PDA

Դիտել ողջ տարբերակը : "Rock Aid Armenia - The Earthquake album" ալբոմի մասին

ArmSOAD
27.09.2009, 18:38
Միայն վերջերս իմացա այս ալբոմի գոյության մասին: Պարզվում է, 1988 թվին մի շարք հանրահայտ երաժիշտներ հավաքվել ու բարեգործական ալբոմ են թողարկել, համերգ տվել: Փնրեցի, գտա ալբոմի ողջ ցանկը: Շատ հետաքրքիր կազմ է: Բայց ոչ մի տեղ չեմ հանդիպել դիսկը: Շատ կուզենայի լսել:
Հիմա էլ պարզվեց, որ "Uriah Heep"-ը 20 ամյակի առթիվ է գալիս Հայաստան :) Ինչ կասեք, լսել էիք ալբոմի մասին?

Yellow Raven
27.09.2009, 18:42
Մի շարք հայտնի դեմքեր համատեղ ձայնագրեցին «Ծուխը ջրի վրա»»ստեղծագործությունը ու ներառեցին Rock Aid Armenia հավաքածուի մեջ, ընդ որում բավականին հաջող ստացվեց այդ երգը:)
Մնացած երգերը պարզապես հավաքված է, ուղղակի ալբոմի նպատակը երկրաշարժից տուժվածներին օգնելն է:)

Ընդ որում, հոկտեմբերին, նրանցից որոշները ժամանելու են Հայաստան(մասնավորապես Յան Գիլանն ու Տոնի Այոմին), որպեսզի Սերժ Սարգսյանի կողմից արժանան հատուկ շքանշանների:)

Իսկ ալբոմի մասին ավելի մանրամասն՝ http://ru.wikipedia.org/wiki/Rock_Aid_Armenia ;)

Հարդ
27.09.2009, 18:45
Յուրիահ Հեպն էտ առիթով չի գալիս: Deep Purple - ն կարող ա մեր սիմֆոնիկի հետ նվագի:

Yellow Raven
27.09.2009, 18:47
Deep Purple - ն կարող ա մեր սիմֆոնիկի հետ նվագի:

Հղում կարա՞ս տաս:)

Հարդ
27.09.2009, 18:49
Հղում կարա՞ս տաս:)

Ինտերնետից չեմ լսել: Հայլուրով եմ լսել: Մի հատ էլ դասախոսիցս կհարցնեմ (ընդեղ ա նվագում):

Jarre
27.09.2009, 18:50
Հղում կարա՞ս տաս
«Շատ դժվար է կազմակերպել այդպիսի մի բան, երբ ներգրավված են այսպիսի աստղեր: Մենք քննարկում ենք մի քանի տարբերակ: 15 րոպե առաջ ես ստացա պաշտոնական նամակ Իեն Գիլլենի մենեջերից, որտեղ նշված է, որ Գիլլենը ցանկություն ունի մի արտասովոր պրոեկտ իրականցնել Հայաստանում, այսինքն` ներակայցնել խմբի երգերը Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ»,- ասաց Թադևոսյանը:» (http://www.aysor.am/am/news/2009/07/24/rock/?sw)

AniwaR
28.09.2009, 01:41
http://www.youtube.com/watch?v=DHDHAUSXSGg

http://www.youtube.com/watch?v=Odeztf1nK8s

Ամբողջ ալբոմի ներբեռնման լինկը կարող ես գտնել այստեղ (հենց վերջերս եմ դրել:) ).

http://forum.rocker.am/showpost.php?p=68390&postcount=19

Ռուֆուս
28.09.2009, 23:06
Գիտե՞ք քանի տարի եմ այս ալբոմը փնտրել ու լրիվ ապարդյուն....

Վելվետ, շնորհակալ եմ :)

Smoke On The Water-ի այս տարբերակը պարզապես ցնցող է :)

AniwaR
29.09.2009, 16:08
Գիտե՞ք քանի տարի եմ այս ալբոմը փնտրել ու լրիվ ապարդյուն....

