PDA

Դիտել ողջ տարբերակը : Մանկության հուշեր…



Cassiopeia
28.12.2006, 11:12
Տարիները գլորվում են և ներկայիս յուրաքանչյուր վայրկյանը դառնում է անցյալ… Բոլորս էլ ունեցել ենք մանկություն, մանկական երազանքներ և հուշեր… Եկեք փորձենք վերհիշել մեր մանկությունը, մանկական մեր երազները… Տեսնենք, արդյոք գոնե չնչին չափով իրականացել են դրանք թե ոչ… և արդյոք մեր ներկայիս ձևավորված բնավորությունը որևէ կապ ունի մեր մանկության երազանքների հետ…

Օրինակ ես մանկուց երազել եմ դառնալ տիեզերագնաց… Ու հիմա էլ շատ եմ սիրում աստղերը… Սիրում եմ երազել աստղերի տակ…

StrangeLittleGirl
28.12.2006, 17:19
Բայց դու դեմք ես: Նմանատիպ թեմա ես էի ուզում բացել: Իմ հարցն ավելի կոնկրետ լինելու էր մասնագիտության ընտրության մասին:

Հիմա լիքը բան ունեմ պատմելու:
Մի հոգեբանի հետ զրուցելիս նա պարզեց, որ իմ բոլոր խնդիրները ծագել են մանուկ հասակում ունեցած մի հոգեկան տրավմայի հետևանքով, մինչդեռ ես կարծում էի, թե այդ դեպքն ինձ վրա ոչ մի հետք չի թողել: Բայց մեկ ուրիշ անգամ, երբ մեկ այլ հոգեբանի (այս անգամ ընկերուհուս) հետ փորձում էի վերլուծել իմ երազներից մեկը, շատ զարմանալի բան ստացվեց. իրոք որ այդ դեպքը շատ խորը հետք է թողել:

Մի քիչ էլ խոսեմ մասնագիտության մասին: Ես հաճախ էի միտքս փոխում: Երազել եմ դառնալ բժիշկ, նկարչուհի, լրագրող: Տարօրինակ զուգադիպությամբ ավելի մեծ տարիքում երեքով էլ զբաղվել եմ: Նկարչությունը միանշանակ հետ մղվեց ժամանակի ընթացքում, իսկ բժշկության ու լրագրության միջև մինչև հիմա տատանվում եմ:

Cassiopeia
29.12.2006, 11:53
Բայց դու դեմք ես: Նմանատիպ թեմա ես էի ուզում բացել: Իմ հարցն ավելի կոնկրետ լինելու էր մասնագիտության ընտրության մասին:
Դե, ինչ անեմ, մտքերդ կարդում եմ;)
Իսկ թեման բացեցի ձյան գալստյան կապակցությամբ, որովհետեւ այն իմ մեջ հուշեր արթնացրեց, որ մանուկ հասակում լուսամուտի մոտ նստած անհամբեր սպասում էինք, թե երբ կգա ձյունը, որ իր հետ բերի Նոր Տարին…

Srtik
22.01.2007, 14:28
Հետաքրքիր է, ոչ ոք չի՞ ուզում հիշել իր մանկությունը:

Ես ապրել եմ Հայաստանի անճանաչելի գյուղերից մեկում՝ Դեբեդավանում, նախքան Երևան տեղափոխվելս: Գրեթե կյանքիս լավագույն տարիներն այնտեղ եմ անցկացրել, որովհետև գտնվում էի հարազատներիս մոտ....Օֆ, ինչ արեց-չարեց, էս ԱՄՆ-ն արեց էլի :( :angry

Arisol
14.05.2007, 13:49
-Տատի՛, կլինի՞ Սևոյին կանչեմ մեր տանը տունիկ-տունիկ խաղանք:
-Հա՛, ազիզ ջան, կանչի՛:

-Մելո տյոտյա, բարև Ձեզ: Սևոն տա՞նն ա:
-Հա, Նարե ջան, ներս արի, հիմա կկանչեմ:

-Սևո, գալի՞ս ես գնանք մեր տանը տունիկ-տունիկ խաղանք:
-Հա, մի րոպե տիկնիկներս վերցնեմ:

-Տատի՜, այ տատի՜, կլինի՞ տիկնիկներին լողացնենք:
-Հա, բալես, հեսա ջուրը տաքացնեմ, մի տազիկի մեջ լցնեմ ու բերեմ բալկոն:

-Է~, Սևո, տենց չէ, զգույշ, օճառն աչքերը կնգնի` կլացի տիկնիկը:

-Արի շորերն էլ լվանանք:
-Լա՛վ:
-Վա՜յ, չէ՛, դա մի լվա, կփչանա:

-Դե լավ, հերիք ա, արի չորացնենք հիմա ամեն ինչը:
-Սպասի գնամ հարթուկս բերեմ:
-Նարե՛, ես էլ եմ ուզում հարթուկել, տու՛ր:
-Չէ՛, դու փոքր ես, դու չես կարա, կվառես:
-Եթե չտաս՝ կգնամ տուն ու էլ քեզ հետ չեմ խաղա…
-Լավ…

-Վա՜յ, ասեցի չէ, որ կվառես…Լավ, ոչինչ, տատիին գնամ ասեմ կտոր տա, որ թազա շորեր կարենք:

-Սևո, տե՛ս ինչ սիրուն շոր եմ կարել, ուզու՞մ ես քո տիկնիկի համար էլ կարեմ:
-Չէ՛, մեր Անուշը կկարի:
-Լավ…

Խաղը տևում էր ժամեր, մինչ մութն ընկնելը: Տարբեր վարսեր էինք անում տիկնիկներին, քնացնում էինք, ճաշեր էինք պատրաստում, ուտացնում էինք տիկնիկներին, դասի էինք տանում, դաստիարակում էինք, և այդ ամենն այնպիսի մեծ հաճույք էր պատճառում… Երբեմն ուզում եմ կրկին վերցնել տիկնիկներս ու սկսել խաղալ նրանց հետ, բայց… Ու՞ր է այն մեծ ցանկությունն, այն հետաքրքրությունը դեպի տիկնիկներս: Ինչու՞ էի տարիներ առաջ երազում տիկնիկներիս համար տուն ունենալ, նույնիսկ շատ բաներ ինքս էի պատրաստում, իսկ հիմա՝ ոչ: Ցանկությունը կա, բայց այն նույն մանկական ցանկությունը չի, այն նույն եռանդը չկա: Այժմ մեր տունիկ-տունիկը մեր կյանքն է, մենք մեծացել ենք, եթե փոքր ժամանակ պատասխանատվություն էինք կրում միայն մեր տիկնիկների համար, ապա այժմ այդ պատասխանատվությունն ավելի մեծ ու լուրջ է դարձել: Մարդիկ են մեր տիկնիկները, բայց ի տարբերություն տիկնիկների մարդիկ կարող են ցավ պատճառել: Տիկնիկը երբեք չի դավաճանի, երբեք չի ասի այն, ինչ մարդիկ են ասում… Օ՜, որքան եմ կարոտել տիկնիկներիս… Ուզում եմ մի ամբողջ օր տրամադրել նրանց, ուզում եմ նստել և խաղալ նրանց հետ, ուզում եմ լողացնել, հագցնել, ուտացնել, կյանք սովորեցնել…

Աբելյան
14.05.2007, 15:38
իմ մանկության էջերի 80%-ը ես մեծ հաճույքով կվառեի
բայց էն 20%-ը լավն էին էլի :love

Փոքր վախտ շատ էի սիրում խաղալիքներիս ջարդելը: Ինչ ձեռս ընկներ` մի ամսից ավել չէր դիմանում. տանկ, ավտո, կենդանի: Մի հատ Կառլսոն կար համարյա իմ բոյի, ամենաշատը ինքն էր դիմացել. մենակ ձեռներն ու գլուխն էի պոկել: Ձեռս ալբոմ էին տալի, վրեն գրած "ներկիր ինքդ", ես խզբզում էի, հետո ճխում: Ինձնից փոքր երեխեքի նկատմեմբ ագրեսիվ էի (մենակ իրանց վրա էր ուժս պատում): Հետո բեսամթ հիվանդացա (կարծեմ իմ 2-րդ թոքաբորբն էր), ու տեղափոխվեցի հիվանդանոց: Բժիշկը օրը 2 անգամ գալի սրսկում էր, մամաս էլ ասում էր, որ բժիշկը ինձ խաղալիք ջարդելու համար պատժում ա: Էդ օրվանից որոշեցի որ բժիշկ եմ դառնալու ու էդ բժշկին պատժեմ ինձ սրսկելու համար: Առողջանալուց հետո խաղալիքների նկատմամբ իմ վերաբերմունքը չփոխվեց: Տնեցիք ստիպված լավ խաղալիքները պահեցին, մենակ քռչոտները ձեռս տվին:

հետո էլի կգրեմ

Ծով
14.05.2007, 16:03
Ես տարօրինակ փոքրիկ եմ եղել…մե՛կ շատ աշխույժ, մե՛կ խիստ ամպամած, հիմնականում ինքնամփոփ, մի կողմ քաշված գիժ…
Նիհար եմ եղել, բայց ուտելիքի համար խելքս իմ ը չէր…
Երբ կանչում էին տուն, անպայման ասում էին՝ ուտելու, որ ես վազեի…:D
Գոռում էի. «Ուտելիք-ուտելիք» ու վազում տուն…
ՄԻ անգամ ընկերներիս հետ տուն-տունիկ ենք խաղացել…
Մեկն ասել ա.
—Ես կլինեմ մաման
Մյուսը.
—Ես էլ պապան
Իսկ ես.……:D
—Ես՝ ուտելիքը…
Փոքր ժամանակ ինձ սովորական թուք…:D կուլ տալը թվացել ա հիվանդություն…մտածել եմ, որ միայն ինձ մոտ ա ու ժամերով լաց եմ եղել…:D
ոչ ոք չէր կարոսղանում համոզել, որ դա նոռմալ երևույթ ա…
Հա…ես հաստատ համոզված էի, որ բոլոր երեխաները ծնվում են պապիկիս հողամասի դիմաց գտնվող Հրազդան գետից…
Ինձ ասել էին, որ փոքր արկղի մեջ ա լինում փոքրիկը, հենց ծնողները գալիս են, որ տանեն, գետը վարարում ա, ու արկղը հասնում ա ծնողներին…:o :D
Ես էլ որոշել էի մի հատ արկղ նետել գետի մեջ ու թաքուն էրեխա ունենալ…:D
Հիշում եմ, որ միշտ ախպորս գործերին խառնվում էի…հենց տեսնում էի կռիվ ա անում, գնում էի, որ պաշտպանեմ, ինքն էլ ջղայնանում էր…
Բակում խաղալ շատ էի սիրում, մեկ էլ հիշում եմ, որ ծիրան բաժանել էի շատ սիրում…
Հնեց պապիկս հողամասից գալիս էր, էրեխեքը կազմ-պատրաստ սպասում էին…ծիրանով լի արկղերը տանում էինք տուն…ես էլ թափով գնում -գալիս ցրում էի, տանում էրեխեքին բաժանում…;)
/թեպետ մաման դեմ չէր լինում:)
Հետո էլի կպատմեմ…;)

Ծով
14.05.2007, 16:32
...
Առաջ շատ զգայուն էի. ինձ նեղացնելը հեշտ էր, բայց մեջս էի պահում…
ՀԻմա չեմ էլ հիշում, թե հենց երբ և ինչպես ես այքան փոխվեցի…մեծացա էլի երևի, բայց պիտի ասեմ, որ մանկությունս հիշելիս անգամ, ինձ այդքան էլ մանուկ չեմ զգում /չնայած միամիտ խոսքերին, որոշումներին ու արարքներին/…
Ստացվել էր այնպես, որ ես պիտի ժամանակից շուտ մեծանայի…դժվար, բայց ուրախ մանկություն էր…մեր ընտանիքը նշանաբան ուներ /ունի/…Ուրախ, զվարթ, տոնական…ու էդ կարգախոսով շարժվում էինք…
Հիմա շատ-շատ տարօրիանակ է թվում այն ամենը…
Որոշ բաներ էլ բացարձակ չեն փոխվել…սկսած ամենասիրած թվից ու գույնից մինչև բնավորության շատ ու շատ գծեր…
Հիմա սառը դատելու ունակությունը գերակշռում է, իսկ զգացմունքները հանդիսանում են իմ կշեռքը………
Սկզբում երազել եմ դառնալ բանաստեղծ, հետո՝լրագրող, հետո՝ երգչուհի, հետո՝ իրավաբան, հետո՝ արևելագետ, հաղորդավար…հիմա կդառնամ, ինչ որ կդառնամ…
սկզբունքներում գրեթե չեմ փոխվում…իսկ ընդհանրապես շուտ եմ ձանձրանում ամեն ինչից…
մանկուց այդպիսին եմ…
Սիրում եմ իմ մեջ ապրող փոքրիկին…ինքն ա իմ գլխավոր հոգեբանը…
Առաջ գիտեի արեգակն ինչու կթափեր ոսկի…/ Արթուր Մեսչյան/…հիմա հենց մոռանում եմ, հարցնում եմ այդ նույն փոքրիկին…:love

Աբելյան
15.05.2007, 16:14
Սկսեցի խաղալիքներիս սիրել: Մտածում էի իմ նման կենդանի արարածներ են, ուղղակի չեն շարժվում: Մի հատ գույնը քցած մարդուկ կար, անունը դրել էի Գոնչո: Մի հատ գլուխը լենքից ճղղած, ականջները պոկած Խոզ կար, մի հատ կարմիր Թութակ (ինքը սաղ էր մնացել), մի հատ Հեռախոս, մի հատ Վիշապ և այլն: Դրանցով բաևիկ-բաևիկ էի խաղում: Որոշեցի որ մեծանամ, թագավոր եմ դառնալու: Լսել էի, թագավորը եթե մեկին ասում ա "գլուխդ պատով տուր", էդ մարդը անպայման պետք ա բարի ըլնի իրա գլուխը պատով տա: Ես էլ մտածեցի, ում չեմ սիրում, կասեմ "Գլուխդ պատով տուր": Հետո իմացա, որ թագավոր Հայաստանում արդեն չկա ու չի էլ կարա ըլնի, տխրեցի: Որոշեցի մլիցա դառնամ, երկիրը վատ մարդկանցից մաքրեմ: Ախր շատ միամիտն էի :D
Հաճախ տեղափոխվում էինք Երևան` քեռուս տուն: Լյոքշ էր առանց խաղալիքների :( Հեռուստացույց, ի տարբերություն Կիրովականի մեր տան, կար, բայց հեռուստացույցի մեջ ես էնքան հետաքրքրություններ չէի գտնում, ինչքան իմ խաղալիքների մեջ. ոչ բաևիկներ էին ցույց տալի, ոչ էլ մուլտիկներ: Մեկ-մեկ ֆուտբոլ էին ցույց տալի, էն էլ 4-5 րոպե նայում էի, տենում էի գոլ չեն անում, մտածում էի ինադու գոլ չեն խփում ու ալիքը փոխում էի:
Մամաս ինձ հետը սկսեց վարսավիրանոց տանել, որտեղ որ ինքը աշխատում էր: Վարսավիրանոց մի ասա, զիբիլանոց ասա. մի հատ շենքի առաջի հարկում էր, ուղիղ զիբիլանոցի կողը, որի դուռն էլ բաց էր: Մամաս գործ էր անում, ես էլ պարապ մեռնում էի: Զիբիլի հոտից ու կռիսներից զզվում էի, բայց էդ լյոքշից ավելի սկսեցի զզվել, դրա համար էլ դուրս էի գալի ու կռիսներին էի հաշվում: Բառիս բուն իմաստով քառակուսի մետրի վրա 2-3 հատ կռիս կար, այսինքն էդ 50 քառակուսի մետր տարածքում 100-ից ավել կռիսներ էին վխտում: :[
Էնքան էի հետները առել-տվել, արդեն մեկին ճանաչում էի. կեսը մոխրագույն, կեսը սպիտակ: Ամենաշատը իրանից էի զզվում: Կռիսների նկատմամբ վախը դառավ իմ մոտ հիվանդություն (զոոֆոբիա): Մամաս ինձ էլ հետը գործի չէր տանում, թողում էր տունը, բայց թե տունն էլ էր լյոքշ: Իջնում էի հայաթ, իմ թայ երեխեքի հետ խաղալու, էն էլ սաղը մանկապարտեզ գնացած էին ըլնում, ու մենակովս սկսում էի ցեխով խաղալ: Ու մինչև իմ թայ երեխեքը մանկապարտեզում "ծիտիկ-ծիտիկ" կամ "ծափիկ-ծափիկ" էին սովորում, մի քանի ջահելներ գալիս էին ինձ քաղցր բառերով համեմված բանաստեղծություններ էին սովորացնում ու հլա մի բան էլ ասում էին. "կեթաս տունը կասես": Հետո եկան դպրոցական տարիները...

Հետո կգրեմ

Ուլուանա
16.05.2007, 08:50
NIGGA, փաստորեն, քո մանկությունը տենց լոքշի մեջ է անցել, հա՞։ :o

Root
16.05.2007, 10:56
Մանկության հուշերցիս .....

Խաղողի թարմեր ... սև , պատվաստված թթի ծառեր , ազատություն ... պապենական թուր `այգում պահված, թթվի կարաս, Գերմանական հովվաշունսսսսս կյանքսսս ......խաղալիքներ...հարևանի տան ցոգոլ ... Լողավազան .... դանակներով մամային, կացնով մորաքրոջս ... տուժողներ չկան ..... պապան չծեծեց ... Լիմոնադ .... Պաղպաղակ Պլոմբիր ... դիմացի ՉԱՍՏ....բուբլիկներ ...

Աբելյան
16.05.2007, 15:42
NIGGA, փաստորեն, քո մանկությունը տենց լոքշի մեջ է անցել, հա՞։ :o
ինձ թվում ա շատերի մանկությունն ա լյոքշի մեջ անցել

-------------------------------------------------------------------------
Դպրոցի մասին փոքր վախտ լիքը լավ բան էի լսել: 5 տարեկանից ուզեցել եմ դպրոց գնամ, էն էլ ինձ ո՞վ կթողեր: Մի տարի հետո նոր ընդունվեցի: Փոշմանել էի, բայց թե արդեն ուշ էր :)
Կամաց կամաց սկսեցի դպրոցից զզվել: Ավելի կոնկրետ՝ երրորդ դասարանից: Հլա 8 տարի ունեի նստելու: Անհամբեր սպասում էի արձակուրդներին: Ամառը սկսեցի բեսամթ ֆուտբոլով հետաքրքրվել: Աշխարհի առաջնությունն էին ցույց տալի (էդ վախտ արդեն տունը հեռուստացույց կար): Էնքան սիրեցի ֆուտբոլը :love : Իմ սիրած զբաղմունքը էղավ "գնդակ" տշելը: Չակերտների մեջ, որովհետև գնդակ չունեի, ու տշում էի ամեն մի բան, ինչ գտնում էի: Սկզբում կուբիկ էի տշում, հետո մի հատ տիկնիկ գտա :diablo : Գլուխը պոկեցի, տեսա ահագին էլ հարմար գնդակ ա, ու էդ գլուխն էի տշում: Սկզբում պարտեզում, հետո տեսա իմ խաղով ոչ մեկ չի հետաքրքրվում, հելա հայաթ: Էն էլ մարդկանց իմ խաղով սկսեցի խանգարել: Մի հատ ինձնից տարիքով մեծ աղջիկ կար, վերցրեց էդ գլուխը ու քցեց հարեվանի պարտեզը: Հետո մեղքը եկա, գնաց իրա կուկլեքից մեկի գլուխը պոկեց, բերեց ինձ տվեց: Մի խոսքով, տենց բաներ: 1999 թվին տեղափոխվեցի Երևան, ուր մինչև էսօր էլ ապրում եմ: Կարոտում եմ Կիրովականը: Վերջի անգամ 7 տարի առաջ եմ ըտե եղել :(

էս էլ իմ մանկության 20 տոկոսի մասին :)

Vive L'Armenie
16.05.2007, 20:30
Երանի փոքր լինեի: :(
Մի տեսակ տարօրինակ եմ եղել :think , շատ շփվող չեմ եղել, հիշում եմ ոնց էի մենակով բառբիներիս հետ խոսում ու խաղում (մինչև հիմա պահում եմ) :erexa , հիշում եմ, որ ավազ էի ուտում :[ , սովորություն եմ ունեցել մի քանի հատ գուլպա հագնել մի ոտքիս, դեռ փոքր ժամանակվանից թել ու ասեղ եմ վերցրել ձեռքս :oy ,

մի անգամ էլ կորել եմ, երևի 2 տարեկանում, ամբողջ ԱՐՇԱԼՈՒՅՍ (ծննդավայրս է) գյուղն ինձ է փնտրել, նայել են նույնիսկ գյուղի տուալետների ......:[ բայց պարզվումա դարպասների ետևում եմ եղել , դրանից հետո էլ չէին գտնի եթե ոտքերս տեսանելի չլինեին
Է՜, շա՜տ հիշողություններ ունենք, բայց դե ո՞րն ասենք, ո՞րը թողենք :love

Selene
17.05.2007, 23:32
Մանկության բազում, անհամար հուշեր ունեմ, այնքան, որ մի հաստափոր գրքում հազիվ տեղ լիներ:)
Կարծում եմ, որ յուրաքանչյուրի մանկությունն էլ որոշակորեոն ազդել է նրանց ներկայիս բնավորության ու վարքի վրա:ok
Մասնավորապես իմ դեպքում այդպես է: Ես եղել եմ երեխանեիր մեծը, չնայած տարբերությունը, քրոջիցս՝ մեկ տարով, եղբորիցս՝ երկու, այդքան էլ մեծ չէ, այնուամենայնիվ իմ մեջ միշտ եղել է մի մեծ պատասխանատվության զգացում, որ նրանք միշտ պիտի իմ օրինակին հետևեն, ես ինչ անեմ, նրանք նույնը կկրկնեն, ուստի եղել էմ փոքր-մեծիկի վարքի տեր երեխա:P Բոլորն ինձ հիշում են որպես հանգիստ, խելոք, խելացի, չափից դուրս հավասարակշռված ու համեստ, շուտ կարմրող(ինչն իմ մոտ որոշչափով դեռ առկա է, այնպես որ այս սմայլիկը հարազատ է ինձ:oy ) երեխա, նաև անչափ հետաքրքրասեր եմ եղել, շատերին եմ զզվացրել իմ անվերջ անսպառ հարցերով:D
Մի շատ հետաքրքիր սովորություն եմ ունեցել փոքր ժամանակ, մոտավորապես եղել եմ մեկուկես-երկու տարեկան, ինձ երրորդ դեմքով եմ դիմել, այսինքն ասել եմ՝ «Մերին ջուրա ուզում, Մերին սովածա, Մերին մուլտիկա նայում…»: Լավ է, գոնե ժամանակին ձերբազատվել եմ այս մի սովորությունից:D
Նաև փոքր ժամանակ ուզում էի բժիշկ դառնայի, որ անմահացնող դեղ պատրաստեի, տայի հայրիկիս ու մայրիկիս, որ իրանք հավերժական կյանք ունենային…Մինչև հիմա ծնողներս ինձ դա հիշացնում են,կատակելով, որ լավ խաբել եմ իրենց, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ես ֆինանսիստ եմ մասնագիտությամբ:)

Ավելացվել է 8 րոպե անց


Ինձ ասել էին, որ փոքր արկղի մեջ ա լինում փոքրիկը, հենց ծնողները գալիս են, որ տանեն, գետը վարարում ա, ու արկղը հասնում ա ծնողներին…:o :D


Ինձ էլ համոզել էին, որ ծովի մեջի արկղերում են լինում երեխաները, ով ուզում է գնում է, մի արկղ բռնում, տանում մեջի բալիկին պահում:D

wagamaffia
18.05.2007, 11:41
Փոքր ժամանակ, ես ահավոր գրական եմ խոսել (մայրս լրագրող է), 3-4 տարեկանից սկսել եմ կարդալ, այբուբենը անգիր և գրավոր գիտեի... ու 5 ուկես տարեկանից գնացել եմ դպրոց:hands : Հաճախ հանդիպում էի մնավորականների, գրողների, բաժնի վարիչների և այլն, երբ իհարկե մորս հետ լինում էի կենտրոնում ու համարյա բոլորը շոյում էին գլուխս, շատ հաճելի ժպտում, խոսում էին հետս, հարցեր տալիս և ալյլ.... Բայց ես դրանից չեմ գոռոզացել ու մնացել եմ համեստ երեխա..... :B

Հ. Շիրազի տղան, Սիփան Շիրազը, իմ համար մի տող է գրել, արտիստիկ, ցիրուցան ձեռագրով, մինչև հիմա պահում եմ. "Մի խլտրացող, բայց տաղանդավոր մի բան կա այս փոքրիկի մեջ.... "
Շատ երջանկությամբ եմ հիշում իմ մանկության այդ տարիները.... անբացատրելի քաղցրություն, այսպես կնկարագրեի:) ...ուրեմն երբ դրսում մյուս երեխաների հետ խաղում էի, հաճախ չէի հասկանում նրանց բառերը. մի օր հարևանի տղայի հետ խաղալիս, ինքը ինձ հարցրեց,-«Վահագ, դու շուշին ի՞նչ ես ասում»:D :hands

Բայց տարիներ հետո, դպրոցում..... կային ուսուցիչներ, որ ինձ հետ կոպիտ էին վարվում, չգիտեմ ինչի արա:angry , գերազանց պատասխանում էի, ցածր էին դնում, բառիս բուն իմաստով ինձ ուշադրություն չէին դարձնում դասարանում, պահեր կային, դիմում էի մի հարցով բանի տեղ չէին դնում իբր չեն լսում.....
Ու դրանից հետո էլ սկսվեց շարժումը , ԽՍՀՄ-ի փլուզումը, մանկությունիցս էլ բան չհասկացա....

Goga
18.05.2007, 22:34
Հուշեր, որոնք միշտ ինձ հետ են:)
Ես եղել եմ շատ ագրեսիվ, լացկան, կամակոր, շատ զզվելի երեխա:D Ու այդ բնավորությամբ հանդերձ ցանկացել եմ դառնալ մանկավարժ, խեղճ երեխեք, բախտները բերել է, որ որոշումս փոխվել է:) Չեմ սիրել մնալ ուրիշի տանը, թեկուզ տատիկիս, մինչև հիմա էլ այդպիսին եմ, ձայնս միշտ գլուխս եմ գցել, մինչև հավաքվեն բոլոր հարևանները:
Հիշում եմ ինչպես էի մի անգամ թաքնվել մեր հարևանի տղայից վախենալու պատճառով և առավոտից մինչև ուշ գիշեր մերոնք ինձ էին ման գալիս, ես լսում էի անգամ մայրիկիս լացի ձայնը, բայց թաքստոցիցս դուրս չէի գալիս, մինչև իմացա, որ հարևանի տղան տանը չի, նոր լացելով դուրս եկա:D Շատ եմ սիրել թաքնվել:
Մի անգամ գիշերը արթնացա ու «գարշոկ» (կներեք հայերեն տարբերակը չգիտեմ)նստեցի ու փոխանակ վերադառնայի անկողին, գնացի ու մտա պահարանի մեջ դրված վերմակի վրա ու քնեցի՝ ընդ որում դուռը գրեթե ծածկած:) Առավոտյան նորից փնտրտուքներ:D մինչև արթնացա:D
Եղել եմ նաև շատ կռվարար ու մինչև հիմա էլ այդպիսին եմ:)

Cassiopeia
05.06.2007, 10:00
Երեխա ժամանակ, երբ ինձ ասում էին, ոտքիդ տակ նայի, կոշիկս բարձրացնում ու կոշիկի տակ էի նայում:oy

Մանկական թոթվանքներիցս. «Մամ, պոպոքին ռուսերեն պոպչկա՞ են ասում:D:D:D»

*e}|{uka*
11.08.2007, 12:56
Ես էլ եմ ահավոր չարաճճի եղել.................:P
Մի անգամ ես ու փոքր եղբայրս որոշեցինք հնդկացի ու կովբոյ խաղանք,համապատասխան շորեր ունեինք,ես հնդկացին էի,հիշում եմ մի հատ գլխարկ ունեի երկար փետուրներով :hi ,ինքը կովբոյը լօօօլ:Որոշեցինք խարույկ անել եղբայրս փայտ գտավ,ու սենյակում խալիի կենտրոնում մենք փորձում էինք կրակ վառել ու համարյա մեր մոտ ստացվել էր, մեկ էլ մայրիկս սենյակի դուռը բացեց.էլ շարունակությունը չասեմ.................. :lol

Mari
12.08.2007, 19:49
Ես էլ եմ ահավոր չարաճճի եղել.................:P
Մի անգամ ես ու փոքր եղբայրս որոշեցինք հնդկացի ու կովբոյ խաղանք,համապատասխան շորեր ունեինք,ես հնդկացին էի,հիշում եմ մի հատ գլխարկ ունեի երկար փետուրներով :hi ,ինքը կովբոյը լօօօլ:Որոշեցինք խարույկ անել եղբայրս փայտ գտավ,ու սենյակում խալիի կենտրոնում մենք փորձում էինք կրակ վառել ու համարյա մեր մոտ ստացվել էր, մեկ էլ մայրիկս սենյակի դուռը բացեց.էլ շարունակությունը չասեմ.................. :lol


Ես էլ մտածում էի մենակ ես ու եղբայրս ենք էդքան «խելոք» եղել: Ուղղակի երկուսս էլ հնդկացի էինք մեզ երևակայում, խարույկն էլ վառել էինք մեր բալկոնում, ձեռքներս ծայրը սրած երկար փայտեր /համարյա նիզակ/ էինք վերցրել: Հա չմոռանամ ասել, որ խարույկի շուջը պարում էինք ու ամեն մի շրջան սկսելուց առաջ կրակի մեջ կախարդական նյութ /նավթ/ էինք լցնում:D : Ափսոս, մի քիչ կախարդական նյութից շատ լցրեցինք, կրակը բարձրացավ, ու մաման տեսավ: Էլ շարունակությունը չեմ գրում... :bl /թող մեր մեջ մնա;)/

Ուրվական
24.08.2007, 19:00
Լավն էր մանկությունը... ես հանգիստ, խելոք տղա էի, բայց եղբորս հետ շատ էինք ուրիշ տղաների հետ կռվի մեջ ընկնում: Հիշում եմ, ֆուտբոլի թիմեր էինք հավաքում, առաջնություններ էինք կազմակերպում, մի ձև մի հատ դիպլոմ էինք տպել տալիս՝ թուղթ, վրեն գրած դիպլոմ՝1-ին տեղ և այլն, մինչև հիմա պետք ա տանը լինի: Ու ինչ խաղեր էին, խաղից հետո ինչ քննարկումներ, վեճեր:
Где теперь, вы теперь, мои дворовые друзья,
Гарик, Едо, Даво...
Էհհհ...

Selene
24.08.2007, 23:07
Մանկությանս երազանքներից մեկն էլ բժիշկ դառնալն էր, ու ես այնքան էի համոզված, որ այդպես էլ լինելու է, որ դեռևս փոքրուց սկսել էի պրակտիկ գործունեություն ծավալել. խեղճ տիկնիկներ:( Հիշում եմ՝ մեկին այնքան էի նույն տեղից սրսկել, որ խեղճի հետևում վերջում մեծ ծակ էր բացվել:oy. Գոնե լավ է, ներարկածս ջուրն ամբողջովին թափվեց:D

Mari
25.08.2007, 19:50
Մանկությանս երազանքներից մեկն էլ բժիշկ դառնալն էր, ու ես այնքան էի համոզված, որ այդպես էլ լինելու է, որ դեռևս փոքրուց սկսել էի պրակտիկ գործունեություն ծավալել. խեղճ տիկնիկներ:( Հիշում եմ՝ մեկին այնքան էի նույն տեղից սրսկել, որ խեղճի հետևում վերջում մեծ ծակ էր բացվել:oy. Գոնե լավ է, ներարկածս ջուրն ամբողջովին թափվեց:D


Ես էլ իմ անձնական կլինիկան ունեի: տիկնիկներիս կաթիլային էի միացնում, խեղճերի ձեռները ուռում էին, հետո ներարկիչով ջուրը դուրս էի հանում: Անցավ որոշ ժամանակ, փորձեցի ավելի կատարելագործվել որպես բժիշկ. մատիցս արյուն էի վերցնում, լցնում սրվակի մեջ ու փորձում հետազոտել:o: Արդյունքում մի օր զրկվեցի բժշկական սարքավորումներիցս,:oy իսկ ազգն էլ իմ նման բժշկից:D

Lapterik
25.08.2007, 21:39
Մանկությանս երազանքներից մեկն էլ բժիշկ դառնալն էր, ու ես այնքան էի համոզված, որ այդպես էլ լինելու է, որ դեռևս փոքրուց սկսել էի պրակտիկ գործունեություն ծավալել. խեղճ տիկնիկներ:( Հիշում եմ՝ մեկին այնքան էի նույն տեղից սրսկել, որ խեղճի հետևում վերջում մեծ ծակ էր բացվել:oy. Գոնե լավ է, ներարկածս ջուրն ամբողջովին թափվեց:D

Վայ լավ հիշեցի, ես էլ եմ տիկնիկներիս սրսկել լիքը: Փոքր ժամանակ ինձ վիրահատեցին ու ամեն որ սրսկում էին, էս էլ դե ահավոր դիմացկուն երեխա էի, չէի լացում, ձեն չէի հանում, բայց մուռս տիկնիկներից էի հանում, սրսկում էի, հետո ոտքը հանում, որ ջուրը թափվի, նույն տեղից էնքան էի սրսկում, որ էլ տեղ չէր մնում::)
Փոքր ժամանակ կարմիր սիրունիկ կալգոտկա ունեի, երևի մի 2-3 տարեկան էի, մի օր էտ կալգոտկան հագած չգիտեմ ուր էինք գնում, ես էլ ընկա ու էտ խեղճը պատռվեց: Ոտքիցս արյունա հոսում, ես դրան չեմ նայում, մենակ լացելով ասում եմ կալգոտկաս ճղվեեեցցց: :cry :D Ի դեպ մինչև հիմա պահել եմ:
Հա մեկ էլ փոքր ժամանակ կորելու հատկություն ունեի, շատ էի կորում, որ ասում էին Աննա բա սենց որ գնաս ուր էիր գնալու, ասում էի ես ճամփեն գիտեմ::)

Goga
26.08.2007, 20:34
Մանկությանս հուշերից մեկն էլ հիշեցի:) Ես շատ էի սիրում խաղալ տիկնիկներով և հատկապես հարդարել նրանց մազերը:Մի տիկնիկ ունեի (խեղճ տիկնիկ:(). այնքան էի սանրել մազերը, լաք փչել, որ մազերն ամեն հարդարելիս քիչ- քիչ թափվում էր, վերջը խեղճը քաչալացավ:(:D ես էլ մտաժում էի մինչև սեպտեմբեր մազերը կգան, որ դասի գնար, բայց զգում էի, որ մազ այդպես էլ չէր աճում ու ես զարմանում էի:o:D:D
Անարխիստ երեխա եմ եղել:D

Սամվել
26.08.2007, 21:24
Հմմ մի քանի բան էլ ես հիշեցի :roll
Շատ Փոքր Ժամանակ Հեքիաթների գիժ էի Սաղ օրը Քույրրիս Նադայել էի անում որ հեքիաթ կարդան…մեր տան բոլոր գրծերի Հեքիաթները մի 15 անգամ լսել էի բայց մեկա սիրում էի բոլորը ու մեկ մեկ հիմա էլ եմ դնում կարդում կայֆա տալիս:D…էհհ երբա քրոջս երեխան հասնելու էն տարիքին սկսեմ իրա համար կարդալ /համ էլ իմ համար որ չամաչեմ չասաեն եքա մարդ ես հեքիաթ ես կարդում:D/…հետո իմ խաղալիքներին շատ էի սիրում…բոլորը անուններ ունեին /մեր հարևանների անուններն էին :D/ անենասիրելի զինվորիկիս անուն էլ Սամվել էի դրել :D… համ էլ մեր հարևանի երեխաքը որ գալիս էին մեր տուն հետս խաղալու հետևում էի որ հանկարծ խաղալիքներս հետները չտանեին :D
Մի անգամ Մեկը ինչոր խաղալիք էր տարել բռնել էի ծեծել :bl…հետո էլ երկար ժամանակ մեր տուն չէի թողում :D… Մի անգամ էլ Խաղալիքներիցս մեկը կորել էր ահագին ման եկա /մի 2 տարի/ հետո մի օր հարևանի երեխեքի խաղալիքներ մեջ գտա գնացի Արշավի հետ բերեցի :D…
ԲԱկում Շատ էինք Սիրում Գնալ Սար…սար ասվածը Սարի թաղն էր :D գնում էին Մոշ բան ման ուտելու համ էլ ընդեղ հովիվ պապիներ կայն նեռվերներն էին ուտում փախնում :D…
Դպրոցի գնալուց ինձ բավականին լուրջ տրամադրել էի որ պետքա լավ սովորեմ որովհետև մեծ քույրերս բոլորը լավ էին սովորել տենց պատվի հարց էր էլի :D
Արդյունքում առաջի 8 տարին մենակ 5 էի փակում քարորդներս…
ԲԱյց դե 8ից հետո Տեղափոխվեցի Պոլիտեխի վարժարան …մերոնց աչքից հեռու էի…ազատություն էի ստացել մենակ Մաթեմ,Ֆիզիկա,Ինֆորմ էի Նստում…ու դրանք սովորում…Արդյունքում 2րդ կիսամյակում Մաթեմ Ֆիզիկա,Ինֆորմս 5 էին մնացածը 3:D:bl …
Բայց դե մերոնց միակ մխիթարանքը էն էր որ Մաթեմ Ֆիզկան էի ինձ ընդունվելուց պետք դրանցից էլ պրոբլեմ չունեի /օլինպներ բան ման / …
Մի բան էլ հիշեցի :D:D
9ում Քիմիայի Դասատուն ինձ ու իմ մի 4-5 ընկերներին չէր ճանաչում :D
Կողքով անցնում էին Բարևում ու իրա դասից գնում :D:D…
ԼԱվ է շատ գրեցի հետո որ հիշեմ էլի կգրեմ…
Իմիջայլոց կարգին թեմայա 5 աստղ :ok

Djavaxhq
26.08.2007, 21:42
Կարդում էի թեմայի գրառումները ու ընկել էի հուշերի գիրկը, չեմ ապսոսում իմ մանկության համար ու ամեն անգամ կարոտով եմ հիշում այն անհոգ ու երջանիկ օրերը,
Կուզեի նորից մանուկ լինեինք,
Գյուղի սարերում վազեինք անհոգ,
Երբ շատ շոգեինք իջնեինք գետափ
Ու Թափարվանում լողայինք անհոգ,
Կուզեի նորից մանուկ լինեինք
Նորից դպրոցում, նույն նստարանին...
Իմ ընկեր բարի, դու հիմա չկաս,
Եվ ես մանուկ չեմ արդեն շատ վաղուց,
Բայց իմ մնացած ողջ կյանքս կտամ,
Միայն մեկ օրով դու վերադառնաս:

Djavaxhq
27.08.2007, 07:00
Այս թեման կարդալուց հետո հիշեցի մի շատ հետաքրքիր դրվակ իմ մանկությունից:
5 տարեկան էի, մեր հարեւանը մի էշ ուներ, համարյա ամեն օրհեծնւմ էի, անուն էլ Բույան էի դրել: Ես մի փոքրիկ շուն ունեի՝ Ջիմին, Մյուս հարեւանս մի մեծ, սպիտակ, կարմիր կատարով, հպարտ աքլոր ուներ, սրան էլ անվանակոչել էի Գոռոզ: Գոռոզը իր հավաբունը պաշտպանում էր անձնուրաց, նա հարձակվում էր բլորին անխտիր, հատկապես առանձնակի հաճույքով իմ վրա էր հարձակվում: Հետեւելով հայրիկիս խորհուրդին նման դեպքերում փակում էի աչքերս ու ինչքան կոկորդումս ուժ ունի գոռում էի, եւ միշտ որեւէ մեկը հասնում էր օգնության, Մի անգամ Բույանին նստած վայելում էի հեծվոր լինելու գերագույն հաճույքը, երբ Ջիմին երեւի խանդից դրդված ուզեց կծել Բույանին, Էշն էլ սկսեց քացի տալ, դե 5ամյա հեծվորը ինչքան էլ լավագույնը լինի իր տարիքայինների մեջ, պարզ է նման նետումներին չեր դիմակայի եվ ես հայտնվեցի գետնին, քիչ անց Ջիմին եւս փռվեց կողքիս... ու այդ պահին Հայտնվեց Գոոռոզը, Ես փակեցի աչքերս ու սկսեցի գոռռալ, դժբախտաբար մոտակայքում ոչ ոք չկար, ես հայտնվել էի անմխիթար վիճակում, երբ Բույանի հարվածից ուշքի եկած Ջիմին անձնուրաց պայքարում փրկեց ինձ Գոռոզի խոշտանգումներից, Գռոզը հայրիկիս պահանջով հայտնվեց կաթսայում, Ջիմին զրկվեց մի աչքից, ինձ արգելեցին վայելել հեծվորի զգացած հաճույքը, չնայած ես էլ էի վախեցել ու դրանից հետո այլեւս չհեծեցի Բույանին…

Lapterik
27.08.2007, 13:28
Իմ բոլոր տիկնիկների ոտքերը ծուռ էին, ուղիղ ոտքերով տիկնիկներ,բարբիներ չէի սիրում:(ես ուղղակի): Մի հատ տիկնիկ ունեի անունը Սոնա էր, մի օր էս խեղճի մազերը գոաշով ներկեցի, կտրեցի, էն հույսով որ նորիկց կգա, էն էլ չեկավ::(

Ուլուանա
27.08.2007, 14:28
Հետաքրքիր է, ինձ մոտ երբեք նման մոլորություններ չեն եղել տիկնիկների կենդանության վերաբերյալ... :unsure :D Ես նրանց ոչ սրսկում էի, ոչ էլ մազերն էի կտրում, այսինքն՝ դիմացինիս հետ վարվում էի այնպես, ինչպես որ կցանկանայի, որ ինձ հետ վարվեին, էլի։ :D Փոխարենը հավեսով դիմահարդարում էի՝ մատիտ, ստվերաներկ, շրթներկ էի քսում (էլի նույն սկզբունքով՝ անում էի այն, ինչը կուզենայի, որ ինձ հետ անեին :oy :D)։ Դե, տարբեր սանրվածքներ անում էի, բայց առանց կտրելու։ Մենակ մի անգամ մեկի չոլկան էի կտրել, որովհետև շատ երկար էր, բայց դա արել եմ՝ առանց աճել–երկարելու մասին ակնկալիքների։ :D

Մինչև միջին դասարանները տիկնիկներով խաղացել եմ, նույնիսկ բարձր դասարաններում էի մեկ–մեկ խաղում... :oy :D Լիքը տիկնիկներ ունեինք, երեքով խաղում էինք (քույրս ու եղբայրս էլ հետս)։ Մեր «տիկնիկային» խաղերը երկու տեսակի էին լինում։ Մեկը ավանդական տուն–տունիկն էր, որտեղ մայրիկի, հայրիկի և այլնի դերում մենք՝ երեխաներս էինք, դե, տիկնիկներն էլ, համապատասխանաբար, մեր բալիկներն էին։ :P Մյուսի հեղինակը ես էի, այսինքն՝ բեմադրող ռեժիսորը, էլի։ :roll Այս խաղն իրենից ներկայացնում էր սուր սյուժեով, իրադարձություններով հարուստ պատմություն, որում մենք՝ երեխաներս, մասնակցություն չունեինք։ Գործող անձինք միայն տիկնիկներն էին, իսկ մենք նրանց ընդամենը «խաղացնում էինք»։ :D Ինչեր ասես որ չէի մոգոնում նրանց «կյանքը» հետաքրքիր դարձնելու համար։ :D Բավական բարդ հոգեբանական իրավիճակներ ու հարաբերություններ էի ստեղծում տիկնիկների միջև... :D Էլ նավաբեկության էին ենթարկվում, էլ ուշաթափվում էին, էլ սիրում, էլ իրար դավաճանում, հիվանդանում, մեռնում և այլն։ Ի դեպ, բացի սպիտակամորթ տիկնիկներից, նեգր տիկնիկներ էլ ունեի :vayreni, որոնք իրենց հերթին էլ ավելի բազմազան էին դարձնում սյուժեն։ :hands

Հիշում եմ, շատ էի սիրում տիկնիկներին իրար «գրկացնել»։ :love Բավական սրտառուչ տեսարաններ էի սարքում նրանց գրկախառնությունների շնորհիվ։ :D

Հետաքրքիր է, որ հիմա բացարձակապես տիկնիկներ չեմ սիրում... :think Հիմա դրանք իմ մեջ մի տեսակ անկենդան կամ մեռած էակի զգացողություն են առաջացնում...

Ծով
27.08.2007, 15:05
Ես էլ եմ ահավոր չարաճճի եղել.................:P
Մի անգամ ես ու փոքր եղբայրս որոշեցինք հնդկացի ու կովբոյ խաղանք,համապատասխան շորեր ունեինք,ես հնդկացին էի,հիշում եմ մի հատ գլխարկ ունեի երկար փետուրներով :hi ,ինքը կովբոյը լօօօլ:Որոշեցինք խարույկ անել եղբայրս փայտ գտավ,ու սենյակում խալիի կենտրոնում մենք փորձում էինք կրակ վառել ու համարյա մեր մոտ ստացվել էր, մեկ էլ մայրիկս սենյակի դուռը բացեց.էլ շարունակությունը չասեմ.................. :lol
Լօլ... գրառումդ ինձ նմանատիպ մի բան հիշեցրեց...
Ինձ ու եղբորս մաման ու պապան ասել էին, որ տոնածառը ոչ թե մարդիկ դնում են, այլ աճում ա տան այն մասում, որտեղ մենք կուզենք...
Դե ես ու եղբայրս ասենք կարող ա անկողնու վրա ուզեինք, կամ ասենք գազօջախի վրա, դրա համար էլ իրանք էին որոշում տեղը ու համոզում, որ էդպես լավ կլինի...մի անգամ ընտրեցին հյուրասենյակի մի անկյուն ու ասացին, որ մի քանի օրից էդտեղ տոնածառ կաճի...
/Դե պապան գիշերը, երբ մենք քնած էինք լինում, տոնածառը դնում էր, զարդարում, որ առավոտյան հրաշք տեսնենք...:D/
Բայց երբ ես ու եղբայրս մինչև հրաշքը տեսնելը որոշեցինք հա ջրել այդ անկյունը և երբ տակի հարևանը եկավ բողոքելու, թե առաստաղը թրջվել է, ստիպված եղան մեզ պատմել ողջ ճշմարտությունը...:D
Հե-հե...Երեխայի վառ երևակայության մազին կպնել չի կարելի, իսկ մեծահասակներինը հենց երեխան երբ ուզի կճմրթի...:(...:D

Երվանդ
27.08.2007, 15:11
Հնդիկ կամ կովբոյ չեմ հիշում , բայց ես մի ահավոր բան եմ արել, մանյակ էի ես պուճուր ժամանակ(չնայած հիմա էլ նենց ոչինչ):), ուրեմն 12 հատ հավի ճուտ ենք ունեցել, ես բռնել եմ իրանց լցրել ամանի մեջ, տարել առվի մոտ ու սկսել սառը ջրով լողացնել ու արդեն սատկած ճուտիկներին շարել առվի ափին, էտ հաճելի զբաղմունքի կեսից տատիկս ինձ ընդհատելա, և ավելի պոչի օգնությամբ 4 կամ 5 ճուտիկ փրկվելա:)

Mari
28.08.2007, 13:41
Փոքրուց զբաղվել եմ քաղաքականությամբ::D88թ-ին, երբ սկսվել էր Ղարաբաղյան շարժումը, 2 տարեկան էի: Դե գիտեք, ժողովուրդը փողոցներով անցնում էր՝ գոռալով «Ղարաբաղը մերն է»: Հենց լսում էի էդ ձայները՝ ոգևորված դուրս էի գալիս բալկոն ու միանում կոչերին: Ուղղակի Ղարաբաղ չէի կարում ասեի, հավեսով գոռում էի «Ղաղաղան մերն է»:

Արամ
28.08.2007, 15:12
Հնդիկ կամ կովբոյ չեմ հիշում , բայց ես մի ահավոր բան եմ արել, մանյակ էի ես պուճուր ժամանակ(չնայած հիմա էլ նենց ոչինչ):), ուրեմն 12 հատ հավի ճուտ ենք ունեցել, ես բռնել եմ իրանց լցրել ամանի մեջ, տարել առվի մոտ ու սկսել սառը ջրով լողացնել ու արդեն սատկած ճուտիկներին շարել առվի ափին, էտ հաճելի զբաղմունքի կեսից տատիկս ինձ ընդհատելա, և ավելի պոչի օգնությամբ 4 կամ 5 ճուտիկ փրկվելա:)
Մանենելա Մանյակ:( 14 հատ ճուտ: էլի նույն պես վաիա տվել::(

Second Chance
29.08.2007, 14:49
Հիշում եմ ոնց էի համոզում ախպորս, որ տուն -տունիկ խաղալուց հարևանի կնիկը լիներ :D:D ու չէի կարում հասկանաի :o թե ինքը խի չի ուզում ետ դերը տանի:D:D:D…

ivy
29.08.2007, 15:25
Հիշում եմ՝ փոքր ժամանակ «կախարդ» մականուն ունեի. ինչ վհուկություն ասես չէի անում, Հարի Պոտերը կնախանձեր: Մի հազար տեսակ կախարդական քարեր ու հեղուկներ ունեի, կախարդությունների գիրք /ինքս էի հեղինակը/, ու բոլորը մեր բակում երկար-բարակ պլաններ էին կազմում, թե ինչպես ճանկեն էդ գիրքը: Հետո որոշեցին ընկերանալ հետս, որ իրենց էլ տանեմ այլ մոլորակներ /որտեղ ես մշտական հյուր էի/ ու սովորեցնեմ թռչել՝ ցախավելին հեծնած:
է՜հ, 7-8 տարեկան ճուտ էի, երկնքում ճախրելով կախարդական գրքեր էի մոգոնում... հիմա չեմ կարողանում ինձ ստիպել մի երկրային հասարակ ռեֆերատ գրել... Թու՜, ոնց փչացա...

Աբելյան
27.11.2007, 16:20
Մի անգամ մամայիս հետ գերեզմաններ էի գնացել, կյանքումս առաջին անգամ: Իսկ "գերեզման" բառը շատ էի լսել, ու չգիտեի, ինչ ա: Գնացինք, տեսա մի հատ քառակուսի տարածք ա, ցածր մետաղից ցանկապատով շրջապատված, մեջն էլ մամաս խունկ վառեց: Հարցրեցի` էս ում գերեզմանն ա (գիտեի, որ գերեզմանը ինչ-որ մեկինն ա լինում), ասեց` պապիկի: Էտ խնկից մի քիչ վեկալեցի, դրսի հողի վրա լցրեցի, վառեցի ու ասեցի.
–Մամ, էս էլ իմ գերեզմանն ա:
Ասեց.
–Ձենդ կտրի, անասուն:
Ես էլ զարմացած մնացի. իմ ասածի մեջ ի՞նչը էն չէր, որ ջղայնացավ...

Ann87
27.11.2007, 16:39
հիշում եմ որ դեռ հազիվ էի խոսում,ախպերս ուզում էր հետս խաղար ես էլ ասում էի "իմ գործը չունես",դրա համար պապաս ինձ խոզ եր ասում:DՄեկել հիշում եմ որ մինչև դպրոց գնալս միշտ ձեռքիս պետքա լիներ կուկլան ու պայուսակ,որպիսզի ետ սովորությունս թարգեմ քեռակինս ասել եր որ ձեռքերս տենց ծալված կմնան ռախիդի նման կլինեմ ինչպես մեր հարևանի աղջիկը,ետ օրվանից վախեցել էի:o ու ել չէի բռնւմ սումկա ու տիկնիկ

Script
27.11.2007, 16:56
Մի հատված էլ իմ մանկությունից ես հիշեցի:
Մի օր բակի էրեխեքով որոշեցինք գանձեր որոնելու գնալ, 5-6 հոգի էինք, վերցրեցինք թղթեր, կարծեմ ես լուցկի թռցրեցի տնից ու իջանք պադվալ: Մի պադվալից մյուսը տանող փոքրիկ քառակուսի անցքեր կային,Էդպես գնացինք գնացինք ու երբ թուղթը վեջացավ,էլ վառելու բան չկար, մենք էլ սկսեցինք վառել պլասմասի ինչ-որ կտորներ, էդ պլասմասը որ վառվում էր փոքր կրակներ էին գետնին մնում էր, մենք իհարկե հիացած էինք էդ գեղեցկությամբ,մի խոսքով վերջացրեցինք մեր որոնումները,բոլորս ահավոր մրոտ ու ցրվեցինք տներով: Մի քան րոպե հետո, /կոնկրետ չեմ հիշում ինչքան/ մեր առաջի հարկի հարևանի տնից արդեն ծխի հոտ էր գալիս, պադվալում կրակ էր բռնկվել / իհարկե ուժեղ կրակ չէր/, շենքի ժողովուրդը խառնված հանգցնում էին, ամեն ինչ լավ վերջացավ ուղակի դրանից հետո ինձ ու քրոջս պադվալ չէին թողում, մի շաբաթ էլ կարծեմ տնային կալանքի տակ էինք::(

Dayana
27.11.2007, 18:28
կարդացի մի քանիսի մակական հուշերն էնքան եմ ծիծաղել ու լաց եղել /շատ հուզիչա :love/ հիմա պատմեմ իմ մանկության դեպքերից մեկը , որը ինձ պապասա պատմել ես չէի հիշում ։
Ես մանկապարտեզ եմ գնացել 1,5 տարեկանից , դրա համար էլ ասում եմ մանկապարտեզը լավ տեղ չի :angry , ինչևէ , եղբայրս ինձանից մեծ է 1,5 տարով։ Մանկապարտեզում եղբորս դայակներից մեկը հետագայում դառնալով մի դայակաը , ու ենթադրելով որ ես էլ նրա պես կաթ ու կակաո չեմ սիրի , սռավել ևս սեր-ը , ինձ տալիս է մի բաժակ անսեր կակո, ես դրանից շատ զարմացած աում եմ "-Բա սրա սերն ուրա՞ :o ..." Դայակս բնականաբար ասում է , որ սեր չունի , ես էլ ոչ ավել ոչ պակաս , "Դե փչեք որ խեմեմ , իմ մաման միշտ փչումա :P" Ու հետո ինքն իմ պապին բողոքել էր , ասել էր որ էդ ձեր երեխաներն ինչի են էդքան տարբեր ՞ :)

Հ.Գ. Հայկի մակությունը հիանալի է անցել :D

Ուլուանա
27.11.2007, 22:47
Մի հատված էլ իմ մանկությունից ես հիշեցի:
Մի օր բակի էրեխեքով որոշեցինք գանձեր որոնելու գնալ, 5-6 հոգի էինք, վերցրեցինք թղթեր, կարծեմ ես լուցկի թռցրեցի տնից ու իջանք պադվալ: Մի պադվալից մյուսը տանող փոքրիկ քառակուսի անցքեր կային,Էդպես գնացինք գնացինք ու երբ թուղթը վեջացավ,էլ վառելու բան չկար, մենք էլ սկսեցինք վառել պլասմասի ինչ-որ կտորներ, էդ պլասմասը որ վառվում էր փոքր կրակներ էին գետնին մնում էր, մենք իհարկե հիացած էինք էդ գեղեցկությամբ,մի խոսքով վերջացրեցինք մեր որոնումները,բոլորս ահավոր մրոտ ու ցրվեցինք տներով: Մի քան րոպե հետո, /կոնկրետ չեմ հիշում ինչքան/ մեր առաջի հարկի հարևանի տնից արդեն ծխի հոտ էր գալիս, պադվալում կրակ էր բռնկվել / իհարկե ուժեղ կրակ չէր/, շենքի ժողովուրդը խառնված հանգցնում էին, ամեն ինչ լավ վերջացավ ուղակի դրանից հետո ինձ ու քրոջս պադվալ չէին թողում, մի շաբաթ էլ կարծեմ տնային կալանքի տակ էինք::(
Իսկ գանձեր այդպես էլ չգտա՞ք։ :D

Goga
14.12.2007, 18:41
Փոքր ժամանակ շատ էի սիրում կազմակերպել տարբեր հանդեսներ ու ճամբարներ:) Գյուղում էինք պապիկիս տանը, երեխաներով մի քանի կիլոգրամ կոնֆետներ ուտելուց հետո պատրաստ էին բակը զարդարելու հարմարանքները:D Բոլոր հանդեսներին պարտադիր ես պետք էի լինեի հաղորդավարը, եթե ես չէի ուրեմն չէի մասնակցում:) Հերթական հանդեսներից մեկի ժամանակ, հանդիսատեսը (հայրիկս, մայրիկս, քեռիս և քեռակինս) փոքր ինչ խանգարում էր իր քննարկումներով և ես բարկացած վեր կացա նստածս տեղից, որն ի դեպ ոչ այլ ինչ էր, քան չորս երկաթե ոտքերով մի հենակ, որի վրա փայտի բարակ շերտ էր, ու սկսեցի բարկանալ հանդիսատեսի վրա, մոտավորապես այսպես.
-Հարգելի՛ հանդիսատես, խնդրում ենք պահպանել լռություն, ու չխանգարել երեխաներին:angry (իբր ես էլ մեծ էի:D)
Այսպես բարկացած ու ոգևորված գնացի նորից իմ տեղը զբաղեցնելու, բայց արի ու տես որ գլուխս ու ոտքերս հայտնվեցին բարձր դիրքում, իսկ մարմինս երկաթյա չորս ոտքերով շրջապատված:o Փաստորեն ոգևորվածությունից չէի նկատել, որ փայտե բարակ շերտը ոտնակների վրայից ընկել էր:)

Second Chance
09.01.2008, 13:25
Ուրեմն քանի հիշել եմ պատմեմ:D
Փոքր ժամանակ երևի բոլորդ էլ գիտեք ,որ երեխեքի թեվին ոնց են ժամացույց սարքում:) էն որ մի հատ կծում են ատամների տեղը կլոր մնումա ասում են ժամացույց եղավ:D
հա ուրեմն ես տենց ոգեվորված փոքր ախպորս վերցրեցի ու լրիվ թևերը ու վիզը անգամ ուսերը փորը մի խոսքով /ամառ էր/ ժամացույց սարքեցի:D ինքն էլ դե խելոք հնազանդվում էր խեղճը ,բայց չեմ հիշում լացեց թե չէ, հա ու տենց ինձնից գոհ տարա որ մթոմ մամենց ցույց տամ հույս ունենալով որ կզարմացնեմ , բայց արի ու տեսա ես զարմացա էս մամաս ու հորքուրս, խառնվեցին իրար սկսեցին գոռալ :oվայ Էս ինչա արել երեխուն ,իսկ ես կարծում էի պետքա ուրախանան ու գովեն ինձ :esim:oy ...մի խոսքով ինձ համար շատ անսպասելի մի կարգին ծեծ կերա դրա համար:D

Նավաստի
09.01.2008, 15:31
Շատ լավ հիշում եմ օղակաձև զբոսայգում, ֆիզկուլտ: ինստիտւտի հարևանությամբ գտնվող, Լաղիձեի բուդկան: Մեկ էլ ռուբլիանոց պլոմբիր պաղպաղակի համը:

NOSTALGIE.... :[

Cassiopeia
09.01.2008, 15:35
Մեկ էլ ռուբլիանոց պլոմբիր պաղպաղակի համը:

NOSTALGIE.... :[Ռուբլիանոց չէր, 10 թե 25 կոպեկ արժեր;)

Նավաստի
09.01.2008, 15:40
Դե հիմա:

ինչպես ասում են. - Զատո Համով էր... :hands

schuschanik
09.01.2008, 15:52
վախ այդ պաղպաղակը:( իսկ Փքաբլիթները:love

Փոքր ժամանակ միշտ դպրոց - դպրոց եմ խաղացել: մատյան ունեի, օրվա պլան էի կազմում:hands տիկնիկներիս նստացնում էի իրար կողքի և սկսում դաս բացատրել, բա որ ցուցափայտով էի սպառնում, ու էնպես էի գոռում, երևի ամբողջ շենքը լսում էր::D
իսկ մատյանում մեր դասարանի ցուցակն էր, ում չէի սիրում միշտ երկուս էի նշանակում::D:D
Վայ մի բան էլ:hands միշտ երազում էի , որ մայրիկս մեր դպրոցում հավաքարար աշխատի:D :D Մեր դասընկուրհիներու մայրն էր դպրոցի հավաքարարը, և նա ամեն դասամիջոցի վազում էր նրա մոտ:

Adam
09.01.2008, 23:10
ժողովուրդ քանի որ չգիտեմ, թե ակումբում նման թեմա կա, թե ոչ, առաջարկում եմ այս թեմայում նաև տեղադրենք մեր փոքր ժամանակվա նկարները :)
Հը՞

Հ.Գ. Չիմանաք թե ես արդեն տեղադրել եմ, քանի որ ավատարի մեջինը ես չեմ :B :D

քաղաքացի
09.01.2008, 23:16
Այդպիսի թեմա արդեն կա՝ Ֆորումի անդամների լուսանկարները 2 (http://www.akumb.am/showthread.php?t=18033):

Հ.Գ. հիմնականում առաջինի մեջ են մանկության նկարները՝ Ֆորումի անդամների լուսանկարները (http://www.akumb.am/showthread.php?t=1905):

Դեկադա
10.01.2008, 11:24
Հուշե՜ր, որոնք տանում են մանկություն...
Մեր տունը գտնվում էր, կարելի է ասել անտառի մեջ:Նայում էի պատուհանից...չորս կողմս անտառ էր՝կաղնի, սոճի, եղևնի:Ու մինչև հիմա կարծես շնչում եմ եղևնուց տարածվող բույրը:Մեր բակը, որտեղ երեխաներով միասին տուն- տունիկ էինք խաղում:Իսկ երեկոյան ամբողջ «թաղը» հավաքվում էր բնակիչներից մեկումեկի բակում և սկսվում էր քննարկումը՝օրվա անցուդարձը...
Հիշում եմ ձմեռները.........էն ժամանակ ավելի շատ ձյուն էր գալիս:Տանիքներից կախված սառցաբեկորները, որոնք չէին հալվում մինչև օրերի տաքանալը:Ականջիս են երեխաների անհոգ ծիծաղները և գոռգոռոցները...
Էն ինչ լա՜վ օրեր էին:Ափսո՜ս անցան...:(

Աբելյան
16.01.2008, 17:11
մամաս-պապաս որ ուզում էին ինձ "ստռախ" կերցնեին, բուլաֆկա էին ցույց տալի, ասում էին. "խելոք մնա, թե չէ բուլաֆկեն կջղայնանա": Իսկ ես բուլաֆկեքից ու նմանատիպ բաներից վախում էի (էտ վախը սրսկումներից ա մոտս սկսել):

ես էլ հենց որ խելոք էի ինձ պահում, ասում էի "բույակա ահի. "աաաաա՜պի Հակիկիկիկիկիկիկ"": Թարգմանաբար՝ "բուլաֆկեն կասի. "ա՜պրի Հայկը"":

Աբելյան
16.01.2008, 17:56
էս էլ իմ մանկական ժարգոնից որոշ արտահայտություններ.

աբա-ավտո
աբաբա-ավտոբուս (սրանք որ երկու տարեկան էի, էտ վախտ էի ասում)
աֆկո-ավտո (էս մի քիչ մեծացած վախտ)
օքանավ-սամալյոտ
քև-թև
սմի-խմի
ահավ-ասեց
կայքի-տորթ
կոկակ-կոճակ
էկեղ-ըտեղ
ոքի-ոչինչ
սփել-խփել
վեք-վեց
յոք-յոթ
ուք-ութ
կահը-տաս
ժավեյ-ժավել
յավ-լավ

Մի անգամ պապս ասել էր "օդանավ", ես ասեցի. "պապին ահում ա. "օգանավ", պիտի ահի. "օքանավ"":
Կիրովականում մի հատ Մարիցա տատի ունեինք մեր վերևի հարկում, մեկ մեկ գալիս էր մեր տուն, խոսում մեր տնեցիքի հետ: Մի անգամ ասել էր. "Ունիվերսամ տավարի միս կա", մերոնց ասեցի. "Մակակին ահավ. "ունիվեհամ կավայի միհ կա"":
Կիրովականում էնքանով էր հետաքրքիր, որ դուրսը իմ տարիքի լավ երեխեք կային, հետները մի քիչ շփվում էի: Մի հատ Ռուզան կար, մի անգամ թաղի ջահել տղեքից որ քֆուր-մֆուր էի լսել, մոտը ասեցի, գնաց քրերին խաբար տվեց: Մյուս օրը սաղ թաղը իմացավ, որ ես քֆուր եմ տվել, եկան գլխիս հավաքվեցին. "Հայկ, մի հատ նորից կասե՞ս էն ինչ էիր ասել", ես էլ հպարտ-հպարտ ասում էի: Ասեցին՝ էթալու ենք պապայիդ խաբար տանք: Ու ամեն անգամ Ռուզանը ինձ ղեկավարում էր: Մի բան իրա ուզածով չէի անում՝ "գնալու եմ պապայիդ ասեմ", ու ես ստիպված ենթարկվում էի: Էտ օրերին երազում էի տեղափոխվեինք Երևան՝ Ռուզանից ու իրա քրերից հեռու: Բայց թե լավ աղջիկ էր Ռուզանը: :love
Իսկ որ Երևան էինք մնում՝ քեռիենցս տանը, իմ տարիքի ոչ մեկ չէր լինում, ես էլ ստիպված քեռուս կնգա հետևից էի վազվզում, որովհետև տարիքով ինձ ամենամոտը ինքն էր (ընդամենը 20 տարով էր ինձնից մեծ): Ինքը աման էր լվանում, ճաշ էր եփում, լվացք էր անում, ես էլ անընդհատ խանգարում էի իրան: Խալաթի կապը ընկնում էր գետնին, ես պինդ բռնվում էի, ու ինքը ինձ ստիպված քաշ էր տալի: Մեկ մեկ էլ հավեսս չէր ունենում, չէր թողում բռնվեի, ես էլ. "Ասկղ, թող քո պոչը բըյնեմ", այսինքն՝ "Աստղ, թող քո պոչը բռնեմ:"

մինչև էսօր տնեցիք էտ բառերը հիշում են

Աբելյան
22.01.2008, 18:50
90-ականների կեսերին թուրքական ծամոնները մոդա էին, մենք էլ էինք սիրում: Բայց ոչ թե ծամել, այլ՝ տպեր հավաքել: Մարիցա տատու թոռների հետ (քուր ու ախպեր էին) առավոտ շուտ հելնում էինք թաղերը՝ որսի. գետնին ինչքան տիպ տենում էինք, վեկալում էինք: Ով առաջինը տեսավ՝ իրանն էր: Даже մի անգամ հիշում եմ մի հատ եսիմինչ ավտոյի նկարի համար կռիվ էինք արել :oy : Հետո մեր ծնողները իմացան մեր վնասակար սովորույթների մասին ու սկսեցին ծամոններ առնել մեր համար, որ էլ գետնի զիբիլները չհավաքենք: Մի հատ կոպալով բիձա կար մեր թաղում, մեկ մեկ գալիս էր արևի տակ էր նստում, մենք էլ հավաքվում էինք խեղճի գլխին, կոպալն էինք նայում. վրեն լիքը տիպ էր կպցրած (ես մեծ հետաքրքրությամբ էի նայում էտ կոպալին, որովհետև տպերից մի քանիսի վրեն... Լավ արդեն իմացաք ինչերի նկարներ կային :oy): Ես էլ որոշեցի հորս առած ծամոնների տպերը մեր սառնարանին կպցնեմ: Ու էտի մոտս դառավ հոբբի: Մի օր էլ Մարիցա տատու թոռնուհին ինձ կանչեց իրանց տուն, թե բա արի մեր "խալաձելնիկը" տես: Հելա, տեսա ինձանից վարակվել էին, իրանց սառնարանի վրա էլ էին տիպ կպցնում, ու դրանցից մի քանիսը հենց էտ իմ ասած նկարներից էին :o : Բա...

Աբելյան
08.03.2008, 19:59
մի քանի հուշեր տերպետրոսյանական տարիների իմ մանկությունից, երբ որ դրամը իրանից ավելի մեծ արժեք էր ներկայացնում, քան թե էսօր՝ արժեվորված վիճակում
-----
Մամաս որ ինձ հետը վարսավիրանոց էր տանում, սաղ օրը պարապ էի մնում, մի անգամ 100 դրամ տվեց, ասեց գնա ծամոն առ:
Գնացի ծախողի մոտ, տվեցի փողը, ասեցի.
-Ծամոն եմ ուզում:
Վերցրեց, նայեց-նայեց, թե բա.
-Քանի՞ հատ:
Շվարած կանգնեցի. առաջի անգամ էի տենց հարց լսում:
-Ծամոն...
-Հա բայց քանի՞ հատ:
Շարունակությունը չեմ հիշում, բայց վերջում հիշում եմ, որ, քանի որ ծամոնը 20 դրամ էր, 5 հատ տվեց, ուղարկեց:
-----
Տնեցիք 50 դրամ տվեցին, ասեցին.
-Գնա խանութից ձու բեր: Բայց անպայման 45 կամ 50 դրամանոցները կառնես: 60 դրամանոցներ ըլնեն, չառնես:
Գնացի ձու ծախողի մոտ, թե բա.
-Ձուն ինչքա՞ն ա:
-40
-Կլնի՞ 50-ով...
Մի լավ խնդաց, հետո չեմ հիշում ինչ ասեց: Վերջում տենց էլ չառա, տուն գնացի:
-----
Լևոնի տարիներին գազ չկար, մարդիկ кипятельник-ով էին ջուր եռացնում: Մի օր դուրսը պարապ ֆռֆռում էի, գետնից տենց սպիռալ գտա: Փչացել էր, մարդիկ դուրս էին քցել: Վեկալա, ասեցի ծախեմ: Ու սկսեցի թաղով մեկ ման գալով կանչել.
-Кипятельник-ի սպիռալ!...
Երկու հատ կնիկ անցնում էին, տեսան, ասին մի քիչ սրա վրա կայֆեր բռնենք: Հարցրին.
-Դոլարով ե՞ս ծախում:
-Հա:
-Ինչքա՞ն ա:
-25 դրամ:

Լ.յ.ո.վ.
01.06.2008, 16:45
Հիշում եմ, որ փոքր էի մի անգամ պապաս իրա ընկերոջ գրպանում մեր պտուտակն էր քցել, հելնելուց էլ ինձ ասեց հլը ստուգի տես ինչ-կա իրա գրպանում: Ես էլ բացեմ տենամ մեր պտուտակնա /էդ իմ սիրած ադվյորտկան էր :oy / ու էդ օրվանից ամեն անգամ էդ խեղճ մարդու ջեբերը ստուգում էի, նոր թողնում էի, որ տանից դուրս գար: :D

Մեկ էլ, որ փոքր էի, հիշում եմ ԱՀԱՎՈՐ բկլիկ էի, նամանավանդ միս/մսամթերք էնքան էի սիրում, ույ, ույ: Ու սենց մի հատ տրյուկ էի անում: Որ ասենք, էդ օրը խոզի մսով ժառկո էին արած ըլնում մերոնք, ես լիքը ուտում էի: Ու որ հյուր էր մեր տանը լինում, սպասում էին ես քնեի, նոր էին սեղան քցում, որ իմ տեղով արդեն ուռած փորիկը, չտրաքեր: Ես էլ սուսիկ-փուսիկ գնում էի քնելու, մի 10-20 րոպե տեղերում գյալաջի էի անում, ու հենց մսի հոտ էի առնում, տգդին-տգդին անելով հետ էի գալիս` "բարև ձեզ ես ձեր մորաքույրն եմ": :D

Պատմելու շատ բան կա, մանրից կպատմեմ: Էհ մանկություն, մանկություն... :oy

Երկնային
08.06.2008, 02:22
Հիշում եմ` ամեն տարի ամառը գնում էինք տատիկիս մոտ գյուղում հանգստանալու… :)
իմ պես էլի տատիկ-պապիկների թոռնիկներ կային, իրենք էլ էին ամռանը հայտնվում… ամեն տարի ամառներն իրար հետ էինք անցկացնում…
Տատիկս հավի ճուտիկներ ուներ… բոլորին անուններ էինք դրել… :D
մի օր ճուտիկներից մեկը սատկել էր, էնքան դարդ արեցինք…
մեջքին Տ տառի նման նախշ ուներ, անունը դրել էինք Տանյա :D
ուրեմն այգու հետևի կողմում թաղում կազմակերպեցինք վեց հոգով :D մեծ քար ճարեցինք, վրան ճուտիկ նկարեցինք, գրեցինք Տանյա… փոս փորեցինք, ճուտիկին մեջը դրեցինք… հետո այգուց ծաղիկներ քաղեցինք ու սկսեցինք լացել :D իսկականից լացում էինք Տանյայի գերեզմանի մոտ նստած, արևի տակ…
տենց մի երկու ժամ, մինչև տատիս եկավ, լարեց… :D:D

Աբելյան
08.06.2008, 10:11
Մանկուց զբաղվել եմ քաղաքականությունով: 9 տարեկան էի, ընտրություններ էին, Քոչարյանին էի համակրում: Բարի ձյաձյա էր երևում, դրա համար: Դպրոցում մեր դասարանցիներից ում տենում, հարցնում էի տնեցիք ու՞մ են ընտրում, ու քցել-բռնելով, որ Քոչարյանը դառնալու ա, ինձ հանգիստ էի զգում: Հելել փողոցում Մարիցա տատու թոռների հետ գրել էինք "Ռոբերտ Քոչարյան՝ մեր լավ նախագահ", մեկ էլ՝ "մի վստահիր Կարեն Դեմիրճյանին":

Արամ
08.06.2008, 11:53
Մանկուց զբաղվել եմ քաղաքականությունով: 9 տարեկան էի, ընտրություններ էին, Քոչարյանին էի համակրում: Բարի ձյաձյա էր երևում, դրա համար: Դպրոցում մեր դասարանցիներից ում տենում, հարցնում էի տնեցիք ու՞մ են ընտրում, ու քցել-բռնելով, որ Քոչարյանը դառնալու ա, ինձ հանգիստ էի զգում: Հելել փողոցում Մարիցա տատու թոռների հետ գրել էինք "Ռոբերտ Քոչարյան՝ մեր լավ նախագահ", մեկ էլ՝ "մի վստահիր Կարեն Դեմիրճյանին":

:D:D Ես ետ ընտրվելու ժամանակ մենակ են գիտեի որ, իմ ազգանունիցա բայց բարեկամ չի:)

Ambrosine
22.08.2009, 00:27
Մանկուց զբաղվել եմ քաղաքականությունով: 9 տարեկան էի, ընտրություններ էին, Քոչարյանին էի համակրում: Բարի ձյաձյա էր երևում, դրա համար: Դպրոցում մեր դասարանցիներից ում տենում, հարցնում էի տնեցիք ու՞մ են ընտրում, ու քցել-բռնելով, որ Քոչարյանը դառնալու ա, ինձ հանգիստ էի զգում: Հելել փողոցում Մարիցա տատու թոռների հետ գրել էինք "Ռոբերտ Քոչարյան՝ մեր լավ նախագահ", մեկ էլ՝ "մի վստահիր Կարեն Դեմիրճյանին":

դե ասա դու ես էլի Քոչարյանին իշխանության բերել:angry:angry:angry
:D

Surveyr
22.08.2009, 09:59
Շատ բան կուզենայի ջնջել մանկությանս հուշերից, բայց չի ստացվում.........
Հիշում եմ, որ ինքնաշեն ինքնաձիգ էինք շինում, ու հիշում եմ զայրույթս, որ ամենալավը իմ ինքնաձիգ չէր, քանի որ փողը այլումինե խողովակ էր, ու երորրդ կրակոցից բացվում էր ծաղիկի թերթիկների պես.....
Հիշում եմ խրամատը, որ հասակակիցներով էինք փորել, ու ժամերով դուրս չէինք գալիս մեջից.....
Հիշում եմ արկերի բեկորնեի հավաքածուս, 23 նմուշ կար տարբեր չափերի ..........
Հիշում եմ անդրբեջանական ռմբակոծիչները ու ափալ- թափալ ապաստարաններ իջնելը....
Հիշում եմ լուսարձակող փամփուշտները, որոնցով «հրավառություն» էինք «կազմակերպում»........

Ապուշություններ եմ հիշում, ի՞նչ անեմ, չեմ կարա մոռանամ

Yeghoyan
04.02.2010, 13:47
Փոշին մաքրենք այս լավ թեմայի:oy

Ուրեմն մի անգամ, մանկապարտեզի ժամանակներով, առաջին ու վերջին անգամ, կողքի շենքից մի տղայի մի լավ դնգստել էի, իրա մաման էկել էր կռիվ մամայիս վրա:oyԷս իմ մաման էլ իմանումա թե ախպերսա կռիվ արել /:D/ հենց սկսումա ախպորս վրա ջղայնանալ, էդ տուժողի մայրն ասումա, աղջիկդա եղել /:D/:
Մամաս ասումա էլ չգիտեի ջղայնանամ, թե ծիծաղեմ, բայց ինձ բան էլ չի ասել, հլա մի բան էլ ինքնա մունաթ եկել. ուրեմն ձեր տղան սխալ բանա արել:P


Ու միշտ մեկին եմ հիշում փոքր տարիքից:love մանկապարտեզում մի լավ ընկեր ունեի՝ Արթուրը: Մենք միշտ իրար հետ էինք խաղում, հաց ուտում /մենք մեր սեղանն ու աթոռն ունեինք, որ մենակ մերն էր, ուրիշներին չէր թողնում նստեին մեր հետ/:D/, մահճակալներն էլ իրար մոտ էին /իրա մամայի խնդրանքով/:oy ես որ չէի գնում մնգո, ինքը ոչ մեկի հետ չէր խաղում, ու միշտ իրա մամային ուղարկում էր իմանալու թե ինչի չեմ գնացել:
Հետո մեզ բաժանեցին ու իրա մաման էլ չկարողացավ ոչինչ անել, ինքն ինձանից փոքր էր, ու ինձ տարան ուրիշ խումբ:cry2թե իրանց ով էր խնդրել:sad

Աբելյան
13.02.2010, 19:19
Բժիշկ-բժիշկի մասին էի մոռացել գրեի…:love:oy:D

Աբելյան
06.03.2010, 01:24
Կիրովական, մաս 1:

ՌԱՍՅԱ, ՑԻՌԿ, քաղաքապետարան, Հրազդան ստադիոն, կամաց-կամաց Երևանը հետևում ա մնում: Ականջակալներս միացրեցի ու լրիվ կտրվեցի դրսի աշխարհից: Էսօր ես պետք ա մի քանի ժամով կտրվեմ ախմախ առօրյայից: Աչքիս առաջ մենակ ճամփեն ա, ականջիս ոչ մի ձեն դրսից չի հասնում: Երևանից ինչքան հեռանում ենք, էնքան ավելի ա ցրտում: Ու աստիճանաբար, մետրը մետրի վրա, պայմանները փոխվում են: Սկզբում երևում ա, ոնց են ձյան "փոշեհատիկները" պաբրիսին խփում, մի քանի վայրկյան հետո արդեն "փոշեհատիկները" մեծանում են, մի քանի վայրկյանից էլ հորիզոնն ա երևում ձնի տակ: Մնացած կիլոմետրերին նայում էի, գետնի վրա ոնց որ ձյունը "հոսում էր", կամ բուք էր անում: Ձյուն էր, գոլորշի էր, տենց էլ չիմացա: Չնայած, ես "զբաղված էի", ու չէի էլ խորանում: Մենակ մի անգամ ականջակալներս հանեցի, մի անգամ էլ ձենը անջատեցի. ճամփին ավարիա էր եղել, մի հատ ֆուրգոնի դեմը վարի էր գնացել: Տենց, ինչքան մոտենում էինք Կիրովականին, էնքան հակառակ պրոցեսն էր. "ձնահոսքը" դառավ "ձյուն", հետո "փոշեհատիկներ", հետո կտրվեց: 12-ից տաս պակաս հասանք տեղ: Իջա մառշուտկուց, միանգամից քայլեցի "տուն": Ցուրտ էր, բայց էդ ցուրտը մի տեսակ հարազատ ցուրտ էր: 90-ականներիս* ցուրտն էր: Քայլում էի ավտոկայանի դեմի լեն փողոցով, ճամփին ամեն մի մանրուքի վրա ուշադրություն էի դարձնում: Նայում էի ավտոներին, ավտոների համարներին, ցուցափեղկերին, ապրանքների ցուցակներին, աղջիկներին, աղջիկների քայլվածքին, հագնվածքին, տղաներին, տղեքի քայլվածքին, հագնվածքին, մարդկանց դեմքերին, համեմատում էի Երևանի հետ, համեմատում էի 90-ականների հիշածիս հետ, մի խոսքով, աչքերս վեց-վեց էի արել: Մի տեսակ տեսողական ծարավ էր մոտս: Չտեսի պես նայում էի: Շատ բաներ 99-ից էնկողմ չէի տեսել: Էհ, մանկություն, 90-ականներ, Լևոն նախագահ, լավ, սխալ ուղղությամբ գնացի... Կլոր շուկան տեսա, որտեղ որ մեկ-մեկ մաման-պապան տանում էին հետները: Հիշեցի, որ մի երկու անգամ էլ գիլաս-միլաս կամ հալվա էի ցրել աննկատ: Հետո գլխավոր պողոտայով քայլեցի: Չէ, "սա Երևանը չի", բայց "այստեղ ես տանն եմ" մի տեսակ::love Ինձ մի տեսակ երջանիկ զգացի: Մենակ էն մտքից, որ ես կարամ էս քաղաքում ապրեմ մի գեղեցիկ օր: Բայց մանկություն, Լևոն, 90-ականներ, ափսոս մնացել են անցյալում::(
Կլոր ունիվերմագին հասա: Ամենաշատը էն թվերից էդ շենքն ա տպավորվել մեջս: Չնայած 2007-ին որ եկել էի, տեսել էի, կարոտս առել էի, մտել էլ էի, բայց էս անգամ ուրիշ ձև էի նայում: Կամրջով էի անցնում… Այ հիմա ափսոսում եմ, որ գետն էլ չհետազոտեցի, չզննեցի իրա ջուրը, հոսքը, ջրի ձենը չլսեցի… Փոքր վախտ գետը շատ էր "շփվում" հետս, իսկ ես իրան մոռացա: Բարձրանում էի, բարձրանում էի, հեռվում արդեն հարազատ դիմագծեր էի տենում. փոքր սեփական տները սարի լանջի վրա, ծառերի մեջ: Մի քիչ էլ բարձրացա, արդեն ճանաչեցի. ինքն էր::love Վերջի անգամ երբ էի տեսել, 99-ին, թե 2007-ին, չիմացա, բայց չէր փոխվել: Նույնն էր մնացել: Ու տեսա մի հարազատ դետալ.
http://i037.radikal.ru/1003/3a/e8942913d4e4.jpg
Ավերված կանգառ: Չգիտեմ, սրա դերը որն ա եղել Լևոնի օրոք, բայց շատ հարազատ ա: Հանեցի հեռախոսը, նկարեցի: Ինձնից 5 մետրի վրա բանվորներ էին գործ անում, գյոզերով նկարեցի, որ չտենան գժի տեղ դնեն: Շարժվեցի առաջ: Հասնում եմ մեր "քուչին": Էս էն դիքն ա, որտեղով որ ամեն օր իջնում էի դպրոց: Դիքի վրա քուջուջ անող հավ տեսա, էլի հեռախոսս հանեցի, նկարեցի: Ոչ թե որ տանեմ տուն դեսքթոփիս քցեմ, այլ նրա համար, որ մանկությունից ի վեր "քուչում քուջուջ անող հավ" չէի տեսել: Կնայեմ, կհիշեմ էդ օրերը: Վերջապես հասա բուն "քուչա": Էն տեղը, որտեղ որ փոքր վախտ խաղում էի: Քանի որ ինձ հալամուլա կամ տափկնոցի (պախկվոցի) չէին խաղացնում, հարևանի երեխեքի հետ միասին մեկ-մեկ բայեվիկ էի խաղում վերևի տների երեխեքի դեմ::B Բայց ասենք որ փչացած հեռախոս կամ ոչ ֆիզիկական-մտավոր բնույթի խաղեր էին խաղում, չգիտես խի խաղացնում էին ինձ:
http://s50.radikal.ru/i130/1003/90/1b203f3fc6cc.jpg
Էսի էն գրատախտակն էր, որի վրա ով ինչ խելքին փչեր, կնկարեր, կգրեր: Էդ վախտ թաղի մեծ երեխեքը էդ գրատախտակի վրա ինտելեկտուալ խաղեր էին խաղում. "կրիսծիկ-օլիկ" (իքսիկ-նոլիկ), "полечудес" (շոգեքարշ): Ինձ էլ չէին խաղացնում, երևի նրա համար, որ խայտառակ չլնեին իմ տիեզերական գիտելիքների առաջ: Ի դեպ, գրատախտակի կողի ստոլբին էլ էի կարոտել…
http://i064.radikal.ru/1003/1e/ed582a3e5273.jpg
Սա էլ հարազատ դարպասս ա: Դարպասի կողը` օղորմածիկ Մակիչ պապի գարաժը: Մի հատ ջղային պապիկ կար, դեմքով Առնոլդ Շվարցենեգերին էր նման (չնայած Շվարցից բոյով էր ու Շվարցից նիհար): Կոնկրետ չեմ հիշում` Շվարցից էի վախում նրա համար, որ դեմքով Մակիչ պապուն էր նման, թե Մակիչ պապիից էի վախում նրա համար, որ դեմքով Շվարցին էր նման, բայց երկուսից էլ վախում էի: Որ մի հատ "ջղային" ֆառերով ավտո էի տենում, Մակիչ պապիին էի հիշում: Անցնենք բուն թեմային: Մեր տունը` Սունդուկյան 14-ը, իրա մեջ 3 հատ բնակարան էր ընդգրկում: Էդ բեռլինյան պատը (հարազատ դարպասս-հեղ.) սարքեցին երևի արտաքին աշխարհի ազդակներից խուսափելու համար: Չնայած, թաղում երևի ամեն մեկը գիտեր էդ դարպասը բացելու պարզ մեխանիզմը, իսկ չիմացողը միանգամից կարար իմանար: Դարպասը բացեցի ու ներս մտա:
http://i068.radikal.ru/1003/d4/a68975c67903.jpg
Սա էլ էդ պարզ մեխանիզմն էր: Դռան կողքի "ելունդը" պտտում ես, քառակուսի "օդանցքը" բացվում ա, ձեռքդ մտցնում ես, "կողպեքը" քանդում ու մտնում: Ի դեպ, բայեվիկ խաղալու վախտ ես էդ քառակուսի "օդանցքը" օգտագործում էի որպես սնայպեռի կետ: Ըտեղից պրիցել էի բռնում:
http://i051.radikal.ru/1003/f0/2ce2461c5f8c.jpg
Սա մեր կողի ընտանիքի ածուխի պահեստն էր: Մեկ-մեկ որ թաղի փոքրերի հետ "տափկնոցի" էի խաղում (երբ որ մեծերն էլ էին ըլնում, չէին խաղացնում), մտնում էի ըտեղ էի պախկվում: Հիշում եմ, որ պախկվոցիի ամենատարածված դաղալությունը փակողի հետևը պախկվելն էր: Հենց որ հաշիվը պրծնում էր` "թու ես"::B Դրա համար սահմանադրական բարեփոխումներ եղան`
-հետևս պախկվողը չի խաղում
-աջ կողս պախկվողը չի խաղում
-ձախ կողս պախկվողը չի խաղում
http://i051.radikal.ru/1003/c6/45f4f1b2bffa.jpg
Իսկ սա կողի ընտանիքի հավաբունն էր: Թիվ 14 տան 3 ընտանիքներից մենակ մենք էինք, որ կենդանի չէինք պահում: Իսկ մեր հարևանները հավ ու ճագար էին պահում: Վերևի հարևանների երեխեքի հետ (կողի հարևանների երեխեքը տարիքով մեծ երեխեքն էին, հետներս չունեին) հողից ճիճու-միճու էինք հանում, բերում կերակրում էինք իրանց հավերին (ոնց էլ չէինք զզվում-հեղ.): Դրա համար իրանց հավերը նորմալ մեծանում էին, իսկ էդ վերոնշյալ կողի հարևանների հավանոցի հավերը էդ "մեծ երեխեքի" տատու խոսքերով (անունը չեմ հիշում). "օրեկան մի ձու էլ չեն ածում...":angry: Ու հավերի մահացությունը դրանց մեջ ավելի մեծ տոկոս էր կազմում: Առողջ սննդի պակասը իրա դերը խաղում էր:
http://i077.radikal.ru/1003/45/fef271b23307.jpg
Սա էլ մեր տան մուտքի մոտավոր տեսարանը: Որոշ մանրամասներ կուզեի ներկայացնեի:
http://i012.radikal.ru/1003/09/5635090b2045.jpg
Մեր e-mail-ը: Տարիների ընթացքում էնքան ա ժանգոտվել, կոդը ջարդել են: Չնայած, ինձ ինչ, մեկ ա նամակ չի գալի, ոչ էլ Լևոնի օրոք ա եկել: Բայց որ 2007-ին գնացել էի, մի հատ թուղթ էի գտել, որտեղ որ գրական հայերենով գրած էր. "Խի ձեր նալոգները չեք մուծում":
http://s52.radikal.ru/i138/1003/da/fa9338d548ce.jpg
Մեր անհյուրընկալ արտաքինով, բայց հյուրընկալ հոգով welcome-ը: Երևի ամենաքիչը ինքն ա փոխվել: Հենց էս ձևով ա ինքը եղել էդ տարիներին: Ու իմ մեջ տպավորվել ա 2 բանով.
1. Էն հս-արլ կողմը որ ցցված երկաթ կա, ժամանակին ոտս թե ձեռս վնասել էր: Հաճախ ուզում էի ծռեի-վնասազերծեի, չէի կարում, ուժս չէր պատում (երևի դրա համար էր ձեռս թե ոտս վնասվել): Մի անգամ պապան էր եկել մի թեթև ծռել: Ու էդ ծռելու պատմությունը ես հիշեցի էն բանից հետո, երբ էսօր ոտով հանգիստ ծռեցի: Փաստորեն, ես եքա ուժեղ տղա եմ դառել:
2. Փոքր վախտ մի հատ ֆաներա էի վեկալել, վրեն տպագիր տառերով գրել էի. "ՎԱՆԱՁՈՐ", ֆաներան տնգել էի էդ welcome-ի դեմը` նեղ արանքում (իբր թե Երևան-Վանաձոր երթուղիով ավտոբուս ա): Նստել էի էդ welcome-ի վրա ու ուղևորներիս էի սպասում: Ափսոս ծխելու չկար մոտս… Մի խոսքով, էդ welcome-ը եղել ա իմ վարորդական կաբինկեն: Հա, ու երբ վերևի հարևանի երեխեքը տեսան, նախանձեցին, մի հատ կարդոնատիպ ֆաներա էլ իրանք վեկալան, մի քիչ հետո բերեցին ցույց տվին. "Նայի` մամայիս գրած Վանաձորը ավելի սիրուն ա": Սիրունը կարող ա սիրուն էր, բայց ձեռագիր էր գրած: Ո՞ր մի ավտոբուսի դեմն են ձեռագիր գրում…:8


Ու ըտեղ տան հետ կապված պատմությունը ընդհատվում ա, քանի որ դուռը ուզեցա բացեմ, չբացվեց: Բանալիով փակած էր… Շարունակությունը հաջորդ անգամ:

*-Այսուհետ "Լևոնի օրոք", "90-ականներ" և "մանկություն" արտահայտությունները համարժեք են:

Աբելյան
07.03.2010, 00:52
Կիրովական, մաս 2:
Թեքվեցի "բախչեն": Ճամփին մի հատ էլ բախչի փայտի դուռը նկարեցի: Ինքը հլա դիմանում ա: Այ իրա "զամոկն" ա ժանգոտվել: Հազիվ ա դուռը բացում-փակում: Մտնում եմ ու ամեն քառակուսի մետրը նկարում: 4 հատ խնձորի ծառ, 2 հատ բալի ծառ, տանձ, վարդ, մորենու թփեր, իսկ հիմա՞…
http://s54.radikal.ru/i143/1003/58/7dcb320b25a0.jpg
Մորու թփերը համարյա վերացել են: Վայրի պայմաններին չեն դիմացել: Չնայած հիշում եմ, մենք էլ էինք փոքր վախտ դաժան վարվում հետները: Մի տարվա մեջ 6 անգամ պակասացրինք բերքը: Տանձն ու բալը չէի սպասում հասնեն, խակ-խակ ուտում էի: Այ խնձորի վրա ուժս չէր պատում: Ծառերը բարձր էին, ձեռս չէր հասնում: Ու այ սրանք էլ հիշեցի ու նկարեցի.
http://s39.radikal.ru/i083/1003/d6/db5cea32cd4b.jpg
Աստիճան ու երկար փեդ, որով պապան խնձորներն էր քաղում: Որ հասնում էին, էնքան համով էին դառնում… Հիմա վայրիացած կլնեն, բայց եթե տա Աստված ամառը գնամ, անպայման հետս վեկալելու եմ մի քանի կիլո:
Բայց այ մի բան էր շատ այգում` խատուտիկները: Հենց իմացէլ էի խատուտիկների բազմացման գաղտնիքը, մի հատ խատուտիկ հետս վեկալել բերել այգում փչել էի: Ամեն տարի գնալով շատանում էին: Այգին նենց հավես դեղին-կանաչ գույն էր ստանում: Հիշում եմ մի անգամ մամային ասեցի. "Մամ, բեր կով պահենք այգում": Մաման էլ ասեց. "Էդ կովը այգու խոտը մի օրում կուտի": Չէի հավատում: Շատ մեծ էր թվում ինձ մեր այգին: Էնքան մեծ էր մեր այգին, որ մի ծերից տիկնիկի գլուխը տշում էի, հազիվ էր մյուս ծեր հասնում: Իսկ երեկ որ մտա, էնքան փոքր թվաց… Տունը, այգին, 14 տան ընդհանուր "պլաշադկեն" մի բուռ տարածք էին դառել:
http://s005.radikal.ru/i212/1003/d6/3332f26864d9.jpg
Լավ, բանալին քանի որ հարևանների մոտ ա, հլա որ չուզեմ: Պետք ա դպրոց գնամ, չեմ հասցնի: Ու ես նորից անցնում եմ քուչեն, իջնում եմ քուչի դիքով, քայլում "դպրոցի ճամփով": Դպրոցի ճամփեն մի հատ նեղ փողոց ա, որը հեչից մի քանի հարյուր մետր ձգվում ա: Փոքր վախտ մի ամբողջ տանջանք էր էդ ճամփով անցնելը: Իսկ հիմա 10 րոպե էլ չի տևում: Ու էլի շատ բան ա փոխվել, շատ բան էլ չի փոխվել: Շները պակասել էին, "տրուբից" ծուխ չէր բարձրանում, բետոնից ու աղյուսից շենքերը կոլոտացել էին: Ըհը, էս էլ էն սադը, որտեղ որ դասամիջոցներին իջնում էինք: Իսկ դեմը էլի դոմիկներ կան, որոնք որ արդեն ոչ թե դպրոց են, այլ երևի գարաժներ, իսկ հետևը կարմիր շենք ա:
15 դպրոցը շոշի մյուս թևի վրա ա: Դառել ա մի հատ սիրուն շենք, առանց եվրոյի, առանց ավելորդ ճոխությունների: Պահակից հարցնում եմ հիշածս անունները, մեծ մասը արդեն չկան. տնօրենը մահացել ա, Նաիրա Ֆրիկովնան Ֆրանսիա ա (երանի իրան)… "Гайк, где твоя тетрадь?": Ռուսկիի տետրս կորցրել էի, զույգ թերթի վրա էի գրում, բայց տունը չէի ասում, որովհետև նենց կջղայնանային… Հասմիկ Սամսոնովնան ստեղ ա, Քալաշյանը… "Այ Քալաշյանը... Օղորմի իրան... Ջահել-ջահել գնաց...":
Իմ 3-րդ դասարանի դասղեկն ա եղել: Էնքան էր խոսում վրես, որ գեշ էի գրում: Հետո անկարգացել էի, ամեն օր ասում էր. "Վաղը հայրիկիդ հետ կգաս": Մի ձև պլստում էի, հետո սպառնացել էր, որ տուն ա զանգելու, տան հեռախոսն էի գծից անջատել: Հետո որ տնեցիք գիծը դզել էին, կարեցել էր զանգեր, ու ըտեղ… Մյուս օրը մտել էր դասարան ու միանգամից ինձ հարցրել. "Լավ ծեծ կերա՞ր…:B": Չէ, ինչ արել ա, իմ լավի համար ա արել: Վարքս լավացավ, ռուսկին սկսեցի նոր տետրում գրել, աղջկեքի մազերից էլ չէի քաշում: Բայց որ ճիշտն ասեմ, իմ ձեռագրի համար շատ էր անտեղի տեղը ջղայնանում: Մի անգամ 2 էլ էր դրել համարյա առանց ուղղագրական-կետադրական սխալների գրված թելադրությանը: Որ կայնում էր գլխիս, հետևում էր գրելուս, վատ չէր ստացվում մոտս: Ինձ ասում էր. "Մյուս անգամ գրելուց ինձ կհիշես, որ սիրուն գրես": Էհ, փառք ու պատիվ Ձեզ...:(
Գրիգորյան Սվետան Երևան ա, միսս Տաթևիկը ամուսնացել ա, էլ ստեղ չի, միսս Թամազյանը ստեղ ա, ուղղակի ինքը համարյա միշտ հետս չի ունեցել: Անդրեասյան Ջուլիան Լենինգրադ ա: Ինքն էլ ա լավ պրծել: Մեր հայոցի դասատուն էր, ինձ շատ էր սիրում, բայց հանուն արդարության ասեմ, որ շատ կողմնապահ էր: Մի հատ կոլեգա ուներ, էլի հայոց լեզվի դասատու, իրա աղջիկը մեր դասարանից էր, իրան շատ լավ էր վերաբերվում: Երկրորդը ցուցակում ես էի, չնայած մի անգամ իրան լսելու փոխարեն գրելու համար տետրիս մի էջը բռնեց ճղեց: Իրա ցուցակում ամենավերջինը մի հատ աղջիկ էր, ինչ աներ-չաներ` գլխին սարքում էր: Ի դեպ, խփում-մփում էլ էր: "Գ-Ք"-ի ուղղագրությունն էինք անցնում, էդ աղջիկը որպես օրինակ ասեց. "գիրք", մի հատ նենց գոռաց վրեն որ… Բայց… Մի օր, Մարտի 8-ին, էդ աղջիկը իրան մի փոքր նվեր արեց, հետը նենց լավացավ… Վերաբերմունքը 150-160 աստիճանով փոխվեց: Մի քիչ նյութապաշտ դասատու էր: Ձեռի հետ էլ ասում էր. "Եթե տեսնեմ դասի ժամանակ ուրիշ բանով եք զբաղված, ձեռքներիցդ կվերցնեմ, ինչքան ուզում ա թանկ իր լինի": Ու իրա խոսքը տղամարդու խոսք էր:
Մի խոսքով, մենակ Հասմիկ Սամսոնովնան ա մնացել, էն էլ պարզվեց էդ ժամին տունն ա, ու ես երևի "опоздал на всю жизнь", որովհետև մյուս անգամ որ գամ, կարող ա ինքն էլ արդեն չլնի…:( Իջա 3 շենք ներքև, որտեղ որ իմ հին դասարանցին էր ապրում: Դասարանի երեխեքից մենակ իրա տան տեղը գիտեի: Թարսի պես էլ շենքի դեմը քուչի տղեքին չտեսա բլոտ քցելուց կամ ծխել-չռթելուց, որ հարցնեի. "Ախպերներ, էս շենքի էս պադյեզդում Էդո անունով տղա ապրում ա՞, մի քիչ բոյով…": 15 րոպեն մեկ էր մարդ մտնում շենքը: Ու որ հարցրեցի, պարզվեց Էդո անունով տղա աջ պադյեզդում ա ապրում, ոչ թե ձախում, ոնց որ ես էի հիշում… Լավ ա գոնե շենքը չէի մոռացել: Տենց, մի կես ժամ սպասելուց հետո մի հատ կնիկ անցավ էդ շենքի մոտով, հարցրեցի. "Էս շենքից ե՞ք", ասեց. "Չէ, բայց ճանաչում եմ մարդկանց": Ու էդ կնգանից իմացա, որ դասընկերս ձախ պադյեզդում ա ապրել, քանի որ 5 տարի ա Ամերիկա են: Օֆ, ինչ լավ են մարդիկ պրծնում էս երկրից: Դասատուները Ռուսաստան ու Ամերիկա, դասընկերները Ամերիկա, Հարևանները Ֆրանսիա… Գոնե որ իրան գտնեի, մնացած դասարանցիներիս մասին կհարցնեի, էն էլ իրանց ճակատագիրը իմ համար անհայտ մնաց հավիտյանս::( Վերջը իջա տուն: Իջա էն ճամփով, որով որ սովորաբար հետ էի գալի 90-ականներին: Ճամփին էլի մի հատ հարազատ դետալ տեսա. 10 դպրոցը.
http://i052.radikal.ru/1003/54/17213a6b7e40.jpg
Էս անգամ ոչ թե մանկության թվերի պես ավերակ, այլ ծերից ծեր սարքված: Փոքր վախտ իմ համար ամենահանելուկային տարածքը էդ շենքն ա եղել: Միշտ մտածել եմ էդ ավերակների մեջ ինչ-որ ֆանտաստիկ արարածներ են ապրում:
Տենց, մի անգամ էլ զգացի էն մանկության շունչը, քայլելով մինչև տուն: Բարձրացա վերևի հարևանների մոտ: Ծանր կյանք ա: 90-ականների համեմատ շատ բան ա փոխվել: Մարիցա տատը մահացել ա վաղուց, երեխեքը սովորում են ու էդ ժամերին հիմնականում տանը չեն, պապան համարյա ամբողջ տարին Ռուսաստան ա, բայց հազիվ իրան ա պահում: Երեխեքից մեկը վճարովի ա սովորում, մյուսը դասախոսի մոտ պարապում ա, որ ընդունվի: Ու չնայած էդ վիճակին, մարդիկ ժպտում են, փորձում են էդ սոցիալական երևույթները երկրորդ պլան մղեն: Տանտիկնոջ հետ մի քիչ զրուցեցի, միասին հիշեցինք. "Երեխեքով ճիճու էիք հողից հանում, տալիս էիք մեր հավերին, ոնց էին մեծանում: Կողքի հարևանի հավերը սատկում էին, մեր հավերը ձեր տված ճիճուներով էին ապրում": Տենց, հյուրընկալեցին ինձ պատվավոր հյուրի պես, հետո բանալիները տվեցին, իջա դուռը բացելու:


շարունակությունը հաջորդ անգամ

Աբելյան
10.03.2010, 12:45
Բանալին պտտեցի, ենթարկվեց: Կողպեքը շատ չի ժանգոտվել: Դուռը բացեցի ու զգացի տարիների հոտը: Ուժեղ խոնավության հոտ էր գալի, պատերի վրից գաջը թափած, փեդից առաստաղները փտած, գետնին Պոմպեյի փոշին, պատերին սարդոստայններ: Յոթ թզուկների տնից բեթար: Էլ ոչ մի ռեմոնտ չի փրկի: Զգույշ եմ քայլում, որ կռիս չտենամ: Չնայած, էս պայմաններում սկի կռիս էլ չի ապրի:
http://s59.radikal.ru/i165/1003/86/c5b0f49b640b.jpg
http://s52.radikal.ru/i135/1003/f7/e952fac2fac7.jpg
Ննջասենյակում բուրում են անկողինների վերմակներն ու ծածկոցները, փոքր վախտվա ամենասիրածս պատուհանը էնքան կեղտոտ ա, որ սենյակում կիսամութ ա ցերեկով: Հատկապես պատուհանագոգն էի շատ սիրում: Ըտեղ մրջյուններ էին ապրում: Պատահում էր տնով էին լցվում, մերոնք սատկացնում էին: Ես պարապ վախտ էդ մրջյունների անցուդարձին էի հետևում: Մեկ-մեկ միջատ էի սատկացնում, բերում ըտեղ էի քցում, հավաքվում-տանում էին: Էնքան էի սիրում, որ շատ էին ըլնում: Հիմնականում միջատին կիսատ էի սատկացնում, հետո հետևում էի ոնց են մրջյունները քաշ տալի: Ամերիկյան կինոների պես: Հրեշը դիմադրում էր, բայց հերոսները հախիցը գալիս էին:
http://i073.radikal.ru/1003/b9/697a687517ea.jpg
Սա էլ էն անկողինն ա, որի վրա քնում էի: Երևի երկրաշարժի պատճառով պատը մի քիչ խախուտացել էր: Մի կտորը տարիներով կառչում էր մայր պատից, բայց գնալով թուլանում էր, ու մի օր պապան խփեց-առանձնացրեց էդ կտորը, որ գիշերը ոտիս չիջնի: Ու էդ փոսը դառավ ննջարանի անբաժան մասը: Իրան էլ էի հասցրել կարոտեի:
Հաջորդը խոհանոցն էր: Փայտի պատալոկը էնքան խախուտ էր, գերաններ էին մեխած, որ չընկնի: Դարակներում սաղ էին մնացել հին չայերի տուփերը, յուղի, ձեթի, կաթի փոշու, աղի ամանները, իրանց պարունակություններով: Իսկ դարակի վերևում հարազատ նավթավառն էր:
http://s006.radikal.ru/i213/1003/8a/7952d6ab0b88.jpg
Մանկության գիշերների լույսը: Իմ զբաղմունքը նավթավառի մրին նայելն էր, ոնց էր նստում ապակու վրա ու սևացնում: Մեկ-մեկ գլուխս թեքում էի հեռու պատի կողմ: Զարմանում էի ինչքան մեծ եմ ես. պատ-նավթավառ հեռավորության վրա ինչքան նավթավառին մոտ էի կանգնում, էնքան ստվերս մեծանում էր: Շուտ էի քնում: 9-10-ի կողմերը պապան նավթավառը կամ մոմը ձեռը ինձ ճամփում էր ննջասենյակ: Շատ փոքր վախտ հետս խաղալիք էլ էի վեկալում: Կաըկոմ (Կառլսոն), վիհակ (վիշապ), Կիբույակա (Չիբուրաշկա), գոնչո... Լիքը խաղալիքներ ունեի, բայց քչերն էին մի ամսուց ավել դիմանում: Հիշում եմ, 3-ականի հեծանիվ ունեի, դա էլ փչացրեցի: Քնել էլ չէի սիրում: Զոռով էին պառկացնում: Ու որ գնում էին, ինձ մենակ էին թողում, հետ էի կանչում: Վրես ջղայնանում էին, ես էլ արդարանում էի. "Մամ, կաըկոմը ինձ սփեց" (Մամ, Կառլսոնը ինձ խփեց): Գյոզալ կեսմետրանոց Կառլսոնից սկզբում թևերը պոկեցի, հետո գլուխը... Չիբուռաշկան էն օրին հասավ, որ աղբը քցեցին, վիշապին էլ տարան պադվալ: Ըտեղ մի հատ մեծ մեշոկ կար խաղալիքներով: Տնեցիքից խնդրում էի որ խաղալիք բերեն, իրանք էլ ասում էին, որ խաղալիքները նեղացել են: Մաման գիշերները հեքիաթներ էր պատմում: Պատմում-պատմում էր, իսկ ես չէի քնում: Պապը շաղգամից քաշում էր, որ հաներ, չէր կարում, Տատին էր կանչում, էլի չէին կարում, հետո Շունն էր գալի, հետո Կատուն, իսկ իմ քունը չէր տանում: Մաման նոր հերոսներ էր բերում շաղգամի հետևից: Էնքան էին գալի, մինչև իմ քունը տաներ:
Շատ էր պատահում, որ ուղղակի մոմ էինք վառում: Երևի նավթ չէր ճարվում, դրա համար: Պատահում էր վառում էինք օրերով, շաբաթներով, իսկ լույս տենց էլ չէին տալի: Իսկ որ տալիս էին, մոմ փչողը ես էի: Տելեվիզր ունեինք, որ լույս եղած ժամանակ նայեինք, բայց մի օր դա էլ փչացրեցի: Դրանից հետո ցերեկները տառերն էի սովորում: Իմ կյանքի ամենատպավորված ծննդյան օրերից մեկը 94-ի փետրվարի 6-ն էր: Երբ որ մոմերի լույսի տակ կարդացի տորթի վրա. "5 տարի": Էդ օրն էլ մրսած էի: Մաման-պապան ոչ մի բան չէին ափսոսացել ինձ ուրախացնելու համար: Տորթից հետո մի փոքր կտոր պանիր դրվեց սեղանին: Պանիր շատ էի սիրում: Առանց հացի: Առաջի անգամ դանակը ձեռս վերցրի ու իմ ձեռով կտրեցի: Շատ քիչ բան էր պետք ինձ երջանկացնելու համար: Ու իմ կյանքի ամենալավ օրերից մեկը էդ օրն էր: Որ մի քիչ կարդալ գիտեի, պապային ասում էի էն սովետական հանրագիտարաններից իջացնի, կարդամ: Բերում էր, ես էլ նկարներն էի նայում: 1-ին հատորը շատ էի սիրում, որովհետև "Անատոմիա" հոդվածի համար լիքը գունավոր նկարներ կային, որտեղ որ մարդու ներքին օրգաններն էին երևում: Ու երկրորդ դասարանում էլ նկարչության ժամին մարդ էի նկարում` ներքին օրգանների տեսարանով, դասարանցիներս էլ նայում զարմանում էին: Հիշում եմ, որ աշնանը փեդ էին բերում մեր բախչեն: Պապան կացինը ձեռը գնում ջարդում էր, հազարից մեկ իմ ձեռն էլ էր տալի, որ շատ էի խնդրում: Սղոցելու վախտ էլ գնում էի սղոցի մյուս ծերից էի բռնում, բայց ավելի շատ խանգարում էի: Վառարանը մեզ մի կերպ պաշտպանում էր ցրտից, բայց մեկ մեկ "ջղայնանում էր": Նենց ծուխ էր հանում, փախնում էինք ննջասենյակ, որ չխեղդվենք: Ես էլ զարմանում էի, մերոնք խի են էդքան վախում ծխից:
Նայեցի սառնարանին, վրեն տիպ չկար: Չնայած հիշում եմ, որ փոքր վախտ շատ էի սիրում սառնարանի վրա տիպ կպցնելը: Ավտո, կենդանիներ, մուսկուլով ձյաձյաներ: Պապան որ խանութ էր գնում, ասում էի, որ "էն 25 դրամանոց ծամոններից առնի": Իսկ Մարիցա տատիկի թոռները ինձանից ավելի զարգացած գտնվեցին ու տկլոր աղջիկների նկարներ էլ էին կպցնում: Մեկ էլ հիշում եմ որ իրար հետ սաղովի հելնում էինք փողոցները, գետնից տիպ էինք հավաքում (ոնց էլ չէինք զզվում-հեղ.): Մի անգամ Մարիցայի թոռնուհու (Մարինե) հետ մի հատ տիպի համար կռիվ էի անում` "Առաջինը ես եմ գտել", "Չէ, առաջինը ես եմ գտել": Ու որ դա ծեծկռտուք չդառնա, կողի հարևանի աղջիկը եկավ, տիպը պահեց ձեռներից մեկում ու մեզ առաջարկեց գուշակել որ ձեռում ա: Ես սխալ գուշակեցի, ու էդքան արյուն-քրտինքս ջուրը գնաց: Դա կյանքիս ամենամեծ անարդարություններից մեկն եղավ: Բայց ես իմ մեջ ուժ գտա ու ամեն օր էդ տիպից ման էի գալի փողոցներում: Հույսերս մեծ էին, որովհետև էդ վախտերը վխտում էին տիպերը. ավտոներ, Տոֆիտայի թղթեր, Թոմ ու Ջերի, դրանից հետո նաև Կասանդրա… Էդ սերիալի համար գժվում էի: Մեր տունը տելևիզր չկար, հելնում էի իրանց տունն էի նայում: Էտի էն ժամանակներն էր, երբ որ Ատոմակայանը բացվել էր ու լույս կար: Մի երկու անգամ եղավ պապան չթողաց գնամ նայեմ, ու էնքան էի ներվայնացել, ոնց որ կյանքիցս կեսը գնար: Մարինեի մաման էլ ինձ ասում էր. "Որ մեծանաս, Կասանդրայի պես սիրուն աղջիկ ես վեկալելու, չէ՞…":
Վերջինը եղավ երկրորդ ննջասենյակը: Ինքը մեծ դեր չի ունեցել, բայց ըտեղ գանձեր են պահված: Երևան տեղափոխվելուց պապան բանալիով փակել ա էդ դուռը, բանալին էլ բաղնիքի դռան վերևում ա պահել: Էդքան տարվա մեջ բանալին ու զամոկը էնքան էին ժանգոտվել, որ մի կերպ դուռը բացվեց: Ես սկսեցի պեղել մանկությունը.
http://s51.radikal.ru/i132/1003/d2/14d86738040e.jpg
http://s03.radikal.ru/i176/1003/a7/48842c9da0df.jpg
Կուբիկները, որոնցով տառերն եմ սովորել, "կամպյուտրի" տուփը, որով Մարիո եմ խաղացել, բացի դրանից` հարյուրավոր էջեր, որոնց վրա խզբզել էի, գրել էի, նկարել էի ինչ խելքիս եկել էր: Նկարել-գրելու համար գրքերն էլ չէի խնայում: Մի անգամ Ավետարան էի տեսել, պապայից թույլտվություն խնդրեցի, որ վրեն նկարեմ (հին ու մաշված գիրք էր, դրա համար էր աչքովս ընկել): Նկարում էի առեղծվածային կենդանիներ, պատերազմ անող մարդիկ (խոսքի մեկը ձիով, մեկը տանկով, մեկը նիզակ-վահանով), նկարում էի մարդիկ, տակը գրում էի ծննդյան-մահվան թվերը (իրանց ես էի հորինում): Գրում էի իմ հնարած լեզվով, հայերենով, ռուսերենով: Հայերեն բառարան էի կազմել` այբբենական կարգով, բառերի բացատրություններով: Այբբենարան էի սարքել, խաչբառներ էի կազմել: Մի խոսքով, գիտությամբ էի զբաղված:
Էդ թղթերից մի 100 գրամ դրեցի մի հատ տոպրակի մեջ, դուրս եկա, ուզեցա սենյակի դուռը կողպեմ, էլ չկարեցա:
Ճամփեն իրա հետևում ա թողնում Կիրովականը, Սպիտակը, "փոշեհատիկները", ձյունը, նորից "փոշեհատիկները", ու նորից տաքանում ա. Հրազդան ստադիոն, քաղաքապետարան, ՑԻՌԿ, ՌԱՍՅԱ…:[ Չեմ սիրում Երևանը::(
Առայժմ, տուն ջան, խոսք եմ տալի, որ մոտ ժամանակներս էլի կգամ::love Կկարոտեմ Կիրովականը, կկարոտեմ տունը, կկարոտեմ հարևաններին, կկարոտեմ ակումբցիներին, կկարոտեմ մանկությունը::love

Shah
19.07.2010, 16:14
Մարդու հիշողությունը կարող է երկար տարիներ պահել որոշ դրվագներ, որոնք կատարվել են շատ վաղուց ասենք 3, 4 տարեկանից... կարևոր կամ էլ ոչ այդքան, բայց ակամա հիշվում են պահեր...

Հիշում եմ երբ առաջին 3 ակնանի հեծանիվս ինձ նվիրեցին, դեմքս պայլում էր ուրախությունից :) հիշում եմ թե ոնց նոր-նոր լողալ էի սովորում, մոտ 7 տարեկանում, և գետում առաջին անգամ ինքնուրույն լողացի, առանց մեկի օգնության, շատ մեծ ռիսկի էի դիմում, բայց... Այսօրվա պես հիշում եմ, երբ պոպոքի մուրաբա էի գողացել տնից, որ երեխաներով "քեֆ" անենք:)) Հիշում եմ "Просто Мария”-ի վերջին սերիայից որոշ դրվագներ, չնայած ոչ մեկ չի հավատում... հիշեցիիիիի:)), ժողովուրդ ո՞վ ա հիշում ռետինե տակերով ռետուզները))))) էհ.. կամ էլ էլ. էներգիայի պարբերական անջատումները, մոմի լույսի տակ քննարկվող անիմաստ թեմաները... “լեվի” լույսը... նավթավառները...



Ես հիշում եմ...

Ուլուանա
19.07.2010, 19:00
Մոդերատորական. «Հիշողության կտորներ մանկությունից...» նորաբաց թեման միացվել է բնույթով նույն՝ «Մանկության հուշեր» թեմային։

Ուլուանա
20.07.2010, 20:40
Ես էլ հանրահայտ իննսունականներից մի շրջանի մասին պատմեմ։ :)

91-92 թվերին, երբ լույսն օրական մեկ–երկու ժամ էին տալիս, ձմռանը, բնականաբար, սառնամանիք էր լինում տանը։ Մեր բնակարանն էլ պանելային էր, պատուհանները ոչ սարքին, լիքը ծակերով ու խոռոչներով։ Ճիշտ է, հազար ու մի քըրչ ու փալաս, բամբակ–մամբակ էինք խցկում էդ ծակերի մեջ, որ, իբր, ցուրտը ներս չսողոսկեր, բայց դե ինչքան շատ էինք խցկում, էնքան ծակերն ավելի էին լայնանում։ :D Ու նման պայմաններում զարմանալի էլ չէր, որ պատին կախված ջերմաչափը բառացիորեն 3-4 աստիճան էր ցույց տալիս... Վերարկուներով ու սապոգներով էինք տանը ման գալիս։ Մեր տասնչորսերորդ հարկի հարևանն էլ վառարան ուներ (էդ ժամանակ ընդհանրապես դեռ շատ քչերն ունեին վառարան. կոնկրետ մեր շենքում կարծեմ դեռ մի երկու–երեք վառարան կար էդ շրջանում), մենք էլ հաճախակի գնում էինք իրենց տուն՝ տաքանալու։ Ու երբ սառած–կապտած հասնում էինք իրենց տուն, վառարանի մոտ «հալվելիս» թվում էր, թե տաքությունից լավ բան աշխարհում չկա։ Բայց դե հո ամբողջ օրը հարևանի տանը չէինք նստի, մեկ է, օրվա մեծ մասը սառցակալած էինք անցկացնում։ Մինչև որ հայրս գնաց պապիկենցս տնից վառարան բերեց (իրենք մի քանիսն ունեին), հիշում եմ՝ ոնց էինք ուրախացել, ոնց որ տոն լիներ։ Ճիշտ է, ոչ փայտ ունեինք, ոչ էլ փայտ գնելու փող :)) (իսկի հացի փող հաճախ չէինք ունենում, ի՞նչ փայտի մասին է խոսքը), բայց էդ պահին ամենակարևորը վառարան ունենալն էր թվում, մտածում էինք՝ ոնց էլ լինի, փայտի ճար կանենք մի ձևով։

Մեր տանն ամենաշատը թուղթ կար՝ գրքերի, կապոցներով տպած ու բազմացրած, բայց արդեն անպիտան զանազան փաստաթղթերի, քաղաքական թռուցիկների և նմանատիպ այլ բաների տեսքով։ Մի խոսքով՝ գոնե թղթի պակաս հաստատ չունեինք։ Բացի դրանից, հայրս լիքը տախտակներ ու զանազան իրեր պատրաստելու համար նախատեսված փայտի կտորներ ուներ, որոնք, իհարկե, շատ ափսոս էին որպես վառելիք օգտագործվելու համար, բայց դե տվյալ պահին մենք ավելի ափսոս էինք։ :D Ու դրանցից շատերը սրտի ցավով ու ափսոսանքով պարբերաբար, քիչ–քիչ զոհաբերվեցին հանուն մի երկու ժամվա ջերմության։ Հետո հայրս ու եղբայրս շաբաթը մեկ սկսեցին գնալ Ծիծեռնակաբերդի ձոր՝ փայտի։ Էնտեղ էդ շրջանում շատերն էին գնում, ծառեր կտրում, իրենց պետք եղած կտորները տանում, մնացածը թողնում թափված։ Մերոնք էլ գնում ու թափվածները հավաքում, շալակում, բերում էին։ Մեր տնից մինչև Ծիծեռնակաբերդ մոտ քառասուն րոպեյվա ոտքի ճամփա էր, ու, բնականաբար, ոտքով էլ գնում էին։ Կարծեմ էդ ժամանակ նորմալ տրանսպորտ էլ չկար, բայց եթե լիներ էլ, էդ նեղ մաջալին ո՞վ էր դրա վրա փող ծախսողը։ Մի խոսքով՝ փայտը շալակած՝ երկար ճանապարհ ոտքով անցնելը մերոնց համար արդեն սովորական պարտականություն էր դարձել։ Հիշում եմ, թե ոնց էին տուն գալիս՝ ուժասպառ, ցրտից կարմրատակած դեմքերով։ Իսկ բերած փայտն էլ հո փայտ չէր, թաց, մինչև մի քիչ չորանում էր, դրա պարգևած ջերմությունը քթներիցս էր գալիս, էնքան ծուխ էր անում։ Պարբերաբար տունն էնպես էր ծխով լցվում, որ դուռ–լուսամուտ բացում ու տնից փախչում էինք, որ угар չստանայինք, չնայած ես մի անգամ հաջողացրել էի։ :)) Պատահում էր, որ փայտ ընդհանրապես չէր լինում, ստիպված մենակ թուղթ էինք վառում։ Էդ ժամանակ հայրս կամ եղբայրս կամ երկուսը միասին կքանստում էին վառարանի դիմաց, մնացածս էլ արագ–արագ թուղթ էինք ճմրթում, որ անընդհատ գցեն վառարանի մեջ, հանկարծ կրակը չմարի։ Ասենք, ինչ–որ անպիտան գիրք վերցնում էինք ու ակնթարթորեն ոչնչացնում։ Վառարանի մոտ մի մեծ տաշտակ էր դրված, որի մեջ լցնում էինք վառելանյութը։ Թղթային օրերին էդ տաշտի մեջ թղթե բուրգեր էին գոյանում, որոնք վայրկենական արագությամբ ոչնչանում էին։ Էդ պահերին երևի մասամբ էլ թուղթ ճմրթելու գործից էինք տաքանում։ :))

Վառարանը հիմնավորապես տեղավորելուց կարճ ժամանակ անց մեր հարկի բոլոր հարևաններին ու էլի մի քանի քիչ թե շատ մտերիմ հարևանների էլ տեղեկացրինք մեր բարիքի մասին ու հրավիրեցինք մեր տուն՝ տաքանալու։ Էդ առաջին սարսափելի ձմեռն էր, երբ դեռ շատ քչերն էին վառարան դրել, ու շատերի համար նման հրավերն իսկապես փրկություն էր։ Հիշում եմ՝ մեր հարկի բոլոր երեք հարևաններն ընտանիքներով, տակի հարևանն՝ էլի ընտանիքով, մեկ–մեկ էլ վերևի հարևաններից մեկն՝ էլի ընտանիքով, ամեն երեկո գալիս էին մեր տուն։ Էնպես էր ստացվում, որ մենք էլ հետները հաճախ քսան հոգուց ավել էինք լինում։ Մեր տունն իսկական ակումբի էր վերածվել. տղամարդիկ, սեղանի շուրջ նստած, շախմատ ու շաշկի էին խաղում, կանայք, վառարանի շուրջ նստած, գործում էին ու բամբասում դեսից–դենից։ Մենք՝ երեխաներս էլ, խաղեր էինք խաղում, մի քանիսս դաշնամուր նվագել գիտեինք ու հաճախ համերգներ էինք տալիս ժողովրդի համար։ :)) Երբեմն էլ բոլորս սեղանի շուրջ հավաքվում էինք ու բառախաղ խաղում։ :) Հարևանները հիմնականում սկսում էին ցրվել ժամը տասից հետո, իսկ մինչև էդ մեզնից ոմանք նստած տեղները քնում–մնում էին։ :))

Մեր վառարանը շատ մեծ էր։ Շատ վառարաններ եմ տեսել, բայց մերի չափ հսկայական երբեք չեմ տեսել։ Ու դա բարեբախտություն էր, որովհետև վրան տեղավորվում էին մեր բոլոր հինգ հարևան–ընտանիքների թեյնիկները։ :hands Թեյնիկները հերթով եռում էին, ու տվյալ ընտանիքը կարճ ժամանակով գնում էր իր տուն՝ եռացած ջրից օգտվելու, հետո հետ էին գալիս։ Վառարանը նաև ջեռոց (духовка) ուներ, որտեղ հավես սուխարիկների էին վերածվում էն ժամանակվա անուտելի խմոր հացերը։ :hands

Էսպիսի բաներ։ :)

Agni
20.07.2010, 21:53
Մանկության շրջանում հատկապես ամառային արձակուրդներին գնում էի Լուռի` տատիկ-պապիկի մոտ, շաաատ լավ մանկության հիշողություններ կան…բայց կպատմեմ մի առավել տպավորված հիշողության մասին: Էնտեղ՝ անտառին մոտ, դաչա ունեինք, տատս ու պապս վարուցան էին անում, ես էլ մեն մենակ էի լինում ծառերի ու խոտերի մեջ...Մեր տարածքը սարի վրա էր ու ահագին թեքության վրա ու իմ ամենասիրելի զբաղմունքն էր. բարձրանում էի թեքությամբ վերևի հատված ու ինքս ինձ խոտերի միջով գլորում ներքև...:love նենց լաավ էր, շատ էի սիրում…/հիմա հիշում եմ ու ինքս ինձ վրա ծիծաղում:)/
Հա մեկ էլ, երևի նույն շրջանն էր, չգիտեմ ինչի ընկերներս գյուղի չկային ու մենակ էի խաղում, ավելի ճիշտ հեչ էլ մենակ չէի... Կովերին սար էին տարել ու մի հորթուկ էր մնացել, ինչ լավա չսատկեց իմ ձեռքը... Ամբողջ օրը խեղճի չոլկան գզզում էի կամ բանտիկով կապում ու լվանում, որ տեղ պիտի գնայինք /դրսի տեսք էի տալիս էլի/ ու միասին տունտունիկ էինք խաղում... ինքն էլ հիշում եմ, ինչ մեղք հայացքով ինձ էր նայում:D

Երկնային
29.07.2010, 19:07
Հա մեկ էլ, երևի նույն շրջանն էր, չգիտեմ ինչի ընկերներս գյուղի չկային ու մենակ էի խաղում, ավելի ճիշտ հեչ էլ մենակ չէի... Կովերին սար էին տարել ու մի հորթուկ էր մնացել, ինչ լավա չսատկեց իմ ձեռքը... Ամբողջ օրը խեղճի չոլկան գզզում էի կամ բանտիկով կապում ու լվանում, որ տեղ պիտի գնայինք /դրսի տեսք էի տալիս էլի/ ու միասին տունտունիկ էինք խաղում... ինքն էլ հիշում եմ, ինչ մեղք հայացքով ինձ էր նայում:D

Ես էլ որ գնում էի տատիկիս գյուղ, ու էլի մենակ էի մնում, նստում շան համար հեքիաթ էի կարդում, ինքն էլ ուշադիր լսում էր… Սպիտակաձյունիկի հեքիաթն էր ամենաշատը սիրում :)

Մեկ էլ մի գառնուկ կար, իրա հետ էլ պաղկվոցի էի խաղում… ի դեպ, տեղը տեղին, ճիշտ ձևերով էինք խաղում :)) էդ գառնուկին կյանքում չեմ մոռանա, նենց դեմք էր… պատի մոտ կանգնում սպասում էր՝ ես պաղկվեմ, ու հետո գալիս էր ման գալու… հետո էլ ինքն էր պաղկվում :D

Ապե Ջան
29.07.2010, 20:25
Ուրեմն պարկումես, թեքվում պատի՝ աչքերտ փակում ու սկսում հաշվել :D

Էլիզե
29.07.2010, 20:44
Մանկության հուշեր.... :)) լիքն են ....

Դե նախ և առաջ ասեմ` ատում էի ու ատում եմ մանկապարտեզները. դրա բուն պատճառը` սարսափելի ձանձրույթ էր մանկապարտեզում, անհավես դաստիարակներ-սուրճի շուռ տված բաժակներ-կիսամեռ խաղալիքներ-ցուրտ, անհրապույր պատեր.... դե ես էլ անելու այլ բան չէի գտնում քան նստել ու լաց լինել` մինչև գա ժամը մեկը, մաման գա հետևիցս, գնանք տուն :))
Մեկ-մեկ էլ ՇՈՒՍՏՐԻՈՒԹՅՈՒՆ էի անում ու խղճահարություն էի արթնացնում մերոնց մոտ. օրինակ մի օր մեծ եղբորս ասացի.
-Ապեեեր.... ցեմ ուզում գնամ ՃանկապաՌտեզ...
-Ինչի բալա?
-Ախ ընդեղ բոլորը ՃանկՌում են... :))
Անցած օրն էլ եղբորս աղջիկը հայտարարեց`
-Ցեմ գնալու մանԳապաՌտեզ... ընդեղ ինձ լավ չեն նայում, համ էլ ցեմ սիրում մանԳապաՌտեզը... :beee
Փաստորեն` մանկապարտեզԱՏՅԱՑ լինելը հորքուրից է ժառանգել :))


Փոքր ժամանակից շատ եմ սիրել ուշադրության կենտրոնում լինել :))` էն մութ ու լույս տարիներին հարևան-բարեկամներին բեմականացված հեքիաթներ էի ցուցադրում կամ էլ` երևակայական հաղորդումներ էի վարում/հիմա դրանց շոու են ասում :8 /, որի մասնակիցները դառնում էին իմ սակավաթիվ հանդիսատեսները.... :)

Մեկ էլ շատ եմ սիրել Բեթհովինի "Fur Elise" ստեղծագործությունը, մամաս նվագում էր դաշնամուրով, ես էլ ժամերով կարող էի լսել ու չհոգնել :)

Շատ էի սիրում, որ մեծ եղբայրս ինձ քնելուցս առաջ հեքիաթներ էր պատմում :love ինքը շատ լավ էր պատմում` հավեսով, հետաքրքիր... քունս փախչում էր, մեծ-մեծ բաց էի անում աչուկներս ու ասում էի`
-Բա հետո? Գայլը Նիֆ-Նիֆի տունը փչեց??? :o


Հիմա էլ նույն հավեսով իր բալիկներին է հեքիաթներ պատմում..... ոնց թռավ ժամանակը.... :)

Smokie
30.07.2010, 14:33
Ես լավ հիշողություն ունեմ, շատ բան եմ հիշում փոքր ժամանակներիցս, որոշ բաներ էլ պատմել են:


***
Ես որ փոքր էի, շատ էի սիրում երգել ու մինչեւ այսօր էլ այդ սերը մնացել է: Երն ավտոբուսում, կամ մարշուտկայում էինք լինում, էլի՛ երգում էի:)) («Ob-la-di Ob-la-da :dance), վերջը ուղեւորներից մեկը վեր էր կենում եւ իր տեղը ինձ զիջում:oy:



***
Փոքր ժամանակ ես հաճախ էի խնդրում քրոջս, կամ հայրիկիս կարդալ ինձ համար Թումանյանի հեքիաթներից: Արդեն անգիր էի արել, բայց միեւնույն է էլի հաճույքով լսում էի: Պատմում են, որ շաաատ փոքր տարիքում անգիր գիտեի «Գառնիկ ախպեր»-ը, «Շունն ու կատուն», մեր մոտիկ բարեկամների հարսանքին արտասանում էի: Այս խոսքերիցս հետո դժվար-թե հավատաք, բայց մի անգամ ես մայրիկիս հարցրեցի:
_Մամ, Թումանյանը չար ա՞ եղել::think
_Ինչի՞ ա չար եղել, շաատ բարի ա եղել::shok
Հարցրեցի:
_Բա ինչի՞ ա «Կռնատ աղջիկը», «Ձախորդ Փանոսը» գրել:think

Մի մանկական, չափածոով գրված, փոքր գիրք ունեինք՝ «Ճանապարհորդ ոզնին», ամեն-մի էջում մի քառատող: Այնքան էին ինձ համար կարդացել, որ անգիր էի արել՝ էջերը թերթելով արտասանում էի ու ինձ իրոք թվում էր, թե կարդում եմ:D, էէէէէհ ոմանց համար էլ ես եմ «կարդացել» ::lol

Smokie
30.07.2010, 14:55
Սա հայրիկս է պատմել: Երբ ես դեռ բարուրի երեխա էի, ինձ կալյասկայով դուրս էին տարել զբոսանքի: Ամառ էր, շոգ: Ես լացում էի, ինչ անում էին չէի հանգստանում, չէին հասկանում ինչից ա: Վերջը ինձ ծածակեցին одеал-ով ... ձայնս կտրեցի::D
Իմ օրգանիզմը առանձնապես տաք սիրող ա:;)

Մանուլ
05.10.2010, 20:59
Երեկ մանկությունիցս 2 բան էի հիշել, բայց մեկը մոռացա :)): Իսկ մյուսը`
Սոլ մակա-րոն, սոլ-ֆե-ջիո,
Մարի-ո Մարի-ո,
Էռո-վեռո ցիպ-ցիպ-ցիպ
Էռո-վեռո ցիպ-ցիպ-ցիպ,
Ուան, թու, թրի :)):

Ու լիքը սենց անկապ խաղեր :)):
Ընդհանրապես, շատ բան եմ հիշում մանկությունիցս, «հագեցած» մանկություն եմ ունեցել: Հենց նոր մի խաղ էլ հիշեցի. գյուղում ծիրանի կորիզներով խաղ էինք խաղում պադեզդում: Բայց լավ չեմ հիշում, թե ոնց էինք խաղում :think:

Անտիգոնե
05.10.2010, 22:18
Մի դեպք հիշեցի:)

Քույրս ի տարբերություն ինձ շատ ակտիվ երեխա էր ու ինչեր ասես չեր մոգոնում: Ես էլ ստիպված ընկերակցում էի իրեն: Մի օր մտքովն անցավ մեր խոզերից մեկի վրա նստել ու "քշել": Մտահաղացումն ինձ դուր չեկավ, բայց համաձայնեցի: Որեմն:) խոզանոցի պատի վրա կանգնած սպասում ենք հարմար պահի: Նախապես պայմանավորվել էինք, որ երբ ինքը ասի "Երեք, չորս" պատից պիտի ցատկենք անմիջապես խոզի մեջքին: Ասաց:), ցատկեցինք:) և ընկանք ոչ թե խոզի մեջքին այլ ցեխի մեջ:): Մինչև հիմա հիշում եմ բերանիս մեջ լցված ցեխի համը: Այդ օրը ես ու քույրս մի լավ ծեծ կերանք:

Ուլուանա
06.10.2010, 04:18
Մի դեպք հիշեցի:)

Քույրս ի տարբերություն ինձ շատ ակտիվ երեխա էր ու ինչեր ասես չեր մոգոնում: Ես էլ ստիպված ընկերակցում էի իրեն: Մի օր մտքովն անցավ մեր խոզերից մեկի վրա նստել ու "քշել": Մտահաղացումն ինձ դուր չեկավ, բայց համաձայնեցի: Որեմն:) խոզանոցի պատի վրա կանգնած սպասում ենք հարմար պահի: Նախապես պայմանավորվել էինք, որ երբ ինքը ասի "Երեք, չորս" պատից պիտի ցատկենք անմիջապես խոզի մեջքին: Ասաց:), ցատկեցինք:) և ընկանք ոչ թե խոզի մեջքին այլ ցեխի մեջ:): Մինչև հիմա հիշում եմ բերանիս մեջ լցված ցեխի համը: Այդ օրը ես ու քույրս մի լավ ծեծ կերանք:
Փաստորեն, խոզի մեջքին հայտնվելու փոխարեն հայտնվեցիք խոզի կարգավիճակում :D :}։

---------- Ավելացվել է՝ 05:18 ---------- Սկզբնական գրառումը՝ 05:15 ----------


Երեկ մանկությունիցս 2 բան էի հիշել, բայց մեկը մոռացա :)): Իսկ մյուսը`
Սոլ մակա-րոն, սոլ-ֆե-ջիո,
Մարի-ո Մարի-ո,
Էռո-վեռո ցիպ-ցիպ-ցիպ
Էռո-վեռո ցիպ-ցիպ-ցիպ,
Ուան, թու, թրի :)):
Վա՜յ, էդ դեռ սա՞ղ ա :))։ Փաստորեն, քո ժամանակ էլ կային դրանք։ Ինձ թվում էր՝ մեզնից հետո եկող սերնդի էրեխեքի համար էդ անկապություններն արդեն ժամանակավրեպ կլինեին :))։ Կարելի ա դրանց համար մի հատ առանձին թեմա բացել. ես բոլորը հիշում եմ, կգրեմ :D։

VisTolog
06.10.2010, 15:30
Զիլինա-զիլինա, հո՛պ զիլինա-զիլինա:D

Ոնց եմ զզվել էդ խաղից::[

CactuSoul
06.10.2010, 16:03
Նախապես պայմանավորվել էինք, որ երբ ինքը ասի "Երեք, չորս" պատից պիտի ցատկենք անմիջապես խոզի մեջքին:
Վա՜յ, էս համարյա մեր «Ցեն-Վառուզն» է, ուղղակի բազմոցի փոխարեն՝ խոզ:D: Ես ու եղբայրս կանգնում էինք բազմոցի ծայրին (չգիտեմ՝ դրան բազրիք ասում են, թե չէ), գոռում էինք՝ «Ցեն-վառուզ-վառուզ-վառո՛ւզ» ու քիթ-բերնի վրա ազատ անկում կատարում բազմոցին:)):

Մանուլ
06.10.2010, 17:00
Վա՜յ, էդ դեռ սա՞ղ ա :))։ Փաստորեն, քո ժամանակ էլ կային դրանք։ Ինձ թվում էր՝ մեզնից հետո եկող սերնդի էրեխեքի համար էդ անկապություններն արդեն ժամանակավրեպ կլինեին :))։ Կարելի ա դրանց համար մի հատ առանձին թեմա բացել. ես բոլորը հիշում եմ, կգրեմ :D։
Հա, իմ փոքր ժամանակ կար :): Չգիտեմ` հիմա փոքր երեխեքը գիտեն, թե չէ, բայց մեր ժամանակ կար: Ի միջի այլոց, երեկ մամաս ասես, որ իրենց ուսանող ժամանակ էլ ա եղել :)):

Երեկ մանկությունիցս 2 բան էի հիշել, բայց մեկը մոռացա :)):
Հիշեցի :)).

Ծիվ-ծիվ նարնջի
Աղջիկ ունեմ` տանը չի,
Գնացել է բանջարի:
Բանջար չկար, խոտ կար,
Խոտի տակին ծիտ կար,
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը` բերանին:

:D

Անտիգոնե
06.10.2010, 18:11
Փաստորեն, խոզի մեջքին հայտնվելու փոխարեն հայտնվեցիք խոզի կարգավիճակում :D :}։D։

Ես կասեի նույնիսկ շաաաաատ անգամ ավելի վատ կարգավիճակում:): Խոզերի համար ցեխը ամենայն հավանականությամբ հաճելի երևույթ է, իսկ մարդուս....:o

Ուլուանա
06.10.2010, 23:42
Զիլինա-զիլինա, հո՛պ զիլինա-զիլինա:D

Ոնց եմ զզվել էդ խաղից::[
Հով, գրածիցդ նենց տպավորություն ա, կարծես մինչև հիմա էլ զոռով խաղալ են տալիս :D։

Բա թաշկինակը հիշու՞մ եք. :D։ «Թաշկինակը գնաց–եկավ...» :))։ Էդ տիպիկ մանկապարտեզային խաղ էր։ Մեզ որ մանկապարտեզում դուրս էին տանում, հաճախ էինք «Թաշկինակ» խաղում։ Բայց ես հեչ չէի սիրում :bad։

einnA
07.10.2010, 09:24
Երեկ ֆոլգայով գործ էի անում ու ընկա մանկության հուշերի գիրկը:Առավոտ մտնում եմ ակումբ ու էս թեման :))

Աղջիկները լավ կհիշեն մեր մանկության էն "պրովուդով" ու "ֆոլգայով" մատանիները... ինչ սիրուն էին...
Բակի բոլոր տղաները մեզ համար գունավոր պրովուդներ էին բերում ու մենք անցնում էինք գործի... իսկական ԱՍ էինք էտ գործում: Անգամ մտածում էինք բիզնես սկսել :))
Ես կոնֆետ չէի սիրում, բայց մեջի էն սիրուն ֆոլգայի համար բոլոր կոնֆետները բացում էի, հավաքում մեջի սիրուն թղթերն ու իջնում բակ` մատանիների մրցույթին հաղթելուն պատրաստ ;)
Երեկ էլ չդիմացա ու բացեցի հերթական կոնֆետը (իհարկե ուտել չէի պատրաստվում), անցա գործի. մի քիչ խամություն կար, բայց մատանին ամենասիրունն եղավ:Եթե չպատռվեր, հաստատ կդնեի ;)

ինչ լավ օրեր էին...

Արևածագ
07.10.2010, 12:59
Ինձ էլ հավեսի գցեցիք, մի բան էլ ես պատմեմ:;)
Երեխա ժամանակ ինձ ու քրոջս ամռանը ճամփում էին մորս հերանց տուն: Էն երանելի ժամանակներին ոչ միայն տատս ու պապս էին կենդանի, այլև մայրիկիս տատը: Դրան գումարած՝ նոր ամուսնացած փոքր քեռիս, որ մի հնգամյակում իրարու հետև չորս զավակ ունեցավ, ու մեր ամառանոցային հանգիստը քեռուս երեխաների թվի աճին զուգահեռ՝ հակառակ համեմատական կերպով նվազեց: Ութերորդ դասարանի ամռանն էլ Ռինդ չգնացի, բայց այդ ամռանն էլ մեզ Մոսկվա տարան:
Ռինդի արկածներից եմ ուզում պատմել: Պապիս տունը գյուղի ծայրին էր, կամ՝ սկզբին, նայած թե որ կողմից ես գյուղ մտնելու: Հսկայական այգով, որտեղ ծիրանն ու դեղձը մեր գյուղի համեմատ մի երկու շաբաթ շուտ էր հասնում, ձիով, որին երբ պապս տանում էր ջրելու, երբեմն մեզ դնում էր թամբին: Էլ չեմ ասում էն ազատությունը, որ վայելում էինք Ռինդում. Առավոտից իրիկուն փողոցում խաղում էինք ՝ հարևանների երեխաների հետ, անթիվ բարեկամների տները պտտում, գիշերն էլ երբ ուզեինք՝ այդ ժամին էինք գնում քնելու: Մեր հայրական տանը ապրում էինք երեքմետրանոց պարիսպների հետևում, փողոց դուրս գալու իրավունք էլ չկար: Դրա համար պապիս տուն գնալը նույն էֆեկտն ուներ, ինչ որ ձմռանը փարախում կապած հորթուկներին գարնանը փարախից հանելը. Տռճիկ են տալիս ու սլանում այս ու այն կողմ, իրենք էլ չգիտեն՝ինչու՞, բայց վազում են: :))
10- 12 տարեկան էինք: Էդ հորթուկային տրամադրությամբ, մի օր քույրս ասաց. «Եկեք գնանք, բասեն լողանանք»: Պապիս տան մոտ ջրավազան կար, որ ջրմուղների միջոցով լցվում էր, հետո այնտեղից հոսում էր Արենի գյուղի ոռոգման ջուրը: Հարևան մի երկու երեխա էլ մեզ ընկերացան՝ գնացինք: «Բասեում» լողանալը մեր խելքի բանը չէր՝ մոտ երկու- երկուսուկես մետր խորություն ուներ, համ էլ երբ ջուրը հսկայական ուժով թափվում էր, մեծ շրջապտույտ էր առաջացնում: Վախեցանք: Բայց եկել ենք լողանալու, մի ձև պիտի գտնել: Տղաներից մեկը մտավ կանավը (հայերենը չեմ գտնում ), տեսանք, որ հոսող ջուրը լավ էլ տանում է նրան: Հրավերի սպասող չեղավ: Առանց մեկս մյուսին հերթ տալու, մտել ենք էդ բետոնե կիսագլանաձև կանավը, պառկում ենք մեջը, ցեխա –ավազախառը ջուրն էլ մեզ հավեսով քշում, տանում է: Հենց ուզում էինք դուրս գալ, բռնում էինք կանավի եզրերից, մի կերպ ոտքի կանգնում, հետ վազում ու նորից մեզ գցում ջուրը: Արևը կրակ էր թափում, մեր վեջը չէր, թավալվում էինք խոճկորների նման էդ ցեխաջրի մեջ, ղժվժոցներս էլ հաստատ էդ բարի կենդանիների երգեցողությանը չէր զիջում:
Վերևում չեմ գրել, բայց մի կարևոր մանրամասն. Հանկարծ մտքներովդ չանցնի, թե մենք լողազգեստով էինք կամ էն տարիներին կարելի էր լողազգեստ ունենալ: Մեր հագի շորերով էինք՝ երևի ինչ-որ մայկա, ներքևն էլ՝ մամայիս կարած չթե յուբկաներով:
Չգիտե՞մ, ինչքան էր անցել, քույրս ինձնից առաջ , ես էլ իր հետևից սլանում ենք կեղտաջրի հոսանքին տրված: Մեկ էլ որ ոտքի չկանգնեց...:{ Տուտուզի թշերը՝ լրիվ մերկ, ավտոյի հալոգենային լույսերի նման շողարձակում էին: :lol Վախեցած ես էլ իմ համապատասխան տեղը շոշափեցի... խայտառակությու'ն... նույն վիճակն էր: :(:D
Ջրի հոսանքը մեզ այնքան էր քշել բետոնե չեչաքարի վրայով, որ ոչ միայն յուբկաներն էին մաշվել, պրծել, այլև դրանց տակի ներքնավարտիքը: Աննման պատկեր էր: Բայց թե հետներիս երեխեքը ինչու՞ չէին ծիծաղել վրաներս,չգիտեմ, գուցե չէի՞ն նկատել, հուսամ::think
Քրոջս կանչեցի, յուբկաները գոտիներիս վրա այնպես պտտեցրինք, որ պատռած մասն ընկնի կողքից ու ծլկեցինք::secret
Տանն էլ չեմ հիշում, որ մեր տատս մեզ վրա բարկացած լինի:

ՆանՍ
07.10.2010, 13:03
ծիրանի կորիզներով խաղ էինք խաղում պադեզդում: Բայց լավ չեմ հիշում, թե ոնց էինք խաղում :think:

Լավ հիշացրիր ծիրանի կորիզի մասին:) Մենք էլ էդ ծիրանի կորիզի էն ուռուցիկ մասը էնքան էինք թքում-քսում շենքի պատին, մինչև ծակվի շվիկ սարքեինք:D:D:D ու հետո էլ էնքան էինք էդ զիբիլը պզպզացնում, սաղի գլուխը տանում էինք :angry:D:D ԷԷԷԷԷ, բայց լավ օրեր էին, երանի....:love:(:)

Հարդ
07.10.2010, 15:12
Լավ հիշացրիր ծիրանի կորիզի մասին:) Մենք էլ էդ ծիրանի կորիզի էն ուռուցիկ մասը էնքան էինք թքում-քսում շենքի պատին, մինչև ծակվի շվիկ սարքեինք:D:D:D ու հետո էլ էնքան էինք էդ զիբիլը պզպզացնում, սաղի գլուխը տանում էինք :angry:D:D ԷԷԷԷԷ, բայց լավ օրեր էին, երանի....:love:(:)

Բա իմ առաջին երաժշտական գործիքն էդ ա էլի եղել:D:
Բալկոնում համերգներ էի տալիս:D:

Ungrateful
07.10.2010, 16:42
Բոլորը գրում են իրենց մանկական խաղերի մասին, ես էլ եմ ուզում խաղերից պատմեմ` մանկությանս «համակարգչային» խաղերից…
Շատերն են ունեցել «Dendy», «Nintendo» հետագայում՝ «Sega» և «PlayStation 1» խաղային պրիստավկաները: Դրանցից յուրաքանչյուրը ունեցել են լեգենդար խաղեր, որոնք բոլորը, ինչպես նաև ես խաղացել ենք օրերով, ամիսներով, գիշերներով...)):
Սկսեմ լեգենդար «Mario» խաղից:
Մարիոն, երևի ամենա լավ հիշվող խաղն է: Խաղը դժվար չէր, «աշխարհները» անցնում էինք հեշտությամբ.. Բայց էդ խաղից ձանձրանալ չեր լինում, տասնյակ անգամներ անցել եմ խաղը ամբողջովին, վերջում աղջկան ազատելով «դևի» կալանքներից :)): Երբ որ խաղն անցնելը արդեն դժվարություն չէր ոչմեկի համար, մարիոն խաղում էինք ժամանակի վրա, թե ով ավելի շուտ կանցնի այս կամ այն աշխարհը... Կամ էլ, ով ավելի բարձր կթռնի աշխարհի վերջում էն դրոշակի վրա :)):
Սնկերով, տռուբաներով, տարորինակ կենդանիներով ու ստորգետնյա աշխարհներով... Մարիո :love`
http://ui12.gamefaqs.com/1835/gfs_49519_2_12.jpg

Հաջորդ խաղը, որը խաղուն էինք նույն եռանդով` «Տանկ»-ն ա... Տանկը նույնպես «Dendy» պրիստավկայի խաղերից էր... Ինքը ավելի ստրատեգիա հիշեցնող խաղ էր… Դու ունեիր բազա (արծիվի տեսքով), որը միայնակ պիտի պաշտպանեիր մնացած բոլոր մոտակայքում գտնվող տանկերից: Էդ խաղը այդպես էլ մինչև վերջ չանցա ու տենց էլ մեջս մութ մնաց, թե ի՞նչ է լինում վերջում: Տանկը ուներ 2 հոգու համար նախատեսված մոդ, դա ավելի հետաքրքիր էր... Մեկս մնում էինք բազայի մոտ, մյուսն էլ գնում էր հեռու, տանկերին վերացնելու:
Խելքի խաղ էր տանկը :)):
«Տանկ»՝
http://zelenb.com/uploads/posts/2009-09/1253190810_6b4f952e8740.jpg

Խաղում էինք նաև «Dr. Mario»... Դոկտոր Մարիոն նույն Մարիոն էր, այս անգամ բժշկի կերպարանքով… Խաղի իմաստն էր վերացնել վիրուսներին, բանկայի մեջ նետելով դեղահաբեր... Խաղը իր տեսակով նման էր Տետրիսի:
«Dr. Mario»՝
http://www.houghfamilyblog.com/wp-content/uploads/2009/12/drmario.jpg

Որսորդի խաղը :love: Որսորդը խաղալու համար, պրիստավկային միացվում էր հավելյալ զենքեք:`
http://habrahabr.ru/pictures/00/00/02/30/05/picture_2.jpg
Կրակում էինք բադերին ու եթե կրակոցը դիպուկ էր, շունը գնում և բերում էր որսդ... Էդ շունը շատ նագլի էր, ամեն չդիպած կրակոցից հետո զզվելի ձևով ծիծաղում էր, ահավոր նեռվայնացնում էր դա: Հավելյալ զենքով կային 2 խաղ, մեկը որսորդն էր, մյուսն էլ կովբոյները:
Որսորդ`
http://habrahabr.ru/pictures/00/00/02/30/05/picture_3.jpg
http://lovetogames.ru/wp-content/uploads/2009/08/dh2.gif

Հետագայում արդեն «Kontra» բոեվիկ խաղը :)), լեգենդար «Mortal Combat»-ները և այլն...
Հետո էլ «Sony PlayStation 1» պրիստավկան... Որի վրա, առաջին անգամ զգացինք վիրտուալ, որակյալ ֆուտբոլ խաղալու հաճույքը
«Fifa 98»:love`
http://lasmanzanasdulces.files.wordpress.com/2008/12/fifa98-francia.jpg

Սոնիի սիրելի խաղերս նշել անհնար ա... Շատ էին, մեկը մյուսից գունազարդ, հետաքրքիր ու ափշեցնող:love...
Քանի գիշեր եմ լուսացրել Սոնի 1-ով «Silent Hill» Խաղալով... Գիշերը բոլորով հավաքվում էինք հեռուստացույցի դիմաց, մեկս խաղում էր, մնացածը վախից դողում :)): Ամեն զոմբիի հարձակումի հետ վիբրացիա անող ջոյստիկը և բարձր գոռացող կենդանիները, ստիպում էին ամբողջ գիշեր վախենալ և միացրած լույսով քնել :)):
Աղջկան կորցրած հայրիկի պատմություն... Աղջկա անունն էլ եմ հիշում` Շերիլ էր :love...
«Silent Hill» Playstation 1`
http://www.videogamesblogger.com/wp-content/uploads/2009/03/silent-hill-1-screenshot-big.jpg

Մանկություն :love...

Հ.Գ. Եթե հավեսի ընգնեմ, կշարունակեմ:

Smokie
29.11.2010, 15:51
Պապաս պատմում ա, որ շաաատ փոքր ժամանակ, (1-ից 2 տարեկան երեւի) երբ դիվանի վրա, ինձանից հեռու մի խաղալիք էր լինում, ես ձեռովս «շոշափում էի» դիվանի շորը էնքան ժամանակ, մինչեւ խաղալիքը գար մոտս: Փոխարեն ես գնայի խաղալիքի մոտ, իրան էի բերում իմ մոտ: :D
Մի անգամ էլ Կապանում, ես պապիկիս բաղում ման էի գալիս մեկ էլ հանկարծ… ընկա հողերի մեջ : Հիմա նստել եմ էնտեղ ու կանչում եմ… ավելի ճիշտ երգում «Պա-պա ա-րի ինձ օգ-նի: Պա-պա ա-րի ինձ օգ-նի» : :D :D :D Ահագին երկար տեւեց դա: :D :D :D
Ես փոքր ժամանակ, երբ պառկում էի քնելու, պապայից ջուր էի խնդրում: Պապան գնում էր բերելու, ես էլ էդ ժամանակ թաքնվում էի վերմակի տակ ու իրան էլ ասում դա: Որ պապան հետ էր գալիս, զարմացած ձայնով ասում էր «ու՞ր ա ապերիկը» (ինձ փոքր ժամանակվանից սկսած ապերիկ են ասում) ես էլ ծիծաղելով դուրս էի գալիս: Մի անգամ է՛լ առանց ասելու թաքնվեցի, ուզում էի տեսնեի էլի կասի՞ էդ խոսքերը: Պապան եկավ ու ասեց… «առ», ես սկսեցի լացել ու բարկանալ::(
Է՜հ,:( էս ամեն-ինչը հիմա երեւի էդքան խնդալու չի… բայց փոքր ժամանաաակ :roll

Smokie
20.12.2010, 12:04
***
Իսկ հիշու՞մ եք «Բարի գիշերը»՝ հիշու՞մ եք մեր սիրելի Նոնա մորաքույրին եւ մյուսներին::roll Ես փոքր ժամանակ մի տեսակ վախենում էի էդ «Բարի գիշեր»-ի սկզբում երեւացող, ժպտերես ժամացույցից: Լավ հիշում եմ նաեւ երգերը:
«Մանուկներ շուտ հավաքվեք,
Զանգակներն են ղողանջում,
Թողեք խաղերն ու վազեք՝
Հեքիաթն է ձեզ կանչում:»
:))
«Մութ գիշեր է, ուշ է արդեն,
Աչիկներն են մեր փակվում...»
:)
Երբ-որ ես փոքր էի, վախենալու բաներ էի տեսնում երազումս: Ночной кошмар-իս նպատակն էր՝ ուտել ինձ: Ես չէ՛ի ուզում քնել, լավ հիշում եմ, որ մամայիս հարցնում էի:
_Երազ կտեսնե՞մ:
_Կտեսնես,_ասում էր մամաս, երեւի կարծում էր թե պատասխանը լսելուց հետո իմ մեջ քնելու ցանկություն կառաջանա::(


***
Մի բան էլ եմ հիշում: Երբ փոքր էի, ես ու մամաս քրոջս տանում էինք երաժշտության դասի ու ես ահավոր ուախանում էի էդ ժամանակ, որովհետեւ մեր հետ ոսկորներ էինք տանում, որ տայինք երաժշտական դպրոցի մոտի շներին: Ո՜նց էի սիրում էդ գործողությունը::roll Շները գալիս էին, սկսում ոսկորները կկրծել, բայց... մեզ մի հատ չէին նայում շնորհակալ հայացքով...:( Մեկ ա սիրում էի::love

Lusinamara
12.02.2011, 17:27
Երբ փոքր էի,շատ թլոշ էի խոսում,մերոնք սիրում էին ու հենց էդպես էլ դիմում՝Թլոշ:)
դեռ երկու տարեկանում ահագին ոտանավորներ գիտեի,բայց չէի արտասանում...
ամենից շատ տատս էր շահագրգռված,որ ինձ լսի:)...որովհետև ուշ-ուշ էր գալիս մեր տուն...
իսկ ես շարունակ չէի խոսում,չէի ուզում...
Համոզելուց հոգնած տատս թեքվում ա մամայի կողմն ու ասում՝սա չի կոտրվելու՞:(:D
ու ես էդ պահին վրա եմ բերում՝խի ես բաժաաակ եեեե՞մ...........
:D

yerevanci
12.02.2011, 17:41
Շատ լավ հիշողություններ կան, նույնիսկ այն մութ ու խավար տարիներին. երբ ժամերով հացի հերթ էինք կանգնում ու չեկով ստանում մեր բաժինը, երբ լոտո էինք խաղում լամպի կամ մոմի լույսի տակ, ու դա շատ ավելի մեծ հաճույքով, քան հիմա համակարգչային 3D խաղեր խաղալիս: Հիմա կարծես մանկություն չկա, երեխաները միանգամից մեծանում են, ու էլ բակերում չեն խաղում հալամուլա, յոթ քար, գործնագործ, նույնիսկ ջրոցի էլ ամաչում են խաղան:
Դեռ առաջ մեր շենքի ետևի մասում փոքրիկ այգի էր, որտեղ երեկոյան հավաքվում էին հարևան շենքերի բնակիչները և .... դե իսկ հիմա այդ նույն տեղում ավտոտնակներ են:
Էհ մի գուցե դա ժամանակի թելադրանքն է, բայց ոնց տեսնում եմ այդ թելադրանքը լավ բանի չի բերի

Lusinamara
12.02.2011, 17:50
Երբ հայրս սովորեցնում էր շաբաթվա օրերը, ինձ թվում էր, թե ինձ շփոթության մեջ գցելու համար ա ասում չորեքշաբթի :D
Միշտ իբր ուղղում էի,որ ինքն էլ ճիշտն ասի՝ ՉՈՐՍՇԱԲԹԻ :D
Հա ու երբ ասում էր՝ շաբաթ-կիրակի էս ինչ բանը կանեմ, զարմանում էի, ախր երեկ դրանք տարբեր օրեր էին, իսկ հիմա ոնց ա, որ, մի օր դառա՞ն :D

VisTolog
12.02.2011, 18:13
Բժիշկ-բժիշկի մասին էի մոռացել գրեի…:love:oy:D

Էդ ժամանակ առաջին անգամ պաչիկ ստացա::))

Աբելյան
12.02.2011, 20:59
Էդ ժամանակ առաջին անգամ պաչիկ ստացա::))
Ո՞րտեղ::o

VisTolog
12.02.2011, 21:13
Ո՞րտեղ::o

Որտեղ պաչե՞ց, թե որտեղ էինք բժիշկ-բժիշկ խաղում::))

Աբելյան
14.02.2011, 14:00
Որտեղ պաչե՞ց, թե որտեղ էինք բժիշկ-բժիշկ խաղում::))
Իսկ ես գիտեի որտեղ որ խաղում էիք, ըտեղ էլ պաչել ա::oy

laro
03.05.2013, 20:35
Ինչ լավ թեմա ա
Դաս սովորելիս եմ եղել, քուրս խանգարել ա չի թողել սովորեմ, ես էլ էտ երկու տարեկան երեխայի բերանը սկոճել եմ որ ձայն չհանի :)) Մի բան էլ ես մեղավոր դուրս եկա :o :))

Նիկեա
03.05.2013, 20:49
Փոքր ժամանակ ասավոր վախենում էի մթությունից:
Մի անգամ հոսանքը գնացել էր:Արդեն մութ էր:Ես գոռում էի,լաց լինում,ամուր փակել էի աչքերս ու վախենում էի բացել:Պապիկս էկավ գրկեց ինձ:Ես քիչ-քիչ սկսեցի հանգստանալ:Պապիկս սկսեց հեքիաթ պատմել:Էնքան բարի էին էդ հեքիաթները::love
Երանի ես էլի փոքր լինեի:Թող էլի վախենայի մթությունից,թող լացեի,բայց թող պապիկս կողքիս լիներ:

Լեդի Վարդ
03.05.2013, 21:28
Ես փոքր ժամանակ միշտ վախեցել եմ սարդոստայնից:oy:oy Մամաս պարմում ա որ մինչև դասի գնալս մեր տանը մի հատ սարդոստայն չկար

Ruby Rue
03.05.2013, 22:45
Էս ի՜նչ համով թեմա եք քնից արթնացրել: :love

Դեռ մանկուց շատ բկլիկ եմ եղել: Չնայած մեր տանը միշտ քաղցրավենիքն անպակաս էր, բայց ով հյուր էր գալիս, իրեն «բարև»-ի փոխարեն հարցնում էի «Կանֆետ բերե՞լ ես»: Խեղճ մարդիկ էլ ամոթով չմնալու համար, հաջորդ անգամ գալիս պարտադիր կոնֆետներ էին բերում:
Հորս ընկերներից մեկին «հոպար» էի ասում, մյուսին «ձյաձյա»: Մի անգամ «ձյաձյա»-ն հարցրեց, թե ինչու՞ ինքն էլ հոպար չի, պատասխանեցի.
- Որովհետև X-ը կանֆետ ա բերում, իսկ դու՝ չէ:
Դրանից հետո երկուսի միջև մրցակցություն էր գնում, թե ո՞վ ինձ ավելի շատ կոնֆետ կբերի, որ ավելի լավ «հոպար» դառնա::))

Հետո սկսեցի քաղցրավենիք չսիրել ու փոխարենը ամեն օր գոնե մի բանկա զեյթուն էի ուտում: Սկսեցի մեր տուն մտնողներին դիմավորել «Բա զեյթուն բերե՞լ ես» արտահայտությամբ: (Բայց ի՜նչ աներես երեխա եմ եղել: )
Ու դա դեռ ոչինչ. զեյթունն ուտում էի, իսկ կորիզները լցնում տատիկիս մահճակալի տակ: Հետո գնում էի ծնողներիս մոտ ու տխուր-տխուր ասում, որ տատին իմ ամբողջ զեյթունը գողացել ու կերել ա::D

Մեկ էլ հիշում եմ, թե ոնց էի ամեն օր իմ ուտելիքներով գնում մանկապարտեզ, որովհետև էնտեղի ճաշերի մեջ ձու էին գցում ու ահավոր զզվելի էր: Բայց իմ տարած սալաթները, մուրաբաները ու ջեմերը միշտ էնքան շատ էին, որ ոչ միայն երեխեքը, այլև դայակներն էին ուտում:
Ահավոր քմահաճ ու կամակոր էի ու մանկապարտեզ հասնելիս նույնիսկ ալարում էի կոշիկներս հանել: Մեր խմբի տղաներից մեկը կոշիկներս էր հանում, մյուսը՝ հողաթափերս էր բերում, մի ուրիշն էլ զզվելի ճաշերն էր ուտում, որ իմ վրա չջղայնանան: :D
Մեկ էլ երբ միս էին տալիս, որ ուտեմ, անպայման ճշտում էի, որ հանկարծ բարի կենդանու՝ խոզուկի, գառնուկի և այլն միս չլինի: Ինձ ասում էին, որ հեքիաթների չա՜ր գայլի, խորամանկ աղվեսի կամ էլ մարդակեր վիշապի միս է, որ ուտեմ:
Ու էդպես մանկապարտեզում գլուխ էի գովում, որ ես մենակ գայլի ու վիշապի խորոված եմ սիրում::B

Դե ես ոչ միայն քաղցրավենիքի, այլև ալկոհոլի նկատմամբ էլ ջերմ զգացմունքներ ունեմ, ու դա էլ է մանկուց եկել: Ծնողներս պատմում են, որ երբ առաջին ատամս էի հանում, անընդհատ լաց էի լինում ցավից, ու ոչ մի դեղ չէր օգնում, իրենք կոնյակ քսեցին լինդերիս: Ես ոչ միայն դադարեցի լաց լինել, այլև լպստեցի շրթունքներս, հետո՝ ոչ տարա, ոչ բերեցի, սոսկաս մտցրի բաժակի մեջ ու ետ դրեցի բերանս: Ու էդպես մի քանի անգամ...

Այ սենց հարբեցող, կաշառակեր, շահագործող, բայց բարի երեխա եմ եղել::oy

մարիօ
03.05.2013, 23:28
Մանկությունիցս հիշում եմ, որ մի հատ խելառ հարևանի տղա ունեինք, իրա հետ մրջյուններ էինք բռնում, դնում էինք հացի մեջ՝ ուտում: Համ էլ խնձոր էինք գողանում հարևանների բակերից, ուտում էինք ու բոլորիս փորերը սկսում էր ցավել… Համ էլ էնքան մալինա էինք ուտում, որ ուռում էինք:D Հա՛, մեկ էլ՝ շատ լացկան եմ եղել, մերոնց կյանքը կերել եմ :oy

Լեդի Վարդ
04.05.2013, 18:10
Ես փոքր ժամանակ միշտ պատկերացրել եմ, որ կապույտ երկնքից վեր ուրիշ երկիր գոյություն ունի:Ու միշտ պատկերացրել եմ, որ Ռուսաստանը անապատի նման տեղ ա:Մինչև դասի գնալս տենց էի պատկետրացնում: :oy

Վոլտերա
04.05.2013, 18:16
Ուրեմն փոքր ժամանակ, որ մաման փոշիները սպիրտով էր վերցնում, թաքուն լպստում էի կահույքը::D Մաման էլ վախեցած պահում էր սպիրտի շիշը, դե մարդ ես էլի: )) Ու բոլորը համոզված էին, որ ես ալկաշ եմ դառնալու...
Բայց ու՞ր ա, մենակ գարեջուր եմ սիրում :8

Այբ
04.05.2013, 18:26
Հիշում, թե ծնողներս ինչպես էին ինձ ստիպելով տանում երաժշտական դպրոց, իսկ հետո էլ, երբ հասկացան, որ ես իրենցից համառ եմ, սկսեցին կաշառել:D: Ամեն դասին գնալուն մի բան խոսք էին տալիս ու չէին էլ կարող չառնել...վե՛րջ չէի գնա:
Ու էդպես կաշառք վերցնելով էլ, ի վերջո, ավարտեցի:

laro
04.05.2013, 19:00
Ես փոքր ժամանակ միշտ պատկերացրել եմ, որ կապույտ երկնքից վեր ուրիշ երկիր գոյություն ունի:Ու միշտ պատկերացրել եմ, որ Ռուսաստանը անապատի նման տեղ ա:Մինչև դասի գնալս տենց էի պատկետրացնում: :oy
Իսկ ես մտածում էի, որ պետությունների սահմանները կավիճով են գծած ու որ մի տարածք գրավում էին «կռան»-ով բերում էին իրենց երկիրը :))

ARMbrain
04.05.2013, 19:02
Իսկ ես գիդեի թե մեշոկ պապի կա:D

Լեդի Վարդ
04.05.2013, 20:52
Ինձ փոքր ժամանակ միշտ թվացել էր թե ճանապարհով անցնող ավտոմեքենաները երեխաներ էին գողանում:D

ARMbrain
04.05.2013, 22:02
Ինձ փոքր ժամանակ միշտ թվացել էր թե ճանապարհով անցնող ավտոմեքենաները երեխաներ էին գողանում:D
Չի թվացել, էտ ըտենցա որ կա :D

Նիկեա
07.07.2013, 20:31
Մանկության հիշողությունները միշտ լուսավոր են պայծառ,բայց մռայլ մանկության հիշողություններ էլ կան:
Պապիկս հիվանդ էր:Ես էլ էի հիվանդ:Երբ լավացա գնացի նրան այցի,քնած էր:Ասեցին որ ամբողջ գիշեր չի քնել:Երկար սպասեցի,ուզում էր տուն վերադառնալ...լսեց ձայնս սենյակի դռան մոտ ու արթնացավ:Ուզում էր հագնվել,բայց ես զգում էի որ չի կարողանում:Օգնեցի գուլպաները հագավ:Իր ոտքերն էնքան սառն էին:Համբուրեցի իրան ու գնացի;Տունդարձի ճամփին դողում էի:Կարծում էի ցրտից էր...ցրտից չէր:
Հաջորդ առավոտ եկան ու ասեցին որ պապիկս էլ չկա:Ես գնացի վազելով չէի հավատում:Հետո հեռվից տեսա պապիկիս դին ու փախա...սահեցի ու ընկա սառը ձյան մեջ...ու ինձ թվաց թե էդ ձյունը պապիկիս ոտքերի պես սառն է...ու ես գոռացի...հետո էլ չեմ հիշում:

Աբելյան
25.04.2014, 14:44
Իմ ամենասիրած խաղերից մեկը բժիշկ-բժիշկն էր: Ճիշտ ա հաճախ ծեծ էինք ուտում դրա համար, բայց թե ով կարար մեզ կանգնացներ: Պապան տունն ա՞, չէ, մաման տունն ա՞, չէ, դե վերջ, ես եկա: Կամ էլ եթե տունն են, չուլանում մեզ ոչ մեկ չի հետևի: էն ժամանակ մենք մի 3-4 հատ հիվանդություն գիտեինք ընդամենը. գլուխս ա ցավում, փորս ա ցավում, թևս ա ցավում, մեկ էլ՝ հիվանդ եմ: Ու բոլորը մի եղանակով բուժվում էր: Հարևանի մեծ աղջիկը փորձում էր մեզ դաստիարակեր, մի անգամ նույնիսկ անուղղակի կերպով մեր ծնողներին հուշել էր՝ կավիճով պատին գրելով, մի անգամ մեր հետ անձամբ խաղացել էր՝ բուժման տարբեր եղանակներ ցույց տալով (բացի մեր իմացած եղանակից): Բայց մենք էլի նույնը մնացինք:
Հետո տարիների հետ հասկացա, որ մեր մանկական երևակայությունը էն վախտ դեռ շատ անմեղ էր: Տուն-տունիկը թողած բժիշկ-բժիշկ էինք խաղում:

մարդագայլուկ
25.04.2014, 17:43
Փոքր ժամանակ իմ ամենասիրած զբաղմունքը ապակի հավաքելն ա եղել: Մի պստիկ դույլ վերցրած ընկնում էի փողոցներն ու սկսում ապակիներ հավաքել: Հետո բերում էի տուն, խափում ձեռքիցս վերցնում էին, ուղեղս լվանում ու ես մոռանում էի ապակիներիս մասին: Ու հաջորդ օրը նորից խելոք-խելոք անցնում էի գործի :Ճ

աղբյուրը` ականատեսների վկայություններ

Այբ
31.05.2014, 20:09
X ՖԱԿՏՈՐ ստիպեց ինձ մի բան հիշել:
Հաճախել եմ երաժշտական դպրոց: Սովորելու 7 տարիները իմ համար անտանելի են եղել: Երաժշտական դպրոցին անվանում էի ԴԺՈԽՔ:
Բոլորը գիտեին, թե ոնց եմ հաճախում, ու ինչ անուն էի տվել երաժշտական դպրոցին: Ինձ դասավանդող ուսուցիչներն էլ անգամ գիտեին:

Ո՛չ նորմալ լսողություն ունեմ, ո՛չ տաղանդ...այսինքն՝ միշտ էլ հեռու եմ եղել երաժշտության բնագավառում «փայլելու» համար: Հիշում եմ՝ սոլֆեջոյի դասերից համարյա միշտ փախչում էի, խոռին ստիպված էի գնում (միակ ուսուցիչը, որ շատ խիստ էր), մասնագիտությանն էլ՝ ոչինչ...
Առանց չափազանցնելու՝ ամեն անգամ լաց լինելով էի գնում երաժշտական դպրոց: Ծնողներս ու ուսուցիչներս, որ ես իբր մի քիչ կապվեմ դպրոցի հետ, ինձ միշտ փորձում էին ներշնչել, թե իմ մոտ ամեն ինչ կստացվի...իբր լսողություն ունեմ և այլն:

Հիմա, որ մտածում եմ, ուսուցիչներս հարկադրված էին ստում, թե իբր երաժշտական ինչ-որ կարողություններ ունեմ: Ախր դպրոցը համարյա աշակերտներ չուներ: Դասատուներն էլ իրար մեջ կռիվ էին անում երեխաների համար (իրենց աշխատավարձի համար ինձ շարունակ քաղցր-մեղցր բառերով ուզում էին կապել երաժշտական դպրոցին): Բայց ես միշտ իմացել եմ իմ իրական հնարավորությունները:

X ՖԱԿՏՈՐՆ ԵՄ ՆԱՅՈՒՄ: Էնպիսի մարդիկ են գալիս, որ ընդհանրապես կապ չունեն երաժշտության հետ: Շատերին երևի փոքրուց ներշնչել են, թե դու կարող ես, կամ չգիտեմ ինչ...
Ա՛յ մարդ, ինչ լավ է, որ անտաղանդ լինելով չհավատացի ո՛չ իմ ծնողներին, ո՛չ իմ դասատուներին, թե իբր...լեզուս էլ չի պտտվում ասեմ, թե...

Այբ
31.05.2014, 20:10
....

Ruby Rue
01.06.2014, 14:11
Փոքր ժամանակ սուրճ շատ էի սիրում։ Տատս էլ ասում էր, որ եթե շատ սուրճ խմեմ, կսևանամ։ Ասում էր՝ Քոֆի Անանն էնքան էր կոֆե խմել, որ հերիք չի սևացել էր, դեռ մի բան էլ անունը «Կոֆե» էին դրել։
Դրանից հետո սկսեցի ավելի շատ սուրճ խմել, որ Քոֆի Անան դառնամ։ :))

մարդագայլուկ
08.06.2014, 21:50
Փոքր ժամանակ ահավոր շատ էի սիրում նկարել: Երկու-երեք տարեկանում մատիտներով էի նկարում ու տան պատերին արվեստի գործեր երկնում: Երբ չորս տարեկան դարձա, որոշեցի առավել լուրջ քայլեր անել արվեստի բնագավառում: Փայլուն կարիերայիս հեռանկարը ինձ համարձակություն տվեց ու պապայիցս իսկական ներկեր ու վրձիններ խնդրեցի: Պապայիս տրամը էդ օրը երևի լավ էր, դրա համար բռնեց ինձ վրձիններ ու յուղաներկեր տվեց, թղթի փոխարեն էլ իսկական կտավ: Շրջանակի վրա քաշած: Ես էլ ոգևորված ինչքան գույն կար լղոզեցի էդ կտավի վրա, նույնիսկ չհոգալով դեմքիս արվեստագետի խոհունություն տալու մասին: Վերջում էս արվեստի գործս կախեցին լավ երևացող մի տեղ:

Որոշ ժամանակ անց պապայիս նկարիչ ընկերներից մեկը մեզ այցելեց: Ինքը շատ ուժեղ նկարիչ էր, բայց մի քիչ բոբո էր ու անխնա քլնգում ու քննադատում էր պապայիս նկարած նկարները: Պապաս էլ կաշվից դուրս էր գալիս, որ իր տված խորհուրդներին հետևեր, առավոտից իրիկուն նկարում էր: Էս մարդը մտավ մեր տուն, գլուխը բարձրացրեց, առաջին բանը որ տեսավ իմ նկարած նկարն էր, մի րոպե շշմած մնաց, նայեց-նայեց ու մեկ էլ ձենը գլուխը գցած ուրախ-ուրախ բացականչեց.
-Ա՜յ էս ուրիշ բան, բա որ կարում ես սենց նկարես, ինչի՞ չես նկարում: Հոյակապ ա՛, վաղուց սենց ուժեղ գործ չէի տեսել..
Էս խոսքերն իհարկե պապայիս էին ուղղված:

Արևհատիկ
21.06.2014, 22:54
Մանկություն…

3 տարեկանից սկսած ամեն օր կրակոցներ, օդային տագնապ, խուճապի մատնված մարդիկ, ովքեր չգիտեն որ երեխային գրկեն, որ բոլորով հասցնեն իջնեն նկուղ։ Տարիներ անց, երբ դպրոցում փորձնական օդային տագնապ էին տալիս, որպեսզի ստուգեն երեխաները ի՞նչ արագությամբ են հասցնում իջնեն, մարմնովս ահավոր սարսուռ էր անցնում։ Նկուղում ոչ ոք մեր ներկայությամբ պատերազմից չէր խոսում։ Ինձնից մի քիչ մեծերը, որ ավելի լավ էին հասկանում ինչ է կատարվում, հարց ու փորձ էին անում մեծերին։ Մեր հարևաններից մեկն էլ մեզ համոզել էր, որ տանիքում ինքը մի սարք է դրել, որ հանկարծ գրադը ընկնի մեր շենքի վրա, էդ սարքը բռնելու է ու հետ շպրտի իրենց վրա։ Էդ պահին հավատում էինք, բայց դե հետո հո տեսնում էինք ծնողների խուճապահար դեմքերը։ Մեր շենքն էլ, իր դիրքով, Կապանի ամենաբարձր ու ամենատեսանելի շենքն է, բայց տենց էլ մեր շենքին ոչ մի անգամ չկրակեցին։ Քիչ է մնում հավատամ, որ իրոք տանիքում սարք կար :) Մի անգամ էլ սկսեցին կրակել, մենք չհասցրեցինք իջնել նկուղ։ Մամաս էդ պահին մեզ պառկեցրեց գետնին, տանը ինչքան շոր կար լցրեց մեզ վրա, ինքն էլ պառկեց մեզ վրա :)) Էդ պահին մտածում էր, որ ինքը մեզ պաշտպանում է, ու որ հանկարծ կրակեն, ինքը մեզ կփրկի։ Պապաս էլ ասում էր`
-Այ աղջիկ, էդ երեխեքին տակիդ խեղդելու ես, սպանես։
Բայց չէ որ չէ, ինքը մեզ պաշտպանում էր։
Հետո պապաս մամայիս ու մեզ ուղարկեց Երևան, որպեսզի ապահով լինենք։ Էդ ժամանակ մենք Երևան եկանք կամազի թափքի մեջ։ Ահավոր ցուրտ էր, ես կյանքումս էլ էդպիսի ձյուն չեմ տեսել, ինչպիսին էդ ժամանակ Սիսիանում էր։
Երբ արդեն հանդարտվել էր, վերադարձանք Կապան։ Մի հատ էլ էդ ժամանակ բուքի տակ մնացինք։ Հետո սկսեցինք գնալ մանկապարտեզ։ Քեռիս ամեն օր մեզ ու իր երեխաներին մեքենայով տանում էր մանկապարտեզ։ 6 երեխաներով նստում էինք մեքենան, մինչև մանկապարտեզ մտնելը մենակ ես էի, ամեն օր պարտադիր, լացում։ Բայց մանկապարտեզում մենք մեզ լավ էինք զգում։ Մենակ քնելու ժամերին դեպրեսիաս բռնում էր։ Ամեն անգամ մի պատճառ էի հորինում, որ չքնեմ։ Բայց ընդհանուր, երևի 2-3 օր չեմ քնել մանկապարտեզում։ Երևի էդ օրերին լավ էի դեր մեջ մտել կամ էլ դաստիարակներն էին բարի։ Որ նվնվում էի, պապաս ասում էր.
-Ջանիկս, դու մանկապարտեզում պառկի, աչքերդ փակի, բայց մի քնի։
Բայց ես հո էդքան միամիտ չէի, ասում էի.
-Պապ, բա որ հանկարծ քնով անցնեմ :8
Պատերազմի ավարտից հետո բոլորը հանդարտվել էին։ Մենք` երեխաներով, լրիվ մոռացանք ժամանակի հետ։ Մեր շենքում շատ երեխաներ կային։ Ամեն օր բակում խաղեր, հանդեսներ ու պարային երեկոներ էինք կազմակերպում։ Ես էլ ակտիվ վազվզողներից էի, ամեն օր գալիս էի տուն կամ ծնկներս ու արմունկներս վնասած, կամ էլ գլուխս, քանի որ ես մանկուց բոյով եմ եղել ու առաջին հարկերի պատշգամբների տակով անցնելիս գլուխս հարվածում էի դրանց :D Մեծերը նույնպես ամեն օր իջում էին բակ։ Չնայած մութ ու ցուրտ տարիներին, կյանքը աշխուժացել էր, մարդիկ ուրախ էին ու հանդարտված։ Եղբայրներս արդեն դպրոց էին գնում։ Ամեն օր մոմի լույսի տակ դաս էին սովորում։ Ես էլ կողքից իմ երգ ու պարով խանգարում էի կամ էլ պապայիս հետ ինչ որ խաղեր էի խաղում։ Ես պապայիս հետ շատ կապված էի։
8 տարեկանում եկավ ավելի խոր դեպրեսիայի ժամանակը։ Էդ տարիքում ես կորցրեցի պապայիս։ Ինձ թվում էր էդ ամեն ինչի վերջն ա։ Մտածում էի, որ մենք էլ անպաշտպան ենք, մեզ կարող են վնասել, ամեն ինչ սև ու սպիտակ էր դարձել։ Լիքը վախեր էին առաջացել։ Ամեն օր քնելուց առաջ գնում էի ստուգում դուռը փակել են, թե չէ։ Մի օր մամաս նկատեց, ասեց որ ամեն օր ինքը փակում է դուռը, որ ես հանգիստ գնամ քնեմ։ Դրանից հետո սպասում էի մամաս քնի, նոր վեր էի կենում, ստուգում։ Հետո էլ մամայիս կորցնելու վախ էր մեջս։ Մամաս էդ տարիներին առևտուր էր անում։ Ամեն անգամ ապրանքի գնալուց վախենում էի, հատկապես, երբ եղանակը լավ չէր լինում։
Մեր դասատուները արձակուրդներից առաջ մամայիս ասում էին, որ անպայման մեզ քաղաքից հանի։ Էս անգամ դեպրեսիան հաղթահարելու համար, տարիներ պահանջվեց։ 12 տարեկանում կամաց-կամաց ուշքի եկա։
Նախանձում եմ էն մարդկանց, ովքեր կարոտում են իրենց մանկությունը։ Ինձ համար` եթե մանկություն, ապա 5-8 տարեկան :love