PDA

Դիտել ողջ տարբերակը : Բոլոր ժամանակների 100 լավագույն երգիչները

Ռուֆուս
12.12.2009, 23:51
...ըստ Rolling Stone ամսագրի: :)

Բյուրից առաջ ընկա էս անգամ: Ասեմ, որ բավականին հիասթափվեցի ցուցակից, դրա մասին մի փոքր ուշ: Սա էլ լավագույն տասնյակը.

1 Aretha Franklin
2 Ray Charles
3 Elvis Presley
4 Sam Cooke
5 John Lennon
6 Marvin Gaye
7 Bob Dylan
8 Otis Redding
9 Stevie Wonder
10 James Brown

Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ (http://www.rollingstone.com/news/coverstory/24161972/page/103), որտեղ սեղմելով կատարողի անվան վրա, կարող եք կարդալ կարճ ռեվյու ու ծանոթանալ իր լավագույն երգերի ընտրանուն:

Շինարար
12.12.2009, 23:54

Հետաքրքիր է, թե ինչ հիման վրա է դա որոշվում, ըստ իրենց ձայնային որակների, թե՞ ըստ երգերի լեզվի:think

StrangeLittleGirl
12.12.2009, 23:57
Ի՞նչ վատ ա որ: Իմ սիրելիներից մեկը տասնյակում ա:
7 | Bob Dylan

Ջենիսն էլ 28-րդն ա, Ջոնի Միթչելը՝ 42, Բյորքը՝ 60, Թոմ Յորքը՝ 66, Փաթի Սմիթը՝ 83 (մինչև հիմա չեմ կարում ջոկեմ ինչու են իրան էսքան մեծ տեղ տալիս, չնայած շոյված եմ... ուղղակի շատ հայտնի չէ):

Քրիստինա Ագիլերան ի՞նչ գործ ունի :angry

Բայց դե...
Եթե երգիչ-երգչուհիների ցուցակ է, ապա ու՞ր են Ջոան Բաեզը, Թորի Ամոսը, Ալանիսը, Նիք Քեյվը: Ու ընդհանրապես, կորչի ազգային խտրականությունը:

StrangeLittleGirl
12.12.2009, 23:59
Հետաքրքիր է, թե ինչ հիման վրա է դա որոշվում, ըստ իրենց ձայնային որակների, թե՞ ըստ երգերի լեզվի
Դե էդ ազգային (լավ, թեկուզ լեզվական) խտրականությունը հենց սկզբից էր զգացվում:

StrangeLittleGirl
13.12.2009, 00:06
Ի դեպ, էս էլ չափանիշների մասին (http://www.rollingstone.com/news/coverstory/greatestsingers/page/101):

Ռուֆուս
13.12.2009, 22:51
Հետաքրքիր է, թե ինչ հիման վրա է դա որոշվում, ըստ իրենց ձայնային որակների, թե՞ ըստ երգերի լեզվի:think

Որոշվել է այսպես. հավաքել են մի խումբ երգիչների, երաժիշտների, ժուռնալիստների, բաժանել են թղթեր, որոնց վրա նրանք պետք է գրեին իրենց հավանած լավագույն 20 երգիչներին, հետո հաշվել են ընդհանուր ձայները:

Ու քանի որ էդ մարդկանց մեծ մասը հին սերնդի ներկայացուցիչներ են, բարձր հորիզոնականներում հայտնված երգիչները 50-60-70ականներն են ներկայացնում, իսկ նոր սերնդի երգիչներ շատ քիչ կան:

Ի դեպ ամսագիրը լավ ղժժացել է քվեարկողների վրա՝ տեղադրելով մի քանի քվեաթերթիկներ:

Օրինակ Քորթնի Լավի քվեաթերթիկը.
http://i.realone.com/assets/rn/img/9/9/2/9/24159299-24159301-large.jpg
Դե Քորթնին մի անգամ էլ է ապացուցում, որ թինեյջերական տարիքից դեռևս դուրս չի եկել, առաջին հորիզոնականում Քըրթ Քոբեյնի, երկրորդում իր անունը գրելով, հետո դրանք ջնջելով ու տեղերը փոխելով... :[

Tool-ի վոկալիստ Maynard Keenan-ի դեպքում պարզ չի, ՌՍ-ն է իր վրա ղժժում, թե ինքը ՌՍ-ի :))
http://i.realone.com/assets/rn/img/5/0/6/9/24159605-24159610-large.jpg

Իսկ Սեբաստիան Բախը էգոիստ մեռնում է, անամոթաբար իրեն դնելով նույն հարթության վրա Jeff Buckley-ի ու Ջենիս Ջոփլինի հետ... :angry
http://i.realone.com/assets/rn/img/1/4/8/9/24159841-24159846-large.jpg

REAL_ist
13.12.2009, 22:55
Կովերդեյլը ու Գիլանը չկան:o

Ռուֆուս
13.12.2009, 23:02
Ի՞նչ վատ ա որ: Իմ սիրելիներից մեկը տասնյակում ա:
7 | Bob Dylan

Ջենիսն էլ 28-րդն ա, Ջոնի Միթչելը՝ 42, Բյորքը՝ 60, Թոմ Յորքը՝ 66, Փաթի Սմիթը՝ 83 (մինչև հիմա չեմ կարում ջոկեմ ինչու են իրան էսքան մեծ տեղ տալիս, չնայած շոյված եմ... ուղղակի շատ հայտնի չէ):

Քրիստինա Ագիլերան ի՞նչ գործ ունի :angry

Բայց դե...
Եթե երգիչ-երգչուհիների ցուցակ է, ապա ու՞ր են Ջոան Բաեզը, Թորի Ամոսը, Ալանիսը, Նիք Քեյվը: Ու ընդհանրապես, կորչի ազգային խտրականությունը:

Մեկը ես Բոբ Դիլանին էս ցուցակում էդքան բարձր տեղ չէի տա: Իր ձայնային տվյալները մի եսիմ ինչ չեն, որպես երգ գրող ինքը արտակարգ է, բայց ոչ որպես երգիչ :)

Իմ կարծիքով Ջենիսը, Բյորքը, Յորքը ավելի բարձր տեղերի էին արժանի, ինչպես նաև David Bowie-ին` 23, Jim Morrison-ին 47, Iggy Pop՝ 75: Ուրախ եմ, որ ցուցակում տեղ են գտել Jeff Buckley-ն՝ 39 և Annie Lennox-ը՝ 93. :)

StrangeLittleGirl
13.12.2009, 23:53

Խռպոտ ձայնն էլ իրա էֆեկտն ունի :P Իսկ եթե մենակ ձայնային տվյալներին ենք նայում, ուրեմն Ջոան Բաեզը միանշանակ առաջին պիտի լիներ: