PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարց եւ պատասխան համակարգչային սարքերից ու աքսեսուարներից:

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 [18] 19

armen9494
04.09.2013, 21:35
Քանի որ չես ուզում ծավալի կորուստ ունենաս, նշանակում ա, կամ պետք ա Stripe միացնես (2 վինտեր միանում են իրար ու աշխատում որպես մեկը՝ երկու կանալով. արագություն աճում ա 90%-ով, բայց մեկի փչանալուց 2-րդի ինֆոն էլ ա կորում), կամ RAID ընդհանրապես չմիացնես։ Ունենաս 4 առանձին դիսկ։ BIOS-ից raid-ը անջատի, պրծի։

Մերսի Արտակ ջան, RAID-երի մասին կարդացի, մանրից սկսում եմ ավելի լավ ջոկել:
Մի հարց էլ՝ սերվերը միացրած ժամանակ ես կարա՞մ վինչեստրներից որևէ մեկը հանել, թե՞ դրանից սիստեման կամ վինչը կարան վնասվեն:

armen9494
04.09.2013, 21:36
Երեխեք էլի խնդիրներ ունեմ կոմպիս հետ ուրեմ տեսահոլովակներ կամ կինո նայելուց կանգնումա կադրը,բայց ոչ ինտերնետը ու ձայնը այլ ուղղակի կադրը,ետ ի՞նչից կլնի ու ո՞նց սարքեմ

Ան ջան կոմպդ ֆորմատ արեցիր էնրանից հետո, թե հլը հնի վրա ես

unknown
04.09.2013, 22:32
Ան ջան կոմպդ ֆորմատ արեցիր էնրանից հետո, թե հլը հնի վրա ես

չէ Արմ ջան նույննա դեռ:(

armen9494
04.09.2013, 22:35
չէ Արմ ջան նույննա դեռ:(

Ան համոզված չեմ, որ ասածս կօգնի, բայց փորձի ջնջես adobe flash player-ը ու նորից Install անես:

unknown
04.09.2013, 22:43
Ան համոզված չեմ, որ ասածս կօգնի, բայց փորձի ջնջես adobe flash player-ը ու նորից Install անես:

օկ Արմ ջան կփորձեմ:)

armen9494
07.09.2013, 12:40
ժողովուրդ ամոթ էլ ա, որ էս հարցը տալիս եմ, բայց պիտի գրեմ :oy
Պրոցի վրայի քուլլերը դեպի պրոցեսորը պիտի փչի՞, թե հակառակը:
Մինչև էս թվացել էր, թե պրոցեսորից ա փչում, բայց ոնց որ սխալ ա թվացել, հա՞ :oy

Արամ
07.09.2013, 12:52

Հա ռադիատորից, դեպի դուրս ա փչում:

armen9494
07.09.2013, 13:02
Հա ռադիատորից, դեպի դուրս ա փչում:

Ես էլ գուգլով ման եկա, ստեղ որ տեսա, ասեցի կարո՞ղ ա իսկականից սխալ եմ տեսել
http://otvet.mail.ru/question/35807697

Արամ
08.09.2013, 02:30
Ես էլ գուգլով ման եկա, ստեղ որ տեսա, ասեցի կարո՞ղ ա իսկականից սխալ եմ տեսել
http://otvet.mail.ru/question/35807697

Եսիմ, որ դու ասեցիր ես իմը նայեցի, ու պրոցից դեպի դուրսա փչում, բայց ոնց որ սխալ ե՞նք:

VisTolog
08.09.2013, 08:43
ժողովուրդ ամոթ էլ ա, որ էս հարցը տալիս եմ, բայց պիտի գրեմ :oy
Պրոցի վրայի քուլլերը դեպի պրոցեսորը պիտի փչի՞, թե հակառակը:
Մինչև էս թվացել էր, թե պրոցեսորից ա փչում, բայց ոնց որ սխալ ա թվացել, հա՞ :oy

Դեպի պրոցեսորա փչում, էն մնացածն էլ (հետևի, կողքի պատինները) դեպի դուրս:

armen9494
09.09.2013, 10:29
Ոնց հասկանում եմ տարբեր կոմպերի մոտ տարբեր են, բա ես հիմա սրանը ո՞նց դնեմ, ոնց էլ դնեմ, տաքանում, անջատվում ա :(

Վահե-91
09.09.2013, 10:46
Ոնց հասկանում եմ տարբեր կոմպերի մոտ տարբեր են, բա ես հիմա սրանը ո՞նց դնեմ, ոնց էլ դնեմ, տաքանում, անջատվում ա :(
Սաղ կոմպերի վրա էլ դեպի պրոցն ա փչում, հա ասի ձեն չհանեմ, չեղավ :angry :))
Եթե թերմոպաստան նորմալ ես քսել, նորմալ ձգել ես քուլերը իրա տեղը, վստա՞հ ես որ հենց տաքանալուց ա անջատվում :think

Արամ
09.09.2013, 11:25

Բա իմը, ո՞նց ա դուրս փչում: Թե՞ չեմ ջոգել որտեղա փչում: :D

Վահե-91
09.09.2013, 11:27
Բա իմը, ո՞նց ա դուրս փչում:
Քոնը թարս ես դրել ուրեմն :angry
բայց ես հակված եմ էս տարբերակին՝

Թե՞ չեմ ջոգել որտեղա փչում: :D

Արամ
09.09.2013, 11:33
Քոնը թարս ես դրել ուրեմն :angry
բայց ես հակված եմ էս տարբերակին՝
աաաա դե չէ էլի, էդքան դոդ չեմ, հենց հիմա էլ նայեցի, տաք օդա դուս փչում:

Վահե-91
09.09.2013, 11:40
աաաա դե չէ էլի, էդքան դոդ չեմ, հենց հիմա էլ նայեցի, տաք օդա դուս փչում:
Կարո՞ղ ա քոնը էն փոքր, ոչ ստանդարտ քեյսերից ա կամ սենց քուլեր ա՝

http://hardware.am/Photo/Products/Power/XILENCE/COO-XPCPU_4ALL_R3.jpg

Արամ
09.09.2013, 11:41
Կարո՞ղ ա քոնը էն փոքր, ոչ ստանդարտ քեյսերից ա կամ սենց քուլեր ա՝

http://hardware.am/Photo/Products/Power/XILENCE/COO-XPCPU_4ALL_R3.jpg

Հա տենց քուլեր ա, բայց case-ը լավ էլ ստանդարտ ա :)

Վահե-91
09.09.2013, 11:47
Հա տենց քուլեր ա, բայց case-ը լավ էլ ստանդարտ ա :)
տենց քուլերների ճիշտը սենց ա՝

http://www.overclockers.ru/images/lab/2008/01/18/Hammer/28_435_incasepb.jpg

Եթե դնես, որ ռադիատորից դուրս փչի, էլի կաշխատի, քանի որ սրանց ռադիատորը լավ մեծ ա:

Արամ
09.09.2013, 11:51

Լավ մի հատ քուլլեր ցույց տու, որ ներս ա փչում:

Վահե-91
09.09.2013, 11:53
Լավ մի հատ քուլլեր ցույց տու, որ ներս ա փչում:
բոլոր ստանդարտ քուլերները :{
http://4put.ru/pictures/max/719/2211647.jpg

Արամ
09.09.2013, 12:06
բոլոր ստանդարտ քուլերները :{
http://www.thg.ru/cpu/cooler_chart_2008_2/images/nexus_cooler_resize.jpg
Էսի չագուչ ա քուլլեր չի :D

Artgeo
09.09.2013, 14:57
Քուլերի արտաքին տեսքը ի՞նչ կապ ունի, + ու - տեղերով փոխես, հակառակ ուղղությամբ կփչի

Վահե-91
09.09.2013, 15:25
Քուլերի արտաքին տեսքը ի՞նչ կապ ունի, + ու - տեղերով փոխես, հակառակ ուղղությամբ կփչի
տեղերով փոխելուց հակառակ կփչի, բայց թևիկները նենց ա սարքած, որ մի ուղղությամբ ա ավելի ուժեղ ու էֆեկտիվ փչում: Համ էլ քուլերներ կան, որ հակառակ միացնում ես, չի աշխատում :)

keyboard
09.09.2013, 20:42

միացնելու մասին չի խոսքը այլ ֆիզիկական դիրքի :) թևիկներն էլ կապ չունի, ինքը մի կողմից քաշում ա, մյուսից` փչում, ինչքան քաշեց, էնքան կփչի թրիկները կապ չունեն ոնց են դրած ;)

0david0
22.09.2013, 23:59
Ժող ուրեմն մի հատ համարյա նոր պրինտեր կա, Սամսունգ ա (ուրիշինն ա, լավ չեմ հիշում 2160 թե 2165 էր), ծրագիրը փոխելուց չգիտեմ ոնց փչացելա, հիմա չի թողնում էլ նոր ծրագիր դնել, վրայի 2 լույսերնա վառում, կարդացի միայն ինչ որ հատուկ կաբելա պետք սարքելու համար, ուզում եմ իմանամ ինչ կարելիա անել, սերվիս-կենտրոններում քանիսով են սարքում? :think

Արամ
03.10.2013, 00:39

Ծրագիրը, որ փչացել ա, պրինտերի Driver–ի հետ ե՞ս:

keyboard
03.10.2013, 00:49
Ժող ուրեմն մի հատ համարյա նոր պրինտեր կա, Սամսունգ ա (ուրիշինն ա, լավ չեմ հիշում 2160 թե 2165 էր), ծրագիրը փոխելուց չգիտեմ ոնց փչացելա, հիմա չի թողնում էլ նոր ծրագիր դնել, վրայի 2 լույսերնա վառում, կարդացի միայն ինչ որ հատուկ կաբելա պետք սարքելու համար, ուզում եմ իմանամ ինչ կարելիա անել, սերվիս-կենտրոններում քանիսով են սարքում? :think

ոնց հասկացա պռաշիվկա անելուց ֆլեշը թռել ա. բան մի արա, ամենալավ լուծումը Պատրոն սերվիս տանելն ա, Արմեն9494-ին ՊՄ արա կբացատրի ոնց գնաս, գինն էլ մոտավոր կիմանա կասի ;)

armen9494
03.10.2013, 17:59

Ոնց հասկացա Fix պռաշիվկա ես արել ու ավիրվե՞լ ա: Քարթրիջը վերալիցքավորելու համար, չէ՞:
Եթե էդ ա, մեր մոտ հարցրեցի, 10 000-ով կսարքեն ու պռաշիվկեն էլ կանեն:

Թե՞ ուրիշ բան ես արել:)

armen9494
03.10.2013, 18:00
ոնց հասկացա պռաշիվկա անելուց ֆլեշը թռել ա. բան մի արա, ամենալավ լուծումը Պատրոն սերվիս տանելն ա, Արմեն9494-ին ՊՄ արա կբացատրի ոնց գնաս, գինն էլ մոտավոր կիմանա կասի ;)

քո պռինտեռը ի՞նչ եղավ :))

keyboard
03.10.2013, 18:11
քո պռինտեռը ի՞նչ եղավ :))

Սարքեցի ;) ես ինքս իհարկե, ավելին, պերեդելկա եմ արել, ահագին բաներ պակասացրել եմ վրայից :D

armen9494
03.10.2013, 20:15
Սարքեցի ;) ես ինքս իհարկե, ավելին, պերեդելկա եմ արել, ահագին բաներ պակասացրել եմ վրայից :D

էդ պռինտեռը էլ չբերես մեր մոտ, մեր պռինտեռ սարքողը որ էդ կարգի բաներ ա տենում, ֆազերը քցում ա :D
չնայած քոնը չգիտեմ ինչ ես արել, բայց մեկ մեկ ընենց բաներ են արած բերում, որ չես կարում պատկերացնես, թե էդ մարդու ֆանտազիան մինչև ուր կարա հասնի :D

VisTolog
22.10.2013, 09:23
Երևի ստեղ ավելի ճիշտ կլինի գրել: :think

Ժող, ի՞նչ տեսախցիկ կա, որ հնարավորա դնել մեքենայի մեջ ու ցանկացած տեղից նայել թե ինչա մեջը կատարվում:
Հիմա ուրիշ հարց ա առաջացել: Ո՞նց կարելիա նույնը կազմակերպել 2000քմ տարածքի դեպքում, որպեսզի տնից նայելու հնարավորություն լինի:

Սենց եմ մտածում.
2 wifi կամեռա
1 wifi router
1 3g ինտերնետ ստատիկ իպ-ով

keyboard
22.10.2013, 09:34

1 հատ DVR - 25.000-30.000 դր (եթե էս տարբերակը որոշես, ասա կասեմ որտեղից առնես, որ մեր գնով տա ու լավը առնես)
2 հատ CCTV camera - 7.000 դրամից սկսած
1 հատ 3G մոդեմ ստատիկ այփիով
1 հատ HDD ցանկացած ծավալով, եթե ձայնագրություն ես ուզում
կաբել ըստ ճաշակի :D

1 շիշ պիվա, որ գամ հետդ անցկացնեմ կամ էլ սենց խորհուրդներ տամ :D

Հ.Գ. 2000քմ տարածքի համար 2 կամեռան շաաաաաաաաաաաաաատ քիչա, DVR-ը ստանդարտով 4 պորտ ա ունենում, 4 կամեռայով ծերը ծխերին հասցնելով կարելի ա կազմակերպել: Վիստ, պրինցիպներ կա, էդ անվտանգության ու տեսահսկման համակարգերը տեղադրելու մեջ, օրինակ էն, որ գոնե 2 կամեռա պիտի իրար էլ տեսնեն, որ եթե փորձեն լարը կտրեն մյուսը նկարի ու սենց:

Մնացածը որոշի խաբար արա, որ ծախսդ թեթևացնեմ կարամ պիվեն ես բերեմ :D

VisTolog
22.10.2013, 09:41

Զա կամպանիյու-ի խաթր կարելիա ծախսը իմ վրա վերցնեմ... :D Աշխատողներից մեկնա էդ ուզում անի, ու ուզումա մաքսիմալ էժան գնով անի, բայց աչքիս էս ամենը 100000 անցնումա, իսկ ինքը սկի 50000 չէր ուզում լսեր: :D :think

Bruno
22.10.2013, 10:45
1 հատ DVR - 25.000-30.000 դր (եթե էս տարբերակը որոշես, ասա կասեմ որտեղից առնես, որ մեր գնով տա ու լավը առնես)
2 հատ CCTV camera - 7.000 դրամից սկսած

Գները հետաքրքրեց: Keyboard ջան եթե գաղտնիք չի ( :) ) կասես ո՞րտեղից կարելի ա գնել ու մոտավորապես ի՞նչ ապրանք ա:

keyboard
22.10.2013, 10:55
Գները հետաքրքրեց: Keyboard ջան եթե գաղտնիք չի ( :) ) կասես ո՞րտեղից կարելի ա գնել ու մոտավորապես ի՞նչ ապրանք ա:

Գաղտնիք չի, բայց էդ գները իմ համարա, տեխնիկան լավն ա, տեղադրել եմ, գոհ եմ, հիմա էլ տեղադրում եմ:
Կամեռաները հիմնականում մեջի կրիստալները sharp ու sony են, վրայի պլաստմասի բռենդի բացակայության պատճառով են էժան
Մեկա զեմլյակ ենք, մի օր հանդիպի սաղ կասեմ :)
Համ էլ աշխատանքը կմիացնեմ օնլայն կնայես ;)

Զա կամպանիյու-ի խաթր կարելիա ծախսը իմ վրա վերցնեմ... :D Աշխատողներից մեկնա էդ ուզում անի, ու ուզումա մաքսիմալ էժան գնով անի, բայց աչքիս էս ամենը 100000 անցնումա, իսկ ինքը սկի 50000 չէր ուզում լսեր: :D :think

Էդ գնի մեջ սկի այփի կամեռաներով չի տեղավորվի, հատը մի 40,000-ի կարգի ա, նենց որ, չեմ կարծում թե իրա գաղափարը իրագործելի ա, դրան գումարած ես էդ վայ ֆայ կամեռաները 100 մետրից սատկացնում եմ, գործս անում էլի միացնում, բայց էս մեժդունամի էլի :D

Անվերնագիր
17.11.2013, 22:36
Ժող մի բան եմ ուզում ասեմ, բայց ստեղ ընդեղ չասեք :)): Ուրեմն, արդեն, մի 1.5 տարի կլինի ինչ ես ««ՄՏՍ կոնեկտ 256»» բաժանորդ եմ: Հեսա կասեք, էտ ինչ փթիր կապ ա, անակապություն ա․․․Բայց, կա մի բայց, :) ուրեմն էս իմ կապը էս մի 6 ամիս կլինի ինչ անսահմանափակ գերարագ ա, այո-այո:P : Ես ամիսը վճարելով 3500 դրամ, ստանում եմ մինչև 3Մբ/վ արագությամբ անսհմանափակ ինտերնետ:՚ Հիմա ինձ մի հարց ա հետաքրքրում․ էտ ի՞նչից կարա լինի, որ տնեց ««գժվեց»» ու սկսեց անսհմանափակ գերարագ դառնալ: Իդեպ ինձ ամեն ամիս էսեմես ա գալիս, թե՝ ««դուք արդեն սպառել եք 1Գբ/վ ինտերնեը, այսուհետ կանցնեք 384Կբ/վ-ին»» բայց դե իմ կապի հեչ պնթլին էլ չի :))

keyboard
17.11.2013, 22:41

Եթե քո անունով ա գրանցված, հավանականա, որ մի օր բիթի կընկնեն ու վերահաշվարկ կանեն ու էդ դեպքում, պնթի համար շատ ծանր կլինի :D

Վահե-91
17.11.2013, 22:49
Եթե քո անունով ա գրանցված, հավանականա, որ մի օր բիթի կընկնեն ու վերահաշվարկ կանեն ու էդ դեպքում, պնթի համար շատ ծանր կլինի :D
եթե մարդը 3500-նոց ու 256 կբիթ/վ-անոց պայմանագրի տակ ա ստորագրել իրա ի՞նչ պնթլին ա թե ավելի արագ են տալիս :)) Ձև չկա կարենան ավել փող ուզեն:

Անվերնագիր
17.11.2013, 22:50
Եթե քո անունով ա գրանցված, հավանականա, որ մի օր բիթի կընկնեն ու վերահաշվարկ կանեն ու էդ դեպքում, պնթի համար շատ ծանր կլինի :D

Հա իմ անունով ա, չգիտեմ ծանր ասելով ինչ նկատի ունես, բայց մաքսիմում ինչ կարող են անել՝ վերադարձնելն ա նախկին կարգավորումներին: Հա մոռացա ասեի, նույն բան էլ ընկերոջս կապի հետ ա եղել, երևի մի 3 ամիս կլինի: Իրանը վաբշե բոց ա․ վերջի երկու ամսվա վճարը չի տվել, բայց կապը աշխատում ա, ու պրիտոմ գերարագ :D: Անցյալ ամսվանը ասի ես էլ չմուծեմ, տենամ ինչ կլինի, էն էլ արգելափակեցին, :D

keyboard
17.11.2013, 22:54
տենց եք անում, որ մարդկանց մեկը երկու չի դառնում

Freeman
01.12.2013, 16:31
Ժող, ես էլի էն իմ ռութերով եկա :))
Քանդում եմ, էս պլատեն ա, ինձ ոչ մի բան չի ասում վրայի գրածները, կարող ա՞ ինչ-որ մեկը կարանա սրանցից գլխի ընկնի թե ինչ մոդել ա, որ իմանամ ոնց կոդ դնեմ իրա վրա)
http://i.imgur.com/4G6BmVj.jpg

Աթեիստ
01.12.2013, 18:16

Եթե մեջը կարում ես մտնես, էդ ինտերֆեսյի նկարը դիր, դրանից ավելի հեշտ կլնի։

BOBO
01.12.2013, 18:31
Ժող, ես էլի էն իմ ռութերով եկա :))
Քանդում եմ, էս պլատեն ա, ինձ ոչ մի բան չի ասում վրայի գրածները, կարող ա՞ ինչ-որ մեկը կարանա սրանցից գլխի ընկնի թե ինչ մոդել ա, որ իմանամ ոնց կոդ դնեմ իրա վրա)
http://i.imgur.com/4G6BmVj.jpg

asus wl-300 կարողա ըլնի

Աթեիստ
01.12.2013, 19:05
asus wl-300 կարողա ըլնի

Էս էլ չիպով դրան հասա, բայց նկարով ինքը չի։

Վահե-91
01.12.2013, 19:07
կոդ դնելուց ի՞նչ կապ ունի, թե ինչ ֆիրմայի ռոութեր ա :'

Freeman
02.12.2013, 14:11
կոդ դնելուց ի՞նչ կապ ունի, թե ինչ ֆիրմայի ռոութեր ա :'

Եթե մեջը կարում ես մտնես, էդ ինտերֆեսյի նկարը դիր, դրանից ավելի հեշտ կլնի։

Ուղղակի իրա համար ոչ մի ծրագիր ինստալլ չեմ արել, եթե ռութերը կարևոր չի, ունիվերսալ ձև կա՞, ո՞նց ա :))

P.S. ասուսը չի)

Վահե-91
02.12.2013, 14:41
Ուղղակի իրա համար ոչ մի ծրագիր ինստալլ չեմ արել, եթե ռութերը կարևոր չի, ունիվերսալ ձև կա՞, ո՞նց ա :))

P.S. ասուսը չի)
բրաուզերի մեջ հավաքում ես ռոութերիդ այպին, ստանդարտ 192.168.1.1 կամ 192.168.0.1 կամ 192.168.100.1 ա լինում, ստանդարտ լոգին-պարոլն էլ՝ admin admin: Բացվում ա կարգավորումները ու ինչ պետք ա փոխում ես:

keyboard
02.12.2013, 19:42
կարա լինի նաև 192.168.1.254 կամ 192.168.0.254 դրանք էլ փորձի ամեն դեպքում

լոգին - պառոլն էլ համապատասխանաբար` admin պառոլը դատարկ, user պառոլը դատարկ, admin admin կամ user user

կարող ա փասը 1234 էլ լինի, պիտի փորձես ;)

Freeman
03.12.2013, 18:42
Մերսի, ժող, շաբաթ օրը գնամ տուն փորձեմ)

Life
03.12.2013, 21:24
Մի հատ վեբ-քամ խորհուրդ տվեք էլի մինչև 10000 դրամ

Աթեիստ
03.12.2013, 21:56
Մի հատ վեբ-քամ խորհուրդ տվեք էլի մինչև 10000 դրամ

http://www.led.am/products/category/microsoft-lifecam-vx-800-_9803.html
Մի քիչ ավել ա (կարող ա ուրիշ տեղ էժեն էլ լինի), բայց շատ լավն ա։

Lev
30.12.2013, 02:45
հետևալ սիմպտոմներն են
1. հարդ դիսկի (ծավալը՝ 250գբ) S.M.A.R.T.-ի ստատուսը BAD ա, reallocated sector count-ը 4000-ից ավելի ա
2. MFT-ն վնասված ա
3. chkdsk /f /r-ը 5 քայլերն անելուց հետո error ա տալիս (հավանաբար կապված ա MFT-ի վնասված լինելու հետ)
4. Acronis Backup & Recovery 11.5-ով հարդի բեքափ անելու ժամանակ որոշ ֆայլեր չի կարդում, մենակ Skip անելուց հետո ա շարունակում բեքափի պրոցեսը:
5. ֆայլերի մեջից pagefile.sys բացառելու դեպքում աքրոնիսով backup անում ա բայց ուրիշ հարդ դիսկի վրա էդ restore չի անում ու գրում ա MFT bitmap corrupted

հարց1: Հնարավորա՞ արդյոք վերականգնել MFT-ն
հարց2: Եթե նոր 1TB ծավալով հարդ դիսկի վրա փրայմարի փարտիշն սարքեմ, XP-ի MBR-ը գրեմ վրան, բեքափ արած ֆայլերը Restore անեմ ու ուրիշ կոմպից նույն ծավալով pagefile.sys-ը paste անեմ, հավանականություն կա՞, որ Windows-ը կմիանա:

Reh32
30.12.2013, 21:42
ժող ջան միգուցե երկար ծամծմված հարց եմ տալու բայց օգնեք raid 0 սարքեմ, 2 հատ նույն մեծության հարդ դիսկ ունեմ, մատերինկեն պադդեռժկա չի անում, եթե քննարկվելա լինկ տվեք, մեկի վրա windows 7 եմ նստացրել հիմա մյուսի մի մասը կարում եմ առաջինի մի մասի հետ սարքեմ բայց օբշի չի ստացվում

Freeman
04.01.2014, 20:55
Ժող, սրանով (http://www.dlink.com/uk/en/support/product/dwa-525-wireless-n-150-pci-adapter) կարա՞մ ինտերնետը ցրեմ կոմպիցս

Վահե-91
04.01.2014, 21:50
Ժող, սրանով (http://www.dlink.com/uk/en/support/product/dwa-525-wireless-n-150-pci-adapter) կարա՞մ ինտերնետը ցրեմ կոմպիցս
պիտի որ կարենաս

keyboard
04.01.2014, 21:53
իՀաստատ կարա, բայց եթե մի օր կոմպդ աննոռմալ ձեներ հանի ու չմիանա, հիշի, որ էդ զիբիլը մեջից հանես ;)

Դարակումս յոթ հատ կա, յոթն էլ նույն դեֆեկտով :[

Freeman
04.01.2014, 23:22
Ժող, սրանով (http://www.dlink.com/uk/en/support/product/dwa-525-wireless-n-150-pci-adapter) կարա՞մ ինտերնետը ցրեմ կոմպիցս

պիտի որ կարենաս

իՀաստատ կարա, բայց եթե մի օր կոմպդ աննոռմալ ձեներ հանի ու չմիանա, հիշի, որ էդ զիբիլը մեջից հանես ;)

Դարակումս յոթ հատ կա, յոթն էլ նույն դեֆեկտով :[

Ժող, եթե էլի ինչ-որ մեկին պետք լինի ադապտրով ինտերնետ ցրել կոմպից, փորձեք Connectify Hotspot PRO 7.2.1, այստեղից (http://kickass.to/connectify-hotspot-pro-7-2-1-29658-crack-karanpc-t8474521.html), եղավ, դեռ ոչ մի պրոբլեմ չի առաջացել:

Aperna
05.01.2014, 01:10

սրանովելա լինում լավ ծրագիրա
https://disk.yandex.com/public/?hash=JNjqoVLNug9t9IRlOyBwV7Njmb/LRvIdZmo3Tp%2BjJ2M%3D

չէի տեսել դու էլ ես նույն ծրագիրը դրել ուրիշ վերիան

BOBO
13.01.2014, 21:11
մի հատ ֆլեշկա կա վիռուսոտ ուզում եմ ֆորմատ անեմ գրում ա վրայթ փրոթեքթեդ կասպերսկին ել չի ջնջում վիրուսները
ի՞նչ անել

keyboard
13.01.2014, 22:23
մի հատ ֆլեշկա կա վիռուսոտ ուզում եմ ֆորմատ անեմ գրում ա վրայթ փրոթեքթեդ կասպերսկին ել չի ջնջում վիրուսները
ի՞նչ անել

Ինչ որ լայֆ սիդի ով փորձի, ցանկալի ա լինուքսի

BOBO
13.01.2014, 23:00
Ինչ որ լայֆ սիդի ով փորձի, ցանկալի ա լինուքսի
ubuntu-10.04-desktop-i386.iso էսի լայվ միանումա՞

Վահե-91
13.01.2014, 23:01
ubuntu-10.04-desktop-i386.iso էսի լայվ միանումա՞
անպայման

BOBO
13.01.2014, 23:11
մերսի կփորձեմ, բայց լայվի վախտ էտ վիռուսները չեն ներթափանցի կոմպ՞

keyboard
13.01.2014, 23:13
մերսի կփորձեմ, բայց լայվի վախտ էտ վիռուսները չեն ներթափանցի կոմպ՞

Կարաս վինչը անջատես, ուրիշ վինչ դնես, բայց 100 տոկոս ոչ մեկ չի ասի կներթափանցեն, թե՝ չէ :)

BOBO
13.01.2014, 23:40
Կարաս վինչը անջատես, ուրիշ վինչ դնես, բայց 100 տոկոս ոչ մեկ չի ասի կներթափանցեն, թե՝ չէ :)
առանց վինչ չի աշխատի լայվ սիդին՞:think

Վահե-91
14.01.2014, 00:59
առանց վինչ չի աշխատի լայվ սիդին՞:think
Կաշխատի

Նաիրուհի
15.02.2014, 13:19
Ժող ջան, գիշերը նեթբուքիս էկրանը հանկարծակի անջատվեց (այսպես ասած՝ սևացավ) ու որևէ կերպ չի միանում։
Հիմա սենց հարց. կարո՞ղ է դա «մեխանիկական» խնդիր լինել՝ հենց սարքի հետ կապված, թե՞ ծրագրային է, ասենք՝ Windows-ը որոշել է լքել ինձ :)

Սենց ծիծաղում եմ, բայց լուրջ անհանգստացած եմ նեթիս համար։

BOBO
15.02.2014, 14:00

դե եթե ոչ մի տառ չի գրում ոչ մի լույս չի վառում ոչ մի ձեն չի լսվում, մեխանիկական ա հնարավոր ա հոսանքից(ակումլյատոռից) լինի

Նաիրուհի
15.02.2014, 14:18
դե եթե ոչ մի տառ չի գրում ոչ մի լույս չի վառում ոչ մի ձեն չի լսվում, մեխանիկական ա հնարավոր ա հոսանքից(ակումլյատոռից) լինի
Չէ, մենակ էկրանն է անջատվել, ինքը միացած մնաց, լույսերը, քուլերը-բան, ուղղակի էկրանը սևացավ։

BOBO
15.02.2014, 14:37
Չէ, մենակ էկրանն է անջատվել, ինքը միացած մնաց, լույսերը, քուլերը-բան, ուղղակի էկրանը սևացավ։
հիմա միացնելուց ընդհանրապես չի միանում թե մենակ էկրանը չի միանում?

Նաիրուհի
15.02.2014, 14:55
հիմա միացնելուց ընդհանրապես չի միանում թե մենակ էկրանը չի միանում?

Մենակ էկրանը չի միանում։

Վահե-91
15.02.2014, 15:08
Ժող ջան, գիշերը նեթբուքիս էկրանը հանկարծակի անջատվեց (այսպես ասած՝ սևացավ) ու որևէ կերպ չի միանում։
Հիմա սենց հարց. կարո՞ղ է դա «մեխանիկական» խնդիր լինել՝ հենց սարքի հետ կապված, թե՞ ծրագրային է, ասենք՝ Windows-ը որոշել է լքել ինձ :)

Սենց ծիծաղում եմ, բայց լուրջ անհանգստացած եմ նեթիս համար։

որ լրիվ անջատում ես, հետո միացնում ինչ-որ բան երևում ա, թե՞ հենց ամենասկզբից սև ա էկրանը

Նաիրուհի
15.02.2014, 15:26
որ լրիվ անջատում ես, հետո միացնում ինչ-որ բան երևում ա, թե՞ հենց ամենասկզբից սև ա էկրանը

Տենց չէի փորձել, լրիվ չէր անջատվում։ Նոր տեսա, որ անջատվել է։
Ոնց հասկանում եմ՝ Windows-ն է թռել, որովհետև սկզբից ինչ-որ բան երևաց։

Վահե-91
15.02.2014, 15:37
Տենց չէի փորձել, լրիվ չէր անջատվում։ Նոր տեսա, որ անջատվել է։
Ոնց հասկանում եմ՝ Windows-ն է թռել, որովհետև սկզբից ինչ-որ բան երևաց։
գիշերվանից մինչև հիմա միացա՞ծ էիր թողել :))
Կարող ա մատդ կպել ա, էկրան անջատել ես, մի հատ մոդելն ասա, նայեմ որ կնոպկով ա միանում: Էն որ Windows-ը զագրուզկա ա լինում, էտ մասն էլ ա երևու՞մ:

Նաիրուհի
15.02.2014, 15:48

չէ, իր կնոպկայով չէր անջատվում մինչև վերջ, տենց էլ մնացել էր, փակել էի ուղղակի :))

Չէ, մատս բանի չի կպել հաստատ, էդ պահին նոր թաբ էի բացում, որ անջատվեց։ ASUS Eee PC 1215N
Ամեն միացնելուց մի քիչ ավել է երևում :)) Հիմա արդեն էդ զագրուզկայի մասն էլ է երևում, հետո էլի մթնում է։

Վահե-91
15.02.2014, 15:55

Զարյադնիկը անջատի, ակումլյատորը վրայից հանի, մի երկու րոպե տենց թող ու դիր տեղը: Հետո միացրա նեթբուկդ, եթե էլի windows-ի զագրուզկից հետո էկրանդ չբացեց, մի հատ Fn կնոպկեն ու F7-ը կամ F8-ը իրար հետ սեղմի: Եթե էլի չմիանա էկրանը, մի հատ տենց միացած վիճակում պահի լույսի տակ, տես էկրանիդ ինչ-որ բան երևում ա, թե չէ:

Նաիրուհի
15.02.2014, 16:06

Բլինչիկի, էս ի՞նչ է կատարվում սրա հետ :))

Սկզբից Windows-ի սխալ է տալիս, հետո տարբերակներից որն էլ ընտրում եմ (երկուսն էլ փորձեցի) զագրուզկա է անում, բայց մինչև վերջ չի միանում։ Ուղղակի չի բացում, բայց արդեն սև չի էկրանը, մոխրագույն է, էն որ զգում ես՝ միացած է, բայց դրանից էն կողմ ի գնում։

Վահե-91
15.02.2014, 16:08

Обычная загрузка կամ Start Windows normally ընտրի:

Նաիրուհի
15.02.2014, 16:09
Обычная загрузка կամ Start Windows normally ընտրի:

Փորձել եմ, Վահե ջան, չի միանում :)

Վահե-91
15.02.2014, 16:14
Փորձել եմ, Վահե ջան, չի միանում :)
էն fn f7, f8-ն էլ ես փորձե՞լ...դե ֆորմատը միշտ էլ կօգնի :))

Նաիրուհի
15.02.2014, 16:18
էն fn f7, f8-ն էլ ես փորձե՞լ...դե ֆորմատը միշտ էլ կօգնի :))

Ֆորմատի դեպքում հնարավո՞ր է հետո ինֆորմացիան վերականգնել :) Մենակ դրա համար դեռ էդ ծայրահեղ քայլին չեմ դիմում :)) C-ի վրա է հիմնական ունեցվածքս։

Վահե-91
15.02.2014, 16:19
Ֆորմատի դեպքում հնարավո՞ր է հետո ինֆորմացիան վերականգնել :) Մենակ դրա համար դեռ էդ ծայրահեղ քայլին չեմ դիմում :)) C-ի վրա է հիմնական ունեցվածքս։
Կարող ա ֆորմատի կարիք չլինի կամ եթե լինի կարելի ա ֆայլերը պահել, նոր ֆորմատ անել: Ամեն դեպքում հեռակա այլևս քեզ օգնել չի լինի :)

Ներսես_AM
15.02.2014, 16:32
Կոմպդ միանալուց F8 անընդհատ սեղմի։ Հենց մենյուն բերի Safe Mode փորձի միացնել։

Վահե-91
15.02.2014, 23:57
Կոմպդ միանալուց F8 անընդհատ սեղմի։ Հենց մենյուն բերի Safe Mode փորձի միացնել։
բա հետո՞ :))

Ներսես_AM
16.02.2014, 00:05
բա հետո՞ :))

Հետոն միանալուց հետո։

Վահե-91
16.02.2014, 00:15
Հետոն միանալուց հետո։
չնայած եթե միանա կարելի ա չեքդիսկ անել ու վիդեոդրայվերը ջնջել...բայց արի գռազ գանք, որ չի միանա :))

Ներսես_AM
16.02.2014, 00:17
չնայած եթե միանա կարելի ա չեքդիսկ անել ու վիդեոդրայվերը ջնջել...բայց արի գռազ գանք, որ չի միանա :)(

Փորձը փորձանք չի։

BOBO
17.02.2014, 11:27
ռամից էլ կարողա ըլնի, չնայած ռամը վարի գնալուց բսոդ ա բերում

_Հրաչ_
17.02.2014, 22:00
Երկու թեթև խնդիր կա, օգնեք լուծել:
1. Կոմպն անջատելուց հետո մկնիկի լույսը չի անջատվում:
2. USB-պորտերից մի զույգում հենց մի սարք եմ միացնում, ռեստարտ ա լինում:

Վահե-91
18.02.2014, 00:41
Երկու թեթև խնդիր կա, օգնեք լուծել:
1. Կոմպն անջատելուց հետո մկնիկի լույսը չի անջատվում:
2. USB-պորտերից մի զույգում հենց մի սարք եմ միացնում, ռեստարտ ա լինում:
1. Նորմալ ա
2. Դիմացի պորտերի՞ց

_Հրաչ_
19.02.2014, 21:00
1. Նորմալ ա
2. Դիմացի պորտերի՞ց

1. Էլի նորմալ լինի: Բայց ձև չկա՞, որ անջատվի: Հին կոմպիս վրա մկնիկի լույսն անջատվում էր:
2. Կապ ունի՞ դիմացինն ու հետևինը: Բորդի վրայի պորտերից մեկին եմ միացրել, բերել դրել դիմացի հատվածում: Սկզբում չէր անջատվում, վերջերս ա սկսել անջատվել:

Lusina
23.04.2014, 21:10
Ժողովուրդ նոթի դինամիկները փոխելը մոտավոր ի՞նչ կարգի գումար կկազմի.
Asus ա, մոդելը՝ X54C .

keyboard
23.04.2014, 21:11
Ժողովուրդ նոթի դինամիկները փոխելը մոտավոր ի՞նչ կարգի գումար կկազմի.
Asus ա, մոդելը՝ X54C .

մչև մի 15000, նայած ինչ խղճի աստիճան կունենա փոխողը …ՃՃՃ

Lusina
23.04.2014, 21:21
մչև մի 15000, նայած ինչ խղճի աստիճան կունենա փոխողը …ՃՃՃ

Էդ 15-ը ոնց-որ նոթերի հետ կապված ամեն խնդրի համար ստանդարտ ա:))

Խղճի աստիճանը փողից բացի ուրիշ բաների վրա էլ ա ազդում :)) Lինում ա, որ ասում են քուլերն ա պետք փոխել պլատայի, փոխենք օք կլինի, բերում տեսնում ես մայր պլատան փոխել, եսիմ ինչ են դրել, ձեռի հետ էլ օզուներից մեկը չկա :))

Aperna
23.04.2014, 21:26

դրա համար պտի նորմալ մարդում մոտ տարվի,ու որ նորմալ հասկանա ոչթե փողի խաթր ասի նոթբուք կքանդեմ կանեմ,նոթբուք քանդելը ետքան հետշ բան չի(նկատի ունեմ նորմալ առանց պնթիկները ջարդել փշրելու էլի) իմ կարծիքով 10.000-ովել կլինի բայց դրանից էժան խորհուրդ չեմ տա եթե անձամփ ծանոթ չի լավություն անի:)

P.S մի օր ինձեր պետք ասեցի նորմալ մասնագետ կա չիփսեթ փոխող էլի ետի ամեն մեկը չի կարում,դրանից հետո կասեմ ոչմեկ չի կարում ստեղ:
մտել եմ սերվիզ ասում եմ սենց սենց ասումա ապեր կոմպտ պտի նայեմ եթե հեշտա քանդվում մենակ քանդելը 10.000-15.000,ետել նայած մի 10.000-20.000 սարքելը էլի բայց գաղափար չունի ետի ինչա ոնցա լինում:D սրանից հետեվություն անկապ մարդկանց մոտ մի տարեք որ փողի համար ետ գործնեն անում իրանք բան չեն հասկանում:

Lusina
23.04.2014, 21:33
դրա համար պտի նորմալ մարդում մոտ տարվի,ու որ նորմալ հասկանա ոչթե փողի խաթր ասի նոթբուք կքանդեմ կանեմ,նոթբուք քանդելը ետքան հետշ բան չի(նկատի ունեմ նորմալ առանց պնթիկները ջարդել փշրելու էլի) իմ կարծիքով 10.000-ովել կլինի բայց դրանից էժան խորհուրդ չեմ տա եթե անձամփ ծանոթ չի լավություն անի:)
Չէ պատմածս նոթի մասին չէր, էդ մեկը սեղանի կոմպ էր, ու իրականում լավ էլ հասկացող էր մասնագետը, որ հասկացող չլիներ, պլատան չէր փոխի ու փոխարենը ավելի վատը դներ.

Դինամիկներն էլ տեսնեմ, մի քանի տեղ հարցուփորձ կանեմ, նոր կտամ փոխելու. Գինը մոտավոր էդքան էլ սպասում էի.
Մերսիներ.

Aperna
23.04.2014, 22:10

դե չեմ ասում նենց չհասկացող որ ասես կոմպը բեր ետա տելեվիզրը բերի:D

keyboard
23.04.2014, 22:46
Լուսինա, որ ուզես վստահելի տեղ տանես, կասես կասեմ ուր տանես, իմ անունից կասես, ավելի մատչելի կսարքեն :)

0david0
24.04.2014, 19:25
Ավելի լավա ականջակալով լսես արդեն, կամ էլ 3000 դրամ տաս արտաքին USB-ով սնվող դինամիկ առնես, ասենք սրանից (http://www.led.am/products/category/%D0%BA%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BD%D0%BA%D0%B8-genius-sp-u115-20-usb-black_13703.html), քան թե 15000 տաս, մի բան էլ ավիրեն նոթդ :)
Կամ էլ սենց բան խփես վրեն (http://www.aliexpress.com/item/USB-Portable-Mini-Stereo-Speaker-for-3in1-Laptop-Soundbar-Speaker-system-for-Notebook-Loud-Speaker-Retail/1507150114.html) :))

Lev
20.05.2014, 17:01
Ժող ծանո՞թ եք APC UPS-ների shutdown sequence-ի command file ֆունկցիային, օգտագործե՞լ եք:

vmware esxi-ում աշխատող վիրտուալ կոմպերից մեկին միացրել եմ էդ UPS-ը: .cmd ֆայլ եմ սարքել մեջը գրել եմ

c:\putty\plink.exe esxi -l username -pw password "/sbin/shutdown.sh && /sbin/poweroff"

Էս ֆայլը առանձին որ աշխատացնում եմ, ճիշտ աշխատում ա. բոլոր գեսթերին անջատում ա ու վերջում հոսթն ա անջատվում: բայց հենց դնում եմ, որ shutdown sequence-ի command file-ով աշխատի, ոչ մի ռեակցիա: Ինչի՞ց կլինի

Life
04.06.2014, 00:53
Ժող ջան կասեք մոտավոր էս կոնֆիգ․-ի կոմպը ինչքանով կարելի ա ծախել?

M.board - G41M
Cpu - Intel Core 2 Duo 2.66 Ghz
Ram - 4GB
HDD - 160 GB + 1TB
Video - onboard
Monitor - Philips 19"
Audio - Genius 2.1 36W
Webcam,keyboard,mouse

Հ․Գ․ ուրիշ հարմար թեմա չգտա :think

Aperna
04.06.2014, 01:13

80.000-100.000դրամ

Lord
04.06.2014, 02:56
Ժող ջան կասեք մոտավոր էս կոնֆիգ․-ի կոմպը ինչքանով կարելի ա ծախել?

M.board - G41M-20 000
Cpu - Intel Core 2 Duo 2.66 Ghz-15 000-20 000
Ram - 4GB 16 000
HDD - 160 GB + 1TB 35 000
Video - onboard
Monitor - Philips 19"28 000
Audio - Genius 2.1 36W
Webcam,keyboard,mouse

Հ․Գ․ ուրիշ հարմար թեմա չգտա :think

քցի լիստ առանձին առանձին ծախի, հակառակ դեպքում շատ ավելի էժան էս ծախելու

Life
04.06.2014, 16:19
Lord ,բայց մաս-մաս ծախելով շատ երկար ժամանակ պետք կգա :think

Հ․Գ․ մոռացել էի նշեի,որ թազա կոմպ չի ,օգտագործածա։

Aperna
04.06.2014, 16:38
Lord ,բայց մաս-մաս ծախելով շատ երկար ժամանակ պետք կգա :think

Հ․Գ․ մոռացել էի նշեի,որ թազա կոմպ չի ,օգտագործածա։

ես օգտագործածի համարեմ ասել ռեալ,բայց կարաս թանգել դնես մարդես կարողա կպնի:)

Life
07.06.2014, 17:49
Ժող եթե այս (http://www.philips.ru/c/pc-monitor/lcd-monitor-with-smartimage-lite-234e5qhab_00/prd/ru/?t=specifications) մոնիտորին HDMI1-ով միացվի Playstation 4,HDMI2-ին կոմպ,իրա ներքին դինամիկներին ձեն կգնա?Ասենք եթե տվյալ պահին HDMI 1 ա դրած PS-ից,եթե փոխվի 2՝ կոմպից

Lord
08.06.2014, 19:27
Lord ,բայց մաս-մաս ծախելով շատ երկար ժամանակ պետք կգա :think

Հ․Գ․ մոռացել էի նշեի,որ թազա կոմպ չի ,օգտագործածա։

դե նայած ինչը, մասեր կա, որ արագա ծախվում. հա ու թազա չէր էլ կարա լիներ

Rammstein
08.07.2014, 13:49
ժող ջան, մի հատ Optoma EP7150 պրոյեկտոր կա, որը պետք ա վաճառվի, բայց չգիտեմ, թե նույնիսկ մոտավոր ինչ գնով կառնեն: Կարա՞ք մոտավոր ինչ-որ գին հուշեք, որ իմանամ լիստում ինչ գնով դնեմ հայտարարությունը:
Գիտեմ, որ 2008 թվին ա գնվել 640,000 դրամով: Համարյա չի օգտագործվել, գումարային` երեւի մի 10 ժամ: Էն կանգնացնելու ոտքի տակի փոքրիկ պլաստմասսե դետալի ջարդված լինելուց բացի ուրիշ թերություն չունի:

_Հրաչ_
16.07.2014, 21:53
Բարի երեկո բոլորին:
Կոմպիս մկնիկը մի կտտոցը երկկտտոց ա կատարում: Զզվացրել, թողել ա: Ո՞նց կարելի ա կարգավորել:

Վահե-91
16.07.2014, 22:53
Բարի երեկո բոլորին:
Կոմպիս մկնիկը մի կտտոցը երկկտտոց ա կատարում: Զզվացրել, թողել ա: Ո՞նց կարելի ա կարգավորել:
Նորը պիտի առնես կամ մեջի կնոպկեն փոխես

Աթեիստ
16.07.2014, 22:56
Վստահ ե՞ս, որ մկից չի (էն որ փորձում ես ուրիշ մկով, նույնն ա լինում)։

_Հրաչ_
16.07.2014, 22:56
Նորը պիտի առնես կամ մեջի կնոպկեն փոխես

Հաստատ ծրագրային չի, չէ՞:

Վահե-91
16.07.2014, 22:57
Հաստատ ծրագրային չի, չէ՞:
չէ :pardon

0david0
16.07.2014, 23:02
Իսկ որ UPS-ը հանկարծակի ձայնա հանում (էն որ պիտի հոսանքը գնար, նոր հաներ, առանց հոսանքը գնալույա հանում) ու անջատվումա (անջատումա կոմպի հոսանքը), էտ ինչա նշանակում? :think
Երևի լավ չբացատրեցի:

Վահե-91
16.07.2014, 23:08

իմն էլ էր տենց լինում, հետո սկսեց ընդհանրապես չմիանալ, ալարում եմ նայեմ ինչից ա :))

Վազգեն1997
12.08.2014, 22:36
Ժող ջան ոնց կարամ ստուգեմ նոթբուքի վայֆայի ադապտրը վառվածա թէ չէ?

armen9494
16.08.2014, 10:55
Ժող ջան ոնց կարամ ստուգեմ նոթբուքի վայֆայի ադապտրը վառվածա թէ չէ?

Ամենահեշտ տարբերակը ուրիշ նոթբուքի վրա դնելն ա: Կամ էլ ուրիշ վայֆայի ադապտորը քոնի վրա դնելը:
Եթե էդ տարբերակները չունես, ապա փորձի ծրագրային մաստ ուղղես, հնարավոր ա ծրագրային ա պռոբլեմը:
Ու ինչի՞ց ես ենթադրում, որ վառվել ա:

Khach
20.08.2014, 10:15
Ողջույն բոլորին:Համակարգչիս աշխատանքը ահավոր դանդաղել է:Ինչ խորհուրդ կտայիք անել?

Վազգեն1997
20.08.2014, 10:34
Ամենահեշտ տարբերակը ուրիշ նոթբուքի վրա դնելն ա: Կամ էլ ուրիշ վայֆայի ադապտորը քոնի վրա դնելը:
Եթե էդ տարբերակները չունես, ապա փորձի ծրագրային մաստ ուղղես, հնարավոր ա ծրագրային ա պռոբլեմը:
Ու ինչի՞ց ես ենթադրում, որ վառվել ա:

Ծրագրային սաղ տարբերակները փորձել եմ, անգամ windows եմ փոխել, մենակ մնումա վառված տարբերակը:

Վահե-91
20.08.2014, 10:46
Ծրագրային սաղ տարբերակները փորձել եմ, անգամ windows եմ փոխել, մենակ մնումա վառված տարբերակը:
իսկ կոնկրետ ի՞նչ ա լինում, որ քեզ թվում ա փչացած ա վայֆայը

Վազգեն1997
20.08.2014, 10:49
Ողջույն բոլորին:Համակարգչիս աշխատանքը ահավոր դանդաղել է:Ինչ խորհուրդ կտայիք անել?

http://hay-soft.blogspot.com/2014/07/blog-post.html նայի ստեղ: Բացի սրանից կարաս startup ից անջատես են ծրագրերը որը որ չես ուզում բացվի համակարգչի միանալուց, ես ծրագրի օգնությամբ https://www.dropbox.com/s/y9im6nghdf6mf4c/Autoruns.zip?dl=0

Վազգեն1997
20.08.2014, 10:59
իսկ կոնկրետ ի՞նչ ա լինում, որ քեզ թվում ա փչացած ա վայֆայը

ետ նոթը HP ֆիրմայի ա ու F12ը պիտի վայֆայը միացնի բայց չի միացնում, դրայվերները սաղ տեղում են, բիոսումել եմ բզբզացել բայց ոչմի փոփոխություն, դե ենտեղ ել ուրիշ տարբերակ ոնցվոր չկա:8

armen9494
21.08.2014, 23:27

hotkey-ի դրայվերը դրե՞լ ես: Որ F12 սեղմում ես, վայֆայի գույնը փոխվումը ա, կամ կոմպը ռեակցիա տալի՞ս ա:

Վազգեն1997
22.08.2014, 09:50
hotkey-ի դրայվերը դրե՞լ ես: Որ F12 սեղմում ես, վայֆայի գույնը փոխվումը ա, կամ կոմպը ռեակցիա տալի՞ս ա:

հա սաղ դրայվերները կա: F12 սխմելուց ոչմի բան չի փոխվում, նենց տպավորությունա թե f12ը չի աշխատում բայց իրականում աշխատումա:

The silent river
22.08.2014, 10:14
բայց ժամանակի աշխատել ա ու հմի չի աշխատու՞մ Wi-Fi-դ, թե՞ վերցրել ես տենց ա եղել:

Վազգեն1997
22.08.2014, 11:41
բայց ժամանակի աշխատել ա ու հմի չի աշխատու՞մ Wi-Fi-դ, թե՞ վերցրել ես տենց ա եղել:

չէ էտ նոթը իմը չի բայց գիտեմ որ առած օրվանից աշխատելա:

Վահե-91
22.08.2014, 23:44
ետ նոթը HP ֆիրմայի ա ու F12ը պիտի վայֆայը միացնի բայց չի միացնում, դրայվերները սաղ տեղում են, բիոսումել եմ բզբզացել բայց ոչմի փոփոխություն, դե ենտեղ ել ուրիշ տարբերակ ոնցվոր չկա:8
լավ չես բզբզացել, եթե hotkey utility-ն հաստատ դրել ես ու չի աշխատում, ուրեմն բացի F12-ից սովորական ճտիկ էլ ունի վայֆայի համար

Lusina
24.08.2014, 19:55
Ժողովուրդ նոթը քանդել-մաքրելու համար փորձված տեղ խորհուրդ տվեք էլի. Մեկ էլ մոտավոր գինը.

keyboard
24.08.2014, 20:21
Ժողովուրդ նոթը քանդել-մաքրելու համար փորձված տեղ խորհուրդ տվեք էլի. Մեկ էլ մոտավոր գինը.
8-10 հազար, Սարյան՝ փաուեր սերվիս, մայնոթբուք

Աթեիստ
25.08.2014, 10:33
8-10 հազար, Սարյան՝ փաուեր սերվիս

Սրանցից շատ դժգոհ եմ, բլեքլիստումս են։

armen9494
25.08.2014, 22:11
հա սաղ դրայվերները կա: F12 սխմելուց ոչմի բան չի փոխվում, նենց տպավորությունա թե f12ը չի աշխատում բայց իրականում աշխատումա:

Հլը նոութի կոնկրետ մոդելը կգրե՞ս: Նայե՞լ ես ինտերնետում իրա վայ ֆայի պռոբլեմների մասին:

Վազգեն1997
25.08.2014, 22:32
Հլը նոութի կոնկրետ մոդելը կգրե՞ս: Նայե՞լ ես ինտերնետում իրա վայ ֆայի պռոբլեմների մասին:

HP g7-1338dx: Հա նայել եմ:

Վազգեն1997
25.08.2014, 22:45
լավ չես բզբզացել, եթե hotkey utility-ն հաստատ դրել ես ու չի աշխատում, ուրեմն բացի F12-ից սովորական ճտիկ էլ ունի վայֆայի համար

Էտ նոթը հիմա մոտս չի, բայց իմ հիշելով սաղ տեղներ, ամեն դեպքում նորից կնայեմ հենց մոտս եղավ: Բացի f12ից հաստատ ուրիշ կոճակ վրեն չկա վայֆայի համար:

armen9494
26.08.2014, 15:42
հլը սա փորձի
https://www.youtube.com/watch?v=iv8TpykiCw8

Վազգեն1997
27.08.2014, 00:04
հլը սա փորձի
https://www.youtube.com/watch?v=iv8TpykiCw8

փորձեցի չեղավ: Սաղ տարբերակները փորձել եմ չի ըլնում:

Վահե-91
27.08.2014, 00:14
փորձեցի չեղավ: Սաղ տարբերակները փորձել եմ չի ըլնում:
լավ չես փորձում

Վազգեն1997
27.08.2014, 00:19
լավ չես փորձում

էլ ինչքան լավ փորձեմ: Լավ ձև գիտես ասա:think

_Հրաչ_
20.11.2014, 23:36
Երկաթեղենից մի քիչ լավ չեմ հասկանում, ինձ ասեք էս պլատի (http://www.asrock.com/mb/VIA/775VM800/) վրայի RAM-ի սլոտները DDR1, թե DDR2 RAM-երի համար են նախատեսված ու եթե 2 հատ 1 ԳԲ-անոց RAM տեղադրենք, 2 ԳԲ-ն էլ կօգտագործվի՞:
Մեկ էլ, եթե գիտեք, ասեք ինչ գնով կարելի ա էդ RAM-երից գնել:

Վահե-91
21.11.2014, 00:28

ըստ մանուալի մի սլոտը ddr1 ա, մյուսը՝ ddr2 :esim

_Հրաչ_
21.11.2014, 09:17
ըստ մանուալի մի սլոտը ddr1 ա, մյուսը՝ ddr2 :esim

Բայց տենց լինում ա՞։

Աթեիստ
21.11.2014, 12:20
Երկաթեղենից մի քիչ լավ չեմ հասկանում, ինձ ասեք էս պլատի (http://www.asrock.com/mb/VIA/775VM800/) վրայի RAM-ի սլոտները DDR1, թե DDR2 RAM-երի համար են նախատեսված ու եթե 2 հատ 1 ԳԲ-անոց RAM տեղադրենք, 2 ԳԲ-ն էլ կօգտագործվի՞:
Մեկ էլ, եթե գիտեք, ասեք ինչ գնով կարելի ա էդ RAM-երից գնել:

Երկուսն էլ DDR1 են։
Լինում ա, որ 2 տեսակից էլ լինի (հիմնականում անհաջող լուծում ա), բայց որ ամեն մեկից մի հատ՝ չի լինում (համենայն դեպս երբեք չեմ հանդիպել)։

Կարաս 2 սլոթը միաժամանակ օգտագործես։

Vge
31.12.2014, 03:22
Բարի երեկո ձեզ: Խնդրում եմ օգնեք, ընկերոջս համակարգչից ես իմ ձեռքով հանել եմ աշխատող Palit GT 630 2Gb վիդեոքարտը և բերել եմ տեղադրել իմ համակարգչի մեջ: Ոչ մի ռեակցիա չի տալիս միայն իրա ստանդարտ վիդեոնա աշխատում: Մայր պլատաս Asus P5 G41 T-MLX մոդելիա, ճիշտա պլատայի PCIe x16-ը 1.0 վերսիանա իսկ վիդեաքարտինը 2.0, բայց մինչ այդ GT 430 եմ օգտագործել, որը էլի PCIe x16-ի 2.0 վերսիանա: Համակարգչիս սնուցման աղբյուրնել 500w է, այսօր օրիգինալ FSP ֆիրմայի 350w բլոկ պիտանիա եմ գնել, բայց ոչմի բան չփոխվեց, էլի նույննա: Խնդրում եմ եթե կարաք օգնեք, ինչ կարելիա անել, որևիցէ մեկը ունի GT 630 վիդեոքարտից, եթե ունեք ապա ինչ պլատայի վրայա տեղադրված:

Տրիբուն
28.01.2015, 22:06
Մի հատ Bose SoundLink Mini ունեմ: Հուլիս 2014-ին եմ գնել: Մարտկոցը դավայ ռասվիդանյա .... ի՞նչ անեմ: :(

Վահե-91
28.01.2015, 23:59
Մի հատ Bose SoundLink Mini ունեմ: Հուլիս 2014-ին եմ գնել: Մարտկոցը դավայ ռասվիդանյա .... ի՞նչ անեմ: :(
Առանց ակումլյատորի, զարյադչնիկով միացրած չի աշխատու՞մ

Տրիբուն
29.01.2015, 00:00
Առանց ակումլյատորի, զարյադչնիկով միացրած չի աշխատու՞մ

Չէ ...

Վահե-91
29.01.2015, 00:04
Չէ ...
Իրանց support (http://worldwide.bose.com/productsupport/en_us/web/soundlink_bluetooth_mini/page.html#tab=contact_tab) դիմի կամ հայավարի մի հատ ակումլյատոր հարմարացրա :))

keyboard
29.01.2015, 11:47
կարանք փորձենք ակումլյատոր հարմարացնենք ձյաձ, հաստատ մի բան կճարենք ;)

Բայց մի հատ կլյուչեվոյ հարց, ինչի՞ց ես ենաթդրում որ ակն ա՞

Տրիբուն
29.01.2015, 12:26
կարանք փորձենք ակումլյատոր հարմարացնենք ձյաձ, հաստատ մի բան կճարենք ;)

Բայց մի հատ կլյուչեվոյ հարց, ինչի՞ց ես ենաթդրում որ ակն ա՞

Որ միացնում եմ հոսանքին, կարմիր լույսը սկսում ա թարթել ու անվերջ թարթում ա, չի դեղնում, որ հետո էլ վերջնական կանաչի։ Լիքը տեղեր կարդացի, սաղ գրած ա, որ մարտկոցն ա, ու իբր էս տիպի մարտկոցները ունենում են տենց խնդիր։

Բայց չեմ ուզուծ է պերեդելկա արած մարտկոց հարմարացնեմ։ Ինքը պիտի սիրուն ու մոբիլ լինի, չէ՞ ։))) Երևի հետս տանեմ դրսերը մի տեղ Bose -ի պաշտոնական խադավիկ գտնեմ։ Ստեղ չկա, օնլայն էլ ոչ մի տեղ մարտկոց չի վաճառվում։

keyboard
29.01.2015, 12:30
Ակումլյատորը սենց թե նենց մեջն ա լինելու, իրա արտաքին տեսքը չի խախտվելու, բայց եթե ձեւ ունես դրսում անես, տես, որոշի։

Տրիբուն
29.01.2015, 21:51
Ակումլյատորը սենց թե նենց մեջն ա լինելու, իրա արտաքին տեսքը չի խախտվելու, բայց եթե ձեւ ունես դրսում անես, տես, որոշի։

Էսօր գնացի իբր Երևանում Bose-ի կենտրոն (http://global.bose.com/countries/armenia.html) ... ռասվիդանյա, ապեր: Մենակ զակազով աբրանք բերող են, ուրիշ բան չեն անում: Էտքանը տատս էլ կանի:

Երևի տենց էլ անեմ, տանեմ եվրոպաները: Ափսոս ա էլի, շատ լավն ա ախր, գժական երգում ա(էր):

Գալաթեա
30.01.2015, 02:09
Էս կարգի է՞լ մարդ անուշադիր լինի, այ Տրիբուն ձյա, իր ընկերների ասած-պատմածների հանդեպ :) էն էլ՝ իմ պես ընկերների :P
Մինչև անցյալ տարվա սկիզբ, ուղիղ 9 տարի Bose-ի ներկայացուցիչը մեր երկրում մեր օֆիսն ա եղել, Տրիբուն ձյա։
Էն լեգենդար պատմությունն ականջիդ չի հասե՞լ, որ մի ախպար մտել ա մեր օֆիս, ասել ա "Փոզերուն մասնագետը դուք ե՞ք"։
Տականք ֆիրմա դուրս եկան, Տրիբուն ձյա, էդքան տարի Երևանով ու Հայաստանով մեկ իրանց ֆիրման տարածեցինք, տոննայով տեղեր ինսթալ արեցինք /Մայր Աթոռը քեզ օրինակ ու Երևանում մի ղուրուշ տեղ/, հենց մի քիչ զգացին կրիզիսից նեղվում ենք, առաջվա պես չենք կարում պատվերներ անենք՝ չորով նենց պայմաններ դեմ տվին, որ չկարենանք էլ հետներն աշխատենք... ու անցան էդ քո գնացած ֆիրմային, որ կիլոմետրով հեռու ա Bose- ից։
Ասածս ինչ ա, մենք այլևս օֆիշըլ դիսթրիբյութոր չենք, բայց եթե Երևանում մարդ կա որ Bose-ից հասկանում ա՝ էդ մերոնք են ու մեր ինժեները։

Շեֆս հիմա իրանց անունը որ լսում ա գիժ ա կպնում, բայց վաղը կզանգեմ կզգուշացնեմ՝ տար, թող մեր ինժեները նայի։ Ինքը կասի՝ սարքվելիք ա թե չէ։ Խելացի տղա ա շատ։ Անգամ եթե հենց էդ ապրանքից սարքած չլինի՝ գլուխ կհանի։

Տրիբուն
30.01.2015, 16:38

Լիլ ջան, լրիվ մտքից թռել էր, որ դուք էլ եք բոզերի հետ աշխատում :D Կամ արդեն՝ աշխատել: Էսօր-էգուց մի հատ ձերոնց մոտ էլ կիջացնեմ, ջան, լիքը մերսիներ:

Ու որ շու իմանայի, որ դու բոզերի մասին էտ կարծիքի ես, հետները գլուխ չէի դնի: Ավելի մատչելի ու նույն որակն ապահովողներ կան հիմա շուկայում:

Գալաթեա
30.01.2015, 18:07

Տեղը հիշում ես փաստորեն :)
Աշխատի մինչև 5:30 գնաս, որ հանկարծ փակած գնացած չլինեն:
Էսօր զգուշացրել եմ:
Ասեցին՝ եթե պարտադիր դրսից իրանց ուղարկելիք զապչաստի հարց չծագի(տենց հազվադեպ ա լինում)՝ կսարքի մեր Սուրոն:

Տրիբուն
30.01.2015, 19:05
Գնացի ուղիղ 17։35, փակ էին։)

Գալաթեա
30.01.2015, 19:14
Գնացի ուղիղ 17։35, փակ էին։)

Աաաա, Տրիբուն ձյա, էսօր իմ մեղքն էր:
Գործ ունեի հետները, գնացել էի, իմ խաթր շուտ փակվեցին, որ ինձ տուն բերեն ճուտիս հետ...
Մի քիչ շուտ գայիր, կամ 10 րոպե ավել մնայի՝ "Արյաաա, կակիե լյուձի" վիճակ կլիներ:
Ափսոս...

0david0
01.04.2015, 15:52
Ժող օգնություն :(
Երբ հեռախոսիս microSD-ն նոթբուքը ճանաչումա ու սենց պատկերա ցույց տալիս, ինչ կարելիա անել? չկդսկ անելուց ասումա RAW ֆորմատիա, չեմ կարա անեմ, ֆորմատ էլ չի անում, կոմպի մեջ դնելուց ահագին երկար ժամանակ հետոյա ճանաչում: Ինձ մեջի ֆայլերը պետք չեն, ուղղակի հետաքրքիրա կսարքվի, թե շպրտելու ժամանակնա? :think Մոտ 3-4 տարվայա, 8Գբ Verbatim ա, ասում էին իբր թե լավնա :sad

http://i.imgur.com/Ksq1cXW.png

_Հրաչ_
01.04.2015, 20:30
Իսկ հեռախոսդ կամ ուրիշ սարք, ուրիշ կոմպ ճանաչում ե՞ն չիպդ:

0david0
01.04.2015, 21:05
Իսկ հեռախոսդ կամ ուրիշ սարք, ուրիշ կոմպ ճանաչում ե՞ն չիպդ:

Հեռախոսիս մեջ դրած ինքնիրան տենցա եղել, բայց չգիտեմ կոնկրետ ինչից: Մեջի նկարներն էի ուզում բացեի, տեսա որ Գալերի-ում սաղ սևացել են, նկարների վրա սեղմելուց էլ ինչ-որ բան էր գրում, հետո ջոկեցի, որ չիպինա մի բան եղել: Իսկ հանել դնելուց հետո սկսեց ընդհանրապես չճանաչել (թեկուզ էն ժամանակվա նման սևացած նկարներով), պլանշետն էլ չի ճանաչում, ադապտերով նոթբուքիս մեջ էլ դնելուց մի 2 րոպե հետոյա ցույց տալիս, դիսկ մանաջմենթը ասումա 7.21Գբ ունալլոքաթեդ, մի 10 ծրագիր փորձեցի, մեկն ասումա բադ դիսկ, մյուսը նոթ սուփփորթեդ, հդդ լաու լեվել ֆորմատն էլ իբր թե ուզումա ֆորմատ անի, բայց ամեն սեկտորի վրա տալիսա դիսկ I/O էռռոռ: Ոնց հասկանում եմ նորը գնելու ժամանակնա :think

_Հրաչ_
01.04.2015, 21:08

Իրոք որ: :)

Rammstein
02.04.2015, 12:33
Ժող ջան, ինչ-որ սերվիս կենտրոն կարող ե՞ք ասել, որտեղից զանգով կարող եմ ճշտել, թե արդյոք կվերանորոգե՞ն ViewSonic VA2226w մոնիտորը (ոնց որ թե գիտեմ, թե ինչ խնդիր ա, երեւի լամպերից ա, որովհետեւ մի պահ միանում ա, հետո սեւանում ա, բայց որ վրան դիմացից լույս եմ գցում, տեսնում եմ, որ պատկերը կա) ու եթե հա, գինը ասեն:

Աթեիստ
02.04.2015, 12:56
539869 - իմ անունից զանգի։

keyboard
02.04.2015, 13:40
տուր ես սարքեմ, լամպերի գինը կտաս, մեկ էլ պիվա ;)

Rammstein
02.04.2015, 15:10
տուր ես սարքեմ, լամպերի գինը կտաս, մեկ էլ պիվա ;)

Մերսի, Հով:
Աթեիսիտ ասած տեղը զանգեցի, նկարագրեցի, ասեց կարա լամպերն էլ չլինի, կարող ա ինվերտը (եթե ճիշտ լսեցի) լինի փչացած:
Բայց չեմ չարչարի քեզ սրա համար: :) Համ էլ փողը տվողը ես չեմ, օֆիսն ա: :P

keyboard
02.04.2015, 15:13

հիմնականում լամպն ա լինում, բայց ինվերտրն էլ կարա լինի, տես պետք լինի խաբար արա ;)

Reh32
18.08.2015, 23:02
ժող taskbar ի վրա աջ քլիք եմ անում ու սեղմում եմ show the desktop ոչ մի բան չի անում, ոչ էլ windows-D նա անում …:( նեռվայնացնող բանա, նոր սենց էղավ ոնց դզեմ՞

Reh32
18.08.2015, 23:14
լավ ռեստարտ արեցի դզվավ:)

Morg
11.09.2015, 01:05
realtek alc662 ձայնային քարտս վառվելա: եթե փոխեմ դնեմ ավելի հին realtek alc655 մոդելը հնարավորա որ չաշխատի?

Աթեիստ
11.09.2015, 01:27
realtek alc662 ձայնային քարտս վառվելա: եթե փոխեմ դնեմ ավելի հին realtek alc655 մոդելը հնարավորա որ չաշխատի?

Չեմ պատկերացնում, թե խի պտի չաշխատի, եթե դրա դրայվերը դնես։

Morg
11.09.2015, 11:18
материнка-ն հնարավորա որ չաշխատացնի?

Աթեիստ
11.09.2015, 12:11
материнка-ն հնարավորա որ չաշխատացնի?

Իհարկե հնարավոր ա (բայց քիչ հավանական), բայց դա էլ հանրավոր ա պարզել միայն դնել փորձելով։

Karen Hajinyan
25.10.2015, 16:23
Ավելի լավ է USB Sound Card գնեք, www.List.am-ում 2000 դրամի կարգի է: Գրեթե բոլոր մայրական սալիկներին և սիստեմաներին համապատասխանում է:

Lusina
04.11.2015, 04:19
Ժող, օգնությու՜ն :))
Պահի տակ միանգամից սևացավ էկրանը ու ինչ-որ տարօրինակ ձայն սկսեց հանել, հետո էլ կապույտ էկրան, ու սա.

VIDEO_TDR_FAILURE

Արդեն 2-րդ անգամ ա լինում, մոտ մի ամիս առաջ էլի էր եղել. Գուգլեցի, ասում են վիդեո քարտի խնդիր կարա լինի.
Մասնագետի մոտ տանելու տարբերակ չունեմ, ի՞նչ կարամ անեմ.
Lenovo Yoga ա, OS-ը Windows 10 ա, բայց նախորդ անգամ 8 էր.

Վահե-91
04.11.2015, 09:39

Վիդեոքարտի դրայվերը ջնջի, ամենավերջին վերսիան իրա կայքից քաշի, տեղադրի

Աթեիստ
04.11.2015, 10:31
Վիդեոքարտի դրայվերը ջնջի, ամենավերջին վերսիան իրա կայքից քաշի, տեղադրի

Դժվար օգնի։
Մի երկու տեղ նայեցի, մարդիկ դրա խաթր ինտելի վիդեոքարտը Disable են անում ։)

Ամեն սենց դեպքից հետո համոզվում եմ, որ մինչև 10-ի համար մի հատ մեծ Service pack չհանեն, դրան չեմ անցնի։ Էս խնդիրը կա նաև 8-ում ։)

Lusina
04.11.2015, 12:42
Վիդեոքարտի դրայվերը ջնջի, ամենավերջին վերսիան իրա կայքից քաշի, տեղադրի
Մերսիներ, կփորձեմ.

Դժվար օգնի։
Մի երկու տեղ նայեցի, մարդիկ դրա խաթր ինտելի վիդեոքարտը Disable են անում ։)

Ամեն սենց դեպքից հետո համոզվում եմ, որ մինչև 10-ի համար մի հատ մեծ Service pack չհանեն, դրան չեմ անցնի։ Էս խնդիրը կա նաև 8-ում ։)

Ես 10-ի հետ արդեն հասցրել եմ խնդիրներ ունենալ, Ռուֆուսի նկարագրած խնդիրը Start-ի հետ կապված երկար սպասել չտվեց.

Իսկ ինչ-որ ծրագրեր կա՞ն, որ կարողանամ վիդեոքարտի վիճակը ստուգեմ. Եթե հանկարծ մի օր որոշի չաշխատել, ես քաշված եմ :))

Աթեիստ
04.11.2015, 19:14

VGA stability test

Վահե-91
08.11.2015, 20:53
http://4put.ru/pictures/max/1130/3472184.jpg
Ո՞վ ունի ռոուտերի WiFi անտենան միացնելու լար ու կարա տա: Կամ տեղ գիտի, որտեղ ծախում են:
7-8 տարվա փչացած ռոուտերս վերակենդանացրեցի, բայց էս լարը կորել ա :(

Աթեիստ
08.11.2015, 21:59
Wlan.am զանգի:

_Հրաչ_
05.06.2016, 18:46
Մի հատ Սանդիսկ ֆլեշկա ունեմ, իրա ֆայլային համակարգը շատ տխուր վիճակում ա, ֆայլերի մի մասը խառնում, կպցնում ա իրար, հիերոգլիֆների ձևով անուններով չբացվող ֆայլեր ա սարքում, ֆայլերի մի մասն էլ, որոնք չի կպցնում, ուղղակի չեն բացվում, էռռոր են տալիս: Ինտերնետում փորփրեցի, մի երկու ծրագիր քաշեցի, սկանավորեցի, չօգնեց: Սանդիսկի ստանդարտ ծրագրերն էլ տենց վերականգնման հնարավորություններ չեն տալիս: Ո՞նց կարելի ա ֆլեշն օգտագործման համար պիտանի դարձնել:

Chilly
05.06.2016, 19:15

Low Level Format Tool (http://hddguru.com/software/HDD-LLF-Low-Level-Format-Tool/HDDLLFsetup.4.40.exe) փորձել ե՞ս ապ

_Հրաչ_
05.06.2016, 19:28
Low Level Format Tool (http://hddguru.com/software/HDD-LLF-Low-Level-Format-Tool/HDDLLFsetup.4.40.exe) փորձել ե՞ս ապ

Հա, Մուշ ջան, ֆլեշը չի տեսնում:
Մեկ-մեկ էլ ֆլեշը 0 բայթ ա ցույց տալիս, ֆայլերն էլ չի ցույց տալիս:

Վահե-91
05.06.2016, 19:59
Հա, Մուշ ջան, ֆլեշը չի տեսնում:
Մեկ-մեկ էլ ֆլեշը 0 բայթ ա ցույց տալիս, ֆայլերն էլ չի ցույց տալիս:
Պետք ա ֆլեշի կոնրոլյորի մոդելն իմանաս (օրինակ էս ծրագրով (http://flashboot.ru/files/file/448/)), հետո հատուկ դրա համար նախատեսված ծրագիրը գտնես flashboot.ru կայքից (իմ իմացածներից ամենալավն ա) ու դրանով վերականգնես: Եթե կոնտրոլյորը կամ հիշողությունը ֆիզիկապես վնասված չի, օգնում ա:

P.S.
Նկատի ունեցի, որ վերականգնելուց հետո մեջի ինֆորմացիան էլ հետ բերել չի լինի

_Հրաչ_
05.06.2016, 20:10

Ֆլեշբութի տարբերակները նայել եմ, էդ ֆլեշի համար ծրագիր չգտա: Մյուս տեսակի ծրագրերն էլ չեն կարողանում սկանավորեն, որ խնդիրներ գտնեն: Ֆայլերը ոչինչ, կոպիաներն ունեմ:

keyboard
05.06.2016, 23:40
Թազեն առ, 32ը արդեն 8000 դրամի կարգի ա ու բավական լավ որակով ;)

_Հրաչ_
06.06.2016, 00:02
Թազեն առ, 32ը արդեն 8000 դրամի կարգի ա ու բավական լավ որակով ;)

Դե հա, բայց դե հարցը ֆլեշկի մեջ չի, բնավորություն ա՝ փորփրելու, փորձարկելու: Հետաքրքիր ա ուղղակի՝ կսարքվի, թե չէ: Կառոտկի տալու տարբերակն էլ կա, բայց մտածում եմ մայր պլատի մայրը կլացացնի: Դե որ լուծում չեղավ, ֆլեշը կգնա աղբանոց, ես էլ Սանդիսկների մասին կարծիք կկազմեմ:

Աթեիստ
06.06.2016, 03:21
Հրաչ, ֆլեշբութը մոռացի, անցի դրա պրոֆեսիոնալ տարբերակին՝ http://www.usbdev.ru/

Sent from my Elephone P8000 using Tapatalk

_Հրաչ_
23.06.2016, 19:58
Վերջը ֆլեշս խելքի բերեցի: Ոչ մի տարբերակ, ծրագիր, թուլ-մուլ չօգնեց, բացարձակ, մենակ մի պարզ գործողություն. ֆորմատ արեցի NTFS-ի, հետո նորից FAT32-ի, սկսեց հիմնականում ստաբիլ աշխատել, մի երկու սարքի վրա ա, որ նորմալ չի աշխատում, բայց մեծամասամբ առողջացել ա:
Էս գրեցի, որ ում մոտ սենց խնդիր առաջանա, նկատի ունենա, որ սենց լուծում կա:

keyboard
23.06.2016, 21:11

Все гениальное просто :)
Շատ լավ ա, մոլոդեց, բայց ամեն դեպքում դրան ֆլեշ անվանելը արդեն ախալ ա։
Դրա վրա ինֆո քցել ու տեղափոխելը նման ա ավտոյի, որ մի անգամ տոռմուզ չի պահել, բայց դե բախտի վրա քշվում ա :)
Էսօր հաճախորդի մոտ կոմպը միացնում ա ու չի միանում, գալիս վինդի դրոշակի վրա լռվում ա կամ ռիփեյռ ա ուզում կամ լոգինի վախտ ա լռվում ու սենց ոչ օրինաչափ վիճակներ։
Նայում եմ բլոկին, ֆլեշ ա միացրած, անջատում եմ ու կոմպը սկսում ա թռնել։
Հետո պատմում են, որ ֆլեշի վրա տնից ինֆո են գցել բերել, բայց ինֆոն չկա :)

_Հրաչ_
23.06.2016, 21:46

Երկրորդ նախադասությունդ հենց կարդացի, մտքիս հենց գրածդ ավտոն եկավ: Դե հա, հայավարի, տենց մի երեսուն տարվա ջորի քշելու, մետաղալարով, սկոչով, բանով կապելու, յոլլա տանելու բնավորություն ունենք: Ստեղ էդքան ֆլեշկի հարցը չէր, ոնց ասել եմ, այլ պրինցիպի. էն, որ չէ, եթե ես որոշել եմ, որ պտի աշխատես, ուրեմն աշխատելու ես, մեռնելով էդ ֆլեշկեն ինձնից չէր պրծնի: :)
Ինչ վերաբերում ա ֆլեշը միացրած կոմպերին: Հա, ես էլ էի լսել, որ կոմպին միացրած ֆլեշը, ինչ-որ USB ուրիշ սարք կամ ընդհանրապես ուրիշ սարքավորում կարա տենց խնդիր առաջացնի, որ կոմպը ստաբիլ չաշխատի կամ սկի չմիանա: Որ տենց խնդիրների եմ հանդիպում, ավելորդ ինչ կա-չկա, հանում եմ:

Լեո
13.07.2016, 15:26
Ժող ջան, ինձ հարկավոր ա Lan port-ով Wifi repeater:

Որտեղի՞ց խորհուրդ կտաք գնել ու որո՞նք են լավը, միջինում ի՞նչ արժեն:

Աթեիստ
13.07.2016, 17:14
Ժող ջան, ինձ հարկավոր ա Lan port-ով Wifi repeater:

Որտեղի՞ց խորհուրդ կտաք գնել ու որո՞նք են լավը, միջինում ի՞նչ արժեն:

Tp-link 741nd

Sent from my Elephone P8000 using Tapatalk

Լեո
13.07.2016, 23:22
Իսկ սրա (http://www.ebay.com/itm/Wavlink-300mbps-Wifi-Repeater-Wireless-N-802-11n-Network-Signal-Extender-Booster-/231734912414?hash=item35f47a259e:g:J5MAAOSwnNBXYkMj) մասին ի՞նչ կասես, շա՞տ վատն ա:

Աթեիստ
14.07.2016, 10:45
Անծանոթ ֆիրմայա, բայց նույն Tplink-ի էս կարգի սարքերից (որ մենակ Repeater կամ Range extender են) գոհ չեմ, ստաբիլ չեն աշխատում։

Վահե-91
14.07.2016, 10:50
Անծանոթ ֆիրմայա, բայց նույն Tplink-ի էս կարգի սարքերից (որ մենակ Repeater կամ Range extender են) գոհ չեմ, ստաբիլ չեն աշխատում։
Ընդհանրապես ցանկացած ֆիրմայի, գնի repeater ստաբիլ չի աշխատում, ավելի լավ ա դրանից չօգտագործել

Լեո
14.07.2016, 11:14
Ընդհանրապես ցանկացած ֆիրմայի, գնի repeater ստաբիլ չի աշխատում, ավելի լավ ա դրանից չօգտագործել

Խնդիրն էն ա, որ տան սենյակներից մեկում Ipad-ը wifi չի «բռնում»: Էդ նույն սենյակում պատի վրա կա մոդեմից եկող Lan port: Մտածում եմ մի էդպիսի սարք առնեմ (գինը ցանկալի ա մինչև 15 դոլար), լարով միացնեմ Lan port-ին, մի քիչ էդ սենյակում ուժեղանա wifi-ը:

Խորհուրդ չե՞ք տալիս:

Վահե-91
14.07.2016, 11:18

Repeater-ը էն ա, որ wifi սիգնալը վերցնում ա ու ուժեղացնում ա, առանց լարերի: Եթե լարով պիտի միացնես, առխային tplink առ:

Отправлено с моего D6502 через Tapatalk

Աթեիստ
14.07.2016, 11:30

Քո ուզածը Access Point ա ։)

Լեո
14.07.2016, 11:34
Repeater-ը էն ա, որ wifi սիգնալը վերցնում ա ու ուժեղացնում ա, առանց լարերի: Եթե լարով պիտի միացնես, առխային tplink առ:

Քո ուզածը Access Point ա ։)

Դե ես էդ ոլորտից բան չեմ հասկանում, գուգլն ինչ ասել էր, հավատացել էի ))))

Գնամ Access Point ման գամ :)

Շնորհակալ եմ խորհուրդների համար :hi

Life
21.07.2016, 22:47
Հարդ դրայվերից մեկը մոտս մի քանի օր իրան տարօրինակ էր պահում։ Սկզբից որ ինչ-որ պապկա էի ուզում բացեի գրում էր отказано в доступе էսօր էլ մեկ բիոսից կորում էր մեկ հայտնվում։
Victoria-ով ու CrystalDisk-ով ստուգեցի սենց պատասխան տվեց։

http://i.imgur.com/sPU7HRJ.jpg

Թեստը մի 3 րոպե ա գնացել բայց Warnings - 88, errors - 1 մտածեցի իմաստ չունի ավել պահել։ Victoria-ով որ SMART եմ տալիս GOOD ա։

Հ․Գ․ Հիմա ինչ դիսկը շպրտելու բանա թե հույս կա?

Աթեիստ
22.07.2016, 01:26
Smart-ի 5-րդ կետը՝ reallocated sectors-ը 2000-ից բարձր ա, Ես դրա վրա բան չէի պահի։
Ստատուսի Good_ին մի նայի, խնդիրներին նայի։

SMART-ի դեղին տողերը սաղ խնդիր են։

Rammstein
16.09.2016, 17:30
Ժող, կոմպի ինքն իրան անջատվելու պատճառը ո՞նց կարամ գտնեմ: Մասնավորապես AutoCAD ծրագրով մի քանի րոպե աշխատելուց հետո անջատվում ա.
Event Viewer-ում էս ա երեւում.

http://i.imgur.com/LChmeTh.png

Aida64-ով նայեցի, լարումներն են բարձր թվում, բայց չգիտեմ` էդ ինչքանով ա լուրջ խնդիր (3.3 Վ-ը 3.66 ա, 5-ի տեղը` 7.53, 12-ի տեղն էլ 19.28 ա ցույց տալիս):

Փորձեցի Aida-ում Stability test-ով առանձին-առանձին տարբեր բաները սթրես անեմ ամեն մեկը մի երկու րոպեով (էդ թվում GPU-ն, որի ջերմաստիճանը տեղից էլ ահագին բարձր ա ցուցյ տալիս, իսկ սթրես անելուց 90°C-ն անցավ), բայց չանջատվեց:

http://i.imgur.com/OF8cBha.png

Ուրիշ ի՞նչ կարամ փորձեմ` լինելով TeamViewer-ով կպած էդ կոմպին:

Վահե-91
16.09.2016, 18:00
Ժող, կոմպի ինքն իրան անջատվելու պատճառը ո՞նց կարամ գտնեմ: Մասնավորապես AutoCAD ծրագրով մի քանի րոպե աշխատելուց հետո անջատվում ա.
Event Viewer-ում էս ա երեւում.

Aida64-ով նայեցի, լարումներն են բարձր թվում, բայց չգիտեմ` էդ ինչքանով ա լուրջ խնդիր (3.3 Վ-ը 3.66 ա, 5-ի տեղը` 7.53, 12-ի տեղն էլ 19.28 ա ցույց տալիս):

Փորձեցի Aida-ում Stability test-ով առանձին-առանձին տարբեր բաները սթրես անեմ ամեն մեկը մի երկու րոպեով (էդ թվում GPU-ն, որի ջերմաստիճանը տեղից էլ ահագին բարձր ա ցուցյ տալիս, իսկ սթրես անելուց 90°C-ն անցավ), բայց չանջատվեց:

Ուրիշ ի՞նչ կարամ փորձեմ` լինելով TeamViewer-ով կպած էդ կոմպին:
Եթե բիոսում էլ ա լարումները սենց, վստահ կարելի ա ասել, որ սնուցման բլոկի խնդիր ա: Ինձ էլ ա հանդիպել, որ սթրես թեստի ժամանակ խնդիր չի ցույց տվել, բայց տենց պատահական ռեստարտները սնուցման բլոկից ա եղել:

Rammstein
16.09.2016, 18:15

Ես GPU-ն էի կասկածում, քանի որ ավտոկադի վախտ ա լինում ու տեսա, որ ջերմաստիճանը բարձր ա: Բայց հա, հատատ պետք ա BIOS-ից էլ լարումները ստուգել: Մերսի:

Rammstein
17.09.2016, 12:45
BIOS-ում ոնց որ նորմալ են լարումները: :think
http://i.imgur.com/ru4H0tS.jpg

keyboard
17.09.2016, 19:38
Ես տեստերին մի քիչ չեմ հավատում արդեն, Ռամշ, եթե կոմպը բացել կարաս, պրոցեսորի քուլերի վիճակը նայի վիզուալ, կարծում եմ աննորմալ ա աշխատում, դրանից էլ էդ խնդիրն առաջանում ա:
Եթե գլուխոյ անջատվում ա, Վահեի ասածը հավանական ա, որ սնուցման բլոկից լինի,եթե ռեստարտ ա գնում՝ ուրեմ քուլերը քանդել տերմոպաստա փոխել կուզի։

Rammstein
19.09.2016, 11:08

Ոնց որ վիդեոքարտից էր խնդիրը։ Ասեցի, վիդեոն հանեց, օնբորդով միացրեց։ Իհարկե սկսեց դանդաղ անել շատ բաներ AutoCAD-ում, բայց էլ չի անջատվում։

Gesendet von meinem Xperia Z2 mit Tapatalk

Վահե-91
19.09.2016, 11:24

Կարող ա բլոկ պիտանիից լինի

Отправлено с моего D6502 через Tapatalk

Rammstein
19.09.2016, 11:25
Կարող ա բլոկ պիտանիից լինի

Отправлено с моего D6502 через Tapatalk
Չէ, փոխել էր, չէր դզվել։

Gesendet von meinem Xperia Z2 mit Tapatalk

Rammstein
02.11.2016, 14:02
Ժող, կոմպիս սնուցման բլոկը Vento ա 450 Վտ, պրոցը i5 2500, 2 հատ HDD, DVD-RW, 2 հատ 4 գիգ RAM, վիդեոն էլ՝ GT 440։
Էսօր ebay-ու մի հատ GTX 780 TI տեսա աճուրդով, գինը լավ ցածր ա, մտածում եմ՝ եթե շատ չբարձրանա, առնեմ, բայց մի տեղ համեմատություն նայեցի, գրած էր, որ 194 Վտ-ով ավելի հզոր ա GTX 780 TI-ը։ Հիմա ուզում եմ հասկանամ, բլոկը փոխելու կարիք էլ կունենա՞մ եթե առնեմ։

Աթեիստ
02.11.2016, 17:35
Գուգլի power supply calculator, օնլայն հաշվիչ կա։

Sent from my Elephone P8000 using Tapatalk

Rammstein
03.11.2016, 00:20
Գուգլի power supply calculator, օնլայն հաշվիչ կա։

Sent from my Elephone P8000 using Tapatalk

Հա, նախ արագ ստեղ գրեցի, հետո մտա դրանով հաշվեցի, մոտ մի 480-ի կարգի թիվ տվեց, որի համար ասեց մի 520 Վտ բլոկ պետք ա։

Բայց արդեն չառա էդ վիդեո քարտը։ Սկզբում որ տեսա, մի 4 ժամ էր մնացել աճուրդին ու 20$-ի կարգի գին էր դեռ, հույս ունեի՝ մի 3-4 անգամից շատ չի բարձրանա գինը, հետո մոռացա նայեմ, նոր նայեցի 258$-ով ա ծախվել։ :))

Life
23.01.2017, 22:47
Ժող ուրեմն վինդոուսս 2-րդ hdd չի տեսնում, բայց բիոսում նորմալ ցույց ա տալիս, ուրիշ կոմպի վրա էլ եմ փորձել- նույն արդյունքը: Ոնց կարելիա վերակենդանացնել?
Միացրածա SATA-ով, Seagate 7200rpm ա
PLZ OKNEK STAP A! :))

keyboard
23.01.2017, 22:52

Disk manage-ում ինչ ա ցույց տալիս:
Սքրին արա տեսնենք։

Life
23.01.2017, 23:19
Disk manage-ում ինչ ա ցույց տալիս:
Սքրին արա տեսնենք։

Ընդհանրապես չի ցույց չի տալիս էդ դիսկը , մենակ առաջին hdd -ա ու վերջ

Վահե-91
23.01.2017, 23:34
Ընդհանրապես չի ցույց չի տալիս էդ դիսկը , մենակ առաջին hdd -ա ու վերջ
Device Manager-ու՞մ էլ

Life
23.01.2017, 23:45
Device Manager-ու՞մ էլ

Հա

http://i.imgur.com/JnND02o.jpg
http://i.imgur.com/ikoBdnO.jpg

Վահե-91
23.01.2017, 23:55
Հա

Կարող ա բիոսում կա, բայց անջատած ա, դրա համար windows-ում չի երևում

Life
24.01.2017, 00:07
Կարող ա բիոսում կա, բայց անջատած ա, դրա համար windows-ում չի երևում

Չէ, enabled ա

Վահե-91
24.01.2017, 00:11
Չէ, enabled ա
hirens boot cd-ի վինչ ստուգելու ծրագրերով կարաս նայես, եթե ճանաչեն, կարող ա փրկել լինի

Life
25.01.2017, 22:26
hirens boot cd-ի վինչ ստուգելու ծրագրերով կարաս նայես, եթե ճանաչեն, կարող ա փրկել լինի

Արեցի, TestDisk -ը տեսավ դիսկը,enter արեցի վրեն (մի 30 մնաց ոնցոր կախած լիներ) հետո analyse տվեցի գրեց Partitin: Read error սղմեցի Quick Search ու արդեն մի կես ժամա էլի լռվածա: Արժի սպասել կամ ուրիշ utility փորձել ?

keyboard
25.01.2017, 22:28
Partition recovery tool ով փորձի փարթիշնը ռեքավր անես, եթե վրայի ինֆոն պետք չի, փորձի low level format անես։

Life
25.01.2017, 22:49
Partition recovery tool ով փորձի փարթիշնը ռեքավր անես, եթե վրայի ինֆոն պետք չի, փորձի low level format անես։

Hirens boot cd ի Dos Programs-ի մեջ չեմ գտնում իրան
Partition tools ենթամենյուի մեջ սրանք են
gparted partition editor
the partiton resizer
ranish partition manager
smart fdisk
special fdisk
extended fdisk
super fdisk
partition table editor

Մեջի ինֆոն ա կարևոր դիսկը ջհանդամ

keyboard
25.01.2017, 22:58
Հայրենսի մեջ չկա, STEA LIVE CD կամ ինչ որ լայֆ սիդի, որ վրան փարթիշն ռեքավըրի լինի

Վահե-91
25.01.2017, 23:11
Հայրենսի մեջ չկա

Ինչքան հիշում եմ՝ կա: Recovery tools կամ դրա նման կետ պետք ա լինի, դրա մեջ ա պետք նայել:

Life
25.01.2017, 23:18
Ինչքան հիշում եմ՝ կա: Recovery tools կամ դրա նման կետ պետք ա լինի, դրա մեջ ա պետք նայել:

Սաղ մենյուներով ֆռացի, բայց չգտա, http://www.hirensbootcd.org/download/ ստեղով էլ ցանկում չկա

Life
27.01.2017, 20:19
Ուրեմն testdisk -ով զագռուզկա եղա, դիսկը գտավ փարթիշններն էլ հետը: Սկան արեցի հետո Write: Windows - ով 2 փարթիշն ճանաչեց, բայց չի թողում, որ բացեմ ` отказано в доступе: Հիմա, որ testdisk - ով list եմ տալիս բոլոր պապկեքը ու ֆայլերը բերում ա, ոնց կարամ դրանք copy անեմ external hdd - ի վրա?

Life
27.01.2017, 20:40
Փորձեցի copy անեմ ասում ա Copy failed! :(

Աթեիստ
27.01.2017, 21:55
Վաղը զանգի, բերես, բզբզենք

Sent from my P8000 using Tapatalk

HardRock
14.03.2018, 14:29
Ունեմ մի հատ հին սկանեռ ունեմ Genius ColorPage-Vivid 1200X դռայվեռը XP-ի, իրա օֆիցիալ սայթում ու ինտեռնետում 7, 10 դռայվեռ չգտա: Ձեռ քաշեմ էդ մտքից, որ կարելիա 7-ով կամ 10-ով աշխատացնել այսինքն կարողա ինչ-որ ունիվերսալ դռայվեռ գտնեմ թե տենց բան չկա:

Արամ
15.03.2018, 20:18

XP-ի դռավյեռների մեծամասնությունը պիտի որ 10-ի վրա նստի, եթե Driver Signature check-երը անջատես ու հետո driver-ը դնես։

Press and hold the Shift key on your keyboard (https://windowsreport.com/keyboard-windows-10-rollback/) and click the Restart button.
https://cdn.windowsreport.com/wp-content/uploads/2016/07/driver-signature-enforcement-restart.jpg (https://cdn.windowsreport.com/wp-content/uploads/2016/07/driver-signature-enforcement-restart.jpg)
Choose Troubleshoot > Advanced options > Startup Settings and click the Restart button.
When your computer restarts you’ll see a list of options. Press F7 on your keyboard to select Disable driver signature enforcement.
Your computer will now restart and you’ll be able to install unsigned drivers.

Remix-Hayko
03.04.2018, 13:52
https://cf1.s3.souqcdn.com/item/2016/11/29/11/94/39/90/item_XL_11943990_17816204.jpg
Ամեն ինչ նորմալ ձայնագրություն էի անում Zeepin BM 800 մոդելի միկրաֆոնով, հիմա ա ինչ որ շում ա մտել ու ոչ մի կերպ չեմ կարողանում հանել։ Ի՞նչ կարելի ա անել․․․․

_Հրաչ_
12.02.2020, 00:20
Օպտիկայից էտերնետ (LAN) կոնվերտեր սարք որտեղի՞ց կարելի ա ճարել ու մոտավոր ի՞նչ արժեք ա ունենում:

Գաղթական
12.02.2020, 02:24
Օպտիկայից էտերնետ (LAN) կոնվերտեր սարք որտեղի՞ց կարելի ա ճարել ու մոտավոր ի՞նչ արժեք ա ունենում:

https://youtu.be/gc7aDKcLv_4

_Հրաչ_
12.02.2020, 11:28
Ինձ հետաքրքրում ա՝ Հայաստանի որ խանութներից կարելի ա ճարել:

Գաղթական
12.02.2020, 13:06
Օքեյ, խնդրեմ )))

Varzor
12.02.2020, 23:54
Ինձ հետաքրքրում ա՝ Հայաստանի որ խանութներից կարելի ա ճարել:

Նման սարքավորումներ հիմնականում պրովայդերներն են օգտագործում ու դրսից էժան բերում են:
Ստեղի D-Link-ին կարելի է դիմել, կամ էլ, օրինակ`
https://www.list.am/item/11143143

Գաղթական
27.02.2020, 13:28
Ժողովուրդ ջան, խորհրդի կարիք ունեմ.

Նոր մեքենայիս մեջ USB-ն (SanDisk) չի բացում, էն դեպքում, որ էս նույն USB-ն նախորդ մեքենան կարդում էր:
Բնիկից չի, որտև ուրիշ USB ստիկեր փորձեցի՝ բացեց: Բայց էդ ուրիշները, ի տարբերություն սրա, FAT32 էին:
Բռնեցի ֆորմատ արեցի exFAT-ով, էլի չի բացում:

Ասում ա՝ ֆայլերիդ ֆորմատը չեմ ճանաչում:
Ֆայլերն էլ mp3 են՝ էն որ մյուս USB-ներից ճանաչում էր..

Ի՞նչ կարելի ա անել:

Աթեիստ
27.02.2020, 23:39
Եթե բացողները FAT32 էին, դա էլ FAT32 արա, խի՞ ես exFAT անում։ Դա նոր ֆորմատ ա, շատ սարքեր մենակ FAT32 են ճանաչում։

Գաղթական
27.02.2020, 23:50
Եթե բացողները FAT32 էին, դա էլ FAT32 արա, խի՞ ես exFAT անում։ Դա նոր ֆորմատ ա, շատ սարքեր մենակ FAT32 են ճանաչում։

64GB-ից բարձր արդեն exFAT ա անում:
Իմը 128GB ա: Format-ը բացում ես՝ ընտրությունը NTFS-ի ու exFAT-ի միջև ա:

Varzor
28.02.2020, 01:16
64GB-ից բարձր արդեն exFAT ա անում:
Իմը 128GB ա: Format-ը բացում ես՝ ընտրությունը NTFS-ի ու exFAT-ի միջև ա:

Իսկ HFS փորձե՞լ ես (MacOS-ի ֆորմատն է)

Գաղթական
28.02.2020, 13:03
Իսկ HFS փորձե՞լ ես (MacOS-ի ֆորմատն է)

Չէ, բայց դժվարանում եմ հավատալ, որ MacOS-ի համար նախատեսված ֆորմատով ինսթալլ անեն:

Ախր էս նույն USB-ն իրա նույն NTFS-ով նախորդ մեքենան կարդում էր..
Հիմա կամուկացի մեջ եմ՝ բա որ նոր USB առնեմ ու դա էլ չկարդա...

Varzor
28.02.2020, 18:35
Չէ, բայց դժվարանում եմ հավատալ, որ MacOS-ի համար նախատեսված ֆորմատով ինսթալլ անեն:

Ախր էս նույն USB-ն իրա նույն NTFS-ով նախորդ մեքենան կարդում էր..
Հիմա կամուկացի մեջ եմ՝ բա որ նոր USB առնեմ ու դա էլ չկարդա...

Ավելի հեշտ չէ՞ մեքենայի արտադրողի կայքում նայես։

Գաղթական
28.02.2020, 18:44
Ավելի հեշտ չէ՞ մեքենայի արտադրողի կայքում նայես։

Վաբշե բան չեմ գտնում էդ թեմայով ((
Ոչ կայքում, ոչ ֆորումներում..

Մեքենայի գրքում էլ, USB-ի վերաբերյալ հատվածում, խոսվում ա պորտը մաքրելու ու խնամելու մասին..

Դիլլերն էլ ասում ա կարող ա ափդեյթներից լինի՝ ես չգիտեմ, գործարանային քաղաքականություն ա..

)))

Remix-Hayko
14.10.2020, 13:19
56188
56189
Ես աուդիոկարտայի դրայվերը ինչքան ուստանովկա եմ անում սենց խնդիր ա տալիս։ Ինչպես կարող եմ լուծել խնդիրը? Արդեն մի քանի ամիս ա չեմ կարողանում լուծել ես հարցը :(
Հենց նստացնում եմ Windows-ը թռնում ա։

Աթեիստ
14.10.2020, 14:43

Նկարի փոխարեն որ մոդելը գրես, ավելի հեշտ կլնի։
Մեկ էլ Windows-ի վերսիան։

Remix-Hayko
14.10.2020, 15:14
Նկարի փոխարեն որ մոդելը գրես, ավելի հեշտ կլնի։
Մեկ էլ Windows-ի վերսիան։

Արտակ ջան մոդելը ու Windows-ի տեսակը
Մոդել'
https://www.google.com/url?sa=t&source=web&rct=j&url=https://www.soundonsound.com/reviews/digidesign-m-box-2-mini%3Famp&ved=2ahUKEwia5ZSn-bPsAhUD_BQKHRd4Ce0QFjAEegQIBRAB&usg=AOvVaw0jWCWgcWKLOW16qfw7uxvB&ampcf=1

Windows'
56190

Աթեիստ
14.10.2020, 15:15
Սարքը՝ Digidesign M Box 2 Mini
Օպերացիոն համակարգը՝ Windows 10 pro x64

Remix-Hayko
14.10.2020, 15:16
Սարքը՝ Digidesign M Box 2 Mini
Օպերացիոն համակարգը՝ Windows 10 pro x64

Այո

Remix-Hayko
14.10.2020, 15:17
Սարքը՝ Digidesign M Box 2 Mini
Օպերացիոն համակարգը՝ Windows 10 pro x64

Աուդիոկարտայի ասում են նաև Mini Box 2