PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր մանկության երգերը



Ֆրեյա
16.10.2008, 14:53
Ինչ երգեր եք լսել, որ երգերն են, որ տպավորվել են հիշողության մեջ, և արդեն մեծ տարիքում լսելիս հուշեր են արթնացնում՞ :love
Ինչ ճաշակ եք ունեցել փոքր ժամանակ՞

Փոխվել է այն արդյոք՞

Kuk
16.10.2008, 15:00
Դժվար է բոլորը հիշել.. փորձեմ մտաբերել:

Հայկական երգերից հիմնականում Հախվերդյանի երգերն եմ լսել, ռուսականից` Ալեգրովայի, Ուսպենսկայայի երգերը: Բիթլզ եմ շատ լսել:

Երկնային
16.10.2008, 15:02
Հիշում եմ` փոքր ժամանակ մի երգ էի շատ սիրում ու երգում… :oy

Բառերը սենց էին`

А я маленькая мерзость
А я маленькая гнусь
Я поганками наелась
И на пакости стремлюсь

Я людей пугаю ночью
Обожаю крик и брань
А я маленькая сволочь
А я маленькая дрянь

շարունակությունը չեմ հիշում, բայց ընտիր երգ էր… :D :D

էս նկարը նկարվել ա էս երգը լսելուց… :D

aerosmith
16.10.2008, 15:36
ДДТ-Что такое осень , это небо
НУ ПОГОДИ-ի sound track-ները

Ֆրեյա
16.10.2008, 15:51
Ես հիշում եմ, որ Բիթլզ էի լսում, մեկ էլ Ալլա Պուգաչովա :D մի 3 տարեկանում

ավելի ուշ, սիրում էի Էլեկտրոնիկ ֆիլմի սաունդտրեքերը :P

Lapterik
16.10.2008, 16:19
Մի հատ երգ կար, որ լսում էի, կամ թեկուզ ես էի երգում, սկսում էի հուզվել ու արտասվել, դրա հաամր ինյ տանում կորցնում էի, որ արցունքներս չտեսնեին :cry

Էս երգն էր՝

Վերադարձիր մայրիկ իմ հայրենիք,
Լսիր քո ձայնը կարոտ է մեզի,
Ճանապարհից ետ չենք դառնա երբեք,
Պետք է ապրենք,
Պետք է հավերժ լինենք,
Հայաստան
Տես իմ արցունքները Հայաստան,
Լալիս եմ,
Չեմ կարող քո մոտ գալ չեմ կարող,
Հայաստան,
Մոտիկ ես,
Բայց չեմ կարող երբեք քեզ միանալ,
Միանալ, միանալ: :cry

Lapterik
16.10.2008, 16:32
Մի հատ էլ երգ կար, էլի լացում էի էտ երգի ժամանակ, լացկան էրեխա եմ եղել :oy
Էս էր՝

Կապուտակ լճակի վրա կարապն էր լողում,
Եվ գլուխը օրօրելով նա երգ էր ասում:

Ախ իմ թևը վիրավոր է,
Չեմ կարող թռչել,
Ու այդ փոքրիկ վերքի համար,
Ես պետք է տուժեմ:

Մի լա մի լա սիրուն կարապ,
Մենք քեզ կօգնենք,
Դեպի հյուսիս (միշտ հույսիս էի ասում) դեպի հարավ մենք քեզ կտանենք:

Ու գնացին կարապները թռան հեռացան,
Դեպի հյուսի դեպի հարավ ,
Կարապին տարան:
:)

Lapterik
16.10.2008, 16:42
Մի հատ երգ կար, որ լսում էի, կամ թեկուզ ես էի երգում, սկսում էի հուզվել ու արտասվել, դրա հաամր ինյ տանում կորցնում էի, որ արցունքներս չտեսնեին :cry

Էս երգն էր՝

Վերադարձիր մայրիկ իմ հայրենիք,
Լսիր քո ձայնը կարոտ է մեզի,
Ճանապարհից ետ չենք դառնա երբեք,
Պետք է ապրենք,
Պետք է հավերժ լինենք,
Հայաստան
Տես իմ արցունքները Հայաստան,
Լալիս եմ,
Չեմ կարող քո մոտ գալ չեմ կարող,
Հայաստան,
Մոտիկ ես,
Բայց չեմ կարող երբեք քեզ միանալ,
Միանալ, միանալ: :cry

Էս երգը Ղարաբաղի մասին էր :(

Նորմարդ
16.10.2008, 16:43
Մի հատ էլ երգ կար, էլի լացում էի էտ երգի ժամանակ, լացկան էրեխա եմ եղել :oy

Ան են մյուսն էլ գրի` են անտառի փոքրիկ բացատում … :love

Lapterik
16.10.2008, 16:49
Ան են մյուսն էլ գրի` են անտառի փոքրիկ բացատում … :love

Վայյ լավ հիշացրեցիր: Ուրեմն՝

Մի փոքրիկ բացատում,
Մի փոքրիկ տնակում,
Ապրում էր մի փոքրիկ աղջնակ:

Այդ փոքրիկ աղջկան,
Այդ սիրուն աղջկան,
Սիրում էր մի փոքրիկ պատանի:

Այդ փոքրիկ աղջկան,
Այդ սիրուն աղջկան,
Սիրում էր մի փոքրիկ պատանի:

Բայց դևը չար դևը,
Փախցրեց աղջկան,
Ու տարա՜վ պալատը:

Տղան իր ձին նստեց,
Թուր կեծակին կապեց,
Աղջկան չար դևից ազատեց:

Տղան իր ձին նստեց,
Թուր կեծակին կապեց,
Աղջկան չար դևից ազատեց:

:love :)

ars83
16.10.2008, 17:49
1. Դեղնած դաշտերին իջել է աշուն,
Անտառը կրկին ներկել է նախշուն...
Լա–լա–լալալալա–լա՜, լա–լա–լալալալա–լա՜... (բառերը չեմ հիշում էլ)

2. Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին,
Վարդը տեսավ՝ ուրախացա՜վ,
Մոտիկ վազեց քնքուշ վարդին,
Քնքուշ վարդին, սիրուն վարդին (ստեղ կարողա փչեցի :oy)
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասաց՝ քեզ կըպոկեմ (կարգին հայ տղայա, բա մի վարդ կարա՞ թողի, որ աճի իրա համար)
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին,
Վարդը ասաց՝ քեզ կծակե՛մ (ես միշտ մտածում էի, որ էդ վարդը չափից դուրս երես առած ա եղել)
Բայց էլ չօգնեց սիրուն վարդին, և այլն...

Չգիտես ինչու՝ այս երգը լսելիս միշտ «մուժսկայա սոլիդառնոսծ»–ս բռնում էր, ափսոսում էի, որ տղու մատը փուշը ծակեց :D վարդը հեչ...

Վարպետ
16.10.2008, 18:00
Թզուկի երգը:)

Երազ, երազ այս աշխարհում
Ես ապրում եմ, թռվռում,
Ճամփորդներին թափառական
Դեպի իմ տուն եմ կանչում
Իմ տուն եմ կանչում:

Բայց բոլորը ծիծաղում են միշտ,
Թե թզուկ ես թիզ ու կես,
Ու ես կրկին մենակ եմ մնում,
Միշտ տխրում այսպես:(

Բայց իմ հոգում կա մի երազանք,
Ճերմանկ, ճերմակ, թևավոր`
Մեծանալ եմ ես երազում
Այս աշխարհում լուսավոր,
Վառ ու լուսավոր:

Ու բոլորը ծիծաղում են միշտ... մնացածը ըստ կրկներգի:)

Այս սենց տխուր երգ շատ կարճլիկ մի տղայի կատարմամբ, որպիսին ես էի:(

Monk
16.10.2008, 18:03
Թզուկի երգը:)

Երազ, երազ այս աշխարհում
Ես ապրում եմ, թռվռում,
Ճամփորդներին թափառական
Դեպի իմ տուն եմ կանչում
Իմ տուն եմ կանչում:

Բայց բոլորը ծիծաղում են միշտ,
Թե թզուկ ես թիզ ու կես,
Ու ես կրկին մենակ եմ մնում,
Միշտ տխրում այսպես:(

Բայց իմ հոգում կա մի երազանք,
Ճերմանկ, ճերմակ, թևավոր`
Մեծանալ եմ ես երազում
Այս աշխարհում լուսավոր,
Վառ ու լուսավոր:

Ու բոլորը ծիծաղում են միշտ... մնացածը ըստ կրկներգի:)

Այս սենց տխուր երգ շատ կարճլիկ մի տղայի կատարմամբ, որպիսին ես էի:(
Վարպետ, շատ իրական կերպով մանկության շունչ զգացի :love:)

Վարպետ
16.10.2008, 18:06
Վարպետ, շատ իրական կերպով մանկության շունչ զգացի :love:)
Ես իրավամբ լավ մանկություն եմ ունեցել:) Մերսի ծնողներիցս ու տատիկ-պապիկիցս:) Էս երգը "Թզուկը" տիկնիկային ներկայացումից էր:)

Monk
16.10.2008, 18:10
Ես իրավամբ լավ մանկություն եմ ունեցել:) Մերսի ծնողներիցս ու տատիկ-պապիկիցս:) Էս երգը "Թզուկը" տիկնիկային ներկայացումից էր:)
Մեղեդին այս պահին տեղը չեմ բերում, բայց այնքան ծանոթ ու հոգեհարազատ շունչ կար մեջը :oy:)

Ֆրեյա
16.10.2008, 19:42
Թզուկի երգը:)

Երազ, երազ այս աշխարհում
Ես ապրում եմ, թռվռում,
Ճամփորդներին թափառական
Դեպի իմ տուն եմ կանչում
Իմ տուն եմ կանչում:


:love :love :love
Վահագ, ես ինչ երգ հիշացրեցիր :love

Մի հատ երգ եմ հիշում, ավելի ճիշտ չեմ հիշում, որովհետև մենակ այսքանն եմ հիշում :)

Դին, դոն, կապույտ երկնքում...
Դին, դոն ....

