PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական լրահոս



Էջեր : [1] 2 3 4 5 6 7 8 9 10

Վիշապ
14.10.2008, 21:32
Եկեք այստեղ կիսվենք թեժ ու ուշագրավ լուրերով։
Եվ այսպես առաջին լուրը. Տիգրան Թորոսյանի առաջին ռևանշը «Ազգ» թերթում, կամ Տիգրան Թորոսյանի «գործուղումը» ընդդիմություն։ Մեջբերում եմ հատված.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում

Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այս խնդրի վերաբերյալ առավել ուշագրավը նախագահ Ս. Սարգսյանի ելույթն է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում: Ցավոք, ելույթի այդ հատվածը ոչ միայն ամենաանհաջողն է, այլեւ խիստ խնդրահարույց են դրանում օգտագործված երեք հիմնական դրույթներն էլ: Ըստ դրանցից առաջինի, «Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը հանդիսացող ինքնորոշման իրավունքը դարձել է ժողովուրդների արտաքսման, էթնիկ զտումների, ցեղասպանությունների պատճառ» (այս եւ հետագա մեջբերումները` ըստ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեպտեմբերի 26-ի համարի): Դժվար է ասել, թե ով է պատրաստել ելույթի տեքստը` արտգործնախարարությունը, թե՞ նախագահի աշխատակազմը, սակայն ակնհայտ է, որ իրականությունը շրջված է գլխիվայր: Ոչ թե ինքնորոշման իրավունքն է դառնում էթնիկ զտումների ու ցեղասպանության պատճառ, այլ ինքնորոշման իրավունքի չճանաչումն ու չկիրառումը: Երբ Ինդոնեզիան տեւական ժամանակ չէր ճանաչում Արեւելյան Թիմորի ինքնորոշման իրավունքը եւ հալածանքների էր ենթարկում ինքնորոշման հայտ ներկայացրած ժողովրդին, ՄԱԿ-ը Ինդոնեզիային պարտադրեց ոչ միայն ճանաչել այդ իրավունքը, այլեւ չխոչընդոտել դրա կիրառմանը, սպառնալով, որ Ինդոնեզիան կճանաչվի ցեղասպանություն իրականացրած երկիր: Մինչդեռ ինքնորոշման իրավունքը էթնիկ զտումների ու ցեղասպանության պատճառ հայտարարելը միանգամայն համահունչ է ադրբեջանական հանրահայտ տեսակետին:

Հանրապետության նախագահի ելույթում օգտագործված երկրորդ դրույթը, ըստ որի «Մենք հեռու ենք այն մտքից, որ ինքնորոշման յուրաքանչյուր հայտ պետք է հանգուցալուծվի անջատման տեսքով», ուղղակիորեն հակասում է ոչ միայն հայկական կողմերի շահերին, այլեւ միջազգային իրավունքի շրջանակներում ինքնորոշման իրավունքի կիրառման նորմերին: Ինքնորոշման իրավունքը անվերապահ եւ համապարտադիր` erga omnes եւ jus cogens կարգավիճակներով օժտված միջազգային իրավունքի նորմ է եւ, ըստ «ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն երկրների միջեւ բարեկամական կապերի ու համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրի, «այդ իրավունքի կիրառման նպատակը կարող է լինել ինքնորոշվող ժողովրդի կողմից ազատորեն ընտրված հետեւյալ երեք դեպքերից մեկը. ա) ինքնիշխան եւ անկախ պետության ստեղծում, բ)ազատ միացում անկախ պետությանը կամ նրա հետ միավորում, գ) որեւէ այլ քաղաքական կարգավիճակ»: Այսինքն, միջազգային իրավունքի նորմերը սահմանում են, որ միայն ինքնորոշվող ժողովուրդը կարող է որոշել, թե ինքնորոշման դեպքերից որն է ցանկանում ընտրել: Որեւէ երկիր կամ միջազգային կազմակերպություն դրան միջամտելու լիազորություն չունի:

Երրորդ դրույթը, որն օգտագործվել է այդ ելույթում` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ, ամենաանհաջողն է. «Արդյունավետ եւ կայուն լինելու համար անջատման միջոցով ինքնորոշման իրավունքի իրականացումը պետք է ստանա ներգրավված բոլոր կողմերի համաձայնությունը»: Հեշտ է նկատել, որ այս մոտեցումը եւս սկզբունքորեն հակասում է միջազգային իրավունքի վերը բերված նորմերին: Ավելին, այն Ադրբեջանի համաձայնությամբ է պայմանավորում ինքնորոշման իրավունքի արդյունավետ իրականացումը եւ այդ տրամաբանությամբ Լեռնային Ղարաբաղի անջատման իրավունքի իրականացումը երբեք արդյունավետ չի լինի, քանզի Ադրբեջանը երբեք դրան համաձայնություն չի տա: Ավելի ցանկալի ձեւակերպում Հայաստանի կողմից Ադրբեջանը դժվար թե երազի:

Ի՞նչն է այս կոպիտ սխալների պատճառը: Ելույթի տեքստը պատրաստողների անտեղյակությո՞ւնը միջազգային իրավունքի նորմերին ու այդ շրջանակում Լեռնային Ղարաբաղի անկախության անխոցելի փաստարկներին, միջազգային հանրության առջեւ «հանդուրժողականության» ու «լայնախոհության» անհարկի դրսեւորումների ձգտո՞ւմը, մակերեսային ու անփույթ վերաբերմո՞ւնքը երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերին:


Մնացածն՝ այստեղ.
ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ (http://www.azg.am/AR/2008101401)

Հ.Գ. Բավականին տհաճ է, երբ քաղաքական գործիչը, գտնվելով իշխանությունների գրկում ու վայելելով արտոնությունների բերկրանքը, բավականին պրիմիտիվ է իրեն դրսևորում, որ «ընկերներից» չտարբերվի, ու շպրտվելով ընկերությունից հանկարծ ցույց է տալիս իր քաղաքական գիտությունների դոկտորական «ողջ տաղանդը» ու սկսում անքուն գիշերներ անցկացնել հանուն երկրի շահերի…


Ուշադրություն. որոշվել է այսուհետ սույն բաժնում արգելել քննարկումներն ու մեկնաբանությունները: Թեմայում լինելու է միայն լրահոս: Մեկնաբանությունները կխնդրեմ անել «Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս» (http://www.akumb.am/showthread.php/21661-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%9D-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD) կամ մեկ այլ համապատասխան թեմայում, եթե այդպիսին լինի: Ցանկացած մեկնաբանություն համարվելու է թեմայից դուրս և ջնջվելու է՝ համապատասխան հետևանքներով:

Yellow Raven
14.10.2008, 21:37
Լրիվ չկարդացի,բայց ահագին հետաքրքիր էր

ministr
14.10.2008, 22:30
Վաղուց էի կասկածում, որ Թորոսյանով ուզում են սարքեն հերթական կառավարելի ընդդիմությունը ու առաջին քայլը կա: Բայց արդեն Բաղդասարյանի նախադեպը կա...

Yellow Raven
14.10.2008, 22:31
Վաղուց էի կասկածում, որ Թորոսյանով ուզում են սարքեն հերթական կառավարելի ընդդիմությունը ու առաջին քայլը կա: Բայց արդեն Բաղդասարյանի նախադեպը կա...
+1
Ես էլ եմ քո կարծիքին,հիմա էդ խոդերը չեն անցնում...

Kuk
14.10.2008, 22:35
Վաղուց էի կասկածում, որ Թորոսյանով ուզում են սարքեն հերթական կառավարելի ընդդիմությունը ու առաջին քայլը կա: Բայց արդեն Բաղդասարյանի նախադեպը կա...

Բաղդասարյանը գոնե կարողանում էր խոսել, ասում եր` «ջիգյարով կընտրեք», Թորոսյանը ի՞նչ պետքա ասի:

ministr
14.10.2008, 22:44
Մի բան կասի էլի... ու որոշ զանգված էլ կմտածի էս մարդը ոչ գողացավ, ոչ թալանեց,խելոք մարդա սպասի գնամ էս մարդու հետևից:

Artgeo
14.10.2008, 22:49
Գոնե Ազգում չտպեին: Էսա պանորամայում էլ կտպեն, Հայլուրով էլ կխոսեն:

Ժող, էս ներսի համար չի, դրսի համար ա:

Ahik
15.10.2008, 00:24
Բաղդասարյանը գոնե կարողանում էր խոսել, ասում եր` «ջիգյարով կընտրեք», Թորոսյանը ի՞նչ պետքա ասի:

Թորոսյանը իրա ասելիքը մարտի 1-ի դեպքից հետո ասեց, ու այդ օրվանից հետո ես իրան սկսեցի չհարգել, մինչ այդ անտարբեր էի

Տրիբուն
15.10.2008, 09:13
Ընդամենը չորս ամիս առաջ ՏԹ-ն լրիվ ուրիշ կարծիքի էր ՍՍ մասին: Քաղաքական գիտակցության ինչպիսի վերելք ընդամենը մեկ ամսվա ընթացքում.


18.07.08

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրվա ընթացքում առաջադրվել են լուրջ ծրագրեր, արվել է այն, ինչ հնարավոր էր այդ ժամակահատվածում։ Որոշակի նվազել է լարվածությունը, բայց դեռևս մեզ սպասվում է լուրջ և հետևողական աշխատանք, որը հնարավորություն կտա ասելու, որ, իսկապես, մենք արդեն նոր որակի, նոր հնարավորությունների ճանապարհով ենք գնում։ Ես վստահ եմ, որ առաջադրված ծրագրերը հաջողություն կունենան»,- ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսում։

Վիշապ
15.10.2008, 09:36
Բաքուն կշարունակի վարել Հայաստանի մեկուսացման քաղաքականություն, հայտարարել է Ադրբեջանի նախագահը (http://www.tert.am/am/news/2008/10/14/aliev/)

Բաքուն կշարունակի Հայաստանի մեկուսացման քաղաքականություն վարել մինչև վերջինս դուրս չգա «գրավյալ» տարածքներից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ 2008թ. ինն ամիսների կտրվածքով երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը նվիրված կառավարության ընդլայնված նիստի ժամանակ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Day.az-ը։

«Քանի դեռ հայերը դուրս չեն եկել մեր հողերից, մենք շարունակելու ենք Հայաստանի դեմ տոտալ հարձակվողական քաղաքականություն վարել ինչպես դիվանագիտական, այնպես էլ քաղաքական, տնտեսական, տրանպորտային, ռազմական և այլ ոլորտներում։ Դա միանշանակ է»,– ասել է Ալիևը։

«Մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը յուրաքանչյուր տեսակի համագործակցություն Հայաստանի հետ բացառվում է, անհնար է նրանց մասնակցությունը բոլոր տեսակի տարածաշրջանային նախագծերին։ Եվ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի ներկայիս իրավիճակը շարունակվի, իսկ մեկուսացման պայմաններում հայերի դրությունն էլ ավելի վատանա, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան, թե ինչից է կախված նրանց ապագան»,– ընդգծել է երկրի ղեկավարը։

Ալիևի խոսքերով՝ ղարաբաղյան հակամարտության արագ լուծման համար Ադրբեջանն ուժեղացնում է իր բանակը, և վերջին հինգ տարիների ընթացքում պաշտպանության ոլորտի մեջ ներդրդրվել է 4,5 միլիարդ դոլար։

«Ապրելով պատերազմի պայմաններում՝ մենք, առաջին հերթին, պետք է ամրապնդենք մեր ռազմական ներուժը։ Հետագա տարիներին բյուջետային ծախսերի մեծ մասը, ինչպես և նախորդ տարիներին, ուղղված է լինելու բանակի կազմավորմանը և ռազմական միջոցների ընդլայնմանը»,– նշել է նա։

Նախագահը նշել է նաև, որ չնայած որոշակի առաջընթացի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հստակ առաջընթաց չկա։

Tert.am

Սա նախընտրական ճառերից է ըստ երևույթին։ Սերժ Սարգսյանը վերջին երկու ամսում փորձեց «տղավարի» ձեռքն ու սիրտը առաջարկել հարևաններին, սակայն հարևանները իրենց դրսևորեցին որպես ամենավերջին «թուրքեր» ու պարզած ձեռքը մնաց օդի մեջ։ Չեն սիրում էլի, խո զորով չի…

Վիշապ
15.10.2008, 09:44
Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու է նոյեմբերին. մտորում են երիտասարդ քաղաքականները (http://www.tert.am/am/news/2008/10/14/kocharyan/)

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին բանավիճելու համար այսօր «Հայացք» մամուլի ակումբում հյուրընկալված Հանրապետական կուսակցության երիտթևի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանին և ՀՀՇ երիտթևի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանին լրագրողները հարց են ուղղել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետևանքների մասին։

Հիշեցնենք, որ երեկ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին հայտնել էր, որ ինքը պատրաստվում է քաղաքականություն վերադառնալ այս տարվա նոյեմբերին։ Թե ինչպես և ինչ ձևաչափով, երկրորդ նախագահը չի մանրամասնել։

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդգար Հովհաննիսյանը խուսափել է որևէ պատասխան տալ, թե ինչ կփոխվի հայաստանյան քաղաքական կյանքում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի դեպքում։

Իսկ Հայոց համազգային շարժման երիտասարդական թևի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը նկատել է, որ Ռոբերտ Քոչարյանը չէր էլ հեռացել քաղաքականությունից։ «Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան զույգի փոփոխությունը ոչինչ չի փոխել, որևէ էական բան տեղի չի ունեցել»,– ասել է ընդդիմադիր կուսակցության երիտասարդ ներկայացուցիչը։

Երևի Տիգրան Թորոսյանի ողջ հույսը սա է, ու նա լարել է իր վերջին «դոկտորական ուժերը»… Ռոբը կներխուժի քաղաքականություն որպես Սերժից հիասթափված։ Թարմ գաղափարների հոտ իմ կարծիքով չի գալիս, չնայած որ Քոչարյանը բավական երկար վայելեց «հանգիստը»։

Վիշապ
15.10.2008, 11:13
Այսօր Ադրբեջանում նախագահական ընտրություններ են։ Ճիշտ է, կարելի է համարել որպես անիմաստ շոու, ներկայացում, քանի որ ելքը պարզից էլ պարզ է, բայց արի ու տես, որ տեղամասերից շատերում տեղադրել են տեսախցիկներ, մարդկանց մատերը թանաքոտում են, ձևեր են թափում… Մի խոսքով միջազգային հանրության կարծիքը այնտեղ բանի տեղ դնող կարծես թե կա։
Մանրամասները՝ Ալիևին շատ սիրող ու հարգող «day.az» կայքում.
В Азербайджане проходят президентские выборы (http://www.day.az/news/politics/133302.html)

Վիշապ
15.10.2008, 11:39
Ըստ հավաստի աղբյուրների, օրերս Ռոբերտ Քոչարյանը կրկին հանդիպում է ունեցել իշխանական լրատվամիջոցների մի խումբ լրագրողների հետ: Քոչարյանը լրագրողներին փորձել է հավաստիացնել, որ ներքաղաքական իրավիճակը հանդարտված է:

Նա նաեւ ասել է, թե ընդդիմությունը որեւէ բան չի կարող անել, հոկտեմբերի 17-ի հանրահավաքը վերջինն է լինելու, եւ որ ինքը պատրաստվում է նոյեմբերին վերադառնալ քաղաքականություն:

«Հայկական Ժամանակ» (http://hzh.am/)



Ինչ–որ տարօրինակ են այդ մի խումբ լրագրողները:think Թվում է, թե լրագրողի աշխատանքի իմաստը քաղաքացիներին տեղեկատվություն հաղորդելն է, բայց այս մի խումբ լրագրողները գաղտնի հանդիպել են Քոչարյանին, ու նրանց հանդիպման մասին ինչ–որ հավաստի աղբյուրներ գյոզերով ինֆորմացիա են տալիս։ Մի խոսքով Քոչարյանը հավաքել է այդ լրագրողներին ու ասել. «մի բան ասեմ, հանկարծ մարդու չասեք. ես նոյեմբերին վերադառնալու եմ քաղաքականություն :secret»…

Տրիբուն
15.10.2008, 14:23
Վիշապ ջան, կներես կոնտեքստից դուրս, բայց իմ համար էսօրվա ամենաթեժ լուրը հետևյալն է


ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՆՇՈՒՄ Է, ՈՐ ՄԱՄՈՒԼԸ ԿԱՅԱՑԱԾ ԿԱՌՈՒՅՑ Է
Հայ մամուլի օրվա առթիվ Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել: «Կարող ենք արձանագրել, որ Հայաստանի երրորդ Հանրապետության մամուլն այլևս կայացած կառույց է, որ համարժեք արձագանքում է Հայաստանի ու հայերի կյանքի բոլոր կարևոր ու կենսական խնդիրներին, ձևավորելով հասարակական կարծիք ու ապահովելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ բանաձևված` մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Հայ մամուլի օրը մենք կարող ենք փաստել նաև, որ Հայաստանում կայացած է տեղեկատվական դաշտը` ասպարեզում են բանիմաց ու իրենց գործին քաջատեղյակ լրագրողներ, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ մենք ոչ միայն տեղեկատվություն ենք ստանում երկրում ու երկրից դուրս կատարվող իրադարձությունների մասին, այլև վերլուծությունների ու լրագրողական հետաքննությունների ականատեսն ենք դառնում, որոնց նպատակը մեր բոլորի կյանքը առավել կատարյալ տեսնելն է», ասվում է Հովիկ Աբրահամյանի ուղերձում:
13:10:11 - 15/10/2008


ԱԺ նախագահը նաև սուր հումոր ունի:

Իսկ էտ քո մեջբերած ՌՔ - լրագրողներ գաղտնի հանդիպումը լրագրողական հետաքննությունների ժանրին է պատկանում: Այնպես որ, զարմանալ պետք չէ:

Աբելյան
15.10.2008, 16:33
հիմա ի՞նչ, ուրբաթ օրվանից հետո էլ ընդհանրապես միտինգ չի ըլնելու՞ :unsure

Norton
16.10.2008, 10:26
Ադրբեջանի նախագահ է ընտրվել Իլհամ Ալիևը

10:15 • 16.10.08

Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները վկայում են իշխող կուսկացության թեկնածու Իլհամ Ալիևի հաղթանակի մասին: Նա հավաքել է հաշվարկված ձայների 89,04%-ը, նշել է ԿԸՀ-ի նախագահ Մեզահիր Պանահովը:

Դիտորդների արձագանքը՝

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կազմակերպված են 10 անգամ լավ, քան Հայաստանում և Վրաստանում, հայտարարել է ԵԽԽՎ դիտորդը

16:06 • 15.10.08

ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամ, բրիտանացի պատգամավոր Մայք Հանգոքը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունների ընթացքը կարելի է գնահատել դրական։ Այս մասին գրում է Day.az կայքէջը։

Հանգոքը նշել է, որ ինքն առաջին անգամ չէ, որ հետևում է ադրբեջանական ընտրություններին։

«Ես դրական եմ գնահատում ընտրական հանձնաժողովների աշխատանքները։ Զգացվում է, որ այստեղ լավ են նախապատրաստվել ընտրություններին։ Ընտրողները նույնպես լավ տեղեկացված են»,– նշել է Հանգոքը։

Նա ափսոսանք է հայտնել, սակայն, այն առիթով, որոշ ընդդիմադիր առաջնորդներ այդպես էլ չմասնակցեցին ընտրություններին։

«Դա վկայում է իրենց պասիվության մասին, և նախագահի մեղքն այստեղ չկա։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ ընդդիմությունն իրեն դրսևորեց ոչ ժողովրդավարական կերպով։ Ավելի լավ կլիներ, եթե ընդդիմությունը մասնակցեր ընտրություններին՝ նույնիսկ իմանալով, որ պարտությունն անխուսափելի է։ Չէ՞ որ ընտրությունները մեծ նշանակություն ունեն քաղաքական կազմակերպությունների համար»։

«Ադրբեջանում ընտրություններն ավելի լավ են կազմակերպված։ Հայաստանի նախագահական ընտրությունների օրը զոհեր էին եղել։ Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները թույլ էին թե՛ տեխնիկական և թե՛ կազմակերպչական տեսանկյունից։ Եթե համեմատենք, ապա Ադրբեջանում նախագահական ընտրությունները կազմակերպված են տասն անգամ ավելի լավ, քան Հայաստանում և Վրաստանում»,– հայտարարել է դիտորդը։
Tert.am

Ձայնալար
16.10.2008, 10:35
Մոդերատորական: Այս թեմայում աշխատեք քննարկել բուն նորությունը և թեման չվերածել քաղաքական զրուցարանի: Մի քանի գրառումներ, որոնք հիմնականում նվիրված էին դոկտորներին վստահելու հարցին, ջնջվել են: Շնորհակալություն:

Artgeo
16.10.2008, 10:52
89,04%
:o Լրիվ դիկտատորական ցուցանիշ ա :think Չի կարող ժողովրդավար երկրի նախագահը էսքան ձայն ստանա: Իսկ իրանք ասում են ազատ-արդար

Ձայնալար
16.10.2008, 11:13
Նա ափսոսանք է հայտնել, սակայն, այն առիթով, որոշ ընդդիմադիր առաջնորդներ այդպես էլ չմասնակցեցին ընտրություններին։

«Դա վկայում է իրենց պասիվության մասին, և նախագահի մեղքն այստեղ չկա։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ ընդդիմությունն իրեն դրսևորեց ոչ ժողովրդավարական կերպով։ Ավելի լավ կլիներ, եթե ընդդիմությունը մասնակցեր ընտրություններին՝ նույնիսկ իմանալով, որ պարտությունն անխուսափելի է։ Չէ՞ որ ընտրությունները մեծ նշանակություն ունեն քաղաքական կազմակերպությունների համար»։


Էս մասնա ուշագրավ՝ մեր մոտ էլ, եթե որոշ ընդդիմադիր առաջնորդներ (:D) չմասնակցեին, շատ ավելի աննկատ ու հանգիստ կնկարվեին Սերժի տոկոսները:

Norton
16.10.2008, 11:27
Ես սպասում էի, որ կգրեն )65-70%, բայց 89.04%:o:
Իրանց մոտ ավելի լավա, ոչ ընտրակաշառքի կարիք կա, ոչ անձնագրային տվյալներ հավաքելու: Մի տեղ գրած էր, որ նույնիսկ իշխանությունները քարոզարշավի վրա մեծ ծախս չեն արել:

Djavaxhq
16.10.2008, 11:29
Էս Թորոսյանը լրիվ դեմք է նայեք ինչ նախադասություն է գրել ,,Ե՞րբ է վերջ տրվելու Ջավախքի հարցում գավառական մտածողությանն ու պարզունակ քաղաքականությանը,, սա բոմբ էր, 4 տարի է էդ մասին ենք ասում ու գրում գոնե մի քիչ թերթ կարդա ամոթ է ախր հիմա հո պարապ է ժող բայց կարելի է Ջավախքի հարցը փակված համարել մենք ել Ջավախքը կորցրինք վերջնական եդ Թորոսյանիկնեերի պատճառով, հիմա թողեք ազգերս փոխենք խելոք ապրենք, հեսա ես կողքիս վրացին ել վկա:

Վիշապ
16.10.2008, 11:34
Տիգրան Թորոսյանի հոդվածի վերաբերյալ. Ինչպես և կարելի էր սպասել, «Ազգ» թերթը տպագրել է Թորոսյանի ռևանշի, եթե դա իսկապես կարելի էր ռևանշ համարել, գուցե՝ ռևանշի՞կ, հակառևանշ հոդվածը՝ Tertium non datur (http://www.azg.am/?lang=AR&num=2008101601)

Որպես միջազգային իրավունքի եւ դիվանագիտության արվեստների մագիստրոս` հաճախ չէ, որ հրապարակավ գրիչ եմ վերցնում: Առիթն այս անգամ իմ կողմից հարգված մարդու հոդվածն է, որ 2 օր առաջ տպագրվել է «Ազգ» օրաթերթում: Խոսքը «Նահանջ երգով» վերնագիրը կրող նյութի մասին է` քաղաքական գիտությունների դոկտոր, Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հեղինակմամբ:

«Ազգ» թերթը հատուկ այդ հոդվածի համար քննարկման բաժին էր բացել՝ Ձեր կարծիքը Նահանջ երգով հոդվածի մասին (http://forum.azg.am/start.php?lang=AR&id=74):D Ինչպիսի պրիմիտի՜վ… կեղտոտ բարքե՜ր, ռոմանտիզմ չկա… ձանձրալի է:|

Հակոբ Գեւորգյան
16.10.2008, 11:37
Ի զարմանք ձեզ Տիգրան Թորոսյանը քաղաքական գիտությունների դոկտոր է, այսինքն, նրա գործն է զբաղվել լուրջ քաղաքականությամբ։ Խորհուրդ կտամ ձեզ հետեւել նրա խորիմաստ լուսաբանություններին։

Վարպետ
16.10.2008, 11:40
Ի զարմանք ձեզ Տիգրան Թորոսյանը քաղաքական գիտությունների դոկտոր է, այսինքն, նրա գործն է զբաղվել լուրջ քաղաքականությամբ։ Խորհուրդ կտամ ձեզ հետեւել նրա խորիմաստ լուսաբանություններին։
Հակոբ, դու գրեթե ամբողջությամբ կտրված ես հայաստանյան իրականությունից, սա արձանագրում եմ որպես փաստ: Ի գիտություն, թե ի զարմանս քեզ, ինչ զգացմունք ուզում ես արտահայտիր, Տիգրան Կարապետիչն էլ քաղաքական գիտությունների թեկնածու է: Հետո ինչ?

Ձայնալար
16.10.2008, 14:50
ՄԵԴՎԵԴԵՎԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 20-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
lragir.am

dvgray
16.10.2008, 15:13
lragir.am
Աչքներտ լույս ;)
Տենաս Էլի լուկերը պլոմբելու են՞ :8

Ավելացվել է 2 րոպե անց

Ի զարմանք ձեզ Տիգրան Թորոսյանը քաղաքական գիտությունների դոկտոր է, այսինքն, նրա գործն է զբաղվել լուրջ քաղաքականությամբ։ Խորհուրդ կտամ ձեզ հետեւել նրա խորիմաստ լուսաբանություններին։
Ինքը մի ժամանակ էլ մերգելյանում էր քիթը քչփորում :D հետո՞ ինչ ;)
Նրա նման մարտիմեկյան "խորիմաստ մեկնաբանություններ" դու էլ ես անում քո գրառումներում :D… արյան կանչ ա հա՞ :D

Ֆրեյա
16.10.2008, 16:16
Ես սպասում էի, որ կգրեն )65-70%, բայց 89.04%:o:
:

Ինչ հարյուրերորդականի ճշտությամբ էլ հաշվել են է~, բոլոր քվեարկողների ձայները հատիկ-հատիկ երևում են :D

Վիշապ
23.10.2008, 10:19
Երեկ մի քաղաքացի է ինքնահրկիզվել՝

ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԱԾԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶՎԱԾ Է (http://www.panorama.am/am/society/2008/10/22/inqnahrkizum/)

«Արմենիա-Մարիոտ» հյուրանոցի մոտ ինքնահրկիզման փորձ էր կատարել մի քաղաքացի:

Panorama.am-ը պարզեց նրա անձը, սակայն կհրապարակենք միայն ծննդյան թիվը. «Այրվածքաբանության հանրապետական կենտրոնի» վերակենդանացման բաժանմունք ծայրահեղ ծանր վիճակում ընդունվածը 1971 թվականին ծնված Ա-ն է:

Բաժանմունքի բժիշկ Նարգիզ Բարսեղյանի հավաստմամբ՝ ինքնահրկիզվողի մարմնի 79 տոկոսը այրված է, իսկ այրվածքները 3-րդ և 4-րդ կարգի են:

«Կապրի, թե ոչ» հարցին բժիշկը պատասխանեց, որ դա կախված է տուժողի օրգանիզմից: Հիվանդանոց այդ պահին տուժածի հարազատներից ոչ ոք չէր ներկայացել:

Ականատեսների վկայությամբ՝ այրման ժամանակ քաղաքացին բղավել է. «Ես հաշմանդամ եմ, անտեր եմ, ինձ տնից վտարել են»:

Rammstein
23.10.2008, 12:05
Երեկ մի քաղաքացի է ինքնահրկիզվել՝

:o:o:o
Ահավոր ա...
:scare

Norton
24.10.2008, 12:27
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ սենսացիոն բացահայտում է արել սեպտեմբերին Երեւան կատարած իր այցի ժամանակ Սերժ Սարգսյանի հետ ունեցած իր առանձնազրույցի բովանդակությունից: Անկարայում ամերիկացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի միջնորդության վերաբերյալ առաջարկի հեղինակը ոչ թե ինքն է, այլ Սերժ Սարգսյանը¦: Թերթը շարունակում է. - .§Նշենք, որ Աբդուլլահ Գյուլի կողմից Սերժ Սարգսյանի եւ իր առանձնազրույցից այսպիսի մանրամասնության դիվանագիտական բացահայտումն ընդհանրապես երկու երկրների նախագահների հարաբերություններում ընդունված կանոնների կոպտագույն խախտում է: Բնականաբար, Թուրքիայի նախագահը տիրապետում է այլ երկրների նախագահների հետ շփվելու ընդունված բոլոր ձեւերին եւ բոլորովին պատահական չէ, որ նա դիմել է նման կոպիտ քայլի: Ընդհանրապես ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի դեմ §դավադրություն¦ է սկսված, ինչը բավական վտանգավոր զարգացումներ կարող է ունենալ¦:
ՀԺ


:o Իսկ սա կոչվումա ֆուտբոլային "դիվանագիտություն":

F.c.Liverpool
24.10.2008, 12:52
ավելի շուտ սա կոչվումա քաղաքակիրթ թուրք :angry էս ամենավտանգավոր բաննա մեր համար
ասումա շան հետ ընգերություն արա բայց պեդը ձեռդ պահի :ok

Տրիբուն
24.10.2008, 14:09
ավելի շուտ սա կոչվումա քաղաքակիրթ թուրք :angry էս ամենավտանգավոր բաննա մեր համար
ասումա շան հետ ընգերություն արա բայց պեդը ձեռդ պահի :ok
պռոստը մեկ-մեկ դիմացինդ ոչ թե շուն ա լինում, այլ փիղ, իսկ ձեռնդ էլ ոչ թե փեդ, այլ ուռենու բարակ ճյուղ

F.c.Liverpool
24.10.2008, 15:03
պռոստը մեկ-մեկ դիմացինդ ոչ թե շուն ա լինում, այլ փիղ, իսկ ձեռնդ էլ ոչ թե փեդ, այլ ուռենու բարակ ճյուղ

որ լավ աշխատես, երկրի շահերը անձնականից բարձր համարես, նպատակ դնես, էտ բարակ ճյուղովել կարաս մի հնար գտնես փղի դեմը առնելու

ministr
24.10.2008, 15:39
ՍՍ-ն իրա ձեռքով իրան գցեց կրակը... եթե հետագա քայլերը չէիք պատկերացնում ինչներիդ էր պետք դրան ստեղ հրավիրել, ինչ օգուտ ունեիք?

ministr
24.10.2008, 21:33
Ի միջի այլոց էդ լուրը շատ հնարավոր է, որ ապատեղեկատվություն է, հաշվի առնելով այն փաստը, որ դա հաղորդել է ԱՊԱ գործակալությունը, իսկ գուշակեք թե որտեղի գործակալություններից է....

Rammstein
24.10.2008, 23:07
ավելի շուտ սա կոչվումա քաղաքակիրթ թուրք :angry էս ամենավտանգավոր բաննա մեր համար
ասումա շան հետ ընգերություն արա բայց պեդը ձեռդ պահի :ok

Քաղաքակիրթ թո՞ւրք... :lol :lol :lol
Ախր տենց բան հնարավոր չի։
Էս մեր ժողովուրդը ե՞րբ ա հասկանալու, որ թուրքը միշտ նույնն ա, չի փոխվում։ Գոնե Վարդան Պետրոսյանի «ՎԵՐԵԼՔ»-ը տեսել ե՞ք։

F.c.Liverpool
25.10.2008, 18:15
հա ես չասեցի քաղաքակիրթ թուրք կա ուղղակի չակերտավոր քաղաքակիրթ ու էտ ներկա պահին շատ հզոր զենքա մեր դեմ որը ցավոք սրտի չի գիտակցում հայերիս մեծ մասը Պետրոսյանի Վերելքը մի կողմ կարող ենք հիշել օրինակ թուրքիա - Շվեյցարիա ֆուտբոլային խաղը տեսանք ինչ եղավ վերջում մի խոսքով թուրքը մնումա թուրք

Մեղապարտ
25.10.2008, 22:33
հա ես չասեցի քաղաքակիրթ թուրք կա ուղղակի չակերտավոր քաղաքակիրթ ու էտ ներկա պահին շատ հզոր զենքա մեր դեմ որը ցավոք սրտի չի գիտակցում հայերիս մեծ մասը Պետրոսյանի Վերելքը մի կողմ կարող ենք հիշել օրինակ թուրքիա - Շվեյցարիա ֆուտբոլային խաղը տեսանք ինչ եղավ վերջում մի խոսքով թուրքը մնումա թուրք

Քանի ԱՊՐՈՒՄ եք հիշեք, քաղաքակիրթ թուրք չկա :angry
Կան թուրքերեն խոսող քաղաքակիրթ այլ ազգի ներկայացուցիչներ ,որոնք վերջին 100 տարվա մեջ կորցրել են իրենց հիշողությունը և ներկայանում են որպես թուրք:
Հիշեք , ԹՈՒՐՔԸ ասիացի է , թեք աչքերի կտրվածքով....................................
Թուրքիայի տարածքում ապրում են
Թուրքալեզու հայեր
Քրդեր
Արաբներ
Ասորիներ
և այլն:
Ամեն դեպքում հիշեք , նա ով խոսում է ԹՈՒՐՔԵՐԵՆ և իրեն համարում է թուքօսման նա չի կարող քաղաքակիրթ լինել Բ Ա Ց Ա Ռ Վ ՈՒ Մ է::angry

ԿԳԴ
25.10.2008, 22:37
Քանի ԱՊՐՈՒՄ եք հիշեք, քաղաքակիրթ թուրք չկա :angry
Կան թուրքերեն խոսող քաղաքակիրթ այլ ազգի ներկայացուցիչներ ,որոնք վերջին 100 տարվա մեջ կորցրել են իրենց հիշողությունը և ներկայանում են որպես թուրք:
Հիշեք , ԹՈՒՐՔԸ ասիացի է , թեք աչքերի կտրվածքով....................................
Թուրքիայի տարածքում ապրում են
Թուրքալեզու հայեր
Քրդեր
Արաբներ
Ասորիներ
և այլն:
Ամեն դեպքում հիշեք , նա ով խոսում է ԹՈՒՐՔԵՐԵՆ և իրեն համարում է թուքօսման նա չի կարող քաղաքակիրթ լինել Բ Ա Ց Ա Ռ Վ ՈՒ Մ է::angry

Լավ է ասված...Համամիտ եմ...:)

Kuk
25.10.2008, 22:53
Թեմայի վերնագիրը ոչ թե «Թեժ թուրքեր» ա, այլ «Թեժ լուրեր»:

F.c.Liverpool
25.10.2008, 22:54
Քանի ԱՊՐՈՒՄ եք հիշեք, քաղաքակիրթ թուրք չկա :angry
Կան թուրքերեն խոսող քաղաքակիրթ այլ ազգի ներկայացուցիչներ ,որոնք վերջին 100 տարվա մեջ կորցրել են իրենց հիշողությունը և ներկայանում են որպես թուրք:




Ամեն դեպքում հիշեք , նա ով խոսում է ԹՈՒՐՔԵՐԵՆ և իրեն համարում է թուքօսման նա չի կարող քաղաքակիրթ լինել Բ Ա Ց Ա Ռ Վ ՈՒ Մ է::angry


էս ոնց հասկանանք :think ինքդ քեզ հակասում ես

Chuk
25.10.2008, 22:54
Պահանջում եմ դադարեցնել այլ ազգերի նկատմամբ անհանդուրժող գրառումները, միաժանակ ուզում եմ հիշեցնել, որ մասնավորապես ամեն ոք չէ, որ հանդես գալով «վանական» անվամբ քրիստոնյա է:

Տրիբուն
28.10.2008, 13:39
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՆԻԳԵՐԻԱՆ ՊԵՏՔ Է ՍԵՐՏԱՆԱՆ

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիգերիայի նորանշանակ դեսպան Մոհամմադու Մ. Աբուբաքար Չիքան (նստավայրը` Թեհրան):

Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է բազմակողմ տեղեկատվություն փոխանակել երկու երկրների միջեւ` ճշտելու համագործակցության հնարավոր բնագավառները: Նա կարեւորել է նաեւ փոխգործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են միջազգային ատյաններում, մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակում Հայաստանի եւ Նիգերիայի գործակցության սերտացման հարցերին:

http://www.lragir.am/src/index.php#top


Սա էսօրվա ամենաթեժ լուրն ա:

Վիշապ
29.10.2008, 13:37
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ (http://lragir.am/includes/prnview.php?lang=arm&pid=19581)

Համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, նոյեմբերի 2-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ:

Հանդիպման օրակարգում կլինեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր, հայտնում է նախագահի մամուլի գրասենյակը:



Ռուսաստանը շտապում է, քանի Սերժ Սարգսյանը չի փոշմանել:unsure. ինչպես ասում են, «երկաթը տաք տաք կծեծեն»…

Sunny Stream
29.10.2008, 23:53
«Միացում ազգային նախաձեռնությունը ս. թ. հոկտեմբերի 30-ին ժամը 12:00-ին «Իրավունք դե-ֆակտոե ակումբում (Զաքյան 10 ) հրավիրում է մամլո ասուլիս` նվիրված արցախյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին վտանգավոր քաղաքական զարգացումներին:
Նախաձեռնող խումբ`
Ժիրայր Սեֆիլյան
Զարուհի Փոստանջյան
Տիգրան Խզմալյան
Ալեք Ենիգոմշյան
Գրիզելդա Ղազարյան
Հրանտ Տեր-Աբրահամյան
Սեդա Մելիքյան
Ալեքսանդր Քանանյան

Գաղթական
01.11.2008, 22:53
Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի միջնորդության վերաբերյալ առաջարկի հեղինակը ոչ թե ինքն է, այլ Սերժ Սարգսյանը¦:

Հայեր, որևէ մեկը տեղյա՞կ է, թե ինչպես է արձագանքել պաշտոնական Երևանը սույն հայտարարությանը..

Հայկօ
01.11.2008, 22:57
Չի արձագանքել: Լռությունը համաձայնության նշան է և նման բաներ: :(

may
01.11.2008, 23:22
Իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հայտարարության վերաբերյալ, թե Հայաստանի նախագահն է առաջինն իրեն խնդրել աջակցել կարգավորման գործընթացին, Սերժ Սարգսյանը նշել է. - «Նախ պիտի ասեմ, որ, երեւի նկատել եք, ես բնավորություն չունեմ այլ գործիչների ասածները մեկնաբանել, հատկապես որ, մեր մամուլում տպագրվում են կոնտեքսից կտրված հատվածներ: Իրականությունը հետեւյալն է` միակ միջնորդները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, իսկ որեւէ օժանդակությունից մենք չենք հրաժարվում:

http://armtown.com/news/am/rfe/20081027/200810273/

Ambrosine
01.11.2008, 23:47
Քաղաքակիրթ թո՞ւրք... :lol :lol :lol
Ախր տենց բան հնարավոր չի։
Էս մեր ժողովուրդը ե՞րբ ա հասկանալու, որ թուրքը միշտ նույնն ա, չի փոխվում։ Գոնե Վարդան Պետրոսյանի «ՎԵՐԵԼՔ»-ը տեսել ե՞ք։

էս թեմայից դուրս հուսով եմ վերջին գրառումը...;)

հա, մեր համար քաղաքակիրթ չի. բայց մի հարց.. մենք քաղաքակիրթ ենք? իսկի չենք կարում մարդավարի ընտրություններ անցկացնել, չգիտենք որ վայրում մեզ ինչպես պահենք....
քաղաքակիրթ լինի, թե չլինի, մեզնից լավ դիրքերում է կանգնած ու հարկ եղած դեպքում նույնիսկ ԱՄՆ-ի վրա մատ է թափ տալիս. բավական է թերագնահատեք թշնամուն:ok

Վիշապ
05.11.2008, 20:59
ԱԱԾ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՇԱՏ ԱՐԱԳ. ՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ
Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել “Հայկական ժամանակ” օրաթերթի հրապարակման հիման վրա: Այդ մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը: Խոսքը “Հայկական ժամանակի” մեջ այն հրապարակման մասին է, որի հերոս Սարգիս Հացպանյանն ասել էր, “ըստ հավաստի եւ լուրջ աղբյուրների, առաջիկայում Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում”: Այդ կապակցությամբ ԱԱԾ-ն հարուցել է քրեական գործ Հայաստանի քրեական օրենսգրքի 35-305 հոդվածով` պետական գործչի հանդեպ մահափորձի նախապատրաստում:

lragir.am

Սկզբունքորեն Հացպանյանի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ նա հայտարարությունը կատարել է կամ՝ հուզական պոռթկման մեջ, քանի որ ըստ նրա մահափորձ կկատարի կամ Ռոբերտ Քոչարյանը, կամ Դաշնակցությունը, կամ էլ «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսով շնչող ու ապրող մի որևէ անկեղծ պատրիոտ, կամ էլ ի՞նչ իմանաս:think

Աբելյան
05.11.2008, 21:26
նյութը ահագին հետաքրքիր էր, բայց ես անձամբ չեմ հավատում տենց բանի

Վիշապ
08.11.2008, 18:51
http://a1plus.am/amu/?page=issue&iid=65947ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է ՀԱՑՊԱՆՅԱՆԸ

Երեկ, ՚Միացումՙ ազգային նախաձեռնության հիմնադիր անդամ, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը հրավիրվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն` հարցաքննության նպատակով: Երեկ էլ նրան ձերբակալել են եւ տեղափոխել անվտանգության ծառայության մեկուսարան:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն նրան հարցաքննության էր հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու վերաբերյալ ունեցած տեղեկությունները հրապարակելու առիթով հարուցված քրգործի շրջանակներում:

ԱԱԾ-ն արագ որոշել է Հացպանյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի ` ՚Սուտ մատնությունՙ կասկածանքով ձերբակալել:
Հնարավոր է, որ հենց ԱԱԾ–ի մարդիկ են Հացպանյանին լուրեր տվել, կուտը կերել է, սարքել են գլխին… կամ էլ ավելի վատ. տեղեկությունները հավաստի են եղել, մի խոսքով «պետական գաղտնիք» է փորձել բացահայտել, էս դեպքում Հացպանյանի բանը բուրդ է…
Իսկ երրորդ տարբերակը՝ ուղղակի ուշադրություն է փորձել գրավել սեփական անձի վրա… Մի խոսքով ԱԱԾ–ի հետ չարժի կատակել, վերջ, լռում եմ, ես ոչինչ չգիտեմ, ոչինչ չեմ հասկանում:erexa

Լ.յ.ո.վ.
10.11.2008, 19:06
Ժող. Հացպանյանից լուրեր ունեք?

Տրիբուն
10.11.2008, 20:20
Սկզբունքորեն Հացպանյանի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ նա հայտարարությունը կատարել է կամ՝ հուզական պոռթկման մեջ, քանի որ ըստ նրա մահափորձ կկատարի կամ Ռոբերտ Քոչարյանը, կամ Դաշնակցությունը, կամ էլ «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսով շնչող ու ապրող մի որևէ անկեղծ պատրիոտ, կամ էլ ի՞նչ իմանաս:think
Ամենխոխման նա կլինի, որ Սերոժի նկատմաբ իրոք մահափորձ լինի, բայց Հացպանյանը միևնույնն է մի յոթ տարի սուտ մատնության համար նստի:

Kuk
10.11.2008, 22:06
Ամենխոխման նա կլինի, որ Սերոժի նկատմաբ իրոք մահափորձ լինի, բայց Հացպանյանը միևնույնն է մի յոթ տարի սուտ մատնության համար նստի:

Իսկ եթե մահափորձը հաջողությամբ ավարտվի՞, այսինքն` մահափորձը վերածվի սպանության:think

Վիշապ
11.11.2008, 10:42
Ժող. Հացպանյանից լուրեր ունեք?

Կարծում եմ, այլևս անհնար է որևէ օբյեկտիվ տեղեկություն ստանալ, թե ինչն ինչոց է։ Հացպանյանին արդեն ինչպես հարկն է մշակում են։ Հայաստանում չափազանց համարձակ հայտարարություններ անելը վտանգավոր է առողջությանը։

Mephistopheles
12.11.2008, 13:38
Գալուստ Սահակյանը "Ազատություն"-ով հայտարարեց, որ եթե մենք չհամաձայնվեինք Ղարաբաղին հանել բանակցություններից, ապա Ադրբեջանը կհրաժարվեր բանակցել, իսկ մենք դա չենք կարող թույլ տալ…Այսինքն եթե Սահակյանին ասեին որ հայտարարեր, թե ինքն արվամոլ է, որպեսզի բանակցություններից դուրս չգան, ապա նա դա կաներ …այստեղ իհարկե կարեկի է ֆանտազիային զոռ տալ և տարբերակները ծաղկեցնել, բայց իրականում սա շատ լուրջ հետընթաց է…

ոչ մի լավ բան սպասել չի կարելի, սա շատ վտանգավոր հայտարարություն է

Mephistopheles
12.11.2008, 22:54
Սերժ Սարգսյանի խոսքերով՝ ՚պետք է կարողանալ մեզ համար նոր բրենդներ ստեղծել, այնպես, ինչպես ողջ աշխարհում ճանաչում են հայկական կոնյակը, ծիրանը, պետք է ճանաչեն նաեւ հայկական թթուն, հայկական բիբարը, այծի եւ ոչխարի պանիրներըՙ

Ա1+

Այո…ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, Ղարաբաղի Անկախությունը, թթուն, բիբարը և պանիրը, ինչպես "կոնյակն" ու ծիրանը

ChildOfTheSky
17.11.2008, 15:32
ՀԱՆՍ ԲՈՈՆԸ ՀԵՌԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

«Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հանս Բոոնը էլփոստով հաղորդագրություն է տարածել այն մասին, որ իր նկատմամբ կիրառված բռնության երկու դեպքերից հետո ստիպված է հեռանալ Հայաստանից և հրաժարվել զբաղեցրած պաշտոնից: Հանս Բոոնը հայտնում է, որ իր դեմ առաջին բռնությունը եղել է հուլիսի 10-ին, իսկ երկրորդ անգամ` հոկտեմբերի 10-ին:

Բոոնի հաղորդագրությունում ասված է, որ հոլանդացիների՝ «Հայփոստի» կառավարումից հեռանալու պատճառը սեփական անվտանգության նկատմամբ եղած սպառնալիքն է: Մինչև նոյեմբերի վերջ հոլանդացիները կթողնեն Հայփոստը և կհեռանան Հայաստանից:

աղբյուրը (http://lragir.am)
Ի՞նչ գիտեք սրա մասին:

Վիշապ
17.11.2008, 22:01
՚Հետաքննող լրագրողներՙ ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը րոպեներ առաջ արնաշաղախ, ծեծված, կիսամերկ տեղափոխվեց հիվանդանոց:

Ժամը 20-ի մոտ, այն պահին, երբ Էդիկ Բաղդասարյանը աշխատանքից հետո` Բուզանդի 1/3 հասցեի իրենց գրասենյակից պատրաստվում էր տուն գնալ, նրա վրա հարձակվել են 3 անհայտ անձինք:

՚Մոտեցա մեքենայիս, 3 հոգի արդեն ինձ էին սպասում, առանց որեւէ բառ ասելու հարձակվեցին վրաս ու սկսեցին հարվածելՙ,- ՚Ա1+ՙ-ին պատմեց Էդիկ Բաղդասարյանը:

Նա դիմադրել է այնքան, մինչեւ նրանցից մեկը քարով հարվածել է Էդիկ Բաղդասարյանի գլխին, որին հաջորդած առատ արյունահոսությամբ էլ ավարտվել է ծեծկռտուքը: Էդիկ Բաղդասարյանը վազել է դեպի շենք` խնդրելով` շտապօգնություն կանչել: Նրա վրայից պոկել եւ տարել էին վերնաշապիկը եւ խմբագրությանը պատկանող թանկարժեք ֆոտոխցիկը:…
http://a1plus.am/amu/?page=issue&iid=66278

Հայկօ
17.11.2008, 22:04
Կարելի ա, իհարկե, մեկնաբանել, քննարկել, էջերով գրել... Բայց սենց կասեմ. բ*զի տղեք են եղել անողները :angry:

Kuk
17.11.2008, 22:09
Դեպքի վայր էին ժամանել նաեւ Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները:

Գնացել էին ստուգելու` պատվերը տեղը տեղին կատարվել ա, թե չէ:

Տրիբուն
17.11.2008, 22:17
Կարելի ա, իհարկե, մեկնաբանել, քննարկել, էջերով գրել... Բայց սենց կասեմ. բ*զի տղեք են եղել անողները :angry:
անողները շարքային ԲՏ են, պատվիրողներն են գառասկոպով ԲՏ-ները:

Տրիբուն
26.11.2008, 14:29
Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ պատմության մեջ դարձավ շախմատի աշխարհի օլիմպիական չեմպիոն:

Մեղապարտ
02.12.2008, 02:23
http://www.eutyun.am
(ԵՐԵՎԱԿՈՒՄ ...) Շատ հետաքրքիր հոդված է կարդացեք

Kuk
02.12.2008, 22:10
Լիբերալ կուսակցության նախագահի քրոջն են սպանել:

Nareco
03.12.2008, 02:14
Լիբերալ կուսակցության նախագահի քրոջն են սպանել:

Խոսքը ՀԱԱԿ-ի (Հայաստանի Ազատական Առաջադիմական Կուսակցություն) մասին է՞:
Եթե այո, ապա ո՞ւմ քրոջը` Անտինյանի, թե Հովհաննիսյանի:

Kuk
03.12.2008, 02:15
Խոսքը ՀԱԱԿ-ի (Հայաստանի Ազատական Առաջադիմական Կուսակցություն) մասին է՞:
Եթե այո, ապա ո՞ւմ քրոջը` Անտինյանի, թե Հովհաննիսյանի:

Եթե ճիշտ եմ հիշում` Հովհաննես Հովհաննիսյանի քրոջը: Հիմա կփորձեմ ճշտել:

Ambrosine
03.12.2008, 02:19
բայց ինչու են սպանել?

Kuk
03.12.2008, 02:33
ՍՊԱՆԵԼ ԵՆ ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ

[19:22] 01 Դեկտեմբերի, 2008



Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.25-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նալբանդյան փողոցի 110 շենք 54 բնակարանում սպանություն է տեղի ունեցել:


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը սուր-կտրող-ծակող գործիքով 3 անգամ հարվածել է նույն տան բնակչուհի, 1948 թ. ծնված Թամարա Հովհաննիսյանի պարանոցին, սպանել նրան, ննջասենյակից հափշտակել 370000 դրամ, 570 ԱՄՆ դոլար, 2540 եվրո եւ դիմել փախուստի:


Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը ճշտելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:


Քննությունը վարում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը:


Թամարա Հովհաննիսյանը Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի քույրն է:


Ա1+

Ambrosine
03.12.2008, 02:36
լավ չիիիիիի. էս Վենդետտա է, թե ..?

Վիշապ
08.12.2008, 21:40
Այսօր առավոտյան 500-ից ավելի անհատ տաքսիստներ իրենց ավտոմեքենաներով Արցախի փողոցից ի նշան բողոքի՝ ազդանշանները միացրած շարժվում էին դեպի Հանրապետության հրապարակ: Հիշեցնենք, որ տաքսիստները բողոքում են ՀՀ կառավարության այն որոշման դեմ, ըստ որի՝ արգելվում է շահագործել 10 տարվա վաղեմություն ունեցող ավտոմեքենաները: Բացի այդ՝ նրանք բողոքում էին հարկային տուրքերից, ավտոմեքենաներում հաշվիչների, դեղին համարանիշների տեղադրումից եւ պահանջում էին հնարավորություն տալ միայն ամսեկան վճարել հաստատագրված 10 հազար դրամ:…
Ա1+ (http://a1plus.am/amu/?page=issue&iid=67096)

Սոցիալական բունտի առաջին ծաղիկներն են…

Քամի
11.12.2008, 02:45
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՀԱՅ Է ԵՂԵԼ

Աթենքում եւ հունական առնվազն եւս 7 ավաններում շարունակվում են բախումները երիտասարդական խմբերի եւ ոստիկանների միջեւ: Հիշեցնենք, որ անկարգությունների պատճառը մի երիտասարդի սպանությունն էր: Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել է, որ սպանված պատանին՝ Ալեքսանդրոս Անդրեաս Գրիգորոպուլոսը ծագումով հայ է, նրա մայրը՝ Ջինա Չալիկյանն է, որը շատ հայտնի ոսկերիչ է, հայտնի բարերար, միշտ մասնակցել է Հայաստանին եւ Արցախին նվիրված բարեգործական միջոցառումներին, դեսպանատան կազմակերպած ձեռնարկներին: Դեսպանի խոսքերով, ողբերգության ստույգ հանգամանքների վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ են հաղորդվում: Կա մի քանի վարկած. առաջինի համաձայն, տղան իր ընկերների հետ եղել է սրճարանում, որտեղ նետվել է «մոլոտով-կոկտեյլը» (դյուրավառ հեղուկով շիշը), երկրորդ վարկածի համաձայն, ոստիկանը գնդակ է արձակել հենց պատանու վրա: Ըստ երրորդ վարկածի, գնդակն արձակվել է առաստաղին եւ անդրադարձ հարվածով է դիպել տղային: Տղայի հուղարկավորության օրը բախումներն Աթենքում շարունակվել են. այս անգամ իսկական մարտի դաշտի էր վերածվել Հունաստանի խորհրդարանին հարող հրապարակը: Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ցուցարարները հրապարակ են բերել մեծ աղբամաններ եւ հրկիզել դրանք:

Kuk
11.12.2008, 14:11
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՀԱՅ Է ԵՂԵԼ

Աթենքում եւ հունական առնվազն եւս 7 ավաններում շարունակվում են բախումները երիտասարդական խմբերի եւ ոստիկանների միջեւ: Հիշեցնենք, որ անկարգությունների պատճառը մի երիտասարդի սպանությունն էր: Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել է, որ սպանված պատանին՝ Ալեքսանդրոս Անդրեաս Գրիգորոպուլոսը ծագումով հայ է, նրա մայրը՝ Ջինա Չալիկյանն է, որը շատ հայտնի ոսկերիչ է, հայտնի բարերար, միշտ մասնակցել է Հայաստանին եւ Արցախին նվիրված բարեգործական միջոցառումներին, դեսպանատան կազմակերպած ձեռնարկներին: Դեսպանի խոսքերով, ողբերգության ստույգ հանգամանքների վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ են հաղորդվում: Կա մի քանի վարկած. առաջինի համաձայն, տղան իր ընկերների հետ եղել է սրճարանում, որտեղ նետվել է «մոլոտով-կոկտեյլը» (դյուրավառ հեղուկով շիշը), երկրորդ վարկածի համաձայն, ոստիկանը գնդակ է արձակել հենց պատանու վրա: Ըստ երրորդ վարկածի, գնդակն արձակվել է առաստաղին եւ անդրադարձ հարվածով է դիպել տղային: Տղայի հուղարկավորության օրը բախումներն Աթենքում շարունակվել են. այս անգամ իսկական մարտի դաշտի էր վերածվել Հունաստանի խորհրդարանին հարող հրապարակը: Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ցուցարարները հրապարակ են բերել մեծ աղբամաններ եւ հրկիզել դրանք:

Մի շարք պետական կառույցների, խոշոր չափերի հասնող պետական և մասնավոր գույքի հրկիզումից հետո դեռ արտակարգ դրություն չի մտցվել: Փորձեք համեմատել մարտի մեկի հետ. անհույս փորձեր են լինելու..

Տրիբուն
11.12.2008, 15:53
Մի շարք պետական կառույցների, խոշոր չափերի հասնող պետական և մասնավոր գույքի հրկիզումից հետո դեռ արտակարգ դրություն չի մտցվել: Փորձեք համեմատել մարտի մեկի հետ. անհույս փորձեր են լինելու..
սնայպերներն էլ դեռ ոչ մեկին չեն տապալել

Kuk
12.12.2008, 01:26
սնայպերներն էլ դեռ ոչ մեկին չեն տապալել

Երիտասարդին սպանող ոստիկան կոչվածը ձերբակալված ա, էդքանից հետո 500-ից ավել խանութներ, մեքենաներ, պետական կառույցներ.. մի խոսքով միլլիոնների վնաս, բայց արտակարգ դրություն չկա, սնայպեռները կռիշներից չեն ոչնչացնում ցուցարարներին, ոստիկանական մեքենաները չեն տրորում ցուցարարներին, հեռուստատեսությունը չի ասում, թե թմրամոլ են, հիպնոսված են, զինված են, հանցագործ են:

Վիշապ
12.12.2008, 18:07
ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ
Դեկտեմբերի 19-ին, ժամը 12-ին Երեւան քաղաքի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենքում կսկսվի այսպես կոչված 7-ի գործով քաղաքական դատավարությունը:

Սեփական ժողովրդի դեմ մարտիմեկյան ջարդի ու սպանդի հեղինակ վարչախումբը, իրեն հատուկ ցինիզմով, փորձում է իր իսկ կատարած ծանրագույն հանցանքը բարդել Համաժողովրդական շարժման ու նրա ներկայացուցիչների վրա:

Կանխելու համար հերթական համազգային խայտառակությունը եւ հանուն արդարության բոլորս ներկա լինենք դատավարությանը:

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Լրագիր (http://lragir.am/src/index.php#)

Chuk
12.12.2008, 19:15
Մեթյու Բրայզա. «Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներե

«Մենք լրջորեն մտահոգված ենք Հայաստանում ձերբակալությունների կապակցությամբ: Դեռ կան բանտարկված, իմ կարծիքով, 67 ընդդիմադիր գործիչներե, - «Ազատությունե ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: - «Մարդիկ քաղաքական բանտարկյալներ են համարում նրանց, ովքեր ձերբակալվել են քաղաքական մեղադրանքների համար, կամ, ինչպես կառավարությունն է պնդում`բռնությունների մղող քայլերի համար: Մեր տեսակետը հետեւյալն է. ոչ ոք չպետք է ձերբակալվի քաղաքական դրդապատճառներովե:

Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնականի կարծիքով, քաղբանտարկյալներ չունենալը հենց Հայաստանին է պետք. - «Բոլորի համար պետք է պարզ լինի, որ, հանուն Հայաստանի, Հայաստանում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ, նույնիսկ չպետք է լինեն դեպքեր, որոնք առիթ կտան քաղբանտարկյալներ ունենալու մասին մեղադրանքների: Պետք է իրականացվի նորմալ իրավական գործընթաց, այդ քրեական գործերը պետք է շատ արագ հանգուցալուծվեն եւ բոլորը պետք է ազատ արձակվենե:
Աղբյուր՝ Ազատություն ռադիոկայան (http://www.azatutyun.am/armeniareport/report/ar/2008/12/98A9A1E2-57FF-4578-B92B-51AFAD59E139.ASP)

Քամի
17.12.2008, 02:53
Բաղդադում դեկտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա նետված կոշիկների հետ կապված միջադեպը զարգացում է ստացել: Գտնվել են Իրաքի Ալ Բաղդադիա թերթի 29-ամյա լրագրող Մունտադարա ազ-Զեյդիի կոշիկները աստղաբաշխական գնով գնել ցանկացողներ, որոնք վերջինս նետել էր ԱՄՆ նախագահի վրա բացականչելով. Սա հրաժեշտի համբույր է Իրաքի ժողովրդի կողմից, շուն: Սկզբում հայտնի է դարձել, որ Իրաքի ֆուտբոլային ակումբի նախկին տեխնիկական տնօրեն Ադնան Համադն այդ կոշիկների համար առաջարկել է 100 հազար դոլար: Մեկ այլ իրաքցի գործարար էլ հայտարարել է, որ պատրաստ է վճարել ցանկացած գին այդ սկանդալային կոշիկների համար: Վերջապես երկուշաբթի օրը լրատվամիջոցները հաղորդել են, որ Սաուդյան Արաբիայի 60-ամյա մի բիզնեսմեն առաջարկել է 10 միլիոն դոլար, ընդ որում պատրաստ է այդ գումարը վճարել միայն մեկ կոշիկի համար: Միաժամանակ 44 համարի սև կոշիկների ճակատագիրը (համարը տեղում աչքաչափով որոշել է ինքը Բուշը) ներկայում անհայտ է: Մի վարկածի համաձայն, կոշիկները հնարավոր է առգրավել է Իրաքի ազգային անվտանգության ծառայությունը, հնարավոր է նաև, որ այն վերցրել են Բուշի աշխատակիցները: Սակայն եթե բանը հասնի դատարանին և Ազ-Զեյդին մեղավոր ճանաչվի, նա իրավունք կունենա պահանջել, որպեսզի իրեն վերադարձվի հանրահռչակ դարձած կոշիկները: :D

Chuk
17.12.2008, 20:41
ԵԽԽՎ մոնիտորինգի խումբը Հայաստանի համար անբարենպաստ առաջարկություններ է արել

20:21 • 17.12.08


Մոտ 40 րոպե առաջ ավարտվեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից հրավիրված հատուկ մամուլի ասուլիս, որի ընթացքում նա անդրադարձավ ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի կատարման ընթացքին։

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այսօր ԵԽԽՎ մոնիտորինգի խումբը Փարիզում իր նիստն է անցկացրել, և «որոշ առաջարկություններ են արել», որոնք բարենպաստ չեն եղել Հայաստանի համար։ ՀՀ արտգործնախարարը նշել է, որ «ութ տանսյակից ավելի անդամներից այդ նիստին ներկա են եղել մոտ 15 հոգի, և 10 հոգի կողմ են քվեարկել տվյալ առաջարկություններին»։

«Սակայն ասեմ, որ սա աշխատանքային գործընթաց է։ Բուն հարցը քննարկման է դրվելու ԵԽԽՎ–ի հունվարյան նստաշրջանին։ Դրանից առաջ համազեկուցողները՝ պարոնայք Կոլոմբիեն ու Պրեսկոտը, այցելելու են Հայաստան։ Հունվար ամսին, միգուցե, կլինեն այնպիսի զարգացումներ, որոնք հնարավորություն կտան այդ առաջարկը վերանայել և հաստատել, որ Հայաստանն իսկապես, ինչպես ես արդեն ասել էմ իմ վերջին մամուլի ասուլիսի ժամանակ, իրականցրել է 1609 և 1620 բանաձևերի գրեթե բոլոր առաջարկությունները։

Եվ մեր դիրքորոշումը այն է, որ մենք պետք է շարունակենք այդ բարեփոխումները, որովհետև դա համապատասխանում է մեր ժողովրդի շահերին։ Դա մեր գիտակցված որոշումն է, այլ ոչ թե դա կատարվում է այն պատճառով, որ ինչ–որ մեկը մեզ ստիպում է դա անել։ Մենք հարգում ենք այն կառույցները, որոնց մենք անդամակցում ենք, հարգում ենք այդ կազմակերպությունների հանդեպ վերցրած պարտավորությունները։ Կարծում եմ, որ մեր պարտավորությունները մենք իրականացնում ենք և շարունակելու ենք իրականցնել», – ասել է Էդվարդ Նալբանդյանը ճեպազրույցի ժամանակ։

ՀՀ արտգործնախարարը, սակայն, չի պարզաբանել, թե որոնք են եղել վերոնշյալ անբարենպաստ առաջարկությունները։


Աղբյուր՝ tert.am

Այս պահին կարող ենք ընդամենը արձանագրել, որ պարոն նախարարն ինչ-որ խիստ խառնված ու անհանգստացած է:

Վարպետ
17.12.2008, 20:46
Աղբյուր՝ tert.am

Այս պահին կարող ենք ընդամենը արձանագրել, որ պարոն նախարարն ինչ-որ խիստ խառնված ու անհանգստացած է:
Ահավոր անհանգստացած է: Իսկ Դավիթ Հարությունյանի բջջայինը առավոտից անհասանելի է: Սերժը, ըստ որոշ աղբյուրների, նիստ ա հրավիրել:

Վարպետ
17.12.2008, 20:59
Վերոհիշյալ առաջարկությունները.
1. Զրկել Հայաստանին ձայնի իրավունքից:
2. Արձանագրել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

Աղբյուրը` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակություն, Փարիզ

Մարկիզ
17.12.2008, 21:03
Հայլուրը լռում է ու լռում:

Վարպետ
17.12.2008, 21:12
Հայլուրը լռում է ու լռում:
Ասեցին:) Նորակառույց շենքի մասին ռեպորտաժից հետո :D

Տրիբուն
17.12.2008, 22:39
Ասեցին:) Նորակառույց շենքի մասին ռեպորտաժից հետո :D
չպրծավ էտ ռեպորտաժը ?? շինարարությունը ծերից ծեր ցույց են տալիս ??

Վիշապ
23.12.2008, 16:05
«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրողներին ծանուցագիր է ուղարկվել

Օգոստոսի 5-ին եւ 6-ին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի դատավարության ժամանակ տեղի ունեցած միջադեպերի հետ կապված` օգոստոսի 12-ին քրեական գործ է հարուցվել «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրողներ Գոհար Վեզիրյանի եւ Գագիկ Շամշյանի նկատմամբ: Երեկ երկու լրագրողներին ծանուցագրեր են ուղարկվել, որոնց համաձայն` Գոհար Վեզիրյանը եւ Գագիկ Շամշյանը չորեքշաբթի օրը պարտավոր են մեղադրյալի կարգավիճակով ներկայանալ Կենտրոնի քննչական բաժին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Չորրորդ իշխանություն» թերթի երկու լրագրողները նշեցին, որ տեղյակ չեն, թե իրենց կոնկրետ ի՞նչ մեղադրանք է առաջադրվել:

«Սմբատ Այվազյանի դատի ժամանակ, երբ դատավոր Գագիկ Ավետիսյանը ապօրինաբար որոշում կայացրեց եւ դատական կարգադրիչներին հրահանգեց դահլիճից դուրս բերել, մեկուսացնել ու ազատությունից մի քանի ժամ զրկել ինձ... ես ենթադրում եմ, որ այդ գործով են ինձ մեղադրյալ ճանաչել, այսինքն` «դատավորի նկատմամբ անհարգալից պահվածք» որակելով», - մեկնաբանեց Վեզիրյանը:

«Այդ միջադեպին ներկա են եղել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք շատ լավ տեսել են` ինչ է տեղի ունեցել: Իրականում դատավորը պետք է այդ գործով ներգրավված լիներ որպես մեղադրյալ, եւ ոչ թե ես կամ իմ գործընկեր Գագիկ Շամշյանը», - հայտարարեց Գոհար Վեզիրյանը:


Հովհաննես Շողիկյան
Ազատություն (http://azatutyun.org/armeniareport/report/ar/2008/12/E0BAEFFD-4938-4654-B994-E8F047BD0D21.ASP)

Արդեն էական էլ չի, թե ինչի համար է մեղադրանքը, ըստ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ծանուցագիրը պիտի պարունակեր գործը, և ծանուցվողները պիտի իմանային ինչի համար են իրենց կանչում։ Բայց դա գրողի ծոցը, ամբողջ խնդրիրը երկրում վերածնունդ ապրող ռեպրեսիան է, իշխանությունները աչքիս վճռական են, կամ մահ, կամ՝ իշխանություն։

Վիշապ
23.12.2008, 16:19
7-Ի ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է դադարեցնել 7-ի գործով դատավարությունը եւ շարունակել այն դեկտեմբերի 27-ին: Դատավորն իր որոշումը պատճառաբանել է մեղադրյալների անհարգալից վերաբերմունքով: Իր հերթին, դատապաշտպան Հովիկ Արսենյանը չի բացառել, որ դատավարությունը շարունակվի դռնփակ, նշելով որ մեղադրյալները չեն հարգում դատարանը եւ ոտքի չեն կանգնում, որովհետեւ բոլոր դատական նիստերը մինչ օրս նման են կրկեսի:

Վե՛րջ։ Այսուհետև կարող են բոլոր շուխուր անողների վրա քրեական գործ բացել, մնացածներին էլ դատարանից հեռացնել, ու իրենք իրենցով 7–ի ճաշը կեփեն։ Եվրոխորհուրդի վրա արդեն թքած ունեն Գալուստ Սահակյանի «դաբրոյով», մենք արդեն արաբների հետ ենք ախպերություն անում, բողոքավորներն էլ ինչքան ուզում են, թող ծեծեն Եվրոպայի դռները։ Սկբունքորեն չեղած տեղը քյալամն էլ է միրգ. կարելի է երկիրը հալալ ախպերափայ անել ասենք Ղազախների հետ, փողը իրենցից, երկրի ռեսուրսները էս ………ներից։ Ադրբեջանցիք էլ դեմ չեն լինի նման ախպերություն անել, տո թուրքերն էլ կճանաչեն ցեղասպանությունը, ի՞նչ վատա որ։

Վիշապ
09.01.2009, 19:46
«7-Ի» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ը
Այսօր «7- գործիե դատաքննությունը կրկին հետաձգվեց եւ կշարունակվի հունվարի 13-ին: «Դատարանը գալիս է` ոտքի» հայտարարությունից հետո Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը և Շանթ Հարությունյանը ոտքի չեն կանգնել, ըստ նախագահողի` անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատարանի նկատմամբ, խոչընդոտել նիստի բնականոն ընթացքին:

Փաստորեն ոտքի չկանգնելը հետաձգում է դատը… Լավ պրակտիկա է, կարող է պետք գալ, իմանանք:ok

Mephistopheles
17.01.2009, 01:35
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԵՐԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻՆ

Շուտով Հայաստանը եւս կընդգրկվի մեզ համար նոր՝ լողափնյա վոլեյբոլ մարզաձեւ ունեցող երկրների թվում: Լողափնյա վոլեյբոլը, որի հայրենիքը Բրազիլիան է, վերջին տարիներին լայն տարածում է ստացել աշխարհում՝ դառնալով օլիմպիական մարզաձեւ: Բազում երկրներում մեծ ժողովրդականություն վայելող այս մարզաձեւը Հայաստանում մինչեւ վերջերս ուղղակի չկար, սակայն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ջանքերի շնորհիվ շուտով Հայաստանը կընդգրկվի այն երկրների շարքում, ում դրոշի ներքո հանդես կգան լողափնյա վոլեյբոլի թե՛ կանանց եւ թե՛ տղամարդկանց թիմերը: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, կարեւորելով օլիմպիական նաեւ այս մարզաձեւի զարգացումը Հայաստանում, պայմանավորվածություն է ձեռք բերել Բրազիլիայի՝ այդ մարզաձեւում հայտնի երեք թիմերի հետ, որոնց մարզիկներն արդեն իսկ վաղը ստանալու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ այսուհետեւ բոլոր մրցաշարերում, Եվրոպայի, աշխարհի առաջնություններում եւ լոնդոնյան հաջորդ օլիմպիադայում
ներկայացնելու են Հայաստանը:

Առավոտ

Լավ ա չէ՞…սենց որ գնա մենք տիեզերագնացներ էլ կունենանք…Դոդի Գագոյի փողերին մուննաթ

Վիշապ
17.01.2009, 13:43
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա` մասնակցելու միջազգային գազային համաժողովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Հետաքրքիր է, որ մինչ այս պահը հայտնի չէ, թե ովքեր են մասնակցելու համաժողովին: Ռուսաստանի հապճեպ քայլը` հրավիրելու գազի միջազգային համաժողով, առաջացրել է այլ անորոշություններ եւս: Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, թե հրավերներ են ուղղվել բոլոր շահագրգիռ կողմերին, որոնք այս կամ այն կերպ «առնչվում ենե ռուսական գազի մատակարարման խնդրին: Եվրամիության 27 երկրների դեսպանները որոշել են համաժողովին ուղարկել Չեխիայի արդյունաբերության նախարարին եւ ԵՄ էներգետիկայի հանձնակատարին` պայմանով, որ համաժողովին մասնակցի նաեւ Ուկրաինան:

Փաստացի, կարող է ստացվել, որ այդ միջազգային համաժողովին մասնակցում է երկու նախագահ` Մեդվեդեւը եւ Սարգսյանը:
Լրագիր


Պարզ է, չէ՞, թե ինչու է Մեդվեդը Սերժին կանչում ԵԽԽՎ –ի համազեկուցողների հերթական այցից հետո։:) Չմեկնաբանեմ։

Mephistopheles
17.01.2009, 15:23
Պարզ է, չէ՞, թե ինչու է Մեդվեդը Սերժին կանչում ԵԽԽՎ –ի համազեկուցողների հերթական այցից հետո։:) Չմեկնաբանեմ։

Մեծ հաճույքով կկարդամ մեկնաբանությունը, չնայած քիչ թե շատ կռահում եմ…

Իսկ միգուցե ոչ էլ հրավիրել է…Սերժը տենց խասյաթ ունի, մեկել տեսար գնաց տնկվեց դեմը, ոնց որ "ընտրություններից" հետո…

Վիշապ
17.01.2009, 17:01
Մեծ հաճույքով կկարդամ մեկնաբանությունը, չնայած քիչ թե շատ կռահում եմ…

Իսկ միգուցե ոչ էլ հրավիրել է…Սերժը տենց խասյաթ ունի, մեկել տեսար գնաց տնկվեց դեմը, ոնց որ "ընտրություններից" հետո…

Արջը այս անգամ էլ ուզում է համոզվել, որ Հայաստանը Ռուսաստանի գլխի վրայով չի թռնում ու եվրոպոսների առաջարկները չի ընդունում։ Եվրոպոսների նպատակներից մեկը տարածաշրջանում միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելն է՝ իբր թե ղարաբաղյան հակամարտության լուծման բանաձևի շրջանակներում, այնինչ Ռուսաստանն ուզում է այստեղ միայն իր զորքերը տեսնել։ Նախորդ անգամ էլ, եթե կհիշես, Սերժը եվրոպոսներին բավականին խոստումնալից հայացնքներով էր ընդունել, որից հետո Արջը անմիջապես Սերժին ու Ալիևին Մոսկվա կանչեց ու ստիպեց հռչակագիր ստորագրել, փորձ անելով եվրոպոսներին հասկացնել, որ ինքն է տարածաշրջանում տերը։ Եվրոպական զորքերը Ռուսաստանի հարավում լուրջ սպառնալիք կարող են դառնալ Ռուսաստանի համար ու թուլացնել Ռուսաստանի դիրքերը ընդհուպ մինչև Ռուսաստանին տարածաշրջանում վերահսկողությունից զրկելը։ Հայաստանի ու Ադրբեջանի մասին չեմ խոսում, քանի որ երկուսն էլ ի վերուստ քաշված են։ Վերջիններիս իշխանությունները եթե խելք ունենան, ապա իրար հետ մի ձև կլուծեն Ղարաբաղի հարցը ու եվրոպական ուժերին էլ գրողի ծոցը կուղարկեն, քանի որ եվրոպական ուժերը ավելի շատ անկայունություն ստեղծելու համար են քան թե հակառակը։ Սակայն Ադրբեջանը պրոեվրոպական տրամադրություններ ունի և վախենում է Ռուսական նվաճողական քաղաքականությունից, դրա համար էլ ոչ մի զիջման չի գնա։ Արդյունքում Ղարաբաղի հարցը մնալու է չլուծված. քանի որ Արջը թույլ չի տա եվրոպական ուժեր մտնեն տարածաշրջան, դրա համար էլ Սերժին կանչում է մի քանի հայրական խրատներ կարդալու։ Սերժի հետ հեշտ է, քանի որ Սերժը ամբողջովին կախյալ վիճակում է, Ռուսաստանը երաշխիքներ չունի մեր ընդդիմության առումով, դրա համար էլ Սերժի հպատակները արխային ծեծում են հայ բողոքավոր ժողովրդին։ Այս ժամանակավոր հավասարակշռությունը ի վերջո փլվելու է ու ունենալու է անկանխատեսելի ծանր հետևանքներ։

Տրիբուն
18.01.2009, 16:20
Այս ժամանակավոր հավասարակշռությունը ի վերջո փլվելու է ու ունենալու է անկանխատեսելի ծանր հետևանքներ։

ապեր էս պարզ մոդելի մեջ (Ռուսին տրվել+Ժողովրդին տփել=իշնաթյուն) երկու անհայտ կա (1) ժողովդրի համբերությունը (2) տնտեսական կատաստրոֆան, որ սպասվում է Ռուսաստանում ու ավելի վատ Հայաստանում: Եթե առաջին անհայտի մասով, Սերոժիկը քիչ թե շատ իրենք ապահով է զգում, քանի որ հայոց անսահման համբերության հետ արդեն պրակտիկայում առնչվել է, ապա երկրորդի մասով, Սերոժի ու վարչապետի ֆուտլյարի ոռնոցը, առ այն, որ մեզ ոչինչ չի սպառնում, մի քանի ամսից քացով խփելու ոռնացողների կոճերին, ու շատ ցավոտ:

Տրիբուն
21.01.2009, 15:49
ԱՐԴՅՈՔ ԵՎՍ ՄԵԿ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ
ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հունվարի 21-ին Հայացք ակումբում հայտարարել է, որ Հայաստանում այժմ կա 59 քաղբանտարկյալ, որոնց թիվը սակայն կարող է հասնել 60-ի: Բանն այն է, ըստ Լեւոն Զուրաբյանի, որ իշխանությունը հունվարի 20-ին ձերբակալել է Կարեն Հայրապետյանին, ով այն զինվորականն է, որը ցուցմունք է տվել Մյասնիկ Մալխասյանի վարորդի դեմ: Լեւոն Զուրաբյանի խոսքով, Կարեն Հայրապետյանին ձերբակալել են այն բանի պատճառով, որ նա հետագայում հետ է վերցրել իր ցուցմունքը: ՀԱԿ ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք այժմ ուսումնասիրում են գործը եւ առաջիկայում կպարզեն, թե արդյոք իսկապես ի դեմս Կարեն Հայրապետյանի մենք գործ ունենք հերթական քաղբանտարկյալի հետ:

Լեւոն Զուրաբյանը նաեւ հայտարարել է, որ իշխանությունը վարույթ է սկսել դատավոր Ռուբեն Ափինյանի դեմ, քանի որ նա համարձակվել է մարտի 1-ի գործով ձերբակալվածների գործով կայացնել արդարացման երկու դատավճիռ: Լեւոն Զուրաբյանը “միանշանակ կարծում է”, որ Ռուբեն Ափինյանի դեմ վարույթի պատճառը հենց դա է:

«Պարգև Օհանյան երկու» գործն են սկսում: Մարդիկ ափաշքյարա բռնաբարում են դատաիրավական համակարգը:

Mephistopheles
30.01.2009, 04:12
http://hraparak.am/hodvac.php?h_id=1904

Հայկօ
03.02.2009, 22:15
ՍՊԱՆԵԼ ԵՆ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ԳԵՎՈՐԳ ՄՀԵՐՅԱՆԻՆ

Այսօր ժամը 20. 20-ի սահմաններում Կիևյան փողոցի վրա գտնվող իր բնակարանի մոտ, հրազենով սպանվել է ՀՀ փոխոստիկանապետ, գնդապետ, 1975թ. ծնված Գևորգ Մհերյանը: Նա մահացել է գլխին ստացած հրազենային կրակոցից:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Մանրամասները ճշտվում են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գևորգ Մհերյանը ՀՀ փոխոստիկանպետի պաշտոնում նշանակվել է 2008թ. հունիսի 2-ին` Սերժ Սարգսյանի հրամանով: Մինչ այդ նա եղել Ռոբերտ Քոչարյանի օգնականը` իրավական գծով:Աղբյուր՝ Ա1+ (http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=68820)

Ambrosine
03.02.2009, 23:33
21:59 03/02/2009
ՀՀ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՍՊԱՆՎԵԼ Է
Մոտ երկու ժամ առաջ Բարբյուսի փողոցի բազմաբնակարան շենքի իր տան դռան առջև` գլխին արձակված դիմահար կրակոցով սպանվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գևորգ Մհերյանը ,1975 թվին ծնված:

Մեզ հասած լուրերի համաձայն, նա վերելակով բարձրացել է յոթերորդ հարկ, որտեղ դարանակալել է հանցագործը, կրակել և դիմել փախուստի: Ինչպես հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, այժմ դեպքի վայրում էր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Այժմ, դեպքի վայրում է քրեագետների խումբը: Ոստիկանությունը զերծ է մնում պաշտոնական մեկնաբանոթյուններից:
Աղբյուր` Panorama.am
http://www.panorama.am/am/law/2009/02/03/poxvostikanapetm/
...

Mephistopheles
04.02.2009, 05:55
Գեւորգ Մհերյանը նախկինում որեւէ սկանդալային պատմության մեջ չի հայտնվել: Ինչպես հայտնի է ոստիկանության շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ունեն զանազան բիզնեսներ, սակայն Մհերյանը դրանց շարքերում չէր: Նա զբաղված էր ոստիկանության համակարգի օրենսդրական բարեփոխումներով, չնայած ոստիկանության Հետքի աղբյուրը տեղեկացնում է, որ նա համակարգում էր նաեւ մի քանի կոռուպցիոն գործերի քննությունը:

Հետք

dvgray
04.02.2009, 07:08
Գեւորգ Մհերյանը նախկինում որեւէ սկանդալային պատմության մեջ չի հայտնվել: Ինչպես հայտնի է ոստիկանության շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ունեն զանազան բիզնեսներ, սակայն Մհերյանը դրանց շարքերում չէր: Նա զբաղված էր ոստիկանության համակարգի օրենսդրական բարեփոխումներով, չնայած ոստիկանության Հետքի աղբյուրը տեղեկացնում է, որ նա համակարգում էր նաեւ մի քանի կոռուպցիոն գործերի քննությունը:

Հետք

սկսեց :D :D :D
կրիստալնը չիստ
մառալնօ ուստոյչիվ …

ախր առանց ուղեղին զոռ տալու էլ պարզ ա, որ էտ ոնց՞ ա եղել որ նա բիզնես չունի: Ուրեմն մենակ ռեկետով էր զբաղված: կամ էլ պետական գանձարանն էր թալանում:
ընենց որ հերթական մեռած սուրբը մի կերտեք:

Mephistopheles
04.02.2009, 09:32
սկսեց :D :D :D
կրիստալնը չիստ
մառալնօ ուստոյչիվ …

ախր առանց ուղեղին զոռ տալու էլ պարզ ա, որ էտ ոնց՞ ա եղել որ նա բիզնես չունի: Ուրեմն մենակ ռեկետով էր զբաղված: կամ էլ պետական գանձարանն էր թալանում:
ընենց որ հերթական մեռած սուրբը մի կերտեք:

Ապեր, կարող է իսկապես մեկի վրա է դուրս եկել…սրանք էլ "ճակատին"… ու վերջ… էտենց բան եղել է առաջ

pigh
04.02.2009, 15:08
սկսեց :D :D :D
կրիստալնը չիստ
մառալնօ ուստոյչիվ …

ախր առանց ուղեղին զոռ տալու էլ պարզ ա, որ էտ ոնց՞ ա եղել որ նա բիզնես չունի: Ուրեմն մենակ ռեկետով էր զբաղված: կամ էլ պետական գանձարանն էր թալանում:
ընենց որ հերթական մեռած սուրբը մի կերտեք:

Իսկ արդյոք ավելի ճիշտ չէր լինի,որ դեռ չսառած դիակի վրա քո եզրակացությունները քեզ պահեիր…

dvgray
04.02.2009, 16:37
Իսկ արդյոք ավելի ճիշտ չէր լինի,որ դեռ չսառած դիակի վրա քո եզրակացությունները քեզ պահեիր…
:D :D :D
Ոչ: Ավելի ճիշտ չէր լինի:

Երվանդ
04.02.2009, 16:39
սկսեց :D :D :D
կրիստալնը չիստ
մառալնօ ուստոյչիվ …

ախր առանց ուղեղին զոռ տալու էլ պարզ ա, որ էտ ոնց՞ ա եղել որ նա բիզնես չունի: Ուրեմն մենակ ռեկետով էր զբաղված: կամ էլ պետական գանձարանն էր թալանում:
ընենց որ հերթական մեռած սուրբը մի կերտեք:

Ապեր էսօր չկա մեկը որ բիզնես ունենա ու ոչ մեկ տեղյակ չլինի դրա մասին, եթե Հետքը բան չի ճարել ուրեմն չկա;)

Քամի
06.02.2009, 02:33
Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գևորգ Մհերյանի սպանության առնչությամբ։

Անդրադառնալով տեղի ունեցած ոճրագործությանը, նշել է, որ Մոսկվայից անընդհատ կապի մեջ է եղել խորհրդակցության մասնակիցների հետ և տեղյակ է դեպքի քննության ընթացքին։ Սարգսյանը պահանջել է առավել մանրամասն հաշվետվություն ներկայացնել այս պահի դրությամբ հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների, պարզված հանգամանքների և առաջ քաշված վարկածների վերաբերյալ։
Նախագահը նշել է, որ «ոճրագործությունը ցավ է պատճառել տասնյակ հազարավոր մարդկանց` ցավ, վրդովմունք, վիրավորանք։ Ոճրագործների գնդակն ուղղված էր ոչ միայն կոնկրետ մարդու, պաշտոնյայի դեմ, այլ մի ողջ համակարգի` ոստիկանության դեմ, ողջ իրավապահ համակարգի դեմ։ Գևորգ Մհերյանի վերջին ամիսների գործունեությունն ուղղված է եղել կոռուպցիոն մեխանիզմների վերացմանն ուղղված պայքարին և սա էլ մենք պետք է գիտակցենք։ Պետք է գիտակցենք և համարժեք պատասխան տանք։ Մեր գործողությունները պետք է բխեն նաև այս հանգամանքից»։

Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և դեպքի առթիվ ստեղծված քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանը նախագահին զեկուցել են դեպքի մանրամասները և այդ առնչությամբ տարվող քննության հիմնական ուղղությունները։ Սերժ Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար զեկուցել քննության արդյունքերի մասին և ձեռնարկել բոլոր միջոցները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։

պաշտոնապես սգո օր հայտարարել են թե՞ տեղյակ չեք

dvgray
06.02.2009, 03:32
պաշտոնապես սգո օր հայտարարել են թե՞ տեղյակ չեք
Ի՞նչ :o
:D :D :D հնարավոր է: :8 :D

Հայկօ
06.02.2009, 03:35
պաշտոնապես սգո օր հայտարարել են թե՞ տեղյակ չեք
Եթե մոտ օրերս մի տասը հատ էլ փոխոստիկանապետ սպանվի՝ գուցե: Իսկ տասից քչի դեպքում բարոյական իրավունք չունեն:

Վիշապ
06.02.2009, 10:23
նշել է, որ Մոսկվայից անընդհատ կապի մեջ է եղել խորհրդակցության մասնակիցների հետ և տեղյակ է դեպքի քննության ընթացքին։ Սարգսյանը պահանջել է առավել մանրամասն հաշվետվություն ներկայացնել այս պահի դրությամբ հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների, պարզված հանգամանքների և առաջ քաշված վարկածների վերաբերյալ։
Նախագահը նշել է, որ «ոճրագործությունը ցավ է պատճառել տասնյակ հազարավոր մարդկանց` ցավ, վրդովմունք, վիրավորանք։

Ինչ հուզիչ ու ցավալի է իսկապես։ Մենակ մի բան է արդեն ձանձրացնում… սովորաբար գլխավոր դեմքը հերթական խոշոր կալիբրի մահկանացուի այն աշխարհ գնալու ժամանակ կամ թրաշվում է, կամ էլ երկրից դուրս է գտնվում, բայց դե «տաք գծի» վրա հետևում է, թե ինչ է կատարվում, սպանե՞լ են, իսկապե՞ս են սպանել, հաստա՞տ չի շնչում… վերջում էլ՝ ցավ, վրդովմունք, վիրավորանք, ու վարագույրը իջնում է։ Իհարկե ցինիկ եմ, բայց մեր մի բուռ երկրում երբ ժողովրդի 30%-ը ԿԳԲշնիկ ու միլիցա են, հազիվ թե չիմանան, թե ինչ է տեղի ունեցել։ Իսկ հավանաբար կլռեն, կամ էլ կհայտարարեն, որ հետաքննությունը բացահայտեց, որ Մհերյանին սպանել է Կիևյանից իրեն նետած սահմանապահ զորքերի զինծառայողը՝ խանդի հողի վրա, կամ էլ մի ագրեսիվ բոմժ, որը հետո կպարզվի ընդդիմադիր է եղել։ Հա, իսկ ատրճանակն էլ ապօրինի է ու չգրանցված։ Դե հիմա էդպես էլ է լինում։
Հոգնել ենք արդեն էս անասուն բեսպրեդելից ու տականքներից։ Անիմաստ աննպատակ պետություն ենք, ոչ վերելք կա ոչ զարգացում, ու էնպես ենք անում, որ մեզ ուտեն ու հավասարակշռությունը այդպիսով վերականգվի, ջունգլիի օրենքով։

Chuk
06.02.2009, 17:38
Երկար մտածում էի, էս թեմայում դնել, թե «Քաղաքական հումոր» թեմայում, վերջը որոշեցի այստեղ, որտև ավելի շուտ ողբերգություն ա, քան հումոր...


Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընտրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ:


Մինչ այսօրվա նիստը` Հովիկ Աբրահամյանը ՀՊՏՀ խորհրդի անդամ էր: Աբրահամյանի թեկնածությունը առաջադրել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը: Փակ գաղտնի քվեարկության ժամանակ Աժ նախագահի օգտին միաձայն քվեարկել են խորհրդի 27 անդամները:


Նշենք,ո ր ԵՊՀ-ի խորհրդի նախագահն էլ Սերժ Սարգսյանն է:
Աղբյուրը՝ Ա1+

Elmo
06.02.2009, 18:59
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընտրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ:

Յանիմ ի՞նչ: Մեջը ոչ փող կա, ոչ իշխանություն:

Ձայնալար
06.02.2009, 19:03
Յանիմ ի՞նչ: Մեջը ոչ փող կա, ոչ իշխանություն:

Բուհերը իրանց անմիջական հսկողության տակ են վերցնում, որ ուսանողությանը պետք եղած ճամանակ կարանան կզցնել: Շատ լավ հասկանալով, որ ԲՈՒՀ-երի ռեկտորները ինչքան էլ իրանց մարդիկ են, բայց չնչին ինտելեկտի առկայության դեպքում հոգու խորքում «բալետ են անում» ուսանողական բունտերին:

Քամի
10.02.2009, 17:45
Երեկ դատական համակարգում մի խայտառակ իրադարձություն է տեղի ունեցել. Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը ժողով է արել և «վատ լուր» է հաղորդել դատարանի բոլոր 8 դատավորներին՝ նրանց առաջարկելով դիմումներ գրել և ազատվել աշխատանքից։ Նա ասել է, որ այդ հրահանգը տրվել է վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի կողմից։
Նորությունից ապշահար դատավորներին նախագահը չի բացատրել, թե ինչն է նման որոշման պատճառը՝ ինչով են իրենք արժանացել այս վերաբերմունքին (բոլորն էլ հնազանդ կատարել են իշխանության հրահանգները), միայն ասել է, որ իրենք փողոցում չեն մնա՝ մի տեղ դատավոր կնշանակվեն։ Ժ. Վարդանյանը միաժամանակ հրահանգել է, որ դիմումներում հանկարծ չնշեն, թե որ դատարանն են ուզում տեղափոխվել՝ իրենց նշանակողի ազատությունը դույզն-իսկ չսահմանափակելու համար։
թերթ (http://www.tert.am/am/news/2009/02/10/hraparak/)

Chuk
12.02.2009, 18:09
Ենթադրում էի (ինչպիսի միամտություն), որ այսօր այստեղ, իրար հերթ չտալով ակումբցիները պետք է տեղադրեն «Բարգավաճ Հայաստան» «կուսակցության» համագումարի մասին տեղեկատվություն: Միամտություն էր, որտև այնտեղ չեղավ որևէ բան, որը կանցնի «թեժ լուր» խորագրի տակ: Բացարձակապես ոչինչ: Այնուամենայնիվ ուզում էի ինչ որ բան տեղադրեի ու վերջը կանգ առա Ա1+-ի այս հատվածի պատճենման վրա.


՚Նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ներքաղաքական լարվածությունը հասավ իր գագաթնակետին: Անհանդուրժողականության եւ թշնամանքի մթնոլորտը խաթարեց մեր ժողովրդի անդորրը,- այսօր ԲՀԿ 4-րդ համագումարում հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը,-՚Բարգավաճ Հայաստանՙ կուսակցությունը մշտապես հանդես է եկել քաղաքացիական համաձայնության ու հասարակական համերաշխության դիրքերիցՙ: Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրենք միշտ ասել են, թե ատելությունն ու թշնամանքը կարելի է հաղթահարել միայն քաղաքական երկխոսության եւ հանդուրժողականության միջոցով:

Հիմա, փորձելով լինել խիստ քաղաքակիրթ ու չտրվելով ավելորդ էմոցիաներին, որպեսզի այս անձին չպիտակեմ արժանի տիտղոսներով, շատ հանգիստ կասեմ. Տո այ դեմագոգ, որ տենց ճոռոմ-ճոռոմ խոսում ես քաղաքական երկխոսության ու հանդուրժողականության մասին, այ սուտասան, ինչու՞ համագումարիդ հրավիրված չէին ընդդիմադիր արտախորհրդարական ուժերը, ինչու՞ նախագահի աշխատակազմը զբաղվեց լրատվամիջոցների հավատարմագրմամբ ու արգելեց ընդդիմադիր լրատվամիջոցներին ներս մտնել, լուսաբանել այս համագումարը: Բա էդպե՞ս են երկխոսում ու հանդուրժող լինում: Թե՞ կարծում ես որ այս պրիմիտիվ ստերդ ու իբր պոպուլիստական խոսքերդ ուղիղ մի վայրկյանում փուչիկի նման չեն պայթելու, ինչպես որ իր ժամանակին պայթելու է ողջ արհեստածին կուսակցությունդ, երբ որ վերջապես ՀՀ քաղաքական դաշտը մաքրենք:

Այսքանը, թեժ լուրի գիծն ընդհատվում է :)

Elmo
13.02.2009, 22:24
Ինձ ամենաշատը բացեց, որ կենտրոնի լրագրողը մի տեսակ նենց հայտարարեց «Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ է վերընտրվել Գագիկ Ծառուկյանը» ոնց որ հայտարարեր որ Բարաք Օբաման ընտրվել ա ԱՄՆ նախագահ: Հալա պատկերացրեք չվերընտրվեր :D

Mephistopheles
14.02.2009, 02:42
հնարավո՞ր է Live webcam-ով Ա1+ -ի կայքէջի վրա դնել, որ մենք էլ նայենք

Քամի
16.02.2009, 16:14
Առաջինը մի քանի օր առաջ կարդացի, իսկ այսօր ահա շարունակությունն է երկրորդում


Օրաթերթը մի լուր է տպագրել, համաձայն որի` կառավարության կազմում հնարավոր է լուրջ կադրային փոփոխություն:

Պահանջել է ազատել

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի միջև բավական լուրջ խոսակցություն է տեղի ունեցել։ Տիգրան Սարգսյանը, որ տևական ժամանակ է պարբերաբար տարաձայնություններ է ունենում իր տեղակալ, Ռոբերտ Քոչարյանի հովանավորյալ Արմեն Գևորգյանի հետ, կտրուկ պահանջ է առաջադրել Սերժ Սարգսյանին՝ հնարավորինս արագ ազատվել Արմեն Գևորգյանից։ Նա հիմնավորել է, որ Արմեն Գևորգյանը ստվերային կերպով ամեն ինչ անում է կառավարությունը վարկաբեկելու նպատակով, որպեսզի դեպի վարչապետի պաշտոն ճանապարհ հարթի Ռոբերտ Քոչարյանի համար։ Սերժ Սարգսյանը խոստացել է ստեղծված իրավիճակից ելք գտնել, բայց այնպես, որ մյուս կողմից էլ չնեղացնի նաև Քոչարյանին։

թերթ (http://www.tert.am/am/news/2009/02/13/zhamanak/)



Ըստ հավաստի տեղեկությունների, երեկ Ս. Սարգսյանի մոտ տեղի է ունեցել մեծ խորհրդակցություն, որի արդյունքում որոշում է կայացվել Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնից ազատելու մասին:
Այս լուրը դեռեւս չի հաստատվել պաշտոնապես, սակայն, ինչպես տեղեկացնում են կառավարության մեր աղբյուրները, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում դա տեղի կունենա: Վարչապետի պաշտոնի շուրջ արդեն իսկ լուրջ գզվռտոցներ են սկսվել:

ժամանակ (http://zhamanak.com/article/11364/)

Elmo
16.02.2009, 16:18
Պարարտ հող են նախապատրաստում անտիկառավարական հուզումների համար:

Տրիբուն
16.02.2009, 16:24
Մեր մեջ ասած, պետք է բացարձակապես թքած ունենալ այն բանի վրա, թե Սերժի մոտ, քանի հոգով, երբ ու ինչի մասին են խորհրդացում, ու բացարձակապես ոչ մի նշանակություն չունի վարչապետը ՏՍ-ն է, ՊՊ-ն, ԿԶ-ն, ՌՔ-ն, թե ՃՌ-ն: Սրանցից ազտավելու ենք օպտմ` իրանց չսիրած փաթեթային տարբերակով:

Elmo
19.02.2009, 23:08
հնարավո՞ր է Live webcam-ով Ա1+ -ի կայքէջի վրա դնել, որ մենք էլ նայենք

http://www.youtube.com/watch?v=_85ePVi1yFc
http://www.youtube.com/watch?v=GEO8T0HwUhA

հատվածներ

Nareco
19.02.2009, 23:19
Սեմնեբին հանդիպել է եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ....

[21:18] 19 Փետրվարի, 2009

Փետրվարի 19-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիի հետ, որին ուղեկցել են ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Կնոթհեն եւ ԵՄ երեւանյան գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Անդրեյ Դիդենկոն: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական ճգնաժամի ինչպես նաեւ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի հաղթահարման ուղիները: Առանձնահատուկ քննարկման առարկա է եղել քաղբանտարկյալների եւ նրանց ազատ արձակման հարցը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին

Ս.թ. փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները շարունակում են զարգանալ թե բազմակողմ, թե անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորեց 2008 թ. նոյեմբերին ՀՀ նախագահի Բրյուսել այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը` որպես համագործակցության հետագա խթանման կարեւոր գործոն:

Զրուցակիցները քննարկեցին ՚Արեւելյան գործընկերությանՙ առաջարկը ու հույս հայտնեցին, որ այդ ձեւաչափով համագործակցությունը նոր հնարավորություններ կընձեռի Եվրոպական կառույցների հետ եւ ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության ընդլայնման համար: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաեւ Վարշավա եւ Պրահա Հայաստանի արտգործնախարարի կատարած այցերի արդյունքներին:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Սեմնեբին անդրադարձան նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների վերաբերյալ

A1+ (http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=69489)

Mephistopheles
21.02.2009, 04:38
2009թ. հունվարի արդյունքներով Հայաստանի տնտեսությունում անկում է գրանցվել, որը կազմել է տարեկան կտրվածքով 0.7%։ Չնայած դրան, տնտեսության բոլոր հիմնական ճյուղերում, բացի արդյունաբերությունից, գրանցվել է աճ։ Մասնավորապես, գյուղատնտեսությունում գրանցվել է 0.4% աճ, ծառայությունների ոլորտում (առանց մարածախ առևտրի)`1.4%, շինարարությունում` 13.4%։ Չնայած վերոնշյալ ցուցանիշների դրական լինելուն, համեմատական առումով դրանք փաստում են տնտեսությունում արձանագրվող բավական լուրջ բացասական տեղաշարժերի մասին։ Այդ մասին է վկայում նաև արդյունաբերության ոլորտում արձանագրված նվազումը, որը կազմել է 6.5%։ Նվազել են նաև արտահանումը և ներմուծումը` համապատասխանաբար 44 և 20 %, ինչի արդյունքում ընդհանուր ապրանքաշրջանառությունը նվազել է 24.5%-ով։ Գործազրկությունը տարեկան կտրվածքով աճել է 4.7%-ով, իսկ միջին անվանական աշխատավարձի աճը կազմել է 14.4%։

Այսպիսով, կարելի է փաստել, որ Հայաստանի տնտեսությունը ևս լրջորեն զգում է տնտեսական ճգնաժամի ազդեցությունը։ 2008թ.-ը ամփոփելով՝ միանիշ տնտեսական աճով (6.8%), մեր տնտեսությունը հրաժեշտ տվեց մինչ այդ 6 տարի շարունակվող երկնիշ տնտեսական աճի ժամանակաշրջանին։ Այժմ, երբ տարին սկսվում է տնտեսական անկմամբ, բոլոր հիմքերը կան պնդելու, որ տարին այդպես էլ կարող է ավարտվել։ Իսկ դա կլինի աննախադեպ անկախության տարիներից ի վեր։


Tert.am

Chuk
23.02.2009, 18:52
Փետրվարի 22–ին երկու կալանավորված հանցագործերի հաջողվել է փախչել Աթենքի բարձր հսկողություն ունեցող բանտերից մեկից։ Ի դեպ, այս նույն մարդկանց նման կերպ բանտից փախնելը երկրորդ անգամ է հաջողվում։ Հանցագործները փախուստի են դիմել պարանի միջոցով, որի օգնությամբ բարձրացել են օդում իրենց սպասող ուղղաթիռի վրա։ Նույն բանտից նրանց ևս մեկ անգամ հաջողվել էր փախուստի դիմել 3 տարի առաջ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Զավեշտալին այն է, որ երկու հանցագործները պետք է այսօր կանգնեին դատարանի առջև նախորդ փախուստի դատական գործով։
Արդարատատության նախարարությունում նշել են, որ փախուստի դիմած հանցագործները 42–ամյա Վասիլիս Պալեոկոստասն է և 34–ամյա Ալկետ Ռիժայը։

Հայտնի է նաև, որ ուղղաթիռում գտնվող անձանցից մեկը կին է եղել։

Այս միջադեպից ցնցված կառավարության ղեկավարներն աշխատանքից հեռացրել են Արդարատատության նախարարության երեք պաշտոնյաների, իսկ վարչապետը արտահերթ նիստ է հրավիրել՝ երկրի բանտերի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար։
«Սա մի հարված էր, որը ես չեմ կարող տանել։ Ես կձեռնարկեմ բոլոր անհրաժեշտ միջոցները»,– հայտարարել է Հունաստանի արդարադատության նախարար Նիկոս Դենդիասը։
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2009/02/23/helicopter/)

Չգիտեմ, թե թեմային ինչքանով ա սազական, բայց ինձ բացել ա :))

Nareco
24.02.2009, 22:33
Ռուսական «Էխո» ռադիոցանցի հարցումը:

Хотели бы вы, чтобы такой человек, как президент Армении Серж Саргсян, возглавлял Россию? Կուզեիք, որ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը լիներ ՌԴ նախագահ: (http://www.echo.msk.ru/polls/574513-echo) :)

Քվեարկել եմ` ԱՅՈ, որ Չեչնիան դուրս գա ՌԴ-ի կազմից, ու ոչ միայն: :D

Մարկիզ
24.02.2009, 22:43
Նարեկ ջան, սա տեղադրեիր հանրահավաքի թեմայում, էլի: Արդյունքներն էլ հետը…:D

Nareco
24.02.2009, 22:56
Նարեկ ջան, սա տեղադրեիր հանրահավաքի թեմայում, էլի: Արդյունքներն էլ հետը…:D

Հենց այդտեղ էլ ուզում էի տեղադրեի, բայց թեմայի հետ կապ չունի է, թե՞ ունի: :( :P

Kuk
24.02.2009, 22:58
Ռուսական «Էխո» ռադիոցանցի հարցումը:

Хотели бы вы, чтобы такой человек, как президент Армении Серж Саргсян, возглавлял Россию? Կուզեիք, որ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը լիներ ՌԴ նախագահ: (http://www.echo.msk.ru/polls/574513-echo) :)

Քվեարկել եմ` ԱՅՈ, որ Չեչնիան դուրս գա ՌԴ-ի կազմից, ու ոչ միայն: :D

Ես էլ կքվեարկեմ այո, որ Հ.Հ. նախագահի աթոռը հանգիստ թողի:D

Ambrosine
24.02.2009, 23:05
Ռուսական «Էխո» ռադիոցանցի հարցումը:

Хотели бы вы, чтобы такой человек, как президент Армении Серж Саргсян, возглавлял Россию? Կուզեիք, որ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը լիներ ՌԴ նախագահ: (http://www.echo.msk.ru/polls/574513-echo) :)

Քվեարկել եմ` ԱՅՈ, որ Չեչնիան դուրս գա ՌԴ-ի կազմից, ու ոչ միայն: :D
да: 302 (23.5%)

нет: 859 (66.8%)

затрудняюсь ответить: 125 (9.7%)
ես էլ քվեարկեցի այո:D
բայց առաջին տեղում չենք, ափսոս

Քամի
25.02.2009, 11:43
Երեկ Երևանում համառորեն շրջանառվող մի պատմության համաձայն՝ մայրաքաղաքի Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի որդին, որը սովորում է Երևանի թիվ 114 դպրոցում, հերթական սկանդալի մեջ է հայտնվել։
Իսկ պատմությունը հետևյալն է։ Դպրոցում ծագած լեզվակռիվը վերածվել է բռնցքամարտի, ու Բեգլարյանի որդին ծեծ է կերել։ Նա անմիջապես օգնության է կանչել հոր թիկնազորին։ Մի քանի մեքենայով տեղ հասած թիկնապահները բոլորի աչքի առաջ մահակներով դաժան ծեծի են ենթարկել Բեգլարյանի որդուն ծեծողին՝ Տիգրան անունով մի աշակերտի, ապա առևանգել նրան։ Երկու ժամ անց նրան ավելի ծեծված բերել ու թողել են դպրոցի բակում։ Պատանուն շուտով մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

Ամբողջ գործընթացին ներկա են եղել բազմաթիվ աշակերտներ ու ծնողներ։ Որոշ ժամանակով անգամ փակվել է Ալավերդյան փողոցը, որի վրա գտնվում է դպրոցը։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետք, սակայն, այնտեղ չի երևացել։ Մեր տեղեկություններով՝ հիմա բանակցություններ են ընթանում Բեգլարյանների և տուժածի հարազատների միջև՝ «միջադեպը հարթելու» նպատակով։

թերթ (http://www.tert.am/am/news/2009/02/25/armeniantimes/)

Դե եթե էսքանից հետո դեռ միջադեպեր հարթելու բանակցություններ կան, ուրեմն թող հա էլ ծեծ ուտեն

Elmo
25.02.2009, 14:25
Դե եթե էսքանից հետո դեռ միջադեպեր հարթելու բանակցություններ կան, ուրեմն թող հա էլ ծեծ ուտեն

Վախը մարդու հետ շատ բան կարա անի:
Համ էլ առերես բանակցությունը ոչինչ չի ասում: Ի՞նչ իմանանք էդ մարդը ինչ ա պատրաստվում անի: Կարող ա ձևական հաշտվի, հետո մի տեղ մուտքի դռան մոտ լոմով խփի գլխին:

Elmo
26.02.2009, 16:15
Երեկ Երևանում համառորեն շրջանառվող մի պատմության համաձայն՝ մայրաքաղաքի Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի որդին, որը սովորում է Երևանի թիվ 114 դպրոցում, հերթական սկանդալի մեջ է հայտնվել։
Իսկ պատմությունը հետևյալն է։ Դպրոցում ծագած լեզվակռիվը վերածվել է բռնցքամարտի, ու Բեգլարյանի որդին ծեծ է կերել։ Նա անմիջապես օգնության է կանչել հոր թիկնազորին։ Մի քանի մեքենայով տեղ հասած թիկնապահները բոլորի աչքի առաջ մահակներով դաժան ծեծի են ենթարկել Բեգլարյանի որդուն ծեծողին՝ Տիգրան անունով մի աշակերտի, ապա առևանգել նրան։ Երկու ժամ անց նրան ավելի ծեծված բերել ու թողել են դպրոցի բակում։ Պատանուն շուտով մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

Ամբողջ գործընթացին ներկա են եղել բազմաթիվ աշակերտներ ու ծնողներ։ Որոշ ժամանակով անգամ փակվել է Ալավերդյան փողոցը, որի վրա գտնվում է դպրոցը։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետք, սակայն, այնտեղ չի երևացել։ Մեր տեղեկություններով՝ հիմա բանակցություններ են ընթանում Բեգլարյանների և տուժածի հարազատների միջև՝ «միջադեպը հարթելու» նպատակով։

Ուրեմն կապված էս լուրի հետ մի հատ ճշտում:
Շատ մոտիկ մարդուց/ականատես/ իմացել եմ իրականում ինչ ա կատարվել: Են ինչ գրած ա թերթում բացարձակ սուտ ա, բացի վերջին մասին/բանակցություն վիճակը հարթելու համար/:
Մի 30 հոգով ծեծել են Բեգլարյանի տղուն, իսկ բակացությունը տեղի ա ունեցել ծեծողներին ու էդ տղուն հաշտեցնելու նպատակով: Պատասխան ծեծ, նամանավանդ թիկնազորի կողմից, ՉԻ ԵՂԵԼ: Պարզապես հավաքվել են ու երկու կողմին հաշտեցրել են:
Ժողովուրդ ինձ նենց մարդ ա ասել, որին իմ պես վստահում եմ, էնպես որ իրականությունը հենց նենց ա, ոնց գրել եմ:

Kuk
26.02.2009, 16:18
Ուրեմն կապված էս լուրի հետ մի հատ ճշտում:
Շատ մոտիկ մարդուց/ականատես/ իմացել եմ իրականում ինչ ա կատարվել: Են ինչ գրած ա թերթում բացարձակ սուտ ա, բացի վերջին մասին/բանակցություն վիճակը հարթելու համար/:
Մի 30 հոգով ծեծել են Բեգլարյանի տղուն, իսկ բակացությունը տեղի ա ունեցել ծեծողներին ու էդ տղուն հաշտեցնելու նպատակով: Պատասխան ծեծ, նամանավանդ թիկնազորի կողմից, ՉԻ ԵՂԵԼ: Պարզապես հավաքվել են ու երկու կողմին հաշտեցրել են:
Ժողովուրդ ինձ նենց մարդ ա ասել, որին իմ պես վստահում եմ, էնպես որ իրականությունը հենց նենց ա, ոնց գրել եմ:

Էդ ի՞նչ ա արել, որ 30 հոգով ծեծել են:think

Elmo
26.02.2009, 16:22
Էդ ի՞նչ ա արել, որ 30 հոգով ծեծել են:think

էդքան չխորացա Kuk ջան: Շատը երևի էական էլ չի, եթե ծեծել են ուրեմն արածի պատասխանն ա ստացել, բայց էն, որ ոչ ադեկվատ պատասխան /թիկնազորի հարձակման տեսքով/ չեն ստացել, արդեն ամեն ինչ փոխում ա: Ոչ մի փողոց չի փակվել, ոչ մի երեխա հիվանդանոց չի ընկել, ոչ մի երեխայի մահակներով չեն ծեծել: Մնացածը արդեն անձնական հարցեր ա, որը չուզեցա իմանալ:

Nareco
26.02.2009, 16:35
Ուրեմն կապված էս լուրի հետ մի հատ ճշտում:
Շատ մոտիկ մարդուց/ականատես/ իմացել եմ իրականում ինչ ա կատարվել: Են ինչ գրած ա թերթում բացարձակ սուտ ա, բացի վերջին մասին/բանակցություն վիճակը հարթելու համար/:
Մի 30 հոգով ծեծել են Բեգլարյանի տղուն, իսկ բակացությունը տեղի ա ունեցել ծեծողներին ու էդ տղուն հաշտեցնելու նպատակով: Պատասխան ծեծ, նամանավանդ թիկնազորի կողմից, ՉԻ ԵՂԵԼ: Պարզապես հավաքվել են ու երկու կողմին հաշտեցրել են:
Ժողովուրդ ինձ նենց մարդ ա ասել, որին իմ պես վստահում եմ, էնպես որ իրականությունը հենց նենց ա, ոնց գրել եմ:

30 հոգո՞վ: Մի քիչ շատ չի չափազանցրած: :think 10 -15 հոգով լսել էի, որ մեկին կարող է ծեծեն, այսինքն մարդը մի չափալաղ, հարված հասցնում է տա, բայց այ 30 չէի լսել:

Zangezur
26.02.2009, 17:16
Ուրեմն կապված էս լուրի հետ մի հատ ճշտում:
Շատ մոտիկ մարդուց/ականատես/ իմացել եմ իրականում ինչ ա կատարվել: Են ինչ գրած ա թերթում բացարձակ սուտ ա, բացի վերջին մասին/բանակցություն վիճակը հարթելու համար/:
Մի 30 հոգով ծեծել են Բեգլարյանի տղուն, իսկ բակացությունը տեղի ա ունեցել ծեծողներին ու էդ տղուն հաշտեցնելու նպատակով: Պատասխան ծեծ, նամանավանդ թիկնազորի կողմից, ՉԻ ԵՂԵԼ: Պարզապես հավաքվել են ու երկու կողմին հաշտեցրել են:
Ժողովուրդ ինձ նենց մարդ ա ասել, որին իմ պես վստահում եմ, էնպես որ իրականությունը հենց նենց ա, ոնց գրել եմ:

Մարդա մի հատ ուժեղ չափալախ տան արդեն հիվադանոց կընկնի

Elmo
26.02.2009, 17:23
Մարդա մի հատ ուժեղ չափալախ տան արդեն հիվադանոց կընկնի

ու՞մ

Երվանդ
26.02.2009, 18:34
Զոհերի հարազատները շնորհակալ են քաղբանտարկյալներից

[16:45] 26 Փետրվարի, 2009

՚Փառք այս տղաներին, որ մարտի 1-ին 100-ավոր զոհեր չեղան, իսկ այսօր նրանց դուք դատում եք 10 զոհերի սպանությունների համարՙ,-այսօր ՚7-ի գործովՙ դատավարության ընթացքում հայտարարեց մարտի 1-ի 10 զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը:

Նա դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որը վերադարձել էր խոհրդակցական սենյակից ` մերժելով ինքնաբացարկի միջորդությունը, հայնեց, որ որեւէ կապ չի տեսնում իր որդու, ինչպես նաեւ մյուս 9 զոհերի սպանությունների եւ քաղբանտարլյալների միջեւ:

Զոհվածի հայրը վիրավորված է նաեւ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահից. ՚Հանձնաժողովի նախագահը 1 տարի է խաբում է ինձ: Նա խոստացավ, որ կայցելի բոլոր 10 զոհերի ընտանաիքններին: Ես շատ բան ունեմ ասելու, ես շատ բան եմ տեսել` արյան լճակներ եմ տեսել, որդուս գլխին եմ կանգնել, երբ նրա արյունը թափվում էր, պարկուճներն եմ տեսել, տեսել եմ, թե ինչպես են այլ զոհվածների եւ վիրավորների բերում 3-րդ հիվանդանոց: Այդ օրը ես տանկեր, զորքեր եմ տեսել, ով ում ինչ հրաման էր տալիս, ինչո՞ւ ինձ չեն կանչում հանձնաժողովՙ,- հայտարարեց Սարգիս Քլոյանը եւ միացավ դատավոր Մնացական Մարտիրոսյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը: Դատավորի բացարկին միացան նաեւ դատարանում ներկա մյուս զոհերի հարազատները: Դավիթ Պետրոսյանի մայրը` Ջեմմա Վարդումյանն ասաց.՚Իմ որդին զոհվել է Ձկան խանութի մոտ, որտեղ քիչ մարդիկ են եղել: Ի՞նչ կապ ունեն այստեղ նստածներն իմ որդու սպանության հետ: Ինչո՞ւ չեք սկսում դատավարությունըՙ:
A1plus

Քամի
27.02.2009, 15:39
Բազազին ծեծել են

Նախորդ օրը երեկոյան ծեծի է ենթարկվել ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը՝ Բազազը։ Օպերայի շրջակայքում նա իր համար սովորական ոճով փորձել է անձը հաստատող փաստաթուղթ պահանջել մի քաղաքացուց։ Քաղաքացին, սակայն, ինչպես պարզվել է, «լավ մեջք ունեցող» անձ է եղել ու ֆիզիկապես պատրաստված։ Որովայնին ստացած մի քանի ուժեղ հարվածներից :tomatoԲազազին չեն պաշտպանել նրա կարմիրբերետավոր ուղեկիցները, որոնք հանկարծ ճանաչել են, թե ում հետ գործ ունեն։

Աբելյան
27.02.2009, 21:12
բա էսօր ասում էր. "ինձ հլա ծեծող չի ծնվել"

Kuk
27.02.2009, 21:18
բա էսօր ասում էր. "ինձ հլա ծեծող չի ծնվել"

Խաբում էր: Հավատացել էի՞ր:))

Elmo
27.02.2009, 22:51
բա էսօր ասում էր. "ինձ հլա ծեծող չի ծնվել"

Ասելուց մատերը խաչելա:

Տրիբուն
27.02.2009, 23:31
Բազազին ծեծել են

Նախորդ օրը երեկոյան ծեծի է ենթարկվել ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը՝ Բազազը։ Օպերայի շրջակայքում նա իր համար սովորական ոճով փորձել է անձը հաստատող փաստաթուղթ պահանջել մի քաղաքացուց։ Քաղաքացին, սակայն, ինչպես պարզվել է, «լավ մեջք ունեցող» անձ է եղել ու ֆիզիկապես պատրաստված։ Որովայնին ստացած մի քանի ուժեղ հարվածներից :tomatoԲազազին չեն պաշտպանել նրա կարմիրբերետավոր ուղեկիցները, որոնք հանկարծ ճանաչել են, թե ում հետ գործ ունեն։
Եթե Ինտելեկտուալի կամ ասենք Սաշիկի ախռաննիկներից կամ ձագերից մեկն ա ծեծել, ուրեմն Բազազին մեծ պատիվ են արել, ու ինքն էլ շատ ուրախ ա, հեսա պաշտոնը կբարձրացնեն;

Երվանդ
02.03.2009, 16:54
Երեւանյան բանկերը հրաժարվում են իրենց պահուստային ֆոնդից 200 դոլարից ավելի գումար վաճառել: Բանկերի աշխատակիցների հավաստմամբ` պատճառը գումարի բացակայությունն է:

Երկու օրերի ընթացքում անսպասելիորեն մարդկանց մոտ դոլարի պահանջարկն ավելացել է: Արտարժույթի փոխանակման տեղերում, բակերում դոլար գնողների թվի կտրուկ աճ է արձանագրվել: Մարդիկ ժամերով հերթեր են կանգնում, որպեսզի գնեն գոնե 100 դոլար:

՚Այսօր առավոտից մարդկանց հերթեր է գոյացել: Մարդիկ չգիտես ինչու անընդհատ դոլար են գնում: Երեւի մտածում են, որ բարձրանալու է գինը: Մենք կարող են ընդամենը 100 դոլար վաճառելՙ,- ասաց ՚Առէքսիմբանկիՙ աշխատակիցներից մեկը: Նա ցույց տվեց կտրոնների մի տրցակ, որը փաստում էր դոլարի վաճառքի մասին:

Իսկ օրինակ` ՚Արարատՙ բանկում գումար չունեին, ասացին, որ գուցե վաղը առավոտյան ունենան: Իսկ թե ինչու չունեն, դժվարացան պատասխանել:

՚Արցախՙ բանկից հայտնեցին, որ իրենք ամենաշատ վաճառում են 500 դոլար, իսկ այսօր դա էլ չունեն, քանի որ ավանդ պետք է վճարեն դոլարով:

՚Մի տեսակ շատ էին այսօր դոլար ուզում: Մենք էլ չունենք այդքանՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց բանկի աշխատակիցը:

Ի դեպ, ավելի ՚ խուճապայինՙ պատկեր է տարադրամի փոխանակման կետերում: Մարդիկ ժամերով հերթ են կանգնում, սակայն ոչ բոլորին է հաջողվում դոլար գնել: Ավելին, շատ մարդիկ պատրաստ են դոլար գնել նույնիսկ 320-380 դրամով, այն դեպքում երբ բանկերում վաճառքի փոխարժեքն այժմ 308 դրամ է:

ԿԲ-ից հայտնում են, որ այսօր ՚ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՙ ԲԲԸ-ում իրականացվել է 31,029,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 305.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 305.00 դրամ:

Իսկ մեկ շաբաթ առաջ բորսայում իրականացվել էր ընդամենը 10,196,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք:
Ա1պլուս
Սկսվեց:8

Ahik
03.03.2009, 02:10
Եթե չեմ սխալվում դոլար Վերնիսաժի Պրոմեթեյում վաճառում են:

Ինեկո և Արցախ բանկերը ապառիկ չեն տալիս, ով գիտի որտե՞ղ կարամ ապառիկ ձևակերպեմ

Վիշապ
03.03.2009, 12:23
HSBC-ն դոլարի կուրսը խփեց 380 դրամ։ Թուքդ կուլ տուր Հայ ժողովուրդ, էս դեռ ժուռնալն է… Առա՜ջ, Հայաստան։

Ahik
04.03.2009, 16:12
Երևանի թիվ 166 դպրոցում հանել են երեխաներից մեկի աչքը

Երևանի թիվ 166 դպրոցում երեկ դաժան ծեծուջարդ է եղել, որի արդյունքում տառացիորեն հանել են երեխաներից մեկի աչքը։
Մեզ հասած տեղեկություններով՝ ծեծին մասնակցել են դպրոցի ուսուցիչների երեխաները, որոնք սկզբում կռվել են դպրոցի ներսում, ապա կռիվը շարունակել դրսում։ Ծեծվողներից մեկի քույրը շտապել է եղբորն օգնության, սակայն նրան էլ են դաժանաբար ծեծել
թերթ (http://tert.am/am/news/2009/03/03/hraparak/)

Մոդերատորական: Ակումբում չեն ողջունվում օտարալեզու գրառումները: Բացառիկ դեպքերում այդպիսիք տեղադրելիս տեղադրեք նաև թարգմանությունը, կամ կրճատ նկարագրությունը: Ռուսալեզու լուրը փոխարինվել է հայերեն տարբերակով՝ ուրիշ աղբյուրի վրա:

Հայկօ
04.03.2009, 16:51
Ahik Նախորդ մեջբերումդ «թեմայից դուրս քաղաքական քննարկումների» հետ ի՞նչ կապ ունի :):

Elmo
04.03.2009, 16:59
Ahik Նախորդ մեջբերումդ «թեմայից դուրս քաղաքական քննարկումների» հետ ի՞նչ կապ ունի :):

Իմ կարծիքով էլ կապ չուներ, դրա համար բերել եմ այստեղ: Բայց ծեծուջարդի մասնակիցները մեր կրթության ոլորտի աշխատողների երեխաներն են: Ավելի հարմար տեղ, այս ինֆորմացիայի համար երևի դժվար է գտնել:

Elmo
04.03.2009, 22:13
Գագիկ Բեգլարյանը` Երևանի քաղաքապետ

21:10 • 04.03.09

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Երվանդ Զախարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնից ազատելու և Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Գագիկ Բեգլարյան նշանակվել է Երևանի քաղաքապետ։

Հիշեցնենք, որ դեռևս երկու օր առաջ մենք արդեն նշել էինք` վկայակոչելով մեր հավաստի աղբյուրները, որ այս նշանակումները ի կատար են ածվելու:

ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ
/կենսագրական տվյալներ/
Ծնվել է 1964 թվականին, Երեւանում։
1971-78 թվականներին սովորել է Մ.Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպրոցում։
1978-81 թվականներին սովորել եւ ավարտել է Երևանի Պետական Համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցը։
1981-85 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը` տնտեսագետի որակավորմամբ։
1985-86 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
1993 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի առաջին գումարման պատգամավոր։
2002-ին ընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ։ Վերընտրվել է 2005-ին և 2008-ի սեպտեմբերի 28-ին։
Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ է։

Թերթ (http://tert.am/am/news/2009/03/04/beglaryan/)

Լուսիանա
04.03.2009, 22:17
Թերթ (http://tert.am/am/news/2009/03/04/beglaryan/)

Բա ասում էին էս տարի քաղաքապետին ժողովուրդն ա ընտրելու...

Երվանդ
04.03.2009, 22:23
Բա ասում էին էս տարի քաղաքապետին ժողովուրդն ա ընտրելու...

Հա ընտրելու է, բայց մայիսին, մինչև մայիս կլինի Չոռնի Գագոն, կարծում եմ հետո էլ ինքը կլինի, բոլորս գիտենք մեր մոտ ոնց են տեղի ունենում ընտրությունները:

Լուսիանա
04.03.2009, 22:49
Հա ընտրելու է, բայց մայիսին, մինչև մայիս կլինի Չոռնի Գագոն, կարծում եմ հետո էլ ինքը կլինի, բոլորս գիտենք մեր մոտ ոնց են տեղի ունենում ընտրությունները:
բա իմաստը ո՞րն ա 2 ամիս շուտ նշանակելը / մեկ ա էն վախտ էլ ա նշանակվելու/
հաաա, երևի ուզում ա էս ընթացքում նախընտրական «բարեփոխումներ» անի :)

Տրիբուն
05.03.2009, 11:13
Շատ մի բողոքեք: Հազիվ մի հատ ինտելեկտուալ քաղաքապետ ունեցանք:


2004 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ՚Թաղապետարանական կառավարման սոցիալական հիմնախնդիրներըՙ թեմայով, արժանացել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի կոչման: :

Կենտրոն համայնքի մտավորականների ՚Նարեկՙ ակումբի պատվավոր նախագահն է: Ամուսնացած է, ունի երկու զավակ:


Մարդը համ էլ գիտնական ա: Գիդութամբ ա քաղաքը կառավարելու:

Տրիբուն
05.03.2009, 11:18
Գագիկ Բեգլարյանը` Երևանի քաղաքապետ

Նկատել եք, որ 86-ից 93 թվերին, էս մարդը ոչ մի բանով չի զբաղվել. բանակից էկել ա ու հետո ռեսկի դեպուտատ: Փաստորեն յոթ տարի նախընտրական քարոզարշավ ա արել:

Վիշապ
05.03.2009, 18:01
Հրաժեշտ տվեցին Զախարյանին (http://a1plus.am/amu/?page=issue&iid=70083)

…Սերժ Սարգսյանի համոզմամբ, նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կարողանալու է թարմություն մտցնել քաղաքապետարանի աշխատանքում եւ այն փորձը, որ նա ձեռք է բերել` աշխատելով Կենտրոն համայնքում, ծառայեցնել ընդհանուր նպատակներին: Նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ նա կարողանալու է չնվազեցնելով քաղաքապետարանի դերն ու նշանակությունը, ներմուծել համայնքային դրական էլեմենտները:…


Հիմա Երվանդ Զախարյանը իրեն լրիվ Տիգրան Թորոսյան է զգում։ Սկզբունքորեն լրիվ հիմքերը ունի խարակիրի անելու, միայն թե դրա համար չունի էն, ինչ ի սկզբանե չունեն ռեժիմի բառիս ամենալայն իմաստով անդամները՝ նամուս։

Hayk Avetisyan
05.03.2009, 21:05
Ինչքանել ասեք լուրերը սուտ ա կամ կիսասուտ, վարջապետի զրույցը մեկին մեկ ցույց տվեցին ու հիմա տես ինչա կատավում, ասումա. <հոսանքի գազի ջրի գինը բարձրանալու ա ու որպեսզի թոշակառուների ու անապահով ընտանիքների վրա դա չազդի իրանց նպաստը կբարձրացնենք> էէ հետո? Իսկ աշխատող ընտանիքի աշխատավարձը իջնում ա լավագույն դեպքում մնում ա նույնը /իրական դեպքեր աչքիս առաջ/ իսկ ծաղսերը թանգանում են, հիմա ինչա ստացվում , էն որ նպաստում են չաշխատունակությանը, մարդկանց ստիպում են ծուլանալ մտացելով հա դե նստենք մեր համար թող աշխատողներից հարկերը գանձեն մեզել կտան էլի: Փոխանակ տեսնեն էտ չաշխատունակ խավը ինչերիա ընդունակ ու հաստատ ընդունակա, նպաստեն որ գործ գտնի աշխատի, այլ հակառակ խթանում են պարապուրդը:

Elmo
05.03.2009, 21:29
ասումա. <հոսանքի գազի ջրի գինը բարձրանալու ա ու որպեսզի թոշակառուների ու անապահով ընտանիքների վրա դա չազդի իրանց նպաստը կբարձրացնենք>

Չի ասում կբարձրացնենք, ասում ա "Է՜ն որ բարձրացրել էինք հենց սրա հաշվարկով էլ բարձրացրել ենք":

Տրիբուն
05.03.2009, 22:02
Չի ասում կբարձրացնենք, ասում ա "Է՜ն որ բարձրացրել էինք հենց սրա հաշվարկով էլ բարձրացրել ենք":
փաստորեն մեր վարչապետը անցյալ կատարյալ ժամանակով ա մենակ մտածում

Elmo
05.03.2009, 22:09
փաստորեն մեր վարչապետը անցյալ կատարյալ ժամանակով ա մենակ մտածում

Դուրս ա գալիս, որ հա: Բայց դա սարսափելի չի: Սարսափելին են ա, որ 2000 դրամով թոշակը ավելացրել են ու սկզբում թմբկահարել են, որ թոշակ ենք ավելացրել, հետո թմբկահարել են, որ պետ եկամուտներն են ավելացրել /"բա չտեսա՞ք թոշակը ավելացրեցինք"/, դրանից հետո թմբկահարել են որ ժողովրդի կենսամակարդակն են բարձրացրել /"չե՞ք հավատում, գնացեք հարցրեք ձեր տատիկներին թոշակը բարձրացրե՞լ ենք թե չէ"/: Հիմա էլ ասում են էդ թոշակը կանխատեսումով ենք բարձրացրել, որ լուսի, գազի բարձրացրած գները չազդեն տատիների վրա:
Հեսա կասեն դոլլարի թանկացման համար էլ ենք կանխարգելող միջոցառումներ արել, դրա վառ ապացույցն է թոշակների բարձրացումը:

Տրիբուն
05.03.2009, 22:26
Դուրս ա գալիս, որ հա: Բայց դա սարսափելի չի: Սարսափելին են ա, որ 2000 դրամով թոշակը ավելացրել են ու սկզբում թմբկահարել են, որ թոշակ ենք ավելացրել, հետո թմբկահարել են, որ պետ եկամուտներն են ավելացրել /"բա չտեսա՞ք թոշակը ավելացրեցինք"/, դրանից հետո թմբկահարել են որ ժողովրդի կենսամակարդակն են բարձրացրել /"չե՞ք հավատում, գնացեք հարցրեք ձեր տատիկներին թոշակը բարձրացրե՞լ ենք թե չէ"/: Հիմա էլ ասում են էդ թոշակը կանխատեսումով ենք բարձրացրել, որ լուսի, գազի բարձրացրած գները չազդեն տատիների վրա:
Հեսա կասեն դոլլարի թանկացման համար էլ ենք կանխարգելող միջոցառումներ արել, դրա վառ ապացույցն է թոշակների բարձրացումը:
Էլմո ջան, շատ մի զարմացի: Երբ գռեհիկությունն անցնում է բոլոր սահմանները, այն այլևս ոչ մի տրամաբանության չի ենթարկվում: Տվյալ դեպքում ավելորդ են և բացատրություններ, և որևէ տրամաբանություն փնտրելը, և որևքէկանխատեսում անելը: Գործ ունենք շատ պարզ ու հասարակ թալանի հետ: Ու սկզբունքորեն հենց այսպես էլ պիտի լիներ, քանի դեռ մարդիկ նստած քննարկում են գնալ հանրահավաքի ու բողեքել, թե ոչ, եթե այդ հանրահավաքը կազմակերպել է մեկը, որը տաս տարի առաջ իրենց տան ռուբիլնիկից անջատել էր մեր բոլորի լույսը: Կարճ ասած, մեզ հասնում ա լինլ քցված:

Քամի
07.03.2009, 16:42
Երեկ լուր տարածվեց, թե ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Գրիգորյանը (Շերիֆ) ընտանիքով հեռացել է Հայաստանից։ Քննարկվում էր գեներալի արտագաղթի երկու վարկած. նրան խորհուրդ են տվել շուտ հեռանալ, իսկ մյուս վարկածով՝ նա պարզապես փախել է։

Հիշեցնենք, որ Գրիգորի Գրիգորյանն ակտիվ մասնակցություն է ունեցել մարտի 1-ի սպանդին, կան տեղեկություններ, որ նա անգամ սեփական զենքից կրակել և սպանել է ցուցարարի, ու հավանաբար իր փամփուշտներից սպանվածի նկատմամբ անկեղծ մեղքի զգացումն էր պատճառը, որ գեներալն իրադարձություններիր վերաբերյալ հակասող հայտարարություններ էր անում։

Լուրը երեկ պաշտոնական աղբյուրներից ճշտել մեզ չհաջողվեց, բայց ոչ պաշտոնական աղբյուրները նշեցին, որ Շերիֆն իմացել է փուռը գնալու և դատվելու հեռանկարի մասին, որից խուսափելու միակ տարբերակը երկրից «թռնելն» է եղել։

թերթ (http://www.tert.am/am/news/2009/03/07/hraparak/)

Վիշապ
07.03.2009, 16:49
…գեներալ Գրիգորի Գրիգորյանը (Շերիֆ) ընտանիքով հեռացել է Հայաստանից…
Իսկ գուցե «զասլուժոննի օտդիխ»–ի է՞ գնացել, ասենք Թաիթի…:think

Տրիբուն
08.03.2009, 15:09
Իսկ գուցե «զասլուժոննի օտդիխ»–ի է՞ գնացել, ասենք Թաիթի…:think
Թաիթի-Թաիթի … նրանց այստեղ էլ վատ չեն կերակրում

dvgray
08.03.2009, 16:10
իսկ մյուս Գրիգորյան "գեներալը" , Մանվելը , ո՞ր ծակում է հիմա պաղկված:
լսել եմ որ այս "հզոր"-ը անգամ Հայաստանից մի սանտիմ ոտը դուրս դնելու հնարավորությունից է զրկված, քանի որ գողական աշխարհը նրան "պատվիրել" է վաղուց :D
… քաջ նազարներ :D :D մեկա, այն աշխարհում էլ նույն ձևի փախած եք ման գալու ;) կրակի շուրջը…

Elmo
08.03.2009, 16:52
իսկ մյուս Գրիգորյան "գեներալը" , Մանվելը , ո՞ր ծակում է հիմա պաղկված:
լսել եմ որ այս "հզոր"-ը անգամ Հայաստանից մի սանտիմ ոտը դուրս դնելու հնարավորությունից է զրկված, քանի որ գողական աշխարհը նրան "պատվիրել" է վաղուց :D
… քաջ նազարներ :D :D մեկա, այն աշխարհում էլ նույն ձևի փախած եք ման գալու ;) կրակի շուրջը…

Մյուս Մանվելը հրեն Էջմիածնում քցած ա: Մարդիկ ասում են էնքան ա խելոքացել, որ բարև էլ ա տալիս: Իրան դեմփեցին, տղուն տվեցին քաղաքապետ:

dvgray
08.03.2009, 17:03
Մյուս Մանվելը հրեն Էջմիածնում քցած ա: Մարդիկ ասում են էնքան ա խելոքացել, որ բարև էլ ա տալիս: Իրան դեմփեցին, տղուն տվեցին քաղաքապետ:

:o լուրջ՞
էլ հեծանիվ չի քշում՞ :8 :D :D

Հ.Գ. իրա … … բայց զգում եք՞ որ պոլնի խանությունում եք ապրում: մեկը քաղաքն ա ժառանգում իրա հորից, մյուսը համայքը, էն մեկը գյուղը… հեսա ՀՀ-ն էլ ժառանգության իրավունքեվ կփոխանցել ռուսաց ցարին, ու ամեն ինչ կընկնի իրա օրինական տեղը:
հետո էլ ասում եք թե ֆեոդալիզմը ու ճորտատիրությունը աշխարհում պրծել ա: :D

Elmo
08.03.2009, 17:07
:o լուրջ՞
էլ հեծանիվ չի քշում՞ :8 :D :D

չէ էլ տենց բաներ չի անում: Մի շաբաթ առաջ էլ Էջմիցածինի մեր գործընկերներից մեկն ասեց, որ մեքենան պարկովկայա արել դրա կալվածքի մոտ, որտեղ առաջ օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող անցնել, ու վրեն կրակող մրակող, խոսացող չի եղել: Ինչ որ no parking նշաններ ա դրել տարբեր տեղեր, որոնց մոտ ոչ ոք չէր կանգնում, հիմա կարաս կանգնես:

dvgray
08.03.2009, 17:13
չէ էլ տենց բաներ չի անում: Մի շաբաթ առաջ էլ Էջմիցածինի մեր գործընկերներից մեկն ասեց, որ մեքենան պարկովկայա արել դրա կալվածքի մոտ, որտեղ առաջ օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող անցնել, ու վրեն կրակող մրակող, խոսացող չի եղել: Ինչ որ no parking նշաններ ա դրել տարբեր տեղեր, որոնց մոտ ոչ ոք չէր կանգնում, հիմա կարաս կանգնես:

կարող ա՞ ուզու,մ ա Սերժի կուսակցոթյուն մտնի :8 Սերժը սիրում ա չէ՞ ճանապարհային նշանները հարգել :D

Քամի
09.03.2009, 11:52
Երեկ, օրվա ընթացքում հրաժարական են տվել վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատակազմի քարոզչության պատասխանատուները:
Համառորեն լուրեր էին պտտվում, որ սա Տ.Սարգսյանի պաշտոնանկության «նախապատրաստական» փուլն է: Ասում են նաեւ, որ Սերժը որոշել է կառավարություն գործուղել իր աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին

http://s41.radikal.ru/i093/0903/8f/714250eccd74.jpg (http://www.radikal.ru)





ժամանակ (http://www.zhamanak.com/article/11549/)

Elmo
09.03.2009, 11:59
Կարեն Կարապետյանը ո՞վ ա ժողովուրդ:

Քամի
09.03.2009, 12:03
Կարեն Կարապետյանը ո՞վ ա ժողովուրդ:

Կարծում եմ այս հոդվածը իրա մասին է (http://www.zhamanak.com/article/7029/)

Մարկիզ
09.03.2009, 13:48
Կարեն Կարապետյանը ո՞վ ա ժողովուրդ:
Նախագահի աշխատակազմի ղեկավարն է: Տաշիրի տիրոջ` մոսկվայաբնակ բիզնեսմենի եղբայրն է:

Վիշապ
09.03.2009, 13:50
Շանթ Հարությունյանը մեկուսացվել է. նրա նկատմամբ սահմանվել է շուրջօրյա հսկողություն (http://hetq.am/am/politics/shant-harutyunyan/)

Շանթ Հարությունյանի առողջական վիճակի ուսումնասիրման նպատակով այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) է այցելել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հոգեբուժական բաժանմունքի պետ Գաբրիել Ահարոնյանը: Բայց վերջինս Շ. Հարությունյանի կողմից ենթարկվել է ագրեսիվ վերաբերմունքի, արժանացել ոչ պարկեշտ արտահայտությունների:

«Կալանավորը բժշկին մեղադրել է իբր Ռուսական հատուկ ծառայություններում գործակալ լինելու մեջ»,- հաղորդում է Քրեակատարողական վարչության պետի մամլո քարտուղար Արսեն Բաբայանը:

Նրա փոխանցմամբ` Շանթ Հարությունյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման վերաբերյալ տեղեկությունների իսկությունն ստուգելու նպատակով դեռ մարտի 5-ին նրան բժշկական զննման ենթարկելու համար այցելել էր քրեակատարողական ծառայության հոգեբույժ Մամբրե Նանայանը: Սակայն Շանթ Հարությունյանը հրաժարվել էր ընդունել հոգեբույժին եւ ենթարկվել բժշկական զննության:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շանթ Հարությունյանին բժշկական զննության ենթարկելը ներկայումս հնարավոր չէ, նաեւ այն, որ կալանավորի ագրեսիվ վարքագիծը հնարավոր է պայմանավորված լինել հոգեկան խանգարմամբ՝ վերջինս մեկուսացվել է: Նրա նկատմամբ սահմանվել է շուրջօրյա հսկողություն: Ձեռնարկվում են միջոցներ հետագա հոգեբուժական հետազոտություններ իրականացնելու նպատակով»,- նշված է Արսեն Բաբայանի տարածած հաղորդագրությունում:

Այդ հոգեբույժը եթե իսկապես հոգեբույժ է, պիտի կարողանար եզրակացություն տալ, ու ուղարկել հոգեբուժարան հետազոտվելու, թեկուզ ստիպողաբար։ Դրա համար պարտադիր չի սրտի զարկերը կամ թոքերը լսել, կամ աչքերը ստուգել։ Այնինչ չզննելու համար պատճառաբանվում է քաղբանտարկյալի ագրեսիվ պահվածքը ու նրան մեկուսացնում են։ Պարզ է, որ հոգեկան առողջության խնդիր եթե լինի, պիտի քաղբանտարկյալին ազատ արձակեն բուժման նպատակով, ինչն էլ չեն ուզում անել ստորները։

Քամի
10.03.2009, 11:30
իշխանական վերնախավում համաձայնություն է ձեռք բերվել Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո թաղային համայնքների ղեկավարների թեկնածուների վերաբերյալ:

Մկան, Ներսիկի, Մհերի բալեքը թաղապետե՞ր

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ իշխանության ներսում արդեն մայրաքաղաքի համայքները բաժան-բաժան են արվել։ Ինչպես փոխանցում են իրազեկ աղբյուրները, իշխանության ներսում արդեն որոշել են, որ Ավանի գործող թաղապետ Տարոն Մարգարյանի՝ փոխքաղաքապետ դառնալուց հետո նրա փոխարեն թաղապետ է նշանակվելու ՀՀ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը, Էրեբունու թաղապետ է նշանակվելու Թոխմախի Մհերի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, իսկ Կենտրոն համայնքի թաղապետ է նշանակվելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին։ Համենայն դեպս, նման խոստումներ տրվել են։

թերթ (http://www.tert.am/am/news/2009/03/10/armeniantimes/)


:think հա ինչ անենք...
եթե պետք ա մուկը կրթության մասին քարոզ կարդա, ուրեմն ոմանք հենց սրան էլ արժանի են, որ մուկը կրթության մասին իրենց պատմի,տղան էլ թաղապետ դառնա

Տրիբուն
10.03.2009, 11:48
թերթ (http://www.tert.am/am/news/2009/03/10/armeniantimes/)


:think հա ինչ անենք...
եթե պետք ա մուկը կրթության մասին քարոզ կարդա, ուրեմն ոմանք հենց սրան էլ արժանի են, որ մուկը կրթության մասին իրենց պատմի,տղան էլ թաղապետ դառնա
Իզուր էլ խեղճ երեխեքին ծանրաբեռնում են: Սրանք տունը ուրիշ կենդանիներ չունե՞ն: Շուն, կատու, հավ, կոկորդիլոս վերջապես: Տարբերությունը մեծ չի լլինի:

Երվանդ
10.03.2009, 16:15
ՀՀ նախագահի աթոռը լքելուց հետո Ռոբերտ Քոչարյանը իրեն ամբողջովին արվեստին է նվիրել: Այդ մասին է վկայում է Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղարկած Ռոբերտ Քոչարյանի մարտի 8-ի շնորհավորական բացիկը, որը ոչ այլ ինչ է, քան Հենրի Տուլուզ-Լոտրեկի` ՚Երկու կիսամերկ կանայք Մուլեն Ռուժումՙ կտավի բացիկը:

՚Այս բացիկը վկայում է Ռոբերտ Քոչարյանի հոգեկան վիճակի մասին: Այսօր նա այդ վիճակում է գտնվում: Իր հասարակության համար նման վտանգավոր հոգեվիճակում է եղել իր պաշտոնավարության 10 տարիներին, որի արդյունքը մենք տեսանքՙ,- այսօր ՚Ա1+ՙ-ին ասաց Զարուհի Փոստանջյանը եւ նաեւ մեր ընթերցողներին հնարավորություն տվեց տեսնել Ռոբերտ Քոչարյանի մարտի 8-յան նվերը: Բացիկը Քոչարյանն անձամբ չի հանձնել տիկին Փոստանջյանին: Այն ուղարկել է իր գրասենյակի աշխատակից Բագրատ անունով մի երիտասարդի հետ: Նման ՚օրիգինալՙ նվեր Զարուհի Փոստանջյանը որեւէ պաշտոնյայից երբեւէ չէր ստացել: Նա գնահատում է Ռոբերտ Քոչարյանի օրիգինալ երեւալու ձգտումը եւ հասկանում, որ այն հունվարին 1-ին ուղարկած իր շնորհավորական բացիկի պատասխանն է:

՚Այո, ես Ամանորի կապակցությամբ այս տարի շնորհավորական բացիկներ էի ուղարկել բոլոր` առաջին, ներկա, նախկին նախագահներին եւ այլ պաշտոնյաների: Իմ բացիկները խորհրդանշական էին: Ես Քոչարյանին ուղարկել էի գանգերի նկարով բացիկ, որը խորհրդանշում էր նրա պաշտոնավարության տարիները մեր ժողովրդի համար: Ինձ ուղարկած բացիկը վկայում է, որ նա շարունակում է գտնվել նույն վտանգավոր հոգեվիճակումՙ,-ասաց Զարուհի Փոստանջյանը:

Ի դեպ, տիկին Փոստանջյանը վերջին շրջանում իր հայտարարություններն ու քննադատությունները հիմնականում ուղղում է Սերժ Սարգսյանին, եւ չէր սպասում, որ Քոչարյանը այդքան հիշաչար կգտնվի:

Բոլոր դեպքերում Զարուհի Փոստանջյանի համար անակնկալ է, եւ կասկածում է, որ Ռոբերտ Քոչարյանը Տուլուզ- Լոտրեկի ստեղծագործությունները ընկալում է որպես արվեստի գործ. ՚Նրա կարծիքով Տուլուզ -Լոտրեկի գործերը վիրավորվելու համար են: Ես կգնահատեի այս բացիկը, եթե այն գոնե իսկապես բացիկ լինի: Քոչարյանը նույնիսկ նորմալ բացիկ չի ընտրել: Այս նկարը նա ինտերնետից է վերցրել, եւ անգամ նորմալ , ուղիղ, հավասար չի կարողացել կտրել: Այսինքն, այս բացիկը արժեք չունի: Իսկապես կուրախանայի, որ Քոչարյանն ինձ ուղարկեր Տուլուզ-Լոտրեկի բնօրինակը: Այն իսկապես արվեստի բարձր արժեք ունի եւ շատ թանկ է: Անմիջապես կվաճառեինք եւ միանգամից բազմաթիվ մարդկանց սոցիալական խնդիրներ կլուծեինք, որոնք Քոչարյանի պաշտոնավարության ընթացքում եւ այսօր անուշադրության են մատնվածՙ:
Ա1+

http://a1plus.am/file/img/b/12099.jpg http://a1plus.am/file/img/b/12100.jpg
http://s61.radikal.ru/i174/0903/b1/18ad2b0418aa.jpg

Ձայնալար
10.03.2009, 16:21
Ռոբիկի յանը լրիվ ա տարել: Հալալ ա Զարուհուն :love

Elmo
10.03.2009, 16:48
Մանկապարտեզի տարիքի երեխու վրվեժխնդրություն:

Ձայնալար
10.03.2009, 18:20
Պաշտոնապես չհաստատված ինֆորմացիա:

ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ԻՐ ԹԻՄԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Մարտի 10-ի երեկոյան ակտիվորեն խոսակցություններ են շրջանառվել այն մասին, որ հրաժարականի դիմում է գրել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Պաշտոնական որեւէ աղբյուրից այդ տեղեկությունը հաստատող խոսք չկա: Ինչպես հաջողվեց պարզել ոչ պաշտոնական աղբյուրներից, հրաժարականի դիմում են գրել ֆինանսատնտեսական բլոկի նախարարները, որոնք համարվում են Տիգրան Սարգսյանի թիմը: Այդ հրաժարականներից հետո էլ, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, հրաժարականի դիմում է գրել նաեւ վարչապետը, որը քննարկվում է իշխանության վերնախավում: Խնդիրն այն է, ընդունել դիմումը, թե հորդորել, որ Տիգրան Սարգսյանը պաշտոնավարի մինչեւ քաղաքապետի ընտրությունը: Այդ խնդիրն է, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, քննարկում իշխանությունը: Նույն աղբյուրները նշում են, որ նախարարների հրաժարականի մասին պաշտոնապես կհայտարարվի շատ մոտ ապագայում, գուցե նաեւ այսօր կամ վաղը:
Աղբյուրը՝ lragir.am

Elmo
10.03.2009, 18:21
Պաշտոնապես չհաստատված ինֆորմացիա:

Ինձնից երկար էս ապրելու, հենց նոր ես էլ լսեցի, ուզում էի գրեի:

Մարկիզ
10.03.2009, 18:31
Էհ, ավելի վատ… Բայց ճաքճքում ա կլանաօլիգարխիկը… :D

Ձայնալար
10.03.2009, 18:32
Էհ, ավելի վատ… Բայց ճաքճքում ա կլանաօլիգարխիկը… :D

Չեմ, կարծում, թե Տիկոն ինքնուրույն ըմբոստացել ա: Եթե գնա ուրեմը ասել են գնա, ուրեմը իրանց տենց էր պետք: Հլը որ լավ բան չեմ տեսնում :unsure

Elmo
10.03.2009, 18:38
Էհ, ավելի վատ… Բայց ճաքճքում ա կլանաօլիգարխիկը… :D

Չի ճաքճքում, ամրապնդվում ա: Լևոնի ասածներն ա լինում: «մեղք ա Տիգրան Սարգսյանը: Լավ մասնագետ ա, բայց իրան օգտագործելու են ու ամեն ինչ գլխին ջարդեն ու դուրս շպրտեն:»
Տենց էլ լիմում ա, եթե լուրը հավաստի ա: Ֆինանասական անկումը բարդում են տղու ուսերին ու շպրտեն դուրս:

Elmo
10.03.2009, 18:47
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Պետրոս Դեմիրճյանը հերքել է Lragir.am ինտերնետային կայքում հրապարակված այն լուրը, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նրա թիմը երեկ երեկոյան հրաժարականի դիմում են գրել։

«Այս պահին նման բան չկա», Tert.am–ի հարցին ի պատասխան հայտարարել է կառավարության վերոհիշյալ վարչության գլխավոր մասնագետն ու մանրամասնել, որ վարչապետը հրաժարականի դիմում չի գրել։

Նշենք, որ ինտերնետային պարբերականը լուր է հրապարակել, թե երեկ երեկոյան վարչապետն ու նրա թիմը, այսինքն՝ ֆինանսական բլոկի նախարարները, հրաժարականի դիմում են ներկայացրել։
http://tert.am/am/news/2009/03/10/tigransargsyanresign/

Քամի
11.03.2009, 13:07
Մեզ հասած տեղեկություններով` երեկ հրաժարականի դիմում են գրել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Առեւտրի եւ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը երեկ հերքել է այս տեղեկությունը: Մեզ հասած լուրերով, սակայն, հրաժարականի դիմումները երեկ քննարկվել են նախագահականում: Քննարկվել է նաեւ, թե ով կարող է լինել հաջորդ վարչապետը: Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի թեկնածությունը մերժվել է: Իշխանության վերնախավում փորձում են վարչապետի պաշտոնի համար Անգլիայից հրավիրել Հայաստանի նախկին վարչապետներից Արմեն Սարգսյանին: Սակայն, ակնհայտ է, որ այս իրավիճակում Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելը անշնորհակալ գործ է, եւ Արմեն Սարգսյանը դժվար թե համաձայնի թողնել իր ներկա պաշտոնը ու վերադառնալ Հայաստան: Վարչապետի հաջորդ թեկնածուն «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանն է:
http://www.zhamanak.com/news/6711/

Elmo
11.03.2009, 13:12
Ավելի շատ հակված եմ հավատալու փոխելու մասին լուրին:

Artgeo
11.03.2009, 13:15
Սերժիկին վիրավորելա Սահակաշվիլու կողմից մարտի 3-ին Հայաստանում տեղի ունեցածին տրված գնահատականը...

Elmo
11.03.2009, 13:21
Սերժիկին վիրավորելա Սահակաշվիլու կողմից մարտի 3-ին Հայաստանում տեղի ունեցածին տրված գնահատականը...

Բնականաբար: Քուրդը իրա թանին թթու չի ասում:
Երեկ էլ Արտյոմ Երկանյանն էր "Շանթ"-ով ելույթ ունենում, ու բացատրում էր մեզ՝ անտեղյակներիս, որ Վրաստանի տնտեսությունը մի քանի անգամ թույլ ա Հայաստանի տնտեսությունից: Բարդ-բարդ վերլուծություններ էր անում, ու գալիս են եզրահանգման, որ պարոն Սահակաշվիլին իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքգի փուշն ա ցույց տալիս:
Շատ դեպքորում կընդունեի, որ Սահակաշվիլին վատ պրեզիդենտ ա, բայց ոչ տնտեսական ցուցանիշով: Փաստը մնում ա փաստ. Վրաստանը մի գլուխ լավ ա մեզնից:

Elmo
11.03.2009, 13:54
http://tert.am/g_image.php?id=67264&tmb=3

Այսօր առավոտյան Երևանի կանգառներում, բուհերի պատերին և այլ մարդաշատ վայրերում փակցված էին տասնյակից ավելի հայրենի մանկավարժների լուսանկարները «Կաշառակերներ» վերնագրով։

Բացի մանկավարժների դեմքերից, պաստառները կարճ ծանոթացնում էին «մատաղ սերնդի դաստիարակների» անցաց ուղու հետ։

Ամենուր «կաշառակերների» մոտ մարդկանց բազմություն է կուտակվում։ Ոստիկանությունը, իր հերթին, հասկանալով, թե ինչ է կատարվում, շրջափակել է «Երիտասարդական» մետրոյի մոտակա կանգառը և ստորգետնյա անցումը և ակտիվորեն պայքարում է «կաշառակերության» դեմ՝ պոկելով պաստառները։

Իսկ Երևանի մանկավարժական համալսարանի ղեկավարությունը արդեն վաղ առավոտյան հասցրել է հանձնարարել լվանալ պատերը ուսանողների՝ մեծ հետաքրքրությունը վայելող դասախոսների նկարներից։ Բուհի պատերն այժմ «անվտանգ են»։ «Կաշառակերներից» միայն թաց տեղ է մնացել։
Tert.am (http://tert.am/am/news/2009/03/11/bribe/)

Աչքիս սրանք ոստիկանների հետ օրթախ են: Կամ վերջիններիս դու չի եկել կրթության ոլորտում աշխատող կոլեգաներին վիրավորելը:

Chuk
11.03.2009, 21:54
Սերժ Սարգսյանն այսօր կարգադրություն է ստորագրել Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու եւ Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին:

Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել` Ռոբերտ Ամիրխանյանը, Աննա Ասատրյանը, Լիլիթ Ասատրյանը, Կարեն Բեքարյանը, Էմիլ Գաբրիելյանը, Անելկա Գրիգորյանը, Աստղիկ Գեւորգյանը, Հայկ Դեմոյանը, Հովհաննես Զանազանյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը եւ Վլադիմիր Մովսիսյանը:

Համաձայն հաստատված կանոնադրության, Հանրային խորհուրդը ՀՀ Նախագահի կողմից կազմավորվող խորհրդակցական մարմին է, որն ունի 36 անդամ: Հանրային խորհրդի մնացած 24 անդամները կընտրվեն կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգով եւ ժամկետում:
Աղբյուր՝ Ա1+ (http://v4.a1plus.am/am/official/2009/03/11/hanrayin-xorhurd)

Հայկօ
12.03.2009, 00:05
Վերջը բստրեցի՞ն էդ դարակազմիկ խորհուրդը:

Հ.Գ. Վազգեն Մանուկյանն իր տեղը գտավ վերջապես :)):

Տրիբուն
12.03.2009, 00:09
Վերջը բստրեցի՞ն էդ դարակազմիկ խորհուրդը:

Հ.Գ. Վազգեն Մանուկյանն իր տեղը գտավ վերջապես :)):
Հանրային խորհուրդներ ա տալու:

Ու փաստորեն կլիենտների գները լավ իջել են:

Ձայնալար
12.03.2009, 00:10
«Աննա Ասատրյանը, Լիլիթ Ասատրյանը, Կարեն Բեքարյանը, Անելկա Գրիգորյանը, Աստղիկ Գեւորգյանը, Հայկ Դեմոյանը» սրանք ովքե՞ր են :esim

Տրիբուն
12.03.2009, 00:11
«Աննա Ասատրյանը, Լիլիթ Ասատրյանը, Կարեն Բեքարյանը, Անելկա Գրիգորյանը, Աստղիկ Գեւորգյանը, Հայկ Դեմոյանը» սրանք ովքե՞ր են :esim
Հանրային խորհդրի անդամներն են, ապեր: :))))))))))

Հայկօ
12.03.2009, 00:12
Կարեն Բեքարյանը «Եվրոինտեգրում» ՀԿ-ի նախագահն ա, կարծեմ: «Երևանով» ինչ-որ հաղորդում ունի, մեկ-մեկ ելույթ ա ունենում:

Հայկ Դեմոյանը Ցեղասպանության թանգարանի տնօրենն ա:

Աննա Ասատրյանը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի փոխտնօրենն ա:

Kuk
12.03.2009, 01:47
Հ.Գ. Վազգեն Մանուկյանն իր տեղը գտավ վերջապես :)):

Դիրքերը բարձրացան փաստորեն` նախագահի թեկնածուից վերջապես դարձավ Հանրային խորհրդի անդամ:D

Mephistopheles
12.03.2009, 06:12
Հովհաննես Զանազանյանը ևս միացավ հանրային խորհրդին, հույսով ենք շուտով Իշտոյանն ու Հակոբկոխյանն էլ կմիանան հանրային խորհրդին ու հանրությանը խորհուրդներ կտան

Արշակ
12.03.2009, 11:53
Ժող մեկնումեկդ կբացատրեք բեխաբարիս, թե էդ հանրային խորհուրդն ինչ է ու ինչ պիտի անի։
Մենակ լուրջ էլի, սարսաղ պատասխաններն արդեն ականջիս հնչում են։:))

Երվանդ
12.03.2009, 11:59
Ժող մեկնումեկդ կբացատրեք բեխաբարիս, թե էդ հանրային խորհուրդն ինչ է ու ինչ պիտի անի։
Մենակ լուրջ էլի, սարսաղ պատասխաններն արդեն ականջիս հնչում են։:))

Չնայած վերջին շրջանում Հանրային խորհրդի ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ քաղաքական եւ լրատվական դաշտում զգալի էր դեմ տեսակետը, այնուամենայնիվ, նախագահի հրամանագրով այդ մարմնի ստեղծման աշխատանքները սկսվեցին: Սակայն կլիցքաթափի՞ արդյոք Հանրային խորհուրդը ներքաղաքական բարդ իրավիճակը:

Նախ փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ այդ մարմինը կոչվեց Հանրային խորհուրդ եւ ոչ թե Հասարակական պալատ, ինչպես, օրինակ, Ռուսաստանում: Հարցի պատասխանն այն է, որ ՌԴ իշխանությունները խնդիր ունեին ուղղորդելու երկրի հասարակական կազմակերպությունների գործունեությունը, քանզի դրանցից շատերը քաղաքական նպատակներով օգտագործվում էին օտարերկրյա կառույցների կողմից, հաճախՙ ՌԴ իշխանությունների դեմ: Միեւնույն ժամանակ ՌԴ ազդեցիկ քաղաքական ուժերը գործում են Պետդումայում, իսկ նրանում չհայտնված կուսակցությունները ՌԴ քաղաքական կյանքի վրա, կարելի է ասել, որեւէ ազդեցություն չունեն: Ահաՙ ՌԴ իշխանությունների կողմից հասարակական կյանքն ուղղորդելու նպատակով ստեղծված այդ մարմինը կոչվեց Հասարակական պալատ (ուր, ի դեպ, աշխատում են միայն հասարակական կազմակերպությունները ներկայացնող գործիչներ) եւ ոչ թեՙ Հանրային խորհուրդ: Այլ է իրավիճակը մեր երկրում: ՀՀ-ում հասարակական կազմակերպությունների ազդեցությունը հասարակության վրա գրեթե հավասար է զրոյի: Հակառակ սրան, ԱԺ-ում չհայտնված ընդդիմությանՙ Համաժողովրդական շարժման ազդեցությունը հասարակության քաղաքական կյանքի վրա բավականին ազդեցիկ է: Փաստորեն ՀՀ իշխանությունները ստեղծվելիք նոր մարմինը անվանելով Հանրային խորհուրդ, արդեն իսկ ընդունում են, որ ԱԺ-ում արտահայտված չէ հասարակության մի զգալի մասի քաղաքական տեսակետը, որի պատճառով էլ ՀՀ իշխանություններն ամեն կերպ փորձեցին Հանրային խորհրդի ստեղծման աշխատանքներում ներգրավել վերոնշյալ ուժի ներկայացուցիչներին: Ավելին, ՀՀ իշխանությունները հույս ունեն, որ Համաժողովրդական շարժման ղեկավարները կընդգրկվեն խորհրդի կազմում, ինչը իշխանություններին հնարավորություն կտա կատարելու ԵԽԽՎ բանաձեւի կետերից մեկըՙ երկխոսություն ընդդիմության հետ: Սակայն հավանաբար իշխանությունների մտահղացումները չեն իրականանա եւ Համաժողովրդական շարժման ղեկավարները չեն մասնակցի այս մարմնի աշխատանքներին: Եվ սա տրամաբանական պատասխան է, քանզի քաղաքական ուժերը աշխատում են միայն խորհրդարաններում: Գիտակցելով հանդերձ, որ ԱԺ-ն չի արտահայտում հասարակության մի զգալի մասի քաղաքական տեսակետները, ՀՀ իշխանությունները քաղաքական խիզախություն չեն ցուցաբերում լուծելու այս հարցը, մասնավորապեսՙ անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ: Այսպիսով փաստենք, որ ՀՀ իշխանությունները խնդիր ունեն հարաբերվելու ոչ թե հասարակական կազմակերպությունների, այլ ընդդիմության հետ, որի պատճառով էլ ստեղծվող մարմինը անվանեցին Հանրային խորհուրդ: Ի դեպ, իշխող կուսակցությունների բազմաթիվ պատգամավորներ ամենուրեք մեծ ոգեւորությամբ գովերգում են Հանրային խորհուրդը: Կցանկանայի հարցնել նրանց. կհամաձայնե՞ն ԱԺ-ի իրենց մանդատը փոխարինել Հանրային խորհրդի մանդատով:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների այն փաստարկին, թե Հանրային խորհրդի միջոցով նրանք կտեղեկանան հասարակությանը հուզող հարցերին, ապա քաղաքակիրթ աշխարհը վաղուց գտել է դրա լուծման բանալին. դա ընդդիմադիր հեռուստաընկերություններն են:

ՀՀ իշխանությունների մյուս փաստարկը, թե Հանրային խորհրդի միջոցով իրենք հաշվի կնստեն հասարակական կարծիքի հետ, ըստ մեզ, արդեն իսկ փորձության չի դիմանում: Մասնավորապես, հիմա էլ, մինչ Հանրային խորհրդի ստեղծումը, հասարակական կարծիքը պահանջում է. 1) ՀՀ քաղաքացիություն շնորհել Ժ. Սեֆիլյանին, 2) բանտից վաղաժամկետ ազատել «Ժամանակ Երեւան» թերթի խմբագրին եւ այլն: Սակայն մի՞թե այս հարցերը լուծում ստացան եւ որեւէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ Հանրային խորհրդի ստեղծումից հետո հասարակական կարծիքն ավելի ազդեցիկ կլինի, քան ներկայումս է: Չենք կարծում:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ տարատեսակ «կոոպերատիվ պառլամենտներ» չեն լիցքաթափի ՀՀ ներքաղաքական բարդ իրավիճակը, քանզի իրավիճակի բարդության պատճառը քաղաքացիական հասարակությանը բնորոշ ինստիտուտների չաշխատելն է եւ ոչ թե իշխանություն-ընդդիմություն երկխոսության բացակայությունը:
Ամփոփելով Հանրային խորհրդին վերաբերող մասը, փորձենք կանխագուշակել, թե ինչի կվերածվի Հանրային խորհուրդը ստեղծվելուց կարճ ժամանակ անց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կուսակցությունները չեն կատարում իրենց հիմնական գործառույթներից մեկը` քաղաքական վերելակի դերը, ենթադրում եմ, որ շատերը ապագա խորհուրդը կդիտեն որպես քաղաքական վերելակ եւ, ակնկալելով պաշտոն, ձոն կհնչեցնեն ՀՀ նախագահի հասցեին:

murmushka
13.03.2009, 21:36
չգիտեի որտեղ տեղադրել կարծում եմ այստեղ ամենատեղինն է
Գագիկ Շամշյան. ՚Ինձ ծեծում էր նաեւ պրոռեկտորըՙ

[17:17] 13 Մարտի, 2009

՚Նույնիսկ մեր օլիգարխների սափրագլուխներն այսքան դաժան չէին գտնվել իմ նկատմամբՙ,-՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց ՚Նաիրիՙ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վերջինս այսօր դաժան ծեծի է ենթարկվել Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում:

Գագիկ Շամշյանը իր մասնագիտագիտական գործունեության ընթացքում բազմիցս բռնությունների է ենթարկվել, սակայն նման ծանր վնասվածքներ ՚Առավոտՙ եւ ՚Չորրորդ իշխանությունՙ թերթերի ֆոտոթղթակիցը ստանում էր առաջին անգամ:

Ըստ Գագիկ Շամշյանի` ինքը Լեզվաբանական համալսարանի ուսանողների ակցիայից հետո մյուս լրագրողների հետ գնացել է հիշյալ բուհ եւ ցանկացել է ստանալ նաեւ համալսարանի ղեկավարության կարծիքը: Անվտանգության աշխատակիցների հետ լեզվակռիվ է սկսվել, որից հետո իրեն ծեծի են ենթարկել:

Իսկ ծեծողների ինքնությունը պարզելու համար ըստ Շամշյանի կան բավարար փաստեր. ՚Համալսարանի անվտանգության աշխատակիցներն էին, ինչպես նաեւ պրոռեկտորներից մեկը: Նրանց դուր չեկավ, երբ ես կատարում էի իմ մասնագիտական պարտականությունը` լուսանկարում է հարմար դիրքից: Երբ ինձ ծեծում էին, հասցրել եմ կատարել մի քանի լուսանկարներ: Քիչ առաջ պարզեցի նաեւ, որ համալսարանում տեղի ունեցող միջոցառմանը ներկա հեռուստաընկերությունները եւս նկարահանել են, թե ինչպես են ինձ ծեծումՙ:

Գագիկ Շամշյանը վրա հարձակվողները նրան խփել են նաեւ վայր ընկած ժամանակ: Ֆոտոլրագրողի ստացել է ուժեղ հարվածներ գոտկատեղից ներքեւ: ՚Նաիրիՙ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը նշեց, որ բոլոր հետազոտությունները կատարվել են: Ըստ բժշկի` Շամշյանի մոտ ախտորոշվել է միզուկի առաջնային հատվածի մասնակի վնասում, եւ հիվանդի վիճակը աստիճանաբար կայունանում է:

Գագիկ Շամշյանը եւս հաստատեց, որ իր վիճակը գնալով կայունանում է: Նա հայտնեց նաեւ, որ իրեն արդեն այցելել են ոստիկանությունից:

Ինչպես ՚Ա1+ՙ-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից` ընթանում է հետաքննություն:

Ի դեպ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը դեպքից հետո գնացել է Լեզվաբանական համալսարան` միջադեպի հետ կապված մանրամասներ ճշտելու համար:

Ըստ նրա` բուհի անվտանգության աշխատակիցները անմիջապես թաքցրել են իրենց վկայականները եւ հրաժարվել որեւէ մեկնաբանություն ներկայացնել:

Իսկ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանից եւ ՚Ա1+ՙ-ին մեկնաբանություններ ստանալ չհոջողվեց: Սկզբում բուհի ռեկտորի` Սուրեն Զոլյանի քարտուղարուհին ասում էր, որ ռեկտորը տեղում չի, հաջորդ անգամ ասաց, որ խորհրդակցության է, իսկ վերջին զանգին էլ պատասխանեց պահակը` նշելով, որ աշխատանքային ժամը արդեն վերջացել է եւ չգիտի, թե հիմա որտեղ է ռեկտորը եւ որեւէ մեկն ընդհանրապես ղեկավարությունից:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=70449

Քամի
14.03.2009, 17:46
Տարօրինակ այց

Նախօրեին աշխատանքային այցով Երևան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով, ըստ պաշտոնական հաղորդագրության, պետք է հանդիպում ունենա Սերժ Սարգսյանի և Հայաստանի գործարար շրջանների հետ։ Երեկ, սակայն, երբ մեր թղթակիցը Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանից հետաքրքրվել է, թե ե՞րբ է նախատեսված Սարգսյան-Լուկաշենկո հանդիպումը, պարզվել է, որ հանդիպման օրը և ժամը որոշված չէ։ Ֆարմանյանն ասել է, որ երբ այն հայտնի դառնա, լրագրողներն այդ մասին կտեղեկացվեն։

Սա, թերևս, համաշխարհային պրակտիկայում միակ դեպքն է, երբ որևէ երկրի նախագահ աշխատանքային այցով ժամանում է մեկ այլ երկիր՝ առանց այցի օրակարգը հաստակեցնելու։ Նշենք, որ ըստ արարողակարգի՝ նախագահների այցերի դեպքում օրակարգը կազմվում է ամենայն մանրամասնությամբ, ճշգրիտ ժամանակագրությամբ՝ սկսած օդանավակայան ոտք դնելու պահից, մինչև օդանավ նստելու պահը։ Ու թերևս՝ միայն Հայաստանի և Բելառուսի նման «իզգոյ» երկրների «իզգոյ» նախագահները կարող են իրենց նման բան թույլ տալ։

թերթ (http://www.tert.am/am/news/2009/03/13/armeniantimes/)


Փախել է՝ դահուկ քշելու

Պարզվում է՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ է ժամանել ոչ թե աշխատանքային այցով, ինչպես այդ մասին օրերս հաղորդել էին Սերժ Սարգսյանի մամլո ծառայությունից, այլ մասնավոր այցով։ Մեր տեղեկություններով՝ արդեն 2-րդ օրն է, ինչ Լուկաշենկոն գտնվում է Ծաղկաձորում և ըստ որոշ տեղեկությունների՝ Ռոբերտ Քոչարյանի հետ դահուկ է քշում։ Այն, որ Լուկաշենկոյի աշխատանքային այցը էն գլխից էլ չէր տեղավորվում աշխատանքային այցի արարողակարգային չափանիշների շրջանակներում, կասկածի տեղիք տվեց, որ այդ այցի հետ կապված մութ հանգամանքներ կան։

Եվ ահա, երեկ ռուսական inosmi.ru լրատվական կայքը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ իրականում Լուկաշենկոն ՀՀ է եկել, որպեսզի խուսափի ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ հանդիպումից, որը պետք է կայանար Մինսկում՝ նույն օրը, երբ Լուկաշենկոն ժամանել է ՀՀ։ Վալդների հետ հանդիպումը, ըստ կայքէջի, դեռ 2 շաբաթ առաջ էր նախատեսված, երբ հանկարծ վերջին օրը Լուկաշենկոյի պաշտոնական կայքէջում լուր է տեղադրվել, թե Բելառուսի նախագահը մեկնում է Հայաստան։ «Դիվանագիտական հանդիպումների օրակարգի նման շտապողական փոփոխությունը բացառիկ հազվադեպ երևույթ է, հատկապես անպիսի երկրի համար, որը գտնվում է համեմատաբար մեկուսացված վիճակում»,- գրում է inosmi.ru-ն։


թերթ (http://www.tert.am/am/news/2009/03/14/armeniantimes/)

Elmo
15.03.2009, 23:01
Մոդերատորական: Երևանի քաղաքապետի ընտրություններին վերաբերվող լուրերն ու արձագանքները տեղափոխվել են համապատասխան թեմա (http://www.akumb.am/showthread.php?t=43333):

Mephistopheles
17.03.2009, 12:14
Today is Tue, 17 Mar 2009
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿԵՑ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ

Սերժ Սարգսյանը մարտի 16-ին հրամանագիր է ստորագրել Արկադի Ղուկասյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու եւ Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու մասին:

Լրագիր.ամ

Mephistopheles
17.03.2009, 12:33
ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՄ ԵՆ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ
Այսօր առավոտյան 7-ի գործով մեղադրյալ Շանթ Հարությունյանին Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից, առանց որեւէ զգուշացման, տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան: Շանթի հարազատների տեղեկացմամբ, իրենք այդ մասին իմացել են ավելի ուշ, երկար որոնումներից հետո:


Լրագիր

Աբելյան
18.03.2009, 00:04
մնացին 6-ը՞ :unsure

Քամի
19.03.2009, 17:31
Օրերս Գեղարքունիքի մարզային ոստիկանապետ է նշանակվել Վլադիմիր Գասպարյանի նախկին «սան» Լիդերը, որը ժամանակին Վովային իր հավատարմությունն ապացուցելու համար կտրել էր սեփական մատը և ուղարկել նրան։
:Dհիմա դրան մատ են ասում՞

Սակայն 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո Լիդերը սկսել էր աշխատել Գագիկ Ծառուկյանի համար, ինչի արդյունքում հեռացվել է ռազմական ոստիկանությունից։

Ըստ մեր տեղեկությունների՝ Լիդերի համար միջնորդել է անձամբ Գագիկ Ծառուկյանը, որը, ինչպես և իր խնամի Հովիկ Աբրահամյանը, ներկայումս խիստ լարված հարաբերությունների մեջ է Վլադիմիր Գասպարյանի հետ։ Ըստ մեր աղբյուրների՝ հենց այս երկուսն էին ժամանակին խոչընդոտել, որ Գասպարյանը չդառնա ոստիկանապետ։ Ի դեպ, նույն աղբյուրները պնդում են, որ ոստիկանական կադրերի գրեթե բոլոր տեղաշարժերում Հովիկ Աբրահամյանի մատը խառն է։ Վերջերս էլ նա Նոր Նորքում նշանակել է տվել իր ավագ եղբոր որդուն՝ Արսեն Աբրահամյանին։


թերթ (http://www.tert.am/am/news/2009/03/19/hraparak/)

Mephistopheles
22.03.2009, 14:05
“Ժառանգություն” չի մասնակցի ընտրություններին

13:21 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
"Ժառանգություն" կուսակցությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններին չի մասնակցի: "Ա1+"-ի ունեցած հավաստի տեղեկություններով երկարատեւ քննարկումներից հետո այսպիսի որոշում է կայացրել միակ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունը:
"Ժառանգության" պատգամավորներն ու վարչության անդամներն առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանություններից:

Հիշեցնենք, որ ի սկզբանե "Ժառանգություն" կուսակցությունը, դեռ փետրվարի 21-ին, ինքն էր դիմել Հայ Ազգային Կոնգրեսին` առաջարկելով ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով:

Ապա ցուցակի հետ կապված տարաձայնությունների, նաեւ այն պատճառով, որ ՀԱԿ-ը որոշել էր իր ցուցակի առաջին երկու տեղերի անունները` անգամ չխորհրդակցելով "Ժառանգության" հետ, վերջինս որոշել էր առանձին մասնակցել ընտրություններին: Ուրբաթ երեկոյան "Ժառանգությունը" Հայ Ազգային Կոնգրեսին էր ուղարկել իր ցուցակի վերջնական տարբերակը, որտեղ առաջին հորիզոնականը զբաղեցնում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ երկրորդը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, երրորդը` Զարուհի Փոստանջյանը, չորրորդը` Ստեփան Դեմիրճյանը:
Այս տարբերակը եւս ՀԱԿ-ում նպատակահարմար չեն գտել եւ հավանություն չեն տվել:
Ի վերջո, "Ժառանգություն" կուսակցությունը որոշել է չմասնակցել ընտրություններին: Թե ինչ հիմնավորմամբ` պարզ կլինի առաջիկա օրերին:

Իսկ այսօր, ժամը 18.00-ին ավարտվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ավագանում ընտրությունների մասնակցության հայտերի, փաստաղթղերի ներկայացման ժամկետը:
Նկատենք, որ "Ժառանգությունը" ընդդիմադիր այն միակ կուսակցությունն էր, որ ընտրական հանձնաժողովներում ուներ տեղեր, եւ թե ում օգտին կաշխատեն հանձնաժողովականները, հարցին իր վերջին ասուլիսում կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց, որ իրենք միշտ պայքարել են արդար ընտրությունների համար եւ որեւէ մեկի օգտին իրենք չեն աշխատում, իրենք ուղղակի ապահովելու են ընտրությունների արդար անցկացում` անկախ նրանից իրենք կունենան իրենց թեկնածուն, թե կպաշտպանեն, կամ չեն պաշտպանի որեւէ այլ թեկնածուի:

A1+

Վիշապ
23.03.2009, 00:57
Գլխավոր մարքսիստը լքում է ՀԱԿ-ը (http://hetq.am/am/politics/dhakobyan/)
Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը որոշել է դուրս գալ ՀԱԿ-ից: Այդ մասին նա այսօր հայտարարությամբ հանդես է գալու «Հայելի» ակումբում կայանալիք մամուլի ասուլիսին:

Էս անգամ չի դիմացել, Սերժի հակաճգնաժամային ճառից ու հորդորներից խիստ ազդված ու հուզված մարքսիստը որոշել է օժանդակել, զա բուդուշույու դեռժավու:
Մալադեց մուժիկ, արդեն սենց մաքուր ընդդիմություն պատմության մեջ էլ չի եղել:hands

Kuk
23.03.2009, 01:00
Էս անգամ չի դիմացել, Սերժի հակաճգնաժամային ճառից ու հորդորներից խիստ ազդված ու հուզված մարքսիստը որոշել է օժանդակել, զա բուդուշույու դեռժավու:
Մալադեց մուժիկ, արդեն սենց մաքուր ընդդիմություն պատմության մեջ էլ չի եղել:hands

Միքիչ շուտ դուրս գար էլի, կամ ավելի լավ կլիներ` ընդհանրապես միացած չլիներ, գոնե էն միտինգների ժամանակ, որ մի քանի վայրկյան ցույց էին տալիս ընդդիմության ելույթներից, սրա փոխարեն նորմալ մարդու ելույթից մի հատված ցույց կտային:

Մարկիզ
23.03.2009, 01:09
Օյյյյյ՜:o:(… կակ սկազալ վելիկիյ Տալեյրան՝ կակոյ ուդառ դլյա ՀԱԿ-ա ի ԼՏՊ…:D

Mephistopheles
23.03.2009, 01:17
Էս անգամ չի դիմացել, Սերժի հակաճգնաժամային ճառից ու հորդորներից խիստ ազդված ու հուզված մարքսիստը որոշել է օժանդակել, զա բուդուշույու դեռժավու:
Մալադեց մուժիկ, արդեն սենց մաքուր ընդդիմություն պատմության մեջ էլ չի եղել:hands

Ինքն հանրային խորհրդին ավելի ա սազում… պարույր հայրիկյանի, վազգեն մ-ի, կողքին լավ կնայվի, սադոյանի տեսակ ա… ես լրիվ լուրջ եմ ասում…

Mephistopheles
23.03.2009, 01:19
Օյյյյյ՜:o:(… կակ սկազալ վելիկիյ Տալեյրան՝ կակոյ ուդառ դլյա ՀԱԿ-ա ի ԼՏՊ…:D

պռռռավիլ՛նո, նո նե դլյա ԼՏՊ ա դլյա Սերժա… պրյամո նիժե պօյասա

Ձայնալար
23.03.2009, 01:19
Խեղկատակ …

ministr
23.03.2009, 01:22
Էդ մարդն իրան Ժիրինովսկու տեղնա ուզում դնի ըստ երևույթին, բայց անգամ հեռավոր աղերս չունի .. Մարդը կարգին նեղվել էր, որ Շահնազարյանը (եթե չեմ սխալվում) հանրահավաքի ժամանակ խոսքը կտրել էր ու հեռացրել էր միկրոֆոնից : Ոնց թե.. Авангард оппозиции, отец армянской демократии, особо приближенный к Марксу и вдруг... Маркс и Энгельс наверное поменялись местами от такой несправедливости...

Արշակ
23.03.2009, 13:13
Էդ մարդն իրան Ժիրինովսկու տեղնա ուզում դնի ըստ երևույթին, բայց անգամ հեռավոր աղերս չունի .. Մարդը կարգին նեղվել էր, որ Շահնազարյանը (եթե չեմ սխալվում) հանրահավաքի ժամանակ խոսքը կտրել էր ու հեռացրել էր միկրոֆոնից : Ոնց թե.. Авангард оппозиции, отец армянской демократии, особо приближенный к Марксу и вдруг... Маркс и Энгельс наверное поменялись местами от такой несправедливости...
Խոսքը չէր կտրել ու չէր հեռացրել։ Ուղղակի մարքսիստի ռուսերեն լեզվով, ռուսամոլական ելույթից հետո, իր (Շահնազարյանի) ելույթի ժամանակ մարքսիստին խնդրել էր այսուհետև հայերեն ելույթ ունենալ, քանի որ ելույթը հանրահավաքի եկած հայ ժողովրդի համար է, այլ ոչ թե ռուսներին լսացնելու։ Մոտավորապես տենց։

Ինչևէ, ուրախ եմ որ էդ խեղկատակը էլ ՀԱԿ–ում չի։

Mephistopheles
23.03.2009, 13:24
Խոսքը չէր կտրել ու չէր հեռացրել։ Ուղղակի մարքսիստի ռուսերեն լեզվով, ռուսամոլական ելույթից հետո, իր (Շահնազարյանի) ելույթի ժամանակ մարքսիստին խնդրել էր այսուհետև հայերեն ելույթ ունենալ, քանի որ ելույթը հանրահավաքի եկած հայ ժողովրդի համար է, այլ ոչ թե ռուսներին լսացնելու։ Մոտավորապես տենց։

Ինչևէ, ուրախ եմ որ էդ խեղկատակը էլ ՀԱԿ–ում չի։

էս էլ սերժին մի հատ "զուռնա"

Երվանդ
23.03.2009, 13:26
Այսօր էքստրեննի բրիֆինգ է»,– այսօր «Հայելի» ակումբում «լրատվության սպասավորներին» է դիմել Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ, երկրի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանն ու ազդարարել հանդիպման թեման։ «Ազգի տրիբունը» հանդես է եկել «օֆիցիալ» հայտարարությամբ՝ համայն հայությանը տեղեկացնելով. «ՀՀՇ–ի ավազակաբարո պարագլուխների հետ մեր մեղրամիսը համարում ենք փակված»։

Հայ ազգային կոնգրեսին անդամակցող, բայց նախագահ Սերժ Սարգսյանի հրավերները պարտաճանաչորեն ընդունող «ազգի տրիբունին» (մարքսիստն իրեն այդպես է անվանում) նեղացրել, կարելի է ասել զայրացրել է ՀԱԿ Երևանի ընտրությունների համար կազմված ցուցակը, որում ինքն ընդամենը 22–րդ տեղում է։ Դավիթ Հակոբյանը հայտարարել է, որ դրանով իրեն ստիպում են խոնարհվել իրենցի առաջ ցուցակում ընդգրկված «20 ոջիլների առաջ», մինչդեռ ընտրացուցակը պետք է գլխավորեր գաղափարական դեմք, ինչպիսին ինքն է։ Մարքսիստը համոզմունք է հայտնել, որ Լևոն Տեր–Պետրոսյանը ոչ թե գաղափարական, այլ կազմակերպչական առաջնորդ է։

Դավիթ Հակոբյանն ասել է, որ իրեն մինչև վերջին պահը չեն ասել, թե ինչ սկզբունքներով է ձևավորվելու և միայն երեկ «ոմն Ավետիս» մարքսիստին տեղեկացրել է, որ ինքն ընդդիմության ցուցակի 22–րդ հորիզոնականում է։ Ապա շարունակել է «բացառիկ» հայտարարությունների շարքը։

«ՀԱԿ–ի ցուցակը ձևավորել է ՀՀՇ ավազակապետ պարագլուխների նեղ խունտան և ոչ թե ՀԱԿ–ում ընդգրկված 18 կուսակցությունները կամ ՀԱԿ–ը»,– հայտարարել է մարքսիստն ու ՀԱԿ–ին մեղադրել կաշառակերության մեջ։ Նա նշել է, որ ՀԱԿ ընտրացուցակը կազմվել է ոչ թե ըստ խելքի, այլ ընտրակաշառքների միջոցով։ «Եվ ես մեղադրում եմ Լևոն Տեր–Պետրոսյանին դավաճանության մեջ»,– հայտարարել է մարքսիստն ու ասել, որ ՀՀ նախագահը, ԿԸՆ–ն և դատախազությունը պետք է զբաղվեն ընդդիմության ցուցակի կազմման «կաշառակերության» մասով։ Ինքը սակայն հիմնվում է միայն կասկածների վրա և փաստեր չունի, որ ՀԱԿ–ի ցուցակը կազմվել է ընտրակաշառքի միջոցով։

Հայաստանի գլխավոր մարքսիստը հայտարարել է, որ իրեն դրել են «աուտսայդերի կարգավիճակում» և ցանկանում են իրեն նվաստացնել ու չեզոքացնել, հետո էլ պահանջել է, որ ՀԱԿ–ը վերանայի իր ցուցակը։

Փաստորեն, ազգի միակ «մարքսիստին» երկու տարի էր հարկավոր, որ ինքը հասկանար, թե ովքեր են «ՀՀՇ–ի ավազակաբարո պարագլուխները»։ Նրա «կալիբրի» գործիչը նոր է հասկացել, որ ինքն անցանկալի անձ է ՀԱԿ–ում։

Ինչևէ, նման անձինք միշտ ակտուալ են մեր քաղաքական կուլտուրայի համար և, ցավոք, դեռ կմնան ասպարեզում։ Ինքը՝ մարքսիստը, ևս հայտարարել է, որ եթե ՀԱԿ–ը չվերանայի ընտրացուցակը, ինքը դուրս կգա ՀԱԿ–ից ու կպատրաստվի նախագահական ընտրություններին։
tert.am

:D:D, Դրա համար էի էլի ասում Արշակ ու Չուկ ,որ դրա կալիբրի:D գործիչները` ՀԱԿ-ում պիտի տեղ չունենային ի սկզբանե:

ministr
23.03.2009, 15:10
ԼՏՊ-ին մեղադրում ա ազգի դավաժանության մեջ, հրավիրումա ՍՍ-ի ուշադրությունը (!!) ՀԱԿ-ում տեղի ունեցող կոռուպցիոն երևույթների վրա ու դեռ դուրս չի գալիս Կոնգրեսից (մեկ էլ տեսար հաղթեցին): Եվ սա ոնցա կոչվում մեզ հայտնի բարբառով, կամ իրա ռուսերեն ֆռթիկներով....? Ճիշտ ա հենց տենց էլ կոչվումա....

ministr
23.03.2009, 15:15
Խոսքը չէր կտրել ու չէր հեռացրել։ Ուղղակի մարքսիստի ռուսերեն լեզվով, ռուսամոլական ելույթից հետո, իր (Շահնազարյանի) ելույթի ժամանակ մարքսիստին խնդրել էր այսուհետև հայերեն ելույթ ունենալ, քանի որ ելույթը հանրահավաքի եկած հայ ժողովրդի համար է, այլ ոչ թե ռուսներին լսացնելու։ Մոտավորապես տենց։

Ինչևէ, ուրախ եմ որ էդ խեղկատակը էլ ՀԱԿ–ում չի։

Ուրեմն պետք ա հեռացներ: Հիշում եմ , որ իրա հերթական "դասախոսություն"-ասուլիսներից մեկի ժամանակ ահավոր նեղվել էր:cry...ու ենթադրեցի որ հեռացրել էին

Էդքան մի ուրախացի, դեռ դուրս չի եկել :)

Chuk
23.03.2009, 20:44
:D:D, Դրա համար էի էլի ասում Արշակ ու Չուկ ,որ դրա կալիբրի:D գործիչները` ՀԱԿ-ում պիտի տեղ չունենային ի սկզբանե:
Եր ջան, դու կարող ես էդ կարծիքն ունենալ ու հիմա էլ պնդել, որ ճիշտ ես: Ես քո տեսակետը հասկանում եմ: Բայց շարունակում եմ պնդել իմ հին տեսակետը: Այո՛, հաշվի առնելով Մարքսիստ ձյա մարդկային տիպն ու քաղաքական դեմք չլինելը, ես, որպես անհատ չէի ուզի տեսնել նրան ՀԱԿ-ի շարքերում: Սակայն ՀԱԿ-ը իր բնույթով դեմոկրատական կառույց է, ով իր հռչակագրում անգամ հայտարարում է, որ բաց է բոլոր քաղաքական ուժերի առջև: Նման պարագայում եթե Մարքսիստը ուզում է ՀԱԿ-ին անդամակցել ու ՀԱԿ-ը նրան մերժում է, ապա ստացվում է, որ ինքը հակասում է իր ընդունած սկզբունքներին, ինչը հազար անգամ ավելի վատ է, քան կակոյ նիբուձ մարքսիստ ձյաի անդամակցել իսկ հետո այսպիսի խեղկատակություններ անելը: ՀԱԿ-ի կշիռը լուրջ մարդկանց աչքերում չի բարձրանում ու չի իջնում նրա ՀԱԿ-ին անդամակցել-չանամակցելուց:

Իր հերթին անդամակցելու դեպքում նրան վերաբերվում են իր կշռին համապատասխան: Մասնավորապես ցուցակում մյուս կուսակցություններից հետո նրան գցելը հենց դա է ցույց տալիս, էնպես որ ամեն ինչ նորմալ է: Եթե կարիք կա, հետո մանրամասն կբացատրեմ, թե այդ ցուցակներն ինչ սկզբունքով են կազմել: Կարճ կարող եմ ասել, որ գլխավոր երեք կուսակցություններին տրվել է չորսական տեղ (հինգերորդ համարից հետո), որից հետո մյուս կուսակցություններին մեկական տեղ, և էսպես շարունակ:

Հակոբյանը ուզել է զբաղեցնել երրորդ տեղը, որքան հասկանում եմ :D
Իսկ նրան տվել են ամենացածր պրիորիտետը: Այսինքն ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ ճիշտ է: Մարքսիստ ձյային մեծագույն հաճույքով ասում եմ բարի ճանապարհ :)

Mephistopheles
24.03.2009, 03:22
«Մարքսիստի հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում»

20:19 | Մարտ 23, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿ քաղխորհրդի անդամ Ռուբեն Թորոսյանն այսօր մեկնաբանել է Մարքսիստական կուսակցության ղեկավարի հայտարարությունը ՀԱԿ ցուցակի մասին:

« Պարոն Դ.ՀԱԿՈԲՅԱՆԻ հայտարարությունը ՀԱԿ նախընտրական ցուցակի կազման մասին, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը:

Նախընտրական ցուցակի կազման մասին որոշումն ընդունվել է ՀԱԿ քաղխորհրդի 15.03.09թ. նիստում, որին ամենաակտիվ մասնակից' իրեն գովերգող պարոն Հակոբյանը որևէ առարկություն չի ունեցել և կողմ է եղել այդ որոշմանը:

Սա առաջին դեպքը չէ, որ պարոն Հակոբյանը նման գործունեություն է ծավալում ընդդիմություն համարվող ուժերի շրջանում: Մասնավորապես, ՙ17+1՚ ձևաչափից նա ժամանակին հեռացվեց իմ առաջարկով' իրականությանը չհամապատասխանող նմանատիպ լուրեր տարածելու համար:

Իսկ ինչ վերաբերվում է նրա առաջարկին դիմել պետական մարմիներին, այդ թվում, ՀՀ Նախագահին և ՍԴ-ին, շատ ճիշտ է' միայն հարցի բովանդակությունը պետք է փոխել, այն է' ինչու՞ է ՀՀ Նախագահը սատարում օրենքին հակասող ՙկուսակցությունների՚ գոյությանը»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Մարքսիստական կուսակցության նախագահն այսօր դժգոհել է, որ ինքը Երեւանի ավագանու ընտրություններին ներկայացված' ՀԱԿ ցուցակում 22-րդն է եւ ինքն այդ մասին իմացել է միայն երեկ:

Ա1+

Երվանդ
24.03.2009, 14:46
Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը Երևանի ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հանրահավաքներ և երթեր է կազմակերպելու։ Այս մասին այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ լինելու է շատ ակտիվ քարոզարշավ, լինելու է ոչ միայն հանրահավաք ու երթ, այլ լինելու են հանրահավաքներ և երթեր։ Հայ ազգային կոնգրեսը ունենալու է շատ մոբիլիզացված, շատ դինամիկ, շատ էներգիայով լի քարոզարշավ»,– ասել է առաջին նախագահի մամուլի խոսնակը։

Նա նաև նշել է, որ քարոզարշավի որոշ դրվագների կմասնակցի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։ «Որոշ դրվագների, բնականաբար, կմասնակցի (նկատի ունի Լևոն Տեր–Պետրոսյանին–հեղ.), միգուցե լինեն դրվագներ, որտեղ մասնակցի միայն կոնգրեսը»,– ասել է Արման Մուսինյանը։

Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ՀԱԿ–ը կունենան քննարկումներ և դրան զուգահեռ որոշումների շարք՝ նվիրված նախընտրական քարոզարշավին, կառուցվածքային հարցերին, ինչպես նաև շտաբի պետի ընտրությանը։
tert.am
Թեժ ա լինելուուու:yahoo

Վիշապ
27.03.2009, 19:39
Քիչ մը սկանդալային.


Լավն են, էլի (http://hetq.am/am/criminal/mamul-55/)

Նախորդ օրը` կեսգիշերին մոտ, Երեւանի Ամիրյան փողոցիում գտնվող «Գրիառ» ռեստորանում շատ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել, որի գլխավոր գործող անձը Արաբկիրի թաղապետ Ալբերտ Երիցյանի կրտսեր որդին` Արտակն է եղել: Վերջինս ընկերների հետ քեֆ է արել եւ հարբած վիճակում քաշքշուկ սարքել: Ըստ որոշ տեղեկությունների` նույնիսկ կրակել է եւ հեռացել: Սակայն դրանով պատմությունը չի ավարտվել: Ռեստորանի իրական սեփականատերը` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը, երեկ օրվա ընթացքում ճշտել է, թե ով է եղել նախորդ գիշերվա հերոսը եւ վերջինիս կանչել է «ռազբորկայի»` նույն ռեստորան: «Ռազբորկան» ավարտվել է նրանով, որ Արտակին ծեծել են: Նա անմիջապես դիմել է հորը` թաղապետ Ալբերտ Երիցյանին, ու վերջինս իր թիկնազորով ժամանել է դեպքի վայր: բայց քանի որ Միհրան Պողոսյանը եղել է ոչ միայն իր թիկանազորի, այլեւ ԴԱՀԿ-ի «գալավարեզների» հետ, ուստի թաղապետը` իր թիկնապահների հետ, եւս ծեծ է կերել: Պատմության շարունակությունը երեկ ճշտել չհաջողվեց:
Հայկական Ժամանակ

Elmo
27.03.2009, 20:08
Էժան ա պրծել Երիցյան ձաձան: Եթե իհարկե էդքանով պրծել ա: Ինքը իրանից շատ բան չի ներկայացնում, էնքան ա որ շատ փող ունի:

Ahik
27.03.2009, 20:34
Լավա, թող իրանք իրար ուտեն, դրանից մենակ իրանք են տուժում:hands
Բայց էս կարողա լավ առիթ լինի, որ ընտրություններին ձայներ հանրապետականի համար չբերի, թե՞ դժվար:think

ministr
27.03.2009, 20:35
Չէ հա մի... հարկայինը կգա կչոքի խանութի դռանը

Elmo
27.03.2009, 20:46
Լավա, թող իրանք իրար ուտեն, դրանից մենակ իրանք են տուժում:hands
Բայց էս կարողա լավ առիթ լինի, որ ընտրություններին ձայներ հանրապետականի համար չբերի, թե՞ դժվար:think

Ինչ ասեն, էն էլ կանի: Եթե իհարկե չի ուզում դառնա սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչ:

Քամի
28.03.2009, 01:16
Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` Արաբկիրի թաղապետ Ալբերտ Երիցյանն օրերս հանդիպում է ունեցել թաղապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների ղեկավարների հետ եւ հորդորել նրանց ջանք ու եռանդ չխնայել Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների ժամանակ` աշխատելու համար հօգուտ ՀՀԿ-ի: Բացի այդ, նա պահանջել է մարդկանց անձնագրային տվյալներ ներկայացնել իրենց: Նմանատիպ մեկ հանդիպում էլ նա ունեցել է թաղապետարանի աշխատակիցների հետ: Շատերը, սակայն, իրենց բացահայտ դժգոհությունն են հայտնել այս կապակցությամբ ու ակնարկել, որ այս անգամ արդեն իրենք նույն գետը չեն մտնի: Չնայած Երիցյանի սպառնալիքներին, շատերը մնացել են անդրդվելի:

ժամանակ (http://www.zhamanak.com/news/6851/)

Քամի
03.04.2009, 17:51
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, երկրի ղեկավարի ապրիլի 2-ի հրամանագրով Յուրի Վարդանյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդական։
թերթ (http://tert.am/am/news/2009/04/03/vardanyan/)

Յուրի Վարդանյանը http://s13.rimg.info/009babda384fd08e56ac609f8382a281.gif (http://smiles.33b.ru/smile.114453.html) -ա՞ :think

Kuk
03.04.2009, 18:21
թերթ (http://tert.am/am/news/2009/04/03/vardanyan/)

Յուրի Վարդանյանը http://s13.rimg.info/009babda384fd08e56ac609f8382a281.gif (http://smiles.33b.ru/smile.114453.html) -ա՞ :think

Հա, Քամի ջան, հենց ինքն ա, որ կա:

Քամի
04.04.2009, 13:28
Մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի 101-րդ համարը զբաղեցնող Կարեն Հակոբյանը նախօրեին գիշերը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։

Մեր տեղեկություններով՝ երեկ ուշ երեկոյան այս միջադեպի հետ կապված ինքնակամ ոստիկանություն է ներկայացել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 43-րդ համարը զբաղեցնող՝ Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանու անդամ, 1981թ. ծնված Արթուր Սեդրակյանը։

Եվ ՀՀԿ, և ոստիկանության մեր աղբյուրները, ինչպես նաև թաղամասի բնակիչները երեկ մեր թղթակցի հետ ունեցած զրույցների ժամանակ պնդել են, որ միջադեպը կապված է Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ։ Ըստ մեր տեղեկությունների՝ Հակոբյանը մոտ 30 կողմնակիցներով հարձակվել է Սեդրակյանի և նրա ընկերոջ վրա։ Երկու կողմերն էլ եղել են զինված։ Սեդրակյանը ևս հրազենային վնասվածք է ստացել՝ ձեռքից, իսկ նրա ընկերը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

թերթ (http://tert.am/am/news/2009/04/04/armeniantimes/)

Kuk
04.04.2009, 15:40
Համարյա երկու ամիս կա, արդեն սկսվեց..

Քամի
07.04.2009, 13:37
Շաբաթ օրը կրակահերթեր են հնչել Արտաշատում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ այդ կրակոցների նախապատմությունը այսպես է եղել. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրա եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի որդիները տեղի «ԷդՌադ» ռեստորանում իրենց ընկերների հետ ուտել-խմելուց հետո ծեծի են ենթարկել տեղի «Էլեգանտ» տաքսի ծառայության երկու վարորդների, վերջիններից խլել են նրանց ավտոմեքենաները, տարել և Մասիսի ճանապարհի ինչ-որ հատվածում դրանք հրկիզել են։ Այնուհետև Հայաստանի երկրորդ դեմքի ընտանիքի անդամները և նրանց ընկերները գնացել են «Էլեգանտի» տիրոջ տան մոտ և կրակահերթեր արձակել տան ուղղությամբ։ Բարեբախտաբար, միջադեպի արդյունքում զոհեր չեն արձանագրվել։
Ինչպես երեկ մեզ հաջողվեց պարզել, միջադեպից հետո Երևանից ոստիկանական ուժեր են ժամանել Արտաշատ, քանի որ իրավիճակը քաղաքում եղել է խիստ լարված։ Ըստ այդ տվյալների՝ Արտաշատի ոստիկանություն է գնացել անձամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ փորձելով կոծկել գործը։
Երեկ Արտաշատ կատարած մեր այցելության ժամանակ ոստիկանները դեռևս հսկում էին «Էլեգանտի» սեփականատիրոջ տունը։ Իսկ Աբրահամյանների հրկիզած երկու «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներն էլ երեկ երեկոյան դեռ «կայանված էին» Արտաշատի ոստիկանությունում։ Մեզ հաջողվեց Արտաշատի ոստիկանության դարպասների տակից լուսանկարել Աբրահամյանների հրկիզած ավտոմեքենաները։ Լուսանկարելուց հետո մոտեցանք ոստիկանության շենքից դուրս եկող ոստիկանության մայորին և նրանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք երկու այրված «07» է բերվել ոստիկանություն։ «Չէ, մեր պլաշադկեն էս է, որ բերեինք, ստեղ պետք ա կանգնացնեինք։ Տենց մեքենա ստեղ չկա»,- ասաց մայորը։

թերթ (http://tert.am/am/news/2009/04/07/armeniantimes/)

Արիացի
08.04.2009, 11:19
Վրացական դատարանը Չախալյանին դատապարտել է 10 տարվա ազատազրկման
/PanARMENIAN.Net/ Ապրիլի 6-7-ին Ախալցխայի շրջանային դատարանում կայացան ջավախքահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի, ինչպես նաեւ` նրա հոր Ռուբեն Չախալյանի եւ կրտսեր եղբոր` Արմեն Չախալյանի գործով դատավարության եզրափակիչ նիստերը:

Ապրիլի 6-ին մեղադրական ճառով հանդես եկավ դատախազ` Իրակլի Բարձիմաձեն, որը Վահագն Չախալյանի համար պահանջեց 14 տարի ազատազրկում եւ 18000 լարի (10,650 ԱՄՆ դոլար) տուգանք, Ռուբեն Չախալյանի համար` 4 տարի ազատազրկում եւ 6,000 լարի (3,550 ԱՄՆ դոլար) տուգանք, Արմեն Չախալյանի համար` 3 տարի պայմանական ազատազրկում եւ 3,000 լարի (1,750 ԱՄՆ դոլար)տուգանք: Այնուհետեւ ելույթներով հանդես եկան դատապաշտպանները:

Դատարանը մեղավոր ճանաչեց Վահագն Չախալյանին գործի բոլոր դրվագներով` Վրաստանի քր. օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում), 225 հոդվածի 2-րդ մասով (Մասնակցություն զանգվածային անկարգություններին), հոդված 226-ով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում), 353-րդ հոդվածի 2-րդ մասով (Ոստիկանության աշխատակցին կամ պետական պաշտոնյային ցույց տված խմբակային դիմադրություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետերով (Խուլիգանություն կատարված իշխանության ներկայացուցչի կամ խուլիգաանությունը կասեցնող այլ անձի դեմ) դատապարտելով ջավախքահայ ակտիվիստին 10 տարվա ազատազրկման առանց պատժի մի մասի տուգանքով փոխարինման հնարավորության:

Ռուբեն Չախալյանը մեղավոր ճանաչվեց 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում) եւ 225 հոդվածի 2-րդ մասով (մասնակցություն զանգվածային անկարգություններին)` դատապարտվելով 5,000 լարի (3000 ԱՄՆ դոլար) տուգանքի, Արմեն Չախալյանը` 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում). նրա նկատմամբ որպես պատիժ սահմանվեց 2,000 լարի (1,200 ԱՄՆ դոլար) տուգանք:

Չախալյանները մտադիր են բողոքարկել դատավճիռը վերադաս դատական ատյաններում, իսկ այնուհետեւ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

«Երկիր» միությունը գնահատում է կայացված դատավճիռը որպես խայտառակ խախտումներով իրականացված դատավարության խայտառակ «հանգուցալուծում»: Դրանով վրացական իշխանությունները ի լուր աշխարհի հայտարարում են, որ ջավախքահայության իրավունքների համար հանրահավաքներն ու ցույցերը նրանք համարում են «զանգվածային անկարգություններ» եւ «հանրային կարգը խափանող զանգվածային միջոցառումներ», իսկ դրանց մասնակցելը` հանդիսանում է քրեորեն պատժելի հանցագործություն:
լավ չի

Արիացի
08.04.2009, 15:26
Չախալյանի դատավճիռը Վրաստանի վերաբերմունքի դրսևորումն է ջավախահայության նկատմամբ. Շիրակ Թորոսյան

Վրացահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի նկատմամբ երեկ Վրաստանի դատական համակարգում կայացված դատավճիռը սխալ քայլ էր ու անհեթեթություն։

Tert.am–ին այս կարծիքն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը՝ մեր խնդրանքով մեկնաբանելով Չախալյանի նկատմամբ կայացված դատավճիռը։

Հիշեցնենք, որ ապրիլի 6–7–ին Ախալցխայի շրջանային դատարանում կայացած դատաքննության ավարտին վրացահայ ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովդրավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։

Շիրակ Թորոսյանը դատավճիռն անհեթեթություն է որակել՝ մեկնաբանելով, թե Չախալյանին առաջադրված մեղադրանքների մի մասը նախ հերքվել է հենց դատարանում, իսկ մեղադրանքների մյուս մասն էլ՝ չի կարող վերագրվել Վահագն Չախալյանին։

«Ջավախքում բոլորն էլ գիտեն, որ այդ գործը սարքովի է։ Վահագն Չախալյանը դատվում է իր գործունեության և քաղաքական հայացքների համար։ Սա հորինովի դատվածություն է»,– հայտարարել է ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն ու հավելել, որ դատաքննության ամբողջ ընթաքը լի է եղել խոտաններով, Չախալյանը չի կարողացել օգտվել իր տարրական իրավունքներից։

«Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանն ասել է, որ Չախալյանի նկատմամբ կայացված դատավարությունը չէր ցանկանա վերագրել Վրաստանի կողմից Հայաստանի հանդեպ դրսևորվող վերաբերմունք, բայց որ այն հատուկ ուղղված է ջավախահայության դեմ, անկասկած է։ «Նպատակը Ջավախքի հայաթափումն է ու ազգային դիմագիծը ձևախեղելը»,– ավելացրել է Շիրակ Թորոսյանը։

Tert.am

Chuk
08.04.2009, 20:36
Ծեծի է ենթարկվել «Ա1+»-ի լրագրողը

Քիչ առաջ Հյուսիսայի պողոտայում ծեծի է ենթարկվել «Ա1+»-ի լրագրող Դավիթ Ջալալյանը:

Նրան ծեծի է ենթարկել անձամբ ՊՊԾ-ի պետ Ռոբերտ Մելքոնյանը( հայտնի է Բազազ մականունով), երբ լրագրողը պարզապես փորձել է նկարահանել, թե ոստիկանները ինչպես են հարձակվում եւ ծեծի ենթարկում Հյուսիսային պողոտայի քաղաքական զբոսանքի մասնակիցներին, անգամ լրագրողների:

Ռոբերտ Մելքոնյան հարվածել է «Ա1+»-ի լրագրողի դեմքին եւ որովայնի հատվածում, որից հետո ծեծը շարունակել են մյուս ոստիկանները:

Լրագրողին օգնություն ցույց տալու համար խմբագրություն ժամանած Շտապ օգնության բրիգադը առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո նրան տեղափոխել է հիվանդանոց:

«Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը,մեկնաբանելով այս փաստը, հայտնեց, որ «Ա1+»-ը հետամուտ է լինելու, որ մեղավորները պատժվեն ու պատասխան տան օրենքի ողջ խստությամբ:

Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/society/2009/04/8/david-jalalyan)



Ոստիկանություն են տարել Լեւոն Զուրաբյանին


Այսօր ոստիկաններն արգելել են Հյուսիսային Պողոտայի մոտ քաղաքական զբոսանքի հավաքված մի խումբ երիտասարդների մտնել անգամ պողոտա: Ոստիկանության ՊՊԾ եւ հատուկ ջոկատի ստորաբաժանումները շրջապատել են Հյուսիսային պողոտան' ապօրինաբար խոչընդոտվելով նաեւ լրագրողների աշխատանքը: Հավաքվածներին ոստիկանները հրելով տարել են մինչեւ Կարապի լիճ, որտեղից ուժով "լցրել"ոստիկանական գազելներ: Ապա քաղաքացիներին ոստիկանները հեռացրել են նաեւ Կարապի լճի մոտից:

Բաժին են տարել նաեւ Հայ ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանին:

Այս պահի դրությամբ ոստիկանությունում են 8 քաղաքացիներ' Վահագն Գեւորգյան,

Գեւորգ Բոյաջյան, Մարիամ Պողոսյան, Ալլա Սարդարյան, Սվետլանա Միքայելյան, Վալենտինա Միրզոյան, Արայիկ Միրզոյան, Անահիտ Գրիգորյան, Արմեն Թովմասյան:

Ոստիկանության հերթապահ մասից ճշտեցինք, որ բերման ենթնարկվածների հետ զրույցներ են տարվում: Կենտրոնի ոստիկանության պետին գտնել չհաջողվեց:

Հյուսիսային Պողոտան շարունակում է մնալ շրջափակված եւ թույլատրվում է միայն պատահական հաստուկենտ անցորդների մուտքը պողոտա:



Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/04/8/northern-avenue)


Ոստիկանների կողմից ծեծի են ենթարկվել երիտասարդներ, կանայք, լրագրողներ: Թերևս սա ոստիկանության մասին նոր օրենքի փորձարկման ուրույն տարբերակ է: Հա բա ո՜նց, ԱԺ նախագահի տղան ձերբակալվելու վտանգի առաջ ա, բա ժողովրդի քթից չբերեն, բա չփորձեն ցույց տալ...

Ա1+-ի կայքում կա նաև վիդեո, նայող անգամ ամենադոդ մարդուն պետք է հասկանալի լինի, որ սա ոստիկանության կողմից պարզագույն սադրանք է, կեղտոտագույն սադրանք: Պարզ լսվում են ոստիկանի տականք խոսքերը «Հլը դու արի ոստիկանի գլուխ ջարդի», իսկ մի քանի վայրկյան անց այդ երիտասարդին, ում կոչն ուղղված էր, բռնում ու տանում:

Զզվելի երկիր է, իսկ ոմանք դեռ իրենց երկու քարերի արանքում են զգում ու բավարար կամք չեն հանդես բերում սրա դեմ պայքարելու: Ձեզ տեղն ա, ձեզ հասնում ա, դուք արժանի եք էս ձևի ոստիկանական անասուն երկրի...

Chuk
08.04.2009, 20:42
Լևոն Զուրաբյանին ազատ արձակեցին. ժողովուրդը հավաքվել է Կենտրոն թաղապետարանի մոտ

Ավելի վաղ Հյուսիսային պողոտայում ձերբակալված Լևոն Զուրբյանին ազատ արձակեցին, իսկ ժողովուրդը շարունակում է փողոցում մնալ և պահանջել սեփական իրավունքների վերականգնում: Հիշեցնենք, որ արդեն երկու օր է ոստիկաններն արգելափակում են Հյուսիսային պողոտայի մուտքերը և թույլ չեն տալի, որպեսզի զբոսանքի մասնակիցները մուտք գործեն Պողոտա:

Այս պահի դրությամբ մարդկանց մի մեծ խումբ հավաքվել է Կենտրոն թաղապետարանի մոտ. մարդիկ վանկարկում են ընդդիմության կարգախոսները և անընդհատ փորձում է ճեղքել ոստիկանների պատը: Դժվար է ասել, թե ինչ արդյունք էր ակնկալում ոստիկանությունը, սակայն այս պահին Կենտրոն թաղապետարանի մոտ մարդիկ ավելի շատ են, քան սովորական զբոսանքների ժամանակ: Քիչ առաջ տվյալ վայր մի քանի բարձրաստիճան ոստիկաններ ժամանեց, և նրանց մի շարք հրահանգներից հետո ոստիկանները սկսեց ակտիվորեն ցրել մարդկանց Սայաթ Նովայի երկայնքով: Մարդիկ փորձում են միասին լինել և չմասնատվել: Փաստորեն, ոստիկանության գործողությունների հետևանքով խաղաղ զբոսանքները վերաճեցին քաղաքի կենտրոնում ընթացող փոքր երթի:

Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2009/04/08/free/)



ՀԱԿ-ը հայտարարում է 11 ձերբակալվածների մասին

21:27 • 08.04.09

Հայ ազգային կոնգրեսն անհապաղ անդրադարձել է Հյուսիսային պողոտայի մոտակայքում այս պահին ծավալվող իրադարձություններին: Ինչպես ասված է ՀԱԿ-ի հաղորդագրությունում, այսօր, ժամը 18.00-ի սահմաններում ոստիկանության ՊՊԾ և հատուկ ջոկատի ստորաբաժանումները շրջապատել են Հյուսիսային պողոտան` ապօրինաբար արգելելով քաղաքացիների մուտքը այնտեղ։

«Այս ընթացքում խոչընդոտվել է նաև լրագրողների աշխատանքը։ Այս ամենն ուղեկցվել է քաղաքացիներին նկատմամբ բռնություններով», -նշված է ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ:

Համաձայն Հայ ազգային կոնգրեսի տեղեկատվության, ժամը 21:00-ի դրությամբ ոստիկանություն են տարվել 11 քաղաքացիներ:

Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2009/04/08/ancavenue/)

Chuk
08.04.2009, 21:40
Ինֆորմացիա ստացա, որ բոլորին բաց են թողել: Ըստ էության չէին կարող բաց չթողներին: Արածները ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվել: Մնում ա ենթադրել, որ վախեցել են, որ վաղը մեծ բողոքի ակցիաներ կլինեն (վաղն ինագուրացիայի 1 տարին ա), ու փորձել են ժողովրդին վախացնելով դեմն առնել: Ստոր երկիր ա դառել: Ոստիկանապետություն:

Chuk
08.04.2009, 23:08
Մի հատ էլ վիդեո: Թող լռողներն ու հանդուրժողները նայեն ու մտածեն, թե ուր է հասցնում իրենց հանդուրժողականությունը.


http://www.youtube.com/watch?v=xwmQcCF05fw&feature=channel_page

Ձայնալար
09.04.2009, 17:13
Մոդերատորական: Լուրերը քննարկող մի շարք գրառումներ տեղափոխվել են այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=21661&page=74), թողնվել են հիմնականում լրատվություն պարունակող գրառումները:

Chuk
09.04.2009, 18:59
Հյուսիսային պողոտայում կրկնվում է երեկվա իրավիճակը

18:53 • 09.04.09

Այս պահի դրությամբ Հյուսիսային պողոտայի շրջակայքում կրկին մարդաշատ է։ Ոստիկանները, ինչպես և նախորդ օրերին, թույլ չեն տալիս մարդկանց մտնել պողոտա՝ ակտիվորեն հրմշտելով և ցրելով նրանց։ Այս պահին մարդկանց մի մասին ոստիկանները ստիպեցին մտնել Կենտրոն թաղապետարանի շենքի բակ, մյուսները դեռևս փորձում են չանջատվել միմյանցից։
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2009/04/09/northagain/)

«Ազատություն» ռադիոկայանով լսեցի, որ երկու երիտասարդի նորից բերման են ենթարկել, իբր ոստիկանների հասցեին սեռական հայհոյանքներ տեղալու համար (եթա արել են՝ լավ են արել): Եթե որևէ մեկը տեղեկություն ունի, մասնավորապես թե ովքեր են երիտասարդները, խնդրում եմ տեղեկացնել:

Chuk
09.04.2009, 19:17
«Պարզապես չի կարելի»
20:05 | Այսօր | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային պողոտայում նույնպիսի լարված իրավիճակ է, ինչպես երեկ: Ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին զբոսնել Հյուսիսային պողոտայում` արգելելով նրանց մուտքը պողոտա:

Ինչպես հայտնում է «Ա1+»-ի լրագրողը ոստիկանների թիվը կրկնակի ավել է քաղաքացիներից: Ոստիկանները, խումբ-խումբ շրջապատելով քաղաքացիներին, հրելով հեռացնում են նրանց հնարավորինս հեռու պողոտայից:

Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման են ենթարկվել երկու քաղաքացի` Աշոտ Թադեւոսյանը եւ Մուշեղ Հարությունյանը:
Աշոտ Թադեւոսյանը «Ա1+»-ի լրագրողին հայտնել է, որ բերման ենթարկելիս ոստիկաններն իր նկատմամբ ուժ են կիրառել:

Ի դեպ, Աշոտ Թադեւոսյանը նախկին ոստիկան է:
Ոստիկաններն իրենց գործողությունների համար ունեն ընդամենը մեկ բացատրություն. «Չի կարելի»:


Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/society/2009/04/9/northern-avenue)

Վիշապ
09.04.2009, 21:58
Հացպանյանին` 3,5 տարի (http://a1plus.am/am/politics/2009/04/9/sargis-hatspanyan)

Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը Սարգիս Հացպանյանին դատապարտեց 3,5 տարվա ազատազրկման:Հացպանյանը մեղադրվում է ՀՀ Քր. Օր. 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` սուտ մատնություն:

Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանը 2008թ. նոյեմբերի 3-ին հարցազրույց էր տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին, որտեղ ասել էր, որ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է կազմակերպվելու: Այդ պատճառով էլ նրան մեղադրանք էր առաջադրվել :
Հացպանյանը , 2008 թվականի նոյեմբերի 7-ից գտնվում է կալանքի տակ:

Այսօր ուղիղ 2 ժամ տեւեց Սարգիս Հացպանյանի վերջին խոսքը: Նա նշեց, որ թեեւ իր գործը 321 էջ ունի, սակայն ոչ մի հիմավորում եւ ապացույց այդ էջերում չկա, որ վերջինս մատնություն է արել:
«Ես քրեորեն պատժելի ոչ մի հանցանք չեմ կատարել»,- ասաց Հացպանյանը` միաժամանակ հավելելով, որ ցանկացած մեղադրական դատավճիռ բողոքարկելու է Եվրոդատարանում :

Դատախազ Արամ Ամիրզադյանը նրա մեղադրանքը հիմնավորված է համարել եւ դատարանից պահանջել նրան դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Ես իրավաբանությունից հեռու եմ: Սակայն ինձ տրամաբանությունը հուշում է, որ մատնությունը պիտի պարունակի ինֆորմացիա սուբյեկտի մասին, որը կատարել է, կամ պատրաստվում է կատարել ենթադրվող հանցագործությունը: Ու սուտ մատնությունը պատժվում է հենց նրա համար, որ սուտ մատնության պատճառով մատնվողներին անտեղի պատժում են, չէ՞ որ հանցագարծությունը հենց նրանով է հանցագործություն, որ վնաս է պատճառում: Հիմա Հացպանյանը խաբար ե՞ք, ու՞մ է մատնել Սերժի վրա մահափորձ կազմակերպելու մտադրություն ունենալու համար...:think
Փաստորեն եթե ես հիմա այս ակումբում ասեմ, որ խոսքի Գալուստ Սահակյանին հաստատ գլխից խփելու են, ավտոմատ ինձ մի երեք-չորս տարի տալիս են:':unsure:scare

Chuk
09.04.2009, 22:14
Կեցցե՛ ոստիկանապետությունը
Կեցցե՛ իշխանությունը ապօրինաբար յուրացնելու մեկ տարին այսօր նշող Սերժիկը
Կեցցե՛ն հանցավոր անտարբերությամբ, կրավորական կեցվածքով սրան նպաստող ՀՀ «քաղաքացիները»


http://www.youtube.com/watch?v=CV2xe2eMgsk

Chuk
11.04.2009, 00:29
2 ձերբակալված ՙՀյուսիսայինից՚
00:31 | Այսօր | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ



ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում զբոսնելիս ոստիկանները ձերբակալել եւ ոստիկանության Կենտրոնի բաժին են տարել 4 անչափահաս ակտիվիստների, որոնցից երկուսը ժամը 22-ի սահմաններում ազատ են արձակվել, իսկ երկուսը` Վահագն Գեւորգյանը եւ Գեւորգ Բոյաջյանը այս պահին դեռ գտնվում են ոստիկանությունում: Այս պահին ոստիկանության մոտ բազմություն է հավաքվել, երիտասրդները նստացույց են սկսել` ՙԱզատություն՚, ՙԵս եմ մյուսը՚ գրությամբ պաստառներով:

Ոստիկանությունում են գտնվում ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը եւ Ստեփան Սաֆարյանը, իսկ փաստաբաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը սպասում են դրսում, քանի որ նրանց ներս չեն թողնում, թեեւ անչափահասների պարագայում առանց նրանց ոստիկանները իրավունք չունեին որեւէ գործողություն իրականացնել

Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/society/2009/04/11/hyusisayin)

Chuk
15.04.2009, 01:56
Ռոբերտ Մելքոնյանը խոստանում է հաղթել ՀԱԿ-ին
21:39 | Ապրիլ 14, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ




«Պայքար, պայքար մինչեւ վերջ: Իմ պայքարը իրենց պայքարին հաղթելու է»,- այսօր Ա1+ին ասաց ՀՀ Ոտիկանության ՊՊԾ պետ Ռոբերտ Մելքոնյանը: Այսինքն, Ձեր եւ ՀԱԿ-ի կարգախոսը նո՞ւյն է` Ա1+ի հարցին, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Ոչ իմ կարգախոսը`Առաջ Հայաստանն է»:
Պարոն Մելքոնյանը այն կարծիքին չէ, թե ոստիկանները զբաղված են ՀԱԿ-ի քարոզչությամբ եւ իրազեկման երթեր են կազմակերպում առաջիկայում ՀԱԿ-ի նախատեսած հանրահավաքի համար:
«Ոչ: Ես այս երթը ուղեկցում եմ, որ մարդկանց մի խումբը չխանգարի մյուսի ազատ տեղաշարժման իրավունքը, որ այս մեքենան կարողանա ազատ շարժվի: Հասկանո՞ւմ եք, ես էլ ազատ տեղաշարժման իրավունք ունեմ, Մարտիրոսն էլ, Պողոսն էլ: Մեկի ազատ տեղաշարժի իրավունքը չի կարող գերակա լինել մյուսի իրավունքից: 50 հոգին չեն կարող գալ ասել, ես ուզում եմ պողոտան փակել: Ի՞նչ է եղել: Իրենց ուզած երթը, թող լինի»:
Պարոն Մելքոնյանը դժգոհեց, որ ՀԱԿ-ի անդամները կարծում են, որ իրենց ամեն ինչ կարելի է: ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, լսելով պարոն Մելքոնյանի պատասխանները, արձագանքեց.«Հենց այս պահին Դուք քաղաքական հայտարարություններ եք անում: Դուք այլեւս քաղաքական գործի՞չ եք: Ես չգիտեի, որ Դուք նաեւ քաղաքական դեմք եք»:
Վլադիմիր Կարապետյանը Ռոբերտ Մելքոնյանին խոստացավ, որ շարունակելու է պայքարը ընդդեմ բոլոր անօրինականությունների, եւ առաջին հերթին` ոստիկանների անօրինականությունների դեմ: Ի պատասխան նրան` Ռոբերտ Մելքոնյանը նույն վճռականությամբ պատասխանեց. «Ես պայքարելու եմ մինչեւ վերջ, որ իմ պայքարը հաղթի իրենց պայքարին: Ի դեպ, այսօր Ռոբերտ Մելքոնյանը սիրահոժար Ա1+ին թույլ տվեց իրեն լուսանկարել, եւ ընդհանարապես այսօր նա շատ բարեհամբույր էր եւ առանց մահակի:



Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/04/14/police)

Հաստատում եմ, այսօր ոստիկանները շատ «բարեհամբույր» էին: Օրինակ երբ վերջին անգամ (ես էսօր մեր պարոնայքի արանքով լավ գնացել-եկել եմ) անցնում էինք նրանց մոտով, ոստիկանները շատ բարեհամբույր ասում էին, «տղերք, մի կողմ քաշվեք, թող անցնեն, մյուսներին միանան»:

Պատկերացնու՞մ եք, ինչպիսի ազգասիրություն, ինչպիսի օրինապաշտություն, նրանք մի վայրկյկան փողոցի պաշարումը, պատնեշը քանդել են, որպեսզի մենք մերոնց կարողանանք միանալ: Զավեշտ: Ծիծաղի տուն: Աբսուրդ:

Տո՛ դուք, այ իրավապահ հորջորջյալներ, ո՞վ եղաք, որ իմ ճանապարհը փակեք, հետո էլ մեծահոգություն ներկայացնեք իմ առաջ մի վայրկյանով ճանապարհ բացելը:

Պարոն Մելքոնյանին տեղեկացնում եմ. հարգելիս, դու սովորել ես «Պայքար, պայքար մինչև վերջը», բայց դա, սիրելիս, քո կարգախոսը չի, իսկ ես քեզ ասում եմ, ՄԵՐ ՊԱՅՔԱՐՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է, ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ, իսկ դու չափազանց փոքրիկ ավազահատիկ ես այդ ճանապարհին, իսկ ես այդ ավազահատիկի կողքով էսօր շատ ես էս կողմ ու էն կողմ անցել, բազում անգամներ իր համազգեստի խախտումին արհամարհական նայելով :)

Mephistopheles
17.04.2009, 12:59
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻԱԿԸ

Երեւանի ավագանու, այսինքն քաղաքապետի առաջիկա ընտրությանը Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հետեւելու է մեծ ուշադրությամբ, եւ հետեւելու է բոլոր թեկնածուների ելույթներին ու մոտեցումներին: Րաֆֆի Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել բոլոր մասնակիցներին եւ ասել, թե ինքն իր ընտրությունը կատարելու է խղճով: “Ես ինքս հետեւելու եմ թե ծրագրերին, թե ելույթներին: Ինչպես միշտ, մայիսի 31-ին իմ քվեն կատարելու եմ քաղաքացիական խղճի մտոք, եւ ժառանգության կուսակցության հորդորի շրջանակներում”, հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանելով նաեւ հարցին, թե ինչու Ժառանգությունը ընտրական հանձնաժողովների իր տեղերը չի վստահում Հայ Ազգային կոնգրեսին, որպեսզի էլ ավելի սերտանա կոնգրեսի եւ Ժառանգության գործակցությունը նախընտրական շրջանում, ասել է, թե այդ հարցին կարող է պատասխանել կուսակցության վարչությունը: “Վարչությունը որոշել է, որ մեր դերակատարությունը նաեւ պետք է լինի այն, որ գնահատելով, որ սա Երեւանի քաղաքապետի եւ ավագանու առաջին ընտրությունն է, որ մենք գնահատում ենք նաեւ ժողովրդավարական ընթացակարգի կարեւորությունը, եւ մենք հանրային հսկողության հրամայականին մեր մասնակցությունը պետք է բերենք: Մենք եւս ընդդիմություն ենք, մենք միակ ընդդիմությունը չենք, բայց նաեւ կոչ անելով հասարակությանը զորակցել ընդդիմությանը, մենք նաեւ մայիսի 31-ին կատարելու ենք մեր քաղաքացիական պարտքը այդ հսկողությունն ապահովելու առումով”, ասում է Ժառանգություն կուսակցության առաջնորդը:

Լրագիր.ամ

Պատկերացնում եք՞, Րաֆոն Չոռնու ծրագրին ա հետևելու, Հեղինե Bitch-արյանի ելույթներն ա լսելու ու վերջում էլ "խղճի մտոք և Ժառանգություն կուսակցության հորդորի շրջանակներում" ընտրելու ա… բա

Ինչ ասեմ… ուշադիր լսի Չոռնուն ու Bitch-արյանին որ հանկարծ մի բան բաց չթողնես… կարծիքդ "ասանգ ամփոխչագան ըլլա" որ կարողանաս կուսակցությանդ "հորդորի շրչանագնրուն մեջ" "քաղաքացիգան բարդքդ գադարես"…

Մյուս ընդդիմությունն էլ երևի ՀԱԿ-ն ա հա՞… չգիտեմ, փորձում եմ կռահել…Մինչև ե՞րբ ա էս մեր "արջուկը" քաղաքականգործիչ-քաղաքականգործիչ խաղալու

dvgray
17.04.2009, 15:36
Մյուս ընդդիմությունն էլ երևի ՀԱԿ-ն ա հա՞… չգիտեմ, փորձում եմ կռահել…Մինչև ե՞րբ ա էս մեր "արջուկը" քաղաքականգործիչ-քաղաքականգործիչ խաղալու
մինչև էնքան, քանի դեռ կա պատվիրատու ու ֆինանսավորման բաց դյույմանոց վինտիլ: վինտիլը փակվեց, ինքն էլ պաշտոնապես կդառնա Դհոլչիների Ժող անսամբլի մենակատարներից մեկը:

Elmo
23.04.2009, 13:31
Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հաստատել է ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի թիկնապահների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունները։

Ինչպես Ա.Սարգսյանը հաղորդել է երեկ ՀՀ ոստիկանությանն առընթեր հանրային խորհրդի նիստի ժամանակ, ինքը նույնպես ականետես է եղել կատարվածին։

Ա.Սարգսյանի խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել Ալեք Մանուկյան փողոցում ապրիլի 21-ին. ժամը 19։40-ին մոտ երեք ջիփ մեքենա մեծ արարգությամբ անցել են կարմիր լույսի տակ։ Ոստիկանության արձագանքը եղել է ավելի քան օպերատիվ. 6 րոպե անց կարգազանցները ձերբակալվել են։ Ինչպես պարզվել է նախաքննության ընթացքում, երեք մեքենաներից երկուսը պատկանում են ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (մականունը` «Բուռնաշ»), միջադեպին մեղսակից են պատգամավորի թիկնապահներն ու հյուրերը։ Ինքը` Աղաբաբյանը, դեպքի վայրում չի եղել և Ոստիկանություն չի տարվել։ Ներկայում մեքենաները ստուգվում են։ «Բոլոր մեղավորները կկրեն արժանի պատիժ», - խոստացել է Ա.Սարգսյանը։

Ոստիկանության պետը հերքել է նաև միջադեպին ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի մասնակցության մասին տեղեկությունները։

Tert.am

Ասեմ, որ Լևոն Սարգսյանը, նույն ինքը "ալրաղացի Լյովը", տարածված լուրերի համաձայն մեքենայով ջարդել էր ազգային անվտանգության դարպասները ու ներխոժել էր ներս, դեբոշ կազմակերպել:

Տրիբուն
23.04.2009, 13:42
Ասեմ, որ Լևոն Սարգսյանը, նույն ինքը "ալրաղացի Լյովը", տարածված լուրերի համաձայն մեքենայով ջարդել էր ազգային անվտանգության դարպասները ու ներխոժել էր ներս, դեբոշ կազմակերպել:
Ապեր, ոստիկանությունը հերքում է, որ Լևոն Սարգսյանը չափալախել է ԱԱԾ պետին: Ըստ ոստիականության տարածած հաղոդարգրության դա եղել է ընկերական ապտակ` կենցաղային հողի վրա, քավոր-սանիկ հարաբերություններին շրջանակներում:

murmushka
23.04.2009, 14:29
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Երեւանի Հյուսիսային պողոտայում ցուցարարների նկատմամբ գրեթե ամեն օր կիրառվող բռնությունները ե՞ւս ժողովրդի շահերից են բխում, ոստիկանապետը արձագանքեց. - «Եթե քաղաքական զբոսանք` խնդրեմ, քայլեք Երեւանով, զբոսնեք, զրուցեք, ձեր հարցերը քննարկեք իրար հետ, բայց մեկ վայր ստեղծել, որը արգելված է մնացածին քայլել, որովհետեւ էդ վայրում ամեն րոպե կարող են կոնֆլիկտներ լինել` մենք դա թույլ չենք տա»:

«Հանգիստ թողեք Հյուսիսային պողոտան: Հրահրել ոստիկանին, մոտենալ, քաշքշել, ինչ-որ մի բան ասել, վիրավորել, վերջում էդ պահը օգտագործել` «տեսեք, ինձ հրեց», կարծում եմ, սա չի կարելի եւ ընդունելի չի», - ասաց ոստիկանապետը` ամփոփելով. - Հյուսիսային պողոտան կառուցվել է այս իշխանությունների օրոք: Խորհուրդ եմ տալիս այնպիսի մի տեղ ստեղծել այս օջախը, որը ստեղծվել է նախկին իշխանությունների օրոք, նկատի ունեմ հենց էդ, ովքեր կազմակերպում են էս միտինգները

http://www.azatutyun.am/content/article/1613922.html
աբսուրդ
ինչպես ասում են NO COMMENT

Kuk
23.04.2009, 17:10
Հյուսիսային պողոտան կառուցվել է այս իշխանությունների օրոք: Խորհուրդ եմ տալիս այնպիսի մի տեղ ստեղծել այս օջախը, որը ստեղծվել է նախկին իշխանությունների օրոք, նկատի ունեմ հենց էդ, ովքեր կազմակերպում են էս միտինգները

Վայ քու արա:o Հյուսիսային Պողոտան նախկին իշխանությունների օրոք եղել ա մարդկանց բնակարաններ, կացարաններ, սույն թյուրիմացության խոսքով ասած` օջախներ, հիմա սրանք վերցրել օբյեկտներ են սարքել, մարդկանց էլ ասում են` գնացեք ուրիշ տեղ զբոսնեք: Դե արի ու մի ասա` տո այ զբոսնված, որ ամբողջ քաղաքը քանդեք օբյեկտ սարքեք, ինչն էլ անում եք, ուրմեն մարդկանց պետքա ուղարկեք այլ երկի՞ր: Չնայած տենց էլ անում են էլի, բայց դե կան ստրուկներ, որ համաձայն են քշվել այլ երկիր, թեկուզ մոզամբիկ, մենակ թե ոչ մի մենթի հետ կոնֆլիկտի մեջ չմտնեն: