PDA

Դիտել ողջ տարբերակը : Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)

NetX
21.03.2006, 02:20
Թեմայի նպատակն է համախմբել բոլոր համանման "Էլեկտրոնային Բառարաններ"-ի փնտրման/քննարկման թեմաները

Այս պահին հայտինի Էլեկտրոնային բառարանների հասցեներ
www.translator.am/am/Dictionary.html - Օնլայն Անգ-Հայ բառարան, ինչպես նաև տեքստի/վեբ Էջի թարգմանում
www.coe.am/glossary.php - Օնլայն Անգ-Հայ բառարան
www.skizb.am/soft.html#Bararan - Անգ-Հայ, Ռուս-Հայ բառարան
hayeren.hayastan.com/bararan.html - Տարբեր բառարանների հղումներ
http://envisionarmenia.com/etymology/ - Արևմտահայերեն - Անգ
http://www.seapahn.us/hf/armenian_dictionary.xls - Անգ-Հայ բառարանի MS Excel տարբերակ, պարունակում է մոտ 7700 բառ

(այլ Էլեկտրոնային Բառարաններ մասին տեղեկություն ունենալու դեպքում խնդրում եմ հայտնել նամակագրական համակարգով (http://www.akumb.am/private.php) այս ցանկում ավելացնելու համար)

Լոս
23.12.2006, 18:19
Օգնություն(բացականչական նշան)
Հարկավոր է հայերեն-իսպաներեն կամ գոնե հայերեն-ռուսերեն էլ. բառարան։
Որևէ ինֆոռմացիա ունե՞ք։

Mesrop
23.12.2006, 19:07
http://skizb.am/soft.html#Bararan
Անգ - Հայ
Ռուս - Հայ
բայց ոնց որ թե քեզ ուրիշ բան ա պետք հա՞

Լոս
23.12.2006, 19:29
Միակն անգլո հայերեն էր ու շատ քիչ բառապաշարով։
Մի անգամ լինգվո-ի addon եմ տեսել հայերեն լեզվի համար։ Ինչ որ մեկը ունի՞։

emo
23.12.2006, 20:26
Միակն անգլո հայերեն էր ու շատ քիչ բառապաշարով։
Մի անգամ լինգվո-ի addon եմ տեսել հայերեն լեզվի համար։ Ինչ որ մեկը ունի՞։
Lingvo ի անգլերեն - հայերեն ու հայերեն-անգլերեն ը ունեմ կարող եմ տալ...

Վազգեն
23.12.2006, 21:31
http://hayeren.hayastan.com/bararan.html

Այստեղ հղումով գնա, լիքը բաներ կգտնես։ Բայց հայերեն–իսպաներեն բառարան չկա։

Լոս
25.12.2006, 04:43
Lingvo ի անգլերեն - հայերեն ու հայերեն-անգլերեն ը ունեմ կարող եմ տալ...
Շնորհակալություն, բայց կարիք չկա արդեն: Վազգենի լինկում գտնվեց նույն ֆայլը: :)

Վազգեն - Շատ շնորհակալություն:

Freddie
12.08.2008, 18:00
Ժողովուրդ, ինձ անգլերենից անգլերեն բացատրական բառարան է անհրաժետ։ POD ունեմ, բայց ինձ չի բավարարում՝ շատ բաներ մեջը չկան։:nea
Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ լավ բառարաններ կան և որտեղի՞ց քաշեմ։ :oy

Ֆելո
12.08.2008, 18:06
Lingvo 12 փորձել ես?;)

Kuk
12.08.2008, 18:32
չգիտեմ, Արթ… բայց գիտեմ, որ հայերեն հաստատ ունի

Լավ Երկնային ջան, հեսա մեկը կասի երևի տեղը:)

LevX
17.08.2008, 00:41
Անգլերեն-անգլերեն բացատրական բառարանի հաշվով կարող եմ առաջարկել Oxford-ի բառարանի հետ եկող CD-n: Սակայն նրա նորմալ աշխատելու համար պետք կլինի համակարգչի ամիս/ամսաթիվը, իսկ ավելի կոնկրետ տարեթիվը դնել 2004-2006 միջակայքից...

Freddie
22.08.2008, 00:36
Ինչքան գիտեմ Օքվորդը ուժեղ և պարունակալից բառարան է։ Եթե խնդրեմ, չե՞ս հաստատի կարծիքս։:oy Ընդհանրապես դու գո՞հ ես դրանից։

Հ.Գ. Իսկ POD-ը դա նույն Օքսվորդն է?:8

Ռուֆուս
22.08.2008, 00:40
Օքսֆորդ բառարանը իրոք որ ամենալավ բառանաններից մեկն է, բայց ես անձամբ նախընտրում եմ Webster's բառարանը :)

Օքսֆորդ բառարանը torrent-ներում փնտրիր, հաստատ կգտնես: Օպերան կարող է տորրենտներ քաշել, հակառակ դեպքում դաունլոդ մենեջեր կամ տորրենտ մենեջեր պետք է ունենաս, որ կարողանաս քաշել: www.torrentz.com

BOBO
27.09.2008, 18:09
Լինգվոյի հմար հայերեն-ռուսերեն բառարան կա?

Delicada
20.10.2008, 19:04
Փնտրում եմ անգլերեն հայերեն բառարանների օնլայն տարբերակներ. Կարող եք խորհուրդ տալ ինչ որ բան?

Կանխավ բոլորին շնորհակալ եմ.

Chuk
20.10.2008, 19:29
http://translator.am/am/Dictionary.html
http://hayeren.hayastan.com/bararanru.html

T!gran
20.10.2008, 20:19
ինձ ել ռուս-հայերեն ա պետք

_Հրաչ_
26.10.2008, 03:52
Մի հատ էլ սայթ գրեմ, ընդեղ սայթի մեջ ա թարգմանում, ոնց ջոգի:

http://www.hay.am/?lang=arm&page=dictionary

Shauri
26.10.2008, 11:22
Շատ հաջող բառարան է Եվրոպայի խորհրդինը՝ http://www.coe.am/glossary.php (անգլերեն>հայերեն)

Ի դեպ, դրա տպագիր տարբերակն էլ կա, բայց կարծեմ չի վաճառվում... Ես ունեմ նաև doc տարբերակը՝ միանգամից համակարգչում ունենալու և ինտերնետի հետ չկապվելու համար։ Եթե ինչ–որ մեկին պետք է, գրեք, կուղարկեմ :) (~ 8 MB)

Dayana
02.11.2008, 21:18
Փնտրում եմ Հայերեն Ուղղագրական Էլեկտրոնային բառարան:
Խնդրում եմ օգնեք :oy

may
02.11.2008, 21:50
Համակարգչիս մեջ ունեմ, բայց չեմ կարողանում բեռնել: Իսկ դրա սայթը չի բացվում:
Ինչպես քեզ ուղարկել?

may
03.11.2008, 02:09
Փնտրում եմ Հայերեն Ուղղագրական Էլեկտրոնային բառարան:
Խնդրում եմ օգնեք :oy

Համառոտ տարբերակն ստացվեց բեռնել, մյուսը` ոչ:

Mitre
22.11.2008, 20:07
Ինչ որ մեկը կարո՝ղ է հուշել, Lingvo 12 -ի մեջ ինչպե՝ս նստացնել հայերեն- անգլերեն բառարանը, ոնց փորձում եմ չի ստացվում:

comet
04.12.2008, 12:08
Երեխեք, հայերեն հոմանիշների ու հականիշների բառարան որտեղից կարելի է դաունլոդ անել?:8

papoian
09.02.2009, 04:57
Լինգվոյում կա: Մենք ենք սարքել:
Ավելի կատարյալը ունեմ, դեռ չեմ դրել լինգվոյի սայթում: Սա իմիջայլոց, ես նոր մարդ եմ այս ակումբում և փնտրում եմ ;) համախոհներ միասին մի մեծ աշխատանք կատարելու համար: Խոսքը գնում է Հայերեն-Հայերեն էլեկտրոնային արմատական բառարան սարքելու մասին: Եթե ցանկացողներ կան խնդրում եմ տեղյակ պահեք:
Չնայած նայելով այցելությունների տարեթվերը տեսնում եմ , որ այնքան էլ մարդաշատ ակումբ չէ:
Հարգանքներով Papoian

Chuk
09.02.2009, 05:03

Հա, իսկապես մարդաշատ չէ :(
Օրական միջինում ընդամենը 170-180 գրանցված մասնակից է մտնում :(

Եթե հետաքրքրում է «hayeren.am» նախագծի շրջանակներում աշխատել, գրիր նամակով:

Xelgen
10.02.2009, 21:29
Լինգվոյում կա: Մենք ենք սարքել:
Ավելի կատարյալը ունեմ, դեռ չեմ դրել լինգվոյի սայթում: Սա իմիջայլոց, ես նոր մարդ եմ այս ակումբում և փնտրում եմ ;) համախոհներ միասին մի մեծ աշխատանք կատարելու համար: Խոսքը գնում է Հայերեն-Հայերեն էլեկտրոնային արմատական բառարան սարքելու մասին: Եթե ցանկացողներ կան խնդրում եմ տեղյակ պահեք:
Չնայած նայելով այցելությունների տարեթվերը տեսնում եմ , որ այնքան էլ մարդաշատ ակումբ չէ:
Հարգանքներով Papoian

Ես Հայերեն Սպելլ-չեկերի հետ աշխատելիս նույն խնդրի առաջ եմ եկել, մարդավարի ուղղագրության ստուգման համար պետք է հենց արմատները և նրանց հնարավոր բոլոր ածանցումները/հոլովումները։
Եվ նույնպես ման եմ գալիս համախողներին, թե հետաքրքիր է կապնվեք իմ հետ։

Լուսիանա
24.02.2009, 14:58
Հունարենի բառարան ա պետք հայերեն, ռուսերեն կամ անգլերենով: Չեք ասի՞ որտեղից քաշեմ…

Պանդուխտ
16.04.2009, 21:41
http://envisionarmenia.com/etymology/
http://www.translator.am
http://www.seapahn.us/hf/armenian_dictionary.xls

Dayana
16.04.2009, 23:45
http://envisionarmenia.com/etymology/
http://www.translator.am
http://www.seapahn.us/hf/armenian_dictionary.xls

Շնորհակալ եմ :)

Andri
04.06.2009, 20:01
Շատ հաջող բառարան է Եվրոպայի խորհրդինը՝ http://www.coe.am/glossary.php (անգլերեն>հայերեն)

Ի դեպ, դրա տպագիր տարբերակն էլ կա, բայց կարծեմ չի վաճառվում... Ես ունեմ նաև doc տարբերակը՝ միանգամից համակարգչում ունենալու և ինտերնետի հետ չկապվելու համար։ Եթե ինչ–որ մեկին պետք է, գրեք, կուղարկեմ :) (~ 8 MB)

Եթե կարելի է, ապա բառարանը հարկավոր է։

FC Bayern
14.09.2009, 22:22
Ժողովուրդ ջան Հր. Աճառյանի «Հայերեն Արմատական Բառարան»-ը որ սայթում կարող եմ նայել ???

FC Bayern
14.09.2009, 22:25
Իսկ եթե այդպիսի սայթ չկա, ով կարող է 10 հատ մաքուր հայերեն բառ ասել, ու 10 հատ պարսկերենից եկած բառեր ????

Նախապես շնորհակալություն

Մանուլ
14.09.2009, 22:42
Իսկ եթե այդպիսի սայթ չկա, ով կարող է 10 հատ մաքուր հայերեն բառ ասել, ու 10 հատ պարսկերենից եկած բառեր ????

Նախապես շնորհակալություն
Բնիկ հայերեն. հայր, մայր, եղբայր, դուռ, օր, յոթ, սիրտ, քույր:

Պարսկական փոխառություններ. հրաման, հրահանգ, հրապարակ, պատվիրակ, պատրվակ, պատգամ, մահակ, սմբակ, վարդ, վարս, վեհ:

Էս դասախոսությունից եմ գրում ու մենակ էն բառերն եմ գրում, որոնք դասախոսս էր թելադրել, թե չէ հնարավոր է ինչ-որ սխալ բան ասեմ: Դրա համար էլ մաքուր հայերեն 8 բառ ստացվեց:

Beeline Grigor
30.03.2010, 11:52
Խնդրում եմ մի հղում տվեք, որտեղից կարող եմ հայերեն հոմանիշների բառարան բեռնել.
կամ թեկուզ օնլայն օգտագործեմ

tikopx
03.04.2010, 20:33
C:\ProgramData\PRMT\8.0\ER ով կարա ես ֆայլերը տա rar արած? Promt 8.5 version