PDA

Դիտել ողջ տարբերակը : Նորություններ՝ դեսից-դենից



Էջեր : 1 2 [3] 4 5

VisTolog
18.05.2011, 00:42
Lուրը արդեն հարևան թեմայում (http://www.akumb.am/showthread.php/60207-%D4%B1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80?p=2237447#post2237447) գրվել ա:)

Ապե Ջան
22.05.2011, 02:11
Թուրք ազգայնականների «սեքս կասետները» հայտնվեցին ինտերնետում. մեկ օրում 6 հրաժարական

http://news.am/pic/news/60237.jpg

Թուրքիայի քաղաքական օրակարգում շարունակում են ակտիվ մնալ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար կազմի մի շարք անունների հետ կապված «սեքս-սկավառակների» սկանդալները։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրք ազգայնականների մի խմբի պատկանող «Տարբեր իդեալիզմ» անունը կրող ինտերնետ կայքում հրապարակվել է «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության անդամների անձնական կյանքի հետ կապված 2 գաղտնի տեսագրություններ, որից հետո MHP-ի 6 անդամներ հրաժարական են ներկայացրել։

«Տարբեր իդեալիզմ»-ի կայքում ավելի վաղ պահանջվել էր «Ազգայանական շարժում» կուսակցության ղեկավար կազմի հրաժարականը, հակառակ դեպքում սպառնալով հրապարակել նրանց «սեքսուալ արկածները»։

«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին հայտարարել էր, թե ինչ տեսագրություն, որ կա թող հրապարակեն։ Սրանից շատ չանցած «Տարբեր իդեալիզմ»-ը ներկայացրել է սեռական տեսարաններ պարունակող 2 գաղտնի տեսագրություններ։



http://www.youtube.com/watch?v=PT4BCIAaikw&feature=player_embedded

Հրաժարական տված անձանցից «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Էքիջին հայտարարել է, թե հրաժարվում է կուսակցության անդամությունից, պատգամավորության թեկնածությունից եւ ներողություն է խնդրում ժողովրդից։

Նշենք, որ ավելի վաղ ինտերնետում կրկին սեռական բնույթի տեսագրություն հայտնվելու հետեւանքով հրաժարական էին տվել «Ազգայնական շարժում» կուսակցության 2 անդամներ, որից հետո կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին կոչ արեց սկանդալում ներքաշված իր կուսակիցներին հրաժարական տալ։

Թուրքիայի մայր ընդդիմության՝ «ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայկալը նախորդ տարի հրաժարական էր տվել՝ ինտերնետում իր սեռական կյանքին վերաբերյալ սկանդալային մի տեսագրության հայտնվելուց հետո:

NEWS.am-ը ներկայացնում է Ազգայնական շարժում կուսակցության արդեն նախկին փոխնախագահի հետ կապված եւ ինտերնետում հայտնված սկանդալային տեսագրությունը։

news.am

Rammstein
23.05.2011, 17:31
Նարեկ Սարգսյանն էլի Երեւանի գլխավոր ճարտարապետն է

17:01 . 23/05

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացրել է Երեւան քաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին:

"Ես դրական եմ գնահատում Միքայել Հասրաթյանի հետ մեր համատեղ աշխատանքը: Նա ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն և չեմ բացառում, որ պարոն Հասրաթյանն այլ կարգավիճակով կմնա համակարգում, եթե այդպիսի ցանկություն հայտնի",- նշել է քաղաքապետը:


Աղբյուր` Երկիր Մեդիա (http://yerkirmedia.am/)

Յախք, արա, էլի նապոլեոնը Երեւանը գրավեց… խոսքեր չունեմ… :[:[

armuk
24.05.2011, 12:36
հետաքրքիր :)
http://asekose.am/?p=32122

My World My Space
24.05.2011, 14:55
ՇՏԱՊ «ՎիվաՍելլ»-ում ռումբ են փնտրում, իսկ Յիրիկյանը խանգարում է

Այսօր` մայիսի 24-ին ժամը 13:10-ի սահմաններում, ԱԻՆ ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արգիշտի-4/1 հասցեում գտնվող «ՎիվաՍելլ» ընկերության կենտրոնական գրասենյակի շենքում ռումբ է դրված: Դեպքի վայրում են գտնվում ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության աշխատակիցները, ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ինչպես նաեւ ԱԱԾ Կենտրոնականի պետը: Այս պահին ընկերության բոլոր աշխատակիցներին տարհանել են եւ շենքի ներսում ռումբի որոնողական աշխատանքներ են կատարվում: Շուտով դեպքի վայրում կլինեն նաեւ սակրավորները: Ի դեպ, երբ փրկարարներն ու ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները փորձում էին «ՎիվաՍելլ»-ի աշխատակիցներին տարհանել, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը արգելում էր, որպեսզի աշխատակիցներին տարհանեն:


Այնուամենայնիվ, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը եւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը, ովքեր Ռալֆ Յիրիկյանի հետ 10-15 րոպե բանակցելուց հետո, կարողացան համոզել նրան, որպեսզի շենքի բոլոր աշխատակիցները տարհանվեն: Ռալֆ Յիրիկյանը հայտարարում էր, որ դա իր սեփական տարածքն է եւ այլ մարդիկ իրավունք չունեն մուտք գործել այնտեղ, հայտնում է news.am:
http://emedia.am/?module=article&utility=show_article&id_article=1336&lang=am


Վախում ա խարդախությունները բացահայտվի..... :D

armuk
26.05.2011, 02:46
:think
Նարեկ Սարգսյանն էլի Երեւանի գլխավոր ճարտարապետն է

17:01 . 23/05

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացրել է Երեւան քաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին:

"Ես դրական եմ գնահատում Միքայել Հասրաթյանի հետ մեր համատեղ աշխատանքը: Նա ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն և չեմ բացառում, որ պարոն Հասրաթյանն այլ կարգավիճակով կմնա համակարգում, եթե այդպիսի ցանկություն հայտնի",- նշել է քաղաքապետը:


Աղբյուր` Երկիր Մեդիա

ո՞վ է նա՞՞՞՞

V!k
26.05.2011, 10:54
:think

ո՞վ է նա՞՞՞՞

Երևանի նախկին ու ներկայիս գլխավոր ճարտարապետը:( ավելի պարզ էլ ո՞նց ասեմ:8

V!k
26.05.2011, 16:20
Skype-ի գլոբալ խափանում

Այս պահին Հայաստանի օգտատերերի մեծ մասը չի կարողանում օգտվել IP հեռախոսակապ տրամադրող Skype ծառայությունից: Այն լրիվ անհասանելի է, և հնարավոր չէ հաղորդագրություններ ուղարկել ու ստանալ: Թե որքանով է սա գլոբալ խնդիր՝ հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե որքանով է այս խնդիրը կապված վերջերս Skype-ի սեփականատիրոջ փոփոխության հետ:

Հիշեցնենք, որ Microsoft-ը ապրիլին հայտարարեց Skype-ը գնելու մասին, որի համար վճարեց 8.5 մլրդ դոլար:

Աղբյուր՝ 1ին.ամ (http://1in.am/arm/business_companies_20970.html)

ես էլ առավոտն էի վերջին վերսիան գցել, մտածեցի պատճառն էդ ա, որ սկայպիս հետ ինչ որ բան էն չի, ջնջեցի, նորից քաշեցի, գցեցի:(

Հ.Գ. եթե դեռ ինչ որ մեկի մոտ չի աշխատում, այս ֆայլը ջնջեք, կդզվի՝ >C:\Documents and Settings\user name\Application Data\Skype\shared.xml

Lusina
26.05.2011, 16:41
Skype-ի գլոբալ խափանում


Աղբյուր՝ 1ին.ամ (http://1in.am/arm/business_companies_20970.html)

ես էլ առավոտն էի վերջին վերսիան գցել, մտածեցի պատճառն էդ ա, որ սկայպիս հետ ինչ որ բան էն չի, ջնջեցի, նորից քաշեցի, գցեցի:(

Հ.Գ. եթե դեռ ինչ որ մեկի մոտ չի աշխատում, այս ֆայլը ջնջեք, կդզվի՝ >C:\Documents and Settings\user name\Application Data\Skype\shared.xml
5 րոպե շուտ կարդայի էլի:aaa Ես էլ ջնջեցի, ուրիշ վերսիա եմ դրել որ գցվի, ուֆ

V!k
28.05.2011, 02:53
Լեդի Գագան համերգի ժամանակ ծննդաբերել է` հենց բեմի վրա


Ողջ աշխարհն իր տարօրինակությամբ ցնցած Լեդի Գագան չի դադարում զարմացնել իր երկրպագուներին եւ քննադատներին: Այս անգամ նա ծննդաբերել է բեմի վրա: Այդ ամենը տեղի է ունեցել Saturday Night Live ամերիկյան հեռուստատեսային շոուի ընթացքում: Սկանդալային երգչուհին իր ելույթը սկսել է իր իսկ ծննդով. նա դուրս է եկել տիեզերական մեծ ձվից, սակայն սրանով զարմանալի շոուն բեմի վրա չի ավարտվել: Ելույթի ժամանակ Լեդի Գագան մեծ փոր է ձեռք բերել, ինչպիսին լինում է հղիների մոտ: Իսկ դրանից մի քանի րոպե անց Լեդի Գագայի հետ պարողները նրան նստեցրել են ծնդաբերական բազկաթոռի վրա, որտեղ էլ նա ծննդաբերում է: Այս ամենը տեղի է ունեցել Born This Way կատարման ժամանակ:

http://www.youtube.com/watch?v=2E8MhqiyLTA&feature=player_embedded
Աղբյուր (http://www.neonews.am/news/id/1434.html)

Skeptic
28.05.2011, 11:34
Էս հիշեցի: :))


http://www.youtube.com/watch?v=FFvE9D3zMfY

armuk
30.05.2011, 12:29
Եվա Ռիվասին վիրահատել է Գագիկ Բեգլարյանը

Մայիսի 27-ի երեկոյան ընտանիքի պլանավորման կենտրոնում (նախկին 2-րդ ծննդատուն), վիրահատել են Եվա Ռիվասին: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ երգչուհու պրոդյուսեր Վալերի Սահարյանից:

«Եվան պետք է մասնակցեր «Գոհար» համույթի բացօթյա համերգին, սակայն փորձի ժամանակ նա սուր ցավեր է զգացել որովայնի շրջանում և չի կարողացել շարունակել այն: Նրան տարանք հիվանդանոց, որտեղ բժիշկները մանրամասն հետազոտությունից հետո անհապաղ վիրահատելու որոշում կայացրին: Վիրահատությունը կատարել է պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանը»,- ասաց Վալերի Սահարյանը:

«Առաջին լրատվական»-ը կապ հաստատեց նաև ընտանիքի պլանավորման կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանի հետ, ով վստահեցրեց, որ երգչուհին այժմ իրեն շատ լավ է զգում:

«Վիրահատությունը բարեհաջող է անցել, այսօր արդեն Եվան քայլում է և մոտ օրերս դուրս կգրվի հիվանդանոցից»,- ասաց պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանը:

Վիրահատության մանրամասները չեն հրապարկվում Եվա Ռիվասի խնդրանքով:



1in.am

գեշ աղջիկների նավսերից :angry:[

Kuk
31.05.2011, 14:55
:D :D :D


Բանգլադեշում կինը ինքապաշտպանվելիս կտրել է չարագործի սեռական օրգանը


Բանգլադեշի 40–ամյա բնակչուհի Մոնժու Բեգումը կտրել է իրեն բռնաբարելու փորձ արած տղամարդու առնանդամը, ինչից հետո սեռական օրգանը որպես ապացույց տարել է ոստիկանություն՝ հայտնում է «Բի–Բի–Սի»–ն։

Կնոջ խոսքերով, որն ունի ամուսին և երեք երեխա, նրա հարևան Մոզամել Խակ Մազին ներխուժել է իր խրճիթը և հարձակվելով՝ փորձել է բռնաբարել իրեն։

«Շատ արտասովոր դեպք է. որքան ես գիտեմ, առաջին անգամ է կինը որպես ապացույց ոստիկանական բաժանմունք ներկայացնում տղամարդու կտրված սեռական օրգանը»,– արձագանքել են ոստիկանությունում։

Վիրաբույժներն ասում են, որ տղամարդու առնանդամը վերականգնել անհնար է, և իրենք այժմ փորձում են միջոցներ ձեռնարկել, որ գոնե հեշտացնեն միզելու գործընթացը։

Թերթ (http://tert.am/am/news/2011/05/31/woman)

Ձայնալար
31.05.2011, 15:28
:D :D :D



Թերթ (http://tert.am/am/news/2011/05/31/woman)

Մոզամել Խակ Մազին

:D:D

Ապե Ջան
01.06.2011, 12:42
Քրիստիանո Ռոնալդու
Ֆուտբոլիստի առաջին լուսանկարը որդու հետ

Պապարացիներին առաջին անգամ հաջողվել է լուսանկարել ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուին իր 10 ամսեկան որդու հետ: Նրանք հանգստանում են Պորտուգալիայում: Ի դեպ, լուսանկարից նկատելի է` որքան նման է որդին հորը:): Բացի արտաքին նմանությունից, տղան արդեն Քիրիստիանոյի նման նորաձեւ է:):

Հայր եւ որդի Ռոնալդուներին ընկերակցում էր ավագ Ռոնալդուի ընկերուհին` մոդել Իրինա Շեյքը: Հիշեցնենք, որ Իրինան ոչ մի սկանդալ չբարձրացրեց մեկ տարի առաջ, երբ իմացավ, որ իր փեսացուն պատրաստվում է հայր դառնալ: Քրիտիանուի որդու մայրը 20-ամյա բրիտանացի ուսանողուհի Դոլորոսն է, ում հետ ֆուտբոլիստը հանդիպել էր լոնդոնյան բարերից մեկում:


http://c4.bravo.am/wp-content/uploads/2011/05/000.jpg

Ռոնալդուն ճանաչել է հայրությունը եւ հոգ է տանում որդու մասին: 20-ամյա ուսանողուհին եւս հոգ է տանում բալիկի մասին: Ռոնալդուն վերջերս այս հայտարարությամբ է հանդես եկել. “Իհարկե, ես փոխում եմ բալիկիս տակդիրները: Դա աշխարհում ամենից հաճելի զբաղմունքը չէ, բայց ես, միեւնույն է, անում եմ:)”:

bravo.am

Adriano
01.06.2011, 15:40
Բջջային հեռախոսները առաջացնում են ուղեղի ռակ
Այս նորությունը տեղակայված է եվրոնյուզի նորությունների առաջին էջում, հետևապես, այն կարելի է համարել լրջագույն նորություն…
Աղբյուր (http://ru.euronews.net/2011/06/01/who-warns-of-possible-cancer-link-to-cellphones/)

Rammstein
02.06.2011, 17:19
ՄԱԿ-ը հանդես է եկել աշխարհում թմրանյութերի օրինականացման օգտին

Հունիս 02, 2011 | 16:50

ՄԱԿ-ի գլոբալ հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ ողջ աշխարհում թմրանյութերի օրինականացումը եւ թմրամոլների քրեական հետապնդման դադարեցումը ավելի արդյունավետ միջոց կլինեն, քան թմրանյութերի տարածման դեմ պայքարը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Մեքսիկայի, Կոլումբիայի եւ Բրազիլիայի նախկին նախագահները, հունիսի 2-ին, հաղորդում է BBC-ն:

Փորձագիտական զեկույցում նշվում է, որ թմրանյութերի դեմ պայքարը հանգեցրել է թմրավաճառքի եւ կազմակերպված հանցավորության ուժեղացման: Ընդ որում, դրա դեմ պայքարը միլիոնավոր դոլարներ եւ մարդկային կյանք է արժենում:

1998-2008 թվականներին օպիումի սպառումն աճել է 35 տոկոսով, կոկաինինը` 27 տոկոսով, մարիխուանայինը` 8,5 տոկոսով:


news.am

:o:o

V!k
07.06.2011, 23:50
պրինցիպով տղայա եղել...

Ինքնասպանությունը հաջողվել է 11-րդ անգամից

Կալիֆոռնիայի բնակչին հաջողվել է իր կյանքին վերջ տալ` 11 անգամ գործած ինքնասպանությունից հետո: Այս մասին հաղորդում է KTLA հեռուստաալիքը:

Վերջին «հաջողված» փորձը տեղի է ունեցել հունիսի 3-ին, սակայն դրա մասին միայն այսօր է հայտնի դարձել: 41-ամյա Ֆրանցիսկո Սոլոմոն Սանչեսը թռել է էստակադի վրայից: Նա ընկել է երթևեկելի մասին, ուր նրա վրայով առնվազն մեկ մեքենա է անցել: Ժամանած բժիշկները հաստատել են նրա մահը:

Երբ ոստիկանները պարզել են ինքնասպանի անձը, հայտնի է դարձել, որ նա բազմիցս ինքնասպանության փորձեր է արել. ավելի քան տաս անգամ թռել է կամ սպառնացել է թռնել էստակադներից ու բարձրահարկ շենքերից:
Աղբյուր՝ 1ին.ամ (http://1in.am/arm/world_wusa_22430.html)

VisTolog
09.06.2011, 10:22
Թուրքական «Ֆեներբահչե»-ի երգերից մեկի երաժշտությունը հայկական «Զարթնիր լաո»-ն է (վիդեո)

Ամիսներ առաջ թուրքական «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թեւի կայքի անունից YouTube-ում հայտնվել է մի երգ, որի երաժշտությունը նույնությամբ կրկնօրինակված է հայկական «Զարթնիր լաո» երգից։


http://www.youtube.com/watch?v=F5Tj5-hez44&feature=player_embedded

:[

Ապե Ջան
09.06.2011, 15:54
Շոկ. Lady GaGa-ն մերկացրել է հետույքը, հանդիսատեսին ներկայանալով փշոտ սթրինգով


Այս շաբաթ հայտնի ամերիկացի երգչուհի Lady GaGa-ն կրկին կարողացել է շոկի մեջ գցել հասարակությանն իր տարօրինակ հագուստով, հաղորդում է NEWSru Israel-ը:


Նյու յորքում CFDA Fashion մրցանակաբաշխության ժամանակ, նա հանրությանն է հայտնվել անսովոր երեկոյան զգեստով: Նրա սեւ զգեստին ամրացված է եղել սեւ շղարշե սիրամարգի պոչ: Երգչուհու ոտքերին հսկայական պլատֆորմներով կոշիկներ են եղել, իսկ գլխին` Մալվինայի փիրուզագույն պարիկ:
Սակայն Lady GaGa-ն ամենամեծ անակնկալը թողել էր վերջում: Երբ նա մրցանակն ստանալուց հետո հեռանում էր բեմից, «սիրամարգի պոչը» պոկվել է եւ հանդիսատեսի առաջ բացվել է երգչուհու հետույքը:



http://www.youtube.com/watch?v=HLWQMZyEZqk&feature=player_embedded

Նրա հագին եղել է «փշոտ» սթրինգ, որը հիշեցնում է դինոզավրի պոչ: Բուռն ծափահարությունների ներքո, մրցանակը հանձնող Գանը կանգնեցրել է երգչուհուն, ցուցադրաբար դիտել նրա հետույքը եւ զարմացած տարուբերել գլուխը:

copypaste.am

V!k
10.06.2011, 10:32
Թուրքական «Ֆեներբահչե»-ի երգերից մեկի երաժշտությունը հայկական «Զարթնիր լաո»-ն է (վիդեո)

Ամիսներ առաջ թուրքական «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թեւի կայքի անունից YouTube-ում հայտնվել է մի երգ, որի երաժշտությունը նույնությամբ կրկնօրինակված է հայկական «Զարթնիր լաո» երգից։
:[



Հայերի պահանջով «Ֆեներբահչե»-ի երկրպագուներն այլևս չեն երգի «Զարթի՛ր, լաո»-ն

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ պարզվել է, որ վերջին շրջանում Ստամբուլի «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից կողմից երգվող «Թշնամին պարտվելու է, հաղթանակը մոտ է» մարշի երաժշտությունը «հայ ազգայնականների» «Զարթի՛ր, լաո» երգինն է, որը լի է «հակաթուրքական արտահայտություններով»։

Թուրքիայում և մի շարք այլ երկրներում բնակվող տասնյակ հայեր, տեսնելով դա Youtube-ում, պահանջել են դադարեցնել իրենց երգի կատարումը և մեծ քանակությամբ «հայհոյանքներով լի» մեկնաբանություններ թողել։

«Թշնամին պարտվելու է, հաղթանակը մոտ է» մարշի հեղինակ և «Ֆեներբահչե»-ի մոլի երկրպագու Հաքան Յավուզը հայտնել է, որ իրենք «չեն իմացել», թե այդ երգի բնօրինակը պատկանում է հայերին. «Եթե նախապես իմանայինք այդ մասին, ապա այդպիսի բան չէինք անի։ Այսուհետ մենք չենք երգի այդ երգը»։

Հիշեցնենք, որ երգի թուրքական տարբերակում առկա էին այսպիսի տողեր. «Հագի՛ր մարզազգեստդ, դո՛ւրս արի խաղադաշտ, սիրտդ մեջտեղ հանիր, ցո՛ւյց տուր կատաղությունդ, հաղթի՛ր թշնամուն, հաղթանակը մոտ է, կյանքդ տո՛ւր «Ֆեներբահչե»-ին»։

Աղբյուր՝ 1ին.ամ (http://1in.am/arm/regional_turkey_22616.html)

Ապե Ջան
16.06.2011, 01:58
Սահմռկեցուցիչ դեպք Աշտարակում. 54-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել 4 տարեկան երեխայի նկատմամբ

Աշտարակ քաղաքում մայիսի վերջին սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով, 54-ամյա տղամարդը`Ռուբիկ Պ.-ն, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 4 տարեկան երեխայի նկատմամբ:

Այս առնչությամբ, ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին հետեւյալը. «Մայիսի 31-ին Աշտարակ քաղաքի մի բնակչուհի հայտարարություն է տվել ոստիկանության Աշտարակի բաժնում, որ նույն քաղաքի մի բնակիչ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր անչափահաս դստեր նկատմամբ:

Դեպքի առթիվ, հունիսի 1-ին Արագածոտնի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (միչեւ 14 տարեկան անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կիրառելը): Նշանակվել է դատաբժշկական, դատահոգեբանական, դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:

Ամենայն հավանականությամբ, ոստիկանության ահազանգողը եղել է երեխայի մայրը:

News.am

Freeman
16.06.2011, 09:05
Սահմռկեցուցիչ դեպք Աշտարակում. 54-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել 4 տարեկան երեխայի նկատմամբ


News.am

Հետաքրքիր ա ի՞նչ պատիժ ա նախատեսված:
Գոնե էդ անասունի անունն ուրիշ լիներ

VisTolog
16.06.2011, 09:47
Հետաքրքիր ա ի՞նչ պատիժ ա նախատեսված:
Գոնե էդ անասունի անունն ուրիշ լիներ
Պատիժը օրենքը նենց չի ապահովի, ոնց բանտում կապահովեն:))

Freeman
16.06.2011, 09:56
Պատիժը օրենքը նենց չի ապահովի, ոնց բանտում կապահովեն:))

Դե հա,սենց դեպքերում բանտում լավ էլ տեղը տեղին պատժում են,ուղղակի ուզում էի իմանայի կնստի՞,թե չե
Չնայած սենց մի դեպք գիտեմ,որ չնստեց՝ծնողները բողոքը հետ վերձրին,բայց ազատության մեջ պատժեցին ;)

V!k
16.06.2011, 10:14
բայց սենց բաները չպետք է մասսայական հայտարարեն… Ոնց որ ասեն մեք ունենք ագենտներ էս-էս տեղերում… էլ մարդիկ իրար չեն վստահի:(

Տաքսիների վարորդները ոստիկաններ կլինեն


Թերթի տեղեկություններով՝ մի շարք տաքսի ծառայություններում ուշ ժամերին սպասարկելու են վարորդներ, որոնք ոստիկանության օպերատիվ աշխատակիցներ են. «Նրանք կլինեն «դեպքի վայրերում», կշփվեն հնարավոր հանցագործների հետ և կանխարգելիչ միջոցառումների կդիմեն»:
Աղբյուր՝ 1ին.ամ (http://1in.am/arm/armenia_society_23370.html)

VisTolog
16.06.2011, 10:34
բայց սենց բաները չպետք է մասսայական հայտարարեն… Ոնց որ ասեն մեք ունենք ագենտներ էս-էս տեղերում… էլ մարդիկ իրար չեն վստահի:(

Տաքսիների վարորդները ոստիկաններ կլինեն


Աղբյուր՝ 1ին.ամ (http://1in.am/arm/armenia_society_23370.html)

1ին.ամ-ը հենց մի բան ա իմանում, թեկուզ չհաստատված տեղեկություն, սկսումա տարածել: Շատ «բերան բաց» թերթա::)

Արէա
16.06.2011, 12:19
Հերթական գողության մասին ենք տեղեկանում Հայֆոնի (http://www.facebook.com/home.php?sk=group_115825678498978&ap=1) ֆեյսբուքյան էջից
Ադանայի ողբը


http://www.youtube.com/watch?v=9zk0BbTwqZw&feature=player_embedded

Tig
16.06.2011, 12:50
Հերթական գողության մասին ենք տեղեկանում Հայֆոնի (http://www.facebook.com/home.php?sk=group_115825678498978&ap=1) ֆեյսբուքյան էջից
Ադանայի ողբը


http://www.youtube.com/watch?v=9zk0BbTwqZw&feature=player_embedded

Ամեն ինչ փոխադարձ է: Մենակ մի տարբերություն կա, մենք իրանց ցածրորակ մշակույթն ենք գողանում, նրանք մեր բարձրորակը...:[

Արէա
16.06.2011, 14:05
Ամեն ինչ փոխադարձ է: Մենակ մի տարբերություն կա, մենք իրանց ցածրորակ մշակույթն ենք գողանում, նրանք մեր բարձրորակը...:[

Հենց ամենամեծ ցավն էլ էդ ա, որ մերոնք էլ էն գողանում, ու շատ ավելի շատ քան նրանք, տոննաներով են գողանում :(
Մեր հարստությունը թողած, ուրիշների զիբիլն ենք գողանում:

Հ.գ. Չնայած մեծ վերապահումով ա կարելի դրանց "մերոնք" անվանել...

Ապե Ջան
22.06.2011, 15:24
«Ժամանակ». Գարեգին Նժդեհի հրապարակում ոստիկանները հանցագործի փոխարեն անմեղի՞ են սպանել

«Ժամանակ»-ն անդրադարձել է Մետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 30-ամյա Արման Ենգիբարյանի` ոստիկանի կողմից սպանվելուն: Թերթը զրուցել է Ենգկբարյանի հարազատների հետ եւ սենսացիոն բացահայտումներ արել: Ըստ այդմ. «Արման Ենգիբարյանը խոհարար էր, «Խոհարարների ասոցիացիայի» նախագահը, որպես լավ խոհարար հրավիրվել էր հեռուստաընկերություններ՝ ցուցադրելու իր հմտությունները: Վերջին հաղորդման ժամանակ՝ ապրիլի 7-ին, Արմանը մի ոսկե ձկնիկ էր նվիրել երգիչ Սոսո Պավլիաշվիլիին: Իսկ սպանվելուց րոպեներ առաջ շատ հանգիստ խոսել էր կնոջ՝ Անժելայի հետ: Դա վերջին խոսակցությունն էր... Որովայնին եւ պարանոցին հասցված երկու կրակոցով ոստիկանները վերջ էին տվել Արմանի կյանքին՝ նրան ներկայացնելով կասկածյալ, հանցագործ: Եվ այդ ամենը շատ զայրացրել ու բազմաթիվ հարցականներ էր առաջացրել Արմանի հարազատների մոտ:


http://news.am/pic/news/64136.jpg

Նրա հայրը՝ Սերգեյ Ենգիբարյանը, «Ժամանակ»-ի միջոցով փորձել է այդ հարցերն ուղղել իրավասու ատյաններին, երկրի ղեկավարությանը. «Ինձ միայն մի հարց ա հետաքրքրում՝ առանց դատարանի որոշման, առանց ոչ մի բանի, լրագրողները հեռուստացույցով, թերթերում գրում են՝ վնասազերծել են հանցագործին, եւ այդ հանցագործին ոստիկանը վնասազերծում է երկու կրակոցո՞վ, մեկը որովայնին ա խփում, մյուսը՝ գլխին: էդ ի՞նչ ա նշանակում՝ երկրորդ գնդակը, որ խփել են գլխին: Գլխին խփում են՝ քիլլեր ա՞ եղել մեր ոստիկանը»: Հայրը դեռ չի հավատում, որ որդին չկա: «Ինքը խոհարար էր, «Խոհարարական ասոցիացիայի» նախագահ: Էդ որ ասում են՝ ինքը 4 ամիս հետազոտման (հետախուզման) մեջ ա եղել, ապրիլի 7-ին Հայաստանի երկրորդ ալիքով ելույթ ա ունեցել, Սոսո Պավլիաշվիլիին մրգերից, ինչից նվեր է մատուցել... Էդ ո՞նց ա լինում, որ «հանցագործը» հեռուստացույցով ելույթ ա ունենում, բայց ոչ մեկը իրան չի ճանաչում»,- հարց է տալիս հայրը ու նշում, որ ոստիկանները երբեւէ իր տուն չեն եկել, Արմանը երբեք հաշվառման մեջ չի եղել, հետախուզման մեջ չի եղել, եւ դժվարանում է սպանության որեւէ կոնկրետ վարկած առաջ քաշել: Արմանի եղբոր պատմելով՝ հանգուցյալը զինվորական ծառայության ժամանակ է սովորել խոհարարությունը եւ հետզհետե 10 տարվա մեջ կատարելագործել իր հմտությունները:

News.am

VisTolog
22.06.2011, 17:58
Բա իրան զենք որտեղի՞ց, ինչի՞ համար, խի՞ էր փախնում, բա վկաների ցուցմունքնե՞րը… էս ինչ հեքիաթա::blin

Նարե91
22.06.2011, 18:34
Ես էլ եմ կարծում, որ հեքիաթա... Էդ ոստիկանը հո՞ կյանքից ձեռ չէր քաշել, որ անմեղ մարդու վրա կրակեր

_Հրաչ_
25.06.2011, 19:29
«Եռաբլուր» պանթեոնում ինքնասպան է եղել ոստիկանության օպերլիազորը

Երեւանում այսօր` հունիսի 25-ի առավոտյան «Եռաբլուր» պանթեոնում դիակ է հայտնաբերվել:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:25-ի սահմաններում, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հայտնել, որ «Եռաբլուր» պանթեոնի մոտ տղամարդու դիակ կա:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ, գնդապետ Լեւոն Յազիչյանը, օպերգծով տեղակալ Գրիգոր Կարապետյանը, քննիչներն ու փորձագետը:

Պարզվել է, որ մահացածը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ 25-ամյա Կորյուն Արզումանյանն է:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա 1,5 ամիս առաջ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքից տեղափոխվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

Դիակի մոտ ոստիկանները հայտնաբերել են ձեռագրով գրված մի նամակ, իսկ ձեռագրի հետեւում համակարգչով հավաքված տեքստ, որտեղ, մասնավորապես, գրված է, որ «Ես ներողություն եմ խնդրում բոլորից…»:

Ըստ նախնական տեղեկությունների, Կ. Արզումանյանն ինքնասպան է եղել իրեն ամրակցված Մակարով տեսակի ատրճանակից: Օպերլիազորը մահացել է ծնոտին արձակված մեկ կրակոցով:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ Սուրեն Նավոյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում ձեռագրաբանական, դատաձգաբանական, դատաբժշկական, ձգաբանական եւ դատաքիմիական:

Քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: «Մակարով» տեսակի ատրճանակը առգրավվել եւ ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Կուրսեցիս... :(

Jarre
29.06.2011, 22:14
Հռոմի պապը, iPad-ը և Twitter-ը

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/img_606X341_2906-pope-twitter.jpg


Այսօր Հռոմի պապը iPad-ով իր առաջին գրառումն է կատարել Twitter-ում, որտեղ հայտնել է Վատիկանի նոր կայքի մասին։

Եվրոնյուզը այս կապակցությամբ Twitter-ին անվանել է սուրբ :)

Աղբյուր՝ euronews (http://www.euronews.net/2011/06/29/holy-tweet-pope-uses-ipad-for-his-first-twitter-message/)

ՀԳ՝ հուսանք, որ Պապը ադնագլազնիկում չի հայտնվի։ Չնայած հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչ ստատուս կգրեր :oy

Yevuk
01.07.2011, 00:21
Հայաստանը ներկայացնող Նարեկ Հախնազարյանը՝ Չայկովսկու անվան մրցույթի հաղթող

http://tert.am/g_image.php?id=153271&tmb=3

Չայկովսկու անվան միջազգային երաժշտական մրցույթում այսօր «Թավջութակ» անվանակարգում հաղթել է Հայաստանը ներկայացնող անվանի երաժիշտ Նարեկ Հախնազարյանը:

Այդ անվանակարգում եզրափակիչ էին անցել 5 երկրների՝ Իտալիայի, Գերմանիայի, Բելառուսի, Ֆրանսիայի ու Հայաստանի ներկայացուցիչները: Երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Ֆրանսիայի ու Բելառուսի ներկայացուցիչները, իսկ առաջին տեղը զբաղեցրած մեր հայրենակիցը որպես մրցանակ կստանա 20 հազար եվրո գումար:

Հատկանշական է, որ «Դաշնամուր» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրած և Ռուսաստանը ներկայացնող Դանիլ Տրիֆոնովը Քլիվլենդի երաժշտական ակադեմիայում դասավանդող հայազգի հայտնի երաժիշտ Սերգեյ Բաբայանի աշակերտն է:

tert.am (http://tert.am/am/news/2011/06/30/haxnazaryannarek/)

VisTolog
01.07.2011, 14:26
Հայտնաբերվել է ամենագարշահոտ կրոնավոր տղամարդն աշխարհում

http://news.am/pic/news/64785.jpg


Հնդիկ Քայլաշ Սինգհը, ով փափագում է տղա ժառանգ ունենալ, հետեւել է քրմերի խորհրդին եւ հարսանիքից հետո, որը կայացել է 1974 թվականին, ոչ լողացել է, ոչ` սափրվել:

Խորհուրդը, սակայն, չի օգնել. Սինգհը 7 դուստր ունի, որոնցից ամենակրտսերը 16 տարեկան է, հաղորդում է Regions.ru-ն` վկայակոչելով բրիտանական The Daily Mail-ը:

Նման եզակի երդում տված հնդիկն ապրում է Գանգեսի ափին գտնվող Վարանասի քաղաքում, որտեղ 47 աստիճան տաքությունը սովորական ջերմաստիճան է: Սինգհն ամեն օր այդ շագին խնամում է կովերին: Միակ հիգիենիկ ընթացակարգը, որին հետեւում է Սինգհը (բացի ձեռքերը լվալուց եւ բերանը ողողելուց) «կրակե բաղնիքն է», որը կայանում է նրանում, որ Սինգհը մարիխուանա է ծխում, աղոթում Շիվա Աստծուն եւ պարում կրակի շուրջը:

Զարմանալի չէ, որ նման «հոտավետ» մարդու կողքին ապրելը հեշտ չէ եւ անգամ նրա ընտանիքի անդամները մի անգամ փորձել են նրան նետել գետը, բայց Սինգհին հաջողվել է դուրս պրծնել ընտանիքի անդամների ձեռքից եւ փախչել:

«Նա ասում է, որ ավելի շուտ կմահանա, քան կլողանա իմ տղա ունենալուց շուտ»,- ասում է Սինգհի 60-ամյա կինը` Կալավատի Դեվին ու շարունակում. «Դա այնքան երկար է շարունակվում, որ մենք արդեն սովորել ենք»:

http://news.am/arm/news/64785.html

Ապե Ջան
01.07.2011, 14:51
Արմենչիկը դուետ է պարտաստում Սնուպ Դոգի հետ: :)

http://kamoblog.com/wp-content/uploads01/Untitled-4.jpg

http://kamoblog.com/wp-content/uploads01/df.jpg

http://kamoblog.com/wp-content/uploads01/Untitled-3.jpg


http://www.youtube.com/watch?v=nJJdeCorcog&feature=player_embedded

Tig
06.07.2011, 11:03
Ինչոր մեկը կա՞ր ա բացատրի ինչ ա նշանակում "բարերարների ճեմուղի"...:think

Կբացվի հայ բարերարների ճեմուղի (http://tert.am/am/news/2011/07/06/alee/)
11:34 • 06.07.11

Հայաստանում սեպտեմբերին կբացվի հայ բարերարների ճեմուղի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարն ասուլիս է հրավիրել՝ ամփոփելու նախարարության՝ այս տարվա առաջին կիսամյակի աշխատանքները:
Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ այս տարի հայապահպանության գլխավոր «թիրախ» է ընտրվել երիտասարդությունը, և տարին հայտարարվել է երիտասարդության տարի: Նրա խոսքով՝ նախարարությունն իրականացնում է երիտասարդությանն ուղղված մի շարք ծրագրեր, այդ թվում՝ «Կտոր մը հայրենիք», «Հայրենիք, քեզ այսպես եմ տեսնում» ցուցահանդես-մրցույթը, «Արի տուն» ծրագրի ճամբարային հատվածը:

Tert.am

Նարե91
12.07.2011, 16:47
Հայաստանյան բուհերն այս տարի լուրջ ֆինանսական խնդիրների կբախվեն

Դիմորդների կրճատման հետևանքով՝ այս տարի հայաստանյան բուհերը կբախվեն ֆինանսական լուրջ խնդիրների: 2011-12 ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու համար առաջին փուլով դիմել է 1209 հոգի՝ նախորդ տարվա մոտ 18,000-ի փոխարեն:

Դիմորդների թվի նվազման հետևանքով ֆինանսական միջոցների բացակայության պայմաններում բուհերը կանգնած են կադրային կրճատումների եզրին, սակայն նրանք պնդում են, որ մասսայական կրճատումներ չեն լինի:

Կրթության և գիտության նախարարության բուհերի համակարգման և վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը նշում է, որ այս տարի դիմորդների թվի կրճատման միտումը պայմանավորված է 12-ամյա կրթական համակարգին անցում կատարելու հանգամանքով: Հայաստանի դպրոցական կրթության համակարգը փոփոխվել է 2009-ին՝ 47 եվրոպական երկրների կրթական համակարգերի սկզբունքները սահմանող Բոլոնիայի գործընթացի շրջանակներում:

Այնուամենայնիվ, այս տարի դիմորդների պակասը գերազանցել է անգամ ամենահոռետեսական կանխատեսումները, և բուհերը կանգնելու են բյուջեի կրճատման խնդրի առջև: Երևանի պետական համալսարան (ԵՊՀ) է դիմել ընդհանուր դիմորդների գրեթե կեսը՝ 321 անվճար և 2195 վճարովի տեղերի համար: 54 մասնագիտություններ առաջարկող բուհում ֆակուլտետներ կան, որ ընդհանրապես դիմորդ չունեն, ինչպես էկոլոգիական քիմիան կամ կենսաինֆորմատիկան:

«Այս տարվա դիմորդները նախորդ տարիների դպրոցի շրջանավարտներ են, ովքեր կամ ձախողել են ընդունելության քննությունները նախորդ տարիներին կամ սովորել են միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և հիմա ուզում են բուհ ընդունվել: Կան սփյուռքահայեր, օտարերկրացիներ ու բանակից զորացրվածներ», - նշում է Սասուն Մելիքյանը:

Նույնիսկ եթե բոլոր 1209 դիմորդն էլ բուհ ընդունվեն, 19,719 տեղ թափուր կմնա, քանի որ 2011 ուսումնական տարվա համար բուհերում հատկացված է 2428 անվճար և 18,500 վճարովի տեղ:

Մելիքյանի խոսքերով՝ դիմորդների թվի կրճատման հետևանքով բուհերին սպասվող ֆինանսական խնդիրները կարող են բարդ իրավիճակ ստեղծել, սակայն նա դժվարացել է նշել, թե որքանով կկրճատվեն բուհերի ֆինանսական միջոցները: Պաշտոնյան հայտարարել է, որ պետությունը հավելյալ ֆինանսական աջակցություն չի նախատեսում բուհերի համար:

Նա նշել է, որ կրթական համակարգի համար դժվար, բայց հաղթահարելի տարի է լինելու, ընդ որում, հաղթահարման մեթոդները բուհերն իրենք պետք է որոշեն՝ ըստ իրենց առանձնահատկությունների. «Չեմ կարծում, որ պետական բուհերը շատ լուրջ խնդիրներ ունենան: Ամեն դեպքում մասսայական կրճատումներ չեն լինի»:

Դիմորդների հարցն առավել խնդրահարույց է մասնավոր բուհերի համար:

Գլաձոր համալսարանի 1000 ուսանողի վարձավճարից գոյացած տարեկան եկամուտը կազմում է մոտ 25-30 միլիոն դրամ, որն այս տարի լավագույն դեպքում կիսով չափ կնվազի: Այդուհանդերձ, Գլաձորի ղեկավարությունը չի նախատեսում կադրային կրճատումներ, բայց կանխատեսում է ֆինանսական ճգնաժամ, որը հաղթահարելու համար կցանկանար ստանալ եթե ոչ նույնչափ, ապա գոնե որոշակի պետական հոգածություն, ինչպիսին ստանում են պետականները:

«Մասնավոր բուհերը, ի տարբերություն պետականների, միանգամայն ինքնաֆինանսավորվող են, հետևաբար այս տարին պարզապես մարտահրավեր է լինելու ոչ պետական բուհերի համար», - ասում է «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը:

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը նշում է, որ այս տարի մայր բուհում կլինեն ֆակուլտետներ, որոնք համարյա դիմորդներ չեն ունենա, հետևաբար, այստեղ ֆինանսական ճգնաժամն առավել զգալի կլինի:

«Վիճակը մտահոգիչ է բնագիտական ֆակուլտետներում, ռոմանագերմանական բանասիրություն ֆակուլտետի առանձին մասնագիտություններում: Ընդամենը 1 դիմորդ ունի 20 անվճար տեղով միջուկային ռեակտորների ֆիզիկա բաժինը, որն այս տարի բացվել է ֆիզիկա ֆակուլտետում: Մինչդեռ պետությունը նախատեսում էր այս բաժնի շրջանավարտներին ապահովել աշխատանքով», - ասում է Գալստյանը:

Նախորդ տարիների ամենավարկանշային իրավագիտություն ֆակուլտետում կան միայն վճարովի տեղեր. 110 տեղի համար՝ 53 դիմորդ, միջազգային հարաբերություններ ֆակուլտետ է դիմել 28 հոգի՝ 80 վճարովի տեղերի համար:

«Եթե դիմորդ չլինի տվյալ ֆակուլտետում, բնականաբար, առաջին կուրս չի ձևավորվի, իսկ այն ֆակուլտետները, որոնք կունենան 2-3 առաջին կուրսեցի, ըստ երևույթին հարակից մասնագիտությունները միավորելով՝ կստեղծվեն խմբեր», - բացատրում է Գալստյանը:

Իրականում նույնիսկ այս սակավաթիվ դիմորդներից ոչ բոլորը կկարողանան հաղթահարել ընդունելության քննությունների արգելքը: Դրական միավորի շեմը մինչ օրս չի հաղթահարել 25 դիմորդ, որը ընդհանուր դիմորդների մոտ 5 տոկոսն է կազմում:

«Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) պահանջով այս տարի թեստեր կազմող հանձնաժողովներն այնպես են կազմել քննաթերթիկները, որ նվազագույն անցողիկ միավորը լինի հեշտ հաղթահարելի», - ասում է ԳԹԿ հանրային կապերի պատասխանատու Գայանե Մանուկյանը:

Սակայն, նույնիսկ այս դեպքում դիմորդներից շատերը կարող են ձախողել ընդունելության քննությունների երկրորդ փուլը:

Գնահատման և թեստավորման կենտրոնի Մշակումների և կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանի մտահոգությունը ոչ միայն դիմորդների պակասի, այլև նրանց որակի հետ է կապված:

«Կան դիմորդներ, որ ընդհանրապես տեղյակ չեն թեստերից, անգամ դիմումների լրացման ձևը չգիտեին: Քննությունների ընթացքում մենք ստիպված էինք շատերին բացատրել՝ ինչպես լրացնեն քննաթերթիկները», - ասում է Նասիբյանը:

աղբյուր` 1in.am

VisTolog
12.07.2011, 16:49
Նախորդ տարի պետքա մտածեին, որ մյուս տարի պրոբլեմներ են ունենալու ու մի քիչ գումար հետ գցեին «սև օրվա» համար::))

Artyom
13.07.2011, 00:34
Թայվանում հանգուցյալի համար սթրիփ-պարուհու են հրավիրում

ԱՄՆ Հարավային Կարոլինայի համալսարանի անթրոպոլոգ Մարկ Մոսկովիցը Թայվանի բնիկների կենսակերպն ու ավանդույթներն ուսումնասիրելիս հետաքրքիր փաստ է արձանագրել գյուղերից մեկում: Ինչպես տեղեկացնում է «The Daily Mail»-ը, Մոսկովիցը նկարահանել է, թե ինչպես են հանգուցյալի համար ազգականները սթրիփ-պարուհու կանչում: Մերկապարուհին ժամանում է երեկոյան, նեոնային լույսերով զարդարված մեքենայով, որպեսզի հանգուցյալը վերջին անգամ կրքոտ մերկապարի «ականատես» լինի:

Խուանացիները (Թայվանի բնիկ ցեղերից մեկը) հավատում են, որ այս կերպ իրենց սիրելին անդրշիրիմյան աշխարհ է գնում բավականությամբ եւ «ժպիտը դեմքին»:

Մոսկովիցի 40 րոպեանոց վավերագրական ֆիլմում ավանդույթի վերաբերյալ հարցազրույցներ կան մերկապարուհիների, մասնագետների եւ պետական պաշտոնյաների հետ: Անթրոպոլոգը նշում է, որ պետական չինովնիկները խիստ քննադատության են ենթարկում այս ավանդույթը եւ դրա կիրառումը:

http://www.youtube.com/watch?v=mYxOBoHHJ9M&feature
Աղբյուր՝ http://news.am/ (http://news.am/arm/news/67712.html)
:D

impression
13.07.2011, 12:04
Հայերը թլպատում են նորածիններին

NEWS.am-ը մեջբերել է «Ազգի» հոդվածը, որտեղ գրված է, որ Կալիֆոռնիայի հայ համայնքի շրջանում երեխաների թլպատումը բավական լայն տարածում ունի: Բժշկական մարդաբան, մագիստրոս Աստղիկ Վարդանյանը նշում է, որ հենց այս փաստն է գլխավոր պատճառ դարձել, որ ինքը եւ իր ամուսին` հոգեբույժ Արթուր Պողոսյանը հիմնել են «Հայք նախագիծ» (haikProject.org) կազմակերպությունը: Սա այս կարգի միակ կազմակերպությունն է հայաշատ այս նահանգում, որ զբաղվում է հայ մանուկների առողջապահական խնամքի խնդիրներով: Թլպատումը սովորաբար իրականացվում է անմիջապես երեխայի ծննդից հետո, հիվանդանոցում, երբ երեխան ընդամենը մեկ օրական է:

Բժշկական խոշոր եւ հեղինակավոր կազմակերպություններից ու միություններից շատերը, ինչպես Ամերիկյան մանկաբուժական ակադեմիան, Ամերիկյան բժշկական ասոցիացիան, կանադական ու ավստրալիական նույնանուն կազմակերպությունները թլպատումը չեն համարում կանխարգելիչ միջոց: Կանադայում, Ավստրալիայում ու Անգլիայում վաղուց դադարել են իրականացնել այն: Սակայն սա բավական թանկ` 400-800 դոլար արժեցող վիրահատություն է` շահավետ թե բժշկի եւ թե հիվանդանոցի համար, եւ սովորաբար խրախուսվում է, որովհետեւ ծախսերն անմիջականորեն փակվում են պետական բուժ-ծրագրերի կողմից:

«Թլպատումն անվնաս վիրահատություն չէ, ինչպես փորձում են հավատացնել դրա կողմնակիցները: Այն լուրջ վիրաբուժական գործողություն է հատկապես նորածին երեխայի համար, որի դիմադրողականությունը դեռ զարգացած չէ: Երեխաների մեծ մասը թլպատվում է առանց ցավազրկման: Ցավը նրանցից շատերի մեջ համարյա neirogenik shock (coma) է առաջացնում»,- ասում է Աստղիկ Վարդանյանը. «Երեխան կարող է դժվարամիզություն, արյան վարակում եւ արյունահոսություն ունենալ: Տարեկան մոտ 120 այսպիսի դեպքեր են գրանցվում: Սակայն թլպատման հետեւանքով մահվան դեպքերի վիճակագրությունը հետազոտելն անհնար է, քանի որ շատ դեպքերում գրանցվում է մահվան ոչ թե առաջնային, այլ երկրորդային պատճառը, ասենք, գանգրենա, արյունահոսություն»:
Թլպատումն անցանկալի է նաեւ այն առումով, որ երեխան կորցնում է նյարդային բազմաթիվ հանգույցներով զգայուն մի համակարգ, որը հետագայում մեծ դեր է խաղալու նրա սեռական զգայունակության պահպանման հարցում:

Աստղիկ Վարդանյանը ներկայացրել է սեփական հետազոտությունների արդյունքները, որ կատարել է մանկապարտեզներից, առանձին հիվանդանոցներից վերցրած տվյալների ու հարցումների հիման վրա: Ըստ այդմ, Միջին Արեւելքի երկրներից (Իրան, Լիբանան, Եգիպտոս) ԱՄՆ եկած հայերի 60-70 տոկոսը թլպատում է իր նորածին երեխային, եւ շատ դժվար է տարհամոզել նրանց թլպատման բացասական հատկությունների վերաբերյալ:

Քրիստոնեական մեր կենսաձեւին անհարիր այս իրողությունը մերժում են միայն Հայաստանից եկած հայերը, նրանց շրջանում թլպատումների տոկոսը խիստ ցածր է:
«80-ական թթ. ամերիկացիների մոտ 90 տոկոսը թլպատում էր երեխաներին: Այսօր ԱՄՆ-ում եւս հսկայական շարժում է սկսվել դրա դեմ: Այսօր այդ տոկոսն իջել է 60-ի, Կալիֆոռնիայում 39 է, այնուամենայնիվ, հայերի շրջանում մնում է բարձր», նշում է Աստղիկ Վարդանյանը: Պետական բուժ-ծրագրերը որոշ նահանգներում դադարել են փակել թլպատումների ծախսերը, գրում է NEWS.am-ը:

Աղբյուր՝ http://top-news.am/

Freeman
13.07.2011, 12:20
Հայերը թլպատում են նորածիններին


Աղբյուր՝ http://top-news.am/
Մեր անատի դասխոսն էլ ասում էր «իզուր չեք թլպատվել» :D

VisTolog
13.07.2011, 19:03
http://www.youtube.com/watch?v=CpiSj-dUTfE

Freeman
13.07.2011, 19:33
http://www.youtube.com/watch?v=CpiSj-dUTfE

Ուրիշ աղբյուր կա՞,բացի «Ամերիկայի ձայնից»

VisTolog
13.07.2011, 19:47
Ուրիշ աղբյուր կա՞,բացի «Ամերիկայի ձայնից»
Ոչ::unsure

impression
14.07.2011, 10:49
Պաշտոնը շնորհավորել են շամպայնով

Asekose.am կայքը, հղում կատարելով «Առավոտ» թերթին, գրում է, որ ՀՀԿ Արբակիրի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Շահինյանի հրաժարականից հետո կառույցի ղեկավար է նշանակվել համայնքապետի նախկին տեղակալ Արմեն Մարտոյանը, ում կոնյակով և շամպայնով շնորհավորելու են գնացել ԱԺ պատգամավորներ Լևոն Սարգսյանը և Սամվել Ղարզարյանը: «Ի դեպ, Արմեն Մարտոյանը հենց այն նախկին փոխհամայնքապետն է, ում գլխին ժամանակին աշխատակիցները օյին էին խաղացել. Վան Գոգի անունից նամակ էին գրել, թե արվեստագետ եմ, աշխատելու տարածք չունեմ, սա էլ մի հրաման էր տվել, թե Վան-Գոգին տարածք տրամադրեք, թող աշխատի»,-գրում է թերթը:

Աղբյուր՝ http://top-news.am/

VisTolog
20.07.2011, 10:49
«Ժամանակ». Նավասարդ Կճոյանի նոր օբյեկտը` JOSE

«Ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ Երեւանի կենտրոնում Խանջյան փողոցի վրա գործող JOSE համալիրը պատկանում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: «Ակնհայտ է, որ համալիրը վերջնական տեսքի է բերելու համար անհրաժեշտ է եղել ներդնել միլիոնավոր դոլարներ: Թե սանիկներից որ մեկն է այդ միլիոնները նվիրաբերել Սրբազան հորը, մնում է միայն գուշակել:

Հիշեցնենք, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը սերտ հարաբերություններ ունի «Հանրապետական» կուսակցության եւ հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որի հովանավորությամբ էլ, ըստ ամենայնի, կառուցվել եւ ընդյալնվում է JOSE-ն»,-գրում է թերթը:


Վերջերս շատ շփվեցի էս օբյեկտի հետ. փաստորեն էդ էլ ա Նավասարադյան սեփականություն::D

http://news.am/arm/news/68512.html

impression
20.07.2011, 12:26
Մայր աթոռի պարզաբանումները

Գարեգին Բ-ի` «Ես որեւէ գործ չունեմ լեռներում գտնվող վանքերի եւ եկեղեցիների հետ» արտահայտությունը, որի մասին հայտնել էր հուշարձանագետ Սամվել Կարապետյանի իր հարցազրույցներից մեկում, լայն հասարակական արձագանք է ստացել, գրում է NEWS.am-ը: Հուշարձանագետը հայտնել է, թե Կաթողիկոսն այդ արտահայտությունն արել է ոչ թե մի քանի օր առաջ Սանահինը փրկելու իր հորդորին ի պատասխան, այլ 2006 թվականին հանգուցյալ ճարտարապետ Արմեն Հախնազարյանի եւ Վեհափառի զրույցի ընթացքում, որին Կարապետյանը ներկա է եղել:

Այս առնչությամբ, «Չենք լռելու» նախաձեռնությունը նշում է.
«2006 թվականին, թե երեկ` խնդրի էությունը չի փոխվում. Կաթողիկոսը որեւէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի եւ եկեղեցիների հետ:
Ողջ գիշեր Facebook-ում թափ էր հավաքում Գարեգին Բ-ի արտահայտության կապակցությամբ սկիզբ առած բողոքի ալիքը: Բոլորը կենտրոնացան Կաթողիկոսի կերպարը, նրա լավ ու վատ գործերը վերլուծելու վրա, ինչը շեղեց ուշադրությունը «Չենք լռելու»-ի կողմից բարձրացված բուն խնդրից` UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված X դարի Սանահինի վանական համալիրի խայտառակ բարձիթողի վիճակից:
Երեկոյան Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյանը հանդես եկավ պարզաբանումներով, որոնք ոչ միայն չվերացրին բարձրացված հարցադրումները, այլեւ առաջ բերեցին նոր հարցեր»:

Վահրամ քահանա Մելիքյանը երեկ հայտարարել էր, որ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքը չի համապատասխանում իրականությանը եւ նրան մեղադրել էր անամոթության ու լկտիության մեջ: Բացի այդ, Մելիքյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողբալի վիճակում գտնվող Սանահինի վանական համալիրի վերականգնման համար միջոցներ չունի:

Facebook սոցիալական ցանցում բացվել է խումբ, ովքեր պահանջում են Գարեգին Բ-ի հրաժարականը:


աղբյուրը` http://top-news.am

Ապե Ջան
21.07.2011, 00:31
Ուղևորները կիմանան, թե երբ է գալու երթուղայինը

Մոտակա մի քանի օրերի ընթացքում Հայաստան կժամանի հատուկ սարքավորում, որի միջոցով կանգառում կանգնած ուղեւորները կկարողանան իմանալ, թե անհրաժեշտ փոխադրամիջոցը երբ կմոտենա։Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասել է «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» փոխտնօրեն Վահագն Ծատուրյանը։ Վերջինիս խոսքերով, նշված սարքավորումը Հայաստան կներմուծվի Ռուսաստանից: Փորձնական կարգով այդ սարքավորումը առայժմ կտեղադրվի միայն մեկ կանգառում։

«Ծրագրի հաջող ընթացքի դեպքում նման սարքավորումներ կտեղադրվեն նաեւ այլ կանգառներում» ,-ասել է Վահագն Ծատուրյանը, նշելով, որ կանգառը , ուր կտեղադրվի սարքավորումը, հայտնի կդառնա սարքավորումը բերելուց հետո միայն։

top-news.am

Հ.Գ Լավ է, էս հայերից չի: Տեսնես սրանով ո՞նց են փորձելու փող աշխատել:
Ասենք կնոպկա կլինի դրված, 100 դրամը կտեղադրես ու կիմանաս ինչքա՞ն ժամանակից ա գալու 74 համարի երթուղայինը: :D

Ձայնալար
21.07.2011, 09:49
Մի կանգառում են դնելու, հլը որ սա հերթական PR ակցիան ա, ոնց որ 5 հատ ավտոբուսի մեջ Wi-Fi -ը: Նենց որ փող չեն աշխատում, ինքնագովազդ են անում: :)

VisTolog
22.07.2011, 17:22
Որտեղի՞ց Մայր Աթոռին Toyota-ներ. պարզաբանում է Վեհափառի խոսնակը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Արմինֆո» գործակալության այն տեղեկատվությանը, թե միայն վերջին տարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանում ճապոնական Toyota կոնցեռնի ներկայացուցչություններից մեկում` Toyota-Yerevan ընկերությունում, ձեռք է բերել 309 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 7 ավտոմեքենա:

Տեր Վահրամի խոսքով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկամուտները հետևյալ կերպ են գոյանում՝ Մայր Աթոռի բյուջեի շուրջ 17–18 տոկոսը գոյանում է եկեղեցիներում իրականացվող մոմավաճառությունից, եկեղեցիների գանձանակներում արված նվիրատվություններից, նաև գրականության վաճառքից, իսկ մնացյալ գումարները գալիս են անհատ բարերարներից և ազգային կառույցներից ու կազմակերպություններից, որոնք իրենց նվիրատվությունն են անում Մայր Աթոռի գործունեության, հատկապես՝ առանձին ծրագրերի իրականացման համար։

Ինչ վերաբերում է Toyota-ներին, տեր Վահրամն ասաց. «Շուրջ երկու տարի առաջ ազգային բարերար Սամվել Կարապետյանի կողմից այդ մեքենաները նվիրաբերվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, և Մայր Աթոռը ինքը այդ գնումները չի կատարել, ուղղակի նվիրատվություն է կատարվել։ Հիշատակվող մյուս մեքենան՝ Toyota HiAce–ը, նվիրաբերել է Էջմիածին եկած հոլանդացի մի ուխտավոր, և Մայր Աթոռը որևէ միջոց դրա համար չի վատնել»։

«Բացի այդ՝ ծիծաղելի է մտածել, որ վեց հազար աշխատակից ունեցող հաստատության համար, ինչպիսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է, ունենալ մի քանի մեքենաներ, որոնք այսօր փողոցում երթևեկող մեքենաների համեմատ ճոխ չեն և զեխություն չեն... Այլևս գնահատականները Ձեզ եմ թողնում»,– հայտարարեց տեր Վահրամն՝ ավելացնելով, որ նվիրատվությունները մարդիկ կատարում են իրենց ցանկությամբ, և ինքը դրա մեջ որևէ անպատշաճություն չի տեսնում

Նա պատմեց, որ ինքը վերջերս Վրաստանում էր ու տեսել է, որ նախագահն անձամբ հոգևոր դասին բարձրակարգ մեքենաներ է նվիրաբերել։ Ինչ վերաբերում է Մայր Աթոռին, ապա, տեր Վահրամի խոսքով, մեքենաների պարկը մեծ թիվ չի կազմում։ «Այդ Տոյոտաներն են ու մի քանի խորհրդային տարիներին արտադրված մեքենաներ ու Վեհափառ Հայրապետին սպասարկող մեքենան»,– ասաց նա։

http://tert.am/am/news/2011/07/22/toyota-holysee


Տեր Վահրամի խոսքով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկամուտները հետևյալ կերպ են գոյանում՝ Մայր Աթոռի բյուջեի շուրջ 17–18 տոկոսը գոյանում է եկեղեցիներում իրականացվող մոմավաճառությունից, եկեղեցիների գանձանակներում արված նվիրատվություններից, նաև գրականության վաճառքից, իսկ մնացյալ գումարները գալիս են անհատ բարերարներից և ազգային կառույցներից ու կազմակերպություններից, որոնք իրենց նվիրատվությունն են անում Մայր Աթոռի գործունեության, հատկապես՝ առանձին ծրագրերի իրականացման համար։
:D


ՀԳ Կամաց-կամաց ես էլ եմ ուզում հոգևորական դառնամ…:))

Տենաս հրապարակի կլօրը ե՞րբա առնելու մեր կաթողիկոսը::D:D

Moonwalker
22.07.2011, 17:31
Որտեղի՞ց Մայր Աթոռին Toyota-ներ. պարզաբանում է Վեհափառի խոսնակը

Էսօր ազերիների մոտ էլ կարդացի (http://www.aze.az/news_svyatoy_echmiadzin_na_62766.html):

Skeptic
22.07.2011, 17:35
Էսօր ազերիների մոտ էլ կարդացի (http://www.aze.az/news_svyatoy_echmiadzin_na_62766.html):

Բայց կարո՞ղ ա` նորություն ա /անկախ կոնկրետ տվյալ դեպքի սկզբնաղբյուրից/: :esim

VisTolog
24.07.2011, 21:36
Ողջ աշխարհն այսօր քննարկում է սահմռկեցուցիչ տեսանյութը, որը նկարահանված է հնդկական Պատալպանի ջրվեժի մոտ: Տեսանյութում` երկու րոպեի ընթացքում խեղդվում է հինգհոգանոց ընտանիքը: Թե ինչ կարող էին անել ականատեսները` փրկելու համար ընտանիքի անդամների կյանքը, քննարկվում է ողջ աշխարհում:

Բարոյական խնդիր է առաջանում յուրաքանչյուր այսպիսի օպերատորի համար. նկարե՞լ տեսանյութը, թե՞ մասնակից դառնալ ողբերգությանը: Հնդիկ զբոսաշրջիկ Գուարավ Պատիդարը տեսանկարել է, թե ինչպես է անսպասելի ալիքը սպանում հինգ մարդու` այն քսանից, ովքեր որոշել էին վազելով կտրել նշանակվոր հնդկական ջրվեժի` Պատալպանի հունը:

Հնդիկ մահմեդականի ընտանիքը` Չհավի ազգանունով, մեկնել էր Պատալպանիի մոտ բացօթյա խնջույքի` նշելու ավագ դստեր` դիպլոմ ստանալը: Վերադառնալով տուն` տոնի բոլոր մասնակիցները սակավաջուր հունով վազում են հանդիպակաց ափ:

Սակայն այն պահին, երբ ուրախ հնդիկները կատակներով անցնում էին հանդիպակաց ափ, գետում երևաց մի մեծ ալիք, որը, ըստ երևույթին, լեռներում տեղացած անակնկալ, բայց տեղատարափ մի անձրևի հետևանք էր:

Առաջին տասնհինգը, արագ վազելով, անցնում է գետը, ապա աղջիկը հանկարծ որոշում է, որ չի ուզում թրջել իր ոտքերը և կանգ է առնում: Նրա հետևից կանգ է առնում նաև նրա եղբայրը` սպասելով ընտանիքի մյուս անդամներին:

Տեսանյութը դիտելիս պարզ է դառնում, որ եղբայրը կարող էր փրկվել, եթե կանգ չառներ ու վազելով անցներ գետը, սակայն նա որոշում է կանգ առնել:



http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=MBXhjKSn4h0

http://news.armeniatv.com/2011/07/%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%BC%D5%AF%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%B9-%D5%AF%D5%A1%D5%A4%D6%80%D5%A5%D6%80-%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D5%B2%D5%BB-%D5%B0%D5%B6%D5%A4%D5%AB%D5%AF-%D5%A8%D5%B6/

Ապե Ջան
28.07.2011, 00:23
Մեքսիկայում անհաջողակ խարդախին դատապարտել են 1955 տարվա ազատազրկման

Մեքսիկայում 1955 տարվա ազատազրկման դատապարտել են մի խարդախի, ով էժան ավտոմեքենաներ էր խոստացել իր համերկրացիներին, ինչի դիմաց նրանք պետք է տեղադրեին մեքենաներում նրա ֆիրմայի գովազդ:

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍԸ, ավելին քան 800 մարդու խաբած Լուիս Գոնսալեսը նաեւ պետք է 2.4 մլն դոլարի տուգանք վճարի: Հաճախորդները պետք է վճարեին «սկզբնական կապիտալ» 2 հազար դոլարի չափով եւ սպասեին իրենց «նվերին»:

Գրավիչ առաջարկը գայթակղել է 782 մարդու, ովքեր համբերատար սպասել են 3 տարի, մինչեւ հասկացել են, որ չեն ստանա իրենց մեքենաները, գրում է «Ավտոռամբլերը»:

Գործի ուսումնասիրությունը տեւել է 7 տարի: Դատավարության արդյունքը կալանքի ռեկորդային չափն է ու զգալի գումարը, որը Գոնսալեսը պետք է վճարի:

News.am

Adriano
29.07.2011, 14:49
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեւանի կենդանաբանական այգու տարածքը ապահովել է 10 Մբիթ/վրկ արագությամբ WiFi կապով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ սա կենդանաբանական այգու համար առաջադիմական քայլ է:

“Այս քայլով բարձրանում է նաեւ այցելուներին սպասարկելու մակարդակը: Քիչ են նման այգիները, որոնցում ցանկացած ոք կարող է մուտք գործել ինտերնետի լայնաշերտ տարածություն”,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

“Երբ ողջ այգու տարածքը համալրվի համացանցով, կգործի նաեւ ինտերակտիվ քարտեզը, որի միջոցով այցելուն կկարողանա ոչ միայն կողմնորոշվել տարածքում, այլեւ ստանալ հետաքրքրաշարժ տեղեկատվություն այգու եւ կենդանիների մասին”,-ասել է կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Նա տեղեկացրել է, որ սպիտակ սիրամարգների ազատավանդակում տեղադրվել է վեբ-տեսախցիկ, որը թույլ կտա կենդանիների խնամակալներին մշտապես հետեւել նրանց:

“Կենդանիների խնամակալություն” ծրագիրը թույլ է տալիս 20 000-100 000 դրամ նվիրատվություն իրականացնելով` խնամել ձեր սիրելի կենդանիներին:
Աղբյուր՝http://www.mediamax.am/am/news/society/1933/

Էշը պարապ չի մնա:)

VisTolog
29.07.2011, 15:20
“Այս քայլով բարձրանում է նաեւ կենդանիներին սպասարկելու մակարդակը: Քիչ են նման այգիները, որոնցում ցանկացած կենդանի կարող է մուտք գործել ինտերնետի լայնաշերտ տարածություն”,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

VisTolog
02.08.2011, 10:21
Հերթական «ինքնասպանությունը» բանակում. 19-ամյա զինվորի մահվան առթիվ քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

Հուլիսի 29-ին զորամասում ժամկետային զինծառայող Էդուարդ Ալավերդյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:Համաձայն քրեական գործի` 19-ամյա զինվորը մարտական հենակետում իրեն ամրակցված ինքնաձիգից վիրավորել է իրեն, ինչը հանգեցրել է նրա մահվանը:Նախարարի մամուլի քարտուղարը նշել է, որ այսօր` օգոստոսի 1-ին, ամենայն հավանականությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից կձերբակալվի զինվորին ինքնասպանության հասցնելու մեջ կասկածվող անձը:«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Էդուարդ Ալավերդյանը Հրազդան քաղաքից էր:Ավելի վաղ NEWS.am (http://news.am/)-ը հայտնել էր, որ հուլիսի 29-ին զինվոր է սպանվել Լեռնային Ղարաբաղի սահմանին:ԼՂ Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնից հայտնել էին, որ, ժամը 06:45-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Էդուարդ Սիմոնի Ալավերդյանը մարտական հենակետում ստացել է հրազենային գնդակային մահացու վիրավորում:
http://news.am/arm/news/69732.html

Tig
03.08.2011, 11:33
Վարդավառ ջան վարդավառ :)

Իրանում արգելվեց «ջրոցին» (http://tert.am/am/news/2011/08/03/iran/)
11:30 • 03.08.11

Իրանի իշխանություններն արգելել են քաղաքացիներին երկրի տարածքում զովանալու նպատակով միմյանց վրա ջուր լցնել։

Ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները, անցած շաբաթ մի խումբ քաղաքացիներ Թեհրանի «Ջրի և կրակի» զբոսայգում 38 աստիճան շոգին զովանալու նպատակով «ջրոցի» են խաղացել։ Այնուհետև «ջրոցիի» մասնակիցներն իրենց լուսանկարները տեղադրել են տարբեր սոցիալական ցանցերում, որն էլ բոլորովին դուր չի եկել Իրանի իշխանություններին, որովհետև «լուսանկարներում պատկերված կանանց և տղամարդկանց թրջված հագուստն ընդգծում է նրանց մարմինը, իսկ կանանց գլխաշորերը սահում են նրանց գլխից։

Թեհրանի ոստիկանապետ Հուսեին Սաջիդինյեն հայտարարել է, որ «ջրոցին» «հակասում է իսլամի արժեքներին և հասարակական կարգին» և քննադատել զբոսայգու տնօրինությանը։ Ոստիկանապետը տեղեկացրել է նաև, որ եթե նման բան կրկնվի, «ջրոցու» բոլոր մասնակիցները կձերբակալվեն և կպատժվեն։

Tert.am

Ռուֆուս
03.08.2011, 17:37
Վիլնյուսի քաղաքապետը զրահամեքենայով ջարդուփշուր է անում անօրինական տեղերում կայանված ավտոմեքենաները :)))

Քաղաքապետ Զուոկասը զրահամեքենայով անցնում է հեծանիվների համար նախատեսված կայանատեղում գտնվող Մերսեդեսի վրայով, մեքենայի սարսափահար տիրոջը բարևում, խորհուրդ տալիս մեքենան կայանել օրինական կայանատեղում, հետո ավլում է ապակիների բեկորները, նստում սեփական հեծանիվն ու գնում գործի :)))

Բա սենց քաղաքապետ չունենայի՞նք :))))


http://www.youtube.com/watch?v=V-fWN0FmcIU

John
03.08.2011, 17:48
Կզարմանայի, որ Ֆեռառիի վրայով անցներ)))

Chuk
03.08.2011, 18:26
Բա սենց քաղաքապետ չունենայի՞նք :))))
Տո ունեցել ենք: Ուղղակի ոչ թե ավտոների այլ մարդկանց վրայով էր անցնում :))
Իսկ եթե լուրջ, հա, խնդալու ա: Բայց պետք էր էս քաղաքապետին դատի տալ՝ ուրիշի գույքի ոչնչացման համար, գործից հեռացնել՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար: Օրե՞նքի խախտումով ա կայանել մեքենան... է... օրենքի տառին համապատասխան պատժեք: Շատ խորացա, բայց դե չի կարելի սենց բաներ:

John
04.08.2011, 17:30
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԵՐԸ ԿՍԿՍՎԵՆ 09:30-ԻՆ, ԿԱՎԱՐՏՎԵՆ 19:05-ԻՆ

Դասաժամերը փոխելու վերաբերյալ հայտարարությունը եղել է դեռեւս հուլիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից: Նրա խոսքով` մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերն ապակենտրոնացնելու եւ երթեւեկությունը թեթեւացնելու նպատակով ԿԳՆ-ն ընդառաջել է Երեւանի քաղաքապետի առաջարկին` իր ենթակայության տակ գտնվող բուհերում փոխել դասերը սկսելու ժամերը:

Ըստ Արմեն Աշոտյանի` այս փոփոխությունը կատարվել է առավոտյան ժամերին տրանսպորտային գերծանրաբեռնվածությունը ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետության մյուս քաղաքներում թեթեւացնելու համար:

Ըստ այդմ` 2011-2012 ուստարվա սեպտեմբերի 1-ից ԵՊՀ ուսանողները դասի կհաճախեն հետեւյալ ժամանակացույցով`

I հերթ

1-ին ժամ – 09:30-10:10
2-րդ ժամ – 10:15-10:55
3-րդ ժամ – 11:05-11:45
4-րդ ժամ – 11:50-12:30
5-րդ ժամ – 12:50-13:30
6-րդ ժամ – 13:35-14:15

II հերթ

7-րդ ժամ – 14:30-15:10
8-րդ ժամ – 15:15-15:55
9-րդ ժամ – 16:05-16:45
10-րդ ժամ – 16:50-17:30
11-րդ ժամ – 17:40-18:20
12-րդ ժամ – 18:25-19:05

աղբյուր՝ http://www.ysu.am

Ձայնալար
04.08.2011, 17:57
Տո ունեցել ենք: Ուղղակի ոչ թե ավտոների այլ մարդկանց վրայով էր անցնում :))
Իսկ եթե լուրջ, հա, խնդալու ա: Բայց պետք էր էս քաղաքապետին դատի տալ՝ ուրիշի գույքի ոչնչացման համար, գործից հեռացնել՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար: Օրե՞նքի խախտումով ա կայանել մեքենան... է... օրենքի տառին համապատասխան պատժեք: Շատ խորացա, բայց դե չի կարելի սենց բաներ:

Համաձայն եմ, հենց տեսածս պահին մտածեցի «էս ինչ եզություն ա»: Տուգանել կա, բան կա: Դե թեղ կարմիրի տակ անցնողներին էլ անձամբ բռնաբարի: Բայց դե շոու ա էլի: Մի օր ամբողջ աշխարհը իրան ցույց տվեց: Ու ասեց, որ սխալ տեղ կայանելը քխ ա: Էն մերսեդեսն էլ երևի ծանոթ մեկինն էր, ով փոխհատուցում կստանա:

Մանուլ
04.08.2011, 23:03
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԵՐԸ ԿՍԿՍՎԵՆ 09:30-ԻՆ, ԿԱՎԱՐՏՎԵՆ 19:05-ԻՆ


Ուֆ, ո՜նց եմ ներվայնացել... Մանկապարտեզը 8:30 ա, համալսարանը՝ 9:30, հիանալի է:

VisTolog
05.08.2011, 00:29
Խայտառակ տուրուդմփոց Ռոստովի դելֆինարիումում, ինչպես տեղեկացնում է Ռոսբալտ.ռու-ն անկարգ այցելուներին փորձում է ծեծել լկտի անվտանգության ծառայությունը, արդյունքը առավել քան զավեշտալի է, մի փոքր գինովցած այցելուները ովքեր տոնել էին Ռուսաստանի ՌԾՆ տոնը մի լավ քոթակ են տալիս դելֆինարիումի լկտի պահապաններին:


http://www.youtube.com/watch?v=xXCX2YfcOIE&feature=player_embedded

:D:D

Աղբյուր: (http://news.armeniatv.com/2011/08/%D5%AD%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF-%D5%BF%D5%B8%D6%82%D6%80%D5%B8%D6%82%D5%A4%D5%B4%D6%83%D5%B8%D6%81-%D5%BC%D5%B8%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BE%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%AC%D6%86%D5%AB%D5%B6/)

Tig
10.08.2011, 14:56
Խեղճ սերբեր... :))

Թուրքերը խաղադաշտում ոչխար են մորթել, սերբերը վախից հանդերձարան են վերադարձել (http://tert.am/am/news/2011/08/10/turk-football/)
14:25 • 10.08.11

Թուրքերը ֆուտբոլային հանդիպմանը ոչխար են զոհաբերել, ինչն ապշեցրել ու վախեցրել է սերբ ֆուտբոլիստներին։

Ինչպես գրում է թուրքական «Զաման» օրաթերթը, դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ Թուրքիայում «Սիվասփոր»–«Ռադ» ֆուտբոլային հանդիպման ժամանակ։

«Խաղը դեռ չէր սկսվել։ Երբ հանդերձարանից դուրս եկանք, տեսնենք՝ թուրքերը մի ոչխար են տանում։ Կարծեցինք՝ նրանց թիմի թալիսմանն է։ Մեկ էլ տեսնենք՝ ինչ–որ մեկը եկավ՝ ձեռքին մի մեծ դանակ ու մորթեց կենդանուն։ Իրականում շատ վախեցանք և հանդերձարան վերադարձանք»,– պատմել է Բելգրադի «Ռադ» ֆուտբոլային ակումբի խաղացողը։

«Երբ խաղը սկսվեց, խաղադաշտ վերադարձանք ու տեսնենք ինչ, թուրք ֆուտբոլիստների ձեռքերն ամբողջությմաբ արյան մեջ էին։ Ահավոր տեսարան էր։ Նման բան չէինք սպասում։ Այս ամենը շատ բացասական ազդեցություն ունեցավ խաղի ընթացքի վրա, որը մենք պարտվեցինք 4-1 հաշվով։ Այն, ինչ տեսա Թուրքիայում, երբեք չեմ մոռանա»,- պատմել է սերբ ֆուտբոլիստը։

Tert.am

My World My Space
10.08.2011, 15:16
Խեղճ սերբեր... :))

Թուրքերը խաղադաշտում ոչխար են մորթել, սերբերը վախից հանդերձարան են վերադարձել (http://tert.am/am/news/2011/08/10/turk-football/)
14:25 • 10.08.11

Թուրքերը ֆուտբոլային հանդիպմանը ոչխար են զոհաբերել, ինչն ապշեցրել ու վախեցրել է սերբ ֆուտբոլիստներին։

Ինչպես գրում է թուրքական «Զաման» օրաթերթը, դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ Թուրքիայում «Սիվասփոր»–«Ռադ» ֆուտբոլային հանդիպման ժամանակ։

«Խաղը դեռ չէր սկսվել։ Երբ հանդերձարանից դուրս եկանք, տեսնենք՝ թուրքերը մի ոչխար են տանում։ Կարծեցինք՝ նրանց թիմի թալիսմանն է։ Մեկ էլ տեսնենք՝ ինչ–որ մեկը եկավ՝ ձեռքին մի մեծ դանակ ու մորթեց կենդանուն։ Իրականում շատ վախեցանք և հանդերձարան վերադարձանք»,– պատմել է Բելգրադի «Ռադ» ֆուտբոլային ակումբի խաղացողը։

«Երբ խաղը սկսվեց, խաղադաշտ վերադարձանք ու տեսնենք ինչ, թուրք ֆուտբոլիստների ձեռքերն ամբողջությմաբ արյան մեջ էին։ Ահավոր տեսարան էր։ Նման բան չէինք սպասում։ Այս ամենը շատ բացասական ազդեցություն ունեցավ խաղի ընթացքի վրա, որը մենք պարտվեցինք 4-1 հաշվով։ Այն, ինչ տեսա Թուրքիայում, երբեք չեմ մոռանա»,- պատմել է սերբ ֆուտբոլիստը։

Tert.am

փաստորեն «Սիվասփոր»-ի վայրենությունից «Ռադ» են էղել... :))

Sophie
12.08.2011, 17:10
Առանց մեկնաբանությունների...

Կոմիտաս Փափազյան խաչմերուկի կրպակատերի սեփականության բռնազավթումը


http://www.youtube.com/watch?v=MddotnNKwSs&feature=share

Jarre
16.08.2011, 18:45
Հայկական ժամանակակից երախտագիտություն և գնահատանք.... :beee


Ջիվան Գասպարյանի հրավերը չեն ընդունել (http://news.am/arm/news/71054.html)

«Արամ Խաչատրյան» համերգասրահում երեկ Ջիվան Գասպարյանի համերգն էր: Ըստ կազմակերպիչների, համերգին հրավիրել էին կառավարության ողջ կազմին, ուժային կառույցների ղեկավարներին, սակայն նրանք հարկ չէին համարել «քյաբաբային զվարճությունները» փոխարինել հայ ավանդական երաժշտությամբ: Անգամ ՀՀ մշակույթի նախարարը ներկա չէր: Դահլիճում էին միայն մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը եւ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Աշոտ Աղաբաբյանը` թոռան հետ: Որոշ տեղեկությունների համաձայն, սա Ջիվան Գասպարյանի վերջին մենահամերգն էր` նա որոշել է թողնել մեծ բեմը:

Աղբյուր՝ News.am (http://news.am/arm/news/71054.html) և Հրապարակ.am (http://www.hraparak.am/2011/08/16/toxnel-mec-bemy/)

Jarre
25.08.2011, 15:29
Apple կորպորացիայի գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը հրաժարական է ներկայացրել.... :( (http://www.reuters.com/article/2011/08/24/us-apple-idUSTRE77N82K20110824)

Օգոստոսի 24-ին հրաժարական է ներկայացրել Apple-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը։

«Ես միշտ ասել եմ, եթե գա այն օրը, երբ ես այլևս ի վիճակի չեմ լինի կատարելու գլխավոր տնօրենի իմ պարտականությունները, ապա առաջինը ես դրա մասին կհայտնեմ։ Ցավոք սրտի այդ օրն եկավ», ասել է Սթիվ Ջոբսը իր հրաժարականի կարճ նամակում։

Նրան կփոխարինի Թիմ Քուքը՝ Apple-ի գլխավոր գործադիր տնօրենը։

Աղբյուր՝ reuters (http://www.reuters.com/article/2011/08/24/us-apple-idUSTRE77N82K20110824)

ՀԳ՝ նույնիսկ Apple-ի թշնամիները ազնվություն ունենալու դեպքում կխոստովանեն Սթիվ Ջոբսի մեծ ներդրումը տեխնոլոգիաների զարգացման բնագավառում, իսկ նրա օրոք ստեղծված Apple-ի ապրանքները պարզապես գնահատանքի և հիացմունքի են արժան։

Lianik
28.08.2011, 23:33
Վանաձորի Չերկասի 3/30 հասցեում հայտնաբերվել է տանտիրոջ` 1951 թվականին ծնված Սամվել Ղազարյանի դիակը: Նա մահացել է դեռևս վեց տարի առաջ, այսքան տարիներ մնացել բնակարանում, և երևի այդքան էլ կմնար, եթե աղջիկը` տունը վաճառելու նպատակով օրերս չվերադառնար Ռուսաստանի դաշնությունից, որտեղ նա մշտական բնակություն է հաստատել ամուսնանալուց հետո: Նա բնակարանի դուռը փակ է գտնում, կոտրում է այն, գտնում հոր կմախքը: Ղազարյանը խորհրդային տարիներին հաջողակ ֆուտբոլիստ է եղել, ապա մարզիչ, երկրաշարժից հետո խմելով է տարվել: Ընտանիքում մշտապես վեճեր, ծեծ ու ջարդ է եղել: Հարևանները պատմում են, որ հաճախ էր կինը փախչում, գալիս իրենց տները, որ փրկվի ամուսնու դանակի հարվածներից: Նա բաժանվել է ամուսնուց, երկու երեխաների հետ լքել նրան: Ս. Ղազարյանը 2005 թվականից քաղաքում չի երևացել, բայց նրա բացակայությունը չեն զգացել ոչ հարազատները, որ բազմաբնակարան շենքի հարևանները: Բոլորը խուսափել են հարբեցող հարևանի հետ շփումից: Վերջին անգամ նրան տեսել է բարեկամներից մեկը, ում Ղազարյանն ասել է, թե ընկերոջ հետ մեկնում է Ռուսաստան: Նա բնակվում էր իններորդ հարկում, մուտքում իրենից բացի ոչ ոք չի ապրում: Շենքում ասում են` տհաճ հոտ անընդհատ զգացել են, բայց մտքներով չի անցել, որ հարևանն է նեխում. Գարշահոտությունը վերագրել են կոյուղագծին. Շենքը հին է, կոյուղու և աղբի հոտը միշտ էլ գալիս է: Դեպքի մասին իմացել են այն բանից հետո, երբ Ղազարյանի աղջիկը Ոստիկաննության ուղեկցությամբ հայտվել է բնակարանում: Գործով զբաղվում է Վանաձորի քննչական բաժնի քննիչ Բարսեղ Մուրադյանը, նշանակված են փորձաքնություններ: Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
http://annyews.blogspot.com/2011/08/2005.html?spref=fb


http://www.hraparak.am/2011/08/28/manramasner/#.Tlp8fPdBJBJ.facebook

Tig
31.08.2011, 11:24
Էս ի՞նչ անասունությունա....:angry

Ինչ է կատարվում Վայքի ծննդատանը. ցնցող տեսանյութ (http://tert.am/am/news/2011/08/31/chenklrelu/)
11:46 • 31.08.11

Երկու օր առաջ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ահազանգ է ստացել Վայք քաղաքի բնակիչներից` քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում տիրող իրավիճակի մասին: Նախօրեին «Չենք լռելու»-ի ակտիվիստները մեկնել են ահազանգի հետքերով:

Ներկայացվող դեպքը պատահել է օրեր առաջ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղում բնակվող մի ընտանիքի հետ, սակայն, ինչպես պարզվել է, միակը չէ այդ շարքից: Օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխում մի կնոջ և սպասում բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Թե ինչ է պատահում հետո` «Չենք լռելու»-ի պատրաստած տեսանյութում պատմում են կնոջ հարազատները` Ավետիք Իխպիարյանը և Ծովինար Խաչատրյանը:

«Չենք լռելու»-ն տեսանյութում ներկայացվող փաստերի վերաբերյալ շտապ պահանջում է առողջապահության նախարարի պարզաբանումները:


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=4P1i6AggU-I

Tert.am

Ապե Ջան
31.08.2011, 11:37
Արա սրանք մարդասպան են:

armen9494
31.08.2011, 11:59
Տո անասունը որն ա...:angry
Ես ասում եմ, ազնիվ խոսք, ես էդ հիվանդի հարազատների տեղը լինեի, իմ ատամնեորվ էդ անասուն բժշկի կոկորդը կկռծեի, բառիս բուն իմաստով!!!

SSS
07.09.2011, 12:41
Խելագարվել կարելիա





Երեկ` սեպտեմբերի 6-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես Արարատի մարզից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել 34-ամյա Ռոզա Ալոյանը, ով բնակվում է Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան փողոցի 69 շենքում: Նա ոստիկաններին հայտնում է, որ սավանի միջոցով խեղդամահ է արել իր երկու տղա երեխաներին` 6-ամյա Վարդանին և 4-ամյա Հայկին:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (սպանություն):

Արդեն նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննությունները: Կատարվում է քննություն:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Արարատ քաղաքի նշված շենքի հարևանները, ովքեր չեն ցանկացել ներկայանալ, ֆոտոլրագրողին պատմել են, թե դեպքը մասնավորապես ինչպես է եղել:

Մայրը սկզբից տանը կախել է մեծ տղային. 6-ամյա Վարդանը փորձում է դիմադրություն ցույց տալ, որպեսզի մայրը չկախի իրեն: Սակայն մայրը ձեռքով փակում է մեծ որդու բերանը և կախում է նրան: Կախելուց հետո երկու ժամ տղան մնում է կախված վիճակում:

Այդ ընթացքում փոքր որդին` 4-ամյա Հայկը, ըստ հարևանների պատմածի, մորը խնդրել է. «Մա՛մ ջան, ինձ Վարդանի նման չկախես էլի, ինձ Վարդանի օրը չգցես», մայրն էլ պատասխանել է. «Չէ, բալա ջան, քեզ հետ ես նման բան չեմ անի»:

Սակայն 34-ամյա Ռոզան քիչ անց փոքր որդուն ևս կախում է, այս անգամ` տան ուրիշ հատվածում. 4-ամյա Հայկին մայրը ևս երկու ժամ թողնում է կախված վիճակում, ինչից հետո իջեցնում է որդիներին և պառկեցնում մահճակալի վրա` իրար կողք ու վերմակով ծածկում, ապա ինքը դուրս է գալիս տանից:

Հարևանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են նաև, որ Ռոզայի` մարդասպան մոր հայրը` Հակոբը, 1989 թվականին կացինով սպանել էր իր կնոջը` Շողիկ Ալոյանին, և սպանությունը տեղի է ունեցել ոսկու կորզիչ ֆաբրիկայի (զոդ) Բանավանում. Հակոբ Ալոյանը սպանության համար դատապարտվել էր երկար տարիների ազատազրկման:

Հարևանները հայտնել են նաև, որ երբ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի օպերատիվ-քննչական խումբը ժամանել է հանցագործության վայր և ներս է մտել տուն, ոստիկանական համազգեստով և քաղաքացիական հագուստով իրավապահներ, տեսնելով կատարվածը, բարձր ձայնով լաց են եղել:

Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են նաև, որ իրավապահները մարդասպան մոր տանը հայտնաբերել են մեծ քանակությամբ հոգևորական գրականություն` տարբեր աղանդների պատկանող:

Գագիկ Շամշյանը մարդասպանության մեկ դրվագ ևս է փոխանցում. կախելուց առաջ մայրը սեղանին է դրել մանկական Աստվածաշունչը, որը բացված է եղել այն էջը, որտեղ գրված է եղել. «Հիսուսը օրհնում է երեխաներին»:

աղբյուրը' armeniatv.com

VisTolog
07.09.2011, 12:50
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Արարատ քաղաքի նշված շենքի հարևանները, ովքեր չեն ցանկացել ներկայանալ, ֆոտոլրագրողին պատմել են, թե դեպքը մասնավորապես ինչպես է եղել:

Մայրը սկզբից տանը կախել է մեծ տղային. 6-ամյա Վարդանը փորձում է դիմադրություն ցույց տալ, որպեսզի մայրը չկախի իրեն: Սակայն մայրը ձեռքով փակում է մեծ որդու բերանը և կախում է նրան: Կախելուց հետո երկու ժամ տղան մնում է կախված վիճակում:

Այդ ընթացքում փոքր որդին` 4-ամյա Հայկը, ըստ հարևանների պատմածի, մորը խնդրել է. «Մա՛մ ջան, ինձ Վարդանի նման չկախես էլի, ինձ Վարդանի օրը չգցես», մայրն էլ պատասխանել է. «Չէ, բալա ջան, քեզ հետ ես նման բան չեմ անի»:

Սակայն 34-ամյա Ռոզան քիչ անց փոքր որդուն ևս կախում է, այս անգամ` տան ուրիշ հատվածում. 4-ամյա Հայկին մայրը ևս երկու ժամ թողնում է կախված վիճակում, ինչից հետո իջեցնում է որդիներին և պառկեցնում մահճակալի վրա` իրար կողք ու վերմակով ծածկում, ապա ինքը դուրս է գալիս տանից:

Նենց են պատմել, ոնցոր դրել նայում էին էդ ամեն ինչը: Ի՞նչ գիտեն, որ դիմադրությունա ցույց տվել, 2 ժամ կախածա թողել, մյուս երեխեն ինչա ասել, ինքը ինչա պատասխանել: Եթե էդքան բանը տեսել ու լսել են, ինչի՞ գլուխ էին, որ օգնության չեն հասել:

SSS
07.09.2011, 12:59
Նենց են պատմել, ոնցոր դրել նայում էին էդ ամեն ինչը: Ի՞նչ գիտեն, որ դիմադրությունա ցույց տվել, 2 ժամ կախածա թողել, մյուս երեխեն ինչա ասել, ինքը ինչա պատասխանել: Եթե էդքան բանը տեսել ու լսել են, ինչի՞ գլուխ էին, որ օգնության չեն հասել:
Էդ պահը ես էլ չեմ հասկանում, կարողա դռան հետևից են լսել

zanazan
07.09.2011, 13:10
Էդ պահը ես էլ չեմ հասկանում, կարողա դռան հետևից են լսել

կարող ա հետո ինքն ա մանրամասն խոստովանել?
ախպեր չգիտեմ, եքա էշ հալովս աչքերս լցրե նստել եմ գործի տեղը, յանիմ արտագաղթը քիչ ա, բանակում ու ավտովթարից մեռած ջահելները քիչ են, արդեն երեխա են սպանում...երբ թերթը բացում եմ զոհվել է 92 թվի ծնված ,94 թվի ծնված, հիմա ել 4 ու 6 տարեկան...

VisTolog
07.09.2011, 17:39
Ավիավթար ՌԴ-ում:


Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է այն տեղեկատվությունը, որ Յարոսլավլի շրջանում Як-42 ավիավթարի հետևանքով մահացել է 36 մարդ:
Ինչպես հաղորդում է Interfax.ru-ն, վթարը տեղի է ունեցել Յարոսլավլի Տուլոշնա օդանավակայանից 2 կմ հեռավորության վրա, նախնական տվյալներով ինքնաթիռում գտնվող 37 անձանցից 36-ը մահացել է:



ՀԳ Լոկոմոտիվ հոկեյի խումբն էր:

http://ria.ru/inquest/20110907/431863580.html

Meme
07.09.2011, 20:34
Խելագարվել կարելիա




աղբյուրը' armeniatv.com


Երեխեք էս ինչա կատարվում,էս ինչ դաժան են դարձել մարդիկ,ես զարմացած եմ,էնքան եմ լաց եղել,մարդու սիրտա կոտրվում,էս ինչեր են լինու՞մ...
էս կնոջը ուզում հոգեկան էլ լինի,ուզումա աղանդավոր պիտի դաժան պատժի ենթարկել,


կամ էլ էն բժիշկը,որ սպանելա և երեխային,և մորը,ո՞վա լսել դիմիդրոլ անալգին սրսկեն,բացվացքի ժամանակ,ու սպասեն,որովհետև ինչքան անգրագետ մարդ կա ընդունում են աշխատանքի....

Ես ցավում եմ,որ մեկա,էլի շարունակվելու են նման դեպքերը,ու էլի նման մարդկանց,ով ինչ ծանոթ ունենումա,առանց իմանալու մարդը գրագետա,սովորողա եղել,թե ոչ ընդուոնում են աշխատանքի....

Vaio
07.09.2011, 21:05
Նենց են պատմել, ոնցոր դրել նայում էին էդ ամեն ինչը: Ի՞նչ գիտեն, որ դիմադրությունա ցույց տվել, 2 ժամ կախածա թողել, մյուս երեխեն ինչա ասել, ինքը ինչա պատասխանել: Եթե էդքան բանը տեսել ու լսել են, ինչի՞ գլուխ էին, որ օգնության չեն հասել:

Մարդասպաննա պատմել:

Lianik
07.09.2011, 22:58
Էս ի՞նչ անասունությունա....:angry

Ինչ է կատարվում Վայքի ծննդատանը. ցնցող տեսանյութ (http://tert.am/am/news/2011/08/31/chenklrelu/)
11:46 • 31.08.11

Երկու օր առաջ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ահազանգ է ստացել Վայք քաղաքի բնակիչներից` քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում տիրող իրավիճակի մասին: Նախօրեին «Չենք լռելու»-ի ակտիվիստները մեկնել են ահազանգի հետքերով:

Ներկայացվող դեպքը պատահել է օրեր առաջ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղում բնակվող մի ընտանիքի հետ, սակայն, ինչպես պարզվել է, միակը չէ այդ շարքից: Օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխում մի կնոջ և սպասում բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Թե ինչ է պատահում հետո` «Չենք լռելու»-ի պատրաստած տեսանյութում պատմում են կնոջ հարազատները` Ավետիք Իխպիարյանը և Ծովինար Խաչատրյանը:

«Չենք լռելու»-ն տեսանյութում ներկայացվող փաստերի վերաբերյալ շտապ պահանջում է առողջապահության նախարարի պարզաբանումները:


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=4P1i6AggU-I

Tert.am

Նորածնի մահվան առնչությամբ քրեական գործ է հարուցվել
06.09.2011

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի ցուցումով այսօր Վայքի ծննդատանը պորտալարի եռակի հանգույցով եւ սուր թթվածնային քաղցով ծնված նորածնի մահվան առնչությամբ ոստիկանության Վայոց Ձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):

Սեպտեմբերի 4-ին Երեւանի Մուրացանի անվան համալսարանական հիվանդանոցում մահացած նորածնի ծնողները ծննաբերությունը ընդունող Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին են մեղավոր համարում կատարվածի մեջ:

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
:http://www.azatutyun.am/content/article/24318790.html:o:o:o

VisTolog
08.09.2011, 18:41
Երեկ` սեպտեմբերի 6-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում:


http://news.armeniatv.com/wp-content/uploads/2011/09/IMG0103A1.jpg



Ինչպես Արարատի մարզից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել 34-ամյա Ռոզա Ալոյանը, ով բնակվում է Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան փողոցի 69 շենքում: Նա ոստիկաններին հայտնում է, որ սավանի միջոցով խեղդամահ է արել իր երկու տղա երեխաներին` 6-ամյա Վարդանին և 4-ամյա Հայկին:
Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Սևան Քոչարյանի, օպեր գծով տեղակալ Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժանմունքում, բաժանմունքի պետ Անդրանիկ Մնացականյանի կողմից ստեղծվում է քննչական խումբ: Քննիչ Արթուր Ավետիսյանի կողմից, հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանություն):
Քննիչի որոշմամբ նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննությունները: Դեպքի վայրում է եղել նաև, Արարատի մարզի դատախազության, ավագ դատախազ Սարգիս Մալխասյանը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Արարատ քաղաքի նշված շենքի հարևանները, ովքեր չեն ցանկացել ներկայանալ, ֆոտոլրագրողին պատմել են, որ իրենք դեպքի վերաբերյալ որոշ խոսակցություններ են լսել հենց գիշերը, երբ այնտեղ են եղել մեծ թվով ոստիկաններ և բժիշկներ:
Նրանց խոսքերով մայրը սկզբից տանը կախել է մեծ տղային. 6-ամյա Վարդանը փորձում է դիմադրություն ցույց տալ, որպեսզի մայրը չկախի իրեն: Սակայն մայրը ձեռքով փակում է մեծ որդու բերանը և կախում է նրան: Կախելուց հետո երկու ժամ տղան մնում է կախված վիճակում:
Այդ ընթացքում փոքր որդին` 4-ամյա Հայկը, ըստ հարևանների պատմածի, մորը խնդրել է. «Մա՛մ ջան, ինձ Վարդանի նման չկախես էլի, ինձ Վարդանի օրը չգցես», մայրն էլ պատասխանել է. «Չէ, բալա ջան, քեզ հետ ես նման բան չեմ անի»:
Սակայն 34-ամյա Ռոզան քիչ անց փոքր որդուն ևս կախում է, այս անգամ` տան ուրիշ հատվածում. 4-ամյա Հայկին մայրը ևս երկու ժամ թողնում է կախված վիճակում, ինչից հետո իջեցնում է որդիներին և պառկեցնում մահճակալի վրա` իրար կողք ու վերմակով ծածկում, ապա ինքը դուրս է գալիս տանից:
Հարևանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են նաև, որ Ռոզայի` մարդասպան մոր հայրը` Հակոբը, 1989 թվականին ոսկու կորզիչ ֆաբրիկայի (ԶՈԴ) բանավանում, կացինով սպանել էր իր կնոջը` Շողիկ Ալոյանին, և սպանությունը տեղի է ունեցել, այն ժամանակ 10-ամյա Ռոզայի, նրա քույրերի և եղբոր՝ Հովհաննեսին ներկայությամբ, որն էլ մի քանի տարի առաջ ինքնասպան է եղել, բանտում: Հակոբ Ալոյանը սպանության համար դատապարտվել էր երկար տարիների ազատազրկման:
Հարևանները հայտնել են նաև, որ երբ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի օպերատիվ-քննչական խումբը ժամանել է հանցագործության վայր և ներս է մտել տուն, ոստիկանական համազգեստով և քաղաքացիական հագուստով իրավապահներ, տեսնելով կատարվածը, բարձր ձայնով լաց են եղել:
Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են նաև, որ իրավապահները մարդասպան մոր տանը հայտնաբերել են մեծ քանակությամբ հոգևորական գրականություն` տարբեր աղանդների պատկանող:
Գագիկ Շամշյանը ևս մեկ դրվագ է փոխանցում. սեղանին է դրված է եղել մանկական Աստվածաշունչը, որը բացված է եղել այն էջը, որտեղ գրված է եղել. «Հիսուսը օրհնում է երեխաներին»:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ մարդասպան մայրը մեծացել է Գավառի մանկատանը, իսկ մարդասպանության վայր դարձած բնակարանը պետական ծրագրով, որպես ծնողազուրկ ստացել է պետությունից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:

http://news.armeniatv.com/wp-content/uploads/2011/09/8.png
http://news.armeniatv.com/wp-content/uploads/2011/09/7.png


http://www.youtube.com/watch?v=A0zmOt1UCeo&feature=player_embedded

http://news.armeniatv.com/2011/09/մայրը-խեղդամահ-է-արել-իր-երկու-անչափահ/

Lianik
08.09.2011, 19:38
Շարունակելով նախորդ գրառման թեման`:(

ՀՀ Ոստիկանության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 6 ամյա Վարդան եւ 4-ամյա Հայկ Ալոյանների սպանության դեպքի առթիվ: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը ` տրամադրում ենք տեղեկատվություն` քրեական գործով 07.09.2011թ. դրությամբ պարզված հանգամանքների վերաբերյալ:

2011թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 23:45-ին, քաղաքացի Ռ.Ալոյանի՝ Արարատ քաղաքում գտնվող բնակարանում հայտնաբերվել են նրա որդիների՝ 6-ամյա Վարդան Ալոյանի եւ 4-ամյա Հայկ Ալոյանի դիակները` բռնության հետքերով: Նույն օրը` ժամը 01:00-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեխաների մայրը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Ալոյանը 2011թ. սեպտեմբերի 6-ին` առավոտյան, երեխաների հետ գնացել է խանութ, առեւտուր արել, ապա վերադարձել տուն եւ կերակրել նրանց: Մոր ներկայացրած պատճառաբանությամբ, իրեն միայնակ զգալով եւ իր կյանքը համարելով ավարտված, որոշել է խեղդամահ անել երեխաներին, ապա վերջ տալ նաեւ իր կյանքին: Այդ նպատակով նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, նա իրեն պատկանող շարֆը կապելով խոհանոցի դռան վերեւում գտնվող ջրատար խողովակին, դրա վրա արել է հանգույց եւ ավագ որդուն` Վ. Ալոյանին կախելով այդ հանգույցից` խեղդամահ է արել: Այնուհետեւ խոհանոցի պատին ամրացված կախիչից ամրացնելով սավանից պատրաստված մեկ այլ օղակ` դրանից կախել եւ խեղդամահ է արել նաեւ կրտսեր որդուն` Հ. Ալոյանին: Այս ամենից հետո երեխաների դիակները տեղափոխել է մահճակալի վրա, պառկել նրանց կողքին, սավանը փաթաթել իր պարանոցին եւ փորձել իրեն խեղդելով կյանքին վերջ տալ, սակայն չի կատարել իր մտադրությունը: Երեխաներին վերմակով ծածկել է եւ տանից հեռացել` ավտոբուսով մեկնելով Երեւան:

Նախաքննությամբ պարզվել են Ռ.Ալոյանի ընտանեկան կյանքին եւ ծնողներին վերաբերող մի շարք հանգամանքներ, որոնք մասամբ հրապարակում ենք՝ նկատի ունենալով հասարակական մեծ հնչեղությունը: Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ Ռ.Ալոյանի հայրը ընտանիքը լքել է, երբ նա դեռ եղել է մանկահասակ: Իսկ մայրը սպանվել է՝ կացնահարվել, 1989 թվականին այդ ընթացքում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Հակոբ Թադեւոսյանի կողմից: Շ.Ալոյանը շուրջ 7 տարի ապրել է մանկատանը, ապա սովորել «Էրեբունի» բժշկական քոլեջում, որն ավարտել է 1997 թվականին՝ ստանալով բուժքրոջ որակավորում: Որպես մանկատան սան` 2003 թվականին Արարատ քաղաքում նրան հատկացվել է նշված բնակարանը:

Ամուսնացել է Երեւան քաղաքի բնակիչ Գ.Խ.-ի հետ, որի հետ համատեղ կյանքի ընթացքում ունեցել է երկու որդի: Երեխաների հայրը պարբերաբար լքել է ընտանիքը, բնակվել առանձին, երեխաները մնացել են մոր խնամքին եւ նրանց կարիքները հոգալու համար, նախաքննության ունեցած տվյալների համաձայն, Գ.Խ-ն երբեմն օգնել է միայն գումարով: Ռ.Ալոյանը ստացել է նաեւ սոցիալական նպաստ: Արարատ քաղաքի պոլիկլինիկա ՊՓԲԸ-ի հոգեբուժական եւ նարկոլոգիական բաժանմունքում հաշվառված չէ:

Քրեական գործով նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են միջոցներ` դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու, այդ թվում երեխաների մոր՝ Ռ.Ալոյանի տված ցուցմունքները պարզելու ուղղությամբ: Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
http://7or.am/archives/71704

Նաիրուհի
09.09.2011, 04:18
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը նկարահանվել է տիեզերքիցNASA-ն հրապարակել է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության բացառիկ տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են այրվում Նյու Յորքի երկվորյակ շենքերը: Տեսանյութը նկարահանվել է ռուս տիեզերագնացներ Միխայիլ Տյուրինի և Վլադիմիր Դեժուրովի կողմից, ովքեր այդ օրը գտնվել են տիեզերքում: Նրանք հասկացել են, որ Երկրի վրա ինչ որ բան այն չէ և որոշել են նկարահանել այդ ամենը: Երբ առաջին շենքն այրվում էր, տիեզերագնացները սկսել են նկարահանումը, ինչի արդյունքում կարողացել են նկարահանել նաև երկրորդ ինքնաթիռի բախումը:

Հիշեցնենք, որ 10 տարի առաջ` սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ը ենթարկվեց իր պատմության մեջ աննախադեպ հարձակման: Զոհվեց ավելի քան 3000 մարդ:

Տեսանյութը՝ այստեղ (http://www.1in.am/arm/world_wusa_32801.html)

Firegirl777
09.09.2011, 09:22
Ոնց են էսպիսի մայրեր լինում, ինչպես կարելի է էդպիսի վայրենություն անել սեփական երեխաների հանդեպ, ազդված եմ ահավոր, սիրտս ճմլվեց կարդալուց

CactuSoul
09.09.2011, 16:22
Ոնց են էսպիսի մայրեր լինում, ինչպես կարելի է էդպիսի վայրենություն անել սեփական երեխաների հանդեպ, ազդված եմ ահավոր, սիրտս ճմլվեց կարդալուց
Դե մուտանտ աննասուններ լինում են… Բայց ասա՝ այ տխմար, այ նողկալի արարած, կյանքդ պրծած էիր համարում, ինքնասպան լինեիր, էդ երեխեքի ապրել-չապրելն էլ ի՞նչ կապ ուներ քեզ հետ: Էդ ախր նույնիսկ էգոիզմի դրսևորում չի, չգիտեմ էլ, թե ինչ ա:
Հայաստանում մահապատիժը վերացրել ե՞ն::think

Jarre
09.09.2011, 17:51
Գերմանական դատարանը պաշտպանեց Apple-ին Samsung-ի հետ պայքարում (http://www.tert.am/am/news/2011/09/09/apple-samsung/)

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի դատարանը վճիռ է կայացրել, որի համաձայն Samsung ընկերությանն արգելվել է ողջ երկրի տարածքում վաճառել Galaxy Tab պլանշետային համակարգիչները։ Նման պահանջ պարունակող հայցով դատարան դիմել էր ամերիկյան Apple ընկերությունը, տեղեկացնում է Բի–Բի–Սի–ն։

Ամերիկյան ընկերությունն արդեն առաջին անգամը չէ, որ փորձում է դատական կարգով ապացուցել, որ իր կորեական մրցակիցն ուղղակի կրկնօրինակում է իր արտադրանքը։ Samsung–ն իր հերթին հերքում է բոլոր մեղադրանքներն ու Apple-Ին մեղադրում հեղինակային իրավունքների խախտման համար։

Երկու ընկերությունների միջև դատական գործընթացներ են ընթանում նաև ԱՄՆ–ում, Ավստրալիայում և այլ երկրներում։

Աղբյուր՝ ԹԵՐԹ.am (http://www.tert.am/am/news/2011/09/09/apple-samsung/)

Jarre
09.09.2011, 17:59
Ազգը գժվում ա..... :o:o:o

Լոռու մարզում բռնաբարել են 80-ամյա կույսին (http://www.tert.am/am/news/2011/09/09/violence/)

Լոռու մարզում Արման անունով 22-ամյա մի տղամարդ բռնաբարել է 80-ամյա մի կնոջ։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին։

Բացի այդ, երիտասարդը նաև հափշտակել է կնոջ ոսկե ականջօղերն ու շղթան։ Ըստ լուրերի՝ Ռոզա անունով տարեց կինը երբեք ամուսնացած չի եղել. նա կույս էր։

Աղբյուր՝ ԹԵՐԹ.am (http://www.tert.am/am/news/2011/09/09/violence/)

My World My Space
09.09.2011, 18:08
Դե մուտանտ աննասուններ լինում են… Բայց ասա՝ այ տխմար, այ նողկալի արարած, կյանքդ պրծած էիր համարում, ինքնասպան լինեիր, էդ երեխեքի ապրել-չապրելն էլ ի՞նչ կապ ուներ քեզ հետ: Էդ ախր նույնիսկ էգոիզմի դրսևորում չի, չգիտեմ էլ, թե ինչ ա:
Հայաստանում մահապատիժը վերացրել ե՞ն::think

Ան, սկզբից ասեմ, որ որևէ կերպ չեմ արդարացնում, բայց իմացի, որ մանկատուն տեսած էրեխեն կյանքում, լսո՞ւմ ես, կյանքում իրա էրեխուն մանկատուն չի տանի...
Իսկ էդ թշվառը, քանի որ ինքը չէր ուզում ապեր, ու իրա էրեխեքին իրենից հետո մանկատանն էր պատկերացնում, իրա խելքով գտել էր ճիշտ ուղին:
Էս դեպքը մեկ անգամ ևս ապացուցում ա, որ հայաստանում մանկատները խեղում են մարդկանց....

Arpine
09.09.2011, 19:48
Դե մուտանտ աննասուններ լինում են… Բայց ասա՝ այ տխմար, այ նողկալի արարած, կյանքդ պրծած էիր համարում, ինքնասպան լինեիր, էդ երեխեքի ապրել-չապրելն էլ ի՞նչ կապ ուներ քեզ հետ: Էդ ախր նույնիսկ էգոիզմի դրսևորում չի, չգիտեմ էլ, թե ինչ ա:
Հայաստանում մահապատիժը վերացրել ե՞ն::think

Էտ արարածը (լեզուս էլ չի պտտվում մայր ասեմ) եթե նորմալ հոգեկան վիճակում լիներ էսպիսի բան չէր անի: Ուղղակի հավատս չի գալիս, որ գիտակցությունը տեղը մարդը կարող է նման բան անել::[

Vaio
09.09.2011, 22:23
Ըստ լուրերի՝ Ռոզա անունով տարեց կինը երբեք ամուսնացած չի եղել. նա կույս էր։

Լրագրողները որոշել են մի-քիչ զվարճանան:

Freeman
09.09.2011, 23:13
Լրագրողները որոշել են մի-քիչ զվարճանան:
Մի տեղ կարդացի, գրած էր «ըստ նախնական տվյալներ կույս էր»:

Vaio
10.09.2011, 11:41
Մի տեղ կարդացի, գրած էր «ըստ նախնական տվյալներ կույս էր»:

30 տարուց ավել էտ կինը ամուսնացած է եղել:

Freeman
10.09.2011, 14:00
30 տարուց ավել էտ կինը ամուսնացած է եղել:

Իմ մոտ էդ գրած լրագրողների մտավոր կարողությունների հետ կապված կասկածներ են առաջանում :think

Freeman
10.09.2011, 14:09
Լրագրողները որոշել են մի-քիչ զվարճանան:


Մի տեղ կարդացի, գրած էր «ըստ նախնական տվյալներ կույս էր»:


30 տարուց ավել էտ կինը ամուսնացած է եղել:


Իմ մոտ էդ գրած լրագրողների մտավոր կարողությունների հետ կապված կասկածներ են առաջանում :think

Ես էլ էդ հոդվածն էի փնտրում, փաստորեն ակումբում կար (http://www.akumb.am/showthread.php/26653-Քաղաքական-հումոր?p=2285838&viewfull=1#post2285838) :)

Ապե Ջան
17.09.2011, 02:23
Երեւանում բացվել է «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալը



http://www.youtube.com/watch?v=oPTUdVnpUKI&feature=player_embedded

Երեւանում սեպտեմբերի 16-ին բացվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալը։

Արարողությանը, որը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին, մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, օդանավակայանի կոնցեսիոներ, արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանը, հավատարմագրված երկրների դեսպաններ, բարձրաստիճան անձինք։ Արարողության սկզբում հնչել է Հայաստանի հիմնը:

Էդուարդո Էռնեկյանը շնորհավորել է բոլորին Հայաստանի համար կարեւոր իրադարձության կապակցությամբ, նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Արգենտինայի իշխանություններին նախագծի իրականացնմանն աջակցելու համար: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Տերմինալի բացման կապակցությամբ հայրապետական մաղթանքն է հղել նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Նշենք, որ նորակառույց տերմինալի մակերեսը 34 հազար քառ. մետր է: Կան կառավարական եւ վիպ-գործառնական սրահներ, նոր ավտոկանգառ` 20 հազար քառ.մետր տարածքով: Ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 160 միլիոն դոլար:

Համալիրը նախագծված է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, տարեկան 3,5 միլիոն ուղեւոր սպասարկելու հնարավորությամբ: Հարավային Կովկասում միակ միջազգային օդանավակայանն է, որ համապատասխանում է B վարկանիշին:

Նոր տերմինալում կավելացվի ուղեւորների գրանցման համար նախատեսված սեղանների քանակը 42-ն է, մեկ ուղեւորափոխադրիչի փոխարեն կգործեն երկուսը։

Նշենք, որ նոր տերմինալի շինարարությունն իրականացվել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի(EBRD), Զարգացման ասիական բանկի եւ Ներդրումների ու զարգացման գերմանական կորպորացիայի (DEG) միջեւ վարկային համաձայնագրի շրջանակներում։

Ընկերության սեփականատերը նյույորքյան հոլդինգային ընկերությունն է, որի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են արգենտինահայ հայտնի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանին։

News.am

VisTolog
17.09.2011, 21:44
Տրամաբանական շարունակությունը::))


Անժելա Սարգսյանի ինքնասպանության մասին լուրերը սուտ են
Այսօր երեկոյան լուրեր տարածվեցին, որ հոգեբուժարանում ինքնասպան է եղել “Ո՞ւր է իմ տղամարդը” սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանը:
Սակայն Henaran.am (http://henaran.am/)-ի հետ զրույցում նրա ազգականները հերքեցին՝ նշելով, որ “Անժելայի մոտ երբեք նման մտադրություն չի եղել”:
“Հլա ինքը մի քանիսին կհասցնի ինքնասպանության, ճշմարտությունը միշտ կհաղթի”,-հայտարարեցին նրանք: Ի դեպ, նրանք շեշտեցին, որ Անժելան երբեք նյարդահոգեբուժական դիսպանսերներում բուժում չի ստացել, եւ այս օրերին եւս չի դիմել հոգեբույժի օգնության:
Անժելան լծվել է առօրյա աշխատանքին եւ արդեն նկարահանվում է սերիլաներում:

Vaio
18.09.2011, 12:17
82 ամյա կնոջ բռնաբարությունը ու դրա շարունակությունը

Ալավերդիում տեղի ունեցած խայտառակ միջադեպի մասին մենք բազմիցս գրել ենք: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին ոստիկանության Թումանյանի բաժին էր դիմել Ալավերդի քաղաքի բնակչուհի, 82 ամյա Ռոզա Մինասյանը և հայտնել, որ նույն օրը իր բնակարան է ներխուժել անծանոթ մի երիտասարդ, ծեծի ենթարկել, թալանել ու վերջում բռնաբարել: Մենք գրել էինք նաև, որ ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել էր հանցագործության մեջ կասկածվող, նույն քաղաքի բնակիչ, 1991թ-ին ծնված Արման Ռամազյանը և խոստովանել, որ տվյալ արարքների հեղինակը հենց ինքն է:

Սակայն առերեսման ժամանակ Ռոզա Մինասյանը ոստիկաններին հայտնել էր, որ իր տուն այդ տղան չի ներխուժել և որ ինքը Արմանին չի ճանաչում, իսկ ահա Արման Ռամազյանն էլ մինչև վերջ պնդում է, որ ինքն է կատարել: Ալավերդիում շրջանառվող խոսակցությունների համաձայն, ոստիկանությունը պարզապես գործը ջարդել էր երիտասարդի գլխին, քանի որ նա նոր էր դուրս եկել բանտից, բազմիցս դատված է եղել ու այդպես շարունակ: Այդ կապակցությամբ մի քանի հարց ուղղեցինք Լոռու մարզի գլխավոր դատախազ Կարեն Շահբազյանին.

Պարոն Շահբազյան, Ալավերդիում ասում են, որ այդ տղան բացարձակ կապ չունի այս գործի հետ, ու որ ոստիկանությունը պարզապես սարքել է այդ տղայի գլխին: Ի դեպ, առերեսման ժամանակ տուժող կինը ևս չի ճանաչել այդ տղային, ինչպե՞ս կպարզաբանեք այս հանգամանքը.

Ձեռնարկված միջոցառումներով նույն օրը բերման ենթարկվեց 1990թ-ին ծնված Արման Ռամազյանը և խոստովանեց, որ այդ բռնաբարությունը և հափշտակությունը ինքն է կատարել: Մարզում հաստատված կարգի համաձայն հատկապես առանձնակի ծանր հանցագործություն կատարող անձանց հետ ես զրուցում եմ: Այդ տղայի հետ էլ եմ զրուցել: Արման Ռամազյանը ինձ մոտ պատմել է, թե ինչպես է կատարել հանցագործությունը, սակայն տուժողը առերեսման ժամանակ Արման Ռամազյանին չի ճանաչել և պնդել է, որ նա իրեն բռնաբարող երիտասարդը չի: Բացի այդ, կան նաև մի շարք այլ ապացույցներ, որոնք չեն հաստատել Արման Ռամազյանի ինքնախոստովանական ցուցմունքը: Չնայած որ Արման Ռամազյանը պնդում է, որ ինքն է ադ ամենի հեղինակը, իմ հանձնարարությամբ նա ազատ է արձակվել արգելանքից, նախաքննություն է գնում: Ազատ արձակելը սակայն չի նշանակում, որ Արման Ռամազյանը չի կատարել այդ հանցագործությունը, նախաքննության ավարտից հետո արդեն ամեն ինչ կպարզվի ու կտրվի իրավական գնահատական Արման Ռամազյանի գործողություններին: Բոլոր դեպքերում մինչև բավարար հիմքեր չլինեն անձին մեղադրելու, Արման Ռամազյանը թե հանցագործություն կատարող մեկ այլ անձ չի կարող դատապարտվել:

Պարոն դատախազ, այսինքն ոստիկանությունը չի՞ ստիպել Արմանին վիզ վերցնել չարածը

Եթե իրավապահ մարմինները կարող էին զոհ գտնել, ապա դրա կարիքն էլ չկար, քանի որ Արման Ռամազյանը ինքն իրեն փորձում էր զոհ դարձնել, բայց իրավապահ մարմինները չգնացին այդ քայլին, որովհետև անմեղ մարդ չի կարող դատապարտվել:

Հ.Գ Չնայած դատախազի այս խոսքերին, որ ոստիկանությունում չեն հավատացել Արման Ռամազյանի ինքնախոստովանական ցուցմունքներին ու նրան բաց են թողել, այդուհանդերձ, այս գործում բազմաթիվ հարցականներ կան, որոնց մասին ավելի ուշ:


Էդվարդ Արզումանյան, Լոռու մարզ
http://lragir.am/armsrc/pubcorr-lrahos53254.html

Freeman
18.09.2011, 12:45
82 ամյա կնոջ բռնաբարությունը ու դրա շարունակությունը


Ձեռնարկված միջոցառումներով նույն օրը բերման ենթարկվեց 1990թ-ին ծնված Արման Ռամազյանը և խոստովանեց, որ այդ բռնաբարությունը և հափշտակությունը ինքն է կատարել:
Ինձ թվում ա էս մասն էսպես պիտի լիներ՝ «Ձեռնարկված միջոցառումներով Արման Ռամազյանը խոստովանեց, որ այդ բռնաբարությունը և հափշտակությունը ինքն է կատարել: »

Vaio
18.09.2011, 13:56
Նենց տպավորությունա, որ տատին ղժումա սաղի վրա )))

Ռուֆուս
18.09.2011, 17:57
Չի ղժժում, օր ու գիշեր օրհնում ա էդ տղուն :))

Ապե Ջան
19.09.2011, 12:32
Լենինի մարմինը շարժվում է


http://www.youtube.com/watch?v=VriukEn0CVY&feature=player_embedded

Top-news.am

Meme
19.09.2011, 12:45
Լենինի մարմինը շարժվում է


http://www.youtube.com/watch?v=VriukEn0CVY&feature=player_embedded

Top-news.am

Բայց հիմա ամեն ինչը էնքան զարգացածա համակարգիչների հետ կապված,,ծրաագրերի,որ էս կարար սարքած լիներ

VisTolog
19.09.2011, 12:45
2009-ի ապրիլի վիդեոյա: Որ սենց անկապ բաները չմցնեն լուրերի մեջ, չի լինի::{

Ապե Ջան
19.09.2011, 12:49
Բայց հիմա ամեն ինչը էնքան զարգացածա համակարգիչների հետ կապված,,ծրաագրերի,որ էս կարար սարքած լիներ

Հա, ինչի չէր կարա: Սա մարդկանց երևակայության արդյունքնա, որ լուրերով տարածում են:

Meme
19.09.2011, 12:51
Հա, ինչի չէր կարա: Սա մարդկանց երևակայության արդյունքնա, որ լուրերով տարածում են:

Պարապ մարդիկ են էլի,ուրիշ հետաքրիր լուր չեն ունենցել,սա են տեղադրել

Rammstein
19.09.2011, 19:56
ՀԱՀ-ում դատարանն արգելափակել է չինական պահպանակների վաճառքը. դրանք չափազանց փոքր են աֆրիկացիների համար

Հարավաֆրիկյան դատարանն արգելափակել է չինական արտադրության 11 մլն պահպանակների ձեռքբերման պայմանագիրը, քանի որ արտադրանքի չափերը հարմար չեն աֆրիկացի տղամարդկանց համար:

Դատավոր Սուլետ Փոթերիլը բավարարել է Sekunjalo Investments Corporation-ի հայցը եւ արգելափակել է գործարքը` արձանագրելով, որ չինական պահպանակներն իսկապես փոքր չափերի են, բացի այդ արտադրված են ոչ համապատասխան նյութից եւ հավանության չեն արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, հաղորդում է AFP-ն:


News.am (http://news.am/arm/news/74548.html)


:D:D:D

Jarre
22.09.2011, 16:02
Արա՜, ես էլ ասում եմ՝ «տենաս խի՞ եմ էս մարդուն էտքան սիրում.... փաստորեն Ջոբսն էլ ա հայ..... :D »

ՀԳ՝ էտ որ ձեր տրամաբանական դատողությունը չմտցնեիք (ինքը հայ չի, իրա խորթ մերն ա հայ ու դա Սթիվին ընդհանրապես հայ չի դարձնոմ..... ) չէր լինի..... :beee


Սթիվ Ջոբսի մասին պատմող առաջին պաշտոնական գրքում հետաքրքիր մանրամասներ կան նրա հայազգի խորթ մոր մասին (http://tert.am/am/news/2011/09/22/stevejobs/)

2011թ. նոյեմբերին լույս կտեսնի ամերիկացի ինժեներ, ձեռնարկատեր, ամերիկյան Apple Inc կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Ջոբսի կենսագրությունը՝ iSteve: The Book of Jobs։ Գրքի հեղինակը ամերիկյան CNN հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն և ամերիկյան Time ամսագրի խմբագիր Ուոլթեր Այսաքսոնն է:

Ինչպես գրում է թուրքական Milliyet պարբերականը, գիրքը հետաքրքիր մանրամասներ է բացահայտելու Սթիվ Ջոբսի խորթ մոր մասին, որը, ինչպես ամիսներ առաջ հայտնել էինք, հայ է։

Սթիվ Ջոբսը ծնվել է 1955թ. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու փոքր քաղաքում։ Նրա կենսաբանական ծնողները Ջոանա Շիբլը և Աբդուլֆաթահ Ջոն Ջանդալին են (գաղթականներ են Սիրիայից)։ Ջոբսին, սակայն, մեկ շաբաթականից մեծացրել և դաստիարակել են ազգությամբ հայ Կլարան (ազգանունը՝ Հակոբյան) և ամերիկացի Փոլ Ջոբսերը։ «Իմ ծնողները նրանք են»,– ասում է Ջոբսը։

Թուրքական պարբերականը ընդգծում է, որ Կլարան ԱՄՆ է գաղթել (1915թ. ցեղասպանությունից հետո) Թուրքիայի Մալաթիա նահանգից։ Ըստ պարբերականի՝ գրքում ընդգծվում է, որ Կլարայի հայրը Լուիս Հակոբյանը, ծնվել է Մալաթիայում 1894թ. իսկ մայրր՝ Վիկտորյա Արթինյանը՝ 1894թ. Իզմիրում։

Նշենք, որ գիրքը լինելու է Ջոբսի առաջին պաշտոնական կենսագրությունը։ Ջոբսը մինչ այժմ իր անձնական կյանքը խիստ գաղտնի է պահել բոլորից։ Նրա կյանքի մասին պատմող գրքեր նախկինում էլ լույս են տեսել, սակայն դրանք ոչ պաշտոնական հրատարակություններ են եղել։ Ջոբսը մշտապես բոլորին խնդրել է «իր անձնական կյանքին չխառնվել»։

Աղբյուր՝ ԹԵՐԹ.ամ (http://tert.am/am/news/2011/09/22/stevejobs/)

Հայկօ
22.09.2011, 18:28
Ջհանդամին թե հայ չի :pardon:


:D

Jarre
23.09.2011, 04:17
Ջհանդամին թե հայ չի :pardon:


:D

Է, ջհանդամին :esim :))

VisTolog
23.09.2011, 12:16
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնեեց, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևանի վարչության և ոստիկանության Երևանի բոլոր բաժինների աշխատակիցները, օպերատիվ տվյալները իրացնելիս հայտնաբերել ու ձերբակալել են մի քանի անձանց, նրանց մոտ հայտնաբերվել է զենք, զինամթերք, դիմակներ, ինքնաձիքեր, ատրճանակներ: Այս պահին նրանցից մի քանիսին ոստիկանությունը հմուտ օպերատիվ աշխատանքի շնորհիվ վնասազերծել է, և տեղափոխել ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Նրանցից մի քանիսը դիմել էին փախուստի սակայն ոստիկանությունը նրանց փախուստը եվս կանխել է: Հայտնաբերվել է նաև Մերսեդես մակնիշի ավտոմեքենան, վնասված վիճակում, մեքենայի սրահում հայտնաբերվել է զենք զինամթերք, դիմակներ և այլն: Ֆոտոլրագրողը հայտնեց նաև, որ զինված խմբի ձերբակալության ոստիկանական գործողությունը ղեկավարում են, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղեակալ, գեներալ մայոր Հունան Պողոսյանը, Երևանի ոստիկանության պետ Ներսես Նազարյանը, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը: Այս պահին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց որ, արդեն ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ մեկնում են մի քանի հասցեներով քանի որ, հանցագործները վարձակալել են մի քանի բնակարաններ տարբեր հասցեներում: Ներգրավված են նաև ոստիկանության կինոլոգիական ստորաբաժանումը հատուկ վարժեցված շներով: Չի բացառվում որ վնասազերծված ու վնասազերծվող, ավազակախումբը հենց այն հանցավոր կազմակերպությունն է, որը վերջին ամիսների ընթացքում, մի շարք ավազակային հարձակումներ է գործել մի քանի պաշտոնյաների ու գործարարների առանձնատների վրա: Հավելյալ մանրամասները մի քանի րոպեից:
Հենց նոր ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը հայտնեց սենսացիոն մի նորություն՝ Երևանում անցկացված ոստիկանական խոշոր գործողությունից՝ հանցավոր խմբի կազմում է նաև պետական լուրջ պաշտոն զբաղեցնող, պաշտոնյաներից մեկի որդին: Որի անունը ֆոտոլրագրողը չհայտնեց նախաքննության շահերից ելնելով: Հիշեցնենք որ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևանի վարչության և ոստիկանության Երևանի բոլոր բաժինների աշխատակիցները, օպերատիվ տվյալները իրացնելիս հայտնաբերել ու ձերբակալել են մի քանի անձանց, նրանց մոտ հայտնաբերվել է զենք, զինամթերք, դիմակներ, ինքնաձիքեր, ատրճանակներ: Այս պահին նրանցից մի քանիսին ոստիկանությունը հմուտ օպերատիվ աշխատանքի շնորհիվ վնասազերծել է, և տեղափոխել ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Նրանցից մի քանիսը դիմել էին փախուստի սակայն ոստիկանությունը նրանց փախուստը եվս կանխել է: Հայտնաբերվել է նաև Մերսեդես մակնիշի ավտոմեքենան, վնասված վիճակում, մեքենայի սրահում հայտնաբերվել է զենք զինամթերք, դիմակներ և այլն: Ֆոտոլրագրողը հայտնեց նաև, որ զինված խմբի ձերբակալության ոստիկանական գործողությունը ղեկավարում են, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղեակալ, գեներալ մայոր Հունան Պողոսյանը, Երևանի ոստիկանության պետ Ներսես Նազարյանը, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը: Այս պահին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց որ, արդեն ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ մեկնում են մի քանի հասցեներով քանի որ, հանցագործները վարձակալել են մի քանի բնակարաններ տարբեր հասցեներում: Ներգրավված են նաև ոստիկանության կինոլոգիական ստորաբաժանումը հատուկ վարժեցված շներով: Չի բացառվում որ վնասազերծված ու վնասազերծվող, ավազակախումբը հենց այն հանցավոր կազմակերպությունն է, որը վերջին ամիսների ընթացքում, մի քանի ավազակային հարձակումներ է գործել մի քանի պաշտոնյաների ու գործարարների առանձնատների վրա:

Հենց նոր ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը հայտնեց սենսացիոն մի նորություն՝ Երևանում անցկացված ոստիկանական խոշոր գործողությունից՝ հանցավոր խմբի կազմում է նաև պետական լուրջ պաշտոն զբաղեցնող, պաշտոնյաներից մեկի որդին: Որի անունը ֆոտոլրագրողը չհայտնեց նախաքննության շահերից ելնելով: Հիշեցնենք որ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևանի վարչության և ոստիկանության Երևանի բոլոր բաժինների աշխատակիցները, օպերատիվ տվյալները իրացնելիս հայտնաբերել ու ձերբակալել են մի քանի անձանց, նրանց մոտ հայտնաբերվել է զենք, զինամթերք, դիմակներ, ինքնաձիքեր, ատրճանակներ: Այս պահին նրանցից մի քանիսին ոստիկանությունը հմուտ օպերատիվ աշխատանքի շնորհիվ վնասազերծել է, և տեղափոխել ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Նրանցից մի քանիսը դիմել էին փախուստի սակայն ոստիկանությունը նրանց փախուստը եվս կանխել է: Հայտնաբերվել է նաև Մերսեդես մակնիշի ավտոմեքենան, վնասված վիճակում, մեքենայի սրահում հայտնաբերվել է զենք զինամթերք, դիմակներ և այլն: Ֆոտոլրագրողը հայտնեց նաև, որ զինված խմբի ձերբակալության ոստիկանական գործողությունը ղեկավարում են, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղեակալ, գեներալ մայոր Հունան Պողոսյանը, Երևանի ոստիկանության պետ Ներսես Նազարյանը, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը: Այս պահին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց որ, արդեն ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ մեկնում են մի քանի հասցեներով քանի որ, հանցագործները վարձակալել են մի քանի բնակարաններ տարբեր հասցեներում: Ներգրավված են նաև ոստիկանության կինոլոգիական ստորաբաժանումը հատուկ վարժեցված շներով: Չի բացառվում որ վնասազերծված ու վնասազերծվող, ավազակախումբը հենց այն հանցավոր կազմակերպությունն է, որը վերջին ամիսների ընթացքում, մի քանի ավազակային հարձակումներ է գործել մի քանի պաշտոնյաների ու գործարարների առանձնատների վրա:

news.armeniatv.com


http://lragir.am/upld_img/131676119799.JPG

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Երեւանում վնասազերծված հանցավոր խմբի մեջ կա նաեւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի որդի: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:


Հիշեցնենք, որ խումբը վնասազերծվել է այսօր, ոստիկանության ստորաբաժանումների գործողությունների շնորհիվ: Ենթադրվում է, որ վնասազերծվածն այն խումբն է, որը վերջին ամիսներին ավազակային հարձակման էր ենթարկում նախկին ու ներկա պաշտոնյաների բնակարանները, ծեծում եւ նվաստացնում նրանց:

lragir.am

Մյասնիկյան պողոտայում վնասազերծված հանցավոր խմբի անդամներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է (ֆոտո)

http://news.am/pic/news/75189.jpg


Այսօր` սեպտեմբերի 23-ի առավոտյան, Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից վնասազերծված, ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբի անդամներից մեկն, ըստ NEWS.am (http://news.am/)-ի ունեցած նախնական տեղեկությունների, Հայաստանի բարձրաստիճան մի պաշտոնյայի` ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդին է:Նշենք, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Այն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում, ավազակախմբի անդամներին բռնել են:Ավելի վաղ NEWS.am (http://news.am/)-ը հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից ծանր հանցագործությունների (http://news.am/arm/news/75182.html) մեջ կասկածվող ավազակախմբին վնասազերծելու գործողության ժամանակ մարդ է մահացել: Արդեն հայտնի է, որ ոստիկանները հետապնդել են հանցագործներին, որոնց կարողացել են լոկալիզացնել մինչեւ գազանանոց ընկած հատվածում: Հանցագործներից մեկը փորձել է Mercedes մակնիշի 60 ՕՕ 086 մեքենայով փախչել, սակայն շրջվել է ժայռից եւ տեղում մահացել: Ի դեպ, ոստիկանները մեքենայից հրազեն են հայտնաբերել: NEWS.am (http://news.am/arm/)-ի ոստիկանությունում ունեցած աղբյուրների փոխանցմամբ, ենթադրվում է որ խոսքն այն ավազակախմբի մասին է, որը կապ ունի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում վերջին շրջանի ամենաաղմկահարույց ավազակային հարձակումների հետ: Մասնավորապես, ըստ տեղեկությունների, այս ավազակախմբի հետ է կապվում այս տարվա հունիսի սկզբին «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանի տան վրա ավազակային հարձակումը (http://news.am/arm/news/75185.html): Նույն ձեռագրով է կատարվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի վրա ավազակային հարձակումը:Նախնական տեղեկություններով, մահացածը 30-35 տարեկան տղամարդ է, անունը Սերոբ:Ավելի վաղ NEWS.am (http://news.am/arm/)-ը հայտնել էր, որ արդեն մի քանի ժամ է, որ ոստիկանները փակել են Մյասնիկյան պողոտան եւ ստուգում են անցնող բոլոր մեքենաները: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նշված տարածքում ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց վնասազերծելու գործողությունն է ընթանում։

news.am

Մյասնիկյանի պողոտայում առավոտից երթևեկությունը կաթվածահար է: Ճանապարհին դիակ է ընկած, նաև ջախջախված մեքենա: Մեր ունեցած տեղեկություններով, իրականացվել է ծանր հանցագործների վնասազերծման գործողություն: Ականատեսների վկայությամբ, փախչելով ոստիկանների հետապնդումից` նրանցից մեկը փորձել է մեքենայով կտրուկ շրջադարձ կատարել և շրջվել է: Մյուսին բերման են ենթարկել: Մանրամասները ճշտվում են:
Մեր ունեցած տեղեկություններով՝ վնասազերծված հանցագործներն այն հանցախմբի (http://www.tert.am/am/news/2011/08/23/bandaarm/)անդամներն են, որոնք վերջին շրջանում ավազակային հարձակումներ էին իրականացնում Երևանի տարբեր շրջաններում։

tert.am

VisTolog
23.09.2011, 14:44
Ըստ շրջանառվող լուրերի, Մյասնիկյան պողոտայում վնասազերծված ավազակախմբի անդամները հնարավոր է` բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ են:
Որոշ տեղեկություններով, հանցախմբի անդամներն են դատավոր Տիգրան Սահակյանի որդին, ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթևոսյանի որդին կամ եղբորորդին և նախարարներից մեկի որդին:
Տեղեկություներ կան, որ միջադեպը կապ ունի հանցավոր խմբի գործունեության բացահայտման հետ, որը վերջին շրջանում Հայաստանի պաշտոնատար անձանց տների վրա ավազակային հարձակումներ էր իրականացնում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդում է, որ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևանի վարչության և ոստիկանության Երևանի բոլոր բաժինների աշխատակիցները օպերատիվ տվյալները իրացնելիս հայտնաբերել ու ձերբակալել են մի քանի անձանց, նրանց մոտ հայտնաբերվել է զենք, զինամթերք, դիմակներ, ինքնաձիգներ, ատրճանակներ:
Շամշյանը հայտնում է, որ նրանցից մի քանիսին ոստիկանությունը վնասազերծել է և տեղափոխել ԿՀԴՊ: Մի քանիսը դիմել էին փախուստի, սակայն ոստիկանությունը նրանց փախուստը ևս կանխել է: Հայտնաբերվել է նաև Մերսեդես մակնիշի ավտոմեքենան, վնասված վիճակում, մեքենայի սրահում հայտնաբերվել է զենք, զինամթերք, դիմակներ և այլն: Ականատեսների վկայությամբ, փախչելով ոստիկանների հետապնդումից` նրանցից մեկը վերը նշված մեքենայով փորձել է կտրուկ շրջադարձ կատարել, շրջվել է և ընկել բարձրությունից:
Թե կոնկրետ քանի մարդ է սպանվել գործողության ժամանակ, ինչպես նաև նրանց ինքնությունը ոստիկանությունն առայժմ չի բացահայտում: Գործողությունը դեռ շարունակվում է:
Առավոտյան մի քանի ժամ շարունակ ոստիկանները փակել էին Մյասնիկյան պողոտան և ստուգում էին անցնող բոլոր մեքենաները: Ոստիկանությունից տեղեկացնում էին միայն, որ այդ տարածքում ծանր հանցագործության մեջ կասկածվող անձանց վնասազերծելու գործողությունն էր ընթանում։


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=3LFgoIlXbZY


http://tert.am/am/news/2011/09/23/band/

Ripsim
23.09.2011, 14:56
82 ամյա կնոջ բռնաբարությունը ու դրա շարունակությունը

Մենք գրել էինք նաև, որ ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել էր հանցագործության մեջ կասկածվող, նույն քաղաքի բնակիչ, 1991թ-ին ծնված Արման Ռամազյանը և խոստովանել, որ տվյալ արարքների հեղինակը հենց ինքն է:


Ձեռնարկված միջոցառումներով նույն օրը բերման ենթարկվեց 1990թ-ին ծնված Արման Ռամազյանը և խոստովանեց, որ այդ բռնաբարությունը և հափշտակությունը ինքն է կատարել:


Հետաքրքիր է, իրականում Արման Ռամազյանը 1991 թե 1990 թիվ է?:think

Skeptic
24.09.2011, 23:29
Առողջ գիտական հաղորդակցությունը խթանելուն զուգընթաց պետք է պայքարել հայամոլական գիտության դեմ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հայագետ լեզվաբան, Լեյդենի համալսարանի դասախոս (PhD 2008) Հրաչ Մարտիրոսյանը:

-Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում գիտության և կրթության զարգացման մակարդակը:

-Ես, բնականաբար, կսահմանափակվեմ իմ բնագավառով՝ հայագիտությամբ, որն այժմ անմխիթար վիճակում է: Խոսքը հատկապես հայոց լեզվի պատմության ու համեմատաբանության մասին է: Այս մասնավորեցումը պայմանավորված է ոչ միայն իմ մասնագիտական նախասիրությամբ, այլև այն հանգամանքով, որ հայագիտությունն այժմ սպառնալից արագությամբ հեղեղվում է հայոց լեզվի ու մշակույթի և առհասարակ հայ ժողովրդի ծագմանն ու հարակից հարցերին առնչվող հակագիտական «տեսություններով», որոնք ամրապնդելու համար, պատմական փաստաթղթերի բացակայության պայմաններում, ստիպված են լինում դիմել լեզվաբանական «քյանդրբազությունների»: Պատճառն այն արմատապես սխալ մտայնությունն է, թե լեզվաբանությունը ճշգրիտ օրենքներ չունեցող գիտություն է, որտեղ հեշտորեն կարող են մանևրել լեզվաբանության մեջ չմասնագիտացած, բայց վառ երևակայություն ունեցող մարդիկ, և թե բառերը կարելի է կամայականորեն ստուգաբանել, ավելին՝ իրենց «տեսություններն» ամրապնդող բառեր ու տեղանուններ կարելի է… հորինել և դրանց վրա սարքել ավազե դղյակներ (բավական է հիշել Քարահունջն ու Պորտասարը, որոնց մասին հանգամանորեն գրել եմ համացանց դրված իմ հոդվածում):

Ապշեցուցիչն այն է, որ այս ամենը ներկայացվում է ոչ թե համեստ ու զգուշավոր վարկածների տեսքով, այլ այնպես, կարծես դրանք հաստատված ճշմարտություններ են, և դրանք հերքող կամ անտեսող գիտնականները հայ ժողովրդի թշնամիներն են ու թուրքական գործակալներ: Սա չափազանց անհեթեթ և վտանգավոր մտայնություն է, որն աստիճանաբար թափանցում է ակադեմիական և, որ ամենասարսափելին է, նույնիսկ կրթական ոլորտներ: Գիտական տեսակետներն արդեն հաճախ գնահատվում են ոչ թե ըստ փաստարկվածության և բարեխղճության աստիճանի, այլ՝ «ազգանպաստության»: Երբ լեզվաբանական տարրական գիտելիքներ չունեցող մի ֆիզիկոս ամենագետի ինքնավստահ կեցվածքով հանդես է գալիս հայոց այբուբենը (sic!) աշխարհի լեզուների մայր ներկայացնող տգետ տեսակետով, ապա սա ընդունվում է դափնիներով, և այս առթիվ խանդավառ միջոցառում է կազմակերպվում մի ավագ դպրոցում, ընդ որում ոչ ոքի չի հետաքրքրում, թե ինչի վրա է հիմնվում այս տեսակետը. կարևոր է միայն այն, որ դա «ազգանպաստ» է և սնուցում է մեր ազգային սնապարծությունը:

Սա երիտասարդ սերնդին հիմնազուրկ ու ֆանտաստիկ գաղափարներով սնող և նրա բանականությունը բթացնող արատավոր մտայնություն է. առանց այն արմատախիլ անելու անհնար է խոսել Հայաստանում առողջ մտածող երիտասարդ սերունդ դաստիարակելու, հետևաբար նաև՝ գիտության ու կրթության նորմալ զարգացման մասին: Սակայն այս հարցերով լրջորեն մտահոգված և նշված «տեսությունների» դեմ ակտիվորեն պայքարող լուրջ ու կոմպետենտ լեզվաբաններ գրեթե չկան: Եվ առհասարակ, իմ կարծիքով, համեմատական լեզվաբանությունը Հայաստանում ծանր կացության մեջ է:

-Սփյուռքը ի՞նչ ձևաչափերով կարող է մասնակցել, նպաստել այդ գիտական ու կրթական գործընթացների կարգավորմանը Հայաստանում:

-Դժվար հարց է: Նախ անհրաժեշտ է հաստատել առողջ հաղորդակցություն Հայաստանի և Սփյուռքի հայագիտական ուժերի միջև, որոնք, սակայն, համախմբվելու փոխարեն, ավելի են սաստկացնում վերջին տարիներին ստեղծված առճակատումը: Հայաստանյան հայերենագետները քիչ չափով են տեղեկանում «դրսի» հայագիտական և համեմատաբանական / հնդեվրոպաբանական աշխատանքներին. այն պատճառաբանությունը, թե գիտական գրականություն Հայաստան չի հասնում, զգալի մասով չափազանցված ինքնարդարացում է. իրական պատճառներն են, հաճախ, ծուլությունը, հետամնացությունը, օտար լեզուների չիմացությունը (սա, իհարկե, բոլոր հայագետներին չի վերաբերում): Բավական է նշել, որ հայաստանյան շատ լեզվաբաններ հնդեվրոպական իրողությունների մասին գրելիս և վերակազմվող բառաձևերը ներկայացնելիս հղում են հիմնականում միայն Գամկրելիձեի և Իվանովի գրքին՝ առանց նույնիսկ տեղյակ լինելու կամ հաշվի առնելու, որ այդ հանրահայտ գրքում գործածվող հնչույթաբանական համակարգը չի ընդունվում հնդեվրոպաբանների ճնշող մեծամասնության կողմից, և որ գոյություն ունեն նաև Էռնու/Մեյեի, Պոկոռնու, Ֆրիսկի, Ֆրենկելի, Սեմերենյիի, Մայրհոֆերի և այլոց աշխատությունները, որոնք Հայաստանում, անկասկած, մատչելի են. ես դրանցից օգտվել եմ դեռ «մութ ու ցուրտ» 1990-ականներին, երբ ամբողջ աշխատավարձս բավականացնում էր միայն Կիրովականից Երևան գնալու և այնտեղի հարուստ գրադարաններից մի երկու օր օգտվելու համար:

Սփյուռքի հայագետներն էլ, իրենց հերթին, հաճախ են թերագնահատում կամ անտեսում հայաստանյան գիտնականների աշխատանքները: Մի կողմից այստեղ խոսում է հայաստանյան շատ հայագետների ոչ պրոֆեսիոնալության և/կամ քիչ թե շատ ընդգծված «հայակենտրոնության» նկատմամբ «դրսի» գիտնականների սուր (երբեմն՝ չափազանցված) հակազդեցությունը, որը հաճախ հանգեցնում է նույնիսկ մեր ամենալուրջ լեզվաբանների աշխատանքների անթույլատրելի անտեսմանը, իսկ մյուս կողմից էլ՝ կրկին անբարեխղճությունն ու անտեղյակությունը: (Այստեղ նույնպես, իհարկե, չի կարելի ընդհանրացումներ անել. լեյդենյան հայագետ պրոֆ. Վայտենբերգը, օրինակ, միավորում է բազմաթիվ լեզուների ու գիտական մեթոդաբանության իմացությունն ու հայաստանյան հայագիտության նվաճումներին քաջատեղյակությունը): Ես դեպքեր գիտեմ, երբ օտարազգի հանրահայտ ու իսկապես արժեքավոր հայագետներ հատուկ հոդվածներ են հրատարակել հայերեն այս կամ այն բառի ստուգաբանական վերլուծության վերաբերյալ, որտեղ հանգել են մի շարք եզրակացությունների՝ առանց ստուգելու կամ հիշատակելու ստուգաբանական ուսումնասիրությունների հիմքերի հիմքը՝ Աճառյանի «Արմատական բառարանը», այնինչ վերջինս, դեռ տասնամյակներ առաջ, ընդամենը մի քանի նախադասությամբ արդեն արծարծել է այդ հարցերը և հանգել այդ նույն եզրակացություններին:

Առողջ գիտական հաղորդակցությունը խթանելուն զուգընթաց անհրաժեշտ է միացյալ ուժերով պայքարել հայամոլական գիտության դեմ և ակադեմիական գրականությունը, համացանցն ու եթերը մաքրել հայոց լեզուն ու հայ մշակույթը տիեզերքի կենտրոնում տեղադրող զառանցական գաղափարներից: Մյուս կողմից էլ անհրաժեշտ է խուսափել մյուս ծայրահեղություններից և հայագիտության ամենավիճահարույց խնդիրների (հայ պատմիչների արժանահավատության, Հայկական լեռնաշխարհում հայալեզու տարրի առկայության ժամանակագրության և այլն) ուսումնասիրությունները տեղափոխել ավելի հավասարակշռված ու ողջամիտ ասպարեզ:


Սփյուռքի օժանդակությունը կարող է լինել նաև ավելի կոնկրետ ու նյութական: Իմ համոզմամբ՝ հայ և համեմատական լեզվաբանությունը ոտքի կանգնեցնելու և հայերենագիտության հրատապ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է Հայաստանում ստեղծել լեզվաբանական այնպիսի դպրոց, որը կհամապատասխանի գիտական ու կրթական միջազգային չափանիշներին: Սա իմ կյանքի մեծագույն նպատակն է, որ հույս ունեմ իրագործել Սփյուռքի և Հայաստանի նյութական և մարդկային ռեսուրսների համադրմամբ:


-Սփյուռքի իմացական ներուժը կիրառելի՞ է մեզ համար:

-Անշուշտ: Սփյուռքի գիտական ուժերը կարող են մեծապես նպաստել հայ(երեն)ագիտության զարգացմանն ու առողջացմանը՝ գործի դնելով հայաստանյան գործընկերների նկատմամբ ունեցած իրենց առավելությունները, որոնք են՝ շատ լեզուների (հաճախ նաև՝ գիտական ավելի ճիշտ մեթոդաբանության) իմացություն, գիտական գրականության առավել լիարժեք տեղյակություն և այլն: Հասկանալի է, որ հայաստանյան գիտնականներն էլ իրենց առավելություններն ունեն, օրինակ՝ հայերենի բարբառագիտական ու բանահյուսական նյութերի ավելի ընդգրկուն իմացություն, հայոց լեզվի նրբությունների նկատմամբ ավելի սուր հոտառություն և այլն:

-Որքանո՞վ են մեզ համար կիրառելի այլ երկրների օրինակները գիտակրթական խնդիրների կարգավորման դեպքում:

-Գիտական հարցերին արդեն որոշ չափով անդրադարձա: Հիմա կխոսեմ կրթության հարցերի մասին: Առաջադեմ գիտական ավանդույթներ ունեցող երկրներից սովորելու շատ բան ունենք: Խոսքը չի վերաբերում գլոբալիզացիայի տարբեր դրսևորումներին և ուսումնական համակարգի նորարարություններին, որոնց մի մասի նկատմամբ բացասաբար եմ տրամադրված կամ որոնց իմաստն այնքան էլ լավ չեմ պատկերացնում: Խոսքն այն տարրական սկզբունքների մասին է, որոնք միշտ պահպանվում են եվրոպական և ամերիկյան ուսումնական հաստատություններում, բայց, գոնե իմ փորձառության ու տեղեկացվածության սահմաններում, չեն գործում հայաստանյան բուհերի մեծ մասում: Դրանցից են, օրինակ, հետևյալները. դասախոսը չպիտի դասախոսություն թելադրի. նա պարտավոր է ուսանողներին ապահովել բոլոր անհրաժեշտ դասանյութերով, տեքստերով և այլ օժանդակ նյութերով, իսկ դասաժամանակն օգտագործել միայն նյութը հետաքրքիր ու մատչելի կերպով տեղ հասցնելու, վարժություններով ու գործնական աշխատանքներով դրա մարսվածությունը ստուգելու և առարկայի նկատմամբ սեր առաջացնելու կամ բորբոքելու վրա: Հասկանալի է, որ այստեղ ևս ընդհանրացումներ պետք չէ անել: Բարեխիղճ դասախոսն ամեն տեղ էլ բարեխիղճ է՝ Հայաստանում, թե արտասահմանում (կուզեի երախտագիտությամբ հիշատակել հատկապես ՎՊՄԻ-ի դասախոս, այժմ` ռեկտոր, պրոֆ. դր. Գուրգեն Խաչատրյանին), և ընդհակառակը՝ անբարեխիղճն այդպիսին է՝ որտեղ էլ նա լինի: Սակայն, ընդհանուր առմամբ, հայաստանյան դասախոսներից շատ-շատերը (եթե չասենք՝ ճնշող մեծամասնությունը) դասերի թանկ ժամանակը վատնում են դասախոսություններ թելադրելու վրա, ընդ որում նրանցից շատերի դասախոսություններն արդեն բոլորովին չեն համապատասխանում արդի լեզվաբանության մակարդակին: Կաշառքի և մյուս երևույթների մասին էլ չեմ խոսում:

Պետք չէ կարծել, թե դասախոսությունների թելադրման այս անհեթեթ ձևի և մյուս երևույթների դեմ իմ ընդվզումը ծագել է Եվրոպայի և Ամերիկայի բուհերում «լուսավորվելու» հետևանքով: Այս ամենի դեմ ես պայքարել եմ դեռևս Կիրովականում ուսանելուս տարիներին` մինչև Հոլանդիա մեկնելս: Համոզված եմ, որ այն տարիներին կային շատ առաջադեմ դասախոսներ, որոնք նույն կերպ էին մտածում: Նրանցից շատերը հավանաբար կուզեին խուսափել դասավանդելու այդ հետամնաց ձևերից, սակայն այն տարիներին այնքան էլ հեշտ չէր տպել և ուսանողների համար բազում օրինակներով բազմացնել դասախոսությունների և հարակից նյութերի տեքստերը, մինչդեռ հիմա դա ոչ մի դժվարություն չի ներկայացնում, հետևաբար ոչ մի արդարացում ընդունելի չէ:

Լեզուների իմացության շուրջ էլ խոսեցինք: Ծիծաղելի է, սակայն՝ փաստ, որ այսօր ՀՀ շատ բուհերի նույնիսկ հայոց լեզվի ամբիոնների դասախոսական կազմում անգլերեն իմացողների թիվը բավականին փոքր է, էլ չեմ խոսում ֆրանսերենի, գերմաներենի, իտալերենի, ինչպես նաև դասական լեզուների՝ լատիներենի, հին հունարենի և սանսկրիտի իմացության մասին: Էլ ի՞նչ միջազգային չափանիշների մասին կարող ենք խոսել: Այնինչ Հոլանդիայում, օրինակ, նշածս բոլոր լեզուները, բացառությամբ սանսկրիտի և իտալերենի, հիմնականում յուրացվում են գիմնազիայում (12-18 տարեկանների), այսինքն՝ մինչև համալսարան ընդունվելը:

Հասկանալի է, որ այս ամենը հայերենի հաշվին չպետք է իրագործվի: Հոլանդական գիմնազիաներում դասավանդման հիմնական լեզուն, իհարկե, հոլանդերենն է: Ես կատեգորիկ կերպով դեմ եմ Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը և այս կապակցությամբ հանդես եմ եկել համացանցում:

-Մեր գիտակրթական ոլորտում Խորհրդային ժամանակաշրջանից մնացած տարրեր տեսնու՞մ եք: Եթե այո` դա լա՞վ է, թե՞ վատ:

-Վերը նշածս արատավոր երևույթները որոշ չափով գալիս են Խորհրդային ժամանակներից: Սակայն այն ժամանակներում կար մի շատ կարևոր բան, որի պակասը հիմա շատ խստորեն է զգացվում. գիտական խիստ գրաքննություն:



Աղբյուր` 1in.am (http://1in.am/arm/armenia_interview_34782.html)

Ռուֆուս
25.09.2011, 00:24
Շատ լավ հարցազրույց էր, ամեն ինչ սրտիցս էր... Երբ պետք է մերոնք էլ հասկանան, որ մեր վայ գիտությունն ու ամեն ինչը հայ սարքելը ու ամեն բան առաջինը հայերին վերագրելը մեզ ավելի շատ վնաս ա տալիս, քան օգուտ:

Jarre
26.09.2011, 11:47
Սեւանա լճում տարօրինակ ձկներ են հայտնվել, հնարավոր է, դրանք մուտանտներ են (http://news.am/arm/news/75477.html)

Սեւանա լճում ձկնորսների ցանց են ընկնում տարօրինակ ձկներ: Այդ մասին «Էկոլուրին» հայտնել է «Սեւան» ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանը: Նրա տեղեկացմամբ` լճի որոշակի հատվածներում ցանցի մեջ են ընկնում տարօրինակ գլուխներով ձկներ:

Նրանք պատված են լորձով, որի հոտը չի անցնում երկար ժամանակ: Առայժմ հայտնի չէ, թե այդ ձկները որտեղից են հայտնվել, չի բացառվում նույնիսկ, որ մուտանտներ են:

Ըստ Գ. Սուխուդյանի` լճի կենսաբանական հաշվեկշիռը խախտվել է, եւ ուսումնասիրություններ են հարկավոր վտանգավոր զարգացումները կանխելու համար:

Աղբյուր՝ News.am (http://news.am/arm/news/75477.html)

VisTolog
26.09.2011, 18:59
ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել` ընտանիքի` թվով երեք անդամների կողմից ինքնասպանություն գործելու մասին:
Մասնավորապես` 2010թ. սեպտեմբերի 25-ին` ժամը 00:10-ին, Դիլիջան քաղաքի շտապ օգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել` ընտանիքի երեք անդամների կողմից ինքնասպանության եւ ինքնասպանության փորձ կատարելու մասին: Դեպքի վայր մեկնած ոստիկանության` Դիլիջանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են, որ Դիլիջան քաղաքի բնակչուհի, երկու երեխաների մայր Գայանե Մնացականյանն իր տան միջանցքում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Միաժամանակ ինքնասպանության փորձ են կատարել նաեւ վերջինիս 23-ամյա դուստրը` Մ. Մարտիրոսյանը, եւ 25-ամյա որդին` Է. Մարտիրոսյանը: Մասնավորապես` վերջիններս ինքնասպանության փորձն իրականացրել են` նախաբազուկների միջային երեսներին բազմաթիվ կտրվածքներ հասցնելով: Մ. և Է. Մարտիրոսյանները տեղափոխվել են «Դիլիջան» Բ/Կ: Այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Գ. Մնացականյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի վայրի զննությամբ նրանց սեփական տան սենյակներում հայտնաբերվել են Քրիստոսի` գետին նետված և ջարդված նկարներ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ի մասով: Կատարվում է նախաքննություն` պատճառները պարզելու համար:

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի մի խումբ ծնողներ բողոքում էին դպրոցում տեղի ունեցած միջադեպի փաստով:

http://news.armeniatv.com/wp-content/uploads/2011/09/IMG_1879-300x200.jpghttp://news.armeniatv.com/wp-content/uploads/2011/09/IMG_1880.jpg
http://news.armeniatv.com/wp-content/uploads/2011/09/IMG_1882.jpg


Ինչպես news.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դպրոցի 4-րդի «Գ» դասարանի դասղեկ Գայանե Թանգյանը ստիպողաբար դասարանի՝ թվով 9-ը տղա երեխաների մազերը կտրել է:
Ծնող Ալլա Մկրտչյանը մեզ հետ զրույցում բարկացած պատմում էր. «Ես իմ երեխային առավոտյան մաքուր ուղարկել եմ դասի, իսկ դասղեկը բռնել, տղայիս մազերը կտրել-այլանդակել է. ու տենց մի քանի երեխաների: Ինձ էլ ասում է, թե՝ ում ուզում ես բողոքի, լավ եմ արել, դա իմ օրենքնա»:
Դասղեկ Թանգյանը, ով չցանկացավ նկարահանվել, իր արարքը պատճառաբանում էր, թե մայրաբար կատակ է արել: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը մեզ հետ զրույցում, դատապարտելով կատարվածը, ասաց, որ կատարվածի մասին ինքն արդեն տեղյակ է, և մեղավորները ենթարկվելու են խիստ պատասխանատվության:
Իսկ մի քանի ծնողներ էլ ասացին, որ Գայանե Սողոմոնյանի զանգից հետո Թանգյանը «ոտուձեռ» էր ընկել ու խնդրում, որպեսզի աղմուկ չբարձրացնեն, թե չէ հանրակրթության վարչությունը իրն «օդ կհանի»:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=xPJpl-pYhRw

news.armeniatv.com

VisTolog
26.09.2011, 23:36
ՍՊԻՏԱԿՑԻ Հայկոն ու ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ նույն թռուցիկում արդեն զավեշտ է.ՎԻԴԵՈ (http://asekose.am/?p=52173)

http://asekose.am/wp-content/uploads/HAYKO-279x300.jpg
(http://asekose.am/wp-content/uploads/HAYKO.jpg)
Հոկտեմբերի 22-ին, Մոսկվայում տեղի է ունենալուՍպիտակցի Հայկոյի (http://asekose.am/?p=17497) համերգը, որին, ըստ գովազդային հոլովակների ու պաստառների, մասնակցելու են նաև հայկական էստրադայի «աստղերը»:
Համերգը տեղի է ունենալու «ՌՈՍԻԱ» պետական կենտրոնական համերգասրահում և, բնականաբար, այստեղ գործում է` «ով վճարում է, նա էլ շամպայն է խմում» ռուսական ասացվածքը: Ու, որքան էլ ցավալի լինի, չի բացառվում, որ մի օր էլ Սպիտակցի Հայկոն համերգ տա Կրեմլի դահլիճում կամ` նույնիսկ Կարմիր Հրապարակում:
Սակայն մենք չկարողացանք անտարբեր լինել հենց այսօր` «ՌՈՍԻԱ»-ում Սպիտակցի Հայկոյի ելույթի գաղափարին ու մեր աղբյուրների միջոցով` «ՌՈՍԻԱ» համերգասրահի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վյաչեսլավ Կարպովից փորձեցինք ճշտել, թե արդյոք տեղյակ է նա Սպիտակցի Հայկոյի «արվեստից»:
Վյաչեսլավ Կարպովը մեր աղբյուրի հետ զրույցում անկեղծ է եղել ու պատասխանել է, որ համերգի կազմակերպիչները Սպիտակցի Հայկոյին ներկայացրել են իբրև հայկական էստրադայի գերաստղ, Հայաստանում սիրված ու գնահատված կոմպոզիտոր-կատարող և ամենաբարձր վարձատրվող երգիչ:
Իհարկե, հայկական մշակույթին բավականին քաջ ծանոթ Վյաչեսլավ Կարպովը, երբ հետո փորձել է լսել Սպիտակցի Հայկոյի կատարումները, զարմացել է հայկական էստրադայի ու ընդհանրապես` հայկական մշակույթի նման ծայրաստիճան անկման մասին, սակայն ավելի ուշ` հասկացել է, թե ում հետ գործ ունի:
Վյաչեսլավ Կարպովի ճաշակը` Սպիտակցի Հայկոյին լսելուց հետո, բնականաբար, չի փոխվել, սակայն ` նույնպես բնականաբար` չի փոխվել համերգասրահը Սպիտակցի Հայկոյին տրամադրելու պայմանավորվածությունը, քանի որ` բիզնեսը ` բիզնես է, ճաշակը` ճաշակ, արվեստը` արվեստ:
Սակայն ով է իրավունք տվել համերգի «խոպանչի» կազմակերպիչներին ռաբիզ երգչին ներկայացնել իբրև համարյա Առնո Բաբաջանյան` այդպիսով հայկական մշակույթի մասին ռուս գործչի ու ընդհանրապես ` ռուս արվեստասերների պատկերացումը հավասարեցնելով իրենց անճաշակ մակարդակին:
Ի դեպ, նույն համերգի ազդագիր-թռուցիկների մի կողմում Սպիտակցի Հայկոյի նկարն է ու նրա համերգի մասին գովազդը, մյուս կողմում` Առնո Բաբաջանյանի նկարն ու նրան նվիրված համերգի տեղեկատվությունը: Այնպես որ, մոսկվացիների համար հայկական մշակույթի անցյալի ու «ներկայի» մասին անճաշակ ու ռաբիզ տեղեկատվությունն ապահովված է:
asekose.am


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=in4J3I8ZKug

Claudia Mori
27.09.2011, 10:08
Միգուցե ինչ–որ մեկն այստեղ տարբերակ առաջարկի այս մարդկանց համար...

Առողջական խնդիրներ ունեցողների նկարչական դասերը դադարեցվել են. տարածք չկա
ՍԵՊՏԵՄԲԵՐ 26, 2011

http://www.hra.am/thumb.php?src=1646176f9f157122011d294aaf48a960.jpg&w=445&f=1

«Շող» գեղագիտական ստուդիայի 14-52 տարեկան էպիլեպսիայով և մանկական ուղեղային կաթվածով հիվանդ տասից ավելի սաներ զրկված են նկարչական դասերի գնալու իրենց հնարավորությունից, քանի որ դասերի համար տարածք չունեն։

Հայ ավետարանական եկեղեցին 8 ամիս առաջ բարեգործական նպատակներով տարածք էր տրամադրում, բայց այժմ հրաժարվել է օգնել նրանց։ Ստուդիան դիմել է մի քանի պետական հաստատությունների և այլ ստեղծագործական խմբակներ ունեցող կառույցների, բայց դեռևս տարածք չի գտնվել նրանց համար։

Առողջական խնդիրներ ունեցողներ մարդկանց նկարչական դասեր էր տալիս մի հայ ոստիկան՝ 46-ամյա Արա Հարությունյանը. նա միակ մասնագետն է Հայաստանում, ով վկաների նկարագրածի հիման վրա կազմում է հանցագործի դիմանկարը:

«Ես պատրաստ եմ տարածք ունենալու դեպքում ամեն շաբաթ նորից պարապել նրանց հետ, քանի որ ուզում եմ նրանք զգան իրենց այս հասարակության լիարժեք անդամ։ Բացի այդ, ես իմ խղճի առջև եմ աշխատում, քանի որ ամեն անգամ այս սենյակ մտնելիս քննություն եմ տալիս նրանց առջև, նրանք ինձ օգնում են վերացնել այն բացասականը, որը կուտակվում է աշխատանքային շաբաթվա ընթացքում»,- խոստովանում է Հարությունյանը։

Մոնիկա Սահակյանը, ով մանկությունից անվասայլակ է օգտագործում ուղեղային կաթվածի պատճառով, պատմում է, որ այս դասերի շնորհիվ կարողանում է նկարելով ներկայացնել իր տխրությունն ու ուրախությունը:

«Ուրախությունս արտահայտում եմ սպիտակ, կարմիր, կապույտ, դեղին, կանաչ գույներով, իսկ տխրությունս սև գույնն է, բայց իմ սևը միշտ ունի նաև պայծառ երանգներ»,- ասում է նա։

Սահակյանը արդեն 4 ցուցահանդես է ունեցել «Նարեկացի» արվեստի միությունում, որոնցից երեքն անհատական բնույթ են կրել։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Հելենա Մելքոնյանը ֆիլմ է նկարահանել հիվանդ երեխաներին նկարել սովորեցնող ոստիկանի մասին՝ կոչ անելով հետևել նրա օրինակին, նաև՝ օգնել, որ այս երեխաներն ունենան նկարելու սեփական տարածք։

Ինչպես ֆիլմում Արայի սաներն են նշում՝ նկարելու շնորհիվ իրենք սկսել են մտածել, որ ապրել պետք է, որ կյանքն իմաստ ունի։

http://www.hra.am/am/events/2011/09/26/paint

Tig
27.09.2011, 16:57
Ինչ է կատարվում Վայքի ծննդատանը. ցնցող տեսանյութ (http://tert.am/am/news/2011/08/31/chenklrelu/)
11:46 • 31.08.11

............

Tert.am


Վայքի ծննդատան բժշկին ազատել են աշխատանքից (http://tert.am/am/news/2011/09/27/doctor/)
16:55 • 27.09.11

Վայքի հիվանդանոցի մանկաբարձական-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանին ազատել են աշխատանքից: Առողջապահության նախարար մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը նշում է, որ ազատման համար հիմք է հանդիսացել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նամակը` ուղղված Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանին:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ կազմված հանձնաժողովը, տեղում ուսումնասիրություններ կատարելուց հետո, պարզել է, որ մասնագետների մոտ կան կազմակերպչական և այլ բնույթի բացթողումներ: Արդյունքում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը սեպտեմբերի 15-ին նամակով դիմել է Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանին և առաջարկել զբաղեցրած պաշտոններից ազատել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետին, կենտրոնի տնօրենին և ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին։

Մետաքսյա Հովհաննիսյանը ազատվել է աշխատանքից բժշկական էթիկայի նորմերի կոպիտ խախտման հիմնավորմամբ:
Հիշեցնենք, որ Վայքի քննդատանը օգոստոսի 14-ին ծնված երեխայի մահվան համար հարազատները մեղադրում էին մանկաբարձ-գինեկոլոգ, 54-ամյա Մետաքսյա Հովհաննիսյանին, որը նրանց պնդմամբ, իր մասնագիտական պարտականությունները ճիշտ չի կատարել։ Սեպտեմբերի 4-ին նույն ծննդատանն արձանագրվեց նորածնի մահվան երկրորդ դեպքը. այս դեպքում էլ նախածննդյան հսկողությունն իրականացրել էր մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանը։

Tert.am

Claudia Mori
29.09.2011, 14:47
Մանկապարտեզի ճակատագիրը դեռևս անորոշ է
ՍԵՊՏԵՄԲԵՐ 29, 2011

http://www.hra.am/thumb.php?src=9e3855dfc5da5ee7b3edf349c93ce764.jpg&w=445&f=1

Մինչև մանկապարտեզ գնալը երկուսուկես տարեկան Մոնիկա Հակոբյանը չէր շփվում ոչ մեկի հետ. տանը առանձնանում էր մի անկյունում ու սկսում էր խաղալ։ Մոնիկայի հայրը վախենում է, որ դուստրը նորից կներփակվի իր մեջ, քանի որ այն մանկապարտեզը, որտեղ նա հաճախում է հնարավոր է, որ քանդվի։

Նախորդ շաբաթվա ընթացքում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը ծնողական ժողով է կազմակերպել, որի ժամանակ էլ հայտնել է, որ շենքը պատրաստվում են քանդել, նոր շենք կառուցելու նպատակով։ Այս մանկապարտեզ հաճախում են մոտակա 2 թաղամասերի 4000 բնակիչների 100 երեխաներ։

«Մենք այս տարի ամբողջ օրը փնտրում էինք մանկապարտեզ, որ երեխային ընդունեն, ոչ մի տեղ չընդունեցին, քանի որ տեղ չկար, միայն այստեղ կարողացանք տեղ գտնել։ Մենք էլ ի վիճակի չենք վճարովի մանկապարտեզ տանել երեխային, քանի որ ամենաքիչը ամսական 50 հազար դրամ պետք է վճարենք, երևի դրա համար էլ քանդում են, որ վճարովի մանկապարտեզները աշխատեն»,- ասում է Մոնկիայի հայրը՝ Համլետ Հակոբյանը։

Ծնողներից Աննա Շառոյանը նշում է, որ չի կարող երեխային ավելի հեռու գտնվող մանկապարտեզ տանել, չնայած դրա կարիքը շատ կունենա, եթե մանկապարտեզը քանդեն։ Բացի 3 տարեկան տղան, ունի նաև դպրոցական տարիքի երեխա, ում հետ դասեր է պատրաստում, տանում է պարի ու լողի դասերի։

Ծնողները չեն հավատում վարչական շրջանի ղեկավարի խոստումներին, թե տեղում մեկ տարում կկառուցեն 150 տեղանոց մանկապարտեզ, քանի որ հիշում են, որ 2000թ.-ին քանդեցին մոտակա տարածքում գտնվող համար 42 մանկապարտեզը, որի տեղում էլիտար շենք կառուցեցին։

Նրանք նաև զայրացել են Մուշեղյանի արտաբերած վիրավորական խոսքերից. ծնողների պատմելով' նա ասել է՝ «էս ի՞նչ ա, բոմժանոց ա, ինչքան բոմժ կա՝ գալիս ա էստեղ»:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մանկական հիմնադրամի ուսումնասիրությունների համաձայն՝ 1990թ. Հայաստանում եղել է 1192 մանկապարտեզ և հաճախել են 113 հազարից ավելի երեխա: 2006թ. մանկապարտեզների թիվը 623 էր, իսկ հաճախող երեխաները՝ 47 հազարից ավելի:

ՀՀ կրթության և գիտության նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ այժմ Հայաստանի Հանրապետությունում գործում է 742 մանկապարտեզ, այսինքն՝ 1990թ-ի համեմատ փակվել, սեփականաշնորհվել կամ այլ նպատակներով է սկսել գործել 450 մանկապարտեզ:

2008 թ. մարտի 31-ին վարչապետ Սերժ Սարգսյանի' Կառավարության կողմից հավանության արժանացած Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. Ռազմավարական ծրագրի դրույթների համաձայն' նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ կառավարության հիմնական նպատակը նախադպրոցական կրթության ծառայությունների որակի և մատչելիության բարելավումն է:

Հղում կատարելով այս նպատակին՝ սեպտեմբերի 22-ին Ժառանգություն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակով ՀՀ Վարչապետին ահազանգել է շենքի ապօրինի քանդման առնչությամբ:

«Ստիպված եմ կրկին հիշեցնել 2005 թ. Ազգային ժողովի կողմից ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ կետի մասին, որի համաձայն' «Պետական կամ համայնքային սեփականություն համարվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում' օրենքով»»,- նշված է նամակի մեջ։

Բախշյանը պահանջել է պատասխանել, թե ի՞նչ հիմնավորմամբ է Արաբկիր վարչական տարածքի ղեկավար Մուշեղյանը երեխաների ծնողներին հայտարարել մանկապարտեզը քանդելու մասին, եթե Երևանի աշխատակազմի կրթության վարչությունից նրանց նամակով վստահեցրել են, որ այդ շենքը կքանդվի միայն մանկապարտեզի համար նոր շենքը կառուցելուց հետո:

Ծնողներին լուր էր հասել, որ մի գործարար ուզում է վերանորոգել շենքի մի մասը' փոխարենը տիրանալով շենքի մյուս մասին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին և Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը պնդում են, որ պատրաստ էին մանկապարտեզի երեխաներին տեղավորել տարածքի մոտակա մանկապարտեզներում, չնայած այնտեղ, ծնողների հավաստմամբ՝տեղ չկա։

Էդ.Մուշեղյանը նշեց, որ եթե ծնողները աղմուկ չբարձրացնեին, մեկ տարի հետո ունենալու էին շատ լավ մանկապարտեզ, իսկ այժմ նա հայտարարում է, որ ոչ մի բան էլ չի անելու, չնայած նրան, որ մանկապարտեզը երրորդ կարգի վթարային շենք է համարվում։

Շինությունների ամենաբարձր վթարային կարգը 5-րդն է համարվում։ Չնայած մանկապարտեզը դեռ երրորդ կարգի վթարային է և խիստ վտանգավոր չէ երեխաների այնտեղ գտնվելը, բայց չվերանորոգելու պարագայում շենքն ավելի վտանգավոր կդառնա։

Հիշեցնենք, որ 2011թ. ՀՀ պետբյուջեով 1.7 մլրդ դրամ է հատկացված՝ Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների նորոգման ու հիմնանորոգման համար:

Աղբյուրը՝ http://www.hra.am/am/point-of-view/2011/09/29/kindergarten

Ապե Ջան
29.09.2011, 23:40
Կենտրոնական բանկը կթողարկի նոր տեսքով 1000 դրամանոց թղթադրամներ

http://i.imgur.com/XU5vf.jpg

Կենտրոնական բանկը կթողարկի նոր տեսքով 1000 դրամ անվանական արժեքով 2011 թվականի թողարկման թղթադրամ:

ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին նշում են, որ 1000 դրամ անվանական արժեքով 2011թվականի նմուշի ՀՀ թղթադրամի դիզայնը, պատկերները, գույները եւ չափերը հիմնականում նույնն են, ինչ-որ 2001թվականի նմուշի ՀՀ թղթադրամինը։ 1000 դրամ անվանական արժեքով 2011 թվականի նմուշի ՀՀ թղթադրամի չափսերն են՝ 136 x 72մմ: Թուղթը սպիտակ է, որի վրա անզեն աչքով երեւում են թելիկներ: Թղթադրամը պարունակում է Եղիշե Չարենցի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաեւ անվանական արժեքն արտահայտող հստակ ջրանիշ:

Թղթադրամն ունի երկու պաշտպանական ներգիծ, որոնցից մեկն ամբողջությամբ ներդրված է թղթի մեջ եւ լուսընդդեմ դիտելիս երեւում է հոծ գծի տեսքով: Մյուս պաշտպանական ներգիծը թղթադրամի դարձերեսի վրա երեւում է արծաթափայլ կետագծի, իսկ լուսընդդեմ դիտելիս`հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում է «AMD 1000» մանրատառաշարը: Դիմերեսի հիմնական գույներն են՝ կանաչը եւ բաց վարդագույնը, իսկ դարձերեսինը՝ կանաչը եւ մոխրագույնը:1000 դրամ անվանական արժեքով 2001 թվականի եւ 2011թվականի. նմուշների ՀՀ թղթադրամների տարբերությունները հետեւյալն են.

- Դիմերեսին դիմանկարի ներքեւի ձախ անկյունում պատկերված ձվաձեւ զարդանախշը 2001 թվականի նմուշի բազմագույնի փոխարեն 2011 թվականի նմուշում կանաչ է:- Ավելացել է կինեգրամայով ժապավենաձեւ փայլաթիթեղ։

- Դիմանկարը փոքրացվել եւ տեղաշարժվել է մի փոքր աջ։

- Դիմերեսի վերին ձախ անկյունում գտնվող անվանական արժեքն արտահայտող թիվը տպագրվել է հորիզոնական՝ խորը տպագրության եղանակով` 2001 թվականի նմուշում առկա հորիզոնական օֆսեթի փոխարեն։- Դիմերեսի ներքեւի աջ անկյունում գտնվող անվանական արժեքն արտահայտող թվի վերեւում ավելացել է գրչածայրի պատկեր եւ թողարկման տարեթիվը տեղաշարժվել է դեպի աջ։

- Դիմերեսի աջ եւ ձախ եզրերում ավելացվել են դեղին շրջանակներ։

- Դիմերեսի չորս անկյունները սպիտակ են՝ տպագրությունը բացակայում է։- Դարձերեսին գտնվող անվանական արժեքն արտահայտող «1000» թիվը տպագրված է հորիզոնական գծով բաժանված մուգ մանուշակագույն եւ կանաչ գույներով, որի ներքեւի՝ կանաչ մասը դիտման անկյան փոփոխության դեպքում փոխում է գույնը կանաչից կարմիրի եւ հակառակը (STEP®):

- «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» գրառումը ձախ կողմից տեղափոխվել է վերեւի աջ անկյուն։

- Պատուհանաձեւ պաշտպանական ներգիծը, որը թղթադրամի դարձերեսի վրա երեւում է արծաթափայլ կետագծի, իսկ լուսընդդեմ դիտելիս՝ հոծ գծի տեսքով, տեղաշարժվել է դեպի ձախ:


News.am

Moonwalker
05.10.2011, 20:48
http://news.am/pic/news/76806.jpg



Այսօր` հոկտեմբերի 5-ի երեկոյան, կյանքի 84-րդ տարում մահացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայկական պարի լեգենդ Վանուշ Խանամիրյանը:Մեր տեղեկություններով, նա մահացել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Նախորդ ամիս Խանամիրյանը սրտանոթային համակարգի լուրջ խնդիրներ էր ունեցել եւ տեղափոխվել հիվանդանոց:Վանուշ Խանամիրյանը եղել է պարի պետական անսամբլի մենակատար, գեղարվեստական ղեկավար, պարարվեստի գործիչների միության նախագահ:

Աղբյուրը

(http://news.am/arm/news/76806.html)

Ափսոս, Աստված հոգին լուսավորի::cry

(http://news.am/arm/news/76806.html)

Նաիրուհի
05.10.2011, 21:07
http://news.am/pic/news/76806.jpg



http://i.imgur.com/WQD91l.jpg

Ես էս Վանուշ Խանամիրյանին եմ սիրում :(

Կարեն Կանտարով
05.10.2011, 21:26
Սահմանին. 1 զոհ, 2 վիրավոր
20:07 | Այսօր | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Այսօր, ժամը 17.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ զինծառայող, 1987թ. ծնված Յուրի Արամի Սարգսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը;

Իսկ ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաղորդում է երկու վիրավորների մասին;

Հոկտեմբերի 5-ին, ժամը 12:50-ի սահմաններում Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի դիպուկահար կրակից տարբեր աստիճանի հրազենային վիրավորում են ստացել ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Խաչատրյանը /ծնված 1992թ., Ախուրյանի զինկոմիսարիատ/ և Խաչատուր Հրանտի Սուքիասյանը /ծնված 1992թ., Մարտունու զինկոմիսարիատ/: Կատարվում է հետաքննություն:



http://www.a1plus.am/am/official/2011/10/05/sahman

Tig
06.10.2011, 12:01
http://www.youtube.com/watch?v=2yeOcWpp1K8&feature=feedu

Life
06.10.2011, 12:48
Սթիվ Ջոբս

http://tert.am/g_image.php?id=175521&tmb=3

Այս գիշեր 56 տարեկան հասակում կյանքից հեռացավ ամերիկյան Apple ընկերության համահիմնադիր և նախկին ղեկավար Սթիվ Ջոբսը։ Աշխարհի բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այսօր կենդանության օրոք լեգենդ դարձած Ջոբսն է՝ նրա կյանքի ու գործունեության մանրամասները։

Արդեն նշել ենք, որ Սթիվ Ջոբսը ծնվել է 1955թ. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու փոքր քաղաքում։ Նրա կենսաբանական ծնողները Ջոանա Շիբլը և Աբդուլֆաթահ Ջոն Ջանդալին են (գաղթականներ են Սիրիայից)։ Ջոբսին, սակայն, մեկ շաբաթականից մեծացրել և դաստիարակել են ազգությամբ հայ Կլարան (ազգանունը՝ Հակոբյան) և ամերիկացի Փոլ Ջոբսերը։ «Իմ ծնողները նրանք են»,– ասում էր Ջոբսը։ Արաբալեզու «Խաբար Արմանի» կայքը, ուսումնասիրելով բազմաթիվ աղբյուրներ, պարզել է, որ Ջոբսը վարժ տիրապետում էր հայոց լեզվին։ Կայքը պարզել է նաև, որ Ջոբսի իսկական անունը Սթիվեն Փոլ է։

«Կլարա Հակոբյանի դերն այդ հանճարեղ մարդու դաստիարակության հարցում մեծ է եղել»,– գրում է կայքը՝ հավելելով, որ Ջոբսը երբեք չի ցանկացել խոսել իր կենսաբանական ծնողների մասին։

Շուտով լույս կտեսնի ամերիկացի ինժեներ, ձեռնարկատեր Ջոբսի առաջին կենսագրական գիրքը, (iSteve: The Book of Jobs, անգլերենից թարգմանաբար հնչում է՝ «Սթիվ. գործերի գիրքը»)։ Գրքի հեղինակը ամերիկյան CNN հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն և ամերիկյան Time ամսագրի խմբագիր Ուոլթեր Այսաքսոնն է

Գիրքը լինելու է Ջոբսի առաջին պաշտոնական կենսագրությունը։ Նրա կյանքի մասին պատմող գրքեր նախկինում էլ լույս են տեսել, սակայն դրանք ոչ պաշտոնական հրատարակություններ են եղել։

Tert.am

Հ.Գ. Շատ ափսոս:( գիտեի որ առողջական խնդիրներ ունի,բայց ում մտքով կանցներ...

Ապե Ջան
11.10.2011, 00:15
Սթիվ Ջոբս

http://tert.am/g_image.php?id=175521&tmb=3

Այս գիշեր 56 տարեկան հասակում կյանքից հեռացավ ամերիկյան Apple ընկերության համահիմնադիր և նախկին ղեկավար Սթիվ Ջոբսը։ Աշխարհի բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այսօր կենդանության օրոք լեգենդ դարձած Ջոբսն է՝ նրա կյանքի ու գործունեության մանրամասները։

Արդեն նշել ենք, որ Սթիվ Ջոբսը ծնվել է 1955թ. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու փոքր քաղաքում։ Նրա կենսաբանական ծնողները Ջոանա Շիբլը և Աբդուլֆաթահ Ջոն Ջանդալին են (գաղթականներ են Սիրիայից)։ Ջոբսին, սակայն, մեկ շաբաթականից մեծացրել և դաստիարակել են ազգությամբ հայ Կլարան (ազգանունը՝ Հակոբյան) և ամերիկացի Փոլ Ջոբսերը։ «Իմ ծնողները նրանք են»,– ասում էր Ջոբսը։ Արաբալեզու «Խաբար Արմանի» կայքը, ուսումնասիրելով բազմաթիվ աղբյուրներ, պարզել է, որ Ջոբսը վարժ տիրապետում էր հայոց լեզվին։ Կայքը պարզել է նաև, որ Ջոբսի իսկական անունը Սթիվեն Փոլ է։

«Կլարա Հակոբյանի դերն այդ հանճարեղ մարդու դաստիարակության հարցում մեծ է եղել»,– գրում է կայքը՝ հավելելով, որ Ջոբսը երբեք չի ցանկացել խոսել իր կենսաբանական ծնողների մասին։

Շուտով լույս կտեսնի ամերիկացի ինժեներ, ձեռնարկատեր Ջոբսի առաջին կենսագրական գիրքը, (iSteve: The Book of Jobs, անգլերենից թարգմանաբար հնչում է՝ «Սթիվ. գործերի գիրքը»)։ Գրքի հեղինակը ամերիկյան CNN հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն և ամերիկյան Time ամսագրի խմբագիր Ուոլթեր Այսաքսոնն է

Գիրքը լինելու է Ջոբսի առաջին պաշտոնական կենսագրությունը։ Նրա կյանքի մասին պատմող գրքեր նախկինում էլ լույս են տեսել, սակայն դրանք ոչ պաշտոնական հրատարակություններ են եղել։

Tert.am

Հ.Գ. Շատ ափսոս:( գիտեի որ առողջական խնդիրներ ունի,բայց ում մտքով կանցներ...


Sony Pictures-ը գնել է Սթիվ Ջոբսի կյանքն էկրանավորելու իրավունքը

53132


Sony Pictures ընկերությունը գնել է Ուոլթեր Իսաաքսոնի «Սթիվ Ջոբս» գիրքն էկրանավորելու իրավունքը: Գիրքը ժամանակին արժանացել էր համակարգչային հանճարի հավանությանը, հաղորդվում է Deadline կայքում: Ֆիլմի պրոդյուսերը Մարկ Գորդոնն է:

Ավելի վաղ, Իսաաքսոնը աշխատել էր Ալբերտ Էյնշտեյնի եւ Բենջամին Ֆրանկլինի կենսագրությունների վրա: Նա ավելի քան 40 հարցազրույց է ունեցել Սթիվ Ջոբսի հետ, բազմաթիվ անգամներ հանդիպել նրա ընկերների, գործընկերների, հարազատների եւ անգամ մրցակիցների հետ:

Սթիվ Ջոբսը մահացել է 2011թ. հոկտեմբերի 5-ին 56 տարեկան հասակում:


News.am

VisTolog
13.10.2011, 18:33
Մահացել է ծրագրավորման C լեզվի հեղինակը

http://news.am/pic/news/77830.jpg

ԱՄՆ-ում մահացել է ծրագրավորման C լեզվի ստեղծող, UNIX-ի հիմնադիրներից մեկը` Դենիս Ռիտչին:Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, 70-ամյա ծրագրավորողը մահացել է տանը` երկարատեւ հիվանդությունից հետո: Ռիտչիի մահվան մասին գրել է նրա գործընկեր Ռոբերտ Փայքը` Google+ սոցիալական ցանցի իր էջում: Թե հատկապես ինչ հիվանդությամբ էր տառապում Ռիտչին, նշված չէ:70-ականների սկզբին Դենիս Ռիտչին ծրագրավորող Քեննետ Թոմփսոնի հետ մշակել է ծրագրավորման С լեզուն, որը հիմք հանդիսացավ ժամանակակից շատ լեզուների համար: 1978թ. լույս տեսավ «Ծրագրավորման С լեզու» դասագիրքը, որը դասական մուտք դարձավ սկսնակ ծրագրավորողների համար: Մինչեւ 2007թ. Դենիս Ռիտչին զբաղեցրել է Lucent Technologies հեռուստահաղորդակցական ընկերության առաջատար ուսումնասիրողի պաշտոնը:

http://news.am/arm/news/77830.html

VisTolog
19.10.2011, 18:45
Քիչ առաջ` ժամը 19.20-ի սահմաններում, Երևանում տեղի ունեցավ թեթև երկրաշարժ, սակայն այնքան, որ զգալի լիներ շինություններում գտնվողների համար:

«Արմենիա» ՀԸ-ի բազմաթիվ հեռուստադիտողներ զանգահարում են մեզ` ասելով, որ տեղի է ունեցել հերթական երկրաշարժը: Երկրաշարժը վայրկյանների ընթացքում դարձել է նաև սոցցանցերի գլխավոր թեման:

Սակայն հակառակ այս ամենին` Արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ հայտնեցին, որ իրենք դեռևս չեն տիրապետում նման տեղեկատվության:

Վայրկյաններ առաջ ԱԻՆ սեյսմիկ ծառայությունից News.armeniatv.com-ին հայտնեցին, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մասիս քաղաքը. ուժգնությունը դեռևս ճշտվում է, սակայն անհանգստանալու կարիք չկա, քանի որ երկրաշարժը շատ թույլ էր:

Հիշեցնենք, որ թույլ երկրաշարժ էր տեղի ունեցել նաև օրեր առաջ:

Հոկտեմբերի 14-ին` ժամը 12.29-ի սահմաններում, Գառնիից 10 կմ արևմուտք տեղի էր ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ, որի հիպոկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 5 բալ։

Երևանում և Աբովյան քաղաքում երկրաշարժն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:
Ժամը 12.31-ին և 12.32-ին երկրաշարժին հետևել է երկու հետցնցում` համապատասխանաբար` 2.0 և 3.0 մագնիտուդով։

http://news.armeniatv.com/2011/10/թեթև-երկրաշարժ-երևանում/

Նաիրուհի
05.11.2011, 22:17
Մաքրեցինք ու կարգի բերեցինք Չարենցի գերեզմանը (լուսանկարներով) (http://lurer.com/latest-news/35-top-news/1762-2011-11-05-17-04-54) :)

VisTolog
07.11.2011, 22:10
Վաղը՝ նոյեմբերի 8 –ին, Երկիր մոլորակից ոչ հեռու անցնելու է մի հսկայական աստերոիդ. 1976 թ -ից սա ամենամեծ տիեզերական մարմինն է, որը հատել է լուսնային ուղեծիրն ու մոտենալու է մեր մոլորակին:
Հաջորդ հսկան մեզ հյուր կգա 2028 թ -ին, եթե դեռ ինչ-որ բան գոյություն ունենա այդ ժամանակ:
250 մետր երկարություն ունեցող տիեզերական մարմինը՝ 2005 YU55, որը երկրագնդից անցնելու է մոտ 250 հազար կմ հեռավորության վրա, կարող է ռադիոկապերի խանգարումների և մինչև անգամ անջատումների պատճառ դառնալ:
Հաշվարկված է, որ այն ժամանակահատվածում, երբ աստերոիդն անցնելիս կլինի Երկրի և Լուսնի միջև ընկած տարածությամբ, այն Երկրին ամենամոտ տարածության վրա կգտնվի հենց նոյեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 15. 00-ին:
NASA-ի գիտնականները հաշվարկել են աստերոիդի՝ Երկիր մոլորակին բախվելու դեպքում հնարավոր աղետալի հետևանքները և եկել համոզման, որ եթե այն ընկներ ցամաքում, կառաջացներ մոտ 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, ինչպես նաև 6 կմ տրամագծով և 500 մ. խորությամբ մի խառնարան, իսկ եթե օվկիանոսում, ապա մեծ ցունամի, որի ալիքների բարձրությունը կհասներ մոտ 22 մետրի:

http://news.armeniatv.com/2011/11/%D5%B7%D5%BF%D5%A1%D5%BA-%D5%BE%D5%A1%D5%B2%D5%A8-%D5%AB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D5%BF%D5%A8-%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D5%B2%D5%BB-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D5%B4/

VisTolog
09.11.2011, 22:05
Զինված հարձակում Թումանյան փողոցում. տարադրամի փոխանակման կետից 10 000 դոլար են տարել


20:08 • 09.11.11





Թումանյան-Խանջյան փողոցների հատման կետում, Թումանյան 2 շենքում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա քիչ առաջ հարձակում է իրականացվել , հնչել են կրակոցներ: Tert.am-ի տեղեկություններով` հանցագործը կրակել է, ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է ոտքից: Ականատեսների մի մասը պնդում է, որ վիրավորը տարադրամի փոխանակման կետի աշխատող է, մյուսների վկայությամբ` պատահական մարդ: Մեր տեղեկություններով հանցագործը փախուստի է դիմել` իր հետ տանելով 10 հազար դոլարի չափ գումար:
Ոստիկանությունն առայժմ տեղեկություններ չի հաղորդում: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը:


ՀԳ Մալաձյեց, հալալա::))

http://tert.am/am/news/2011/11/09/attack/

VisTolog
11.11.2011, 12:24
10000$-չեն տարել, ճանապարհին թափվելա: :D

Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների` նոյեմբերի 11-ին ուշ երեկոյան հանրապետության տարածքը կգտնվի հյուսիս-արևմտյան ցուրտ օդային հոսանքների ազդեցության ներքո:
Նոյեմբերի 11-ին ուշ երեկոյան և 12-ին ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյուն: Առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, տեսանելիության վատացում և դժվարանցանելիություն:

Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը և 13-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 12-ի երեկոյան հնարավոր է ձյուն:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 11-ին արևմտյան շրջաններում, 12-ին, 14-ի ցերեկը, 15-ին հանրապետության ողջ տարածքում, 13-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: 14-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, 11-13-ին առանձին վայրերում քամու ուժգնացում 18-23-մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-ին կբարձրանա 2-4, 12-ին ցերեկը և 13-ի գիշերը կնվազի 5-7աստիճանով, 15-ին նույնքանով կբարձրանա:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ին գիշերը կտատանվի լեռնային շրջաններում` 0…-5, Տավուշում` -1…+4, Լոռիում` -2…+3, Արագածոտնի նախալեռներում` 0…+3, Արարատյան դաշտում` 0…+3, Սյունիքի հովիտներում` +2…+7, Սյունիքի նախալեռներում` -2…+3, Արցախում` 0…+5 աստիճանի սահմաններում:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ին ցերեկը կտատանվի լեռնային շրջաններում` 0…+5, Տավուշում` +10…+15, Լոռիում` +8…+13, Արագածոտնի նախալեռներում` +7…+12, Արարատյան դաշտում` +8…+13, Սյունիքի հովիտներում` +12…+17, Սյունիքի նախալեռներում` +7…+12, Արցախում` +8…+13 աստիճանի սահմաններում:

Երևանում`
Նոյեմբերի 11-ին հնարավոր է թույլ անձրև: 12-ին, 14-ի ցերեկը, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում` է տեղումներ, 12-ի երեկոյան ձյուն: 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-13-ը հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ին գիշերը կտատանվի +1…+3, ցերեկը` +10…+12 աստիճանի սահմաններում:


http://news.armeniatv.com/2011/11/ուշադրություն-սպասվում-են-տեղումներ/

Firegirl777
11.11.2011, 12:29
Իսկ մասիվում այսօր առավոտյան արդեն ձյուն էր տեղում, մեծ մեծ ու շատ սիրուն փաթիլներով

Claudia Mori
11.11.2011, 16:04
Մանկատան 300 շրջանավարտ անտուն է մնացել

11.11.2011

Մանկատների շրջանավարտների թիվը հասել է 300–ի. նրանց բնակության կացարաններ հատկացնելու խնդիրը դեռևս լուծված չէ։ Նախորդ տարիների շրջանավարտների մի մասը հատկացված տներում չի ապրում, դրանք բնակության համար անմխիթար վիճակում են։ Պետությունը բնակարաններ է հատկացրել կամ նկուղային հարկերում, որտեղ խոնավ է, կամ շենքերի ամենավերևի հարկերում, որտեղ անձրևաջրերը լցվում են տուն:

«Պատուհաններս չէին փակվում ու անձրևային օրերին ամբողջ գիշեր չէի քնում, որ հարևանիս տունը ջուր չլցվեր: Ես աշխատել եմ որպես մատուցողուհի ու կտուր եմ կառուցել տվել։ Իսկ հիմա աշխատանք չունեմ ու 1 տարեկան 8 ամսական երեխա եմ պահում 19500 դրամ նպաստով, մեկ-մեկ էլ մեզ հետ են մնում մանկատան այն շրջանավարտները, ովքեր տուն չունեն ու օգնում են էլի»,- ասում է Գավառի մանկատան շրջանավարտ Հերմինե Ասատրյանը, ով բնակարանը ստացել է 2004թ.-ին:

Հերմինեն դիմել է պետական մարմիններին. «Ասացին դրանով յոլա գնա, բայց իրանց ասելով՝ մեզ հասնում էր քարից շենք, արևկող ու 12000 դոլարի արժողությամբ, իսկ սա 4500 դոլարանոց տուն է»։

Հերմինե Ասատրյանը միակը չէ. մանկատան մոտ 40 շրջանավարտ դժգոհ է իրենց հատկացված բնակարաններից։ Նրանց մի մասը նույնիսկ չի բնակվում հատկացված տներում, քանի որ այնտեղ վիճակն ավելի վատթար է և անհնար բնակության համար:

2012թ-ի մանկատան 15 և նախորդ տարիներից 300 շրջանավարտներ այս տարի էլ կսպասեն օրենքով իրենց հատկացվելիք բնակարաններին: 2012թ-ին նախորդ տարվա պես պետական բյուջեից գումար չի հատկացվի ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը մանկատների շրջանավարտներին բնակարան հատկացնելու համար:

Այս տարի ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ այդ գումարը կտրվի Քաղաքաշինության նախարարությանը սոցիալական տներ կառուցելու համար։ Այդ տներում բնակարաններ կհատկացվեն նաև մանկատան շրջանավարտներին:

Այս գործընթացը տարիներ կպահանջի: Ինչպես www.hra.am -ին հաղորդեց ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնախնդիրների վարչության պետ Լալա Ղազարյանը՝ ամենաշուտը 6 ամիս հետո միայն պարզ կդառնա, թե Քաղաքաշինության նախարարությունը քանի՞ սոցիալական տուն է պատրաստվում կառուցել նախկին ու ապագա շրջանավարտների համար: Իսկ թե որքան ժամանակում այդ բնակարանները պատրաստ կլինեն, երբ կհատկացնեն, դեռ ոչինչ չի ասվում:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, 5 տարի մանկատան շրջանավարտների իրավունքների համար պայքարելով, հասկացել է՝ գործող իշխանությունը լավ չի հասկանում Սահմանադրության այն կետը, ըստ որի՝ Հայաստանը սոցիալական պետություն է:

«Նախարարությունից հայտարարում են, որ պետական բյուջեով գումար չի հատկացվելու ու ծրագիր չի իրականացվելու, քանի որ 2003-2009թթ. ընթացքում գրպանվել են այդ ծրագրերի համար հատկացված գումարները, ասում են, որ վերցնելու են այն 28 բնակարնները, որտեղ շրջանավարտները հրաժարվում են բնակվել, և հանձնելու են այլ շրջանավարտների, իսկ դրանք տներ են, որտեղ «շունն էլ չի ապրի»»,- ասում է Անահիտ Բախշյանը։

«Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալության կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով գնվել է 40 բնակարան, որոնցից 28-ում, փաստորեն, ոչ ոք չի բնակվում։ Մնացած 12 տների բնակիչները դժգոհում են կենցաղային վատ պայմաններից. օրինակ՝ բաղնիքում կան հոսանքի բաց լարեր, տները բարձրահարկ շենքերի նկուղային հարկերում են ու խոնավության պատճառով բնակության համար պիտանի չեն և այլն: Նախարարությունը չի ընդունում, որ գնված տները բնակության համար անպիտան են։

«Կոնկրետ փաստեր ունենք, որ 15 շրջանավարտներ, որոնք աշխատում են բենզալցակայաններում, հենց այնտեղ էլ գիշերում են: 20-ն աշխատում են շինարարությունում ու գիշերում այնտեղ»,- 2009թ.-ին լրատվամիջոցներով հայտարարեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մանկատան երեխաների համար բնակարանների գնման չարաշահումները բացահայտելուց հետո:

Հիշեցնենք, որ 2010թ-ի հուլիսին պաշտոնապես հայտարարվեց, որ 2003թ. հոկտեմբերի 30-ի թիվ 1419-Ն որոշմամբ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալության կազմակերպությունների շրջանավարտներին» պետական ծրագրի շրջանակներում երեք ընկերության կողմից չարաշահումներ են եղել:

Անահիտ Բախշյանը կարծում է, որ այդ գումար՝ 1 միլիարդ 237 500 000 դրամ, որն, ի դեպ, Լ. Ղազարյանի հավաստմամբ՝ ամբողջությամբ (և դեռ մի բան էլ ավել) առգրավվել է մեղավորներից, պետք է նորից օգտագործել նախորդ տարիների բնակարանները վերակառուցելու համար, այլ ոչ թե ներկայացնել՝ որպես 2012թ-ին բնակարաններ կառուցելուն հատկացվելիք գումար: Լալա Ղազարյանը նշում է, որ այս տարի տնտեսական ճգնաժամի պատճառով չեն կարող առանձին ծրագիր ունենալ այդ նպատակի համար, և վերոնշյալ գումարը պետք է ուղղորդվի սոցիալական տներ կառուցելուն, որպեսզի չարաշահումներ չլինեն:

Այն հարցին, թե ի՞նչ է լինելու այն շրջանավարտների հետ, ովքեր չեն կարող ապրել հատկացված անմխիթար տներում, Ղազարյանը նշեց. «Այն մարդկանց ում տուն ենք տվել, արդեն երկրորդ անգամ չենք կարող տուն տալ»:

Լալա Ղազարյանի փոխանցմամբ՝ այժմ մանկատան շրջանավարտների թիվը հասել է 300-ի։ Նա խորհուրդ է տալիս շրջանավարտներին սպասել ու հետագայում անպայման ընդգրկվել սոցիլական տներ ստանալու ծրագրերում:

Սոցիալական տները կառուցվելու են մարզերում՝ Գյումրի, Ստեփանավան: Այսինքն՝ տները ստանալուց հետո հնարավոր է մանկատան շրջանավարտներն այդտեղ էլ չբնակվեն, քանի որ մարզերում աշխատատեղերի խնդիր կա: Ղազարյանը հավաստիացնում է, որ այդ շրջանավարտները, բնականաբար, կունենան առաջնահերթության իրավունք ցանկացած աշխատանքի ընդունվելու համար, բացի այդ կանցկացվի հատուկ պետական ծրագիր, որը միտված է մանկատան շրջանավարտների մասնագիտական կողմնորոշման ու զբաղվածության խնդիրը լուծելուն:

Կկառուցվեն սոցիալական տներ, կլինի հատուկ պետական ծրագիր զբաղվածության խնդիրը լուծելու համար. խոսքեր, որոնք ապառնիով են, իսկ մանկատան շրջանավարտների բնակության, աշխատանքի հարցը՝ ներկա և արագ լուծում պահանջող խնդիր է։

Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/point-of-view/2011/11/11/orphanage

Ինչուիկ
11.11.2011, 20:21
Սթիվ Վոզնյակը Երեւանում. նա վախեցրել է հյուրանոցի անձնակազմին եւ շրջել սեգվեյով


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=OpdmGuVGjl4

Apple կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, ով երկու օրով ժամանել է Հայաստան, արդեն հասցրել է աչքի ընկնել իր նուրբ հումորով, անկաշկանդ բնավորությամբ, իսկ մի դեպքում էլ նույնիսկ լավ վախեցրել է «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի անձնակազմին:

iWoz մականունով հայտնի գյուտարարն ու միլիարդատերը երեկ բավական երկար ժամանակ ինքնագլորիչ է քշել Երեւանի Հանրապետության հրապարակում` զարմացնելով անցորդներին, որոնք նախ ապշում, ապա ձեռքով ողջունում էին մեծանուն հյուրին:

Վոզնյակը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը պատմել է, թե կատակել է «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի անձնակազմի հետ եւ մի լավ վախեցրել նրանց: «Ես հատուկ սարք եմ մշակել եւ տեղադրել ճամպրուկների մեջ: Դա պարզ եւ հարմար մի սարք է, որ ծվծվում է, երբ սեղմում եմ կոճակը: Այդպես ես գտնում եմ իմ ճամպրուկները: Երեկ երեկոյան ես որոշեցի կատակել եւ միացրի այն հյուրանոցում: Հավանաբար բոլորին թվաց, թե իմ մոտ ռումբ կա»,- պատմել է Սթիվ Վոզնյակը:

Իսկ արդեն այսօր Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում ուսանողների եւ գիտնականների հետ հանդիպմանը Վոզնյակը խոստացել է կրկին վերադառնալ Հայաստան, քանի որ «այցից հետո նա ընդմիշտ մասամբ հայ կմնա»:

Նշենք, որ Սթիվ Վոզնյակը եւ նրա կինը՝ Ջանեթ Վոզնյակը ժամանել են Հայաստան նոյեմբերի 10-ին: Վոզնյակը Երեւանում ստանալու է Հայաստանի նախագահի սահմանած «ՏՏ ոլորտում համաշխարհային հեղինակություն» մրցանակը:

Աղբյուր (http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=OpdmGuVGjl4)

Claudia Mori
14.11.2011, 20:53
Մանկատան 300 շրջանավարտ անտուն է մնացել

Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/point-of-view/2011/11/11/orphanage

Լրացում այս տեղեկությանը՝


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=wbRRsCBWHFM

Ripsim
15.11.2011, 22:44
Եթե ուզում եք, որ Երևանը նույնքան հայտնի լինի, որքան Փարիզը, Էյֆելյան աշտարակ կառուցեք. Ֆիլիպ Կոտլեր

Մարքեթինգի արքա Ֆիլիպ Կոտլերի հերթական հանդիպումը ուսանողության հետ էր Հայ-ռուսական սլավոնական համալսարանի դահլիճում: 500 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճը լեցուն էր. եկել էին ուսանողներ մի շարք բուհերից, այդ թվում` հարևան Վրաստանից: Դասախոսության տոմսի արժեքը ուսանողների համար 15-20 հազար դրամ էր: Նույնիսկ այդ պարագայում դահլիճում նստելու տեղ չկար: Կոտլերը կատակեց հանդիպման եկած ուսանողների հետ` ասելով, թե հանդիսատեսն այնպիսին է, ինչպիսին կլիներ, օրինակ, Լեդի Գագայի հետ հանդիպման ժամանակ և նաև այդ օրինակի վրա բացատրեց մարքեթինգի կանոնները: Լեդի Գագան նույնպես շուկայական ապրանք է, որը ենթակա է վաճառքի` մարքեթինգի կանոնների համաձայն:

Մեր երկրում մարքեթինգի արքան անցկացրել է 3 օր, շրջել քաղաքով: Այսօր Հայաստանի մայրաքաղաքի մասին իր կոտլերյան տպավորություններով կիսվեց հայ հանդիսատեսի հետ: «Երևանն ինձ դուր եկավ, նման է շատ եվրոպական քաղաքների, որտեղ մինչև այդ եղել եմ: Բայց ինչն է խանգարում, որ Երևանը նույնքան հայտնի լինի, ինչպես, օրինակ, Փարիզը: Կառուցեք Էյֆելյան աշտարակ: Ինչի վրա կարելի է այստեղ ուշադրություն դարձնել: Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած երկիրն է, ունեք պատմական հարուստ ժառանգություն և, ի վերջո, Արարատ լեռը, որը Հայաստանի խորհրդանիշն է»:

Այսօր ապագա շուկայագետները հերթական տեսության դասախոսությունը լսեցին իրենց դասագրքերի հեղինակից: Կոտլերը խոստովանեց` միայն մի բանի համար է ափսոսում, որ չի կարող լուսանկարվել բոլոր ցանկացողների հետ և մակագրել բոլորի դասագրքերը:


Աղբյուր (http://tert.am/am/news/2011/11/15/kotlerlecture/)

Հ.Գ. Ճիշտ է, մի փոքր շեղումներ կան իրականությունից, բայց թրեյնինգի ընդհանուր միտքն արտահայտված է;)

Tig
16.11.2011, 10:29
Գյումրիի նորակառույց թաղամասում առաստաղ է փլուզվել. (http://neonews.am/index.php/hy_AM/news/article/view/5/17119/)
11-16-2011 07:48:41

Մուշ 2 թաղամասի 31 շենքի 10-րդ բնակարանի բնակիչ Նորայր Մանուկյանը ահազանգել է, որ իր հյուրասենյակի առաստաղի ծեփոնի մասնակի փլուզում է տեղի ունեցել: Առաստաղածածկը փլուզվել է հենց այն բազմոցի վրա, որտեղ ամուսինները սովորաբար նստել եւ հեռուստացույց են դիտել:Տանտերերը «Ցայգ» հեռուստաընկերության լրագրողին հայտնել են, որ իրենք ցրտի պատճառով 4 օր առաջ տեղափոխվել եւ ողջ օրն անցկացնում էին ննջասենյակում: Բնակարանն, ըստ բնակիչների, իրենց հանձնվել է հենց ճաքերով, բայց որ նման դեպք կարող էր պատահել, չէին պատկերացրել: կադրերն` առանց մեկնաբանության:


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=BACkgsyrxKA

Աղբյուր՝ neonews.am

VisTolog
18.11.2011, 21:40
Օդաչուն գերի է ընկել ինքնաթիռի զուգարանում


Ամերիկյան ավիաընկերություններից մեկի՝Chatauqua Aitlines-ին պատկանող ինքնաթիռներից մեկի առաջին օդաչուն թռիչքի ժամանակ, երկար ժամանակ դուրս չի եկել ինքնաթիռի զուգարանից, որի պատճառով սկանդալային իրավիճակ է ստեղծվել օդանավի ղեկավարի եւ նրա միջեւ։

The New York post-ի փոխանցմամբ զուգարանում փակված օդաչուն, արդարացել է, բռունցքներով դուռը ծեծող օդանավի ղեկավարին, թե չի կարողանում բացել դուռը։ Ղեկավարը սակայն չի ընդունել նրա արդարացումը եւ գորգոռալով փորձել է բոլորի ուշադրությունը հրավիրել միջադեպի վրա։

Առաջի շարքերում նստած մի ուղեւոր լսելով աղմուկը մոտեցել է նրանց։ Առաջին օդաչուն խնդրել է ուղեւորին գնալ օդաչուական խցիկ եւ միջադեպի մասին տեղյակ պահել երկրորդ օդաչուին։
Երկրորդ օդաչուն սակայն չի հավատացել ուղեւորին՝ նրա խոսքի մեջ որսալով արեւելյան ակցենտ։ Օդաչուն ուղեւորին փակել է օդաչուական խցիկում եւ դեպքի մասին անմիջապես տեղեկացրել ԱՄՆ հատուկ ծառայություններին, նշելով, որ ինքնաթիռում հնարավոր է ահաբեկիչներ լինեն։

Դիսպետչերը հատուկ ծառայությունների հրամանով ստիպել է ինքնաթիռին հարկադիր վայրէջք կատարել Նյու-Յորքի «Լա Գուարդա» օդանավակայանում, որն արդեն շրջապատված է եղել ոստիկանական եւ հատուկ ծառայության ջոկատներով։

Մինչ այդ զուգարանում գերի ընկած օդաչուն դուրս է եկել եւ պատմել ողջ եղելությունը։


:D


a1plus.am

Ameli
20.11.2011, 21:02
Գուցե ձեզանից ոմանք գիտեն, բայց ես այսօր եմ իմացել ու որոշեցի ձեր հետ էլ կիսվել.

Երևանը ճանաչվել է 2012թ.-ի գրքի համաշխարհային մայրաքաղաղ: Այս որոշումը ընդունվել է գրքի՝ աշխարհի 3 պրոֆեսիոնալ ասսոցացիաների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Երևանը 12րդն է, մինչ այդ Մադրիդն է եղել 2001ին, ապա Նյու-Դելին՝ 2002ին, Անտվերպենը՝ 2003ին, Մոնրեալը 2004ին, Թուրինը՝ 2006ին, Բոգոտան՝ 2007ին, Ամստերդամը՝ 2008ին, Բեյրութը՝ 2009, Լյուբլյանան՝ 2010ին և Բուեյնոս-Այրեսը 2011ին , դե իսկ 2012ին էլ կլինի Երևանը:


Աղբյուր (http://armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=28399&SectionID=18&RegionID=0&Date=09/18/2011&PagePosition=10)

Claudia Mori
21.11.2011, 21:13
Բանակային սպանության հակասություններով լի հերթական գործը

21.11.2011

http://www.hra.am/upload/Aharon_Hayrapetyan.jpg

Նոյեմբերի 22-ին տեղի կունենա հերթական դատական նիստը զինծառայող Ահարոն Հայրապետյանի մահվան գործով։

Բանակային հերթական սպանությունից հետո զենքը հայտնաբերելու գործում բարձրաստիճան զինվորականների միջամտությունը, փաստաբան Ստեփան Ոսկանյանի կարծիքով, էապես ազդել է գործի քննության վրա. դժվարություններ են առաջացել որոշելիս, թե որ զենքի վրա ինչ մատնահետքեր կան:

Հրացանից պակասած պարկուճն էլ փաստաբանը չի կարծում, որ նույն պարկուճն է, որ հայտանաբերվել է մահացած զինվորի մարմնում, քանի որ, եթե հրացանը կրակեր, ժապավենի հաջորդ փամփուշտը պետք է մտներ ինքնաձիգի մեջ, որը դատարկ են հայտնաբերել:

Հիշեցնենք, որ 2011թ. մարտի 17-ին ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը հաղորդագրություն տարածեց, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Ահարոն Արմենի Հայրապետյանը:

Դեպքից 15 օր անց Արտաշատի բնակիչ Մելքոն Կոսգանդելյանը տեղեկանում է, որ իր զինծառայող որդուն ձերբակալել են ու մեղադրում են Ահարոն Հայրապետյանին անզգուշությամբ սպանելու մեջ. հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով ՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտում, ինչն անզգուշությամբ առաջացրել է մահ։

«Երբ գնացի, քննչականի պետը՝ Դավթյան Մարտինը, ինձ ասաց, որ 100 տոկոսով համոզված է, որ իմ որդին չի սպանել, բայց որ ինքնախոստովանել է, իրենք ոչինչ չեն կարող անել»,- www.hra.am-ին հաղորդում է մեղադրվողի հայրը՝ Մելքոն Կոսգանդելյանը:

Հետո, երբ հանդիպում է որդուն, նա պատմում է, որ իրեն Շուշիի մեկուսարանում ենթարկել են հոգեբանական ճնշումների և ինքնասիրությունը վիրավորող խոսքեր են ասել:

«Որդիս ասաց, որ եթե այդպես չասեր, իրեն կսպանեին: Նրանք այդ տղայի հետ ընկերական հարաբերությունների մեջ են եղել, նույնիսկ, երբ վերջին անգամ որդիս եկավ մյուս տղայիս հարսանիքին, հարսանիքը թողեց, որ Ահարոնի ընկերուհուն Ահարոնի կողմից ծաղկեփունջ տանի»,- պատմում է հայրը:

Հետագայում զինծառայակցին սպանելու մեջ մեղադրվող զինվոր Կոսգանդելյանն իր ցուցմունքը փոխել է և 5 ամիս հետո, երբ կրկին զենքի փորձաքննություն է արվել, հոր խոսքերով, նրան համոզել են, թե կարող է ազատվել համաներմամբ, եթե մեղքը ընդունի, նա էլ նորից փոխել է ցուցմունքը: Հետագայում Կոսգանդելյանը ևս մեկ անգամ հրաժարվել է իր ցուցմունքից՝ պնդելով, որ անմեղ է:

«Եթե իմանայի, որ ինքն է հաստատ մեղավոր, կթողնեի, որ պատիժը կրեր, բայց, որ ասում է ես չեմ արել, ինչպե՞ս կարող եմ իրեն թողնել»,- ասում է Մելքոն Կոսգանդելյանը։

Կոնգանդելյանի շահերը պաշտպանող փաստաբան Ստեփան Ոսկանյանը պատմում է, որ Ստեփանակերտի ռազմական ոստիկանությունում ոչ միայն Կոսգանդելյանի, այլ մի քանի այլ զինծառայողների նկատմամբ էլ բռնություններ են կիրառվել:

Փաստաբանը համոզված է, որ հրացանից պարկուճը պակասել է դեպքից հետո, իսկ կրակոցն իրականում եղել է դիրքերից, քանի որ զինվորականները միայն երկրորդ փորձաքննությունից հետո են ցուցմունք տվել՝ ասելով, թե կրակոցը մոտիկից են լսել:

«Միակ բանը, որով Կոսգանդելյանին կապում են այս գործին այն է, որ նա կրակոցի ժամանակ գտնվել է Ահարոնի մոտ, մեկ էլ մահացածի մարմնում հայտնաբերած պարկուճը համընկնում է հրացանի պարկուճի հետ, բայց բոլորն էլ իրենց ցուցմունքներում ասում են, որ այդ հրացանը գտնվել է իրենց կանգնած տեղից հեռու»,- www.hra.am -ին փոխանցեց Ս. Ոսկանյանը:

Կոսգանդելյանը հիշում է միայն կրակոցի ձայնը ու ընկած ընեկրոջը, ոչ մի այլ բան չի հիշում:

Ահարոն Հայրապետյանի ծնողներն արդեն ոչ մեկին չեն հավատում: Մայրը՝ Մարիետա Գևորգյանը, նախընտրում է հավատալ Կոսգանդելյանի մեղավորությանը, չնայած ոչ տեսել են նրան, ոչ էլ լսել հակառակ կողմի փաստարկները, քանի որ դատերը անցկացվում են Գորիսում, որտեղ գնալու հնարավորություն չունեն:

«Դեպքի օրը՝ երեկոյան, ինչ-որ մեկի ծնունդն է եղել, խմել են, վիճել են, նկար ունենք, որտեղ երևում է, որ բոլորը կերած խմած են, իսկ իմ տղեն, ով շատ աշխույժ տղա է, լրիվ առանձին կողքի վրա նստած է: Չեն ասում, չեն պատմում, կարող է այդ տղային են ստիպել, որ խփի, կարող է այլ հարցեր են եղել, մենք չգիտենք, բայց ամեն ինչ դուրս կգա ջրի երես»,- համոզված է մայրը:

ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի երկրորդ կուրսից բանակ գնացած Ահարոնը, մոր խոսքով, ուզում էր վերադառնալ, ուսումը շարունակել, հաստատվել կյանքում։

«Հիմա ցմահ էլ տան, սպանեն էլ, իմ սիրտը չի հովանալու, ո՞վ է իմ տղային վերադարձնելու»,- ասում է Ահարոնի մայրը:

Վաղը դատական նիստը կանցկացվի նույն զորամասում, քանի որ կրելու է ուսուցողական ու դաստիարակչական բնույթ, բայց թե նման հակասական փաստերով գործը որքանով կարող է դաստիարակչական բնույթ կրել, դժվար է ասել:

Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/point-of-view/2011/11/21/aharon

Claudia Mori
22.11.2011, 20:26
Կարգապահական վարույթ՝ փաստաբան Արթուր Գրիգորյանի նկատմամբ

22.11.2011

ՀՀ փաստաբանների պալատը կարգապահական վարույթ է հարուցել փաստաբան Արթուր Գրիգորյանի նկատմամբ, ով «Հրապարակ» թերթից պահանջում է 18 միլիոն դրամ փոխհատուցում ընթերցողների մեկնաբանությունների տեսքով իրեն վարկաբեկող վիրավորական արտահայտությունները հրապարակելու համար:

Ինչպես www.hra.am-ին հաղորդեցին ՀՀ փաստաբանների պալատից, կարգապահական վարույթ հարուցելու համար առիթը հանդիսացել են հենց այդ մեկնաբանությունները, որտեղ քաղաքացիներից մեկը գրել էր, որ Արթուր Գրիգորյանի պատճառով կորցրել է բողոքարկելու իրավունքը' զուտ իր բողոքը ուշացնելու պատճառով, մեկ այլ քաղաքացի գրել էր, որ փաստաբանը 600 հազար դրամ է վերցրել իրենից և հարցը փորձել է միջնորդություններով լուծել:

Փաստաբանների պալատը կուսումնասիրի գործը և 2 ամիս հետո պարզ կդառնա արդյոք մեկնաբանությունների բովանդակությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։ Իրականությանը համապատասխանելու դեպքում Արթուր Գրիգորյանը կարգապահական տույժի կենթարկվի։

Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/events/2011/11/22/proceedings

Arpine
23.11.2011, 00:26
Բնության նոր 7 հրաշալիքների(2007-2011) ընտրությունը արդեն ավարտվել է: Աշխարհի յոթ նոր հրաշալիքների բացահայտման մրցույթին մասնակցում էին ամբողջ աշխարհից ավելի քան 220 երկրներ՝ 440 մասնակիցներով: Մրցույթը տեղի է ունեցել Շվեյցարիայում:
Դրանք են՝
Անազոնի ջունգլիները
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/13/7_-_Itahuania_-_Ao%C3%BBt_2008.JPG/800px-7_-_Itahuania_-_Ao%C3%BBt_2008.JPG
Բուտհա հալոնգը՝ Վիետնամում
http://upload.wikimedia.org/wikipedia/en/e/e4/Ha_Long_Bay.jpg
Իգուասու ջրվեժը՝Բրազիլիայի և Արգենտինայի սահմանին
:love
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7e/Garganta_del_Diablo_or_Devil_Throat_Iguazu_Falls_Argentina_Luca_Galuzzi_2005.JPG/800px-Garganta_del_Diablo_or_Devil_Throat_Iguazu_Falls_Argentina_Luca_Galuzzi_2005.JPG
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2c/Iguazu_D%C3%A9cembre_2007_-_Panorama_7.jpg/500px-Iguazu_D%C3%A9cembre_2007_-_Panorama_7.jpg
Չեդժու հարավկորեական կղզին
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a8/Jungmun_Daepo_Columnar_Joints_with_waves_crashing.jpg/800px-Jungmun_Daepo_Columnar_Joints_with_waves_crashing.jpg
Ինդոնեզիայի Կոմոդո ազգային պարկը
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/ff/KomodoDragonRinca1.jpg
Ստորգետնյա Պուերտո թագուհի գետը՝ Ֆիլիպիններում
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/0/0b/Caves_entranceexit.jpg
Սրբազան լեռը՝ Հարավային Աֆրիկայում
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/9/94/View_from_Signal_Hill.jpg

Ripsim
27.11.2011, 16:18
:o

Փեսացուն՝ Հարավային Կորեայից, կամ ինչպես կարող է հայ աղջիկը մեկ շաբաթում ամուսնանալ օտարերկրացու հետ

Արդեն տևական ժամանակ է՝ հեռուստատեսությամբ պտտվում է «Մինա» ամուսնական գործակալության գովազդը, որը հայ «տնական» աղջիկներին առաջարկում է ամուսնություն հարավկորեացիների հետ։ Ընդ որում՝ ծառայությունը մեր աղջիկների համար անվճար է։

Գործակալության տնօերն Տոմա Սողոմոնյանը, ով արդեն մեկ տարի է՝ ամուսնացած է հարավկորեցու հետ, նշում է, որ Հարավային Կորեայում այս գործակալությունը գործում է արդեն 6 տարի և հարավկորեացի ամուսիններ է առաջարկում արտասահմանցի աղջիկներին։ Նրա խոսքերով՝ Հայաստանում իրենք աշխատում են 5 ամիս և արդեն 3 հարսանիք են կազմակերպել։ Ընդ որում, հատկանշականն այն է, որ ընտրությունը կատարում են հարավկորեացի տղաները քասթինգի միջոցով (ապրանք են գնում, էլի). տղան նկարների միջոցով ընտրում է աղջիկներից մեկին, հետո գալիս է Հայաստան, մեկ շաբաթվա մեջ ամուսնանում ու մեկնում (ռեկորդային արագությամբ ամուսնություն)։

Գործակալություն օրական տասնյակ աղջիկներ են զանգում, իսկ այս ընթացքում մոտ 100 գրանցված կա, ովքեր սպասում են իրենց հարավկորեացի փեսացուներին։

Աղբյուր (http://7or.am/archives/83400)

Հ.Գ. Բայց ես երբեք նման գովազդ չեմ տեսել, միթե նման բան իրականում կա:o

Ռուֆուս
05.12.2011, 17:24
Ավստրիայում սեքսի դպրոց է բացվել

Տեսահոլովակը պարունակում է ինտիմոտ կադրեր

http://www.youtube.com/watch?v=tHXKc6VIgN8&feature=player_embedded

Աշխարհում առաջին սեքսի դպրոցն է բացվել Ավստրիայում: Daily Mail-ի փոխանցմամբ՝ Ավստրիական միջազգային սեքսի դպրոցի հիմնադիրն է շվեդուհի Իլվա-Մարիա Թոմփսոնը:
Մարմնական սիրո արվեստին հաղորդ դառնալու համար ուսանողները պետք է 2,2 հազ. դոլար վճարեն:

Գործնական սեքս ուսուցանող աշխարհում առաջին քոլեջում կարող են սովորել 16 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները: Ուսանողները եւ ուսանողուհիները բնակվում են դպրոցին կից հանրակացարանում, որտեղ կարող են կատարել իրենց «տնային աշխատանքները»: Դասընթացի ավարտից հետո նրանց դիպլոմ կհանձնվի:

«Մեր ծրագրի բնույթը ոչ թե տեսությունն է, այլ գործնական աշխատանքը: Շեշտը դրվում է մարդուն լավ սիրեկան/սիրուհի դարձնելու վրա: Մենք ուսումնասիրում ենք սեքսի դիրքերը, փաղաքշանքի տեխնիկան», - պարզաբանել է Իլվա-Մարիա Թոմփսոնը, ով վստահ է, որ իր նախագիծը մեծ հաջողություն կունենա:

Ավստրիական հասարակայնությունը, սակայն, միանշանակ չի արձագանքել սեքսի դպրոցի բացմանը: Բաց գովազդային հոլովակի ցուցադրությունն արգելվել է տեղական հեռուստատեսությամբ, որի ներկայացուցիչները հայտարարել են, որ «այդ ամենը գեղեցիկ փաթեթավորում ունի, բայց, նրանք, փաստորեն, սեքս են վաճառում»:

ԹոփՆյուզ (http://top-news.am/index.php?newsid=5394&ng=9&nt=8)

Դեկադա
05.12.2011, 17:33
Ակումբում անչափահասներ չկա՞ն:

Claudia Mori
06.12.2011, 15:22
Ո՞վ է պատասխանատու դասագրքերի վրիպակների համար (http://www.aravot.am/2011/12/06/14417/)


http://www.aravot.am/wp-content/uploads/2011/12/Ֆրանսերեն-2-212x300.jpg (http://www.aravot.am/wp-content/uploads/2011/12/Ֆրանսերեն-2.jpg)12-րդ դասարանի «Ֆրանսերեն» դասագրքի հենց կազմի վրա առկա է տպագրական http://www.aravot.am/wp-content/uploads/2011/12/Ֆրանսերեն.jpg (http://www.aravot.am/wp-content/uploads/2011/12/Ֆրանսերեն.jpg)սխալ` «Français»-ի փոխարեն տպագրված է` «Française»:ԿԳՆ-ն ոչ արդյունավե՞տ է ծախսում ֆինանսական միջոցները (http://www.aravot.am/2011/12/06/2011/12/05/14219/) հրապարակման մեջ երեկ գրել էինք, որ կազմի վրա եղած սխալ բառի պատճառով երեխաներն անընդհատ շփոթում են ու կատարում նույն ուղղագրական սխալը, ինչից խուսափելու համար ուսուցիչները երեխաներին հանձնարարել են կամ ջնջել ավելորդ տառը, կամ վրան թուղթ կպցնել:

Ներկայացնելով «Քաունթերփարթ ինթերնեշնլի» եւ USAID-ի ֆինանսական աջակցությամբ «Հանուն կրթության եւ գիտության» ՀԿ-ի «Կրթության ոլորտի բյուջեի բացերը՝ ոլորտի ծախսերի արդյունավետության եւ թափանցիկության համատեքստում» ուսումնասիրությունը, նշել էինք, որ 2010 եւ 2011 թվականներին ԿԳՆ բյուջեով դասագրքերի հրատարակման համար նախատեսվել է մոտ 765 միլիոն դրամ յուրաքանչյուր տարվա համար: Ուսուցիչների շրջանում կատարած հարցումները ցույց են տվել, որ դասագրքերը չեն ենթարկվում անհրաժեշտ փորձաքննության ու հրատարակվում են խմբագրական, ուղղագրական, տպագրական սխալներով:

Հրապարակմանն արձագանքելով` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Aravot.am (http://www.aravot.am/)-ին հայտնել էր (http://www.aravot.am/2011/12/05/14353/), որ արծարծված հարցերին անդրադառնալու համար արդեն հանձնարարել է, որ զբաղվեն: «Ցավոք, ուսումնասիրության ողջ տեքստը մեզ դեռ չեն ներկայացրել: Բայց արդեն, ինչպես ասում են, անզեն աչքով տեսանելի են որոշ «բացահայտումների» իրականությանը չհամապատասխանելու փաստերը»,- նշել էր Ա. Աշոտյանը եւ խորհուրդ տվել այցելել հետեւյալ հասցե` http://www.armedu.am/arm/files/material_files/France_12_2010.pdf, որտեղ ներկայացված է ճիշտ` «Français» տարբերակը:

Ի պատասխան ԿԳ նախարարի, «Հանուն կրթության եւ գիտության» ՀԿ-ի ղեկավար Մերի Ալեքսանյանը Aravot.am (http://www.aravot.am/)-ին փոխանցեց, որ նախարարի նշած հասցեում ոչ թե գրքի կազմն է, այլ պատկերված է գրքի ներքին էջը: «Պետք չէ վրիպակները «բարդել» տպարանի վրա: Չեմ էլ կասկածում, որ գիրք կազմողներն իմացել են` ինչպես գրել ֆրանսերեն բառը, բայց ինչպե՞ (http://www.aravot.am/2011/12/06/2011/12/05/14219/)ս է դասագիրքը փորձաքննության ենթարկվել եւ ո՞ է պատասխանատու սրբագրման համար, մի՞թե այս գործընթացները որևէ կերպ չեն վերահսկվում: Հետաքրքիր է նաև` ո՞ր տպարանում է տպագրվել դասագիրքը, և արդյոք աչքի ընկնող նման կոպիտ վրիպակի համար պե՞տք չէր «պատժել» տպարանին, պատվիրել վերատպագրել գրքի կազմերը և փոխել»,- ասաց նա: Ավելի ուշ տեղեկացրեց, որ երբ դեռ ուսումնասիրությունը վերջնական տեքի բերված չէր, թեմայի շուրջ քննարկում էին կազմակերպել ՀԿ-ների հետ, հրավիրել էին նաև ԿԳ նախարարության ներկայացուցիչներին`կից ներկայացնելով ուսումնասիրության համառոտ տարբերակը, սակայն ոչ մի արձագանք նախարարությունից չէր եղել:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Աղբյուրը՝ http://www.aravot.am/2011/12/06/14417/

Chuk
06.12.2011, 19:59
[Հրապարակմանն արձագանքելով` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Aravot.am (http://www.aravot.am/)-ին հայտնել էր (http://www.aravot.am/2011/12/05/14353/), որ արծարծված հարցերին անդրադառնալու համար արդեն հանձնարարել է, որ զբաղվեն: «Ցավոք, ուսումնասիրության ողջ տեքստը մեզ դեռ չեն ներկայացրել: Բայց արդեն, ինչպես ասում են, անզեն աչքով տեսանելի են որոշ «բացահայտումների» իրականությանը չհամապատասխանելու փաստերը»,- նշել էր Ա. Աշոտյանը եւ խորհուրդ տվել այցելել հետեւյալ հասցե` http://www.armedu.am/arm/files/material_files/France_12_2010.pdf, որտեղ ներկայացված է ճիշտ` «Français» տարբերակը:
Տո եթե նույնիսկ էնդեղ կազմը լիներ ու ճիշտ լիներ, հետո ի՞նչ: Ի՞նչ կապ ունի armedu-ում դրածը տպագրված գրքի հետ: Armedu-ում դրվում են դասագրքերի խիստ նախնական, այսպես կոչված «սևագիր» տարբերակները՝ քննարկման համար: Դրանից հետո հեղինակները դեռ շարունակում են գրել գրքի մնացած մասը, սրբագրիչները՝ սրբագրել, էջադրողները՝ էջադրել, նկարիչները՝ նկարել, ձևավորողները՝ ձևավորել և այլն, ու սևագիրը դնելուց հետո դասագիրքը ահռելի փոփոխության ա ենթարկվում: Ի՞նչ կապ ունի, թե ինչ ա եղել սևագրում... տո թեկուզ ճիշտ ա եղել, փաստն է՛ն ա, որ սխալ ա տպվել վերջնական արդյունքում...

Tig
07.12.2011, 16:08
"Միր" հեռուստաընկերության տեսանյութը Հայաստանի մասին, շատ հետաքրքիր է
АРМЕНИЯ / НАЦИОНАЛЬНОЕ САМООПРЕДЕЛЕНИЕ / СЕМЬ"Я" (http://mirtv.ru/programms/3866313/episode/4494750)

Նաիրուհի
08.12.2011, 19:11
Ակումբի՝ գերմաներենին տիրապետող անդամներ, հլը մի թարգմանեք՝ տեսնենք ինչ են ասում, է՜...


Գերմանական հայտնի Einstürzende Neubauten խմբի երգացանկում նոր կոմպոզիցիա է տեղ գտել` «Լեռնային Ղարաբաղ» անունով. տեղեկացնում է novostink.ru-ն:
Խումբը գործում է արդեն 30 տարի: Նրան համբավ է բերել կատարման յուրահատուկ ոճը, ավելի ճիշտ` երաժշտական գործիքների փոխարեն պլաստիկ շշերի, մետաղական թիթեղների եւ այլ կենցաղային իրերի կիրառումը:

Աղբյուր


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=hd-6WweqD0Y (http://new2.yerkir.am/am/news/17020.htm)

Tig
08.12.2011, 21:16
"Միր" հեռուստաընկերության տեսանյութը Հայաստանի մասին, շատ հետաքրքիր է
АРМЕНИЯ / НАЦИОНАЛЬНОЕ САМООПРЕДЕЛЕНИЕ / СЕМЬ"Я" (http://mirtv.ru/programms/3866313/episode/4494750)


http://www.youtube.com/watch?v=h9mPjAyywPA

Rammstein
09.12.2011, 00:39
Ակումբի՝ գերմաներենին տիրապետող անդամներ, հլը մի թարգմանեք՝ տեսնենք ինչ են ասում, է՜...

Լիլիթ ջան, ցավոք սրտի դեռ էնքան գերմաներենին չեմ տիրապետում, որ հեշտությամբ թարգմանեմ, բայց որ ասում ես կփորձեմ. :)



Գերմաներեն
Անգլերեն
Հայերեն


Die Stadt liegt unter Nebel
Ich bin auf meinem Berg
In meinem schwarzen Garten
zwischen Himmeln eingeklemmt
in der Enklave meiner Wahl
in der ich mich versteck
in Nagorny Karabach

Vormals tiefe Wälder
Bergketten, vielleicht Eis
eine messinggelbe Sonne
verbricht ein Paradies
meine Sys- und Diastole
dazwischen der Moment
getragen von den Vögeln
die hier zugange sind
in der Enklave meines Herzens
in der ich mich verlier
in Nagorny Karabach

Ich steig den Berg herunter
geh ins eine oder andere Tal
es ist geflaggt in allen Farben
in Bergisch-Karabach

Zwei grosse schwarze Raben
fressen die Pflaumen aus dem Baum
Ob die andre Stadt mich lieb hat …?
In der Enklave meiner Wahl
in der ich mich verberg’
in Nagorny Karabach

Komm mich mal besuchen
ich hab՛ unendlich Zeit
und der Blick der ist vom Feinsten
über Wolken und die Stadt
in Nagorny Karabach
Nagorny Karabach
Nagorny Karabach
The town lies under mist
I am up on my mountain
in my black garden
squeezed in between the heavens
in the enclave of my choice
where I am hiding
in Nagorny Karabakh

Once deep forests
mountain chains, maybe ice
a brass-yellow sun
perpetrates a paradise
my sys- or diastole
and between them the moment
borne by the birds
about their business here
in the enclave of my heart
where I lose myself
in Nagorny Karabakh

I climb down the mountain
enter one or another valley
flying flags of every colour
in Mount Karabakh

Two large black ravens
devouring the plums in the tree
I wonder if the other city cares for me…
In the enclave of my choice
where I am hiding
in Nagorny Karabakh

Come and pay me a visit
I have unlimited time
and the view is most lovely
over the clouds and the town
in Nagorny Karabakh
Nagorny Karabakh
Nagorny Karabakh
Քաղաքը պառկում է մառախուղի տակ,
Ես իմ սարի վրա եմ,
Իմ սեւ այգում`
Երկինքների միջեւ սեղմված`
Իմ ընտրած անկլավում`
Այնտեղ, ուր թաքնվում եմ,
Լեռնային Ղարաբաղում:

Հնում` խոր անտառներ,
Լեռնաշղթաներ, գուցե` սառույց,
Արույրի պես դեղին արեւ
Ստեղծում է դրախտ:
Իմ սիս- ու դիաստոլան,
Պահը նրանց միջեւ
Թռչունների կողմից ծնված
Որոնք կգտնվեն այստեղ`
Իմ սրտի անկլավում,
Ուր ես ինձ կորցրել եմ`
Լեռնային Ղարաբաղում:

Ես ցած եմ մագլցում սարը,
Գնում այս կամ այն բացատ,
Այնտեղ բարձրացվել են ամեն գույնի դրոշներ
Լեռնային Ղարաբաղում

Երկու մեծ սեւ ագռավ
Սալոր են խժռում ծառի վրայից
Արդյո՞ք այլ քաղաք սիրում է ինձ…
Իմ ընտրած անկլավում`
Այնտեղ, ուր թաքնվում եմ,
Լեռնային Ղարաբաղում:

Մի օր այցելեք ինձ,
Ես անվերջ ժամանակ ունեմ,
Ու տեսարանը լավագույնն է
Ամպերից վեր ու քաղաքում,
Լեռնային Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղում

Ռուֆուս
09.12.2011, 00:48
Ակումբի՝ գերմաներենին տիրապետող անդամներ, հլը մի թարգմանեք՝ տեսնենք ինչ են ասում, է՜...

Ինչ լա՜վն ա երգը, գնացի քաշելու :love Ի դեպ last.fm-ում Einstürzende Neubauten-ի բոլոր երգերից Nagorni Karabach-ը երկրորդ ամենալսվող երգնա :)

Moonwalker
09.12.2011, 12:30
Գերմանական հայտնի Einstürzende Neubauten խմբի երգացանկում նոր կոմպոզիցիա է տեղ գտել`«Լեռնային Ղարաբաղ» անունով. տեղեկացնում է novostink.ru-ն:

Ժող, բայց երգը իրո՞ք նոր ա::unsure
Վիքիի ասելով (http://en.wikipedia.org/wiki/Alles_wieder_offen) էդ երգն ընդգրկող ձայնասկավառակը անցյալ տասնամյակում (անսովոր ա հնչում:)) )` 2007-ին ա թողարկվել::esim

Նաիրուհի
09.12.2011, 12:55
Ժող, բայց երգը իրո՞ք նոր ա::unsure
Վիքիի ասելով (http://en.wikipedia.org/wiki/Alles_wieder_offen) էդ երգն ընդգրկող ձայնասկավառակը անցյալ տասնամյակում (անսովոր ա հնչում:)) )` 2007-ին ա թողարկվել::esim

Գնա «Երկիրի» հետ կռիվ արա :) Կաևորը՝ երգը լավն է ։ՃՃՃ

Claudia Mori
09.12.2011, 15:25
«Արեւածաղիկ» հաշմանդամության խնդրի լուսաբանման 9-րդ մրցույթի հատուկ մրցանակակիրը՝ Մերի Ալեքսանյան, այ էսպես են լուսաբանում, որ մարդ նայում է ու փշաքաղվում, ոչ թե մեր հեռուստաընկերություններից մեծ մասի նման...


http://www.youtube.com/watch?v=PJuM_2DYkY0&feature=player_embedded

Ameli
10.12.2011, 01:58
Խիստ ազդվեցի էս լսելով, ո՞նց թե, հարիսա՞ն, էլ ուրիշ բան չգտա՞ն, իմ սիրած ճաշատեսակը որ թուրքական լինի՞: Դե արի ու մի ասա, էս թուրքերը, իրանց դրել են իրանց երազած ազգի տեղը, պայքարեք ազգագրագետներ ջան, իմ սիրած ուտեստը չի կարող թուրքական լինել:

http://www.azatutyun.am/content/article/24414662.html

VisTolog
12.12.2011, 19:48
Ֆրանսիացի և պորտուգալացի աստղագետները եկել են այն եզրահանգման, որ Մերկուրին աստերոիդի հետ խոշոր բախման հետևանքով դադարել է նայել Արեգակին միևնույն դիրքով և պտտվում է հակադիր ուղղությամբ:
Ինչպես գրում է Nature Geoscience-ը, Փարիզի Դիդրոյի անվան համալսարանի աստղաֆիզիկոսների խումբը` Մարկ Վեչորեկի գլխավորությամբ, առաջադրել է հետևյալ հիպոթեզը` բախման հետևանքով Մերկուրին կարող էր ձեռք բերել ժամանակակից ուղեծիր, որը, սակայն, արգելակել է պտույտի արագությունը:
Գիտնականները նշել են նաև, որ աստերոիդի հետ բախման հետևանքով Մերկուրի մոլորակի վրա 650-1100 կմ տրամագծով կրատեր է բացվել:
Ինչպես հայտնի է` Մերկուրին պտտվում է անսովոր ուղեծրով` Արեգակի շուրջ երկու պտույտ գործելու ընթացքում մոլորակն իր առանցքի շուրջ պտտվում է 3 անգամ:
Ժամանակակից աստղաֆիզիկան ենթադրում է, որ Մերկուրին Արեգակի շուրջը մեկ պտույտի ժամանակ պետք է իր առանցքի շուրջ ևս մեկ պտույտ գործի:

http://news.armeniatv.com/post/id/76743/ (http://news.armeniatv.com/post/id/76743/)

Ameli
12.12.2011, 20:43
[COLOR=#353434][FONT=Arian AMU]Գիտնականները նշել են նաև, որ աստերոիդի հետ բախման հետևանքով Մերկուրի մոլորակի վրա 650-1100 կմ տրամագծով կրատեր է բացվել:

Կրատերը ի՞նչ է:

Moonwalker
12.12.2011, 20:47
Կրատերը ի՞նչ է:

Խառնարան (http://ru.wikipedia.org/wiki/Ударный_кратер)՝ էս դեպքում հարվածային՝ երկնային մեծ ու փոքր մարմինների բախման հետք::)

Claudia Mori
14.12.2011, 15:04
Ոչ ոք չի վնասել խողովակաշարը

http://www.hra.am/i/up/fe69b1907399bf4f8a391a84b4a7e95b.jpg

77-ամյա Արսեն պապին երկրորդ կարգի հաշմանդամ է: Ամբողջ թոշակը ծախսում է տաքսիների վրա, որոնցով գնում է այս պետական ատյանից այն պետական ատյան՝ արդարություն գտնելու հույսով:

Երեք տարի է Արսեն Բաղումյանը չի կարողանում ջրել սեփական հողամասը՝ ծառերը չորանում են ու բերք չեն տալիս: Հանքավան գյուղի 77-ամյա բնակիչը պնդում է, որ երեք տարի առաջ Հանքավան գյուղի ճանապարհաշինարարները շինարարական աշխատանքի ժամանակ ջարդել են Հանքավանում գտնվող իր հողամասի ոռոգման համակարգը և չեն վերականգնել այն:

Երեք երեխայի տեր մարդուն երեխաները չեն օգնում այս գործում՝ համարելով, որ պետք չէ աղմկել՝ «ամոթ» է, իսկ Բաղումյանը չի ուզում հրաժարվել այն մի բուռ հողակտորից, որին սեփական ուժերով է կյանք տվել երիտասարդ տարիքում:

«Էկան, քանդեցին, ասեցին հետո կսարքենք ու մինչև հիմա սարքում են, սրիկաները»,- ասում է Արսեն պապին:

Բաղումյանը բազմիցս դիմել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն։ Նախարարության աշխատակազմի ղեկավար Ջիլավյանը 2011թ. հունիսի 13-ին նամակով Արսեն Բաղումյանին տեղեկացրել է, որ տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նրա հողամասի ոռոգման խողովակաշարը վնասվել է բեռնատարի վթարի և տրակտորի մեխանիզատորի անզգուշության հետևանքով` մինչև «Ճանապարհ» ՍՊԸ-ի կողմից Հ-28 Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների սկսելը, հետևաբար ճանապարհաշինարարները չէին կարող վնասել ոռոգման խողովակաշարը:

ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնից www.hra.am (http://www.hra.am) –ին տեղեկացրել են, որ վերոնշյալ հողամասի հողատարածքում և հարող տարածքում 2008թ.-ից մինչ օրս ոստիկանության Հրազդանի բաժնում ոչ մի վթարի դեպք չի արձանագրվել:

Այն հարցին, թե ինչպես են իմացել վթարի մասին նախարարությունում, երբ այդ փաստը չի արձանագրվել ոստիկանության կողմից, նախարարությունից տեղեկացրել են, որ այդ մասին տեղեկացրել են համագյուղացիները, որոնք սակայն հրաժարվել են գրավոր վկայություն տալ, իսկ «Ճանապարհ» ՍՊԸ-ի կողմից էլ ջրագիծը չէր կարող վնասվել, քանի որ վնասման վայրը դուրս է գտնվում նախագծով նախատեսված շինարարական աշխատանքների կատարման սահմանագծին: Հետևաբար, որևէ փոխհատուցման գործընթաց չի եղել:

Չնայած Տրանսպորտի և կապի նախարարությունը պնդում է, որ ճանապարհաշինության ընթացքում չի վնասվել հողամասի խողովակաշարը, «Ճանապարհ» ՍՊԸ-ն վերջերս Բաղումյանին պոմպ է տվել, գետից ջուրը հողամաս հասցնելու համար: Բայց հաշվի չեն առել մի փաստ՝ Բաղումյանը երկրորդ կարգի հաշմանդամ է ու դժվարությամբ է տեղաշարժվում, իսկ պոմպը աշխատեցնելու համար ֆիզիկական ջանքեր են պահանջվում:

Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/point-of-view/2011/12/13/baghumyan

VisTolog
14.12.2011, 15:16
«Ժողովուրդ». Գագիկ Մելիքյանը «լա՞վն է», թե «լավի՞կն է»

Թերթը գրում է, որ ըտ մամուլի հրապարակումների՝ վերջերս Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում Հովհաննես Սահակյանի եւ Գագիկ Մելիքյանի թեկնածությունների քննարկման ժամանակ որոշիչ է եղել վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքը: «Համաձայն այդ հրապարակումների՝ վարչապետը Գ. Մելիքյանի մասին Սերժ Սարգսյանին ասել է. «Լավիկն է»: :D

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ նկատի ուներ Տ. Սարգսյանը՝ նրա մասին ասելով «լավիկն է», Մելիքյանը պատասխանել է. «Ես ներկա չեմ եղել ԳՄ-ում այդ քննարկմանը, վարչապետին հարցրեք: Երեւի նկատի ուներ, որ լավն եմ»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

http://news.am/arm/reviews/2785.html

Smokie
17.12.2011, 20:48
Մահացել է հայտնի երգչուհի Ցեզարիա Էվորան: Է՜հ:(

http://static.flickr.com/111/273287678_145b66d2af.jpg

Певица Сезария Эвора (Cesária Évora) скончалась у себя на родине в Кабо-Верде 17 декабря. Ей было 70 лет. В сентябре 2011 года легендарная исполнительница народной музыки объявила, что покидает сцену из-за проблем со здоровьем.Эвора пела на местном диалекте португальского языка. Среди стилей фольклорной музыки, которые она прославила, были кабовердийская морна и португальский жанр фаду. Эвора всегда выходила на сцену босиком, символически указывая на нищету, в которой живет народ островов Зеленого мыса; благодаря этому она прославилась под прозвищем «босоногая дива».Сезария Эвоар начала записывать музыку уже после сорока, а прославилась в конце 1980-х годов. Уже в XXI веке певица неоднократно выступала во многих российских городах. Эвора записала 11 сольных альбомов.
http://youtu.be/m7A7WXtOGjA

Firegirl777
19.12.2011, 11:44
Ափսոս, շատ ափսոս

VisTolog
21.12.2011, 12:26
Սթիվ Ջոբսը հարցրել է թուրքերին. 1,5 մլն հայերի ցեղասպանության եք ենթարկել, ասացեք, ինչպե՞ս եղավ


Թուրք զբոսավար Ասիլ Թունչերի պատմածները Սթիվ Ջոբսի` Թուրքիա կատարած այցի մասին մեծ իրարանցում են առաջացրել Թուրքիայում: Զբոսավարը պնդել է, թե Ջոբսը թուրքերին թշնամի է համարել եւ հրաժեշտ տալուց նույնիսկ ձեռք չի սեղմել:Թունչերը նշել է, թե այն պահին երբ իրենք մոտեց ել են Այա Սոֆիային եւ ինքը սկսել է պատմել, որ այն սկզբում եկեղեցի է եղել, այնուհետ վերածել են մզկիթի, Սթիվ Ջոբսը սկսել է հարցեր տալ.«Դուք` մուսուլմաններդ, այդքան քրիստոնեաների ի՞նչ արեցիք»: Զբոսավարը հավելել է, թե չի հասցրել բառ ասի, երբ Ջոբսը շարունակել է. «1,5 միլիոն հայերի ցեղասպանության ենթարկեցիք: Պատմեք մեզ, այդ ինչպե՞ս եղավ»:Թուրք զբոսավարի ժխտումներն ավելի են կատաղեցրել Սթիվ Ջոբսին, ով նախատեսվածից մեկ օր առաջ է հեռացել Թուրքիայից` առանց բառ փոխանակելու զբոսավարի հետ եւ նրա ձեռքը օդում պարզած թողնելով:Նշենք, որ Սթիվ Ջոբսի կենսագրական գրքում գրված է, որ նրա խորթ մայրը` Կլարա Հակոբյանը Ցեղասպանությունից հետո ներգաղթել է Մալաթիայից:Apple-ը համաշխարհային լեգենդ դարձրած Սթիվ Ջոբսը քաղցկեղի հետեւանքով մահացել է հոկտեմբերի 5-ին, 56 տարեկան հասակում:


:hands


news.am

VisTolog
24.12.2011, 17:53
Բացեեեց::D


Տանզանիայում հորդառատ անձրևների ու ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 23 մարդ, տեղահանվել է ավելի քան 4 հազարը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Տանզանիայի պետական լրատվամիջոցների տվյալները:Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել: Daily News պետական թերթը հաղորդել է, որ 3 օր անընդմեջ տեղացող անձրևներն ամենահորդառատն են վերջին 57 տարվա ընթացքում և առաջացրել են ջրհեղեղներ:


Դեկտեմբերի 22-ին Տանզանիայի նախագահ Ջակայա Կիկվետեն Դար-էս-Սալամ քաղաքում այցելել է ջրհեղեղից տուժածների ճամբար: Երկրի մայրաքաղաքի փողոցները հեղեղված են պղտոր ջրով: Խանութները փակվել են, իսկ խուճապահար բնակիչները փորձում են կանգնել այն առարկաների վրա, որոնք ջրից ավելի բարձր են:


ՄԱԿ-ը հաշվարկում է, որ թե ինչ կարգի օգնության կարիք կունենա Տանզանիայի կառավարությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար:Փրկարարները մարդկանց տարհանում են այն վայրերից, որտեղ ջրհեղեղի հավանականություն կա:



http://hetq.am/arm/news/8414/tanzaniayum-texacel-e-verjin-57-tarva-yntacqum-amenahordarat-andzrevy-23-zoh.html

Jarre
25.12.2011, 22:34
«Մատաղ ըլեմ» քեզ, Հայաստան ու էսօրվա համակարգը սնուցող անհատներին ու ինստիտուներին :[


Իմ կյանքի 16 տարիների հոգին եմ ես վաճառում. «Փարիզյան սուրճ»–ի տիրուհին հեռանում է Հայաստանից

«Փարիզյան սուրճի» տիրուհին՝ Վալերի–Աշխեն Գործունյանը հեռանում է Հայաստանից: Ընկերությունը վաճառվում է: Օրերս այս մասին իրարամերժ լուրեր էին պտտվում լրատվամիջոցներում, որոնք ավելի ուշ հաստատվեցին։ Գործարար կինը Հայաստանից հեռանում է բիզնեսում ունեցած խնդիրների պատճառով։ Մասնավորապես, նրա ղեկավարած ընկերության նկատմամբ գոյացել են որոշակի հարկային պարտավորություններ, որոնք, թեև, նա համաձայնել է որոշակի ժամանակահատվածի ընթացքում վճարել, այնուամենայնիվ, նրան այդ հնարավորությունը չի տրվել, և, իր խոսքերով, պահանջվել է վճարել «24 ժամվա ընթացքում»։ Տիկին Գործունյանը իր դժգոհությունն է հայտնում առ այն, որ ցանկացած երկրում հնարավորություն է տրվում հարկային պարտավորությունները կատարել որոշակի ժամանակացույցով, բայց այդ հնարավորություններն մեր երկրում չկան, ինչը, նորաստեղծ և փոքր տնտեսություն ունեցող մի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, նա անթույլատրելի է համարում։ Սփյուռքահայ գործարարը պատմում է, որ հայրենիքում հանդիպած նման անհաջողությունների պատճառով այնքան է հուզվել, որ նախօրեին փորձել է այն մեղմել ալկոհոլի միջոցով։ «Ես չեմ ամաչում ասել դա, որովհետև հուզված էի։ Որովհետև երբ մարդիկ գալիս են այստեղ՝ ծանոթանալու իմ սրճարանի տարածքին, ես ստիպված ցույց եմ տալիս։ Իմ կյանքի 16 տարվա հոգին եմ վաճառում ես»։
Տիկին Գործունյանի հավաստմամբ՝ իր կյանքի ամենադժվար պահերին միշտ իր մայրն է օգնել և ուղղորդել իր խոսքերով և խորհուրդներով, և հիմա նա իր դստերը խորհուրդ է տվել չմտահոգվել. «Դու ֆրանսացի ես, Ֆրանսիայի պետությունը քեզ ասպետ է տվել։ Իսկ ի՞նչ է տվել քեզ Հայաստանի պետությունը։ Միայն առել է»,– ասել է նրան մայրը։ «Ես մորս խոսքերն եմ ասում։ Մորս, որ ինձ հայ է սարքել։ Հասկանո՞ւմ եք՝ ուր ենք հասել»,– իր մտահոգություններն է հայտնում նա։ Այժմ սփյուռքահայ գործարարի միակ մտահոգությունը քիչ թե շատ բարեկիրթ գնորդ գտնելն է, «որպեսզի ինչ–որ հաստավիզ կամ անթրաշ մարդիկ չղեկավարեն Աբովյան 23–ի տարածքը»։


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=3_EPKwaAoP0#!

ԱՂԲՅՈՒՐ՝ ԹԵՐԹ.ամ (http://www.tert.am/am/news/2011/12/25/ashkhen-gortsunyan-leaving/)

einnA
25.12.2011, 22:47
«Դու ֆրանսացի ես, Ֆրանսիայի պետությունը քեզ ասպետ է տվել։ Իսկ ի՞նչ է տվել քեզ Հայաստանի պետությունը։ Միայն առել է»,– ասել է նրան մայրը։ «Ես մորս խոսքերն եմ ասում։ Մորս, որ ինձ հայ է սարքել։ Հասկանո՞ւմ եք՝ ուր ենք հասել»,– իր մտահոգություններն է հայտնում նա։

փափկասուն գործունյանը չդիմացավ հայրենական իրականության առերեսմանը :))
նման փախնողների ետևից ջուր էլ կշփեի :aha

Ռուֆուս
25.12.2011, 23:02
փափկասուն գործունյանը չդիմացավ հայրենական իրականության առերեսմանը :))
նման փախնողների ետևից ջուր էլ կշփեի :aha

Լավ էլի, Անի ջան: Մի հատ լրիվ ինտերվյուն (http://top-news.am/index.php?newsid=5919&ng=7&nt=1) կարդա, հետո նոր հետևություններ արա:

einnA
25.12.2011, 23:12
Լավ էլի, Անի ջան: Մի հատ լրիվ ինտերվյուն (http://top-news.am/index.php?newsid=5919&ng=7&nt=1) կարդա, հետո նոր հետևություններ արա:

Հայկ, կարդացի ու լսեցի ու սեփական եզրակացությունս արեցի, ներիր, որ քոնի հետ չի համընկնում :)

Ապե Ջան
26.12.2011, 02:41
Էս ամեն շատ ավելի վաղ ա եղել: Գիտենք Հայաստանի մի քանի օլիգարխների մասին: Սա հենց իրենց ձեռքի գործն է:
Այստեղ խնդիրը ուղղակի ֆիլմի տեսքով ա նկարագրած, բայց այս ֆրանսիացու վաճառելու դրթապատճառը հարկերը չեն, այլ այն, որ մի օլիգարխ ցանկացել 50% - ով լինել սեփականատեր, իսկ այս կինը չի համաձայնվել: :))

Հ.Գ Հաստատ է:

Ռուֆուս
26.12.2011, 17:56
Հայկ, կարդացի ու լսեցի ու սեփական եզրակացությունս արեցի, ներիր, որ քոնի հետ չի համընկնում :)

Անի ջան, էս մարդիկ ընտանիքով եկել հաստատվել են Հայաստանում, սեփական բիզնեսն են բացել, ներդրումներ են արել, նորմալ որակյալ ապրանք են արտադրել թեկուզ մի քիչ էլ թանկ, նորմալ բարձրաճաշակ օբյեկտ (ինչքան էլ որ օբյեկտ բառը էստեղ անհարիր ա) են բացել, 16 տարի ոչ մի դժգոհություն իրենց մասին չենք լսել: Ու իրենց բարոյական նկարագրով խիստ տարբերվում են մի շարք սուտի բարերար սփյուռքահայ ներդրողներից, որոնց վառ օրինակն է հանդիսանում Վահագն ու Նինա Հովնանյանները, որոնք էսքան տարվա մեջ իրենց աշխատողներին հարստահարելուց՝ նեգրի աշխատավարձ վճարելով, փողեր ուտելուց ու հարստություն դիզելուց բացի Հայաստանի համար ոչ մի լավ բան չեն արել:

Վալերի Գործունյանն ու՞մ էր խանգարում, որ հարկայինին բերեցին խեղճի գլխին կապեցին, թող թողնեին էդ կինն հանգիստ իր գործն աներ: Փարիզյան Սուրճից Հայաստանի համար օգուտից բացի ոչ մի վնաս չկար: Փոխանակ Գործունյանի պես մարդկանց աջակցեն, որ Հայաստանում ներդրումներ անեն, բռնեցին քոքից քռթ կտրեցին: Հիմա էլ ո՞ր մի սփյուռքահայը կգա Հայաստան ներդրումներ անելու:

Լկտի պետություն ա, լկտի անթրաշ ղեկավարությամբ: :[

einnA
27.12.2011, 01:13
Հայկ ջան, մեր պետության լկտիության չափը կարծում եմ 10-ից նվազագույնը 5-ն իրենց մաշկի վրա են զգացել ու զգում են: Գործունյանների ոտքը տրորել են, իսկ Գյումրիում քանի տարի են մարդկանց էտպես տրորած պահում, հետո իբր մի քիչ ոտքերը քաշում են` իբր վերջ, բայց արի ու տես, որ նույն բանն է էլի դառնում: Իսկ ի՞նչ է անում հասարակ ժողովուրդը: Ընդունում եմ, որ շատերն անճար են ու լուռ նստում են տեղները, շատերն ուրիշ երկրներում ունեցվածք չունեն դիզած ու կոչումներ չունեն, անճար են, դրա համար էլ մնում են էս երկրում, հակառակ դեպքում շատերը գուցե էտպես վարվեին:

Ինձ էս պատմության մեջ գիտե՞ս ինչն է բարկացնում` ոչ թե էն, թե պետությունը ոնց էս մարդկանց "գլխին սարքեց", այլ էն, թե էտ սարքածից հետո էտ նույն հայրենասեր ու բարերարը ոնց սկսեց խոսել ( պետության սարքածներին ամեն օր փնտրենք, կտեսնենք, բայց էս դեպքում լավ է, որ հնչեղություն գոնե ստացավ):

Հայկ ջան, ես, ազնիվ խոսք, ոչ մի անջատողական մտքեր չունեմ սփյուռքահայ, ղարաբաղցի, հայաստանցի առումներով:Արդեն 4 տարի աշխատում եմ սփյուռքահայ ներդրողների հետ ու չեմ ասի շատ լավ, բայց գոնե բավական գիտեմ բիզնես դնող սփյուռքահայի մասին քիչ մը բաներ: Ու ինձ բարկացնում է էն պարագան, որ ներդնելուց առաջ ինչպիսի պայծառ մտքեր են ունենում, որոնք ներշնչվել են էս դեպքւմ գուցե Մոնթեի ազդեցությամբ (չեմ ուզում ասել էս դեպքում Մոնթեն է եղել իրանց "կրիշը", բայց ամեն դեպքում հեղինակության հովանավորությունը եղել է, հետո երբեք չհավատաս, որ դրանից առաջ իրանք պատկերացում չունեն, թե էստեղ ինչ է կատարվում կամ բիզնեսը ոնց է արվում...)

Շատ չեմ ուզում խորանալ,մանավանդ, որ խոստովանում եմ, շատ քիչ մանրամասներ գիտեմ էս պատմության իսկական եղելության մասին, ինչպես և մեզանից շատերը:
Ուզում եմ շեշտել, որ իմ "ջուր շփելու" փաստը կապված է ոտքը տրորած ու վիրավորված մարդու խոսքերին, որոնք ուղղված պետք է լինեին ոչ թե ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, այլ հայրենիքը տրորած պահող մարդկանց: Հա, գուցե ես իդեալիստ եմ էս դեպքում ու ուզում եմ, որ նման "հայրենասեր" մարդիկ մնան, պայքարեն ոչ թե մենակ իրենց բիզնեսի համար, այլ ընդհանուր շահի համար, իսկ եթե սեփականն ավելի խոսուն է էս դեպքում, մեղադրում եմ, ոչ թե էլի սեփականն առավել վեր դասելու համար (ես ինքս երևի 90% նման ձևով վարվեի), այլ որ, իմ նկատառումներով, դա թաքցնում են իրենց վիրավորված հայրենասիրական մտքերի ու հնից եկած բարեգործական գործունեությունը շեշտելու տակ...
ու կասե՞ս, թե ում երեսով տալու համար է դա արվում` հայրենիքի՞ն, թե ոմն մարդկանց, որ թքած ունեն...

թե ինչի սկսեցի :բռ

VisTolog
30.12.2011, 12:43
Աֆղանացի աղջիկը մի քանի ամիս ամուսնու գերին է եղել, իսկ վերջինիս ընտանիքի անդամները ծեծել եւ տանջել են նրան:Շահար Գյուլին յոթ ամիս առաջ, երբ նոր էր լրացել նրա 14 տարին, ամուսնացրել են 30-ամյա աֆղանցու հետ: Մի քանի ամիս աղջկանից լուր չունենալուց հետո ծնողները դիմել են ոստիկանություն:Պատմությունը հանրային հնչեղություն է ստացել այն բանից հետո, երբ ոստիկաններն աղջկան հայտնաբերել են նրա ամուսնու հարազատներին պատկանող տան նկուղում: Ոստիկանության հաղորդմամբ` աղջկա եղունգները քաշել են, մազերը փնջերով պոկոտել, պոկել մսի կտորները:


ВВС-ն տեղեկացնում է, որ, դատելով տեսագրությունից, աղջկա վնասվածքները շատ լուրջ են: Նրան գտել են ծայրահեղ ուժասպառ վիճակում:


Տեսանյութում երեւում է հիվանդանոցում գտնվեղ Շահարը` հաշմանդամական սայլակի վրա: Նրան հարցնում են, թե ով է ծեծել: Նա ասում է, որ դա արել են իր ամուսինը, ինչպես նաեւ սկեսուրը, սկեսրայրը, տագրը եւ նրա կինը: Ոստիկանությունը ձերբակալել է աղջկա ամուսնու հարազատներին, բայց ամուսնուն հաջողվել է փախչել:Իշխանությունների հաղորդմամբ` նրանք տեղեկատվություն են ստացել, որ աղջկան տանջում են եւ ստիպում մարմնավաճառությամբ զբաղվել, սակայն վերջին պնդումը հերքել կամ հաստատել առայժմ հնարավոր չէ:



http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=j-Fhr6obJx8


http://news.am/arm/news/87882.html

Jarre
31.12.2011, 16:22
:D:D:D Թող սաղ վատ նորությունները սենց լավը լինեն։


Կոմիտասի պողոտայի իր բնակարանում փրկարարները տատիկին հայտնաբերել են քնած վիճակում (http://www.tert.am/am/news/2011/12/31/tatik/)

Դեկտեմբերի 31–ին, ժամը 05:25–ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի 88–րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը։ Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերել են քնած վիճակում գտնվող 1926թ. ծնված Նինա Շախնազարյանին։ Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից։

Աղբյուր՝ ԹԵՐԹ.ամ (http://www.tert.am/am/news/2011/12/31/tatik/)

Ripsim
13.01.2012, 17:28
:)

Apple-ը դադարեցրել է iPhone-ի վաճառքը Չինաստանին

Apple-ի կորպորացիան դադարեցրել է iPhone-ի վաճառքը Չինաստանի իր խանութներում, քանի որ դրանցից մեկում բախումներ են տեղի ունեցել հաճախորդների եւ վաճառողների միջեւ:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 13-ի առավոտյան` Պեկինի առեւտրական կենտրոնում: Խանութի դռների մոտ գիշերվանից մեծ հերթ է հավաքվել` սպասելով iPhone 4S-ի վաճառքին:

Նշված ժամին խանութը չի բացվել, իսկ մարդիկ սկսել են ձվեր նետել խանութի վրա: Ծեծկռտուք է սկսել գնորդների եւ ոստիկանության միջեւ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Apple-ում պարզաբանում են, որ պեկինյան խանութի աշխատակիցները դռները չեն բացել խանութի աշխատակիցների առաջ հենց նրանց շահերից ելնելով. մարդիկ չափազանց շատ են, եւ կար ճնշման վտանգ:

«Նրանք կոտրել են իրենց վաճառողների սիրտը»,-մեկնաբանել է ընկերության գնորդներից մեկը:

աղբյուր (http://news.am/arm/news/89001.html)

E-la Via
14.01.2012, 01:00
Հապա մի նայեք, թե ինչ են պատրաստվում կառուցել Երևանում:
Չգիտեմ կկառուցվի, թե ոչ, չգիտեմ, որքանով է Երևանի ճարտարապետության հետ համահունչ, բայց անխոս հրաշք պրոյեկտ է:
Ահա այն: (http://www.facepla.net/index.php/the-news/1-latest-news/1959-erevan-eco-project)

VisTolog
14.01.2012, 12:12
Հապա մի նայեք, թե ինչ են պատրաստվում կառուցել Երևանում:
Չգիտեմ կկառուցվի, թե ոչ, չգիտեմ, որքանով է Երևանի ճարտարապետության հետ համահունչ, բայց անխոս հրաշք պրոյեկտ է:
Ահա այն: (http://www.facepla.net/index.php/the-news/1-latest-news/1959-erevan-eco-project)


Եթե լինի էլ, մինչև կառուցվի վերջացվի արդեն մեր թոռներին պետքա բերենք::D

E-la Via
14.01.2012, 12:38
Եթե լինի էլ, մինչև կառուցվի վերջացվի արդեն մեր թոռներին պետքա բերենք::D

Տո ես դրանից էլ գոհ կլինեմ Վիստ ջան: Թող լինի ու թող մեր թոռների համար լինի ;): Ախր շատ լավն ա, է :love:

Rammstein
17.01.2012, 03:57
:o
ԵՃՇՊՀ-ի ու ՀՊՃՀ-ի միջեւ պատը քանդեցին:


http://www.youtube.com/watch?v=paY_mruI37M

Ո՜նց են մտածում կրթության մասին, է՜:

Ripsim
17.01.2012, 11:39
«Առավոտ». Վարչապետը բարկացել է եւ խոստացել սենսացիոն հայտարարություն անել

Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` վարչապետ Տիգրան Սարգսյանին բավականին բարկացրել է այն, որ իրեն բավականին խեղաթյուրված են ներկայացրել Քաջարան գյուղի հետ կապված խնդիրը: «Վարչապետը որոշել է, այսպես ասած, առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալ: Ասում են` որոշ բնապահպանների հետ զրույցից հետո վարչապետը ձեռքը խփել է սեղանին` հասկանալով, թե տեղական չինովնիկները եւ կառավարության պատկան ոլորտի չինովնիկները իրականությունից ինչքան հեռու պատկեր են իրենց ներկայացրել: Այս ամենից հետո վարչապետը մի լավ բարկացել է բոլորի վրա եւ խոստացել, որ Քաջարանի խնդրի հարցում առաջիկայում սենսացիոն հայտարարություն կանի»,- գրում է «Առավոտ»-ը:


աղբյուր (http://news.am/arm/news/89394.html)

Ձայնալար
17.01.2012, 18:10
«Առավոտ». Վարչապետը բարկացել է եւ խոստացել սենսացիոն հայտարարություն անել

Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` վարչապետ Տիգրան Սարգսյանին բավականին բարկացրել է այն, որ իրեն բավականին խեղաթյուրված են ներկայացրել Քաջարան գյուղի հետ կապված խնդիրը: «Վարչապետը որոշել է, այսպես ասած, առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալ: Ասում են` որոշ բնապահպանների հետ զրույցից հետո վարչապետը ձեռքը խփել է սեղանին` հասկանալով, թե տեղական չինովնիկները եւ կառավարության պատկան ոլորտի չինովնիկները իրականությունից ինչքան հեռու պատկեր են իրենց ներկայացրել: Այս ամենից հետո վարչապետը մի լավ բարկացել է բոլորի վրա եւ խոստացել, որ Քաջարանի խնդրի հարցում առաջիկայում սենսացիոն հայտարարություն կանի»,- գրում է «Առավոտ»-ը:


աղբյուր (http://news.am/arm/news/89394.html)

Եվ շատ ցավեցուց զձեռքն փափուկ վարչապետի… Ջղայնացել ա չեմի չէ

Ձայնալար
17.01.2012, 18:19
:o
ԵՃՇՊՀ-ի ու ՀՊՃՀ-ի միջեւ պատը քանդեցին:

Ո՜նց են մտածում կրթության մասին, է՜:

Չեմ հասկանում ԲՈՒՀ-երը միացվել են, թե՞ ուղղակի պատն ա քանդվել:

Rammstein
17.01.2012, 19:09
Չեմ հասկանում ԲՈՒՀ-երը միացվել են, թե՞ ուղղակի պատն ա քանդվել:

Ընդամենը պատն ա քանդվել:
Թե էդ «Բեռլինյան պատ» անունը որտեղից հորինեցին, չհասկացա: Մինչեւ հիմա չեմ լսել, որ էդ պատին տենց ասեն:

Նուշություն
18.01.2012, 15:27
Մի քիչ դժվար ա հավատալը, բայց փաստ ա....Մարգարյա'ն, respect :)

http://emedia.am/arm/article/10556/%D4%B1%D5%A2%D5%B8%D5%BE%D5%B5%D5%A1%D5%B6%20%D6%83%D5%B8%D5%B2%D5%B8%D6%81%D5%AB%20%D5%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D 6%80%D5%B6%20%D5%A1%D5%B5%D5%BD%20%D5%BA%D5%A1%D5%B0%D5%AB%D5%B6%20%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B4%D5%B8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%AA%D5%BE%D5%B8%D6%82% D5%B4%20%D5%A5%D5%B6

Tig
18.01.2012, 16:21
«Ընձի սպառնացել են, օր եթե շարունակեմ բողոքել, մեծ տղուս կսպանեն» (http://hetq.am/arm/articles/9214/yndzi-sparnacel-en-or-ete-sharunakem-boxoqel-mets-txus-kspanen.html)

Գլխավոր դատախազությունն արձագանքել է «Հետքի» հոդվածներին (http://hetq.am/arm/news/9346/glkhavor-datakhazutyunn-ardzaganqel-e-hetqi-hodvatsnerin.html#.TxaitlsYl9g.facebook)

Claudia Mori
27.01.2012, 15:00
Սա ինչ որ մեկը կարդացել է՞ր:(

Արմավիրում խանդոտ տղամարդը սեռաակտիվացման դեղով սատկացրել է կապիկին

Գրիշա Բալասանյան



http://hetq.am/static/news/b/2012/01/9501.jpg15:30, 21 հունվարի, 2012
Արմավիրի կենդանաբուսաբանական այգին ամեն տարի՝ ապրիլի 1-ին, նշում էր այգու ամենասիրված կապիկի՝ Ջիմբոյի ծննդյան օրը: 2011թ. ապրիլի 1-ին ևս մեծ շուքով նշել են Ջիմբոյի ծնունդը և նրա պատվին տոնական տորթ թխել, սակայն հաջորդ օրը կապիկին հայտնաբերել են սատկած:

Ջիմբոյի ծննդյան օրը գազանանոց էր այցելել 3 ընտանիք: Ինչպես «Հետքին» պատմեց այգու տնօրեն Արմեն Թադևոսյանը, Ջիմբոն «ակտիվ տղամարդ» է եղել: Նրա ծննդյան օրը այցելուներից մի խանդոտ տղամարդ կենդանուն տվել է մեծ քանակությամբ սեռաակտիվացման դեղամիջոց, քանի որ կապիկը սիրահարված է եղել այդ տղամարդու կնոջը: Հենց այդ դեղն էլ Ջիմբոյի սատկելու պատճառ է եղել:

«Կարող եմ ասել, որ տղամարդու ու կնոջ կռվի պատճառ է եղել, և դեղը տվել է տղամարդը, որն իր կնոջ հետ եկել էր: Բոլորը սիրում էին Ջիմբոյին: Նա շատ էր սիրում գեղեցիկ աղջիկներին: Եղել են դեպքեր, երբ 15-20 աղջիկներ են եկել գազանանոց, նրանցից ընտրել է մեկին և սիրահարվել է: Ինչքան էլ մյուսները Ջիմբոյին տային իր սիրած ուտելիքները, նրանց ուշադրություն չէր դարձնում և զբաղվում էր իր «ընտրյալ» աղջկանով»,- պատմում է Արմեն Թադևոսյանը:

Ջիմբոն ամսվա ընթացքում սիրահարվել է առնվազն մեկ անգամ: Նա անհանգիստ շարժումներ է արել, երբ «սիրած» աղջիկն անհետացել է տեսադաշտից: «Բարձրանում էր վանդակի վերևի մասը, որպեսզի գտնի նրան: Աստված չաներ, ինչ-որ մի տղա փաթաթվեր այդ աղջկան, ամբողջ վանդակը քիչ էր մնում շուռ տար. այնպես էր ցնցում, ուժեղ ձայներ էր հանում, որ տղան բաց թողեր աղջկան»,- ավելացնում է այգու տնօրենը:

Արմեն Թադևոսյանի խոսքերով՝ եթե տարիներ անց իր սիրած աղջիկը նորից գազանանոց էր գալիս, Ջիմբոն նրան անմիջապես ճանաչում էր և նորից սկսում աղջկան իր ուշադրության կենտրոնում պահել:

Ջիմբոյին թաղել են հենց իր ճաղավանդակի հարևանությամբ: Իսկական թաղում են կազմակերպել, իսկ այս տարի կանգնեցվելու է նաև կապիկի արձանը:
http://hetq.am/static/content/armavir/armavir/kendanabusabanakan_aygi/083.jpgԱրմավիրի կենդանաբուսաբանական այգուն «Հետքը» մի քանի անգամ անդրադարձել է: Այստեղ կենդանիների ճաղավանդակների հարցը շատ լուրջ է, քանի որ մեծ վանդակներ պատրաստելու նյութերը շատ թանկ են, և կենդանիներին ստիպված տեղավորում են փոքր վանդակներում: Մեկ ճաղավանդակ կառուցելու համար կարող է պահանջվել 5-ից ավելի տարի:

Կենդանիների խնամքով զբաղվում է բացառապես Թադևոսյանների ընտանիքը՝ հայրը, մայրը, տղան և աղջիկը: Յուրաքանչյուրն ունի իր կենդանին, որին խնամում է:
«Լույսը բացվում է, սկսում ենք աշխատել կենդանիների հետ մինչև ուշ երեկո: Տարածքը 8 հա է, որտեղ կան քիչ հանդիպող ծառատեսակներ: Ջրի խնդիր ունենք:

Բետոնապատեցին իմ հողամաս եկող առանձին խողովակը և ջուրը տվեցին գյուղացիների հետ: Բայց մայր առվով միշտ չէ, որ ջուր է հոսում. մինչև տարածքը ջրում ենք, հոգիներս դուրս է գալիս, քանի որ նույն ջուրն օգտագործում են նաև գյուղացիները»,- ասում է Արմեն Թադևոսյանը:
http://hetq.am/static/content/armavir/armavir/kendanabusabanakan_aygi/073.jpg
Այգու տնօրենի խոսքերով՝ պետական ոչ մի աջակցություն չի ստանում: Միայն Արմավիրի քաղաքապետարանն է, որ տարեկան 300-800 հազար դրամ է տրամադրում, ինչն էլ ծախսվում է կենդանիների կերի վրա: Իսկ շաբաթը երկու օր Մարշալ Բաղրամյանի զորամասից այգու համար բերում են սննդի մնացորդներ:

Տնօրենի ասելով՝ վերջերս է իմացել, որ գազանանոցի ճակատագրով մտահոգ մարդիկ դիմել են բնապահպանության նախարարություն, որպեսզի աջակցություն ստանան, սակայն նախարարությունից պատասխանել են, թե կենդանաբուսաբանական այգին մասնավոր սեփականություն է և աջակցություն կարող է ստանալ միայն քաղաքապետարանից ու մարզպետարանից:

60 տեսակի կենդանի ունեցող գազանանոցը ամեն տարի բնություն է բաց թողնում կենդանիների, որպեսզի նրանք չվերանան: Օրինակ՝ եկող գարնանը 8 կրեա են բաց թողելու:


«Մարդիկ չպետք է այդ կրեաներին բռնեն, տանեն եփեն ուտեն կամ սատկացնեն: Այլ պետք է ձեռք չտան, որովհետև բնության մեջ արդեն շատ քիչ են հանդիպում»,- հավելում է Ա.Թադևոսյանը:

Գազանանոցի մուտքը վճարովի է, սակայն ոչ բոլորի համար. վճարում է նա, ով հնարավորություն ունի: Սկզբում տոմսն արժեցել է 30 դրամ, բայց մի քանի ամիս է՝ 150 դրամ է:

Տնօրենը թանկացման պատճառն այսպես բացատրեց. «Մի 25.000 դոլարանոց «Ջիպով», տարիքով մի մարդ եկավ թոռնիկի հետ և ուզում էր ներս մտնել: Դե, եթե հնարավորություն ուներ, պիտի գոնե 100 դրամ վճարեր, բայց ինքն ասաց, թե 11 տարեկան երեխուց չի կարելի գումար վերցնել: Ես էլ ասացի, որ ավելի լավ է գնաք անվճար նայեք, քանի որ հնարավորություն չունեք: Իհարկե, բարկացա, և հաջորդ օրվանից գինը սահմանեցինք 150 դրամ»:

Աղբյուրը՝ http://hetq.am/arm/articles/9501/armavirum-khandot-txamardy-seraaktivacman-dexov-satkacrel-e-kapikin-tesanyut.html?fb_ref=.TyJzSmDbNkc.like&fb_source=tickerdialog_multiline

Moonwalker
02.02.2012, 14:45
Է՜հ, աշխարհ-աշխարհ: (http://haynews.am/hy/arrested-woman):))


Հյուսիսային Դաքոթա նահանգում անգլերենի ուսուցչուհին իր աշակերտներին ստիպել է իր հետ սեքսով զբաղվել:


Ջենիֆեր Շուլցն իր երկու աշակերտներին Blue UV է խմեցրել, որից հետո անչափահաս տղաներին տարել է իր ննջասենյակ: Ուսուցչուհին սկսել է տղաներից մեկի հետ սեքսով զբաղվել, քանի դեռ երկրորդը պարզապես դիտորդի կարգավիճակում մնացել է մահճակալի մեջ: Շուլցն այնուհետև դիմել է «դիտորդին»` նրանից ևս պահանջելով «գոհացնել» իրեն: Վերջինս դիմադրել է ու մի կերպ խույս տվել ուսուցչուհու հետ սեռական կապից:Ուսուցչուհուն հեռացրել են աշխատանքից: Բացի այդ նրա դեմ մեղադրանք են ներկայացրել անչափահասների այլասերման համար:

Claudia Mori
03.02.2012, 14:21
Կալանավորվել է «Հայկական Ժամանակ»-ի լրագրող Հայկ Գեւորգյանը (http://media.am/hayk-gevorgyan-arrested)

03.02.12
http://media.am/sites/default/files/imagecache/292-scale/hayk_gevorgyan.jpg (http://media.am/sites/default/files/imagecache/700-scale/hayk_gevorgyan.jpg)
Լուսանկարը Հասմիկ Սմբատյանի



Այսօր առավոտյան կալանավորվել է «Հայկական Ժամանակ»-ի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը: Նրան նախ տեղափոխել են Ոստիկանության Կենտրոնականի բաժին, իսկ հետո՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Ըստ դեռեւս չհաստատված տեղեկությունների լրագրողը կասկածվում է ինչ-որ ավտովթարին մասնակից լինելու համար:

Հայկ Գեւորգյանի փաստաբան Վահե Գրիգորյանը Ոստիկանությունում չի կարողացել պարզել, թե հատկապե ինչի համար է կալանավորվել լրագրողը: Փաստաբանը կարողացել է տեսնել Հայկին եւ համոզվել, որ նրա հետ ամեն ինչ կարգին է:

Փաստաբանը պարզել է, որ Հայկ Գեւորգյանը հետախուզման մեջ է հունվարի 23-ից: Լրագրողը ոստիկանությունից չի թաքնվել եւ տեղյակ էլ չի եղել, որ ինքը հետախուզվում է: Հայկն ամեն օր աշխատանքի է գնացել ու անգամ, ասենք, կառավարության շենք է մտել եւ դուրս եկել: Թե ինչու է նա հատկապես այսօր կալանավորվել, պարզ չէ:

«Հայկական Ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանը հնարավոր է համարում, որ Հայկի կալանավորումը կարող է կապված լինել նրա մասնագիտական գործունեության, մասնավորապես, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասին հրապարակումների հետ:



Աղբյուրը՝ http://media.am/hayk-gevorgyan-arrested

Moonwalker
12.02.2012, 10:55
Մահացել է փոփ աստղ Ուիթնի Հյուսթոնը

Ուիթնի Հյուսթոնը՝ փոփ երաժշտության թագուհին, որն իր իր ձայնը կորցրել էր թմրամիջոցների օգտագործման պատճառով, մահացել է շաբաթ օրը: Նա 48 տարեկան էր:
Associated press-ի փոխանցմամբ՝ Բևերլի Հիլզի ոստիկանությունը լրագրողներին հաղորդել է, որ երգչուհին մահացել է Beverly Hilton հյուրանոցի իր սենյակում:
Ոստիկանապետ Մարք Ռոզենն ասել է, որ հանցագործության ոչ մի նշան դեռևս չի հայտնաբերվել: Հյուսթոնի՝ մամուլի հետ կապված հարցերի պատասխանատու Քրիսթեն Ֆոսթերը հայտնել է, որ երգչուհու մահվան պատճառը դեռևս հայտնի չէ:
Ոստիկանությունը շաբաթ օրը հյուրանոցի անվտանգությունից հեռախոսազանգ է ստացել երգչուհու մահվան մասին: Բժիշկները, որոնք արդեն հյուրանոցում էին, փորձել են օգնություն ցուցաբերել, բայց` ապարդյուն:
Հյուսթոնը մահացել է Գրեմմի մրցանակաբաշխության նախօրեին, որն, անշուշտ, իր ողբերգական ազդեցությունը կունենա այսօր կայանալիք միջոցառման վրա:
Ուիթնի Հյուսթոնը ծնվել է 1963թ. Նյու-Ջերսի նահանգում: Մանուկ հասակում երգում է եկեղեցու երգչախմբում, երիտասարդ տարիներին բավականին խոստումնալից ֆոտոմոդել էր: Մասնակցում է նաև տարբեր երաժշտական նախագծերին, նկարահանվում է գովազդներում, և որպես դերասանուհի աշխատում է հեռուստաշոուներում:
Հյուսթոնը միառժամանակ ուսումնասիրում է պարեր և դերասանական վարպետություն:
Հզոր և գեղեցիկ ձայնը նրան օգնում են երաժշտական ասպարեզում շատ արագ ժողովրդականություն ձեռք բերել:
1985թ. Հյուսթոնը պայմանագիր է ստորագրում «Arista Records» ձայնագրման ընկերության հետ: Նրա առաջին դեբյուտային ալբոմը միայն ԱՄՆ-ում վաճառվում է 13 մլն օրինակով:
Շուտով Հյուսթոնը ելույթներ է ունենում շատ հանրաճանաչ երեկոյան շոուներում, որոնք սովորաբար սև կատարողների համար փակ էին:
Սակայն երգչուհուն համաշխարհային ճանաչում է բերում «Թիկնապահը» կինոնկարը, որտեղ խաղում է գլխավոր դերերից մեկը: Կինոնկարը հավաքում է ավելի քան 400 մլն. դոլլար, իսկ կինոնկարում հնչած «I Will Always Love You» երգը դառնում է համաշխարհային հիթ:
Կինոյում և երգարվեստում աշխատելուց բացի նա թողարկում է ձայնասկավառակներ, զբաղվում է բարեգործությամբ: Հիմնել է իր Ուիթնի Հյուստոն Մանկական Ֆոնդը, որն օգնում է անօթևան երեխաներին և քաղցկեղով կամ ՁԻԱՀ-ով հիվանդներին:
Գինեսի գրքի համաձայն Հյուսթոնը համարվում է ամենաշատ պարգև ունեցող արտիստուհի:



http://www.youtube.com/watch?v=3JWTaaS7LdU&ob=av2n

Աղբյուր (http://www.1in.am/arm/world_event_60014.html)

Arpine
12.02.2012, 11:33
Մահացել է փոփ աստղ Ուիթնի Հյուսթոնը


Հավատս չի գալիս:(

Հավանաբար թմրանյութերն են պատճառը.

According to the rumors, Houston had died of a drug overdose.
http://abcnews.go.com/Entertainment/story?id=102477&page=1

VisTolog
20.02.2012, 11:53
Հետո էլ ասում են հայ հքերները պասիվ են::))

Հայ հաքերները կոտրել են շուրջ 20 ադրբեջանական կայք


Հունգարիայում ադրբեջանցի նախկին սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 8-ամյակի կապակցությամբ փետրվարի 19-ին հայ հաքերները կոտրել են ադրբեջանական շուրջ 20 կայք: Այդ մասին Panorama.am-ին փոխանցեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:


Հայերի կողմից հարձակման ենթարկված կայքէջերը հիմնականում լրատվական-տեղեկատվական կայքէջեր են:


Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Երկու սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին:

VisTolog
21.02.2012, 13:56
Մաշտոցի այգու շինարարության գործը հասավ դատարան


«Ժառանգության» խմբակցության պատգամավորներն ու Մաշտոցի պողոտայի մի քանի բնակիչներ քիչ առաջ 10 էջից կազմված հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան: Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, իրենք պահանջում են անվավեր ճանաչել քաղաքապետի որոշումները, որոնց հիման վրա տեղի է ունենում Մաշտոցի այգում իրականացվող կառուցապատումը:


«Միաժամանակ միջնորդել ենք հայցի ապահովման միջոց կիրառել` արգելել պատասխանողին, այսինքն Երևանի քաղաքապետարանին և երրորդ անձանց` զբոսայգու տարածքում` Մաշտոցի պողոտա 22/21, իրականացնել որևէ շինարարական աշխատանք»,-ասաց նա:


Փոստանջյանը համոզված է, որ շինարարությունը ընթանում է օրենքի աղաղակող խախտումներով, իսկ իրավական հիմքերի մի մասն էլ իրենց ընդհանրապես չի ներկայացվել: «Շատ ցավալի է, որ այս խախտումները տեսնելով, իրավապահ մարմիններն իրենք չկանխեցին այդ ապօրինի շինարարությունը»,-ասաց նա:


Նշենք, որ այսօր գիշերվա ընթացքում, երբ բնապահպան ակտիվիստները այգու տարածքում չեն եղել, կառուցվող տաղավարներում ապակիներ են ամրացվել: Այսօր առավոտյան այգի այցելողներին դիմավորել են շինհրապարակը հսկող ոստիկաններն ու դրանք շրջապատող երկաթե ցանկապատները:
Մամուլի միջոցներից մեկն այսօր հրապարակել էր, թե այգում ընթացքող շինարարության հետևում կանգնած են նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանի եղբայրը, առողջապահության նախարար, ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանը, ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանն ու տրանսպորտի և կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը: « «Անշուշտ, տարածքների վարձակալները փաստաթղթերում հիշատակված անձինք չեն, և եթե վաղը հերքման տեքստեր տարածեն, խորհուրդ կտանք չզարմանալ»,- գրել էր «Հրապարակ» թերթը:


Աղբյուր` Panorama.am

Claudia Mori
07.03.2012, 17:47
«Հրապարակ» թերթը հաղթեց

http://www.hra.am/i/up/hraparak1.JPG

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ մարտի 7-ին, մերժեց փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի՝ անհիմն լինելու պատճառով:Հիշեցնենք (http://hra.am/hy/events/2012/02/24/hraparak), որ փաստաբան Արթուր Գրիգորյանը վիրավորվել էր «Հրապարակ» օրաթերթի էլեկտրոնային կայքում՝ hraparak.am-ում, դեռևս օգոստոսին տեղադրված «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» հոդվածի տակ ընթերցողների թողած կարծիքներից: Փաստաբանն օրաթերթից 18 միլիոն դրամ էր պահանջում իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Ըստ հայցի՝ ընթերցողների մեկնաբանություններից յուրաքանչյուրը պարունակում է զրպարտություն և վիրավորանք։



http://hra.am/i/up/hraparak2.JPG

Արթուր Գրիգորյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ www.hra.am (http://www.hra.am) –ին՝ հայտնելով միայն, որ պարտադիր բողոքարկելու է դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում:

«Սա բոլոր լրատվամիջոցների հաղթանակն է, քանի որ այս որոշումից հետո մենք կարող ենք հանգիստ լրագրությամբ զբաղվել»,- համոզված է «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը:

http://hra.am/i/up/hraparak3.JPG

Օհանյանը, շնորհակալություն հայտնելով դատարանին անաչառության համար, նշեց, որ մինչև այսօր իրենց թերթի դեմ հարուցված դատական գործերի մեջ սա առաջին կայուն հաղթանակն է:

Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/events/2012/03/07/hraparak

voter
22.03.2012, 21:20
Սեքս ծառայություններ առաջարկող հայկական կայքի հեղինակի վրա գործ են բացել։
Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը հայտնաբերել է համացանցում օրերս հայտնված սեքս ծառայությունների հայկական նոր կայքի հեղինակին:
http://news.am/arm/news/98225.html
Հավանաբար շուտով նրան կգամեն անարգանքի սյունին հայկական հոգեբանության լավագույն սկզբունքներով, ինչը իրական պատճառը թաքցենլու համար կարվի....

Միամիտ մարդ - արա դու էս ում բիզնսին ես խփում, սկզբից պիտի պարզել ով ա ինչա անում ընդե, դա նույնիսկ ԱՄՆ հատուկ ծառայությունները չեն կարողացել գլուխ հանել, շատը պարզել են, որ գլխավոր դատախազությունը լրիվ դրա մեջ յուղված ա....

Հաստատ միամիտ սփյուռքհայ կլինի ստեղծողը....

keyboard
22.03.2012, 22:40
Սեքս ծառայություններ առաջարկող հայկական կայքի հեղինակի վրա գործ են բացել։
Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը հայտնաբերել է համացանցում օրերս հայտնված սեքս ծառայությունների հայկական նոր կայքի հեղինակին:
http://news.am/arm/news/98225.html
Հավանաբար շուտով նրան կգամեն անարգանքի սյունին հայկական հոգեբանության լավագույն սկզբունքներով, ինչը իրական պատճառը թաքցենլու համար կարվի....

Միամիտ մարդ - արա դու էս ում բիզնսին ես խփում, սկզբից պիտի պարզել ով ա ինչա անում ընդե, դա նույնիսկ ԱՄՆ հատուկ ծառայությունները չեն կարողացել գլուխ հանել, շատը պարզել են, որ գլխավոր դատախազությունը լրիվ դրա մեջ յուղված ա....

Հաստատ միամիտ սփյուռքհայ կլինի ստեղծողը....
Վերջն ա, սաղ սոցիալական կայքերը թաքուն ու էլիտար տեղերա նման ծառայություններ առաջարկելու համար, էս մարդը, որ օրինականա արել բռնել խզարել են:
Ես էլ ուզում էի սեքս-շոփ բացեմ, բայց աչքիս թռնեմ Հայաստանից :D

Աթեիստ
22.03.2012, 22:40
Ոչինչ, մերոնց մոտ ընդունված ա ռուսների տուտուզ մտնելը (ամառային ժամերին չանցնելը վառ օրինակ)։
Հեսա կտեսնեն, որ ռուսաստանում դա լավ էլ տարածված ա, ստեղ էլ կթույլատրեն, կամ ավելի շուտ էդ բիզնեսը (վեբ ռասկրուտկա) կվերցնեն իրանց ձեռը։

Aperna
23.03.2012, 13:11
Սեքս ծառայություններ առաջարկող հայկական կայքի հեղինակի վրա գործ են բացել։
Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը հայտնաբերել է համացանցում օրերս հայտնված սեքս ծառայությունների հայկական նոր կայքի հեղինակին:
http://news.am/arm/news/98225.html
Հավանաբար շուտով նրան կգամեն անարգանքի սյունին հայկական հոգեբանության լավագույն սկզբունքներով, ինչը իրական պատճառը թաքցենլու համար կարվի....

Միամիտ մարդ - արա դու էս ում բիզնսին ես խփում, սկզբից պիտի պարզել ով ա ինչա անում ընդե, դա նույնիսկ ԱՄՆ հատուկ ծառայությունները չեն կարողացել գլուխ հանել, շատը պարզել են, որ գլխավոր դատախազությունը լրիվ դրա մեջ յուղված ա....

Հաստատ միամիտ սփյուռքհայ կլինի ստեղծողը....
Արդեն փակել են ետ տղու սայթը երկու օր աբրեց:)
http://aysor.info/am/news/6838

Ռուֆուս
13.04.2012, 12:22
Ամենաանհավանական մահերը շարքից...

Յորքշիրցի այս կինը մահացել էր, երբ երկնքից վրան էր ընկել մեզի սառած ձող: Երկնքում գտնվող ինքնաթիռներից մեկը պրոբլեմ էր ունեցել զուգարանի հետ, որտեղից ծորացած մեզը սառել էր, ընկել գետնին ու արդյունքում սպանել այս դժբախտ կնոջը:

http://i.imgur.com/FpGVc.jpg

Skeptic
29.04.2012, 10:24
Եսիմ :unsure





Հոգեբանները Աստծո հանդեպ հավատը հակադրել են վերլուծական մտածողությանը (http://www.1in.am/arm/more_entertainment_78164.html)


Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հոգեբանները պարզել են, որ վերլուծական մտածողությունը նվազեցնում է Աստծո հանդեպ հավատը: Հոդվածը հրապարակվել է Science ամսագրում:

Տեսություններից մեկի համաձայն` մտածողության գործընթացը իրենից ներկայացնում է բացառապես տարբեր «ռեժիմների»` այսպես կոչված, ինտուիտիվ ու վերլուծական փոխազդեցություն: Առաջինն աչքի է ընկնում զգալի արագությամբ, օրինակ` նայելով զրուցակցի դեմքին` մարդն ունակ է արագորեն ու առանց հավելյալ ջանքերի հասկանալ, որ նա զայրանում է: Երկրորդը պահանջում է ավելի շատ ժամանակ, սակայն տալիս է արդյունքներ` հիմնված տրամաբանության ու եզրակացությունների հաջորդականության վրա:

Ենթադրվում է, որ մտածողության ընթացքում այս երկու տիպերը փոխազդեցության մեջ են գտնվում, սակայն երբեմն խանգարում են միմյանց:

2011թ. սեպտեմբերին Journal of Experimental Psychology ամսագրում տպագրվել էր հոդված, համաձայն որի` որքան մարդը հիմնվում է ինտուիտիվ մտածողության վրա, այնքան նա կրոնասեր է:

Science-ում հրապարակված հոդվածում գիտնականները ստուգել էին հենց այդ հիպոթեզը: Այդ նպատակով նրանք փնտրել են կամավորների, նրանց պատահականության սկզբունքով բաժանել երկու խմբի: Խմբերից մեկին ցույց էին տվել նկարներ ու առաջարկել լուծել խնդիրներ, որոնք ակտիվացնում են վերլուծական մտածողությունը, իսկ երկրորդ խմբին ցուցադրել էին այնպիսի նկարներ, որոնք ակտիվացնում են ինտուիտիվ մտածողությունը: Այնուհետև նրանք պատասխանել են մի շարք հարցերի, որոնց նպատակն էր պարզել նրանց կրոնասիրության աստիճանը:

Համեմատելով հետազոտությունների արդյունքները` հոգեբանները պարզել են, որ ռացիոնալ մտածողությունը իսկապես նվազեցնում է այդ աստիճանը:






Նորությունը թխել են Lenta.ru (http://lenta.ru/news/2012/04/27/analytic/)-ից (դաժե նկարն են ալարել փոխել), իսկ Lenta.ru-ն վերցրել ա էստեղից (http://news.sciencemag.org/sciencenow/2012/04/to-keep-the-faith-dont-get-analytical.html), որտեղ խոսվում ա էս (http://www.sciencemag.org/content/336/6080/493) հետազոտության արդյունքների մասին մասին (Science-ի պաշտոնական կայքէջն ա: Ի դեպ, հետազոտողներից մեկը լիբանանահայ ա (http://blogs.vancouversun.com/2012/04/25/people-exposed-to-death-more-likely-to-believe-in-god-study/)):

Freeman
29.04.2012, 10:46
Եսիմ :unsure





Հոգեբանները Աստծո հանդեպ հավատը հակադրել են վերլուծական մտածողությանը (http://www.1in.am/arm/more_entertainment_78164.html)




Էլի Բրիտանացի գիտկնականները :)) եսիմ, հնարավոր ա, նայած ինչ ուղղությամբ մտածես, ինձ թվում ա որ ռացիոնալ մտածողությունը բերում ա կամ էպիկուրականության ու սկեպտիցիզմի խառնուրդի, կամ ագնոստիցիզմի , կամ նիհիլիզմի, ու էս երեքից ամենաշատը հենց ագնոստիցիզմի, չնայած էս իզմ-երն իրարից անջատելը որոշ տեղերում դժվար ա դառնում

Skeptic
29.04.2012, 12:45
Էլի Բրիտանացի գիտկնականները :))
Հա, բայց ռուսական բրիտանացի գիտնականներ չեն: :))


եսիմ, հնարավոր ա, նայած ինչ ուղղությամբ մտածես, ինձ թվում ա որ ռացիոնալ մտածողությունը բերում ա կամ էպիկուրականության ու սկեպտիցիզմի խառնուրդի, կամ ագնոստիցիզմի , կամ նիհիլիզմի, ու էս երեքից ամենաշատը հենց ագնոստիցիզմի, չնայած էս իզմ-երն իրարից անջատելը որոշ տեղերում դժվար ա դառնում
Կա տենց բան, բայց նայած մարդ:

Arpine
29.04.2012, 14:29
Եսիմ :unsure





Հոգեբանները Աստծո հանդեպ հավատը հակադրել են վերլուծական մտածողությանը (http://www.1in.am/arm/more_entertainment_78164.html)



Նորությունը թխել են Lenta.ru (http://lenta.ru/news/2012/04/27/analytic/)-ից (դաժե նկարն են ալարել փոխել), իսկ Lenta.ru-ն վերցրել ա էստեղից (http://news.sciencemag.org/sciencenow/2012/04/to-keep-the-faith-dont-get-analytical.html), որտեղ խոսվում ա էս (http://www.sciencemag.org/content/336/6080/493) հետազոտության արդյունքների մասին մասին (Science-ի պաշտոնական կայքէջն ա: Ի դեպ, հետազոտողներից մեկը լիբանանահայ ա (http://blogs.vancouversun.com/2012/04/25/people-exposed-to-death-more-likely-to-believe-in-god-study/)):

Այո, ինչ-որ տեղ պարզ բան է:Այսպես եմ մտածում.
վերլուծական մտածողությունը ոչ բոլորին է հատուկ: Դրա համար անհրաժեշտ է որ մարդը, որոշակի ընդհանուր զարգացվածություն ունենա և ելնի իր սեփական փորձից: Իր համար ճիշտ առաջ գնալու, դատողություններ անելու համար մարդը էլ ոչինչ հաշվի չի վերցնում, բացի իր սեփական փորձը, այսինքն սկսում է ազատ մտածել: Freemanի նշած ուղղությունները նաև աթեիզմը և ոչ միայն, հենց ազատ մտածողության արդյունք են::)

VisTolog
20.05.2012, 20:01
Իտալիայի հյուսիսում մայիսի 20-ին, երեւանյան ժամակով ժամը 17:18 –ին 5,1 մագնիտուդով հզոր հետցնցում է գրանցվել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, փլուզվել են մի քանի շենքեր:


Հիպոկենտրոնը գտնվել է 10,6 կմ խորության վրա: Նոր զոհերի մասին տվյալներ չկան:


Ինչպես տեղեկացրել էր NEWS.am –ը, 6,0 մագնիտուդով ստորերկրյա ցնցումները գրանցվել են մայիսի 20 -ի գիշերը: Էպիկենտրոնը գտնվել է Բոլոնիա քաղաքից 50 կմ հեռավորության վրա: Ավելի քան 50 մարդ է տուժել, մի շարք քաղաքներում շենքեր են փլուզվել: Վերջին տվյալներով` զոհվել է 7 մարդ, հարյուրավոր իտալացիներ անօթեւան են մնացել:


http://news.am/arm/news/106217.html

Smokie
21.05.2012, 10:43
Մահացել է Ռոբին Ջիբը՝Bee Gees եղբայրներից մեկը::(


Նա 62 տարեկան էր: Վերջին ժամանակներում առողջականի հետ խնդիրներ ուներ (http://www.armtown.com/news/am/prm/20120415/193406/)

http://media.metronews.topscms.com/images/9f/06/6de6bdda4361b8982e44874f9950.jpg





Իր երկվորյակ եղբայրը՝ Մորիս Ջիբը, մահացել էր դեռ 9 տարի առաջ::cry
http://www.wowzone.com/mobeegee.jpg




Երեք եղբայրներից մնացել է ավագը՝ Բարրի Ջիբը...
http://resources2.news.com.au/images/2009/03/06/va1237358446696/barry-gibb-for-sound-relief-6517905.jpg


http://youtu.be/FwAlxgMCOQs

VisTolog
21.05.2012, 21:55
Երեւնում կայացել է «Բազմազանության շքերթ», որն ուղեկցվել է երիտասարդների բողոքներով:
«Բազմազանության շքերթը» վերածվել է համասեռամոլների դեմ երթի


http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=VK1E-g_vQq8


http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=Fdi1wQlVbug

Tig
05.06.2012, 18:24
Հնդիկ կնոջը 60 տարով վտարել են գյուղից` հավաքարարի աշխատանք կատարելու համար (http://tert.am/am/news/2012/06/05/india-casta-lower/)
18:10 • 05.06.12

Հնդկաստանի հարավ-արևելյան գյուղերից մեկի 22-ամյա բնակչուհի Պինկի Ռաջակին, համագյուղացիները 60 տարով վտարել են իրենց համայնքից` հավաքարարի աշխատանք կատարելու համար, գրում է բրիտանական The Telegraph-ը:

Պատճառն այն է, որ Ռաջակին պատկանում է ավելի բարձր կաստայի, որն ավանդաբար զբաղվում է հագուստի լվացմաբ և արդուկմամբ, և իրավունք չունի նման «կեղտոտ» աշխատանք կատարել: Սակայն կինը հաստատակամ է իր որոշման մեջ և չի պատրաստվում հրաժարվել իր աշխատանքից:

«Ոչ ոք չի կարող առանց գումարի ապրել: Կաստան իրավունք չունի ինձ պարտադրել` հրաժարվելու աշխատանքիցս»,- ասել է Ռաջակը:

Հնդկաստանում հավաքարարի և կոշիկ փայլեցնողի «կեղտոտ» աշխատանքները կատարում են միայն ամենացածր կաստայի ներկայացուցիչները` դալիթները, որոնց` ավելի բարձր կաստայի ներկայացուցիչներին արգելվում է դիպչել և նույնիսիկ նրանց շողքին կանգնել:

Ցածր կաստայի նկատմամբ ընդգծված հակակրանքն այն աստիճանի է հասնում, որ բարձր կաստայի ներկայացուցիչները նույնիսկ հոգևորական են կանչում` իրենց տներում աղոթելու և դրանք «մաքրելու» համար, եթե որևէ դալիթ նրանց տան շեմին է կանգնում:

Ներկայում Հնդկաստանում 65 մլն դալիթ կա, որոնց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը մարդու իրավունքների ոտնահարում է համարվում:

Թերթ.am

Moonwalker
06.06.2012, 21:49
91 տարեկանում մահացել է համաշխարհային գիտաֆանտաստիկայի լեգենդ Ռեյ Բրեդբըրին: (http://edition.cnn.com/2012/06/06/showbiz/ray-bradbury-obit/index.html):cry2

Montag gets the last laugh when he turns to Beatty's dead body and says, "You always said, don't face a problem, burn it. Well, now I've done both. Good-bye, Captain.

Նաիրուհի
08.06.2012, 00:20
Էսօր «Հայազնը» երթ էր կազմակերպել դեպի նախագահական ու արտգործնախարարություն՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին դեպքերի հետ կապված նամակներ փոխանցելու։ բայց ասածս էդ չի։
Նախագահականի մոտից երթը նոր էր հեռացել, ես էլ նստած նյութ էի գրում դրա մասին, մեկ էլ տեսնեմ՝ ոստիկանները բերում են մի մարդու, տարածքում մնացած մի քանի լրագրողներն էլ վազում են հետևներից։ Սենց բաներ...


Այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկան Մխիթար Արումյանի արարքի հետ կապված պարզաբանումների համար կապվեցինք Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի պաշտոնակատար, ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Ահարոնյանի հետ։

«Մխիթար Արումյանը մի քանի տարի ծառայել է ոստիկանական համակարգում՝ պետական պահպանության վարչությունում։ Նշված ծառայողը հաշվարկներ է արել, որ ինքը հավելյալ ժամեր աշխատել է, և դա հավելյալ գումար է կազմել։ Նա անցած տարվա սեպտեմբերի 16-ին զեկուցագիր է գրել՝ խնդրելով իրեն ազատել աշխատանքից։ 10 օր անց՝ սեպտեմբերի 26-ին, մեկ այլ զեկուցագիր է գրել. «Իմ նախորդ զեկուցագիրը գրել եմ խիստ հուզված ժամանակ և փաստորեն իմ մտքերը ճիշտ չեմ շարադրել։ Խնդրում եմ ներեք նախորդ զեկուցագրիս համար»։ Մի քանի օր անց՝ նոյեմբերի 1-ին, մեկ այլ զեկուցագիր է գրել՝ այս անգամ նորից հիշատակելով առաջին զեկուցագրում դրված պահանջը, որ խնդրում է իրեն ազատել աշխատանքից և սոցիալական ծանր վիճակում է։ Մի քանի օր անց Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նոր պետ է նշանակվել, պետն անձամբ լսել է, դրամական օգնություն է տրվել, և բացի այդ հանձնարարվել է վերականգնել ծառայության մեջ, քանի որ մինչ այդ իր զեկուցագրի համաձայն ազատվել էր աշխատանքից։ Սակայն սահմանված կարգով պետք է անցներ բժշկական հետազոտություն։ Ոստիկանության բժշկական հանձնաժողովը հետազոտության արդյունքում տվել է եզրակացություն, որ նա պիտանի չէ ծառայության համար»,- ասաց Աշոտ Ահարոնյանը։
Քանի որ Արումյանն այսօր ասաց, որ ինքը մինչ այդ լիովին առողջ է եղել, և միայն ոստիկանության հանձնաժողովն է իր մոտ խնդիրներ հայտնաբերել, Ահարոնյանին խնդրեցինք խոսել այդ առնչությամբ, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Կարող է իրենց թաղամասի պոլիկլինիկայում է ստուգվել, իսկ սա զինվորական ոստիկանության բժշկական հանձնաժողովն է։ Դուք իրեն հարցրեք, թե ինչքան դրամական աջակցություն է ցուցաբերվել։ Էնպես չի, որ ինքն իր աշխատավարձը չի ստացել, պարզապես ավել ժամեր է մնացել ու դրա դիմաց փող է ուզում ստանալ։ 3 ծառայողական քննություն է նշանակվել նրա գործով Հատուկ քննչական ծառայությունում, նյութեր են եղել, որոնք կարճվել են»։
Նշենք, որ Արումյանն այսօր խոսել է իրեն տրված մոտ 2 մլն. դրամի մասին՝ ասելով, որ ինքը մոտ 5-6 մլն. դրամ ուներ ստանալու։
Ահարոնյանին հարցրինք նաև, թե Ոստիկանությունն ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Արումյանի այս արարքից հետո։ Ահարոնյանն ասաց. «Չեմ ուզում կանխակալ վերաբերվել, բայց ինձ թվում է իր գործողություններն ավելի շատ այլ մասնագիտության տեր մարդկանց ուշադրության կենտրոնում պետք է լինեն»։
Հիշեցնենք, որ նախագահական նստավայրի դիմաց այսօր առավոտյան ինքնահրկիզման փորձ է արել նախկին ոստիկան Մխիթար Արումյանը: Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչու է նման քայլի գնացել, նախկին ոստիկանը պատասխանել է, որ իրեն անհիմն պատճառներով հեռացրել են աշխատանքից, թոշակի չեն ուղարկում ու չեն վճարում արտաժամյա աշխատանքի դիմաց: Ունի 5 անչափահաս երեխա, որոնցից 1-ը հաշմանդամ է, արտաժամյա աշխատել է, որպեսզի հաշմանդամ երեխայի բուժման գումարը ապահովի: Այս խնդիրների լուծման վերաբերյալ բազմիցս դիմել է տարբեր մարմինների, բայց ոչ մի տեղից պատասխան չի ստացել ու վերջին հույսը ինքնահրկիզման միջոցով իր վրա ուշադրություն գրավելն էր:

Աղբյուր, (http://lurer.com/?p=26005&l=am) ի դեպ՝ Արումյանի պարզաբանման տեսանյութն էլ կա, հենց էդ ժամանակ նկարած։

Շինարար
12.06.2012, 22:34
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության մեր աղբյուրների վկայությամբ՝ վերջերս այնտեղ իրականացված գույքի հաշվառման ու ներքին աուդիտի արդյունքում ուշագրավ փաստ է հայտնաբերվել: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ պարզվել է, որ նախարարության վարչություններից մեկից անհետացել է մի սառնարան: Որոշ ժամանակ անց աշխատակիցները պարզել են, որ սառնարանը գտնվում է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ամառանոցում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, բնապահպանության նախարարության աշխատակազմից հերքեցին այս լուրը` ասելով, որ նման բան տեղի չի ունեցել: Մինչդեռ մեր աղբյուրները հակառակն են հավաստում:
armlur.am (http://www.armlur.am/index.php?page=article&id=25614)
:D

VisTolog
21.06.2012, 15:08
Հրանտ Բագրատյանի ելույթը ԱԺ-ում. 20.06.2012


Հարգելի պատգամավորներ։
Հայաստանի հանրապետությունը կանգնած է լուրջ քաղաքական ու տնտեսական մարտահրավերների առաջ։ Երբեք մենք այսքան մոտ չենք եղել մի ջրբաժանի, երբ երկրի հետագա զարգացումը պահանջում է ճիշտ հաշվարկված քայլերի ու գործուղությունների համալիր։ Այս առումով ՀՀ կառավարության 5-ամյա գործունեուpյան ծրագիրը դժվար է գերագնահատել։ Ուրիշ որտեղ մենք պետք է ի վիճակի լինենք ծավալել այս երկրին սպասվող մարտահրավերների, դրանց հնարավոր լուծումների, տարբերակների, ձևերի ու մեթոդների մասին։ Այս առումով ներկայացված ծրագիրը չի կարող դիմանալ որևէ քննադատության։ Այնուամենայնիվ փորձենք կանգ առնել ծրագրի առավել հիմնական 10 թերությունների վրա։
1. Փաստաթուղթը մեղմ ասած դժվար է ծրագիր անվանել։ Ընդհանրապես պետք է ի վիճակի լինել տարբերել ծրագիր, պլան, ցանկությունների շարան, տեսլական, կոնցեպցիա, հետաքրքրությունների շրջանակ և այլն բառերը։ Մասնագիտորեն ասած տնտեսական ծրագիրը դա պարտադիր կարգով պետք է լինի սահմանափակ ժամանակի ու ռեսուրսների որոշակի նպատակով արած ծախս՝ որոշակի արդյունք ստանալու ակնկալիքով։ Այստեղ միայն երկար բարակ դատողություններ են այս կամ այն ոլորտներում հնարավոր ընդհանրական, ծրագրի հեղինակների կողմից այդպես չկոնկրետացված նպատակների շուրջ։ Օրինակ վերցնենք ամենակոնկրետ բաժիններից բյուջետային համակարգում առաջարկված “ծրագրային” միջոցառուները. "շարունակվելու են ծրագրային բյուջետավորման ներդրման բարեփոխումները, որոնց արդյունքում այն (անհասկանալի է ի՞նչը, ընդհանրապես ծրագրի շարադրումը հայերեն չէ) կլինի իրավական հիմքերով ապահովված գործուն համակարգ“։ Կամ “կառավարությունը շարունակելու է միջոցներ ձեռնարկել բյուջետային գործընթացների թափանցիկության և կատարման ընթացքի նկատմամբ մասնագիտական ու հանրային հսկողության աստիճանի բարձրացման համար”։ Տեսնես աշխարհում կա մեկը որ նման ընդհանուր, հանրահայտ բաներին դեմ է։ Կամ կարդում ենք. “ստեղծվելու են նպաստավոր պայմաններ հայ հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման, ազգային արժեքների և ավանդույթների վերարտադրության, զարգացման ու հանրահռչակման համար”։ Ահա մի հետաքրքիր նմուշ ևս. սպորտային քաղաքականության նպատակներից մեկն էլ “անհատի ներդաշնակ զարգացումն է, աշխատունակության և երկարակեցության ապահովմանն ուղղված պայմանների ստեղծումը”։ Եվս մի նմուշ մրցակցության պաշտպանության համակարգ բաժնից. “իրականացնել մենաշնորհային և գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեության նկատմամբ հսկողություն և չարաշահումների կանխարգելում՝ անպատիժ չթողնելով ոչ մի հակամրցակցային գործողություն” կամ թե “հայտնաբերել և կանխարգելել անբարեխիղճ տնտեսավարողների կողմից սպառողների շահերը վնասելու փորձերը”։ Ավելորդ չէ նշել որ այպես կոչված ծրագրում թվով 400 պարբերություն-մտքերից 270-ը այսպիսի ընդհանրական, ոչինչ չասող ֆրազաներ են։ Եթե չլինեն առանձին նախադասություններ (մի 10-15 հատ 45 էջ փաստաթղթի մեջ), ապա այս ծրագիրն առանց փոփոխությունների անհրաժեշտության կարելի կլիներ վերագրել Ֆրանսիային, Մոնղոլիային կամ էլ Սվազիլենդին։
2. Ծրագիրը չգիտես ինչու կառուցված է հետևյալ գերակայությունների վրա. տնտեսության մրցունակության բարձրացում, մարդկային կապիտալի զարգացում և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում։ Ապշում ես. Ի՞նչու այս 3-ը։ Բա մյուսները։ Եթե կառավարությունը քաջություն ունենար վերլուծելու 2007թ հունիսի 21-ին այս նույն ԱԺ կողմից ընդունած ծրագիրը, որի կատարումը 100%-ով ձախողված է, ապա շատ հեշտությամբ կհասկանար, համենայ դեպս այսօրվա դրությամբ կան ակներևաբար ավելի կարևոր, հրատապ և խորը գերակայություններ. արտագաղթ, արտաքին պարտք, աղքատություն և այլն։ Ստորև տեսնում ենք փաստացի կատարողականի և խոստացածի տարբերությունը.
1. Խոստացած 47-61% տնտեսական աճի փոխարեն ունենք 10.9%, այն էլ 2007թ 13.7% աճի հաշվին։ Արժե հիշել որ այս 13.7%-ն էլ տեղի է ունեցել 2007-ին հեռահաղորդակցության ոլորտում ակտիվների առուծախի հետևանքով։ Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի նախագահ աշխատելու ընթացքում (2008-2011թթ) ՀՀ տնտեսությունը նվազել է շուրջ 3 տոկոսով այն դեպքում, երբ աշխարհում տնիտեսական աճը կազմել է 7.8%։ Այս վերջին փաստը ի դերև է հանում իշխանությունների փաստարկն առ այն, թե ՀՀ տնտեսության անկումը պայմանավորված է մեզանից դուրս գտնվող արտաքին գործոններով։ Ամենևին, անկման 85%-ը մենաշնորհների վրա հիմնված օլիգարխիկ տնտեսությունն է՝ ՀՀ բարձրագույն իշխանության (նախագահ, վարչապետ) ներգրավմամբ։
2. 2007-2011 ՀՀ լքել է 157 հազ մարդ։
3. 2007-2011թթ աղքատությունը 23%-ից հասել է 36%-ի։ Բնական է, որ տնտեսության խոստացված ապակենտրոնացումը տեղի չի ունեցել. Աղքատության աճն ինքստինքյան նշանակում է հարուստների ու օլիգարխների տեսակարար կշռի էլ ավելի բարձրացում։
4. Երկրի արտաքին պարտքը հատել է 6.5 մլրդ դոլարի սահմանը, որից պետականը՝ շուրջ 4 մլրդ դոլար։ Այդ ընթացքում արտաքին պարտքը ավելի քան կկրնապատկվել է։
5. Շուրջ 270 հազ մարդ գործազուրկ է՝ չնայած պաշտոնական հաշվառման մեջ են 73 հազարը։ Բոլոր այդ տարիներին ստեղծվել ընդամենը 1800 աշխատատեղ։
Հարց է առաջանում. Կառավարությունը երբևիցե վերլուծե՞լ է այս թվերը։ Կառավարությունը գիտի որ ՀՆԱ 10% և ավել աճի դեպքում է միայն հնարավոր կասեցնել արտագաղթը։ Ավելին, այդ աճը պետք է լինի ավելացված արժեքի աճ։ Կառավարությունը գիտի արդյոք, որ Հայաստանի արտաքին պարտքն անցել է 6.5 մլրդ դոլարը և կազմում է ՀՆԱ ավելի քան 65%-ը։ Այս ցուցանիշով Հայաստանը աշխարհում վերջից 13-րդն։ Կառավարությունը գիտի, որ արտաքին պարտքի սպասարկում / ՀՆԱ ցուցանիշով (33%) աշխարհի երկրների մեջ
վերջից 7-րդն է։ Մի՞թե չեք հասկանում, որ արդեն 2013-ի ամառ-աշուն շրջանում հնարավոր է հունական տարբերակի կրկնություն Հայաստանում։
Ծրագրում կառավարության ելակետային մեկնակետն այն է, որ 2008-2009թթ տնտեսական ճգնաժամով պայմնավորված անկումը վերականգնված է, ճգնաժամին հաջողությամբ դիմակայել ենք և տնտեսությունը դարձել է ավելի դիվերսիֆիկացված։ Երեք պնդումներն էլ սուտ են։ Նախ, 2008-2011թթ ՀՀ ՀՆԱ անկումը կազմել է -2.8%, իսկ աշխարհի ՀՆԱ-ն աճել է 7.2%։ Բացի այդ, 2009-ին ՀՀ տնտեսական անկումը եղել 14.1%, իսկ աշխարհինը 2.3։ Տնտեսական անկման տեմպերով Հայաստանը 208 հաշվառված երկրների մեջ եղել վերջից 4-րդը։ Խորը տնտեսական վերլուծությունները ցույց են տվել, որ նման զավեշտալի անկման պատճառն այն է, որ Հայաստանը լինելով դեֆիցիտային աշխատաշուկայի երկիր այդուհանդերձ այդ տարիներին աշխատուժ է արտահանել, ինչն էլ դարձել նման ահռելի անկման հիմնական պատճառը։ Ավելորդ չէ նշել, որ տնտեսության իրական անկումը եղել է 32%։ Վերջապես, տնտեսության իբր թե ավելի դիվերսիֆիկացված լինելը պարզապես սուտ է։ Տնտեսության դիվերսիֆիկացված լինելու ցուցանիշը արտահանման կառուցվածքն է։ Եթե 2007-ին հանքահումքային, ոչ թանկարժեք մետաղների արտադրանքի ու թանկարժեք քարերի արտահանումը կազմել է 67%, ապա 2011թ – 72.2%։
4. Ծրագրում կառավարությունը կրկին նախատեսում է 100000 աշխատատեղ ստեղծել։ Ինձ թվում է, որ մեր կառավարությանը ժամանակն է հանգիստ թողնել աշխատատեղ բառը և 10000 թիվը։ Նախ, ի՞նչու եք 100000 աշխատատեղ ստեղծում, եթե ընդամենը 73.9 հազ գործազուրկ ունեք (պաշտոնական թիվ)։ Երկրորդ, Սերժ Սարգսյանը 2008-ին խոստացել էր 100000 նոր աշխատատեղ։ 2008-2011 զբաղվածների թիվն ավելացել է 1100 մարդով (1119700 մարդուց դարձել է 1120800 մարդ)։ Այսինքն 4 տարում խնդիրը կատարված է 1.1%-ով։ 2011-ին եղել է 73.9 հազար գործազուրկ։ 2003-ին Ռ.Քոչարյանն էր խոստացել ստեղծել 40000 աշխատատեղ։ Արդյունքում զբաղվածների թիվը 2003-2007թթ զբաղվածների թիվը 1106.4 հազ մարդուց (2002թ) հասել է 1117.6 հազ մարդու կամ աճել է ընդամենը 11.2 հազ մարդով։
5. Եթե հանքարդյունաբերության հաշվին լինի ՀՆԱ աճ դա կարող հանգեցնել ավելացված արժեքի անկման, հարստության կենտրոնացման, աղքատության աճի։ Կասկած չունենաք, որ 2017-ին լինելու է ավելի կենտրոնացված հասարակություն։
6. Կառավարությունը պլանավորում է 5-7 տոկոսի տնտեսական աճ։ Մի րոպե պատկերացնենք որ դա կհաջողվի։ Լավ բայց աշխարհն աճում է տարեկան 4%-ով։ Իսկ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով մենք 3 անգամ համաշխարհային միջինից ետ ենք մնում։ Եթե մեր աճի տեմպերը սոսկ 2%-ով ավելին լինեն, քան աշխարհինը, ապա աշխարհի միջինին հասնելու համար մեզ կպահանջվի 57, իսկ զարգացած երկրների մակարդակին հասնելու համար՝ 228 տարի։ Բացի այդ. Ի՞նչի հաշվին է պլանավորված այդ աճը։ Ասվում է ներքին խնայողությունները ներդրումների վերածելու հաշվին։ Այ քեզ բան։ 36% աղքատների առկայության պայմաններում և 82 տոկոս պարենի վրա կատարվող ծախսի պարագայում այդ ի՞նչ խնայողություններ են ներդրումացվելու։ Հասկանալի չի նաև ի՞նչպես են խրախուսվելու ներդրումները՝ առաջարկի թե պահանջարկի միջոցով։ Ծրագրի այս հատվածից այն տպավորությունն է ստեղծվում, որ կառավարությունը որևէ համակարգված պատկերացում չունի տնտեսական աճն ապահովելու արդի գործիքակազմի մասին։
7. Առնվազն տարակուսանք է հարուցում գյուղատնտեսության, կրթության, առողջապահության և այլն մասով սպառողին սուբսիդավորելու փոխարեն մատակարարներին սուբսիդավորելու քաղաքականությունը։ Դրանից հետո բոլորովին անհասկանալի են կոռուպցիայի դեմ իբր թե պայքար տանելու հայտարարությունները։
8. Անհասկանալի են զարգացման ճյուղային հատվածում ինչ-ինչ խոստումների առկայությունը։ Այսպես, գրված է. կշարունակվեն աշխատանքները Հայամստան-Իրան երկաթգծի կառուցման ծրագրի ուղղությամբ աշխատանքները։ Նույնը ատոմակայանը։ Հասկանալի չէ, կշարունակվի ի՞նչը։
9. Ծրագրի սոցիալական հատված մերկպարանոց հայտարարություններ են։ Ընդ որում գրքային, կասեի կենցաղային մակարդակի։ Չնչին բացառոււթյուն են կազմում առողջապահության և մշակույթի (մի մասի) հատվածները։
10. Ծրագրի վերջին, ինստիտուցիոնալ հատվածը պարզապես ընդհանուր, մակերեսային, հանրահայտ մտքեր են այս կամ այն ինստիտուտի լավ ու վատի մասին։ Ոչ մի մեխանիզմ, ոչ մի կոնկրետություն։


http://aregevorgyan.blogspot.com (http://aregevorgyan.blogspot.com/)

Claudia Mori
21.06.2012, 18:09
Կոտ դ` Իվուարի քաղաքացիները Հայաստանում իրենց անվտանգ են զգում

http://www.hra.am/i/up/1.jpg

Կոտ դ` Իվուարի քաղաքացիական պատերազմի հետևանքով 2011թ. ընտանիքի բոլոր անդամներին կորցրած քսանիննամյա Դելոր Ինոսենթն ապաստան է գտել Հայաստանում: Նրա նոր բարեկամներն են իր նման հարազատներ կորցրած ու Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացած 5 համերկրացիները, ում հետ նա ամեն օր աշխատում է՝ որպես ավտոմեքենա լվացող:

«Պատերազմի հետևանքով ամեն ինչ կորցրեցի ու այլևս հնարավոր չէր ապրել իմ երկրում: Եկա Հայաստան, ստացա փախստականի կարգավիճակ: Ինձ ասացին, որ կարող եմ որպես ավտոմեքենա լվացող աշխատել: Ես ինքս ինտերնետային ցանցերի մասնագետ եմ, բայց հիմա այստեղ եմ աշխատում, որ կարողանամ ապրել: Թե ինչ կլինի ապագայում` չգիտեմ, ամեն ինչ Աստծո ձեռքերում է»,- www.hra.am (http://www.hra.am) –ին պատմում է Ինոսենթը:

Ինոսենթին ու նրա ընկերներին աշխատանքի ընդունած Հայաստանում «Ֆրաբեր» ընկերության մենեջեր Սևակ Ավետիսյանի խոսքերով՝ նրանք շատ կարգապահ են, մաքրասեր ու աշխատասեր, դրա համար էլ տղաներին ընդունել են աշխատանքի:

Ավտոլցակայանի 8 աշխատողներից 6-ը Կոտ դ`Իվուարից Հայաստանում ապաստան հայցած ու փախստականի կարգավիճակ ստացած երիտասարդներ են: Նրանք ասում են, որ ոչ մի դեպքում էլ հետ չեն վերադառնա իրենց հայրենիք, քանի որ այնտեղ անվտանգ չէ:

Հիշեցնենք, որ Կոտ դ`Իվուարում 2010թ. դեկտեմբերին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտված Լորան Գբարգոն չի ուզում պաշտոնը զիջել իր մրցակից Ալասան Ուատարեին, որի լեգիտիմությունը ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից: Այդ պատճառով երկրում քաղաքացիական պատերազմ է սկսվել, որը գտնվում է միջազգային հանրության հսկողության տակ:ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության «Փախստականների վիճակն աշխարհում» զեկույցի համաձայն՝ 2006-2011թթ.-ը 15-16 մլն մարդ փախստական է դարձել` փորձելով խուսափել իրենց երկրներում առկա բռնություններից:

«Ավելի քան 42 մլն մարդ ամբողջ աշխարհում բռնի կերպով տեղահանվել են իրենց տներից ու համայնքներից: Վերջին տասնութ ամիսների ընթացքում ավելի քան մեկ միլիոնը հեռացել են իրենց երկրներից Կոտ դ՝Իվուարում, Լիբիայում, Մալիում, Սոմալիում, Սուդանում և Սիրիայում բռնկված հակամարտությունների ալիքի հետևանքով»,- այսօր հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Ամեն 5 փախստականից 4-ը ապաստան է ստանում զարգացած երկրներում, բայց կան փախստականներ, ովքեր հանգրվանում են նաև զարգացող երկրներում, որոնցից մեկն էլ Հայաստանն է: Եթե Հայաստանում նախկինում փախստական ասելով հասկանում էին 1988թ. Բաքվի կոտորածներից փախուստի դիմած մարդիկ, ապա այժմ պարզ է, որ փախստականներ կարող են գալ նաև Իրաքից, Լիբանանից, Կոտ դ’Իվուարից, Սոմալիից, Չինաստանից, Կուբայից, Թուրքիայից :

Այդպես էլ հասկանալի չէ, թե ինչու զարգացած երկրները թողած նրանք ապաստան են հայցում Հայաստանից, որը տնտեսապես զարգացած ու հարուստ երկիր չի համարվում և որի մասին նրանք նախկինում անգամ չեն էլ լսել:

«Սոմալիում դեպքերից հետո 1997-98 թթ մի երիտասարդ տղա Սեմուել անունով եկել էր Հայաստան, հարցնում էինք, ինչու՞ ես եկել Հայաստան, պատասխանեց՝ դե նայել եմ իմ ճանապարհին առաջին քրիստոնեական երկիրը որն է ու դժվարություններով հասել»,- ասում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, Լարիսա Ալավերդյանը, ով տարիներ շարունակ զբաղվում է Հայաստանում փախստականների հարցերով:

14 տարվա ընթացքում ապաստան ստանալու մոտ 1900 հայց է գրանցվել

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության տվյալներով՝ Հայաստանում բնակվում է փախստականի կարգավիճակ ունեցող 260 հազար մարդ: Նրանց մեծ մասը Հայաստան են բռնագաղթել 1988թ. Ադրբեջանի Բաքու քաղաքում տեղի ունեցած կոտորածի հետևանքով:

1994-2010թթ. տարբեր հիմնադրամների օգնությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը բնակարաններով է կարողացել ապահովել 4547 փախստական ընտանիքի, 2005-2009թթ. մեկ այլ ծրագրի շրջանակում՝ 788 ընտանիք է բնակարան ստացել: Դրանից հետո մինչև այսօր այլ ծրագիր չի իրականացվել: Պաշտոնական տվյալներով՝ մոտ 2000 ընտանիք է հաշվառված առաջնահերթության իրավունքով բնակարան ստանալու համար:





Տարեթիվ


Ապաստան հայցողների քանակ


Տարեթիվ


Ապաստան հայցողների քանակ




1999


23


2006


650




2000


9


2007


291




2001


10


2008


207




2002


8


2009


67




2003


82


2010


68




2004


162


2011


75




2005


163


2012


15




ՀՀ-ում ապաստան հայցողների քանակը՝ ըստ տարեթվերի (տվյալները տրամադրել է Միգրացիոն պետական ծառայությունը)

Փախստականների այդ մեծ հոսքից հետո Հայաստանում ապաստան հայցած մարդկանց համար կոնկրետ բնակարաններ հատկացնելու ծրագրեր կամ Կառավարության որոշումներ ընդհանրապես չկան:

2000 թ. շատ փոքրաթիվ հոսք է եղել Իրանից և Թուրքիայից, իսկ 2002թ. առաջին լուրջ ներհոսքը տեղի ունեցավ Իրաքից: Հայաստանում ստեղծվեց հատուկ կացարան, որտեղ բնակվում են բոլոր ապաստան հայցողները: Այն պահպանելու համար պետական բյուջեից տարեկան հատկացվում է 10 միլիոն դրամ:

Հաջորդ մեծ հոսքը եղել է 2005թվականից սկսած՝ Լիբանանից: Այնուհետև Հայաստանից ապաստան են հայցել 2008թ. օգոստոսին վրաց-օսեթական հակամարտությունից հետո: Ընդհանուր առմամբ, Հայաստանը ստացել է մոտ 1900 դիմում վերջին 14 տարիների ընթացքում:

http://www.hra.am/i/up/o/6f7f22150111aa03bf466cf79cfcbaae.jpg

«Ապաստան հայցողները փախստականի կարգավիճակ ստանալուց հետո ստանում են Հայաստանում ապրելու թույտվություն՝ առանց ժամկետային սահմանափակման, չեն վերադարձվում իրենց երկիր և նրանց տրվում են որոշակի իրավունքներ: Սոցիալական ու մշակութային իրավունքների տեսանկյունից նրանց իրավունքները հավասարեցված են ՀՀ քաղաքացիների իրավունքներին՝ բացառությամբ քաղաքական իրավունքների, օրինակ՝ նրանք չեն կարող քվեարկել ու թեկնածություն դնել ընտրությունների ժամանակ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կարող են մասնակցել: Կարող են բնակարան գնել, անշարժ գույք, բայց հողի սեփականատեր չեն կարող դառնալ: Չեն կարող դառնալ նաև քաղաքացիական ծառայող»,- փախստականների իրավունքներն է ներկայացնում Պետրոս Աղաբաբյանը՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետը:


Փախստականներն ուզում են ավելի լավ պայմաններում ապրել

Վերջին շրջանում Հայաստան եկած փախստականների մի մասն աշխատանք է գտնում Հայաստանում ու փորձում ինտեգրվել նոր կյանքին, մի մասը գերադասում է հեռանալ այլ երկրներ, իսկ մյուս մասն էլ՝ երազում հեռանալու մասին, բայց չի կարողանում:

Չնայած փախստականներին տրվում են շրջագայելու համար նախատեսված անձնագրեր, բայց փախստականները երբեմն խնդիրների առաջ են կանգնում այդ անձնագրերի պատճառով: Օրինակ՝ 2006 թվականից Հայաստան եկած 45–ամյա Մարիամ Բոզոն(ազգանունը Բոզոյան է եղել, փոխել է) այս տարի ուզել է մեկնել Թուրքիա, բայց Վրաստանի սահմանի վրա նրան չեն թողնել գնալ Թուրքիա:

«Ես ուզում էի ուղղակի գործերով գնալ Թուրքիա, իսկ Հայաստանը լքելու միտք չունեմ, քանի որ մեր տղան Հայաստանում է թաղված՝ մահացել է քաղցկեղից, որը ձեռք էր բերել Հայաստան գալուց հետո»,- www.hra.am (http://www.hra.am) –ին պատմում է իրաքահայ կինը:

Նույն երկրից 9 տարի առաջ Հայաստան եկած 33–ամյա Ազատ Մարգարյանը վերջին երկու տարիներին ժամանակավոր կացարան է ստացել պետությունից, մինչև այդ ապրել է վարձով՝ իր սեփական միջոցների հաշվին: 6 ամիս հետո անձնագիր ստանալուց հետո պատրաստվում է մեկնել Եվրոպա իր ընկերների նման, ովքեր նախկինում ևս փախստական են եղել Հայաստանում, բայց լավ վարձատրվող աշխատանք չգտնելով՝ հեռացել են հայրենիքից:

«Այնտեղ ամեն ինչ ունեցել ենք, ավտոէլեկտրիկ էի աշխատում ու մի հոգին աշխատելով կարող էր ամբողջ ցեղը պահել: Իսկ այստեղ ես ու եղբայրս ենք աշխատում նույն գործով ու մեր ունեցածը ոչ ավելանում է, ոչ էլ պակասում է: Չնայած ես դժգոհ չեմ, քանի որ Հայաստանում վիճակը վատ է բոլորի համար, ինձ էլ Հանրապետական կուսակցությունից երբեմն օգնում են»,- ասում է Մարգարյանը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը պատրաստվում է մշակել նոր ծրագիր, որով կկարողանան փախստականներին հասարակությանն ինտեգրելու աշխատանքներ իրականացնել: Թե որքանով արդյունավետ կլինի մշակվող ծրագրի իրականացումը, պարզ կլինի Հայաստանից արտագաղթող փախստականների ցուցանիշների վերլուծությամբ։

Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/point-of-view/2012/06/20/refugee

Տրիբուն
22.06.2012, 17:07
Վայոց ձորում արջերը հարձակվել են անասնագոմի վրա և 4 գլուխ ոչխար հոշոտել (http://www.tert.am/am/news/2012/06/22/bear-attack/)

Մեղա-մեղա, մարդ սենց նորություն ա կարդում, անկախ իրանից ուրախանում ա: Փաստորեն Հայաստանի անտառներում դեռ արջեր են մնացել, ու բավականին ակտիվ արջեր:

Շինարար
22.06.2012, 19:43
Վայոց ձորում արջերը հարձակվել են անասնագոմի վրա և 4 գլուխ ոչխար հոշոտել (http://www.tert.am/am/news/2012/06/22/bear-attack/)

Մեղա-մեղա, մարդ սենց նորություն ա կարդում, անկախ իրանից ուրախանում ա: Փաստորեն Հայաստանի անտառներում դեռ արջեր են մնացել, ու բավականին ակտիվ արջեր:
Վայոց ձորում չգիտեմ, բայց մեր մարզում՝ Լոռի, եթե տենց դեպք ա լինում, հեչ ուրախանալու չի, որովհետև մեր արջերը հիմնականում հատապտուղ, արմատով են սնվում, ու եթե սկսել են գյուղին կամ գոմերին մոտենալ, ուրեմն բուսական աշխարհի վիճակն էդքան էլ լավ չի:

Մեկ էլ, լրատվամիջոցներով տենց բան գրել չարժե, որովհետև մեր որսասեր որոշ մեծահարուստների, պաշտոնյաների էլ տենց բան ա պետք, որ տեղն իմանան, հրացանը ձեռքին շտապեն արջից "փրկելու" տուժած գյուղացիներին:

Varzor
22.06.2012, 21:32
Վայոց ձորում արջերը հարձակվել են անասնագոմի վրա և 4 գլուխ ոչխար հոշոտել (http://www.tert.am/am/news/2012/06/22/bear-attack/)
Փաստորեն Հայաստանի անտառներում դեռ արջեր են մնացել, ու բավականին ակտիվ արջեր:

Ակտիվների հարցով ուրախանալու բան գտար? Գոնե պասիվ լինեյին` սրտներս տեղը ման գայինք :D

Tig
23.06.2012, 13:43
Էս ի՞նչ է կատարվում, ժողովո՜ւրդ... :o:[
http://hetq.am/am/society/ejmiacin-school/


Հլը սրան, գիտեի թե ամեն ինչ մոռացվել ա...:angry
Սրա նմաններին պիտի դատել, ոչ թե աշխատանքից հեռացնել, որ էս աստիճան չհաբռգեն ու չշարունակեն ջուրը պղտորել...:angry

Էջմիածնի թիվ 2 դպրոցի նախկին տնօրենին հեռացրել են «Հայոց պատմության» ադրբեջանցի դասատուի պատվերո՞վ (http://ht.ly/bLMaU)
14:28 • 22.06.12

Էջմիածնի թիվ 2 դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը պնդում է, որ ինքը բանսարկու հրապարակման զոհ է դարձել և զրկվել է իր սիրած աշխատանքից: Այսօր նրա կողմից հրավիրված ասուլիսն ավելի շատ ուղղված էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ում տնօրենը հատուկ կոչ ուղղեց՝ հայտարարելով, որ ինքը սիրում է այս երկիրը և հավատում է, որ ճշմարտությունը կհաղթի և վաղ թե ուշ ինքը կվեադառնա իր աշխատանքին:

«Վստահում եմ իմ երկրի նախագահին և նրա խոսքերին: Հուսով եմ, որ երկրի դատական համակարգը արդարացի, ճիշտ աշխատելով կբացահայտի ճշմարտությունը: Պորոն նախագահ, այս երկիրն իսկապես երկիր կդառնա, եթե լիարժեք աշխատեն ձեզանից ստորադաս կառույցները, եթե ճիշտ զեկուցեն, թե ինչ է կատարվում ստորադաս կառույցներում, և անմեղ մարդիկ իսկապես կկարողանան արդարություն գտնել այս երկրում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Էջմիածնի թիվ 2 դպրոցի 10-րդ դասարանցի Ալբերտ Հարությունյանի և տնօրենի որդու միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որին միջամտել էր տնօրենը: Ըստ տնօրենի՝ իրեն աշխատանքից հեռացրել են «168 ժամի» լրագրող Մարինե Մարտիրոսյանի հրապարակման հիման վրա, որտեղ ըստ նրա նշվել է, թե ինքը հայհոյել է իր աշխատակցի թոռանը: Տնօրենը ներկայացրեց իր ղեկավարած դպրոցի ձեռք բերած հաջողությունները, նշելով, որ նման հրաջողությունների արդյոք հնարավոր է հասնել, այդպիսի տնօրեն ունեալու դեպքում:

«Լրագողը չկարողացավ տարբերել հորդորը, հայհոյանքից: Ես խոստովանում եմ, որ կարգապահական կանոները իմ դպրոցոմ շատ խիստ են դրված: Բայց ես թերթում ներկայացվեցի բռնապետ, հայհոյող տնօրեն, ինձ հնարավորություն չէր տրվում հանդես գալու»,-ասաց նա և ավելացրեց, որ թեև լրագրողը ոչ պրոֆեսիոնալ է գտնվել նյութը գրելիս, սակայն ինքը չի մեղադրում լրագողին: Լրագողն ուղղակի ընդամենը պետք է ներկայացներ, որ իրեն պատմել են աjդպես, այլ ոչ թե ներկայացներ որպես ճշմարտություն:

Տնօրենն անդրադարձավ գործի մանրամասներին, ըստ որի, նյութի պատվիրատուն իր պատմության ուսուցչուհի Ջուլֆիգարովա Բահար Մահմեդովնան է, ով ազգությամբ ադրբեջանցի է, և մինչ այդ նրանք որոշակի խնդիրներ են ունեցել: Տնօրենի խոսքերով՝ ուսուցչուհին դասերին փորձել է խեղաթյուրել հայոց պատմությունը: Նա օրինակ բերեց, որ վերջինս դասերին երեխաներին ասել է, թե Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել հայերի մեղքով, երեխաների աչքի առաջ պատռել է Հայաստանի քարտեզը, ինչն էլ առաջացրել է երեխաների վրդովմունքը:

Նման միջադեպերից հետո, ինքը ուսուցչուհուց պահանջել է չխեղաթյուրել փաստերը: Սուսաննա Նազարյանը նշում է, որ Ջուլֆիգարովա Բահար Մահմեդովնան 88-ից հետո փոխել է իր ազգանունը և դարձել Բահար Եղիազարյան: Տնօրենի խոսքերով՝ իրեն հեռացնելուց հետո կոլեկտիվի, ծնողների և ընդհանրապես քաղաքացիների կողմից շուրջ 1500 ստորագրություն է հավաքվել, սակայն նրա պնդմամբ՝ Բահար Եղիազարյանի ամուսինը, ով քաղաքապետի խորհրդականն է, ստրագրությունների ցուցակը ձեռքին շրջում է քաղաքում և սպառնում նրանց:

Նա հավատացնում է, որ աշակերտներին ծեծողը հենց Բահար Եղիազարյանն է, ինչի մասին ինքը տեսանյութ ունի, որը իրեն բոլորովին վերջերս տրամադրել է աշակերտներից մեկը, ում ծեծել են ընդամենը պատմության տետրը չբերելու համար: Իսկ ավելի վաղ աշակերտը չի ներկայացրել տեսանյութը, քանի որ վախեցրել են:

Ի դեպ, տնօրենի կողմից լրագրողի դեմ հարուցված քրեական գործը դատարանը մերժել է, ինչը տնօրենի պնդմամբ՝ քննիչի մեղքով էր, ով գործը վարել էր «միակողմանի ու շինծու»:

Նա հայտարարեց, որ շարունակելու է բողոքարկել նախ նախարարի որոշման դեմ: Բողոքն այս այս պահին վարչական դատարանում է:

Թերթ.am

VisTolog
29.06.2012, 20:21
Րոպեներ առաջ հիվանդանոցում մահացել է «Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված բժիշկը` Վահե Ավետյանը :(

Հիշում եմ (http://blognews.am/arm/authors/174/hishum-em.html)

http://1in.am/upld_img/arm134098558451.JPG

Հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանը 18.30 մահացել է: Այս մասին հայտնել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին և կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին: Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կան կալանավորվածներ:

Adriano
01.07.2012, 10:12
ՊՆ փոխգնդապետը հարուստ զինամթերքով փորձել է պայթեցնել «Հարսնաքար» ռեստորանային համալիրը

Այսօր՝ հուլիսի 1–ին, գիշերը ժամը 2.15–ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը ահազանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ մի քաղաքացի ճամպրուկով հանդերձ մտել է ռեստորանային համալիր և սպառնացել, որ այն պայթեցնելու է։
Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հարսնաքար» են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշատակիցները՝ Նոր Նորքի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Վարդան Ջանբարյանցի գլխավորությամբ։
Մոտ երեք ժամ Ոստիկանության օպերատիվ–քննչական խումբը բանակցություններ է վարել քաղաքացու հետ, ինչի արդյունքում կարողացել են վնասազերծել քաղաքացուն և տեղափոխել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Դեպքի վայրում եղել է նաև Ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Հենրիկ Ներսիսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Զիված ուժերի ականազերծման կենտրոնի պետ գնդապետ Զալունցը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության աշխատակիցները՝ պետի տեղակալ Ավետիք Մանուկյանի գլխավորությամբ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Գարիկ Ավետիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև պարամեդիկների խումբը, հրշեջ–փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատը և Երևանի փրկարար վարչության Ավանի բաժնի խումբը։ Տեղում էր նաև 1-03 ծառայության բրիգադը։
Գ. Շամշյանը հայտնում է, որ օպերատիվ քննչական խումբը՝ ավագ քննիչ Վարդան Ջանբարյանցի գլխավորությամբ պայուսակում հայտնաբերել է 3 հատ 400 գրամ, 2 հատ 200 գրամ, 1 հատ 25 գրամ տրոտիլ, 2 նռնակ, 40 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, կրակատար քուղ՝ 8 հատ պայթուցիչներով, արձակման համակարգ, 1 հատ լուսային ազդանշանային հրթիռ, 2 ծալովի դանակ և 1 «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս։ Այդ ամենը ավագ քննիչի որոշմամբ առգրավվել է։ Փաստի առթիվ ՈՔԳՎ Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնել փորձած քաղաքացին ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ 39–ամյա Վարդան Սամվելյանն է։ Նրա հայրը ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, ով աշխատում է ՈՔԳՎ–ում, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը քրեական հետախուզության օպեր լիազոր է։
Վարդան Սամվելյանը ռեստորանային համալիր մուտք է գործել զինվորական համազգեստով և բանակցությունների ողջ ընթացքում սպառնացել է, որ կպայթեցնի ռեստորանային համալիրը։
Աղբյուր`http://www.tert.am/am/news/2012/07/01/harsnaqar-paytecman-pordz/

Ահա թե ինչի կարող է գնալ մարդը հանուն արդարության : Կարծում եմ այս դեպքը պետք է նախազգուշացում լինի քրեական-օլիգարխիկ համակարգին: Հաջորդ անգամ կարող է և իսկականից մի բան պատահել, ասենք ոչ թե ռեստորան պայթեցնեն, այլ կոնկրետ օլիգարխների վերացնեն:

VisTolog
01.07.2012, 10:13
ՊՆ փոխգնդապետը հարուստ զինամթերքով փորձել է պայթեցնել «Հարսնաքար» ռեստորանային համալիրը (լուսանկարներ)


http://tert.am/p/246971/3.jpg

Այսօր՝ հուլիսի 1–ին, գիշերը ժամը 2.15–ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը ահազանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ մի քաղաքացի ճամպրուկով հանդերձ մտել է ռեստորանային համալիր և սպառնացել, որ այն պայթեցնելու է։


Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հարսնաքար» են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշատակիցները՝ Նոր Նորքի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի գլխավորությամբ։


Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Վարդան Ջանբարյանցի գլխավորությամբ։


Մոտ երեք ժամ Ոստիկանության օպերատիվ–քննչական խումբը բանակցություններ է վարել քաղաքացու հետ, ինչի արդյունքում կարողացել են վնասազերծել քաղաքացուն և տեղափոխել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։


Դեպքի վայրում եղել է նաև Ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Հենրիկ Ներսիսյանի գլխավորությամբ։


Դեպքի վայր են ժամանել նաև Զիված ուժերի ականազերծման կենտրոնի պետ գնդապետ Զալունցը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության աշխատակիցները՝ պետի տեղակալ Ավետիք Մանուկյանի գլխավորությամբ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Գարիկ Ավետիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև պարամեդիկների խումբը, հրշեջ–փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատը և Երևանի փրկարար վարչության Ավանի բաժնի խումբը։ Տեղում էր նաև 1-03 ծառայության բրիգադը։


Գ. Շամշյանը հայտնում է, որ օպերատիվ քննչական խումբը՝ ավագ քննիչ Վարդան Ջանբարյանցի գլխավորությամբ պայուսակում հայտնաբերել է 3 հատ 400 գրամ, 2 հատ 200 գրամ, 1 հատ 25 գրամ տրոտիլ, 2 նռնակ, 40 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, կրակատար քուղ՝ 8 հատ պայթուցիչներով, արձակման համակարգ, 1 հատ լուսային ազդանշանային հրթիռ, 2 ծալովի դանակ և 1 «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս։ Այդ ամենը ավագ քննիչի որոշմամբ առգրավվել է։

Փաստի առթիվ ՈՔԳՎ Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնել փորձած քաղաքացին ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ 39–ամյա Վարդան Սամվելյանն է։

Նրա հայրը ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, ով աշխատում է ՈՔԳՎ–ում, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը քրեական հետախուզության օպեր լիազոր է։


Վարդան Սամվելյանը ռեստորանային համալիր մուտք է գործել զինվորական համազգեստով և բանակցությունների ողջ ընթացքում սպառնացել է, որ կպայթեցնի ռեստորանային համալիրը։



Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 30–ի երեկոյան նշված ռեստորանի մոտ տեղի ունեցավ մոմավառություն, որին մասնակցեցին մի քանի հարյուր քաղաքացիներ։ Նոնավառության ակցիան ավելի ուշ վերածվեծ բողոքի ակցիայի, քանի որ մոմավառությանը զուգահեռ ռեստորանային համալիրի ներսում հարսանեկան արարողություն էր ընթանում։



Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով օրեր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Նա ուժեղ հարվածներից ստացել էր ուղեղի այտուց, իսկ մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագունդը: Հունիսի 29-ին ժամը 19-ի սահմաններում նա մահացավ:


http://tert.am/am/news/2012/07/01/harsnaqar-paytecman-pordz/

VisTolog
01.07.2012, 11:30
Լոս Անջելես քաղաքում բողոքի ակցիան մեկնարկեց


Քիչ առաջ Լոս Անջելես քաղաքի ՀՀ հյուպատոսարանի առջեւ սկսվել է ամերիկահայերի բողոքի ակցիան: Մասնակիցները դատապարտում են հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան միջադեպը, ինչին զոհ դարձավ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանը:


Ինչպես «Հետքին» տեղեկացրեց «Հորիզոն» հեռուստաընկերության լրագրող Անի Թադեւոսյանը, այս պահին հյուպատոսարանում ոչ ոք չկա, իսկ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են պատասխանատվության ենթարկել արարքի բոլոր մեղավորներին:


Մասնակիցների ձեռքին եղել է ծաղիկներ' վրան փակցված Վահե Ավետյանի լուսանկարը: Ամերիկահայերը բողոքի ակցիային մասնակցում են ոչ հոծ զանգվածներով: Գալիս են ծաղիկներ դնում հյուպատոսարանի շենքի առջեւ եւ հեռանում են:


«Ասպարեզ» թերթի խմբագիր Ափո Պողիկյանի ասելով՝ Ռուբեն Հայրապետյանը պետք է խորհրդարանից դուրս գա, պատժվեն մեղսակիցները եւ պատասխանատվության կանչվեն, եւ պատժվեն նաեւ նրանք, ովքեր քաջալերել են անպատժելիության մթնոլորտը:


«Մենք միշտ հետամուտ ենք լինելու հարցի վերջնական լուծմանը»,-ասել է Ափո Պողիկյանը:


«Սա անուղղակի ազդում է մեր երկրի վիճակին, մեր երիտասարդությունն է թողնելու մեր երկիրը ու գնա: Դրա պատճառը ոչ թե անգործությունն է, այլ այս անկայունությունը, ուր ապագա չկա: Մենք չպետք է հանդուրժենք այն, ինչ կատարվում է մեր հայրենիքում: Մենք այսպիսի անկախություն չենք երազել»,- ասել է ակցիայի կազմակերպիչներից Արմիկ Բաղդասարյանը:


Ամերիկահայ Անժելա Բարսեղյանն էլ ասել է, թե «Հայաստանը վերածվել է ջունգլիների: Իշախությունը, որ պետք է օրինակ հանդիսանա ժողովրդի համար, նրանց օրինակը միայն վայրենիությունն է: Հայաստանի իշխանություների վարվելակերպը բոլորովին ընդունելի չէ Սփյուռքի համար:


ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի, ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը խորապես վշտացած է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի վարիչ, բուծառայության մայոր Վահե Գառնիկի Ավետյանի մահվան կապակցությամբ: Ցավակցում ենք Վահե Ավետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:


ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի ընտանիքին, մաղթում տոկունություն և համբերատարություն: Վստահեցնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևում է հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին և համոզված ենք, որ մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:




«Խոսքեր չեմ գտնում ասելու Վահեի ծնողներին, ընտանիքին, երեխաներին»,- ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։


Արդարադատության նախարարը ցավակցում է հունիսի 17-ին «Հրասանքար» ռեստորանային համալիրում ծեծի արդյունքում երեկ երեկոյան մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հարազատներին։


Ըստ նախարարի՝ տեղի ունեցածը եւս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանում,
առաջին հերթին պետք է վերացնել անպատժելիության մթնոլորտը.


«Տեղի ունեցածը ողբերգություն է։ Մահացել է երիտասարդ բժիշկ, կենսուրախ մարդ»։


Հրայր Թովմասյանի խոսքերով՝ հասարակությունը պետք է գիտակցի, որ դա միայն պետության մենաշնորհն է, եւ որեւէ խնդիր չի կարող լուծվել ուժի միջոցով.


«Եւ յուրաքանչյուր ոք, ով կփորձի ցանկացած խնդրի դեպքում ուժ գործադրի, պիտի հասկանա, որ կա շատ ավելի մեծ ուժ. դա պետությունն է, եւ պետությունը նրա ձեռքը բռնելու եւ պատժելու է»։


Նախարարը կարծում է, որ Վահե Ավետյանի մահվան դեպքից հետո գործի ընթացքը կփոխվի։


«Որովհետեւ մի դեպքում մարմնական, մյուս դեպքում ծանր մարմնական վնասվածք հասցնելը դիտավորյալ կամ անզգուշությամբ մահ հասցնելն է»,- ասաց Հրայր Թովմասյանը։


Արդարադատության նախարարն այսօր հայտարարեց, որ իր լիազորությունների շրջանակներում անելու է ամեն ինչ, որպեսզի մեղավորները պատժվեն օրենքի խստությամբ:


«Սա կանխարգելիչ լծակ պիտի ունենա՝ հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար»,- նշեց նախարարը։

Inna
02.07.2012, 17:46
Հաճելի անակնկալ հասարակական տրանսպորտից օգտվողների համար



54387

Հենց նոր մի շատ դրական նորություն կարդացի. պարզվում է, որ շատ շուտով Երևանի հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառներում կտեղադրվեն էլեկտրոնային ցուցատախտակներ, որոնց վրա անընդհատ թարմացվող տեղեկությունների կլինի երթուղայինների մասին։ Նման համակարգ արդեն գործում է Թբիլիսիում, պետք է խոստովանեմ, որ շատ հաճելի և օգտակար բան է։

Ճիշտ է, չի հաղորդվում, թե արդյոք բոլոր երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների ու ավտոբուսների վրա է տեղադրվելու նավիգացիոն համակարգ, որի միջոցով էլ փոխանցվելու է տեղեկություն դրան հեռավորության և ժամանման ժամանակի մասին, սակայն վստահ եմ, որ ամեն դեպքում, սա միայն օգուտ կբերի։

Ի դեպ, մյուս հաճելի նորությունը կապված քաղաքամայր Երևանի հետ կայանում է նրանում, որ քաղաքապետարանի համապատասխան վարչությունը զեկուցել է քաղաքապետին, որ փոքր կենտրոնում գտնվող շենքերի դիմային հատվածների մաքրման և ռեստավրացիոն աշխատանքները ավարտի կհասցվեն նախատեսվածից շուտ։

Լավ է, որ այսքան բացասական ու տխուր լուրերի մեջ, գոնե մեկ-մեկ նման հաճելի անակնկալներ են լինում։


Արմեն Առաքելական

Աղբյուր՝ http://blognews.am/arm/news/13439/hatcheli-anaknkal-hasarakakan-transportic-ogtvoxneri-hamar.html

Գեա
04.07.2012, 14:49
Ազատեք մեզ Վարդանիկից. գյումրեցիների բաց նամակը Սերժ Սարգսյանին

Իրենց ու իրենց երեխաների ճակատագրով մտահոգ գյումրեցիները բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին.
«Հարգելի նախագահ.
Գիտենք, որ այս օրերին մեր հարցը միակը չէ, որ կարող է Ձեզ շեղել պետական գործերից և Ձեր օգնությամբ լուծում ստանալ: Այսօր երկրում թիվ մեկ աղմկահարույց թեման Գյումրու քաղաքապետի որդու կողմից հունիսի 23-ին կատարած դանակահարությունը չէ, մանավանդ որ իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են այդ մեղքը Սպարտակ Ղուկասյանի վրայից հանելու և, Աստված գիտե, թե ում վրա բարդելու համար:
«Հարսնաքարում» տեղի ունեցածն ու երիտասարդ բժշկի ողբերգական վախճանն այն նույն մթնոլորտի տրամաբանական ծնունդն են, որ տիրում է Գյումրիում դաժանության առավել մեծ չափաքանակով և մայրաքաղաքային մասշտաբներով:
Գյումրիի օլիմպիական քոլեջի բակում գործին կխառնվեն Սպարտակ Ղուկասյանին ուղեկցող գողական ու քաղաքապետի թիկնապահները, և Պետիկ Նազարյանը վնասվածքներով չէր պրծնի:
Այն ինչի մասին խոսում ենք վաղուց ի վեր հայտնի է բոլորին, այդ թվում՝ նաև Ձեզ: Մեկ երկու ամիս առաջ էր, որ Երևանում մամուլի ասուլիս տվեց Բրյուսելի շրջանային դատարանում որպես թարգմանիչ աշխատող նախկին երևանցի մի կին ու հայտնեց, որ Բելգիայում և եվրոպական այլ պետություններում հանգրվանում են ոչ միայն նյութական ծանր կացության մեջ հայտնված մարդիկ, այլև կոնկրետ պաշտոնյաների կողմից հալածվածներ: Հնչած անունների մեջ, ինչպես սպասվում էր, Գյումրու քաղաքապետի անունն էր և դարձյալ ոչ մի արձագանք իշխանության կողմից:
Այն, ինչ կատարվում է այսօր Գյումրիում` կրակոցներ, դանակահարությունների անվերջանալի շարան, մեծ ու փոքր ռազբորկաներ, 13-ամյա նախապատմություն ունի, և ուղղակիորեն կապված է Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման հետ: Նախ՝ իշխանության գալուց առաջ էլ քաղաքում եղեն են մանր-մունր կոնֆլիկտներ, բայց միշտ գտնվել է մեկը, որը հաշտեցրել է, հորդորել, որ փոքր համայնքներում չի կարելի ապրել թշնամության և ատելության մթնոլորտում:
Այս քաղաքապետը ճիշտ հակառակն արեց. քաղաքը բաժանեց յուրայինների և «սատանաների» ու երբևէ չփորձեց ընդունել և սիրելի դառնալ, խոհեմությամբ հաշտարար դատավորի պահվածք չունեցավ, այլ իր ագրեսիվ ելույթներով կատաղեցրեց առողջական լուրջ խնդիր ունեցող որդուն, որի հետ գործ ունենալուց խուսափում են բոլոր, այդ թվում՝ իրավապահ մարմինների ղեկավարները:
Քաղաքապետի որդին դարձավ հոր զենքը՝ օրենքի, բարոյականության, արդարության, հանդուրժողականության, միջանձնային և միջխմբային կանոնավոր փոխհարաբերությունների դեմ: Եվ այսօր մենք Գյումրիում ունենք այն, ինչին ձգտում էր Վարդանիկը: Բացարձակ իշխանություն, ստորաքարշ մարդկանց բանակ, որ նաև լուրջ գործիք է ընտրությունների ժամանակ:
Հիմա դժվար է ասել՝ ով է ավելի մեղավոր. Վարդանի՞կը թե՞ նրա պաշտոնավարությունը հանդուրժողները: Մեր համաքաղաքացիները հանդուրժեցին այդ այլասերությունը, երբ հայրը զենք է դարձնում և կրակի բերան ուղարկում ոչ այլ մեկին, քան իր սեփական որդուն: Ամեն չնչին, անէական խնդրի շուրջ միավորող, իբր թասիբ դրսևորող գյումրեցիները ահ ու դողից կռացած ոչ մի օր չմիավորվեցին գլխավոր չարիքի դեմ:
Շատերը սեփական անզորությունը տեսան դուրս գալու մեկի դեմ, ով այսքան տարի սիրված ու ընդունված է երկրի իշխանավորների, այդ թվում՝ Ձեր կղմից: Նրա գլուխը շոյում են իրենց ակնկալիքն անվրեպ ստանալու դիմաց:
Վարդանիկի իշխանությունը քաղաքին տվել է ընդամենը մի քիչ խնամված կենտրոն և խայտառակ արվարձաններ, քաղաքապետին անչափելի հարստության եւ Սլաբոդկայի բանդան, որի հաղթարշավի արդյունքում տասնյակ փակված բիզնեսներ են, ծեծված ու դանակահարված երիտասարդներ, ցիրուցան եղած գերդաստաններ, խեղված ճակատագրեր, վախի, ատելության, նախանձի եւ թշնամանքի, թվում է, առհավետ արմատացած մթնոլորտ:
Վարդանիկից ազատվելու շանս էին ընտրությունները, որոնք հավաստեցին, որ Վարդանիկի սիրուց Գյումրիում չեն ուշաթափվում եւ մենք Ձեզ չենք խաբում, հարգելի նախագահ: Առջեւում դարձյալ ընտրություններ են ու Վարդանիկը դարձյալ իր տարերքի մեջ է: Պետությունը, ի դեմս Ձեզ, չի միջամտի գործին եւ մենք կունենանք այն, ինչ ունենք այսօր եւ ինչից կարող էինք խուսափել ընդամենը գյումրեցիներին մի փոքր հարգելով եւ վստահելով:
Հարգելի նախագահ, խնդրում ենք, մի թողեք այս ամենն ինքնահոսի եւ թույլ մի տվեք, որ քաղաքը դատարկվի:
Հույսով եւ հավատով` գյումրեցիներ...
ԱՂԲՅՈՒՐ (http://www.zham.am/index.php?lid=am&pageName=ughighxosq&id=644149374)

Տրիբուն
06.07.2012, 14:02
Երևանի մեջտեղը մարդիկ մարդկանց են հոշոտում համարյա ամեն օր, հայվաններ ........

Վայոց Ձորում գայլը ոչխար է հոշոտել (http://www.tert.am/am/news/2012/07/05/gayl-vayots-dzor/)


Այսօր՝ հուլիսի 5-ին, առավոտյան ժամը 07.35-ին տեղեկություն է ստացվել, որ գիշերվա ընթացքում գայլը հոշոտել է Վայոց Ձորի Ռինդ գյուղի բնակիչ Վ. Մնացականյանին պատկանող մեկ և վիրավորել երեք ոչխար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից: Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի բնապահպանության եվ ոստիկանության մարզային վարչություններին:

Աաաաա, նորություն աաաա, ապրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը. իրա կայքում տեղեկատվություն ա տեղադրել այն մասին, որ գայլը ոչխար ա կերել: Տեղեկացրել ա մարզպետարանին, ոստիկանությանը, Ազգային Անվտանգության Խորհդրին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին:

Բա գայլ ա պիտի ոչխար ուտի, կարող ա կլուբնիկ ուտի ?

Տրիբուն
10.07.2012, 22:01
այ էս թաղմանը սաղ կառավարությունն ու նաև պն նախարարը կգնան

ՄԱՀԱՑԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԶՈՔԱՆՉԸ
http://www.a1plus.am/am/social/2012/07/09/in-law


Sent from my iPhone using Tapatalk

Mephistopheles
10.07.2012, 22:25
այ էս թաղմանը սաղ կառավարությունն ու նաև պն նախարարը կգնան

ՄԱՀԱՑԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԶՈՔԱՆՉԸ
http://www.a1plus.am/am/social/2012/07/09/in-law


Sent from my iPhone using Tapatalk


ասա Սերոժին շնորհավորելու են գնում, քելեխի փոխարեն էլ փարթի ա կազմակերպելու…


Sent from my fucking iPhone using Tapafuck

Inna
12.07.2012, 13:26
Արնախում խեցգետինների նոր տեսակն անվանել են Բոբ Մարլիի պատվին:

54413


Ձկների արյամբ սնվող խեցգետինը, որը բնակվում է Կարիբյան ծովի կորալային խութերում, Gnathia marleyi անվանումն է ստացել` ի պատիվ հայտնի երաժիշտ Բոբ Մարլիի:

Lenta.ru -ն, հղում անելով ԱՄՆ-ի Գիտական ազգային հիմնադրամի կայքին, գրում է, որ ԱՄՆ-ի Արքանզաս նահանգի համալսարանի կենսաբան Փոլ Սիքքելը, որը հայտնաբերել է խեցգետնի նոր տեսակը, հստակեցրել է, որ որոշել է այն անվանել Մարլիի պատվին, որպեսզի դրանով իր սերն ու հարգանքն արտահայտի երաժշտի արվեստի նկատմամբ:

«Բացի այդ, նման խեցգետինները Կարիբյան տարածաշրջանում նույնքան առանձնահատուկ երեւույթ են, որքան Բոբը»:

Gnathia marleyi -ն Կարիբյան տարածաշրջանում վերջին 20 տարիներին հայտնաբերված միակ կենդանին է, ասվում է ԱՄՆ-ի Գիտական ազգային հիմնադրամի կայքի հաղորդագրությունում:

Gnathia marleyi-ի երիտասաևրդ ներկայացուցիչները թաքնվում են կորալնենրի, ջրիմուռների արանքներում` սպասելով որսին:

Ավելի ավագները չեն սնվում, նրանք կարող են առանց սննդի դիմանալ 2-3 շաբաթ:

Աղբյուր՝ http://news.am/arm/news/113087.html

Claudia Mori
14.07.2012, 16:37
Մեկ-մեկ լուրջ զայրանում եմ ֆեմինիստների վրա, բայց, որ նման դեպքեր են լինում...

Ամուսինը սպանե՞լ է հղի կնոջը, թե՝ հասցրել ինքնասպանության

Կոտայքի մարզի Առինջ գյուղում հուլիսի 12-ին մահացել է 21-ամյա Մարո Գուլոյանը: Մարոն մոտ 4 ամսական հղի է եղել և 1,8 տարեկան աղջիկ ունի: Մարոյի հուղարկավորությունն այսօր է՝ Բյուրեղավանում գտնվող հայրական տանից։

Հարազատների պատմելով՝ Մարոյի ընտանեկան կյանքը շատ ծանր է եղել. նա մշտապես կապտուկների մեջ է եղել։ Ամուսինը՝ Գևորգ Գուլոյանը, դաժան ծեծերի է ենթարկել նրան։ Մարոն, չդիմանալով ուզել է բաժանվել ամուսնուց, բայց վախեցել է, ամուսինը սպառնացել է «մորթել եղբորը», եթե Մարոն իրենց տանից դուրս գա։

Խոսակցություններ կան, որ մահվանից 20 րոպե առաջ Մարոն զանգահարել է իր զույգ եղբորը` Մհեր Թովմասյանին, կանչել իր մոտ և ասել, որ ուզում է բաժանվել ամուսնուց: Խնդրել է երեկոյան ծնողների հետ գալ իր և երեխայի հետևից: Եղբոր հետ հանդիպումից կես ժամ անց հարազատներին տեղեկացրել են, որ Մարոն ինքնասպանության փորձ է արել և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ աղջիկը մահացել է:

«Կոտայքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1–ին մասով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է»,– մեր հարցմանը պատասխանեց Արմեն Մալխասյանը՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ԶԼՄ–ների հետ կապի վերլուծության և լրատվության բաժնի պետը։

ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասը նախատեսում է առավելագույնը երեք տարվա ազատազրկում ինքնասպանության հասցնելու համար։

Մարոյի հարազատները համոզված են, որ եղբոր գնալուց հետո ամուսինը սպանել է նրան: Նրանք չեն հավատում ինքնասպանության վարկածին և ասում են, որ աղջկա պարանոցին պարանի հետքեր չեն, այլ՝ մատնահետքեր: Հարազատները կասկածում են, որ Մարոյին խեղդել է ամուսինը: Մարոյի ամուսինը ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի ազգականն է:

Հարազատները համոզված են, որ դեպքը կոծկվելու է. մինչ այս պահը ոստիկանության որևէ ներկայացուցիչ չի այցելել հարազատներին:

Աղբյուրը ու դեպքի մասին առաջին բարձրաձայնողը ՝ http://www.hra.am/hy/events/2012/07/14/maro

Tig
19.07.2012, 21:28
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Tb96K8iSnM0

VisTolog
24.07.2012, 22:04
ՏՄՊՊՀ-ն խախտումներ է արձանագրում Վանաձորում


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ)` Լոռու մարզում իրականացրած ստուգումների կենտրոնում առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքներն էին:


Մի շարք խախտումներ արձանագրվեցին Վանաձորի խոշոր առեւտրային կետերում, հայտնաբերվեցին ժամկետանց ապրանքներ:


Հանձնաժողովի փորձագետներից Հայկ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե իրենք ենթադրում են, որ որոշ կետերում կարագի փոխարեն սպրեդ են վաճառում. - «Ընդ որում ասեմ, որ [վաճառվում է] 900, 1400, 1700 դրամ գներով, այն դեպքում, երբ կարագի գները, ըստ հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների, 2 անգամ ավելի բարձր են»:


Արձանագրվել են նաեւ այլ խախտումներ: Մասնավորապես, կաթնամթերքի վրա բացակայում է անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ ձվի վրա` համապատասխան մակնշումը:


«Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն իրականացրեց նախորդ տարվա ընթացքում ձվի արտադրության եւ իրացման շուկայում, խնդիրները բարձրաձայնվեցին, մի շարք արտադրողներ տուգանվեցին, բայց այժմ տեսնում ենք, որ նման խախտումները շարունակվում են», - ասաց փորձագետը:


ՏՄՊՊՀ-ի նախագահ Աշոտ Շաբոյանը տեղեկացրեց, որ թեեւ իրենք մարզերից բողոքներ չեն ստանում, սակայն մարզային այցելությունների միջոցով փորձում են ակտիվացնել իրենց գործունեությունը:


«Այսպիսի այցերի միջոցով մենք ուզում ենք մեր գործունեությունը ակտիվացնել մարզերում եւս, ավելացնենք ճանաչողությունը մարզերում մեր հանձնաժողովի նկատմամբ», - ասաց Շաբոյանը` հավելելով, որ առաջիկայում պատրաստվում են ավելի հաճախ այցելել մարզեր:


http://www.azatutyun.am/content/article/24655397.html

ՀԳ Մենք ձեզ հետ ենք: :ՃՃ

Rammstein
16.08.2012, 15:39
Եթե ոստիկանները 2,5 ժամ չուշանային, գուցե ուսուցչուհուն հնարավո՞ր լիներ փրկել

''Հայկական ժամանակ''-ը գրում է. ''Օգոստոսի 12-ի վաղ առավոտյան իր բնակարանում, անհայտ անձի կամ անձանց կողմից սպանվել է երկար տարիների մանկավարժ, 45-ամյա Լուսինե Ղազարյանը: Կոմիտասի պողոտայի 30 շենքի երկրորղ հարկում գտնվող նրա բնակարան հանցագործները մուտք են պատշգամբից, որի դուռը, շոգ եղանակի պատճառով, տանտիրուհին գիշերը բաց էր թողել:
Երբ մարդասպանը նոր է մտած եղել բնակարան, և կինը փորձել է աղմկել, նրա հարևանները լսել են կնոջ ձայնը և ժամը 4.30-ի սահմաններում զանգահարել ոստիկանություն: Իսկ գիտե՞ք, թե ինչ է եղել հետո: Ոստիկանները որևէ կերպ չեն արձագանքել, հրահանգել են, որ մարդիկ հանգիստ քնեն: Հարևանները նորից են զանգահարել: Կարծում եք` ոստիկանները եկե՞լ են: Ոչ: Նրանք մուննաթ են եկել իրենց զանգահարող աղջկա վրա, ասել են. ''Կարո՞ղ ա գիտես` պետք ա գանք բոլոր բնակարանները հատ-հատ ստուգենք'': Դրանից որոշ ժամանակ անց հարևանները ևս մեկ անգամ զանգահարել են ''02'' հեոախոսահամարով: Վերջապես մի ոստիկան է հայտնվել: Կարծում եք, նա փորձել է պարզե՞լ, թե ինչ է եղել: Ոչ: Կանգնել է շենքի մուտքի մոտ ու ասել, որ ոչինչ չի կարող անել` մինչև կնոջ բնակարանի դուռը չբացվի: Մի քանի ահազանգից հետո իրավապահներից հույսները կտրած հարևաններից մեկին հաջողվել է մտնել Լուսինեի բնակարան, բայց, դժբախտաբար, կինն արդեն մահացած է եղել:
Ոստիկանություն առաջին զանգից մինչև կնոջը հայտնաբերելու պահը տևել է երկուսուկես ժամից ավելի: Ի՞նչ կլիներ, եթե ոստիկանները ժամանակին արձագանքեին քաղաքացիների կանչին: Գուցե Լուսինե Ղազարյանին հնարավո՞ր լիներ փրկել: Գուցե հանցագործն էլ արդեն հայտնաբերվա՞ծ լիներ: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից երեկ մեզ այդպես էլ չպատասխանեցին, թե որոնք են ոստիկանների անպատասխանատու, մարդու կյանք արժեցած անտարբերության պատճառները, և արդյոք դա պարզելու համար ծառայողական քննություն նշանակվել է, թե՛ ոչ:
Տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ, բնականաբար, չեն էլ հիշատակվում կանչերը, որոնք եղել են, նախ, ժամը 4.30-ի, հետո՝ 5-ի սահմաններում'':

http://www.mamul.am/am/news/23165

:o

Արա դե ժողովուրդ ջան, մի քիչ վստահեք էլի մեր ոստիկաններին: Եթե չեն եկել, ուրեմն իմացել են, որ անիմաստ ա, չեն հասցնի: Համ էլ ամառ ա, շոգ ա, հո չպատրաստված չէի՞ն գալու, ժողովրդի աչքից ընկնեին: Մինչեւ մի հատ լողացել են, թրաշվել են, ավտոն են լվացել, 2.5 ժամ անցել ա:

VisTolog
30.08.2012, 16:27
Samsung-ը Apple-ին 1 միլիարդ դոլարը վճարել է 5 ցենտանոց կոպեկներով (ֆոտո)

Արտոնագրային վեճում պարտված Samsung ընկերությունը Apple-ի գրասենյակ է ուղարկել 5 ցենտանոց կոպեկներով բեռնված 30 բեռնատար:Այսպիսիով Samsung-ը Apple-ին վճարել է դատարանի կողմից հաստատված 1 միլիարդ դոլարի տուգանքը` արտադրության 6 արտոնագրերի խախտման դիմաց:Օգոստոսի 28-ի առավոտյան 5 ցենտանոց կոպեկներով բեռնված 30 բեռնատարները մոտեցել են Կալիֆորնիայում գտնվող Apple-ի գրասենյակին: Անվտանգության աշխատակիցները չեն շտապել բեռանաթափել մեքենաները, սակայն Samsung-ի գլխավոր տնօրենը հեռախոսով Apple-ի ղեկավարին պարզաբանել է, որ հենց այսպես է ընկերությունը որոշել վճարել 1 միլիարդ դոլարը:Ընդհանուր առմամբ բեռնատարներում պետք է լիներ 20 միլիարդ կոպեկ: Samsung Elrctronics-ի ղեկավար Լի Կունգ Հին չարակամորեն հայտնել է, որ Apple-ի աշխատակիցները պետք է երկար ժամանակ ծախսեն մանրը հաշվելու համար, հայտնում է LifeNews-ը:«Կարող եք այդ կոպեկներով մի ամբողջ տարի խմիչք գնել ավտոմատներից կամ ծախսել համակարգիչների վրա, ես թքած ունեմ: Մենք կատարել ենք մեր պարտականությունը»,-հայտնել է Samsung-ի ղեկավարը` Apple-ի գլխավոր տնօրենին:Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Սան- Խոսեի Դաշնային դատարանը Samsung-ին ստիպել է Apple-ին վճարել 1 միլիարդ դոլարի տուգանք: Վճարման ձեւի մասին դատական որոշման մեջ չի նշվել, ինչից էլ օգտվել են Samsung-ի աշխատակիցները` որպեսզի մրցակցին հիշեցնեն ավելորդ մանրախնդրության մասին:
http://news.am/pic/content/2012/29_aug/400-2.jpg

վերջնա! :D

http://news.am/arm/news/118942.html

Ռուֆուս
30.08.2012, 16:41
[COLOR=#000000][FONT=ArianAMURegular]Samsung-ը Apple-ին 1 միլիարդ դոլարը վճարել է 5 ցենտանոց կոպեկներով (ֆոտո)

Դեղին մամուլ ա, նման բան չի եղել ու չի էլ լինի :)) Դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել, Սամսունգը բողոք է ներկայացնելու ու մինչև դեկտեմբեր դատարանը պիտի բողոքարկումը լսի:

Nimra
30.08.2012, 16:56
Երևանի մեջտեղը մարդիկ մարդկանց են հոշոտում համարյա ամեն օր, հայվաններ ........

Վայոց Ձորում գայլը ոչխար է հոշոտել (http://www.tert.am/am/news/2012/07/05/gayl-vayots-dzor/)



Աաաաա, նորություն աաաա, ապրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը. իրա կայքում տեղեկատվություն ա տեղադրել այն մասին, որ գայլը ոչխար ա կերել: Տեղեկացրել ա մարզպետարանին, ոստիկանությանը, Ազգային Անվտանգության Խորհդրին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին:

Բա գայլ ա պիտի ոչխար ուտի, կարող ա կլուբնիկ ուտի ?
Եթե էդքան սրտացավ են, պիտի փողհատույց լինեն տուժածին: Զզվալս գալիսա, գայլը գյուղ մտավ` տանք սպնենք, աղվեսը հավ կերավ` տանք սպանենք:
Կարծեմ մի տարի առաջ էլ տրամական պարգև էր հասնում նրան, ով գայլ սպանի:
Որ լսեցի , ուղղակի սարսափեցի:
Ոնց են բնապահպաններն էդքան հանգիստ նստում:
Հա, վտանգավոր են, մարդկային կյանքին էլ են վտանգ սպառնում, բայց ախր էդ կենդանու տեսակն էլ են վերացնում հայկական բնաշխարհից, չնայած, բնաշախարհ է նմացել որ... էէէէ:

Varzor
30.08.2012, 17:07
:hands
Բացեց, բայց այնուամենայնիվ կատակ է եղել` արդեն հենց նույն news.am-ը այդ մասին հաղորդել է:

Հ.Գ.
Բայց գոնե մի բեռնատար կարող էին ուղարկել` Apple-ի վրա կայֆավատ ըլնելը խերա :))

Moonwalker
30.08.2012, 17:33
Samsung-ը Apple-ին 1 միլիարդ դոլարը վճարել է 5 ցենտանոց կոպեկներով (ֆոտո)

Նո՛վու::sad
Ուրեմն 1 միլիարդը հավասար ա 20.000.000.000 հատ 5-սենթանոցի: Ամերիկյան 5-սենթանոցը («նիկըլ» կոչվածը) կշռում ա (http://www.usmint.gov/about_the_mint/?action=coin_specifications) ուղիղ 5 գրամ: Էդ քեզ արեց 100.000.000.000 գրամ կամ 100.000.000 կիլոգրամ: Հիմա, եթե անգամ էդ բեռնատարները ԲելԱԶ 75600 (http://unusauto.ru/new-6.jpg) էին, ապա կպահանջվեր 313 նման բեռնատար::))

Tig
14.09.2012, 09:36
Սրան վերաբերվող բոլոր թեմաները փակ են, դրա համար այստեղ եմ դնում:

Էս ո՞վ են արա....:o
Ես չէի պատկերացնում, որ էս հարցում, էս աստիճան խորացած ու տարած հասարակություն գոյություն ունի...:8
Լրիվ գժվել են:angry

Гей парады для первосклассников (Видео) (http://www.blognews.am/rus/news/20757/geiy-paradiy-dlya-pervosklassnikov-video.html)

VisTolog
14.09.2012, 10:20
Սրան վերաբերվող բոլոր թեմաները փակ են, դրա համար այստեղ եմ դնում:

Էս ո՞վ են արա....:o
Ես չէի պատկերացնում, որ էս հարցում, էս աստիճան խորացած ու տարած հասարակություն գոյություն ունի...:8
Լրիվ գժվել են:angry

Гей парады для первосклассников (Видео) (http://www.blognews.am/rus/news/20757/geiy-paradiy-dlya-pervosklassnikov-video.html)

Օրինակ վա՞տա որ փոքր տարիքից սովորեցնում են երեխեքին, որ տղան կարա սիրի տղայի, աղջիկը աղջկա, ու որ ոչ թե պետքա վառել այլ ուղղակի ընդունել, որովհետև իրանք վատը չեն մենակ նրա համար որ տենց են: Իսկ պապա-պապա որ նկարում են գրեքերում, կարողա ուղղակի իրանց երկրում դա էնքան շատա, որ ուզում են գրքերի միջոցով նախապատրաստել::D

Tig
14.09.2012, 10:23
Օրինակ վա՞տա որ փոքր տարիքից սովորեցնում են երեխեքին, որ տղան կարա սիրի տղայի, աղջիկը աղջկա, ու որ ոչ թե պետքա վառել այլ ուղղակի ընդունել, որովհետև իրանք վատը չեն մենակ նրա համար որ տենց են: Իսկ պապա-պապա որ նկարում են գրեքերում, կարողա ուղղակի իրանց երկրում դա էնքան շատա, որ ուզում են գրքերի միջոցով նախապատրաստել::D

Վատա Հով, շատ վատա: Ամեն ինչ իրա ժամանակն ունի: Ու հանդուրժողականությունը տենց չեն սովորացնում: Սա հանդուրժողականությանը հաստատ չի նպաստում: Վաղը մյուս օրը ճիշտ կողմնորոշում ունեցողներն են հանդուրժողականության խնդիր ունենալու: Այսինքն այնտեղ արդեն այսօր խնդիրներ ունեն:

VisTolog
14.09.2012, 10:35
Վատա Հով, շատ վատա: Ամեն ինչ իրա ժամանակն ունի: Ու հանդուրժողականությունը տենց չեն սովորացնում: Սա հանդուրժողականությանը հաստատ չի նպաստում: Վաղը մյուս օրը ճիշտ կողմնորոշում ունեցողներն են հանդուրժողականության խնդիր ունենալու: Այսինքն այնտեղ արդեն այսօր խնդիրներ ունեն:

Իսկ միգուցե հիմայա իրանց մոտ էդ ժամանակը՞: Հանդուրժողականություն սովորեցնելու մի տարբերակ առաջարկի, մեզ մոտ էլ կիրառենք: Ամեն մեկը թող ինքը որոշի ինչա ուզում ու ումիցա ուզում, լավ հասկանալով դրանց տարբերությունը, իսկ լավ հասկանալու համար պետքա սովորեցնել ատելություն քարոզելու փոխարեն:

Tasia
14.09.2012, 10:41
Օրինակ վա՞տա որ փոքր տարիքից սովորեցնում են երեխեքին, որ տղան կարա սիրի տղայի, աղջիկը աղջկա, ու որ ոչ թե պետքա վառել այլ ուղղակի ընդունել, որովհետև իրանք վատը չեն մենակ նրա համար որ տենց են: Իսկ պապա-պապա որ նկարում են գրեքերում, կարողա ուղղակի իրանց երկրում դա էնքան շատա, որ ուզում են գրքերի միջոցով նախապատրաստել::D

Իսկ ինչու՞ են փակ.....

Smokie
19.09.2012, 22:26
Աստված հոգին լուսավորի:(:cry


http://168.am/wp-content/uploads/2012/09/jinanyan-370x276.jpg

Մահացել է Հրաչուհի Ջինանյանը



Այսօր, կյանքի 91-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո մահացել է սիրված դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր Հրաչուհի Ջինանյանը: Այս մասին տեղեկացրել են մշակութի նախարարությունից: Հրաչուհի Ջինանյանի մահվան առթիվ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով` ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի նախագահությամբ:

Հ. Ջինանյանը ծնվել է 1919 թ. նոյեմբերի 25-ին, Կ. Պոլսում: 1925 թ. ներգաղթել է Խորհրդային Հայաստան: 1936-41թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1941թվականից աշխատել է Հայաստանի Հանրային ռադիոյում` որպես հաղորդավար, ապա` խմբագիր և ռեժիսոր: Երևանի պետական թատերական ինստիտուտի հիմնադրման օրվանից մինչև 2002թ. զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, երկար տարիներ ղեկավարել բեմական խոսքի ամբիոնը:

Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների, պարգևատրվել պետական պարգևներով: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման: 1984թ. ստացել է բեմական խոսքի ամբիոնի պրոֆեսորի կոչում: 2001թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով: 2003թ. արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը: Հ. Ջինանյանի ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ասմունքի ժանրը, որով հայտնի է դարձել հայ հանրությանը: Անվանի դերասանուհու որդին դերասան Արթուր Ութմազյանն է:

Աղբյուրը (http://168.am/2012/09/19/128245.html)

Tig
20.09.2012, 10:12
Էս ո՞նց ա չէի նկատել էս պատասխանդ...:think


Իսկ միգուցե հիմայա իրանց մոտ էդ ժամանակը՞: Հանդուրժողականություն սովորեցնելու մի տարբերակ առաջարկի, մեզ մոտ էլ կիրառենք: Ամեն մեկը թող ինքը որոշի ինչա ուզում ու ումիցա ուզում, լավ հասկանալով դրանց տարբերությունը, իսկ լավ հասկանալու համար պետքա սովորեցնել ատելություն քարոզելու փոխարեն:

Բայց քեզ ո՞վ ասեց, որ ես ատելություն քարոզելու կողմնակից եմ: Ես էլ եմ սովորեցնելու կողմնակից, բայց իր ժամանակին ու ճիշտ մատուցման ձևով: Ոչ թե մանկապարտեզից ուղեղները լվանալու եղանակով: Իսկ հանդուրժողականություն սովորեցնելու միակ տարբերակը իմ կարծիքով սեփական օրինակն է: Եթե երեխան տեսնում է, որ ծնողը գիտակից մոտեցում է ցուցաբերում ու հանդուրժողականության սահմանագիծը տրամաբանակնի եզրագծից շատ չի տարբերվում, ինքստինքյան ինքն էլ է սկսում այդ մոտեցումը ընդունել: Այլ հարց է, որ հասարակության մեջ ոչ բոլորն են գիտակից ու տրամաբանական մոտեցում ցուցաբերում: Սա էլ արդեն կրթական ոլորտի խնդիր է: Իսկ կրթական ոլորտի խնդիրները իմ կարծիքով ամենաբարդերից են...

VisTolog
20.09.2012, 11:11
Էս ո՞նց ա չէի նկատել էս պատասխանդ...:think



Բայց քեզ ո՞վ ասեց, որ ես ատելություն քարոզելու կողմնակից եմ: Ես էլ եմ սովորեցնելու կողմնակից, բայց իր ժամանակին ու ճիշտ մատուցման ձևով: Ոչ թե մանկապարտեզից ուղեղները լվանալու եղանակով: Իսկ հանդուրժողականություն սովորեցնելու միակ տարբերակը իմ կարծիքով սեփական օրինակն է: Եթե երեխան տեսնում է, որ ծնողը գիտակից մոտեցում է ցուցաբերում ու հանդուրժողականության սահմանագիծը տրամաբանակնի եզրագծից շատ չի տարբերվում, ինքստինքյան ինքն էլ է սկսում այդ մոտեցումը ընդունել: Այլ հարց է, որ հասարակության մեջ ոչ բոլորն են գիտակից ու տրամաբանական մոտեցում ցուցաբերում: Սա էլ արդեն կրթական ոլորտի խնդիր է: Իսկ կրթական ոլորտի խնդիրները իմ կարծիքով ամենաբարդերից են...


Իրանք էլ ապագա ծնողներ են կրթում, բառի լավ իմաստով էլի::))

keyboard
24.09.2012, 20:48
:D



Բաքվում Ջենիֆեր Լոպեսը մատ է ցույց տվել ադրբեջանցիներին
Սեպտեմբերի 22-ին Բաքվում մեկնարկել է մինչև տասնյոթ տարեկան աղջիկների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որի բացման արարողության ժամանակ երաժշտական կատարմամբ հանդես գալու համար հրավիրվել է հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը:

Veteninf.az լրատվական կայքը հայտնում է, որ ելույթի ժամանակ Լոպեսն ուղղվել է դեպի մարզադաշտի տրիբունաները և մատ ցույց տվել հանդիսատեսներին: Նրա այդ «անքաղաքավարի պահվածքը» որսացել և տարածել են մարզադաշտում գտնվող արտասահմանցի ֆոտոլրագրողները: Լոպեսը Բաքվի հանրապետական մարզադաշտում 10 րոպե է եղել և ընդամենը մեկ երգ է կատարել:

gafgazinf. az լրատվական կայքը հայտնել է, որ առաջնության բացման արարողությանը 29870 հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտը լեփ-լեցուն է եղել, սակայն, այն անմիջապես դատարկվել է Լոպեսի ելույթից հետո:

«Հատուկ այդ միջոցառման համար վերանորոգված մարզադաշտի փառահեղությունը ընդամենը մի քանի րոպե է տևել: Լոպեսի ելույթից հետո սկսվել է Ադրբեջանի և Կոլումբիայի միջև խաղը, սակայն, Ադրբեջանի ազգային հավաքականի խաղին մարզադաշտում գրեթե մարդ չի մնացել, քանի որ երկրպագուները մարզադաշտ էին եկել միայն Լոպեսին տեսնելու և լսելու համար, ինչը, նվազագույնն անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի ազգային հավաքականի հանդեպ»,-գրում է կայքը:
Ի դեպ, Հանդիպումն ավարտվել է հօգուտ Կոլումբիայի հավաքկանի՝ 4-0 հաշվով:

panorama.am (http://www.panorama.am/am/sport/2012/09/24/jenifer-lopes-azerbayjan/)