PDA

Դիտել ողջ տարբերակը : Օգնենք Հայկական Խմբերին metalcamp-ում



spec
24.01.2009, 16:30
Ժողովուրդ, Սլովենիայում մետալ ֆեստ ա կազմակերպվում:
Թե ովքեր են մասնակցելու, որոշվում ա քվեարկությամբ:
Հայաստանից հետևյալ խմբերն են մասնակցու քվեարկությանը՝

Blood Covenant
Dor Deadel
Eternal Veil of Agony
RammersProg
Sadael
Stryfe
Sworn


Չնայած որ չեմ ցանկանա բռնանալ որևէ մեկի կարծիքի վրա, համենայն դեպս անձամբ իմ անունից կխնդրեմ բոլոր՝ նախնական տրամադրվածություն չունեցողներին, քվեարկել E.V.A. (Eternal Veil of Agony)-ի օգտին:

ՄԵՌՍԻ :D !!!

Պրոեկտի մասին ինֆորմացիային կարող եք ծանոթանալ http://www.metalcamp.eu կայքից :
http://eva.am/images/metalcampvote.gif (http://www.metalcamp.eu/voting.php)

Ձայնալար
24.01.2009, 16:39
Քվեարկեցի Սթրայֆի օգտին :)

Հայկօ
24.01.2009, 17:21
Միանշանակ՝ RammersProg :jagi: Ամենամոտիկ ընկերներիցս մեկի խումբն ա: Օգնե՛նք մեզ :)):

Amaru
24.01.2009, 23:44
Ես Sworn քվեարկեցի: :love Բայց դե մետալից հեռու, նախնական տրամադրվածություն չունեցող ընկերներս հետևեցին քո խորհրդին: :))

Sunny Stream
24.01.2009, 23:55
Էսքանից մենակ Sworn-ին ու Stryfe-ին գիտեմ... սիրում եմ երկրորդին, բայց քվեարկեցի առաջինի օգտին, որովհետև դրսի մետալ-չափանիշներով, կարծում եմ, Sworn-ը շատ ավելի մրցունակ ա ու տպավորիչ ;)

Ռուֆուս
25.01.2009, 01:36
Էսքանից մենակ Sworn-ին ու Stryfe-ին գիտեմ... սիրում եմ երկրորդին, բայց քվեարկեցի առաջինի օգտին, որովհետև դրսի մետալ-չափանիշներով, կարծում եմ, Sworn-ը շատ ավելի մրցունակ ա ու տպավորիչ ;)

Ես էլ եմ մենակ իրենց լսել, քվեարկել եմ Ստրայֆ ;)

Հայկօ
25.01.2009, 02:10
Միայն RammersProg !!! :jagi Մեր օրերի հայկական լավագույն ռոք-խումբն ա: Պլյուս՝ գործերի մեջ շատ են զուտ հայկական ֆոլկ մոտիվները, ինչը, անտարակույս, դրական գործոն է՝ Հայաստանը միջազգային բեմերում ներկայացնելու համար :):

Ռուֆուս
25.01.2009, 02:21
Միայն RammersProg !!! :jagi Մեր օրերի հայկական լավագույն ռոք-խումբն ա: Պլյուս՝ գործերի մեջ շատ են զուտ հայկական ֆոլկ մոտիվները, ինչը, անտարակույս, դրական գործոն է՝ Հայաստանը միջազգային բեմերում ներկայացնելու համար :):

Իսկ երգերից ունե՞ս: Կկիսվե՞ս ;)

Հայկօ
25.01.2009, 02:31
Իսկ երգերից ունե՞ս: Կկիսվե՞ս ;)

Չէ՛: :D:D:D

:pardon

Yellow Raven
25.01.2009, 13:30
Մեծ մասին ծանոթ չէի` ամեն դեպքում մեջներից նախընտրելի եմ համարում E.V.A-ն;)

Ռեդ
25.01.2009, 20:33
Ճիշտն ասած ոչ մեկին էլ չեմ լսել, բայց կարամ ձեր ուզածի օգտին քվեարկեմ :pardon
Մանեթին մունաթ :D

spec
26.01.2009, 04:06
Հու քու... :)
Սենց ակտիվություն չէի սպասում:
Ապրեք ժողովուրդ: Սաղիդ մերսի:
Ի դեպ, ով չգիտի ասեմ, որ թե' STRYFE-ի, և թե' SWORN-ի ժողովրդին շաաատ սիրում ու հարգում եմ (մասնավորապես Կորյունի /stryfe, sworn/ հետ հատկապե մոտ եմ, իսկ Հովհաննեսը /stryfe/, "հալալ - զուլալ" ընԳերս ա :) ): Առակս ինչ կցուցանե - կարևոր չի թե ում օգտին եք քվեարկել, մեկա շաաաաատ մերսի:

Հ.Գ. E.V.A.-ի օգտին քվեարկելու խնդրանքս դեռ ուժի մեջ է:
Հ.Հ.Գ. RammersProg ես էլ չեմ լսել ու շատ կուզեմ: Եթե ինչ որ մեկը զապիսներ ունի, խնդրում եմ տվեք լսեմ: Ու մեկ էլ կասեք ովքեր են կազմում? Կարծում եմ հավանականություն կա որ կճանաչեմ...

cold skin
26.01.2009, 10:42
Միանշանակ "Sadael":love