PDA

Դիտել ողջ տարբերակը : Նորություններ՝ դեսից-դենից

Էջեր : [1] 2 3 4 5

Ձայնալար
23.07.2009, 16:50
ԹԱՔՑՐԵԼ Է 'ԱՊԱՀՈՎ' ՏԵՂՈՒՄ
Հայաստանի արդարադատության նախարարության րեակատարողական վարչությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի 'Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կարեն Արզումանյանին սույն թվականի հուլիսի 22-ին, ժամը 16-ի սահմաններում տեսակցության այցելող, 1989 թ. ծնված Մերի Կարապետյանը օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկվել է անձնական խուզարկության: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված երկու փաթեթ: Փաթեթների ստուգմամբ հայտնաբերվել է թվով երկու սև գույնի, յուրահատուկ հոտ ունեցող միատարր 5,8 և 6,2 գրամ թմրանյութանման զանգվածներ, մեկ և կես հատ սպիտակ գույն ունեցող դեղահաբեր` B8 գրառմամբ և 15 մլ տարողությամբ Vision գրառմամբ կապրոնե սրվակ` կիսով չափ լցված բաց շագանակագույն, սուր հոտ ունեցող հեղուկով:

Վերոնշյալ փաթեթները քրեակատարողական հիմնարկ 'ապահով' փոխադրելու նպատակով Մերի Կարապետյանը դրանք թաքցրել է սեռական օրգանում:

Ըստ վերջինիս կողմից տրված բացատրության, ինքը դատապարտյալ Կ.Արզումանյանի հետ ծանոթացել է հեռախոսի միջոցով, որից հետո պարբերաբար տեսակցել է նրան: Դատապարտյալն իրեն զանգահարել և հանձնարարել է հանդիպել իր վաղեմի ծանոթներից մեկին, որն էլ հանձնել է թմրանյութանման զանգվածներն ու պահանջել դրանք սեռական օրգանում թաքցնելու միջոցով տեղափոխել քրեակատարողական հիմնարկ:

Փաստի կապակցությամբ ստեղծվել են նյութեր, նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն':

lragir.am

ministr
23.07.2009, 17:06
Դառավ են անեկդոտը, որ ասումա մերդ հետներս ըլներ էս ձին էլ չէին տանի :)))

Ձայնալար
23.07.2009, 17:11
Ինձ շատ հետաքրքիր ա էդ առգրավելու պահը ո՞նց ա եղել :D

Kuk
23.07.2009, 17:16
Ինձ շատ հետաքրքիր ա էդ առգրավելու պահը ո՞նց ա եղել :D

Ինձ էլ հետաքրքիր ա՝ էդ ապահով տեղը հիմա թափուր ա՞:D

ministr
23.07.2009, 17:23
Ինձ շատ հետաքրքիր ա էդ առգրավելու պահը ո՞նց ա եղել :D

Մի հատ բերդի կնիկ են կանչում, ձեռնոցները հագնումա, քաշումա յամի վրեն ու գնաց... :D

Jarre
12.12.2009, 10:45
Օսկարակիր հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ճանաչվել է «2009թ. Հոլիվուդում ամենաբարձր վարձատրվող դերասանուհի»։

Համաձայն Hollywood Reporter-ի վարկանիշային աղյուսակի՝ 2009թ. ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկում, ինչպես նշվեց, պատվավոր առաջին տեղում է Անջելինա Ջոլին, երկրորդ հորիզոնականում է Ջուլիա Ռոբերտսը։

Նախորդ տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը հայտնվել է երրորդ հորիզոնականում, իսկ «Չարլիի հրեշտակները» ֆիլմի աստղ Քեմերոն Դիասը՝ չորրորդ։

Նշենք, որ 34-ամյա գեղեցկուհի Անջելինա Ջոլիի 2008թ. ֆիլմերը վաստակել են շուրջ 1 մլրդ դոլար ողջ աշխարհում։ Ավելի վաղ ընթացիկ տարվա մեջ Forbes ամսագիրը համարել էր Անջելինա Ջոլիին «Տարվա ամենազադեցիկ հայտնի դեմքը»։

Tert.am (http://www.tert.am/am/news/2009/12/11/jolie/)

Հայկօ
14.12.2009, 20:15
Միլանում՝ փողոցի մեջտեղում, ոմն Մասսիմո Տառտագլիա առանձնակի դաժանությամբ հարձակվել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վրա ու Միլանի տաճարի ծանրումեծ մակետով հուժկու հարված է հասցրել նրա դեմքին :D: Մաֆիոզո վարչապետը ջարդուխուրդ եղած քթով ու փշրված ատամներով տեղափոխվել է հիվանդանոց:

http://www.youtube.com/watch?v=E4s_hRMib30

Էս ո՜նց ա բացե՜լ ինձ... :D: Որ պատկերացնում եմ՝ ոնց ա բաբաթին մագեդով տալի բերան-մերանը ցխում, վադանում եմ :D:

Ռուֆուս
14.12.2009, 20:28
Էս ինչ ձևի են քիթ ու մռութը ցխել :lol Տեղն ա Բեռլուսկոնիին :D

Kuk
14.12.2009, 20:35
Հենց խփելու պահն էլ կա նկարահանված, որ աչքներովդ ընկնի, դրեք էլի: Ոնց որ ստորագրություն տալու պահին են կողքից խփել:

Ռուֆուս
14.12.2009, 20:39
Հենց խփելու պահն էլ կա նկարահանված, որ աչքներովդ ընկնի, դրեք էլի: Ոնց որ ստորագրություն տալու պահին են կողքից խփել:

Բայց էլի խփելու պահը լավ չի երևում...

http://www.youtube.com/watch?v=cqDuWdKmvCQ

VisTolog
14.12.2009, 22:35
Հարվածի պահը, որը էլի լավ չի երևում :8

http://www.youtube.com/watch?v=XB3OQrEoiDg&NR=1

--

http://www.youtube.com/watch?v=ueWZVcXfFXk

http://www.youtube.com/watch?v=Yn0tICyhBzw

Enigmatic
15.12.2009, 00:37
Նենց խղճացի:( դաժան էր: Շանթի լուրերով լավ երևում է հարվածի պահը դանդաղացրած կադրով:;)

Kuk
15.12.2009, 00:38
Նենց խղճացի:( դաժան էր: Շանթի լուրերով լավ երևում է հարվածի պահը դանդաղացրած կադրով:;)

Հա ես էլ եմ տեսել tv-ով, լավ երևում ա:

AniwaR
15.12.2009, 01:04
Մեղք էր, էէհ: :(

Հ.գ. Լավ էլի, իտալացիները:D

Ձայնալար
15.12.2009, 12:33
Էդ Մասիմոյին պետք ա հրավիրել Հայաստան:

Աթեիստ
16.12.2009, 18:32
http://exler.ru/blog/upload/Image/turch.jpg
46 տարեկան հասակում մահացել է Վլադիմիր Տուրչինսկին:
http://exler.ru/blog/item/7326/?47

masivec
16.12.2009, 21:15
http://exler.ru/blog/upload/Image/turch.jpg
46 տարեկան հասակում մահացել է Վլադիմիր Տուրչինսկին:
http://exler.ru/blog/item/7326/?47
Ողորմի:(

A.r.p.i.
15.01.2010, 18:34
Երեկ (0530 GMT) Երկիր մոլորակից մոտ 538000 կմ հեռավորության վրա անցել է մոտ 250 մետր տրամագծով 2007 TU24 անվանումը ստացած մի աստերոիդ: Վերջին 2000 տարվա ընթացքում ոչ մի աստերոիդ այդքան չէր մոտեցել Երկրին:

NASA-­ի վկայությամբ Երկրի հետ աստերոիդի բախման հետեւանքները աղետալի կլինեին եւ ամբողջ տարածաշրջաններ կկործանվեին: Աստերոիդը տեսանելի է եղել սովորական հեռադիտակով:

ministr
16.01.2010, 03:15
Լավ պրծանք...

Gayl
16.01.2010, 03:20
Լավ պրծանք...

Հայի բախտ:D

Ապե Ջան
31.01.2010, 18:39
Այսօր 17:00 սահմաններում դաժան սպանություն է տեղի ունեցել Աջափնյակ համայնքում:

http://s004.radikal.ru/i205/1001/1a/18d7c013eed1.jpg (http://www.radikal.ru)
Ինչպես դեպքի վայրից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, ժամը 17-ի սահմաններում Արզումանյան 7 եւ Լենինգրադյան 22 շենքերի մերձակայքում երեք կրակոց է հնչել։ Անհայտ անձը կամ անձինք գնդակահարել են երկու մարդու: Որոշ տեղեկություններով՝ սպանվածները մայր եւ աղջիկ են: Տարեց կինը եղել է մոտ 65 տարեկան:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, որոնք շրջափակել են տարածքը եւ քննչական գործողություններ են կատարում: Ոստիկանության աշխատակիցները նաեւ հրաժարվում են տեղեկություններ հաղորդել սպանվածների եւ սպանության մանրամասների մասին:

Աղբյուրը news.am

terev
31.01.2010, 18:43
Լրացում

Երեք դիակ նույն բակում

Այսօր ժամը 17-ի սահմաններում, Լենինգրադյան 22 եւ Արզումանյան 7 շենքերի բակում հայտնաբերվել է մոր եւ դստեր`Գալինա Իվանի Ալեքսանդրյանի եւ Մարիաննա Ռոբերտի Ալեքսանդրյանների դիակները` գլխի մասում հրազենային վնասվածքներով:

Գալինա Ալեքսանդրյանը 65 տարեկան էր, իսկ Մարիաննան` 38:

Մարիաննան աշխատում էր հայփոստում որպես օպերատոր:

Սպանվածներից քիչ հեռու գտնվող ավտոտնակի ետնամասում հայտնաբերվել է նույն շենքի բնակիչ 41-ամյա Մամիկոն Հայկազի Հարությունյանի դիակը, կրծքի ձախ մասում հրազենային վնասվածքով : Նրա կողքին հայտնաբերվել է որսորդական կարճեցված երկփողանի 12 մմ տրամաչափի հրացան:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ենթադրվում է, որ Մամիկոնը կենցաղային հողի վրա սպանել է մորն ու դստերը, ապա ինքնասպան եղել:

Գագիկ Շամշյան
http://a1plus.am/am/social/2010/01/31/spanutyun

Farfalla
31.01.2010, 20:06

երևի մորն ու կնոջը?

Kuk
31.01.2010, 20:08
երևի մորն ու կնոջը?

Եթե նրանք մայր ու աղջիկ են, ո՞նց կարողա էդ նույն մարդիկ լինեն իր մայրն ու կինը:

Farfalla
31.01.2010, 20:12
Եթե նրանք մայր ու աղջիկ են, ո՞նց կարողա էդ նույն մարդիկ լինեն իր մայրն ու կինը:

մերսի, ես սխալ էի հասկացել

terev
31.01.2010, 20:14
Եթե նրանք մայր ու աղջիկ են, ո՞նց կարողա էդ նույն մարդիկ լինեն իր մայրն ու կինը:

Հնարավոր է եթե, ախպերը քրոջ հետ պսակված լինի:

Իմ կարծիքով Farfalla նկատի ունի կնոջը և զոքանչին:

Kuk
31.01.2010, 20:30
Հնարավոր է եթե, ախպերը քրոջ հետ պսակված լինի:

Իմ կարծիքով Farfalla նկատի ունի կնոջը և զոքանչին:

Էդքանը պարզ ա, ես էդ տարբերակը բացառել էի, էդ էլ պետքա որ պարզ լիներ:
Իսկ Farfalla-ն արդեն ասեց, որ սխալ էր հասկացել:

Ռուֆուս
01.02.2010, 00:42
91 տարեկան հասակում մահացել է հանրահայտ ամերիկացի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերը՝ The Catcher In The Rye (հայերեն թարգմանությունը չեմ հիշում, ռուսերեն՝ Над пропастью во ржи) վեպի հեղինակը:

Dayana
01.02.2010, 01:08
Ժող, էս տեղեկությունները լրիվ բայղուշություն ա դառել, կներեք իհարկե :( Մի լավ լուր չի լինում էս անտեր աշխարհում?

murmushka
01.02.2010, 01:09
Հնարավոր է եթե, ախպերը քրոջ հետ պսակված լինի:

Իմ կարծիքով Farfalla նկատի ունի կնոջը և զոքանչին:

բայց եթե նայենք ազգանուններին կարելի է ենթադրել որ սպանել է մորն ու քրոջը ու ինքնասպան եղել, եսիմ, ամեն դեպքում ահավոր է

Ձայնալար
01.02.2010, 12:36
Մոնրեալի համալսարանի գիտնականների հետազոտական նախաձեռնությունը տապալվել է: Նրանք մտադիր էին համեմատություններ անցկացնել 20-30 տարեկան տղամարդկանց երկու խմբերի միջև՝ պոռնոֆիլմ դիտածների ու չդիտածների:

«The Telegraph»-ի հաղորդմամբ, մասնագետներին այդպես էլ չի հաջողվել գտնել մի տղամարդու, որը պոռնոֆիլմ դիտած չլինի, ինչի հետևանքով հետոզոտությունը շարունակություն չի ունեցել:

Աղբյուր` Panorama.am

:))

Արևհատիկ
01.02.2010, 13:37
2010 թվականի հունվար ամսին, 2009-ի դեկտեմբերի համեմատ, Հայաստանում արձանագրվել է սպառողական գների 1,7 տոկոսանոց աճ: Այս մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2010թ. հունվարին» զեկույցում: Ըստ զեկույցի` 2010-ի հունվարին՝ 2009-ի դեկտեմբերի համեմատ, պարենային ապրանքների գներն աճել են 3.6 տոկոսով, իսկ ահա ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում գները նվազել են 0,1 տոկոսով:

Մասնավորապես, թանկացել է մսամթերքը, ձկնամթերքը, մրգերն ու բանջարեղենը, որոնց գներն աճել են 3,2-26 տոկոսով: Այսպես՝ մսամթերքը 2009-ի հունվարի համեմատ թանկացել է 5.9 տոկոսով, իսկ 2009-ի դեկտեմբերի համեմատ` 3.2 տոկոսով: Թանկացել է հատկապես տավարի միսը (6,9 տոկոս) եւ ոչխարի միսը (8,3 տոկոս):

Ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է բենզինի, դիզելային վառելիքի, համապատասխանաբար՝ 2,1 տոկոսանոց եւ 0,1 տոկոսանոց գնանկում: Իսկ ահա 2009-ի հունվարի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են, համապատասխանաբար՝ 39,8 եւ 25,2 տոկոսով, իսկ 2005թ. համեմատ` 9.9% եւ 17.7%-ով:

աղբյուր` news.am

A.r.p.i.
06.02.2010, 17:04
http://s005.radikal.ru/i212/1002/43/3ede8e23cc56.jpg (http://www.radikal.ru)

Օլիմպիական կրակն արդեն Վանկուվերում է

Ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկից ուղիղ մեկ շաբաթ առաջ Օլիմպիական կրակը հասավ Վանկուվեր: Այս մասին տեղեկացնում է AP գործակալությունը: Փետրվարին Վանկուվերում կրակի տեղափոխմանը մասնակցել է ավելի քան 12 հազար մարդ: Դա Օլիմպիական խաղերի ողջ պատմության մեջ ամենաերկար էստաֆետն է, որն առայսօր անցկացվել է մեկ երկրի ներսում:

Աղբյուր` Panorama.am

terev
11.02.2010, 18:15
Ստրիպտիզ` ըստ կառավարության

Նախագծի մեկ այլ հոդվածով սահմանված է, որ արգելվում է հաճախորդի և հեստապարի մասնակցի միջև ֆիզիկական շփումը, ինչպես նաև հաճախորդի մասնակցությունը հեստապարին։ Հաճախորդի և հեստապարի մասնակցի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 2 մետր։

www.cdaily.am (http://www.cdaily.am/home/paper/2010_02_11/news/17413/)

Կարդացեք ամբողջ հոդվածը, նաև արձագանքները: Աշխատեք նստած կարդալ, չբլեք: :D

terev
12.02.2010, 20:49
Ավտոմեքենաների տերերը պետք է վճարեն ամսական 3000 դրամ

Այսօր Ազգային ժողովում տեղի են ունեցել լսումներ` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի նախագծի շուրջ։

Հիմնական զեկուցող, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ ավտոմեքենաների տերերը ստիպված կլինեն ամսական 3000-3500 դրամ ապահովագրական վճար մուծել, իսկ ներկայում հանրապետությունում գրանցված է մոտ 400 հազար ավտոմեքենա։

Ավտոպատահարների դեպքում տուժած քաղաքացիները որպես փոխհատուցում կստանան 2 մլն դրամ` գույքային վնասի դեպքում, և 4 մլ դրամ` անձնական վնասի դեպքում (առողջության կորուստ կամ մահ)։

tert.am (http://tert.am/am/news/2010/02/12/insurance/)

Dayana
12.02.2010, 20:54

Քիչ ա մնում գլխահարկ էլ սահմանեն :angry

Norton
12.02.2010, 21:03
Քիչ ա մնում գլխահարկ էլ սահմանեն :angry

Շուտով...;) պատմությունից հիշում ես չէ թաթար-մոնղոլական արշավանքները՝ գլխահարկ, ծխահարկ, անասնահարկ, չգիտեմ ինչահարկ.. մի հատ էլ մարդահամար էին անում կոնկրետ թիվը ճշտելու համար, էդ էլ կարծեմ եկող տարի են անելու մերոնք:

terev
12.02.2010, 21:33
էդ էլ կարծեմ եկող տարի են անելու մերոնք:

Norton ջան ես էլ գիտեի դու մերոնցից ես , փաստորեն իրանցոնցից ես՞: :o
Ախր ոնց՞ կարելիա, եդ անասուններին «մերոնք» անվանել:

Norton
12.02.2010, 22:24
Norton ջան ես էլ գիտեի դու մերոնցից ես , փաստորեն իրանցոնցից ես՞: :o
Ախր ոնց՞ կարելիա, եդ անասուններին «մերոնք» անվանել:

լավ չակերտյալ "մերոնք", ոնց էլ չլինի ի տաբերություն մոնղոլների, ներսից են;)

Kuk
13.02.2010, 02:51
Ստրիպտիզ` ըստ կառավարության

Նախագծի մեկ այլ հոդվածով սահմանված է, որ արգելվում է հաճախորդի և հեստապարի մասնակցի միջև ֆիզիկական շփումը, ինչպես նաև հաճախորդի մասնակցությունը հեստապարին։ Հաճախորդի և հեստապարի մասնակցի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 2 մետր։

www.cdaily.am (http://www.cdaily.am/home/paper/2010_02_11/news/17413/)

Կարդացեք ամբողջ հոդվածը, նաև արձագանքները: Աշխատեք նստած կարդալ, չբլեք: :D

Ապեր, էս հլը փառք ա, մի երկու օրից որ հիշեմ, հասարակաց տների մասին նոր օրենքի նախագծի մասին մի հոդված կդնեմ, ահագին կխրախճենք:

Kuk
13.02.2010, 02:53
Ավտոմեքենաների տերերը պետք է վճարեն ամսական 3000 դրամ

Այսօր Ազգային ժողովում տեղի են ունեցել լսումներ` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի նախագծի շուրջ։

Հիմնական զեկուցող, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ ավտոմեքենաների տերերը ստիպված կլինեն ամսական 3000-3500 դրամ ապահովագրական վճար մուծել, իսկ ներկայում հանրապետությունում գրանցված է մոտ 400 հազար ավտոմեքենա։

Ավտոպատահարների դեպքում տուժած քաղաքացիները որպես փոխհատուցում կստանան 2 մլն դրամ` գույքային վնասի դեպքում, և 4 մլ դրամ` անձնական վնասի դեպքում (առողջության կորուստ կամ մահ)։

tert.am (http://tert.am/am/news/2010/02/12/insurance/)

Ամիսը մոտ 100 հազարի չափ գույքահարկ ենք մուծում, բա դա ո՞ւր ա գնում:

*e}|{uka*
25.02.2010, 20:12
Րաֆֆու "Խաչագողները" վավերագրում են ժամանակը

Տեղական արտադրության եւ հանցագործ կյանքի մասին պատմող սերիալներով ողողված հեռուստաեթերում նոր ու հետաքրքիր անակնկալ է սպասվում: Վարդանյան ընտանիքի հովանավորությամբ էկրանավորվում է Րաֆֆու "Խաչագողի հիշատակարան" վեպը: Ի դեպ` Նար-Դոսի "Սպանված աղավնի" վեպից հետո դա 2-րդ դասական ստեղծագործությունն է, որն էկրան է բարձրանում:

Ինչու են հայ հեռուստադիտողին հոգեհարազատ դարձել հանցագործ աշխարհի մասին պատմող սերիալները, ինչու են բոլորը դիտում ու միեւնույն ժամանակ դժգոհում հեռուստաեթերից: Կարեն Վարդանյանին մտահոգում է, որ "Անորսալի վրիժառուներ"-ի նման ֆիլմերն ու նրանց հերոսներն այլեւս իդեալներ չեն, փոխարենը կրիմինալն է դառնում դեռահասների պաշտամունքը:

Կարեն Վարդանյան, ԱԺ պատգամավոր. "2 տարի է բոլորս դժգոհում` ինչու է մեր Հայաստանի հեռուստատեսությունը զբաղվում միայն կրիմինալ, գողական սերիալներ նկարելով: Պատճառը մեր բոլորի մեղքն է, որովհետեւ մենք ենք ստեղծում պահանջարկը այդ կրիմինալ հեռուստասերիալների, ժողովուրդն է նայում":

Ազգային շունչը բարձրացնելու, դժվար ու դժգոհ մթնոլորտը մեղմելու նպատակով Վարդանյան ընտանիքը հովանավորում է Րաֆֆու "Խաչագողի հիշատակարան" վեպի էկրանավորումը: 4 կամ 5 մասից բաղկացած գեղարվեստական լիամետրաժ կինոնկարը եթերում կլինի տարեվերջին:
Վեպը սցենարի է վերածել երիտասարդ գրող Արտակ Արզումանյանը, ֆիլմի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, պրոդյուսերը` Մամիկոն Չատինյանը: Դերասանական հիմանական կազմն արդեն ընտրված է, սակայն ռեժիսորը դեռեւս չի ցանկանում անուններ բացահայտել, միայն հավաստիացնում է, պրոֆեսիոնալիզմն ապահովված է, ժողովրդական եւ վաստակավոր դերասաններ են ընդգրկված:

Հրաչ Քեշիշյան, ռեժիսոր. "1-ին դեպքն է, երբ գործարարն ամբողջությամբ վերցնում է ֆիլմի ծախսերն իր վրա եւ ֆինանսավորում է մի ամբողջական ֆիլմ, բնականաբար, դա թանկ հաճույք է: Բոլոր տեսակի սերիալները տեղ ունեն հեռուստաեթերում, ի վերջո հեռուստադիտողին պետք է տալ ազատ ընտրության հնարավորություն":

Նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, նկարահանումներ կլինեն նաեւ Հայաստանից դուրս, Ռուսաստանում եւ Բուլղարիայում: Նախաձեռնության հեղինակները խոստովանում են, որ այս կերպ փորձում են երիտասարդներին ստիպել մեկ անգամ եւս բացելու գիրքը` մատնանշելով, որ որոշ երկրներում, ըստ վիճակագրության, կինոդիտումներից հետո գրախանութներում կտրուկ ավելանում է գրքերի վաճառքը:

Մամիկոն Չատինյան, պրոդյուսեր. "Լավ որակի, լավ դերասաններով ֆիլմ է եւ վերջում թող հանդիսատեսը դիտի եւ իր գնահատականը տա":

"Ամուսինները գնում են խոպան, կանայք` մնում միայնակ, իսկ երեխաների դաստիարակության հարցը` օդից կախված": Ֆիլմի պրոդյուսերի խոսքով` այսօր էլ կարծես կրկնվում է այդ շրջանի պատմությունը:
"Խաչագողի հիշատակարան" ֆիլմից հետո հաջորդ քայլը լինելու է Չարենցի ու Աբովյանի կենսագրությունների էկրանավորումը: Քրեականին փոխարինելու են գալիս մարդկային պատմությունները:

Ամենազոր Հրաչ Քեշիշյանը, էս անտեր երկրում էլ ռեժիսյոր չկա: :cry

Ձայնալար
13.03.2010, 16:05
Սենց էլ Գուանդուն նահանգ կլինի :D

Ամուսին փնտրելու նպատակով մերկացել են հենց փողոցում

Չինաստանի Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքում ութ երիտասարդ աղջիկներ մերկացել են հենց փողոցում։ Այս կերպ նրանք փորձել են իրենց համար ամուսին գտնել։ Այս մասին հաղորդում է Ananova-ն։

Ներքնազգեստով աղջիկները պարում էին մետրոյի մուտքի մոտ և անցորդներին բաժանում թռուցիկներ՝ իրենց հեռախոսահամարներով ու պոտենցիալ փեսացուի նկարագրությամբ։ Ակցիայի մասնակիցները, սակայն, դեմքերը քողարկել էին դիմակներով։

Աղջիկները նաև պաստառներ ունեին՝ «Ամուսնացի´ր ինձ հետ, եղբա´յր» և «Մայրս ստիպում է ինձ ամուսնանալ» գրություններով։ Չինացի աղջիկները պատմել են լրագրողներին, որ ընտանիքներն ստիպում են իրենց ամուսնանալ, սակայն չնայած գեղեցկությանն ու երիտասարդ տարիքին՝ աղջիկները չեն կարողանում կյանքի ընկեր գտնել։
46518

Ջուզեպե Բալզամո
20.03.2010, 12:11
Հրապարակ օրաթերթից.

Դորիանին դաժանաբար ծեծել են
16 Մարտ [19:16] / Հասարակություն

Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դերասանառեժիսուրայի բաժնի 1-ին կուրսի ուսանող Կառլեն Աբրահամյանին մարտի 10-ի կեսօրին համակուրսեցիները դաժան ծեծի են ենթարկել: Վերջինս գրող է, հայտնի է Դորիան կեղծանունով եւ քարոզում է հոմոսեքսուալիզմի ազատություն: Ուսանողին տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն գլխուղեղային տրավմայով: Նրան ծեծել են Նարեկ Խ.-ն, Տիգրան Մ.-ն եւ ոմն Հունան: Երեկ փորձեցինք որոշ մանրամասներ պարզել ուսանողներից, սակայն վերջիններս խուսափում էին դեպքի առթիվ որեւէ բան ասել, միայն հաստատում էին, որ եղել է ծեծկռտուք: Ուսանողներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ արգելված է որեւէ բան ասել: Սակայն պատճառների վերաբերյալ կցկտուր տեղեկություն կար, սկզբում ասում էին, թե հիմքում հոմոսեքսուալների դեմ պայքարն է, ապա լուրեր տարածվեցին, թե աղջկա պատճառով է եղել: Ուսանողի առողջական վիճակի մասին մանրամասների համար զանգահարեցինք հիվանդանոց, բժիշկներից մեկը փոխանցեց, որ հիվանդի դիագնոզի վերաբերյալ որեւէ բան իրավասու է ասել միայն բաժնի վարիչը, նա էլ տեղում չէր: Սակայն ինտերնետային թերթերից մեկին վերակենդանացման բաժնի վարիչ Գագիկ Մանուկյանը հիվանդի վիճակի վերաբերյալ ասել էր, թե նրա մոտ նկատվում է հետտրավմատիկ պսիխոզ, այսինքն՝ տրավմայից հետո հոգեկան խանգարում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել քրօրենսգրքի 112 հոդվածով (առողջությանը դիտավորյալ ծանր վնասվածք հասցնելը):

Էս կարողա ա՞, ակումբի Դորիանն ա՞…

Դարք
20.03.2010, 12:15
Ավտոմեքենաների տերերը պետք է վճարեն ամսական 3000 դրամ

Այսօր Ազգային ժողովում տեղի են ունեցել լսումներ` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի նախագծի շուրջ։

Հիմնական զեկուցող, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ ավտոմեքենաների տերերը ստիպված կլինեն ամսական 3000-3500 դրամ ապահովագրական վճար մուծել, իսկ ներկայում հանրապետությունում գրանցված է մոտ 400 հազար ավտոմեքենա։

Ավտոպատահարների դեպքում տուժած քաղաքացիները որպես փոխհատուցում կստանան 2 մլն դրամ` գույքային վնասի դեպքում, և 4 մլ դրամ` անձնական վնասի դեպքում (առողջության կորուստ կամ մահ)։

tert.am (http://tert.am/am/news/2010/02/12/insurance/)

ես ել տաս հատ մի միլիոնանոց 06 կառնեմ շաբաթը մեկ կխփեմ ու ամեն մեկի համար երկու միլիոն կստանամ

ministr
20.03.2010, 12:20
ես ել տաս հատ մի միլիոնանոց 06 կառնեմ շաբաթը մեկ կխփեմ ու ամեն մեկի համար երկու միլիոն կստանամ

Դու հույս ունես որ տենց հեշտ ու հանգիստ պտի փող տան? :) Էնքան պայման կդնեն, որ դրանց բավարարելու համար պտի հրեշտակ լինես :)

ministr
23.03.2010, 18:45
ԼԻՆՈՒՄ Է ԵՎ ԱՅԴՊԵՍ

Ռուսաստանցի մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանը հրաժարվել է իրեն հասանելիք 1 միլիոն դոլար պարգեւից, որ սահմանել է Կլեյի ամերիկյան ինստիտուտը, այն բանի համար, որ Պերելմանը ապացուցել է Պուանկարեի հիպոթեզը: Դրա համար ամերիկյան ինստիտուտը Պերելմանին արժանացրել է “հազարամյակի խնդիրներից” մեկի լուծման համար սահմանված 1 միլիոն դոլար պարգեւի: Բայց, ինչպես գրում է The Daily Mail-ը, Պերելմանը հրաժարվել է ընդունել մրցանակը:

Ընդ որում, Պերելմանի այդ որոշումը չի եղել զարմանալի, քանի որ չորս տարի առաջ էլ նա հրաժարվել էր Ֆիլդսի մեդալից, որը մաթեմատիկայի ոլորտում ամենապատվավոր պարգեւն է: Թե ինչու է Պերելմանն այս անգամ հրաժարվել 1 միլիոն դոլար պարգեւից, նա բացատրել է շատ կարճ, իր բնակարանի դուռը չբացելով անգամ. “Ես ունեմ ամենը, ինչ ուզում եմ”, դռան հետեւից պատասխանել է նա The Daily Mail-ի թղթակիցներին: Իսկ ահա չորս տարի առաջ Ֆիլդսի պարգեւից հրաժարվելը Պերելմանը ավելի մանրամասն էլ բացատրել: “Ինձ չի հետաքրքրում փողը կամ փառքը: Ես չեմ ցանկանում մարդկանց առաջ ցուցադրվել, ինչպես գազանը գազանանոցում: Ես մաթեմատիկայի հերոս չեմ: Նույնիսկ այդքան հաջողակ էլ չեմ: Ահա թե ինչու չեմ ցանկանում, որ բոլորը նայեն ինձ վրա”, ասել էր Պերելմանը:

Ի դեպ, Պերելմանի հարեւանները պատմել են, թե ինչիսի պայմաններում է նա ապրում: Հարեւանուհիներից մեկն ասել է, որ մի անգամ եղել է նրա բնակարանում եւ այնտեղ սեղանից, աթոռից ու նախկին բնակարանատեր ալկոհոլիկներից նրան թողած անկողնից բացի չկա ոչինչ: Բացի այդ, հարեւանուհին ասել է, որ նրա բնակարանում շատ են եղել խավարասերները:

Էն որ ասում են խփո մատեմատիկ սայա :)

VisTolog
23.03.2010, 19:45
Էն որ ասում են խփո մատեմատիկ սայա :)

երևի ինչ-որ հավատքի/աղանդի:8 տարածա:D

Հեքիաթ
24.03.2010, 00:17
Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ մայրաքաղաքում բացվել է մասնագիտացված կլինիկա այն երեխաների և պատանիների համար, ովքեր կախվածություն ունեն ինտերնետից և վիդեոխաղերից:
Կլինիկայի բացման նախաձեռնություն է հայտնել "Capio Nightingale" մասնավոր հոգեբուժարանը, որը տեղակայված է Կենտրոնական Լոնդոնում: Հաստատության տնօրենները, ծնողների բազմաթիվ զանգերից հետո, որոշել են այդպիսի ծառայություններ մատուցել, քանզի ծնողներին անհանգստանում էր այն, որ իրենց երեխաները կախում ունեն ինտերնետից, վիդեոխաղերից, ինչպես նաև բջջային հեռախոսներից:
Կլինիկայի հիվանդները 12 տարեկանից բարձր անչափահասներն են լինելու, սակայն ենթադրվում է, որ կլինիկայի ծառայություններն առավելապես անհրաժեշտ կլինեն 15-17 տարեկան դեռահասներին:
Ինչպես նշեց նոր հաստատության ղեկավար Ռիչարդ Գրեհեմը, այսպիսի հիվանդների բուժմամբ զբաղվում են ընդհանուր կախվածություն բուժող կլինիկաներում, սակայն տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց հոգեբանական խանգարումները պահանջում են նմանօրինակ հաստատությունների "արագ հարմարում" հատուկ օգնություն ցուցաբերելու համար:
Բացի այդ, ինտերնետ կախվածության համաշխարհային կամ բրիտանական ախտորոշման չափանիշներ դեռևս գոյություն չունեն: Ավելին, դեռևս շարունակվում են բանավեճերն այն մասին, թե արդյոք թվային տեխնիկայից կախվածություն ունենալը հիվանդություն է, թե միայն առավել անհանգստացած ծնողների կողմից մտացածին երևույթ:
Ինտերնետ կախվածության ախտորոշումը պաշտոնապես ընդունվել է 2008 թվականի նոյեմբերին: Այդ ժամանակվանից երկրում բացվել են բազմաթիվ կլինիկաներ` այդպիսի հիվանդնրի վերականգման նկատառումներով: Այդ հիվանդանոցներում հիվանդների բուժման մեթոդների մասին կարելի է դատել այն փաստերով, որ արդեն կես տարի անց չինական իշխանություններն արգելել են դրանց ընթացքում օգտագործել էլեկտրաջղաձգային թերապիա, իսկ 15-ամյա հիվանդի մահից հետո, ում մահվան պատճառը ծեծն էր, արգելքը տարածվեց նաև մարմնական պատիժների և ազատության սահմանափակման վրա:
ԱՄՆ-ում ինտերնետ կախվածության առաջին հիվանդանոցը բացվել է Վաշինգտոն նահանգում 2009 թվականի օգոստոսին:

ministr
09.04.2010, 20:00
Ռուս ոստիկանը կրակել է հայ վարորդի վրա. ուղևորները շոկի մեջ են

Սանկտ Պետերբուրգում՝ Մարիինսկի թատրոնի մոտ, ոստիկանը կրակ է բացել երթուղային ավտոբուսի ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել է ազգությամբ հայ վարորդը։ Նա ստացել է հետույքի վնասվածք։ Ուղևորները լուրջ շոկ են ապրել, նրանք մտադիր են դիմել դատախազություն՝ բողոքելով ոստիկանի դեմ։ Մինչդեռ վերջինը պնդում է, որ վարորդն ինքն է նախահարձակ եղել։ Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն։

Միջադեպը տեղի է ունեցել երեկ, տեղի ժամանակով ժամը 18-ի սահմաններում։ Golden Dragon ընկերության № 350 ավտոբուսի վարորդը կանգնել է Խառլամովի կամրջի մոտ՝ ճանապարհի երկրորդ գծում, և իջեցրել ուղևորներից մեկին։ Ճանապարհային կանոնների խախտումը նկատել է ավտոբուսի հետևից ընթացող Chevrolet մակնիշի մեքենայի ոստիկան վարորդը։ Ըստ ուղևորների՝ նա դուրս է եկել մեքենայից, սկսել է անվայելուչ խոսքեր և հայհոյանքներ տեղալ վարորդի հասցեին, վերցրել է ատրճանակն ու կրակել նրա վրա։

Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է Մարիինսկի թատրոնի մոտ, որտեղ, ըստ ականատես ուղևորների, ոստիկանը 12 անգամ կրակել է ավտոբուսի վրա (ենթադրվում է՝ ռետինե գնդակներով)։

Այնուհետև քաղաքացիական հագուստով ոստիկանը քարշ տալով ավտոբուսից դուրս է բերել ազգությամբ հայ վարորդին, հարվածել նրան և հետո կրակել նրա վրա։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, ովքեր ողջունել են իրենց գործընկերոջը՝ ոստիկանին, զրուցել, ծիծաղել, հավաքել պարկուճները, ոստիկանական բաժանմունք տարել վարորդին և ուղևորներին, ովքեր փորձել են պաշտպանել վարորդին։

Սակայն ներքին գործերի պետական վարչության հետաքննության վարկածը խիստ տարբերվում է ականատես ուղևորների ցուցմունքներից։ Ոստիկանությունում պնդում են, թե վարորդն է խախտել ճանապարհային երթևեկության կանոնները, վիճել ոստիկանի հետ, վիրավորել և նույնիսկ ծեծել նրան։

Ազգությամբ հայ վարորդ Արթուր Բ.-ի դեմ կարող է հարուցվել քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Ինչպես մեկնաբանել է ներքին գործերի պետական վարչության աշխատակիցներից մեկը, «բոլորն էլ գիտեն, թե ինչպես են մեքենա վարում մեր քաղաքում ծագումով կովկասցի վարորդները։ Մեր փողոցներում հարկավոր է հետևել կանոններին և հանգիստ մնալ, երբ նկատողություն ես ստանում։ Սա Երևանը չէ, սա Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքն է...»։

Ավտոբուսի ուղևորները մտադիր են դիմել դատախազություն՝ ոստիկանին պատժելու պահանջով։ Ըստ նրանց՝ մոտակա շենքի բնակիչներից մեկը նկարահանել է վիճաբանությունը սկզբից մինչև վերջ, և նրանք կարող են ներկայացնել այդ ապացույցը։

http://tert.am/am/news/2010/04/09/driver/

Հլա մերոնց գրելու ձևը... կասես նոր գենոցիդա եղել մենք էլ տեղյակ չենք:

Շատ էլ լավա արել, երկրորդ անգամ էս վարորդը փողոցի մեջտեղում չի կանգնի մարդ նստացնել-իջացնելու համար..
Մեզ մոտ էլա պետք նույն ձևի անել...

Ձայնալար
09.04.2010, 20:25
Հաբռգած շովինիստ ռուս մենթ՝ տենցներին դատել ա պետք, իսկ ճանապարհային կանոնները խախտողներին ընդամենը տուգանել:

ministr
09.04.2010, 20:33
Ձայ ձյա հայ վարորդներից ցանկացածը մեծ ուրախությամբ նույն ձևի շան օրը կգցեր ճանապարհի մեջտեղում մարդ իջացնող-նստացնող մարշուտնու շոֆերին:
Տես դու էլ տրվեցիր մեր հայ լրագրողական տաղանդաշատ աստառին.. :)

Ռուֆուս
10.04.2010, 00:08
Ինձ հատկապես բացեց էս տողը.

Նա ստացել է հետույքի վնասվածք։
:lol

Երևի գեմառոն ա դուրս եկել :))

Հեքիաթ
10.04.2010, 00:34
ճանապարհային ոստիկանությունը սկսել է տուգանել այն վարորդներին, որոնք ղեկին ծխում են կամ խոսում բջջային հեռախոսով: Նշենք, որ սա է "Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին" ՀՀ օրենքի դրույթներից մեկի պահանջը , որն ուժի մեջ մտավ ապրիլի 1-ից:

Այն է` "սահմանափակվում է ծխախոտի օգտագործումը քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում, ներառյալ` ավտոբուսները, երթուղային տաքսիները, գնացքները (բացառությամբ այդ նպատակով առանձնացված վագոնների), ինչպես նաև` օդակայանները, ավտոբուսի և գնացքի կայարանները": Ու, թերևս, որոշ իրավախախտ վարորդներ սա որպես ապրիլմեկյան կատակ էին ընդունում, բայց ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վստահություն հայտնեցին, որ երկրորդ անգամ դժվար թե նույնը կրկնեն:

Panorama.am-ի հետ զրույցում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը նշեց, որ դեռևս վաղ է խոսել արդյունքներից, թեպետ ողջ օրվա ընթացքում արձանագրված դեպքերը ու, մանավանդ, վարորդների արձագանքը, ենթադրել են տալիս, որ այս դեպքում ևս արդյունքներն ակնհայտ կլինեն, ինչպես ամրագոտիների կիրառման պահանջի դեպքում:

Նրա խոսքերով, օրվա ընթացքում հնչած բողոքների մեծ մասը քաղաքային տրանսպորտի վարորդներից է ստացվել, որոնք նեղսրտում են, թե` "մեծ մարդ ենք, նյարդայնանում ենք, ո՞նց չծխենք", սակայն սա արդեն արդարացում չի կարող հանդիսանալ որևէ վարորդի համար:

Ն.Սարգսյանը տեղեկացրեց, որ այսուհետ ղեկին բջջային հեռախոսով խոսելու ու ծխելու համար վարորդները կտուգանվեն 5000 դրամով: Բացի այս, հատուկ տուգանք է սահմանված նաև նրանց, ովքեր պատուհանից ինչ-որ բան դուրս կնետեն` այս իրավախախտումը պետական բյուջեն կհարստացնի 3000 դրամով:

Մնում է միայն հուսալ, որ օրենքի կիրառումն ու տուգանքներն ավելի արդյունավետ կլինեն, քան "Երևանտրանս" ՓԲԸ-ի ` քաղաքային տրանսպորտում փակցված հայտարարությունը, թե քաղաքացին պարտավոր է զգուշացնել վարորդին չծխել ու չվտանգել սեփական առողջությունը: Սա, ցավոք, մնաց միայն սևով սպիտակին գրված և ինչպես կփաստեն շատերը`որևէ արդյունք չտվեց:

Ձայնալար
10.04.2010, 09:52
Ձայ ձյա հայ վարորդներից ցանկացածը մեծ ուրախությամբ նույն ձևի շան օրը կգցեր ճանապարհի մեջտեղում մարդ իջացնող-նստացնող մարշուտնու շոֆերին:
Տես դու էլ տրվեցիր մեր հայ լրագրողական տաղանդաշատ աստառին.. :)

Դավ, ոստիկանը իրավունք չունի իրան լակոտավարի պահելու՝ որ մեջտեղից էլ ճղվի, մարդ ծեծող ոստիկանը մենթ ա՝ շատ մեղմ եթե արտահայտվեմ:

Ֆրեյա
10.04.2010, 10:10
Հլա մերոնց գրելու ձևը... կասես նոր գենոցիդա եղել մենք էլ տեղյակ չենք:

Շատ էլ լավա արել, երկրորդ անգամ էս վարորդը փողոցի մեջտեղում չի կանգնի մարդ նստացնել-իջացնելու համար..
Մեզ մոտ էլա պետք նույն ձևի անել...

Բայց ինչ ա նշանակում "Բոլորս էլ գիտենք կովկասցիները ոնց են վարում մեր քաղաքում... սա ձեզ Երևանը չի..."...
Համարյա ամեն օր ցույց են տալիս րուսական լուրերում, որ մի "ուռած" կամ հարբած լակոտ վրաերթի ա ենթարկում ԿԱՆԱՉԻ տակով անցնող մայր երեխայի հետ, կամ երիտասարդ աղջիկների կանգառում կանգնած... Կամ էլ դուրս են գալիս հանդիպակաց գիծ...

Էդ ալկաշ կապիկները իրանց մարդ են զգում արդեն, էն էլ ռուս միլիցեն, էն կապիկների կապիկն ա, անմակարդակ... Մի հատ էլ մեզ են անուն կպցնում... :angry

Katka
10.04.2010, 11:24

Ֆրեյա ջան, դու ձեր տանը եթե դնես ու ջարդես բաժակները, նույն ռեակցիան չի լինի, ինչ-որ հարեւանի տանը:
Ճիշտ են արել: Հայերը իրենց պահել չգիտեն: Քթները խոթում են էնտեղ, որտեղ պետք չի ու հետո գլխին խփելուց ասում են՝ նացիստ են, ռասիստ են: Ամեն երկիր ունի իր օրենքները, թե լավ չի Ռուսաստանում արի քո երկիրը կերտի, ոչ թե քո երկրի ապուշ օրինախախտությունը տար էնտեղ:
Շատ անկարգ են հայերը ու պետք չի համեմատությունը տանել ռուսների վատ լինելու հետ ու գնահատել հայերի անմեղությունը:

Ֆրեյա
10.04.2010, 11:44

Հա, դա էլ ես ճիշտ ասում, բայց մի քանի բայց կա էլի..
Նայի, եթե չեն ուզում, որ ուրիշ ազգերը լցվեն իրանց երկիր, թող սահմանը փակեն, սաղին հանեն դեպորտ անեն, ասեն՝ մեր երկիր սեևերը թող չգան։
Տենց մարդիկ կիմանան,որ իրանց երկիր գնալ պետք չի։
2. Կարողա տուրիստ լինես, գնաս իրանց երկիր ման գալու, ու ընկնես տենց մեկի ձեռը՝ տա սպանի։ Եթե այլ դեպքում կարելի էր ուղղակի ծեծել, քո սև լինելու պատճարով կտա– կսպանի...
3. Հալալ ա Ամերիկային :P

ministr
10.04.2010, 12:35

Ֆրեյա ջան բա տենց էլ անում են .. սահմանափակում են մարդկանց ներհոսքը, դեպորտ են անում... իսկ մենք իհարկե էլի բողոքում ենք` շովինիստ նացիստ և այլն:
Հիմա ոնց անեն? :)

ministr
10.04.2010, 12:40
Դավ, ոստիկանը իրավունք չունի իրան լակոտավարի պահելու՝ որ մեջտեղից էլ ճղվի, մարդ ծեծող ոստիկանը մենթ ա՝ շատ մեղմ եթե արտահայտվեմ:

Տվյալ դեպքում ոնց հասկանում եմ ոստիկանը ծառայության մեջ չի եղել ու դատելով հայ երթուղայինների քշելու ձևից մարդուն հասցրած կլինի էդ աստիճանին...
Սա իհարկե իմ կարծիքնա որ հնարավորա իրականության հետ կապ չունի :)

Ու ստեղ կարևորը նայա, որ մեկը նյարդայնացել ու վարորդա ծեծել, ազգությունը ընդհանրապես կապ չունի: Բայց հլա նայեք, թե ոնցա ներկայացվում նյութը...

Katka
10.04.2010, 13:01
Հա, դա էլ ես ճիշտ ասում, բայց մի քանի բայց կա էլի..
Նայի, եթե չեն ուզում, որ ուրիշ ազգերը լցվեն իրանց երկիր, թող սահմանը փակեն, սաղին հանեն դեպորտ անեն, ասեն՝ մեր երկիր սեևերը թող չգան։
Ինչի՞: Դա իրանց խնդիրը չի: Դա քո երկրի խնդիրն ա:

Տենց մարդիկ կիմանան,որ իրանց երկիր գնալ պետք չի։
Տենց մարդիկ կիմանան, որ ռուսները նացիստ են ու ստալինյան ռեժիմ ա: Տենց ա, թե չէ, դա այլ հարց է:

2. Կարողա տուրիստ լինես, գնաս իրանց երկիր ման գալու, ու ընկնես տենց մեկի ձեռը՝ տա սպանի։ Եթե այլ դեպքում կարելի էր ուղղակի ծեծել, քո սև լինելու պատճարով կտա– կսպանի...
Կարող ա: Ամեն ինչ կարող ա: Բայց մինչեւ կարողը, պետք ա խորանալ կարողի հիմքերի մեջ: Հայը, հավատա ինձ, անգել չի: Իրանց էնտեղ ցարերի տեղ են դնում:

3. Հալալ ա Ամերիկային :P

Չեմ իմանում, ԱՄՆ-ում չեմ եղել: Որպես այդպիսին ԱՄՆ-ում ազգ գոյություն չունի, չկա ամերիկացի հասկացությւոնը, հետեւապես ազգային պատերազմ չի կարող լինել: ;)

terev
19.04.2010, 17:32
Հերթական «ռազբորկան» Երեւանում
20:50 | Ապրիլ 17, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի քանի ժամ առաջ Նոր Նորքի Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի դիմաց գտնվող Crazy horse սթրիպտիզ բարի մոտ հավաքվել էին մոտ չորս տասնյակ մարդ եւ մեծ քանակությամբ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ:

Եթե ահազանգով դեպքի վայր չժամանեին ոստիկանության աշխատակիցները, ապա հնարավոր է հնչեին կրակոցներ, եւ որոնք ունենային ողբերգական ավարտ:

Ըստ ականատեսների` «ռազբորկայի» եկածները զինված են եղել:

Դեպքի վայրում էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես օրինակ` ՀՀ առաջին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը,հատուկ ջոկատայիններ:

Մեր տվյալներով` մոտ 35 հոգի բերման են ենթարկվել ոստիկանություն:

Խուզարկության արդյունքում առգրավվել է մեծ քանակությամբ զենք -զինամթերք,գաղտնի փականով դանակներ:

Մեր տեղեկություններով` հավաքվածները հիմնականում Կոտայքի մարզում եւ Երեւանում հայտնի քրեական աշխարհի ներկայացուցիչներ են: Նրանց մեջ է եղել նաեւ քրեական աշխարհում հայտնի "Երրորդմասցի Հոնչը", ով սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի զարմիկն է: Մեր տեղեկություններով` հավաքվածները չեն կարողացել իրար մեջ բաժանել մի հողակտոր, եւ " ռազբորկան " տեղափոխվել է այս տարածք:

Բարձրաստիճան ոստիկանների գնալուց հետո դեպքի վայրում լրագրողների աշխատանքը փորձել է խոչընդոտել ԿՀԳՎ պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը:

Տեղեկատվությունը եւ լուսանկարները Գագիկ Շամշյանի

http://a1plus.am/am/social/2010/04/17/erevan

http://www.youtube.com/watch?v=g2EXq-4QksY

12 ատրճանակն էլ լիցքավորված էին
18:10 | Այսօր | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Երկու օր առաջ Նոր Նորքում տեղի ունեցած «ռազբորկայի» մասնակիցները որեւէ կուսակցության կամ հասարակական կազմակերպության անդամ չեն: Այսօր նման հայտարարություն է արել ՀՀ ոստիկանությունը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` ապրիլի 17-ին, ժամը 18:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի Վ. Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի դիմացի այգում խուլիգանություն է կատարվում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերը Դավիթ Բեկի փողոցում գտնվող «Crazy horse» սրճարանի հետնամասում ականատես են եղել խուլիգանական գործողությունների, որոնց մասնակցում էր մոտ 60-70 մարդ:

Զանգվածային անկարգությունը կանխելու նպատակով տարածքն անհապաղ շրջափակվել ու նախազգուշական կրակոց է արձակվել: «Տիրապետելով օպերատիվ իրավիճակին` ոստիկաններն իրականացրին խուլիգանության մասնակիցների զինաթափումն ու շղթայումը»,- նշվում է հաղորդագրությունում:

Դեպքի վայրից ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 55 անձ, որոնցից 36-ը ձերբակալվել են: Նշված անձանց զինաթափման, դեպքի վայրի զննության եւ սանրման ընթացքում հայտնաբերվել է 12 ատրճանակ: Այդ թվում` 3 «ՏՏ», 4 «Մակարով», 2 թմբուկավոր, մեկական «Բերետա» եւ «Բրեվետե» տեսակի եւ մեկ հատ արտասահմանյան, դեռեւս չպարզված տիպի ատրճանակ, բոլորն էլ լիցքավորված:

Ոստիկանությունը պարզել է, որ զանգվածային անկարգության մասնակիցների միջեւ վեճը ծագել է գումարային խնդիրների շուրջ: Իսկ խուլիգանություն կատարողները հիմնականում նախկինում դատապարտվածներ ու թմրամոլներ են:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ շրջանառվող լուրերի` ռազբորկայի պատճառը եղել է «Դմբուզ Հենդոյին» պատկանող հողատարածքի բաշխումը: Իսկ կռվին մասնակցել են ինչպես նորնորքեցի, այնպես էլ աբովյանցի թաղային հեղինակություններ:Վիճաբանության մասնակիցների թվում է եղել նաեւ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի բարեկամը, որը հասցրել է փախուստի դիմել նշյալ վայրից:

Ի դեպ, ոստիկանությունը իր հաղորդագրության մեջ գրում է. «Ցավոք, մեզանում դեռեւս կան այնպիսիք, որոնք իրենց վեր են դասում օրենքից, առաջնորդվում քրեածին կանոններով, ապրում քրեական սերիալների բարոյականությամբ: Նմանների հակահասարակական վարքագծի դրսեւորումն էր նաեւ երկու օր առաջ Նոր Նորքում կատարվածը, եւ դժվար է ասել` կրկին չէի՞նք առնչվի «Տէցի կռուգ» անվանումը ստացած այլանդակության հետ, եթե զանգվածային անկարգությունը չկանխվեր ոստիկանների օպերատիվ ու կտրուկ գործողությունների շնորհիվ»:

http://a1plus.am/am/official/2010/04/19/razborka

http://a1plus.am/content/301x168/46d286d69a4d50e21d5c4a3aa77dc54b.jpghttp://a1plus.am/content/301x168/d052ee0107fb75f8b3e20664f5e8e3f9.jpghttp://a1plus.am/content/301x168/4dd56f9cc70e12a748d2a31c27a0b4f7.jpghttp://a1plus.am/content/301x168/5805d8b1fe89aeb6bba6a463a4ea2f37.jpghttp://a1plus.am/content/301x168/71672b8fd1723a072638d6be16074fcc.jpghttp://a1plus.am/content/301x168/f9d8838ceec2693bad6f97308bcf23f1.jpg

Ձայնալար
28.04.2010, 13:21
ՍՏՐԻՊՏԻԶԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Կառավարությունն Ազգային Ժողովին է ներկայացրել մի օրինագիծ, որը կարգավորում է ստրիպտիզը: Օրինագիծը նախատեսում է գրեթե ամեն ինչ, թե ստրիպտիզի ինչ լինելը, թե ստրիպտիզի վայրերի ինչպիսին լինելը, թե այդ վայրերի հեռավորությունը հանրային վայրերից, թե պարուհու եւ հաճախորդի հեռավորությունը, թե այն, որ պարուհին չպիտի լինի 18 տարեկանից ցածր, եւ նույն տարիքից ցածր չպետք է լինեն նաեւ ստրիպտիզ-հաստատությունների սպասարկող անձնակազմի ներկայացուցիչները: Բայց մի քանի հարց այդուհանդերձ մնում են, ու դրանց մասին բարձրաձայնելը խորհրդարանի պատգամավորներին թերեւս կօգնի առավել արդյունավետ օրենք ընդունել:

Օրինագծի հեղինակները նախ նշում են, որ պարուհիները եւ սպասարկող անձնակազմը չպիտի վարակված լինեն վեներական, սեռական հիվանդություններով, միեւնույն ժամանակ էլ նշում են, որ պարուհու եւ հաճախորդի միջեւ որեւէ շփումն արգելվում է, պարը դիտելուց բացի, այն էլ երկու մետր հեռավորությունից: Այդ դեպքում ինչ կարեւոր է, թե արդյոք պարուհին վարակված է վեներական հիվանդությամբ, թե ոչ: Նա հո ձողը չի վարակելու իր հիվանդությամբ: Առավել եւս զարմանալի է, որ վեներական հիվանդություններով վարակված չլինելու պահանջը դրվում է նաեւ մատուցողների, բարմենների եւ սպասարկող անձնակազմի մյուս անդամների վրա: Միթե օրինագծի հեղինակները նախատեսում են, որ այդ մարդիկ սեռական հարաբերություն են ունենալու հաճախորդների հետ: Կամ, իսկ ինչու նույն պահանջը չի ներկայացվում հաճախորդներին: Ինչու չի ասվում, որ հաճախորդը պետք է ստրիպտիզ ակումբ մտնի առանց որեւէ վեներական, սեռական հիվանդությամբ վարակված լինելու, բժշկի տեղեկանքով: Չէ որ պետք է ոչ միայն հաճախորդներին պաշտպանել, այլ նաեւ հաստատությունը պաշտպանել հաճախորդներից:

Բայց, ամենակարեւոր հարցադրումներից մեկը ՀԴՄ կտրոնների պարագան է: Բանն այն է, որ պարի ընթացքում հաճախորդները գումար են տալիս պարուհիներին: Ով պետք է տրամադրի այդ փողի համար ՀԴՄ կտրոնը: Դա ստվերային փող է, ոչ մի տեղ չի գրանցվում, հաճախորդի հաշվի մեջ չի ներառվում, մինչդեռ մանր դրամանիշերով, բայց ի վերջո ահագին փող է հավաքվում, հատկապես երբ դառնանք ստրիպտիզի տարածաշրջանային կենտրոն: Ինչպես կարելի է թույլ տալ, որ այդչափ փողը մնա ստվերում: Դրա համար թերեւս պետք է, որ պարուհիների համար պարտադիր լինի ոչ միայն 18 տարին լրացած լինելը եւ վեներական, սեռական վարակներից ու հիվանդություններից զերծ մնալը, այլ նաեւ ՀԴՄ ունենալը, որը պարի ժամանակ ենթակա չէ հանման:

Վերջին հաշվով, այդ պարագան էլ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի հայաստանյան ստրիպտիզի հանդեպ: Ստրիպտիզը արդեն մի տեսակ շաբլոն է դարձել: Մինչդեռ ինչքան հետաքրքիր կլինի, երբ պարուհին երաժտության տակ մի ձեռքով մերկանա, իսկ մյուս ձեռքով ՀԴՄ կտրոն խփի հաճախորդի տված փողի համար: Դա նորություն է, նույնիսկ էկզոտիկա, ու դա տեսնելու համար նույնիսկ բեւեռախույզները կգան Հայաստան:

ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

http://lragir.am/armsrc/country34378.html

Ռուֆուս
28.04.2010, 13:36
Չեմ ուզում պատկերացնել, թե երկու ձեռքով ձողից բռնվելու ժամանակ ՀԴՄ-ի ապարատը որտեղներն են մտցնելու :D

cold skin
07.05.2010, 11:24
Մայիսի 7-ին Հայաստանում նշվում է ռադիոյի օրը:
1895թ-ի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը տեղեկացրել է աշխարհին իր գյուտի մասին` ցուցադրելով առաջին ռադիոընդունիչը և իրականացնելով աշխարհում առաջին ռադիոկապի սեանս:
Մայիսի 7-ը նշանավոր է նաև նրանով, որ հենց այդ օրն է հիմնադրվել Հայաստանի Պետռադիոն` ներկայումս անվանափոխվելով Հայաստանի Հանրային ռադիոյի:
Մի փոքր ավելացում՝ Սիրահարների պուրակում այսօր միջոցառում կա՝ նվիրված ռադիոյի օրվան… Ժամը 20.00 համեցե՛ք, մուտքն ազատ է...

Tig
07.05.2010, 17:41
Խաչատուր Աբովյան…

http://www.menqhayenq.am/am/news/4142/

Էստոնացիները ֆիլմ են նկարահանում… հետաքրքիրա…:think

Kuk
10.05.2010, 13:46
Կարուսելը պոկվել է

Երեկ «Հաղթանակ» զբոսայգում կարուսել է պոկվել։«Թայֆուն» կարուսելի շղթան աշխատելու ժամանակ պոկվել է, ինչի հետևանքով տարբեր վնասվածքներ են ստացել 4 հոգի:

Ըստ ԱԻՎ-ի` 1996 թ. ծնված Սիրարփի Մավոյանը և 1997թ. ծնված Սուսաննա Գալստյանը տեղփափոխվել են թիվ 3 մանկական հիվանդանոց, իսկ 1975թ. ծնված Մարինե և 1997թ. ծնված Մենուա Վարդանյանները՝ «Միքայելյան» բժշկական կենտրոնի վերականեդանացման բաժանմունք։

Սիրարփի Մավոյանը և Սոնա Գալստյանը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Մարինե և Մենուա Վարդանյանների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր և միջին ծանրության։

http://a1plus.am/img/logo_in_footer.png (http://a1plus.am/am/social/2010/05/10/merry-go-round)

Ապե Ջան
10.05.2010, 18:23
http://a1plus.am/img/logo_in_footer.png (http://a1plus.am/am/social/2010/05/10/merry-go-round)

արա լավ չեն դրանք, չեն կարում նորմալ սարքին պահեն էտ կարուսելները: Մարդիկ սաղ կյանքները ինվալիդ են մնալու:

Zangezur
10.05.2010, 21:39
http://a1plus.am/img/logo_in_footer.png (http://a1plus.am/am/social/2010/05/10/merry-go-round)

Աջկիս առաջը թռավ: Բոլորին արագ հանեցին, առաջին երկու հոգուն նենց արագ տարան, ոչ չտեսա, իսկ 1975թ. ծնված Մարինեն անշարժ վիճակում չէր կարում հելներ՝ շոկի մեջ էր, բայց վնասվածքներ չկար: Կողի նստած մի հատ տղա կար, ինքը իրա ոտով հելավ, բայց գրածա որ վիճակը գնահատվել է ծանր ու միջին՞՞՞՞

Kuk
10.05.2010, 21:43

Չի բացառվում, որ տասը հատ կոտրվածք ստացած մարդը, որի վիճակը ծանր ա, էդ պահին իրա ոտով հելնի քայլի:

tikopx
11.05.2010, 17:58
Վերջը որոշեցին ընդունել ետ օրենքը ավտոմեքենայի ապահովագրության մասին երևի ես ամսվա վերջ::angry Խի բայց ամեն ամիս փող տաս? սենցելա լավ ելի:մարդիկ զապ են քշում,ուրեմն ինչ ել չեն քշելու?:Ասենք ես կամ մյուսը տվեցինք բա մնացածը:արդեն 12 ապահոովագրական ընկերություն կա ,ամեն մի փողատեր արդեն բացումա:մեկա գիտի որ օրենքը աննելույա ,չէ որ ինքնա քվեարկելու:(

Kuk
13.05.2010, 01:15
Կրակոցներ

Մի քանի ժամ առաջ կրակոցներ են հնչել Երեւանում: Կոմիտաս 17 շենքի բակից հիվանդանոց են տեղափոխվել մոտ քսան տարեկան երկու երիտասարդ, որից մեկը մահացել է: Այս պահին դեպքի վայրում գտնվող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ դեպքի վայրից հայտնաբերվել են մի քանի կրակված պարկուճ:
Դեպքի վայրում են Երեւանի ոստիկանապետը, փոխոստիկապետը, ԿՀԴՊՎ պետը, Արաբկիրի ոստիկանապետը, այլք:

http://a1plus.am/img/logo_in_footer.png (http://a1plus.am/am/social/2010/05/13/gun)

Ձայնալար
13.05.2010, 15:41
Պահպանակներ Մունդիալի համար

Մեծ Բրիտանիան 42 միլիոն պահպանակ է ուղարկելու ՀԱՀ` աշխարհի առաջնության ընթացքում երկրպագուներին ՁԻԱՀ-ից պաշտպանելու համար։ Այս մասին հայտնում է profit.bg կայքը։

ՀԱՀ նախագահ Ջակոբ Զուման Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ աշխարհի առաջնության ընթացքում անհրաժեշտ կլինի մոտ մեկ միլիարդ պահպանակ, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել ՁԻԱՀ-ի տարածումը։ Բրիտանացիների տրամադրած 42 մլն պահպանակը, ըստ փորձագետների, բավարար չէ։

Նշվում է, որ աշխարհի առաջնության օրերին ՀԱՀ-ում գործի են անցնելու 40 հազարից ավելի մարմնավաճառներ, որոնց զգալի մասը ժամանելու է արտասահմանից։

http://tert.am/am/news/2010/05/13/mundial/

tikopx
13.05.2010, 15:47
կինո,բայց իրականում`

http://www.youtube.com/watch?v=RbwSwvUaRqc&feature=topvideos

Kuk
19.05.2010, 13:32
Էս գիշեր.

http://www.youtube.com/watch?v=yXkF3nKy5Yo&feature=player_embedded

Kuk
20.05.2010, 11:37
Երեկ երեկոյան.

http://www.youtube.com/watch?v=SWX0QXzcETQ&feature=player_embedded

Kuk
20.05.2010, 21:41
Մի փոքր Երևանում օր չկա, որ ավտովթար չլինի: Փողոցները խայտառակ վիճակում են գտնվում, բայց դա ոչ մեկին չի հետաքրքրում: Ինչքան լսես, բարեփոխումներ, բարեկարգումներ են անում, թե դրա արդյունքն ինչի տեսքով ա երևալու, երբ ա երևալու, ոչ ոք տեղյակ չի:

Վթար Թումանյան փողոցում (http://a1plus.am/am/social/2010/05/20/accident)

Life
20.05.2010, 21:52
Պահոո,ես պատկերացնում եմ ինչ քաոս վաղը կլինի,Աստված տա էս տարի թեթև միջադեպերով պրծնենք:baby:vayreni

Kuk
21.05.2010, 14:51
Ավտովթար Թբիլիսյան խճուղիում
(http://a1plus.am/am/social/2010/05/21/crash)
http://a1plus.am/content/301x168/703ae1c5a00950997554867f76919f63.jpg

Kuk
21.05.2010, 23:35
Հերթական վթարը (http://a1plus.am/am/social/2010/05/21/xcanum)

Երեք մեքենա իրար են բախվել:

http://a1plus.am/content/301x168/ed720f742164ed6e5ab4990c0c0d774c.jpghttp://a1plus.am/content/301x168/54685d4d467fa504ccaa1afe6154b63f.jpg

Kita
21.05.2010, 23:56
Ու էլի մեր բաղրամյանի վրա:(
Ուֆ-ուֆ...
Մարդ վախում է քայլել, նույնիսկ կանաչի տակ:(

Արևածագ
22.05.2010, 16:21
http://www.youtube.com/watch?v=twNK3zMHRco
Մայիսի 20 -ին Վոլգոգրադի նորակառույց կամրջով դադարեցվել է ավտոմեքենաների երթևեկությունը: Ուժեղ քամու պատճառով կամրջի երկաթե կոնստրուկցիաներն սկսել են ճոճվել: Ճոճման ամպլիտուդան հասել է մոտ երկու մետրի: Կամրջի շինարարությանն իր անմիջական մասնակցությունը բերած մեր հայրենակից, շահագործող կազմակերպություններից մեկի գլխավոր ինժեներ Արմեն Մարգարյանն ասում է, որ նախագծման աշխատանքներում հաշվի է առնվում նման դեպքերի հնարավորությունը «100 տարին մեկ» հաճախականությամբ: Ինչևէ, շինարարներին առայժմ որևէ մեղադրանք չի ներկայացվել, իսկ երկաթե թռիչքային կոնստրուկցիաներն ու հենասյուները որևէ վնասվածք ստացե՞լ են թե՝ ոչ, կպարզի պետական վերահսկող հանձնաժողովի փորձաքննությունը:

Հ.Գ Արմեն Մարգարյանը համագյուղացիս է ու համատեղության կարգով՝ նաև ամուսինս:

Արևածագ
23.05.2010, 19:43
Վոլգոգրադում շարունակվում են կամրջի փորձարկումները, որը փակվել էր քամուց ճոճվելու պատճառով: Կամրջի եռակցման բոլոր կարերն ուլտրաձայնով ստուգելուց հետո՝ անցել են բեռնատարների միջոցով փորձարկմանը: Փառք աստծո, որ հիմա չի կիրառվում կամուրջը սարքող ինժեներների ողջ ընտանիքով կամրջի տակ կանգնելու պրակտիկան, այլապես հիմա համակարգի առաջ նստած չէի լինի և արդեն թեթևացած սրտով՝ այս լուրերը չէի գրի:;)
Ավազով բեռնված բեռնատարների շարասյունը, յուրաքանչյուրի քաշը քսան տոննա, հաջողությամբ անցել է կամրջի մի ծայրից մյուսը: Հաշվի առնելով, որ «ճոճքը» կամրջին որևէ վնաս չի պատճառել, նույնիսկ ասֆալտ-բետոնային ծածկույթը իդեալական վիճակում է, մոտ օրերս այն կվերաբացվի ավտոմեքենաների երթևեկության համար: Իմիջիայլոց, Վոլգոգրադում դեռ քննարկում էին, ինչպէ՞ս կոչել կամուրջը, բայց վերջին պատահարից հետո անունն այդպես էլ մնալու է՝ «Պարող կամուրջ»:

Ապե Ջան
23.05.2010, 20:39
Այսօր մայիսի 23-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Քանաքեռ վարչական շրջանի Ինտերպոլի ազային բյուրոյի դիմաց հաստաբուն ծառը , ըստ ամենայնի քամու ուժգնությունից, արմատախիլ է եղել եւ ընկել հարեւանությամբ կայանված ավտոմեքենայի վրա:

Դեպքի պահին մեքենայի մեջ են եղել ընտանիքի չորս անդամները, նրանցից տուժել է միայն 13-ամյա Նվարդ Գագիկի Գյուլնազարյանը: Նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ երեխայի մոտ ախտորոշվել է գանգուղեղային տրավմա :

Հաստաբուն ծառը փակել է ճանապարհի երթեւեկելի հատվածը, իսկ արտակարգ իրավիճակների եւ ճանապարհային ոստիկանները այս պահին փորձում են Էլեկտրասղոցների միջոցով ծառը հեռացնել ճանապարհից:

Դեպքի վայր է ժամանել Քանաքեռ վարչական շրջանի ղեկավար Արայի Քոթանջյանը:
Դեպքի քննությունը վարում է Ոստիկանության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանպորտային բաժինը:

Աղբյուրը (http://a1plus.am/am/social/2010/05/23/car)

Norton
01.06.2010, 15:45
Վթար. Կան զոհեր

http://www.youtube.com/watch?v=6cTnNUBw4Qo&feature=player_embedded
Քիչ առաջ, ժամը 23:45-ին, Հերացու փողոցի վրա, անհայտ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու աղջիկների եւ դիմել փախուստի:

Աղջիկները` երկուսն էլ , տեղում մահացել են:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հաղորդում է, որ ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ մեքենան եղել է Նիվա մակնիշի:

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում է Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը:

Այժմ սպասում են դատաբժիշկների ժամանմանը:

Ըստ նախնական տեղեկությունների աղջիկները փողոցը անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված տեղով:

«Նիվան» հայտնաբերվել է

http://www.a1plus.am/content/301x168/038a629ea3412b4477f3abdbe64d74d1.jpghttp://www.a1plus.am/content/301x168/61f050ae41bc5e4f2005438e0205cd9a.jpg
http://www.a1plus.am/content/301x168/b32d935824ed67e991dcb48270474edb.jpghttp://www.a1plus.am/content/301x168/3663083654e4a9256ae35d2b9bac2bb2.jpg
Գիշերը ժամը 1.30-ի սահմաններում Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Էրեբունի փողոցի բակերից մեկում հայտնաբերել են «Նիվա» մակնիշի այն ավտոմեքենան, որը Հերացի փողոցի վրա վրաերթի էր ենթարկել երկու աղջիկների եւ դիմել փախուստի:

Մեքենայի համարանիշներն են 70 ՐՕ 070, իսկ համարանիշը ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են «Նիվա» մակնիշի մեքենայում բեռնախցիկում: Մեքենան վարել է 1990 թվականին ծնված Խաչիկ Կոսյանը:

Վրաերթից մահացած աղջիկները զարմուհիներ են, երկուսն էլ 18 տարեկան: Վիկտորյա եւ Ալբինա Մակինյանները Գյումրիից էին եւ, ըստ մեր տեղեկությունների, սովորում էին Բժշկական համալսարանում:

Աղջիկները ճանապարհն անցել են հետիոտնի համար նախատեսված վայրով, իսկ վարորդն այնքան արագ է վարել ավտոմեքենան եւ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ աղջիկներից մեկը հարվածի արդյունքում շպրտվել եւ դիպվել է հանդիպակաց սլացող ավտոմեքենային:

ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական բաժնի Ճանապարհային հանցագործությունների քննչական բաժնում սկսվել է նախաքննություն:
A1+ (www.a1plus.am)

---------- Ավելացվել է՝ 16:45 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:42 ----------

Երեխան ընկել է 8-րդ հարկից

http://www.a1plus.am/content/301x168/5d9b5bbd6890982cbd4f6319b982914e.jpg
1.5 տարեկան Ներսես Մեսրոպյանը Ադոնց փողոցի 13 շենքի 8-րդ հարկից ընկել է շաբաթ առավոտյան:

Ծնողները նրան անգիտակից վիճակում անմիջապես տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն: Երեխայի մոտ եղել են գանգուղեղային տրավմաներ` գլխուղեղի սալջարդ եւ գանգի կոտրվածք, եւ անհրաժեշտ է եղել մասնագիտական բուժում:

Ուստի, փոքրիկ Ներսեսին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժկական կենտրոնի վերկենդանացման բաժանմունք:

Բաժնի վարիչ Աննա Չոբանյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ երեխան դեռեւս անգիտակից վիճակում է եւ նրան արհեստական շնչառություն է տրվում:

«Ներսեսի վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն` կայուն է: Երեխային դեղորայքային քնեցում ենք տվել, սակայն հիմա փորձում ենք նրան հանել այդ վիճակից»,-«Ա1+»-ին ասաց նա:

Life
02.06.2010, 21:25
Հայաստանում կրկին մրցում են «քթերը»

http://tert.am/g_image.php?id=86770&tmb=3

Արդեն 7–րդ տարին է, Հայաստանում Քանաքեռ–Զեյթուն բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժինն ավանդաբար անցկացնում է «Ամենահայկական քիթ» մրցույթը։

Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց բաժնի վարիչ Կարեն Դանիելյանը, մրցույթի հաղթողը որպես մրցանակ ստանում է քիթն անվճար վիրահատելու հնարավորություն։

Երեկ ամփոփվել են այս տարվա մրցույթի արդյունքները և, բաժնի վարիչի խոսքով, այս անգամ հաղթել է մի աղջիկ Ալավերդիից, որն անչափ ուրախացել է, որ կարող է անվճար վիրահատել իր քիթը։

tert.am

Chuk
03.06.2010, 12:49
89-ԱՄՅԱ ԱՐԱՄԱՅԻՍԸ ՈՐԴԻ Է ՈՒՆԵՑԵԼ

Երիտասարդ հայր` 89 տարեկան: Արմավիրում, հայրենական մեծ պատերազմի վետերան Արամայիս Նազարովի ընտանիքում որդի է ծնվել: Փոքրիկի մայրը 35 տարեկան է, եվ ծննդատան աշխատակիցների խոսքով, սա առաջին դեպքն է, երբ երեխայի ծնողների տարիքային տարբերությունը 54 տարի է: Երեխան` 3 կգ 700 գրամ քաշով, լույս աշխարհ է կել նախատեսված ժամանակին: Բժիշկներն ասում են, որ նա չունի առողջական որեւէ խնդիր: Նրա անունը դրել են Արտյոմ: Նա վետերանի 4-րդ զավակն է: Նրա մյուս երեխաների տարիքն է 60, 50, 12: Այդ մասին հաղորդում է Ռոսիա 24 հեռուստաալիքը:
Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/society-lrahos35513.html)

Բիձա եմ ասել է :B

ՆանՍ
03.06.2010, 13:02
[QUOTE=Chuk;2022228]Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/society-lrahos35513.html)

Բիձա եմ ասել է :B[/QUOT
Ես Էլ եմ ասել է:

Ռուֆուս
03.06.2010, 13:04
Մալադեց բիձա :o Չնայած կասկածներ մոտս առաջացան, որ երեխան կարող ա ուրիշինը լինի :D

Իսկ էն 50 ու 60 տարեկան ախպերներին տեսնես ի՞նչ ա ասելու :D

ՆանՍ
03.06.2010, 13:10
Մալադեց բիձա :o Չնայած կասկածներ մոտս առաջացան, որ երեխան կարող ա ուրիշինը լինի :D

Իսկ էն 50 ու 60 տարեկան ախպերներին տեսնես ի՞նչ ա ասելու :D

Քո կասկածներից իմ մոտ էլ ա առաջացել,ասում եմ կարողա? էդ բիձու մեջքի հետևը մի հատ մոմ բռնող ջահել ձյաձյա էլ ա կանգնած էղել ,պապին չի տեսել

Sophie
03.06.2010, 13:37
Հերթական վթարը (http://a1plus.am/am/social/2010/05/21/xcanum)

Երեք մեքենա իրար են բախվել:

http://a1plus.am/content/301x168/ed720f742164ed6e5ab4990c0c0d774c.jpghttp://a1plus.am/content/301x168/54685d4d467fa504ccaa1afe6154b63f.jpg
Ինչ որ չեմ հիշում էդտեղ շրջանավարտների:8: Բոլոր դռները բացվեցին ու մեջից դուրս եկան բոլորովին առողջ անձինք մոտ 30-ից բրաձր տարիքի: Ես զարմացա որ ոչ մեկին բան չէր եղել : Ինձ թվաց էտ ժիգուլին պայթելույա հեսա նենց էր ճխլտվել ջուրն էր, թե բենզինն էր, չռում էր:

Ապե Ջան
04.06.2010, 18:34
Այսօր՝ ժամը 15:50 - ի սահմաններում 9 հարկանի շենքի 6-րդ հարկից իրեն ցած է նետել 17 ամյա մի աղջնակ:
Իմ ունեցած տեղեկություններով և դեպքի վայրի ճշտած տվյալներով նա՝ հայոց լեզվի քննությանը, ստանալով ցածր գնահատական 7.5 բալ, որոշել է իրեն ցած նետել:
Դժվարանում եմ ասել միայն դա է եղել պատճառը ցած նետելու թե ոչ:

Հ.Գ Ախր իմ աջքի առաջ էղավ է, 3-4 մեր հեռու է կանգնած::cry

Ապե Ջան
04.06.2010, 19:38
Շրջանավարտն իրեն ցած է նետել 6-րդ հարկից. Պատճառն անբավարար գնահատակա՞նն է

http://www.panorama.am/g_image.php?id=103185&t=b

Այսօր ժամը 16:00-ին Ոստիկանությունում ահազանգ են ստացել, որ Վերին Շենգավիթի 2-րդ փողոց 5 շենքի 6-րդ հարկի իրենց բնակարանից իրեն ներքև է նետել 1993 թվականին ծնված Գ. Մարտիրոսյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետ Արմեն Մալխասյանը:

Տեղեկությունները, թե երեխան ինքնասպանություն է գործել միասնական քննությունից անբավարար ստանալու հետևանքով, Մալխասյանը չհաստատեց` ասելով` «Կատարվում է նախաքննություն, որն էլ կպարզի ինքնսպանության հանգամանքները»:

http://www.panorama.am/am/law/2010/06/04/graduate-girl/

---------- Ավելացվել է՝ 20:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:27 ----------

Էս ինչ ահավորա...

Հլը ստեղ

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Կիրովի անվան 12-րդ դպրոցի ավարտական դասարանի աշակերտուհի 17-ամյա Գոհար Մարտիրոսյանը այսօր, տեղեկանալով, որ հայոց լեզվի քննությունից 7.5 բալ է ստացել, ինքնասպան է եղել՝ ցած նետվելով իրենց տան 7-րդ հարկից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվական ծառայության աշխտակից Արմեն Մալխասյանը:
Նշենք, որ հայոց լեզու-գրականություն առարկայից շրջանավարտները քննություն հանձնել են այսօր՝ հունիսի 4-ին:

ստեղ ասվումա որ 7-րդ հարկից, իսկ պանորաման ասումա որ 6-րդ հարկից http://www.panorama.am/am/law/2010/06/04/graduate-girl/
բայց դէ ես էլ գիտեմ, տեսել եմ որ 6-րդ հարկից:

Մանուլ
04.06.2010, 20:58
Ինչ ստրեսի մեջ են ընկնում երեխեքը էս անտեր քննությունների պատճառով... Երեխեքին թվում ա, որ եթե չընդունվեն, աշխարհը շուռ ա գալու: Չնայած պատճառը դեռ հաստատված չի:
7,5 բալն էլ դրական ա, ի միջի այլոց:

Ապե Ջան
04.06.2010, 21:02
Ինչ ստրեսի մեջ են ընկնում երեխեքը էս անտեր քննությունների պատճառով... Երեխեքին թվում ա, որ եթե չընդունվեն, աշխարհը շուռ ա գալու: Չնայած պատճառը դեռ հաստատված չի:
7,5 բալն էլ դրական ա, ի միջի այլոց:

8-ա նոր դրական:
Ընկերուհուս շատ մոտիկ ընկերուհինա, վերջին անգամ իր հետա խոսել ու դրա մասին, լացելով:
Պատճառը պարզից էլ պարզ է:

Հարդ
04.06.2010, 21:05
Ախր զարմանում ու ջղայնանում եմ, որ ընդունվողների համար էտ գնահատականը տենց կարևոր ա... ես նենց հախնգիստ էի, բայց քննության օրերին որ ընդունվողների անհանգստությունն էի տեսնում, ահագին զարմացել էի: Չգիտեմ, երևի դեռ հասուն չեն, ու չեն հասկանում, թե էս կյանքում ինչն ա կարևոր (դե չհասուն ասի ու պրծա? լրիվ էրեխա են):

Մանուլ
04.06.2010, 21:06
8-ա նոր դրական:
Ընկերուհուս շատ մոտիկ ընկերուհինա, վերջին անգամ իր հետա խոսել ու դրա մասին, լացելով:
Պատճառը պարզից էլ պարզ է:

8-ը չի դրական, 2 տարի առաջ կարծեմ 7,4-ն էր: Որ ընդհանուր մակարդակը ցածր ա լինում, դրականի շեմը իջնում ա: Էս տարի շատ ավելի ցածր ա:

Չգիտեմ, ահավոր ա... Քննության համար ինքնասպան լինե՞լ: Մենակ քննության համա՞ր:

Հայուհի
04.06.2010, 21:40

Անցած տարի 8-ն էր դրական հայերենից, մաթեմատիկայից ու ֆիզիկայից 7,5-ը, որովհետև ահավոր ցածր էին գնահատականները...
Իսկ երեխայի նման պահվածքի համար ծնողներն են մեղավոր...
Հ.Գ. Հայլուրով ոչինչ չասացին, ասում են ԱՐՏԱՌՈՑ ՈՉԻՆՉ ՉԻ ԵՂԵԼ:8

---------- Ավելացվել է՝ 22:40 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:38 ----------

04.06.2010, 21:42

Ես համամիտ եմ քեզ հետ:
Իհարկե ծնողն է երեխայի հոգեկան վիճակի սխալ ընթացք ստանալու մեղավորը:
Երեխայի մայրը պետք է զգար ու կանխեր այդ:
Իսկ այտառոծ ինչ ի նկատի ունեյիր՞

Հայուհի
04.06.2010, 21:46
Ես համամիտ եմ քեզ հետ:
Իհարկե ծնողն է երեխայի հոգեկան վիճակի սխալ ընթացք ստանալու մեղավորը:
Երեխայի մայրը պետք է զգար ու կանխեր այդ:
Իսկ այտառոծ ինչ ի նկատի ունեյիր՞

Ես էլ էի անցած տարի էդ վիճակում, հայերենից 15,5 էի ստացել, ծնողներս որ չլինեին , չգիտեմ ՝ ինչ պիտի անեի, ինձ շատ են օգնել, բայց հետո պարզվեց, որ այդ տարվա համար իմ գնահատականը բավականին բարձր էր...
Նույնն էլ այդ աղջկա դեպքում կարող էր լինել, ինչ գիտեր ՝ գուցե մրցույթը ավելի ցածր լիներ...
Ավելի լավա չընդունված, քան մահացած....

Ապե Ջան
04.06.2010, 21:51
Ես էլ էի անցած տարի էդ վիճակում, հայերենից 15,5 էի ստացել, ծնողներս որ չլինեին , չգիտեմ ՝ ինչ պիտի անեի, ինձ շատ են օգնել, բայց հետո պարզվեց, որ այդ տարվա համար իմ գնահատականը բավականին բարձր էր...
Նույնն էլ այդ աղջկա դեպքում կարող էր լինել, ինչ գիտեր ՝ գուցե մրցույթը ավելի ցածր լիներ...
Ավելի լավա չընդուված, քան մահացած....

Էտ պահին ամենայն հավանականությամբ իր մոտ շոկային վիճակ է եղել, երբ եկել է տուն ու չի կարողացել սառը գլխով դատել:
Ավելի լավ չնդունված, թ՞ե մեռած:

Հայուհի
04.06.2010, 21:52
Իսկ այտառոծ ինչ ի նկատի ունեյիր՞

Միջադեպ կապված հայերենի միասնական քննության հետ...

ՆանՍ
05.06.2010, 11:57
Ես էլ երեկ լսեցի, որ տենց բանա էղել ու շատ տխրեցի.ով գիտի տանն էլ էտ երեխու վրա շատ են խոսացել, ջղայնացել, ինքն էլ շատ զգայուն երեխա լինելով ու ասենք ամաչելով իրա հասակակիցներից, հոգեկանի վրա ազդելա ու տենց քայլի ա դիմել:Ափսոս

VisTolog
05.06.2010, 13:04
Էտ տեսակ ինքնասպանությունների մեջ ծնողների դերն էլ ա մեծ::)

Միքո
05.06.2010, 13:08
Էտ տեսակ ինքնասպանությունների մեջ ծնողների դերն էլ ա մեծ::)

մեկ էլ կողքից խոսացողների ու «խորհուրդ տվողների»

Հայուհի
05.06.2010, 13:40
մեկ էլ կողքից խոսացողների ու «խորհուրդ տվողների»

Բայց ամենաշատը ծնողների...
Ծնողների մեծ մասը փոխարենը իր երեխային օգնի, ճիշտ խորհուրդներ տա, հարևաններին են լսում, ինչա ՝ իրանց հետևից չխոսեն:angry

Chuk
05.06.2010, 14:01
Ծնողները ընդամենը հասարակության մի բեկորն են, իսկ խնդիրը գլոբալ հասարակային ա:
Խնդիրն էն ա, որ մեր երկրում ձևավորված չի քննության երևույթի նկատմամբ նորմալ վերաբերմունքը, ճիշտ չի դիտարկվում դրա դերն ու նշանակությունը, դա համարվում է կյանքի ու մահու խնդիր՝ կյանքի դրվագ դիտվելու փոխարեն: Մարդիկ քննություն չհանձնելը երբեմն ասոցացնում են իրենց ողջ կյանքի ձախողման հետ, փոխանակ իրատեսորեն վերլուծելու, հետևություններ անելու: Պետք է ընդամենը այդ քննությունների մշակույթը ճիշտ ձևավորել, մշակույթ, որ չգոյության զոհն են այդ ինքնասպան եղած երեխան, նրա ծնողները, հարազատները ու բազում ուրիշներ:

Kita
05.06.2010, 23:41
Ախր զարմանում ու ջղայնանում եմ, որ ընդունվողների համար էտ գնահատականը տենց կարևոր ա... ես նենց հախնգիստ էի, բայց քննության օրերին որ ընդունվողների անհանգստությունն էի տեսնում, ահագին զարմացել էի: Չգիտեմ, երևի դեռ հասուն չեն, ու չեն հասկանում, թե էս կյանքում ինչն ա կարևոր (դե չհասուն ասի ու պրծա? լրիվ էրեխա են):

Հասարակությունն է կարևորը և մեր էշ քննական համակարգը, ախր էտ աստիճան անիմաստ բարդացնելու կարիք չկա էլի, հիմիկվա երեխեքը չլվում են, ես որ մամայիս աշակերտների վիճակն եմ տեսնում:{: Նույնիսկ դասատուներից շատերը էտ թեսթերից 15ից բարձր չեն ստանա, էլ մնաց աշակերտները...
Տխուր է էլի, պատկերացնում եմ ինչ ստրեսի մեջ են քցել խեղճ աղջկան:(

armuk
09.06.2010, 01:01
Սոֆի Մխեյանը զբաղվում է բարեգործությամբ:

երգչուհին, պատասխանելով հարցին, նշում է. «Եթե լինում են առիթներ, անում եմ դա առանց բարձրաձայնելու, որովհետեւ Հայաստանում շատ-շատ խնդիրներ կան, որոնց հնարավորությանս սահմաններում աջակցում եմ: Բարեգործական ակցիաներ շատ-շատ եմ անում, ուղղակի դրանց մասին չեմ խոսում. այցելում եմ ոսկրածուծի խնդիրներ ունեցող երեխաներին, փորձում ինչ-որ բանով օգտակար լինել»: Այն հարցին` արդյոք ոսկրածուծի դոնոր եղե՞լ է, պատասխանանեց. «Այո, նաեւ ուզում եմ ինչ-որ կերպ օգտակար լինել, բայց դրա մասին չբարձրաձայնել: Դրանով չէ, որ վարկանիշս պետք է բարձրացնեմ: Ինձ սիրում ու հարգում են իմ աշխատանքով, իմ երգերով: Եթե իմանան, որ ինչ-որ լավ բան եմ անում կամ ուղղակի այն մարդու կողքին եմ, ով դրա կարիքն ունի, ու դրա համար էլ ինձ կսիրեն, շատ ուրախ կլինեմ: Եթե անեմ ու բարձրաձայնեմ, դրանով շատ ավելի հեշտ կարող եմ սիրված լինել, բայց ես հեշտի հետեւից ընկնող չեմ: Դժվարությամբ ձեռք բերված հաղթանակն ավելի է ուժ տալիս եւ ոգեւորում»:

Երվանդ
09.06.2010, 01:04

Չի ուզում բայց բարձրաձայնում ա էլի:cry

armuk
09.06.2010, 02:59
Չի ուզում բայց բարձրաձայնում ա էլի:cry

հարց են տվել, նա էլ պատասխանել է: Թէ չե ասեր ի՞նչ, ասեր Ոչ՞՞՞՞

Sophie
10.06.2010, 10:27
8-ա նոր դրական:
Ընկերուհուս շատ մոտիկ ընկերուհինա, վերջին անգամ իր հետա խոսել ու դրա մասին, լացելով:
Պատճառը պարզից էլ պարզ է:
Ողջա՞ մնացել

Ապե Ջան
10.06.2010, 11:28
Ողջա՞ մնացել

Ինչ ողջ մնալու մասին խոսք կարող է լինել:

tikopx
10.06.2010, 12:24
Ողջա՞ մնացել

կպատասխանեմ մի բառով `ՏԵՂՈՒՄ:(

SSS
10.06.2010, 13:24
Հայտնաբերվել է 5500տարվա հնությամբ կոշիկ' հայկական լեռնաշխարհում.աշխարհի ամենահին կոշիկը'
http://news.yahoo.com/s/ap/20100609/ap_on_sc/us_sci_old_shoe

Smokie
10.06.2010, 13:44
Հայտնաբերվել է 5500տարվա հնությամբ կոշիկ' հայկական լեռնաշխարհում.աշխարհի ամենահին կոշիկը'
http://news.yahoo.com/s/ap/20100609/ap_on_sc/us_sci_old_shoe

Հետաքրքիր էր:

Երվանդ
17.06.2010, 17:33
Տերերը ծեծել են, իսկ շունը՝ կծել

17:15 • 17.06.10

Հունիսի 16-ին, ժամը 05.55-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում, գոտկային շրջանի, աջ ծնկոսկրի քերծած վերքեր (շան կծած), գլխի գագաթային շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1981 թ. ծնված Հովհաննես Գ.-ն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժ. 00.50-ին, նշված փողոցի թիվ 7 տան բակում, վիճաբանության ժամանակ, 1965 թ. ծնված Միքայել Շ.-ն և նրա որդին` 1990 թ. ծնված Գաբրիել Շ.-ն, ծեծի են ենթարկել Հովհաննես Գ.-ին, հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին, քարով հարվածել գլխին, իսկ նրանց շունն էլ կծել է Հովհաննես Գ.-ի ոտքն ու գոտկային հատվածը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Թերթ.ամ (http://tert.am/am/news/2010/06/17/dog/)
Հ.Գ
Սաղ տնով շնով կատվով տփել են:))

Norton
17.06.2010, 20:58
Հայրը սպանել է դստերը hիջաբ չկրելու պատճառով

Կանադայում 16-ամյա դպրոցական աղջիկ է սպանվել։ Հանցագործն աղջկա հայրը։ Աքսա Փերվեզի ընտանիքը Կանադա էր տեղափոխվել Պակիստանից 1999թ.։

Հետաքննությունը ցույց է տվել, որ Աքսան սպանվել է հիջաբ կրելուց հրաժարվելու և արևմտյան կենսակերպով ապրելու պատճառով։
Թեև աղջիկը դաստիարակվել էր ըստ մուսուլմանական սովորույթների, այնուամենայնիվ, կյանքը Կանադայում փոխել էր նրա աշխարհայացքը։ Տարաձայնություններ ունենալով ընտանիքի հետ՝ Աքսան երկու անգամ հեռացել էր տնից. վերջին անգամ նա իր ընկերոջ տուն էր տեղափոխվել։

Տղայի խոսքով՝ Աքսան իրեն պատմել էր, որ հայրը երդվել է սպանել իրեն, եթե ինքը չսկսի հիջաբ կրել և պարկեշտ կյանք վարել։

Այնուամենայնիվ, մուսուլման աղջիկը չէր շտապել հրաժարվել արևմտյան կենսակերպից։

Աքսայի եղբայրը քննիչին ասել է, որ պատրաստվում էր անձամբ սպանել քրոջը, սակայն հայրն այդ պարտականությունն իր վրա է վերցրել։

Tert.am
սրանց տարելա լրիվ:fool

Smokie
17.06.2010, 21:21
Հայրը սպանել է դստերը hիջաբ չկրելու պատճառով

սրանց տարելա լրիվ:fool

Վաայ, մեղք էր աղջիկը:cry:

Kuk
17.06.2010, 21:33
Ծեծելով սպանել են

http://www.armtimes.com/sites/default/files/imagecache/Medium/img/2-1_Artyom.jpg

Հունիսի 10-ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է հունիսի 8-ին Մալաթիայի բակերից մեկում դաժան ծեծի ենթարկված 50-ամյա Արտյոմ Ղազարյանը:

Արտյոմ Ղազարյանը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա2 թաղամասի 3-րդ շենքի բնակիչ էր: Նա չէր աշխատում, ապրում էր կնոջ եւ 10-րդ դասարանում սովորող որդու հետ:

Դեպքի առնչությամբ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաղորդագրություն են տարածել, ըստ որի, հունիսի 8-ին, ժամը 19.55-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կոմա, անհայտ էթոլոգիա» (անհայտ պատճառներով առաջացած կոմա-հեղ.) ախտորոշմամբ Շերամի փողոցի թիվ 3 շենքի մոտից բժշկական կենտրոն է տեղափոխվել 50 տարեկան Արտյոմ Ղազարյանը, ով, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Հունիսի 10-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նախորդ օրը, ժ.18.30-ին, Շերամի փողոցի թիվ 3 շենքի մոտ վիճաբանության ժամանակ Արտյոմ Ղազարյանին վնասվածքներ են պատճառել 39-ամյա Էդիկ Գ.-ն եւ 42-ամյա Վալերի Վ.-ն: Հունիսի 11-ին, ժամը 18.15-ին, Արտյոմ Ղազարյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: «Ձեռնարկվում են միջոցառումներ Էդիկ Գ.-ին եւ Վալերի Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ: Մինչ ոստիկանության հաղորդագրության մեջ նշված է երկու անուն, ականատեսները պնդում են, որ ծեծի մասնակիցները եղել են երեքը` Էդիկը, Վալերին եւ վերջինիս կրտսեր եղբայրը` Սեյրանը: Ի դեպ, «Վալեռը» նախկինում Երեւանի ավագանու անդամ է եղել եւ համարվում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «թիմի անդամ»:

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը (պատժվում է ազատազրկմամբ հինգից տասը տարի ժամկետով- հեղ):
Մահացածի հարազատները երեկ մեզ պատմեցին, թե ինչպիսի դեպքեր են ծավալվել հունիսի 8-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքերից մեկի բակում: Ըստ այդմ` Էդիկը, Վալերին եւ Սեյրանը Արտյոմ Ղազարյանին հրավիրել են հարսանեկան արարողության հետ կապված «մաղարիչ խմելու»: Սակայն վերջինը հրավերից հրաժարվել է: Ա. Ղազարյանի այս պատասխանը ներկաների մոտ բուռն դժգոհություն է առաջացրել: Նրա հասցեին հայհոյանքներ են հնչել, ինչից հետո վերջինս շրջվել է եւ գնացել տուն: Որոշ ժամանակ անց Արտյոմ Ղազարյանի դուռը ծեծել են երեք տղամարդ եւ նրան դուրս են կանչել: Շենքի բակ իջնելուն պես տղամարդկանց միջեւ վեճ է բռնվել, եւ սկսվել է դաժան ծեծը, որը, ըստ ականատեսների, տեւել է մոտ 1 ժամ: Ղազարյանին հարվածել են ձեռքերով եւ ոտքերով, հարվածել են մարմնի բոլոր հատվածներին: Ականատեսների խոսքերով` ծեծը այն աստիճան դաժան է եղել, որ Ղազարյանի ուշքը մի քանի անգամ գնացել է, սակայն ծեծողներն ամեն անգամ նրան ուշքի են բերել եւ շարունակել «իրենց գործը»:
Երբ ծեծը դեռ նոր էր սկսվել, շենքի մի քանի բնակիչ պատուհաններից բղավել են, որպեսզի անմիջապես հանգիստ թողնեն Ղազարյանին, ինչից հետո Վալերին սկսել է բոլորին սպառնալ, որ եթե ինչ-որ մեկը փորձի իրեն «ուղղություն ցույց տալ», իջնել եւ խառնվել` «տունը կծախի ու կքոչի շենքից»: Որոշ ժամանակ անց ծեծողները իրենց զոհին թողել են գետնին ընկած եւ հեռացել են, ինչից հետո միայն շենքի բնակիչներից մեկը համարձակվել է շտապօգնության մեքենա կանչել: «Արմենիա» բժշկական կենտրոնում Ա. Ղազարյանը վիրահատվել է: Վիրահատությունը տեւել է երկու ժամ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Բժիշկները նրա ուղեղից 250 մլ արյուն են հեռացրել: Ըստ բժիշկների, նախկինում նման դեպք չի եղել, գլխուղեղային վնասվածքների դեպքում նախկինում առավելագույնը գրանցվել է 50 մլ արյան առկայություն:

Մահացածի հարազատները երեկ մեզ հայտնեցին, որ հունիսի 13-ին տեղի է ունեցել Արտյոմ Ղազարյանի հուղարկավորությունը: «Նրան թաղել են ոչ թե այն տանից, այն բակից, որտեղ նա ապրում էր, որտեղ տեղի էր ունեցել այդ դեպքը, այլ հայրական տնից, որը գտնվում է նույն համայնքում, սակայն մի քանի շենք այն կողմ»,- երեկ մեզ պատմեց մահացածի հարազատներից մեկը եւ ավելացրեց, որ իրենք չեն ցանկացել, որպեսզի մահացածի դագաղը դրվի այն բակում, որտեղ նրան սպանել են, եւ որեւէ հարեւան այդպես էլ օգնության չի հասել:

ՀԺ (http://www.armtimes.com/9977)

Ambrosine
17.06.2010, 21:51
5-10 տարի՞... սրանց 20-ն էլ ա քիչ. ուրեմն դու մեկին դաժան մահվան դատապարտես ու 5 տարի նստե՞ս: Ամեն անգամ էսպիսի դեպքերից հետո /նաև մանկապղծության/ ափսոսում եմ, որ մեր մոտ էլ շարիաթը չի :angry

Norton
18.06.2010, 13:23
Մարդկանց գլուխներ՝ ուղեբեռում

ԱՄՆ Արկանզաս նահանգի «Լիթըլ ռոք» օդանավակայանում իրավապահ մարմինները հայտնաբերել են ուղեբեռ, որում եղել է 40-60 մարդու գլուխ։

Ինչպես հայտնում է ABC-ն, գլուխները հունիսի 9-ին հայտնաբերել են Southwest Airlines ավիաընկերության աշխատակիցները։ Ծանրոցը ճիշտ ձևակերպված և փաթեթավորված չի եղել. գլուխները սառեցված չեն եղել, ուղարկողն այն պարզապես տեղավորել է անթափանց պլաստմասե կոնտեյներում, փաթաթել խոնավություն ներծծող կտորի մեջ և կապել ժապավենով։

Պարզվել է, որ ծանրոցն ուղարկողը Արկանզասի JLS Consulting ընկերությունն է, որը զբաղվում է բժշկական հետազոտություններով, իսկ հասցեատերը՝ Medtronic ընկերությունը, որը զբաղվում է բժշկական սարքավորումների արտադրությամբ։

Այժմ իրավապահները փորձում են պարզել, թե ինչպես են այդ գլուխները հայտնվել JLS Consulting-ում, և արդյոք դրանք Medtronic-ին օրինական են վաճառվել։

Փորձագետներն ասում են, արկանզասյան միջադեպը կրկին ապացուցում է, որ ԱՄՆ-ում գոյություն ունի մարդու մարմնի մնացորդների բազմամիլիոնանոց շուկա, որը չի վերահսկվում իշխանությունների կողմից։ Մարմինները հաճախ օգտագործվում են ընկերություններում՝ բժիշկներին նոր սարքավորումներին և տեխնոլոգիային ծանոթացնելու համար։

Tert.am

Ապե Ջան
18.06.2010, 14:02
Մարդկանց գլուխներ՝ ուղեբեռում

Այ քեզ բան :(
:unsure

Yevuk
18.06.2010, 21:56
Հայաստանում չորրորդ անգամ կնշվի Երաժշտության տոնը

Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանության եւ ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հունիսի 21-ին Հայաստանում չորրորդ անգամ կնշվի Երաժշտության տոնը։ ՀՀ Մշակույթի նախարարության ջանքերով այս տարի եւս նախաձեռնությանը կմիանան ՀՀ մարզերը։ Մասնավորապես 7 մարզերի (Վայոց ձոր, Արագածոտն, Լոռի, Գեղարքունիք, Շիրակ, Արմավիր, Կոտայք) 24 քաղաքներում եւ գյուղերում տեղի կունենան համերգներ, տեղի ստեղծագործական ներուժի մասնակցությամբ։

Երեւանյան համերգների ծրագիր՝

11.00-13.00 - Անգլիական այգի - Մանկապատանեկան փողային նվագախմբերի համերգ

13.00-15.00- ՀՀ Ազգային Ժողովի բակ - «Ունիսոն» հասարակական կազմակերպության համերգ` ՀՀ Ազգային Ժողովի նախագահի բարձր հովանու ներքո

20.00-22-00-Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի այգի - Հայաստանի երաժշտական ընկերության «Դոմինանտուս» կամերային նվա-գա-խմբի եւ երգչախմբի համերգ

20.00-23.00- Ազնավուրի հրապարակ (Մոսկվա կինոթատրոն) - Ռոք համերգ

20.00-24.00- Սիրահարների այգի – Ջազ եւ ֆոլկ, ինչպես նաեւ «Օգրը դը Բարբակ» եւ «Լավաշ» ֆրանսիական էթնո-ջազ խմբերի համերգ։ Ֆրանսիական խմբերը համերգներով հանդես կգան նաեւ Արթիկում, Գյումրիում, Վանաձորում, Մեծամորում, Արտաշատում եւ Գորիսում։

Ողջ երեկո- համերգներ Աբովյան փողոցի սրճարաններում ու ռեստորաններում

nt.am (http://www.nt.am/events.php?p=0&c=0&t=0&r=0&year=2010&month=06&day=21&shownews=1027517&LangID=4)

VisTolog
24.06.2010, 17:00
ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայմանավորվել են պատերա՞զմ սկսել Ղարաբաղում
14:22 • 24.06.10

Եվրոպայի հայկական միությունների ֆորումը հայտնում է, որ մայիսի վերջին Եվրոպայի գաղտնի ծառայություններից տեղեկություն է ստացել, ըստ որի՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «ամռան ամիսներին արցախյան սահմանագծի վրա կազմակերպվելու են միջադեպեր` Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ պայմանավորված, որի արդյունքում սկզբում տրվելու են տասնյակ զոհեր, այնուհետև կազմակերպվելու է կարճ, մեծածավալ պատերազմ, որում երկու կողմերից զոհերի թիվը կարող է հասնել հազարների: Պատերազմն ընդհատվելու է գերտերությունների կողմից, և վերը նշված շրջաններ մտցվելու են խաղաղապահ զորքեր` Ֆիզուլի ԱՄՆ-ի կողմից, Քելբաջար` Ռուսաստանի»:

ԵՀՄՖ-ն նշում է, որ «այս տեղեկատվության իրավացիությանը կարելի է կասկածել, կարելի է մասամբ հավատալ և կարելի է ամբողջովին հավատալ: Եթե ելնենք հունիսին արդեն կայացած միջադեպերից և դրան տրված միջազգային հանրության արձագանքից, հատկապես Մինսկի խմբի համանախագահների ու ամերիկյան իշխանության կողմից տրված կողմնակալ և զսպված գնահատականներից, կարելի է այդ տեղեկատվությանը հավատալ:

Տեղեկատվությանը հավատալուն տրամադրում է նաև ԱՄՆ-ի վարչակազմի Իրանի ադրբեջանական սահմանագծին մոտ զորքեր մտցնելու հավաստի ցանկությունը: Մեզ համար շատ կասկածելի է այսպիսի պայմանավորվածությանը ՀՀ նախագահի մասնակցության տարբերակը: Այստեղ մենք ավելի շատ թուրքական սադրանքի հոտ ենք առնում` սփյուռքին ՀՀ նախագահի հետ հակադրելու միտումով, սակայն ոչինչ չբացառելու սկզբունքով քննարկման ենք ներկայացնում դեպքերի զարգացման բոլոր հնարավոր տարբերակները: Կարծում ենք, որ բոլորովին ավելորդ չի ողջ աշխարհի հայության ուշադրությունը բևեռելու վերոհիշյալ տարբերակների վրա` Արցախի և Հայաստանի գլխին կախված արհավիրքից ազատվելու համար, հատկապես որ արցախյան խնդրի զարգացման վերջին ամիսների գործընթացը բավականին հաստատում է վերը բերված վերլուծության ճշմարտացիությունը»:

tert.am

Ապե Ջան
02.07.2010, 10:38
18-ամյա նորատուսցին Սևանա լճում ջրահեղձ է եղել

Հուլիսի 1-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղին հարակից տարածքում, ջրահեղձվել է ոմն քաղաքացի, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի, ժամը 15.25-ին դեպքի վայր են մեկնել Սևանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները:

Ժամը 16.06-ին լճից դուրս է բերվել նույն մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 18-ամյա Ալիկ Միքայելյանի դին և հանձնվել շտապ օգնության բրիգադին:

Հղում (http://panorama.am/am/society/2010/07/02/sevan-lake/)

Jarre
02.07.2010, 12:15
Իհարկե գրվածը կարող է լինել սուբյեկտիվ, քանի որ միակողմանի է ներկայացված իրավիճակը։

Արտակարգ իրավիճակ` Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում (http://hetq.am/am/society/kalkata-8/)

2010/07/01

Մոտ մեկ ժամ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու տակ գտնվող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաները, չնայած ստեղծված արգելքներին, կարողացել են լուր ուղարկել Հայաստան, որ ճեմարանում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ:

Վերջերս տեղի ունեցած հանդիսության ժամանակ աշակերտներից երկուսը` Անդրանիկ Գևորգյանը և Հայկ Պողոսյանը, շփոթվել են և չեն կարողացել արտասանել հանձնարարված բանաստեղծությունները: Որպես պատիժ` ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանը մեկ ամսով տվյալ աշխակերտներին զրկել է մինչ այդ ունեցած իրենց իրավունքներից:

Կառավարչի հետ հանդիպելու ավագ աշակերտների փորձը հարուցել է Հայր Խորենի զայրույթը: Վերջինս մեղադրել է ավելի քան 8 տարի ճեմարանում գտնվող և արդեն ավագ դպրոցում սովորող Անդրանիկին` իր դեմ գործելու և դավադրություն կազմակերպելու մեջ:

Զայրացած հոգևոր հովիվը 20 րոպե է տվել Անդրանիկին ճամպրուկը հավաքելու և Հայաստան վերադառնալու համար: Տեսնելով, որ վերջինս ընդդիմանում է` զանգել է ոստիկանություն: Ոստիկաններն անմիջապես ժամանել են ճեմարան:

Աշակերտները փակել են ոստիկանների և անվտանգության աշխատակիցների ճանապարհը և թույլ չեն տվել Անդրանիկին դուրս բերել դպրոցի տարածքից:

Նշենք, որ ճեմարանում սովորելու և Հնդկաստանում կեցության ապահովման պատասխանատվությունը, ծնողների համաձայնությամբ և ստորագրությամբ, հանձնվում է Մայր Աթոռին, որը պատասխանատու է նաև աշակերտների անվտանգության համար:

Աշակերտներին հունից հանել է ոչ միայն ճեմարանում առկա խիստ ռեժիմը, այլև Հայր Սուրբի վերաբերմունքը իրենց հանդեպ, որն արտահայտվել է նաև եկեղեցում վերջին պատարագի ժամանակ, երբ աշակերտուհիներից Լինետ Սաֆարյանը թուղթը մոռանալու պատճառով չի կարողացել կարդալ ընթերցանության իր բաժինը: Նրա հասցեին եկեղեցում Հայր Խորենի հնչեցրած խոսքերը վիրավորել են չափահաս աղջկան, ինչպես նաև ճեմարանի բոլոր սաներին:

Վերջին տեղեկությամբ` ոստիկանական ևս երկու մեքենա է եկել ճեմարան, իսկ կապի բոլոր միջոցներից արդեն իսկ զրկված աշակերտները հասցրել են այդ մասին տեղեկացնել Կալկաթայի Հայոց եկեղեցու վարչությանը, նախկին կառավարիչ Սոնյա Ջոնին և տեղական թերթերին, ինչպես նաև Հայաստանում գտնվող իրենց ծնողներին:

Աշակերտները վստահեցնում են, որ պայքարելու են իրենց իրավունքների համար և վերջ են տալու ճեմարանում տիրող անօրինականություններին: Այս պահին նրանք զրկվել են կապի բոլոր միջոցներից ու թեև ունեն ոստիկանների գործողությունների լուսանկարներ, սակայն ինտերնետային կապի բացակայության պատճառով դեռևս չեն կարողանում ուղարկել այդ լուսանկարները:

Մայր Աթոռից խոստացան վաղը պարզաբանումներ տալ Կալկաթայում ստեղծված իրավիճակի շուրջ:

«Հետքonline» (http://hetq.am/am/society/kalkata-8/)

Jarre
03.07.2010, 17:30
Համ ուրախ եմ, համ էլ տխուր....

Օրինական թուրքականացում. երաժշտարվեստը խուճապի մեջ է (http://www.yerkirmedia.am/?lang=arm&page=1&id=9381&y=&m=&d=&nc=10&ns=&search_keyword=&p_num=&opt=)
28.06.10 14:59

Երգիչ-երգահանների շրջանում անհանգստություն է առաջացրել "Յունիվերսըլ ստուդիոյի" թուրքական կենտրոնի գաղտնի գործունեությունը հայկական էստրադայի շրջանակում: Այս խնդրին մենք անդրադարձել էինք մեր եթերում, աստիճանաբար բողոքն ավելի լայն ընդգրկում է ստանում: Բանն այն է, որ թուրքական կենտրոնը մտադիր է գնել հայկական` արդեն հանրահայտ դարձած պոպ երգերը, թարգմանել թուրքերեն եւ թուրք երգչի կատարմամբ թողարկել ձայնասկավառակ: Գնորդը չի երաշխավորում, որ տեքստը կթարգմանվի ճշգրտորեն եւ կնշվի հեղինակի անունը: Գործարքի միջնորդը "Հայհեղինակ" ընկերությունն է:

Երգահանները մտահոգություն ունեն, որ սա հայկական ամեն ինչ թուրքականացնելու` այդ երկրի վարած քաղաքականության հերթական դրսեւորումն է: Այստեղ մտահոգիչ է հատկապես այն, որ եթե նախկինում հայկականը յուրացվում էր գաղտնաբար, այժմ` ըստ էության հանցագործության համար ապահովվում է իրավաբանական հիմք` յուրացումը ձեւակերպվում է փաստաթղթերով:

Դանիել Երաժիշտ, "Շարական" անսամբլի գեղարվեստական ղեկավար. "Կարեւոր է` ինչ նպատակ են հետապնդում. եթե հայկական չարվեստի թափոններից ուզում են մաքրել մեր երաժշտարվեստը, խնդրեմ, բայց չեմ կարծում, կյանքը ցույց է տվել, որ ինչին նրանք ձեռք են տվել` թուրքականացել է":

Ռուբեն Հախվերդյան, երգիչ, երգահան. "Հենց հայ երգն են հարկադրված թուրքականացնում. տեսեք մեր ռեստորանները, հարսանիքները, դրանում մեղավոր են մեր երգիչները, օլիգարխները":

YerkirMedia (http://www.yerkirmedia.am/?lang=arm&page=1&id=9381&y=&m=&d=&nc=10&ns=&search_keyword=&p_num=&opt=)

Jarre
03.07.2010, 20:07
Ուրախ լուր :hands

Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է 2012 թ-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաք (http://news.am/arm/news/24101.html)
Հուլիս 03, 2010 | 18:22

ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր այսօրվա որոշմամբ, 2012 թվականին Երեւանը հռչակվել է համաշխարհային գրքի մայրաքաղաք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ մշակութի նախարար Հասմիկ Պողոսյանը, հավելելով, որ Հայաստանի կողմից ծրագրին մասնակցելու փաթեթը ներկայացվել էր կես տարի առաջ, որի վրա շատ երկար աշխատանք էր տարվել:

«Փորձել էինք կատարել ներկայացված բոլոր պահանջները, դրա համար էլ հավակնություն ունեինք, որ մեր մայրաքաղաքն է հռչակվելու համաշխարհային գրքի մայրաքաղաք: Երկար փուլային ընտրություններից հետո, ի վերջո, երկու քաղաքներից, որոնք անցել էին վերջին փուլ, ընտրվել է Երեւանը, որի մասին հայտարարվել է հենց այսօր»,- ասել է նախարարը:

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն էլ նշել է, որ շատ ուրախալի եւ ողջունելի է այս իրադարձությունը, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունվել է Երեւանի քաղաքապետարանի հայտը: «Հատկանշական է, որ 2012-ին լրանում է Հակոբ Մեղապարտի կողմից հրատարակված հայերեն տպագիր առաջին գրքի` «Ուրբաթագրքի» 500-ամյակը, որը, ինչպես տեղյակ եք, հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, պատրաստվում ենք նշել մեծ շուքով: Միջոցառումները պատշաճ անցկացնելու համար ստեղծվել է պետական հանձնաժողով: Սա նաեւ առիթ էր, որ մենք գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչման համար հայտ ներկայացնենք»,- հավելել է նա:

Քաղաքապետի խոսքերով, ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ Հրատարակիչների, Գրավաճառների եւ Գրադարանավարների երեք միջազգային կազմակերպությունները ընտրում են այն քաղաքը, որը հռչակվում է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Նա ընգծել է, որ ընտրությունը կատարվում է քաղաքապետարանների կողմից ներկայացված հայտերի հիման վրա: «Ընտրության համար հիմք են ծառայում առաջարկված միջոցառումների ծրագրի որակը, բազմազանությունը եւ մի շարք այլ գործոններ»,- հավելել է Բեգլարյանը:

Նշենք, որ գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը մինչ այժմ կրել են 11 քաղաքներ` Մադրիդը (2001), Մոնրեալը (2005), Թուրինը (2006), Ամստերդամը (2008), Բեյրութը եւ այլ: «Բուենոս Այրեսը ընտրվել է գրքի համաշխարհային 11-րդ մայրաքաղաք` 2011թ.: Երեւանն այս պատվաբեր տիտղոսը կրելու է 2012 թ-ի ապրիլի 23-ից մինչեւ 2013-ի ապրիլի 22: Ապրիլի 23-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված է որպես գրքի եւ հեղինակային իրավունքների միջազգային օր:

News.am (http://news.am/arm/news/24101.html)

Jarre
09.07.2010, 09:05
Համ ուրախ եմ, համ էլ տխուր....

Օրինական թուրքականացում. երաժշտարվեստը խուճապի մեջ է (http://www.yerkirmedia.am/?lang=arm&page=1&id=9381&y=&m=&d=&nc=10&ns=&search_keyword=&p_num=&opt=)
28.06.10 14:59

Երգիչ-երգահանների շրջանում անհանգստություն է առաջացրել "Յունիվերսըլ ստուդիոյի" թուրքական կենտրոնի գաղտնի գործունեությունը հայկական էստրադայի շրջանակում: Այս խնդրին մենք անդրադարձել էինք մեր եթերում, աստիճանաբար բողոքն ավելի լայն ընդգրկում է ստանում: Բանն այն է, որ թուրքական կենտրոնը մտադիր է գնել հայկական` արդեն հանրահայտ դարձած պոպ երգերը, թարգմանել թուրքերեն եւ թուրք երգչի կատարմամբ թողարկել ձայնասկավառակ: Գնորդը չի երաշխավորում, որ տեքստը կթարգմանվի ճշգրտորեն եւ կնշվի հեղինակի անունը: Գործարքի միջնորդը "Հայհեղինակ" ընկերությունն է:

Երգահանները մտահոգություն ունեն, որ սա հայկական ամեն ինչ թուրքականացնելու` այդ երկրի վարած քաղաքականության հերթական դրսեւորումն է: Այստեղ մտահոգիչ է հատկապես այն, որ եթե նախկինում հայկականը յուրացվում էր գաղտնաբար, այժմ` ըստ էության հանցագործության համար ապահովվում է իրավաբանական հիմք` յուրացումը ձեւակերպվում է փաստաթղթերով:

Դանիել Երաժիշտ, "Շարական" անսամբլի գեղարվեստական ղեկավար. "Կարեւոր է` ինչ նպատակ են հետապնդում. եթե հայկական չարվեստի թափոններից ուզում են մաքրել մեր երաժշտարվեստը, խնդրեմ, բայց չեմ կարծում, կյանքը ցույց է տվել, որ ինչին նրանք ձեռք են տվել` թուրքականացել է":

Ռուբեն Հախվերդյան, երգիչ, երգահան. "Հենց հայ երգն են հարկադրված թուրքականացնում. տեսեք մեր ռեստորանները, հարսանիքները, դրանում մեղավոր են մեր երգիչները, օլիգարխները":

YerkirMedia (http://www.yerkirmedia.am/?lang=arm&page=1&id=9381&y=&m=&d=&nc=10&ns=&search_keyword=&p_num=&opt=)

Սրա շարունակությունը.....

«Univercial Studio»-ի առաջարկը (http://a1plus.am/am/social/2010/07/8/copyright)
18:31 | ՀՈՒԼԻՍ 08, 2010

Ամերիկյան «Univercial Studio» ընկերության Թուրքիայի ներկայացուցչությունը ցանկանում է գնել հայ հեղինակների ստեղծագործությունները` մոտ հիթային 100 երգ: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:

Նրա ղեկավարած ՀԿ-ն գործում է 2001թ.-ից եւ համագործակցում է աշխարհի տարբեր նմանատիպ կառույցների, այդ թվում նաեւ` Թուրքիայի «Մեզամ» կոչվող կազմակերպության հետ:

Առաջարկը Հայաստանում միանշանակ չի ընդունվել: «Կա կարծիք, որ կխախտվեն մեր հեղինակների իրավունքները Թուրքիայի տարածքում կամ երգերը թուրքացված կլինեն: Այդ մասին խոսելն անիմաստ է: Եթե «Univercial Studio»-ն ցանկանար խախտել իրավունքները, ապա մեզ ընդհանրապես չէր դիմի»,- ասում է Սուսաննա Ներսիսյանը:

Ըստ նրա` «Univercial Studio»-ն «SONY» ընկերության հետ համատեղ «Հայ հեղինակ» ՀԿ-ին էլեկտրոնային նամակ են ուղարկել` առաջարկելով հայկական երգերը վերարտադրել ձայնասկավառակի տեսքով, ադապտացնել եւ տարածել: «Univercial Studio»-ի Թուրքիայի ներկայացուցչությունը նաեւ ուղարկել է պայմանագրի նախագիծը, որը Սուսաննա Ներսիսյանի վստահեցմամբ` կազմված է մասնագիտորեն շատ գրագետ: Պայմանագրում նշված ֆինանսական պայմանները, նրա ասելով` բավականին շահավետ են, թեեւ գումարի չափի մասին նա առայժմ ոչինչ չասաց` նշելով, որ առաջարկը դեռեւս բանակցային փուլում է: Բացի այդ. «Կար առանձին կետ, որում նշված էր որ չպետք է խախտվեն հեղինակների անձնական ոչ գույքային իրավունքները: Դա նշանակում է, որ մեր երգի յուրաքանչյուր օգտագործման դեպքում «Univercial Studio»-ն պարտավոր է նշել հեղինակների անունները»:

Հայկական հիթերը հնչելու են ոչ միայն Թուրքիայում, այլեւ ամբողջ աշխարհով: Սա ըստ նրա` շատ լավ առիթ է, որ մեր ստեղծագործողները ճանաչում ձեռք բերեն արտերկրում եւ մեծ հոնորարներ վաստակեն:

«Հայ հեղինակ» ՀԿ-ի տնօրենին վրդովվեցրել էր այն, որ հայ հեղինակներին արված այս առաջարկը քաղաքական ենթատեքստ է ձեռք բերել` կապելով հայ-թուրքական հարաբերությունների հետ: «Ես չեմ հասկանում այս ամբողջ աղմուկի պատճառը: Առաջինն ուզում եմ նշել, որ հեղինակային իրավունքն ընդհանրապես կապ չունի քաղաքականության հետ. արվեստը եւ քաղաքականությունը դրանք զուգահեռ են գնում»,- ընդգծեց նա` ավելացնելով. «Քաղաքական ելույթը հեղինակային իրավունքի օբյեկտ չէ եւ ընդհանրապես, մենք իրավունք չունենք քաղաքականությամբ զբաղվել»:

Ըստ տիկին Ներսիսյանի` եթե քաղաքական պատճառով իրենք մերժեն որեւիցե համագործակցություն, ապա ֆրանսիական «Սիզակ» ասոցիացիան կկասեցնի իրենց անդամակցությունը: Այս ասոցիացիան կոորդինացնում է բոլոր երկրների նմանատիպ կառույցների գործունեությունը, որի անդամ է նաեւ թուրքական «Մեզամը» եւ մեր` «Հայ հեղինակ» ՀԿ-ն:

Ի դեպ, արդեն 15-20 հեղինակ համաձայնվել են ընդունել «Univercial Studio»-ի առաջարկը, սակայն տիկին Ներսիսյանը դարձյալ որեւէ անուն չնշեց:

Ա1+ (http://a1plus.am/am/social/2010/07/8/copyright)

Ապե Ջան
11.07.2010, 06:53
Դարպասապահը սպանել է իր ընկերուհուն և կերակրել շանը

Հայտնի են դարձել վերջերս հարուցված գործի սարսափելի մանրամասները: Հիշեցնենք, որ ձերբակալվել էր բրազիլական «Ֆլամենգո» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Բրունո Սոուզան, ով կասկածվում էր իր ընկերուհի, մոդել Էլիզա Սամուդիոյի սպանության մեջ:

http://armsport.am/images/news_1/10102641278745375.jpg

Դարպասապահը և իր ընկերը գողացել էին նրան և, հնարավոր է, սպանել: Ոստիկանությունը կարծում է, որ կինը մահացել է, և նրա դիակը ինչ-որ տեղ թաղված է: ֆուտբոլիստի ընկերոջ փաստաբանի խոսքերով` Էլիզայի մարմինը սպանությունից հետո կերակրել են շանը: Այս մասին տեղական ԶԼՄ-ներին հայտնել է Էլիզայի եղբայրը, փոխանցում է Bild-ը:

Այդ զույգի հարաբերություններում դեռ վաղուց էր ամեն ինչ բարդացել: Հոկտեմբերին Էլիզան, ով արդեն սրտի տակ էր կրում դարպասապահի երեխային, մեղադրել էր իր զուգընկերոջը` հայտարարելով, որ վերջինս նրան գողացել է, ծեծում է և ստիպում հրաժարվել երեխայից: Սոուզայի մասին ոստիկանությանը հայտնել էր Էլիզայի եղբայրը: Ձերբակալությունից հետո Սոուզան համաձայնվել է օգնել ոստիկանությանը գտնել կնոջ դիակը, հայտնում է տեղի դատախազը:

Հղում (http://armsport.am/am/news/4/4/10264/)

Ապե Ջան
19.07.2010, 11:44
Վեց ամսվա ընթացքում հայտնաբերվել է մանկական պոռնոգրաֆիայի 5000 կայք

2010 թ. առաջին կեսին Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը համացանցում հայտնաբերել է ավելի քան 5400 վեբ-կայք, որ պարունակում են մանկական պոռնոգրաֆիա: Այս մասին ասվում է ՌԴ ՆԳ նախարարության կայքում տեղադրված հայտարարությունում:

Այդ պարունակությունը հեռացվել է 5135 կայքերից, որոնցից 4929-ը տեղակայված են եղել ռուսական հոսթինգ-ընկերությունների սերվերներում: Հետագա ուսումնասիրության արդյունքում հարուցվել է 11 քրեական գործ` համաձայն ՌԴ Քր. օրենսգրքի 242 հոդվածի («Անչափահասների պոռնոգրաֆիկ պատկերներ պարունակող նյութերի պատրաստումն ու տարածումը»):

Մանկական պոռնոգրաֆիա պարունակող կայքերի մասին տեղեկություններ ՆԳՆ-ն ստացել է «Дружественный Рунет» հիմնադրամի կողմից: Հունվար-հունիս ամիսներին այստեղ գրանցվել են ինտերնետ օգտագործողների ավելի քան 12.000 հաղորդագրություններ, որոնց կեսը վերաբերել է մանկական պոռնոգրաֆիային:

Ոչ առևտրային «Дружественный Рунет» հիմնադրամը ստեղծվել է «Ինտերնետային ռեսուրսների վերլուծության կենտրոն» ընկերության կողմից: Ֆինանսական օժանդակությունը հիմնադրամը ստանում է Մամուլի և զանգվածային հաղորդակցության դաշնային գործակալության կողմից:

http://pcnews.am/images/resized/images/stories/news/internet/6325_200_200.jpg

2010 թ. ռուսական ինտերնետ-արդյունաբերության ներկայացուցիչները հայտարարել էին մանկական պոռնոգրաֆիայի տարածման դեմ պայքարելու իրենց մտադրության մասին: Փետրվարին ստորագրվել է համապատասխան կանոնադրություն կապի օպերատորների կողմից, իսկ մայիսին իրենց պատրաստակամությունն են հայտնել նաև ռուսական վեբ-հոսթինգ ընկերությունները:

Աղբյուր (http://pcnews.am/news/internet/806-runet.html)

Jarre
20.07.2010, 21:23
Վեց մետրանոց օձ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միասնական սահմանին

July 19, 2010

Կա մի վայր, որտեղ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանները հատվում են: Դա գտնվում է Նոյեմբերյանի Կողբ գյուղի Ղիասի քար տեղամասի մոտ: Այստեղ վրաց սահմանապահներն օրերս ինքնաձիգի բազմաթիվ կրակոցներով սպանել են 6 մետր երկարությամբ մի օձ, որն այնուհետև կախ են տվել հայ-վրացական սահմանագծի երկաթաձողի վրա: Ականատեսները վկայում են, որ նման չափերի հասնող վիշապ իրենք երբեք չեն տեսել, այն էլ այդ կողմերում:

ASEKOSE.com (http://asekose.com/?p=4700)

Չեմ հավատում :nea

Ապե Ջան
21.07.2010, 12:01
Թուրքիայում շարունակվում է հայկական գերեզմանների պղծումը

http://www.tert.am/g_image.php?id=92740&tmb=3

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հայկական գերեզմանատանը գանձեր որոնող երկու թուրքի:
Cihan («Ջիհան») գործակալության փոխանցմամբ` 61-ամյա Ա.Ի.-ին և 36-ամյա Ա.Ի.-ին ձերբակալել են Սաքարիայի Սողութլու շրջանում գտնվող հայկական և հունական գերեզմանատանը փորելու պահին։
Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ գանձեր որոնողները Թուրքիայում պղծում են հայկական գերեզմանները։
Այս տարվա ապրիլին գանձեր որոնողներն ակտիվ աշխատանքներ էին սկսել Մալաթիայի Քիլթեփե թաղամասում գտնվող հայկական գերեզմանոցում:

Գերեզմանատան տնօրինությունն ահազանգել էր, որ գերեզմանատնով մեկ թունելներ են փորված:

Հղում: (http://www.tert.am/am/news/2010/07/21/turkey/)

Monk
27.07.2010, 15:24
Թուրքիա մեկնած հայաստանցի զբոսաշրջիկներին ծեծել են ու տարել ոստիկանություն
Հուլիս 27, 2010 | 12:08

Թուրքիա մեկնող հայ զբոսաշրջիկին Հայաստանում առաջարկում են Միջերկրական ծովի լազուր, 5 աստղանի հյուրանոց, կատարյալ հանգիստ եւ անմոռանալի հուշեր։ Հավատացեք, որ Թուրքիայից վերադառնալիս անջնջելի հուշերն ապահովված են, իսկ ծովի կապույտն ու 5 աստղանի հյուրանոցը ցանկալի, բայց ոչ իրական։ NEWS.am-ի թղթակցին հանդիպել եւ իրենց գլխի եկածը պատմել են վերջերս Թուրքիայից վերադարձած Սարաջյանները։ Ընտանիքի մայրը՝ Լիաննա Մամայանը պատմեց հետեւյալը. «Փոքր որդուս առողջության բարելավման համար բժիշկը ծով էր խորհուրդ տվել։ Որեշեցինք մեկնել Թուրքիա։ Դիմեցինք «Tez Tour» գործակալություն։ Եղած փաթեթներից ընտրեցինք Ալանիան, որտեղ պետք է կանգ առնեինք «Aventura park» 5 աստղանի հյուրանոցում։ Ընտանիքի 4 անդամների համար վճարեցինք 4000 դոլար, եւ բնականաբար ապահովագրվեցինք։ Հուլիսի 6-ին մեկնեցինք Ալանիա, ճանապարհին խմբի անդամներից տեղեկացանք, որ միայն մենք ենք հանգստանալու «Aventura park»-ում, ճիշտն ասած՝ փոքր ինչ անհանգստացա, դե ամեն դեպքում Թուրքիայում էինք լինելու, եւ մտածում էի, որ լավ կլիներ, որ հայաստանցիներով միասին լինեինք...

Ինչեւէ, ընտանիքով գնացինք «Aventura park» հյուրանոց։ Ասել էին, որ 5 աստղանի է, ինտերնետում էլ այդպես է նշված, բայց երբ հասանք տեղ, հասկացանք, որ եթե այն անկողմնակալ որակավորում անցներ 3 աստղի վարկանիշ էլ չէր ստանա։ Հյուրանոցի ծովափը կեղտոտ էր, հետո իմացանք, որ կոյուղին անմիջապես հանգստի համար նախատեսված ջրերի մեջ էր թափվում։ Համարում, եթե ցանկանում ես օդորակիչը միացնել, ապա պետք է դեպոզիտ ունենաս, սպիտակեղենը մաքուր չէր, մի խոսքով այդպես էլ հանգստանում էինք, մինչեւ հուլիսի 16-ը, երբ տեղի ունեցավ այն, ինչն աշխարհի քաղաքակիրթ որեւէ երկրում չէր կարող պատահել զբոսաշրջիկի հետ։

Նախ ասեմ, որ «Aventura park»-ի տղամարդ աշխատակիցները անտարբեր չէին անցնում հանգստացող կանանց կողքով, հատկապես ռուս աղջիկների նկատմամբ շատ էին չափերն անցնում, ու նրանց չէր հետաքրքրում աղջիկն ընկերոջ հետ է, կամ թե՝ ամուսնացած։ Նաեւ այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ պերսոնալը հատկապես աշխատում էր հաճոյանալ հյուրանոցի տիրոջն ու որդուն, որովհետեւ, որ աղջկա հետ, որ նրանք ծանոթություն էին հաստատում, նույն աղջիկներին երեկոյան տեսնում էինք հյուրանոցի տիրոջ կամ նրա տղայի հետ։ Մեզ հետ հանգստանում էին նաեւ երկու ռուսաստանցի աղջիկ, որոնցից մեկը հայուհի էր։ Հյուրանոցի աշխատակիցները, նրանց հետ էլ էին փորձել ծանոթանալ, բայց մերժվել էին։ Հուլիսի 16-ի երեկոյան աղջիկները նստած էին ընդհանուր սրահում եւ իրենց նոթբուքով ինչ-որ գործ էին անում, երբ մատուցողները մոտեցան ու շատ կոպիտ ձեւով սեղանի վրայից քաշեցին սփռոցը, որ քիչ էր մնում համակարգիչը ընկներ գետնին։ Աղջիկները բնականաբար նկատողություն արեցին, բայց մատուցողները սկսեցին վիճել, ու կոպիտ արտահայտությամբ ասացին, որ բերանները փակեն։ Հաջորդ սեղանին նստած էին 20 տարեկանի մոտ 4 ռուսաստանցի տղաներ, որոնցից երկուսը հայ էին, ցանկացան պարզել, թե ի՞նչ է պատահել։ Տղաների հարցին ի պատասխան, թուրքերը հայերին շատ լավ ծանոթ բառով նրանց ուղարկեցին նստելու իրենց տեղում։ Հաջորդ վայրկյանին քաշքշուկ սկսվեց։ Հյուրանոցի անվտանգության աշխատակիցները ոչինչ չարեցին, որ բաժանեն ծեծկռտուքի մասնակիցներին։ 5 աստղանի «Aventura park»-ի պերսոնալում ինչքան տղամարդ աշխատակից կար, ծեծում էին 4 երիտասարդներին, ու այդ ամենը բոլորի աչքի առաջ էր կատարվում։ Ի վերջո հանգստացողներից ոմանք կարողացան բաժանել նրանց, եւ երիտասարդներին տարան ընդհանուր օթյակի խանութներից մեկը։ Այդ ժամանակ ես ու ամուսինս վերադարձանք սենյակ, ու միաժամանակ փորձում էին կապվել մեծ որդուս՝ 15-ամյա Հովհաննեսի հետ։ Այդ նույն պահին Հովհաննեսը, որ դուրս էր եկել հյուրանոցի տարածքից վերադառնում է ընդհանուր օթյակ։ Ծեծված 4 երիտասարդները, որ մտերմացել էին նրա հետ հյուրանոցում, տեսնելով նրան, խնդրում են, որ ընդհանուր օթյակից բերի վայր ընկած բջջայիններն ու իրերը։ Հովիկը, բնական է, չի մերժում ընկերներին, գնում է, որ վերցնի բջջայինները։ Օթյակում կանգնած հյուրանոցի աշխատակիցներից մեկը կողքով անցնելիս ուսով հարվածում է Հովիկին, եւ ագրեսիվ տոնով ավելացնում, թե չե՞ս կարող ուշադիր քայլել։ Հովհաննեսի պատասխանին, թե ինքն ուշադիր էր, թուրքը սկսում է հրել նրան, ու նորից կռիվ է սկսվում։ 20 հոգով ծեծում են անչափահաս տղայիս։ Այդ պահին մեզ հետ հանգստացողներից մի ռուսաստանցի տղամարդ, ազգությամբ թաթար, փորձում է Հովիկին բարձրացնել գետնից, բայց նրան էլ են ծեծում, ու կոտրում են կողոսկրերը։ Ծեծկռտուքից հետո, երբ տեսա Հովհաննեսին, չճանաչեցի, որովհետեւ դեմքն ամբողջովին այտուցված էր, ու աչքերը գրեթե փակվել էին, չնայած մինչեւ նրան սենյակ բերելը, արդեն լվացել էին դեմքի արյունը։ Դեպքից հետո ամուսինս՝ Արթուրը, փորձեց պարզել, թե ինչ է պատահել։ Նրան եւ մեզ հետ հանգստացող Խաչիկին հյուրանոցի աշխատակիցները կրկին մոտ 20 հոգով կանչեցին հյուրանոցի տարածքից դուրս ու առանց որեւէ բան բացատրելու կռիվ սարքեցին։ Աշխատակիցներից մեկը դանակ էր հանել, իսկ մյուսը արցունքաբեր գազ էր փչել Արթուրի աչքերին, ու կրկին նույն ոհմակով սկսել էին ծեծել։

Կռիվների շարանից կազմված այդ մղձավանջը տեւեց մոտ 3 ժամ։ Ոչ մեկին չէի կարողանում դիմել ու բացատրություն ստանալ։ Մեզ հետ ամերիկահայ մի կին էր հանգստանում, որ թուրքերեն գիտեր, խնդրեցի, որ նա խոսի հյուրանոցի տիրոջ հետ, ասի որ իր հյուրանոցի աշխատակիցները անօրինականություն են անում, ասի, որ մենք կբողոքենք։ «Ո՞ւմ եք բողոքելու, Ալանիայի տարածքում ես պրոբլեմ չունեմ, ում ուզում եք բողոքեք»,- ասաց նա, իսկ երբ իմացավ, որ Հայաստանից ենք, հայացքը դարձավ նողկանք արտահայտող ու ասաց՝ «Յալահ, յալահ»...

Այդ ընթացքում հյուրանոց էր եկել «Tez Tour»-ի աշխատակիցը, ով, ըստ էության, ոչինչ չկարողացավ անել, որ հանգստացնի, կարծես աֆեկտի մեջ ընկած հյուրանոցի աշխատակիցներին։ Նրան ասում եմ, որ Հովհաննեսին բուժօգնություն է պետք, գլխին հարվածներ են հասցրել, քթից արյուն է հոսում, իսկ նա, թե «ես չեմ կարողանում Հայաստան կապվել, որ ճշտեմ, թե արդյոք ապահովագրությունը ձեւակերպվա՞ծ է, ինքներդ փորձեք կապվել Հայաստան»։ Չօգնեց նաեւ այն, որ ես ցույց տվեցի ապահովագրության մասին վկայող փաստաթղթերը։

Կեսգիշերին մոտ ժամանեցին թուրք ոստիկանները, ու կալանավորեցին 4 ռուսաստանցի երիտասարդներին, ամուսնուս ու մեզ հետ նույն հյուրանոցում հանգստացող Խաչիկին, եւ վերջապես եկան համար, որ կալանավորեն Հովհաննեսին։ Ինձ թվում էր այդ ամենը սարսափելի երազ է...

Թուրք ոստիկանին ասում եմ, որ անչափահաս որդուս չի կարող ձերբակալել, որ իրավունք չունի, իսկ նա, թուրքերեն չգիտեմ ինչ է ասում, ու առաջ է գալիս, որ ձեռնաշղթաներ անցկացնի Հովիկի ձեռքերին։ Նյարդերս տեղի տվեցին, սկսեցի գոռալ նրա վրա, որ ես նրան ու ամբողջ իրենց ոստիկանությանը դատի կտամ, որովհետեւ նրանք ապօրինի կերպով ձերբակալում են անմեղներին, որ մեղավորները հենց հիմա հյուրանոցի տարածքում իրենց համար ազատ ման են գալիս, որ անչափահասին ձերբակալելը հանցագործություն է...

Վերջում ասացի, որ Հովհաննեսի հետ ինձ ու 11-ամյա որդուս էլ ձերբակալի, որովհետեւ ես իմ երեխաներին մենակ չեմ թողնի։ Ոստիկանը մի պահ նայեց ինձ, հետո ետ դարձավ ու լքեց սենյակը։

Ոստիկանությունում ամուսնուս ու Խաչիկին երկար չպահեցին։ «Tez Tour»-ի աշխատակիցն էլ էր մեկնել ժանդարմերիա, ու բանակցել էր, որ Արթուրենց բաց թողնեն։ Արթուրենց բաց էին թողել, բայց փոխարենը գործն ուզեցել էին բարդել 4 ռուսաստանցի տղաների վրա, թե իբր նրանք են կռիվ սարքել, որ հարբած խուլիգանություն են արել։ Արթուրենք չգիտեմ ինչ կերպ, բայց համոզել էին ոստիկաններին, որ տղաներին ազատ արձակեն... Համոզվել էին։

Ես ինձ երբեք, այդքան անպաշտպան, մենակ, վիրավորված ու անտեսված չէի զգացել։ Գիշերը լուսացրինք բաց աչքերով, իսկ առավոտյան, երբ արեւի ճառագայթները լուսավորեցին ծովն ու ափը, այն ինձ համար էլ նախկին գեղեցկությունը չուներ, նույնիսկ զզվելի էր, նման էր թուրքական լպրծուն քաղցրավենիքի, որ արհեստական լույսերի տակ շատ լավն ու համեղ է թվում, բայց համտեսելուց հետո հիասթափվում ես...

Վերադարձի ճանապարհին չկարողացա զսպել արցունքներս։ Դե, խմբի անդամները հետաքրքվեցին, թե ի՞նչ է պատահել։ Պատմեցի։

Այդ պահին մի կին, որ ճանապարհին գրեթե չէր շփվում ոչ ոքի հետ, ասաց. «Թող իրանց կարգին պահեին տենց չէր լինի, ես արդեն 5 տարի ա մենակ Թուրքիա եմ գալիս հանգստանալու, իմ հետ տենց բան խի՞ չի լինում։ Համել թող իրանց Հայաստանում նորմալ գներ դնեն, ես էլ իմ փողերը ընդեղ կծախսեմ»։

Ես ապշել էի, ու պատասխանելն անիմաստ էր... Բայց մենք մեր ընտանիքով մի բան որոշեցինք հաստատ։ Թուրքիա, էլ երբեք, որեւէ մեկս ոտք չի դնի»։

P.S. NEWS.am-ը հիշեցնում է, որ Հայաստանը եւ Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություն, եւ Հայաստանի քաղաքացիներն այդ երկրում իրավական կամ այլ խնդիրների հանդիպելիս, բացարձակ անպաշտպան են։

Կոնստանտին Ամիրաքյան
http://news.am/arm/news/26122.html

dvgray
27.07.2010, 15:34
Թուրքիա մեկնած հայաստանցի զբոսաշրջիկներին ծեծել են ու տարել ոստիկանություն
Հուլիս 27, 2010 | 12:08

P.S. NEWS.am-ը հիշեցնում է, որ Հայաստանը եւ Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություն, եւ Հայաստանի քաղաքացիներն այդ երկրում իրավական կամ այլ խնդիրների հանդիպելիս, բացարձակ անպաշտպան են։

Կոնստանտին Ամիրաքյան
http://news.am/arm/news/26122.html

:D :D :D
այսքան դեռ շուտվանից չէի զվարճացել: ասեմ, որ երկու տարի հանգստացել են Ալանիայում, "Գրանդ Զաման" հյուրանոցում, ու այստեղ նշված ամեն ինչ վերին աստիճանի ստախոսություն է ու հերյուրանք: Սովետական ԿԳԲ-ական մեթոդիկա, որը կարող է և որևէ գեղացու վրա ազդեցություն թողնի իրականում :[:
… :D

Նշեմ նաև, որ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ տուրիստը այդքան լավ պաշտպանված է, ինչքան Ալանիայում է և ընդանրապես Թուրքիայում:

Monk
27.07.2010, 15:46

Չգիտեմ, ոչ մի անգամ չեմ եղել: Ուղղակի ինչ-որ մղձավանջ էր, կարդացի, զզվանքս եկավ:

Jarre
27.07.2010, 15:51

Ես Ստամբուլում ինձ շատ ավելի ազատ էի զգում, քան Պետերբուրգում։ Գիշերվա երկուսին-երեքին հանգիստ կարող էիր քայլել փողոցով, իհարկե կային նաև վտանգավոր թաղամասներ։ Իսկ Պիտերում նույնիսկ օրը ցերեկով շատ հանգիստ կարող էիր դառնալ նացիոնալիստ սկինխեդների զոհը։

ՀԳ՝ ի դեպ ասեմ, որ երբ Պիտերում էի, հենց իմ աչքի առջև Նևսկի պողոտայում՝ Պիտերի գլխավոր ու ամենամարդաշատ պողոտայում, օրը ցերեկով հազարավոր մարդկանց աչքի առջև սկինխեդները դանակահարեցին և սպանեցին մի վրացի երիտասարադ ուսանողի։

Jarre
29.07.2010, 08:06
:(

Մահվանից 6 ժամ առաջ բռնություն է կիրառվել (http://a1plus.am/am/social/2010/07/28/army)

Ժամեր առաջ փորձագիտական կենտրոնում ավարտվել է երեկ Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի դիահերձումը, որին ներկա են գտնվել նրա հարազատները:

Արտաքին զննությամբ Արտակ Նազարյանի մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բռնության հետքեր, այդ թվում դեմքի վրա կիսալուսնաձև վնասվածքներ, իսկ թևերի վրա հայտնաբերված վնասվածքները բնորոշվել են որպես բութ առարկայով հասցված: Բոլոր վնասվածքները ստացվել են կենդանության օրոք, մահվանից 6 ժամ առաջ, ինչը, բնականաբար, խոսում է այն մասին, որ պաշտպանության նախարարության առաջ քաշած ինքնասպանության վարկածը իրականության հետ որևէ առնչություն չունի: Վարկածը, որը շտապեց առաջ բերել նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը այն հիմնական վարկածն է, որով մշտապես առաջնորդվում է հենակետերում տեղի ունեցած նման միջադեպերի ժամանակ:

«Որդուս սպանել են ժամեր առաջ, իսկ իրենք արդեն զբաղված են գործը կոծկելով», ողբում էր մայրը: Հարազատները Արտակի հետ խոսել են շաբաթ օրը, և մայրն ասում է, որ «տղաս ահավոր լարված ու անհանգիստ էր, տագնապը մեջը»: Մինչ այդ ծնողներն իմացել են, որ Արտակը խնդիրներ ունի զորամասում: Հրամանատարական կազմից կոնկրետ անձինք մշտապես հետապնդել ու ճնշել են Արտակին: Նրան համարել են թույլ հրամանատար, ով զինվորներին չի ծեծում և այլն:

«Մամ ջան, ես ուրիշ հրամանատար եմ ուզում լինել զինվորների համար, այստեղ ուրիշ տեսակի մարդիկ են աշխատում: Ես չեմ ուզում նրանց նմանվել: Ես ուզում եմ հայրենասիրական մղումներ առաջացնել զինվորների մեջ», -ասել էր մորը 10 օր առաջ հանդիպման ժամանակ: Տանից Արտակին հայոց պատմության գրքեր ու քարտեզներ են ուղարկել:

Արտակը կիրթ և ազնվագույն մարդ էր, և սա բավական է բանակում թույլի կարգավիճակ ձեռք բերելու համար: Նա մասնագիտությամբ արևելագետ էր, պարսկերենի հրաշալի մասնագետ և 2000-2001 թթ, երբ զորակոչվել է բանակ, մեկ տարի ծառայությունն անցկացրել է Թեհրանում, որպես դեսպանի կցորդ թարգմանությամբ է զբաղվել:

Պայմանագրային զինծառայության նա գնացել է անցած նոյեմբերից ու ստիպված, մասնագիտական աշխատանք չգտնելու պատճառով: Արտակը մորրն ասել է, որ սա իր տեղը չի, բայց նաև հավելել է, թե ամեն ինչ կանի լավ զինծառայող դառնալու, հայրենիքին ծառայելու համար:

«Հետո ուզում են, որ գնան բանակ, գնան Ղարաբաղում կռվեն ու սենց տանում են գլուխներն ուտում են»,- հուսահատ ասում էին հարազատները:

Բացի «թույլի» ստատուս ստանալուց, զորամասում պարբերաբար գողացել են նրա հսկողության տակ գտնվող մեքենայի բենզինը և ստիպել են, որ աշխատավարձից վճարի ուրիշների կատարած գողության փոխարեն:

Հարազատները կտրականապես մերժում են Արտակի ինքնասպան լինելու հնարավորությունը: «Հանգիստ ու հավասարակշիռ մարդ էր և երբեք նման քայլի չէր գնա», -համոզված են հարազատները, ովքեր վճռականություն են հայտնում, որ մինչև վերջ պայքարելու են գործը բացահայտելու և մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:

Գործի քննությամբ զբաղվում է Տավուշի մարզի կայազորի դատախազությունը:

Պաշտպանության նախարարությունն ու հրամանատարական կազմը ցավակցություն չեն հայտնել հարազատներին: Զորամասից նրա դին տեղափոխել են փորձագիտական կենտրոն և հեռացել:

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ա1+ (http://a1plus.am/am/social/2010/07/28/army)

Hda
29.07.2010, 09:33
Ցվակցում եմ..
էլի կոծկելու են գնա,մենք էլ էտ մարդասպաններին պահելու համար հարկ ենք վճարելու……
էէէէէէէէ
Ի՞նչ թուրք, ի՞նչ եսիմ ի՞նչ-հայի հախից միայն "հայը" կգա...

Smokie
29.07.2010, 09:49
Ափսոս, լավ մարդ էր::( Օղորմի:(

Ապե Ջան
29.07.2010, 09:53
Հեռահաղորդակցության ոլորտի 5 ընկերություններ ընդգրկվել են Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում

http://itel.am/datas/znews/big_698589d76f66f47c5a5e6cf4bc69e70c.jpg

Երեւան /Մեդիամաքս/. Հեռահաղորդակցության ոլորտի 2 ընկերություններ ընդգրկվել են 2010 թ-ի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկի առաջին հնգյակում:

Ինչպես տեղեկացնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) վճարած հարկերի ծավալով զբաղեցրել է 3-րդ տեղը: Ընկերության կողմից վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 7 մլրդ. 278 մլն. 788.1 հազ. դրամ:

4-րդ տեղում է “Ղ-Տելեկոմ” ՓԲԸ-ն («ՎիվաՍել-ՄՏՍ» ապրանքանիշ), որը վճարել է 7 մլրդ. 270 մլն. 723.7 հազ. դրամի հարկեր:

Առաջին կիսամյակի արդյունքներով “Օրանժ Արմենիա” ՓԲԸ-ն զբաղեցնում է 11-րդ տեղը` վճարելով 2 մլրդ 829 մլն 48.6 հազ. դրամի հարկեր:

79-րդ տեղում է GNC Alfa-ն (427 մլն 667.1 հազ. դրամ), 112-րդն է Fibernet Communication-ը (316 մլն 120.5 հազ. դրամ):

Հղում (itel.am)

ministr
29.07.2010, 11:36
:D :D :D
այսքան դեռ շուտվանից չէի զվարճացել: ասեմ, որ երկու տարի հանգստացել են Ալանիայում, "Գրանդ Զաման" հյուրանոցում, ու այստեղ նշված ամեն ինչ վերին աստիճանի ստախոսություն է ու հերյուրանք: Սովետական ԿԳԲ-ական մեթոդիկա, որը կարող է և որևէ գեղացու վրա ազդեցություն թողնի իրականում :[:
… :D

Նշեմ նաև, որ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ տուրիստը այդքան լավ պաշտպանված է, ինչքան Ալանիայում է և ընդանրապես Թուրքիայում:

Ընկերներիցս էլ նոր են եկել Կեմերից, ասում են հյուրանոցում իհարկե լպստում էին, որովհետև փող ենք տալիս.. դե իսկ հյուրանոցից դուրս բավական անդուր են վերաբերվում:
Համ էլ օրինակ եթե մեկը մահացելա ՍՊԻԴ-ից ու մյուսը ոչ դա չի նշանակում, որ նման հիվանդություն գոյություն չունի:

Rammstein
30.07.2010, 12:26
:(

Մահվանից 6 ժամ առաջ բռնություն է կիրառվել (http://a1plus.am/am/social/2010/07/28/army)

Ժամեր առաջ փորձագիտական կենտրոնում ավարտվել է երեկ Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի դիահերձումը, որին ներկա են գտնվել նրա հարազատները:

Արտաքին զննությամբ Արտակ Նազարյանի մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բռնության հետքեր, այդ թվում դեմքի վրա կիսալուսնաձև վնասվածքներ, իսկ թևերի վրա հայտնաբերված վնասվածքները բնորոշվել են որպես բութ առարկայով հասցված: Բոլոր վնասվածքները ստացվել են կենդանության օրոք, մահվանից 6 ժամ առաջ, ինչը, բնականաբար, խոսում է այն մասին, որ պաշտպանության նախարարության առաջ քաշած ինքնասպանության վարկածը իրականության հետ որևէ առնչություն չունի: Վարկածը, որը շտապեց առաջ բերել նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը այն հիմնական վարկածն է, որով մշտապես առաջնորդվում է հենակետերում տեղի ունեցած նման միջադեպերի ժամանակ:

«Որդուս սպանել են ժամեր առաջ, իսկ իրենք արդեն զբաղված են գործը կոծկելով», ողբում էր մայրը: Հարազատները Արտակի հետ խոսել են շաբաթ օրը, և մայրն ասում է, որ «տղաս ահավոր լարված ու անհանգիստ էր, տագնապը մեջը»: Մինչ այդ ծնողներն իմացել են, որ Արտակը խնդիրներ ունի զորամասում: Հրամանատարական կազմից կոնկրետ անձինք մշտապես հետապնդել ու ճնշել են Արտակին: Նրան համարել են թույլ հրամանատար, ով զինվորներին չի ծեծում և այլն:

«Մամ ջան, ես ուրիշ հրամանատար եմ ուզում լինել զինվորների համար, այստեղ ուրիշ տեսակի մարդիկ են աշխատում: Ես չեմ ուզում նրանց նմանվել: Ես ուզում եմ հայրենասիրական մղումներ առաջացնել զինվորների մեջ», -ասել էր մորը 10 օր առաջ հանդիպման ժամանակ: Տանից Արտակին հայոց պատմության գրքեր ու քարտեզներ են ուղարկել:

Արտակը կիրթ և ազնվագույն մարդ էր, և սա բավական է բանակում թույլի կարգավիճակ ձեռք բերելու համար: Նա մասնագիտությամբ արևելագետ էր, պարսկերենի հրաշալի մասնագետ և 2000-2001 թթ, երբ զորակոչվել է բանակ, մեկ տարի ծառայությունն անցկացրել է Թեհրանում, որպես դեսպանի կցորդ թարգմանությամբ է զբաղվել:

Պայմանագրային զինծառայության նա գնացել է անցած նոյեմբերից ու ստիպված, մասնագիտական աշխատանք չգտնելու պատճառով: Արտակը մորրն ասել է, որ սա իր տեղը չի, բայց նաև հավելել է, թե ամեն ինչ կանի լավ զինծառայող դառնալու, հայրենիքին ծառայելու համար:

«Հետո ուզում են, որ գնան բանակ, գնան Ղարաբաղում կռվեն ու սենց տանում են գլուխներն ուտում են»,- հուսահատ ասում էին հարազատները:

Բացի «թույլի» ստատուս ստանալուց, զորամասում պարբերաբար գողացել են նրա հսկողության տակ գտնվող մեքենայի բենզինը և ստիպել են, որ աշխատավարձից վճարի ուրիշների կատարած գողության փոխարեն:

Հարազատները կտրականապես մերժում են Արտակի ինքնասպան լինելու հնարավորությունը: «Հանգիստ ու հավասարակշիռ մարդ էր և երբեք նման քայլի չէր գնա», -համոզված են հարազատները, ովքեր վճռականություն են հայտնում, որ մինչև վերջ պայքարելու են գործը բացահայտելու և մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:

Գործի քննությամբ զբաղվում է Տավուշի մարզի կայազորի դատախազությունը:

Պաշտպանության նախարարությունն ու հրամանատարական կազմը ցավակցություն չեն հայտնել հարազատներին: Զորամասից նրա դին տեղափոխել են փորձագիտական կենտրոն և հեռացել:

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ա1+ (http://a1plus.am/am/social/2010/07/28/army)

Թքեմ ես սրանց բանակի վրա… :[ Թքեմ ձեր երեսին, այ մարմնավաճառի տղա աֆիցեռներ… :[
Ավելի լավ ա հայրենիքս թուրքին տամ, քան գնամ սրանց ենթակայության տակ ծառայեմ: Թուրքը ավելի արժանի ա մեր ունեցած-չունեցածին:

dvgray
30.07.2010, 15:37
Ընկերներիցս էլ նոր են եկել Կեմերից, ասում են հյուրանոցում իհարկե լպստում էին, որովհետև փող ենք տալիս.. դե իսկ հյուրանոցից դուրս բավական անդուր են վերաբերվում:
Համ էլ օրինակ եթե մեկը մահացելա ՍՊԻԴ-ից ու մյուսը ոչ դա չի նշանակում, որ նման հիվանդություն գոյություն չունի:
շատ հետաքրքիր բան է ասում ընկերտ: իսկ էլ ինչի՞ համար պետք է "լպստեն" :D:

իսկ ինչ՞ են անում էտ "անդուր" վերաբերվողները: օրինակ, իրանց խանութներում, ռեստորան-հացատներում, վերջապես փողոցում, երբ ամեն քայլափոխին ասիական սիրալիությամբ կամ խանութ են ուզում մտցնեն կամ ռեսռտորան …՞՞՞: մի հատ հարցրու ու պատմի :)

թե չէ "անդուր" … օրիանկ, իմ համար անդուր ա գլուխը փակ կնիկ տեսնելը ծովափին: կարո՞ղ ա ընկերտ դրա մասին ա :D

Հ.Գ. հատուկ ծառայողական նպատակներով հայտնում եմ, որ օգտագործել եմ երեք հատ /3/ սմայլիկ-ժպտիկ ;): արդեն չորս /4/ հատ

Ապե Ջան
04.08.2010, 19:46
Սահմանային հրդեհները ադրբեջանցիների ձեռքի գո՞րծն է

«Օրերս Հայաստանի սահմանային շրջաններում բռնկված հրդեհները ադրբեջանցիների ձեռքի գործն է»: Այս կարծիքին է ԱԻՆ փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ Պավել Գյոզալյանը: «Վայոց ձորի և Տավուշի մարզերի սահմանային հատվածներում վերջին օրերի ընթացքում բռնկված կրակները, մեր կարծիքով, ուղղում են ադրբեջանցիները», -ասյօրվա ասուլիսում հայտարարեց Գյոզալյանը:

Panorama.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 1-ին Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում` Բարձրունի գյուղին հարակից չեզոք տարածքի ուղեկալում բռնկված խոտի հրդեհի հետևանքով տեղի է ունեցել ականի պայթյուն: Տուժածներ չեն եղել և այրվել էր 170 հա արոտավայր:

Գյոզալյանը պնդում է, որ սահմանային հրդեհները ադրբեջանցիների ձեռքի գործն են, քանի որ դրանց մարման աշխատանքների ժամանակ հակառակորդի կողմից բազմիցս կրակոցներ են հնչել: «Այդ պատճառով մենք ստիպված ենք եղել սպասել, որպեսզի կրակն առավել անվտանգ գոտի հասնի և մենք վերսկսենք մեր մարման աշխատանքները», -հավելեց ԱԻՆ պաշտոնյան:

Աղբյուր (http://panorama.am/am/society/2010/08/04/gyozalyan/)

Monk
05.08.2010, 00:37
:D :D :D
այսքան դեռ շուտվանից չէի զվարճացել: ասեմ, որ երկու տարի հանգստացել են Ալանիայում, "Գրանդ Զաման" հյուրանոցում, ու այստեղ նշված ամեն ինչ վերին աստիճանի ստախոսություն է ու հերյուրանք: Սովետական ԿԳԲ-ական մեթոդիկա, որը կարող է և որևէ գեղացու վրա ազդեցություն թողնի իրականում :[:
… :D

Նշեմ նաև, որ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ տուրիստը այդքան լավ պաշտպանված է, ինչքան Ալանիայում է և ընդանրապես Թուրքիայում:

Չգիտեմ, ոչ մի անգամ չեմ եղել: Ուղղակի ինչ-որ մղձավանջ էր, կարդացի, զզվանքս եկավ:

Ես Ստամբուլում ինձ շատ ավելի ազատ էի զգում, քան Պետերբուրգում։ Գիշերվա երկուսին-երեքին հանգիստ կարող էիր քայլել փողոցով, իհարկե կային նաև վտանգավոր թաղամասներ։ Իսկ Պիտերում նույնիսկ օրը ցերեկով շատ հանգիստ կարող էիր դառնալ նացիոնալիստ սկինխեդների զոհը։

ՀԳ՝ ի դեպ ասեմ, որ երբ Պիտերում էի, հենց իմ աչքի առջև Նևսկի պողոտայում՝ Պիտերի գլխավոր ու ամենամարդաշատ պողոտայում, օրը ցերեկով հազարավոր մարդկանց աչքի առջև սկինխեդները դանակահարեցին և սպանեցին մի վրացի երիտասարադ ուսանողի։
Չնայած չգիտեմ ինչ առանցքային հարց չի ինձ համար, բայց պարզվում է, որ իրոք ծեծել են հայերին. http://news.am/arm/news/26622.html

Kuk
06.08.2010, 20:38
Թոռը կերել է տատի աչքերն ու լեզուն

Ուկրաինայում տեղի է ունեցել սահմռկեցուցիչ հանցագործություն. թոռը տանջամահ է արել սեփական տատին:

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ` Սիմֆերոպոլի բնակիչ 26-ամյա ծրագրավորող Սերգեյ Ժմարյովն հարձակվել է իր 60-ամյա տատի վրա և ապակու կտորով սպանել նրան: Նախքան կնոջ մահանալը` Ժմարյովը հանել է նրա աչքերը, կտրել լեզուն և կերել:

Հարևանների ահազանգով դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը և ձերբակալել երիտասարդ մարդակերին: Ձերբակալման պահին Ժմարյովը կանգնած է եղել տատի կողքին` անդրավարտիքով, խաչը ձեռքին աղոթելիս:

Նշվում է, որ հանցանք գործելու պահին երիտասարդը եղել է թմրադեղերի ազդեցության տակ: Քննիչները ենթադրում են, որ Ժմարյովը հանցագործությունը կատարել է ծիսական սպանություն իրականացնելու ցանկությունից դրդված:

Նշվում է, որ 26-ամյա Սերգեյ Ժմարյովին ծնողների ամուսնալուծությունից հետո պահել և մեծացրել էր նրա տատը:

Թերթ (http://tert.am/am/news/2010/08/06/ukrain/)

Magic-Mushroom
06.08.2010, 22:00
Մարիխուանա, Կալիֆորնիա, Կարոտhttp://olkpeace.org/forum/images/smilies/icon_rasta.gif
http://www.ireport.am/wp-content/uploads/2010/03/marihuana-california.jpg

Ռոյթերզը հաղորդում է, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում նոյեմբերին հանրաքվեի է դրվելու մարիխուանայի լեգալացման հարցը: Ըստ այդմ, առաջարկվում է, որ 21 տարեկանից բարձր անձինք կարող են իրենց մոտ ունենալ մինչեւ 28 գրամ մարիխուանա, որը թմրամիջոցի տեսակ է: Նաեւ թույլատրվելու է, եթե իհարկե հանրաքվեով արժանանա հավանության, որ մարդիկ իրենց անձնական օգտագործման համար աճեցնեն մարիխուանա: Եթե հանրաքվեն ունենա դրական արդյունք, ապա Կալիֆորնիա նահանգը կլինի ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ թույլատրվում է մարիխուանայի օգտագործումը: Մինչ այժմ Կալիֆորնիայում մարիխուանան թույլ են տալիս օգտագործել միայն բժշկական նպատակներով:

Կալիֆորնիայում ապրում է մոտ մեկ միլիոն կամ ավելի հայ, որոնց մեծ մասը հայաստանցիներ են, այսինքն Հայաստանից են տեղափոխվել Կալիֆորնիա: Թերեւս հայերը կողմ կքվեարկեն հանրաքվեին: Դա իհարկե դեմ է հայի նկարագրին, սակայն մյուս կողմից հայրենիքի կարոտը թերեւս հնարավոր կլինի խեղդել միայն մարիխուանայի ծխով http://spice-forum.biz/extensions/imotion_smileydesign/imotion/imotion02.gif: Իսկ Կալիֆորնիայում երեւի թե չկա մի հայ, որը չկարոտի Հայաստանը եւ չերազի Հայաստանի մասին, չապրի Հայաստանի համար, չտենչա Հայաստանի երկինքն ու ջուրը, օրը երեք անգամ չբացականչի Հայաստան ջան, տարին երկու անգամ չորոշի վերջնականապես վերադառնալ Հայաստան: http://spice-forum.biz/extensions/imotion_smileydesign/imotion/imotion05.gifhttp://spice-forum.biz/extensions/imotion_smileydesign/imotion/imotion05.gifhttp://spice-forum.biz/extensions/imotion_smileydesign/imotion/imotion05.gif
Հղում http://www.hayafisha.am/lifestyle/2276.html

Արծիվ
09.08.2010, 04:42
Հայուհուն Թուրքիայում խոշտանգելով սպանե՞լ են

http://img10.imageshack.us/img10/1743/gimagephp.jpg (http://img10.imageshack.us/i/gimagephp.jpg/)

Թուրքիայում հայտնաբերվել է հուլիսի 17-ին Անկարայում անհետացած 29-ամյա հայուհի, ծնունդով չարենցավանցի Աննա Դավթյանի մարմինը՝ խոշտանգված վիճակում։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս լուրը հաստատել է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը՝ նշելով, որ դստերը գտնելու նպատակով Անթալիա մեկնած Աննայի մայրը 90 տոկոս հավանականությամբ ճանաչել է դստեր մարմինը:
Աննան 6 ամսական հղի էր։ Tert.am-ի ունեցած տեղեկություններով՝ կնոջ մարմինը գտել են Տրապիզոնի մոտակայքում՝ ջրանցքից։
Երիտասարդ կնոջ մարմինը Հայաստան տեղափոխելու հարցում դժվարություններ են առաջացել, որովհետև Աննայի մարմինը անճանաչելի է: Հարազատներն առայժմ սպասում են ԴՆԹ-ի անալիզի պատասխանին:
Իրավիճակն ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ Թուրքիան և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեզ հայտնեց, որ որոնման աշխատանքներում օժանդակություն ցուցաբերելու խնդրանքով ՀՀ ԱԳՆ-ն հայտագիր է ուղարկել Թուրքիայի իշխանություններին։
Ինչպես Tert.am-ն արդեն տեղեկացրել էր՝ վկայակոչելով թուրքական Sabah օրաթերթին, 29-ամյա Աննա Դավթյանը, որն իր ընկերոջ հետ Անթալիա էր ժամանել հուլիսի 15-ին, երկու օր հանգստանալուց հետո որոշում է վերադառնալ Դուբայ, որտեղ բնակություն էր հաստատել մեկ տարի առաջ ամուսնանալուց հետո:
Հուլիս 17-ին ընկերոջից Անկարայի հյուրանոցներից մեկում բաժանվելուց հետո Աննա Դավթյանն առեղծվածային պայմաններում անհետացել էր:
Ըստ որոշ տեղեկությունների, սակայն, Աննան մենակ էր մեկնել Թուրքիա։

Թերթ (http://www.tert.am/am/news/2010/08/08/murder/)

Արծիվ
09.08.2010, 09:10
Մարիխուանա, Կալիֆորնիա, Կարոտhttp://olkpeace.org/forum/images/smilies/icon_rasta.gif
http://www.ireport.am/wp-content/uploads/2010/03/marihuana-california.jpg

Ռոյթերզը հաղորդում է, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում նոյեմբերին հանրաքվեի է դրվելու մարիխուանայի լեգալացման հարցը: Ըստ այդմ, առաջարկվում է, որ 21 տարեկանից բարձր անձինք կարող են իրենց մոտ ունենալ մինչեւ 28 գրամ մարիխուանա, որը թմրամիջոցի տեսակ է: Նաեւ թույլատրվելու է, եթե իհարկե հանրաքվեով արժանանա հավանության, որ մարդիկ իրենց անձնական օգտագործման համար աճեցնեն մարիխուանա: Եթե հանրաքվեն ունենա դրական արդյունք, ապա Կալիֆորնիա նահանգը կլինի ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ թույլատրվում է մարիխուանայի օգտագործումը: Մինչ այժմ Կալիֆորնիայում մարիխուանան թույլ են տալիս օգտագործել միայն բժշկական նպատակներով:

Կալիֆորնիայում ապրում է մոտ մեկ միլիոն կամ ավելի հայ, որոնց մեծ մասը հայաստանցիներ են, այսինքն Հայաստանից են տեղափոխվել Կալիֆորնիա: Թերեւս հայերը կողմ կքվեարկեն հանրաքվեին: Դա իհարկե դեմ է հայի նկարագրին, սակայն մյուս կողմից հայրենիքի կարոտը թերեւս հնարավոր կլինի խեղդել միայն մարիխուանայի ծխով http://spice-forum.biz/extensions/imotion_smileydesign/imotion/imotion02.gif: Իսկ Կալիֆորնիայում երեւի թե չկա մի հայ, որը չկարոտի Հայաստանը եւ չերազի Հայաստանի մասին, չապրի Հայաստանի համար, չտենչա Հայաստանի երկինքն ու ջուրը, օրը երեք անգամ չբացականչի Հայաստան ջան, տարին երկու անգամ չորոշի վերջնականապես վերադառնալ Հայաստան: http://spice-forum.biz/extensions/imotion_smileydesign/imotion/imotion05.gifhttp://spice-forum.biz/extensions/imotion_smileydesign/imotion/imotion05.gifhttp://spice-forum.biz/extensions/imotion_smileydesign/imotion/imotion05.gif
Հղում http://www.hayafisha.am/lifestyle/2276.html
Շատ հուզիչ էր, կարոտողների մեջ նաև ես եմ և իրոք շատ դժար է հայրենասեր հայի համար առանց Հայաստան, նա մանավանդ երբ նա գաղթել է Հայաստանից: Ես էլ եմ ամեն օր բացականչում :yahooՀայաստան ջան և երազում որ մի օր տուն կվերադառնամ մշտական բնակության :( Իսկ մարիխունայի պահով ասեմ որ ես հավատում և համոզված եմ որ դա երբեք չի իրականանա և հայերի մեծամասնությունը կասի ՈՉ այդ քվեարկությանը, ի՞նչա Մաջիք ջան ուզում ես որ չքնաղ Կալիֆորնիան :love նմանվի պլանքաշ Հոլանդիային :)

Պանդուխտ
11.08.2010, 10:06
Կնոջ դին գտել են ճահճուտի մեջ, իսկ նրա կողքին ընկած է եղել պորտալարով մորը կպած երեխայի դին

09:56 • 11.08.10

Հայկական ժամանակ» թերթի թղթակիցը երեկ հանդիպել է Թուրքիայում անհետացած, իսկ այնուհետև մահացած վիճակում հայտնաբերված Աննա Դավթյանի հարազատներին: Դավթյանի քույրը որոշ բացահայտումներ է արել, որոնք ուղղակի սահմռկեցուցիչ են:
Մինչ լրատվամիջոցներում բազմաթիվ վարկածներ են շրջանառվում, երիտասարդ կնոջ ընտանիքի անդամները հրաժարվում են դեպքի մասին որևէ տեղեկություն փոխանցել և հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին։ Աննա Դավթյանի քույրը, որը չցանկացավ հայտնել իր անունը, այն փաստը, որ ինքը հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին, բացատրեց նրանով, որ ինքը և իր ընտանիքի մյուս անդամները վիրավորված են որոշ լրատվամիջոցների հրապարակումներից, որ Աննան իբր Անթալիա էր մեկնել ոչ թե ամուսնու, այլ իր ընկերոջ հետ։ «Նա 6-7 ամսվա հղի կին էր, ինչ ընկեր, նա ամուսին ուներ»,-ասաց քույրը և ավելացրեց, որ ոչ ինքը, ոչ իր ծնողները չեն ցանկանում Աննայի հետ տեղի ունեցածը որևէ կերպ մեկնաբանել։
Երեկ մեզ հաջողվեց որոշ տեղեկություններ պարզել Աննա Դավթյանի հետ կատարվածի վերաբերյալ։ Աննա Դավթյանը անցյալ տարի էր ամուսնացել։ Ըստ որոշ տեղեկությունների, նրա ամուսինը սփյուռքահայ է։ Նա ապրում է Անգլիայում, հաճախ մեկնում է Դուբայ։ Ամուսինները որոշել էին մեկնել Անթալիա՝ հանգստանալու։ Հուլիսի 15-ին Աննան Հայաստանից էր մեկնել Թուրքիա, ամուսինը՝ Անգլիայից։ Հուլիսի 17-ին ամուսինը Աննային ուղեկցել էր մինչև ավտոկայան, որտեղից Աննան ավտոբուսով պետք է վերադառնար Հայաստան։ Ինքն էլ իր հերթին ինքնաթիռով վերադարձել էր Անգլիա։ Ավտոկայանից Աննան զանգահարել է մորը և ասել, «Մամ, գալիս եմ»։ Դրանից հետո երիտասարդ կնոջը ոչ ոք այլևս չի տեսել։ Արդյոք Աննան նստե՞լ է ավտոբուս, թե՞ ոչ, և ո՞ր ընկերությունն էր իրականացնում Անթալիա– Երևան այդ երթուղին՝ երեկ մեզ պարզել չհաջողվեց, իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ի պատասխան մեր հարցի՝ ասաց. «Եթե նույնիսկ դա հայտնի լինի, ես չեմ կարող դա ձեզ ասել, որովհետև դա ծնողները պետք է հրապարակեն։ Մինչև ծնողների համաձայնությունը ես չստանամ՝ չեմ կարող։ Իսկ ծնողները, որքանով որ ես գիտեմ, դեմ են այս հարցը հրապարակայնացնելուն»։
Ըստ որոշ տեղեկությունների, ամուսինների բաժանումից որոշ ժամանակ անց Աննայի ամուսինը Անգլիայից զանգահարել է մորը և հարցրել, թե արդյոք Աննան նորմա՞լ է տուն հասել, մայրը ասել է, որ աղջիկը չի հասել։ Հարազատները զանգահարել են Աննայի բջջային հեռախոսին, սակայն հեռախոսազանգերին որևէ մեկը չի պատասխանել։ Աննայի անհետանալուց մոտ 15 օր անց երիտասարդ կնոջ դիակ է հայտնաբերվել Թուրքիայի քաղաքներից մեկում։ Դիակը հայտնաբերել են ընկույզ հավաքողները։ Կնոջ դին գտել են ճահճուտի մեջ, իսկ նրա կողքին ընկած է եղել պորտալարով մորը կպած երեխայի դին։ Գտնված դիակի դեմքն այն աստիճան այլայլված է եղել, որ հնարավոր չի եղել նրան ճանաչել։ Երբ Աննայի մայրը՝ Կարինե Դավթյանը այցելել է դիահերձարան՝ դիակը ճանաչելու, այն գրեթե ամբողջությամբ փակված է եղել։ Մորը թույլ են տվել նայել միայն դիակի ձեռքերն ու ոտքերը։ Դրանից հետո մայրը ասել է, որ հնարավոր է, որ դա իր դուստրը լինի։ Դավթյանների ընկերներից մեկի փոխանցմամբ, երբ տիկին Կարինեն այցելել է դիահերձարան՝ աղջկա դեմքը փակ է եղել թերթով։ Սակայն մի պահ թերթը վայր է ընկել, մայրը տեսել է այլայլված դեմքը և ուշագնաց եղել։

Tert.am (http://www.tert.am/am/news/2010/08/11/annadavtyan/)

Jarre
11.08.2010, 10:35
Բրիտանացի գիտնականը հորդորում է մարդկությանը բացահայտել տիեզերքը

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/m424401.jpg

Բրիտանացի աշխարհահռչակ աստղաֆիզիկ Սթիվեն Հոկգինսը (իմ ամենասիրած գիտնականներից է :P ) համոզված է, որ մարդկությունը արագ տեմպերով պետք է պատրաստվի տիեզերքում բնակվելուն։ Հակառակ դեպքում մարդկությունը դատարապարտված է ոչնչացման, հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները։

Գիտնականի կարծիքով մարդկությունը պետք է մոտական 100 տարվա ընթացքում սկսի բնակեցում տիեզերքում, քանի որ մեր Երկիր մոլորակին սպառնում են նոր պատերազմներ, գերբնակչություն, բնական ռեսուրսների անբավարարություն։ Հոգկինսը պարզաբանում է. «Մոտակա 100 տարվա ընթացքում անհնար է լինելու խուսափել աղետներից, էլ չեմ ասում հազարավոր և միլոնավոր տարիների մասին»։ Այդ պատճառով էլ, ըստ Հոգկինսի, տիեզերքում բնակություն հաստատելը մարդկության փրկության միակ ճանարապհն է։

«Վերջին 100 տարիների ընթացքում գիտությունը հասել է ֆանտաստիկ հաջողությունների։ Բայց եթե ուզում ենք, որ մարդկությունը շարունակի իր գոյությունը, ապա հարկավոր է հենց այսօր գիտակցել, որ նրա ապագան Տիեզերքում է», ասում է գիտնականը։

Հիշեցնեմ, որ Սթիվեն Հոգկինսը ամբողջությամբ անդամալույծ է և նույնիսկ չի կարողանում խոսել։ Նրա ձայնային համակարգի դերը տանում է հատուկ համակարգիչը, որի միջոցով նա շփվում է մարդկանց հետ։ Սակայն նա աչքի է ընկնում իր բացառիկ լավատեսությամբ։ Պատկերացրեք, տասնամյակներով գամված լինելով հաշմանդամի սայլակին և ամբողջությամբ անդամալույծ լինելով, նա Տիեզերագիտության բնագավառում հասել է ապշեցուցիչ հաջողությունների և գրել է մի քանի բեսթսելերներ գիտության և տիեզերքի մասին։ Այդ գրքերը աչքի են ընկնում հասարակ ընթերցողին մատչելի լեզվով։

Kuk
12.08.2010, 21:44
Յարոսլավում 46–ամյա հայ տղամարդը երկու աղջկա է բռնաբարել

Յարոսլավի բնակիչ՝ 46-ամյա Անդրանիկ Այվազյանը, հետաքննության վարկածով, սպանելու սպառնալիքով բռնաբարել է երկու աղջկա՝ 18 և 22 տարեկան։ Հանցագործությունը կատարվել է ապրիլին։ Երեկ Այվազյանի դեմ մեղադրանք է հարուցվել։

Հետաքննությունը պարզել է, որ նա աղջիկներին բռնաբարել է ոչ սթափ վիճակում իր կողմից ժամանակավորապես վարձված բնակարանում։
Նախկինում նա արդեն դատված է եղել բռնաբարության և կողոպուտի մեղադրանքով։ Անդրանիկը Ռուսաստանում բնակվում է առանց քաղաքացիության։ Նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։

Թերթ (http://tert.am/am/news/2010/08/12/rape/)

Ռուսաստանը շոկի մեջ է, երևի:

Ձայնալար
12.08.2010, 23:44
Մենակ թե չարտաքսեն Հայաստան:

Ներսես_AM
12.08.2010, 23:50
Թերթ (http://tert.am/am/news/2010/08/12/rape/)

Ռուսաստանը շոկի մեջ է, երևի:

Կուկ ջան շոկի մեջ չէ, ոնց էր ասում, ահաբեկչական պայթյուններ են ամբողջ Ռուսաստանով մեկ :D :D :D

dvgray
13.08.2010, 03:06
Թերթ (http://tert.am/am/news/2010/08/12/rape/)

Ռուսաստանը շոկի մեջ է, երևի:

ետաքննությունը պարզել է, որ նա աղջիկներին բռնաբարել է
ոչ սթափ վիճակում իր կողմից ժամանակավորապես վարձված բնակարանում։
չեմ հասկանում, թե ինչ՞ կապ ունի, բնակարանը վարձել է սթափ վիճակում՞, թե՞ հարբած է եղել այդ ժամանակ ;)

Kuk
14.08.2010, 18:33
Ես տենց էլ գիտեի. վերջը Ադրբեջանն էլ ընկավ շոկի մեջ:

Ադրբեջանցի հոգևորականը մզկիթում կնոջ է բռնաբարել

Ադրբեջանի Գեյչայի շրջանի Վերին մզկիթի մեդրեսեի շենքում հոգևոր համայնքի ղեկավար Ասկեր Բաբաևը բռնաբարել է մի կնոջ։ Այս մասին հայտնում է Trend-ը։ Հուլիսի 29-ին տեղի ունեցած բռնաբարության դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել։ Հետաքննություն է ընթանում։

Թերթ (http://tert.am/am/news/2010/08/14/rape/)

---------- Ավելացվել է՝ 19:33 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:16 ----------

Ըհը, էնքան արին, Էյփրիլն էլ ընկավ շոկի մեջ:

Donald Duck-ը մեղադրվում է սեռական ոտնձգության համար

http://tert.am/g_image.php?id=95854&tmb=3

Walt Disney-ի հանրաճանաչ մուլտ հերոս Donald Duck-ը մեղադրվում է սեռական ոտնձգության համար:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ` 27-ամյա ամերիկուհի Էյփրիլ Մագոլոնը հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ Walt Disney ընկերության և պահանջում է 50 հազար դոլարի փոխհատուցում այն բանի համար, որ տարիներ առաջ Ֆլորիդայի Epcot զվարճանքների կենտրոնում ինչ-որ մեկը Donald Duck-ի համազգեստով մոտեցել է իրեն և սեռական ոտնձգություն արել:

Երկու երեխայի մայր Մագոլոնի խոսքով` դեպքը տեղի է ունեցել երկու տարի առաջ իր երեխաների աչքի առջև: Ամերիկուհին նշել է նաև, որ այդ դեպքից հետո ինքը ստացել է հոգեբանական տրավմա և այժմ տառապում է անքնությամբ:

Walt Disney ընկերության մամուլի խոսնակ Բրայեն Մալենիուսը հայտարարել է, որ իրենք ուսումնասիրում են բողոքը:

Թերթ (http://tert.am/am/news/2010/08/14/duck/)

Բացել ա ինձ:)) Դոնալդի մոտ էլ ա պայթում տեղի ունեցել:D

ministr
14.08.2010, 19:05
Հիմա ինչ Դիսնեյլենդը շոկի մեջա? :))

Ուլուանա
15.08.2010, 00:32
Փաստորեն, էդ կինը երկու տարի անքնությամբ տառապելուց հետո մեկ էլ հանկարծ տեղն ա բերել, որ էդ ամեն ինչը էն Դոնալդ բադիկի արած սեռական ոտնձգությունից էր, հա՞։ :D Աննորմալ են լրիվ։

Շինարար
15.08.2010, 00:37
Հիմա ինչ Դիսնեյլենդը շոկի մեջա? :))

Մի հատ ռուս շոկի մեջ ընգած վարսավիր կա, ոնց որ իրա մշտական շոկի պատճառն էլ ա պարզվում, հը՞:8

Kuk
15.08.2010, 16:36
Բրիթնի Սփիրսի ծամած ծամոնը, Շերի սև կրծկալը, Փրեսլիի մազափունջը. Ամենախելահեղ աճուրդային լոտերը

http://tert.am/g_image.php?id=95945&tmb=3

Երկրպագուները հանուն իրենց կուռքերի շատ բանի են պատրաստ։ Նրան ամեն ինչ անում են իրենց պաշտելի աստղի կողքին լինելու համար, իսկ եթե դա անհնար է, փորձում են նրանից գոնե ինչ-որ մասնիկ ունենալ, և դրա համար փող չեն խնայում։

Հոլիվուդյան հայտնի շիկահեր Մերիլին Մոնրոյի կյանքի ամենանշանակալի օրերից մեկը 1962թ. մայիսի 19-ն էր, երբ նա կատարեց «Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ» երգը։ Այն նվիրված էր ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի 45-ամյակին։ Այդ օրը նրա կրած զգեստը աճուրդում վաճառվել է 1,27 մլն դոլարով։ Այս մասին գրում է rbc.ru-ն։

Սակայն Մոնրոյի միայն հագուստը չէ, որ նման պահանջարկ ունի։ Նրա կրծքավանդակի ռենտգենի երեք նկարները վերջերս վաճառվել են 45 հազար դոլարով։

2000-ականների սկզբին սկանդալային փոփ աստղ Բրիթնի Սփիրսը գտնվում էր ճանաչման գագաթնակետին։ Նա այնքան հայտնի էր, որ նույնիսկ նրա ծամած ծամոնը 2002թ. eBay աճուրդում վաճառվել է 14 հազար դոլարով։

Դերասանուհի և երգչուհի Շերի սև կրծկալը բաժին է հասել Hard Rock Hotel ցանցի ներկայացուցիչներին։ Աստղային կրծկալը ձեռք է բերվել Լաս Վեգասում ներքնազգեստի ցուցադրության համար։ Շերի ներքնազգեստի արժեքը չի նշվում, սակայն հայկական արմատներ ունեցող աստղը վստահեցնում է, որ այդ գումարի մեծ մասը տրամադրվել է բարեգործությանը։

Էլվիս Փրեսլիի երկրպագուն վճարել է 15 հազար դոլար իր սիրած երգչի մազափնջի դիմաց։ Ավելի խելահեղ լոտ է եղել Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի շնչով լեցուն շիշը, որը վաճառվել է 530 դոլարով։

Լեգենդար Ջոն Լենոնի թալիսման վզնոցը, որով նա նկարահանվել է Յոկո Օնոյի հետ իր առաջին համատեղ Two Virgins ալբոմի շապիկի համար, վաճառվել է 528 հազար դոլարով GottaHaveRockandRoll.com կայքի օնլայն աճուրդում։

2000թ. Նյու Յորքում անցկացված շոուի ժամանակ Ջասթին Թիմբերլեյքը չէր հասցրել մինչև վերջ ուտել ֆրանսիական տոստը, և աստղային ավելցուկը աճուրդում վաճառվել է 3 հազար դոլարով։ Իսկ Մայքլ Ջեքսոնի՝ թանկարժեք քարերով զարդարված կուլտային ձեռնոցը վաճառվել է 160 հազար դոլարով։

Թերթ (http://tert.am/am/news/2010/08/14/lot/)

Սրանից հետո սաղ ծամոններս պահելու եմ. կարողա մի օր աստղ դառնամ, կհանեմ աճուրդի:))

Հայկօ
15.08.2010, 16:43
Ավելի խելահեղ լոտ է եղել Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի շնչով լեցուն շիշը, որը վաճառվել է 530 դոլարով։Տապալեց :D: Օդից փող կպցնելը այ էս ա: Հարգում եմ վաճառողին՝ ով ուզում ա լինի:

Ձայնալար
15.08.2010, 21:26
Սերժ Թանկյանի կծած սեխի կլեպը ուզող լինի, ձեն հանեք:

Արծիվ
18.08.2010, 01:04
Աշխարհի 100 լավագույն երկրները՝ ըստ NEWSWEEK-ի
THE WORLD'S BEST COUNTRIES (http://www.newsweek.com/2010/08/15/interactive-infographic-of-the-worlds-best-countries.html)

Ամերիկյան Newsweek ամսագիրը հրապարակել է լավագույն 100 երկրների ցանկը՝ տնտեսության, առողջապահության, կյանքի որակի, կրթական և քաղաքական իրավիճակի տեսանկյունից։
Ըստ ամսագրի՝ առողջապահության լավագույն համակարգ ունեցող երկիր է համարվել Ճապոնիան, ինչը դրական է անդրադառնում քաղաքացիների կյանքի միջին տևողության վրա՝ 82 տարի։
Սինգապուրը ճանաչվել է «տնտեսության ոլորտում ամենադինամիկ» երկիրը։ Փորձագետները դա կապում են այդ երկրի բաց տնտեսության, ցածր հարկերի, ինչպես նաև կաշառակերության ցածր մակարդակով։
Աշխարհի ամենալավ երկիր է ճանաչվել Ֆինլանդիան, որին հաջորդում են Շվեյցարիան և Շվեդիան։ Լավագույն տասնյակի մեջ են նաև Ավստրալիան, Լյուքսենբուրգը, Նորվեգիան, Կանադան, Հոլանդիան, Ճապոնիան և Դանիան։
ԱՄՆ–ը զբաղեցնում է 11–րդ, Գերմանիան՝ 12–րդ, Մեծ Բրիտանիան՝ 14–րդ, Ֆրանսիան՝ 16–րդ հորիզոնականները։ Արևելյան և Հյուսիսային Եվրոպայի ամենաառաջադեմ երկիր է համարվել Չեխիան (25), այնուհետև՝ Խորվաթիան (28) և Լեհաստանը (29)։
Նշենք, որ այս վարկանշային աղյուսակում ընդգրկված չեն Հայաստանն ու Վրաստանը :)), մինչդեռ Ադրբեջանը :[զբաղեցրել է 69–րդ հորիզոնականը։
Ռուսաստանը զբաղեցրել է 21–րդ, իսկ Թուրքիան՝ 52–րդ հորիզոնականները։

Դարք
18.08.2010, 11:32
իսկ դուք գիտեք, որ Ճապոնիայում թաղման ժամանակ ներկա գտնվողները գրանցվում են (այսօր ֆիլմում աkանատես եղա). դե երևի` իմանան թe ում թաղմանը երբ գնան`քանի հգով գնան, մեկել փող հավաքողին ինչքան գումար տան :lol

Ինչուիկ
19.08.2010, 17:57
Nokia հեռախոսի պայթյունից մարդ է մահացել

23-ամյա մի հնդիկ մահացել է Nokia բջջային հեռախոսի պայթյունից: Այս մասին են վկայում պայթած բջջայինի մնացորդներ, որոնք հայտնաբերվել են դիակի կողքին:Հնդկաստանի կապի և ՏՏ նախարար Սաչին Պիլոտը անձամբ կարգադրել է իրավապահ մարմիններին հետաքննել մահվան հանգամանքները, հաղորդում է The Times of India-ն:

Չորեքշաբթի պարբերականը հաղորդեց, որ 23-ամյա հովիվ Գոպալ Գուջարին գտել են մահացած Բանդա գյուղից ոչ հեռու: Դիակի կողքին գտնվել են պայթած հեռախոսի մասերը, իսկ մահացածի աջ ականջին, ուսին ու վզին եղել են ծանր այրվածքներ: Մասնագետների խոսքով` դիակը հայտնաբերվել է դեպքից ավելի քան 12 ժամ հետո:

Պայթյունը տեղի է ունեցել հեռախոսով խոսելու ժամանակ: Ոստիկանությունը դիակի կողքին գտել է Nokia 1209 հեռախոսի մնացորդները: Ենթադրվում է, որ պայթյունն առաջացել է հեռախոսի կառուցվածքային թերության կամ մարտկոցի պատճառով:

Այս տարվա հունվար ամսին նման մի դեպք պատահել էր չինացի մի կնոջ հետ. նա խոսում էր հեռախոսով իր ամուսնու հետ, երբ բջջայինը միացել էր հոսանքին ու հոսանքահարել կնոջը:

2007թ. հուլիսին մարտկոցի պայթյունի արդյունքում մահացել էր ևս մեկ չինացի: Պայթյունի պահին հեռախոսը գտնվել էր ծոցագրպանում և վնասել էր կրծքավանդակն ու սիրտը:

Մի քանի երկրներ, այդ թվում` նաև Հնդկաստանը, փորձում են պայքարել անորակ մարտկոցների ներկրման դեմ: Nokia-ն 2004թ. ընդունեց մի որոշում, ըստ որի`ընկերության արտադրության բոլոր մարտկոցների վրա փակցվում է հոլոգրաֆիկ նշան:

Ռեդ
19.08.2010, 18:11
Ենթադրվում է, որ պայթյունն առաջացել է հեռախոսի կառուցվածքային թերության կամ մարտկոցի պատճառով:
Զարմանալու բան առանձնապես չկա: :) Պարզապես իրոք գոյություն ունեն Նոկիայի որոշ տիպի մարտկոցներ (իհարկե՝ ոչ օրիգինալ), որոնք երբեմն կարող են պայթել:

tikopx
19.08.2010, 18:13
Զարմանալու բան առանձնապես չկա: :) Պարզապես իրոք գոյություն ունեն Նոկիայի որոշ տիպի մարտկոցներ (իհարկե՝ ոչ օրիգինալ), որոնք երբեմն կարող են պայթել:

ետի պարզա,սաղս էլ գիտենք,բայց որ մարդ մահանա մի քիչ դաժանա,վերջերս ամերիկացի մի աղջկա ձեռքում I POD եր տրաքել,և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց

Ռեդ
19.08.2010, 18:16
սաղս էլ գիտենք
Բացառվում ա: :)
Ու հետո, պայթյուն էլ ա լինում պայթյուն էլ:

Արծիվ
20.08.2010, 03:28
Տեսողության համար ամենաանվտանգ տառատեսակը Verdana–ն է :good

http://img40.imageshack.us/img40/1743/gimagephp.jpg (http://img40.imageshack.us/i/gimagephp.jpg/)

ԱՄՆ–ի Տեսողական էրգոնոմիկայի լաբորատորիայի հետազոտողները տեսողության համար ամենաանվտանգ են ճանաչել Verdana համակարգչային տառատեսակը։
Գիտնականների կարծիքով՝ Verdana տառատեսակով տեքստերը կարդալիս աչքի մկանները ամենաքիչն են լարվում։ Դա թույլ է տալիս խուսափել կարճատեսությունից ու համակարգչային տեսողության սինդրոմից, որն առաջանում է համակարգչի դիմաց շատ ժամանակ անցկացնող մարդկանց մոտ։
Գիտնականները նաև նշել են, որ աչքերի համար տառերի օպտիմալ չափը 10–12–է։ Այս մասին հայտնում է Корреспондент-ը։
Նշենք, որ Verdana տառատեսակը 1996թ. ստեղծել է նկարիչ Մեթյու Քարտերը՝ Microsoft ընկերության համար։

Արծիվ
20.08.2010, 04:08

Կարծես թե տարբերություն եմ զգում հիմա և այլևս աչքերի լարվածություն չկան :)) Եթե կան անձիք ովքեր ուզում են փոխել տառատեսակը և չափսը, ահա խնդրեմ Google Chrome-ից օգտվողների համար՝
Tools > Options > Under the Hood-ի տակ Web Content բաժնում սեղմում եք Change font and language settings հետո փոխում տառատեսակները և դրանց չափսերը:

ministr
20.08.2010, 08:35
Զարմանալու բան առանձնապես չկա: :) Պարզապես իրոք գոյություն ունեն Նոկիայի որոշ տիպի մարտկոցներ (իհարկե՝ ոչ օրիգինալ), որոնք երբեմն կարող են պայթել:

Sony Vaio նոտբուկերի պարտիա կար, որ մարտկոցը պայթում էր լիցքավորման ժամանակ :)

Ձայնալար
27.08.2010, 14:11
Հայաստանում հայտարարվել են «Միսս մայրցամաք-7» մոդելների մրցույթի հաղթողների անունները
http://news.am/pic/news/28948.jpg

Երեւանում ավարտվեց «Միսս մայրցամաք-7» մոդելների մրցույթ-փառատոնը։ Մրցույթին, որը տեղի ունեցավ օգոստոսի 15-27-ին, մասնակցեեցին աշխարհի 23 երկրների մոդելներ` Իտալիայից, Բուլղարիայից, Շվեյցարիայից, Թուրքիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Մոլդովայից, Բելառուսից, Ռուսաստանից, Ղազախստանից, Հարավային Կորեայից եւ այլն:

Ամփոփիչ փուլը կայացավ օգոստոսի 26-ի երեկոյան. Աղջիկներն իրենց գեղեցկությունը երեւանյան հանդիսատեսին ցուցադրեցին իրենց երկրների ազգային տարազով, այնուհետեւ պոդում բարձրացան երեկոյան զգեստներով: Իսկ արդեն վերջում, հայ հանդիսատեսը «նոկաուտի» ենթարկվեց գեղեցկուհիներին տեսնելով բիկինիներով:

Պոդիումում իշխում էր աչքերի փայլը, գեղեցկուհիների շքեղ հագուստները եւ դահլիճն ամեն անգամ քարանում էր` հերթական գեղեցկուհուն սպասելիս: Իսկ անակնկալները հետեւում էին մեկը մյուսին: Այսպես. Ռուսաստանը ներկայացնող մոդել Նատալիան ամառային այս եղանակին պոդիում բարձրացավ շքեղ մուշտակով եւ բեմում մնաց շուրջ 20 րոպե: Կարելի է պատկերացնել գեղեցկուհու այն տանջանքները, որոնք նա կրեց հանդիսատեսին գոհացնելու համար: Իսկ իտալուհի Ջուլիան հագել էր մարմինը կիպ գրկող սեքսուալ կարճ շրջազգեստ` Իտալիայի դրոշի գույներով:

Մի խոսքով, ժյուրին լուրջ ընտրության առաջ էր կանգնած: Վերջապես դահլիճը քարացավ, երբ եկավ հաղթողի անունը հրապարակելու պահը: Առաջին տեղը զբաղեցրեց Ղազախստանը ներկայացնող գեղեցկուհին, 2-րդ տեղը` Ուկրաինան, 3-րդ տեղը` Ռումինան, 4-րդ տեղը` Բելառուսը եւ վերջապես լավագույն 5-յակը եզրափակեց ռուսաստանցի Նատալիան: Բացի այդ, ժյուրին որոշեց առանց մրցանակի չթողնել թուրք գեղեցկուհուն, ով արժանացավ լավագույն ազգային տարազ մրցանակին:

Նշենք, որ մրցույթի կազմակերպիչները հնարավորություն տվեցին աղջիկներինոչ միայն իրենց գեղեկցությամբ հմայել երեւանյան հանդիսատեսին, այլեւ մասնակցել ֆոտոնկարահանումների: Նրանց այցելել էին Սեւան, Գառնի ու Գեղարդ եւ շատ տպավորված էին: Ի դեպ, գեղեցկուհիները հանդիպել էին Երեւանի քաղաքապետին, Արարատի եւ Կոտայքի մարզպետներին:

http://www.youtube.com/watch?v=YXlohNsKtqg&feature=player_embedded

http://news.am/arm/news/28948.html

Ինչուիկ
31.08.2010, 12:30
Մոսկվայում հայ կինը դանակահարել է իր հայրենակիցներին և փախուստի դիմել

Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է Հայաստանի 25-ամյա քաղաքացուն, ով կենցաղային վեճի ժամանակ դանակի հարվածներ է հասցրել իր 4 ծանոթներին:
Վեճը տեղի է ունեցել զարդեղենի պատճառով:

Երկուշաբթի մոսկովյան բնակարաններից մեկում բռնկվել է ընտանեկան վեճ, որն ավարտվել է դանակահարությամբ: Հարևանները, օգնության ճիչեր լսելով, անմիջապես ահազանգել են` զանգելով ոստիկանություն, հաղորդում է Интерфакс-ը` վկայակոչելով իրավապահ մարմիններին:

Հանցանքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ կինը դանակով չորս մարդու է վիրավորել, մասնավորապես` Մոսկովյան շրջանի 42-ամյա բնակչին, 12-ամյա մի աղջկա, Ստավրոպոլի 32-ամյա բնակչուհուն և նրա 13-ամյա որդուն: Տղային որովայնի վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել, իսկ մյուսների վնասվածքների մասին առայժմ չի հաղորդվում:

«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ բոլոր տուժածները հայ են, իսկ դանակահարություն իրականացրած անձը ՀՀ-ի քաղաքացի է, ով փախուստի է դիմել դեպքի վայրից»,- հաղորդում են ոստիկանությունից:

Norton
01.09.2010, 18:41
Չի դիմացել այծի գայթակղությանն ու բռնաբարել է խեղճ կենդանուն

http://tert.am/g_image.php?id=97825&tmb=3
Թուրքիայում այծի բռնաբարության կասկածանքով ձերբակալվել է 33-ամյա Յ.Գ.-ն:

Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Մարմարիսի շրջանի Իչմելեր ավանում: 1 տարեկան էգ այծի տերը` Ֆաթմա Ջ.-ն, հանցանքի պահին բռնացրել է Յ.Գ.-ին և զանգահարել ոստիկանություն:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Յ.Գ.-ին:

Հարցաքննության ընթացքում 33-ամյա զոոֆիլը հայտարարել է, որ երբ տեսնում է կենդանիներին, իրեն չի կարողանում կառավարել:

Հավանաբար, հանցագործի զոհերի թվում կան նաև ուրիշ կենդանիներ:

Tert.am
:D:D

ministr
01.09.2010, 21:54
Բայց հլա էծի դավոլնի մռութը նայեք :)))))))

Magnolia
02.09.2010, 07:32
«Да здравствует наш суд! Самый гуманный суд в мире!»

Խնդրում եմ ներել ռուսերեն գրառման համար, պարզապես շատ բնորոշիչ է:

Դեպքը պատահել է ԱՄՆ-ում մոտ մի տարի առաջ, երբ քննվում էր սպանության գործ. կինը սպանել էր ամուսնուն: Ինչպես պարզվեց քննության ընթացքում, կինը շատ էր սիրում իր ամուսնուն, այնքան շատ, որ չէր կարողացել ներել դեպքից մի շաբաթ առաջ իր եփած ճաշի մասին արված դիտողության համար, և...:
Դատավորները շատ երկար մտածեցին, քննեցին գործը, մի լավ հարցաքննեցին կնոջը, որ "սիրուց դրդված" ամուսնու վերջը տվել էր, և համոզվեցին, որ այդպիսի խոսքերից հետո նա այլ ելք չուներ:Կնոջն արդարացրին:
Կեցցե' արդարությունը:D:

ԱՄՆ-ի մի գիտական լաբարատորիայում հավաքարարը սպանել էր երիտասարդ գիտաշխատողին, որովհետև նա մի քանի օր առաջ իրեն խնդրել էր ավելի ուշ մաքրել իր սենյակը, քանի որ ինքը դեռ աշխատում էր: Այս վիրավորանքը կուլ տալ չկարողանալով, հավաքարարն արյամբ է մքրել իր արատավորված անունը:

Norton
07.09.2010, 18:50
Բրազիլիայում պատգամավորի թեկնածուները էրոտիկ ցուցապաստառներ են փակցրել երկրով մեկ

http://tert.am/g_image.php?id=98654&tmb=3
Հոկտեմբերի 3-ին Բրազիլիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կանայք որոշել են ձայն հավաքելու համար գործի դնել իրենց բարեմասնությունները:

Agence France Presse-ի փոխանցմամբ` Քրիստոնեա-աշխատավորական կուսակցությունից պատգամավորության թեկնածու, Տատի անունով հայտնի 30-ամյա երգչուհին Ռիոյի խորտկարաններում տարածել է իր էրոտիկ պատկերով նախընտրական ցուցապաստառները:
Նման քայլի են դիմել նաև Սան Պաուլոյից խորհրդարանական մանդատի համար պայքարող «ձմերուկ կին» մականունով հայտնի Ռենետա Ֆռայսոնը և «տանձ կին» մականունով հայտնի Սյուելեն Ռոչան:

Tert.am
:))

tikopx
14.09.2010, 20:02
Երեկ մի կին մոռացել է իր նորածին երեխային ինքնաթիռի զուգարանում
Բախրեյն-Մանիլա թռիչք կատարող ինքնաթիռում գտնվող կինը ծննդաբերել է հենց ինքնաթիռի զուգարանում`ինչպես հայտնում է The Daily Telegraph-ը:Կինը թողել է երեխային աղբի ամանում և հեռացել ինքնաթիռից հաջող վայրէջքից հետո:Ցավոք այն մարդիկ ,ովքեր ուղեկցում եին կնոջը չեն նկատել ոչ մի տարբերություն:Երեխային հայտնաբերել են օդանավակայանի աշխատողները,երբ ուշադրություն են դարձրել,որ աղբի ցելաֆոնում ինչ որ բան է շարժվում:Երեխային միանգամից փոխանցել են բժիշկներին, և ըստ նրանց գնահատականի նա չի տուժել:
Ինքնաթիռի նստարաններից մեկի վրա հայնաբերել են արյան հետքեր, ինչը և թույլ էէ տվել քննիչներին հայտնաբերել նրա մորը:

Կարևորը լավ ավարտա ունեցել և և երեխան չի տուժել:
Երեխային անվանել են Ջորջ Ֆրենսիս Ավիաընկորության պատվին:
ի դեպ ավելացնեմ , այն մարդիկ ովքեր ծնվում են ինքնաթիռում ստանում հատուկ տոմս թռիչքներ իրականացնելու համար երբ ուզեն ինչքան ուզեն այդ ընկերության հաշվին`իրենց իքնաթիռներով, դա ավիաընկերություների համար համարվում է լավ խորհրդանիշ, երբ երեխան ծնվում է ինքնաթիռում
ես էլ աղբյուրը` ԱՀԱ (http://lenta.ru/news/2010/09/14/baby/)

Valentina
14.09.2010, 20:27

:o
բայց կարողա չի մոռացել,երևումա մտքին եղելա ետ մոռանալը

---------- Ավելացվել է՝ 21:27 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:25 ----------

հաաաաա, "մոռացեեեեեել", պարզա

Ձայնալար
29.09.2010, 12:19
Աֆրիկայում հայտնաբերվել է վարդագույն գետաձի

http://www.hraparak.am/wp-content/uploads/2010/09/2ccea.jpg

Մյուս լուսանկարները՝ այստեղ (http://www.hraparak.am/2010/09/29/afrikayum-haytnabervele-vardaguyn-getadzi/)

SSS
04.10.2010, 11:59
Սա տեսել եք ? :(

Սկեսուրն ու ամուսինը ծեծել են կնոջը, հետո գլորել աստիճաններից ցած ու խոշտանգված մարմինը քարշ տվել տուն (վիդեո)
Հոկտեմբեր 04, 2010 | 09:05

«Քրոջս ծեծելով սպանել են իր ամուսինն ու սկեսուրը, իսկ ոստիկանությունն ամեն ինչ անում է, որ ծածկադմբոց անի ու մեղավորները չպատժվեն»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պնդեց հոկտեմբերի 1-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի քույրը՝ Հասմիկ Պետրոսյանը: Նա մի զարհուրելի պատմություն պատմեց իր վաղամեռիկ քրոջ ամուսնական կյանքի մասին, ինչից պարզ դարձավ, որ 20-ամյա կինը մշտապես ծեծվել, նվաստացվել ու խոշտանգվել է սկեսրոջ ու ամուսնու կողմից, իսկ պատճառը եղել է...փողը:

«Քույրս ամուսնացել է 2008-ի մարտին եւ հենց սկզբից նրա ու ամուսնու ընտանիքի անդամների հարաբերությունները լավ չէին. քրոջս անընդհատ ծեծում էին, այն աստիճան, որ քիթ ու բերանից արյուն էր գնում, ուշաթափվում ու ընկնում էր գետնին: Մի քանի անգամ եկել է իմ ու ամուսնուս տուն, մեջքն ամբողջովին կապտուկների մեջ: Հարցրել ենք՝ ի՞նչ է եղել, ասել է՝ կեսուրս է ժարովնիկով խփել մեջքիս»,-պատմում է Հասմիկը: Նրա խոսքով՝ քրոջն անընդհատ ծեծել են, պահանջելով, որ զանգի ու հարազատներից, մասնավորապես՝ քրոջ ամուսնու ընտանիքի անդամներից փող պահանջի՝ մեքենա գնելու համար:

«Քույրս, որպես երկկողմանի ծնողազուրկ, ամեն ամիս 70 հազար դրամ փող էր ստանում, եւ նաեւ կրթաթոշակ: Քանի որ ամուսինը սովորում էր Մասիսի քոլեջում որպես, այսպես ասած՝ «դզող-փչող», քույրս իր չորս ամսվա փողը հավաքել էր, որ ամուսնու ատեստատը վերցնեին: Բայց ամուսինը քրոջիցս թաքուն փողը տարել, մեքենա էր բերել ու անընդհատ ծեծում ու ստիպում էր, թե հարազատներիցդ փող ուզի, որ մեքենայի մնացած փողը տանք: Ու այդ ամեն ինչն իմ աչքի առաջ էր տեղի ունենում: Քրոջս ծեծում էին նույնիսկ հղի ժամանակ»,-հուզված պատմում էր Հասմիկը: Նա ասաց, որ մի քանի անգամ դիմել են Մասիսի ոստիկանություն, եւ Զարուհու ամուսինը՝ Յանիս Սարկիսովը, անգամ գրություն է տվել, որ եթե փորձի կնոջը նորից ծեծել, պատասխանատվության է ենթարկվելու:

«Ստացվեց այնպես, որ քույրս բաժանվեց ամուսնուց եւ եկավ ու մոտ երկու շաբաթ մեզ մոտ ապրեց: Ամեն օր ամուսինը զանգում ու սպառնում էր, որ եթե տուն չվերադառնաս, գալու եմ քեզ էլ, քրոջդ ընտանիքին էլ սպանեմ, կամ, եթե դուրս գաս, դրսում եմ սպանելու»,-շարունակեց պատմել Հասմիկը: Ի դեպ, Յանիսը, ըստ Հասմիկի պատմածի, հոխորտացել է, որ իր դեմ խաղ չկա, քանի որ իր մորաքրոջ տղան Էջմիածնում զինվորական գծով բարձր պաշտոն է զբաղեցնում: Նա նաեւ ասել է, որ կինն էլ որբ աղջիկ է՝ ինչ ուզի հետը կանի, կուզի՝ կսպանի: «Իսկ վերջին անգամ, եկավ մեր տուն, բռնեց քրոջս ու մազերից քարշ տալով տարավ մինչեւ բենզալցակայան»,-ասաց մահացած կնոջ քույրը: Հասմիկի պատմածները հաստատեց նաեւ նրա սկեսուրը՝ Անահիտ Կարապետյանը, ով մի քանի անգամ ականատես է եղել, թե ինչպես է Յանիսը ծեծել Զարուհուն, տեսել է նաեւ մարմնի վրայի կապտուկները:

Նույնը պատմեց նաեւ Բյուրեղավանի «Խնամքի եւ պաշտպանության» կենտրոնի տնօրեն Գայանե Մարգարյանը: (Այս կենտրոնի սաներն են եղել Հասմիկն եւ Զարուհին): Նա նշեց, որ մի քանի անգամ զրուցել է իր սանուհու հետ, իմանալու, թե ինչպես է ամուսնական կյանքն անցնում: Զարուհին բողոքել է, թե ամուսինն ու սկեսուրը օր ու արեւ չեն տալիս, ծեծում ու նվաստացնում են: «Զարուհին շատ խելոք, համեստ ու հանգիստ աղջիկ էր, ուղղակի 10-րդ դասարանում փախավ էդ տղայի՝ իր ամուսնու հետ: Մենք անընդհատ կապ էինք պաշտպանում նրա հետ, անընդհատ այցելում էր մեզ: Իսկ երբ երեխան ծնվեց, ես ավելի հաճախ էի զանգում, հետաքրքրվում: Իսկ մոտ վեց-յոթ ամիս առաջ արդեն բողոքում էր, թե կյանքս լավ չի, անընդհատ ծեծ ու ջարդի մեջ եմ, ինձ ու երեխայիս ահ ու սարսափի մեջ են պահում: Իսկ 15 օր առաջ զանգեց, սկսեց լացել, թե մեր տունն անընդհատ կռիվ է, սկեսուրս սենց, տեգրս սենց...ու այսպես շարունակ»,-ասաց տնօրենը:

Զարուհու հարազատները պնդում են, որ երբ մահվանից առաջ հիվանդանոց է տեղափոխվել, մի քանի օր շարունակ տանը դաժան ծեծի է ենթարկվել, ինչին ականատես են եղել նաեւ հարեւանները, ովքեր, ի դեպ, այդ մասին ցուցմունք են տվել Մասիսի ոստիկանությունում: «Հարեւանները ցուցմունք են տվել, թե ինչպես են քրոջս մահվան օրը մտել նրանց տուն եւ տեսել, թե ինչպես են քրոջս քացու տակ գցել, ծնկներն ու մատները կոտրել, գլուխը ջարդել ու բերանը շոր մտցրել, որ արյունը կտրվի: Հետո հարեւաններից մեկը տղային ասել է, որ զանգի ու ոստիկանություն կանչի: Երբ սկեսուրն ու ամուսինն իմացել են, որ ոստիկանությունը պետք է գա, քրոջս ծեծված վիճակում գլորել են աստիճաններից ցած, նորից քարշ տվել տուն, որպեսզի ոստիկանությանն ասեն, թե աստիճաններից է գլորվել ու ջարդուփշուր եղել»:

Ի դեպ, մինչ ոստիկանությունը կժամանի՝ հարեւանները նրան Մասիսի հիվանդանոց են տեղափոխել, իսկ այդտեղից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ եւ մահացել է: Ի դեպ, Զարուհին, ըստ նրա հարազատների պատմածի, երբ փորձել է օգնություն կանչել եւ զանգահարել քրոջ սկեսրոջը, ամուսինը բռնացրել է «հանցանքի» պահին ու կոտրել կնոջ մատները:

Ի դեպ, Հասմիկը պատմեց, որ երբ Մասիսի ոստիկանությունում ցուցմունք է տվել՝ պատմելով քրոջ ծեծի մասին, քննիչն անընդհատ հայտարարել է, թե իր պատմածները կաեւոր չեն, դա գործի հետ կապ չունի՝ փորձելով իր ձեւակերպմամբ՝ «սվաղել» գործը: Իսկ Հասմիկի սկեսուրը պատմեց, որ երբ ինքը բողոքել է քննիչի աշխատանքից, իրեն ոստիկանության աշխատակիցները սաստել են, դուրս հրավիրել ու ասել. «Ցավում ենք, որ ձեր հարազատը մահացել է, իսկ իրենք էլ վիժվածքներ են»: Ի դեպ, Զարուհու ամուսինն էլ ցուցմունք է տվել, ասելով, թե «ես մեղք չունեմ, ընկել, մահացել է»: Զարուհու հարազատները ահազանգում են, որ ոստիկանությունը փորձում է գործը սվաղել, քանի որ Զարուհին «անտեր երեխա է»:

Ոստիկանությունն ու Դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնը հակասո՞ւմ են իրար

Ուշագրավ է, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Զարուհի Պետրոսյանը հիվանդանոց է տեղափոխվել «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք`առանց տեղաշարժի, եւ մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ» ախտորոշմամբ: Նա, ըստ ոստիկանության, «հիվանդանոցում հայտնել է, որ գլխապտույտի հետեւանքով վայր է ընկել»: Հասմիկի պատմելով՝ քույրը մահացել է ժամը 1-ին, մինչդեռ, ըստ ոստիկանության հաղորդագրության, նա մահացել է ժամը 3-ին:

Ի դեպ, ըստ Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի տեղեկանքի՝ Զարուհի Պետրոսյանը մահացել է «ծանր հեմոռագիկ շոկից, կրծքավանդակի եւ որովայնի համակցված փակ, բութ տրավմայից»: Տեղեկանքում չեն նշվել գանգուղեղի հեմատոմայի, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածքի եւ մարմնի տարբեր շրջանների արյունազեղումների մասին: Քննիչը Հասմիկին պատմել է, որ ինքը գիշերը ժամը 2-ին այցելել է Զարուհուն, ով ասել է, թե ընկել է աստիճաններից: «Քույրս ժամը 1-ին է մահացել, քննիչը ո՞նց է նրա հետ ժամը 2-ին խոսել»,-տարակուսում է Հասմիկը, ում, ի դեպ, երկար ժամանակ թույլ չեն տվել տեսակցել քրոջը: Բժիշկները Զարուհու մահվանից հետո Հասմիկին պատմել են, որ Զարուհին իրենց խնդրել է՝ «ամուսնուս չդատեք»: Ի դեպ, Զարուհին մեկ ու կես տարեկան դուստր ունի, որի գտնվելու վայրն այս պահին հայտնի չէ:

news.am (http://news.am/arm/news/33022.html)

http://www.youtube.com/watch?v=RVUBPD2gdQY&feature=player_embedded

http://farm5.static.flickr.com/4110/5044391620_f41ff7ea82_o.jpg
http://farm5.static.flickr.com/4129/5043768049_3dd5878644_o.jpg

Ֆրեյա
04.10.2010, 14:22
Սարսափելի ա... խոսքեր չունեմ... :(

SSS
04.10.2010, 14:33
20-ամյա կնոջը ծեծի ենթարկած եւ մահվան հասցրած ամուսինը ձերբակալվել է
Հոկտեմբեր 04, 2010 | 14:58

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 1-ին մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, հավելելով, որ Զարուհի Պետրոսյանին մահվան է հասցրել ամուսինը՝ Յանիս Սարկիսովը` դաժանաբար ծեծելով կնոջը: Յանիս Սարկիսովն այժմ ձերբակալված է: Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ նախաքննությունն ավարտվել է, դեպքը բացահայտվել է եւ այդ մասին համապատասխան տեղեկատվությունը մոտ մեկ ժամից կտեղադրվի ոստիկանության կայքում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք` առանց տեղաշարժի, եւ մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Նույն օրը, Զարուհի Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հոկտեմբերի 1-ին, ժամը 3-ին մահացել էր: Ըստ Հայաստանի ոստիկանության՝ 20-ամյա աղջիկը հիվանդանոցում հայտնել է, որ գլխապտույտի հետեւանքով վայր է ընկել, մինչդեռ, ինչպես NEWS.am-ին հայտնել էին Պետրոսյանի հարազատները, նրան օրեր շարունակ դաժան ծեծի էին ենթարկել ամուսինն ու սկեսուրը:

Սկեսուրը հրաժարվել է ընդունել տղայի կողմից ծեծված ու մահացած հարսի դին. նա ասել է՝ «Ճիշտ ենք արել, որ ծեծել ենք»
Հոկտեմբեր 04, 2010 | 15:28

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 1-ին ամուսնու եւ սկեսուրի ծեծից մահացած Զարուհի Պետրոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 5-ին, Աբովյան քաղաքում, իսկ այսօր երեկոյան տեղի կունենա նրա հոգեհանգստի արարողությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Բյուրեղավանի «Խնամքի եւ պաշտպանության» կենտրոնի տնօրեն Գայանե Մարգարյանը: (Այս կենտրոնի սանն է եղել Զարուհի Պետրոսյանը):

Զարուհու դին տեղափոխվելու է նրա քրոջ՝ Հասմիկ Պետրոսյանի ամուսնու բնակարան: Ինչպես ասաց Գայանե Մարգարյանը՝ Զարուհու Պետրոսյանի սկեսուրը՝ Լիլիան, չի համաձայնել, որ իր հարսի թաղման հետ կապված արարողությունները տեղի ունենան այն տանը, ուր նա հարս է գնացել: Նա նույնիսկ հայտարարել է, թե «մենք ճիշտ ենք, լավ ենք արել, որ ծեծել ենք»:

Ի դեպ, առայժմ հայտնի չէ, թե որտեղ է Զարուհու մեկուկես տարեկան դուստրը: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան այժմ իր հոր ազգականներից մեկի տանն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք` առանց տեղաշարժի, եւ մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Նույն օրը, Զարուհի Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հոկտեմբերի 1-ին, ժամը 3-ին մահացել էր:

Ինչպես NEWS.am-ին հայտնել էին Պետրոսյանի հարազատները, նրան օրեր շարունակ դաժան ծեծի էին ենթարկել ամուսինն ու սկեսուրը, ինչի հետեւանքով կնոջը տեղափոխել էին հիվանդանոց, որտեղլ էլ նա մահացել էր:

news.am

Ֆրեյա
04.10.2010, 14:36
Ժող, վատ եմ :((( Կարող ենք մի բան անել՞

հ.գ. եկեք գնանք էդ տղային ու մորը վառենք, էլի... խնդրում եմ :cry

VisTolog
04.10.2010, 16:42
Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ՙգանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք` առանց տեղաշարժի, և մարմնի տարբեր շրջանների արնազեղումներ՚ ախտորոշմամբ իրենց մոտ էր ընդունվել 1990 թ. ծնված Զարուհի Պետրոսյանը: Նա հիվանդանոցում հայտնել էր, որ գլխապտույտի հետևանքով վայր է ընկել:
Նույն օրը, Զարուհի Պետրոսյանը տեղափոխվել էր ՙԷրեբունի՚ Բ/Կ, որտեղ հոկտեմբերի 1-ին, ժամը 03.00-ին մահացել էր:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 30-ին Զ.Պետրոսյանին իր բնակարանում ծեծի է ենթարկել ամուսինը` 1980 թ. ծ. Յանիս Ս.-ն:
Յանիս Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

police.am (http://police.am/am/operativampopagir/marmnakan-vnasvacq-mahvan-elqov/346-2010-10-04-21-37-23)

---------- Ավելացվել է՝ 17:42 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:41 ----------

Իսկ տեսանյութում ասում են ժամը 2ին::8

Հայուհի
04.10.2010, 17:47

Մասիսում ինչ-որ պապիկի էլ են մինչև մահ ծեծել ու թալանել, բայց ստույգ չի, ուղղակի ասեկոսեներ են...:8

Հայկօ
04.10.2010, 21:13
Ահավոր ա... Անընդհատ փորձում եմ մտածել, որ գուցե ամեն ինչ նենց չի եղել, ոնց որ ներկայացնում են, գուցե թերթերը խաբում են, հորինում են, անգղների նման հավաքվել ու խրախճում են դիակի վրա... Բայց գիտեմ՝ ներքուստ ուղղակի ինձ համար նողկալի ա էն միտքը, որ էդ ճիշտ ա: Որ հնարավոր ա՝ մարշուտկի կամ վերելակի մեջ էդ կարգի բ-ի ծնունդ ա եղել կողքս, ու ես չեմ իմացել: Նողկալի ա, որ իրանք ուղղակի կան: Սենց պահերին ուզում ես հավատալ, որ ինչ-որ տեղ, այնուամենայնիվ, դժոխքը կա, սպասում ա, ու որ շատ չի մնացել սպասելուն:

AniwaR
04.10.2010, 23:26
Ու ինչպես միշտ առիթը բաց չեն թողնում (հարազատները դեռ հասկանալի է, պանիկայի մեջ են, մերձավորին են կորցրել և այլն, վախենում են մի բան էնպես չլինի, բայց լրատվամիջոցնե՞րը) հետաքննության/նախաքննության մարմիններին սևացնելու: Ասա, թե քննիչին կամ ոստիկանության աշխատակցին հազար տարի պետք ա (մանավանդ էս) գործի մեջ ինչ-որ բան էնպես չանելը կամ իրար խառնելը:

Lianik
06.10.2010, 10:35
2010թ. հոկտեմբերի 5-ի առավոտյան ֆրանսիական Բանյո քաղաքի քաղաքապետարանի պատվիակությունը` քաղաքապետի տեղակալ Յասմին Բուջենահի գլխավորությամբ մշակութի ղեկավար Պատրիկ Ալեքսանյանը, քաղաքացիության սպա Աիշա Մութաուկիլը, խորհրդի անդամ Թիեղի Լըֆղեն, Կայուն զարգացման դեպարտամենտի ղեկավար Բեսոն Ժոն Մաղկը, Բանյոի ներկայացուցիչ տիկին Ղիվիեղը, Լոռու մարզպետի տեղակալ Աղվան Վարդերեսյանը և Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչ Սուրեն Կարապետյանն այցելեցին ՀՍԻԿ կրթամշակութային կենտրոն:
Շարունակությունը http://voskemijin.ucoz.org/

Jarre
12.10.2010, 10:16
Ամոթ չի՞, արա.... (սկի չգիտեմ էլ ինչ սմայլիկ դնեմ)

Չեմպիոնի արձանը վաճառել են 18 հազար դրամով

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մասնագիտացված դպրոցի մուտքի մոտ կրկին փակցվել է մարմնամարզության բազմակի եւ օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի բրոնզե արձանիկը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին մարզադպրոցի մուտքի մոտից անհայտ անձինք գողացել էին չեմպիոնի բրոնզե արձանիկը:

Այն չեմպիոնին վերադարձրել է գունավոր մետաղների ընդունման կետի մի աշխատակից:

«Այդ մարդ չցանկացավ ներկայանալ, ոչ էլ ասաց, թե ով է իրեն վաճառել արձանիկը: Միայն պատմեց, որ այն գնելուց հետո անմիջապես չի հալեցրել, իսկ երբ լսել է լուրը, որ դա իմ արձանիկն է` որոշել է անհապաղ վերադարձնել»,-«Ա1+»-ին պատմեց Ալբերտ Ազարյանը:

Մարզադպրոցում արձանիկը լվացել են, փայլեցրել եւ տեղադրել նախկին տեղում:

Նշենք, որ գողերը արձանիկը գունավոր մետաղների ընդունման կետում վաճառել են 18 հազար դրամով: Ըստ Ալբերտ Ազարյանի` վերադարձնողը ցանկացել է անհայտ մնալ եւ անհարիր է համարել չեմպիոնից փոխհատուցում վերցնելը: «Ուղղակի ասաց, որ շատ է հարգում ինձ եւ ամաչում է մեր համաքաղաքացիների նման արարքից»,- ասաց Ալբերտ Ազարյանը:

Աղբյուր՝ A1+ (http://www.a1plus.am/am/social/2010/10/11/albert-azaryan)

ՀԳ՝ հալալ ա, էտ աշխատակցին

Lianik
15.10.2010, 12:08
Առաջիկա ձմեռն ամենացուրտը կլինի վերջին 1000 տարում
Օդերևութաբանները կանխատեսում են, որ գալիք ձմեռը կարող է ամենադաժանը լինել վերջին հազարամյակում։
Նրանց կարծիքով՝ Գոիֆսթրիմ հոսանքի ջերմությունը կմարի և կդադարի Եվրոպան պաշտպանել արկտիկական սառնամանիքից. վերջին մի քանի տարում նրա արագությունը կրկնակի նվազել է, և պաղեցումն արդեն նկատվում է Սկանդինավիայում։ Օդի սառը զանգված կլինի ողջ Եվրասիա մայրցամաքում։
Փորձագետների տվյալներով՝ Գոլֆսթրիմ տաք հոսանքի թուլացումը, հնարավոր է, կապված է ապրիլին Մեքսիկական ծովածոցում տեղի ունեցած նավթի հարթակի վթարի հետ։
Միաժամանակ, ՆԱՍԱ-ի տվյալներով վերջին 18 տարում Գոլֆսթրիմն ավելի տաք ու հզոր է դարձել։ Փոխանցում է 7օր.ամ կայքը:
աղբյուր http://www.yerevaklur.am/full_news.php?id=14425

սառելու ենք :(

Ձայնալար
15.10.2010, 13:36
Ավանդական մաֆիան կնախանձեր հայ-ամերիկյան այդ խմբավորմանը, գտնում է ԱՄՆ դաշնային դատախազը
14 հոկտեմբերի 2010 - 11:38 AMT 06:38 GMT PanARMENIAN.Net

Չորեքշաբթի վաղ առավոտյան Նյու Յորքում ու Լոս Անջելեսում ձերբակալվել են հանցավոր սինդիկատի շուրջ 40 անդամներ, որի կորիղը կազմում էին Հայաստանից ներգաղթյալները և այդ երկրի քաղաքացիները: Նրանց մեղադրնք է ներկայացվել հազարավոր բժիշկների ու հաճախորդների անձնական տվյալները գողանալու համար, որոնք հանցագործներն օգտագործում էին «Մեդիքեյր» համակարգից միլիոններ կորզելու համար: Այդ մասին Նյու Յորքում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է դաշնային դատախազ Պրիտ Բհարարան: Բացի այդ, մեղադրանքներ են ներկայացվել նաև Օհայո, Նյու Մեքսկիո և Ջորջիա նահանգներում:

Ըստ դատախազի, խոսքը գնում է պատմության մեջ խոշորագույն խարդախության մասին տարեցներին բժշկական օգնության տրամադրման դաշնային ծրագրի սխեմայում: Մեղադրյալները, օգտագործխելով տվյալները, 118 ֆիկտիվ կլինիկա են բացել ԱՄՆ 25 նահանգներում: Նրանք վճարման են ներկայացրել 100 մլն դոլար ընդհանուր գումարի հաշիվներ բժշկական ծառայությունների դիմաց, որոնք ոչ ոք չի տրամադրել: Հանցագործները կարողացել են 35 մլն դոլար ստանալ մինչ ձերբակալությունը: Ըստ Նյու Յորքի ոստիկանության պետ Ռեյմոնդ Քելլիի, Նյու Յորքում խմբավորման ղեկավարումն իրականացվում էր մի փոքր գրասենյակից: Բհարարան համեմատել է այդ խմբավորումը «դասական «Կոզա նոստրայի» հետ՝ հավելելով, սակայն, որ «ապօրինի եկամուտների, աշխարհագրական ընդգրկմամբ և հավակնությունների տեսակետից, ավանդական մաֆիան կարող է նախանձել այդ հայ-ամերիկյան խմբավորմանը»:

Խմբավորման ղեկավարն օրենքով գող Արմեն Ղազարյանն էր Պզո մականունով: Անմիջական ղեկավարությունն իրականացնում էին Դավիթ Միրզոյանը Լոս Անջելեսում և Ռոբերտ Թերջանյանը Նյու Յորքում, գրում է VOA News-ը:

http://www.panarmenian.net/arm/world/news/55201/%D4%B1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B4%D5%A1%D6%86%D5%AB%D5%A1%D5%B6_%D5%AF%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B1%D5%A5 %D6%80_%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%A1%D5%B5%D5%A4_%D5%AD%D5%B4%D5%A2%D5%A1%D5%BE%D5%B8%D6%8 0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A8_%D5%A3%D5%BF%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4_%D5%A7_%D4%B1%D5%84%D5%86_%D5%A4%D5%A1%D5%B7%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D 5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A6%D5%A8

http://news.yahoo.com/s/nm/20101014/ts_nm/us_newyork_crime
http://www.reuters.com/article/idUSTRE69C67620101013

Askalaf
15.10.2010, 14:20
...Իսկ ֆուտբոլային դիվանագիտությունը ինչպես ծառայել, այնպես էլ ծառայում է իր նպատակին, եւ պրոցեսի մասնակիցներից յուրաքանչյուրը իր բաժին օգուտը ստացել է. Ռուսաստանը ծառայություն է մատուցել ԱՄՆ-ին եւ Թուրքիային եւ սրա դիմաց այլ ծառայություններ ստացել, Սերժ Սարգսյանը Օբամայի-բանի հետ նկարվելու եւ CNN-Եվրանյուզով ցուցադրվելու առիթ է ստացել, Թուրքիան հաջողությամբ քիթը խոթել է ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթաց, Բարաք Օբաման էլ` արդեն ասացինք...

Ն.Փ.
Աղբյուր (http://www.nikolpashinyan.com/?p=1863#more-1863)

:D :D :D Էս մեր Նիկոլը լռիվ դեմքա է։

Ապե Ջան
15.10.2010, 14:32
Առաջիկա ձմեռն ամենացուրտը կլինի վերջին 1000 տարում

Ամեն տարի լսում ենք, «էս ձմեռ ամենացուրտ ձմեռնա լինելու» տենցել չստեսանք էդ ցուրտ ձմեռները :))

VisTolog
15.10.2010, 15:30
Ավտոտեսուչը փրկվել է գայլերի ոհմակից` օրինախախտի ավտոմեքենայի մեջ փակվելով (վիդեո)

ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 2010

Ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել Ռոստովն ու Տագանրոգը միացնող M-23 մայրուղու վրա: Տեսահսկման համար տեղադրված խցիկներն արձանագրել են, թե ինչպես է ճանապարհային ոստիկանը փրկվում երթեւեկելի մասում հանկարծակի հայտնված գայլերի ոհմակից` իր կողմից կանգնեցված մեքենայի մեջ փակվելով: «Սերյոգա, գայլերը»,- հնչում է գործընկերոջ ճիչը, եւ ոստիկանը դողացող ձեռքերով բացում է մեքենայի հետեւի դուռը եւ թռնում ներս` հազիվ ազատվելով «հետապնդողներից»: Որպես շնորհակալություն ոստիկանը չի տուգանում օրինախախտին:

Լեգենդի համաձայն, միջադեպը նկարահանել են երկու տեսախցիկներ` արտաքին դիտարկման եւ տեսաարձանագրիչ, որը տեղադրված է եղել հենց ավտոմեքենայում: Այնինչ ուշադիր դիտողներն անմիջապես նկատել են, որ հոլովակը սարքված է. արտաքին տեսախցիկի արձանագրած կադրերում տեսուչը բավական կտրուկ կերպով բացում է դուռը ձախ ձեռքով, իսկ տեսաարձանագրիչի կադրերում նա ձգում է բռնակն աջ ձեռքով: Կային եւ մի քանի այլ մանր չհամընկնումներ: Կան ենթադրողներ, որ սա քիչ հայտնի ֆիլմից վերցված կադրեր են, եւ ոմն մեկը որոշել է դրանք «վերանկարահանել»` Ճանապարհային ոստիկանությանը ծաղրելու նպատակով: Ուշագրավ է, որ այս լուրը, հայտնվելուց ժամեր անց, անհետացել է բոլոր լրատվական ծառայությունների կայքերից, իսկ Ռուսաստանի ՆԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հերքումով:

«Ուշադիր դիտելու դեպքում նկատելի է, որ մայրուղու անվան մեջ M տառը լողում է, բացի այդ մենք նման աշխատակից չունենք, չունենք նույնիսկ նման մայրուղի,- մեկնաբանել է Ճանապարհային ոստիկանության լրատվական ծառայության աշխատակիցներից մեկը,- այսպիսի դեպքերում ոստիկանները պարտավոր են միանգամից զեկուցել, որ այլ մարդիկ չտուժեն: Հնարավոր է նման դեպք եղել է, սակայն ոչ Ռոստովի շրջանում»:

hraparak.am (http://www.hraparak.am/2010/10/15/avtotesuche-prkvele-gayleri-vohmakic-orinaxaxti-avtomeqenai-mej-pakvelov/)

Հայկօ
15.10.2010, 20:23
Ավանդական մաֆիան կնախանձեր հայ-ամերիկյան այդ խմբավորմանը, գտնում է ԱՄՆ դաշնային դատախազը

Էդ սայթերից մեկի քոմենթներից.

hey people, please don't ever talk about or think of ALL the Armenians like these junk. These Armenians from former Soviet or ARMENIA are just ruining and destroying our reputation. They should be wiped out from the face of the world for playing with the dignity & pride of the other Armenians. They (the trash from Armenia) have also started to change their last names not to be recognized. I hate them, they deserve to be deported. Jailed? they r proud to be jailed and boast about it too. shame on them, I, an Armenian, hate to be called one and never trust to go to stores or clinics, even lawyers who are from ARMENIA.

Թարգմանություն.

Ժող, խնդրում եմ՝ երբեք մի նենց ասեք կամ նենց մտածեք, իբր ԲՈԼՈՐ հայերը էդ անասունների նման են: Նախկին Սովետի կամ ՀԱՅԱՍՏԱՆԻ էդ հայերը ուղղակի փչացնում ու կործանում են մեր հեղինակությունը: Դրանց պետք ա աշխարհի երեսից ջնջել՝ ուրիշ հայերի պատվի ու արժանապատվության հետ խաղալու համար: Դրանք (Հայաստանի զիբիլը) նաև սկսել են իրենց ազգանունները փոխել, որ ոչ ոք չճանաչի: Ես ատում եմ դրանց, դրանք դեպորտի են արժանի: Բա՞նտ: Դրանք հպատրանում են, որ բանտ են ընկնում, գլուխ են գովում դրանով: Ամոթ դրանց. ես՝ հայս, ատում եմ, որ հայ եմ կոչվում, ու երբեք չեմ գնում էն խանութները, էն հիվանդանոցները, նույնիսկ էն փաստաբանների մոտ, ովքեր ՀԱՅԱՍՏԱՆԻՑ են:

Shah
17.10.2010, 11:29
Ադրբեջանում տարածվել է հակահայկական ֆաշիզմ
(http://www.panorama.am/ru/politics/2010/10/17/serzh-sargsyan-journalists1/)

davidus
17.10.2010, 11:49
Ադրբեջանում տարածվել է հակահայկական ֆաշիզմ
(http://www.panorama.am/ru/politics/2010/10/17/serzh-sargsyan-journalists1/)

թույլ չէր... :think

Askalaf
18.10.2010, 22:31
Ավանդական մաֆիան կնախանձեր հայ-ամերիկյան այդ խմբավորմանը, գտնում է ԱՄՆ դաշնային դատախազը
14 հոկտեմբերի 2010 - 11:38 AMT 06:38 GMT PanARMENIAN.Net

Իսկ գիտեք թե ինչից են սկսել կասկածել որ ինչ որ բան այն չէ։
Ուրեմն սրանք սկզբից ամեն ինչ հաշվարկած են արել, բայց հետո որ չեն բռնվել, էնքան են արխաինացել, որ սկսել են ակնհայտ կեղծ տեղեկանքներ ներկայացնել, օրինակ՝ իբր լարինգոլոգը հղի կնոջը USG է արել, կամ ասենք դերմատոլոգը սրտային հիվանդին ստուգումներա արել, կամ հոգեբույժը խիրուրգի պացիենտա ընդունել :D :D :D

Ձայնալար
18.10.2010, 23:00
Ասա վախտ եք գտել կայֆավատ ըլնելու՝ լավն ենք էլի, լավը :D:D

Հայկօ
19.10.2010, 00:01
Ասա վախտ եք գտել կայֆավատ ըլնելու՝ լավն ենք էլի, լավը :D:D

Ըստ որոշ աղբյուրների՝ «եկամուտների» մի մասը ուղիղ գծով գնալիս է եղել դեպի ամենայն հայոց եղբայր Սաշիկի գրպանը:

Արևածագ
19.10.2010, 09:00
Ասա վախտ եք գտել կայֆավատ ըլնելու՝ լավն ենք էլի, լավը :D:D

Իհարկե լավն ենք: :)) Եթե գողանալ՝ուրեմն միլիոն, «համբուրե՞լ»՝ միայն թագուհուն::ok

Ձայնալար
19.10.2010, 15:33
Ըստ որոշ աղբյուրների՝ «եկամուտների» մի մասը ուղիղ գծով գնալիս է եղել դեպի ամենայն հայոց եղբայր Սաշիկի գրպանը:

Չեմ հավատում՝ ինքը էդքան չկա իմ կարծիքով: Իրա փողերը հազիվ մեր բյուջեից գնան՝ ուղիղ գծով:

VisTolog
19.10.2010, 16:43
20-ամյա կնոջը ծեծի ենթարկած եւ մահվան հասցրած ամուսինը ձերբակալվել է
Հոկտեմբեր 04, 2010 | 14:58

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 1-ին մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, հավելելով, որ Զարուհի Պետրոսյանին մահվան է հասցրել ամուսինը՝ Յանիս Սարկիսովը` դաժանաբար ծեծելով կնոջը: Յանիս Սարկիսովն այժմ ձերբակալված է: Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ նախաքննությունն ավարտվել է, դեպքը բացահայտվել է եւ այդ մասին համապատասխան տեղեկատվությունը մոտ մեկ ժամից կտեղադրվի ոստիկանության կայքում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք` առանց տեղաշարժի, եւ մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Նույն օրը, Զարուհի Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հոկտեմբերի 1-ին, ժամը 3-ին մահացել էր: Ըստ Հայաստանի ոստիկանության՝ 20-ամյա աղջիկը հիվանդանոցում հայտնել է, որ գլխապտույտի հետեւանքով վայր է ընկել, մինչդեռ, ինչպես NEWS.am-ին հայտնել էին Պետրոսյանի հարազատները, նրան օրեր շարունակ դաժան ծեծի էին ենթարկել ամուսինն ու սկեսուրը:

Սկեսուրը հրաժարվել է ընդունել տղայի կողմից ծեծված ու մահացած հարսի դին. նա ասել է՝ «Ճիշտ ենք արել, որ ծեծել ենք»
Հոկտեմբեր 04, 2010 | 15:28

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 1-ին ամուսնու եւ սկեսուրի ծեծից մահացած Զարուհի Պետրոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 5-ին, Աբովյան քաղաքում, իսկ այսօր երեկոյան տեղի կունենա նրա հոգեհանգստի արարողությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Բյուրեղավանի «Խնամքի եւ պաշտպանության» կենտրոնի տնօրեն Գայանե Մարգարյանը: (Այս կենտրոնի սանն է եղել Զարուհի Պետրոսյանը):

Զարուհու դին տեղափոխվելու է նրա քրոջ՝ Հասմիկ Պետրոսյանի ամուսնու բնակարան: Ինչպես ասաց Գայանե Մարգարյանը՝ Զարուհու Պետրոսյանի սկեսուրը՝ Լիլիան, չի համաձայնել, որ իր հարսի թաղման հետ կապված արարողությունները տեղի ունենան այն տանը, ուր նա հարս է գնացել: Նա նույնիսկ հայտարարել է, թե «մենք ճիշտ ենք, լավ ենք արել, որ ծեծել ենք»:

Ի դեպ, առայժմ հայտնի չէ, թե որտեղ է Զարուհու մեկուկես տարեկան դուստրը: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան այժմ իր հոր ազգականներից մեկի տանն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք` առանց տեղաշարժի, եւ մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Նույն օրը, Զարուհի Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հոկտեմբերի 1-ին, ժամը 3-ին մահացել էր:

Ինչպես NEWS.am-ին հայտնել էին Պետրոսյանի հարազատները, նրան օրեր շարունակ դաժան ծեծի էին ենթարկել ամուսինն ու սկեսուրը, ինչի հետեւանքով կնոջը տեղափոխել էին հիվանդանոց, որտեղլ էլ նա մահացել էր:
news.am

Ամուսնու ու սկեսուրի ծեծից մահացած 20-ամյա աղջկա դեպքի կապակցությամբ ստորագրահավաք է սկսվել

Հոկտեմբեր 19, 2010 | 13:16
Այս տարվա հոկտեմբերի 1-ին Մասիս քաղաքում ամուսնու ու սկեսուրի կողմից բազմաթիվ խոշտանգումների ու ծեծի արդյունքում մահացած Զարուհի Պետրոսյանի դեպքի կապակցությամբ ստեղծվել է հասարակական կազմակերպությունների նախաձեռնող խումբ, որը հասարակական հնչեղություն կտա այս դեպքին, հետամուտ կլինի քրեական գործի ընթացքին եւ արդարացի դատավճռի ընդունմանը:

Բացի այդ, դեպքի կապակցությամբ կազմակերպվել է «Հայաստանը պետք է ընդունի Ընտանեկան Բռնության մասին օրենքը» ստորագրահավաք:

Հիշեցնենք, որ NEWS.am-ը մանրամասնորեն լուսաբանել էր այդ դեպքը, խոսել սպանված Զարուհի Պետրոսյանի քրոջ հետ: Ըստ վերջինիս, (http://news.am/arm/news/33022.html)` Զարուհու ամուսինն ու սկեսուրը աղջկան ծեծի ենթարկելիս կոտրել են նրա մատները, որպեսզի նա չահազանգի համապատասխան մարմիններ, այնուհետեւ գլորել են նրան աստիճաններից` իրենց սոսկալի արարքները քողարկելու նպատակով:

Այժմ Զարուհի Պետրոսյանի ամուսինը` Յանիս Սարկիսովը, ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով` առանձին դաժանությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

«Մեր լռությունը հաստատում է նման դեպքերի բնականոն լինելը հայ հասարակությունում եւ թույլ է տալիս, որ դրանք կրկնվեն: Ուստի, այժմ ավելի քան երբեւէ, անհրաժեշտ է բարձրացնել բոլոր հասարակական, միջազգային կազմակերպությունների եւ կառույցների, մամուլի եւ հասարակության զգոնությունն ու պատրաստակամությունը` ապահովելու այս դեպքի հետաքննության եւ դատավարության հրապարակայնությունը:

Նման չարագործները պետք է գտնեն իրենց արժանի պատիժը եւ դատապարտվեն օրենքի ողջ խստությամբ, քանզի անպատժելիությունը առիթ կհանդիսանա մյուսների համար»,- ասված է «Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ-ի, «Կանանց Իրավունքների Կենտրոն» ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները կոչ են անում միանալ ստորագրահավաքին հետեւյալ հասցեով`

http://www.thepetitionsite.com/1/armenia-must-pass-domestic-abuse-law/

«Կոչ ենք անում բոլոր ցանկացողներին միանալ նախաձեռնող խմբին, քանզի միայն միացյալ ուժերով մենք կարող ենք հասնել մեր նպատակին: Ձեր արձագանքները եւ առաջարկությունները կարող եք ուղարկել նախաձեռնող խմբին մինչեւ հոկտեմբերի 27-ը հետեւյալ էլեկտրոնային հասցեներով` anna.nik.swv@gmail.com, info@wrcorg.am»:

P.S. Դեպքի մանրամասների հետ կարող եք ծանոթանալ հետեւյալ էլեկտրոնային հրապարակումներից`

http://news.am/arm/news/33022.html -Հոկտեմբեր 04, 2010 | 09:05
http://www.youtube.com/watch?v=RVUBPD2gdQY
http://news.am/arm/news/33152.html, - Հոկտեմբեր 04, 2010 | 15:28
http://news.am/arm/news/33490.html - Հոկտեմբեր 06, 2010 | 15:56

Ֆրեյա
20.10.2010, 08:46
«Մեր լռությունը հաստատում է նման դեպքերի բնականոն լինելը հայ հասարակությունում եւ թույլ է տալիս, որ դրանք կրկնվեն: Ուստի, այժմ ավելի քան երբեւէ, անհրաժեշտ է բարձրացնել բոլոր հասարակական, միջազգային կազմակերպությունների եւ կառույցների, մամուլի եւ հասարակության զգոնությունն ու պատրաստակամությունը` ապահովելու այս դեպքի հետաքննության եւ դատավարության հրապարակայնությունը:

Նման չարագործները պետք է գտնեն իրենց արժանի պատիժը եւ դատապարտվեն օրենքի ողջ խստությամբ, քանզի անպատժելիությունը առիթ կհանդիսանա մյուսների համար»,- ասված է «Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ-ի, «Կանանց Իրավունքների Կենտրոն» ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները կոչ են անում միանալ ստորագրահավաքին հետեւյալ հասցեով`

http://www.thepetitionsite.com/1/armenia-must-pass-domestic-abuse-law/

«Կոչ ենք անում բոլոր ցանկացողներին միանալ նախաձեռնող խմբին, քանզի միայն միացյալ ուժերով մենք կարող ենք հասնել մեր նպատակին: Ձեր արձագանքները եւ առաջարկությունները կարող եք ուղարկել նախաձեռնող խմբին մինչեւ հոկտեմբերի 27-ը հետեւյալ էլեկտրոնային հասցեներով` anna.nik.swv@gmail.com, info@wrcorg.am»:

Տո լավ էէէ՜.... Լավ ա զարթնեցին... Բա ուր էին, երբ էդ աղջկան սպանում էր... Մարդուն մի քանի տարի ծեծի ա ենթարկել ու ոչ ոք չի իմացե՞լ... Հարևաններն էլ ոչինչ չեն իմացել՞

Ուղղակի ստեղ երևում ա մարդկանց երկերեսանիությունը ու իրենց համար ցանկացած գործում օգուտ քաղելու ցանկությունը... Ում ա պետք հիմա արդարությունը, ավելի լավ էր շուտ աղմուկ բարձրացնեին, որ էդ աղջիկը ողջ մնար...

Իսկ ամենաանհասկանալին իմ համար քույրն ա... Փաստացի, ոչինչ չի արել քրոջը փրկելու համար, ամեն ինչ իմանալով հանդերձ...

ministr
20.10.2010, 09:48

Դե եթե նույնիսկ քույրը ձեն չի հանում էն մնացածից ինչ են պահանջում? Իսկ Հ/Կ-ներին էլ թեմայա պետք, որ սարքեն մատի փաթաթան ու նոր գրանտներ կպցնեն:

Ֆրեյա
20.10.2010, 10:37
Դե եթե նույնիսկ քույրը ձեն չի հանում էն մնացածից ինչ են պահանջում? Իսկ Հ/Կ-ներին էլ թեմայա պետք, որ սարքեն մատի փաթաթան ու նոր գրանտներ կպցնեն:
Չէ, հիմա քույրը խոսում է, բայց հետաքրքիր է, որ իմացել է, որ քրոջը ծեծում են ու թողել է որ վերադառնա, չի բողոքել, չեն փորձել ամուսնուն խելքի բերել, կամ ոստիկանություն դիմել...

Ու եթե ուշադրություն դարձրել եք նյութերում ասվում է, որ սպանված կինն էլ է խնդրել, որ "ամուսնուն չդատեն"...
Էստեղ մի ուրիշ հարց էլ կա: Հավանաբար ինքը՝ կինը, համարել է, որ դա նորմալ է եւ ինքը պետք է "ամուսնուն հնազանդ լինի" ու նրան դեմ ուղղված ոչինչ չանի... այդ պատճառով ինքն էլ ոստիկանություն չէր դիմի...

VisTolog
20.10.2010, 12:09

Մի տեղ էլ նշվել էր, որ ամուսինը սպառնացել էր սպանել իրեն ու իր քրոջ ընտանիքին, եթե նա ոստիկանությանը դիմի: Դե դրանով էլ արդարացվումա կնոջ նման խնդրանքը:

Ֆրեյա
20.10.2010, 14:44
Մի տեղ էլ նշվել էր, որ ամուսինը սպառնացել էր սպանել իրեն ու իր քրոջ ընտանիքին, եթե նա ոստիկանությանը դիմի: Դե դրանով էլ արդարացվումա կնոջ նման խնդրանքը:

Չեմ կարծում... Այս կնոջը միայն մի բան կարող էր արդարացնել. եթե ինքը սպաներ ամուսնուն: Հիմա կասեք՝ ինչ վայրենություն... Բայց եթե ընտրություն է կանգնում կենդանու /այսինքն՝ ապրող էակի/ առաջ՝ սպանել, թե սպանվել, պետք է ընտրի իրեն պաշտպանելը, իրեն փրկելը՝ թշնամու արյան գնով...

Բայց մարդը /մանավանդ՝ կինը/ իր բնազդները կորցրել է գիտակից լինելու պատճառով: Նրան համոզել են, որ ինքը պետք է թույլ լինի, ինքն էլ դերից դուրս չի գալիս ու փոխանակ իրեն ու իր երեխային փրկի, երկու աննորմալ մոնստրերի ձեռքով գնում է...

Միջնադարում լինեինք՝ էդ երկուսին էլ ժողովուրդը տնից հանել-պատառ-պատառ էր արել: Լինչի դատաստան...

Հայկօ
20.10.2010, 18:04
Միջնադարում լինեինք՝ էդ երկուսին էլ ժողովուրդը տնից հանել-պատառ-պատառ էր արել:

Կամ էլ վաղուց արդարացրել էր:

VisTolog
21.10.2010, 15:35
:o

Երկու եղբայր դաժանորեն ծեծել են ու բռնաբարել առաջին դասարանի երեխային

Կալուգայում /ՌԴ/ 14 և 15 տարեկան երկու եղբայրներ ծեծել ու բռնաբարել են առաջին դասարանի տղային: Երկու տղաները ծաղրի են ենթարկել երեխային որոշ ուրիշ տղաների աչքի առաջ, որոնք ծիծաղել են տեսնելով թե ինչպես են երեխային նսեմացնում:

Այդ օրը ութամյա տղան առաջին անգամ խնդրել էր տատիկին չուղեկցել իրեն տուն, որովհետև լավ գիտեր տան ճանապարհը: Արդեն տանը մոտենալիս նա տեսավ դեռահասների խումբ, որոնց մեջ էին երկու եղբայրները և որոնք առաջ նույնպես ճնշել ու ծեծել էին երեխային: Եղբայրներից մեկը ոտքով հարվածեց նրան:

Երեխան ընկավ հատակին: Հարվածողը բռնելով նրա ձեռքից քաշեց գետնի վրայով դեպի լքված ցախատունը: Ցախատուն եկան նաև մյուսները, որոնք շրջապատել էին երեխային:

Եղբայրներից մեկը սկսեց ծեծել երեխային փայտով խփելով մեջքին, փորին, ձեռքերին և ոտքերին, իսկ մյուսը հարվածում էր ձեռքերով: Այնուհետեև հանեցին երեխայի շորերը և բռնաբարեցին նրան, ստիպելով սողալ գետնի վրա, ինչը աջացացրեց բուռն ծիծաղ:

"Ահավոր է նկարագրել, թե ինչ են արել մեղադրյալները երեխայի հետ, - պատմում է քննիչը: - Ստիպել են երեխային հանվել, իսկ նրա խնդրանքներին և արցունքներին պատասխանել են ծիծաղով: Բացի այդ դեռահասներից մեկը պահանջել է, որ, երեխան գնա տուն և բերի նրանց համար տանը եղած բոլոր փողերը, այլապես նրա հետ նորից այդպես կվարվեն”:

Գալով տուն երեխան գնում է իր սենյակ և ամբողջ գիշեր լաց է լինում, մինչև ամեն ինչ պատմում է տատիկին:

Սկզբում տեղական դատարանը դեռահասներին պայմանական պատիժ տվեց: Չհամաձայնվելով այդպիսի պայմանների հետ, հանրապետական դատարանը պահանջեց գործի վերանայում:

Գործի վերանայման արդյունքում մեղադրյալներից մեկին դատապարտեցին 7 տարվա, իսկ մյուսին 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Հուսանք սխալ տեղեկատվությունա::8 (http://www.hay-em.do.am/publ/hancagorc'owt'yownner/erkow_eghbayr_dajhanoren_c'ec'el_en_ow_br'nabarel_ar'ajin_dasarani_erexayin/4-1-0-13)

Ապե Ջան
22.10.2010, 09:27
Ericsson-ը Հայաստանում գրասենյակ է բացել

http://itel.am/datas/znews/big_b1689c88b8c01e08c09e766cbabc82d1.jpg

Երեւան/Մեդիամաքս/. Ericsson ընկերությունն այսօր հայտարարել է Հայաստանում գրասենյակ բացելու մասին:

«Հայաստանում Ericsson-ի գրասենյակի բացումը նոր քայլ կդառնա երկրի առաջատար օպերատորների հետ մեր երկարաժամկետ գործընկերության զարգացման ճանապարհին»,- այսօր Մեդիամաքս-ին ասել են ընկերության մամուլի ծառայությունում:

«Վերջին տարիներին մենք Հայաստանում հեռահաղորդակցությունների բուռն զարգացման ականատես ենք դարձել: Լայնաշերտ հասանելիության եւ կապի առաջավոր ծառայությունների տարածումը երկրի առջեւ բացում են բացարձակ նոր հնարավորություններ, եւ մենք կասկած չունենք, որ Հայաստանում նոր տեխնոլոգիաների զարգացումը կդառնա տնտեսության երկարաժամկետ աճի առանցքային գործոններից մեկը: Մեր գործընկեր օպերատորներին ապահովելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով` մենք պատրաստ ենք, ինչպես նախկինում, օժանդակել երկրի հեռահաղորդակցային արդյունաբերության զարգացմանը»,- ասել է Հյուսիսային Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Ericsson-ի ղեկավար Ռոբերտ Պուշկարիչը:

Ericsson-ը իր լուծումներն է մատակարարում ՀՀ կապի առաջատար օպերատորներին, մասնավորապես, «ԱրմենՏել»-ին, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին եւ U-Com-ին:

http://itel.am/am-news-2-3454.html

VisTolog
23.10.2010, 16:23
http://lragir.am/upld_img/128781922050.JPG
Ժամանակ օրաթերթը, հղում անելով ԱՄՆ իր աղբյուրներին, գրում է, թե ներկայում ԱՄՆ-ում գտնվող Թաթան կանչվել է ԱՄՆ իրավապահների կողմից, օրերս ԱՄՆ-ում ձերբակալված հայկական հանցավոր խմբի գործով ցուցմունք տալու: ԱՄՆ իրավապահները պարզել են, որ Թաթան անմիջական կապեր ունի այդ քրգործով անցնող մի քանի հոգու հետ:

http://lragir.am/armsrc/country39972.html

Dayana
23.10.2010, 17:06
http://itel.am/datas/znews/big_b1689c88b8c01e08c09e766cbabc82d1.jpg

Երեւան/Մեդիամաքս/. Ericsson ընկերությունն այսօր հայտարարել է Հայաստանում գրասենյակ բացելու մասին:

«Հայաստանում Ericsson-ի գրասենյակի բացումը նոր քայլ կդառնա երկրի առաջատար օպերատորների հետ մեր երկարաժամկետ գործընկերության զարգացման ճանապարհին»,- այսօր Մեդիամաքս-ին ասել են ընկերության մամուլի ծառայությունում:

«Վերջին տարիներին մենք Հայաստանում հեռահաղորդակցությունների բուռն զարգացման ականատես ենք դարձել: Լայնաշերտ հասանելիության եւ կապի առաջավոր ծառայությունների տարածումը երկրի առջեւ բացում են բացարձակ նոր հնարավորություններ, եւ մենք կասկած չունենք, որ Հայաստանում նոր տեխնոլոգիաների զարգացումը կդառնա տնտեսության երկարաժամկետ աճի առանցքային գործոններից մեկը: Մեր գործընկեր օպերատորներին ապահովելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով` մենք պատրաստ ենք, ինչպես նախկինում, օժանդակել երկրի հեռահաղորդակցային արդյունաբերության զարգացմանը»,- ասել է Հյուսիսային Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Ericsson-ի ղեկավար Ռոբերտ Պուշկարիչը:

Ericsson-ը իր լուծումներն է մատակարարում ՀՀ կապի առաջատար օպերատորներին, մասնավորապես, «ԱրմենՏել»-ին, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին եւ U-Com-ին:

http://itel.am/am-news-2-3454.html
Էսրիքսոնը ինչի նոր ա՞ Հայաստանում գրասենյակ բացում :unsure Եղբայրս աշխատել է Էրիքսոնում երկու տարի առաջ: :unsure

VisTolog
25.10.2010, 18:44
http://lragir.am/upld_img/128801004962.JPG

Այսօր ժամը 15:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում միմյանց են բախվել 5 ավտոմեքենաներ, որոնցից մեկը եղել է հայտնի երգիչ Թաթայի Մերսեդես մակնիշի 88 ՏՏ 080 համարանիշի մեքենան: Ղեկին եղել է հենց Թաթան:

Բարեբախտաբար վիրավորներ չկան:

Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, թե այս պահին դեպքի վայրում են Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու հետաքննիչները, ովքեր վթարի վայրում տեղազննման աշխատանքներ են կատարում:

Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, թե վթարի վայրում նկարել է նաեւ Թաթայի վնասված «Մերսեդեսը», իսկ դեպքի վայրում հավաքվածներից մի քանիսն ասացին, որ Թաթան գտնվում է դիմացի մեքենաներից մեկում: Երբ մոտեցա, որ նկարեմ, մի քաղաքացի սկսեց հայհոյանքներ տալով հարձակվեց վրաս. «Ինչ ես ապարատը ձեռքդ առել ու «շխկ հա շխկ»:

Գագիկ Շամշյանը տեղեկացրել է նաեւ, թե դեպքի վայրում է եղել Սպիտակցի Հայկոն եւ Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը:

Նա ասել է նաեւ, թե դիմել է ոստիկանություն` իր մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու հարցով, եւ նրան հրավիրել են Մալաթիայի բաժին:

Հիշեցնենք, որ Թաթան վերջերս, ըստ մամուլի տեղեկությունների, ԱՄՆ-ում հարցաքննվել է հայկական հանցախմբի գործով:

Լուսանկարները Գագիկ Շամշյանի

Աղբյուր (http://lragir.am/armsrc/country40024.html):

Հայուհի
25.10.2010, 20:52
Սպանվել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային կառավարման երկու զինծառայողներ

Շաբաթ օրը` հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային կառավարման երկու զինծառայողների, եւ ոչ թե Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողների դիակները։

Ինչպես NEWS.am-ի հայտնել են Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային կառավարման մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 23-ին Երեւան քաղաքի սահմանային կառավարման կետերից մեկում երկու զինծառայողների դիակներ են հայտնաբերվել։ «Հայտնի մանրամասները չեն տարածվում հետքննության շահերից ելնելով»,- ընդգծել են սահմանային կառավարման մամուլի ծառայությունում։

Նշենք, որ հայտնաբերվել են Ռուսաստանի քաղաքացիներ, 27-ամյա Արմեն Զախարյանի եւ 39-ամյա Արթուր Ենոքյանի դիակները։ Նրանցից մեկը մահացել է դանակի հարվածներից, մյուսը՝ հրազենային կրակոցից։ Ավելի վաղ հայտնվում էր, որ երկու զինծառայողների սպանությունը կատարվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում։

Աղբյուրը ՝ news.am

էսօր Արմենի թաղումն էր:cry2

Lianik
26.10.2010, 21:03
Ինչպես հայտնում են Արցախի ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից, այսօր` հոկտեմբերի 26-ին` ժամը 16.45-ի սահմանում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական հրաձգության արդյունքում զոհվել է Ստեփանակերտ քաղաքից զորակոչված ՊԲ շարքային զինծառայող, 1990թ. ծնված Հարութ Աշոտի Գրիգորյանը:
Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են:
Ուշագրավ է, որ երկրների առաջնորդների մակարդակով հանդիպումների նախաշեմին կամ դրանից հետո հայկական դիրքերի վրա հարձակումներն ադրբեջանական կողմը ձեռագիր է դարձրել։
Նույն՝ եռակողմ ձևաչափով հունիսի 18-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումից հետո ադրբեջանական կողմը դիվերսիոն հարձակում կատարեց ղարաբաղյան դիրքերի վրա, որի հետևանքով զոհվեցին 4 և վիրավորվեցին 4 հայ զինվորներ։
Այդ դեպքից հետո կտրուկ հաճախակիացան ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնց հետևանքով՝ նաև հայ զինվորների սպանությունները շփման գծում։ http://yerevaklur.am/full_news2.php?id=14602

բայց մինչև ե՞՞՞րբ :(

Ձայնալար
26.10.2010, 22:31
Էսրիքսոնը ինչի նոր ա՞ Հայաստանում գրասենյակ բացում :unsure Եղբայրս աշխատել է Էրիքսոնում երկու տարի առաջ: :unsure

Դե հիմա բացել են, ախպերդ տուն կգա :D

ministr
26.10.2010, 22:33
http://yerevaklur.am/full_news2.php?id=14602

բայց մինչև ե՞՞՞րբ :(

Մինչև պատերազմ լինի

VisTolog
31.10.2010, 11:48
Բանակի Ներսն ու Դուրսը

կամ մարդատյացության տիպիկ օրինակ.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը անդրադառնում է բանակի խնդիրներին ու դրանց վերաբերյալ հրապարակումներին անդրադարձած ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր hրամանատարի ելույթին:

Ռուսական բազայում պայմանագրային զինծառայողների մահվան երկու դեպքերում էլ խոսքը ՀՀ հայ քաղաքացիներիմասին էր: Կարող ենք, արդյոք, այդ մահերը դիտարկել որպես բանակում տեղի ունեցած հերթական դեպքեր:

Հայաստանում գոյություն ունեցող այդ կառուցը`ռուսական բազան հանդիսանում է մի երկրի կառույց, որն իր արժեքային ու իրավական համակարգով, մշակութով որևէ նոր բան չի կարող տալ Հայաստանին: Ռուսաստանը որպես ավտորատիր երկիր ավտորիտար արժեքներ է տարածում այստեղ` հանձինս իր երկրի ու իր բազայի: Ինչ որ իր երկրում է, նույնը նաև այստեղ պետք է տարածի:

Նկատի ունեմ այդ երկրի ազդեցությունն իրավական մշակույթի տեսանկյունից: Թե ինչ օրինակ կարող է ծառայել և ինչ օրինակ կարող է վերցնել Հայաստանի պետությունը կամ զինված ուժերը նման երկրի կառույցներից: Այդ երկիրը մարդու իրավունքները խախտող ոչ ժողովրդավարական պետության համբավ ունի: Եթե անցում կատարենք ՀՀ Զինված ուժերին, ապա նույն պատկերը կտեսնենք, որ պայմանագրային կամ պարտադիր ժամկետային զինծառայողները նույն վերաբերմունքին են արժանանում իշխանությունների կողմից: Իշխանությունն ինքը անպատասխանատու և անգործունակ վիճակում է գտնվում իր քաղաքացիների իրավունքների խախտման առումով թե զինված ուժերում և թե օտարերկրյա ռազմական բազայում իր քաղաքացիների համար: Այս առումով ձեռագիրը նույնն է:

Հայկական բանակում վերջին ամիսներին տեղի ունեցած մահվան դեպքերի կապակցությամբ որևէ ուսումնասիրություն կատարո՞ւմ եք: Դուք նաև հետևում եք գործերի ընթացքին: Ի՞նչ նոր բան կարող եք ասել այս առումով:

Հունվարից մինչ այսօր արձանագրել ենք 31 մահվան դեպք, որից ութը եղել է հրադադարի խախտման պայմաններում: Այսինքն, այդ մահերը եղել են դիպուկահարների կրակոցներից, և քանի որ որևէ հստակ հիմնավորում չկա, թե որ մահվան դեպքը ոնց է եղել, դրա համար մենք այս դեպքերի տարանջատումն անվանում ենք պայմանական, քանի որ հստակ չէ, թե որն է ոչ կանոնադրական հրաբերությունների հետևանք, իսկ որը` դիպուկահարի կրակոց: Միայն կարող ենք նշել, որ ամենամեծ թիվն արձանագրվել է հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին`քսաներկու մահվան դեպք: Իհարկե, մենք դեռևս առանձին ուսումնասիրություն կատարել ենք, սակայն դեռ չենք ավարտել: Ոչ կանոնադրական հարաբերությունների խախտման դեպքերն առավել դժվար են ուսումնասիրության առումով:

Ի դեպ, նշված դեպքերի մեջ կան այնպիսիք, որոնք ՊՆ չի հրապարակել, և մենք բացահայտել ենք: Մենք մշտապես այս հարցը բարձրացնում ենք, և խոսքն այն մասին չէ, որ մահացության դեպքերի այս թիվը մեծ է կամ նվազել է նախորդ տարիների համեմատ: Մեզ մտահոգում է հարցը, որ ամեն մի մահացության դեպքի վերաբերյալ վստահելի, համակողմանի, օբյեկտիվ քննություն չի կատարվում, և հարցերին հստակ պատասխաններ չեն տրվում:

Որպես օրինակ նշեմ Մարտունու զորամասում տեղի ունեցած վեց զինվորի մահվան դեպքը: Արդեն անցել է երեք ամիս, բայց դեռևս մեկ փորձաքննության պտասխան է ստացվել, որ իբր վեց զինվորն էլ եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում, բայց դատաբժշկական, դատաձգբանական, դատակենսաբանական և այլ փորձքննությունների պատասխանները դեռևս չեն ծանոթացրել հարազատներին, և որևէ տեղեկություն այդ մասին հաազատները չունեն: Այսինքն նրանց սպանել են, փոխանակ առաջին հերթին սպանության հանգամանքներին անդրադառնան,փնտրում են, թե օղին ինչպես է հայտնվել հենակետում:

Սա ծիծաղելի մոտեցում է և անվստահություն է ձևավորում ոչ միայն ՊՆ-ի, այլև իր քննչական ծառայության նկատմամբ: Այս ֆոնի վրա բոլոր այն գնահատականները, թե իբր բանակը պախարակում են կամ զինված ուժերի նկատմամբ անվստահություն են ձևավորում, պետք է ասեմ, որ հենց իրենք են իրենց գործողություններով նպաստում նման վերաբերմունքի ձևավորմանը, և ոչ թե այդ մասին հրապարակումները: Եթե այդ հրապարակումներն էլ չլինեին,ապա բոլոր դեպքերն էլ ծածկադմփոց կանեին, և վիճակն անհամեմատ վատ կլիներ:

Վերջապես բանակի շուրջ աղմուկին անդրադարձավ նաև ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, սակայն նա խոսեց ոչ թե հենց այդ դեպքերի, այլ դրանց վերաբերյալ հրապարակումների մասին: Ինչպե՞ս եք գնահատում այդ ելույթը:

Նա իր գնահատականներով վերստին հաստատեց մեր այն մտահոգությունը, որ իշխանությունները որևէ կամք չեն դրսևորում իրավիճակը փոխելու համար: Նրա ելույթն ուղղակիորեն կարելի է գնահատել այսպես. որևէ օբյեկտիվ, համակողմանի քննության հույս այս դեպքերով չունենաք: Այսինքն, գնալու են հանցագործությունները կոծկելու ճանապարհով և բոլոր հնարավոր տարբերակներով, և այն գնահատակնները, որ հնչեցին մինչև այժմ եղած հրապարակումների վերաբերյալ, ապացուցում է, որ նրանք հակված են տեղի ունեցող մահացության դեպքերի և թերությունների մասին չահազանգել: Կրկին փորձ է արվում լրատվամիջոցները վերցնել վերահսկողության տակ, որպեսզի չահազանգեն: Այսինքն, գերագույն գլխավոր հրամանատարը գնում է հանցագործությունները կոծկելու ճանապարհով:

Հրապարակումներից ուղղակիորեն խուսափում է այն մարդը, ով իր մասնակցությունը տեսնում է այդ հանցագործությունների կատարման մեջ, որովհետև ոչ միայն հանցագործությունը կատարողներն են պատասխանատու, այլև հանցագործությունը կոծկողները նույնչափ պատասխանատվություն են կրում այդ հանցագործության համար: Գերագույն գլխավոր հրամանատարի մտածողությունը սա է, և ինքն ուղղակի մեղսակից է այդ հանցագործությունների կատարմանը:

Բանակը հասարակության հայելին է արտահայտությունն ամենատարածվածն է զինվորական վերնախավում, և այդ արտահայտությունը կրկնեց նաև գերագույնը: Համաձա՞յն եք դրա հետ:

Համաձայն եմ, իրապես բանակը հասարակության հայելին է, բայց ինչպես փակ համակարգի, ինչպիսին բանակն է, այնպես էլ բաց համակարգի համար պատասխանատվություն կրողն ինքն է: Հայելին է, թե ոչ, այնքան էլ էական չէ: Էականն այն է, որ երկուսի համար էլ ինքն է պատասխանատվություն կրում: Ցավոք, ինքը արձանագրում է մի բան, որ փակ և բաց համակարգերի մեջ տարբերությունն այլևս վերացել է: Ինչպես բանակի ներսում է քաղաքացին անպաշտպան, այնպես էլ բանակից դուրս: Եվ դրա համար պատասխանատու է ոչ միայն որպես գերագույն գլխավոր հրամանատար, այլև որպես պետության գլուխ կանգնած անձ. երաշխավորն ու պաշտպանը պիտի հանդիսանա, բայց ինքը մի ամբողջ համակարգի գործունեությունը խափանում է, ասելով, որ դրան չպետք է արձագանքեք:

Բանակում լուրջ կոռուպցիոն հանցագործությունների մասին ահազանգեր կան, որի մեջ մեղսակցություն ունեն գեներալները և որոնց Սերժ Սարգսյանը վերցրել է իր հովանավորության տակ: ԶԶվելին այն չէ, որ հանցագործությունների մասին հրապարակումներ են լինում, այլ այն, որ դրա համար պատասխանատուները, ուսադիր կրողները հանցագործներ են: Իրականում սա է զզվելի երևույթը:

Համարո՞ւմ եք, որ բանակի շուրջ բարձրացված աղմուկի մեջ կային մարդիկ, ովքեր քաղաքական դիվիդենտներ էին փնտրում, ինչ մասին ևս խոսվեց այդ ելույթում:

Ես չգիտեմ, թե ում նկատի ունի, բայց այդ մասին խոսել են իրավապաշտպան կառույցներն ու լրատվամիջոցները, ինչպես նաև զոհերի հարազատները: Թե վերջիններս ինչ քաղաքական դիվիդենտներ են շահում, սա խոսում է գերագույն գլխավոր հրամանատարի մտածողության ու մակարդակի մասին: Հարազատները, բացի ճշմարտությունն իմանալուց, այլ բան չեն կարող որոնել, լրատվամիջոցները կատարում են իրենց պարտքը, իսկ իրավապաշտպան կազմակերպություններն իրենց առաքելությունն են իրականացնում: Այստեղ քաղաքական դիվիդենտներ շահողներ չկան, պարզապես Սերժ Սարգսյանն այնքան վախեցած է, որ խնդիրների յուրաքանչյուր հրապարակայնացում դիտարկում է որպես քայլ` տանող դեպի իր իշխանությունը: Նա շատ թույլ ղեկավար է, և ընդհանրապես թույլիկներն են վախենում հրապարակայնացումից, հանցագործությանը մասնակիցներն են վախենում հրապարակայնացումից:

Ձեր թվարկած դեպքերի բացահայտումներով զբաղվում է ՊՆ ենթակայության տակ գտնվող քննչական ծառայությունը, իսկ զինվորական դատախազությունը ծպտուն չի հանում այսքան աղմուկի մեջ, երբ վերահսկողության գործառույթը դրված է հենց նրա վրա:

Անհասկանալի է, թե ինչու է զինվորական հանցագործությունների բացահայտմամբ զբաղվող բաժինը գտնվում այդ համակարգի ենթակայության տակ: Ինչպես կարող է այդ մարմինն անկախ լինել: Այստեղ կառուցվածքային լուրջ փոփոխության կարիք կա, և հենց սրա մասին է պետք մտածել: Մեզ մոտ ինստիտուտներն այնքան թույլ են, որ անձով է պայմանավորված դրանց գործունեությունը, և իրենք այնպիսի մարդկանց են նշանակում այդ պաշտոններում, որ որևէ ազդեցություն չունենան` լինեն միայն ենթակա ու կամակատար անձ: Խնդիրը նույնիսկ սրա մեջ չէ: Կարևոր է, թե որն է գերագույն գլխավոր հրամանատարի մոտեցումն այս հարցում: Մոտեցումը հետևյալն է. հանցագործությունների մասին չահազանգել, որևէ հանցագործություն չբացահայտել, մարդկանց չպաշտպանել: Սա է նրա մեսիջն` ուղղված հանրությանը, իսկ եթե ահազանգողներ կան` նրանց նկատմամբ ճնշում գործադրել: Սա տիպիկ մարդատյացության մոտեցում է: Մենք մարդկային կյանքերի , ճակատագրերի խեղման հետ գործ ունենք, և դրա պատասխանը իրենք պիտի տան:

Տպավորություն չունե՞ք, որ այդ ելույթով գերագույն գլխավոր հրամանատարը փորձում էր թեթևացնել Սեյրան Օհանյանի պատասխանատվությունն այդ հարցում:

Ոչ: Նա ավելի շուտ իր խոսքն ուղղում էր հանցագործներին, որոնց մեջ են, մասնակից են իր կողմից հովանավորվող գեներալները, զորահրամանատարներն ու կորպուսի հրամանատարները, ովքեր և պատասխանատու են կատարվածի համար,: Նա գիտի, որ պատասխանատվության չափն այն աստիճանի է հասել, որ այլևս չի կարող թաքնվել, և ուզեր թե չուզեր պիտի արձագանքեր, բայց գերագույնը ներողություն չխնդրեց ժողովրդից և պատասխանատվության կոչ չարեց պատասխանատուներին, ինչը պարտավոր էր անել: Իրականում նա չի կարող ասել, որովհետև դրանք իր գեներալներն են, և նրանց նա դիտարկում է որպես իրեն ծառայություն մատուցողներ և ոչ թե որպես իրենց լիազորությունները կատարող պաշտոնատար անձանց: Նրանց նայում է որպես իր անձնական իշխանությունն ամրապնդող կառույցներ:

Մեր նախորդ հարցազրույցում Ձեր հնչեցրած խոսքը կարծես տեղ հասավ, և Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը նիստ գումարեց, բայց փակ նիստ: Ինչ որ սպասելիքներ կարո՞ղ ենք ունենալ սույն հանձնաժողովից:

Պառլամենտական հանձնաժողովը, զինդատախազությունն ու օմբուդսմանը, երբ որևէ կերպ չեն արձագանքում արտառոց այս դեպքերին, դա շատ տարօրինակ է: Ստացված տեղեկատվությունից երևում է, որ հանձնաժողովի նախաձեռնած լսումները զուտ իմիտացիոն և ոչ բովանդակային քննարկման բնույթ են ունեցել: Սա արդեն խոսում է այն մասին, որ պառլամենտը նման մոտեցմամբ մասնակից է դառնում այդ հանցագործությունների կոծկման գործընթացին ու շարունակականությանը:

Ինչ վերաբերում է օմբուդսմանին, նա պարտավոր էր բանակի վերաբերյալ արտահերթ զեկույցով հանդես գալ կամ ահազանգեր, բայց նա օրերս հանդես եկավ մի զեկույցով, որտեղ որևէ խոսք կամ ահազանգ չկար բանակում մահվան դեպքերին: Խոսվեց բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, որը տեղավորվում է բանակը հասարակութայն հայելին է տրամաբանության շրջանակներում:

Շուտով մենք կկազմակերպենք հանրային լսումներ, որին կմասնակցեն լրատվամիջոցներն ու քրեական գործերով մասնակից փաստաբաններն ու ՀԿ-ների ներկայացուցիչները` հստակ պահանջներ ձևակերպելու և մեր մոտեցումները որոշելու նպատակով:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ` ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ
http://lragir.am/armsrc/right40252.html

Magic-Mushroom
02.11.2010, 02:54
Իրական վտանգը լրիվ ուրիշ տեղ է
http://www.report.am/img/news/midle/1288605489-6.jpeg
Բրիտանական մի շարք փորձագետներ վստահեցնում են, որ մի քանի արգելված "նյութեր" պակաս վտանգավոր են, քան ալկոհոլն ու ծխախոտը: Բժշկական Lancet ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները եկել են եզրահանգման, որ ալկոհոլը վտանգավոր է հերոինից եւ կրեկից (թմրանյութի թույլ տեսակ): Ուսումնասիրության հեղինակները, որոնց թվում է նաեւ թմրանյութերի հարցով բրիտանական կառավարության նախկին գլխավոր խորհրդական Դեւիդ Նաթը, պնդում են, որ առողջությանը վնաս հասցնելու եւ պատժամիջոցների սահմանման հարցում թմրանյութերին տրվող պաշտոնական որակավորումները խիստ թերի են: Հետազոտողները փորձ են արել որակավորել 20 նյութ 16 չափանիշներով` փորձելով գնահատել այն վնասը, որ դրանք հասցնում են անձին: Յուրաքանչյուր նյութին համապատասախան միավորներ են տրվել այն օգտագործող անձին եւ նրա շրջապատին վնասելու համար: Ուսումնասիրությունը պարզել է, որ անձին ամենաշատը վնասում են հերոինը, կրեկը եւ մետամֆետամինը: Միեւնույն ժամանակ, շրջապատի մարդկանց վնասելու առումով առավել վտանգավոր են ալկոհոլը, կրեկը եւ հերոինը: Անհատական եւ հասարակական վնասի միավորների համադրմամբ ալկոհոլը բացարձակ առաջատար է դարձել վտանգավորների ցուցակում: Ծխախոտի եւ կոկաինի հասցրած վնասի գումարային չափը հավասար է եղել: Դրան զուգահեռ փորձագետները նշում են, որ ծխախոտն անհատի առողջությանն ավելի է վնասում, քան կոկաինը: Իսկ տարբեր հոգեմետ դեղերը, պարզվում է, ալկոհոլից վտանգավոր չեն: Ցուցակում վերջինը հալյուցինագեն նյութերն են: Հետազոտության արդյունքները հակասում են բազմաթիվ երկրներում կառավարական մակարդակով վարած քաղաքականությանը, որ ուղղված է թմրանյութերի դեմ պայքարին: Հրապարակման հեղինակները վստահեցնում են, որ մի շարք մասնագետների փոխհամաձայնության վրա հիմնված որակավորումը խիստ հստակ եւ որոշակի գնահատական է տալիս, որ կարող են օգտագործել պաշտոնական օղակները:
http://www.report.am/news/society/alkohol-tmranyut.html

VisTolog
03.11.2010, 16:49
Ձերբակալվել է Հայաստանում ռուս զինծառայողներին սպանելու մեջ կասկածվողը

Հայաստանում ձերբակալվել է ռուս երկու զինծառայողներին սպանելու մեջ կասկածվողը, հայտնում է Ռուսաստանի դատախազության քննչական կոմիտեի ռազմաքննչական վարչության մամուլի ծառայությունը:

Նշենք, որ հոկտեմբերի 23-ի առավոտյան Երեւանի սահմանապահ վարչության օբյեկտներից մեկում հայտնաբերվել էին զինծառայողներ, Ռուսաստանի քաղաքացիներ Արմեն Զախարյանի եւ Արթուր Ենոքյանի մարմինները: Տղամարդկանցից մեկը վախճանվել էր դանակի հարվածից, մյուսը հրազենային վնասվածքից։ Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 58 դեպք, բացահայտվել` 50-ը: Արձանագրված գողության 85 դեպքից բացահայտվել է 57-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության 8 դեպքից` 7-ը, իսկ խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մարմնական վնասվածք հասցնելու եւ կողոպուտի մեկական, ինչպես եւ գողության 6 դեպք: Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 51 պատահար, ինչի հետեւանքով 6 մարդ զոհվել է, 66-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

news.am (http://news.am/arm/news/36862.html)

Norton
08.11.2010, 19:11
The Guardian. Հայկական մաֆիան

Հայ հանցագործները դառնում են իմաստուն, հմուտ բարձր տեխնոլոգիաներում և… միջուկային զենքի ասպարեզում:

The Guardian թերթը գրում է, որ հայ հանցագործներն ավելի հմուտ և բարձր տեխնոլոգիաների վարպետ են դարձել: Նրանց վերջին արկածներն են ԱՄՆ-ում 160 միլիոն դոլար արժողությամբ զեղծարարությունը, 29 միլիոն ուժեղ վիրուսով վարակված կոմպյուտերներ ամբողջ աշխարհում և 18 գրամ զենք ստեղծելու համար բարձր հարստացված ուրանի վաճառքի փորձ:

Հարստացված ուրանը Հայաստանից մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել է Վրաստան ծխախոտի փաթեթի մեջ մարտ ամսին: Երկու անձինք, ովքեր տեղափոխել են այն, ձերբակալվել են ապրիլին:

Փակ դատալսման ժամանակ, Սմբատ Տոնոյանը, նախկին կաթի գործարանի սեփականատեր, և Հրանտ Օհանյանը, պաշտոնաթող միջուկային ֆիզիկոս Հայաստանի ինստիտուտներից մեկում, ընդունել են իրենց մեղքը: Նրանց սպասում է 10 տարի ազատազրկում: Դեռևս անհայտ է` արդյոք այն 18 գրամ հարստացված ուրանը ավելի մեծ քանակության մի մասն էր միայն, որը դեռևս պետք է տեղափոխվի:

Նախքան բանտարկումը, Տոնոյանը հուշել է մի գաղտնի գործարարի, ով ավելի շատ վաճառելու ուրան ունի: Քննիչներն այժմ աշխատում են ռադիոակտիվ նյութի ծագումը որոշելու ուղղությամբ, գրում է բրիտանական թերթը:
լռագիռ.ամ

VisTolog
08.11.2010, 21:14
Սերժին վերջնագիր են ներկայացրել

Մոսկվայում մեր աղբյուրներից հայտնի է դարձել, որ օրերս Ռուսաստանի վարչապետ Վլ. Պուտինը լուրջ «մեսիջ» է ուղարկել Սերժ Սարգսյանին : Ըստ այդմ, Պուտինը Սերժ Սարգսյանից պահանջել է երեք խնդիր լուծել:

1.Խզել Ռուսաստանի տարածքում գործող քրեական խմբավորումների հետ բոլոր կապերը, որովհետև նման իշխանությունների հետ առընչվելն արդեն խայտառակություն է Ռուսաստանի համար:

2. Հրապարակավ քրեական պատասխանատվության ենթարկել և պատժել կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ մեղադրվող մի քանի օլիգարխների և պետական պաշտոնյաների:

3. Վերջնականապես կողմնորոշվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, հստակ ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը և ակնկալիքներն այդ հարցում, ինչպես նաև հրապարակել ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ` Ռուսաստանից գաղտնի վարած բանակցություններում ձեռբերված պայմանավորվածությունների արձանագրությունները:

Նույն աղբյուրների համաձայն, առաջին ու երկրորդ կետերի չկատարման դեպքում Մոսկվայի «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանին`հարապարակելու համար կտրամադրվեն ՀՀ իշխանությունների`Ռուսաստանի տարծքում գործող և նարկոբիզնեսով,թրաֆիքիգով, զենքի ապօրինի առևտրով և փողի լվացմամբ զբաղվող հանցավոր խմբավորումների հետ կապը հաստատող փաստեր:

Իսկ երրրորդ կետը չկատարելու դեպքում, կհրապարակվեն Հայաստանի իշխանությունների կողմից վարած բանակցությունների գաղտնի արձանագրությունները, որոնցից պարզ է դառնում , որ Սարժ Սարգսյանը ըստ էության իր համաձայնություն է տվել առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշտման թույլատրել ադրբեջանական փախսատականներին վերադառնալ`առաջին փուլում այսպես կոչված «գրավյալ տարածքներ»,երկրորդ փուլում `նաև Լաչին և Շուշի:Նաև ակնարկ է արվել, որ այս ամենը միայն սանկցիաների սկիզբն է:

Չորրորդ ինքնիշխանություն (http://armversion.com/index.php/hy/2010-06-06-05-46-07/5877-2010-11-05-09-43-23) …ՃՃ

Արևածագ
17.11.2010, 17:47
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բնակչությունն արդեն հինգերորդ օրն է, ինչ խոսում է իրենց քաղաքում երկու գիշեր անցկացրած և Վայք-Երևան ճանապարհի Երասխավանի հատվածում ՀՀ ԱԱԾ հատուկջոկատայինների կողմից ձերբակալված երեք ադրբեջանցիների մասին:
Համաձայն քաղաքի բնակչության շրջանում տարածված տեղեկատվության` Ադրբեջանից (ամենայն հավանականության Նախիջևանի սահմանից) Հայաստան են ներթափանցել հայրենին գերազանց տիրապետող երեք ադրբեջանցիներ, ովքեր երկու օր գիշերել են Եղեգնաձորում, շփվել տեղացիների հետ, ապա` երրորդ օրը, պատվիրելով տաքսի, ցանկացել են ուղևորվել Երևան:
Եղեգնաձորցի տաքսիստին, ով չի իմացել, թե ովքեր են ուևորները, ճանապարհին զանգահարել են ԱԱԾ ից և ցուցում տվել, որ հանգիստ վարի մեքենան մինչև Երասխավան, որտեղ` կիրականացվի հատուկ գործողություն:
Տաքսու վարորդը հասել է նշանակված վայր, մի պահ կանգ է առել, որից հետո հայ հատուկջոկատայինները գրոհով ձերբակալել և ուղղաթիռով Երևան են տեղափոխել ադրբեջանցիներին: Այլ մանրամասներ մեզ դեռևս չի հաջողվել ճշտել:
Սկզբնաղբյուրը՝ http://yerevaklur.am/full_news2.php?id=15017

V!k
17.11.2010, 17:59
Վայոց Ձորի մարզի Եղեգնածոր քաղաքի բնակչությունն արդեն հինգերորդ օրն է, ինչ խոսում է իրենց քաղաքում երկու գիշեր անցկացրած և Վայք-Երևան ճանապարհի Երասխավանի հատվածում ՀՀ ԱԱԾ հատուկջոկատայինների կողմից ձերբակալված երեք ադրբեջանցիների մասին:
Համաձայն քաղաքի բնակչության շրջանում տարածված տեղեկատվության` Ադրբեջանից (ամենայն հավանականության Նախիջևանի սահմանից) Հայաստան են ներթափանցել հայրենին գերազանց տիրապետող երեք ադրբեջանցիներ, ովքեր երկու օր գիշերել են Եղեգնաձորում, շփվել տեղացիների հետ, ապա` երրորդ օրը, պատվիրելով տաքսի, ցանկացել են ուղևորվել Երևան:
Տաքսու վարորդը հասել է նշանակված վայր, մի պահ կանգ է առել, որից հետո հայ հատուկջոկատայինները գրոհով ձերբակալել և ուղղաթիռով Երևան են տեղափոխել ադրբեջանցիներին: Քիչ առաջ մեզ տեղեկատվություն հասավ, որ Եղեգնաձորցիների խոսակցությունները վերաբերում են ՀՀ ԱԱԾ ի կողմից կազմակերպած ուսումնական վարժանքներին: Իրականում այս ամենը եղել են վարժանքներ, ենթադրելով արձագանքներից` կարելի է ասել, որ այն բավական պրոֆեսիոնալ է անցկացվել:

Սկզբնաղբյուրը՝ http://yerevaklur.am/full_news2.php?id=15017 փաստորեն վարժանքներ են եղել ;)

VisTolog
17.11.2010, 18:01
փաստորեն վարժանքներ են եղել ;)

Բա հո չէին ասելու երեք ադրբեջանցի վարպետորեն թափանցել են Հայաստան…:))

V!k
17.11.2010, 18:06
Բա հո չէին ասելու երեք ադրբեջանցի վարպետորեն թափանցել են Հայաստան…:))
բա հա,պարզ էր,որ չէին ասելու;) ուղղակի ծիծաղելի է,թե ինչեր են հորինում:D:D

Chuk
17.11.2010, 23:41
Քիչ ժամանակ է անցել, որ նույն կայքը հրապարակել էր, որ իբր հայ դիպուկահարները քսանքանի ուկրաինուհի դիպուկահարի են ոչնչացրել, որոնց անձնագրերից.. երկար վեճեր եղան ակումբում... կարծում եմ, արդեն կարելի է ապացուցված համարել, որ լուրը հեքիաթ էր: Սա հեքիա՞թ է, թե՞ ոչ: Որ շատ ուզեմ՝ կարող եմ պարզել: Բայց էդքան ժամանակ չեմ վատնի: Ուղղակի անձամբ ես էս կայքի նման լուրերին լուրջ չեմ մոտենում: Խորհուրդ եմ տալիս այլ աղբյուրներ փնտրել, այլ տեղերից ճշտել: Սրա նման իրադարձությունները էնպիսի բաներ չեն, որ հենց իրանց հասնի, ուրիշ ոչ մի տեղից ինֆո չլինի:

Նաիրուհի
18.11.2010, 00:47
:o :D
Քյոլնում թաղման բյուրոներից մեկի սեփականատեր գերմանացի գործարարները ներկայացրել են սեռական փոքրամասնությունների համար նախատեսված դագաղներ։

Գեյերի դագաղներն առանձնանում են իրենց դիզայնով. նրանց վրա պատկերված են համասեռական բնույթի էրոտիկ պատկերներ։
Այդ դագաղները պատրաստվում են սոճու փայտից և արժեն 1600 եվրո։ Գերմանիայի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները հավանություն են տվել այդ գաղափարին։ Այս մասին հայտնում է Lenta.ru–ն։

Աղբյուր (http://tert.am/am/news/2010/11/17/gey/)

Skeptic
20.11.2010, 00:45
Չգիտեմ` ինչքանով ա համապատասխանում իրականությանը:

«Սա իսկական ֆաշիզմ է». Հայ դեռահասները պատմել են ոստիկանությունում իրենց արկածների մասին

Հայ դեռահասները, որոնց բերման էին ենթարկել Երեւանի ոստիկանության կենտրոնական բաժին, այսօր՝ նոյեմբերի 19-ին (ի դեպ, Երեխաներին բռնություններից պաշտպանելու օրն է) մամուլի ասուլիս էին հրավիրել՝ պատմելու, թե ինչ է տեղի ուենցալ նախօրեին եւ ինչպես են ոստիկանները նվաստացրել անմեղ երեխաներին:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ աղջիկներից մեկը որոշել է ընկերուհուն հուշանվեր նվիրել՝ գանգի տեսքով, եւ այն հանձնել է հանդիպման ժամանակ: Ընկերուհին, բնականաբար, սկսել է նայել նվերը: Եւ այդպես, դանդաղ քայլքով աղջիկները զբոսնել են Մանկական երկաթուղով: Սակայն մանկական երկաթուղու աշխատակիցները լարվածության մեջ են ընկել այն փաստից, որ ջինսերով եւ պիրսինգով երիտասարդների խումբը զբոսնում է «սուր կտրող-ծակող գործիքով»: Զգոն մի քաղաքացի անմիջապես զանգել է ոստիկանություն, եւ իրավապահներն անմիջապես ժամանել են դեպքի վայր:

Ինչպես մամուլի ասուլիսում պատմել է Երեւանի պետհամալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Կարինան, երբ աղջիկները տեսել են տղամարդկանց, բարդություններից խուսափելու համար նվերը փորձել է թաքցնել, սակայն արդեն ուշ էր:

Կարինայի խոսքով, ոստիկաններն իրենց բավական ագրեսիվ են պահել, սկսել են պարզել, թե ինչ կա աղջիկների պայուսակներում: «Ոչինչ չէր մնում, քան ցույց տալ հուշանվերը»,- նշել է աղջիկը: Վարդագույն գլխարկով աղջկա հավաստիացումները, թե դա ընդամենը հուշանվեր է, ոստիկանին չեն գոհացրել եւ նա այն պահել է աղջկա փորի մոտ ու թափահարելով ասել. «Որ սենց անեմ, կմտնի՞»: Դրանից հետո երիտասարդներին բռնի ուժով նստեցրել են մեքենան: Միջադեպի մյուս մասնակցի՝ Ծոմակի խոսքով, ոստիկանների ձեռքն են ընկել նաեւ երկու պատահական անցորդներ, որոնք եւս ազատ ոճով էին հագնված: Մեկը ճղած ջինսեր էր հագել, մյուսը եղել է երկար մազերով: Հավանաբար, զգոն ոստիկանները մտածել են, թե նման դրսեւորումները պետք է «պատժել օրենքի ողջ խստությամբ»: Մի խոսքով, ոստիկանությունում են հայտնվել նաեւ պատահական անցորդները:

Իսկ ի՞նչ է եղել հետո:

Հետո սկսվեց իսկական սարսափը:

«Ոստիկանները մեզ համոզում էին, թե մենք էմո սուբմշակույթի կրողներ են, ձայն էին բարձրացնում մեզ վրա, հայհոյում, ստիպում խոստովանել այն, ինչ չենք արել եւ չենք հանդիսանում»,- ասաց Կարինան՝ հավելելով, որ առաջարկել է ոստիկաններին այցելել այն խանութը, որտեղից գնել է հուշանվերը: Ինչ վերաբերում է վարդագույն-սեւ հագուստին, աղջիկն ասաց. «Ոստիկանները, տեսնելով գույների համադրությունը, հարձակվեցին մեզ վրա եւ բղավում էին. «Դուք էմոներ եք»:

Ծոմակի խոսքով, ոստիկանները ստիպել են իրենց իսկ հորինած բացատրականը գրել: «Այն բանից հետո, երբ ես հրաժարվեցի վկայություն տալ, նրանք զայրացան»,- ասել է աղջիկը եւ նշել, թե ոստիկաններն ուղղակի անհեթեթ հարցեր են տվել, արդյոք իրենք Եհովայի վկանե՞ր են, աղանդավորնե՞ր են, կամ այլ «հիմարություններ»:

«Ընդհանրապես մեր երկրում զարմանալի իրավիճակ է: Այստեղ պիրսինգ կամ տատու արածներին սատանիստներ են անվանում: Նույնը «էմո»-ների դեպքում: Մարդկանց պարզապես դուր է գալիս այդ ոճը, դուր է գալիս վարդագույն հագուստ կրել: Աբսուրդ է, բայց այդ նույն պատճառով դու կարող ես բառի բուն իմաստով զոհ գնալ, ոչ միայն հասարակության, այլեւ ոստիկանության ձեռքով»,- ասել է Ծոմակը:

Նրա խոսքով, ոստիկաններն իրենց չեն ծեծել, բայց բղավել են, իսկ Բելլային՝ «Արմինֆո» գործակալության ղեկավարի դստեր մազերից են քաշել: Ոստիկանությունում սպառնալիքներից ու դիտողություններից հետո թույլատրել են զանգահարել ծնողներին: Աղջիկները նշեցին, որ իրանցի պատահական անցորդին «դեսպանատուն» բառը լսելուց հետո արագ բաց են թողել, իսկ երկրորդ տղային ծեծի են ենթարկել, քանի որ բղավոցներ էին լսվում: Կարինայի ընկերուհիներն ասացին, որ աղջիկն իսկական շոկ է ապրել: Ուսանողուհին առ այսօր ահաբեկված է:

«Դա սովորական ֆաշիզմ է: Մարդկանց բռնում են մազերի սխալ գույնի համար»,- նշել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: Նրա խոսքով, այժմ ինքը, որպես ծնող ստիպված է վախենալ իր երեխաների համար, որոնք «բոլորի պես չեն հագնվում»:

Այս ողջ պատմության մեջ ուշագրավ է Զարուհի Ղուկասյանի՝ ձերբակալված դեռահասներից մեկի մոր պատմածը: Նա, մասնավորապես, հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ իրենց տուն է ժամանել անչափահասների հարցերով տեսուչ Խաչիկ Ավագյանն ու փորձել համոզել ծնողներին, որ Բելլան «էմո» է: Ոստիկանն անգամ սպառնացել է, որ եթե ծնողները միջոցներ չձեռնարկեն, «այդ պատմությունը վատ ավարտ» կունենա: Միգուցե, պատահական չէ՞, որ մեկ շաբաթ անց երիտասարդներին, այդ թվում՝ Բելլային բերման են ենթարկել ոստիկանություն:

Աղբյուր` NEWS.am (http://news.am/arm/news/38705.html)

Էս ոստիկանների կատարյալ ապուշությունն ու անմարդկային վերաբերմունքը զզվանք են առաջացնում: :[

Skeptic
20.11.2010, 00:46
/նախորդ գրառումը 2-րդ անգամ կրկնվել էր. մոդերատորներին խնդրում եմ սա ջնջել/

ministr
20.11.2010, 01:09

- Մամ, մամ, բակում ինձ ղարաբաղցի են ասում....
- Դու բաաաաան չարիր քեզ ասին ղարաբաղցի? :)

Մանկական երկաթուղին էդ խփնվածների հավաքատեղինա, ու վարդագույն սև հագնված, գանգերով էլ զարդարված դեռահասը դժվար թե կարուսել նստելու եկած լինի:
Գործը ուրա հասել, որ թաղայինը գալիսա տուն ասում ձեր աղջկան հետևեք: Իսկապես ուշագրավա, որ մայրը փոխանակ ամոթից գետինը մտնի, մի բան էլ բողոքումա: Ոստիկանն էլ որ ասումա վերջը վատ կլինի ոչ թե սպառնումա, այլ զգուշացնում, որովհետև մեկ էլ տեսար էգուց մյուս օր էդ աղջիկը հասավ բաղձալի END-ին...

Հարդ
20.11.2010, 10:26

Մասամբ համաձայն եմ: Իսկ ընդհանուր, կարծում եմ, էդ ֆաշիզմը, ինչպես իրենք են բնութագրում, հորինված բան է:
Քանի որ ոչ ոստիկաններին եմ վստահում, ոչ էլ երկաթուղում հավաքվող մասսային:

ministr
20.11.2010, 10:31
Մասամբ համաձայն եմ: Իսկ ընդհանուր, կարծում եմ, էդ ֆաշիզմը, ինչպես իրենք են բնութագրում, հորինված բան է:
Քանի որ ոչ ոստիկաններին եմ վստահում, ոչ էլ երկաթուղում հավաքվող մասսային:

Ընդհանուր առմամբ մեզ մի քիչ ֆաշիզմ ա պետք:

Skeptic
20.11.2010, 11:47
- Մամ, մամ, բակում ինձ ղարաբաղցի են ասում....
- Դու բաաաաան չարիր քեզ ասին ղարաբաղցի? :)
- Մամ, մամ, բակում ինձ նեգր են ասում....
- Դու բաաաաան չարիր քեզ ասին նեգր? :esim

Մանկական երկաթուղին էդ խփնվածների հավաքատեղինա, ու վարդագույն սև հագնված, գանգերով էլ զարդարված դեռահասը դժվար թե կարուսել նստելու եկած լինի:
Գործը ուրա հասել, որ թաղայինը գալիսա տուն ասում ձեր աղջկան հետևեք: Իսկապես ուշագրավա, որ մայրը փոխանակ ամոթից գետինը մտնի, մի բան էլ բողոքումա: Ոստիկանն էլ որ ասումա վերջը վատ կլինի ոչ թե սպառնումա, այլ զգուշացնում, որովհետև մեկ էլ տեսար էգուց մյուս օր էդ աղջիկը հասավ բաղձալի END-ին...
Ես ինքս էլ «էմո» կոչվող ենթամշակույթի համար մեղմ ասած չեմ գժվում, բայց, նորից կրկնեմ, եթե վերոնշյալ ինֆորմացիան ճիշտ ա ու թերի չի, ոստիկանների անասուն պահվածքը ո՞նց կարելի ա արդարացնել: Ի՞նչ ա նշանակում` պատահական անցորդներին բռնել մենակ նրա համար, որ երկար մազերով կամ ճղած ջինսերով էին: Ինչ վերաբերում ա աղջիկներին, քրեական /ոչ էլ որևէ այլ/ օրենսգրքում սև ու վարդագույն հագուստ կրելու, գանգերով զարդարվելու համար, կամ թեկուզ էմո լինելու համար հոդված նախատեսված չի:
Եթե ձեր համար էդքան կարևոր ա «էմոների» վերացումը, ապա միակ ճանապարհը դրա արմատների, ասել ա թե` պատճառների վերացումն ա: Իսկ պատճառները, որպես կանոն, ընտանիքի անլիարժեքությունն ա կամ ընտանեկան պրոբլեմները:

Քանի որ ոչ ոստիկաններին եմ վստահում, ոչ էլ երկաթուղում հավաքվող մասսային:
Կպատճառաբանե՞ս առաձին-առանձին:

Ընդհանուր առմամբ մեզ մի քիչ ֆաշիզմ ա պետք:

Фашизм (итал. fascismo, от итал. fascio — пучок, связка, объединение) — идеология, политическое движение и социальная практика, которые характеризуются следующими признаками и чертами: отрицание демократии и её экономической и политической практики; создание режима, основанного на принципах тоталитарно-корпоративной государственности, однопартийности; подавление противников государства и любых форм инакомыслия; фашизация общества, создание военизированных формирований и взгляд на войну как на естественный двигатель развития и важную часть человеческой жизни.
:[

Norton
20.11.2010, 13:10
- Մամ, մամ, բակում ինձ ղարաբաղցի են ասում....
- Դու բաաաաան չարիր քեզ ասին ղարաբաղցի? :)

Մանկական երկաթուղին էդ խփնվածների հավաքատեղինա, ու վարդագույն սև հագնված, գանգերով էլ զարդարված դեռահասը դժվար թե կարուսել նստելու եկած լինի:
Գործը ուրա հասել, որ թաղայինը գալիսա տուն ասում ձեր աղջկան հետևեք: Իսկապես ուշագրավա, որ մայրը փոխանակ ամոթից գետինը մտնի, մի բան էլ բողոքումա: Ոստիկանն էլ որ ասումա վերջը վատ կլինի ոչ թե սպառնումա, այլ զգուշացնում, որովհետև մեկ էլ տեսար էգուց մյուս օր էդ աղջիկը հասավ բաղձալի END-ին...

Մինսիտր ջան, անկախ քո վերաբերմունքից, եթե օրենքի տառը չի խախտվել ոստիկանությունը իրավունք չունի, որևէ մեկին բերման ենթարկել: Իսկ էս նյութից պարզ չի, ի վերջո ոստիկանությունը ի՞նչ ա ուզում ու ինչի դեմ ա պայքարում:

ministr
20.11.2010, 19:27

Norton ջան էդ օրենքի տառ կոչվածը պետք չի ծայրահեղացնել: Օրինակ մեկն ուզումա Կիևյան կամուրջից իրեն գցի, հիմա ինչ ոստիկանը չպետք ա խանգարի ինքնասպանությանը, ինչա թե օրենքի տառում գրած չկա, որ ինքնասպան լինողին պետք է խանգարել?

Հարդ
20.11.2010, 19:42
Կպատճառաբանե՞ս առաձին-առանձին:

Ոստիկանություն - համ շուրջբոլորը դժգուհություն կա, համ էլ մի փոքր ես իմ մաշկի վրա եմ զգացել, որ հիմա չեմ վստահում:

Երկաթուղում հավաքվող մասսա - Ինչ որ ժամանակ կարելի է ասել մի փոքր շփում ունեցել եմ հետները ու հիմա ոչ մի լավ բան չեմ կարող հիշել այդ շփումներից:

Norton
20.11.2010, 19:47
Norton ջան էդ օրենքի տառ կոչվածը պետք չի ծայրահեղացնել: Օրինակ մեկն ուզումա Կիևյան կամուրջից իրեն գցի, հիմա ինչ ոստիկանը չպետք ա խանգարի ինքնասպանությանը, ինչա թե օրենքի տառում գրած չկա, որ ինքնասպան լինողին պետք է խանգարել?
Մինստր ջան, հիմա դու ես ծաղրահեղացնում, թե՞ ես: Կամուրջից քցվելը հարցի հետ ինչ կապ ունի, մենք խոսում ենք փողոցում քայլող ոչ մի օրենք չխախտող մարդուն՝ անկախ իր ապրելու կենսակերպից, հավատքից, քաղաքական հայացքներից, բլա, բլա, ձեռբակալավելու մասին: Իսկ փորձը ցույց ա տալիս, որ ոստիկանությունը մեծամասամբ խառնվում է ոչ այն ժամանակ, երբ պետք է, այլ այն ժամանակ, երբ նպատակահարմար են գտնում՝ դրանով իսկ խախտելով այն, ինչ պետք է պաշտպանեն ի պաշտոնե՝ ՀՀ-ում ընդունված օրենքները, իսկ մենք էլի մեր նպատակահարմարությունից ելենով արդարացնելով նրանց անօրինական քայլերը, ըստ էության աջակցում են նրան, որ անօրինականությունը շարունակվի:
Օրինակ շատ ՀՀ քաղաքացիները ոգևորված պաշտպանում են ոստիկանների ագրեսիվ պահվածքը ընդդիմադիր երիտասարդների նկատմամբ, ավելին ամեն կերպ ոգևորում են նրանց, բայց դրանից ամենևին չի բխում, որ ոստիկանությունը ճիշտ է վարվում: Ընդամենը հասարակության մի մասի մոտ աջակցություն են ստանում՝ իրենց անօրինական գործողություները շարունակելու համար: Հիմա դու այս պարագայում խաղում ես նույն դաշտում, որը հասարակության ոչ մի շերտի, այդ թվում քո շահերից չի բխում;)

Էլիզե
20.11.2010, 19:55
Զարմանալի է, որ ծնողները երբեք չեն մեղադրում իրենց երեխաներին: Մեղավոր են բոլորը, բացի իրենց երեխաներից:
Հիմա միշտ էլ ծնողները սվիններն առած պաշտպանում են իրենց երեխաներին` համայն հայկական "թշնամիներից"` ոստիկաններից /տվալ դեպքում/, ուսուցիչներից /դպրոցի կոնֆլիկտների ժամանակ/.... անմեղ տեղը ոչ ոք չի մեղադրի երեխային.... не бывает дыма без огня...

Skeptic
20.11.2010, 19:59
Ոստիկանություն - համ շուրջբոլորը դժգուհություն կա, համ էլ մի փոքր ես իմ մաշկի վրա եմ զգացել, որ հիմա չեմ վստահում:

Երկաթուղում հավաքվող մասսա - Ինչ որ ժամանակ կարելի է ասել մի փոքր շփում ունեցել եմ հետները ու հիմա ոչ մի լավ բան չեմ կարող հիշել այդ շփումներից:

Պարզ ա: :) Իմ անձնական կարծիքով, առաջին կատեգորիան ավելի համասեռ ա /:}/, քան երկրորդը:

ministr
20.11.2010, 20:01
Մինստր ջան, հիմա դու ես ծաղրահեղացնում, թե՞ ես: Կամուրջից քցվելը հարցի հետ ինչ կապ ունի, մենք խոսում ենք փողոցում քայլող ոչ մի օրենք չխախտող մարդուն՝ անկախ իր ապրելու կենսակերպից, հավատքից, քաղաքական հայացքներից, բլա, բլա: Իսկ փորձը ցույց ա տալիս, որ ոստիկանությունը մեծամասամբ խառնվում է ոչ այն ժամանակ, երբ պետք է, այլ այն ժամանակ, երբ նպատակահարմար են գտնում՝ դրանով իսկ խախտելով այն, ինչ պետք է պաշտպանեն ի պաշտոնե՝ ՀՀ-ում ընդունված օրենքները, իսկ մենք էլի մեր նպատակահարմարությունից ելենով արդարացնելով նրանց անօրինական քայլերը, ըստ էության աջակցում են նրան, որ անօրինականությունը շարունակվի:
Օրինակ շատ ՀՀ քաղաքացիները ոգևորված պաշտպանում են ոստիկանների ագրեսիվ պահվածքը ընդդիմադիր երիտասարդների նկատմամբ, ավելին ամեն կերպ ոգևորում են նրանց, բայց դրանից ամենևին չի բխում, որ ոստիկանությունը ճիշտ է վարվում: Ընդամենը հասարակության մի մասի մոտ աջակցություն են ստանում՝ իրենց անօրինական գործողություները շարունակելու համար: Հիմա դու այս պարագայում խաղում ես նույն դաշտում, որը հասարակության ոչ մի շերտի, այդ թվում քո շահերից չի բխում;)

Կամուրջից քցվելը շատ ուղղակի կապ ուներ էմո-ների հետ: Եթե նենց ես պատկերացնում որ էմո լինելը միայն սև ու վարդագույն, գանգիկներով, մահիկներով, ոսկորիկներով շորոեր հագնելնա ապա սխալվում ես: Ախպոր պես ընդդիմադիր լոլոները ստեղ մեջ մի գցեք էլի:

Norton
20.11.2010, 20:09

Մինստր, այսինքն դու մտածում էս, ՀՀ ոստիկանության պես, որ սենց սև ու վարդագույն են հագնվում, մի օր էլ իրանց մոստից կգցեն
Իսկ դու թեման մի շեղիր, ընդդիմության "լոլոները" ընդամենը օրինակ էին, բավական նման նույն իրավիճակին, իսկ մենք հիմա խոսում են իրավապահ համակարգի գործողությունների օրինականության մասին, հարգելի Մինստր:
Իսկ քո գրածը ավելի շատ արկղում գտնվող նարինջի անեկդոտնա հիշացնում:
-Որ սև ու վարդագույն ա հանգված ուրեմն էմոյա
-Որ էմոյա ուրեմն հաստատ մոտը գանգիկ կունենա
-Եթե մոտը գանգիկ կա հաստատ ուզումա գնա իրան մոստից քցի, բռնենք տանենք բաժին՝ բացատրական աշխատանք տանենք, որ չքցվի:hands:D

ministr
20.11.2010, 20:16
Նորթոն դու էլ մտածում ես զռ ընդդիմադիրի պես, եթե ոստիկանա, ուրեմն ազգի թշնամիա :) Էմոն միայն սև ու վարդագույնով չի, ոստիկանն էլ էդքան պրիմիտիվ չի: Եթե ուշադիր ես կարդացել հոդվածը, էդ աղջիկներից մեկի տուն թաղայինն էլ էր եկել: Հիմա ինչ քո կարծիքով թաղայինը բոլոր սև-վարդագույն հագնողներին հյուրա գնում?

Norton
20.11.2010, 20:23

Մինստր ջան, ազգի թշնամին ինչ կապ ունի, եթե կա օրենքով սահմանված լիազորությունների շրջանակ, որը ցավոք ՀՀ ամեն օր գերազանցվում են: Էմո չլինի ով ուզումա լինի, ոստիկանները կարան կամայական բռնեն ու բաժին տանեն, որի իրավունքը չունեն, եթե իհարկե չգիտեմ ինչ օպերատիվ տեղեկություններ չունեն, որ մասին էլ գիտենք ոնցա լինում::ok
Ես ընդհանրապես երևույթի մասին են խոսում, Մինստր ջան, թե չէ կարողա մի օր էլ ծիծակ կոշիկով, սև շորերով ու թրաշովերին տանեն, ասեն ինքը էս տեսքով թմրամոլիա նման: Իսկ թաղայինը կարողա շատ տարբեր հարցերով գա, իրա դերը շատ մի գերագնահատի:ok

ministr
20.11.2010, 20:28
Դե եթե բերման ենթարկելու մասինա խոսքը, ապա նենց չի, որ ոստիկանն իրավունք չունի որևէ մեկին բերման ենթարկելու: Ինձ էլ են տարել ժամանակին, էն էլ ոչ ավել ոչ պակաս քաղաքային վարչություն :))) Բայց դա օրենքի խախտում չէր (չիմանաս ես էի օրենք խախտել) :)

Norton
20.11.2010, 20:41

Ի դեպ, իմ վերևի գրառումից դա չի բխում:ok