PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական լրահոս



Էջեր : 1 2 3 4 [5] 6 7 8 9

Gayl
27.03.2010, 00:58
Կարևորը՝ «հայոց աշխարհ» ու «հայաստանի հանրապետոիւթյուն» չդառանան: ՉԻ-ն դրանց դեմ ազնվության սիմվոլ ա:
Դե մանրից էտ ուղղու վրա են էտ Հայոց Աշխարհում, չնայած էտ Հայոց Աշխարհում մի հատ կին լրագրող կա դրա նման տականք ոչ մեկ չի կարա դառնա, անունը չեմ կարողանում հիշել, բայց կարծում եմ, որ հասկացար ում հետ եմ:

Kuk
27.03.2010, 01:08
Դե մանրից էտ ուղղու վրա են էտ Հայոց Աշխարհում, չնայած էտ Հայոց Աշխարհում մի հատ կին լրագրող կա դրա նման տականք ոչ մեկ չի կարա դառնա, անունը չեմ կարողանում հիշել, բայց կարծում եմ, որ հասկացար ում հետ եմ:

Գայլ ջան, չի կարելի վիրավորել, անհարմար ա: Եթե կինը հղի է, նրան, օրինակ՝ վախեցնել չի կարելի, կարող է վիժել: Հիմա եթե մի հղի կին վիժել է, ինչի արդյունքում մի մսոտ զանգված լույս աշխարհում է հայտնվել, այս դեպքում այդ վիժվածքն ինչքանո՞վ է մեղավոր, որ իր մորը հղի ժամանակ ինչ-որ մեկը վախեցրել է:

Rammer
30.03.2010, 15:18
http://moscow-post.ru/economics/001269848098169/

բոմբա...Բիձեն շատ կսիրի:hands

Բիձա
30.03.2010, 17:22
http://moscow-post.ru/economics/001269848098169/

բոմբա...Բիձեն շատ կսիրի:hands

Ճիշտ ես Ռամ ջան: :hands
Մենակ էդ նկարագրածի ընդհանրական անունն էին մոռացել գրել- կոնցլագեր: :D
Երբ ասում են ծառ, ծառ,ծառ, մի մոմենտ էլ պետք է ֆայմել, որ խոսքը անտառի մասին ա չէ՞: :D
Չնայած, մյուս կողմից էլ, շատ գել /կամ գել ձևացող/ մի տեղում միայն մի դեպքում է հավաքվում, -երբ լիքը ոչխար կա: :D:D:D

Norton
31.03.2010, 02:58
Իսկ ով տեղեկություւներ ունի, որ օդանավակայանից 18-45 տարեկաններին չեն թողնում թռնեն?

Rammstein
31.03.2010, 09:18
Իսկ ով տեղեկություւներ ունի, որ օդանավակայանից 18-45 տարեկաններին չեն թողնում թռնեն?

Ինչի՞ համար պիտի չթողնեն։

Իսկ բոլորի՞ն, թե՞ մենակ տղամարդկանց։

ministr
31.03.2010, 09:26
Դե որ ասենք մեկ էլ Ադրբեջանը հարձակվի սաղ տեղում լինեն :)
Ես էլ եմ լսել նման բան բայց ինչքանովա իրականությանը համապատասխանում դժվարա ասել:

Վիշապ
31.03.2010, 11:46
Իսկ ով տեղեկություւներ ունի, որ օդանավակայանից 18-45 տարեկաններին չեն թողնում թռնեն?

Փող… իսկ փող փորձել ե՞ն առաջարկել նրանք, ում որ չեն թողել։ Պարզ է, որ ապօրինություն է, որովհետև Հայաստանում ռազմական դրություն չի հայտարարված, բայց դե որոշ օրանգուտաններ փող աշխատելու մահանա հա էլ կգտնեն։ Իսկ ով որ ուզում է թռնել, թող պաշտպանի իր իրավուքները, թող ոչխարություն չանի։

Chuk
31.03.2010, 13:35
Ծանոթ մարդիկ կան, որ վերջերս առանց որևէ պրոբլեմի թռել են, չգիտեմ, թե ինչքանով կարելի է ընդհանրացնել:

Norton
31.03.2010, 13:39
Ինչի՞ համար պիտի չթողնեն։

Իսկ բոլորի՞ն, թե՞ մենակ տղամարդկանց։

տղամարդկանց

Ռուֆուս
31.03.2010, 13:41
Ժողովուրդ չկա տենց բան, սուտ լուրեր են:

Lion
31.03.2010, 15:46
Ծանոթ մարդիկ կան, որ վերջերս առանց որևէ պրոբլեմի թռել են, չգիտեմ, թե ինչքանով կարելի է ընդհանրացնել:

Հենց երեկ ես էլ զրուցում էի մի մարդու հետ, որի անկեղծությանը և ինֆորմացվածությանը վստահում եմ - նա ևս ասաց, որ նման բան չկա...

Ձայնալար
01.04.2010, 10:20
ՀՀՇ-ն` ԵԽԽՎ-ում

ՀՀՇ-ն հնարավորություն է ստացել ԵԽԽՎ-ում եւ Եվրախորհրդարանում անձամբ բարձրացնել իրեն եւ հայ հասարակությանը հուզող հարցերը: Այսօր ՀՀՇ ղեկավար կազմը հրավիրած ասուլիսում տեղեկացրեց, որ կուսակցությունը մարտի 12-ից անդամակցում է Եվրոպական լիբերալ-դեմոկրատական, ռեֆորմիստական կուսակցությանը: Այս կուսակցություն ունի բավականին ներկայացուցչական կազմ` ԵԽԽՎ-ում, Եվրոխորհրդարանում, այլ եվրոպական կառույցներում: Եվրոպական այդ կառույցն ունի 4 վարչապետ, տասնյակ նախարարներ, հարյուրավոր պատգամավորներ:

ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանն ու ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը ՀՀՇ-ն կներկայացնեն այդ կուսակցությունում, իսկ կուսակցության ԵԽԽՎ-ի պատգամավոր անդամները ՀՀՇ-ի մտահոգությունները կներկայացնեն այդ կառույցում: Ալեքսանդր Արզումանյանը վստահ է, որ այս անդամակցությունն ավելի լայն հնարավորություններ է ընձեռում քաղբանտարկյալների ազատության համար պայքարի հարցում:

Կուսակցության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ նկատեց, որ ՀՀ իշխանությունների համար ոչ մի տարբերություն չկա, թե եվրակառույցներում ինչ կմտածեն ՀՀ-ի մասին. «Նրանք չեն հասկանում` ինչ բան է միջազգային հեղինակությունը, ինչ է երկրի իմիջը, եթե հասկանային` «մարտի 1» չէին անի:

Արարատ Զուրաբյանն ու Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձան ներքաղաքական խնդիրներին: Զուրաբյանն ուղղակի հայտարարեց. «1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու նախապայմանը հանդիսացել է հենց բանակցային գործընթացից Ղարաբաղը դուրս թողնելու գործոնը»:

Զուրաբյանի վստահեցմամբ, այդ նախապայմանը Քոչարյանի առաջ դրվել է Ֆրանսիայում: Հիշեցնենք, որ առավել հաճախ ԼՂՀ-ն բանակցություններից դուրս թողնելու Քոչարյանի որոշման մասին խոսում է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:

Արարատ Զուրաբյանը հենց այդ հանգամանքով բացատրեց «Եվրոպայի տոլերանտությունը Քոչարյանի անձնագրի եւ Հայաստանում 10 տարի ապրելու վերաբերյալ տեղեկանքի բացակայությանը»:

Ալեքսանդր Արզումանյանն էլ հերթական անգամ ասաց, որ Մադրիդյան սկզբունքներում որեւէ դրույթ չկա, որ բխում է հայկական կողմի շահերից, իսկ ՀՀ իշխանությունն իրեն «ռետինե խողովակի տեղ դրած սպասում է, որ կամ էշը սատկի, կամ էշատերը»:


http://www.youtube.com/watch?v=HkJquHgIvLE&feature=player_embedded


http://www.a1plus.am/am/politics/2010/03/31/hhsh

Ձայնալար
02.04.2010, 11:33
Մոդերատորական: Լուրը մնաց, քննարկումը՝ գնաց (http://www.akumb.am/showthread.php/21661-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%9D-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD):

Chuk
02.04.2010, 11:36
ՄԻ ՏՐՎԵՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԱԴՐԱՆՔԻՆ

Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն, անդրադառնալով այն խոսակցություններին, որ տարածվում են իշխանական միջոցներով, թե մեծանում է պատերազմի վտանգը, հայտարարել է, թե դա արվում է Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդին խուճապի մատնելու համար, ինչպես նաեւ իշխանության կողմից արվելիք զիջումները որպես չարյաց փոքրագույն ներկայացնելու համար: Հայ ազգային կոնգրեսը նաեւ համարում է, որ պատերազմի մասին խոսակցությունները տարածվում են ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար: ՀԱԿ-ը քաղաքական ուժերին կոչ է անում չենթարկվել այս քարոզչական հնարքին, ասել է Լեւոն Զուրաբյանը:
Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/country33626.html)


հ.գ. նույն կայքից.

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի իշխանական համակարգը համեմատել է երկգլխանի հրեշի հետ` մի գլուխը Քոչարյանն է, մյուսը` Սերժ Սարգսյանը: Լեւոն Զուրաբյանի խոսքով, այդ գլուխները կարող են իրար հայհոյել, կծել, բայց պետք չէ մոռանալ, որ մարմինը մնում է, եւ մեր խնդիրն է հեռացնել մարմինը, ասել է Զուրաբյանը:

Վիշապ
04.04.2010, 23:31
Մերձեցման ցանկություն->ֆուտբոլ->արձանագրություններ->նախապայմաններ->ձախողում->սառեցում:
Ահա և սառեցումը: Նման է, որ «դիվան»-ից այդքան էլ լավ գլուխ չհանող Սերժ Սարգսյանը երբեմն ստիպված է հարցազրույցներ տալ: Այս անգամ «Շպիգել»-ին: Վայելեք.


Աշխարհը պետք է վճռականորեն արձագանքի. Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Շպիգելին» (http://tert.am/am/news/2010/04/04/sargsyan/)

Շպիգել - Վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «Շպիգելի» հետ զրույցում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Ցեղասպանության մասին ասաց, որ «հայերի դեմ Ցեղասպանության մասին խոսք լինել չի կարող»: Ինչու՞ Ձեր հարևանը չի համակերպվում իր անցյալի հետ:

Ս. Սարգսյան - Վերջերս մի հայտարարություն էլ արվեց, որ թուրքերը չէին կարող Ցեղասպանություն իրականացնել, և թե թուրքական պատմությունն «արևի պես ջինջ ու պայծառ» է: Թուրքերը դեմ են, որ կատարվածը Ցեղասպանություն որակվի: Սակայն դա այն հարցը չէ, որ Անկարան պետք է որոշի:

Շպիգել - Հիմա Էրդողանը նույնիսկ սպառնում է Թուրքիայում ապօրինի ապրող հազարավոր հայերի վտարմամբ:

Ս. Սարգսյան - Նման անընդունելի արտահայտություններն իմ ազգի մեջ Ցեղասպանության հիշողություններ են արթնացնում: Ցավոք, թուրք քաղաքական գործիչների շուրթերից նման հայտարարություններն ինձ համար անակնկալ չեն:

Շպիգել - Ի՞նչ դիրքորոշում պիտի ցուցաբերի միջազգային հանրությունը:

Ս. Սարգսյան - Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի: ԱՄՆ-ը, Եվրոպան, նաև Գերմանիան, բոլոր պետությունները, որոնք ընդգրկված են հայ թուրքական մերձեցման այս գործընթացում, պետք է հրապարակայնորեն իրենց դիրքորոշումն արտահայտեն: Եթե բոլոր պետությունները Ցեղասպանությունն արդեն ճանաչած լինեին, թուրքերն այդպես չէին արտահայտվի: Հուսադրող է, որ Թուրքիայում բազմաթիվ երիտասարդներ բողոքեցին այդ հայտարարության դեմ: Այնտեղ նոր սերունդ է մեծանում, որի կարծիքը քաղաքական ղեկավարությունը պետք է հաշվի առնի:

Շպիգել - Թուրքիան Ձեզ մեղադրում է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու գաղափարին կարծր դիրքորոշում ցուցաբերելու համար: Ինչո՞ւ եք դեմ դրան:

Ս. Սարգսյան - Ինչպե՞ս կարող է նման հանձնաժողովն անաչառ աշխատել, եթե Ցեղասպանություն եզրույթը գործածելու համար Թուրքիայում մարդկանց հետապնդում և դատապարտում են: Անկարայի համար կարևորը որոշումները ձգձգելն է. որպեսզի երբ այլ պետությունների խորհրդարանները կամ կառավարությունները փորձեն Ցեղասպանության մասին բանաձևեր ընդունել, ասեն` մի խանգարեք, տեսեք մեր պատմաբաններն այս հարցերը լուծում են: Նման հանձնաժողով ստեղծելը կնշանակեր կասկածի տակ դնել մեր ժողովրդի դեմ իրագործված Ցեղասպանության փաստը: Դա մեզ համար անընդունելի է: Հանձնաժողովի ստեղծումն այն դեպքում իմաստ կունենար, եթե Թուրքիան իր մեղքը խոստովաներ: Այդ ժամանակ գիտնականները համատեղ կարող էին պատճառները հետազոտել, որոնք հանգեցրին այդ ողբերգությանը:

Շպիգել - Ցեղասպանությունից անցել է արդեն 95 տարի, ինչո՞ւ է դրա ճանաչումը Հայաստանի համար դեռ այդքան կարևոր:

Ս. Սարգսյան - Սա պատմական արդարության և մեր ազգային անվտանգության հարց է: Նման սարսափելի իրադարձության կրկնությունը կանխելու լավագույն ճանապարհն այն հստակ դատապարտելն է:

Շպիգել - Ձեր նստավայրի պատուհանից երևում է Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը: Այսօր այն սահմանի այն կողմում է` անհասանելի: Թուրքիան վախենում է տարածքային և փոխհատուցման պահանջներից: Դուք Արարատը հե՞տ եք ուզում:

Ս. Սարգսյան - Այն մեզնից ոչ ոք չի կարող խլել. Արարատը մեր սրտերում է: Աշխարհի ցանկացած վայրում ապրող հայի տանը Դուք անպայման կգտնեք Արարատ լեռան նկարը: Ես համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ Արարատը կլինի մեր երկու ազգերի ոչ թե բաժանման, այլ փոխըմբռնման խորհրդանիշը: Հստակեցնեմ, սակայն, հետևյալը. երբեք Հայաստանի որևէ պաշտոնատար անձ տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային: Թուրքերն իրենք են դա մեզ վերագրում, գուցե մեղքի գիտակցումի՞ց:

Շպիգել - Թուրքիայի և Ադրբեջանի հետ ձեր սահմանները փակ են, Իրանն ու Վրաստանն էլ դժվար հարևաններ են: Ավելի ճիշտ չէ՞ր լինի Թուրքիայի հետ Ցեղասպանության շուրջ անվերջ վիճելու փոխարեն ճեղքել այդ մեկուսացումը:

Ս. Սարգսյան - Մենք ցեղասպանության ճանաչումը չեն կապում սահմանների բացման հետ: Եվ մեր մեղքը չէ, որ մերձեցումը չի կայանում:

Շպիգել - Թուրքիան ցանկանում է սահմանի բացումը կապել Լեռնային Ղարաբաղի հարցում առաջխաղացման հետ: Հայերը դիմակայեցին այս տարածքում սանձազերծված պատերազմում, որին Խորհրդային Միության փլուզումից հետո հավակնում էր Ադրբեջանը:

Ս. Սարգսյան - Թուրքերը մշտապես մեր կողմից զիջումներ են ուզում: Դա, սակայն, անհնար է: Կարևորագույն հարցը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումն է: Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում եմ` հաշված ժամերի ընթացքում կարելի է խնդիրը լուծել: Ցավոք նրանք դեռ համարում են, որ պետք է վերադարձնեն Ղարաբաղը: Իսկ վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ նշանակում է կարճ ժամանակահատվածի ընթացքում ամբողջովին հայաթափել Լեռնային Ղարաբաղը

Շպիգել - Ի՞նչ լուծում եք Դուք առաջարկում:

Ս. Սարգսյան - Ինչու՞ նախկին Հարավսլավիայի երկրները կարողացան անկախություն ստանալ: Ուրեմն ինչու՞ Ղարաբաղը չպետք է ունենա նույն իրավունքները, մի՞թե միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նավթ ու գազ ունի և Թուրքիայի պես հովանավոր: Մենք դա արդարացի չենք համարում:

Tert.am

ministr
05.04.2010, 11:34
Ս. Սարգսյան - Թուրքերը մշտապես մեր կողմից զիջումներ են ուզում: Դա, սակայն, անհնար է: Կարևորագույն հարցը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումն է: Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում եմ` հաշված ժամերի ընթացքում կարելի է խնդիրը լուծել: Ցավոք նրանք դեռ համարում են, որ պետք է վերադարձնեն Ղարաբաղը: Իսկ վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ նշանակում է կարճ ժամանակահատվածի ընթացքում ամբողջովին հայաթափել Լեռնային Ղարաբաղը


Ինչա նշանակում վերադարձնել????????? Այսինքն խոստովանումա որ Ադրբեջանիննա եղե հիմա էլ ուզումա վերադարձնել??
Արցախը երբեք չի եղել ներկայիս Ադրբեջանի մաս: Ա դե լավ էլի...

Rammer
05.04.2010, 11:59
Ինչա նշանակում վերադարձնել????????? Այսինքն խոստովանումա որ Ադրբեջանիննա եղե հիմա էլ ուզումա վերադարձնել??
Արցախը երբեք չի եղել ներկայիս Ադրբեջանի մաս: Ա դե լավ էլի...

Դե էշի պոչա էլի...Բայց հեսա թլիկները կսկեն արդարացնել, որ իբր ասեց թե ադրբեջանն ա տենց համարում...
Ամեն անգամ հարցազրույց տալուց սասուկլեն հերթական էշությունն ա դուս տալիս:Ու դա բոլորն են տեսնում

Վիշապ
05.04.2010, 12:32
Սերժի դիվանագիտական լիմիտը ինձ թվում է սպառվեց։ Հայաստանի ներքին ուժեղամանը այլընտրանք չկա։ Հուսով եմ շուտով դա կհասկանան բոլորը։ Ոչ թե առանց Ղարաբաղի հարցը լուծելու ու Թուրքիայի սահմանը բացելու Հայաստանը չի կարող ուժեղանալ, այլ առանց Հայաստանի ուժեղացման Ղարաբաղի հարցը չի լուծվելու ու Թուրքիայի սահմանն էլ չի բացվելու։

Տրիբուն
05.04.2010, 12:38
Սերժի դիվանագիտական լիմիտը ինձ թվում է սպառվեց։ Հայաստանի ներքին ուժեղամանը այլընտրանք չկա։ Հուսով եմ շուտով դա կհասկանան բոլորը։ Ոչ թե առանց Ղարաբաղի հարցը լուծելու ու Թուրքիայի սահմանը բացելու Հայաստանը չի կարող ուժեղանալ, այլ առանց Հայաստանի ուժեղացման Ղարաբաղի հարցը չի լուծվելու ու Թուրքիայի սահմանն էլ չի բացվելու։

Ցավերով Գուգուշ:

Միանշանակ ախպերս: Մենք մի հատ փախած, ալկոհոլիկ, թամբալ հարևան ունենք - տուն, տեղ, կնիկ, երեխեք ունի, համ էլ բախչա ունի: Սրան, կնգան ու երեխեքին մարդ բարև չի տալի, բախչից էլ ով հասնի օրը մի բան գողանում տանում ա: Կնիկը հենց ձենը քցում ա գլուխը, սաղ ասում են «մարդուդ մարդաշնորքի բեր»:

Rammer
05.04.2010, 22:31
ՄԻԹԵ ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐԻՆ ՍՊԱՆՈՒՄ ԵՆ

FIDH ՆԱԽԱԳԱՀ ՍՈՒԵՐ ԲԵԼԱՍԵՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ

Ապրիլի 5-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտում» Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի /FIDH/ նախագահ տիկին Սուեր Բելասենի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում մարտի 1-ի զոհերի հարազատների հետ։

Զոհերի հարազատները տիկին Բելասենին պատմեցին դեպքերի մանրամասներ։ Նրանք փաստեցին, որ իրենց որդիները բախման հետևանքով չեն զոհվել, այլ խաղաղ ցույցի էին դուրս եկել ու կրակոցներից զոհվել իրենց իսկ մայրաքաղաքի կենտրոնում՝ խաղաղ պայմաններում։

Զոհվածներից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը նշեց, որ թեպետ արյունալի դեպքերից անցել է երկու տարի, սակայն սպանությունները դեռ բացահայտված չեն։

«Դատախազությունը, իրավապահ մարմինները ոչնչով չեն զբաղվում, ընդհակառակը՝ անընդհատ ուզում են փակել Մարտի 1-ի էջը։ Իմ որդին ո՛չ զենք է ունեցել, ո՛չ լոմ, ո՛չ բենզին։ Մի՞թե խաղաղ ցուցարարին սպանում են»։

Սամվել Հարությունյանի հայրը պատմեց, որ իր որդին հայտնաբերվել է մարտիմեկյան դեպքերից 3 օր անց՝ մարտի 4-ին՝ հիվանդանոցում՝ անճանաչելի վիճակում, իսկ 41 օր անց նա մահացել է։

«Քրիստոնեական կրոնի համաձայն, այսօր մեռելոց է, և մենք պիտի գերեզման գնայինք, բայց եկել ենք այստեղ հավատով, որ դուք այս հարցին ճիշտ լուծում կտաք»,- ասաց Սամվել Հարությունյանի հայրը։

Գոռ Քլոյանի ծնողները նշեցին, որ Գոռը իրենց միակ որդին է եղել, ով երկու երեխա է թողել որբ, որից մեկին 40 օրական։

«Մինչև հիմա էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու իմ որդին այդ օրը տուն չվերադարձավ, չէ՞ որ նա տանից առանց զենքի էր դուրս եկել»,- հարցնում էր Գոռ Քլոյանի մայրը։

Զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը արցունքները աչքերին դիմեց տիկին Բելասենին․

«Ախր, իմ երեխան 18 տարեկան էր, ոստիկանական զորքերի զինծառայող։ 40 օր անգիտակից պառկած էր, 19 -ամյակը հենց հիվանդանոցում լրացավ։ Եթե իմ որդին զոհվեր սահմանի վրա կամ ռազմի դաշտում, կմտածեի, որ հայրենիքի համար տվեցի։ Ես նրան հայրենիքի պաշտպան էի ուղարկել։ Քաղաքի կենտրոնում ո՞վ սպանեց իմ զինվորին»։

«Չերյոմուխա-7» հատուկ միջոցից զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը նշեց. «Այդ զենքը՝ Չերյոմուխան, օգտագործել են 4 ոստիկաններ, բայց նրանք այսօր էլ աշխատում են ոստիկանական համակարգում ու անգամ որպես կասկածյալ չեն հարցաքննվել»։

Դավիթ Պետրոսյանի մայրը վստահ է, որ իր որդու և մյուս զոհերի մահը բախման հետևանք չէր․ «Մարդը մարդուն, որ փողոցում էլ բախվի, չի մահանա։ Քաղաքում այդ օրը զորք կար, տանկեր, զինված ոստիկաններ»։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ տիկին Սուեր Բելասենը լսելով զոհերի ծնողներին՝ ասաց. «Ես մայր եմ, նաև տատիկ, և այն տարիքները, որ դուք նշում էինք՝ 18, 23, 28, 35 տարեկան, հասկանում եմ, թե որքան ցավալի է Ձեզ համար՝որպես ծնողներ։ Դուք ապրում եք այդ վիշտը Ձեր հոգում, այդուհանդերձ պետք է օգնել Ձեզ արդարադատությամբ և ճշմարտությամբ։ Դա Ձեր ցավն է, ճիշտ է, սակայն մեր աշխատանքն է գտնել ճշմարտությունը և վեր համել այն։ Դա մեր աշխատանքն է այստեղ և ողջ աշխարհում։ Հասկանում եմ, որ դա Ձեր ցավը չի մեղմացնի, սակայն, գիտակցում, որ գործի բացահայտումը կօգնի Ձեզ»։

Տիկին Բելասենը ընդգծեց, որ նմանատիպ իրավիճակներում հայտնված որոշ երկրներում իրենց կազմակերպությունը հասել է նրան, որ պատժվեն մեղավորները՝ ընդհուպ մինչև նախագահներ։ Եվ եթե նրանք իրենց երկրի ներսում չեն կանգնել դատարանի առաջ, ապա դա տեղի է ունեցել միջազգային տրիբունալներում։

«Հավատացեք, որ այդ հսկայական փորձով մենք չենք եկել այստեղ ինչ-որ մարդկանց ձեռք սեղմելու, մենք եկել ենք, ցույց տալու մեր փորձը ու պահանջելու, որ արդարադատություն իրականացվի։ Առանց այստեղ գալու մենք չէինք կարող բարձրաձայնել այս կարևոր հարցերի մասին։ Մենք եկել ենք ասելու, որ նրանց կողքին ենք, ովքեր տառապում են, ում սպանում են։ Մենք աշխատում ենք հանուն նրանց, ովքեր զոհվել են սեփական արժանապատվության համար»,- շեշտեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահը։

Տիկին Բելասենը նշեց նաև, որ մարտի 1-ից հետո շուրջ 5 անգամ Հայաստան են եկել իրենց կազմակերպության ներկայացուցիչները։

«Հավատացեք, մենք հենց այնպես չենք գալիս Հայաստան, միշտ ցանկանում ենք շաշափելի արդյունքների հասնել։ Վաղը աշխարհի տարբեր 300 ներկայացուցիչ է գալու Հայաստան, և Ձեր երեխաների պատմությունը կներկայացվի նրանց։ Լավ է, որ հենց Ձեզնից լսեցի այդ ամենը, քանի որ ծնողները երբեք ոչինչ չեն չափազանցնում։ Ես պաշտոնապես խոստանում եմ, որ ինձ հասանելի բոլոր բարձր ատյաներում կբարձրացնեմ Ձեզ հուզող հարցերը»։

Զոհերի հարազատներին ուղեկցում էին և հանդիպմանը ներկա էին ՀԱԿ-ի ներկայացուցիչ Առաքել Սեմիրջյանը,Մարտի 1-ի զոհերի շահերի ներկայացուցիչներ Վահե Գրիգորյանն ու Արտակ Զեյնալյանը, ինչպես նաև Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչներ Արտակ Կիրակոսյանն ու Արման Դանիելյանը։

Lragir.am

Rammer
05.04.2010, 22:33
ԱՊՐԻԼԻ 6-8-Ը ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ ՈՒ ՊԻԿԵՏՆԵՐ

Քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն գտնում է, որ որ ապրիլի 6-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը ըստ էության մեկնարկելու է մի երկրում, որտեղ առկա են քաղաքական բանտարկյալներ: Ուստի ապրիլի 6-ից 8-ը Կոմիտեն պիկետներ և բողոքի ակցիաներ է կազմակերպելու այն վայրերում որտեղ ֆեդերացիան անց է կացնելու իր համաժողովները` պահանջելով քաղբանտարկյալների ազատ արձակումը:

Ակցիաները տեղի կունենան

Ապրիլի 6-ին, ժամը 13.00-ից մինչև 18.00-ն Արամ Խաչատրյանի արձանի մոտ

Ապրիլի 7-ին և 8-ին, ժամը 10.00-ից մինչև 13.00-ն Մարիոթ և Էրեբունի հյուրանոցների մոտ:

Հեղինակավոր իրավապաշտպանների մասնակցությունը կոնֆերանսին բացառիկ հնարավորություն է ստեղծում ճնշումներ գործադրել ինչպես վարչախմբի այնպես էլ իրավապաշտպան հանրության վրա 14 քաղաքական բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու նպատակով:

Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն բոլորին կոչ է անում ակտիվորեն մասնակցել` մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված այս միջոցառումներին:

Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե

Բիձա
05.04.2010, 23:18
ՄԻԹԵ ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐԻՆ ՍՊԱՆՈՒՄ ԵՆ

FIDH ՆԱԽԱԳԱՀ ՍՈՒԵՐ ԲԵԼԱՍԵՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ

Ապրիլի 5-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտում» Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի /FIDH/ նախագահ տիկին Սուեր Բելասենի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում մարտի 1-ի զոհերի հարազատների հետ։

Զոհերի հարազատները տիկին Բելասենին պատմեցին դեպքերի մանրամասներ։ Նրանք փաստեցին, որ իրենց որդիները բախման հետևանքով չեն զոհվել, այլ խաղաղ ցույցի էին դուրս եկել ու կրակոցներից զոհվել իրենց իսկ մայրաքաղաքի կենտրոնում՝ խաղաղ պայմաններում։

Զոհվածներից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը նշեց, որ թեպետ արյունալի դեպքերից անցել է երկու տարի, սակայն սպանությունները դեռ բացահայտված չեն։

«Դատախազությունը, իրավապահ մարմինները ոչնչով չեն զբաղվում, ընդհակառակը՝ անընդհատ ուզում են փակել Մարտի 1-ի էջը։ Իմ որդին ո՛չ զենք է ունեցել, ո՛չ լոմ, ո՛չ բենզին։ Մի՞թե խաղաղ ցուցարարին սպանում են»։

Սամվել Հարությունյանի հայրը պատմեց, որ իր որդին հայտնաբերվել է մարտիմեկյան դեպքերից 3 օր անց՝ մարտի 4-ին՝ հիվանդանոցում՝ անճանաչելի վիճակում, իսկ 41 օր անց նա մահացել է։

«Քրիստոնեական կրոնի համաձայն, այսօր մեռելոց է, և մենք պիտի գերեզման գնայինք, բայց եկել ենք այստեղ հավատով, որ դուք այս հարցին ճիշտ լուծում կտաք»,- ասաց Սամվել Հարությունյանի հայրը։

Գոռ Քլոյանի ծնողները նշեցին, որ Գոռը իրենց միակ որդին է եղել, ով երկու երեխա է թողել որբ, որից մեկին 40 օրական։

«Մինչև հիմա էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու իմ որդին այդ օրը տուն չվերադարձավ, չէ՞ որ նա տանից առանց զենքի էր դուրս եկել»,- հարցնում էր Գոռ Քլոյանի մայրը։

Զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը արցունքները աչքերին դիմեց տիկին Բելասենին․

«Ախր, իմ երեխան 18 տարեկան էր, ոստիկանական զորքերի զինծառայող։ 40 օր անգիտակից պառկած էր, 19 -ամյակը հենց հիվանդանոցում լրացավ։ Եթե իմ որդին զոհվեր սահմանի վրա կամ ռազմի դաշտում, կմտածեի, որ հայրենիքի համար տվեցի։ Ես նրան հայրենիքի պաշտպան էի ուղարկել։ Քաղաքի կենտրոնում ո՞վ սպանեց իմ զինվորին»։

«Չերյոմուխա-7» հատուկ միջոցից զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը նշեց. «Այդ զենքը՝ Չերյոմուխան, օգտագործել են 4 ոստիկաններ, բայց նրանք այսօր էլ աշխատում են ոստիկանական համակարգում ու անգամ որպես կասկածյալ չեն հարցաքննվել»։

Դավիթ Պետրոսյանի մայրը վստահ է, որ իր որդու և մյուս զոհերի մահը բախման հետևանք չէր․ «Մարդը մարդուն, որ փողոցում էլ բախվի, չի մահանա։ Քաղաքում այդ օրը զորք կար, տանկեր, զինված ոստիկաններ»։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ տիկին Սուեր Բելասենը լսելով զոհերի ծնողներին՝ ասաց. «Ես մայր եմ, նաև տատիկ, և այն տարիքները, որ դուք նշում էինք՝ 18, 23, 28, 35 տարեկան, հասկանում եմ, թե որքան ցավալի է Ձեզ համար՝որպես ծնողներ։ Դուք ապրում եք այդ վիշտը Ձեր հոգում, այդուհանդերձ պետք է օգնել Ձեզ արդարադատությամբ և ճշմարտությամբ։ Դա Ձեր ցավն է, ճիշտ է, սակայն մեր աշխատանքն է գտնել ճշմարտությունը և վեր համել այն։ Դա մեր աշխատանքն է այստեղ և ողջ աշխարհում։ Հասկանում եմ, որ դա Ձեր ցավը չի մեղմացնի, սակայն, գիտակցում, որ գործի բացահայտումը կօգնի Ձեզ»։

Տիկին Բելասենը ընդգծեց, որ նմանատիպ իրավիճակներում հայտնված որոշ երկրներում իրենց կազմակերպությունը հասել է նրան, որ պատժվեն մեղավորները՝ ընդհուպ մինչև նախագահներ։ Եվ եթե նրանք իրենց երկրի ներսում չեն կանգնել դատարանի առաջ, ապա դա տեղի է ունեցել միջազգային տրիբունալներում։

«Հավատացեք, որ այդ հսկայական փորձով մենք չենք եկել այստեղ ինչ-որ մարդկանց ձեռք սեղմելու, մենք եկել ենք, ցույց տալու մեր փորձը ու պահանջելու, որ արդարադատություն իրականացվի։ Առանց այստեղ գալու մենք չէինք կարող բարձրաձայնել այս կարևոր հարցերի մասին։ Մենք եկել ենք ասելու, որ նրանց կողքին ենք, ովքեր տառապում են, ում սպանում են։ Մենք աշխատում ենք հանուն նրանց, ովքեր զոհվել են սեփական արժանապատվության համար»,- շեշտեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահը։

Տիկին Բելասենը նշեց նաև, որ մարտի 1-ից հետո շուրջ 5 անգամ Հայաստան են եկել իրենց կազմակերպության ներկայացուցիչները։

«Հավատացեք, մենք հենց այնպես չենք գալիս Հայաստան, միշտ ցանկանում ենք շաշափելի արդյունքների հասնել։ Վաղը աշխարհի տարբեր 300 ներկայացուցիչ է գալու Հայաստան, և Ձեր երեխաների պատմությունը կներկայացվի նրանց։ Լավ է, որ հենց Ձեզնից լսեցի այդ ամենը, քանի որ ծնողները երբեք ոչինչ չեն չափազանցնում։ Ես պաշտոնապես խոստանում եմ, որ ինձ հասանելի բոլոր բարձր ատյաներում կբարձրացնեմ Ձեզ հուզող հարցերը»։

Զոհերի հարազատներին ուղեկցում էին և հանդիպմանը ներկա էին ՀԱԿ-ի ներկայացուցիչ Առաքել Սեմիրջյանը,Մարտի 1-ի զոհերի շահերի ներկայացուցիչներ Վահե Գրիգորյանն ու Արտակ Զեյնալյանը, ինչպես նաև Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչներ Արտակ Կիրակոսյանն ու Արման Դանիելյանը։

Lragir.am

Կինը հատուկ շեշտել է, որ այդ երիտասարդները կզոհվել են սեփական արժանապատվության համար: :ok
Բայց մենք երբեք նրանց զոհողությանը չենք նայել, որպես պայքարում արժանապատվության զոհվելու արդյունք: Մենք ասել ենք, թե էս իշխանություններն են հրեշ, կրակել սպանել են անմեղ տղերքին: Բայց մտքներովս չի անցել, որ առաջին հերթին էդ զոհերն են հերոսը: Որ իշխանությունների մերը պետք է լացացնենք, ոչ թե եվրոքեռիների միջոցով այլ, հենց մենք ու նպատակն էլ ոչ թե քաղաքական ռևանշն է, այլ հենց էդ տղերքի մուռը հանելը: :ok
Սա է հարցը: Այլ հարց հայաստանը չունի: :ok
Վաղն էլ 300 հոգի գալու է մեզ օգնության՞: :angry
Բա գետինը չենք մտնում՞: Էդ դրսի կնիկը պետք է գա ու մեր դոդլֆիկի հարց լուծի՞:
Մենք մեր արժանապատվության վերականգնումը ուրիշների կնանիքից ենք սպասում՞ :angry
Էդ 4 չերյոմուխա կրակողների անունները հայտնի են չէ: Եթե մեզանից ոչ մեկը չի կարողանում վրեժ լուծել, արեք գոնե ազգովի հավաքվենք, մարդա մի $10 դնենք, կանի 50 միլիոն, մի քիլլեր վարձենք գոնե դրանցից մեկին մեր ուժերով սատկացնենք:
Բայց չենք անելու չէ: :angry
1000 տարի մնա, մենք էդ քայլին գնացողը չենք: :angry:angry:angry
Մենք ուրիշն ենք, կուլտուրական, օրինապաշտ, մարդասեր, ԲՏ, մուկ ու դոդլֆիկ ծնող-բեջարող ազգ ենք: Մենք ոնց կարանք նման հակասահմանադրական քայլի գնանք:
Հեսա էդ 300-ը կգան ինչ որ պետք ա կանեն: :hands:hands:hands

Chuk
06.04.2010, 00:11
Այսօր ժամը 21.50-ի սահմաններում Դավիթ Անհաղթի փողոցի վրա Հոնդա մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել «Հրապարակ» օրաթերթի թղթակից Գայանե Բաբայանին:

Մեքենայի վարորդը` Վահրամ Եղիազարյանը, վիրավորված լրագրողին փորձելէ հասցնել հիվանդանոց, սակայն ճանապահին նա մահացել է:

Դեպքի մանրամասները ճշտվում են:

Դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը
Ա1+ (http://a1plus.am/am/social/2010/04/5/gayane-babayan)

:(

Rammer
06.04.2010, 09:34
$ 10 -ից ավել տվող չկա: Գործի տրամաբանությունը մի խախտիր:

Բիձ ես հասկանում եմ թե ինչ ես էլի ու էլի ակնարկում: Ու այն ինչ ակնարկում ես կակնարկես ևս մոտ 100 տարի, նույնսիկ եթե հարշքով մինչ այդ Հայաստանը դառնա գերտերություն :D: Իսկ նամյոկը հետևյալն է, Լևոնը թույլ չի տալիս որ ինչ -որ մարդիկ վրեժխնդիր լինեն այս ՊՏ,ԲՏ,ԵՏ-ներից...Բիձ կարող ենք սոմլաիի պիռատների գործողությունների մեջ Լևոնին մեղադրել, փողին մուննաթ: Բայց քանի որ դու ընդամենը 10$ ես տալիս, ուրեմն պիտի ասեմ որ Լևոնը կապ չունի: Տենց մարդի չկան Հայաստանում: Խոսացող ինչքան ուզես, բայց անող չկա...Դաժե եթե Լևոնը ասի էլ մեկա անող չկա:

Տրիբուն
06.04.2010, 13:07
Բիձ ես հասկանում եմ թե ինչ ես էլի ու էլի ակնարկում: Ու այն ինչ ակնարկում ես կակնարկես ևս մոտ 100 տարի, նույնսիկ եթե հարշքով մինչ այդ Հայաստանը դառնա գերտերություն :D: Իսկ նամյոկը հետևյալն է, Լևոնը թույլ չի տալիս որ ինչ -որ մարդիկ վրեժխնդիր լինեն այս ՊՏ,ԲՏ,ԵՏ-ներից...Բիձ կարող ենք սոմլաիի պիռատների գործողությունների մեջ Լևոնին մեղադրել, փողին մուննաթ: Բայց քանի որ դու ընդամենը 10$ ես տալիս, ուրեմն պիտի ասեմ որ Լևոնը կապ չունի: Տենց մարդի չկան Հայաստանում: Խոսացող ինչքան ուզես, բայց անող չկա...Դաժե եթե Լևոնը ասի էլ մեկա անող չկա:
Լևոնին ոչ մեկը չի խնդրում որ ասի «գանցեք սաղի գլուխը ցխեք»: Բայց գոնե նվազագույնը ակնկալում ենք որ մուտիտ չանի, որ միջազգային հանրությունով, Հաագայի դատարանով ու սահմանադրական պայքարով բան ա փոխելու երկրում: Հերիք ա իրանց մերկանտիլ նպատակների - երկու տարուց ԱԺ-ում մի քանի ֆուլֆլո տեղի համար սաղիս էշի տեղ դնեն: Ձեռի հետ էլ էտ տեղերի վրա աչք ունեցող ՀԱԿ-ին ցանկացած հակառակ բան ասողը, խոսքի Թևանյանը, դառնում ա սարքովի ընդդիմություն: Սահմանադրական պայքարին էլ հակառակ բան ասողներին Լևոնը երևի իրա ձեռով ձերբակալել կտա, վրեն էլ տեռորիստ կկպցնեն համ իշխանությունները համ ընդդիմություն, ի դեմս ՀԱԿ-ի, որ ոչ մեկի մտքով չանցնի գծված սիրուն պլանից մի սանտիմ շեղվի:

Sagittarius
06.04.2010, 13:46
Լևոնին ոչ մեկը չի խնդրում որ ասի «գանցեք սաղի գլուխը ցխեք»: Բայց գոնե նվազագույնը ակնկալում ենք որ մուտիտ չանի, որ միջազգային հանրությունով, Հաագայի դատարանով ու սահմանադրական պայքարով բան ա փոխելու երկրում: Հերիք ա իրանց մերկանտիլ նպատակների - երկու տարուց ԱԺ-ում մի քանի ֆուլֆլո տեղի համար սաղիս էշի տեղ դնեն: Ձեռի հետ էլ էտ տեղերի վրա աչք ունեցող ՀԱԿ-ին ցանկացած հակառակ բան ասողը, խոսքի Թևանյանը, դառնում ա սարքովի ընդդիմություն: Սահմանադրական պայքարին էլ հակառակ բան ասողներին Լևոնը երևի իրա ձեռով ձերբակալել կտա, վրեն էլ տեռորիստ կկպցնեն համ իշխանությունները համ ընդդիմություն, ի դեմս ՀԱԿ-ի, որ ոչ մեկի մտքով չանցնի գծված սիրուն պլանից մի սանտիմ շեղվի:

հմմմմմ.... կլինի երևի արդեն մի ամիս ուզում եմ ձեր մտքինը հասկանամ, տենց էլ չի ստացվում:think

Պրոտիվ լոմա նետ պրիոմա, եսլի նետ դրուգովա լոմա…՝ համաձայն եմ, ուժ ա պետք, կոշտ միջոցներ դոդլֆիկության դեմ, բայց փորձը ցույց է տալիս, որ պատմության ընթացքում նման միջոցների են դիմում սովորաբար ոչ քաղաքական ուժերը, այլ քաղաքական պատկանելությունից անկախ խմբերը՝ մեծամասամբ երիտասարդներ, որոնց առկայությունը քաղաքական ուժերին պահում է ահի մեջ, և վերջիներս աշխատում են չշեղվել իրենց քաղաքական ուղղուց, այլապես քաղակական կանխատեսելի ընդիմության փոխարեն կստանան կոմպրոմիսի չգնացող, անկանխատեսելի մի ուժ.
իսկ ինչո՞վ է զբաղված այսօր երիտասարդությունը, ուսանողությունը,, բնավ ոչ սեփական իրավունքները պաշտպանելով, իսկ նման իրավիճակում կտրուկ քայլերի կոչ անելը ինքնասպանություն է... և եթե նույնիսկ կտրուկ քայլերի անցան,, ապա, ցավոք, այդ բռնի ուժին դիմողների մեծամասնությունը լիենլու են բարիկադներից այն կողմ մնացած ԲՏները, որոնք ընդհանրապես պետական արժեքների վրա թքած ունեն, և որոնց միակ նպատակն է իշխանական շնամանի փոխելը, և արդյունքում հասարակ մարդկանց ոչ մի ք..ք ել չի հասնի ուստի այս պայմաներում գնահատում եմ ընդիմության խոհեմությունը՝ կտրուկ քայլերից զերծ մնալու հարցում.....
իսկ այսպես ոչ ոք ուսանողությանը չի խանգարում ակտիվանալ, չեն անում՝ ուրեմն մնացած ամեն ինչ զուտ խոսքեր են

իմիջայլոց կտրուկ քայլերն էլ սահման ունեն.. այլապես կվերածվենք Կոլումբիական ՖԱՌՔի նման խաղալիք ուրիշների ձեռքում...:B

Chuk
06.04.2010, 15:06
Օպերայի «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացվող FIDH-ի համաժողովի մասնակիցները պարերաբար դուրս են գալիս, մոտենում շենքի առջև հավաքված «Քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի» կազմակերպած բողոքի ցույցի մասնակիցներին, ջերմորեն զրուցում նրանց հետ: Չնայած համաժողովի կարճատև ընդմիջումն ավարտվել է, այնուամենայնիվ, մասնակիցները չեն շտապում վերադառնալ:

«Մենք եկել ենք ձեզ համար, արդարադատություն պետք է իրականացվի»,- ցուցարարներին ասաց համաժողովին մասնակցող Կոլումբիայի ներկայացուցիչ, FIDH-ի ղեկավարներից Լուիս Լիգերմո Պերեսը` վստահեցնելով. «Մենք ձեր կողքին ենք»:

«Ուրախ կլինենք բոլոր քաղբանտարկյալներին ազատության մեջ տեսնել: Ուրախ ենք, որ դուք պայքարում եք ձեր ազատությունների և քաղբանտարկյալների ազատության համար»,- հայտարարեց իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը:

Իսկ FIDH նախագահ Սուեր Բելասենը մինչև շենք մտնելը մի քանի րոպե կանգ առավ ցուցարարների մոտ, համբուրեց նրանցից մի քանիսին և բռունցքը վեր պարզած կանգնեց նրանց կողքին, մինչ ցուցարարները վանկարկում էին «Ազատություն»։


Թերթ.ամ (http://tert.am/am/news/2010/04/06/protesters/)

Chuk
06.04.2010, 15:09
http://a1plus.am/content/301x168/4849dbd199cdc60fd02880b1a6105476.jpg
http://a1plus.am/content/301x168/d7543e1fbc7979e217f3c158bc25a7f6.jpg
http://a1plus.am/content/301x168/e816a361aeca4a6243f8be912879f932.jpg


Օպերայի շենքի դիմաց` Արամ Խաչատրյանի արձանի մոտ այսօր ծածանվում էին անգլերեն գրված ցուցապաստառներ ու քաղբանտարկյալների լուսանկարներ:

Մի քանի տասնյակ քաղաքացի անընդմեջ վանկարկում էին` «Ազատություն քաղբանտարկյալներին», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» եւ այլն: Ցուցարարների առաջին շարքում բանտարկյալների հագուստներով ու քաղբանտարկյալների լուսանկարները հագուստին ամրացրած ՀԱԿ ակտիվիստներն էին, ինչպես նաեւ 2008թ. մարտի 1-ի զոհերի հարազատները:

Այսօր Երեւանում` «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համագումարը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 300 պատվիրակներ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Թեւոս Մաթեւոսյանը, ով հագել էր բանտարկյալի հագուստ, «Ա1+»-ին ասաց, որ իր հագուստը խորհրդանշում է, որ Հայաստանում դեռեւս կան քաղբանտարկյալներ, մարդու իրավունքները ոտնահարվում են ամեն քայլափոխի, եւ սա բողոքի հերթական ցույց է ընդդեմ տիրող իրավիճակի. «Եկել ենք այստեղ, որ համագումարի մասնակիցներին իշխանությունները չխաբեն ու ասեն, որ Հայաստանում ամեն ինչ կարգին է: Իմանան, որ համապետական քաոս է տիրում»:

Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, զարմացած է, թե ինչու նման հեղինակավոր կազմակերպությունը Հայաստանում է կոնֆերանս անցկացնում.

«Ոնց կարելի է Հայաստանում անցկացնել մարդու իրավունքների միջազգային կոնֆերանս: Չէ՞ որ սա այն երկիրն է, որը ճանաչում է միայն փող, փող եւ շատ փող: Իշխանավորների աթոռներից արյան հոտ է փչում: Այդ արյունը մեր զավակների արյուն է: Նրանք եկել են իշխանության արյան վրայով»:

Օտարերկրյա պատվիրակությունների անդամներին ակցիայի մասնակիցները նամակներ էին հանձնում, որում կար 2008թ. մարտի 1-ի վերրաբերյալ տեսասկավառակ:
Նրանք անտարբեր չէին անցնում ցուցարարների կողքով, հետաքրքրվում էին, թե ինչու են հավաքվել այստեղ: Իսկ FIDH-ի նախագահ Սուեր Բելասենը մոտեցավ ցուցարարներին, գրկախառնվեց զոհվածների հարազատների հետ, այնուհետեւ բռունցքը վեր պարզելով` մտավ շենք:

Հակառակ հյուրերի` ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը շենք մտավ այլ դռնից, որպեսզի չհանդիպի ակցիայի մասնակիցներին:

Ի դեպ, ի տարբերություն այլ ակցիաների այս անգամ տարածքը չէր հսկում որեւէ ոստիկան: Անգամ Պակիստանի ներկայացուցիչը «Ա1+»-ից հետաքրքրվեց, թե ինչպես է, որ ոստիկանները չեն մոտենում եւ արգելում որեւէ գործողություն անել:
Ա1+ (http://a1plus.am/am/politics/2010/04/6/protesters)

terev
07.04.2010, 19:44
Ղրղըզստանը՝ հեղափոխության շեմին

16:55 • 07.04.10


Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում զանգվածային անկարգությունները կարող են վերաճել հեղափոխության։ Ընդդիմության հազարավոր կողմնակիցներ մոտեցել են նախագահի նստավայրին, սակայն նրանց գրոհը կասեցվել է։ Ոստիկանությունը նրանց հետ է մղել արցունքաբեր գազով, նռնակներով և հրազենով։

Բախումների հետևանքով, տարբեր աղբյուրներով, զոհվել է 3-15 մարդ, զոհվածների մարմինները հեռացնում են հրապարակից։ Ընդդիմադիրները Տալաս քաղաքում գերի են վերցրել երկրի առաջին փոխվարչապետ Աղըկբեկ Ժապարովին և ներքին գործերի նախարար Մոլդոմուս Կոնգանտիևին: Վերջինս, ըստ որոշ տեղեկությունների, ստացած վերքերից մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Զանգվածային ցույցեր են նաև Ղրղըզստանի մյուս շրջաններում, որտեղ մեկը մյուսի հետևից տապալվում են տեղական իշխանությունները։ Մարդկանց բազմությանը, կարելի է ասել, ոչ ոք չի ղեկավարում. գիշերը ձերբակալվել են ընդդիմության գրեթե բոլոր առաջնորդները։

Ընդդիմության ներկայացուցիչները վստահեցնում են, որ Բիշքեկի հրապարակում գործում են դիպուկահարները։
Ըստ որոշ աղբյուրների՝ հրապարակում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է մոտ 100 մարդ։ Ցուցարարները գրոհել և իրենց հսկողության տակ են վերցրել երկրի Առաջին ազգային հեռուստաալիքը. հեռարձակումը դադարեցվել է։
Բիշքեկի քաղաքապետարանը արտակարգ իրավիճակ է հայտարարել քաղաքում։ Մեկ ամսով՝ ժամը 22-ից մինչև 6-ը, երկրում կգործի պարետային ժամ։ Սակայն այդ որոշումը դեռ չի հաստատվել խորհրդարանի կողմից։ Կառավարության ներկայացուցիչները զերծ են մնում պաշտոնական հայտարարություններից։

«Ճնշումները վաղուց էին սկսվել. չէ՞ որ նախագահ Կուրմանբեկ Բակիևի համար սա կենաց մահու պայքար է»,- նշել է ընդդիմության առաջնորդներից մեկը։

http://tert.am/am/news/2010/04/07/revolution/

Այ սենց են հեղափոխություն անում: :)

Sagittarius
07.04.2010, 21:28
Այսօր խորհրդարանում հերթական միջադեպը գրանցվեց պատգամավորի եւ կառավարության ներկայացուցչի միջեւ` «Հսկիչ նշանների/ դրոշմապիտակների/միջոցով տեսաձայնային, մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, որը միշտ բավականին կոռեկտ վերաբերմունք է դրսեւորում պատգամավորների հանդեպ, նրանց հարցերին պատասխանելիս, իր խոսքում ասաց. «Չգիտեմ ինչու եք իրար խառնվել»:

Այս արտահայտությունը հունից հանեց Վիկտոր Դալլաքյանին, որը նախորդ հարցի հեղինակն էր: Նա նախատող տոնով Արմեն Ալավերդյանին կոչ արեց չմոռանալ, թե որտեղ է գտնվում, հաշվի առնել, որ պատգամավորների հարցերին է պատասխանում, եւ ընդհանրապես հարց է, թե ով է խառնվել իրար:

«Մենք չենք խառնվել, էդ դու ես խառնվել իրար»,-արդեն առանց միկրոֆոնի, տեղից ասաց Դալլաքյանը:

Արմեն Ալավերդյանը խնդրեց անձնական պահերը օգտագործել դրսում, ոչ դահլիճում:

Սակայն Դալլաքյանը շարունակեց սկսված բանավեճը դահլիճից, ինչին ստիպված արձագանքեց նիստը վարող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.

«Եթե այստեղ ինչ-որ մարդիկ կան, որ իրենց շնորհքն ու համարձակությունն են ցույց տալիս, փորձում են ծառայություններ մատուցել որոշ մարդկանց, ես խնդրում եմ, որ հիշեք ձեր տեղը, եւ բոլորին հրավիրում եմ ձեզ կոռեկտության պահվածքի ԱԺ-ի դահլիճում, եթե հարցեր ունեք, կարող եք հանդիպել»:

Այդ պահին Դալլաքյանը դեռ շարունակում էր ռեպլիկները դահլիճից. «Պարոն Դալլաքյան, որ դուք խոսում էիք, ես չէի խանգարում,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

«Ես չեմ խանգարում»,- հակադարձեց Վիկտոր Դալլաքյանը, որին հետեւեց ԱԺ նախագահի պատասխանը. «Դու չես կարող ոչ մեկին խանգարել, դե ուրեմն հանգստացիր...»:

Այս միջադեպն ավարտվեց նորից Վիկտոր Դալլաքյանի հարցով` ուղղված Արմեն Ալավերդյանին.

«Պարոն Ալավերդյան, ես ուզում էի հասկանալ, ԱԺ նախագահը, որ ասաց` որոշ մարդկանց ծառայություն եք մատուցում` ո՞ւմ նկատի ուներ` ինձ, թե ձեզ»:

Ալավերդյանը չկարողացավ պատասխանել ըստ էության Հովիկ Աբրահամյանին ուղղված հարցին, միայն խորհուրդ տվեց ԱԺ նախագահին հարցնել:

«Ինձ հարցրու` կպատասխանեմ»,-արդեն առանց միկրոֆոնի նետեց Հովիկ Աբրահամյանը:

Ա1+ (http://a1plus.am/am/politics/2010/04/7/victor-dallakyan)

ապե, ապե :apeape

Chuk
08.04.2010, 17:27
Քոչարյանը պատասխանել է Տեր-Պետրոսյանին
17:40 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
http://a1plus.am/content/301x168/7c147c1e12a07ce44754490019366728.jpg
Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ` ՀԱԿ ապրիլի 6-ի հանրահավաքի վերաբերյալ:

«Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ գործիչները ինձ կարգին զվարճացրին: Նրանք իրենց համար տարօրինակ զբաղմունք են գտել: Իմ փոխարեն որոշում են, թե ես երազում եմ քաղաքականություն վերադառնալ: Հետո սկսում են պայքարել իմ վերադարձի դեմ: Որոշ ժամանակ անց, երբ պարզվում է, որ ես չեմ վերադարձել` ցնծում են, համարելով, որ հենց իրենց գործողություններն են ինձ կանգնեցրել: Ընդ որում, մոլագար խուճապի առիթ է դառնում իմ ուղևորություններից կամ ելույթներից յուրաքանչյուրը:
Ես խորհուրդ կտայի այդ պարոններին շատ չլարվել, այլապես նրանք, բեռնումներին անսովոր, կարող են օր ծերության թութք ձեռք բերել:
Եթե ես որոշեմ վերադառնալ քաղաքականություն, ապա կհայտարարեմ բաց և ուղիղ, ինչպես այն ամենը, ինչ ես անում եմ:

Այնպես որ, եթե սույն պարոնները մի քիչ շարժեին այն, ինչը նորմալ մարդկանց մոտ ուղեղ է կոչվում, ապա կհասկանային այդ պարզ ճշմարտությունը:
Ի դեպ, ինձ երբեք չի հետաքրքրել, թե ինչ են մտածում իմ մասին այդ "պռաշլյակները" (օգտվում եմ Տեր-Պետրոսյանի նոր` գողական տերմինաբանությունից):
Ենթադրում եմ, որ իրենք ինձ այդքան էլ չեն սիրում և հպարտանում եմ, որ վաստակել եմ այդպիսի վերաբերմունք: Ես արդյունավետ նախագահ եմ եղել, ինչպես Հայաստանում, այդպես էլ ԼՂՀ-ում, ու դա շատերին հանգիստ չի տալիս: Ավաղ, այդպիսինն են թույլ և նախանձ մարդիկ, ոչինչ անել չես կարող:

P.S. Ի դեպ, Դուբայում վերջին անգամ ես եղել եմ պաշտոնական այցով` երեք տարի առաջ: Իսկ Փարիզում մարտի սկզբին նախագահ Սարգսյանի հետ ընդհանրապես չեմ հանդիպել: Բամբասանքներով ապրող նախկին նախագահը պարզապես խղճուկ է»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2010/04/8/qocharyan)

Ինչպես միշտ սույն սուբյեկտի դեպքում պատասխանը զուրկ է բովանդակությունից :(

Ձայնալար
08.04.2010, 17:28
Մոդերատորական:
Քննարկումը մի թռչուն է
Թելով կապված թեժ լուրերից,
Թելը պոկվում է նա թռչում է
Ու հեռանում է թեմայից:

Մի քիչ մաքրություն եմ արել:

Ձայնալար
08.04.2010, 17:34
«ՀՀ իշխանություններից մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»,- Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի` FIDH-ի 37-ի համաժողովի աշխատանքները այսօր Երեւանում ավարտվեց այս խոսքերով:
Համաժողովը ամփոփեց FIDH-ի փոխնախագահ, Բելառուսը ներկայացնող իրավապաշտպան Ալես Բիալիատսկին` վստահեցնելով, որ Մարդու իրավունքների տեսանկյունից հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում իրավիճակը նույն է` անմխիթար է:

«ՀՀ իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում մեր կազմակերպությունը նաեւ պահանջել է բացահայտել մարտի 1-ի 10 սպանությունները, քանի որ քաղբանտարկյալների առկայությունը ՀՀ-ում 2008թ. մարտի 1-ի սպանությունները դրանք 2008թ. ընտրությունների հետեւանք են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պարոն Բիալիատսկին:

Նա հիշեցրեց, որ 2008թ. դեպքերից հետո FIDH-ի առաջին կազմակերպությունն էր, որը գնահատական տվեց տեղի ունեցած դեպքերին. «Ես համոզված եմ, որ այս օրերի ընթացքում քաղբանտարկյալների ազատ արձակելու եւ 10 սպանությունները բացահայտելու մասին մեր հայտարարությունները անարդյունք չեն մնալու: Նաեւ մի շարք այլ միջազգային կազմակերպությունների միջոցով մենք ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում կպահենք այդ հարցերը: Ես կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները ըմբռնումով կմոտենան այդ հարցերին»:

FIDH-ի փոխնախագահը «Ա1+» վստահեցրեց, որ եթե մինչեւ իրենց համաժողովը ՀՀ-ում քաղբանտարկյալներն ազատ արձակված լինեին, համաժողովն այլ ընթացք կունենար. «Շատ հարցերից հնարավոր էր խուսափել»:

Ալես Բիալիատսկին հիշեցրեց, որ եթե ներպետական դատական ատյանները չեն կարողանում հասնել արդարադատության եւ կախվածություն ունեն իշխանություններից:Այդ դեպքում, ըստ նրա, արդարադատության հնարավոր է հասնել միջազգային ատյաններում. «Նախադեպեր կան: ՀՀ-ն ԵԽ անդամ է եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարող է որոշումներ կայացնել ՀՀ-ում առկա խնդիրների վերաբերյալ»:

Վաղը ժամը 12.00-ին նախատեսված է FIDH-ի ղեկավարների ասուլիսը, որը նվիրված է լինելու հայ-թուրքական հարաբերություններին եւ այդ հարբերություններում մարդու իրավունքների ոտնահարումներին: Ի դեպ, համաժողովի ընթացքում բազմաթիվ իրավապաշտպաններ արդեն դատապարտել են Թուրքիային 1915թ. Հայոց ցեղասպանության համար:

http://www.a1plus.am/am/politics/2010/04/8/fidh

Rammer
08.04.2010, 17:43
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2010/04/8/qocharyan)

Ինչպես միշտ սույն սուբյեկտի դեպքում պատասխանը զուրկ է բովանդակությունից :(

Չուկ ես լավ չեմ հիշում Լևոնը ելույթի ժամանակ ասել ա թե ՀԱԿ-ը պայքարել է Քոչարյանի վերադարձի դեմ? Ելույթի տեքստում չեմ գտնում նման տողեր:

Chuk
08.04.2010, 17:45
Չուկ ես լավ չեմ հիշում Լևոնը ելույթի ժամանակ ասել ա թե ՀԱԿ-ը պայքարել է Քոչարյանի վերադարձի դեմ? Ելույթի տեքստում չեմ գտնում նման տողեր:

Չէ, տենց բան չի ասել, ուղղակի Քոչի վրայով երթևեկել էր, աբիժնիկ էր, պիտի դիշովի պատասխան տար, տվել ա:

Ձայնալար
08.04.2010, 18:00
Չէ, տենց բան չի ասել, ուղղակի Քոչի վրայով երթևեկել էր, աբիժնիկ էր, պիտի դիշովի պատասխան տար, տվել ա:



«Կլիենտը ակնհայտորեն «նյարդանում է»»
18:29 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ Ազգային Կոնգրեսի ապրիլի 6-ի հանրահավաքի ելույթների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հայտարարությունը, որտեղ նա նշում է, թե կարգին զվարճացել է եւ մի շարք վիրավորանքներ է ուղղում Տեր-Պետրոսյանի հասցեին, Հայ Ազգային Կոնգրեսում գնահատեցին մեկ նախադասությամբ: «Կլիենտը ակնհայտորեն «նյարդանում է»»,-ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «նյարդայնանալ» բառի փոխարեն ասում էր «նյարդանալ»:

Ընդհանրապես պարոն Քոչարյանը իր պաշտոնավարության ընթացքում բավականին փոփոխություններ կատարեց Հայաստանի պետական լեզվում. «Գընհատական, ունտրություն, ունդունելություն, ունդունակություն, մասանդրա, պարեւ, վիզկապ, թռաշս, եւ այլն»: Հետաքրքիրն այն է, որ այդ բառերը պարոն Քոչարյանի պես էին արտասանում նաեւ մի շարք այլ պաշտոնյաներ:

Հիշեցնենք նաեւ,որ մինչ Քոչարյանը հայ ժողովուրդը որեւէ առաջին դեմքից չէր լսել. «Ասել էի, թե վատ պարողին ինչն է խանգարում; Կլիզմա է պետք է անել: Որոշ պատգամավորների ականջներից քաշել է պետք: Փողի վրա նստած փող է ուզում: Մեկ-մեկ սիրտս ուզում է մեկին տփեմ» եւ այլ արտահայտություններ:

:D:D

Լեռնցի
09.04.2010, 10:17
Մենք պետք է իրատես լինենք` պատերազմի հավանականությունը շատ մեծ է. Կոմանդոս

Թուրքիայի և հատկապես Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմական գործողությունների հրահրում հնարավոր է, բայց լայնամասշտաբ, հարձակողական գործողություններ մեր երկրի տարածքում բացառվում են: Այսօր այդ մասին ասուլիսում հայտարարեց ղարաբաղյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

«Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը, բնականաբար նաև` Ղարաբաղը, ապահովված է անվտանգությամբ` Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է և պատերազմի դեպքում բոլոր ՀԱՊԿ անդամ պետությունները կօժանդակեն Հայաստանին», -բացատրեց Կոմանդոսը:

Ինչ վերաբերում է հենց Ղարաբաղի տարածքում պատերազմի հնարավորության մասին, Տեր-Թադևոսյանը նախ հիշեցրեց Ստանիսլավսկու հայտնի մեթոդը ու նշեց.

«Եթե պատից կախված է զենք, ապա այն մի օր կկրակի: Եթե Ադրբեջանում ռազմամթերքը, ռազմական տեխնիկան բազմացվում է ու հարստացվում և ռազմաշունչ հայտարարություններեն արվում, ապա չենք կարող ասել, որ ռազմական գործողությունները բացառվում են: Տարածքային հարցերը խաղաղ ճանապարհով շատ հազվադեպ են լուծվում: Մենք պետք է իրատես լինենք` պատերազմի հավանականությունը շատ մեծ է»:

Իսկ եթե այնուամենայնիվ, պատերազմ սկսվի, ապա ռազմական գործողությունները չեն լինի այնպիսի մեթոդներով, ինչպիսին նախկինում է եղել: Այնուհետև ռազմական փորձագետը, մի քանի օրինակներ նշելով, բացատրեց, թե ինչպես կարող է հայկական կողմը հակադարձել թշնամուն պատերազմի վերսկսման դեպքում:

«Որպեսզի մենք այդ գործողություններին դիմենք, պետք է ունենանք համապատասխան ռազմական տեխնիկա, իսկ մենք դա ունենք», -հավելեց Կոմանդոսը:


Աղբյուր` Panorama.am

sedrakpc
10.04.2010, 12:54
Մեծ աղետ Լեհաստանի համար!
http://lenta.ru/news/2010/04/10/president/

Բիձա
11.04.2010, 17:28
Саакашвили посмертно присвоил Качиньскому звание Героя Грузии
Լավն ա էս տղեն: :D

Norton
11.04.2010, 17:41
Լ. Տեր-Պետրոսյան. «Կորուստները մշակույթի մեջ են լինում»


ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին այսօր քաղաքական խնդիրներից ոչ պակաս հուզում է մեր մշակույթի, երկրի բարոյահոգեբանական վիճակը:

«Քաղաքական հորձանուտը կուլ է տալիս, խեղդում է, կորչում է միտքը, կորչում է բանականությունը, կորչում է մշակույթը: Ուրախ եմ, որ այսպիսի առիթ կա, մի փոքր մոռանալու քաղաքականությունը եւ վերադառնալու կյանքի իմաստին»,- այսօր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության համագումարի ժամանակ մի շարք մտավորականների ելույթներից հետո հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հասարակության եւ իշխանության կապվածությունը Տեր-Պետրոսյանը չի համարում քաղաքական հարց. «Դա մշակույթի հարց է, հոգեւոր հարց է, իդեոլոգիայի հարց չէ: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ իդեոլոգիայի են հետեւում այս իշխանությունները կամ որեւէ իշխանություն: Ես դեմ եմ ցանկացած իդեոլոգիզացմանը: Իդեոլոգիան ինքը արժեք չէ: Այն արժեք է դառնում, եթե ուղեկցում է պարզ մարդկային ազնվությամբ, արժանապատվությամբ»:

Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, որ իր համար որեւէ կապ չունի մարդը կոմունիստ է, մահմեդական է, բուդդայական է, սոցիալիստ է. «Ես գիտեմ կոմունիստներ, հազար անգամ ավելի ազնիվ, շիտակ, քան հազարավոր լիբերալներ: Գիտեմ ազնվագույն մահմեդականներ, որոնց փարիսեցի քրիստոնյաների հետ չեմ փոխի: Այս արժեքներն են, որ մենք կորցրել ենք: Քաղաքականությունը շտկելի բան է: Այո դաժան մաքառում է պահանջվում, բայց այդ հարցերը կլուծվեն: Կորուստները մշակույթի մեջ են լինում, հոգու աշխարհում, որի վերականգնման համար շատ ավելի երկար ժամանակ է պահանջվում»:

Տեր-Պետրոսյանը ցավում է, որ այսօր մեր երկիրը շատ է քաղաքականացված. «Բնական է, խնդիրները շատ են եւ սուր' եւ սոցիալական, եւ տնտեսական եւ ժողովրդավարական: Ցավում եմ, որ մոռացության են մատնվել ավելի կարեւոր հարցեր: Չկա բանավեճ. խոսքը քաղաքական բանավեճի մասին չէ: Ես չեմ տեսնում, թե ինչ վիճակում է այսօր մեր մշակույթը: Թռուցիկ խոսվում է ինչ-որ սերիալների, ռաբիսի մասին, բայց դա բանավեճ չէ: Ֆունդամենտալ, կոնցեպտուալ խոսակցություն այսօր չկա»:

ՀՀ Առաջին նախագահը ողբալի գնահատեց նաեւ մեր կրթական համակարգը. «Ամբողջ ավազակապետական բարքերը թափանել են ամբողջ բարձրագույն կրթության համակարգ: Ես չեմ տեսնում խոսակցություն ճարտարապետության, քաղաքաշինության մասին: Ո՞րն է այսօր Երեւանի դեմքը: Ո՞րն է այսօր Երեւանի գենպլանը: Կարծում եմ' անգամ ճարտարապետներն էլ չգիտեն: Ո՞ւր է հոգեւոր կյանքը, ո՞ւր է եկեղեցին, ո՞րն է եկեղեցում դերն այսօր»:

Տեր-Պետրոսյանը բոլորին խորհուրդ տվեց մտածել այս հարցերի մասին. «Թող քաղաքականությունը չդառնա մոլուցք, չդառնա մաղձ: Չմոռանաք գիրք կարդալ, չմոռանաք երաժշտություն լսել, չմոռանաք բանաստեղծություն արտասանել»:

Ձայնալար
12.04.2010, 16:44
Թեման ժամանակավորապես փակվում է :(

Ձայնալար
12.04.2010, 22:58
Մոդերատորական: Վերջին 4 էջերի լրատվություն չպարունակող գրառումները ջնջվել են: Chuk մականունով անդամը կտրուկ վարքագծի և գոմաղբով ողողված գրառումների համար զգուշացվել է: Թեման «Թեժ լուրեր»-ից վերանվանվել է «Քաղաքական լրահոս»-ի, որ տեղադրված ինֆորմացիայի թեժ լինելը այլևս չքննարկվի և չշահարկվի: Թեման վերաբացվում է: Խնդրում եմ հարգել «հավաքարարի» աշխատանքը

Chuk
12.04.2010, 23:24
ՀՀ Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ խոսքը
Վաշինգտոնի մայր տաճարում
Վուդրո Վիլսոնի գերեզման այցելությունից հետո

Սիրելի' հայրենակիցներ,

Այսօր մենք միասին մեր հարգանքի տուրքը մատուցեցինք նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին` մարդու և ԱՄՆ առաջնորդի, ում մեր ժողովուրդը հիշում է ու միշտ կհիշի որպես հայ ժողովրդի իսկական բարեկամի: Նախագահ Վիլսոնը մեծ գործիչ էր, գործիչ, ում իր հայրենիքից հազարավոր մղոններ հեռու բնակվող հինավուրց ժողովուրդը գրեթե հարյուր տարի անց էլ շարունակում է մեծարել ու փոխանցել այդ մեծարանքը սերնդեսերունդ: Վիլսոնը հայերիս համար ոչ միայն կորուսյալ հայրենիքի իղձը կենարար հողով ամրացրեց, այլև աշխարհին պատվիրան թողեց այն մասին, որ մեծերը կարող են և պարտավոր են թույլ չտալու փոքր ժողովրդի տառապանքների կրկնություն: ՙԴուք մտածե±լ եք Հայաստանի տառապանքների մասին: Դուք oժանդակեցիք հայերին այն բանից հետո, երբ նրանք տառապանքներ կրեցին:

Այժմ զորակցե'ք, որ նրանք այլեւս երբեք չտառապեն՚. նախագահ Վիլսոնի` 1919թ. փետրվարի 26ի բոստոնյան ելույթի այս բառերը հնչում են մինչ օրս, ինչն իրականում նա հղում էր ողջ մարդկությանը: ՙԶորակցե'ք, որ այլևս հայերը երբեք չտառապեն՚` այս խոսքով ԱՄՆ 28րդ նախագահը դեռ 90 տարի առաջ փաստացիորեն ձևակերպում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, քանզի հենց ճանաչումով է սկսվում ցեղասպանությունների և ապագա բոլոր տառապանքների կանխարգելումը: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Նախագահի շիրիմի առջև և զեկուցում, որ Հայոց ցեղասպանությունից իննսունհինգ տարի հետո էլ աշխարհի շատ երկրներ, կազմակերպություններ և քաղաքական գործիչներ, այդ թվում և իր հայրենիքում, շարունակում են գործել վիլսոնյան պատգամի տրամաբանությամբ: Հայ ժողովուրդը հիշում և հիշելու է բոլորին, անուն առ անուն:

Սիրելի' հայրենակիցներ,

Ամերիկահայությունը, հատկապես վերջին տասնամյակներում, դարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործի ամենաեռանդուն ու ամենահետևողական օղակներից մեկը և, համոզված եմ` այսուհետ և'ս ջանալու է բազմապատկված ճիգերով: Ոչ ոք չի կարող կասեցնել անխուսափելին:

Հայթուրքական արձանագրությունների ստորագրման նախօրեին ոմանք մտավախություն ունեին, թե դրանով կդանդաղեցվեն կամ ժամանակավորապես կսառեցվեն ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջազգային քայլերը: Ժամանակը ցույց տվեց, որ այդ մտավախություններն անհիմն են և անհիմն կլինեն այնքան ժամանակ, քանի մենք բոլորս պատրաստ ենք առավել ջանքերի, պատրաստ ենք նոր պայքարի:

Անցած ամիսներին մենք ձեզ հետ միասին վկան եղանք Թուրքիայի դատապարտված փորձերին` պառակտելու հայրենիքն ու Սփյուռքը, իրավիճակը ներկայացնելու այնպես, թե իբր գոյություն ունի երկու տարբեր կարծիք Հայաստանում և Սփյուռքում: Այսօր մենք միասին կրկին անգամ հերքում ենք նման սին պատրանքները: Չկա' Հայաստանի հայության և Սփյուռքի հայության կարծիքների տարբերություն. կա միասնական հայ ժողովուրդ, և նա տեր է իր արդար դատին:
Այո', մենք պատրաստ ենք և ցանկանում ենք բնականոն հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ, բայց մենք չենք հանդուրժի, որ պայմաններ թելադրվեն մեզ:

Այս առավոտ ես հանդիպեցի Թուրքիայի վարչապետի հետ: Մեր դիրքորոշումը եղել և մնում է շատ հստակ. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի և հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա: Մենք չենք պատրաստվում որևէ ձևաչափում քննության առարկա դարձնել Ցեղասպանության եղելության փաստը կամ ձևացնել, թե հավատում ենք, որ Թուրքիան կարող է որևէ դրական դերակատարություն ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում: Ցանկացած նոր արտաքին քաղաքական ուղեգիծ ենթակա է փորձությունների, որովհետև մենք անցնում ենք չտրորված արահետով: Ես վստահ եմ, որ Հայաստանը պատվով է բռնելու նաև այս քննությունը:

Հարգելի' հայրենակիցներ,

Դուք, որպես արտերկրում ապրող, բայց հայության ցավերով ու շահերով տոգորված հավաքականություն, անխորտակելի ուժ եք. դուք Հայաստանի միջազգային քաղաքական կշռի կարևոր բաղկացուցիչն եք: Սա գիտակցում են թե' մեր բարեկամները, թե' մյուսները: Դուք ձեր կեցվածքով ու վճռականությամբ ապացուցում եք, որ սխալ են եղել բոլոր այն հաշվարկները, ըստ որոնց հայությանը կարելի է փոշիացնել ու ոչնչացնելª ցրելով աշխարհով մեկ: Յուրաքանչյուր հայ, որ մայրցամաքում էլ լինի, պետք է դառնա այն կաթիլը, որը քար է ծակում: Մենք հենց այդ ճանապահին ենք: Մեր ժողովրդի դահիճները մեզ այլընտրանք չեն թողել: Եվ մենք բարգավաճելու ենք, մենք ծակելու ենք անտարբերության, ցինիզմի ու երկերեսանիության քարը: Դրա համար մենք ունենք բավականաչափ համբերություն, հավատ և նպատակասլացություն:

Հայրենակիցնե'ր,

Թույլ տվեք խոսքս ավարտել երախտագիտության բառերով ուղղված մի երկրի ու մի ժողովրդի, որ ծնել է դեսպան Մորգենթաուի և նախագահ Վիլսոնի պես գործիչներ: Հայությունն ուժեղ է և կարողանում է ինքնարտահայտվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Դա անշուշտ ձեր արժանիքն է, բայց ձեր արժանիքը լինելուց զատ, ամերիկյան ազատության արժանիքն է: Մենք շնորհակալ ենք այս մեծ ու հզոր երկրին, որ այսօր էլ իր զգալի դերակատարությունն ունի հայ ժողովրդի կյանքում:Աստված պահի Ամերիկան, Աստված պահի Հայաստանը և փառք հայ ժողովրդին:

Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/official/2010/04/12/vilson)

Ո՞նց, լուրջ ձյաձ, Թուրքիան փորձու՞մ ա ԼՂ հարցում միջնորդ դառնա, փորձում ա ցեղասպանության հարցը կասկածի տակ դնի՞: Չէ հաա՜՞ ապեեեեեե

Rammer
13.04.2010, 10:46
Սերժ Սարգսյանն արժանացել է Բարաք Օբամայի գովասանքին


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ ձեռնարկած ջանքերի համար գովաբանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, ասվում է Վաշինգտոնում Սարգսյան-Օբամա հանդիպումից հետո Սպիտակ տան կողմից տարածված հայտարարության մեջ:

«Բարաք Օբաման գովեստի խոսքեր է հնչեցրել Սերժ Սարգսյանի հասցեին` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ իրականացրած ջանքերի համար և կոչ արել նրան ի կատար ածել կարգավորման խոստումը»,- նշվում է հայտարարության մեջ:

Հայտարարությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արվում շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը և ջանքեր գործադրել կողմերի միջև ստորագրված Արձանագրությունները խորհրդարաններում վավերացնելու ուղղությամբ:

Խնդալու աստիճան խղճուկ ենք....

Վիշապ
13.04.2010, 13:31
Նո քոմենթ…

http://www.youtube.com/watch?v=4xs8ye1OK7E

Mephistopheles
14.04.2010, 06:33
http://www.youtube.com/watch?v=_-Iw-WMso48&feature=player_embedded

Մակարդակ եմ ասել է՜… մակարդակ…

Վիշապ
14.04.2010, 19:12
Ոստիկանապետը գովեց ընդդիմությանը (http://tert.am/am/news/2010/04/14/opposition/)

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արձանագրեց, որ ընդդիմությունը քաղաքակիրթ պայքարի ուղի է ընտրել: «Նրանք շատ ճիշտ են գնահատում պահը, և մեր վերաբերմունքն էլ նրանց նկատմամբ շատ հարգալից է: Ամեն միտինգից հետո նրանք մեզ են շնորհակալություն հայտնում, մենք` նրանց»,- նշեց ոստիկանապետը:

Անդրադառնալով վերջին հանրահավաքին քիչ թվով ոստիկանների մասնակցությանը` Ալիկ Սարգսյանը. «Եթե մենք տեսնում ենք, որ հասարակական կարգի խախտում չի նախատեսվում, միտինգը լինելու է շատ խաղաղ, միջոցառումներ չեն իրականացվում»:

Միաժամանակ, Սարգսյանը չժխտեց, որ ապրիլի 6-ի հանրահավաքը ոստիկանների կողմից «անուշադրության էր մատնվել», քանի որ այդ օրը FIDH-ը Երևանում համագումար էր անցկացնում:

«Այդ օրվա միտինգը գտնվել է եվրոպական շատ կառույցների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանության ուշադրության կենտրոնում: Մեր ընդդիմությունը նույնպես լուրջ միջոցներ էր ձեռնարկել, որպեսզի իրավիճակը հսկողության տակ պահեր, որպեսզի ընդդիմության շուրջ հավաքված մարդիկ որևիցե իրավախախտում թույլ չտային: Առաձնապես մեծ ուժերի կարիք այնտեղ չկար, ընդդիմությունն ինքն էր զբաղվել այդ գործով, որպեսզի միջադեպեր չլինեին»,- ընդգծեց ոստիկանապետը:

Այնուհետև Ալիկ Սարգսյանը չթաքցրեց իր ուրախությունը և արձանագրեց իրենց ձեռբերումը. «Կարծում եմ` միջազգային կառույցների աչքին մենք մի քանի անգամ բարձրացանք»:
Ոստիկանապետը նաև վստահությամբ նշեց, որ բախումներ չեն լինի նաև ՀԱԿ ապրիլի 16-ի երթի ժամանակ. «Ես համոզված եմ, որ ընդդիմությունը մեր տոնը չի խանգարի, մենք էլ՝ նրանց երթը: Որևէ հակահասարակական արարք նախատեսված չէ և չի լինելու: Մարդիկ գալու են` նորմալ իրենց երթը անցկացնեն ու գնան տուն»:
– պուպու՜շ, պուպու՜շ ընդդիմություն (շոյում էր ընդդիմությանը Սերժ Սարգսյանը և քահ քահ ծիծաղում)…

Ambrosine
14.04.2010, 19:35
...Ոստիկանապետը նաև վստահությամբ նշեց, որ բախումներ չեն լինի նաև ՀԱԿ ապրիլի 16-ի երթի ժամանակ. «Ես համոզված եմ, որ ընդդիմությունը մեր տոնը չի խանգարի, մենք էլ՝ նրանց երթը: Որևէ հակահասարակական արարք նախատեսված չէ և չի լինելու: Մարդիկ գալու են` նորմալ իրենց երթը անցկացնեն ու գնան տուն»:

Մի վայրկյան... ապրիլի 16-ը համասեռամոլների օրը չի՞:o:D:D:D

Kuk
14.04.2010, 20:34
Մի վայրկյան... ապրիլի 16-ը համասեռամոլների օրը չի՞:o:D:D:D

Դու էս մասին ուշադրություն դարձրու.


Որևէ հակահասարակական արարք նախատեսված չէ և չի լինելու:

Ambrosine
14.04.2010, 20:38
Դու էս մասին ուշադրություն դարձրու.
FIDH-ը դեռ Հայաստանու՞մ ա լինելու: Կարո՞ղ ա հայ համասեռամոլներին էլ դուրս բերեն երթի, որ ցույց տան, թե մեր երկրում սեռական փոքրամասնությունների իրավունքներն էլ են պաշտպանված:D Ու այս անգամ իրոք որ վարչապետին ստիպեն էդ մարդկանց իրավունքների պաշտպան-կազմակերպության նախագահությունը ստանձնի կամ ավելի վատ.... ստիպեն որպես առաջնորդ ներկայանա:D

Kuk
14.04.2010, 21:41
http://a1plus.am/img/logo_in_footer.png (http://a1plus.am/am/politics/2010/04/14/alik-sargsyan)
ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը բացառում է ՀՀ-ում Ղրղըզստանի դեպքերի կրկնությունը: «Ով փորձի նման միտք փայփայել, օրորոցում անմիջապես կպատժեմ: Խորհուրդ չեմ տա հեղափոխական ճանապարհով ինչ-որ բան փոխել: Մարդկանց մեծ մասն այսօր իրենց գործն ունի: Չգիտեմ դանդաղ, թե արագ, բայց երկիրը դուրս է գալու ճգնաժամից եւ իր բնականոն ընթացքն ապրելու է: Նորմալ չեմ համարում, երբ ընտրված նախագահի, իշխանության եկած մարդկանց հետ կարող է ամեն տեսակի գունավոր ու չգիտեմ կենդանակերպի տարբեր նշաններով հեղափոխությունների անուն դնելով փորձեն իշխանափոխություն անել, եւ հեղափոխությունների ճանապարհով: Հայաստանում չեմ տեսնում այն զանգվածը, որը որ կփորձի այդ քայլին դիմել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Ալիկ Սարգսյանը:

Ալիկ Սարգսյանը վստահեցնում է, որ գունավոր հեղափոխություններով չարժե հրապուրվել, իսկ եթե այնուամենայնիվ ՀՀ-ում նման դեպքեր զարգանան, ապա իր տեղը հստակ է լինելու. «Ոստիկանապետը չի կարող միջանկյալ տեղում լինել: Երկու տեղ ունի' կամ հաղթած' իշխանությունը պահած, կամ պարտված' հենց այդ դերում»:

Մի փոքր ուշ, երբ լրագրողները պարոն Սարգսյանին հիշեցրեցին, որ ՀՀ Սահմանադրության համաձայն իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ոստիկանապետը պետք է պաշտպանի ոչ թե իշխանություններին, այլ ժողովրդին' Ալիկ Սարգսյանն ասաց. «Ես նկատի ունեի այն, որ այդօրինակ դեպքերը իրականացնում են ոչ թե քաղաքական ուժերը, այլ քրեածին տարրերը եւ ամեն ինչ սկսում է հասարակական կարգի խախտումով, ինչը պաշտպանելը ոստիկանության պարտականությունն ու իրավասությունն է: Սա սկսվում է հիմնականում այն մարդկանց կողմից, ովքեր կողմնակիցն են ջարդելու, խփելու, գողանալու, այրելու, եւ այլն, եւ այլն: Ես ընդամենը դա նկատի ունեի: Նման դրսեւորում, ինչը որ կունենա նման սկիզբ, ոստիկանությունը թույլ չի տա»:

Ոստիկանապետը վստահեցրեց, որ մեր ընդդիմություն էլ բախումների ցանկություն չունի. «Փառք Աստծո մեր ընդդիմությունն էլ է ճիշտ ընկալում պահը: Տեսնո՞ւմ եք պայքարի ինչպիսի ուղի են ընտրել: Ես նկատի ունեմ' քաղաքակիրթ ուղին, որը ես նույնպես ողջունում եմ: Մի ծիծաղեք: Թող նույն ընդդիմությունը փորձի ապակիներ կոտրելով միտինգ անել, տեսնեմ հաջորդ անգամ կանի՞: Նրանք շատ ճիշտ են գնահատում պահը, եւ մեր վերաբերմունքն էլ նրանց նկատմամբ տեսնում եք' շատ հարգալից: Ամեն միտինգից հետո շնորհակալություն ենք հայտնում միմյանց»:

Իսկ ի՞նչն էր պատճառը, որ ընդդիմության վերջին հանրահավաքի ընթացքում գրեթե ոստիկաններ չկային, արդյո՞ք պատճառը FIDH իրավապաշտպանների ներկայությունն էր ՀՀ-ում' մեր հարցին պատասխանելով Ալիկ Սարգսյանը չհերքից նաեւ այդ հանգամանքը:

Նշեց, որ յուրաքանչյուր հանրահավաքից, երթից առաջ քննարկում են հնարավոր բախումները, խախտումներ եւ համոզված էին, որ ապրիլի 6-ին որեւէ խախտում չի լինի:

Ալիկ Սարգսյանը վստահ է, որ որեւէ խախտում չի լինելու նաեւ ՀԱԿ-ի ապրիլի 16-ի երթի ընթացքում: Ի դեպ, ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության օրն է: «Ես համոզված եմ, որ ընդդիմությունը մեր տոնը չի խանգարի, մենք ել նրանց երթը»,- ասաց ոստիկանապետը:

Նշենք, նաեւ ապրիլի 16-ը սեռական փոքրամասնությունների տոնն է եւ Ալիկ Սարգսյանը դիմել է Սերժ Սարգսյանին' խնդրելով իրենց տոնը տեղափոխել մեկ այլ օր, ասենք' ապրիլի 19-ին:

Օրօրոցի մասին չեմ խոսում: Մարդկանց մեծ մասն ունի իր գործը: Մեծ մաս է օրինակ՝ 60 տոկոսը, իսկ դա նշանակում է, որ մնացած գործազուրկ 40 տոկոսը ոչինչ չպետք է անի: Իսկ էն, որ հեղափոխություններ իրականացնում են քրեածին տարրերը, բավականին թարմ նորություն է: Փաստորեն Ղրղզստանում հարյուր հազարավոր քրեածին տարրեր կան, որոնք ազատության մեջ են: Իսկ ընդդիմության քաղաքակիրթ ուղի ընտրելու մասին խոստովանությունը բավականին հետաքրքիր ա. ինչպե՞ս էր այդ՝ քաղաքակիրթ ճանապարհով շարժվող ընդդիմությունը զանգվածային անկարգություններ անում, որի արդյունքում տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ եղան, ինչպե՞ս էր մեծ քանաությամբ զենք-զինամթերք տեղափոխում Ազատության Հրապարակ, այնուհետև հարձակվում այդ զենք-զինամթերքի ետևից եկած ոստիկանների վրա: Եթե մարտի մեկին այդ նույն ընդդիմությունն էր ապակիներ կոտրելով միտինգ անողը, ապա ինչո՞ւ է մինչև հիմա շարունակում միտինգներ անել, եթե ասում է՝ թող փորձի ապակի կոտրելով միտինգ անի, տեսնեմ՝ էլի կանի՞: Ոստիկանների կողմից ընդդիմադիրների նկատմամբ շատ հարգալից վերաբերմունքը նույնպես ուշադրության արժանի «փաստ» է: Այդ մասին փաստող վիդեոներն ինտերնետում ինչքան ուզես կգտնես:

Mephistopheles
15.04.2010, 00:29
Դու էս մասին ուշադրություն դարձրու.

բա էսի…Լավ կլինի, քաղաքակիրթ ճանապարհով, քաղաքական ճանապարհով մարդիկ իրենց պայքարը տանեն, իսկ ով կփորձի նման միտք փայփայել իր մտքում, ընդամենը՝ խորհուրդ չեմ տալիս։ Օրորոցում անմիջապես կպատժվի, եթե փորձի հեղափոխական ճանապարհով փորձել ինչ-որ բան փոխել», - հայտարարեց ոստիկանապետը։


Ապեր, ասում են էսի դաժե բանաստեղծություն ա գրում… վաղը-մյուս-օր հայ գրականության գրքերում կհայտնվի սրա "ստեղծագործությունները"… խի չէ՞ որ, դոդը որ ակադեմիկ լինի էս էլ բանաստեղծ կլինի… Սաշիկը պատգամավոր Սերժն էլ Նախագահ…ատօժե մնե Նարեկացի

Chuk
16.04.2010, 14:12
http://a1plus.am/content/301x168/de9bccefcf9da065a3a9953174bbc294.jpg

ՀՀ 7230 քաղաքացու կամքն այսօր Հայ ազգային կոնգրեսը երթով փոխանցեց Վարչական դատարանին: Վարչական դատարանը, որը գազի գների բարձրացմանը դեմ հայցադիմումի միայն մի մասն է ընդունել վարույթ, որոշել է քննությունն անցկացնել գրավոր կարգով:

Այսօրվա բողոքի երթի մասնակիցները դատարանից պահանջում էին հայցը լսել բանավոր կարգով` բաց եւ թափանցիկ դատավարությամբ:

Մի քանի հազար քաղաքացիներ Գարեգին Նժդեհի հրապարակից երթով շարժվեցին դեպի Վարչական դատարան: Երթն առաջնորդում էին Կոնգրեսի երիտասարդները` «Սերժիկ, գազ տուր, հեռացիր» պաստառով: «Մենք չենք ուզում ապրել մի երկրում, որտեղ իշխանությունները թալանում են մեզ: Ոչ թանկացումներին, ոչ թալանին»,- բարձրախոսով հայտարարում էին երիտասարդները` բոլորին կոչ անելով միանալ իրենց պայքարին:

«Գազի գների թանկացումներին կողմ են միայն նրանք, ովքեր կողմնակի եկամուտներ ունեն: Միայն աշխատավարձով ապրող մարդը չի կարող համակերպվել այդ անօրինական թանկացումների հետ»,- «Ա1+»-ին ասաց երթի մասնակիցներից Եվա Ադամյանը:

Քաղաքացի Կարինե Դավթյանը վստահեցրեց, որ այսօրվա երթը որեւէ քաղաքական նպատակ չի հետապնդում. «Ես այստեղ եմ` իմ կամքով: Գազի գնի թանկացումն անդրադառնալու է բոլորի ընտանեկան բյուջեի վրա: Ինձ համար տարօրինակ է, որ իշխանությունները գովաբանում են գազի գների թանկացումը»:

Ի դեպ, երթի ընթացքում Կոնգրեսի երիտասարդները բարձրախոսով շնորհավորեցին նաեւ ոստիկաններին` մասնագիտական տոնի առիթով: Ջերմ մթնոլորտում երթը շարունակվեց այնքան ժամանակ, քանի դեռ չէին վանկարկել «Սերժիկ մարդասպան, Սերժիկ հեռացիր»:

Ոստիկանները երիտասարդներից պահանջեցին դադարեցնել վանկարկումները, սակայն դրան հաջորդեցին սուլոցներն ու ավելի բարձր վանկարկումները:

Ոստիկանները ստիպված էին երթն ուղեկցել առանց պահանջների: Վարչական դատարանի մոտ ՀՀ 7230 քաղաքացու պահանջը Վարչական դատարանին փոխանցեց Կոնգրեսի իրավաբաններից Վահե Ստեփանյանը: Երթն առաջնորդողներից Հայ Ազգային Կոնգրեսի կոորդինատոր Լեւոն Զուրաբյանը ներկաններին վստահեցրեց, որ Վարչական դատարանը ստիպված կլինի հաշվի նստել հազարավոր մարդկանց պահանջի հետ. «Վարչական դատարան առնվազն պետք է խուլ եւ համար լինի, մեզ չլսելու համար»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, որը բազմիցս հիմնավորել է գազի գների թանկացման հետեւանքները մեր հասարակության բոլոր շերտերի նկատմամբ` «Ա1+»-ին ասաց. «Առ ժամանակ հետո բոլորը կհասկանան, որ 40 տոկոսով գազի գների թանկացումը հարվածելու է ոչ միայն նրանց գրպաններին, որոնք այսօր մասնակցում են բողոքի ակցիզային: Իհարկե, կան մարդիկ, ովքեր շահագրգիռ են, որ գազի գները թանկանան` սկսած Սերժ Սարգսյանից, Տիգրան Սարգսյանից, Կարեն Կարապետյանից, սակայն ազգաբնակչության 99 տոկոսը դեմ է գազի գնի թանկացմանը: Կարծում եմ` այսօրվա ակցիայի միջոցով մենք մեր ձայնը հարցրեցինք Վարչական դատարանին»:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2010/04/16/hak)

Տրիբուն
16.04.2010, 14:31
Երթն առաջնորդողներից Հայ Ազգային Կոնգրեսի կոորդինատոր Լեւոն Զուրաբյանը ներկաններին վստահեցրեց, որ Վարչական դատարանը ստիպված կլինի հաշվի նստել հազարավոր մարդկանց պահանջի հետ. «Վարչական դատարան առնվազն պետք է խուլ եւ համար լինի, մեզ չլսելու համար»:


Այսօրվա բողոքի երթի մասնակիցները դատարանից պահանջում էին հայցը լսել բանավոր կարգով` բաց եւ թափանցիկ դատավարությամբ:

Մդա, չիդեմ խնդամ, թե լամ:

Դատարանը հաստատ կմերժի էս պահանջը: Կամ եթե ասենք չմերժի էլ, միևնույնն ա հայցը չի բավարավի: Արձանագրենք էս փաստը միջազգային հանրության ու ապագա քաղաքացիական հասարակության համար;

ՀՀ 7230 քաղաքացու կամքն այսօր Հայ ազգային կոնգրեսը երթով փոխանցեց Վարչական դատարանին:
Ու

ազգաբնակչության 99 տոկոսը դեմ է գազի գնի թանկացմանը
Փաստորեն Հայաստանն ավելի արագ ա դատարկվում քան սպասում էինք: Բնակչության 99%-ը 7230 հոգի ա:

Ձայնալար
16.04.2010, 14:35
Տրիբուն ջան, 1 800 000 ստորագրություն հո չէին հավաքելու:

Chuk
16.04.2010, 14:35
Փաստորեն Հայաստանն ավելի արագ ա դատարկվում քան սպասում էինք: Բնակչության 99%-ը 7230 հոգի ա:
7230-ը հայցվորների քանակն է:
99%-ը Վահագն Խաչատրյանի սուբյեկտիվ կարծիքով դժգոհների քանակը:
Բնակչության 99%-ից հանում ենք 7230*4 (միջինում ամեն ընտանիքում 4 հոգի ա) ու ստանում ենք ըստ Վահագն Խաչատրյանի սուբյեկտիվ դիտարկման դժգոհների էն քանակը, որ էս դատական պրոցեսին չի մասնակցում:

Հետո՞:

Վիշապ
16.04.2010, 14:42
Հայցադիմումի կես մասը արդեն մերժվել է։

Գազի սակագնի վերաբերյալ ՀԱԿ հայցը մասամբ է ընդունվել վարույթ (http://tert.am/am/news/2010/04/15/gas/)

ՀՀ Վարչական դատարանի 2010թ. ապրիլի 13-ի որոշմամբ վարույթ է ընդունվել
ընդդեմ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, երրորդ անձինք՝ «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերություն, «Հայռուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010թ. «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին» թիվ 54-Ն որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիներ Հ. Հովսեփյանի, Ա. Գևորգյանի, Հ. Բագրատյանի, Վ. Խաչատրյանի և մյուսների 06.04.2010թ. հայցադիմումը:

Քաղաքացիներ Հ. Հովսեփյանի, Ա. Գևորգյանի, Հ. Բագրատյանի, Վ. Խաչատրյանի և մյուսների 06.04.2010թ. հայցադիմումն ընդդեմ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, երրորդ անձինք՝ «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերություն, «Հայռուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010թ. «Գազամատակարարման» համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագների սահմանման մասին» թիվ 53-Ա որոշումը և ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010թ. «Բնական գազի փոխադրման սակագնի սահմանման մասին» թիվ 52-Ա որոշումը անվավեր ճանաչելու պահանջների մասով հայցադիմումի ընդունումը մերժվել է:

Հայցվորների ներկայացրած միջնորդությունները՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու և բանավոր ընթացակարգով գործը քննելու մասին մերժվել է և գործի քննությունը իրականացվելու է գրավոր ընթացակարգով: Այս մասին հայտնում են ՀՀ Վճռաբեկ դատարանից։

Դատարանի կայացրած որոշումը հայցադիմումի ընդունումը մերժելու և հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդությունը մերժելու մասերով ենթակա է բողոքարկման ՀՀ Վարչական դատարան, որոշումը ստանալու օրվանից հետո՝ հնգօրյա ժամկետում:
Էսօրվա շոուն ցուցադրական ուղերձ էր, բարի կամքի դրսևորում։ Խնդրանք այսպես ասած։ Սկզբունքորեն հայցադիմումի էական մասի մերժումը պիտի բողոք ու զայրույթ առաջացներ, սակայն այդպես չեղավ, քանի որ ակցիան վերահսկում են միաբանները «Այնթափցի Եղիազար» ծրագրի շրջանակներում։ Ձեռի հետ էլ «Սերժիկ հեռացի՛ր», «պռիվետ ոստիկաննե՛ր»… մի խոսքով անոռուգլուխ, ոնց միշտ։

Տրիբուն
16.04.2010, 14:50
7230-ը հայցվորների քանակն է:
99%-ը Վահագն Խաչատրյանի սուբյեկտիվ կարծիքով դժգոհների քանակը:
Բնակչության 99%-ից հանում ենք 7230*4 (միջինում ամեն ընտանիքում 4 հոգի ա) ու ստանում ենք ըստ Վահագն Խաչատրյանի սուբյեկտիվ դիտարկման դժգոհների էն քանակը, որ էս դատական պրոցեսին չի մասնակցում:

Հետո՞:

Առաձնապես ոշշշշ մի բան: Նենց, ալյա Հաագայի դատարան միջոցառում:

Հետո, արձանագրում ենք փաստեր, որ տվյալ պահին քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին կանգնած են 7230 հոգի, իրանց ընտանիքի անդամներով: Մեկը ես էտ քաղաքացիական հասարակության մաս չեմ կազմում, քանի որ գազի գնի թանկացումից չեմ բողոքում: Կառավարությունս դա իրականացրել է օրենքի տառին հետևելով ու իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում:

Chuk
16.04.2010, 14:50
Հայցադիմումի կես մասը արդեն մերժվել է։

Էսօրվա շոուն ցուցադրական ուղերձ էր, բարի կամքի դրսևորում։ Խնդրանք այսպես ասած։ Սկզբունքորեն հայցադիմումի էական մասի մերժումը պիտի բողոք ու զայրույթ առաջացներ, սակայն այդպես չեղավ, քանի որ ակցիան վերահսկում են միաբանները «Այնթափցի Եղիազար» ծրագրի շրջանակներում։ Ձեռի հետ էլ «Սերժիկ հեռացի՛ր», «պռիվետ ոստիկաննե՛ր»… մի խոսքով անոռուգլուխ, ոնց միշտ։

Հա, համաձայն եմ :)
Պիտի մոտակա ոստիկանական մեքենաներից մեկը շուռ տային ու վառեին, չեն ֆայմել :(

Տրիբուն
16.04.2010, 14:52
Տրիբուն ջան, 1 800 000 ստորագրություն հո չէին հավաքելու:

Ձայնո ջան, բայց 7230 ????

Ես ՀԱԿ-ին չեմ քննադատում էս հարցում ապեր: բայց արձջանագրում եմ, որ ՀԱԿ-ի վարած իներտ ու հարմարվող քաղաքականությունը ի դեմս արտոնված միտինգ-երթ ելույթների հանգեցրել է նրան, որ մարդիկ նույնիսկ թանկացումներից բողոքելու ցանկություն չունեն: Կամ էլ քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին կանգնած ժողովուրդը արդեն վախենում ա նույնիսկ սենց մի հատ չեզոք թուղթ ստորագրելուց:

Chuk
16.04.2010, 14:55
Ձայնո ջան, բայց 7230 ????

Ես ՀԱԿ-ին չեմ քննադատում էս հարցում ապեր: բայց արձջանագրում եմ, որ ՀԱԿ-ի վարած իներտ ու հարմարվող քաղաքականությունը ի դեմս արտոնված միտինգ-երթ ելույթների հանգեցրել է նրան, որ մարդիկ նույնիսկ թանկացումներից բողոքելու ցանկություն չունեն: Կամ էլ քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին կանգնած ժողովուրդը արդեն վախենում ա նույնիսկ սենց մի հատ չեզոք թուղթ ստորագրելուց:
Տրիբուն ձյա, ներող ցավդ տանեմ, բայց մի քիչ շատ ես չափազանցնում:
7200 գազի բաժանորդի ստորագրությունը բավականանին մեծ թիվ ա: Բավականին:

Վիշապ
16.04.2010, 15:26
Հա, համաձայն եմ :)
Պիտի մոտակա ոստիկանական մեքենաներից մեկը շուռ տային ու վառեին, չեն ֆայմել :(

Չուկ, եթե ես քեզ կողոպտեմ, ինչ ես անելու, քաղաքավարի խնդրելու ես հե՞տ վերադարձնել կողոպտածը, իսկ եթե չվերադարձնե՞մ… Կարող է՞ ասես, թե հայերս ֆրանսիացիքից ավելի քաղաքացիական հասարակություն ենք… Օրինակ նայի.


Փարիզի վարորդները պահանջում են Սարկոզիի հրաժարականը
30.01.09 13:37
Փարիզում տրանսպորտային աշխատակիցների բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանների հետ կատաղի բախումների: Նախ երթի մասնակիցները այրել են աղբարկղերը, ապա շրջել մեքենաներ, ինչի հետեւանքով որոշ ժամանակ խաթարվել է երթեւեկությունը: Ավելի ուշ ոստիկաններին հաջողվել է իրադրությունը վերահսկել: Շուրջ 30 ցուցարար ձերբակալվել է, կան վիրավորներ, այդ թվում` երեք տասնյակից ավելի իրավապահներ: Նշենք, որ բողոքարարները պահանջել են նախագահ Նիկոլա Սարկոզիի հրաժարականը` երկրում ստեղծված տնտեսական խնդիրների ուղղությամբ համապատասխան աշխատանքներ չիրականացնելու համար:

Chuk
16.04.2010, 15:34
Չուկ, եթե ես քեզ կողոպտեմ, ինչ ես անելու, քաղաքավարի խնդրելու ես հե՞տ վերադարձնել կողոպտածը, իսկ եթե չվերադարձնե՞մ… Կարող է՞ ասես, թե հայերս ֆրանսիացիքից ավելի քաղաքացիական հասարակություն ենք… Օրինակ նայի.

Ո՞նց թե ինչ եմ անելու, գրեցի նախորդ գրառման մեջ: Գալու եմ մեքենադ շուռ տամ ու վառեմ ;)

Վիշապ
16.04.2010, 15:39
Ո՞նց թե ինչ եմ անելու, գրեցի նախորդ գրառման մեջ: Գալու եմ մեքենադ շուռ տամ ու վառեմ ;)

Այ ապրե՛ս։ Ինձ էլ թվում էր, թե ակումբցիների ստորագրություններն ես հավաքելու, որ դիմես եվրոդատարան…:8

Chuk
16.04.2010, 15:59
Բա Վիշ ջան, բա ի՞նչ էիր ուզում: Ես երազում եմ երկիր կառուցել, որտեղ բռունցքիս ուժով եմ բոլոր հարցերը լուծելու :hands

Բայց դե թեման փոխադարձ կոմպլիմենտներ փոխանակելու համար չի, անցնենք լրահոսին.


Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին կարճատև աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:

Ըստ Նախագահի մամլո ծառայության` նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն արձակուրդում է, որն անցկացնում է Եվրոպայում:
Ա1+ (http://a1plus.am/am/official/2010/04/16/serzh-sarsgyan)

terev
17.04.2010, 18:25
Խորհուրդ կտաի լարել Ձեր ամբողջ մտային կարողությունները, նոր կարդալ: :)


«Առավոտ». Ոնց որ հերը ըլնի՝ իրա տան էրեխու, աղջկա մասին փողոցում խոսա

11:07 • 17.04.10

Թերթի տեղեկացմամբ՝ նախորդ օրը Արթիկում ԵԿՄ-ականների հետ հանդիպման ժամանակ գեներալ Մանվել Գրիգորյանը բոցաշունչ մի ելույթ է ունեցել ընդդեմ մամուլի։ Գեներալը շարքային ԵԿՄ-ականներին կոչ անելով թերթեր չկարդալ՝ այնպիսի տպավորություն է ստեղծել, որ եթե չկարողանան Արցախին տեր կանգնել, ապա մեղավորը մամուլն է լինելու։ Մանվել Գրիգորյանը բառացիորեն ասել է.

«Վստահեցնում եմ, որ դուք ճիշտ կարող եք միշտ էլ ըլնել, ապրեք, որպես երկրի տեր, կապ չունի, էլի եմ ասըմ, թե էսօր ով ինչա իրանից ներկայացնըմ, ժամանակի ընթացքում բոլորը մեկա, էսօր պատկերացրեք, էսօրվա բոլոր տեսակի մարդիկ ըստեղից քսան տարի առաջ հեչ կարողա ոչ մի հնարավորություն չեն էլ ունեցել, ամեն ինչ ժամանակը բերելու ա, դնելու ա տեղը։ Խոսալով կամ ասելով կամ մեղադրելով, էդ թերթերը, էդ լրատվությունը մի քիչ քիչ կարդացեք, որովհետև բաներ են գրըմ, չեն հասկընըմ, չի կարելի էլի, ոնց որ հերն ըլնի՝ իրա տան էրեխու, աղջկա մասին փողոցում խոսա, դա բարոյականություն չի, բաներ կան, որ պտի ասվի, բայց ոչ թե աշխարհի առաջ, կամ կայնես քո հորից, մորից, ախպերոջից, ընկերոջից աշխարհի առաջ... Ինչ ուզըմ են, ոնց ուզըմ են, ում հասցեին ուզըմ խոսում են, աշխատեք ինքներդ մտածել, ինքներդ Ձեզ վստահել, դուք պտի ամեն ինչում առաջինը ձեզ վստահեք, նոր մնացածին, ու վստահությունն ա, միասնությունն ա, որ պետք ա մեզ ամուր պահի ու ապագա ստեղծի, մեր, մեր երեխաների ապագայի համար»։


Tert.am (http://tert.am/am/news/2010/04/17/aravot/)

Norton
18.04.2010, 16:07
Ուսանողական ցույց Երեւանում


Ապրիլի 22-ին, ժամը 13:15-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի հարակից շատրվանների առջև տեղի կունենա ուսանողական բողոքի ցույց:

Այն ընդդեմ ՀՀ Կառավարության այն որոշման է, որով ավելի քան կրկնակիորեն կրճատվել են մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման տեղերի քանակը:

Բողոքի ցույցին կմասնակցեն Երևանի ԲՈւՀ-երի ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմերի ներկայացուցիչներ:
Ցույցի մասին Դանիել Իոաննիսյանի և մի շարք քաղաքացիների իրազեկումը Երևանի քաղաքապետարանի կողմից այսօր ընդունվել է ի գիտություն N 15 որոշմամբ:

Բիձա
21.04.2010, 22:07
Այսօր հրավիրված ասուլիսում Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պատասխանեց հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ ոստիկանապետի այն հայտարարությանը, թե օրորոցում կպատժվի նա, ով կփորձի հեղափոխական ճանապարհով ինչ-որ բան փոխել։

-Շատ վատ։ Նախ՝ ի՞նչ է նշանակում հեղափոխություն։ Եվ երկրորդ՝ հեղափոխությունը խեղդելը ո՞րն է։ Եվ երրորդ՝ եթե խոսում ենք մարդու իրավունքներից, Մարդու իրավունքների հռչակագրում շատ հստակ գրված է, որ մարդիկ կարող են նաև ընդվզել վարչակազմի դեմ, եթե համարում են, որ նա իրենց իրավունքներն ամբողջությամբ ոտնահարել են։

ՄԻՊ-ը շարունակել է, թե նաև պետք է հասկանալ՝ հեղափոխություն ասելով ի՞նչ նկատի ունեին, «որովհետև հեղափոխությունը և հեղաշրջումը տարբեր բաներ են, և շատ դեպքերում հեղափոխությունը հեղաշրջում անվան տակ օգտագործում են»։

-Եթե նա հեղաշրջում նկատի ուներ, դա ուրիշ բան է։ Պետք է հասկանալ, թե ինքն ինչ նկատի ուներ։ http://www.7or.am/hy/news/2010-04-21/13344/
Էս էլ ՄԻՊ Արմենի ասածը

Chuk
22.04.2010, 11:53
Կոալիցիան Արձանագրությունները հանում է ԱԺ օրակարգից

ՀՀ ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների քաղաքական խորհուրդները տարածել են համատեղ հայտարարություն, որում ասվում է.

«Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ նախագահը ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության աջակցությամբ հետևողական քայլեր իրականացրեց առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ։ Այդ գործընթացին իրենց ակտիվ ավանդը բերեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Շվեյցարիան։ Աշխարհի բազմաթիվ երկրներ դրականորեն արձագանքեցին այդ նախաձեռնությանը` ընդգծելով դրա բացառիկ կարևորությունը տարածաշրջանային կայունության հաստատման ու առկա հիմնախնդիրները քաղաքակիրթ երկխոսությամբ լուծելու հարցում։

Հայկական կողմի կառուցողական ջանքերը և միջազգային հանրության ակնկալիքները շարունակաբար բախվեցին թուրքական կողմի անհետևողական, խուսափողական դիրքորոշումներին, շարունակական նախապայմանների առաջադրման քաղաքականությանը, որը փակուղի մտցրեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների խելամիտ ժամկետներում վավերացման գործընթացը։

ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն անընդունելի է համարում թուրքական կողմի, մասնավորապես` վարչապետ Էրդողանի վերջին օրերի հայտարարությունները, որոնցով կրկին հայ-թուրքական արձանագgրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանի կողմից անմիջական կախվածության մեջ է դնում Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության կարգավորումից։ Միաժամանակ, նկատի ունենալով, որ թուրքական կողմի հրաժարումն առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից իմաստազրկում է այս փուլում դրանց վավերացման գործընթացի հետագա շարունակումը ՀՀ Ազգային ժողովում, անհրաժեշտ է համարում այդ գործընթացի առկախումը, և որպես ըստ անհրաժեշտության քննարկվող հարցի` դրանց քննարկումն Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգերից հանելը` մինչև թուրքական կողմը պատրաստ կլինի առանց նախապայմանների գործընթացի հետագա շարունակման»։
tert.am (http://tert.am/am/news/2010/04/22/protocols/)

Վիշապ
22.04.2010, 18:36
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հեռուստաուղերձը

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման

գործընթացի վերաբերյալ (http://7or.am/hy/news/2010-04-22/13411/)

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Մեկ տարի է անցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավոր­մանն ուղղված քայլերի վերաբերյալ Հայաստան-Թուրքիա-Շվեյցարիա հա­մատեղ հայտարարությունից: Այս ընթացքում հրապարակվել, հանրային քննարկման են ներկա­յաց­վել և ստորագրվել այդ հարաբե­րություն­ների կարգավորմանն ուղղված երկու արձա­նագ­րու­թյունները: Այդ փաստաթղթերը տևական ժամանակ է արդեն Հայաս­տանի և Թուր­­­քիայի խորհրդա­­րաններում են' սպասելով վավերացման: Հայաստա­նը մշտա­պես ի ցույց է դրել իր հետևողական նվիրվածությունը հարաբերու­թյուն­ների կարգա­վորման գործ­ընթացին' հասնելով մինչև արձանագրությունները Ազ­գային Ժողովի օրակարգում ընդգրկելը: Ողջ աշխարհին մենք ցույց տվեցինք մեր սկզբուն­քային դիր­քո­րոշումն այս հար­ցում' հանդես գալով միայն կառուցողական դիր­քերից: Մենք հայտարարեցինք նաև, որ Թուրքիայի կողմից արձանագրու­թյուն­ները, պայմանավորվածության համաձայն, առանց նախապայմանների և ող­ջա­միտ ժամկետներում վավերացման դեպքում, Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը բացառվում է:

Այսօր եկել է ,ողջամիտ ժամկետնե­րումե ասածը և ,ա­ռանց նախապայ­ման­ներիե գործելաոճը գնա­հատելու ժամանակը: Դրանք ոչ միայն Հայաստանի, այլ գործընթացի մեջ ներգրավված բոլոր միջնորդների, մեր բոլոր մի­ջազ­գային գործընկերների կողմից սահմանված չափանիշներ են:

Մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կող­մից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի պա­կաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամա­նակ ձգելու և գործընթացը տապալելու համար: Հետևաբար մեր եզրակա­ցությունն ու դիրքորոշումն էլ միա­նշանակ է.

Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագ­րու­թյունների տառին համապատաս­խան քայ­լերով առաջ շարժ­վե­լ:

Ողջամիտ ժամկետները, մեր կարծիքով, ավարտվել են: Ամեն գնով ապ­րիլի 24-ն անցկացնելու թուրքական գործելաոճը պարզապես անընդու­նելի է:

Մենք անընդունելի ենք համարում նաև Հայաստան-Թուրքիա երկխոսու­թյունն ինք­նա­նպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը և այս պահից սկսած' հարաբերությունների կարգավորման ներկա փուլը հա­մա­րում ենք սպառված:

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Այս ընթացքում Թուրքիայի հետ սկսված գործընթացի ապագայի վերա­բեր­յալ ես քննարկումներ եմ ունեցել և շարունակում եմ դրանք Ֆրանսիայի Նախա­գահ Նիկոլա Սարկոզիի, ԱՄՆ Նա­խագահ Բարաք Օբամայի, Ռուսաս­տանի Նա­խագահ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև եվրոպական մի շարք կառույցների մեր գործ­ընկեր­ների հետ: Ես շնորհակալ եմ նրանց' մեր նա­խա­ձեռնությանը ցու­ցա­բերած օժան­դակու­թյան, գործ­ընթացին սա­տա­­­րելու և դրա առաջընթացին միտ­ված ջան­քերի հա­մար: Չեմ թաքցնում, մեր գործ­ըն­կեր­ները հորդորել են ինձ շա­րու­նակել գործընթացը, հորդորել են չկանգ­նեցնել այն:

Եվ հարգելով նրանց, նրանց ջանքերն ու անկեղծ ցանկություն­ները, կոա­լիցիոն գործընկերների հետ և Անվտանգության խորհրդում քննարկումներից հետո, մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Վստահ եմ' սա է պահան­ջում մեր ազգային շահը:

Հայաստանը կպահպանի արձանագրությունների տակ իր ստորագրու­թյունը, որովհետև ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգա­վոր­ման հնարավորությունները և որովհետև ցանկանում է խաղաղություն: Հայաստան-Թուրքիա հարաբերու­թյունները կարգա­վո­րե­լու մեր քաղաքական նպատակները մնում են ուժի մեջ, և մենք կդիտարկենք ա­ռաջ շարժ­վելու հարցը, երբ համոզվենք, որ Թուր­քիայում կա համապատասխան մթնոլորտ և երբ Անկարայում կտեսնենք հարաբե­րությունների կարգավոր­մանը վերստին պատ­րաստ առաջնորդություն:

Ի լուր աշխարհի հայտարարելով, որ Հայաստանի և Թուրքիայի ֆուտ­բոլի ազգա­յին հավաքականների 2008 թվականի սեպտեմբերյան հանդի­պումից սկսված գործ­­­ընթացի այս փուլը մեզ համար այլևս ավարտված է, միևնույն ժա­մանակ ես շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի նա­խագահ Աբդուլահ Գյու­լին' այս ողջ ընթացքում ցուցա­բե­­րած քաղա­քա­կան կոռեկտության և այն դրա­կան հարաբերությունների համար, որ ձևավոր­վեցին մեր միջև:

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Երկու օրից մենք նշելու ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության' Հա­յոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցը: Ցեղասպանության միջազգային ճանաչ­ման մեր պայ­քարը շարունակվում է, և եթե Թուր­­­քիայում որոշ շրջանակներ փոր­ձում են օգտա­գործել մեր անկեղ­ծությունն ի վնաս մեզ, օգտագործել այս գործ­ընթացը' խուսա­փելու համար ապրիլի 24-ի իրակա­նությու­նից, ապա նրանք լավ պետք է իմանան' ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանու­թյու­նը խորհրդանշող օր է, բայց այն որևէ կերպ չի սահմանափակում դրա միջազ­գա­յին ճանաչման ժամանակացույցը:

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն պե­տու­­­­թյուններին, կազմակեր­պություններին ու անհատներին, ովքեր զորակցում են մեզ մարդ­կության դեմ ուղղված ոճիրների դատապարտման ու կանխման գոր­ծում: Շնոր­հակալություն ենք հայտնում նաև պատմական ճշմարտության վերա­կանգ­նման հա­մար պայքարող թուրք մտավո­րականներին, ովքեր կիսում են մեր ցավը: Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին մենք բո­լորին կոչ ենք անում հիշել, որ պետական մակարդակով մշակված ծրագրով և միայն հայ լինելու համար հրի ու սրի մատնված 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը ողջ մարդկության առջև դեռ շա­րունակում է ճանաչման ու դա­տա­պարտման պահանջ դնել:

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Այսօր մենք ամուր ենք ավելի, քան երբևէ, մեր ճակատը պարզ' ինչպես միշտ: Ավելի լավ Հայաս­տանի, ավելի լավ տարածաշրջանի, ինչու չէ' նաև աշխար­հի, ավելի ամուր ու միաս­նա­կան հայության նպատակներին միտված մեր ջան­քերն այ­սու­հետ միայն ավելա­նա­լու են: Վստահ եղեք' արդյունքներն էլ անընդհատ տեսա­նելի են լինելու:

Աստված մեզ պահապան:

Chuk
22.04.2010, 19:10
Մինսկի խումբը առաջարկ կանի

Մոսկվայում այսօր տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Ռուսաստանի կողմից հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի թե' նախկին, թե' ներկա նոր համանախագահները Յուրի Մերզլյակովն ու Իգոր Պոպովը:

Մինսկի խումբը Մոսկվայում քննարկել է Բաքվում ապրիլի 20-21-ը կայացած հանդիպումների արդյունքները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման հավանականությունը:

Հավանաբար, Մինսկի խումբը Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիեւին կառաջարկեն հերթական հանդիպումն անցկացնել մայիսի 8-ին Մոսկվայում:

Մոսկովյան աշխատանքային հանդիպման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները հայտարարությամբ հանդես կգան ավելի ուշ:
Ա1+ (http://a1plus.am/am/politics/2010/04/22/mg)

Adriano
22.04.2010, 22:32
Ժող նոր կարդացի սենսացիոն նորություն է: տեսեք.

''Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել ՙՀայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին՚ և ՙՀայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին՚ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին:
Հրամանագրով ՀՀ արտգործնախարարին հանձնարարվել է արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը:''

Աղբյուրը`http://ankakh.com/2010/04/32325/

SSS
23.04.2010, 10:47
ՀԱԿ.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու որոշման կապակցությամբ հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը, որում ասվում է.

«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կասեցման մասին Սերժ Սարգսյանի որոշումը ոչ այլ ինչ է, քան այսպես կոչված „նախաձեռնողական“ քաղաքականության սնանկության խոստովանումն ու արձանագրումը:

ՀԱԿ-ը սույն թվի փետրվարի 2-ի հայտարարության մեջ արդեն անդրադարձել է Ցյուրիխյան ուրացման գործարքին: Կոնգրեսը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն մեզ համար անընդունելի է Թուքիայի պահանջով արձանագրություններում նախատեսված եւ Հայոց Ցեղասպանության իրողությունը հարցականի տակ դնող պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Հանձնաժողովի ստեղծումը ոչ միայն վիրավորանք է Ցեղասպանության զոհերի հիշատակի նկատմամբ, այլ նաեւ գործնականում, հայ-թուրքական հաշտեցմանը նպաստելու փոխարեն, դառնալու է մեր ժողովուրդների հարաբերությունները թունավորող գործիք:

Թե' բարոյական, թե' քաղաքական տեսակետից անընդունելի այս գործարքի ստորագրումը Սերժ Սարգսյանի վարչախմբի կողմից ծառայեց միայն մեկ նպատակի` կեղծված նախագահական ընտրություններով եւ մարտի 1-ի սպանդով իշխանությունը բռնազավթած ռեժիմի համար միջազգային հանրության կողմից լեգիտիմացմանը եւ աջակցության ապահովմանը: Մինչդեռ, իրականացան Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր նախազգուշացումները Հայաստանի համար այդ գործընթացի վտանգավորության մասին: Հակառակ հռչակված նպատակներին, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վերածվեց հայ-թուրքական առճակատման գործընթացի: Օգտվելով ռեժիմի անձեռնհասությունից, Թուրքիան հետեւողականորեն շարունակեց կապել արձանագրությունների վավերացումը եւ սահմանների բացումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Արդյունքում, ոչ միայն չթուլացան միջազգային ճնշումները Ղարաբաղի հարցում, այլ ընդհակառակը`այն աստիճանի ահագնացան, որ դրանց ներքո Հայաստանն առաջին անգամ իր նորանկախ պատմության մեջ համաձայնեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում սահմանափակել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը /ԵԱՀԿ-ի Աթենքյան հայտարարություն/: Կապելով հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները, Թուրքիային հաջողվեց նաեւ առանցքային եւ Հայաստանի համար վտանգավոր դերակատարություն ստանձնել Ղարաբաղի շուրջ ընթացող միջազգային բանակցություններում, վտանգվեց այդ բանակցությունների օպտիմալ` Մինսկի խմբի ձեւաչափը:

Խճճվելով սեփական „նախաձեռնողական“ քաղաքականության սարդոստայնում, ակնհայտ ձախողումների հանդիման, Սերժ Սարգսյանն այլեւս ի վիճակի չէ չեզոքացնել իր քաղաքականության վնասները: Մի կողմից կասեցնելով վավերացման գործընթացը, մյուս կողմից արտահայտելով պատրաստակամություն այն շարունակելու, ռեժիմը ըստ էության, խոստովանում է, որ հայտնվել է փակուղու մեջ, այլեւս չունի հետագա քայլերի ծրագիր եւ զբաղված է կիսատ-պռատ, անսկզբունքային եւ անհետեւողական գործողությունների միջոցով սեփական հասարակության եւ միջազգային հանրության առջեւ իր դեմքը փրկելու ապարդյուն ջանքերով: Քաղաքական սխալ հաշվարկների վրա հիմնված, հակասական եւ անիրականանալի պարտավորություններ ստանձնելով, իշխանությունները խաթարում են Հայաստանի, որպես հուսալի գործընկերոջ, վարկը եւ հնարավորություն ստեղծում Հայաստանը միջազգային ասպարեզում ապակառուցողական ներկայացնելու համար:

Այս արատավոր ընթացքը կասեցնելու միակ հնարավորությունն է ներկա վարչախմբի օր առաջ հեռացումը եւ արտահերթ ընտրություններով լեգիտիմ իշխան

news.am

Ձայնալար
23.04.2010, 13:30
Մոդերատորական: Հայ թուրքական հարաբերությունների հետ առնչվող նորությունները պատճենվել, իսկ քննարկումները՝ տեղափոխվել են համապատասխան թեմա (http://www.akumb.am/showthread.php/1865-%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/page54):

Տրիբուն
06.05.2010, 23:06
Հայաստանում էնքան բան չի կատարվում, որ Ակումբի «քաղաքական լրահոս» բաժինը 15 օրա դատարկ ա: Էս քանի օր ա թերթերն եմ կարդում - քոչի առյուծատյացությունը հայ քաղաքացիական հասարակությանը հուզող միակ խնդիրն ա: Մի քիչ էս կարևոր իրադարձությունը ջրվում ա Չարենցավանյան «ինքնասպանությամբ» ու Ալիկի լյապսով:

Rammer
08.05.2010, 14:46
Ռուսաստանի և Թուրքիայի միջև այցագրային ռեժիմը հանվում է

Անկարայի և Մոսկվայի միջև նախաստորագրվել է համաձայնագիր երկկողմանիորեն այցագրային ռեժիմը վերացնելու մասին: Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Հալիլ Աքընջըն` ավելացնելով, որ համաձայնագիրը կստորագրվի Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի` մայիսի 11-12-ը Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում:

Նոր ռեժիմի մասին համաձայնագիրը երկկողմանիորեն շրջանառության մեջ մտնելուց հետո երկու երկրների քաղաքացիների համար 30-օրյա այցերի դեպքում մուտքի այցագիր չի պահանջվի:

Իր հերթին, թուրքական Sabah օրաթերթը գրում է, որ այցագրային ռեժիմի վերացման մասին համաձայնությունը ձեռք է բերվել Դմիտրի Մեդվեդևի` Անկարա կատարելիք այցի մանրամասները քննարկելու նպատակով Թուրքիա ժամանած ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինի հետ բանակցություններում:

Թուրքական պարբերականի փոխանցմամբ` Սեչինի հետ Թուրքիա են ժամանել նաև «Տրանսնեֆտ» և «Ռոսնեֆտ» ընկերությունների ղեկավարները: Անկարայում հանդիպումների ընթացքում կողմերը, մասնավորապես, քննարկել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր և առևտրատնտեսական համագործակցությունը:

Ռուսական պատվիրակության հետ հանդիպումից հետո Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ իրենց նպատակն է Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները, առաջիկա հինգ տարիների ընթացքում ներկայիս 33 միլիարդ դոլարի փոխարեն հասցնել 100 միլիարդ դոլարի:

Tert.am

Բիձա
12.05.2010, 16:21
http://drugoi.livejournal.com/3246125.html?page=1#comments

Մոսկվայում հաղթանակի զորահանդեսի նկարներն են: Հայերն էլ են մասնակցել:

Տրիբուն
13.05.2010, 23:11
Քազաքական լրահոսն եմ կարդում էսօր, թերթերը էլի: Բացի Սերժ-Քոչ-ԲՀԿ հարաբերություններից, ուրիշ բան այլևս չի քննարկվում: Էսօր իմացել եմ, որ սուտ թե ճիշտ հաջորդ ընտրություններին ԲՀԿ-ին 8%-ից ավել տեղ Աժ-ում չեն տալու:

Էն Քոչի խփած առյուծներն ի՞նչ եղան է:

Chuk
16.05.2010, 18:06
2010թ. մայիսի 15-ին, ժամը 19:00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկում իր անկողնում հանկարծամահ է եղել քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով, 305-րդ հոդվածով, 34-305-րդ հոդվածներով, 217-րդ հոդվածի 2 մասի 2-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով (1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով անցնող դատապարտյալ) 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը:

Ըստ ԱՆ ՔԿՎ պետի մամլո խոսնակ Արսեն Բաբայանի` դիակի նախնական զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահվան հանգամանքները պարզելու ուղղութամբ տարվում է քննություն:

Դեպքի մասին իրազեկվել և իրականացվող աշխատանքներին մասնակցելու է հրավիրվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը:
Ա1+ (http://a1plus.am/am/official/2010/05/16/hamlet-stepanian)

Mephistopheles
17.05.2010, 23:23
Ա1+ ինտերնետ եթերում… կենդանի


http://www.livestream.com/a1plus

Բիձա
18.05.2010, 00:14
ԴՈԿՏ. ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԻ ՑՆՑՈՂ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

Հ. Ծ.

Անդրադառնալով Քլարք համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ դոկտ. Թաներ Աքչամի զույգ դասախոսություններին (մեկըՙ մայիսի 6-ին Հարավային Կալիֆոռնիայի Էնսինո քաղաքի «Վելի բեթ Շալոմ» հանդիսասրահում, նախքան դոկտ. Մայքլ Հակոբյանի «Գետը կարմիր ներկվեց» վավերագրական ֆիլմի ցուցադրումը, իսկ մյուսըՙ մայիսի 7-ին Ալտադենայում, ՌԱԿ «Հայ իրավանց խորհրդի» կազմակերպած հավաքույթի ժամանակ), «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը վերջում գրում է.

«Մայիսի 7-ի դասախոսությունից հետո կայացած կարճատեւ հանդիպման ընթացքում դոկտ. Աքչամը առաջին անգամ բացահայտեց մի ցնցող երեւույթ, որը տեղի էր ունեցել 1995-ին Երեւանումՙ Հայոց ցեղասպանության մասին իր կարդացած դասախոսությունից հետո: Վերջին րոպեին նա որոշել էր ելույթ ունենալ նախօրոք պատրաստված տեքստի առավել մեղմ տարբերակով: Հետագայում Ստամբուլ վերադառնալով զարմանքից ցնցվել էր, երբ օդանավակայանում թուրք ոստիկանները դիմավորել են նրան իր նախնական, առավել խիստ տեքստի օրինակն իրենց ձեռքերում: Նա այդ նախնական տարբերակը հանձնել էր Ցեղասպանության կոնֆերանսը կազմակերպող հայ պաշտոնյաներին: Ինչ-որ մեկը Հայաստանից թուրքական իշխանություններին էր հանձնել այդ տեքստը: Դոկտ. Աքչամը կարողացել էր իր կաշին փրկել Թուրքիայի հետախուզական ծառայության աշխատակիցներիցՙ ցույց տալով նրանց իր կարդացած առավել մեղմ դասախոսության տեքստի օրինակը»:

Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են: http://www.azg.am/AM/2010051509
Սուտ ա, թե ղորթ չգիտեմ, բայց շաաատ հետաքրքիր ա: :D

terev
18.05.2010, 00:22
Սուտ ա, թե ղորթ չգիտեմ, բայց շաաատ հետաքրքիր ա: :D

Խի նորությունա՞ Բիձա ջան: Հոկտեմբերի 27-ի կադրերն էլ ամենաշուտը թուրքիան ա ցույց տվել:

Chuk
20.05.2010, 11:14
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց աշխատանքից ազատել Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին։

Կառավարության որոշմամբ, Շիրակի մարզպետ նշանակվեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանը։

Հիշեցնենք, որ Շիրակի արդեն նախկին մարզպետ Լիդա Նանյանը աշխատանքից ազատվելու դիմումով վարչապետին էր դիմել դեռ օրեր առաջ։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը մայիսի 19-ին հրամանագիր է ստորագրել Աշոտ Գիզիրյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից ազատելու մասին։

Ներկայացնում ենք Աշոտ Գիզիրյանի աշխատանքային գործունեությունը՝ ըստ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքի տվյալների.

1983-1991թթ. ՀՀ ներքին գործերի նախարարության Արթիկի բաժնում տեղային տեսուչ
1991-1992թթ. ՀՀ ներքին գործերի նախարարության Արթիկի բաժնի պետի տեղակալ
1992-1994թթ. ՀՀ ներքին գործերի նախարարության Արթիկի բաժնի պետ
1994-1995թթ. ՀՀ ներքին գործերի նախարարության Շիրակի մարզային վարչության պետ
1995թ. ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության վարչության պետ
1995-1996թթ. ՀՀ ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության պետ
1996-2000թթ. ՀՀ ներքին գործերի նախարարության Շիրակի մարզային վարչության պետ
2000-2002թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ
2002-2008թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ
2008-2009թթ. ՀՀ հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզական վարչության պետ
2009թ.-ից ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2010/05/20/giziryan/)

Ըսիգ էլ էսպես

Askalaf
20.05.2010, 11:32
http://drugoi.livejournal.com/3246125.html?page=1#comments

Մոսկվայում հաղթանակի զորահանդեսի նկարներն են: Հայերն էլ են մասնակցել:

Ստեղ էլ իրանց խայտառակեցին...
Ովա տեսել պառադ գնան դաշտային կամուֆլյաժով, ի՞նչա հայկական բանակը պառադնի ֆորմա չունի՞...

Tig
20.05.2010, 12:00
Ստեղ էլ իրանց խայտառակեցին...
Ովա տեսել պառադ գնան դաշտային կամուֆլյաժով, ի՞նչա հայկական բանակը պառադնի ֆորմա չունի՞...

