PDA

Դիտել ողջ տարբերակը : ՆՓԱԿ թատրոն, Ապրիլ



Heqim
23.03.2009, 23:55
Գարնանային խաղաշրջան, Ապրիլ

Գալաթեա
24.03.2009, 00:09
O_o

էս տեղից մի քիչ մանրամասն, որ ներկայացման մեջ?

Երեք թե չորս ներկայացման եմ մասնակցել...Գագոյի ռեժիսոր եղած ժամանակ :)

Մեկը Հարոլդ Փինթերի "Վերելակ"-ն էր, մյուսը Չեխովի "Վեցերորդ Պալատ"-ի Գագոյի ինտերպրիտացիան..

Մյուսների վերնագրերը չեմ հիշում...մենակ հիշում եմ, որ մեկը դրսում արեցինք..Վերնիսաժի տարածքում..Քրիստոս, բան կար մեջը :)

Moon
24.03.2009, 00:34
Գարնանային խաղաշրջան, Ապրիլ
Վահիկ լավ էլի...ինչի՞ մի քառակուսի մետրը չկա:(
Հը՞ն...
Համ էլ արդեն մուտքը անվճար չի հա՞:think

StrangeLittleGirl
24.03.2009, 02:08
Բայց մի րոպե… Էս նույն քառակուսի մետրերը չե՞ն: Ինչը չհիշեմ-չհիշեմ, Գարիկի ներկայացումը հո չեմ մոռանա…

Heqim
24.03.2009, 12:30
Վահիկ լավ էլի...ինչի՞ մի քառակուսի մետրը չկա:(
Հը՞ն...
Համ էլ արդեն մուտքը անվճար չի հա՞:think

Քառակուսին մեկնա` Գարիկինը: Հա արդեն տոմսեր ենք փորձելու վաճառել:

Moon
24.03.2009, 12:43
Քառակուսին մեկնա` Գարիկինը: Հա արդեն տոմսեր ենք փորձելու վաճառել:
Էն որ գրածա Բարև, Մահ ջա՞ն:think
Եթե էդ ա, հաստատ գալիս եմ ու էս անգամ ոչ մի բան չպիտի խանգարի, հուսամ

Heqim
26.03.2009, 20:07
Երեք թե չորս ներկայացման եմ մասնակցել...Գագոյի ռեժիսոր եղած ժամանակ :)

Մեկը Հարոլդ Փինթերի "Վերելակ"-ն էր, մյուսը Չեխովի "Վեցերորդ Պալատ"-ի Գագոյի ինտերպրիտացիան..

Մյուսների վերնագրերը չեմ հիշում...մենակ հիշում եմ, որ մեկը դրսում արեցինք..Վերնիսաժի տարածքում..Քրիստոս, բան կար մեջը :)


իսկ որ կերպարն էիր Վերելակի մեջ?:think

Գալաթեա
27.03.2009, 14:48
իսկ որ կերպարն էիր Վերելակի մեջ?:think

Դու բոլոր կերպարներին հիշում ես? :)

Heqim
28.03.2009, 12:03
Դու բոլոր կերպարներին հիշում ես? :)

իհարկե ու քեզ փաստորեն ճանաչում եմ:B

մի հատ էս նայի
http://accea.info/list_cinthea.php?id=258

Գալաթեա
02.04.2009, 13:09
իհարկե ու քեզ փաստորեն ճանաչում եմ:B

մի հատ էս նայի
http://accea.info/list_cinthea.php?id=258

:)

Հուշարարն էի :) Էն վանդակի մեջ նստած :)

nune'
02.04.2009, 13:50
ՆՓԱԿ rulez!!!!!!!

Moon
02.04.2009, 21:23
Այսօր գնացի "Բարև, մահ ջան"-ին։ Վահիկ ջան անկեղծ եմ ասում, Գարիկը միգուցե լավ դերասան է, բայց ոչ լավ սցենարիստ։ Ծիծաղելի մասերը շատ քիչ էին, ինչը չէի ասի մի 2 տարի առաջվա 1քառակուսի մետր-ի մասին։ Էն ժամանակ լավն էր...:loveհիանալի իմպրովիզ, դե դու լավ ես խաղում:oy։ Կարծում եմ այսօր ավելի լավը կարող էր լինել...:)
Կաշխատեմ մնացածին էլ գալ։ Մենակ Սպանդարանը չեմ գա, չեմ հավանել.

GarSu
03.04.2009, 20:08
Բայց մի րոպե… Էս նույն քառակուսի մետրերը չե՞ն: Ինչը չհիշեմ-չհիշեմ, Գարիկի ներկայացումը հո չեմ մոռանա…

Մերսի Բյուրակն ջան, որ ներկայացումս հիշում ես... Էլի համեցի` ընկեր-ընկերուհիներիդ հետ:

GarSu
03.04.2009, 20:16
Այսօր գնացի "Բարև, մահ ջան"-ին։ Վահիկ ջան անկեղծ եմ ասում, Գարիկը միգուցե լավ դերասան է, բայց ոչ լավ սցենարիստ։ Ծիծաղելի մասերը շատ քիչ էին, ինչը չէի ասի մի 2 տարի առաջվա 1քառակուսի մետր-ի մասին։ Էն ժամանակ լավն էր...:loveհիանալի իմպրովիզ, դե դու լավ ես խաղում:oy։ Կարծում եմ այսօր ավելի լավը կարող էր լինել...:)
Կաշխատեմ մնացածին էլ գալ։ Մենակ Սպանդարանը չեմ գա, չեմ հավանել.

Մուն ջան, անկեղծ` շնորհակալ եմ անկեղծությանդ համար, բայց լավ սցենարիստ լինելը չի նշանակում "խնդցնել"... Իմ "մանիֆեստը" շուտով կկարդաս և ավելի լավ կընկալես " Իմ Թատրոնը"... :)

Moon
03.04.2009, 23:39
Մուն ջան, անկեղծ` շնորհակալ եմ անկեղծությանդ համար, բայց լավ սցենարիստ լինելը չի նշանակում "խնդցնել"... Իմ "մանիֆեստը" շուտով կկարդաս և ավելի լավ կընկալես " Իմ Թատրոնը"... :)
Վայ, Գարիկ ջան ուրախ եմ, որ ակումբում ես։ Դերասանականդ իրոք, որ տեղում է, հուսամ մյուս ներկայացումներդ ավելի կհավանեմ։ դու լրիվ դեմք ես, էդքան բան ո՞նց էիր տեղավորել էդ 1քառակուսի մետրում, էլ չեմ ասում հագուստիդ մասին։ Ապրես...
Գիտես , ինչը դուրս եկավ, որ դահլիճին արձագանքդ ավելի հավես էր ստացվում, հումորով ու տեղին։ Հատկապես, երբ ասեցին, որ բեմում չեն ծխում...պատասխանդ լավն էր:hands

GarSu
04.04.2009, 11:44
Գիտես , ինչը դուրս եկավ, որ դահլիճին արձագանքդ ավելի հավես էր ստացվում, հումորով ու տեղին։ Հատկապես, երբ ասեցին, որ բեմում չեն ծխում...պատասխանդ լավն էր:hands

Մուն ջան, ներկայացման էս ոճը, որը ես եմ առաջարկում, մեծ չափով կապված է դահլիճի հետ. Այսինքն, սցենարը կամ պիեսը` որպես այդպիսին մի քիչ այլ իմաստ են ստանում... Նույնը, նաև, բեմի առումով` որտեղ "չեն ծխում"...
Մերսի ջան:
:)

Moon
10.04.2009, 22:02
Ամսի 16-ին անպայման գալիս եմ։)))Բաց չեմ թողնի, Վահիկ կարոտել եմ քեզ, նկատի ունեմ կարտել եմ բեմի Վահիկին։:oy

StrangeLittleGirl
28.04.2009, 22:31
Մերսի Բյուրակն ջան, որ ներկայացումս հիշում ես... Էլի համեցի` ընկեր-ընկերուհիներիդ հետ:
Ափսոս ուշ տեսա էս գրառումդ: Թե չէ ինձ էլ առիթ ա պետք, որ գրքերիցս պոկվեմ, մի հետաքրքիր տեղ գնամ:


Այսօր գնացի "Բարև, մահ ջան"-ին։ Վահիկ ջան անկեղծ եմ ասում, Գարիկը միգուցե լավ դերասան է, բայց ոչ լավ սցենարիստ։
Լուս, դու պիտի տեսնեիր Գարիկի բեմադրած էսօրվա հրաշալի ներկայացումը: Սցենարի հեղինակներից մեկն էլ ինքն էր: Ու էդքան ծեծված, համը դուրս եկած սերն էնքան սիրուն ու խորն էր ներկայացրել, որ դահլիճից դուրս գալիս զգում էիր, թե ինչքան մեծ սիրով ես լցված, թեկուզ դա ոչ մեկին ուղղված չէ: Մեկ էլ ինձ զարմացրեց, թե ոնց էր կարողացել էդքան մեծ թվով ուսանողների հետ աշխատել: Մի ժամանակ ես էլ էի թատրոնում խաղում, ընդամենը ութ հոգի էինք, բայց էդքանս էլ հերիք էինք, որ մեր ռեժիսորին գժվացնենք:

Moon
29.04.2009, 18:06
աչքիս վաղը մի հատ զզվելի խանգարող հանգամանք ա լինելու, որ չգամ թատրոն, բայց ախր շաաաատ եմ ուզում, մի ձև պիտի պոկվեմ էդ գերմանացիներից:[
Վաղը մեր սեմինարը վերջանում ա, ու եսիմ ինչ ձևական ճաշի եմ հրավիրված...Թարսի պես հենց թատրոնի ժամին, տեսնես կթողնեն ինձ ազատ:think:(

Moon
04.05.2009, 22:34
Սա էլ մի քանի կադր պրեմիերիայից՝ "Ճաղատ երգչուհին"
http://farm4.static.flickr.com/3548/3501927116_35bb367682_o.jpg
http://farm4.static.flickr.com/3571/3501112341_e37049eb7c_o.jpg
http://farm4.static.flickr.com/3546/3501111807_192b8199a6_o.jpg
http://farm4.static.flickr.com/3302/3501110755_0913e66511_o.jpg

Տատ
04.05.2009, 23:48
Կներեք ահկապ հարցի համար, աչքս ծակեց՝
ԲԵՄԱԴՐԻՉ թե ԲԵՄԱԴՐՈՂ?

Իսկ կայք ունե՞ք, մի քանի ներկայացման նկար տեսնեինք (ով չի տեսել:oy)

GarSu
05.05.2009, 21:07
Ափսոս ուշ տեսա էս գրառումդ: Թե չէ ինձ էլ առիթ ա պետք, որ գրքերիցս պոկվեմ, մի հետաքրքիր տեղ գնամ::

Եթե «Բարև Մահ Ջան»ը էլի կհետաքրքրի, մայիսի 7-ին խաղում եմ, Բյուր ջան: Նոր, փոխված-ավելացված-պակասեցրած բաներ կան… Համեցի… Այսինքն՝ համեցեք բոլորդ…:)

GarSu
05.05.2009, 21:12
[QUOTE=Տատ;1680598]Կներեք ահկապ հարցի համար, աչքս ծակեց՝
ԲԵՄԱԴՐԻՉ թե ԲԵՄԱԴՐՈՂ?


Կա բեմադրիչ, կա բեմադրող ռեժիսոր:
Հնարավոր է նույն ներկայացումը «արարի»:) մի ռեժիսոր և մի բեմադրիչ:

GarSu
05.05.2009, 21:18
Լուս, դու պիտի տեսնեիր Գարիկի բեմադրած էսօրվա հրաշալի ներկայացումը...

Մերսի շատ, Բյուր ջան ;): Երևի ավելորդ համեստություն չես ընկալի, եթե ասեմ, որ էլի լիքը աշխատանք կար անելու… Մի խոսքով, հասկացար՝ ինչ նկատի ունեմ:think

StrangeLittleGirl
28.05.2009, 12:36
Մերսի շատ, Բյուր ջան : Երևի ավելորդ համեստություն չես ընկալի, եթե ասեմ, որ էլի լիքը աշխատանք կար անելու… Մի խոսքով, հասկացար՝ ինչ նկատի ունեմ
Գարիկ ջան, էդ միշտ էլ կա, միշտ էլ շտկելու տեղեր են լինում, ու էդ լավ ա: Նշանակում ա՝ իսկապես գործ ա արվել: Կարևորը՝ հանդիսատեսը գոհ էր: Ճիշտ է՝ էնտեղ նկատեցի, որ դերասաններից մեկի վրա լավ աշխատած չէր, բայց դա չէր խանգարում, որ հրաշալի ներկայացում ստացվի: :)