PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավոր գարնան գալուստը



Լեո
02.03.2009, 11:46
Գարունը այնքա՜ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՜ս պայծառ է կրկին,
-Ուզում եմ մեկին քնքշորեն սիրեն,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին...

Second Chance
02.03.2009, 12:02
Վերջապես Գարուն եկավ :) :love

Empty`Tears
02.03.2009, 12:07
Լեո :)



Այնպես գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
-Շուրջս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտս մրրկում ...

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
- Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք ...

Լեո
02.03.2009, 12:27
Էմփթուշ:love

Լուսաբեր
02.03.2009, 12:29
ԳԱՐՈԻՆ

Ձմեռն անցավ...
Եկավ գարուն...
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:

Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:

Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:

Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:

Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:

Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:

Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

Լուսաբեր
02.03.2009, 12:30
Ինչքա՜ն շա՜տ եմ սիրում Գարունը... :love:love:love

Լուսաբեր
02.03.2009, 12:31
ԳԱՐՈւՆ

Զուգված, զարդարված
Թավիշ կանաչով,
Ցոլում է դաշտը
Ոսկե ճաճանչով:

Սիրուն մայիսը
Գոհար է մաղել,
Ծաղկանց թերթերը
Շողել ու շաղել:

Հազար տեսակի
Թռչուն է երգում.
Ալ-կանաչ դաշտը
Զընգում, զրընգում:

Լեո
02.03.2009, 12:35
Թագադրում
Որ գարունները
Գան ու չգնան…

Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբույրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների`
Ձյունից ինձ նայող աչերն համբուրեմ,
Գնամ ետևից ծիծեռնակների`
Նրանց հետ ետ գամ` գարունը բերեմ,-
Բարձրանամ կապույտ գահը լեռների`
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,-
Հագնեմ ծիրանին արշալույսների,-
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եւ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եւ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…

Լուսաբեր
02.03.2009, 12:36
Գարունը բացում է վարագույրը իր՝
Աչքերդ փակիր՝
Սերը քո սրտին նոր բախյուն է հորինել.
Եվս մեկ զարկ,
Էլի մի թրթիռ
Եվ դու դեռ կարող ես ամեն ինչ ետ բերել:
Ծագեցնում է գարունը լույսը քո սրտի,
Որ հույզը թարթվի,
Որ թերթվեն անցյալի ստվերները անթեվ.
Կգամ ես, դու միայն ձայնիր՝
Սիրուն մեր վայել է գարունն այս վայելել…
:love:love:love

Լուսաբեր
02.03.2009, 12:41
ԳԱՐՈՒՆ


Կարոտ ենք տեսքիդ, աննըման գարուն,
Շո՛ւտ արի մեզի, բե՛ր ծաղիկ սիրուն,
Բե՛ր պայծառ արև, բե՛ր մեզ տաք օրեր,
Ճըռվըռող թըռչուն. բե՛ր կանանչ դաշտեր:


Բա՛ց մեր դըռները, բա՛ց մեր պատուհան,
Թող բացվին, ծաղկին, վարդ, մեխակ, շուշան.
Փակված սենյակեն ելնինք, ազատվինք,
Կանաչ դաշտ երթանք, խաղանք, գլորվինք:

Լեո
02.03.2009, 12:44
ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
- Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,-
ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Լուսաբեր
02.03.2009, 13:00
ՄԱՆԻՇԱԿ

Դեռ ո՞ւր է ծիծեռ, դեռ ո՞ւր է սոխակ,
Գարնան կարապետ եկավ մանիշակ.
Երկնային խունկը չորս կողմը բուրեց,
Նորածին աշխարհ նախ նա համբուրեց:

Երկինքն է անամպ, շողշողուն արև,
Տանք մանիշակին, երեխերք, բարև,
Որ մեր դաշտերին բերեց նոր գարուն,
Նախշուն հավերով, ծաղկով զարդարուն:

Լուսաբեր
02.03.2009, 13:11
Գարունին հետ

Քո՛ւյր, փոխե շորերս և անկողնիս ճերմակները...
Մաքրե՛ տունը և միջանցքին մեջ ծաղիկներ ցանե՛...


Բա՛ց լուսամուտը, թո՛ղ Գարունը ներս մտնե...

Ըրե՛ այնպես, ինչպես մայրիկը կըներ։

Այս իրիկուն անիկա ինձ պիտի այցելե։

Ես կը բաղձամ ողջունել զինքը, ինչպես նոր Կյանք մը, ճեր֊

մա՜կ, մաքո՜ւր շորերով և գարնան թարմությամբ։

Իմ ժպիտը դալկահար շրթներուս վրա

կարմիր վարդերու փրփուրին կը նման՞ի, քո՜ւյր․․․

Իրիկուն է։

Վառե՛ ճրագը և տանը մեծ դուռը բաց թող.

Ես մայրիկին պիտի հանդիպիմ ճերմա՜կ, մաքո՜ւր շորերով

և երիտասարդ թարմությամբ։

Արդեն մաքրած ես տունը և շորերս ու անկողնիս ճերմակնե֊

րը փոխած։

Ճրագը մեղմիկ կը հևա, աստղիկ կա սենյակիս մեջ...

Հոս մի՛ կենար, քո՜ւյր։ Գնա՛ դուրս և Գարունին հետ խոսիր՛

Կյանքի և Արևի մասին։

Rammstein
02.03.2009, 13:34
Չեմ շնորհավորում!!!!!!!:cool
Նախ, գարունան առաջին օրը մարտի 21-22-ն է:
Եւ եւրկրորդ, հեչ չեմ սիրում գարունը, ամեն տեղ ցեխ, ջուր... չեմ հասկանում` ի՞նչ եք գտել էդ գարնան մեջ...

Chuk
02.03.2009, 13:59
Մոդերատորական. թեմայի վերնագիրը «Շնորհավոր մարտի 1-ը» տարբերակից փոխվել է «Շնորհավոր գարնան գալուստը» տարբերակով:

Elmo
02.03.2009, 14:04
Այ հիմա շնորհավոր գարնան գալուստը ժողովուրդ ջան: Թող ամեն գարուն իր հետ բերի բարիք: :love

Լուսաբեր
02.03.2009, 14:31
ԲՈՂԲՈՋԸ

Դուք չկարծեք, թե դողդոջն եմ,
Ի՞նչ անենք թե մերկ բողբոջն եմ,
Ես ծնվել եմ ծառի ճյուղին,
Ձմռան ցրտին, մառախուղին:
Սպասել եմ, որ արև գա,
Տաքուկ-տաքուկ ինձ համբույր տա,
Որ ես գույն-գույն շորեր հագնեմ,
Ծառի ճյուղին ուրախ կանգնեմ:
Որ ես լցվեմ, աճեմ սիրուն,
Առանց տերև էլ ի՞նչ գարուն,
Էլ ի՞նչ գարուն, երկինք պայծառ,
Երբ քնած են ծաղիկ ու ծառ:

Լուսաբեր
02.03.2009, 14:43
Մի հատ էլ սիրուն բանաստեղծություն :oy
Զրույց գարնան

Գարու՜ն, բարով էս գալիս:
Գարու՛ն, ինչու՞ էս լալիս,
Գուցե մերժված սե՞ր ունես,
Ու հետամու՞տ էս ինձ պես:

Ու սիրունիկ աղջկա պես
Խուսափում իմ հայացքից,
Ու ո՛չ մի ծաղիկ չունես,
Նոր էս ծնվում ձյուներից:

Թեև ուրախ էս, գարուն,
Ասա՛, բանը ինչու՞մն է,
Գուցե չե՞ս տեսել արյուն,
Գուցե քո վիշտը հի՞ն է:

ԳիտեմՍ, գիտե՜մ իմ գարուն,
Որ դու կյանք էս արարում,
Լոք քո գրկում կա տաք ձյուն,
Ազատությու՜ն, ջերմությու՜ն:

Ա՛խ թե ես կարենայիՍ,
Դուրյանի սա՜զն ունենայի,
Ես կերգեի քեզ համար,
Որ տևես երկա՜ր, երկար՜...

Արի գարուն, սիրահար,
Ու ինձ ձյուների հետ տար,
Գնանք գտնենք մի գալիք,
Մի սիրունիկ ձնծաղիկ:

Գալի՛ք, գալի՛ք ձնծաղիկ,
Այս աշխարքում անցողիկ,
Կյանքի, սիրո ակնթարթ,
Որ մնում է անաղարտ
:love:love:love

Լեո
02.03.2009, 14:47
ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...

Երվանդ
02.03.2009, 15:13
Գարունը սկսվում է մարտի երկուսից, մարտի մեկը արյան օր է, տենց սարքեցին, էն մարդիկ որոնց համար դա մեկ է կարող են իրար շնորհավորել, իսկ ում համար մեկ չէ գրում է որ մեկ չէ, նենց որ խնդիր չկա:B

Արշակ
02.03.2009, 16:30
Մոդերատորական։ Հայհոյանք պարունակող գրառումն ու դրան արձագանքները ջնջված են։
Թեմայի վերնագիրն է՝ «Շնորհավոր գարնան գալուստը»։ Մնացեք թեմայի շրջանակներում։

Արշակ
02.03.2009, 16:33
Համ էլ բոլորին շնորհավորում եմ գարնանամուտի կապակցությամբ։ :)

ars83
02.03.2009, 16:47
Օֆ, էլի գարուն եկավ:

Շնորհավոր բոլոր գարունասերներին այս կապակցությամբ: :P

Գալաթեա
02.03.2009, 16:49
Օֆ, էլի գարուն եկավ:

Շնորհավոր բոլոր գարունասերներին այս կապակցությամբ: :P

Տենաս` դու ինչի չես սիրում :P
Թե դու էլ ես սիրում, ուղղակի քեզ տեղյակ չեն պահել :)

ars83
02.03.2009, 16:55
Տենաս` դու ինչի չես սիրում :P
Թե դու էլ ես սիրում, ուղղակի քեզ տեղյակ չեն պահել :)

Հը-ը, չեմ սիրում: Ծիրանի ծառերը որ ծաղկած են, էդ պահը սիրում եմ, իսկ ընդհանրապես՝ չէ:
:esim

Ես աշունն եմ սիրում: Հոկտեմբերի վերջը :love

Գալաթեա
02.03.2009, 16:58
Հը-ը, չեմ սիրում: Ծիրանի ծառերը որ ծաղկած են, էդ պահը սիրում եմ, իսկ ընդհանրապես՝ չէ:
:esim
Ես աշունն եմ սիրում: Հոկտեմբերի վերջը :love

Վայ Արս, բա էն զարթոնք, սեր, բան, ծաղիկ-մաղիկ, ավիտամինոզ մինչև հաղթական ավարտ...ուզում ես ասես` էդ սաղ հեչ? :angry

Chuk
02.03.2009, 17:36
Մոդերատորական. թեման քաղաքականացնող 34 գրառումներ ջնջվել են, դրանց հեղինակներին տուգանային միավորներ չի տրվել, քանի որ թեման ի սկզբանե բացված է եղել այնպիսի կոնտեքստով, որ ավելի շատ դիտարկվել է իբրև սադրանք: Թեմայի վերնագիրն, ինչպես արդեն գրել եմ, փոխվել է, այնպես որ շարունակեք իրար շնորհավորել՝ առանց թեմայից շեղվելու:

Արիացի
02.03.2009, 17:46
Ժողովուրդ, իհարկե ես էլ եմ բոլորիդ շնորհավորում, բայց ինչպես ասեց Ռամշտեյնը, գարնան սկիզբը մարտի 22-ն ա: :)

քաղաքացի
02.03.2009, 18:10
Աշխարհագրությունից սովորել եմ, որ գարունը մարտի 21–ից է սկսվում, բայց Հայաստանում մարտիի սկզբից արդեն գարնանային եղանակ է լինում։

Համենայնդեպս շնորհավոր 2009–ի գարունը։

Lapterik
02.03.2009, 18:21
Շնորհավոր ձեր բոլորի գարունը: ;)

Ուլուանա
02.03.2009, 18:25
Շնորհավորում եմ բոլորին գարնան գասլտյան առթիվ։ :)

Առիթից օգտվելով՝ ես էլ իմ գրած բանաստեղծություններից մեկը դնեմ. :oy

ԳԱՐՈՒՆՆ Է ԳԱԼԻՍ

Օդում ինչ-որ բան կարծես հուշում է,
Որ Գարունն արդեն ճանապարհին է,
Դրսում դեռ ցուրտ է, բայց երևում է`
Ծերուկ Ձմեռն իր վերջին շնչին է:

Հողը հոգնել է պարապությունից,
Ձմռան տաղտուկից ուժը հատել է,
Գարնան կարոտից երկինքը տրտմել,
Իսկ արևն արդեն հույսը կտրել է:

Եվ վայելում է օրերն իր վերջին
Սառնասիրտ, դաժան ծերուկ Ձմեռը,
Ուզում է ցույց տալ, որ երեք ամիս
Ինքն է եղել այս աշխարհի տերը:

Օդի բույրն անգամ լրիվ փոխվել է,
Արևն իր շողով խուտուտ է տալիս,
Արդեն ձյուն չկա, միայն անձրև է.
Ծերուկ Ձմեռն իր վախճանն է լալիս:

Անորոշ մի բան հոգիս խառնում է,
Սիրտս ինձ նորից հանգիստ չի տալիս,
Ուզում եմ ճչալ. հոգիս այրվում է,
Գիտեմ. պարզապես Գարունն է գալիս...

Իսկ մեզ մոտ էսօր հո ձյուն չի գալիս... :{ Իսկական ձյունամրրիկ է։ Ամբողջ ձմեռ էսպիսի բան չէր եղել։ Աչքիս՝ ծերուկ Ձմեռը վերջին ողբն ա դրել իր վախճանի կապակցությամբ։ :))

Ձայնալար
02.03.2009, 18:28
Էդ դու չես գրել, Համո Սահյանից ես արտագրել :pardon : Էդ կոպլիմենտ էր, շատ լավն էր Ան :love

Երվանդ
02.03.2009, 18:29
Անորոշ մի բան հոգիս խառնում է,
Սիրտս ինձ նորից հանգիստ չի տալիս,
Ուզում եմ ճչալ. հոգիս այրվում է,
Գիտեմ. պարզապես Գարունն է գալիս...
:love:love:love

Լեո
02.03.2009, 20:41
ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ

Ձմեռը հալվել դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով նա գնում է հեռու,
Գնում է, լցվում է ծովը անհատակ:
Հոգնած թևերը քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա,
Արագիլն իջել Արաքսի ափին՝
Հանգստանում է մի ոտքի վրա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացե՛ք, գարու՜ն է գալիս:

Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց:
Հողն է մայրության հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի թափուր չմնա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացե՛ք, գարու՜ն է գալիս:

Հակոբ Գեւորգյան
03.03.2009, 11:40
Մոդերատորական. թեման քաղաքականացնող 34 գրառումներ ջնջվել են, դրանց հեղինակներին տուգանային միավորներ չի տրվել, քանի որ թեման ի սկզբանե բացված է եղել այնպիսի կոնտեքստով, որ ավելի շատ դիտարկվել է իբրև սադրանք: Թեմայի վերնագիրն, ինչպես արդեն գրել եմ, փոխվել է, այնպես որ շարունակեք իրար շնորհավորել՝ առանց թեմայից շեղվելու:

Օ՜ֆ…Արտակ ջան, ախր ես ի՞նչ անեմ որ գարունը գալիս է մարտի 1–ին :B

ԿԳԴ
03.03.2009, 12:02
Գարունա~, ձյունա արել...:)

Հակոբ Գեւորգյան
03.03.2009, 12:11
Գարունա~, ձյունա արել...:)

ԿԳԴ ջան, մեկ անգամ ամերիկացի ընկերներիս տան գրադարանում իմ նախաձեռնությամբ ներկայացված տրիոյի ժամանակ Կոմիտասի «Գարունա» երաժշտությունը բավականին տխրեցրեց մեր ամերիկացի ընկերներին…հետաքրքրասերներ եղան եւ ցանկացան պարզել տխրության պատճառը…ասացի որ Հայոց Եղեռնի հետ է կապված…Լավ երեկո էր…

ԿԳԴ
03.03.2009, 12:18
ԿԳԴ ջան, մեկ անգամ ամերիկացի ընկերներիս տան գրադարանում իմ նախաձեռնությամբ ներկայացված տրիոյի ժամանակ Կոմիտասի «Գարունա» երաժշտությունը բավականին տխրեցրեց մեր ամերիկացի ընկերներին…հետաքրքրասերներ եղան եւ ցանկացան պարզել տխրության պատճառը…ասացի որ Հայոց Եղեռնի հետ է կապված…Լավ երեկո էր… Կոմիտասի (Գարուն ա) ստեղծագործությունը ինձ էլ է շատ տխրեցնում, չնայած որ իմ ամենասիրելի ստեղծագործություններից մեկն է, հատկապես Ասլամազյանի մշակմամբ, բայց ես հիմա հենց ուղիղ իմաստով էի գրել, հիմա մեր մոտ ձյունա գալիս:

ars83
03.03.2009, 17:55
Վայ Արս, բա էն զարթոնք, սեր, բան, ծաղիկ-մաղիկ, ավիտամինոզ մինչև հաղթական ավարտ...ուզում ես ասես` էդ սաղ հեչ? :angry

Լիլ ջան, ծաղիկ-մաղիկ, ավիտամինոզ, ըդիգ, իհարկե, լավ է, բայց իմ մեջ մի վայրենի բան կա, չգիտեմ որտեղից ա :esim, մեղմ զեփյուռ, շոյող արև, ծովափնյա ավազ, շում պրիբոյա... տենց բաները չեմ սիրում: Փոխարենը «զարթնում եմ» ու մեջս մի-տեսակ ուրախանում ա, երբ շուրջը ամպրոպ ա /հատկապես, եթե սարերում ես/, կայծակներ են խփում /ժամերով կարող եմ նայել/, հորդ անձրև :love Կամ էլ նենց լավ հին, դարավոր անտառ: :)

Բայց էդ սերն ու բանը գարնան հետ կապելու ստերեոտիպը չեմ հասկացել երբեք: Ո՞վ ասեց, որ աշունը սեր արթնացնող չի, օրինակ: :)

Լուսաբեր
03.03.2009, 18:01
Ո՞վ ասեց, որ աշունը սեր արթնացնող չի, օրինակ: :)

Ճիշտ ես, կարող է :) իմ մոտ էլ սերը աշնանը արթնացավ :love բայց մեկա, որ գարունը չգար ոչ ոք դրա մասին չէր իմանա :oy :love:love:love

Մարկիզ
03.03.2009, 18:04
Իմ առաջին սիրուն վերջ տրվեց գարնանը՝ ապրիլի քսանին: Չեմ էլ հիշում, որ թիվն էր:D Իսկ ընդհանրապես, ես լույս աշխարհ եմ եկել գարնանը…:oy

Լուսաբեր
03.03.2009, 18:09
ես լույս աշխարհ եմ եկել գարնանը…:oy

Ես էլ :love երևի մի պատճառն էլ հենց էտա որ գարունը սիրում եմ:
Իսկ ամենագլխավոր պատճառը, որ ամառը ավելի մոտա ;)

Rammstein
03.03.2009, 18:14
Գարունա~, ձյունա արել...:)
Սկի ձմեռը սենց ձյուն չէր եկել... :D

ars83
03.03.2009, 18:32
Իմ առաջին սիրուն վերջ տրվեց գարնանը՝ ապրիլի քսանին:
Ոնց թե «վերջ տրվեց»: Սպանել ե՞ս, այ տղա :o


Իսկ ընդհանրապես, ես լույս աշխարհ եմ եկել գարնանը…:oy
Ինչ մի գլուխ գովալու բան ա՞ :P
Ես էլ: Բայց դե մեկ ա չեմ սիրում :nea

Աբելյան
03.03.2009, 18:57
Այս գիշեր նորից լալիս էր քամին
Իմ դռան առաջ, իմ պատերի տակ,
Սիրտս լցված էր կարոտով հստակ,
Անուշ ցավերով ու երգով իմ հին:

Իմ գարնան հեքիաթ, քո վրա հյուսված,
Հնչում էր դարձյալ իմ դյութված սրտում,
Եվ լուսեղեն էր գիշերս արթուն,
Եվ սիրտս տխուր սիրով էր լցված:

Չէի տրտնջում, որ անցել ես դու,
Անհայտացել ես օրերում մեռած,
Որ չկաս արդեն, դարձել ես երազ,
Անդարձ ու անհաս, հեռու՜ և հեռու՜...

Լեո
03.03.2009, 21:03
Իմ առաջին սիրուն վերջ տրվեց գարնանը՝ ապրիլի քսանին: Չեմ էլ հիշում, որ թիվն էր:D Իսկ ընդհանրապես, ես լույս աշխարհ եմ եկել գարնանը…:oy

Ես նույնպես լույս աշխարհ եմ եկել գարնանը:)

Մոտս միտք ծագեց. կարելի ա հարցում բացել, թե ով տարվա որ եղանակին է ծնվել: Ուղղակի հետաքրքիր է:

Ambrosine
03.03.2009, 22:09
Չեմ սիրում գարունը...

Լեո
03.03.2009, 22:11
Չեմ սիրում գարունը...
Պա՜հ:beee

Ambrosine
03.03.2009, 22:16
Պա՜հ:beee
ես աշուն եմ սիրում :beee

Լեո
04.03.2009, 21:38
Ու պռիրոդի նետ պլոխոյ պոգոդի:love

Chuk
04.03.2009, 23:25
Մոդերատորական. թեման չի ծառայում իր նպատակին, այնտեղ շնորհավորանքների փոխարեն տեղ են գտնում բանաստեղծություններ (անհամապատասխան բաժին գարնանը նվիրված բանաստեղծությունների ժողովածու ստեղծելու համար), քաղաքական քննարկումներ, եղանակների լավ ու վատ լինելու, նախասիրսությունների քննարկումներ և այլն, հետևաբար թեման փակվում է: