PDA

Դիտել ողջ տարբերակը : "ԿԻՆ" կինոփառատոն



Sunny Stream
28.11.2008, 11:02
Այսօրվանից Երևանում մեկնարկում է "ԿԻՆ" կինոփառատոնը. մասնակցում են միայն իգական սեռի ռեժիսորների ֆիլմեր:

Բաղումը կլինի ժամը 19-ին Տիկնիկային թատրոնի մեծ դահլիճում… հիմա էլ սկսվում է առաջին մաստեր կլասսը նույն Տիկնիկայինի փոքր դահլիճում: Ծրագիրը կճշտեմ, կգրեմ ;)

Rhayader
28.11.2008, 13:54
Հետաքրքիր է, որ եթե մեկը հայտարարեր միայն տղամարդ ռեժիսորների նկարահանած ֆիլմերի փառատոնի մասին, նրան կսկսեին մեղադրել սեռական խտրականության մեջ::)
Ցանկացած դեպքում, կձգտեմ գալ:

Վարպետ
28.11.2008, 14:18
28 նոյեմբերի, ուրբաթ / 28 November, Friday
19:00 - Բացման արարողություն (Տիկնիկային թատրոն, Մեծ դահլիճ)
Opening Ceremony (Puppet Theatre, Big Hall)
Մրցութային ծրագիր / Competition program

19:30
Գարուն - Maria Bjorklund , Ֆինլանդիա. (1.25, Anim.)
Բռնոցի / Tag Natalia Uglitskikh, Ռուսաստան (13, Short)
Բ.Օ.Մ.Ժ. / B.U.M. Sona Harutunyan Հայաստան (20, Doc.)
Բուլվար / Boulevard A.Khmelnitskaja Ռուսաստան (7, Short)
Երրորդ կեսը / The Third Half Salome Sagaradze, Վրաստան (18, Short)
Մսյո Հայդը / Monsieur Hyde Vera SՓlvadցttir, Իսլանդիա (13, Short)
Ջուր / Water R. Gerdefaramarzi Իրան (5, Short)
Ժամանակի կաթիլներ / Drops of Time Lilit Movsisyan Հայաստան (16, Short)

Sunny Stream
28.11.2008, 23:21
որևէ մեկը եկա՞վ. ես հասա բացման խոսքի վերջից ու դիտեցի ֆիլմերը...

Needles In Eyes, ֆիլմերը նայիր, կտեսնես, թե ինչն է պատճառը. կանանց ֆիլմերի մեծ մասը էքսպերիմենտալ են, չգիտես ինչու... Օրինակ էս տարվա Ծիրանին եկած Կատրին Բրեյայի մասին դա չես ասի, ինքը կայացած ռեժիսոր է, "տղամարդու" կինո է նկարում, բայց էդպիսիները քիչ են... ու հետո, մեր հասարակության համար սա ակտուալ հարց է, որովհետև ինքս իմ մաշկի վրա էլ եմ զգացել լի՜քը՝ աղջիկը ի՞նչ գործ ունի էս ոլորտում, կինոն ի՞նչ ձեր խելքի բանն ա, գնացեք կուխնի... դրսում գոնե էս ճնշումը չկա կին ռեժիսորների վրա, բայց դե ինչքան արևելք, էնքան ճնշումը շատ... էնպես որ գոնե էս մտածելակերպը ցրելու համար պետք է էս փառատոնը, նորմալ է ;)

Նոյեմբերի 29, շաբաթ
12:00
Ագնես Վարդայի ֆիլմերի ցուցադրում (Հայաստանի Ազգային Պատկերասրահ)
Les Demoiselles de Rocheforts (Ֆրանսիա, 120ր, խաղարկային)
L'Univers de Jacques Demy (Ֆրանսիա, 91ր., վավերագրական)

Մրցութային ծրագիր (Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ)
15:00
Նադեժդա Պոպովա - Պառավ Լյուբան` բարոնի կինը (Ռուսաստան, 22ր., վավ.)
Օլգա Շեբունյաևա - Լուսատտիկները - (Ռուսաստան, 23ր., կարճ.)
Աննա Դրանիտսյա - Երբ շահեմ մեկ միլիոն - (Ռուսաստան, 23ր., վավ.)

