PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստերեոն «մեռնո՞ւմ է»

Jarre
26.02.2009, 23:40
2004թ.-ին ձայնագրվեց առաջին աուդիոալբոմը 5,1 և DTS ձևաչափերով DVD Video սկավառակի վրա։ Սա սկբունքորեն տարբերվում է DVD-Audio ձևաչափից և անհամեմատ էժան և պրակտիկ է։

«Ինձ համար ստերեոն դա նույն մոնո ֆորմատն է, որը հնչում է երկու բարձրախոսներով (դինամիկ)»,- ասում է այդ ալբոմը ձայնագրող երաժիշտը (անունը հատուկ չեմ գրում, որ չասեք՝ «Զզվցրեց էլի իրա Ժառով» :) )։ Այսպիսի սկզբունքով սկավառակ թողարկել է նաև Ալան Փարսոնսը։

Երբևէ լսե՞լ եք այդ ֆորմատով երաժշտություն։

Ձեր կարծիքով այդ ֆորմատը կարո՞ղ է համարվել ստերեոյի փոխարինող, ինչպես ժամանակին ստերեոն փոխարինեց մոնոյին։

Ինչ եք կարծում, կարո՞ղ է սա դառնալ 21-րդ դարի ձայնագրությունների ձևաչափ։

Քանի որ այս թեմային վերաբերվող հոդվածները այդքան էլ շատ չեն Ինտերնետում, ես կարող եմ տրամադրել որոշ տեղեկություն, եթե որևէ մեկին հետաքրքրում է։

Rammstein
26.02.2009, 23:54

Ճիշտն ասած առիթ չեմ ունեցել իմ նախընտրած երաժշտությունը այդ ֆորմատով լսելու, բայց որոշ բաներ լսել եմ, ու ցնցված չեմ։ Միգուցե որ Rammstein-ին լսեմ այդ ֆորմատով, իրոք ցնցվեմ... :))

Jarre
26.02.2009, 23:56
Ինձ թվում է, որ ամեն երաժշտություն չէ, որ հաճելի կլինի լսել այդ ֆորմատով։ Սա հատկապես հետաքրքիր կլնի այն երաժիշտների և խմբերի պարագայում որոնք մեծ ուշադրություն են դարձնում ձայնային էֆեկներին, օրինակ՝ Փինք Ֆլոյդ, Պիտեր Գաբրիել....

Արշակ
27.02.2009, 13:02
Մոտավոր գիտեմ էդ ֆորմատների մասին, բայց սենց հարց առաջացավ. 5.1–ով ձայնագրված դիսկը ինչպե՞ս կհնչի ստերեո դինամիկներով։ Արդյո՞ք չի դառնում սովորական մոնո։

Ամեն դեպքում երևի 5.1 ֆորմատի տարածումը մեծապես կախված է 5.1 դինամիկների տարածվածությունից (ինչպես նաև 5.1 support–ով player–ների)։ Համենայն դեպս տան պայմաններում էս պահին ստերեո–ն շատ ավելի տարածված է։

