PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական լրահոս



Էջեր : 1 2 3 4 5 [6] 7 8 9

Ջուզեպե Բալզամո
09.12.2010, 15:14
Հայաստանի նախագահական նստավայրի գլխավոր հաշվապահ Անահիտ Զաքարյանը և ևս 4 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից։ Теrt.am–ին այս մասին հայտնի դարձավ լավատեղյակ աղբյուրից։
Այս դեպքին անդրադարձել է նաև մամուլը։ Նշվում է, որ աշխատանքից ազատման պատճառը ֆինանսական չարաշահումներն են, որոնք հաշվապահն արել է դեռևս Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ։

Մամուլը գրում է, որ իր պաշտոնավարման ընթացքում գլխավոր հաշվապահը հասցրել է ամուսնացնել իր 5 աղջիկներին, նրանց ապահովել շքեղ տներով, ինչպես նաև մեկ տուն է գնել իր համար, որը գտնվում է Նորքում։ Անահիտ Զաքարյանն օգտվել է իր լիազորություններից ու գրպանել հսկայական գումարներ, քանի որ ոչ նախագահի վերահսկողական ծառայությունը, ոչ Վերահսկիչ պալատը, ոչ Ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունն այս ընթացքում այդպես էլ չեն ստուգել նախագահականի հաշվապահական փաստաթղթերը։

Նաջարյանը բարկացել ա՞…

tikopx
09.12.2010, 19:42
Ես ինչ էն ասել Սարժին Ատեսի սամիտին, սաղին հանումա, Արդարադատության նախարարինմ հեռացրեց բեգլարյանի հետ: Սերժ Սարգսյանը սկսումա դուրս գալ, արդեն նմանվում ենք նորմալ երկրի, բայց երևումա պուտինը լավա սղղմել, ասելով, որ նորմալ երկիր դարձնեն, ուզումա նմանվի ԱՄՆ-ին, թե նրանք ինչ արեցին Վրաստանւոմ:

Gayl
09.12.2010, 20:22
Ես ինչ էն ասել Սարժին Ատեսի սամիտին, սաղին հանումա, Արդարադատության նախարարինմ հեռացրեց բեգլարյանի հետ: Սերժ Սարգսյանը սկսումա դուրս գալ, արդեն նմանվում ենք նորմալ երկրի, բայց երևումա պուտինը լավա սղղմել, ասելով, որ նորմալ երկիր դարձնեն, ուզումա նմանվի ԱՄՆ-ին, թե նրանք ինչ արեցին Վրաստանւոմ:
Ո՞նց եմ հաճույք ստանում էս կարգի գրառումներից, Տիկ ջան դրա համար էլ էս օրին ենք մի հատ փոքր ներկայացումով մոռացնել են տալիս իրենց ով լինելը, ապեր գիտե՞ս խի են այդպիսի ներկայացումներ սարքում, որովհետև իրանք էլ գիտեն, որ ամեն անգամ մարդկանց մի զանգված կուտը հավեսով ուտում ա:

Ջուզեպե Բալզամո
10.12.2010, 12:46
Ո՞նց եմ հաճույք ստանում էս կարգի գրառումներից, Տիկ ջան դրա համար էլ էս օրին ենք մի հատ փոքր ներկայացումով մոռացնել են տալիս իրենց ով լինելը, ապեր գիտե՞ս խի են այդպիսի ներկայացումներ սարքում, որովհետև իրանք էլ գիտեն, որ ամեն անգամ մարդկանց մի զանգված կուտը հավեսով ուտում ա:

Մերոնք նոր են սովորում էս կարգի բաները: Ներկայացում տալը զարգացած երկրներում վաղուց ա կիրառվում… երևի ճիշտ ուղու վրա ենք :(

Vitelios
10.12.2010, 21:36
Հարևան հանարպետությունում հերթական քաղաքական խժդժության առիթ է տվել պաշտոնաթող թուրք դիվանագետ Թուրղութ Էրի «Ազատությունից բռնապետություն» գիրքը, որը նվիրված է Հեյդար Ալիևի քաղաքական կենսագրությանը խորհրդային և հետխորհրդային Ադրբեջանում, ինչպես նաև 90-ականների Ադրբեջանի քաղաքական անցուդարձներին:Բազմաթիվ հետաքրքիր փաստերի շարքում, թերևս գրքի ամենասենսացիոն և մեզ համար շատ հետաքրքիր բացահայտումը կապված է Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության(ՔԱԿ) ստեղծման հետ: Հեղինակը, հիմնվելով տարբեր աղբյուրների վրա, ցույց է տալիս 1980-ականներին ՔԱԿ-ի ստեղծման և ֆինանսավորման գործում Պրիմակովի և Ալիևի դերը: Ավելին, նա նշում է որ 90-ականներին ՔԱԿ-ի կառույցները տարածված են եղել Ադրբեջանում:«Այն ժամանակվա բոլոր ադրբեջանական թերթերում բազմաթիվ տեղեկություններ կան Ադրբեջանում ՔԱԿ-ի գործունեության մասին: Իմ գրքում գրվածը դրանց համեմատ ընդամենը մի փոքր հատված է: Այնտեղ(Ադրբեջանում) դեռևս գործում են ՔԱԿ-ի հետ կապված կազմակերպություններ»,- վերջերս տրված հարցազրույցներից մեկում նշել է Թուրղութ Էրը: Թուրք դիվանագետի բերած փաստերը թերևս հետաքրքիր են այնքանով, որ ...
http://blog.armenianherald.com/2010/12/10/azerbaijan-2/#more-370

Norton
14.12.2010, 03:31
Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է դարձել 1000 երիտասարդ զոմբի: Կուսակցական տեմսերը նորաթուխ զոմբիներին բաժանելով, ԳալՍտրուկ Ստահակյանը նշել է, որ ուրախ է, որ իր տեսակը ոչ միայն չի վերանում, այլ համալրվում է հազարավոր ավելի կատարելագործված ԳալՍտրուկ-զոմբիներով:

Աղբյուր՝ Վայլուր լրատվական:

Norton
16.12.2010, 01:12
Մի օժանդակեք արտագաղթին. «Սարդարապատը» դիմում է Եվրամիությանը, ԱՄՆ–ին և Ռուսաստանին

«Սարդարապատ» նախաձեռնությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ իր մտահոգությունն արտահայտելով Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Նախաձեռնության հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Տնտեսության ամբողջական մոնոպոլիզացում, մանր և միջին բիզնեսի հիմնավոր ոչնչացում, գյուղերի քայքայում, բնապահպանական աղետի ստեղծում, սոցիալական բևեռվածության խորացում, համատարած անարդարություն, քրեա–օլիգարխիկ կառավարման համակարգի կիրառում, մեկ անձի և իր շրջապատի կամայականություններին և ցանկություններին Օրենքի ստորադասություն, ժողովրդի կամարտահայտման և ընտրելու իրավունքի ոտնահարում, ապագայի նկատմամբ մարդկանց մոտ հույսի և հավատի իսպառ ոչնչացման փորձ, հայ մարդու և նրա բարոյական արժեհամակարգի ձևախեղում, իշխանությունը ամեն գնով պահելու դիմաց ազատագրված տարածքների՝ հայրենիքի մի մասի սակարկում, որոնց հետևանքով Հայաստանի հուսահատված քաղաքացին լքում է Հայրենիքը։

Ժողովրդագրական պատկերի կտրուկ վատթարացումը հետևանք է Հայաստանի Հանրապետությունում իշխող ռեժիմի կողմից ստեղծած և առկա քաղաքական, տնտեսական, իրավական, սոցիալական և բարոյա–հոգեբանական ոլորտներում խորը ճգնաժամի գոյության։ Այս իրողություններին արագ արձագանքում են այն պետությունները, որոնք իրենց երկրներում ունեն ժողովրդագրական լրջագույն խնդիրներ։

Եվրամիությունը՝ «Արևելյան գործընկերություն», Ռուսաստանի Դաշնությունը՝ «Հայրենակիցներ» և ԱՄՆ–ն «Գրին քարտ» ծրագրերով կազմակերպում և իրականացնում են բնակչության տեղափոխում դեպի իրենց երկիր, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունից։ Յուրաքանչյուր պետություն լուծում է իր ներքին խնդիրները, սակայն ո՞ւմ և ինչի՞ հաշվին։

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը գտնվում են զինադադարի պայմաններում, Թուրքիան Հայաստանին իբր այլևս չի դիտում որպես թշնամի պետություն, սակայն առ այսօր հայ–թուրքական սահմանում տեղակայված է Թուրքիայի 3–րդ դաշտային բանակը, Վրաստանը Ջավախքում իրականացնում է հակահայ քաղաքականություն, որի հետևանքով վտանգվում է Հայաստանի հյուսիսային դարպասի անվտանգությունը։ Հայաստանի ազգային անվտանգությանը նետված լրջագույն մարտահրավերներին ավելացել է նաև ամենամահացուն՝ Հայաստանի հայաթափումը:

Կոչով դիմում ենք ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, ՀՀ-ին բարեկամ համարվող Եվրամիությանը, ժողովրդավարական արժեքներ դավանող և սերմանող Միացյալ Նահագներին և հորդորում. չօժանդակել արտագաղթին և կասեցնել իրենց կողմից իրականացվող գործընթացը: Հայաթափված Հայաստանը վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայոց պետականությանը, այլ նաև՝ համայն հայությանը, հետևաբար այս կոչ-հորդորը ընդունեք համայն հայության անունից»։

Tert.am

Տրիբուն
16.12.2010, 10:59
Այ սենց գժական տրամաբանություն - շարժում, հայտարարություն, դեմոկրատիա, միջազգային ճնշումներ, եվրոպական չափանիշներ ..... :[


ՀՌԱՀ-ը խախտել է թափանցիկության սկզբունքը

«Ա1+»-ին աջակցող «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը ի պատասխան «Մելտեքս» ՍՊԸ («Ա1+»)-ի տեղեկատվություն ստանալու հարցմանը` 2010թ. դեկտեմբերի 6-ի գրությամբ հայտնել է, որ «Արմենիա ԹԻ-ՎԻ» ՓԲԸ եւ «Արմնյուզ» ՓԲԸ մրցույթային առաջարկների փաթեթները պատճենահանման համար կարող են տրամադրվել 2011թ. հունվարի 20-ից հետո:

«Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է, որ ՀՌԱՀ-ը չի ապահովել հեռուստահաճախությունների մրցույթի թափանցիկության սկզբունքը` «Մելտեքս» ՍՊԸ («Ա1+»)-ին ողջամիտ ժամկետներում չտրամադրելով պահանջվող տեղեկատվությունը:

Այսպիսով, ՀՌԱՀ-ը խախտել է «Մելտեքս»ՍՊԸ («Ա1+»)-ի տեղեկատվության ազատության իրավունքը, որով կասկածի տակ է դնում մրցույթի անցկացման անաչառությունը:

15 դեկտեմբեր, 2010թ.



Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը.

2002թ. «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումով իշխանությունը վերջ տվեց հեռուստաեթերով ազատ խոսքի եւ տեղեկատվության տարածմանը։ Մնացած բոլոր հեռուստաընկերությունները վերցնելով նախագահական ապարատի վերահսկողության տակ՝ վարչախումբը ողջ ժողովրդին ենթարկեց տեղեկատվական բլոկադայի։ Միակ ազատ հեռուստաընկերության եթերը չվերականգնվեց անգամ Եվրոպական դատարանի որոշումից հետո. թվայնացման խնդիրը պատրվակ բռնելով`վարչախումբը երեք տարի ձգձգեց հարցի լուծումը։ Իսկ դրանից հետո ընդունվեց մի օրենք, որով, հակառակ նախապես տված խոստումների՝ թե թվայնացումից հետո հեռուստատեսային հաճախականությունների թիվը կավելանա մինչեւ 60-70, ընդհակառակը՝ դրանց թիվը 24-ից կրճատվեց 18-ի։ Այժմ էլ, հայտարարված մրցույթում «Ա1+»-ն այն սակավաթիվ հեռուստաընկերություններից է, որ տվյալ հաճախականության վրա մրցակից ունի։ Այսինքն՝ մրցույթը կազմակերպված է նախապես կայացված հանցավոր մի համաձայնության հիման վրա, եւ արդեն իսկ կանխորոշված են դրա արդյունքները։

Միակ ժողովրդական հեռուստաընկերության շահերը պաշտպանելու համար ամիսներ առաջ ստեղծվել է մի խորհուրդ, որը, ի թիվս այլ միջոցառումների, նաեւ յուրահատուկ մի քվեարկություն-հանգանակություն է կազմակերպել հօգուտ «Ա1+»-ի։ Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում բոլորին ակտիվորեն մանակցել այդ քվեարկությանը։ Կարելի է չկասկածել, որ ՀՌԱՀ-ը այս անգամ էլ կատարելու է իշխանության կամքը, սակայն այդ կառույցի յուրաքանչյուր անդամ պետք է շատ լավ հասկանա, որ անձնապես իր վրա է վերցնում խոսքի ազատության դահիճի դերը, ինչի համար անպայման պատասխան է տալու ողջ ժողովրդի առջեւ։

Դեկտեմբեր 15, 2010






Աբրահամյանն ասել է, թե կա կամքը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն, ԵՄ բանակցային թիմի ղեկավար Գունար Վիգանդին:

Հովիկ Աբրահամյանը կարեւորեց այս տարվա հունիսին իր գլխավորած պատվիրակության այցը Եվրախորհրդարան` արդյունավետ համարելով անցկացված բանակցությունները, որոնք նպաստեցին եվրոպացի պատգամավորների մոտ ավելի օբյեկտիվ եւ ամբողջական պատկերացման ձեւավորմանը Հայաստանի, ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:


ԱԺ նախագահը կարեւոր համարեց նաեւ մի քանի օր առաջ Բրյուսելում կայացած` ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստը` օբյեկտիվ համարելով դրա արդյունքում ընդունված եզրափակիչ հայտարարությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունները դրսևորում են անհրաժեշտ քաղաքական կամք` մեր երկիրը տեսնելու եվրոպական ընտանիքում, եւ պատրաստ են կատարել ստանձնած պարտավորությունները:


Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքերով ` ակտիվ աշխատանքներ են ընթանում տնտեսական ինտեգրման, ազատ առեւտրի, քաղաքացիների տեղաշարժի դյուրացման, ինչպես նաեւ իրավական ակտերի ներդաշնակեցման ուղղություններով: Եվ այս առումով, ըստ ԵՄ բանակցային թիմի ղեկավարի, կարևորվում է օրենսդրական բարեփոխումները, որոնք պետք է համահունչ լինեն ԵՄ չափորոշիչներին եւ նորմերին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորելով հանդիպումը եւ աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն հայտնելով, առաջարկեց, որ Հայաստան այցելությունների ժամանակ Եվրամիության պաշտոնյաները հանդիպումներ ունենան եւ բանակցություններ վարեն նաեւ Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ:

Գունար Վիգանդը բարձր գնահատեց Հայաստանի Հանրապետության իշխանությունների եւ, մասնավորապես, խորհրդարանի նախագահի պատրաստակամությունը` կատարել ստանձնած պարտավորությունները եւ ձևավորել համապատասխան օրենսդրական դաշտ:

Հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:


Դեկտեմբեր 15, 2010




"Ա1+"-ը եթեր չստացավ

Քիչ առաջ ՀՌԱՀ-ը հայտարարեց հեռարձակման մրցույթների արդյունքները: "Ա1+"-ը վերստին եթեր վերադառնալու հնարավորություն չստացավ: ՀՌԱՀ-ի բոլոր անդամները, բացի Արա Թադեւոսյանից, "Ա1+"-ի փաթեթը գնահատել էին 0, իսկ նրա մրցակցի` "Արմնյուզի" փաթեթը` 6:Արա Թադեւոսյանը երկու փաթեթներն էլ գնահատել էր 2: Քվեարկության արդյունքներով` "Ա1+"-ը հավաքել էր ընդամենը 2, իսկ "Արմնյուզը"-ը` 44 միավոր:

Եթերազրկվեց նաեւ "ԱԼՄ"-ն` պարտվելով "Երեւան"-ին: "ԱԼՄ"-ն հավաքել էր 32, իսկ "Երեւանը"`40: Տիգրան Կարապետյանը դուրս եկավ դահլիճից:

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգայի հանձնաժողովի կազմում են Գրիգոր Ամալյանը, Ժիրայր Դադասյանը, Սիմավոն Անդրեասյանը, Արմեն Մկրտչյանը, Արա Թադևոսյանը, Արամ Մելքոնյանը, Հայկ Քոթանյանը և Կորյուն Առաքելյանը։

Մանրամասներն ավելի ուշ:

Դեկտեմբեր 17, 2010

Mephistopheles
16.12.2010, 12:13
ստեղմի հատ լավ րգառում կար… Տրիբունի կողմից… ուր ա՞

Chuk
16.12.2010, 12:15
ստեղմի հատ լավ րգառում կար… Տրիբունի կողմից… ուր ա՞

Ջնջվել ա՝ ոչ նորմատիվային բառապաշարի պատճառով: Բարի էի՝ չտուգանեցի: Բայց էդ չի նշանակում, որ հաջորդ անգամ չեմ տուգանի ու չեմ արգելափակի:

Տրիբուն
16.12.2010, 13:41
Ջնջվել ա՝ ոչ նորմատիվային բառապաշարի պատճառով: Բարի էի՝ չտուգանեցի: Բայց էդ չի նշանակում, որ հաջորդ անգամ չեմ տուգանի ու չեմ արգելափակի:

Մերսի ախպերս .. բայց ասա որ համաձայն էիր հետս, ու ջնջելուց էլ սրտիցդ արուն էր կաթում: ;)

Chuk
16.12.2010, 13:43
Մերսի ախպերս .. բայց ասա որ համաձայն էիր հետս, ու ջնջելուց էլ սրտիցդ արուն էր կաթում: ;)

Եթե առանց «կոդավորված» հայհոյանքների լիներ, այլ ընդամենը վերաբերմունքի արտահայտում, բնականաբար կմնար, անկախ նրանից համաձայն կլինեի, թե չէ:

Վիշապ
16.12.2010, 14:00
Եթե առանց «կոդավորված» հայհոյանքների լիներ, այլ ընդամենը վերաբերմունքի արտահայտում, բնականաբար կմնար, անկախ նրանից համաձայն կլինեի, թե չէ:

Չուկ ջան, ախպերս, ՊՄ–ով ուղարկի էլի բռատ, հիմա խո չե՞նք խնդրելու Տրիբունը նորից շարադրի մտքերը, փլիզ… :oy

Վիշապ
16.12.2010, 14:05
…Հիշեցնենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգայի հանձնաժողովի կազմում են Գրիգոր Ամալյանը, Ժիրայր Դադասյանը, Սիմավոն Անդրեասյանը, Արմեն Մկրտչյանը, Արա Թադևոսյանը, Արամ Մելքոնյանը, Հայկ Քոթանյանը և Կորյուն Առաքելյանը։…
Ես չեմ ջոկում, էսքանը որոշում են, թե մի Հայ ժողովուրդ ինչ նայի ու ինչ չնայի՞......:o:blin

Տրիբուն
16.12.2010, 14:14
Ես չեմ ջոկում, էսքանը որոշում են, թե մի Հայ ժողովուրդ ինչ նայի ու ինչ չնայի՞......:o:blin

Չէ, իրանք մենակ որոշում են, թե հայ ժողովուրդը ինչ պիտի Չնայի: Իսկ թե ինչ կնայի, էտ իրանց տանձին չի:

Ի միջի այլոց, ԱԼՄ-ին զրկեցին եթերից, լրիվ .... մեջ ֆիլամոնիա: Դաժե հեռուստատեսային կայֆավատի հնարավորություններն են սահմանափակում:

Տրիբուն
16.12.2010, 14:15
Եթե առանց «կոդավորված» հայհոյանքների լիներ, այլ ընդամենը վերաբերմունքի արտահայտում, բնականաբար կմնար, անկախ նրանից համաձայն կլինեի, թե չէ:

Ապեր, դու զատո լավ գիտես, որ վերաբերմունքի արտահայտումը հենց ինքը հայհոյանքն էր: Ուրիշ տարբերակ չկար վերաբերմունք արտահայտելու:

Chuk
16.12.2010, 14:23
Ապեր, դու զատո լավ գիտես, որ վերաբերմունքի արտահայտումը հենց ինքը հայհոյանքն էր: Ուրիշ տարբերակ չկար վերաբերմունք արտահայտելու:

Ես գիտեմ, որ արդեն մխտռել եք ակումբը ձեր քֆուրներով գրառումներով ու համբերությունս արդեն սահմանագծի վրա ա:

Տրիբուն
16.12.2010, 14:28
Ես գիտեմ, որ արդեն մխտռել եք ակումբը ձեր քֆուրներով գրառումներով ու համբերությունս արդեն սահմանագծի վրա ա:

Ես առաջին անգամ էի հայհոյանք գրում, էն էլ շատ համեստ, Չուկ, մի ջղայնացի:

Վիշապ
16.12.2010, 14:33
Ես գիտեմ, որ արդեն մխտռել եք ակումբը ձեր քֆուրներով գրառումներով ու համբերությունս արդեն սահմանագծի վրա ա:

Չուկ ջան, ու՞ր ես մխտռոցի տեսնում եղբայր։ Եթե Տրիբուն ախպերը հազարից մեկ որոշել է հայհոյել, ապա ինձ թվում է արժի այդ հայհոյանքները տեսնել, կարող է էդ հայհոյանքից ավելի շատ ընդվզում առաջա անարդարությունների դեմ, քան թե միակ ուժի հայտարարություններից ու կոչերից։

Chuk
16.12.2010, 14:42
Չուկ ջան, ու՞ր ես մխտռոցի տեսնում եղբայր։ Եթե Տրիբուն ախպերը հազարից մեկ որոշել է հայհոյել, ապա ինձ թվում է արժի այդ հայհոյանքները տեսնել, կարող է էդ հայհոյանքից ավելի շատ ընդվզում առաջա անարդարությունների դեմ, քան թե միակ ուժի հայտարարություններից ու կոչերից։

Վիշ ջան, արի կլինի մի սադրի ու դու ու Տրիբունը ընդունեք սա որպես զգուշացում: Եվս մեկ հայհոյանքով (կամ «կոդավորված» հայհոյանքով), ոչ նորմատիվային բառապաշարով գրառում ու նախազգուշական մեկ շաբաթով արգելափակվում եք: Արգելափակումից դուրս գալուց հետո կրկնելու դեպքում՝ ավելի երկար ժամկետով: Նաև պահանջում եմ այս թեմայում գրառմանս չարձագանքել, բողոք ունենալու դեպքում համեցեք «Բողոքի գիրք» թեմա, սա ադմինիստրատիվ զգուշացում է, քննարկման հետ կապ չունի:

Chuk
16.12.2010, 17:34
Հենց նոր տեղեկացանաք, որ կառավարության կազմում լուրջ փոփոխություններ են կատարվել:

Այդ փոփոխությունների մասին մանրամասներ դեռ հայտնի չեն, բայց, ըստ լուրերի, փոփություններ են կատարվել ՀՀ գյուղատնտեսության, էկոնոմիկայի , Ֆինանսների նախարարություններում: Մեր տեղեկություններով, այս գերատեսչությունների ղեկավարները արդեն տեղյակ են իրենց պաշտոնանկության մասին: Հրամանագրերը պատրաստ են եւ շուտով կհրապարակվեն
Երկիր (http://yerkir.am/am/news/1053.htm)

Ձայնալար
16.12.2010, 18:20
Ներսեսը գնաց
18:10 Քաղաքական | Հինգշաբթի 16.12.2010

Հենց նոր հայտնի դարձավ, որ քիչ առաջ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ներսես Երիցյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատելու մասին: Այսպիսով, հաստատվեցին առավոտյան մեր հաղորդած տեղեկությունները` ըստ որոնց, կառավարությունում սպասվում են հերթական պաշտոնանկությունները, այդ թվում` էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի և բնապահպանության նախարար Գերասիմ Ալավերդյանի: Ավելի ուշ տեղեկացրել էինք նաև, որ Երիցյանի պաշտոնում նշանակվելու է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, որին էլ փոխարինելու է ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ Ներսես Երիցյանը ՀՀԿ-ական է, համարվում է բացառապես Տիգրան Սարգսյանի «մարդը», նաև` արհեստավարժ անձնավորություն կառավարությունում:

http://www.1in.am/arm/armenia_politics_4599.html

Ուրվական
16.12.2010, 23:15
Նոր տարվանից ՏՏ ոլորտի ձեռնարկությունները Վրաստանում կազատվեն հարկերից
16 դեկտեմբերի 2010 - 16:41 AMT 12:41 GMT
PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 15-ին ընդունել է «Տեղեկատվական-տեխնոլոգիական գոտիների մասին» օրենքը, որի համաձայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունները կազատվեն հարկերից: Ինչպես հաղորդում է Business Грузия-ն, այդ ընկերությունները կազատվեն արտահանման հարկերից և եկամտահարկից արտերկրում ծավալած գործունեությունից: «Տեղեկատվական-տեխնոլոգիական գոտիների մասին» օրենքն ուժի մեջ կմտնի 2011թ. հունվարի 1-ին: Ըստ օրենքի, յուրաքանչյուր ընկերություն պետք է հայտ ներկայացնի «վիրտուալ գոտու անձ» կարգավիճակ ստանալու համար: Կարգավիճակի տրամադրման կանոններն ու պայմանները կորոշի Վրաստանի կառավարությունը:

Մինչդեռ, բազմիս ասվել է Հայաստանի ՏՏ ոլորտում արտոնությունների անհրաժեշտության մասին, որտեղ տեխնոլոգիաների ոլորտը շուրջ 10 տարի է, ինչ հռչակված է գերակա ճյուղ: Ըստ ՏՏ ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, արտոնությունների բացակայությունը կհանգեցնի կադրերի արտահոսքին այն երկրներ, որտեղ ստեղծված են ավելի լավ պայմաններ:

Ինչ լավն ենք մենք:love: Բա չէ, հիմար վրացիները: Ասում են ՏՏ-ն գերակա ճյուղ ա, էդ հասկացանք: Բա հարկերից ազատելը որն ա: Ասինք գերակա ճյուղ, չասինք նստեն վզներիս, մեր մի կտոր ջիպից էլ կտրեն էդ դրանք: Այ ՔԵԶԻ ԲԱՆ:

Տրիբուն
17.12.2010, 10:31
Այ սենց գժական տրամաբանություն - շարժում, հայտարարություն, դեմոկրատիա, միջազգային ճնշումներ, եվրոպական չափանիշներ ..... :[

Արա դե լաաաաաաավն են, էլի :love


Դրսեւորվեց ստրուկի հոգեբանությունը»
17:59 | Դեկտեմբեր 16, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել.

«Հեռուստահաճախականությունների մրցույթում, ինչպես եւ սպասվում էր, Ա1+ հեռուստաընկերությունը կրկին եթեր հեռարձակվելու իրավունք չստացավ։ ՀՌԱՀ-ի անդամները, հերթական անգամ դրսեւորելով ստրուկի՝ իրենց պարտադրված հոգեբանությունը, անմռունչ կատարեցին նախագահականից իջեցված քաղաքական պատվերը։ Դրանով անկատար մնաց նաեւ Ա1+-ին եթեր վերադարձնելու մասին Եվրոպական դատարանի որոշման իրագործումը։

Հասկանալի է վարչախմբի անասնական վախը հեռուստատեսային լայն լսարանով ազատ խոսքի տարածման հանդեպ։ 2002 թվականին ապօրինաբար փակելով միակ ազատ այս հեռուստատեսությունը, վարչախումբն ավելի շատ իր քամահրանքն ու ցինիզմն էր դրսեւորում սեփական ժողովրդի նկատմամբ։ Այժմ արդեն, երբ ազատ հեռուստատեսությամբ, ի թիվս այլոց, կարող է շատերին հասանելի դառնալ նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի խոսքը, միակ դրդապատճառը սարսափն է նույն այդ ժողովրդից։ Եւ հենց այդ սարսափի աստիճանով էլ կարելի է պատկերացում կազմել, թե որքան խախուտ են ապօրինի այս իշխանության հիմքերը։

Միջազգային ժողովրդավարական հանրությունը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն, Եւրոպական միությունը, ԱՄՆ-ը գեթ հիմա պե՞տք է հասկանան, որ նման հարցերում ու նման ռեժիմների հետ ներողամտության, համոզման, սիրաշահելու, հոդորների իրենց քաղաքականությունը սնանկ է եւ որեւէ արդյունքի չի հանգեցնում։ Ազդում է միայն կոշտ ու վճռական դիրքորոշումը, ճշմարտությունը բացեիբաց ասելու սկզբունքը»։

Էս «գեթ հիմա պիտի հասկանան»-ը սպանում ա :D Ինչ դուռակ միջազգային հանրությունը ա, մինչև դեմ չեմ տալիս, բան չի հասկանում: Բա էն Եվրամիությունը :D

Norton
18.12.2010, 00:54
Կոնգրեսն այսօր 4 ակցիա անցկացրեց


Երեւանում ակցիայի մասնակիցները հավաքվել էին Գլխավոր դատախազության շենքի դիմաց եւ պահանջում էին «ազատել քաղբանտարկյալներին»:

ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե վերջին շրջանում ընդդիմադիր գործիչների ազատ արձակումը եւ Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման խնդրանքով Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների հայտնի բաց նամակը վկայում են, որ առաջիկայում ազատ կարձակվեն բոլոր ընդդիմադիր գործիչները:

Իր հերթին, ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե «ՀԱԿ-ը պայքարելու է միչեւ բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը»:

«Կարծես թե այս իշխանությունների համառության սահմանը արդեն երեւում է, եւ նրանք չեն կարողանում քաղբանտարկյալներին շարունակել պահել անազատության մեջ: Ես հույս ունեմ, որ առաջիկայում մեր բոլոր ընկերները ազատության մեջ կլինեն», - ասաց Կարապետյանը:

Մասիսում բողոքի ակցիան սկսվեց երթով` Հայ ազգային կոնգրեսի տեղի գրասենյակից մինչեւ քաղաքային հրապարակ: Հավաքվածների առջեւ ելույթ ունենալով՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ասաց, թե «իշխանությունները մարզերում ստեղծել են ահաբեկման մթնոլորտ, մարդկանց հացից կտրելու մթնոլորտ, եթե նրանք քաղաքական հայացքներ ունեն»:

«Այդ մթնոլորտում, եթե այսքան մարդ հավաքվում է, նշանակում է, որ մեր պայքարը Մասիսում ամուր հենքի վրա է: Եթե մի քիչ ձեր շուրջը նայեք, կտեսնեք, որ ահագին մարդիկ կան կանգնած, որոնց աչքերում կարդում ես համակրանքը, հետաքրքրությունը, բայց, տեսնելով ոստիկաններին, վախենում են մոտենալ», - ասաց Զուրաբյանը:

Մարտունիում ելույթ ունեցողներից էր նաեւ ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը, ով հայտարարեց, թե իշխանություններին երկար կյանք չի մնացել:

«Այս իշխանությունը կամաց-կամաց չի քանդվելու: Ինչպես բոլոր բռնատիրությունները, քանդվելու է միանգամից ու փլուզվելու է ժամերի ընթացքում, եւ այդ պահը հեռու չէ», - ասաց Շահնազարյանը:

Ուշագրավ է, որ Մարտունիի քաղաքային հրապարակում, ուր ընթանում էր բողոքի ակցիան, բացակայում էին համազգեստով ոստիկանները, չնայած տեղացիները ասացին, որ վերջիններս հեռվից քաղաքացիական համազգեստով դիտում են բողոքի ակցիան:

Ապարանում բողոքի ակցիան սկսվեց քաղաքային հրապարակից երթով դեպի Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիր, ուր նախ հարգանքի տուրք մատուցվեց զոհվածների հիշատակին:

Հանրապետության գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն ապարանցիների առջեւ հայտարարեց, թե իրենք պատրաստվում են արտահերթ նախագահական ընտրությունների:

«Իշխանությունները սկսել են իրենք իրենց ոչնչացնել: Այսօր կտրում են այն աթոռի ոտքերը, որի վրա նստած են: Ես կարծում եմ՝ Բեգլարյանի, Դանիելյան Գեւորգի ու նաեւ երեկ հանված նախարարների օրինակները մեր մեծահարուստներին, պաշտոնյաներին, նաեւ ձեր հայրենակից Աղվան Հովսեփյանին դաս պիտի լինեն, որ վաղը իրենց հետ նույն կերպ են վարվելու», - զգուշացրեց Ջհանգիրյանը: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոն:
lragir.am

Ջուզեպե Բալզամո
30.12.2010, 20:06
"Հայամետ" նախագահի Ամանօրյա նվերը. :vayreni

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Բաքվում ԱՄՆ դեսպան է նշանակել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզային։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայությունը։

Նշվում է, որ այդ նշանակումն Օբաման արել է՝ օգտվելով իրեն ընձեռվող իրավունքից։ Այսինքն՝ Սենատի միջնստաշրջանային ընդմիջման ժամանակ ԱՄՆ նախագահն իրավունք ունի նշանակումներ կատարել առանց Սենատի հավանության։

Բացի այդ, Բարաք Օբաման Անկարայում ԱՄՆ դեսպան է նշանակել Ֆրենկ Ռիկարդոնեին։

Նշենք, որ Բրայզայի թեկնածության հաստատումը Սենատում արգելափակվում էր ամերիկացի հայամետ կոնգրեսականների կողմից։ Թերթ.ամ

Mephistopheles
02.01.2011, 12:30
ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ


Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում կապված դեկտեմբերի 30-ին ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում իր խցում մահացած կալանավոր 50-ամյա Մկրտիչ Պետրոսյանի մահվան հետ:

Հիշեցնենք, որ Մկրտիչ Պետրոսյանը կալանավորվել էր անցյալ տարի, ապրիլի 17-ին Նոր Նորքի զանգվածում Ռազմական ակադեմիայի դիմաց հայտնի քրեական ռազբորկային մասնակցելու համար:

Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ մահացածը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ազգականն է:

Լուսանկարը Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Լրագիր.ամ

Kuk
12.01.2011, 18:22
Քաղաքապետարանում կադրային քարուքանդ ա, հետևեք :))

Ambrosine
13.01.2011, 15:14
Գողության վերջին փորձ

Մինչ հասարակությունը փորձում է կարեկցել եթերից զրկված Տիգրան Կարապետիչին և նրա երկրպագուներին, իշխանական կուլիսներում գրվում է Տիգրան Կարապետիչի ճակատագրի հետագա սերիաների սցենարը: Այստեղ արդեն, ի տարբերություն ԱԼՄ-ի, Տիգրան Կարապետիչը միակ գլխավոր դերակատարը չի լինելու: Այստեղ նրան է միանալու Գագիկ Բեգլարյանը` Չոռնի Գագոն, Երևանի նախկին քաղաքապետը: Իսկ նրանց միացնելու է «երևանցի» հասկացությունը, որը տարիներ շարունակ ուներ զուտ բարոյահոգեբանական կիրառում տարատեսակ պալատական մտավորականության կատարմամբ, սակայն ընտրություններին ընդառաջ ձեռք է բերում արդեն քաղաքական նշանակություն: «Երևանցիներ» հասկացությունը վերածվելու է կուսակցության, որի հիմնադիրները լինելու են «ղարաբաղյան կլանից» քցված երևանցիներ Տիգրան Կարապետիչն ու Գագիկ Բեգլարյանը: Ու նրանք «քցվել» են հենց այդ նպատակով, որ երևանցիներն էլ ընտրությունների ժամանակ «քցվեն» նրանց ձայն տալու: Չէ՞ որ Հայաստանում, հատկապես Երևանում, սիրում են զոհերին, կարեկցում և համակրում են նրանց: Առավել ևս կսիրեն ու կկարեկցեն երևանցի զոհերին` պահելով նրանց թասիբը:

Ահա այդ հաշվարկով էլ` թասիբ խաղարկելով էլ իշխանությունը փորձելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում օգտագործել իր իսկ ձեռքով «ապտակած» կենտրոնի Գագիկ Բեգլարյանին և կենտրոնամետ Տիգրան Կարապետյանին, ով վերջերս «անարդարության դեմ պայքարի» համար հրավիրած իր հանրահավաքի ժամանակ էլ հայտարարում էր, թե անարդար է, որ երևանցիները չունեն իրենց կուսակցությունը: Կարապետիչը անարդարության դեմ պայքարելու է հենց այդպես` երևանցիների կուսակցություն ստեղծելով: Դե եթե նկատի առնենք, որ նրա կողքին է լինելու արդարության համար պայքարի անվեհեր մարտիկ Գագիկ Բեգլարյանը` Չոռնի Գագոն, պարզ է դառնում, թե ընտրություններից առաջ ինչ հզոր «դասակ» է ձևավորվում իշխանական գնդում: Ընդ որում` հավանական է դիտվում, որ ինչ-որ ժամանակ անց նրանց է միանալու մեկ այլ երևանցի` Թոխմախի Մհերը, որին էլ հավանաբար ինչ-որ «իքս» պահից իշխանությունը «զոհ» կսարքի: Այսինքն` «երևանցի» հասկացությունն իշխանությունը կզոհի սեփական վերարտադրության ազնիվ գործին` բնականաբար դրա դիմաց վարձատրելով երևանցիներ Կարապետիչին, Չոռնի Գագոյին, Թոխմախի Մհերին: Թե ինչ տեսքով կլինի այդ վարձատրությունը` դժվար է ասել: Դա կարող է լինել խորհրդարանական մանդատի կամ որևէ բիզնեսի, կամ պարզապես եղած բիզնեսները պահպանելու մեծահոգության տեսքով: Դա արդեն կորոշի իշխանությունը, որը «երևանցիներ» սերիալի ռեժիսոր-բեմադրիչն է:
http://www.1in.am/arm/armenia_politics_6584.html

Հեսա <<չերեմուշկա>> կուսակցություն եմ ստեղծելու :[

Տրիբուն
18.01.2011, 14:35
Արա, դե քեֆս գալիաս ա, էլի որ մեր նորությունները կարդում եմ: Վարչապետը Նարեկացի ու Աստվածաշունչ ա ցիտում ամեն օր, Հայոց Աշխարհ ա կարռուցում, Գյումրին սարքումա տեխնոպարկ, Դիլիջանը համաշխարհային ֆինասական կենտրոն, ու առը քեզ ... ինչ մի հատ լուրջ գործ ա անում էտ ուղղությամբ ...

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ ՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ

Այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերություն:

Վարչապետը մասնակցել է ընկերության ջրի մաքրման նոր կայանի բացմանը, որում արտադրության ընթացքում օգտագործված ամբողջ ջուրը մաքրվում է բնապահպանական ամենաբարձր չափանիշներին համապատասխան այնպես, որ շրջակա միջավայր վերադարձվող ջուրը լիովին պիտանի է բուսական և կենդանական կյանքի համար:

Կառավարության ղեկավարը շրջել է նորաբաց կայանում, ինչպես նաև ծանոթացել է ընկերության արտադրական հնարավորություններին: Տիգրան Սարգսյանին է ներկայացվել ըմպելիքների պատրաստման գործընթացը, ինչպես նաև Հայաստանում ընկերության 15-ամյա գործունեության արդյունքները:

http://www.lragir.am/upld_img/129534324930.JPG

Elmo
20.01.2011, 20:09
http://www.1in.am/arm/armenia_politics_6584.html

Հեսա <<չերեմուշկա>> կուսակցություն եմ ստեղծելու :[

Քանի Երևանցի, Աբարանցի ու Գյումրեցի են անում, Ղարաբաղցին պետք ա սրանց գլուխ մլուխը ջարդի առավոտից իրիկուն:

Tig
25.01.2011, 13:46
Ցույց կառավարության առջև. տոնավաճառների աշխատողները բողոքում են մաքսատուրքերի բարձրացումից
13:28 • 25.01.11

Կառավարության շենքի մոտ հավաքվել են Երևանի տոնավաճառների հարյուրավոր աշխատողներ, որոնք բողոքում են մաքսատուրքերի ավելացման դեմ։ Ցույցը հսկում են մեծ թվով ոստիկաններ, որոնց քանակը հետզհետե ավելանում է։
Ցուցարարները դժգոհում են, որ սահմանային մաքսակետերում ապրանքների մաքսատուրքը 1 կգ-ի դիմաց սահմանվել է 8 դոլար՝ նախկին 3,8 դոլարի փոխարեն։ Հավաքվածները սուլում են, վանկարկում «Վարչապետ, դուրս եկեք, թողեք աշխատենք»։

Կառավարությունում ընդունել են ցուցարարներից մի քանիսին, լսել նրանց դժգոհությունն ու պատճառաբանել, որ մաքսատուրքերն ավելացրել են բեռնափոխադրող ընկերությունները, և կառավարությունն այժմ պարզում է այդ թանկացման հիմնավորվածությունը։ Ցուցարարներին խոստացել են պատասխանել այսօր, ժամը 17-ին։

«Էս թանկացումը բերելու է ապրանքների կրկնակի թանկացման։ Հիմա ապրանքները մաքսակետում կանգնած են։ Մենք էլ ապրանք չունենք, բայց չենք կարողանում մեր ապրանքը ստանանք»,- Tert am-ին պատմեցին ցուցարարները։

«Գործարաններ չկան, որ թողնեն աշխատենք։ Հիմա էլ էս թանկացումը։ Սիթիներ բացելու փոխարեն թող գործարաններ բացեն, մարդիկ գնան, աշխատեն»,- ասաց նրանցից մեկը։

«Հայաստանում մեծ հեղափոխություն է սպասվում, ժողովուրդը կանգնելու է, համբերությունը հատում է»,- վրդովված ասացին ցուցարարները։

Այս պահին ոստիկանները կառավարության մուտքի մոտ պատ է կազմել՝ ցուցարարներին թույլ չտալով փակել կառավարության մուտքը։

Ցուցարարները սպառնում են, որ կշարժվեն դեպի ԱՄՆ կամ Ֆրանսիայի դեսպանատուն և ապաստան կխնդրեն այդ երկրներից, եթե ՀՀ կառավարությունը առաջիկա կես ժամում չպատասխանի իրենց։

Tert.am

davidus
25.01.2011, 14:54
Ցույց կառավարության առջև. տոնավաճառների աշխատողները բողոքում են մաքսատուրքերի բարձրացումից
13:28 • 25.01.11

Կառավարությունում ընդունել են ցուցարարներից մի քանիսին, լսել նրանց դժգոհությունն ու պատճառաբանել, որ մաքսատուրքերն ավելացրել են բեռնափոխադրող ընկերությունները, և կառավարությունն այժմ պարզում է այդ թանկացման հիմնավորվածությունը։ Ցուցարարներին խոստացել են պատասխանել այսօր, ժամը 17-ին։

Այ ոչխարներ, բեռնափոխադրող ընկերությունը չի կարող մաքսատուրք ավելացնել կամ պակասեցնել....

Տրիբուն
25.01.2011, 15:11
Այ ոչխարներ, բեռնափոխադրող ընկերությունը չի կարող մաքսատուրք ավելացնել կամ պակասեցնել....

Բա շարունակությունն ինչ լավն ա «և կառավարությունն այժմ պարզում է այդ թանկացման հիմնավորվածությունը»: Մաքսատուրքի ավելացումը կոչվում ա «թանկացում» :D

Ու կարևորն էն ա, որ կառավարության ոչխարն էտքան ասել ա, դեռ մի կողմ, հավաքված ժողովուրդն էլ երևի գլուխը կախ հավատացել ա: Դե չհավատալու տարբերակ սկզբունքորեն չունի էլ, մենթերը բողոքող ժողովրդից երկու անգամ շատ են:

Վայ մաքսազերծվեք դուք ...

davidus
25.01.2011, 15:19
Բա շարունակությունն ինչ լավն ա «և կառավարությունն այժմ պարզում է այդ թանկացման հիմնավորվածությունը»: Մաքսատուրքի ավելացումը կոչվում ա «թանկացում» :D

Ու կարևորն էն ա, որ կառավարության ոչխարն էտքան ասել ա, դեռ մի կողմ, հավաքված ժողովուրդն էլ երևի գլուխը կախ հավատացել ա: Դե չհավատալու տարբերակ սկզբունքորեն չունի էլ, մենթերը բողոքող ժողովրդից երկու անգամ շատ են:

Վայ մաքսազերծվեք դուք ...

Ասել քեզ՝ հիմնավորեմ ձեզ, էդ ով ռիսկ ունի առանձ ձեզ ՀԱՆԳԱՄԱՆՈՐԵՆ տեղյակ պահելու կես լումա տուրք ավելացնի։

Բացի տարբերակ չունենալը, բոլորը խո չգիտեն, որ էդ տուրքերը օրենքով, վատագույն դեպքում կառավարության որոշումով են սահմանում։ Հիմա առևտրական մարդ ա, իրան կթվա, թե «գծատերը» ստից տեղը գին ա բարձրացնել։

Tig
25.01.2011, 15:38
Էհէէէ, արա սրանք լրիվ «եզ» են…:angry

Ցույցը շարունակվում է. միջադեպ կառավարության շենքի մոտ
14:39 • 25.01.11

Քիչ առաջ կառավարության շենքի առջև տեղի ունեցավ մի միջադեպ ցուցարարների և բողոքի ակցիան հսկող ոստիկանների միջև. մաքսատուրքերի ավելացման դեմ բողոքող տոնավաճառի աշխատողներից մեկը բարձրաձայն դժգոհություն հայտնեց մաքսատուրքի ավելացման դեմ՝ միաժամանակ դժգոհելով թանկացումներից ընդհանրապես։ «Մեր ուզածը շատ բան չի, թող ղեկավարությունը մի քիչ մեր մասին մտածի»,- ասաց ցուցարարներից Սուրենը։

Ոստիկանները նրան կանչեցին մի կողմ, և քիչ հետո հայտնի դարձավ, որ Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը վերցրել է ակցիայի մասնակցի վկայականը։ Կանայք սկսեցին բղավել՝ պահանջելով ոստիկաններին վերադարձնել վկայականը։
Ոստիկանները շրջապատեցին ցուցարարներին։

Ռոբերտ Մելքոնյանը Սուրենին հորդորեց քաղաքական կոչեր չանել և սպասել, մինչև կառավարությունը կպատասխանի ցուցարարների պահանջին։

Երբ կրքերը փոքր-ինչ հանդարտվեցին, Սուրենն ասաց, որ ոստիկանության պաշտոնյան վերցրել է պատերազմի վետերանի իր վկայականը։ «Ես բան չեմ ասել, մեր պահանջներն եմ ներկայացրել։ Եթե պետք է ինձ քավության նոխազ դարձնեն, թող դարձնեն»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Ցուցարարները դեռ չեն ցրվել, իրավիճակը լարված է մնում։ Ցուցարարները ոստիկաններից պահանջում են վերադարձնել իրենց գործընկերոջ վկայականը։

Tert.am

Kuk
25.01.2011, 15:42
Սուրենն ո՞վ ա:

Tig
25.01.2011, 15:54
Սուրենն ո՞վ ա:

Ակցիաի մասնակից է:


...... և քիչ հետո հայտնի դարձավ, որ Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը վերցրել է ակցիայի մասնակցի վկայականը։ ..........

Kuk
25.01.2011, 15:55
Ակցիաի մասնակից է:

Նախադասությունը սխալ էի հասկացել:}

Kuk
25.01.2011, 15:56
Բողոքի ակցիայի մասնակիցներն այցելել են Հայ ազգային կոնգրես

Ինչպես առավոտյան տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում «Մալաթիա» ու «Հրազդան» տոնավաճառների առևտրականները և փողոցային առևտրով զբաղվողները: Առևտրականները բողոքում էին, որ բարձրացվել են Թուրքիայից ապրանք ներկրելու գները` 1 կգ ապրանքի գինը 4 դոլարից դարձել է 8 դոլար:
«Առաջին լրատվական»-ին հասած տեղեկություններով` քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակ է այցելել բողոքի ակցիայի մասնակիցներից կազմված պատվիրակություն: Մեր աղբյուրների պնդմամբ` մայրաքաղաքում ընթացող բողոքների առնչությամբ ՀԱԿ-ում արդեն հաստատվել են աշխատանքային խմբեր, որոնք խորհրդակցում են բողոքավորների հետ: ՀԱԿ-ում տնտեսական հարցերով հանձնաժողովի մասնագետների հետ լրջորեն քննարկվում է Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը այս հարցի առնչությամբ և ներկայացվելիք պահանջների ձևակերպումը:

Առաջին (http://1in.am/arm/armenia_politics_7705.html)

davidus
25.01.2011, 16:34
Ժողովուրդ, էս հոդվածը նոր աչքովս ընկավ, կուզեի, որ անպայման կարդաք։ Մոդերատորները թող ներեն, բայց ռուսերեն է։

http://www.newsland.ru/news/detail/id/620831/cat/94/

Տրիբուն
26.01.2011, 11:39
Բողոքի ակցիայի մասնակիցներն այցելել են Հայ ազգային կոնգրես
Если гора не идет к Магомету, то Магомет идет к горе

davidus
26.01.2011, 11:46
Նորություն կա՞։

Tig
26.01.2011, 12:02
Նորություն կա՞։

Կա, բայց մերոնցից չի…

http://tert.am/am/news/2011/01/26/egypt/

Tig
26.01.2011, 16:34
Բայց վերնագիրը կարգին հումորայինա...

Քաղաքական հայտարարություններ չանեք, թե չէ ընդդիմությունը ձեզ կօգտագործի. ոստիկանների խորհուրդն առևտրականներին
14:39 • 26.01.11

Երևանի քաղաքապետարանի դիմացի մայթին հավաքված առևտրականներին ոստիկաններն այսօր այդպես էլ թույլ չտվեցին մոտենալ քաղաքապետարանի շենքին։ Քաղաքապետի՝ բացօթյա աևտրի արգելման դեմ բողոքող առևտրականները որոշեցին գնալ քաղաքապետարան՝ պահանջելով, որպեսզի իրենց օգնեն Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները։ «Եթե չեն կարողանում մեզ օգնել, թող «Բարգավաճ Հայաստանը» դուրս գա կոալիցիայից, որոհետև մենք այսօր բարգավաճ Հայաստանում չենք ապրում»,- իրենց առաջարկն այսպես ձևակերպեցին առևտրականները։

Սակայն նրանք այս մտադրությունը չկարողացան կյանքի կոչել, քանի որ ոստիկաններն առևտրականներին շրջապատեցին՝ չթողնելով շարժվել դեպի քաղաքապետարան։ Առաջարկին կողմ արտահայտված կին առևտրականներից մեկի հասցեին Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն ասաց. «Սա լևոնական է, սադրում է»։ Ոստիկանները ցուցարաներին խորհուրդ էին տալիս. «Քաղաքական հայտարարություններ չանեք, թե չէ ընդդիմությունը ձեզ կօգտագործի»։

«Ընչի՞ եք մեզ լարում սադ, մենք քաղաքապետարան ենք ուզում գնալ»,- գոռգոռում էին առևտրականները:
Այսօր ցուցարարներին միացել էր նաև նախկին քաղբանտարկյալ Վադգես Գասպարին, ով մոտենալով Ռոբերտ Մելքոնյանին՝ գոռաց. «Խուլիգան Մելքոնյան, ստախոս Մելքոնյան, ամոթ Ձեզ»։

«Այստեղ մի կանգնեք, գնացեք»,- առևտրականներին կոչ էր անում Մելքոնյանը։
Ի դեպ, այսօր ոստիկանության ղեկավար կազմը, մասնավորապես՝ Ռոբերտ Մելքոնյանը, ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանն ու նրա տեղակալ Խաչիկ Ավետիսյանը, բողոքող առևտրականներին առանձին-առանձին «հրավիրում» էին այգի և նրանց հետ «բացատրական աշխատանքներ» տանում՝ համոզելով ցրվել։

Առևտրականները մտադիր են իրենց բողոքը շարունակել նախագահական նստավայրի առջև, եթե, իհարկե, ոստիկանները նրանց չխանգարեն։

Tert.am

Tig
27.01.2011, 10:43
«Առավոտ». Հայկական բունտը արտագաղթն է
10:56 • 26.01.11

Թերթն իր խմբագրականում գրում է.

Երբ պետությունը որևէ բան է ձեռնարկում, նա պիտի հաշվարկի այդ քայլի բոլոր հետևանքները։ Նախևառաջ, իհարկե, սոցիալական։ Վերջին օրինակներից մեկը մեքենաների պարտադիր ապահովագրումն է։ Ընդհանուր առմամբ դա ճիշտ քայլ է՝ ամեն մի վթարից հետո այլևս պետք չի լինելու «բազար անել», թե ով է «ջարմեն քաշելու»։ Ճիշտ է նաև այն, որ մեր նման երկրներում ապահովագրությունը պետք է լինի պարտադիր, մարդիկ պիտի զգան, որ դա իրենց ձեռնտու է, և հետո, տարիների ընթացքում, իրենք կամավոր ձևով գնան ապահովագրության։ Սակայն սկսել այդ գործն այսօր, այս սոցիալական վիճակում, երբ մեր համաքաղաքացիների զգալի մասի համար տարեկան նույնիսկ 25 հազար դրամ մուծելը հսկայական ծախս է, ինձ թվում է, խիստ ժամանակավրեպ էր։

Մեկ այլ օրինակ։ Փողոցային առևտուրը մեր մայրաքաղաքում արգելելը ճիշտ է. սկզբնական, «դախլայական կապիտալիզմի» փուլը մենք անցել ենք։ Բայց այդ առևտրով զբաղվողներին պետք է ոչ թե ինչ-որ վերացական «տեղ» առաջարկել, այլ այնպիսի տեղ, որն իրենց ձեռնտու կլինի։ Չէ որ խոսքը կենդանի մարդկանց և նրանց վաստակած հացի մասին է։ Սկզբում համոզվեք, որ մարդիկ չեն տուժելու, հետո միայն քշեք նրանց առևտրի հին կետերից։

Նոր տարուց սկսած տուժողների շարքերն են համալրել արտագնա առևտրով զբաղվող մեր համաքաղաքացիները՝ մաքսատուրքերը բարձրացել են ավելի քան երկու անգամ։ Ընդ որում, կառավարությունն ասում է, որ դա արել են բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունները։ Այդ դեպքում պետությունը առավել ևս պետք է խառնվի՝ այդ ինչու են տվյալ ընկերությունները հանկարծ որոշել կրկնակի եկամուտ ստանալ։

Տարբեր մակարդակի չինովնիկներ և քաղաքական գործիչներ պարբերաբար խոսում են փոքր ու միջին բիզնեսին աջակցելու մասին։ Այդ նպատակով ստեղծվում են նաև ինչ-որ հիմնարկներ, որոնք մեծ հաջողությամբ «իրացնում են» արտասահմանյան դրամաշնորհները։ Սակայն այս բարձրագոչ խոսակցությունները և «բուռն գործունեության իմիտացիան» որևէ կապ չունեն իրականության հետ։ Առօրյա պրակտիկայում փոքր բիզնեսով զբաղվող մարդկանց, որոնք ինքնուրույն, սեփական նախաձռնություն դրսևորելով՝ փորձում են իրենց ընտանիքները պահել, խրախուսելու փոխարեն՝ խեղդում են։ Այդ մարդկանց իրապես աջակցելը ոչ միայն կլուծի իրենց սոցիալական խնդիրները, այլև ի վերջո կհարստացնի նաև պետությանը։ Եթե, ասենք, կրպակատերերին թույլ տան հանգիստ աշխատել, ապա նրանց մի մասը այդ կրպակը կդարձնի խանութ և պետությանը ավելի մեծ հարկեր կվճարի։ Այդ տարրական տրամաբանությունը մեզ մոտ չի գործում։

Երեկ կառավարության մոտ բողոքող ցուցարարներից մեկն ասաց, որ այս ամենի արդյունքում սոցիալական բունտ է լինելու։ Կարծում եմ, նա սխալվում է՝ դա մեր ժողովրդին բնորոշ չէ։ Հայկական բունտը արտագաղթն է։

Tert.am

davidus
27.01.2011, 13:05
Քիչ առաջ մի լուր լսեցի, չգիտեմ, թե մամուլում դրա մասին երբ կգրեն։

Նոր տարուց հետո Հայաստան-Վրաստան սահմանի վրա «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը «կետեր» ա դրել և Հայաստան մտնող վրացական պետհամարանիշերով բոլոր ավտոմեքենաներին ստիպում են ապահովագրական ինչ-որ վճար մուծել։ Սահակաշվիլու վերջին պաշտոնական այցի ժամանակ հնչեցվել է այս հարցը, և Սահակաշվիլին կոչ է արել զերծ մնալ այդ քայլից, այլապես իրենք էլ են ստիպված լինելու նմանատիպ միջոցների դիմել։ Բայց դե մերոնց հեչ մրգին էլ չի. ու հենց ԱՅՍՕՐՎԱ դրությամբ Հայաստանից Վրաստան ավտոմեքենաների մուտքը խիստ սահմանափակ է, քանր որ վրացական կառավարությունը արդեն քննարկում է մուտքի տուրք մտցնելու հարցը և հայտնի են գումարի մոտավոր չափերը։ Յուրաքանչյուր մարդատար ավտոմեքենայի համար մոտ 100$։

Չեմ ուզում գրել, որ ինֆորմացիան հավաստի աղբյուրների ա, բայց ամեն դեպքում մամուլում մոտ ժամանակներս պիտի որ գրեն սրա մասին։

Ariadna
27.01.2011, 16:41
Ես դա լսել եմ մի քանի օր առաջ Ազատություն ռադիոկայանով, հաստատ ճիշտ է։

Kuk
27.01.2011, 18:22
Մարտի 1-ից առաջ Կոնգրեսը հանրահավաք կանցկացնի

«Առաջին լրատվական»-ի աղբյուրների համաձայն, առաջիկա օրերին Հայ ազգային կոնգրեսը կհայտարարի փետրվարի կեսին կազմակերպվելիք հանրահավաքի մասին: Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը այսօր կայացած շտաբի նիստից հետո «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ փետրվարի կեսին հանրահավաք անցկացնելու որոշումն արդեն կայացվել է:
Հիշեցնենք, որ 2008 թ. փետրվարի 19-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որից հետո նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ձայն տված և ընտրությունների արդյունքներից դժգոհ հասարակությունը տասն օր շարունակ անցկացրեց Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան իշխանությունները ուժով ցրեցին խաղաղ ցույցը, իսկ նույն օրը երեկոյան տասը քաղաքացիներ զոհվեցին դիպուկահար կրակոցներից:
Ուստի կարելի է ենթադրել, որ, որպես հանրահավաքի անցկացման օր, կընտրվի 2008 թ. փետրվարի նախագահական ընտրությունների օրվան մոտ որևէ օր:

Առաջին (http://www.1in.am/arm/armenia_politics_8003.html)

Bruno
27.01.2011, 18:56
Քիչ առաջ մի լուր լսեցի, չգիտեմ, թե մամուլում դրա մասին երբ կգրեն։

Նոր տարուց հետո Հայաստան-Վրաստան սահմանի վրա «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը «կետեր» ա դրել և Հայաստան մտնող վրացական պետհամարանիշերով բոլոր ավտոմեքենաներին ստիպում են ապահովագրական ինչ-որ վճար մուծել։ Սահակաշվիլու վերջին պաշտոնական այցի ժամանակ հնչեցվել է այս հարցը, և Սահակաշվիլին կոչ է արել զերծ մնալ այդ քայլից, այլապես իրենք էլ են ստիպված լինելու նմանատիպ միջոցների դիմել։ Բայց դե մերոնց հեչ մրգին էլ չի. ու հենց ԱՅՍՕՐՎԱ դրությամբ Հայաստանից Վրաստան ավտոմեքենաների մուտքը խիստ սահմանափակ է, քանր որ վրացական կառավարությունը արդեն քննարկում է մուտքի տուրք մտցնելու հարցը և հայտնի են գումարի մոտավոր չափերը։ Յուրաքանչյուր մարդատար ավտոմեքենայի համար մոտ 100$։

Չեմ ուզում գրել, որ ինֆորմացիան հավաստի աղբյուրների ա, բայց ամեն դեպքում մամուլում մոտ ժամանակներս պիտի որ գրեն սրա մասին։

Ես էլ եմ այդ լուրը լսել մի քանի օր առաջ Ազատություն ռադիոկայանով:

Ասեմ ավելին:


Բոլորդ եք տեղյակ, որ կառավարությունը փոփոխություններ է իրականացրել ՀՀ Մաքսային օրենսգրքում, որի համաձայն արգելվում է ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձանց ժամանակավոր ներմուծում ռեժիմով Հայաստանի տարածք ներկրել ավտոմեքենաներ Վրաստանից: Առաջին հայացքից անմեղ մի փոփոխություն, սակայն ընդամենը առաջին հայացքից:
http://lragir.am/armsrc/country43330.html

Սրան ընդառաջ, վրացիները հեշտացրել են Հայաստանի քաղաքացիների գրանցումը Վրաստանում:
Իմ շրջապատից արդեն 2 հոգի, որոնք վարում էին վրացական պետհամարանիշներով ավտոմեքենա, 200 դոլարով ստացել են Վրաստանի քաղաքացիություն:

Նաև լսել եմ, որ Եվրոպա արտագաղթողները չերեզ Վրաստան են գնում: Այդպես մարդա 1500 դոլար է նստում, մեր մոտի 5000-ի փոխարեն:

Tig
03.02.2011, 13:03
http://www.armtimes.com/22262

Թո՛ւ քո նամուսին
Հեղինակը` Արզօ
Հայաստանցիներս շատ ենք սիրում խելոք տեսքով ինչ-որ բառեր արտասանել ու դրանց շուրջ ծակ պրոֆեսորական իմաստություններ հյուսել:

Օրինակ. «Վերջապես մենք արաբ չենք: Երբեւիցե որեւէ երկրում բունտը դրական արդյունքի չի հանգեցրել: Բունտն ուշ թե շուտ կավարտվի, բայց դրա արդյունքները կմնան»,- նշել է ՀՀԿ պատգամավորը (Մանվել Բադեյանը)»,- կարդում ենք epress.am-ում: Թե ասա, այ եղբայր պատվական, նախ՝ էդ բո՛ւնտն ի՞նչ է, էդ ո՞ր մի խելոք ձյաձյան է քեզ սովորեցրել էդ բառը: Եթե հայերեն ես ուզում խոսել, ասա՝ խռովություն, թե չէ` բունտ բառ հայերենում չկա: (Ռուսերեն բառ է, ռուսերենն էլ փոխառել է լեհերենից, լեհերենն էլ գերմաներենից (Bund - դաշինք): Լավ, բայց ենթադրենք ուզում ես մոդայիկ ու խելոք երեւալ ու կրկնում ես ուրիշների հետեւից՝ բունտ: Մի հատ մեզ էլ բացատրիր` տեսնենք դա ի՞նչ է:

Ասենք, հեղափոխությունից, ապստամբությունից, ընդվզումից, հեղաշրջումից եւ այլնից (տեսնո՞ւմ եք ի՛նչ հարուստ է հայերենի բառապաշարն այդ առումով) ինչո՞վ է տարբերվում, որ այդպես քաջատեղյակ հայտարարում ես՝ «երբեւիցե որեւէ երկրում բունտը դրական արդյունքի չի բերել»: Աստվա՛ծ սիրես, եղբայր ջան: Էդ ո՞վ ա նստել հաշվել, ի՞նչ մեթոդաբանությամբ, այդքան երաշխավորվա՞ծ ես, որ «երբեւիցե՛» ու «որեւէ՛»: Իսկ եթե ավելի լուրջ, ապա հաշվի առնելով, որ բացարձակ պարզ չէ՝ ինչ նկատի ունի բանախոսը բունտ ասելով, նույն հաջողությամբ կարելի էր ասել՝ «երբեւիցե որեւէ երկրում իքս-ը (կամ «չգիտեմ ինչը») դրական արդյունքի չի բերել»: Այսինքն՝ սա այն պնդումներից է, որը ո՛չ կարելի է ժխտել, ո՛չ էլ կարելի է հաստատել, քանի որ դա ընդամենը բազմացնում է հավելյալ հասկացությունների առանց այն էլ լայն դաշտը (ի հեճուկս Օքքամի սկզբունքի), եւ որեւէ բան բացատրելու փոխարեն միայն ավելի է խճճում իրականությունը՝ յուրահատուկ բառապաշարային ինֆլյացիա: Բայց նույնիսկ եթե ենթադրենք, որ պատգամավորը նկատի ունի ցանկացած հեղափոխություն, խռովություն, ապստամբություն, եւ պնդում է, որ դրանցից ոչ մեկը երբեք որեւէ դրական արդյունքի չի բերել, ապա կարելի է ուղղակի ապշել նրա միամիտ համարձակության վրա: Երեւի ավելորդ է հարցնել նրան՝ ասենք, արդյո՞ք ամերիկյան հեղափոխությունը (ապստամբությունն ընդդեմ բրիտանական տիրապետության) որեւէ դրական արդյունքի չի բերել, կամ Վահան Մամիկոնյանի ապստամբությունը, կամ չգիտեմ, Կալիգուլայի դեմ խռովությունը (որի արդյունքում Կալիգուլան սպանվեց) եւ այլն, եւ այլն: Հատուկ եմ այսպիսի լայն շրջանակով վերցնում, որ ընդգծվի ասվածի անիմաստության աստիճանը: Իսկ եթե առարկելու է, թե դրանք բունտ չէին, այլ բան էին, ապա վերադառնում ենք սկզբին՝ բացատրեք մեզ հանուն Ալլահի, էդ բունտն ի՞նչ է:

Հիմա, ավելի կարեւորի մասին: Վիդիտէ լի, նրանք արաբներ չեն: (Բա մի երկու տարի առաջ ասում էիք` կգնանք իսլամական աշխարհ կամ էլ էս վերջերս՝ «արեւելյան պատվախնդրություն», եսիմ ինչ): Նախ՝ հիշեցնեմ, որ արաբները ոչ միայն հին եւ հարուստ մշակույթ ունեցող ազգ են, այլեւ այն ժողովուրդն են, որոնց ընտանիքներում եւ երկրներում ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայեր փրկվեցին (օրինակ իմ պապի հորեղբայրները): Երկրորդ՝ Թունիսի եւ Եգիպտոսի օրինակները ցույց են տալիս, որ այսօր արաբական երկրների հասարակությունները շատ են փոխվել եւ հասուն քաղաքացիական պայքարի նշաններ են ցույց տալիս: Պատգամավորը, ինչպես երեւում է, շատ անուշադիր է հետեւում այսօրվա իրադարձություններին եւ դրանց մեկնաբանություններին: Ե՛ւ անգլիալեզու, ե՛ւ ռուսալեզու վերլուծությունների մեծ մասը շեշտում են, որ Թունիսում եւ Եգիպտոսում հեղափոխական զանգվածների շարժիչ ուժը կրթված քաղաքաբնակ երիտասարդներն են: Ցուցարարները ի հայտ են բերում բավականին բարձր քաղաքացիական գիտակցություն եւ կազմակերպվածություն: Օրինակ, նրանք արագ կազմակերպեցին Կահիրեի ազգային թանգարանի պաշտպանությունը թալանչիներից: Ի դեպ, ինչ վերաբերվում է թալանչիներին, ապա տեղեկություններ կան, որ դրանց մի մասը քաղաքացիական համազգեստով ոստիկաններ են եղել կամ իշխող կուսակցության անդամներ (հիշեցնեմ, որ մեզ մոտ էլ մարտի 1-ի թալանչիներից ոչ ոք նստած չի ցայսօր): Ինչ վերաբերվում է բռնությանը, ապա ցուցարարները պատասխանել են ոստիկանության բռնություններին, եւ ոչ ավելին: Նորից կոչ եմ անում, նախքան տնայնագործական մեկնաբանություններ անելը ծանոթանալ միջազգային լրահոսին եւ վերլուծություններին: Սա գազազած ամբոխ չի, որը ջադում է այլակրոններին կամ այլազգիներին: Ոչ էլ նույնիսկ աղքատների ապստամբություն է (ի դեպ, Եգիպտոսի գյուղերի եւ փոքր քաղաքների բնակիչները որեւէ կերպ չեն մասնակցում շարժմանը, առայժմ ներգրավված են միայն խոշոր քաղաքների բնակիչները): Այնպես որ, կերազեիք արաբ լինել, սիրելիներս: Բայց դրա համար սկզբից մի քիչ գիրք պիտի կարդաք ու կրթական ցենզերդ բարձրացնեք: Այս սուրբ գործում մաղթում եմ հաջողություններ:

Հ.Գ. Ընդհանրապես ընենց խոխմա ա, որ հայերս մեկ-մեկ սկսում են լոպազանալ, թե մենք հո արաբ չենք, սեւամորթ չենք, եսիմ ինչ չենք: Չէ մի, արիական բարձրագույն ռա՛սա ենք: Էն էլ ո՛ւմ մասին է խոսում՝ Եգիպտոսի, որ ե՛ւ հնագույն քաղաքակրթության բնօրրան է, ե՛ւ, ի դեպ, հակաքաղքեդոնական քրիստոնեական աստվածաբանության կարեւոր կենտրոնը՝ աստվածաբանություն, որը ընկած է Հայ Առաքելական Եկեղեցու դավանության հիմքում, ե՛ւ հազար ու մի այլ բան: Եւ այդ ամենը, որքան էլ զարմանալի է, նախքան Հայաստանում Հանրապետական կուսակցության իշխող ուժ դառնալը: Ո՞նց էլ ռիսկ են արել առանց Ազատիչին զեկուցելու տենց բաներ անել, զարմանում եմ: Հիմա էլ բունտ են անում աննամուսները: Վայ, էս ի՞նչ ասեցի, աննամո՞ւս: Բայց նամուսն (թասիբն էլ` հետը) արաբական բառ է: Թո՛ւ, քո նամուսին, օսթապ Հրանտ բեն Իբրահիմ, գնացի, դավայծի:

Ուստա Հրանտ

աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Rammer
08.02.2011, 11:47
Wikileaks-ը` Վարդան Այվազյանի և նրա կողմից 3 միլիոն դոլար կաշառք պահանջելու մասին

Այսօր Русский Репортер կայքը, որը հանդիսանում է Wikileaks-ի գործընկերը Ռուսաստանում, հրապարակել է մի փաստաթուղթ, որտեղ ամերիկյան դիվանագետները պատմել են 2005թ. Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի մասին, ով ոսկի արդյունահանող Global Gold Corporation միջազգային կազմակերպությունից պահանջել էր 3 միլիոն դոլար կաշառք` այդ մասին հայտնելով Global Gold Corporation իրավաբան Աշոտ Պողոսյանին (նշվում է նաև պատգամավոր Մուրադ Գուլոյանի անունը, որը պետք է այդ կաշառքը ստանար): Սակայն ընկերությունն այդ գումարը չի վճարել, իսկ նախարարությունն էլ հետ է կանչել երկու հանքավայրերում ախատանքներ իրականացնելու ընկերության թույլտվությունը:

Փաստաթղթում նշվում է, որ Global Gold Corporation-ը գործունեություն է իրականացրել Հայաստանում` հանքավայրեր մշակելով Հանքավանում և Մարջանում: Այդ հանքավայրերի շահագործման լիցենզիայի ժամկետը լրանում էր միայն 2017թ.: Սակայն 2003թ. Հայաստանում ընդունվել է օրենք, համաձայն որի` այդ ժամանակ գործող լիցենզիաները անհրաժեշտ էր փոխարինել նորերով: Global Gold Corporation-ը այդ օրենքի ընդունումից հետո ստացել էր նոր լիցենզիաներ, սակայն դրանց շահագործման ժամկետներն ավարտվում էին 2004 և 2005թթ. համապատասխանաբար, այլ ոչ թե նախկինում նշված 2017թ.-ին, ինչն էլ Global Gold Corporation-ի և ՀՀ կառավարության միջև վեճի առարկա էր դարձել:

Ըստ Global Gold Corporation տեղեկությունների` 2005թ. հուլիսին Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը ընկերության իրավաբան Աշոտ Պողոսյանին հայտնել էր, որ անհրաժեշտ է իր մոտ գործընկերոջը և ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանին վճարել 3 մլն դոլար կաշառք` պնդելով, որ այդ վճարումն անհրաժեշտ է 2003թ. գործարքն ավարտելու համար:

Փաստաթղթում նշվում է, որ ամերիկյան դեսպան Էվանսը կաշառքի այս գործի մասին իմացել է 2006թ., երբ հանդիպել է Global Gold Corporation-ի` ԱՄՆ-ի քաղաքացի հանդիսացող ղեկավարի, ինչպես նաև իրավաբան Պողոսյանի հետ: Նրանք նաև հայտնել են, որ իրենց պատկանող լիցենզիաները տրվում են այլ ընկերությունների, ինչպես նաև խոչընդոտներ են ստեղծվում հետագա գործունեության համար:

2006թ. դեսպան Էվանսը բարձրացրել է այս հարցը հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի ժամանակ` նշելով այսօրինակ խնդիրների մասին, սակայն չի վերհանել կոնկրետ Global Gold Corporation-ի խնդիրը: Ի զարմանս դեսպանի, ֆինանսների նախարարը խոսել է հենց այդ ընկերության` Global Gold Corporation-ի մասին, ինչը վկայել է, որ կառավարության անդամները ծանոթ են խնդրին: Ֆինանսների նախարարը նաև խորհուրդ է տվել դիմել դատախազություն: Ինչպես գրում է փաստաթուղթը, սակայն հաշվի առնելով Հայաստանի դատական համակարգի վատ համբավը` Global Gold Corporation-ը չէր դիմել դատարան: Փաստաթղթում նշվում էր, որ գլխավոր դատախազն ինքը կարող էր քննություն սկսել, սակայն դա չի արել:

Global Gold Corporation-ը չի ցանկացել դիմել դատարան, այլ դիմել է Հայաստանի վարչապետին կից Գործարարության աջակցման խորհրդին: Այդտեղ Global Gold Corporation-ի ներկայացուցիչն ու ֆինանսների նախարարը բուռն վեճ են ունեցել: Վերջինս մեղադրել է Global Gold Corporation-ին երկրի վարկի հետ խաղալու մեջ: Global Gold Corporation-ը սկզբնական շրջանում չի ցանկացել բարձրացնել կաշառք պահանջելու հարցը: Սակայն քննարկումների վերջնական փուլում այդ ընկերությանը կոչ են արել դիմել Երևանի դատարան (փաստաթղթում նշվում է, որ Global Gold Corporation-ը վարչապետին մեղադրեց նախարարի հետ համաձայնության մեջ գտնվելու մեջ):

Փաստաթղթում նշվում է, որ խնդրին տեղյակ են եղել ամենաբարձրա մակարդակով, այդ թվում` նախագահի աշխատակազմում:

Դրանից հետո Global Gold Corporation-ի և բնապահպանության նախարարի միջև սկսվել է բանավեճ մամուլի միջոցով: Այնուհետև ինչպես ընկերությունը, այնպես էլ ամերիկյան դեսպանատունն ամեն կերպ փորձել են գտնել հարցի լուծումը, սակայն ապարդյուն: Ինչպես նշվում է փաստաթղթում, Global Gold Corporation-ի իրավաբան Պողոսյանը հանդիպել է գլխավոր դատախազության և Ազգային անվտանգության ծառայութան ներկայացուցիչների հետ, որոնք Պողոսյանին «թաքուն» հայտնել են, որ գլխավոր դատախազը կարգադրել է Global Gold Corporation-ի դեմ որևէ «կոմպրոմատ գտնել»: Պողոսյանը հանդիպել է նաև ԱԱԾ աշխատակցի հետ, որն իր ընկերն է եղել: Վերջինս Պողոսյանին խորհուրդ է տվել «զգույշ լինել ճանապարհներին»` ակնարկելով, որ կարող է նրանց դեմ ոտնձգություններ լինեն:

Փաստաթղթում նաև նշվում է, որ դեսպանատան միջոցով հաջողվել է կանխել Global Gold Corporation-ի պատկանող հանքավայրերի աճուրդը: 2007թ.-ին այդ ընկերության ղեկավարը հանդիպել է այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, որն ասել է, թե հարցին կանդրադառնա այն ժամանակ, երբ երկրում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ և կձևավորվի նոր կառավարություն:

Այնուհետև փաստաթղթում նշվում է, որ այս գործի նախապատմությունից կարելի է ենթադրել, որ այն դեռ երկար կմնա անորոշ վիճակում, թեպետ ամերիկյան դեսպանատունն ամեն կերպ աջակցելու է Global Gold Corporation ընկերությանը:

1in.am (http://www.1in.am/arm/armenia_right_9106.html)

Rammer
08.02.2011, 17:00
Նոր Wikileaks՝ «բանդիտական Հայաստանի» մասին

Այսօր Русский Репортер կայքը, որը հանդիսանում է Wikileaks-ի գործընկերը Ռուսաստանում, հրապարակել է Երևանում ամերիկյան դեսպանատան հերթական փաստաթուղթը, որտեղ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը պատմում է Հայաստանում քրեական «ռազբորկաների» մասին, որոնք տեղի են ունեցել 2008 թ. հոկտեմբերին:

Ըստ փաստաթղթի` 2008 թ. հոկտեմբերին մեկը մյուսին հաջորդած սպանությունները թույլ տվեցին ընդդիմությանը Հայաստանն անվանել «քրեական պետություն»: Դեպքերը, որոնց անդրադարձել է Յովանովիչը, վերաբերում են հոկտեմբերի 24-26-ը տեղի ունեցած հանցագործություններին` մեկ սպանություն Երևանում, չորսը` Սպիտակում, իսկ մեկ օր անց Ստեփանավանում քաղաքական հակառակորդները քիչ էր մնում սպանեին Ստեփանավանի քաղաքապետին: Հարձակումների պատճառներն այդպես էլ անհայտ մնացին: Յովանովիչը նաև նշել է, որ Երևանում հարձակման են ենթարկվել օտարերկրյա բիզնեսմենը (Հայփոստի հոլանդացի կառավարիչը) և Ուկրաինայի դեսպանը, ինչը, հավանաբար, կապված է նրանց բիզնես և դիվանագիտական գործունեության հետ:

Այնուհետև Յովանովիչն անդրադարձել է Սպիտակի և Ստեփանավանի հանցագործություններին: Սպիտակի սպանությունների մասին նա ասում է, որ այդ քաղաքում վերջերս են ավարտվել քաղաքապետի ընտրությունները, և այդ հանցագործությունը, հնարավոր է, կապված լինի քաղաքական գործունեության հետ: Սակայն վանաձորյան հ/կ-ների ներկայցուցիչները հերքել են այդ ենթադրությունը` կապելով այդ հանցագործությունը քրեական «ռազբորկաների» հետ:

Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի վրա կատարված հարձակման վերաբերյալ ասվում է, որ չորս անգամ ընտրված Ստեփանավանի քաղաքապետը ամենաերկարակյաց քաղքապետն է Հայաստանի նորանկախ պետության պատմության ընթացքում: Դեսպանատան կցորդին Ստեփանավանի ոստիկանությունից հայտնի է դարձել, որ այն զենքը, որով Ղարաքեշիշյանը պատասխանել է հարձակվողներին, քաղաքապետը կրել է անօրինական, ինչը հակասում է Հայաստանի գլխավոր դատախազության կողմից տարածված հաղորդագրությանը, որը հետևել է Ղարաքեշիշյանի վրա հարձակմանը:

Փաստաթղթում նշվում է նաև 2008 թ. հոկտեմբերի 26-ի սպանության մասին, ինչպես նաև մի դեպքի մասին, որին մասնակցություն է ունեցել Սերժ Սարգսյանի եղբորորդին` հղում անելով թերթերին, որոնք եղբորորդուն նշում էին որպես կռիվը հրահրողի:

Յովանովիչը փաստաթղթում նաև նշել է, որ Հայ ազգային կոնգրեսը արձագանքել է բոլոր այս հանցագործություններին` մեջբերելով հատվածներ ՀԱԿ-ի հայտարարություններից:

Փաստաթղթում անդրադարձ կա նաև Հայփոստի հոլանդացի կառավարիչ Հանս Բունի վրա կատարված հարձակմանը: Նշվում է, որ Բունը լուրջ վնասվածքներ է ստացել, որից հետո նրան «փախցրել են» Հայաստանից: Բունը Հոլանդիայի դեսպանատան աշխատակիցներից մեկին ասել է, թե հնարավոր է, որ դա մահափորձ է եղել: Հարձակվողները նրանից գողացել էին նաև 400 եվրո գումար և քրեդիտ քարտեր: Ամերիկացի դիվանագետը նշում է, որ սա Բունի վրա առաջին հարձակումը չէր: Բունը և նրա ընկերությունը դժվարությունների առաջ են կանգնել Հայփոստում կարգ ու կանոն հաստատելու գործում, երբ սկսել են պայքարել համակարգում ծաղկող կոռուպցիայի և հափշտակությունների դեմ: Փաստաթղթում ասվում է, որ երկրորդ հարձակումը, հավանաբար, վեժխնդրության հողի վրա էր կատարվել:

Յովանովիչը Ուկրաինայի դեսպանի վրա հարձակումը կապում է Հայաստանի կառավարության և դեսպանի ունեցած հակասությունների հետ: Դեսպանը պատրաստվում էր հոկտեմբերի 20-ին Երևանում անցկացնել Հոլոդոմորի հետ կապված միջոցառում, ինչին Հայաստանի կառավարությունը փորձել է խոչընդոտել և չեղյալ համարել: Բանն այն է, որ այդ օրը Հայաստան էր ժամանում Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, և Հոլոդոմորի միջոցառումը վատ կընդունվեր ռուսական կողմից: Դեսպանը ամերիկացիներին պատմել է, որ հոկտեմբերի 19-ին իրեն կանչել են արտաքին գործերի նախարարություն, որտեղ նախարարը հորդորել է դեսպանին չեղյալ համարել Հոլոդոմորի միջոցառումը: Դեսպանը հրաժարվել է դա անել, որից հետո նրա բացակայության ժամանակ ներխուժել են նրա բնակարան, ջարդուփշուր են արել շատ իրեր, սակայն շատ բան չեն հափշտակել: Դեսպանը հայտնել է նաև, որ սա, հավանաբար, իրենց վախեցնելու փորձ է եղել: Հոլոդոմորի հարգանքի միջոցառմանը ոչ մի պաշտոնատար անձ չի եկել, իսկ Հ1-ով ցուցադրված ռեպորտաժում այն անվանվել է «այլանդակ» և «կրկեսի նման»:

Մեկնաբանությունների մեջ դեսպանը նշում է, որ Երևանն ու Հայաստանը ավանդաբար անվտանգ են եղել սովորական քաղաքացիների և ժամանող օտարերկրացիների համար: Անօրինականությունը նոր բան չէ Հայաստանում, հատկապես քաղաքական, տնտեսական և քրեական ոլորտներում: Վերջին ժամանակներս ավելացել են հարկահանների և մաքսավորների սպանությունները: Միջադեպեր են տեղի ունենում օլիգարխների, գեներալների և նրանց երեխաների ու բարեկամների հետ: Այդ մարդիկ հաճախ սովորական քաղաքացիների հետ իրենց շփումներում իրենց վեր են դասում օրենքից:

Սակայն դեսպանը նոր երևույթ է համարում դիվանագետի և օտարերկրացու վրա հարձակումները: Դեսպանատան եզրակացության մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների բնակարաններ էլ են թալանվել, սակայն դեսպանի տան վրա հարձակումը, որը հովանավորվում է կառավարության կողմից, արդեն չափից դուրս է: Դեսպանատունը հետևում է այսօրինակ դեպքերին և պարզելու է՝ արդյոք սրանք շարունակական բնո՞ւյթ են կրելու, թե՞ առանձին դեպքեր էին:

1in.am (http://www.1in.am/arm/armenia_right_9163.html)

Ձայնալար
08.02.2011, 17:10
Wikileaks-ը հասավ Աղվան Հովսեփյանին և Հայաստանի պոռնիկներին

Այսօր Русский Репортер կայքը, որը հանդիսանում է Wikileaks-ի գործընկերը Ռուսաստանում, հրապարակել է Երևանում ամերիկյան դեսպանատան երեք փաստաթուղթ, որտեղ 2007թ. ԱՄՆ դեսպանը Հայաստանում` Ջոն Էվանսը, պատմում է Հայաստանում գործազրկության խայտառակ մակարդակի մասին, ինչը ստիպում է կանանց, նույնիսկ` 11-12 տարեկան աղջիկներին զբաղվել պոռնկությամբ:

Մինչդեռ Հայաստանի իշխանությունները սրանով մտահոգված չեն, գլխավոր դատախազն էլ այս առնչությամբ մտահոգություն չի հայտնել, ասել է , որ դիվանագետների կողմից հարցաքննված թեթևաբարո կանայք ստում են: Փաստաթղթում մեջբերվում է դատախազի խոսքերը, որը մեջբերել է հայկական ասացվածքը` «Բոզի շառից հեռո՜ւ մնացեք»:

Ըստ փաստաթղթի` մարմնավաճառներն իրենց զբաղմունքի հիմնական պատճառ են անվանել գործազրկությունը: Նրանք, այդուհանդերձ, չեն կարողացել պատասխանել դիվանագետների հարցին, թե ինչը կարող է շտկել այս վիճակը:

Նրանք նաև պատմել են, որ փողոց են դուրս գալիս նույնիսկ 11-12 տարեկան աղջիկները: Դիվանագետներն այցելել են Վանաձորի արվարձաններ, որտեղ թեթևաբարո կանայք իրենց աշխատանքի դիմաց հացով ու բրնձով են վարձատրվում: Իրենց ապրուստը վաստակելու համար նրանք հաճախ մեկնում են Թուրքիա և ԱՄԷ:

Մի սպա հայտնել է դիվանագետներին, որ այդ երիտասարդ աղջիկների ծնողները շատ լավ գիտակցում են, թե արտասահմանում իրենց աղջիկներն ինչպես են աշխատում գումարները, որոնք հետագայում տուն են ուղարկում: Այս պահին կանանց արտահոսքը և պոռնկությամբ զբաղվելն արտասահմանում հիմնականում կապված է վատ սոցիալական իրավիճակի հետ, այլ ոչ թե քրեական խմբավորումների գործունեության, որոնք գողանում են կանանց և ստրկության մեջ գցում նրանց: Կանայք մեծամասամբ գիտակցում են, թե ուր են գնում, և ինչ է իրենց սպասում:

Դիվանագետները պատմել են նաև, որ ըստ ականատեսների և Վանաձորում գործող ՀԿ-ների ներկայացուցիչների` ոստիկանությունն ինքն է նպաստում պոռնկության զարգացմանը: Արթուր Սաքունցը պատմել է, որ իրենք փորձել են ստուգել տեղի բնակչության կողմից ստացված այն տեղեկությունները, համաձայն որի` Վանաձորի ոստիկանությունն ինքն է հովանավորում պոռնիկներին և սպառնում նրանց, ովքեր փորձում են հրաժարվել իրենց այդ «արհեստից»:

Դիվանագետներն այնուհետև ներկայացրել են իրենց մեկնաբանությունները` նշելով, որ Հայաստանը Երևանի Hummer-ներն ու X5-երը չեն, այլ գոյություն ունի երկու տարբեր Հայաստան` Երևանը և մնացյալ Հայաստանը, իսկ Վանաձորն էլ այդ մնացյալ Հայաստանի մի մասն է:

Դիվանագետները նշում են, որ միայն օրենք փոխելով և ձեռքը սեղանին խփելով չէ, որ այս իրավիճակը պետք է շտկել: Անհրաժեշտ է բարելավել տնտեսությունը և առաջարկել այդ կանանց իրենց գործունեության այլընտրանքը, ինչն իշխանությունները չեն կարողանում անել:

Այնուհետև ներկայացվել է Երևանում ամերիկյան դեսպանատան մեկ այլ փաստաթուղթ, որտեղ ամերիկյան դեպսանատունը Գլխավոր դատախազության հետ փորձել է պարզել երեք կանանց հետ կապված խնդիրները, որոնք դարձել են թրաֆիքինգի զոհ: Փաստաթղթում նշվում է, որ գլխավոր դատախազությունը սկզբից մեծ արհամարհանքով էր վերաբերվում այդ կանանց, հետո նրանց տոնը սկսել է բավարարել դեսպանատան աշխատակիցներին:

Փաստաթղթում նշված են մի քանի փաստեր, երբ տուժած կանայք պատմել են տեղի ՀԿ-ներից մեկին, որ ոստիկանությունում նրանց ստիպել են հրաժարվել իրենց հանդեպ իրականացված հանցագործության մասին ներկայացված ցուցմունքներից, ուժ են կիրառել կանանց նկատմամբ` փորձելով կոծկել հարուցված քրեական գործը:

Փաստաթղթում պատմվում է նաև դեսպան Էվանսի և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանդիպման մասին: Փաստաթղթում նշվում է, որ երբ Էվանսը բարձրացրել է վերոհիշյալ հարցը, դատախազը քմծիծաղ է տվել` ասելով, որ տեղյակ է հարցին: Դատախազը նաև մեղադրել է այս գործում այն հասարակակական կազմակերպությանը, որը զբաղում է կանանց իրավական օգնության տրամադրմամբ: Այդ կազմակերպությունն օգնել է դեսպնատանը վերհանել թրաֆիքինգի դեպքերը Հայաստանում:

Հովսեփյանը նշել է, որ ցուցմունք տված կանայք ստել են, և դա արել են` իրենց ինչ-ինչ շահերից ելնելով: Հատկապես նշվում է մեկ անուն` քննիչ Երեմյանի անունը, որին, ըստ դիվանագետների, Հովսեփյանն ամենաշատն էր պաշտպանում (փաստաթղթում նաև նշվում է, որ թրաֆիքինգի դեմ պայքարի ստորաբաժանման ավագ քննիչ Արմեն Բոշնաղյանը դիվանագետներին հայտնել է, որ Երեմյանը Հովսեփյանի հովանավորության տակ է: Ընդգծվում է, որ անհրաժեշտ է ապահովել Բոշնաղյանի անվտանգությունը):

Հենց այս հանդիպման ժամանակ է Հովսեփյանը հնչեցրել իր հանճարեղ մտքերից մեկը` «Աստված հեռու պահի մեզ բոզի շառից»` ակնարկելով, որ պոռնկուհիների ցուցմունքները «շառ» են` ուղղված իրավապահների դեմ:

Էվանսը գլխավոր դատախազին նաև խնդրել է, որպեսզի դատախազը Ազգային անվտանգության ծառայությանը դիմեր ոչ թե կանանց և վերոնշյալ հասարակական կազմակերպության գործունեությունը ստուգելու համար, ինչպես Հովսեփյանը նշել էր իր խոսքում, այլ քննություն սկսվի նրանց հայտարարության վերաբերյալ:

Փաստաթղթում մտահոգություն է հայտնվում, որ Հովսեփյանի գործողությունների մեջ ակնհայտ նկատվել է իր անձնական վերաբերմունքը թրաֆիքինգի ենթարկված կանանց և այդ գործերի հետ կապված մարդկանց նկատմամբ: Դեսպան Էվանսը նաև նշել է, որ իրենք շարունակելու են հետևել այս գործին և ուշադրություն դարձնել դրա ընթացքին:

1in.am (http://www.1in.am/arm/armenia_right_9105.html)

Old
08.02.2011, 18:46
Նաև լսել եմ, որ Եվրոպա արտագաղթողները չերեզ Վրաստան են գնում: Այդպես մարդա 1500 դոլար է նստում, մեր մոտի 5000-ի փոխարեն:

Քիչ հավանական է: Որպես դեսպանատան աշխատող, կարող եմ ասել կոնկրետ մեր դեսպանատան մասին,այլ երկրի քաղաքացուն մեր երկրում վիզա տրամադրվում է միայն այն դեպքում, եթե իրենց երկրում չունեն դեսպանատուն, կամ հյուպատոսարան,: Հակառակ դեպքում խիստ կասկածելի հարց է խագում, թե ինչու ոչ ձեր երկրում՞:

Old
08.02.2011, 18:52
իսկ նույն օրը երեկոյան տասը քաղաքացիներ զոհվեցին դիպուկահար կրակոցներից

Դիպուկահար կրակոցներից ՞՞՞ 10-ն էլ ՞՞: Եթե չեմ սխալվում 10-ի մեջ գոնե մեկ հոգի զոհվել էր բեկորներից:

Kuk
08.02.2011, 19:05
Դիպուկահար կրակոցներից ՞՞՞ 10-ն էլ ՞՞: Եթե չեմ սխալվում 10-ի մեջ գոնե մեկ հոգի զոհվել էր բեկորներից:

Էդ իմ գրառումը չի, այլ գրառմանս մեջ լրատվականից մեջբերում. այսինքն՝ սխալ ձևով ես մեջբերումն արել, տպավորությունը նենց ա, որ իմ խոսքերն ա:) Լրատվականի վրիպակ ա, բայց դե մեծ հաշվով փրփուռ ա:)

Rammer
09.02.2011, 15:06
Հայաստանն ապրելու տեղ չէ նույնիսկ հաջողակների համար. Wikileaks

Այսօր հրապարակվել է Հայաստանին վերաբերող վիքիլիքսյան հերթական փաստաթուղթը: Այն տպագրվել է Русский Репортер կայքում, որը Wikileaks-ի գործընկերն է Ռուսաստանում և վերջին երկու օրվա մեջ անընդհատ անդրադարձ է կատարում Հայաստանին, նրա քրեական անցյալին ու ներկային, կոռումպացված իշխանությանը և այլն:

Այս փաստաթղթում Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը անդրադարձ է կատարել Հայաստանի տնտեսական իրավիճակին, որն ավելի է ծանրացել համաշխարհային տնտեսական իրավիճակի և քաղաքական անկայությունյան հետևանքով, ինչն էլ արտագաղթի պատճառ է հանդիսանում: Նշվում է, որ նույնիսկ միջին դասի ներկայացուցիչներն այլևս հույսեր չեն կապում Հայաստանի ապագայի հետ և չեն հավատում, որ երկիրը կարող է դառնալ կայուն և բարգավաճող: Թուղթը պատրաստվել է 2008 թ. ապրիլին:

Փաստաթղթում նշվում է, որ վերջին քաղաքական ճգնաժամը (Մարտի 1.– 1in.am) լրացուցիչ խթան է հանդիսանում այն մարդկանց համար, ովքեր արդեն մտադիր են լքել երկիրը: Բացի այդ, Մարտի 1-ից հետո մոտ 20 մարդ արդեն դիմել են ԱՄՆ դեսպանատուն` քաղաքական ապաստան գտնելու համար: Փենինգթոնը նշում է մի դեպք, որ նույնիսկ ԱՄՆ դեսպանատանը 12 տարի աշխատած ՀՀ քաղաքացին դուրս է եկել աշխատանքից և մշտական բնակության մեկնել Չեխիա:

Շատերը, բացի քաղաքական և տնտեսական անկայունությունից, իրենց արտագաղթի պատճառ են նշում նաև հասարակության շարունակական բարոյական անկումը, որտեղ մեծահարուստները օրենքն օգտագործում են սովորական քաղքացիների հետ հարաբերություններում այնպես, ինչպես դա իրենց է հարկավոր: Բացի այդ, գրվում է փաստաթղթում, տեղեկություններ կան, որ պաշտոնյաներից էլ կան մարդիկ, որոնք պատրաստվում են լքել երկիրը:

Փենինգթոնը մանրամասնել է, որ Հրաչյա Հակոբյանը, որը շատ մեծ աշխատավարձ է ստացել ամերիկյան դեսպանատանը` աշխատելով այնտեղ 12 տարի, անսպասելիորեեն դուրս է եկել աշխատանքից և 10 օրում լքել երկիրը: Փաստաթղթում նաև խոսվում է Կարինե Աֆրիկյանի մասին, որին մարտյան դեպքերից առաջ հեռացրել էին ԱԳՆ-ից, և որը հայտնել է դեսպանի պաշտոնակատարին, թե պատրաստվում է լքել երկիրը, քանի որ տարիներ շարունակ ջանացել է իր լուման ունենալ նորանկախ Հայաստանի կայացման գործում, սակայն հիմա հույսը կորցրել է (մի քանի ամիս անց Կարինե Աֆրիկյանն իրոք լքեց Հայաստանը և հիմա գտնվում է ԱՄՆ-ում.– 1in.am):

Փաստաթղթում նաև պատմվում է 40-ամյա հաջողակ գործարարի մասին, որը քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին, սակայն շատ կարճ ժամանակ անց տեղյակ պահել, որ պատրաստվում է լքել երկիրը իր ընտանիքի, եղբայրների և նրանց երիտասարադ ընտանիքների հետ: Գործարարը բողոքել է, որ Հայաստանում ավելի դժվար է դառնում զբաղվել գործարարությամբ, քանի որ վարչարարությունը հասնում է անհավանական ծավալների: Ընդ որում, գործարաը պատմել է վերջին մի քանի ամիսներին իր հաջողակ գործարար ընկերների Կանադա և Չեխիա արտագաղթի մասին:

Իրենց անվանելով հայրենասերներ և հերքելով այն միտքը, թե երբեք չեն վերադառնա Հայաստան` գործարարները նշել են, որ մտահոգված են իրենց երեխաների ապագայով ավտորիտար այս երկրում: Նրանցից մեկը նշել է, որ ցանկանում է, որպեսզի իրենց ընտանիքը ապրի հիմա, այլ ոչ թե կրկնեն իր մոր ճակատագիրը, որը չկարողացավ իր որդիների համար ապահովել այն կյանքը, որը ցանկանում էր:

Փաստաթղթում մեջբերված են ամերիկյան դեսպանատան աշխատակցի խոսքերը, որ Հայաստանի հասարակության բարոյական անկումը սկսվել է դեռ 1991 թվից, երբ Հայաստանն անկախություն ձեռք բերեց, իսկ նախկին դիվանագետ Կարինե Աֆրիկյանն էլ նշել է, որ Մարտի 1-ից հետո Հայաստանի պատանի քաղաքացիները պետք է աճեն կոռումպացված և ավտորիտար հասարակության մեջ: Այդ պայմաններում կամ իրենց հոգիները փրկելու համար պետք է լքեն երկիրը, կամ էլ կորցնեն դրանք` չկարողանալով դիմակայել այս ռեժիմին:

Մի ուշագրավ նյութ նույնպես հայտնվել է փաստաթղթում: Ըստ դրա` ՀՀ ոստիկանապետը հանդիպել էր ֆինանսների փոխնախարար Դավիդ Ավետիսյանին, որը ասել է, թե Սերժ Սարգսյանն իրական բարեփոխումներ չի իրականացնում, իշխանությունից քշում է մասնագետներին` դրանց տեղը բերելով քրեական տարրերի։ Բարեփոխումների մասին հայտարարություններ անելով հանդերձ` կուլիսներում նա միանգամայն հակառակն է անում: Ավետիսյանը նաև հայտարարել էր, որ պատրաստվում է ամռանը հեռանալ պետական պաշտոնից և մեկնել Վաշինգտոն` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկում աշխատելու համար:

Նախագահական ընտրություններով պայմանավորված քաղաքական ճգնաժամի ընթացքում ընդդիմության առաջնորդները դիմել են ամերիկյան դեսպանատուն ապաստանի կամ տուրիստական մուտքի արտոնագրի խնդրանքով, որպեսզի ճգնաժամն անցկացնեն ԱՄՆ-ում: Դրանց թվում է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին, որը փաստաթուղթը գրելու ժամանակ արդեն գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում: Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների խնդրանքներին դեսպանատունը պատասխանել է, թե քանի որ դեսպանատան աշախատակիցները չեն կարող ստուգել գործի իսկությունը, ուստի չեն միջամտել մուտքի արտոնագիր տրամադրելու գործընթացին:

Փաստաթղթում նաև նշվում է, որ հոր հորդորով ընտրություններին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում երկրից հեռացել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի որդին, քանի որ հայրը վախենում էր նրա կյանքի անվտանգության համար:

Փաստաթղթի եզրակացության մասում նշվում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո երկիրը լքել է մոտ 1 միլիոն մարդ: Նորն այս իրողության մեջ այն է, որ Հայաստանը սկսել են լքել միջին դասի ներկայացուցիչները, որոնք մինչ այս պահը տարել են նորանկախ պետության զարգացման բոլոր դժվարությունները, սակայն, ի վերջո, հիասթափվել են իրենց սպասումների մեջ: Այս մարդկանց արտագաղթը մեծ ազդեցություն է ունենալու երկրի վրա. նրանք կմնային, եթե երկիրը զարգանար ճիշտ ուղղությամբ: Եվ այն, որ նրանք այս քաղաքական ճգնաժամից հետո ցանկանում են լքել երկիրը, նշանակում է, որ հասարակության մեջ եղած մտահոգությունները խոր արմատներ ունեն: Հիասթափված, սակայն ժամանակին երկրին հավատարիմ քաղքացիները կարծես թե կորցրել են հավատը, որ կառավարությունը հոգ է տանում իրենց բարեկեցության համար կամ երկիրը տանում է առաջընթացի:

1in.am

Sagittarius
09.02.2011, 16:10
Փաստաթղթում նաև պատմվում է 40-ամյա հաջողակ գործարարի մասին, որը քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին, սակայն շատ կարճ ժամանակ անց տեղյակ պահել, որ պատրաստվում է լքել երկիրը իր ընտանիքի, եղբայրների և նրանց երիտասարադ ընտանիքների հետ: Գործարարը բողոքել է, որ Հայաստանում ավելի դժվար է դառնում զբաղվել գործարարությամբ, քանի որ վարչարարությունը հասնում է անհավանական ծավալների: Ընդ որում, գործարաը պատմել է վերջին մի քանի ամիսներին իր հաջողակ գործարար ընկերների Կանադա և Չեխիա արտագաղթի մասին:

Որպեսզի մարդկանց մոտ անորոշություն չստեղծվի և չկարծեն, որ սա նորմալ է և հատուկ է բոլոր զարգացող երկրներին, ներկայացնեմ հետևյալ տվյալները.

http://img196.imageshack.us/img196/4701/doingbusiness.png (http://img196.imageshack.us/i/doingbusiness.png/)

Uploaded with ImageShack.us (http://imageshack.us)

Բոլոր /կամ գրեթե բոլոր/ Հայաստանում ապրողներն էլ քաջատեղյակ են մեր հարկային համակարգի վիճակի մասին, բայց սա համեմատական տվյալներ են, այլ երկրների հետ համեմատած, որը Հայլուր ամենասիրելի զբաղմունքներից մեկն ա. իսկ հիմա նայեք Paying Taxes տողին, դրա առջև 159 թիվն է նշված, սա մեր տեղն է աշխարհում երբ գործը հասնում է հարկեր վճարելուն /որի մեջ նաև կաշառակերությունն է մտնում/, ահա և վերջին տարիների հարկային բարեփոխումների գնահատականը: Օտար ներդրողները առաջին հերթին կնայեն այս թվին, և ոչ թե Հայլուրի ասած տվյալներին:

Տվյալները՝ այստեղից (http://www.doingbusiness.org/data/exploreeconomies/armenia/)

Jarre
10.02.2011, 22:21
Այս հոդվածը տպագրվել է Ֆրանսիական աշխարհահռչակ «Le Mond» թերթի դեկտեմբերի 29-ի համարում։ Թարգմանությունը հայրս է կատարել այդ պատճառով էլ տեղադրում եմ։

Հայրս արդեն 70 անց է և թոշակի անցնելուց հետո անընդհատ այսպիսի անվճար թարգմանություններ է կատարում տարբեր թերթերի և խմբագրությունների համար։ Բայց ինչ որ շատ շեղվեցի չէ՞.... Կներեք :oy



ՓԱՐԻԶԸ ԼՔՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ

Le Mond, ԱՐԱ ԹՈՐԱՆՅԱՆ, Փարիզում հրատարակվող «Nouvelles d, Armռnie» հանդեսի տնօրեն

Ցինիկ դիվանագիտության մասին

Ֆրանսիայում 2007 թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՈՒՄՊ (UMP) իշխանական կուսակցության կողմից նախագահի թեկնածու, երկրի այժմյան նախագահ Նիկոլա Սարկոզին, ապրիլի 24-ին ելույթ ունենալով Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների առջեւՙ խոստացավ, որ իր բոլոր ուժերը կներդնի, որ Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության մասին օրենքը, որն արդեն հաստատվել էր Ազգային ասամբլեայի կողմից, կվավերացնի նաեւ Սենատը: Բայց ավաղ, դեռեւս երկու ամիս էլ չէր անցել այդ ժամանակից, երբ նա ժխտեց իր տված խոստումը:

«Վիքիլիքսի» վերջին դիվանագիտական գաղտնի հեռագրերի հրապարակումից հետո իմանում ենք, որ Ելիսեյան պալատի դիվանագետ-խորհրդատու Ժան-Դավիդ Լեւիտը* 2007-ի մայիսի 29-ին լինելով Անկարայում, իր թուրք գործընկերներին վստահեցնում է. «Սարկոզին ամեն ինչ կանի, որ Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության օրենքը չվավերացվի Սենատի կողմից, այդ օրենքը կհանգչի Սենատում»:

Շատ լավ հասկանում ենք ամբարտավանության արժանացած այդ ժխտողականությունը, որը ծածանվում է ֆրանսիական վարագույրի վրա, եւ որը տարբեր ճանապարհներով ֆինանսավորում է Անկարայի կառավարությունը: Այսպիսով, արհամարհված լինելու այս դժբախտությունը սեպ է խրում ցեղասպանության ճանաչման քաղաքականության առջեւ: Այս չարիքը ձեւավորում է իր շարունակությունը տարբեր ուղիներով, որը ոչ միայն չի հերքվի հասարակական կարծիքի պատասխանատուների կողմից, այլեւ օգուտներ կբերի ֆրանսիական պետության ղեկավարի բարյացակամ չեզոքությանը:

Պանթուրքիզմի շահագրգռվածությունները

Ինչպիսի՞ արժեք կարող են ունենալ Նիկոլա Սարկոզիի արտասանած բառերը ֆրանսահայերի առջեւ եւ մանավանդ նրա պերճախոսությունը պատմության վերաբերյալ, եւ ինչպիսի՞ դասեր կարելի է քաղել այս բոլորից: Արժե՞ր արդյոք այս ձեւով ընծա մատուցել Անկարային, երբ երկրի ներսում, թուրք մտավորականության շրջանում վերջապես ուրվագծվում էր հայերից ներողություն խնդրելու ցանկության զգացմունքը:

Արեւմտյան պետությունների ծիծաղն է առաջանում, երբ թուրք իշխանություններըՙ ոգեւորված իրենց հաջողություններից, պահանջում են Իսրայելից վերացնել Գազայի շրջափակումը, երբ իրենք 16 տարուց ի վեր փակել են Հայաստանի սահմանը, պահանջում են, որ Իսրայելը ներողություն խնդրի Թուրքիայիցՙ հունիսին զոհված 9 թուրք ծովայինների համարՙ առանց նույնիսկ երբեւիցե սփոփանքի մի բառ արտասանած լինելու 1915-ի մեկուկես միլիոն հայերի կոտորածի համար, նույնիսկ մինչեւ օրս շարունակելով վիրավորանքներ թափել նրանց (զոհերի) հիշատակի վրա:

Բայց դժբախտությունը երբեք միայնակ չի գալիս, «Վիքիլիքսի» այս մյուս դիվանագիտական հեռագիրը Ֆրանսիայի հասարակությանը ներկայացվեց մեկ շաբաթ անց միեւնույն կայքով, եւ ըստ որի իմանում ենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության բարձր պաշտոնյա Ռոլան Կալարագն ԱՄՆ-ի պաշտպանության պետքարտուղար Ուիլյամ Բռնսի հետ հանդիպման ժամանակ բացատրում է վերջինիս, որ Ֆրանսիայի հայկական ուժեղ համայնքի գոյությունը խոչընդոտում է բոլոր այն ընդունելի առաջարկություններին, որ կարող են խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղումՙ անազատության մեջ գտնվող հայկական մի տարածաշրջան, որը ձգտում է անկախության, եւ որը շրջափակված է թշնամանքով լի ու պատերազմական գործողությունների ձգտող թուրք-ադրբեջանական զույգով:

Հարց է առաջանում, թե խաղաղություն հաստատելու համար այդ ինչպիսի՞ գեղեցիկ առաջարկություններ է արել Ֆրանսիայի ԱԳՆ-ն, որոնց այդպես խոչընդոտել են ֆրանսահայերը: Ավաղ, այս բոլորը գալիս են ցույց տալու, որ այն ավանդույթները, որոնք գոյություն ունեին անցյալումՙ դավաճանելու եւ լքելու հայերին դժվար պահերին հօգուտ պանթուրքիզմի, կարծես թե վերադառնում են ֆրանսիական պետություն: Մենք չենք ուզում հաշվել զոհերի քանակը, որ դարձել է այդպիսի վերաբերմունքի հետեւանքը: Բայց ինչպես չվրդովվել, երբ գործունեության այս ձեւը միշտ կիրառվում է այդքան շատ կուտակված աղետներից հետո:

* Ժան Դավիդ Լեւիտը հանրապետության նախագահի դիվանագիտության գծով խորհրդատուն է, իր անընդմեջ աշխատանքային գործունեության եւ այն մանրակրկիտ ուշադրության համար, որ նա դարձնում է ԱԳՆ-ի ներսում կատարվող բոլոր գործերին, ստացել է Դիպլոմատոր մականունը (Le Mond, 12.01.11, page 3):

Ակնհայտ լարվածություն էր տիրում ԱԳՆ-ի վերջին նախարար Բեռնար Կուշների եւ Լեւիտի միջեւ, վերջինս միաժամանակ համարվում էր ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանի թափուր մնացած պաշտոնի հավակնորդներից մեկը, բայց հունվարի 19-ին կառավարության ընդլայնված նիստի ժամանակ այդ պաշտոնում նշանակվեց Կանադայում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Դելատրը (Le Mond, 21.01.11, page 8):

Պատրաստեց Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Աղբյուր՝ ԱԶԳ (http://azg.am/AM/2011020506)

Tig
11.02.2011, 12:18
Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները հանգանակություն են հավաքել վարչապետի համար
11:49 • 11.02.11

Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները երեկ Գյումրիում հանրահավաք են անցկացրել, որի ժամանակ հանգանակություն են հավաքել կառավարության համար: Հանգանակությունը «Ժառանգություն» կուսակցությունն այսօր ուղարկելու է վարչապետին:

Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա խորհրդարանում բացեց հանգանակության կապոցը, ցույց տվեց լրագրողներին ևասաց, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները ևս կարող են մասնակցել հանգանակությանը:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների սեփականատերերը դժգոհ են իրենց մեքենաների մաքսազերծմանը վերաբերող վերջին օրենդրական փոփոխությունից՝ այն համարելով «քաղաքացու գրպանը մտնելու փորձ»: Մեքենաների սեփականատերերը, Փոստանջյանի խոսքով, հանգանակությունը ուղարկելու են կառավարությանը, որպեսզի նա այլևս չմտնի քաղաքացիների գրպանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը պատմեց հիշյալ խնդրի առնչությամբ երեկ Նոյեմբերյանում և Գյումրիում կայացած բողոքի ակցիաների մասին: Սաֆարյանի խոսքով՝ իրենց հաջողվեց քաղաքացիներին օգնել իրացնել իրենց սահմանադրական իրավունքը՝ գոնե սեփական բողոքի ձայնը բարձրացնելու առումով: Պատգամավորի խոսքով՝ երեկ հատկապես պայթյունավտանգ է եղել իրավիճակը Գյումրիում, որտեղ փողոցները լիքն են եղել ոստիկաններով: Միայն նրանց հետ բանակցություններից հետո է հաջողվել գյումրեցի մոտ 200 ավտոմեքենաների սեփականատերերին անցկացնել իրենց բողոքի ակցիան՝ շարժվելով դեպի հայ-վրացական սահման՝ Բավրայի անցակետ:

Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց նաև, որ Բավրայում մաքսային շրջանային ծառայության պետին չորս կետից բաղկացած պահանջագիր է ներկայացվել:

«Դիմում ենք կառավարությանը, որ հրատապ և համաչափ պատասխան ներկայացնի առնվազն մի քանի մարզերի բնակիչների պահանջներին»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Ճեպազրույցի ավարտից հետո Զարուհի Փոստանջյանը դիմեց լրագրողներին՝ «չե՞ք մասնակցում հանգանակությանը», որից հետո մի քանի լրագրողներ նվիրատվություն կատարեցին:

Tert.am

Norton
11.02.2011, 19:29
Բեսպրեդելն այլ կերպ չի լինում

«Փետրվարի 3-ին ինձ Իլյիչ անունով Ալեքսանյանի աշխատակիցը զանգել եւ կանչել է, պատճառաբանելով, որ ուզում են գումարի հարցով պայմանավորվել, սակայն երբ հասա իրենց նշած վայրը, ինձ տարան Սամվել Ալեքսանյանին պատկանող` Կոմիտասում գտնվող «Երեւան սիթի» խանութի նկուղ եւ մոտ 10 հոգով սկսեցին ինձ ծեծել, հարվածելով ձեռքերով, ոտքերով, փայտե մահակներով».- սա մի հատված է Հրազդան քաղաքի բնակիչ Շահեն Հայրապետյանի` հանցագործության մասին հաղորդումից, որը երեկ նա ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Միջադեպի առիթը գումարային պարտքի շուրջ ծագած վեճ է եւ արտացոլում է այն բեսպրեդելը, որը իրենց թույլ են տալիս Հայաստանի օլիգարխների բիզնեսները կառավարող` նրանց մերձավոր ազգակաները:

Հայրապետյանը մեր թղթակցի հետ զրույցում պատմել է, որ ինքը անցած տարի մոտ հինգ ամիս աշխատել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սուարեն» ընկերությունում` որպես առաքիչ: «Որոշ դեպքերում խանութներին ապրանք եմ տվել վաճառելուց հետո վճարելու պայմանով: Որոշ խանութների փակվելու հետեւանքով մոտ 3 մլն դրամի պարտք էր կուտակվել: Այդ գումարի կեսը հավաքել եւ վերադարձրել եմ Արտակ Ալեքսանյանին, որը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին է»,- մեր թղթակցին պատմել է Հայրապետյանը: Այդ պարտքի հետ կապված էլ իրեն փետրվարի 3-ին տարել են վերը նշված վայրը եւ դաժան ծեծի ենթարկել, այնուհետեւ տարել եւ փակել են ինչ-որ ավտոտնակում, որտեղից Հայրապետյանին հաջողվել է փախչել երեք օր անց` փետրվարի 6-ին, կիրակի օրը: Երիտասարդի հետ է եղել նաեւ նրա մայրը, Վերգինե Հայրապետյանը, որը խանութում ուշագնաց է եղել, երբ նկուղից ծեծված որդուն բարձրացրել են վերեւ: Շահեն Հայրապետյանի խոսքերով, իրեն ծեծելով ստիպել են երկու միլիոն դրամի պարտավորագիր գրել: «Ստիպեցին նաեւ գրել, որ իբր դա ես ինքնակամ եւ առանց բռնության եմ գրել եւ ստորագրել»,- ասել է Հայրապետյանը: Վերջինս ասել է, որ ծեծի հետեւանքով լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել, մասնավորապես, կոտրվել է կողոսկրերից մեկը:

Արտակ Ալեքսանյանը բռնագրավել է Հայրապետյանի «Օպել-օմեգա» մակնիշի ավտոմեքենան եւ ասել է, որ այն կվերադարձնի պահանջված գումարը վճարելուց հետո: «Դիմել եմ Հրազդանի ոստիկանություն եւ ԱԱԾ բաժին, սակայն կատարված հանցագործության մասին իմ հաղորդումները չեն ընդունել»,- ասել է Հայրապետյանը: Նա իրավապահներին է դիմել այն բանից հետո, երբ Ալեքսանյանի տղաներն իրեն գտնելու նպատակով երեկ առավոտյան հարձակվել են այն տան վրա, որտեղ բնակվում են իր մայրը եւ եղբոր ընտանիքը: Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանները, երբ իմացել են, թե Հայրապետյանները ումից են ցանկանում պաշտպանվել, հրաժարվել են որեւէ կերպ տեղի ունեցածն արձանագրել:
ՀԺ (http://armtimes.com/22530)

Norton
17.02.2011, 17:39
Էրեբունի վարչական շրջանում հարձակվել են ՀԱԿ երիտասարդների վրա

Էրեբունի վարչական շրջանում՝ Էրեբունի հիվանդանոցի շրջակայքում, այսօր հարձակում է տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների վրա։
Երիտասարդները հիվանդանոցի մոտ վաղը կայանալիք ՀԱԿ հանրահավաքի մասին թռուցիկներ և թերթոններ են բաժանել, երբ նրանց վրա են հարձակվել քաղաքացիական հագուստով մի քանի երիտասարդներ ու խլել այդ թռուցիկներն ու թերթոնները։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց հարձակման ենթարկվածներից Սահակ Մուրադյանը։

«Ես ընկերոջս՝ Արամայիս Ավետիսյանի հետ Էրեբունի հիվանդանոցի դռների մոտ քիչ առաջ ՀԱԿ թերթոններն ու հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ էինք բաժանում, մեզ մոտեցան քաղաքացիական հագուստով՝ ոչ ոստիկանական համազգեստով երիտասարդներ, ուզեցին խլել թերթերը»,– պատմեց երիտասարդը։ Նրա խոսքով՝ իրենց վրա հարձակված երիտասարդները ընկերոջ տաբատի գրպանից գողացել են թռուցիկները, իր ձեռքից էլ խլել են թերթոնները։

«Գոռացին՝ «արա, գնացեք ստեղից», կողքն էլ ոստիկան կար, ոչ մի բան չարեց։ Հետո էդ քաշքշոցը շարունակվեց։ Մի քիչ հետո եկան քաղաքացիական հագուստով մի քսան հոգի։ Նստեցինք տաքսի, էդ 20–25 հոգով շրջապատել էին տաքսին, որ չշարժվի, բայց մի կերպ մեքենան շարժվեց ու եկանք շտաբ»,– ասաց Սահակ Մուրադյանը։

Նույն ժամին նույն համայնքում հարձակման են ենթարկվել ՀԱԿ երկու այլ ակտիվիստներ ևս, որոնք նույնպես թռուցիկներ են բաժանել։

««Էրեբունի» հիվանդանոցից մի 300 մետր ներքև թերթեր ու թռուցիկներ էինք բաժանում։ Մեզ մոտեցան երկու քաղաքացիներ ու սկսեցին գոռալ՝ փախեք ստեղից։ Թերթերը թողեցի ընկերոջս մոտ, գնացի ընկերներիս մոտ, որոնք հիվանդանոցի մոտ էին»,– պատմեց ակտիվիստ Գուրգեն Ասատրյանը։ Նրա խոսքով՝ ճանապարհին իրեն է հանդիպել մի ոստիկան՝ ենթասպա, որը հետաքրքրվել է, թե արդյո՞ք իրենք են բաժանում թռուցիկները, ապա փորձել է կարգի հրավիրել երիտասարդներին։ Նրանք էլ, իրենց հերթին, նշել են, որ ոչ մի վատ բան չեն անում, այլ իրենց սահմանադրական իրավունքն են իրականացնում։

«Մեկ էլ մի հատ «Բրաբուս» եկավ, մեջից մարդիկ իջան ու սկսեցին ինձ հետ վիճել»,– ասաց նա՝ ավելացնելով, որ այդ ամենից հետո իրենք ընկերների հետ վերադարձել են Կոնգրեսի շտաբ։

ՀԱԿ երիտասարդները, չնայած անիմաստ են համարում ոստիկանությանը դիմելը, բայց, այնուամենայնիվ, պատրաստվում են դեպքի առթիվ հաղորդում ներկայացնել ոստիկանություն։
tert.am

ministr
17.02.2011, 18:50
Հայաստանի իշխող կուսակցությունները ստորագրել են նոր կոալիցիոն հուշագիրը` համագործակցության վերաբերյալ



Հայաստանի կառավարող կուսակցությունները` Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները երկրի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում ստորագրել են նոր կոալիցիոն հուշագիրը` համագործակցության վերաբերյալ, որը ենթադրում է համախմբված մասնակցություն 2012թ. խորհրդարանական ընտրություններում, նաեւ մեկ միասնական թեկնածուի սատարանում նախագահի ընտրություններում` ի դեմս գործող նախագահի: Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դրել են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Հուշագրում, մասնավորապես, ասված է. «Նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին:

Կոալիցիոն գործընկերները համոզված են, որ փոփոխությունների իրականացման հետևողականությունն առավել կմեծացնի կոալիցիայի քաղաքական դերակատարությունն ու նրա հանդեպ հասարակության վստահությունը` հանգեցնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ Ազգային ժողովում կոալիցիայի ներկայացվածության աճին:

Ավելին, քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում»:

Ալամ աշխարհում կոալիցիաները ձևավորվում են ընտրություններից հետո, առավելագույն կամ որոշակի ձայներ հավաքած կուսակցություններից, մեզ մոտ սկզբից միանում են նոր ձայներ հավաքում, ընդ որում պայմանավորվում, որ մեկը մյուսի ձայնին վայիս չի լինելու :))

Հենա միացեք դառեք ՀՀԿ էլի...

Ձայնալար
17.02.2011, 21:04
Անհայտ անձինք առեւանգել են ՀԱԿ ակտիվիստներին

ՀԱԿ-ի գրասենյակից հայտնում են, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում քաղաքացիական հագուստով անհայտ անձինք հարձակումներ են գործել փետրվար 18-ին ՀԱԿ կազմակերպած հանարավաքն իրազեկող երիտասարդների վրա: Առաջին հարձակումը տեղի է ունեցել Էրեբունի համայնքում, որտեղ թվով 20-25 քաղաքացիական հագուստով երիտասարդներ (ժամանած են եղել 47 TP 777 եւ 47 UT 777 պետհամարանիշի ավտոմեքենաներով) հարձակվել են Սահակ Մուրադյանի և Արամայիս Ավետիսյանի վրա, եւ նրանց ձեռքից խլել են իրազեկման թռուցիկները:

Հաջորդ միջադեպը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայի Շահումյանի անվան դպրոցի մոտ, որտեղ հարձակվել են թռուցիկ բաժանող ՀԱԿ ակտիվիստներ Նարեկի, Կարենի և Ավետիք Աբգարյանի վրա: 44 ?? 441 պետհամարանիշերով «Ֆոլցվագեն» մակնիշի ավտոմեքենայով ժամանած, քաղաքացիական հագուստով անձինք փորձել են առեւանգել նրանց, սակայն չեն կարողացել, քանի որ երիտասարդները հասցրել են հեռախոսով տեղեկացնել Սարյանի արձանի մոտ ամեն օր հավաքվող ՀԱԿ անդամներին: Վերջիններիս դեպքի վայր հասնելուն պես հարձակվողները դիմել են փախուստի:

Այնուհետև երիտասարդները շարունակել են իրենց երթը դեպի ՀՀՇ գրասենյակ, եւ հենց գրասենյակի դիմաց նույն «Ֆոլցվագենով» եւ ՆԻՎԱ մակնիշի ավտոմեքենայով ժամանած մարդիկ հարձակվել են նրանց վրա եւ առեւանգել Կարենին ու Նարեկին, իսկ Ավետիք Աբգարյանը վազել է դեպի ՀՀՇ շենք: Քաղաքացիական հագուստով անձինք շարունակել են նրա հետապնդումը, մտել են ՀՀՇ գրասենյակ եւ փորձել առեւանգել նաեւ Ավետիքին, սակայն շենքում գտնվող մարդիկ կարողացել են կանխել առեւանգումը, ինչից հետո հարձակվողները հեռացել են:

Ավելի ուշ առեւանգված երիտասարդները զանգահարել են ՀԱԿ եւ հայտնել, որ իրենք գտնվում են Կենտրոնի ոստիկանությունում. այստեղից նրանց տարել են նարկոդիսպանսեր:

http://www.hraparak.am/2011/02/17/anhayt-andzinq-arevangelen-hak-aktivistnerin/

Chuk
17.02.2011, 23:05
ՀԱԿ-ի երկու երիտասարդներ Նարեկ Սամսոնյանն ու Կարեն Թովմասյանն այսօր բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին: Նրանք ՀԱԿ-ի մյուս երիտասարդների հետ վաղը Մատենադարանի մոտ նախատեսված ՀԱԿ-ի հանրահավաքն իրազեկող թռուցիկներ են բաժանել քաղաքում:

«Երիտասարդներին ոստիկանները բերման են ենթարկել ՀՀՇ-ի գրասենյակից` առանց որեւէ բացատրության: Ականատեսներն ասում են, որ ոստիկանները ոգելից խմիչք են օգտագործած եղել»,- «Ա1+»-ին ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Բերման ենթարկելու պահին` պարոն Մանուկյանը գրասենյակում չի եղել: Այս պահին ՀԱԿ-ի անդամների մի մասը ՀՀՇ գրասենյակում են, իսկ մյուսները Կենտրոնի ոստիկանության շենքի մոտ: Երիտասարդների բերման ենթարկելու մասին որեւէ պաշտոնական բացատրություն առայժմ չկա:

Նարեկ Սամսոնյանը և Կարեն Թովմասյանը այսօր երեկոյան ոստիկանության Կենտրոնական բաժնից ազատ արձակվեցին ` առանց մեկնաբանության : Մինչ այդ ՀԱԿ երիտասարդները Էրեբունուց ավտոերթով շարժվել էին դեպի Ոստիկանության կենտրոնական բաժին ` պահանջելով ազատ արձակել բերման ենթարկվածներին:

Աղբյուր՝ Ա1+ (http://www.a1plus.am/am/politics/2011/02/17/aram_manukyan)

Norton
18.02.2011, 13:54
Կոնգրեսը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն
http://lragir.am/armsrc/country-lrahos44301.html

Norton
18.02.2011, 15:59
Շիրակի Մարզի Վրացական Համարանիշերով Ավտոմեքենաների Վարորդների Հայտարարությունը

18 փետրվարի, 2011 թիվ, Գյումրի

Մենք` Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներս, 2011 թվի փետրվարի 5-ից ուժի մեջ մտած ավտոմեքենաների ժամանակավոր ներկրման ռեժիմի սահմանափակման, եւ այդպիսով վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների` Հայաստանում ազատ տեղաշարժման սահմանափակման դեմ բողոքով եւ առաջարկներով դիմել էինք ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, Շիրակի մարզից թվով 9 պատգամավորներին, Գյումրու քաղաքապետին, ավագանու բոլոր անդամներին, Ոստիկանության մարզային վարչության պետին եւ Շիրակի մարզպետին:

Անցած 10 օրերի ընթացքում ստացել ենք հետեւյալ արձագանքները.

ՀՀ նախագահի աշխատակազմից ստացվել է պատասխան, թե դիմումը ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ, «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավորներ Զ.Փոստանջյանը, Ս.Սաֆարյանը, Լ.Ալավերդյանը, Ա.Բախշյանը եւ կուսակցության փոխնախագահ Ռ.Հակոբյանը մի քանի անգամ այցելել են Գյումրի, հանդիպել մեզ հետ եւ քննարկել լուծման հնարավոր ուղիները, ակտիվորեն մասնակցել են մեր կազմակերպած մի քանի բողոքի երթերին եւ միջոցառումներին, Ժողովրդական կուսակցության նախագահ Տ.Կարապետյանը այցելել է Գյումրի եւ մասնակցել մեր բողոքի ավտոերթին դեպի Բավրա, ՀՀ ԱԺ պատգամավոր Մ.Գրիգորյանը հրավիրել է մեզ իր գրասենյակ եւ քննարկել խնդրի լուծման հնարավոր տարբերակները: Մեր նախաձեռնությամբ հանդիպել ենք ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, Գյումրու քաղաքապետին եւ նրանց ներկայացրել խնդիրն ու մեր անելանելի վիճակը:

Շիրակի մարզից մյուս 8 պատգամավորները (Ս.Ավետիսյան, Ս.Բալասանյան, Ռ.Զաքարյան, Ա.Ղուկասյան, Ա.Աղաջանյան, Մ.Վարագյան, Ա.Աղաբաբյան, Հ.Մարգարյան), ՀՀ վարչապետը, Գյումրու ավագանու անդամները, Շիրակի մարզպետը եւ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը մինչ օրս մեզ պաշտոնապես չեն պատասխանել:

Մենք այս անտարբերությունը գնահատում ենք որպես արհամարհանք սեփական քաղաքացիների նկատմամբ:

Մեր հարցերին անդրադառնալու փոխարեն, անցած օրերին մեր ձեռնարկած խաղաղ եւ օրինական բողոքի միջոցառումները (հավաքներ եւ ավտոերթեր) Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Գյումրու քաղաքային եւ Ախուրյանի տարածքային բաժինների, ինչպես նաեւ ՃՈ ոստիկանները, գրեթե ամբողջ կազմով բազմակի եւ հանդուգն կերպով խոչընդոտել են: Մասնավորաբար, փետրվարի 8-ին Կայարանամերձ հրապարակից առեւանգել են մեր երեք ավտոմեքենաները եւ տարել տուգանային հրապարակ, փետրվարի 8-ին, 10-ին, 14-ին եւ 16-ին փակել են քաղաքի Մուսայելյան, Գորկու, Սպանդարյան փողոցներից եւ Հաղթանակի պողոտայի բոլոր խաչմերուկներից մուտքը դեպի այդ փողոցներով շրջափակված 14 թաղամասեր: Մի քանի տասնյակ վարորդների անօրինակ կերպով հրավիրել կամ տարել են ոստիկանական պետերի մոտ` այս բողոքի ակցիաներին չմասնակցելու մասին քարոզներ ու սպառնալիքներ լսելու, մի շարք այլ դեպքերում այդ քարոզները կարդացել են մեզնից շատերի բնակարաններում, փետրվարի 15-ին չորս ժամով մեր եւ այլ` մեզ հետ կապ չունեցող վարորդների եւ ավտոմեքենաների առաջ փակել են Գյումրի-Վանաձոր ավտոմայրուղին Ջաջուռ գյուղի մոտ, 40 րոպեով փակել են Երեւան Վանաձոր ավտոմայրուղին Վանաձոր քաղաքի մուտքի մոտ, փետրվարի 16-ի հինգ ժամով փակել են Վանաձոր-Գյումրի ավտոմայրուղին Ջաջուռ գյուղի մոտ, Փետրվարի 17-ին ժամը 07:45-ից մինչեւ 18:02-ը փակել են Գյումրու Սայաթ-Նովա փողոցը իր բոլոր մատույցներով եւ նրբանցքներով: Այդ բոլոր արգելափակումների հետեւանքը եղել է երթեւեկության կաթվածահարումը, ինչից տուժել ենք ոչ միայն մենք, այլեւ մեր բողոքի հետ կապ չունեցող տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Այս օրինազանցությունները ոստիկանությունը կատարել է իրենց հիմնական պարտականություններից կտրելով ոստիկանության մեզ հայտնի ավելի քան 300 ոստիկանների (Շիրակի եւ Լոռու մարզերից), եւ, ներգրավելով ավելի քան 60 պետական, ծառայողական ավտոմեքենա:

Ազատ տեղաշարժման եւ ազատ արտահայտման, ՀՀ Սահմանադրությամբ մեր ունեցած հիմնարար իրավունքների այս ոտնահարումները մենք գնահատում ենք որպես այլանդակ ապօրինություն, որ տեղի է ունեցել սրանցից ավելի վեր եղող առայժմ մեզ անհայտ պաշտոնյաների թողտվությամբ եւ հրամաններով: Բոլոր այս ապօրինությունների ժամանակ, մեր, լրագրողների, պատգամավորների եւ հասարակական գործիչների հարցումներին ոստիկաններից որեւէ մեկը հոդաբաշխ բացատրություն չի կարողացել տալ, ասվել է` «no comment», կամ «հրաման է` կատարում ենք», կամ «այդպես է պետք»:

Մենք դատապարտում ենք Շիրակի եւ Լոռու ոստիկանների այս սերիական հանցագործությունները եւ դրանք կատարման հրամանները տվողներին, եւ տեղեկացնում հանրությանը, որ մեր իրավունքները պաշտպանելու հարցում մենք վճռական ենք, չենք նահանջելու եւ դիմադրելու ենք այնքան, մինչեւ ամենավերջին պաշտոնյան հասկանա, որ մենք ենք մեր իրավունքների տերը եւ ոչ թե իրենք: Հավատում ենք, որ երբ էլ լինի` այս հանցագործությունները կատարած պաշտոնյաները պատասխանատվություն են կրելու:

Մենք դատապարտոմ ենք նաեւ ՀՀ իշխանությունների` մաքսազերծման պահանջների անակնկալ եւ դիտավորյալ խստացման դեմ մեր բողոքների նկատմամբ անտարբերությունը, եւս մեկ անգամ կոչելով ողջամտության սեփական քաղաքացիների կյանքի եւ ապագայի նկատմամբ. հասկացեք վերջապես, մենք չունենք այդ առասպելական գումարները (համարյա մեր ավտոմեքենաների գնի չափ) որ վճարենք պետական բյուջե ու մաքսազերծենք այս մեքենաները, մենք քաղաքական ակտիվիստներ չենք, եւ դուք ձեր անհեռատես մաքսային քաղաքականությամբ, անտարբերությամբ ու հալածանքներով է, որ ստիպում եք մեզ փողոց դուրս գալ ու պայքարել տարրական կենսական ապահովության համար:

Մենք ՀՀ իշխանություններից պահանջում եւ ակնկալում ենք այս հարցի լուծման շուտափույթ արձագանք եւ կոնկրետ միջոցառումներ: Պատրաստ ենք փողոցից ներս գալ եւ մասնակցել բանակցությունների` ցանկացած ձեւաչափով:

Մենք` ՀՀ Մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի ՀՀ ԱԺ կատարած, խնդրո առարկա փոփոխությունների բերումով չենք կարող սպասել մեր խնդիրների լուծման ուղղությամբ պատշաճ արձագանքի, ավելի քան մինչեւ փետրվարի 28-ը:

Մեր պարտքն է տեղեկացնել, որ պատշաճ արձագանք չունենալը մեզ համար նշանակում է այլընտրանքի բացակայություն: Այդ դեպքում դիմելու ենք ծայրահեղ միջոցների, այդ թվում` մեր մեքենաների ազատ անցուդարձը Հայաստան ապահովելու համար դիմելու ենք Վրաստանի իշխանություններին, խնդրելու ենք մեզ Վրաստանի քաղաքացիություն շնորհել եւ այլն:

Շիրակի մարզում գտնվող վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդ ՀՀ քաղաքացիներ
lragir.am

murmushka
18.02.2011, 17:55
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ZuuwuexdLzo
http://www.youtube.com/watch?v=2QtWgxpZbGU&feature=player_embedded
հանրահավաքը սկսվեց

murmushka
18.02.2011, 18:28
Հրանտ Բագրատյանը կոչ է անում հեղափոխական պայքարի դուրս գալ18:14 • 18.02.11





«Երեք տարի առաջ էս մարդիկ եկան իշխանության, երեք տարի առաջ խոսք էին, տվել, որ Հայաստանի ՀՆԱ–ն 2 անգամ կաճի»,– այսօր ՀԱԿ հանրահավաքում այսպես սկսեց իր ելույթը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ անցել է երեք տարի, սակայն Հայաստանի ՀՆԱ–ն նվազել է 7 տոկոսով։

Բագրստյանը նշեց, որ եթե երեք տարի առաջ աշխարհի 193 երկրների թվում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ի ցուցանիշով Հայաստանն զբաղեցնում էր 114–րդ տեղը, ապա նախորդ տարի զբաղեցրել է 139–րդ տեղը, իսկ այս տարի 141–րդ տեղը կզբաղեցնի։

Ըստ բանախոսի՝ այսօրվա իշխանությունները մտածում են ոչ թե երկրի համար մի լավ բան անելուն մասին, այլ՝ ինչպես անեն, որ երկիրն ավելի չվատանա։ Նա նշեց, որ վերջին երեք տարիներին Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է 2.5 անգամ, իսկ արտաքին պարտքը սպասարկելու գումարները հաջորդ տարի արդեն կգերազանցեն բանակին հատկացվող գումարները. «Առ քեզ Ղարաբաղ»,- ասաց նա։

Բագրատյանի խոսքով՝ երեք տարում Հայաստանի գյուղատնտեսության արտադրանքը նվազել է 15 տոկոսով, չմշակվող վարելահողերը կրկնապատկվել են։ Նախորդ տարի տարածաշրջանի երկրների համեմատ Հայաստանում միջին աշխատավարձն ամենացածր է եղել։
Երեք տարում, ըստ Բագրատյանի, երկիրը լքել է 118 100 մարդ, այսինքն՝ բնակչության 3.5 տոկոսը։

«Էս ա էդ մարդու երեք տարվա աշխատանքը։ Սենց ա աշխատում էդ մարդը»,– նշեց Հրանտ Բագրատյանը՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանին։

Երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Հրանտ Բագրատյանը կոչ է անում հեղափոխական պայքարի դուրս գալ։
«Հենց Ղարաբաղի համար պետք է լինի այդ պայքարը»,– ասաց Հրանտ Բագևատյանը՝ հայ ժողովրդին կոչ անելով «եգիպտանալ, ղրղզանալ, թունիսանալ»։

Մատենադարանի հարթակում սկսվեց Հայ ազգային կոնգրեսի այս տարվա առաջին հանրահավաքը։ ՀԱԿ առաջնորդները առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արդեն մատենադարանի հարթակում են։ Հավաքված հանրությունը ողջունում է նրանց՝ վանկարկելով «Լևոն, Լևոն»։

Այսօրվա հանրահավաքը մարդաշատ է։ Հավաքված բազմությունը ձգվում է Մատենադարանի հարթակից մինչև Կորյուն փողոցի խաչմերուկ։

murmushka
18.02.2011, 18:43
http://www.youtube.com/watch?v=Myz2n_hK1Zc&feature=player_embedded
հանրահավաքը դեռ նոր է սկսվել

ministr
18.02.2011, 18:46
էս վիդեոն Կարապետիչը մենակ չտեսնի, թե չէ տեղում կմիանա 1000 տարվա մեռած բաբոներին...

murmushka
18.02.2011, 18:59
«Սոցիալական պայթյունի օրն, ըստ այդմ, նույնքան ծածուկ ու անակնկալ է, որքան ահեղ դատաստանի օրը, իսկ Սերժ Սարգսյանի մուբարաքացումն ընդամենը ժամանակի հարց է»,-այսօրվա հանրահավաքում ասել է հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ նրա` անցանկալի զարգացումներից խուսափելու միակ միջոցն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են, որոնք արդեն, քաղաքական անհրաժեշտությունից առավել, վերածվել են ազգի ու պետության գոյության խնդրի։

Նրա ելույթից հետո ավարտվեց հանրահավաքը, եւ արդեն սկսվել է երթը,որի երթուղին չի հրապարակվել:

Հաջորդ հանրահավաքը կլինի մարտի 1-ին, ժամը 17-ին:

Ձայնալար
18.02.2011, 20:03
Ես ամենեւին չեմ կասկածում, որ համաժողովրդական խաղաղ ցույցերի միջոցով ատելի բռնապետական ռեժիմներից ազատվելու՝ Կիրգիզստանում, Թունիսում, Եգիպտոսում, Ալժիրում, Եմենում եւ այլուր սկիզբ առած ու ներկայումս ընթացող շքահանդեսը վաղ թե ուշ հասնելու է նաեւ մեզ, որովհետեւ մեր ժողովրդի վիճակն ավելի բարվոք չէ, քան այդ երկրների ժողովուրդների վիճակը, իսկ Հայաստանի վարչախումբն էլ պակաս բռնապետական ու ատելի չէ, քան այդ երկրների վարչախմբերը։ Թեեւ Հայ Ազգային Կոնգրեսին միշտ էլ կաշկանդել ու լուրջ մտավախություն է պատճառել Հայաստանի ներքին ցնցումների պարագայում Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգը, բայց հուսահատության եզրին հասցված ժողովուրդն, այլեւս կորցնելու բան չունենալով, մի օր կարող է, կոպիտ ասած, թքել թե՛ Կոնգրեսի կարծիքի, եւ թե՛ նույնիսկ Ղարաբաղի վրա։ Իշխանությունները չեն կարող անվերջ շահարկել Ղարաբաղի հարցը, եւ Հայաստանի ներքին խնդիրների լուծումը հավերժ ստորադասել դրան։ Չպետք է անտեսել նաեւ այն էական հանգամանքը, որ Կիրգիզստանի, Թունիսի եւ Եգիպտոսի իրադարձությունները ոչ թե հրահրված կամ կազմակերպված էին ընդդիմադիր ուժերի կողմից, այլ հետեւանք էին տարերային սոցիալական դժգոհությունների, որոնք կարճ ժամանակի ընթացքում վերածվեցին անկասելի քաղաքական ըմբոստության։ Եթե իշխանությունները ճիշտ եզրակացություններ չանեն այդ ուսանելի իրադարձություններից, ապա վաղ թե ուշ նույնը տեղի է ունենալու նաեւ Հայաստանում, ինչի ողջ պատասխանատվությունն ընկնելու է Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած ավազակապետական վարչախմբի վրա։ Անցանկալի զարգացումներից խուսափելու միակ միջոցն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են, որոնք արդեն, քաղաքական անհրաժեշտությունից առավել, վերածվել են ազգի ու պետության գոյության խնդրի։ Իրավիճակն արմատապես վերափոխելուն ուղղված կոնկրետ գործեր ձեռնարկելու փոխարեն, վարչախումբն իրեն հանգստացնում է «Հայաստանում սոցիալական բունտ չի լինի» հանգերգով։ Սակայն, ի դժբախտություն այդպես կարծողների, սոցիալական բունտ կոչվածն, ինչպես ասում են, գեշ խասյաթ ունի. այն տեսանելի է դառնում միայն տեղի ունենալուց հետո։ Սոցիալական պայթյունի օրն, ըստ այդմ, նույնքան ծածուկ ու անակնկալ է, որքան ահեղ դատաստանի օրը, իսկ Սերժ Սարգսյանի մուբարաքացումն ընդամենը ժամանակի հարց է։

Լեւոն Տեր-Պետրոսյան 18.02.11

Մենակ չասեց թե ՀԱԿ-ը ինչ դեր ա խաղալու էս պրոցեսի մեջ և արդյո՞ք խաղալու ա :8

Mephistopheles
18.02.2011, 20:18
http://www.azatutyun.am/video/15580.html

Adriano
18.02.2011, 20:54
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` 2011 թ. փետրվարի 18-ի հանրահավաքումԱղբյուր`http://1in.am/arm/armenia_politics_10299.html

Սիրելի հայրենակիցներ,

Եթե փորձելու լինենք գնահատել նախորդ հանրահավաքից հետո ընկած շուրջ եռամսյա ժամանակահատվածը, ապա հազիվ թե այն կարելի է բուռն իրադարձություններով հարուստ շրջան համարել։ Բայց միաժամանակ սխալ կլինի նաեւ դա անդորրի կամ դադարի շրջան դիտել, եթե հաշվի առնենք Հայաստանի ներքին կյանքում ընթացող խորքային երեւույթները։ Ես նկատի ունեմ սոցիալական բողոքի եւ քաղաքացիական ակտիվության այն ուշագրավ դրսեւորումները, որոնց ականատեսն ենք խնդրո առարկա ժամանակահատվածում։

***
Սակայն մինչեւ այդ հարցին անցնելը, կուզեի թեկուզ հպանցիկ անդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքականության երկու գլխավոր խնդիրներին՝ Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներին, ավելի ճիշտ, այդ գործընթացների վերաբերյալ Սերժ Սարգսյանի վերջերս արած հայտարարություններին ու պարզաբանումներին, որոնք լուրջ մտահոգության տեղիք են տալիս։ Այս առումով հատկապես ուշագրավ է ս.թ. հունվարի 27-ին «Эхо Москвы» ռադիոկայանին տված նրա հարցազրույցը, որն աչքի է ընկնում մի շարք մտահոգիչ, եթե չասենք, վրդովեցուցիչ պահերով։

Այսպես, խոսելով այն մասին, թե ինչու Ղարաբաղը չի մասնակցում սեփական խնդրի կարգավորման գործընթացին, Սարգսյանն ասում է բառացիորեն հետեւյալը. «Իրականում բանակցությունները վարում է Հայաստանը, որովհետեւ այլ ելք չկա։ Ադրբեջանը պարզապես չի ուզում բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հետ»։ Սարգսյանը փաստորեն մի կողմից՝ խոստովանում է, որ Հայաստանն այս հարցում ենթարկվել է Ադրբեջանի շանտաժին, մյուս կողմից՝ հարկ չի համարում հիշեցնել, որ ԵԱՀԿ 1994թ. Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ Լեռնային Ղարաբաղն օժտված է հակամարտության կողմի լիիրավ մանդատով, որը ոչ մի միջազգային ատյան չեղյալ չի հայտարարել եւ որի իրավազորությունը կախված չէ Ադրբեջանի քմահաճույքից։ Այդուհանդերձ, պատահակա՞ն է, արդյոք, հիշողության այս արտառոց կորուստը։ Ցավոք, ո՛չ, ինչն այլ բան չի կարող նշանակել, քան այն, որ Սարգսյանն, իր նախորդի օրինակով, ամենեւին մտադիր չէ վերականգնել Ղարաբաղի՝ որպես հակամարտության սուբյեկտի ու բանակցությունների իրավահավասար մասնակցի կարգավիճակը եւ դրանով էապես ուժեղացնել հայկական կողմի դիրքերը կարգավորման գործընթացում։ Սարգսյանի վերոհիշյալ պարզաբանման առնչությամբ դժվար է շրջանցել նաեւ հետեւյալ պարադոքսը. շարունակ խոսելով Ղարաբաղի հարցը ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծելու անհրաժեշտության մասին, նա չի զգում, որ իրականում հենց ինքն է ոտնահարում այդ իրավունքը։ Քանի որ, ի՞նչ ինքնորոշման մասին կարող է լինել խոսքը, երբ ինքնորոշվող սուբյեկտը դուրս է դրվում իր ճակատագիրը տնօրինելու կոչված գործընթացից։

Նույն հարցազրույցի մի այլ հատվածում Սերժ Սարգսյանը կրկնում է վերջերս հնչեցրած իր այն սպառնալիքը, որ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման պարագայում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ այս անգամ նշված միտքն արտահայտելով հետեւյալ կերպ. «Լեռնային Ղարաբաղի ճանաչումը տեղի կունենա, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի»։ Իմ կարծիքով, սակայն, սա ոչ այնքան Ադրբեջանին ուղղված զգուշացում է, որքան ներքին գործածության համար արված հայտարարություն՝ ի պատասխան Ազգային Ժողովում Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության բարձրացրած պահանջի։ Այն ակնհայտորեն նպատակ է հետապնդում հասարակությանը ներշնչել, որ իբր Հայաստանի վարչախումբը ոչ թե ընդհանրապես դեմ է Ղարաբաղի ճանաչմանը, այլ դրա համար սպասում է հարմարագույն առիթի, ինչպիսին կարող է լինել Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի ճանաչման սպառնալիքին, ապա կարծում եմ, բոլորի համար հասկանալի է, որ դա այն լծակը չէ, որը կարող է կանխել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը։ Կան շատ ավելի ազդու եւ արդյունավետ լծակներ, որոնք սարգսյանական վարչախումբը համառորեն անտեսում է։ Դրանք են՝ երկրի ներքաղաքական իրավիճակի առողջացումը, տնտեսության զարգացումը, կոռուպցիայի վերացումը, արտագաղթի դադարեցումը, բանակի մարտունակության բարձրացումը եւ այլն։ Չըմբռնել այս իրողություններն ու զբաղվել դատարկ հռետորաբանությամբ, հավասարազոր է հանցավոր անգործության, եթե չասենք, պետական դավաճանության։

Շատ ավելի հրեշավոր է Սարգսյանի հաջորդ միտքը, որը վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը. «Մենք դեմ ենք պատերազմին,– ասում է նա եւ անմիջապես ավելացնում,– սակայն դա չի նշանակում, թե մենք վախենում ենք պատերազմից։ Մենք պետք է պաշտպանվենք, ուրիշ ելք չունենք։ Քանի որ, եթե ինչ-որ հրաշքով Ղարաբաղը թեկուզ մեկ ժամով հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա այնտեղ ոչ մի հայ չի մնա։ Ի՞նչ տարբերություն, թե ինչպես կկորցնենք Ղարաբաղը»։ Հրեշավորը մեջբերված հատվածի վերջին նախադասությունն է՝ «Ի՞նչ տարբերություն, թե ինչպես կկորցնենք Ղարաբաղը (ուզում է ասել՝ պատերազմո՞վ, թե՞ բանակցություններով)»։ Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ Սարգսյանը հոգու խորքում հաշտվել է Ղարաբաղը կորցնելու մտքի հետ, եւ նրա միակ մտահոգությունն այժմ այն է, որ դա գոնե տեղի ունենա հերոսական մարտնչումից հետո՝ լրացնելու համար հայոց բարոյական հաղթանակների անվերջանալի շարքը եւ ծնունդ տալու հերթական քաղաքական առասպելին, թե «Ի՞նչ կարող էինք անել։ Մենք մինչեւ վերջ կատարեցինք մեր սրբազան պարտքը, բայց պարտվեցինք անհավասար կռվում։ Աշխարհը մեզ դավաճանեց, մեր դաշնակիցները մեզ լքեցին եւ այլն եւ այլն»։ Սակայն եթե նրան թվում է, թե այս էժան հնարքով կարող է հերթական անգամ մոլորեցնել ժողովրդին ու խուսափել պատասխանատվությունից, նա չարաչար սխալվում է։ Ներկա Հայաստանի հասարակությունը 1920-ական թթ. հասարակությունը չէ, որ միամտաբար կուլ տա այդ առասպելը։

«Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը երկար-բարակ անդրադառնում է նաեւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, սկզբից եւեթ հարկ համարելով նշել հետեւյալը. «Երբ մենք սկսեցինք այդ գործընթացը, այնքան էլ վստահ չէինք, որ հարաբերություններն անպայման կկարգավորվեն, եւ սահմանները կբացվեն»։ Ակնհայտորեն սա պատասխանն է Սարգսյանին հասցեագրված այն հիմնավոր մեղադրանքի, որ ստորագրելով հայ–թուրքական արձանագրություններն ու կասեցնելով դրանց վավերացումը, թուրքերը փաստորեն խաբեցին հայերին եւ ստացան իրենց ուզածը։ Ինքնարդարացման ողորմելի մի փորձ, որով նա ձգտում է հավատացնել, թե իբր ոչ թե խաբվել է թուրքերից, այլ նախապես իմացել, որ իր նախաձեռնությունը կարող է տապալվել։ Սարգսյանը չի նկատում, սակայն, որ այդպիսով ավելի անհարմար վիճակի մեջ է դնում իրեն, այլ կերպ ասած, խույս տալով ջրափոսից, ընկնում է ճահիճը։ Ստացվում է, որ «պետական այրի» հավակնություն ունեցող մի անձ կարող է, վտանգի ենթարկելով իր երկիրը, ձեռնարկել մի գործ, վստահ չլինելով, թե ինչ արդյունք է ունենալու այն։ Ի՞նչ է սա՝ դիվանագիտական տհասությո՞ւն, քաղաքական արկածախնդրությո՞ւն, թե՞ խաղատնային մարտավարություն (անգլերեն՝ gamble)։ Ընտրեք՝ որն ուզում եք։
Ավելի զավեշտալի է, սակայն, այն, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալման փաստը Սարգսյանը ոչ թե իր դիվանագիտության ձախողումն է համարում, այլ որ փորձում է դրանում նույնիսկ դրական արդյունք տեսնել։ Իսկ դրականն, ըստ նրա, այն է, որ աշխարհը համոզվեց, որ մեղավորն այդ հարցում ոչ թե Հայաստանն է, այլ Թուրքիան։ Կարծես, աշխարհն «Էթիկայի հանձնաժողով» է, որի վճռից կախված է ժողովուրդների ու պետությունների բախտը։ Ենթադրենք, սակայն, որ աշխարհն իսկապես համոզվեց, որ մեղավորը Թուրքիան է, ենթադրենք, որ միջազգային հանրությունն ամոթանք տվեց այդ երկրին։ Հետո ի՞նչ։ Թուրքիան դրանից ի՞նչ վնաս կրեց, եւ եթե կրեց անգամ, մի՞թե բարոյական այդ վնասը լիուլի չի հատուցվում նրա ծանրակշիռ քաղաքական ձեռքբերումներով, այն է՝ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հայկական կողմի համաձայնությունը կորզելով եւ կասեցնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ԱՄՆ Կոնգրեսում։ Բարոյական վնաս ասվածն էլ, ի դեպ, խիստ կասկածելի է, որովհետեւ որեւէ պետություն կամ միջազգային կազմակերպություն ո՛չ պարսավեց, ո՛չ անարգանքի սյունին գամեց, ո՛չ էլ պատժեց Թուրքիային։ Այնպես որ, ո՞վ չէր երազի, որ այդպիսի նշանակալից ձեռքբերումների դիմաց Հայաստանը նույնպես թեկուզ տասնյակ նմանատիպ բարոյական վնասներ կրեր։ Քաղաքականության կամ դիվանագիտության մեջ ոչ ոք ապահովագրված չէ սխալներից ու անհաջողություններից։ Բայց հայտնվել ծիծաղելի վիճակում, դա արդեն նվաստացուցիչ է թե՛ պետության ղեկավարի, եւ թե՛, մանավանդ, ազգի համար։

Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի տեսակետից մի անհաշվենկատ հայտարարություն էլ Սերժ Սարգսյանն արել է անցյալ ամիս Կիպրոս կատարած իր պաշտոնական այցի ընթացքում. «Հայերը երբեք չեն վարանել սատարել եղբայր կիպրոսցիներին, ինչո՞ւ չէ՝ նաեւ պայքարել Կիպրոսի տարածքային ամբողջականության համար։ ...Հայաստանը երբեք չի ընդունել եւ չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որեւէ փորձ։ Մենք երբեք չենք համակերպվել եւ չենք համակերպվելու մեր այս բարեկամ երկրի հյուսիսի գրավման հետ։ Մենք ձեզ հետ միասին հիշում ենք Ֆամագուստայի եւ Թուրքիայի գրաված այլ տարածքների մասին։ Հիշում ենք, քանի որ չհիշել՝ կնշանակի հաշտվել ստեղծված իրավիճակի, այս երկրի հանդեպ գործադրված բռնության հետ։ Մենք իրերն անվանում ենք իրենց իսկական անուններով, որպեսզի հանցագործությունը չկոծկվի, իսկ Կիպրոսի խնդիրն էլ գտնի իր արդարացի եւ իրավական լուծումը»։