Ու վերջ :( Ինչ-որ մեկը գիտի սա՞

Վարպետ
16.10.2008, 19:49
:love :love :love
Վահագ, ես ինչ երգ հիշացրեցիր :love

Մի հատ երգ եմ հիշում, ավելի ճիշտ չեմ հիշում, որովհետև մենակ այսքանն եմ հիշում :)

Դին, դոն, կապույտ երկնքում...
Դին, դոն ....

Ու վերջ :( Ինչ-որ մեկը գիտի սա՞
Դին, դոն, կապույտ երկնքում...
Դին, դոն արևն է լողում:
Դին դոն դին երկինքը չգիտեմինչալի
Մեզ ժպտում է վերևից:)) Կհիշեմ բայց.. "Արևիկ" է~ր... Ի~նչ լավն էի~ն:love

Ավելացվել է 1 րոպե անց
Չէ~... Ոչ թե կապույտ, այլ ձմռան երկնքում! ՈՒ ոչ թե արևը, այլ աստղերը!:) Ու երկինքն էլ` աստղալից:)

*e}|{uka*
16.10.2008, 20:11
Դին, դոն, կապույտ երկնքում...
Դին, դոն արևն է լողում:
Դին դոն դին երկինքը չգիտեմինչալի
Մեզ ժպտում է վերևից:)) Կհիշեմ բայց.. "Արևիկ" է~ր... Ի~նչ լավն էի~ն:love

Ավելացվել է 1 րոպե անց
Չէ~... Ոչ թե կապույտ, այլ ձմռան երկնքում! ՈՒ ոչ թե արևը, այլ աստղերը!:) Ու երկինքն էլ` աստղալից:)

:P Սխալ եք հիշում ....
Դինգ դոնգ ձմռան երկնքում
Դինգ դոնգ աստղերն են զնգում
Դինգ դոնգ դինգ երկինքն աստղալից
Լուռ ժպտում է մեզ հեռվից ................:oy

Ֆրեյա
16.10.2008, 20:12
Դին, դոն, կապույտ երկնքում...
Դին, դոն արևն է լողում:
Դին դոն դին երկինքը չգիտեմինչալի
Մեզ ժպտում է վերևից:)) Կհիշեմ բայց.. "Արևիկ" է~ր... Ի~նչ լավն էի~ն:love

Ավելացվել է 1 րոպե անց
Չէ~... Ոչ թե կապույտ, այլ ձմռան երկնքում! ՈՒ ոչ թե արևը, այլ աստղերը!:) Ու երկինքն էլ` աստղալից:)

:love :love :love

Ուռա՜ Ապրես, Վարպետ ջան :kiss
Մի օր կերգենք :oy :)

Ավելացվել է 1 րոպե անց

:P Սխալ եք հիշում ....
Դինգ դոնգ ձմռան երկնքում
Դինգ դոնգ աստղերն են զնգում
Դինգ դոնգ դինգ երկինքն աստղալից
Լուռ ժպտում է մեզ հեռվից ................:oy

:love Դու էլ ապրես :kiss


Հիշում եմ, որ որոշ բառեր չէի հասկանում ինչ է, այդ մասերը անկապ երգում էի մնացածի շվաքի տակ :)

Moon
16.10.2008, 20:31
Ոտքերով խաչեր եմ անում
գնում եմ, գնում
Եվ ցերեկը, և՜ գիշերը
այս օտար երկրում։
Եղանակաը խանգարում է
գնում եմ, գնում
Ես վաղուց արդեն հյուր եմ
Այս օտար երկրում։

Իմ սիրած երգն էր...։)

Ռեդ
16.10.2008, 20:39
Գնդակ, գնդակ, իմ գնդակ,
կանաչ, կարմիր, կապուտա՜կ :dance :hands

*e}|{uka*
16.10.2008, 20:46
Շատ եմ սիրում :love
Я на солнышке сижу,
Я на солнышко гляжу...
Все сижу и сижу-у
И на солнышко гляжу.
Носорог, рог, рог идет,
Крокодил, дил, дил плывет.
Только я все сижу
И на солнышко гляжу. :))

Sunny Stream
16.10.2008, 20:46
լսել եմ հիմնականում սովետական "պլաստինկաների" վրա ձայնագրված մուլտֆիլմերի երգեր` Վիինի Թուխի, Չեբուրաշկայի ու Գենայի երգերը... մի մուլտ էլ կար ինչ-որ հյուսիսային արջի մասին, որի երգից սարսափելի վախենում էի` մի բամբ ձայնով կին էր երգում, ու թաքնվում էի սեղանի տակ... հայրիկը անընդհատ ուզում էր Բիթլզ լսեցներ, բայց էն ժամանակ երևի չէի հավանում, Պուգաչովայից էն կողմ չէինք անցնում :)

իսկ երգում էինք... մի շա~տ բնորոշ "երգ" կար, սովորաբար քույրիկներով ձայն-ձայնի էինք տալիս ու երեկոյան 8-ի թե 10-ի կողմերը երգում`
Լույսիկ-լույսիկ շուտ արի,
Մենք քեզ վատ բան չենք անի...
:roll

:cry2

Ռուֆուս
16.10.2008, 23:36
իսկ ես Bonnie M-ի, Բիթլզի ու Պուգաչովայի երգերն եմ անգիր հիշում: Իսկ մանկական երգերից, միայն մեղեդին է մնացել հիշողությանս մեջ, իսկ բառերը մոռացել եմ..... :(

Բայց նոր ձեր գրառումները կարդացի "Դին, դոն"-ն ու "Թզուկի երգը" հիշեցի..... :love

Ուլուանա
17.10.2008, 01:02
Վայ, էս ինչ լավ թեմա է։ :yahoo
«Դինգ–դոնգ»–ը փոքր ժամանակ ես ու Արշակն էլ էինք երգում, երկու ձայնով։ :roll Լավ երգ էր։ :love

Դին, դոն, կապույտ երկնքում...
Դին, դոն արևն է լողում:
Դին դոն դին երկինքը չգիտեմինչալի
Մեզ ժպտում է վերևից:)) Կհիշեմ բայց.. "Արևիկ" է~ր... Ի~նչ լավն էի~ն:love
Վահագ, էս ի՜նչ հորինել ես հորինել։ :D

Ժող, բայց ես ախր իմ մանկության բոլոր երգերը հիշում եմ. ո՞րը, գրեմ, ո՞րը թողնեմ... :unsure :)) Լավ, քիչ–քիչ կգրեմ։ :)

Իսկ Մարթեն Յորգանցի երգերը հիշու՞մ եք։ Ժամանակին մեծ զանգվածայնություն էին վայելում (կարծեմ 80-ականների վերջին ու 90–ականների սկզբներին)։ Օրինակ, նրա ամենահայտնի երգերից մեկը «Ճկույթիկն» էր. :)

Ձեռքի մատները տարիներ առաջ
Եղբայրներ էին գործունյա ու քաջ.
Բոլորն էլ երկար,
Իրար հավասար,
Գործը շատ սիրող,
Մեկմեկու օգնող։

Ճկույթիկ, ճկույթիկ,
Իմ մատիկն է ա(յ)ն,
Ճկույթիկ, ճկույթիկ,
Փոքրիկ բարեկամ։

Բայց թե Ճկույթի խելքին ի՞նչ փչեց,
Օրերից մի օր թարս ձիու նստեց.
Ո՛չ մուրճ էր բռնում,
Ո՛չ հունձ էր անում,
Ո՛չ կացին սրում,
Ո՛չ ծաղիկ ջրում։

Ճկույթիկ, ճկույթիկ,
Իմ փոքրիկ մատիկ,
Ճկույթիկ, ճկույթիկ,
Իմ փոքրիկ մատիկ։

Չէր հանում նույնիսկ իր մատի փուշը
Իր մատի փուշը,
Գնալով այսպես թուլացավ ուժը,
Օրեցօր մաշվեց
Բարակեց, քաշվեց,
Այսպես փոքրացավ
Ուղիղ կես դարձավ։

Ճկույթիկ, ճկույթիկ,
Իմ մատիկն է ա(յ)ն,
Ճկույթիկ, ճկույթիկ,
Փոքրիկ բարեկամ։

Մի քիչ առաջ էլ ինտերնետում գտա, լսեցի, նոստալգիայի մեջ ընկա... :love

Ռուֆուս
17.10.2008, 01:08
Ոնց էի Յորգանցին մոռացել..... :)

Ճկույթիկից էս տողերը չէի հասկանում....

Բայց թե Ճկույթի խելքին ի՞նչ փչեց,
Օրերից մի օր թարս ձիու նստեց.

պատկերացնում էի, որ ճկույթը ձեռքից կտրում էին ու ձիու վրա թարս էին նստցնում :o :[ :D

Անահիտ ջան, լինքը կտաս, մի քիչ էլ մենք մեր մանկությունը հիշենք?

Ուլուանա
17.10.2008, 02:11
Ոնց էի Յորգանցին մոռացել..... :)

Ճկույթիկից էս տողերը չէի հասկանում....


պատկերացնում էի, որ ճկույթը ձեռքից կտրում էին ու ձիու վրա թարս էին նստցնում :o :[ :D

Անահիտ ջան, լինքը կտաս, մի քիչ էլ մենք մեր մանկությունը հիշենք?
Սա (http://www.youtube.com/watch?v=PZZ1EbtwOc4) եմ գտել, բայց գուցե էլի բաներ լինեն։ Ի դեպ, մեջը «Ճկույթիկն» է ու «Այբ, բեն, գիմ»–ը։ :)

ars83
17.10.2008, 10:56
Հա, «ջիգույթիգը» ես էլ եմ հիշում, լիքը երգել եմ քրոջս հետ, անիգա լավ երգ մըն է :) Այսօր առավոտյան այս մեկը հիշեցի իմ մանկության երգերից.

Жил отважный капитан
Он объездил много стран
И не раз он бороздил океан.
Раз пятнадцать он тонул,
Пропадал среди акул,
Но ни разу даже глазом не могрнул.

Припев:

Капитан, капитан, улыбнитесь!
Ведь улыбка - это флаг корабля.
Капитан, капитан, подтянитесь!
Только храбрым покоряются моря.

:):):)

Ֆրեյա
17.10.2008, 11:13
Մութն ընկել է, ու~շ է արդեն, երազներն են ձեզ սպասում,
Երկնքում էլ` աստղ ու լուսին....
:love

Էլ չեմ հիշում ...:oy
Էտ "բայուշկիի" մեջի երգն էր:oy

comet
17.10.2008, 11:24
Արևիկի երգերն էի շատ սիրում: Մարտեն Յորգանց, Դե սպասիր-ի Ռասկաժի սնեգուրաչկա-ն:)...

ars83
17.10.2008, 11:30
Մութն ընկել է, ու~շ է արդեն, երազներն են ձեզ սպասում,
Երկնքում էլ` աստղ ու լուսին....
:love
Դե, փոքրիկ ջան :erexa, նանիկ արա :lazy :angry,
Քեզ օրոր եմ ես ասում :sulel,
Ինչ ուզում ես կտեսնես դու
Քո անուշիկ երազում...:papik:


Էտ "բայուշկիի" մեջի երգն էր:oy
Հա, դրա ախպերն էլ էս էր.
Спят усталые игрушки, книжки спят,
Одеяло и подушки ждут ребят.
Рано сказка спать ложится,
Чтобы ночью нам присниться,
Глазки закрывай (վա՜յ),
Баю-бай.

Shauri
17.10.2008, 12:48
Баю-бай, должны все люди ночью спать.
Баю-баю, завтра будет день опять.
За день мы устали очень,
Скажем всем: "Спокойной ночи!"
Глазки закрывай... Баю-бай...

Ֆրեյա
17.10.2008, 12:59
Բա այս մեկը հիշում եք՞ :love

Спи моя радость, усни,
В небе погасли огни,
Птички уснули ...
Рыбки уснули в пруду,
.....

:love :love :love
Ամենաշատը այս երգն եմ սիրում...

Katka
17.10.2008, 15:16
Բարի, քնքուշ իմ մայրիկին,
Բոլորից շատ եմ սիրում...:love

Մի արև կա, մի լուսին,..
.........
Ու մի մայրիկ թանկագին:)

Ուլուանա
17.10.2008, 20:44
Մութն ընկել է, ու~շ է արդեն, երազներն են ձեզ սպասում,
Երկնքում էլ` աստղ ու լուսին....
:love

Էլ չեմ հիշում ...:oy
Էտ "բայուշկիի" մեջի երգն էր:oy
Մի հատ ուղղում անեմ, էլի։ :oy թավատառով նշածս մասի փոխարեն սենց էր. աչիկներն են ձեր փակվում։


Դե, փոքրիկ ջան :erexa, նանիկ արա :lazy :angry,
Քեզ օրոր եմ ես ասում :sulel,
Ինչ ուզում ես կտեսնես դու
Քո անուշիկ երազում...:papik:


Հա, դրա ախպերն էլ էս էր.
Спят усталые игрушки, книжки спят,
Одеяло и подушки ждут ребят.
Рано сказка спать ложится,
Чтобы ночью нам присниться,
Глазки закрывай (վա՜յ),
Баю-бай.
:D Վա՜յը լավն էր։ :D


Բա այս մեկը հիշում եք՞ :love

Спи моя радость, усни,
В небе погасли огни,
Птички уснули ...
Рыбки уснули в пруду
Վայ, ես էլ էի ուզում սրա մասին գրել։ :) Լավն ա շատ։ Բայց կարծեմ в доме էր։ Տրամաբանորեն էլ ա տենց ավելի ճիշտ։

Բա չեբուրաշկայի երգն ո՞վ ա հիշում. :)

Я был когда-то странной
Игрушкой безымянной,
К которой в магазине
Никто не подойдет.
Теперь я Чебурашка
Мне каждая дворняшка
При встрече сразу
Лапу подает.

Мне не везло сначала,
И даже так бывало,
Ко мне на дни рожденья
Никто не приходил.
Теперь я вместе с Геной.
Он не обыкновенный,
А самый лучший
В мире крокодил.

*e}|{uka*
18.10.2008, 15:35
А Облака~, белогривые лошадки
Облакаааа~, что вы мчитесь без оглядки
Hе смотрите вы, пожалуйста, с высокаааа~
А по небу прокатите нас облакаaa~. :sulel

:hi Мы бандито , гангстеpито, :B
Мы кастето, пистолето. Мы стpелянто, Ой yes :yes
Убиванто , укpаданто и не это. Ой, yes.
Банко, лалала , пpезиденто,
Огpаблянто ун моменто. :Santatip: Ой, yes.
И за энто, pежисенто нас сниманто киноленто. Ой yes. :yes
Мы бандито знаменито, :redhat
Мы стpелято пистолето. :hahax: :tomato Ой, yes.
Мы фиато, Разьежато целый день кабpиолето. :baby Ой, yes.
Постоянно пьем чинзано, :drinks
Постоянно сыто-пьяно. :friends: Ой, yes.
Деpжим банко Миллионо и плеванто на законо. :cool Ой, yes. :hi

Ուլուանա
18.10.2008, 23:27
Մի երգ էլ հիշեցի՝ նապաստակի երգը. http://www.mysmiley.net/imgs/smile/animals/animal0030.gif (http://www.mysmiley.net)

http://s4.rimg.info/cd30dd869e06a999873ed287ca685d53.gif
Կանաչ–կանաչ բացատում
Վազվզում եմ, թռչկոտում,
Ուտում գազար ու տերև,
Կրծում արմատներ։
http://s4.rimg.info/13f8aa4c9ea33c793b96475215272e46.gif

Իմն է անտառը սիրուն,
Իմն են բացատն ու առուն,
Ծաղիկները բուրավետ,
Սար ու հովիտ, արահետ։
http://s4.rimg.info/99248ff04dcebcfd8355a4da5882a21a.gif

Նապաստակն եմ ես սիրունիկ,
Մորթս շատ փափուկ է ու ձյունիկ։

Երբ որ ես քուն եմ մտնում,
Աչքերս բաց են մնում,
Որ որսորդին շուտ տեսնեմ,
Զարթնեմ ու արագ փախչեմ։
http://s4.rimg.info/7b61f0a40e9f432ac576c3132c585b3d.gif

Իսկ երբ ձմեռն է իջնում,
Ես արջի պես չեմ ննջում.
Թափառում եմ շարունակ,
Անցնում դաշտ–ձորակ։

Ճամփաներով ձյունապատ
Ես անցնում եմ յոթ բացատ,
Բանջարանոց եմ մտնում
Ու համեղ կեր եմ գտնում։
http://s4.rimg.info/3b9472e58da2408b3424be9382dce970.gif

Նապաստակն եմ ես սիրունիկ,
Մորթս շատ փափուկ է ու ձյունիկ։
http://s4.rimg.info/0d3978545b0c817ddfa2254c34372833.gif

T!gran
18.10.2008, 23:39
Իմ մոտ տպավորվել է Ռուբենի Իմ փոքրիկ նավակ երգը :love

ԻՄ ՓՈՔՐԻԿ ՆԱՎԱԿ

Պատրաստեց փոքրիկ տղան
Մի ճերմակ թղթե նավակ,
Իջեցրեց նավակը նա
Գետակի ալիքների վրա։

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնե՞ս, արդյոք,
Ծովին կապուտակ։

Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ,
Ու՞ր ես դու, ու՞ր ես լողում,
Ու՞ր են քեզ, ու՞ր են տանում
Գետի ալիքները խելագար։

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնե՞ս արդյոք
Ծովին կապուտակ։

Արեգակն անհետացավ,
Ամպերի ետևն անցավ,
Երկնքից անձրև թափվեց,
Ու փոքրիկ գետակը վարարեց։

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Դու հասա՞ր արդյոք
Ծովին կապուտակ։

Թե ճանապարհին
Խորտակեց քամին
Եվ դու քնեցիր
Գետի հատակին։

ԿԳԴ
18.10.2008, 23:40
Իմ մոտ տպավորվել է Ռուբենի Իմ փոքրիկ նավակ երգը :love

ԻՄ ՓՈՔՐԻԿ ՆԱՎԱԿ

Պատրաստեց փոքրիկ տղան
Մի ճերմակ թղթե նավակ,
Իջեցրեց նավակը նա
Գետակի ալիքների վրա։

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնե՞ս, արդյոք,
Ծովին կապուտակ։

Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ,
Ու՞ր ես դու, ու՞ր ես լողում,
Ու՞ր են քեզ, ու՞ր են տանում
Գետի ալիքները խելագար։

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնե՞ս արդյոք
Ծովին կապուտակ։

Արեգակն անհետացավ,
Ամպերի ետևն անցավ,
Երկնքից անձրև թափվեց,
Ու փոքրիկ գետակը վարարեց։

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Դու հասա՞ր արդյոք
Ծովին կապուտակ։

Թե ճանապարհին
Խորտակեց քամին
Եվ դու քնեցիր
Գետի հատակին։
Ես էլ եմ էս երգը շաաաատ սիրում:clap

T!gran
18.10.2008, 23:43
Ես էլ եմ էս երգը շաաաատ սիրում:clap

Երևի գետի մոտ ենք ապրում դրանից ա :love

comet
20.10.2008, 10:33
Երգի բառերը լավ չեմ հիշում:(, բայց շատ էի սիրում:kiss
Վազիր առվակ, հասիր մեր պարտեզին,
Տես ծարավ է վարդենին
Ջուր տուր թփին:
Վազիր առվակ, առվակ իմ սիրունիկ....