Elmo
27.02.2009, 13:39
Մի քիչ պատմություն:
Առաջին ձայնագրությունները կատարվում էին զուտ մեխանիկական տարբերակով: Ձայնային ալիքները տատանում էին աղբյուրի դիմաց դրված մեմբրան, որն իր հերթին տատանում էր պողպատե ասեղը: Ասեղը քերում էր կապարե պտտվող սկավառակը: Նույն սկավառակը պտտելիս՝ նրա վրա դնելով մեմբրանին միացված ավելի նուրբ ասեղ, ստանում էին ձայնի (այն ժամանակների համար բավականին ստույգ) վերարտադրում:
Ըդնամենը տարներ անց, ձայնը սկսեցին գրել էլեկտրամագնիսական եղանակով՝ մագնիսական(երկաթի կամ քրոմի օսիդով պատված ժապավենի վրա՝ կասետ), ձայնագրությունների որակը անհամեմատ բարձրացավ, միկրոֆոնների զգայունությունը նույնպես, ֆիլտրացման տեխնոլոգիաները ազատում էին ձայնը ավելորդ աղմուկից, բայց այնուամենայնիվ գրված ձայնը չէր փոխարինում բնօրինակին:
Մի քիչ բացատրություն:
Չգիտեմ կոնկրետ որ թվականին ու ով հայտնաբերեց մի փոքրիկ բայց կարևոր առանձնահատկություն: Մարդը ունի 2 ականջ: Այսինքն մարդը լսում է երկու ականջով, ուրեմն ծավալուն ձայնը, որը ոչ մի կերպ չէր ստացվում վերարտադրել, ստացվում է միայն երկու աղբյուրի շնորհիվ:
Ստերեո
Որոշվեց ու արվեց: Ձայնը սկսեցին գրել ոչ թե մեկ, այլ երկու միկրոֆոնով, և ձայնագրեցին առանձին հատվածներով, նույն կրիչի վրա, իսկ վերարտադրումը կատարվում էր երկշերտ կարդացող մագնիսական գլխիկով և ուժեղավում էր երկու կասկադանի ուժեղացուցիչով: Երևի զարմանալի չի, որ երկու դինամիկով էլ վերարտադրվում էր: Տարբերությունը աննկարագրելի էր: Ձայնը ստացավ ծավալ, եթե փակ աչքերով լսեիր ստերեո ձայնագրությունը, կթվար թե հենց իրական կատարողներին ես լսում:
Դեռ ոչինչ ավարտված չի
Երկու լսողության օրգան ունենալը իհարկե լավ բան է: Ստերեո համակարգ ունենալը՝ նույնպես, բայց արի ու տես, որ ձայնը ունի ևս մի քանի առանձնահատկություն: Հաճախություն և կոկրետ ճառագայթման ուղղություն: Իսկ մարդկային ականջները գլխի վրա են, որն իր հերթին պտտվելու ունակություն ունի: Բեմի վրա կանգնած, երգող տոտային կարելի ա ստերեո ձայնագրել և ստերեո լսել, ու դա ռեալ տոտայի ներկայության էֆեկտ կստեղծի, բայց ո՞նց վարվենք հոլիվուդյան կինոների ռեալ ձայնային էֆեկտների հետ: Մեքենան անցավ, կրակեցին, ամպրոպ եղավ, ձիերը դոփեցին ....
Ահա այստեղ խելոք մարդիկ մտածեցին ու գտան որոշումը: Տարբեր հաճախականությունների ձայները վերարտադրել տարբեր դինամիկներով, ու դինամիկներին կոնկրետ ուղղության ձայներ տալ:
Ու ստեղծվեց 5,1 ձայնային համակարգը, կամ ավելի հնչեղ՝ Dolby Digital: Շատերն են տեսել դիկերի վրա http://upload.wikimedia.org/wikipedia/ru/a/a8/L1_g_dolbydsurroundex.gif նշանը, որ նշանակում է, որ ձայնը հենց 5,1 ֆորմատով է: Առջևի ձայնային կանալներ, հետևի ձայնային կանալներ, ֆրոնտային ձայնային կանալ, կենտրոնական բասային համակարգ: 2 առջևի դինամիկ, 2 հետևի 1 ֆրոնտային:
Հիմա արդեն կարելի է ձիու ոտերի դոփյունը լսել ներքևից, իսկ հետրից կրակոցը կլսվեն հետևի դինամիկներից: Ամեն մաքսիմում մոտ ռեալիին
Բայց ոչինչ դեռ ավարտված չի, այպես որ կարող եք մանրամասն կարդալ 6,1, 7,1 ձայնային համակարգերի մասին, և իմ թեթև նկարագրածների մասին այլ աղբյուրներից:

Ձայնալար
27.02.2009, 14:08
Մոտավոր գիտեմ էդ ֆորմատների մասին, բայց սենց հարց առաջացավ. 5.1–ով ձայնագրված դիսկը ինչպե՞ս կհնչի ստերեո դինամիկներով։ Արդյո՞ք չի դառնում սովորական մոնո։

Ամեն դեպքում երևի 5.1 ֆորմատի տարածումը մեծապես կախված է 5.1 դինամիկների տարածվածությունից (ինչպես նաև 5.1 support–ով player–ների)։ Համենայն դեպս տան պայմաններում էս պահին ստերեո–ն շատ ավելի տարածված է։

Իսկ պատկերացնու՞մ եք ինչ դաժան բան է 5.1 ականջակալը :oy

Հայկօ
27.02.2009, 14:28
Իսկ պատկերացնու՞մ եք ինչ դաժան բան է 5.1 ականջակալը :oy

Էնքան էլ դաժան բան չի ;).
http://www.gameguru.in/images/ear-force-ak-r8.jpg

Հայկօ
27.02.2009, 14:36
Համաձայն եմ Արշակի հետ: Ստանդարտը կփոխվի, երբ տարածում կստանան համապատասխան տեխնոլոգիաները:

Jarre
27.02.2009, 22:52
Համաձայն եմ Արշակի հետ: Ստանդարտը կփոխվի, երբ տարածում կստանան համապատասխան տեխնոլոգիաները:

Ճիշտ եք։ Ինչպես նկատում եք, հիմա այդ տեխնիկան չափազանց էժան է և համարյա բոլոր ցանկացողներն էլ կարող են տանը ունենալ ու շատերը արդեն ունեն։

Բայց մի յուրահատկության մասին եմ ուզում նշել։ Այսօր 5,1-ով ու DTS-ով հազարավոր համերգներ կան ձայնագրված։ Բայց համերգի ֆորմատը դարձնել 5,1-ով ու DTS մեկ բան է, և բոլորովին այլ բան է հենց ձայնագրությունը կատարել այդ ֆորմատներով և գրել ձայն, մեղեդի և էֆեկտ յուրաքանչյուր բարձրախոսի (դինամիկի) համար։ Ես լսել եմ և լսում եմ, ու ասեմ որ շա՜տ մեծ տարբերություն է ստերեոի հետ համեմատած։

Այս ֆորմատի շնորհիվ ես ոչ թե լսում եմ երաժշտությունը, այլ հայտնվում եմ երաժշտության մեջ...

Elmo
27.02.2009, 23:02
Իսկ պատկերացնու՞մ եք ինչ դաժան բան է 5.1 ականջակալը :oy

Հա, ամեն ականջակալի մեջ 3 -ական մինի-դինամիկ. 1-ը ուղղված հետևից առաջ՝ հետևի ֆոնային ձայնի համար, 2-ը ուղղված առջևից հետև, առավել սուր անկյան տակ՝ ֆրոնտային էֆեկտի համար, ավելի քիչ սուր անյկան տակ՝ աոջևի ֆոնային ձայնի համար: Արտաքին տեսքով ոչինչով չի տարբերվի սովորական ականջակալից, պարզապես կանալների վերաբաշխման հարցը եթե հենց նվագարկիչը անի, ապա դեպի ականջակալ 6 զույգ լար պետք ա գնա: Իսկ եթե հենց ականջակալի մեջ բաժանիչը տեղադրվի, ապա 2 զույգ լար, իսկ ականջակալի վրա՝ պլատա:

Elmo
27.02.2009, 23:05
Մոտավոր գիտեմ էդ ֆորմատների մասին, բայց սենց հարց առաջացավ. 5.1–ով ձայնագրված դիսկը ինչպե՞ս կհնչի ստերեո դինամիկներով։ Արդյո՞ք չի դառնում սովորական մոնո։

5,1 ձայնագրությունը ստերեո համակարգով լսվում ա ոնց որ սովորական ստերեոն: ;)
Պարզապես ձայնի հաճախականային վերաբաշխում չի լինում, ու ամբողջ ձայնագրությունը կիսվում ա երկու դինամիկների միջև:
Իսկ տարածվածության հարցը շուտով կլուծվի: Մատչելիության խնդիր էլ չկա: Տանը ունեմ 5,1 , հոյակապ բան ա, արժէ դրան փող տալ: Կինո նայելը պարզապես հաճույքի ա էդ համակարգով:

Jarre
27.02.2009, 23:12
Կինո նայելը պարզապես հաճույքի ա էդ համակարգով:

Վստահեցնում եմ, որ 5,1 աուդիոձայնագրությունը ավելի շատ հաճույք կպատճառի։ Բայց ուզում եմ կրկնել, որ 5,1 ձայնագրությունը այն չէ, որ ձայնագրված համերգային ծրագիրը փոխում դարձնում են 5,1։ Հիմա համարյա բոլոր համերգներն էլ այդ ֆորմատով են։ Ես խոսում եմ 5,1 ձայնագրությունների մասին։ Ինձ շատ հետաքրքիր կլինի քո՝ այս հարցում բանիմաց մարդու կարծիքը։

Elmo
27.02.2009, 23:15

եթե ուզում եք իսկական 5,1 ձայնագրությամբ սկավառակ գնեք, ապա պետք է գնել օրիգինալ սկավառակ, օրիգինալ /:D/ գնով, ու պաշտոնական վաճառողներից:
Թե չէ բոլոր սկավառակների վրա էլ գրած ա 5,1:

Jarre
27.02.2009, 23:19
եթե ուզում եք իսկական 5,1 ձայնագրությամբ սկավառակ գնեք, ապա պետք է գնել օրիգինալ սկավառակ, օրիգինալ // գնով, ու պաշտոնական վաճառողներից:
Թե չէ բոլոր սկավառակների վրա էլ գրած ա 5,1:

Ճիշտ ես։ Իմ սիրած սկավառակների մեծ մասը օրիգինալն եմ գնել։ Ունեմ երկու օրիգինալ սկավառակներ, որոնք ոչ թե դարձվել են 5,1, այլ ձայնագրվել։ Մեկն էլ պատվիրել եմ ու սպասում եմ։ Այդ ալբոմներում կա 2 դիսկ։ Մեկը DVD-Video, որի վրա չկա վիդեոֆայլ, այլ միայն երաժշտություն 5,1 ու DTS (վիզուալ էֆեկտներով, որոնք կարող ես ըստ ընտրության միացնել կամ անջատել), և սովորական CD նույն ստեղծագործություններով, բայց արդեն ստերեո։

Elmo
27.02.2009, 23:26
Ունեմ երկու օրիգինալ սկավառակներ, որոնք ոչ թե դարձվել են 5,1, այլ ձայնագրվել։

Մի փոքրիկ ինֆորմացիա տամ: Անհնար ա ստերեո ձայնագրությունը դարձնել 5,1 դա մոլորություն ա: Իսկ հակառակը հնարավոր ա: Դա նույնն է ինչ սև ու սպիտակ նկարը դարձնել գունավոր: Իսկ հակառակը՝ խնդրեմ:

Jarre
28.02.2009, 06:29
Մի փոքրիկ ինֆորմացիա տամ: Անհնար ա ստերեո ձայնագրությունը դարձնել 5,1 դա մոլորություն ա

Ես նկատի ունեմ, երբ ձայնագրում են համերգները, որոնք 5,1 չեն եղել, այլ ստերեո են եղել, բայց հետո թողարկում են 5,1-ով։ Հասկանում եմ, որ համերգի ընթացքում մի գուցե այնպիսի տեխնիկայով են ձայնագրում, որ 5,1 ստանան, բայց համերգը ինքը 5,1 չի, այլ սովորական ստերեո։ Բայց ամբողջովին այլ բան է, երբ լսում ես երաժշտություն՝ հատուկ գրված 6 բարձրախոսների համար։

Elmo ջան, մեկ էլ մի հարց։ Ինտերնետում հանդիպել եմ նման կայքերի որոնցից ես հասկացա, որ սովորական ստերեոն կարելի է դարձնել 5,1 http://www.stevethomson.ca/vi/ :o Ճի՞շտ եմ հասկացել

Rhayader
28.02.2009, 06:42
Մի փոքրիկ ինֆորմացիա տամ: Անհնար ա ստերեո ձայնագրությունը դարձնել 5,1 դա մոլորություն ա: Իսկ հակառակը հնարավոր ա: Դա նույնն է ինչ սև ու սպիտակ նկարը դարձնել գունավոր: Իսկ հակառակը՝ խնդրեմ:

Էլմո, իրականում ձայնազատում կարելի ա իրականացնել: Ժամանակակից ծրագրերը հնարավորություն են տալիս ճանաչել ու առանձնացնել տարբեր գործիքների ձայները:
Նույն կերպ, ինչպես ֆոտոշոփով կարելի է սև ու սպիտակ նկարը դարձնել գունավոր:

Elmo
28.02.2009, 10:57

Հա, բայց տարբերությունը հսկայական ա:
Օրինակ լույսը ընդունվում ա 2 պարամետրերով: Ալիքի բերած էներգիան ու ալիքի երկարությունը: Առաջինը պայծառության համար ա պատասխան տալիս, երկրորդը՝ գույնի: Երբ նկարվում է սև ու սպիտակ նկար, այն կազմվում է միայն ալիքի բերած էներգիայի պարամետրով: Պայծառ՝ սպիտակ, մուգ՝ սև: Իսկ երկարության պարամետրը կորում ա:
Սև ու սպիտակ նկարը գունավոր սարքելու համար պետք ա «ձեռքով» նշվի թէ տվյալ հատվածը ինչ գույի ա եղել:

Elmo
28.02.2009, 11:00
Elmo ջան, մեկ էլ մի հարց։ Ինտերնետում հանդիպել եմ նման կայքերի որոնցից ես հասկացա, որ սովորական ստերեոն կարելի է դարձնել 5,1 http://www.stevethomson.ca/vi/ Ճի՞շտ եմ հասկացել

Դե հա, ծրագիր ա, որը ձայնաբաժանում ա անում, բայց դա իսկական 5,1 -ի էֆեկտը չի ստեղծի: Չնայած ահագին փոփոխություն կնկատվի:

Rhayader
28.02.2009, 12:50
Հա, բայց տարբերությունը հսկայական ա:
Օրինակ լույսը ընդունվում ա 2 պարամետրերով: Ալիքի բերած էներգիան ու ալիքի երկարությունը: Առաջինը պայծառության համար ա պատասխան տալիս, երկրորդը՝ գույնի: Երբ նկարվում է սև ու սպիտակ նկար, այն կազմվում է միայն ալիքի բերած էներգիայի պարամետրով: Պայծառ՝ սպիտակ, մուգ՝ սև: Իսկ երկարության պարամետրը կորում ա:
Սև ու սպիտակ նկարը գունավոր սարքելու համար պետք ա «ձեռքով» նշվի թէ տվյալ հատվածը ինչ գույի ա եղել:

Նույն ձևի էլ ձայնաբաժանումից հետո նշվում է ամեն գործիքի օրիենտացիան:

Rammstein
03.03.2009, 01:14
Այո` ստերեոյից 5.1 անցումը հնարավոր չի, այնպես` ինչպես մոնոյից սերեոյին անցումը։
Իհարկե կան ձեւեր, էֆեկտներ` օրինակ ես տենց բան արել եմ` SoundForge ծրագրի միջոցով մոնո ֆայլը «դարձրել» եմ ստերեո, բայց դե դա իրական ստերեոն չի։ :)

Jarre
05.05.2009, 21:47
Այո` ստերեոյից 5.1 անցումը հնարավոր չի, այնպես` ինչպես մոնոյից սերեոյին անցումը։
Իհարկե կան ձեւեր, էֆեկտներ` օրինակ ես տենց բան արել եմ` SoundForge ծրագրի միջոցով մոնո ֆայլը «դարձրել» եմ ստերեո, բայց դե դա իրական ստերեոն չի։

Մոնո ձայնագրությունները սկսվեցին 1877-ից, 1958-ից սկսվեցին ստերեո ձայնագրումները։ Իսկ ինչպես արդեն նշել եմ այս բաժնում, 2004-ին ձայնագրվեց առաջին երաժշատական ալբոմը, որի օրիգինալ տարբերակում կային CD (բնականաբար ստերեո ձայնագրությամբ) և DVD (նույն երաժշտությունը 5.1 և DTS ձևաչափերով)։

Նույն 2004 թ.-ին, Պեկինում տեղի ունեցավ առաջին բացօդյա համերգը, որի կենդանի հնչողությունը 5.1-ով էր և ոչ թե ստերեո։

2004-ին նման սկավառակ թողարկեց նաև Ալան Փարսոնսը՝ A Valid Path

Այնպես, որ ոչ թե հույսեր եմ փայփայում, այլ վստահ եմ, որ վաղ թե ուշ, բայց ավելի կոնկրետ՝ շատ շուտով, արդեն հնարավորություն կունենանք ականատես լինելու ստերեոի հրաժեշտին :)

_Հրաչ_
09.05.2009, 00:25
Հա, դե եթե ստերեո լսելու համար հարմար էր լսել ականջակալներով, 5.1-ի պարագայում պետք ա ճարել ևս 3+1 ականջ, որպեսզի ամբողջական ծավալով ըմբոշխնել 5.1-անոց երաժշտության հրաշալի ելևէջները:D:D:D

Jarre
09.05.2009, 04:58
Հա, դե եթե ստերեո լսելու համար հարմար էր լսել ականջակալներով, 5.1-ի պարագայում պետք ա ճարել ևս 3+1 ականջ, որպեսզի ամբողջական ծավալով ըմբոշխնել 5.1-անոց երաժշտության հրաշալի ելևէջները

Մի անգամ երաժշտություն եմ լսել 5.1 ականջակալներով ու տպավորությունս աննկարագրելի է։ Կարող եք ծանոթանալ այցելելով այստեղ (http://www.pcgate.geomerx.com/index.cfm?categoryID=241&fuseaction=category), կամ էլ դիտեք սա։

http://www.youtube.com/watch?v=0OHcMWEzPnk"]http://www.youtube.com/watch?v=0OHcMWEzPnk