Այսպիսով, Սարգսյանը Հայաստանի արտաքին քաղաքականության զինանոց է ներմուծում մի նոր փաստարկ՝ կիպրական խաղաքարտը, ինչն, իմ կարծիքով, անհաշվենկատ է մի քանի նկատառումներով. ա. Դա նոր բարդություն է ստեղծում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործում. բ. Այդ հարաբերությունների բարելավման ուղղությամբ դրական տեղաշարժի արձանագրման պարագայում Հայաստանը հայտնվում է անհարմար վիճակում՝ ստիպված լինելով հրաժարվել նշված խաղաքարտից. գ. Հայաստանի նման շռայլությունը զարմանալիորեն չի փոխհատուցվում Ղարաբաղի հարցի վերաբերյալ Կիպրոսի կամ Հունաստանի համարժեք հայտարարությամբ։ Այս նկատառումները շարադրելուց հետո Սարգսյանի հայտարարությանը տրված գնահատականը գուցե նույնիսկ չափազանց մեղմ կարող է թվալ։ Թեեւ մյուս կողմից՝ չեմ բացառում, որ ես սխալվում եմ, եւ այդ հայտարարությունը շատ էլ հաշվենկատ է, այն էլ բառիս բուն իմաստով, եթե նկատի ունենանք կիպրական բանկերում Հայաստանի բարձրաստիճան պետական պաշտոնյաների ավանդների քաղաքական ապահովագրման անհրաժեշտությունը։


***

Adriano
18.02.2011, 20:55
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` 2011 թ. փետրվարի 18-ի հանրահավաքում շարունակություն
Իսկ այժմ անցնենք Հայաստանի ներկա իրավիճակը բնութագրող սոցիալական բողոքի եւ քաղաքացիական ակտիվության դրսեւորումներին, որոնց առիթը մանր գործարարության եւ անապահով սոցիալական խավերի դեմ իշխանությունների ձեռնարկած հերթական ոտնձգություններն են։ Խոսքը վերաբերում է Երեւանի փողոցներում բացօթյա առեւտրի արգելմանը, ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների կրկնակի բարձրացմանը, սոցիալական կենսաթոշակներ բաժանող տեսուչների ինստիտուտի վերացմանը, ավտոմեքենաների պարտադիր ապահովագրմանը եւ Հայաստանի տարածքում վրացական համարանիշներով մեքենաների երթեւեկության սահմանափակմանը։

Հասկանալի է, որ այդ միջոցառումների արդյունքում տասնյակ հազարավոր ընտանիքներ զրկվելու են եկամտի աղբյուրից եւ ստիպված բռնելու արտագաղթի ճամփան, իսկ մյուս կողմից՝ կրկին շահելու են մոնոպոլիաները եւ էլ ավելի աճելու են լայն սպառման ապրանքների գները։ Ուստի միանգամայն բնական է երկրով մեկ ծավալված բողոքի ու դժգոհության այն տպավորիչ ալիքը, որը վերջին շաբաթների ընթացքում զգալիորեն մեծացրել է արդեն վաղուց ի վեր Հայաստանում գոյություն ունեցող սոցիալական լարվածությունը։
Բողոքի նմանատիպ ցույցեր տեղի են ունեցել նաեւ անցյալում՝ կապված, մասնավորապես, Բուզանդի փողոցի բնակիչների տեղահանման, պարզեցված հարկի մասին օրենքի փոփոխության, տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրման, ոսկու շուկայում ծագած խնդիրների, տաքսու վարորդների իրավունքների ոտնահարման հետ եւ այլն։ Ցավոք պետք է նշել, սակայն, որ սոցիալական դժգոհության բոլոր այդ արտահայտություններն էլ եղել են տարերային, իրարից անջատ՝ չհանգեցնելով աշխատավորների համերաշխության լուրջ դրսեւորումների, մասնավորապես, արհեստակցական միությունների ձեւավորման։ Դրա պատճառը, սակայն, պետք է փնտրել ոչ այնքան նրանց անփորձության ու մասնատվածության, որքան անկախ դատարանների բացակայության մեջ, որովհետեւ չի կարող լինել ուժեղ արհեստակցական շարժում, եթե չկա անկախ դատարան։ Բողոքի տարերային ցույցերի կազմակերպիչներին ու մասնակիցներին խանգարել է նաեւ այն հանգամանքը, որ նրանք համառորեն խուսափել են քաղաքականացնել խնդիրը՝ կարծելով, թե այդ կերպ ավելի հեշտությամբ կհասնեն իրենց ոտնահարված իրավունքների վերականգնմանը։ Սա ցավալի մոլորություն է, որովհետեւ գաղտնիք չէ, որ ցանկացած սոցիալական շարժում վերջիվերջո վերածվում է քաղաքական գործոնի, որը ժողովրդավարական երկրներում դրսեւորվում է ընտրությունների արդյունքների, իսկ բռնապետական երկրներում՝ հեղափոխությունների տեսքով։
Ինչեւէ, սոցիալական շարժման նշված թուլությունները հմտորեն օգտագործելու շնորհիվ, իշխանություններին հաջողվել է՝ մերթ չնչին զիջումների, մերթ բողոքավորների մի մասի պահանջները բավարարելու, մերթ էլ ակտիվիստներից ոմանց ահաբեկելու միջոցով առանձին-առանձին մարել դժգոհությունների մինչ այժմ ծագած գրեթե բոլոր ալիքները։ Դրանով հանդերձ, ամենեւին չպետք է թերագնահատել, թեկուզ առայժմ անարդյունավետ թվացող, թեկուզ տարերային, թեկուզ մասնատված բողոքի այդ ալիքների արժեքը։ Դա քաղաքացիական հասարակության ձեւավորման այն անհրաժեշտ դպրոցն է, որը կամա թե ակամա հարկադրված է անցնել ցանկացած ժողովուրդ։ Դրանց շնորհիվ է, որ երկրի քաղաքական կյանքին աստիճանաբար մասնակից են դառնում հասարակության նորանոր շերտեր։ Այնպես որ, չպետք է հուսալքվել ու կարծել, որ եթե իշխանություններին մինչ այժմ հաջողվել է այս կամ այն կերպ չեզոքացնել ժողովրդի սոցիալական դժգոհությունների արտահայտությունները, այսուհետեւ էլ դա նրանց կհաջողվի։ Բողոքի մերթընդմերթ ծագող ալիքներն այն կաթիլներն են, որոնցով մի օր լցվելու է ժողովրդի համբերության բաժակը, ինչի դեմ իշխանությունն անզոր է գտնվելու։ Նույնիսկ այսօր էլ իշխանություններն ամենազոր ու ամենակարող չեն, ինչի ապացույցն է այն, որ նրանք, հասարակական կարծիքի ճնշման տակ, բազմիցս ստիպված են եղել փոխել իրենց մտադրությունները եւ ընդառաջել ժողովրդի տարբեր խավերի, մամուլի, իրավապաշտպան կազմակերպությունների պահանջներին։ Հիշենք, թեկուզ, պարզեցված հարկի մասին օրենքի վերացումից հրաժարվելու, Խալաֆյանի, սադիստ սպայի, մանկապիղծ ուսուցչի գործերը կոծկել չկարողանալու, «Կինո Մոսկվայի» ամառային դահլիճի քանդման որոշումը կասեցնելու փաստերը։ Սրանք արտաքուստ մանր հաջողություններ կարող են թվալ, բայց ներքուստ քաղաքացիական հասարակության հասունացման հսկայական լիցք են պարունակում։

Սոցիալական բողոքի անցյալի ալիքներից ավելի հուժկու եւ վճռական են թվում դրա այսօրվա դրսեւորումները՝ փողոցային առեւտրի արգելման, ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների բարձրացման եւ վրացական համարանիշներով մեքենաների խնդրի հետ կապված ցույցերը։ Դա բացատրվում է նախ՝ նրանով, որ նշված չարաբաստիկ միջոցառումներն անհամեմատ ավելի շատ մարդկանց շահեր են շոշափում, եւ երկրորդ՝ այն հանգամանքով, որ երկիրն այսօր գտնվում է սոցիալ-տնտեսական ավելի վատ վիճակում, քան երկու-երեք տարի առաջ։ Դրանով հանդերձ, այս ցույցերի հաջողությունն, ինչպես անցյալում, կախված է նրանից, թե դրանց կազմակերպիչները որքանով են պատրաստ դուրս գալ սոցիալական պահանջների նեղ շրջանակից եւ քաղաքականացնել խնդիրը՝ գիտակցելով, վերջապես, որ քանի դեռ ներկա իշխանություններն ասպարեզից չեն հեռացել, Հայաստանում ոչ մի դրական փոփոխություն չի կարող տեղի ունենալ։ Ընդհակառակը, վիճակը գնալով ավելի վատթարանալու է, որովհետեւ վարչախումբը ժողովրդի իսպառ թշվառացման գնով անվերջ հարստանալու իր գիշատիչ քաղաքականությունից հրաժարվելու որեւէ մտադրություն չունի։ Այսպես շարունակվելու դեպքում, մանր ու միջին գործարարության դասը, որպես այդպիսին, պարզապես վերանալու է, եւ երկրի ողջ հարստությունը հայտնվելու է ավազակաբարո բարձրագույն պետական պաշտոնյաների ու մի քանի տասնյակ մոնոպոլիստների ձեռքում, ինչի անխուսափելի հետեւանքն է լինելու Հայաստանի ու Ղարաբաղի լիակատար մարդաթափումը։ Հայ Ազգային Կոնգրեսն ամենայն պատասխանատվությամբ հայտարարել է, որ պատրաստ է թե՛ իրավական, թե՛ խորհրդատվական, եւ թե՛ կազմակերպական աջակցություն ցուցաբերել արդարացի պահանջների վրա հիմնված քաղաքացիական բոլոր նախաձեռնություններին, եւ կախված դրանց պատասխանատուների դրական արձագանքից, անմիջապես լծվել այդ գործին։

Ես ամենեւին չեմ կասկածում, որ համաժողովրդական խաղաղ ցույցերի միջոցով ատելի բռնապետական ռեժիմներից ազատվելու՝ Կիրգիզստանում, Թունիսում, Եգիպտոսում, Ալժիրում, Եմենում եւ այլուր սկիզբ առած ու ներկայումս ընթացող շքահանդեսը վաղ թե ուշ հասնելու է նաեւ մեզ, որովհետեւ մեր ժողովրդի վիճակն ավելի բարվոք չէ, քան այդ երկրների ժողովուրդների վիճակը, իսկ Հայաստանի վարչախումբն էլ պակաս բռնապետական ու ատելի չէ, քան այդ երկրների վարչախմբերը։ Թեեւ Հայ Ազգային Կոնգրեսին միշտ էլ կաշկանդել ու լուրջ մտավախություն է պատճառել Հայաստանի ներքին ցնցումների պարագայում Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգը, բայց հուսահատության եզրին հասցված ժողովուրդն, այլեւս կորցնելու բան չունենալով, մի օր կարող է, կոպիտ ասած, թքել թե՛ Կոնգրեսի կարծիքի, եւ թե՛ նույնիսկ Ղարաբաղի վրա։ Իշխանությունները չեն կարող անվերջ շահարկել Ղարաբաղի հարցը, եւ Հայաստանի ներքին խնդիրների լուծումը հավերժ ստորադասել դրան։ Չպետք է անտեսել նաեւ այն էական հանգամանքը, որ Կիրգիզստանի, Թունիսի եւ Եգիպտոսի իրադարձությունները ոչ թե հրահրված կամ կազմակերպված էին ընդդիմադիր ուժերի կողմից, այլ հետեւանք էին տարերային սոցիալական դժգոհությունների, որոնք կարճ ժամանակի ընթացքում վերածվեցին անկասելի քաղաքական ըմբոստության։ Եթե իշխանությունները ճիշտ եզրակացություններ չանեն այդ ուսանելի իրադարձություններից, ապա վաղ թե ուշ նույնը տեղի է ունենալու նաեւ Հայաստանում, ինչի ողջ պատասխանատվությունն ընկնելու է Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած ավազակապետական վարչախմբի վրա։ Անցանկալի զարգացումներից խուսափելու միակ միջոցն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են, որոնք արդեն, քաղաքական անհրաժեշտությունից առավել, վերածվել են ազգի ու պետության գոյության խնդրի։ Իրավիճակն արմատապես վերափոխելուն ուղղված կոնկրետ գործեր ձեռնարկելու փոխարեն, վարչախումբն իրեն հանգստացնում է «Հայաստանում սոցիալական բունտ չի լինի» հանգերգով։ Սակայն, ի դժբախտություն այդպես կարծողների, սոցիալական բունտ կոչվածն, ինչպես ասում են, գեշ խասյաթ ունի. այն տեսանելի է դառնում միայն տեղի ունենալուց հետո։ Սոցիալական պայթյունի օրն, ըստ այդմ, նույնքան ծածուկ ու անակնկալ է, որքան ահեղ դատաստանի օրը, իսկ Սերժ Սարգսյանի մուբարաքացումն ընդամենը ժամանակի հարց է։

Mephistopheles
18.02.2011, 23:52
"Գործ է "թխվում" Զարուհու դեմ"
21:59 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին, Ժառանգություն կուսակցության վարչության նախագահ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչպես նաեւ միջազգային մի շաևք կազմակերպությունների երեւանյան գրասենյակների ղեկավարներին:

Ներկայացնում ենք հայտարարությունը.

Ես` Տիգրան Փոստանջյանս, հանդիսանում եմ ՀՀ ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը: Քույրս հայտնի է Հայաստանում իր ակտիվ քաղաքական և քաղաքացիական գործունեությամբ:
Ս.թ. փետրվարի 18-ին, ժամը 12:40-ին ինձ անծանոթ մի տղամարդ 010.27-86-42 հեռախոսահամարից զանգահարել է ձեռքիս հեռախոսահամարին` 091.43-74-22: Այդ հեռախոսազանգի ժամանակ նա բավականին անհանգստացած հայտնեց, որ ՙդատախազությունը կառավարության հետ միասին գլխիդ գործ են ուզում սարքել քրոջդ գործունեության պատճառով՚: Այդ անակնկալ տեղեկության մասին անմիջապես տեղեկացրեցի քրոջս և որոշեցինք հետ զանգահարել այդ մարդուն և փորձել պարզել` ով է այդ ինքը և ինչ նպատակով է նման լուր հայտնում ինձ: Զանգահարեցի նրան մեր տանը գտնվող 010.25-74-22 հեռախոսահամարից և նրա հետ պայմանավորվեցինք հանդիպել Կոմիտասի սկզբնամասում գտնվող ցայտաղբյուրների մոտ: Ես պայմանավորված ժամին եկա այդ վայր, երկար սպասեցի նրան, սակայն նա այդպես էլ չեկավ: Չի բացառված, որ մեր հեռախոսային խոսակցությունները լսվել են գաղտնի ծառայությունների կողմից, որոնք և խափանել են նրա գալը:

Դրանից մի քանի ժամ անց ինձ տեղեկացրեցին, որ ՙԱ1+՚ ինտերնետային կայք էջում ՀՀ դատախազության կողմից պաշտոնական հայտարարություն է տեղադրված, որը վերաբերում է ինձ: Ես նայեցի ՀՀ դատախազության կայքը և պարզվեց, որ իրոք, տեղադրված է հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն.


ՙՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է թիվ 61201111 քրեական գործը` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ:

Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը պահանջել եւ ապօրինի ստացել է վարձատրություն:


Մասնավորապես` Տ. Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու, օրենքով սահմանված կարգով այն չդադարեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, այդ մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար Հ. Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել եւ ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված 1-ին մասով՚:
Հատկանշական է այն փաստը, որ իմ նկատմամբ հարուցվել է քրեական գործ` առանց նախապես ինձանից բացատրություններ ստանալու կամ որևէ այլ կերպ իմ տեսակետը լսելու:

Տեղի ունեցածը ինձ հիմք է տալիս հայտարարելու, որ ուժային կառույցների միջոցով հետապնդումներ են սկսվել Զարուհու դեմ և առաջին ՙզոհերից՚ մեկը որոշված է դարձնել ինձ: Մտավախություն ունեմ նաև, որ հետապնդումներ սկսվեն մեր մյուս հարազատների և Զարուհու ընտանիքի նկատմամբ, ընդ որում, հիմքեր կան մտածելու, որ հետապնդումները կրեն ցանկացած բնույթ, ընդհուպ մինչև ֆիզիկական հաշվեհարդարի տեսքով:

Լինելով Փոստանջյանների ընտանիքի անդամ` տեղյակ եմ, որ այս տարիների ընթացքում փորձել են տարբեր միջոցներով Զարուհուն և նրա ընտանիքի անդամներին ահաբեկել, սակայն տարբեր ուրիշ ճանապարհներով չհասնելով ՙբաղձալի՚ արդյունքին, այն է` կոտրել Զարուհի Փոստանջյանի կամքը և ստիպել նրան գրավել հարմարվողական դիրք, դիմել են հերթական պրովոկացիայի:

Նաև շատ լուրջ մտավախություն ունեմ, որ ինձ զանգահարած քաղաքացուն, ով տեղյակ է իմ դեմ թխվող քրեական գործի իրական դրդապատճառների մասին, ինձ զանգահարելուց հետո վտանգ կսպառնա: Չի բացառված, որ նա իր հերթին դառնա այս մեծ խաղի ՙզոհը՚:

Դիմելով Ձեզ' ակնկալում եմ, որ Ձեր լիազորությունների շրջանակներում միջոցներ կձեռնարկեք ինձ և այդ անձին իշխանությունների սադրանքներից ու ճնշումներից, իսկ Փոստանջյանների ընտանիքին քաղաքական հաշվեհարդարից պաշտպանելու գործում: Խնդրում եմ Ձեր անհապաղ միջամտությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Ա1պլյու

Ջուզեպե Բալզամո
24.02.2011, 11:50
Հլը, հլը, հլը… :)

«Թերթի»` իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշանակվելու է Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում։ Կադաստրի կոմիտեի ներկայիս ղեկավար, ի դեպ, կրկին նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ըստ նույն աղբյուրների, նշանակվելու է ՀՀ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում։ Իսկ թե ինչ է սպասվում ՏԿ ներկայիս նախարար Արմեն Գևորգյանին, առայժմ պարզել չհաջողվեց։ թերթ.ամ

Norton
24.02.2011, 16:39
Ադրբեջանը Ռուսաստանից 24 Ми-35М ուղղաթիռ է գնել



http://www.youtube.com/watch?v=Sh0kreV5JjM
Ադրբեջանը ռուսական Роствертол ԲԲԸ–ից 24 Ми-35М ուղղաթիռ է ձեռք բերել։ Այս մասին հայտնում է 1news.az–ը։
Հաղորդվում է, որ ընկերության և Ադրբեջանի կառավարության միջև համապատասխան պայմանգիր կնքվել է 2010թ սեպտեմբեր– հոկտեմբերին։

Ми-35М ուղղաթիռը նախատեսված է բարդ կլիմայական պայմաններում և շուրջօրյա ռազմական առաջադրաքներ կատարելու համար։ Ուղղաթիռը զարգացնում է 310 կմ/ժ առավելագույն արագություն։

Tert.am

Norton
24.02.2011, 17:57
թեման շարունակելու համար
2011-02-23

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱԿ-74Մ ԻՆՔՆԱՁԻԳՆԵՐ ԿԱՐՏԱԴՐԻ


Այս տարեվերջին Ադրբեջանում ռուսական լիցենզիայով կհավաքվեն առաջին ԱԿ-74Մ ինքնաձիգերը: Այդ մասին, PanArmenian.net-ի մատուցմամբ, հայտնել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի խորհրդական Ազադ Մամեդովը՝ ԱՄԷ մայրաքաղաքում ընթացող ԱՅԴԵՔՍ-2011 սպառազինության եւ ռազմական տեխնիկայի սալոնում: Նրա ասելով, ներկայումս ընթանում է ԱԿ-74Մ ինքնաձիգերի լիցենզիոն հավաքման գործընթացի յուրացումը՝ ռուսական «Իժմաշ» կոնցեռնի հետ ստորագրած գործարքի համաձայն: Ադրբեջանցի մասնագետների կողմից հավաքած առաջին ինքնաձիգերը կհայտնվեն այս տարվա վերջին:

Ինչպես պարզաբանեցին «Իժմաշ» կոնցեռնի ներկայացուցիչները, ներկայումս Կալաշնիկովի ինքնաձիգերի լիցենզիոն արտադրության գործարքներ ստորագրվել են միայն երկու երկրների հետ: Վենեսուելայում 7,62մմ տրամաչափով փամփուշտներով ԱԿ-103 ինքնաձիգերի արտադրության գործարան կկառուցվի, իսկ Ադրբեջանում յուրացվում է 5,45մմ տրամաչափով փամփուշտներով ԱԿ-74Մ ինքնաձիգերի լիցենզիոն հավաքումը:

Ադրբեջանում ինքնաձիգերը կհավաքվեն ռուսական համալրողների կիրառմամբ, սակայն ժամանակի ընթացքում հանրապետության պաշտպանական արդյունաբերությունը կյուրացնի ԱԿ-74Մ-ի որոշ դետալների արտադրությունը եւս: Գործարքը հաշվարկված է 10 տարվա համար, ինքնաձիգերի տրամադրման տարեկան ծավալը 12 հազ. միավոր է: Գործարքի պայմանների համաձայն, Ադրբեջանում արտադրված ԱԿ-103 ինքնաձիգերը մատակարարվելու են միայն երկրի պաշտպանության նախարարությանն ու մյուս ուժային կառույցներին:
aravot.am

Lion
24.02.2011, 18:02
Պնախարար. Ադրբեջանի կողմից C-300-ի ձեռքբերումը չի կարող ազդել Հայաստանի եւ Ադրբեջանի ուժերի հարաբերակցության վրա

Օգոստոս 25, 2010 | 21:10 (http://news.am/arm/news/28824.html)

Խաղաղություն ցանկացողը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի, եւ այս տրամաբանությամբ էլ ՀՀ Զինված ուժերը գտնվում են մշտապես պատրաստ վիճակում:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Պնախարար Սեյրան Օհանյանն ու հավելել. «ՀՀ Զինված ուժերի զարգացումը մենք չենք պայմանավորում հարեւան Ադրբեջանի Զինված ուժերի կարողությունների առկայությամբ կամ դրանց բացակայությամբ»:

Այնուհետեւ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հակաօդային պաշտպանության ռուսական С-300 համալիրներ վաճառելու խնդրին, Սեյրան Օհանյանն ասել է. «Ցանկացած սպառազինության ձեռքբերում ազդում է մեր տարածաշրջանի ուժերի հավասարակշռության վրա: Միաժամանակ պետք է նշեմ, որ հակաօդային պաշտպանության C-300 համակարգերի ձեռքբերումն ուղղակիորեն չի կարող ազդեցություն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հարաբերակցության վրա, քանի որ դրանց կիրառումը Ադրբեջանի կողմից ՀՀ Զինված ուժերի դեմ հնարավոր բոլոր սցենարներում էլ կլինի անարդյունավետ: Մի պարզ պատճառով` որ այդ համակարգերին մենք առավել ծանոթ ենք, դրանք շահագործում ենք բավականին երկար ժամանակ եւ գիտենք նման համակարգերի արդյունավետության նվազեցման հնարավորությունները»: Հարցին, թե հայկական կողմը բարձրացրե՞լ է այդ հարցը վերջերս կայացած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Քանի որ պաշտոնական դիրքորոշում այդ ուղղությամբ չի եղել, նաեւ պաշտոնական առումով այս իրավիճակում քննարկումներ չեն եղել»:

Նա նաեւ հավելել է, թե չի կարծում, որ եթե ռուս- ադրբեջանական այդ գործարքը կայանա, այն ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա: «Որովհետեւ մենք ռազմավարական գործընկերներ ենք, մենք միեւնույն ռազմաքաղաքական համակարգի անդամներ ենք, եւ մեր համագործակցությունը բավականին սերտ է: Նաեւ փոխադարձ պատրաստակամություն կա ցանկացած անվտանգության վերաբերյալ խնդիրների իրականացման ժամանակ փոխօգնության», - նշել է նա:

Դիտարկմանը, թե ՀՀ Զինված ուժերի արդիականացման հարցում շեշտը հեռահար ու գերճշգրիտ զինատեսակների վրա դնելը հնարավոր է կապ ունի Ադրբեջանի կողմից C-300 համալիրների հնարավոր ձեռք բերման հետ, Սեյրան Օհանյանն արձագանքել է. «ՀՀ Զինված ուժերը գերժամանակակից սպառազինությամբ համալրելու ծրագրերը կապված չեն C-300 համակարգերի ձեռք բերման մասին ասեկոսեների հետ, քանի որ, ինչպես նշեցի, այդ համակարգերը Ադրբեջանի ուժերին չեն տա անհրաժեշտ ռազմավարական առավելություն: ՀՀ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման հայեցակարգային զարգացումներն ունեն մի քանի պատճառներ: Առաջինը, թեեւ ձեռք բերման սկզբնական փուլերում կպահանջվեն զգալի ֆինանսական միջոցներ, սակայն երկարաժամկետ հեռանկարում այդ համակարգերի ձեռք բերումը տնտեսապես առավել նպատակահարմար է: Երկրորդը, նման սպառազինությունների ձեռք բերումը եւ հետագա շահագործումը պահանջում է բարձր տեխնիկական գիտելիքներով օժտված անձնակազմ: Այսինքն` ստեղծվում է արդիական գիտելիքներով օժտված մասնագետների երկարաժամկետ պահանջարկ երկրի ներսում: Երրորդը, հեռահար ու գերճշգրիտ համակարգերի օգտագործումը հնարավորություն է տալիս հավանական պատերազմի դեպքում նվազեցնել զոհերի թիվը նույնիսկ հակառակորդի քաղաքացիական բնակչության շրջանում` միաժամանակ ապահովելով նրա ռազմավարական օբյեկտների արագ ու ճշգրիտ խոցումը գործողությունների վարման տարածքի ամբողջ խորությամբ: Եվ վերջինն ու թերեւս ամենակարեւորը` այս սպառազինությունների կիրառումը ՀՀ Զինված ուժերում, առկա այլ համակարգերի հետ համատեղ, իրոք, նպաստում է Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը, ամրապնդում է ռազմավարական զսպման համակարգը»:

Kuk
24.02.2011, 21:07
Բերման են ենթարկվել ՀԱԿ երիտասարդները

Ինչպես քիչ առաջ տեղեկացավ «Առաջին լրատվականը», Մարկո Պոլո սրճարանի շրջակայքից ոստիկանության աշխատակիցները` Կենտրոնի ոստիկանապետի տեղակալ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ բերման են ենթարկել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի տասը ներկայացուցիչների, ովքեր իրազեկում էին մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը:

Բերման ենթարկված երիտասարդներն են` Մարիամ Մուրադյանը, Հերմինե Մաթևոսյանը, Տաթևիկ Պողպատյանը, Սարգիս Գևորգյանը, Սարգիս Ղազարյանը, Արեգ Ղազարյանը, Սերգեյ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Հովհաննես Քիրամիջյանը և Գուրգեն Ասատրյանը:

Արդեն մեկ ժամ է, ինչ երիտասարդները գտնվում են Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում: Այստեղ հավաքված են Հայ ազգային կոնգերսի ներկայացուցիչները, համակիրները:

Մենք տեղեկացանք նաև, որ Լեոյի փողոցի մուտքը «պաշտպանող» ոստիկանները թույլ չեն տալիս ՀԱԿ համակիրներին մոտենալ Կենտրոնի ոստիկանության բաժանմունքին:

Առաջին (http://1in.am/arm/armenia_politics_10994.html)

Kuk
24.02.2011, 21:09
«Լույսերն անջատել են և սկսել խփել երիտասարների գլխին». Ոստիկանները բերման են ենթարկել ՀԱԿ-ի ակտիվիստներին


Քիչ առաջ Հյուսիսային պողոտայի շրջակայքում՝ «Մարկո Պոլո» ռեստորանի մոտ, ոստիկանության օպերլիազորները հարձակվել են Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ երիտասարդների վրա, որոնք այդ պահին մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման մասին թերթոններ են բաժանելիս եղել։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը։

Նա տեղեկացրեց, որ ինը երիտասարդներից երեքը աղջիկներ են։ «Ես զանգեցի Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին, որ հաղորդում տամ հանցագործության մասին, ինքն էլ ասեց՝ հետո կզանգես, լավ են արել՝ հարձակվել են»,– ասաց Առաքելյանը։

Ոստիկանության լրատվական ծառայությունից խոստացան դեպքի մասին մանրամասներ հաղորդել առաջիկա կես ժամվա ընթացքում։

Tert.am-ի թղթակիցը Կենտրոնի ոստիկանության մոտից հաղորդում է, որ ոստիկանության շենքի մոտ են ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը և Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: ՀԱԿ-ի մի խումբ երիտասարդ ակտիվիստներ ևս ոստիկանության շենքի առջև են:

Արման Մուսինյանը Tert.am-ի թղթակցին ասել է, որ ՀԱԿ երիտասարդների վրա «Մարկո Պոլո» ռեստորանի մոտ հարձակվել են քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք չեն ներկայացել: «Ապա երիտասարդներին մոտեցել են մի խումբ ոստիկաններ, ոչ մի օրինական պահանջ չեն ներկայացրել, փորձել են խլել թերթոնները, ապա նրանց բռնի նստեցրել են մեքենաները և բերել ոստիկանություն»,- ասել է Մուսինյանը՝ հավելելով, որ իրենք կապվել են Կենտրոնի ոստիկանությունում գտնվող երիտասարդներից մեկի հետ, և վերջինս տեղեկացրել է, որ այն սենյակում, որտեղ երիտասարդներն են հիմա, լույսերն անջատել են և սկսել խփել երիտասարների գլխին:

Կենտրոնի ոստիկանության շենքի առջև հավաքված ցուցարարներին քիչ առաջ ցուցապաստառներով միացել է նաև Վարդգես Գասպարին:

Tert.am-ի թղթակիցը փորձել է մտնել ոստիկանության հերթապահ մաս՝ ճշտելու դեպքի մանրամասները, սակայն մուտքի մոտ ոստիկանները նրան արգելել են ներս մտնել՝ ասելով, թե իրենք տեղյակ չեն՝ ինչ պատճառով են երիտասարդներին բերել ոստիականություն:

Թերթ (http://www.tert.am/am/news/2011/02/24/activists/)

Chuk
25.02.2011, 00:23
ՀԱԿ-ի երիտասարդներին ազատ արձակեցին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ավելի վաղ, այսօր Մարկո Պոլո սրճարանի շրջակայքից ոստիկանության աշխատակիցները` Կենտրոնի ոստիկանապետի տեղակալ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ, բերման էին ենթարկել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի տասը ներկայացուցիչների, ովքեր իրազեկում էին մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը:

Բերման ենթարկված երիտասարդներն էին` Մարիամ Մուրադյանը, Հերմինե Մաթևոսյանը, Տաթևիկ Պողպատյանը, Սարգիս Գևորգյանը, Սարգիս Ղազարյանը, Արեգ Գևորգյանը, Սերգեյ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Գուրգեն Ասատրյանը և Հովհաննես Քիրամիջյանը:
Մինչև ուշ երեկոյան երիտասարդները Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում էին: Այնտեղ էին հավաքված ՀԱԿ ներկայացուցիչներն ու համակիրները, որոնց հետ ըստ մեր տեղեկությունների ոստիկանության ներկայացուցիչները մի քանի անգամ հրմշտոց հրահրեցին: Ավելի քան երեք ժամ ոստիկանության բաժանմունքում պահվելուց հետո` Մարիամ Մուրադյանը, Հերմինե Մաթևոսյանը, Տաթևիկ Պողպատյանը ազատ արձակվեցին, իսկ տղաներին տարել էին նարկոդիսպանսեր, ապա նորից` ոստիկանության բաժանմունք:

Տաթևիկ Պողպատյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ բերման ենթարկելու ժամանակ տղաների նկատմամբ բռնություն է կիրառվել, իսկ ոստիկանությունում արդեն շտապ օգնության մեքենան բավական ուշ` մեկ ժամ ուշացումով է ժամանել: Մի քանի րոպե առաջ «Առաջին լրատվականը» տեղեկացավ, որ ազատ են արձակվել նաև տղաները:
Աղբյուր՝ 1ին (http://1in.am/arm/armenia_politics_11011.html)

Norton
25.02.2011, 00:41
ՀԱԿ-ը խնդրում է ապօրինի գործողությունների մասին տեղյակ պահել


Հայ ազգային կոնգրեսի կենտորնական գրասենյակը քիչ առաջ հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Հայ ազգային կոնգրեսի՝ մարտի 1-ին հայտարարած հանրահավաքին ընդառաջ, ոստիկանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ շարք է սկսել։ Ոստիկանության շրջանային բաժանմունքները երեկ արդեն Ապարանում, Հրազդանում այլ տաղերում ընդդիմության նախորդ հանրահավաքին մասնակից ակտիվիստներին «զրույցի» են հրավիրել ոստիկանություն։ Այսօր երեկոյան, մարտի 1-ին իրազեկված և քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված հանրահավաքի թռուցիկները բաժանելիս, Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել 10 երիտասարդների, որոնցից երեքը՝ աղջիկներ։ Ինչպես երևում է, վարչախումբը շատ է վախեցել մի կողմից՝ արաբական երկրներում կատարվող իրադարձություններից, մյուս կողմից՝ Հայաստանում իրենց իսկ կողմից իրականացված «տնտեսական օպերացիաների» շնորհիվ հասարակության նորանոր շերտերի քաղաքական ակտիվացումից։ Սերժ Սարգսյանի հրահանգով կատարված սույն ապօրինություններն անհույս ջանքեր են՝ հնարավորինս նվազեցնելու Մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցների թիվը։ Խնդրում ենք ոստիկանական կամ այլ պետական չինովնիկների նմանօրինակ ապօրինի գործողությունների մասին անմիջապես տեղյակ պահել Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության բաժին՝ 099. 33. 31. 20 և 055. 33.31.20 հեռախոսահամարներով»։
1in.am

Askalaf
25.02.2011, 14:02
ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԻՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՔԻ ՄԻ ՄԱՍԸ ՌԴ-ԻՆ

... Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները Ռուսաստան էին առաքում հայկական ձեռնարկությունների արտադրանքը, իսկ ՌԴ տնտեսվարողները՝ հիմնականում նավթամթերք: Քանի որ ֆինանսական համակարգն այն ժամանակ բավական խարխուլ էր՝ առաքումները կատարվում էին ըստ էության բարտերային սկզբունքով: Եվ ահա հայկական ձեռնարկությունները մնացին պարտք Ռուսաստանի ձեռնարկություններին:
... ռուսական կողմը պարբերաբար խնդրում էր, որ մենք այդ պարտքերը ձեւակերպենք որպես Հայաստանի պետական պարտք Ռուսաստանին: Բագրատյանի կառավարության քաղաքականությունը միանշանակ էր՝ սա տնտեսվարողների միջեւ գոյացած պարտք է, եւ այդ խնդիրները պետք է լուծվեն արբիտրաժային կարգով՝ գործող օրենսդրության շրջանակում: Պարտքի չափը զգալիորեն ուռճացված էր, քանի որ, ինչպես արդեն ասացի՝ սրանք բարտերային գործարքներ էին: Եվ ռուս տնտեսվարողների առաջարկներն անձնական շահագրգռության առարկա էին գործընկերների համար, որոնք կհամաձայնեին վերաձեւակերպել այդ պարտավորությունները միջպետական պարտքի: Բայց ինչպես արդեն նշել եմ՝ այդ առաջարկները մերժվում էին կտրականապե՛ս:

... Ռոբերտ Քոչարյանին վարչապետ նշանակելուց անմիջապես հետո կայացավ հայ-ռուսական առեւտրային ու տնտեսական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը: Բնականաբար, Քոչարյանը չէր կարող բաց թողնել այդ հնարավորությունը եւ որոշեց մասնակցել: Համանախագահողների առանձին հանդիպման ժամանակ ռուսական կողմը նորից արծարծեց այդ հարցը:
...Հայաստանի վարչապետ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանեց ռուսական կողմի առաջարկը եւ սկսեց ինձ համոզել՝ ստորագրել այդ փաստաթուղթը: Ես կտրականապես հրաժարվեցի՝ բացատրելով, թե դա ամբողջությամբ հակասում է մեր պետության շահերին, Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի առջեւ մեր ստանձնած պարտավորություններին, իսկ Ռուսաստանի տնտեսվարողներն այս միջոցով կաշխատեն ահռելի գումարներ: Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե ինքը, որպես վարչապետ, իրավունք ունի ստորագրել արձանագրությունը, ինչը եւ արեց: Այդպես առաջացավ Ռուսաստանին Հայաստանի պետական պարտքի հիմնական մասը, որի հետեւանքով հետագայում ՌԴ-ին փոխանցվեցին հայկական ձեռնարկությունները...

Շարունակությունն Առավոտի երեկվա համարում (http://aravot.am/am/articles/politics/89952/view)

Ձայնալար
26.02.2011, 01:21
Հովիկ Թամամյանը հեռացվել է աշխատանքից

«Առաջին լրատվականի» աղբյուրների համաձայն` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանը հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից:

Մեր աղբյուրները վկայում են, որ ազատման հիմնական պատճառ է դարձել այն, որ Հ.Թամամյանի անմիջական ցուցումով սպանության մեղադրանք է բարդվել ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Շահինյանի քրոջ որդու վրա:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովին Հ.Թամամյանը հայտարարել էր, որ մարտի մեկի առավոտվա օպերատիվ միջոցառումը, այսինքն` ցուցարարներին «Ազատության» հրապարակից քշելն ու հետապնդելը ղեկավարել է ինքը:

Հիշեցնենք նաև, որ Հ.Թամամյանը կապված էր մի քանի այլ աղմկահարույց գործերի հետ ևս: Մասնավորապես, Ոստիկանության բաժանմունքի շենքում սպանված Լևոն Գուլյանի ազգականները վստահեցնում էին, որ Լևոնին ոստիկանություն է բերել այն ժամանակ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանը:

Թամամյանը հայտնի էր նաև որպես Կենտրոնի նախկին ոստիկանապետ, որ աչքի է ընկել 2004 թվականի ապրիլին ընդդիմության համախոհների, այդ թվում եւ երիտասարդ աղջիկների հանդեպ կիրառված բռնությունները և ծեծը ղեկավարելով:

http://www.1in.am/upld_img/arm129865874923.JPG

http://www.1in.am/arm/armenia_right_11158.html

Ձայնալար
26.02.2011, 01:34
«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, ՀԱԿ անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

- Պարոն Սեֆիլյան, փետրվարի 18-ի հանրահավաքում, որն աչքի էր ընկնում մարդաշատությամբ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կանխատեսեց, որ հուսահատության եզրին հասցված ժողովուրդը կարող է թքած ունենալ թե՛ Հայ ազգային կոնգրեսի կարծիքի, թե՛ Ղարաբաղի վրա, և որ Սերժ Սարգսյանի մուբարաքացումը ժամանակի հարց է ընդամենը: Ըստ Ձեզ` հնարավո՞ր է նման սցենար:

- Համեմատությունը, որ կարող են թքած ունենալ ՀԱԿ-ի կարծիքի և Արցախի վրա, ես համարում եմ անտեղի: Եթե ՀԱԿ-ի հասցեին հնչում են երբեմն անհարիր քննադատություններ, ապա Արցախի հարցում դա անթույլատրելի է, որովհետև մեր ժողովուրդը միշտ սրբությամբ է վերաբերվել հայրենիքին: Համամիտ եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ այն հարցում, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է և կարող է մի օր դուրս հորդել: Ամբողջ խնդիրն այն է, որ պոռթկումը, որը լինելու է մի օր, հանգեցնի արժեհամակարգի փոփոխության:

- Դուք միշտ եղել եք արմատական գործողությունների կողմնակից: ՀԱԿ-ը բազմիցս կոչ է արել, որ բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվեն: Կարծում եք` առանց ընդդիմադիր ուժերի միավորման հնարավո՞ր է հասնել իշխանափոխության:

- Մենք (նկատի ունի «Սարդարապատ» շարժումը) միշտ հայտարարել ենք, որ կողմնակից ենք ոչ ընտրությունների միջոցով հասնելու իշխանափոխության: Մենք ոչ միայն կոչեր ենք հղել ընդդիմադիր ուժերին, այլև` ամենօրյա աշխատանք ենք տարել` ապացուցելու, որ ճիշտ ճանապարհը ընտրությունների միջոցով իշխանափոխության գնալը չէ, որովհետև, միևնույն է, դրանք կեղծվում են: Արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացները, կարծում եմ, բոլորին համոզեցին, որ բռնապետներից ազատվելու ճիշտ ճանապարհը ամենևին էլ ընտրությունները չեն: Արաբները հենց փողոցում էին որոշում, թե իրենց հաջորդ քայլերը որոնք պետք է լինեն բռնապետներին տապալելուց հետո: Մենք նույնպես պետք է մտածենք, թե բռնապետներին տապալելուց հետո ինչ ուղի ենք ընտրելու, որը մեզ կտանի դեպի ժողովրդավար երկիր: Այսինքն` ի տարբերություն մեր արաբ եղբայրների, հայերը գոնե այս անգամ պարտավոր են կատարվող իրադարձություններից դասեր քաղել, վաղօրոք պատրաստվելով գործելու ավելի խոհեմ… Մենք դեմ ենք անվերահսկելի գործընթացներին, որը կարող է կա՛մ արդյունք չտալ, կա՛մ էլ չծառայել իր նպատակին: Ուստի` պետք է հազար անգամ չափել, մեկ անգամ կտրել:

- Մեր երկրում, ի տարբերություն Եգիպտոսի, ձևավորվել է ինստիտուցիոնալացված ընդդիմություն, որը նաև կառույցներ է ստեղծում մարզերում, կատարում է որոշակի աշխատանք:

- Մեծ հաշվով, իրավիճակը երկու երկրներում էլ շատ չի տարբերվում: Արաբական աշխարհի երկրներում էլ բռնապետներն այնպես են արել, որ գոյություն չունենա ընդդիմություն կամ էլ այն գտնվի մարգինալացված վիճակում: Ես կարծում եմ, որ մեզ մոտ էլ քաղաքական դաշտը առողջ չէ: Եթե իշխանությունները կտրված են ժողովրդից, ապա ընդդիմությունն էլ անցած տարիների ընթացքում չի խոսել ժողովրդի սրտից և չի գործել ժողովրդի ցանկություններին համապատասխան: Ի դեպ, Եգիպտոսում էլ գործում է «Իսլամական եղբայրները», որը կայացած կազմակերպություն է և ունի իր դերակատարությունը: Նրան էլ էին Եգիպտոսի իշխանությունները մարգինալացրել` թույլ չտալով մտնել խորհրդարան:

- Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ ժողովրդի սրտից չեն խոսում ընդդիմադիր ուժերը:

- Ե՛վ 2003թ., ե՛ւ 2008թ. ընտրություններին մասնակցելը արդարացված էր միայն ժողովրդին մոբիլիզացնելու տեսանկյունից: Քանի որ ժողովուրդը զրկված է իր քվեից, ուղիղ ժողովրդավարություն հաստատելու ձևը մնում է ժողովրդի` փողոցում հավաքվելը և իշխանափոխության հասնելը: Դա մինչ օրս տեղի չունեցավ ընդդիմության սխալ մարտավարության պատճառով: Ես նկատի չունեմ, որ դա պետք է տեղի ունենար Մարտի 1-ին, քանի որ իշխանություններն անընդհատ բախումներ էին հրահրում և փորձում էին կատարվածի պատասխանատվությունը գցել նրա վրա: Սակայն եթե հաջորդող օրերին, ասենք` մարտի 3-ին կամ 4-ին հայտարարվեր, որ ժողովուրդը պետք է հավաքվի որևէ տեղում, ես չեմ կասկածում, որ շատ մեծ բազմություն կհավաքվեր: Եվ այդ դեպքում, համոզված եմ, որ իշխանությունները տեղի էին տալու: Նրանք հասկացել էին, որ ոճիր են գործել և վախենում էին ժողովրդի արդար ցասումից: Մարտի 1-ի դեպքերից հետո մի շարք ընդդիմադիր գործիչներ մեկնել էին Վրաստան: Այստեղից հարցում էին արել Վրաստանի իշխանություններին, որպեսզի նրանց բռնեն և վերադարձնեն: Պարզվել էր, որ փախածներից տասից ինը իշխանամետներ էին` օլիգարխները և նրանց մերձավորները: Ժողովրդի զենքից հզոր զենք գոյություն չունի, և այդ զենքը կարող է դյուրին կերպով տապալել ե՛ւ թույլ, ե՛ւ շատ հզոր բռնապետների: Հայաստանի իշխանություններին չի հաջողվել ստեղծել այնպիսի համակարգ, որը պաշտպանի իրենց, ինչպես, օրինակ, արել է Լիբիայի նախագահ Քադաֆին: Ես կարծում եմ, որ բանակն ու ոստիկանությունը Հայաստանում կգտնվեն ժողովրդի կողքին:

- Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել էր, որ երբ քաղաքացիական հասարակությունը գործելու քաջություն է ունենում, այն կարող է սարեր շուռ տալ: Դեսպանը նաև նշել էր, որ հասարակական ակտիվությունը հայրենասիրության ամենամեծ դրսևորումն է: Ըստ Ձեզ` սա չի՞ նշանակում արդյոք, որ Արևմուտքը քաղաքացիական ակտիվության բավարար ռեսուրս է տեսնում Հայաստանում և հարկ եղած դեպքում աչք չի փակի իշխանությունների գործած ապօրինությունների և բռնությունների վրա:

- Ես չեմ կարծում, որ ամեն մի հասարակական ակտիվություն կարելի է համարել հայրենասիրություն: Մենք շատ վտանգավոր օրեր ենք ապրում: Վտանգը նրա մեջ է, որ որևէ օտար ուժ կարող է Հայաստանում հրահրել ապստամբություն: Եվ այդ առումով Հայաստանում ստեղծվել է բավականին պարարտ հող: Խոսքը տվյալ դեպքում միայն ԱՄՆ-ի մասին չէ: Ապստամբությունը պետք է լինի, սակայն դա պետք է իրականացվի միայն հայաստանակենտրոն ուժերի առաջնորդությամբ:

- Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ կայանան քաղաքացիական անհնազանդության ակցիաներ: Հասարակությունը, որպես իշխանություններին մերժելու ձև, չի՞ կարող բոյկոտել օլիգարխներին պատկանող ապրանքներն ու ծառայությունները:

- Մեր առաջարկած մարտավարության զինանոցում առկա է նաև այդ տարբերակը: Մենք կողմնակից ենք այն տարբերակներին, որոնք կիրականացնեն անցնցում իշխանափոխություն: «Սարդարապատը» չի պատրաստվում գնալ արկածախնդրության ճանապարհով: Մենք շատ ուշադիր հետևում ենք արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին… Կարծում եմ, եթե ճիշտ կազմակերպվենք, մեզ կհաջողվի խուսափել արյունահեղությունից: Միաժամանակ եթե բռնապետը փորձի արյուն թափել, ապա «Սարդարապատը» չի ընկրկի… Այսօր կան մարդիկ, որոնք հայտարարում են, որ մենք ունենք Լեռնային Ղարաբաղի հարց, և պետք չէ անկառավարելի քայլեր անել: Ի՞նչ է նշանակում, թե ունենք Ղարաբաղ: Մենք նաև ունենք Սյունիք: Ոչ մի տարբերություն չկա, քանի որ Հայաստանն ինքը մի ճակատ է: Եթե մենք կարճ ժամանակում չկարողանանք կատարել փոփոխություններ, մենք ոչ միայն Ղարաբաղը կկորցնենք, այլև` ողջ Հայաստանը: Դժբախտաբար, Արցախի հարցը շահարկում են ինչպես իշխանությունները, այնպես էլ` ընդդիմությունը:

http://www.1in.am/upld_img/arm129865489134.JPG

http://www.1in.am/arm/armenia_interview_11152.html

Ձայնալար
26.02.2011, 12:51
Մոդերատորական: Թեման «մաքրվել» է՝ լրահոսը մնացել է, քննարկումները ջնջվել են:

Norton
26.02.2011, 18:30
Սահմանապահները միգրացիայի վերաբերյալ տեղեկատվություն չեն տալիս պետական գերատեսչությանը

Սահմանահատումների վերաբերյալ սահմանապահներից տեղեկատվություն ստանալու մասով խնդիրներ են առաջացել։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Միգրացիոն պետական ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Վահան Բախշյեցյանը: «Այս տարի սահմանապահները մեզ սկսել են տվյալներ չտալ։ Հիմա փորձում ենք այս հարցը պետական մակարդակով լուծել»,- ասաց նա։

Հայաստանից մեկնողների թիվը 2010թ. 29.9 հազարով ավելի է եղել ժամանողների թվից։ 2009թ. համեմատ միգրացիայի բացասական սալդոն 2010-ին մեծացել է 4.9 հազարով։

Միգրացիոն հոսքերի այս տարվա առաջին երկու ամիսների տվյալները ծառայությունը դեռ չի ամփոփել։ «Մեկ կամ երկու ամսվա տվյալները ոչինչ չեն ասում։ Հիմնականում մարդիկ այս ամիսներին գնում են արտագնա աշխատանքի, աշնանը վերադառնում»,- ասաց մասնագետը՝ անդրադառնալով այն տեսակետին, թե վերջին ժամանակահատվածում երկրից արտագաղթի ցուցանիշը կտուրկ աճել է։
Ըստ Վահան Բախշյեցյանի՝ վերջին երկու տարիներին միգրացիոն հոսքերի վերաբերյալ ոլորտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների կողմից հետազոտություններ չեն իրականացվել։

Այս տարվա հունվարին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 56 785, ժամանել՝ 52 270 մարդ։ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով երկիր ժամանածների թիվը նույն ամսին կազմել է 1164, մեկնածներինը՝ 2129 մարդ։
Tert.am

Chuk
26.02.2011, 21:59
Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ անդամներին ոստիկաններն այսօր թույլ չեն տվել մտնել Հանրապետության հրապարակ:Չնայած նախատեսված էր անցկացնել ավտոերթ,երիտասարդները ստիպված հարակից փողոցներում են իրազեկել մարտի 1-ի հանրահավաքի մասին:
Սակայն քիչ անց նրանք ստիպված են եղել դադարեցնել իրազեկումը, քանի որ ոստիկանները հրմշտելով արգելել են:
Ի դեպ, միջադեպ է եղել նաեւ Նար-Դոսի փողոցում, որտեղից այսօր սկսվել էր իրազեկման ակցիան:
Երիտասարդներին մինչեւ Հանրապետության հրապարակ հետեւել են մի քանի ավտոմեքենաներ:
Աղբյուր՝ Ա1+ (http://www.a1plus.am/am/politics/2011/02/26/hak)


http://www.youtube.com/watch?v=RtvQRbKGmvU&feature=channel

Kuk
26.02.2011, 22:08
Բոց էր, ասում էին՝ բազազ, խրտնում էր :D :D

Kuk
26.02.2011, 22:09
Վայ քու արա, նայեցի պրծա, էջը ռեֆռեշ արեցի, վիդեոն չկա:'

Kuk
26.02.2011, 22:43
Հեսա նույն վիդեոն.


http://www.youtube.com/watch?v=Ht__ear55Es&feature=player_embedded#at=14

ministr
26.02.2011, 23:44
Շարքայինների դեմքերը համարյա խուճապ են արտահայտում, իսկ այ որոշակի աստղերի քանակից սկսած արդեն զզվելի ա...

HardRock
27.02.2011, 00:04
Հալալա ջահելներին: 10-12 հոգի էին, բա որ մի 50 լինեին երևի մլիցեքը վախից փախնեին:

Kuk
27.02.2011, 02:00
Էս էլ էդ վիդեոյի, ոնց որ թե ամբողջական տարբերակը:


http://www.youtube.com/watch?v=5qliPS0C_8Y&feature=player_embedded

Chuk
27.02.2011, 21:30
ՆԵՐՍԵՍ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն Երևանի բոլոր համայնքների ոստիկանապետերի մասնակցությամբ:
Ներսես Նազարյանը բառացիորեն հրահանգել է թողնել բոլոր գործերը ու զբաղվել քաղաքացիներին մարտի 1-ի Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքից հետ պահելու գործով: Մի քանի ոստիկանապետեր ակնարկել են, թե այդ միջոցառումներն արդեն արվել են, բայց որևէ արդյունք չեն տալիս. քաղաքացիները կամ հրաժարվում են լսել, կամ բացասական պատասխան են տալիս: Նազարյանը նշել է, որ դա իրեն չի հետաքրքրում և պնդել է բոլոր ուժերը կենտրոնացնել այս ուղղությամբ, օգտագործել բոլոր հնարավոր լծակները, նույնիսկ փակել փողոցներ Երևանում, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա:
Այնուամենայնիվ մի շարք ոստիկանապետեր խորհրդակցությունից հետո ոչ հրապարակավ ասել են, որ կիրականացնեն միայն ձևական միջոցառումներ, այսպես ասած «գալոչկայի» համար:
աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/country-lrahos44645.html)

Chuk
28.02.2011, 13:24
Ազգային ժողովի` այսօր մեկնարկած քառօրյային «Ժառանգություն» խմբակցությունն ամբողջ կազմով լքեց խորհրդարանի դահլիճը: Նիստի սկզբում կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթով հանդես եկավ` հայտարարելով, որ Ազգային ժողովի թե մեծ, թե քառօրյա օրակարգը պետք է արտահայտի ժողովրդի պահանջները, ինչը, ըստ նրա, այդպես չէ: Կոալիցիոն նոր հուշագիրը նա որակեց «հակասահմանադրական, որի նպատակը խորհրդարանական ընդդիմության սակավաթիվ աթոռները գրավելն է»:

Կոալիցիոն հուշագրի ստորագրումը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, նշանակում է` «ևս յոթ տարի շարունակվելու է պետական ինքնիշխանությանը վնասող արտաքին քաղաքականությունը»: Իսկ ներքին քաղաքականության մեջ, ըստ նրա, հուշագիրը «խորացնում է անհավասարությունն ու անօրինականությունը, որը շարունակվելու է ևս յոթ տարի»:

«Ժառանգության» առաջնորդի ելույթը կիսատ մնաց, քանի որ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն անջատեց խոսափողը՝ պատճառաբանելով, որ Հովհաննիսյանի ելույթը կապ չունի ԱԺ օրակարգի հետ և ելույթին հատկացված ժամանակը սպառվել է: Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթը շարունակեց տեղից և հայտարարեց. «Խորհրդարանում ընդդիմության և իշխանության ներկա համամասնությունը չի բավականացնում կուսակցապետերի ախորժակը, և նրանք իրենց հայացքն ուղղել են սակավաթիվ ընդդիմադիր այս աթոռների վրա»:

Այս հայտարարությունից հետո «Ժառանգություն» խմբակցությունն ամբողջ կազմով լքեց խորհրդարանի դահլիճը:

Խմբակցության ղեկավար Ստյոպա սաֆարյանը լրագրողներին ասաց, որ ժամը 2-ին, իրենց խմբակցությունն ու կուսվարչությունը համատեղ նիստ են հրավիրելու` որոշելու ներկա իրավիճակում իրենց հետագա անելիքները: Նա չբացառեց, որ այսօրվա նիստում քննարկվի մանդատները վայր դնելու հարցը:

«Ժառանգության» հայտարարությունից հետո Դաշնակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց` խորհրդարանական գործընկերների հետ իրավիճակը քննարկելու համար:Վահան Հովհաննիսյանը լրագրողներին ասաց. «Մենք գտնում ենք, որ մեր գործընկերների [«Ժառանգության»] անալիզը քաղաքական իրավիճակի, որոշ քաղաքական ուժերի չհիմնավորված ախորժակների աճի վերաբերյալ ճիշտ է, բայց լուծումը, որ նրանք առաջարկում են, տակտիկական բնույթի է և իրենց որոշելիքն է»:

Հարցին, որ եթե «Ժառանգությունը» բոյկոտի խորհրդարանական աշխատանքները, ՀՅԴ-ն կմիանա՞ նրանց, Հովհաննիսյանը պատասխանեց, թե նման որոշման համար իրենք սեփական վերլուծություն պետք է կատարեն: «Չնայած կարծում եմ, որ Ազգային ժողովն այն հարթակն է, որտեղ պետք է պայքարել»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/02/28/heritage/)

Chuk
28.02.2011, 13:36
Քիչ առաջ բախում է տեղի ունեցել Երեւանի քաղաքապետարանի մոտ` ոստիկանների եւ ցուցարարարների միջեւ: Այստեղ ցույց էին անում նախկինում փողոցային առեւտրով զբաղվողները: Մի կնոջ տեղափոխել են հիվանդանոց: Քաշքշել են նաեւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:
Մանրամասներն ավելի ուշ:
Աղբյուր՝ Ա1+ (http://www.a1plus.am/am)

Տրիբուն
28.02.2011, 13:47
Եթե իսկականից մանդատները վայր դնեն, ու եթե վաղվա հանրահավքը իսկականից «մի բան ասի», եթե Սաֆարյանի էս հայտարարությունն իսկականից հայտարարություն ա (http://www.lragir.am/armsrc/country-lrahos44614.html), եթե ՀԱԿ-ի ասած «վերջին շանս իշխանություններին»-ը իսկականից վերջին շանսա, ուրեմն Սերժը հեսա Մուբարաք ա լինելու:

Ընդդիմադիր քաղաքական ուժերիս, այդ թվում` «Ժառանգության» գերխնդիրն է ընդվզող, ընդդիմադիր հասարակության սոցիալական, տնտեսական, իրավական դժգոհությունները մեծ քաղաքական օրակարգում բանաձեւելը, համատեղ գործողությունների մշակումն ու իրականացումը, ինչը տարիներ շարունակ եղել եւ մնում է «Ժառանգության» առաջարկն ու ցանկությունը, որպեսզի Հայաստանի համար բացառենք կոլաիցիայի ուրվագծած հեռանկարը: Այլապես ուշ է լինելու, եւ հերթական անգամ կանգնելու ենք ընտրությունների նկարված արդյունքներին ու իշխանության բռնազավթմանը դեմ հանդիման:


Մեր մեսիջը, մարտի 1-ին, ամբողջ ժողովրդի մեսիջը, ամբողջ ժողովրդի ուղերձը լինելու է շատ պարզ, որ ցանկացած բռնություն տասնապատիկ հակահարված է ստանալու, ժողովրդի կողմից”, հայտարարել է Լեւոն Զուրաբյանը:

Բայց հայ իրականության մեջ չորս իսկականից մի տեղ չի կարա լինի:

Տրիբուն
28.02.2011, 13:49
Կողքի թեմայում Զարուհի Փոստանջյանին էլ ավելացրեք նախագահի թեքնածուների ցուցակում:

Kuk
28.02.2011, 14:16
Աղբյուր՝ Ա1+ (http://www.a1plus.am/am)


http://www.youtube.com/watch?v=byvCEvGVyJE&feature=player_embedded

Chuk
28.02.2011, 14:26
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը փետրվարի 28-ին կոչ է արել բոլոր քաղաքացիներին անպայման գալ եւ մասնակցել մարտի 1-ին ընդդիմության հայտարարած հանրահավաքին: Հրանտ Բագրատյանն ասել է, որ հանրահավաքում շատ կարեւոր բաներ են հնչելու:

Նա հայտարարել է, որ Հայաստանը մտնում է պատմական շատ կարեւոր փուլ, որը մի քանի հարյուր տարի անց Հայաստանի պատմության մեջ նշվելու է որպես “ոսկե դար”: Իսկ թե հատկապես ինչ պատմականության մասին է խոսքը, Հրանտ Բագրատյանը չի մանրամասնել, ասելով, որ միտինգի ընթացքում այդ ամենի մասին կլսեն բոլորը:

Նա քաղաքացիներին կոչ է արել չվախենալ ու մասնակցել, քանի որ իշխանությունը ոչ մեկին չի համարձակվի որեւէ բան անել:
Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/country-lrahos44674.html)

Kuk
28.02.2011, 14:41
http://www.1in.am/upld_img/arm129865874923.JPG



Հովիկ Թամամյանի հայրն ինքնասպան է եղել

Այսօր գիշերը ինքնասպան է եղել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանի հայրը։ Դեռ անցյալ ուրբաթ Հովիկ Թամամյանը հեռացվել էր աշխատանքից, քանի որ Թամամյանի անմիջական ցուցումով սպանության մեղադրանք էր բարդվել ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Շահինյանի քրոջ որդու վրա:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովին Հ.Թամամյանը հայտարարել էր, թե մարտի 1-ի առավոտվա օպերատիվ միջոցառումը, այսինքն` ցուցարարներին «Ազատության» հրապարակից քշելն ու հետապնդելը, ղեկավարել է ինքը:

Հիշեցնենք նաև, որ Հ. Թամամյանը կապված էր մի քանի այլ աղմկահարույց գործերի հետ ևս: Մասնավորապես, ոստիկանության բաժանմունքի շենքում սպանված Լևոն Գուլյանի ազգականները վստահեցնում էին, որ Լևոնին ոստիկանություն է բերել այն ժամանակ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանը:

Թամամյանը հայտնի է նաև որպես Կենտրոնի նախկին ոստիկանապետ, որը աչքի է ընկել 2004 թվականի ապրիլին ընդդիմության համախոհների, այդ թվում՝ երիտասարդ աղջիկների հանդեպ կիրառված բռնությունները և ծեծը ղեկավարելով:

Առաջին (http://1in.am/arm/armenia_society_11270.html)

Տրիբուն
28.02.2011, 15:06
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը փետրվարի 28-ին կոչ է արել բոլոր քաղաքացիներին անպայման գալ եւ մասնակցել մարտի 1-ին ընդդիմության հայտարարած հանրահավաքին: Հրանտ Բագրատյանն ասել է, որ հանրահավաքում շատ կարեւոր բաներ են հնչելու:

Մեղա-մեղա, կարո՞ղ ա Ռամին գռազս կրվեմ :o

Rammer
28.02.2011, 15:30
Մեղա-մեղա, կարո՞ղ ա Ռամին գռազս կրվեմ :o
:nyam:nyam

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԼՔԵԼ Է ԱԺ-Ն

ԱԺ Ժառանգություն խմբակցությունը երկուշաբթի օրը ամբողջ կազմով լքել է ԱԺ նիստերի դահլիճը խմբակցության անդամ և “Ժառանգություն” կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից հետո:

Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտարարել է, որ ԱԺ օրակարգը պետք է ներառի կարևորագույն ներքին և արտաքին քաղաքական խնդիրները, որոնք վերաբերում են Հայաստանի շահերին, և ափսոսանք է հայտնել, որ դա տեղի չի ունենում:

“Վերջերս Հայաստանի նախագահը կոալիցիոն գործընկերների հետ հակասահմանադրական հուշագիր է ստորագրել, որի նպատակը նախապես գալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածուին առաջադրելն է”, ասել է Հովհաննիսյանը:

Ըստ նրա, կոալիցիայի ախորժակը չի սահմանափակվում ներկայում նրանց պատկանող մանդատներով, և նա ցանկանում է խլել ընդդիմության փոքրաքանակ տեղերը:

Այս ելույթից հետո “Ժառանգություն” խմբակցությունը լքել է նիստերի դահլիճը:

Ինչպես լրագրողներին հայտնել է խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, այսօր ժամը 14:00-ին տեղի կունանա կուսակցության ղեկավարության և խմբակցության համատեղ նիստը, որտեղ որոշում կընդունվի խորհրդարանական խմբակցության հետագա քայլերի վերաբերյալ:

Նա նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության մեջ նշված էին այն բոլոր պատճառները, որոնք ստիպել են խմբակցությանը նման քայլի գնալ:

Իր հերթին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշել է, որ “Ժառանգության” գնահատականները ճիշտ է համարում, սակայն առաջարկվող որոշումները տակտիկական բնույթ ունեն և ենթակա են քննարկման:

Lragir.am

Magic-Mushroom
28.02.2011, 15:37
Հայաստանը չի հասկանում, թե ինչ են անում իր հետ: «Գազպրոմը» հասկացավ, որ գազի գինը Հայաստանում 400 դոլար է: Մեդվեդեւը գազի գինը չբարձրացրեց,որովհետեւ ոչ թե սիրում է Սերժ Սարգսյանին, այլ հասկացավ, որ հիմարություն է տեղի ունեցել: Այսինքն, գազի գինը 27 տոկոսով բարձրացրել են, 40 տոկոսով սպառումն է պակասել: Դա սխալ է, որ համար պետք է պատժեին «Հայռուսգազարդին»: Պետք է ստիպենք մեզ հարգել, մեր պետությունը վախենում է մի հատ նամակ գրի «Գազպրոմ»»: Ըստ Հրանտ Բագրատյանի, Մեդվեդեւը, երևի, Սերժ Սարգսյանին հարցրել է, թե ինչու է գազի սպառումը նվազել եւ պահանջել է, որ միջոցներ ձեռնարկեն սպառման ծավալն ավելացնելու համար, ինչի համար էլ իշխանությունը որոշել է սուբսիդավորել գազի գինը սոցիալապես անապահով խավերի համար:

Նախկին վարչապետը կարծում է, որ այսօր Սերժ Սարգսյանն ընդհանարապես պիտի հրաժարվի գազի գնի քննարկումից. «Գազը ապրանք է, որը մատակարարում է «Գազպրոմ» առեւտրային կառույցը` «Հայռուսգազարդին»: ՀՀ կառավարությունն ի՞նչ գործ ունի այդտեղ: «Հայռուսգազարդը» արջի ծառայություն է մեզ մատուցում` գնում է «Գազպրոմ» ասում է, խնդիր չկա, գները բարձրացրեք, մեզ էլ ասում են, որ այնքան մոտ են «Գազպրոմի» հետ, որ մեզ էժան գազ են տալիս»:

Հրանտ Բագրատյանը բոլոր լրագրողներին կոչ է անում հետեւողական լուսաբանել ջրի, էլեկտրաէներգիայի, գազի ոլորտի խնդիրները:

Տնտեսության վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթները Հրանտ Բագրատյանը գնահատեց. «Լոլոներ է կարդում լրագրողների եւ հասարակության ականջին: Էդ մարդն ինչ ասում է` սուտ է: Եգիպտոսում սենց բան չի լինում, Լիբիայում չի լինում: Նրանք մեզանից տնտեսապես լավ են ապրում»:

Ինչ վերաբերում է Ֆինանսների նախարարի այն հայտարարությանը, թե տնտեսության արդյունքները հուսադրող են` Հրանտ Բագրատյանը չթաքցրեց իր զարմանքը. «Տո, ձյուն գա գլխին, ի՞նչն է հուսադրող:lol: Ձեռք են առնում, ի՞նչ են անում»:

Նրա կարծիքով Հայաստանի երեք նախագահներից տնտեսությունից ամենավատը հասկանում է Սերժ Սարգսյանը. «Այլապես պետք է հեռացներ վարչապետին, բայց դրանից առաջ պետք է հեռացնել Սերժ Սարգսյանին»:

Նրա կարծիքով, եթե իշխանություններն ուզում են նպաստել երկրի տնտեսության զարգացմանը, ապա նրանք առաջին հերթին պետք է աշխատեն մենաշնորհը վերացնելու դեմ. «Սամվել Ալեքսանյանի շաքարավազի, հացահատիկի ներկրման, Գագիկ Ծառուկյանի հեղուկ վառելիքի, Ռոբերտ Քոչարյանի մեքենաների եւ հեռախոսների: Նրանք մրցակից չունենք»:
a1plus.am (http://www.a1plus.am/am/politics/2011/02/28/hrant-bagratyan)

Rammer
28.02.2011, 15:47
a1plus.am (http://www.a1plus.am/am/politics/2011/02/28/hrant-bagratyan)

Էտ ինչ սրբեր են նստած ԳազՊռոմում, որ խաբար չեն թե այստեղ ինչ ա կատարվում: Ի դեպ ՀայՌուսԳազ 80% -ը նույն գազմպռոմին է, այսինքն գազպռոմը չէր կարող չիմնալ կամ չհասկանալ թե ինչ արժի գազը Հայաստանում...

Ձայնալար
28.02.2011, 15:48
http://www.youtube.com/watch?v=byvCEvGVyJE&feature=player_embedded

Վերջի նախադասությունը դուրս եկավ. «Եվ նմաններին դիմադրությունն անգամ չի՛ կարելի համարել իշխանության ներկայացուցչին դիմադրություն:»:

ministr
28.02.2011, 15:58
Արամ Մանուկյանն «անարյուն հեղափոխության» դեղատոմս է առաջարկում



«Անարյուն հեղափոխության միակ ճանապարհը՝ շատ մարդ, շատ քանակ։ Երբ հզոր է շարժումը, երբ համաժողովրդական է, ոչ մեկի համարձակությունը, կարծում եմ, չի հերիքի դուրս գալ այդ հոսանքի դեմ»,- Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ այդ դեպքում գործում է «Ձայն բազմաց, ձայն Աստծո» կանոնը:

«Այդ հզոր հոսքին, այդ ժողովրդին ընդդիմադիր լինելը շատ դժվար է։ Առնվազն պետք է լինել Կադաֆի կամ խելառ, բայց այդ խելառության շանսը նրանք [նկատի ունի իշխանություններին – Tert.am] մի անգամ անցել են, չեմ կարծում՝ երկրորդ անգամ այդ շանսն ունենան»,– նշեց Մանուկյանը։

Ընդդիմության գործողությունների փոխհամաձայնեցման անհրաժեշտության մասին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի գաղափարին ՀՀՇ վարչության նախագահն այսպես պատասխանեց. «Թող ժողովուրդը որոշի, թող ժողովուրդը թելադրի քաղաքական կուսակցությունների, քաղաքական լիդերների գործողությունների հետագան։ Եթե ժողովուրդը զանգվածաբար գալիս–կանգնում է Մատենադարանում կամ այլուր և իր ըմբոստությունն է արտահայտում համաժողովրդական ձևով, յուրաքանչյուր քաղաքական ուժ պարտավոր է դրանից եզրակացություն անել և գնալ կանգնել ժողովրդի կողքին: Հարթակը՝ տվյալ դեպքում Մատենադարանը ու միկրոֆոնը, սեփականաշնորհված չեն»:

«Ես չեմ ասում՝ գան Լևոն Տեր–Պետրոսյանի կողքը կանգնեն, թող գան ժողովրդի կողքը կանգնեն, որ ժողովուրդը տեսնի, որ «Ժառանգությունը», Արմեն Մարտիրոսյանը կանգնած են, ինչպես կանգնած էին մարտի 1–ին։ Կոչս բոլոր քաղաքական ուժերին սա է՝ կանգնեք ժողովրդի կողքը, եթե չեք ցանկանում կանգնել Լևոն Տեր–Պետրոսյանի կողքը»– ասաց ՀՀՇ վարչության նախագահը։

Իշխող կոալիցիայի կողմից համագործակցության նոր հուշագրի ստորագրումը, ըստ Արամ Մանուկյանի, «իշխանության համար վախը չափելու միջոց էր»: «Նրանք, զգալով ինչ է տեղի ունենում ներսում, փորձեցին դրսին ցույց տալ, թե ներսում պրոբլեմ չունեն, բայց համոզիչ չէ բացարձակ, բոլորը տեսնում են՝ ինչ է կատարվում»,- ասաց նա՝ հավելելով, թե իշխող Հանրապետական կուսակցությունը «ներսից կճեղքվի»:

«Բոլոր այն պատեհապաշտները, բիզնեսի մարդիկ, որոնք հայտնվել են այդտեղ իրենց բիզնեսը պահելու համար, կթռնեն, և դա շատ արագ կլինի»,– ասաց Արամ Մանուկյանը:

http://tert.am/am/news/2011/02/28/arammanukyan/

Մեկա, էլի առանց արյուն չի լինի: Ուղղակի էդ արյունը չկորի...

Kuk
28.02.2011, 18:34
Գագիկ Բեգլարյանը Երեւանում է

http://www.a1plus.am/content/301x168/c6414ba0520d4726e506926431e4fcea.jpghttp://www.a1plus.am/content/301x168/78665b513bd24f5b90fae057fe428505.jpg

Երեւանի նախկին եւ ներկա քաղաքապետերն այսօր միասին են ճաշել:

Պուշկինի փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանից դուրս գալիս` այդ կադրը ֆիքսել է «Ֆոտոլուրի» տեսախցիկը:

Թե ինչ մասին են խոսել Կարեն Կարապետյանն ու Գագիկ Բեգլարյանը ճաշից հետ, միայն իրենք կիմանան:

Ա1+ (http://www.a1plus.am/am/politics/2011/02/28/beglaryan-karapetyan)

Kuk
28.02.2011, 18:38
Արդեն պատկերացնում եմ, թե վաղը ինչքան շատ մարդ ա գալու:


Սարսափած են Մարտի 1-ի հանրահավաքից

http://1in.am/upld_img/arm129889707957.JPG

Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են Հայ ազգային կոնգրեսից` իշխանությունները երեք օր է՝ լծվել են «Վահան» օպերացիայի իրականացմանը: Դրա արդյունքում այժմ Հայաստանի բոլոր կենտրոնական մայրուղիները հսկում են ոչ միայն պետավտոտեսչության աշխատակիցները, այլև`ավտոմատավորներ:

Սակայն ակնհայտ է, որ սա առավելապես վախի մթնոլորտ ձևավորելու նպատակ ունի, որպեսզի արդյունքում հնարավորինս նվազեցվի մարզերից դեպի մայրաքաղաք քաղաքացիների հոսքը:

Մեր տեղեկություններով, ոստիկանությունը վերջին օրերին տոտալ հանդիպում-զրույցներ է անցկացնում մարզերի բնակչության և նույնիսկ ՀԱԿ համակիրների հետ` հորդորելով չմասնակցել Հայ ազգային կոնգրեսի՝ վաղը կայանալիք հանրահավաքին:

Առաջին (http://1in.am/arm/armenia_politics_11340.html)

Magic-Mushroom
28.02.2011, 18:46
Միանգամից թող Ադրբեջանական Կալցո օպերացիան անեն պրծնեն խեղջ ՀԱՅ Ժողովուրդ,սրանց դեմ Քադաֆին անկյունում նյարդային ծխում է՝չէ ուրիշ բան է անում,մենակ չեմ ուզում որ իզուր արյուն թափվի աննպատակ՝վաղը ես գնալու եմ:angry

Kuk
28.02.2011, 19:02
Արա էս ինչ մեղք են բայց սրանք:D Մինչև հիմա չհասկացան, որ իրանց արած յուրաքանչյուր ղալաթ իրանց դեմ ա աշխատում:


Բրյուսովի համալսարանում պատրաստվում են Մարտի 1-ին

Այսօր Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում դասախոսները և լաբորանտները հայտարարել են ուսանողներին, որ վաղը դասի ոչ ոք չպետք է գա, քանի որ դաս չի լինելու: Այս հայտարարություն անողներն ուսանողներին որոշումը պատճառաբանել են այն հանգամանքով, որ վաղը հանրապետությունում և Երևանում տրանսպորտ չի աշխատելու:

Առաջին (http://1in.am/arm/armenia_politics_11335.html)

Chuk
28.02.2011, 19:10
Ժառանգությունը որոշել ա մարտի 6-ին անցկացնել ընդլայնված նիստ, որի ժամանակ պետք է որոշեն իրենց հետագա քայլերն, այդ թվում պատգամավորական մանդատների հարցը:

Հաղորդեցին Ազատություն-ով

Ձայնալար
28.02.2011, 19:18
Արա էս ինչ մեղք են բայց սրանք:D Մինչև հիմա չհասկացան, որ իրանց արած յուրաքանչյուր ղալաթ իրանց դեմ ա աշխատում:

Առաջին (http://1in.am/arm/armenia_politics_11335.html)

Էս մի ինֆոն Մանուլը ժխտում ա: Ասում ա չկա տհե պյան :Ճ

Kuk
28.02.2011, 19:21
Էս մի ինֆոն Մանուլը ժխտում ա: Ասում ա չկա տհե պյան :Ճ

Տեսա ֆեյսում Մանուլի հերքումը:)) Բայց դե չեմ կարծում սենց լրիվ օդից վերցնեին գրեին:think

Mephistopheles
28.02.2011, 22:15
Մեղա-մեղա, կարո՞ղ ա Ռամին գռազս կրվեմ :o

shit!!!! կարող ա՞ պտի գռազ եկած ըլնեի

Mephistopheles
28.02.2011, 22:42
Ժառանգությունը որոշել ա մարտի 6-ին անցկացնել ընդլայնված նիստ, որի ժամանակ պետք է որոշեն իրենց հետագա քայլերն, այդ թվում պատգամավորական մանդատների հարցը:

Հաղորդեցին Ազատություն-ով

Մարտի 6-ի՞ն… էս տարվա՞… կարա՞ն մի քիչ էլ սպասեն մինչև իրանց մանդատ վայր դնելը ոչ ոքի պետք չլինի

Տրիբուն
01.03.2011, 08:43
Ժառանգությունը որոշել ա մարտի 6-ին անցկացնել ընդլայնված նիստ, որի ժամանակ պետք է որոշեն իրենց հետագա քայլերն, այդ թվում պատգամավորական մանդատների հարցը:

Հաղորդեցին Ազատություն-ով

Արա, բայց հաստագլուխը ինչ պուտանկա դուրս եկավ, հազար ներողություն: Սպասում ա մարտի մեկը անցնի, տենան ինչ ա լինում, հետո նոր որոշեն: Անպլոճիկ յաթոյի մեկն ա եմշագլոխը:

Ափսոս Զարուհին, որ դրա կուսակցությունում ա:

Mephistopheles
01.03.2011, 08:51
Արա, բայց հաստագլուխը ինչ պուտանկա դուրս եկավ, հազար ներողություն: Սպասում ա մարտի մեկը անցնի, տենան ինչ ա լինում, հետո նոր որոշեն: Անպլոճիկ յաթոյի մեկն ա եմշագլոխը:

Ափսոս Զարուհին, որ դրա կուսակցությունում ա:

խեղճը դրանց պաշտպանության հույսին ա մնացել… մի հատ էլ Րաֆֆին կեթա ամերիկա, հետո 6-ին կհավաքվեն ու երբ որ Րաֆֆին ամերիկայից գա կորոշեն ինչ են անելու… եթե դաշնակցությունը համաձանվի

Rammer
01.03.2011, 10:01
Արա, բայց հաստագլուխը ինչ պուտանկա դուրս եկավ, հազար ներողություն: Սպասում ա մարտի մեկը անցնի, տենան ինչ ա լինում, հետո նոր որոշեն: Անպլոճիկ յաթոյի մեկն ա եմշագլոխը:

Ափսոս Զարուհին, որ դրա կուսակցությունում ա:

Իմ ախպեր ախր ինչի ես մենակ մի գույնով նայում...Ինչի մարտի մեկին ինչ ա լինելու որ մի հատ էլ սպասի կամ չսպասի? Եթե նույնիսկ իրադարձություն լիներ էլի նորմալ էր, բա քաղաքկանություն ա ինքն էլ կուսակցության ղեկավար ու իրա հաշվարկներն ա անում...Բա պետք ա բենզին լցներ իրա վրա, իրան պաժառ տար որ ասեինք շաատ խելացի գտնվեց շատ ճիշտ վարվեց, մալադեց...

Տրիբուն
01.03.2011, 10:07
Իմ ախպեր ախր ինչի ես մենակ մի գույնով նայում...Ինչի մարտի մեկին ինչ ա լինելու որ մի հատ էլ սպասի կամ չսպասի? Եթե նույնիսկ իրադարձություն լիներ էլի նորմալ էր, բա քաղաքկանություն ա ինքն էլ կուսակցության ղեկավար ու իրա հաշվարկներն ա անում...Բա պետք ա բենզին լցներ իրա վրա, իրան պաժառ տար որ ասեինք շաատ խելացի գտնվեց շատ ճիշտ վարվեց, մալադեց...

Ինչի չէ՞ որ :D Մեկա ոչ մի օգուտ չի տալիս: Թող գոնե բենզին լցնի վրեն իրան վառի, կարող ա Թունիս անենք դրանից հետո:

Ապեր, էս սպասողա-հաշվարկային քաղաքականությունից արդեն սաղս էլ զզվել ենք մինչև կոկորդներս: Էտ քաղաքականություն չի, հարմարվողականություն ա: Բան անող են, թող անեն - մանդատից հրաժարվելն ի՞նչ ա, որ տենց երկար բարակ մտածում են: Բոլոր հիմքերն էլ կան դա անելու համար: Թե՞ տեղները տաք ա, չեն ուզում հրաժարվեն: Այ էտ ա սաղին զզվացրել - ու դրա համար եմ ես դաժե ՀԱԿ-ին թերահավատորեն նայում, քանի որ ԱԺ-ում տաք տեղերը սաղի դուրն էլ գալիս ա: Իսկ ժողովդրի էսօրվա ոգևորվածության հետ մի բան կանենք էլի:

Mephistopheles
01.03.2011, 11:05
Ինչի չէ՞ որ :D Մեկա ոչ մի օգուտ չի տալիս: Թող գոնե բենզին լցնի վրեն իրան վառի, կարող ա Թունիս անենք դրանից հետո:

Ապեր, էս սպասողա-հաշվարկային քաղաքականությունից արդեն սաղս էլ զզվել ենք մինչև կոկորդներս: Էտ քաղաքականություն չի, հարմարվողականություն ա: Բան անող են, թող անեն - մանդատից հրաժարվելն ի՞նչ ա, որ տենց երկար բարակ մտածում են: Բոլոր հիմքերն էլ կան դա անելու համար: Թե՞ տեղները տաք ա, չեն ուզում հրաժարվեն: Այ էտ ա սաղին զզվացրել - ու դրա համար եմ ես դաժե ՀԱԿ-ին թերահավատորեն նայում, քանի որ ԱԺ-ում տաք տեղերը սաղի դուրն էլ գալիս ա: Իսկ ժողովդրի էսօրվա ոգևորվածության հետ մի բան կանենք էլի:

ապեր, ժառանգությունը կուսկցություն չի, դրանք մարդու իրավունքների պաշտպան են ամենաշատը… իակ իրանց հաշվարկը 6-ից էնկոմ չի գնում… մինչև 6-ն են կարում հաշվեն, էն էլ մի 50 անգամ պտի գնան ամերիկա գան, նոր

Chuk
01.03.2011, 13:27
Մարզերից Երևան տանող ճանապարհները փակ են, ահազանգում են քաղաքացիները

09:52 • 01.03.11

Այսօր վաղ առավոտից Tert.am-ն ահազանգեր է ստանում այն մասին, որ մարզերից Երևան եկող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները չեն աշխատում: Երևան թույլատրվում է մուտք գործել միայն ավտոմեքենաներին: Հասարակական տրանսպորտի համար փակ են անգամ մայրաքաղաքին մոտ գտնվող մարզերի ճանապարհները: Հետևաբար, Երևան աշխատանքի շտապող մարդիկ ստիպված են տաքսի նստել` վճարելով կրկնակի և եռակի ճանապարհածախս:

Ինչպես Tert.am-ին տեղեկացրին Կոտայքի և Արարատի մարզերի բնակիչները, տրանսպորտ չլինելու պատճառով այդ մարզերի խոշոր քաղաքների կանգառներում առավոտից մարդկանց կուտակումներ են նկատվում:

Հիշեցնենք, որ այսօր` 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի տարելիցի օրը, ժամը 17:00-ին, Մատենադարանին հարող տարածքում Հայ ազգային կոնգրեսը մեծ հանրահավաք պետք է անցկացնի:
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/03/01/roads/)

Chuk
01.03.2011, 13:32
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ՄՈՒՏՔԵՐԸ

Այս պահին Հայաստանի ոստիկանությունը տարբեր մարզերում խոչընդոտում է քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը: Երեւան մտնող ճանապարհներին զինված ոստիկանները ստուգում են մեքենաները եւ հետ վերադարձնում:

Մասնավորապես, Բալահովիտում զինված ոստիկանները պատճառաբանել են, թե իբր գողացված մեքենա են փնտրում: Աշտարակում, Արարատում, Ապարանում, այլ վայրերում հասարակական տրանսպորտը դեպի Երեւան դադարեցվել է: Արարատում կանգնեցրել են էլեկտրագնացքը եւ երթուղային միկրոավտոբուսները եւ մարդկանց դուրս հրավիրել: Ըստ տեղեկությունների, Աբովյան քաղաքից Երեւան ճանապարհը փակվելու է ժամը 14-ից:

Հայ Ազգային կոնգրեսի Հրազդանի գրասենյակի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանին տարել են ոստիկանություն եւ ասել, թե այսօր ամբողջ օրը մնալու է բաժնում:
Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/country-lrahos44723.html)

Magic-Mushroom
01.03.2011, 13:39
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԱՆՑՅԱԼԻՆ

Հայաստանն ապրում է Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքի սպասումով: Դրան սպասում են ինչպես ընդդիմադիրները, այնպես էլ դժգոհ զանգվածները: Սպասում են ավելի շուտ ոչ թե հանրահավաքի, այլ ինչ որ նոր զարգացումների: Ընդ որում, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ տեսակի զարգացումներ են սպասում:

Մարդիկ մեծամասամբ արյուն, բախումներ ու անկայունություն չեն ուզում: Նույնիսկ նրանք, ովքեր հասկանում են, որ առանց բախումների չի լինի, ասում են, որ ամեն ինչ կանեն դրանցից խուսափելու համար: Մարդիկ խաղաղ զարգացումների հույս ունեն: Ինչ որ մասը սպասում է, որ հանրահավաքը կավարտվի Ազատության հրապարակ վերադարձով, անժամկետ ակցիաներով եւ խորհրդարանի լուծարման եւ նախագահի հրաժարականի պահանջով: Մյուս մասը կարծում են, որ հանրահավաքին կհնչի քաղաքացիական անհնազանդության կոչ, եւ վաղը շատ պետական ծառայողներ պարզապես չեն գնա աշխատանքի: Երրորդները գտնում են, որ եթե հանրահավաքին աննախադեպ շատ մարդ մասնակցի, եւ նրանք հրաժարական պահանջեն, իշխանությանը ոչինչ չի մնա, քան հայտարարել արտահերթ ընտրության մասին: Հնարավոր է, ինչ որ մեկն էլ սպասում է հեռուստատեսությունը վերցնելու կոչի, եւ պարտադիր չէ Հանրայինը:

Կա եւս մեկ հարց, որ իրենք իրենց տալիս են մարդիկ, ովքեր հասկանում են, որ երկրում պետք է ինչ որ բան փոխվի` ո՞վ դա կանի: Այդ հարցը զանազան ձեւակերպումներով տալիս են բոլորը, սակայն, ցավոք, Հայաստանում չկա առաջնորդների առաջադրելու մշակույթ` այստեղ սովոր են ոչ թե առաջադրել, այլ թերություններ գտնել եւ ցանկացածին սկսել բնութագրել “էդ ո՞վ ա, է” բառերից: Հնարավոր է, այդ պատճառով էլ Հայաստանում իշխում են ոչ “յուրայինները”: “Յուրայիններին” այստեղ դատում են չափազանց խիստ, հնարավորություն չտալով դրսեւորվել:

Սակայն, հարցերի կողքին կան նաեւ արդեն պատասխաններ: Նախ, այն բանի համընդհանուր գնահատականը (այդ թվում իշխանության կողմից), որ վերջին տարիների քաղաքականությունը տապալվել է, իսկ դա նշանակում է, որ պետք է փոխել քաղաքականությունն ու քաղաքական գործիչներին: Երկրորդ, իշխանության փոփոխության գաղափարը (հեղափոխության կամ արտահերթ ընտրության միջոցով) արդեն արմատավորվել է հասարակական գիտակցության մեջ, եւ խնդիրն ընդամենը ժամկետների մեջ է: Երրորդ, հեղափոխության կամ քաղաքացիական բունտի հանդեպ վախն արդեն այնքան մեծ չէ, ինչպես, ասենք, մեկ տարի առաջ:

Եւ եթե այսօրվա հանրահավաքից հետո ոչինչ տեղի չունենա, այն արդեն արել է իր գործը` Հայաստանը հրաժեշտ տվեց անցյալին եւ սպասում է պահի, որ մտնի ապագա:
lragir.am (http://lragir.am/armsrc/country44719.html)

Magic-Mushroom
01.03.2011, 13:43
«Ոչ թե հեղաշրջում, այլ իշխանափոխություն»

Մարտի 1-ի ողբերգությունից 3 տարի անց զոհվածների հարազատներն առանձնապես հույսեր չեն կապում, որ այս իշխանությունների օրոք երբեւէ այն կբացահայտվի:

«Մեր միակ հույսը իշխանափոխությունն է, իշխանափոխություն եղավ, մեր երեխաների գործը կբացահայտվի»,- «Ա1+»-ին ասաց «Մարտի 1-ի» զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը: Նրա խոսքերով` այս երեք տարիների ընթացքում իրենք դիմել են դատական տարբեր ատյաներ, եւ այլեւս ոչ մի սպասելիք չունեն: «Մեզ պատճառաբանում են, թե ձեր բողոքն անհիմն է: Մենք զարմանում ենք, միգուցե մեր երեխաները կենդանի են, որ մեր բողոքն անհիմն է, չէ որ մենք տուժողի իրավահաջորդ ենք»,- նշեց նա:

ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի ղեկավար, նախկին զինդատախազ Գագիկ Ջահանգիրյանը համոզված է, որ կարեւորագույն բացահայտումներն արդեն իսկ եղել են:

«Նախ, որ «Մարտի 1-ը. ռազմական հեղաշրջում էր` ապօրինի կիրառվել է բանակը, զինված ուժերը, որն արգելված է մեր սահմանադրությամբ, եւ այդ արտակարգ դրության վիճակի մասին բազմաթիվ մեր միջնորդությունները նույնիսկ մարդու իրավունքների նախկին պաշտպանը մերժեց եւ չդիմեց Սահմանադրական դատարան»,- ասաց նա, ապա հավելեց, որ բոլոր սպանությունները կատարվել են իշխանության ներկայացուցիչների, զինված ավազակախմբերի կամ ներքին զորքերի զինծառայողների կողմից:

«Հիմնավորվեց, որ մարտի 1-ին եւ 2-ին զենք, զինամթերք օգտագործել են բացառապես իշխանությունները, եւ այդ բոլոր դեպքերը թաքցվել է: Մոտ 300 այդպիսի անձ է եղել, զինվորական ոստիկան եւ ոչ ոք մինչեւ հիմա տուժող չի ճանաչվել»,- ասաց նա` ավելացնելով, որ դրանից բացի անհիմն մեղադրանքով շուրջ 150 անձինք քաղբանտարկյալի կարգավիճակով հայտնվեցին բանտերում:

Գագիկ Ջհանգիրյանի խոսքերով` իրենք սոցիալական արդարության կհասնեն ոչ թե հեղաշրջման ճանափարհով, այլ միայն իշխանափոխության միջոցով.
«Պետք է հավաքվի 100-200 000 Հայաստանի քաղաքացի եւ պարտադրեն այս իշխանություններին հրաժարական տալ, այնուհետեւ անցկացնել նախագահական, խորհրդարանական, ազատ, արդար եւ լեգիտիմ ընտրություններ»:

Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ, իրենք «Մարտի 1-ի» կրկնություն երկրորդ անգամ թույլ չեն տա:

«Չի կարող այլեւ Հայաստանում «Մարտի 1»-ը կրկնվի: Դուք տեսնում ենք` ով կրակում է իր ժողովրդի վրա, անմիջապես Հաագայի դատարան է գնում»,- նշեց նա:
a1plus.am (http://www.a1plus.am/am/politics/2011/03/1/gagik_jahangiryan)

Chuk
01.03.2011, 14:05
Արարատի մարզի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց ամուսնու ծեծից մահացած Զարուհի Պետրոսյանի գործով դատական առաջին նիստը: Այն կկայանա մարտի 11-ին, ժամը 11-ին: Զարուհու հարազատներին պատճառաբանել են, որ «մարտի մեկի առիթով հանրապետությունում ցույցեր են, ուստի կալանավորներին դուրս չեն հանում կալանավայրերից, քանի որ վախենում են հնարավոր փախուստից»:

Այսօրվա նիստում պետք է քննարկվեր գործով մեղադրյալ` Զարուհի Պետրոսյանի ամուսնու` Յանիս Սարկիսովի կալանքի ժամկետի երկարաձգման հարցը:

Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, որը նախատեսում է 6-10 տարվա ազատազրկում: Յանիս Սարկիսովը ավելի քան 5 ամիս գտնվում է կալանքի տակ:

Ի դեպ, Մասիսից այս պահին Երեւան հասնելը գրեթե անհնար է, քանի որ որեւէ երթուղայինի վարորդ նման համարձակություն չունի:

Մասիսում գտնվող Զարուհի Պետրոսյանի հարազատները «Ա1+»-ին հայտնեցին, որ իրենց դժվարությամբ է հաջողվել հասնել Երեւան, քանի որ երթուղայինները չեն աշխատում:

«Մեզ հազիվ հաջողվեց մի տաքսի վերցնել, որի վարորդը ասաց` արագ նստեք գնանք, քանի դեռ ոստիկանները չեն տեսել»,-ասաց նրանցից մեկը:
Աղբյուր՝ Ա1+ (http://www.a1plus.am/am/social/2011/03/1/court)

Kuk
01.03.2011, 15:41
Արմավիրի Ճանապարհները փակ են

Մարտի 1-ի առավոտվանից խախտված է արմավիրցիների տեղաշարժվելու իրավունքը: Արմավիրի ավտոկայանում կուտակումներ կան, չեն աշխատում երթուղային տաքսիները, ավտոբուսները։

Մասնավոր տաքսիներին էլ խստագույնս զգուշացված է` մարդկանց մայրաքաղաք չտեղափոխել` անկախ նրանից՝ ինչ նպատակով են գնում։

«Ասել են, որ եթե տանենք, կզրկվենք ավտոկայանում կայանելու իրավունքից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին մասնավոր տաքսիների վարորդները։ Աշխատում են միայն միջհամայնքային ավտոբուսները, Արմավիր–Մեծամոր երթուղայինը, իսկ տաքսիների պարագայում ճշտվում է ուղևորի գնալու վայրը, ապա նոր բաց թողնվում:

«Սա առաջին դեպքը չէ, միշտ էլ նույն իրավիճակն է ստեղծվում, երբ մայրաքաղաքում հանրահավաք է կազմակերպվում: Մարդիկ դժգոհում են, վիճաբանում և անարդյունք տուն վերադառնում»,- ասում են արմավիրցիները:

Առաջին (http://1in.am/arm/armenia_right_11450.html)

Kuk
01.03.2011, 15:47
Ոստիկանները` կանգառներում


ՀՀ մարզերից այսօր հնարավոր չէր հասնել մայրաքաղաք:

«Ա1+»-ի տեսախցիկը Աշտարակ, Արտաշատ քաղաքների կանգառներում ու ավտոկայանում, Երեւան-Եղվարդ, Երեւան-Գյումրի, Երեւան-Վանաձոր ճանապարհահատվածներում չկարողացավ ֆիքսել ոչ մի երթուղային ու ավտոբուս, որոնք մարդկանց կտեղափոխեին Երեւան: Մայրուղիները գրեթե դատարկ էին` միայն հատուկենտ ավտոմեքենաներ էին երեւում, այն էլ` մայրաքաղաքից դեպի մարզեր շարժվող:

Ինչ վերաբերում է կանգառներին ու ավտոկայաններին, ապա այստեղ չկար տրանսպորտային ոչ մի միջոց, մինչդեռ մայրաքաղաք շտապող մարդկանց թիվը րոպե առ րոպե ավելանում էր: Բոլոր կանգառներում մարդկանցից քիչ հեռու կանգնած էր ոստիկանական մեքենան, իսկ ոստիկանության աշխատակիցները պարբերաբար մոտենում էին տաքսիների վարորդներին ու ինչ-որ ցուցումներ տալիս:
Մեր տեսախցիկը տեսնելուն պես` ոստիկանության աշխատակիցներն արագ նստում էին մեքենաներն ու հեռանում կանգառներից:

«Ա1+»-ի հետ զրույցում մարդիկ խիստ սրտնեղած դժգոհում էին, որ մեկ ժամից ավելի է` կանգառում երթուղային են ապարդյուն սպասում: «Մեր երկրից ու ղեկավարությունից անչափ վիրավորված մենք, այսպես ապրել չի լինի: Ես շտապ պետք է գնամ Երեւան, ճանապարհները փակել են, ես չգիտեմ` ինչ եմ անելու: Արդեն 1 ժամ է` սպասում եմ: Տաքսի անգամ չկա, որ գոնե դրանով գնամ: Ասում են` միտինգ է, չեն թողնում, որ մարդիկ Երեւան գնան: Այս ամենը միտինգին չմասնակցելու համար է արվում, բայց ինչքան կարելի է սպասել»,- մեզ հետ զրույցում բարկացած ասաց մի կին` ավելացնելով, որ համոզված է` այս ամենը վերեւներից է ասված:

70-ամյա մի տղամարդ էլ նշեց, որ Երեւանում ավտոմեքենան տարել է արհեստավորի մոտ ու պետք է գնա այն վերցնելու. «Ոչ մի մեքենա չկա, համարյա կես ժամ է սպասում եմ: Երեւանից թողնում են, որ ավտոբուսներն ու երթուղայինները մարզեր գան, բայց այստեղից չեն թողնում»:
Հուսահատ քաղաքացիները փորձեցին տաքսիով գնալ, սակայն տաքսու վարորդը մի պահ կանգնեցրեց մեքենան, ապա` արագ հեռացավ:
Ոստիկանության աշխատակիցները մեզ հետ զրույցում կանգառներում իրենց ներկայություն համար բազմաթիվ պատճառաբանություններ ունեին: Օրինակ` մեզ փորձեցին վստահեցնել, որ իրենք «նախարարի 320Ա հրամանն են կատարում»:

«Երեւան քաղաքում գողացված մեքենաները շատ են, պայքարում ենք ավտոառեւանգումների դեմ: Կոնկրետ մեքենաներ կան, որ ասված է` այս ինչ մեքենաներն են գողացված, դրանց համարանիշները ունենք ու դրանց համար ենք կանգնել»,- ասաց ոստիկաններից մեկն` ավելացնելով, որ երթուղայինների ու ավտոբուսների հետ կապված իրենք ոչ մի ցուցում չեն ստացել. «Դուք կանգնեք, նկարեք, տեսեք` բոլոր երթուղայինները, տաքսիները կանոնավոր աշխատում են, ոչ մի խնդիր չկա»:

Իսկ ճանապարհներին դատարկությունն էր:

Ա1+ (http://www.a1plus.am/am/politics/2011/03/1/roads)

Rammer
01.03.2011, 16:13
Արա էս ինչ մեղք են բայց սրանք:D Մինչև հիմա չհասկացան, որ իրանց արած յուրաքանչյուր ղալաթ իրանց դեմ ա աշխատում:



Առաջին (http://1in.am/arm/armenia_politics_11335.html)

Ապեր իմ քույրը Բրուսովում ա սովորում էսօր դաս չեն արել...

Chuk
01.03.2011, 16:18
Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքից ժամեր առաջ ոստիկանները խմբերով հավաքվել են Մատենադարանին հարող տարածքում։ Մատենադարանի մոտ՝ Կորյուն–Մաշտոց խաչմերուկում, շարված են ոստիկանական մեքենաներ։
Բացի այդ, այսօր ոստիկանական խմբեր կարելի է տեսնել քաղաքի այլ հատվածներում ևս։

Tert.am–ը ոստիկանության լրատվական ծառայությունից հետաքրքրվեց, թե ո՞րն է պատճառը, որ այսօր փողոցներում շատ են ոստիկանները։ Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ ասացին, որ ոստիկաններն իրենց սովորական ծառայությունն են իրականացնում, պարզապես մյուս օրերի համեմատ՝ այսօր նրանք շատ են, որովհետև հանրահավաք է տեղի ունենալու։

Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքն այսօր ժամը 17–ին Մատենադարանի տարածքում հանրահավաք է հրավիրել, որին կհաջորդի երթ։
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/03/01/police2/)

Chuk
01.03.2011, 16:31
Ոստիկանական ևս մեկ հնարք. հանրահավաքի չգնա՛ք, մենք զինված ենք...

Այսօր ամբողջ օրը մենք տեղեկություններ էինք ստանում, որ ոստիկանությունը զինված է դուրս եկել Երևանի կենտրոն` նախապատրաստվելով Հայ ազգային կոնգրեսի կողմից հրահվիրված հանրահավաքին:

Մի քանի այսպիսի աղբյուրներ ստուգելով` պարզվել է, որ այս հնարքը կիրառում են ՊՊԾ ծառայության աշխատակիցները և հատկապես «կարմիրբերետավորները»: Ռոբերտ Մելքոնյանի` «Բազազի» ենթակայության տակ գտնվող այս ստորաբաժանումները այս քայլով փորձում են հետ պահել մարդկանց հանրահավաքին մասնակցելուց:

Հիշեցնենք նաև, որ արդեն մի քանի շաբաթ է, ոստիկանությունն ու այլ իրավապահ մարմիններ ահաբեկում են ՀԱԿ անդամներին և կողմնակիցներին` հանրահավաքին չմասնակցելու համար:
Աղբյուր՝ 1in.am (http://1in.am/arm/armenia_politics_11484.html)


Ես շուտով դուրս եմ գալիս, ժող, կարծում եմ՝ տեղում կհանդիպենք :)

murmushka
01.03.2011, 16:49
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ Է


Մատենադարանի մոտ շուտով մեկնարկելու է Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքը: Թեեւ դեռ ժամանակ կա, սակայն հանրահավաքը խոստանում է ամենաբազմամարդը լինել վերջին 2 տարվա ընթացքում: Եթե նախկինում մարդիկ հավաքվում էին հանրահավաքի ընթացքում, ապա այս պահին մեծ հոսք կա:

Ոստիկանությունը կանգնած է Մատենադարան տանող ճանապարհի սկզբնամասում

murmushka
01.03.2011, 17:05
Հատուկջոկատայիններ` ինկասացիայի մեքենաներում
Մեր ունեցած տվյալների համաձայն` այսօր ինկասացիոն մեքենաներով Երևան են տեղափոխվել հատուկջոկատայիններ:

Սա հերթականն է այն բազում միջոցառումներից, որոնք ձեռնարկել են իշխանությունները` այսօրվա ցույցին պատրաստվելով:

Լուրեր են պտտվում այն մասին, որ զինված ջոկատներ են բերվել նաև Արցախից:

murmushka
01.03.2011, 17:40
http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=7e5aPUlj-Nc
ջաաաաաաաաաան

murmushka
01.03.2011, 17:44
Մի քանի րոպեից կսկսվի ընդդիմության հանրահավաքը. ոստիկանները էլեկտրաշոկ են կիրառում
Մի քանի րոպե անց կսկսվի ընդդիմության հանրահավաքը:

Լևոն Տեր-Պետրոսյանը համախոհների հետ բարձրանում է Մատենադարանի հարթակ:

Այս պահին Մաշտոցի պողոտայում ցուցարարները փակել են ճանապարհը, իսկ ոստիկանները էլեկտրաշոկ են կիրառում ցուցարարների նկատմամբ:

Նշենք, որ ցուցարարները գնալով շատանում են:

Magic-Mushroom
01.03.2011, 17:57
Ժող ես հիվանդ եմ չեմ գնացել,կարողա ձեւ կա ուղիղ եթեր ինտերնետով հետեւել ցույցին:cry:cry:cry

Վիշապ
01.03.2011, 18:05
Կար… (http://www.erebuni-yerevan.am/?p=111&lang=ru) հիմա սերվերները անջատել են, որ մարդիկ շատ չոգևորվեն։ Բայց ոգևորվելու առանձնապես թեմա էլ չկա, նման է, որ ՀԱԿ–ը հավաքվել է զուտ մարտի մեկը նշելու համար՝
Մենք հավաքվել ենք նշելու 2008 թ. մարտի 1-ի դեպքերի երրորդ տարելիցը: Բայց չենք հավաքվել նվնվալու, այլ ըմբոստանալու եւ երեք տարի առաջ կորցրածը հետ բերելու համար (http://lragir.am/armsrc/country-lrahos44740.html), խիստ կասկածում եմ, որ կոնկրետ պահանջ հնչեցնեն, բացի «լավ կլինի, արտահերթ ընտրություններ անցկացվեն» ակնարկելուց։ Վերջում բարի երթ, բարի գիշեր ու Մեֆը հանգիստ կլինի, որ գրազ չի եկել։ Ինձ թվում է, ի վերջո ժողովուրդը սկզբից անհնազանդվելու է ՀԱԿ–ին, հետո նոր իշխանություններին։

murmushka
01.03.2011, 18:14
http://www.youtube.com/watch?v=_N2R0bvuQsM&feature=player_embedded

սա դեռ միայն սկիզբն է

Magic-Mushroom
01.03.2011, 18:30
Վիշապ ջան,եթե քո ասածի պես լինի կարծում եմ մարդիկ կնկնեն խորը դեպրեսիայի մեջ՝նույնիսկ անտիդեպրեսանտները չեն օգնի,Մուրմուշկա ջան անհամբեր կսպասեմ քո լուրերին ու նախորոք շնորհակալություն:

Վիշապ
01.03.2011, 18:30
Մի հատ էլ անհամ քոմենթ անեմ ու երևի պրծ։


Մենք այսօր վերահաստատում ենք մեր պահանջը, այնէ` մարտի 1-ի իրադարձությունների միջազգային հետաքննություն: Մեր պահանջն ուղղում ենք Եվրամիությանը եւ Եվրակառույցներին:
Պարզ է, չէ՞։ Ժողովուրդը Երևանում հավաքվել է ու պահանջ ունի Եվրոմիությունից։ Նույն երեք տարվա ջուր ծեծոցին։ Մնացյալը արդեն կարելի է գուշակել։ Քաղաքագիտական լեկցիա, բարի ցանկություններ, ու պա դամամ։ Այսինքն կայունության պահապան հրեշտակները իրականում սպասում են ժողովդրի համբերության հատմանն ու անսպասելի իրադարձություններին, որոնց համար իրենք յանի պատասխանատու չեն և ջրից չոր են դուրս գալիս։

murmushka
01.03.2011, 18:33
Մի հատ էլ անհամ քոմենթ անեմ ու երևի պրծ։


Շնորհակալություն;)

Magic-Mushroom
01.03.2011, 18:34
Եթե այդպես լինի բոլորի դուխը կնկնի ու մյուս հավաքներին մարդ չի գնա՝մարդիկ բոլոր ստավկաները այսօրվա վրա են դրել:angry պատմությունից դասեր չեն քաղում,թե չէ 2008 մարտի մեկի զոհերը գոնե իզուր չէին լինի:

murmushka
01.03.2011, 18:36
Եթե այդպես լինի բոլորի դուխը կնկնի ու մյուս հավաքներին մարդ չի գնա՝մարդիկ բոլոր ստավկաները այսօրվա վրա են դրել:angry

ես դու, նա և բոլորն ովքեր տանն են այսօր նստած, իրավունք չունենք բոլորի դուխի անունից խոսելու, սա իմ կարծիքն է

Magic-Mushroom
01.03.2011, 18:38
ես հարգելի պատճառով չեմ գնացել՝ջերմությունը 39,5 է:

Magic-Mushroom
01.03.2011, 18:43
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ՀՆԱՐԱՎՈՐ Է

Մատենադարանի մոտ ընթացող Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքում ելույթ է ունեցել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի համար երկխոսության ճանապարհը դեռ բաց է: Ոչ մի քաղաքական ուժ, այդ թվում եւ ժողովրդի վստահությունը վայելող Հայ Ազգային կոնգրեսը, չի կարող ապահովել ժողովրդի համբերությունը, եթե ռեժիմը քայլեր չձեռնարկի համաժողովրդական պահանջները կատարելու ուղղությամբ: Ժամանակ դեռ կա, բայց այն արագորեն սպառվում է: Երկխոսություն կարող է լինել մինչեւ համաժողովրդական ակտի կայացումը: Դրանից հետո, ինչպես ցույց են տալիս արաբական երկրների իրադարձությունները, ոչ մի երկխոսություն այլեւս չի լինում”, ասել է Լեւոն Զուրաբյանը:

Լրագիր ամ

Ambrosine
01.03.2011, 19:11
Մի հատ էլ անհամ քոմենթ անեմ ու երևի պրծ։


Պարզ է, չէ՞։ Ժողովուրդը Երևանում հավաքվել է ու պահանջ ունի Եվրոմիությունից։ Նույն երեք տարվա ջուր ծեծոցին։ Մնացյալը արդեն կարելի է գուշակել։ Քաղաքագիտական լեկցիա, բարի ցանկություններ, ու պա դամամ։ Այսինքն կայունության պահապան հրեշտակները իրականում սպասում են ժողովդրի համբերության հատմանն ու անսպասելի իրադարձություններին, որոնց համար իրենք յանի պատասխանատու չեն և ջրից չոր են դուրս գալիս։
Վիշապ ջան, բա հո չե՞ն ասելու` եկեք գնանք կառավարության շենքը գետնին հավասարեցնենք, գնանք նախագահականը վերցնենք... ո՞ր մի քաղաքական ուժը նման բան կհայտարարի: Իրենք շատ հանգիստ կարող են սադրել ժողովրդին, որ ժողովուրդը գնա նման քայլի, բայց չեն անում, չէ՞: Թեկուզ ներքուստ հույս ունենան, որ էս ժողովուրդը մի օր իրոք պաշարելու է նախագահականը, այնուամենայնիվ, ինձ թվում է, որ ՀԱԿ-ին հասուն հասարակություն է պետք: Իսկ հասուն կդառնա միայն թեկուզ քո ասած էս քաղաքագիտական լեկցիաները լսելով: Եթե մարդ կյանքում առաջին անգամ պիտի իմանա` ազատ հավաքներ կազմակերպելու իր իրավունքի մասին հենց հանրահավաքում, թեկուզ` Կարապետիչի, ապա չեղածից լավ ա, որովհետև մեր երկրում բացի շաքարավազի գնից հասարակ ժողովուրդը ոչինչ չգիտի:

Magic-Mushroom
01.03.2011, 19:23
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
http://lragir.am/upld_img/129899139825.JPG
2011 Թ. ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ


Սիրելի հայրենակիցներ,

Ելույթի փոխարեն ես առաջարկում եմ այսօրվա հանրահավաքի անունից ընդունել հետեւյալ հայտարարությունը.

«Արձանագրելով, որ Հայաստանի ներկա ավազակապետական վարչախումբը իշխանությունը բռնազավթել է կեղծված խորհրդարանական ու նախագահական ընտրությունների եւ 2008թ. մարտի 1-ի արյունոտ ոճրագործության միջոցով.
Որ անցած երեք տարիների ընթացքում երկիրը կառավարել է բացահայտ բռնապետական մեթոդներով՝ սիստեմատիկաբար սահմանափակելով խոսքի, մամուլի, հավաքների ազատությունն ու կոպտորեն ոտնահարելով մարդու եւ քաղաքացու իրավունքները.

Որ անդառնալի հարված է հասցրել հայ ժողովրդի արժանապատվությանը՝ համաձայնելով Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանն ու ընդունելով Հայաստանում օտարալեզու դպրոցների հիմնադրման մասին հակասահմանադրական օրենքը.

Որ ապաշնորհ ու անսկզբունքային քաղաքականության հետեւանքով գրեթե վիժեցրել է բանակցությունների միջոցով Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման հնարավորությունը եւ հակամարտությունը հասցրել նախապատերազմական վիճակի.

Որ ցինիկաբար ու հետեւողականորեն խափանել է 2008թ. մարտի 1-ին բանակի ու ոստիկանության կողմից կատարված սպանությունների բացահայտումը՝ բացեիբաց ձգտելով դատական պատասխանատվությունից ազատել թե՛ բուն կատարողներին, թե՛ նրանց ետեւում կանգնած պետական պաշտոնյաներին.

Որ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված իրական քայլերի փոխարեն՝ զբաղված է մանր ու միջին գործարարության դեմ ձեռնարկված շարունակական սահմանափակումներով եւ սոցիալապես անապահով խավերի համար նորանոր բարդություններ ստեղծելով.

Որ երկրում ստեղծել է ամենաթողության, անպատժելիության, համատարած կողոպուտի, մոնոպոլիաների սանձարձակ գերիշխանության, պետական պաշտոնյաների ու օլիգարխների հղփացածության եւ ամբարտավանության մթնոլորտ, ինչի հետեւանքով արտագաղթը հասել է պետականությանն սպառնացող աղետալի չափերի.

Որ ժողովրդի մեծամասնությանը մատնելով ծայրահեղ թշվառության՝ նրան զրկել է ոչ միայն արժանապատիվ ու քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությունից, այլեւ դրան հասնելու որեւէ հույսից ու հեռանկարից.

Եւ վերջապես, նկատի ունենալով, որ վարչախումբը ոչ միայն տրամադիր, այլեւ ի վիճակի էլ չէ կատարելու որեւէ դրական քայլ թե՛ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, թե՛ ժողովրդավարության ու օրինականության հաստատման, եւ թե՛ արտաքին քաղաքականության խնդիրների լուծման բնագավառներում, ինչը նրա լիակատար սնանկության ապացույցն է,

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՆԵՐԿԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է.

1. Մինչեւ ս.թ. մարտի 15-ը, այսինքն՝ մինչեւ Հայաստանի հարցով Եւրոխորհրդի համազեկուցողների երեւանյան այցը, ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար դատապարտված անխտիր բոլոր բանտարկյալներին՝ Սասուն Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանին, Հարություն Ուռուտյանին, Արամ Բարեղամյանին, Սարգիս Հացպանյանին, Մուրադ Բոջոլյանին, Արա Հովհաննիսյանին, Շմավոն Գալստյանին եւ Ռոման Մնացականյանին.

2. Ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով կամ վերականգնել Փաստահավաք խումբը՝ նրա կազմը համալրելով միջազգային փորձագետներով եւ խնդիր դնելով կարճ ժամանակի ընթացքում լիովին բացահայտել ու դատական կարգով պատժի ենթարկել իշխանությունների կողմից կատարված այդ հրեշավոր ոճրագործության բոլոր մեղավորներին.

3. Լիարժեքորեն փոխհատուցել մարտի 1-ի ոճրագործությունից տուժած բոլոր քաղաքացիների նյութական վնասները՝ մասնավորապես սպանվածներից յուրաքանչյուրի ընտանիքին հատկացնելով 1 միլիոն դոլար, իսկ վիրավորներին՝ առնվազն 100000 դոլար.

4. Դադարեցնել քաղաքացիներին հանրահավաքներից ու ընդհանրապես քաղաքական ակտիվությունից հեռու պահելու նպատակով կիրառվող ոստիկանական զգուշացումներն ու ահաբեկումները, իրազեկող խմբերի դեմ գործվող մշտական սադրանքներն ու բռնությունները, հանրահավաքների օրերին երկրի գլխավոր ճանապարհների շրջափակումները, եւ վերացնել Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման վրա դրված անօրինական արգելքը.

5. Ի կատարումն Եւրոդատարանի կողմից կայացված անբեկանելի վճռի՝ վերջապես վերականգնել «Ա1+» հեռուստաընկերության գործունեությունը, խիստ պատասխանատվության ենթարկել այդ վճիռը ոտնահարող բոլոր պաշտոնատար անձանց, եւ ընդհանրապես վերացնել պետության լիակատար վերահսկողությունը տեղեկատվության էլեկտրոնային միջոցների վրա.

6. Դադարեցնել իշխանությունների որդեգրած ռազմաշունչ ու հոխորտալից հռետորաբանությունը, եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը բնականոն հուն տեղափոխելու նպատակով անհապաղ վերականգնել բանակցությունների նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես հակամարտության լիիրավ կողմ.

7. Չեղյալ հայտարարել բացօթյա փողոցային առեւտրի արգելման, երեկոյան ժամը 8-ից հետո փոքր խանութների աշխատանքի դադարեցման եւ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման վերաբերյալ ընդունված չարաբաստիկ որոշումները, ինչպես նաեւ վերականգնել ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների նախկին չափը.

8. Վերացնել անձնական օգտագործման (այլ ոչ թե վաճառքի) նպատակով ներմուծվող ավտոմեքենաների համար Ավելացված արժեքի հարկի անօրինական գանձումը, ինչը, գումարվելով մաքսավճարին ու բնապահպանական հարկին, սպառողի համար դառնում է անտանելի բեռ եւ հազարավոր մարդկանց ստիպում մեքենաները մաքսազերծել հարեւան Վրաստանում.

9. Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձը դարձնել 200 դոլար, գործազրկության նպաստը՝ դրա 50 տոկոսը (100 դոլար), իսկ միջին կենսաթոշակը՝ միջին աշխատավարձի 40 տոկոսը (112 դոլար). խոշոր ձեռնարկատերերի սիստեմատիկաբար չվճարվող հարկերը եւ բարձրագույն պետական պաշտոնյաների գրպաններում յուրաքանչյուր ամիս հայտնվող հսկայական գումարները լիուլի բավարար են այդ խնդիրները լուծելու համար.

10. Ազգային Ժողովի օրակարգից հանել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի վերաձեւակերպման առաջարկով քննարկման դրված օրինագիծը, որի համաձայն 6-օրյա աշխատանքային շաբաթ սահմանելու հարցը վերապահվում է գործատուի հայեցողությանը, ինչպես նաեւ համապատասխան փոփոխություն կատարել այդ օրենսգրքում, գործատուին պարտավորեցնելով մարդկանց աշխատանքից ազատելու պարագայում վճարել փոխհատուցում 3-ամսյա աշխատավարձի չափով.

11. Սահմանել կարեւորագույն գյուղմթերքների արտադրության պետական սուբսիդիաներ՝ նկատի ունենալով տվյալ տարում ձեւավորված մթերման շուկայական գինը, մշակման պայմանների գոտիականությունը եւ սահմանամերձ շրջանների հողերի ռազմավարական նշանակությունը. Կենտրոնական բանկի կողմից հաստատել փոխօգնության կարգով գյուղացիներին տրվող վարկերի մեղմացված տնտեսական նորմատիվներ՝ դրանց հիման վրա երկարաձգելով, վերակնքելով կամ դուրս գրելով առեւտրային բանկերի հանդեպ գոյացած ժամկետանց վարկային պարտավորությունները, իսկ նոր վարկեր տրամադրել ցածրացրած տոկոսադրույքով.

12. Հայտարարագրել եւ մամուլում հրապարակել Հայաստանի անկախության շրջանի բոլոր նախկին թե ներկա բարձրագույն պետական պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների ունեցվածքն ու եկամուտները՝ սկսած նախագահներից, վարչապետներից, նախարարներից, փոխնախարարներից, մարզպետներից, քաղաքապետերից, ավարտած՝ դատավորներով, դատախազներով, գեներալներով եւ Ազգային Ժողովի (նախկինում՝ Գերագույն Խորհրդի) պատգամավորներով.

13. Տնտեսության կառավարման եւ օրինականության ապահովման բնագավառներում ցուցաբերած խայտառակ թերացումների, կամայականությունների կամ պարզապես մասնագիտական ապաշնորհության համար անմիջապես զբաղեցրած պաշտոններից հեռացնել՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին, ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին.

14. Հանրահավաքը նաեւ անհրաժեշտ է համարում կոչ անել միջազգային կազմակերպություններին, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եւրոմիության երկրների կառավարություններին՝ դադարեցնելու աշխարհաքաղաքական նկատառումներով Հայաստանի բռնապետական վարչախմբին ցուցաբերվող անվերապահ աջակցությունը, որը ոչ միայն ոչնչով չի նպաստում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, այլեւ ավելի եւս ամրապնդելով ռեժիմի դիրքերը, վերջին հաշվով ուղղվում է ժողովրդի դեմ, ինչը միանգամայն ակնհայտ է դառնում արաբական երկրներում ներկայումս ընթացող իրադարձությունների լույսի ներքո, եւ ինչը խոստովանում են անգամ արեւմտյան քաղաքական գործիչներն ու անկախ վերլուծաբանները.

15. Նշված պահանջների կամ նրանց զգալի մասի կատարման պարագայում հանրահավաքը լիազորում է Հայ Ազգային Կոնգրեսին՝ գործնական երկխոսություն սկսել իշխանությունների հետ, օրակարգում ունենալով առաջիկա ամիսներին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցը»։

Այժմ խնդրում եմ քվեարկել. համաձա՞յն եք ընդունել այս հայտարարությունը. դե՞մ. ձեռնպա՞հ։ Ընդունվում է ձայների բացարձակ մեծամասնությամբ։

Թե ինչ ընթացք կստանա այս հայտարարությունը եւ ինչպիսի արձագանքի կարժանանա իշխանությունների կողմից, մենք ձեզ հետ միասին կքննարկենք ու համապատասխան եզրակացություններ կանենք հաջորդ հանրահավաքում, որը տեղի կունենա ս.թ. մարտի 17-ին։

Կարծում եմ, բացատրելու կարիք չկա, որ սա պարզ քաղաքական հայտարարություն չէ, այլ համաժողովրդական պայքարի ներկա հանգրվանի ուղենիշ-ծրագիր, որին պարտավոր են ենթարկվել ոչ միայն Կոնգրեսի անդամները, այլեւ վերջինիս նախաձեռնած զանգվածային միջոցառումների բոլոր մասնակիցները՝ գիտակցելով, որ գործի հաջողությունը մեծապես կախված է մեր շարքերի ու համակիրների կարգապահությունից եւ ինքնագործունեության ու չհամաձայնեցված գործողությունների դրսեւորումներ թույլ չտալու ունակությունից։ Ըստ այդմ, այսօրվանից Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի՝ օժտված որոշումներ կայացնելու եւ դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ։
ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԱՐՏՎԵՑ. ՍԿՍԵԼ Է ԵՐԹԸ

Մատենադարանի մոտ ավարտվել է Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքը եւ սկսել է երթը: Երթը բազմամարդ է, ինչպես հանրահավաքը:
http://lragir.am/armsrc/country44749.html

Gayl
01.03.2011, 19:29
Երկու րոպե առաջ եմ տուն մտել, երթին չմասնակցեցի, ժող. բոմբ էր, կարճ ասած միայն ցանկություն է պետք:

Kuk
01.03.2011, 19:40
Շատ էինք, 2008-ից հետո էսքան մարդ չէր հավաքվել, հաջորդին ավելի շատ կլինենք:

Mephistopheles
01.03.2011, 19:41
Կար… (http://www.erebuni-yerevan.am/?p=111&lang=ru) հիմա սերվերները անջատել են, որ մարդիկ շատ չոգևորվեն։ Բայց ոգևորվելու առանձնապես թեմա էլ չկա, նման է, որ ՀԱԿ–ը հավաքվել է զուտ մարտի մեկը նշելու համար՝ , խիստ կասկածում եմ, որ կոնկրետ պահանջ հնչեցնեն, բացի «լավ կլինի, արտահերթ ընտրություններ անցկացվեն» ակնարկելուց։ Վերջում բարի երթ, բարի գիշեր ու Մեֆը հանգիստ կլինի, որ գրազ չի եկել։ Ինձ թվում է, ի վերջո ժողովուրդը սկզբից անհնազանդվելու է ՀԱԿ–ին, հետո նոր իշխանություններին։

կակ ռազ ոնց որ թե փոշմանում եմ որ գռազ չեմ եկել…

բայց դե լավա որ չեմ եկել… հես ա գնամ 7օր-ի մեջ թեևանյանի "վերլուծականը" կարդամ սիրտս հանգստանա որ չեմ գռազ եկել…

ministr
01.03.2011, 19:43
Կար… (http://www.erebuni-yerevan.am/?p=111&lang=ru) հիմա սերվերները անջատել են, որ մարդիկ շատ չոգևորվեն։ Բայց ոգևորվելու առանձնապես թեմա էլ չկա, նման է, որ ՀԱԿ–ը հավաքվել է զուտ մարտի մեկը նշելու համար՝ , խիստ կասկածում եմ, որ կոնկրետ պահանջ հնչեցնեն, բացի «լավ կլինի, արտահերթ ընտրություններ անցկացվեն» ակնարկելուց։ Վերջում բարի երթ, բարի գիշեր ու Մեֆը հանգիստ կլինի, որ գրազ չի եկել։ Ինձ թվում է, ի վերջո ժողովուրդը սկզբից անհնազանդվելու է ՀԱԿ–ին, հետո նոր իշխանություններին։


Մի հատ էլ անհամ քոմենթ անեմ ու երևի պրծ։


Պարզ է, չէ՞։ Ժողովուրդը Երևանում հավաքվել է ու պահանջ ունի Եվրոմիությունից։ Նույն երեք տարվա ջուր ծեծոցին։ Մնացյալը արդեն կարելի է գուշակել։ Քաղաքագիտական լեկցիա, բարի ցանկություններ, ու պա դամամ։ Այսինքն կայունության պահապան հրեշտակները իրականում սպասում են ժողովդրի համբերության հատմանն ու անսպասելի իրադարձություններին, որոնց համար իրենք յանի պատասխանատու չեն և ջրից չոր են դուրս գալիս։

Վիշապ ջան, ոնց տեսնում ես, էս անգամ վերլուծականի փոխարեն կոնկրետ պահանջներա դրվել: Այսինքն էն առաջին կասկածդ փուստ գնաց:
Եթե էսօր վեր կենային գրոհեին Բաղրամյանը, ու մեկը հարցներ ինչի էք գրոհում, պետք ա շատ շատ ասեին` լավ ենք անում:
Հիմա մարդիկ կոնկրետ ձևակերպել են պահանջ ու դրել են Բաղրամյան 26-ի առաջ:
Ժողովրդի համբերությունը հայհայա հատած վիճակումա ու ՀԱԿ-ն էլ հիմա միջնորդա դառնում ժողովրդական ապստամբության ու իշխանության միջև: Այսինքն, արի իմ ուզածն արա թե չէ կասեմ ով շվցրեց տարբերակով: Իսկ թե ինչիա էդ պահանջները հիմա դրվում, ենթադրում եմ, որ սոցիալական վիճակի կտրուկ վատացման արդյունքում, ժողովրդական ապստամբության հնարավորությունը ավելի քան իրական ա, այսինքն դիրքը շատ ավելի նպաստավորա` հաշվի առնելով նաև աշխարհում տեղի ունեցող իշխանափոխությունները: Ապստամբությունը դա էն պահնա, որ պետքա կիրառվի վերջին պահին, ու վճռորոշ լինի, ոչ թե մարտի 1-ի նման: Ուղղակի խիստ կասկածում եմ, որ ապստամբության ահի տակ, մեկ էլ տեսար իշխանությունը "դեմոկրատացավ":

Gayl
01.03.2011, 19:44
Շատ էինք, 2008-ից հետո էսքան մարդ չէր հավաքվել, հաջորդին ավելի շատ կլինենք:

Հաստատ դեռ էս կարգի չէր եղել, սիրտս հանգստացավ էսօր :D , ասում եմ կարողա՞ էս մի քանի ամսվա մեջ մի բան լինի :

Kuk
01.03.2011, 19:46
Հաստատ դեռ էս կարգի չէր եղել, սիրտս հանգստացավ էսօր :D , ասում եմ կարողա՞ էս մի քանի ամսվա մեջ մի բան լինի :

Ես մտածում եմ՝ ամենաուշը մինչև նոյեմբեր քարուքանդ ենք անելու: Եթե մի քանի հատ էլ սենց մարդաշատ միտինգ եղավ, ու պապին լուրջ գործողությունների նամյոկ չարեց, ես մենակս երևի նստացույց անեմ. միտինգի վերջում կբարձրանամ բեմ կասեմ ես չեմ գնում, մենակս նստում եմ:))

Mephistopheles
01.03.2011, 19:47
Մի հատ էլ անհամ քոմենթ անեմ ու երևի պրծ։


Պարզ է, չէ՞։ Ժողովուրդը Երևանում հավաքվել է ու պահանջ ունի Եվրոմիությունից։ Նույն երեք տարվա ջուր ծեծոցին։ Մնացյալը արդեն կարելի է գուշակել։ Քաղաքագիտական լեկցիա, բարի ցանկություններ, ու պա դամամ։ Այսինքն կայունության պահապան հրեշտակները իրականում սպասում են ժողովդրի համբերության հատմանն ու անսպասելի իրադարձություններին, որոնց համար իրենք յանի պատասխանատու չեն և ջրից չոր են դուրս գալիս։

ճիշտ ա անում ապեր… շնից հո չե՞ս պահանջելու, տիրոջից պիտի պահանջես

Gayl
01.03.2011, 19:48
... ես մենակս երևի նստացույց անեմ

Հետը նստեց չխնայեց :D
Աչքիս մենք մի հատ նստացույց կազմակերպենք :

Mephistopheles
01.03.2011, 19:51
ես հարգելի պատճառով չեմ գնացել՝ջերմությունը 39,5 է:

պարզ ա Մեջիք Մաշռում ջան,… գիտես ինչ եմ ասում չէ՞… կարող ա եղել ես բայց չես հիշում

davidus
01.03.2011, 20:01
Ժողովուրդը իսկականից շատ էր, տպավորված եմ։ Մենակ չքնացնեն էս ոգևորությունը ու շատ չձգեն։ Եթե չանեն, ուրեմն մինչև իշխանափոխությունը կես քայլ ա մնում։

Mephistopheles
01.03.2011, 20:05
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ՀՆԱՐԱՎՈՐ Է


Մատենադարանի մոտ ընթացող Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքում ելույթ է ունեցել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի համար երկխոսության ճանապարհը դեռ բաց է: Ոչ մի քաղաքական ուժ, այդ թվում եւ ժողովրդի վստահությունը վայելող Հայ Ազգային կոնգրեսը, չի կարող ապահովել ժողովրդի համբերությունը, եթե ռեժիմը քայլեր չձեռնարկի համաժողովրդական պահանջները կատարելու ուղղությամբ: Ժամանակ դեռ կա, բայց այն արագորեն սպառվում է: Երկխոսություն կարող է լինել մինչեւ համաժողովրդական ակտի կայացումը: Դրանից հետո, ինչպես ցույց են տալիս արաբական երկրների իրադարձությունները, ոչ մի երկխոսություն այլեւս չի լինում”, ասել է Լեւոն Զուրաբյանը:


Լրագիր.ամ

Magic-Mushroom
01.03.2011, 20:06
Լեւոնի այսօրվա ելույթը ես գնահատում եմ ստրատեգական առումով շատ կարեւոր;)

Mephistopheles
01.03.2011, 20:11
Լեւոնի այսօրվա ելույթը ես գնահատում եմ ստրատեգական առումով շատ կարեւոր;)

ո՞ր Լևոնի, ընգեր

Magic-Mushroom
01.03.2011, 20:13
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ

Ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի
և լրատվության վարչության հաղորդագրության, Մարտի 1-ին Մատենադարանի հարակից տարածքում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված` Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը:

Հանրահավաքը սկսվել է ժամը 17.30-ի սահմաններում:
Մասնակցում էր 9-10.000 մարդ: Հանրահավաքն ավարտվել է ժամը 19.00-ի սահմաներում, ինչից հետո սկսվել է երթ:

Հանրահավաքի ընթացքում մասնակիցների անվտանգությունն ու հասարակական կարգը պատշաճ կերպով պահպանվել է ոստիկանության կողմից, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության` նախորդ հանրահավաքի մասին հաղորդագրության, փետրվարի 18-ի հանրահավաքին մասնակցել է 6 հազար մարդ:
lragir (http://lragir.am/armsrc/country44753.html)

Ինչպես ասում են հույս տվեք՝ չէ որ հույսը վերջում է մահանում:)

Ariadna
01.03.2011, 20:13
Ես մտածում եմ՝ ամենաուշը մինչև նոյեմբեր քարուքանդ ենք անելու: Եթե մի քանի հատ էլ սենց մարդաշատ միտինգ եղավ, ու պապին լուրջ գործողությունների նամյոկ չարեց, ես մենակս երևի նստացույց անեմ. միտինգի վերջում կբարձրանամ բեմ կասեմ ես չեմ գնում, մենակս նստում եմ:))

Կուկ ջան, չեմ հիշում որ թվի միտինգների ժամանակ էր, 2008-ը չէր, ավելի շուտ, երբ Ազատության հրապարակում էլի թույլ չէին տալիս հավաքվել, եղբորս ընկերներից մեկը, մենակ կանգնած սպասելիս ա եղել ընկերոջը, ընդամենը էդտեղ պայմանավորված են եղել, ուրիշ ոչինչ, ոստիկանը եկել էր էդ մենակ կանգնած տղային՝ ընգեր ջան, ստեղ մի կուտակվեք :D Հիմա դու ես, ուզում ես մենակդ կուտակվես ու նստացույց անես :))

Mephistopheles
01.03.2011, 20:17
lragir (http://lragir.am/armsrc/country44753.html)

Ինչպես ասում են հույս տվեք՝ չէ որ հույսը վերջում է մահանում:)

…այսինքն մարդիկ հանրահավաքից գալիս են տուն, գնում կարդում են ոստիկանության հաղորդագրվությունն ու իմանում որ հանրահավաքին մարդ չի եղել… մլիցու ուղեղ…

Տրիբուն
01.03.2011, 21:04
կակ ռազ ոնց որ թե փոշմանում եմ որ գռազ չեմ եկել…



Ապեր, իսկականից պիտի գռազ գայիր: Բայց ջոգի՞ր ոնց էի քեզ համոզել, որ Լևոնի ելույթը նախորդ ելույթի ձևափոխված տարբերակն ա լինելու: Փաստորեն, ես սուս :D Եթե մի քանի լղոզված պահերը հաշվի չառնենք, ապա հայտարարությունը լավն ա, տեղը տեղին ա: Մեկա ոչ մի կետն էլ չեն կատարելու: Այսինք, ամսի 17-ից պիտի սկսվի կզարան օպերացիան: Լավագույն դեպքում կարող ա Տիգրան Սարգասյանին գործից հանեն: Ու հուսով եմ էս մի հանելը ՀԱԿ-ը չի ընդունի որպես «նշված պահանջների կամ դրանց զգալի մասի կատարում»: Կարող ա դաժե Նիկոլին էլ թողնեն մինչև ամսի 17-ը: Էս երկուսը իրար հետ, էլի «զգալի մասի» չեն ձգելու:

Մնաց դուխով հաջորդ հանրահավաքն գնալը: Ու ախպերդ հաստատ գնաաաաաաաաալույա :hands Մի քանի օրից Երևանում եմ:

Ես էլ էի Րաֆիի պես սպասում, տենամ ինչ կլինի, նոր որոշեմ Երևան գնամ, թե չէ :D

Mephistopheles
01.03.2011, 21:11
Ապեր, իսկականից պիտի գռազ գայիր: Բայց ջոգի՞ր ոնց էի քեզ համոզել, որ Լևոնի ելույթը նախորդ ելույթի ձևափոխված տարբերակն ա լինելու: Փաստորեն, ես սուս :D Եթե մի քանի լղոզված պահերը հաշվի չառնենք, ապա հայտարարությունը լավն ա, տեղը տեղին ա: Մեկա ոչ մի կետն էլ չեն կատարելու: Այսինք, ամսի 17-ից պիտի սկսվի կզարան օպերացիան: Լավագույն դեպքում կարող ա Տիգրան Սարգասյանին գործից հանեն: Ու հուսով եմ էս մի հանելը ՀԱԿ-ը չի ընդունի որպես «նշված պահանջների կամ դրանց զգալի մասի կատարում»: Կարող ա դաժե Նիկոլին էլ թողնեն մինչև ամսի 17-ը: Էս երկուսը իրար հետ, էլի «զգալի մասի» չեն ձգելու:

Մնաց դուխով հաջորդ հանրահավաքն գնալը: Ու ախպերդ հաստատ գնաաաաաաաաալույա :hands Մի քանի օրից Երևանում եմ:

Ես էլ էի Րաֆիի պես սպասում, տենամ ինչ կլինի, նոր որոշեմ Երևան գնամ, թե չէ :D

ապեր սուս…

Mephistopheles
01.03.2011, 21:16
Ապեր, իսկականից պիտի գռազ գայիր: Բայց ջոգի՞ր ոնց էի քեզ համոզել, որ Լևոնի ելույթը նախորդ ելույթի ձևափոխված տարբերակն ա լինելու: Փաստորեն, ես սուս :D Եթե մի քանի լղոզված պահերը հաշվի չառնենք, ապա հայտարարությունը լավն ա, տեղը տեղին ա: Մեկա ոչ մի կետն էլ չեն կատարելու: Այսինք, ամսի 17-ից պիտի սկսվի կզարան օպերացիան: Լավագույն դեպքում կարող ա Տիգրան Սարգասյանին գործից հանեն: Ու հուսով եմ էս մի հանելը ՀԱԿ-ը չի ընդունի որպես «նշված պահանջների կամ դրանց զգալի մասի կատարում»: Կարող ա դաժե Նիկոլին էլ թողնեն մինչև ամսի 17-ը: Էս երկուսը իրար հետ, էլի «զգալի մասի» չեն ձգելու:

Մնաց դուխով հաջորդ հանրահավաքն գնալը: Ու ախպերդ հաստատ գնաաաաաաաաալույա :hands Մի քանի օրից Երևանում եմ:

Ես էլ էի Րաֆիի պես սպասում, տենամ ինչ կլինի, նոր որոշեմ Երևան գնամ, թե չէ :D

ապեր դու մի բան ջոգի… 15րդ կետը…


15. Նշված պահանջների կամ նրանց զգալի մասի կատարման պարագայում հանրահավաքը լիազորում է Հայ ազգային կոնգրեսին՝ գործնական երկխոսություն սկսել իշխանությունների հետ, օրակարգում ունենալով առաջիկա ամիսներին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցը»։

Kuk
01.03.2011, 21:51
Կուկ ջան, չեմ հիշում որ թվի միտինգների ժամանակ էր, 2008-ը չէր, ավելի շուտ, երբ Ազատության հրապարակում էլի թույլ չէին տալիս հավաքվել, եղբորս ընկերներից մեկը, մենակ կանգնած սպասելիս ա եղել ընկերոջը, ընդամենը էդտեղ պայմանավորված են եղել, ուրիշ ոչինչ, ոստիկանը եկել էր էդ մենակ կանգնած տղային՝ ընգեր ջան, ստեղ մի կուտակվեք :D Հիմա դու ես, ուզում ես մենակդ կուտակվես ու նստացույց անես :))

Հաստատ կկուտակվեմ, բայց նենց հարիֆ ձևով չէ էլի, իբր կյանքս կզոհեմ հանուն մի քանի օրվա նստացույցի:)) Ես նենց կռիսական ձևով՝ հաշվարկներով կկուտակվեմ:D Հաշվի առնելով, որ հիմա հաստատ ռեժիմին ձեռ չի տալիս ինչ որ ցուցարարի տանեն քաղմասում սպանեն, որտև ժուռնալիստներն էլ մի այլ կարգի կգունավորեն ու հասարակությունը խիստ կզայրանա տեղի ունեցածից ու մեկ էլ տեսար տեղնուտեղը սերժից մուբարաքի խորոված սարքեն, դրա համար ինձ հաստատ ձեռ չեն տա, եթե նույնիսկ բոցաշունչ կոչերով մենակս նստացույց անեմ, ասել է թե՝ կուտակվեմ:D Նենց որ էս պահը շատ հարմար ա հերոսանալու համար, թեչէ ես հո միամիտ չե՞մ, էշ էշ գնամ նստեմ, կուտակվեմ:D

Kuk
01.03.2011, 22:33
Էսօր.


http://www.youtube.com/watch?v=sn9xHpqV0CM

Kuk
01.03.2011, 22:47
Էլի էսօր.


http://www.youtube.com/watch?v=V_6Y6uTYV48&feature=player_embedded

Վիշապ
01.03.2011, 22:57
կակ ռազ ոնց որ թե փոշմանում եմ որ գռազ չեմ եկել…

բայց դե լավա որ չեմ եկել… հես ա գնամ 7օր-ի մեջ թեևանյանի "վերլուծականը" կարդամ սիրտս հանգստանա որ չեմ գռազ եկել…

Վայ, ես մեղա: Ճիշտն ասած չէի սպասում...:8 Փաստորեն էսօրվա ժողովդրի քանակը 15 կետանոց պահանջի բավականացրել է: Ու ընենց կետեր են, որ իշխանությունները չկատարել չեն կարող, ձև չի... Թույներից մեկը վարչապետի ու Սերժի ախպերության հրաժարականը պահանջելն է, բացի Սերժից: Սկզբունքորեն ես դեմ չեմ, բայց կայֆը չհասկացա:)) Իսկ էս մի կետը չեմ ջոկում, տժժացել ե՞ն, կարող ա՞ հանաք են անում.

լիովին բացահայտել ու դատական կարգով պատժի ենթարկել իշխանությունների կողմից կատարված այդ հրեշավոր ոճրագործության բոլոր մեղավորներին.
Մեֆ, Թևանյանից հիշեցրիր, մարդը կարգին էլ վերլուծական է գրել, օրինակ՝
Տիգրան Սարգսյանն ու պետության վախճանը (http://7or.am/archives/41153)

Mephistopheles
01.03.2011, 23:10
Վայ, ես մեղա: Ճիշտն ասած չէի սպասում...:8 Փաստորեն էսօրվա ժողովդրի քանակը 15 կետանոց պահանջի բավականացրել է: Ու ընենց կետեր են, որ իշխանությունները չկատարել չեն կարող, ձև չի... Թույներից մեկը վարչապետի ու Սերժի ախպերության հրաժարականը պահանջելն է, բացի Սերժից: Սկզբունքորեն ես դեմ չեմ, բայց կայֆը չհասկացա:)) Իսկ էս մի կետը չեմ ջոկում, տժժացել ե՞ն, կարող ա՞ հանաք են անում.

Ապեր, ժամանակը ցույց կտա թե ով ում վրա ա տժժում…


Մեֆ, Թևանյանից հիշեցրիր, մարդը կարգին էլ վերլուծական է գրել, օրինակ՝
Տիգրան Սարգսյանն ու պետության վախճանը (http://7or.am/archives/41153)

ապեր, Թևանյանի հոդվածները ոչ մի տեղ չտանող հոդվածներ են… ու չեմ հասկանում ու՞մ վրա ա տժում…

Kuk
02.03.2011, 00:37
Էսօրվա միտինգից.

http://i064.radikal.ru/1103/1a/a0fa67b15b14.jpg

Enigmatic
02.03.2011, 00:49
Վերջն ա... սենց գնա Եգիպտոսից հետ չենք մնա, մեզ ինչ ա եղել որ:)

Kuk
02.03.2011, 02:00
2008-ն ա հիշացնում :roll


http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=hu2uHKPEerU

Kuk
02.03.2011, 03:03
http://www.youtube.com/watch?v=aEm0fNSgjRk&feature=player_embedded#at=1154

Տրիբուն
02.03.2011, 07:45
Էսօրվա միտինգից.

http://i064.radikal.ru/1103/1a/a0fa67b15b14.jpg

Վայ, հորս արև ....

Mephistopheles
02.03.2011, 07:49
բա…

Տրիբուն
02.03.2011, 08:06
Վայ, ես մեղա: Ճիշտն ասած չէի սպասում...:8 Փաստորեն էսօրվա ժողովդրի քանակը 15 կետանոց պահանջի բավականացրել է: Ու ընենց կետեր են, որ իշխանությունները չկատարել չեն կարող, ձև չի... Թույներից մեկը վարչապետի ու Սերժի ախպերության հրաժարականը պահանջելն է, բացի Սերժից: Սկզբունքորեն ես դեմ չեմ, բայց կայֆը չհասկացա:)) Իսկ էս մի կետը չեմ ջոկում, տժժացել ե՞ն, կարող ա՞ հանաք են անում.

Մեֆ, Թևանյանից հիշեցրիր, մարդը կարգին էլ վերլուծական է գրել, օրինակ՝
Տիգրան Սարգսյանն ու պետության վախճանը (http://7or.am/archives/41153)

Հոպար, սկզբունքորեն ժողովրդի էս քանակն ու հայտարարությունը ապացույցն են այն բանի, որ ուզենային շատ ավելի շուտ կանեին: Բայց դե, քանի որ ազգովի սիրում ենք Եգիպտական բուրգերը ու Լիոնի հիքսոսներն էլ հայ էին, ուրեմն տոշնի պահը երևի մեր ազգակից եգիպտացիների հեղափոխությունից հետո պիտի լիներ: 15 կետերը ահագին լավ են ձևակերպած, բացի մի քանի սթից մթից անհանգստացնող պահերից, որոնք կարող ա ցրողականի առիթ հանդիսանան:

«Մինչեւ ս.թ. մարտի 15-ը, այսինքն՝ մինչեւ Հայաստանի հարցով Եւրոխորհրդի համազեկուցողների երեւանյան այցը ... » կպցրած ա մենակ առաջին կետին: Կարող ա տպագրական, տեքստային սխալ ա, քնաի որ ըստ էության էս ձևակերպումը պիտի լիներ կետերից առաջ, ու հետո նոր կետերը: Սկզբունքորեն, եթե քաղբանտարկյալներին մինչև էտ ազատ արձակեն, ուրեմն մնացած կետրի մասով կարելի ա մինչև նախագահական ընտրությունները քննարկել 15-րդ կետը: :D

Բայց ապեր, ամեն դեպքում, երեք տարի անկապ քարոզներ լսելուց հետո, սրանից ավել բան ակնկալել չէր էր կարելի: Մնում ա 17-ի հանրահավաքին ավելի շատ մարդ գնա, ու կանկրետնի կանգի ու ասի «փախաք ստեղից, քանի որ ոչ մի կետ էլ չեք կատարել»: ՀԱԿ-ը վերջին պարբերությամբ, առաջին անգամ ինչ-որ մի բան համար վիզ ա առնում.

Կարծում եմ, բացատրելու կարիք չկա, որ սա պարզ քաղաքական հայտարարություն չէ, այլ համաժողովրդական պայքարի ներկա հանգրվանի ուղենիշ-ծրագիր, որին պարտավոր են ենթարկվել ոչ միայն Կոնգրեսի անդամները, այլեւ վերջինիս նախաձեռնած զանգվածային միջոցառումների բոլոր մասնակիցները՝ գիտակցելով, որ գործի հաջողությունը մեծապես կախված է մեր շարքերի ու համակիրների կարգապահությունից եւ ինքնագործունեության ու չհամաձայնեցված գործողությունների դրսեւորումներ թույլ չտալու ունակությունից։

Մնում ա, որ ժողովուրդը զաստավիտ անի, որ ինքը իրա վիզ առածին ՀԱԿ-ը տեր կանգնի: Դրա համար, քեզ հրավիրում եմ ամսի 17-ին միասին գնալ հանրահավաքի: ;)

Tig
02.03.2011, 09:55
http://www.youtube.com/watch?v=aEm0fNSgjRk&feature=player_embedded#at=1154

Լևոնի միակ ելույթն ա, որ դուրս եկավ: Մարտի 17-ին հաստատ ներկա եմ լինելու:

հ.գ. վերջը ինձ էլ եք լևոնական սարքելու...

Ձայնալար
02.03.2011, 10:42
Կուկ ջան, չեմ հիշում որ թվի միտինգների ժամանակ էր, 2008-ը չէր, ավելի շուտ, երբ Ազատության հրապարակում էլի թույլ չէին տալիս հավաքվել, եղբորս ընկերներից մեկը, մենակ կանգնած սպասելիս ա եղել ընկերոջը, ընդամենը էդտեղ պայմանավորված են եղել, ուրիշ ոչինչ, ոստիկանը եկել էր էդ մենակ կանգնած տղային՝ ընգեր ջան, ստեղ մի կուտակվեք :D Հիմա դու ես, ուզում ես մենակդ կուտակվես ու նստացույց անես :))

Հանուն արդարության ասեմ, որ 96-ին էր:)))

Tig
02.03.2011, 11:14
Արա դե Զարուհին ուրիշ ա էլի...

Կույր պետք է լինել` չտեսնելու ժողովրդի եռացող ցասումը. Զարուհի Փոստանջյան
10:28 • 02.03.11

«Երեք տարի անցավ 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործությունից: Չպատժվեց և ոչ մի մարդասպան կամ կրակելու հրաման տվող»,– ասվում է Զարուհի Փոստանջյանի հայտարարության մեջ, որը երեկ պետք է հնչեցվեր խորհրդարանական հայտարարությունների ժամին։ Պատգամավորի նշում է, որ տասը զոհերի սպանությունների հանգամանքները դե-յուրե մնում են չբացահայտված, դե-ֆակտո` ամենքին ամեն ինչ պարզ է, «հետևաբար` բոլոր մեղավորների պատիժն ու դատաստանը վաղ թե ուշ անխուսափելի է, որովհետև ժողովրդի դեմ գործած հանցագործությունները ներում չունեն ճիշտ այնպես, ինչպես չունեն վաղեմության ժամկետ»: Փոստանջյանի հայտարարության մեջ ասվում է.

«Երբ «Ժառանգությունը» Գյումրիում մարտնչող քաղաքացիների հետ հաղթանակեց մի քանի տասնյակ մարդատար մեքենայի Երևան գալու մտքից սարսափած և հարյուրավոր ոստիկաններից պատնեշ կազմած իշխանության դիմադրությունը, հավանաբար դա այնքան ազդեց նրանց վրա, որ դեռ ուշքի չեկած վիքիլիքսյան կավատային կամ այլ հրապարակումներից, իսկույն որոշեցին գործել իրենց հոգեհարազատ և իրենց իսկ սպասվող քրեական դաշտում: Ձերբակալելով եղբորս ու նրան պահելով որպես պատանդ` իշխանությունը ոչնչի չի հասնելու, ընդհակառակը` ավելի լայն բացեց հեղափոխության դուռը: Իր գործած բազում ապօրինությունների թվին խղճուկները ավելացրին ևս մեկ քստմնելին` ձեռք բարձրացրին ընտանիքի չեզոք անդամի վրա, ինչը հարիր է քոչվոր և ավարառու ցեղերի ներկայացուցիչներին:

Երկրորդ սերնդի բարեփոխումների, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի, նանոտեխնոլոգիաների և տեխնոպարկերի մասին երազող կառավարությունն ամեն ինչ արեց և դեռ անում է, որ ժողովրդի սոցիալական վիճակը կտրուկ վատանա: Արդար ընտրություններից, ազատությունից և իրավունքներից խոսող կոալիցիան տարիներ շարունակ բռնակեղծում է ժողովրդի ընտրությունը, խեղդում ազատությունը և ոտնատակ տալիս իրավունքները:

Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ Սերժ Սարգսյանն իր գործունեության շուրջ երեք տարիների ընթացքում ոտնահարեց նաև 10 մլն հայության արժանապատվությունը` ստորագրելով մադրիդյան, հայ-թուրքական և ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարացման վերաբերյալ փաստաթղթերը: Աթաթուրքի անունը կրող վայրում երջանկության պահեր ապրող և Արևմտյան Հայաստանի օդային տարածքից, ճանաչելով այն որպես թուրքական, Գյուլին ողջույններ հղող Սերժ Սարգսյանին հայտնում ենք, որ Աղդամը մեր հայրենիքն է, իսկ Արևմտյան Հայաստանը սակարկման ենթակա չէ:

Պալատական հեղաշրջման և հանցագործ իշխանափոխանցման ժամանակներն անցել են, մոտեցել է հեղափոխության շրջանը, որը ժողովրդի մենաշնորհն է: Այս կոալիցիայի այս առաջնորդը նախկինում հաճախ էր կրկնում. «Կույր պետք է լինել` չտեսնելու…»: Իսկ այժմ ես կասեմ, որ իրոք` կույր պետք է լինել` չտեսնելու ժողովրդի եռացող ցասումը, խուլ պետք է լինել` չլսելու մոտեցող հեղափոխության համազանգը, հանցագործ պետք է լինել` կույր ու խուլ մնալու համար…»։

Tert.am

Magic-Mushroom
02.03.2011, 12:36
http://www.lragir.am/photogal_img/1299045424.JPG
Մեր սրտերը միշտ ամուր են,հուր են եւ թող իմանան բոլորը մեր անունն է Հայ Ազգային Կոնգրես
Ասում են երեկվա հավաքը բոմբ էր:)

Տրիբուն
02.03.2011, 13:33
Արա, Երևանն արդեն բիրիքով են ուզում սեփականաշնորհեն: Չոռնին գոնե մաս-մաս էր տալիս: Իսկ սա կապույտ եզրագծով սկուտեղի վրա ու մի անգամից: :D

Կարո՞ղ ա Երևանի անունն էլ փոխեն դնեն Նոր Կալուգա :D իրա թաղերին համահունչ. Նոր Արաբկիր, Նոր Նորք, Նոր Մալաթիա


ԿԱԼՈՒԳԱՅԻ ՍԱՄՈՆ ԵՐՐՈՐԴՆ Է

Ռուսական Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի այն բիզնեսմենների ցանկը, ովքեր ամենաշատն են եկամուտ ստանում անշարժ գույքից: Ցուցակում երրորդն է Տաշիր հոլդինգի նախագահ Սամվել Կարապետյանը 410 մլն դոլարով: Նա օբյեկտներ ունի Մոսկվայում, Յարոսլավլում, Կալուգայում, Բելգորոդում, Իվանովոյում, Սոչիում ու Յալթայում: Տաշիրին են պատկանում մի քանի առեւտրի կենտրոններ, այդ թվում Ռիոն, իսկ հոլդինգի եկամուտը 2010-ին կազմել է 1,7 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ երեկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու Սամվել Կարապետյանը ստորագրել են համաձայնագիր, ըստ որի նախատեսվում է Երևանի կենտրոնում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոց, ավարտին հասցնել Դալմա Գարդեն առևտրի ու ժամանցային համալիրի շինարարությունը, առևտրային ժամանակակից կենտրոններ ստեղծել Հյուսիսային պողոտայում, վերակառուցել և արդիականացնել Երևանի կրկեսը, հանգստի գոտիներ ու զբոսայգիներ հիմնել քաղաքի տարբեր հատվածներում:


Նշենք նաեւ, որ Սամվել Կարապետյանի եղբայրը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն է:

Վիշապ
02.03.2011, 16:29
Հոպար, սկզբունքորեն ժողովրդի էս քանակն ու հայտարարությունը ապացույցն են այն բանի, որ ուզենային շատ ավելի շուտ կանեին: Բայց դե, քանի որ ազգովի սիրում ենք Եգիպտական բուրգերը ու Լիոնի հիքսոսներն էլ հայ էին, ուրեմն տոշնի պահը երևի մեր ազգակից եգիպտացիների հեղափոխությունից հետո պիտի լիներ: 15 կետերը ահագին լավ են ձևակերպած, բացի մի քանի սթից մթից անհանգստացնող պահերից, որոնք կարող ա ցրողականի առիթ հանդիսանան:

«Մինչեւ ս.թ. մարտի 15-ը, այսինքն՝ մինչեւ Հայաստանի հարցով Եւրոխորհրդի համազեկուցողների երեւանյան այցը ... » կպցրած ա մենակ առաջին կետին: Կարող ա տպագրական, տեքստային սխալ ա, քնաի որ ըստ էության էս ձևակերպումը պիտի լիներ կետերից առաջ, ու հետո նոր կետերը: Սկզբունքորեն, եթե քաղբանտարկյալներին մինչև էտ ազատ արձակեն, ուրեմն մնացած կետրի մասով կարելի ա մինչև նախագահական ընտրությունները քննարկել 15-րդ կետը: :D

Բայց ապեր, ամեն դեպքում, երեք տարի անկապ քարոզներ լսելուց հետո, սրանից ավել բան ակնկալել չէր էր կարելի: Մնում ա 17-ի հանրահավաքին ավելի շատ մարդ գնա, ու կանկրետնի կանգի ու ասի «փախաք ստեղից, քանի որ ոչ մի կետ էլ չեք կատարել»: ՀԱԿ-ը վերջին պարբերությամբ, առաջին անգամ ինչ-որ մի բան համար վիզ ա առնում.


Մնում ա, որ ժողովուրդը զաստավիտ անի, որ ինքը իրա վիզ առածին ՀԱԿ-ը տեր կանգնի: Դրա համար, քեզ հրավիրում եմ ամսի 17-ին միասին գնալ հանրահավաքի: ;)

Տրիբուն ախպեր, ես չեմ ջոկում ոգևորվածությունդ, քանի որ իմ թշվառ խելքով եթե մեկը մյուսից ինչ–որ բան է պահանջում, ապա ըստ երևույթին ենթադրվում է, որ կարող է պատժել կամ հակաքայլերի գնալ պահանջը չկատարելու դեպքում։ Իսկ «պահանջներ» արդեն երեք տարի է (http://www.google.am/search?q=%D6%89%D5%80%D4%B1%D4%BF%E2%80%93%D5%A8+%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B8%D6%82%D5%B4+%D5%A7%22&hl=ru&biw=1280&bih=808&tbs=cdr:1,cd_min:01.01.2008,cd_max:12.12.2010&prmd=ivns&ei=qjJuTcPYFsftOZzW4IAD&start=0&sa=N) ՀԱԿ–ը ներկայացնում է ելույթների ու վերջում տուն գնալու տեսքով։ Ճիշտ է, բացի քաղբանտարկյալներին անհապաղ ազատելուց, մնացյալը լղոզված էին, օրինակ ասենք պահանջում ենք հունիս–սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում անցնացնել արտահերթ ընտրություններ, իսկ իսկ հիմա ամբողջ 15 պահանջներ, որոնց համար կրկին ոչ վերջնաժամկետ կա, ոչ վերջնագիր, այլ կա սա՝


Թե ինչ ընթացք կստանա այս հայտարարությունը եւ ինչպիսի արձագանքի կարժանանա իշխանությունների կողմից, մենք ձեզ հետ միասին կքննարկենք ու համապատասխան եզրակացություններ կանենք հաջորդ հանրահավաքում, որը տեղի կունենա ս.թ. մարտի 17-ին։

Այսինքն եզրակացությունների ու վերլուծականների ցանկը այնուամենայնիվ շարունակվում է։ Տես, Լևոնը վերջում ասում է «այս հայտարարությունը» և ոչ թե այս պահանջները։ Դու նույնիսկ քեզ հույս ես տալիս որ «Մինչեւ ս.թ. մարտի 15-ը»–ը տպագրական սխալ է:)) այնինչ լավ էլ երկար–բարակ մտածված վախվորած մտքեր են ընհամենը։ Պահանջներ, չէ մի չէ հրամաններ։ Ժողովդրին դուր եկող բարի ցանկությունների շարք է, ոգևորվածություն ավելացնող տրյուկ, ոնց 2008–ին։ Իրականում եթե 10000–ի փոխարեն 200000 մարդ էլ հավաքվի, խիստ կասկածում եմ, որ այլ կոչեր հնչեն ՀԱԿ–ի կառկառուն ղեկավարների կողմից, մինչև 2008 թվի մարտի մեկն էլ էր այդպես, մարտի մեկից հետո է, մինչև 2011 թվի մարտի մեկն էլ ու այդպես կլինի նաև հետոն։ Մինչև որ ժողովուրդը սոցիալական նեղվածքից երկրորդ անգամ կինքնաբխվի ու մարտի մեկը կկրկնվի, էլի անկանխատեսելի հետևանքներով։ Ես էս շոուի մեջ լվանում եմ ձեռքերս։ Կռուտիտներ լսելու հավես չունեմ։ Մատենադարանի ամբիոնից ելույթ ունեցողները բոլորն էլ սերժանտներ են։
IMHO

Mephistopheles
02.03.2011, 20:04
Տրիբուն ախպեր, ես չեմ ջոկում ոգևորվածությունդ, քանի որ իմ թշվառ խելքով եթե մեկը մյուսից ինչ–որ բան է պահանջում, ապա ըստ երևույթին ենթադրվում է, որ կարող է պատժել կամ հակաքայլերի գնալ պահանջը չկատարելու դեպքում։ Իսկ «պահանջներ» արդեն երեք տարի է (http://www.google.am/search?q=%D6%89%D5%80%D4%B1%D4%BF%E2%80%93%D5%A8+%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B8%D6%82%D5%B4+%D5%A7%22&hl=ru&biw=1280&bih=808&tbs=cdr:1,cd_min:01.01.2008,cd_max:12.12.2010&prmd=ivns&ei=qjJuTcPYFsftOZzW4IAD&start=0&sa=N) ՀԱԿ–ը ներկայացնում է ելույթների ու վերջում տուն գնալու տեսքով։ Ճիշտ է, բացի քաղբանտարկյալներին անհապաղ ազատելուց, մնացյալը լղոզված էին, օրինակ ասենք պահանջում ենք հունիս–սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում անցնացնել արտահերթ ընտրություններ, իսկ իսկ հիմա ամբողջ 15 պահանջներ, որոնց համար կրկին ոչ վերջնաժամկետ կա, ոչ վերջնագիր, այլ կա սա՝



Այսինքն եզրակացությունների ու վերլուծականների ցանկը այնուամենայնիվ շարունակվում է։ Տես, Լևոնը վերջում ասում է «այս հայտարարությունը» և ոչ թե այս պահանջները։ Դու նույնիսկ քեզ հույս ես տալիս որ «Մինչեւ ս.թ. մարտի 15-ը»–ը տպագրական սխալ է:)) այնինչ լավ էլ երկար–բարակ մտածված վախվորած մտքեր են ընհամենը։ Պահանջներ, չէ մի չէ հրամաններ։ Ժողովդրին դուր եկող բարի ցանկությունների շարք է, ոգևորվածություն ավելացնող տրյուկ, ոնց 2008–ին։ Իրականում եթե 10000–ի փոխարեն 200000 մարդ էլ հավաքվի, խիստ կասկածում եմ, որ այլ կոչեր հնչեն ՀԱԿ–ի կառկառուն ղեկավարների կողմից, մինչև 2008 թվի մարտի մեկն էլ էր այդպես, մարտի մեկից հետո է, մինչև 2011 թվի մարտի մեկն էլ ու այդպես կլինի նաև հետոն։ Մինչև որ ժողովուրդը սոցիալական նեղվածքից երկրորդ անգամ կինքնաբխվի ու մարտի մեկը կկրկնվի, էլի անկանխատեսելի հետևանքներով։ Ես էս շոուի մեջ լվանում եմ ձեռքերս։ Կռուտիտներ լսելու հավես չունեմ։ Մատենադարանի ամբիոնից ելույթ ունեցողները բոլորն էլ սերժանտներ են։
IMHO

Վիշ ապեր, համբերի էլի…

Zangezur
02.03.2011, 20:21
«Սարդարապատ» շարժման հայտարարությունը

Փետրվարի 28-ին «Ժողովրդական շարժման» կողմից կազմակերպած հանրահավաքի ժամանակ «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը հրապարակավ ասել էր, որ մարտի 1-ին, ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ «Սարդարապատ» շարժումը ևս խոսք ունի ժողովրդին ասելու։

Ցավոք այդ խոսքը չասվեց, քանի որ ՀԱԿ-ի ղեկավարությունը նպատակահարմար չգտավ «Սարդարապատ» շարժման ներկայացուցչին ելույթի հնարավորություն ընձեռելու։
Ստորև Ձեզ ենք ներկայացնում մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ «Սարդարապատ» շարժման ներկայացուցչի չհնչած ելույթն ամբողջությամբ։

Հայրենակիցներ.

 Մարտի 1-ի մասին արվել են բոլոր վերլուծությունները և տրվել են բոլոր գնահատականները: Անցած երեք տարիների ընթացքում լեգիտիմությունից զուրկ իշխանությունները այդպես էլ չցանկացան գտնել գեթ մեկ անձի, որին պատասխանատվության կանչեն տասը զոհված, տասնյակ վիրավորված և ազատազրկված քաղաքացիների համար:

 Այսքանից հետո առնվազն մոլորություն, եթե չասենք հանցավոր անպատասխանատվություն է ակնկալել, որ հերթական կամ արտահերթ ընտրությունները կանցնեն քաղաքակիրթ պայմաներում , երբ դեմոնտաժի դեռ չի ենթարկվել «ընտրություններ» կոչվող դիվային մեքենան: Այդ իսկ պատճառով, «Սարդարապատ» շարժումը պնդել է, և շարունակում է պնդել «Ոչ ընտրություններին» կարգախոսի և ուղիղ ժողովրդավարության ճանապարհով իշխանափոխության հասնելու տարբերակի վրա:

 Եթե երկու տարի առաջ այս կարգախոսը ընկալվում էր որպես ընդամենը ռոմանտիկ մարդկանց անհնարին ցանկություն, ապա այսօր, մեր շուրջը, արաբական երկրներում ծավալված աշխարհաքաղաքական տեկտոնական ընթացքների տրամաբանությունը, ակնհայտ է դարձնում, որ վաղ թե ուշ այս ալիքը հասնելու է Կովկաս, այդ թվում նաև Ադրբեջան, և անչափ կարևոր է, որ Հայաստանը օր առաջ պատրաստ լինի այդ, ժամանակային իմաստով անկանխատեսելի զարգացումներին: Նույն արաբական երկրների փորձը լավ դաս է Հայաստանի համար, գիտակցելու, որ միայն իշխանափոխությամբ մենք չենք հասնի մեր նպատակին, այն է հասնել անշրջելի համակարգային փոփոխությունների: Հարկավոր է Հայաստանի և Սփյուռքի լավագույն դիմադրական ուժերի միատեղումը այս անցումը առավել անցնցում իրականացնելու համար:

 Այս վարչակարգին պետք է «ժողովրդավարություն»` առանց ժողովրդավարների, «ազատականություն»` առանց ազատականների, «նժդեհականություն»` առանց ազգայինների, «հայկական աշխարհ» առանց ֆիզիկական Հայաստանի ...մի խոսքով սնամեջ հայրենիք, որի անունն է «Երևանի խանություն»...

 Մեր հայրենիքը բազմիցս է ցույց տվել անկումից հետո փյունիկի նման հարություն առնելու իր կարողությունը: Միայն մտքով հնարավոր չէ հասկանալ և ըմբռնել պահի ողջ ճակատագրականությունը: Լայն բացենք մեր սրտերի դռները` նրանց թակող 4-րդ հանրապետության առջև:


http://www.a1plus.am/am/politics/2011/03/2/sardarapat

Ջուզեպե Բալզամո
02.03.2011, 21:25
Այսքանից հետո առնվազն մոլորություն, եթե չասենք հանցավոր անպատասխանատվություն է ակնկալել, որ հերթական կամ արտահերթ ընտրությունները կանցնեն քաղաքակիրթ պայմաներում , երբ դեմոնտաժի դեռ չի ենթարկվել «ընտրություններ» կոչվող դիվային մեքենան: Այդ իսկ պատճառով, «Սարդարապատ» շարժումը պնդել է, և շարունակում է պնդել «Ոչ ընտրություններին» կարգախոսի և ուղիղ ժողովրդավարության ճանապարհով իշխանափոխության հասնելու տարբերակի վրա:

Սա է, որ երեկ պիտի հնչեր… ժողովուրդը նման բան լսելու համար էր հավաքվել… ու նպատակահարմար չեն գտել…

ministr
02.03.2011, 21:27
Սա է, որ երեկ պիտի հնչեր… ժողովուրդը նման բան լսելու համար էր հավաքվել… ու նպատակահարմար չեն գտել…

Դա մյուս քայլնա...

Kuk
02.03.2011, 21:51
Սա է, որ երեկ պիտի հնչեր… ժողովուրդը նման բան լսելու համար էր հավաքվել… ու նպատակահարմար չեն գտել…

Դու մասնակցում էի՞ր հանրահավաքին:

Magic-Mushroom
02.03.2011, 22:06
Ես նույնպես գտնում եմ որ դա երեկ նպատակահրամար չէր ասել՝քանի որ դա ճիշտ չէր համարվի՝Լեւոնը ճիշտ արեց որ նախ պահանջներ ներկայացրեց ու վերջին շանս տվեց ուղղվելու,իսկ դա կարծում եմ տեղին կլինի մարտի 17 հավաքին՝համել երեկ նախորոք այդպիսի սցենարի պատրաստվել էին իշխանությունները ու էլի իզուր արյուն պիտի թափվեր՝այ որ ազատության հրապարակում ցույցը լինը ավելի լավ կլինի շատ հարմար ստրատեգական տեղ է՝մեկ է վաղ թե ուշ ռումբը պայթելու է:)

Mephistopheles
03.03.2011, 03:08
ՀԱՅԱՍՏԱՆԸ “ՎԵՐՑՆՈՒՄ Է” ՌՈՒՍԱՍՏԱՆԸ


Իր վերջին հարցազրույցում Հայաստանի վարչապետը խոստովանեց, որ իշխանությունը մտահոգ է արտագաղթի աճով եւ ձեռնարկում է քայլեր: Որպես նման քայլ վարչապետը նշեց որոշակի սոցիալական միջոցառումներ, որոնք, դատելով արտագաղթի շարունակվող աճից, արդյունավետ չեն:

Կառավարությունը չի պատասխանում հարցին, արդյոք հետայսու էլ աջակցելու է ռուսական նախագծին, որի շրջանակում Հայաստանից Ռուսաստան արտոնյալ պայմաններով հարյուրներով դուրս են հանվում հայկական ընտանիքները: Ի դեպ, այսօր “հավաքագրման” նման կետ է բացվել նաեւ Ադրբեջանում: Սակայն եթե մեր հարեւանի համար էմիգրացիան նույնիսկ բարիք է բարձր բնական աճի ֆոնին, ապա Հայաստանում էմիգրացիան դանդաղ, բայց հաստատուն տանում է դեմոգրաֆիական աղետի:

Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը չի արգելում ռուսական ղեկավարությանն իրականացնել այդ նախագիծը: Արդյոք դա նշանակում է, որ Հայաստանի ղեկավարությանը ձեռնտու է աշխատունակ բնակչության արտագաղթը, ում կարիք չի լինի աշխատանքով ապահովել հայրենիքում, փոխարենը նա դրսից փող կուղարկի ու կնպաստի մանրածախ շրջանառությանը: Եթե այո, ապա կառավարությունը պետք է այդ մասին ասի բարձրաձայն, սակայն անպայման` դեմոգրաֆիական վիճակի վերլուծությամբ, որը կձեւավորվի հայաստանում 5-10 տարի հետո: Այն ժամանակ Հայաստանում տուրիզմը կդադարի լինել առաջնահերթ ոլորտ, քանի որ գաստարբայտերները չեն ժամանի` նրանք իրենց հետ տանում են ընտանիքները:

Հայկական մամուլը լի է հավաքագրման կետերից լուսանկարներով, որտեղ “էժան պանրի” համար հերթ են կանգնել Հայաստանի քաղաքացիները: Նրանք համաձայն են գնալ ընտանիքներով, համաձայն են կթվոր աշխատել, կամ ինչ պատահի, սակայն նրանց համար ամենավիրավորականն այն է, որ ոչ ոք չի էլ փորձում նրանց կանգնեցնել: Հայաստանի իշխանությունն այդպես էլ կոչ չի անում չհեռանալ, մնալ հայրենիքում եւ աշխատել այստեղ: Հնարավոր է, այն պատճառով, որ իշխանությունը չի կարող աշխատանք երաշխավորել:

Մասնավոր զրույցներում որոշ չինովնիկներ ասում են, թե ոչ թե Ռուսաստանն է Հայաստանին մղում դեմոգրաֆիական աղետի, այլ Հայաստանն է “նվաճում” Ռուսաստանը: Ռուսաստանում հայկական ազգանունների կարելի է հանդիպել ինչպես ամենահաջողակ բիզնեսմենների ցուցակում, այնպես էլ քրեական հաղորդագրություններում: Այնպիսի տպավորություն է, որ հայերը Ռուսաստանում ամենուր են: Գուցե դա իսկապե՞ս Ռուսաստանը հանձնելու “խաղաղ” ծրագիր է:’

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Հ. Գ. Հայտնի է դարձել, որ Ռուսաստանը մտադիր է հայաստանում հիմնել կազակական ստանիցա, այսինքն` բնակավայր: Ըստ ամենայնի, Հայաստանի դատարկվելու զուգընթաց կավելանա ստանիցաների քանակը:




14:39:18 - 02/03/2011


լրագիր.ամ

Տրիբուն
03.03.2011, 11:08
Տրիբուն ախպեր, ես չեմ ջոկում ոգևորվածությունդ, քանի որ իմ թշվառ խելքով եթե մեկը մյուսից ինչ–որ բան է պահանջում, ապա ըստ երևույթին ենթադրվում է, որ կարող է պատժել կամ հակաքայլերի գնալ պահանջը չկատարելու դեպքում։ Իսկ «պահանջներ» արդեն երեք տարի է (http://www.google.am/search?q=%D6%89%D5%80%D4%B1%D4%BF%E2%80%93%D5%A8+%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B8%D6%82%D5%B4+%D5%A7%22&hl=ru&biw=1280&bih=808&tbs=cdr:1,cd_min:01.01.2008,cd_max:12.12.2010&prmd=ivns&ei=qjJuTcPYFsftOZzW4IAD&start=0&sa=N) ՀԱԿ–ը ներկայացնում է ելույթների ու վերջում տուն գնալու տեսքով։ Ճիշտ է, բացի քաղբանտարկյալներին անհապաղ ազատելուց, մնացյալը լղոզված էին, օրինակ ասենք պահանջում ենք հունիս–սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում անցնացնել արտահերթ ընտրություններ, իսկ իսկ հիմա ամբողջ 15 պահանջներ, որոնց համար կրկին ոչ վերջնաժամկետ կա, ոչ վերջնագիր, այլ կա սա՝



Այսինքն եզրակացությունների ու վերլուծականների ցանկը այնուամենայնիվ շարունակվում է։ Տես, Լևոնը վերջում ասում է «այս հայտարարությունը» և ոչ թե այս պահանջները։ Դու նույնիսկ քեզ հույս ես տալիս որ «Մինչեւ ս.թ. մարտի 15-ը»–ը տպագրական սխալ է:)) այնինչ լավ էլ երկար–բարակ մտածված վախվորած մտքեր են ընհամենը։ Պահանջներ, չէ մի չէ հրամաններ։ Ժողովդրին դուր եկող բարի ցանկությունների շարք է, ոգևորվածություն ավելացնող տրյուկ, ոնց 2008–ին։ Իրականում եթե 10000–ի փոխարեն 200000 մարդ էլ հավաքվի, խիստ կասկածում եմ, որ այլ կոչեր հնչեն ՀԱԿ–ի կառկառուն ղեկավարների կողմից, մինչև 2008 թվի մարտի մեկն էլ էր այդպես, մարտի մեկից հետո է, մինչև 2011 թվի մարտի մեկն էլ ու այդպես կլինի նաև հետոն։ Մինչև որ ժողովուրդը սոցիալական նեղվածքից երկրորդ անգամ կինքնաբխվի ու մարտի մեկը կկրկնվի, էլի անկանխատեսելի հետևանքներով։ Ես էս շոուի մեջ լվանում եմ ձեռքերս։ Կռուտիտներ լսելու հավես չունեմ։ Մատենադարանի ամբիոնից ելույթ ունեցողները բոլորն էլ սերժանտներ են։
IMHO

Հոպար, պահանջների մեջ իսկականից լղոզվածություն կա: Ես էտ արդեն ասել եմ: Ինչ ասես արժի մենակ էս մեկը.


6. Դադարեցնել իշխանությունների որդեգրած ռազմաշունչ ու հոխորտալից հռետորաբանությունը, եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը բնականոն հուն տեղափոխելու նպատակով անհապաղ վերականգնել բանակցությունների նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես հակամարտության լիիրավ կողմ.

Նախ, դուրս ա գալիս, որ եթե երկու շաբաթ իշխանություններից ոչ մեկը Ղարաբաղի անունը ընդհանրապխես չտա, կարելի ա համարել, որ «ռազմաշունչ ու հոխորտալից հռետորաբանությունը» ավարտված է: :D Երկրորդ, պարիզ էլ պարզ ա, որ բանակցությունների նախկին ձևաչափը, եթե այպիսին երբևէ եղել ա, հաստատ մեր իշխանությունները ինքնուրույն չեն վերականգնելու: Ու եթե խորանանք, սենց լինքը բաներ:

Բայց մի բան ա, թե իրանք ինչպես են գրել պահանջները, ուրիշ բան ա, թե մենք՝ ժողովուրդը, ինչպես ենք հասկանում էտ պահանջները: Ժողովրդի մեծ մասը «պահանջը» «հայտարարությունից» առանձնապես չի տարբերում: Ժողովրդին դզում ա, կամ պիտի դզի, որ կան լայն զանգվածների շահերից բխող պոպուլիստական կետեր: Ինչ ասես արժի էս մի քանիսը…


7. Չեղյալ հայտարարել բացօթյա փողոցային առեւտրի արգելման, երեկոյան ժամը 8-ից հետո փոքր խանութների աշխատանքի դադարեցման եւ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման վերաբերյալ ընդունված չարաբաստիկ որոշումները, ինչպես նաեւ վերականգնել ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների նախկին չափը.

8. Վերացնել անձնական օգտագործման (այլ ոչ թե վաճառքի) նպատակով ներմուծվող ավտոմեքենաների համար Ավելացված արժեքի հարկի անօրինական գանձումը, ինչը, գումարվելով մաքսավճարին ու բնապահպանական հարկին, սպառողի համար դառնում է անտանելի բեռ եւ հազարավոր մարդկանց ստիպում մեքենաները մաքսազերծել հարեւան Վրաստանում.

9. Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձը դարձնել 200 դոլար, գործազրկության նպաստը՝ դրա 50 տոկոսը (100 դոլար), իսկ միջին կենսաթոշակը՝ միջին աշխատավարձի 40 տոկոսը (112 դոլար). խոշոր ձեռնարկատերերի սիստեմատիկաբար չվճարվող հարկերը եւ բարձրագույն պետական պաշտոնյաների գրպաններում յուրաքանչյուր ամիս հայտնվող հսկայական գումարները լիուլի բավարար են այդ խնդիրները լուծելու համար.

10. Ազգային Ժողովի օրակարգից հանել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի վերաձեւակերպման առաջարկով քննարկման դրված օրինագիծը, որի համաձայն 6-օրյա աշխատանքային շաբաթ սահմանելու հարցը վերապահվում է գործատուի հայեցողությանը, ինչպես նաեւ համապատասխան փոփոխություն կատարել այդ օրենսգրքում, գործատուին պարտավորեցնելով մարդկանց աշխատանքից ազատելու պարագայում վճարել փոխհատուցում 3-ամսյա աշխատավարձի չափով.
Պարզ ա չէ, որ էս կետերը երկու օրում, երկու շաբաթում կամ նույնիսկ երկու ամսում չեն կարա արվենւ: Բայց դե ժողովրդին դա չես կարա բացատրես: Կետերի օգուտն էլ հենց նրանում ա, որ նրանք չկատարվող կետեր են, ու շատ պոպուլիստական են: Բայց սրանք կետեր են, հանուն որոնց լիքը մարդ կասի «դավայծի»:

Մի բան կարամ ասեմ - երեք տարվա մեջ առաջին անգամ կոնկրետ կետերով կոնկրետ պահանջներ կան: Կա նաև ժողովրդական ոգևորվածություն, որը կարող ա էս անգամ հենց ՀԱԿ-ին զաստավիտ անի գնալ կոնկրետ քայլերի: Իսկ սկզբի համար կոնկրետ քայլերը կարան լինեն մասայական գործադուլն ու դասադուլը: Եթե իհարկե ՀԱԿ-ը ի վիճակի ա երկու շաբաթվա ընթացքում լուրջ ագիտացիա տանի էս ուղղությամբ: Կոնկրետ ես, էտ ոգևորվածությանը օգուտ եմ տալու ներկայությամբ: Գործադուլին ու դասադուլին չեմ կարա մասնակցեմ, քանի որ արդեն սովորել պրծել եմ ու հիմա էլ գործազուրկ եմ: :D Բայց երեք տարվա ապատիայից հետո, միտինգի գնալ, որտեղ «քննարկվելու են» անելիքները, պահանջները չկատարելու դեպքում ու նույն ՀԱԿ-ից պահանջել որ իրա գրածին ու ասածին տեր կանգնի, պետք ա:

Զուտ քաղաքական տեսանկյունից, օրինակ ինձ լրիվ կբավականացնեին կոնկրետ ժամկետներով միայն էս երկու կետերը, որոնք էլի մեկա չեն կատարվելու, ու որոնք էլի կարան առիթ հանդիսանան կոնկրետ քայլերի գնալու համար:

1. Մինչեւ ս.թ. մարտի 15-ը, այսինքն՝ մինչեւ Հայաստանի հարցով Եւրոխորհրդի համազեկուցողների երեւանյան այցը, ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար դատապարտված անխտիր բոլոր բանտարկյալներին՝ Սասուն Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանին, Հարություն Ուռուտյանին, Արամ Բարեղամյանին, Սարգիս Հացպանյանին, Մուրադ Բոջոլյանին, Արա Հովհաննիսյանին, Շմավոն Գալստյանին եւ Ռոման Մնացականյանին.
....
13. Տնտեսության կառավարման եւ օրինականության ապահովման բնագավառներում ցուցաբերած խայտառակ թերացումների, կամայականությունների կամ պարզապես մասնագիտական ապաշնորհության համար անմիջապես զբաղեցրած պաշտոններից հեռացնել՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին, ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին.


Սկզբունքորեն, էս երկու կետերն են բանալին: Սրանք էն կետերն են, որոնք կոնկրետ են, որոնք կարան արվեն երկու շաբաթում, ու որոնք մեկա չեն արվելու երկու շաբաթում: Ու խնդրեմ, ՀԱԿ-ը ասել ա, ժողովուրդը լիիիքը մարդով եկել ա ու ասել ա մենք կողմ ենք էս կետերին, երկու շաբաթ ենք տալիս, հիմա երկու շաբաթ հետո եկեք տենանք ինչ ենք անում:

Մեր մեջ ասած, երեք տարի սպասելուց հետո, ես երկու շաբաթ կարամ սապսեմ :D Անփոփոխ կարծիքս Լևոնի «ատմազկա» օպերացիայի մասին գիտես: Կարծիքս մնացել ա նույնը: Բայց, մարտի մեկի հանրահավաքից հետո չգնալ հաջորդ հանրահավաքին ճիշտ չի: Պետք ա, ու պետք ա հենց նրա համար, որ Լևոնի ատմազկեքի հնարավորությունը սահմանափակվի: ՀԱԿ-ը, էսքան ժամանակ հետո, որևէ բան առաջնորդելու նամյոկ ա արել: Պետք ա ՀԱԿ-ի վզից պինդ բռնել:

Rammer
03.03.2011, 13:19
Ոստիկանները հարձակվել են «Ժառանգության» պատգամավորների վրա

Քիչ առաջ մի խումբ ոստիկաններ փորձել են ցրել բացօթյա առեւտրով զբաղվողների բողոքի ակցիան կառավարության շենքի առջեւ: Ընդ որում, ոստիկանները ուժ են կիրառել նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Ոստիկանները չեն խնայել նաեւ կանանց: Ռոբերտ Մելքոնյանն անձամբ հարվածներ է հասցրել Զարուհի Փոստանջյանին, իսկ ՀԱԿ-ի անդամ Վարդգես Գասպարին գետնին են տապալել, բռնություն կիրառել ու բերման ենթարկվել ոստիկանություն:

Ոստիկանները հրմշտել ու քաշքշել են ցուցարարներին, որի հետեւանքով վատացել է մի կին, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Զարուհի Փոստանջյանը դեպքի վայր է ժամանել «Շտապօգնության» մեքենան, որի մեջ կտրուկ վատացել է Անահիտ Բախշյանի վիճակը եւ բժիշկները սրսկել են նրան:

Քիչ անց «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը մտել են կառավարության շենք եւ պահանջում են հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Հայկօ
03.03.2011, 13:34
Կրկնվում ա...

Adriano
03.03.2011, 14:05
Ոստիկանները հարձակվել են «Ժառանգության» պատգամավորների վրա

Քիչ առաջ մի խումբ ոստիկաններ փորձել են ցրել բացօթյա առեւտրով զբաղվողների բողոքի ակցիան կառավարության շենքի առջեւ: Ընդ որում, ոստիկանները ուժ են կիրառել նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Ոստիկանները չեն խնայել նաեւ կանանց: Ռոբերտ Մելքոնյանն անձամբ հարվածներ է հասցրել Զարուհի Փոստանջյանին, իսկ ՀԱԿ-ի անդամ Վարդգես Գասպարին գետնին են տապալել, բռնություն կիրառել ու բերման ենթարկվել ոստիկանություն:

Ոստիկանները հրմշտել ու քաշքշել են ցուցարարներին, որի հետեւանքով վատացել է մի կին, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Զարուհի Փոստանջյանը դեպքի վայր է ժամանել «Շտապօգնության» մեքենան, որի մեջ կտրուկ վատացել է Անահիտ Բախշյանի վիճակը եւ բժիշկները սրսկել են նրան:

Քիչ անց «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը մտել են կառավարության շենք եւ պահանջում են հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Իրանց կարճ ուղեղով փորձում են մարդկանց սարսափի մեջ պահել:

Վիշապ
03.03.2011, 14:35
... Կա նաև ժողովրդական ոգևորվածություն, որը կարող ա էս անգամ հենց ՀԱԿ-ին զաստավիտ անի գնալ կոնկրետ քայլերի: ...
Պետք ա ՀԱԿ-ի վզից պինդ բռնել:

Տրիբուն ախպեր, էլի գալիս ենք քո ասած «բալքիմ–յարաբ» տարբերակին՝ թող շատ մարդ գա, հետո տեսնենք ինչ ա լինում։ Էդ դեպքում ես կսպասեմ, մինչև, շատ կներեք ցինիզմիս համար, լյումպենը ցխի ոստիկանների գլուխները, իրար տան, ու բալքիմ Սերժը չվի տաք երկրներ։ Կամ էլ նորից Լևոնը զանգի ասի գնացեք տուն, ու մի եզրակացությունների, վերլուծությունների շարք։ Հանուն մի անոռուգլուխների շայկայի փոխարինման մյուս անոռուգլուխների շայկայով բա արժի՞ ղալմաղալի մեջ ընկնել։ Ոնց քաղաքական «պայքար» են տանում, տենց էլ կլուծեն ժողովդրի խնդիրները՝ «բալքիմ»–ով։ Այսինքն ես այս պահին Լևոնից ավելի լևոնական լինելու ցանկություն չունեմ։ :pardon

Տրիբուն
03.03.2011, 15:03
Տրիբուն ախպեր, էլի գալիս ենք քո ասած «բալքիմ–յարաբ» տարբերակին՝ թող շատ մարդ գա, հետո տեսնենք ինչ ա լինում։ Էդ դեպքում ես կսպասեմ, մինչև, շատ կներեք ցինիզմիս համար, լյումպենը ցխի ոստիկանների գլուխները, իրար տան, ու բալքիմ Սերժը չվի տաք երկրներ։ Կամ էլ նորից Լևոնը զանգի ասի գնացեք տուն, ու մի եզրակացությունների, վերլուծությունների շարք։ Հանուն մի անոռուգլուխների շայկայի փոխարինման մյուս անոռուգլուխների շայկայով բա արժի՞ ղալմաղալի մեջ ընկնել։ Ոնց քաղաքական «պայքար» են տանում, տենց էլ կլուծեն ժողովդրի խնդիրները՝ «բալքիմ»–ով։ Այսինքն ես այս պահին Լևոնից ավելի լևոնական լինելու ցանկություն չունեմ։ :pardon

Չէ ապեր, էս պահին ես երկուսուկես շաբաթով թքում եմ շայկայի անդամների ու ղեկավարի վրա, ու գնում եմ ժողովրդի հետ պահանջելու կետերի կատարում: Կարող ա էլի սաղիս ցրեն, կարող ա լոմ վերցնենք վերջապես, կարող ա մի ուրիշ բան, չգիտեմ: Առաջին դեպքում կհիասթափվեմ վերջնականապես - էս անգամ կլինի վերջին վերջնականապեսը: :D Երկրորդ դեպքում կգամ ելակետային տարբերակին, որ Սերոժին լարել ենք, հալալ ա մեզ, ստեղծել են ժողովրդական բողոքի ուժով իշխանությունենրին լարելու նախադեպ, եկեք տենանք ինչ ենք անում:

Մի բան կարամ ասեմ, զուտ ինտուիցիայով, ինչ-որ մի բան այլևս այնպես չէ :D Ապատիայից դուրս գալու հնարավորություն ու նշույլներ կան, ու դրանից պետք ա օգտվել: Թե չէ իսկականից երկիրը ձեռներիցս գնում ա: Կարող ա պապին (երուսուկես շաբաթ հարգանքով եմ դիմելու) մի բան գիտի, կարող ա Ռամզեսը իսկականից մեր նախապապն ա:

Ապեր, չեմ ուզում հավատամ, որ սաղիս վերջը Մագադանում ասֆալտ անելն ա, իսկ երկիրից մնալու ա Երևան Սիթին (քաղաքը չէ, սուպերմարքեթը :(): Տենց բան չպիտի լինի: Լիքը, լիքը ու լիքը մարդը ամսի 17-ին կարա մի բան փոխի:

Ապեր, նայի, տղեն արդեն համարյա վիզ ա առնում :D

Հարցին, թե հավատում են արդյոք, որ այդուամենայնիվ իշխանությունը կգնա այդ պահանջների կատարմանը, Լեւոն Զուրաբյանը պատասխանել է, որ “իրեն հայտնի չէ դեպք, որ ներկայիս իրավիճակում եւ նույնիսկ ավելի ուժեղ իշխանությունները չգնան փոխզիջման”: “Հակառակ պարագայում նրանց մուբաքարացում է սպառնում”, ասել է Լեւոն Զուրաբյանը:

Տրիբուն
03.03.2011, 15:20
Այ սրա համար եմ սիրում Գալուստին:

Լսի Գալուստին, սպասի ճիշտ հակառակը:


ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարծում է, որ մարտի 17-ի ՀԱԿ հանրահավաքից հետո ոչ մի բան էլ տեղի չի ունենալու, ավելացնելով, որ նրանք ցայտնոտի մեջ են, այդ պատճառով էլ կփորձեն լարել իրավիճակը և որոգայթի մեջ գցել մարդկանց:

Տրիբուն
03.03.2011, 15:26
Վիշապ ախպերս, կարդա էս, լավ հոդված ա… (http://1in.am/arm/armenia_analysis_11675.html)

Ու մի քանի նախադասությամբ ամփոփում ա իմ ասածը:


Խնդիրն այն է, որ ներկայացնելով հստակ պահանջներ և դրանց կատարման կոնկրետ ժամկետ, Տեր-Պետրոսյանը փաստացի նախանշում է, որ դրանք չկատարվելու դեպքում դիմելու է կոնկրետ գործողությունների:


Բայց խնդիրն այն է, որ իշխանությանը մտահոգում է հենց այդ իրողությունը, թե ինչից ելնելով է Տեր-Պետրոսյանը առաջադրել այդպիսի հստակ պահանջներ և կոնկրետ ժամանակ, ինքն իրեն փաստորեն դնելով չկատարվելու դեպքում ինչ որ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անխուսափելիության առաջ:

Տրիբուն
03.03.2011, 15:46
Դե խնդրեմ, ցավերով գուգուշիկ :D Ինչպես և սպասվում է, իշխանությունները բոլորիս ուղարկում են մանրից գրողի ծոցը: Ու ՀԱԿ-ին մանևրելու տեղ իրանք իրանց ձեռով չեն թողնելու: Սենց որ գնա, իշխանությունները փաստացի մեզ հրավիրելու են - եկեք մեզ կերեք: ;)

Եթե դրանք պահանջներ են, իրականանալի չեն. Գագիկ Մելիքյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը, անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում ընդունված հայտարարությանը, նշեց, թե ընդդիմությունը պետք է մինչև հիմա հասկացած լիներ՝ իշխանությունների հետ պահանջների և ուլտիմատումների լեզվով չեն խոսում:

«Եթե դրանք պահանջներ են, իրականանալի չեն»,- հայտարարեց նա:


Ընդդիմության պահանջը անիրատեսական է. Հ.Աբրահամյան

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ընդունված փաստաթղթին:

«Բայց դա պահանջ լինել չի կարող, դա իրենց տեսակետն է: Ընդդիմության տեսակետները միշտ չեն համընկնում իշխանության տեսակետների հետ: Ընդհանրապես պետք է հիշել, որ պարտադրել իշխանություններին անօրինական կամ հեղափոխութայն կոչերով կամ ազատել այս կամ այն պաշտոնյային անընդունելի է»,- հայտարարեց նա:

Ըստ Աբրահամյանի` իշխանությունները բազմիցս ընդդիմությանն առաջարկել են գնալ երկխոսության: Իսկ եթե ընդդիմությունը ցանկանում է գալ իշխանության, Աբրահամյանը նշեց, թե հաջորդ ընտրությունները 2012թ.-ին են:

«Նրանք կարող են դրանց մասնակցել, ոչ թե արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչեր անել»,- ասաց նա: Հարցին, թե որքանով են իրատեսական ընդդիմության պահանջները, Աբրահամյանը պատասխանեց. «Անիրատեսական են»:

Մազալու կլինի, չէ, որ Լևոնը ամսի 17-ին ասի, «չէ, կներեք, դրանք պահանջներ չէի, դրանք բարեկամական խորհուրդներ էին, անում եք արեք, չեք անում, ոնց ուզում եք, մենք գնացինք տուն» :D

Տրիբուն
03.03.2011, 16:02
Արա, բայց Գալուստին իսկականից տանում ա :D


ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ (http://www.lragir.am/armsrc/country-lrahos44826.html)

Մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած պահանջներից մեկն էր` փոխհատուցում վճարել մարտի 1-ի զոհվածների ընտանիքներին ու վիրավորներին:

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այս առաջարկը ողջունելի է համարում և նշում, որ դա ավելի շուտ պետք է լիներ: Սահակյանը նշել է, որ եթե բարեգործներ գտնվեն, ողջունելի կլինի, և ավելացրել, որ ՀԱԿ-ը դրա տակից պետք է դուրս գա:

Հարցին, թե ընդդիմությունը պահանջում է, որ իշխանությունները վճարեն փոխհատուցումը, Գալուստ Սահակյանն ասել է, որ եթե նրա (Լևոն Տեր-Պետրոսյանի. Խմբ.) ժամանակ փոխհատուցման տրադիցիան ներդրվեր, ապա հիմա կշարունակվեր:

Գալուստին պետքա փող տալ, որ գա 17--ի հանրահավաքին: Մի հատ հինգ րոպեանոց ելույթ, ու հեղափոխություն կանենք համ Հայաստանում, համ Ադրբեջանում: Տաս րոպե խոսա, Իրանում էլ կանենք:

Տրիբուն
03.03.2011, 16:08
Զարուհի, նախագահ ..

http://www.lragir.am/upld_img/129915173782.JPG

Տրիբուն
03.03.2011, 16:13
Արա, գժվել են սրանք լրիվ: Ալավ աշխարհում փողոցում ծաղիկ են վաճառում, դրանցից ի՞նչ են ուզում: Ծաղիկները ռուսական չե՞ն, ռուսերեն չե՞ն ծախում, թե թազա ծաղիկ ներմուծող կա արդեն երկրւոմ, խաբար չենք:


http://www.youtube.com/watch?v=8b5y1IAWC98&feature=player_embedded

Տրիբուն
03.03.2011, 16:24
Էս դմբոյի համար սերժանտ ոստիկանը պատգամավորից աֆտարիտետնի ա (http://1in.am/arm/armenia_politics_11727.html) :D


Լրագրողների արձագանքին, թե ոստիկաններն այնքան կոպիտ են եղել, որ պատգամավորներին անգամ պառկեցրել են գետնին, Սահակյանը պատասխանեց.

«Այսինքն` սրանից հետո այնպես անենք, որ ոստիկանությունը պառկի գետնին իրենք էլ մեջքի վրայով քայլեն, հա՞»:

Mephistopheles
03.03.2011, 21:19
պատահական չի որ էս կնիկը հիմա ա սկսել խոսել… Գալուստն էլ, իհարկե համաձայն չի…

http://www.azatutyun.am/content/article/2327224.html

Magic-Mushroom
03.03.2011, 22:22
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած պահանջներից մեկն էր` փոխհատուցում վճարել մարտի 1-ի զոհվածների ընտանիքներին ու վիրավորներին:

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այս առաջարկը ողջունելի է համարում և նշում, որ դա ավելի շուտ պետք է լիներ: Սահակյանը նշել է, որ եթե բարեգործներ գտնվեն, ողջունելի կլինի, և ավելացրել, որ ՀԱԿ-ը դրա տակից պետք է դուրս գա:

Հարցին, թե ընդդիմությունը պահանջում է, որ իշխանությունները վճարեն փոխհատուցումը, Գալուստ Սահակյանն ասել է, որ եթե նրա (Լևոն Տեր-Պետրոսյանի. Խմբ.) ժամանակ փոխհատուցման տրադիցիան ներդրվեր, ապա հիմա կշարունակվեր:

lragir.am

ministr
05.03.2011, 13:50
Կառավարությունը սանձելու է անբարեխիղճ գործարարների հարստանալու ցանկությունը. միջոցը` նոր օրենքն է



Հայաստանում արձանագրված գնաճը զսպելու նպատակով կառավարությունը մտադիր է կիրառել գնաճի զսպման մի քանի մեխանիզմներ, որոնք այլ երկրներում դրական արդյունք են տվել: Այս մասին մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտրարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա նշեց, որ մեխանիզմը օրենսդրական փոփոխություններն են, «որոնք թույլ են տալու սանձելու անբարեխիղճ գործարարների ձգտումները, ովքեր օգտվելով օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ պատճառներից բարձրացնում են գները»: Դրանցից առաջինը «Տնտեսական մրցակության պաշտպանության մասին օրենքում» փոփոխություններ անցկացնելն է, որը կիրականացվի հաջորդ քառօրյայի ընթացքում»,-հայտարարեց Մինասյանը:

Երկրորդը` նոր օրենսդրական նախաձեռնություն է, որը կառավարությունն առաջիկա քառօրյայում կներկայացնի ԱԺ: Այդ օրենքի էությունն այն է, որ եթե առաջին անհրաժեշտության որեւէ ապրանքի գծով մեկ ամսվա ընթացքում 30 տոկոսի աճ է գրանցվում, ապա կառավարությանը տրվում է լիազորություն 90 օրվա ընթացքում ինքնուրույն սահմանել այդ ապրանքի գինը:

«Սա վերաբերում է այն ապրանքներին, որոնց բնագավառում ունենք անբարեխիղճ մրցակցություն: Կան սպեկուլյանտներ, որոնք իրենց գնային քաղաքականությունը իրականացնում են բիզնեսի օրենքներից դուրս»,-նկատեց Մինասյանը` հավելելով, որ օրենքի նպատակը որոշ անբարեխիղճ գործարարների` հարստանալու անզուսպ մոլցուցքը զսպելն է: Մինասյանի ընդդիմախոս ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ նկատեց, թե դատելով այն հանգամանքից, որ հայաստանում օլիգարխները աստիճանաբար անցում են կատարում կոմպրադորականության դաշտ, դժվար է պատկերացնել, թե իրավիճակը հնարավոր կլինի վերահսկել օրինագծերով:

Նշենք, որ որոշ տնտեսագետներ մտավախություն են հայտնում, որ եթե կառավարությունը սկսի գներ ֆիքսել, դրա արդյունքում խանութներից կանհետանան այդ ապրանքները եւ կվաճառվեն տոնավաճառներում, կամ՝ տակից, ինչպես խորհրդային ժամանակներում:

http://news.am/arm/news/50246.html

Դզեց չէ? :) Ինչ ժողովրդի մասին մտածող կատավարություն ունենք!!!

Էս էլ նոր "փայլուն" մի՞տք էր: Հո կոմունիզմը չի՞, որ պետությունը գին սահմանի: Գերշահույթների մասին օրենքը կա, գնացեք դա կատարելագործեք, որ 50մլն-ի շահույթ չստանա, 50 հազար մուծի բյուջե պրծնի: Հաշվարկված մոտավոր գերշահույթի եռապատիկը գանձեք որպես տույժ, տեսնեմ ովա գին կրակելու:

Չնայած առաջին հայացքիցա աբսուրդային թվում: Խոշորացման, կենտրոնացման, ներկրողների մի մասին շուկայից քշելու հոտա գալիս: Սահմանում են նենց գին, որ դա ի վիճակի ա դնել միայն իրենց հովանավորյալը: Արդյունքում, մյուսները վնասով են սկսում աշխատել, դ...ադարեցնում են գործունեությունը, իրենց հովանավորյալը բնականաբար էլի չի տուժում, որովհետև շուկայում մնում է միայն ինքը և արդեն քանակի վրա աշխատելով նույնիսկ ցածր գնի դեպքում ապահովում է նույն, եթե ոչ ավելի մեծ շահույթ, իսկ սպառողներն էլ գոհ են, որովհետև ապրանքի գինն իջելա, իրենց քիչ ա հետաքրքրում թե դա ով ա ներկրում կամ արտադրում: Բոլորն էլ գոհ ու շնորհակալ, մի հատ ել մամուլի ասուլիս կանեն, կամ մի քանի լրագրող կհավաքեն , կասեն տեսաք ինչ լավ բան արեցինք ժողովրդի համար: Մի քանի ամիս հետո էլ էլի գինը կբարձրանա, բայց շուկայում կլինի միայն մեկ խաղացող: Այսինքն պետական դեմպինգ ա իրականացվում:

Ձայնալար
05.03.2011, 17:35
Մոդերատորական: Լրատվությունը մնացել է, քննարկումները տեղափոխվել են այստեղ (http://www.akumb.am/showthread.php/21661-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%9D-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD/page326):

Chuk
06.03.2011, 21:01
Ժառանգությունը որոշել ա մարտի 6-ին անցկացնել ընդլայնված նիստ, որի ժամանակ պետք է որոշեն իրենց հետագա քայլերն, այդ թվում պատգամավորական մանդատների հարցը:

Հաղորդեցին Ազատություն-ով

Ամսի 6-ն էլ եկավ.


«Ժառանգություն» կուսակցությունը հետաձգել է խմբակցության եւ խորհրդի համատեղ ընդլայնված նիստը, որի ընթացքում քննարկվելու էր խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու կամ մանդատները վայր դնելու հարցը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` հետաձգումը պատճառաբանելով ստեղծված իրավիճակով:

Նիստը պետք է կայանար այսօր` մարտի 6-ին, սակայն որոշվել է այն անցկացնել մարտի 13-ին:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին «Ժառանգություն» կուսակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատական ելույթից հետո լքել էր Ազգային Ժողովի նիստերի դահլիճը, ինչից հետո որոշվել էր մարտի 6-ին խորհրդի ընդլայնված նիստում քննարկել կուսակցության հետագա անելիքները:
Աղբյուր` news.am (http://news.am/arm/news/50438.html)

Mephistopheles
06.03.2011, 21:10
Ամսի 6-ն էլ եկավ.


Աղբյուր` news.am (http://news.am/arm/news/50438.html)

ապեր, առանց մանդատի իրանք անիմաստ են… ոնց որ Կաշչեյ Բեսսմեռտնին առանց ձվի

Տրիբուն
07.03.2011, 01:26
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` հետաձգումը պատճառաբանելով ստեղծված իրավիճակով:

Էս ի՞նչ իրավիճակ ա եղել, որ չենք նկատել: Աստված կարոտ պահի, հրաբու՞խ, ջրհեղե՞ղ, երկրաշա՞րժ: Թե՞ Րաֆֆին էլ ա որոշել իրա հաստ գլուխը, էն մի օրվա մեջ կատվի ձագ դառած առյուծի հաստ գլխի պես, պատասխանատու ձևով մցտնի համապատասխան քամակը:

Magic-Mushroom
07.03.2011, 15:52
ԶՎԱՐՃԱՑՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը, “նկատի ունենալով, որ վարչախումբը ոչ միայն տրամադիր, այլեւ ի վիճակի էլ չէ կատարելու որեւէ դրական քայլ թե սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, թե ժողովրդավարության ու օրինականության հաստատման, եւ թե արտաքին քաղաքականության խնդիրների լուծման բնագավառներում, ինչը նրա լիակատար սնանկության ապացույցն է”, հրապարակեց 15 կետից բաղկացած պահանջներ, որոնք կատարելու դեպքում Կոնգրեսը կարող է երկխոսություն սկսել իշխանության հետ:

Բնականաբար, բոլորն էլ հասկանում են, որ այդ պահանջները իշխանությունը չի կատարի, թե այն պատճառով, որ դրանց կատարումը կխարխլի իշխանության առանց այն էլ խախուտ դիրքերը, թե նաեւ այն պատճառով, որ իշխանության համար “զապադլո” է կատարել հասարակության որեւէ պահանջ:

Մի կողմ թողնենք այն, թե ում են ուղղված այդ պահանջները, որքանով են դրանք հիմնավոր եւ իրատեսական եւ այլ նման հարցեր, որոնք քննարկում են հասարակությունն ու քաղաքական ուժերը: Անդրադառնանք իշխանության արձագանքին:

Իշխանությունն, օրինակ, կարող էր ընդհանրապես չարձագանքել եւ ընդունել կեցվածք, որ դա իրեն չի վերաբերում: Դա կլիներ ազնիվ: Սակայն տեղի ունեցավ հակառակը` իշխանությունը ոչ միայն արձագանքեց, այլեւ տվեց բնորոշումներ, որոնք առաջացնում են հարցեր: Օրինակ, ԱԺ նախագահ հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ընդդիմության պահանջներն իրականանալի չեն: Իշխող կուսակցության զանազան տրամաչափի գործիչներ էլ հայտարարեցին նույնը, եղան նաեւ այնպիսիները, որոնք ընդդիմության պահանջները որակեցին որպես ծիծաղելի ու անհեթեթ:

Հետաքրքիր է, արդյոք ծիծաղելի կամ անհեթեթ է ասենք 1-ին կետում ամրագրված` քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջը: Կամ, արդյոք ծիծաղելի է 2008-ի մարտի 1-ի զոհերի հարազատներին 1-ական միլիոն դոլար հատկացնելու պահանջը: Այսինքն, իշխող կուսակցության համար զվարճալի՞ է, երբ 10 մարդ են գնդակահարում Երեւանի փողոցներում: Կամ, գուցե քիչ են համարում, դրա՞ համար են զվարճանում:

Էլ չենք խոսում մյուս պահանջներից, որոնցում խոսք է գնում ոստիկանական ահաբեկումները, քաղաքացիների մաքսային թալանը դադարեցնելու, Ղարաբաղը բանակցության սեղան վերադարձնելու, աշխատավորների շահերը չոտնահարելու, բարձրաստիճան չինովնիկների ունեցվածքի մասին տեղեկատվությունը հրապարակելու եւ այլնի մասին:

Թեեւ, մյուս կողմից, այս պահանջները հենց «զվարճալի էլ» պիտի լինեին իշխանության համար` չէ՞ որ այս պահանջները մատնացույց են անում փաստացի կոնկրետ հանցագործություններ: Նման պայմաններում, զվարճալի են ոչ թե ընդդիմության պահանջները, այլ այն, որ նման իշխանությունը շարունակում է մնալ:
Լրագիր ամ

Askalaf
07.03.2011, 22:17
Ոստիկանները հարձակվել են «Ժառանգության» պատգամավորների վրա



Շատերդ արդեն տեսած կլինեք էս վիդեոները, բայց երևի թե կլինեն մարդիկ որ դեռ չեն տեսել։
Խնդրեմ՝


http://www.youtube.com/watch?v=JCWb5TU6UgQ


http://www.youtube.com/watch?v=YvQW4jK6n9E


http://www.youtube.com/watch?v=-iLKfUJDiXg


Ճորտացրել են ժողովրդին, գցել շան օրը, բայց շունը իրենք են, որ ժողովրդին թալանելու գնով ձեռք բերած իրենց արտասահմանյան մեքենաների պատուհանից էշ-էշ ժպտում են ու ասում «արա է՞ս ովա»՝ տեսնելով իրենց ու իրենց պապաների պատճառով անմխիթար վիճակում հայտնված մարդկանց: Էդ «չաղ ու բախտավոր» տականքները ք*քի ճիճվի պես կերել են էս երկիրը...

Norton
08.03.2011, 14:14
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՎԻՃԱԿ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

Այնքան է մեծացել ռադիկալ քայլերի կոչ անող ու ընդունակ զանգվածը, որ վաղ, թե ուշ այդ քայլերն արվելու են, lragir.am-ին տված հարցազրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը

Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ժողովրդի քվեարկությամբ ընդունվեց 15 կետից բաղկացած հայտարարություն: Իշխանություններն այդ պահանջները թեեւ բովանդակային առումով չմերժեցին, սակայն այն որակեցին որպես ուլտիմատում՝ նշելով, որ իրենց հետ ուլտիմատումների լեզվով չխոսեն:

Իշխանությունների պատասխանները դեռ ադեկվատ չեն: Չգիտեմ՝ իրենք հասկանում են, թե ոչ, բայց մեզ համար ակնհայտ է՝ Հայաստանում հասունանում է հեղափոխական իրավիճակ: Ես նման գնահատականներ երբեք չեմ տվել, բայց հիմա տալիս եմ: Թերահավատները փորձում են փաստարկել, թե պետք չէ ոգեւորված լինել հանրահավաքներից, որ դա ոչ թե քաղաքական պատճառ ունի, այլ՝ սոցիալական բողոքավոր զանգվածներ են եկել: Իմ պատասխանը հետեւյալն է՝ ուրեմն իրավիճակը շատ ավելի լուրջ է եւ շատ ավելի հեռահար հետեւանքներ ունի: Օրինակ՝ եթե հետընտրական ճգնաժամ կա, որը կապված է ընտրությունների կեղծման հետ, հետո նաեւ դրան հետեւած խաղաղ ցույցերի բռնի ցրման հետ, այդ դեպքում ժամանակն աշխատում է իշխանությունների օգտին. որքան անցնում է այդ ճգնաժամից, այդքան իրավիճակը հանգստանում է եւ ժողովուրդը վերադառնում առօրյային: Ներկա վիճակը բացարձակ հակառակ դինամիկան ունի: Այս վիճակը չի հանգստանա: Ժամանակն, ընդհակառակը, աշխատելու է իշխանությունների դեմ. որեւէ հարց նրանք չեն լուծելու, չեն կարողանալու ապահովել բյուջեի մուտքերը, վճարել աշխատավարձեր, չեն կարողանալու պատշաճ կերպով ապահովել բանակի ծախսերը, եւ այդ ամենի հետեւանքը լինելու է այն, որ օրըստօրե աճելու է դժգոհ մարդկանց բանակը:

Ուրեմն՝ ամենամեծ մարտահրավերը, որ մենք այսօր ունենք, այն է, որ Հայաստանում պահպանվեն սահուն քաղաքական-հասարակական գործընթացները, որովհետեւ եթե այս տեմպերով լարվածությունն աճի, ոչ ոք, այդ թվում ժողովրդի անվերապահ աջակցությունը վայելող Հայ Ազգային Կոնգրեսը, չի կարողանալու ապահովել ժողովրդի համբերությունը: Ուստի՝ առաջարկվածն ընդամենը ելք է՝ ստեղծված իրավիճակից: Եթե իշխանությունները խելամիտ գտնվեն, ապա համատեղ ջանքերով իշխանություններն ու ընդդիմությունը կարող են երկիրը սահուն քայլերով դուրս հանել այս իրավիճակից: Ուստի՝ իշխանությունները պետք է գիտակցեն ստեղծված իրավիճակի լրջությունը եւ ռեալ քայլեր կատարեն՝ ժողովրդին, հասարակությանն ընդառաջ: Իսկ այդ քայլերը ներկայացված են 50 հազարանոց հանրահավաքում ընդունված պահանջների հռչակագրում:

Ձեր կարծիքով, իշխանությունները կգնա՞ն արդյոք այդ պահանջների կատարմանը, եւ եթե չգնան, ապա որոնք են լինելու ընդդիմության քայլերը:

Դա կախված է նրանց “հետախուզական” կարողություններից ու ճկունությունից: Եթե նրանք հետադարձ կապը պահպանել են, ունեն ադեկվատ ինֆորմացիա եւ այս աննախադեպ լարված իրավիճակում ճիշտ վարվելու անհրաժեշտ ճկունություն, ուրեմն նրանք կհետեւեն եւ կկատարեն պահանջների առնվազն մի մասը: Դա թույլ կտա սկզբնավորել երկխոսություն իշխանության եւ ընդդիմության միջեւ՝ երկրում լեգիտիմ իշխանության ձեւավորման ժամկետների եւ եղանակների շուրջ:

Եթե քայլերի չդիմեն, ապա արդյոք ընդդիմությունը կգնա ռադիկալ քայլերի:

Եթե Կոնգրեսն էլ չգնա ռադիկալ քայլերի ու ռադիկալ լուծումների, ապա իրավիճակն այնքան լարված է, այնքան է մեծացել ռադիկալ քայլերի կոչ անող ու ընդունակ զանգվածը, որ վաղ, թե ուշ այդ քայլերն արվելու են: Մեր նպատակն այն է, որ նման ընթացք չլինի եւ մենք կարողանանք ապահովել ժողովրդի արդարացի պահանջների իրականացումը՝ սահուն քաղաքական գործընթացի միջոցով: Բայց նման պլան իրագործելու համար անհրաժեշտ է իշխանությունների փոխադարձ շահագրգռվածությունը եւ նրանց կողմից համագործակցությունը: Եթե դա չլինի, ապա իշխանություններն իրենց ձեռքով բացելու են մուբարաքացման դուռը:

Իշխանությունների պահվածքից տպավորություն է, որ իրենք հույսը դրել են վերջին հաշվով ուժային մեթոդով զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու եւ հարցերն ուժով լուծելու վրա:

Չեմ կարծում, որ նման վիճակ կա: Իրենք էլ են հասկանում, որ չեն կարող ուժային մեթոդներով գործել: Եկեք մի բան հստակ իմանանք՝ ուժային կառույցների մեջ մեծ շփոթ կա ու բարոյազրկում: Նրանց 95 տոկոսը, եթե ոչ ավելին, սովորական մարդիկ են, որոնք նույնպես այլեւս չեն ցանկանում հանդուրժել այս բռնապետությունն ու ակնհայտ համակրանք ունեն համաժողովրդական շարժման նկատմամբ, նաեւ տեսնում են, թե ինչէ կատարվում այլ երկրներում: Իշխանությունները եթե մտադիր են ուժային սցենարով գնալ, ապա կարող են հենվել միայն մի քանի հոգու վրա: Նրանց բոլորի անունները մենք գիտենք, բայց այդ մի քանի հոգով չեն կարող դիմակայել հարյուր հազարավոր մարդկանց ընդվզմանը: Ես վստահ եմ, եթե իշխանություններն ադեկվատ են գնահատում իրավիճակը, ապա դա շատ լավ հասկանում են:

Բացի դրանից, ինչպես ցույց է տալիս արաբական հեղափոխությունների վերջին փորձը, ամեն բռնություն, ամեն մի ուժային գործողություն, հատկապես եթե լինում են զոհեր, շեշտակի հակահարված են առաջացնում եւ էլ ավելի բարձրացնում ժողովրդական ալիքի հզորությունը: Ցանկացած բռնի գործողություն ի վերջո հակադարձվում է, այն էլ՝ հակադարձվում տասնապատիկ: Սա բնության օրենքն է: Եւ այն վիճակում, որում գտնվում է ռեժիմը իր մաշված ռեսուրսներով, նաեւ հաշվի առնելով այն, որ միջազգային հանրությունը շատ կտրուկ ձեւով փոխել է վերաբերմունքը դիկտատորական ռեժիմների նկատմամբ, վստահ եմ՝ իշխանությունները պետք է հասկանան՝ ուժային մեթոդներով իրենք ի վիճակի չեն լինելու կարգավորել իրավիճակը: Դա պատրանք է: Ես վստահ եմ՝ նրանք այդ պատրանքը չունեն:

Նաեւ խորհրդարանական ընդդիմության արձագանքին կխնդրեի անդրադառնալ. այս 15 կետանոց պահանջները կամ դրանց մի մասը նաեւ նրանց կողմից է բազմիցս հնչել, բայց միեւնույն է, տարբեր պատճառաբանություններով չեն ցանկանում կանգնել այդ պահանջների կողքին, համագործակցել Հայ Ազգային Կոնգրեսի հետ:

Եկեք հստակ գնահատականներ տանք. ՀՅԴ վերնախավը, ղեկավարությունն այսօր ամբողջովին սերտաճած է ներկա օլիգարխիկ-կլանային համակարգի հետ: Նրանք ունեն իրենց տեղը այդ համակարգի մեջ: Իսկ նրանց ղեկավարն ամեն շաբաթ գնում է նախագահական նստավայր եւ ինստրուկցիաներ ստանում, թե ինչպիսին պետք է լինի ՀՅԴ եւ նրա հեռուստատեսության վարվելակերպը: Իհարկե, ՀՅԴ շարքերում կան հարյուրավոր ազնիվ մարդիկ: Երբեմն նրանց կողմից մեսիջներ են լինում, թե որոշ ժամանակ մի քննադատեք, թողեք՝ մենք մեր ձեռքով կկատարենք իշխանափոխություն ՀՅԴ ներսում: Բայց ես կարծում եմ՝ դրանք սին պատրանքներ են. փորձը ցույց տվեց՝ հարյուրավոր այդ ազնիվ մարդիկ չեն կարող իրականացնել նման վերափոխում ՀՅԴ ներսում: Ցավոք սրտի, ՀՅԴ-ն այսօր լրիվ պատանդ է այն մի քանի միկրոօլիգարխների, որոնք սերտաճած են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ստեղծած կլանային-օլիգարխիկ համակարգի հետ: Միակ գործառույթը, որ ՀՅԴ-ն կարող է անել, նախագահականից ընդդիմություն գործուղվելու եւ ընդդիմության պառակտվածության պատրանք ստեղծելու դերն է: Զուտ տեսականորեն, իհարկե, եթե այդ ամենը փոխվի, մենք բաց ենք համագործակցության համար:

Ինչ վերաբերում է Ժառանգությանը, շատ դեպքերում լավ գործ անում են, ակտիվ են Ժառանգության պատգամավորները: Սակայն պետք է նաեւ հասկանանք, որ այդ կուսակցությունը այսօր չունի ռեալ քաղաքական քաշ, եւ մի քանի տասնյակ մարդկանցով է սահմանափակվում նրանց ռեալ անդամակցությունը: Դա հետեւանք է նրա, որ ինչ-որ պահի սահմանազատվեցին համատեղ պայքարից, ինչ որ դիստանցիա պահեցին համաժողովրդական շարժումից: Ամեն դեպքում, իրենք են որոշում բռնապետության դեմ այս համընդհանուր պայքարում իրենց մասնակցության չափը, եւ այդ մասնակցության ցանկացած չափ, ընդհուպ մինչեւ Կոնգրեսին անդամակցելը, մենք կողջունենք:

Այս ֆոնի վրա իշխանությունների կողմից մի թեզ է նետված, որի իմաստը հետեւյալն է՝ ընդդիմությունը միավորված չէ, ուստի չի կարող հասնել հաջողության: Եվ հիմա փորձում են հասարակությանը փաթաթել բանավեճ այն մասին, թե արդյոք ընդդիմությունը կարող է միավորվել: Սա հերթական քարոզչական հեքիաթն է, որը պատմում են մեկ նպատակով՝ նորից հուսահատեցնելու մարդկանց:

Եկեք պարզենք՝ ինչի համար է պետք ընդդիմության միավորվածությունը: Իսկապես, պառակտված ընդդիմությունը ոչինչ չի կարող անել՝ եւ մանիպուլացվում է իշխանությունների կողմից, եւ ի վիճակի չէ մոբիլիզացնելու մարդկանց՝ լուրջ պայքարի ռեժիմի դեմ: Այսինքն՝ համախմբման եւ միավորման ողջ իմաստն այն է, որ միավորմամբ ոգեւորված՝ մարդիկ ոտքի ելնեն եւ մոբիլիզացվեն ռեժիմի դեմ պայքարում: Ահա այդ նպատակն արդեն իրագործված է՝ Հայ Ազգային Կոնգրեսում ընդդիմության միավորումն արդեն լուծել է այդ խնդիրը, ստեղծված է միացյալ ընդդիմություն, որը կարողացել է մարդկանց ոտքի հանել, մոբիլիզացնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ պայքարի: Այնպես որ, հետագա միավորման ու համախմբման խնդիրն արհեստական, արհեստածին գաղափար է:

Ասածս, իհարկե, չի նշանակում, որ միավորման գործընթացը համարում ենք ավարտված: Ընդհակառակը, մենք հրավիրում ենք բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում՝ ՀՅԴ-ին ու Ժառանգությանը, եթե նրանք պատրաստ են անկեղծ պայքարել ռեժիմի դեմ, ընդունել դրույթները, որոնք դրված են Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման հռչակագրում, հրավիրում ենք միանալ եւ մեզ հետ համատեղ պայքարել ռեժիմի դեմ: Ընդ որում, ասեմ, որ դա իրենց վրա ոչ մի պարտավորություն չի դնում: Կոնգրեսի հռչակագրում գրված է, որ Կոնգրեսի անդամ ցանկացած կուսակցություն պահպանում է լիակատար քաղաքական ինքնուրունությունը, այդ թվում՝ ընտրություններին առանձին մասնակցելու առումով:

Այնպես որ, մենք բոլորին հրավիրում ենք միանալ եւ համատեղ ջանքերով պայքարել ժողովրդի հաղթանակի համար: Բայց նաեւ պետք է մի բան հասկանանք, որ բոլոր կուսակցությունների, բոլոր ուժերի միավորումն ուտոպիստական խնդիր է, որը երբեք մարդկության պատմության մեջ ոչ ոք չի կարողացել լուծել: Մենք էլ հիմար չենք, որ զբաղվենք ուտոպիստական, անիրականանալի խնդիրներով: Մենք արդեն իսկ լուծել ենք մոբիլիզացիայի համար անհրաժեշտ` ընդդիմության միավորման խնդիրը, հիմա լուծում ենք բռնապետության տապալման եւ Հայաստանում ժողովրդավարության հաստատման խնդիրը: Եվ լուծում ենք մեծ հաջողությամբ:

Ինչ նկատի ունեք միանալ ասելով՝ մաս կազմել Հայ Ազգային Կոնգրեսին, թե համագործակցել Կոնգրեսի հետ առանց դրա կազմի մեջ մտնելու:

Իսկ ինչն է խանգարում ստորագրել Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման հռչակագիրը. այնտեղ որեւէ մեկի վրա որեւէ պարտավորություն չկա: Եթե դրույթներն ընդունում են, ինչն է խանգարում այն ստորագրել: Չեն ցանկանում ստորագրել, խնդիր չէ՝ թող պայքարեն առանձին, բայց երբ խոսում են միանալու, միավորվելու կամ միասնության մասին, ապա կոնկրետ բացատրություն պետք է տան, թե ինչ են դրա տակ հասկանում: Ի՞նչ է նշանակում միանալ. եթե նշանակում է միասնական դաշինքով ընտրությունների գնալ, ապա դրա մասին կխոսենք ընտրությունների ժամանակ: Եթե նշանակում է համատեղ ակցիաներ կազմակերպելը, ապա այսօր ՀՀ-ում զանգվածային միջոցառումներ, ըստ էության, կազմակերպում է Կոնգրեսը, եւ նրանք կարող են միանալ այդ ակցիաներին: Եթե միասնության տակ մի ուրիշ բան են հասկանում, թող շատ կոնկրետ ասեն` ինչ:

Կոնգրեսի հետ համագործակցությունն առանց նրա կազմի մեջ մտնելու հնարավո՞ր է:

Մենք պատրաստ ենք համագործակցության: Մենք նաեւ գործնականորեն համագործակցել ենք, օրինակ, Ժառանգության հետ. մարտի 1-ի սպանությունների բացահայտման առումով շատ հաջող, արդյունավետ համագործակցել ենք եւ կրկին պատրաստ ենք համագործակցել: Իսկ համագործակցել չի նշանակում միանալ: Մենք գտել ենք միավորման մեխանիզմը. դա Հայ Ազգային Կոնգրեսն է: Եթե որեւէ մեկն ունի միավորման ալտերնատիվ պլատֆորմ, թող շատ հստակ այն ներկայացնի: Մենք մեր առաջարկը ոչ միայն կոնկրետ արել ենք, այլեւ իրագործել: Արդյունքում տասնութ կուսակցություն այդ պլատֆորմի վրա միավորվել է, եւ այն բաց է այլ ուժերի համար եւս:

Եթե մինչեւ մարտի 17-ը չկատարվեն պահանջները, ի՞նչ է լինելու, եւս մեկ անգամ ժամանա՞կ է տրվելու, թե ոչ:

Եւս մեկ անգամ ժամանակ տալը չեմ կարծում, որ որեւէ իմաստ ունի: Ամսի 17-ին ժողովրդի հետ միասին կորոշենք մեր ասելիքներն ու անելիքները:

Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

My World My Space
08.03.2011, 21:58
Թռիչքներ գազի գնի վրայով

Մեր ունեցած տեղեկություններով, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը շտապ մեկնել է Մոսկվա: Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել չհաջողվեց, բայց քաղաքապետարանի մեր աղբյուրները նշում են, որ մոսկովյան այս այցը կապ չունի երեւանյան խնդիրների հետ: Նա Մոսկվա է մեկնել գազի գնի շուրջ ծագած նոր խնդիրները հարթելու նպատակով: «Գազպրոմի» ղեկավարությունը նախորդ օրը տեղեկացրել էր, թե ի հեճուկս Հայաստանում գազի սակագնի անփոփոխ մնալու հայտարարություններին, ՀՀ-ին մատակարարվող գազի գնի շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել: Սա լուրջ անհանգստություն է պատճառում հենց Երեւանի քաղաքապետին` «Հայռուսգազարդի» նախկին ղեկավար Կարեն Կարապետյանին: Խնդիրն այն է, որ եթե «Գազպրոմը» այնուամենայնիվ որոշի բարձրացնել գազի գինը ՀՀ սահմանին, ապա սպառողներին մատակարարվող գազի սակագինը անփոփոխ թողնելու համար պետք է նվազի ներհայաստանյան սպասարկման գինը: Եւ այդ ժամանակ կպարզվի, որ 180 դոլարանոց գազը ՀՀ բնակչությանը 380 դոլարով վաճառելով` Կարապետյանի ղեկավարած «Հայռուսգազարդը» չհիմնավորված գերշահույթներ է ստացել:



աղբյուրը (http://www.armtimes.com/23282)

Norton
09.03.2011, 11:54
«Ժառանգություն»-ը երբեւէ չի խոսել մանդատները վայր դնելու մասին

Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը բացառում է խմբակցության կողմից մանդատները վայր դնելու որոշման հնարավորությունը:

Փետրվարի 28-ին խորհրդարանի հերթական քառօրյա նիստերի մեկնարկին «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես էր եկել Հայաստանի իշխանությունների եւ իշխող կոալիցիայի հասցեին, որից հետո կուսակցության պատգամավորները բոյկոտեցին Ազգային ժողովի նիստի աշխատանքները:

«Ժառանգություն»-ը հայտարարել էր, որ մարտի 6-ին հրավիրվելու է «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստ, որի քննարկմանը կներկայացվի կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության հետագա ռազմավարության եւ մարտավարության առաջարկվող տարբերակները եւ կկայացվի համապատասխան որոշում:

Այդուհանդերձ, կուսակցության խորհրդի նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 13-ը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է, որ մարտի 13-ին «Ժառանգություն» խմբակցությունը վայր դնի պատգամավորական մանդատները, խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, մասնավորապես, ասաց. - «Կուսակցությունը եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը, այդ թվում եւ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երբեւէ չեն խոսել մանդատներ դնելու մասին: Դա ավելի շատ լրագրողների կողմից հարցերում, վերլուծական նյութերում հանդիպող սցենարներ են, որոնց համար «Ժառանգություն» կուսակցությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում»:
azatutyun.am

էս էլ սենց

Mephistopheles
09.03.2011, 21:17
«Ժառանգություն»-ը երբեւէ չի խոսել մանդատները վայր դնելու մասին

էս էլ սենց

էդ ո՞վ էր ասում որ ծեծը հակադաստիարակչական ա… խնդրեմ, լավ էլ դաստիարակվում են

Փոստանջյանի ախպորն էլ որ բաց թողնեն չզարմանաք

Norton
09.03.2011, 21:25
Հայաստանը նման էր մեծ պղպջակի, որը ճգնաժամի ժամանակ պայթեց. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ


Հայաստանի տնտեսական աճն այս տարի կկազմի 4.5 տոկոս։ Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նման կանխատեսումներով հանդես եկավ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆը։ «Ատում եմ նման կանխատեսումներ անել։ Հայաստանը տնտեսական աճի մեծ պոտենցիալ ունի, սակայն հաշվի առնելով այսօրվա բիզնես միջավայրը և ճգնաժամի հասցրած վնասները՝ այս տարվա համար ես 4.5 տոկոս աճ եմ կանխատեսում»,- նշեց մասնագետը՝ հավելելով, որ բիզնես միջավայրի զարգացման խոչընդոտների վերացումն այսօր Հայաստանում լրջագույն խնդիր է։

Միաժամանակ նա նշեց, որ այդ խնդիրը ծառացած է նաև մի շարք այլ երկրների առջև։ Իսկ Հայաստանում բարեփոխումների դանդաղումը, ըստ ՎԶԵԲ գլխավոր տնտեսագետի, կապված է օլիգարխիկ համակարգի առկայության և տնտեսական մրցակցության բացակայության հետ։

Մասնագետն ընդգծեց, որ ճգնաժամից շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, շատ դասեր կարող էին քաղել։ «Սակայն այդ դասերը լավ չեն սերտվել, բարեփոխումների հիմք չեն դարձել։ Հայաստանը նույնպես նման էր մի մեծ պղպջակի, որը ճգնաժամի ժամանակ պայթեց»,- ասաց նա։ Հայաստանում, ըստ նրա, մտահոգող են շարունակում մնալ գնաճի բարձր ցուցանիշը և մակրոտնտեսական խոցելիության աճը։ «Սրանք անհանգստացնող նշաններ են։ Ճգնաժամի պատճառով պետության պարտքը կտրուկ աճել է և նույնքան բարձր է, որքան Կենտրոնական Եվրոպայում»,- ընդգծեց նա։ Ըստ մասնագետի՝ պակաս մտահոգիչ չեն նաև բարձր դոլարիզացիան և տեղական կապիտալի շուկայի թերզարգացվածությունը։ «Հայաստանը դեռևս շատ բան ունի անելու»,- եզրակացրեց նա։

Էրիկ Բերգլոֆը կարևորեց արտահանման ցուցանիշների աճը՝ նշելով, որ դա կխթանի նաև նորարարության տարածմանը։
ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետը նաև նշեց, որ ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում 1995թ.-ից սկսած կոռուպցիան աճել է։ Միայն Վրաստանն է կարողացել էականորեն նվազեցնել կոռուպցիան։

ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետը դրական գնահատեց Հայաստանի կառավարության՝ գնաճի մեղմման քաղաքականությունը։ «Սա գների ժամանակավոր աճ է։ Կենտրոնական բանկի կողմից կիրառվող գործիքները ճիշտ գործիքներ են։ Կենտրոնական բանկն իրեն ճիշտ է պահում, ճիշտ քայլեր է ձեռնարկում»,- ասաց նա։

Տնտեսագետը նաև նշեց, որ Հայաստանում վերջին նախագահական ընտրություններից հետո «լրիվ կանխատեսելի քաղաքական իրավիճակ չկա»։
tert.am

Mephistopheles
09.03.2011, 21:30
Երևանի քաղաքապետարանի կողմից Ազատության հրապարակը չտրամադրելու որոշման մասին Մուսինյանն ասաց. «Մեզ համար այլևս քաղաքապետարանի որոշումները նշանակություն չունեն»։

tert.am

Kuk
09.03.2011, 22:20
Կոնգրեսը պատրաստվում է մարտի 17-ի հանրահավաքին

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ:

«Առաջին լրատվականի» տեղեկություններով, Կոնգրեսի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները քննարկել են մարտի 17-ին կայանալիք հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները` իրազեկման, հանրահավաքի կազմակերպչական հարցերը, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսի հետագա անելիքները։

Մեր տեղեկություններով, Կոնգրեսի ներկայացուցիչները նախատեսում են մինչև մարտի 17-ի հանրահավաքը մարզային հանդիպումներ անցկացնել։

Առաջին (http://1in.am/arm/armenia_politics_12333.html)

Norton
10.03.2011, 12:53
ԱՍՏԾՈՒՆ ԿԾԱՌԱՅԻ Bentley-ՈՎ



http://lragir.am/upld_img/129973664395.JPG
168 ժամ թերթը գրում է, որ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը վերջերս Bentley մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել իր սանիկից: Այս տեղեկությունը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է եւ Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը, եւ արքեպիսկոպոս Կճոյանը:

Թերթը գրում է, որ իր թղթակցի հետ հեռախոսազրույցում Կճոյանի տված պատասխանները առանձնապես չեն տարբերվել հայաստանյան միջին վիճակագրական օլիգարխի պատասխաններից: Մասնավորապես, ի պատասխան մեր հարցին` արդյոք այդ նվերը հանձնվելու՞ է եկեղեցուն, սույն հոգեւորականը պատասխանել է. «Աղջիկ ջան, դա քո ի՞նչ գործն ա, քո ի՞նչ գործն ա` իմ անձնական կյանքի մեջ ես մտնում»,- գրում է թերթն ու հավելում, որ Bentley մակնիշի այն մոդելը, որ նվիրել են Կճոյանին, տատանվում է 180-200.000 դոլարի սահմաններում:
lragir.am

Norton
11.03.2011, 13:16
Նախանձի մասին

Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր բլոգում կոչ էր արել՝ չնախանձել Վրաստանին: Զուտ տեսականորեն նա, իհարկե, իրավացի է. նախանձը գեղեցիկ զգացմունք չէ՝ քաղաքացիներին շատ ավելի լավ է բնութագրում հպարտությունը իրենց երկրի նվաճումներով: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ, ասենք, 1700-ամյա քրիստոնեությունը կամ Ավարայրի ճակատամարտը հպարտության «մշտական պաշար» չեն տալիս: Մարդիկ ուզում են ունենալ հպարտության ավելի թարմ, ավելի ժամանակակից մի աղբյուր: Եվ ահա այստեղ է, որ մեզ սկսում է համակել «սեւ նախանձը» հարեւանների հանդեպ: Խոսքը, տվյալ դեպքում, այն մասին է, որ ըստ Transparancy international միջազգային կազմակերպության, Վրաստանի ոստիկանությունը կոռումպացվածության ցածր մակարդակով աշխարհի լավագույն հնգյակում է: Ընդհանրապես, ըստ կազմակերպության հաշվետվության, Վրաստանում հարցվածների 78 տոկոսը կարծում է, որ վերջին երեք տարվա ընթացքում կոռուպցիան իրենց երկրում նվազել է: Նմանատիպ հաշվետվություն են երեկ հրապարակել TI-ի մեր ներկայացուցիչները (երկու դեպքերում էլ լրատվությունը վերցված է tert.am-ից), եւ պատկերը Հայաստանում ճիշտ հակառակն է. հարցումների մասնակիցների 50 տոկոսից ավելին նշել է, որ կոռուպցիան մեզանում աճում է:
Իհարկե, հաշվի առնելով մեր իշխանության «բնավորությունը», կարելի է կանխատեսել, որ այդ փաստին կտրվի հետեւյալ երկու մեկնաբանություններից մեկը (կամ էլ երկուսը միաժամանակ). 1/ կառավարությունն անզիջում պայքար է մղում կոռուպցիայի դեմ, միայն թե մեր անշնորհակալ քաղաքացիները դա չեն նկատում, 2/ համաշխարհային ուժային կենտրոնները եւ դրանցից սնվող Transparency international-ը իրենց սիրելի Վրաստանի PR-ն են անում՝ աշխարհում նարնջագույն հեղափոխությունները խթանելու նպատակով:
Իրականում ինձ թվում է, որ մեր եւ Վրաստանի քաղաքացիները միանգամայն ադեկվատ են ընկալում իրավիճակը: Եվ պատճառներն էլ են հայտնի: Ինչ էլ ասեն չինացիները եւ նրանց կողմնակիցները, տնտեսական եւ իրավական համակարգի բարեփոխումները մեզ նման երկրներում հնարավոր չեն առանց քաղաքական վերափոխումների: Դրանք, իմ ընկալմամբ, մեկ ամբողջական համակարգ են, եւ զբաղվել, օրինակ, առանձին վերցրած կոռուպցիայով կամ առանձին վերցրած դեմոնոպոլիզացիայով՝ պարզապես անիմաստ է: Այն համակարգը, որում մենք ապրում ենք, չի կարող գոյատեւել առանց կոռուպցիայի եւ մենաշնորհի, որոնք, ըստ էության, նույն արմատն ունեն:
Մոտ 17 տարի առաջ մեր վրացի գործընկերոջ մեքենայով դուրս էինք եկել Թբիլիսիի տարածքից, եւ մեր մեքենան կանգնեցրին ինչ-որ զինված մարդիկ: Վարորդը նրանց փող տվեց, եւ մենք շարժվեցինք առաջ: Մեր գործընկերը դա մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Չհասկացա՝ ոստիկաններ էին, թե ավազակներ: Չնայած՝ ի՞նչ տարբերություն»: Այն ժամանակ վրացիներն էին մեզ նախանձում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Mephistopheles
12.03.2011, 06:06
«Բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը` ե'ւ Հայ ազգային կոնգրեսը, ե'ւ Դաշնակցությունը, ե'ւ «Ժառանգություն»-ը, բազմիցս նշել են, որ միայնակ իրենց կուսակցությունը չի կարող իշխանափոխություն իրականացնել: Այս պարագայում համագործակցությունը ավելի առարկայական է դառնում: Եթե քաղաքական ուժերը արդեն փոխել են իրենց կարծիքը (իսկ «Ժառանգություն»-ը իր կարծիքը չի փոխել), եւ գտնում են, որ միայնակ կարող են այդ իշխանափոխությունը իրականացնել, եւ դա կլինի Հայաստանի ժողովրդավարական ուղին, ապա այստեղ ես միայն կարող եմ հաջողություն մաղթել իրենց», - հավելեց Մարտիրոսյանը:

Ազատություն

քաղաքական ուժերի միավորումը ենթադրում ա իրանց էլեկտորատների միավորում… Դաշնակների էլեկտորատը էական չի որովհետև միջին դաշնակը երևի հանրահավաքների ա մասնակցում ու հույսը իրենց վերնախավի վրա չի դրել… Ժառանգությունը համառորեն խոհրդարանից դուրս չի գալիս՝ այսինքն միանշանակ բավարարվում ա խորհրդարանական գործունեությամբ ու "դաշտային աշխատանքներն" էլ սահմանափակում է զուտ մարդու իրավունքներով զբաղվելով որոշ քաղաքական տոնայնությամբ, այպես որ նրա էլեկտորատնել ա մնում հանելուկային… դաժե Կարապետիչի էլեկտորատն ա քչից-շատից հայտնի… իսկ էսօր էլեկտորատի ճշտման միակ հավաստի ձևը հանրահավաքն ա…

sorry Արմեն ջան, դեմագոգիայով զբաղվելն անշնորհակալ գործ է համ էլ դրանից էլեկտորատը չի շատանում

Kuk
13.03.2011, 16:41
ԱՍՏԾՈՒՆ ԿԾԱՌԱՅԻ Bentley-ՈՎ

Էս էն չի՞, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ սերժի գլխին զոնտիկ էր բռնել:

Chuk
13.03.2011, 16:49
Էս էն չի՞, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ սերժի գլխին զոնտիկ էր բռնել:

Զոնտիկ բռնել ա թե չէ, չիդեմ, բայց Սերժի համար քարոզչություն էր անում:

Ուրեմն հերթական էդ կարգի հավաքներից ա, Սերժիկն ա խոսում «Մենք պետք է հպարտ լինենք, որ...», «Մենք հպարտ ենք...»... սենց իրա ստանդարտ ճառերն ա ասում, դրանից հետո էս Կճոյանը հարց ու պատասխան ա տալիս լրագրողներին (բնականաբար հիմնականում իշխանական) ու էդտեղ մեր տղերքից մեկն ա լինում ու հարցնում ա.
- Տեր հայր, իսկ հպարտությունը մեղք չի՞:

Դե գնա պատասխանի, Կճոյան :)) Ասի մեղք ա, Սերժին ա քաշում, չասի... ախր մեր եկեղեցին տենց ա ասում :))

Kuk
13.03.2011, 21:26
Անհայտ անձինք առևանգել են Սամսոն Խաչատրյանին

«Առաջին լրատվականի (http://1in.am/arm/armenia_right_12727.html)» տեղեկություններով, մեկ ժամ առաջ Դինամո մարզադաշտի մոտ անհայտ անձինք հարձակվել են աշխարհի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի վրա:

Ակատանատեսների խոսքով` Սամսոն Խաչատրյանի ուղղությամբ մեքենա է շարժվել, որից դուրս են եկել մարդիկ, որոնցից մի քանիսը, ըստ ականատեսների, եղել են դիմակներով, և հարձակվելով նրան տարել են անհայտ ուղղությամբ:

Ականատեսները պատմել են նաև, որ դեպքի վայրից քիչ հեռու նկատել են Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին և Կենտրոնի քրեկան վարչության պետ Արթուր Հովհաննսիյանին:

Այս պահի դրությամբ Սամսոն Խաչատրյանի գտնվելու վայրը հայտնի չէ, նրանից որևէ տեղեկություն չկա:

Էս էլ մարտի մեկի հանրահավաքից վիդեո. նայեք 3:10 - 3:20 հատվածը, թե ոնց ա քաղաքացիական հագուստով միլիցուն տոպկում:


http://www.youtube.com/watch?v=Gj_ueyw3BZA&feature=player_embedded#at=197

Chuk
13.03.2011, 22:53
Սամսոն Խաչատրյանի հետ բերման են ենթարկվել ևս երկուսը

«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ այսօր Դինամո մարզադաշտի մոտ անհայտ անձիք հարձակվել էին բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի վրա: Մի քանի ժամ նրա գտնվելու վայրը հայտնի չէր, նրան նստեցրել էին մեքենա և տարել անհայտ ուղղությամբ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Խաչատրյանին տեղափոխել են Երևան քաղաքի Կենտրոնի քննչական բաժանմունք:

Քիչ առաջ տեղեկացանք, որ Սամսոն Խաչատրյանի հետ բերման են ենթարկվել եւս երկուսը`Միսաք Հովակիմյանը, Պողոս Տրմզյանը: Այժմ նրանց բնակարաններում խուզարկություններ են իրականացվում:

Սամսոն Խաչատրյանը, Միսաք Հովակիմյանը եւ Պողոս Տրմզյանը այժմ գտնվում են Կենտրոնի քննչական բաժանմունքում: Այստեղ հավաքվել են Հայ ազգային կոնգրեսի մի քանի տասնյակ համակիրներ:

Ըստ որոշ տեղեկությունների` Սամսոն Խաչատրյանին պատրաստվում են ձերբակալել և մեղադրանք առաջադրել մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած մի միջադեպի կապակցությամբ:
Աղբյուր՝ 1in.am (http://1in.am/arm/armenia_right_12738.html)

Chuk
14.03.2011, 00:07
Սամսոն Խաչատրյանին ձերբակալել են

«Առաջին լրատվականը» քիչ առաջ տեղեկացավ, որ բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զաքարյանը Կենտրոնի քննչական բաժանմունքի մոտ հավաքվածներին: Բռնցքամարտի չեմպիոնի նկատմամբ հավանաբար 72 ժամվա ընթացքում մեղադրանք կառաջադրվի:

Հիշեցնենք, որ Սամսոն Խաչատրյանի հետ բերման էին ենթարկվել նաեւ`Միսաք Հովակիմյանը, Պողոս Տրմզյանը, նրանց բնակարաններում խուզարկություններ էին իրականացվել:
Աղբյուր՝ 1in.am (http://1in.am/arm/armenia_right_12740.html)

davidus
14.03.2011, 11:28
ՌԵԿՏՈՐԸ ՆԱԵՎ ԳՐԱԳՈ՞Ղ Է


http://www.aravot.am/2011/aravot_arm/March/5/p11.jpg http://www.aravot.am/2011/aravot_arm/March/5/p12.jpg

Հայաստանի կառավարման ակադեմիայի ղեկավարը այլոց աշխատանքը սեփականի տեղ է մատուցում

Առաջին տարին չէ, որ Համայնքների ֆինանսիստների միավորումը (ՀՖՄ) տեղական ինքնակառավարման համակարգի բարելավմանն ուղղված գրքեր է հրատարակում: Ցավոք, առաջին տարին չէ, որ գրագողության դեպք է արձանագրվում: ՀՖՄ-ի հեղինակած գրքերից գրագողության հարցում աչքի է ընկել Հայաստանի կառավարման ակադեմիայի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր Հովհաննես Հարությունյանը:

ՀՖՄ-ի նախագահ Վահան Մովսիսյանը եւ փոխնախագահ Դավիթ Թումանյանը բերեցին գրագողության բազմաթիվ օրինակներ: Օրինակ՝ միավորումը 2003-ին հրատարակել է «Վարչատարածքային բաժանման օպտիմալացումն ու տեղական ինքնակառավարման զարգացումը» գրքույկը, 2005 թվականին՝ «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման զարգացման ուղիները» գիրքը, որոնցից ոչ թե առանձին պարբերություններ, այլ մի քանի էջ պարզապես պատճենված՝ copy-paste է արված «Հանրային կառավարում» ամսագրի 2009 թվականի առաջին համարում Հովհաննես Հարությունյանի հեղինակած հոդվածում: Այս տարի հրատարակվել է Հովհաննես Հարությունյանի «Բյուջետային գործընթացը հանրային կառավարման համակարգում» ուսումնական ձեռնարկը, որը նույնպես հեղեղված է ՀՖՄ-ի տարիներ առաջ հեղինակած-հրատարակած գրքերից արտագրություններով: Ձեռնարկը նախատեսված է թե Հարությունյանի ղեկավարած Հայաստանի կառավարման ակադեմիայի, թե Երեւանի պետհամալսարանի ուսանողների համար:

«Արտագրությունը դեռ ամբողջ ցավը չէ: Խառնաշփոթ է ստեղծվել: 2005-ին եւ 2009-ին խնդիրը նույնը չէ: 2005-ին Երեւանը մարզի կարգավիճակ ուներ, 2009-ից՝ համայնքի: Իսկ նա 2011-ին հրատարակած գրքում արտագրում է 2005-ին մեր գրքում ներկայացված միտքը, թե Երեւանի 12 թաղային համայնքները կարող են միջհամայնքային միավորումներ ստեղծել: Բայց 2011-ին Երեւանում համայնքներ արդեն չկային: Ստացվում է՝ Հովհաննես Հարությունյանի գիրքը հակասահմանադրական պնդումներ ունի: Ֆինանսական համահարթեցման բաժինը ամբողջությամբ արտագրված է 2004 թվականին մեր հրատարակած «Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում. քաղաքականության տարբերակներ եւ ուղիներ» գրքից»,- հայտարարեց միավորման փոխնախագահ Դավիթ Թումանյանը: Ըստ նրա, ինքն օգտվել է տեղական ինքնակառավարման համակարգի վերաբերյալ օտարերկրյա փորձագետների աշխատություններից եւ հղումներ է արել: Իսկ Հովհաննես Հարությունյանը, երեւի հետքերը վերացնելու համար, նույն փորձագետին է հղում արել, սակայն… տեղափոխել է նրա անվան եւ ազգանվան տեղերը:

Հովհաննես Հարությունյանի «Բյուջետային գործընթացը հանրային կառավարման համակարգում» գրքում կա նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի» նոր արձանագրության թարգմանությունը, դարձյալ առանց հղումների: Ըստ ՀՖՄ-ի, Հովհաննես Հարությունյանը սույն թարգմանությունը վերցրել է իրենց կայքից ու էլի հղում չի արել: Գրքում ճիշտ ու ճիշտ կայքի բառերով եւ ձեւակերպումներով թարգմանությունն է, ինչը չի կարող պարզ զուգադիպություն լինել:

«Գրագողության այս փաստերը բացահայտելուց հետո փորձել ենք կապվել կամ հանդիպել Հովհաննես Հարությունյանին՝ չի հաջողվել: Մեր որոշ գործընկերներ անգամ մեզ նախատում էին, թե ինչո՞ւ եք լռում, երբ ձեր նյութերը գողանում են: Բայց մենք չենք ուզում աղմուկ լինի կամ դատական քաշքշուկներ: Ի վերջո, նույն դաշտում ենք աշխատում: Տարրական հարգանք պետք է լինի, եթե մարդը օգտագործում է մեր քրտինքն ու աշխատանքը, թող բարի լինի, միջազգային պրակտիկայում ընդունված ձեւով հենց էջի տակ հղումներ ներկայացնել, որ ուսանողն էլ կարդալով հասկանա, որ գիրքը գրել է ոչ թե կառավարման ակադեմիայի ռեկտորը, այլ, ասենք, ՀՖՄ-ի նախագահը կամ փոխնախագահը: Հուսով եմ՝ սրանից հետո մեր գործընկերը կդադարեցնի նման բաներ անելը: Բայց եթե փորձի շահարկել, հրապարակավ հայտարարություն կանենք, կմտնենք դատարան՝ մեր հեղինակային իրավունքները պաշտպանելու»,- հայտարարեց Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը:

Գրագողության սույն փաստերը պարզաբանելու համար փորձեցինք կապվել Հայաստանի կառավարման ակադեմիայի ռեկտոր Հովհաննես Հարությունյանի հետ: Հեռախոսը համառորեն լռում էր ու ոչ պակաս համառ լուրեր կային, որ եկող շաբաթ Հովհաննես Հարությունյանը նշանակվելու է ՀՀ ֆինանսների փոխնախարար: Հուսանք՝ նշանակողները նշանակելուց առաջ կպարզեն գրագողության պատմությունը:

Հ. Գ. Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիայի պաշտպանության նախարար Կարլու Թեոդոու Հութենբերգը հրաժարվեց թե պաշտոնից, թե գիտական կոչումից՝ միայն այն բանի համար, որ մամուլում հիմնավոր պնդումներ եղան, որ նա գրագողությամբ է զբաղվել:


ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Աղբյուր (http://aravot.am/am/articles/regions/90364/view)

Norton
14.03.2011, 13:53
Տարել են ոստիկանություն ու զգուշացրել

Այսօր առավոտյան ոստիկանության Արաբկիրի բաժին բերման էր ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Արտաշես Սարդարյանը:

Փափազյան- Քոչար խաչմերուկում գտնվող իր ծաղկի խանութի մոտից ոստիկանները նստացրել էին «Նիվա» մակնիշի սպիտակ ավտոմեքենան եւ տարել բաժին:

«2 թաղայիններ եկան եւ ասացին, որ ձեզ հետ հետ ոստիկանությունում ցանկանում են զրուցել, սակայն երբ ծանուցագիր պահանջեցի, ասացին, որ չկա եւ անպայման պետք է գաս: Իսկ նրանցից մեկն էլ ասաց, որ պետք լինի, նույնիսկ վրադ գործ կհարուցենք եւ կնստացնենք»,- «Ա1+»-ին ասաց Արտաշես Սարդարյանը:

Նա Արաբկիրի ոստիկանությունում մնացել է մոտ մեկ ժամ եւ խոսակցության հիմնական թեման եղել է մարտի 17-ի հանրահավաքը:

Ինչպես նշեց Արտաշես Սարդարյանը, նա այնտեղ պնդել է, որ զրույցը նշանակություն չունի եւ մասնակցելու է մարտի 17-ի Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին:

A1+ (http://www.a1plus.am/am/politics/2011/03/14/artashes-sardaryan)

Zangezur
14.03.2011, 18:17
Էս էլ մարտի մեկի հանրահավաքից վիդեո. նայեք 3:10 - 3:20 հատվածը, թե ոնց ա քաղաքացիական հագուստով միլիցուն տոպկում:


http://www.youtube.com/watch?v=Gj_ueyw3BZA&feature=player_embedded#at=197

Ժող էս վիդեոն ջնջին, ինչ-որ մեկը կարողա կոմպի մեջ ունենա՞՞

Norton
15.03.2011, 15:29
Պարզում են, թե ինչու են մասնակցում ՀԱԿ-ի հանդիպումներին


Մասիսի ՀԱԿ տարածքային կառույցի ղեկավսր Գևորգ Գևորգյանը «Առաջին լրատվական»-ին քիչ առաջ տեղեկացրեց, որ Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած մարզային հանդիպումներին Մասիսի տարածաշրջանի Այնթապ, Դարակերտ գյուղերում ներկա են եղել անվտանգության ծառայությունների և ոստիկանության աշխատակիցները:

Այնթապի գյուղապետն, օրինակ, մարտի 13-ին փակել է բոլոր ճանապարհները, որոնք տանում էին դեպի հանդիպման վայրը և մարդկանց հետ են ուղարկել` թույլ չտալով մասնակցել ՀԱԿ-ի մարզային հանդիպմանը:

Այժմ էլ ՀԱԿ-ի մարզային հանդիպումներից հետո ոստիկանության աշխատակիցները զանգահարում են և փորձում են պարզել.

«Ինչո՞ւ եք գնացել ՀԱԿ-ի հանդիպմանը»:

Գ. Գևորգյանը տեղեկացրեց, որ Մասիսի տարածաշրջանում ոստիկանությունը զանգահարել է Հայ ազգային կոնգրեսի շուրջ հիսուն ակտիվիստների, որոնցից մի քանիսին էլ հրավիրել են ոստիկանության բաժանմունք:
1in.am

Kuk
15.03.2011, 15:47
Ժող էս վիդեոն ջնջին, ինչ-որ մեկը կարողա կոմպի մեջ ունենա՞՞

Հեսա, նույնն ա: Էլի 3:10 - 3:20 հատվածում ա խփելու պահը:


http://www.youtube.com/watch?v=v-eRXAxZNTQ&feature=player_embedded

Chuk
15.03.2011, 16:37
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվանից հացադուլ է սկսել: Այսօր կուսակցության բաց համաժողովի ժամանակ նա հայտարարեց, թե իր հացադուլը կարելի է վերնագրել «Ձոն ազատության»: Նա նաև ասաց, որ ինքը ցանկանում է «այդ մեծ փորձությունից առաջ ընտանիքի հետ առանձնանալ»:

«Մենք ոչ մի բան չենք հայցում, մենք ոչ մի բան չենք խնդրում և նույնիսկ ոչ մի բան չենք պահանջում, այլ ակնկալում ենք, որ պետական պարտականություններից իշխանության ցուցաբերած դե ֆակտո հրաժարումները թե ներքին, թե արտաքին առումներով պաշտոնականցվեն, իշխանությունը դառնա ժողովրդին, զույգ նոր ընտրություններով՝ թող արտահերթականությունը նրանք որոշեն, բայց մի անգամ մեր կյանքում, մեր երեխաների կյանքում մենք մեզ վրա պարտքն ու պարտականությունը վերցնենք, որ ընտրվի ճշմարիտը, ով էլ լինի»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ «Ժառանգությունն» իր սխալներով հանդերձ միշտ պայքարել է Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքների համար և կշարունակի նույն կերպ՝ մինչ կհասնի քաղաքական արդյունքի, «մինչև որ Հայաստանում ժամացույցը հնչի արդարության կանչով»:
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/03/15/raffihovhannisyan/)

Chuk
15.03.2011, 16:48
Ժող, ես անկեղծորեն չհասկացա: Պահանջ կա՞:

Chuk
15.03.2011, 19:10
Նոր «Ազատության» թողարկումից իմացա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի նստել է Ազատության հրապարակում: Առանց որևէ իրոնյայի ասեմ, որ ըստ իս լավ ակցիա է:

Chuk
15.03.2011, 19:13
Սա էլ նկար՝
http://www.a1plus.am/content/301x168/54632200c752cf694469c8445263dd6a.jpg

Norton
15.03.2011, 19:17
Իրոք հալալա, եթե երկարա մնալու ես կարողա իջնեմ, անձամբ տենալու :ok

Chuk
15.03.2011, 19:18
Իրոք հալալա, եթե երկարա մնալու ես կարողա իջնեմ, անձամբ տենալու :ok

Մարտի 1-ին ինքն եկավ՝ ժողովրդին հանրահավաքում տեսնելու, մարտի 17-ին էլ ժողովուրդը կարող ա գնալ իրան «Ազատության» հրապարակում տեսնելու :))

Ariadna
15.03.2011, 19:19
Սենց բարակ շորերով կմրսի, էն էլ սոված :(

Մարկիզ
15.03.2011, 19:19
Մի հատ հանդիպում սադրեք, գնանք Րաֆֆիին տեսնելու::)))

Norton
15.03.2011, 19:58
Ես իջնում եմ տեսնելու, քաղաքացի տե՞ր ես:))

Chuk
15.03.2011, 20:13
http://www.youtube.com/watch?v=Wvf3B-UihH0&feature=player_embedded

Sagittarius
15.03.2011, 20:33
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/03/15/raffihovhannisyan/)

Հացադուլ, նման ֆլան ֆստան բաներ սրանց դեմ չէն ազդի, ազգը արդեն տեղով հարկադիր հացադուլի ա անցել:

Սա է միակ ուղին՝

http://img695.imageshack.us/img695/7427/rout1.png

Գուգլը նույնիսկ տարբերակներ ա առաջարկում՝

http://img543.imageshack.us/img543/9343/rout2.png

Sagittarius
15.03.2011, 20:36
կամ էլ պետք է վերցնել քաղաքի կենտրոնը, ողջ գլխավոր փողոցները փակել /ավտոբուսներ և երթուղղայիններ օգտագործելու փորձը ունենք/, մի քանի օրից կրիտիկական մասը համախմբել, և այդ մասայով գրավել ինչ-որ պետք ա, դրան զուգահեռ Հանրապետությունով մեկ գործադուլեր կարելի է անցկացնել: