ ժամանակ անց վինչը ձենը քցում էր գլուխը ու էլի կախում էր։ Հետո նման բան եղավ մեր շենքից մեկի կոմպի հետ, զգացի որ ինչ-որ համատարած բանից էր այդպիսի բան պատահում։ հետո կոմպը միացրեցի ստաբիլիզատրի ու հիմա արդեն մոտ մեկ ամիս նման բան տեղի չի ունեցել։ Փաստորեն դուր եկավ , որ էդ պրոբլեմը հոսանքներից էր ։ Կամ հոսանքը ուժեղ էր կամ էլ թույլ։ Բայց համենայնդեպս ստաբիլիզատրի տվյալներով իր մեջ 220վ-ից պակաս հոսանք էր մտնում։
Փորձիր կամ ստաբիլիզատրի միացնել, կամ էլ յուփիէս -ի։

Terminator
28.07.2009, 15:03
Մերսի պատասխանի համար, կփորձեմ:): Իսկ կարող է վիրուսից, անտիվիրուս չկա, լինի կամ windows-ը թռաց լինի:
Հա, մեկ էլ ընթանրապես windows-ը զագռուսկա չի լինում, հնարավոր էինքնուրյուն դզվի:

Ապե Ջան
28.07.2009, 15:41
էդ տարբերակով, վիդեո-ի ֆորմատից կախված, կարող ա սև էկրան սեյվ անի :)

Media Player Classic-ում պաուզա էս տալիս, հետո "File > Save Image...", կամ Alt+I
Եթե հանկարծ էռոռ բերեց մտի "View > Options > Output > DirectShow Video" -ն դիր "System Default"
:(:(

Rammstein
28.07.2009, 17:59
Goooal փորձիր VLC Player: ;)

Dragon
29.07.2009, 17:05
Ինչպես կարելի է վինչեստրի վրայից ինֆորմացիան էնպես ջնջել, որ հետագայում, ոչ մի ձև հնարավոր չլինի վերականգնել: Մեթոդ կամ ծրագիր կա?:
Մեկը սենց բան ասեց, ինչ կասեք, խելքին մոտ ա?
Ասենք մի 50 անգամ, եթե վինչեստրը ամբողջությամբ լցնես, հետո ջնջես, օգուտ կտա, որ հետագայում սկզբնական ինֆորմացիայից ոչ մի ֆրագմենտ չմնա և ծրագրով հնարավոր չլին վերականգնել:

_DEATH_
29.07.2009, 20:40

Ջնջելուց հետո CCleaner-ով wipe free space ես անում կամ Recuva-ով Secure Delete:
http://piriform.com
Ուրիշ ծրագրեր էլ կան, բայց սրանք համ լավն են, համ էլ անվճար…

Armen.181
30.07.2009, 18:21
ժող մի հարց ,ներքին ցանցում համակարգիչներից մեկի մեջ կասպերսկի 2010 ա քցած ,ինքը նեց ա անում որ ոչ մի համակառգիչ ցույց չի տալի,բայց երբ անջատում ենք սաղի մոտ դզվում ա ,հարցը նրանում ա որ ում մոտ կասպեռն ա սաղ նորմալ ա ,

Արամ
30.07.2009, 18:36

Դե կարաս օրինակ Avira դնես:):)

Rhayader
30.07.2009, 20:29
Մի փոքր պրոբլեմ էլ իմ մոտ կա: Կոմպը միանալուց ոչ սիգնալ չի տալիս ու մոնիտորը նույնիսկ չի բացվում: Ինչի՞ց կլինի:

Հայկօ
30.07.2009, 20:44
Մի փոքր պրոբլեմ էլ իմ մոտ կա: Կոմպը միանալուց ոչ սիգնալ չի տալիս ու մոնիտորը նույնիսկ չի բացվում: Ինչի՞ց կլինի:

Նույն սիմպտոմներով մեռավ կոմպիս մայրական սալիկը :think:

Rhayader
30.07.2009, 20:45
Նույն սիմպտոմներով մեռավ կոմպիս մայրական սալիկը :think:

Փոխել եմ: Չի օգնում:

Armen.181
30.07.2009, 21:46
Դե կարաս օրինակ Avira դնես:):)

Անտիվիրսը պոխելը պռոբլեմ չի,ուղակի հետաքրքիր ոնց ա արել :)

Dragon
30.07.2009, 22:11
Ջնջելուց հետո CCleaner-ով wipe free space ես անում կամ Recuva-ով Secure Delete:
http://piriform.com
Ուրիշ ծրագրեր էլ կան, բայց սրանք համ լավն են, համ էլ անվճար…

wipe-ինչ ա նշանակու՞մ: Արեցի ամբողջ վինչը լցրեց, նորից ջնջեց:8
Հիմա վերջ, էլ ոչ մի ծրագրով նախկինում եղած տվյալները չի լինի՞ վերականգնել:

Արամ
31.07.2009, 11:10
wipe-ինչ ա նշանակու՞մ: Արեցի ամբողջ վինչը լցրեց, նորից ջնջեց:8
Հիմա վերջ, էլ ոչ մի ծրագրով նախկինում եղած տվյալները չի լինի՞ վերականգնել:

http://ntfsundelete.com/

Rhayader
31.07.2009, 12:11
Ժող, տարա տուն, ստուգեցի: Եթե ինչ-որ մեկն էլ էդ պրոբլեմն ունենա (կոմպի քուլերները միանում են, բայց էկրանին սիգնալ չի գալիս ու ճտոց չի հանում), թող նախ պրոցը ստուգի::)

Armeno
31.07.2009, 12:36
մի վախտ իմն էլ եղել, էլեմենտը հանեցի մի 2 րոպեից դրեցի դզվավ

VisTolog
31.07.2009, 16:00
wipe-ինչ ա նշանակու՞մ: Արեցի ամբողջ վինչը լցրեց, նորից ջնջեց:8
Հիմա վերջ, էլ ոչ մի ծրագրով նախկինում եղած տվյալները չի լինի՞ վերականգնել:
Հենց մենակ դրանում համոզվելու համար, որ չի լինում վերականգնել, դրեցի 230gb wipe արեցի, 2 ժամ էլ տևեց :))
Անօգուտ. Easy Recovery-ին լրիվ վերականգնումա :)

REAL_ist
02.08.2009, 18:30
Ժող ջան dvd-ի դիսկը չի կարդում էլ կոմպը, հնարավորա ինչ որ կերպ մեջից ինֆորմացիան հանել?

Rammstein
02.08.2009, 18:44
մի վախտ իմն էլ եղել, էլեմենտը հանեցի մի 2 րոպեից դրեցի դզվավ
Մի անգամ էլ ընկերոջս մոտ էր եղել (միացնելուց քուլերները մի ակնթարթ ֆռում էին, ու կանգնում էին), գնացի ինչ արեցի չեղավ, վերջը սնման բլոկից դեպի մայր. պլատան գնացող հոսանքի լարը հանեցի, էլի դրեցի, եղավ։ :)

Rammstein
02.08.2009, 18:45

Ժող, մի հարց էս մի հատ Վիստա կա, շատ հաճախ որեւէ ֆոլդեր բացելուց հետո սենց բան է բերում` «COM Surrogate has stopped working»։ Ինչի՞ց կլինի։

_DEATH_
02.08.2009, 18:49
Ժող ջան dvd-ի դիսկը չի կարդում էլ կոմպը, հնարավորա ինչ որ կերպ մեջից ինֆորմացիան հանել?

isobuster (http://www.isobuster.com/)-ով փորձի

VisTolog
02.08.2009, 19:03
Ժող, մի հարց էս մի հատ Վիստա կա, շատ հաճախ որեւէ ֆոլդեր բացելուց հետո սենց բան է բերում` «ՑՈՄ Սուռոգատե հաս ստոպպեդ վորկինգ»։ Ինչի՞ց կլինի։
ինչ-որ [URGE] կա՞ Ինստալ արած. Անինսթալ արեք. Կամ էլ նեռո 7ա դրած :))

VisTolog
02.08.2009, 19:05
Ժող ջան դվդ-ի դիսկը չի կարդում էլ կոմպը, հնարավորա ինչ որ կերպ մեջից ինֆորմացիան հանել՞
[cdroller.com]

Rammstein
02.08.2009, 19:29
ինչ-որ [URGE] կա՞ Ինստալ արած

Էդ ո՞րն է...

Կամ էլ նեռո 7ա դրած

8-ը :)

VisTolog
02.08.2009, 19:38
Էդ ո՞րն է...

8-ը :)
էդ ես էլ չգիտեմ որն է, :) բայց մի հատ քոնթրոլ պանելի ադդ ռեմով-ում նաեք, կարողա լինի. Մեդիա փլեյրի հետա կապված.
Չեքդիսկ էլ արեք, մարդ ես, մեկ էլ տեսար օգնեց.

AG16
02.08.2009, 19:39
Վերջերս խաղերը սկսել են չմիանալ, մի քանի վայրկյան սև էկրան ու Desktop:( Ինչի՞ց կլինի:

VisTolog
02.08.2009, 19:40
Վերջերս խաղերը սկսել են չմիանալ, մի քանի վայրկյան սև էկրան ու Դեսկտոպ:( Ինչի՞ց կլինի:
էքսպիյա՞ :)

AG16
02.08.2009, 20:05
էքսպիյա՞ :)
Հա:

VisTolog
02.08.2009, 20:29
Հա:
[system restore] փորձել ես՞ :)

AG16
02.08.2009, 20:47
[system restore] փորձել ես՞ :)
Անջատածա:

Dragon
02.08.2009, 21:33
Կասեք ես ֆորատներից որն է ավելի բարձր որակով
ASF, AVI, MOV

_DEATH_
02.08.2009, 22:19
Կասեք ես ֆորատներից որն է ավելի բարձր որակով
ASF, AVI, MOV

1)Դրանք ֆորմատներ չեն, կոնտեյնեռներ են
2)Որակը կախված է կոդեքից
3)իմ կարծիքով ամենաբարձր որակը ապահովում ա mp4/H.264-ը, որը վիդեոն դիտելու ժամանակ ռեբլոք տեխնոլոգիան ա օգտագործում դեֆոլթով, որի շնորհիվ վիդեոն առանձ քառակուսիների է երևում ցածր բիթռեյթի դեպքում:

Dragon
02.08.2009, 22:42

Կամերայի մեջ ես երեքից մեկը պիտի ընտրեմ, որը ընտերմ չեմ կողմնորոշվում, ինչ խորհուրդ կտաք

Աթեիստ
02.08.2009, 22:53
Կամերայի մեջ ես երեքից մեկը պիտի ընտրեմ, որը ընտերմ չեմ կողմնորոշվում, ինչ խորհուրդ կտաք
Ես AVI կընտրեի։

_DEATH_
02.08.2009, 23:11
Կամերայի մեջ ես երեքից մեկը պիտի ընտրեմ, որը ընտերմ չեմ կողմնորոշվում, ինչ խորհուրդ կտաք

AVI դիր, հետո կոմպով նայի ինչ կոդեքով ա նկարահանել

Dragon
06.08.2009, 07:37
Windows Vista Home Premiumi լիցենզիա ունեմ, բայց չգիտեմ ոնց միքրոսոֆտի կայքից Windows Vista քաշեմ: Ոնց նայեցի մենակ գնելու տարբերակով է, իսկ չկա՞ որ լիցենզիադ հավաքես թողնի քաշես: Եթե կարող եք լինկ տվեք:
Շնորհակալություն

VisTolog
06.08.2009, 08:32
Վինդովս Վիստա Հոմե Պրեմիումի լիցենզիա ունեմ, բայց չգիտեմ ոնց միքրոսոֆտի կայքից Վինդովս Վիստա քաշեմ: Ոնց նայեցի մենակ գնելու տարբերակով է, իսկ չկա՞ որ լիցենզիադ հավաքես թողնի քաշես: Եթե կարող եք լինկ տվեք:
Շնորհակալություն
դեն նետի հոմ պրեմիումը. Գնա խանութից վիստա բեր, ուլտիմատը դիր. Մինչև այդքանը անես, ակտիվատոր էլ կտանք :pardon
կամ քաշի ակտիվացվածը :))
[http://thepiratebay.org/torrent/4686578/Windows_Vista_Ultimate_-_SP1_-_Fully_Activated_-_32bit]

davidus
06.08.2009, 17:37
ժողովուրդ ջան, լսել եմ մայքրոսոֆտը XP-ի support-ը դադարեցրել ա.... հիմա ինչ, էլ ափդեյթներ չեն դուրս գալու???

VisTolog
06.08.2009, 17:54
ժողովուրդ ջան, լսել եմ մայքրոսոֆտը ԽՊ-ի սուպպորտ-ը դադարեցրել ա.... հիմա ինչ, էլ ափդեյթներ չեն դուրս գալու՞՞՞
կասե՞ս որտեղից ես լսել :)

davidus
06.08.2009, 18:39
կասե՞ս որտեղից ես լսել :)

CHIP ժուռնալի մեջ եմ կարդացել.... վերջին համարի :)

VisTolog
06.08.2009, 18:43
ՉԻՊ ժուռնալի մեջ եմ կարդացել.... վերջին համարի :)
ըստ իմ լսածի (մի քանի ամիս առաջվա) մայքրոսոֆթը մինչև հիմա նույնիսկ վին 98ին ա սպասարկում :D

Ավելի չիշտ կլինի հենց իրենց սայթում նաես:)

davidus
06.08.2009, 19:23
ըստ իմ լսածի (մի քանի ամիս առաջվա) մայքրոսոֆթը մինչև հիմա նույնիսկ վին 98ին ա սպասարկում :D

Ավելի չիշտ կլինի հենց իրենց սայթում նաես:)

ուրեմն տես թե պատճառաբանությունը որն էր... նման քայլով ուզում են վիստայի վաճառքի ծավալներն ավելացնեն, հետևաբար և մասնաբաժինը շուկայում, ինչպես նաև վինդ 7-ի մոտալուտ վաճառքները..... գրած էր, որ պաշտոնապես են հայտարարել.... հավես չունեմ, նստեմ ման գամ..:oy:oy

aerosmith
06.08.2009, 19:40
վարվիր այսպես։
սփյուռ տեղեկատվականից,իմանում էս իրանց մեյլը և համապատասխան նամակով դիմում էս մայքրոսոֆթի հայկական գրասենյակին, իրանք մի շաբաթից կպատասխանեն։

VisTolog
06.08.2009, 19:43
ուրեմն տես թե պատճառաբանությունը որն էր... նման քայլով ուզում են վիստայի վաճառքի ծավալներն ավելացնեն, հետևաբար և մասնաբաժինը շուկայում, ինչպես նաև վինդ 7-ի մոտալուտ վաճառքները..... գրած էր, որ պաշտոնապես են հայտարարել.... հավես չունեմ, նստեմ ման գամ..:oյ:oյ
ուխ :D

Ամեն դեպքում չեմ կարծում, որ տենց լինի:)
ի՞նչ օգուտ :8
համ էլ վիստան ու 7ը տեղով ափդեյթ են. :))

davidus
06.08.2009, 20:51
ի՞նչ օգուտ

դե ըստ քեզ 100-ից 200 դոլարով վինդ ծախելը օգուտ չի??? /եթե իհարկե փոքր թվեր չեմ գրել/

_DEATH_
06.08.2009, 20:56
ուխ :D

Ամեն դեպքում չեմ կարծում, որ տենց լինի:)
ի՞նչ օգուտ :8
համ էլ վիստան ու 7ը տեղով ափդեյթ են. :))

Ես էլ եմ տենց բան լսել, բայց ման էկա չգտա մայքրոփափուկի սայթում, մի քանի ամիս առաջ ափդեյթ անելուց հետո ռեստռում ֆռֆռալուց SP4 անունով բանալի հայտնաբերեցի ու ենթադրում եմ որ SP4 վատագույն դեպքում նախատեսել էին, հիմա չգիտեմ կարողա փոշմանեն…
Windows Vista: The best version of Windows yet էս ինչ քամի էր :))

davidus
06.08.2009, 21:29

հա, ես էլ էի կարդացել ՍՊ4-ի մասին, բայց ոնց հասկացա վինդ 7-ը պլանները փոխեց....
Windows Vista: The best version of Windows yet :D :hands հաստատ թե..... դրա ինչն ա լավը, տենց էլ չհասկացա...

VisTolog
06.08.2009, 21:31
Բայց խի՞ Չեք սիրում վիստան :cry2 :)) ինչնա՞ Վատ :unsure
:))

_DEATH_
06.08.2009, 21:38
Բայց խի՞ Չեք սիրում վիստան :cry2 :)) ինչնա՞ Վատ :unsure
:))

Ասեմ ինչն ա վատ, կոմպիլյատորներիս 90%-ը չի աշխատում, ծրագիր գրել մենակ վիզուալով ա լինում նորմալ, եթե լինում ա: Ռեսուրսները ուտելն ա ուտում, կոմպս տեղից էլ դանդաղ ա, Վին7-ը դաժե ահագին ավելի արագա աշխատում: Էլ չեմ խոսում բագերի մասին, արդեն քանի տարի ա բագերը ուղղում են, հլը լիքը կա…

VisTolog
06.08.2009, 22:03

դե ծրագրաորողի համար էքսպինա լավ. Ես ել շատ ծրագրեր եմ փորձել.. Չեն աշխատում. Չգիտեմ, աչքիս անցնելու եմ էքսպիի :[ :(
]

Zangezur
07.08.2009, 00:03
Ժողովուրդ ոնց կարամ կոմպից ինչ-որ վիդեո ֆայլ TV հաճախականությամբ մի սենյակի չափով հաղորդեմ, որ էտ տարածքի TV-ները ցույց տան էտ վիդեոն: Դրա համար ինչ սարքա պետք, կամ ընդհանրապես գոյություն ունի: Օրինակ մեքենաների համար MP3 FM modulator-ներ կան, որ ֆլեշից երգը ռադիո հաճախականությամբ ցրում են ու մեքենայի ռադիոյով բռնումա, ես սրա TV տարբերակն եմ ուզում?????????

Հայկօ
07.08.2009, 00:09
Վիդեո-ելքով ավելի հեշտ ու հարմար չի լինի՞:

Zangezur
07.08.2009, 16:33
Վիդեո-ելքով ավելի հեշտ ու հարմար չի լինի՞:

կարճ ասած ինձ պետքա կոմպը հեռուստացույցին միացնեմ անլար ձևով՞՞՞, հնարավորա՞՞՞՞

Նալբանդյան
07.08.2009, 17:48
կարճ ասած ինձ պետքա կոմպը հեռուստացույցին միացնեմ անլար ձևով՞՞՞, հնարավորա՞՞՞՞

Անլար հնարավոր չի:(

xaker00
07.08.2009, 20:03
Հարցս էսպիսին է...
կա որևէ ծրագիր, որ պապկաների վրա կարենամ կոդ դնեմ... ու հետո բացելու համար ետ ծրագիրը պետք չգա...(ասենք ֆլեշի պապկան ուզում եմ բացեմ ուրիշ կոմպում...) ուղակի ստրոչկի վրա կոդը գրենք....

Xelgen
07.08.2009, 23:19
կարճ ասած ինձ պետքա կոմպը հեռուստացույցին միացնեմ անլար ձևով՞՞՞, հնարավորա՞՞՞՞

Հնարավոր է, պետք է փոքր, թույլ հեռուստահաղորդիչ ճարես։
Բայց որակը ավելի ցածր է լինելու, ու հարևանները կտեսնեն քո մոտ ինչ է կատարվում։
Գործող հեռուստաալքիի հաճախականության հետ բռնեց, կողքի շենքերով գալու են, կռիվ անեն :)

Xelgen
08.08.2009, 01:20
Հարցս էսպիսին է...
կա որևէ ծրագիր, որ պապկաների վրա կարենամ կոդ դնեմ... ու հետո բացելու համար ետ ծրագիրը պետք չգա...(ասենք ֆլեշի պապկան ուզում եմ բացեմ ուրիշ կոմպում...) ուղակի ստրոչկի վրա կոդը գրենք....

Արի դատենք։
Կոդիրովկան երկկողմանի գործողություն է։
Այսինքն պետք է սկբից կոդավորես, հետո դեկոդավորես։
Որպեսզի արվի «առանց ծրագրի», այդ ծրագիրը պետք է ՕՀ-ի կազմի մեջ լինի։
Շատ քիչ ՕՀ-ներում նման մի բան իլռելայն կա, ու միացված է։

Ամենախելքին մոտ տարբերակը, այդ ծրագիրը, հետդ ֆլեշի վրա ես ման տալիս, ու ինքը առանց ինստալյացիայի աշխատի։
Հայտնի TrueCrypt-ը կարող է ֆլեշից աշխատի (http://www.truecrypt.org/docs/?s=truecrypt-portable), բայց դրա համար պահանջվում է Ադմինի իրավունքներ։
Ինքը լավ ու հզուր ծրագիր է, բայց գուցե քո դեպքի համար, ավելի պարզ մի բան գտնես։ Իմ ֆլեշերից մեկի հետ, տենց ծրագիր եղել էր։

aerosmith
08.08.2009, 15:59
Հարցս էսպիսին է...
կա որևէ ծրագիր, որ պապկաների վրա կարենամ կոդ դնեմ... ու հետո բացելու համար ետ ծրագիրը պետք չգա...(ասենք ֆլեշի պապկան ուզում եմ բացեմ ուրիշ կոմպում...) ուղակի ստրոչկի վրա կոդը գրենք....

եթե դու ուզում էս ինչ որ ֆոլդերի վրա կոդ դնել, դու կարող էս էդ ֆոլդերդ զիփ անել, հետո նոր զիփ ի վրա կոդ դնես, իսկ եթե հարցեր առաջանան, որ էդ զիփ ֆայլ տեղափողես ու այլ կամպյուտերի վար վինզիփ, կամ 7զիփ չլինի, ասեմ էդ երկու ծրագրերից էլ փորթեյբլ վերսի կա։ կարծում եմ էս մետոդը և ավելի անվտանգ է ինֆորմացիայի կորստից խուսափելու համար, և ավելի պարզ։

davidus
08.08.2009, 18:24
Ժողովուրդ ջան, MS Virtual PC-ով կարամ նորմալ Ubuntu աշխատացնեմ????

հ.գ. երեկ պարապ էի մնացել, վերջին վերսիան քաշեցի, ասի տեսնեմ ինչ ա, ոնց ա :oy

Հայկօ
08.08.2009, 22:22
Խնդրում եմ օգնեք.

1. Կարելի՞ է արդյոք նոթբուկը անընդհատ միացած թողնել, եթե այն միացած է էլ.ցանցին, թե՞ ցանկալի է, այնուամենայնիվ, երբեմն-երբեմն ակումուլյատորը «դատարկել»: Եվ եթե լարով է միացված, ավելի լավ կլինի ակումուլյատորը հանե՞լ, թե՞ թողնել վրան: Ինչպե՞ս երկարացնել ակումուլյատորի կյանքը:

2. Արդյո՞ք ակումուլյատորը կարող է աշխատել որպես UPS: Ավելի կոնկրետ՝ եթե նոթբուկը լարով է միացած ու ակումուլյատորն էլ վրան է, ապա հոսանքի թրթռոցը ազդու՞մ է նոթբուկի վրա, թե՞ չէ: Լարով միացած ժամանակ հոսանքն ինչպե՞ս է «մտնում» նոթբուկ՝ ուղղակիորե՞ն, թե՞ նախ լիցքավորվում է ակումուլյատորը և ապա՝ նոթբուկն աշխատում է ակումուլյատորի լիցքով:

Շնորհակալություն:

Նալբանդյան
08.08.2009, 22:26
Ժողովուրդ ջան, MS Virtual PC-ով կարամ նորմալ Ubuntu աշխատացնեմ????
Չես փորձե՞լ live cd օգտագործես, ավելի հարմար չի լինի՞

VisTolog
08.08.2009, 22:37
Խնդրում եմ օգնեք.

1. Կարելի՞ է արդյոք նոթբուկը անընդհատ միացած թողնել, եթե այն միացած է էլ.ցանցին, թե՞ ցանկալի է, այնուամենայնիվ, երբեմն-երբեմն ակումուլյատորը «դատարկել»: Եվ եթե լարով է միացված, ավելի լավ կլինի ակումուլյատորը հանե՞լ, թե՞ թողնել վրան: Ինչպե՞ս երկարացնել ակումուլյատորի կյանքը:

2. Արդյո՞ք ակումուլյատորը կարող է աշխատել որպես UPS: Ավելի կոնկրետ՝ եթե նոթբուկը լարով է միացած ու ակումուլյատորն էլ վրան է, ապա հոսանքի թրթռոցը ազդու՞մ է նոթբուկի վրա, թե՞ չէ: Լարով միացած ժամանակ հոսանքն ինչպե՞ս է «մտնում» նոթբուկ՝ ուղղակիորե՞ն, թե՞ նախ լիցքավորվում է ակումուլյատորը և ապա՝ նոթբուկն աշխատում է ակումուլյատորի լիցքով:

Շնորհակալություն:
օրինակ իմ դեպքում ամբողջ օրը նոթը միացրածա. մենակ աշխատանքի ժամանակա, որ իրա ամեն ինչով լավ տաքանումա.
ինչու հանել ակումլյատորը? :'
ակումլյատորի կյանքը երկարացնելու համար լսել եմ, որ ամեն ֆիրմայի նոթ ունի իր ակումլյատորի համար նախատեսված ծրագիր, որը մի քանի անգամ երկարացնումա իրա կյանքը. լինումա նաև նոթի դռայվեռների դիսկում.

Իմ դեպքում հոսանքի թրթռոցը ոչ մի կերպ չի ազդել նոթի վրա. Իմ կարծիքով հոսանքը սկզբում մտնում է ուրիշ տեղեր, հետո նոր անցնում ակումլյատորի մեջ:
:)

davidus
08.08.2009, 22:38
Չես փորձե՞լ live cd օգտագործես, ավելի հարմար չի լինի՞

ուզում էի մի քիչ լինուք բզբզալ.... դրա համար... live cd ինչի համար ի նկատի ունեիր??

aerosmith
08.08.2009, 23:01
Խնդրում եմ օգնեք.

1. Կարելի՞ է արդյոք նոթբուկը անընդհատ միացած թողնել, եթե այն միացած է էլ.ցանցին, թե՞ ցանկալի է, այնուամենայնիվ, երբեմն-երբեմն ակումուլյատորը «դատարկել»: Եվ եթե լարով է միացված, ավելի լավ կլինի ակումուլյատորը հանե՞լ, թե՞ թողնել վրան: Ինչպե՞ս երկարացնել ակումուլյատորի կյանքը:

2. Արդյո՞ք ակումուլյատորը կարող է աշխատել որպես UPS: Ավելի կոնկրետ՝ եթե նոթբուկը լարով է միացած ու ակումուլյատորն էլ վրան է, ապա հոսանքի թրթռոցը ազդու՞մ է նոթբուկի վրա, թե՞ չէ: Լարով միացած ժամանակ հոսանքն ինչպե՞ս է «մտնում» նոթբուկ՝ ուղղակիորե՞ն, թե՞ նախ լիցքավորվում է ակումուլյատորը և ապա՝ նոթբուկն աշխատում է ակումուլյատորի լիցքով:

Շնորհակալություն:

Նոթբուքի լարը իրա ստաբիլիզատրով+ակուումլյատոր=ups;
առանց անկուումլյատորի նոթը կարելի է միացրած թողել, որովհետև եթե տրանսֆորմատորի վրա կարդացած լինես գրվածա 100-240V(իմ մոտ տենցա գրած)->որ ոչ մի հոսանքի թրթռոց բացասաբար ազդեցություն չի ունենա նոթբուքի վրա։Եթե իհարկե իմ վերը նշված սահմանին չի գերազանցում։

Հայկօ
08.08.2009, 23:04
առանց անկուումլյատորի նոթը կարելի է միացրած թողել

Իսկ կարելի է՞, թե՞ ցանկալի, էս դեպքում: Այսինքն՝ անընդհատ լարով միացրած թողնելը ակումուլյատորի կյանքի տևողության վրա բացասաբար չի ազդու՞մ:

aerosmith
08.08.2009, 23:17
կարելի է, որովհետև ես քանդել եմ եյսեռ նոթ-ի ակուումլյատոր, ու բացի ակուուկմլյատորներից ես այնտող հայտնաբերեցի մի փոքրիկ մեխանիզմտ, որը իրականացնում է այն ֆունկցիան, որ երբ ակուումլյատորը 100 տոկոս լիցքավորվում է, փակում է դեպի ակուումլյատոր գնացող էլեկտրականության հոսքը։
իսկ դա նշանակում է, որ ակուումլյատորը երբ 100 լիցքավորված է նոթբուքի վրա եղած-չեղած մի հաշիվ կլինի։ Միայն նրա նոթբուքի վա մնալու միակ օգուտն այն է, որ երբ հոսանքները միանգամից կտրում են, ինչը հայաստանում շաաատ հաճախակի ա լինում, ինֆորմացիայի կորուստ չես ունենա, կհասցնես սեյվ անես։
Իսկ յուփիէսի եֆֆեկտ կստանաս միայն երբ տրանսֆորմատորը աշխատի ակուումլյատորի հետ միասին։

Հայկօ
08.08.2009, 23:22

Այ հենց էս էի ուզում իմանալ, մերսի :): Բայց դա բոլոր նոթբուկների վրա կա՞: HP-ներից խաբար ե՞ք, ժող: Նոր մոդել ա, HP Pavilion dv6t. պիտի որ ունենա տենց բան, չէ՞:

aerosmith
08.08.2009, 23:24
Կարծում եմ այո, որ եյսեռների վրա կա HP-i վրա կլինի ու կլինի։

aerosmith
08.08.2009, 23:27
մի բան էլ ավելացնեմ, եթե նոթբուքը ակուումլյատորով չի միանում, իսկ երբ ակուումլյատորը հանում էք միանում է, ուրեմն իմացեք, որ վերը նշված էդ տրամաբանական սարքը մահացել ա։

_DEATH_
08.08.2009, 23:30
Ժող բա ինչ UPS խորհուրդ կտաք??

aerosmith
08.08.2009, 23:34
ընդհանրապես ես փովերքոմ եմ օգտագործել, ու շատ գոհ եմ եղել։
բայց խորհուրդ չեմ տա որ եսիմ ինչ առնես մի 30000 ի սահմաններում կարաս էդ ֆիրմից ահագին լավը առնես։
օրինակ իմը 10 րոպե էր պահում, ու դա ինձ լրիվ հերիք էր, որ սեյվանեի ու կոմպը անջատեի հոսանք չեղացած վախտ։

masivec
08.08.2009, 23:35
Ժող բա ինչ UPS խորհուրդ կտաք??
e-PRO:hands
Մի տարուց ավել ա no problem:P

Elmo
08.08.2009, 23:36
մի 30000 ի սահմաններում

էդ գնով թեյնիկ էլ չես առնի: Նորմալ UPS մի 250 դոլլարից չի՞ սկսում:

_DEATH_
08.08.2009, 23:36
e-PRO:hands
Մի տարուց ավել ա no problem:P

Էտ տենց էլ չջոգա քանի րոպե ա դիմանում

VisTolog
08.08.2009, 23:40
էդ գնով թեյնիկ էլ չես առնի: Նորմալ UPS մի 250 դոլլարից չի՞ սկսում:
ինչ 250$ ?:o
չնայած հա, ճիշտ ես, բայց դե մի 30.000ով էլ կարանՔ առնենք (http://hardware.am/power.htm) :)

_DEATH_
08.08.2009, 23:40
էդ գնով թեյնիկ էլ չես առնի: Նորմալ UPS մի 250 դոլլարից չի՞ սկսում:

Էտքան թանգ՞՞՞ :think

aerosmith
08.08.2009, 23:41
էդ գնով թեյնիկ էլ չես առնի: Նորմալ UPS մի 250 դոլլարից չի՞ սկսում:

Elmo ջան որ վերցնենք լավից լավն էլ կա։
բայց քեզ մի բան հարցնեմ, լավ ասելով ինչ նկատի ունես, որ հոսանք շատ պահի??

masivec
08.08.2009, 23:44
Էտ տենց էլ չջոգա քանի րոպե ա դիմանում
Մի 10 րոպե;)
Բայց մի անգամ Նալոյի(:lol:))) համար դիսկ էյ զապիս անում ու լուսերը տարան :D
Մանիտորը անջատեցի մկնիկս ել հետը(:oy),մի 15 րոպե անցավ արդեն վերջին շունչն էր UPS-իս, մեկ էլ լույսերը տվին:)

_DEATH_
08.08.2009, 23:45
Մի 10 րոպե;)
Բայց մի անգամ Նալոյի(:lol:))) համար դիսկ էյ զապիս անում ու լուսերը տարան :D
Մանիտորը անջատեցի մկնիկս ել հետը(:oy),մի 15 րոպե անցավ արդեն վերջին շունչն էր UPS-իս, մեկ էլ լույսերը տվին:)

հա պատմել ես :D

masivec
08.08.2009, 23:51
Իմս 12000 եմ առել ու ասում եմ ես մի տարի ա ոչ մի խնդիր չի եղել բացի դրանից օրը 25 ժամ միացրած ա կոմպս ու մոդեմս էլ եմ միացրել UPS-ի հետևից մանիտորի հետ:)

Lapterik
13.08.2009, 12:08
Էրէխեք լսեք մի հատ, եթե հիմա ինտերնետս ուզենամ switch-ով բաժանեմ, մինչև քանի մետրի վրա կարող եմ էտ անել, ինձ պետքա, որ մի 50-60 մ-ի վրա նորմալ կապ լինի, կարամ տենց switch գհարեմ ու ինչ կարժենա՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞

Ապե Ջան
13.08.2009, 12:27

մինչև 10000 դրամ ու ինքը նորմալ կաշխատի մինչև 100 մետրի վրա

aerosmith
13.08.2009, 12:27
Էրէխեք լսեք մի հատ, եթե հիմա ինտերնետս ուզենամ switch-ով բաժանեմ, մինչև քանի մետրի վրա կարող եմ էտ անել, ինձ պետքա, որ մի 50-60 մ-ի վրա նորմալ կապ լինի, կարամ տենց switch գհարեմ ու ինչ կարժենա՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞

ես քեզ սենց ասեմ, ինչքան երկարում է լան կաբելը , այնքան մեծանում է դիմադրությունը, իսկ դա կազդի սիգնալի վրա, բայց չեմ կարծում էնքան ազդի որ դու մեծ տարբերություն զգաս։ սվիտչ-ի պահով էլ ցանկացած որակյալ սվիտչ նորմալ կծառայի, էդքան մետրին ազդանշան հախորդելու համար։
հիմա իմ օրինակը բերեմ։

Ես առել եմ 70 մետրանոց լան կաբել, որ հայ-լայնի մոդեմս միացնեի աքսես պօինթ-ին։
բայց մոդեմի ու աքսես պոինթի հեռավորությունը չէր գերազանցում 10 մետրը։
Ստիպված, որպեսզի էդ կաբելը չկտրեի ես էդքան ավելաած երկարությոնը փաթաթել քցել մի տեղ որ չերևա։ ու չնայած էդ 70 մետր երկարությանը մոդեմից ազդանշանը հասնում է պօինթ-ին ու ես դեռ կապի ոչ մի տարբերություն չեմ նկատել, երբ աքսես փոինթն եմ օգտագործում։

AG16
13.08.2009, 14:05
Ժողովուրդ կոմպը ռազգոն անելը օգուտ տալիսա՞, արժի՞ դրանով զբաղվել:

aerosmith
13.08.2009, 14:51
եթե պռոցիդ քուլլերը լավնա արա, այսինքն եթե ռազգոն էս անում, պարզա շատ էներգիայա ծախսում, ու շատա տաքանում, քան թե ռազգոն չարած վախտ։
ու եթե շատ ա տաքանում, ապա քուլլերի պտույտների թվաքանկը րոպեում ավելիա շատանում, որպեսզի անհրաժեշտ քանակով հովացնի պրոցը։ Ու շատ քուլլերներ կան որ էդ քանակի հովացում չեն կարում ապահովել շուտ փչանալու պատճաով։

AG16
13.08.2009, 16:02

Հիմա օրինակ իմ Core 2 Duo E6300(1.86Ghz)-ը դառելա 2.1Ghz, Core 2 Duo E6400-ը 2.1-ա, հիմա ի՞նչ հավասարվավ դրա՞ն:

_DEATH_
13.08.2009, 20:01
Ժողովուրդ կոմպը ռազգոն անելը օգուտ տալիսա՞, արժի՞ դրանով զբաղվել:

Չէ, մենակ գոնկայի համար չարժի, իզուր տեղը կոմպիդ կյանքի տևողությունը կրճատում ես: Եթե շատ խիստ անհրաժեշտություն չի մի երկու հարուր Mhz-ը, ապա միանշանակ ռազգոն անել չարժի:

aerosmith
13.08.2009, 21:20
Հիմա օրինակ իմ Core 2 Duo E6300(1.86Ghz)-ը դառելա 2.1Ghz, Core 2 Duo E6400-ը 2.1-ա, հիմա ի՞նչ հավասարվավ դրա՞ն:

Ըստ երևույթին այո, բայց մի տարբերությամբ, կարող եմ ասել, որ քոնը շատ մեծ դժվարությամբ , ավելի շատ հզորություն ծախսելովա էդ հաճախությունն ապահովում, քան հենց E6400-ը, որը արդեն իսկ նախատեսված է հենց էդ տատկտային հաճախականության համար;

օրնակ իմը amd x2 6400+ա 3.2գհց, բայց ռազգոն որ անեմ կդառնա 3,6 գհց, սակայն պասպոտում մի հատ մեեեեծ վառնինգ ա գրած, որ եթե պրոցերոդ շարքից դուրս եկավ մենք պատասխանատվություն չենք կրում, ու էդ կարդալով իմ մտքի ծերով դաժը չի անցնում որ ռազգոնի փորձ անեմ։
մի խոսքով ես էլ եմ միանում Մինասին, ռազգոն մի արա, դու ոնց որ պրոցդ քցես արհեստական նագրուսկի տակ, ու մի բան էլ պատկերացրու, որ ասենք մի հատ էլ 3դ մաքս-ով աշխատես, կամ էլ մի հատ լուրջ ծրահգիր ուզեն բացես,կամ էլ մի հատ լուրջ տվյալների բազա ուզենաս մշակես(եթե ծրագրավորմամբ զբախվում էս), ինչքան քո պրոցեսորին նեղություն կտաս։ Իսկ եթե քուլլերդ էլ անհաջողը եղավ պրոցդ ավելի ա շարքից դուրս գալուն մոտիկանում։

DVG
13.08.2009, 22:14
Ժող մի հատ օգնեք էլի, չգիտեմ ինչ ա կատարվում, մի 3 օր առաջ արմենթելի անլիմիտ եմ քաշել, կոմպս ֆորմատ արել, իսկ հիմա ինետ մտնելուց մի կես ժամ հետո, մեկ-մեկ էլի մի քանի վայրկյան հետո այ սենց բան ա գրում /նկարում/: դրանից կապը անջատվում ա ու էլ չի միանում, ստիպված եմ լինում ռեստարտ տալ...

Interdenominational
13.08.2009, 22:20
DVG: «Avant» եք օգտագործու՞մ: Գուցե դա ևս նշանակություն ունի, գուցե և ոչ… զինվեք համբերությամբ, և համակարգը «update» արեք: Տա աստված, որ դրական արդյունք տա :)

Elmo
13.08.2009, 22:35
Ժող մի հատ օգնեք էլի, չգիտեմ ինչ ա կատարվում, մի 3 օր առաջ արմենթելի անլիմիտ եմ քաշել, կոմպս ֆորմատ արել, իսկ հիմա ինետ մտնելուց մի կես ժամ հետո, մեկ-մեկ էլի մի քանի վայրկյան հետո այ սենց բան ա գրում /նկարում/: դրանից կապը անջատվում ա ու էլ չի միանում, ստիպված եմ լինում ռեստարտ տալ...

windows XP SP3 դիր կանցնի: Կապ պարզապես SP3 -քշի վրեն: Ինչ որ ստանդարտ խոցելի տեղ կա SP2-ի մեջ, ինտերնետից զիբիլ ա գալիս, կախում սերվիսը

DVG
13.08.2009, 22:39
մերսիի

AG16
13.08.2009, 22:44
Չէ, մենակ գոնկայի համար չարժի, իզուր տեղը կոմպիդ կյանքի տևողությունը կրճատում ես: Եթե շատ խիստ անհրաժեշտություն չի մի երկու հարուր Mhz-ը, ապա միանշանակ ռազգոն անել չարժի:

Ըստ երևույթին այո, բայց մի տարբերությամբ, կարող եմ ասել, որ քոնը շատ մեծ դժվարությամբ , ավելի շատ հզորություն ծախսելովա էդ հաճախությունն ապահովում, քան հենց E6400-ը, որը արդեն իսկ նախատեսված է հենց էդ տատկտային հաճախականության համար;

օրնակ իմը amd x2 6400+ա 3.2գհց, բայց ռազգոն որ անեմ կդառնա 3,6 գհց, սակայն պասպոտում մի հատ մեեեեծ վառնինգ ա գրած, որ եթե պրոցերոդ շարքից դուրս եկավ մենք պատասխանատվություն չենք կրում, ու էդ կարդալով իմ մտքի ծերով դաժը չի անցնում որ ռազգոնի փորձ անեմ։
մի խոսքով ես էլ եմ միանում Մինասին, ռազգոն մի արա, դու ոնց որ պրոցդ քցես արհեստական նագրուսկի տակ, ու մի բան էլ պատկերացրու, որ ասենք մի հատ էլ 3դ մաքս-ով աշխատես, կամ էլ մի հատ լուրջ ծրահգիր ուզեն բացես,կամ էլ մի հատ լուրջ տվյալների բազա ուզենաս մշակես(եթե ծրագրավորմամբ զբախվում էս), ինչքան քո պրոցեսորին նեղություն կտաս։ Իսկ եթե քուլլերդ էլ անհաջողը եղավ պրոցդ ավելի ա շարքից դուրս գալուն մոտիկանում։

Մերսի խորհուրդների համար:

Armen.181
14.08.2009, 12:59
Ժող մի հատ օգնեք էլի, չգիտեմ ինչ ա կատարվում, մի 3 օր առաջ արմենթելի անլիմիտ եմ քաշել, կոմպս ֆորմատ արել, իսկ հիմա ինետ մտնելուց մի կես ժամ հետո, մեկ-մեկ էլի մի քանի վայրկյան հետո այ սենց բան ա գրում /նկարում/: դրանից կապը անջատվում ա ու էլ չի միանում, ստիպված եմ լինում ռեստարտ տալ...

իմ մոտ ել էր եղել sp3 ի վրեն էտ որ գրում էր ձենը կորում եր մինչև ռեստարտ անելը ,հետագայում պարզվեց որ վիռուս ա ու իմ կոմպում չէր այլ ցանցում, նօդ 3ն էր պողի կասպեռսկի 7 պռնեց ջնջիք

Գևոր
14.08.2009, 17:46
էկրանի ներքևի աջ անկյունում` ժամացույցի կողքին, էս քանի օրը անընդհատ գրում ա, ինչքան փակում եմ էլի գալիս ա

Windows -system error
there is an IP address conflict with another system on the network
ռուսերեն թարգմանեցի , ստացվեց
Windows - ошибка системы
есть IP конфликт адреса с другой системой на сети

էդ ինչ ա նշանակում? ոնց անեմ որ անցնի?

-------
էլի էկրանի ներքևի աջ անկյունում` ժամացույցի կողքին, երկար ժամանակ մի աստղանիշ ա հայտնվել, ինչ անում եմ չի անցնում, սա քանի որ օրգինալ վերսիան չի դրա համար???
you may bi a victim of software counterfeiting
Вы можете быть жертвой подделывания программного обеспечения

կողքին կարմիր վահան `

windows security alerts
тревоги безопасности окон

Edz
14.08.2009, 20:30

Էտ նշանակումա, որ ցանցում կա եւս մեկ համակարգիչ որի IP-ն համընկնում է քո համակարգչի IP-ի հետ: Փոխի համակարգչիդ IP-ն

Գևոր
14.08.2009, 21:50
Էտ նշանակումա, որ ցանցում կա եւս մեկ համակարգիչ որի IP-ն համընկնում է քո համակարգչի IP-ի հետ: Փոխի համակարգչիդ IP-ն
շնորհակալ եմ EDZ: Ոնց են փոխում IP-ն:

Aramzver
14.08.2009, 22:11
-------
էլի էկրանի ներքևի աջ անկյունում` ժամացույցի կողքին, երկար ժամանակ մի աստղանիշ ա հայտնվել, ինչ անում եմ չի անցնում, սա քանի որ օրգինալ վերսիան չի դրա համար???
you may bi a victim of software counterfeiting
Вы можете быть жертвой подделывания программного обеспечения

կողքին կարմիր վահան `

windows security alerts
тревоги безопасности окон

1.Մտի control panel-automatic updates-turn off automatic updates.

2.Մտի Control panel-security center, սեղմի ձախ կողմից ամենաներքևի տողի(Change the way security center alerts me) վրա ու բոլոր պտիչկաները հանի:

davidus
14.08.2009, 23:23

մեյլդ ՊՄ արա, մի քանի ֆայլ կուղարկեմ, ամեն ինչ կանցնի

davidus
14.08.2009, 23:24
1.Մտի control panel-automatic updates-turn off automatic updates.

2.Մտի Control panel-security center, սեղմի ձախ կողմից ամենաներքևի տողի(Change the way security center alerts me) վրա ու բոլոր պտիչկաները հանի:

սրանով Windows validate-ի հարցը չես լուծում... էտ նոթիֆիկացիան հա էլ գալու ա, մինչև չուղղես

VisTolog
15.08.2009, 10:38
էկրանի ներքևի աջ անկյունում` ժամացույցի կողքին, էս քանի օրը անընդհատ գրում ա, ինչքան փակում եմ էլի գալիս ա

Windows -system error
there is an IP address conflict with another system on the network
ռուսերեն թարգմանեցի , ստացվեց
Windows - ошибка системы
есть IP конфликт адреса с другой системой на сети

էդ ինչ ա նշանակում? ոնց անեմ որ անցնի?

-------
էլի էկրանի ներքևի աջ անկյունում` ժամացույցի կողքին, երկար ժամանակ մի աստղանիշ ա հայտնվել, ինչ անում եմ չի անցնում, սա քանի որ օրգինալ վերսիան չի դրա համար???
you may bi a victim of software counterfeiting
Вы можете быть жертвой подделывания программного обеспечения

կողքին կարմիր վահան `

windows security alerts
тревоги безопасности окон
Էդ վահանիկը արդեն վաղուցվանից լինումա հեռացնել այս ծրագրով (http://download.softpedia.com/dl/4b19a8bc4b28c55d526111e3d5edb2a0/4a86573d/100042782/software/tweak/RemoveWGA.exe)

Եթե իհարկե ճիշտ եմ հասկացել ասածդ :pardon

Edz
15.08.2009, 14:49
շնորհակալ եմ EDZ: Ոնց են փոխում IP-ն:

Մտի Control Panel հետո Network Connections, Local Area Connection-ի վրա աջով սեխմի ու նշի Properties, General-ի մեջ նշի Internet Protokol (TCP/IP) ու սեխմի Properties: Այ էտտեղ կարող ես փոխել: Եթե չստացվի կամ ինչոր հարցեր լինի ասա

Գևոր
15.08.2009, 16:48
1.Մտի control panel-automatic updates-turn off automatic updates.

2.Մտի Control panel-security center, սեղմի ձախ կողմից ամենաներքևի տողի(Change the way security center alerts me) վրա ու բոլոր պտիչկաները հանի:

մտա երկրորդ տարբերակով, ամեն ինչ արեցի, բայց չի անցնում,
մի հատ պատուհան ա բերում , մեջը 3 հատ "պտիչկա" դնելու տեղ կա , մեջտեղինը սեղմաց ա, օկ տվեցի - չի անցնում: Հետո 3-ն էլ պտիչկա դրեցի, էլի չի անցնում.

VisTolog ծրագիրը քաշեցի.. չօգնեց (

Գևոր
15.08.2009, 17:10
մի հատ պատուհան ա բերում , մեջը 3 հատ "պտիչկա" դնելու տեղ կա , մեջտեղինը սեղմաց ա, հանեցի, էդ կարմիր վահանակը անցավ ! շնորհակալություն.:
Մնաց աստղանիշը...

EDZ

Մտի Control Panel հետո Network Connections, Local Area Connection-ի վրա աջով սեխմի ու նշի Properties, General-ի մեջ նշի Internet Protokol (TCP/IP) ու սեխմի Properties: Այ էտտեղ կարող ես փոխել: Եթե չստացվի կամ ինչոր հարցեր լինի ասա
General պատուհանը բացում ա, բայց Properties չկա , որ սեղմեմ: EDZ էդ պատուհանում մի քանի հատ բաներ կա գրած, ամենատակը Internet Protokol (TCP/IP), բոլորի վրա էլ պտիչկա ա դրված, վախենում եմ սաղ հանեմ, մենակ վերջինը թողեմ հետո ՕԿ տամ ինտերնետս լրիվ անջատեմ, շատ ա եղել բզբզբել եմ- ինտերնետին կպնում ա, բայց բան չի բացում

Edz
15.08.2009, 18:27

Դու ոչմի բան մի հանի, ուղակի նշի (TCP/IP) ու էտ ժամանակ կակտիվանա Properties կնոպկան

AG16
15.08.2009, 21:51
Kdwin-ի տեղը ի՞նչ կարամ օգտագործեմ(Windows7 x64)

Edz
15.08.2009, 22:28
Kdwin-ի տեղը ի՞նչ կարամ օգտագործեմ(Windows7 x64)

WinKeys փորձել ես????
Իմ մոտ (Windows7 x32) ու աշխատումա

Loki
15.08.2009, 22:35
unicode-i համար կարող ես հենց ՕՀ-ի հայերենը օգագործել, եթե ստեղնաշարի շարվածքը անհարմար է, կարող ես փորձել սա (http://www.klm32.com/Download.html); ծրագիրը թոյլ է տալիս խմբագրել Windows-ի ստանդար շարվածքը׃ Կայքում user manual-ը կա׃ Windows7-ով չեմ տեստավորել, բայց Vista SP1 ու SP2 (x86, x64) - տակ մոտս նորմալ աշխատում է׃ Ինչոր «Armenian NLS» էլ կա, բայց դրանից վերջին անգամ 100 տարի առաջ եմ օգտվել, կուրսի չեմ՝ ինչի է պիտանի ու ինչի՝ չէ׃

Այ ANSI-ի համար ոչ մի օգտակար բան չեմ կարող մտաբերել...

ՀԳ

Ինչի Kdwin-ը Windows7 x64-ի տակ չի՞ աշխատում...?! :o

Aramzver
16.08.2009, 00:10
General պատուհանը բացում ա, բայց Properties չկա , որ սեղմեմ: EDZ էդ պատուհանում մի քանի հատ բաներ կա գրած, ամենատակը Internet Protokol (TCP/IP), բոլորի վրա էլ պտիչկա ա դրված, վախենում եմ սաղ հանեմ, մենակ վերջինը թողեմ հետո ՕԿ տամ ինտերնետս լրիվ անջատեմ, շատ ա եղել բզբզբել եմ- ինտերնետին կպնում ա, բայց բան չի բացում

Ոչ մի պտիչկա մի հանի,ուղղակի իջի Internet Protocol[TCP/IP]-ի վրա ու մկնիկի ձախ կոճակը սեղմի,մի քիչ ներքև կաքտիվանա Properties-ը վրան կսեղմես կբերի քո IP.:)

davidus
20.08.2009, 00:47
Ժողովուրդ ջան, օգնության կարիք ունեմ...... մի հատ կոմպ կա 1 կատ ազատ IDE մուտքով ու 3 հատ վինչ... ոնց միացնեմ.....:( ոնց քցում բռնում եմ, միայն 2-ն ա հնարավոր միացնել....
ինչ կասեք.... հնարավոր ա 3-ն էլ նույն մուտքով միացնել???? :(

aerosmith
20.08.2009, 01:14

Ճիշտն ասած դեռ չեմ հանդիպել, նմանատիպշլեյֆ, որի միջոցով միանա միանգամից 3 հատ վինչ։ Տեսածս մաքսիմում 2-հատի միացման հնարավորությունա ունեցել։
Բայց եթե չեմ սխալվում, գոյությումն ունեն փիսիայ ադապտերներ, որոնք ունեն շլեյֆի վիխոդ,

Dead Knight
20.08.2009, 01:25
Ժողովուրդ ջան, օգնության կարիք ունեմ...... մի հատ կոմպ կա 1 կատ ազատ IDE մուտքով ու 3 հատ վինչ... ոնց միացնեմ.....:( ոնց քցում բռնում եմ, միայն 2-ն ա հնարավոր միացնել....
ինչ կասեք.... հնարավոր ա 3-ն էլ նույն մուտքով միացնել???? :(

Ես գիտեմ որ ադապտեր կա, որ կարողանում ես սովորական շլեյֆի վրա միացնելով մեկ հետել Выход ստանալ, խանութներում հարցրա կարող է լինել, ուղակի ինձ պետք չի եկել ես չեմ իմանում կոնկրետ որտեղից կարող ես գնել, թեչէ անպայման կօգնեի ;)

davidus
22.08.2009, 00:37
Ժողովուրդ ջան, մի հատ սենք խնդիր ա առաջացել.... լապտոտի վինչի վրա կա գործարանային ռեքավերի պարտիշն.... բայց երբ միացնում ես իրա բութ մենյուի մեջ ոչ մի տեղ չկա, թե ոնց կարելի ա ռեքավերի անել էտ պարթիշնից... հիմա խնդիրը դա է.. ոնց դրանով վերականգնեմ windows-ը.????

Ներսես_AM
22.08.2009, 00:53
ինտերնետում ման արի թե ոնց քո մոդելից ռեքավր անես: Ինչոր կնոպկեքի կոմբինացիա պետքա սեղմես կոմպը միացնելու ժամանակ, Ամեն ֆիրմա իրանը ունի

VisTolog
22.08.2009, 09:10
Ժողովուրդ ջան, մի հատ սենք խնդիր ա առաջացել.... լապտոտի վինչի վրա կա գործարանային ռեքավերի պարտիշն.... բայց երբ միացնում ես իրա բութ մենյուի մեջ ոչ մի տեղ չկա, թե ոնց կարելի ա ռեքավերի անել էտ պարթիշնից... հիմա խնդիրը դա է.. ոնց դրանով վերականգնեմ windows-ը.????
Իմն էլ ունի տենց բան, բայց էսքան վախտ չեմ օգտագործել:pardon
Ամեն խնդիր էտ ռեքավրի պարթիշնը չի կարա լուծի :)

davidus
22.08.2009, 19:55
Իմն էլ ունի տենց բան, բայց էսքան վախտ չեմ օգտագործել:pardon
Ամեն խնդիր էտ ռեքավրի պարթիշնը չի կարա լուծի :)

բայց լուծում ա մի հատ լուրջ խնդիր..... լիցենզիոն ՕՀ-դ վերականգնում ա ;)

_DEATH_
23.08.2009, 11:29
Մի անգամ C-ն partition magic-ով կիսել էի մեջից ֆայլեր էին կորել, հիմա էլի պտի կիսեմ, ինչ անեմ, որ էլ տենց չկորեն՞՞

aerosmith
23.08.2009, 13:31
ժող ջան, ուրեմն մի հար պ3-ա ռաստվել, ուզում եմ թիսիայ մոդեմ դնեմ վրեն, բայց որ մոդեմը դնում եմ, հետո կոմպը, որ միացնում եմ, ոչ մի ձևով չի հասկացնում, որ նորդ հառդվերա ավելացել, որ դռայվեր դնեմ։ ես տենց ջոկեցի որ էտի բիոսի նաստռոյկեքի հետա կախված, որտև տերը ասեց, որ էլեմենտը հանել էլի դրելի, դրանից էլ հետևումա որ նաստրոյքեքից ընգելա։
հիմա ինձ հետաքրքումա, որտեղից կարամ էդ նաստրոյքեքը դզմզեմ՞՞՞՞
համ մի բան էլ սկւի իրա ոնբորդ մոդեմն էլ չի ճայնաչում;

Lonely
23.08.2009, 13:42
Իմ մոտ էլ տենց պռոբլեմ կար, էտ ելեմենտը հանել էի, չէր օգնել... բացի կոմպիտ մեջ կոնտակտները մաքրի, ստուգի)

aerosmith
23.08.2009, 14:56
Իմ մոտ էլ տենց պռոբլեմ կար, էտ ելեմենտը հանել էի, չէր օգնել... բացի կոմպիտ մեջ կոնտակտները մաքրի, ստուգի)

հա էտ էլ եմ արել, րի դզվում։
փի սի այ սաունդ ադապտեր էլ չի ճանաչում ախր....
իսկ սենց ասեմ, սայթ գոյություն ունի , որտեղ տամ բորդի սերիան, ինքը ասի բիոսի նաստրոյկոքի ձևը։

VisTolog
23.08.2009, 17:15
հա էտ էլ եմ արել, րի դզվում։
փի սի այ սաունդ ադապտեր էլ չի ճանաչում ախր....
իսկ սենց ասեմ, սայթ գոյություն ունի , որտեղ տամ բորդի սերիան, ինքը ասի բիոսի նաստրոյկոքի ձևը։
իսկ բիոսում փորձե՞լ ես դեֆոլ նաստրոյկեքը դնես :unsure

aerosmith
23.08.2009, 17:36
[QUOTE=VisTolog;1776071]իսկ բիոսում փորձե՞լ ես դեֆոլ նաստրոյկեքը դնես :unsure[/QUOTEհա էտ էլ եմ փորձել, բայց էլի չի օգնւմ....
մտածեցի կառօղա փիսիայ սլոթը նի տո ըլնի, բայց դե հո սաղն էլ վարի չէին կարա գնաին;

davidus
24.08.2009, 01:53
Ժողովուրդ ջան, մի հատ հարց ունեմ..... էս վերջերս եմ նկատել, որ ինտերնետին ինչ երաժշտական ալբոմներ քաշում եմ, մեջը .sfv ու .cue ֆայլեր կան... դրանք ինչի համար են կամ որ ծրագրերով են աշխատում?

aerosmith
24.08.2009, 11:07
Ժողովուրդ ջան, մի հատ հարց ունեմ..... էս վերջերս եմ նկատել, որ ինտերնետին ինչ երաժշտական ալբոմներ քաշում եմ, մեջը .sfv ու .cue ֆայլեր կան... դրանք ինչի համար են կամ որ ծրագրերով են աշխատում?

հա ճիշտա, ես էլ էի ուզում էդ հարցը տայի, ու միշտ մոռանում էի...
վերջերս քաշեցի չորս գիգաբայթանոց դիսկոգրաֆիա, ու զաղ տենց ֆորմատներով էին.

Հայկօ
24.08.2009, 11:20
.sfv (http://en.wikipedia.org/wiki/Simple_file_verification) - կարճ ասած՝ ֆայլի ամբողջականությունը ստուգելու համար է:
.cue (http://en.wikipedia.org/wiki/Cue_sheet_%28computing%29) - կարճ ասած՝ նկարագրում է CD-ի կամ DVD-ի վրա ֆայլերի դասավորվածությունը:

davidus
24.08.2009, 13:47

ըհը.. շատ մերսի... ԲԱՅՑ.... դրանք որ ծրագրեիր համար են անհրաժեշտ??? Windows-ի համար դժվար թե.... կարող ա ինչ-որ մեդիա պլեյերներից մեկի համար են նախատեսված ինչ-որ լրացուցիչ ֆունկցիաների համար?? :think ուղղակի հետքրքիր ա էլի....

AG16
24.08.2009, 15:47
Ժողովուրդ, ուրեմն մանիտորիս կնոպկեքն էի բզբզում մեկել էկրանը խախտվավ իրա նորմալ չամսերից, resolution-ը փոխեւմ եմ, հետո նորից 1024x768 դնում բայց չի դզվում, ի՞նչ կարելիա անել:

davidus
24.08.2009, 15:50
Ժողովուրդ, ուրեմն մանիտորիս կնոպկեքն էի բզբզում մեկել էկրանը խախտվավ իրա նորմալ չամսերից, resolution-ը փոխեւմ եմ, հետո նորից 1024x768 դնում բայց չի դզվում, ի՞նչ կարելիա անել:

մի հատ reset to factory /default/ settings տուր... երևի կօգնի

AG16
24.08.2009, 15:57
մի հատ reset to factory /default/ settings տուր... երևի կօգնի
չկա տենց բան:(

davidus
24.08.2009, 16:01
չկա տենց բան:(

չի կարա նման բան լինի.. լավ մանարի... վերջին տողերում ա

AG16
24.08.2009, 22:52
չի կարա նման բան լինի.. լավ մանարի... վերջին տողերում ա
մենակ ռուչնոյա լինում անել, տենցել լրիվ հավասարեցնել բոլոր անկյուններով չի լինում:(

Աթեիստ
24.08.2009, 23:01
ըհը.. շատ մերսի... ԲԱՅՑ.... դրանք որ ծրագրեիր համար են անհրաժեշտ??? Windows-ի համար դժվար թե.... կարող ա ինչ-որ մեդիա պլեյերներից մեկի համար են նախատեսված ինչ-որ լրացուցիչ ֆունկցիաների համար?? :think ուղղակի հետքրքիր ա էլի....
Foobar2000 (կարող ես գտնել network.am-ում կամ www.foobar2000.org) - բացում է գիտությանը հայտնի ու անհայտ երևի բոլոր աուդիո ֆորմատները (այդ թվում և CUE):

Արամ
24.08.2009, 23:21
Foobar2000 (կարող ես գտնել network.am-ում կամ www.foobar2000.org) - բացում է գիտությանը հայտնի ու անհայտ երևի բոլոր աուդիո ֆորմատները (այդ թվում և CUE):

իսկ իմաստը որն է նոր աուդյո ֆորմատներ ասենք պատրաստելու կամ ոնց են դրան ասում?