PDA

Դիտել ողջ տարբերակը : Այս Նոր տարվա գլխավոր երգը



Rian
07.12.2008, 14:31
Այս Նոր տարվա գլխավոր երգը`
նվեր հայկական էստրադայի երիտասարդ արտիստների կողմից.

"ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՕՐԸ"
(խոսք, երաժշտություն եւ գործիքավորում` Ա. Րիան)

կատարում են (ըստ երգի հերթականության)`

Նորո (Նորայր Կիրակոսյան)
Մարի
Վահրամ Պետրոսյան
Անուշիկ Ալավերդյան
Արմեն Սարգսյան
Մարիաննա Հովհաննիսյան
Արեվիկ Ալավերդյան
էրիկ (Կարապետյան)
Աստղիկ Սաֆարյան
Գոռ Սուջյան (Roxygen)
Լիլիթ Հովհաննիսյան
Վարդան Բադալյան
Արսեն (Գրիգորյան)
Վոքս դուետ (Գայա եւ Արամ Րիաններ)
Հովակ Ալավերդյան (կիթառի սոլո)
Արատտա խումբ (նախկին Արմենոիդզ)

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՕՐԸ (MP3) (http://hosted.org/n/6477089906/Miasnutyan_Mets_Ory.mp3)

Արտիստ
07.12.2008, 14:57
Գոռը դեմքա էլի հո զոռով չի:) Բայց զարմացած եմ բավականին որ իրան տեսա ցուցակի մեջ:) Երգը նոռմալ էր, բայց բավականին ծանր նստեց....ուշադրությունա պահանջում հասկանալու համար,ինչը ես երգի համար իմ կարծիքով ենքան էլ պետք չէր:)

Yellow Raven
07.12.2008, 18:45
Gor & Friends-ի Գոռնա?:)

Արտիստ
07.12.2008, 19:13
Gor & Friends-ի Գոռնա?:)

Ահա, բայց միլիվայրկյաններ են ընդամենը լսվում նրա ձայնը:)

Moon
07.12.2008, 19:16
Ընդհանրապես երգը չհավանեցի...մենակ շուխուր ա...:angry
Մի խոսքով, դուրս չեկավ...ավելի լավ երգ կարող էին գրել...մեղեդի չուներ...նենց էին արել, որ էդ բոլոր "երգիչները" հասցնեին մի տող կամ մի բառ գոնե երգել։

ivy
08.12.2008, 12:34
Ինձ համար հայ էստրադայի երգերը իրարից չտարբերվող ինչ-որ անհասկանալի գոյացություններ են, որոնք մի անգամ լսելուց հետո հաստատ մտքումդ չես հիշի: Այս երգն էլ իսկը դրանցից էր՝ ոչ մի նորություն, ոչ մի գոնե քիչ թե շատ հիշվող մեղեդայնություն... Զարմանում եմ, ախր նայում ես՝ ոնց-որ թե հայ արվեստում ահագին տաղանդավոր մարդիկ կան, բայց թե ինչի են երաժշտության հարցում էս օրը հասել, չեմ հասկանում:

Ձայնալար
08.12.2008, 13:20
Ժող, Ա. Րիանը ո՞վ ա :esim

Yellow Raven
08.12.2008, 14:40
Ժող, Ա. Րիանը ո՞վ ա :esim

VOx խմբի երգիչը`Արամը;)

Sunny Stream
08.12.2008, 17:14
:) Ախր, Նոր Տարվա Երգն էնքան եմ սիրում, որ չեմ ուզում համեմատել :P
Իրականում Vo.X-ն էնքան ուրիշ ա ու հետաքրքիր իր տեսակի մեջ... սկիզբը շատ գեղեցիկա` թավջութակով, հրաշքով... հետո, հասկանալի ա` երիտասարդներին տխուր էստրադայից հանելու, թարմացնելու ցանկությունը, բայց իրանք ախր շա~տ են շտամպավորված, արդյունքում երևի ստիպված ես լինում կոմպրոմիսների գնալ, որ իրանք տեղավորվեն նոր ձևի մեջ ու էդ ձևի նախկին "ուրիշ"-ն ու "հետաքրքիր"-ը, ցավոք, դրանից տուժում են... մի խոսքով, նախաձեռնությունն իհարկե շատ լավն է, ինչպես միշտ Vo.X-ը միակն է, ով փորձում է մաքուր, ջերմ ու շատ անհրաժեշտ զգացմունքներ փոխանցել երգի միջոցով` սեր, բարություն, միասնություն (չէ, էն 2005-ի շուրջպարը լրիվ ուրիշ բան էր, չհամեմատե'լ)... բայց Vo.X-ն ինքը միայնակ դա ավելի լավ է անում ;)

ամեն դեպքում, կսպասեմ տեսահոլովակին :P առհասարակ էսպիսի երգերը` շատ աստղերի կատարմամբ, միշտ հետաքրքիր լուծումներ են խոստանում տեսահոլովակում ;)