PDA

Դիտել ողջ տարբերակը : <<Մաքուր Ջրի>> Հիմնախնդիրը



Ozon
02.05.2009, 17:32
Քաղցրահամ ջուրը սահմանափակ և խոցելի օգտագործվող ռեսուրս է:Մաքուր և անվտանգ ջրի նկատմամբ մարդու կենսական պահանջը բացատրվում է բացարձակ ֆունկցիոնալ անփոխարինելիությամբ:Երկրագնդի ցամաքում ջրային պախարները չափազանց անհավասար են բաշխված ոչ միայն տարբեր աշխարհամասերում և երկրներում ,այլև շատ երկրների տարածքներում:Համաձայն որոշ գնահատականների ,զարգացող երկրներում 1 մլրդ մարդ զրկված է մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունից ,իսկ աշխարհի բնակչության 20 %-ը զգում է նրա անբավարարությունը:
Ներկայումս Պարսից ծոցի արաբական երկներում ,մեկ լիտր հում նավթի թոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է խահավետ գործարք::think

Ozon
02.05.2009, 17:37
Առաջին հայացքից երկրագնդի քաղցրահամ ջրերի պաշարները բավարար են թվում (ամբողջ ջրային ռեսուրսների 2.5 %) ,սակայն օգտագործման համար մատչելի ջրի քանակը ,ըստ տարբեր աղբյուրների կազմում է բոլոր քաղցրահամ ջրերի ընդամենը 0,003-0.016%-ը:

Surveyr
02.05.2009, 17:45
Ներկայումս Պարսից ծոցի արաբական երկներում ,մեկ լիտր հում նավթի թոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է խահավետ գործարք::think

Երևի թե շահավետը շատ մեղմ է ասված, ինձ թվում է էսօրվա պայմաններում, Պարսից ծոցի ավազանում, նման գործարք իրականացնողը վստահ կարող է իրեն հաջողակ գործարար համարել, ու թաքուն հրճվել, որ կարողացրել է հարիֆացնել գործընկերոջը /ջուր վաճառողին/:

Ամեն դեպքում համաձայն չեմ այն պնդմանը, որ մեկ լիտր ՀՈՒՄ նավթը մոտավորապես համարժեք է 1 լիտր ջրին / առավել ևս Պարսից ծոցի ավազանում/

Jarre
19.05.2009, 22:01
ՄԱԿ-ը լուրջ ուշադրություն է սկսել դարձնել մաքուր ջրի հիմնախնդրին։ Ահա նրանց պաշտոնական վեբ կայքի էջը այդ հարցի վերաբարյալ ռուսերեն լեզվով Вода Для Жизни (http://www.un.org/russian/waterforlifedecade/)

ministr
20.05.2009, 00:10
Ժողովուրդ, նոր ցուցատախտակներ են հայտնվել քաղաքում սև ֆոնի վրա գրված "Իսկ դուք մտածել եք , թե ինչ ջուր եք խմում" մակագրությամբ:
Ու ոչ մի բրենդ չի նշված: Հիմա սա ինչ ա, մտածեք ինչ ջուր եք խմում թե չէ վերջներդ սև գույննա? Էդքան փողով թող մի հատ համաքաղաքային ջրի ստուգումներ իրականացնեին, վերջիվերջո բնակչության շատ քիչ մասն է խմելու ջուր գնում:

Ի միջի այլոց "Մաքուր ջրից" ինչ որ համ եմ սկսել առնել: Էն որ ջուրը մի 5-6 օր մնումա պլաստիկի շշի մեջ ինչ անդուր համա գալիս... նման մի համ: