PDA

Դիտել ողջ տարբերակը : Օգնություն կիթառ նվագել սովորողներին

Doberman
05.12.2007, 19:24
Բարի օր բոլորին
ես ամբողջ կյանքս ուզել եմ սովորել Կիթառ նվագել, և ուզում եմ հասկացող մեկից խորհուրդ հարցնել կարող եմ արդյոք ինքնուրույն սովորել և որտեղից video урок ճարեմ: հա մոռացա ասեմ որ կլասիկ 6 լարանի : այսինքն իմանամ արժի փող ծախսեմ կթառ գնեմ? դե քանի որ այս թեման բացել եմ խոսենք կիթառի մասին :hands

Arisol
05.12.2007, 20:24
Դե կարծում եմ, որ սկզբում գոնե մի երկու ակկորդ սովորելու համար ու կիթառը ճիշտ բռնելու համար լավ կլիներ, որ ինչ-որ մեկը օգներ, իսկ հետո արդեն ինքնուրույն էլ կստացվի: Ես ինքս ոչ այդքան վաղուց էդ գործին եմ՝ կիթառ նվագել եմ սովորում ու հիմնականում փորձում եմ նվագել ինձ ծանոթ երգեր՝ ինտերնետից գտնելով երգի ակկորդները, իսկ ակորդների սխեմաները, տաբուլատորները հեշտությամբ կարող ես "փնտրիչի" միջոցով գտնել ինտերնետում, ինքս օգտվում եմ http://www.gitaristu.ru/ , http://www.ofmusic.ru/ կայքերից:
Իսկ կիթառ ծանոթները չունե՞ն, կարող ես ժամանակավորապես վերցնել, նվագել, ու հետո եթե հասկանաս, որ դուրդ ա գալիս նվագելը՝ սեփականը ձեռք բերել, չնայած ուղղակի էլ կարող ես գնել :) :

Dayana
06.12.2007, 10:05
Ոնց եմ սիրում էդ գործիքը :love Ամեն անգամ որոշում եմ որ վերջ գնում եմ քեռիս սովորեցննի ու տենց էլ չեմ սովորում :oy

Ձայնալար
06.12.2007, 10:07
Միքիչ տաղանդ ունենայի հաստատ կսովորեյի:oy

Doberman
06.12.2007, 17:06
Դե կարծում եմ, որ սկզբում գոնե մի երկու ակկորդ սովորելու համար ու կիթառը ճիշտ բռնելու համար լավ կլիներ, որ ինչ-որ մեկը օգներ, իսկ հետո արդեն ինքնուրույն էլ կստացվի: Ես ինքս ոչ այդքան վաղուց էդ գործին եմ՝ կիթառ նվագել եմ սովորում ու հիմնականում փորձում եմ նվագել ինձ ծանոթ երգեր՝ ինտերնետից գտնելով երգի ակկորդները, իսկ ակորդների սխեմաները, տաբուլատորները հեշտությամբ կարող ես "փնտրիչի" միջոցով գտնել ինտերնետում, ինքս օգտվում եմ http://www.gitaristu.ru/ , http://www.ofmusic.ru/ կայքերից:
Իսկ կիթառ ծանոթները չունե՞ն, կարող ես ժամանակավորապես վերցնել, նվագել, ու հետո եթե հասկանաս, որ դուրդ ա գալիս նվագելը՝ սեփականը ձեռք բերել, չնայած ուղղակի էլ կարող ես գնել :) :

Շնորհակալություն օգնության համար: ծանոթ չունեմ որ կիթառ ունենա կուրսեցիսա կիթառից հասկանում այն էլ Ռոկ է նվագում բաս-կիթառ որ իմացավ բլատնոյ կամ Ռուբեն Հախվերդյան եմ նվագելու հետս կիթառ առնելու չի գա :angry :(

Ավելացվել է 3 րոպե անց
իսկ video урок չկա այդպես ավելի հեշտ կլինի :think

Arisol
06.12.2007, 19:19
Լոլ, բլատնոյի համար ես էլ կհրաժարվեի :P :D :
Ինտերնետում փնտրի, հաստատ կգտնես, մի անգամ ես գտել էի, ուղղակի չեմ պահպանել, ոչ էլ հիշում եմ կայքի անունը…

linus
06.12.2007, 19:19
նու ես կարող եմ որոշ խորհուրդներ տամ, բայց որ բլատնոյ:(
ախր ետ ազնվական գործիքով ինչ բլատնոյ, բլաթնոյի համար "դուց-դուց" - ը լրիվ հերիք է:P
բայց ասեմ որ ես մի տարի կլինի ինչ նվագում եմ, ու հավատա հիմա ստացվում է: սովորել եմ լռիվ ինքնուրույն, առանց նոտա, առանց ակոռդ իմանալու, եվ սկսել եմ նվագել ու հիմա ել նվագում եմ միահն Մետալիկա;)

HardRock
06.12.2007, 20:00
Ես էլ, շատ եմ սիրում կիթառ: Ունեմ 6 լարանոց ակուստիկ կիթառ: Մի քիչ նվագում եմ: Շատ երգեր կարողանում եմ ինքս հանել կիթառի վրա, դե նշված ակորդներով նվագելը հեչ: Բայց դե հաստատ չէի ասի, որ լավ եմ նվագում:
Այ ինձել հետաքրքրում ա վիդեո դասերը: Եթե ինտեռնետից գտնեք, այս թեմայում էլ դրեք լինկը:

Ra$Ta
06.12.2007, 20:24
Չգիտեմ ինչ գիտառի մասին , բաից մի ժամանակ դաշնամուրովեի հետաքրքրվել ու youtube.com - ում մի հազար ձևի վիդեոեի գտել , հա լավ հեսա գթա http://youtube.com/results?search_query=guitar+lesson&search=Search , հույսովեմ օգնեցի:):)

Arisol
06.12.2007, 21:22
Ռաստա, մոզգ ես :D :
Լրիվ մոռացել եմ youTube.com-ի մասին:
Ռաստայի տված լինկում ավելի շատ էլեկտրոգիտարի դասերեն են, ահա ակուստիկ գիտարի վիդեո-դասեր http://youtube.com/results?search_query=acoustic+guitar+lesson&search=Search :

HardRock
07.12.2007, 17:23
Հա, youtube-ից կարելի ա քաշել բայց կարծում եմ նորմալ կիթառային կուրսը մի քանի mb, անգամ gb կլինի: Այսօր մի հատ DVD եմ առել,

Видеошкола игры на гитаре
научись играть на гитаре
мастер-класс Виктора Зинчвука

Երևի թե ճանաչում եք Զինչուկին, ռուսական լավագույն ռոք կիթառիստներից է:

linus
07.12.2007, 18:34

ետ քդն կոպի կանես պայմանավորվենք ինձ ել տաս, ես ահագին ման եմ եկել չեմ գտել:)

հա մեկ ել եթե տաբուլյատրներ կուզենաք քաշել 911tabs.com

Doberman
07.12.2007, 19:36
DVD-ն էլեկտրոն կիթառի մասինա :( ? թե իմ ուզածի:) եթե իմ ուզածնա իմ համար էլ copy արեք պայմանավորվենք վերցնեմ: իմ ինտերնետը dileup է և ետքանը քաշելը զոռա :( :

HardRock
08.12.2007, 14:11
Ժող. ուրեմն սենց, երեկ եմ առել ու դեռ չեմ հասցրել լրիվ նայել, թեթևակի մի քանի բան նայեցի: Կազմվածա 4 ֆիլմից. առաջին 3-ը կիթառի դասեր, լրիվ սկսնակների համար, սկսած ակորդներից և այլն, դա Զինչուկի հետ կապ չունի, և 4-ը կոչվում է "Մասթեր կլաս" որը արդեն Զինչուկն է վարում: Կազմված է մի քանի դասեիրց ու տևում է մոտ 2 ժամ: Ֆիլմերը ռուսերենով են, մի խոսքով ոնցվոր լավնա:
Խնդրեմ, կարող եմ դուբլիկատ անել ցանկացողների համար:

PoeT
09.12.2007, 04:49
Վիդեո դասերի համար ամենահարմար տեղը YouTube ն է։ Խորհուրդ կտամ նայել Justin Sandercoe–ի դասերը։ Շատ մատչելի բացատրումա ամեն ինչ։

Հ.Գ.
http://www.guitaring.info/videos/
http://www.guitaring.info/videos/
http://forum.guitaring.info/

Doberman
10.12.2007, 18:32
Ժող. ուրեմն սենց, երեկ եմ առել ու դեռ չեմ հասցրել լրիվ նայել, թեթևակի մի քանի բան նայեցի: Կազմվածա 4 ֆիլմից. առաջին 3-ը կիթառի դասեր, լրիվ սկսնակների համար, սկսած ակորդներից և այլն, դա Զինչուկի հետ կապ չունի, և 4-ը կոչվում է "Մասթեր կլաս" որը արդեն Զինչուկն է վարում: Կազմված է մի քանի դասեիրց ու տևում է մոտ 2 ժամ: Ֆիլմերը ռուսերենով են, մի խոսքով ոնցվոր լավնա:
Խնդրեմ, կարող եմ դուբլիկատ անել ցանկացողների համար:

Բա ոնց անենք հանդիպենք տաս ես պոլիտեխ եմ սովորում, կամ տեղ օր ժամանակ ասա հանդիպենք, կամ համարդ ուղարկի զանգեմ պայմանավորվենք. :B

Մոդերատորական: Անձնական կարգի խոսակցությունների համար գոյություն ունի նամակագրական համակարգ:
Նմանատիպ գրառումներ կրնվելու դեպքում դրանք կջնջվեն;):

HardRock
12.12.2007, 15:07
Հաաաաաաաաա, խնդիր չկա կարամ տամ, բայց, լրիվ նայեցի ու տեսա որ դրանից առանձնապես բան սովորել չի լինի, այսինքն լավ չի մատուցվում:

Doberman
12.12.2007, 21:59
Հա իդեպ կարգին գիրք (http://gitarizm.ru/_source/texts/school/puhol.pdf) :hands

Guest
20.06.2008, 16:09
Ո՞վ կարա կիթառ սովորելու տեղ ասի;

քաղաքացի
20.06.2008, 16:11
www.guitaring.info

Արշակ
20.06.2008, 16:16
Հենց նոր Intel-ը ինձ պատմում էր, որ կիթառի պարապմունքից էր գալիս։ Իրան հարցրու։;)

Estrella
28.06.2008, 17:10
Ես կարող եմ օգնել,

Instant
01.07.2008, 11:45
Իսկ կոնկրետ կարող ես ասել, որտեղ և պարապմունքների արժեքը:
Եթե լրիվ սկսնակ եմ, այսինքն նոտաներն անգամ չգիտեմ:

Estrella
02.07.2008, 10:28
Իհարկե, Արվեստի թիվ 6 դպրոց,5000-15000 դրամ,նայած օրերդ ոնց կդասավորես, եթե անհատական պարապունքներն ա հետաքրքրում դիմի դպրոցի անկրկնելի դասատու ԱՐՄԵՆ ԳևՈրԳՅԱՆԻՆ…:)

Instant
04.07.2008, 10:48
Շաատ մերսի ;)
Անհատականի դեպքում գները ինչպիսին են?

Estrella
04.07.2008, 10:49
10000 եթե չեմ սխալվում, եթե Արմենի մոտ գաս կհանդիպենք ,:B, Ես իրա մոտ եմ պարապում,:hands

Instant
04.07.2008, 16:29
:ok Մերսի

Մի հատել, որ ասես շաբաթական քանի օր, ու որ ժամերին, էլ չեմ անհանգստացնի քեզ :oy

Estrella
04.07.2008, 17:00
Բոլորովին էլ չես անհանգստացնում, իրա մոտ ազատ գրաֆիկ ա, օրինակ 2 ժամից ես պարապունքի եմ.Շաբաթական 2 անգամ ա ընդհանրապես, բայց էտ էլ եթե ուզում ես կարող ես տեղաշարժել:)

Instant
07.07.2008, 09:13
Իրա մոտ ազատ գրաֆիկ է
Այսինքն աշխատանքից հետո էլ կարելի է գնալ?;)
Շատ ՄԵՐՍԻԻԻԻԻՆԵԵԵԵՐ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Ֆրեյա
10.07.2008, 11:36
Ես սովորել եմ կիթառ:D նվագել ընկերներիս օգնությամբ և սեփական ուժերով :)
Ճիշտ է, շատ լավ չեմ նվագում, բայց ... ինձ բավականացնում է:P Այդքան էլ դժվար չէ, եթե հավեսով ես սովորում

Doberman
17.07.2008, 13:01
Իսկ որտեղից կարող եմ Էժան Կիթառ գնել Ասենք 10000 դրամ

Yellow Raven
17.07.2008, 16:50
Իսկ բացարձակ կիթառից հեռու մարդը ամենաքիչը ինչքան ժամանակում կարա սովորի?

G_H
18.07.2008, 00:04
Իսկ որտեղ է գտնվում այդ Արվեստի թիվ 6 դպրոցը? :)

Rammstein
22.07.2008, 12:36
Իսկ բացարձակ կիթառից հեռու մարդը ամենաքիչը ինչքան ժամանակում կարա սովորի?

Ես մոտ մեկ ու կես տարի առաջ կիթառից բացարձակ հեռու էի...հիմա միջինից լավ եմ նվագում։ Ինքս եմ սովորել, մենակ սկզբում ընկերս օգնել ա։:)

Doberman
20.08.2008, 12:41
Ես Կիթառ սովորացնող վիդիո ունեմ բայց Էլի եմ ման գալիս եթե մեկը ունի օգնեք

Apsara
23.08.2008, 14:19
ես էլ եմ ձեր շարքերից ժողովուրդ ջան, ես էլ եմ ուզում սովորել, եթե սկսնակները՝ իննկատի ունեմ 0-ից, շատ են, եկեք հավաքվենք միասին գնանք, ինձ թվում է այդպես ավելի լավ կլինի

LevX
23.08.2008, 14:42
Երկուշաբթի հիշեցրու՝ կասեմ ... ընկերոջս քրոջ ամուսինը պարապում է, ...

Doberman
24.08.2008, 16:34
չէ ես ուրիշ առաջ ունեմ եկեք սկսնակներով հավաքվենք կլուբի նման բան բացենք ու խնդրենք լավ իմացող մեկին մեզ սովորեցնել համել շատ բաներում իրար կօգնենք. ինչ կարտսիքի եք?:think

Amaru
24.08.2008, 17:07
Ես էլ եմ իբր սկսնակ... չգիտեմ՝ վիդեոներով սովորեմ, թե դասատուի մոտ...
Վա՛րդ, դու ի՞նչ կիթառ ես սովորել ուզում:

Ռեդ
27.08.2008, 00:20
Ես էլ եմ ուզում ակուստիկ կիթառ սովորեմ :(
Համենայն դեպս մինչև Pink Floyd-ի Wish You Were Here երգը նվագել չսովորեմ չեմ հանգստանա :)

Հայկօ
27.08.2008, 03:24
Wish You Were Here-ը համեմատաբար հեշտ երգ է նվագելու համար, մի 7-8 ակորդ է ընդամենը պետք իմանալ:

ToALL - Կիթառ նվագել սովորել բոլոր ցանկացողներին խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել GuitarPro ծրագրի վրա: 1. Ֆրետբորդի վրա նոտաները գտնելը միանգամից դառնում է խաղուպար, 2. Կարող ես նոտաները midi-ով լսել՝ համոզվելու համար, որ ճիշտ ես նվագում, 3. ինտերնետում ինչ երգ ու երաժշտություն ասես՝ կարող ես գտնել. այդ ծրագրի ֆայլերի բազաների հազարավոր սայտեր ու միլիոնավոր տարբերակներ կան: Միանշանակ՝ անփոխարինելի գործիք է կիթառ նվագողի համար: Նոր սովորողներին հիասթափեցնեմ, որ չի օգնի. կիթառ բռնելու ձևն ու նախնական կանոնները իսկական դասատուից լավ ոչ ոք չի սովորեցնի. ո՛չ գրքերը, ո՛չ ծրագրերը, ո՛չ վիդեոները: Մի 3-4 ամիս պարապեք, հետո արդեն կարելի է ինքնուրույն շարունակել կատարելագործվել: Ու մի բան էլ՝ լավ, իսկապես լավ գործիքի առկայությունը պարտադիր է: Հին ու տրաքած կիթառի վրա սովորելը դժոխք ա, ես գիտեմ:

Հ.Գ. Հենց սկզբից կողմնորոշվեք՝ Դուք ինչ ոճի երաժշտություն եք նվագելու, ու համապատասխան կիթառ ձեռք բերեք: Օրինակ՝ դասական կամ ֆլամենկո՝ սովորական նեյլոնից լարերով, ջազ-բլյուզ-մի քիչ էլ ռոք՝ պողպատե լարերով, բեսամթ ծանր ռոք-սեպուլտուրա-մարտի ֆրիդմեն՝ միայն էլեկտրական: Հետո մի մոռացեք, որ բաս-կիթառ էլ կա...

Ռեդ
27.08.2008, 11:32
Wish You Were Here-ը համեմատաբար հեշտ երգ է նվագելու համար, մի 7-8 ակորդ է ընդամենը պետք իմանալ:
:hands
Ես մի երկու բան կարում եմ նվագեմ, բայց կիթառից հեռու եմ

Ավելացվել է 10 րոպե անց

Իսկ էդ ծրագիրը ֆրիվեյր ա, այսինքն ձրի ա՞

Հայկօ
27.08.2008, 13:36
Red_Devils Իհա՛րկե ոչ: Ֆրեգատդ ուղղիր դեպի Տորտուգա (այսինքն՝ ծովահենների մոտ): ;)

Apsara
30.09.2008, 23:55
չէ ես ուրիշ առաջ ունեմ եկեք սկսնակներով հավաքվենք կլուբի նման բան բացենք ու խնդրենք լավ իմացող մեկին մեզ սովորեցնել համել շատ բաներում իրար կօգնենք. ինչ կարտսիքի եք?:think

լավ միտքա գիտեք, գրուպավոյ պարապմունքները հետաքրքիր կլինեն, նենց որ եկեք օր պայմանավորվենք հանդիպենք

Ես էլ եմ իբր սկսնակ... չգիտեմ՝ վիդեոներով սովորեմ, թե դասատուի մոտ...
Վա՛րդ, դու ի՞նչ կիթառ ես սովորել ուզում:
Ամառ ջան ես կլասիկ կիթառ եմ ուզում, այսինքն ոչ էլեկտրոննի, հիմնականում Ռուբեն ու Հարութ եմ ուզում նվագեմ

Ես էլ եմ ուզում ակուստիկ կիթառ սովորեմ :(
Համենայն դեպս մինչև Pink Floyd-ի Wish You Were Here երգը նվագել չսովորեմ չեմ հանգստանա :)

դավայ միացի մեզ այսինքն տեսնենք մենք կմիանա՞նք, բայց հավես կլինի

Հայկօ
01.10.2008, 00:07
լավ միտքա գիտեք, գրուպավոյ պարապմունքները հետաքրքիր կլինեն, նենց որ եկեք օր պայմանավորվենք հանդիպենք

Ամառ ջան ես կլասիկ կիթառ եմ ուզում, այսինքն ոչ էլեկտրոննի, հիմնականում Ռուբեն ու Հարութ եմ ուզում նվագեմ

Նվագակցել կարողանալու համար ոչ մի պարապմունք էլ պետք չէ: Դա ամենահեշտ բանն է, որ կարելի է կիթառով նվագել: Մի երկու վիդեո, մի երկու դասագիրք, և սկածերծյու դառոգ՝ նվագիր, ինչքան ուզում ես: Մանավանդ՝ «չխկոցով» նվագելուց որ հեշտ բան չկա:;): Կարևորը՝ լսողությունդ տեղը լինի, ու մի տասը ակորդ իմանաս: Մնացածը փորձի հետ կգա:

Apsara
01.10.2008, 01:35

ես մենակ պարզել եմ որ ներքին լսողություն ունեմ, նոտաներ չգիտեմ, ակորդ չեմ հասկանում ինչա չխկոցով նվագելը առավել ևս
նենց ր լուրջ պարապելա պետք

Doberman
08.11.2008, 17:59
ժող ով կարող է pdf - ով տաբուլատորներ տալ հեշտ երգերի որ քիչ-քիչ դրանցով սովորենք?

MetalFan
28.11.2008, 16:27
Ես օրինակ փորձւմ եմ www.freeguitarlessons.com .

Փիսիկ
23.07.2009, 06:30
չեմ կարծում , որ նման թեմա արդեն կա... եթե կա, ներեցեք :(

նախ սկսեմ, որ արդեն մեկ ամիս է սկսել եմ կիթառի դասեր վերցնել: Գլխանց ասեմ, իմը չի :( բայց սիրում եմ լսել: ճիշտն ասած անտաղանդ եմ, բայց էդքան էլ չէ...
կուզեի իմանալ ով կա էլ նվագող? ակորդներ դնենք սիրած երգերի, միասին փորձենք երգեր վերհիշել և վերարտադրել: Տաբուլատուրա կարդացողներ թե կան, շատ շատ օգտակար կլինեք :)

Narinfinity
23.07.2009, 10:05
Ողջույն, լավ թեմա է
Փիսիկ ջան, ես էլ եմ սովորում նվագել կիթառ, այժմ նվագում եմ "Կարկասսիի" գրքից մի քանի վարժություններ` "Ալեգրետտո", "Անդանտինո" ... , հույս ունեմ ինչ որ իսպանական կատարում սովորել,
իսկ Քեզ մոտ ինչպիսի վիճակ է?

Ռեդ
23.07.2009, 12:09
Ես էլ եմ նոր սկսում սովորել. իմ սիրած երգերից՝
Animals - House Of The Rising Sun նվագում եմ այսպես
Am C D F Am C E E7
Իսկ դու մատներով ես նվագում, թե՞ մեդիատրով:

HardRock
23.07.2009, 13:46
Կարծեմ նման թեմա կար, բայց էական չի, եթե ադմինները չփակեն: Ես էլ ունեմ մի հատ սովետական ակուստիկ կիթառ միքիչ նվագում եմ ակորդներով, որոշ ոչ շատ բարդ բաներ կարողանում եմ վերարտադրել, բայց մտածում եմ մի քանի ամիս կիթառի դասեր վերցնել: Ինձ թվումա որ ավելի ճիշտ կլինի երբ սկզբնական որոշ հմտություններ սովորեցնի վարժ նվագողը և քո սխալներն էլ ուղի ու ճիշտ ուղղու վրա դնի, դրանից հետո արդեն ամենինչ քո ձեռքումա, ինչքան շատ նվագես ենքան լավ:

Ռուֆուս
23.07.2009, 15:02
Մոդերատորական: Թեման միացվել է արդեն իսկ գոյություն ունեցող թեմային, փոխվել է թեմայի վերնագիրը:

Մաղթում եմ հաճելի քննարկումներ :)

Խորհուրդ եմ տալիս կարդալ նաև հետևյալ թեման Ռուբեն Հախվերդյանի Երգերի ակորդներ (http://www.akumb.am/showthread.php?t=33145)

Estrella
23.07.2009, 17:39
Կթառի և հեղինակային երգի սիրահարներին հայտնում եմ, որ ամեն ուրբաթ`20:00, Թումանյան 40 հասցեում գտնվող ակումբում կայանում է հեղինակայի երգի երեկո: Ես ել եմ երգում և նվագում:oy

Փիսիկ
24.07.2009, 09:13
Մոդերատորական: Թեման միացվել է արդեն իսկ գոյություն ունեցող թեմային, փոխվել է թեմայի վերնագիրը:

Մաղթում եմ հաճելի քննարկումներ :)

Խորհուրդ եմ տալիս կարդալ նաև հետևյալ թեման Ռուբեն Հախվերդյանի Երգերի ակորդներ (http://www.akumb.am/showthread.php?t=33145)
մերսի :) կներեք անուշադրության համար
իսկ Հախվերդյանի թեմայի տեղն ասելու համար - ռեսպեկտ!

Փիսիկ
24.07.2009, 09:16
Ես էլ եմ նոր սկսում սովորել. իմ սիրած երգերից՝
Animals - House Of The Rising Sun նվագում եմ այսպես
Am C D F Am C E E7
Իսկ դու մատներով ես նվագում, թե՞ մեդիատրով:
նվագում եմ մատներով, տենց ավելի մոտ եմ զգում կիթառին :)

իսկ House of rising sun -ի ակորդներ@ հետևյալն են ( էդ ես չեմ ասում, այլ դասախոսս), փորձիր, միգուցե և հավանես =)

|: Am| C | D | F |
|Am | C | E7| E7|
Am| C | D | F |
|Am| E7| Am| E7:|

Enjoy!

Փիսիկ
24.07.2009, 09:21
Կարծում եմ, ով կիթառ նվագել գիտի գոնե կյանքում մեկ անգամ պետք ա փորձի սա :)

EAGLES - HOTEL CALIFORNIA

|: Am| E7| G| D| F| C| Dm| E7: |
(ԿՐԿՆԵՐԳ)
|F| C| E7| Am| F| C| Dm| E7|

total_abandon
26.07.2009, 19:44
Ժող, խորհուրդ եմ տալիս սկսել Deep Purple - Smoke on the water -ի ակկորդներից սկսել շատ հեշտ են ու իրոք վերջն են.

Ռեդ
27.07.2009, 01:13
Deep Purple - Smoke On The Water
http://upload.wikimedia.org/wikipedia/en/c/c1/Smoke_on_the_Water_riff.jpg
Սկզբի համար ամենադժվարը մետրանոմի հետ նվագելն ա: Բայց շատ լավն ա:

Narinfinity
27.07.2009, 11:53
Կթառի և հեղինակային երգի սիրահարներին հայտնում եմ, որ ամեն ուրբաթ`20:00, Թումանյան 40 հասցեում գտնվող ակումբում կայանում է հեղինակայի երգի երեկո: Ես ել եմ երգում և նվագում:oy

Իսկ ակումբի անունը կասես?

Ֆոտոն
27.07.2009, 13:18
Ես էլ եմ սկսնակ նվագող: Բայց նոտա գիտեմ, լսողություն էլ, որով էլ հեշտոէթյամբ ակորդները գտնելով նվագում եմ: Մեդիատորով չի ստացվում, միայն մատներով ա լինում: Նվագում եմ իմ սիրած ու իմ երգերը, կիթառ էլ չունեմ: Ակումբի տեղը ինձ էլ է հետաքրքրում: Ես էլ եմ ուզում:

Estrella
27.07.2009, 14:02
Իսկ ակումբի անունը կասես?

Ակումբի անունը The club, :hands, Երգում են Զորիկյանը, Վախթանգը, Կարենը, Ռուբենը Բագրատաունի և այլոք, սկսնակները ևս կարող են երգել իրենց հեղինակային երգերը /խրախուսվում է/ :ok

Ֆոտոն
28.07.2009, 23:13
Ակումբի անունը The club, :hands, Երգում են Զորիկյանը, Վախթանգը, Կարենը, Ռուբենը Բագրատաունի և այլոք, սկսնակները ևս կարող են երգել իրենց հեղինակային երգերը /խրախուսվում է/ :ok

Նկարագրեք, խնդրեմ, տեղը: Կամ հասցեն ասացեք:

Estrella
29.07.2009, 13:14
Հասցեն` Թումանյան 40, Զառա Խանութի շենքի նկուղային մասը, Ես միշտ գնում եմ, կարող ենք միասին գնալ:oy

Ֆոտոն
29.07.2009, 15:46
Հասցեն` Թումանյան 40, Զառա Խանութի շենքի նկուղային մասը, Ես միշտ գնում եմ, կարող ենք միասին գնալ:oy

Շնորհակալ կլինեմ;)

Անդունդ
15.08.2009, 13:37
Ես արդեն 5 տարվա կիթառ նվագող եմ և հիմնականում նվագում եմ դասական կիթառ, չնայած տեղյակ եմ նաև կիթառի այլ ուղղություններից: Կարող եմ օգտակար լինել ցանկացած սկսնակի տարբեր խորհուրդներով, բազմակի նյութերով (վիդեո նյութեր, գրքեր, նոտաներ, տաբուլատուրաներ և այլն), այնպես որ ցանկացողները կարող են դիմել:
Հա ինչպես հասկացաք ամեն ինչ արվում է անվճար հիմունքներով:hands

Արտիստ
15.08.2009, 14:38

Օրինակ ես չգիտեմ թե դասական կիթառը որն է:think

ArmenianMetal
15.08.2009, 14:55
Օրինակ ես չգիտեմ թե դասական կիթառը որն է:think

դասական գիթառը փայտից, առանց հոսանքի գիթառն է :)

Մոդերատորական: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես ֆորումում արգելվում են լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.am/?p=convertor)

Dayana
15.08.2009, 15:02
Օրինակ ես չգիտեմ թե դասական կիթառը որն է:think

Վարդան ջան, ինքն ի նկատի ուներ ակուստիկ գիթառ ;)

Անդունդ
15.08.2009, 15:17
Դասական կիթառը և ակուստիկ կիթառը տարբեր բաներ են: Դասական կիթառը դա կիթառի ամենասկզբնական ձևն է, որը սարքվում է փայտից և նա երբեք չունի ելք որը միացվում է ուժեղացուցիչին: Այս կիթառով միշտ նվագում են նեյլոնե լարերով և այս կիթառից օգտվում են դասական երաժշտություն նվագողները և մի քիչ ձևափոխված տարբերակով ֆլամենկո նվագողները, մեկ մեկ էլ բարդերը: Ակուստիկ կիթառը ավելի լայն տերմին է և նշանակում է ուղղակի փայտից կիթառ, նա կարող է լինել նաև մետաղական լարերով և կարող է ունենալ ելք, ուժեղացուցիչին միացվող: Ես դասական կիթառ ասելով ուզում էի ասել որ նվագում եմ դասական երաժշտություն, որովհետև որոշ տեղերում այդ ոճը կոչվում է դասական կիթառ ;)

FactorX
15.08.2009, 21:13
Ժող էլ. կիթառ եմ ուզում առնեմ, բայց շատ փող չունեմ որ գնամ խանուդ, ով գիտի ծախողի տեղ??? :)

Ռեդ
18.08.2009, 23:09
Եվս մի հեշտ հաջորդականություն երգից.
D C G A7

Հայկօ
19.08.2009, 01:48
Եվս մի հեշտ հաջորդականություն երգից.
D C G A7

Գոնե գրի՝ որ երգից, տնաշեն :):

Ֆոտոն
19.08.2009, 11:23
Գոնե գրի՝ որ երգից, տնաշեն :):

Ի՞նչ գրի, համաշխարհային երգացանկի մեծ մասը էս ա;)

Մանուլ
19.08.2009, 12:24
Եվս մի հեշտ հաջորդականություն երգից.
D C G A7
Փաստորեն էսքան բարդ ա՞: Ես գիտեի դաշնամուրի նոտաների նման ա :8
Մի 3 տարի առաջ տատիկենցս տնից կիթառը քարշ տվեցի, բերեցի, թե` սովորելու եմ: Անցած տարի սեպտեմբերին գնացի Սայաթ-Նովայի դպրոց, որ ընդունվեի կիթառի բաժին: Ասում էին` դարձել ես 16 տարեկան, նո՞ր ես ուզում ընդունվես: Բացատրեցի, որ ավարտել եմ դաշնամուրի բաժինը, հետո մի 4-5 անգամ գնալ գալուց հետո վերջապես ընդունեցին, բայց փոշմանեցի, չգնացի :D
Ուզում եմ սովորեմ, բայց ոչ երաժշտական դպրոցում, էդ տեղը ճնշում ա ինձ :(
Անընդհատ որոշում եմ, որ պիտի մասնավոր դասերի գնամ, էն էլ չի ստացվում: Որոշել էինք էս ամառ ընկերուհուս հետ գնայինք, էն էլ տեղափոխվելու ժամանակ ոչ մետաղական մի լարը կտրվեց :cry Հիմա էս ամեն ինչը գրում էի նրա համար, որ հարցնեի` ի՞նչ կարամ անեմ, ո՞ւր տանեմ, հնարավո՞ր ա 1 լարը փոխել...

Rammstein
19.08.2009, 12:35

Կասե՞ս` որ լարն է կտրվել, կարող ա մոտս լինի։

Ի միջի այլոց, էն մոյւս 3 լարն էլ մետաղական չեն, պարզապես վրան ա մետաղալար փաթատած, իսկ մեջը` նեյլոն ա։

Մանուլ
19.08.2009, 12:38
Կասե՞ս` որ լարն է կտրվել, կարող ա մոտս լինի։

Ի միջի այլոց, էն մոյւս 3 լարն էլ մետաղական չեն, պարզապես վրան ա մետաղալար փաթատած, իսկ մեջը` նեյլոն ա։
Վերջինը` 6-րդը:
:)

Rammstein
19.08.2009, 12:40
Վերջինը` 6-րդը:
:)
Այսինքն` ամենաբարակ լա՞րը։ Դա ոչ թե 6-րդն է, այլ 1-ինը։ :)

Մոտս կա։ :)

Մանուլ
19.08.2009, 12:44
Այսինքն` ամենաբարակ լա՞րը։ Դա ոչ թե 6-րդն է, այլ 1-ինը։ :)

Մոտս կա։ :)
Հա, ամենաբարակը: Ես ձախից էի հաշվում :oy
Ուխ, ինչ լավ ա :)

Ռեդ
19.08.2009, 15:06
Գոնե գրի՝ որ երգից, տնաշեն :):
Վայ, Beatles - The Night Before :);)

Ուրվական
14.10.2010, 00:40
Հստակ վարժություններ կարո՞ղ եք ասել լրիվ նոր սկսելու համար: Ի՞նչ անել, ինչի՞ց սկսել: Մենակ չասեք՝ յութուբից վիդեոներ նայի:D: Կոնկրետ վիդեո, կոնկրետ քայլեր, կոնկրետ վարժություններ: Շնորհակալություն:))

AniwaR
14.10.2010, 09:54
Հստակ վարժություններ կարո՞ղ եք ասել լրիվ նոր սկսելու համար: Ի՞նչ անել, ինչի՞ց սկսել: Մենակ չասեք՝ յութուբից վիդեոներ նայի:D: Կոնկրետ վիդեո, կոնկրետ քայլեր, կոնկրետ վարժություններ: Շնորհակալություն:))

Ինքնուսույցին հետևի.
http://guitar.about.com/library/blguitarlessonarchive.htm

Ուրվական
29.11.2010, 00:37
Ժողովուրդ, երգերի "բոյերը" չեմ կարողանում հասկանալ: Որտեղ նայում եմ, մենակ ակորդներն ա, դե իսկ ակորդներով չգիտեմ որ բոյով նվագեմ, որ ճիշտ ստացվի: Կա՞ ինչ-որ ընդհանուր հասկանալու ձև, կամ ինչ-որ բազա, որտեղ կան գրած և՛ ակորդները, և՛ բոյերը:

total_abandon
29.01.2011, 15:20
http://rmusic.ru/videoschool.php

Yellow Raven
30.01.2011, 15:09
Ժող, երկու ակուստիկ կիթառի համար ի՞նչ հարմար երգեր կան:)
Լավ կլինի երգերի անունների հետ թաբերն էլ տաք(երկու կիթառի համար) :)

AniwaR
30.01.2011, 18:15
Ժող, երկու ակուստիկ կիթառի համար ի՞նչ հարմար երգեր կան:)
Լավ կլինի երգերի անունների հետ թաբերն էլ տաք(երկու կիթառի համար) :)

Bob Seger - Against the Wind

http://www.youtube.com/watch?v=PmrkY-EZy74

http://tabs.ultimate-guitar.com/b/bob_seger/against_the_wind_ver2_guitar_pro_789422id_09022009date.htm

Kansas - Dust in the Wind:love

http://www.youtube.com/watch?v=Vt-U3tdEQl0

http://www.ultimate-guitar.com/tabs/k/kansas/dust_in_the_wind_ver5_guitar_pro.htm

Eagles - Hotel California :))

http://tabs.ultimate-guitar.com/e/eagles/hotel_california_guitar_pro.htm

Simon and Garfunkel - Sound of Silence:love

http://tabs.ultimate-guitar.com/s/simon_and_garfunkel/sound_of_silence_ver2_guitar_pro.htm

Pink Floyd - Wish You Were Here :))

http://www.ultimate-guitar.com/tabs/p/pink_floyd/wish_you_were_here_ver4_tab.htm

Yellow Raven
30.01.2011, 18:29
Մերսի, Վելվետ, ապրես;) Հեսա նայեմ հերթով:)

Առաջինը չեմ լսել, էդ դեռ պետքա նստացնել ականջներին նոր նվագել:))
Dust In The Wind-ը իմ մոտ կմնա մի կիթառի համար երգ, չեմ էլ փորձի երկու կիթառին տալ:))
Sound of Silence-ի ինտրոյից հետ երկրորդ կիթառը վերանումա:)
Wish you were here-ը նվագակցողս ուրիշի հետա նվագում, էդ էլ գնաց մինուս:))

Մնումա Հոթելը, բայց դե ոնց տեսնում եմ երկրորդ կիթառն ընդեղ անելիք չունի:))

Նենց որ պահանջում եմ էլի երգեր:goblin
Wish you were here-ի կամ Scorpions-ի Holiday-ի նման, որ հստակ երևա երկրորդ կիթառի անելիքը:)

Հայկօ
30.01.2011, 19:00
Երկու գիթառի համար (ավելացնեմ Velvet Bride-ի գրածներին).

Pink Floyd - Goodbye Blue Sky (http://www.ultimate-guitar.com/tabs/p/pink_floyd/goodbye_blue_sky_guitar_pro.htm)

Guns n' Roses - Patience (http://www.ultimate-guitar.com/tabs/g/guns_n_roses/patience_acoustic_guitar_pro.htm)

Metallica - Nothing Else Matters (http://www.ultimate-guitar.com/tabs/m/metallica/nothing_else_matters_ver8_guitar_pro.htm)

Վերջինի մեջ ուղղակի ռիթմ-գիթառ ա ավելացրած, որը իրական երգում չկա: Բավականին լավն ա ;):

AniwaR
30.01.2011, 19:15
Բռնվի Վահիկ ջա՜ն: Բայց իրոք շատ հավես նվագվող երգ ա: Ես կուզենամ էսի սովորել: :)

Լոս Լոբոս - Կանսիոն դել Մարիաչի
(http://www.ultimate-guitar.com/tabs/l/los_lobos/cancion_del_mariachi_guitar_pro.htm):D

AniwaR
30.01.2011, 19:32
Մմմ! Նայի ինչ եմ գտել: :)) Ինքը համ շատ հեշտ ա նվագել, համ շատ սիրուն (իմ կարծիքով), համ էլ շաբլոն երգ չի, որ սաղ նվագում են.

Pink Floyd - Grantchester Meadows

http://www.ultimate-guitar.com/tabs/p/pink_floyd/grantchester_meadows_ver2_guitar_pro.htm

AniwaR
30.01.2011, 19:57
Էս էլ ա շատ լավը.

Pink Floyd - Green is the Colour
http://www.ultimate-guitar.com/tabs/p/pink_floyd/green_is_the_colour_guitar_pro.htm

Yellow Raven
30.01.2011, 19:58
Գնաց ուսումնասիրի, ապրեք:love

Hayk1995
02.02.2011, 20:44
Բարև բոլորին!! Ժողովուրդ ջան ինձ կօգնե՞ք: «Կիթառի պահով» ես ընդհանրապես չեմ հասկանում, ուզում եմ սովորեմ, թազա կիթառ ունեմ! էսօր եմ առել բայց դաժը ակորդը չգիտեմ ինչ ա, եթե դասատուի համար տայիք շատ շնորհակալ կլինեի:

AniwaR
03.02.2011, 01:23

Ինքնուսույց! Գիրք կարդա, գիրք::))

Yellow Raven
03.02.2011, 16:41
Բարև բոլորին!! Ժողովուրդ ջան ինձ կօգնե՞ք: «Կիթառի պահով» ես ընդհանրապես չեմ հասկանում, ուզում եմ սովորեմ, թազա կիթառ ունեմ! էսօր եմ առել բայց դաժը ակորդը չգիտեմ ինչ ա, եթե դասատուի համար տայիք շատ շնորհակալ կլինեի:

Դասատուի համար չգիտեմ, բայց Յութուբը քեզ ցանկացած հարցով կարա օգնի ;)

Sophie
03.02.2011, 17:06
Իսկ կիթառ որտեղի՞ց խորհուրդ կտաք գնել: Խանութում նայեցի, որի տեսքը դուրս եկավ թանկ էր, ես էլ մի 50 հազարի սահմաններում եմ ուզում, ինչ էք կարծում հնարավոր է՞ այդ գնով լավ կիթառ գնել:

Yellow Raven
03.02.2011, 17:19
Իսկ կիթառ որտեղի՞ց խորհուրդ կտաք գնել: Խանութում նայեցի, որի տեսքը դուրս եկավ թանկ էր, ես էլ մի 50 հազարի սահմաններում եմ ուզում, ինչ էք կարծում հնարավոր է՞ այդ գնով լավ կիթառ գնել:

Ես մի երկու ամիս առաջ եմ իմը գնել` հենց 50000-ով;)
Սիրահարների պուրակի մոտի փողոցի անունը չեմ հիշում(կարծեմ Դեմիճյանն էր), էդ փողոց-Բաղրամյան խաչմերուկից աջ ես թեքվու,մոտ 300-400 մետր գնում ու աջի վրա մի հատ խանութ կա երաժշտական:)
Գները համեմատաբար էժան են, ֆիրմաներն էլ բնականաբար համեմատաբար անծանոթ:)) Բայց կիթառները վատը չեն, դասականները 30 հազար են, ակուստիկները`50 ;)

AniwaR
03.02.2011, 21:00
Իսկ կիթառ որտեղի՞ց խորհուրդ կտաք գնել: Խանութում նայեցի, որի տեսքը դուրս եկավ թանկ էր, ես էլ մի 50 հազարի սահմաններում եմ ուզում, ինչ էք կարծում հնարավոր է՞ այդ գնով լավ կիթառ գնել:

Իսկ էլեկտրո՞ ես ուզում, թե՞ ակուստիկ: :think Թե չէ ակուստիկները մի եսիմ ինչ էդքան տարբեր չեն տեսքով:

Inna
18.02.2011, 20:20
Որտեղի՞ց կարող եմ շատ լավ կիթառ ձեռք բերել...Երաժշտական գործիքների խանութներ գիտե՞ք

AniwaR
18.02.2011, 20:25
Որտեղի՞ց կարող եմ շատ լավ կիթառ ձեռք բերել...Երաժշտական գործիքների խանութներ գիտե՞ք

Կասյան փողոցի (Բարեկամությունն ու Կոմիտասը կապող փոքր փողոցը) վրա՝ Music Land
Լամբադա կամրջից դեպի Ռայկոմ մի կանգառ՝ աջ մայթին՝ Երաժշտական խանութ
Պրոսպեկտի վրա՝ Forte (սրա տեղը ես էլ կոնկրետ չեմ իմանում):

Իսկ Հայաստանում ՇԱՏ լավ կիթառ գրեթե ոչ մի տեղից էլ չես կարող առնել: :Պ

Inna
18.02.2011, 20:27

Դե գոնե լավերից՝ լավը...
Մերսի շատ, իսկ մոտավոր գին չգիտե՞ս...ոչ էլեկտրո

AniwaR
18.02.2011, 20:29
Դե գոնե լավերից՝ լավը...
Մերսի շատ, իսկ մոտավոր գին չգիտե՞ս...ոչ էլեկտրոնիկ

Գիտեմ: Խանութում ինձ հանդիպած ամենաէժան գինը 30 հազար դրամն է եղել: Հետո թանկանում է՝ ինչքան սիրտդ ուզի: :)) 50, 70, 100, 150 հզ-ից ավել: :)

Inna
18.02.2011, 20:30
Գիտեմ: Խանութում ինձ հանդիպած ամենաէժան գինը 30 հազար դրամն է եղել: Հետո թանկանում է՝ ինչքան սիրտդ ուզի: :)) 50, 70, 100, 150 հզ-ից ավել: :)

Եղավ, շատ շնորահակալություն:)

Rammstein
18.02.2011, 20:31
Որտեղի՞ց կարող եմ շատ լավ կիթառ ձեռք բերել...Երաժշտական գործիքների խանութներ գիտե՞ք

Սկսենք նրանից, թե ինչ կիթառ ես ուզում` կլասիկ, ակուստիկ, էլեկտրո եւն:

Եթե կլասիկ ես ուզում, ապա, ինչպես Velvet-ը ասեց, ոչ մի տեղ էլ շատ լավը չկա: Շատ լավը կա՛մ պիտի ինչ-որ մեկից գնես` օգտագործած, կա՛մ էլ` ՀՀ-ից դուրս:
Ակուստիկների որակներից էնքան էլ տեղյակ չեմ: Էլեկտրոների մեջ կարծում եմ կարելի ա նորմալ բան ճարել, վերջ ի վերջո էլեկտրոն կլասիկ չի, որ ունենա ֆաներայից լինելու, գրիֆը ծռվելու ու այլ նման խնդիրներ:

Հ.Գ. OK, արդեն տեսա, որ էլեկտրո չես ուզում: :))

Inna
18.02.2011, 20:33

Կլասիկ եմ ուզում:)

AniwaR
18.02.2011, 20:34

Հա, միայն դասականները չէ, ընդհանրապես ակուստիկ կիթառները: Իրանց մատերիալը ձայնի որակի համար շատ մեծ նշանակություն ունի: :) Դժվար ա շատ լավը գտնել:

AniwaR
18.02.2011, 20:35
Կլասիկ եմ ուզում:)

Իսկ դու համոզվա՞ծ ես, որ կլասիկ ես ուզում: :)) Ինձ էլ էր առնելուց էդպես թվում: Ի՞նչ ես պատրաստվում նվագել::think

Inna
18.02.2011, 20:37
Իսկ դու համոզվա՞ծ ես, որ կլասիկ ես ուզում: :)) Ինձ էլ էր առնելուց էդպես թվում: Ի՞նչ ես պատրաստվում նվագել::think

Դե նոր սովորողի համար կլասիկը հարմար չէ՞

AniwaR
18.02.2011, 21:00
Դե նոր սովորողի համար կլասիկը հարմար չէ՞

Չէ: Բոլոր կիթառների միջից կլասիկն ամենադժվարն ա նվագելը: Սովորական ակուստիկից իրա գրիֆը տարբերվում ա նրանով, որ ամբողջ 1 սմ-ով հաստ ա: Եթե պատրաստվում ես ժամանակակից երաժշտություն (ռոք, փոփ) նվագել, western առ, իսկ եթե պատրաստվում ես էս ձյաձյա (http://www.youtube.com/watch?v=AIzKsNIRrV4)յի պես՝ դասական:

Ամեն դեպքում, գնելուց անպայման շեշտի, թե ինչ ես ուզում:

Yellow Raven
19.02.2011, 12:26
Ես ամառը մոտ մեկուկես ամսով ընկերոջիցս դասական կիթառ վերցրեցի ու դրանով սկսեցի սովորել` դե սկզբից ակորդները, հետո էլ մի քիչ ծնգծնգացնել:)) Սկսնակի համար դասականը ամենալավնա իմ կարծիքով... Գրիֆի լայնությունն էդքան էլ պրոբլեմ չի լինում, որովհետև սկզբնական շրջանում եսիմինչ ակորդներ չես բռնում, իսկ լարերը համեմատաբար փափուկ են ու ձեռքերի վնասվածքներն ավելի քիչ են լինում:)
Հետո սեպտեմբեր-հոկտեմբեր ընդմիջում տվեցի ու նոյեմբերին որոշեցի կիթառ առնել:)) Դե արդեն մատներս հղկված էին ու պատրաստ ակուստիկի, դրա համար ակուստիկ առա: Նենց որ նույն կերպա իմ խորհուրդը մնացածին, եթե ռոքոտ բաներ եք ուզում նվագել, ամեն դեպքում` մի ամիս դասականով պարապեք, հետո նոր անցեք ակուստիկին:)

ArmenianMetal
20.02.2011, 01:54
Սկսնակի համար դասականը ամենալավնա իմ կարծիքով...
դասական ասելով ի՞նչ ի նկատի ունես Բեթովեն.Բախ,Մոցարտ,Կարկաս եթե սրչանց հետես չեի ասի,սրանք սկսնակի համր շատ դժվար են…

դասականով պարապեք, հետո նոր անցեք ակուստիկին
հավատա տարբերությունը մեծ չի,երկուսեվլ կարաս ռոքտ բներ նվագել:),իմը կլասիկա բայց վրեն ՄԵՏԱԼ եմ ջարդում:)

AniwaR
20.02.2011, 15:13
Երեխեք, սուտ ա!! Համ էլ մարդը, ոնց հասկացա, պատրաստ ա ահագին փող ծախսի լավ կիթառ առնելու համար: Մի ամսվա համար ի՞նչ իմաստ ունի դասական առնելը: Հետո հաստատ փոշմանելու ա: Ես մինչև էլեկտրո առնելը 7 ամիս դեպրեսվում էի դասականի ձեռը: Գրիֆի հաստությունը եքա նշանակություն ունի: Չես կարողանում ձախ ձեռքի բութ մատը օգտագործել վերևից բասը կամ բարդ ակորդներ պահելու համար՝ պայմանով, որ ձեռքդ արջի թաթ չի: Չես կարողանում բարձր նոտաներ պահել դրա վրա: Ավելին, խորհուրդ կտամ western առնել ու անպայման ուշադրություն դարձնել, որ cutaway լինի, այսինքն՝ ներքևի մասը կիսալուսնաձև կտրվածքով բացված: :))

http://www.mveducation.com/assets/products/41472_l.jpg

Հա, թերություններից մեկն էլ էն ա, որ էդ կլորիկ, գնդլիկ նեյլոնի լարերի վրա մարդավարի նվագել չի լինում, սղում են էս կողմ - էն կողմ: :D
Սկսնակի համար երկաթի լարերի վրա մատներն ավելի շատ կցավան, հա, բայց մեկ ա, սենց, թե նենց ցավում են, նեյլոնի վրա էլ:

Դասական արժի կողքից ունենալ՝ տեխնիկան զարգացնելու համար: Բայց մենակ ինքը նա *** ոչ մի բանի էլ պետք չի: :Պ

Yellow Raven
20.02.2011, 15:19
դասական ասելով ի՞նչ ի նկատի ունես Բեթովեն.Բախ,Մոցարտ,Կարկաս եթե սրչանց հետես չեի ասի,սրանք սկսնակի համր շատ դժվար են…
հավատա տարբերությունը մեծ չի,երկուսեվլ կարաս ռոքտ բներ նվագել:),իմը կլասիկա բայց վրեն ՄԵՏԱԼ եմ ջարդում:)

Չէ, ես ուղղակի սկզբանական շրջանում ակորդներ սովորելու համար եմ ասում, թե չէ մնացած հարցերում համաձայն եմ:) Ես էլ էի դասականի վրա ռոք նվագում, բայց դե ինչ ուզում ես ասա, ձենը էն չէր:)) Ռաբիզին ավելի նման էր ստացվում, քան ռոքին:))

Երեխեք, սուտ ա!! Համ էլ մարդը, ոնց հասկացա, պատրաստ ա ահագին փող ծախսի լավ կիթառ առնելու համար: Մի ամսվա համար ի՞նչ իմաստ ունի դասական առնելը: Հետո հաստատ փոշմանելու ա: Ես մինչև էլեկտրո առնելը 7 ամիս դեպրեսվում էի դասականի ձեռը: Գրիֆի հաստությունը եքա նշանակություն ունի: Չես կարողանում ձախ ձեռքի բութ մատը օգտագործել վերևից բասը կամ բարդ ակորդներ պահելու համար՝ պայմանով, որ ձեռքդ արջի թաթ չի: Չես կարողանում բարձր նոտաներ պահել դրա վրա: Ավելին, խորհուրդ կտամ western առնել ու անպայման ուշադրություն դարձնել, որ cutaway լինի, այսինքն՝ ներքևի մասը կիսալուսնաձև կտրվածքով բացված: :))
Հա, թերություններից մեկն էլ էն ա, որ էդ կլորիկ, գնդլիկ նեյլոնի լարերի վրա մարդավարի նվագել չի լինում, սղում են էս կողմ - էն կողմ: :D
Սկսնակի համար երկաթի լարերի վրա մատներն ավելի շատ կցավան, հա, բայց մեկ ա, սենց, թե նենց ցավում են, նեյլոնի վրա էլ:

Դասական արժի կողքից ունենալ՝ տեխնիկան զարգացնելու համար: Բայց մենակ ինքը նա *** ոչ մի բանի էլ պետք չի: :Պ

Ես նկատի չունեի առնել... Կարելիա նաև ուրիշից վերցնել:P Մնացած հարցերում համաձայն եմ:)

Հ.Գ. Էս դու էլէկտրո ունես փաստորեն...Նախանձվանք:beee

AniwaR
20.02.2011, 15:30
Հա, դասականի մի թերություն էլ՝ զուտ հայաստանյան պայմանների հետ կապված ու որը հատկապես ինձ շատ-շատ ա տանջել:D: Ես ինչքան հարցրել եմ խանութներում, ՈՉ ՄԻ ՏԵՂ հաստ գրիֆի համար կապո չեն ունեցել: Ակուստիկ գործեր նվագելիս կապոն շատ ա պետք գալիս, մանավանդ եթե ձայնդ բարձր ա ու ուզում ես հետը երգես: :)) Իսկ բարակի համար կան, հա: :Պ

Հայկօ
20.02.2011, 18:05
Velvet Bride-ի հետ համաձայն եմ. եթե հաստատ չգիտես, որ քեզ անպայման դասական՝ նեյլոնե լարերով գիթառ ա պետք, կամ էլեկտրո, կամ ուրիշ եսիմինչ, ավելի լավ ա ակուստիկ՝ մետաղական լարերովը ընտրես: Ձայնը մի քիչ ավելի «սուր» ա, քան դասականինը (ամենամոտ բառը երևի էդ ա), գրիֆը զգալիորեն ավելի նեղ ա, ինչը հեշտացնում ա դժվար ակորդները բռնելը, action-ը՝ լարերի հեռավորությունը գրիֆից, հիմնականում ավելի ցածր ա, այսինքն՝ լարերը հեշտ են սեղմվում... Պողպատե լարերը, իհարկե, սկզբում շատ ավելի են վնասում մատները, քան նեյլոնե լարերը, բայց ժամանակի ընթացքում համապատասխան ստրատեգիական կոշուկներ են ձևավորվում մատների վրա, ու դադարում ես ցավ կամ անհարմարություն զգալուց:

Ժամանակին իմ գիթառը առել եմ Forte-ից: Պուշկինի վրա ա՝ նախկին Պիցցա-Պաստայի կողքը, հեռախոսի համարը՝ 010.53.47.99: Եթե չեմ սխալվում՝ իրենք Yamaha-ի ներկայացուցիչն են էստեղ, ու կարելի ա ցանկացած մոդել պատվիրել, իրենք կբերեն: Գները նորմալ են: Ես ընտրել էի FS720S (http://usa.yamaha.com/products/musical-instruments/guitars-basses/ac-guitars/fg/fs720s/?mode=model) մոդելը՝ հիմնականում կորպուսի պատճառով, որը ավելի կոմպակտ էր, քան մյուս մոդելներինը (էսպես կոչված folk-guitar ա): Դա ամեն ինչով շատ հաջող գործիք ա համարվում՝ թե՛ գնի, թե՛ որակի, թե՛ համարության առումով. ինտերնետում կարծիքները բավականին շատ են, կարող եք ինքներդ էլ համոզվել: Ցավոք սրտի՝ գործիքս եկավ-տեղ հասավ դեֆեկտով՝ գրիֆի վրա ճաք կար: Ինձ առաջարկեցին մի քիչ փող ավելացնել ու վերցնել FG370S (http://usa.yamaha.com/products/musical-instruments/guitars-basses/ac-guitars/fg/fg730s/?mode=model) մոդելը, որը ավելի բարձրակարգ գործիք ա համարվում, քան իմ ընտրածն էր, բայց կորպուսն էլ ա մի քիչ ավելի մեծ (համարյա dreadnought): Որոշ չեմուչումով համաձայնեցի, հիմա շատ գոհ եմ:

Ամեն դեպքում՝ հիմա մտածում եմ, որ չարժեր ավել փող տալ FS-ի կամ FG-ի համար (FG730S-ը վրաս մոտ 120.000 դրամ նստեց), այլ կարելի էր մի քիչ ավելի պարզ մոդել առնել F սերիայից (http://usa.yamaha.com/products/musical-instruments/guitars-basses/ac-guitars/f/?mode=series#tab=product_lineup): Սկսնակ նվագողը հաստատ ոչ մի տարբերություն չի զգա. հնարավոր ա, որ ոչ սկսնակն էլ:

Նկարները (տարբեր գույների կան).

FS720S

http://img507.imageshack.us/img507/1144/16216120011.jpg

FG730S

http://img576.imageshack.us/img576/9748/77fdbada710a4bac82ceec3.jpg

F325

http://img507.imageshack.us/img507/5751/10409120011.jpg

JR1

http://img576.imageshack.us/img576/7455/8838120011.jpg

Yellow Raven
20.02.2011, 19:23
Ես էլ էի Yamaha-ի ակուստիկներից ուզում, բայց էդքան փող չկար:(
Հիմա, որ իմ առածը համեմատում եմ Yamahaճի ցանկացած մոդելի հետ, տարբերությունը ակնհայտա... Վերջինս ավելի փափուկա նվագվում, չգիտեմ ինչի հետա կապված էդ չորությունը, բայց ես որ զգում եմ:)
Չնայած էլի դժգոհ չեմ, կարևորը դեֆեկտներ չկան, ձայնն էլ վատը չի:)

Արամ
21.02.2011, 20:07
Ժող ջան կարող է չի համապատասխանում թեմային, բայց ուզում եմ մանկությանս ընկերոջ արդյունքները ցույց տալ, ինքը ընդամենը 6 ամիս ա նվագում` ինքնուրույն ա սովորել:
(երեկ, Stop Club-ում)

http://www.youtube.com/watch?v=fpF2Tr9zWS8

Հայկօ
21.02.2011, 21:17
Համենայն դեպս էստեղ էլ դնեմ հղումը. Ռուբեն Հախվերդյան - Իմ քաղաքը (http://www.akumb.am/showthread.php/33145-%D5%8C%D5%B8%D6%82%D5%A2%D5%A5%D5%B6-%D5%80%D5%A1%D5%AD%D5%BE%D5%A5%D6%80%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D4%B5%D6%80%D5%A3%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80?p=2180339&viewfull=1#post2180339):

AniwaR
21.02.2011, 21:50
Ժող ջան կարող է չի համապատասխանում թեմային, բայց ուզում եմ մանկությանս ընկերոջ արդյունքները ցույց տալ, ինքը ընդամենը 6 ամիս ա նվագում` ինքնուրույն ա սովորել:
(երեկ, Stop Club-ում)

http://www.youtube.com/watch?v=fpF2Tr9zWS8

Հաաա, ապրի: :) Բայց դե Knockin' on heaven's door-ը համ երգելու, համ նվագելու առումով ամենահեշտ երգերից ա. ընդամենը 4 ակորդ՝ էն էլ ամենապարզ: Ձենն էլ ա լավը: Թող գոլխրած պարապի: Մեկ էլ հետաքրքիր ա՝ առաջ երգե՞լ ա կամ ինչ-որ ուրիշ բան նվագել:

Էս էլ, ի դեպ, իմ 7-8 ամսվա նվագածն ա (էլեկտրոյի վրա fingerpicking ամեն օր չեք տեսնի:D): Դասական կիթառս ապրիլին էի առել, բայց արանքում 2-3 ամիս Հայաստանում չեմ եղել, մոտս կիթառ չի եղել: :)

Ուշադրություն. խորհուրդ է տրվում ականջները փակել նայելուց առաջ.

http://www.youtube.com/watch?v=K5bDOsj5q_g

Գիտեմ՝ շատ վատ եմ նվագում ու երգում: Ինչքան նայում եմ, էնքան ավելի վատն ա դառնում, բայց դե \m/ լավին մեկից չես հասնի!!! :D Հա, համ էլ էս պահին ավելի լավ եմ նվագում ու երգում, քան վիդեոյի մեջ::beee

Հա, ես էլ եմ ինքնուրույն սովորում: :/

Rammstein
21.02.2011, 22:36

Velvet, տեղադրածդ վիդեոյում ոչինչ չի լսվում: :think

Հ.Գ. Լավ, դզվեց, ականջներս բացեցի, սկսեց լսվել: Ապրես :love:

Արամ
22.02.2011, 01:38
Հաաա, ապրի: :) Բայց դե Knockin' on heaven's door-ը համ երգելու, համ նվագելու առումով ամենահեշտ երգերից ա. ընդամենը 4 ակորդ՝ էն էլ ամենապարզ: Ձենն էլ ա լավը: Թող գոլխրած պարապի: Մեկ էլ հետաքրքիր ա՝ առաջ երգե՞լ ա կամ ինչ-որ ուրիշ բան նվագել:

Էս էլ, ի դեպ, իմ 7-8 ամսվա նվագածն ա (էլեկտրոյի վրա fingerpicking ամեն օր չեք տեսնի:D): Դասական կիթառս ապրիլին էի առել, բայց արանքում 2-3 ամիս Հայաստանում չեմ եղել, մոտս կիթառ չի եղել: :)

Ուշադրություն. խորհուրդ է տրվում ականջները փակել նայելուց առաջ.

http://www.youtube.com/watch?v=K5bDOsj5q_g

Գիտեմ՝ շատ վատ եմ նվագում ու երգում: Ինչքան նայում եմ, էնքան ավելի վատն ա դառնում, բայց դե \m/ լավին մեկից չես հասնի!!! :D Հա, համ էլ էս պահին ավելի լավ եմ նվագում ու երգում, քան վիդեոյի մեջ::beee

Հա, ես էլ եմ ինքնուրույն սովորում: :/
Չէ ոչ մի տեղ չի երգել, ոչ էլ երաժշտական կրթություն ունի:

AniwaR
22.02.2011, 02:10
Չէ ոչ մի տեղ չի երգել, ոչ էլ երաժշտական կրթություն ունի:

Պարզ ա: Շատ լավ ա ուրեմն::)

Արամ
22.02.2011, 16:07
Հաաա, ապրի: :) Բայց դե Knockin' on heaven's door-ը համ երգելու, համ նվագելու առումով ամենահեշտ երգերից ա. ընդամենը 4 ակորդ՝ էն էլ ամենապարզ: Ձենն էլ ա լավը: Թող գոլխրած պարապի: Մեկ էլ հետաքրքիր ա՝ առաջ երգե՞լ ա կամ ինչ-որ ուրիշ բան նվագել:

Էս էլ, ի դեպ, իմ 7-8 ամսվա նվագածն ա (էլեկտրոյի վրա fingerpicking ամեն օր չեք տեսնի:D): Դասական կիթառս ապրիլին էի առել, բայց արանքում 2-3 ամիս Հայաստանում չեմ եղել, մոտս կիթառ չի եղել: :)

Ուշադրություն. խորհուրդ է տրվում ականջները փակել նայելուց առաջ.

http://www.youtube.com/watch?v=K5bDOsj5q_g

Գիտեմ՝ շատ վատ եմ նվագում ու երգում: Ինչքան նայում եմ, էնքան ավելի վատն ա դառնում, բայց դե \m/ լավին մեկից չես հասնի!!! :D Հա, համ էլ էս պահին ավելի լավ եմ նվագում ու երգում, քան վիդեոյի մեջ::beee

Հա, ես էլ եմ ինքնուրույն սովորում: :/
Նոր նայեցի լրիվ իմ սիրած ոճի մեջ ա NightWish :love

AniwaR
22.02.2011, 17:10
Նոր նայեցի լրիվ իմ սիրած ոճի մեջ ա NightWish :love

Ոհ, Jackson C. Frank-ը Nightwish? Հետաքրքիր ա առնվազն: :)) Ձայնիցս ա երևի: :/ Մերսի կարծիքի համար: :)

Yellow Raven
22.02.2011, 20:44
Ժող ջան կարող է չի համապատասխանում թեմային, բայց ուզում եմ մանկությանս ընկերոջ արդյունքները ցույց տալ, ինքը ընդամենը 6 ամիս ա նվագում` ինքնուրույն ա սովորել:
(երեկ, Stop Club-ում)

Ապրի:)
Չնայած երևի կրկնվեմ, որ շատ հեշտ երգա... Ես մոտ 15 օր պարապելով արդեն նվագում էի էս երգը:)
Մյուս վիդիոներն ավելի լավն էին, թող պարապի, համենայն դեպս լավ ձայն ունի:)

Բա չէ` իմ նման բաղաձայն:beee:[:))

Հաաա, ապրի: :) Բայց դե Knockin' on heaven's door-ը համ երգելու, համ նվագելու առումով ամենահեշտ երգերից ա. ընդամենը 4 ակորդ՝ էն էլ ամենապարզ: Ձենն էլ ա լավը: Թող գոլխրած պարապի: Մեկ էլ հետաքրքիր ա՝ առաջ երգե՞լ ա կամ ինչ-որ ուրիշ բան նվագել:

Էս էլ, ի դեպ, իմ 7-8 ամսվա նվագածն ա (էլեկտրոյի վրա fingerpicking ամեն օր չեք տեսնի:D): Դասական կիթառս ապրիլին էի առել, բայց արանքում 2-3 ամիս Հայաստանում չեմ եղել, մոտս կիթառ չի եղել: :)

Ուշադրություն. խորհուրդ է տրվում ականջները փակել նայելուց առաջ.

Գիտեմ՝ շատ վատ եմ նվագում ու երգում: Ինչքան նայում եմ, էնքան ավելի վատն ա դառնում, բայց դե \m/ լավին մեկից չես հասնի!!! :D Հա, համ էլ էս պահին ավելի լավ եմ նվագում ու երգում, քան վիդեոյի մեջ::beee

Հա, ես էլ եմ ինքնուրույն սովորում: :/

Էլեկտրո եմ ուզում:beee
Երգի օրիգինալը չեմ լսել, բայց ինձ թվումա ակուստիկի վրա ավելի լավ կհնչի:)

Ձայնդ որ մի քիչ մշակես, շատ լավնա:)

Ընդհանուր կատարումը դուրս շատ եկավ:)

Yellow Raven
22.02.2011, 20:48
Հ.Գ. Վելվետ, Wish you were here-ն վաբշե դուրս չեկավ;))
Էն երկրորդ կիթառը ի՞նչի էիր առաջինի հետ խառնել:)) Եթե տենց էիր որոշել ֆինգերսթայլ նվագեիր միանգամից:))
Համ էլ մի տեսակ դանդաղ էր տեմպը;)

AniwaR
22.02.2011, 21:43
Հ.Գ. Վելվետ, Wish you were here-ն վաբշե դուրս չեկավ;))
Էն երկրորդ կիթառը ի՞նչի էիր առաջինի հետ խառնել:)) Եթե տենց էիր որոշել ֆինգերսթայլ նվագեիր միանգամից:))
Համ էլ մի տեսակ դանդաղ էր տեմպը;)

Ո՞վ էր վոոբշե քեզ խնդրել իրան նայես: :))

AniwaR
22.02.2011, 21:51
Ապրի:)
Չնայած երևի կրկնվեմ, որ շատ հեշտ երգա... Ես մոտ 15 օր պարապելով արդեն նվագում էի էս երգը:)
Մյուս վիդիոներն ավելի լավն էին, թող պարապի, համենայն դեպս լավ ձայն ունի:)

Բա չէ` իմ նման բաղաձայն:beee:[:))

Էլեկտրո եմ ուզում:beee
Երգի օրիգինալը չեմ լսել, բայց ինձ թվումա ակուստիկի վրա ավելի լավ կհնչի:)

Ձայնդ որ մի քիչ մշակես, շատ լավնա:)

Ընդհանուր կատարումը դուրս շատ եկավ:)

Հա, ակուստիկի վրա չեմ նվագել, որովհետև բութս չհաշված՝ մյուս եղունգներս կարճ էին, հաստ լարերի վրա չէին սահում 1, 2-րդ՝ դրա 7-րդ ֆրեթին կապո ա դրած: Չունեմ դասականի համար: Չնայած երեկ հայտնաբերեցի, որ զոռով կարելի ա դնել բարակ գրիֆի համար իմ ունեցած կապոն, բայց լարերն իրար հետ մի տեսակ վերև ա քաշում, դուրս չի գալիս, թե չէ ինքը «մաքուր» ակուստիկ երգ ա, հա: :)

Արամ
23.02.2011, 02:22
Ոհ, Jackson C. Frank-ը Nightwish? Հետաքրքիր ա առնվազն: :)) Ձայնիցս ա երևի: :/ Մերսի կարծիքի համար: :)

Ահա ձայնդ նման ա:)

Sophie
03.03.2011, 13:16
Ես ոնց հասկացա ինձ ակուստիկա պետք: Բայց 100 հազար չեմ կարա դրա համար տամ, շատ շատ 50: Հիմա որ էդքանով առնեմ հնարավորա ուզենամ 2 ամսից փոխեմ էնքան վատը լինի՞:8, թե էտ տարբերությունները մենակ պրոֆեսիոնալներն են զգում:

Yellow Raven
03.03.2011, 14:55
Ես ոնց հասկացա ինձ ակուստիկա պետք: Բայց 100 հազար չեմ կարա դրա համար տամ, շատ շատ 50: Հիմա որ էդքանով առնեմ հնարավորա ուզենամ 2 ամսից փոխեմ էնքան վատը լինի՞:8, թե էտ տարբերությունները մենակ պրոֆեսիոնալներն են զգում:

Չէ, ես արդեն իսկ զգում եմ տարբերությունը:)) Սկզբի 3 ամիսը համենայն դեպս դժվար թե ինչ-որ տարբերություն տեսնես;)
Իսկ նենց 50 հազարանոցներն ահավոր չեն, բավականին լավ էլ կիթառներ են հիմնականում:)

Մանանա
03.03.2011, 23:00
Ես ոնց հասկացա ինձ ակուստիկա պետք: Բայց 100 հազար չեմ կարա դրա համար տամ, շատ շատ 50: Հիմա որ էդքանով առնեմ հնարավորա ուզենամ 2 ամսից փոխեմ էնքան վատը լինի՞:8, թե էտ տարբերությունները մենակ պրոֆեսիոնալներն են զգում:

ես իմ կլասսիկն եմ 50.000 առել, ամենահասարակ Yamaha C45-ա, ու իմ համար նոռմալ ա, ես շատ լավը դեռ չեմ ուզում...
այ երբ որ կմեծանա~~մ, ինձ լավ կիթառ կառնեմ:roll

wysiwyg
12.04.2011, 23:44
Բարև, եթե կլասիկ կիտառ սովորել ցանկացողներ կան կարող եք գրանցվել էստեղ school.4igi.ru, վիդեոդասեր են, ամեն դասից հետո տրվում է հանձնարարություն, հետո հանձնարարությունե կատարում եք, նկարում և տեղադրում համապատասխան էջում,ինքե ստուգում է և ասում բոլոր սխալներե, լրիվ ոնց որ երաժշտական դպրոցում, ու էս ամենե ԱՆՎՃԱՐ!
Ուսուցչի հետ կարող եք ծանոթանալ այստեղ 4igi.ru :)
Ես անձամբ գրանցված եմ ու շատ, շատ գոհ եմ :)

AniwaR
17.06.2011, 08:53
Ճիշտ ա, աճելու ահավոր շատ տեղ ունեմ, բայց ինձ թվում ա՝ քիչմ պրոգրես այնուամենայնիվ կա: :))

http://www.youtube.com/watch?v=B9-tAKlSOwA

[մի տարվա նվագելու փորձ]

Sagittarius
10.09.2011, 16:45
Ժող. երկու հարց.

նախ առաջին անգամ լարս կտրվեց.. ոռւաաա: Ուզում եմ բոլոր լարերը փոխել: Ի՞նչ խորհուրդ կտաք, դասական գիթառի համար լար առնելուց ինչը պետք է հաշվի առնեմ՝ ես աբսոլուտ զրո եմ էտ հարցում:

Մեկ էլ ոնց էտ անտեր թյունինգը անեմ, ոչ մի կերպ նորմալ ձեն չեմ կարողանում բռնացնել: :(

Rammstein
10.09.2011, 17:55
նախ առաջին անգամ լարս կտրվեց.. ոռւաաա: Ուզում եմ բոլոր լարերը փոխել: Ի՞նչ խորհուրդ կտաք, դասական գիթառի համար լար առնելուց ինչը պետք է հաշվի առնեմ՝ ես աբսոլուտ զրո եմ էտ հարցում:

Նախ ասեմ, որ եթե լար առնես, ոչ թե միանգամից լրիվ կհանես ու միանգամից նորերը կդնես, այլ` հատ-հատ: Լարեը կիթառի գրիֆին միշտ լարման մեջ են պահում ու ցանկալի չի էդ լարումը թուլացնել:

Ինչ վերաբերում ա լար առնելուն. առնելուց պիտի արտադրող ֆիրմային նայես, որտեւ չես կարա մտնես լարի մեջ իմանաս` լավն ա, թե չէ: :)) Ես էլ էդ ֆիրմաներից մի եսիմինչ ձեւի գլուխ չեմ հանում, բայց եթե Հայաստանում լինեիր, խորհուրդ կտայի D'Addario-ի լարեր, ստեղ ինձ հանդիպածների մեջ ամենալավը դրանք են: Էդտեղ էլ կարաս հարցնես, ինձ թվում ա կլինի: Կամ էլ խանութում հարցրու, թե որն ա լավը, ինձ թվում ա կարան ճիշտ խորհուրդ տան: Երեւի նեյլոնից լարեր պիտի առնես, չէ՞: Լարերի որակների տարբերությունը հիմնականում մաքուր հնչողության մեջ ա, մեկ էլ իրա փափկության ու դիմացկունության:

Ի դեպ, ո՞ր լարն ա պոկվել: Ասում են` ամենաշատը 4-րդ լարն ա պոկվում, բայց իմ մոտ, երբեք 4-րդը չի պոկվել, միշտ 5-րդն ա պոկվում: :))

Մեկ էլ ոնց էտ անտեր թյունինգը անեմ, ոչ մի կերպ նորմալ ձեն չեմ կարողանում բռնացնել: :(

Այսինքն` չես կարում լարե՞ս:

Տարբերակ 1.
Լսողությամբ (հայերեն ասած` սլուխով): Օգնության կարան գան էս (http://www.get-tuned.com/online_guitar_tuner.php) տիպի սայտերը:

Տարբերակ 2.
Թյուներով: Եթե թյուներ չունես, կարաս օգտագործես օնլայն թյուներ (http://www.tunerr.com/): Բացում ես սայտը, կիթառը պահում ես կոմպի միկրոֆոնի մոտ ու լարը քաշում ես: Ցույց ա տալիս, թե ինչքան ա մաքուր նոտայից շեղված: Եթե վերեւ ա շեղված (դեպի աջ ա ցույց տալիս), ապա պիտի լարը թուլացնես, եթե ներքեւ ա` ձգես: Տենց կարգավորում ես: Եթե տառը կանաչ ցույց տվեց, ուրեմն ինքն ա: Ստանդարտ լարվածքի նորտաներն են` E A D G B E (6-րդից 1-ին):

Եթե հարց լինի, ասա: :)

Sagittarius
10.09.2011, 18:18
Շատ շնորհակալ եմ խորհուրդների համար.

Նախ ասեմ, որ եթե լար առնես, ոչ թե միանգամից լրիվ կհանես ու միանգամից նորերը կդնես, այլ` հատ-հատ: Լարեը կիթառի գրիֆին միշտ լարման մեջ են պահում ու ցանկալի չի էդ լարումը թուլացնել:

Ինչ վերաբերում ա լար առնելուն. առնելուց պիտի արտադրող ֆիրմային նայես, որտեւ չես կարա մտնես լարի մեջ իմանաս` լավն ա, թե չէ: :)) Ես էլ էդ ֆիրմաներից մի եսիմինչ ձեւի գլուխ չեմ հանում, բայց եթե Հայաստանում լինեիր, խորհուրդ կտայի D'Addario-ի լարեր, ստեղ ինձ հանդիպածների մեջ ամենալավը դրանք են: Էդտեղ էլ կարաս հարցնես, ինձ թվում ա կլինի: Կամ էլ խանութում հարցրու, թե որն ա լավը, ինձ թվում ա կարան ճիշտ խորհուրդ տան: Երեւի նեյլոնից լարեր պիտի առնես, չէ՞: Լարերի որակների տարբերությունը հիմնականում մաքուր հնչողության մեջ ա, մեկ էլ իրա փափկության ու դիմացկունության:

այ հենց էտ պահն էլ էի ուզում հարցնել. ինձ մոտ առաջին երեքը նեյլոնից են, հաջորդ երեքը մետաղ: Ո՞րն է դրանց տարբերությունը, հնչողության համար ո՞րն է լավ. երգերի տեսակի հետ կապվա՞ծ է:

Ի դեպ, ո՞ր լարն ա պոկվել: Ասում են` ամենաշատը 4-րդ լարն ա պոկվում, բայց իմ մոտ, երբեք 4-րդը չի պոկվել, միշտ 5-րդն ա պոկվում: :))

հա, հենց չորրորդ է պոկվել, վերևից երրորդը :) շատ ձգեցի երևի.

Rammstein
10.09.2011, 18:33
այ հենց էտ պահն էլ էի ուզում հարցնել. ինձ մոտ առաջին երեքը նեյլոնից են, հաջորդ երեքը մետաղ: Ո՞րն է դրանց տարբերությունը, հնչողության համար ո՞րն է լավ. երգերի տեսակի հետ կապվա՞ծ է:

Վստա՞հ ես, որ հաջորդ երեքը մետաղ են: 4, 5 ու 6-րդ լարերի վրա միշտ բարակ մետաղալար ա լինում փաթաթած` անկախ նրանից` իրանք նեյլոն են, թե մետաղ: Դրա համար լարի մեջը նայի, որ իմանաս ինչ ա: Կարծում եմ` բոլորն էլ նեյլոն են (հաստերինը մանրաթելով ա լինում, ոչ թե մի կտոր լարով):

հա, հենց չորրորդ է պոկվել, վերևից երրորդը :) շատ ձգեցի երևի.

Իմ իմանալով, 4-րդ լարից կարող ա առանձին վաճառեն` որպես ամենահաճախ պոկվող լար: Բայց եթե որոշել ես լրիվ փոխես, տենց էլ արա: :)

Skeptic
10.09.2011, 18:33
այ հենց էտ պահն էլ էի ուզում հարցնել. ինձ մոտ առաջին երեքը նեյլոնից են, հաջորդ երեքը մետաղ: Ո՞րն է դրանց տարբերությունը, հնչողության համար ո՞րն է լավ. երգերի տեսակի հետ կապվա՞ծ է:
Որպես կանոն, էն 3-ն էլ են նեյլոնից լինում, ուղղակի` բարակ մետաղալարով փաթաթված: :unsure

Sagittarius
10.09.2011, 18:40
Վստա՞հ ես, որ հաջորդ երեքը մետաղ են: 4, 5 ու 6-րդ լարերի վրա միշտ բարակ մետաղալար ա լինում փաթաթած` անկախ նրանից` իրանք նեյլոն են, թե մետաղ: Դրա համար լարի մեջը նայի, որ իմանաս ինչ ա: Կարծում եմ` բոլորն էլ նեյլոն են (հաստերինը մանրաթելով ա լինում, ոչ թե մի կտոր լարով):

Որպես կանոն, էն 3-ն էլ են նեյլոնից լինում, ուղղակի` բարակ մետաղալարով փաթաթված: :unsure

հա, ճիշտ եք, :) նեյլոն ա մեջը, ես էլ ասում եմ ես ինչ կոճի թել ա :))

պֆֆ. լրիվ նուբ եմ :D

Sagittarius
10.09.2011, 19:56
սա (http://www.ebay.de/itm/DAddario-EJ27N-Gitarrensaiten-f-Konzertgitarren-Nylon-/280622022310?pt=Allgemeines_Musikinstrumente_Zubeh%C3%B6r&hash=item4156603ea6#ht_500wt_969) կարծես թե վատը չէ՞

Մանանա
10.09.2011, 20:18
Իմ իմանալով, 4-րդ լարից կարող ա առանձին վաճառեն` որպես ամենահաճախ պոկվող լար:

Forte խանութում բոլոր լարերն էլ հատով վաճառում են: Sagittarius ջան, խանութում, որ ասես կլասսիկ կիթառի 4-րդ լար եմ ուզում իրանք կտան :)

Rammstein
10.09.2011, 20:49
Forte խանութում բոլոր լարերն էլ հատով վաճառում են: Sagittarius ջան, խանութում, որ ասես կլասսիկ կիթառի 4-րդ լար եմ ուզում իրանք կտան :)

Իմ համար օգտակար ինֆո էր, շնորհակալություն (գնամ մի քանի հատ 5-րդ լավ առնեմ), բայց Sagittarius-ին խորհուրդ չեմ տա Forte-ից առնել, օդանավի տոմսը թանկ կլինի: :))

thereisnomonkey
08.07.2012, 16:49
Իսկ որտեղի՞ց կարելի է հնարավորինս էժան կիթառ ճարել, օգտագործած, բայց ոչ ռուսական:

Varzor
09.07.2012, 11:29
Իսկ որտեղի՞ց կարելի է հնարավորինս էժան կիթառ ճարել, օգտագործած, բայց ոչ ռուսական:
Վարնիսաժից, ինտերնետ հայտարարություններով: Մեկ-մեկ էլ երաժշտական գործիքների խանութներում է լինում կամ էլ հենց աշխատողներն են առաջարկներ ունենում:

HardRock
04.06.2013, 22:31
Ժող. ծանոթ ռոքեռ կիթառիստ ունե՞ք, ուզում եմ մի քանի ամիս անհատական դասընթացրե վերցնեմ:

HardRock
12.11.2014, 21:03
Ժող. իսկ ավելի շուտ, կներեք բայց խոսքս ուղղում եմ պրֆեսիոնալ կիթառիստրենի, եթե ֆորում ում կան: Ակուստիկ կիթառ ունեմ ու մի քիչ նվագում եմ հիմա ուզում եմ էլեկտռո կիթառ առնե: ԱՄՆ-ից եղբայրս ասելա կուղարկեմ: Միանշանակ կանգնել եմ Ibanez ֆիրմայի վրա բայց այ մոդելի վրա չեմ կողմնորոշվում, մի քանի բան նայել եմ, դե մոտավորապես 700-800 դոլարանոց բան եմ ուզում, որ կարծում եմ միջին բան կլինի, ավելի թանկը կարծում եմ իմաստ չունի ոչ պրոֆեսիոնալիս համար: RG920QMZ կամ S970: Էս 2 մոդելների վրա եմ կանգնել, բայց ասում են S970 մոդելի վրաի մեջտեղի «զվուկասնիմատել»-ը շատ ժամանակ սկսնակներին նվագելուց խանգարումա: Ինչ կասեք: Նկարները ոչ մի կերպ չեմ կարողանում գցել: Լավ գենե սայթ գրեմ որտեղ կարող եք կիթառների մասին նայել: http://www.americanmusical.com/Item--i-IBA-S970-LIST և http://www.americanmusical.com/Item--i-IBA-RG920QMZ-LIST