Մեկ էլ շնիկի դասն էի շատ սիրում:love

... Ինչ հեքիաթներ, ինչ հրաշքներ,
Զարմանալի, զարմանալի
Ինչեր ասես կան գրքում...:love

Narinfinity
20.10.2008, 14:15
Ինչ երգեր եք լսել, որ երգերն են, որ տպավորվել են հիշողության մեջ, և արդեն մեծ տարիքում լսելիս հուշեր են արթնացնում՞ :love
Ինչ ճաշակ եք ունեցել փոքր ժամանակ՞

Փոխվել է այն արդյոք՞

Մանկական հուշերս թերթում եմ գրքի էջերի պես և հիշում, որ
շատ էի սիրում լսել Ռուբեն Հախվերդյանի , եթե չեմ սխալվում "Իմ կորած երազը" մուլտի երգը,
որտեղ կարծեմ մի աղջիկ իր պապիկի երազներն էր փնտրում ու պատին կախված այն նկարի մեջ է մտնում և այդ նկարի մեջ պատկերված է անտառային հրաշք ու խորհրդավոր մի տեսարան, ու մի արահետ կար այդ նկարում, դրանով էլ աղջիկը շարժվեց առաջ, տեսնելով թիթեռնիկներ, անտառի վայրի կենդանիների ձայները լսելով գնաց ու տեսավ Մհեր Մկրտչյանի ձայնով լացող մի թզուկի ու նրան օգնեց ...
Հետո մտավ թզուկի տուն և մտավ պատին կախված գիշեր ներկայացնող մի նոր նկարի մեջ ու հետո էլ չեմ հիշում ... կարծեմ թզուկի հետ մտավ այդ գիշերային նկարի մեջ ու թզուկը մնաց այնըեղ քնած ու բարձր խռմփացնելով, հետո թիթեռնիկները աղջնակին ճանապարհը ցույց տալով վերադարձրին իր սենյակը, ուր նրա պապիկն էր քնել ու էլի բարձր խռմփացնում էր ...
Եսքան երկար հիշեցի, բայց այդ մուլտի մեջ հնչող երաժշտությունը մինչև հիմա լսում եմ ու աշխարհով մեկ եմ լինում, ուրախանում... ինչ բարի հնչյուններ են ...:love

Մեմի
25.10.2008, 01:59
Մանկական հուշերս թերթում եմ գրքի էջերի պես և հիշում, որ
շատ էի սիրում լսել Ռուբեն Հախվերդյանի , եթե չեմ սխալվում "Իմ կորած երազը" մուլտի երգը,
որտեղ կարծեմ մի աղջիկ իր պապիկի երազներն էր փնտրում ու պատին կախված այն նկարի մեջ է մտնում և այդ նկարի մեջ պատկերված է անտառային հրաշք ու խորհրդավոր մի տեսարան, ու մի արահետ կար այդ նկարում, դրանով էլ աղջիկը շարժվեց առաջ, տեսնելով թիթեռնիկներ, անտառի վայրի կենդանիների ձայները լսելով գնաց ու տեսավ Մհեր Մկրտչյանի ձայնով լացող մի թզուկի ու նրան օգնեց ...
Հետո մտավ թզուկի տուն և մտավ պատին կախված գիշեր ներկայացնող մի նոր նկարի մեջ ու հետո էլ չեմ հիշում ... կարծեմ թզուկի հետ մտավ այդ գիշերային նկարի մեջ ու թզուկը մնաց այնըեղ քնած ու բարձր խռմփացնելով, հետո թիթեռնիկները աղջնակին ճանապարհը ցույց տալով վերադարձրին իր սենյակը, ուր նրա պապիկն էր քնել ու էլի բարձր խռմփացնում էր ...
Եսքան երկար հիշեցի, բայց այդ մուլտի մեջ հնչող երաժշտությունը մինչև հիմա լսում եմ ու աշխարհով մեկ եմ լինում, ուրախանում... ինչ բարի հնչյուններ են ...:love

Խոսքերը մոտավորապես այսպես էին.

Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան, և ձայները լռեցին,
Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ ձայն զրնգաց,
Խենթի պես պարելով` փաթիլները իջան ցած;

Էս ինչ լավ թեմա եք բացել... Կարդացի, լացս եկավ, ես էլ եմ լացկան երեխա եղել; Համարյա բոլոր մեջբերված երգերը շատ եմ սիրել; Էնքան լավերն էլ, կան, որ հիմա մտքիս չեն գալիս; Հիշու՞մ եք Գենայի երգը.

Пусть бегут не уклюже
Пещеходы по лужам,
А вода - по асфальту рекой.
И неясно прохожим,
В этот день непогожий
Почему я веселый такой.

А я играю на гармошке,
У прохожих на виду.
К сожаленю день пождения
Только раз в году.

Прилетит вдруг волшебни
В голубом вертолете
И бесплатно покажет кино,
С днем пождения поздравит,
И наверно оставит
Мне в подарок пятсот эскимо.
(припев)

Հայկօ
26.10.2008, 00:18
Խոսքերը մոտավորապես այսպես էին.

Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան, և ձայները լռեցին,
Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ ձայն զրնգաց,
Խենթի պես պարելով` փաթիլները իջան ցած;

:D:D:D: Դուք շփոթում եք տաքը փափուկի հետ :):


Գիշերվա աստղազարդ երկնքում
Արթանցան շշուկները անուշ,
Եվ լուսինը դեմքիդ վրայով
Մեղմ սահեց ժպիտով իր քնքուշ:

Կրկ. Պամ պարա պա պա...

Նա փակեց քո աչքերը հոգնած,
Ու լցրեց քո հոգին պատրանքով,
Ականջիդ նոր հույսեր շշնջաց,
Որ դու արթնանաս ժպիտով:

Կրկ. Պամ պարա պա պա...

Մոտեցիր ու բաց արա
Քո պատուհանը, ի՛մ փոքրիկ,
Երևաց կարմիր արևը,
Տե՛ս՝ թռչում է նա երկինք:
Արևի ոսկե շողերը
Նկարել են քո պատին
Այս փոքրիկ, հրաշք նկարը,
Այս ծառերն ու այս այգին:


Վա՜յ: Ծերու՜կ... :love

Narinfinity
28.10.2008, 16:18
:D:D:D: Դուք շփոթում եք տաքը փափուկի հետ :):


Գիշերվա աստղազարդ երկնքում
Արթանցան շշուկները անուշ,
Եվ լուսինը դեմքիդ վրայով
Մեղմ սահեց ժպիտով իր քնքուշ:

Կրկ. Պամ պարա պա պա...

Նա փակեց քո աչքերը հոգնած,
Ու լցրեց քո հոգին պատրանքով,
Ականջիդ նոր հույսեր շշնջաց,
Որ դու արթնանաս ժպիտով:

Կրկ. Պամ պարա պա պա...

Մոտեցիր ու բաց արա
Քո պատուհանը, ի՛մ փոքրիկ,
Երևաց կարմիր արևը,
Տե՛ս՝ թռչում է նա երկինք:
Արևի ոսկե շողերը
Նկարել են քո պատին
Այս փոքրիկ, հրաշք նկարը,
Այս ծառերն ու այս այգին:


Վա՜յ: Ծերու՜կ... :love

Շնորհակալություն ՀԱՅԿՈ ՋԱՆ;), երգի բառերն այստեղ տեղադրելու համար,
Այս երգը միշտ ինձ թևեր է տալիս, հույսից հյուսված երազներ ... Երաժշտությունը կատարյալ քնքշության "մարմնացումն" է ...:love Կլողամ ամպերում այսպես ...:oy

Մեմի
30.10.2008, 03:15
:D:D:D: Դուք շփոթում եք տաքը փափուկի հետ :):


Գիշերվա աստղազարդ երկնքում
Արթանցան շշուկները անուշ,
Եվ լուսինը դեմքիդ վրայով
Մեղմ սահեց ժպիտով իր քնքուշ:

Կրկ. Պամ պարա պա պա...

Նա փակեց քո աչքերը հոգնած,
Ու լցրեց քո հոգին պատրանքով,
Ականջիդ նոր հույսեր շշնջաց,
Որ դու արթնանաս ժպիտով:

Կրկ. Պամ պարա պա պա...

Մոտեցիր ու բաց արա
Քո պատուհանը, ի՛մ փոքրիկ,
Երևաց կարմիր արևը,
Տե՛ս՝ թռչում է նա երկինք:
Արևի ոսկե շողերը
Նկարել են քո պատին
Այս փոքրիկ, հրաշք նկարը,
Այս ծառերն ու այս այգին:


Վա՜յ: Ծերու՜կ... :love

Ճիշտ է, հիշեցի, ներողություն, որ խաբեցի ակամայից, :( բայց իմ ասածը հաստա՞ էդ մուլտի մեջ չկա, կարծեմ վերջին մասը, որը ես չէի գրել`

Արծաթե թիթեռնիկներ
Պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը մեր...

հնչում է այն ժամանակ, երբ աղջիկը նկարի մեջ է մտնում և թիթեռները նրան ցույց են տալիս ճանապարհը;
Շնորհակալ եմ, որ հիշեցրիք այդ սիրելի երգը;

Իսկ ո՞վ գիտի այս երգի բառերը.

...Սա ես եմ, սա դու ես կանգնած,
Լքված քաղաքի պահակները դարձած; (վերջին տողերն են)

Ֆրեյա
31.10.2008, 21:32
Իսկ փոքր ժամանակ Մոդեռն Թոքինգ չեք լսել՞ :oy
Յըմահա, յըմասո :D Բառերն էին... :oy

հետո... մանկապարտեզում մեզ սովորացնում էին «Սարերից իջան, մի խումբ ձիավոր...»
Ռեժիմով երգում էինք, բայց էլի բան չէինք հասկանում. ինչ ձիավոր, ինչ սար... :D :think

F.c.Liverpool
31.10.2008, 21:58
Իսկ փոքր ժամանակ Մոդեռն Թոքինգ չեք լսել՞ :oy
Յըմահա, յըմասո :D Բառերն էին... :oy

չէ ես 4-5 տարեկան ժամանակ :erexa ace of base-ի երգերն էի շատ սիրում մանավանդ what she wants-ը մեկել happy nation-ը առանց դրանց կյանք չունեի :D

Ֆրեյա
31.10.2008, 22:08
չէ ես 4-5 տարեկան ժամանակ :erexa ace of base-ի երգերն էի շատ սիրում մանավանդ what she wants-ը մեկել happy nation-ը առանց դրանց կյանք չունեի :D

:D
Հենց ծնված օրվանից էլ անգլերեն ես իմացել ու հասկացել ես չէ` ինչ են երգում ;) :D

Հիշում եմ, երբ մի 4-5 տարեկան էի, քեռիս որ Լեդ Զեպելին ու Փինք Ֆլոյդ էր լսում, գլուխս սկսում էր ցավալ :)
Էհ, ծերացանք :( Հիմա ես եմ լսում :D

Ուլուանա
31.10.2008, 22:08
Իսկ փոքր ժամանակ Մոդեռն Թոքինգ չեք լսել՞ :oy
Յըմահա, յըմասո :D Բառերն էին... :oy
Հա, էդ «յըմահա, յըմասո»–ն վերջն էր։ :D

հետո... մանկապարտեզում մեզ սովորացնում էին «Սարերից իջան, մի խումբ ձիավոր...»
Ռեժիմով երգում էինք, բայց էլի բան չէինք հասկանում. ինչ ձիավոր, ինչ սար... :D :think
Մեզ էդ դպրոցի ցածր դասարաններում էին սովորեցնում։ :))

Ռուֆուս
31.10.2008, 22:17
Իսկ փոքր ժամանակ Մոդեռն Թոքինգ չեք լսել՞ :oy
Յըմահա, յըմասո :D Բառերն էին... :oy

հետո... մանկապարտեզում մեզ սովորացնում էին «Սարերից իջան, մի խումբ ձիավոր...»
Ռեժիմով երգում էինք, բայց էլի բան չէինք հասկանում. ինչ ձիավոր, ինչ սար... :D :think

Շարունակությունը ոնց էր? լալալալա չգիտեմ ինչ ուխտավոր? ;)

Ես էդ երգը պատկերացնում էի ձիավորներ են իջնում սարերից, մեջներն էլ մի քանի հոգի ուղտեր հեծնած.... :D

F.c.Liverpool
31.10.2008, 22:18
:D
Հենց ծնված օրվանից էլ անգլերեն ես իմացել ու հասկացել ես չէ` ինչ են երգում ;) :D

Հիշում եմ, երբ մի 4-5 տարեկան էի, քեռիս որ Լեդ Զեպելին ու Փինք Ֆլոյդ էր լսում, գլուխս սկսում էր ցավալ :)
Էհ, ծերացանք :( Հիմա ես եմ լսում :D

հա բա ոնց անգլերենի մասնագետ եմ եղել
թու~~~ ոնց էի մոռացել էդ երգերի անունները մենակ 4-5 տարեկան ժամանակա եղել հետո էն Բեն Լադենը գմփցրեց եսել ընգա տրամվայի տակ հիշողությունս կորցրեցի
դաժան բանա էս ծերությունը :(

Ուլուանա
31.10.2008, 22:20
Շարունակությունը ոնց էր? լալալալա չգիտեմ ինչ ուխտավոր? ;)

:D
Սարերից իջան մի խումբ ձիավոր,
Նրանց մեջ էր քաջ Սերոբն ուխտավոր (թե՞ ուղտավոր... :esim)

Չեմ կարծում, թե Սերոբն ուղտ հեծած լիներ. ամենայն հավանականությամբ նա պարզապես ուխտ էր արել անձնազոհ կռվել հանուն հայրենիքի։ :))

Lady SDF
31.10.2008, 22:39
Վայյ լավ հիշացրեցիր: Ուրեմն՝

[COLOR="DarkOrchid"][I]Մի փոքրիկ բացատում,
Մի փոքրիկ տնակում,
Ապրում էր մի փոքրիկ աղջնակ:

:love :)

կար մի փոքրիկ բացատ
բացատում մի տնակ
բացատում մի տնակ

տնակում այդ փոքրիկ
ապրում էր մի փոքրիկ
ապրում էր մի փոքրիկ աղջնակ

Աղջկան այդ փոքրիկ
սիրում էր մի փոքրիկ
սիրում էր մի փոքրիկ պատանի

Աղջկան այդ փոքրիկ
սիրում էր մի փոքրիկ
սիրում էր մի փոքրիկ պատանի

ծիրլիմ բոմ բոմ բոմ բոմ բոմ բոմ
ծիրլիմ բոմ բոմ բոմ բոմ բոմ բոմ
ծիրլիմ բոմ բրը բրը բրը բոմ
ծիրլիմ բո՛մ բո՛մ բո՛մ բո՛մ

Բայց չար դևը լսեց
աղջկան փախցրեց
աղջկան փախցրեց

աղջկան փախցրեց
իր ամրոցում փակեց
ամրոցում պինդ փակեց

տղան իր ձին նստեց
թուր կեծակին կապեց
աղջկան չար դևից ազատեց

տղան իր ձին նստեց
թուր կեծակին կապեց
աղջկան չար դևից ազատեց

ծիրլիմ բոմ բոմ բոմ բոմ բոմ բոմ
ծիրլիմ բոմ բոմ բոմ բոմ բոմ բոմ
ծիրլիմ բոմ բրը բրը բրը բոմ
ծիրլիմ բո՛մ բո՛մ բո՛մ բո՛մ

շատ պուպուշ երգ է ;)

Lapterik
31.10.2008, 22:43
Փոքր ժամանակ մի երգ էլ էինք երգում ես ու ախպերս: Էս էր.
Սեգ արծիվներ հայ լեռների,
Քաջ որդիներ հայկյան ցեղի,
Տանք մեր միտքը, կյանքն ու ոգին,
Մեր փառապանծ հայրենիքին,
Տանք մեր միտքը, կյանքն ու ոգին,
Մեր փառապանծ հայրենիքին:

Ապերիկս տղաների երգչախումբ էր գնում, լրիվ երգերը անգիր էի արել: Ինչ լեզվով ասես առանց հասկանալու երգում էի :D

Ավելացվել է 1 րոպե անց

կար մի փոքրիկ բացատ
բացատում մի տնակ
բացատում մի տնակ

տնակում այդ փոքրիկ
ապրում էր մի փոքրիկ
ապրում էր մի փոքրիկ աղջնակ

Աղջկան այդ փոքրիկ
սիրում էր մի փոքրիկ
սիրում էր մի փոքրիկ պատանի...

Էս տարբերակը չէի լսել :)

Lady SDF
31.10.2008, 22:48
Մանկությունից տպավորվել է Սոֆիա Ռոտառոյի «Լավանդա» երգը: Մեր դասարանի առաջին «երեկույթին» դա էր շատ պտտվում:

Իսկ մանկական երգերից հիշում եմ

երբ սեպտեմբեր եկավ
մենք պայուսակ բռնեցինք
մանկապարտեզն ավարտած
դեպի դպրոց գնացինք
մանկապարտեզն ավարտած
դեպի դպրոց գնացինք
...............................................
... արևի պես մեզ ժպտաց
մեր ուսուցիչն առաջին ...

իսկ պիոներ պալատում սովորեցնում էին

քիչ է գեղեցիկ լինել դեմքով
քիչ է սովորել նաև 5-ով
երաժշտություն ով չի սիրում
նա կիսատ մարդ է այս աշխարհում

երաժշտությո~ւն, երաժշտությո~ւն
մարդկային հոգու արտահայտություն
երաժշտություն տո՛ւր գեղեցկություն (?)
աշխարհին բեր հաշտություն

-------------

չունգա չանգայի բառերը հիմա լավ չեմ հիշում բայց դա էլ է տպավորվել

իսկ ամենալավերը արդեն նշվել են՝ «Գտնված Երազ»-ի երգերը:

Ուլուանա
31.10.2008, 22:59
Իսկ մանկական երգերից հիշում եմ

երբ սեպտեմբեր եկավ
մենք պայուսակ բռնեցինք
մանկապարտեզն ավարտած
դեպի դպրոց գնացինք
մանկապարտեզն ավարտած
դեպի դպրոց գնացինք
...............................................
... արևի պես մեզ ժպտաց
մեր ուսուցիչն առաջին ...
Մոռացածդ հատվածը սենց էր.

Երգ, ծիծաղ միացան
Զանգի անուշ ղողանջին,
Արևի պես մեզ ժպտաց
Մեր ուսուցիչն առաջին,
Արևի պես մեզ ժպտաց
Մեր ուսուցիչն առաջին։

Ոնց չեմ սիրում դպրոցի ու դասատուների մասին երգեր։ :[

*e}|{uka*
31.10.2008, 23:09
Իսկ փոքր ժամանակ Մոդեռն Թոքինգ չեք լսել՞ :oy
Յըմահա, յըմասո :D Բառերն էին... :oy

հետո... մանկապարտեզում մեզ սովորացնում էին «Սարերից իջան, մի խումբ ձիավոր...»
Ռեժիմով երգում էինք, բայց էլի բան չէինք հասկանում. ինչ ձիավոր, ինչ սար... :D :think

Սպանում էր Յըմահան :dance

Բա լյալյա ֆա՜ն կամ Այ յայա կոկոջամբո , այ յա յա՜ :D

Ձնծաղիկին եմ նվիրում ;) :D
Фильм, фильм, фильм... Профессий много, но Прекрасней всех - кино. Кто в этот мир попал - Навеки счастлив стал. Фильм, фильм, фильм... И нам, конечно, лгут, Что там тяжелый труд. Кино - волшебный сон. Ах, сладкий сон! Фильм, фильм, фильм... Фильм, фильм, фильм... :hands

Երկնային
31.10.2008, 23:17
"American Boy" երգ կար, ես էլ էդ ժամանակ`չորս տարեկանում, մի տղայի էի սիրահարված, որ Ամերիկա էր տեղափոխվել, տենց սաղ օրը էդ երգն էի երգում… :D

Ուլուանա
01.11.2008, 00:00
Սպանում էր Յըմահան :dance

Բա լյալյա ֆա՜ն կամ Այ յայա կոկոջամբո , այ յա յա՜ :D
Ա՜, էդ կոկո ջամբոն էլ էր վերջը։ :D :D :D Հիշում եմ, ես 8-րդ դասարան էի էդ ժամանակ։ Ուր գնում էիր, էդ երգն էր միացրած, էլ չեմ ասում, որ ոչ մի քեֆ առանց էդ երգի չէր անցնում.
Յա յա յե Կոկո Ջամբո, Յա յա յե՜ :jagi :D

Ավելացվել է 2 րոպե անց

"American Boy" երգ կար, ես էլ էդ ժամանակ`չորս տարեկանում, մի տղայի էի սիրահարված, որ Ամերիկա էր տեղափոխվել, տենց սաղ օրը էդ երգն էի երգում… :D
Էդ էլ եմ հիշում։ Բառերն էլ կարծեմ սենց էին.
American boy, american boy,
Уеду с тобой, уеду с тобой. :D

Rhayader
01.11.2008, 00:11
կար մի փոքրիկ բացատ
բացատում մի տնակ
բացատում մի տնակ

տնակում այդ փոքրիկ
ապրում էր մի փոքրիկ
ապրում էր մի փոքրիկ աղջնակ

Աղջկան այդ փոքրիկ
սիրում էր մի փոքրիկ
սիրում էր մի փոքրիկ պատանի

Աղջկան այդ փոքրիկ
սիրում էր մի փոքրիկ
սիրում էր մի փոքրիկ պատանի

ծիրլիմ բոմ բոմ բոմ բոմ բոմ բոմ
ծիրլիմ բոմ բոմ բոմ բոմ բոմ բոմ
ծիրլիմ բոմ բրը բրը բրը բոմ
ծիրլիմ բո՛մ բո՛մ բո՛մ բո՛մ

Բայց չար դևը լսեց
աղջկան փախցրեց
աղջկան փախցրեց

աղջկան փախցրեց
իր ամրոցում փակեց
ամրոցում պինդ փակեց

տղան իր ձին նստեց
թուր կեծակին կապեց
աղջկան չար դևից ազատեց

տղան իր ձին նստեց
թուր կեծակին կապեց
աղջկան չար դևից ազատեց

ծիրլիմ բոմ բոմ բոմ բոմ բոմ բոմ
ծիրլիմ բոմ բոմ բոմ բոմ բոմ բոմ
ծիրլիմ բոմ բրը բրը բրը բոմ
ծիրլիմ բո՛մ բո՛մ բո՛մ բո՛մ

շատ պուպուշ երգ է ;)

Ես միշտ դևին էի բալետ անում, ինքը միակն էր, որ նորմալ սեռական բնազդներ ուներ:

Մեմի
03.11.2008, 03:37
:D
Սարերից իջան մի խումբ ձիավոր,
Նրանց մեջ էր քաջ Սերոբն ուխտավոր (թե՞ ուղտավոր... :esim)


Արդյոք ավքեր են,
ՀԵՅ,
Ինչ կտրիճներ են,
Մասիսը (?) վկա,
Հայոց քաջերն են;

Amaru
05.11.2008, 00:57
Վերջին երգը էտքան էլ մանկական չէր... :)

Ժո՛ղ, օգնե՛ք:

Էս ձեր գրած պուպուշ երգերի լինկերը ունե՞ք, կամ կարո՞ղ եք ինձ ուղարկել... Ով ինչպես կարող է, օգնեք, խնդրում եմ...

մեյլս՝ [email protected]

շատ շնորհակալ կլինեմ....

Ուլուանա
05.11.2008, 01:05
Էս ձեր գրած պուպուշ երգերի լինկերը ունե՞ք, կամ կարո՞ղ եք ինձ ուղարկել... Ով ինչպես կարող է, օգնեք, խնդրում եմ...

մեյլս՝ [email protected]

շատ շնորհակալ կլինեմ....
Ամառու, կոնկրետ ո՞ր երգերն ես ուզում։ Իսկ երգերի երաժշտական տարբերա՞կն է պետք, թե՞ բառերը։ Թե՞ երկուսն էլ։ :))

Amaru
05.11.2008, 01:13
Ամառու, կոնկրետ ո՞ր երգերն ես ուզում։ Իսկ երգերի երաժշտական տարբերա՞կն է պետք, թե՞ բառերը։ Թե՞ երկուսն էլ։ :))

Երաժշտական տարբերակն ա պետք:
Հայերեն ուրախ երգեր, եսիմ :)) որ վեց-յոթ տարեկան կուկուները լավ ուրախանան... իրենց ճաշակով լինի... ունե՞ս ինչ-որ երգ, հը՞ :)

Ուլուանա
05.11.2008, 01:23
Երաժշտական տարբերակն ա պետք:
Հայերեն ուրախ երգեր, եսիմ :)) որ վեց-յոթ տարեկան կուկուները լավ ուրախանան... իրենց ճաշակով լինի... ունե՞ս ինչ-որ երգ, հը՞ :)
Չէ ոնց որ... :(
Լսի, բայց նոր հիշեցի, որ Երևանում մերոնց տանն ունեինք. երաժշտության ֆոլդերի մեջ մի հատ առանձին ֆոլդեր կար «Մանկական երգեր» վերնագրով, պիտի որ հայկական երգեր էլ լինեին մեջը։ Արշակին ա պետք դիմել։ ;)

Մեմի
07.12.2008, 12:17
էս ինչի՞ ոչ մեկը չի հիշել Ժպիտը: Ափսոս բառերը չունեմ: Հիշո՞ւմ եք.

И тогда наверняка
Вдруг запляшут облака,
И кузнечик запиликает на скрипке,
С голубого ручейка
Начинается река,
Ну а дружба начинается с улыбки.

Հատկապես շատ եմ սիրում էս տողերը.

Поделись улыбкою своей,
И она не раз еще к тебе вернется.:):):)

Lady SDF
10.12.2008, 03:52
կար մի փոքրիկ բացատ
բացատում մի տնակ
բացատում մի տնակ

տնակում այդ փոքրիկ
ապրում էր մի փոքրիկ
ապրում էր մի փոքրիկ աղջնակ

Աղջկան այդ փոքրիկ
սիրում էր մի փոքրիկ
սիրում էր մի փոքրիկ պատանի

Աղջկան այդ փոքրիկ
սիրում էր մի փոքրիկ
սիրում էր մի փոքրիկ պատանի

ծիրլիմ բոմ բոմ բոմ բոմ բոմ բոմ
ծիրլիմ բոմ բոմ բոմ բոմ բոմ բոմ
ծիրլիմ բոմ բրը բրը բրը բոմ
ծիրլիմ բո՛մ բո՛մ բո՛մ բո՛մ

Բայց չար դևը լսեց
աղջկան փախցրեց
աղջկան փախցրեց

աղջկան փախցրեց
իր ամրոցում փակեց
ամրոցում պինդ փակեց

տղան իր ձին նստեց
թուր կեծակին կապեց
աղջկան չար դևից ազատեց

տղան իր ձին նստեց
թուր կեծակին կապեց
աղջկան չար դևից ազատեց

ծիրլիմ բոմ բոմ բոմ բոմ բոմ բոմ
ծիրլիմ բոմ բոմ բոմ բոմ բոմ բոմ
ծիրլիմ բոմ բրը բրը բրը բոմ
ծիրլիմ բո՛մ բո՛մ բո՛մ բո՛մ

շատ պուպուշ երգ է ;)

վերջին քառյակը մոռացել էի

երկնքից կապուտակ, կապուտակ երկնքից
ընկան 3 խնձոր
մեկը ինձ պատմողին
մեկը քեզ լսողին
մեկն էլ այս հեքիաթը գրողին

ծիրլիմ բոմ բոմ բոմ բոմ բոմ բոմ
ծիրլիմ բոմ բոմ բոմ բոմ բոմ բոմ
ծիրլիմ բոմ բրը բրը բրը բոմ
ծիրլիմ բո՛մ բո՛մ բո՛մ բո՛մ

fett400
10.12.2008, 13:13
:P
դե չի կարելի չհիշել YA YA E KOKO JAMBO-ն :hands :[

Smokie
23.07.2010, 16:21
Ո՞նց կարող էի ես այս թեմայում գրառում չանել:
Հոյակապ երգեր են նշված այստեղ, չնայած շատ երգեր փոքր ժամանակ չեմ լսել (այդ ժամանակ ես դեռ չկայի:)) ) բայց բոլոր երգերն էլ ինձ ծանոթ են: Շատ եմ սիրում «Թզուկի երգը» եւ «Դինգ-դոնգ»-ը:
Մի երգ կա, որ այս թեմայում չի նշվել, վերնագիրը չգիտեմ, երգի միայն կրկներգն եմ հիշում եւ դրա առաջին եւ վերջին տողերը:
«Մանուկներ եկեք, թիթեռներ դարձեք,
............................................
...........................................
Ինչ արեւ է, ինչ վառ գարուն»:
Իսկ փոքր ժամանակ ես շատ էի սիրում ռուսական էստրադային երգերը, հաճախ էի երգում: Հիմա հիշողությանս մեջ շատ վառ են մնացել այդ երգերը: Հա՛ Մարտին Յորգանցին էլ եմ հիշում, քիչ չի եղել, որ տեսել եմ նրան հեռուստացույցով «Հա-յեր, հա-յեր դե շուտ մի-ա-ցեք»:sule, էլ չեմ խոսում «Ճկույթիկի եւ «Այբ-բեն-գիմ»-ի մասին:love:
Մի խոսքով, հրաշք երգեր են:love

My World My Space
23.07.2010, 16:57
Ջիմի-ջիմի, հաչա-հաչա:dance

Հարդ
23.07.2010, 17:40
Ես միշտ դևին էի բալետ անում, ինքը միակն էր, որ նորմալ սեռական բնազդներ ուներ:

Փաստորեն դու փոքրուց ես սենց:

Դե ես «Կոկո Ջամբոն» - էի աննդհատ երգում, «Եղնիկ Դուռը բաց» - ը կար երգացանկումս (ռեպերտուարումս:D), մի հատ «Աքլոր» կար, հիմա չեմ հիշում: Մեկ էլ սենց երգ կար աննդհատ երգում էի՝

Ուշադրություն, ուշադրություն,
Ռազմական ոստիկանություն,
Դասալիքներ դուք զգուշացեք,
Ինքնակամ ներկայացեք
:D:D

ՆանՍ
24.07.2010, 11:21
Փաստորեն դու փոքրուց ես սենց:

Դե ես «Կոկո Ջամբոն» - էի աննդհատ երգում, «Եղնիկ Դուռը բաց» - ը կար երգացանկումս (ռեպերտուարումս:D), մի հատ «Աքլոր» կար, հիմա չեմ հիշում: Մեկ էլ սենց երգ կար աննդհատ երգում էի՝

Ուշադրություն, ուշադրություն,
Ռազմական ոստիկանություն,
Դասալիքներ դուք զգուշացեք,
Ինքնակամ ներկայացեք
:D:D

Վաաայ ես էլ էի էտ "Ուշադրություն"- ը երգում:D
Բա մեկ էլ մի ապուշ երգ կար, սաղս երևի երգում էինք`


Ով? կարող է, ճիշտը ջոկել այս մեծ աշխարհում,
Այս մեծ աշխարհում ամենաշատը ում եմ ես սիրում,
Ում եմ ես սիրում, ում եմ կարոտում,ես էլ չեմ հասկանում,
Երևանի սիրուն տղա, քեզ եմ ես սիրում:D:D

Smokie
18.08.2010, 17:07
Հա՛, հիշում եմ Չելենտանոյի պլաստինկան («Soli» ալբոմի երգերով) հաճախ էինք դնում, որ լսեինք: Բիթլզ էլ էինք շատ լսում: Հիմնականում իմ խնդրանքով էինք միացնում::)
Հիշում եմ նաեւ այս մանկական երգերը, սրանք էլ եմ շատ լսել:

«Դահուկները սահեցին,
Սղացինք ու խաղացինք,
Ջա՜ն, ինչ լավն ես դու ձմեռ,
Ջա՜ն ինչ լավն է խաղը մեր:»
:love

«Ձկնիկ լող տուր, լող արա,
Դրսի որդը թող արա,
Իջիր ջրի հատակը,
Մինչեւ անցնի վտանգը»:
:nono

«Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզը թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց ասին ոչ»:
:(

«Փիսիկը նստել մի մութ անկյունում,
Հոնքերը կիտել ու լաց է լինում:
Մոտիկ է գալիս մի ուրիշ կատու,
Ինչու՞ ես լալիս, ա՛յ փիսո ջան դու»:
:cry

«Ա՛յ իմ գնդակ, ջա՛ն գնդակ՝
Կանաչ, կարմիր, կապուտակ,
Թռի վերեւ, իջիր ցած,
Չալոն մնա զարմացած»:


«Տոնածառ ջան, տոնածառ,
Ինչ սիրուն ես ու պայծառ,
Էս ինչ լավն ես, էս ինչ լավն ես,
Ձորս կողմդ լույս ու պայծառ»:
:ton:

Cassiopeia
03.11.2010, 10:12
Արևիկ խմբի երգերն եմ հաճախ լսել ու շատ սիրել: Բայց ցավոք, բառերի հիմնական մասը մոռացել եմ: Հիմա էլ փնտրում եմ, որ տղայիս համար երգեմ ու իրեն սովորացնեմ այդ երգերը: Բայց ափսոս, ինտերնետում չկան այդ երգերը:
Եթե ինչ-որ մեկդ գիտեք շնիկի երգի բառերն ամբողջությամբ, խնդրում եմ, գրեք այստեղ: Հիշեցման համար - սկիզբը կգրեմ:

Իմ լավ շնիկ, իմ սիրունիկ,
Արի, նստի, դաս տամ քեզ:
Լինես ուշիմ, գրաճանաչ,
Որ խեղճ երբեք չլինես:
Ախ, չէ որ առանց գրքի,
Տխուր է կյանքում,
Ինչ հեքիաթներ,
ինչ հրաշքներ,
Զարմանալի-զարմանալի
Ինչեր ասես կան գրքում,
Զարմանալի-զարմանալի
Ինչեր ասես կան գրքում...

..... (էլ չեմ հիշում,խնդրում եմ հիշեցրեք…)

ՆանՍ
03.11.2010, 11:55
Իմ լավ շնիկ, իմ սիրունիկ,
Արի, նստի, դաս տամ քեզ:
Լինես ուշիմ, գրաճանաչ,
Որ խեղճ երբեք չլինես:
Ախ, չէ որ առանց գրքի,
Տխուր է կյանքում,
Ինչ հեքիաթներ,
ինչ հրաշքներ,
Զարմանալի-զարմանալի
Ինչեր ասես կան գրքում,
Զարմանալի-զարմանալի
Ինչեր ասես կան գրքում...

..... (էլ չեմ հիշում,խնդրում եմ հիշեցրեք…)
Այս երգն առաջին անգամ լսել եմ Սիրուշոյի կատարմամբ, կարծեմ իր առաջին տեսահոլովակի երգն էր: Կարող ես իր կատարմամբ ինտ.-ում այս երգը ման գալ:think

Հայկօ
03.11.2010, 21:39
Արևիկ խմբի երգերն եմ հաճախ լսել ու շատ սիրել: Բայց ցավոք, բառերի հիմնական մասը մոռացել եմ: Հիմա էլ փնտրում եմ, որ տղայիս համար երգեմ ու իրեն սովորացնեմ այդ երգերը: Բայց ափսոս, ինտերնետում չկան այդ երգերը:
Եթե ինչ-որ մեկդ գիտեք շնիկի երգի բառերն ամբողջությամբ, խնդրում եմ, գրեք այստեղ: Հիշեցման համար - սկիզբը կգրեմ:

Իմ լավ շնիկ, իմ սիրունիկ,
Արի, նստի, դաս տամ քեզ:
Լինես ուշիմ, գրաճանաչ,
Որ խեղճ երբեք չլինես:
Ախ, չէ որ առանց գրքի,
Տխուր է կյանքում,
Ինչ հեքիաթներ,
ինչ հրաշքներ,
Զարմանալի-զարմանալի
Ինչեր ասես կան գրքում,
Զարմանալի-զարմանալի
Ինչեր ասես կան գրքում...

..... (էլ չեմ հիշում,խնդրում եմ հիշեցրեք…)

Հիշում եմ :): Երգն եմ հիշում, բառերը չէ :(:


...Չեղավ, չեղավ,
Խառնեցիր դու,
Միշտ ասում ես
Հաֆ, հաֆ, հաֆ...


Էսքանը հիշեցի :)):

Smokie
03.11.2010, 21:42
Հիշում եմ :): Երգն եմ հիշում, բառերը չէ :(:


...Չեղավ, չեղավ,
Խառնեցիր դու,
Միշտ ասում ես
Հաֆ, հաֆ, հաֆ...


Էսքանը հիշեցի :)):

Դե ուշադիր
Սա Ա տառն է,
Ապա ասա
«Ա, Ա, Ա»...

paniaG
04.11.2010, 12:05
հիշում եմ մանկապարտեզից դեռ,նապաստակի մասին երգը,հանդեսին ես նապաստակի դերն էի կատարում,սպիտակ շոր էի հագել նապաստակի,որը թեմաից դուրս էր շատ,քանի որ մաշկով թուխ եմ,ոնցվոր Անթալիայից նոր եկած նապ լինեի :D
կյանքս պատմեցի անցնեմ բուն թեմային:)
Կանաչ կանաչ բացաում,
Վազվզում եմ,թռչկոտում,
Ուտում գազար ու տերեվ,
Կռծում արմատներ,
Իմն է կանաչը սիրուն,
Իմն են բացատն ու առուն....
էսքանն եմ հիշում ցավոք:(

ՆանՍ
04.11.2010, 16:05
հիշում եմ մանկապարտեզից դեռ,նապաստակի մասին երգը,հանդեսին ես նապաստակի դերն էի կատարում,սպիտակ շոր էի հագել նապաստակի,որը թեմաից դուրս էր շատ,քանի որ մաշկով թուխ եմ,ոնցվոր Անթալիայից նոր եկած նապ լինեի :D



Կանաչ կանաչ բացաում,
Վազվզում եմ,թռչկոտում,
Ուտում գազար ու տերեվ,
Կռծում արմատներ,
Իմն է կանաչը սիրուն,
Իմն են բացատն ու առուն....
էսքանն եմ հիշում ցավոք:(
Վայ, ինչ զուգադիպություն:o ես էլ եմ մանկոյում Անթալիայից եկած նապաստակ եղել :D ու հենց այս երգն էի երգել հանդեսին.
Նապաստակի երգը. (տեղադրել էր Ուլուանան)


Կանաչ–կանաչ բացատում
Վազվզում եմ, թռչկոտում,
Ուտում գազար ու տերև,
Կրծում արմատներ։


Իմն է անտառը սիրուն,
Իմն են բացատն ու առուն,
Ծաղիկները բուրավետ,
Սար ու հովիտ, արահետ։


Նապաստակն եմ ես սիրունիկ,
Մորթս շատ փափուկ է ու ձյունիկ։

Երբ որ ես քուն եմ մտնում,
Աչքերս բաց են մնում,
Որ որսորդին շուտ տեսնեմ,
Զարթնեմ ու արագ փախչեմ։


Իսկ երբ ձմեռն է իջնում,
Ես արջի պես չեմ ննջում.
Թափառում եմ շարունակ,
Անցնում դաշտ–ձորակ։

Ճամփաներով ձյունապատ
Ես անցնում եմ յոթ բացատ,
Բանջարանոց եմ մտնում
Ու համեղ կեր եմ գտնում։


Նապաստակն եմ ես սիրունիկ,
Մորթս շատ փափուկ է ու ձյունիկ։

Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.10.2008, 02:07:

StrangeLittleGirl
19.11.2010, 10:49
Վայ, էս ինչ լավ թեմա ա :)) Ուրեմն ասեմ, որ ես դաժան մանկություն եմ ունեցել, որովհետև մեծացել եմ Ռուբեն Հախվերդյանի երգերի տակ: Դե մանկապարտեզում նապաստակ-գնդակ-մնդակ էլ էին սովորեցնում, բայց շատ հեշտ մոռանում էի :D

Սիրածս երգը «Իմ միակ սերն» էր :D «Փոքրիկ նավակն» էլ էի սիրում, «Հին ընկերը» մեկ էլ «Քաղաքագլուխը»: Իսկ այ «Երևանի գիշերներումը» չէի սիրում ու չէի հասկանում՝ ինչու են մեծերն էդքան հիացած էդ երգով: Պատկերացնու՞մ եք՝ ես էլ նոր եմ հասկացել, թե ինչու էր մահճակալը ճռճռում :D

Մեկ էլ օրորոցայիններն եմ հիշում, որ մամաս երգում էր: Մեկը «Արի իմ սոխակն» էր: Էս վերջերս պարզեցինք, որ էդ երգի բառերը ես ավելի լավ գիտեմ, քան մամաս :D Մյուսն էլ «Ես լսեցի մի անուշ ձայնն» էր... Լացելու երգ էր, բայց սիրում էի: Անընդհատ սպասում էի, որ էս անգամ վերջում չի ասելու «բայց ափսոս որ երազ էր»: :D

Իսկ ավելի մեծ տարիքում (9-10 տարեկանից) իմ սեփական ու անհատական ճաշակը սկսեց ձևավորվել: Առավոտից իրիկուն Kelly Family էի լսում: Կարճ ժամանակ անց միացավ նաև Ալանիս Մորիսեթը, ու էդտեղ մանկությունս փչացավ :D

Նաիրուհի
19.11.2010, 13:41
Երբ ինձնից դժգոհում են, ասում եմ.
-Դուք էլ աննորմալ կլինեիք, եթե ձեզ համար էլ օրորոցային տեղը «Տարօրինակ մարդ արարածը» երգեին...


Մարդ արարած

Տարօրինակ, տարօրինա՜կ մարդ արարած,
Մոմի լույսով խավարին մեջ համատարած
Կը հալածես դու տեսիլքներ արևավառ,
Կը խարխափես և խավարին չես հավատար …

Արցունքներիդ միգամածին խորեն տմույն
Գիտես նայիլ արշալույսի ճաճանչներուն.
Սուգի քողին տակ հուսալից դուն սիրահար`
Կը տառապիս և վշտերուդ չես հավատար:

Վզիդ շղթա և թևերուդ ծանր կապանք`
Դուն կը փորձես արծիվներու վայել ճախրանք
Եվ այս կյանքի մեծ բանտեն մեջ բազմակամար
Կը խեղդվիս` շղթաներիդ չես հավատար:

Փուշ ու տատասկ քեզ կ՚արյունեն ճամբուդ վրա,
Բայց խոցոտված քո մատներով արյունլվա
Դու կ՚որոնես ծաղիկներու հոգին պայծառ,
Ցավեդ կ՚ոռնաս և ցավերուդ չես հավատար:

Տարօրինակ, տարօրինա՜կ մարդ արարած,
Քու ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած,
Կ՚ըզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար
Կ՚իյնաս անշունչ, սակայն մահվան չես հավատար …
:love

Smokie
15.03.2011, 10:57
Այստեղ (http://music.gisher.ru/albums/727) Մարտին Յորգանցի մանկական երգերն են,:love 15 երգ::)

Ծօ Արմեն
17.02.2012, 00:50
Իսկ Մարտին Յորգանցի «Երևան» երգը ո՞րտեղից կարող ենք գտնել։ :8 Բառերն էլ (դաշտերդ կանաչ կանաչ, երկինքդ պայծառ կապույտ…) Շատ լավ երգ է, բայց ոչ մի կայքում չի հանդիպում։ :think

Hripsimee
10.01.2013, 16:32
Ով էս երգը չի լսել փոքր ժամանակ:)

http://www.youtube.com/watch?v=-uA7WZ9m2Dg

StrangeLittleGirl
10.01.2013, 16:33
Ով էս երգը չի լսել փոքր ժամանակ:)

http://www.youtube.com/watch?v=-uA7WZ9m2Dg

չէի սիրում, յա՜խք

Sagittarius
10.01.2013, 17:52
Արյա՜, ինչեր էինք անում էս երգի տակ :dance պարի գուռու էի փոքր վախտ


http://www.youtube.com/watch?v=d73tiBBzvFM

StrangeLittleGirl
10.01.2013, 19:33
Ա՜, էդ կոկո ջամբոն էլ էր վերջը։ :D :D :D Հիշում եմ, ես 8-րդ դասարան էի էդ ժամանակ։ Ուր գնում էիր, էդ երգն էր միացրած, էլ չեմ ասում, որ ոչ մի քեֆ առանց էդ երգի չէր անցնում.
Յա յա յե Կոկո Ջամբո, Յա յա յե՜ :jagi :D

Ավելացվել է 2 րոպե անց

Էդ էլ եմ հիշում։ Բառերն էլ կարծեմ սենց էին.
American boy, american boy,
Уеду с тобой, уеду с тобой. :D

Աաաաաա՜, էս երգը փաստորեն մեր ջահել վախտերո՞վ ա պոպուլյար էղել: Աման-աման: Ես կյանքիս մեջ առաջին անգամ լսել եմ մի երկու ամիս առաջ Հելսինկիից Պիտեր մեկնող նավում, երբ մի անտաղանդ ռուս ծիտ էս երգն էր երգում, կուրսեցիներս բերանները բաց նայում էին էդ անճաշակությանը, հետն էլ երգի բառերը թարգմանում էի, որ հասկանան՝ ինչ ա ասում :D

StrangeLittleGirl
10.01.2013, 19:34
Պուճուր ժամանակ էս էի լսում:

http://www.youtube.com/watch?v=lt8Uovz2Yks

Diana99
03.04.2013, 20:30
Ես Թաթա Սիմոնյանի տակ էի փոքր ժամանակ քնում,ուտում :B

Sona_Yar
21.12.2013, 23:43
http://www.youtube.com/watch?v=DDIkoasNkzs
Վերջում այսպիսի բառեր էլ կային
Ջան, ջան, ջան, աշուն է,
Տես, տես, տես, նախշուն է,
Աղջիկ, տղա՝ շարքերով,
Նա մեզ դպրոց է կանչում:

Յոհաննես
06.09.2016, 00:55
Երբ Բրիգադա սերիալի ազդեցությունը հասավ Արագածի փեշերին գտնղով Մեծ Մանթաշ գյուղ ու դպրոցում բոլոր կռուգներում իհայտ եկան Սաշա բելիները իրանց կռուգներով(ես Ֆիլն էի :)) ) էդ ժամանակ թնդում էր էս երգը :))

https://www.youtube.com/watch?v=u0sp-2dF3ME

erexa
06.05.2017, 23:48
Էս էի, լսում: :)


https://www.youtube.com/watch?v=zSxjuU0_GSU

Progart
07.05.2017, 18:53
https://www.youtube.com/watch?v=CuaV7ebZINM

:D :D

Progart
07.05.2017, 18:58
Երբ ինձնից դժգոհում են, ասում եմ.
-Դուք էլ աննորմալ կլինեիք, եթե ձեզ համար էլ օրորոցային տեղը «Տարօրինակ մարդ արարածը» երգեին...


:love

հա՞ որ :/ :o

erexa
16.04.2021, 23:30
Էս էլ էի, լսում: :) :)


https://youtu.be/pj4PxDbTBM4