PDA

Դիտել ողջ տարբերակը : Կանխարգելիչ միջոցներ մրսածության դեմ



Ուլուանա
09.12.2009, 22:44
Մրսածության վերաբերյալ առանձին թեմա կարծես չունենք, համենայնդեպս, որոնեցի, չգտա, «Թոքաբորբն» ու «Խոզի գրիպն» էլ չափազանց նեղ թեմաներ են կարծես, դրա համար մտածեցի՝ ճիշտ կլինի, եթե առանձին թեմայում գրեմ։ Մյուսներն էլ իրենց իմացած միջոցները թող գրեն։ ;)



Վիետնամական մերսում
Ես ու ամուսինս միշտ այս մերսումն անում ենք, հենց որ մրսածության թեթև նշաններ ենք նկատում։ Չգիտեմ՝ արդեն հիվանդ լինելու դեպքում որքանով կարող է օգտակար լինել, բայց երբ նշանները նոր–նոր թեթևակի ի հայտ են եկել, որպես կանոն, օգնել է զարգացումը կանխելուն, ամեն ինչ անցել է միանգամից։ Մտածեցի՝ հատկապես էսօրվա համաճարակային իրավիճակում շատերին կարող է օգնել, փորձեմ նկարագրել մերսումը.

Որպեսզի ամեն գործողության համար առանձին չգրեմ, միանգամից ասեմ, որ դրանք պետք է անել նշված հաջորդականությամբ՝ յուրաքանչյուրը մեկական րոպե տևողությամբ.

1. Մի ձեռքի ցուցամատով (կամ միջամատով) մանր պտուտաձև շարժումներով մերսեք հոնքերի միջև գտնվող հատվածը։
2. Երկու ձեռքերի ցուցամատներով նույն մանր պտուտաձև շարժումներով մերսեք քթանցքերի կողքերի հատվածը։
3. Երկու ձեռքերի ցուցամատներով էլի նույն ձևով մերսեք ականջների բլթակների հետևի մասը։
4. Բթամատով մերսեք ծնոտի տակը (բայց հենց ծայրի մասը, ոչ շատ խորը)։
5. Սկզբում մի ձեռքի ցուցամատով ու բթամատով նույն նշված ձևով մերսեք մյուս ձեռքի ցուցամատի ու բթամատի միջև ընկած հատվածը, ապա նույնը՝ մյուս ձեռքով։

Ավելացնեմ, որ ըստ իմ իմացածի, պետք է աշխատել այնպես անել, որ մերսելիս մաշկը հնարավորինս քիչ «տեղաշարժվի» այս ու այն կողմ։

Մերսման ճշգրտության համար երաշխավորել չեմ կարող, քանի որ մենք էլ ենք կողքից լսելով սովորել, ոչ թե կարդացել ենք ինչ–որ տեղ, բայց փաստն այն է, որ մինչև հիմա միշտ օգնել է արդեն մեզ «ծիկ արած» հիվանդությանը «դռան մոտից հետ ուղարկելուն»։ :)) Հուսով եմ՝ ձեզ էլ կօգնի։ :)