16:00
Դավն Վեստլակե - 68 աստիճան տաքություն և պարզ եղանակ (ԱՄՆ, 12ր., կարճ.)
Ալինա Ռուդնիցկայա - Ինչպես դառնալ լիրբ - (Ռուսաստան, 29ր., վավ.)
Հսիանգ-Հենգ Կունգ - ՍերՍերՍեր - (Մեծ Բրիտանիա, 19ր., կարճ.)

17:00
Մ. Մարտիրոսյան - Լռությունը հոսեց (Հայաստան, 18ր., վավ.)
Դիանա Մկրտչյան - Գաթա (Ռուսաստան, 33ր., կարճ.)

18:00 Ե.Երեմենկո - Իմ դասարանը (Ռուսաստան, 88ր., վավ.)

20:00 Ուլրիկե Օթինգերի ֆիլմերի ցուցադրում
Prater (Գերմանիա, 104ր., խաղ.)

Արշակ
29.11.2008, 11:43
Հետաքրքիր է, որ եթե մեկը հայտարարեր միայն տղամարդ ռեժիսորների նկարահանած ֆիլմերի փառատոնի մասին, նրան կսկսեին մեղադրել սեռական խտրականության մեջ::)

+1 :))


... ու հետո, մեր հասարակության համար սա ակտուալ հարց է, որովհետև ինքս իմ մաշկի վրա էլ եմ զգացել լի՜քը՝ աղջիկը ի՞նչ գործ ունի էս ոլորտում, կինոն ի՞նչ ձեր խելքի բանն ա, գնացեք կուխնի... դրսում գոնե էս ճնշումը չկա կին ռեժիսորների վրա, բայց դե ինչքան արևելք, էնքան ճնշումը շատ... էնպես որ գոնե էս մտածելակերպը ցրելու համար պետք է էս փառատոնը, նորմալ է ;)
Էդ մտածելակերպը ցրելու համար ավելի լավ չի՞ ուղղակի կանայք առանց ճնշումների ենթարկվելու սրտի ուզածի չափով մասնակցեն էս ոլորտին, մեր հասարակությունն էլ քիչ–քիչ կընտելանա։ Թե չէ սենց ընդհակառակը՝ կարծես մի տեսակ որպես էկզոտիկա, արտասովոր երևույթ է ներկայացվում ու էդ հողի վրա տարածության հոտ է գալիս։
Ինչևէ, ես որ դեմ չեմ կանանց ռեժիսորությանը :)) ու եթե ժամանակ ունենայի, հետաքրքրությամբ կգայի նայելու։:)

Sunny Stream
29.11.2008, 23:22
Էսօր չգնացի :(
վաղը կգնամ :)

30 նոյեմբերի, կիրակի
12;00
Ագնես Վարդայի ֆիլմերի ցուցադրում (Հայաստանի Ազգային Պատկերասրահ)
Les Glaneurs et la glaneuse (Ֆրանսիա, 82ր., խաղ.)
Les Glaneurs et la glaneuse... duex ans apres (Ֆրանսիա, 65ր., խաղ.)

15:00
Մրցութային ծրագիր (Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ)
Նաստյա Տարասովա - Առանց սահմանների (Ռուսաստան, 30ր., վավ.)
Իրինա Վոլկովա - Ներսում (Ռուսաստան, 28ր., վավ.)
Վանուհի Դունամալյան - 60-90-60 (Հայաստան, 6ր., անիմ. ) :hands

16:00
Նատալյա Իվանովա - Վայրի հազրեվարդ (Ռուսաստան, 26ր., կարճ.)
Արփինե Սիմոնյան - Իտալական էսքիզներ (Հայաստան, 17ր., վավ.)
Վիկտորյա Փոշոտյան - Էտյուդ (Հայաստան, 12ր., կարճ.)
Ա. Սոլանաս, Մ. Ռիբա - Կաբարե Կադնե (Իսպանիա, 4ր., անիմ.)

17:00
Մարիա Կոզլովա - Գերմանական արյունը (Ռուսաստան, 26ր., վավ.)
Թամարա Բոչարովա - Անդունդ (Ռուսաստան, 30ր., կարճ.)
Սիրանուշ Պապայան - Թոնիր ( Հայաստան, 11ր., վավ.)

18:00
Վալերյա Իվանովսկայա - Որերորդ տարին... (Ռուսաստան, 26ր., կարճ.)

18:30
Սյուզան Լուչիանի - Բուռլեսկյան հեքիաթներ (Մեծ Բրիտանիա, 78ր., խաղ.)

20:00
Ուլրիկե Օթինգերի ֆիլմերի ցուցադրում
Մոնղոլիայի Ժաննա դ'Արկը (Գերմանիա, 158ր., խաղ.)

Sunny Stream
30.11.2008, 18:57
էսօր էլ չգնացի
վաղը հաստատ կգնամ.

1 դեկտեմբերի, երկուշաբթի
Հյուրերի ծրագիր
15:00
Էլիզա Բատոնի - Գաղտնիքներ (Իսպանիա, 10ր., վավ.)
Մելեկ Օզման - Կանանց Խռովությունը (Թուրքիա, 58ր., վավ.)
Մելեկ Օզման - Ի՞նչ բան է պատիվը (Թուրքիա, 15ր., վավ.)

16:30
Սեդա Գրիգորյան - Ընդհատված թռիչք (Հայաստան, 20ր., վավ.)
Արուսյակ Սիմոնյան - Երիտասարդ մարդը, որ ոչինչ չտեսավ, կամ վարժություն 09:39 (Հայաստան, 24ր., վավ.)
Մարիյա Կոզլովա - Ուրսդոն՝ միայնության տարածք (Ռուսաստան, 20ր., վավ.)

17:30
Լիլիթ Մովսիսյան - Երազած քաղաք (Հայաստան, 14ր., վավ.)
Ռ.Գերդեֆարամարզի - Միջոցառում (Իրան, 10ր., կարճ.)
Տատյանա Կոլգոնովա - Մոտեցում (Ռուսաստան, 26ր., վավ.)
Ե.Երեմենկո - Ռուսաստանի ձայնը (Գերմանիա, 59ր., վավ.)

20:00
Ուլրիկե Օթինգերի ֆիլմերի ցուցադրում
Կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր (Գերմանիա, 74ր., խաղ.)

:)

Sunny Stream
02.12.2008, 22:36
Այսօր փակվեց կինը: :)
Լա~վ անցավ :roll
Չէ, փակման արարողությունն ինքը շատ անկազմակերպ էր, բայց քանի որ փառատոնը կամերային-ընտանեկան բնույթի էր, ամեն բան կատակի տալով, ասել-խոսելով հարթվեց... իսկ տպավորություններն իսկապես լավ են. հետաքրքիր ու օգտակար ծանոթություններ, լավ ընկերներ, ուրախ ժամանց, հետաքրքիր ֆիլմեր...

ի դեպ, վաղը` դեկտեմբերի 3-ին, Թատրոնի ու Կինոյի պետական ինստիտուտում (Թատերականում` 3-րդ հարկում) կկայանա վարպետության դաս օսկարակիր ռեժիսոր Բևերլի Շաֆֆերի հետ: Ժամը 11-ին կցուցադրվի նրա ֆիլմը, 12-ին կլինի հանդիպում ռեժիսորի հետ: