PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական լրահոս



Էջեր : 1 2 3 4 5 6 7 [8] 9 10

Ձայնալար
01.06.2011, 13:36
Վրաստանն ընդունեց խորհրդային անցյալի դեմ ուղղված «Ազատության խարտիան»

Грузия Online-ի փոխանցմամբ, երեկ Վրաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է «Ազատության խարտիա»-ն, որը նախատեսում է երկրում կոմունիստական խորհրդանիշների սահմանափակում ու արգելում։ Խարտիայի հեղինակը ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» խմբակցության նախագահ Գիյա Տորտլաձեն է, ըստ որի՝ խարտիայի ընդունումը կնվազեցնի երկրի դեմ ուղղած արտաքին սպառնալիքները։

Խարտիայի համաձայն՝ նախկին Խորհրդային միության հատուկ ծառայություններում աշխատած և կոմունիստական կուսակցության նախկին բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացած անձինք և կոմերիտականները չեն կարող աշխատել կառավարական մարմիններում։

Բացի այդ, ՆԳՆ-ի ենթակայության ներքո ստեղծվելու է հանձնաժողով, որն ուսումնասիրելու է ճարտարապետական շինություններում ու աշխարհագրական տեղանուններում սովետական խորհրդանիշների առկայությունը և դրանց փոփոխման ու ապամոնտաժման մասին համապատասխան որոշումներ է կայացնելու:

http://1in.am/arm/regional_georgia_21625.html

Chuk
02.06.2011, 22:44
Հունիսի 2-ին տեղի ունեցած Հայ Ազգային Կոնգրեսի Քաղխորհրդի արտահերթ նիստում քննարկվել է ՀԱԿ-ի ու իշխանությունների միջև երկխոսության պատվիրակության կազմը:

Քաղխորհրդի հաստատմամբ պատվիրակության կազմում կլինեն.

Լևոն Զուրաբյան, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող (պատվիրակության ղեկավար),
Դավիթ Շահնազարյան, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ,
Վահագն Խաչատրյան, Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար,
Ֆելիքս Խաչատրյան, Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար,
Սամվել Աբրահամյան, ՀՀՇ վարչության փոխնախագահ:

Facebook սոցիալական ցանցում «Ո՞ւմ կցանկանայիք տեսնել ՀԱԿ պատվիրակության կազմում՝ ՀԱԿ-իշխանություն երկխոսուսության շրջանակում» հարցման ձայների քանակը ներկա դրությամբ 643-ն է: Ֆեյսբուքցիները պատվիրակության կազմում կցանկանային տեսնել Նիկոլ Փաշինյանին (107), Լևոն Զուրաբյանին (96), Դավիթ Շահնազարյանին (63), Անդրանիկ Քոչարյանին (53), Ավետիս Ավագյանին (41): Ձայների մյուս մասը բաշխվել է այլ թեկնածուների միջև:
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/)

Տրիբուն
03.06.2011, 12:53
Лошадью ходи! Век воли не видать :D:D


Իշխանությունն այսօր կքննարկի պատվիրակության կազմը (http://www.1in.am/arm/armenia_politics_21930.html)

Ինչպես տեղեկացանք, Հայաստանի Հանրապետական կուսակցության այսօր գումարվելիք խորհրդի նիստում կքննարկվի կամ, ամենայն հավանականությամբ, կորոշվի իշխանական թևի պատվիրակության կազմը ընդդիմության հետ երկրի առջև ծանրացած խնդիրների շուրջ երկխոսելու համար:

Հիշեցենք, որ ընդդիմության պատվիրակության կազմը ներկայացնելու են Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, ՀԺԿ քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, որը երկար տարիներ եղել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ՀԺԿ ներկայացուցիչը, Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը և ՀՀՇ փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:

Mephistopheles
03.06.2011, 22:53
Բոլորս՝ Ֆրանսիայի հրապարակ

Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականների միջև սույն թվականի հունիսի 4-ին կայանալիք հանդիպումը ցուցադրվելու է Ֆրանսիայի հրապարակում (Օպերային թատրոնի հարևանությամբ) տեղադրված հեռուստաէկրանով։

Խաղը դիտելու և հանդիսատեսների անվտանգությունը ապահովելու նպատակով այդ օրը ժամը 19:30-ից մինչև 22:00-ը դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը՝

1. Մաշտոցի պողոտայի՝ Մոսկովյան փողոցից մինչև Մարշալ Բաղրամյան պողոտա ընկած հատվածում։

2. Սայաթ Նովայի պողոտայի՝ Բայրոնի փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածում (շարժման՝ դեպի Ֆրանսիայի հրապարակ ուղղությամբ)։




Ժառանգության հաջորդ քաղաքացիական ժողովը՝ հունիսի 4-ին Ազատության հրապարակում

17:12 • 21.05.11

«Ժառանգություն» կուսակցության հրավիրած այսօրվա քաղաքացիական ժողովի ավարտին կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ժողովի շարունակությունը տեղի կունենա հունիսի 4-ին, Ազատության հրապարակում։

Ժողովի ժամանակ դահլիճից հարցեր են հնչել տարբեր խնդիրների վերաբերյալ, որոնց ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ բոլոր հարցերն ու առաջարկները ի մի կբերվեն և կստանան իրենց պատասխանները Ազատության հրապարակում երկու շաբաթից։ Ժողովն ավատրվել է ազգային-ազատագրական երգերի կենդանի կատարմամբ։

Tert.am

Երևում ա Րաֆֆին կանչել ա ֆուտբոլ նայելու վրեքներս խաբար չկա

Chuk
06.06.2011, 15:38
Հայ ազգային կոնգրեսը սպասում է Սերժ Սարգսյանի կամ նրա լիազորած անձի արձագանքին։ Այս մասին Tert.am–ին ասաց առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, երբ նրան խնդրեցինք մեկնաբանել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի այսօրվա այն հայտարարությունը, թե ՀԱԿ–ի օրակարգում պատվիրակություն կազմելու հարց չկա։
«Կոնգրեսի 3 պահանջների կատարումից հետո, ինչպես և նախօրոք հայտարարել էինք, մենք պատրաստաամություն ենք հայտնել գործող իշխանությունների հետ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով երկխոսություն սկսելու: Ավելին, մենք արել ենք հաջորդ քայլը, ձևավորել ենք պատվիրակություն` երկխոսությունը վարելու համար: Երբ գործող իշխանությունը` ի դեմս Սերժ Սարգսյանի կամ նրա կողմից լիազորված անձի, կարձագանքի, այն ժամանակ կխոսենք»,– ասաց Մուսինյանը։



Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/06/06/armanmusinyan/)

My World My Space
06.06.2011, 17:24
Վահան Հովհաննիսյանը Տեր-Պետրոսյանին տականք անվանեց


«Դաշնակցության գրեթե բոլոր ներկայացուցիչներն այյդ տարիներին գտնվել են ճակատում: Յուրաքանչյուր 8-րդ դաշնակցական մահացել է այդ պատերազմում, և նման հայտարարություններ կարող են անել միայն տականքները»,- ասել է Հովհաննիսյանը և հավելել, որ եթե հիշենք, որ հայկական ուժերն ազատագրել են Շուշին երկրի ԶՈՒ գլխավոր հրամանատարից (երկրի նախագահ) թաքուն, ապա ամեն ինչ պարզ է դառնում:

Ահա այսպես պատասխանեց ՀՅԴ ղեկավար Վահան Հովհաննիսյանը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մայիսի 31-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ արված հայտարարությանը:Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն ղարաբաղյան պատերազմի տարիներին ամենօրյա ցույցերի միջոցով ամեն ինչ արեց Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու համար և փորձեց կոտրել հայոց բանակի ոգին:


Աղբյուր՝ Panarmenian

Chuk
07.06.2011, 11:51
Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը անընդունելի և ինքնանպատակ է համարում պատվիրակություն ձևավորելու և արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու Հայ ազգային կոնգրեսի առաջարկին։

Պատասխանելով «Նովոստի Արմենիա» գործակալության հարցին, թե «Ի վերջո իշխանությունն ընդունու՞մ է երկխոսություն սկսելու՝ Հայ ազգային կոնգրեսի առաջարկը և պատրաստվու՞մ է արդյոք համապատասխան պատվիրակություն ձևավորել», Կարեն Կարապետյանն ասել է. «Դժվար չէ նկատել, որ այդ երկխոսությունը վաղուց է սկսվել, բավականին արդյունավետ ընթանում է և մի շարք դրական փոփոխությունների արդեն իսկ հանգեցրել է:

Դա պարզապես այնքան ակնհայտ է, որ երկխոսություն սկսելու մասին խոսելն առնվազն տարակուսելի է։Ինչ վերաբերում է պատվիրակություն ձևավորելու և արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկին, ապա այստեղ թե՛ առաջարկվող ձևաչափը, թե՛ դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են և, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի: Իսկ «պատվիրակությունների բանակցություններ» արտահայտությունն այնպես ուռճացված ու գունազարդված է ներկայացվում, կարծես խոսքը վերաբերում է միջպետական բանակցություններին և ոչ թե իշխանություն-ընդդիմություն գործակցությանը, որի իրականացման՝ աշխարհում տարածված մեխանիզմները մեր երկրում կան, և որոնց վերջին տարիների ընթացքում ավելացել են նաև ՀՀ նախագահի կողմից առաջ քաշված նոր ձևաչափերը:

Կարծում եմ՝ մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների վերաբերյալ հասցեական քննարկումների ու մոտեցումների ճշգրտմանն ուղղված գործելաոճն է միայն, որ կարող է դրական և ընդունելի արդյունքների հանգեցնել մեր ժողովրդի համար»:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը նաև նշել է, որ կոալիցիոն կուսակցությունները պատրաստակամ են աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ։ «Մենք շարունակում ենք հանուն Հայաստանի առաջընթաց զարգացման՝ բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու մեր ջանքերը՝ կարևորելով հնարավոր արտաքին սպառնալիքներին համախմբված դիմակայելու անհրաժեշտությունը, երկրում համակարգային փոփոխությունների շարունակականությունը, դրանց նոր ազդակ հաղորդելն ու շոշափելի արդյունքներ երաշխավորելը:

Այս տեսանկյունից կոալիցիոն կուսակցությունները պատրաստակամ են արդյունավետ աշխատել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում և Հայ ազգային կոնգրեսի հետ՝ գործադիր իշխանության կառույցներում և Ազգային ժողովում հանդես գալով ՀԱԿ-ի բոլոր իրականանալի և «հանուն» առաջարկներն առաջ տանողի դերում»,- ասել է նա:


Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/06/07/karapetyankaren/)

Ինչպես երևում ա, այսպես կոչված «Ջրբաժանին» այլընտրանք չկա:

Askalaf
08.06.2011, 10:32
Ժիրայր Սեֆիլյան. «Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված քաղաքական վերնախավի այրերի մեծամասնությունը ստրկամիտներ են»

http://sardarapat.net/modules/news/images/thumb_13075106910.jpg

Գյումրիում այսօր «Սարդարապատ» շարժաման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին տանում է դեպի հերթական խորհրդարանական ընտրություններ, որի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին կմնան իր հին գաղափարական համախոհները և ոչ բազմահազարանոց ժողովուրդը:

«7օր»-ի այն հարցին, թե արդյոք Կոնգրեսի ներսում չե՞ն տեսնում իշխանությունների հետ գործարքի վտանգները, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանել է.

-Ես իմ խոսքին պատասխանատու եմ՝ ասելով, որ այնտեղ Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված քաղաքական վերնախավի այրերի մեծամասնությունը ստրկամիտներ են։ Պատճառը սա է, որ Տեր-Պետրոսյանը կարողանում է իր ուզած որոշումները բոլորին պարտադրել, և ինքը կարիք չի ունենում շատ ճիգեր թափելու համոզելու համար։

Նա հավելել է, թե ինքը վստահ է, որ Տեր-Պետրոսյանը շարունակելու է ընթացքը մինչև 2012թ. մայիսի ընտրությունները:



Աղբյուր (http://sardarapat.net/index.php?act=news&op=viewitem&itemid=391&langs=am)

Mephistopheles
08.06.2011, 19:25
Նախկին ՀՀՇ-ականները նոր կուսակցություն են ստեղծում
«Ազատ ժողովրդավարներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

«Ազատ ժողովրդավարներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
08.06.2011
Ռուզաննա Ստեփանյան

Նորաստեղծ «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության կորիզը բաղկացած է հիմնականում «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության նախկին ղեկավար կազմից:
Նորաստեղծ քաղաքական ուժի հիմնադիր համագումարը տեղի է ունեցել մայիսի 22-ին: «Ազատ ժողովրդավարներ»-ի նախագահը ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, վարչության անդամներից է Հայաստանի նախկին արտգործնախարար, ՀՀՇ նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանը, 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ ձերբակալված եւ 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Մասիս Այվազյանը, Դավիթ Առաքելյանը, Հովհաննես Ղազարյանը (բոլորը ՀՀՇ վարչության նախկին անդամներ են):

Կուսակցությանը, ամենայն հավանականությամբ, կանդամակցի ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը:

Նորաստեղծ կուսակցության փոխնախագահ, քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց, որ քաղաքական նոր ուժի ստեղծումը «կոլեգիալ որոշում» է եղել` հաշվի առնելով «ընդդիմություն-իշխանություն պատային իրավիճակը, նրանց միջեւ ծավալվող երկխոսության ոչ թափանցիկ լինելը, ղարաբաղյյան խնդիրը, երկրի տնտեսական վիճակը եւ ազատականության գաղափարների անտեսումը»:

«Այն, որ այդ ապստամբած, տառապած մարդիկ որոշել են գալ եւ իրենց պայքարը շարունակել նոր ուժերի հետ, նշանակում է, որ նրանք ունեն այդ ապստամբ ոգին, բայց, միեւնույն ժամանակ, չունեն հավատ գոյություն ունեցող ստրուկտուրաների [նաեւ ընդդիմության մեջ] նկատմամբ», - ասաց Սեդրակյանը:

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ անվստահություն կա Հայ ազգային կոնգրեսի նկատմամբ, նորաստեղծ կուսակցության փոխնախագահը արձագանքեց. - «Ոչ թե կա տոտալ անվստահություն, բայց համենայն դեպս Հայ ազգային կոնգրեսը պետք է որոշակի առումով վերանայի իր գործողությունները: Եթե նա ուզում է պահպանել այն ընտրազանգվածը, որ ինքը ուներ ժամանակին, այնուամենայնիվ, պետք է վերանայի մարտավարությունը… Չպետք է շարունակի այն ավտորիտար համակարգը, որ կա իր ներսում, պրոյեկտել հասարակության վրա, որովհետեւ, այնուամենայնիվ, Հայաստանի թե' իշխանությունը եւ թե' ընդդիմությունը, ցավոք, շարժվում են ավտորիտար համակարգերի սկզբունքով»:

Սեդրակյանի խոսքով, այսօր Հայաստանի իշխանությունը ավելի հանդուրժող է, քան ընդդիմությունը. - «Ավտորիտարիզմի դրոշը փոխանցվել է ընդդիմությանը»:

Նա նաեւ ընդգծեց, որ իրենք չեն պատրաստվում ներկայանալ որպես միակ եւ գլխավոր ընդդիմադիր ուժը Հայաստանում: Իրենք «թափանցիկ եւ կոլեգիալ ձեւով են իրականացնելու» իրենց գործունեությունը:

Սեդրակյանի համոզմամբ` «միտինգային» գործունեությունը սպառել է իրեն: Միտինգների փոխարեն նորաստեղծ կուսակցությունը պատրաստվում է հրապարակային ձեւով հանրությանը ներկայացնել մեխանիզմների մի փաթեթ բոլոր բնագավառների համար` թե' տնտեսության, թե' ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ թե' մյուս կարեւորագույն խնդիրների շուրջ:

Հարցին, թե պատրաստվում են արդյոք համագործակցել Հայ ազգային կոնգրեսի հետ, «Ազատ ժողովրդավարներ»-ի փոխնախագահը արձագանքեց, թե կհամագործակցեն բոլոր այն ուժերի հետ, որոնք «շարժվում են ժողովրդավարական պլատֆորմով». - «[Եթե] Մենք կտեսնենք, որ իրականացվում են ռեալ ժողովրդավարական քայլեր, բացառված է, որ մենք չհամագործակցենք… Ժողովրդավարության առաջին պայմանը թափանցիկությունն է, ես չեմ տեսնում թափանցիկություն [Կոնգրեսի գործունեության մեջ]»:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն վերաբերող հարցին ի պատասխան Անուշ Սեդրակյանը ասաց, որ կմասնակցեն` եթե իրենց համակիրների թիվը «նույն ուժգնությամբ» շարունակի աճել: Այսօր կուսակցությունն ունի 1200 անդամ:

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը վայելում է Միացյալ Նահանգների հովանավորությունը, ինչով էլ պայմանավորված էր օրերս դեսպան Մարի Յովանովիչի հանդիպումը նորաստեղծ քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ` Անուշ Սեդրակյանը ասաց, թե «ԱՄՆ-ը ժողովրդավարության օրրան է եւ լիբերալ ուժերի կենտրոն», ուստի «իր ներկայացուցչական մարմինների միջոցով կապ է պահպանում բոլոր լիբերալ ուժերի հետ»:

Նա չկամեցավ մանրամասներ հաղորդել, թե ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել հանդիպումը եւ ինչ հարցեր են քննարկվել:

ազատություն.ամ

Mephistopheles
10.06.2011, 19:50
Հաջորդ հանրահավաքը 30-ին

Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը, ինչպես հայտնի է դարձել հունիսի 10-ին, կկայանա 20 օր անց` հունիսի 30-ին:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքը տեղի ունեցավ մայիսի 31-ին եւ այդ օրը իշխանությանն արվեց պատվիրակություններով երկխոսելու առաջարկ:

Կոնգրեսն այդ օրը հաջորդ հանրահավաքի օր չնշանակեց, ասելով, որ ներքին ու արտաքին դինամիկ զարգացումներ են տեղի ունենում եւ հաջորդ հանրահավաքը կլինի ըստ անհրաժեշտության:

Անցած օրերի ընթացքում իշխանության տարբեր դեմքեր, այդ թվում նախագահի աշխատակազմի ղեկավարաը հայտարարեցին, որ իշխանությունը չի ընդունում պատվիրակություններով բանակցելու մասին Կոնգրեսի առաջարկը: Սակայն Հայ ազգային կոնգրեսն էլ հայտարարեց, որ չի ընդունում այդ գործիչների արձագանքը եւ սպասում է Սերժ Սարգսյանի պատասխանին:

Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանը հունիսի 10-ին 'Հայկական ժամանակ' օրաթերթին տված հարցազրույցում ասել է, որ երկխոսությունն ավելի շատ իշխանությանն է պետք, ոչ թե ընդդիմությանը: Տեր-Պետրոսյանը նույնիսկ հայտարարել է, որ երկխոսությունը չկայանալու դեպքում Կոնգրեսը կարող է անգամ շահել քաղաքականապես:

«Որոշումների կայացման (decision making) գործում զրոյական դերակատարություն ունեցող անձանց կարծիքը տվյալ պարագայում որեւէ նշանակություն չունի: Հետեւաբար, քանի դեռ իր տեսակետը չի արտահայտել Սերժ Սարգսյանը, անիմաստ է այդ մասին որեւէ բան ասել», - հայտարարել է Տեր-Պետրոսյանը` հավելելով. - «Միայն պետք է նկատի ունենալ, որ երկխոսությունը ոչ այնքան Կոնգրեսին, որքան իշխանությանն է անհրաժեշտ: Երկխոսության չկայացման դեպքում Կոնգրեսը ոչինչ չի կորցնի, այլ գուցեեւ քաղաքական տեսակետից շահի: Կորցնողը լինելու է առաջին հերթին իշխանությունը: Իսկ մեծ հաշվով մենք բոլորս, այսինքն` երկիրն ու ժողովուրդը»: Նա ասել է, որ Կոնգրեսի կատարած քայլի ճշգրտությանը չի կասկածում:

Սերժ Սարգսյանն առայժմ որեւէ բան չի ասել երկխոսության մասին: Հունիսի 22-ին նա ելույթ է ունենալու ԵԽԽՎ ամառային նստաշրջանում եւ պատասխանելու է ԵԽԽՎ պատգամավորների հարցերին: Իսկ հունիսի 25-ին Սերժ Սարգսյանը Կազանում հանդիպելու է ՌԴ եւ Ադրբեջանի նախագահներին` Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի եռակողմ ֆորմատի շրջանակում:

18:05:21 - 10/06/201

Լրագիր.ամ

Universe
12.06.2011, 00:01
Ooooooooops...!
Իմացել ե՞ք, Գագիկ Ծառուկյանը Գիրքա գրել:)
http://1in.am/arm/armenia_politics_22943.html

Mephistopheles
13.06.2011, 22:30
Արարատ Զուրաբյանը ՀՀՇ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել

Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, որ ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը և Հրաչյա Հակոբյանը Հայոց համազգային շարժում կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել։

Հիշեցնենք, որ մինչև 2010թ. հունիսի 17-ը Արարատ Զուրաբյանը ՀՀՇ վարչության նախագահն էր։ Այդ օրը տեղի ունեցած ՀՀՇ վարչության նիստի ժամանակ կուսակցության վարչությունը որոշեց ընդունել վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հրաժարականի դիմումը: Արարատ Զուրաբյանը շարունակում էր մնալ ՀՀՇ վարչության անդամ:


1in.am

Bruno
14.06.2011, 16:52
Հակաընդիմադիր տեսահոլովակ հաըտնված youtube-ում:

Ժողովուրդ կներեք , զգուշացնեմ որ հայհոյանքներ էլ կա:


http://www.youtube.com/watch?v=l2sf6oLaeZY

Universe
14.06.2011, 20:04
Ooooooooops...!
Իմացել ե՞ք, Գագիկ Ծառուկյանը Գիրքա գրել:)
http://1in.am/arm/armenia_politics_22943.html

վերոնշյալ կայքում տեղի է ունեցել տեքստի փոփոխություն, ըստ որի` Ծառուկյանը ոչ թե գրքի հեղինակն է, այլ դրա նախաձեռնողն ու ոգեշնչողը (initiated, inspired by Gagik Tsarukyan): Քանի որ անհարկի շահարկումներ են տեղի ունենում այն մասին, իբր մենք և այլ ԶԼՄ-ներ խեղաթյուրել ենք իրականությունը և ապատեղեկատվություն տարածել, հարկ ենք համարում հրապարակել մեր կողմից նախապես արված screen shot (http://1in.am/uploads/Carukyan.jpg)-ը, որտեղ երևում է այն տեքստը, ինչին հղում կատարելով էլ գրվել է այս լուրը:

http://1in.am/arm/armenia_politics_22943.html

Chuk
17.06.2011, 16:42
Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսությանն առնչվող հարցերին։ Ստորև ներկայացնում ենք նախագահիի անդրադարձը։

«Երկխոսության, քննարկումների միջոցով առկա խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը միակ տրամաբանական և ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար: Բոլոր մյուս ճանապարհները հղի են լուրջ վտանգներով և անխուսափելի կորուստներով: Այս մասին մենք բարձրաձայնել ենք անընդհատ և այսուհետ ևս չենք զլանալու կրկին ու կրկին հիշեցնել նույնը: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո իմ առաջին իսկ հրապարակային խոսքը բոլոր քաղաքական ուժերին և հասարակական միավորումներին ուղղված համագործակցության կոչն է եղել: Հետագա ամբողջ ժամանակահատվածում իշխանության գործելաոճը մնացել է նույնը:

Որքան էլ բարդ, երբեմն նաև կոշտ բանավեճերով, քաղաքական կոալիցիան կարողացել է հանուն Հայաստանի զարգացման հարցերում դրականորեն համագործակցել խորհրդարանական ընդդիմության` Հայ Յեղափոխական Դաշնակցության և §Ժառանգություն» կուսակցության հետ: Մենք ոչ միայն բաց ենք եղել ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցելու առումով, այլև ինքներս ենք ձևավորել համապատասխան մեխանիզմներ: Արտախորհրդարանական կուսակցությունների հետ աշխատանքի ձևաչափը հնարավորություն տվեց համադրել քաղաքական դաշտում առկա մոտեցումները մեր երկրի ու մեր ժողովրդի համար կենսական ամենակարևոր հարցերի շուրջ: Հանրային խորհրդի ստեղծումը ևս նպատակ ուներ որոշումների կայացման գործընթացում հանրության առավել լայն հատվածների ներգրավվածությունն ապահովել, և մենք մշտապես հաշվի ենք առնում այդ կառույցից եկող առաջարկները:

Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության նախաձեռնությունն էլ մերն է: Մենք ենք սկսել այդ գործընթացը, և դա եղել է ոչ թե որևէ կողմից ճնշման հետևանք, ինչպես փորձում են ներկայացնել այդ երկխոսությունից շփոթված առանձին ուժեր, այլ ուղղակի արդյունքն է մեր խորը գիտակցված համոզմունքի: Ես դրական եմ գնահատում Հայ ազգային կոնգրեսի հետ վերջին ամիսների մեր աշխատանքը և հույս ունեմ, որ երկուստեք հասկացվածություն կա այն մասին, որ սկսված գործընթացը պետք է համատեղ ուժերով պահպանել ու առաջ տանել: Ստեղծածը քանդելը ամենահեշտն է, քաղաքական հասունությունն արտահայտվում է ստեղծածի վրա ավելացնելու ունակությամբ: Կարծում եմ, եթե կողմերը կարողանան խուսափել մեկքայլանի, լավ չկշռադատված առաջարկներով միմյանց և գործընթացը փակուղի տանելու գայթակղությունից, ապա հնարավոր կլինի հաստատուն կերպով առաջ գնալ և շատ ավելի մեծ օգուտներ բերել մեր ժողովրդին ու մեր երկրին: Այս տեսանկյունից ամենակարևոր սկզբունքը հստակ է. վերջնագրերն անթույլատրելի են, վերջնագրերի լեզվով միմյանց հետ խոսելը` ոչ մի տեղ տանող գործելաոճ: Իսկ երկխոսությունը բանակցությունների վերածելու փորձերն ուղղակի անընդունելի են:

Մեկ անգամ ևս կրկնում եմ` մենք միշտ բաց ենք եղել և պատրաստ ցանկացած քննարկման: Եվ եթե կան քաղաքական ուժեր, որոնք ունեն կոնկրետ ու ողջամիտ առաջարկություններ, մենք պատրաստ ենք կոնկրետ լուծումների: Եթե ՀԱԿ-ին մեր ժողովրդի հոգսերի և մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների շարքում սոսկ ընտրություններն են հետաքրքրում, ապա ԱԺ նախագահը պատրաստ է անձամբ ընդունել ներկայացուցիչների այդ քաղաքական կառույցի ղեկավար կազմից և լսել նրանց: Եթե, այնուամենայնիվ, առաջ կքաշվեն նաև առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն մեր տնտեսության վերելքին և երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը, ապա վարչապետն անձամբ է պատրաստ ընդունել և քննարկել դրանք: Հանրապետության նախագահի միջամտությունը պահանջող հարցերի առկայության դեպքում նախագահի աշխատակազմի ղեկավարը կարող է ընդունել և քննարկել:

Իսկ եթե անընդունելի բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն հարցերի լայն շրջանակում և ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ: Քաղաքական կոալիցիան պատրաստ է նմանօրինակ քննարկումների բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն կոնկրետ առաջարկություններ:

Մենք կարևոր ճանապարհի վրա ենք, և այդ կարևորությունը միայն այսօրվա համար չէ: Վստահ եմ, եթե սթափությունը չլքի մեզ, մենք կկարողանանք արմատավորել անկախ Հայաստանի համար խիստ կարևոր քաղաքական նոր մշակույթ»:
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/06/17/president/)

Mephistopheles
24.06.2011, 20:45
Նախագահների հանդիպումն ավարտվեց. ընդունվեց համատեղ հայտարարություն

21:14 • 24.06.11


Քիչ առաջ Կազանում ավարտվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը։ Ինչպես Թաթարստանի մայրաքաղաքից հայտնում է Tert.am-ի թղթակիցը, ավելի քան 3 ժամ տևած հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն։

Նախատեսվում է նախագահների աշխատանքային ճաշը։

Հանդիպման արդյունքների մասին առայժմ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ հանդիպումը մեկնարկել էր Թաթարստանի նախագահի նստավայրում նախատեսվածից 10 րոպե ուշ՝ Երևանի ժամանակով՝ 17։40-ին։

Chuk
15.07.2011, 09:34
Հայ Ազգային Կոնգրեսի նախորդ՝ հունիսի 30-ին կայացած հանրահավաքից առաջ մարզային որոշ երթուղայինների անգործության վերաբերյալ Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի բնակիչները թվով 20 դիմում են ներկայացրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին և համանուն նախարարության աշխատակազմի տրանսպորտային տեսչությանը՝ պահանջելով նախազգուշացնել և պատժամիջոցներ կիրառել այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք գործարկում են մարզային երթուղային գծերը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:
Նրա խոսքով` ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ իշխանություններն իրենց ոճը չեն փոխել. շարունակում են ապօրինաբար սահմանափակել մարդկանց իրավունքները, որպեսզի հնարավորինս քիչ թվով մարդ մասնակցի հանրահավաքներին:
Կարապետյանը նշել է, որ «ոչ մի բան չորոշող» Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը նախորդ հանրահավաքից առաջ հայտարարել էր, որ ոչ մի խոչընդոտ չի լինելու, ճանապարհները բաց են լինելու, սակայն հերթական անգամ ապացուցվեց, որ «այդ մարդու խոսքերը զրո արժեք ունեն»:
Կոնգրեսի ներկայացուցիչը նշել է, որ երեք մարզերից դիմումներ ներկայացրած քաղաքացիները, հղում անելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետին (հաստատված չվացուցակներով սահմանված երթերի չկատարումը, մեկնման ժամերի խախտումները, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները և վերջնակետի (սկզբնակետի) խախտումները հանդիսանում են երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք), խնդրում են նախազգուշացնել ուղևորափոխադրումն իրականացնող կազմակերպություններին, իսկ օրենքով նախատեսված ժամկետում խախտումը կրկնելու դեպքում` զրկել փոխադրումներ կատարելու իրավունքից:
Կարապետյանը նշել է, որ դիմումատուները սպասում են տրանսպորտի նախարարության արձագանքին: Նա նաև կոչ է արել բնակչությանը հետևողականություն դրսևորել այս հարցում:
Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսի հունիսի 30-ին կայացած հանրահավաքից ժամեր առաջ մարզային մի քանի երթուղայիններ դադարեցրել են իրենց աշխատանքը կամ մասնակի են գործել: Մասնավորապես, չէին գործում Արարատի, Կոտայքի, Արագածոտնի մարզի երթուղայիները, իսկ Էջմիածնից Երևան ուղևորվող փոխադրամիջոցները օրվա մեջ մի քանի ժամ դադարեցրել էին իրենց աշխատանքը:
epress.am (http://www.epress.am/2011/07/14/%D5%AF%D5%B8%D5%B6%D5%A3%D6%80%D5%A5%D5%BD%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%AB-%D6%85%D6%80%D5%A8-%D5%B9%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B2-%D5%A5%D6%80.html)

Chuk
17.07.2011, 13:52
Իշխանական կոալիցիայի աշխատանքային խումբը պատրաստ է սկսել քննարկումները Հայ Ազգային Կոնգրեսի հետ: Այս մասին ասված է այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից տարածած հայտարարության մեջ:

«Քաղաքական կոալիցիայի անունից լիազորված եմ հայտարարելու, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից ձևավորված աշխատանքային խումբը` Դավիթ Հարությունյանի /ՀՀԿ/, Գագիկ Մինասյանի /ՀՀԿ/, Նաիրա Զոհրաբյանի /ԲՀԿ/, Վարդան Բոստանջյանի /ԲՀԿ/, Մհեր Շահգելդյանի /«Օրինաց երկիր»/ և Խաչիկ Հարությունյանի /«Օրինաց երկիր»/ մասնակցությամբ, պատրաստ է սկսել քննարկումների շարքը ՀԱԿ համապատասխան հանձնախմբի հետ:

Աշխատանքային խմբի անդամները հրավիրում են Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող իրենց գործընկերներին հուլիսի 18-ին ժամը 16.00-ին Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ /«Էրեբունի» հյուրանոց, 6-րդ հարկ/ առաջին հանդիպման համար», – նշել է Հովիկ Աբրահամյանը:

Աղբյուր՝ epress.am (http://www.epress.am/2011/07/16/%D5%B0%D5%B8%D5%BE%D5%AB%D5%AF-%D5%A1%D5%A2%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B0%D6%80%D5%A1%D5%BE%D5%AB%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B0%D5%A1%D5%AF-%D5%AB%D5%B6-%D5%A5%D6%80.html)


Կոնգրեսը Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը կարձագանքի երկուշաբթի

Հայ Ազգային Կոնգրեսն ուսումնասիրում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը և դրան կպատասխանի երկուշաբթի: Այս մասին հայտարարել է Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինայնը՝ արձագանքելով Epress.am-ի խնդրանքին մեկնաբանել Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահն այսօր նշել էր, որ իշխանական կոալիցիայի աշխատանքային խումբը պատրաստ է սկսել քննարկումները ՀայԱզգային Կոնգրեսիհետ և հրավիրել էր ՀԱԿ-ի պատվիրակությանը հուլիսի 18-ին, ժամը 16.00-ին Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ /«Էրեբունի» հյուրանոց, 6-րդ հարկ/ առաջին հանդիպման համար:
Աղբյուր՝ epress.am (http://www.epress.am/2011/07/16/%D5%AF%D5%B8%D5%B6%D5%A3%D6%80%D5%A5%D5%BD%D5%A8-%D5%B0%D5%B8%D5%BE%D5%AB%D5%AF-%D5%A1%D5%A2%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80.html)

Chuk
17.07.2011, 18:58
Հայ Ազգային Կոնգրեսն այսօր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկ հնչեցրած առաջարկին, համաձայն որի Հայ Ազգային կոնգրեսի պատվիրակությունը երկուշաբթի հրավիրվել է կոալիցիոն պատվիրակության հետ քննարկումներ սկսել:

ՀԱԿ-ի հայտարարության մեջ ասված է.

«1. Ս.թ. հուլիսի 9-ին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարեց, որ Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսություն ծավալելու նպատակով «Կոալիցիոն կուսակցությունները ձեւավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից»։

2. Հուլիսի 16-ին հրապարակվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ նույն խնդրի կապակցությամբ արված հետեւյալ հայտարարությունը. «Քաղաքական կոալիցիայի անունից լիազորված եմ հայտարարելու, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից ձեւավորված աշխատանքային խումբը՝ Դավիթ Հարությունյանի (ՀՀԿ), Գագիկ Մինասյանի (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանի (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանի (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանի («Օրինաց երկիր») եւ Խաչիկ Հարությունյանի («Օրինաց երկիր») մասնակցությամբ, պատրաստ է սկսելու քննարկումների շարքը ՀԱԿ համապատասխան հանձնախմբի հետ։ Աշխատանքային խմբի անդամները հրավիրում են Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնող իրենց գործընկերներին ս.թ. հուլիսի 18-ին, ժամը 16։00-ին Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ («Էրեբունի» հյուրանոց, 6-րդ հարկ) առաջին հանդիպման համար»։

3. Քանի որ Հայ Ազգային Կոնգրեսը երբեւէ կոալիցիոն կուսակցությունների հետ երկխոսություն ծավալելու առաջարկ չի արել, ուստի նշված հայտարարություններից միանշանակորեն բխում է, որ կոալիցիոն կուսակցություններն իրենք, սեփական նախաձեռնությամբ, ցանկություն են հայտնել քաղաքական քննարկումներ սկսել մեզ հետ եւ այդ նպատակով նաեւ համապատասխան աշխատանքային խումբ են ձեւավորել։

4. Հայ Ազգային Կոնգրեսն ի սկզբանե շեշտել եւ հետագայում բազմիցս կրկնել է, որ իր ներկայացրած երեք հայտնի պահանջների կատարումից հետո պատրաստ է երկխոսություն սկսել ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ, եւ ցավով արձանագրում է, որ վերջիններս չեն հասկացել կամ ձեւացնում են, թե չեն հասկացել այս պարզ իրողությունը, ինչը ոչ այլ ինչ է, քան իրավիճակի ոչ համարժեք ընկալման կամ քաղաքական անպատասխանատվության դրսեւորում։

5. Դա համարելով որոշումների կայացման հարցում բարդույթներ ունեցող իշխանություններին հատուկ ժամանակավոր արգելակում կամ մանր խորամանկություն, Կոնգրեսը որեւէ կասկած չունի, որ նրանք վաղ թե ուշ մեզ հետ խոսելու են գործադիր մարմինների ներկայացուցիչներից կազմված եւ Սերժ Սարգսյանի կողմից լիազորված պատվիրակության մակարդակով՝ հանգամանքների թելադրանքով քննարկելու համար մեր առաջարկած օրակարգը, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։

6. Քանի դեռ այդպիսի պատվիրակություն չի ձեւավորվել, Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ իրական երկխոսության մասին ավելորդ ու անիմաստ է խոսել։ Իշխանությունները պետք է հասկանան, որ որքան էլ փորձեն ժամանակ շահել եւ հարցը ձգձգել, միեւնույն է, նրանք չեն կարողանալու խուսափել արտահերթ ընտրությունների անցկացման հրամայականից, ուստի, երկրի կորուստներն ու ժողովրդի տառապանքները չավելացնելու համար, պարտավոր են, որքան հնարավոր է, արագ կողմնորոշվել այդ հարցում։

7. Այս ամենով հանդերձ, նկատի ունենալով կոալիցիոն կուսակցությունների կողմից մեզ արված առաջարկը եւ ենթադրելով, որ նրանք մեզ ասելիք ունեն (քանի որ իրենք են հանդես եկել նման նախաձեռնությամբ), մենք դեմ չենք հուլիսի 18-ին հանդիպել նրանց հետ ու ամենայն հարգանքով լսել նրանց, թեեւ կարելի էր հանդիպման համար չեզոք վայր ընտրել։ Ավելին, մենք պատրաստ ենք նաեւ հետագայում պահպանել կոալիցիոն կուսակցությունների հետ հանդիպումների ձեւաչափը, որպես Կոնգրես–իշխանություն բանակցությունների հիմնական ձեւաչափին զուգահեռ եւ օժանդակ գործընթաց։

8. Վերը նշված բոլոր հարցերին եւ կոալիցիոն կուսակցությունների «աշխատանքային խմբի» հետ առաջիկա հանդիպման մանրամասներին Հայ Ազգային Կոնգրեսը ավելի հանգամանորեն կանդրադառնա օգոստոսի 2-ի հանրահավաքում։ Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին հրավիրում ենք հանրահավաքի, քանզի իշխանություններին կառուցողականություն պարտադրելու այլ միջոց, քան հասարակության ակտիվությունն է, գոյություն չունի»։
Աղբյուր՝ epress.am (http://www.epress.am/2011/07/17/%D5%AF%D5%B8%D5%B6%D5%A3%D6%80%D5%A5%D5%BD%D5%A8-%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%A5%D6%80%D5%AF%D5%AD%D5%B8%D5%BD%D5%A5%D5%AC-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%A4.html)

Mephistopheles
26.07.2011, 09:20
Երկիր մեդիան պատրաստ է ուղիղ հեռարձակել Կոնգրես-իշխանություն բանակցությունը
Հայկական ժամանակ թերթը գրում է, որ Երկիր մեդիա հեռուստաընկերությունը պատրաստ է Կոնգրեսի եւ կոալիցիայի պատվիրակությունների բանակցություններն ուղիղ եթեր հեռարձակել։ Այս մասին թերթին հայտնել է հեռուստաընկերության տնօրեն Գեղամ Մանուկյանը։ Ընդդիմությունը դրական է արձագանքել Երկիր մեդիայի այս առաջարկին, իշխանական կողմը կպատասխանի այսօր։

Հիշեցնենք, որ կառավարության ընդունելությունների տանը այսօր տեղի է ունենալու պատվիրակությունների բանակցությունների 2-րդ փուլը։

10:05:25 - 26/07/2011
Լրագիր.ամ

Chuk
26.07.2011, 13:27
ՀԱԿ կենտրոնական գրասենյակը տարածել է Հայ ազգային կոնգրեսի՝ իշխանության պատվիրակության հետ բանակցության օրակարգը, որը ներկայացվել է այսօրվա հանդիպմանը: ՀԱԿ-ն այսպիսով համարում է իր առաջարկները ձևակերպված և առաջարկում է այն դարձնել օրակարգի քննարկման առարկա։

«Երկրում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված՝ Հայ Ազգային Կոնգրես - Իշխանություններ երկխոսության օրակարգում «Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձևավորման նպատակով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման և դրանց ազատության, արդարության և օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումների» քննարկման առաջարկ.

Ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի նկարագիր

• Բռնություններով և հարյուր հազարավոր ձայներով կեղծված նախագահական ընտրությունները, այդ հիման վրա իշխանության ոչ լեգիտիմության իրողության համընդհանուր ճանաչումը, Մարտի 1-ի սպանդը և երեքուկես տարի անց մեղավորների չբացահատումը հանգեցրել են քաղաքական խորը ճգնաժամի:

• Ընտրական գործընթացի համակարգային արատներից մեկն է դարձել բազմակի քվեարկությամբ ձայների կեղծումը շուրջ 500000 այն մարդկանց անունով, որոնք ընդգրկված լինելով ընտրական ցուցակների մեջ, մշտապես բացակայում են Հայաստանից, ինչը ապահովում է գործող իշխանության հաղթանակը` ոչ մի կապ չունենալով ընտրության իրական արդյունքների հետ:

• Արդյունքում իշխանությունն իր հաղթանակի համար պարտական է մնում ոչ թե ժողովրդի աջակցությանը, այլ իր ապօրինի հաղթանակը ապահովող օլիգարխներին, քրեական տարրերին և իշխանությունը չարաշահող կեղծարար պետական պաշտոնյաներին:

• Որպես հետևանք գործում է ժողովրդի առաջ ոչ հաշվետու և կոռումպացված կառավարություն: Իշխանության բոլոր թևերի և պետական ինստիտուտների նկատմամբ առաջացել է ժողովրդի հավատի կորուստ, խորացել համատարած անվստահությունը։ Առկա է պետական իշխանության լեգիտիմության ճգնաժամ։

• Կառավարման բոլոր բնագավառներում ունենք ձախողում. կառավարությունը հաստատել է ապօրինի հարկային և մաքսային արտոնություններ, սպասարկում է ապօրինի մենաշնորհների տիրացած օլիգարխների շահերը, նպաստում նրանց հարստացմանը, անկարող է կանխել նրանց կամայականությունները, պայքարել մոլեգնող կոռուպցիայի դեմ։ Կառավարության որևէ ծրագրի նկատմամբ բացակայում է ժողովրդի աջակցությունը։ Առկա է կառավարման և տնտեսական ճգնաժամ։

• Հետևանքները. շարունակվում է տնտեսական անկումը, սոցիալական վիճակի վատթարացումը, համատարած դժգոհության աճը, աղետալի չափերի է հասել արտագաղթը։ Չկարգավորված ղարաբաղյան հակամարտության պայմաններում ռազմական բալանսը կայուն փոփոխվում է հօգուտ Ադրբեջանի, սպառնալով մեր ազգային անվտանգությանը:

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Երկիրն այս վիճակից հանելու և ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ միջոցը Հայաստանում լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված և նրա կողմից վերահսկվող իշխանության ձևավորումն է, որը կվերադարձնի հավատը պետական իշխանության ինստիտուտների նկատմամբ։ Ժողովրդի անվերապահ աջակցությունից օգտվող լեգիտիմ իշխանությունը միայն կկարողանա կազմաքանդել ապօրինի մենաշնորհների և մաքսային/ հարկային ապօրինի արտոնությունների վրա հիմնված արատավոր տնտեսական համակարգը, նպաստել նախաձեռնողականությանը, ստեղծել ազատ և արդար տնտեսական մրցակցության հիման վրա գործող արդյունավետ տնտեսական համակարգ։

Ելնելով վերոնշյալից, որպես քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման քայլեր՝ անհրաժեշտ ենք համարում.

1. Հոկտեմբերի կեսերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ:

2. Անմիջապես հետո, սահմանված ժամկետների պահպանմամբ, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

3. Նախապես ընդունել ընտրությունների օրինականության ապահովման հետևյալ փաթեթը.

a. Կենտրոնական ընտրական և ստորադաս հանձնաժողովները ձևավորել պետության կողմից, որը ստանձնում է ընտրությունների պատասխանատվությունը` դառնալով ընտրական ողջ գործընթացի օրինականության երաշխավորը:
b. ԱԺ ընտրական համակարգից իսպառ բացառել մեծամասնական ընտրակարգը, և բոլոր 131 տեղերը համալրել համամասնական ընտրակարգով:
c. Առնվազն հնգապատկել Հանրային հեռուստատեսությամբ համապետական ընտրությունների համար նախատեսված անվճար եթերաժամի տևողությունը, հաղորդումները հեռարձակել հիմնականում ժ. 20-24-ին։ Վճարովի եթերի համար վճարը սահմանել ոչ ավելի, քան բիզնես գովազդների համար։
d. Ստորագրված ցուցակները կախել՝ ծանոթանալ ցանկացողների համար մատչելի տեղում, վստահված անձանց և դիտորդներին, ըստ պահանջի, տրամադրել դրանց պատճենները:
e. Ապահովել քաղաքացիական վերահսկողության հնարավորություն զինվորական մասերում կազմվող ընտրողների ցուցակների նկատմամբ: Բազմակի քվեարկումը կանխելու նպատակով զինվորականների ընտրական ցուցակները տրամադրել ԿԸՀ-ին և հնարավորություն ընձեռել այնտեղ գրանցված վստահված անձանց ունենալ այդ ցուցակների ինչպես ամբողջական, այնպես էլ ըստ տեղամասերի տարանջատված թվային տվյալները։
f. Բազմակի քվեարկությունը բացառելու նպատակով քվեարկության մասնակցած անձի ձեռքին թողնել թանաքի կայուն հետք:
g. Բոլոր տեղամասերում և դրանց մուտքի մոտ տեղադրել տեսախցիկներ, որոնք կտեսագրեն քվեարկության, ձայների հաշվարկման և արդյունքների ամփոփման ողջ ընթացքը: Վստահված անձի պահանջով տեսագրության պատճենը պետք է տրամադրվի նրան:
h. Ապահովել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2000 դիտորդների հրավեր՝ յուրաքանչյուր տեղամասում մեկ արտասահմանյան դիտորդ։
i. Քարոզչության և իրական բազմակարծության ապահովման նպատակով հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում ստեղծել հեռարձակման արտոնագրերի շնորհման այնպիսի համակարգ, որը քաղաքական դաշտի ողջ ներկապնակին, այդ թվում նաև Հայ ազգային կոնգրեսին թույլ կտա ստանալ հեռարձակման արտոնագիր և օգտվել հավասար հնարավորություններից։

Երկխոսության արդյունավետության բարձրացման ուղղված միջոցառումներ

Հիշեցնում ենք Հայ Ազգային կոնգրեսի՝ 19.07.2011 թվականի իր հայտարարության մեջ արձանագրված պահանջները՝ որպես երկխոսության կողմերի հավասարության ու հասարակության լիակատար տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովման անհրաժեշտ պայման.

1. Հանդիպումները կամ պետք է հեռարձակվեն ուղիղ եթերով, կամ էլ կողմերի քարոզչական հավասար հնարավորությունները ապահովելու նպատակով Կոնգրեսի պատվիրակությանը յուրաքանչյուր հանդիպումից հետո պետք է Հանրային հեռուստաընկերությամբ առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրվի՝ իր տեսակետները հասարակությանը ներկայացնելու համար։

2. Պետք է վերացնել Հանրային հեռուստաընկերությամբ և մյուս հեռուստաալիքներով Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը։

3. Պետք է դադարեցնել Կոնգրեսի հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչընդոտների հարուցումը, մասնավորապես հանրային և այլ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը։

Սրանով համարում ենք մեր առաջարկները ձևակերպված և առաջարկում ենք այն դարձնել օրակարգի քննարկման առարկա։



Շարունակելի

Chuk
26.07.2011, 13:28
ՀԱՎԵԼՎԱԾ 1.

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ 01.03.2011Թ. ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Մինչև ս.թ. մարտի 15-ը, այսինքն՝ մինչև Հայաստանի հարցով ևրոխորհրդի համազեկուցողների երևանյան այցը, ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար դատապարտված անխտիր բոլոր բանտարկյալներին՝ Սասուն Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանին, Հարություն Ուռուտյանին, Արամ Բարեղամյանին, Սարգիս Հացպանյանին, Մուրադ Բոջոլյանին, Արա Հովհաննիսյանին, Շմավոն Գալստյանին և Ռոման Մնացականյանին.

2. Ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով կամ վերականգնել Փաստահավաք խումբը՝ նրա կազմը համալրելով միջազգային փորձագետներով և խնդիր դնելով կարճ ժամանակի ընթացքում լիովին բացահայտել ու դատական կարգով պատժի ենթարկել իշխանությունների կողմից կատարված այդ հրեշավոր ոճրագործության բոլոր մեղավորներին.

3. Լիարժեքորեն փոխհատուցել մարտի 1-ի ոճրագործությունից տուժած բոլոր քաղաքացիների նյութական վնասները՝ մասնավորապես սպանվածներից յուրաքանչյուրի ընտանիքին հատկացնելով 1 միլիոն դոլար, իսկ վիրավորներին՝ առնվազն 100,000 դոլար.

4. Դադարեցնել քաղաքացիներին հանրահավաքներից ու ընդհանրապես քաղաքական ակտիվությունից հեռու պահելու նպատակով կիրառվող ոստիկանական զգուշացումներն ու ահաբեկումները, իրազեկող խմբերի դեմ գործվող մշտական սադրանքներն ու բռնությունները, հանրահավաքների օրերին երկրի գլխավոր ճանապարհների շրջափակումները, և վերացնել Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման վրա դրված անօրինական արգելքը.

5. Ի կատարումն Եվրադատարանի կողմից կայացված անբեկանելի վճռի՝ վերջապես վերականգնել «Ա1+» հեռուստաընկերության գործունեությունը, խիստ պատասխանատվության ենթարկել այդ վճիռը ոտնահարող բոլոր պաշտոնատար անձանց, և ընդհանրապես վերացնել պետության լիակատար վերահսկողությունը տեղեկատվության էլեկտրոնային միջոցների վրա.

6. Դադարեցնել իշխանությունների որդեգրած ռազմաշունչ ու հոխորտալից հռետորաբանությունը, և Ղարաբաղյան կարգավորման գործընթացը բնականոն հուն տեղափոխելու նպատակով անհապաղ վերականգնել բանակցությունների նախկին ձևաչափը, որում, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես հակամարտության լիիրավ կողմ.

7. Չեղյալ հայտարարել բացօթյա փողոցային առևտրի արգելման, երեկոյան ժամը 8-ից հետո փոքր խանութների աշխատանքի դադարեցման և ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման վերաբերյալ ընդունված չարաբաստիկ որոշումները, ինչպես նաև վերականգնել ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների նախկին չափը.

8. Վերացնել անձնական օգտագործման (այլ ոչ թե վաճառքի) նպատակով ներմուծվող ավտոմեքենաների համար Ավելացված արժեքի հարկի անօրինական գանձումը, ինչը, գումարվելով մաքսավճարին ու բնապահպանական հարկին, սպառողի համար դառնում է անտանելի բեռ և հազարավոր մարդկանց ստիպում մեքենաները մաքսազերծել հարևան Վրաստանում.

9. Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձը դարձնել 200 դոլար, գործազրկության նպաստը՝ դրա 50 տոկոսը (100 դոլար), իսկ միջին կենսաթոշակը՝ միջին աշխատավարձի 40 տոկոսը (112 դոլար). խոշոր ձեռնարկատերերի սիստեմատիկաբար չվճարվող հարկերը և բարձրագույն պետական պաշտոնյաների գրպաններում յուրաքանչյուր ամիս հայտնվող հսկայական գումարները լիուլի բավարար են այդ խնդիրները լուծելու համար.

10. Ազգային Ժողովի օրակարգից հանել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի վերաձևակերպման առաջարկով քննարկման դրված օրինագիծը, որի համաձայն 6-օրյա աշխատանքային շաբաթ սահմանելու հարցը վերապահվում է գործատուի հայեցողությանը, ինչպես նաև համապատասխան փոփոխություն կատարել այդ օրենսգրքում, գործատուին պարտավորեցնելով մարդկանց աշխատանքից ազատելու պարագայում վճարել փոխհատուցում 3-ամսյա աշխատավարձի չափով.

11. Սահմանել կարևորագույն գյուղմթերքների արտադրության պետական սուբսիդիաներ՝ նկատի ունենալով տվյալ տարում ձևավորված մթերման շուկայական գինը, մշակման պայմանների գոտիականությունը և սահմանամերձ շրջանների հողերի ռազմավարական նշանակությունը. Կենտրոնական բանկի կողմից հաստատել փոխօգնության կարգով գյուղացիներին տրվող վարկերի մեղմացված տնտեսական նորմատիվներ՝ դրանց հիման վրա երկարաձգելով, վերակնքելով կամ դուրս գրելով առևտրային բանկերի հանդեպ գոյացած ժամկետանց վարկային պարտավորությունները, իսկ նոր վարկեր տրամադրել ցածրացրած տոկոսադրույքով.

12. Հայտարարագրել և մամուլում հրապարակել Հայաստանի անկախության շրջանի բոլոր նախկին թե ներկա բարձրագույն պետական պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների ունեցվածքն ու եկամուտները՝ սկսած նախագահներից, վարչապետներից, նախարարներից, փոխնախարարներից, մարզպետներից, քաղաքապետերից, ավարտած՝ դատավորներով, դատախազներով, գեներալներով և Ազգային Ժողովի (նախկինում՝ Գերագույն Խորհրդի) պատգամավորներով.

13. Տնտեսության կառավարման և օրինականության ապահովման բնագավառներում ցուցաբերած խայտառակ թերացումների, կամայականությունների կամ պարզապես մասնագիտական ապաշնորհության համար անմիջապես զբաղեցրած պաշտոններից հեռացնել՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին, ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին.

14. Հանրահավաքը նաև անհրաժեշտ է համարում կոչ անել միջազգային կազմակերպություններին, Ամերիկայի Միացյալ Նահանգների և ևրոմիության երկրների կառավարություններին՝ դադարեցնելու աշխարհաքաղաքական նկատառումներով Հայաստանի բռնապետական վարչախմբին ցուցաբերվող անվերապահ աջակցությունը, որը ոչ միայն ոչնչով չի նպաստում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, այլև ավելի ևս ամրապնդելով ռեժիմի դիրքերը, վերջին հաշվով ուղղվում է ժողովրդի դեմ, ինչը միանգամայն ակնհայտ է դառնում արաբական երկրներում ներկայումս ընթացող իրադարձությունների լույսի ներքո, և ինչը խոստովանում են անգամ արևմտյան քաղաքական գործիչներն ու անկախ վերլուծաբանները.

15. Նշված պահանջների կամ նրանց զգալի մասի կատարման պարագայում հանրահավաքը լիազորում է Հայ ազգային կոնգրեսին՝ գործնական երկխոսություն սկսել իշխանությունների հետ, օրակարգում ունենալով առաջիկա ամիսներին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցը»։

ՀԱՎԵԼՎԱԾ 2

Համաձայն Հայ ազգային Կոնգրեսի՝ 31.05.2011թ հանրահավաքում հնչած, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին Հայաստանում կացության կարգավիճակ կամ քաղաքացիություն շնորհելու պահանջի, առաջարկում ենք առաջնահերթ քննարկել և լուծել այս հարցը։


Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/07/26/elections/)

Mephistopheles
26.07.2011, 13:29
Օրակարգ մտավ արտահերթ ընտրությունների հարցը

14:17 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ







Քիչ առաջ ավարտվեց Հայ ազգային կոնգրես- Կոալիցիա պատվիրակությունների երկրորդ հանդիպումը:

Հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 4-ին, ժամը 12-ին: Օրակարգ է մտել Նախագահի եւ ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը

Ա1+

Chuk
26.07.2011, 13:37
Կոնգրես-կոալիցիա հանդիպումն ավարտվեց. օրակարգը ձևավորված է
14:31 • 26.07.11


«Կարող եմ շնորհավորել Ձեզ և ասել, որ այսօրվա հանդիպմանը օրակարգը ձևավորվեց»,- Հայ ազգային կոնգրեսի և կոլիցիայի պատվիրակությունների հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Նա նշեց, որ եթե իշխանության հետ առաջին հանդիպման ժամանակ ճշտվեցին պատվիրակությունների լիազորություններն ու երկխոսության ձևաչափը, ապա այս հանդիպմանը կողմերը կարողացան ձևավորել երկխոսության օրակարգը։

Զուրաբյանի խոսքով՝ Կոնգրեսն առաջարկել է Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձևավորման համար անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Ըստ նրա՝ կոալիցիայի պատվիրակությունը որպես օրակարգային հարց առաջարկել է քննարկել պատշաճ ընտրությունների կազմակերպման հարցը:

Զուրաբյանը տղեկացրեց, որ հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 4-ին, ժամը 12-ին: Կքննարկվի օրակարգի բովանդակությունը: Ըստ նրա՝ իշխանության պատվիրակությունը մերժել է ուղիղ հեռարձակման կամ յուրաքանչյուր հանդիպումից հետո կես ժամ հանրային եթեր տրամադրելու Կոնգրեսի պահանջը:
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/07/26/anc-coalition2/)

Պարզապես ֆիքսում ենք, որ ԱՌՆՎԱԶՆ հռետորաբանության մակարդակով ՀԱԿ-ն ասում է, որ ժողովորդից ոչինչ թաքցնելու չունի այս երկխոսության ընթացքում, իսկ իշխանությունը ՓԱՍՏԱՑԻ ապացուցում է, որ ունի թաքցնելու:

Chuk
26.07.2011, 13:43
Հայ Ազգային կոնգրեսի եւ կոալիցիայի այսօրվա հանդիպումից հետո ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրության հարցում կողմնորոշման համար վերջնաժամկետը պահպանվում է:

Զուրաբյանը հայտարարել է, որ ժամկետը չպահպանվելու դեպքում Կոնգրեսը կգնա արդեն առճակատման ճանապարհով:

Իր հերթին, կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել է, թե Կոնգրեսին պետք է հարցնել, թե ինչ է նշանակում առճակատում: 'Չեմ կարծում, որ դա իրական մտադրություն է, որովհետեւ իմ կարծիքը հակառակ կողմի մասին բարձր է եւ եթե նման բան հայտարարվել է, ապա կարծում եմ հայտարարվել է մարտավարական նկատառումներով', ասում է Դավիթ Հարությունյանը:

Նա նշել է, որ ստեղծվել է քաղաքակիթր երկխոսությամբ առաջ գնալու հնարավորություն եւ սխալ կլինի դա բաց թողնել: Նա կրկնել է, որ չեն տեսնում արտահերթ ընտրության հիմքեր, բայց եթե նստում են երկխոսության, ապա սխալ կլինի, եթե մերժեն առաջադրվող հարցերի քննարկումը:

Դավիթ Հարությունյանը նշել է, թե բանակցության ընթացքում կարող է իհարկե չլինել համաձայնություն, եւ մի կողմը գնա սրացման, բայց դա չի նշանակում,որ դրա համար մյուս կողմը պետք է ընդունի բոլոր պայմանները: Նրա խոսքով, երկխոսության ճանապարհի դեպքում հաղթող է դուրս գալիս ամբողջ հանրությունը
Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/country51118.html)

Mephistopheles
26.07.2011, 14:24
http://www.youtube.com/watch?v=v1WJ3p4w6jw&feature=player_embedded

Chuk
28.07.2011, 14:02
ՀԱԿ-ի ակտիվիստների վրա հարձակվել են ոստիկանական համազգեստով մարդիկ

http://ijn5.epress.am/wp-content/uploads/2011/07/1violance.jpg
Երեկ ուշ երեկոյան Հայ Ազգային Կոնգրեսի օգոստոսի 2-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման ընթացքում ՀԱԿ-ի վեց ակտիվիստների վրա են հարձակվել 6-7 անհայտ անձինք, որոնց մի մասը եղել է քաղաքացիական հագուստով, մյուս մասը` ոստիկանական համազգեստով: Նրանք առանց ներկայանալու և որևէ պահանջ ներկայացնելու սկսել են հարվածել երիտասարդներին: Epress.am-ի հետ զրույցում այս մասին պատմել է Կոնգրեսի ակտիվիստ Արեգ Գևորգյանը, ով եղել է հարձակման ենթարկվածների թվում:
«Կինո «Նաիրիի» դիմաց թռուցիկներ փակցնելու ընթացքում մեզ մոտեցան և սկսեցին հայհոյել ու հարվածել: Մեզնից մի քանիսի վրա կան բռնության հետքեր:
Պատրաստվում ենք դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի համազգեստավոր հանցագործները պատժի ենթարկվեն: Այժմ պատրաստում ենք հաղորդագրություն հանցագործության մասին, որպեսզի ուղարկենք ՀՀ դատախազություն», – ասել է Գևորգյանը:

http://ijn5.epress.am/wp-content/uploads/2011/07/violance2.jpg

Նշենք, որ Կոնգրեսի երիտասարդները օգոստոսի 2-ին կայանալիք հանրահավաքի իրազեկումը Երևանում սկսել են հուլիսի 26-ից: Երեկ իրազեկմանը մասնակցել է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:
ՀԱԿ ներկայացուցիչները այցելել են Երևանի տարբեր համայնքների բակեր, որտեղ Փաշինյանը զրուցել է քաղաքացիների հետ, իսկ երիտասարդները բարձրախոսով իրազեկել են հանրահավաքի մասին:

Աղբյուր՝ epress.am (http://www.epress.am/2011/07/28/%D5%B0%D5%A1%D5%AF-%D5%AB-%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%BE%D5%AB%D5%BD%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BE%D6%80%D5%A1-%D5%B0%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%AF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%B8%D5%BD.html)

Chuk
04.08.2011, 15:10
Դ.Հարությունյան. «Հաջորդ հանդիպումը սկսելու ենք Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած հարցից»

Այսօր կառավարության ընդունելությունների տանն ավարտվեց Հայ ազգային կոնգրես-իշխանություն երրորդ հանդիպումը:

Հանդիպման ավարտին կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ այսօր հանդիպմանը քննարկել են հետագա հանդիպումների պարբերականությունը և, հիմնականում, աշխատակարգային հարցեր. «Թեև փորձեցինք այնպես անել, որ ունենանք ճկունություն, այնուամենայնիվ պրոցեսը կարևորելով համարեցինք, որ որոշակի ռեժիմ պետք է սահմանենք: Մեր նախնական ծրագիրը հետևյալն է, որ այսուհետ ունենալու ենք շաբաթական երկու հանդիպում՝ սկսած մյուս շաբաթվանից՝ երեքշաբթի և ուրբաթ օրերը ժամը 12-ին՝ չնայած հնարավորություն ենք ընձեռել ունենալու որոշակի ճկունություն, այսինքն՝ անհրաժեշտության դեպքում հետաձգելու հանդիպումները կամ նշանակել մեկ այլ հանդիպում»:

Այնուհետև Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ քննարկել են, թե ինչպես են սկսելու հաջորդ հանդիպումը. «Այն սկսելու ենք օրակարգային առաջին հարցի քննարկումից և Կոնգրեսի ներկայացուցիչները կներկայացնեն իրենց թե՛ հիմնավորումները, թե՛ փաստարկները, թե՛ լուծումները»:

Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ քննարկել են ևս երկու հարց. «Մեկը վերաբերում է ոստիկանության հետ միջադեպին, և այդ առումով մենք դեռևս վերջնական պատասխան չունենք, սակայն ընթանում է ծառայողական քննություն, ինչպես նաև քննարկեցինք տրանսպորտի հետ կապված հարցերը: Ինչպես նշել էինք նախկինում՝ մենք պատրաստ ենք հետամուտ լինել այդ հարցի ուսումնասիրմանը և հասկանալու, թե ինչն է խնդիրը։ Մեզ այսօր տրամադրվեցին նյութեր, մենք դրանք կդարձնենք ուսումնասիրության առարկա»:

Լրագրողների հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված արագացված հանդիպումների ընթացակարգը և հնարավո՞ր է, որ վերջին հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած վերջնաժամկետն է պատճառ հանդիսացել, Դ.Հարությունյանը պատասխանեց. «Ճիշտն ասած երկխոսությունն այն հարթակն է, որը որևէ զգուշացումներով, վերջնագրերով կամ պայմաններով չի կարող առաջնորդվել: Երկխոսությունը փոխադարձ ցանկություն է՝ պրոցեսը ինտենսիվ տանելու առաջ, որովհետև բոլորս մի նպատակ ենք հետապնդում՝ անել ամեն ինչ, որպեսզի երկրում իրավիճակը բարելավվի, երկիրը դրանից շահի, և թերևս այդ գիտակցումն է, որ երկուսիս էլ դրդում է գնալու ավելի ինտենսիվ քննարկումների: Իսկ վերջնաժամկետներ և այլն, եթե մի կողմը ունի նման վերջնաժամկետ իր համար, մենք որևէ վերջնաժամկետ չունենք, բայց մենք հակված ենք ինտենսիվ աշխատելու»:

«Բովանդակային անդրադարձ Կոնգրեսի և Կոալիցիայի օրակարգայնին հարցերի առնչությամբ չի եղել»,- ասաց Դ.Հարությունյանը՝ հավելելով, որ որպես առաջին հարց քննարկվելու է Կոնգրեսի պահանջը՝ արտահերթ ընտրությունների անցկացումը:
Աղբյուր՝ 1in.am (http://www.1in.am/arm/armenia_politics_28918.html)

Chuk
04.08.2011, 15:16
Խորանում են ՀԱԿ-ի կասկածները, որ կոալիցիան զբաղված է երկխոսության իմիտացիայով

Խորանում են ընդդիմության կասկածները, որ կոալիցիան իրականում զբաղված է երկխոսության իմիտացիոյով։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կոալիցիոն աշխատանքային խմբի հետ բանակցող Հայ ազգային կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

«Հայ ազգային կոնգրեսը հուլիսի 19-ին ներկայացրել էր պահանջներ, որոնց իրականացումը կստեղծեր բարենպաստ պայմաններ և մթնոլորտ երկխոսության համար։ Եթե ուղիղ եթերով երկխոսության հեռարձակման կամ ամեն ռաունդից հետո Կոնգրեսին կես ժամ ուղիղ եթեր տրամադրելու պահանջների կատարումը կլիներ ուղղակի բարի կամքի դրսևորում, ապա հանրային հեռուստատեսությամբ և մյուս հեռուստաալիքներով Կոնգրեսի հանրահավաքների մասին նյութերի հեռարձակման մասին արգելքի վերացումը, ինչպես նաև հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչնդոտների հարուցումը, հանրային և մյուս տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծման դադարեցումը Սահմանադրության և օրենքից բխող պահանջ է, որը պետք է կատարվեր ցանկացած օրինապաշտ իշխանության կողմից»,- ՀԱԿ-կոալիցիա երրորդ հանդիպումից հետո ասաց Զուրաբյանը։

Ըստ նրա՝ նույնիսկ ընթացքող երկխոսության պայմաններում, իշխող կոալիցիան ոչ միայն պատշաճ չի պահպանել այս պայմանները, այլև շարունակում է հանրահավաքներից առաջ տրանսպորտային միջոցների բնականոն ընթացքը դադարեցնել, տեղեկատվության ստանալու իրավունքին խոչընդոտել և այլն։

«Իշխանության նման կեցվածքը խորացնում է կասկածները, որ կոալիցիան իրականում զբաղված է երկխոսության իմիտացիոյով և ընդունակ չէ հանուն երկրի ժողովրդավարացման և քաղաքական առճակատման լիցքաթափման իրականացնել ընդդիմության այն առաջարկները, որոնք ուղղակիորեն բխում են սահմանադրության և օրենքների պահանջներից»,- նշեց Զուրաբյանը։

Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ պատվիրակությունը պահանջում է անմիջապես ձեռնարկել քայլեր, որոնց հետևանքով կպատժվեն վերոհիշյալ ապօրինությունների համար մեղավորները, կվերականգնվի վստահությունը երկխոսության գործընթացի հանդեպ և կդրվեն հիմքեր դրա արդյունավետության համար։

Նա հաղորդեց, որ կոալիցիան խոստացել է ուսումնասիրել բարձրացված հարցերն ու ներկայացնել նախատեսվող գործողությունները։ «Մենք այս հարցին հետամուտ ենք լինելու»,- նշեց նա։

Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/08/04/zurabyab2/)

Chuk
09.08.2011, 16:35
Երկխոսության չորրորդ փուլն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվեց ՀԱԿ-իշխանություն երկխոսության չորրորդ ռաունդը: Առաջինը լրագրողներին երկխոսության ընթացքը ներկայացրեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր օրակարգի հիմնական հարցը եղել է Հայաստանում լեգիտիմ իշխանության ձևավորման նպատակով արտահերթ նախագահական և խորհրդանական ընտրությունների անցկացումը:

Զուրաբյանը նշեց, որ այսօր իրենք ներկայացրել են 85 էջանոց մի փաստաթուղթ, որտեղ ներառված են այն բոլոր փաստերը, որոնք ապացուցում են որ Հայաստանի ներկա իշխանական համակարգը բնորոշվում է և՛ իրավական, և՛ քաղաքական ոչ-լեգիտիմությամբ, լիովին հակաժողովրդական է և կոռումպացված:

Զուրաբյանը նշեց, որ իրենց ներկայացրած փաստարկների վերաբերյալ քննարկում չի եղել, իշխանական պատվիրակները միայն լսել են կոնգրեսին:

Նրա փոխանցմամբ՝ քննարկումը կլինի հաջորդ՝ հինգերորդ ռաունդին, երբ իշխանությունը կներկայացնի իր գնահատականը կոնգրեսի ներկայացրած փաստաթղթի վերաբերյալ:

Ի դեպ, հինգրերոդ ռաունդը տեղի կունենա ոչ թե ուրբաթ օրը, ինչպես նախատեսված էր, այլ երեքշաբթի և կսկվի առավոտյան ժամը 10:00-ին:

Աղբյուր՝ 1in.am (http://1in.am/arm/armenia_politics_29438.html)

Tig
09.08.2011, 17:38
Վերջն են: Հալալա :)

4-15 տարեկան երեխաների նախարարությունը. «Մենք ենք այս գյուղի տերերը» (տեսանյութ) (http://1in.am/arm/armenia_society_29348.html)

Առաջին լրատվականի՚ տեսախցիկը Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղում արձանագրեց, որ երեխաները, հոգնելով իրենց միօրինակ առօրյայից՝ կովերի և այլ անասունների ընկերակցությամբ, ինչպես նաև չունենալով մանկապարտեզ և համապատասխան չափանիշներին համապատասխանող դպրոց, որոշել են իրենք իրենց գլխի ճարը տեսնել սեփական ուժերով ու նախաձեռնությամբ: Նրանք գյուղում կառավարություն են հիմնել՝ նախաձեռնությունն անվանելով «Մենք ենք այս գյուղի տերերը»:

Առաջարկում ենք գրագիտությամբ և բանավոր խոսքով մեր շատ պաշտոնյաների գերազանցող այս երեխաների գործունեությանը ծանոթանալ մեր տեսանյութի միջոցով:

Առաջին լրատվական


http://www.youtube.com/watch?v=8KsdjlWVoI0&feature=player_embedded

Chuk
09.08.2011, 18:02
Հայաստանում Արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում (http://lragir.am/armsrc/country51579.html)


Ինքս դեռ ուսումնասիրելու ժամանակ չեմ ունեցել:


Բաժնի մոդերատորների առաջարկում եմ նպատակահարմար գտնելու դեպքում առանձնացնել սա, կամ ընդհանրապես երկխոսությանը վերաբերող նորություններն ու նյութերը, առանձին թեմա ստեղծելու համար:

Chuk
09.08.2011, 18:33
Գրառման միջի հղումը սխալ էի դրել, շտկել եմ, ներողություն եմ խնդրում:

Chuk
09.08.2011, 21:55
Քիչ առաջ Օպերայի մոտ՝ Կարապի լճի հարևանությամբ Հայ ազգային կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստների ու ոստիկանության միջև միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով ակտիվիստները տեղափոխվել են Կենտրոնի ոստիկանություն:

Tert.am-ի հետ զրույցում Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը հայտնեց, որ երիտասարդները ոստիկանություն են բերվել ծեծված վիճակում:

Փաստաբան Վահե Հովսեփյանը մոտ 40 րոպե չի կարողացել մտնել ոստիկանության բաժանմունք, և միայն բաժանմունքի մոտ հավաքված քաղաքացիների ճնշման ներքո է կարողացել մտնել ներս:

Ոստիկանության աշխատակիցները, ըստ շրջանառվող լուրերի, տեղափոխվել են հիվանդանոց, իսկ վնասվածքներ ստացած Կոնգրեսի ակտիվիստներին երկրար ժամանակ բուժօգնություն չի տրամադրվել:

Ոստիկանական բաժանմունքի մոտ մի քանի տասնյակ քաղաքացի է հավաքված:
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/08/09/congresaktivists/)

Chuk
09.08.2011, 22:02
2011թ. օգոստոսի 9-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան ք. Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկվել ընդդիմադիր ուժ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դամիթ Քիրամիջյանը և Վահագն Գևորգյանը:

Ժամը 22.00-ի սահմաններում, ՀԱԿ ակտիվիստ երիտասարդները մոտեցել են Երևան ք. ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի քաղաքացիների: Երիտասարդները պահանջել են նրանցից հիմնավորել իրենց գործողությունները: Ի պատասխան` ՊՊԾ գնդի աշխատակիցները հարձակվել են նրանց վրա, ծեծել վերջիններիս, այնուհետև` բերման ենթարկել Երևան ք. Կենտրոնի ոստիկանության բաժին: Տիգրան Առաքելյանը,Վահագն Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը ծեծի հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ:

Ժամը 22:30-ի դրությամբ երիտասարդները դեռևս գտնվում էին ոստիկանության բաժանմունքում. նրանց չի թույլատրվել տեսակցել իրենց փաստաբանների հետ:
Աղբյուր՝ hahr.am (http://hahr.am/index.php/hy/human-rights/peaceful-assembly/362-august-09)

Chuk
09.08.2011, 22:48
Այսօր ծեծի ենթարկված ու ոստիկանության Կենտրոնի բաժին տեղափոխված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները՝ Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Վահագն Գևորգյանը, ովքեր դեռևս գտնվում են բաժնում, հայտարարություն են տարածել:

Հայտարարությունում մասնավորապես ասված է, որ քանի որ միջադեպին մասնակցել և իրենց նկատմամբ բռնություն են կիրառել «կարմիր բերետավորներն» ու Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները, ոստիկանության Կենտրոնի բաժանմունքը չի կարող անաչառ քննել և պարզել միջադեպի մանրամասներն, ուստի ակտիվիստները պահանջում են, որպեսզի քննչական գործողություններն իրականացվի Հատուկ քննչական ծառայության կողմից:

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող տեղեկատվության՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀԱԿ-ի ակտիվիստ երիտասարդները մոտեցել են Երևանի ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի քաղաքացիների: Երիտասարդները պահանջել են ոստիկաններից հիմնավորել իրենց գործողությունները: Ի պատասխան` ՊՊԾ գնդի աշխատակիցները հարձակվել են երիտասարդների վրա, ծեծի ենթարկել, այնուհետև` տեղափոխել Կենտրոնի ոստիկանության բաժին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանի խոսքերով՝ ոստիկանության բաժին տեղափոխված երիտասարդները ստացել են լուրջ մարմնական վնասվածքներ:
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/08/09/ancpolice/)

Mephistopheles
11.08.2011, 22:14
Էստոնիայի ՊՆ-ում կրակոցներ արձակած անձը հայազգի Կարեն Դրամբյանն է

23:01 • 11.08.11


Էստոնիայի դատախազությունը պարզել է, որ այսօր երկրի պաշտպանության նախարարությունում կրակ բացած և երկու պատանդ վերցրած անձը ձախ ակտիվիստ Կարեն Դրամբյանն է, հաղորդում է Gazeta-ն:

Հանցագործն ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ նախարարության շենք են մուտք գործել հատուկջոկատայինները: Այդ մասին հայտարարել է դատախազության ներկայացուցիչը:

1954-ին ծնված Կարեն Դրամբյանը Էստոնիայի Միավորված ձախ կուսակցության անդամ էր: Այդ կուսակցությունն արտահայտում ու պաշտպանում է ռուսական համայնքի շահերը:

Դատախազության ներկայացուցիչը մամլո ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Դրամբյանն իրականում որևէ մեկին պատանդ չի վերցրել. մի պահ նախարարության երկու աշխատակից նրա հետ նույն սենյակում են հայտնվել:

Բացի ատրճանակից Դրամբյանը զինված է եղել նաև պայթուցիկ փաթեթով:

Էստոնիայի պաշտպանության նախարար Մարտա Լաարան միջադեպի պահին շենքում չի գտնվել:



Tert.am

Chuk
16.08.2011, 11:20
Ավարտվեց կոալիցիա–ՀԱԿ երկխոսության 5–րդ ռաունդը։ Այն տևեց մոտ երկու ժամ։ Ժամը 12:00-ին կոալիցիայի և ՀԱԿ–ի պատվիրակությունների ղեկավարները՝ Լևոն Զուրաբյանն ու Դավիթ Հարությունյանը լրագրողներին հաղորդեցին, որ իրենք որոշել են համատեղ հաղորդագրությամբ հանդես գալ։ Տեքստը ներկայացրեց Լևոն Զուրաբյանը՝ նշելով, ո ր իր ձեռագիրը կարող է ընթերցել միայն ինքը։

«Քննարկվեց օգոստոսի 9-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպը, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումը ուրբաթ օրը, նաև պայմանավորվում ենք առայժմ ձեռնպահ մնալ միջադեպի քննարկման մանրամասների մասին մեկնաբանություն տալուց։ Շնորհակալություն, մենք նաև պայմանավորվել ենք որևէ հարցի չպատասխանել»,- կարդաց Զուրաբյանը, ինչից հետո պատվիրակությունները արագ շրջվեցին, և բոլոր հարցերից խուսափելով՝ հեռացան։
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/08/16/anc3/)

Chuk
16.08.2011, 23:06
Հայտարարություն են տարածել ոստիկանության կողմից վերջերս բռնության ենթարկված Հայ Ազգային Կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստները, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Մեկուսարանում գտնվելիս տեղեկացանք, որ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ դատապարտել են ոստիկանության կողմից մեր նկատմամբ իրականացրած բռնություններն ու զորակցություն հայտնել մեզ:

Բացառություն կազմեց «Սարդարապատ» խումբը, ով թեև «սատար կանգնեց» մեզ` Կոնգրեսի ակտիվիստներիս, բայց չխորշեց այն համեմել Կոնգրեսի հասցեին արված անպարկեշտ հայտարարություններով: Այսինքն, ձևականորեն զորակցություն հայտնելով մեզ, Սեֆիլյանն ու իր շրջապատը փորձեցին հերթական անգամ շահարկել մեր անունը և սեպ խրել Կոնգրեսի երիտասարդական թևի ու նրա ղեկավար կառույցների միջև։ Այս առիթով մենք ուզում ենք նշել հետևյալը. վախկոտ ու ստրկամիտ են նրանք, ովքեր քաջության մասին հիշում են միայն հարցազրույցներում և հայտարարություններում, ու պատահական չէ, որ նման մարդկանց շուրջ հավաքվածների թիվը չի անցնում մեկ տասնյակը, ինչն ասվածի լավագույն ապացույցն է: Նախկին փորձը ցույց է տվել, որ որևէ լարված պահի ոչ Ժիրայր Սեֆիլյանին, ոչ էլ նրա «հեղափոխական» ընկերներին ոչ-ոք չի տեսնում դեպքի վայրում, ոստիկանատների մոտ, դատարանների դիմաց և ոչ էլ մի իրավիճակում, որտեղ բռնության ենթարկվելու փոքր-ինչ վտանգ կա: Բայց մի բանում նրանք հետևողական են. միշտ ամենալարված քաղաքական պահերին, լինի դա հանրահավաքների նախօրեին կամ նման միջադեպերի ժամանակ, Կոնգրեսին հարված հասցնել թիկունքից:

Մենք՝ որպես Հայ Ազգային Կոնգրեսի մեծ թիմի անդամ, հաստատակամ ենք շարունակել մեր պայքարը երկրում տեղի ունեցող բոլոր տեսակի ապօրինությունների դեմ, իսկ նրանք, ովքեր իրական գործի փոխարեն ընտրում են անբարո ճամարտակությունների և հեռուներից փիլիսոփայելու ճանապարհը, այլ բան չեն անում, քան աջակցություն են ցույց տալիս ներկա վարչախմբին«:

Հայտարարությունը ստորագրել են Սարգիս Գևորգյանը, Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սահակ Մուրադյանը, Դավիթ Քիրամիջյանը, Արեգ Գևորգյանը, Վահագն Գևորգյանը:
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/08/16/ancsefilyan/)

Mephistopheles
24.08.2011, 21:38
Երկխոսության ժամկետների երկարաձգում չի լինելու

«Իշխանությունը կավարտի ներկայացնել իր հակափաստարկները, որից հետո կսկսենք քննարկումները` կքննարկենք և միասին կհասկանանք, որտեղ կհասնենք ընդհանուր հայտարարի, որտեղ`ոչ, ու վերջնական արդյունքում մեր որոշումը կկայացնենք»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով երկխոսության հետագա ընթացքին՝ նշեց ՀԱԿ պատվիրակության անդամ Ֆելիքս Խաչատրյանը:


Հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, երկխոսության ժամկետների երկարաձգում՝ պայմանավորված քննարկման նյութի ծավալներով, Խաչատրյանը պատասխանեց, որ նման բան չի կարող լինել. «Երկարաձգում չի լինելու, դա արդեն որոշված է, և վերջնաժամկետը սեպտեմբերն է: Մենք սեպտեմբերի 9-ին հանրահավաք ունենք, և իմ կարծիքով այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի` և՛ իշխանության դիրքորոշումը, և՛ մեր դիրքորոշումն ու հետագա անելիքները»:


Ֆելիքս Խաչատրյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ քննարկումները կարող են տևել մինչև սեպտեմբերի 9-ի հանրահավաքը, քանզի դրանից հետո դրանք շարունակելու իմաստ էլ չկա: Նրա խոսքերով, խնդիրը հիմնավորումներն ու փաստարկները ընդունելը կամ չընդունելն է. «Կքննարկենք, կհասկանանք, ընդունում են` լավ, չեն ընդունում, ուրեմն արդեն ամեն ինչ իր տեղը կընկնի»:

20:22 Քաղաքական | Չորեքշաբթի 24.08.2011


1in.am

h_jak
25.08.2011, 09:03
Ստեփան Կարախանյանը 156 տոննան բենզին է յուրացրել , որից ստացել է 57 միլիոն դրամի շահույթ:

Հղում (http://news.armeniatv.com/2011/08/%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%B0%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A8-%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D6%81%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-57-%D5%B4/)

Rammer
26.08.2011, 12:54
ՀԱԿ-ը երկխոսությունը հայտարարեց դադարեցված

ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց, որ իրենք առկախում են բանկցությունները և պատրաստ են այն շարունակել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց հետո:

Նա 8 պատճառ նշեց, որի պատճառով դադարեցնում են երկխոսությունը:
Ավելին, հիշեցրեց, որ երկխոսության 4-րդ ռաունդում քննարկել են ձերբակալված՝ ՀԱԿ 4 երիտասարդների հարցը և իշխանության խնդրանքով՝ քննարկման մանրամասները գաղտնի են պահել: Բայց քանի որ իշխանությունն իր խոստմանը հակառակ մարտավարություն է որդեգրել, իրենք բացում են քննարկման մանրամասները:

Ըստ Զուրաբյանի՝ քննարկման ժամանակ փոխհամաձայնագրի ստորագրում է առաջարկվել իշխանությանը, որ նրանք փոխեն երիտասարդների խափանման միջոցը և բաց թողնեն: Դատավարությունը կորոշի՝ ով է մեղավոր, իսկ ով՝ ոչ: Փոխադարձ երաշխիքների պայմաններում՝ իշխանության ներկայացուցիչները հրաժարվել են ստորագրել, բայց խոստացել են խնդիրը լուծել: Այնինչ Տիգրան Առաքելյանը մինչ օրս շարունակումէ մնալ բանտում, իսկ իրենք քաղբանտարկյալների առկայության պայմաններում չեն կարող երկխոսությունը շարունակել:

http://1in.am/arm/armenia_politics_31262.html

My World My Space
30.08.2011, 18:36
Մարգարն էլ փուռը գնաց.... :think ո՞վ է հաջորդը


Մարգար Օհանյանը ձերբակալվել է 18:40 • 30.08.11
http://tert.am/g_image.php?id=166057&tmb=3

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) սույն թվականի օգոստոսի 30-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ գործի նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարեց, որ Ճանապարհային ոստիկանությունում վառելիքի հետ կապված չարաշահումների բացահայտումների առնչությամբ քրեական գործ է հարուցվել, և եթե պարզվի, Մարգար Օհանյանը տեղյակ է եղել չարաշահումներից, նա կկանգնի օրենքի առաջ:




թերթ.ամ

Chuk
02.09.2011, 15:01
Տեր-Պետրոսյանի դեմ վճիռը կայացվել է Քոչարյանի ճնշման ներքո. ՍԴ անդամը` ամերիկացիներին

Wikileaks կայքը գաղտնազերծել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի` 2008 թվականի մարտի 7-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկված նամակը, որում հաղորդվում է դեսպանատան աշխատակիցների և Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի (մինչ օրս պաշտոնավարում է – խմբ.) զրույցի մասին:
Փենինգթոնը նշում է, որ Վալերի Պողոսյանը մարտի 6-ի ուշ երեկոյան գաղտնի դիմել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին` իր տանը շտապ առանձնազրույց կազմակերպելու խնդրանքով:
Խնդիրը կապված է եղել ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի` ՍԴ ներկայացրած հայցի հետ, որում պահանջվում էր 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյուքները չեղյալ համարել:
Փաստաթղթում նշվում է, որ հանդիպման ժամանակ «մռայլ տեսք ունեցող» Պողոսյանը գաղտնի զրույցի մասին խնդրանքը բացատրել է նրանով, որ տեղյակ է, թե «Ամերիկան ում կողմից է»:
«Նա պնդում էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ որոշում է կայացրել, համաձայն որի մարտի 8-ին կայանալիք Սահմանադրական դատարանի լսումները պետք է ավարտվեն ԼՏՊ-ի բողոքի դեմ վճիռ կայացնելով: Պողոսյանը հայտնել է, որ մարտի 4-ի ուշ երեկոյան` ԼՏՊ-ի բողոքի լսումների առաջին նիստի նախօրեին, անհայտ մեկը զանգահարել է իրեն և նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից (ներկայումս ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյան – խմբ.) կանչել է նախագահական: Պողոսյանը նշում էր, որ ծիծաղել է զանգողի վրա մերժելու առաջ: Հաջորդ օրերին նա արհամարհել է զանգերը», – գրում է ամերիկացի դիվանագետը:
Նա նաև մեջբերում է Պողոսյանի խոսքերն առ այն, որ ՍԴ-ի իր գործընկերներից նվազագույնը երեքը նմանատիպ զանգեր են ստացել նախագահականից մարտի 4-ին: Պողոսյանը նաև պատմել է դեսպանատան աշխատակիցներին, որ նախագահականից սպառնացել են աշխատանքից ազատել իր եղբորը, եթե ինքը չպատասխանի զանգերին:
Փենինգթոնը նշում է, որ Պողոսյանը ՍԴ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքի լսումներին իր բացակայությունը դեսպանատան պաշտոնյաներին բացատրել է վատառողջ լինելու հանգամանքով:
«Բացակայության արդյունքում նա հնարավորություն չի ունենա մասնակցել վճռի կայացման քվեարկությանը: Բայց նա վստահեցրել է, որ անգամ եթե առողջ լիներ, չէր ներկայանա լսումներին», – նշված է փաստաթղթում:
Պողոսյանը նաև պատմել է ամերիկացի դիվանագետներին, որ նախագահականից կատարվող ճնշումների հարցը բարձրացրել է իր գործընկերների շրջանում, սակայն իր բողոքները «անուշադրության են մատնել»:
Նա նաև պնդել է, որ դատավորներից մեկը` Կիմ Բալայանը, համագործակցել է իշխանությունների հետ, քանի որ նրա որդին`Տիգրան Բալայանը նշանակվել է ԱԳ նախարարության խոսնակ (նա փոխարինել է փետրվարին աշխատանքից ազատված Վլադիմիր Կարապետյանին):
Պողոսյանը նշել է, որ այս գործում իր դիրքորոշումը և լսումներից բացակայությունը կարող են անձնական խնդիրների հանգեցնել լսումներից հետո: Նա խոստովանել է, որ վախենալու հիմքեր ունի` նշելով, որ եթե այդ ճնշումները չլինեին, դատարանի անդամներից գրեթե բոլորը հակված էին գործն ի օգուտ ԼՏՊ-ի վճռել:
Պողոսյանը կարծիք է հայտնել, որ «Հայաստանում այժմ «բացարձակ բռնապեռտություն» է տիրում», որտեղ անհնար է խնդիրներն օրինական ճանապարհով լուծել: Նա ասել է, որ ներկայիս «բարոյական և հոգեբանական մթնոլորտը ստեղծվել են իշխող ռեժիմի կողմից»:
«Չնայած այն վախի մթնոլորտին, որ փորձում են ստեղծել իշխանությունները, Պողոսյանն ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր հարյուր հազարավոր մարդկանց դուրս հանել փողոց արտակարգ դրությունից հետո: Պողոսյանը չբացառեց այդ սցենարը և կարծիք հայտնեց, որ այդ դեպքում իշխանությունները կերկարաձգեն արտակարգ դրության ժամանակահատվածը, եթե զգան, որ իրենց` իշխանության գլուխ լինելու հարցը վիճարկելի է դառնում:
Նա նաև ասաց, որ իշխանություններն այնքան անամոթ էին, որ սպառնում էին ձերբակալել Տեր-Պետրոսյանին, չնայած որ նրանք դա անելու ոչ մի իրավական հիմք չունեին: «Բայց նրանք կարող են անել այն, ինչ ուզում են», տրտնջում էր Պողոսյանը», – գաղտնի նամակում գրում է Փենինգթոնը:
Դեսպանատան աշխատակիցները հարցել են Պողոսյանին մարտի 1-ից հետո չհրապարակված մահվան դեպքերի հնարավորության մասին, ինչպես նաև այն պնդումների մասին, որ Լեռնային Ղարաբաղից բանակային ուժեր են բերվել` բռնությունները հանդարտեցնելու համար: Պողոսյանը ենթադրել է, որ այդ լուրերը «ամբողջովին անհիմն չեն»` նշելով, որ ինքը 90-ականներին զբաղեցրել ազգային անվտանգության և ներգին գործերի գերատեսչությունների ղեկավարի պաշտոնները և իրեն տեղեկատվությունը հասնում է «իր անցյալ դիրքերի պատճառով»:
Փաստաթղթի վերջում արված իր մեկնաբանության մեջ Փենինգթոնը գրում է.
«Մենք որևէ հիմք չունենք հաստատելու դատավոր Պողոսյանի մեղադրանքները, բայց այն փաստը, որ Հայաստանի բարձրագույն ատյաններից մեկի ծառայողը նման բաներ է ասում, ինչ-որ բան նշանակում է: Պողոսյանը դատավոր է նշանակվել Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ընթացքում (1996 թվականին), և քանի որ նա չէր թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը, հավանական է, որ վերջին քաղաքական իրադարձությունները նրա մոտ խիստ վրդովմունք են առաջացրել: Դեսպանատան աշխատակիցները այն տպավորությունն ունեին, որ նա խոսում էր որպես մի հայրենասեր մարդ»:
Աղբյուր՝ epress.am (http://www.epress.am/2011/09/02/%D5%8F%D5%A5%D6%80-%D5%8A%D5%A5%D5%BF%D6%80%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%B4-%D5%BE%D5%B3%D5%AB%D5%BC%D5%A8-%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%94%D5%B8.html)

Բավական լուրջ ու կարևոր փաստաթուղթ ա

Mephistopheles
03.09.2011, 05:47
Լևոն Տեր-Պետրոսյանն ու իրանական թմրանյութերը. ինչ է իրականում ասվում Wikileaks-ի փաստաթղթում

17:01 • 02.09.11


Օգոստոսի 30-ին Tert.am-ն անդրադարձել էր Wikileaks-ի հրապարակած դիվանագիտական մի փաստաթղթի, որում Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսին ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղարկված նամակում (2008թ. սեպտեմբերի 26) վկայակոչելով իր անանուն աղբյուրը (դիվանագետը նրան անվանում է X), նշում է Իրան-Ղարաբաղ-Հայաստան-Սև ծով երթուղով Ադրբեջան մտնող իրանական թմրանյութերի մասին` ընդգծելով, որ դրանից շահույթ են ստանում նաև հայ բարձրաստիճան քաղաքական գործիչները և կառավարության պաշտոնյաները, ներառյալ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Արձագանքելով վերոնշյալ հրապարակմանը` Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն այսօր Tert.am-ին տրամադրեց «Միջազգային հարաբերությունների և անվտանգության ցանցի»` Կովկասի հարցերով ավագ միջազգային թղթակից Կառլ Ռահդերի և իր նամակագրությունը: Շվեյցարացի փորձագետը Հայ ազգային կոնգրեսի հետ կապ էր հաստատել դեռ փետրվարի 16-ին, երբ այս փաստաթուղթն առաջին անգամ հայտնվել էր մամուլում (այն ժամանակ Wikileaks-ի պաշտոնական կայքում այս փաստաթուղթը դեռ չէր հրապարակվել, պաշտոնական կայքում այն հայտնվեց միայն 2011թ. հունիսի 12-ին): Կառլ Ռահդերը, մասնավորապես, հետաքրքրվել էր` արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը ուսումնասիրել է ԱՄՆ պետդեպի ենթադրյալ փաստաթուղթը, և ինչպես է նա մեկնաբանում այն: Պատասխան նամակում Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը պատասխանել է, որ պնդումը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը շահույթ ունի այդ առևտրից, աբսուրդ է, և դեռ պետք է պարզել` արդյոք այդ տեղեկությունը ադրբեջանական քարոզչության հետևանք է, թե ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության և/կամ ԱՄՆ պետդեպի զեկույցների անճշտություն: «Երախտապարտ կլինենք, եթե դուք կարողանաք լույս սփռել այս գործի վրա»,- գրել է Մուսինյանը:

Արդեն փետրվարի 28-ին Արման Մուսինյանին ուղարկված իր նամակում շվեյցարացի փորձագետը գրում է, որ երկու շաբաթ կատարած ուսումնասիրությունների արդյունքում հրապարակել է իր եզրակացությունը «Արտաքին քաղաքականության ասոցիացիայի» իր բլոգում:

«Իրանական թմրանյութերն ու Լևոն Տեր-Պետրոսյանը. ինչ է իրականում ասում Wikileaks-ի հեռագիրը» վերնագրով իր հոդվածում փորձագետը գրում է. «Արդյոք Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ շահույթ է ստացել իրանական թմրանյութերի առևտրից: Որոշ մարդիկ հենց այսպիսի եզրակացության են եկել նորվեգական Aftenposten կայքում հրապարակված Wikileaks-ի փաստաթղթից»:

Վերլուծելով փաստաթղթի հետևյալ ձևակերպումը` «X-ը... պնդեց, որ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության, ինչպես նաև ադրբեջանցի պաշտոնյաները կարծում են, որ Հայաստանի բարձրաստիճան քաղաքական գործիչներն ու կառավարության պաշտոնյաները, ներառյալ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անձամբ շահույթ են ստանում այդ առևտրից», փորձագետը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ փաստաթղթում չի ասվում, թե ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչությունն է եզրակացրել` որ Լևոն Տեր-Պետրոսյանը ներգրավված է դրանում: Փաստաթաղթում նաև չի ասվում, թե ԱՄՆ դեսպանը կամ պետդեպն են եկել նման եզրակացության: Փաստաթղթում պարզապես ասվում է, որ ԱՄՆ դեսպանատան տեղական աղբյուրն է պնդում, որ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչությունը եկել է նման եզրահանգման: Այն նաև ասում է, որ «ադրբեջանցի պաշտոնյաները» Տեր-Պետրոսյանին մեղադրում են իրանական թմրանյութերի առևտրից շահույթ ստանալու համար:

Փորձագետը նաև տարակուսանք է հայտնում այն առնչությամբ, որ ԱՄՆ դեսպանատունը նման հաղորդում է ուղարկել` կրկնելով աղբյուրի պնդումները` չփորձելով կապվել Բաքվում ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության հետ, որպեսզի վերջինը հաստատի այդ տեղեկությունը:

«Փետրվարի կեսին ես կապվեցի Տեր-Պետրոսյանի գրասենյակի հետ, և իհարկե, նրանք հերքեցին դա: Հետո զանգեցի ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության Բաքվի գրասենյակ: Ինձ ասացին, որ իրենք ոչինչ չգիտեն Տեր-Պետրոսյանի մասնակցության մասին: Հետո էլեկտրոնային նամակ ուղարկեցի ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության Վիեննայի կենտրոնական գրասենյակ, որտեղից ինձ պատասխանեցին, որ ոչ իրենք, ոչ էլ Թեհրանի գրասենյակը չեն տեսել որևէ ապացույց այն բանի, որ Հայաստանի կառավարությունը ներգրավված է թմրանյութերի առևտրում, կամ դրանից շահույթ է ստանում»,- գրում է փորձագետը:

Ըստ նրա, մյուս կայքերի լրագրողներին նույնպես չէր խանգարի ջանք գործադրել և ստուգել այդ պատմության իսկությունը: Մեջբերելով հայկական կայքերի ձևակերպումը, թե «ըստ փաստաթղթի, Բաքվում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ենթադրում են, որ Հայաստանի քաղաքական գործիչներն ու կառավարության պաշտոնյաները, մասնավորապես, Լևոն Տեր-Պետրոսյանը անձամբ են շահույթ ստացել այդ առևտրից», փորձագետը գրում է, որ սա ակնհայտորեն ճիշտ չէ, և եզրակացնում է, որ փաստաթուղթը դիտավորյալ աղճատվել է Լևոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու նպատակով:

թերթ.ամ

Mephistopheles
07.09.2011, 22:36
«Գառնուկների» լռությունը



ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքով, նախկին խորհրդային պետությունների դաշինքը պայմանավորվել է մի մեխանիզմ ստեղծել, որը թույլ կտա պաշտպանել “սահմանադրական կարգը պետության օրինական ընտրված ղեկավարի խնդրանքով”: Համագործակցությունը կարող է ենթադրել քաղաքական, իրավապահ կամ ռազմական աջակցություն, նշել է նա:

Փաստացի, Բորդյուժան հայտարարել է, որ իրենք արդեն պայմանավորվել են, այսինքն, Հայաստանի ղեկավարությունը համաձայն է նման մեխանիզմի ներդրմանը: Այդ հարցը քննարկելու է ՀԱՊԿ դեկտեմբերյան վեհաժողովում:

Հայաստանի հասարակությունը համաձա՞յն է արդյոք նման որոշմանը: Համաձա՞յն են ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, Ժառանգությունը, որ իրենց հանրահավաքները ՀԱՊԿ զորքերը ցրեն: Մի՞թե այդ հարցը պետք է վերջնական որոշվի, և ՀԱՊԿ Արագ արձագանքման ուժերը պետք է հայտնվեն Ազատության հրապարակում, որ քաղաքական ուժերը սկսեն մտածել այդ հարցի շուրջ: Արդյոք ավելի լավ չէ այժմ հրապարակային քննարկումներ սկսել այդ թեմայով, գուցե դա կանգնեցնի՞ Սերժ Սարգսյանին, և նա հրաժարվի նման հեռանկարից:

“Հյուսիսային Աֆրիկայի երկրների իրադարձութունները մեծապես բացեցին մեր աչքերը”, սեպտեմբերի 3-ին Դուշանբեում լրագրողներին հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան: “Այն ամենը, ինչ տեղի է ունենում այնտեղ, վերաիմաստավորում է պահանջում, այդ թվում յուրաքանչյուր պետության պաշտպանության համապատասխան միջոցառումների մշակումը”:

«Խոսքը սահմանադրական կարգը պաշտպանելու համար ՀԱՊԿ ներուժը օգտագործելու մասին է: Երբ ազգային ուժերն ի վիճակի չեն հաղթահարել իրավիճակը, կա քաղաքացիների կյանքի ու անվտանգության սպառնալիք, տեղի է ունենում զանգվածային թալան և դիակապտություն, այդ ժամանակ ՀԱՊԿ-ը կարող է միջամտել”, բացատրել է Իզվեստիային Նիկոլայ Բորդյուժան:

Այդ ցնորական գաղափարից կարող է հրաժարվել միայն Հայաստանը, չնայած Ուզբեկստանն արդեն հայտարարել է, որ կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե որոշվի, որ կազմակերպությունը որոշում է ընդունելու ոչ թե կոնսենսուսով, այլ պարզ մեծամասնությամբ: Հայաստանը կարող է հրաժարվել ներքին գործերին միջամտելու գաղափարից, եթե, իհարկե, դա Հայաստանի իշխանությունների գաղափարը չէ: Իսկ եթե իշխանությունները ցանկանում են ՀԱՊԿ-ին ստանալ որպես ժանդարմ, ապա այդ գործընթացը պետք է հասարակությունը կանգնեցնի: Դեռևս, ցավոք, հասարակությունն անտարբեր է այդ հարցի նկատմամբ:

լրագիր

Chuk
08.09.2011, 11:11
Կոնգրեսը սկսում է զանգվածային ակցիաներ


Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդում որոշում է կայացվել հանրահավաքները հաճախակիացնելու մասին: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը Lragir.am-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ չորեքշաբթի օրը կայացած նիստի ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 9-ի հանրահավաքի նախապատրաստական աշխատանքներն ու ստեղծված ներքաղաքական իրավիճակում Կոնգրեսի հետագա քայլերը: Բացի այդ, Կոնգրեսը որոշել է հաճախակիացնել հանրահավաքներն ու բողոքի զանգվածային ակցիաները, մոբիլիզացնել հասարակությանը՝ ավազակապետական ռեժիմի դեմ պայքարի համար՝ պահանջելով նրանց անվերապահ հրաժարականը:

Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/country52794.html)

Վիշապ
09.09.2011, 22:43
Սրտի կաթվածից մահացել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը (http://news.am/arm/news/73701.html)

Տրիբուն
15.09.2011, 10:50
Գեներալ Մանվել Գրիգորյանը 20 նոր տանկ է նվիրել` հանուն ընտանիքի անդամների բարեկեցության. մամուլ

«Հրապարակ»-ի տեղեկություններով` անկախության 20-ամյակի առթիվ անցկացվող զինվորական շքերթի համար ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը 20 նոր տանկ է նվիրել` որպես անկախության խորհրդանիշ: (http://www.1in.am/arm/press_parmenia_33538.html)

«Ասում են, որ նա դրանք ձեռք է բերել արտերկրից: Գրիգորյանը մերձավորների շրջապատում անկեղծացել է, թե ահռելի գումարներ է զոհաբերել հանուն ընտանիքի անդամների բարեկեցության: Մամուլում ևս բազմիցս գրվել է , որ գեներալը ջանք չի խնայում` ակնկալելով դրա դիմաց տեսնել կնոջը կամ որդուն 2012-ի գումարման Ազգային ժողովում: Իսկ թե տանկերն ինչպես է ձեռք բերել և Հայաստան հասցրել` հայտնի չէ»:

Էս վրեքներս կայֆավատ են լինում, թե՞ լուրջ ա: Լրիվ Աֆղանստա՞ն ենք դառնում:

Rammer
15.09.2011, 21:01
«Ավել-պակաս մի խոսա». նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը գրել է ոստիկանապետին

Նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, ով 2008-2009 թվականներին անցնում էր աղմկահարույց «7-ի գործով» (2008 թվականի մարտի 1-ից հետո ձերբակալված ընդդիմության ներկայացուցիչների դատավարությունը – խմբ.), գրառում է թողել Facebook սոցիալական ցանցում «ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջադեպը ծրագրված է եղել, պնդում է ոստիկանապետը» հոդվածի տակ` ուղղված ՀՀ ոստիկնապետ Ալիկ Սարգսյանին:
«Lսի, թե քեզ ինչ եմ ասում, այ ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, դու չգիտես, որ հայրը պատասխանատու չէ որդու արարքի համար, լավա չես ասել` ով ոստիկան ծեծեց, հորը, մորը ու ընտանիքին բանտ եմ նստցնելու: Lսար, այ համբալ, սա քեզ «հերը անիծել» բառի մասով: Խոսքերդ չափավորես: Հետո հեղափոխության մասին ստեղ-ընդեղ էլ ավել-պակաս մի խոսա, զբաղվի քո իրավապահ գործերով ու միշտ հիշի` իմ ծնունդը փետրվարի 3-ին է, ու էդ օրը Ռուսաստանի իմ հին, ոչ քաղաքական ընկերները սիրում են անակընկալ` «սյուրպրիզ», նվերներ անել ինձ: Կարծում եմ հասկացար: Շանթ», – գրել է Հարությունյանը:

http://www.epress.am/2011/09/15/%C2%AB%D4%B1%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%BA%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BD-%D5%B4%D5%AB-%D5%AD%D5%B8%D5%BD%D5%A1%C2%BB-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%AF%D5%AB%D5%B6-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A2%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D6%80.html

Vaio
21.09.2011, 19:06
Սարկոզին Կադաֆիին է վաճառել 5 միլիոնանոց «Մերսեդես»


52984

Ֆրանսիան 2008թ. գնդապետ Մուամար Կադաֆիին է վաճառել «Մերսեդես G 500» (Բրաբուս) մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական Mediapart կայքը, վաճառքը տեղի է ունեցել Սարկոզիի հավանությամբ, որն այն ժամանակ զբաղեցնում էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը։

Ֆրանսիական կողմը Կադաֆիին «Մերսեդեսը» վաճառել է 5,5 միլիոն դոլարով։ Զրահապատ ավտոմեքենան կրում է stealth համակարգ, որի շնորհիվ ռադարները չեն կարող հայտնաբերել մեքենայի գտնվելու վայրը։

Mediapart կայքը նշում է նաև, որ չի բացառվում՝ Կադաֆին Լիբիայից փախել է հենց այդ «Մերսեդեսով»։

http://www.tert.am/am/news/2011/09/21/sarkozy-gaddafi/

Ձայնալար
22.09.2011, 09:23
Ինչպես էր 91-ին Լևոն Տեր-Պետրոսյանը պատկերացնում անկախությունը. Բացահայտել է WikiLeaks-ը

1991 թվականի մայիսին Լևոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստվում է անկախություն հռչակել` օգտագործելով այն մեխանիզմները, որոնք նախատեսված են ԽՍՀՄ օրենսդրությամբ: Այս մասին ասված է 1991 թվականին Խորհրդային Միությունում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Ջեյմս Քոլինզի գաղտնի փաստաթղթի մեջ, որը վերջինս ուղարկել է ԱՄՆ Պետդեպ: Փաստաթուղթը գաղտնազերծել է WikiLeaks կայքը:

Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատմել է դեսպանատան աշխատակիցներին, որ վեց ամիս առաջ Մոլդովայի նախագահ Միրչա Սնեգուրը վեց երկրների համագործակցության նախագիծ է ներկայացրել, որում միավորման պայմանագրի կնքման ոչ մի մտադրություն չկա: Այն ներառում է երեք Բալթյան երկրները, Վրաստանը, Մոլդովան և Հայաստանը:

«Այդ ժամանակ այս հանրապետությունները խորապես համոզված էին, որ կենտրոնն իրենց Խորհրդային Միության մեջ պահելու համար պատժամիջոցներ կկիրառի: Հայաստանի գերագույն խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Հովհաննես Իգիթյանը նոր էր վերադարձել Մոլդովայից և պատրաստվում էր հաջորդ օրը Բալթյան երկրներ մեկնել այս հարցերը քննարկելու համար: Ինը երկրների կողմից հնարավոր տնտեսական ճնշումների կիրառման դեմ հակադարձ միջոցառումների մշակման աշխատանքային խմբում Իգիթյանը Հայաստանն է ներկայացնում:

Իգիթյանը նշել է, որ այս քննարկումներն ավելի պարբերական բնույթ են ստացել ապրիլի 23-ին ինը գումարած մեկ հռչակագրի ստորագրումից հետո: Նա հավելել է, որ վեց հանրապետությունների առաջնորդները դեռևս չեն հանդիպել, որովհետև իրենց սեփական գործերով են զբաղված:

Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ վեց երկրների նկատմամբ ցանկացած տիպի տնտեսական պատժամիջոցների կիրառման դեպքում չափազանց դժվար կլինի հաղթահարել դրությունը խորհրդային տնտեսական համակարգի պատճառով: Նա վստահեցրել է, որ վեց հանրապետությունների տնտեսական սերտ համագործակցության դեպքում կենտրոնի կամ ինը պետությունների համար դժվար կլինի միջոցառումներ կիրառել առանց համապատասխան հակահարված ստանալու: Այսպիսով, նա եզրակացրեց, որ նման տնտեսական ճնշումը բացասաբար կանդրադառնա կենտրոնի վրա», – գրում է ամերիկացի դիվանագետը:

Քոլինզը փաստաթղթի «Օրինական ճանապարհ դեպի անկախություն» վերնագրված հատվածում նշում է, որ Տեր-Պետրոսյանը դեսպանատան աշխատակիցներին ներկայացրել է, թե ինչպես է տեսնում Հայաստանի անկախության ճանապարհը:

«Նախ Հայաստանը մտադիր է օգտվել ինքնորոշման մասին Խորհրդային միության օրենքից: Այս գործընթացը կսկսվի սեպտեմբերի 21–ին կայանալիք անկախության մասին հանրաքվեով: Հանրաքվեից անմիջապես հետո պաշտոնատար անձինք պատրաստվում են ընտրություններ անցկացնել: Ընտրություններից հետո, Հանրապետության գերագույն խորհուրդը նոր սահմանադրություն կստեղծի: Եվ վերջապես երկիրը կավարտի Խորհրդային Միությունից անկախանալու վերջնական քայլերը: Տեր-Պետրոսյանն ու Հայաստանի Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վարդանյանը չկարողացան հստակ ժամկետներ նշել և ընդգծեցին, որ գործընթացը կարող է երկար ժամանակ խլել: Պետրոսյանը նշել է, որ օրինական ճանապարահով անկախության հասնելու Հայաստանի ընտրությունը վրդովվեցրել է կենտրոնին, այդ իսկ պատճառով վերջինս փորձում է սրել հայ-ադրբեջանական խնդիրը», – գրում է Քոլինզը:

Դիվանագետի խոսքով` ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները Երևանում նաև հանդիպել են Հայաստանի կոմունիստական կուսակցության և կառավարության մի քանի պաշտոնյաների:

Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ստեփան Պողոսյանը մայիսի 13-ին հրաժարական է տվել, քանի որ, նրա խոսքով, չի ցանկացել Հայաստանի դեմ գործելու նպատակով կենտրոնի հետ համագործակցել:

Տեղի կառավարության անդամներից մեկը` Սերժիկ Դովլաթբեկյանը պատմել է դեսպանատան աշխատակիցներին, որ Պողոսյանը հրաժարական է տվել, քանի որ իրեն խնդրել են «Ազգի փրկության» կոմիտե ստեղծել, որը կաշխատի Հայաստանի անկախացմանն ուղղված շարժման դեմ: Մեկ այլ պաշտոնյա` Կամո Քոչարյանը, նշել է, որ Պողոսյանը հրաժարական է տվել, քանի որ «չի ցանկացել դավաճանել իր ժողովրդին»: Այլ պաշտոնյաները պատմել են, որ Պողոսյանի համար վերջին կաթիլն այն էր, երբ նա հանդիպում խնդրեց Գորբաչյովից Գետաշենի և Մարտունաշենի տեղահանության հարցը քննարկելու համար և մերժում ստացավ:

«Հայաստանի կոմունիստական կուսակցության նախկին ակտիվիստ և ԽՍՀՄ ԽՄԿԿ վերահսկողական հանձնաժողովի անդամ Ջեմա Անանյանը մարմնավորում է տեղի կոմունիստների հիասթափությունը ԽՄԿԿ-ից և Կենտրոնական կոմիտեից: Երբ մայիսի 15-ին դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Անանյանին Իջևան քաղաքում, նա իր հիասթափությունն ու զզվանքն է արտահայտել Կենտրոնական կոմիտեի նկատմամբ: Նա մեղադրել է Կենտկոմին «հայերի դեմ պետական տեռորի արշավ» կազմակերպելու մեջ: «Ես կոմունիստական կուսակցությանը նվիրված և հավատարիմ անդամ եմ եղել մոտ 40 տարի և ահա թե ինչպես են նրանք վարվում մեզ հետ», – ասել է Անանյանը: Նա դեսպանատան աշխատակիցներին է ներկայացրել ԽՄԿԿ-ին ներկայացրած հրաժարականի իր դիմումը: Նա նաև իր զարմանքն է արտահայտել որ Նոբելյան խաղաղության մրցանակը ցանկանում են շնորհել մի մարդու, ով տեռորի նման արշավ է իրականացնում (նկատի ունի Գորբաչյովին – Epress.am)», – գրել է Քոլինզը:

Փաստաթղթի վերջնամասում ամերիկացի դիվանագետը կրկին անդրադարձել է Տեր-Պետրոսյանի հետ զրույցին:

Վերջինս պատմել է ամերիկացիներին, որ հայ պաշտոնյաները բանակցություններ են վարում Խորհրդային բանակի հետ հայ զորակոչիկների կարգավիճակի մասին և այն հարցի շուրջ, թե նրանք որտեղ պետք է ծառայեն:

Ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանն այդ առումով իր առանձին համաձայնագրերը կստորագրի այլ երկրների հետ:

Տեր-Պետրոսյանը նշել է, որ իրենք նման համաձայնագրի ստորագրման ավարտական փուլում են, օրինակ, Լիտվայի հետ: Հայաստանի առաջնորդը նշել է, որ Խորհրդային միության պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը համաձայնություն է տվել այս համաձայնագրին:

«Տեր-Պետրոսյանի խոսքով` Հայաստանը հատկապես կարևորում էր այս հարցի լուծումը` հաշվի առնելով ռուսական զորքերի հետ ունեցած իրենց պատմական փորձը: Նա ասաց, որ 1918 և 1942 թվականներին ռուսական բանակը Հայաստանին միայնակ է թողել թշնամու դեմ և երկիրը չի պաշտպանել թշնամու ուժերից: «Մեր սեփական բանակն ունենալու դեպքում, նման բան չէր պատահի»,- ասել է նա», – գրել է Քոլիզնը:

http://www.epress.am/2011/09/21/%D4%BB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A7%D6%80-91-%D5%AB%D5%B6-%D4%BC%D6%87%D5%B8%D5%B6-%D5%8F%D5%A5%D6%80-%D5%8A%D5%A5%D5%BF%D6%80%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AF.html

Vaio
26.09.2011, 16:24
Ալիկ Սարգսյանի անվան փողոց

Արտաշատի Կանաչուտ գյուղի փողոցներից մեկը անվանակոչված է ՀՀ ոստիկանապետ, Կանաչուտում ծնված Ալիկ Սարգսյանի անունով։

«Բայց գոնե այնքան գրագետ լինեին, որ տառասխալներ թույլ չտային: Փողոցի անվան ցուցանակի վրա լատինատառ տարբերակում վրիպակ կա. ոստիկանապետի ազգանվան «ս» տառի փոխարեն «ռ» է գրված՝ «Alik Sargryan Str.»,- գրում է «Հրապարակ»-ը:

Mephistopheles
30.09.2011, 03:14
Ի՞նչ գիտի ԱՄՆ-ը ՀԱԿ վաղվա հանրահավաքի մասին
15:02 | Սեպտեմբեր 29, 2011 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 30-ի հանրահավաքի նախօրեին ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը որոշել է բոլոր դեպքերում զգուշացնել Հայաստանում իր քաղաքացիներին, թերեւս հիմք ընդունելով ՀԱԿ հայտարարությունները, թե իրենք վճռական քայլերի նե դիմելու։

Դեսպանությունը իր քաղաքացիներին հիշեցրել է, որ Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է սեպտեմբերի 30-ին Երեւանի կենտրոնում հանրահավաք եւ երթ անցկացնել։

Դեսպանությունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում հնարավորինս զգույշ լինել եւ այդ ժամերին զերծ մնալ քաղաքի այդ հատվածում գտնվելուց, քանի որ հնարավոր են տրանսպորտային խցանումներ։
«Հիշեցնում ենք, որ նույնիսկ խաղաղ հանրահավաքը կարող է հանկարծակի վերածվել բախման, եւ հնարավոր է բռնություն կիրառվի առանց զգուշացման»,- ասված է ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ։
Կոչ է արվում նաեւ հնարավորինս հեռու լինել հանրահավաքների վայրից եւ հետեւել մամուլի հրապարակումներին՝ զարգացումներին տեղեկացված լինելու համար։

Նման հայտարարություններ ԱՄՆ դեսպանություններն անում են մշտապես, երբ որեւէ երկրում հանրահավաք է անցկացվում։

Ա1+

Chuk
30.09.2011, 20:15
«Ուղիղ ռեպորտաժ»
Երկար չեմ գրելու: Այսպիսով Սկսե՛լ ա:
Սկսել ա քաղաքական նոր պրոցեսը: Առայժմ մեկշաբաթյա ժամկետով նստացույց, որը կուղեկցվի այսպես կոչված երկխոսության շարունակությամբ, իրականում բանակցությամբ, որի ժամանակ մեր ճնշմամբ պետք է պարտադրվեն արտահերթ ընտրությունները:

Ժողովուրդը ոգևորված է ու վճռական: Վճիռն անշուշտ դեռ երկար կշարունակենք «գուշակել», որ նախօրոք էր կատարվել, սակայն դե ֆակտո այդ վճիռը կատարեց ժողովուրդը: Թեև այլ բան ժողովուրդը չէր էլ կարող որոշել:

Մենք եկել ենք փոքր-ինչ տաքանալու: Մեր դուրս գալու պահին տեղադրվում էին վրաններ, ժողովուրդը Քոչարի էր պարում, ժպտում ու կատակկում էին, ոստիկանները շրջապատել էին Ազատության հրապարակը, ստոգւում էին ներս մտնողների պայուսակները:

Առայժմ այսքանը:

Հաղթելու՛ ենք:

Ձայնալար
05.10.2011, 16:54
Երթ Պռոշյան Ավանից դեպի Ազատության հրապարակ

Մոտ մեկ և կես ժամ առաջ Պռոշյան ավանի մայրուղուց (Աշտարակ չհասած) մեկնարկել է Հայ Ազգային Կոնգրեսի համակիրների երթը:

Թվով մոտ հարյուր մարդ դրոշակներով, ցուցապաստառներով քայլելով գալիս են դեպի Ազատության հրապարակ, քանի որ մարզերից մայրաքաղաք եկող հասարակական տրանսպորտն արդեն հինգ օր է` չի աշխատում:

Այս պահին երթի մասնակիցները մտել են Երևան և բարձրախոսով իրազեկելով իրենց ակցիայի մասին շարժվում են դեպի Ազատության հրապարակ:


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=nxLlRao6Z2U

http://www.epress.am/2011/10/05/%D5%8F%D4%B5%D5%8D%D4%B1%D5%86%D5%85%D5%88%D5%92%D4%B9-%E2%80%93-%D4%B5%D6%80%D5%A9-%D5%8A%D5%BC%D5%B8%D5%B7%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%AB%D6%81-%D5%A4%D5%A5%D5%BA%D5%AB-%D4%B1.html

Mephistopheles
05.10.2011, 20:59
Ծառուկյանը գումար բաժանեց


http://www.youtube.com/watch?v=pY8FULxAcsI&feature=player_embedded

Moonwalker
07.10.2011, 09:56
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն այսօր այցելել է Ազատության հրապարակ և «ՀՀՇ» վարչության նախագահ Արամ Մանուկյանին փոխանցել Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի խնդրանքը` հոկտեմբերի 8-ին` ժամը 11:00-14:00-ը հանել ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքի համար տեղադրված վրանները` ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի քաղաքացիական հոգեհանգստի անցկացումը պատշաճ ապահովելու համար:Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց Արթուր Պողոսյանը, հանձնաժողովը որոշել էր քաղաքացիական հոգեհանգիստը կազմակերպել Ալ.Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահից` հաշվի առնելով մշակութային գործիչների խնդրանքը և այն հանգամանքը, որ մարդկային մեծ հոսք է սպասվում: Արամ Մանուկյանը մշակույթի փոխնախարարին ասել է, որ ՀԱԿ-ը հարցն արդեն քննարկել է և որոշել, որ վրանները չեն հանելու:
«Նրանք նշեցին, որ լավագույն դեպքում հնարավոր է աջ և ձախ տեղաշարժել վրանները ու միջանցք բացել կամ արգելափակոցներով ուղղություն բացել դեպի «Մեղեդի» սրճարան: Ես հարցը պետք է զեկուցեմ հանձնաժողովի նախագահ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Հնարավոր է` հրավիրվի հանձնաժողովի նիստ` քննարկելու, թե ինչպես կլուծվի հարցը»,-ասաց փոխնախարարը:
Արթուր Պողոսյանը բարոյական տեսակետից անհասկանալի որակեց ՀԱԿ-ի պատասխանը, քանի որ «Վանուշ Խանամիրյանը ողջ հանրության կողմից սիրված անձնավորություն է, ժողովրդական արտիստ, և անհրաժեշտ է նրա հոգեհանգիստը պատշաճ կազմակերպել»:
«Ես ներքին համոզմունք ունեի, որ այս ինչ-որ իմաստով ֆորս-մաժորային իրավիճակում նրանք կընդառաջեն», - նշեց փոխնախարարը` տարակուսելի համարելով ՀԱԿ-ի արձագանքը:
Թերթ (http://www.tert.am/am/news/2011/10/06/anc/)

Mephistopheles
08.10.2011, 09:42
Փորձը ցույց ա տալիս, որ մի վատից հետո ավելի վատն ա գալիս. Ռուբեն Հախվերդյան
05:07 • 08.10.11



Երգահան Ռուբեն Հախվերդյանն, «Ուրվագիծ» հաղորդմանը հյուրընկալվելով, խոսեց արվեստի ու քաղաքականության, կանանց ու կարգախոսների մասին։

Ըստ նրա՝ կարգախոսներն ու կոչումները խորհրդային կարգերի մնացորդներն են, որ անբնական «իդիոտիզմ» են, իսկ եթե ընկալվում են՝ որպես փոխաբերական իմաստակիր, ուրեմն «փոխաբերական իդիոտիզմ են»։ «Պլակատային հայրենասիրությունը ոչ մեկի պետք չի. էդ նույնն ա, որ ասեն՝ Ամերիկայի միացյալ նահանգների ժողովրդական արտիստ Ռեյ Չարլզ»,- ասաց նա։

Անդրադառնալով պատասխանատվության մասին հարցին՝ երգահանն ասաց. «Սկզբում մորիցս էի վախում, հետո՝ կնոջիցս, աղջիկներիցս, հիմա էլ՝ թոռնուհուցս. ասում եմ՝ արի պաչիկ անեմ, ասում ա՝ ինչքան փող կտաս։ Այ սա նոր մտածողությունն ա»,- ասաց նա։ Հայաստանի միակ լուսավոր կետը, որ դեռ կա, երգահանի հայացքով, հայոց «գեղեցիկ տիկնայք» են։

Ռուբեն Հախվերդյանը շարունակում է ստեղծագործել՝ իր երգերով տալով իրեն ուղղված հարցերի պատասխանները, իսկ «ամենակարևոր բանը լեզվամտածողությունն ու լեզուն պահպանելն ա»։ Հիմա նա աշխատում է երկու ձայնասկավառակի վրա՝ մեկը պատերազմի ու նրա հետևանքների մասին է, մյուսը՝ վերջին շրջանի լավագույն երգերի ընտրանին։

Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը համարելով Ռուսաստանի հարավային նահանգը՝ Ռուբեն Հախվերդյանը կարծիք հայտնեց, որ ներքին որոշումներում, «ամեն դեպքում, ցավոք սրտի, անկախ ենք»։ Սակայն այստեղ էլ, ըստ նրա, իրականացվում է ապաշնորհ քաղաքականություն։ «Էրկու տարի՝ գոնե, չթողեցին գյուղացին շունչ քաշի, բերք ստանա։ Դանակը դրին կոկորդին, խեղդեցին։ Հիմի հեկտարներով լիքը իշխանավոր հողերն առել, իշու պես չգիտեն՝ ինչ անեն դրանց հետ,- ասաց նա։- Ես մի քիչ կոմունիստ եմ, էլի, էդ առումով։ Գոնե եթե վատ էինք ապրում՝ մի քիչ հավասար վատ ապրեինք, էլի։ Թե չէ մեր բնակչության 80%-ը ոնց որ բանտում ապրի, էն 20%-ն էլ՝ էդ բանտի վերակացուները լինեն»։

Ինքն այդ ամենը տեսնելով՝ պայքարի դուրս չի գալիս, քանի որ «փորձը ցույց ա տալիս, որ մի վատից հետո ավելի վատն ա գալիս»։ Եվ երգահանը հաղորդումը եզրափակեց բացականչությամբ. «Փառք մեր կառավարությանը»։


Tert.am

Vaio
09.10.2011, 10:24
ՀԱԿ-ը դադարեցնում է նստացույցը

Աղբյուր՝ շատ կա...

Vaio
11.10.2011, 15:34
Յուլիա Տիմոշենկոն դատապարտվեց 7 տարվա ազատազրկման!!

հովարս
12.10.2011, 17:55
Հարկավոր է, որ Հայաստանը փոխի իր մտածելակերպը. Ազնավուր
http://1in.am/arm/armenia_interview_37227.html
... ... Այս ու՞ր ենք գնում: Եվ այդ ընթացքում Հայաստանը տառապում է. ամեն օր, օր օրի Հայաստանը դատարկվում է: Շատ չի անցնի, երբ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի…Ո՞ւ մ է դա ձեռնատու: Ընդամենը երեք մեծահարուստ ավազակի՞, երեք մաֆիոզի: Իսկ հարյուր հազարավոր խեղճ մարդիկ ցրված աշխարհով մեկ… Այս ամենն ինձ մտահոգում է և անհանգստացնում: Եվ այսքանից հետո ոմանք դեռ մնում են կենտրոնացած «ցեղասպանություն» բառի վրա՞, որը Թուրքիան վիճարկում է: Ես ցանկանում եմ հարցս ուղղել թուրքերին. եթե դա ցեղասպանություն չէ, ապա ինչպե՞ս կանվանեք մի ողջ ժողովրդի ոչնչացում:... ...

Chuk
20.10.2011, 16:02
Քաղաքացիական ֆորումի շրջանակում՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 15.00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Քաղաքացիական ֆորումի ռազմավարությունը» թեմայով երկրորդ քննարկումը։

Քաղաքացիական ֆորումի նախաձեռնող խումբը հայտնում են, որ բանախոսներն են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը և ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ, ,Հայկական Ժամանակե օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/10/20/arzumanyan-pashinyan/)

Chuk
20.10.2011, 16:06
Տեսաձայնագրություններ քաղաքացիական ֆորումի քննարկումներից, որին մասնակցել էին Աշոտ Մանուչարյանը, Ժիրայր Սեֆիլյանն ու Նիկոլ Փաշինյանը.


http://www.youtube.com/watch?v=EHTGYLOHfUc

http://www.youtube.com/watch?v=LuAkd-JAp-w

http://www.youtube.com/watch?v=2vLE6ZDd2ho

http://www.youtube.com/watch?v=0GgC6yhSKH4

http://www.youtube.com/watch?v=hnmKOHfC_qA

Chuk
23.10.2011, 15:59
Քաղաքացիական ֆորումի շրջանակում՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 15.00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Քաղաքացիական ֆորումի ռազմավարությունը» թեմայով երկրորդ քննարկումը։

Քաղաքացիական ֆորումի նախաձեռնող խումբը հայտնում են, որ բանախոսներն են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը և ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ, ,Հայկական Ժամանակե օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/10/20/arzumanyan-pashinyan/)

Ֆորումի տեսաձայնագրությունը կատարված iLur.am (http://www.ilur.am)-ի կողմից.

http://www.youtube.com/watch?v=b_ig7XyOPfg&feature=player_embedded#!

Mephistopheles
27.10.2011, 23:45
Քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել և արդեն մեկնել Մոսկվա
«Առաջին լրատվական»-ի Երևանի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել և արդեն մեկնել է Մոսկվա՝ ռուսական խոշորագուն «ԳազՊրոմ» ընկերությունում պատասխանատու աշխատանքի անցնելու համար:

1in.am

Vaio
31.10.2011, 22:35
Վլադիմիր Գասպարյանը (Վովա) դարձավ ոստիկանապետ:

davidus
01.11.2011, 10:28
ՀԱԿ-ը չի հրաժարվել արտահերթ ընտրությունների հասնելու ծրագրերից

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքով` «մեծ երեւակայություն» է պետք եզրակացնելու, որ Կոնգրեսը հրաժարվել է արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանություն ձեւավորելու ծրագրերից:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիշեցնելով, որ ՀԱԿ-ը խնդիր է հռչակել հրաժարական պարտադրել Սերժ Սարգսյանին` Զուրաբյանն ընդգծեց, որ իրենք նպատակ չունեն գործընթացը հետաձգել մինչեւ Ազգային ժողովի հերթական ընտրությունները:

Հրաժարականին հասնելու ուղիները, նրա խոսքով, արդեն նախանշված են. քաղաքական ճնշման ճանապարհը` համաժողովրդական ճնշման ալիքը հզորացնելով, եւ Սահմանադրությամբ նախատեսված իմփիչմենթի ընթացակարգը, որին հնարավոր է հասնել Ազգային ժողովի անհատ պատգամավորների հետ աշխատանքի արդյունքում:

«Քանի որ մենք խնդիրը չենք ուզում հետաձգել մինչեւ Ազգային ժողովի հերթական ընտրությունները, մենք խնդիրը այսօրվանից դնում ենք», - ասաց նա` հավելելով, որ պատգամավորները կարող են սկսել Սահմանադրության 57-րդ հոդվածով նախատեսված իմփիչմենթի գործընթացը: Ըստ այդմ` Ազգային ժողովը կարող է նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում կայացնել պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով` եթե կա Սահմանադրական դատարանի համապատասխան եզրակացությունը:

Հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող կոալիցիան կարող է սկսել նման գործընթաց, Զուրաբյանը արձագանքեց. - «Խոսքը գնում է ընդվզման ալիքի մասին: Այո, երբ Հայաստանում ստեղծվի համապատասխան քաղաքական մթնոլորտ, կոալիցիան վազելով է գալու քննարկելու այդ հարցը մեզ հետ: Մի մոռացեք, որ 88-ի շարժման ժամանակ էլ, թեեւ կոմունիստները ունեին բացարձակ մեծամասնություն պառլամենտում, բայց համապատասխան քաղաքական իրավիճակում Գերագույն խորհուրդը քվեարկեց հօգուտ այն որոշումների, որոնք պարտադրվում էին խորհրդարանից դուրս գտնվող Հայոց համազգային շարժման կողմից»:

Իսկ եթե ՀԱԿ-ին հիմա չհաջողվի ստանալ պատգամավորների աջակցությունն ու հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, ապա, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն է նշել վերջին հանրահավաքում, Կոնգրեսը պետք է ձգտի Ազգային ժողովում ապահովել այնպիսի ծանրակշիռ ներկայություն, որ առանձին կամ այլ ուժերի հետ կազմած դաշինքով ի վիճակի լինի բարձրացնել Սերժ Սարգսյանի իմփիչմենթի հարցը:

Եվ քանի որ նման ծանրակշիռ ներկայությունը հնարավոր է միայն օրինական ընտրությունների միջոցով, Տեր-Պետրոսյանը անհրաժեշտ է համարում այսօրվանից եւեթ լրջորեն զբաղվել առաջիկա ընտրությունների օրինականության ապահովման հարցերով:

Այս կապակցությամբ Զուրաբյանը ասաց. - «Մենք բոլոր քաղաքական ուժերին ներկայացրել ենք ծրագիր: Եթե իրենք պատրաստ են միանալ այդ ծրագրին` շատ լավ: Իսկ եթե պատրաստ չեն, դա էլ իր արդյունքը ունի, որովհետեւ այն քաղաքական ուժերը, որոնք չեն ցանկանում արդար ընտրությունների շուրջ համագործակցություն, իրականում իրենց դիմակն են պատռում եւ ցույց են տալիս, որ սպասարկում են ռեժիմի շահերը»:

Իշխող ՀՀԿ-ն, մինչդեռ, համոզված է, որ ՀԱԿ-ը գնում է հերթական խորհրդարանական ընտրությունների:

Կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կոնգրեսի հանրահավաքները «նախընտրական» բնորոշեց, իսկ Տեր-Պետրոսյանի հայտարարությունները` «քարոզչություն»:

Աղբյուր (http://www.azatutyun.am/content/article/24377353.html)

Հ.Գ. Ժողովուրդ, էս մարդու հասցեին հնչեցրած բոլոր դրական խոսքերս հետ եմ վերցնում ու ներողություն խնդրում դրա համար։ Ինքը կոնկրետ անմեղսունակ ա։

Հ.Հ.Գ. Էս գլուխգործոցների գլուխգործոց հարցազրույց ա, անպայման կարդացեք։ :D

Bruno
01.11.2011, 22:09
Հովիկ Աբրահամյանը հրաժարեցվեց ԱԺ նախագահի պաշտոնի (http://1in.am/arm/armenia_politics_40320.html)

Bruno
01.11.2011, 23:00
Դավիթ Հարությունյանն ԱԺ նախագա՞հ

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ նախագահի հավանական թեկնածու է համարվում ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Մեր աղբյուրները նշում են, որ նա իր կրթական ու մասնագիտական ցենզով, միջազգային հեղինակությամբ ամենահարմար թեկնածուն է:

http://lragir.am/armsrc/country55574.html

davidus
02.11.2011, 09:25
Սուրիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է ԲՀԿ-ի հետ գնալ միասնական ցուցակով. մամուլ

«Հրապարակ»-ի տեղեկություններով` երկուշաբթի կայացած ՀՀԿ խորհրդի նիստում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է ԲՀԿ-ի հետ գնալ միասնական ցուցակով:

«Սակայն շեֆն իր ենթակային «նստեցրել է տեղը»` ասելով, որ այդ հարցը դեռ չի քննարկվում, և առաջարկներ չեն ընդունվում»:

Աղբյուր (http://www.1in.am/arm/press_parmenia_40352.html)

Եթե սա պարզապես բամբասանք չի, ապա մարդամեկի օրերը հաշված են։ :))

Տրիբուն
02.11.2011, 11:19
Աղբյուր (http://www.1in.am/arm/press_parmenia_40352.html)

Եթե սա պարզապես բամբասանք չի, ապա մարդամեկի օրերը հաշված են։ :))

Ալիկ Սարգսյանը հրաժարվել է ոստիկանական գործողություններ իրականացնել Գագիկ Ծառուկյանի դեմ (http://www.1in.am/arm/armenia_politics_40364.html)

Նախագահս օլիգարխների դեմ պայքար ա սկսում, սուս .... :B

davidus
02.11.2011, 13:08
Ալիկ Սարգսյանը հրաժարվել է ոստիկանական գործողություններ իրականացնել Գագիկ Ծառուկյանի դեմ (http://www.1in.am/arm/armenia_politics_40364.html)

Նախագահս օլիգարխների դեմ պայքար ա սկսում, սուս .... :B

Նեա, 15 կետերն ա կատարում։

Լուրջ խնդիր ռեժիմի ներսում (http://www.lragir.am/armsrc/country55546.html) :love :love :love

Chuk
03.11.2011, 20:50
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/11/03/minasyan/)

Վայ քո արա :))
Սպասենք փեսա Միշիկի բացառիկ հարցազրույցին ԱրմՆյուզի եթերում :))

Chuk
03.11.2011, 21:10
Քիչ առաջ Սերժ Սարգսյանի հրամանագրով սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը: Պաշտոնից ազատվելուց հետո Միքայել Մինասյանը պատասխանել է NEWS.am-ի հարցերին:

Պարոն Մինասյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր անակնկալ հրաժարականը:

Անշուշտ անակնկալ ոչինչ չկա դրանում: Ես գնում եմ օգնելու Հովիկ Աբրահամյանին գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու հարցում և կարծում եմ, որ դա է այսօր առաջնահերթություն:

Իսկ ինչո՞ւ է այդքան մեծ ուշադրություն դարձվում այսօր նախընտրական շտաբի ձեւավորմանը` պատճառ դառնալով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների:

Հանրապետության նախագահը տրամադրված է լավագույն ընտրությունների անցկացման: Մենք պատրաստվում ենք ոչ միայն ապահովել նախագահի կուսակցության հաղթանակը գալիք ընտրություններում, այլև նպաստել այնպիսի ընտրությունների անցկացմանը, որից Հայաստանը դուրս կգա ուժեղացած և վստահորեն դեպի ապագա նայող: Իսկ դրա համար այսօր արդեն ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Կարծում եմ, որ այս ընտրությունները որակական հեղափոխություն են լինելու մեր երկրի ու բոլորիս համար:

Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ սրանով կավարտվի պաշտոնաթողությունների այն շղթան, որին մենք ականատես ենք լինում վերջին օրերի ընթացքում:

Նման հարցերի պատասխանը գիտի միայն մեկ մարդ` հանրապետության նախագահը:
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/11/03/minasyaninterview/)

Chuk
07.11.2011, 16:14
«Քաղաքացիական ֆորումի» շրջանակներում Ազատության հրապարակում քննարկվում է ՀԱԿ-ի «100 քայլ» ծրագիրը: Բանախոսը Հրանտ Բագրատյանն է:
Ինքս դեռ չեմ նայել: Հիշեցնեմ, որ թեման միայն լրահոսի համար է: Քննարկումները կարող եք անցկացնել «Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս (http://www.akumb.am/showthread.php/21661-Քաղաքական-քննարկումներ՝-թեմայից-դուրս)» թեմայում կամ այլ՝ համապատասխան թեմայում:


http://www.youtube.com/watch?v=-ZxsAK6KU0o


http://www.youtube.com/watch?v=uHjfu8QY1oM


http://www.youtube.com/watch?v=XvcqWM9js0I


http://www.youtube.com/watch?v=iYSTEpJlhxc&feature=share

Chuk
08.11.2011, 11:56
Ըստ իս մեր հասարակությունում ամենատարբեր թեմաներով հանրային քննարկումները, ֆորումները անհրաժեշտություն են և ես ուրախ եմ, որ աստիճանաբար նման ֆորմատներ են ձևավորվում: Այդ քննարկումներին մասնակցում են ամենատարբեր ուժերն ու գործիչները: Այդ ֆորումներից մեկն էլ «Փոքր խորհուրդի» քննարկումներն են.


Երբեմն քաղաքականությամբ զբաղվող մարդիկ իրենց թույլ են տալիս ունենալ նախասիրություններ, օրինակ, գերադասել խորհրդարանական կառավարման մոդելը, կամ տնտեսական այս կամ այն մոդել: Այսպես է «Փոքր Խորհուրդ» հասարակական-գաղափարական խմբի նիստին սկսել իր` «Ինչպիսին պետք է լինի կատարյալ ժողովրդավարական խոհրհրդարանական համակարգը» զեկույցը ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը:

«Ժամանակին ես էլ էի ինձ թույլ տալիս ունենալ նախասիրություններ, աակայն մարդկությունը եկել է մի հայտարարի, որ քաղաքական գործչի միակ նպատակն է՝ լավագույնս իրականցնել մարդու իրավունքները, և ոչ թե սեփական նախասիրությունները: Ներկայիս աշխարհում ստանդարտ համարվող, խորհրդարանական ընտրությունների մոդելի թերությունն այն է, որ արդյունքում ձևավորվում է ոչ թե բոլոր քաղաքացիների քվեները ներկայացնող խորհրդարան, այլ՝ միայն հաղթած քաղաքացիների: Այն քաղաքացիների ձայները, որոնց ընտրյալը չի անցել խորհրդարան, փաստորեն, կորում են: Քաղաքացիները կորցնում են իրավահավասարությունը, առաջանում է խտրականություն և հասարակության պառակտում: Դրանից բացի՝ տարբեր պատգամավորներ տարբեր քանակությամբ ձայներ են ստանում, տարբերությունը կարող է հասնել հինգ անգամի, սակայն ամեն մեկը խորհրդարանում ունի նույն մեկ ձայնը: Մինչդեռ, պատգամավորների իրավահավասարությունը ամրագրված չէ սահմանադրորեն, ամրագրված է միայն քաղաքացիների իրավահավասարությունը», – պատմել է Հայրիկյան:
Վերջինս մշակել է մի բանաձև, որը թույլ է տալիս խորհրդարանում որոշումներ կայացնելիս չկորցնել ոչ մի քաղաքացու ձայնը: Ըստ այդ բանաձևի, ամեն մի պատգամավոր քվեարկում է իր ունեցած քվեների քանակով, ինչպես դա վաղուց հաջողությամբ արվում է տնտեսական համակարգում՝ բաժնետիրական ընկերություններում, որտեղ ամեն մեկը քվեարկում է իր բաժնետոմսերի քանակով: Քաղաքացին, քվեարկելով, դրանով իսկ պայմանագիր է կնքում իր պատգամավորի հետ իր շահերը ներկայացնելու մասին, և պետք է տեսնի, թե ինչպես է օգտագործվում իր ձայնը: Ընտրությունները, ըստ առաջարկվող համակարգի, կատարվում են հաճախ, երկու տարին մեկ, պատգամավորները ընկալվում են ոչ թե իբրև իշխանավոր, այլ իբրև միջնորդ, և կարող են ցանկացած պահին հետ կանչվել համապատասխան արարողակարգով: Ընտրությունների ժամանակ պարտված թեքնածուները կարող են փոխանցել իրենց ձայները հաղթածներին, կամ՝ չփոխանցել, բայց դա կդիտվի իբրև անպատասխանատու վարք, քաղաքացիների ձայների խորհրդարան չհասցնել, և նման թեկնածուն կորցնում է հետագայում քաղաքացիների վստահությունը: Համամասնական ցուցակներով ընտրությունների ժամանակ՝ ով որ կուսակցության ցուցակից չի անցել, ձայները փոխանցում է անցած կուսակիցներին: Այս ծրագիրը Պարույր Հայրիկյանը բնորոշել է իբրև իշխանական համակարգում քաղաքացիների կատարյալ ներկայացուցչություն ապահովող ծրագիր և կարծիք հայտնել, որ այսօրվա Հայաստանի հիմնական խնդիրն է՝ անել այնպես, որ քաղաքացին իրեն կարողանա երկրի տեր զգալ:

Նիստի ընթացքում Հայրիկյանը նաև հերքել է ԱԻՄ լուծարելու և ՀՀԿ-ին միանալու լուրը իբրև սուտ, և հայտնել, որ նա ու ԱԻՄ-ը պայքարում են ոչ թե իշխանության, այլ այս մոդելի ներդրման համար, և պատրաստ են նախընտրական դաշինք կազմել այն քաղաքական ուժերի հետ, որոնք կընդունեն այս մոդելը:

Պատասխանելով նիստի մասնակիցների այն հարցին, թե ինչպես ներդնել այդ զարգացած մոդելը, երբ երկրում չի գործում անգամ տարրական ընտրությունների համակարգը, Հայրիկյանը կարծիք է հայտնել, որ եթե քաղաքական ուժերը կարողանան այս համակարգի շուրջ միավորվել և միավորել քաղաքացիներին` կնքելով նրանց հետ կոնկրետ նախընտրական պայմանագիր, ապա դա մեծագույնս կնպաստի նաև տարրական ժողովրդավարության հաստատմանը Հայաստանում:

Նիստից հետո ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը կարծիք է հայտնել, որ նման համակարգի ներդրումը կխանգարի խոշոր քաղաքական կուսակցությունների կայացմանը, որոնք, իր տեսանկյունից, միակն են, որ ընդունակ են անցկացնել վճռական արմատական փոփոխություններ, և կխթանի մանր կուսակցություններին ու կեղծ թեկնածուներին, որոնց միակ նպատակը կլինի ձայների վերավաճառքը, և դա կհանգեցնի թույլ, անկայուն ու անվճռական իշխանական կոալիցիաների միջոցով իրականացվող կառավարմանը:
«Փոքր խորհուրդը» որոշել է հետագայում շարունակել տվյալ հարցի քննարկումը:

Աղբյուր՝ epress.am (http://www.epress.am/2011/11/08/%D4%BB%D5%B6%D5%B9-%D5%BA%D5%A5%D5%BF%D6%84-%D5%A7-%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%80%D5%A1%D5%B5%D6%80%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B0.html)

Chuk
08.11.2011, 12:42
Վայ քո արա :o
Էս արդեն բոլոր սահմաններն անցնում ա.

«Հրապարակ» օրաթերթը կրկին հայտնվել է դատական գործընթացներում: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ թերթի դրամական միջոցների վրա այս պահին արգելանք է դրված:

Այս որոշումը թերթը որակել է իբրեւ խոսքի ազատությունը ճնշելու փորձ:

«Հրապարակ»-ի խմբագրակազմը ընթերցողներին տեղեկացրել է, որ օրաթերթը չի կարողանալու տնօրինել իր դրամական միջոցները, չի կարողանալու վճարել տպագրական ծախսերը, աշխատավարձ եւ այլն, ինչն էլ նշանակում է, որ պարբերականի տպագրությունը կարճ ժամանակ անց կարող է կանգ առնել:

«Հրապարակ»-ի դրամական հաշիվների վրա կալանք է դրվել թերթի ընթերցողների մեկնաբանությունների պատճառով:

Փաստաբան Արթուր Գրիգորյանը գտնում է, որ օրաթերթի էլեկտրոնային տարբերակում դեռեւս օգոստոսին տպագրված հոդվածի ներքո ընթերցողների թողած մեկնաբանությունները վիրավորել են իր պատիվն ու արժանապատվությունը:

Հոդվածը փաստաբանի ծառայություններից դժգոհ մնացած քաղաքացիների բողոքի մասին է: Հոդվածի վերաբերյալ մեկնաբանություն թողած 6 քաղաքացիներից մի քանիսը իրենց մեկնաբանություններում եւս բողոքել են փաստաբանի գործողություններից: Նրանցից մեկը գրել է. - «Արթուր Գրգորյանի պատճառով կորցրեցինք բողոքարկելու իրավունքը` զուտ իր բողոքը ուշացնելու պատճառով»: Մեկ այլ ընթերցող էլ հիշել է իր գործը` գրելով. - «Մեր գործով նույն սցենարով սկզբից պայմանագիր կնքեց 150 հազար դրամի, հետո վերջում` 600 հազար դրամի հասցրեց ու ընդամենը փորձեց հարցը դատավորի հետ միջնորդությամբ լուծել»:

Ընթերցողների մեկնաբանությունների համար փաստաբանը թերթից 18 միլիոն դրամ (շուրջ 47 հազար դոլար) է պահանջում: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը բավարարել է փաստաբանի պահանջը եւ 18 միլիոն դրամի չափով արգելանք դրել «Հրապարակ»-ի դրամական միջոցների վրա:

Թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն աննախադեպ է համարում այս գործը նրանով, որ իրենց մեղադրում են ընթերցողների կարծիքները տպագրելու համար:

«Դատարանի որոշումը` ծրարով, փոստով ստացել եմ։ Անմիջապես միջնորդություն եմ տարել դատարան` կալանքը վերացնելու մասին։ Ընդ որում, այդ քոմենթներում ինքը [Արթուր Գրիգորյանը] 6 բառ է առանձնացրել իրեն վիրավորական, եւ ամեն բառը գնահատել է 3 միլիոն դրամ եւ հաշվել է` 18 միլիոն դրամի գումար է ուզում մեզնից` իր պատվի, արժանապատվության դիմաց», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Օհանյանը։

Քանի որ պարբերականի հաշիվների վրա արգելանք է դրված, թերթը կտպագրվի այնքան ժամանակ, մինչեւ սպառվի տպարանին փոխանցված գումարը:

«Հրապարակ»-ի խմբագիրը գտնում է, որ փաստաբանն այս կերպ հին հաշիվներ է մաքրում: Օհանյանը վերհիշում է Դատական դեպարտամենտի հետ ունեցած դատական գործը. - «Ուղղակի մի այսպիսի զուգահեռ անցկացնեմ։ Հիշո՞ւմ եք, որ մենք Դատական դեպարտամենտի ղեկավարի հետ վեճ ունեինք դատական, որը հաշտությամբ ավարտեցինք` Միսակ Մարտիրոսյան։ Միսակ Մարտիրոսյանի ներկայացուցիչը դատարանում եւ իր հայցը կազմողը այս նույն Արթուր Գրիգորյանն էր»։

Սա «Հրապարակ»-ի դեմ արդեն վեցերորդ դատական գործն է: Ավելի վաղ թերթին դատի է տվել նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նախորդ եռամսյակում` հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, 11 նոր դատական հայցեր են ներկայացվել լրատվամիջոցների դեմ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Սահմանադրական դատարան է դիմել Քաղաքացիական օրենսգրքի` զրպարտությանը եւ վիրավորանքին վերաբերող հոդվածների սահմանադրականության հարցով: Սահմանադրական դատարանը օմբուդսմենի դիմումը դեռ չի քննել:

Աղբյուր՝ Ազատություն (http://www.azatutyun.am/content/article/24384298.html)

h_jak
09.11.2011, 10:17
Հոդված ֆոտո և վիդեո (http://news.armeniatv.com/2011/11/%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%AD%D5%B8%D5%BD%D6%84%D5%AB%D6%81-%D5%A3%D5%B8%D6%80/)


Վերջին ամիսներին էլեկտրոնային լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են Գառնու ձորում տարբեր քաղաքացիների հանդիպած մի խնդրի:

Ինչպես News.armenaitv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձոր այցելողները ստիպված են լինում 1000 դրամ վճարել ինչ որ մեկին, որի պնդմամբ, տարածքն իրենն է:

Հիշեցնենք, որ այդտեղ է նաև հայտնի «Քարերի սիմֆոնիան»:

Տարածքի սեփականատեր ներկայացած Շմավոն Համբարձումյանը պատմել է, որ եթե այցելուները գնում են քարերի սիմֆոնիան տեսնելու, գումար չի գանձում, սակայն 40 րոպեն լրանալուն պես 1000 դրամ է պահանջում, քանի որ դրանից ավելի ձորում մնալը իր համոզմամբ նշանակում է, որ մարդիկ ոչ թե քարերի սիմֆոնիան տեսնելու, այլ հանգստանալու են եկել, իսկ իր տարածքում հանգստանալն այդքան արժե:

Այսօր աղմուկը, սակայն, առաջացել է ոչ թե գումար գանձելու օրինականության, այլ տարածքի սեփականության խնդրի առումով:

«Երևան-Ջուր» ընկերության ներկայացուցիչներն այսօր տարածք են այցելել սեփականության մասին վկայող փաստաթղթերով և տարածքում աշխատանքներ կատարելու վճռականությամբ, սակայն հանդիպել են խոչընդոտի ու ստիպված ոստիկանություն են ահազանգել:

Տարածքի պատկանելության մասին խոսել են տարածքի սեփականատեր ներկայացած Համբարձումյանը, «Երևան Ջուր» ընկերության իրավաբանն ու գյուղապետը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Շմավոն Համբարձումյանը համոզում էր իրեն, որ տարածքում սանիտարահիգենիկ պայմանները բարվոք վիճակում են, մինչդեռ կադրերն այլ բան էին հուշում:

Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմում էին, որ վերջապես ոստիկանությունը խոսքից գործի անցավ ու հիմա քաղաքացիներն առանց խոչընդոտների և անհիմն վճարումների կարող են այցելել «Քարերի սիմֆոնիա»:

Bruno
10.11.2011, 21:07
Ոստիկանապետը «դուխ է տվել» ՃՈ աշխատակիցներին (http://www.slaq.am/arm/news/45398/%D5%88%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A8_%D5%A4%D5%B8%D6%82%D5%AD_%D5%A7_%D5%BF%D5%BE%D5%A5%D5%AC_%D5%83%D5% 88_%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6.html)

Արդեն որերորդ օրն է կայքերն ու թերթերը ողողված են նոր ոստիկանապետի «հրաշագործություններով»:
Ազնիվ մտքով համակարգ ոտք դրած նոր ոստիականապետը` չնայած սկզբում իր կողմից արված ժեստին, թե ոչ մեկին չի կպնելու, բոլորի հետ աշխատելու է մեծ սիրով` իրականում միֆ էր:

Ռազմական ոստիկանության «ռազմատենչ» կերպարը համակարգը սկսել է խուզել մասնավորապես Ալիկ Սերգեյիչի կադրերից: Հատկապես վերջինիս հետ նստած, մի կտոր հաց կերածները որպես փրկություն` երանություն են տալիս, որ հայտնվեն գոնե մարզային կառույցներում, հակառակ դեպքում ճանապարհը մեկն է` ուղիղ տուն:

Որպես վառ օրինակ` կարող ենք նշել ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Սուրիկ Ավետիսյանին, 5-րդ վարչության պետի տեղակալ Խաչիկ Գրիգորյանին, ՃՈ 1-ին հաշվառման քննական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մարգարյանին զբաղեցրած պաշտոններից ազատելը, որոնք անցել են կադրային ռեզերվ:

Իսկ Սերգեյիչի մեկ այլ մերձավոր` 6-րդ վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանի` ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնին նշանակումը, ինչ-որ տեղ գուցե չզարմացրեց շատերին: Ասում են` նա միշտ եղել և մնում է համակարգի серый кардинал-ը, ուստի վերջինիս հեռացնելը թանկ կնստեր համակարգի վրա:

Ի դեպ, իր նշանակման լուրը լսելուց հետո նախագահական նստավայրից ֆրանսերեն ֆլիրտ անելով դուրս եկած Վլադիմիր Գասպարյանը, ինչպես և ցանկացած խելոք մարդ, ասում են` կենտրոնացել է հենց ճանապարհային ոստիկանության աշխատելաոճի վրա:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` երկու օր առաջ Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է ճՈ աշխատակազմի ղեկավար մասին ու հորդորել` ասելով. «Տղերք ջան, դուխներդ տեղը պահեք, սարի պես մեջքներիդ կանգնած եմ, ուղղակի պտի աշխատեք օրենքի շրջանակներում, թե չէ` պարզ ասեմ, կկոտրեմ սաղիդ»:


Կոտրել չէ, փչացնել ա պետք դրանց:
Ու էս նշանակում ա «դուխ տալ»:

Artgeo
12.11.2011, 22:38
Հլը էս ուռոդ Պուծինի ստրուկին
http://www.bbc.co.uk/russian/russia/2011/11/111111_russian_patriarch.shtml
«Պատրիարխ Կիրիլլը ցավում է ԽՍՀՄ-ի փլուզման կապակցությամբ»

Ու սա հոգևոր հայր ա, իսկ ես ագնոստիկ: Յախք...

Tig
16.11.2011, 17:27
Հետաքրքիր հոդված է: Ընդհանրապես Ալեքսանդր Քանանյանի հոդվածները բավականին հետաքրքիր են և արժեքավոր: Եվ ոչ միայն հոդվածերը, այլև գործունեությունը...

Александр Кананян: Провал политики заселения равносилен потере Арцаха (http://armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=55218#.TsNZodAGU0w.facebook)

Mephistopheles
18.11.2011, 05:52
Սիլվա Համբարձումյանի ընկերությունում հարկային ստուգումներ են սկսվել

Գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունում հարկային ստուգումներ են սկսվել:

Epress.am-ի տեղեկություններով, հարկային տեսուչները ընկերության հացի և խմորեղենի արտադրամասեր են այցելել դեռևս երեկ երեկոյան, իսկ արդեն այսօր լուսաբացից «հիմնավորվել են» այնտեղ և մանրակրկիտ փաստաթղթային ստուգումներ են անցկացնում, ինչպես նաև ստուգում են լույսի և ջրի սպառման հետ կապված տվյալները:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Սիլվա Համբարձումյանի հայտարարությունները մեծ աղմուկ են բարձրացրել: Նոյեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Լիճվազք-Թեյի հանքից 102 միլիոն դրամի սարքավորումներ է գողացել, որից հետո նոյեմբերի 14-ին, Համբարձումյանի պնդմամբ, մարզպետը հարձակվել է իր վրա «Մարիոթ» հյուրանոցի մոտ և իրեն հարվածներ հասցրել:

Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել 118-րդ հոդվածի հատկանիշներով (Ծեծը. պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով):

epress.am

Chuk
29.11.2011, 11:04
Լավ վերլուծություն ա. Հայաստանն անկախության ճանապարհին (http://lragir.am/armsrc/comments56886.html)

Chuk
29.11.2011, 16:08
ԲՀԿ-ի առաջին արձագանքը՝ Նաիրա Զոհրաբյանի շուրթերով.


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կոնգրեսի հանրահավաքում ԲՀԿ-ի վերաբերյալ արված Լեւոն Տեր-Պետրոսյանի վերլուծությունը լուրջ խառնաշփոթ է առաջացրել քաղաքական դաշտում։ Որոշ լրատվամիջոցներ անգամ որոշել են Գագիկ Ծառուկյանի թիկնապահների անունը կրկին կապել մարտի 1-ի ողբերգության հետ, դրանով իսկ, թերեւս, փորձելով իրենց պատվիրատուների միջոցով ինչ-որ բան հասկացնել Ծառուկյանին։

Ես, որպես ԲՀԿ խմբակցության անդամ, այդ ամենը գնահատում եմ ուղղակի անբարոյականություն: Ես չեմ հասկանում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի, ինչպես ինքը որակեց՝ ընդամենը քաղաքագիտական վերլուծությունն ինչո՞ւ է նման անառողջ աժիոտաժ առաջացրել քաղաքական, եւ ոչ քաղաքական շրջանակներում։ Ցանկացած ոք, ցանկացած քաղաքական գործիչ իրավունք ունի ներկայացնելու իր տեսակետն ու իր մոտեցումները՝ այդ թվում նաեւ առաջին նախագահը։ Ի վերջո, մենք անընդհատ խոսում ենք քաղաքական նոր մշակույթի ձեւավորման անհրաժեշտությունից, հանդուրժողականությունից, Եվրոպաներում հայտարարում ենք, որ անցկացնելու ենք ամենաարդար ընտրությունները եւ հարգելու ենք յուրաքանչյուրի քվեն եւ կարծիքը: Ի՞նչն է խանգարում իրականում անել այդ ամենը, նման աննախադեպ ինկվիզիցիոն գործընթացներ չծավալել եւ վհուկների որս չսկսել։

Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի անունը մարտիմեկյան ողբերգության համատեքստում շահարկելու փորձերին, ապա ես նման շահարկողներին եւ նրանց պատվիրատուներին ուղղակի խորհուրդ եմ տալիս զերծ մնալ նման անբարոյական քայլերից եւ չխաղալ կրակի հետ։ Գագիկ Ծառուկյանը փոխանցում է, որ թե՜ ինքը, եւ թե՜ իր կուսակիցները կարեւորում են մարտիմեկյան դեպքերի ողջ իրողությունը բացահայտելը։

Իմ կողմից ավելացնեմ, որ իրոք, անչափ կարեւոր է մինչեւ նոր ընտրությունները ամբողջովին հասկանալ, թե ինչո՞ւ մեր երկրում հնարավոր եղավ մարտի 1-ը, ի՞նչ պետք է արվեր, որ չարվեց, ովքե՞ր կարող էին կանխել, որ չկանխեցին։ Իսկ ընդհանրապես, բոլորին պարզ ու հասկանալի պետք է լինի, որ մենք թույլ չենք տալու շահարկել մեր կուսակցության անունը՝ ով էլ որ այդ շահարկողը լինի։

Ի դեպ, տարօրինակ զուգադիպությամբ՝ որոշակի պարբերականությամբ մամուլում սպրդում եմ նման ստահոդ տեղեկություններ, որոնց մենք դեռ երկու տարի առաջ պաշտոնապես պատասխանել ենք։ Հարկ եմ համարում մեջբերել այդ հայտարարությունից մի հատված. «Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը հայտարարում է, որ հրապարակված տեղեկությունները բացարձակապես սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատից որևէ մեկը որևէ կերպ մարտի 1-ի դեպքերին ներգրավված չի եղել: Նման կեղծ և ստահոդ տեղեկություններ տարածողները փորձում են հասարակության ուշադրությունը շեղել մարտի 1-ի ողբերգական դեպքերի իրական պատասխանատուներից, տարաբնույթ հերյուրանքների միջոցով վարկաբեկել Գագիկ Ծառուկյանի բարի անունն ու պատիվը»:

ՀՀ ԱԺ պատգամավոր,
ԲՀԿ խմբակցության անդամ
Նաիրա Զոհրաբյան
Աղբյուր՝ Առավոտ (http://www.aravot.am/2011/11/29/11870/)

Chuk
29.11.2011, 19:20
Մի արձագանք էլ՝ ՀԱԿ-ից.

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով 2008 թվականի հետընտրական իրադարձությունների հետեւանքով 1 տարուց ավելի ազատազրկված էր, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մտահոգություն հայտնեց Հայ ազգային կոնգրես - «Բարգավաճ Հայաստան» համագործակցության նպատակահարմարության մասին Կոնգրեսից հնչող հայտարարությունների առնչությամբ:

Կասկածելով, որ հանուն պետական շահի «օլիգարխները դուրս կգան իրենք իրենց շահերի դեմ», Պետրոս Մակեյանը այս իրավիճակում մատնանշեց ընդդիմադիր Կոնգրեսի համար մի քանի վտանգ:

«Մենք այսօր կարծես թե կերտում ենք նոր Արթուր Բաղդասարյանի` ի դեմս Գագիկ Ծառուկյանի: Մի կողմից թվում է, թե իշխանության կողմից նա զոհ է դառնում` անընդհատ հալածյալի կերպարով: Մյուս կողմից Կոնգրեսի կողմից ընդունվում է որպես լուրջ քաղաքական ուժ: Այդ դեպքում կունենանք նույն սինդրոմը, որի պտուղները մենք տեսել ենք 2008 թվականին», - հայտարարեց Մակեյանը: - «Այդ դեպքում շահեկան կլինի Գագիկ Ծառուկյանի համար եւ իշխանության համար: Համենայնդեպս, ոչ պետության, եւ ոչ էլ ընդդիմության»:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահի կարծիքով, եթե ընդդիմությունը «կոչ է անում համագործակցել այդ չարիքի հենասյուների հետ», կունենա պրոբլեմներ, որը կարտահայտվի ընտրազանգվածի կորստով:

Պետրոս Մակեյանը հավելեց, որ Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի առաջիկա նիստին կմասնակցի եւ հստակ կարտահայտվի «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցության դեմ:

«Կոնգրեսի կազմում կան 18 քաղաքական ուժեր, շա՞տ են դեմ արտահայտվողները» հարցին Մակեյանը պատասխանեց. - «Կոնկրետ թվաքանակ դժվար է ասել, բայց այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակային ներկայացրեց կոնսենսուսի բացակայությունը, դա արդեն ծանրակշիռ փաստ էր: Հակառակ դեպքում, եթե մեկ-երկու քաղաքական միավոր լիներ, այդ մեկ-երկուսը իրենք կարող է լռակյաց ընդունեին»:

Աղբյուր՝ Ազատություն (http://www.azatutyun.am/content/article/24405812.html)

Tig
30.11.2011, 14:24
«Չեմ եկել, որ քո նման հայվանին լսեմ», «հայվանը դու ես». Վիճաբանություն ԱԺ-ում (http://www.emedia.am/arm/article/8706/%C2%AB%D5%89%D5%A5%D5%B4%20%D5%A5%D5%AF%D5%A5%D5%AC,%20%D5%B8%D6%80%20%D6%84%D5%B8%20%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B6%20%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BE%D5% A1%D5%B6%D5%AB%D5%B6%20%D5%AC%D5%BD%D5%A5%D5%B4%C2%BB,%20%C2%AB%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A8%20%D5%A4%D5%B8%D6%82%20%D5%A5%D5%B D%C2%BB.%20%D5%8E%D5%AB%D5%B3%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%20%D4%B1%D4%BA-%D5%B8%D6%82%D5%B4)
13:35, Նոյեմբերի 30, 2011

Ազգային ժողովի պատգամավորներից ոմանք հավանաբար չեն կարողանում համակերպվել այն մտքի, որ պետք է մի քանի ժամ ավել անցկացնեն Ազգային ժողովում: Հիշեցնենք, որ նրանք սպասում են կառավարության կողմից առաջարկված օրենքների նախագծերը քվեարկելուն, որից հետո ԱԺ արտահերթ նստաշրջանը կավարտի իր աշխատանքները:

Քանի որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն անընդհատ ելույթներ են ունենում, ԱԺ աշխատանքներն ընթանում են բնական հունով ու օրինագծերի քվերակությունն անընդհատ ձգձգվում է:

Այսպես, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի (Շմայս) նյարդերը տեղի տվեցին ու նա տեղից վիրավորական խոսքեր հնչեցրեց Ա.Մարտիրոսյանի հասցեին.

«Չեմ եկել այստեղ, որ քո նման հայվանին լսեմ»,- տեղից Ա.Մարտիրոսյանի հասցեին ասել է Ա.Մովսիսյանը, ինչին ի պատասխան վերջինս արձագանքել է.

«Հայվանն էլ ես, հանգիստ խոսա, էտ ինչ ձև ես խոսում»:

ԱԺ նախագահի պաշտոնակատար Սամվել Նիկոյանին չէր հաջողվում հանգստացնել ու կարգի բերել պատգամավորներին: Նա խնդրեց Ա.Մարտիրոսյանին շարունակել, սակայն, նա հրաժարվեց ու ջղայնացած լքեց ամբիոնը, հորդորելով կարգի բերել գործընկերներին:

Արմեն Մարտիրոսյանից հետո ելույթի համար ամբիոնին մոտեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ու չնայած, Առաքել Մովսիսյանը շարունակում էր աղմկել, նշել է, որ ոմանց համար Ազգային ժողովը դեռ աշխատանքի վայր է, իսկ ովքեր ցանկանում են իրենց վերաբերմունքը արտահայտել կարող են գրանցվել ու կարծիքները հնչեցնել. «Գոնե «Ժառանգության» համար սա աշխատանքի վայր է, որտեղ մեր առաքելությունը մեր տեսակետներն արտահայտելն է, ոչ միայն պատգամավորներին ու կառավարությանը, այլև մեր ընտրողներին»:

Սամվել Նիկոյանն էլ առաջարկել է դասեր չտալ ու շարունակել ելույթը:
«Այս նիստը հրավիրել է ձեր ընտրած կառավարությունն ու այս շտապողականությունը պատիվ չի բերում ձեր կառավարությանը: Մեզ համար այս վարքագիծն անընդունելի է»,- արդեն իր ելույթում ասել է Անահիտ Բախշյանը:

Ի դեպ` Առաքել Մովսիսյանը լքել էր դահլիճը:

Քիչ անց սկսեց չաշխատել Սամվել Նիկոյանի խոսափողը:

Աղբյուր՝ emedia.am

davidus
30.11.2011, 21:34
Տարոն Մարգարյանը փոխո՞ւմ է տեղակալներին (http://www.lragir.am/armsrc/country-lrahos57060.html)

Ես գիտեի Լրագիր.am-ը կարգին լրատվական կայք ա... :))

Mephistopheles
01.12.2011, 05:18
Ձերբակալվել է ԲՀԿ-ի Ջերմուկի կառույցի ղեկավարը
Ռուզաննա Ստեփանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է թմրանյութեր պահելու կասկածանքով:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեցին Ոստիկանությունից, 1965 թվականին ծնված Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է երեքշաբթի օրը` Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, տվյալ դեպքում` խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:

Ոստիկանության տվյալներով` Արմեն Հովհաննիսյանը իր անձնական օգտագործման մեքենայով նոյեմբերի 28-ին բերման է ենթարկվել Վայոց Ձորի մարզի Կեչուտի ջրամբարի տարածքից` թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով: Նրա մոտ անձնական զննությամբ հայտնաբերվել է 7.5 գրամ, իսկ ավտոմեքենայի սրահից՝ 5.1 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ անցած օրերին կալանավորվել են նաեւ ԲՀԿ-ի հետ առնչություն ունեցող եւս երկու անձինք` կրկին թմրանյութերի գործով:

Արձագանքելով ԲՀԿ-ի Ջերմուկի տարաքածային կառույցի ղեկավարի ձերբակալությանը` կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումները նկատելի են դարձել։

«Նման երեւույթներ նկատելի են կոնկրետ ձերբակալությունների մասով, մենք հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը, սակայն վերջնական գնահատականներ դրանց նկատմամբ կտանք ավելի ուշ», - ասաց Գալստյանը։

«Արդյո՞ք այդ ճնշումների շրջանակում եք դիտարկում ԲՀԿ-ի Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավարի ձերբակալությունը», - այս հարցին կուսակցության ղեկավարի խոսնակը արձագանքեց. - «Մենք ունենք այս պահի դրությամբ նման մի քանի փաստեր, բայց դրանց վերջնական գնահատականը մենք կտանք ավելի ուշ` այն բանից հետո, երբ պարոն Ծառուկյանը կվերադառնա Հայաստան, կքննարկենք եւ հայտարարությամբ հանդես կգանք»:

«Այսինքն, Արմեն Հովհաննիսյանից բացի կա՞ն նաեւ այլ ձերբակալված ԲՀԿ-ի անդամներ: Նկատի ունենք նաեւ կալանավորված «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանին, ով «Արարատցեմենտ»-ի արտադրանքի հիմնական իրացնողներից է», - այս հարցին էլ Խաչիկ Գալստյանը պատասխանեց. - «Նրանք ոչ բոլորն են կուսակցականներ, բայց այս կամ այն կերպ կապվում են ԲՀԿ-ի հետ: Մենք այս բոլոր փաստերը ուսումնասիրում ենք, եւ երբ վերջնական պատկերը մեզ համար պարզ լինի, հանդես կգանք կոնկրետ գնահատականով»:

ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարի ձերբակալությանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Վերջին շրջանում այնքան շատ եղան նման դեպքեր, որ արդեն մեզ ստիպում է խոսել ոչ թե իրապես պատահականությունների մասին, այլ, կարծես թե, ինչ-որ մի օրինաչափություն է արդեն այստեղ նկատվում` «Արարարատցեմենտ»-ի [արտադրանքը իրացնողի], դրանից առաջ Մասիսի կոմունալ ծառայության աշխատակցի ձերբակալությունները...»:

Զոհրաբյանն ասաց` կոնկրետ իր համար «շատ տարօրինակ է», որ այս երեք անձինք ձերբակալվել են թմրանյութերի շրջանառության համար. - «Բայց ես կարծում եմ, որ պետք է չէ շտապել եզրակացություններ անել, կվերադառնա կուսակցության նախագահը, բնականաբար, նրա հետ եւս անպայման քննարկում կլինի, եւ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք», - ասաց նա:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Ջերմուկի կառույցի ղեկավարը կարող էր խոշոր չափերով թմրանյութեր պահել, Զոհրաբյանը պատասխանեց. - «Ես տեսականորեն հնարավոր չեմ համարում, բայց ես ինքս ձեռնպահ կմնան իրավապահ համակարգի գործողություններին այս պահին այլ գնահատական տալուց, մինչեւ մենք ինքներս չուսումնասիրենք»:

Անդրադառնալով այն հարցին, թե կարելի՞ արձանագրել, որ այս դեպքերը փաստում են ԲՀԿ-ի վրա ճնշումների առկայության մասին, Զոհրաբյանն ասաց` «օրինաչափություն դարձող տարօրինակ զուգադիպություններ շատ եղան, որոնք քննարկելու եւ խորը վերլուծելու ենթակա են»:

Երեկ Նաիրա Զոհրաբյանը, արձաքանգելով Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի անցած շաբաթվա` ԲՀԿ-ի վերաբերյալ արած հայտարարությանը, կոչ էր արել ԲՀԿ-ի նկատմամբ «վհուկների որս» եւ «ինկվիզիցիոն գործընթացներ» չսկսել: Հարցին, թե արդյո՞ք այս ակնարկը վերաբերում էր անմիջապես իշխող Հանրապետական կուսակցությանը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. - «Իմ ակնարկը վերաբերում էր բոլոր նրանց, ովքեր խոսում են եւ դեռ կխոսեն ազատ եւ արդար ընտրությունների մասին, բայց իրականում գործողության մեջ մենք այլ բան ենք տեսնում: Իմ ակնարկը հորդոր էր, որպեսզի խոսքերը համապատասխանեն իրականությանը»:

Զոհրաբյանն ասաց` «ԲՀԿ-ն շատ ուժեղ է` ամեն ինչին դիմանալու համար»: Նա նաեւ նշեց, որ ԲՀԿ-ի օրակարգում կոալիցիայից դուրս գալու խնդիր չկա:

Նա տեղեկացրեց նաեւ, որ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այժմ իր ընտանիքի հետ Արաբական Էմիրություններում է եւ առաջիկա օրերին կվերադառնա Հայաստան:

«Ազատություն» ռադիոկայանը փորձեց նաեւ իշխող Հանրապետականից ճշտել, թե արդյո՞ք զուգադիպություն է, որ վերջին օրերին թմրամիջոցների համար հենց ԲՀԿ-ի անդամներ կամ կողմնակիցներ են ձերբակալվում եւ կալանավորվում: Հանրապետականի փոխնախագահ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը փոխանցեց, որ հանցագործությունները կուսակցություններ չեն ճանաչում: «Կարող է ԲՀԿ-ից լինի, կարող է ՀՀԿ-ից լինի, վերջին հաշվով մեր կուսակցությունները զանգվածային են, եւ հասարակության մեջ են, եւ ԲՀԿ-ական կամ ՀՀԿ-ական լինելը չի նշանակում, որ հանցագործությունը պետք է ծածկվի», - ասաց Սահակյանը` հերքելով, թե այսօր ԲՀԿ-ի վրա ճնշումներ կան:

Ազատություն ռ/կ

նմանվո՞ղ… էսի սովետի մենթերի պրինցիպն ա…

Տրիբուն
13.12.2011, 14:45
Էս էլ սենց ջրինք գնաց: Դե հիմա մի հատ սիլայա տվել, ի՞նչ ա եղել որ…

Լիսկայի գործը կարճվեց (http://www.lragir.am/armsrc/country-lrahos57624.html)

Bruno
13.12.2011, 19:10
Հիմա իմ երկրում ներքին ցեղասպանություն է. Ազնավուր

Մոսկվայում համերգային ծրագրով գտնվում է աշխարհահռչակ հայազգի երգիչ Շառլ Ազնավուրը:

«Ներկայում իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Դա քաղաքականապես անընդունելի եմ համարում: Հայաստանի իշխանությունները, հնարավորություն չտալով երկրին շնչել, կառավարությունը երկիրը զրկում է սեփական երիտասարդությունից, որը հեռանում է: Այդ իմաստով, խնդիրն արդեն քաղաքական չէ, այլ համամարդկային: Այն պետք է անհապաղ լուծվի», - երգչի խոսքերը մեջբերում է Life Showbiz-ը:

http://tert.am/am/news/2011/12/13/aznavour-genocide/

Տրիբուն
14.12.2011, 10:06
Ազնավուր. Դա թարգմանական սխալ է (http://www.lragir.am/armsrc/country-lrahos57663.html)

Shah
19.12.2011, 18:51
http://www.regnum.ru/news/fd-abroad/armenia/1481157.html
(http://www.regnum.ru/news/fd-abroad/armenia/1481157.html)


անկարան հետ է կանչելու իր դեսպանին ֆրանսիայից:

Mephistopheles
22.12.2011, 01:00
Գագիկ Ծառուկյանը լուծարել է մշակույթի աջակցման խորհուրդը

15:37 • 21.12.11


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ լուծարվել է մշակույթի աջակցման խորհուրդը։ Գալստյանի հայտարարության մեջ նշվում է. «Դեռևս հունիս ամսին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր մշակույթի աջակցման համար 100 մլն դրամ տրամադրելու իր որոշման մասին:

Հայտերի ընդունման համար բարձր մասնագիտական մոտեցում ապահովելու և անաչառ մրցույթներ անցկացնելու համար ստեղծվել էր մշակույթի աջակցման խորհուրդ: Խորհուրդն օժտված էր ինքնուրույն ծրագրային ընտրություն կատարելու և ֆինանսական որոշումներ կայացնելու լիազորություններով:

Ցավոք, անցած ամիսների ընթացքում խորհուրդը չկարողացավ գոնե մեկ ծրագրի հավանություն տալ, չֆինանսավորվեց ոչ մի ծրագիր, այն պայմաններում, երբ մեր երկրում բազմաթիվ մշակութային նախագծեր աջակցության կարիքն ունեն: Գագիկ Ծառուկյանի համար անընդունելի են տեխնիկական և այլ կարգի բացատրություններն ու արդարացումները:

Հաշվի առնելով այս հանգամանքը, որոշում է կայացվել լուծարել մշակույթի աջակցման խորհուրդը: Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է 100 մլն դրամ մշակույթի աջակցմանը տրամադրելու իր որոշումը: Ավելին` անհրաժեշտության դեպքում պատրաստակամություն է հայտնում ավելացնել այդ գումարը: Առաջիկայում ծրագրերի ընտրության և նախագծերի ֆինանսավորման ողջ պատասխանատվությունը դրվում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի վրա:

Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնում Մշակույթի աջակցման խորհրդի բոլոր այն անդամներին, ովքեր այս ամիսների ընթացքում ցուցաբերեցին մեծ պատասխանատվություն, ազնվություն և բարձր պրոֆեսիոնալիզմ և վստահություն է հայտնում, որ առաջիկայում կգտնվեն համագործակցության նոր, հետաքրքիր եզրեր` հանուն մեր երկրի, հանուն մշակույթի զարգացման»։

Tert.am

կարող ա՞ ուզում ա մենակ գնա ընտրությունների…

Ներսես_AM
22.12.2011, 05:23
Տեսնես մյուս հանրահավաքին վիկիլիքսից մեջբերումներ կանի՞ :roll


Դեռ 2008-ին Սերժ Սարգսյանին Շահնազարյանն էր գործարք առաջարկել

WikiLeaks-ի կողմից այս տարվա օգոստոսի 30-ին գաղտնազերծած փաստաթղթերից (http://www.wikileaks.ch/cable/2008/09/08YEREVAN745.html) մեկը, որը թվագրված է 2008թ. սեպտեմբերի 8-ով, առավել քան ուշագրավ է հատկապես վերջին շրջանում քաղաքական զարգացումների, իշխանություն-ՀԱԿ տապալված երկխոսության եւ դրան հաջոդած ՀԱԿ-ական մամուլի հրապարակած «քաղաքագիտական վերլուծությունների» համատեքստում:

«Կոնֆինդենցիալ» գրիֆի տակ այս գաղտնազերծված զեկուցագրի hեղինակը ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնն է: Փաստաթուղթը վերնագրված է այսպես՝ «Ընդդիմությունը խնդրում է դեսպանատանը քաղաքական գործարքի իր առաջարկը փոխանցել Նախագահին»:

«1.Դավիթ Շահնազարյանը` նախկին նախագահ եւ ընդդիմության ներկայիս առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի (ԼՏՊ) վստահելի անձերից մեկը սեպտեմբերի 16-ին այցելեց Գործերի Հավատարմատարին (ԳՀ), որպեսզի խնդրի, որ դեսպանատունը [իշխանությանը] փոխանցի ԼՏՊ-ի առաջարկը Հայաստանում ներքին քաղաքական լարվածությունը թուլացնելու վերաբերյալ: Շահնազարյանն ասաց, որ ԼՏՊ-ի ճամբարը ավելի ու ավելի է մտահոգվում, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կուլիսներում ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Նախագահ Սարգսյանին` Քոչարյանին վարչապետ նշանակել: Նա ավելացրեց, որ թեեւ ԼՏՊ-ը եւ իր աջակիցները շարունակում են դժգոհ մնալ Սարգսյանի վարչակազմից, բայց նրանք հավատում են, որ Քոչարյանի վերադարձը կառավարման համակարգ կլինի «աղետ մեզ համար, աղետ Նախագահի համար եւ աղետ Հայաստանի համար. « Շահնազարյանը պնդեց, որ Քոչարյանը եւ «ռուսները» հավաքագրել են զանազան Հայկական օլիգարխների, քաղաքական գործիչների եւ լրատվամիջոցների` Նախագահի վրա ճնշումը մեծացնելու համար, որպեսզի նա պաշտոնանկ անի իր ռեֆորմիստ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ փոխարինի նրան Քոչարյանով:

2. Հաշվի առնելով ԼՏՊ-ի եւ Նախագահ Սարգսյանի «ընդհանուր շահը»` Քոչարյանի քաղաքական վերադարձը կասեցնելու հարցում, Շահնազարյանն ասաց, որ ԼՏՊ-ի ճամբարը պատրաստ է հրաժարվել փողոցային բողոքներից եւ ընդդիմադիր այլ գրգռիչ (provocative) գործողություններից, եթե Նախագահ Սարգսյանը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ազատ արձակի ընդդիմության մոտ 75 աջակիցներին, որոնք շարունակում են բանտում մնալ մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ: Շահնազարյանն ասաց, որ ընդդիմությունը «մարդկանց փողոց հանելով ոչինչ չի շահում», բայց նկատեց, որ ԼՏՊ-ը ստիված կլինի հենց այդպես վարվել, եթե ընդդիմադիր գործիչները մնան բանտում: Եթե Նախագահը կալանավորվածների վերաբերյալ միջոցներ չձեռնարկի, ասաց նա, ապա վտանգ կա, որ ԼՏՊ-մ «կկորցնի վերահսկողությունը» շարժման նկատմամբ, ինչի հետեւանքով հետագա անկայունության վտանգ կառաջանա: Շահնազարյանը նաեւ խոստացավ, որ եթե Նախագահը ազատ արձակի կալանավորներին, ապա ԼՏՊ-ը կգովաբանի այդ ժեստը եւ այն չի ներկայացնի որպես «քաղաքական հաղթանակ» Սարգսյանի նկատմամբ: Նա խնդրեց, որ առաջարկվող գործարքը մենք փոխանցենք Նախագահի գրասենյակին:

3. ԳՀ-ը Նախագահի ավագ խորհրդական (եւ փեսա) Միշա Մինասյանի հետ սեպտեմբերի 17-ի իր հանդիպման ժամանակ քննարկեց ԼՏՊ-ի առաջարկը: Մինասյանը ուշադիր լսեց եւ խոստացավ Նախագահին փոխանցել գաղափարը: Այնուամենայնիվ, նա զգուշացրեց, որ Նախագահը, հավանաբար, թերահավատ կլինի, հաշվի առնելով, որ պատգամը եկել է Շահնազարյանի միջոցով, որին Սարգսյանը վստահելի խոսակից չի համարում: Հավատարմատարը նկատեց, որ մենք այնպես ենք հասկացել, որ առաջարկը ԼՏՊ-ի` Շահնազարյանի հետ ունեցած ուղիղ խոսակցության արդյունք է եւ ըստ այդմ կարող է դիտարկվել որպես առաջարկ հենց Տեր-Պետրոսյանից: Մինասյանը նկատեց, որ դատելով ԼՏՊ-ի սեպտեմբերի 15-ի հանրահավաքի մասնակիցների նվազած քանակից ընդդիմությունը ամեն դեպքում թուլանում է, սակայն մեկ այլ առիթով ընդունեց, որ ԼՏՊ-ը «դեռեւս պրոբլեմ է ներկայացնում» Նախագահի համար: Թեեւ նա ուղղակիորեն չանդրադարձավ ընդդիմության հիփոթեզին, որ Քոչարյանը փորձում է արմունկներով ճանապարհ հարթել իշխանության վերադառնալու համար, բայց նա նաեւ որեւէ ջանք չգործադրեց գաղափարը վիճարկելու համար: ԳՀ-ը մատնանշեց, որ Նախագահ Սարգսյանը շատ բան կշահի կալանավորներին ազատ արձակելով, ընդդիմության հետ գործարքի գնալով, թե` առանց գործարքի: ԼՏՊ-ի` սադրանքներից( provocations) զերծ մնալու ակնհայտ պատրաստակամությունը եւս մեկ փաստարկ է առաջ շարժվելու համար: Մինասյանը պատասխանեց, որ ինքը վստահ է, որ «առաջիկա 1-2 ամիսների ընթացքում» Նախագահը միջոց կգտնի նշանակալից թվով կալանավորների ազատ արձակելու համար:

4. Մեկնաբանություն. ԼՏՊ-ի առաջարկը լրացուցիչ նշան է, որ նա սկսել է գիտակցել, որ դեպի իշխանություն իր վերադարձի ճանապարհը ամրորեն եւ վերջնականապես փակվել է: Մինասյանը կարող է միանգամայն իրավացի լինել, առաջարկը դիտարլելով որպես ավելի ու ավելի հուսահատվող ընդդիմության, որը ժամանակի ընթացքում նվազ կարեւոր է դառնում, փորձ Նախագահից զիջում կորզել,: ԼՏՊ-ի ակնարկած սպառնալիքը ավելի ուշ աշնանը փողոց վերադառնալու վերաբերյալ Նախագահականին այնքան մտահոգություն չի պատճառի, որքան կպատճառեր մի քանի ամիս առաջ: Այնուամենայնիվ, եթե Սարգսյանն իրականում որոշում է կայացրել իր իսկ ժամանակացույցով կալանավորներին ազատ արձակել, ընդդիմության առաջարկը կարող է առիթ լինել այդ գործընթացն արագացնելու համար: Առանձնաբար, կառավարության բազմաթիվ ներկայացուցիչների հետ մեր զրույցներում մենք նաեւ ահազանգել ենք քաղաքական բանտարկյալների հարցը որպես՝ թիվ մեկ, ամենակարեւոր մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտի առաջնայնությունը մեր երկկողմ հարաբերություններում: Մեկնաբանության ավարտ»:

http://www.aravot.am/2011/12/19/19360/

Tig
23.12.2011, 12:07
Քանի որ բնապահպանության թեման քչեն են մտնում, որոշեցի սա այստեղ էլ տեղադրել, քանի որ խոսվում է ոչ միայն բնապահպանաության մասին...


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Sqj6UO4GFzo

Tig
26.12.2011, 15:58
http://www.youtube.com/watch?v=xSKGcsmR6rs&feature=context&context=G283d136FAAAAAAAAAAA

Chuk
27.12.2011, 17:46
«Չենք լռելու»-ն գալիք տարի բոլոր հնարավոր միջոցներով մասնակից է լինելու Հայաստանում արդար ընտրությունների անցկացման գաղափարին:

Երիտասարդական նախաձեռնությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ արդեն հունվարից սկսելու է գործել նախաձեռնության պաշտոնական կայքը, որտեղ հատուկ բաժին նվիրված է լինելու ընտրություններին նախորդող շրջանում, քվեարկության ընթացքում և արդյունքների ամփոփման փուլում տեղ գտած բոլոր խախտումներին:

Ընտրություններից առաջ «Չենք լռելու»-ն կոչով դիմելու է բոլորին` բջջային հեռախոսների վրա նկարահանել ցանկացած տեսակի խախտում և տեղադրել վիդեոն համացանցում: Այս առումով մեզ համար խիստ ուսանելի են Ռուսաստանում «Հանուն արդար ընտրությունների» կարգախոսով սկիզբ առած շարժման պայքարի մեթոդները:

Նախաձեռնությունն, իրավաբանական առումով լինելով ոչ ֆորմալ միավորում, ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն անցկացնելու իրավունք չունի, սակայն քվեարկության օրը ընտրատեղամասերի դիմաց անց է կացնելու հարցումներ` «էքզիթ-փոլ» ֆորմատով, որոնց արդյունքները հրապարակելու են ընտրատեղամասերի փակման ժամին` 20:00-ին:

«Չենք լռելու»-ն բոլոր մարզերում հարցումներ է անցկացնելու նաև նախընտրական հատվածում:

Առաջին հարցումն անց է կացվել երեկ` դեկտեմբերի 26-ին, Երևանի 4 համայնքներում` Կենտրոնում, Նոր Նորքի 2-րդ զանգվածում, Աջափնյակում և Էրեբունիում:

Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1614 մարդ: «Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին վաղը» հարցին ի պատասխան նրանցից 255-ն ասել են, որ չեն մասնակցելու ընտրություններին` հաշվի առնելով Հայաստանում դրանց կեղծման ավանդույթը:

Մնացած 1359-ը տվել են հետևյալ պատասխանները.
Հայ ազգային կոնգրես – 23.4%, Հայաստանի Հանրապետական կուսակցություն – 22.1%; «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 13.5%; «Ժառանգություն» կուսակցություն – 7.2%;
Հայ Հեղափոխական Դաշնակցություն – 5.2%;
«Օրինաց երկիր» կուսակցություն – 4%;
Այլ – 5%, բոլորին դեմ` 19.6%:
Աղբյուր՝ 1in.am (http://1in.am/arm/armenia_society_51340.html)

Chuk
27.12.2011, 17:47
«Ժառանգություն» կուսակցության վարչությունն ու Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության գերագույն մարմինը համատեղ հայտարարություն են տարածել:

Ստորև ներկայացնենք այն.

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և «Ժառանգություն» կուսակցությունները 2008-2011թթ. նախաձեռնեցին Ընտրական օրենսգրքի իրական և արմատական բարեփոխմանն ուղղված քայլեր` Ազգային ժողովի կողմից համապատասխան փոփոխություններն ընդունելու նպատակով:

Վերահաստատելով դրանց ամբողջական իրականացման ուղղությամբ մեր պատրաստակամությունը եւ կարեւոր նշանակություն տալով ընտրական գործընթացների նկատմամբ լայն վերահսկողության ապահովման համար ուժերի համադրմանը, ստեղծված պայմաններում հանդես ենք գալիս հետևյալ համատեղ հայտարարությամբ.

- կարևորելով Հայաստանի ապագայի համար առաջիկա խորհրդարանական ընտրությունների բացառիկ նշանակությունը և դրանց արդյունքների հանդեպ հասարակության վստահության մեծացումը,

- նշելով, որ ՀՅԴ-ի և «Ժառանգության»` ցայժմ ԱԺ-ում ներկայացված և ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանն ուղարկված առաջարկություններում ամփոփված են ընտրական իրավունքի պաշտպանության գաղափարի շուրջ միավորված մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների` ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ առաջարկները,

- ապահովելու համար պատգամավորական բոլոր մանդատների համարժեքությունն ու համապետականությունը և մեծացնելու քաղաքական ուժերի պատասխանատվությունը ընտրական գործընթացի ու խորհրդարան մուտք գործող անձանց համար,

- խնդիր ունենալով յուրաքանչյուր ընտրողի համար մեծացնել սեփական իշխանությունները ձևավորելու հարցում իր քվեի նշանակությունը,

- ձգտելով հասնել հավասար մրցակցային պայմանների ապահովմանը,

- նվազեցնելու համար ընտրական գործընթացների վրա ոչ քաղաքական և ոչ ընտրական գործոնների ազդեցությունը,

- ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հարցում ընտրությունների նախաշեմին հասնելու համար քաղաքական բոլոր ուժերի համախոհությանը,

«Ժառանգություն» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները.

- Ողջունում են խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի վերջերս հայտարարած դիրքորոշումը` ազատ ու արդար ընտրությունների կազմակերպման և վերահսկման հարցում:

- Ազգային ժողովի մեծամասնությանն առաջարկում են Ընտրական օրենսգրքում համատեղ իրականացնել մեկ կոնկրետ փոփոխություն, այն է` վերացնել մեծամասնական ընտրակարգը` անցում կատարելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, և գտնում են, որ համաձայնելով այս քայլին, իշխանությունները ցույց կտան իրենց պատրաստակամությունն ու քաղաքական կամքը` նախընտրական շրջանում ընդդիմության հետ համատեղ երկրում ձևավորելու ներհասարակական հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտ:

- Կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին` պաշտպանել այս նախաձեռնությունը»:

Աղբյուր՝ 1in.am (http://1in.am/arm/armenia_politics_51330.html)



Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է Ժառանգություն և ՀՅԴ կուսակցությունների ս.թ. դեկտեմբերի 27-ի համատեղ հայտարարությունը որպես ընտրությունների օրինականության և թափանցիկության ապահովմանն ուղղված անհրաժեշտ և կարևոր քայլ:


Կոնգրեսը պատրաստ է այդ խնդրի շուրջ համագործակցել անխտիր բոլոր քաղաքական ուժերի հետ, ներդնելով իր ողջ ջանքերն ու կարողությունները, և չհավակնելով առանձնահատուկ որևէ դերի:
Աղբյուր՝ 1in.am (http://1in.am/arm/armenia_politics_51368.html)

Chuk
27.12.2011, 22:02
Շարունակելով նախորդ լրատվությանը.


«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է.

«Ներկա քաղաքական իրադաձությունների լույսի ներքո «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը մեծապես կարևորում է քաղաքական
դաշտի հստակեցման, ինչպես նաև քաղաքական նոր մշակույթի արմատավորման հրամայականը:

Ընտրությունների թափանցիկությանն ու իրական քաղաքական չափանիշների հաղթանակին միտված ցանկացած քայլ մոտեցնում է արդարության և ժողովրդավարության հաղթանակը մեր երկրում:

Այդ համատեքստում «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հայտարարությունը մեծամասնական ընտրակարգը վերացնելու վերաբերյալ և հայտնում իր պատրաստակամությունն այդ նախաձեռնությանը զորակցելու գործում»:
Աղբյուր՝ 1in.am (http://www.1in.am/arm/armenia_politics_51433.html)

Chuk
28.12.2011, 14:00
Ու նորից շարունակելով նախորդ գրառումների լրատվությունը.

ՀՅԴ-ի եւ "Ժառանգության" երեկ տարածած հայտարարությունից հաշված ժամեր անց մի շարք քաղաքական կազմակերպություններ ողջունել են նախաձեռնությունը եւ պատրաստակամություն հայնել աջակցել դրան։ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հաստատել է իրենց կուսակցության համաձայնությունը` համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցում:
Հիշեցնելով, որ իրենց ծրագրում էլ է ամրագրված 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին աստիճանական անցումը, Զոհրաբյանը հավելել է, որ ԲՀԿ-ն պատրաստ է ամենայն լրջությամբ եւ խորությամբ քննարկել հարցը։
"Ազատ դեմոկրատներ" կուսակցությունը եւս ողջունում է ՀՅԴ եւ "Ժառանգություն" կուսակցությունների համատեղ հայտարարությունը` մեծամասնական ընտրակարգը վերացնելու վերաբերյալ եւ հայտնում իր պատրաստակամությունն այդ նախաձեռնությանը զորակցելու գործում: Հայտարարությունը տարածել է "Ազատ դեմոկրատներ" կուսակցության լրատվական ծառայությունը:
"Ներկա քաղաքական իրադաձությունների լույսի ներքո "Ազատ դեմոկրատներ" կուսակցությունը մեծապես կարեւորում է քաղաքական դաշտի հստակեցման, ինչպես նաեւ քաղաքական նոր մշակույթի արմատավորման հրամայականը: Ընտրությունների թափանցիկությանն ու իրական քաղաքական չափանիշների հաղթանակին միտված ցանկացած քայլ մոտեցնում է արդարության եւ ժողովրդավարության հաղթանակը մեր երկրում",- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
Նախաձեռնությունը ողջունել են նաեւ Հայ ազգային կոնգրեսը եւ ՀՌԱԿ-ը։ ՀԱԿ-ը եւս պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ նախաձեռնությանը։
Աղբյուր՝ yerkirmedia.am (http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=4473)

Vaio
04.01.2012, 12:50
Իրանը հրաժարվում է համաշխարհային ինտերնետից:


Աղբյուր (http://tert.am/am/news/2012/01/04/halal/)

keyboard
02.02.2012, 12:49
Պատգամավորը կղեկավարի ՀՅԴ նախընտրական շտաբը


Նյութը (http://panorama.am/am/politics/2012/02/02/hyd/)

murmushka
03.02.2012, 14:45
Այսօր առավոտյան բերման է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը Նրան առավոտյան, աշխատանքի գալու պահին շրջապատել են քաղաքացիական հագուստով անձինք և տարել անհայտ ուղղությամբ։ Ավելի ուշ պարզվել է, որ Գևորգյանը տարվել է Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք:

Tert.am-ի թղթակիցը, որ քիչ առաջ ոստիկանության բաժանմունքի մոտ էր, ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները մեկուսարան տեղափոխել «Հայկական ժամանակի» լրագրողին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց, որ Հայկ Գևորգյանը կալանավորված է և մեղադրվում է Քրեական օրենսգրքի 242 և 244 հոդվածների առաջին մասով՝ վրաերթ, որն առաջացրել է միջին ծանրության վնաս և դեպքի վայրը թողնելը և փախուստի դիմելը: Դեպքը, ըստ ոստիկանության կատարվել է այս տարվա հունվարին:

Հարցին, թե ինչու է լրագրողը կալանավորված, եթե նրան մեղադրանք չի առաջադրվել և 72 ժամը չի լրացել, ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, որ նա հետախուզման մեջ է եղել:

Ոստիկանության կենտրոնի բաժանմունքի մոտ քիչ առաջ հավաքված էին «ՀԺ»-ի և այլ թերթերի լրագրողներ: «ՀԺ»-ի գլխխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը Tert.am-ին հայտնեց, որ պատճառների մասին իրենց էլ շատ քիչ բան է հայտնի, քանի որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան:

Քիչ հետո «ՀԺ»-ի խմբագրությունը հանդես կգա հայտարարությամբ:

keyboard
04.02.2012, 20:02
Հ. Գևորգյանի գործով հանրապետական կանայք իրենց տեսակետն են փոխանցել նախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանը մինչ Հայկ Գևորգյանի կալանավորման հարցով դատարանի որոշումը դեպքի առնչությամբ կարծիք չի հայտնի, սակայն հուսով է, որ որոշումն արագ կլինի...

Աղբյուր` panorama.am



Ամբողջական նյութն այստեղ (http://panorama.am/am/politics/2012/02/04/president/)

keyboard
07.02.2012, 12:57
Կոալիցիոն գործընկերները ԱԺ-ում կրքեր են բորբոքում. նիստն ընդմիջվեց

Նյութը ամբողջությամբ (http://panorama.am/am/politics/2012/02/07/parliament/)

Աղբյուր՝ panorama.am

Տրիբուն
10.02.2012, 01:00
Կոալիցիոն գործընկերները ԱԺ-ում կրքեր են բորբոքում. նիստն ընդմիջվեց

Նյութը ամբողջությամբ (http://panorama.am/am/politics/2012/02/07/parliament/)

Աղբյուր՝ panorama.am

Կոալիցիոն գործընկերները ԱԺ-ում հավայի մուկ են տշում ու մուտիտ են անում:

Նյութը ամբողջությամբ (http://www.lragir.am/armsrc/comments-lrahos59928.html)

Տրիբուն
14.02.2012, 20:19
Վարդան Օսկանյանը մտավ ԲՀԿ (http://www.lragir.am/armsrc/country60209.html)

dvgray
19.02.2012, 17:39
Լենինի զինակից... :D վայ կներեք - Լևոնի զինակից Աշոտ Մանուչարյանը լրջորեն անհանգստտացած է օլիգարխների անհետացման հեռանկարով; այնքան է անհանգստացած, որ իրանց առաջարկում է, որ գնան մտնեն Լևոնեց կռիշայի տակ :D
. «Վրացական այդ մոդելի դեպքում օլիգարխները պիտի վերանան: Ես զգուշացրեցի օլիգարխիային դրա մասին, ասացի, որ իրենց միակ փրկությունը, որ ուղղակի չդառնան մատաղացու այդ ոլորտում, դա նա է, որ նրանք փորձեն աջակցել այն ուժերին, ովքեր հայաստանյան մեր սեփական տրանսֆորմացիան կիրականացնեն: Դա այն տարբերակն էր, որ ոչ թե մի քիչ լավացնենք, գնանք դառնանք Վրաստան, այլ կտրուկ լավացնենք, որպեսզի ապագա ունենանք»:
http://www.aravot.am/2012/02/18/39746/

:D :D

Varzor
22.02.2012, 17:21
Արդեն խաղի մեջ են մնացել 3-ը?


ԱԺ ընտրությունները կանցնեն 2 +1 բանաձեւով

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի անցկացրած հարցումների արդյունքում ԱԺ ընտրություններն ընթանալու են հիմնականում երկու իշխող կուսակցությունների միջեւ: Ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանն այսօր մամուլի ազգային ակումբում ասաց, որ ընտրողների ձայների 75 տոկոսը ՀՀԿ-ԲՀԿ-ՀԱԿ-ին է բաժին ընկել. «Այսօրվա վիճակով, պարզ երեւում է, որ անցողիկ վարկանիշով Ազգային ժողովում ընդգրկվելու են երկու իշխանական ու մեկ ընդդիմադիր կուսակցություն, այսինքն ընտրություններն ընթանալու են 2+1 բանաձեւով»:
....

Մանրամասներ այստեղ (http://www.aravot.am/2012/02/22/40946/)

Mephistopheles
22.03.2012, 10:25
«Ժառանգության» միասնական ցուցակը փլուզվեց


Մնացածը ստեղ (http://www.1in.am/arm/armenia_politics_68551.html)

davidus
22.03.2012, 15:31
«Ժառանգություն»-ը իր համամասնական ցուցակը ներկայացրեց ԿԸՀ (http://www.1in.am/arm/armenia_politics_68656.html)

Փաստորեն, վերջը լեզու գտան։

Տրիբուն
23.03.2012, 22:12
Հանրապետության հրապարակը փակ է լինելու ժամը 08.00-ից մինչև ժամը 12.00-ը (http://lurer.com/?p=16910&l=am)


Մարտի 24-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացվելիք միջոցառման՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ներկրված 249 ավտոբուսների հանձնման և ընդունման պաշտոնական արարողության կապակցությամբ, ժամը 08.00-ից մինչև ժամը 12.00-ն հրապարակ մտնող ճանապարհները տրանսպորտային միջոցների համար փակ են լինելու: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի։

Յախք, յախք ու մի անգամ էլ յախք: Հինգ տարի կիրգիզների վրա էի խնդում, որ մուրացկանություն էին անում ու հրապարակում չինացիների նվիրած ավտոբուս ու տրակտոր էին ցույց տալիս, ու մեր մուրացկաններն էլ մեզ հասցրեցին նույն օրին: Մեզ էլ ուզում են իրանց պես մուրացկան սարքեն, հրապարակայնորեն:

Mephistopheles
23.03.2012, 23:15
Րաֆիի ասուլիսի մասին (http://lragir.am/armsrc/country62134.html)

ասում ա կարող ա հանի…

Varzor
24.03.2012, 20:48
Չհավատաս
Կուտը ցանել են... (http://www.yerkir.am/am/news/22068.htm)

Claudia Mori
03.04.2012, 23:10
Նախընտրական աննախադեպ բարիություն. Ջեմը, դդումի մուրաբան ու օծանելիքը

http://www.medialab.am/images/stories/thumbnails/images-stories-img copie copie-250x179.jpg
Թեեւ Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, այնուամենայնիվ ընտրապայքարի մեջ մտած կուսակցություններն նախորդ տարվանից ի վեր սկսել են աննախադեպ առատաձեռն բարիությամբ զարմացնել:

Եթե անցյալ տարի, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմից մարզերում սկսված տարբեր սոցիալական ակցիաններն էին՝ անվճար բուժօգնության եւ նման միջոցառումների տեսքով, ապա ընտրություններին մոտ առաջարկներն էլ ավելի շոշափելի են դառնում:Ջեմ, ակնոցներ, դդումի եւ մոշի մուրաբա, օծանելիք եւ այլն:

Հիշեցնենք, որ առատաձեռնության այս տեսակների մասին բարձրաձայնեցին ՀԱԿ ներկայացուցիչները մարտի 30-ի հանրահավաքի ժամանակ՝ ներկաներին ցույց տալով «քաղցր փաստերը»:Սակայն, մուրաբաներ բաժանող, իշխանական կուալիցիայի անդամ ՕԵԿ անդամները ի պատասխան հայտարարեցին, որ դա «ընտրակաշառք չեն համարում»:

«Մենք համատարած օգնություն չենք բաժանում, քաղաքացիներին փողով չենք առնում, չենք ցուցակագրում, չենք էլ անելու»,-ի պատասխան հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ նշելով, որ մարտի 8-ին մարզերում ՕԵԿ-ական կանանց ջեմ, մուրաբա են բաժանել գրասենյակների ղեկավարներն՝ իրենց նախաձեռնությամբ:

«Միշտ, մշտապես, երբ ինչ ունեցել ենք, այն էլ բաժանել ենք»,-ասաց Հեղինե Բիշարյանը՝բարի ախորժակ մաղթելով մուրաբա ու ջեմ ստացածներին:Սակայն, ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ սկսել են մտահոգություններ հնչեցնել:

Մասնավորապես, տարիներ շարունակ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող «Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կուսակցությունները արդեն իսկ սկսել են խախտել Ընտրական օրենսգիրքը՝ տնետուն ընկնելով եւ ընտրողներին տարբեր առաջարկներ անելով:

Հարություն Համբարձումյանը, որի կազմակերպությունը մայիսի 6-ի ընտրությունների դիտարկմանը ըստ ԿԸՀ տվյալների ներկայանալու է 3334 դիտորդներով, հայտարարել է, որ «Հայաստանի Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսացությունները ընտրակաշառքներ են բաժանում` բարեգործական ակցիաների քողի ներքո: Նա նշել է, որ սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով է, որ մարդը ստիպված է լինում 5 հազար դրամի համար վաճառել իր ձայնը:

«Եթե փոքր քաղաքներում ընտրակաշառքների տոկոսը քիչ է, ապա հեռավոր գյուղերում դա համատարած է՝ բարեգործություն, նվերներ, օգնություն»,- ասել է «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի նախագահը:

ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը ի պատասխան համատարած բարեգործական ակցիաների «Մեդիալաբի» հարցմանը պատասխանել է, որ հաշվի առնոլով այն, որ պաշտոնապես նախընտրական քարոզարշավի մեկնարկը ապրիլի 8-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածն է, իրենց չեն կարող «կուսակցություններին արգելել այս փուլում որեւէ գործառույթ իրականացնել»:

«Միայն քարոզարշավի ընթացքում ենք մենք իրավասու հետեւել, որ ընտրակաշառքներ չլինեն, մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,- «Մեդիալաբին» ասել է Հարությունյանը:

Աղբհուրը՝ medialab.am (http://www.medialab.am/Քաղաքականություն/Նախընտրական-աննախադեպ-բարիություն.-Ջեմը-դդումի-մուրաբան-ու-օծանելիքը.html)

Claudia Mori
04.04.2012, 17:22
Հեղինե Բիշարյան. «Ի դեմս Արթուր Բաղդասարյանի Օրինաց երկիր կուսակցությունում կանայք շատ են»

http://medialab.am/images/stories/thumbnails/images-stories-remote-http--henaran.am-wp-content-uploads-D580D4B5D582D4BBD586D4B5-D4B2D4BBD587D4B1D590D585D4B1D586-250x309.jpg

Նման միտք է արտահայտել ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր՝ ՕԵԿ 7-րդ համագումարի ժամանակ: «Ի դեմս Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունում կանայք շատ են եւ գնահատում են իրենց կուսակցության ղեկավարին, ճի՞շտ եմ ասում», - այսպես է բառացի ասել Բիշարյանը: Նույն համագումարի ժամանակ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ կանայք կուսակցությունում 120 հազար հոգի են կազմում, իսկ տղամարդիկ՝ 170 հազար: Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ իրենք ջեմ ու մուրաբա չեն բաժանել, այն դեպքում երբ Բիշարյանը այդ լուրը արդեն հաստատել էր ասուլիսներից մեկի ժամանակ:

Աղբյուրը՝ medialab.am (http://medialab.am/Լրահոս/Հեղինե-Բիշարյան.-Ի-դեմս-Արթուր-Բաղդասարյանի-Օրինաց-երկիր-կուսակցությունում-կանայք-շատ-են.html)

Տրիբուն
06.04.2012, 15:28
Բիշարյանի արված հայտարարությունը Արթուր Բաղդասարյանի մասին քաղաքական կուլիսներում հումորի նոր թեմա է դարձել (http://lurer.com/?p=18394&l=am)

http://lurer.com/timthumb.php?src=/upload/18394.png&w=384&h=263

Արթուրիկի հայացքը բայց լրիվ «ի դեմս» ա

Mephistopheles
20.04.2012, 00:10
Նախընտրական հիմնադրամի մեծությամբ «Ժառանգությունը» զիջում է միայն ՀՀԿ-ին (http://www.azatutyun.am/content/article/24554017.html)

Ձայնալար
23.04.2012, 15:31
Էս մեկը ձայնային խոտանին ու վերտուին տվեց անցավ



Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում է, որ համակարգչային վրիպում է տեղի ունեցել

«Եղել է համակարգչային վրիպման պատճառով ոչ ամբողջական ցուցակի ներկայացում ԿԸՀ, դրա համար մի քանի տասնյակ տեղերում հանձնաժողովների մեր առաջարկած անդամները տեղ չեն գտել վերջնական հաշվարկում, և այդտեղ, ըստ օրենքի, ցավոք սրտի, մեր վրիպման պատճառով տեղեր կան, որ այդ հանձնաժողովների նախագահները, ըստ օրենքի կվորոշեն, թե ով պետք է մեզ փոխարինի»,- այս բացատրությունը տվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով Լուրեր.com-ի այն հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք կուսակցությունը Տեղամասային ընտրական հանձնաժողովների իր այն տեղերը, որոնցում չի կարող ներկայացուցիչ ունենալ, տրամադրել այլ ընդդիմադիր քաղաքական ուժի։

«Մենք, դասեր քաղելով նախորդ ընտրություններից, որտեղ մենք իսկապես չկարողացանք ծածկել բոլոր ընտրատեղամասերը, և դա մեր բացթողումներից մեկն էր, մենք կազմակերպչական համալիր աշխատանք ենք տանում, որ բոլոր ընտրատեղամասերում ունենանք մեր լիազորված անձինք»,– հավելեց նա։

Ըստ Հովհաննիսյանի՝ իրենք մի քանի տասնյակ տեղեր չեն ունենալու ՏԸՀ–ներում, բայց «լիազորված՝ վստահված անձինք, կունենան ամենուր»։

Անդրադառնալով լրագրողի այն դիտարկամնը, որ եթե վրիպակն է խնդրի պատճառը, ապա ինչո՞ւ «Ժառանգությունը» չի դիմում համապատասխան մարմնին՝ այդ սխալը շտկելու և իր լիցենզավորված անձանց այդ տեղերում ընդդգրկելու համար։

«Օրենքի սահմաններում, եթե այդ վրիպակը ուղղման ենթակա է, դա կանենք, բայց մենք նաև ձեզ տեղյակ կպահենք, որ եթե չուղղվեց, թե որտեղ «ժառանգությունը», իր սեփական սխալի բերմամբ, չունի հանձնաժողովի սեփական անդամներ», – պատասխանեց նա։

lurer.com

Ձայնալար
23.04.2012, 17:00
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հերքում է այն լուրերը, թե հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ:
«Ժառանգության» ղեկավարն այսօր կրկին բացատրություններ տվեց, թե իր կուսակցությունն ինչու չի մասնակցում միասնական շտաբի աշխատանքներին:

««Ժառանգությունն» ի սկզբանե ներկայացրել է իր տեսակետը, իր առաջարկները և մենք որևէ մեկին նախապայման կամ վերջնագիր չենք դնում, մենք ասում ենք, որ եթե ուզում ենք առաջ գնալ այսպես, և ըստ էության՝ ժողովրդին պատասխանատու մեր սահմանադրական պահանջներին զորակցող մի քաղաքական կառույց, մենք պատրաստ ենք»,-ասաց նա։

Ի դեպ, վաղը, ապրիլի 24-ին «Ժառանգության» անդամները եւ ազատ դեմոկրատները քարոզարշավ չեն իրականացնի:

http://www.a1plus.am/am/politics/2012/04/23/raffi-serzh

Ինչ-որ մեկը բան հասկանո՞ւմ ա ընդգծված նախադասությունից, թե էլի համակարգչային վրիպակ ա։

Ձայնալար
23.04.2012, 17:04
Ուպս, միհատ էլ վրիպակ :D


«Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայության հաղորդագրությունը.

«Րաֆֆի Հովհաննիսյան. «Շարունակե՞լ հինը,
թե՞ ունենալ նորը» վերնագրով երեկ մեր տարածած հաղորդագրության մեջ
ցավալի վրիպում է սպրդել: Գեղարքունիքի մարզում նախընտրական
հանդիպումների ժամանակ «Ժառանգության» քարոզարշավին համայնքի ղեկավարի կողմից խոչընդոտելու միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լիճքում, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, այլ` Ծովակ գյուղում: Թյուրիմացության համար հայցում ենք Լիճքի գյուղապետի, ինչպես նաեւ ընթերցողների ներողամտությունը:
http://www.a1plus.am/am/politics/2012/04/23/heritage-statement

Mephistopheles
23.04.2012, 20:18
Ծառուկյանը չբացառեց ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմելու հնարավորությունը (http://www.azatutyun.am/content/article/24557532.html)

keyboard
03.05.2012, 15:51
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

- Կարելի՞ է համարել, որ քարոզչության նախավերջին օրը հարցազրույց տալու Ձեր համաձայնությունը խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ ցանկացաք ինչ-որ ձեւով մասնակցություն ունենալ նախընտրական արշավին:

- Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին որեւէ մասնակցություն ունենալու ցանկություն չեմ ունեցել եւ չունեմ: Ընդհանրապես, կարծում եմ, որ դա նախագահի գործը չէ (ոչ նախկին, ոչ էլ գործող): Ուղղակի նախընտրական ժամանակաշրջանում ու տարբեր համատեքստերով ինձ հետ կապված այնքան շատ հրապարակումներ եղան, որ ես չեմ կարող խուսափել որոշ պարզաբանումներ տալուց: Կաշխատեմ չվերածել այս հարցազրույցը նախընտրական քարոզչության:

- Այս պահի ամենաարդիական եւ ամենաքննարկվող հարցը. ի՞նչ կապ ունեք «Բարգավաճ Հայաստանի» հետ: Ընդունված է համարել, որ այն Ձեր կուսակցությունն է, հատկապես եթե հաշվի առնենք Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը:

- Ես սերտ համագործակցություն եմ ունեցել տարբեր կուսակցությունների հետ, բայց երբեք չեմ հաստատել այնպիսի կապեր, որոնք դուրս կլինեին քաղաքական գործընկերության շրջանակներից: Վստահ եմ, որ մեր իրողությունների պարագայում կուսակցական ներգրավվածություն չունենալը թույլ է տալիս նախագահին` լինել լիարժեք արբիտրի եւ քաղաքական մրցակցության երաշխավորի դերում:

ԲՀԿ-ն հենց այն կուսակցություններից մեկն է, որի հետ համագործակցել եմ այդ ձեւաչափով: Եթե այն իմը լիներ, ապա 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երեւի թե այնտեղ, այլ ոչ թե ՀՀԿ-ում կհայտնվեին նախարարների եւ մարզպետների մեծամասնությունը:

Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ: Մի փոքր գաղտնիք բացեմ: Ես եմ համոզել նրան` չանդամակցել ԲՀԿ-ին եւ չմասնակցել 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին (ինքն այդպիսի ցանկություն ուներ): Ես չէի ուզում արտգործնախարար փոխել այն պահին, երբ իմ նախագահական ժամկետի ավարտին մնացել էր 9 ամիս: Ուրախ եմ, որ Օսկանյանն այն ժամանակ հասկացավ ինձ: Ի դեպ, եթե ԲՀԿ «պատկանելությունը» որոշվում է ցուցակում ինձ հետ երկար տարիներ աշխատած մեկ նախարարի ներկայությամբ, ապա կառաջարկեմ նայել ՀՀԿ ցուցակին:

Իսկ ընդհանուր առմամբ, ուրախ եմ, որ ԲՀԿ-ն հաջողում է եւ ժողովրդականության զգալի աճ է արձանագրում: Կարծում եմ, դա լուրջ ազդեցություն կունենա հաջորդ գումարման Ազգային ժողովում կուսակցության ներկայացվածության չափի վրա:

- Իսկ ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները գործող իշխանության հետ: Խոսվում է այն մասին, որ Դուք ինչ-ինչ ստվերային եւ ապագայում բացահայտվելիք պայմանավորվածություններ ունեք իշխանության հետ:

- Որեւէ անդրկուլիսյան պայմանավորվածություն իշխանության հետ ես չունեմ եւ չէի էլ կարող ունենալ: Իշխանությունը ուղիղ եւ հրապարակային պատասխանատվություն է կրում իր գործունեության արդյունքների համար, ու երկրի կառավարմանը մասնակցելու նպատակով ձեռք բերված ցանկացած ստվերային պայմանավորվածություն պարզապես վնասակար է, քանի որ խեղաթյուրում է իշխանության եւ պատասխանատվության միջեւ առկա ուղղակի կապը: Եվ անհատների ով լինելն այստեղ որեւէ նշանակություն չունի:

Իմ հարաբերությունները իշխանության հետ միանշանակ չեն: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այն հաջողություն ունենա, բայց դժգոհ եմ դրա գործունեության արդյունքներից, հատկապես` տնտեսական: Ի դեպ, այդ մասին ես ուղիղ ասել եմ նաեւ նախագահին:

Ինձ ընդդիմություն չեմ համարում եւ հարթ անձնական հարաբերություններ եմ պահպանել իմ կառավարման շրջանում իշխանության մեջ եղած եւ այժմ էլ պաշտոններ ունեցող շատերի հետ: Պաշտոնաթողությունիցս հետո մոտ մեկ-մեկուկես տարվա ընթացքում փորձել եմ օգտակար լինել խորհուրդներով: Հետո հասկացա, որ իմ փորձն ու գիտելիքները պահանջված չեն եւ դադարեցի դա անել: Վարչապետի հետ տնտեսական իրավիճակի վերաբերյալ վերջին անգամ քննարկում եմ ունեցել 2008 թվականին, կարծեմ` նոյեմբեր ամսին:

Արդեն 3 տարի է աշխատում եմ շատ լուրջ ռուսական ընկերությունում, փորձում եմ օգտակար լինել դրան, եւ ինձ համար այդ գործը հետաքրքիր է: Ուշադիր հետեւում եմ հայաստանյան անցուդարձին (ապրում եմ այստեղ, թեեւ հաճախ ճանապարհորդում եմ): Փորձում եմ չներքաշվել ներքաղաքական գործընթացների մեջ:

- Դուք ասում եք, որ դժգոհ եք իշխանության գործունեության տնտեսական արդյունքներից: Բայց անցած մի քանի ամիսների ու հատկապես նախընտրական քարոզչության ընթացքում տնտեսության պատասխանատուները բազմիցս խոսել են այն մասին, որ մարդկանց ապրուստը առանձնապես չի վատացել եւ որ մեր տնտեսությունը այնքան էլ վատ վիճակում չէ: Ավելին, այս համատեքստում բազմիցս ներկայացվել են կառավարության տնտեսական հաջողությունները:

- Յուրաքանչյուր մարդ բոլորից լավ ինքը գիտի` իր ապրուստը հեշտացել է, թե դժվարացել: Այդ փաստը ինքն արձանագրում է ամեն օր` սառնարանի դուռը բացելիս կամ խանութ մտնելիս: Մարդիկ չեն հասկանում, երբ իրենց փորձում են համոզել, թե կյանքը լավացել է: Ի վերջո, դա վերածվում է անտարբերության եւ հասարակական համընդհանուր անվստահության: Իսկ դրանք ամենեւին էլ մեծ գործեր անելու տրամադրություններ չեն:

Երկրի տնտեսական եւ քաղաքական առողջության «ձայնաազդանշանային համակարգը» արտագաղթն է: Դրա սպառնացող չափերը` ֆունդամենտալ խնդիրների գոյության ամենաճշգրիտ ցուցիչն են: Մարդիկ լավից չեն փախչում:

- Ի՞նչ եք կարծում, առկա են արդյո՞ք այսօր այն նախապայմանները, որոնց մասին խոսել եք մեր գործակալությանը տված վերջին հարցազրույցում: Եվ եթե` այո, ապա կարելի է արդյո՞ք ասել, որ Դուք այժմ կամ ապագայում հնարավոր է վերադառնաք մեծ քաղաքականություն:

- Հայաստանում այսօր փոփոխությունների հասարակական մեծ սպասում կա, իսկ դա նշանակում է, որ հասարակության անտարբերության աստիճանը անդառնալի չէ, ու այդ հանգամանքը խիստ դրական է: Որքանով են մարդիկ կապում այդ փոփոխությունները ակտիվ քաղաքականություն իմ վերադարձի հետ` սա է ինձ հետաքրքրող հարցը: Առայժմ լիարժեք պատասխան ես չունեմ:

- Ի՞նչ են նշանակում Ձեր պարբերական հանդիպումները Վլադիմիր Պուտինի հետ:

- Վլադիմիր Պուտինի հետ մենք արդյունավետ համագործակցել ենք 8 տարի` առանձնահատուկ անձնական փոխըմբռնմամբ: Վերլուծեք այդ տարիները եւ կտեսնեք, որ ոչ թե խոսքերով, այլ գործերով երկկողմ հարաբերությունների ամուր հիմքեր են դրվել, հատկապես` տնտեսական դաշտում:

Տարօրինակ չէ՞ր լինի արդյո՞ք, եթե այդ հարաբերությունները շարունակական չլինեին: Հուսով եմ` չեք կարծում, թե նախագահները միայն պաշտոնական հարաբերությունների վրա կենտրոնացած ռոբոտներ են:

- Մեկ–երկու տարի առաջ մեր քաղաքական եւ քաղաքագիտական բառապաշարը հարստացավ շախմատից փոխառված բազմաթիվ տերմիններով եւ համեմատություններով: Եթե դիտարկենք այդ համատեքստում, ապա ի՞նչ խաղ է այժմ ընթանում եւ ինչպիսի դերակատարություն ունեք այդ խաղում Դուք:

- Ընդհանրապես, քաղաքականության հետ շախմատի համեմատությունը չափազանց անհաջող է երկու պատճառով.

1. Երկիրը կառավարելիս չպիտի ամենեւին խնդիր դնես` հաղթել ինչ-որ մեկին: Նման խնդիր կա միայն իշխանությունը պահելու պարագայում: Իսկ «հաղթել» պետք է կարողանաս արտագաղթին, գործազրկությանը եւ կոռուպցիային:

2. Շախմատում խաղի իմաստն է ամեն գնով պաշտպանել թագավորի «գլուխը»: Հանուն այդ նպատակի կարելի է զոհաբերել նույնիսկ «թագավորության» կեսը: Չեմ կարծում, որ այսպիսի շախմատային համեմատությունը երկրի ղեկավարման գործընթացի հետ կարող է ոգեւորել որեւէ մեկին (բացի թագավորից):

Այնպես որ, լավ կլինի հանգիստ թողենք շախմատը: Թող այն պարզապես ինտելեկտուալ խաղ մնա, եւ լավ է, որ այն ժողովրդականություն է վայելում Հայաստանում:

Աղբյուրը՝ http://www.mediamax.am/am/news/politics/4830/

Chuk
04.05.2012, 20:08
Վիրավորներ և խուճապ՝ ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ

Այսօր Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ քարոզարշավի վերջին ակորդի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչության եզրափակիչ համերգ-հանրահավաքի ժամանակ ՀՀԿ կարգախոսով փուչիկները բեմ բարձրացնելուց բռնկվել ու այրվել են: Դրանք բռնած շուրջ 20-30 երեխաները այրվածքներ են ստացել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Առաջացած խառնաշփոթի ժամանակ Սերժ Սարգսյանը դեռ ժամանած չի եղել հրապարակ: Իսկ համերգը վարող Նազենի Հովհաննիսյանը փորձել է խաղաղեցնել մարդկանց՝ ասելով, թե «ոչ մի արտառոց բան չկա, շարունակում ենք համերգը»:

Վիրավորվել է «Առաջին լրատվական»-ի օպերատորը: Մեր նկարահանող խումբը նոր է վերադարձել Հանրապետության հրապարակից: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած իրադարձության մասին տեսանյութը կներկայացնենք շուտով:
Աղբյուր՝ 1in.am (http://www.1in.am/arm/armenia_politics_79423.html)

Chuk
04.05.2012, 20:28
http://www.youtube.com/watch?v=eDLN56hbzpk&feature=player_embedded#!

Ներսես_AM
04.05.2012, 22:29
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Yc-Luw-QbIA

Ձայնալար
04.05.2012, 22:55
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունը

Մայիսի 4-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության և շտապօգնության հերթապահ մասերը: Նախնական տվյալներով`

ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30,

"Արմենիա" բժշկական կենտրոն ` 20 հոգի

Կլինիկական թիվ 1 հիվանդանոց` 9

Պռոշյան թիվ 3 հիվանդանոց` 20

"Հերացի" թիվ մեկ հիվանդանոց` 20

Նաիրի բժշկական կենտրոն` 20

Մուրացանի բժշկական կենտրոն` 7

Սբ. Աստվածածին ծննդատուն` 2 երեխա:

Նախնական տվյալներով մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մոտ 144 մարդ:

Մուրացան բժշկական կենտրոն են տեղափոխվել՝

Հակոբյան Արամ (16տ. 1996թ.)

Սարգիս Հակոբյան, Լուսինե հովասափյան (16տ. 1996թ.)

Քրիստինե Հովասափյան(16տ. 1996թ.)

Գալումյան Մարիամ(18տ. 1994թ.), Արսենյան Ալվինա (4տ. 2008թ.)

Մատինյան Նունե (45տ. 1967թ.)

Սուրբ աստվաժամայր բժշկական կենտրոնում՝ Աբրահամյան Մոնիկա(14տ. 1998թ.), Գայանե Դալումյան(13տ. 1999թ.), Ավետիս Գալողլյան(20տ. 1992թ.)

Պռոշյան հիվանդանոց են տեղափոխվել`

Նիկոլյան Դիանա` բնակության վայրը`Բաղրամյան 26

Խաչատրյան Հայարփի` Անդրանիկի 112

Ապրեսյան Անետա` Նորքի 3-րդ զանգված

Գալստյան Նարինե` Զվարթնոց

Ղազարյան Հարություն`Նորքի 5-րդ զանգված

Ամիրաջյան Վահե`Ադոնցի 25

Սարգսյան Լիլիթ` Արմավիրի մ. Սարդարապատ գյուղ

Պիչաղջյան Աննա`Նորքի 9-րդ զանգված, 5-րդ շենք, բն. 100

Խաչիկյան Լուսինե`գտնվում է շոկային վիճակում:

Օհանյան Լիլիթը` (բնակ. Վայոց Ձոր) դուրս է գրվել

Դարբինյան Անի

Վանյան Սառա

Սաֆարյան Գոհար

Հովսեփյան Ժանետա

Հուսիկյան Հովհաննես տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Արմենիա բժշկական կենտրոն են տեղափոխվել

Ղանդիլյան Արմանուշ` 1990 թ.

Պետրոսյան Լիլիթ` 1995 թ.

Օսոյան Գարեգին` 1994 թ.

Վարդանյան Մայիս` 1946 թ.

Աբրահամյան Էդվարդ` 1960 թ.

Ղալեչյան Արեգնազ` 1953 թ.

Պարոնյան Գայանե` 1993 թ.

Մարկոսյան Լուսինե` 1994 թ.

Ասատրյան Արթուր`1995 թ.

Ջանջողազյան Սրբուհի` 1992 թ.

Պետրոսյան Աննա` 1993 թ.

Երևան քաղաքի հիվանդանոցներում այս պահին գտնվում է 139 մարդ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստեղծվել է շտաբ և թեժ գիծ:

Վիրավորների մասին տվյալներ ստանալու համար կարելի է զանգահարել 010 529690 և 010 360297 հեռեխոսահամարներով:

Ու էդքանից հետո քեֆ ուրախությունը շարունակվել ա՝ էլ ոչխարը ո՞նց ա լինում:

Moonwalker
04.05.2012, 23:36
Մոդերատորական. ժող ջան, «Քաղաքական լրահոս» թեման no comment է: Վերջին գրառումները տեղափոխել եմ: Մեկնաբանությունները, եթե այդպիսիք լինեն, կխնդրեմ անել «Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս» (http://www.akumb.am/showthread.php/21661-Քաղաքական-քննարկումներ՝-թեմայից-դուրս) կամ մեկ այլ համապատասխան թեմայում:

murmushka
04.05.2012, 23:55
http://youtu.be/96_ud5j1AC4
ահավոր է

ivy
05.05.2012, 11:16
Թե ինչու միջոցառումը չդադարեցվեց:


ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ի պատասխան NEWS.am-ի հարցի` մեկնաբանել է երեկ` մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական համերգ-հանրահավաքը չդադարեցնելու մասին որոշումը:

«Միջոցառումը դադարեցնելը կլիներ իսկակական անխոհեմություն, ես կասեի հանցագործություն: Պատահարից վայրկյաններ անց մենք արագ խորհրդակցեցինք ոստիկանության պատասխանատուների եւ փորձագետների հետ, որոնք միանշանակ պնդում էին, որ միջոցառումը կանգնեցնելն այդ պահին կարող է հանգեցնել առավել լուրջ վտանգների: Նույնիսկ եթե խուճապ չլիներ, միեւնույնն է, հրապարակում հավաքված հոծ բազմությունը, եթե այդ պահին ցրվեր, ապա տեղի կունենար ճանապարհների լուրջ խցանում եւ շտապ օգնության մեքենաները չէին կարող տուժածներին հավուր պատշաճի տեղափոխել բուժհաստատություններ, նրանց չէր ցուցաբերվի անհրաժեշտ և ժամանակին օգնությունը, ինչը կատարվեց գրեթե կատարյալ մակարդակով: Տուժածների տեղափոխումը կազմակերպելու համար մեզնից խնդրել էին առնվազն 40 րոպե բազմությունը պահել հրապարակում, մինչեւ վերջին տուժածը հասցվի հիվանդանոց, ինչը եւ մենք արեցինք, որից հետո ամբողջ թիմով՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ բաժանվեցինք Երեւանի հիվանդանոցներով:Մի բան ակնհայտ է, որ նման մասշտաբի միջոցառումների անվտանգության հարցերը մենք պետականորեն կանոնակարգելու լուրջ կարիք ունենք, ինչը եւ կանենք մոտ ապագայում»,- ասվում է Հովիկ Աբրահամյանի մեկանբանությունում:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները: Ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ:

Աղբյուրը՝ էստեղ (http://news.am/arm/news/104188.html):

VisTolog
05.05.2012, 12:41
http://www.youtube.com/watch?v=CNmLXeSns9g&feature=relmfu

murmushka
05.05.2012, 16:19
երեխեք լուրջ ա ասում՞՞՞՞՞՞՞
Սերժ Սարգսյանը սահմանամերձ գյուղերի դատարկման մասին
http://youtu.be/gQp4pXvJDyk
ինչ ա ասում՞ ու ընդհանրապես ինչի ա ասում
ոնց կարա նման բանա սի՞
է եկեք բոլորս հավավքենք Երևանում ապրենք

Claudia Mori
05.05.2012, 17:38
Էլ մեկնաբանելու տեղ չմնաց...


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=tQ-mDbwulP8#!

Hayk Avetisyan
07.05.2012, 16:31
Պուտինը միքանի ժամ առաջ Ռուսաստանի դաշնության նախագահ վերընտրվեց, ինֆորմացիան այստեղից http://www.slaq.am/arm/news/59081/ լավ սայթ ա, անընդհատ թարմացվում են նորությունները, այդտեղիցել իմացա որ ադրբեջանում ավերիչ երկրաշարժ ա տեղի ունեցել:

Տրիբուն
09.05.2012, 16:39
Sukhoi SuperJet-100-ը ուղևորներով կորել է ռադարի էկրաններից (http://www.lragir.am/armsrc/society-lrahos64784.html)

Որեմն էս ռուսները վերջին քսան տարում հազիվ մի հատ քաղաքացիական ինքնաթիռ են արտադրել, որից ընդհամնը վեց հատ ա հիմա շահագործվում ավիաընկերություններից կողմից, այդ թվում անաև Արմավիայի կողմից, ու արդեն մեկը վարի ա գնում: Մի քանի ամիս առաջ էլ բոլոր վեց ինքնաթիռները հետ էին կանչել գորխարան, քանի որ փիս դեֆեկտներ էին գտել:

Սրանց վիճակը մեզնից տխուր ա:

Mephistopheles
11.05.2012, 13:09
Արամ Սարգսյանը վայր դրեց մանդատը
(http://www.a1plus.am/am/politics/2012/05/11/aram)

davidus
28.05.2012, 21:53
Զուրաբյանը չի բացառում «Երեւանի ավագանու աշխատանքներին Կոնգրեսի մասնակցությունը» (http://www.azatutyun.am/content/article/24595916.html)




Երեւանի ավագանու աշխատանքներին մասնակցելու կամ չմասնակցելու հարցով Հայ ազգային կոնգրեսում կայացված որեւէ որոշում չկա։

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց, որ ստեղծված նոր իրավիճակում Կոնգրեսը կարող է մասնակցել ավագանու աշխատանքներին: Ընդգծելով, որ այդ մասին կայացված որեւէ որոշում դաշինքում չկա, Լեւոն Զուրաբյանը հավելեց, որ Կոնգրեսի խորհրդարանական գործունեությանը զուգահեռ նաեւ ավագանու կազմում աշխատելու գաղափարը «քննարկման արժանի է»:

Երեւանի ավագանու 2009 թվականի մայիսի 31-ի ընտրություններում 3 քաղաքական ուժեր ընտրվեցին ավագանու կազմում։ Ի տարբերություն այն ժամանակ կոալիցիոն գործընկերներ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, որոնք վերցրեցին իրենց 35 եւ 17 մանդատներն ու մտան ավագանի, Հայ ազգային կոնգրեսը բոյկոտեց եւ հրաժարվեց իր ստացած 13 մանդատից՝ հայտարարելով ընտրությունների արդյունքը չընդունելու եւ դրանց օրինականությունը վիճարկելու մասին: Սակայն վերջերս, երբ ավագանու ընտրություններում Կոնգրեսի ցուցակի անցողիկ 13 տեղերում գտնվող անձանցից 5-ը՝ Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանն ու «Ժառանգության» ցուցակում ներառված Խաչատուր Քոքոբելյանը ընտրվեցին Ազգային ժողովի պատգամավորներ, պարզվեց, որ նրանք, ինչպես նաեւ ցուցակի մյուս 8 հոգին դեռ շարունակում են մնալ ավագանու անդամներ, որովհետեւ չնայած ընդդիմության բանավոր քաղաքական հայտարարություններին, ցուցակից որեւէ մեկը ինքնաբացարկի պաշտոնական դիմում 2009-ից ի վեր չէր ներկայացրել: Բայց հաշվի առնելով պատգամավորների համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու սահմանադրական արգելքը, Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանն ու նաեւ Խաչատուր Քոքոբելյանը օրերս ավագանու անդամությունից ինքնաբացարկի դիմումներ ներկայացրեցին: Նրանց փոխարեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմա պետք է ավագանու մանդատներ առաջարկի ցուցակի 13-րդ հորիզոնականից հետո գտնվող մյուս հինգ հոգուն, եթե նրանք էլ հրաժարվեն՝ հաջորդներին եւ այդպես շարունակ:

ՀԱԿ համակարգողը չբացառեց, որ թարմացված ցուցակով ավագանու կազմում աշխատելու հնարավորությունը Կոնգրեսը կարող է օգտագործել խորհրդարանական ամբիոնին զուգահեռ։

«Տեսականորեն կարելի է դիտարկել գաղափարը, որ մեր երիտասարդները, որ կան այդ ցուցակում, ստանձնեն մանդատներ Երեւանի ավագանու, որովհետեւ դա հնարավորություն կտա վերահսկել այնտեղի գործընթացները, ինֆորմացիա ստանալ կոռուպցիոն երեւույթների մասին», - մանրամասնեց Լեւոն Զուրաբյանը, - «Եվ այդ ամենը առավել եւս իմաստ ունի, որ այնտեղ հայտնաբերված փաստերի վերաբերյալ արդեն մենք կարող ենք հնչեցնել Ազգային ժողովում։ Ինքը՝ գաղափարը, իմ կարծիքով, արժանի է քննարկման։ Բայց դրա մասին, բնականաբար, մենք որեւէ որոշում չունենք։ Ընդհանրապես, կեղծված ընտրություններով կառավարվող երկրի պայմաններում ամեն քայլ պետք է դիտարկվի այն տեսակետից, թե ինչ օգուտ է դա տալիս քաղաքական պայքարին»։

Նախկինում ՀԱԿ-ը բոյկոտել է Երեւանի ավագանու աշխատանքը, որովհետու դա այն ամբիոնը չէր, որ հնարավոր լիներ օգտագործել քաղաքական պայքարի համար, բայց ՀԱԿ-ի խորհրդարան անցնելով, նոր իրավիճակ է ստեղծվել՝ մանրամասնեց Լեւոն Զուրաբյանը: Հարցին, թե ՀԱԿ-ը ե՞րբ կքննարկի մանդատները վերցնել-չվերցնելու հարցը, Զուրաբյանը պատասխանեց, թե շտապելու խնդիր չունեն։

Նշենք, որ ավագանու անդամակցությունից ՀԱԿ-ի 4 պատգամավորների եւ Խաչատուր Քոքոբելյանի ինքնաբացարկներից հետո Կոնգրեսի ավագանու ցուցակի անցողիկ հաջորդ 13 անդամներից առնվազն 6-ը այլեւս ՀԱԿ անդամ չեն. երկուսը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանն են անդամակցում, իսկ 4-ը՝ Լյովա Եղիազարյանը, Նորիկ Եղիազարյանը, Արտակ Զեյնալյանը եւ Սուրեն Աբրահամյանը, Կոնգրեսից վերջերս հեռացած Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչներ են:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ոչ մի պարագայում իրենք չեն վերցնի մանդատները եւ չեն մասնակցի ավագանու նիստերին, քանի 2009-ին նաեւ իրենց մասնակցությամբ կայացված որոշումը վերանայելու որեւէ անհրաժեշտություն չեն տեսնում։

«Մեր բոյկոտը շարունակելու ենք», - վստահեցրեց Զեյնալյանը։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Այվազյանը եւս մեզ հետ զրույցում ասաց, որ չի վերցնի մանդատը:

:D

Հ.Գ. բայց ոնց որ սխալ բաժնում եմ դրել: Պիտի հումորի բաժնում դնեի:
Հ.Հ.Գ. Լավ մեկը չկա, որ էս տղուն ասի՝ հերիք ա քեզ խայտառակ անես:

Տրիբուն
30.05.2012, 22:04
5-րդ գումարման ԱԺ նախագահն ու փոխնախագահները՝ ՀՀԿ-ից (http://lurer.com/?p=24981&l=am)


ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, որ Սերժ Սարգսյանն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Նրա խոսքով՝ գործադիրի նիստում բոլոր թեկնածությունները միաձայն են ընդունվել:
......
Նշենք նաև, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում կմնա Էդուարդ Շարմազանովը, իսկ ԱԺ մյուս փոխնախագահին՝ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին կփոխարինի Հերմինե Նաղդալյանը:



:D Լաաաաավն էլի, հո զոռով չի ...


http://www.youtube.com/watch?v=UlAVeSLG2AU

Ինչո՞ւ են ուրիշի փոխարեն քվեարկում մեր պատգամավորները (http://zham.am/index.php?lid=am&pageName=lrahos&id=351382795)

Տրիբուն
03.06.2012, 15:16
Տիգրան Սարգսյանը պաշտոնապես նշանակվեց վարչապետի պաշտոնում (http://lurer.com/?p=25377&l=am)

Հավատացինք, ու ահագին բան փոխվեց - ունենք նոր ԱԺ նախագահ ու նոր վարչապետ:

Mephistopheles
12.06.2012, 21:58
ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հրապարակում «Սիվիլիթասի» գործով (http://www.azatutyun.am/content/article/24612228.html)

Օսկանյանը թաքցրել է հարկերը, հարուցվել է քրեական գործ. ԱԱԾ հայտարարությունը (http://www.tert.am/am/news/2012/06/12/oskanian-qreakan-gorts/)

Mephistopheles
04.07.2012, 06:33
«Հանրապետություն» կուսակցությունում սրացումնե՞ր են սկսվել. մամուլ

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ «Հանրապետություն» կուսակցությունում սրացումներ են սկսվել:

Կուսակցության անդամները «կիսվել» են. մի մասը ՀԿ նախագահ Արամ Սարգսյանի հետ է, մյուս մասը՝ «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար Սմբատ Այվազյանի: Նրանցից ոչ ոք չի ցանկանում խոսել, մինչև չհստակեցվի, թե ինչ է լինելու: Բանն այն է, որ Ա. Սարգսյանը հիմնականում չի այցելում կուսակցության գրասենյակ, իսկ ՀԿ ակտիվը հավաքվում է Ս. Այվազյանի «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի գրասենյակում, որը գտնվում է ՀԿ դիմացի մայթին:

Երկար ժամանակ է՝«ժողովուրդ»-ը փորձում է զրուցել Արամ Սարգսյանի հետ, սակայն նա չի պատասխանում նաև հեռախոսազանգերին: Երեկ միայն կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ՀԿ-ի պառակտվածության մասին մեր հարցին պատասխանելու պատրաստակամություն հայտնեց՝ հակիրճ ձևակերպելով. «Նման բան չկա»: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 18-ին «Հանրապետություն»-ը հայտարարեց, որ դուրս է գալիս ՀԱԿ-ի կազմից»:

Առաջին լրատվական

Ցավով եմ գրում

Տրիբուն
04.07.2012, 12:58
Հըլը էս էշի դեմքը ու իրա արած հայտարարությունը:

Մայիս 6-ի ընտրությունները Հայաստանում առաջընթաց ցուցաբերեցին. Հերման Վան Ռոմպեյ (http://lurer.com/?p=29877&l=am)

http://lurer.com/timthumb.php?src=/upload/29877.png&w=384&h=263

Տրիբուն
05.07.2012, 18:25
Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել Հայ Ազգային Կոնգրեսից (http://lurer.com/?p=30126&l=am)

Ռուֆուս
12.07.2012, 15:38
Հայաստանը թալանողները-4

Հայաստանը թալանող պաշտոնյաների հերթական ցուցակն է երեկ տպագրվել ռուսական մամուլում: Այս անգամ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքին անդրադարձել է «The Moscow post» պարբերականը: «Ռուսաստանը գազի գինը Հայաստանի համար բարձրացրեց 7 տոկոսով, իսկ հայ չինովնիկները հաջողացրին բնակչության համար այդ գինը բարձրացնել մոտ 40 տոկոսով». սույն վերտառությամբ հոդվածի տակ այս անգամ խոսքը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ մի շարք այլ պաշտոնյաների մասին է:

Կարեն Կարապետյան

http://www.armtimes.com/sites/default/files/3-1_2.jpg

Ծագումով ղարաբաղցի «Հայռուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանը, ըստ ռուսական պարբերականի, ՀՀ գազալցակայանների գլխավոր «նայողն» է, ում միջոցով լցվում են նախեւառաջ Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի գրպանները: Հրապարակման մեջ հիշեցում կա նաեւ, որ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ Քոչարյանին մեղադրում էին «Հայռուսգազարդից» 170 մլն դոլար գողանալու համար: Ըստ «The Moscow post»-ի, Կարեն Կարապետյանը վերահսկում է պլաստմասե խողովակների արտադրությամբ զբաղվող կազմակերպություն, որի արտադրանքը օգտագործվում է գազիֆիկացման ժամանակ: Նա շուկայից դուրս է մղել տնային տնտեսություններում գազային համակարգերի սպասարկմամբ զբաղվող 8 մասնավոր կազմակերպությունների, բացառությամբ` «Ալշիդ» ընկերության, որը, ի հեճուկս մոնոպոլիստ ընկերության տնօրինության ճնշումների, կարողացել է գոյությունը պահպանել շուկայում:

Գագիկ Բեգլարյան` Չոռնի Գագո

http://www.armtimes.com/sites/default/files/3-2_1.jpg

Երեւանի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ըստ ռուսական լրատվամիջոցի, ունի բիզնես հետաքրքրություններ մի քանի ոլորտներում` թեթեւ արդյունաբերություն (մի քանի տրիկոտաժի ձեռնարկությունների սեփականատեր է), շինարարության համար հողերի առուծախ, անօրինական շինարարություն` հիմնականում Երեւանի կենտրոնում եւ կանաչ գոտիներում: Նա սերտորեն կապված է կրիմինալի հետ: Վերջին շրջանում փորձում է իր բարեկամներին ու մտերիմներին ղեկավար աշխատանքի տեղավորել Երեւանի համայնքներում: «The Moscow post»-ը հիշեցնում է նաեւ, որ պետական գնումների գործակալության ղեկավարը Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանն է:

Սամվել Ալեքսանյան

http://www.armtimes.com/sites/default/files/3-3_1.jpg

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, մականունը` Լֆիկ Սամո, Ըստ ռուսական պարբերականի, այս մականունը նա ստացել է կանացի ներքնազգեստների բիզնեսով զբաղվելու արդյունքում, երկրի ամենահարուստ անձանցից է եւ երկրի ղեկավարի վստահելի օլիգարխներից մեկը: Նա, ըստ «The Moscow post»-ի, Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի բիզնես-պարտնյորն է բջջային հեռախոսների ՀՀ ներկրման գործում: Միանգամից մի քանի խանութների ցանցի սեփականատեր է` «Երեւան սիթի», «Լուսաստղ», «Կայսր»: Ավարտին է հասցնում Շիրակի մարզում շաքարի ճակնդեղի գործարանի շինարարությունը: Չի խորշում ուկրաինական եւ ռուսական օղիների հայտնի ապրանքանիշերի կեղծումից: Հայաստանում 7 դեղագործական ֆիրմայի սեփականատեր է, որոնք նույնիսկ Տնտեսական մրցակցության պետհանձնաժողովի տվյալներով, բարձրացնում են ներկրվող դեղորայքի գները: Նա ունի ամենաբազմամարդ եւ լավ զինված թիկնազորը Հայաստանում: Պարբերաբար հավատարմություն եւ լոյալություն է ցուցադրում նախագահին եւ միաժամանակ անգութ է իր մրցակիցների եւ առավել եւս ընդդիմության հանդեպ: Նա կատարում է «իշխանության մահակի» դերը:

Գագիկ Ծառուկյան

http://www.armtimes.com/sites/default/files/3-4.jpg

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ ռուսական ԶԼՄ-ի, լինելով ՆԳՆ աշխատակից, դատապարտվել է բռնաբարության համար եւ պատիժը կրել է: Ծառուկյանին է պատկանում «Մուլտի գրուպ» կոնցեռնը, որը բաղկացած է մի շարք ձեռնարկություններից` Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանը, Աբովյանի չափիչ գործիքների գործարանը, Երեւանի դեղագործական ֆիրման, «Մեկ» կահույքի խանութների ցանցը, «Ավիասերվիս» ԲԸ-ն, «Մուլտի լեոն» բենզագազալցակայանների ցանցը, քարի վերամշակման «Մուլտի սթոուն» ընկերությունը, գինու, կոնյակի եւ օղու «Արարատ» գործարանը, Արարատի ցեմենտի գործարանը, ունի բազմաթիվ այլ ակտիվներ, իսկ որոշ ոլորտներում մենաշնորհ է հաստատել: Օրինակ, նրա ընտանիքը գրեթե ամբողջությամբ վերահսկում է մեղրի արտադրությունը Հայաստանում` շուկայից դուրս մղելով անկախ արտադրողներին: Իր մարդկանց միջոցով վերահսկում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը, ակտիվներ ունի ԱՊՀ եւ Հարավային Եվրոպայի երկրներում, ինչպես նաեւ Բալկաններում: 1997թ-ից մինչ օրս Ռոբերտ Քոչարյանի գլխավոր բիզնես-գործընկերն է: Ակտիվների ենթադրվող չափը ոչ պակաս, քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար է:

Միխայիլ Բաղդասարով

http://www.armtimes.com/sites/default/files/3-5_0.jpg

Ծնունդով բաքվեցի Բաղդասարովը ՌԴ-ից ՀՀ է եկել 1997-ին` Քոչարյանի վարչապետության ժամանակ: Երկրի ղեկավարությանը ներկայացվել է որպես մարդ, ով մեծ կապեր ունի ռուսաստանյան բիզնես էլիտայի հետ, ինչը պետք է նպաստի 2 երկրների միջեւ տնտեսական համագործակցությանը: Իրականում, Բաղդասարովը չի ունեցել ոչ մի մեկնարկային խոշոր կապիտալ: 1998-ից իշխում է ՀՀ բենզինի եւ ընդհանրապես ՀՀ նավթամթերքների շուկայում: Քոչարյանի եւ Սարգսյանի աջակցությամբ (վերջինիս կարգադրությամբ Բաղդասարովի հետ համագործակցել է մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանը), աջակցությամբ շուկայից դուրս է մղել բոլոր իր կողմից չվերահսկվող նավթամթերք ներկրողներին: Բաղդասարովն ու նրա «Միկա» ընկերությունը զբաղվել են խոշոր մատակարարումներով` մինչեւ Այրում կայարան, ուր բենզինն ու դիզվառելիքը վերավաճառում էին Սարգսյանի կողմից վերահսկվող 5 ընկերությունների, որոնք էլ զբաղվում էին մանրածախ վաճառքով: Այն մի քանի ամիսներին, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Վազգեն Սարգսյանը, Բաղդասարովը զրկվեց մենաշնորհից, եւ շուկա վերադարձան այլ մատակարարներ: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո մինչեւ 2000-ի վերջը Բաղդասարովն ամբողջությամբ վերականգնեց իր գերակա դիրքերը նավթամթերքի ներկրման շուկայում: Բաղդասարովը որոշեց իր ուշադրությունը կենտրոնացնել այլ ոլորտների վրա եւ մասնակցեց Հրազդանի ցեմենտի գործարանի «սեփականաշնորհմանը»: Գործարանի սեփականաշնորհման գինը կազմում էր մոտ 150 հազար դոլար, երբ այդ ժամանակ Երեւանի կենտրոնում 3 սենյականոց բնակարանը նույնքան արժեր: Նրա հետ մեկտեղ գործարանի սեփականատեր դարձավ եւս մի հոգի, ով հետագայում սպանվեց` իր դեմ իրականացված մահափորձի հետեւանքով: Պետպատվեր իրականացնող բոլոր շինընկերություններին պարտադրվում էր ցեմենտ գնել միայն Հրազդանի գործարանից: Բաղդասարովի մյուս «սխրանքը» «Հայխնայբանկի» «սեփականաշնորհումն» էր, որը նա գնեց 300 հազ. դոլարով, ինչը, իրականում, եղել է բանկի Երեւանի մի քանի գրասենյակների արժեքը: Այն հետագայում վաճառվեց «ՎՏԲ» բանկին: Եւ այդ ամենը նա կրկին արեց Սարգսյանի ու Քոչարյանի աջակցությամբ: Նավթամթերքների ներկրման վրա վերահսկում իրականացնելու եւ առաջին հերթին ավիակերոսինի վրա ամբողջական մենաշնորհ սահմանելու միջոցով նպատակաուղղված կերպով սնանկացման է հասցվել պետական «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը, որը մինչեւ 2000-ը ինքնաբավ եւ եկամտաբեր ընկերություն էր: Հետագայում ավիաընկերությունը բաժանվել է 3 մասի, սակայն աստիճանաբար մինչեւ 2004-ը բոլոր ավիափոխադրողները Բաղդասարովի «Արմավիայի» կողմից դուրս են մղվել շուկայից: Ակտիվների ենթադրվող չափը 1 միլիարդ դոլար է:

Բարսեղ Բեգլարյան

http://www.armtimes.com/sites/default/files/3-6_1.jpg

Ծագումով ղարաբաղցի Ֆլեշ Բարսեղը Սերժ Սարգսյանի գլխավոր բիզնես գործընկերներից մեկն է: Նա դե յուրե դիզվառելիքի շուկայում խոշորագույն «Ֆլեշ» ընկերության սեփականատերն է: ՀՀ նավթամթերքների շուկայում ապահովում է բենզինի ավելի քան մեկ քառորդ մասը: Նրան է պատկանում «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի բաժնետոմսերի 45 տոկոսը, խոշորագույն «Ղարաբաղ գոլդ» ընկերության բաժնետոմսերի 55 տոկոսը, «Ֆլեշ+» ընկերության 80 տոկոսը, «Ալյանս» ապահովագրական ընկերության 10.5 տոկոսը: Ֆլեշ Բարսեղն ունի 56 բենզալցակայան, որոնցից 12-ը` Երեւանում, 40-ը` մարզերում, 4-ը` ԼՂ-ում: «Արարատ» բանկի համասեփականատերերից մեկն է: Մաքսային ծառայության տվյալներով, վճարվող եկամտահարկի հիման վրա 2005-ին ՀՀ-ում ամենահարուստ մարդն էր:

Վոլոդյա Բադալյան

http://www.armtimes.com/sites/default/files/3-7.JPG

Ռոբերտ Քոչարյանի խնամի, նրա խոշոր գործընկերներ, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը Սպիտակի շաքարի գործարանի նախկին տնօրենն է: Նրա ձեռքի տակով է անցել այնպիսի խոշոր քիմիական ձեռնարկությունների սեփականաշնորհումն ու վերավաճառումը, ինչպիսիք են «Քիմռեակտիվը» եւ «Պոլիվինիլացետատը»: 2001-ին ստացված հունական 10 միլիոնանոց վարկի հափշտակիչներից մեկն է: Վարկը «Արդշինբանկի» միջոցով յուրացվել է ՀՀ ագրոարդյունաբերողների եւ սերմնաբուծության միության կողմից: Բադալյանը նաեւ եղել է Քոչարյանի ու Սահակաշվիլիի միջեւ կնքված հայ-վրացական գաղտնի գործարքների կնքահայրը: Այդ բարեկամության եւ հովանավորչության շնորհիվ միջնորդավորված անձանց միջոցով վրացական կապիտալը լվացման համար ներթափանցել է ՀՀ, իսկ հայկականը` Վրաստան: ՀՀ-ի կողմից հանդիսանում է «Հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիայի» անդամ, որի միջոցով Քոչարյանը իր քաղաքական եւ տնտեսական շահերի լոբբինգ էր իրականացնում ՌԴ-ում:

Աղբյուր (http://www.armtimes.com/4857)

Ռուֆուս
12.07.2012, 15:41
Սամվել Մայրապետյան

http://www.armtimes.com/sites/default/files/3-1_3.jpg

Երեւանի բժշկական համալսարանի նախկին պրոռեկտոր Սամվել Մայրապետյանը Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ ներկայիս փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավոր բիզնես-գործընկերներից է: Նրա անունն առաջին անգամ մամուլում հայտնվեց 1995-ին, երբ իրավապահ մարմինները կաշառակերության դեպք բացահայտեցին բժշկական ինստիտուտում: Այնուհետեւ Մայրապետյանը բժշկականից տեղափոխվեց մշակույթի նախարարություն, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի աշխատակազմի պահանջով Մայրապետյանի պայմանագիրը խզվեց, եւ նա մեկնեց Մոսկվա: Սամվել Մայրապետյանը «Հ2» հեռուստաընկերության գլխավոր սեփականատերն է: Հենց նա Երեւանում, Բայրոնի փողոցի վրա կառուցեց առաջին էլիտար շենքը, իսկ հետագայում դարձավ Քոչարյանի ու Արմեն Գեւորգյանի բիզնես-գործընկերը` էլիտար շինարարության ոլորտում (Երեւանի կենտրոնում նման բնակարանների 1 քմ-ն արժե 1000 դոլարից ոչ պակաս): Մայրապետյանի կինը` բժշկական համալսարանի ներկայիս ռեկտոր Գոհար Քյալյանը, ըստ «The Moscow post»-ի, բավական կոլորիտային կին է, ընդդիմադիր մամուլի ամենասիրելի հերոսներից մեկը: Մինչ ռեկտորի պաշտոնում ընտրվելը, Քյալյանը, ըստ ռուսական լրատվամիջոցի, մտավ «Օրինաց երկիր» կուսակցություն, քանի որ այն ժամանակվա ԿԳ նախարարը ՕԵԿ-ական էր: Մայրապետյանը իր տիկնոջը ռեկտոր դարձնելու հարցը լուծեց մի քանի հոգու, այդ թվում ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանին, ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանին, Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն` Սեդրակ Քոչարյանին էլիտար բնակարաններ նվիրելով: «Նկատենք, որ իր տիկնոջը ռեկտոր դարձնելը, տարբեր գնահատականներով, Մայրապետյանի համար արժեցել է 500 հազար դոլար»,- նշում է «The Moscow post»-ը:

Լեւոն Սարգսյան

http://www.armtimes.com/sites/default/files/3-2_1.JPG

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) իր ուղին սկսեց Երեւանի ալրաղացից, որի համասեփականատերն էր ցանկանում դառնալ: Հետագայում նա այդ գործը բարեհաջող ավարտեց 2002-ին: Հինգ տարի անց նա ստիպված եղավ վաճառել ալրաղացը: Լեւոն Սարգսյանը կոշիկի խանութների ցանցի սեփականատեր է` «Սալամանդր», «Աս», «Բանգլադեշ» եւ եւս մի մեծ խանութ Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Սարգսյանը համարվում է իշխանությունների առաջին մահակը: Իր թիկնապահների միջոցով կազմակերպել է կոպիտ հարձակումներ ընդդիմադիր լիդերների եւ այլախոհների վրա: Ռուսական լրատվամիջոցն առանձնացնում է 2004-ին իրավապաշտպան Միքայել Դանիելյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքը եւ երկրի նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանի դեմ մահափորձը: «Որոշ տվյալներով, որոնք հրապարակվել են նաեւ մամուլում, դիմել է վարձու մարդասպանների` Քոչարյան-Սարգսյան զույգի համար կրիմինալ եւ բիզնես-աշխարհում անցանկալի անձանց վերացնելու համար: 2008-ի աշնանը նրա հրահանգով «Օդնոկլասնիկի» սրճարանում սպանվեց 2 երեխաների հայր, 35-ամյա Անդրանիկ Բաբայանը: Լեւոն Սարգսյանի կերպարը դարձավ այնքան զազրելի, որ վերջին շրջանում «ընդհատակյա գործողությունների վարպետից» սկսեցին հետ քաշվել նախագահը եւ նրա շրջապատը»,- նշում է «The Moscow post»-ը:

Ռուբեն Հայրապետյան

http://www.armtimes.com/sites/default/files/3-3_2.jpg

Ռուսական լրատվամիջոցը նշում է, որ ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը` Նեմեց Ռուբո, ֆուտբոլի «Փյունիկ» ակումբի դե ֆակտո տերն է: Հայաստանում, ըստ «The Moscow post»-ի, լավ են հիշում անեկդոտային պատմությունը, երբ Սերժ Սարգսյանի Թուրքիա այցից առաջ (երբ վերջինս գնում էր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու), Հայաստանի զինանշանի վրայից մեկ անհետանում, մեկ հայտնվում էր Արարատ լեռը, ինչն ուղեկցվում էր Ռուբեն Հայրապետյանի անգրագետ ու անհեթեթ բացատրություններով: Հայրապետյանը հանդիսանում է Հայաստանի «ծխախոտի արքաներից» մեկը: Իր բիզնես-կարիերան սկսել է «Հայծխախոտ» արտադրական միավորման փոխտնօրենի պաշտոնից: Հետագայում դարձել է «Հայծխախոտ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ: 1999-ին գնել է հայ-կանադական «Գրանդ տոբակո»-ի բաժնետոմսերի մի մասը, իսկ հետո` մյուս մասը: Գրոշներով սեփականաշնորհել է Վանաձորի տրիկոտաժի ֆաբրիկան, որը հիմա արտադրում է այնպիսի քանակությամբ տրիկոտաժ, որ արտահանվում է այլ երկրներ: Ըստ ռուսական ԶԼՄ-ի, Հայրապետյանը ուրիշի ունեցվածքը խլելու մեծ սիրահար է: Մասնավորապես, «Բջնի» գործարանի «դեդեկտիվ ձեռքբերումից» հետո, նա իշխանությունների օգնությամբ հետաքրքրություն ցուցաբերեց «Բյուրեղի» հանդեպ: Հայրապետյանին է պատկանում շինանյութերի, մետաղյա իրերի, ջրատաքացուցիչ սարքերի մեծածախ վաճառքով զբաղվող «Ռումավա» ԲԲԸ-ն, կտորեղենի, տեքստիլ արդյունաբերության արտադրությամբ զբաղվող «Խարուր» ԲԲԸ-ն, հացահատիկային կուլտուրաների աճեցմամբ զբաղվող «Բամբակ» ՓԲԸ-ն, «Ավան-91» ալկոհոլային խմիչքների արտադրական կոմպլեքսը, «Անահիտ» ռեստորանները, բարերն ու սրճարանները, «Նորալուսին» հանգստյան եւ զվարճանքի կազմակերպությունը, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: Կազմակերպությունների մի մասը գրանցված է Հայրապետյանի հոր` Ռաֆիկ Հայրապետյանի անունով, այդ թվում` եւ գազային վառելիքի մեծածախ վաճառքի ոլորտում նրա բիզնես-կառույցները: Համարվում է «իշխանության մահակներից» մեկը: Ունի լավ զինված եւ բազմամարդ թիկնազոր: Միշտ ձգտում է, որ լրատվամիջոցները, նույնիսկ ընդդիմադիր, իրեն անվանեն Սերժ Սարգսյանի ամենամերձավոր օլիգարխը եւ փորձում է արդարացնել իր «բարձր կոչումը»:

Կարեն Կարապետյան

http://www.armtimes.com/sites/default/files/3-4_0.jpg

Ինչպես նշում է «The Moscow post»-ը, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, ծագումով Տաշիրից, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Կարապետյանը 1990-93թթ. եղել է «ՍԻԿ» (Դոնի Ռոստով) առեւտրաարդյունաբերական ձեռնարկության գլխավոր տնօրենը, 1993-99թթ.` Տաշիրի էմալապատ սպասքի գործարանի տնօրենը, այնուհետեւ` նույն գործարանի խորհրդի նախագահը: Նրա գլխավոր բիզնես-գործընկերը հարազատ եղբայրն է` Սամվել Կարապետյանը, ով ապրում է Ռուսաստանում, որտեղ ունի խոշոր բիզնես եւ հանդիսանում է «Տաշիր գրուպի» սեփականատերը: Կոնցեռնի կազմի մեջ են մտնում արդյունաբերական եւ շինարարական կազմակերպություններ, առեւտրի կենտրոններ, մատակարարող եւ կենցաղային կազմակերպություններ, ռեստորանների եւ հյուրանոցների ցանց, առողջարաններ, ինչպես նաեւ` շուրջ 200 բազմապրոֆիլ կազմակերպություններ` ավելի քան 30 հազար աշխատակիցներով: Կարապետյանի կոնցեռնը, ըստ «Ֆորբս» ամսագրի, 2007-ին եղել է 12-րդը` Ռուսաստանի անշարժ գույքի ամենախոշոր սեփականատերերի շարքում: «Տաշիր գրուպը» Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ նրա «Սոգլասիե» ՓԲԸ-ի բիզնես-գործընկերն է: «Արա Աբրահամյանի «Սոգլասիե-Հայաստան» հայկական բիզնես-կառույցը հանդիսանում է այն այլանդակության լիիրավ մասնակից, որ Հայաստանում կոչվում է «էլիտար շինարարություն»` իր բոլոր բնորոշ ատրիբուտներով` իրենց տներից մարդկանց բռնի տեղահանում, գրոշներով նրանց հողերի եւ տների գնումը եւ այլն: Կարեն Կարապետյանը «Տաշիր գրուպի» ղեկավարն է Հայաստանում, հետեւաբար` երկրի տնտեսության եւ բիզնեսի տվյալ ոլորտի համար դրանից բխող բոլոր հետեւանքներով: Կոնցեռնի մեջ մտնող ձեռնարկությունների մասնագիտացումը նույնն է, ինչ-որ Ռուսաստանում, սակայն առաջնային ուղղություններ են հանդիսանում անշարժ գույքը, շինարարությունը, սպասարկման ոլորտը (առաջին հերթին հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ եւ պիցերիաներ) եւ առեւտուրը: Վարչապետի պաշտոնի համար Կարապետյանի թեկնածությունը քանիցս քննարկվել է Սերժ Սարգսյանի հետ: Չնայած նրա եղբոր` Ռուսաստանի հայ համայնքից Հայաստան խոշոր ներդրումների ներգրավմանը աջակցելու խոստումներին եւ Սերժ Սարգսյանի տված բազմաթիվ երդումներին, այդ հարցը այդպես էլ չի լուծվել հօգուտ Կարապետյանի: Վերջինս ստիպված եղավ բավարարվել նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնով»,- գրում է «The Moscow post»-ը:

Աղբյուր (http://www.armtimes.com/4976)

Ռուֆուս
12.07.2012, 15:57
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԱԼԱՆՈՂՆԵՐԸ-3

Արթուր Բաղդասարյան

http://www.armtimes.com/sites/default/files/3-1_0.jpg

Wek.ru-ն նշում է, որ Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը ստեղծվել է ՆԳ եւ ԱԱ նախարար նախկին նախարար Սերժ Սարգսյանի անձնական հովանավորությամբ: «Բացառիկ դեպք է, երբ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցչի (այլ տվյալների համաձայն, բրիտանական հետախուզության ներկայացուցչի) հետ կապված սկանդալային պատմությունից հետո, երբ Արթուր Բաղդասարյանը Ռոբերտ Քոչարյանի կողմից մեղադրվեց հայրենիքի դավաճանության մեջ եւ հրապարակայնորեն մեղադրվեց Հայաստանի դեմ լրտեսություն կատարելու համար, մի քանի ամիս անց նշանակվեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար»: Ըստ wek.ru-ի, իր դիրքով Բաղդասարյանը պարտական է նրան, որ երկար տարիներ ներկայացրել է մասնավոր բարձրագույն կրթական համակարգից հիմնական եկամուտ ստացող բիզնես-էլիտայի հատվածը: Նրա վերահսկողության տակ է կատարվել մասնավոր բուհերի լիցենզավորումը: 2003-06թթ. նա եղել է իր խմբակցության անդամների բիզնեսների տանիքը եւ բիզնես պարտնյորը` Արկադի Համբարձումյան («Դերժավա»), Արտակ Սարգսյան («ՍԱՍ»), Գրիգորի Մարգարյան («Բելաջիո»), Ալեքսան Պետրոսյան («ՄԱՊ»), Սայադ Զախարյան («Արգալի գրուպ»), Սամվել Բալասանյան («Գյումրի» գարեջրի գործարան), Հովհաննես Մարգարյան (Գյումրիի հրուշակեղենի ֆաբրիկա), Արշակ Մխիթարյան («Աղավնի» ՍՊԸ) եւ ուրիշներ: ԱԺ նախագահի պոստից հեռանալուց հետո ՕԵԿ խմբակցության անդամ բիզնեսմենների մեծ մասը դարձավ «անկախ» պատգամավոր եւ նրանց սկսեց հովանավորել Ռոբերտ Քոչարյանը: Պարբերականը նշում է նաեւ, որ նրանցից յուրաքանչյուրը ՕԵԿ-ի համամասնական ցուցակի անցողիկ տեղերում հայտնվելու համար Արթուր Բաղդասարյանին վճարել է 150 հազարական դոլար: Բաղդասարյանը հսկայական սեփականություն եւ անշարժ գույք ունի Երեւանում, որը ձեւակերպված է դրածո անձանց անունով, այդ թվում` ընտանիքի անդամների, եւ հիմնականում` հոր: Վերջին 2 տարիներին ՕԵԿ առաջնորդը զբաղված է վերամշակման եւ սննդարդյունաբերության ոլորտում ակտիվների «բիրիքով» գնմամբ (հիմնականում Արարատյան դաշտավայրում):

Արմեն Գեւորգյան

http://www.armtimes.com/sites/default/files/3-2_0.jpg

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ըստ պարբերականի, մասնակցություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանի գրեթե բոլոր բիզնես-ծրագրերում: Սերտորեն կապված է Լոնդոնում բնակվող նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հետ, ով եւ Գեւորգյանի համար ապահովում է կայուն դիրք Սերժ Սարգսյանի իշխանության ներսում: Բացահայտորեն լոբբինգ է անում Քոչարյանի բիզնեսները ներկայիս իշխանության մեջ, ընդհուպ մինչեւ կարեւորագույն ֆինանսական հոսքերի վերահսկողություն:

Դավիթ Հարությունյան

http://www.armtimes.com/sites/default/files/3-6_0.jpg

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ըստ wek.ru-ի, վերջին 10 տարիների ընթացքում ձեւավորել է քրեաօլիգարխիկ պետության իրավական համակարգը: Քոչարյանի ամենահավատարիմ եւ մոտ մարդկանցից է: Հարությունյանը ապահովել է Քոչարյանի բոլոր գործարքների եւ անօրինական սեփականաշնորհումների իրավական հիմքը` սկսած «ԱրմենՏել»-ի սեփականաշնորհումից: Նրա եկամտի գլխավոր աղբյուրներից մեկը «Հարությունյան եղբայրներ» իրավաբանական գրասենյակն է: Վերցնելով մեծ հոնորարներ` գրասենյակը հաճախորդի համար դատարանում ապահովում է ուզածդ վճիռը: Հենց այս ընկերությունն է դատարանում շահել 1 միլիոն դոլար հունական ՕՏԵ ընկերությունից («ԱրմենՏել»-ի նախկին սեփականատերը): Սա քողարկված կաշառք էր, որը ՕՏԵ-ն տվեց Հարությունյանին, որպեսզի վերջինս ՕՏԵ-ի դեմ հայց չնախաձեռնի Լոնդոնի արբիտրաժում: Իր եղբոր հետ Հարությունյանը հանդիսանում է «Կորնետ» ընկերության սեփականատերը: Հենց նա է դատարաններում կազմակերպել Երեւանի կենտրոնում գտնվող բազմաթիվ տների սեփականատերերի դատական հայցերի արգելափակումը, որոնք ընդդիմանում էին Բուզանդի եւ Հյուսիսային պողոտայի էլիտար շինարարությանը: Նրա շնորհիվ ապահովվեց այդ շինարարության եւ բնիկ երեւանցիներին Երեւանի կենտրոնից վտարելու իրավական դաշտը: Վտարվածները ստացան չնչին գումարներ, իսկ փոխարենը, նրան պատկանող շինկազմակերպությունը ստացավ էլիտար շինարարությանը մասնակցելու իրավունք: Նշվում է նաեւ, որ Հարությունյանը սեփական բնակարան ունի Նյու Յորքի կենտրոնում:

Վարդան Այվազյան

http://www.armtimes.com/sites/default/files/3-8.jpg

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը «փայ» էր Քոչարյանի հետ բազմաթիվ բիզնես-ծրագրերում եւ Քոչարյանի համար, ըստ պարբերականի, ապահովում էր բնական ռեսուրսներով առավել հարուստ հանքերի, նախեւառաջ` հազվադեպ եւ թանկարժեք, վերահսկողությունը: Կազմակերպել է «Սեւան» ազգային պարկի անօրինական սեփականաշնորհումը, աչք է փակել Սեւանում մասսայական ձկնորսության վրա, բազմաթիվ դեպքերում կեղծել է փորձաքննությունների արդյունքները, մասնավորապես «Շիկահողի» արգելոցով ճանապարհ կառուցելու համար եւ Թեղուտի պղնձի հանքի շահագործման համար: Հայտնի է նաեւ նրանով, որ Քոչարյանի օրոք ամերիկյան «Գլոբալ Գոլդ» ընկերությունից 3 միլիոն դոլար կաշառք էր պահանջել ոսկու հանքի շահագործման համար: Նաեւ նշվում է, որ Այվազյանը հանքեր շահագործելու համար լիցենզիաներ է տրամադրել իր հեռու եւ մոտ ազգականների կազմակերպություններին:

Գագիկ Խաչատրյան

http://www.armtimes.com/sites/default/files/3-4_0.JPG

Ներկայումս պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը Քոչարյանի թիկնազորի պետ, հանգուցյալ Գրիշա Սարկիսյանի բարեկամն է: Բիզնեսմենների գնահատմամբ, այն ժամանակ երբ հարկային եւ մաքսային գերատեսչությունները առանձին էին, ստվերային տնտեսությունը ընդհանուրի 40 տոկոսն էր: Հիմա, երբ դրանք միացվել են, ստվերը արդեն 60 տոկոս է կազմում: Խաչատրյանը ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկն է: ՊԵԿ-ի նախագահ դառնալուց հետո նա է՛լ ավելի ընդլայնեց իր բիզնեսները: Նա «Գալաքսի» սուպերմարկետի, «Սանտա Ֆե» սրճարանի, «Ֆիլա» եւ «Կարմիր գլխարկ» խանութների ցանցի, «Սավոս գրուպի», «Ապեյրոն» ընկերության եւ էլի ավելի քան 10 ընկերությունների սեփականատերն է: Դրանք գործնականում հարկեր չեն վճարում: Քաղցրավենիքի եւ օղու խոշորագույն ներմուծողներից է: Օգտվելով իր պաշտոնից նա «խփում է» իր մրցակիցներին:

Արթուր Ջավադյան

http://www.armtimes.com/sites/default/files/3-5.jpg

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, 2003-2008 թվականներին լինելով ԿԲ նախագահի տեղակալ, միաժամանակ «Հայներարտբանկի» սեփականատերն էր, ինչը գործող օրենսդրության կոպտագույն խախտում է: Նա վերահսկում է «Գենոն» ընկերությունը, որը «Հայներարտբանկի» սեփականատերն է: 2005 թվականին վաճառեց իր փայամասը «Հայներատբանկում» հայկական ծագումով ուկրաինացի 2 քաղաքացիների եւ այն անվանափոխվեց «Հայբիզնեսբանկի»: Նոր գործընկերների մեջ հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը: Ջավադյանը նաեւ աղմուկով սնանկացած «Արմենիա» բանկի նախագահի տեղակալն էր:

ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի ներկայացուցիչները բազմիցս մտահոգություն են հայտնել ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ջավադյանի բիզնես հետաքրքրությունների կապակցությամբ, որը այդ պաշտոնում «բիրիքով» անշարժ գույք էր գնում Երեւանի կենտրոնում, հիմնադրում բանկեր, բացում տարադրամի փոխանակման կետեր եւ այդ ամենը ձեւակերպում դրածո անձանց եւ կազմակերպությունների անունով:

Անդրանիկ Մանուկյան

http://www.armtimes.com/sites/default/files/3-3_0.jpg

Սերժ Սարգսյանի խորհրդական, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը երկար տարիներ զբաղեցրել է «ԱվտոՎԱԶ-Հայաստան» ընկերության տնօրենի պաշտոնը: Հետագայում հիմնադրեց «Արարատ-Լադա» ընկերությունը, որը զբաղվում էր Հայաստանում ռուսական մեքենաների վաճառքով: Մեքենաները Հայաստան էին բերվում Թուրքիա-Վրաստան ուղիով թուրքական «Չիլիկ մոտոր տիկարետ» ընկերության միջոցով: Ուշագրավ է, որ մեքենաները Թուրքիա էին հասնում գործարանային գներով, բայց Թուրքիայից Վրաստան նույնպես նույն գնով (փաստատթղթերի համաձայն): Ստացվում է, որ կեղծ ինվոյսների համաձայն, թուրքական ընկերությունը որեւէ եկամուտ չէր ստանում այդ վերավաճառքից: Ընդ որում, ներկրվող մեքենաների վրա հաճախ կեղծ փաստաթղթեր էին ձեւակերպվում:

Մանուկյանը այն պաշտոնյաներից է, ով 10-12 տարի զբաղվում էր սննդամթերքի (շաքարավազ, ցորեն, ալյուր, կաթի փոշի) եւ դեղորայքի ներկրմամբ, ու հաջողությամբ շրջանցում էր մաքսային խոչընդոտները եւ հարկային մարմինները: Փաստացիորեն «բռնվել է գործի վրա», սակայն խուսափել է դատից, որովհետեւ փոխհատուցել է ամբողջ վնասը, բայց ոչ թե պետբյուջե, այլ Քոչարյան-Սարգսյան զույգին: Վերահսկում է «Սամանդ» մեքենաների ներմուծումը, նաեւ` ԱՄԷ-ից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից թանկարժեք մեքենաների ներկրումների մի մասը: «Արարատ մոթորս» ընկերության սեփականատերն է: Երկար տարիներ վերահսկել է ռուսական փայտանյութի ներկրումը ՀՀ կահույքի արտադրության համար, որը, սակայն, մաքսայինը ձեւակերպել է որպես շինափայտ: Այդ փայտանյութը վերաարտահանվել է Իրան «Շահբազյան» կահույքի ֆիրմայի համար: 2003-ին Երեւանի Էրեբունի համայնքում Քոչարյանի օգտին իրականացրած ընտրակեղծիքների գլխավոր կազմակերպիչներից է: «Մետրոպոլ» հյուրանոցն էլ խլել է դեռ դրա շինարարության ժամանակ: Կապի նախարար եղած ժամանակ մի գիշերվա մեջ կազմակերպեց մրցույթ եւ ապահովեց «Ղ-տելեկոմի» հաղթանակը այդ մրցույթում, որը դարձավ բջջային կապի 2-րդ օպերատորը: Մինչեւ վերջերս կապի 2 օպերատորները` «ԱրմենՏել»-ը եւ «Վիվասել»-ը, Մանուկյանին էին տրամադրում նրան հետաքրքրող անձանց հեռախոսային զրույցների ձայնագրությունները: Այդ ձայնագրությունները նա տասնյակ հազարավոր դոլարներով վաճառում է այն անձանց, ովքեր հետաքրքրված են դրանցով, քանի որ այդ ձայնագրությունները օգտագործվում են օլիգարխների միջեւ շանտաժի համար: Չնչին գներով սեփականացրեց «Հրազդան ջէկ»-ի պանսիոնատը Աղավնաձորում: Այն օլիգարխներից մեկն է, ով նշանակալից «փայ» ունի Երեւանի կենտրոնում իրականացվող էլիտար շինարարությունից:

Աղբյուր (http://www.armtimes.com/2879)

Mephistopheles
13.07.2012, 03:14
http://www.youtube.com/watch?v=PNv-HXG85Yg&feature=youtube_gdata_player

Quyr Qery
22.07.2012, 19:15
Ժող վերջն է, մեր քաղաքապետի յանը վերջնական է տարել:
http://shirakcentre.org/hy/news/5967-shirak-centre-ngo

Tig
24.07.2012, 12:42
Սիրիահայ համայնքը սպասում է վերջին հարվածին (http://www.hraparak.am/2012/07/24/tigran-gaboyan/#.UA5amc__6hw.facebook)

Mephistopheles
24.07.2012, 20:17
ՀՀԿ-ն կսատարի Սամվել Բալասանյանին
2012-07-24 17:53:21

Գյումրիի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կսատարի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչ Սամվել Բալասանյանին: Այս մասին երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Թեեւ այդ որոշման պաշտոնական ձեւակերպումը չկա, բայց այս պահին իշխող կուսակցությունում քննարկում են ինչ ձեւով ներկայացնել իրենց որոշումը. Բալասանյանին իրենք առաջադրեն որպես թեկնածու, թե՞ ուղղակի հանդես գան ի պաշտպանություն ԲՀԿ-ի թեկնածուի:

«Երբ ասում ենք, որ մենք դրական ենք գնահատում Բալասանյանի թեկնածությունը, բնականաբար, մենք կամ կառաջարկենք կամ կպաշտպանենք Բալասանյանի թեկնածությունը: Խնդիրը այստեղ վերաբերում է նրան, թե ինչպիսի արձանագրումով ներկայանալ հանրությանը, որ ավելի օգտավետ լինի հենց Բալասանյանի համար», - մանրամասնեց Սահակյանը:

ՀՀԿ-ն Գյումրիում շատ արժանի կուսակիցներ ունի, որոնք կարող են դառնալ քաղաքապետ, ասում է Սահակյանը: Հարցին, այդ դեպքում ինչո՞ւ Բալասանյանը, նա պատասխանեց. - «Այն ծրագրերը, որոնք առկա են Գյումրիում քաղաքաշինության եւ քաղաքի մակարդակներով, գտնում ենք, որ Սամվել Բալասանյանը բավականին փորձառու է այդ իմաստով' եւ որպես բաժնետիրական ընկերության մասնակից, եւ որպես պատգամավոր. առավել եւս, կարծում եմ, որ այն համակիրները, որոնք կունենա ինքը, բավականին լուրջ ներդրումային ծրագրեր կիրականացնեն Գյումրիում, եւ սա է հիմնականում վերլուծությունը»:

ՀՀԿ-ի փոխնախագահը հայտարարեց' Վարդան Ղուկասյանը վատ քաղաքապետ չէր, բայց ՀՀԿ-ն նրան չի սատարի:

«Խորհրդարանական ընտրություններում մենք Գյումրիում մեր սպասելիքներից բավականին քիչ ձայներ հավաքեցինք. մասամբ նաեւ սա է վերլուծվում, որովհետեւ եթե քաղաքականության մեջ ես, ապա պարտությունները, ձախողումները կամ անարդյունավետությունները շատ հաճախ չեն ներվում, դա է քաղաքական ստրուկտուրան: Իրողություններ են տեղի ունեցել, նաեւ այն աղմուկները' ճիշտ, թե սխալ, որ կապված են եղել Ղուկասյան ընտանիքի կամ Վարդան Ղուկասյանի հետ, ժողովրդի մեջ բավականին աժիոտաժ են առաջացրել, եւ կարծում եմ, այստեղ պիտի իր հրամայականը ունենա նաեւ ժողովուրդը», - ասաց նա:

azatutyun.am

keyboard
24.07.2012, 21:03
Ս. Սաֆարյան. Հասարակությունը երկրորդ անգամ Տեր-Պետրոսյանին ֆավորիտ չի դիտարկի (http://www.panorama.am/am/politics/2012/07/24/safaryan-ter-petrosyan/)



«Հայաստանի ամենատարբեր համայնքներում մենք մեր տեսադաշտում ունենաք մեր տարբեր անդամների, որոնք կարող են առաջադրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում` սկսած ավագանու անդամներից, վերջացրած համայնքի ղեկավարներով, բայց քանի որ մենք խնդիրը պետք է քննարկենք համալիր, հետևաբար, այս պահի դրությամբ չունենք վերջնական որոշումներ»,- այսօր անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության մասնակցությանը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

Խոսելով ընդդիմադիր դաշտում քաղաքական գործիչների առաջատար լինելու խնդրի մասին` բանախոսը նշեց, որ հայ հասարակությունը չի սիրում պարտված քաղաքական գործիչներին:

«Հայ հասարակությունը կարող է կարեկցել, զորակցել հալածվողին, բայց պարտվողին չի սիրում և վերջին 20-ամյա շրջանում քաղաքական դաշտի բոլոր զարգացումները դա են ցույց տալիս: Հասարակությունը յուրաքանչյուր քաղաքական գործչի մեկ ընտրափուլի ընթացքում մեկ անգամ է հնարավորություն տալիս»,- հավելեց Ս. Սաֆարյանը:

Նրա խոսքերով` «Խոշոր հաշվով հաղթանակի չհասնելը խնդիր է դարձել Տեր-Պետրոսյանի համար, և դժվար թե հասարակությունը որոշի երկրորդ անգամ դիտարկել նրան որպես ֆավորիտ»:


Աղբյուր` Panorama.am

Quyr Qery
25.07.2012, 12:45
Էս երևի հումորի բաժնում պիտի դնեի:

http://www.youtube.com/watch?v=f1ndy4mMFC4

Tig
23.08.2012, 14:06
22 տարի առաջ այս օրն ընդունվեց Անկախության հռչակագիրը, որի բնօրինակը գողացել են

Ասենք շնորհավոր :)

Varzor
24.08.2012, 15:07
22 տարի առաջ այս օրն ընդունվեց Անկախության հռչակագիրը, որի բնօրինակը գողացել են
Ասենք շնորհավոր :)
Ասեցինք :))

Հ.Գ.
Հղումը չի բացվում` լավը չի:

Tig
24.08.2012, 15:45
Ներող: Ահա ճիշտ հղումը:

22 տարի առաջ այս օրն ընդունվեց Անկախության հռչակագիրը, որի բնօրինակը գողացել են (http://www.tert.am/am/news/2012/08/23/independence-declaration/?sw)

Chuk
06.09.2012, 23:16
Վիկտոր Դալլաքյանը դարձավ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը ԱԺ-ում


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Գառնիկ Իսաղուլյանին Հայաստանի Հանրապետության Ազ­գա­յին ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու մասին: Ինչպես ilur.am-իև տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության Ազ­գա­յին ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայա­ցուցիչ է նշանակված Վիկտոր Դալլաքյանը:

:)) Տղեն վերջը վերադարձավ էլի ԱԺ :))

Աղբյուր՝ iLur.am (http://www.ilur.am/news/view/82.html)

Chuk
15.09.2012, 20:31
Ճիշտն ասած ուզում էի քաղաքական հումոր թեմայում դնել, բայց որ չմեղադրեք կանխատրամադրվածության մեջ, որոշեցի ամեն դեպքում էստեղ.

http://www.youtube.com/watch?v=qX56OKSEnAo

keyboard
24.09.2012, 20:52
Սամվել Ալեքսանյանի հարցը կորոշվի 30 օրում (http://www.panorama.am/am/law/2012/09/24/committee-of-ethics/)

Տրիբուն
30.09.2012, 14:27
Գալավասծիկը լրիվ դերի մեջ ա մտել (http://www.tert.am/am/news/2012/09/29/serzh-sargsyan-an/#prettyPhoto) :D


http://www.youtube.com/watch?v=cMexixvhaa8&feature=player_embedded#!

.... ես գիտակցում եմ, որ մեր երկրում կան խնդիրներ ... :D չէ, հա .... գիտակցական մակարդակ եմ ասել, է ..

Հ.Գ. Մի հատ թեմա էր բացվել է, Սերժ-Դերո, կամ ուրիշ թեմայում էր գրվեկ .. չեմ կարում գտնեմ: Կարաք տեղափոխեք էտ թեմա գրառումը ?

dvgray
08.10.2012, 08:08
Հուգո Չավեսը ընտրվեց :hands

Venezuela’s socialist President Hugo Chavez won re-election on Sunday, quashing the opposition’s best chance at unseating him in 14 years and cementing himself as a dominant figure in modern Latin American history.
The 58-year-old Chavez took 54.42 percent of the vote, with 90 percent of the ballots counted, to 44.97 percent for the young opposition candidate Henrique Capriles, official results showed.
http://www.vancouversun.com/news/world/Venezuela+election+results+Huge+Chavez+defeats+Henrique/7357623/story.html


զուտ ընտրական տեխնոլոգիաների մաիսն հետաքրքիր է, որ

Venezuela uses a touch-screen electronic voting system, and voters are identified with a digital thumbprint reader; technical problems at some polling places caused long delays and, in some, a resort to backup paper ballots. Polling places were told to keep working until everyone on line at closing time had a chance to vote.
http://www.nytimes.com/2012/10/08/world/americas/venezuela-presidential-election.html


Արտասահմանում ապրող, Վենեսուելայի քաղաքացիները նույնպես լիարժեք իրավունք ունեն ընտրելու նաև:
այսօր Տորոնտոյում, Վենեսուելայի հյուպատոսության մոտ վաղ առավոտվանից մեծ հերթեր էին, քվեարկելու համար:

Մալադեց Չավեսին, իրական դեմոկրատին ու իրական սոցիալիստին:

Chilly
25.10.2012, 10:52
Ավստրալիայի ամենախոշոր նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (http://tert.am/am/news/2012/10/25/nsw-recognises-karabakh/)

Ավստրալիայի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որն Ադրբեջանից անկախացել էր 20 տարի առաջ, տեղեկացնում է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակը։

Միաձայն ընդունված բանաձևով նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը և իր աջակցությունը հայտնել նրա ժողովրդի ինքնորոշմանը, ինչպես նաև կոչ արել Ավստրալիայի իշխանություններին՝ պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ամրապնդել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի և նրա քաղաքացիների հետ։

Տրիբուն
01.11.2012, 23:52
Մանվել Գրիգորյանի որդին ստանձնեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը (http://lurer.com/?p=52368&l=am)

Էջմիածնի բդեշխը պաշտոնապես տերունական կալվածքը հանձնեց իրա տղուն:

http://lurer.com/timthumb.php?src=/upload/52368.png&w=384&h=263&mt=1351791171

Տրիբուն
01.11.2012, 23:54
Իսկ այդ նույն ժամանակ, յոթ ամենա ընդդիմադիրներից գոնե մեկը ԱԺ նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորներից ա: (http://lurer.com/?p=52361&l=am) Փաստորեն ՀԱԿ-ին յոթ պատգամավորն էլ ա շատ: Սերժը գերագնահատել էր ՀԱԿ-ի նկրտումները:


Իսկ ամենից շատ բացակայած պատգամավորների առաջին հորիզոնականը զբաղեցնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ 28 բացակայություն։ Հաջորդում են ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը՝ 22 և «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունից Ստեփան Դեմիրճյանը՝ 21 բացակայություններով:

keyboard
16.11.2012, 11:55
Ռուբեն Հայրապետյանը բարկացել է բժշկի վրա, բայց չի ծեծել. ՀՖՖ նախագահի խորհրդական (http://panorama.am/am/interviews/2012/11/14/comments-on-hayrapetyan/)




:D:D:D

Tig
23.11.2012, 14:03
Սրան մենակ մի անվանում կարելի է տալ` անսկզբունքայնություն...

Վարդգես Գասպարի. «Զուրաբյանը հորդորեց ցուցապաստառից հանել Ծառուկյանի լուսանկարը՝ կրիմինալի շարքից» (Տեսանյութ եւ ձայնագրություն) (http://www.aravot.am/2012/11/22/133280/)

dvgray
06.12.2012, 23:00
փաստորեն ժառանգների մեջքին սատանիստներն են :D


Ստյոպա Սաֆարյանը՝ իր սատանիստ վստահված անձի ու ՀՀԿ կրծքանշանով քյարթուների մասին

Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը, այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով իր վստահված անձին՝ սատանիստ Բայանդուր Պողոսյանին, ասաց. «Եթե ոմանց աչքին կիրթ, գրագետ երիտասարդը սատանիստ է, ապա ասեմ՝ ինձ համար ավելի լավ է այդպիսի սատանիստներ լինեն, քան թե սեւազգեստ քյարթուները, որոնք հանրապետական զնաչոկներ պիտի ունենան: Որեւէ մեկի հավատաքննիչը չեմ, բայց այս էլ 2-րդ ընտրությունն է, տեսնում եմ՝ Բայանդուրն իր նախաձեռնությամբ ինչ կռիվ է մղում քյարթուների դեմ:

Կարող է Բայանդուրը սատանաների մասնագետ է, բայց ինձ համար ցավալի են արաբական, չոլկեքով, սեւ սառոչկաներով տղաները… Բա սատանան տենց է լինում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
http://www.aravot.am/2012/12/05/137496/

Chuk
12.12.2012, 15:36
Ծառուկյանը չի առաջադրվում և ոչ մեկին չի սատարում


ԲՀԿ լրատվական ծառայությունը հենց նոր տարածել է հետեւյալ հայտարարությունը.

Այսօր, դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստ: Օրակարգում եղել է մեկ հարց` ԲՀԿ մասնակցության ձևաչափը 2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում:

Բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը: Շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության և աջակցության համար:

Հիմք ընդունելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, քննարկումների արդյունքում ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստը ընդունել է երկու որոշում.

1.Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու:

2.Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին:
Աղբյուր՝ ilur.am (http://www.ilur.am/news/view/5100.html)


հ.գ. ուսիցս առաջին ծանր բեռն ընկավ :))

Նաիրուհի
16.12.2012, 12:54
Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի սրճարանային զրույցից մի հատված: Բայց մեկ է՝ չեմ պատկերացնում, թե սրա ձայնագրումն ու տարածումը ում փայլուն մտահղացումն է:


http://www.youtube.com/watch?v=pS-koBAEetQ

Թե՞ Զուրաբյանն ու Օսկանյանը չեն :8

Chuk
16.12.2012, 16:12
Մոդերատորական. որ քննարկումներն երկու տարբեր թեմաներում չգնա, հաշվի առնելով, որ էս թեմայում քննարկումներն արգելվում են, չսպասեցի մոդերատորների գալուն, գրառումները տեղափոխեցի «Քաղաքական քննարկումներ թեմայից դուրս» (http://www.akumb.am/showthread.php/21661-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%9D-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD) թեմա: Քննարկումը շարունակեք այնտեղ:

Տրիբուն
26.12.2012, 23:30
Նոր մանրամասներ պատգամավորական ծեծկռտուքից (http://www.lurer.com/?p=65015&l=am)

:D Կայֆավատ: Սրանց սաղի ձեռը պետք ա զենք տալ ու մի տեղ հավաքել նոր տարվա քեֆի: Հաջորդ առավոտյան կարթնանք ազատ ու երջանիկ Հայաստանում:

Rammer
20.01.2013, 19:08
Պարույր Հայրիկյանի ֆեյսի էջը...

https://www.facebook.com/hayrikyanparuyr

Ներսես_AM
21.01.2013, 17:34
Իսկ դուք առավոտները «զավտրիկ» անու՞մ եք:

http://audiovisual.europarl.europa.eu/MediaPlayer.aspx?g=517a0329-e85f-4cca-96d0-12591be97f60

Bruno
06.03.2013, 03:37
Վարդան Սեդրակյանը կալանավորված է (http://www.lurer.com/?p=82422&l=am)

Մարդիք գիշերները չեն քնում, թազա շոուի սցենարներ են մշակում, իսկ դուք մուշ-մուշ քնած եք: Հետո էլ ասում եք վատ ա, աշխատել ա պետք, աշխատել: :)



Մահացել է Ուգո Չավեսը (http://www.lurer.com/?p=82440&l=am)

Էս մեր ախպերը խ՞ի մեռավ: :(

dvgray
06.03.2013, 06:40
Մահացել է Ուգո Չավեսը (http://www.lurer.com/?p=82440&l=am)

Էս մեր ախպերը խ՞ի մեռավ: :(

որովհետև կարգին մարդ էր... ամերիկացիք կարողացան "դեղ" տալ ... վերջին մոհիկանը - ամերիկյան թալանչիներին դեմ հանդիման կանգնած:
չնայած փոքր հույսեր կան...հիմա Սալվադորում տժժացնում հյուսիսամերիկյան թալանի դիմաց...

անասունները չեն էլ համբերել, թաղումը լինի ... միանգամից դիակը ուզում են հոշոտեն... հետն էլ էտ գյոզալ երկիրը

Chavez’s death brings hope of a better future for Venezuela: PM Harper
..........
Harper said he hopes the death of Chavez brings a more promising future for the Venezuelan people.

http://www.theglobeandmail.com/news/politics/chavezs-death-brings-hope-of-a-better-future-for-venezuela-pm-harper/article9321008/

Կանադայի վարչապետի խոսքերից
իսկական "դեմոկրատական" արևմուտքի վայրահաչություն... ատամները սրել են նավթը հոշոտելու .. բկներիտ ա կայնելու, մեկա ա :[ :[

dvgray
07.03.2013, 05:14
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վենեսուելայի փոխնախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության փոխնախագահ Նիկոլաս Մադուրո Մորոսին՝ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավես Ֆրիասի մահվան կապակցությամբ:

«Հարգելի պարոն Մադուրո, խոր ցավով տեղեկացա Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահ, Վենեսուելայի ժողովրդի մեծ առաջնորդ Ուգո Չավես Ֆրիասի անժամանակ մահվան մասին: Կյանքից հեռացավ բացառիկ մի անհատականություն, ազդեցիկ քաղաքական գործիչ, ով մշտապես հավատարիմ մնաց Վենեսուելայի յուրաքանչյուր բնակչի համար բարեկեցիկ ու արժանավայել կյանքի պայմաններ ապահովելու իր տեսլականին եւ անուրանալի դերակատարում ունեցավ ժամանակակից Վենեսուելայի զարգացման ու առաջընթացի գործում: Պարոն Ուգո Չավեսի անդառնալի կորուստը, հիրավի, մեծ վիշտ է ինչպես իր հարազատների, այնպես էլ Վենեսուելայի բարեկամ ժողովրդի համար: Այս ծանր պահին խորին ցավակցությունն եմ հղում Ձեզ, պարոն Չավեսի հարազատներին եւ Վենեսուելայի ժողովրդին` մաղթելով հոգու տոկունություն եւ համերաշխություն», - ասված է Հայաստանի նախագահի ցավակցական հեռագրում:
http://www.azatutyun.am/archive/news/20130306/2031/2031.html?id=24921279

Ապրի Սերժը:

dvgray
07.03.2013, 05:21
Президент Ирана Махмуд Ахмадинежад заявил, что считает болезнь Уго Чавеса “подозрительной”, а его смерть – расплатой за возвышение Венесуэлы и ее граждан. При этом иранский лидер уверен, что однажды команданте Чавес еще вернется к своему народу в образе воскресшего праведника.
http://ru.euronews.com/2013/03/06/venezuela-s-allies-regret-death-of-chavez/

ուրիշ բան ա սենց բան ասեմ, ասենք ես, ու լրիվ ոևւշ բան ա, եթե սենց բան ա ասում ա Իրանի Նախագահը... հեյ-հեյ՜՜՜՜ ...աշխարհը էս ու՞ր ա հասել

dvgray
07.03.2013, 22:39
սա էլ Լուկաշենկոն:

Բելառուսում չեղյալ են հայտարարվել մարտի 8-ի տոնական միջոցառումները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկայի կարգադրությամբ երկրում չեղյալ են հայտարարվել մարտի 8-ին նախատեսված բոլոր հանրային տոնական միջոցառումները, քանի որ Բելառուսում պաշտոնապես սուգ է հայտարարվել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ։

Մինսկի քաղաքապետ Միկալայ Լադուցկան երեկ առաջարկել է մայրաքաղաքի փողոցներից մեկին տալ Ուգո Չավեսի անունը եւ՝ «այդպես հարգանքի տուրք մատուցել մի մարդու, ով այդքան բան է արել Բելառուսի ժողովրդի համար»։
http://www.azatutyun.am/archive/news/20130307/2031/2031.html?id=24922300

Moonwalker
09.03.2013, 19:54
Գնալու ա նոր պապի ընտրություններին խանգարի՝

Վատիկանում ՀՀ դեսպան է նշանակվել Միքայել Մինասյանը (http://civilnet.am/2013/03/09/%D5%BE%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%B0-%D5%A4%D5%A5%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6-%D5%A7-%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%B4%D5%AB%D6%84%D5%A1/):

Չամիչ
19.03.2013, 13:26
Ադրբեջանական երիտասարդությունը որոշել է քայլերթ ձեռնարկել դեպի Ղարաբաղ

http://topnews.mediamall.am/?id=20234

Տո ինչի՞ չեն ձեռնարկի որ: Եթե հայերի մեծ մասի աչքը դրսներում ա, մտածում են, ոնց անեն, որ էս հողը ազատեն գնան ՙՙլավ՚՚ ապրեն: Գնացեք, հարեւանները կազմ պատրաստ սպասնում են

Ambrosine
22.03.2013, 22:04
Հայեր էս ի՞նչ խաբար ա :'

Զինված երիտասարդը ԱԺ տարածքում (http://168.am/2013/03/22/199910.html)
Մի քանի անգամ տարեթիվը նայեցի, որ համոզվեմ:

Այն հարցին, թե` ով եք, երիտասարդը պատասխանել է` Հիսուս Քրիստոսը (http://panorama.am/am/society/2013/03/22/young/)

Sagittarius
23.03.2013, 20:22
Էս ավանակը էս ի՞նչ ա ծխել՝

http://www.galatv.am/news/view/orakarg_2103.html
(http://www.galatv.am/news/view/orakarg_2103.html)


«Օրակարգը» գրում է. «Իշխանության մեջ գտնվողը չի կարող ասել, որ մենք պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունը: Ես տասը րոպե հետո նրան աշխատանքից կազատեմ: Իշխանության մեջ գտնվողը չի կարող տարածքային պահանջներ ներկայացնել որևէ հարևան երկրի: Տասը րոպե հետո ես նրան աշխատանքից կազատեմ»:

Սրա համար էլ թռե՞լ Մոսկվա: Էլի հարսի ոռով փեսուն լավություն են անու՞մ: Էլի երկրի շահերի հաշվին իշխանությունը պահելու գարանտիա ստացա՞ն պախանից:

dvgray
23.03.2013, 21:53
Սահակաշվիլին լրիվ մաշկազերծ ա լինում մեր հանդեպ իրա պոլիտիկայում...

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հերթական անգամ դեմ է արտահայտվել վրացական երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկմանը, որի հնարավորությանը դրական է վերաբերվում երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
...
Բացի այդ, Սաակաշվիլիի խոսքերով, այդ երկաթուղու բացման դեպքում շրջապատման մեջ կընկնի Ադրբեջանը, ինչը Վրաստանը չի կարող թույլ տալ:
http://www.azatutyun.am/archive/news/20130323/2031/2031.html?id=24936902

դե արի ու մի ասա,... այ գալստուկ... տո դու՞ ով դառար որ թույլ տաս կամ չտաս...

սրան վախտին հավանում էի... բայց քանի գնում, այնքան ավելի ա մեր հանդեպ իրա իսկական դեմքը ցույց տալիս

keyboard
28.03.2013, 13:57
Սկսվաաավ, Ազգային Ժողովին Ծառուկյանի ջեբն էր, քաղաքապետի վախտ՝

ԲՀԿ-ականի «Բենթլի»-ի մեջ զենք է հայտնաբերվել (http://panorama.am/am/popular/2013/03/28/joghovurd/)



:D

dvgray
29.03.2013, 17:18
«Եռաֆազը կքոքենք, ու ձեր քոքը կկտրենք»

«Դինո գոլդ մայնինգը» աշխատակիցներին էլեկտրաշոկի է տվել». այս հայտարարության համար բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանին դատում են «Կանադական էկոգաղութարար, դո’ւրս մեր երկրից», «Ինչպես տատս էր ասում, հաջորդը դատարանում` Թեղուտ, Ամուլսար, Քաջարան», «Հանքակեր- մարդակեր», այսպիսի գրառում-պաստառներով այսօր բազմաթիվ բնապահպան ակտիվիստներ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի շենքի մոտ ակցիա էին կազմակերպել՝ ի պաշտպանություն բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանի, որի դեմ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» հանքարդյունաբերական ընկերությունը հայց է ներկայացրել:
...
Եղիա Ներսիսյանին աջակցելու էին եկել հասարակական-քաղաքական գործիչներ, որոնց մեջ էին նաեւ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, Ժիրայր Սեֆիլյանը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Խզմալյանն ու այլ հասարակական գործիչներ ասացին. «Սա գաղութարարության դեմ պայքարի կոնկրետ դրսեւորում է: Մենք եկել ենք մեր երկիրը պաշտպանելու: Իզուր չէ, որ վերցնում են լավագույններին, որ վախեցնեն ուրիշներին: Մենք պետք է ցույց տանք, որ ոչ ոքից չենք վախենա , որ մեր երկիրը գաղութ չի դառնա, որ այդ ամբողջ գումարները, որ ներդնում են` կորցրած գումարներ են: Մենք թույլ չենք տա, որ 40 ընտանիք կամ 4 միջազգային ընկերություն մի ամբողջ երկիր թալանի, ամբողջը վերադառնալու է ազգին: Հանցագործները հայտնաբերվելու են ու պատժվեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/29/224845/

© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

այս խնդիրը Հայաստանի համար շատ ավելի կարևոր է, քան ցանկացած "ընտրություն": ու ցավալի է, որ շատ քիչ մարդ է դա խոսապես գիտակցում

dvgray
29.03.2013, 17:39
մի փոքրիկ լրացում թեմայով




Pacific Rim Mining Corp vs. the government of El Salvador (Hr. 2)

Canadian mining company cries victim. That's not something you hear every day.

Pacific Rim, a junior mining company from Vancouver, claims it has been deprived of its right to start a gold mine. It is suing the government of El Salvador.

El Salvador is the smallest country in Central America, long war-torn and just starting to get back on its feet. A decade ago, mining seemed like a good idea.

But this past summer, El Salvador introduced a law that would make it the only country in the world to prohibit mining.

Pacific Rim says you invited us - we played by your rules, El Salvador. You can't change your mind now. And that raises some fundamental questions about investor rights and national sovereignty.

The legal battle - a long, dull, drawn-out affair - is taking place before a World Bank Tribunal in Washington. And, should you want, you can watch it all on-line.

A much nastier fight is being waged on the ground in El Salvador - a dangerous place at the best of times.

Anti-mining activists have been killed. The Catholic church has come out strongly against mining in El Salvador, and is pushing the government to fight the lawsuit, even if it bankrupts the country.

Meanwhile in Vancouver, at the corner of Howe and Burrard, Pacific Rim is digging in its heels.

http://www.cbc.ca/thesundayedition/documentaries/2013/01/13/canadian-mining-in-el-salvador/


և նաև ոչ պակաս կարևոր


Основная статья: Экономика Сальвадора
Экономика страны базируется на переводах от работающих за границей........
http://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B0%D0%BB%D1%8C%D0%B2%D0%B0%D0%B4%D0%BE%D1%80



էնպես որ Հայաստանը աշխարհում միակ այդիսի երկիրը չի:

Մոդերատորական. տե՛ս Կանոնադրության (http://www.akumb.am/rules.php) 2.2.4. կետը: Մասնավորապես՝ եթե օտար լեզվով տեքստը ինչ-որ հոդվածից, գրքից կամ այլ տեղից մեջբերում է և կարևոր է տվյալ թեմայի կամ քննարկման համատեքստում (այս դեպքում գրառման մեջ պետք է նաև բերվի մեջբերվող տեքստի ամբողջական կամ համառոտ բովանդակությունը՝ հայերենով):
Պետք էր գոնե նշել, որ խոսքը Կենտրոնական Ամերիկայի փոքրագույն երկիր Սալվադորի մասին է, որի տնտեսությունը նույնպես հիմնված է դրսից դրամական փոխանցումների վրա: Կանադական հանքարդյունահանող ընկերության հետ այդ երկրի ունեցած դատական քաշքշուկները ևս տեղ են թողնում մեր իրականության հետ զուգահեռներ տանելու համար:

Chuk
31.03.2013, 22:42
ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՆՈՐԻՑ ԴԱՐՁԱ ՀԱԿ ՀԱՄԱԿԻՐ

Ֆեյսբուքի վերջին ստատուսիս մեջ արդեն գրել եմ` ես հասկացա, որ ՀԱԿ-ից իմ հեռանալը սխալ էր: Ես վերադառնում եմ:

Էս պահին ժամանակս ահավոր սուղ ա, ճամփի վրա եմ, երկու ամսով բացակայելու եմ Հայաստանից, բայց գոնե երկու բառով պարտավորված եմ զգում բացատրել որոշումս:

Քանի որ ես 2008-ի շարժման մասնակից եմ, իսկ Րաֆֆու շարժումը իմ աչքերի առաջ ա, ուղեղս արդեն մեկ ամսից ավել համեմատում ա դրանք, դնում ա երկուսն էլ կշեռքի նժարին, ու 2008-ի նժարը, իրա բոլոր բոլոր սխալներով հանդերձ, որոնց պատճառով ես ժամանակին դուրս եմ եկել ՀԱԿ-ից, հազար անգամ, կրկնում եմ` հազար անգամ ավելի ծանր ա կշռում, քան իմ աչքերի առաջ ընթացող Րաֆֆու շարժումը:

Րաֆֆու շարժումը «բարի» ու «ազգային» ա, քանի որ չի դնում իրա առջեւ համակարգ կազմաքանդելու խնդիր: 2008-ի շարժումը «չար» էր, քանի որ գալիս էր, ու դեռ կգա, կազմաքանդելու ներկայումս գործող համակարգը: Ես ընտրում եմ «չարին»:

Մարինե Պետրոսյան

Աղբյուր՝ tert.am (http://www.tert.am/blog/?p=6326)


Կարծում եմ, որ առաջիկա ամիսներին նման գրառումներ ու նման մտքի եկողների դեռ շատ կտեսնենք:

Kuk
01.04.2013, 00:12
Ապրիլի մեկին լրատվականները աչքիս ողջ լսարանին դրել են իրանց ընգերոջ տեղը ու կատակ են անում հետները։


Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանն այս պահին սուրճ են խմում «Մեղեդի» սրճարանում


Քիչ առաջ 168.am-ի թղթակիցը ականատես է եղել՝ ինչպես են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու այսօր հացադուլից դուրս եկած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սուրճ խմում դաշնակցականներին պատկանող «Մեղեդի» սրճարանում:

Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանն անթաքույց զրույցի են բռնվել բազմաթիվ մարդկանց ներկայությամբ և մեծ սիրով պատասխանել են մեր թղթակցի հարցերին: Նրանք միաբերան հայտարարել են, որ համաձայնության են եկել և շուտով հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Մանրամասները կներկայացնենք քիչ անց:

http://168.am/2013/04/01/203822.html

Տրիբուն
15.04.2013, 21:49
Ներսիկ Նազարյանն ազատվել է Երևանի ոստիկանապետի պաշտոնից (http://www.lurer.com/?p=92837&l=am)

Zodiac
16.04.2013, 04:20
Ներսիկ Նազարյանն ազատվել է Երևանի ոստիկանապետի պաշտոնից (http://www.lurer.com/?p=92837&l=am)
Կարող ա էս էր պատճառը, Սիվիլնեթում կադրեր էլ կային ոնց որ-
Ապրիլի 9-ին Ներսիկ Նազարյանի գլխավորությամբ ստեղծեցին մի իրավիճակ, որի հաջորդ քայլը Մարտի 1-ն էր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

- Պարոն Սաֆարյան, ապրիլի 9-ին Բաղրամյան փողոցում բախումների վերաբերյալ Facebook-ում գրառում կատարեցիք, ըստ որի՝ Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը ինչ-որ ծրագիր էր փորձում իրականացնել, որը կանխեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Առհասարակ, կպատմե՞ք՝ ի՞նչ տեղի ունեցավ:

- Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ օրվա ընթացքում ժողովրդի՝ արագ փոփոխություններ պահանջող հատվածին համոզել, որ իմաստ չունի գնալ Բաղրամյան, որովհետև Բաղրամյան փողոց գնալ` նշանակում է գնալ դեպի արյունահեղություն: Խոսքը հասարակության այն հատվածի մասին չէ, որն իսկապես անկեղծորեն հեղափոխությունը պատկերացնում է պալատը գրավելով և շրջապատելով, բայց որոշ շրջանակներ կարողացան հասարակության այդ հատվածի մեծ սպասումների հիման վրա օրվա խորհուրդ ձևակերպել, թե օրվա շարունակությունն անպայման պետք է լինի պալատի գրավումը: Մինչդեռ հայտարարված էր, որ երեկոյան ժամը 18:00-ին քաղաքական գործիչները պետք է իրենց ելույթներով նախանշեին հետագա անելիքները, բայց քանի որ որոշ շրջանակներ սկսեցին ձևակերպել՝ օրվա տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաղրամյան 26 գնալը, Րաֆֆի Հովհաննիսյանը համատեղեց իր՝ նախապես հայտարարած օրակարգը ժողովրդի այդ հատվածի օրակարգի հետ, գնալ Ծիծեռնակաբերդ, բայց Բաղրամյան պողոտայով, ընդ որում՝ հուշելով ժողովրդին, որ Բաղրամյան 26-ում կանգ չի առնելու, բայց երթուղին պետք է անցնի Բաղրամյանով: Ոստիկանությունը մեկ անգամ օպերայում փորձեց պատնեշ դնել մեր առջև, չկարողացավ, և ըստ էության` Գրողների միության հատվածում արդեն դիմավորեցին մեծաքանակ ոստիկաններով: Շենքերից այն կողմ գտնվում էին հավելյալ ուժեր, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է հասնեին, ինչպես նաև տեղեկություն ունենք, որ շենքերի տանիքներին էլ կային ոստիկաններ: Բաղրամյան պողոտայում ոստիկանության որոշ աշխատակիցներ՝ Ներսիկ Նազարյանի գլխավորությամբ, ստեղծեցին մի իրավիճակ, որի հաջորդ քայլը Մարտի 1-ը կամ Ապրիլի 12-ն էր լինելու:

- Կարծում եք՝ Վլադիմիր Գասպարյանի և Ներսիկ Նազարյանի գործողություններում հակասություններ կայի՞ն:

- Կարծում եմ՝ այո: Ներսիկ Նազարյանի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում էր, որ պետք է բացվի ճանապարհը, որովհետև ոստիկանների կողմից այդ ժամին, երբ երդմնակալության արարողությունը և ճաշկերույթն ավարտված են, այլևս համաչափ չէ հսկայական մի փողոց փակել և շարունակել շրջափակման վիճակում պահել, և որը որևէ կերպ չի արդարացնում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումը. նաև անբարո է Ծիծեռնակաբերդ մոմավառության գնացող ժողովրդի առաջ ճանապարհ փակելը: Ես կարծում եմ՝ սա էր էականը, և յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ ռեժիմը, ըստ էության, ոչ թե անհամաչափ գործողությունների դիմեց մարդկանց իրավունքների սահմանափակման հարցում, այլ նաև խոչընդոտեց խաղաղ Ծիծեռնակաբերդ ուղևորվող ժողովրդին: Այդ ժամանակահատվածում սկսվեց հրմշտոցը, իսկ այն շատ տարօրինակ ձևով սկսվեց:

- Ոստիկաննե՞րը առաջինը սկսեցին հրմշտել:

- Անգամ մեր թիկունքում կանգնած մարդիկ, որոնց հորդորում էինք չհրմշտել, շարունակում էին հրմշտել: Ենթադրում եմ՝ նրանք ունեին այդպիսի առաջադրանք, նույնիսկ այն ժամանակ, երբ հրմշտոցի արդյունքում վայր էր ընկել Արմինե Հովհաննիսյանը, այդ մարդկանց վրա անգամ դա չէր ազդում, որ մարդ կա ընկած, շարունակում էին հրմշտել: Հրշմտոցը, ինչպես կադրերից տեսնում ենք, ոստիկանների կողմից է, այսինքն՝ Երևանի ոստիկանապետը հրահանգում է նույնպես առաջ շարժվել, և դա անհերքելի տեսագրված փաստ է: Այդ շրջանում տեղի է ունենում մի բան, որ ուղղակի Մարտի 1-ի վաղ առավոտյան իրավիճակն էր հիշեցնում, երբ լիդերներին մեկուսացնում են կամ բերման ենթարկում, իսկ զայրացած բազմության պայմաններում մեկ քայլ առաջ` նշանակում էր արյուն: Կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չափազանց արագ զգաց արյան հոտը: Ոստիկանապետը, ով հեռվից էր հետևում իրադարձություններին, նույնպես զգաց այդ ծուղակը և մտահոգվեց ոչ միայն ժողովրդի հետ կատարվելիքով, այլ նաև առաջին հերթին իր` որպես պաշտոնյանի, որովհետև մենք բոլորս գիտենք, որ իշխանության ներսում կան մարդիկ, ովքեր հայտնի են Սերժ Սարգսյանի համար խնդիրներ ստեղծելով:

- Պարոն Սաֆարյան, կարծում եք՝ ոստիկանությունը երկու մասի՞ էր բաժանվել ապրիլի իննին:

- Ոչ միայն Արմեն Մարտիրոսյանի միջադեպը ազդեց Րաֆֆի Հովհաննիսյանի վրա, այլ նաև այն, որ նա տեսավ, թե զարգացումները դեպի ուր են ուղղորդում ոստիկանական որոշ շրջանակներ: Ակնհայտ է, որ բարձրաստիճան ոստիկաների մեջ կան մարդիկ, որոնք նույնպես քաղաքական կարիերիա են փորձում ստեղծել արյան վրա: Եվ պատահական չէր, որ վերևից շատ մեծ արագությամբ ներս է մխրճվում Վլադիմիր Գասպարյանը, փակում է Րաֆֆի Հովհաննիսյանի ճանապարհը դեպի Ներսիկ Նազարյանը և ըստ էության առաջարկում է առանձնանալ, բանակցել իրավիճակի հետ կապված: Ի դեպ, Ներսիկ Նազարյանը ներկա չի գտնվել Րաֆֆի Հովհաննիսյանի և Վլադիմիր Գասպարյանի զրույցին: Վերջին հաշվով, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքի նկատմամբ բռնությունները, թե՛ թիմակիցների նկատմամբ իրականացվում էին ակնհայտորեն Ներսիկ Նազարյանի ցուցումներով ու հրահանգով, և ակնհայտ է, որ նա անցել է որոշակի սահման ոչ միայն մարդկային, այլ նաև ոստիկանության պահվածքի, ոստիկանության համար անթույլատրելի սահմաններ:

Ինչ վերաբերում է ոստիկանության մի հատվածի տարբերությանը` ոստիկանական ներկայացուցիչների մի մասի պահվածքը չափազանց տարբերվում էր մի փոքրիկ խմբի պահվածքից. մի մասը չափազանց ագրեսիվ էր, մյուս մասը լուրջ վնասներ չէր հասցնում բնակչությանը և ժողովրդին: Հարց է՝ ո՞ւմ կողմից է ուղղորդվում ոստիկանության ներսում այդ փոքր խումբը, ի՞նչ հրահանգ էր իրականացնում, և որը արդյունավետ համագործակցում էր սադրիչների հետ:

Ամեն օր գնալով համոզվում եմ՝ ոստիկանապետի Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցելը, իմ տպավորությամբ, ավելի շատ եղել է Վլադիմիր Գասպարյանի վախերից, որ կարող է ինչ-որ բան պատահել իբրև շարունակություն Բաղրամյան պողոտայի, և ինքը ուղղակի իր անձնական ներկայությամբ փորձեց կանխել որևէ այլ հարձակում, քանի որ ցանկացած հարձակում դա հարձակում է նաև իր վրա:

Բռնությունները թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանի, թե՛ մյուս քաղաքացիների նկատմամբ իրականացվում էին ակնհայտորեն Ներսիկ Նազարյանի ցուցումներով և հրահանգով, նա էր տեղում ղեկավարում գործողությունները, և ակնհայտ էր, որ նա անցել է որոշակի սահման, ոչ միայն մարդկային, այլ նաև ոստիկանության համար թույլատրելի սահմանը: Ոստիկանությունը պետք է ընդունի, որ երեկոյան ժամը 7-ից հետո իրենց գործողություններն անհամաչափ էին մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման հարցում:
http://www.1in.am/arm/armenia_interview_176451.html

Տրիբուն
23.04.2013, 17:56
էս վիժածքների ընտանիքը դեռ ինչքան մարդու գլուխ պիտի ուտի, որ ի վերջո սաղին բռնեն կոխեն ծակը:

http://www.tert.am/am/news/2013/04/23/shooting-story/

Kuk
23.04.2013, 21:48
էս վիժածքների ընտանիքը դեռ ինչքան մարդու գլուխ պիտի ուտի, որ ի վերջո սաղին բռնեն կոխեն ծակը:

http://www.tert.am/am/news/2013/04/23/shooting-story/

բերման են ենթարկել http://www.1in.am/arm/armenia_society_178437.html

Moonwalker
24.04.2013, 12:32
Մոդերատորական. ժո՛ղ ջան, հիշեցնում եմ նրանց համար, ովքեր մոռացել են (համարյա բոլորի)՝ այս թեմայում միայն լրահոսն է: Մեկնաբանությունները անում ենք «Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս» (http://www.akumb.am/showthread.php/21661-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%9D-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD/page731) կամ մեկ այլ համապատասխան թեմայում: Մեկնաբանությունները ջնջել/տեղափոխել եմ:

Kuk
24.04.2013, 13:08
բերման են ենթարկել http://www.1in.am/arm/armenia_society_178437.html

ախպոր տղեն ինքնախոստովանեց, լավ կլներ վարակիչ դառնար ու մի հատ ընտանյոք հանդերձ ֆլեշմոբ անեին ու ինքնախոստովանեին սաղ http://www.asparez.am/gyumri-hy/vaheghukasyan-1/#more-25721

Zodiac
24.04.2013, 17:57
Միջադեպ Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց- Սալոնիկում


http://www.youtube.com/watch?v=yOVTlvGKV6U&feature=player_embedded
http://www.a1plus.am/am/social/2013/04/24/turkey

Տրիբուն
26.04.2013, 13:15
Գործադուլ «Մալաթիայում»

http://www.a1plus.am/am/social/2013/04/26/malatia

Tig
27.04.2013, 13:18
Գործադուլ «Մալաթիայում»

http://www.a1plus.am/am/social/2013/04/26/malatia


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ivMN9z7OGBQ

Tig
27.04.2013, 13:19
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=jYxVfiI9em0

Տրիբուն
29.04.2013, 13:28
Գործադուլ «Մալաթիայում»

http://www.a1plus.am/am/social/2013/04/26/malatia

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների վարձավճարները զեղչվել են, զեղչի հիմնական մասը կվճարի Սամվել Ալեքսանյանը (http://www.tert.am/am/news/2013/04/29/malatia/)

Տոնավաճառի մասնավոր տերը վարձավճարները հավայի բարձրացնի, մասնավոր վաճառողները իբր բողոքեն, մի ուրիշ մասնավոր թաղապետի թևն ընգած գա ու ասի, որ գումարի մի մասն ինքն ա վճրաելու, արդյունքում ՀՀԿ-ն Մալաթիայում ձայն հավաքի:

Տավար ժողովուրդ ենք :[

Zodiac
29.04.2013, 15:02
Գլխի ե՞ն ընկնում...:think
..................................
«ՓԵԹԱԿ» տոնավաճառի աշխատակիցների բաց նամակը՝ Սերժ Սարգսյանին

Ստորև ներկայացնում ենք «ՓԵԹԱԿ» տոնավաճառի աշխատակիցների բաց նամակը ուղղված Սերժ Սարգսյանին.

Մեծարգո պարոն նախագահ

Ետևում մնացին նախագահական ընտրությունները, և, իհարկե, մենք էլ բոլորի նման անցել ենք ամենօրյա մեր աշխատանքին: Ձեր նախընտրական ծրագրերում շատ լավ և խոստումնալից կարգախոսներ կային, և դրանց մեջ, իհարկե, «ապահով Հայաստան» կառուցելու Ձեր պատրաստակամությունը, սակայն խնդրում ենք պարզաբանել, թե ում համար եք Դուք պատրաստվում ապահով Հայաստան կառուցել - մե՞զ՝ սովորական աշխատավորների՞ս (այսինքն՝ ժողովրդի 99 տոկոսի համար), թե՞ մեր տնօրեն Վարուժան Գրիգորյանի նման մեծահարուստների- (այսինքն՝ ժողովրդի մեկ տոկոսի համար):

Բանը նրանում է, որ մենք՝ «Փեթակ» տոնավաճառի ավելի քան քառասուն աշխատակիցներս, մեր տնօրեն Վարուժան Գրիգորյանի հանձնարարությամբ եկել և միաձայն ընտրել ենք Ձեզ, սակայն նա, իր տված հին խոստումները դեռ չկատարած, հիմա էլ նորից ուզում է ոչխարի հոտի նման մեզ քշել քաղաքապետի ընտրություններին մասնակցելու և Տարոն Մարգարյանին ձայն տալու համար, մոռանալով, որ դեռ նախագահական ընտրություններից խոստացածները չի կատարել: Իհարկե, նրա այդ գործելաոճին վաղուց էինք ծանոթ, բայց չէինք սպասում որ այս անգամ էլ կխոստանա ու կխաբի:

Բանը նրանում է, որ մենք՝ գրեթե քառասուն մարդով՝ բեռնակիրներ, ավտոկանգառի հսկիչներ, հավաքարարներ, սանտեխնիկներ և այլ աշխատակիցներ, աշխատելով «Փեթակ»-ում, փաստացի գտնվում ենք ճորտի կարգավիճակում, և քանի դեռ մեր ղեկավարը Ձեր աշխատակիցն է, այդպես էլ մնալու ենք ճորտի կարգավիճակում՝ զրկված «ապահով ծերություն» ունենալու տարրական իրավունքից, քանի որ ոչ ոք չի համարձակվում խառնվել “Փեթակի” գործերին: Վիճակը կարող եք անձամբ Դուք շտկել և մեզ այդ վիճակից ազատագրելու քայլեր անել, քանի որ ինչպես նշեցինք, ուրիշ ոչ մեկը չի համարձակվելու նախագահի պալատում աշխատող պաշտոնյայի նկատմամբ գործողություններ անել:
Խնդիրը նրանում է, որ մեզնից ոչ մեկը որպես աշխատակից ձևակերպված չէ: Կան մարդիք, որոնք « Փեթակ »-ում աշխատում են հենց հիմնադրման օրից և առ այսօր որևիցե ձևով ձևակերպված չեն:

Երկար ժամանակ մենք ուրախանում էինք երբ Գրիգորյանն ասում էր «գնացեք արխային աշխատեք - ոչ հարկայինը, ոչ մաքսայինը ոչ էլ շեստոյը իրավունք չունեն մտնեն «Փեթակ» -ը ստուգեն», սակայն հետագայում հասկացանք, որ դա ոչ թե մեր օգտին է, այլ հսկայական վնաս է մեզ: Իրականում՝ որպես գործատու, մեր փոխարեն հարկերը պետք է վճարեր «Փեթակ»-ը և եթե մենք օրինական ձևակերպված լինեինք միևնույն է պետք է ստանայինք այն նույն չափի գումարը, ինչ որ ստացել ենք առանց ձևակերպված լինելու: Պարզապես այդ դեպքում մենք էլ կկարողանայինք մարդավայել թոշակի գնալ, կամ հիվանդության նպաստ ստանալ կամ ապառիկ եղանակով ապրանք ձեռք բերել խանութից, կամ բանկից վարկ վերցնել: Հիմա մենք այդ բոլորից զրկված ենք: Երբ ընթացքում այդ հարցով դիմողներ էին լինում Գրիգորյան Վարուժին, նրա պատասխանը հետևյալն էր. «Սա իմ սեփական հիմնարկն է, և ո՞վ չի ուզում, ո՞ւմ ձեռ չի տալիս թող ս… լինի ստեղից: Ինչ կարող էս ասել: Մարդը ձեռքն է գցել այս յուղոտ պատառը ու սեփականացրել, իսկ թոշակի գնացող աշխատակիցներին էլ ասում է. «դուրներդ չի գալիս ս… եղեք այստեղից»: Առավել համառներին , իսկապես ազատում էին աշխատանքից , իսկ մյուսներն էլ տեսնելով աշխատանքից ազատվածներին, այլևս չէին համարձակվում ձայն հանել: Վիճակը ավելի բարդացավ երբ Գրիգորյան Վարուժանը դարձավ Ձեր պալատի աշխատող: Հիմա «Փեթակ»-ի տնօրեն է նշանակել մի անկապ մարդու, (որը, իր ասելով անհրաժեշտության դեպքում պետք է իր փոխարեն բանտ նստի) և «Փեթակ»-ը շարունակվում է ղեկավարվել, ավելի անմարդկային և ճորտատիրական եղանակներով:

Այս նամակը Ձեզ ենք ուղղում լրատվամիջոցների միջոցով՝ բաց նամակի տեսքով և հաշվի առնելով որ մատնությունը « Փեթակ »-ում շատ հարգի երևույթ է, չենք կարող համաձայնվել, որ մեր անունները հայտնի դառնան մեզ նսեմացնողին, ուստի խնդրելու ենք լրատվամիջոցներին մեր անունները չհրապարակել նամակի տակ: Խնդրւմ ենք կարգադրեք որ նա մեզ սահմանված ձևով ձևակերպի որպես նորմալ աշխատակիցներ, դրանից բխող հետևանքներով և ոչ մեկին չազատի աշխատանքից այս նամակի պատճառով:
Հարգանքներով «Փեթակ» տոնավաճառի աշխատակիցներ:
http://lurer.com/?p=96165&l=am

HardRock
30.04.2013, 22:07
«Ցավոք, սակայն, իմ տպավորությամբ, իշխանություններն ավելի լավ են հասկանում այս պարզ ճշմարտությունը, քան քաղաքական ուժերից շատերը։ Դրա վկայությունն է այն, որ վարչախումբը, մի կողմ դրած ընդամենը երեքամսյա հնություն ունեցող բարի ընտրություններ անցկացնելու մտադրությունը, կրկին վերադարձել է չար ու բռնի ընտրություններ անցկացնելու իր հին ու փորձված մեթոդին` գրեթե ամեն օր ոստիկանության եւ քրեական տարրերի միջոցով ահաբեկումներ ու սադրանքներ իրականացնելով ընդդիմության, մասնավորապես, Հայ Ազգային Կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստների նկատմամբ»։

30.04.2013 Հնրահավաք, հատված Լևոն Տեր-Պետրոսյանի ելութից:
աաաաաաաաաաաաա էս էլի իրա էշնա քշում, կպած ուզումա ԲՀԿ-ին ընդիմադիր սարքի:

dvgray
08.05.2013, 00:37
Սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնում Հանրապետականն առաջադրել է հայտնի ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանին, ով նախագահի խորհրդականն էր:
http://www.azatutyun.am/content/article/24979690.html

:hands
մաղթենք Մեր լեգենդար մարզիկին, ով մեր ազգի մեծագույն պարծանքներից մեկն է, մեծ հաջողություն:
Յուրիկի առաջ մնացած մինիստրները պետք ա որ լավ ձգված իրանց պահեն ;)
հուսով լինենք, որ մեր կառավարիչները Շավարշ Կարապետյանին էլ կհիշեն շուտով...

Kuk
09.05.2013, 15:40
Մահացել է Վարդան Ղուկասյանի եղբայրն, ում որդին կալանավորված է Գյումրիի կրակոցների գործով (http://www.1in.am/arm/armenia_society_182540.html)

dvgray
11.05.2013, 23:43
կարող ա՞ ստեղ էլ ա Սերժի մատը խառը :D


Ընտրակեղծիքներ Լոս Անջելեսում

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի` մայիսի 21-ին կայանալիք ընտրություններից առաջ ամերիկյան դատախազությունը քննում է Լիթլ Արմենիա թաղամասից ընտրակեղծիքների մասին ստացվող տեղեկությունները:

Los Angeles Times թերթի փոխանցմամբ` Լոս Անջելեսի շրջանային դատախազության մամուլի խոսնակ Ջեքի Լեյսին հայտարարել է, որ իրավապահները քննում են տասնյակ հայազգի ընտրողների քվեաթերթիկներն անօրինականորեն լրացնելու մասին տեղեկությունները: Խոսքը մինչեւ քվեարկության օրը փոստով ուղարկվող քվեաթերթիկների մասին է:

Հիշեցնենք, որ լարվածությունը ծագել է հայաշատ Արեւելյան Հոլիվուդն ընդգրկող 13-րդ ընտրատարածքում, որտեղ միմյանց դեմ են պայքարում Միթչ Օ'Ֆարելն ու Ջոն Չոին: Մոտ երկու շաբաթ առաջ տեղեկություններ ստացվեցին հայազգի ակտիվիստների միջեւ տեղի ունեցած բախման մասին:

Այժմ էլ, ահա, Ջոն Չոիի նախընտրական շտաբը պաշտոնական բողոք է հղել շրջանային դատախազություն, որում նշված է. - «Արդեն մի քանի օր է ինչ Արեւելյան Հոլիվուդում համատարած ընտրակեղծիքներ եւ անօրինական նախընտրական գործունեության փաստեր են արձանագրվում»: Չոիի կողմնակիցները ընտրախախտումների ողջ մեղքը բարդում են հակառակորդ թեկնածուի շտաբի վրա:

Միթչ Օ’Ֆարելի կողմնակիցները կտրականապես հերքում են ներկայացվող մեղադրանքները: Թեկնածուի խոսնակ Ռենե Նահումը հայտարարել է. - «Կեղծիքներն իրականում կատարվում են մեր մրցակից Ջոն Չոիի կողմից»:

Այս իրարամերժ հայտարարությունների, փոխադարձ մեղադրանքների եւ շարունակվող հետաքննության ֆոնին Los Angeles Times-ի թղթակիցներ Ալեն Չեքմեջյանն ու Քեթրին Լինթիկամը որոշեցին անձամբ գնալ ներկայացված փաստերի հետքերով` բավական արագորեն մի շարք լուրջ խախտումներ հայտնաբերելով: Խոսքը, ըստ լրագրողների, նախեւառաջ հայազգի տարեց ընտրողներին խաբեությամբ այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկության դրդելու դեպքերի մասին է:

«83-ամյա Ռաֆիկ Համբարձումյանը Los Angeles Times-ի թղթակցին պատմել է, որ մեկ շաբաթ առաջ հայախոս մի կին է եկել իր տուն` իրեն եւ կնոջն օգնելով լրացնել քվեաթերթիկը: Անգլերենին չտիրապետող Համբարձումյանն ասում է, որ կինն իրենց օգնել է քվեարկել հայազգի թեկնածու Սեմ Կբուշյանի օգտին: Համբարձումյանը, սակայն, խիստ զարմացավ, երբ թերթի թղթակիցները նրան հայտնեցին, որ Կբուշյանը դեռ մարտ ամսին է դուրս մնացել ընտրապայքարից, եւ նրա անունը քվեաթերթիկում ընդհանրապես չկա», - գրում թերթը:

Լոսանջելեսցի հայը նշել է, որ չգիտի, թե թեկնածուներից հատկապես ում օգտին է աշխատել իրեն այցելած հայ կինը: «Օրական չորս-հինգ անգամ մեզ են զանգահարում` տարբեր թեկնածուների օգտին քարոզելով», - բողոքել է թերթի զրուցակիցը:

Los Angeles Times-ի թղթակիցները զրուցել են նաեւ Լիթլ Արմենիայում բնակվող եւս մեկ հայազգի ընտրողի` 65-ամյա Գալուստ Խաչատրյանի հետ: Նա, իր հերթին, պատմել է, որ օրերս իրեն են այցելել երկու հայազգի ակտիվիստներ, բայց ոչ թե օգնել են քվեարկել, այլ պարզապես տարել են նրա դատարկ քվեաթերթիկը: «Ես այդ մարդկանց ճանաչում էի որպես Կբուշյանի ակտիվիստներ, հիմա ում օգտին են նրանք աշխատում` տեղյակ չեմ», - ասել է Խաչատրյանը:

Ի դեպ, Կբուշյանը, որը մարտին կայացած նախնական ընտրություններում անսպասելիորեն երրորդ տեղը զբաղեցրեց, այժմ սատարում է թեկնածուներից Միթչ Օ’Ֆարելին: Այդ իսկ պատճառով, հիմնական կասկածները հենց նրան են ուղղված:

Չնայած դրան, Los Angeles Times-ի թղթակիցները հայտնաբերել են, որ Չոիի կողմնակիցները եւս հայազգի ընտրողների շրջանում խախտումներ են թույլ տալիս` մասնավորաբար, մոլորության մեջ գցելով նրանց: Չոիի աջակիցները հայերին խաբում են, թե իբր ընտրապայքարից դուրս եկած, բայց հայերի շրջանում մեծ հեղինակություն վայելող Կբուշյանը հենց իրենց թեկնածուին է սատարում: «Հոլիվուդի բնակչուհի Նունե Բեկնազարյանի խոսքով` նման ուղերձով իրեն այցելել են Չոիի շտաբի հայազգի ակտիվիստները», - գրում է թերթը:

էս էլ շատերի համար դեմոկրատիայի իդեալ ԱՄՆ-ը :[
բա՞... սենց ա, որ նեղն ընկան, էլ չեն նայի ինչ երգեր նե երգել

Zodiac
18.05.2013, 17:14
Վրաստանն իջեցրել է գազի գինը




Վրաստանի կառավարությունն այսօր կայացած նիստի ժամանակ որոշել է մարտ ամսից 10%-ով նվազեցնել բնական գազի սակագինը: Վրացական կառավարության այս որոշման մասին հաղորդել է կառավարության մամլո ծառայությունը:

Գազի սակագինը կնվազեցվի 0,05 լարիի չափով: Մինչ այդ, Վրաստանի բնակիչները սպառած մեկ խորանարդ մետր գազի դիմաց վճարում էին 0,5 լարի, (120 դրամին համարժեք գումար):

Փաստորեն, Բիձինա Իվանաշվիլին իրականացրեց իր տված խոստումները. մինչ գազի էժանացման մասին որոշումը, այս տարվա փետրվար ամսին 25%-ով էժանացավ էլեկտրաէներգիան, 10%-ով՝ գազը, 7%-ով էժանացել է նաև հացը:
http://lurer.com/?p=101309&l=am

Տրիբուն
08.06.2013, 21:40
ԲՀԿ-ն՝ կողմ, «Բարև Երևան»-ը՝ բոյկոտ. Արմեն Մարտիրոսյանը պարզաբանեց (http://lurer.com/?p=105854&l=am)


Ինչպես ավելի վաղ Lurer.com-ը տեղեկացրել էր, այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու առաջին նիստը, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ մինչև քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարեց ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը, այնուհետև՝ պաշտոնական տվյալներով արդեն քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ Երևանի ավագանու անդամ է ընտրվել ԲՀԿ-ից 17 անդամ, «Բարև Երևան» դաշինքից՝ 6 անդամ, ՀՀԿ-ից՝ 42 անդամ:

ԲՀԿ-ն նիստի ընթացքում կողմ քվեարկեց բոլոր հարցերին՝ ամբողջ կազմով: ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը ելույթով հանդես եկավ և ամբողջ ԲՀԿ անունից շնորհավորեց Տարոն Մարգարյանին։

Մեկա ԲՀԿ-ն ընդդիմություն ա: :D:D:D

Vaio
10.06.2013, 16:18
Թուրքիայում 6 ոստիկան ինքնասպանություն է գործել

Թուրքիայում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 10 օր, այդ ընթացքում 4 հազարից ավելի մարդ է տուժել՝ ցուցարարներին ցրելու գործողությունների ընթացքում, իսկ այսօր հայտնի է դարձել նաև թուրք ոստիկանների ակցիայի մասին:
Ըստ Russia Today-ի՝ 6 թուրք ոստիկաններ ինքնասպանություն են գործել: Պայմանները, որոնցում ստիպված են աշխատել իրավապահները, տանել կարող են ամենևին էլ ոչ բոլորը:
Emniyet-Sen ոստիկանական միավորման ղեկավար Ֆարուկ Սեզերը ասել է, որ ոստիկանությանը հաճախ մեղադրում են կոշտ ուժի կիրառման համար, սակայն իրենք ոստիկաններն էլ ծանր պայմաններում են աշխատում. այլ քաղաքներից մայրաքաղաք եկած ոստիկանները օրինակ ստիպված են գիշերել նստարաններին, նրանք վատ սնունդ են ուտում, աշխատում են 120 ժամ, ենթարկվում հարձակումների:
Ըստ Սեզերի՝ ոստիկանների հանդեպ Թուրքիայի քաղաքացիների ատելությունը կարող է վերանալ, երբ նրանք տեսնեն, որ ոստիկանները քնում են սեփական վահանների վրա:
Թերթ.ամ

Artgeo
14.06.2013, 00:08
ՄԱԿ-ում Աբխազիա և Ցխինվալիի տարածաշրջան փախստականների հարցն ա քննարկվել, 63 կողմ, 16 դեմ։ Հայաստանը իր տեղը 16 դեմի մեջ է գտել, անկեղծ ուզում եմ ահվատալ, որ այս 16 երկների շարքում Հայաստանի հայտվնելը Լեռնային Ղարաբաղի հետ է կախված, բայց դե...

«Հրաշալի» կոմպաշկան...
55738

Bruno
18.06.2013, 18:28
Լավա կզզցնում: :D


http://www.youtube.com/watch?v=dEmujKa7zlk&feature=player_embedded#!

Տրիբուն
27.08.2013, 15:20
Լիցկան պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության. Էմիլ Բուդաղյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին


http://www.tert.am/am/news/2013/08/26/budaghyan/

Tig
04.09.2013, 14:23
Ս. Սարգսյանի հրամանագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին (http://www.aravot.am/2013/09/04/283097/)

Աղբյուր՝ Առավոտ.ամ

Tig
05.09.2013, 10:04
Քարֆուրի սեփականատերը սպառնացել է Լֆիկին (http://www.mamul.am/am/post/15873/%D6%84%D5%A1%D6%80%D6%86%D5%B8%D6%82%D6%80%D5%AB-%D5%BD%D5%A5%D6%83%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%AC%D6%86%D5%AB%D5%AF%D5%AB%D5%B6)

Ambrosine
02.10.2013, 21:33
Ընդդիմությունը` ընդդիմություն, իշխանությունից դժգոհ լինելը` դժգոհություն, բայց նման քայլ անելը ինձ համար դավաճանության նման մի բան է: Առանց այն էլ մի եսիմ ինչ իմիջ չունենք աշխարհում, ամեն եղած-չեղած միջոց օգտագործում ենք, որ մեր ձայնը ինչ-որ չափով լսելի լինի, ու ինչ-որ մի "ընդդիմադիր" այդ ամբողջը մի այսպիսի խայտառակ հարցով ջուրն է լցնում: Արդարացում չունի Զարուհու արածը, այն էլ այն դեպքում, երբ մենք ենք նախագահում ԵԽ-ում, երբ խոսում ենք ամենաբարձր արժեքներից, երբ Երևանում պատրասվում ենք կազմակերպել բազմաբնույթ կոնֆերանսներ` նվիրված այդ թեմաներին, երբ մեր ցանկացած արտասահմանյան պատվիրակություն "կռվում" է մի քանի ճակատով, և հանկարծ...

ԲաԴասխան ես տալու, տիկին Փոստանջյան:


http://www.youtube.com/watch?v=mp-rQV_vSgA&feature=share

Tig
03.10.2013, 14:31
Սամվել Բաբայանի հույժ գաղտնի նամակը Ռոբերտ Քոչարյանին (http://www.aravot.am/2013/10/02/392129/?fb_action_ids=1398608263704119&fb_action_types=og.likes&fb_source=other_multiline&action_object_map=%7B%221398608263704119%22%3A576979375673310%7D&action_type_map=%7B%221398608263704119%22%3A%22og.likes%22%7D&action_ref_map=%5B%5D)

Տրիբուն
03.10.2013, 23:01
Ինչո՞վ ա տարբերվում ՀԱԿ Արամ Մանուկյանը ՀՀԿ Գալուս Սահակյանից: (http://www.a1plus.am/am/politics/2013/10/03/postanjyan) :[


Գալուստ Սահակյանը հաճույքով Հայաստանի հողի վրա կվիրավորեր Զարուհի Փոստանջյանին, ընդ որում՝ յոթհարկանի սեռական բառերով. «Համենայնդեպս, չեմ կարծում, թե դա կընկճի Զարուհուն, որովհետեւ պիտի մարդը էնպիսին լինի, որ վիրավորվել իմանա»։ Պարոն Սահակյանը վստահեցնում է՝ նույնիսկ սեռական հայհոյանքը չի փոխհատուցի տիկին Փոստանջյանի արածը։

Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նույնպես Զարուհի Փոստանջյանի հետ չէ. «Դիշովի բան ա, եթե դու միջազգային քաղաքական ամբիոնը օգտագործում ես ուրիշ կերպ, սիրուն չի»։

Տրիբուն
04.10.2013, 18:28
Ու էսքանից հետո, արի ու մի ասա, որ Գալուստն ինչպես միշտ ճիշտ ա (http://lurer.com/?p=117572&l=am):D


Ինչքան ցանկացել են, բացել են, առավել ևս կարգ չկա բացելու, և երկրորդն էլ` ընդդիմադիր թևի հանձնաժողովի անդամներ են եղել, որոնք հաշվել են, իրենք էլ ստորագրել են արձանագրությունը: Խնդիրը հետևյալում է, որ ելույթներից էլ պարզ դարձավ, որ դրական վերաբերմունք կար, հիմա ամեն մեկն, ըստ երևույթին, կողմ է քվեարկել` մտածելով` ոնց էլ լինի մի 15 հոգի դեմ կլինեն, կասեն ես եմ: Հիմնական գաղափարը դա է: Արկղը վերցրել են, միասին տարել են, լցրել են սեղանին, բոլորը սկսել են հաշվել, հաշվել վերջացրել են, արձանագրությունը ստորագրել են:

Ambrosine
05.10.2013, 01:57
Մեր հարևանի քաղաքական ուժերն էլ են բախվել: Ադրբեջանն էլ Հայաստանից հետ չի մնում. ինքն էլ է դեմոկրտական ուղիով զարգանում`

Ադրբեջանի ընդդիմության և իշխանության «բախումը» Եվրախորհրդարանում (http://civilnet.am/4/10/2013/European-Parliament-+Azerbaijani+opposition-authorities)


Հոկտեմբերի 3-ին Եվրախորհրդարանում՝ Բրյուսելում, տեղի են ունեցել Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ քննարկումներ, հաղորդում է contact.az-ը:

Լսումներից առաջ ադրբեջանցի քաղաքական միգրանտներին միավորող կազմակերպությունը՝ «Ադրբեջանի դեմոկրատական շարժումը», Լյուքսեմբուրգյան հրապարակում ակցիա է իրականացրել՝ քաղաքական միգրանտների մասնակցությամբ:

Ակցիայի ընթացքում ելույթ են ունեցել նախկին գնդապետ Իսա Սադիկովը, լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլին, Միրրզա Սակիտը, ընդդիմադիր մի շարք այլ ակտիվիստներ: Նրանք քննադատել են Ադրբեջանի իշխանությունների հարաձակումները ընդդիմադիր քաղաքկաան ուժերին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Ջամիլ Հասանլիի նկատմամբ:

Այնուհետ նրանք և Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամաբարը մասնակցել են լսումներին:

Միջոցառման մոդերատորը Եվրախորհրդարանի և Նիդեռլանդների պատգամավոր Հերբեն Յան Հերբրնեդին է եղել:

Նրա խոսքով՝ Եվրոպան մտահոգված է Ադրբեջանում նախընտրական քարոզարշավով, որն ընթանում է չափազանց լարված մթնոլորտում և անհավասար պայմաններում:

Ղամբարը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները փաստացի բռապետական ռեժիմ են ստեղծել և Իլհամ Ալիևի երրրդ անգամ վերընտրությունը անօրինական է, ու նախընտրական շրջանում ընդդիմության նկատմամբ ճնշումները ուժեղացվել են:

Ադրբեջանի խորհդարանի անդամներ Ասիմ Մոլազադեն, Ֆուադ Մուրադովը և Չինգիզ Ասադուլաևը փորձել են հակադարձել նրան:

Միջազգային Amnesty International կազմակերպության ներկայացուցիչ Դեյվիդ Նիկոլսը ևս ընդգծել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վատ վիճակը և ոստիկանական ռեժիմը:

Մոդերատորը ոչ բոլոր տեսակետների հետ է համաձայնել՝ նշելով, որ Եվրամիությունը Ադրբեջանի հետ համագործակցությունը տարբեր ասպեկտներից է դիտարակում:

Լսումների արդյունքում արձանագրվել է, որ Եվրախորհրդարանը համապատասխան քայլեր կձեռնարկի՝ կախված հանգամանքից՝ ինչպես կընթանան ընտրությունները:

Տրիբուն
05.10.2013, 13:49
Մեր դեղնած մամուլին իհարկե լիարժեք վստահել չի կարելի, բայց, ինչպես ասում են, ծուխն առանց կրակ չի լինում:

Սերժ Սարգսյանին կազինոների մասին ակնարկել է նաև Պուտինը. Զարուհու հարցը` մանրակրկիտ մշակված ծրագիր (http://lurer.com/?p=117627&l=am)

Փոստանջյանը չի հեռացվի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից. Աբրահամյանը փոշմանե՞լ է (http://lurer.com/?p=117623&l=am)

Սերժ Սարգսյանին դիմավորողները նկատել են նրա ընդգծված անտարբերությունը Հովիկ Աբրահամյանի նկատմամբ (http://lurer.com/?p=117625&l=am)

Գակուստը, ինչպես միշտ փայլում ա ճիշտ բաներ ասելով :D
Առաջին միտքն ավելի կոշտ էր և ավելի վիրավորական. Գալուստ Սահակյանը` ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի մասին (http://lurer.com/?p=117554&l=am)

Պատգամավորը պետք է իր թիմը ներկայացնի, ոչ թե գնա այնտեղ հայհոյի»,-ասաց Գալուստ Սահակյանը` հավելելով, որ Փոստանջյանի կողմից արված առաջին միտքն ավելի կոշտ էր և ավելի վիրավորական:

Հիշւոմ եք, չէ՞, թե որն էր առաջին միտքը: Էն որ Սերժը ԵԽ ում Հայաստանը ու հայ ժողովորդին չի ներկայացնում, քանի որ ընտրված նախագահ չի: Էս թողել են սաղ ու կազինոն են քննարկում: Մինչդեռ, իրոք, Զարուհու հարցի սկիզբը ամենհզորն էր: Մարդը Սերժին պրիզնատ չի գալիաս որպես երկիր ներկայացնող նախագահ, դրա համար էլ էտ մարդու ազատ ժամանցից ա հարցեր տալիս, բա հո քաղաքականությունից չէ՞ր տալու: :D

Տրիբուն
05.10.2013, 13:52
Էս մի երկու բանն էլ ձեռի հետ:

«Ես վաղը երեկոյան դիմավորելու եմ Զարուհի Փոստանջյանին» (http://lurer.com/?p=117588&l=am)


Ուզում եմ հիշեցնել ընդդիմադիր դաշտին` երբ մենք բանտերում էինք Զարուհին , «Ժառանգության» իր պատգամավոր ընկերների հետ գիշեր ու ցերեկ վազվզում էին բանտերով մեր համար:

«Այսօր ես խոնարհվում եմ Զարուհի Փոստանջյանի առաջ» (http://lurer.com/?p=117590&l=am)


Վեր կացեք, ստրուկներ, վախկոտներ, քաջաբար կանգնեք այս մաֆիոզների, թալանչիների, ժողովրդի արժանապատվությունը ղումարի դրած տականքներին....Հաղթանակը ազնիվներինն է...կասկած չունենաք....Ազնվությունը կտանի մեզ մեր արժանապատիվ բարձրունքները որտեղ եղել ենք, ու կմնանք:

Տրիբուն
05.10.2013, 22:43
Այ էսի ավելի փիս թքել էր Սերժի երեսին, քան հենց հարցը ...


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=U70YK0RPwVI

Chuk
10.10.2013, 23:47
Ազատամարտիկները գրավում են դատական դահլիճն... հետո դուրս գալիս.


http://www.youtube.com/watch?v=UJHByvRQT1I&feature=youtu.be

Բիձա
12.10.2013, 04:40
սա կարևոր բան է (http://lasthours.org/)

Norton
09.11.2013, 20:46
http://www.youtube.com/watch?v=0vLCRMrO38Y

Տրիբուն
19.11.2013, 15:27
Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի ստորագրություններն ուղարկվել են փորձաքննության (http://hetq.am/arm/news/30852/tigran-sargsyani-ev-navasard-ktchoyani-sotragrutyunnern-uxarkvel-en-pordzaqnnutyan.html)

Տրիբուն
19.11.2013, 17:22
Վիեննայում ավարտվել է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև առանձնազրույցը. հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով (http://www.tert.am/am/news/2013/11/19/sargsyan-aliyev/)

Սերժը համ առանձնազրույցի ժամանակ ա նույն դիրքով նստած, համ ընդլայնած կազմով հանդիպման ժամանակ: Կարո՞ղ ա էլի աչքը կպել ա :D

http://www.tert.am/other/image/111/Audi/4724_b.jpg http://www.tert.am/other/image/111/Audi/4725_b.jpg

Chuk
19.11.2013, 17:26
հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արեգ Գեւորգյանի հետ

-Դեկտեմբերի տասին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ի՞նչ է պատրաստվում այդ կապակցությամբ անել Հայ ազգային կոնգրեսը:

- Արդեն հինգ տարի է՝ սկսած 2008-ից, դեկտեմբերի տասին մենք անցկացնում ենք ավանդական դարձած երթը: Այդ օրը դառնում է մի յուրատեսակ հաշվետվության օր՝ կապված երկրում մարդու իրավունքների վիճակի գնահատման եւ այդ ուղղությամբ հետագա անելիքների հետ: Այդ հաշվետվությունը սովորաբար ներկայացնում ենք ժողովրդին, ինչպես նաև երթով շարժվում ենք Եվրոպայի խորհրդի գրասենյակ, որտեղ երթի մասնակիցների անունից հանձնում ենք ուղերձ՝ ԵԽ գլխավոր քարտուղարին:

Նոյեմբերի 12-ին Հայ ազգային կոնգրեսը իրազեկել է քաղաքապետարանին երթի մասին, ինչն ընդունվել է ի գիտություն: Երթը կկայանա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին: Այն կմեկնարկի Ազատության հրապարակից, որտեղ կհնչեն նաև ելույթներ:

Նոյեմբերի 15-ին ազատամարտիկների կողմից հրավիրված՝ քաղաքական ուժերի Կլոր սեղանի խորհրդակցության ժամանակ նրանք կոչ են արել քաղաքական ուժերին Մարդու իրավունքների երթը դարձնել քաղաքական համատեղ ակցիա՝ բոլոր քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
Ողջունելով այս գաղափարը՝ մենք պայմանավորվել ենք, որ միասնական երթ անկացնելու վերջնական որոշումը կկայացվի նոյեմբեի 20-ի Կլոր սեղանի ժամանակ: Հուսով ենք, որ այդ օրը համատեղ երթի կազմակերպման շուրջ կկայացվի կոնսենսուսային որոշում:

- Քանի որ կան տրասպորտի, կենսաթոշակների, գազի և այլ սոցիալական խնդիրների հետ կապված բողոքի ակցիաներ, դրանք ինչ-որ կերպ փոխո՞ւմ են ձեր օրակարգը:

-Ոչ թե փոխում են, այլ հարստացնում, որովհետև բացի ժողովրդավարական ազատությունների համար պայքարից, մենք պայքարում ենք նաև մարդու մյուս իրավունքների համար՝ ներառյալ սոցիալական իրավունքները: Եվ բնական է, որ երբ իշխանությունը պետական մեքենան վերածում է ժողովրդի ունեզրկման գործիքի, ժողովուրդը պետք է պայքարի նաև քաղաքացու՝ իշխանության կողմից չխաբվելու, չթալանվելու իրավունքի համար:

Նույն այդ երթին բնականաբար հրավիրում ենք բոլոր կոնկրետ խնդիրներով՝ կեսաթոշակային պարտադիր վճարների դեմ, ուղևորափոխադրումների գնի աճի դեմ, գազի գնի աճի դեմ, էկոլոգիական խնդիրերի շուրջ իրենց բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիներին: Թող այդ օրը դառնա բոլոր իրավունքների պաշտպանության օրը:

Կարծում եմ, ցանկացած մարդ, ով համարում է իր իրավունքը խախտված, լինի դա ազատ խոսքի, արդար ընտրությունների, արդարադատության, սեփականության անձեռնմխելիության, գործարարության ազատության, էկոլոգիական իրավունքի, կենսաթոշակային համակարգի արդարության բնագավառում, կարող է այդ օրը մասնակցել երթին՝ իր բողոքը մեր հանրության և միջազգային հանրության համար տեսանելի դարձնելու նպատակով: Այս բոլոր հարցերի լուծման գրավականը հասարակական համախմբմամբ` ուժ ցույց տալու մեջ է:

Աղբյուր՝ http://ilur.am/news/view/21298.html#sthash.CLJlYc6D.dpuf

Chuk
19.11.2013, 19:23
Քիչ առաջ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեց Շանթ Հարությունյանը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շ. Հարությունյանը դատարան է տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, և նրան ուղեկցում էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գնդի ոստիկանները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր՝ ժամը 17:00-ին, նշված դատարանում նշանակված է դռնփակ դատական նիստ, որը վարելու է նշված դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը: Դռնփակ դատական նիստին ներկա է լինելու նաև Շ. Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, չգիտես ինչու, դատարանը վերցված էր ուժեղացված հսկողության տակ, որոնց աշխատանքները ղեկավարում է նշված դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը:
Աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-11-19-shant-harutyunyan-1384865445.html

Chuk
19.11.2013, 20:21
Անասունները երկու ամսով տարան.


Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում որոշեց բավարարել քննիչ Տոնոյանի միջնորդությունը եւ Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառել դատահոգեբուժական փորձաքննություն՝ նրան տեղափոխելով Նուբարաշեն հոգեբուժարան՝ երկու ամիս ժամանակով: Ըստ Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի՝ սովորաբար դատահոգեբուժական փորձաքննության համար նախատեսվում է 21-24 օր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/11/19/407117/

Տրիբուն
22.11.2013, 00:53
«Ժառանգությունը» համազգային գործադուլի կոչ է անում (http://lurer.com/?p=122403&l=am)

Chuk
24.11.2013, 23:45
Երթ դեպի նախագահական. բողոքող տարբեր խմբեր միասնական ակցիա կանցկացնեն

Հայաստանի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացի, ով գիտակցում է պահի լրջությունը և ում մտահոգում է իր երկրի ու զավակների ապագան, պարտավոր է միանալ նոյեմբերի 26-ին, ժամը 12:00-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքին, որին հաջորդելու է երթ՝ դեպի Բաղրամյան 26։ Epress.am-ի հետ զրույցում նման կոչով է հանդես եկել ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը։

Նա նշել է, թե իրենց պայքարը կուսակցություն չի ճանաչում, քանի որ «ստեղծված իրավիճակի համար պարտավոր են ոտքի կանգնել սոցիալական բոլոր խավերի, քաղաքացիական և հասարակական նախաձեռնությունների ներկայացուցիչները, քաղաքացիներ ու միահամուռ կերպով վերջ տալ ապօրինի իշխանութունների գործողություններին»։

Ազատամարտիկի խոսքով՝ համախմբվելու կոչին միացել են ապօրինի շինարարությունների դեմ պայքարող բնակիչները, ազատամարտիկները, զոհված զինծառայողների մայրերը, խաբված բնակարանատերեր, տարբեր սոցիալական խնդիրներ ունեցող խմբեր, կուտակային կենսաթոշակի դեմ պայքարող երիտասարդներ և մի շարք նախաձեռնություններ։

Մարգարյանը նաև ներկայացրել է, թե ինչ պաստառներ են պահելու բողոքի ակցիայի մասնակիցները, մասնավորապես, «Նախագահը երդմնազանց է», «Հայաստանը ազգը սիրող նախագահ է պահանջում, «Թույլ չենք տա մեր արյամբ ստեղծված երկիրը կործանեք», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Պահանջում ենք ոստիկանապետի հրաժարականը», «Հայ մայրերը արդարություն են պահանջում»:

«Հետամուտ ենք լինելու, որ մեր ձայնը տեղ հասնի։ Թող ամբողջ աշխարհը տեսնի ու վերջապես հասկանա, որ մեզ ոչնչացնում են, որ մեր իշխանությունը միայն լֆիկների, նեմեցների, սաշիկների ու Սերժի գերդաստանի համար է»,-ասել է մեր զրուցկիցը։
Մարգարյանն ընդգծել է, թե ոչինչ ու ոչ ոք այլևս չի կարողանա կասեցնել ժողովրդի պայքարը՝ «պետք է համախմբվել ու ազատվել ազգը ոչնչացման տարող նախագահից ու նրա ստեղծած բանդայից»։

Մեր զրուցակիցը հույս է հայտնել, որ համախմբվելու կոչին կմիանան նաև բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե երկրում ոչինչ հնարավոր չէ փոխել։

«Մենք ավելի ուժեղ ենք, քան նախագահի աթոռը արյան գնով զավթածը, մեր զենքը մեր ուժն է ու թող համարձակվեն խոչընդոտել մեր երթը կամ ոստիկանական զորքերով փակել ժողովրդի ճանապարհը», -եզրափակել է Մարգարյանը։
Աղբյուր՝ epress.am (http://www.epress.am/2013/11/24/%D5%A5%D6%80%D5%A9-%D5%A4%D5%A5%D5%BA%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%B8%D5%B2%D5%B8%D6%84%D5%B8%D5%B2-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80-%D5%AD.html)

Տրիբուն
26.11.2013, 23:27
Ֆիգ նամ, թե սրանք ի վիճակի են մի բան միասին անել ... մեկ-քառորդ վրացի չարժեն, բայց խոսալուց գլխներից մեծ բռթում են ... արա, դուք ինչի եք էսքան զզվելի ..

Ազատամարտիկների համահայկական հանրահավաք-երթ. Միայն «Ժառանգության» մասնակցությունն է հստակ (http://www.tert.am/am/news/2013/11/26/ert/)


Հայ հեղափոխական դաշնակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանը Tert.am-ին ասաց, որ այդ հարցը կուսակցությունը դեռ չի քննարկել։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ նշեց, որ Հայ ազգային կոնգրեսն այդ օրն իր ամենամյա երթը կանցացնի. «Ազատմարտիկների քննարկումներին ես չեմ մասնակցում, չգիտեմ՝ ինչ են պայմանավորվել, միայն այն գիտեմ, որ Կոնգրեսն այդ օրը երթ է անցակացնելու՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը» ։

«Բարգավաճ Հայստան» կուսակցությունից չհաջողվեց պարզել՝ մասնակցելու՞ են երթին, թե՞ ոչ։ Նշենք, որ Տիգրան Ուրիխանյանն ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնել էր, որ դեռ հստակ որոշում չկա։

Chuk
29.11.2013, 17:10
Վովա Գասպարյան. Մեր հակառակորդներն են հանցագործները եւ քաղաքական ընդդիմությունը

Վովա Գասպարյան. Մեր հակառակորդներն են հանցագործները եւ քաղաքական ընդդիմությունը
Ոստիկանապետ Վովա Գասպարյանը, այսօր ելույթ ունենալով ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ միջազգային համաժողովում` հայտարարեց, թե ոստիկանության հակառակորդներն ու ընդդիմախոսներն են հանցագործները, կրիմինալը և քաղաքական-հասարակական կազմակերպությունները, որոնք ընդդիմադիր են: Գասպարյանը, մասնավորապես, նշեց. «Մեր մասնագիտությունը այնպիսին է, որ մենք ի սկզբանե ունենք մեզ ընդդիմախոսները, ի սկզբանե ունենք մեզ հակառակորդները: Մեր հակառակորդներն են հանցագործները, կրիմինալը՝ իր բարեկամների և հարազատների որոշակի մասով, որոնք ի սկզբանե դեմ են ոստիկանությանը և շատ հաճախ չեն ուզում տեսնել այն, ինչ տեղի է ունենում ոստիկանությունում: Եթե մենք դրան գումարում ենք քաղաքական, հասարակական կազմակերպությունները, որոնք ընդդիմադիր են, նրանց մարտավարությունը, որպես կանոն, նույնպես կառուցվում է՝ որոշակի գործողությունների մեջ ներքաշելու ոստիկանությանը և մարտավարությունը առաջ տանելու համար»:

Գասպարյանը նաև նշեց, որ նախորդ երկու տարիները բարդ են եղել ոստիկանության համար՝ հաշվի առնելով համապետական չորս միջոցառումները՝ խորհրդարանական, նախագահական, ՏԻՄ, Երևան քաղաքի ընտրությունները` իրենց նախընտրական եւ հետընտրական զարգացումներով:

Աղբյուր՝ http://ilur.am/news/view/21601.html


Այսպիսով, մենք՝ ընդդիմադիրներս, պաշտոնապես ճանաչվում ենք ոստիկանության հակառակորդ:

VisTolog
02.12.2013, 10:37
http://www.youtube.com/watch?v=gHGCjMnEDQk

Bruno
02.12.2013, 12:30
http://www.youtube.com/watch?v=YmZrvxo95aM

VisTolog
02.12.2013, 14:14
ՌԴ նախագահ Վ. Պուտինի այցի և ՄՄ միանալու որոշման դեմ բողոքող ՀՀ քաղաքացիները երթով հասան Կառավարության շենք։
Նրանք բարձրաձայն ներկայացրին, թե ինչ կլինի Հայաստանի հետ ՄՄ մտնելուց և Եվրասիական միության կայացումից հետո։


Ակցիայի մասնակիցները պահանջեցին կասեցնել Մաքսային միության անդամակցության գործընթացը, ինչպես նաև հրաժարվել Եվրասիական միության կայացման գործընթացից։
«Իրենց պահանջները ներկայացնելուց հետո ակցիայի մասնակիցները միաձայն երգեցին ՀՀ հիմնը և վանկարկեցին՝ «Ազատ, անկախ Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան»։
Կառավարության մոտից ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի Մաշտոցի պողոտա, վանկարկելով՝ «Սերժիկ Պուտինկա»։


Ոստիկանները չեն խոչընդոտում երթի մասնակիցներին։


Այս պահին ոստիկաններն առաջին օգնություն են ցույց տալիս մի քաղաքացու, ում ինքնազգացողությունը վատացել է։


http://www.a1plus.am/am/politics/2013/12/02/gov-action

VisTolog
02.12.2013, 14:19
http://www.youtube.com/watch?v=UlkIkSKNwqM#t=1281

Bruno
09.12.2013, 14:10
«Քաղաքացիական պայմանագիր» միավորման ասուլիսը ուղիղ եթերով


http://www.youtube.com/watch?v=0AI2Sk3EGQ4#t=77

Chuk
21.12.2013, 20:42
Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթը


https://www.youtube.com/watch?v=ud9ZaTTwcmc

Ես կանխագուշակում եմ շատերի արձագանքներն էս ելույթի տեքստի հետ կապված: Շատերը չեն դիտարկելու ամբողջականության մեջ, կտրելու են միայն մի հատվածը, հասկանալու են էն, ինչ ուզում են հասկանալ, ոչ թե էն, ինչ ասվել է: Դրա համար նախնական որոշում ունեմ չարձագանքել ելույթի արձագանքներին, սպասել:

Chuk
23.12.2013, 14:41
ԱԺ 4 խմբակցությունների համատեղ հայտարարությունը.


«1. 2013 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում պետք է տեղի ունենար 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունը:

2. Հարցի քվեարկության պահին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկության էլեկտրոնային համակարգը չի գործում, եւ քվեարկությունը պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, ըստ որի` էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:

3. ԱԺ կանոնակարգ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ, այսինքն յոթ անդամից առնվազը 4-ի կողմ լինելու դեպքում: ԱԺ քվեարկության արդյունքները պետք է հաստատվեն հաշվիչ հանձնաժողովի կողմից՝ որոշումներ ընդունելու համար սահմանված կարգով:

4. ԱԺ 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանի Հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված են Սուքիաս Ավետիսյանը (ՀՀԿ), Տաճատ Վարդապետյանը (ՀՀԿ), Իշխան Խաչատրյանը (ՕԵԿ) Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Թեւան Պողոսյանը («ժառանգություն»):

5. 2013 թվականին դեկտեմբերի 23-ին ԱԺ հաշվիչ հանձնաժողովը, ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով, որեւէ որոշում չի կայացրել և քվեարկության արդյունքները չի արձանագրել: Հանձնաժողովի յոթ անդամներից չորսը՝ Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) և Թեւան Պողոսյանը (ժառանգություն) չեն մասնակցել ԱԺ կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 24-րդ հոդվածով նախատեսված որեւէ գործընթացի:

6. Այսպիսով` 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացման մասին որոշում չի ընդունվել:

7. Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված չէ:

ՀՅԴ - Արմեն Ռուստամյան

ԲՀԿ - Նաիրա Զոհրաբյան

ՀԱԿ - Լևոն Զուրաբյան

«Ժառանգություն» - Զարուհի Փոստանջյան»:

Աղբյուր և ավելին՝ ilur.am (http://ilur.am/news/view/22904.html)

Ինչ ուզում եք ասեք, բայց շատ հետաքրքիր հանգրվան ա: Իհարկե իշխանությունը կհայտարարի որ օրինագիծն անցել ա, բայց փաստացի առաջին անգամ ընդդիմադիր ու ընդդիմադիր հանդես եկող ուժերը կարողացել են տապալել օրինագծի անցկացումը: Մնացածը կախված է միայն ու միայն ժողովրդի ոտքի կանգնելուց:

Տրիբուն
23.12.2013, 17:48
Խեր լինի, ռուսները էլի հիշել են, որ Հայաստան կա :) Ու ինչ մի ազգափրկիչ առիթով:

http://top.rbc.ru/economics/23/12/2013/896417.shtml

Ներսես_AM
23.12.2013, 21:37
ՈՒ ես համաձայն եմ Նիկոլի հետ, որ սահմանադրական պետք չի դիմել։ Նիկոլի հարցազրույցը 6:50 րոպեից

http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=_mAxYsZHDTY#t=372

Sagittarius
24.12.2013, 00:43
լոլ, բայց ՀԿԿ-ականների բթության աստիճանը սահման չունի, տարել են Նիկոլի քարտը, որ չքվեարկի, ինչպիսի՜ անսպասելի քայլ :))


http://www.youtube.com/watch?v=o50pgrmGazw&feature=share

Տրիբուն
24.12.2013, 01:11
Վայր դրված մանդատներով հնարավո՞ր էր այսօրվա արդյունքին հասնել. ոչ իշխանական ուժերը՝ մանդատները վայր դնելու պահանջի մասին (http://www.tert.am/am/news/2013/12/23/national-assembly/)

Sagittarius
24.12.2013, 04:24
լավն են էլի էս երկուսը՝


http://www.youtube.com/watch?v=vT7oCPLIBpQ

Chuk
24.12.2013, 21:40
ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի 4 անդամները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:

«ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի թվով 7 անդամներից ներքո ստորագրյալ 4 անդամներս, հիմք ընդունելով Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի «Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարվում է նրա նախագահի կամ անդամների առնվազն մեր երրորդի նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած ժամկետում», ս.թ. դեկտեմբերի 26-ին ժամը 15:00-ին ՀՀ ԱԺ-ում (թիվ 334 սենյակ) հրավիրում ենք հանձնաժողովի արտահերթ նիստ:

Առաջարկում ենք արտահերթ նիստի հետեւյալ օրակարգը.

1.Ազգային ժողովի 2013 թվականի դեկտեմբերի 23-ի նիստում ոչ էլեկտրոնային համակարգով տեղի ունեցած քվեարկությունների ձայների հաշվարկման օրինականության հարցը:

2.Կազմակերպական հարցեր:

Լյուդմիլա Սարգսյան՝ Հաշվիչ հանձնաժողովի քարտուղար, ՀԱԿ խմբակցություն

Տիգրան Ուրիխանյան՝ Հաշվիչ հանձնաժողովի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

Թեւան Պողոսյան՝ Հաշվիչ հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցություն

Արծվիկ Մինասյան՝ Հաշվիչ հանձնաժողովի անդամ, ՀՅԴ»:


Աղբյուր՝ www.ilur.am/news/view/22980.html

Նաիրուհի
26.12.2013, 16:12
Քննարկումներդ շաքարով կտրեմ (լֆիկի ականջը խուլ)


Գազային համաձայնագրերի քվեարկությունն անվավեր ճանաչվեցՀինգշաբթի, 26 դեկտեմբեր, 2013 - 15:40 | Սիվիլնեթ (http://civilnet.am/author/civilnet/)

Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովը դեկտեմբերի 26-ի արտահերթ նիստում անվավեր ճանաչեց դեկտեմբերի 23-ի հայ-ռուսական գազային համաձայնագրերի քվեարկությունը:
Միաժամանակ` ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Արծվիկ Մինասյանը, Թևան Պողոսյանը և Տիգրան Ուրիխանյանը, գտնելով, որ դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստին նույն հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը չարաշահել է իր լիազորությունները, առաջարկեցին նոր նախագահ ընտրել: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը, միաձայն ընդունվեց Լյուդմիլա Սարգսյանի թեկնածությունը: Այս նիստի արձանագրությունները դեկտեմբերի 27-ին կհանձնվեն ԱԺ նախագահի և աշխատակազմի ղեկավարի դիտարկմանը:
Դեկտեմբերի 23-ին հայ-ռուսական համաձայնագրերի վավերացմանը կողմ քվեարկեցին (http://civilnet.am/2013/12/23/parliament-ratification-of-armenian-russian-contracts/) ՀՀԿ և «Օրինաց երկիր» խմբակցությունների 72 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ չկար, քանի որ մյուս չորս խմբակցությունների` Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» և Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորները լքել էին դահլիճը: Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ խորհրդարանի դահլիճում հեռացրել էր ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների քարտերը` վերջիններիս զրկելով քվեարկության հնարավորությունից, և այն իրականացվել էր հաշվիչ հանձնաժողովի միջոցով:
Ազգային ժողովի չորս խմբակցությունները սակայն մտադիր են դատարանում վիճարկել (http://civilnet.am/2013/12/23/four-factions-constitutional-court/)քվեարկության արդյունքների սահմանադրականությունը ` նշելով, որ քվեարկությունն «ապօրինի էր, քանի որ հաշվիչ հանձնաժողովի յոթ անդամներից չորսը ներկա չեն եղել, և նիստ չի գումարվել»: Նրանց պնդմամբ` քվեարկությունը տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգ-օրենքի խախտմամբ:
Ազգային ժողովի վավերացմանն էին ներկայացված հայ-ռուսական հետևյալ համաձայնագրերը`
1) ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը,
2) ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» համաձայնագիրը,
3) ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:

աղբյուր (http://civilnet.am/2013/12/26/gas-agreements-vote-invalid-/gas-agreement/)

Tig
26.12.2013, 18:50
Մեր ապագա տնտեսագետները՝ վայելեք...:[


http://www.youtube.com/watch?v=rvaKCW5dDqw&feature=share

Norton
26.12.2013, 23:43
Մեր ապագա տնտեսագետները՝ վայելեք...:[


http://www.youtube.com/watch?v=rvaKCW5dDqw&feature=share

Քաղաքապետի «պաշտպանները» և Սերժ Սարգսյանը․ հայհոյողները ՀՀԿ-ականներ են

ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրություն է սկսել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր գրանցված միջադեպի առնչությամբ, Epress.am-ին հայտնել է Ոստիկանության լրատվության բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը։ Մինչ ոստիկանությունն ուսումնասիրում է փաստերը, Epress.am-ը սեփական հետաքննությունն է անցկացրել և պարզել հայհոյողների ինքնությունը: Հիշեցնենք, որ մի խումբ երիտասարդներ այսօր թույլ չեն տվել լրագրողներին մասնակցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության հրապարակային պաշտպանությանը։
Տարոն Մարգարյանին «պաշտպանողները»՝ Սերժ Սարգսյանի հետ
http://cdn.epress.am/wp-content/uploads/2013/12/1n.jpg
Լրագրողների՝ ԵՊՏՀ մուտքն արգելող մարդկանցից շատերը ՀՀԿ-ականներ են. լուսանկարներում նրանք ՀՀԿ-ականների կրծքանշաններ են կրում։ Նրանցից մեկը, ով թույլ չէր տալիս լրագրողներին համալսարան մտնել և հայհոյում էր նրանց, Գրիշ Ամիրխանյանն է: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի վերջինիս էջում նշված է, որ նա աշխատում է ԱԺ-ում, ինչպես նաև ԵՊՏՀ ուսխորհրդում:
Գրիշ Ամիրխանյան
http://cdn.epress.am/wp-content/uploads/2013/12/grishamirkhanyan.jpg
ԵՊՏՀ ուսխորհրդի նախագահը՝ Սևակ Խաչատրյանը, ևս լրագրողների վրա հարձակվածների ամբոխում է եղել: Խաչատրյանը չէր ներկայանում, «դուք ո՞վ եք» հարցին պատասխանում էր՝ «էդ ի՞նչ կարևոր ա»:
Սևակ Խաչատրյան
http://cdn2.epress.am/wp-content/uploads/2013/12/sevakkhachatryan.jpg
Ուսխորհրդի նախագահը լրագրողների հարցերին պատասխանալու փոխարեն՝ դիմում էր ԵՊՏՀ ընդունարանում գտնվող մի քանի ոստիկաններին. «Հարգելի ոստիկաններ, առանց ռեկտորի թույլտվության, բուհ մարդ չթողնեք»: Իսկ լրագրողները շարունակում էին հարցնել, թե ով է այն մարդը, ով ցուցումներ է տալիս պետական մարմնի ներկայացուցիչներին:
Սևակ Խաչատրյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
http://cdn2.epress.am/wp-content/uploads/2013/12/sargsyan.jpg
Ուսխորհրդի նախագահի՝ սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարներում գտանք լրագրողների վրա հարձակված ևս մեկ ակտիվ «ուսանողին»: Նա «Ֆեյսբուքում» գրանցված է որպես Սերգո Խառատյան: Երբ լրագրողներից մեկը ԵՊՏՀ-ում վեճի ժամանակ դիմել էր ոստիկանին՝ պահանջելով միջամտել և թույլ չտալ, որ իրեն հրեն, Սերգո Խառատյանը հայտարարել է՝ «տո ձեզ ով կարա հրի»:
Սերգո Խառատյան
http://cdn1.epress.am/wp-content/uploads/2013/12/sergokharatyan.jpg
Լրագրողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրած ևս մեկը սոցցանցում ներկայացված է որպես Սարգիս Մուրադյան:
http://cdn2.epress.am/wp-content/uploads/2013/12/sargismuradyan.jpg

աղբյուր (http://www.epress.am/2013/12/26/246197.html)

Տրիբուն
27.12.2013, 21:09
Ոչ իշխանական ուժերի այս միասնությունը պետք է տեղափոխվի հրապարակներ. Զարուհի Փոստանջյանը (http://www.tert.am/am/news/2013/12/27/postanjyanzara/)

Tig
29.12.2013, 11:12
ԲՀԿ-ն է համախմբվելո՞ւ, թե՞ դաշնակները, որ դեսպանի պաշտոն են ստանում... թե՞...


https://www.youtube.com/watch?v=8gfNedXDPlI&feature=youtube_gdata_player