PDA

Դիտել ողջ տարբերակը : Նորություններ՝ դեսից-դենից



Էջեր : 1 [2] 3 4 5

Leo Negri
20.11.2010, 21:00
Ընդհանուր առմամբ մեզ մի քիչ ֆաշիզմ ա պետք:

Մի էրկու հատ կոնցենտրացիոն ճամբար էլ լիներ, չէր խանգարի` գազախցիկներով, գազենվագեններով, դիակիզարաններով ու այլ հարմարանքներով:

ministr
20.11.2010, 21:11
Մի էրկու հատ կոնցենտրացիոն ճամբար էլ լիներ, չէր խանգարի` գազախցիկներով, գազենվագեններով, դիակիզարաններով ու այլ հարմարանքներով:

Հա, մեկը գյալըբոների համար, մեկը հաստավիզ տավարների, մեկը ազգի դավաճանների.. էն մեկն էլ նենց, զապաս:

Leo Negri
20.11.2010, 21:22
Հա, մեկը գյալըբոների համար, մեկը հաստավիզ տավարների, մեկը ազգի դավաճանների.. էն մեկն էլ նենց, զապաս:


Ազգի դավաճան ֆաշիզմի դեպքում համարվում են բոլոր ոչ ֆաշիստները:
Ահագին մեծ ճամբարա պահանջվելու, բոլոր հայ ոչ ֆաշիստներին գազախեղդ անելու համար:

Magic-Mushroom
20.11.2010, 23:38
Չեխիայում թույլատրվեց կոկաինի և մարիխուանայի օգտագործումը
http://www.tert.am/g_image.php?id=108348&tmb=3
Չեխիայում թույլատրել են կոկաինը, մարիխուանան և հալյուցինածին սնկերը։

Չեխիայում հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի օրենք, որը երկրի քաղաքացիներին թույլ կտա պահել մինչև 15 գրամ մարիխունա, էքստազիի մինչև 4 դեղահաբ, 2 գրամ ամֆետամին, կես գրամ հերոին, մեկ գրամ կոկաին։

Չեխական ԶԼՄ–ների փոխանցմամբ, նոր օրենքը երկրի քաղաքացիներին թույլ կտա նաև տան պայմաններում աճեցնել մինչև 5 թուփ կանեփ և 40 հալյուցինածին սունկ։

Տեղական ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ նոր օրենքի շնորհիվ երկրում թմրանյութերի գները 30–40 տոկոսով նվազել են։

Վիճակագրության համաձայն, 24 տարեկանից ցածր չեխերի 28%-ը տարեկան գոնե մեկ անգամ «խոտ է ծխում»։ Սա ամենաբարձր ցուցանիշն է ԵՄ–ում։ Սակայն մյուս կողմից ծանր թմրանյութեր չեխերը միջին հաշվով ավելի քիչ են օգտագործում, քան ԵՄ մյուս երկրների քաղաքացիները։ Այս մասին հայտնում է MIGnews.com–ը։

Հայկօ
22.11.2010, 00:27
Էսօր Windows-ի 25 ամյակն ա :): Քառորդ դար: Շնորհավոր :drinks:

http://www.3dnews.ru/_imgdata/img/2010/11/20/602229/windows25-12.jpg

http://www.3dnews.ru/_imgdata/img/2010/11/20/602229/windows25.jpg

Ձայնալար
23.11.2010, 17:57
Շոտլանդացիներին կոչ են անում ներքնազգեստ կրել (http://www.hraparak.am/2010/11/23/shotlandacinerin-kochen-anum-nerqnazgest-krel/)

http://www.hraparak.am/wp-content/uploads/2010/11/Untitled4.png

Շոտլանդական ավանդույթները պաշտպանող «Scottish Tartans Authority» կազմակերպութան տնօրեն Բրայան Ուիլտոնը կոչ է արել շոտլանդացի տղամարդկանց ներքնազգեստ կրել ազգային տարազ համարվող կիսաշրջազեստի (կիլտ) տակից: Նա կարծում է, որ շոտլանդացիները պետք է հրաժեշտ տան այն մտքին, թե իսկական լեռնեցին ներքնազգեստ չի կրում: «Մեր նախնիների ավանդույթները լավն են, բայց կոնկրետ այդ մեկը 21-րդ դարին համահունչ չէ: Այսօր կիլտի տակից ներքնազգեստ չկրելը անլուրջ է եւ հակահիգիենիկ»,- ասել է Բրայան Ուիլտոնը:

Կիլտ կրողներից շատերը քննադատել են շոտլանդական ավանդույթները պահպանելուն ուղղված կազմակերպության տնօրենի այս հայտարարությունը: Նշենք, որ կիլտ արտադրող «Shanj» ընկերությունը եւս պնդում է, որ ներնքնազգեստ կրելը պարտադիր է ժամանակավորապես կիլտ վարձելու դեպքում: «Shanj» ընկերությունից մեծ քանակությամբ կիլտեր են վարձում հատկապես կինո արտադրողները:

hraparak.am

Ռուֆուս
23.11.2010, 18:10
Թագուհու աչքը լույս :))

http://img263.imageshack.us/img263/2928/nexttoqueen.png

VisTolog
23.11.2010, 19:04
Սիրտը չդիմացավ ակտավորմանը
Երեկ Վանաձորում դժբախտ պատահար է գրանցվել։ Ժամը 18։30-ին Վանաձորի Գրիգոր Նարեկացի փողոցի «Գարաժներ» կոչվող հատվածում ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է «Օպել Վեկտրա» մակնիշի AM 07 UU 657 պետհամարանիշի մեքենան եւ փորձել վարորդին վարչական տուգանքի ենթարկել։ Վարորդը՝ 1950 թվականին ծնված Թենգիզ Թեյմուրազյանը, որ բնակվում էր Վանաձորի Մոսկովյան 22/11 հասցեում, հենց տեղում հանկարծամահ է եղել։ Նրա սիրտը չի դիմացել «ակտավորմանը», եւ սրտի կաթված է ստացել։ Դեպքի վայրում երեկոյան հավաքվել էին մի խումբ ճանապարհային ոստիկաններ, ներկա էր նաեւ ճանապարհային ոստիկանության պետ Մերուժան Կարապետյանը։

http://www.hraparak.am/wp-content/uploads/2010/11/3-ej-sirty-e1290517150541-400x250.jpg
Այնուհետ դեպքի վայր ժամանեցին Լոռու մարզի քննչական վարչության քննիչները եւ քննչական վարչության պետ Գագիկ Իսպիրյանը։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ճանապարհային ոստիկանության պետ Մերուժան Կարապետյանը, «տեղի է ունեցել հանկարծամահություն»։ Այնուհետ դեպքի վայր ժամանեցին նաեւ մահացածի հարազատները, ըստ որոնց՝ մահացածը տառապում էր սրտային հիվանդությամբ: «Վերջերս շատ էր բողոքում սրտից, բուժման կուրս էր անցնում, բայց ինքն էլ գիտեր, որ մի օր նման բան ա լինելու իր հետ»,- ասացին հարազատները։

hraparak.am (http://www.hraparak.am/2010/11/23/sirte-chdimacav-aktavormane/)

tikopx
24.11.2010, 15:51
խայտառակ եղանք աշխարհով մեկ:(

Հայերը ու վրացիք նույնիսկ սենց ժամանակ են վաղտ գտնում կայֆեր անելու:
http://lenta.ru/news/2010/11/24/lisboa/

Chuk
26.11.2010, 23:35
Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է առարկաներն անտեսանելի դարձնել երեք չափումով։ Այս մասին հայտնում է The Daily Mail–ը։

Ավելի վաղ գիտնականներին հաջողվում էր առարկան անտեսանելի դարձնել միայն այն դիտորդի համար, որը նայում էր առարկային դիմացից կամ ետևից, սակայն առարկան կրկին երևում էր կողքից նայելիս։

Նշենք, սակայն, որ դեռ փորձարկվում են 1 մմ երկարությունից ոչ մեծ առարկաներ, ինչպես, օրինակ, փոքրիկ ոսկե ձուլակտորն է։

Այն նյութը, որը առարկան անտեսանելի է դարձնում, կազմված է մանր ձողերից, որոնք իրենց հերթին կազմում են պատաշարի նման մի կառուցվածք։ Իրենց դիրքի շնորհիվ ձողերը մասամբ թեքում են լույսի շողերը։ Այսպիսով, գիտնականները կարող են փոխել լույսի տարածման ուղղությունն ու արագությունը՝ ստիպելով շողերին շրջանցել առարկան։

Եվրոպական հանձնաժողովի կարծիքով՝ այս ձեռքբերումները կնպաստեն լիովին նոր օպտիկական սարքավորումներ և լուսակուտակիչների մշակմանը։
Աղբյուր՝ Թերթ (http://tert.am/am/news/2010/11/26/invisible/)

Տնաշեններ, էդ չափի բանը առանց ձեր ձողիկների էլ չեմ տեսնի :))

հ.գ. հետաքրքիր ա :)

Jarre
29.11.2010, 19:07
Մահացել է Լեսլի Նիլսենը

http://www.hraparak.am/wp-content/uploads/2010/11/LeslieNielsenOct08.jpg

ԱՄՆ-ում 84 տարեկան հասակում մահացել է հանրահայտ ամերիկացի դերասան-կատակերգու Լեսլի Նիլսենը, ով հայտնի էր «Մերկ ատրճանակ» ֆիլմաշարով: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, դերասանի գործակալի խոսքերով` նա մահացել է Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում թոքերի բորբոքման բարդացումների հետևանքով: Վերջին կինոնկարը, որտեղ նկարահանվել է դերասանը, կատակերգական «Շատ սարսափելի կինո – 5» ֆիլմն է, որի պրեմիերան կկայանա 2011 թ.

Աղբյուր՝ Հրապարակ.ամ (http://www.hraparak.am/2010/11/29/mahacele-lesley-nilson/)

ՀԳ՝ սիրում էի Աէրոպլանը ու Մերկ ատրճանակը։ Լավն էր.... :(

ՀՀԳ՝ կարելի է մի առանձին թեմա բացել մահվան նորությունների մասին :oy

*e}|{uka*
29.11.2010, 19:11
:( Ամերիկյան տափակ կոմեդիաներում էր խաղում, բայց լավն էր սպիտակահեր բիձուկը:

84 է՞ր, լավ ոչինչ: :))

Smokie
29.11.2010, 19:12
Օղորմի::( Вообше չէի սպասում նման բան, ոչ էլ սպասում էի, որ էդքան մեծ կլիներ տարիքով::(

Jarre
29.11.2010, 19:21
Լավ, մի հատ էլ ուրախ նորություն ;)


Սուրբ Ջոլիի տաճարը :D

http://3.bp.blogspot.com/_orZtZMfkcDI/SFem1jV3rJI/AAAAAAAAAu8/AY_LgQTfCl0/s400/angelina%2Bjolie%2Bgallery.jpg

Կամբոջայի Ագկոռ-Վատ համալիրում հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիի անունով տաճար է անվանակոչվել: XII դարի այս շինությունը ժամանակին կոչվել է Ռաջավիխարա, կամ Արքայական մենաստան: Հիմա այն ժողովուրդը կոչում է Անջելինա Ջոլիի տաճար: Հենց այդ տաճարում են նկարահանել դրվագներ «Լարա Կրոֆտ` գերեզմանների կողոպտիչը» հայտնի կինոնկարից, որտեղ Ջոլին խաղում էր գլխավոր դերում: Նկարահանումներից հետո դերասանուհին մանկատնից մի երեխա որդեգրեց, որը նրա ավագ որդին է:

http://4.bp.blogspot.com/_bHxRWUKlBs8/Se61uxFUdoI/AAAAAAAAAG4/wu1RSP5tYMc/S240/P4160533.JPG

Աղբյուրներ՝ Հրապարակ (http://www.hraparak.am/2010/11/26/anjelina-jolii-patvin-tacharen-anvanakochel/), theage.com.au (http://www.theage.com.au/entertainment/movies/holy-jolie-ancient-temple-named-after-lara-croft-actress-20101126-189s8.html)

ՀԳ՝ Զրույց 20 տարի հետո։
- Ապէ, դու քո էրեխուն որտէ ե՞ս կնքելու սուրբ Դոդո՞ւմ, թե՞ Սաշիկում։
- Ոչ, մենք արևմտյան արժեքների կողմնակիցներ ենք՝ կամ սուրբ Ջոլիում կամ էլ սուրբ Պամելայում, դեռ չենք որոշել։

tikopx
01.12.2010, 22:20
առանց ինչ-որ պետության հովանավորթւոյնա, դժվար սովորական հակերները սենց բան անեին, դրանց կբռնեին արդեն՝

Wikileaks -ի վրա դոս ատակեն հասնումա գագաթնակետին, արդեն հասելա 10 ԳԲ/Վ արագության:Ես սենց բան դեռ չէի լսել, վերջնա:Բայց AMAZON ը դեռ դիմանումա, հալալա ելի , թե ինչ սերվեր են սարքել

Իրանց պաշտոնական տեղեկատվությունը (http://twitter.com/wikileaks/status/9609091915718656)

սա էլ ես եմ գթել՝

50605

Ձայնալար
08.12.2010, 14:52
Սկանդալ Ճապոնիայում. Սպիտակաձյունիկը «սեռական հարաբերությունների» մեջ էր մտել յոթ թզուկների հետ

http://www.tert.am/g_image.php?id=113106&tmb=3

Ճապոնիայի բոլոր գրախանութներից հավաքվել են ամիսներ առաջ ճապոներեն տպագրված Գրիմ եղբայրների «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» հեքիաթը։ Պատճառը մանուկների համար նախատեսված գրքում տեղ գտած այն տեսարանն էր, երբ Սպիտակաձյունիկը սեռական հարաբերությունների մեջ է մտնում յոթ թզուկների հետ։

Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հեքիաթը հրատարակած Beijing Mediatime հրատարակչատան ներկայացուցիչները սկանդալային սխալի առնչությամբ հայտարարել են, թե գրքի թարգմանության ժամանակ իրենք չեն կարողացել գտնել գերմաներեն բնօրինակը և համեմատել թարգմանության հետ։ Իսկ հեքիաթի հրատարակության համար օգտագործել են ճապոներեն տարբերակը։

«Ընթերցողները զանգահարում էին մեզ և ասում, որ այդ հեքիաթը երեխաների համար նորմալ չէ, ինչի պատառով բոլոր գրախանութներից հավաքեցինք գրքերը»,– ասել է հրատարակչատան ներկայացուցիչ Լի Յոնգը։

Իսկ հրատարակչատան մեկ այլ ներկայացուցիչ Zhejiang Morning Express պարբերականին տված հարցազրույցում սկանդալի առնչությամբ ասել է. «Ճապոներեն չենք կարողանում կարդալ։ Այդ պատճառով համեմատություն չենք արել։ Սակայն վստահում էինք թարգմանչին, որը համալսարանի ուսանող էր»։

http://www.tert.am/am/news/2010/12/08/snowwhite/

CactuSoul
08.12.2010, 16:10
Սկանդալ Ճապոնիայում. Սպիտակաձյունիկը «սեռական հարաբերությունների» մեջ էր մտել յոթ թզուկների հետ
....

Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հեքիաթը հրատարակած Beijing Mediatime հրատարակչատան ներկայացուցիչները սկանդալային սխալի առնչությամբ հայտարարել են, թե գրքի թարգմանության ժամանակ իրենք չեն կարողացել գտնել գերմաներեն բնօրինակը և համեմատել թարգմանության հետ։

....


Եթե բնօրինակը գերմաներեն է, հիմքեր կան կասկածելու, որ թարգմանիչ ուսանողը մեղք չունի:pardon:
Միգուցե իրականում մենք ենք «խաբված» խմբագիրների կողմից, որ այդ հատվածը հանել են ու հեքիաթը մանկականացրել:}:

VisTolog
08.12.2010, 17:57
Միասեռականները որոշել են բոյկոտել 2022 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:D
http://www.hraparak.am/wp-content/uploads/2010/12/Untitled2-e1291752949772-400x250.jpg

Բրիտանիայի ֆուտբոլի միասեռական երկրպագուների միությունը (GFSN) խոստացել է բոյկոտել բոլոր միջոցառումները, որոնք կապված են լինելու 2022 թվականին Կատարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ: Դժգոհության պատճառն այդ արաբական երկրի օրենքներ են, ուր մարդը միասեռականության համար կարող է դատապարտվել 5 տարվա ազատազրկման: Այս մասին գրում է Small World News Service-ը:

GFSN-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ աշխարհի առաջնությունը չպետք է անցնի այն երկրներում, որտեղ խախտվում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց իրավունքները:


Դժգոհության պատճառն այդ արաբական երկրի օրենքներ են, ուր մարդը միասեռականության համար կարող է դատապարտվել 5 տարվա ազատազրկման:

Հա բայց օրիգինալ միասեռականն ի՞նչ մեղավորա, որ տենցնա::blin

hraparak (http://www.hraparak.am/2010/12/08/miaserakannere-voroshelen-boykotel-2022-football-worldcup/)

VisTolog
10.12.2010, 10:05
YouTube-ում հայտնված աղմկահարույց տեսանյութի «հերոսին» դատապարտել են 3 տարվա ազատազրկման

YouTube-ում հայտնված աղմկահարույց տեսանյութում զինվորներին նվաստացնող եւ նրանց նկատմամբ բռնություն կիրառող «գլխավոր հերոս» սպան՝ Սասուն Գալստյանը, դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

Նա մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (իշխանության չարաշահում, իշխանազանցություն կամ իշխանության անգործություն) եւ պատիժ նշանակել ազատազրկում` 3 տարի ժամկետով:

Իրեղեն ապացույց ճանաչված եւ գործին կցված Ա.Մանասյանի «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը հանձնվել է Ա.Մանասյանի տնօրինությանը` դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իսկ գործով առգրավված, սակայն իրեղեն ապացույց չճանաչված «Ֆիլիպս» տեսակի համակարգիչը, որը դատարան չի ուղարկվել, թողնվել է նախաքննության մարմնի տնօրինությանը:

Հիշեցնենք, որ 32-ամյա Սասուն Գալստյանը հանդիսանալով ՊԲ թիվ 38862 զորամասի 2-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ,կոչումով մայոր, 2010թ. հուլիս ամսին գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ գումարտակի ավտոհավաքակայանի տարածքում ծեծի եւ ծաղրուծանակի է ենթարկել նույն գումարտակի ժամկետային զինծառայողներ,սերժանտ`Գարիկ Հարությունյանին եւ շարքային` Բակուր Եղիկյանին վերջիններիս պատճառելով ֆիզիկական ցավ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 375 հոդ. 1-ին մասով (պաշտոնազանցություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Գարիկ Նորայրի Հարությունյանը եւ Բակուր Ռոբերտի Եղիկյանը քրեական գործով ճանաչվել էին որպես տուժողներ:

Սասուն Գալստյանին սեպտեմբերի 18-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր-ի 375 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Առգրավվել էր բջջային հեռախոսը, որով տեսանկարահանվել են նշված գործողությունները:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ տեսանյութի «հերոսը» «Եղնիկներ» զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալն է: Մամուլում նշվում էր նաեւ, նման արարքի համար «պաշտոնազանցություն» հոդվածը այնքան էլ տեղին չէ, քանի որ խոսքը մարդու նկատմամբ կիրառված բռնության մասին է:

http://news.am/arm/news/41151.html

ԻՄՀԿ քիչ են տվել::beee

Հոդված 375. Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը

1. Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Նաիրուհի
10.12.2010, 11:22
Նոր Զելանդիայում ի հայտ է եկել նոր սեռական փոքրամասնություն։ Դրանք բուսակերներն են, որոնք հրաժարվում են սեռական կապ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր սննդի մեջ միս են օգտագործում։ Գիտնականներն այդ մարդկանց անվանել են վեգան–սեռականներ։

Տվյալ սեռական փոքրամասնության ներկայացուցիչները հայտնում են, որ իրենց հաճելի չէ սեռական կապ ունենալ նրանց հետ, որոնց մարմնում կենդանիների մնացորդներ կան։ Այս սեռական փոքրամասնության ներկայացուցիչներից մեկն իր համախոհների դիրքորոշումը բացատրել է այն հանգամանքով, որ բուսակերներն ու վեգաները (խիստ բուսակերներ) հստակ գիտեն, որ մսակեր մարդիկ նման են կենդանիների գերեզմանների։ Այս մասին հայտնում է MIGnews-ը։

Rammstein
10.12.2010, 20:29
Նոր Զելանդիայում ի հայտ է եկել նոր սեռական փոքրամասնություն։ Դրանք բուսակերներն են, որոնք հրաժարվում են սեռական կապ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր սննդի մեջ միս են օգտագործում։ Գիտնականներն այդ մարդկանց անվանել են վեգան–սեռականներ։

Տվյալ սեռական փոքրամասնության ներկայացուցիչները հայտնում են, որ իրենց հաճելի չէ սեռական կապ ունենալ նրանց հետ, որոնց մարմնում կենդանիների մնացորդներ կան։ Այս սեռական փոքրամասնության ներկայացուցիչներից մեկն իր համախոհների դիրքորոշումը բացատրել է այն հանգամանքով, որ բուսակերներն ու վեգաները (խիստ բուսակերներ) հստակ գիտեն, որ մսակեր մարդիկ նման են կենդանիների գերեզմանների։ Այս մասին հայտնում է MIGnews-ը։

Փաստորեն իրանք մենակ բուսական գերեզմանների հետ են սեքսով զբաղվում: :D

tikopx
13.12.2010, 16:55
Ամանորի նախօրեին Հայաստանում թանկանում են ոչ միայն այն ապրանքները, որոնք անհրաժեշտ են տոնական սեղանը զարդարելու համար։

Նախաամանորյա անակնկալ է մատուցել նաեւ odnoklassniki.ru-ն։

Ինչպես հայտնի է՝ odnoklassniki.ru-ի որոշ ծառայություններ վճարովի են։ Մասնավորապես՝ 5+ գնահատականը, կամ լրացուցիչ սմայլիկների պատվիրումը։ Նախկինում դրանք կարելի էր պատվիրել ամսական 1000 դրամ (մոտ 2,8 դոլար) վճարելով՝ բջջային հեռախոսից ուղարկելով համապատասխան SMS: Սակայն odnoklassniki.ru-ի այցելուներին նոր անակնկալ է սպասում՝ սույն ծառայությունները թանկացել են գրեթե 3 անգամ։ Բջջային հեռախոսի միջոցով պատվերների դեպքում դրանք այսուհետ կարժենան 3000 դրամ (մոտ 8,3 դոլար)՝ 30 օրվա համար։

http://news.am/arm/news/41513.htm

Ռուֆուս
13.12.2010, 23:21
Ես ապշում եմ, թե ոնց կարա մարդ փող տա 5+ի ու լրացուցիչ սմայլիկների համար :o

Դարք
13.12.2010, 23:24
Ես ապշում եմ, թե ոնց կարա մարդ փող տա 5+ի ու լրացուցիչ սմայլիկների համար :o

Խի Ռուֆ, 5+ հասկանում եմ, բայց են սմայլիկները մեկ-մեկ իրոքից զվարճացնում են :hands

Chuk
14.12.2010, 00:21
Ես ապշում եմ, թե ոնց կարա մարդ փող տա 5+ի ու լրացուցիչ սմայլիկների համար :o

Ես էլ հենց հասկանամ, ակումբում էդ համակարգը կներդնեմ :))

Դեկադա
14.12.2010, 00:32
Ես ապշում եմ, թե ոնց կարա մարդ փող տա 5+ի ու լրացուցիչ սմայլիկների համար :o

Մի ապշի: Մարդիկ փոքր ուրախություններով իրենց ու մնացյալի կյանքը բովանդակալից են դարձնում: ;)

Rammstein
14.12.2010, 18:02
Մի ապշի: Մարդիկ փոքր ուրախություններով իրենց ու մնացյալի կյանքը բովանդակալից են դարձնում: ;)

Անձամբ ես միայն ներվայնանում եմ, որ իմ կյանքը նման մեթոդներով փորձում են «բովանդակալից դարձնել», որովհետեւ էդ փողը կարար օգտակար բանի վրա ծախսվեր:

Դեկադա
14.12.2010, 18:11
Անձամբ ես միայն ներվայնանում եմ, որ իմ կյանքը նման մեթոդներով փորձում են «բովանդակալից դարձնել», որովհետեւ էդ փողը կարար օգտակար բանի վրա ծախսվեր:

Մարդիկ իրարից տարբերվում են կյանքի նկատմամբ ունեցած ընկալումներով: Դու ներվայնանում ես, երկրորդն էլլ մեծ բավականություն է ստանում դրանից, մանավանդ որ երրորդն էլ երկրորդի նվերից է շոյվում::)

Rammstein
14.12.2010, 19:13
Դու ներվայնանում ես, երկրորդն էլլ մեծ բավականություն է ստանում դրանից, մանավանդ որ երրորդն էլ երկրորդի նվերից է շոյվում::)
Ինչի՞ց ա բավականություն ստանում, Դեկադա ջան, փողերը քամուն տալո՞ւց: Ես կարծեմ հենց դա էի նշել, որպես իմ ներվայնության պատճառ: :)

Ընդհանրապես ես նվեր կարող եմ համարել այն բանը, որն իրենից որոշակի արժեք է ներկայացնում` լինի դա հոգեւոր արժեք (երաժտություն, նկար, բանաստեղծություն, եւն) թե նյութական: Իսկ օդնօկլասսնիկի նվերը իմ այս արժեհամակարգում չի տեղավորվում, քանի որ այն ո՛չ հոգեւոր, ո՛չ նյութական արժեք, ցավոք, չունի: :)

Դեկադա
14.12.2010, 19:29
Ինչի՞ց ա բավականություն ստանում, Դեկադա ջան, փողերը քամուն տալո՞ւց: Ես կարծեմ հենց դա էի նշել, որպես իմ ներվայնության պատճառ: :)

Ընդհանրապես ես նվեր կարող եմ համարել այն բանը, որն իրենից որոշակի արժեք է ներկայացնում` լինի դա հոգեւոր արժեք (երաժտություն, նկար, բանաստեղծություն, եւն) թե նյութական: Իսկ օդնօկլասսնիկի նվերը իմ այս արժեհամակարգում չի տեղավորվում, քանի որ այն ո՛չ հոգեւոր, ո՛չ նյութական արժեք, ցավոք, չունի: :)

Գուցե մի քիչ ծայրահեղական տեսակետ եմ արտահայտում, բայց սմայլիկային նվերները ես ավելի եմ գնահատում, իրականում գոյություն ունեցող ինձ ու կարծում եմ նաև քեզ հայտնի շատ այլևայլ նվեր կոչվածներից: Մտերիմ ընկերուհիս պարբերաբար մեզ՝ այդ թվում նաև ինձ, նման նվերներ է անում: Հիմա դա գումարի վատնում է թե ոչ դա անձնական խնդիր է: Բայց ինքը ուրախանում է, անկեղծ ասած ես էլ երբեմն չափազանց բարի պլպլիկներ տեսնելով մի պահ ժպտում եմ:

Երևանում մի քանի անգամ ականատես եմ եղել, թե ինչպես են երիտասարդ տղաները իրենց սիրեցյալի համար մեծ գումարներ ծախսում հրավառություն կազմակերպելու համար: Իմ ուղեղում էլ դա չի տեղավորվում: Որովհետև եթե օդնոյի 1000 դրամանոց նվերները արժեքային համակարգից դուրս են, էտ դեպքում մի քանի հարյուր դոլար արժողությամբ հրավառությունը լրիվ սննկացում ա: Էտպես չի՞:

Ասածս էն ա, որ յուրաքանչյուրս այդ թվում նաև դու յուրովի ենք ընկալում արժեքային համակարգ ասվածը: Ու եթե մարդը կարողանում ա իրեն թույլ տալ որևէ մեկին նվեր մատուցել, ինչի չէ՞ որ:

Rammstein
14.12.2010, 20:22
Հիմա դա գումարի վատնում է թե ոչ դա անձնական խնդիր է:

Անշուշտ, գումարի վատնումը մարդու անձնական գործն է, բայց եթե ինձ ադնագլազնիկում նվիրում են 1000 դրամանոց նվեր, ապա ես ակամա հասկանում եմ, որ նվիրողը դրա վրա ոչ ավել, ոչ պակաս, հենց 1000 դրամ է ծախսել: :pardon


Երևանում մի քանի անգամ ականատես եմ եղել, թե ինչպես են երիտասարդ տղաները իրենց սիրեցյալի համար մեծ գումարներ ծախսում հրավառություն կազմակերպելու համար: Իմ ուղեղում էլ դա չի տեղավորվում: Որովհետև եթե օդնոյի 1000 դրամանոց նվերները արժեքային համակարգից դուրս են, էտ դեպքում մի քանի հարյուր դոլար արժողությամբ հրավառությունը լրիվ սննկացում ա: Էտպես չի՞:

Բնավ համամիտ չեմ, քանի որ հրավառությունը ունի գեղագիտական արժեք: Մեկի համար շատ, մեկի համար` 0-ին ձգտող, բայց ամեն դեպքում ունի:


Ասածս էն ա, որ յուրաքանչյուրս այդ թվում նաև դու յուրովի ենք ընկալում արժեքային համակարգ ասվածը: Ու եթե մարդը կարողանում ա իրեն թույլ տալ որևէ մեկին նվեր մատուցել, ինչի չէ՞ որ:

Համամիտ եմ, ամեն մարդ ունի յուրահատուկ արժեհամակարգ: Մեկի համար լավ երգ լսելն է կարեւոր, մյուսի համար` մի լավ կտոր չալաղաջը: Բայց այնուամենայնիվ արժեքների կողքին գոյություն ունեն նաեւ քվազիարժեքներ (կեղծ արժեքներ): Իմ համեստ դիտարկմամբ` ադնակլասնիկի նվերը հենց քվազիարժեք է: Ինչո՞ւ, շատ պարզ պատճառով, քանի որ մարդը դրան գումար է վճարում, այնինչ դա գումար չարժե:

Դեկադա
14.12.2010, 20:34
:) Վիճելի ա, բայց ահագին քննարկեցինք: Հիմա էլ թող մնացածը քննարկեն:

Ջուզեպե Բալզամո
15.12.2010, 14:16
Ծնունդով Ռուսաստանից Գերմանիայի քաղաքացի Հելմուտ Շեիֆերտն ամորձատել է իր 17-ամյա դստեր սիրեկանին՝ 57-ամյա Ֆիլիպ Գենշերին։

Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել գերմանական Բիլեֆելդ քաղաքում։ 47-ամյա Հելմուտը, իմնալով աղջկա և նրանից 40 տարով մեծ տղամարդու միջև սիրային կապի մասին, բարկացել է և զանգահարել ոստիկանություն։ Սակայն իրավապահներն ասել են, որ ոչնչով չեն կարող օգնել։

Ցասումով լի հայրը որոշել է հարցը լուծել ինքնուրույն։ Նա գնացել է դստեր սիրակենի տուն, հարձակվել նրա վրա, խոհանոցի դանակով կտրել Ֆիլիպ Գենշերի ամորձիները և հեռացել։ Տուժողը զանգահարել է «Շտապ օգնություն» ծառայություն և տեղափոխվել հիվանդանոց։ Նրա առողջական վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում։

Հելմուտ Շեիֆերտը ձերբակալվել է դեպքից անմիջապես հետո։ Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել են Գենշերի ամորձիները։

«Մի անծանոթ զանգահարեց ինձ և ասաց, որ աղջիկս հանդիպում է իրենից 40 տարով մեծ մի տղամարդու հետ։ Ես էլ բարկացա և որոշեցի հարցը լուծել իմ ձևով։ Ես՝ որպես հայր, պատասխանատվություն եմ կրում»,– ոստիկանությունում ասել է ձերբակալվածը։ tert.am

Ձայնալար
15.12.2010, 14:22
Բոլդած հատվածը սպանեց :D Աչքիս իրա համար էր տարել, որ ինքն էլ կարողանա 17 տարեկան սիրած պահի :))

anahit96
15.12.2010, 16:57
իսկականից:Ինչքան անիմաստ բանա:Ասած ընկերոջս <<նոր տարուց նոր տարի եք երշիկ ուտում.1000 դրամ տվել ես չգիտեմ ինչ ես ակտիվացրել

Ariadna
15.12.2010, 17:16
իսկականից:Ինչքան անիմաստ բանա:Ասած ընկերոջս <<նոր տարուց նոր տարի եք երշիկ ուտում.1000 դրամ տվել ես չգիտեմ ինչ ես ակտիվացրել

Անահիտ ջան, ի՞նչ երշիկ, ի՞նչն ես ակտիվացրել, ի՞նչ կապ ուներ դա խեղճ գերմանացու ամորձիների հետ :o

Rammstein
15.12.2010, 17:26
Իսկ ինձ թվում ա կտրել ա, որ տանի Բեռլին, էն կանիբալական ռեստորան հանձնի: Եքա փող կկպներ… :D

Ariadna
15.12.2010, 17:28
Իսկ ինձ թվում ա կտրել ա, որ տանի Բեռլին, էն կանիբալական ռեստորան հանձնի: Եքա փող կկպներ… :D

Էդ փորձեցիր Անահիտի գրած երշիկի հետ տրամաբանական կապը գտնե՞լ :D:D

Արևածագ
15.12.2010, 17:31
Էդ փորձեցիր Անահիտի գրած երշիկի հետ տրամաբանական կապը գտնե՞լ :D:D

Եթե ուրիշ բան կտրած լիներ, կապն ուղղակի կլիներ: :D

Ձայնալար
15.12.2010, 17:31
Էն 57 տարեկան մարդը երշիկը ադնակլասնիկով ակտիվացրել էր, գնացել էր 17 տարեկան աղջիկ էր բռնել: Էս աղջկա հերն էլ էդ ադնակլասնիկով ակտիվացրած երշիկը ընդմիշտ պասիվացրել ա :(

Դեկադա
15.12.2010, 17:35
Էն 57 տարեկան մարդը երշիկը ադնակլասնիկով ակտիվացրել էր, գնացել էր 17 տարեկան աղջիկ էր բռնել: Էս աղջկա հերն էլ էդ ադնակլասնիկով ակտիվացրած երշիկը ընդմիշտ պասիվացրել ա :(

հա դե 1000 դրամանոց երշիկն ինչ ա լինելու...ժամկետանց

Tig
17.12.2010, 12:41
Շուտով նորմալ սեռական կողմնորոշում ունեցողներն ենք փոքրամասնություն դառնալու:D


Բեռլինի դպրոցներում աշակերտներին ծանոթացնում են սիրո ոչ ավանդական ձևերին
12:15 • 17.12.10

Բեռլինի դպրոցներում մեկնարկել է «90 րոպե սեռական բազմազանության մասին» ծրագիրը, որի նպատակը դեռահասներին սիրո ոչ ավանդական ձևերին ծանոթացնելն է։ Այս մասին հայտնում է DW-World–ը՝ նշելով, որ այդ դասընթացի լսարանը բարձր դասարանցիներն են, որոնց թվում մեծամասնություն են կազմում ներգաղթյալների երեխաները։

«90 րոպե սեռական բազմազանության մասին» դասընթացի մեթոդիկան մշակվել է Բեռլինի և Բրանդենբուրգի սեռական փոքրամասնությունների միության կողմից և արժանացել է բեռլինյան Սենատի հավանությանը, որը նաև ֆինանսական աջակցություն է ցուցուբերել՝ դպրոցներում էթիկայի դասաժամի շրջանակում նման պարապմունքներ կազմակերպելու համար։
DW-World-ը նշում է, որ Բեռլինի քաղաքագլուխ Կլաուս Վովերայթը հայտարարել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին։

Ինչպես պատմում է Էթիկայի ուսուցչուհի Քրիստինե Թեսքեն, երեխաների հետ այս թեմայով խոսել իրեն լիովին հաջողվում է շնորհիվ բովանդակային գրքույկի, որում, օրինակ, կարելի է գտնել դեռահասներ Կայի և Մուրատի միջև երկխոսություն, որի ընթացքում պարզվում է, որ տղաների ընդհանուր ծանոթը գեյ է. վերջինը դուր է գալիս Մուրատին, և տղան փորձում է խոստովանել իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին։

Տեքստն ընթերցելուց հետո դասարանում քննարկում է սկսվում։ Աշակերտները հայտնում են իրենց տեսակետները՝ ուշադիր լսելով միմյանց։

Ուսուցչուհին դասի ժամանակ ցույց է տալիս պաստառներ, որոնց վրա պատկերված են համբուրվող դեռահասներ. աղջիկը տղայի, տղան տղայի և աղջիկը աղջկա հետ։

Tert.am

anahit96
17.12.2010, 16:58
ես նկատի ունեի ադնակլասնիկով 5+ ակտիվացնելը

Ինչուիկ
21.12.2010, 10:24
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿՐԱԿԵԼ ԵՆ 11-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻ ՎՐԱ:unsure

Դեկտեմբերի 19-ին ժամը 00:40-ի սահմաններում Վանաձորի վարդանանց 43/1 շենքի երրորդ մուտքից հրազենային մի քանի կրակոց է արձակվել նույն շենքի 33 բնակարանի բնակիչ, Վանաձորի թիվ 11 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ 16-ամյա Դավիթ Վահանի Օհանյանի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթը հրազենային վնասվածքներ է ստացել որովայնի հատվածում, վնասվել է նրա փայծախն ու երիկամը: Նա տեղափոխվել է Վանաձորի քաղաքային հիվանդանոց եւ այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ:

Հրազենային վնասվածք ստացած երիտասարդի հայրը՝ Վահան Օհանյանը եւ եղբայրը՝ Անդրանիկ Օհանյանը նախկինում դատապարտվել են սպանության համար:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, երկու գնդակ: Բացի այդ, դեպքի վայրից 120 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 4 փամփուշտով:

Հայտնաբերված զենքը, պարկուճներն ու փամփուշտներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն, նշանակվել է փորձաքննություն:

Ոստիկանությունը տեղի ունեցածի հետ կապված մի քանի վարկած է առաջ քաշում, սակայն նախաքննության շահերից ելնելով, դրանք չենք հրապարակում:

Դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանությանքննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը կամ կրելը) հատկանիշներով:

Ձայնալար
21.12.2010, 10:58
Հիմա 11 ամյա՞, թե՞ 16 ամյա :crazy

Ինչուիկ
21.12.2010, 11:01
Հիմա 11 ամյա՞, թե՞ 16 ամյա :crazy

:esim

Lianik
21.12.2010, 11:24
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿՐԱԿԵԼ ԵՆ 11-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻ ՎՐԱ:unsure

Դեկտեմբերի 19-ին ժամը 00:40-ի սահմաններում Վանաձորի վարդանանց 43/1 շենքի երրորդ մուտքից հրազենային մի քանի կրակոց է արձակվել նույն շենքի 33 բնակարանի բնակիչ, Վանաձորի թիվ 11 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ 16-ամյա Դավիթ Վահանի Օհանյանի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթը հրազենային վնասվածքներ է ստացել որովայնի հատվածում, վնասվել է նրա փայծախն ու երիկամը: Նա տեղափոխվել է Վանաձորի քաղաքային հիվանդանոց եւ այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ:

Հրազենային վնասվածք ստացած երիտասարդի հայրը՝ Վահան Օհանյանը եւ եղբայրը՝ Անդրանիկ Օհանյանը նախկինում դատապարտվել են սպանության համար:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, երկու գնդակ: Բացի այդ, դեպքի վայրից 120 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 4 փամփուշտով:

Հայտնաբերված զենքը, պարկուճներն ու փամփուշտներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն, նշանակվել է փորձաքննություն:

Ոստիկանությունը տեղի ունեցածի հետ կապված մի քանի վարկած է առաջ քաշում, սակայն նախաքննության շահերից ելնելով, դրանք չենք հրապարակում:

Դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանությանքննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը կամ կրելը) հատկանիշներով:

Լինկ կտաս?? նորությունը որտեղից???

Kuk
21.12.2010, 11:26
Լինկ կտաս?? նորությունը որտեղից???

http://www.lragir.am/armsrc/country42183.html

Ինչուիկ
21.12.2010, 11:30
Լինկ կտաս?? նորությունը որտեղից???

Խնդրեմ http://www.lragir.am/armsrc/country42183.html
Սխալն ուղղել են, 16-ամյա պատանի է:

VisTolog
21.12.2010, 18:15
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿՐԱԿԵԼ ԵՆ 11-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻ ՎՐԱ:unsure

Դեկտեմբերի 19-ին ժամը 00:40-ի սահմաններում Վանաձորի վարդանանց 43/1 շենքի երրորդ մուտքից հրազենային մի քանի կրակոց է արձակվել նույն շենքի 33 բնակարանի բնակիչ, Վանաձորի թիվ 11 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ 16-ամյա Դավիթ Վահանի Օհանյանի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթը հրազենային վնասվածքներ է ստացել որովայնի հատվածում, վնասվել է նրա փայծախն ու երիկամը: Նա տեղափոխվել է Վանաձորի քաղաքային հիվանդանոց եւ այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ:

Հրազենային վնասվածք ստացած երիտասարդի հայրը՝ Վահան Օհանյանը եւ եղբայրը՝ Անդրանիկ Օհանյանը նախկինում դատապարտվել են սպանության համար:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, երկու գնդակ: Բացի այդ, դեպքի վայրից 120 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 4 փամփուշտով:

Հայտնաբերված զենքը, պարկուճներն ու փամփուշտներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն, նշանակվել է փորձաքննություն:

Ոստիկանությունը տեղի ունեցածի հետ կապված մի քանի վարկած է առաջ քաշում, սակայն նախաքննության շահերից ելնելով, դրանք չենք հրապարակում:

Դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանությանքննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը կամ կրելը) հատկանիշներով:
Հիմի սպանե՞լ են, թե սպանության փորձ են արել::blin

Ինչուիկ
21.12.2010, 18:58
Հիմի սպանե՞լ են, թե սպանության փորձ են արել::blin

Դավիթը հրազենային վնասվածքներ է ստացել որովայնի հատվածում, վնասվել է նրա փայծախն ու երիկամը: Նա տեղափոխվել է Վանաձորի քաղաքային հիվանդանոց եւ այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ:
Եթե մահացած լիներ, կգրեին…

VisTolog
21.12.2010, 18:58
Իսկ tert.am-ն այլ տեղեկություններա տալիս:

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 00։55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել 1994 թ. ծնված Դավիթ Օ.-ն:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Դավիթ Օ.-ն վնասվածքն ստացել է ժամը 00։40-ի սահմաններում իրենց շենքի շքամուտքի մոտ՝ անհայտ անձի կողմից հրազենի գործադրման հետևանքով:

Դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 3 պարկուճ և 2 գնդակ:

Նույն օրը՝ ժամը 18։00-ին, ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնից գրություն է ստացվել, որ լրացուցիչ զննության և փնտրողական աշխատանքների շնորհիվ դեպքի վայրից մոտ 80 մ հեռավորության վրա հայտնաբերվել է «Բայկալ» գրառումով, առանց համարի, 9 մմ տրամաչափի «Մակարով» ատրճանակ` 4 փամփուշտով լիցքավորված պահունակով:

Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:

Ձեռնարկվում են միջոցառումներ սպանության փորձի հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ինչուիկ
21.12.2010, 19:06
Իսկ tert.am-ն այլ տեղեկություններա տալիս:

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 00։55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել 1994 թ. ծնված Դավիթ Օ.-ն:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Դավիթ Օ.-ն վնասվածքն ստացել է ժամը 00։40-ի սահմաններում իրենց շենքի շքամուտքի մոտ՝ անհայտ անձի կողմից հրազենի գործադրման հետևանքով:

Դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 3 պարկուճ և 2 գնդակ:

Նույն օրը՝ ժամը 18։00-ին, ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնից գրություն է ստացվել, որ լրացուցիչ զննության և փնտրողական աշխատանքների շնորհիվ դեպքի վայրից մոտ 80 մ հեռավորության վրա հայտնաբերվել է «Բայկալ» գրառումով, առանց համարի, 9 մմ տրամաչափի «Մակարով» ատրճանակ` 4 փամփուշտով լիցքավորված պահունակով:

Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:

Ձեռնարկվում են միջոցառումներ սպանության փորձի հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Էս դեպքում, իմ կարծիքով քո տեղադրած աղբյուրն ավելի ճիշտ ա, որովհետև lragir.am-ում վերնագրի մեջ սկզբում տարիքն էլ էին սխալ գրել…

Valentina
21.12.2010, 21:17
էս մեկը չէի լսել:D



Իսկական հնդկական կինո. հնդկուհին պարզել է, որ ամուսնացել է կնոջ հետ

Հնդկաստանի Օրիսա նահանգի 26–ամյա բնակչուհին իր հարսանիքից 6 ամիս հետո հայտնաբերել է, որ ամուսինը կին է:

26-ամյա Մինաթի Խատուան Culture Clash Daily–ին պատմել է, որ իր սիրելիի հետ ծանոթացել է մի քանի տարի առաջ, ինչից որոշ ժամանակ անց երիտասարդը խնդրել է աղջկա ձեռքը։ 2009–ի նրանք ամուսնացել են։ Սկզբում, նորապսակ ամուսինն իր կնոջը բացատրել է, թե կրոնական նկատառումներից ելնելով, ինքը չի կարող կատարել ամուսնական պարտականությունները, և պետք է սպասել։

Խատուան համաձայնել է, սակայն ավելի ուշ որոշել է պարզել, թե ինչու է իր ամուսինը հրաժարվում ամուսնական պարտականություններից ու մի օր հաջողացրել է ամուսնուն «բռնացնել» լոգանք ընդունելիս` պարզելով, որ նա կին է:

Այս դեպքից հետո զույգը բաժանվել է, իսկ մեկ ամիս հետո, չնայած «ամուսնու» բարեկամների սպառնալիքին, դիմել է ոստիկանություն։

Նախնական վարկածով՝ «ամուսինը», որն իրականում կին էր, որոշել էր ամուսնանալ Խատուաի հետ՝ օժիտ ստանալու համար. հարսանիքի օրը աղջկա ծնողները փեսային ավտոմեքենա և 25 հազար ռուպի (մոտ 480 եվրո) էին նվիրել։

Smokie
22.12.2010, 09:53
էս մեկը չէի լսել:D

Վա՜յ-քու ա-րա::lol

Rammstein
22.12.2010, 12:38
էս մեկը չէի լսել:D

Հետո էլ մինչամուսնական սեռական հարաբերություններին պոզ ու պոչ են կպցնում: :beee

Ձայնալար
22.12.2010, 12:46
Բայց ես մեկա չեմ հասկանում, բա ծիծիկ միծիկ չի ունեցե՞լ, գրողը տանի, բա ձայնը բարակ չի՞ եղել:

ՆանՍ
22.12.2010, 13:06
Բայց ես մեկա չեմ հասկանում, բա ծիծիկ միծիկ չի ունեցե՞լ, գրողը տանի, բա ձայնը բարակ չի՞ եղել:

Հնարավորա դրա ծիծիկներին զելյոնկա են քսել, իրանք իրանց չորացել-թափվել են :D:D

Jarre
23.12.2010, 10:56
Այսօր ուկրաինացի բնապահպանները Կիևում կանցկացնեն բողոքի հանրահավաք Երևանում բացված դելֆիներիայի կապակցությամբ։

Regnum.ru (http://regnum.ru/news/polit/1359611.html)

ՀԳ՝ белая зависть :beee

Ֆրեյա
23.12.2010, 11:06
Այսօր ուկրաինացի բնապահպանները Կիևում կանցկացնեն բողոքի հանրահավաք Երևանում բացված դելֆիներիայի կապակցությամբ։

Regnum.ru (http://regnum.ru/news/polit/1359611.html)

ՀԳ՝ белая зависть :beee
Եկեք միանանք նրանց :D

հ.գ. Մանավնադ էր իրենց երկրում մի քանի հատ կա ու հենց ուկրաինացիներն են աշխատացնելու դելֆինարին :hands
Ա դե մերոնք ուրիշ են էլի.. :P

ministr
23.12.2010, 11:49
Այսօր ուկրաինացի բնապահպանները Կիևում կանցկացնեն բողոքի հանրահավաք Երևանում բացված դելֆիներիայի կապակցությամբ։

Regnum.ru (http://regnum.ru/news/polit/1359611.html)

ՀԳ՝ белая зависть :beee

Իսկ Պապուա Նոր Գվինեայի բնապահպանները դեռ չեն արձագանքել այս դարի գլխավոր անարդարություններից մեկին? :)
Հենց բացվեց առաջին գնացողներից մեջ եմ... :)

V!k
23.12.2010, 13:26
Լոնդոնի «Harrods» հանրախանութի նախկին աշխատակիցներից մեկը, որը օրերս է աշխատանքից հեռացվել, յուրահատուկ կերպով վրեժխնդիր է եղել տնօրենից: Ազատման մասին տեղեկանալով` 35-ամյա Լլոյդ Հարիսը աննկատ մտել է այն սենյակը, որտեղից համակարգչով կառավարվում է հանրախանութի արտաքին լուսավորությունը եւ սկսել հերթով անջատել շենքի ճակատով մեկ տեղադրված 10 հազար լամպերը, այնպես, որ վառ մնացած լամպերով հայտնվել է անգլերեն «Fuck off» հայտնի հայհոյանքը: Այս գրության հայտնվելը որոշակի իրարանցում է առաջացրել անցորդների շրջանում եւ գրավել ոստիկանների ուշադրությունը, որոնք որոշ ժամանակ անց բերման են ենթարկել Հարիսին, սակայն ժամեր անց գրավի դիմաց ազատ են արձակել:

Աղբյուրˋ Հայկական Ժամանակ (http://www.armtimes.com/comment/reply/20182)

Jarre
23.12.2010, 16:08
:D:D:D

սկսել հերթով անջատել շենքի ճակատով մեկ տեղադրված 10 հազար լամպերը, այնպես, որ վառ մնացած լամպերով հայտնվել է անգլերեն «Fuck off» հայտնի հայհոյանքը:
Համակարգչով ինչ բառ ու արտահայտություն ուզես կարող ես գրել այդ տաբլոյի վրա, իսկ մեր ՀԺ-ն այնպես է ներկայացրել, կարծես էտ լամպերը փազլի պես պիտի հատ-հատ ճիշտ անջատես կամ միացնես, որ ուզածդ բառը գրվի։ Էտքան խելոք լիներ Լլոյդը իր սեփական սուպերմարկետը կունենար :))

Chuk
24.12.2010, 00:35
:D:D:D

Համակարգչով ինչ բառ ու արտահայտություն ուզես կարող ես գրել այդ տաբլոյի վրա, իսկ մեր ՀԺ-ն այնպես է ներկայացրել, կարծես էտ լամպերը փազլի պես պիտի հատ-հատ ճիշտ անջատես կամ միացնես, որ ուզածդ բառը գրվի։ Էտքան խելոք լիներ Լլոյդը իր սեփական սուպերմարկետը կունենար :))

Խոսքն այ էս շենքի ու այ էս լույսերի մասին ա.

http://alwaysaheadofthecurve.files.wordpress.com/2010/05/aotc_harrods.jpg

Որքան որ ես եմ հասկանում՝ սա տաբլո չի, սրանով բառեր չեն գրվում: Իսկ ըստ պատմության «հերոսը» ստացել է այս պատկերը.

http://www.tntmagazine.com/cfs-filesystemfile.ashx/__key/CommunityServer.Components.SiteFiles/TNT+TODAY+BLOG.1425/Harrods.jpg

Նորությունը ՀԺ-ի հորինածը չի, բայց կարծես թե ինչ-որ մեկի հորինածն է: Համենայն դեպս իմ կարդացած նյութերն ասում են, որ պատմությունը հորինված, ստից դեղին սենսացիոն բան ա: ԻՄՀԿ ՀԺ-ին պատիվ չի բերում նման նյութեր տպելը: Բայց ինչպես լիքը ուրիշ հայկակակն լրատվամիջոցներ, ՀԺ-ն էլ ա սկսել արտասահամանյան մամուլից դեղինոտ իբր սենսացիոն նյութեր տպել :[

Chuk
24.12.2010, 01:39
Որքան որ ես եմ հասկանում՝ սա տաբլո չի, սրանով բառեր չեն գրվում: Իսկ ըստ պատմության «հերոսը» ստացել է այս պատկերը.

http://www.tntmagazine.com/cfs-filesystemfile.ashx/__key/CommunityServer.Components.SiteFiles/TNT+TODAY+BLOG.1425/Harrods.jpg

Նորությունը ՀԺ-ի հորինածը չի, բայց կարծես թե ինչ-որ մեկի հորինածն է: Համենայն դեպս իմ կարդացած նյութերն ասում են, որ պատմությունը հորինված, ստից դեղին սենսացիոն բան ա: ԻՄՀԿ ՀԺ-ին պատիվ չի բերում նման նյութեր տպելը: Բայց ինչպես լիքը ուրիշ հայկակակն լրատվամիջոցներ, ՀԺ-ն էլ ա սկսել արտասահամանյան մամուլից դեղինոտ իբր սենսացիոն նյութեր տպել :[
Ասա այ Չուկ, պարա՞պ ես, դրել «հետախուզություն» ես անցկացնում:
Հա, ուրեմն նախորդ գրառման մեջի նկարը, որը մեջբերել եմ էս գրառմանս մեջ, էն նկարն ա, որը տարածվել ա ինտերնետում (բլոգներում ու որքան հասկանում եմ որոշ լրատվականներում): Նկարի հետ միասին տարածվել ա հորինված պատմություն ինչ-որ նախկին աշխատակցի մասին, ով իբր խմած գնացել ա անվտանգության սենյակ ու հատ-հատ սկսել անջատել լույսերը՝ ստանալով նկարում եղած գրությունը: Պատմությունը հորինված է, իրականության հետ եզր չունի: Ինչ-որ մեկը ընդամենը «սենսացիոն» լուր է բստրել՝ երևի կայքում այցելություններ ապահովելու համար: Ուրիշներն էլ իրանց այցելությունները շատացնելու համար սկսել են copy-paste անել ու հասել են ՀԺ, հետո էլ ակումբ...

Նկարի օրիգինալը սա է.
http://arabnews.com/economy/article51580.ece/REPRESENTATIONS/large_620x350/eco_harrods.jpg

Հորինված նյութի հեղինակը նույնիսկ «լայեղ չի արել» գնա օրիգինալ լուսանկար անի: Ինտերնետից գտել է շենքի լուսանկարներից մեկը, գրաֆիկական ծրագրերով ավելացրել-պակասացրել լույսեր ու ստացել նկարը (ուշադրություն դարձրեք, որ եղած լամպերով О տառը ոչ մի կերպ չէր լինի ստանալ), դրան ինչ-որ ապուշ տեքստ հորինել, կցել, ու էդ ախմախ պարապ մարդու պատճառով ես էլ փոխանակ գործ անեմ, ինտերնետում լուսանկարի օրիգինալն է փնտրում :cry

Ջուզեպե Բալզամո
25.12.2010, 11:06
Սա "Զվարճալի վրիպակներ"ում էր:

«Սեռավարակներ և սեռական առողջություն» թեման մի պահ կարդացի «Սկավառակներ և սեռական առողջություն»:

Այստեղից՝ հետևություն. ամեն մի պատահած սկավառակ մի՛ նայեք. դրանք կարող են սեռավարակներ պարունակել: :8

Ու կարդալուց հետո հիշեցի էս.

Սպիտակամորթ կինը երդվում է, որ իր սեւամորթ երեխան պոռնո ֆիլմի դիտման հետևանք է: Ամենահետաքրքիրն այն է, որ Ջենիֆեր Մակկոնլիի ամուսինը` սպիտակամորթ մի զինվորական, ով բեղմնավորման ժամանակ ծառայելիս է եղել Իրաքում, համոզված է, որ իր կինը ասում է ճաշմարտությունը: Այս մասին հայտնում է RIN.ru-ն: «Այսօր՝ բարձր տեխնոլոգիաների դարում, չկա ոչ մի անհնարին բան, – ասում է ամուսինը, – Սկզբում ես կասկածում էի, հետո նայեցի այդ կինոնկարը և համոզվեցի, որ այնտեղ կան սեւամորթ տղամարդիկ, որոնք կարող էին դառնալ իմ երեխայի հայրը»:

Ջենիֆերը ասել է լրագրողներին, որ ինքն այս ժանրի սիրահար չէ, սակայն գնացել է կինո «որ զգա 3D էֆեկտների ամբողջությունը»: Մեկ շաբաթ անց նա իրեն վատ է զգացել և գնել է հղիության թեստ, որը ցույց է տվել դրական արդյունք: «Իմ երեխան շատ նման է դերասաններից մեկին, մոտ ապագայում ես պատրաստվում էմ դիմել դատարան` ալիմենտ ստանալու պահանջով» – ասում է Ջենիֆերը: Հրապարակ.ամ

Lianik
28.12.2010, 23:25
Գյումրու քաղաքապետն ընդդեմ երեխաների
2010-12-28 11:21:48
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, նախօրեյին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (Վարդանիկ) արգելել է Գյումրու թիվ 12, 23 և 24 մանկապարտեզների վարիչներին ընդունել երեխաների համար ուղարկված տոնական նվերները:
Բանն այն է, որ տոնական նվերներ քաղաքում բաժանել են ոչ հանրապետական կողմնորոշման անձիք` գործարաններ, քաղաքական գործիչներ:
Փոխարենը Ղուկասյանը զլացել է առանց նվերի մնացած երեխաներին սեփական նախաձեռնությամբ նվերներ ուղարկել: Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետը իրեն հռչակել է հավատացյալ, գյումրեցիների մասին օր ու գիշեր մտածող մարդ:
Մեր տեղեկություններով նվերներից զրկված երեխաների ծնողներ բողոքի ձայն են բարձրացրել ընդդեմ Վարդան Ղուկասյանի և մանկապարտեզների տնօրենների: Այս մասին հաղորդում է նեոնյուզ.ամ կայքը:
http://yerevaklur.am/full_news2.php?id=15964#

Jarre
29.12.2010, 10:48
....Գյումրու քաղաքապետը իրեն հռչակել է հավատացյալ, գյումրեցիների մասին օր ու գիշեր մտածող մարդ:
http://yerevaklur.am/full_news2.php?id=15964#

Վարչապետնել է իրեն հայտարարել հավատացյալ։ (http://www.armtown.com/news/am/chi/20101224/10122407/)

Ի դեպ, իմ խորին համոզմամբ մեր էսօրվա սաղ կառավարությունն էլ թույն հավատացյալ ա։ Դուք չեք տեսնո՞ւմ։ Մարդ պիտի հավատացյալ լինի, որ տենց պայծառ ու լավատեսական ելույթներ ունենա Հայաստանի տնտեսական աճի ու հզորացման մասին։

Հայուհի
30.12.2010, 20:39
Այսօր Սանկտ-Պետերբուրգում՝ հյուրանոցային համարներից մեկում, մահացել է լեգենդար Boney M. խմբի առաջատարներց մեկը՝ Բոբբի Ֆառելլը: Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ: Ֆառելլը 61 տարեկան էր: Այսօր խումբը Ռուսաստանից պետք է մեկներ Իտալիա՝ հյուրախաղերի: Ֆառելլը համալրել է գերմանական այս խմբի անդամների ցուցակը 1976-ին, 1982-ին լքել է խումբը, սակայն 1985-ին հետ եկել:
Դեկտեմբերի 29-ին խումբը ամբողջ օրը ներկայացել էր համերգային ներկայացումներով, օրվա վերջում երգիչը բողոքում էր, որ դժվարանում է շնչել...

Աղբյուրը (http://www.baltinfo.ru/2010/12/30/V-Peterburge-skonchalsya-solist-legendarnoi-gruppy-Boney-M-180465)

Moonwalker
04.01.2011, 17:39
Բրիտանացի երաժիշտ սըր Էլթոն Ջոնը և նրա զուգընկեր կանադացի կինոռեժիսոր Դեյվիդ Ֆերնիշը վերջնականապես որոշել են, թե ով է պաշտոնապես գրանցվելու որպես նրանց որդեգրած երեխայի հայր:Փաստաթղթերում սըր Ջոնը գրանցել է իբրև երեխայի հայր, իսկ Ֆերնիշը իբրև մայր: :D
"The Daily Mail"-ը նշում է, որ գեյ զույգերի մեծամասնության մոտ իբրև հայր նշվում է երեխայի բիոլոգիական հայրը: Երեխան ծնվել էր սուրրոգատ մորից կաթոլիկ ծեսով Սբ. Ծննդյան օրը: Նրան կոչել են Զաքարի Ջեքսոն Լևոն Ֆերնիշ-Ջոն: Թե՛ հայրը, և թե՛ «մայրը» ներկա են եղել ծննդաբերությանը: ԶԼՄ-ների վկայությամբ երեխան Ֆերնիշ-Ջոն զույգի վրա «նստել է» 1 մլն դոլլար: Մինչ այս երեխան զույգը մտադրվել էր որդեգրել Դոնեցկի շրջանի մանկատներից մեկի մի երեխայի, սակայն այդ փորձը ձախողվել էր, քանի որ Ուկրաինայի օրենսդրությունը չի ճանաչում միասեռական ամուսնությունները:

http://www.gayrussia.eu/upload/iblock/71a/eltonjohndavidfurnishbig.jpg

Աղբյուրը (http://news.day.az/world/246163.html)

Ինչ ասես կլսես::blin

Ձայնալար
04.01.2011, 18:35
Ես չափազանց տոլերանտ եմ տարբեր տեսակի սեռական նախասիրություններ ունեցողների հանդեպ, բայց սենց անասունություններ որ լսում եմ, ուզում եմ տամ գլուխները բացեմ: Տո այ ջի-սեվն, քեզնից ինչ մայր, այ անասուն, դու ո՞նց ես երեխա որդեգրում:

matlev
04.01.2011, 18:42
Արյաաա :D, ես էլ ասում եմ էն ջեյ-սեվենի գովազդը ի՞նչ ա հիշացնում: :D

Tig
12.01.2011, 13:09
http://news.am/rus/news/44244.html

:think Ժող սա ապսուրդա՞, թե՞... մուտացիա կա, բան կա...:think էս ո՞ւր ենք հասել...

Freeman
12.01.2011, 13:29
http://news.am/rus/news/44244.html

:think Ժող սա ապսուրդա՞, թե՞... մուտացիա կա, բան կա...:think էս ո՞ւր ենք հասել...

Ապսուրդ ա,տեսականորեն կարելի ա որոշակի նուկլեինաթթվային հաջորդականություն կոդավորել,բայց էդ մեղմ ասած շատ դժվար ա,իսկ հետո եդ տեղեկատվությունը կարդալը՝ավելի դժվար,:)
համ էլ չեմ կարծում որ բակտերիան վստահելի դիսկ ա՝մուտացիա կա բան կա:)
իսկ էս միտքը՝

այլ սովորական բակտերիաների, որոնց կյանքը հաշվվում է հազարամյակներով:
Թույլ է տալիս որոշակի պատկերացում կազմել գրողի կրթության մասին
Հ.գ.

Բակտերիայի մեկ գրամը կարող է պահպանել նույնքան տվյալ, որքան 2 Տբ ծավալով 450 կոշտ սկավառակը:
Այսինքն էդ մի գրամ բակտերիաներին հարթով բռնես ԴՆԹ-ի որոշման տեստ անե՞ս :)

paniaG
12.01.2011, 13:32
http://news.am/rus/news/44244.html

:think Ժող սա ապսուրդա՞, թե՞... մուտացիա կա, բան կա...:think էս ո՞ւր ենք հասել...

Նոր մեթոդա չլողանալը արդարացնելու, ուղակի զարմանալիյա, որ հայերը չեն հայտնաբերողները:think

Freeman
12.01.2011, 13:34
Նոր մեթոդա չլողանալը արդարացնելու, ուղակի զարմանալիյա, որ հայերը չեն հայտնաբերողները:think

Ինձ թվում ա հայերն են (աղբյուրը նշված չի)

Kuk
14.01.2011, 15:01
ՀԴՄ են տեղադրելու, կամ ներդնելու :D


Նիդեռլանդներում մարմնավաճառներն այսուհետ հարկ են վճարելու

http://www.hraparak.am/wp-content/uploads/2011/01/32388823-e1295000752342-400x250.jpg

Բյուջետային դեֆիցիտի եւ եկամուտների նվազման պայմաններում Նիդեռլանդների կառավարությունը որոշել է հարկեր գանձել Ամստերդամի հանրահայտ Կարմիր լապտերների թաղամասում մարմնավաճառությամբ զբաղվողներից: Հարկային ծառայողներին հեշտ կլինի որոշել յուրաքանչյուր մարմնավաճառից գանձվող հարկի չափը, քանի որ վերջիններս իրենց մատուցած ծառայությունների արժեքը տեղադրել են Կարմիր լապտերների թաղամասի պատուհաններին:

Մարմնավաճառները դեռեւս բողոք չեն արտահայտել կառավարության այս որոշման դեմ: Մարմնավաճառությունը Նիդեռլանդներում սկսել է ծաղկել դեռեւս տասնյոթերորդ դարում, իսկ 2000 թվականին այն օրինականացվել է: Նիդեռլանդների հարկային ծառայության մամուլի խոսնակը հայտարարել է, որ այժմ ճիշտ ժամանակն է նոր հարկային քաղաքականություն սկսելու համար` հաշվի առնելով եվրոպական երկրների ֆինանսական դժվարությունները:

Sophie
14.01.2011, 17:25
Բյուջետային դեֆիցիտի եւ եկամուտների նվազման պայմաններում Նիդեռլանդների կառավարությունը որոշել է հարկեր գանձել Ամստերդամի հանրահայտ Կարմիր լապտերների թաղամասում մարմնավաճառությամբ զբաղվողներից: Հարկային ծառայողներին հեշտ կլինի որոշել յուրաքանչյուր մարմնավաճառից գանձվող հարկի չափը, քանի որ վերջիններս իրենց մատուցած ծառայությունների արժեքը տեղադրել են Կարմիր լապտերների թաղամասի պատուհաններին:

Մարմնավաճառները դեռեւս բողոք չեն արտահայտել կառավարության այս որոշման դեմ: Մարմնավաճառությունը Նիդեռլանդներում սկսել է ծաղկել դեռեւս տասնյոթերորդ դարում, իսկ 2000 թվականին այն օրինականացվել է: Նիդեռլանդների հարկային ծառայության մամուլի խոսնակը հայտարարել է, որ այժմ ճիշտ ժամանակն է նոր հարկային քաղաքականություն սկսելու համար` հաշվի առնելով եվրոպական երկրների ֆինանսական դժվարությունները:
Մի 100 մարմանավաճառուհու տված հարկը իրանց կառավարությանը տենց բեսամթ օգնելույա՞

Kuk
14.01.2011, 17:37
Մի 100 մարմանավաճառուհու տված հարկը իրանց կառավարությանը տենց բեսամթ օգնելույա՞

Ընդամենը հարյուրն ե՞ն:

Sophie
14.01.2011, 18:11
Ընդամենը հարյուրն ե՞ն:
Էտ փողոցի վրա ինչի քանի մարմանավաճառ տեղ կանի՞ խոմ մի միլյոն չեն լինի:))

Kuk
14.01.2011, 18:17
Էտ փողոցի վրա ինչի քանի մարմանավաճառ տեղ կանի՞ խոմ մի միլյոն չեն լինի:))

Հլը որ բախտ չեմ ունեցել Նիդեռլանդներում լևի գնալու, չեմ կարա ասեմ :))

Skeptic
14.01.2011, 20:06
Կանադայում արգելել են բրիտանական Dire Straits խմբի Money For Nothing հիթը, ինչ ա, թե երգում հնչում ա "faggot" /հայերեն` ջի սեվըն/ բառը... :fool

Աղբյուր` Lenta.ru (http://lenta.ru/news/2011/01/14/fornothing/)


http://www.youtube.com/watch?v=wTP2RUD_cL0&feature=related

Kuk
18.01.2011, 21:41
Տենաս խի՞ սրա մերը ժամանակին աբորտ չի արել:


Խաղալիքներ վաճառողը բռնաբարել է 96 երեխաների

Ինդոնեզիայում խաղալիքներ վաճառող 34-ամյա տղամարդը բռնաբարել է 96 երեխաների: Նրա բոլոր զոհերը 13-17 տարեկան են: Մանկապիղծին ոստիկանները հայտնաբերել են այն բանից հետո, երբ երեխաներից մեկի ծնողները հայտարարություն են տվել, որ իրենց տղան կորել է: Երեխային փնտրել են մեկուկես ամիս, այդ ընթացքում մանկապիղծը գրեթե ամեն օր բռնաբարել է փոքրիկին: Հարցաքննության ժամանակ տղամարդը խոստովանել է, որ իր զոհերին ընտրել է փողոցում, հետեւել է նրանց եւ առեւանգել: 34-ամյա մանկապիղծը տեսագրել է իր զոհերին եւ այդ կադրերը տարածել այլ երկրներում: Ոստիկանությունը պարզել է, որ մանկապիղծն ինքն էլ սեռական բռնության է ենթարկվել փոքր տարիքում:

Հրապարակ (http://www.hraparak.am/2011/01/18/xaxaliqner-vacharoxe-brnabarele-96-erexaneri/)

Bruno
24.01.2011, 20:59
Տեռակտ (http://tv.vnutri.info/tv-russia/rtr-vesti-24) արդեն 35 զոհ:

Monk
24.01.2011, 23:58
Չգիտեմ, թե էս թեման ինչքանով է հարմար, բայց չկողմնորոշվեցի թեմայի ընտրության հարցում, էստեղ եմ տեղադրում:

«Ազգի գոյության համար ամենակարևոր հատկանիշը լեզուն է` հայերենը»,- Ջեք Գևորգյան
http://www.1in.am/upld_img/arm12957697682.JPG
«Պետք չէ շահարկել որևէ թեմա, հատկապես ցեղասպանության գաղափարը: Հակառակը, այն պետք է համարել ազգը միավորող գաղափար, կոչ»,- համոզված է Ջեք Գևորգյանը: Աշխարհում որպես մարդու մեռնելու իրավունքի պաշտպան հայտնի 83-ամյա բժիշկ Ջեք Գևորգյանը Կալիֆոռնիայում հունվարի 15-ին հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ խոսել է ոչ միայն էֆթանազիայի մասին իր գաղափարախոսությունից, այլև իր կարծիքն է հայտնել հայկական սփյուռքի մասին կարևոր հարցերի շուրջ: Հայ ազգի` հայաստանյան և սփյուռքի միասնության համար բժիշկ Գևորգյանը կարևորում է առաջին հերթին հայոց լեզվի հիանալի իմացությունը: «Ազգի գոյության համար ամենակարևոր հատկանիշը լեզուն է` հայերենը: Պետք է լավ սովորել լեզուն և ամեն հայի տանը ամեն օր պետք է հայկական թերթ գնեն: Կարևորագույնը հայրենիքը, սփյուռը և լեզուն են, մնացյալը միայն պաշտոնական, ձևական են: Սեփական գործը, շահը, քաղաքականությունը անկարևոր են: Ազգին միավորող ու պահող միակ բանը լեզուն է և ավանդույթները, որոնք կարող ես վայելել միայն քո լեզվով: Բայց լեզվի կարևորությունը չեն հասկանում երիտասարդները: Նրանց հեշտությամբ խաբում են պրոպագանդայով»,-ասում է բժիշկ Գևրոգյանը: Ըստ նրա` ազգի համար գոյատևելու միակ ձևը անկրկնելի ու տարբեր լինելն է, հատկապես հայերի համար: «Հայերը պիտի հասկանան, որ իրենք մենակ են և միայն իրենք իրենց վրա կարող են հույս դնել: Դա հեշտ չէ: Բայց դա է միակ ելքը»:

Աղբյուր (http://www.lezu.am/?p=550)

Վերջերս նայեցի «Դուք չեք ճանաչում Ջեքին» ֆիլմը: Աչքիս իրոք չենք ճանաչում:
Դուրս շատ եկան Գևորգյանի խոսքերը, հատկապես վերջին նախադասությունը:

Smokie
26.01.2011, 16:55
Սա իհարկե շաաաատ հին պատմություն է, բայց դե ավելի հարմար թեմա չգտա: Շատ հետաքրքիր է, կարդացեք::)

http://www.sobesednik.am/index.php?option=com_content&view=article&id=6481:l------r&catid=681:hamar-34&Itemid=13341

Ջուզեպե Բալզամո
29.01.2011, 23:24
Էրիկան սիրեց Էյֆելյան աշտարակը: Անհասկանալի է, սակայն 37 տարեկան Էրիկա Լա Տուրը սիրում է աշտարակը բառիս բուն իմաստով: Նրա նախորդ սերը եղել է Բեռլինյան պատը, որից ինչ-ինչ պատճառով բաժանվել է: Էրիկայի վերջին կիրքը Էյֆելյան աշտարակն է՝ ում հետ էլ վերջերս ամուսնացավ հարազատների եւ ընկերների ներկայությամբ: Դրա պատվին նա նույնիսկ փոխեց իր ազգանունը՝ դառնալով Էրիկա Լա Տուր Էյֆել:
Առավոտ.ամ

VisTolog
01.02.2011, 14:31
ՁՆԱԲՈՒՔ ԵՂԵԳՆԱՁՈՐ-ՄԱՐՏՈՒՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Հունվարի 31-ին, ժամը 10.27-ին քաղաքացի Ա. Ղուկասյանից ահազանգ է ստացվել, որ ինքն իր գործընկերների հետ 3 բեռնատար ավտոմեքենաներով մնացել են ձնաբքով փակված Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի Քարվանսարա պատմական հուշարձանի մոտակայքում:

Ժամը 11.00-ին Եղեգնաձոր քաղաքի ճանապարհաշինարարական ընկերությունը սկսել է ավտոճանապարհի մաքրման աշխատանքները:

Ժամը 15.00-ի սահմաններում ճանապարհահատվածը մաքրվել է ձյունից, և ավտոմեքենաները դուրս են բերվել երթևեկելի հատված:


ԲԱԶՄԱԹԻՎ ԱՎՏՈՎԹԱՐՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեւանում այսօր տեղացած առատ ձյունը Երեւանի տարբեր մասերում պատճառ է դարձել բազմաթիվ ավտովթարների: Թեեւ Երեւանի քաղաքապետարանը հավաստիացնում է, թե փողոցները մաքրվում են, հող եւ աղ է պահեստավորվել, սակայն ակնհայտորեն համապատասխան ծառայությունները պատրաստ չէին ձյանը:


ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ Է ՁՈՐԸ

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, թե Երեւան-Արթիկ ճանապարհի Թալինի հատվածում մի քանի լրագրողներով մեքենան շրջվել է ձորը եւ գլորվել: Բարեբախտաբար, լրագրողները վնասվածքներ չեն ստացել: Գագիկ Շամշյանը եւ մյուս լրագրողները մեկնում էին Արթիկ, որտեղ պետք է լուսաբանեին Նիկոլ Փաշինյանի հայցի քննությունը: Սակայն ճանապարհների անանցանելիության պատճառով նրան հետ են վերադարձել Երեւան, եւ Թալինի մոտ տեղի է ունեցել այդ պատահարը:

Kuk
01.02.2011, 16:38
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ Է ՁՈՐԸ

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, թե Երեւան-Արթիկ ճանապարհի Թալինի հատվածում մի քանի լրագրողներով մեքենան շրջվել է ձորը եւ գլորվել: Բարեբախտաբար, լրագրողները վնասվածքներ չեն ստացել: Գագիկ Շամշյանը եւ մյուս լրագրողները մեկնում էին Արթիկ, որտեղ պետք է լուսաբանեին Նիկոլ Փաշինյանի հայցի քննությունը: Սակայն ճանապարհների անանցանելիության պատճառով նրան հետ են վերադարձել Երեւան, եւ Թալինի մոտ տեղի է ունեցել այդ պատահարը:

Որ ձեռի տակ բան չի լինում նկարելու, ինքն ա գնում գլորվում ձորը, որ նկարի:))

ministr
01.02.2011, 20:57
Որ ձեռի տակ բան չի լինում նկարելու, ինքն ա գնում գլորվում ձորը, որ նկարի:))

Սաղ իրա նկարած ավտոների տերերի նավսն էր :) Ես ասի գլորվելն էլա մեջից նկարելու.. "դդմփ.. վախ, քու.. աաաա, դխկ, բռնիի... զմփ!":

Lianik
02.02.2011, 14:09
Խոշոր աչքերը ճպճպացնելով՝ Լիաննան անձայն մոտենում է ինձ ու զգուշացնում. «Արի էս կողմ նստի, վերեւից հողը կթափվի գլխիդ: Մեր տան պատերը փլվում են»: Ինքնավստահ նայում է մորը, ով գլխով հաստատում է, որ երեխայի անհանգստությունը տեղին է: Հողաշեն, աննկարագրելի վատ պայմաններով նրանց խրճիթն աստիճանաբար փլվում է, իսկ բարակ թիթեղների արանքից սողացող քամին ստիպում է, որ տան անդամներն ունեցած փալասներով տաքանան: Լիաննան Ծննդյան տոները 40 աստիճան ջերմությամբ անցկացրել է անկողնում: Խրճիթի ցուրտ ջերմաստիճանը հաճախ է երեխային անկողին գցում: Ասում է` «Ականջս մինչեւ հիմա ցավում ա: Նոր տարուն Ձմեռ պապիկին էի սպասում, բայց հիվանդացա, ու տարան հիվանդանոց: Երեւի եկել, տեսել ա տանը չեմ: Շատ էի տանջվում, գիտե՞ս, լացում էի ականջիս ցավից: Էդ օրվանից որոշեցի, որ մանկական բժշկուհի դառնամ: Ես հատուկ աղքատների բժիշկը կլինեմ, որ ով փող չունենա` իմ մոտ գա: Մամաս շատ ջղայնացավ, երբ փող ուզեցին ինձ բուժելու համար: Հիվանդ-հիվանդ գրկեց նորից տուն բերեց:
http://168.am/am/articles/26060

tikopx
03.02.2011, 03:17
արա ոնց կարաս մեր հալով երեխուտ բերանը փակես փողի համար, դուրսը ապրի, բայ ՀՊԱՐՏ ապրիր (ժարգոնի չանցնեմ)

Մանկապիղծ տնօրենը 20 հազար դրամով փակել է 13-ամյա տղա երեխայի մոր բերանը

Հայաստանում սեռական ոտնձգություններից երեխաների պաշտպանվածության հարցը գնալով ավելի հրատապ եւ մտահոգիչ է դառնում, սակայն նման գործերի բացահայտմանը խոչընդոտում է դրանց լատենտային՝ գաղտնի բնույթը: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի գլխավոր դատախազության նեկայացուցիչ Արթուր Ղամբարյանը:
«Ծնողները չեն ցանկանում, որ հասարակությունն իմանա իրենց երեխայի հետ պատահած դժբախտության մասին եւ գերադասում են լռություն պահպանել»,- նկատեց նա։
Ղամբարյանը, պատմեց իր պրակտիկայում հանդիպած մի դեպքի մասին, երբ հատուկ դպրոցներից մեկի 50-ամյա տնօրենը, սեռական ոտնձգության ենթարկելով իր 13-ամյա սաներից մեկին, մնաց անպատիժ միայն այն բանի պատճառով, որ 20 հազար դրամով «փակեց» անապահով վիճակում ապրող նրա մոր բերանը, ով երեխային դրանից հետո սովորեցրել էր հերքել իր նախնական ցուցմունքը, համաձայն որի իր հանդեպ սեռական ոտնձգություն իսկապես եղել է։
Ամփոփելով՝ ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը մտավախություն հայտնեց, որ եթե մանկապիղծների հանդեպ պատժամիջոցները Հայաստանում շարունակեն այսքան մեղմ մնալ, ապա չի բացառվում, որ եվրոպացի եւ ամերիկացի պեդոֆիլները, իմանալով, որ հանցանք գործելուց հետո անպատիժ են մնալու, կգան Հայաստան եւ այստեղ կկատարեն իրենց սեւ գործը։

http://www.news.am/arm/news/46613.html

Lianik
04.02.2011, 21:41
Սան Պեդրոյում, Բրազիլիայում և հարևան Կանդիդո Գոդոյում ապրող բնակիչները գիտեն, որ հարավային Բրազիլիայում գտնվող փոքրիկ գյուղը յուրահատուկ է: Այդ գյուղը դեռ տասը տարի առաջ աշխարհին դարձել է հայտնի: Եվ չնայած այն գտնվում է խուլ ու մեկուսի վայրում,այստեղ են եկել այցելելու հետազոտողներ, գրողներ, ժուռնալիստներ ու նույնիսկ տուրիստներ: Այս մեծ հետաքրքրության պատճառը այն 40 զույգ երկվորյակներն են, որոնց պատճառով 1 փոքրիկ գյուղն այսօր անվանում են «Երկվորյակների երկիր»: CNN-ի հետ հարցազրույցում գյուղի բնակիչները պատմել են, որ երկվորյակներ այստեղ հաճախ են ծնվում, որովհետև կանայք ուզում են երկվորյակներ ունենալ: Այս գյուղում նույնիսկ կովերն են երկվորյակ: Այս առեղծվածի բացատրությունները բավական շատ են: Շատերն ասում են, որ պատճառը առողջ ապրելակերպն ու սնունդն է: Ավելի տարածված կարծիք է այն, որ պատճառը գյուղի հրաշալի հատկություններով օժտված հանքային ջուրն է «Երվորյակների երկրում» ամենուրեք իրար նման տղաներ ու աղջիկներ են` Քլադիս ու Քլովիս, Ջոն և Ջավան, Լեոնարդո և Էդվարդո ու այսպես շարունակ: Գենետիկաբան Ուրսուլա Մեթթը տասը տարուց ավել ուսումնասիրում է Սան Պեդրոյի երկվորյակներին: «Այստեղ պատճառը գեներն են,-ասել է Մեթթը CNN-ին,- Եվ քանի որ այս գյուղ ուրիշ տեղերից մարդ չի գալիս ապրելու, ապա գեները պահպանվում են սերնդեսերունդ»: Մեթթն այժմ ուսումնասիրում է երկվորյակների արյան բաղադրությունն ու աշխատում է առանձնացնել այդ «երկվորյակածին» գենը: Այս մասին տեղեկացնում է copypest.am-ը:

neonews.am
:love
Հ.գ. աչքիս գնամ այս գյուղում ամուսնանալու :oy

Ինչուիկ
10.02.2011, 01:34
Մաշտոցի պողոտայում շրջվել է վերամբարձ կռունկը. մեկ զոհ, մեկ վիրավոր


Փետրվար 09, 2011 | 17:05
Երեւանի Մաշտոցի պողոտայի 15 շենքի բակում («Ագենստվոյի շենք») այսօր` փետրվարի 9-ին, ժամը 16:20-ի սահմաններում, վերամբարձ կռունկը շուռ է եկել, որի հետեւանքով մեկ մարդ մահացել է:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում են ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները, արտակարգ իրավիճակների նախարարության, փրկարար ծառայության աշխատակիցները, դիակ տեղափոխող մեքենան:

Տարածքը հսկվում է ճանապարհային ոստիկանության կողմից:

Մեկ մարդ էլ մարմնական վնասվածքներ է ստացել: Մահացածը կռունկավարն է` 65-ամյա Վոլոդյա Կարապետյանը: Վայր ընկած կռունկը վնասել է մի քանի ավտոմեքենա:

MLL Industries շինարարարական կազմակերպությանը պատկանող 8 տոննանոց կռունկն ընկնելուց հարվածել է Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի երեսային հատվածին: Այս պահին փրկարարներն իրականացնում են շենքի թուլացած հատվածների` քարերի, ապակիների հեռացման աշխատանքներ:

Ըստ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի` 2010 թ. մարտի 9-ին կատարվել է վերոնշյալ կռունկի փորձաքննություն, տրվել է թերությունների վերացման միջոցառումների ծրագիր: Կռունկը ունեցել է թերություն` կապված արգելակման համակարգի հետ, սակայն տվյալ թերությունը չէր վերացվել:

Դեպքի վայրում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել:

http://news.am/arm/news/47332.html

wem
17.02.2011, 09:34
http://www.youtube.com/watch?v=N2-a6YArsvM&feature=player_embedded
Վահրամ Պետրոսյան = 0

Նաիրուհի
18.02.2011, 14:25
Էս ի՞նչ է կատարվում, ժողովո՜ւրդ... :o:[
http://hetq.am/am/society/ejmiacin-school/

Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցը հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում
[ 2011/02/18 | 12:00 ] Հիմնական թողարկում, հասարակություն
Գրիշա Բալասանյան

Նախարարության թողտվության հետևանքով դպրոցի տնօրենը աշակերտներին հրահրում է ուսուցիչների դեմ

Երեկ առավոտից խաթարվել էր Էջմիածնի թիվ 2 հատուկ դպրոցի ողջ աշխատանքը: Աշակերտները դաս անելու փոխարեն, դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի եւ նրա համախոհ ուսուցիչների դրդմամբ, դուրս էին եկել դպրոցի բակ: Իրավիճակն այնքան է սրվել, որ դպրոց են ժամանել նաեւ ոստիկաններ, որպեսզի այնտեղից անվտանգ դուրս հանեն պատմության ուսուցչուհի Բահար Եղիազարյանին:

Ոստիկանություն զանգահարել է դպրոցի աշխատակիցներից մեկը այն բանից հետո, երբ դպրոցի դարպասների մոտ հսկողություն իրականացնող պահակը դուռը չի բացել, որպեսզի Բահար Եղիազարյանը դուրս գա դպրոցի տարածքից, իսկ այդ ընթացքում աշակերտները ցուցանակներով ու տարբեր վանկարկումներով փորձել են վիրավորել ուսուցչուհուն:

Իրավիճակը այս աստիճան չէր սրվի, եթե ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, որի ենթակայության տակ էլ գործում է ավագ դպրոցը, ժամանակին արձագանքեր ծնողներից մեկի գրավոր բողոքին, ինչը կապված է եղել տնօրեն Սուսաննա Նազարյանի վերաբերմունքի եւ ձեռնարկած գործողությունների հետ:

Բանն այն է, որ դեռեւս 2010թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին թիվ 2 ավագ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Հարությունյանը միջանցքում լսել է, թե ինչպես է Սուսաննա Նազարյանը ցածր դասարանում սովորող մի աշակերտուհու ասել, թե ձեռքի բջջային հեռախոսը «կմցնի իրա մամայի համապատասխան տեղը» արտահայտությունը: Դրանից հետո Ալբերտն ասել է, թե «վայ արա, էս ուր ենք ընկել»: Ալբերտի ասածը լսել է տնօրենի որդին` Տիգրանը, որը սովորում է նույն դպրոցի 11-րդ դասարանում: Տիգրանն ու նրա ընկերները անընդհատ կռիվ են փնտրել Ալբերտի հետ, եւ նրանց հարաբերություններն ավելի է սրվել այս տարվա հունվարի 31-ին:
Ճակատագրական վիճաբանությունը տեղի է ունեցել հենց այդ օրը:

Ուսուցչուհի Բահար Եղիազարյանը Ալբերտի տատն է: Նա «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ուսուցիչներից մեկն իրեն ասել է, որ Ալբերտը դպրոցի բակում կռիվ է անում: Տատը զարմացել է, որ թոռը կռվի է բռնվել դպրոցում, քանի որ, նրա ասելով, Ալբերտը ընտանիքում այլ դաստիարակություն է ստացել: Երբ Բահար Եղիազարյանը Ալբերտին հարցրել է, թե ինչ կռվի մեջ է հայտնվել, տղան լացել է եւ դուրս եկել դպրոցից, որպեսզի հագուստի վրայի փոշին մաքրի: Այդ ընթացքում տատը նկատել է, որ Ալբերտի հագուստի վրա ոտնահետքեր կան:

Ալբերտը մեզ պատմեց, որ տնօրենի որդու` Տիգրանի գլխավորությամբ իր վրա հարձակվել են մոտ 9 տղաներ եւ, գցելով գետնին, սկսել են հարվածել ու հայհոյել:
Ծեծին մասնակից դպրոցում սովորող 2 տղաներից Բ. Եղիազարյանը հարցրել է կատարվածի պատճառը: Տղաներից մեկն ասել է, թե իբր իր քրոջ ներկայությամբ Ալբերտը հայհոյել է:

Պարզվում է, որ «հայհոյանք լսած» աղջիկը սովորում է Ալբերտի դասարանում, եւ նա Բ. Եղիազարյանի հետ զրույցում ժխտել է, թե Ալբերտը հայհոյել է իր ներկայությամբ: Այդ օրը կրքերը հանդարտվել են, սակայն հաջորդ օրը` փետրվարի 1-ին, տնօրենը Բահար Եղիազարյանին ասել է, թե թոռը դարձյալ կռիվ է արել իր որդու հետ:

Բ. Եղիազարյանի ասելով` մինչեւ ինքը փորձել է առանձին զրուցել Տիգրանի եւ Ալբերտին հետ, ներս է մտել տնօրենը եւ բռունցքով փորձել է հարվածել Ալբերտին, սակայն Ալբերտը բռնել է Սուսաննա Նազարյանի ձեռքը, որպեսզի հարվածը չկպնի նրան: Նույնը կրկնվել է նաեւ երկրորդ անգամ, ինչից հետո Ալբերտի վրա է հարձակվել տնօրենի որդին` Տիգրանը եւ սկսել է հարվածել նրան:

Դրանից հետո Ս. Նազարյանը զանգահարել է ոստիկանություն, եւ դպրոց է ժամանել անչափահասների գծով տեսուչը: Քանի որ տղայի հարազատները գիտեին, որ իրենց տղան խուլիգանական արարք կատարելու ընդունակ չէ, իրենք են առաջարկել տեսուչին, որ Ալբերտին հենց ոստիկանական բաժանմունքում հարցաքննեն:

«Բազմիցս ասել եմ, որ պետք չէ հնչեղություն տալ այս ամենին, քանի որ քաղաքը փոքր է, եւ ավելի մեծ հնչեղություն կստանա: Ասացի, որ` եկենք հարթենք, անցնի գնա: Հերթական անգամ, փորձեցի զրուցել տնօրենի հետ, նա ասաց, թե` դու ով էս, որ մտնես իմ աշխատասենյակ եւ ասաց, որ դպրոցից վերցնենք Ալբերտի աշակերտական գործը, հակառակ դեպքում` ինքը կհեռացնի նրան»,-պատմում է Բ. Եղիազարյանը:

Ալբերտի մայրը վատառողջ է, եւ հարազատները չեն ցանկացել, որ նա իմանա եւ մտահոգվի ստեղծված իրավիճակով, սակայն դպրոցի տնօրենը մնացել է անդրդվելի: Ալբերտի մայրը` Անահիտ Հարությունյանն իմանալով կատարվածի մասին, գնացել է դպրոց, որպեսզի անձամբ խոսի Սուսաննա Նազարյանի հետ, սակայն, վերջինս կրկնել է նախկինում ասածը` կամ տղային տեղափեխեն այլ դպրոց, կամ նրան կհեռացնի դպրոցից:

Անահիտ Հարությունյանը դիմում է գրել եւ վերցրել է տղայի փաստաթղթերը, միեւնույն ժամանակ դիմում է գրել կրթության նախարարին` ներկայացնելով դպրոցում ստեղծված վիճակը: Դիմումը նախարարություն է տարել փետրվարի 3-4-ին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: ԿԳՆ-ից մեզ հայտնեցին, որ դիմումը մակագրվել է ավագ դպրոցների հարցերով զբաղվող Նարինե Մնացականյանին: Նրանից պարզաբանում ստանալ չհաջողվեց, քանի որ երեկ չէր ներկայացել աշխատանքի:

Այժմ Ալբերտը սովորում է Էջմիածնի թիվ 5 դպրոցում:

Սուսաննա Նազարյանը փետրվարի 2-ին հրավիրել է մանկավարժական խորհրդի նիստ, որպեսզի քննարկեն Ալբերտի պահվածքը: Նիստում չի շոշափվել տնօրենի որդու անունը, եւ ամբողջ մեղքը տնօերնը բարդել է Ալբերտի վրա: Երբ տնօրենը հայտարարել է, թե իբր Ալբերտը ձեռք է բարձրացրել իր վրա, Բահար Եղիազարյանը փորձել է ընդհատել տնօրենին, բայց Սուսաննա Նազարյանը վերջին նախազգուշացումով նկատողություն է հայտարարել Բ. Եղիազարյանին` մանկխորհրդի նիստը խոչընդոտելու պատճառաբանությամբ:

Դպրոցում տիրող քաոսը այլ կերպ ներկայացրեց Սուսաննա Նազարյանը:
Նա շատ հանգիստ տեսք ուներ, կարծես, թե ոչինչ չէր կատարվում: Իսկ այդ ժամանակ աշակերտները դպրոցի բակում պաստառները ձեռքերին մի խումբ ուսուցիչների ուղեկցությամբ, աղմուկ-աղաղակ էին բարձրացնում:

Երբ տնօրենից հետաքրքրվեցինք, թե ինչու է դասապրոցեսը խաթարվել, Սուսաննա Նազարյանն ասաց, թե ոչ մի դասապրոցես էլ չի խաթարվել, պարզապես «մեծ դասամիջոց է»: Տնօրենն ասաց, թե կարողանում է վերահսկել իրավիճակը, եւ երեխաներին ճիշտ ժամանակին բարձրացնել դասի: Մինչդեռ, երբ տնօրենի հետ զրույցից հետո իջանք բակ, դասաժամը վաղուց սկսվել էր, սակայն այդպես էլ երեխաները չէին շտապում բարձրանալ դասարաններ: Ուսուցիչներից մեկը, տեսնելով, որ երկար ենք մնում դպրոցի տարածքում, այդ մասին տեղեկացրեց տնօրենին, ինչից հետո Ս. Նազարյանը նույն հանգիստ տոնով իջավ բակ եւ աշակերտներին հորդորեց գնալ դասի:

Ներկայացնելով ստեղծված իրավիճակի պատճառը` տնօրենն ասաց, թե աշակերտների միջեւ վիճաբանությունը սկսվել է հունվարի 31-ին եւ, ըստ նրա, պատճառը եղել է Ալբերտը:

«Ինքնահաստատվելու պատրվակով սեռական բնույթի հայհոյանքներ է տվել բոլոր նրանց հասցեին, ովքեր կհանդգնեն իրեն որեւէ բան ասել: Միջանցքում նաեւ եղել են աղջիկներ, դպրոցի տղաները մոտեցել եւ նկատողություն են արել Ալբերտին, դրանից հետո Ալբերտը հարվածել է իրեն նկատողություն արած տղաներին եւ սկսել են քաշքշել նրանց»,-ասում է Ս. Նազարյանը:

Նրա ասելով` կռվի ժամանակ ուսուցիչները կանչել են նաեւ իրեն եւ վերջինս երեխաների, նրանց դասղեկի եւ Բահար Եղիազարյանի հետ առանձնացել եւ սկսել են վերլուծել, թե ինչ է կատարվել: Այդ ժամանակ իբր Ալբերտը խոստովանել է, որ նկատողություն արած տղաներին ինքն է խփել: Տնօրենն էլ ասել է, թե նա պիտի ներողություն խնդրի, սակայն Ալբերտը ներողություն չի խնդրել եւ տնօրենին հրել, գցել է նստարանների վրա, ինչպես նաեւ քաշել է նրա ձեռքը:

«Ինձ թվում է, եթե ձեր մորը ձեր աչքի առաջ խփեին, դուք, նաեւ եթե աղջիկ լիներ, պիտի պատիվ պահանջեիք: Իմ որդին ընդամենը պատիվ է պահանջել Ալբերտից»,-ասում է Ս. Նազարյանը` թաքցնելով այն հանգամանքը, որ «պատիվ պահանջելը» եղել է 9 հոգանոց խմբի հարձակում միայնակ աշակերտի վրա:

Թեմային օրերս անդրադարձել է նաեւ թերթերից մեկը, ինչը էլ ավելի է վրդովեցրել Սուսաննա Նազարյանին: Նա երեկ չէ առաջին օրը հավաքել է մանկավարժներին, կարդացել է տպագրված հոդվածը եւ հերթով ստիպել է բոլոր ուսուցիչներին, որպեսզի նրանք վատ խոսքեր ասեն ուսուցչուհի Բահար Եղիազարյանի հասցեին` ասելով, թե հոդվածը նրա ձեռքի գործն է եւ նա խաթարում ու վարկաբեկում է իրենց դպրոցի աշխատանքները:

«Տնօրենը հրահրել եւ ուղղորդել է, թե մանկավարժներից ովքեր ելույթ ունենան: Մի քանի օր առաջ էլ իր կաբինետում էլ ինձ ասաց, թե քեզ շանտաժ կանեմ, թե քո տղան ոստիկանությունում է աշխատում, աղջիկդ էլ հիվանդանոցում ու կաշառք են վերցնում»,-պատմում է Բահար Եղիազարյանը:

Սուսաննա Նազարյանը հերքեց, թե նա ամիսներ առաջ վիրավորել է աշակերտուհուն` ասելով, որ դա իրականությանը չի համապատասխանում: «Աշակերտները գիտեն, որ իրենց տնօրենը չի հայհոյում, իրեն կոռեկտ մանկավարժի պես է պահում»,-ասաց տնօրենը:

Իսկ այսօր լարված մթնոլորտը հասել է իր գագաթնակետին: Առավոտյան Բ. Եղիազարյանը մատյանը ձեռքին մտել է դասարան, մի քանի րոպե անց զանգահարել են նրա բջջային հեռախոսին եւ հրավիրել են ուսուցչանոց: Ուսուցչուհին պատմում է, որ երբ ներս է մտել, նույն ուսուցիչները սկսել են քննադատել նրան:

«Տնօրենը գոռալով ներս մտավ եւ սկսել ուսուցիչներին հերթով հարցնել` դու հանդուրժում ես, դու տանում էս այս ամենը… Հետո էլ այնտեղ ինչ-որ բան էին գրում, թե կոլեկտիվի պատվի հետ եմ խաղացել, իմ դեմ ելույթներ եղան: Նույնիսկ այն ուսուցիչները, ովքեր փետրվարի 2-ի մանկխորհրդի նիստի ժամանակ ինձ ասում էին, թե ինչ լավ արեցիր, որ հակառակվեցիր տնօրենին, երեկ կանգնել էին ու գովում էին տնօրենին ու ինձ քննադատում էին: Մարդն ինձ համար մնաց անհասկանալի, թե ինչ է մարդը: Բա ուր մնաց բարոյականությունն ու խիղճը»,- ասում է Բ. Եղիազարյանը:

Ս. Նազարյանն ասաց, թե Բ. Եղիազարյանն է լքել դասապրոցեսը եւ նրան ոչ ոք դուրս չի արել: «Ի դեպ` ասեմ, որ Բահար Եղիազարյանն ազգությամբ թուրք է եւ աշակերտների մոտ ինքն է զայրույթ առաջացրել: Երբ աշակերտները քարտեզ են բերել, որպեսզի այն տան դասղեկին, նա ասել է, թե` պատռեք քարտեզը: Աշակերտներն ասել են, թե` ինչու պիտի Հայաստանի քարտեզը պատռենք, ասել է, թե` հին է»,- ասում է Ս. Նազարյանը:

Բահար Եղիազարյանը հուզվել եւ իրեն վատ է զգացել, երբ տնօրենն իրեն անվանել է թուրք եւ մեղադրել հայատյացության մեջ: «Բոլորը գիտեն, թե ես ինչ ցավ եմ տանում, որ մարդիկ գնում են Հայաստանից: Բոլորը կասեն, թե ինչ հայրենասիրություն եմ քարոզել երեխաներին: Ես միշտ ասել եմ, որ չմոռանան Ցեղասպանությունը, հայրենասեր լինեն եւ մեծ հույսով լցվեն դեպի ապագան: Տեսեք, թե տնօրենն ուր է հասել: Երեխայի մանկությունը փշրեցին, իմ 35 տարվա մանկավարժական ուղուս հետ տեսեք թե ինչպես վարվեցին իրենք»,-հուզված ասում էր Բ. Եղիազարյանը:

Նշենք, որ ուսուցչուհին արդեն 35 տարի է` հայոց պատմություն է դասավանդում, եւ Էջմիածնում ունի պատմության մասնագետի լավ համբավ: Նրա հայրը Իրանում ապրող թաթ ազգից է եղել, իսկ մայրը` հայուհի է: Բ. Եղիազարյանն իրեն թուրք չի համարում եւ վիրավորվել է տնօրենի ասածից:

Երբ Սուսաննա Նազարյանից հետաքրքրվեցինք, թե առավոտյան ինչու են ոստիկանները ժամանել դպրոց, տնօրենը մի քանի վայրկյան լռելուց հետո ասաց. «Ոստիկանները, լրագրողները, որ գալիս են, մենք չենք իմանում, ու մեկ էլ հայտնվում են պատահական մարդիկ»: Նշենք, որ դպրոցի տարածք պատահական մարդիկ չեն կարող հայտնվել, ինչպես որ տնօրենն է ասում: Բացի կողպեքով փակվող դարպասից, տարածքը հսկվում է նաեւ տեսախցիկներով:

«Դուրս էի ուզում գալ, բայց դարպասը փակել էին, երեխաներին դուրս էին հանել բակ: Աշակերտները պատուհանից դուրս ու ներս էին անում: Երեխաները բաներ էին գրում բերում փակցնում, կեսն էլ չգիտեին, թե ինչ է կատարվում: Դռնապահը դուռը չէր բացում, ասում էր` մինչեւ տնօրենը չասի, չեմ բացի, ոստիկանները եկան, իրենց պահանջից հետո նոր միայն դռները բացել են»-պատմում է Բ. Եղիազարյանը:

Դպրոցի տարածքում հավաքվել էր նաեւ մի քանի ծնող, ովքեր տեղեկանալով տնօրենի կազմակերպած «շոուի» մասին, շտապել էին դպրոց: Ծնողները խոսեցին մեզ հետ, սակայն խնդրեցին իրենց անունները չհրապարակել, քանի որ տնօրենը նույն ձեւով իրենց երեխաների հետ հաշվեհարդար կտեսնի:

Ծնողներից մեկը Ալբերտի դասընկերոջ մայրն էր: Նա ասաց, թե Ալբերտը միշտ էլ աչքի է ընկել լավ վարքով, եւ ոչ ոք չի հավատում, որ նա կարող էր իրեն վատ պահել դպրոցում: «Տնօրենի մասին ամբողջ Էջմիածինը գիտի: Նա դպրոցը դարձրել է իր սեփականությունը եւ իր երեխաների հետ ինչ ուզում անում է»,-ասաց ծնողներից մեկը:

Նշենք, որ ոստիկանության Էջմիածնի բաժանմունքի քննչական բաժնում կատարվածի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: Երեկ առավոտյան բացատրություն են տվել Ալբերտն ու Բահար Եղիազարյանը:

My World My Space
18.02.2011, 14:59
Էս ի՞նչ է կատարվում, ժողովո՜ւրդ... :o:[
http://hetq.am/am/society/ejmiacin-school/

կուդա կատիտսյա միռ....

Առնվազն լացելույա, որ դպրոցի տնօրենն ա ասենց բաների մասնակցում, սրանից հետո ի՜նչ մատաղ սերունդ, ի՜նչ հայրենասիրական դաստիարակություն....ինչ կրթություն, ինչ ապագա.....

Թքեմ նամուսներին, տնօրենից սկսած մինչև նախարար:

Lianik
18.02.2011, 15:03
Էս ի՞նչ է կատարվում, ժողովո՜ւրդ... :o:[
http://hetq.am/am/society/ejmiacin-school/

իրոք ամո՜՜թ :[

հոդվածի ներքևում էլ մեկնաբանություն կա, թե «տնօրենի ամուսինը Էջմիածնի քնչական բաժնում է աշխատում... » Խոսքերն ավելորդ են ...

ministr
18.02.2011, 15:48
կուդա կատիտսյա միռ....

Առնվազն լացելույա, որ դպրոցի տնօրենն ա ասենց բաների մասնակցում, սրանից հետո ի՜նչ մատաղ սերունդ, ի՜նչ հայրենասիրական դաստիարակություն....ինչ կրթություն, ինչ ապագա.....

Թքեմ նամուսներին, տնօրենից սկսած մինչև նախարար:

Դեռ լավա, որ ուսմասվարն ու տնօրենը լեսբուհիներ չեն...:)

Ձայնալար
18.02.2011, 16:07
Պեդոֆիլական թեքումով, չէ՞ Դավ :)))

Ձայնալար
18.02.2011, 16:08
կուդա կատիտսյա միռ....

Առնվազն լացելույա, որ դպրոցի տնօրենն ա ասենց բաների մասնակցում, սրանից հետո ի՜նչ մատաղ սերունդ, ի՜նչ հայրենասիրական դաստիարակություն....ինչ կրթություն, ինչ ապագա.....

Թքեմ նամուսներին, տնօրենից սկսած մինչև նախարար:

Նախարարի վրա խի՞ ստոպ տվիր որ :))

Հայուհի
18.02.2011, 17:16
Ընկերուհուս նախկին տնօրենն է, միշտ էլ տենց պահվածքով է աչքի ընկել էդ կինը... իսկ ընկերուհուս դասարանը ավարտական էր, վախենում էին ինչ-որ քայլ ձեռնարկել...
Դոիգրալաս իդիոտկա... առանց աշխատանքի մնաց:

Tig
18.02.2011, 17:50
...
Դոիգրալաս իդիոտկա... առանց աշխատանքի մնաց:

Որտեղի՞ց գիտես:

ministr
18.02.2011, 18:20
Պեդոֆիլական թեքումով, չէ՞ Դավ :)))

Բագ ջան, իրականում էդքան էլ իրականությունից հեռու բան չէի ասում :) Պեդոֆիլական չէ, բայց.. :)

Gayl
18.02.2011, 18:50
http://www.youtube.com/watch?v=Myz2n_hK1Zc&feature=player_embedded
հանրահավաքը դեռ նոր է սկսվել

Ջաաաաաաան, առաջին անգամ փոշմանում եմ, որ չեմ գնացել, այլևս չի կրկնվի:

murmushka
18.02.2011, 18:53
http://www.erebuni-yerevan.am/camera/index2.html
երթս նայեեեեեեեեեեեեեեեեեեեեեք

Հայուհի
18.02.2011, 19:24
Որտեղի՞ց գիտես:

Իսկ հնարավորա՞, որ տենց համատարած խայտառակությունից հետո մնա տնօրեն:sad

My World My Space
18.02.2011, 23:47
Նախարարի վրա խի՞ ստոպ տվիր որ :))

Ստոպ չեմ տվել Ձայ ջան, ուղղակի պատասխանատվության վերջին օղակն ինքն ա, եթե շարունակությունն ես ուզում, ապա հաստատ իմացի որ նախագահն էլ հետը..... :)

Tig
19.02.2011, 11:50
Իսկ հնարավորա՞, որ տենց համատարած խայտառակությունից հետո մնա տնօրեն:sad

Հայաստանում ամեն ինչ էլ հնարավորա...

Freeman
19.02.2011, 11:54
Իսկ հնարավորա՞, որ տենց համատարած խայտառակությունից հետո մնա տնօրեն:sad

Հայուհի ջան,հիմնականում պատահական մարդիկ տնօրեն չեն դառնում,նենց որ...

V!k
19.02.2011, 12:39
Սառա Քոնորն էլ խաբեց, չեկավ Հայաստան:D
:think աչքիս էլի հայավարի որոշել են գցեն Սառային, փողը քիչ տան, բայց դե ինքն էլ հո միամիտ չի, ջոգել ա;) :lol

Աշխարհահռչակ փոփ-երգչուհի երգչուհի Սառա Քոնորի մասնակցությամբ փետրվարի 19-ին Երեւանում կայանալիք համերգը հետաձգվել է, իսկ համերգի կազմակերպիչները ողջ օրվա ընթացում անհասանելի են:
Համերգը հետաձգվելու լուրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Կ. Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրի փոխտնօրենը (հենց այնտեղ պետք է կայանար համաշխարհային մեծության աստղի մասնակցությամբ համերգը)։

Նրա խոսքով, Քոնորի համերգը տեղի կունենա մարտի 8-ին։ «Ավելին ասել չեմ կարող, ճիշտ կլիներ, եթե համերգի հետաձգման պատճառների մասին տեղեկանայիք կազմակերպիչներից»,-նշեց մարզահամերգայինի փոխտնօրենը։
Մեզ, սակայն, չհաջողվեց կապ հաստատել համերգը կազմակերպող «Վի Էյջ մյուզիք փրոդաքշնի» տնօրեն Վահե Հարությունյանի հետ։ Ընկերությունում պատճառաբանեցին, որ նա նկարահանումների է, եւ այդ պատճառով էլ անջատել է հեռախոսը։ Խնդրանքին՝ որեւէ կերպ մեկնաբանել համերգի հետաձգումը, «Վի Էյջ մյուզիքում» նշեցին, որ բացի տնօրենից, ոչ ոք նման իրավասություն չունի։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Սառա Քոնորի համերգը հետաձգվել է տեխնիկական պատճառներով։ Երգչուհուն չի գոհացրել Հայաստանում առկա տեխնիկան եւ նա պահանջել է իրեն ապահովել առավել բարձորակ տեխնիկական սարքավորումներով։

Նյուզ.ամ (http://news.am/arm/news/48477.html)

Հայուհի
19.02.2011, 13:01
Հայուհի ջան,հիմնականում պատահական մարդիկ տնօրեն չեն դառնում,նենց որ...

Գիտեմ, բայց ինքը մեկա էդ պաշտոնում չի մնա:))

Freeman
19.02.2011, 15:50
Գիտեմ, բայց ինքը մեկա էդ պաշտոնում չի մնա:))
Դե էս դեպքում համաձայն եմ,եթե բավականաչափ աղմուկ բարձրանա,ինչն արդեն կատարվում է

murmushka
21.02.2011, 14:51
Սամվել Ալեքսանյանը շաքարավազի գինը կդարձնի 850 դրամ
Այս օրերին թխվածքի և քաղցրավենիքների արտադրամասերի տերերը մեծ քանակությամբ շաքարավազ են պահեստավորում, ինչի արդյունքում խանութներում շաքարավազի սղություն է առաջացել։

Իսկ պատճառն այն է, որ, սուտ թե ճիշտ, լուրեր են տարծվել, թե շաքարավազի 1 կգ օրեր անց դառնալու է 850 դրամ։

Այս խոսակցությունները մեզ հետ զրույցում հաստատեցին նաև սուպերմարկետի աշխատակիցները։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պարզաբանումն այս խնդրի շուրջ կներկայացնենք ավելի ուշ։

Հիշեցենք, որ շաքարավազի ներկրմամբ Հայաստանում զբաղվում է հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։
ժողովուրդ սա լուրջ է՞ թե ուղղակի պանիկա են ստեղծում էլի

Հայկօ
21.02.2011, 14:53
ժողովուրդ սա լուրջ է՞ թե ուղղակի պանիկա են ստեղծում էլի

Վաղ թե ուշ լուրջ ա դառնալու, էլի, Արմինե ջան...

Sophie
21.02.2011, 15:08
ժողովուրդ սա լուրջ է՞ թե ուղղակի պանիկա են ստեղծում էլի
Թանկանալու ենթակա ամեն ինչ էլ թանկանալու է ոնց երևում է, ստեղից հետևում է որ փողն է էժանանալու կամ էլ մարդիկ պարզապես իվիճակի չեն լինելու ապրել մինիմալ պայմաններով եթե աշխատավարձերը չբարձրանա

Jarre
21.02.2011, 15:13
ժողովուրդ սա լուրջ է՞ թե ուղղակի պանիկա են ստեղծում էլի

Չգիտեմ ճիշտ է թե ոչ, բայց էտ հոդվածում իրա պաշտոններն ու տիտղոսները սխալ են գրված՝ պակաս են։ Վերջում պիտի սենց լիներ՝


....հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր, ԲՏ և G7 Սամվել Ալեքսանյանը։

VisTolog
21.02.2011, 15:18
Կարծում եմ ընդամենը սուտ լուրեր են, որ մարդիկ էլ իրենց տներում սկսեն «պահեստավորել» շաքարավազ:))

Kuk
21.02.2011, 15:30
Թանկանալու ենթակա ամեն ինչ էլ թանկանալու է ոնց երևում է, ստեղից հետևում է որ փողն է էժանանալու կամ էլ մարդիկ պարզապես իվիճակի չեն լինելու ապրել մինիմալ պայմաններով եթե աշխատավարձերը չբարձրանա

Թանկանալու ենթական ո՞րն ա:'

V!k
21.02.2011, 15:34
:(

Այսօր՝ փետրվարի 21-ի վաղ առավոտյան մահացել է քանդակագործ Դավիթ Բեջանյանը, ով «Եվրատեսիլ-2011» մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմիի հայրն է:

Նրա անունը հայ հասարակությանն առավել հայտնի դարձավ, երբ Օպերայի շենքին հարակից Կարապի լճի հարեւանությամբ տեղադրվեց նրա ստեղծած Առնո Բաբաջանյանի արձանը, ինչը լուրջ դժգոհություն առաջ բերեց հանրության շրջանում:

Նշենք, որ Էմմին Միհրանի հետ «Եվրատեսիլում» հանդես է գալու առաջին կիսաեզրափակիչում՝ մայիսի 10-ին։ Առաջին կիսաեզրափակիչի ժամանակ ելույթ են ունենալու նաեւ Ալբանիան, Ադրբեջանը, Ֆինլանդիան, Խորվաթիան, Վրաստանը, Հունաստանը, Հունգարիան, Նորվեգիան, Իսլանդիան, Լեհաստանը, Լիտվան, Ռուսաստանը, Մալթան, Սերբիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Սան-Մարինոն, Թուրքիան:

Էմմիի ելույթի համարը կորոշվի մարտի 10-ին՝ պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: Նշենք, որ «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային 56-րդ մրցույթը տեղի է ունենալու Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մայիսի 10-14-ը: Մրցույթին մասնակցելու է 43 պետություն:
Նյուզ.ամ (http://news.am/arm/news/48698.html)
տխուր լուր ա, բայց չեմ կարա չասեմ. "ես Էմմիի վրա Եվրատեսիլը չի գալիս էլի, հո զոռով չի…":(

VisTolog
21.02.2011, 15:39
:(

Նյուզ.ամ (http://news.am/arm/news/48698.html)
տխուր լուր ա, բայց չեմ կարա չասեմ. "ես Էմմիի վրա Եվրատեսիլը չի գալիս էլի, հո զոռով չի…":(

Ավելի շատ ոնց որ Եվրատեսիլի մասին նյութ լիներ, քան իրա հոր: 2-3 տող հոր մասին գրելուց հետո անցան Եվրատեսիլի անցկացման կարգին::blin

V!k
21.02.2011, 15:40
:(

Այսօր՝ փետրվարի 21-ի վաղ առավոտյան մահացել է քանդակագործ Դավիթ Բեջանյանը, ով «Եվրատեսիլ-2011» մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմիի հայրն է:

Նրա անունը հայ հասարակությանն առավել հայտնի դարձավ, երբ Օպերայի շենքին հարակից Կարապի լճի հարեւանությամբ տեղադրվեց նրա ստեղծած Առնո Բաբաջանյանի արձանը, ինչը լուրջ դժգոհություն առաջ բերեց հանրության շրջանում:

Նշենք, որ Էմմին Միհրանի հետ «Եվրատեսիլում» հանդես է գալու առաջին կիսաեզրափակիչում՝ մայիսի 10-ին։ Առաջին կիսաեզրափակիչի ժամանակ ելույթ են ունենալու նաեւ Ալբանիան, Ադրբեջանը, Ֆինլանդիան, Խորվաթիան, Վրաստանը, Հունաստանը, Հունգարիան, Նորվեգիան, Իսլանդիան, Լեհաստանը, Լիտվան, Ռուսաստանը, Մալթան, Սերբիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Սան-Մարինոն, Թուրքիան:

Էմմիի ելույթի համարը կորոշվի մարտի 10-ին՝ պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: Նշենք, որ «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային 56-րդ մրցույթը տեղի է ունենալու Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մայիսի 10-14-ը: Մրցույթին մասնակցելու է 43 պետություն:
Նյուզ.ամ (http://news.am/arm/news/48698.html)
տխուր լուր ա, բայց չեմ կարա չասեմ. "ես Էմմիի վրա Եվրատեսիլը չի գալիս էլի, հո զոռով չի…":(

ես Նյուզ.ամ-ն էլ աչիքցս ընկավ հա բայց,:angry հայտնի քանդակագործ ա մահացել, իրանք դրել են Էմիին Եվրատեսիլին մասնակցելուց են խոսում, Էմմիով չէր էլի հայտնի Դավիթ Բեջանյանը, Էմմին ու՞ր էր, որ իրան արդեն ճանաչում էին, ոնց որ էլ գրելու բան չունենան հա…:angry

Sophie
21.02.2011, 15:42
Թանկանալու ենթական ո՞րն ա:'
Ամեն ինչը ինչը, որ վաճառվում է և հնարավոր է վաճառել:

ministr
21.02.2011, 15:50
Ամեն ինչը ինչը, որ վաճառվում է և հնարավոր է վաճառել:

Առաջին անհրաժեշտության ապրանքները միշտ էլ վաճառվում են: Բայց դա չի նշանակում , որ գինը պետք ա կրկնապատկել

Katka
21.02.2011, 15:51
Ապրիլին գների էլի բարձրացում է սպասվում::(

Sophie
21.02.2011, 15:51
Առաջին անհրաժեշտության ապրանքները միշտ էլ վաճառվում են: Բայց դա չի նշանակում , որ գինը պետք ա կրկնապատկել
Հենց առաջին անհրաժեշտության իրերն է պետք կրկնապատկել, որովհետև հենց առանց դրանց մարդիկ չեն կարող յոլա գնալ պետքա ստիպված առնեն:

Sophie
21.02.2011, 15:52
Ապրիլին գների էլի բարձրացում է սպասվում::(

Աչքներս լույս :(

ministr
21.02.2011, 15:54
Ապրիլին գների էլի բարձրացում է սպասվում::(

Սպասվումը որնա ինչի հիմա չի բարձրանում?

Sophie
21.02.2011, 16:00
Ժողովուրդ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ժողովրդի առողջական վիճակը կտրուկ վատանալու է այս թանկացումների հետ կապված: Դուք պատկերացնեք միջին կարողության տեր ընտանիքն ինչպես է ամեն օր միրգ գնելու իր և երեխաների համար: Իսկ դուք պատկերացնում էք թե ինչ խնդիրներ են առաջանում մարդու օրգանիզմում, երբ ինքը զրկվում է թարմ միրգ ու բաջարեղենից: Իմ ծանոթ կերակրող մայրերից մեկը դադարել է միրգ ուտել ՝օրական մեկ խնձոր միայն 6 ամսեկան երեխային է տալիս, ասելով որ դե ինքը գոնե արդեն ընդունում է ես արդեն կարող եմ չուտել: Մի խոսքով այս թանակացումները շատ ավելի լուրջ ու հեռու են գնում: Մարդիկ ինչքան կարող են կրճատել իրենց սննդակարգը մենակ մակարոն ուտելով ոնց կարող ես առողջ մնալ: Մի խոսքով ահավորա:

VisTolog
21.02.2011, 22:06
Շաքարի միջազգային գները վերջին 30տարում բարձրացել են առավելագույն մակարդակի

Մասնագետների կարծիքով դա բացատրվում է այս տարի Բրազիլիայում շաքարեղեգի ցածր բերքով,ինչը կհանգեցնի միջազգային շուկայում շաքարի պակասորդի :

Երեքշաբթի օրը Նյու-Յորքի ապրանքային բորսայում շաքարի գինը մարտ ամսվա համեմատությամբ աճեց 4ցենտով,մինչև 30,64ցենտ ռեկորդային մակարդակի մեկ ֆունտի դիմաց:Գյուղատնտեսական արտադրանքը այդքան թանկ չէր եղել 1980թ.-ից:
Գնի կտրուկ աճը անհանգստացնում է ոչ միայն արտադրողներին ու բրոկերներին ,այլև քաղաքական գործիչներին:
Քանի որ արևմուտքում շաքարը մատչելի է և նրա գնի վրա քիչ ուշադրություն են դարձնում ,շաքարը երրորդ աշխարհի երկրների միլիոնավոր մարդկանց համար էժան կալորիայի աղբյուր է:Գնի արագ աճը կհանգեցնի Ասիայում,Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում սննդամթերքների աճի:

http://ankakh.com/hy/2010/11/67292/
http://www.export.by/?act=news&mode=view&id=29011


Եթե բարձրանան գները, էս տարի հաստատ էլ չեն իջնի::think

murmushka
22.02.2011, 16:25
Էս ի՞նչ է կատարվում, ժողովո՜ւրդ... :o:[
http://hetq.am/am/society/ejmiacin-school/


Դպրոցի տնօրենը «խիստ նկատողություն» է ստացել ԿԳ նախարարից՝ դպրոցում անառողջ մթնոլորտի համար


Փետրվար 22, 2011 | 15:53

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի նկատմամբ կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» կիրառելու վերաբերյալ:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրամանի համար հիմք են ծառայել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանի զեկուցագիրը, տնօրեն Ս. Նազարյանի բացատրագիրը:

Դպրոցում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտին վերջին շրջանում անդրադարձել են նաեւ զանգվածային լրատվական միջոցները:
ոչ մի արտառոց բան

Tig
22.02.2011, 16:30
ոչ մի արտառոց բան

Էն ո՞վ էր ասում, որ աշխատանքից կհեռացնեն…
Աշխատանքից միայն մի դեպքում կհեռացնեին, եթե ուսուցչական կազմի գոնե կեսից ու ծնողներից մի 20 տոկոսից բողոք լիներ… Չնայած էդ էլա կասկածելի…

Jarre
22.02.2011, 16:32
ոչ մի արտառոց բան

Բայց ձեր կարծիքով նման «մանկավարժին» այս պատիժը շաաաաաաաաատ մեղմ չէ՞։ Ես ակնկալում էի, որ մինիմում պիտի աշխատանքից հեռացվեր։

murmushka
22.02.2011, 16:37
Բայց ձեր կարծիքով նման «մանկավարժին» այս պատիժը շաաաաաաաաատ մեղմ չէ՞։ Ես ակնկալում էի, որ մինիմում պիտի աշխատանքից հեռացվեր։

մանկամտություն կլիներ սպասել ավելին, նամանավանդ երբ հայտնի դարձավ որ տվյալ տնօրենի ամուսինը ոստիկանական համակարգում է աշխատում: Այնպես որ սա հերթական թոզն էր որ փչեցին մեր երեսին, ու նմանները դաստիարակում են մեր երեխաներին

murmushka
22.02.2011, 16:40
Գերմանիայի պաշտպանության նախարարը խնդրել է իրեն զրկկել դոկտորական աստիճանից
12:13 • 22.02.11




Գերմանիայի պաշտպանության նախարար Կառլ Թեոդոր ցու Գուտենբերգը պահանջել է զրկել իրեն դոկտորական աստիճանից դիսերտացիան գրելու ընթացքում թույլ տված սխալի պատճառով, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը։

Երկուշաբթի երեկոյան հայտնի է դարձել, որ ցու Գուտենբերգը նամակ է ուղարկել Բայրոյթի համալսարան (Բավարիա), որտեղ նա պաշտպանել է իր աշխատանքը՝ խնդրելով չեղյալ համարել իր գիտական աստիճանը։

Գիտական հաստատության ներկայացուցիչ Ֆրանկ Շմալցլեի խոսքերով՝ իր նամակում նախարարը խոստովանել է, որ դիսերտացիայի ուշադիր ուսումնասիրության ընթացքում ինքը հայտնաբերել է «լուրջ սխալներ՝ անհարիր գիտական աշխատանքին»։ Ընդ որում ցու Գուտենբերգը պնդում է, որ սխալները դիտավորյալ գրագողություն չի եղել։

Ուրբաթ նախարարը հայտարարել էր, որ հրաժարվում է գիտությունների դոկտորի աստիճանից, քանի դեռ համալսարանը չի ճշտել իր դիսերտացիոն աշխատանքը։ Ավելի վաղ ցու Գուտենբերգին մեղադրել էին, որ դիսերտացիան գրելիս նա արտագրել է մոտ 30 էջ՝ առանց համապատասխան հղումների:

Kuk
22.02.2011, 17:19
Սպասվումը որնա ինչի հիմա չի բարձրանում?

Եթե մարտի մեկին Լևոն պապին ասի՝ բարի երթ, գնացեք տուն, հաջորդ հանրահավաքի օրվա մասին լրացուցիչ կտեղեկացնենք կամ կկարդաք մամուլում, էդ դեպքում, ինձ թվում ա, ոչ մի ապրիլ, հենց առաջին մի շաբաթվա մեջ լիքը բան կթանկանա: Իսկ եթե նստացույց սկսվի, կամ զանգվածային միջոցառումների ալիք բարձրանա, կամ նման քայլերի մասին հստակ բան ասվի, հնարավոր ա միքիչ զսպվի գնաճը, մինչև տենան ինչ ա լինում:

ars83
22.02.2011, 17:40
...Գիտական հաստատության ներկայացուցիչ Ֆրանկ Շմալցլեի խոսքերով՝ իր նամակում նախարարը խոստովանել է, որ դիսերտացիայի ուշադիր ուսումնասիրության ընթացքում ինքը հայտնաբերել է «լուրջ սխալներ՝ անհարիր գիտական աշխատանքին»։ Ընդ որում ցու Գուտենբերգը պնդում է, որ սխալները դիտավորյալ գրագողություն չի եղել։


Այս մարդուն արդեն ծաղրաբար անվանում են Գուգլբերգ (Գուտենբերգի փոխարեն)՝ այնքան է դիմել «Գուգո պապիկի» օգնությանը: Վերջերս մի հոդված էի կարդում շվեյցարական 10 կանտոնների՝ աշակերտական աշխատանքների տվյալների հենքի ստեղծման համատեղ որոշման վրա, որը նպատակ ունի կանխել գրագողությունը քոլեջներում (նման հենք արդեն ունեն ուսանողական աշխատանքների համար): Այնտեղ էլ հղվում էին այս պարոոնի գրագողության արկածի վրա:
Լավ միտք է՝ այսպիսի հենք ունենալը, որտեղ աշխատանքները կպահվեն թվային տեսքով, և նոր աշխատանքներն ավտոմատացված կերպով համեմատելը հենքում առկա աշխատանքների հետ:

Tig
22.02.2011, 18:08
«Ժառանգությունն» առաջարկում է դպրոցներն ազատել հայհոյող տնօրեններից
18:04 • 22.02.11

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել կրթության և գիտության նախարարին` վերջերս լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված տնօրենների անվայել վարքի վերաբերյալ:

Բախշյանը տեղեկացրել է, որ Հրազդան քաղաքի թիվ 11 դպրոցի տնօրենի ու փոխտնօրենի բառապաշարում գերակշռում են հայհոյանքները: «Կարծում եմ` պատահական չէ այս երևույթը, որովհետև, ինչպես տարբեր լրատվամիջոցներ տեղեկացրել են, նույն բառապաշարով նրանց հետ խոսում է նաև Կոտայքի մարզպետը»,- նշում է պատգամավորը:

Նա անդրադարձել է նաև Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի հայհոյախառն բառապաշարին:

«Քանի որ որևէ օրենքում հայհոյելը բառացիորեն հակամանկավարժական երևույթ չի որակվել, և Դուք երևի թե այդ հիմքով նրանց աշխատանքից ազատել չեք կարող, ապա, ելնելով այս իրականությունից, միգուցե առաջարկենք «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ կետում հարկադրաբար ավելացնել «Ուսումնական հաստատության տնօրեն չի կարող առաջադրվել և ընտրվել հայհոյող անձը, եթե նույնիսկ հավաստագիր ունի և իշխանական կոալիցիոն կուսակցության անդամ է»:

Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` պատասխանել.

1. Ի՞նչ միջոցներ է ձեռնարկում նախարարությունը վերոնշյալ դպրոցների տնօրենների վարքը գնահատելու և նրանց պատժելու կապակցությամբ:

2. Կրթության նախարարության ո՞ր մասնագետներն են կցված վերոնշյալ մարզերին:

3. Կցանկանայի իմանալ Ձեր տեսակետը օրենքում փոփոխություն անելու վերոնշյալ իմ առաջարկի մասին»,- գրում է պատգամավորը:

Հիշեցնենք, որ ԿԳՆ-ն այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, որ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի նկատմամբ կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» կիրառելու վերաբերյալ:

Tert.am

Lianik
22.02.2011, 18:24
Էն ո՞վ էր ասում, որ աշխատանքից կհեռացնեն…
Աշխատանքից միայն մի դեպքում կհեռացնեին, եթե ուսուցչական կազմի գոնե կեսից ու ծնողներից մի 20 տոկոսից բողոք լիներ… Չնայած էդ էլա կասկածելի…

ասա է...

տեսնես «խիստ նկատողություն»-ը ի՞նչ ե փոխելու:think

Lianik
23.02.2011, 16:21
Ապագայի տեսլականը` ըստ «Աշտարակ կաթի»
21/01/2011 | ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այսօր հունվարի 21-ն է, այս կաթը նույնպես ձեռք է բերվել այսօր` հունվարի 21-ին, սակայն արտադրվել է… վաղը: Լուսանկարը մեզ է ուղարկել մեր մշտական ընթերցողներից մեկը, որը հենց ինքն էլ առաջարկեց վերնագրել այս նկարը. Ապագայի տեսլականը` ըստ «Աշտարակ կաթի»: Ըստ այդմ, եթե սա է կաթնամթերքի շուկայի ապագայի տեսլականը, ընդունենք, որ այն շատ մշուշոտ է: Մենք չէինք բացառի, որ այս երեւույթը զուտ մարդկային գործոնի պատճառով տեղի ունեցած եզակի վրիպակ է, թյուրիմացություն, եթե նման դեպքերը հաճախակի չկրկնվեին: Եվ սպառողներն արդարացիորեն հարց են ուղղում` եթե սույն կաթնամթերքը, որն օգտագործում են մեր երեխաները, արտադրվել է վաղը, ապա միթե ավելի տրամաբանական չէ, որ այն կարող էր արտադրված լինել, ասենք, մեկ ամիս առաջ:
http://www.hraparak.am/2011/01/21/apagai-teslakane-est-ashtarak-kati/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=apagai-teslakane-est-ashtarak-kati

Tig
23.02.2011, 18:38
Զարուհի Փոստանջյանի եղբայրը ձերբակալվել է
18:26 • 23.02.11

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը՝ Տիգրան Փոստանջյանը, ձերբակալվել է։ Այս մասին տեղեկանում ենք «Հույս» ՀԿ նախագահ, ակտիվիստ Լալա Ասլիկյանի տարածած հաղորդագրությունից։

Ասլիկյանը նշում է, որ Տիգրան Փոստանջյանը 2011թ. փետրվարի 18-ին դատախազության պաշտոնական կայքից է տեղեկացել, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

«Չորս օր վարույթն իրականացնող մարմինը, չձեռնարկելով որևէ միջոց լսելու Տիգրան Փոստանջյանին, այդ ընթացքում, ըստ մեր ունեցած տվյալների, կեղծ ցուցմունքներ է կորզել տարբեր անձանցից, և այսօր` փետրվարի 23-ին, ԱԱԾ քննչական ծառայությունն առանց հիմքերի նրան ձերբակալել է:

Մեզ համար, և վստահ ենք` ողջ քաղաքացիական հասարակության համար այդպես էլ անհայտ մնաց էությամբ զավեշտալի այն հարցը, թե այս «գործը» ինչ հույժ կարևորություն ուներ, որ դրանով զբաղվում է հանրապետության անվտանգությունն ապահովելու կոչված կառույցը` պետության Ազգային անվտանգության ծառայությունը:

Այժմ Տիգրան Փոստանջյանը գտնվում է ԱԱԾ-ի ժամանակավոր պահման մեկուսարանում և ինչպես հայտնեցին մեկուսարանից, քննիչն արգելանք է դրել տեսակցությունների վրա»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 1-ին մասով։ Մասնավորապես, Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը մեղադրվում է նրանում, որ 2010թ. սեպտեմբերին պահանջել և ապօրինի ստացել է 100 հազար դրամ վարձատրություն:

Դեպքի առիթով Զարուհի և Տիգրան Փոստանջյանները հայտարարել են, որ քրեական գործի հարուցումը կապված է Զարուհի Փոստանջյանի քաղաքական և քաղաքացիական գործունեության հետ։

Tert.am

My World My Space
23.02.2011, 18:58
Հետաքրքիրն էն ա, որ բոլոր լրատվամիջոցներում նշվում է Քր. Օր. ինչ-որ 3111 հոդվածի մասին, այնինչ քրեական օրենսգիքն ինչքան գիտեմ ընդամենը 398 հոդված ունի..... :esim

Սաղ իրարից թխում են, նույն անկապ սխալով....:(

davidus
23.02.2011, 19:12
Հետաքրքիրն էն ա, որ բոլոր լրատվամիջոցներում նշվում է Քր. Օր. ինչ-որ 3111 հոդվածի մասին, այնինչ քրեական օրենսգիքն ինչքան գիտեմ ընդամենը 398 հոդված ունի..... :esim

Սաղ իրարից թխում են, նույն անկապ սխալով....:(

Էն օրը հատուկ բացել նայել եմ։ Որ ասեց 3111-րդ, մի պահ ասեցի՝ արա, էս ինչ կրիմինալ ազգ ենք, որ հանցագործության մինիմում 3111 տեսակի համար էդքան հոդված կա... :D

Ձայնալար
23.02.2011, 19:26
Կարող ա արանքը մի տեղ կետ կա, ասենք 311 հոդվածի առաջի կետով :esim

Kuk
23.02.2011, 19:59
Կարող ա արանքը մի տեղ կետ կա, ասենք 311 հոդվածի առաջի կետով :esim

Չէ, ոնց հասկացա ընդամենը մի հատ մեկ ա ավել գրվել:think

My World My Space
23.02.2011, 20:00
Չէ, ոնց հասկացա ընդամենը մի հատ մեկ ա ավել գրվել:think

Ու սաղի մոտ հետաքրքիր կերպով համընկել ա էդ մի հատ ավել մեկը..... :))

Kuk
23.02.2011, 20:06
Ու սաղի մոտ հետաքրքիր կերպով համընկել ա էդ մի հատ ավել մեկը..... :))

Որ քոփի են անում, էդ ջանդամ, բայց որ առանց կարդալու են քոփի անում, էդ տխուր ա, իսկ եթե կարդալով են քոփի անում, ու սենց վրիպակը չեն շտկում, էդ արդեն ողբալի ա:D Իրավագիտությունից հեռու մարդն էլ պետքա որ նկատի, որ մենակ քր. օր.-ը դժվար թե 3000 հատ հոդված ունենա:scare

My World My Space
23.02.2011, 20:12
Որ քոփի են անում, էդ ջանդամ, բայց որ առանց կարդալու են քոփի անում, էդ տխուր ա, իսկ եթե կարդալով են քոփի անում, ու սենց վրիպակը չեն շտկում, էդ արդեն ողբալի ա:D Իրավագիտությունից հեռու մարդն էլ պետքա որ նկատի, որ մենակ քր. օր.-ը դժվար թե 3000 հատ հոդված ունենա:scare


Ամենածավալունը Քաղաքացիական օրենսգիրքն ա, էն էլ իտավո 1293 հոդված ա.....
էս գրող լրագրողներն էլ կամ բութ են կամ անուշադիր կամ ալարկոտ, կամ բոլորը միասին.....

Kuk
23.02.2011, 20:20
Ամենածավալունը Քաղաքացիական օրենսգիրքն ա, էն էլ իտավո 1293 հոդված ա.....
էս գրող լրագրողներն էլ կամ բութ են կամ անուշադիր կամ ալարկոտ, կամ բոլորը միասին.....

Տո քաղաքացիականն էլ, վարչականն էլ, աշխատանքայինն էլ, սաղ գումարենք քրեականին, էլի 3000 չի դզվելու:D

Tig
24.02.2011, 14:22
Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել
13:40 • 24.02.11

Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես` «168 ժամ» օրաթերթի` 2011թ. փետրվարի 15-16-ի համարում հրապարակվել է հոդված «Դպրոցի տնօրենն ինձ հայհոյել է» վերնագրով: Ըստ այդ հոդվածի` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թիվ 2-րդ ավագ դպրոցի 10-րդ դասարանի նախկին աշակերտ Ա. Հարությունյանը 2010թ. դեկտեմբերից ենթարկվել է դպրոցի տնօրենի` Ս. Նազարյանի որդու և վերջինիս ընկերախմբի հետապնդումներին, իսկ 2011թ. հունվարի 31-ին` ծեծի ենթարկվել: Հաջորդ օրը դպրոցի տնօրենը Ա. Հարությունյանին դասարանի բոլոր աշակերտների ներկայությամբ հայհոյել է, ծեծի ենթարկել և եղունգներով ճանկռել նրան` այնուհետև նրան պարտադրելով տեղափոխվել այլ դպրոց, իսկ նրա տատին` Բ. Եղիազարյանին, ով նաև հիշյալ դպրոցում աշխատում է որպես պատմության ուսուցչուհի, մանկխորհրդի նիստում հայտարարել է խիստ նկատողություն:

Վերոհիշյալ հրապարակման կապակցությամբ 2011թ. փետրվարի 15-ին Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր: Նյութերի ուսումնասիրության արդյունքում ՀՀ ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Արմավիրի մարզի դատախազի հանձնարարությամբ նախաքննության օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության ապահովման նպատակով նախաքննական մարմինը ստուգման ենթակա է դարձրել նաև սույն քրեական գործի վերաբերյալ մամուլի հրապարակումները:

Հիշեցնենք, որ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման էր ստորագրել Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի նկատմամբ կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» կիրառելու վերաբերյալ:

Tert.am

Smokie
28.02.2011, 20:40
Այվազովսկու նկարը կվերադառնա Երևան

21 տարի անց Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» գողացված նկարը մի քանի շաբաթից կլինի Երևանում: Այս մասին «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում ասաց արվեստաբան, Այվազովսկու մասին գրքերի հեղինակ Շահեն Խաչատրյանը:

1996թ. Հայաստանի «ԱՕՔՍ»-ի ցուցասրահից Այվազովսկու նկարը գողացվել էր: Արվեստաբանի հաղորդմամբ, նկարը գտնվելուց հետո տեղափոխվել և այժմ գնտվում է Մոսկվայի քննչական վարչությունում:

Շահեն Խաչատրյանը պատմեց, որ ինքն անձամբ է գնացել Մոսկվա և ներկայացրել անհրաժեշտ փաստերը նկարի գողացման մասին, որից հետո հաստատվել է, որ նկարը գողացված է:

Արվեստաբանը նշեց, որ նկարը շատ քիչ է վնասվել. գողանալու ժամանակ այն դանակով կտրել էին և առանց շրջանակի տարել սրահից:

«Մոսկվայում նկարի վաճառքը որոշվել էր սկսել 600 հազար դոլարից, բայց գինը կարող էր հասնել անգամ մեկ միլիոնի»,- նշեց արվեստաբանը:

1875թ. ստեղծված կտավը մի քանի շաբաթ հետո կբերվի Հայաստան:



Աղբյուրը (http://www.1in.am/arm/armenia_arts_11367.html)

Smokie
01.03.2011, 12:53
Հրդեհ Վանաձորում

Վանաձորի Չերկասի փողոցի 2 շենքի 5-րդ բնակարանում բռնկված հրդեհից զոհվել են երկու և չորս տարեկան երեխաներ։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու Լոռու քննչական բաժնի աշխատակիցները։

«Առաջին լրատվականի» թղթակիցը նույնպես դեպքի վայրում է, մանրամասները` ավելի ուշ։

Աղբյուրը (Վանաձորի Չերկասի փողոցի 2 շենքի 5-րդ բնակարանում բռնկված հրդեհից զոհվել են երկու և չորս տարեկան երեխաներ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու Լոռու քննչական բաժնի աշխատակիցները։ «Առաջին լրատվականի» թղթակիցը նույնպես դեպքի վայրում է, մանրամասները` ավելի ուշ։)

4 տարեկան աղջիկ, 2 տարեկան տղա::( Տանը մենակ էին, ասում են, որ մայրը հաճախ էր իրանց գիշերով տանը մենակ թողնում, դուռը բանալիով փակում ու գնաւմ: Երբ հարեւանները նկատել են հրդեհը, բայց արդեն ուշ էր::(:(

Lianik
03.03.2011, 16:21
Աղբյուրը (Վանաձորի Չերկասի փողոցի 2 շենքի 5-րդ բնակարանում բռնկված հրդեհից զոհվել են երկու և չորս տարեկան երեխաներ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու Լոռու քննչական բաժնի աշխատակիցները։ «Առաջին լրատվականի» թղթակիցը նույնպես դեպքի վայրում է, մանրամասները` ավելի ուշ։)

4 տարեկան աղջիկ, 2 տարեկան տղա::( Տանը մենակ էին, ասում են, որ մայրը հաճախ էր իրանց գիշերով տանը մենակ թողնում, դուռը բանալիով փակում ու գնաւմ: Երբ հարեւանները նկատել են հրդեհը, բայց արդեն ուշ էր::(:(

փոքրիկները մահացել են ոչ թե բուն հրդհից (մարմնի վրա ոչ մի վնասված տեղ), այլ ծխահարությունից... մեկ էլ միգուցե մարդկային անտարբերությունից.... :(((

հ.գ. հարևանները վախեցել են դուռը կոտրել...................................

Lianik
03.03.2011, 16:24
Նախօրեին`մարտի 2-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկոն, որին մասնակցել են Ալեքսանդր Սերովը, Լայմա Վայկուլեն, Իրինա Ալեգրովան, Կրիստինա Օրբակայտեն, Ֆիլիպ Կիրկորովը, Վալերի Լեոնտևը, Լարա Ֆաբիանը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ամենաբուռն ողջույններով և ամենամեծ քանակությամբ ծաղիկներով է ուղեկցվել Ֆիլիպ Կիրկորովի ելույթը, ով առաջին անգամ էր հանդես գալիս Բաքվում: Մինչ համերգը ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» պահանջում էր արգելել Կիրկորովին և Ալեգրովային երկիր մուտք գործել իրենց երկիր հայկական արմատներ ունենալու պատճառով:

«Հավատս չի գալիս, վերջապես ես Բաքվում եմ: Սա ինձ համար պատմական օր է: Քաղաքում զբոսնելիս ես ապշում էի մարդկանց հյուրընկալությունից: Անցորդները ժպտում էին ինձ, ավտոբուսներից մարդիկ ձեռքերն էին թափահարում, հրավիրում էին խանութներ: Շնորհակալ եմ Իգոր Կրուտոյից, որ ինձ հնարավորություն ընձեռեց Բաքվում ելույթ ունենալ: Ես երազում եմ Բաքվում մեծ համերգային ծրագրով հանդես գալու մասին»,- համերգի ժամանակ նշել է Կիրկորովը: Բեմից հեռանալիս Կիրկորովը բացականչել է «Բաքու, ես հրաժեշտ չեմ տալիս քեզ»:

Բաքվում ապրած Իրինա Ալեգրովան սահմանափակվել է ընդամենը Իգոր Կրուտոյին գովերգելով: Միաժամանակ, հանդիսատեսը նրան ծաղկեփնջերով է ողողել:
03.03.2011 16:01 epress.am

Ջուզեպե Բալզամո
04.03.2011, 01:03
Գերմանացի մաթեմատիկոս Յոակիմ Ռիտցեյգը (Joachim Rittsteig) տարիներ շարունակ ուսումնասիրելով "Դրեզդենյան Կոդեքսը", հայտնաբերել է Մայաների անհետացած գանձը: "Դրեզդենյան Կոդեքսը" Մայաներց մնացած ամենամեծ "գիրքն" է: Մոտ երեքուկես մետր երկարության, յոթանասունից ավելի էջից կազմված այս հիերոգլիֆների ուսումնասիրության ժամանակ, Ռիտցեյգը "կարդում" է Մ.Թ.Ա. 666 թվականի Հոկտեմբերի 30-ին երկրաշարժի պատճառով ջրասույզ եղած Մայաների մայրաքաղաքի և այնտեղ պահվող "գրադարանի" մասին: "Գրադարանը" կազմված է 2156 ոսկյա տախտակներից, որոնց վրա գրված են Մայաների "օրենքները": Մայրաքաղաքը անվանված է… Ատլան
Կոդեքսը նկարվել է տասներեքերրորդ դարում մայա քրմերի կողմից, նրանց մշակույթից մնացած ամենածավալուն ինֆորմացիան է: Առավել հայտնի է իր ճշգրիտ օրացույցով և դրա հետ կապված "արմագեդոնյան" աժիոտաժով: Բանն այն է, որ այս օրացույցն ավարտվում է 2012 Դեկտեմբերի 21-ին: Եվ սա առիթ է տվել որոշ "մարգարեների" ասելու, որ այդ օրն աշխարհի վեջին օրն է (կամ վերջի սկզբի օրը):
Գվատեմալայի Իզաբալ լճի հատակը ռադարներով ուսումնասիրելուց հետո, համոզվել են, որ իրոք բնակավայր կա ջրի տակ, որի ամրոցի մեջ երևում է նաև "գրադարանը": Գիտնականը վստահ է, որ գիտի գանձի տեղը 10 սմ-ի ճշտությամբ: Գտնվելիք ոսկին միայն գնահատված է մոտ 290 դոլար, իսկ թե ինչ գիտական արժեք կլինի՝ դժվար է ասել… բա, որ պարզվի Ատլանտիդան են գտե՞լ, ու դա էլ լինի 21.12.2012 ին :)

Կարդացի այստեղ. www.latindailyfinancialnews.com/index.php/en/technology/science/7900-mayan-hidden-treasure-in-guatemala.html

V!k
04.03.2011, 16:20
Բժշկականի ռեկտոր Գոհար Քյալյանին եւ եւս մի քանի ռեկտորների ազատել են աշխատանքից


Հայաստանյան որոշ պետական բուհերի ռեկտորների հետ աշխատանքային պայմանագրերը լուծվել են:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՆ-ից, Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով մարտի 9-ից տվյալ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ռեկտորների պաշտոնակատարներ են նշանակվել.

«Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան»- Կորյուն Աթոյանը,

«Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան»- Դերենիկ Դումանյանը,

«Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ»- Արմեն Մազմանյանը,

«Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան»-Հովհաննես Թոքմաջյանը,

«Գավառի պետական համալսարան»- Ռուզան Հակոբյանը:

Ռեկտորների ընտրությունները տեղի կունենան համապատասխան կարգով եւ սահմանված ժամկետներում:
Աղբյուր՝ Նյուզ.ամ (http://news.am/arm/news/50244.html)

aerosmith
04.03.2011, 16:28
բա ճարտարագիտականինը ու՞ր ա :(

V!k
04.03.2011, 16:31
բա ճարտարագիտականինը ու՞ր ա :(

դե ճարտարագիտականին էլ ու՞ր հանեին, մեկա մայիսին նոր ընտրություններ են սպասվում, ու Մարուխյանը էլ չի լինի:)

V!k
05.03.2011, 13:45
Սառա Քոնորն էլ խաբեց, չեկավ Հայաստան:D
:think աչքիս էլի հայավարի որոշել են գցեն Սառային, փողը քիչ տան, բայց դե ինքն էլ հո միամիտ չի, ջոգել ա;) :lol


Նյուզ.ամ (http://news.am/arm/news/48477.html)

ասել էին հիմա էլ մարտի 8-ին կգա, բայց էլի չեկավ:D


Աշխարհահռչակ փոփ երգչուհի Սառա Քոնորը չի մասնակցի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 8-ին տեղի ունենալիք համերգին: Նման հայտարարություն է տարածել Live Legend Entertainement-ը։

Ընկերության ներկայացուցիչ Թին Կրուգը նշել է, որ հայաստանյան VH Music ընկերությունը, որն էլ կազմակերպել է համերգը, չի կատարել պայմանագրի կետերը եւ խախտել է ձեռք բերած պայմանավորվածությունները, ինչի պատճառով էլ Քոնորը Երևանում ելույթ չի ունենա:

Մեր բոլոր փորձերը՝ փաստի մանրամասները ճշտելու համար կապ հաստատել հայաստանյան այդ ընկերության հետ, անհաջողության մատնվեցին. VH Music-ի տնօրենը մեկ անջատում, մեկ չէր պատասխանում հեռախոսազանգերին։

Նշենք, որ Սառա Քոնորի մասնակցությամբ փետրվարի 19-ին նախանշված համերգը մեկ անգամ արդեն հետաձգվել էր՝ տեղափոխվելով մարտի 8-ին։ VH Music-ի տնօրեն Վահե Հարությունյանը NEWS.am-ին ավելի վաղ հավաստիացրել էր, որ երկրորդ հետաձգում չի լինի, եւ որ պայմանագրի բոլոր կետերը ամբողջությամբ կատարված են։
Աղբյուր՝ Նյուզ.ամ (http://news.am/arm/news/50345.html)

Ապե Ջան
06.03.2011, 12:42
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՅՐԵՐԻՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴՐԵԼՈՒ ԵՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐԵԼ

http://www.materinstvo.ru/skins/default/public/images/articles/s1893_1210934773_1.jpg

Հայաստանում առաջին անգամ օրենքով ամրագրում են, որ երեխան իրավունք ունի և պետք է կրծքով կերակրվի: Այդ դրույթն ամրագրված է առողջապահության կազմակերպիչների մշակած «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրինագծով: Օրենքի նախագիծն այսօր լրագրողներին ներկայացնելիս ԱՆ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ այդպիսի նախագիծը մշակվել է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում և նկատեց, որ այն մշակելու համար առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը «քաղաքական մեծ կամք» է ցուցաբերել:

Երեխաներին կրծքով կերակրելը օրենքով սահմանելը, ըստ Քրմոյանի, նպատակ ունի կանխարգելել հիվանդությունները մեր երկրում: Ներկայացնելով օրենքի պահանջները, Քրմոյանն ասաց, որ բուժհիմնարկներում արգելվելու է մանկական կերերի գովազդը, կանոնակարգելու են, որ գործատուները ժամ հատկացնեն և հնարավորություն տան իրենց աշխատող կերակրող մայրերին կրծքով սնուցելու համար: «Հուսով ենք, որ ԱԺ-կառավարություն արդյունավետ համագործակցությունը թույլ կտա ընդունել այս օրինագիծը», -հավելեց Քրմոյանը:

ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը վստահ է, որ այս օրինագծով առողջապահական ցուցանիշների հարցում առաջընթաց կարձանագրվի, քանի որ կրծքով կերակրված երեխաները յոթ անգամ ավելի քիչ են հիվանդանում: Ըստ մասնագետի, կրծքով կերակրելը ազատում է երեխաներին ինֆեկցիաներից, հոգեբանական տրավմաներից: Կրծքի կաթի մեջ, Սարիբեկյանի խոսքով, կան էնդորֆիններ, որոնք հանգստացնում են, զարգացնում ուղեղի աշխատանքը: Մայրերն էլ են օգտվում կրծքով կերակրելուց. նվազեցնում է շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի ռիսկերը:

http://dentalcity.do.am/news/2011-02-26-326

Norton
06.03.2011, 17:38
Գիշերային ակումբներ այցելող հայ քահանային կարգալույծ են հռչակել


Գիշերային ակումբում ծեծի ենթարկված Բուլղարիայի Վառնա քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանն այսօր` մարտի 5-ին, կարգալույծ է հռչակվել Գարեգին Բ կաթողիկոսի կողմից «անհարիր պահվածքի համար»: Այժմ նա կդասվի կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով Արթուր Հովհաննիսյան, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամուլի դիվանից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեր մամուլի դիվանի խոսնակ Վահրամը Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրել է զրույցի, սակայն վերջինս չէր ներկայացել, քանի որ ապաքինման մեջ է:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հուլիսի 31-ի գիշերը տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանը հարձակման էր ենթարկվել հայտնի Զլատի պյասցի հանգստավայրի «Արոգանս» գիշերային ակումբում: Զուգարան գնալու ճանապարհին նրա վրա մի քանի մարդ էր հարձակվել և հարվածներ հասցրել գլխին: Վնասվել էր քահանայի աջ աչքը: Տեղի հիվանդանոցներից մեկում նրան շտապ վիրահատել էին, երկար ժամանակ վտանգ կար, որ եկեղեցականը կարող էր կույր մնալ:
Ոստիկանության ներկայացուցչի հետ զրույցում քահանան ասել էր, որ ինքը Ռուսաստանից եկած ընկերոջ հետ էր այցելել ակումբ, որտեղ իրենք ընդամենը «2 հատ հիսուն վիսկի էին խմել»:
Բուլղարիայի հայ համայնքում լուրեր են շրջանառվում, որ քահանան ներգրավված է նաև թմրանյութերի բիզնեսի մեջ:
Ինչպես ավելի վաղ Epress.am-ին հայտնել էին բուլղարահայերը, խոսակցություններ կան, որ ամուսնալուծվելուց հետո նա բնակվում է իր ընկերուհու հետ, և հայերը չեն ցանկանում, որպեսզի այդ քահանան իրենց քարոզի:
Ավելի վաղ Epress.am-ը զրուցել էր նաև տեր Սարգսի արդեն նախկին կնոջ` Վիկտորիայի հետ, ով մի քանի մանրամասն էր ներկայացրել իր և ամուսնու համատեղ կյանքից:
«Ամուսնության առաջին 2 տարին էդպես չէր, հետո սկսեց խմել, ծեծել: Սկզբում մտածում էի` չեմ կարող բարձրաձայնել այդ մասին, որովհետև բաժանվելու դեպքում գնալու տեղ չունեի. ծնողներս հասարակ մարդիկ են, Բուլղարիայում էին ապրում առանց անձնագրի, իսկ ամուսինս վախեցնում էր, թե միլիցայության միջոցով նրանց հետ կուղարկի Հայաստան: Հետո, երբ երեխա ունեցանք, Սարգիսը շարունակում էր ծեծն ու հարբած տուն վերադառնալ: Երեխայի ծնունդից հետո էլ, երբ ասում էի` կբաժանվեմ, ասում էր` երեխային կխլի ինձնից, ասում էր` «եթե պատրաստ ես երեխային երբեք չտեսնես, դռները բաց են, բաժանվի»: Ու ես երեխայի պատճառով մնացի իր մոտ»,- պատմել էր Վիկտորիան:
Նշենք, որ 6-ամյա տղայի խնամակալության համար այժմ տեր Սարգիսը Բուլղարիայի դատարան հայց է ներկայացրել:
http://www.epress.am

Նաիրուհի
09.03.2011, 11:14
Միացյալ Նահանգներում հրապարակվել է նախկինում գաղտնի պահվող տեսանյութ, որ կատարվել է 2001-ի սեպտեմբերի 11-ին, Նյու Յորքի Երկվորյակ աշտարակների` Համաշխարհային առևտրային կենտրոնի ահաբեկչության վայրում:

Աշխարհում ամենամեծ ահաբեկչության հետևանքներն արձանագրվել են ոստիկանության ուղղաթիռից, որ պտտվում էր երկնաքերի կողքով` փորձելով օգնել տանիքում գտնվող մարդկանց:

Սակայն ոստիկաններին չի հաջողվել փրկել որևէ մեկին. իրենք` ոստիկաններն են հազիվ փրկվել վտանգավոր գոտուց:

Հենց այս տեսանյութն է օգտագործվել հետաքննության ընթացքում իբրև հիմք: Երկուշաբթի այն հայտնվել է համացանցի մի քանի կայքերում, սակայն պատասխանատուները չեն կարողանում ճշտել, թե ում ձեռքի գործն է նախկինում գաղտնի նյութի հրապարակումը:

Ոստիկանական ուղղաթիռը միակն էր, որին թույլատրվել էր մոտենալ ահաբեկչության դեպքի վայր օդից:

աղբյուր (http://buybook.am/news/674/%D5%86%D5%B5%D5%B8%D6%82-%D5%85%D5%B8%D6%80%D6%84%D5%AB-%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A2%D5%A5%D5%AF%D5%B9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%A1%D5%B2%D5%BF%D5%B6%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%BE%D5%B8%D5%B2-%D5%AF%D5%A1%D5%A4%D6%80%D5%A5%D6%80%D5%A8-10-%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A1%D5%B6%D6%81%60-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%81%D5%A1%D5%B6%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%7B47%7D%D5%BE%D5%AB%D5%A4%D5%A5%D5%B8%7B47%7D.html)


http://www.youtube.com/watch?v=w465MHsvYpg&feature=player_embedded

Lianik
11.03.2011, 12:18
հրաաաաաաաշք :love

Ավստրիական Քեյթ Օտտ ում 27 շաբաթական հղի կնոջ մոտ սկսվել են ծննդաբերական ցավերը: Դժվար ծննդաբերությունից հետո կինը լույս աշխարհ է բերել զույգ երեխա` մեկ տղա և մեկ աղջիկ: Տղայի մոտ նկատվել են խնդիրներ և բժիշկները մոտ կես ժամ ամեն ինչ արել են, որպեսզի երեխան շնչի, սակայն` ապարդյուն: Այն բանից հետո, երբ տեղեկացրելեն երեխայի մորը, մայրը վերցրել են անշունչ երեխային իր գիրկը և մոտ 2 ժամ գուրգուրել ու քնքշանքի խոսքեր է ասել փոքրիկին: Բոլորի համար անսպասելի կերպով հանկարծ մանկիկը սկսել է կյանքի նշաններ ցույց տալ, իսկ ևս որոշ ժամանակ անց` մատիկներով բռնել է մոր մատը: Հավաքված բժիշկները միայն կրկնել են «չենք հավատում» արտահայտությունը: Այս մասին գրում է The Daily Mail ը:

neonews.am

Ձայնալար
11.03.2011, 12:54
Գեղեցիկ պատմություն ա, բայց աղբյուրը խիստ կասկածելի ա: neonews-ը հաճախ ա ապատեղեկատվություն տարածում, իրանց նշած աղբյուրն էլ հավանաբար իրանց նման մի բան ա:

Ձայնալար
11.03.2011, 21:16
Օձը կծել է սիլիկոնե կուրծքը և սատկել


http://1in.am/upld_img/arm129986223151.JPG

Իսրայելցի աստղ Օրիտ Ֆոքսի մասնակցությամբ ֆոտոսեսիայի ժամանակ օձը կծել է աստղի կուրծքը: Ինչպես հաղորդում է MIGNews.com կայքը, Օրիտ Ֆոքսին բան չի պատահել, սակայն օձը սատկել է, քանի որ թունավորվել է աստղի արհեստական կրծքից` սիլիկոնից:

Միջադեպը տեղի է ունեցել Թել-Ավիվում, երբ նա փորձել է համբուրել օձին: Ոչ թունավոր օձի հարձակումը աստղի վրա խուճապի է մատնել նրա վարժեցնողին, երբ նա տեսել է, թե ինչպես է նա կծում Ֆոքսի կուրծքը: Աստղին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Այստեղ պարզվել է, որ նրան ոչ մի վտանգ չի սպառնում: Սակայն խեղճ օձը սատկել է:

http://1in.am/arm/more_entertainment_12613.html

:D

Նարե
11.03.2011, 23:14
Իննսունամյա Ռեջինա Բրեդտի խորհուրդները

«Ես մի անգամ գրի առա այն քառասունհինգ դասերը, որ կյանքը տվեց ինձ: Եվ այն դարձավ ամենապահանջված հոդվածը, որ երբեւէ գրել եմ: Ահա այն: Կյանքն արդար չէ, բայց միեւնույն է՝ հիասքանչ է:

Կասկածելիս պարզապես կատարիր հաջորդ փոքր քայլը: Կյանքը չափազանց կարճ է ինչ-որ մեկին ատելու վրա այն վատնելու համար: Աշխատանքդ հոգ չի տանի քո մասին, երբ հիվանդանաս, իսկ ընկերներն ու հարազատները կխնամեն: Մի մոռացիր նրանց: Ամեն ամիս վճարիր հարկերդ: Պարտադիր չէ, որ վեճում հաղթող լինես: Սովորիր լուռ չհամաձայնվել: Լաց եղիր մի ուրիշի ներկայությամբ: Դա ավելի արագ է ապաքինում, քան մենակ արտասվելը: Ոչինչ, եթե զայրանում ես Աստծո վրա: Նա սովոր է դրան: Գումար ետ գցիր՝ ծերության համար առաջին աշխատավարձիցդ սկսած:

Երբ խոսքը շոկոլադի մասին է, դիմադրելն անօգուտ է: Հաշտվիր անցյալիդ հետ, որպեսզի այն չփչացնի ներկադ: Ոչինչ, թող երեխաներդ տեսնեն քեզ լաց լինելիս: Քո կյանքը մի համեմատիր ուրիշների կյանքի հետ: Դու պատկերացում չունես, թե ինչպիսին է նրանցը: Եթե ինչ-որ հարաբերություն պետք է գաղտնի մնա, մասնակից մի եղիր դրան: Ամեն բան կարող է փոխվել մի ակնթարթում, բայց մի մտահոգվիր, որովհետեւ Աստված երբեք աչքերը չի թարթում: Խորը շունչ քաշիր. այն հանգստացնում է: Ազատվիր այն ամենից, ինչն օգտակար, գեղեցիկ կամ հաճելի չէ: Այն ամենը, ինչ չի սպանում, ուժեղացնում է:Երբեք ուշ չէ երջանիկ մանկություն ապրելու համար:

Սակայն երկրորդը միայն քեզնից է կախված: Երբ խոսքը նրա մասին է, ինչը դու սիրում ես, մի ընդունիր «ոչ»-ը իբրեւ պատասխան: Վառիր մոմերը, փռիր գեղեցիկ սավանները, հագիր հոյակապ ներքնազգեստդ: Մի սպասիր առիթի: Առիթն այսօր է: Պատրաստվիր, ապա հանձնվիր հոսանքին: Եղիր անսովոր: Մի սպասիր, որ ծերանաս, հետո վարդագույն հագնես: Սեքսի ժամանակ ամենակարեւոր օրգանն ուղեղն է: Միայն դու ես պատասխանատու քո իսկ երջանկության համար: Ամեն «աղետի» ժամանակ հարց տուր քեզ` արդյոք հինգ տարի հետո նույն բանը որեւէ նշանակություն կունենա՞: Միշտ ընտրիր կյանքը: Ներիր բոլորին եւ ամեն ինչ: Քո գործը չէ, թե մարդիկ ինչ են մտածում քո մասին: Ժամանակը գրեթե ամեն բան բուժում է: Միայն թե նրան ժամանակ տուր: Որքան էլ իրավիճակը վատ կամ լավ լինի, այն փոխվելու է: Այդքան լուրջ մի վերաբերվիր ինքդ քեզ: Ուրիշ ոչ ոք այդպես չի վերաբերվում քեզ:

Հավատա հրաշքներին: Աստված սիրում է քեզ ոչ թե նրա համար, թե դու ինչ ես անում կամ ով ես, այլ՝ որովհետեւ ինքն այնպիսին է, որ չի կարող չսիրել: Մի վերստուգիր կյանքը: Դուրս արի ասպարեզ եւ կյանքից առավելագույն հաճույք ստացիր: Ծերանալն ավելի լավ է, քան երիտասարդ մեռնելը: Քո երեխաները միայն մեկ մանկություն ունեն: Միակ բանը, որ կարեւորում ես վերջում, այն է, որ սիրել ես: Ամեն օր տնից դուրս եկ: Կարեւոր չէ, թե ինչպես ես զգում, վեր կաց, հագնվիր ու դուրս եկ: Հրաշքներն ամենուր են:

Եթե մենք բոլորս մեր խնդիրները մի կույտի մեջ հավաքեինք, կտեսնեինք ուրիշներինը ու մերը ետ կվերցնեինք: Նախանձը ժամանակի կորուստ է: Դու արդեն ունես այն ամենը, ինչի կարիքն ունես: Լավագույնը դեռ առջեւում է:Մի պայքարիր: Զիջիր: Կյանքը ժապավենով կապված չէ, բայց միեւնույն է, այն նվեր է»:

Նյութը՝ hraparak.am

Նաիրուհի
14.03.2011, 11:50
Մարտի 19-ին Լուսինը կմոտենա Երկրին 356,6 հզ. կիլոմետրով
08:09 • 11.03.11

Հաջորդ շաբաթ՝ մարտի 19-ին, Լուսինը կմոտենա Երկրին 356,6 հզ. կիլոմետրով, հենց այդ օրն էլ լիալուսին կլինի. որոշ ԶԼՄ-ներ այդ երևույթն արդեն գնահատել են որպես սուպերլուսին։

Մոսկվայի պետական համալսարանի Շտերնբերգի անվան Աստղագիտության ինստիտուտի աշխատակից Վլադիմիր Սուրդինի խոսքերով՝ այդ օրը Լուսնի ազդեցությունը Երկրի վրա կլինի ավելի ուժեղ, քան սովորաբար, սակայն աղետալի իրադարձություների պետք չէ սպասել։

Ինչպես հաղորդում են որոշ ԶԼՄ-ներ, այդ երևույթը 2011թ. մարտի 19-ին երկրի վրա կառաջացնի երկրաշարժեր, ցունամի, հրաբխային ակտիվություն և այլ կատակլիզմներ։

Սուրդինը պարզաբանել է, որ սովորաբար նման բան կատարվում է մի քանի տասնամյակը մեկ անգամ։ Լուսնի սկավառակի անկյունային չափը երկնակամարի վրա հասնում է 0,56 աստիճանի, որը գրեթե 10%-ով գերազանցում է սովորական չափին։

Գիտնականը նաև նշում է, որ այդ օրը Երկիրը իրոք իր վրա կզգա արևա-լուսնային մակընթացության գրեթե առավելագույն հնարավոր ազդեցությունը։ Սակայն հաշվի առնելով, որ կենսաֆիզիկները թույլ կապ են գրանցել Լուսնի շարժման և երկրաշարժերի միջև, հնարավոր է, որ մարտի 19-ին կնկատվի երկրաշարժերի թեթևակի հաճախակիացում։ Այնուամենայնիվ, աղետալի դեպքի պետք չէ սպասել։

Աղբյուր (http://www.tert.am/am/news/2011/03/11/moon/?sms_ss=facebook&at_xt=4d7dc4ea6557b09b%2C0)

Ինչքան ուզում եմ պատկերացնել էսքան մոտենալու պահը, չի ստացվում :D:D:D
Բայց սիրուն համարյա բախում կլիներ :hands

Հ. Գ. Աչքիս սա Բլթագրքում պիտի դնեի...

VisTolog
14.03.2011, 12:00
Մոռացել են նշել, որ այդքան մոտ լուսինը մեզ է գտնվել մեկ էլ 1992 թվականին: Դրանից մի քիչ ավելի մեծ հեռավորության վրա մեկ էլ գտնվելա 1955 ու 1974 թվականներին:

Նաիրուհի
14.03.2011, 12:01
Մոռացել են նշել, որ այդքան մոտ լուսինը մեզ է գտնվել մեկ էլ 1992 թվականին: Դրանից մի քիչ ավելի մեծ հեռավորության վրա մեկ էլ գտնվելա 1955 ու 1974 թվականներին:

Վիստ, հլը ուշադիր նայի թվերին։ Դու պատկերացնո՞ւմ ես՝ ինչ կլինի, եթե Լուսինը Երկրին մոտենա 356.600 կիլոմետրով :D

Ռուֆուս
14.03.2011, 12:03
Մոռացել են նշել, որ այդքան մոտ լուսինը մեզ է գտնվել մեկ էլ 1992 թվականին: Դրանից մի քիչ ավելի մեծ հեռավորության վրա մեկ էլ գտնվելա 1955 ու 1974 թվականներին:

Մոռացել ես նաև նշել, որ նման հեռավորության վրա կգտնվի մեկ էլ 2012թ-ին :}

VisTolog
14.03.2011, 12:05
Վիստ, հլը ուշադիր նայի թվերին։ Դու պատկերացնո՞ւմ ես՝ ինչ կլինի, եթե Լուսին Երկրին մոտենա 356.600 կիլոմետրով :D

:D 21000կմ-ա մոտենալու:


Մոռացել ես նաև նշել, որ նման հեռավորության վրա կգտնվի մեկ էլ 2012թ-ին :}

Տենց բան չի լինելու::P

V!k
21.03.2011, 16:43
ահա թե ինչ վատ հետևանքների կարող են հանգեցնել հեռուստատեսությամբ ցուցադրվող գովազդները:angry

«Ապա»-ն` ԱՊՊԱ

Մեր տեղեկություններով, երեւանյան դպրոցներից մեկում աշակերտները թելադրություն գրելու ժամանակ «ապա» բառը գրել են երկու «պ»-ով: Սա, փաստորեն, հետեւանքն է այն բանի, որ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրությունը` ԱՊՊԱ-ն, դարձել է մեր առօրյայի անբաժանելի մի մասնիկը, երբ ամեն օր հեռուստաեթերից ու փողոցում երեխաները միայն դա են լսում` ԱՊՊԱ:
Աղբյուր՝ Հայկական Ժամանակ (http://www.armtimes.com/23580)

Kuk
23.03.2011, 17:43
ՄԱՀԱՑԵԼ Է ԷԼԻԶԱԲԵԹ ԹԵՅԼՈՐԸ

Մարտի 23-ին, 79 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը: Թեյլորը սրտի անբավարարության հետ կապված խնդիրների պատճառով նախորդ ամիս հոսպիտալացվել էր, իսկ հետո նորից տուն վերադարձել: Դերասանուհին մահացել է քնած ժամանակ:

Թեյլորի մասնակցության ֆիլմերը հայտնի են հայաստանցի հանդիսատեսին, իսկ նրա դերասանական գլուխգործոցներից մեկը թերեւս Կլեոպատրայի կերպարի մարմնավորումն էր համանուն ֆիլմում:

Լրագիր (http://www.lragir.am/armsrc/society45617.html)

Ռուֆուս
23.03.2011, 17:56
Ափսոս, շատ էի սիրում իրեն :(

Իր սերնդի ամենատաղանդավոր դերասանուհիներից մեկն էր...

Հայուհի
23.03.2011, 23:33
Պուտինը Բեռլուսկոնիի համբավից ա վախենում, լրագրողների վրա մարդ-մուրդ ա ուղարկում:angry


Լրագրող Սերգեյ Տոպոլին ծեծի են ենթարկել Մոսկվայի կենտրոնում իր բնակարանի առջեւ: Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտնել են իրավապահ մարմիններից:

Ըստ աղբյուրի` մարտի 23-ին ոստիկանությունը տեղեկացել է ոչ վաղ անցյալում հայտնի լրագրող, 55-ամյա Սերգեյ Տոպոլի հոսպիտալացման մասին: Նախնական տվյալներով, երկու տղամարդ հարձակվել են Տոպոլի վրա իր տան մերձակայքում: Լրագրողը գանգուղեղային վնասվածք եւ բազմաթիվ սալջարդեր է ստացել:

Ներկայումս քննվում է քրեական գործ հարուցելու մասին հարցը:

Նշենք, որ Տոպոլը աշխատել է բազմաթիվ հայտնի հրատարակություններում, ինչպիսիք են «Սեգոդնյան», «Կոմերսանտը», «Իտոգին»: Տոպոլի վերջին աշխատավայրը եղել է «Մոսկովսկի կորեսպոնդենտ» թերթը: Հենց այդտեղ էլ հայտնվել էր Տոպոլի գրառումը «Վլադիմիր Պուտինն ամուսնանո՞ւմ է Ալինա Կաբաեւայի հետ» վերտառությամբ, որը մեծ սկանդալ էր հարուցել:

Աղբյուրը: (http://news.am/arm/news/52471.html)

Ինչուիկ
26.03.2011, 00:38
ՊԱՅԹՅՈՒՆ ԷՐԵԲՈՒՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՄՈՏ
Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցում` «Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմաց ժամը 22-ի սահմաններում, ըստ նախնական վարկածի, պայթյուն է տեղ ունեցել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը, պայթյունի հետեւանքով վնասվել է թիվ 45 համարի 0342Տ համարանիշի «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային տաքսին: Վնասվել են մեքենայի ապակիները:

Պայթյունի հետեւանքով վնասվել է նաեւ հարեւանությամբ կայանված ՎԱԶ-2106 մակնիշի 25 ՏՕ 387 համարանիշի ավտոմեքենան, ՎԱԶ-21010 մակնիշի 330 ԼՏ 53 համարանիշի մեքենան եւ եւս մեկ ԳԱԶԵԼ մեքենա:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Այստեղ են նաեւ Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի եւ նրա տեղակալ Հայկազ Մաթեւոսյանի գլխավորությամբ, Հայաստանի արտակարգ իրավիճակների Հայաստանի փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի աշխատակիցները` փրկարարան ծառայության օպերատիվ կառավարման վարչության պետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ:

Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչները եւ տարածքի ԱԱԾ պետը` իր աշխատակիցների հետ, իսկ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության քրեագետները սկսեցին փորձագիտական աշխատանքներ իրականացնել: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Ոստիկանության էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Lragir.am (http://www.lragir.am/armsrc/country45746.html)

Ապե Ջան
28.03.2011, 03:09
Պարզվել է Դավիթաշենի կամրջից նետված անձի ինքնությունը

http://news.am/pic/news/52985.jpg

Հայաստանի ոստիկանությունը պարզել է մարտի 25-ին Երեւանի Դավիթաշենի կամրջից նետվելու միջոցով ինքնասպան եղած անձի ինքնությունը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Շինարարների փողոցի բնակիչ , 45-ամյա Միքայել Յուրիի Ստեփանյանն է:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, դեպքը տեղի էր ունեցել մարտի 25-ին, ժամը 10-ի սահմաններում: Երբ դեպքի վայր է ժամանել 1-03 ծառայությունը, կամրջից ցած նետված տղամարդն արդեն մահացած է եղել:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ, նաեւ Հայաստանի ԱԻՆ ՀՀ փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի աշխատակիցները:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Հակոբյանը: Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում պարզում են ինքնասպանության հանգամանքները:


http://www.youtube.com/watch?v=MOLmHdVHh3Q&feature=player_embedded

http://news.am/arm/news/52985.html

Kuk
28.03.2011, 16:49
լօօօօօօօօօօօօօօօօլ


Oxford բառարանում ներառվել է loooool արտահայտությունը


Մարտ 26, 2011 | 04:11
Օքսֆորդյան Մեծ բառարանում (Oxford English Dictionary Online) ներառվել են OMG («Oh my God») եւ LOL («laughing out loud») արտահայտությունները, ինչպես նաեւ <3 խորհրդանշանը, որը փոխարինում է «սիրել» բային։

Բառարանում մտցված վերջին փոփոխություների մասին հաղորդվում է OED Online կայքում, հայտնում է Lenta.ru-ն։

Բառարանը կազմողների խոսքով, OMG («Օ, Աստված իմ») եւ LOL («բարձրաձայն ծիծաղում է») արտահայտությունները դուրս են եկել համաշխարհային ցացի սահմաններից եւ տարածվել են տպագիր պարբերականներում եւ գրավոր խոսքում։

Կազմողներն առանձին կերպով նշում են «սիրել» բային փոխարինող <3 խորհրդանշանի կամ ինչպես իրենք՝ բառարանի հեղինակներ են ն շում «սիրտ» բառի բայական ձեւի մասին։

Ավելի վաղ բառարանում ներառվել էին նաեւ IMHO («in my humble opinion – «իմ համեստ կարծիքով»), TMI («too much information – «չափից շատ տեղեկատվություն») եւ BFF («best friends forever – լավագույն ընկերներն ընդմիշտ») արտահայտությունները։

news.am (http://news.am/arm/news/52816.html)

V!k
29.03.2011, 15:34
ես էլի մնում եմ են եզրակացությանը, որ աշխարհի վերջի մասին բոլոր հայտարարությունները փող աշխատելու միջոց են…:D
ես մեկը լավ վռազ ա, 1 տարի 7 ամիս շուտ ա ուզում գնա ես աշխարհից:D


Աշխարհի վերջը կգա 2011 թվականի մայիսի 21-ի՞ն

Աշխարհի վերջին մնացել է երկու ամսից էլ պակաս ժամանակ. այն կգա այս տարվա մայիսի 21-ին: Դրանում համոզված է կալիֆորնիացի քարոզիչ Հարոլդ Քեմփինգը, ով սպասում է Քրիստոսի երկրորդ գալստին, գրում է բրիտանական The Independent թերթը:

Այդ օրն, ըստ քարոզիչի կանխատեսումների, Երկրի բնակչության 2 տոկոսը «կհամբարձվի», իսկ մնացածները կհայտնվեն դժոխքում:

Նա պնդում է, որ աշխարհի վերջը կգա մայիսի 21-ին, որովհետեւ դա կլինի 722500-րդ օրը մ.թ. 33 թվականի ապրիլի 1-ից հաշված (այդ օրն, ըստ նրա, խաչել են Քրիստոսին):

Հոռետեսները նշում են, որ Քեմփինգն առաջին անգամ չէ, որ նմանատիպ կանխատեսումներ է անում: 1994-ի սեպտեմբերի 6-ին նրա հարյուրավոր ունկնդիրներ հավաքվել էին Կալիֆորնիայի Ալամիդեի սրահում եւ սպասում էին Քրիստոսի գալստին, բայց այդպես էլ սպասելով էին մնացել:

Աղբյուր՝ Նյուզ.ամ (http://news.am/arm/news/53120.html)

Valentina
29.03.2011, 23:24
:D ասա որ մի բան հաստատ չգիտեք, ու՞ր եք ցավակցում:


Ջեկի Չանի մահվան լուրը սուտ էր. մինչդեռ նրա ընտանիքին արդեն ցավակցել էր Օբաման

Twitter-ում Ջեկի Չանի հանկարծամահ լինելու մասին լուրը սուտ էր:

Համացանցային նմանատիպ հերթական խուլիգանության հեղինակը եղել է Skiphopz անունով բլորգերը, ով գրել էր, թե իբր հայտնի դերասանը հանկարծամահ է եղել սրտի կաթվածից։

Քիչ անց լուրը սկսել են տպագրել մի քանի միջազգային լրատվամիջոցներ։

Ավելի ուշ պարզվել է, որ Զեկի Չանը ողջ է, մինչդեռ Twitter-ից օգտվող շատ հայտնի դեմքեր,այդ թվում` Բարաք Օբաման ցավակցություն էին հայտնել հայտնի դերասանի ընտանիքին։
աղբյուր (http://asekose.am/?p=23682)

Gayl
29.03.2011, 23:28
Զվարճալի էր, բայց ես հաստատ չեմ հավատում, որ Օբաման միայն մեկ աղբյուրից օգտվելով ցավակցել է :D

Հայկօ
29.03.2011, 23:30
Զվարճալի էր, բայց ես հաստատ չեմ հավատում, որ Օբաման միայն մեկ աղբյուրից օգտվելով ցավակցել է :D

Աբեր, մեծ մարդ ա, եթե ցավակցել ա, ուրեմն մի բան գիտի: Արի սպասենք ու տեսնենք, թե ЦРУ-ն ոնց ու երբ ա ուղղելու իրենց նախագահի փոքրիկ սխալը http://i.imgur.com/oP9yn.gif: Ջեկի, մենք քեզ շատ էինք սիրում :cry:

Հայուհի
30.03.2011, 20:52
Այսօր երեկոյան 76 տարեկան հասակում մահացել է ռուս հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Լյուդմիլա Գուրչենկոն:


Вечером в среду, 30 марта, в Москве на 76−м году жизни скончалась выдающаяся актриса театра и кино Людмила Гурченко. По словам супруга актрисы продюсера Сергея Сенина, она находилась дома. Неожиданно ей стало плохо. Врачи вызванной скорой помощи не смогли спасти жизнь Гурченко.
Не так давно актриса перенесла сложную хирургическую операцию после перелома шейки бедра. Согласно предварительным данным, причиной смерти актрисы стали осложнения, вызванные операцией.
По другой версии, Гурченко скончалась от сердечного приступа. «Вызывали к Людмиле Гурченко с подозрением на сердечный приступ. Приехала бригада, не смогла ее откачать», — сообщает РИА «Новости» со ссылкой на источник в медицинских кругах.
Вероятнее всего, артистка будет похоронена в ближайший понедельник на Новодевичьем кладбище. Гражданская панихида, как ожидается, состоится в Доме кино на Васильевской улице.

Людмила Марковна Гурченко родилась 12 ноября 1935 года в Харькове (Украина). Она снялась более чем в 80−ти фильмах. Успех ей принесла роль в музыкальной комедии Эльдара Рязанова «Карнавальная ночь» (1956). В последствие режиссеры доверяли актрисе острохарактерные роли в фильмах «Соломенная шляпка», «Секс-сказка». Свой драматический талант Гурченко проявила в кинокартинах «Пять вечеров», «Полеты во сне и наяву», «Вокзал для двоих».
Признание критиков и любовь зрителей заслужили работы артистки в фильмах «20 дней без войны», «Любимая женщина механика Гаврилова» (1982), «Вокзал для двоих» (1983), «Любовь и голуби» (1984). В 2000−е годы актриса сыграла в таких фильмах, как «Старые клячи» (2000), «Женское счастье» (2001), «Если завтра в поход…» (2004), «Карнавальная ночь-2, или Пятьдесят лет спустя» (2006).
Гурченко не покидала и театральную сцену. Она играла в «Современнике» (спектакли «Без креста», «Голый король», «Вечно живые»), В Театре киноактера (постановка «Дурочка»), в Школе современной пьесы («А чой-то ты во фраке?») и многих других.

Людмила Гурченко известна также как эстрадная певица и литератор. Она написала несколько книг: «Мое взрослое детство», «Аплодисменты», «Балет жизни», «Люся, стоп!».
В ноябре прошлого года Людмила Гурченко отметила 75−летие. Накануне юбилея она сняла фильм «Пестрые сумерки», к которому сама написала музыку, сама сыграла главную роль и сама спела. До самого последнего времени актриса продолжала выступать на сцене и сниматься в музыкальных клипах.
Артистка награждена орденами «За заслуги перед Отечеством» IV степени (2000) и III степени (2005) и Почетным знаком «Общественное признание» (1998). Кроме того, Людмила Гурченко является лауреатом многих кинопремий.

Աղբյուր (http://infox.ru/authority/mans/2011/03/30/Lyudmila_Gurchyenko_.phtml)

Հ.Գ. Գուրչենկոն էլ մահացավ... Աշխարհի վերջը իրոք գալիս ա:))

Նաիրուհի
30.03.2011, 23:37
Ֆանատները մահացած ընկերոջը դագաղով բերել են վերջին ֆուտբոլային խաղին

Կոլումբիացի ֆուտբոլային ֆանատները մահացած ընկերոջը բերել են ֆուտբոլային խաղին: Կոլումբիացի 17-ամյա Քրիստոֆեր Ժակոմը Cucuta deportivo ֆուտբոլային ակումբի ֆանատներից էր։

Ֆուտբոլային ընկերական խաղի ժամանակ նրան գնդակահարել էին: Պարզ չի, ցանկանո՞ւմ էր նա տեսնել վերջին խաղը, թե ոչ, սակայն ընկերները որոշել են իրենց մահացած ընկերոջը դագաղով բերել մարզադաշտ։ Մոտ 200- 300 մարդ դագաղը ձեռքներին մտել են մարզադաշտ: Լրատվության փոխանցմամբ, Քրիստոֆերը եղել է ամենաագրեսիվ Barra del Indio ակումբի ֆանատներից մեկը, հաղորդում է Vsecoment.com պորտալը:


http://www.youtube.com/watch?v=vh79Miik-Cg&feature=player_embedded

Աղբյուրը՝ news.am (http://news.am/arm/news/53379.html)

Նաիրուհի
31.03.2011, 18:39
«Չորրորդ ինքնիշխանություն». Կճոյանը Վազգենի գլուխն է կորցրել

Օրաթերթը գրում է, որ Եռաբլուրի Սուրբ Վարդանանց մատուռի գործերին որոշել է խառնվել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմը՝ նրա առաջնորդ Նավասար արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ:

…. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի թեմականները հանել են մատուռի պատերին փակցված Մոնթեի, ազատամարտիկների և ԱՍԱԼԱ–ի զոհված տղաների լուսանկարները, որովհետև նրանք «սրբացված» չեն եկեղեցու կողմից։ Եվ չնայած զոհվածների մայրերին կճոյանականները խորհուրդ են տվել մատուռն իրենցը չհամարել և հաշտվել կատարվածի հետ, մայրերը որոշել են պայքարել Եռաբլուրի մատուռի համար և ամեն ինչ անել, որ այն վերադարձվի այն կարգավիճակին, ինչպես որ ստեղծվել է ի սկզբանե։

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, Առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանի մասին վերջին բացահայտումներից հետո մայրերը համոզվել են, որ մատուռը յուրացնելը Կճոյանի բիզնես–ծրագրերի մեջ է մտնում։ Մեզ հետ զրույցում մայրերը նկատեցին, որ շքեղասեր Կճոյանին նոր մեքենա է պետք, կամ հայ հանրությանը անհայտ սխրանքների դիմաց՝ վարչապետի նվիրած ատրճանակից բացի սիրտը այլ զենք է ուզել, և փողը որոշել է Վարդանանց մատուռից ստանալ….

Աղբյուր (http://www.tert.am/am/news/2011/03/31/bentley/)


Մի՞թե մեր հայրենիքում, մեր որդիների արյամբ սնված հողում փոքրիկ մատուռը շատ է մեզ համար

Արցախյան պատերազմում զոհված հերոսների մայրերը հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Մենք` Եռաբլուր Պանթեոնում իրենց հավերժական հանգիստը գտած որդիների մայրերս, հայտնում ենք մեր զայրույթը, մտահոգությունն ու բողոքը:
Մեր որդիների հանգստի համար կառուցված փամփուշտաձև մատուռը դարձել է առք ու վաճառքի, բիզնեսի կենտրոն: Սկզբում անվճար տրամադրվող մոմերը դարձան վճարովի: Հաշտվեցինք այդ փաստի հետ՝ մտածելով, որ կմտնենք մատուռ, առանց մոմ վառելու կաղոթենք Աստծուն: Փաստորեն ազգի զոհասեղանին որդի դրած մայրը զրկվեց անվճար մոմ վառելու հնարավորությունից:
Սակայն այն փաստը, որի հետ ոչ մի կերպ չենք կարող հաշտվել և հանդուրժել, այն է, որ այժմ ցանկացած անձ իր հարազատի դին վերջին գիշերը փողով կարող է բերել Պանթեոնի մատուռ: Աններելի է: Չէ՞ որ այն նվիրված է հայրենիքի համար կռված մարտիկների հոգիների խաղաղությանը: Այն հաղթանակած զինվորի վերջին հանգրվանն է, և պետք է ծառայի ազգի գոյության, բարգավաճման աղոթքներին, եւ ոչ թե որպես փող աշխատելու միջոց:
Մի՞թե մեր հայրենիքում, մեր որդիների արյամբ սնված հողում փոքրիկ մատուռը շատ է մեզ համար: Ինչպե՞ս կարելի է հաղթանակած զինվորին այցի եկած դպրոցականի առջև բացել փամփուշտաձև մատուռի դուռը և դիակ ներկայացնել: Մի՞թե հոգևորականները կորցրել են իրենց խիղճն ու ամոթը: Եվ այդքանով հանդերձ դեռ ցանկանում ենք պայքարել աղանդների դե՞մ:
Կարելի՞ է արդյոք, որպես գումար վաստակելու միջոց, ներմուծել եվրոպական բարքերը, օգտագործել դրանք գալիք հաղթանակների համար սերունդ դաստիարակող Եռաբլուր պանթեոնի մատուռում, որտեղ օրվա ցանկացած ժամին այցի են գալիս դպրոցականներ, սփյուռքահայեր, նորապսակներ, ուսանողներ, այսինքն` նրանք, ում մտահոգում է հայրենիքի վաղվա օրը:
Հուսով ենք՝ կհարգեք մեր վիշտը և ընթացք կտաք մեր դիմում-բողոքին, կամ կպատասխանեք, թե որն է բիզնեսի, առք ու վաճառքի եւ որդեկորույս մայրերի վշտի գինը: Որովհետև մեզ շատ լավ հասկացրեցին, որ ամեն ինչ իր գինն ունի: Մենք այս բողոք-դիմումը ուղղարկում ենք բոլոր շահագռգիռ կողմերին»: Այն, որ բարոյականությունն այլևս կատեգորիա չի մեր երկրում, հայտնի է գրեթե բոլորին, բայց այն, որ հոգևորականները կփորձեն գումար աշխատել հանուն հայրենի նահատակված այռուծների մայրերի ու շիրիմների հաշվին, արդեն անցնում է անասնականության բոլոր սահմանները:

Էս մեկն էլ Նեոնյուզից (http://neonews.am/home/item/5183)

Ապե Ջան
05.04.2011, 13:08
21-րդ դարում տղամարդկանց կուրծքն սկսել է մեծանալ

Ժամանակակից տղամարդիկ մեծ կուրծք ունենալու հետեւանքով սկսել են ավելի շատ դիմել վիրաբույժներին։ Նրանց կուրծքը շատ հաճախ մեծ է լինում, քան կանացի ոչ մեծ չափը։ Այս մասին հայտարարել են ավստրալացի հետազոտողները։

Նրանց խոսքով, եթե 30 տարի առաջ կոսմետիկ վիրաբուժությունը տղամարդկանց որպես կրծքագեղձի փոքրացման օբյեկտ չէր դիտում, ապա մեր օրերում երեւույթը ավելի քան նորմալ է դարձել։

Ինչպես հաղորդվում է, նմանօրինակ վիճակ ստեղծվել է ոչ միայն Եվրոպայում, այլ նաեւ ԱՄՆ-ում։ Անցած տարվա տվյալներով, 2009-ի համեմատությամբ վիրաբույժներին կուրծքը փոքրացնելու խնդրով դիմած ամերիկացի տղամարդկանց թիվն աճել է 6 տոկոսով։

Այս խնդիրը տղամարդկանց մոտ ամենից հաճախ ծագում է ստերոիդներ ընդունելու կամ կտրուկ նիհարելու հետեւանքով։ Բացի այդ, կրծքի մեծացման պատճառ կարող են դառնալ հակադեպրեսանտները, էստրոգեններով քսուքները եւ թմրամիջոցները։

Նշենք, որ հետազոտողները հայտնել են, որ յուրաքանչյուր տարի կանացի կրծքի միջին չափն ավելի է մեծանում։

Հղում: (http://dentalcity.do.am/news/2011-04-05-369)

Sophie
05.04.2011, 14:50
http://www.materinstvo.ru/skins/default/public/images/articles/s1893_1210934773_1.jpg

Հայաստանում առաջին անգամ օրենքով ամրագրում են, որ երեխան իրավունք ունի և պետք է կրծքով կերակրվի: Այդ դրույթն ամրագրված է առողջապահության կազմակերպիչների մշակած «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրինագծով: Օրենքի նախագիծն այսօր լրագրողներին ներկայացնելիս ԱՆ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ այդպիսի նախագիծը մշակվել է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում և նկատեց, որ այն մշակելու համար առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը «քաղաքական մեծ կամք» է ցուցաբերել:

Երեխաներին կրծքով կերակրելը օրենքով սահմանելը, ըստ Քրմոյանի, նպատակ ունի կանխարգելել հիվանդությունները մեր երկրում: Ներկայացնելով օրենքի պահանջները, Քրմոյանն ասաց, որ բուժհիմնարկներում արգելվելու է մանկական կերերի գովազդը, կանոնակարգելու են, որ գործատուները ժամ հատկացնեն և հնարավորություն տան իրենց աշխատող կերակրող մայրերին կրծքով սնուցելու համար: «Հուսով ենք, որ ԱԺ-կառավարություն արդյունավետ համագործակցությունը թույլ կտա ընդունել այս օրինագիծը», -հավելեց Քրմոյանը:

ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը վստահ է, որ այս օրինագծով առողջապահական ցուցանիշների հարցում առաջընթաց կարձանագրվի, քանի որ կրծքով կերակրված երեխաները յոթ անգամ ավելի քիչ են հիվանդանում: Ըստ մասնագետի, կրծքով կերակրելը ազատում է երեխաներին ինֆեկցիաներից, հոգեբանական տրավմաներից: Կրծքի կաթի մեջ, Սարիբեկյանի խոսքով, կան էնդորֆիններ, որոնք հանգստացնում են, զարգացնում ուղեղի աշխատանքը: Մայրերն էլ են օգտվում կրծքով կերակրելուց. նվազեցնում է շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի ռիսկերը:

http://dentalcity.do.am/news/2011-02-26-326

Օրենքով սահմանելը որնա չեմ հասկանում: Որիշ հարց որ պետք է խրախուսվի ու այո էդ արհեստական կերերի գովազդն էլ հասցվի մինիմալի: Բայց օրենքով ո՞նց կպարտադրես: Եթե կինը չի ցանկանում չի կարելի ու պետք չի ստիպել , իրա չուզենալով տված կաթի մեջ այդ դեպքում ավելի վնասական բաներ կհայտնվեն քան արհեստական կերերի:

V!k
05.04.2011, 17:13
Հայաստանի ամբողջ տարածքում ինտերնետն անջատել էր 75-ամյա վրացուհին


«Երկաթուղի տելեկոմ» օպտիկամանրաթելային կաբելային մագիստրալի վնասման մեջ, որի հետեւանքով մարտի 28-ին առանց ինտերնետի էր մնացել ողջ Հայաստանը եւ Վրաստանի մեծ մասը, մեղադրվում է Վրաստանի 75-ամյա մի բնակչուհի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Զուրաբ Գվենետաձեն։

Նրա խոսքով, կինը խոստովանել է իր մեղքը։ Նա պատմել է, որ Մծխեթիի Քսանի գյուղի մերձակայքում հողի մեջ պղինձ է փնտրել, ինչի ժամանակ էլ վնասել է «Երկաթուղի տելեկոմ» օպտիկամանրաթելային կաբելային մագիստրալը։ Ինչպես հայտնել է Գվենետաձեն, կինը համախոհներ չի ունեցել եւ գործել է միայնակ։

Նրա խոսքով, քրեական գործ է հարուցվել։

Օպտիկամանրաթելային կաբելային մագիստրալը, որի միջոցով ինտերնետը Եվրոպայից հասնում է Վրաստան, իսկ հետո՝ Հայաստան եւ Ադրբեջան, «Երկաթուղի տելեկոմ»-ի սեփականությունն է։ Մալուխը տեղակայված է հողում, բայց թե ինչ խորության տակ, չի հաղորդվում։

Նշենք, որ մարտի 28-ին ողջ Հայաստանը մնացել էր առանց ինտերնետի, Վրաստանում վնասվել էին երկու ինտերնետ-մալուխներ, որոնք Հայաստանը կապում են համաշխարհային ցանցի հետ։
Աղբյուր՝ Նյուզ.ամ (http://news.am/arm/news/54136.html)

Valentina
05.04.2011, 19:22
Աղբյուր՝ Նյուզ.ամ (http://news.am/arm/news/54136.html)

չեմ հավատում, ինձ թվումա սարքում են տատիկի գլխին:

VisTolog
05.04.2011, 19:38
չեմ հավատում, ինձ թվումա սարքում են տատիկի գլխին:

Ես էլ ուզեցա տեղեկություն գտնեմ թե ինչ խորության վրա ու ինչ տեսակի պաշտպանություն են ունենում մալուխները, բայց չգտա ու չշարունակեցի էլ շատ խորանալ…

Ինչուիկ
05.04.2011, 22:20
Կոնգոյում ՄԱԿ-ի ինքնաթիռի ավիավթարի հետեւանքով զոհվել է 2 հայ
Երեկ երեկոյան Կոնգոյում կործանվել է վրացական Airzena-Georgian Airways ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը:

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ` պարզվել է ավիավթարում զոհվածներից 3 անձանց ինքնությունն ու քաղաքացիությունը: Նրանք Վրաստանի քաղաքացիներ են ՄԱԿ-ի ինքնաթիռի անձնակազմի անդամներ:

Նրանք են` 22-ամյա օդաչու Դավիդ Ցուցկիրիձեն, անձնակազմի անդամ Գուրամ Կեպուլաձեն եւ ինքնաթիռի տեխնիկ Ալբերտ Մանուկովը: Ներկա պահին ճշտվում է Վրաստանի եւս մեկ քաղաքացու ինքնությունը: Ենթադրվում է, որ նա անձնակազմի հրամանատար Ալեքսեյ Հովհաննիսյանն է: ՄԱԿ-ից տեղեկացնում են, որ վթարի հետեւանքով փրկվել է ընդամենը 1 հոգի:

“ՌԻԱ նովոստիի” հաղորդմամբ` վթարի պահին ինքնաթիռում են եղել ՄԱԿ-ի 29-ը եւ ինքնաթիռի 4 անդամները:

Նշենք, որ վթարը տեղի է ունեցել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով. ինքնաթիռն ընկել է տրոպիկական անձրեւի եւ քամու մեջ:
Աղբյուր (http://henaran.am/?p=6560&sms_ss=facebook&at_xt=4d9b575fc90c5967,0)

Նաիրուհի
06.04.2011, 01:29
«Նաիրին» վաճառել են «Տաշիրի՞ն»

Երեւանի ամենահին կինոթատրոնը` «Նաիրին», փակվել է: Կինոթատրոնի հեռախոսը լռում էր, իսկ «Մոսկվա» կինոթատրոնից, որն այլեւս միակ նմանատիպ մշակութային օջախն է Երեւանում, այս տեղեկատվությունը հաստատեցին:

Արդեն երեք տարի է` «Նաիրի»-ն վարձակալել էր « Պարադիզ» ընկերությունը, որը նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի վարձակալն էր:

Ըստ Yerevan.ru-ի աղբյուրների` «Նաիրիի» նոր սեփականատերը «Տաշիր Գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանն է: Ի դեպ, «Նաիրի»-ի շենքում մի քանի տարի է` գործում է «Տաշիր-պիցայի» սրճարաններից մեկը:

Աղբյուր (http://www.a1plus.am/am/social/2011/04/5/nairi-tashir)
Աղբյուր հիմնական (http://yerevan.ru/2011/04/05/prodan-samyj-staryj-kinoteatr-erevana/)

V!k
06.04.2011, 20:13
http://www.tariff.am/ լավ բան են մտածել:hands, նոր իմացա որ սենց կայք կա,
եթե ծանոթ չես Հայաստանի բջջային օպերատորների սակագնային պլաններին, ըստ քո բջջայինով կատարած գործողությունների որոշում է քեզ առավել հարմար սակագնային պլանը…:)



Գործարկվել է Tariff.am-ի բջջային տարբերակը

Նորաբաց www.tariff.am կայքն այժմ հնարավորություն է տալիս իր այցելուներին օգտվել նաև կայքի բջջային տարբերակից: Բջջային հեռախոսից մուտք գործելով կայք՝ այցելուն կարող է լիարժեք կերպով օգտվել կայքի բոլոր հնարավորություններից:

Tariff.am-ի նպատակն է հասկանալի դարձնել առաջարկվող բազմաթիվ պլանների սակագները և հնարավորություն տալ հաճախորդին կատարել ճիշտ ընտրություն: Այն հնարավորություն է տալիս, պատասխանելով որոշակի քանակությամբ հարցերի, ընտրել ՀՀ տարածքում գործող բջջային օպերատորների (Beeline, VivaCell-MTS, Orange) կողմից առաջարկվող սակագնային պլաններից լավագույնը և մատչելին:

Բջջային տարբերակով դիտելիս ցանկության դեպքում կարելի է սեղմել կայքի ներքևի հատվածում գտնվող «Կայքի ամբողջական տարբերակ» հղման վրա և մուտք գործելով այնտեղ՝ օգտվել կայքի ամբողջական տարբերակից:


Կայքում տեղադրված սակագները պարբերաբար թարմացվում են: Լավագույն սակագնային պլանի առաջարկություն ստանալուց հետո այցելուն կարող է այցելել նաև օպերատորի վեբ-կայքի կոնկրետ սակագնային փաթեթին: Շուտով կլինեն նոր ոլորտներ, նոր սակագներ:
Աղբյուր (http://pcnews.am/armenia/it/websites/1895-tariffam.html)

V!k
07.04.2011, 16:07
:D


Բարաք Օբաման` այլմոլորակայի՞ն

51760

Ամերիկացի բլոգերները լրջորեն քննարկում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գլխի սպին: Նրա որոշ նկարներում բացահայտ կերպով երևում է գլխի կենտրոնից մինչեւ աջ ականջը ձգվող սպին: Այս հանգամանքն աննկատ չի մնացել եւ ինտերնետում լուրջ քննարկում է ընթանում այն հարցի շուրջ, թե արդյոք Բարաք Օբաման այլմոլորակային է:

The Daily Mail թերթը գրում է, որ Օբամայի գլխի սպին կարող է պարզ բացատրություն ունենալ. օրինակ` սպին կարող է նկատվել մազերի սխալ հարդարման պատճառով կամ այն պարզապես լույսի “խաղ” է:
Սակայն բլոգերները կարծում են, որ սպին ուղեղի վիրահատության արդյունք է, որի մասին նախկինում չի հաղորդվել: Իսկ մյուսների կարծիքով` այստեղ ակնհայտ է այլմոլորակայինների միջամտությունը: Ի դեպ, Սպիտակ տունը հերքել է այդ բոլոր լուրերը` անվանելով դրանք “ծիծաղելի”:

Աղբյուր՝ Հենարան.ամ (http://henaran.am/?p=7239)

Tig
11.04.2011, 11:53
2011թ-ի առաջին եռամսյակում Միգրացիոն պետական ծառայություն դիմել է 23 անձ (http://neonews.am/pashtonakan/item/5573)

Հայաստանում ապաստանի իրավունք ստանալու նպատակով` 2011թվականի առաջին եռամսյակում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն դիմել է 23 անձ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Միգրացիոն պետական ծառայության` ապաստանի հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա Պետրոսյանը, դիմումներից 13-ը փախստականի կարգավիճակ ստանալու համար է, իսկ 10-ը` ապաստանի իրավունքի: Փախստականի կարգավիճակի համար դիմողներն Իրանից են, Սիրիայից, Կոտ դ’ Իվուարից:

Նրանց թվում ազգությամբ հայեր չկան: Ռ. Պետրոսյանի խոսքով` արաբական եւ աֆրիկյան պետություններում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված` Միգրացիոն պետական ծառայություն դիմողների հոսք չի նկատվում: Ապաստանի իրավունքի համար բոլոր դիմածներն Իրաքից են` ազգությամբ հայեր: Բոլոր դիմողներին տրվում է կացության ժամանակավոր վկայական՝ երեք ամսով, որից հետո, ըստ կարգի, դիմումը քննվում է, եւ ընդունվում է ՀՀ-ում ապաստանի իրավունք տալու մասին որոշում:

neonews.am

հ.գ. մի քանի օր առաջ Մասիսի անձնագրային բաժանմունքում պատահաբար լսեցի, որ կողքիս կինը, որը անձնագիր ստանալու դիմում էր գրում, Իրաքից էր... /ուղղագրության հետ խնդիրներ ուներ, որը առիթ եղավ, որ նա իր որտեղից լինելու մասին բարձրաձայներ:/ Փաստորեն Իրաքից ներհոսք կա...:think

Jarre
13.04.2011, 21:47
Դատավարություն. դատարանը կլսի «Եհովայի վկաների»` Հանրային հեռուստաընկերության դեմ հայցը` ծնողասպանին իրենց կազմակերպության անդամ ներկայացնելու համար

Հայաստանյան «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը Հանրային հեռուստաընկերությունից պահանջում է հերքում, ներողություն` վիրավորանքների համար, ինչպես նաև իրենց կազմակերպության պատասխանի հրապարակումը` պնդելով, որ հեռուստաընկերության տարածած սուտ տեղեկության պատճառով իր անդամների դեմ հարձակումներ են եղել:

Հանրային հեռուստաընկերության դեմ ներկայացված կրոնական կազմակերպության դատական հայցի առաջին լսումը լինելու է գալիք չորեքշաբթի ընդհանուր իրավասության դատարանում:

Կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել Հանրայինի դեմ, որը «Հ1» հեռուստաընկերության միջոցով հրապարակել էր քննարկումների տեղիք տված ծնողասպանության (2010 թ. Սևան քաղաքում) դեպքի մասին լուրը` մարդասպանին ներկայացնելով որպես «Եհովայի վկաների» անդամ: (2010 թվականի նոյեմբերին Սևան քաղաքի բնակիչ 23-ամյա Արման Թորոսյանն իրենց բնակարանում սպանել էր ծնողներին` 64-ամյա Խաչիկ և 57-ամյա Մարիետա Թորոսյաններին:)

Սպանությունը հասարակական բուռն քննարկումների տեղիք էր տվել, ու քանի որ մամուլում տարածվել էր, որ հանցագործության մեջ մեղադրվող Թորոսյանը «Եհովայի վկաներ» կազմակերպությունից է, հասարակական լայն դժգոհության ալիք է բարձրացել այս կազմակերպության դեմ:

Սպանությունից մի քանի օր անց մարդու իրավունքների պաշտպանը կոչ էր արել ԶԼՄ-ներին դադարեցնել մեղադրյալին որպես այս կազմակերպության անդամ ներկայացնել, սակայն, ինչպես պնդում են «Եհովայի վկաների» ներկայացուցիչները, Հանրայինի եթերում շարունակում էին զրպարտել կազմակերպությունը:

«Ապատեղեկատվություն տարածելուց բացի, Հանրայինն իր հրապարակումներում հնչեցրեց նվաստացուցիչ և վիրավորական արտահայտություններ մեր կազմակերպության անդամների հասցեին: Հաղորդումներից մեկը հեռուստադիտողներին խրախուսեց Եհովայի վկաներին հանդիպելիս դիմել բռնության, ինչի արդյունքում մեր անդամների դեմ հարձակումներ, քաշքշոցներ ու հայհոյանքներ են եղել Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում»,- «ԱրմենիաՆաուին» ասաց «Եհովայի վկաներ» կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Հարությունյանը:


Աղբյուր՝ Armenia Now (http://www.armenianow.com/hy/news/28873/jehovah_witness_sue_armenian_first_channel)



«Եհովայի վկաներ»-ը Հ1-ին ևս մեկ պահանջ են ներկայացրել. դատական նիստը հետաձգվեց

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ընդդեմ Հանրային հեռուստատեսության հայցի քննությունը:
Նիստից առաջ դատարանի միջանցքում` նիստերի դահլիճի մոտ, հավաքվել էին «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ: Կազմակերպության շահերը ներկայացնում էին կանադացի փաստաբան Շեյն Բրեյդին (նկարում` կենտրոնում) և հայաստանցի Ելենա Մարգարյանը:
«Եհովայի վկաներ»-ի հայցադիմումի պահանջն է պատասխանող հեռուստաընկերությանը պարտավորեցնել անհապաղ հերքել հայցվորների պատիվը և արժանապատվությունն արատավորող 2010 թվականի նոյեմբերի 9-ի, 10-ի, 11-ի Հ1-ի «Հայլուր» և «Տեսանկյուն» հաղորդումների շրջանակներում տարածված այն տեղեկությունները, համաձայն որոնց իր ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Խաչիկի Թորոսյանը Եհովայի վկա է:
Հայցվոր կողմը նաև պահանջում է հերքել սույն տեղեկատվությունը նույն հաղորդումների խորագրի տակ, նույն տեղակայմամբ, նույն հաղորդման ժամին և այնքան անգամ, որքան այդ հաղորդումները հեռարձակվել են:
Հայցադիմումի մեջ նշված պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի վերաբերյալ Հ1-ի շահերի պաշտպան Արա Զոհրաբյանը նշել է, որ պատիվը և արժանապատվությունն իրավաբանական անձին ոչ բնորոշ հատկանիշներ են, պատիվ ու արժանապատվություն կարող է ունենալ միայն ֆիզիկական, ոչ թե իրավաբանական անձը: Այդ իսկ պատճառով պատասխանող կողմը խնդրել է հստակեցնել պահանջը:
Հայցվոր կողմը, իր հերթին, նշել է, որ իրենք նաև ցանկանում են արատավորված գործարար համբավի պաշտպանության պահանջ ներկայացնել: Զոհրաբյանի նկատել է, որ հայցադիմումի մեջ նման պահանջ նշված չի եղել: Այդ պահին դատարանը ընդմիջում է հայտարարել` հնարավորություն տալով հայցվոր կողմին լրացումներ մտցնել հայցադիմումի մեջ:
Ընդմիջման ընթացքում Epress.am-ի հետ զրույցում այս առնչությամբ Հ1-ի շահերի պաշտպան Արա Զոհրաբյանն ասել է. «Կարծում եմ, որ դա հայցվոր կողմի սկզբնական հայց ներկայացնելու, ոչ ճիշտ կողմնորոշվելու արդյունք էր»:
Ընդմիջումից հետո հայցվոր կողմը իր նախկին պահանջին ավելացրել է նաև գործարար համբավի վերականգման մասը: Հայցվոր կողմի փոփոխված պահանջը լսելուց հետո դատավոր Սամվել Թադևոսյանը նշել է, որ սահմանված փոփոխությունը պետք է ուղարվկի նաև պատասխանողներին, և հաջորդ նիստը կհրավիրվի այն ժամանակ, երբ պատասխանող կողմը կծանոթանա հայցադիմումի նոր տարբերակների հետ:
Նիստից հետո լրագրողները հարցեր ուղղեցին փաստաբան Շեյն Բրեյդիին,սակայն նա հրաժարվեց պատասխանել դրանց:
«Որպես փաստաբան ես դատաքննութան ընթացքում կներկայացնեմ իմ դիրքորոշումը: Ճիշտ չեմ գտնում դատաքննությունից դուրս կարծիք արտահայտել»,- նշել է փաստաբանը:


Աղբյուր՝ Eepress.am (http://www.epress.am/2011/04/13/«եհովայի-վկաներ»-ը-հ1-ին-ևս-մեկ-պահանջ-ե/)

Tig
13.04.2011, 21:54
Բա էդ ո՞վ էր ասում՝ «մի դատիր, որ չդատվես»...:think

հ.գ. ... փաստորեն դատվելու են:D

Շինարար
13.04.2011, 21:57
Բա էդ ո՞վ էր ասում՝ «մի դատիր, որ չդատվես»...:think

հ.գ. ... փաստորեն դատվելու են:D
Վերջին աբսուրդն ա, կրոնական կազմակերպությունը երկրային դատարանի օգնությանն ա դիմում:

Jarre
13.04.2011, 22:01
Վերջին աբսուրդն ա, կրոնական կազմակերպությունը երկրային դատարանի օգնությանն ա դիմում:


Բա էդ ո՞վ էր ասում՝ «մի դատիր, որ չդատվես»...:think

հ.գ. ... փաստորեն դատվելու են:D

.... քանի որ թեման կրոն բաժնում չի :)

Իսկ ո՞նց եք վերաբերվում ապետեղեկատվությանը և բռնության կոչերին Հ1-ի եթերով։ Հայցն այդ մասին է։

Շինարար
13.04.2011, 22:06
.... քանի որ թեման կրոն բաժնում չի :)

Իսկ ո՞նց ե վերաբերվում ապետեղեկատվությանը և բռնության կոչերին Հ1-ի եթերով։ Հայցն այդ մասին է։

Ժառ, հարգելով մարդու կրոնական զգացմունքները և առանց խորամուխ լինելու տվյալ թեմայի մեջ՝ ինձ համար անընդունելի ա, որ կրոնական կազմակերպությունը դատարանի միջոցով հարց լուծի, լինեն Եհովայի վկաները, ՀԱԵ-ն, թե «Մուսուլման եղբայրները», բա ո՞ւր մնացին Աստվածաշնչի կոչերը մերձավորին սիրելու, ներելու, մի այտը ապտակելու դեպքում մյուսն էլ ուղղելու, վերջին շապիկը տալու մասին, ներիր, չեմ հասկանում ու չեմ ընդունում:

Tig
13.04.2011, 22:10
.... քանի որ թեման կրոն բաժնում չի :)

Իսկ ո՞նց եք վերաբերվում ապետեղեկատվությանը և բռնության կոչերին Հ1-ի եթերով։ Հայցն այդ մասին է։

Իհարկե վատ:)
Բայց միևնույն ժամանակ էդ կազմակերպությանն էլ լավ չեմ վերաբերվում, նենց որ թող իրար միս ուտեն...:oy

Jarre
13.04.2011, 22:11
Ժառ, հարգելով մարդու կրոնական զգացմունքները և առանց խորամուխ լինելու տվյալ թեմայի մեջ՝ ինձ համար անընդունելի ա, որ կրոնական կազմակերպությունը դատարանի միջոցով հարց լուծի, լինեն Եհովայի վկաները, ՀԱԵ-ն, թե «Մուսուլման եղբայրները», բա ո՞ւր մնացածին Աստվածաշնչի կոչերը մերձավորին սիրելու, ներելու, մի այտը ապտակելու դեպքում մյուսն էլ ուղղելու ապտակի, վերջին շապիկը տալու մասին, ներիր, չեմ հասկանում ու չեմ ընդունում:

Կրոնը այս հարցում երկրորդկան է։ Կա փաստ՝ պրոբլեմ՝ ապատեղեկատվություն և բռնության կոչեր և երկրորդ կա համապատասխան քայլ ու սա ողջունելի է։

Շինարար
13.04.2011, 22:13
Կրոնը այս հարցում երկրորդկան է։ Կա փաստ՝ պրոբլեմ՝ ապատեղեկատվություն և բռնության կոչեր և երկրորդ կա համապատասխան քայլ ու սա ողջունելի է։

Հա ապատեղեկատվության համար լրատվամիջոցների դեմ էս վերջերս հաճախ են նման ողջունելի քայլեր կատարվում, ես դատապարտում եմ բոլորը, ուղղված լինեն դրանք Հրապարակի, Երկիրի, թե Հ1-ի դեմ:

Jarre
13.04.2011, 22:34
Հա ապատեղեկատվության համար լրատվամիջոցների դեմ էս վերջերս հաճախ են նման ողջունելի քայլեր կատարվում, ես դատապարտում եմ բոլորը, ուղղված լինեն դրանք Հրապարակի, Երկիրի, թե Հ1-ի դեմ:

Կարծես թե թշնամություն հրահրելը և նպատակասլացորեն ապակողմնորոշելը ավելի դատապարտելի և չողջունելի երևույթներ են

Ներսես_AM
13.04.2011, 22:57
Ընդմիջումից հետո հայցվոր կողմը իր նախկին պահանջին ավելացրել է նաև գործարար համբավի վերականգման մասը:

հմմմ չեմ հիշում ով էր ասել, եթե ուզում ես օդից փող աշխատես եկեղեցի հիմնիր:
Հիմա փաստորեն իրենք էլ են արդեն անթաքույց ասում, որ իրենք գործարա՞ր են :o

Շինարար
14.04.2011, 00:14
Կարծես թե թշնամություն հրահրելը և նպատակասլացորեն ապակողմնորոշելը ավելի դատապարտելի և չողջունելի երևույթներ են

Ժառ, քեզ անհատապես շատ եմ հարգում՝ հիմնվելով ակումբում քո կերպարից ունեցածս տպավորությունների վրա, մնացածի մասին ավելացնելու ոչինչ չունեմ, կարծում եմ` էական չէ ՝ ով է ավելի վատ բանում, երևույթը տգեղ է ու անընդունելի՝ իմ՝ աստվածահավատ մարդու տեսանկյունից:

Kuk
14.04.2011, 00:17
Տղեք, բայց ի՞նչ կապ ունի՝ կրոնական ա, թե կրոնական չի: Կա հանցագործություն, պետքա պատժվի: Եթե տենց կրոնին նայենք, բնակչության հիմնական մասը ինչ որ կրոնի պատկանում ա, թեկուզ ձևական, ասենք՝ քրիստոնյա են հիմնականում. հիմա ի՞նչ, բոլոր քրիստոնյաները հանցագործությունների զոհ դառնալուց ասեն՝ մյուս թշիս էլ չափալախի՞: Ստեղ հարցը էն չի, որ հայլուրի դեմ ա, դրա համար պաշտպանում եմ, եթե ապատեղեկատվություն ա տարածում թեկուզ ընդդիմադիր մամուլը, պետքա դեմն առնել, ու դա բխում ա բոլորի շահերից, որտև կոնկրետ ես, որ համեմատաբար ավելի շատ հավատում եմ ընդդիմադիր մամուլին, ինձ ավելի վնասում ա հենց ընդդիմադիր մամուլի տարածած ապատեղեկատվությունը, որտև էդ դեպքում ես եմ սխալ ինֆորմացիա ստանում: Բան չունեմ ասելու, էս խնդրին ծանոթ չեմ կոնկրետ, բայց չեմ էլ բացառում, որ կարողա սկզբում մի հատ ձևական հայլուրի դեմ թամաշա են անում, հետո նույն «ձեռքով» անցնեն ընդդիմադիր մամուլի դեմ լուրջ հարվածի, որ նենց տպավորություն չլինի, իբր մենակ օլիգարխներն ու պաշտոնյաներն են դեմ ընդդիմադիր մամուլին, որտև իրանց մերկացնում ա, այլ կլինի տպավորություն, որ բացի պաշտոնյաներից կան այլ կազմակերպություններ, նույնիսկ քաղաքականությունից հեռու, որ նրանք էլ են բողքում ընդդիմադիր մամուլից:

Շինարար
14.04.2011, 00:31
Կուկ, հարցը էն չի, որ Եհովայի վկան ա դատի տալիս, այլ էն, որ կազմակերպությունն ա դատի տալիս: Ինձ համար դա մնում ա աբսուրդ: Կրոնը որոշակի գաղափարներ ա քարոզում, չէ՞: Ու մեկ էլ կրոնական հաստատությունը, որ երկրային կյանքը սին ա համարում, երկրային մեղսավոր դատավորների դատարանի օգնությանն ա դիմում: Ես էլ քո պես կոնկրետ խնդրից տեղյակ չեմ: Ինձ համար դատի տալը կրոն հասկացության մեջ չի տեղավորվում: Իսկ ինչու՞ Հայլուրին դատի չեն տալիս ընդդիմության էն ներկայացուցիչները, որոնց Հայլուրը նպատակադիր սևացնում ա:

Kuk
14.04.2011, 00:40
Կուկ, հարցը էն չի, որ Եհովայի վկան ա դատի տալիս, այլ էն, որ կազմակերպությունն ա դատի տալիս: Ինձ համար դա մնում ա աբսուրդ: Կրոնը որոշակի գաղափարներ ա քարոզում, չէ՞: Ու մեկ էլ կրոնական հաստատությունը, որ երկրային կյանքը սին ա համարում, երկրային մեղսավոր դատավորների դատարանի օգնությանն ա դիմում: Ես էլ քո պես կոնկրետ խնդրից տեղյակ չեմ: Ինձ համար դատի տալը կրոն հասկացության մեջ չի տեղավորվում: Իսկ ինչու՞ Հայլուրին դատի չեն տալիս ընդդիմության էն ներկայացուցիչները, որոնց Հայլուրը նպատակադիր սևացնում ա:

Ընդդիմության ներկայացուցիչները սովորաբար դատի են տալիս ոչ թե արդարադատության հասնելու համար, այլ էդ դատը կազմում ա ինչ որ նպատակի հասնելու մարտավարության մի մասը: Այսինքն՝ կոզրի նման մի բան: Կամ եթե նույնիսկ արդարադատության համար են դատի տալիս, ապա միայն նրա համար, որ սպառեն ներքին ատյանները ու արդարադատության հասնեն եվրոպական դատարանում: Այսինքն ընդդիմության հետ համեմատելի չի, իմ կարծիքով, որտև նպատակներն այլ են: Քո ասածը հասկացա, ընդունում եմ, միքիչ էն չի ոնց որ, բայց էս դեպքում էլ ո՞վ դատի տար. եթե հանցագործությունը կատարվել ա կազմակերպության դեմ, այսինքն տուժողը ոչ թե ինչ որ մեկն ա, այլ հենց կազմակերպությունն ա: Ուրիշ բան, եթե տասը եհովայի վկայի փողոցում ծեծած լինեին, էդ տասը հոգին հայց կներկայացնեին:

Sophie
14.04.2011, 11:26
«Հայպետհիդրոմետ». Հակառակ կանխատեսումների, Արարատյան դաշտավայրում ցրտահարություն չի եղել


Ապրիլ 14, 2011 | 11:47
Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը, հակառակ օթերեւութաբանական կանխատեսումների, Արարատյան դաշտավայրում ցրտահարություն չի եղել։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով, թեեւ կանխատեսվել էր մինչեւ 2 աստիճան ցուրտ, սակայն գիշերը դիտված ամպամածության ավելացումը փրկող հանգամանք է հանդիսացել Արարատյան դաշտավայրը ցրտահարությունից զերծ պահելու համար։

«Նվազագույն ջերմաստիճանը գիշերվա ընթացքում 0 աստիճանից չի նվազել։ Գիշերն այնտեղ գրանցվել է 0 +1 աստիճան տաքություն, այն էլ, դա տեւել է ընդամենը 10-15 րոպե։ Այստեղից կարելի է գալ եզրակացության, որ ծառերին վնաս չի հասցվել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Արարատյան դաշտավայրում ցրտահարություններ առաջիկա օրերին չեն սպասվում։

Խոսելով մոտակա օրերին սպասվելիք եղանակի մասին՝ Սուրենյանը նշեց, որ հարավ-արեւմուտքից ներթափանցած տաք օդային հոսանքների հետեւանքով մինչեւ ապրիլի 17-ը հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա +8 +10 աստիճանով։ «Ապրիլի 16-ին եւ 17-ին մայրաքաղաքում սպասվում է մինչեւ +23 աստիճան, գիշերը՝ +8 +10 աստիճան տաքություն։ Ապրիլի 16-ից սկսած, օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ»,- ամփոփեց օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետը։
http://news.am/arm/news/55340.html
Ուռաաա էս տարի միրգ կուտենք կարգին:yahoo:roll

Ապե Ջան
14.04.2011, 13:25
Ցուրտը տանի, չտանի, միևնույնն է ծիրանի կիլոգրամը՝ 1000 դրամ է լինելու: Մի պատճառ վախենում եք չլինի: :))

Tig
14.04.2011, 13:30
Ցուրտը տանի, չտանի, միևնույնն է ծիրանի կիլոգրամը՝ 1000 դրամ է լինելու: Մի պատճառ վախենում եք չլինի: :))

Չի լինի, հաստատ էդքան չի լինի, եթե բերքը առատ լինի: կարողա սեզոնի բացման առաջին 2 օրը լինի, բայց դե 2 օր էլ կածում եմ կարելիա համբերել:

Ապե Ջան
14.04.2011, 13:34
Չի լինի, հաստատ էդքան չի լինի, եթե բերքը առատ լինի: կարողա սեզոնի բացման առաջին 2 օրը լինի, բայց դե 2 օր էլ կածում եմ կարելիա համբերել:

Կարելիա համբերել մի քանի շաբաթ էլ: Բայց դե մարդիկ ուզում են գումար աշխատել ու ասում են բերք չկա:
Ասում եմ լավա իրոք ցրտահարություն չեղավ, տեսնենք հլը ո՞նց են արթարանալու էս տարի:

Freeman
14.04.2011, 13:40
Ցուրտը տանի, չտանի, միևնույնն է ծիրանի կիլոգրամը՝ 1000 դրամ է լինելու: Մի պատճառ վախենում եք չլինի: :))

Աչքիս ծիրանի գործ անեմ:)) ափսոս մերոնք ջրելը թողեցին իմ վրա,սաղ ծառերը չորացան :))

Tig
14.04.2011, 14:07
Կարելիա համբերել մի քանի շաբաթ էլ: Բայց դե մարդիկ ուզում են գումար աշխատել ու ասում են բերք չկա:
Ասում եմ լավա իրոք ցրտահարություն չեղավ, տեսնենք հլը ո՞նց են արթարանալու էս տարի:

Ծիրանի հարցում արդարանալու հարց չի կարա լինի: Ծիրանը էն միրգը չի, որ կարենան երկար պահեն, եթե չռեալիզացրին, ստիպված արաղ պիտի քաշեն :)
Ես լավ էլ հիշում եմ, որ տարիներին ծիրանի բերքը առատա եղել 50 դրամով լիքնա եղել ծիրանը: Ափսոս որ ծիրանի սեզոնը շատ կարճա տևում:

Sophie
14.04.2011, 16:43
Ծիրանի հարցում արդարանալու հարց չի կարա լինի: Ծիրանը էն միրգը չի, որ կարենան երկար պահեն, եթե չռեալիզացրին, ստիպված արաղ պիտի քաշեն :)
Ես լավ էլ հիշում եմ, որ տարիներին ծիրանի բերքը առատա եղել 50 դրամով լիքնա եղել ծիրանը: Ափսոս որ ծիրանի սեզոնը շատ կարճա տևում:
Սկի պետք էլ չի որ ծիրանը 50 դրամ լինի: Թող լինի 200 նույնիսկ 300 շատ էլ հարմար գին է: Մի քիչ էլ գյուղացու մասին մտածեք: Որ ստիպված բերում չփչանալու համար ջրի գնով ծախում է ապրանքը, չի նշանակում որ դա իրեն օգուտ է: Վերջում էլ հողի ջրի վարձերը տալուց / էլ չասեմ բազմաթիվ պարարտացումներն ու սրսրկումները/ փաստի առաջ է կանգնում:

Tig
14.04.2011, 16:52
Սկի պետք էլ չի որ ծիրանը 50 դրամ լինի: Թող լինի 200 նույնիսկ 300 շատ էլ հարմար գին է: Մի քիչ էլ գյուղացու մասին մտածեք: Որ ստիպված բերում չփչանալու համար ջրի գնով ծախում է ապրանքը, չի նշանակում որ դա իրեն օգուտ է: Վերջում էլ հողի ջրի վարձերը տալուց / էլ չասեմ բազմաթիվ պարարտացումներն ու սրսրկումները/ փաստի առաջ է կանգնում:

Եթե առատ բերք լինի, "ջրի գինը" նորմալա, քանի որ օրինակ համարյա նույն եկամուտն ես ունենում երբ վաճառում ես 20կգ ապրանքը 200 դրամով, կամ 80 կգը 50 դրամով: Տարբերությունը մեծամասամբ կապված են լինելու տրանսպորտային ծախսերնի հետ, քանի որ 20կգ ապրանքի տեղափոխման համար ավելի քիչ ծախս կանես, քան թե 80 կգի տեղափոխման համար: Բայց դե գյուղացին միշտ էլ տուժում է, արանքում վերավաճառողներն են շահում...

V!k
14.04.2011, 17:05
ախր իմիջ փոխելը դեռ շատ քիչ է:(


Ոստիկանությունը որոշել է փոխել իմիջը՝ համազգեստի միջոցով
Հայաստանի ոստիկանությունը ապրիլի 16-ից, ոստիկանության 10-ամյակին նվիրված տոնակատարություններին զուգահեռ, քաղաքացիներին կներկայա նոր համազգեստով։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 14-ի կառավարության նիստում հայտարարեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որն ի դեպ՝ կառավարություն էր ժամանել տոնական համազգեստով։
Կառավարության նիստից հետո, նա լրագրողների հետ կայացած ճեպազրույցում ասաց, որ նոր համազգեստը թույլ կտա ոստիկանությանը՝ հասարակության շրջանում բարելավել իր իմիջը։
Ըստ ոստիկանության կողմից կառավարություն ներկայացրած բացատրության՝ ներկայումս ՀՀ ոստիկանության ծառայողները կրում են խորհրդային ժամանակների համազգեստը, որը համապատասխանեցված է եղել նախկին խորհրդային պետության միջին կլիմայական պայմաններին: Այդ համազգեստն այժմ արդիական չէ եւ անհարմար է հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության խնդիրների իրականացման համար:
Առավել քիչ փոփոխության է ենթարկվելու ոստիկանական զորքերի համազգեստը։ Իսկ ահա պարեկապահակետային ծառայություն իրականացնող ոստիկանների համազգեստը ամբողջովին կփոխվի՝ նմանվելով Եվրամիության անդամ երկրների համապատասխան ծառայությունների համազգեստին։

Աղբյուր՝ Նյուզ.ամ (http://news.am/arm/news/55392.html)

Freeman
14.04.2011, 17:13
ախր իմիջ փոխելը դեռ շատ քիչ է:(


Ոստիկանությունը որոշել է փոխել իմիջը՝ համազգեստի միջոցով

հա՞,դե ուրեմն ես կսկսեմ ոստիկաններին վստահել,կարեվորը համազգեստի ճիշտ ընտրությունն է,ի՞նչ կապ ունի ու՞մ իզուր կբռնեն,ու՞մ պոչկեքը կջարդեն
Հ.Գ. սրանք լրիվ ՍՍ են

Ապե Ջան
21.04.2011, 15:19
«Առավոտ». «Դեդ Հասանը» կգա Հայաստա՞ն. Նպատակը «Օրենքով գող» կարգելն է

http://news.am/pic/news/56296.jpg

«Առավոտ»-ի տեղկություններով, առաջիկա օրերին Հայաստան են գալու հանցաշխարհի վառ հեղինակությունները: Նախատեսվելիք «սխոդկայի» ժամանակ քննարկվելու է Հայաստանում «Օրենքով գող» կարգելու հարցը: Ըստ նախնական տեղեկությունների, առաջադրվելու է նորադուզցի Ալիկ Բանդուրյանի թեկնածությունը:

Հայտնի է, որ նա հանցաշխարհում ընդունված, վերջերս սպանված Արմեն Կանեւսկու մտերիմներից է, եզդի «Դեդ Հասանի» (Ասլան Ուսոյանի) շրջապատից: Ընդամենը վերջերս մի շարք «գողեր» հանդիպեցին Դուբայում եւ իրենց «դաբրոն» տվել են նորադուզցու օգտին: Նշվում էին նաեւ Գեմո Միխրելադձեի, Բաթրինի, Վագունի, Գիյայի անունները: Ասում են, Հայաստան է գալու անձամբ «Դեդ Հասանը», ով անցյալ տարվա աշնանը իր դեմ իրագործված մահափորձից հետո առաջին անգամ դուրս կգա Ռուսաստանի մայրաքաղաքից: Կմասնակցի հավաքին նաեւ «Օրենքով գող» «Զապը»` գյումրեցի Անդրանիկ Սողոյանը, ով Պրահայի իրավապահների կողմից կասկածվում է 4 տարի առաջ Վացլավի հրապարակում 2 անձանց սպանությունը պատվիրելու մեջ:

Հղում: (http://news.am/arm/news/56296.html)

Նաիրուհի
22.04.2011, 02:36
Գրքերի բուրմունքով օծանելիք Կարլ Լագերֆելդից (:love-Ն.)

Բոլոր այն գրքասերները, ովքեր այլևս չեն այցելում գրադարաններ կամ գիրք գնում, կարող են Կարլ Lագերֆելդից գնել անհավանական օծանելիք` գրքերի բուրմունքով:

Ինչպես գրում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթը, ինքը Լագերֆելդը գրքի մեծ սիրահար է և ունի 300 հազար հատոր ունեցող գրադարան (:o-Ն.): Հիմա նա ակտիվ աշխատում է գրքի բուրմունքով օծանելիք ստեղծելու վրա: Այս պահին հայտնի է, որ նոր օծանելիքը լինելու է գրքանման սրվակի մեջ, իսկ բուրմունքի հիմնական բաղադրիչներն են լինելու գրքի, մանրահատակի և գրքի պահարանի հոտերը:

Աղբյուր (http://1in.am/arm/business_companies_17116.html)

Ապե Ջան
22.04.2011, 03:21
Թուրքիայի բնակիչների 80 տոկոսը պոռնոյի սիրահա՞ր են


http://news.am/pic/news/56428.jpg


http://www.youtube.com/watch?v=ya0kg12U1qo&feature=player_embedded

Թուրքական լրատվամիջոցներում սկսել են բարձրաձայնել այն հանգամանքի մասին, որ հասարակությանը առավել հետաքրքրում է բռնաբարության եւ սեռական հարաբերությունների տեսարանով ֆիլմերը։

Այս քննարկումներն ավելի ակտուալ դարձան, երբ թուրքական Kanal D հեռուստաընկերության եթերում ցուցադրվող «Այնպես է անցնում ժամանակը, որ...» սերիալը ռեկորդային դիտում արձանագրեց։

Սերիալի հեղինակները մեկ օր առաջ տեղեկություն էին տարածել, որ սերիալի հերթական ցուցադրության ժամանակ հերոսուհին բռնաբարության է ենթարկվելու։ Հիշյալ հատվածի ցուցադրությունն ապահովել է ռեկորդային ռեյտինգ՝ 80 տոկոս դիտողականություն։

Թուրքական Haber3-ը հիշյալ փաստը ներկայացնող հրապարակումը վերնագրել է «Թուրքիայի բնակիչների 80 տոկոսը պոռնոյի սիրահա՞ր են»։

Նշվում է, որ թուրք հասարակությանը կարծես չէր հետաքրքրել 12 անկախ թեկնածուների նկատմամբ վետոն եւ մի շարք քաղաքներում բախումները։

Նշենք, որ Թուրքիայում մեծ աղմուկ էր հանել նաեւ «Իմ ներսի անձայն գետը» ֆիլմը, որի մեջ էրոտիկ տեսարաններ կան։ ֆիլմի գլխավոր դերասանուհի Թայես Ֆարզանը նշել էր. «Ցավալին այն է, որ Թուրքիայում այն օրակարգում է հայտնվել միայն այն պատճառով, որ այնտեղ կա բռնաբարության տեսարան։ Ինչքան ես հասկացա, Թուրքիայում աճում է հետաքրքրությունը համբույրների, սեռական հարաբերությունների եւ բռնաբարությունների տեսարաններով ֆիլմերի նկատմամբ»։

Հղում: (http://news.am/arm/news/56428.html)

Smokie
23.04.2011, 10:47
Երեկ երեկոյան 76 տարեկան հասակում մահացավ ռուս դերասան եւ ռեժիսյոր Միխաիլ Կոզակովը::cry Բավական է հիշել միայն «Բարեւ ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» ֆիլմը::(

http://yar.kp.ru/f/12/image/04/70/2477004.jpg


В пятницу вечером, 22 апреля, в Израиле на 76-ом году жизни от рака легкого скончался Народный артист Михаил Козаков. Последние месяцы, около полугода, известнейший российский актер и режиссер жил в Израиле. Сначала в клинике, где ему поставили нехороший диагноз – рак легкого в последней стадии, затем в доме престарелых, где его навещала бывшая жена Анна Ямпольская и младшие дети.

Напомним, актер был женат дважды, со второй женой 29-летней Надеждой Седовой, Михаил Михайлович развелся и вернулся к Ямпольской, у которой от него двое детей. В последние минуты рядом с отцом находился его младший сын - Миша.

На экранах Михаил Казаков впервые появился еще студентом в 1956 году и с тех пор успел создать массу блистательных образов на сцене и в кино. Его режиссерскую работу «Покровские ворота» знают все.

- Я помню его актерский дебют в кино, - говорит ярославский театровед Маргарита Ваняшева. - Казаков сыграл Шарля Тибо в политической драме Михаила Рома «Убийство на улице Данте», рассказывающей о французской актрисе Мадлен Тибо (ее роль сыграла Евгения Козырева). Как он был обаятелен в этой роли! А после – в 1956 году он сыграл Гамлета в театре имени Маяковского. После революции это был первый Гамлет на театральной сцене! Чтобы Казаков ни играл, ни делал в своей жизни – он всегда был рыцарем. Да, он мог сыграть и Дзержинского для того, чтобы потом ему разрешили взяться за какой-то свой проект, он шел на компромиссы, но рыцарство было у него в крови. Когда родился сын, а в нашей стране не было детского питания, он уехал в Израиль, чтобы его ребенок не нуждался и был сыт!

Особенно памятен Маргарите Георгиевне поэтический концерт, с которым выступил Михаил Казаков на сцене ярославской филармонии 20 февраля 2010 года.

- Я очень хорошо запомнила эту дату, - говорит она. – Потому что это было 280 лет со дня рождения Федора Волкова и мы с друзьями хотели отметить этот день как-то особенно, а потому пошли в концертный зал имени Собинова на программу «От Пушкина до Бродского». Какое удовольствие я получила! Я увидела перед собой молодого и одновременно мудрого Казакова! Как вдохновенно он читал и классику, и поэзию 60-х годов! Уже потом мне рассказали, что это был «феномен сцены», а за кулисами его буквально под руки вели, он уже был тяжело болен.

Kuk
23.04.2011, 10:57
Վայ արա, ես իրան «Երկկենցաղ մարդը» ֆիլմից եմ ճանաչում: Լավն էր:

Valentina
25.04.2011, 11:39
բա իմացա՞ք :D


Ֆրանսիայի առաջին տիկինը հղի է

Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունի Սարկոզին հղի է։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»՝ վկայակոչելով ֆրանսիական Closer ամսագիրը։ Ֆրանսիացի լրագրողները դեռևս չեն հասցրել պարզել երեխայի սեռը։ Ամսագիրը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և նրա կինը՝ Կարլան, իրենց մերձավորներին խնդրել են չհրապարակել այդ տեղեկությունը։

Եթե այդ տեղեկությունը հաստատվի, ապա նախկին մոդել Կարլա Բրունին մայր կդառնա երկրորդ անգամ։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի համար այդ երեխան կլինի 4–րդը։

խնդրել են չհարապարակել, բայց արդեն թերթերը դրա մասին են գրում :D
աղբյուր (http://www.tert.am/am/news/2011/04/23/karla/)

VisTolog
25.04.2011, 15:20
Մոդերատորական: Վերջին մի քանի գրառումները տեղափոխվել են նորաբաց «Արտակարգ պատահարներ (http://www.akumb.am/showthread.php/60207-%D4%B1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80)» թեմա:

Ապե Ջան
28.04.2011, 03:55
Ցնցող վիդեո. Տղամարդը վթար է սադրել եւ նկարել տեսախցիկով

Վոլգոգրադում ավտոտեսչության աշխատակիցները որոնում են ուղեւորատար «ԳԱԶել»-ի վարորդին, ով միտումնավոր վթարներ է կատարել:

Բացի այդ, նա հոլովակները տեղադրել է ինտերնետում: Հատկանշական է որ հետվթարային բանակցությունները տոժածների հետ մերօրյա «ավտոարշավորդը» թողել է կադրից դուրս:



http://www.youtube.com/watch?v=X2u_sVvwlbk&feature=player_embedded


http://www.youtube.com/watch?v=RkuK1lK3now&feature=player_embedded

Հղում: (http://news.am/arm/news/57231.html)

Ինչուիկ
28.04.2011, 22:55
Հայ-ադրբեջանական սահմանին զինվոր է սպանվել
22:14, 28 ապրիլի, 2011
Այսօր` ժամը 16:15-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարտունու) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ, ծնված Վազգեն Կառլենի Բախշյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վիրավորը մահացել է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:

Աղբյուր (http://hetq.am/arm/news/764/)

Ապե Ջան
29.04.2011, 01:37
Կիրկորովի համասեռամոլական մոտիվներով ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ցնցել են շոու բիզնեսը

http://news.am/pic/news/57386.jpg

Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը բազմաթիվ անգամ լրագրողներին առիթ է տվել կասկածել իր սեռական կողմնորոշման հարցում: Այս անգամ նա ուղղակի չափն անցել է: Միջոցառումներից մեկի ժամանակ նա անընդհատ «քսմսվում էր» երգիչ Սերգեյ Լազարեւին, գրում է beta.novoteka.ru-ն:

Կիրկորովն ու Լազարեւը գրկվում էին եւ ձեռք տալիս միմյանց, ընդհանրապես չամաչելով շրջապատի մարդկանցից:

Հյուրերին չէր հաջողվում բաժանել նրանց: Արդյունքում Լազարեւը ողջ միջոցառումն անցկացրել է Կիրկորովի գրկում: Երկրպագուները վաղուց էին կասկածում, որ երկու երգիչն էլ նախընտրում են ընկերությունը տղաների հետ:

Հղում: (http://news.am/arm/news/57386.html)

Աթեիստ
29.04.2011, 15:51
Ցնցող վիդեո. Տղամարդը վթար է սադրել եւ նկարել տեսախցիկով

Վոլգոգրադում ավտոտեսչության աշխատակիցները որոնում են ուղեւորատար «ԳԱԶել»-ի վարորդին, ով միտումնավոր վթարներ է կատարել:

Բացի այդ, նա հոլովակները տեղադրել է ինտերնետում: Հատկանշական է որ հետվթարային բանակցությունները տոժածների հետ մերօրյա «ավտոարշավորդը» թողել է կադրից դուրս:



Էս «լուրը» մինչև ակումբում տեղադրվելը կարդացի, ասեցի մի հատ ցնցվեմ: Մի քանի անգամ դիտեցի վիդեոները, ոչ հասկացաի թե ինչից է ցնցվել նյութը տեղադրող լրագրողը, ոչ էլ հասկացա թե ոռ մատից է հոտ քաշել ու ենթադրել, որ նկարողը սադրել է վթար:
Մեքենայի վրա տեղադրված ա հասարակ վիդեոռեգիստրատոր, մարդը 2 անգամ խնդիր է ունեցել ու 2 դեպքը տեղադրել ա youyube-ում. մի անգամ BMW-ն կտրուկ արագությանը գցում ա, ինքը հետևից խփում, մյուս դեպքում էլ դեմից գնացող մեքենայի կին վարորդը քաշում ա իրա մեքենայի դեմը, ինքն էլ նրա մեքենան հրելով հանգիստ քաշում կանգնում ա:
Եթե ինչ որ բան սխալ եմ հասկացել, բացատրեք, խնդրում եմ:

Kuk
29.04.2011, 16:02
Էս «լուրը» մինչև ակումբում տեղադրվելը կարդացի, ասեցի մի հատ ցնցվեմ: Մի քանի անգամ դիտեցի վիդեոները, ոչ հասկացաի թե ինչից է ցնցվել նյութը տեղադրող լրագրողը, ոչ էլ հասկացա թե ոռ մատից է հոտ քաշել ու ենթադրել, որ նկարողը սադրել է վթար:
Մեքենայի վրա տեղադրված ա հասարակ վիդեոռեգիստրատոր, մարդը 2 անգամ խնդիր է ունեցել ու 2 դեպքը տեղադրել ա youyube-ում. մի անգամ BMW-ն կտրուկ արագությանը գցում ա, ինքը հետևից խփում, մյուս դեպքում էլ դեմից գնացող մեքենայի կին վարորդը քաշում ա իրա մեքենայի դեմը, ինքն էլ նրա մեքենան հրելով հանգիստ քաշում կանգնում ա:
Եթե ինչ որ բան սխալ եմ հասկացել, բացատրեք, խնդրում եմ:

Առաջինի դեպքում համաձայն եմ, 07-ը քաշում ա վրեն, մեղավոր չի նկարող մեքենայի վարորդը, բայց երկրորդը մեղավոր ա: Ճիշտ ա՝ bmw-ն նագլիություն ա անում, կտրուկ մտնում ա դեմը ու տոռմուզ ա տալիս, բայց մեկա ինքը հետևից ա խփում, պետքա կարողանար չխփել, որտև bmw-ն հասցրել էր վերադասավորվել էդ շարքում:

Աթեիստ
29.04.2011, 16:08
Առաջինի դեպքում համաձայն եմ, 07-ը քաշում ա վրեն, մեղավոր չի նկարող մեքենայի վարորդը, բայց երկրորդը մեղավոր ա: Ճիշտ ա՝ bmw-ն նագլիություն ա անում, կտրուկ մտնում ա դեմը ու տոռմուզ ա տալիս, բայց մեկա ինքը հետևից ա խփում, պետքա կարողանար չխփել, որտև bmw-ն հասցրել էր վերադասավորվել էդ շարքում:

Լրիվ համաձայն եմ, որ պարտավոր էր էնքան հեռվից քշեր, որ հասցներ ինքն էլ կանգնել, բայց որ «սադրել» բառը վերնագրում առնվազն տեղին չի, հանաձայն չե՞ս:

Kuk
29.04.2011, 16:14
Լրիվ համաձայն եմ, որ պարտավոր էր էնքան հեռվից քշեր, որ հասցներ ինքն էլ կանգնել, բայց որ «սադրել» բառը վերնագրում առնվազն տեղին չի, հանաձայն չե՞ս:

Հա սադրելը հաստատ չի սադրել. ընդհակառակը՝ bmw-ի դեպքում էդ սադրելը կարելի ա bmw-ի վարորդի մասին ասել:

Նաիրուհի
02.05.2011, 10:09
Մինչ մենք մուշ-մուշ քնած էինք


Բեն Լադենը սպանված է. Բարաք Օբամա

Պակիստանի Աբոտաբադ քաղաքում՝ մայրաքաղաք Իսլամաբադից ոչ հեռու, հատուկ գործողությունների արդյունքում սպանվել է «ալ Կաիդա» ահաբեկչական ցանցի ղեկավար Ուսամա բեն Լադենը։

Այսպիսի հայտարարությամբ ուղիղ հեռարձակմամբ մայիսի 1-ի ուշ երեկոյան (Երևանի ժամանակով մայիսի 2-ի առավոտյան) հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Նրա խոսքերով՝ բեն Լադենի մարմինը գտնվում է ամերիկյան հատուկ ծառայությունների ձեռքին։

«Արդարությունը հաղթեց»,- հայտարարեց ԱՄՆ նախագահը։

Օբամայի խոսքերով՝ բեն Լադենը սպանվել է 2011թ. մայիսի 1-ին տեղի ունեցած փոխրաձգության արդյունքում։ Գործողությանը մասնակցել է ամերիկյան ծովային հետևակի ոչ մեծ մի խումբ, նրանցից ոչ ոք չի վիրավորվել։ ԱՄՆ նախագահն ասել է, որ հաջողվել է դհայտնաբերել բեն Լադենին դեռևս 2010թ. օգոստոսին, իսկ նրա գտնվելու կոնկրետ վայրը հայտնի է դարձել անցյալ շաբաթ։

Նախագահի խոսքերով՝ բեն Լադենին փնտրելու գործում կենսական աջակցություն են ցուցաբերել Պակիստանի իշխանությունները։

Օբամայի ելույթից մոտ մեկ ժամ առաջ արդեն ԶԼՄ-ները, վկայակոչելով նախագահի շրջապատի որոշ աղբյուրների, լուրեր էին տարածել, որ բեն Լադենի մարմինը գտնվում է ամերիկյան իշխանությունների ձեռքին։

Մոտ 10 տարի առաջ՝ 2001թ. սեպտեմբերի 11-ին, հարձակման ենթարկվեց Համաշխարհային առևտրի կենտրոնը Նյու Յորքում և Պենտագոնը՝ Վաշինգտոնում։ Համարվում է, որ այդ ահաբեկչությունները կազմակերպվել և իրականացվել են «ալ Կաիդայի» անդամների կողմից։ Ահաբեկչությունների հետևանքով այդ ժամանակ մահացավ առնվազն 3000 մարդ։

2001թ. ահաբեկչություններին հետևեցին ԱՄՆ ռազմական գործողությունները Աֆղանստանոմ և Իրաքում։

Աղբյուր (http://tert.am/am/news/2011/05/02/binladen-obama1/)

Jarre
02.05.2011, 11:10
Մինչ մենք մուշ-մուշ քնած էինք



Աղբյուր (http://tert.am/am/news/2011/05/02/binladen-obama1/)

էս ո՞նց ա, որ Գագիկ Շամշյանը չի հայտնողը :D

Smokie
03.05.2011, 09:16
Բոլորը, հերթով իրար հետեւից գնում են::(


http://ncontent.life.ru/media/2/news/2011/05/57574/180.jpg
На 74-м году жизни в Москве в понедельник скончался популярный актер кино и театра, народный артист России Александр Лазарев. Об этом сообщили в Театре имени Маяковского, сцене которого он посвятил большую часть своей творческой жизни.

Александр Лазарев скончался у себя на даче. Незадолго до этого он вышел из больницы, где лечился 10 дней. Предполагается, что похороны Александра Лазарева состоятся 5 мая. Время и место похорон уточняются.

Из последних спектаклей Лазарева стоит особо отметить "Мертвые души", "Карамазовых", «Женитьбу» и «Круг». Настоящее признание принесло ему и кино, передает телеканал "Россия-24".

Александр Лазарев родился 3 января 1938 года в Ленинграде. В 1959 году окончил школу-студию МХАТ (курс В. Я. Станицына) и был принят в Московский академический театр им. Маяковского. В 1961 году дебютировал в кино в фильме "Вольный ветер". Среди самых известных работ в кино - "Еще раз про любовь", "Хождение по мукам", "Село Степанчиково и его обитатели".

Женат на известной актрисе Светлане Немоляевой, которая также служит в театре имени Маяковского. Сын – народный артист России, актер театра Ленком Александр Лазарев (младший). Лазарев - лауреат госпремии СССР - за театральную работу, кавалер ордена "за заслуги перед отечеством 4-й степени".

Jarre
09.05.2011, 12:59
Apple-ը դարձել է աշխարհի ամենաթանկ բրենդը (http://tert.am/am/news/2011/05/09/apple-brand)

Ամերիկյան Apple կորպորացիան, առաջ անցնելով ինտերնետային հսկա Google-ից, աշխարհի ամենաթանկ բրենդների ցուցակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Այս մասին ասված է հեղինակավոր Millward Brown ընկերության հրապարակած հետազոտության մեջ:

Ներկայում Apple բրենդը գնահատվում է 153 մլրդ դոլար: Երկրորդ տեղում Google-ն է, երրորդում՝ IBM-ը:

Ամենաթանկ բրենդների վարկանիշի առաջին տասնյակում վեց ընկերություն ներկայացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների և կոմունիկացիաների ոլորտները: Բացի վերոնշյալ եռյակից՝ այստեղ են Microsoft-ը (5-րդ տեղ), AT&T-ն (7-րդ տեղ) և China Mobile-ը (9-րդ տեղ):

Առաջին տասնյակի մնացած չորս տեղերը զբաղեցնում են McDonald's, Coca-Cola, Marlboro և General Electric բրենդները:

Աղբյուր՝ ԹԵՐԹ.am (http://tert.am/am/news/2011/05/09/apple-brand)

Ռուֆուս
10.05.2011, 10:36
Ժողովուրդ, հլը տեսեք ինչ խայտառակություն ա :angry


Երրորդ հիվանդանոցում բժիշկները 8 տարեկան երեխայի փոխարեն 4 տարեկան երեխայի են վիրահատել

Ասվածի վառ ապացույցն այն է, որ բժիշկները 8 տարեկան Գևորգ Մովսիսյանի փոխարեն, 4 տարեկան Նարեկ Դարբինյանին են վիրահատել: Աբսուրդը, սակայն, ոչ թե տարիքային տարբերությունն է, այլ այն, որ 8 տարեկան երեխան պետք է ենթարկվեր ամորձիների վիրահատության, իսկ 4 տարեկանն ընդամենը թոքերի ռենտգենի կարիք ուներ: Բարեբախտաբար, ծնողները գլխի են ընկել, թե ինչ է կատարվում, վիրահատության ընթացքում մեծ աղմուկ են բարձրացրել, ինչի շնորհիվ հաջողվել է կանխել արդեն սկսված վիրահատությունը:

Վիրաբույժներից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ այստեղ բժիշկների տգիտությունը վերին աստիճանի ընդգծված է: Իսկ գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ վիրաբույժները ամորձիների վիրահատության գնալուց առաջ պետք է ևս մեկ անգամ ստուգեին երեխայի ամորձիները և միայն դրանց ուռած լինելու պարագայում գնային վիրահատության: Բայց նրանք չեն պահպանել այդ տարրական կարգը և արդյունքում վիրահատել են ընդամենը թոքերի ռենտգենի խնդիր ունեցող Նարեկին: Ի դեպ, Նարեկի ծնողները նաև թրաֆիքինգի կասկածներ հայտնեցին, իսկ մեզ հետ զրուցած վիրաբույժը դա չբացառելով` նշեց, որ եթե անգամ նման մտադրություններ եղել են, դա կանխվել է: Վերջին հանգամանքը հաստատեց այն փաստով, որ վիրահատության ընթացքում երկու կտրվածք է արվում, սակայն այս դեպքում վիրահատությունն ավարտվել էր առաջին կտրվածքով, և փաստորեն, չեն հասցրել երկրորդ կտրվածքին դիմել:

Մեզ հաջողվեց ճշտել, որ հիվանդանոցը քաղաքապետարանի ենթակայության ներքո է գործում, սակայն թե՛ քաղաքապետ Կարեն Կարապետյանի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանից, թե՛ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանից չհաջողվեց դեպքի առնչությամբ մանրամասներ ճշտել: Նրանք պատճառաբանեցին, թե ոչ աշխատանքային օր է, հետևաբար չեն կարող այդ առումով տեղեկություն տրամադրել: Սակայն միանշանակ էր, որ նրանք խուսափում էին տեղեկատվության արտահոսքից: Մեզ բավական տարօրինակ թվաց նաև այն փաստը, որ տվյալ բուժհաստատությունը պատկանում է, ոչ թե Առողջապահության նախարարությանը, այլ քաղաքապետարանին: Հետևաբար` զրուցեցինք տեղական ինքնակառավարման մասնագետների հետ: Նրանց խոսքերով, հանրապետությունում հիմնարկները լինում են համայնքային՝ քաղաքապետարան, գյուղապետարան, թաղապետարան, մարզպետարան, ինչպես նաև Առողջապահության նախարարության ենթակայության ներքո գործող կամ մասնավոր: Իսկ ներկա դրությամբ առողջապահական շատ քիչ հաստատություններ կան, որ չեն սեփականաշնորհվել, օրինակ` ինֆեկցիոն հիվանդանոցը, տուբդիսպանսերը, այսինքն` նրանք, որոնք ռազմավարական նշանակություն ունեն: Արդյունքում` նրանք ևս հաստատեցին, որ 3-րդ մանկական հիվանդանոցը պատկանում է քաղաքապետարանին: Ավելին` դա մի բուրգ է, որի մեջ մտնում են նաև պոլիկլինիկաները, ծննդատները և այլն, և այլն: Այդ իսկ պատճառով տվյալ հաստատություններում վերջնական որոշումները կայացնում է քաղաքապետը` հանձինս Կարեն Կարապետյանի:

Գնալով կատարվածի հետքերով` տեղեկացանք, որ երբ Նարեկ Դարբինյանի հարազատներն ահազանգել են քաղաքապետարան, այնտեղից գործնական արձագանք չին եղել, որից հետո նրանք դիմել են Առողջապահության նախարարության թեժ գիծ, որն անմիջապես ահազանգել է: Երեխայի անվտանգությունից ելնելով` նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ ծնողները Նարեկին տեղափոխել են նախ Գյումրիի մանկական հիվանդանոց: Այնտեղ նրան մեկ օր պահելուց հետո նոր միայն տեղափոխել են տուն: Ի դեպ, քաղաքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ, թեև կատարվածի համար առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը պատասխանատու չէ, սակայն նա նամակ է գրել քաղաքապետ Կարեն Կարապետյանին և պահանջել, որ նա 3-րդ հիվանդանոցի բոլոր աշխատակիցներին ազատի աշխատանքից` տվյալ երևույթի կրկնությունը բացառելու համար:

Բացի այդ, հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել հիվանդանոցում: Սակայն նույն աղբյուրի փոխանցմամբ, երեկ Կարեն Կարապետյանի հրամանով աշխատանքից ազատվել են միայն վիրաբույժ` Անտոնյանը, անեսթեզիոլոգ` Դալլաքյանը, որը նաև տնօրենի եղբայրն է, բուժքույրերը և մի շարք այլ աշխատակիցներ: Կարեն Կարապետյանն, այնուամենայնիվ, տնօրենին ազատելու հրահանգ չի տվել, իսկ պատճառն այն է, որ նա «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Արա Մինասյանի մտերիմն է: Մինչդեռ անհերքելի փաստ է, որ որքան էլ բժիշկները մեղավոր են, բայց նման բարձիթողի վիճակի գլխավոր մեղավորը և պատասխանատուն հիվանդանոցի տնօրենն է: Իսկ թե կատարվածի կապակցությամբ գործ կհարուցվի, թե ոչ` արդեն իրավապահների օբյեկտիվությունից է կախված: Չնայած Նարեկի ծնողներն առայժմ չցանկացան մեզ հետ զրուցել, բայց մենք, այնուամենայնիվ, այցելեցինք Ախուրյան գյուղ, որտեղ ապրում է Նարեկի ընտանիքը:

Գյուղի բնակիչները նշեցին, որ երեխայի առողջական վիճակը լավ է, պարզապես նրանք դեռ «չեն կարողանում մարսել կատարվածը»: Բնակիչների պատմելով, միայն Առողջապահության նախարարությունից են այցելել Նարեկին, նվերներ բերել, խոստացել, որ հետևողական են լինելու և ամեն կերպ նպաստելու են երեխայի ապաքինմանը: Ավելին` նախարարն անձամբ զանգահարել և զրուցել է երեխայի ծնողների հետ: Սակայն, բնակիչների փոխանցմամբ, ո՛չ քաղաքապետարանից, ո՛չ էլ հիվանդանոցից երեխային չեն այցելել: «Ճիշտ է, հիվանդանոցի տնօրենը այդ օրը քաղաքում չի եղել, բայց վերադառնալուց հետո էլ հարկ չի համարել այցելել Նարեկին կամ պարզաբանում տալ կատարվածի մասին, որովհետև խոսելու տեղ չունի: Աստված մի արասցե, վիրահատությունը չկանխվեր, հիվանդանոցի տնօրե՞նը, թե՞ քաղաքապետն էր մեղքն իր վիզը վերցնելու»,- ավելացրեց Նարեկի հարազատներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:

09:44 Հասարակություն | Երեքշաբթի 10.05.2011 | Տաթև Մեսրոպյան

Հղում (http://1in.am/arm/armenia_society_19079.html)

Ապե Ջան
11.05.2011, 01:47
Քեյթի հարսանիքից հետո չինացիներն արդեն վաճառում են նրա հարսանեկան զգեստի պատճենը

http://s59.radikal.ru/i166/1105/5a/2cea2accc848.jpg

Թագաժառանգ Ուիլյամի և Քեթրին Միդլթոնի հարսանիքը տեղի ունեցավ ապրիլի 29-ին Լոնդոնում: Այս ամենին հետևում էր ավելի քան 2 մլրդ մարդ ամբողջ աշխարհում: Սակայն հարսանիքին պակաս ուշադրությամբ չէին հետևում նաև չինացի դիզայներները` սպասելով այս արարողությանը որպես տոնի:

«Նրանց պսակադրությանը մենք անհամբերությամբ էինք սպասում՝ տեսնելու, թե ինչ զգեստ կկրի հարսնացուն»,- Chine Daily թերթը ցիտում է հարսանյաց զգեստների վաճառքով զբաղվող օնլայն խանութներից մեկի տնօրենի խոսքերը:

Երիտասարդ կին գործարար Չեն Սումյաոյի խոսքերով, այն պահին, երբ հայտնի դարձավ զգեստի դիզայների անունը, իր աշխատակիցներն ակտիվորեն գործի անցան: Տոնակատարության արդեն հաջորդ օրը հարսանյաց զգեստի կրկնօրինակը կարելի էր գնել կայքում` նախապես պատվերներ կատարելով: Ըստ նախնական տվյալների` այդ զգեստի կրկնօրինակը կարող արժենալ մինչև 300 դոլար:

Հարսանյաց արարողության համար Քեթրինի ընտրությունը կանգ էր առել Սառա Բերտոնի ստեղծած զգեստի վրա, որն աշխատում է Alexander McQueen նորաձևության տանը: Այդ զգեստն իր մեջ կրում էր ավանդական և ժամանակակից մոտիվներ, իսկ փղոսկրի գույնի ժանյակները ստեղծված էին Միացյալ Թագավորության խորհրդանիշի տեսքով` վարդեր, ուղտափուշ, նարգիզ և երեքնուկի թերթիկներ:

Հղում: (http://1in.am/arm/index_.html)

Ապե Ջան
14.05.2011, 11:28
76 եւ 69 համարի միկրոավտոբուսների տերերը զրկվել են լիցենզիայից (http://news.am/arm/news/59276.html)

Երեւանի քաղաքապետի որոշմամբ, մայիսի 20-ից լուծված են համարվում թիվ 76 եւ 69 երթուղիները սպասարկող ընկերությունների հետ կնքած պայմանագրերը, եւ վերջիններս նույն օրվանից զրկվում են տվյալ երթուղիները սպասարկելու իրավունքից:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս որոշումը կայացվել է քաղաքացիներից ստացված բողոքների հիման վրա։ Մասնավորապես՝ թիվ 76 երթուղին սպասարկող ընկերության վարորդները ուղեւորներից գանձել են 200 դրամ ուղեվարձ, ինչը ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրի խախտում է:

Երեւանի քաղաքապետարանի եւ «Երեւանտրանս» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված դիտարկումների եւ ուսումնասիրությունների արդյունքում նաեւ պարզվել է, որ թիվ 69 երթուղին սպասարկող ընկերությունը երթուղին սպասարկել է առանց դեղին հիմնագույնի պետհամարանիշներով միկրոավտոբուսների եւ օգտագործել է չհայտագրված փոխադրամիջոցներ։

Բնակչության տրանսպորտային բնականոն սպասարկումն ապահովելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի «Երեւանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարվել է մինչեւ նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը, 76 եւ 69 համարի երթուղիներում սպասարկման նպատակով պայմանագիր կնքել տրանսպորտային միջոցներ ունեցող այլ կազմակերպության հետ:

news.am

Ապե Ջան
16.05.2011, 16:38
Իտալացի հնագետները գտել են Մոնա Լիզայի աճյունը


http://news.am/pic/news/59423.jpg

Ֆլորենցիայի մենաստաններից մեկի տարածքում պեղումներ իրականացնող իտալացի հնագետները երկու շիրիմ են գտել, որոնցից մեկում, գիտնականների ենթադրությամբ, կարող է թաղված լինել Լիզա Ջերարդին դել Ջոկոնդան, ով ենթադրաբար պատկերված է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավում:

Մշակութային ժառանգության պահպանման ազգայինն կոմիտեի ղեկավար Սիլվանո Վինչետին հայտարարել է, որ մարդկային մնացորդների առկությունն ստուգելուց հետո, ոսկորները կուղարկվեն փորձաքննության, ինչպես նաեւ կարվի ԴՆԹ-ի անալիզ` Ջերարդինի սերունդների ԴՆԹ-երի հետ համեմատելու համար:

Գիտնականները նախատեսում են նաեւ վերականգնել հուղարկավորված կնոջ դիմանկարը` պարզելու համար, թե արդյոք նա է հայտնի կտավում:

news.am

Հայկօ
16.05.2011, 18:37
Իտալացի հնագետները գտել են Մոնա Լիզայի աճյունը

..Երբ հնագետները բացեցին գերեզմանը, Ջոկոնդան դեռ խորհրդավոր ժպտում էր.

http://i.imgur.com/TIO6U.jpg

Աթեիստ
16.05.2011, 21:17
Իտալացի հնագետները գտել են Մոնա Լիզայի աճյունը
Գիտնականները նախատեսում են նաեւ վերականգնել հուղարկավորված կնոջ դիմանկարը` պարզելու համար, թե արդյոք նա է հայտնի կտավում:


Նախօրոք եղունգ են նայում ու ասում, որ Ջոկոնդան ա, հետո էլ սկսում մտածել, ո՞նց պարզենք իսկականից ինքն ա, թե՞ չէ:

Ուլուանա
16.05.2011, 23:15
Իտալացի հնագետները գտել են Մոնա Լիզայի աճյունը


http://news.am/pic/news/59423.jpg

Ֆլորենցիայի մենաստաններից մեկի տարածքում պեղումներ իրականացնող իտալացի հնագետները երկու շիրիմ են գտել, որոնցից մեկում, գիտնականների ենթադրությամբ, կարող է թաղված լինել Լիզա Ջերարդին դել Ջոկոնդան, ով ենթադրաբար պատկերված է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավում:

Մշակութային ժառանգության պահպանման ազգայինն կոմիտեի ղեկավար Սիլվանո Վինչետին հայտարարել է, որ մարդկային մնացորդների առկությունն ստուգելուց հետո, ոսկորները կուղարկվեն փորձաքննության, ինչպես նաեւ կարվի ԴՆԹ-ի անալիզ` Ջերարդինի սերունդների ԴՆԹ-երի հետ համեմատելու համար:

Գիտնականները նախատեսում են նաեւ վերականգնել հուղարկավորված կնոջ դիմանկարը` պարզելու համար, թե արդյոք նա է հայտնի կտավում:

news.am
Ես մի բան չեմ հասկանում. էդ հետազոտությունների նպատակը ո՞րն ա։ Ասենք թե պարզեցին, որ կտավում ինքն ա կամ ինքը չի։ Հետո՞։ Ի՞նչ իմաստ ուներ էդ խեղճ շիրմին գերեզմանից հանել ու փորձաքննության ենթարկել։ Լուրջ, չեմ հասկանում իմաստը։ Տենց որ բոլոր հայտնի կտավների բնորդներին կասկածելով՝ գերեզմաններից հանեն, ու՞ր կհասնի :}։

Շինարար
16.05.2011, 23:45
Ես մի բան չեմ հասկանում. էդ հետազոտությունների նպատակը ո՞րն ա։ Ասենք թե պարզեցին, որ կտավում ինքն ա կամ ինքը չի։ Հետո՞։ Ի՞նչ իմաստ ուներ էդ խեղճ շիրմին գերեզմանից հանել ու փորձաքննության ենթարկել։ Լուրջ, չեմ հասկանում իմաստը։ Տենց որ բոլոր հայտնի կտավների բնորդներին կասկածելով՝ գերեզմաններից հանեն, ու՞ր կհասնի :}։

Ուլուանա ջան, մարդկային հիմարությունը սահմաններ չունի, ուղղակի վատն էն ա, որ իրանք իրանց հիմարությունը «խելոքների» վրա ինչ լավ են ծախում ու իինչ մասշատով, ընդհուպ մինչև կորած-մոլորած հայաստանյան լրատվամիջոցներ:)

Kuk
16.05.2011, 23:53
..Երբ հնագետները բացեցին գերեզմանը, Ջոկոնդան դեռ խորհրդավոր ժպտում էր.

http://i.imgur.com/TIO6U.jpg

Եթե իսկապես ինքն ա, պետքա որ լեզու հանած էլ լինի :D

Ուլուանա
17.05.2011, 00:34
Ուլուանա ջան, մարդկային հիմարությունը սահմաններ չունի, ուղղակի վատն էն ա, որ իրանք իրանց հիմարությունը «խելոքների» վրա ինչ լավ են ծախում ու իինչ մասշատով, ընդհուպ մինչև կորած-մոլորած հայաստանյան լրատվամիջոցներ:)
Ուղղակի նենց տպավորություն ա, որ անելու բան չունեն, դրել սրա–նրա շիրիմն են փորփրում, տեսնեն՝ ում կարելի ա նմանացնել ու ապացուցել , որ ինքն ա :))։

My World My Space
17.05.2011, 00:36
Ուղղակի նենց տպավորություն ա, որ անելու բան չունեն, դրել սրա–նրա շիրիմն են փորփրում, տեսնեն՝ ում կարելի ա նմանացնել ու ապացուցել , որ ինքն ա :))։

Մեր իրավապահներն էլ են տենց Ան ջան, անդեր դիակ են ման գալիս, որ մի անհայտ կորածի նմանացնեն... ասեն գորՁ ենք անում.... :))

Lianik
17.05.2011, 01:19
:think մի?թե


Հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի արդյունքում նախօրեին արտակարգ պատահար է գրանցվել: Այն բանից հետո, երբ Ադրբեջանի Գերանբոյի շրջանի տարածքից հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի վրա, մեր սահմանապահները պատասխան կրակահերթ են տեղացել:

Արդյունքում կրակոցից վնասվել է Թալգարագոյունլու բնակավայրով անցնող գազամուղը: Արդյունքում պայթյուն է տեղի ունեցել և ուժեղ հրդեհ է բռնկվել: Ըստ ադրբեջանական աղբյուրների, այրվել են գյուղի տները:

Neonews.am http://neonews.am/home/item/7210

Lianik
18.05.2011, 00:33
սենց վատ լուր :( :(

Այսօր Երևանում ժամը 21:15-ի սահմաններում Արցախի փողոցում տեղի է ունեցել խոշոր ավտովթար, որի հետևանքով կան զոհեր:

Միմյանց են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶԵԼ»-ը հրդեհվել է:

Բռնկված հրդեհի պատճառը, ինչպես նաև զոհված ու տուժած քաղաքացիների թիվը պաշտոնապես հրապարակված չէ:

Ինչպես հաղորդում է Tert.am-ի թղթակիցը դեպքի վայրից, վթարի զոհ է դարձել առնվազն վեց մարդ: Զոհվել են «Մերսեդես»-ի ու «ԳԱԶԵԼ»-ի վարորդները, ԳԱԶԵԼ»-ի վարորդի կողքին նստած երկու ուղևորները: Վեց քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:

Դեպքի վայրում աշխատել են Երևանի փրկարարական ջոկատը` Գրիշա Ղազարյանի գլխավորությամբ և Ոստիկանության Էրեբունի բաժնի օպերատիվ քննչական խումբը` Գրիգոր Գիգորյանի գլխավորությամբ:



Tert.am

մի քիչ մանրամասն սա է կարծես թե http://news.am/arm/news/59709.html