Վելվետ, շնորհակալ եմ :)

Խնդրեմ, խնդրեմ::)

Smoke On The Water-ի այս տարբերակը պարզապես ցնցող է :)

Շատերն ասում են՝ նաև կոմերցիոն, ինչը, իմ կարծիքով, այդպես էլ պետք է լիներ՝ ելնելով գործի նպատակներից: Ամեն դեպքում, ես էլ եմ շաաա՜տ սիրում այդ տարբերակը::love:love:love Հա, ու անպայման նայեք նախորդ գրառմանս մեջ տեղադրված 2-րդ վիդեոն, տեսեք ի՜նչ մռութիկն ա Գիլմորը, ուծյեեե՜մ դրա ժպիտըըը)):love:love

HardRock
30.09.2009, 14:37
Վերջապես:

Հոկտեմբերի 2-ին կկայանա Իէն Գիլանի եւ այլ ռոք-լեգենդների ասուլիսը

«Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կկայանա ռոք-երաժշտության գերաստղեր Իէն Գիլանի («Deep Purple» ռոք-խմբի հիմնադիր անդամ) եւ Թոնի Այոմիի («Black Sabbath» ռոք-խմբի հիմնադիր անդամ) ասուլիսը:

Ասուլիսին կմասնակցեն նաեւ Ջոուֆ Դաունսը («Asia» ռոք-խմբի հիմնադիր անդամ), մեծ թենիսի նախկին աստղ Փեթ Քեշը եւ «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ, ավստրալիական «Do Something» բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դին:

Մամլո ասուլիսը կարող են լուսաբանել միայն նախապես հավատարմարգրված լրագրողները:

Հավատարմագրվելու համար այսօր զանգեք «Մեդիամաքս»` 54-54-31 հեռախոսահամարով, կամ պատասխանեք այս նամակին` նշելով լրագրողի/օպերատորի անունը:

Ս.թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին Կառավարության շենքում ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ Նախագահի անունից «Պատվո շքանշաններ» կհանձնի Իէն Գիլանին, Թոնի Այոմիին, Ջոուֆ Դաունսին եւ Ջոն Դիին: Պարգեւատրումը կարող են լուսաբանել ՀՀ Կառավարությունում հավատարմագրված լրագրողներն ու օպերատորները:

Ս.թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին «Օրանժ Թենիս» ակումբում կկայանա Ուիմբլդոնի չեմպիոն, մեծ թենիսի նախկին 4-րդ ռակետ Փեթ Քեշի վարպետության դասը հայ պատանի թենիսիստների համար: Այս միջոցառումը կարող են լուսաբանել բոլոր ԶԼՄ-ները:

Yellow Raven
30.09.2009, 15:09

Ճիշտն ասած ես մի քիչ ավելին եմ սպասում ու ոչ միայն ես:oy

ArmSOAD
04.10.2009, 22:24
Ամբողջ ալբոմի ներբեռնման լինկը կարող ես գտնել այստեղ (հենց վերջերս եմ դրել:) ).

http://forum.rocker.am/showpost.php?p=68390&postcount=19

Մնումա կարգին ինետ ունենամ, որ նայեմ :)
Գիլլանն էլ խոստացել է հաջորդ տարվա մարտին վերադառնալ համերգով ;) ուռռռաաա...
Բայց ես լսել էի, թե Հիփն էլ է այդ առիթով գալիս....

Yellow Raven
05.10.2009, 13:28
Մնումա կարգին ինետ ունենամ, որ նայեմ :)
Գիլլանն էլ խոստացել է հաջորդ տարվա մարտին վերադառնալ համերգով ;) ուռռռաաա...
Բայց ես լսել էի, թե Հիփն էլ է այդ առիթով գալիս....

Չէ Հիփին ուղղակի կանչել են համերգ տալու` սովորական ձևով, ուղղակի համերգի եկամուտնա գնալու երկրաշարժից տուժածներին օգնության ֆոնդին:)

ArmSOAD
09.10.2009, 21:31
Պարզա :)

AniwaR
07.11.2009, 18:31
Էստեղ էլ դնեմ: :oy :) :love:love:love