PDA

Դիտել ողջ տարբերակը : Նորություններ՝ դեսից-դենից

Էջեր : 1 2 3 4 [5]

Վահե-91
29.11.2013, 21:55
3.Դպրոցի դեպքում, մեկդ մի տրամաբանական բացատրություն կտա՞ք, թե «զոհը» խի չի համաձայնվում դասարանը փոխել, տնօրենի էդ որոշումն էլ հերիք չի մերժում են, համ էլ պնդում են, որ դա ապօրինի ա։ Պռինցիպի ընկնելը հեռույա տրամաբանակ փաստրակ կոչվելուց։
Որ հարևանդ ամեն գիշեր դռելով գործ անի, տունդ կծախես ուրիշ տեղ կառնե՞ս :esim

Աթեիստ
29.11.2013, 22:07
Որ հարևանդ ամեն գիշեր դռելով գործ անի, տունդ կծախես ուրիշ տեղ կառնե՞ս :esim

1. համեմատությունը տեղին չի, որովհետև
ա) դպրոցում դու ընդամենը աշակերտ ես, ու ենթարկվում ես իրանց կարգուկանոնին, տնօրենը իմ իմանալով իրավասու ա դասարան փոխել
բ) Դպրոցում տեղափոխությունը լինում ա մի քանի մետր, նույն դպրոցի շենքում, չսիրած դասարանից անփորձ դասարան։

2. Նույնիսկ եթե համարեմ, որ համեմատությունդ տեղին ա, եթե հարևանս ամեն ինչ անում ա օրենքի սահմաններում ու ես չեմ կարող նրան օրենքով լռեցնել, այո պետք է մտածեմ նենց, անել էդ ձենը չառնեմ կամ տունս փոխեմ։

Վահե-91
29.11.2013, 23:29

Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ դասարան փոխելուց հետո կոնֆլիկտներ չեն լինի։
Հ.գ.
ժամը 22-ից հետո օրենքով կարաս լռեցնես։

keyboard
30.11.2013, 00:54
Անձնական "փորձից" ասեմ, մի քանի դպրոց եմ փոխել, ամեն դպրոցում մի դրվածք էր, բայց սենց անասունություններ չկար:
Բնականաբար միլպետի ու հարուստ ծնողների երեխեքը տարբերվում էին, իրանց արածները միշտ քողարկվում էին, բայց վայն էնա դու սայթաքեիր ու ազգովի կթռնեին դեմքիդ:
Մեր ժամանակով էդ կարգի ռազբոռկեք չկային, բայց դասարաններում խումբ-խումբ բաժանվածություն կար ու դու էդ ոչ մի խմբում տեղ չունեիր, որտև էդ խումբ մտնելու պայմանը "դոմփվելն" էր կամ քոռանալը, բայց էդ խմբերից ոչմեկում` քոռ մեկը չկար: Ասածս ինչ ա, ծնողը տնից ոնց բրախում ա, էդ նույնն էլ դպրոցում արըտացոլվում ա, ինչ հասարակություն այ ժողովուրդ, կարողա էդ ամեն երեխեն հասարակության կտորը չի, եթե 3 ընտանիք տենց անասուն ա աճացնում, 4-րդի երեխեն որ ընկնի էդ գոմը ինքն էլ կդառնա անասուն, բայց եթե իրա ծնողների ազդեցությունը ճիշտ լինի անասուն չի դառնա, այլ անասուններին չոբան կդառանա առնվազն:
Ես իմ երեխուն ասել եմ, հիմա էլ ասում եմ, ով ոտդ կտրորի վրով անցի, տուր սատկացրու, ինչ կա ձեռդ տուր գլխին ու տենց էլ շարունակելու եմ, քանզի մեր ժողովւորդը ոչինչ չի անում փոխադարձ հարգանք ու միմիանց նկտմամբ գոնե մի քիչ սեր սերմանելու իրանց սերդնի մեջ, ես էլ չեմ ուզում, որ իմ երեխեն նեղվի շրջապատում:
Էս ամեն ինչը կարդալուց հետո մարդ փոշմանում էլ ա թե երեխա ա ունեցել:

Ես մնում եմ իմ մտքին, հայ ժողովրդին ամեն 60-80 տարին մեկ եղեռն ա պետք, քոքահան անեն, թողեն մի քանի էկզեմպլյառ, որ սրանք իրար սիրելով, հարգելով, մեկը մեկին գնահատելով ու մեկը մեկի վրա դողալով ապրեն:

Kuk
30.11.2013, 13:14
Էս էրեխու խոսացած մի քանի բառից արդեն պարզ ա, որ ինքը մյուսներից մի քանի գլուխ բարձր ա:

http://www.youtube.com/watch?v=sGNVjgVAI_M

Աթեիստ
30.11.2013, 13:19
Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ դասարան փոխելուց հետո կոնֆլիկտներ չեն լինի։
Հ.գ.
ժամը 22-ից հետո օրենքով կարաս լռեցնես։

Վահե ջան, մի հատ էլ կարդա գրածս, մասնավորապես «ամեն ինչ անում ա օրենքի սահմաններում», իսկ օրենքով ինքը ժամը 22-ից հետո ոչ թե պետք ա լռի, այլ աղմուկը չպետք ա գերազանցի որոշակի սահմանը, իսկ թե էդ սահմանը ում վրա ոնց ա ազդում լրիվ այլ հարց ա։ Մարդ կա ահավոր ներվայնանում ա հարևանի աղջկա ջութակ նվագելուց, բայց դա տեղավորվում ա օրենքով սահմանված աղմուկի մեջ։ Ի՞նչ կառաջարկես անի։

Աթեիստ
30.11.2013, 13:22
Էս էրեխու խոսացած մի քանի բառից արդեն պարզ ա, որ ինքը մյուսներից մի քանի գլուխ բարձր ա:

Համոզվեցի։

Արամ
30.11.2013, 13:33
Հպարտանում եմ, որ մենք սենց էրեխեք ունենք:

Kuk
01.12.2013, 02:44
Հպարտանում եմ, որ մենք սենց էրեխեք ունենք:

Հաստատ հպարտանալու առիթ ա: Ես որ 7-10-րդ դասարան էի, մեր դպրոցների (երկու դպրոց եմ սովորել, հատկապես էդ տարիքում :D) փոքր դասարաններից նկատում էի սենց էրեխեքի, որ լավն էին, բայց իրանց խանգարում էին դասարանի լակոտները, ու իրանց մազը չէր ծռվում: Մինչև հիմա էդ երեխեքից շատերը ինձ դուրսը տեսնում գալիս բարևում են, արդեն մեծ տղեք են, կայացած, քեֆս բերում են, ոչ մեկի հարցում չեմ սխալվել: Իսկ այ էն լակոտները, ովքեր նեղացնոմ էին կամ ուզում էին նեղացրած լինեին, ոչ մի տեղ չեն երևում, գնացել կորել են երևի ամեն մեկն իրա ճամփով: Կորելու ճամփեքն ամեն մեկի մոտ մի ձև ա լինում, շատ փող ունեցողները դեղ ու կազինո, քիչ փող ունեցողները բերդ ու լավագույ դեպքում խոպան՝ պատ գաջելու:

Արամ
01.12.2013, 03:23

էդ երեխեքին պրոստո կոտրում են, միշտ չի որ իրանց պադեռշկա անող ա լինում:
Ոնց որ սրանք են ուզում արած լինեն, չնայած էդ երեխու խոսալուն, որ նայում ես հեչ տանձին էլ չի:
Բայց էդ շատ վատ ա, ինձ թվում էր, որ էդ լակոտական բաները դպրոցներից վերացել ա, փաստորեն, ոնց էն ժամանակ էր, նույն էլ հիմայա:

Տրիբուն
01.12.2013, 14:10

Էտ լակոտական բաները հիմա ավելի են սրվել, քաի որ լակոտությունը խրախուսվում ա դասատու-տնօրենների կողմից: Փակ համակարգ ա, ոնց որ Հայաստանի ցանկացած ոլորտում: Լակոտները ու իրանց ծնողները նրանք են, ովքեր դպրոցի համար փողի աղբյուր են: Իրանք են սաղ դվիժենիները կազմակերպում: Դպրոցին էս լրիվ ձեռ ա տալիս, դրա համար էլ խրախուսվում են լակոտներն ու դրանց ծնողները: Համակարգից շեղված ցանկացած երեխա՝ իրա ծնողով, մարգինալացվում ա:

Վահե-91
07.12.2013, 16:42
:'
http://news.cnet.com/8301-13860_3-10435937-56.html?part=rss&subj=news&tag=2547-1_3-0-20

Ջուզեպե Բալզամո
11.12.2013, 12:36
Ռուսաստանի բանկը հաստատել է ռուբլու սիմվոլը: Այսուհետ հայոց այբուբենի Ք տառը, ռուսիո պետականության արժեթղթի պաշտոնական պատկերն է (չնայած ռուսներն արդեն դեզինֆորմացնում են այն կիրիլիկ այբուբենին վերագրելով): Իմ կողմից առաջարկում եմ պատկան մարմիններին քննարկել Ք տառը մեր այբուբենի առաջին տառը դարձնելու հնարավորությունը: Դրանով, ապագայում, Հայաստանին ՄՄ-ում առաջատար ու կարևոր դիրք զբաղեցնելու հող պատրաստելով: Խորին շնորհակալություն Հրանտին, Մեսրոպ Մաշտոցին Ք-ի անհրաժեշտության մասին հուշում անելու համար (թեկուզ երազում): Քեցցե ՄՄ-ն... Քեցցե Ք-ն... և այլ քեցցեներ...
http://lenta.ru/news/2013/12/11/symbol/

Հ.Գ. Քեցցե ՄՄ-ն, Մեսրոպ Մաշտոցին ա վերաբերվում, թյուրիմացություններ չլինեն ;)

Jarre
12.12.2013, 03:36
Հարգանքս այս մարդկանց.... :hi

43-ժամյա հայ-թուրքական ձեռքսեղմումը՝ Գինեսի ռեկորդ (http://civilnet.am/9/12/2013/armenian-turkish-handeshaking-Guinness-World-Records+)

Դեկտեմբերի 6-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների՝ Երևանի մնջախաղի թատրոնի դերասան Հովհաննես Աջինյանի և Մերսին քաղաքից նրա թուրք գործընկեր Դենիս Բարիշի
խորհրդանշական ձեռքսեղմումը, որը պատմության ամենաերկարատև ձեռքսեղմումն է և տևել է 43 ժամ ու ավարտվել դեկտեմբերի 8-ին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:

«The Longest Handshake ակցիայի («Ամենաերկար ձեռքսեղմումը») նպատակն է «ցույց տալ աշխարհին, որ փակ սահմանի երկու կողմում հասարակ մարդիկ պատրաստ են երկխոսության և բաց են շփումների համար»,- ասված է TANGO ցանցի (Հայաստանի և Թուրքիայի հասարակական կազմակերպությունների ցանցի նախագիծ) պաշտոնական հաղորդագրության մեջ:

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի և Թուրքիայի գործարարների և արվեստի գործիչների նախաձեռնությամբ: Այն հիշեցնում է Կարսում կանգնեցված հայ-թուրքական հարաբերությունները խորհրդանշող «Մարդկության հուշարձան» կոթողը, որն իշխանությունների հրամանով ավելի ուշ ապամոնտաժվել է:

Միջոցառման անցկացման վայրը՝ Վրաստանը, ընտրվել է որպես «ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում կարևոր դերակատար», որը հանդիսանում է «տարանցիկ գոտի և կապող օղակ»:

Միջոցառումն ամբողջությամբ ուղիղ հեռարձակվել է համացանցով, ինչպես նաև տեսագրվել: Միջոցառման մասնակիցները մտադիր են հայտ ներկայացնել Գինեսի ռեկորդների գիրք, քանի որ նախորդ ռեկորդը, որ տեղի է ունեցել 2011թ. Նյու Յորքում տևել է 42 ժամ 35 րոպե:

Աղբյուր՝ CivilNet (http://civilnet.am/9/12/2013/armenian-turkish-handeshaking-Guinness-World-Records+)

Վիշապ
12.12.2013, 20:22
43-ժամյա հայ-թուրքական ձեռքսեղմումը՝ Գինեսի ռեկորդ (http://civilnet.am/9/12/2013/armenian-turkish-handeshaking-Guinness-World-Records+)

Շոու բիզնես + քաղաքականություն, ուրիշ թեմա չկա էստեղ։ Հասարակ մարդիկ տատուս թվից շփվում են իրար հետ, սահմանի փակ լինելն էլ հարաբերական ա, Հայաստանում թուրքական քրջուփալասը, Անթալիայում էլ հանգստացող հայերը վկա։

Հ.Գ.
Երկարատև հայ–ռուսական սեքս, շուտով` Գինեսի ռեկորդներում;

Jarre
12.12.2013, 21:01
Վիշապ ջան, հնարավոր ա որ հենց քո գրած տարբերակով ա ամեն ինչ ընթացել՝ շոու բիզնես + քաղաքականություն։
Բայց նման լարված հարաբերությունների ֆոնի վրա նման շոուն թողնում ա իրա հետքը։ Հենց օրինակ էն, որ էս մասին ինձ գրեց իմ ֆեյսբուքի թուրք ընկերներից մեկը ու հայտնեց, որ իր երազանքն ա, որ հասարակ մարդիկ միշտ հարգեն ու սիրեն իրար անկախ քաղաքական ինտրիգներից։

Ֆիլմերն էլ են շոու։ Երբ նացիստական ոգով ֆիլմ ենք դիտում, որտեղ նվստացվում ա կոնկրետ ազգ կամ ազգություն մենք վրդովում ենք։ Սա էլ ա շոու, որի նպատակը հավանաբար հաշտության ոգի մտցնելն ա մարդկանց մեջ։ Գոնե ինչ որ չափով։

Վիշապ
12.12.2013, 21:35

Ժար ջան, շատ լավ ա որ մարդիկ իրար հարգում ու սիրում են անկախ ազգությունից, բայց էս շոուն մարդկային հարաբերությունների հետ աղերս ունի այնքանով, ինչքանով որ Դավիթողլուն մեր լավն ա ուզում ու դրա համար եկել ա Հայաստան:
Դու համաձայն չե՞ս, որ հիմա ազգամիջյան ատելության թեմա չկա, ու էս ձեռքսեղմումը ընդհամենը շոու ա։
Ու ընդհանրապես քաքի համը դուրս ա գալիս հենց որ սերն ու հագանքը մտնում են քաղաքականություն։
Մենք բազմիցս զգացել են թուրքական, պարսկական, ռուսական սիրո արդյունքները, ինձ թվում ա հիմա կարոտում ենք ու մեր որոշակի տեղը քոր ա գալիս։
Մինչև հիմա մենք պիտի դասեր քաղած լինեինք ու ականջներիս օղ անեինք, որ հենց մեր հարևաններից մեկը սկսում ա սեր քարոզել, ապա մենք պիտի մեր փամփուշտները հաշվենք: Չնայած նաև պիտի դասեր քաղած լինեինք, որ ամեն քյալլագյոզի պետք չի առաջնորդ սարքել:
Կներես...

Jarre
12.12.2013, 21:44

Վիշապ ջան, եթե օրինակ Պիտեր Գաբրիելը համերգ ա կազմակերպում հանուն հանդուրժողականության ու մարդու իրավունքների, Ժառը հանուն հանդուրժողականության, Նելսոն Մանդելան քարոզներ էր կարդում։ Իմ համար սա դրա տիպի բան ա։ Մանավանդ, որ երկու մասնակիցներն էլ արվեստի մարդիկ են։

Ես սա չեմ դիտում, որպես պետությունների միջև սեր, այլ հասարակ հանդուրժողականության մարդկանց միջև։

Եթե ռեալ ու ավելի պրակտիկ, ապա ես ունեմ թուրք ընկեր, ստեղ ունեմ ադրբեջանցի ընկերուհի (խոսքը ռոմանտիկ ընկերության մասին չի)։ Ես էս հարաբերությունների մասին եմ խոսում։ Ու նաև էն մասին, որ նման հարաբերություններին չհավատացող մարդը նման ակցիաների շնորհիվ կարա ինչ որ դասեր քաղի իրա համար։

Վիշապ
12.12.2013, 22:32

Պիտեր Գաբրիելն ու Նելսոն Մանդելան երևի թե տեղին են/էին անում քարոզները, իսկ սա իմ կարծիքով ոչ միայն տեղին չի զուտ օբյեկտիվորեն, այլև դեմագոգիա է,
որ այս շոուն դիտելիս կարելի է կարծել թե հայերն ու թուրքերը իսկապես իրար ատում են:
Նույնն է թե ես հիմա քեզ քարոզեմ, որպեսզի մի քիչ բարյացկամ լինես կատուների նկատմամբ ու մի հատ կատվիկի փաղաքաշես որպես ապացույց քո բարի տրամադրությունների:
Երևի թե կարելի է հասկանալ, թե ինչ նկատի ունեմ... ունեի... գրողը տանի:

Chuk
12.12.2013, 22:37
որ այս շոուն դիտելիս կարելի է կարծել թե հայերն ու թուրքերը իսկապես իրար ատում են:
Ամբողջ ազգերը չեն ատում, բայց երկու ազգի մեջ էլ կան հատվածներ, որ մյուս ազգին ատում են: Ենթադրվում ա, որ սիմվոլիկ ակցիան էդ մարդկանց համար ա: Բայց դե անկեղծ լինենք, թուրքատյաց ոչ մի հայ, ու հայատյաց ոչ մի թուրք էս ակցիայի պատճառով ավելի հանդուրժող չի դառնա: Ու էս կոնտեքստում էս ակցիայի միակ դերը լինում ա աշխարհին ցույց տալը, որ երկու ազգերի մեջ էլ կան հանդուրժող մասսաներ: Բայց դե եթե հաշվի առնենք, որ աշխարհն էլ հավանաբար էս ակցիայի վրա թքած կունենա, ստացվում ա, ճիշտ ես ասում, անիմաստ շոու ա: Բայց դե գեղեցիկ շոու ա :)

Ռուֆուս
12.12.2013, 22:40
Սենց դեպքերում ինձ միշտ ապուշ հարցեր են հետաքրքրում։ Խոսքի էդ ընթացքում մեկն ուզել ա զուգարան գնալ, էդ պահը ո՞նց են կազմակերպել ։))

Chuk
12.12.2013, 22:40
Սենց դեպքերում ինձ միշտ ապուշ հարցեր են հետաքրքրում։ Խոսքի էդ ընթացքում մեկն ուզել ա զուգարան գնալ, էդ պահը ո՞նց են կազմակերպել ։))

Երևի հենց էդ պահին էլ ակցիան ավարտվել ա :)

Ջուզեպե Բալզամո
13.12.2013, 01:02
Նախորդ գրառմանս գաղափարին խփում են...

Unicode-ը խնդրել է ՌԴ Կենտրոնական բանկին ռուբլու նշանի համար չօգտագործել հայկական այբուբենի 36-րդ տառը՝ Ք-ն (U+0554), որն առաջին հայացքից նման է ռուսական արժույթի նշանին: Այդ մասին ասված է կոնսորցիումի հաղորդագրության մեջ, գրում է lenta.ru-ն:
Ռուբլու նոր գրաֆիկական նշանին նվիրված քննարկմանը մասնակցել է նաև Մայքլ Էվերսոնը՝ նոր նշաններ շրջանառության մեջ դնելու բազմաթիվ առաջարկների հեղինակը: Նա նշել է, որ արդեն աշխատում է ռուբլու նոր նշանը Unicode-ում ներառելու ուղղությամբ:
Ռուսաստանի բանկը ռուսական արժույթի գրաֆիկական նշանը պաշտոնապես հաստատել է դեկտեմբերի 11-ին: Կենտրոնական բանկի կայքում քննարկման էր դրվել հինգ տարբերակ, ընտրված նշանի համար ձայն է տվել քվեարկողների 61 տոկոսը:
http://www.tert.am/am/news/2013/12/12/unicode-ruble/
Կորչի Unicode-ը... քեցցե Ք-ն...

Jarre
13.12.2013, 01:36
Սենց դեպքերում ինձ միշտ ապուշ հարցեր են հետաքրքրում։ Խոսքի էդ ընթացքում մեկն ուզել ա զուգարան գնալ, էդ պահը ո՞նց են կազմակերպել ։))
Ձեռ ձեռքի բռնած եղբայրաբար գնացել են :))

Տրիբուն
13.12.2013, 13:31
Սենց դեպքերում ինձ միշտ ապուշ հարցեր են հետաքրքրում։ Խոսքի էդ ընթացքում մեկն ուզել ա զուգարան գնալ, էդ պահը ո՞նց են կազմակերպել ։))

Էս էլ ա մտել Գինեսի ռեկորդների գիրք - հայը չորս անգամ բռնեց թուրքինը, որ չիշիկ անի, թուրքը՝ վեց անգամ հայինը: 10 խաչուփաչ չիշիկ, որը 2-ով ավելին է, քան նախորդ՝ ուզբեկ-տաջիկական խաչուփաչ չիշիկը: Հայ-թուրքական ձեռքսեղմում՝ ավելին, քան ձեռքսեղմում !!!!

Chuk
15.12.2013, 21:30
Էս նոր տարուն Մասիս քաղաքի գերեզմանոցում թաղվածները չեն ձանձրանա.

http://hraparak.am/images/gerezman_luso_3.jpg

Մասիս քաղաքի գերեզմանոցի տնօրինությունը որոշել է ետ չմնալ աշխարհիկ հաստատություններից և ամանորին համապատասխան զարդարել իր ենթակայության տակ գտնվող «օբյեկտը»՝ տոնական լույսեր ու զարդեր կախելով գերեզմանոցի եղևնիներից:

Ոչինչ, որ հանգուցյալները չեն կարողանա գնահատել այս տոնական շքեղությունները, նրանց հարազատները՝ գուցե գնահատեն: Հուսանք՝ գերեզմանոցի տերերն այնքան չեն կորցնի իրականության զգացումը, որ գոնե կերուխումի երաժշտություն չեն միացնի՝ հանգուցյալներին ուրախացնելու համար:

Աղբյուր՝ Հրապարակ (http://hraparak.am/news/view/45718.html)

V!k
23.12.2013, 17:24
դե Լֆիկից ուրիշ բան պետք էլ չէր սպասել :[

Լֆիկն էլ Աֆրիկայից ընձուղտի մսի խմբաքանակ է պատվիրել` կոկորդիլոսներից հետ չմնալու համար

Ժողովուրդ, մի բան ասեմ կքանդվեք, բայց իրականություն ա: Սկզբում ես էլ չէի հավատում, բայց մեռնելու բան եմ իմացել: Ուրեմն էս մեր աշխարհի ամենախելոք Լֆիկը հերթական ապուշությունն ա արել: Ասում են մի այլ կարգի չի մարսել էն փաստը, որ SAS-ը կոկորդիլոսներ ա ներմուծել նոր տարվա համար ու որպեսզի հանկարծ հետ չմնա մրցակցից, ինքն էլ իրա նոու-հաուն ա որոշել անել ու Աֆրիկայից հրատապ ռեժիմով ընձուղտի մսի մեծ խմբաքանակ ա ներմուծել Հայաստան: Սիթիից իմացա, որ վաղը չէ մյուս օրը սուպերմարկետում վաճառքի կհանվեն նաև ընձուղտի մարմնի տարբեր մասերը տապակած վիճակում:
Օղբաթ են էս մեր օլիգարխները, մեկը մի բառադիություն ա անում, մյուսը շտապում ա էլ ավելի մեծ բառադիություն անի: Սպասենք տեսնենք էլ ինչ էկզոտիկ կենդանիների կբերեն մինչև նոր տարի: Քո հերթն ա Մասկվիչա սուպերմարկետ))

Աղբյուր (http://blognews.am/arm/news/117092/)

մարդ մի քիչ փող ունենար փղի միս բերեր էս Նոր Տարվա շեմին, հաստատ ծախվող էր:think

VisTolog
23.12.2013, 17:45
Էս նոր տարուն Մասիս քաղաքի գերեզմանոցում թաղվածները չեն ձանձրանա.

Աղբյուր՝ Հրապարակ (http://hraparak.am/news/view/45718.html)

Հարգելի լրագոր եթե ցանկանում եք սենսացիա տարածել, ապա փորձեք գտնել սենսացիոն իրականությունը, ստահոտ լութեր տարածելով ընթերցող, չեք շահի: Եղելությունը ներկայացնելիս գրեք իրականությունը. այն է՝ եղևնիները, որոնք զարդարված են գտնվում են եկեղեցու դիմաց,որի մասին դուք ընդհանրապես չեք նշել, իսկ գերեզմանւց գտնվում է փոքր ինչ հեռու, իսկ ձեր արված <<հմուտ>> լուսանկարից անգամ չի էլ երևում թե եղևնիները, որտեղ են գտնվում: Եվ ընդհանրապես ինձ թվում մեր հարազատների հավերժական կացարանը բարեկարգ պահելը չէ, որ անարգում է նջեցյալների հիշատակը, այլ տարին մի քանի անգամ մենակ մեռելոցներին, որպես ստիպողական պարտականություն նրանց շիրիմին այցելելը:
Իդեպ հայտնեմ նաև, որ ըուրաքանչյուր տաղավար տոնին այդ նույն գերեզմանոցին հարակից եկեղեցու բակում մատուցվում է սիրո ճաշ: Մենք մեր հարազատներին անմասն չենք թողնում մեր ավետիսներից և ձեզ էլ, երկրային կյանքի ժամանակավոր բնակիչ, մեծահոգաբար հրավիրում ենք, որպեսզի փարատես նջեցյալների նկադմամբ ունեցաց թյուր կարծիքդ:
Հոգաչափ շնորհակալ եմ քննարկման մասնակիցներից և իրականությունն արծարծողներից:

Narine Abgaryan (https://www.facebook.com/anrabgar)

Վահե-91
23.12.2013, 17:53
Narine Abgaryan (https://www.facebook.com/anrabgar)
Եկեղեցու հայաթում գերեզմա՞ն էլ կա...պարզ երևում ա, որ ճաղերից ներս են ծառերը ու ծառերից մի քիչ հեռու գերեզման կա:

.....

Լավ արդեն տեսա ամբողջական նկարը, եկեղեցին էլ ա գերեզմանոցի տարածքում :)
http://4put.ru/pictures/max/810/2489751.jpg

էս կոմենտն էլ վերջն էր՝
Гехецик србатехи ур амахмбвум ен Масис кахакичишт кристонянер ев матах серндин уххордум депи чишт аватк,депи чишт крон...

V!k
26.03.2014, 17:03
այ էս արդեն "լուրջ" պատժամիջոց ա ռուսների համար :D

Ուկրաինուհիները «ռուս տղամարդկանց հետ սեքսից հրաժարվելու» ակցիա են նախաձեռնել

Ուկրաինայում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ինքնատիպ տարբերակ են մտածել: Մի խումբ ուկրաինացի աղջիկներ ակցիա են նախաձեռնել՝ բոլոր ցանկացողներին առաջարկելով հրաժարվել ռուս տղամարդկանց հետ սեքսից:
Ակցիան մեկնարկել է Facebook սոցիալական ցանցի էջերում: Աղջիկները նույնիսկ շապիկ են թողարկել՝ հեշտոց խորհրդանշող իրար միացած ձեռքի ափերի տեսքով «ֆիրմային» լոգոտիպով: Նրանք նաեւ լուսանկարվել են այդ շապիկներով:
«Հայրենասիրական շապիկներով լուսանկարված մեր բոլոր հերոսուհիներն իրենց հոգեհարազատ ինչ-որ բան են նկատի ունեցել. ռուսին մի տուր Ղրիմը, ռուսին թույլ մի տուր գրավել քո հողը, ռուսին թույլ մի տուր հաղթել»,- պատմում են կազմակերպիչները:
«Որքան էլ ծիծաղելի է, առաջին հերթին սեքսի մասին չէ, որ մտածել ենք»,- ասվում է ակտիվիստների հաղորդագրությունում:
Աղջիկները պարզաբանել են, որ որոշել են օգտագործել դեռեւս հին հունական գրող Արիստոֆանեսի «Լիսիստրատե» կատակերգությունում նկարագրված հայտնի «կանացի» ռազմավարությունը, երբ կանայք միավորվել ու դադարել են քնել տղամարդկանց հետ, որպեսզի վերջինները դադարեցնեն անիմաստ պատերազմները:
Աղբյուր (http://style.news.am/arm/news/12089/ukrainuhinery-rus-txamardkanc-het-seqsic-hrazharvelu-akcia-en-nakhadzernel.html)

Նարե91
30.03.2014, 14:47
Մի տեսակ հավատս չի գալիս, ախր մարդ կա շաբաթ օրն էլ ա դասի, թե էդ լրացումը ո՞նց ա լինելու: :esim

http://i.imgur.com/V7gZ2MR.jpg

John
30.03.2014, 14:55
էս ինչ լավ նորություն էր ՃՃՃ Աշոտյանից խեր էլ կա փաստորեն

Արամ
30.03.2014, 15:30
Նորությունը կարդացի՝ ուրախացա, ասի․
-Ջաաաաան, վաղը դասի չեմ․․․
էն էլ հետո հիշեցի, որ ուսանող չեմ։ -_-

Ռուֆուս
07.04.2014, 23:30
Պոռնիկ, բոշա հայ ժողովուրդ։ Ու սրանք էլ են հայ կոչվու՞մ։ :[ Թողնես մենակ ազգային արժեքներից խոսեն: Յախք :[ :[ :[

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=MKm5BEVQ0BA

Chuk
07.04.2014, 23:35
Պոռնիկ, բոշա հայ ժողովուրդ։ Ու սրանք էլ են հայ կոչվու՞մ։ :[ Թողնես մենակ ազգային արժեքներից խոսեն: Յախք :[ :[ :[

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=MKm5BEVQ0BA

Արա դե հերիք ա էլի սենց վիդեոները տարածեք: Սաղս էլ գիտենք, որ սենցները կան, բայց սրա խրախուսումը (այսինքն կոնկրետ անձանց սենց տեղ «հրավիրելը») ու հստակ տարածելը որոշակի քաղաքականություն ա, հերիք ա էդ անասունությանը մաս կազմեք:

Smokie
21.04.2014, 16:12
Մահացել է «Գրանտ Հոլդինգ»–ի ղեկավար Հրանտ Վարդանյանը

http://www.tert.am/g_image.php?id=407607&tmb=3

«Նաիրի» բժշկական կենտրոնում այսօր՝ ժամը 0.10-ին, 65 տարեկան հասակում մահացել է «Գրանտ Հոլդինգ»–ի ղեկավար Հրանտ Վարդանյանը, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը։

Նա նշեց, որ Հրանտ Վարդանյանը շտապօգնության մեքենայով «Նաիրի» ԲԿ է բերվել արդեն իսկ սրտի կանգով, և նրա մահը «հավանաբար վրա է հասել տրոմբոէմբոլիկ բարդացման պատճառով»։

Բժիշկները մոտ մեկուկես ժամ պայքարել են նրա կյանքի համար, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են անցել։ \

http://www.tert.am/am/news/2014/04/20/Hrant-vardanyan/

Smokie
24.04.2014, 13:19
Ժողովուրդ համացանցում ոչ մի տեղ դեռ գրված չի այդ մասին, բայց հեռուստացույցով ասեցին... Ճիշտ ա՞, որ Կոնստանտին Օրբելյանն ա մահացել:(

Smokie
24.04.2014, 14:12
:cry

http://www.tert.am/g_image.php?id=408747&tmb=3
Ապրիլի 24-ի առավոտյան, Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս-Անջելես քաղաքում մահացել է ԽՍՀՄ ժող. արտիստ, մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը: Նշենք, որ հուլիսի 29-ին Կոնստանտին Օրբելյանը կդառնար 86 տարեկան: Այս մասին տեղեկանում ենք Կոմպոզիտորների միության կայքից։

Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին, Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Երաժշտական ունակությունները ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում: Վաղ տարիքից սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում: Ծնողները դարձել են ստալինյան բռնությունների զոհ, որի պատճառով նրան հեռացրել են դպրոցից և եղբայրների հետ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը:

1942թ. աշխատել է ավիացիոն կորպուսի ջազային խմբում` որպես դաշնակահար և ակարդեոնահար: Որոշ ժամանակ անց, ռազմական օրկեստրի հետ, համերգներով հադես է եկել Երևանում, ապա` Հայաստանի էստրադային նվագախմբում: 1945թ-ից նվագախմբի համար վերամշակել է ժողովրդական երգեր, ինչպես նաև ստեղծել է նոր մեղեդիներ: Առաջին գործերից է «Օրորոցայինը»: 1952թ. ընդունվել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որից հետո` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1955թ. գրել է «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը: 1956թ-ից եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը: 1957թ. դարձել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ:

1962թ. Մոսկվայում անցկացվող ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորներ մրցույթի հաղթող է ճանաչվել: 1969թ. գրել է «Անմահություն» բալետը: 36 տարի գլխավորել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Նրա հայտնի երգերը բազմաթիվ կատարողների ներկայացմամբ արժանացել են մի շարք մրցանակների` «Երգել, նշանակում է ապրել», «100 երջանիկ ժամեր», «Շնորհակալություն կյանքին», «Սերը չի ծերանում», «Դու այն չէս, ով պետք է ինձ», «Հիշեք» և այլն: 1974թ. արժանացել է ՀԽՍՀ, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1992թ. մեկնել է ԱՄՆ և բնակություն հաստատել Սան-Ֆրանցիսկոյում: 2012թ. պարգևատրվել է ՀՀ Պատվո շքանշանով:

http://www.tert.am/am/news/2014/04/24/orbelian/

Տրիբուն
28.04.2014, 20:38
Լիոնն ա հայտնվել, սեփական արքայացանկով, ֆորումով ու սեպագիր հրավիրատոմսով իրա ֆորում:

Աղբյուր (http://www.akumb.am/showthread.php/58107-%D4%B1%D6%80%D6%84%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B0%D5%B4%D5%A5%D6%80-%D6%87-%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6%D5%B6%D5%A5%D6%80/page8)

_Հրաչ_
28.04.2014, 20:40

Կանտարովը չի՞: :))

Jarre
17.05.2014, 16:12
Խայտառակություն ա.....
Ես էլ էսօր պիտի գնայի մի հուշանվեր վերցնեի։ Պատվիրել էի անցած շաբաթ ու էսօր ժամը 13:00 պիտի այնտեղ լինեի, բայց քնած էի մնացել։ Նոր վեր կացա ու կարդացի էս նորությունը։

Ստեղ ամենացավալին էն ա, որ էբ անբարոյականները էն ում ուզեցել են խփեն, սկի մի փամփուշտ չի էլ կպել։ Փոխարենը անմեղ վիրավորներ։ Իսկ մի երիտասարդի կյանքն էլ վտանգի տակ է...... :(

Կրակոցներ վերնիսաժում

Վերնիսաժի մոտ այսօր՝ մայիսի 17-ին ժամը 13:30-ի սահմաններում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վիրավորվել է ոչ թե երեք անձ, այլ հինգ, կրակոցները դիպել են այն մարդկանց, ովքեր առաջին կրակոցից հավաքվել են «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության մոտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ականատեսները:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վիրավորներին հիվանդանոց տեղափոխել են փողոցի տարբեր մասերից: Ականատեսների պատմում են, որ կրակոցները դիպել են նաեւ հեռվում կանգնած մարդկանց: Վիրավորների մեջ կա երիտասարդ մի տղա, որն ըստ ականատեսների ուժեղ արնահոսում էր:

Ականատեսները պատմել են նաեւ, որ մեկ հոգի էլ BMW X 6-ով դիմել է փախուստի, իսկ դեպքի վայրում հայտնաբերվել են Porsche Cayenne մակնիշի 80 ՊՊ 008 համարանիշի և Toyota մակնիշի 80 TT 008 համարանիշի ավտոմեքենաներ, որոնք մեր տեղեկություններով պատկանում են ԱԺ պատգամավոր ԲՀԿ-ական Կարո Կարապետյանին («Յուվեցի Կարո»):

NEWS.am-ի թղթակցին ականատեսներից մեկը պատմել է, թե ինչպես երկու երիտասարդ կրակոցներից անմիջապես հետո նստել են սպիտակ գույնի ջիպ ու արագ հեռացել:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու քննիչները, հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:

Աղբուր՝ News.am (http://news.am/arm/news/209706.html)

Տրիբուն
09.06.2014, 22:24
Քանի որ դեբիլություն բաժին չկա, ստեղ եմ էս գրառումն անում:

Ուրեմն, էս մի ամիսը սաղ երկիրը քննրակում ա Միկոյանի արձանը դնել-չդնելու հարցը - յանիմ ուրիշ դարդ չունենք: Ամեն կողմը իրա փաստարկներն ա բերում, մարդիկ ինչ-որ բաներ են վերլուծում, պատմական խառը իրադարձություններ, Միկոյանը լավն ա, Միկոյանը վատն ա, էսօր արդեն Լեհաստանի դեսպանն ա խառնվել, չգիտես ինչիու սենց ... Բանը գալիս հասնում ա քաղաքապետին, ու սա փաստորեն ասում ա հետևյալը (http://168.am/2014/06/04/372701.html). արա դե մի հատ կիսանդրի ա էլի, յանիմ ինչ ա, մարդ չի էլ նկատելու, թողեք սուս ու փուս դնենք: :D

Սա այն հարցը չէ, որ մենք դնենք լայն քննարկման, որովհետև ընդամենը մի հատ կիսանդրի է տեղադրվելու: Իմ կարծիքով, հասարակական դժգոհությանը որոշ ուժեր դրդրում են, որովհետև եթե սովորական մեր քաղաքացիներին հարցնենք, իրենց ոչ մեկին էլ դա չի հետաքրքրում:

http://www.aravot.am/wp-content/uploads/2011/12/taron.jpg

Նկարն առանց մեկնաբանության:

Chuk
09.06.2014, 22:31
Քանի որ դեբիլություն բաժին չկա, ստեղ եմ էս գրառումն անում:

Ուրեմն, էս մի ամիսը սաղ երկիրը քննրակում ա Միկոյանի արձանը դնել-չդնելու հարցը - յանիմ ուրիշ դարդ չունենք: Ամեն կողմը իրա փաստարկներն ա բերում, մարդիկ ինչ-որ բաներ են վերլուծում, պատմական խառը իրադարձություններ, Միկոյանը լավն ա, Միկոյանը վատն ա, էսօր արդեն Լեհաստանի դեսպանն ա խառնվել, չգիտես ինչիու սենց ... Բանը գալիս հասնում ա քաղաքապետին, ու սա փաստորեն ասում ա հետևյալը (http://168.am/2014/06/04/372701.html). արա դե մի հատ կիսանդրի ա էլի, յանիմ ինչ ա, մարդ չի էլ նկատելու, թողեք սուս ու փուս դնենք: :D

http://www.aravot.am/wp-content/uploads/2011/12/taron.jpg

Նկարն առանց մեկնաբանության:

Սաղ հեչ, բայց էդ արձանի դնել-չդնելու քննարկումներից իմ գլխի կափարիչն էլ ա թռնում:

Smokie
12.08.2014, 18:23
:cry:(

Մահացել է դերասան Ռոբին Ուիլյամսըhttp://www.tert.am/g_image.php?id=436383&tmb=3
Ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսին մահացած են գտել ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Տիբերոն քաղաքում գտնվող սեփական տանը, գրում է lenta.ru-ն: Ոստիկանության համաձայն՝ «Օսկար»-ի 63-ամյա մրցանակակիրն ինքնասպան է եղել:

Ողբերգությունը տեղի է ունեցել երկուշաբթի՝ օգոստոսի 11-ին՝ ժամը մոտ 11:20-ին: Շրջանի շերիֆը հայտարարել է, որ Ուիլյամսի մահվան ենթադրյալ պատճառ է դարձել ասֆիքսիան (շնչահեղձությունը): Նա հավելել է, որ որպես հիմնական վարկած ոստիկանությունում դիտարկում են ինքնասպանությունը, սակայն մահվան վերջնական պատճառը կհաստատվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:

«Այսօր առավոտյան Ռոբին Ուիլյամսը հեռացել է կյանքից: Վերջին ժամանակներում նա պայքարում էր ծանր դեպրեսիայի դեմ: Սա մեզ համար շատ անսպասելի կորուստ է: Բարեկամներն ու մերձավորները խնդրում են հարգանք ցուցաբերել իրենց անձնական կյանքի նկատմամբ այս բարդ շրջանում»,- ասել է դերասանի ներկայացուցիչ Մարու Բուքսբաումը:

Ռոբին Ուիլյամսն «Օսկար»-ի և 4 «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է: Դերասանն Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի՝ «Օսկար»-ի է արժանացել «Խելոք Ուիլ Հանթինգը» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար: Ուիլյամսը խաղացել է մոտ 300 ֆիլմերում:

Աղբյուր (http://www.tert.am/am/news/2014/08/12/robin-dead/)

Smokie
26.12.2014, 23:06
http://www.ankakh.com/article/9296/https%3A%2F%2Fwww.ankakh.com%2Farticle%2F9296%2Fmahatsyel-e-anvani--dyerasan-karyen-djanibyekyane

:(

Մահացել է անվանի դերասան Կարեն Ջանիբեկյանը

http://media3.ankakh.com/images/photos/albom8/7993_medium.jpg
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՋԱՆԻԲԵԿՅԱՆ Կարեն Գուրգենի (ծ. 1.7.1937, Երևան), դերասան: ՀՀ վաստակավոր արտիստ (2004): Գուրգեն Ջ. Ջանիբեկյանի որդին: Ավարտել է ԵԳԹԻ (1964): 1953-ից՝ Երևանի Սունդուկյանի անվան (ընդհատումով), 1991-ից՝ նաև Համազգային թատրոնների դերասան:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ջանիբեկյանի լավագույն դերերից են՝ Գրիգոր («Հացավան», ըստ Ն. Զարյանի), Վինտեր (Հաուպտմանի «Մայրամուտից առաջ»), Մոլիեր («Մոլիերի կյանքը», ըստ Բուլգակովի), Քեբոտ (Նիլի «Սերը ծփիների տակ»), Ջոուն (Վ. Սարոյանի «Մի գավաթ բարություն»), Ֆաբիո (Դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը») և այլն:
Խաղացել է հեռուստաթատրոնում (Ջ. Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջ», «Մատյան եղելության», ըստ Ս.Խանզադյանի, «Չեզոք գոտի», ըստ Հ. Մաթևոսյանի և այլն): Նկարահանվել է կինոյում («Քաոս», 1973, «Աշնան արև», 1977, «Որտեղ էի՞ր, մարդ Աստծո», 1992, բոլորը՝ Հայֆիլմ):

Smokie
26.01.2015, 18:27
Goodbye My Love Goodbye:(

http://asekose.am/upload/news/admin/2015/01/54c634d7896fd_medium.jpg (http://www.aysor.am/am/news/2015/01/26/%D5%A4%D5%A5%D5%B4%D5%AB%D5%BD-%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D5%BD/898382)
Մահացել է հանրահայտ հույն երգիչ և երաժիշտ Դեմիս Ռուսոսը: Այս մասին Le Figaro-ին հայտնել է երգչի դուստրը:
Ռուսոսը 68 տարեկան էր։ Վերջին շրջանում նա ապրում էր ինչպես Հունաստանում, այնպես էլ Ֆրանսիայում՝ Նոյի (Neuilly-sur-Seine) քաղաքում։

Իր երաժշտական կարիերայի ընացքում նա վաճառել է ալբոմների մոտ 60 մլն օրինակ։
Նրա մահվան պատճառնմերի մասին ոչինչ չի հաղորդվում:
Ինչպես տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները, մարտի 12-ին Մոսկվայում նախատեսված էր Դեմիս Ռուսոսի հոբելյանական համերգը, որը նվիրված էր նրա ստեղծագործական գործունեության 50-ամյակին:

(http://www.aysor.am/am/news/2015/01/26/%D5%A4%D5%A5%D5%B4%D5%AB%D5%BD-%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D5%BD/898382)

Տրիբուն
12.03.2015, 22:49
И смех и грех թեմայով:

Սեյրան Օհանյանը ծանոթացել է արտադրվող ռազմական տեխնիկայի նմուշներին (http://www.a1plus.am/1370813.html)

Ու նկարում Սեյրան Օհանյանին լոմ են ցույց տալիս ....

http://www.a1plus.am/wp-content/uploads/2015/03/zenq-472x265.jpg

Smokie
23.03.2015, 17:01
Арканов-ը:( շատ էի սիրում:
http://lifenews.ru/news/151607

Ջանիբեկյանը:cry
http://asekose.am/hy_AM/news/8/184963-mahacel-e-sirvac-ou-taxandavor-derasan-karen-janibekyane.html

Ձայնալար
23.03.2015, 17:46
Սմոք ջան, թեթև տար էլի, դե հիմա մարդ են մի օր պտի մեռնեն: Մենք էլ իրանց պես մի 80 տարի ապրենք լավ ա էլի :)

Smokie
23.03.2015, 18:00
Սմոք ջան, թեթև տար էլի, դե հիմա մարդ են մի օր պտի մեռնեն: Մենք էլ իրանց պես մի 80 տարի ապրենք լավ ա էլի :)

Ուղղակի ցավալի ա, որ ժողովուրդն ա նման մարդկանց կորցնում:

Ամեն դեպքում՝ իմ կարծիքով պետք չի շրջանցել, անտեսել նորությունը, ինչքան էլ տխուր լինի:

Vaio
23.03.2015, 21:27
Арканов-ը:( շատ էի սիրում:
http://lifenews.ru/news/151607

Ջանիբեկյանը:cry
http://asekose.am/hy_AM/news/8/184963-mahacel-e-sirvac-ou-taxandavor-derasan-karen-janibekyane.html

Մի քանի գրառում վերև էլի էիք գրել Կարեն Ջանիբեկյանի մահվան մասին 2014 թ.-ին:

Smokie
23.03.2015, 21:40
Մի քանի գրառում վերև էլի էիք գրել Կարեն Ջանիբեկյանի մահվան մասին 2014 թ.-ին:

Թյուրիմացություն էր, հենց էդ օրերին էլ տեսա:

Պարզվում ա Ջանիբեկյանը չէր, Ջանգիրովն էր: Վերջինս նույնիսկ վիքիփեդիայում էջ չունի, շատ քիչ են իր մասին խոսում::( Ֆեյսբուքում նկարը տեսել էի՝ վերևի մեկնաբանությամբ, վստահ էի, որ ինքն է, բայց ոչ մի տեղ գրված չէր, կարծեցի սխալվել եմ: Իրենց տարբերությունն ակնհայտ է, բայց քիչ թե շատ նմանեցնում եմ՝ հավանաբար անուն-ազգանունից:

StrangeLittleGirl
27.05.2015, 16:39
Անհամբեր սպասում էի, թե երբ ա էդ ախմախ դպրոցը փակվելու: Հիմա նայեք էս հղմանը (http://armenpress.am/arm/news/806983/khrimyan-hayriki-anvan-dproci-taratsqi-mi-masy-hatkacvec.html): Հայկական դպրոցը ռուսականով են փոխարինում: Տպավորություն ա՝ մենակ երկու հարկ ա, շատ բան չի: Բայց իրականում դպրոցի առաջին հարկում ընդհանրապես դասարան չկա, երկրորդում էլ հիմնականում փոքր տարածքներ են՝ տնօրենի, քարտուղարուհու և այլնի կաբինետներ, մի երեք հատ դասասենյակ ա սաղ-սաղ: Երրորդ-չորրորդ հարկերում են նորմալ դասասենյակները:

Տխուր ա....

Տրիբուն
25.07.2015, 19:56
http://www.a1plus.am/1398508.html

աչքիս Լիսկան վարչապետ ա դառնալու ...

Chuk
25.07.2015, 20:20
http://www.a1plus.am/1398508.html

աչքիս Լիսկան վարչապետ ա դառնալու ...

Երևի ուղղակի սահմանադրական հանրաքվեի հարցում իրան փորձել ա թանկ ծախի, ղոզ են խաղացրել:

arazaz
30.09.2015, 23:53
էս ի՞նչ են ուզում ես խեղճ մարդուց, չեմ հասկանումն

The sixty-eight-year-old is already serving 19 years in prison for 32 sex offences against Inuit children, committed between 1978 and 1982 in the remote village of Igloolik.
The victims in that case included 12 boys, 10 girls and one dog.

հետո՞ ինչ; լրիվ համը արդեն հանել են; շանը կարելի ա կռվացնել ու ուրախանալ, իսկ շան հետ սեքսը արգելվում ա; չեմ հասկանում լոգիկան :think
ինչ՞ են դարդ անում, ստից ձևեր են տվել լրիվ իրանց;

http://www.ctvnews.ca/canada/defrocked-arctic-priest-enters-more-guilty-pleas-for-sex-abuse-1.2588620

Տրիբուն
10.10.2015, 21:56
Նախագահը ներկա է գտնվել Շառլ Ազնավուրի համերգին (http://www.a1plus.am/1410903.html)

Արա, Ռիտիկն էս ի՜նչ լավանալ ա լավացել ․․․․

http://www.a1plus.am/wp-content/uploads/2015/10/13862_b.jpg

Ռուֆուս
10.10.2015, 21:59
Միշել Օբամայի հետ հանդիպումից հետո որոշել ա կտրականապես ոճը փոխի :P

Տրիբուն
12.10.2015, 23:11
Միշել Օբամայի հետ հանդիպումից հետո որոշել ա կտրականապես ոճը փոխի :P

Փաստորեն էս թազա Ռիտիկը Միկաել Ժանն ա, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը։ Պատկերացնում եմ Սերժն ու Գալուստը էս քանի օրը ֆրանսերեն ի՜նչ ժարիտ են արել։

Ռուֆուս
12.10.2015, 23:16
Բայց իրոք շատ լավն ա, ես հանուն իրեն սահմանադրական փոփոխություններին կողմ կքվեարկեմ :)

StrangeLittleGirl
12.10.2015, 23:17
Բայց իրոք շատ լավն ա, ես հանուն իրեն սահմանադրական փոփոխություններին կողմ կքվեարկեմ :)

Անճաշակներ :beee

Chuk
12.10.2015, 23:20
Բայց իրոք շատ լավն ա, ես հանուն իրեն սահմանադրական փոփոխություններին կողմ կքվեարկեմ :)

Քվեարկում ես, որ ինքը սերժիկին փա՞յ դառնա :))

Ռուֆուս
01.04.2016, 13:09
Երեկ էս վիդեոն աչքովս ընկավ, նայեք, իսկական բայեվիկ ա.

https://www.youtube.com/watch?v=-ZghPvt8d1k

Շինարար
01.04.2016, 13:23
բա իրանց ընկերոջը խի՞ էին տենց ծեծում, չասավ ոնց որ:

Գաղթական
12.10.2016, 18:05
Երեկ երեկոյան Փարիզում տեղի ունեցած Եվրոմիլիոնի խաղարկությանը մի բելգիացի (http://m.hln.be/hln/m/nl/957/Binnenland/article/detail/2915617/2016/10/12/Belg-wint-168-miljoen-euro-met-Euromillions.dhtml) 168.085.323 € է շահել :scare

Գաղթական
18.10.2016, 13:44

էս խեղճ տղու նկարը թերթերում բան տպեցին ու գցին ք*քը..
պարզվումա ինքը Կոսովոյից փախստական էր: թեև 18 տարիա Բելգիայում էր ապրում, բայց դեռ մնալու իրավունք չէր ստացել ու ընտանիքի հետ (կինը ու 4 երեխաներ) ապրում էր անլեգալ:
Բրյուսելում փողոցի հավաքարար էր աշխատում..

հիմա էլ միանգամից սենց բախտ...
էնքան մարդ էին ընկել իր միլիոնների հետևից, որ ստիպված նորից անհետացել է..
ըստ լրագրողների կողմնակի աղբյուրի՝ փախել է Գերմանիա, բայց իրականում ոչ ոք չգիտի, թե ուր է...

Աստված քո հետ ախպերո )))

Ուլուանա
26.10.2016, 19:46
Էսպիսի լավ լուր :). երկու և ավելի երեխա ունեցողները կարող են անվճար սովորել բուհում (http://armeniasputnik.am/armenia/20160329/2634419.html)։

keyboard
30.05.2017, 21:52
ԾԵԼԵԳՌԱՄ իմ սեեեեեե՜ր
ՃՈ խախտումների ծանուցում Տելեգրամ հավելվածով (http://telecom.arka.am/am/news/telecom/_gorcarkvum_e_ertevekutyan_/?sphrase_id=16072963)

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 5-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ «TELEGRAM» բջջային հավելվածի միջոցով տեղեկություններ տրամադրելու համակարգը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Համակարգից օգտվելու համար անձը պետք է ներբեռնի «TELEGRAM» բջջային հավելվածը, որում փնտրի և ընտրի «ROADPOLICEbot» ենթահավելվածը:

Այնուհետև, անհրաժեշտ է համապատասխան ցանկից ընտրել «գրանցել նոր մեքենա» հրահանգը և մուտքագել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (12YY345 կամ 345YY12 ձևաչափով) և հաշվառման վկայագրի սերիա-համարը (օրինակ՝ LZ999999 ձևաչափով):

«Եթե ուղարկված տվյալները ճիշտ են և հաշվառման համարանիշ ու հաշվառման վկայագրի սերիա-համար տվյալների զույգն իրականում առկա է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա պատասխան այն մասին, որ նշված տրանսպորտային միջոցի տվյալներն ավելացվել են վարչական որոշումների վերաբերյալ տեղեկությունների հասանելիության ցանկում», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Եթե ուղարկված տվյալները ճիշտ չեն և հաշվառման համարանիշ ու հաշվառման վկայագրի սերիա-համար տվյալների զույգն առկա չէ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա համապատասխան պատասխան:

Բջջային հավելվածի ներբեռնումն ու հետագայում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ տեղեկություններ դիտելն անվճար են:ՃՈ–ն տեղեկացնում է նաև, որ ներկայումս համակարգը գործում է փորձնական եղանակով:–0–

Լեո
30.05.2017, 22:11
ԾԵԼԵԳՌԱՄ իմ սեեեեեե՜ր
ՃՈ խախտումների ծանուցում Տելեգրամ հավելվածով (http://telecom.arka.am/am/news/telecom/_gorcarkvum_e_ertevekutyan_/?sphrase_id=16072963)

Շուտ ֆայմեի, մի հատ բջջային հավելված գրեի, ՃՈ-ին էլ ավելի հարմար «բիզնես» առաջակ անեի, մարդ ես, կարող ա կպներ: Բիզնեսը մնում ա բիզնես, կորչեն ՃՈ այլ ֆունկցիաները:

keyboard
30.05.2017, 22:18
Շուտ ֆայմեի, մի հատ բջջային հավելված գրեի, ՃՈ-ին էլ ավելի հարմար «բիզնես» առաջակ անեի, մարդ ես, կարող ա կպներ: Բիզնեսը մնում ա բիզնես, կորչեն ՃՈ այլ ֆունկցիաները:

Էս գործում շահողը տելեգրամն ա, ընդ որում ոչ ուղիղ իմաստով :) գովազդ ա իրա համար։
Մնացած ամեն ինչը անվճար ա, տելեգրամն ինքն ա անվճար պրոեկտ և վճարովի ֆունկցիաներ չունի։ Անգամ ստիկերներ, որ վայբերը սրիկայաբար ծախում ա։ Այ ռոբոտ գրելը տելեգրամի համար ու ճո-ին ծախելը լուրջ գործ ա ու փողաբեր։

Լեո
30.05.2017, 22:37

Լավ, բայց ինչի՞ Տելեգրամ ու ոչ ասենք փեյջե՞ր: Ի՞նչ իմաստ ունի ՃՈ այս քայլը Հայաստանում, բացի Տելեգրամին գովազդելուց: Վիճակագրություն կա՞, թե ՀՀ-ում օգտագործվող մեսենջերների քանի տոկոսն ա Տելեգրամը: Մի 5% կարող ա լինի...

keyboard
30.05.2017, 23:25
Լավ, բայց ինչի՞ Տելեգրամ ու ոչ ասենք փեյջե՞ր:
Էս հարցին Դուրովը ավելի լավ կպատասխանի, իրա ֆանտազիայի մասով, թե ինչի հենց տելեգրամ։ Երբ մարդը որոշակի պրոեկտ ա անում, մանավանդ տելեգրամի պես լավը, հաստատ ֆանտազիան էլ գնում ա իրա ուզած անունը դրան դնելուն։

Ի՞նչ իմաստ ունի ՃՈ այս քայլը Հայաստանում, բացի Տելեգրամին գովազդելուց: Վիճակագրություն կա՞, թե ՀՀ-ում օգտագործվող մեսենջերների քանի տոկոսն ա Տելեգրամը: Մի 5% կարող ա լինի...

Իմաստը շատ, շատ, շատ, շատ, շատ շաաաաաաաաաաաաաաատ հատկանշական ու կարևոր ա։ Նախ, էն որ խախտումդ իմանում ես ու գուցե արագ արձագանքում ես բողոքարկման կամ դատական վարույթ սկսելու իմաստով, հետո ասենք մասնավոր դեպք․ կայանել ես մի վայրում, որտեղ կայանելը արգելվում ա ՃՈ նշանով կամ այլ տեսակի սահմանափակմամբ ու էնպես ա ստացվել, որ նշանը չես նկատել և մի քանի օր շարունակ կայանում ես նշված վայրում, տվյալ դեպքում տելեգրամով կամ սմս ով ծանուցում ստանալուց հետո խախտում կրկնակի, եռակի չես կատարի, իվերջո խախտոմների արձանագրումը ոչ թե շահույթ ա հետապնդում, ոնց որ մեր մոտ, այլ՝ կանոնակարգում ու վարորդնորի ուշադրությունն ա կենտրոնացնում նշված վայրերում երթևեության կանոնների վրա։ Ինչ վերաբերվում ա վիճակագրությանը՝ սեփական ստատստիկայից ասեմ․ հեռախոսիս մեջ մոտ 400 կոնտակտ կա, տելեգրամիս մեջ օրեկան 2-3 նոր կոնտակտից նոթիֆիքեյշն ա գալիս, որ գրացնվել են տելեգրամում։ Ընդ որում, եթե նախկինում շաբաթը մեկ-երկու անգամ էր նման բան լինում, վերջին շրջանում դա ամեն օր ա լինում։
Մնացած ստատիստիկան ՃՈ-ն կհրապարակի երևի ասենք 6 ամսվա կամ 1 տարվա բաժանորդագրություններից։

Լեո
30.05.2017, 23:36
Էս հարցին Դուրովը ավելի լավ կպատասխանի, իրա ֆանտազիայի մասով, թե ինչի հենց տելեգրամ։ Երբ մարդը որոշակի պրոեկտ ա անում, մանավանդ տելեգրամի պես լավը, հաստատ ֆանտազիան էլ գնում ա իրա ուզած անունը դրան դնելուն։

Իմաստը շատ, շատ, շատ, շատ, շատ շաաաաաաաաաաաաաաատ հատկանշական ու կարևոր ա։ Նախ, էն որ խախտումդ իմանում ես ու գուցե արագ արձագանքում ես բողոքարկման կամ դատական վարույթ սկսելու իմաստով, հետո ասենք մասնավոր դեպք․ կայանել ես մի վայրում, որտեղ կայանելը արգելվում ա ՃՈ նշանով կամ այլ տեսակի սահմանափակմամբ ու էնպես ա ստացվել, որ նշանը չես նկատել և մի քանի օր շարունակ կայանում ես նշված վայրում, տվյալ դեպքում տելեգրամով կամ սմս ով ծանուցում ստանալուց հետո խախտում կրկնակի, եռակի չես կատարի, իվերջո խախտոմների արձանագրումը ոչ թե շահույթ ա հետապնդում, ոնց որ մեր մոտ, այլ՝ կանոնակարգում ու վարորդնորի ուշադրությունն ա կենտրոնացնում նշված վայրերում երթևեության կանոնների վրա։ Ինչ վերաբերվում ա վիճակագրությանը՝ սեփական ստատստիկայից ասեմ․ հեռախոսիս մեջ մոտ 400 կոնտակտ կա, տելեգրամիս մեջ օրեկան 2-3 նոր կոնտակտից նոթիֆիքեյշն ա գալիս, որ գրացնվել են տելեգրամում։ Ընդ որում, եթե նախկինում շաբաթը մեկ-երկու անգամ էր նման բան լինում, վերջին շրջանում դա ամեն օր ա լինում։
Մնացած ստատիստիկան ՃՈ-ն կհրապարակի երևի ասենք 6 ամսվա կամ 1 տարվա բաժանորդագրություններից։

Գաղափարը լավն ա, ինչ խոսք: Բայց իմ ասածն ուրիշ բան ա. ինչի՞ ընտրել մի մեսենջեր, որ էդքան ոչ տարածված ա, հատկապես նպատակային խմբերի համար: Վստահ եմ, ուղարկված հաղորդագրությունների առյուծի բաժինը երբեք չեն կարդացվի առաջիկա չգիտեմ քանի տարում (չնայած ավելի ճիշտ կլինի ասել` հաղորդագրությունների առյուծի բաժինը երբեք չեն ուղարկվի, որովհետև մարդիկ պարզապես չեն գրանցվի համակարգում)... Լրիվ հյուսիս-հարավ ճանապարհի պատմություն ա, պրոցեսը գնում գնում գնում ա, ծախսերն էլ հետը, իսկ արդյունքը չկա ու չկա...

Ասենք ի՞նչն ա խանգարում, եթե sms հաղորդագրույթյան տեսքով դա լիներ: Ջհանդամը էդ 30 դրամը, թող 10 հազարանոց տուգանքից ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ 9970 դրամ գնար, գրողի ծոցը էդ ֆոնդը:

Աթեիստ
31.05.2017, 03:55
Տելեգրամով սա անելը համ հեշտ ա, համ լրացուցիչ ծախս չի պահանջում (օրինակ՝ սմս ուղարկել)։

Sent from my P8000 using Tapatalk

Լեո
31.05.2017, 08:44
Տելեգրամով սա անելը համ հեշտ ա, համ լրացուցիչ ծախս չի պահանջում (օրինակ՝ սմս ուղարկել)։

Իսկ սպասվող արդյունավետության մասին ի՞նչ կասես:

keyboard
31.05.2017, 16:56
Իսկ սպասվող արդյունավետության մասին ի՞նչ կասես:

Սմս ուղարկող համակարգի ներդրումը հսկայական ծախսերի հետ ա կապված, ընդ որում կան վարորդներ, օրինակ՝ ես, որ իրա անունով հեռախոսահամար չունի ու նշված վարորդին սմսով ծանուցելը պրակտիկորեն անհնար ա։ Ինչ վերաբերվում ա ինչի հենց տելեգրամը, որովհետև կրկնում եմ՝ անվճար ա, ցանկացած իմաստով ու հենց նույն սկրիպների տեսնակյունից ու ծրագիրը մշակողի ֆանտազիայից կախված ամեն ինչ կարելի ա անել։ Տարածված չլինելը խնդիր չի, հենց նման ակցիաների շրջանակում էլ կտարածվի։
Էս դեպքում մի քիչ հզոր համակարգիչ դնելով ու մի աշխատող պահելով, էս ողջ պրոեկտը իրականանալի ա, իսկ սմս ծանուցման համար բավական բարդ ու աշխատատար մեխանիզմ ա պահանջվում։ Ու միասին կտեսնենք, թե ոչ շատ հեռու ապագայում վայբերի պես ու ավելի տարածված ու գործածական կլինի տելեգրամը:

Լեո
31.05.2017, 23:24
Սմս ուղարկող համակարգի ներդրումը հսկայական ծախսերի հետ ա կապված, ընդ որում կան վարորդներ, օրինակ՝ ես, որ իրա անունով հեռախոսահամար չունի ու նշված վարորդին սմսով ծանուցելը պրակտիկորեն անհնար ա։

Էնպես չէ, որ Տելեգրամ ունեցողին միանգամից տեղեկացում ա գալու, դրա համար պետք ա գրանցվել համակարգում: Նույնը հեռախոսահամարի պահով. պարտադիր չէ քո անունով լինի, կարող ես կարճ սմս-ով գրանցվել ու վերջ (մի ժամանակ 4car.am-ը անում էր, ու բավական արդյունավետ էր):

Ինչ վերաբերվում ա ինչի հենց տելեգրամը, որովհետև կրկնում եմ՝ անվճար ա, ցանկացած իմաստով ու հենց նույն սկրիպների տեսնակյունից ու ծրագիրը մշակողի ֆանտազիայից կախված ամեն ինչ կարելի ա անել։ Տարածված չլինելը խնդիր չի, հենց նման ակցիաների շրջանակում էլ կտարածվի։
Հսկայական ասվածը հարաբերական ա: Նախ պետք ա ծախսը համեմատել արտաբյուջետային ֆոնդում կուտակված գումարների հետ, հետո սպասվող արդյունքի հետ: Եթե անվճար նշանակում ա, որ մարդը կամ պիտի չօգտվի էդ ծառայությունից, որովհետև սմարտֆոն չունի, կամ պիտի կատարի լրացուցիչ ծախսեր ու գնի սմարտֆոն, ապա անվճար տարբերակի արդարացված լինելը կասկածելի ա դառնում: Նման խտրական մոտեցումը մարդու ինֆորմացված լինելու իրավունքի խախտում ա:

Էս դեպքում մի քիչ հզոր համակարգիչ դնելով ու մի աշխատող պահելով, էս ողջ պրոեկտը իրականանալի ա, իսկ սմս ծանուցման համար բավական բարդ ու աշխատատար մեխանիզմ ա պահանջվում։ Ու միասին կտեսնենք, թե ոչ շատ հեռու ապագայում վայբերի պես ու ավելի տարածված ու գործածական կլինի տելեգրամը:

Առանց բարդությունների ու աշխատանքի հաջողություն համարյա թե չի լինում, բայց թող որ ես չարաչար սխալված լինեմ, ու մոտիկ ապագայում գամ ասեմ` հալալ ա ՃՈ-ին, սաղի բերանը փակեց, այդ թվում իմ : )

keyboard
10.06.2017, 12:37
Էնպես չէ, որ Տելեգրամ ունեցողին միանգամից տեղեկացում ա գալու, դրա համար պետք ա գրանցվել համակարգում: Նույնը հեռախոսահամարի պահով. պարտադիր չէ քո անունով լինի, կարող ես կարճ սմս-ով գրանցվել ու վերջ (մի ժամանակ 4car.am-ը անում էր, ու բավական արդյունավետ էր):
Էնպես չէ, որ իրանք նշում են, որ միանգամից ա տեղեկանալու օգտվողը ու նենց էլ չի, որ համակարգը վերջնական վիճակում ա: Նշված կայքը որևէ վստահություն չի ներշնչում, որ ես իմ հեռախոսահամարով այնտեղ գրանցվեմ, իսկ տելեգրամի ծառայությունների մասին ՃՈ-ն պաշտոնապես տեղեկացնում ա:

Հսկայական ասվածը հարաբերական ա: Նախ պետք ա ծախսը համեմատել արտաբյուջետային ֆոնդում կուտակված գումարների հետ, հետո սպասվող արդյունքի հետ: Եթե անվճար նշանակում ա, որ մարդը կամ պիտի չօգտվի էդ ծառայությունից, որովհետև սմարտֆոն չունի, կամ պիտի կատարի լրացուցիչ ծախսեր ու գնի սմարտֆոն, ապա անվճար տարբերակի արդարացված լինելը կասկածելի ա դառնում: Նման խտրական մոտեցումը մարդու ինֆորմացված լինելու իրավունքի խախտում ա:
Ասածդ նման ա նրան, որ մարդը հնարավորություն չունի թիվի գնելու՝ դա իրա տեղեկաված լինելու իրավունքի խախտում ա, եղբայր, նախ ոչ մեկ չի ասում, որ սա միակ համակարգա լինելու խախտումների տեղեկացման, սա ընդամենը այթիի հրարավորությունների կիրառում ա ՃՈ սպեկտրում:

Առանց բարդությունների ու աշխատանքի հաջողություն համարյա թե չի լինում, բայց թող որ ես չարաչար սխալված լինեմ, ու մոտիկ ապագայում գամ ասեմ` հալալ ա ՃՈ-ին, սաղի բերանը փակեց, այդ թվում իմ : )
Այո, համարյա, իսկ ես կասեմ լինում ա, եթե արհեստական չեն բարդացնում: Ստեղ նպատակ չի դրված մեկին սխալ հանելու կամ աչոկ հավաքելու, ստեղ ընդամենը կարծիքների փոխանակում ա:

Տրիբուն
02.09.2017, 16:04
7-ամսում Հայաստանում 117 մարդ ինքնասպան է եղել, 275 փորձ կանխվել է (http://www.tert.am/am/news/2017/09/02/Davit-karapetyan/2472346)

Ես էլ մտածում էի իմ մոտ ա պարանոյա ․․․․

Ուրեմն էս վերջին մի վեց-յոթ ամիսներին համարյա տենց օր չկա, որ նորություններում չկարդամ ինքնասպանությունների մասին։ Գումարած խիստ շատացել են բռնության ու սպանության դեպքերը։ Ձեր մոտ էլ ա տենց տպավորություն, թե՞ իմ մոտ իրոք պարանոյա ա։ Ու էս 117-ը յոթ ամսում հարաբերականորեն շատ ա, թե՞ քիչ, ավելացել ա նախորդ տարիների համեմատ, թե՞ չէ։ Կա՞ ինչ-որ վիճակագրություն։

StrangeLittleGirl
02.09.2017, 16:37

Ես չէի անհանգստանա։ Չեմ կարծում, թե Հայաստանում շատացել են ինքնասպանությունների, բռնությունների ու սպանությունների դեպքերը։ Ուղղակի մեդիա ուշադրությունն ա դրանց վրա շատացել։ Իսկ ասենք քաղցկեղի դեպքերի մասին չեն խոսում, բայց քաղցկեղն իրոք անհանգստանալու հարց ա։ Հայաստանում մահվան քսան ամենահաճախ հանդիպող պատճառներն էստեղ (http://www.worldlifeexpectancy.com/armenia-life-expectancy) են։

ivy
02.09.2017, 16:38
7-ամսում Հայաստանում 117 մարդ ինքնասպան է եղել, 275 փորձ կանխվել է (http://www.tert.am/am/news/2017/09/02/Davit-karapetyan/2472346)

Ես էլ մտածում էի իմ մոտ ա պարանոյա ․․․․

Ուրեմն էս վերջին մի վեց-յոթ ամիսներին համարյա տենց օր չկա, որ նորություններում չկարդամ ինքնասպանությունների մասին։ Գումարած խիստ շատացել են բռնության ու սպանության դեպքերը։ Ձեր մոտ էլ ա տենց տպավորություն, թե՞ իմ մոտ իրոք պարանոյա ա։ Ու էս 117-ը յոթ ամսում հարաբերականորեն շատ ա, թե՞ քիչ, ավելացել ա նախորդ տարիների համեմատ, թե՞ չէ։ Կա՞ ինչ-որ վիճակագրություն։

Մի երկու հոդված գտա էս թեմայով։

https://jam-news.net/?p=16239

http://arka.am/en/news/society/suicide_rate_in_armenia_grows/

StrangeLittleGirl
02.09.2017, 16:43
Էս էլ տվյալներ (https://en.wikipedia.org/wiki/List_of_countries_by_suicide_rate), թե ինքնասպանություններով Հայաստանն աշխարհում որերորդ տեղում ա։

Տրիբուն
02.09.2017, 17:26
Էս էլ տվյալներ (https://en.wikipedia.org/wiki/List_of_countries_by_suicide_rate), թե ինքնասպանություններով Հայաստանն աշխարհում որերորդ տեղում ա։

Փաստորեն պարանոյա ա մոտս։ :oy

StrangeLittleGirl
02.09.2017, 17:28
Փաստորեն պարանոյա ա մոտս։ :oy

Չէի ասի պարանոյա ա, լրատվամիջոցներն են տենց պատկեր ստեղծում։

Տրիբուն
02.09.2017, 17:38
Չէի ասի պարանոյա ա, լրատվամիջոցներն են տենց պատկեր ստեղծում։

Երևի ․․․

Տենց օր չկա, որ սպանության, ինքնասպանության ու բռնության մասին գոնե մի լուր չլինի։ Երևի էնքան էլ բան չկա ասելու, էնքան էս երկրում բան տեղի չի ունենում, որ ֆոկուսը լրիվ գնացել ա դեպի յանի հօթ նյուզ ․․․․ իրանց հոր արևին։

StrangeLittleGirl
02.09.2017, 17:42
Փաստորեն պարանոյա ա մոտս։ :oy

Երևի ․․․

Տենց օր չկա, որ սպանության, ինքնասպանության ու բռնության մասին գոնե մի լուր չլինի։ Երևի էնքան էլ բան չկա ասելու, էնքան էս երկրում բան տեղի չի ունենում, որ ֆոկուսը լրիվ գնացել ա դեպի յանի հօթ նյուզ ․․․․ իրանց հոր արևին։

Դրանք ամենաշատ քլիք հավաքող նյութերն են։ Դրա համար եթե չլինի էլ սպանություն կամ բռնություն, կնստեն ու կհորինեն։

Գաղթական
27.09.2017, 04:38
2 օր առաջ (https://m.hln.be/nieuws/binnenland/man-sloeg-vrouw-jarenlang-omdat-ze-seks-weigerde~a75a8234/) Բելգիայի Բռուխ (Brugge) քաղաքի դատարանում լսվում էր 41 ամյա ազգությամբ հայ Դավիթ Ս.-ի գործը:

Վերջինս մեղադրվում էր կնոջը պարբերաբար ծեծելու մեջ:

Ինքն իրեն արդարացնում էր, թե 4 տարի է, ինչ կինը հրաժարվում է իր ամուսնական պարտքը կատարել, ինչի համար էլ տանն անընդհատ վեճ է ծագում:

Բայց զղջում է ու հայտարարում, թե ամեն գնով ցանկանում է պահպանել ընտանիքը:

Դատարանի որոշումը պիտի հրապարակվի եկող ամսվա 23-ին:

Գաղթական
06.11.2017, 21:07
Այ մարդ սրանք բայց լրիվ անասուն են..

Բան չասեց՝ մեր ժեշտի բանկեքից լավնա, բայց դե XXI-րդ դարնա վերջապես...

В Азербайджане караульных собак будут дрессировать реагировать на армянскую речь (http://1news.az/mobile/news/v-azerbaydzhane-karaul-nyh-sobak-budut-dressirovat-reagirovat-na-armyanskuyu-rech)

Տրիբուն
15.11.2017, 13:41
Քաշվանք ․․․

Վրաստանում 8000 տարվա հնության անոթներում հայտնաբերվել է աշխարհում ամենահին գինին. BBC (http://www.tert.am/am/news/2017/11/14/Georgia/2538819)

Հարդ
15.11.2017, 13:59
Քաշվանք ․․․

Վրաստանում 8000 տարվա հնության անոթներում հայտնաբերվել է աշխարհում ամենահին գինին. BBC (http://www.tert.am/am/news/2017/11/14/Georgia/2538819)

Ոչ մեկ էլ չի քաշվել, հա հասկացանք Վրաստանում, բայց սարքողները հո հայեր էին :))

StrangeLittleGirl
15.11.2017, 14:41
Ոչ մեկ էլ չի քաշվել, հա հասկացանք Վրաստանում, բայց սարքողները հո հայեր էին :))

Էն ժամանակ Վրաստան չկար, սաղ մերոնք էին ։))

Տրիբուն
15.11.2017, 15:22
Էն ժամանակ Վրաստան չկար, սաղ մերոնք էին ։))Կար, բայց խմիչքն ու հագուստը, մասնավորապես Արենիի կոշիկը, ներմուծում էին Հայաստանից։

Գաղթական
15.11.2017, 16:40
ասումա հույներն էլ Վրաստանից «ոսկե գեղմ»-եր էին մի հանգի կրում տանում

Bookinist
16.11.2017, 03:47
Էն ժամանակ Վրաստան չկար, սաղ մերոնք էին ։))

Կներեք․ վրացիները արիակա՞ն ազգ են ընդհանրապես

Գաղթական
16.11.2017, 07:29
Կներեք․ վրացիները արիակա՞ն ազգ են ընդհանրապես

Չէ, արիացի մենակ մենք ենք ու բավարացիները:
Իսկ վրացիք տուտուց են..

Գաղթական
11.01.2018, 23:50
Իսրայելի պաշտպանության նոր Հատուկ Ջոկատ է ստեղծվել (http://isroel.net/evrei-vsego-mira-sozdayut-spetsnaz-dlya-zashhity-izrailya/)

Տրիբուն
13.02.2018, 19:33
Մեր տղեն առանց լիժեքի էլ սաղին կկրի։ :D

Հայ դահուկորդը Օլիմպիական խաղերում դահուկներ չունի (http://www.1in.am/2297793.html)

Վիշապ
13.02.2018, 21:54
Մեր տղեն առանց լիժեքի էլ սաղին կկրի։ :D

Հայ դահուկորդը Օլիմպիական խաղերում դահուկներ չունի (http://www.1in.am/2297793.html)

Պա՚հ, դահուկներ: Պիտի գոհ լինի, որ հյուրանոց ու սնունդ են տվել:

Գաղթական
16.02.2018, 19:38
Բելգիան հաղթել է (https://m.hln.be/nieuws/binnenland/belgie-wint-rechtszaak-tegen-facebook-omdat-het-privacy-niet-respecteert-bedrijf-gaat-in-beroep~a81e5c64/) դատական գործն ընդդեմ ՖեյսԲուքի՝ առ այն, որ վերջինս խախտում է ինտերնետ օգտվողների գաղտնիության իրավունքը (privacy rights):

Բրյուսելի դատարանը դատապարտել է ընկերության գործունեությունն ու մարդկանց (նաև ոչ ֆբ-օգտատերերի) գաղտնիության իրավունքի ոտնահարումը՝ հետևելով բոլորին և ամենուր:

Եթե ինտերնետգիգանտն անմիջապես չդադարեցնի Բելգիայից ինտերնետ օգտագործողներին հետևելն ու չվերացնի իր կողմից հավաքագրված անձնական տվյալների բազան, ապա նա ստիպված կլինի մուծել 250.000€ տուգանք՝ ամեն ուշացրած օրվա համար:

Ընկերությունը պատրաստվում է վիճարկել դատարանի որոշումը:

Վահիկ
25.02.2018, 05:41
http://www.tert.am/am/news/2018/02/23/butts-lady/2622622

Ամերիկացի ակտիվիստուհին, ով պայքարում է քաղաքի աղտոտվածության դեմ, վերջին 3.5 տարվա ընթացքում իր ողջ ազատ ժամանակը նվիրում է իր հայրենի քաղաքի փողոցները ծխախոտի մնացուկներից մաքրելուն:

Դզեց

Գաղթական
26.02.2018, 00:06
Քաղաքապետը սենց պիտի լինի էլի..

Բրյուսելյան Էթերբեքի քաղաքապետը հրամայելա (http://www.nieuwsblad.be/cnt/dmf20180225_03376040) ոստիկանությանը փողոցից հավաքել բոլոր այն թափառաշրջիկներին, որոնք մերժել են գիշերել ձմեռային կացարաններում:

Բելգիայի տարածքով էս օրերին մեծ սառը ալիքա անցնում ու գիշերները ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -10:
Սրա պատճառով դուրսը մնացած մարդիկ կարող են ցրտից սառել ու մահանալ:

Ոստիկանությունը կհավաքի բոլոր էդ կացարանը մերժած թափառաշրջիկներին ու կբերի քաղաքապետարանի հատուկ դահլիճ, որտեղ նրանց կզննեն բժիշկները ու բաց կթողեն միայն այն դեպքում, եթե նրանց առողջական վիճակը բավարար գնահատվի:

ՈՒ այսպես կշարունակվի մինչև մարտի 8-ը:

Գաղթական
31.05.2018, 22:38
Հոլանդերեն լեզվով տեղեկատվությունա (http://www.agf.nl/artikel/174633/Watermeloenen-uit-Armeni%EB-binnenkort-in-Duitsland-en-Oostenrijk-verkrijgbaar), առ այն, որ հայկական ձմերուկները պատրաստվում են էս տարի հասնել Գերմանիա ու Ավստրիա:
Իսկ ավելի ուշ՝ նաև Ֆրանսիա, Բելգիա ու Հոլանդիա:

Գաղթական
09.06.2018, 20:29
Բրյուսելի խորհրդանիշ «Մանեկեն Պիս» արձանը զարդարվեց (http://www.menq.org/2018/06/բրյուսելի-խորհրդանիշ-մանեկեն-պիս-ա/) հայկական տարազով

Գաղթական
19.07.2018, 09:09
Բլումբերգը հայտնում է (https://www.bloomberg.com/news/articles/2018-07-17/google-said-to-have-11th-hour-call-with-eu-ahead-of-android-fine), որ ԵՄ-ն Google-ի համար նոր պատժաչափ է սահմանել՝ 4.3 մլն €-ի չափով (5 մլն $), ինչը Google-ի տարեկան շրջանառության 5%-ն է կազմում:

Մեղադրանքը հիմնված է այն հանգամանքի վրա, որ, ըստ համաձայնագրերի, նրանք ստիպում են Անդրոիդի օգտատերերին օգտվել իրենց որոնման համակարգերից:

Sagittarius
19.07.2018, 11:20

մլրդ

_Հրաչ_
19.07.2018, 20:52

Ձևը ճշտենք, մի հատ էլ Յանդեքս ու Ամիգո բրաուզերները զոռով նստացնելու համար դրանց հեղինակներին դատի տանք:

Գաղթական
04.08.2018, 17:35
Հարևանները դուխով լցրել են տակները (http://www.panarmenian.net/m/arm/news/258619))))

Տրիբուն
04.08.2018, 22:54
Shurnukh Gay Pride 2018 (https://news.am/arm/news/465083.html)

ԼԳԲՏ ակտիվիստներ Շուռնուխում։ Տփել-մփել, հոմոֆոբիայի մեջ մեղադրել չլինի, բայց ես մի ժամ ա ձենով ծիծաղում եմ :))

Գաղթական
04.08.2018, 23:31
Shurnukh Gay Pride 2018 (https://news.am/arm/news/465083.html)

ԼԳԲՏ ակտիվիստներ Շուռնուխում։ Տփել-մփել, հոմոֆոբիայի մեջ մեղադրել չլինի, բայց ես մի ժամ ա ձենով ծիծաղում եմ :))

Էս չլինի՞ էսօր հոմոֆոբիայի միջազգային օրն էր:
Պետերբուրգում էլ ոստիկանություննա ԼԳԲՏ ակտիվիստներին նեղացրել (https://www.rferl.org/a/russia-lgbt-activists-detained/29412653.html)

Gayl
04.08.2018, 23:38
Իմ արև մնումա գնան Ծովագյուղում գեյ պառադ անեն:

Գաղթական
04.08.2018, 23:41
Իմ արև մնումա գնան Ծովագյուղում գեյ պառադ անեն:

Ծովագյուղում ըսկի նատուռալները չեն կարա պառադ անեն ՃՃ

Gayl
05.08.2018, 00:10
Ծովագյուղում ըսկի նատուռալները չեն կարա պառադ անեն ՃՃ
Հա դե ինադու են տենց տեղեր գնում, որ շուխուռ բարձրանա:

Գաղթական
05.08.2018, 12:40
Վենեսուելայի նախագահ Մադուրոն ելույթ էր ունենում մայրաքաղաք Կարակասում, երբ ենթարկվում է պայթուցիկներով զինված դրոնների կողմից հարձակման:

Պաշտոնական Կարակասը մեղադրում է հարևան Կոլումբիայի նախագահին, սակայն իրեն հարձակման հեղինակ է հռչակել մինչ այժմ անհայտ զինված խմբավորում:

Կասկածներ կան, որ պատվիրատուների հետքն ԱՄՆ-ում է:

https://youtu.be/_CNlD8yBVQ4

ivy
05.08.2018, 22:35
Shurnukh Gay Pride 2018 (https://news.am/arm/news/465083.html)

ԼԳԲՏ ակտիվիստներ Շուռնուխում։ Տփել-մփել, հոմոֆոբիայի մեջ մեղադրել չլինի, բայց ես մի ժամ ա ձենով ծիծաղում եմ :))

Մեկը իմանա՝ ինչ կա ծիծաղալու, երբ երեսուն հոգով ինը ջահելի քարերով ջարդում են, որ պահն ա տենց զվարճալի։
Իրենք հավաքվել էին Շուռնուխում իրենց ընկերոջ տանը, տնից հանել են բոլորին ու ջարդել։ Էդ արնաշաղախ նկարները տեսե՞լ եք։
Մի քիչ մարդկություն, ուրիշ բան պետք չի։
Թե չէ ֆեյսբուքը բացում ես, ինչ այլանդակություն ու ատելություն ասես լցված չի քոմենթներում, դե էստեղ էլ ծիծաղում են, ընտիր վիճակ, ինչ ասեմ։

Gayl
05.08.2018, 23:43

Նենց չի, որ դու կարմիր խաչից էիր մենք էլ իգիլի անդամ:
Նախ ներկայացրել են, որ գեյ պառադա եղել, իսկ դա չի նշանակում, որ ընկերոջ տանն են հավաքվել: Ու եթե քո ասածով ա հետևաբար պետք չի ներկայացնել, որ ծեծ են կերել գեյ լինելու համար: Կարողա իրանց ոռի են պահել ծեծել են:

Տրիբուն
05.08.2018, 23:51
Մեկը իմանա՝ ինչ կա ծիծաղալու, երբ երեսուն հոգով ինը ջահելի քարերով ջարդում են, որ պահն ա տենց զվարճալի։
Իրենք հավաքվել էին Շուռնուխում իրենց ընկերոջ տանը, տնից հանել են բոլորին ու ջարդել։ Էդ արնաշաղախ նկարները տեսե՞լ եք։
Մի քիչ մարդկություն, ուրիշ բան պետք չի։
Թե չէ ֆեյսբուքը բացում ես, ինչ այլանդակություն ու ատելություն ասես լցված չի քոմենթներում, դե էստեղ էլ ծիծաղում են, ընտիր վիճակ, ինչ ասեմ։

Էտ հեչ ծիծաղելի չի։ Ես ցավում եմ, որ իմ գրածը տենց ա հասկացվել, որ ես կարող ա ծիծաղեի բռնության վրա, ուզում ա երեսուն հոգով ինի վրա հարձակված լինեին, ուզում ա հակառակը։ Հույս ունեմ երեսուննին էլ ոնց պետք ա կպատժի օրենքը։ Ֆեյսբուքում էլ խաբար չեմ ինչ ա կատարվում…

Իմ համար ծիծաղելին զուտ «ԼԳՏԲ ակտիվիստները Շուռնուխում» արտահայտությունն ա. contradiction in terms: Ոնց ուզում ես հասկացի, բայց էտ ծիծաղելի ա։ Շուռնուխը աշխարհի վերջն ա, ընդհանուր մի 250 հոգի բնակչությամբ։ Էտ գյուղում սկի երևի ռադիո մինչև հիմա չի բռնում, ի՞նչ ԼԳՏԲ ակտիվիստ։

Gayl
11.08.2018, 16:50
«Շուռնուխում տեղի ունեցածը ծրագրավորված սցենար էր»
Գորիս համայնքի ավագանու անդամ ԱՐԱՐԱՏ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում նոր մանրամասներ է պատմել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպից: Հիշեցնենք, որ օրեր առաջ սահմանապահ գյուղ էին Շուռնուխ էին ժամանել մոտ 10 ԼԳԲՏ-ականներ՝ խմբակային հավաք կազմակերպելու անվան տակ: Գյուղի անդորրն ու հասարակական կարգը խախտելու, խուլիգանական դրսեւորումների եւ գյուղացիների պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար էլ շուռնուխցի կանայք եւ դեռահաս երեխաները վրդովվել եւ անցել էին ինքնապաշտպանության՝ դուրս հրավիրելով ԼԳԲՏ-ականներին իրենց գյուղից:

Հնարավոր է, ՔՊ-ն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցի բոլորովին նոր դաշինքով. Նիկոլ Փաշինյան
Ըստ Ա. Աղաբեկյանի, ամեն ինչ ծրագրավորված էր ու միտումնավոր, ինչ-որ տեղ կարելի է ասել նաեւ, որ ԼԳԲՏ-ականներն իրենց նպատակին հասան:

- Նախ առաջինն անդրադառնանք Շուռնուխ բնակավայրին, կարծես թե, հենց այնպես չէ, որ թիրախավորվել է այս գյուղը: Շուռնուխն ազատագրված գյուղ է, գյուղի բնակիչների մեծամասնությունը ազատամարտիկների, պատերազմի միջով անցած վիրավոր տղերքի ընտանիքներ են ու ամենակարեւորը՝ ավանդապաշտ: Շուռնուխցիները մեր քրիստոնեությունը, մեր եկեղեցին, մեր նիստուկացը, մեր ադաթները պահող մարդիկ են: Բոլորը կփաստեն այս մասին, ովքեր մեր գյուղով անցել են՝ տուրիստ լինի, թե ճամփորդ, հյուրին հյուրասիրությունով, աղ ու հացով ենք միշտ գոհացրել եւ ճանապարհ դրել: Ինչ վերաբերում է ԼԳԲՏ-ականներին, երկու-երեք տարի է նկատել ենք գյուղում նրանց շարժը, բայց ոչ մեկը դրանց բան չի ասել: Ինչ ուզում են անեն, մենք ավանդապաշտ ենք, մենք չենք սիրում այն ամենն, ինչը մեզանում ընդունված չէ, հարիր չէ մեր ազգին եւ մեր եկեղեցուն:

- Պարոն Աղաբեկյան, եթե նախկինում էլ են ԼԳԲՏ-ականներ հայտնվել գյուղում, ի՞նչն էր պատճառը, որ այս անգամ գյուղացիները ոտքի ելան ու դուրս հրավիրեցին նրանց Շուռնուխից:

- Ես կմանրամասնեմ թող բոլորը լսեն ու նոր քննադատությունները տան՝ մեր ժողովուրդի արածն արդարացի էր, թե՝ ոչ: Նախ օգոստոսի 2-ի գիշերվա կեսին իրենք մոմավառություն են անում ու գելուգազանի ձայներ հանում, մարդկանց անդորրը խանգարում: Մենք չափահաս մարդիկ ենք, գիտենք, թե իրենք ովքեր են, արդեն մի քանի տարի է, մեզ թույլ չենք տալիս մի բան ասենք, բայց երբ արդեն նրանք հետաքրքրություն են առաջացնում երեխաների մոտ, ինչը մեր երեխաներին ընդհանրապես պետք չէ, արդեն վտանգավոր է դառնում: Իբր մենք գիտենք, թե իրենք ով են քիչ է, մի հատ էլ մեր երեխաներն իմանա՞ն: Մինչդեռ այսօր նույնիսկ իրենց այդ հապավումն են անգիր արել: Մի՞թե մեր երեխաները հայրենասիրություն ու այլ բաներ չունեն սովորելու, մնացել էր սա: Այս մի քանի օրվա մեջ այդ շեղվածությունը դեպի անդունդն է տանում մեր երեխաների մանկանան հոգիները, իրենց աղմուկ-աղաղակով պղտորում էին մեր երեխաների մտքերը:

- Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ առաջին հերթին գյուղի հասարակական կարգն ու անդորրն է խախտվել ԼԳԲՏ-ականների աղմկոտ հավաքի պատճառով:

- Միայն այդ գիշերվա կեսի ձայները չէ, պատկերացնո՞ւմ եք, որ տղա երեխաները տեսել են, թե ինչպես են այդ տղամարդիկ կանացի հագուստով, հային ոչ վայել կեցվածքով, շարժուձեւով, կանացի սովորություններով շրջել գյուղամիջում: Օգոստոսի 2-ին՝ իրենց հավաքվելու օրը, եկել են գյուղ ու կամաց-կամաց զանգվածը մեծացել է, դարձել են մի 9-10 հոգի ու երեկոյան էլ իրենց այդ փարթի են կազմակերպել: Ինչ են անում, ինչով են զբաղված իրենց սովորության համաձայն, մեզ ընդհանրապես հետաքրքիր չի, բայց շատ խորթ է ու բարոյահոգեբանական ծանր ազդեցություն է թողնում մեր երեխաների վրա: Ու էլի եմ ասում՝ հենց այնպես չէ, որ Շուռնուխն են ընտրել, իմացել են, որ շուռնուխցիները վայրկյանում պոռթկացող, ավանդապաշտ ժողովուրդն են: Սա ծրագրված էր եւ սրա մեջ շատ թաքնված նպատակներ են դուրս գալու:

Բակո Սահակյանն ու Արթուր Վանեցյանը քննարկել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր
- Նկատի ունեք, որ հենց ԼԳԲՏ-ականնե՞րն են հրահրել, որ միջադեպը տեղի ունենա:

- Բա կարծում եք՝ այդ քաշքշոցը իրենց ուզածով չէ՞ր: Դեռ մի տեղ իրենք մոմ էլ կվառեին, որ հաջողության այս փառքին հասան, թե տեսեք, միջազգային կազմակերպություններ, մեզ նեղեցին, ճնշեցին, մեզ օգնություն ցույց տվեք, դրսից գումարներ տվեք ու չի բացառվում, որ ապաստան էլ խնդրեն այլ պետություններից, որ փրկեք մեզ հալածում են: Կարծես, ամեն ինչ ծրագրված լիներ, մեկին ասել էին՝ դու անպայման գլուխդ այնպես կպահես, որ հարված ստանաս, մյուսին ասել էին՝ ոտքդ այնպես կհապես, որ սայթաքես, ու ամենակարեւորը՝ նրանցից մեկն էլ փաստավավերագրական նյութը նկարահանողն էր, որ հանրությանը ցույց տան, թե տեսեք մենք այս վիճակում ենք: Լրիվ ծրագրավորված սցենար էր, դրա արմատները չգիտեմ որտեղից է գալիս, բայց հաստատ արմատներ ունի: Ուղղակի բերեցին, ջարդեցին շուռնուխցիների գլխին, բայց Աստված գոյություն ունի, մարդկություն գոյություն ունի, մեր ժողովրդին ճիշտ գնահատական տվողը, կտա: Ով ինչ ուզում է անի՝ իր կեցվածքով, իր տոնայնությամբ, շարժումներով ու սովորություններով, բայց թող չգան, չվարակեն մեզ ու չտարածվեն: Ես վարչապետին էլ եմ խնդրում, որ օրենքի ամենայն խստությամբ՝ օրենսդիրը մի որոշում ընդունի, որ նման քարոզչության համար պատժեն խստագույնս: Քանի ունենք եկեղեցի, ունենք ժողովուրդ, առողջ հասարակություն, մենք դրան դեմ ենք լինելու:

- Փաստորեն, ԼԳԲՏ-ականները հաճախ են եկել Շուռնուխ եւ հյուրընկալվել շուռնուխցի ԼԳԲՏ-ական Հայկ Հակոբյանենց տանը կամ օբյեկտում: Նախկինում ինչպե՞ս է ստացվել, որ գյուղը դեմ չի կանգնել ու չի բողոքել:

- Ավելի ճիշտ ոչ թե ընդունել է, այլ թքած է ունեցել, բայց այս անգամ բանը հասել է այն աստիճանի՝ այդ աղմուկի, ոռնոցի, փողոցային շնացման ու գելացման պատճառով, որ եթե մի պահ դուք այնտեղ լինեիք կմտածեիք, որ զուտ գազանանոց է: Ի դեպ, նոր ենք իմանում երեխաներից, որ անցած տարի գյուղ եկած ԼԳԲՏ-ականները տղա երեխաներին նույնիսկ հրավիրել են երեկոյան գինի ըմպելու: Այս ամենը չի կարող անհետեւանք մնալ:

Նյութը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
https://www.iravunk.com/news/64289

Gayl
11.08.2018, 16:53
Ինչպես միշտ փորձել են պաշտպանվողի,խեղճի ու անմեղի կերպարանք ընդունել: Եթե երեխայի պահը ճիշտա ու վապշե, եթե էս պատմությունը ճիշտա ուրեմն սրանք, ոչ թե գեյ են այլ գ7 են:

Chuk
11.08.2018, 17:24
Ապ, մի կարդա սենց էշություններ ։ճ

Gayl
11.08.2018, 20:16
Ապ, մի կարդա սենց էշություններ ։ճ
Միշտ զոհի կարգավիճակում ենք պատկերացրել ու էն սկզբից էլ վստահ էի, որ բզբզացել են:

Ծլնգ
11.08.2018, 21:24
«Շուռնուխում տեղի ունեցածը ծրագրավորված սցենար էր»

Գորիսի ավագանու ՀՀԿ անդամը որ գեյերի մասին խոսելիս Նժդեհի անունը չի տվել արդեն եքյա պռոգրես ա :D

Սաղ հեչ, էն որ կարդում ես սենց սադրանքներով-բանով ԼԳԲՏ-ական տասովկեք, հայրենասիրական ավանդապաշտ Զանգեզուրի ու գեյրոպական բարքերի դարակազմիկ բախում․․․ մեկ էլ հոպ՝ «Հնարավոր է, ՔՊ-ն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցի բոլորովին նոր դաշինքով. Նիկոլ Փաշինյան»․․․ էս սմայլիկը ահագին մեղմ ա ցույց տալիս էս տողի վրա պադնոժկաս :o Գայլ ջան, մի արա սենց բան, ախպերս, սրտից (պտուտակադիսկից) թույլ հնամաշ հեռախոսներ էլ են մեկ-մեկ էս ակումբը կարդում․․․

Gayl
11.08.2018, 23:47
Ծլնգ խի պիտի գեյերին հավատամ ու ոչ թե գյուղացիներին կամ հակառակը?
Նախ ծեծող կանայք էլ են նույն պատմությունը պատմում, հետո դա իրենց կողմից չի հերքվել: Էդ ոնց եղավ մի քանի անգամ գնացել եկել ծեծ չեն կերել ու մեկ էլ հիմա ծեծեցվին? Եվ եթե գյուղացիք ճիշտ են պատմում ուրեմն լավ են արել, քիչ են արել, պտի նենց ծեծեին, որ բամբակով ջուրը խմեին: Ինչ ա նշանակում երեխային հրավիրեն գինի խմելու? այ ո...ատու գ7 էդքան անվախ ես?

Տրիբուն
11.08.2018, 23:52
Միշտ զոհի կարգավիճակում ենք պատկերացրել ու էն սկզբից էլ վստահ էի, որ բզբզացել են:

Էն օրը մի հատ վիդեո էին տեղարդել նորություններով, հիմա զահլա չկա ման գամ գտնեմ, շատ պատահական Շուռնուխցի կանանցից մեկը մի տողով ասեց ողջ ճշմարտությունը։ Ասեց, էրեխես էկավ տուն ասեց, մամ տղեքն ասում են գյուղ գոմիկներ են էկել, տղեքով որոշել ենք գնանք գյուղից լարենք, մենք էլ ասեցինք գնացեք։

Մնացած սաղ արդեն դասական մուտիլովկեքն են՝ գյուղական լեգենդները շարքից - մոմավառություն :D հինավուրց գոմիկների ոգեկոչում, փողոցում գայլերի ու դինոզավրերի ձայներ, կոկորդիլոսների օրգիաներ ․․․․ :D

Տրիբուն
11.08.2018, 23:59
Հեսա, գտա վիդեոն ․․․․ 2:50-ից։

https://www.youtube.com/watch?v=EDOToOJ6t44&feature=youtu.be&t=172

Կարաք լրիվ էլ նայեք։ Էս կարմիր շորերով տանկը, քիթս կտրեմ, գյուղի գլխավոր ընտրակաշառք բաժանողն ա եղել։

Վիշապ
12.08.2018, 00:00
NBC-ով էլ սրան անդրադարձան (https://www.nbcnews.com/feature/nbc-out/following-mob-attack-lgbtq-activists-armenia-want-justice-n898821), խայդառագ եղանք :Ճ

Gayl
12.08.2018, 00:13
Էն օրը մի հատ վիդեո էին տեղարդել նորություններով, հիմա զահլա չկա ման գամ գտնեմ, շատ պատահական Շուռնուխցի կանանցից մեկը մի տողով ասեց ողջ ճշմարտությունը։ Ասեց, էրեխես էկավ տուն ասեց, մամ տղեքն ասում են գյուղ գոմիկներ են էկել, տղեքով որոշել ենք գնանք գյուղից լարենք, մենք էլ ասեցինք գնացեք։

Մնացած սաղ արդեն դասական մուտիլովկեքն են՝ գյուղական լեգենդները շարքից - մոմավառություն :D հինավուրց գոմիկների ոգեկոչում, փողոցում գայլերի ու դինոզավրերի ձայներ, կոկորդիլոսների օրգիաներ ․․․․ :D

Կարա և քո ասածով լինի,բայց կարա և հակառակը լինի ու չենք կարող վստահ լինել, որովհետև ոչ դու ես ներկա եղել ու ոչ էլ ես: Ամեն դեպքում ոստիկանությունը թող պարզի եղելությունը:

Chuk
12.08.2018, 00:47
Էն օրը մի հատ վիդեո էին տեղարդել նորություններով, հիմա զահլա չկա ման գամ գտնեմ, շատ պատահական Շուռնուխցի կանանցից մեկը մի տողով ասեց ողջ ճշմարտությունը։ Ասեց, էրեխես էկավ տուն ասեց, մամ տղեքն ասում են գյուղ գոմիկներ են էկել, տղեքով որոշել ենք գնանք գյուղից լարենք, մենք էլ ասեցինք գնացեք։

Մնացած սաղ արդեն դասական մուտիլովկեքն են՝ գյուղական լեգենդները շարքից - մոմավառություն :D հինավուրց գոմիկների ոգեկոչում, փողոցում գայլերի ու դինոզավրերի ձայներ, կոկորդիլոսների օրգիաներ ․․․․ :D

Էդ գյուղապետն էլ ա ասել, հարցազրույցներից մեկում: Որ գյուղի երեխեքն իրան զանգել ասել են «գոմիկներ են եկել, ուզում ենք տփենք, ես էլ ասեցի, դրանք շառ են գործ չունեք»: Տենց մի բան:

Գաղթական
12.08.2018, 02:37
Բազմահազարանոց ցույցեր (http://www.france24.com/en/20180811-tunisia-gender-equality-reform-homosexuality-fundamentalists-protest-demonstration-tunis) են տեղի ունեցել այսօր Թունիսում՝ ընդդեմ նոր օրինագծի, որը նախատեսում է չեղարկել մահապատիժը, օրինականացնել հոմոսեքսուալիզմը և հավասար ժառանգական իրավունքներ սահմանել կանանց համար:

Մինչ այս հոմոսեքսուալիզմը երկրում դատապարտելի էր ու պատժվում էր 3 տարի ազատազրկմամբ:
Իսկ կանայք իրավունք ունեյին ժառանգություն ստանալու՝ տղամարդկանցից 2 անգամ պակաս:

Ցուցարար ֆունդամենտալիստները վստահ են, որ օրինագիծը դեմ է Ղուրանի հիմունքներին և տեղացիների հասարակական բարքերին:

Chuk
12.08.2018, 02:40
Մինչ այս հոմոսեքսուալիզմը երկրում դատապարտելի էր ու պատժվում էր 3 տարի ազատազրկմամբ:
Հոմոսքեսուալիզմի համար 3 տարի դատապարտելը ո՞րն ա: Բերդում փոխու՞մ ա սեքսուալ կողմնորոշումը: Թե՞ հենց ազատվում ա՝ մի հատ էլ են նստացնում:

Գաղթական
12.08.2018, 02:41
Հոմոսքեսուալիզմի համար 3 տարի դատապարտելը ո՞րն ա: Բերդում փոխու՞մ ա սեքսուալ կողմնորոշումը: Թե՞ հենց ազատվում ա՝ մի հատ էլ են նստացնում:

Լավն էր )))
Տենց չէի մտածել:
Երևի հուսով են, որ կամ կենդանի դուրս չի գա բանտից, կամ «կուղղվի»..

Ծլնգ
12.08.2018, 08:10
Ծլնգ խի պիտի գեյերին հավատամ ու ոչ թե գյուղացիներին կամ հակառակը?
Նախ ծեծող կանայք էլ են նույն պատմությունը պատմում, հետո դա իրենց կողմից չի հերքվել: Էդ ոնց եղավ մի քանի անգամ գնացել եկել ծեծ չեն կերել ու մեկ էլ հիմա ծեծեցվին? Եվ եթե գյուղացիք ճիշտ են պատմում ուրեմն լավ են արել, քիչ են արել, պտի նենց ծեծեին, որ բամբակով ջուրը խմեին: Ինչ ա նշանակում երեխային հրավիրեն գինի խմելու? այ ո...ատու գ7 էդքան անվախ ես?

Ոչ նրանց պիտի հավատաս, ոչ էլ մյուսներին․ ինքդ քեզ պիտի հավատաս, ու այդ սմբակավորի հարցազրույցից չի որ պիտի հետևեություններ անես։ Չնայած ոտից գլուխ էդ տավարը մառազմ ա, բայց լրիվ բացող մի բանը մենակ նշեմ։ Ասում ա․ «Իբր մենք գիտենք, թե իրենք ով են քիչ է, մի հատ էլ մեր երեխաներն իմանա՞ն:»․․․ հիմա սրան մեկը լինի ասի․ ― չէ, հրոխպեր, ձեր գյուղի երեխաները թող չիմանան, թող հալամ աշխարհը իմանա, ու դու էլ սենց տավար-տավար կանգնած կողքդ լիքը երեխաները վրեդ նայելով աննասուն ինտերվյուներ տաս։ Մեկը ինձ որ մի շաբաթ առաջ հարցնեիր՝ շուռնուխը ի՞նչ ա, կպատասխանեի՝ «գյաբռլամիշի» գրական հայերեն տարբերա՞կը․․․ բայց պարզվեց որ չէ՝ Գորիսի համայնքի գյուղ ա, որտեղ ոչ միայն ազատ ու բացահայտ նույնասեռականներ են ապրում, այլ նաև որ բախտդ բերի կողքով անցնելուց, կարող ա դինոզավրա-մամոնտների ձայներով ու մոմավառությամբ ցենտր ԼԳԲՏՔ-ական վակխանալիաների հանդիպես, իսկ թե պոպկոռնդ հերիքի, մի հատ էլ՝ գյուղամիջով խմբակային վազքով փառավոր մախաչի էլ։ Ես հլը հեչ, հեն ա NBC-ի լսարանն էլ արդեն գիտի, որ ԼԳԲՏՔ համայնքի իրավուքների պայքարի հայաստանյան ֆրոնտը Շուռնուխ գյուղով ա անցնում :D Եթե արտերկրից զբոսաշրջիկների սպասարկման գործակալություն ունենայի, Արցախ քշող տրանսպորտը մի հատ Շուռնուխի մեջով կպտտեի, ու այդ «կենտրոնական դիրք ունեցող» տան մոմավառությամբ պատմության գիրկը մտած պատշգամբը մատնացույց կանեի, պատմելով, թե ոնց են քրիստոնեությունը առաջինը որպես պետական կրոն ընդունած երկրի սենց խուլ գյուղերում լրիվ բացահայտ նույնասեռականներ ապրում, բայց դրա հետ մեկտեղ ԼԳԲՏՔ թեմաները մշտակտիվ են հումանիստ, բայց ավանդական հայերի սրտերում ու հասարակական կյանքում։ Երեխաներին են փրկում, որ հանկարծ չիմանամ :lol աչքիս մի շաբաթ առաջվա «շուռնուխ»-ի մասին վարկածս էլ իրականությունից շատ հեռու չէր լինի :D

Հ․Գ․
Եթե մեծերը իրենց գործողությունները «երեխաների մասին մտածե՛ք (https://en.wikipedia.org/wiki/Think_of_the_children)» տիպի արդարացումներով են բացատրում, ապա Չուկի ասած, էդ էշություններին ուշադրություն մի դարձրու։

Հ․Հ․Գ․
Սաղ ողբերգությունը նրանում ա, որ կարծես սադրանք անողները եղել են մի երկու գորիսցի, ովքեր ԼԳԲՏՔ-ականների հետքերով եկել են գյուղ, ու տեղացիներին թասիբի գցելով, Շուռնուխը մի մեծ յուղալի կետով քարտեզի վրա շշել (լինի հետևը քաղաքական մոտիվ, թե չէ)։ Հիմա էս սմբակավորներն էլ կանգնած գյուղամեջում իրենք իրենց արադարացումներ են մոգոնում։

Ծլնգ
12.08.2018, 08:14
Հեսա, գտա վիդեոն ․․․․ 2:50-ից։

https://www.youtube.com/watch?v=EDOToOJ6t44&feature=youtu.be&t=172

Կարաք լրիվ էլ նայեք։ Էս կարմիր շորերով տանկը, քիթս կտրեմ, գյուղի գլխավոր ընտրակաշառք բաժանողն ա եղել։

Արա Տրիբուն էս ի՞նչ արիր :D Գայլի դրած հոդվածից հետո էս վիդեոյի զաստավկեն որ տեսա, ասի էս նեուժելի՞ քվիրները օրը ցերեկով ու երեխաներով շրջապատված Շուռնուխի ավանդական ցլերին ջիջիլ են գցում իրենց կարմիր զգեստներով, էն էլ պարզվեց էսի քվիր չի, այլ ընտրակաշառք բաժանող տանկ ա։ :))

Ծլնգ
12.08.2018, 08:49
Արա Էս ի՜նչ բոմբ են սրանք :D էս ի՜նչ զբոսաշրջիկային պոտենցիալ ա կորում․․․ Խնձորեսկի անունն ա հելել, կողքը սենց գանձը անտես ա մնացել․․․

https://www.youtube.com/watch?v=6bD7etjsEqQ

Կարգին Հայկո եք ասում․․․ այ սենց գյուղերով պետք ա շրջել ու ռեալիթի շոուներ հանել․․ էլ կակոյ-տակոյ հնդկական սերիալ։

Գաղթական
12.08.2018, 09:24
Բա որ ասում եմ՝ հոմոֆոբիայի օրերն են..

Շաբաթվա սկզբում բելգիական Գենտում էին հոլեբիներ ծեծել, երեկ էլ՝ Անտվերպենի գեյ-պարադի ընթացքում.. (https://www.nieuwsblad.be/cnt/dmf20180811_03659411)

Տրիբուն
12.08.2018, 13:22
Արա Էս ի՜նչ բոմբ են սրանք :D էս ի՜նչ զբոսաշրջիկային պոտենցիալ ա կորում․․․ Խնձորեսկի անունն ա հելել, կողքը սենց գանձը անտես ա մնացել․․․

https://www.youtube.com/watch?v=6bD7etjsEqQ

Կարգին Հայկո եք ասում․․․ այ սենց գյուղերով պետք ա շրջել ու ռեալիթի շոուներ հանել․․ էլ կակոյ-տակոյ հնդկական սերիալ։

Խոսացողների հետևի պլանում գյուղի գլխին տնգած խաչ ա երևում։ Չգիտեմ, թե էս որ իզվռաշեններն են որոշել, որ մեր գյուղերի գլխին գերեզմանաքարի պես իրանց գեղցի ճաշակներով խաչեր պիտի տնգեն։ Ես էս վերջերս եմ էս տրենդը նկատել։ Գնում էի Արմավիրի Բաղրամյան գյուղ, որ Սարդարապատ մտա, գյուղամեջում մի հատ հիսուն մետրանոց խաչ էր, ասեցի մեղայաստսծուաստված, էս ի՞նչ էր։ Հետո դեպի Բաղրամյան «ճանապարհին» ամեն գյուղի մուտքի մոտ մի հատ էս խաչի մինի կոպիայից էր, մի 10-15 մետրանոց։ Գյուղամիջյան ճանապարհները ․․․․․ իմ արև, Ստալնգրադի ռմբակոծությունից հետո ճանապարհները դրանց համեմատ գերմանական տռասաներ են։ Ու նոր հասկացա, որ խաչը դրած ա, որ մի հատ տարածք մտնելուց առաջ ասես «Աստված մեր հետ», մի հատ էլ դուրս գալուց հետո ասես «փառքդ շատ տեր Աստված»:

Շինարար
12.08.2018, 14:24

Վրաստան տուրիզմի աշխուժացման հետևանքներն են: Լավ բան չենք սովորի: Վերջին անգամ Հայաստան գալիս՝ Վրաստանի սահմանից մինչև Վանաձոր ամենատհաճ նորությունները էս խաչերն էին, Վանաձորում Թագավորանիստ հրաշք բլրի գլխին նույնիսկ, աջուձախ այսինքն:

Gayl
12.08.2018, 15:33
Ոչ նրանց պիտի հավատաս, ոչ էլ մյուսներին․ ինքդ քեզ պիտի հավատաս, ու այդ սմբակավորի հարցազրույցից չի որ պիտի հետևեություններ անես։ Չնայած ոտից գլուխ էդ տավարը մառազմ ա, բայց լրիվ բացող մի բանը մենակ նշեմ։ Ասում ա․ «Իբր մենք գիտենք, թե իրենք ով են քիչ է, մի հատ էլ մեր երեխաներն իմանա՞ն:»․․․ հիմա սրան մեկը լինի ասի․ ― չէ, հրոխպեր, ձեր գյուղի երեխաները թող չիմանան, թող հալամ աշխարհը իմանա, ու դու էլ սենց տավար-տավար կանգնած կողքդ լիքը երեխաները վրեդ նայելով աննասուն ինտերվյուներ տաս։ Մեկը ինձ որ մի շաբաթ առաջ հարցնեիր՝ շուռնուխը ի՞նչ ա, կպատասխանեի՝ «գյաբռլամիշի» գրական հայերեն տարբերա՞կը․․․ բայց պարզվեց որ չէ՝ Գորիսի համայնքի գյուղ ա, որտեղ ոչ միայն ազատ ու բացահայտ նույնասեռականներ են ապրում, այլ նաև որ բախտդ բերի կողքով անցնելուց, կարող ա դինոզավրա-մամոնտների ձայներով ու մոմավառությամբ ցենտր ԼԳԲՏՔ-ական վակխանալիաների հանդիպես, իսկ թե պոպկոռնդ հերիքի, մի հատ էլ՝ գյուղամիջով խմբակային վազքով փառավոր մախաչի էլ։ Ես հլը հեչ, հեն ա NBC-ի լսարանն էլ արդեն գիտի, որ ԼԳԲՏՔ համայնքի իրավուքների պայքարի հայաստանյան ֆրոնտը Շուռնուխ գյուղով ա անցնում :D Եթե արտերկրից զբոսաշրջիկների սպասարկման գործակալություն ունենայի, Արցախ քշող տրանսպորտը մի հատ Շուռնուխի մեջով կպտտեի, ու այդ «կենտրոնական դիրք ունեցող» տան մոմավառությամբ պատմության գիրկը մտած պատշգամբը մատնացույց կանեի, պատմելով, թե ոնց են քրիստոնեությունը առաջինը որպես պետական կրոն ընդունած երկրի սենց խուլ գյուղերում լրիվ բացահայտ նույնասեռականներ ապրում, բայց դրա հետ մեկտեղ ԼԳԲՏՔ թեմաները մշտակտիվ են հումանիստ, բայց ավանդական հայերի սրտերում ու հասարակական կյանքում։ Երեխաներին են փրկում, որ հանկարծ չիմանամ :lol աչքիս մի շաբաթ առաջվա «շուռնուխ»-ի մասին վարկածս էլ իրականությունից շատ հեռու չէր լինի :D

Հ․Գ․
Եթե մեծերը իրենց գործողությունները «երեխաների մասին մտածե՛ք (https://en.wikipedia.org/wiki/Think_of_the_children)» տիպի արդարացումներով են բացատրում, ապա Չուկի ասած, էդ էշություններին ուշադրություն մի դարձրու։

Հ․Հ․Գ․
Սաղ ողբերգությունը նրանում ա, որ կարծես սադրանք անողները եղել են մի երկու գորիսցի, ովքեր ԼԳԲՏՔ-ականների հետքերով եկել են գյուղ, ու տեղացիներին թասիբի գցելով, Շուռնուխը մի մեծ յուղալի կետով քարտեզի վրա շշել (լինի հետևը քաղաքական մոտիվ, թե չէ)։ Հիմա էս սմբակավորներն էլ կանգնած գյուղամեջում իրենք իրենց արադարացումներ են մոգոնում։

Այսինքն ինքս ինձ հավատամ? Կարողա գիտես Վանգան եմ? Էդ դու կարողա փաստերի փոխարեն մոմ թափելն ես նախընտրում?: Ոչ մի կողմի խոսքը չպիտի անտեսվի: Ավելի լավ կլինի ոստիկանությանը հավատանք:

Գաղթական
12.08.2018, 17:14
Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի կապակցությամբ հանդիսությունն էի նոր լայվ նայում՝ Շուռնուխից:

Հավեսով ու քեֆչի ժողովուրդ են երևում:

Մարդկանց, ու ողջ երկիրն էլ հետները, աշխարհով մեկ խայտառակ արեցին ու ով չալարեց՝ արտահայտվեց սրա մասին, դաժը եթե մինչև էդ ըսկի Հայաստանի տեղն էլ չգիտեյին..

Բայց ոչ ոքի մտքով չանցավ մի կես բերան նշել, որ մինչև էդ սաղ գյուղն էլ իմացելա իրենց գեյ համագյուղացու մասին ու ձեռք չեն տվել:
Ավելին՝ նրան թեկուզ խմբով համեցող հավանաբար էլի հոլեբի հյուրերի մասին էլ են իմացել ու էլի երբեք խնդիր չի եղել, երբ վերջիններն իրանց մարդավարի են պահել:
Էլ ավելին՝ հայտնի դեպքերից առաջ տաքարյուն ջահելությունը միանգամից ոհմակի պես չի՛ որ հարձակվելա, այլ սկզբից ավագ սերնդի ու մինչև գյուղապետ կարծիքա հարցրել, թե ոնց վարվեն ստեղծված իրավիճակում, հետո հավաքվել գնացել են հյուրերին կարգի հրավիրելու, ագրեսիայի են հանդիպել ու նոր միայն կրկնապատիկ կամ քառապատիկ ավել ագրեսիայով հետ պատասխանել..
Ինչը, ինչ խոսք, անտեղի ու անհամաչափ բռիությունա եղել, քանի որ օրինաց երկրում ինքնադատաստանը տեղ չպիտի ունենա ու հասարակական կարգը խախտելու համար էլ պատժաչափեր կան սահմանված (եթե իհարկե էդպիսիք իրոք տեղ են ունեցել):

Մի խոսքով՝ 2 կողմերի հերոսներին էլ պրն. Վերցիկյանի մոտ հրավիրելա պետք:

Ծլնգ
12.08.2018, 17:20
Այսինքն ինքս ինձ հավատամ? Կարողա գիտես Վանգան եմ? Էդ դու կարողա փաստերի փոխարեն մոմ թափելն ես նախընտրում?: Ոչ մի կողմի խոսքը չպիտի անտեսվի: Ավելի լավ կլինի ոստիկանությանը հավատանք:

Այսինքն քթածակ օգտագործի տեղեկությունների հնդրման մեջ։ Պատմելու թելին, արգումենտների որակին, հարցազրույց վարողի հարցադրման ոճին, տրամաբանականությանը ի վերջո։ Էդ հարցազրույցի վիդեոն էլ կարաս նայես, թե ոնց ա հարց տվողը հա փորձում «այլասեռության քարոզի» խոսք քաշել, ու գինու խմելու կանչելու կոնտեքստն է կարաս լսես (6:33-ից), որ հասկանաս, թե ինչ մատից ծծած տուֆտություն ա․․․

https://www.youtube.com/watch?v=cm9x8y6cEJ4

բայց հա, դու մի անտեսի, ոստիկանությանն էլ հավատա (որ ավանդապաշտ գյուղում հայտնի գեյի ու իր ընկերներին սամասուդ անող հեղինակավոր տղերքի վրա արդարություն են բերելու)։ Տո վարչապետին էլ հասնի, վախեմ նախընտրեն հարցը տակով փակեն, որ չդիտվեն որպես «համասեռամոլության կողմնակից» արտահերթ ընտրություններից առաջ։ Հեն ա եկեղեցական գործիչներն արդեն ասում են (https://www.youtube.com/watch?v=lZoowHPTdhE)՝ մենք բռնություններին դեմ ենք, բայց սա բռնություն չի, սա ինքնապաշտպանություն ա, ու որպես բռնություն որակելը վտանգում ա հայ ժողովրդի ինքնությանը։ Քյասա գեյերի վրա բաց որսի սեզոն ա, իսկ ով չի տալիս սամասուդ անի, վտանգում ա հայ ժողովրդի ապագան։ Էլ ֆաշիզմը ո՞նց ա լինում։

Տրիբուն
12.08.2018, 18:34
Քյասա գեյերի վրա բաց որսի սեզոն ա, իսկ ով չի տալիս սամասուդ անի, վտանգում ա հայ ժողովրդի ապագան։ Էլ ֆաշիզմը ո՞նց ա լինում։
Ծայրահեղացնել պետք չի: Որսի սեզոն չկա: Հեղափոխական ժամանակներ են ու ամեն թավաքյալի իրա ձևով ա պատկերացնում առաջընթացն ու զարգացումը :D Մարդիկ կան, որ տեղական մակարդակով էլ են ուզում ազգը փրկեն, էս անգամ գեյերից:

Ինձ թվում ա էս շատ լոկալ նշանակության դեպք ա՝ կոնկրետ մոտիվներով: Տանտիրոջ մոր փաստարկները շատ համոզիչ էին. ասում ա սաղ գյուղը միշտ էլ իմացել ա իմ տղու կողմնորոշման մասին ու ոչ մի պրոբլեմ մինչև հիմա չի եղել (մեր մեջ ասած, սենց ուղղակի ու հանգիստ իրա տղու կողմնորոշման մասին դաժե Սան Ֆրանցիսկոյում մարդիկ դժվար ասեն, իսկ նա դա անում ա Շուռնուխում) ամուսինս գյուղապետի թալանածների մասին բողոքեց ու դրանից հետո սկսեցին պրովոկացիաները։ Դե մենք էլ մեր գյուղապետ կադրերին գիտենք էլի։ Ինքնապաշտպանական բնազդը տեղում միացել ա ու ֆիքսվել ա իրան ծանոթ միակ գլոբալ պրոբլեմի լուծման ուղղությամբ․ ազգը փրկել գեյերից։ Բա որ մարդու տղեն գեյ չլինի, տենց մարդը գյուղապետից կբողոքի՞։

Chuk
12.08.2018, 18:40
Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի կապակցությամբ հանդիսությունն էի նոր լայվ նայում՝ Շուռնուխից:

Հավեսով ու քեֆչի ժողովուրդ են երևում:

Մարդկանց, ու ողջ երկիրն էլ հետները, աշխարհով մեկ խայտառակ արեցին ու ով չալարեց՝ արտահայտվեց սրա մասին, դաժը եթե մինչև էդ ըսկի Հայաստանի տեղն էլ չգիտեյին..
Էդ էն հանդիսությունն ա, չէ՞, որ մեր «ավանդապաշտիկներ» գնացել հասել են Շուռնուխ՝ հոմոֆոբիային աջակցելու, դուխ տալու, ծեծն արդարացնելու, «գոմիկներին պետք ա վառելը» հաստատելու համար։

-Էն հայտնի «բլոգեր» Փիղը, որ ակումբում 2 օր չձհեց իրական բանավեճին,
-մինչև ինչ-որ մի պահը հոմոֆոբիային դեմ արտահայտվող, հիմա քաղաքական ծիրին մեջ ուժեղ հոմոֆոբ ու «գոմիկ վառող» Դանիելյան Արթուրը,
-Գասպարյան Վովայի հայտնի շնիկ, հիմա իրան «ադեկվադ» անունը կպցրած Նարեկ Մալյանը։

Զզվանքս եկավ, էլ չնայեցի թե մեր հակահեղափոխական թայֆից ուրիշ ովքեր են գնացել տեղում թեման թեժացնելու, հոմոֆոբիային զարկ տալու։

Հետներն էլ դե մուզիկա են տարել, պարի խումբ են տարել, ուտելիք են տարել ու գյուղացիքին երդում տվել, թե ձեզնից ավելի հայրենասեր մեկը չկա, մենք մուզիկան նվագենք, ուտելիքն ու խմելիքը տանք՝ դուք պարեք։

Հաստատ ընթացքում ոռնացել էլ են մեր փղիկները, կնճիթներով ագրեսիվ գործողություններ արել, մոմ էլ վառած կլինեն, ձեռի հետ իրան վերին դիըքից տակտիչնի կայֆավատ էլ եղած կլինեն գյուղացիքի վրա, բայց դե խեղճ շուռնուխցիք ի՞նչ իմանան, որ իսկական գ7երը հենց սրանք են, գյուղից չեն լարել, աղուհացով են դիմավորել վայթե։

Գաղթական
12.08.2018, 18:52

Հնարավորա և, որ քո ասած մոտիվներով են գնացել Չուկ ջան:
Էդ մոտիվն ինձ համար էլ էնքան պարզ չէր, բայց կուզենայի, որ բարձրացած աղմուկին ու համատարած բացսական ֆոնին դրական նոտա ավելացնելու նպատակով լիներ:
Հետն էլ մշակույթի գործիչներ երգիչ բան են գնացել, նստեյին մարդավարի բացատրեյին, թե տղերք ձևը տենց չի, սեր ու հանդուրժողականություն բան..

Նշածդ մարդկանց, ճիշտն ասած, առանձնապես չեմ հետևում, քանի որ մի երկու անգամ լսել եմ ու չի հետաքրքրել:

Իսկ լայվը դիտում էի Հրանտ Մելիք-Շահնազարյանից, ով թեև հիմա հակահեղափոխականա, բայց էսքան տարի միշտ հետևել եմ թե՛ իրեն ու թե՛ օղորմածիկ հորը, ու միշտ շատ բարձր եմ գնահատել իրենց պրոֆեսիոնալ վերլուծությունները:

Chuk
12.08.2018, 19:08
Գաղթական, հստակեցնեմ, որ ես ենթադրություն չէի անում։

Ավտոերթի պաշտոնական կարգախոսն էր.
«Առողջ երիտասարդություն,
Ավանդական ընտանիք,
Առաջադեմ պետություն»։

Պաշտոնականից էն կողմ պոտենցյալ մասնակցողները բոլորը ատելություն տարածող, ընդգծված հոմոֆոբ տեքստով էին հանդես գալիս, բոլորին հասկանալի էր ավտոերթի բուն նպատակը

Հատկանշական ա, որ անողների ստվար զանգվածը հակահեղափոխական թայֆեն էր, ովքեր էս դեպերի հիմնական ռասկրուտկա անողներից եղան։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի մասին էլ քեզնից տարբերվող կարծիք ունեմ, բայց չխորանանք։ Մենակ փաստենք, որ նշածս թայֆից ա։

Gayl
12.08.2018, 19:29
Այսինքն քթածակ օգտագործի տեղեկությունների հնդրման մեջ։ Պատմելու թելին, արգումենտների որակին, հարցազրույց վարողի հարցադրման ոճին, տրամաբանականությանը ի վերջո։ Էդ հարցազրույցի վիդեոն էլ կարաս նայես, թե ոնց ա հարց տվողը հա փորձում «այլասեռության քարոզի» խոսք քաշել, ու գինու խմելու կանչելու կոնտեքստն է կարաս լսես (6:33-ից), որ հասկանաս, թե ինչ մատից ծծած տուֆտություն ա․․․

https://www.youtube.com/watch?v=cm9x8y6cEJ4

բայց հա, դու մի անտեսի, ոստիկանությանն էլ հավատա (որ ավանդապաշտ գյուղում հայտնի գեյի ու իր ընկերներին սամասուդ անող հեղինակավոր տղերքի վրա արդարություն են բերելու)։ Տո վարչապետին էլ հասնի, վախեմ նախընտրեն հարցը տակով փակեն, որ չդիտվեն որպես «համասեռամոլության կողմնակից» արտահերթ ընտրություններից առաջ։ Հեն ա եկեղեցական գործիչներն արդեն ասում են (https://www.youtube.com/watch?v=lZoowHPTdhE)՝ մենք բռնություններին դեմ ենք, բայց սա բռնություն չի, սա ինքնապաշտպանություն ա, ու որպես բռնություն որակելը վտանգում ա հայ ժողովրդի ինքնությանը։ Քյասա գեյերի վրա բաց որսի սեզոն ա, իսկ ով չի տալիս սամասուդ անի, վտանգում ա հայ ժողովրդի ապագան։ Էլ ֆաշիզմը ո՞նց ա լինում։
Ահա հասանք ֆաշիզմին: Երկիրդ փոխի, չնայած դու էլ գիտես, որ լաչառացար:
Քանի որ չեմ բացառում, որ քո նման գլխին սարքողներ կարան գեյերի մեջ լինեն հետևաբար զոհի տեսանկյունից չեմ նայում: Կարա նաև էրեխու հետ կապված պատմությունն էլ ճիշտ լինի, չենք բացառում:
Ոչ մեկ բաց որսի սեզոն չի հայտարարել ու նամյոկ չի էլ արվել, եթե էդպես լիներ ապա էս դեպքից հետո ոգևորված որսորդներ կհայտնվեին, բայց քանի որ էդպիսի բան չկա ուրեմն Ծլնգ ջան դու հենց նոր ՄՈՒՏԻՏ արիր:

Գաղթական
12.08.2018, 20:02
Հրանտ Մելիք-Շահնազարյանի մասին էլ քեզնից տարբերվող կարծիք ունեմ, բայց չխորանանք։ Մենակ փաստենք, որ նշածս թայֆից ա։

Մեկն ինձ համար էս պահին էդքան սկզբունքային չի, թե ով ում թայֆիցա:
Ավելի կարևոր եմ համարում, թե ով ինչա խոսում ու որքանով տրամաբանական/փաստարկված:

Ասենք՝ Անժելն էլա էդ թայֆից, բայց դա ոչ մի կերպ չի զրոյացնում իր բարձր պրոֆեսիոնալիզմն ու մատուցած ինֆոյի վստահելի լինելը..

Chuk
12.08.2018, 20:09

Կապ ունի էնքանով, որ էդ թայֆեն գործում ա հրահանգված։ Իրանց տրամաբանությունը հարմարեցվում ա «պատվերին»։

Գաղթական
12.08.2018, 20:13
Կապ ունի էնքանով, որ էդ թայֆեն գործում ա հրահանգված։ Իրանց տրամաբանությունը հարմարեցվում ա «պատվերին»։

Կարա լինի եղբայր:
Բայց իրանց վաստակած հացի աղբյուրներն ինձ քիչ են հուզում:

Ինձ ավելի հետաքրքիրա տրված ինֆոն ու դրա մատուցման ձևը:
Հետն էլ՝ թու-թու-թու ամեն կարդացած ականջներս կախ հալած յուղի տեղ չեմ ընկալում, այլ լսածը ստուգել էլ գիտեմ ))

Ծլնգ
12.08.2018, 20:13
Ծայրահեղացնել պետք չի: Որսի սեզոն չկա: Հեղափոխական ժամանակներ են ու ամեն թավաքյալի իրա ձևով ա պատկերացնում առաջընթացն ու զարգացումը :D Մարդիկ կան, որ տեղական մակարդակով էլ են ուզում ազգը փրկեն, էս անգամ գեյերից:

Ինձ թվում ա էս շատ լոկալ նշանակության դեպք ա՝ կոնկրետ մոտիվներով: Տանտիրոջ մոր փաստարկները շատ համոզիչ էին. ասում ա սաղ գյուղը միշտ էլ իմացել ա իմ տղու կողմնորոշման մասին ու ոչ մի պրոբլեմ մինչև հիմա չի եղել (մեր մեջ ասած, սենց ուղղակի ու հանգիստ իրա տղու կողմնորոշման մասին դաժե Սան Ֆրանցիսկոյում մարդիկ դժվար ասեն, իսկ նա դա անում ա Շուռնուխում) ամուսինս գյուղապետի թալանածների մասին բողոքեց ու դրանից հետո սկսեցին պրովոկացիաները։ Դե մենք էլ մեր գյուղապետ կադրերին գիտենք էլի։ Ինքնապաշտպանական բնազդը տեղում միացել ա ու ֆիքսվել ա իրան ծանոթ միակ գլոբալ պրոբլեմի լուծման ուղղությամբ․ ազգը փրկել գեյերից։ Բա որ մարդու տղեն գեյ չլինի, տենց մարդը գյուղապետից կբողոքի՞։

Թող էլի սկզբնապատճառը լոկալ լինի, բայց սրա շուրջ հիստերիկան արդեն լոկալ չի։ Հայաստանում հատուկ կարգավիճակ ունեցաղ եկեղեցու ներկայացուցիչը բացահայտ բռնությունը (որ բռնություն կատարողներն էլ չեն մերժում) որակում ա առասպելական ինքնապաշտպանությամբ, ու ասում ա, որ այդ բռնությանը բռնություն ասելը վտանգում ա ազգը։ Եթե քո կարծիքով սա հավատացյալ մասսային մեսիջ չի ուղարկում, որ մյուս անգամ հանգիստ սամասուդ արեք, մենք (մեր աստվածը) ձեր մեջքին կանգնած ենք, ապա I have a bridge to sell you։

Ահա հասանք ֆաշիզմին: Երկիրդ փոխի, չնայած դու էլ գիտես, որ լաչառացար:
Քանի որ չեմ բացառում, որ քո նման գլխին սարքողներ կարան գեյերի մեջ լինեն հետևաբար զոհի տեսանկյունից չեմ նայում: Կարա նաև էրեխու հետ կապված պատմությունն էլ ճիշտ լինի, չենք բացառում:
Ոչ մեկ բաց որսի սեզոն չի հայտարարել ու նամյոկ չի էլ արվել, եթե էդպես լիներ ապա էս դեպքից հետո ոգևորված որսորդներ կհայտնվեին, բայց քանի որ էդպիսի բան չկա ուրեմն Ծլնգ ջան դու հենց նոր ՄՈՒՏԻՏ արիր:

Գայլ ջան, ես քեզ ապացուցելու բան չունեմ, չնայած դա երևի անհնարին էլ կլիներ։ Նենց որ պիտակումներդ քեզ պահի, ինչպես նաև թիրախավորման ու մարգինալիզացիայի մասին տգիտությանդ պաշարը։

Gayl
12.08.2018, 20:38
Չես կարա որտև ապացույց չունես, ենթադրություններ անելը շատ քիչ է: Մի նեղվի ճիշտ եմ ադում Ծլնգ ջան, կոնկրետ կատվի հայացքով բոչկա գլորելով ես զբաղված: Լրբի շուխուռ մի արա ու քեզնից դուրս հայտարարություններ մի արա:

Տրիբուն
12.08.2018, 20:49
Թող էլի սկզբնապատճառը լոկալ լինի, բայց սրա շուրջ հիստերիկան արդեն լոկալ չի։ Հայաստանում հատուկ կարգավիճակ ունեցաղ եկեղեցու ներկայացուցիչը բացահայտ բռնությունը (որ բռնություն կատարողներն էլ չեն մերժում) որակում ա առասպելական ինքնապաշտպանությամբ, ու ասում ա, որ այդ բռնությանը բռնություն ասելը վտանգում ա ազգը։ Եթե քո կարծիքով սա հավատացյալ մասսային մեսիջ չի ուղարկում, որ մյուս անգամ հանգիստ սամասուդ արեք, մենք (մեր աստվածը) ձեր մեջքին կանգնած ենք, ապա I have a bridge to sell you։

Դու չէ՞իր զարմանա, եթե եկեղեցու ներկայացուցիչի հանկարծ ուրիշ բան ասեր։ Մինչև հիմա Ֆրանսիայում կամ Իտալիայում կաթոլիկ եկեղեցու խառը ներկայացուցիչներ ինչ ասես չեն ասում էս թեմաներով։ Ու նենց չի, որ մենք էլ խիստ կրոնապաշտ ու հավատացյալ ազգ ենք, ու որ մի տերտեր մի ախմախ բան ա ասել, հեսա ազգովի հավաքվում ենք ու Բարդուղիմեոսյան Գիշեր ա սկսվում։ Էս ուրիշ թեմայա, բայց հայերը իմ իմացած ամենաքիչ կրոնական հիստերիայով տառապող ժողովուրդներից են, ձևական կողմը հանած։

Ոնց տարբեր ազգի փրկիչներն են ծայրահեղացնում էս խնդիրը, նենց էլ հիմա դու ես ծայրահեղացնում, յանի մի բռնության քարոզ ա սկսել Հայաստանում, ու հեսա բռնության ալիքը Շուռնւոխից տարածվելու ա սաղ երկրով մեկ։ ԱՄՆ դեսպանությունը արդեն հայտարարություն ա արել, հեսա, ՀՀԿ-ն պատասխան հատուկ հայտարարությամբ հանդես կգա, որ Արցախի հերոսին բռնել են, ՀԱՊԿ-ի դեմ որոգայթ են հյուսել ու արմտյան գեյերին բաց են թողել, որ սաղիս ուտեն։

Նենց որ, ինչպես հիմա ընդունված ա ասել, հարցը իրավական տիրույթում ա պետք դիտարկել։ Ես հույս ունեմ որ նորմալ քննություն կիրականացվի ու սաղ հարցերի պատասխանները կլինեն ու ով պետք ա պատժվի, կպատժվի։

Շինարար
12.08.2018, 20:49
Էդ էն հանդիսությունն ա, չէ՞, որ մեր «ավանդապաշտիկներ» գնացել հասել են Շուռնուխ՝ հոմոֆոբիային աջակցելու, դուխ տալու, ծեծն արդարացնելու, «գոմիկներին պետք ա վառելը» հաստատելու համար։

-Էն հայտնի «բլոգեր» Փիղը, որ ակումբում 2 օր չձհեց իրական բանավեճին,
-մինչև ինչ-որ մի պահը հոմոֆոբիային դեմ արտահայտվող, հիմա քաղաքական ծիրին մեջ ուժեղ հոմոֆոբ ու «գոմիկ վառող» Դանիելյան Արթուրը,
-Գասպարյան Վովայի հայտնի շնիկ, հիմա իրան «ադեկվադ» անունը կպցրած Նարեկ Մալյանը։

Զզվանքս եկավ, էլ չնայեցի թե մեր հակահեղափոխական թայֆից ուրիշ ովքեր են գնացել տեղում թեման թեժացնելու, հոմոֆոբիային զարկ տալու։

Հետներն էլ դե մուզիկա են տարել, պարի խումբ են տարել, ուտելիք են տարել ու գյուղացիքին երդում տվել, թե ձեզնից ավելի հայրենասեր մեկը չկա, մենք մուզիկան նվագենք, ուտելիքն ու խմելիքը տանք՝ դուք պարեք։

Հաստատ ընթացքում ոռնացել էլ են մեր փղիկները, կնճիթներով ագրեսիվ գործողություններ արել, մոմ էլ վառած կլինեն, ձեռի հետ իրան վերին դիըքից տակտիչնի կայֆավատ էլ եղած կլինեն գյուղացիքի վրա, բայց դե խեղճ շուռնուխցիք ի՞նչ իմանան, որ իսկական գ7երը հենց սրանք են, գյուղից չեն լարել, աղուհացով են դիմավորել վայթե։

Գեյերին տփել են մշակույթի գործիչներով գնացել են աչքալուսանքով նշելու։ Էս էն նույն գործիչներն են որ հանրապետականի նախընտրականին երգում էին տիկին Ռիտայի առաջ երկտակ ծալվում։ Բարոյական արժեքների անկման խորհրդանիշ երգիչ կաքավիչներ։ Ես համոզված եմ որ հասարակության մեծ մասի նույն շուռնուխցիների վեջը չի, ուղղակի միակողմանի ա քարոզչությունը իսկ հակառակ կողմից խոսելու անունը սարսափելի օտար բառով են պիտակում՝ պրոպագանդա։ Ահագին վախենալու ա հնչում։

Ծլնգ
12.08.2018, 21:25
Չես կարա որտև ապացույց չունես, ենթադրություններ անելը շատ քիչ է: Մի նեղվի ճիշտ եմ ադում Ծլնգ ջան, կոնկրետ կատվի հայացքով բոչկա գլորելով ես զբաղված: Լրբի շուխուռ մի արա ու քեզնից դուրս հայտարարություններ մի արա:

Հա դե դու միշտ էլ սաղ ճիշտ ես ասում, ես էլ՝ լրբի շուխուռ եմ անում՝ ինձնից դուրս հայտարարություններ անելով․․․ չկարծես թե նեղվելուցս եմ ասում, խոսքերդ եմ հաստատում միմիայն։ Բարով մնաս։

Ծլնգ
12.08.2018, 21:46
Դու չէ՞իր զարմանա, եթե եկեղեցու ներկայացուցիչի հանկարծ ուրիշ բան ասեր։ Մինչև հիմա Ֆրանսիայում կամ Իտալիայում կաթոլիկ եկեղեցու խառը ներկայացուցիչներ ինչ ասես չեն ասում էս թեմաներով։ Ու նենց չի, որ մենք էլ խիստ կրոնապաշտ ու հավատացյալ ազգ ենք, ու որ մի տերտեր մի ախմախ բան ա ասել, հեսա ազգովի հավաքվում ենք ու Բարդուղիմեոսյան Գիշեր ա սկսվում։ Էս ուրիշ թեմայա, բայց հայերը իմ իմացած ամենաքիչ կրոնական հիստերիայով տառապող ժողովուրդներից են, ձևական կողմը հանած։

Ոնց տարբեր ազգի փրկիչներն են ծայրահեղացնում էս խնդիրը, նենց էլ հիմա դու ես ծայրահեղացնում, յանի մի բռնության քարոզ ա սկսել Հայաստանում, ու հեսա բռնության ալիքը Շուռնւոխից տարածվելու ա սաղ երկրով մեկ։ ԱՄՆ դեսպանությունը արդեն հայտարարություն ա արել, հեսա, ՀՀԿ-ն պատասխան հատուկ հայտարարությամբ հանդես կգա, որ Արցախի հերոսին բռնել են, ՀԱՊԿ-ի դեմ որոգայթ են հյուսել ու արմտյան գեյերին բաց են թողել, որ սաղիս ուտեն։

Նենց որ, ինչպես հիմա ընդունված ա ասել, հարցը իրավական տիրույթում ա պետք դիտարկել։ Ես հույս ունեմ որ նորմալ քննություն կիրականացվի ու սաղ հարցերի պատասխանները կլինեն ու ով պետք ա պատժվի, կպատժվի։

Կապ չունի ես ինչի վրա կզարմանայի, կամ չէի զարմանա։ Կոնկրետ այդ մի կրոնավորի ասածը հանգիստ կարելի է բռնության քարոզ էլ անվանել։ Ու իմ «որսի սեզոնը» վերաբերում էր ոչ թե ստեղծված իրավիճակին, այլ այդ կրոնական ներկյացուցչի ասածներին (բռնության արդարացումն ու ինչ-որ տեղ մեջը սխրագորոծություն տեսնելը, դրան բռնություն անվանելն էլ ազգի դավաճանությանը համարժեք բան)։ Չասի հավաքվում ենք բարդուղիմեոսյան գիշեր սկսենք, այլ ասի, որ այդ կրոնավորի ասածը բռնության քարոզի տարրեր ա պարունակում։

Ես չեմ ծայրահեղացնում, դուք եք իմ գրածների մեջ ձեր համար մոգոնած ծայրահեղացումներ տեսնում։ Նորից, իմ ասածը վերաբերում էր մի կոնկրետ կրոնավորի ասածին (իր խոսքերն էի պարզաբանում այդ «որսի սեզոնով»)։ Ու դա արել էի էն կոնտեքստում, որ այս հեղափոխական վիճակում երկրի ղեկավարությունը եկեղեցու կողմից էլ է ճնշման տակ լինելու, եթե փորձի իրավապաշտպանական բաներ անել ԼԳԲՏՔ-ականների նկատմամբ։ Հա, պիտի իրավական տիրույթում դիտարկվի, իսկ հատուկ կարգավիճակ ունեցող եկեղեցու ներկայացուցիչը չպիտի օրենքով դատապարտելի բռնությունն ինքնապաշտպանություն անվանի, իսկ դրան բռնություն ասողին՝ ազգի դավաճան։ Նորմալ երկրում սրա շուրջ նենց հիսթերիկա կբարձրանար, որ այդ եկեղեցին այդ ներկայացուցչին հրապակայնորեն կլռեցներ։ Իսկ մեր մոտ մի բան ասես, կասեն հոմոֆիլ ես, զոհ են ուզում ձևանան ու նման տափակություններ, բայց դե էն որ իրենք «մեր երեխեքին գոմիկ են սարքում» բարբաջանեքներով սամասուդ են արդարացնում, չէ, դա զոհի տեսանկյուն չի։ Ու ի տարբերություն քեզնից, ես բացարձակ հույս չունեմ, որ նորմալ քննություն ա լինելու։

Տրիբուն
12.08.2018, 22:25

Վայ սատկեր էտ տերտերը, տենց բան չասեր, որ էսքան չշահարկեիր էտ հարցը։ Չնայած, էս տերտերը չլիներ, մի ուրիշ տերտեր կամ դաշնակ կլիներ։ Էն ԼԳԲՏ աղջիկը մուննաթ դեմքով ասում ա, է՞ս ա ձեր ոչ բռնի հեղափոխությունը իրա հանդուրժողականությամբ։ Էն արիացի հետերոսեքսուալ գյուղապետն էլ երեխեքին փրկում հեղափոխական գեյ դառնալուց։ Արդյունքում երկկողմանի իռացիոնալ աղմուկն ապահովված ա, էպիկենտրոնում Շուռնուխը։

Հ․Գ․ Հաշվի առ, որ եկեղեցու ներսում էլ խմորումներ են գնում ու ուշադրությունը իրանց պրոբլեմներից շեղելու ու ազգապահպանության վրա կենտրոնացնելու խնդիր ունեն։

Ծլնգ
12.08.2018, 22:39

ե՞ս եմ շահարկում․․․ իմ միակ ասածը էն էր, որ ոստիկանությունը դժվար ստեղ անկողմնապահ լինի, ու թեկուզ սեր ու հանդուրժողականություն քարոզով իշխանության եկած վարչապետն էլ փորձի խառնվել, վրեն ճնշում ա գործադրվելու, հոգևորականների վիստուպատները վկա (ոչ թե դաշնակ ու շանորդի, այլ հատուկ կարգավիճակ ունեցող եկեղեցու ներկայացուցիչներ, ու ինքը միակը չի, եկեղեցին էլ քաղաքականության մեջ շատ ավելի ծանր ուժ ունի, քանի հարյուր հատ դաշնակ, Գարեգինի ներքաղաքական ճգնժամի վախտով տասովկեքը վկա), իսկ դուք հավայի ծայրահեղություն եք պոռում։ Ինձ չի քորում եկեղեցում ինչ ա կատարվում, ու դա բացարձակ չի արդարացնում հոգևորականի ասածը։ Ես փաստ եմ ասում, դու ասում ես չէի՞ր զարմանա, սենց նենց․․․ ախպեր չի քորում ինձ ինչի համար ա անում, բայց անում ա, դա ա փաստը։

Ոչ մի իռռացիոնալ աղմուկ էլ չկա, կա ֆիզիկական բռնության փաստ ու դրա մի վախտ իռռացիոնալ արդարացումներ ու հրապարակային ատելության դրսևորումներ։

Տրիբուն
12.08.2018, 22:52

Ծլնգ, կոնկերտ կախվել ես մի տերտերից, եկեղեցու հատուկ կարգավիճակից (չնայած տենց իրավական նորմ ՀՀ-ում չկա, ընդամենը սահմանադրությամբ ճանաչվում ա ՀԱԵ դերը, բլա բլա) ու սարքում ես համաշխարհային շուխուռ։

Մեր մեջ ասած, չնայած ես ասեցի, որ հույս ունեմ որ նորմալ քննություն կլինի, ես էլ դրան էտքան չեմ հավատում։ Ու ստեղ հարցը նրանում ա, որ մենք ընդհանուր առմամբ անդաստիարակ հասարակություն ենք գենդերային հարցերում, ու տերտեր տուտ նիպրիչոմ։ Տերտերն արել ա սպասելին։

Ես ավելի շուտ հարցը սենց կդնեի - մոռացի տերտերին, he is irrelevant, օգտակար բան ես ուզում արած լինել, ճնշում գործադրի իրավապահների վրա, որ գործը լիարժեք քննվի ու մեղավորները պատժվեն։ Տենց ԼԳԲՏ համայնքի իրավունքներին ավելի օգուտ կտաս, քան տերտերին անընդհատ մեջբերելով։

Ծլնգ
12.08.2018, 23:10

Ես ոչնչից էլ չեմ կախվել, դու ու Գայլն էիք կախվել իմ մի հատ ասածից՝ լրիվ կոնտեքստից պոկելով ու վրես ծայրահեղականություն կարելով։ Ես էլ միմիայն պատասխանում էի, որ այդ իմ ասածը միմիայն տերտերի ասածին էր վերաբերում, ու տերտերին մեջ էի բերում մենակ այդ ձեր իմ պարզ հայերենով գրածը չհասկանալու մասին զրույցում։ Հիմա էլ դու շրջում ես, թե շատ եմ կախվել։ Ախպեր, ինձ ոչ տերտերն ա քորում, ոչ էդ գյուղը, ոչ էլ մնացած ամենը։ ԼԳԲՏՔ համայնքի իրավունքներն էլ, թե ուզում ես իմանալ, շատ չեն քորում։ Ինձ մտքի ազատությունն ա քորում, ինտելեկտուալ ազնվությունը, ոչ թե «ազատությունը սահամանափակվում ա այնտեղ, որտեղ ուրիշի ազատությունն ա սկսվում» վեհ-վեհ դուրս տվողի բռնության արդարացնելն ու քարոզը։ Ու դա քորում ա, որովհետև մինչև այդ մտքի ազատությունը չլինի, ոչ ԼԳԲՏՔ-ն են իրավունքներ ունենալու, ոչ էլ հետերոսեքսուալները, այլ բոլորն էլ մանթոյից կորելու են, թե ոնց մի երկու հոգի Գորիսից եկան, ու հանդուրժող Շուռնուխ գյուղը դարձրին հրապարակային սամասուդ անող համայնք։ Ջոգո՞ւմ եմ ասածս ինչ ա։ Ստեղ ոչ թե հոմոֆոբիան ա խնդիրը, այլ մտքի սննկությունը, ժողովրդի ոչխարացումը․․․ ու ցավալի ա, որ այս ամբողջ շուխուռի մեջ միակ խոհեմ ձայնը ԼԳԲՏՔ-ականների ձայնն է։ Ու չէ, սա նրանից չի, որ ես հոմոֆիլ եմ կամ մեկ այլ ցնդաբանություն, այլ նրանից ա, որ ԼԳԲՏՔ-ականների ամբոխ դեռ չկա, որ ամբոխային մտածելակերպով շարժվեն։ Սա այն ամենն էր, ինչ ես ունեի այս թեմայով ասելու։

Գաղթական
13.08.2018, 00:02
Բայց ինչի՞ եք տենց վստահ, թե արդար հետաքննություն չի լինելու..

Կողմերին ձեռք չի տա՞ օրինակ, եթե պարզվի, թե բոլորն էլ սադրանքի զոհ են դարձել:

#Դավադրության_Տեսություն

Ասենք մինչև էդ գյուղ հանգիստ ներս ու դուրս արած ԼԳԲՏ-ներին համոզել են իրենց մոտ փարթի անել (որի հայտարարությունը հետո հանկարծ կորավ), իսկ եկվորներից մի երկուսն էլ հավայի շուխուռ են արել ու իրենց անշնորհք պահել:
Էս ֆոնի վրա «հակառակ բանակն» էլա համալրվել եկվոր սադրիչներով, թե ամոթ չեք անո՞ւմ, էս ինչա ձեր գյուղում տեղի ունենում:
Արդյունքում բախում ու ծեծուջարդ:

Վերջում էլ՝ կեցցե
մեր ավանդապաշտ ու գոմիկախեղդ գյուղը. երգ ուրախություն:
Առռըհա քեզ Նոր Հայաստան:

Gayl
13.08.2018, 00:49
Ծլնգ հաջող:

Gayl
13.08.2018, 00:54

Ու շատ հավանական սցենար ես ասում: Էս ամբողջը կարա շինած սցենար լինի, որի հետևում Լևոնի ասած հայտնի ուժեր են կանգնած:ճճ

Տրիբուն
13.08.2018, 01:26
Ես ոչնչից էլ չեմ կախվել, դու ու Գայլն էիք կախվել իմ մի հատ ասածից՝ լրիվ կոնտեքստից պոկելով ու վրես ծայրահեղականություն կարելով։ Ես էլ միմիայն պատասխանում էի, որ այդ իմ ասածը միմիայն տերտերի ասածին էր վերաբերում, ու տերտերին մեջ էի բերում մենակ այդ ձեր իմ պարզ հայերենով գրածը չհասկանալու մասին զրույցում։ Հիմա էլ դու շրջում ես, թե շատ եմ կախվել։ Ախպեր, ինձ ոչ տերտերն ա քորում, ոչ էդ գյուղը, ոչ էլ մնացած ամենը։ ԼԳԲՏՔ համայնքի իրավունքներն էլ, թե ուզում ես իմանալ, շատ չեն քորում։ Ինձ մտքի ազատությունն ա քորում, ինտելեկտուալ ազնվությունը, ոչ թե «ազատությունը սահամանափակվում ա այնտեղ, որտեղ ուրիշի ազատությունն ա սկսվում» վեհ-վեհ դուրս տվողի բռնության արդարացնելն ու քարոզը։ Ու դա քորում ա, որովհետև մինչև այդ մտքի ազատությունը չլինի, ոչ ԼԳԲՏՔ-ն են իրավունքներ ունենալու, ոչ էլ հետերոսեքսուալները, այլ բոլորն էլ մանթոյից կորելու են, թե ոնց մի երկու հոգի Գորիսից եկան, ու հանդուրժող Շուռնուխ գյուղը դարձրին հրապարակային սամասուդ անող համայնք։ Ջոգո՞ւմ եմ ասածս ինչ ա։ Ստեղ ոչ թե հոմոֆոբիան ա խնդիրը, այլ մտքի սննկությունը, ժողովրդի ոչխարացումը․․․ ու ցավալի ա, որ այս ամբողջ շուխուռի մեջ միակ խոհեմ ձայնը ԼԳԲՏՔ-ականների ձայնն է։ Ու չէ, սա նրանից չի, որ ես հոմոֆիլ եմ կամ մեկ այլ ցնդաբանություն, այլ նրանից ա, որ ԼԳԲՏՔ-ականների ամբոխ դեռ չկա, որ ամբոխային մտածելակերպով շարժվեն։ Սա այն ամենն էր, ինչ ես ունեի այս թեմայով ասելու։

Հուզախառն վիճակ ա մոտդ :D Մտքի սնանկություն, ժողովրդի ոչխարացում ․․․․ Եթե մտքի ազատությունն ա քեզ էտքան քորում, տերտերի ասածին էլ նայի մտքի ազատության տեսանկյունից։ Տերտերն ասել ա էն, ինչ տերտերից սպասելի ա։

Շատ ես սրիտդ մոտ ընդունել։

Ինձ կոնկրետ հուզում ա էն, որ երկու գորիսեցի չմո սաղին խառնել են իրար։ Վերջին անգամ սենց բռնության դեպք մի յոթ ութ տարի առաջ էր եղել։ Ընդհանուր առմամբ ԼԳՏԲ ֆոնը հանգիստ էր Հայաստանում։ Բացառությամբ մի քանի մարգինալ լուզեռների, ոչ մեկը առանձնապես հարցը քննարկման թեմա չէր սարքում․ էն ինչ պետք ա տոլեռանտության ճանապարհի սկզբնամասում կանգանծ հասարակության համար։

Ծլնգ
13.08.2018, 01:59

Հիմա տերտերից ես եմ կախված, թե դո՞ւ :D Իսկ բռնության քարոզը մտքի ազատության մեջ ներառելը հուզազրկության նշան ա, բայց որ ասում ես սպասելի ա, ուրեմն մնացած ամեն ինչն էլ ա սպասելի, թեման փակենք ցրվենք ամենքս մեր սերիալները նայելու․․․

Շատ ես սրիտդ մոտ ընդունել։

Հա, ինձ ոչինչ չքորելը շատ սրտիս մոտիկ ընդունել ա :aha․․․ անտրամաբանախառն վիճակ ա մոտդ :D

Ինձ կոնկրետ հուզում ա էն, որ երկու գորիսեցի չմո սաղին խառնել են իրար։ Վերջին անգամ սենց բռնության դեպք մի յոթ ութ տարի առաջ էր եղել։ Ընդհանուր առմամբ ԼԳՏԲ ֆոնը հանգիստ էր Հայաստանում։ Բացառությամբ մի քանի մարգինալ լուզեռների, ոչ մեկը առանձնապես հարցը քննարկման թեմա չէր սարքում․ էն ինչ պետք ա տոլեռանտության ճանապարհի սկզբնամասում կանգանծ հասարակության համար։

ըհըն, հազիվ մի քիչ ասածներս տեղ հասան․․․ էլ մտքի սննկությունն ու ոչխարացումը պոզով պոչո՞վ ա լինում, որ իրար հանդուրժող դրացիները մեկ էլ սկսում են հարևանի տղու ու իրա հյուրերի վրա քարեր գցել, թե ինչ ա երկու գորիսեցի չմո եկել խառնարկչություն են անում։

Տրիբուն
13.08.2018, 02:08

Ծլնգ, Շուռնուխ .... Շուռնուխ ..… Շուռնուխ։ :) Գյուղի պարապ ջահելություն, հնարավոր ա նույնիսկ մեջները մի երկու գեյ, իրանց համար լռված։ Մեկ էլ գալիս են երկու, լավ տղու համբավով գորիսեցի, ու հարցը դնում են սենց. արա, էս ինչ օրի եք դուք, որ ձեր գյուղում էս գյոթերը սենց հանգիստ ֆռֆռում են ? Երկու պրիմիտիվ մանիպուլյացիաներով սաղ գյուղին կարելի ա խառնել իրար։ Շուռնուխն էլ, դե գիտես, էս վերջին տարիներին behavioral science-ում գիտահետազոտական դիրքերը զիջել ա Հարվարդին։

Chuk
13.08.2018, 02:16

Մեջտեղում էնիքի մեջ հայտնվում ա կառավարությունը, որն էս պահին առանց էն էլ նրբագույն լարի վրա ու իրան ավելորդ խժդժություն պետք չի:
Որտև ինչքան էլ հայտարարվում ա, որ իրավական ու դատական ատյանների վրա չենք բռնանալու, մեկ ա, սաղի աչքը վարչապետի վրա ա: Սպասում են, որ Նիկոլն իտոգ տա:

Արդյունքում.
- Թե որ բռնում բռնարարին խստագույն պատժում են, ազգայնական ու հոմոֆոբ հատվածը կատաղում ա. թե բան մենք սրա համար չէինք փողոց փակում,
- Թե որ բռնարարը չի պատժվում կամ մեղմ պատիժ ա ստանում, ԼԳԲՏ համայնքն ու իրանց առաջադեմ համարողներն են կատաղում. թե բա մենք սրա համար չէինք փողոց փակում:

Էս ընթացքում հակահեղափոխական խունտան, անկախ նրանից, կազմակերպմանը որևէ ձև մասնակցել ա, թե չէ, էսքանը հասկանում ա ու հո չի՜ զարգացնում թեման: Էս նեղ մաջալին ԼԳՊՏ թեման դառնում ա առաջին կռվախնձորը: Մեկը համարձակվում ա ասել «բռնություն չի կարելի, բայց..» ու կապ չունի ինչ բայց ա ասում, քացու տակ են քցում մի թևից: Էն մյուսն ասում ա «ես միասեռականությունը չեմ ընդունում, բայց...» ու կապ չունի ինչ բայց ա ասում, մյուս թևից են քացու տակ քցում:

Արմենչիկին էլ գրավով բաց են թողնում. մի զբաղմունք էր, կունենար, էլի, Քոչարյանը. կդոր մը մարդկություն ունեցեք:

Ծլնգ
13.08.2018, 08:19
Ծլնգ, Շուռնուխ .... Շուռնուխ ..… Շուռնուխ։ :) Գյուղի պարապ ջահելություն, հնարավոր ա նույնիսկ մեջները մի երկու գեյ, իրանց համար լռված։ Մեկ էլ գալիս են երկու, լավ տղու համբավով գորիսեցի, ու հարցը դնում են սենց. արա, էս ինչ օրի եք դուք, որ ձեր գյուղում էս գյոթերը սենց հանգիստ ֆռֆռում են ? Երկու պրիմիտիվ մանիպուլյացիաներով սաղ գյուղին կարելի ա խառնել իրար։ Շուռնուխն էլ, դե գիտես, էս վերջին տարիներին behavioral science-ում գիտահետազոտական դիրքերը զիջել ա Հարվարդին։

ո՞նց էիր ասում․․․ հա՛․ whatevs... ;)

Տրիբուն
13.08.2018, 14:15
ո՞նց էիր ասում․․․ հա՛․ whatevs... ;)

Բաիարգե ․․․․

Ծլնգ ջան, ես կիսում եմ քո մտահոգությունները։ Ամենավերջին բանը, որ ես ուզում եմ Հայաստանում, էտ ցանկացած տեսակի ատելության ու անհանդուրժողականության քարոզն ու դրսևորումն ա։

Բայց, կոնկրետ դեպքը քննարկելիս պետք ա որոշ դետալներ հաշվի առնել․ որտեղ ա դեպքը տեղի ունեցել, ովքեր են մասնակիցները, ինչ մոտիվներով, ովքեր են կրակի վրա յուղ լցնողներն ու ինչ մոտիվներ ունեն, ինչ են իրանցից ներկայացնում ու ինչքանով ա իրանց ասածները լուրջ ընդունվում, ով ա իրանց վաբշե քաքի տեղ դնում։ Իսկ դու ֆիքսվել ես մի պահի վրա ու ողջ կոկորդով գոռում ես․ ոչխարացուուուում, բռնության քարոոոոզ, բռնության քարոոոոզ, սամասուդ են անուուում, սպանում եեեեն ․․․․ Էն եկեղեցու հատուկ կարգավիճակի մասին բացի քեզանից ոչ մեկը չգիտի, ու հաստատ էտ կարգավիճակից ելնելով չի, որ որևէ մեկը պիտի տերտերի ասածն ընդունի որպես գործողությունների դիմելու առաջադրանք ու եղանն առած վազի գեյերին սպանելու։

Ավելին, Հայաստանում, նույնիսկ էն ամենահետադիմական քարոզի վախտերով, երբ Գեղամյան-Բաբուխանյաններ էին տոն տվողը, հասարակության մեջ տոլեռանտության բավականին ընդունելի մակարդակ ա եղել։ Փայլուն չի, լիքը բան կա անելու։ Բայց երբեք տենց սարսափելի չի եղել վիճակը։ Ու սա ես ասում եմ լիարժեք համոզվածությամբ ու լիքը այլ երկրների հետ համեմատության մեջ, դաժե որոշ ԵՄ անդամ եկրների։

Նենց որ, ավելի լավ ա մտածի թե ոնց ա պետք ավելի ու ավել կրթել հասարակությանը ու հանդուրժողականության դաստիարակել, ոչ թե կոնկրետ դեպքը սրելով հանգեցնել կոնֆլիկտի, որից ոչ մեկը չի շահելու։

Ծլնգ
13.08.2018, 16:09

Մեր զրույց-երկխոսության խնդիրը գիտե՞ս որն ա, որ մոտավորապես էլ չես փորձում հասկանալ ասածներս, այլ կախվում ես մի երկու բառերից, հանում ես դրանք կոնտեքստից, ու ինձ ու իմ ասելիքները քո թվացյալ ճանաչելով պայմանավորված նախախնամությունից ելնելով կիսատ-պռատ եզրակացություններ ես անում։ Ու այդ եզրակացություններդ շարունակում ես անել չնայած նրան, որ մի քանի անգամ ճշտումներ եմ մտցնում ասածներիս թերի ընկալումներիդ մեջ։ Բայց whatever, շարունակի կարծել, թե դու մի հատ հասկանում ես իմ մտահոգությունները ու հլը կիսում էլ ես դրանք՝ դրանց հակասող գրառումներ անելով։ Ու թե թույլ կտաս, մի փոքր խորհուրդ․ երբ ասում են whatever (թեկուզ քո սլենգացված ձևով), ապա արտահայտում են զրույցի ավարտի ցանկություն, այնպես որ առաջ անցի, հոպար, ես քո նպատակային լսարանում չեմ, որ դրել փորձում ես այդ whatevs-ից հետո ինձ կյանք սովորեցնել։

Հ․Գ․
Ու հա, պատկերացնում եմ, որ այս գրառումիցս հետո քո մոտ էլ, շատ-շատ ուրիշների մոտ էլ, իմ մեծամտության մասին տպավորությունները միմիայն խորանալու են, չնայած որ չեմ կարծում, թե դրա համար որևէ նախադրյալներ կան։ Բայց մի whatever էլ դրան։

Տրիբուն
13.08.2018, 16:48
Մեր զրույց-երկխոսության խնդիրը գիտե՞ս որն ա, որ մոտավորապես էլ չես փորձում հասկանալ ասածներս, այլ կախվում ես մի երկու բառերից, հանում ես դրանք կոնտեքստից, ու ինձ ու իմ ասելիքները քո թվացյալ ճանաչելով պայմանավորված նախախնամությունից ելնելով կիսատ-պռատ եզրակացություններ ես անում։ Ու այդ եզրակացություններդ շարունակում ես անել չնայած նրան, որ մի քանի անգամ ճշտումներ եմ մտցնում ասածներիս թերի ընկալումներիդ մեջ։ Բայց whatever, շարունակի կարծել, թե դու մի հատ հասկանում ես իմ մտահոգությունները ու հլը կիսում էլ ես դրանք՝ դրանց հակասող գրառումներ անելով։ Ու թե թույլ կտաս, մի փոքր խորհուրդ․ երբ ասում են whatever (թեկուզ քո սլենգացված ձևով), ապա արտահայտում են զրույցի ավարտի ցանկություն, այնպես որ առաջ անցի, հոպար, ես քո նպատակային լսարանում չեմ, որ դրել փորձում ես այդ whatevs-ից հետո ինձ կյանք սովորեցնել։

Հ․Գ․
Ու հա, պատկերացնում եմ, որ այս գրառումիցս հետո քո մոտ էլ, շատ-շատ ուրիշների մոտ էլ, իմ մեծամտության մասին տպավորությունները միմիայն խորանալու են, չնայած որ չեմ կարծում, թե դրա համար որևէ նախադրյալներ կան։ Բայց մի whatever էլ դրան։Կարոտել էի քեզ, ուզում էի երկար մնաս, խոսես, կիսվես ..... :(

Gayl
14.08.2018, 23:19
Օգոստոսի 14-ին՝ ժամը 4-ն անց 30-ից սկսած, ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քանի րոպեն մեկ ահազանգեր էին ստացվում: Մի քաղաքացի հայտնում էր, որ «Կոմայգում» իրեն հարվածել են, մյուս ահազանգով խնդրում էին ոստիկան ուղարկել «Շիրակ» հյուրանոց, հաջորդ զանգահարողը ասում էր, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա, դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ, մի ուրիշն էլ նշում էր, որ «Աստորիա» հյուրանոցի մոտ իր ընկերուհու վրա են հարձակվել:

Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ոստիկանության օպերատիվ խումբը նշված տարածքում պարզեց, որ ըստ զանգահարողների հայտարարությունների՝ նրանք համասեռամոլներ են և նրանց հարվածել է մի քաղաքացի: Այդ քաղաքացուն ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանություն:

Այսպես կոչված տուժած կողմը, իմանալով, որ կասկածյալին բերման են ենթարկում ոստիկանության Կենտրոնականի բաժին, հավաքվեցին ոստիկանության դիմաց, իսկ կասկածյալին բերման ենթարկելու պահին քաշքշուկ սկսեցին:

Իրավիճակը սրվեց, երբ բարձրաձայն հայհոյանքներից վրդովված՝ դուրս եկան հարակից տների բնակիչները:

Ոստիկանության ծառայողները փորձեցին հանդարտեցնել նրանց: Ցավոք ոստիկանների հանդուրժողականությունը համարժեք չգնահատվեց և առաջին հայացքից կանայք, սակայն իրականում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվեց հիվանդանոց: Ոստիկանները կարգի հրավիրեցին ոստիկանության բաժին ներխուժածներին:

Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների ինքնությունը՝ դավիթաշենցի, 21-ամյա Ժիրայր Հովհաննիսյան և երևանցի, 30-ամյա Մարատ Կիրիլյուկ:
Այս ամենը, բնականաբար, օրենքի շրջանակում իրավական հետևանքներ ունեցավ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Gayl
14.08.2018, 23:21
Իսկ ինչ կարծիք կասեք էս դեպքի հետ կապված?
Հույս ունեմ ոստիկաններին հարվածող գեյերը կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Chuk
14.08.2018, 23:50
Լրիվ կինոյի նյութ ա ))
Երկու կողմն էլ օրենքի շրջանակում պիտի պատժվեն, ի՞նչ կա մտածելու ))

Chuk
14.08.2018, 23:52
Էս էլ տեսագրությունը.

https://www.youtube.com/watch?v=aw-65SwhtbU

Ծլնգ
14.08.2018, 23:59
Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների ինքնությունը՝ դավիթաշենցի, 21-ամյա Ժիրայր Հովհաննիսյան և երևանցի, 30-ամյա Մարատ Կիրիլյուկ:

էս էն սերիայից ա, որ չգիտեմ ձեր Մոկսվայում ոնց, մեր մոտ Ռուսաստանում ուր ցույց են տալիս էնտեղ էլ քշում են․․․

Մի հատ էլ անհանդուրժողական անեկդոտ պատմեմ (էքսքյուզ մայ ֆռենչ).
- Что там за шум на улице, Бэрримор?
- Проститутки бастуют, сэр!
- И чего же они хотят?
- Говорят, что им мало платят, сэр!
- А разве им мало платят?
- Да нет, я бы так не сказал, сэр!
- Так чего же они тогда бастуют?
- Бляди, сэр!

Gayl
15.08.2018, 00:25
Լրիվ կինոյի նյութ ա ))
Երկու կողմն էլ օրենքի շրջանակում պիտի պատժվեն, ի՞նչ կա մտածելու ))
Բայց դրանց ռիսկը? Մտնեն ստիկանության բաժին ու ծեծկռտուք սարքեն: Օբշակի մեջ հաստատ ժամանակ կունենան տնքալու:

Հայկօ
15.08.2018, 00:47
Վիդեոյի տակի քոմենթներից.

Ու լա՛վ հիշեք ՔՈՉԱՐՅԱՆԻՆ հայհոյողներ.. ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ուրացողներ... է՛ս ա լինելու ձեր նոր Հայաստանը.. դու՛ք դրանց ՛՛դուխ՛՛ տվեցիք:
Ամեն ինչ օրինաչափ ա: Տիպիկ straw man ա: Աննկատ փոխարինիր ընդդիմախոսիդ պնդումը մեկ այլ պնդմամբ կամ ծայրահեղացրու իրական պնդումը, հետո ջախջախիր այդ նոր կեղծ պնդումն ու տպավորություն ստեղծիր, իբր հաղթել ես բանավեճը: Ազատ Հայաստանը նշանակում ա անկառավարելի, սարձարձակ ու ամենաթող Հայաստան: Ձյուն գար, էլի:

Chuk
15.08.2018, 01:06
Բայց դրանց ռիսկը? Մտնեն ստիկանության բաժին ու ծեծկռտուք սարքեն: Օբշակի մեջ հաստատ ժամանակ կունենան տնքալու:

Ապ, սրանք կոնկրետ սոռտի մարդիկ են:
Էդ սորտից մենակ իրանք չեն, հետերոսեքսուալների մեջ էլ կան: Գիտես քիչ եզի գլուխներ կան, որ սենց բան են անում, ուղղակի հրապարակային չի դառնում:

Վիշապ
15.08.2018, 01:28
Ինձ թվում է, Հայաստանում անառակներին սխալմամբ անվանում են հոմոսեքսուալներ…

Ծլնգ
15.08.2018, 01:58
Բայց դրանց ռիսկը? Մտնեն ստիկանության բաժին ու ծեծկռտուք սարքեն: Օբշակի մեջ հաստատ ժամանակ կունենան տնքալու:

Բա՛, իսկ դու ասում էիր զոհի կարգավիճակով են փորձում ներկայանալ. կաղապարի պատռում :D

ստեղ են ասում՝ նոր Հայաստանում հոմոսեքսուալներն են ոստիկան տփում :D

Gayl
15.08.2018, 07:05
Բա՛, իսկ դու ասում էիր զոհի կարգավիճակով են փորձում ներկայանալ. կաղապարի պատռում :D

ստեղ են ասում՝ նոր Հայաստանում հոմոսեքսուալներն են ոստիկան տփում :D

Դե պարզվումա կոմայգու պուտանկեքը ուրիշ սորթի են:

Գաղթական
15.08.2018, 16:13
Ամերիկյան արտադրության էլեկտրոնիկան բոյկոտելու էրդողանի հաթաթային արձագանքելով՝ թուրք և ազերի սմբակավորները սկսել են մասսայականորեն ոչնչացնել իրենց iPhone-ներն ու iPad-ները:

ՈՒ թեև անգլիացի գիտնականներն առայժմ դժվարանում են գնահատել ամերիկյան տնտեսությանը խաշնարածների հասցրած վնասի իրական չափերը, եթե վերջիններս սկզբից գնում են այդ ապրանքներն իսկ հետո ոչնչացնում դրանք, բայց սույն գործողությամբ հայրենիքի հանդեպ հարգանքի հաստաղիքն արտահայտել ցանկացած սմբակավոր իր հոգու սուրբ պարտքն է համարում.

https://youtu.be/5FxVlTxtYOQ

https://youtu.be/y-kNgLkyT1w

Գաղթական
15.08.2018, 16:57
Ի նշան թուրքիային իրենց աջակցության՝ սմբակավորներն այսօր Բաքվում երթ են կազմակերպել դեպի ԱՄՆ դեսպանատուն, որտեղ կոչերով են հանդես եկել անցնել թուրքական լիրայով առևտրի՝ ԱՄՆ դոլարի փոխարեն ու ցուցադրաբար այրել են կեղծ դոլարներ (հասարակ սև-սպիտակ տպիչով դրանց տպված լինելը երևում է 1:05 րոպեից).

https://youtu.be/VqRmZiCbf3E

Գաղթական
07.10.2018, 00:35
Բելգիայում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ տարբեր առաջատար կուսակցությունների կողմից ներկայացված թեկնածուների շարքերում մեկը մեկի հետևից բացահայտում են (https://m.nieuwsblad.be/cnt/dmf20181004_03807795) թուրքական «գորշ գայլեր» կազմակերպության անդամների:

թուրքերն ինչ-որ պղտոր խաղ են նախապատրաստում...

https://i.postimg.cc/GmjbXf04/D546794_E-7501-4_CF8-_AD05-7_DF7191_EF23_C.jpg

Գաղթական
20.10.2018, 12:04
Հետևում ե՞ք Ստամբուլում սաուդիտ լրագրողի անհայտացմանը:

Ասումա՝ 60տ մարդն եկել էր հյուպատոսարան, հետո փրայվիթ ռեյսով ժամանած 15 հատուկջոկատայինների հետ ձեռնամարտի բռնվեց ու միամիտ մեռավ...
Դե թագավորի աջ ձեռքին էլ ուրիշ բան չէր մնում անելու, քան դին մասնատելն ու անտառում թաղելը...

Տրիբուն
19.12.2018, 18:52
Էն ո՞վ էր ասում հայուգենը սուտ ա ․․․․

Քննարկվել է առողջապահության ոլորտում գենետիկ հետազոտություններին վերաբերող «Հայկական գենոմ» նախագիծը (https://www.lragir.am/2018/12/19/404913/)

Գաղթական
28.12.2018, 12:03
Աբու-Դաբիում Շեյխ Զաիդի անվան պատմա-մշակութային ժառանգության փառատոննա ընթանում (https://visitabudhabi.ae/ru/see.and.do/leisure/events/sheikh.zayed.heritage.festival.2018.aspx), որը նախատեսված է անցկացնել ս.թ. նոյեմբերի 30-ից մինչև 2019թ. հունվարի 26-ը:

Էս էլ ազերփայչանի տաղավարնա էդ փառատոնին.

https://i.postimg.cc/y80J9HZk/6-E3181-FC-A7-EB-4416-9-FC3-DD947-F6-A04-C1.png

Գաղթական
05.01.2019, 20:44
Նիդերլանդների քաղաքական մայրաքաղաք էս-Խրավենհագըում, որն առավել հայտնի է կրճատ Հաագա տեսքով, գործող հայկական համայնքային Աբովյան միության ջանքերով քաղաքի ամենամարդաշատ վայրում` երկաթուղային կայարանի առջև, 28 այլ լեզուների շարքում, փորագրվել է նաև հայերեն ասացվածք՝ ճանապարհի մասին. «Ջուրն իր ճանապարհը կգտնի»։

https://i.postimg.cc/k5ccC6P6/6100-BF64-B6-A4-4-C4-F-90-D3-C93-BBCBCBB55.jpg

Գաղթական
27.09.2019, 19:08
[emoji845] Սկսում ենք շտապօգնության կանչերի կենտրոնացման պիլոտային ծրագիրը:

[emoji338] Այս պահին մարզերից բջջային և IP հեռախոսակապով 103 զանգահարելու դեպքում քաղաքացին միանում է Երևանի ՇՕ կայանին (բացի Վիվասելի բաժանորդներից), որը սակայն չի սպասարկում մարզերի կանչերը, այլ ուղղակի քաղաքացուն է փոխանցում մարզի տվյալ կայանի հեռախոսահամարը և քաղաքացին ստիպված է լինում կատարել երկրորդ զանգը մարզային համապատասխան կայան, ինչը երկարացնում է կանչի ընդունման և սպասարկման ժամանակը:

[emoji736] Պիլոտային ծրագրի շրջանակներում Աշտարակի, Աբովյանի, Արարատի, Արտաշատի և Վաղարշապատի ՇՕ կայանների բոլոր կանչերը կգան Երևանի ՇՕ կայան, որտեղից առանց հավելյալ զանգի անհրաժեշտության կփոխանցվեն համապատասխան կայան:

[emoji290] Ծրագրի արդյունքները ամփոփելուց հետո այն կտարածվի ամբողջ երկրի վրա: Հիշեցնեմ նաև որ վերջին 2 ամիսների ընթացքում Երևանի և մարզերի ՇՕ կայանները համալրվել էին հավելյալ հերթափոխներով, ինչը էականորեն բարելավել է կանչերի սպասարկման ժամանակը և որակը: Շտապօգնության բարեփոխումները շարունակական են լինելու:

#ՀասանելիԱռողջապահություն
#ՈրակյալԲուժգնություն

Մ-դաաա..
Հաջորդ պիլոտային ծրագիրն արժի լինի, որ անջատիչը սեղմելու դեպքում լույսը վառվի...

Գաղթական
02.10.2019, 14:17
Չիկագոյում մինչև Երևան հեռավորությունը նշող ցուցանակ է հայտնվել (https://mirrorspectator.com/2019/10/01/6060-miles-to-yerevan-street-sign-erected-in-chicagos-center-video-included/):

Paruir Sarkisian, adviser of the consulate, suggested how putting the street signs will be helpful for spreading word about Armenia. “What will the citizens, who are unaware of Yerevan, do when they see the sign? Won’t they simply pull out their cell phones and Google? That’s how they will come across information about our country,” said Sarkisian.

Գաղթական
05.10.2019, 22:31
Կալիֆորնիա նահանգն արգելել է (http://leginfo.legislature.ca.gov/faces/billTextClient.xhtml?bill_id=201920200AB1320) իր թոշակային ֆոնդին ներդրումներ կատարել թուրքիայում:
Այս սանկցիայով թուրքիան պատժվում է՝ Մեծ Եղեռնը չճանաչելու պատճառով:

Հ.Գ. Հայաստան աշխարհ նայի Կալիֆորնիայի հավկիթներին, ամաչի:
Քո թեմայով քեզնից ավելի սկզբունքային ա..

Գաղթական
07.10.2019, 22:37
Ախխ, Պուտինը, ժողովրդի հաշվին, ինքն իրան նվեր ա արել` (http://kuzpress.ru/politics/07-10-2019/70508.html) ծնունդի կապակցությամբ )))

В соответствии с указами президента зарплаты главы государства, премьер-министра и членов правительства, а также ряда других лиц увеличиваются на 4,3%

Գաղթական
20.10.2019, 21:21
Ասում ա՝ ինտերնետյան ազերի սեգմենտից ա լուրը, հավանաբար՝ թուրքերեն, որտև ման եկա-չգտա:
Բայց վիդեո կա:

Մահացու ա )))

https://i.postimg.cc/44YS2S57/E4-F2-DD58-F0-DC-4-A28-A806-625081-D64546.png

https://youtu.be/vwLkEXHQ-p8

Գաղթական
21.10.2019, 17:22
Խնդալուց մեռել էինք...

Ամստերդամի համալսարանում տեղի է ունեցել (https://www.aysor.am/am/news/2019/10/21/%D4%B1%D5%B4%D5%BD%D5%BF%D5%A5%D6%80%D5%A4%D5%A1%D5%B4-%D4%B2%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D5%A9%D5%B8%D5%BE/1619445) Սարա Քրոմբախի «Զիա Բունյաթովը և Ադրբեջանի անցյալի հորինվածքը» դոկտորական թեզի պաշտպանությունը

Գաղթական
06.11.2019, 15:12
Ոմն բաքվեցի, ինքն իր մեքենայում նստած, հայերեն երգ ա երգում, էս պրոցեսը նկարահանում ու գցում համացանց..

Բաքվի ոստիկանապետն ասում ա (https://ona.az/en/social/person-sounding-armenian-song-in-baku-detained-10042) «հանցագործն» արդեն բռնված է, ընթանում է քննություն...

Գաղթական
07.11.2019, 00:45

Արյաա՜ա, հետն էլ՝ Սպիտակցի Հայկոյի ու Սուպեր Սաքոյի «Մի գնա»-ն ա եղել՝ էն որ իրա դուրս գալու թվին թուրքիայում տարվա ամենաշատ ներբեռնված երգն էր..
Վադ եմ ՃՃՃ

https://youtu.be/7EmUo9M8gLg

Ըսիգ էլ՝ «Մի գնա»-ի թուրքական ֆան-կլուբը )))

https://youtu.be/oL9J1qrAH7k

Գաղթական
14.01.2020, 11:57
Սա մի տեղ անմահացնել էր պետք..

Սկզբից, երբ նորություններում հայտնվեց, իմ հավատն էլ չէր գալիս, մինչև իրոք վաճառքում չտեսա..

Մի խոսքով՝ Գվինեթ Փալթրոուի վագինայի հոտով մոմերն արդեն հասանելի են ընդամենը 75$-ով.

https://i.postimg.cc/Dy1DNjTT/AFBCA6-D1-BC0-E-4-CA9-9-FA5-32743-E0-FCDC5.png

Գաղթական
16.05.2020, 15:50
Դաղստանում ծեծել են (http://www.evening-kazan.ru/news/v-dagestane-izbili-storozha-shtrafstoyanki-dlya-korov.html) կովերի տուգանային հրապարակի պահակին:

Ըըըը... բանը...
Դաղստանում կովերի տուգանային հրապարակ կա..
ՈՒ ինչ-որ մեկը գումար ա վճարում, որ էդ տուգանային հրապարակը պահակ էլ ունենա..

Ծխցրեց...

Freeman
16.05.2020, 17:40

Մարդուն ծեծել են, դու ինչի մասին ես մտածում ։Դ

Գաղթական
16.05.2020, 17:45
Մարդուն ծեծել են, դու ինչի մասին ես մտածում ։Դ

Նորմալ ա:
Ըստ հին դերբենդյան ավանդապատումի՝ եթե ծեծ չես կերել, ուրեմն արժան չես կովերի տուգանայինի նայիչ լինել )))

One_Way_Ticket
10.07.2020, 20:14
Ղրղզստանը` ֆուտբոլի աշխարհի չեմպիոն :hands

https://mir24.tv/news/16417333/sbornaya-kyrgyzstana-vyigrala-chempionat-mira-po-zhonglirovaniyu-futbolnym-myachom