PDA

Դիտել ողջ տարբերակը : Էլեկտրակիթառ

Rammstein
14.08.2009, 18:32
Ուրեմն վիճակն այսպիսին է. կիթառիս միացման լարի մեջ կա 3 գիծ` 2 հատ մեկուսացված մեջտեղում, եւ 1 հատ շուրջը` էկրան։ Հիմա կիթառը պիտի միացվի մոնո, այսինքն` հարկավոր են միայն գծերից երկուսը։ Ուզում եմ իմանալ էկրանը պե՞տք է օգտագործվի, թե՞ ոչ։ Տրամաբանորեն` ոչ, քանի որ էկրանը արտաքին աղմուկները կլանում է, իսկ եթե այն դառնա աշխտաող գիծ, ապա աղմուկները չեն կորի։ Մյուս կողմից, էսօր փորձեցի էկրանը դատարկ թողնել ու մյուս երկու գծերով միացնել, տեսա, որ աղմուկը ավելի շատ է, քան առաջ էր։ Ու բացի այդ, նախկինում (երբ էկրանը օգտագործվում էր) եթե կպնում էի կիթառի վրայի որեւէ մետաղական մասի, ապա աղմուկը պակասում էր, իսկ հիմա (առանց էկրանի) հակառակն է, աղմուկը ավելանում է։ Հիմա ո՞նց ճիշտ կլինի միացնել։

Սպասում եմ ինձնից շատ հասկացող մարդկանց խորհուրդներին։ :)

Ներսես_AM
14.08.2009, 20:09
Էկրանը պիտի որ ընդհանուր մինուս լինի. Էն մյուս 2ն էլ աջ ու ձախ կանալները

Rammstein
14.08.2009, 21:19
Էկրանը պիտի որ ընդհանուր մինուս լինի. Էն մյուս 2ն էլ աջ ու ձախ կանալները
Բայց հենց էդ ա, որ կիթառը մոնո ա, այսինքն` աջ ու ձախ չկա։ Կիթառի վրայի մուտքին (որտեղ որ լարը միացվում ա) ներսից միացած է ընդամենը 2 լար։

davidus
14.08.2009, 23:49
ուրեմն փորձում ես սենց..... էդ 2 լարից գտնում ես այն մեկը, որը համատապասխանում է "ռազյոմի" գլխիկի մասին, իսկ մյուսը իզոլացնում ես..... դա սարքում ես քո "կանալը", իսկ էկրանը թողում ես ընդհանուր մինուս, ինչպես վերևում ասեցին.... աղմուկից խուսափելու համար էկրանը նաև միացնում ես դրսի մասին /ինչպես նկարում/

Rammstein
15.08.2009, 00:16

Շնորհակալ եմ։ Իսկ մի բան էլ հարցնեմ, կապ ունի՞, թե կիթառի ներսի էդ երկու լարերից (որոնք ու միանում են ելքի շտեկեռին) որը կլինի կանալ ու որը` մինուս։

davidus
15.08.2009, 00:20
Շնորհակալ եմ։ Իսկ մի բան էլ հարցնեմ, կապ ունի՞, թե կիթառի ներսի էդ երկու լարերից (որոնք ու միանում են ելքի շտեկեռին) որը կլինի կանալ ու որը` մինուս։

աչկիս իրար չհասկացանք....... էտ 2 լարերից գտնում ես այն մեկը, որը համապատասխանում է գլխիկի ԾԱՅՐԻ մասին, իսկ մյուսը անջատում ես /իզոլացնում/.. իսկ մինուսի դերում հանդես ա գալիս էկրանը, որը միացնում ես ՆԱև շտեկեռի արտաքին երկաթե մասին /եթե իհարկե երկաթից է/..... հնարավոր ա օգնի աղմուկից ազատվելու գործում....... ուրեմն..... երկու լարերից մեկը դառնում է կանալ, էկրանը մինուս

Rammstein
15.08.2009, 00:40
էտ 2 լարերից գտնում ես այն մեկը, որը համապատասխանում է գլխիկի ԾԱՅՐԻ մասին, իսկ մյուսը անջատում ես /իզոլացնում/

Լավ չհասկացա։ Լրիվ խառնվեց։ Այսինքն` բացում եմ կիթառը, մեջից անջատում ե՞մ էկրանին համապատասխանող լարը։

ՀԳ. Հասկացա :)

davidus
15.08.2009, 01:09
նայի նկարներին.....

Rammstein
15.08.2009, 02:00
նայի նկարներին.....
Նորից մերսի, բայց դա շուտ էի հասկացել։ ;)