Իսկ ինձ դուր եկավ մեր նոր կամուֆլյաժը, մանավանդ պառադին:

ministr
20.05.2010, 12:02
Տարբեր ստորաբաժանումներ տարբեր պառադնի ֆորմաներ ունեն ինչի ես խառնվել? :)
Լավ էլ ֆորմայա:

Chuk
20.05.2010, 13:50
Տարբեր ստորաբաժանումներ տարբեր պառադնի ֆորմաներ ունեն ինչի ես խառնվել? :)
Լավ էլ ֆորմայա:

Սա տոնական համազգեստ չի, այլ դաշտային: Եթե չեմ սխալվում հիմա մեր ողջ բանակն անցնում է այս դաշտային համազգեստին, իսկ Մոսկվայի շքերթը թերևս համազգեստի բացման օրն էր :))

Ապե Ջան
24.05.2010, 08:24
Լեռնային Ղարաբաղում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները: Երևանի ժամանակով ժամը ութին փակվել են բոլոր ընտրատեղամասերը, սկսվել է ձայների հաշվարկը: Առաջին նախնական արդյունքները Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնողովը կհրապարակի երկուշաբթի մինչև ժամը ութին:

Ընտրելու իրավունք ունեցող բնակչության թիվը 95 հազար է: Նախնական տվյալով, ընտրողների մասնակցությունը կազմել է 70 տոկոս:

Ընտրություններն անցնում էին մեծամասնական և համամասնական համակարգերով: ԼՂ խորհրդարանում 33 տեղ կա, որոնցից 17-ն ընտրվում են կուսակցական ցուցակներով։ Խորհրդարանական մանդատներին հավակնում էր չորս կուսակցություն «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Լեռնային Ղարաբաղի կոմունիստական և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները, մյուս 16 տեղերի համար պայքարում էր 40 թեկնածու

Ընտրությունների ընթացքում սահմանին ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել: Միջազգային դիտորդներն ընդգծել են ընտրությունների կազմակերպվածության բարձր մակարդակը:

Հանրապետությունում ընտրություններին հետևում էին ավելի քան հարյուր միջազգային դիտորդներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Արգենտինայից, Դանիայից, Չեխիայից, Իրանից, Նիդեռլանդներից, Կանադայից, Սլովակիայից, Աբխազիայից, Հարավային Օսիայից և Մերձդնեստրից:

Աղբյուրը (http://www.tert.am/am/news/2010/05/24/karabakhelections/)

Chuk
24.05.2010, 21:33
Այսօր Գյումրիի Թատերական հրապարակում հավաքվածները Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներից պահանջում էին կտրուկ քայլեր` իշխանափոխություն: ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում հավաքվածներին վստահեցրեց, որ համամիտ է նրանց հետ, սակայն նշեց, որ իշխանափոխությունը պետք է լինի ընտրությունների միջոցով: «Մենք պահանջում ենք նոր համապետական նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Մինչեւ այս հարցը չլուծվի, երկիրը դուրս չի գա ճգնաժամից:Կեղծում են ընտրությունները, մարդկանց բանտ են նետում, հետո ասում են` եկեք երկխոսենք: Ոչ: Այդպես չի լինում»,- իր ելույթում նշեց պարոն Դեմիրճյանը: Իշխանություն-ընդդիմություն լավագույն երկխոսությունը Ստեփան Դեմիրճյանը համարում է արդար եւ ազատ ընտրությունների անցկացումը:

Իր ելույթում ՀԺԿ նախագահն անդրադարձավ ժողովրդի սոցիալ տնտեսական վիճակին` նշելով, որ դրա հիմնական պատճառը ոչ թե միջազգային տնտեսական ճգնաժամն է, այլ իշխանությունների վարած քաղաքականությունը, որը նպաստում է մի խումբ մարդկանց հարստացմանը` թշվառացնելով ժողովրդին: «Երկրում օրինականության, արդարության հաստատումը կնպաստի նաեւ արտաքին մարտահրավերների դիմակայմանը»: Դեմիրճյանը բոլորին կոչ արեց չհուսահատվել` վստահեցնելով, որ իրենց պայքարը ավարտվելու է հաղթանակով:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գյումրեցիներին խոստացավ, որ իշխանափոխությունը սարերի հետեւում չէ. «Այսօր իշխանության են առյուծ սիրողներ, առյուծ սպանողներ, առյուծ պահողներ: Բայց այդ մարդիկ, դժբախտ մարդիկ են: Այսօր Հայաստանում չեք գտնի մի մարդ, ով ասի, թե Ռոբերտ Քոչարյանի ընկերն են: Այդ մարդիկ մեղք են եւ դրանից իրենց չարությունը թափում են մեր ժողովրդի գլխին: Ինչ էլ անի Սերժ Սարգսյանը, փաստն այն է, որ նա իշխանության է եկել 10 զոհերի գնով»:

Այսօր Գյումրիում կազմակերպված Կոնգրեսի հանրահավաքի ներկա էին նաեւ մարտի 1-ի 10 զոհերի հարազատները, որոնց Կոնգրեսի անունից խորին շնորհակալություն հայտնեց Արամ Սարգսյանը:

Ի դեպ, նա իշխանությունների խորհուրդ տվեց ավելի լուրջ վերաբերվել Կոնգրեսի վերջին հանրահավաքում հնչածին. «Ամեն մեկի հայրենիքը սկսվում է նրա տան շեմից եւ այդ շեմից պետք է սկսել հայրենիքի պաշտպանությունը: Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տան շեմը Ղարաբաղում է: Հանուն Ղարաբաղի մինչեւ սեպտեմբեր ՀՀ-ում անցկացրեք արտահերթ նախագահի ընտրություններ: Դա Կոնգրեսի վերջին խորհուրդ էր իշխանություններին»:

Այսօրվա հանրահավաքին ներկա էր նաեւ Գագիկ Ջհանգիրյանը, որը անդրադարձավ 2008թ. նախագահի ընտրություններից հետո մինչ օրս ՀՀ իրավական դաշտում տիրող իրավիճակին: Նշելով, որ մեր դատախազությունն ու դատարաններն այսօր չեն գործում օրենքի շրջանակներում եւ քաղբանտարկյալներին պատանդ են պահում` իրենց իշխանությունը երկարաձգելու համար` Գագիկ Ջհանգիրյանն ասաց.

«Մեր ընկերներին ներման խնդրագրեր գրելու խորհուրդ տվող պաշտոնյա խելոքները լավ կանեն հայ տղամարդու համար անընդունելի իրենց խրատները պահեն անհայտ սեռի իրենց տեսակի ներկայացուցիչներին»:

Նա ընդգծեց, որ ընդդիմադիրներին առաջադրված բոլոր մեղադրանքները եղել են շինծու եւ առանց որեւէ ապացույցների: Ջհանգիրյանը ներկաներին կոչ արեց զինվել համբերությամբ` վերջնական հաղթանակը միասին արձանագրելու համար: Հավաքվածները Ջհանգիրյանին արձագանքեցին. «Հաղթանակ», «Հաղթանակ»:


Ա1+ (http://a1plus.am/am/politics/2010/05/24/congress)


http://www.youtube.com/watch?v=933y0V5ISWI

Բիձա
25.05.2010, 23:18
Լարվածությունն Իրանի և Կորեայի դեմ աճում է:

http://www.debka.com/article/8794/

http://www.debka.com/article/8806/
Երկու ֆրոնտով պատերազմի հավանականություն է ստեղծված և ամեն մեկը մտածելու է, թե մի գուցե ինքը խույս կտա վտանգից:
Հետաքրքիր տոտալիզատորային վիճակ է:
Կարծում եմ, որ ակումբը կարող է տարբեր առաջարկներ ընդունել:
Տարբերակներ
Ա-որտեղ կսկսի պատերազմը՞:
1-Իրան
2- Կորեա
3 -Երկուսում էլ:
4- Ոչ մեկում
5- այլ կետում
Բ- Երբ՞
1- Մայիս-Հունիս
2- Հուլիս -Օգոստոս
3-Աշուն:
Գ- Հայաստանին դա ինչպես կանդրադառնա:
1- Կքաշվենք:
2-Կշահենք
3-Կիշխանափոխվենք:
Ես կարծում եմ Ճիշտ պատասխաններն են
Ա1, Բ2,Գ1:

:D

Chuk
28.05.2010, 18:25
Այսօր ժամը 18-ից Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչները եւ մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ նստացույց են սկսել Ազատության հրապարակում, որը վերաբացվել է մի քանի օր առաջ, ստորգետնյա ավտոկանգառի կառուցումից հետո: Նստացույցի սկզբում ոստիկանությունը փորձել է ցրել, տեղի է ունեցել քաշքշուկ, ոստիկանները փորձել են հրապարակից հեռացնել Հայ ազգային կոնգրեսի անդամներ Վլադիմիր Կարապետյանին, Տիգրան Առաքելյանին եւ այլոց: Սակայն տղաները մնացել են հրապարակում, նստացույցը շարունակվում է:

Նստացույցի պահանջներն են` վերաբացել Ա1+ հեռուստաընկերությունը, վերջ տալ բանակում եւ ոստիկանությունում խոշտանգումներին, եւ այլն: Ներկա պահին նստացույցի մասնակիցների թիվն ավելանում է: Այն տեւելու է 2 ժամ:

Լրագիր (http://lragir.am/armsrc/country35339.html)

Chuk
29.05.2010, 02:11
Եվ տեսանյութ.

http://www.youtube.com/watch?v=SqbkZzqGTF0
Մեկնաբանությունները ցավոք ավելորդ են:

Chuk
30.05.2010, 03:43
Հաջորդ օրը.

Խոստացածի համաձայն այսօր ևս նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին և Հայ ազգային կոնգրեսի մի խումբ երիտասարդներ փորձել են Ազատությա հրապարակում անցկացնել իրենց բողոքի ակցիան:

Սակայն, ի տարբերություն երեկվա միջադեպի, այսօր երիտասարդներին չհաջողվեց մտնել Ազատության հրապարակ, քանի որ քաղաքացիական եւ ոստիկանական հագուստով բազմաթիվ անձինք փակել էին հրապարակի մուտքը և արգելել երիտասարդներին մտնել այնտեղ:

Սկսվել է քաշքշուկ, որն ուղեկցվել է հարվածներով եւ հայհոյանքներով:

Այդ քաշքշոցի ժամանակ Վարդգես Գասպարիին բերման են ենթարկել ոստիկանական բաժին:
Կոնգրեսի երիտասարդներից Աշխեն Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ միջադեպից դեռ կես ժամ առաջ կոնսերվատորիայի այգում նկատել է այդ նույն քաղաքացիական հագուստով անձանց, ովքեր իրար հետ խոսել են ու ասել հետևյալը. «գնում ենք լևոնականների վրա»:

Իսկ երեք ժամ ոստիականությունում պահելուց հետո, Վարդգես Գասպարիին բաց թողեցին:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/social/2010/05/29/azatutyun)


http://www.youtube.com/watch?v=GdeAd3pqcZQ

Բիձա
30.05.2010, 21:37
Հաջորդ օրը.


Մեկնաբանություններն ավելորդ չեն: Օրինակ ես հարց կտայի, թե էսքան շակալ մեր ազգը ոնց է ծնել ու հանդուրժում՞

ministr
30.05.2010, 22:20
Էն կաստյումավորը որ բրթբրթումա ովա?

voter
30.05.2010, 22:47
Ես չեմ հասկանում ինչու են փորձում քննարկել, զրուցել, բանակցել ոստիկանի համազգեստով կամ առավել ևս առանց որևե ոստիկանական նշանների հագուստով անձանց հետ՞
Եթե այս ամենը ռազբիրատն սարքելու ու պրովոկացիա նպատակով չի արվում ապա ակցիաները պետք է ընդհամենը արվեն հնարավորինս լուռ։ Կամ առավելագույնս կանգել է պետք գոչել կոչերն, պարզել դրոշներն ու պաստառներն ու ոչ մի կերպ չդիմադրել։
Եթե ոստիկանությանն տարածքն ազատել ե պետք թևատակ կանեն կտանեն։
http://www.youtube.com/watch?v=3Hx3_AEj-Lg
Իսկ « Արա... մի բրդի .... ձեռներդ.... դու ով ես... բացատրեք ինչ ենք խաղտում.....» կոչերն ԱՆԻՄԱՍՏ են...

Rammer
31.05.2010, 10:31
Իսրայելը թուրքական նավ է գնդակոծել. Անկարա-Թել Ավիվ լարվածությունը պայթելու եզրին է


Իսրայելական ռազմուժը կրակ է բացել Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող 6 նավերի վրա, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Զոհերի թվաքանակի մասին տեղեկությունները շատ հակասական են: Իսրայելական լրատվամիջոցները նշում են 16, իսկ թուրքական NTV հեռտուստաալիքը 10 զոհերի մասին:

Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 6 նավերից երեքում 10 տոննա մարդասիրական օգնություն է եղել, մյուս երեքում՝ 700 կամավոր, այդ թվում 1976թ. Նոբելյան մրցանակակիր, իռլանդացի Մեյրիդ Կորիգան Մակգուաերը, եվրոպացի խորհրդարանականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։

Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` իսրայելական ռազմածովային ուժերի գլխավոր թիրախը եղել է Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող նավերի շարքում գտնվող թուրքական Mavi Marmara նավը: Իսրայելական ուղղաթիռները դեսանտ են իջեցրել այդ նավի վրա, որից հետո իսրայելցի զինվորները կրակ են բացել նավում:

Թուրքական ԶԼՄ-ները կատարվածը որակում են որպես քաղաքացիական սպանդ:

Tert.am

Տրիբուն
31.05.2010, 12:28
Մեկնաբանություններն ավելորդ չեն: Օրինակ ես հարց կտայի, թե էսքան շակալ մեր ազգը ոնց է ծնել ու հանդուրժում՞

Մենակ ծնել ա՞: Ծնել ա, հիմա էլ սնում ա, Մայր Հայաստանի թառլան կրծքով: Եթե կաթը չի հերիքում, առյուծ տղեքին ուղարկում ենք արաբական կամ թուրքական կաթ ուտելո: Կարդացեք Սասունցի Դավիթ:

Chuk
31.05.2010, 15:42
Երեկ կրկին Կոնգրեսի երիտասարդները բերման են ենթարկվել եւ ավելի քան 3 ժամ անցկացրել Կենտրոնի ոստիկանությունում:

Ժամը 17.30-ի սահմաններում Ազատության հրապարակում սկսեցին հավաքվել ընդդիմության համակիրները: Նրանցից բացի հրապարակում էին կարմիր բերետավորները, Պարեկապահակային ծառայության աշխատակիցները` ղեկավար Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ քաղաքացիական հագուստով Ռոբերտ Մելքոնյանը/Բազազ/ եւ այլ ոստիկաններ` կրկին քաղաքացիականով:

http://a1plus.am/content/301x168/055427ee725f54d12307559aece10361.jpghttp://a1plus.am/content/301x168/f17b0d51d776f56b37ac7ad45c274728.jpghttp://a1plus.am/content/301x168/ea0a73dea0d87ee8f2a02527a2a5e614.jpghttp://a1plus.am/content/301x168/809aed0112fb7d9a3c241613bac5fecc.jpghttp://a1plus.am/content/301x168/f0a1e248d91d442867727c4d747f3a12.jpghttp://a1plus.am/content/301x168/9e1a96d0d0f5be33a6dff651adc4c85d.jpghttp://a1plus.am/content/301x168/7d00c0da37329afabbb88c53d6290a22.jpg

Ոստիկաններն արգելում էին մարդկանց մտնել հրապարակ. «Ես այստեղ եմ ապրում, սա իմ քաղաքն է, ես իրավո՞ւնք չունեմ քայլել իմ քաղաքով, մտնել օպերայի բակ»,-հարցնում էր ընդդիմության համակիր կանանցից մեկը:

Իսկ քաշքշուկը սկսվեց նրանից, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները ՀԱԿ համակիր Տիգրան Առաքելյանին սկսեցին վիրավորել, հրել, հայհոյել եւ Ազատության հրապարակից դուրս հրավիրել: «Դուք կույրաղիք եք, ձեզ պետք է վիրահատել»,-բառացի ասաց Ռոբերտ Մելքոնյանը:

Ապա Տիգրան Առաքելյանին մոտեցան քաղաքացիական հագուստով երիտասարդներ, հրելով, քաշքշելով նստցրին մեքենան եւ տարան`առանց բացատրելու, թե ուր եւ ինչի համար:

Հաջորդը Վարդգես Գասպարին էր, որին հրապարակից հեռացրին ուղղակի պառկած. 6 հոգով նրան գետնին պառկած դիրքով` թեեւրից եւ ոտքերից բռնած հեռացրին հրապարակից, պառկեցրին ոստիկանական մեքենա ու տարան բաժին:

Որոշ ժամանակ անց բերման ենթարկվեցին նաեւ «անկարգության» մյուս մասնակիցները` Սարգիս Գեւորգյանը, Վահագն Գեւորգյանը, Սերգեյ Կարապետյանը եւ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը:

Նրանց հետ միակ «աշխատանքը», որ տարել է բաժնում ոստիկանության պետը, համոզելն է եղել, որ չհավաքվեն Ազատության հրապարակում: Ի դեպ, այս անգամ հրապարակի «ազատությունն» ապահովող օպերացիային մասնակցում էր անձամբ Կենտրոնի ոստիկանապետը.

«Աշոտ Կարապետյանն ինձ ասաց, տեսեք, օպերների էլ չեմ ուղարկել, ես եմ եկել, որովհետեւ ինձ են ուղարկել, մեկ է, չենք թողնելու հավաքվեք «Ազատության» հրապարակում, տղերք ջան, մի արեք»,- Կենտրոնի ոստիկանապետի անկեղծացումները պատմեց Տիգրան Առաքելյանը:

3 ժամ ոստիկանությունում պահելուց հետո նրանց ազատ են արձակել, այդ ընթացքում նրանց մոտ չթողնելով հրավիրված փաստաբանին: «Բայց ինչ ենք անում, որ մի հատ էլ փաստաբան գա, հո գործ չենք հարուցում»,-ասել են ոստիկանները` ըստ Տիգրան Առաքելյանի:
Ժամը 21-ի սահմաններում բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:

Այս ամբողջ պատմության մեջ նորությունն այն է, որ ոստիկանություն բերման ենթարկող անձինք ոչ թե համազգեստով են, ինչպես օրենքն է պահանջում, այլ քաղաքացիական հագուստով:

Ի դեպ, այսօր մենք տեղեկացանք, որ Վարդգես Գասպարին պատրատվում է հաղորդում տալ հանցագործության մասին առ այն, որ իրեն ապօրինի պահել են ոստիկանության բաժնում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2010/05/31/vardges-gaspari)

Chuk
31.05.2010, 17:54
Ազատության հրապարակից ոստիկանական բաժին բերման է ենթարկվել ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը: Բերման են ենթարկվել նաեւ որոշ լրագրողներ:

Չնայած ոստիկանները մի քանի օր է` արգելում են Հայ ազգային կոնգրեսի երիտասարդներին Ազատության հրապարակում նստացույց անել և ներկայացնել իրենց պահանջները, սակայն վերջիններս կրկին եկել էին հրապարակ: Մանրամասներն` ավելի ուշ:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2010/05/31/liberty)

---------- Ավելացվել է՝ 18:54 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:45 ----------



Ազատության հրապարակում խառնաշփոթ է. ողջ հրապարակը լի է ոստիկաններով և քաղաքացիական հագուստով երիտասարդներով, որոնք թույլ չեն տալիս մի խումբ ընդդիմադիր երիտասարդների, ինչպես նաև նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիին մտնել Ազատության հրապարակ։

«Բողոք՝ ընդդեմ մարդու իրավունքների ոտնահարման» գրությամբ ցուցապաստառով փորձեց օպերայի բակ մտնել նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին, որին, սակայն, ոստիկանները նստեցրին մեքենա և տարան ոստիկանական բաժին։ Նույն մեքենաներով տարվել են նաև լրագրողներ։

ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանի տեղեկացմամբ՝ ոստիկանական բաժին են տարվել «Հայկական ժամանակ» և «Հայք» թերթերի լրագրողներ Սյուզաննա Պողոսյանը և Լիլիթ Թադևոսյանը։ Այժմ մի քանի տասնյակի հասնող ոստիկաններ Սարյանի արձանի տարածքում են։
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2010/05/31/gaspari/)

murmushka
31.05.2010, 21:04
Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին, որն արդեն 3 օր է նստացույց է կազմակերպում Ազատության հրապարակում, այսօր նույնիսկ չհասցրեց մտնել հրապարակ: Ոստիկանները, շղթա կազմած, նրան, ինչպես նաեւ Հայ ազգային կոնգրեսի մյուս անդամներին ուժի կիրառմամբ դուրս արեցին Ազատության հրապարակում: Դիմադրողներն արժանացան բռնության` անկախ իրենց սեռից եւ տարիքից:

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին Ազատության հրապարակում ոստիկանները հրելով մտցրեցին ոստիկանության մեքենան`նույնիսկ ուշադրություն չդարձնելով, որ նրա ձեռքը մնաց մեքենայի դռան արանքում:

ՀԱԿ-ի անդամների եւ համակիրների նկատմամբ բռնությունները շարունակվեցին Սարյանի արձանի հարակից տարածքում: «Առաջ» հրամանից հետո ոստիկանության աշխատակիցները շրջափակեցին Սարյանի արձանի հարակից տարածքը եւ սկսեցին բերման ենթարկել ՀԱԿ-ի անդամներին:

Ոստիկաններ այսօր բերման ենթարկեցին միանգամից 3 իգական սեռի լրագրող` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողներ Սյուզի Պողոսյանին ու Անի Գեւորգյանին, իսկ «Հայք»-ից` Լիլիթ Թադեւոսյանին: Ոստիկանները լրագրողներին ուղղակի նետեցին մեքենաների մեջ: Բերման ենթարկեցին նաեւ ՀԱԿ-ի համակիր, թարգմանչուհի Անահիտ Մեսրոպյանին: Ըստ երեւույթի ոստիկանները նրան բերման էին ենթարկում ճանաչելով, քանի որ նրա ձեռքերից բռնած քաշում էին եւ ասում. «Է՞լի կթարգմանես»:

«Սա ոստիկանական պետություն է, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքը ոչինչ է: Այսօր նրանք ծեծուջարդով դուրս հանեցին զբոսանքի դուրս եկած ՀՀ քաղաքացիներին: Կանանց հետ նրանց վարվելակերպը ցույց է տալիս նրանց մակարդակը: Երեւի այդ ոստիկանները, նրանց ղեկավարները կանանց հետ վարվելու նման դաստիարակություն են ստացել»,- «Ա1+»-ին ասաց ՀԱԿ-ի կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Մինչեւ ոստիկանության մեքենաներ հասցնելը` ծեծի ենթարկեցին Հայ ազգային կոնգրեսի մի շարք երիտասարդների: Ոստիկանները քաշքշելով պատռում էին նրանց հագուստը, նրանց պառկեցնում էին գետնին եւ հետո վազեցնում դեպի մեքենաներ:

Այսօր ոստիկանները բերման ենթարկեցին 13 քաղաքացու:

ՀԱԿ-ի ակտիվիստներին բերման ենթարկելուց հետո, ոստիկանների թիվը Սարյանի արձանի հարակից տարածքում նվազեց:

ՀԱԿ-ի անդամները երթով Սարյանի արձանի մոտից շարժվեցին դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ պահվում են բերման ենթարկվածները: Դատարանի բակում Կոնգրեսի անդամները վանկարկում էին «Ազատություն», «Պայքար, պայքար մինչև վերջ» եւ երգում ազգային- ազատագրական երգեր: Բերման ենթարկվածներին 3 ժամ հետո կամ պետք է ազատ արձակեն, կամ մեղադրանք առաջադրեն:

Այս պահին ՀԱԿ-ի անդամներին փորձում են հեռացնել Ոստիկանության Կենտրոնի բաժնի շենքի դիմացից:

Chuk
31.05.2010, 22:42
Լրացումներ նույն էջից.

Ժամը 21.30-ի սահմաններում բերման ենթարկվածները ազատ չարձակվեցին եւ հենց Ոստիկանության Կենտրոնի բաժնի շենքի մոտ ոստիկանները կրկին ուժ գործադրեցին ՀԱԿ-ի անդամների եւ համակիրների նկատմամբ:

Ժամը 23.00-ի սահմաններում բացի երեք բերման ենթարկվածներից` Անի Գեւորգյանից, Սարգիս Գեւորգյանից եւ Դավիթ Քիրամջյանից, մնացածներն ազատ արձակվեցին: "Ազատ չարձակվածներին որեւէ մեղադրանք չեն առաջադրվել: Նրանք պահվում են անորոշ կարգավիճակով",- "Ա1+"-ին ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:


http://www.youtube.com/watch?v=A5eobUdITOE

Chuk
01.06.2010, 08:43
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ

Ոստիկանությունը մայիսին 31-ի երեկոյան ձերբակալել է 'Հայկական Ժամանակ' օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանին, ում մեղադրում են ոստիկան Համբարձում Բոքսյանին չենթարկվելու եւ 'նրա հանդեպ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն կիրառելու` դեմքին հարվածելու եւ ցավ պատճառելու համար':

Անի Գեւորգյանին ոստիկանություն բերման էին ենթարկել մայիսի 31-ին, Ազատության հրապարակից, որտեղ ոստիկանությունն ու կարմիր բերետավորները հերթական անգամ ցրել էին ընդդիմության երկու տասնյակ ակտիվիստների նստացույցի փորձը, նրանց հեռացնելով Ազատության հրապարակից: Անի Գեւորգյանի հետ միաժամանակ բերման էին ենթարկվել նաեւ լրագրողներ Սյուզան Պողոսյանն ու Լիլիթ Թադեւոսյանը, ովքեր սակայն հետո ազատ են արձակվել, իսկ Անիին ձերբակալել են:

Ոստիկանությունն արդեն մի քանի օր է, ինչ խոչընդոտում է Հայ Ազգային կոնգրեսի մոտ երկու տասնյակ ակտիվիստների խաղաղ նստացույցի փորձերը Ազատության հրապարակում, հայտարարելով, թե նրանք հասարակական կարգ են խախտում:
Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/country35405.html)

Թեև Լրագրում գրված չէր, իսկ մյուս կայքերում տեղեկություններ դեռ չկան, բայց կարծես թե գործեր են հարուցված նաև Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրիմջյանի դեմ:

Chuk
01.06.2010, 10:17
«Հայկական ժամանակ». Վրեժ

11:09 • 01.06.10

Երեկ, ժամը 18-30-ի սահմաններում, իր լրագրողական պարտքը կատարելիս՝ Երևանի Սարյանի պուրակին հարող տարածքից բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից և լուսանկարիչ Անի Գևորգյանը։

Անիին բերման են ենթարկել քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, որոնք ենթադրաբար ոստիկաններ են եղել, սակայն չեն ներկայացել։ Բերման ենթարկելու պահը արձանագրած տեսակադրերում հստակ լսվում է, որ նրան բերման ենթարկողներից մեկը իր «կոլեգաներին» հայտնում է. «էս էն լրագրողն ա», ինչը ակնհայտ է դարձնում, որ ոստիկանները գործել են կոնկրետ նպատակով։ Նշենք, որ Անի Գևորգյանը հիմնականում լուսաբանում է հենց ոստիկանության գործունեությունը։ Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հատկապես դուր չի եկել Անիի՝ անցած շաբաթ պատրաստած հոդվածը ՀՀ ոստիկանությանը նվիրված տեսահոլովակի մասին։ Հոդվածով բացահայտվել էր, որ այդ տեսահոլովակը Վրաստանի ոստիկանության մասին նկարահանված տեսահոլովակի անտաղանդ կրկնօրինակն է, որի հիմնական նպատակն Ալիկ Սարգսյանի ինքնագովազդն է, իսկ դրա ֆինանսավորման աղբյուրներն անհայտ են։
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2010/06/01/armeniantimes/)

Ձայնալար
03.06.2010, 09:09
Մոդերատորական: Մի տարվա վաղեմության վիդեոների վրա հիմնաված բլոգային հայհոյախոսական նյութը, ինչպես նաև դրա արձագանքները տեղափոխվել են այստեղ (http://www.akumb.am/showthread.php/21661-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%9D-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD/page229)

Rammer
05.06.2010, 09:54
«Կապիտալ». Բիզնեսի և պետության շահերը չեն համընկել



Հայաստանի երկաթուղու հավատարմագրային կառավարիչ «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» ընկերության դուստրը` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (ՀԿԵ), որոշել է փակել Գետափ, Մարալիկ, Սոլակ և Իջևան երկաթուղային կայարանները: Այս մասին համապատասխան հրաման է ստորագրել ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը:

ՀԿԵ-ի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը «Կապիտալին» ասաց, որ խոսքը ոչ թե փակման, այլ կայարանների կոնսերվացման մասին է, ինչը պայմանավորված է ընկերության կողմից ծախսերի օպտիմալացման գործողություններով։ Ըստ նրա՝ հարցը քննարկման է ներկայացվել կառավարությանը, և վերջնական որոշումը կկայացվի օգոստոսին։ «Վերոնշյալ կայարանների աշխատակիցների կրճատում չի լինելու, և նրանք տեղափոխվելու են այլ կայարաններ»,- նշեց Դավթյանը։
Պրն Շայդուլինի հրամանում, սակայն, կոնսերվացման մասին խոսք չկա: Նա ՀԿԵ-ի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հրամայում է ապամոնտաժել տրանսֆորմատորային կայանները և օգտագործել այլ երկաթուղային կայարաններում, ապամոնտաժել կայարանային երկաթգիծը (բացի հիմնականից) և սլաքային փոխադրիչները՝ դրանց հետագա վերականգնման հնարավորությամբ....

Շայդուլինը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հրամայում է նաև ուղևորափոխադրման շենքի լուսամուտների և դռների վրա տեղադրել վանդակաճաղեր և կողպեք....

ՀԿԵ-ի որոշման տրամաբանությունը, իհարկե, պարզ է. եթե բիզնեսը շահութաբեր չէ կամ առավել ևս` վնասաբեր է, պետք է փակել: Բայց հարց է առաջանում` արդյո՞ք բիզնես տրամաբանությունը բխում է Հայաստանի ազգային անվտանգության շահից:

Tert.am

Rammer
06.06.2010, 10:45
ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎՏԱՆԳ

Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովն այսօր լրագրողներին հայտարարել է, թե ռուս-թուրքական տնտեսական ու քաղաքական համագործակցության զարգացումը չի կարող լինել դաշնակիցների շահերի հաշվին: Նա ասել է, թե Կովկասում Ռուսաստանը մեկ դաշնակից ունի` Հայաստանը:

Նրա խոսքով, Թուրքիան հարմար գործընկեր է, եւ Ռուսաստանին ձեռնտու է զարգացնել ու խորացնել հարաբերությունն այդ երկրի հետ: Նա ասել է նաեւ, որ թուրքական ղեկավարությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում երբեք չի դնում Հայաստանի հարցը: Հայաստանը Ռուսաստանի կարեւոր դաշնակիցն է ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ ողջ տարածաշրջանում, պայթյունավտանգ ու խնդրահարույց տարածաշրջանում: Հենց այս տարածաշրջանից է հնարավոր ռազմական հակամարտության իրական վտանգը, որ կարող է տարածվել ողջ աշխարհում, ասել է նա:

Ռեշետնիկովի այս խոսքը հետաքրքիր է քաղաքական-տեղեկատվական այն ֆոնին, ըստ որի ռուս-թուրքական հերթական սիրախաղը տեղի է ունենալու հայերի հաշվին, ինչը զուրկ չէ տրամաբանությունից եւ պատմական “փորձից”: Մամուլում տեղեկություններ են հրապարակվում, ըստ որոնց, Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում Ռուսաստանը Հայաստանին ստիպում է հանձնել Ղարաբաղի տարածքները, որտեղ պետք է մտնի ռուսական զորք: Հայերը նաեւ լավ են հիշում պատմությունից, թե ինչ է կատարվել հայաբնակ այն տարածքներում, որտեղ կանգնած է եղել ռուսական զորքը` Արեւմտյան Հայաստան, Ղարաբաղ:

Այս տեսանկյունից, հատկանշական էր Բրյուսել կատարած բավական հետաքրքիր այցից հետո Սերժ Սարգսյանի այցը Դոնի Ռոստով: Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ին առաջարկել էր դիտարկել խաղաղարար զորքի տեղակայման խնդիրը հակամարտության գոտում, ինչը նշանակում էր, որ Հայաստանն իրական վտանգ է զգում իր “ռազմավարական դաշնակցից”: Իսկ Դոնի Ռոստովում Սերժ Սարգսյանին ցուցաբերած բավական սառը ընդունելությունը վկայում է, որ Սարգսյանի ու Մեդվեդեւի զրույցը եղել է բավական կոշտ, եւ հայկական կողմը թերեւս անհամաձայնություն է հայտնել կարգավորման ռուսական տարբերակին: Դա զգացվեց ռուս պաշտոնյաների հայտարարություններից ու Սերժ Սարգսյանի` Ռոստովի հայ համայնքի հետ հանդիպմանն ունեցած ելույթից:

Ըստ հրապարակումների, օգոստոսին նախատեսվում է Մեդվեդեւի այցը Հայաստան, իբր Ղարաբաղի խնդրի վերջնական լուծման համաձայնության հասնելու: Թերեւս, Հայաստանը պետք է պահի իր կոշտ դիրքորոշումը եւ փորձի օգտագործել մեր տարածաշրջանում բավական բարդ իրավիճակի հետեւանքով ի հայտ եկած միջազգային քաղաքականության նոր էլեմենտները:

Թերեւս, Հայաստանի կոշտ դիրքորոշումն ու տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակն են ստիպում Ռուսաստանին հանգստացնել հայերին, ինչի օրինակն է Ռեշետնիկովի ելույթը: Սակայն ժամանակներն այլ են, եւ Հայաստանը պետք է ազատվի թե “ռազմավարական դաշնակցի”, թե նման այլ պատրանքներից:

Lragir.am

Rammer
07.06.2010, 22:59
Ռուսաստանը կլինի հայկական ատոմակայանի սեփականատերը
19:05 • 07.06.10


Ռուսաստանը ցանկանում է դառնալ Հայաստանի նոր ատոմակայանի համասեփականատերը։ Այս մասին այսօր հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն։ Նա ասել է, որ ներկայում կորպորացիան անցում է կատարում աշխատանքի նոր գործիքների։

«Առաջին անգամ մենք տնօրինելու են ատոմակայաններն արտերկում, բայց ոչ միայն կառուցելու ենք, այլև տնօրինելու և շահագործելու ենք 60 տարվա ընթացքում»,-ասաց նա։

Նա հիշեցրեց, որ «Ռոսատոմէկսպորտն» իրականացնում է նոր էներգաբլոկի շինարարության նախագծային աշխատանքները։

Tert.am

Mephistopheles
08.06.2010, 06:14
Բավականին հետաքրքիր լուր…


Տեղեկատվական ո՞ր աղբյուրներին են վստահում հայ երիտասարդները
18:20 • 07.06.10




Այսօր հրապարակվել է «Հայ երիտասարդների իրազեկվածությունն աշխատանքային իրավունքերի և արհմիությունների դերի մասին» հետազոտությունը, որում ներկայացվում են տվյալներ այն մասին, թե տեղեկատվության որ աղբյուրներին է վստահում երիտասարդությունը։

Հետազոտությունը ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ իրականացվել է «Ազատ հասարակություն» իրավապաշտպան երիտասարդական հասարակական կազմակերպության APR Group ստորաբաժանման կողմից՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱԿ) և նրա խորհրդի մշտական գործող երիտասարդական հանձնաժողովի հետ համատեղ։ Զեկույցն այսօր ներկայացրեցին ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրանը, ՀԱԿ նախագահ Լևոն Խաչատրյանը և APR Group խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանը։

2009թ. երկրորդ կիսամյակում անցկացված հարցմանը մասնակցել է 1205 երիտասարդ։ Պարզվել է, որ երիտասարդությունը տեղեկատվության աղբյուրներից ամենաշատը վստահում է հեռուստատեսությանը (40,2 տոկոս), ապա ինտերնետին (20,1 տոկոս), ռադիոյին (8,4 տոկոս), թերթերին ու ամսագրերին (5,1 տոկոս), ընկերներին, բարեկամներին (13,5 տոկոս), ժողովրդին (0,2 տոկոս)։ Ոչ մեկին չի վստահում 12 տոկոսը, դժվարացել են պատասխանել 0,7 տոկոսը։

Վստահելի հեռուստաընկերությունների առաջին եռյակում են «Շանթը», «Արմենիան» և «Հ1»-ը։ 4–րդ տեղում ռուսական ORT–ն է, 5-րդում՝ Գյումրիի ԳԱԼԱ-ն։

Հարցվածների 31 տոկոսը դժվարացել է նշել նախընտրելի որևէ ինտերնետային աղբյուր։ 11,6 տոկոսը նշել է Google.com կայքը, 9,1 տոկոսը՝ Mail.ru-ն, 8,7-ական տոկոսը որպես վստահելի տեղեկատվության աղբյուր նշել են Tert.am և A1plus.am կայքերը։
Վստահելի ռադիոկայանների եռյակը բացում է «Ազատությունը», որին հաջորդում են Հանրային ռադիոն ու «Ավրորան»։ Հարցվածների 10,9 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Վստահելի թերթերի և ամսագրերի առաջատար եռյակում են «Հայկական ժամանակ» օրաթերթը (16,4 տոկոս), «Առավոտը» (11,5 տոկոս) և «Իրավունքը» (11,5 տոկոս)։

Tert.am

Adriano
08.06.2010, 11:23
Թուքիայում իր աշխատանքն է սկսել Ասիայում առկա խնդիրների շուրջ խորհրդատվական վեհաժողովը, որը անչափ հետաքրքիր է հենց մեզ համար, քանի որ արդեն հանդիպել են Պուտինը և Էրդողանը և իմ կարծիքով մեծ չափով կխոսվի հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հիմնախնդիրների մասին,: Հատկապես հետաքրքիր է այն փաստը, որ վերջին ժամանակներում խիստ բարեկամական կապեր են հաստատվել Ռուսաստանի և Թուրքիայի վարչակազմերի միջև և հետաքրքիր է այսինչ այսպես կոչված սյուրփրիզ են կազմակերպել թուրքերը հայերի համար: Սա էլ աղբյուրը ուր խոսվում է Պուտինի և Էրդողանի սիլիբիլիիի մասին.

http://news.mail.ru/politics/3934597/

Rammer
13.06.2010, 19:29
Ադրբեջանական բանակի մասին...

В Азербайджане изнасиловали целый взвод - новость дня в рубрике Происшествия (http://newsland.ru/News/Detail/id/515320/cat/48/)

Rammer
14.06.2010, 11:53
Ղարաբաղում կտեղակայվեն ռուսական, իսկ Նախիջևանում` թուրքական զորքեր. Ադրբեջանցի փորձագետ


Ադրբեջանի ռազմական նոր հայեցակարգի ընդունումը կապված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, մասնավորապես, հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հեռանկարի հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Zerkalo պարբերականը, հայտարարել է Ադրբեջանի «Ռազմական լրագրողներ» հասարակական կազմակերպության ղեկավար, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:

Ջաֆարովի խոսքով` Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում կարող են տեղակայվել ռուսական կամ թուրքական զորքեր:

«Սակայն դատելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի` ռուսաստանյան այցերի հաճախակիությունից` կարելի է ասել, որ, ամենայն հավանականությամբ, այդ տարածքներում կտեղակայվեն ռուսական զորքեր»,- ասել է ադրբեջանցի փորձագետը:

Միևնույն ժամանակ, Ուզեիր Ջաֆարովը չի բացառել թուրքական զորքերի տեղակայումը Նախիջևանում:

«Չի բացառվում, որ ընդունված հայեցակարգի համաձայն` թուրքական զորքեր տեղակայվեն Նախիջևանում Կարսի պայմանագրի շրջանակում, որը նախատեսում է Թուրքիայի ռազմական միջամտությունն այդ տարածաշրջանում անվտանգության սպառնալիքի դեպքում»,- նշել է փորձագետը:

Ջաֆարովը հայտարարել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր են զարգացումներ արդեն այս տարվա օգոստոսին:

«Այժմ մենք նկատում ենք ակտիվություն այդ գործընթացում: Ադրբեջանի պաշտպանության նախարարն այս տարի արդեն երկրորդ այցն է կատարել Մոսկվա: Իսկ դա ցույց է տալիս, որ մենք հիմա գտնվում ենք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գագաթնակետում»,- ասել է փորձագետ Ջաֆարովը:

tert.am

Chuk
17.06.2010, 14:46
Ինտերնետում թարմացված ինֆորմացիա չգտա, թերթն էլ հիմա ձեռքիս տակ չէ, բայց այսօր «Հայկական ժամանակից» տեղեկացա, որ մի շարք նախկին քաղբանտարկյալներ հայտարարություն են տարածել վաղը՝ հունիսի 18-ին, երեկոյան ժամը 20-ից 22-ը Ազատության հրապարակում ոչ զանգվածային միջոցառում՝ նստացույց անցկացնելու իրենց որոշման մասին: Ստորագրողներից էին Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Արշակ Բանուչյանը, Վարդան Մալխասյանը, Վարդան Ջհանգիրյանը, Գուրգեն Եղիազարյանը, Աշոտ Զաքարյանը, Դավիթ Մաթևոսյանը, այլք:

Norton
17.06.2010, 21:03
Արարատ Զուրաբյանը հրաժարական է տվել


ՀՀՇ վարչության այսօրվա նիստին լսվել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի` ՀՀՇ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը: Որոշվել է՝

1. Հարգել Ա. Զուրաբյանի դիմումը և ընդունել նրա հրաժարականը: Ա. Զուրաբյանը մնում է վարչության անդամ:

2. Նկատի ունենալով, որ վարչության նախորդ նիստում ընդունվել է նաև ՀՀՇ վարչության փոխնախագահ Խ. Քոքոբելյանի դիմումը վարչության անդամությունից և փոխնախագահի պաշտոնից դուրս գալու մասին, մինչև առաջիկա համագումարը, համաձայն ՀՀՇ Կանոնադրության 8.7 հոդվածի ը) կետի, վարչության աշխատանքների համակարգման պարտականությունը դնել վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի վրա:

Այս մասին հայտնում են ՀՀՇ լրատվական ծառայությունից։

Tert.am

Mephistopheles
18.06.2010, 00:41
Ինտերնետային հեռարձակում` մի քանի օրից
19:34 | Հունիս 10, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ա1+»-ի ինտերնետային փորձնական հեռարձակումը շարունակվում է:
Մենք փորձում ենք գտնել այն օպտիմալ տարբերակը, որը հնարավորություն կտա ցանկացած ինտերնետային հեռուստադիտողի, անկախ կապի որակից ու արագությունից, կարողանալ դիտել «Ա1+»-ի հաղորդումները:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը` փորձնական եթերի ժամանակ հնարավոր բազմատեսակ տեխնիկական թերությունների համար:

Մենք փորձում ենք դրանք հնարավորինս արագ լուծել, եւ ընդամենը մի քանի օր հետո «Ա1+»-ը կհեռարձակվի ինտերնետային եթերում:

Հիշեցնենք, որ «Ա1+»-ը եթերազրկված է 2002թ ապրիլի 2-ից ` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ եւ հակառակ Եվրադատարանի վճռին, տարբեր միջազգային կազմակերպությունների կոչերին մինչ օրս հնարավորություն չի ստանում եթեր վերադառնալու:

Ա1գումարած

Tig
18.06.2010, 14:26
Հայերը պատրաստվում են պայթեցնել Բաքու–Թբիլիսի–Ջեյհա՞նը
13:55 • 18.06.10

Թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես, Haberburhaniye.com կայքը, տեղեկացրել են Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղի վրա նախապատրաստվող դիվերսիայի մասին։ Այդ մասին տեղեկանում ենք «Ռեգնում»–ից։

Վկայակոչելով իր հավաստի աղբյուրները՝ թուրքական պարբերականը հայտնել է, որ հունիսի 22–23–ը պայթեցվելու է նավթամուղի վրացական հատվածը։ Ըստ աղբյուրի՝ պայթեցնողներն այնուհետև ձերբակալվելու են Վրաստանի հակահետախուզական մարմինների կողմից։ Հաղորդվում է նաև, որ որպես ահաբեկչությունն իրականացրած անձինք հանրությանն ու մամուլին ներկայացվելու են նախկինում Ախալքալաքի ռուսական բազայում ծառայած երկու էթնիկ հայեր։

Իրենց նախապես գրանցված ցուցմունքներում, ըստ թուրքական աղբյուրի, նրանք կխոստովանեն, որ գործել են ռուսական հատուկ ծառայությունների պատվերով։

Tert.am

հ.գ. ինչ էլ վստահ կանխատեսումներ են անում, ոնցոր իրանք լինեն պատվիրատուն... :D

Ձայնալար
18.06.2010, 22:54
Ինտերնետում թարմացված ինֆորմացիա չգտա, թերթն էլ հիմա ձեռքիս տակ չէ, բայց այսօր «Հայկական ժամանակից» տեղեկացա, որ մի շարք նախկին քաղբանտարկյալներ հայտարարություն են տարածել վաղը՝ հունիսի 18-ին, երեկոյան ժամը 20-ից 22-ը Ազատության հրապարակում ոչ զանգվածային միջոցառում՝ նստացույց անցկացնելու իրենց որոշման մասին: Ստորագրողներից էին Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Արշակ Բանուչյանը, Վարդան Մալխասյանը, Վարդան Ջհանգիրյանը, Գուրգեն Եղիազարյանը, Աշոտ Զաքարյանը, Դավիթ Մաթևոսյանը, այլք:

Վերջն էր, ուրեմը էս հուշտ եղածները ազատության հրապարակը նախորոք ոչ թե փակել, այլ զակատ էին արել :D Վերոնշյալ պարոններն էլ անսպասելիորեն Սարյանի արձանի կողմից փողոցը անցան ու եկան Ա. Խաչատրյանի արձանի մոտ նստեցին: Ժողովուրդը հավաքվեց, սկսեց վանկարկել ինչ-որ միշտ ա վանկարկում, մի խոսքով մինի հանրահավաք ստացվեց :))

ministr
02.07.2010, 00:30
ՀՀ ԿՀՐԱԺԱՐՎԻ՞ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻՑ

Վրաստանը պատրաստվում է սեփականաշնորհել գազամուղային ցանցը: Դրանք մտցվել են սեփականաշնորհման ցուցակի մեջ, եւ խորհրդարանը քննարկելու է համապատասխան օրինագիծը: Ցուցակի մեջ է նաեւ գազատարի այն հատվածը, որով Հայաստանին մատակարարվում է ռուսական գազը: Այս մասին տեղեկացնում են վրացական աղբյուրները:

Ներկայում Վրաստանի գազաբաշխիչ ցանցը 5 տարով հավատարմագրային կառավարման է հանձնված Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը: Չի բացառվում, որ ադրբեջանցիները կգնեն գազատարները, ըստ այդմ վերահսկողություն սահմանելով Հայաստանի գազամատակարարման վրա:

Ինչպես հայտնի է, Հայաստանն ունի այլընտրանքային գազատար, որով պետք է իրանից գազ մատակարարվեր Հայաստանին: Նախատեսված էր, որ այն պետք է տրանզիտային նշանակություն ունենար: Սակայն, ի վերջո, Ռուսաստանի ճնշմամբ գազատարը կառուցվեց նվազ թողունակությամբ: Ներկայում այդ գազատարը պարապուրդի է մատնված, հայկական կողմի բացատրությամբ` գազի պահանջարկ չլինելու պատճառով: Սակայն իրական պատճառն այն է, որ Ռուսաստանը չէր կարող թույլ տալ, որ Հայաստանն այլընտրանքային գազատար ունենար եւ թուլացներ էներգետիկ կախվածությունը:

Ներկայում, հաշվի առնելով վերը նշված տեղեկատվությունը, ինչպես նաեւ Ռուսաստան-Ադրբեջան մերձեցումն ու ճնշումը Ղարաբաղի հարցով, Հայաստանը կարող է գործարկել Հայաստան-Իրան գազատարը: Համենայնդեպս, մեր աղբյուրները չեն բացառում, որ իրադարձությունների նման զարգացման պարագայում Հայաստանը կարող է նաեւ հրաժարվել ռուսական գազից:

http://lragir.am/armsrc/print.politics36484
Ժողովուրդ ոնց որ ավելի խորն ենք աթարի մեջ հայտնվում հը? Մնում ենք Իրանի գազի հույսին (ավելի թանկ), հետո գմփացնում են Իրանը, մնում ենք բալոնով գազի հույսին, իսկ էդ գմփացնելու ընթացքում Ադրբեջանը առիթը բաց չի թողնում, Թուրքիան էլ էն կողմից... ու գնում չոքում ենք Մեդվեդև-Պուտին ձյաերի դուռը ասում արի մեզ տեր կանգնի... Ոնց ապագայա?

Mephistopheles
02.07.2010, 02:17
http://lragir.am/armsrc/print.politics36484
Ժողովուրդ ոնց որ ավելի խորն ենք աթարի մեջ հայտնվում հը? Մնում ենք Իրանի գազի հույսին (ավելի թանկ), հետո գմփացնում են Իրանը, մնում ենք բալոնով գազի հույսին, իսկ էդ գմփացնելու ընթացքում Ադրբեջանը առիթը բաց չի թողնում, Թուրքիան էլ էն կողմից... ու գնում չոքում ենք Մեդվեդև-Պուտին ձյաերի դուռը ասում արի մեզ տեր կանգնի... Ոնց ապագայա?

շատ էլ լավ ապագա ա սպասվում… գնա "Ղարաբաղյան հակամարտություն" թեման նայի կտեսնես, շատ լավ առաջարկներ կան

Ariadna
02.07.2010, 15:13
ԴԱՎԻԹԻՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ

Այսօր ազատ է արձակվել Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը, ով մայիսի 30-ին բերման էր ենթարկվել ոստիկանություն այն բանից հետո, երբ ոստիկանները խոչընդոտել էին երիտասարդներին նստացույց անել Ազատության հրապարակում: Դավիթը ենթարկվեց երկամսյա կալանքի: Նրան մեղադրանք են առաջադրել անցորդին ծեծելու եւ իրավապահներին դիմադրելու համար: Նա ստորագրություն է տվել քաղաքից չբացակայելու մասին:

www.lragir.am

Rammer
08.07.2010, 11:28
«Հրապարակ». ՀՀ ԱԱԾ պետի տեղակալը ՌԴ գործակա՞լ
10:51 • 08.07.10


http://lubyanskayapravda.com ռուսալեզու կայք-էջում վերջերս մենք գտանք շատ ուշագրավ մի փաստաթուղթ՝ Армянский шпион խորագրի տակ։ Ռուսական ԱԱԾ գործերի կառավարման աշխատակից, ոմն Չեկունով «Հույժ գաղտնի» գրիֆի տակ նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին (թվագրված է 20.09.2004), որով միջնորդություն է ներկայացնում՝ Հայաստանի քաղաքացի Դարբինյան Արմեն Վաղինակովիչին շնորհել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, «հաշվի առնելով նրա անձնական ծառայությունը ՌԴ-ին»։

Հաջորդիվ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյային ՌԴ քաղաքացիություն շնորհելու միջնորդությունը կրկնվում է, բայց արդեն մեկ տարի հետո։ Պուտինին ուղարկված նամակի պատճենն այս անգամ ռուսական ԱԱԾ մեկ այլ պաշտոնյայի՝ Կրիկունով Ա.Վ.–ի անունից 27.06.2005թ. նույն «հույժ գաղտնի» գրիֆով ուղարկվում է Պուտինի տեղակալին։ Թեպետ դժվար է քննել ՌԴ ԱԱԾ գործերը, բայց երկու փաստաթղթերը թույլ են տալիս եզրակացնել, որ կամ Պուտինը ամբողջ մեկ տարի մտմտացել է հայկական շպիոնին քաղաքացիություն տրամադրելու հարցի շուրջ, հետո ընթացք տվել, կամ թողել է անարձագանք, ու ԱԱԾ-ն կրկին դիմել է իր գործակալին քաղաքացիություն շնորհելու խնդրանքով, այս անգամ՝ Պուտինի տեղակալին։

Այս պատմության մեջ կարևորը, սակայն, ՀՀ Ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյայի՝ ԱԱԾ պետի տեղակալ Դարբինյանի քաղաքացիության հարցը չէ, այլ այն, որ օտար պետության գործակալները կարող են լինել ոչ միայն երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, այլև պետության անվտանգության համար պատասխանատու կառույցի ղեկավարները, որոնց համար նույնիսկ սեփական երկրի քաղաքացիությունն է անկարևոր մի բան, էլ ուր մնաց անվտանգությունը։

Tert.am

Հ.Գ. Մթոմ ԱԱԾ-ի պետը կամ իրա շեֆը ինչ են...

Norton
08.07.2010, 16:02
Մենակ պարզ չի խի պետքա ռուսական քաղաքացիություն հայցեր ու արդյոք օրինականա ՌԴ քաղաքացի լինելով այդ պաշտոնիզ զբաղեցումը:

Տրիբուն
09.07.2010, 15:39
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Հուլիսի 12-ին երկօրյա աշխատանքային այցով Բրյուսել կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Բրյուսելում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Տոկեսի, Եվրոնեսթ-ի փոխնախագահ Յարեկ Սարյուս-Վոլսկու, Եվրոպայի ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիզ Ուայթի, Եվրախորհրդարանում Եվրոնեսթ-ի պատվիրակության նախագահության, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության հետ: Հուլիսի 13-ին Հովիկ Աբրահամյանը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ԼՐԱԳԻՐ (http://www.lragir.am/armsrc/politics-lrahos36728.html)

Ուշադրություն դարձրեք վերնագրին ու վերջին նախադասությանը:

mkofranc
09.07.2010, 16:13
Հայտնի աստղ Ջենիֆեր Լոպեսը չեղյալ է հայտարարել Կիպրոսի թուրքական հատվածում Cratos Premium հյուրանոցի բացման կապակցությամբ տեղի ունենալիք համերգը։

Ջենիֆերը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ջենիֆեր Լոպեսը երբեք չի աջակցի մարդու իրավունքները կոպտորեն խախտող պետությանը կամ ռեժիմին։ Կիպրոսի շուրջ արված ուսումնասիրություններից հետո այս որոշումն է կայացվել եւ արտացոլում է տարածաշրջանի քաղաքական իրականության նկատմամբ մեր զգայունությունը»։

Նշենք, որ Ջենիֆեր Լոպեսը Մարկ Էնթոնիի եւ երկու երեխաների հետ պետք է ժամաներ Կիպրոսի թուրքական հատված, եւ 3 օր մնար Cratos Premium հյուրանոցում, որտեղ նաեւ նշելու էր իր 41-ամյակը։ news.am

mkofranc
09.07.2010, 17:39
Ֆրանսիայի Սենատը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին փոխանցում է թուրքական Dogan («Դողան») գործակալությունը:

Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ` օրինագիծը Սենատի օրակարգ է բերվել 30 սենատորների նախաձեռնությամբ:

Եթե օրինագիծն արժանանա ֆրանսիական Սենատի հավանությանը և ստորագրվի երկրի նախագահի կողմից, ապա Ֆրանսիայի տարածքում բոլոր նրանք, ով կպնդեն, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, կդատապարտվեն 5 տարվա ազատազրկման և կտուգանվեն 45 հազար եվրոյով:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովի (ստորին պալատ) կողմից ընդունվել է դեռևս 2006թ. հոկտեմբերի 12-ին:

Tert.am
Հ.Գ. F*k turkey, Vive l'Armenie et HAut Karabakh

My World My Space
09.07.2010, 19:37
Վերջին տեղեկությունները Գյումրիից,

Այսօր առավոտյան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Գյումրիում, որտեղ Մուշ թաղամասում կատարվում էր նորակառույց բնակարանների հանձնումը բնակիչներին: Այսօր նաև Գյումրիի ռազմաավիացիոն բազայում տեղի էին ունենում ուսումնական թռիչքներ ՄԻԳ ռազմական կործանիչներով: Օդաչուներից մեկը որոշելով շատ ցածր դիրքից անցնել քաղաքի վրայով (ինչը Գյումրիում սովորական իրավիճակ է), անցել է Մուշ թաղամասի վրայով, մոտ 30 մետր բարձրությունից: Պատկերացրեք թե թիկնազորը ոնց է էվակուացրել նախագահին և ինչ խառը իրավիճակ է եղել....:D


Հ.Գ.Օդաչուի մասին դեռևս տեղեկություններ չկան.....

My World My Space
10.07.2010, 07:11
Վերջին տեղեկությունները Գյումրիից,

Այսօր առավոտյան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Գյումրիում, որտեղ Մուշ թաղամասում կատարվում էր նորակառույց բնակարանների հանձնումը բնակիչներին: Այսօր նաև Գյումրիի ռազմաավիացիոն բազայում տեղի էին ունենում ուսումնական թռիչքներ ՄԻԳ ռազմական կործանիչներով: Օդաչուներից մեկը որոշելով շատ ցածր դիրքից անցնել քաղաքի վրայով (ինչը Գյումրիում սովորական իրավիճակ է), անցել է Մուշ թաղամասի վրայով, մոտ 30 մետր բարձրությունից: Պատկերացրեք թե թիկնազորը ոնց է էվակուացրել նախագահին և ինչ խառը իրավիճակ է եղել....:D


Հ.Գ.Օդաչուի մասին դեռևս տեղեկություններ չկան.....


կարդացեք նաև այս նյութը, բայց առանց ինքնաթիռի մասնակցության....;)
http://president.am/events/visits/arm/?visits=2&id=166

Chuk
17.07.2010, 21:06
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՀՀՇ ՂԵԿԱՎԱՐ

Այսօր տեղի է ունեցել ՀՀՇ համագումարը, որն ընտրել է վարչության 31 անդամներին եւ վարչության նախագահ : Վարչության նախագահ է դարձել Արամ Մանուկյանը, վարչության անդամներ են դարձել մասնավորապես վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը եւ Վանո Սիրադեղյանը: Ի դեպ. Վանո Սիրադեղյանը միակ թեկնածուն է եղել, ով անցել է միաձայն:
Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/country36977.html)

Կարծում եմ, որ հրաշալի ընտրություն է:
Արամ Մանուկյանը քաղաքական ու ոչ քաղաքական շրջանակներում հայտնի է որպես բարոյական ու լավ մարդ, ում հարգում ու ընդունում են անգամ ՀՀՇ-ն տանել չկարողացողները: Ինքս Մանուկյանին համարում եմ մեր քաղաքական դաշտի ամենամաքուր մարդկանցից մեկը:

Տրիբուն
19.07.2010, 12:09
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության վերաբերյալ

Հնգակողմ հանդիպումը օգտակար հանդիպում էր, չնայած հնարավորություն չեղավ հնգակողմ հայտարարություն անել, իհարկե, Ադրբեջանի` ադրբեջանական կողմի ապակառուցողական, ինչպես միշտ, դիրքորոշման պատճառով:
Եռանախագահող երկրների ներկայացուցիչները` Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Քուշները եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգը հայտարարություն արեցին ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Ինչի մասին է այս հայտարարությունը: Նախեւառաջ հղում է կատարվում 2009 թ. դեկտեմբեր 1-ին ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ընթացքում արված հայտարարությանը, հղում է կատարվում երեք սկզբունքներին, որի հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը, հայտնի սկզբունքները` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն: Հղում է կատարվում լ’Ակվիլայում անցյալ տարի եւ այս տարի Մուսկոկայում նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի կողմից արված հարյատարություններին եւ դրանց մեջ պարունակվող դրույթներին, եւ ասվում է, որ հենց դրանց հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը:

Կարեւոր է, որ նշվում է, որ այս սկզբունքների, այս դրույթների միջեւ չի կարելի գերակայություն կատարել, չի կարելի ընտրովի մոտենալ այս սկզբունքներին եւ դրույթներին: Եթե Ադրբեջանը այս երեք սկզբունքներից կենտրոնում է միայն մեկի` տարածքային ամբողջականության վրա, ապա իրականում խոսքը գնում է երեք սկզբունքների մասին: Եթե Մուսկոկայի վեց դրույթներից ադրբեջանցիները առանձնացնում են միայն մեկը, ասում են այո մեկին, պատրաստ են աշխատել այս առաջարկների հիման վրա, այս սկզբունքների հիման վրա, բայց երբ որ վերադարձվեն տարածքները: Իրականում իրենք վերցնում են վեցից միայն մեկ դրույթ եւ դա են շահարկում:

Եռանախագահող երկրները շատ պարզ եւ բաց ձեւով ասացին, որ սա ապակառուցողական մոտեցում է. չի կարելի խտրականություն դնել այս սկզբունքների եւ դրույթների միջեւ, չի կարելի ընտրովի մոտեցում ցուցաբերել: Այս բոլոր սկզբունքները մշակվել են որպես ամբողջականություն եւ որպես միասնական առաջարկ:

Երկրորդը. այս հայտարարության մեջ նորից շեշտվում է, որ պետք է հրադադարի ամրապնդմանն ուղղված քայլեր կատարվեն: Ադրբեջանը արդեն տարիներ շարունակ հրաժարվում է հրադադարի ամրապնդումից: Եռանախագահող երկրները եւս մեկ անգամ շեշտեցին դրա անհրաժեշտությունը, որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծվեն բանակցությունների շարունակման եւ հիմնախնդրի կարգավորման համար:

Այս հայտարարության մեջ նաեւ նշվում է հունիսի 18-ին ադրբեջանցիների կողմից կազմակերպված սադրանքի մասին եւ նաեւ այլ գործողությունների, այլ քայլերի, որոնք արվում են Ադրբեջանի կողմից: Կարծեմ` այստեղ բոլորի համար ակնհայտ է` ում մասին է խոսքը գնում, որովհետեւ խոսվում է հրահրիչ հայտարարությունների մասին, որոնք սրում են իրավիճակը, եւ որոնք չեն նպաստում հիմնախնդրի կարգավորմանը:

Տղեքը լավ էլ բանակցում են: Ու շատ էլ կոնկրետ ամեն ինչ ասում են: Ինքնորոշում, այսինք Ղարաբաղի անկախություն: Նենց, որ Լևոնի անորոշությունը չընդունելու մասին խոսակցությունները անորոշ խոսակցություններ են:

Rammer
19.07.2010, 12:13
Չուկ ես աչքովս էլ տեսնեմ տենց իշխանություն որ համաձայն ա Ղարաբաղի ինքնավարությանը Ադրբեջանի կազմում չեմ հավատա, քեզ էլ նույնը խորհուրդ կտամ, մերոնք կարանք սխալվեն, չջոգելով կամ ինչ որ անկապ միջազգային երաշխիքների հիման վրա թուղթ ստորագրեն, բայց որ իմանալով որ Ադրբեջանի կազմում ա Ղարաբաղը լինելու ստորագրեն, էտ բացառվում ա:

---------- Ավելացվել է՝ 13:08 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:03 ----------


Ինքը գնահատականեր ա հնչեցրել որոնց հետ նույնիսկ իր թիմի մի մասը համաձայն չի, ապացույցը՝ տեղադրածս նյութը, իսկ իր դիրքորոշումը կտարբերվեր իշխանությունների դիրքորոշումից եթե ինքը հստակ ասեր ինչ մասով ա զիջումների կողմ, Բգոյի ասած մինչև որտեղ լինեն էտ զիջումները, եթե էտ չկա , էտ հստակությունը, ուրեմն նույն անորոշությունն ա ինչ իշխանությունների ասածի դեպքում, հակառակը պնդելը ուղղակի ծիծաղելի ա:

Եր ջան իսկ քո համար կարևորը որն է որ Ղարաբաղը Հայաստանինը լինի, թե մենակ Ադրբեջանինը չլինի?

Տրիբուն
19.07.2010, 14:54
Եթե իմ հիշողությունն ինձ չի դավաճանում, Հակոբ Բադալյանը Տեր-Պետրոսյանի գաղափարական հակառակորդ ա, հոդվածների մեծ մասը քննադատություն, ու ի՞նչ ես կարծում, ինքը առիթից չէր օգտվի պախարակման սյունին գամել: Մի տարբերություն, Բադալյանը, որքան էլ որ հաճախ իր վերլուծություններին համաձայն չեմ, դրանցում անկեղծ է, չի գնում ինչ-որ մեկին սևացնելու ճանապարհով (ի տարբերություն օրինակ սույն թեմայի մի շարք քֆրտողների, առանց խորությամբ վերլուծելու): Հետևաբար եթե Հակոբը նույն տիպի բաներ ա ասում, ինչ ես եմ գրել, ուրեմն ես տվյալ վերլուծությանը համաձայն եմ :)

Հեսա, մեջբերեմ, իսկ դու լրիվ կարդա ԱՅՏՍԵՂ (http://www.lragir.am/armsrc/comments36980.html)


Ես այս եմ”, կարծես թե ասում է Տեր-Պետրոսյանը հասարակությանը, կարծես թե նաեւ հարցնելով` “Իսկ ինչ եք դուք”: Ու իսկապես, ինչ է հասարակությունը` կռապաշտների հանրո՞ւյթ, որն ինքնամոռաց սիրում կամ ատում է ինչ որ անձի, թե մտածելու եւ ընտրություն կատարելու ունակ քաղաքացիների ամբողջություն` որն անձերին ընդամենը տեղավորում է երեւույթների մեջ ըստ նպատակահարմարության:

Հիմա “ելույթի” հերթը հասարակությանն է, նրա ակտիվ մասինը: Այսինքն, Տեր-Պետրոսյանն ինչ որ առումով կրկին գիծ է քաշում քաղաքական դաշտում, ինչպես 2008 թվականին: Պարզապես այս անգամ կարծես ոչ թե այդ գծի մի կողմում ինքն է հասարակության հետ, իսկ մյուսում վարչակարգը, այլ մի կողմում ինքն ու վարչակարգն են, իսկ հասարակությունն էլ պետք է ընտրի, թե ինքը որ կողմում է (թեեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը այս անգամ միգուցե չկա կամ չի ուզում լինել իր քաշած գծի թե այս, թե այն կողմում, ու դրա համար է այդպես անմնացորդ բացում խաղաքարտերը):

Այդպիսով, հասարակությունը պետք է որոշի, կողմնորոշվի: Այդ առումով, Տեր-Պետրոսյանի ելույթը բովանդակային կողմից բացի, ունի թերեւս մեկ այլ նշանակություն, որը կարծես թե աներկբա դրական է` նա բացում է մրցակցության դաշտ, կամա, թե ակամա, բայց նա տալիս է քննարկումների տեղիք, տալիս է իր տեսակետի հակադիր մոտեցումների կրողներին ծավալվելու լրացուցիչ խթան, շարժառիթ:

Ու այս էս մեկն էլ վատը չի (http://www.lragir.am/armsrc/comments36981.html), կարաս էտ էլ կարդաս


Չկա որեւէ մեկը, իշխանությունից մինչեւ մերձիշխանություն, կեղծ ընդդիմությունից մինչեւ զեղչ ընդդիմություն, որ ասի, թե ինքն ահա հենց այսպես է պատկերացնում Ղարաբաղի հարցը` փոխզիջում պետք է լինի, կամ փոխիջում չպետք է լինի, տարածք պետք է վերադարձնել, թե ասենք պետք է ընդամենը վերադարձնել այդ տարածքներից բերված եւ Երեւանում իրացված խողովակները: Հայաստանում որեւէ քաղաքական գործիչ եւ ուժ չի համարձակվում Ղարաբաղի հարցում ներկայացնել սեփական պատկերացումը հստակ ու աներկբա:

Chuk
19.07.2010, 23:30
Կարապետ Ռուբինյանը ձեզնից շատ ավելի խիստ քննադատությամբ ու կոնկրետ շեշտադրումներ անելով դուրս է եկել ՀՀՇ-ից.


ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՀՀՇ-ԻՑ

ՀՀՇ անդամ Կարապետ Ռուբինյան Facebook սոցիալական ցանցում հանդես է եկել ՀՀՇ-ին ուղղված բաց նամակով, որում հայտնում է կուսակցությունից իր դուրս գալու որոշման մասին: Կարապետ Ռուբինյանը այդ նամակում նշում է նաեւ, որ ՀՀՇ հուլիսի 17-ի համագումարում կուսակցության վարչության ընտրությունը կեղծվել է:

“Ես դուրս եմ գալիս ՀՀՇ-ից: Ոչ առաջինն եմ ոչ էլ երեւի վերջինը ու ողբերգական էլ ոչինչ չկա: Ճիշտ է, զուտ մարդկային առումով ծանր է. քսան տարուց ավելի է անցել, միակ կուսակցությունն է որին երբեւէ անդամակցել եմ, լավ ու վատ օրեր, հարյուրավոր ընկերներ ... Չէ, երեւի ճիշտ կլինի որոշ բաներ բացատրեմ նոր գնամ:

Իմ դիտարկումներով եւ համաձայն ինձ հասած տեղեկությունների` ՀՀՇ հուլիսի 17-ին կայացած համագումարում ՀՀՇ Վարչության անդամների ընտրությունների արդյունքները կեղծվել են: Սա շատ տարօրինակ եւ ցավալի երեւույթ է, քանի որ կատարվել է ազատական-ժողովրդավարական սկզբունքներ դավանող կուսակցությունում, մի կուսակցությունում, որը երկու տարուց ավելի է Հայ ազգային կոնգրեսի կազմում բողոքում ու պայքարում է 2008թ. անարդար, կեղծված նախագահական ընտրությունների դեմ:

Ցավալի է նաեւ այն, որ սա տեղի ունեցավ այնպիսի պայմաններում, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ իշխանությունների` Հայ ազգային կոնգրեսը ճղճիմաբար պառակտելու ծրագրերը խափանելու նպատակով ամբողջովին իր վերահսկողության տակ էր առել նախահամագումարյան ու բուն համագումարի գործընթացները: Եվ այդ խիստ վերահսկողության ներքո, քվեարկության ժամանակ, չնայած կազմկոմիտեի բոլոր նախապես արված հավաստիացումներին, հանկարծ հայտնվում է մի «օրինակելի» քվեաթերթիկ որին համաձայն մասնավորապես ես չպիտի ընտրվեմ վարչության կազմում: Քանի որ նույնիսկ հիվանդ ուղեղները չեն կարող պատկերացնել ինձ «դավադիր թեւում», իշխանությունների հետ գործարքի մեջ մտած, մնում է ենթադրել մի բան` պարոն Տեր-Պետրոսյանը այդպիսով պատժում է ինձ իր (ՀԱԿ-ի) քաղաքականությունը քննադատելու համար, կամ, ավելի ճիշտ, զերծ է պահում ՀՀՇ վարչությունը այլախոհությունից:

Ինքնին «օրինակելի ցուցակ» տարածելը կամ այս կամ այն թեկնածուի օգտին կամ դեմ քարոզչությունը նորմալ երեւույթ է ու ողջունելի է, եթե դա արվում է բաց ու հրապարակային: Բայց եթե ցուցակդ թաքուն տալիս ես ընտրովի մարդկանց կամ ընտրովի տարածքային կազմակերպությունների, հետն էլ շշնջում, որ «պապին ասել ա Ռուբինյանը չպիտի անցնի», եթե հաշվիչ հանձնաժողովը կազմում ու աշխատեցնում ես «ընտանեկան կապալի» մեթոդով, սա արդեն ստորություն է”, իր բաց նամակում գրում է Կարապետ Ռուբինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀՇ 16-րդ համագումարը տեղի ունեցավ օրեր առաջ` հուլիսի 17-ին: Կարապետ Ռուբինյանը մեկն էր այն 40 անձանցից, ովքեր առաջադրվել էին ՀՀՇ վարչության նոր կազմի համար: Կարապետ Ռուբինյանն ընտրության արդյունքում չէր ընդգրկվել 31 հոգանոց նոր վարչության կազմ:

“Անկեղծ լինեմ. Զայրացած եմ, բայց միայն այդ պատճառով չէի լքի կուսակցությունս: Նման ուղղորդված քվեարկության դեպքեր նախկինում էլ եմ նկատել ու հանուն կուսակցական համերաշխության գուցե այս մի դեպքն էլ, լավ օրերի սպասումով, կուլ տայի, բայց, ցավոք, այս ամենը զուգորդվում է ՀՀՇ-ի ներսում ծավալվող անվերադարձ ու խորը դեգրադացիոն պրոցեսներով:

Համագումարի պատվիրակ իմ ընկերներին կոչ եմ անում անկեղծորեն, սթափ վերլուծել վերջին համագումարի նիստուկացը:

Դուք այս համագումարում որեւէ բանավեճ տեսա՞ք, ապագա գործունեության ծրագրերի որեւէ ներկայացում, քննարկում եղա՞վ: Երեք էջանոց բանաձեւի նախագծի վերաբերյալ միայն ես մի փոքրիկ առաջարկ արեցի, այն էլ պարզ չեղավ ընդունվեց, թե ոչ: Իսկ վարչության անդամի թեկնածուների միջեւ որեւէ մրցակցության նշույլ կա՞ր: Արամ Մանուկյանը, որին անկեղծորեն շնորհավորում եմ վարչության նախագահ նշանակվելու կապակցությամբ, ի՞նչ ծրագրեր ունի, գիտե՞նք: Ախար տղերք (ու աղջիկներ, բնականաբար:), մենք ժամանակին երկրի ամենաառաջադեմ քաղաքական ուժն ենք եղել, ժողովրդավարության դասեր ենք տվել, ավանդույթներ ձեւավորել: Ու այդ ավանդույթների մեջ հաստատ չի եղել սովետական ադաբրյամսի ոճի համագումար անցկացնելը, հաստատ չի եղել այնպես, որ առաջնորդը հատուկ սպասում ու մի 5-10 րոպե ուշացումով է մտնում համագումարի դահլիճ, որպեսզի բուռն ու անվերջանալի ծափահարություններով ընդհատի այդ պահին խոսողին: Սեփական կուսակիցների մեջ էլ 4-5 հոգանոց, հրմշտող ախռանայով ման չեն եկել: Անհեթեթություն չէ՞, երբ երեք տարվա գործունեության հաշվետվություն է կարդում ոչ թե դահլիճում նստած, ճիշտ է նախագահությունից հրաժարական տված, բայց վարչության անդամ հանդիսացող Արարատ Զուրաբյանը, այլ մեկ ուրիշը, որը հետո, ինչպիսի զուգադիպություն, ընտրվում է նոր նախագահ: Բրեժնեւի թաղումը հիշեցի:

Ոչ մեկդ չնկատե՞ց, որ մեր պայքարի առաջնորդը պայքարի (որը պետք է որ մինչեւ վերջ լիներ չէ՞) հետագա ծրագրերի մասին խոսելու փոխարեն խոսեց այդ պայքարի անիմաստության մասին` միեւնույն է մինչեւ փոխզիջում չլինի ոչ մի բան դուրս չի գա: Բայց մենք փոխզիջման պահանջով էի՞նք դուրս եկել ավազակապետության դեմ պայքարի ու հետո մեզ էդ ո՞վ է փոխզիջում առաջարկել: Մինչ այժմ առաջարկածները կամ արագ, կամ մի քիչ դանդաղ կապիտուլյացիայի առաջարկներ չե՞ն: Ու եթե նույնիսկ ինչ-որ փոխզիջման է պետք գնալ, հենա գնացողները գնում են, մենք էլ խելոք սպասում ենք, չենք խանգարում: Մեր անելիքը այդ պարագայում ո՞րն է: Հասարակության մեջ հուսալքության, իրավիճակի անելանելիության սերմեր շաղ տալը՞, իրողություններ արձանագրելն ու լուծումներ չտալը՞: Հույս չտալով, ժողովրդին սեփական ուժերի նկատմամբ հավատ չներշնչելով, չհամախմբելով ու չոգեւորելով ինչու ե՞նք հավակնում իշխանությանը, որ ի՞նչ անենք:

Նմանատիպ հազար ու մի հարց կա: Բայց մեզ մոտ նոր ավանդույթներ են` հարցեր չկան, կան բուռն ու երկարատեւ ծափահարություններ: Ես էդ գործում չկամ: Մնաք բարով”, ասված է Կարապետ Ռուբինյանի բաց նամակի մեջ:
Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/country-lrahos37011.html)

Rammer
20.07.2010, 09:19
Կշոշափվի ուկրաինացի, ռուս և բելառուս ժողովուրդների հոգևոր միավորման հարցը
09:49 • 20.07.10


Այսօր սկսվում է համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցը Ուկրաինա։ Անդրադառնալով այս թեմային՝ ուկրաինական «Սեգոդնյա» թերթը գրում է, որ ուղղափառների շրջանում լայն տարածում են ստացել պատրիարքին Ուկրաինային առավելագույնս մերձավոր դարձնելու վերաբերյալ ավելի ու ավելի յուրօրինակ գաղափարները։

Այսպես, ուկրաինական Русь կուսակցության ղեկավար Դենիս Շևչուկն առաջարկում է Կիևա-Պեչյորսկայա Լավրան վերածել անկախ պետության և այնտեղ հաստատել Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդին, ինչպես Վատիկան պետությունն է Հռոմի կենտրոնում` Պապի գլխավորությամբ։

Русь կուսակցությունն այնքան էլ հայտնի ու ազդեցիկ քաղաքական ուժ չէ։ Այդ իսկ պատճառով նրա յուրատեսակ գաղափարների իրականացման համար անհրաժեշտ է, որ դրանցով հետաքրքրվեն մարդիկ, որոնք իրական ազդեցություն ունեն որոշումների կայացման հարցում։ Սակայն Լավրային անկախություն տրամադրելու պատրաստակամություն առայժմ չի նկատվում ո՛չ եկեղեցականների, ո՛չ քաղաքական գործիչների շրջանում։

Լավրայի կուսակալ հայր Պավելն ասել է, որ այդ գաղափարի մասին առաջին անգամ լսում է «Սեգոդնյա» թերթից։ Այնուամենայնիվ, նա թերահավատություն է հայտնել։ «Անգամ չեմ էլ ուզում քննարկել»,- նշել է հայր Պավելը։

Ուկրաինայի իշխող Ռեգիոնների կուսակցությունում «Լավրայի անկախությունը» նույնպես չի ընդունվում։ «Ուկրաինայից իր տարածքի մի մասի անջատման ճանապարհով այդպիսի անկլավի ստեղծումը կապակայունացնի քաղաքական իրադրությունը։ Միայն Կիևում պատրիարքային վանատուն ստեղծելու մասին կարող է խոսք լինել։ Դա եկեղեցական եզր է, որը նշանակում է Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչություն»,- կարծում է Լվովի նահանգապետ Վասիլի Գորբալը, որը հայտնի է եկեղեցու հետ իր կապերով։

«Պատրիարք Կիրիլն Ուկրաինայից ոչինչ չի պատրաստվում խլել. նրա առաքելությունը միայն նվիրելն է։ Լավրայում պետության ստեղծումը խելացնոր նախագիծ է, որը միանգամայն եկեղեցում չի «ծնվել»»,- ասել է ուղղափառ աստվածաբան, սարկավագ Անդրեյ Կուրաևը։

Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը Պատրիարք Կիրիլի՝ վերջին տարում երրորդ այցն Ուկրաինա բավական երկարատև է։ Պատրիարքը մտադիր է ինը օրվա ընթացքում այցելել Օդեսա, Դնեպրոպետրովսկ ու Կիև. այցի վերջին օրը՝ հուլիսի 28-ին` Ռուսիայի մկրտության օրը, Կիրիլը պատարագ է մատուցելու Լավրայում։

Ռուս ուղղափառ եկեղեցում նշում են, որ սա խաղաղության հովվապետական այց է լինելու։ Սարկավագ Անդրեյ Կուրաևի խոսքով՝ այցը զերծ է քաղաքականությունից։ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Մարկովը վստահ է, որ «խոսք կլինի «ֆիլարետյան պառակտումը» [Ֆիլարետը Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Կիևի պատրիարքության առաջնորդն է, որն առանձնացել է Ռուս ուղղափառ եկեղեցուց 90-ական թվականների սկզբին] հաղթահարելու մասին»։

Ըստ նրա՝ կշոշափվի նաև ուկրաինացի, ռուս և բելառուս ժողովուրդների հոգևոր միավորման հարցը։ Ի դեպ` այս մասին խոսում է նաև Ուկրաինայի ընդդիմությունը։ «Գաղտնիք չէ, որ ներկայիս իշխանությունները փափագում են Մոսկվայի պատրիարքության ղեկավարության ներքո միավորել Ուկրաինայի բոլոր ուղղափառներին։ Վստահ եմ՝ արդեն առաջիկա օրերին Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդն այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկի»,- ասել է «Մեր Ուկրաինա-Ազգային ինքնապաշտպանություն» կուսակցության պատգամավոր Յարոսլավ Կենդզորը։

Tert.am

Chuk
20.07.2010, 15:27
Հա, Տրիբուն ձյաս :love

Լրահոս.

Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր հրաժարվեց մեկնաբանել արդեն նախկին ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանի երեկվա բաց նամակը, որտեղ նա հայտարարում է, թե ՀՀՇ Վարչության անդամների ընտրությունների արդյունքները կեղծված են:

«Եթե կոնգրեսը մեկնաբանություններ անի, դա կարող է շատ վատ նախադեպ լինել»,- այսօր «Ա1+»-ին ասաց Լեւոն Զուրաբյանը` հիշեցելով, որ ՀԱԿ 18 անդամ կուսակցություն ունի, որոնք կենդանի օրգանիզմներ են եւ կարող են բազմաթիվ ներքին խնդիրներ ունենալ:
Լեւոն Զուրաբյանը հրաժարվեց մեկնաբանել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված Կարապետ Ռուբինյանի այն մեղադրանքները, թե ՀՀ Առաջին նախագահը պատժում իրեն` ՀԱԿ-ի քաղաքականությունը քննադատելու համար եւ դա էր պատճառը, որ նա չվերընտրվեց ՀՀ վարչության կազմում:

Զուրաբյանն այսօր հիշեցրեց հուլիսի 17-ին ՀՀՇ համագումարում Կարապետ Ռուբինյանի ելույթի հետեւյալ հատվածը. «Եւս մեկ անգամ հավաստենք հանուն ՀՀ ժողովրդավարացման, օրինականության հաստատման ու սերժառոբական ավազակային, հակապետական ռեժիմի վերացման մեր պայքարը շարունակելու վճռականությունը: Մենք` ՀՀՇ անդամներս, մեր կուսակցության պետականաստեղծ պատմությամբ եւ մեր դավանած ազատական-ժողովրդավարական համոզմունքներով պարտավորված ենք այդ պայքարի առաջին շարքերում լինել։
Այդ պարտավորվածության զգացումով պիտի ՀՀՇ-ն շարունակի իր կուսակցական գործունեությունը եւ վերջապես իր ներուժին սազական համարձակ նախաձեռնող-պայքարողի դեր ստանձնի Հայ Ազգային Կոնգրեսի մեջ»:

Ռուբինյանի ելույթը Լեւոն Զուրաբյանին հիմք է տալիս ասել. «Դա մեզ ոգեւորում է, դա ցույց է տալիս, որ Կոնգրեսի հետ համագործակցության հարցում ՀՀՇ-ի մեջ չկա»:

Անձամբ Կարպետ Ռուբինյանն այսօր «Ա1+»-ին հայտնեց, որ այն, ինչ մտածում է, ասել է բաց նամակում եւ մոտ մեկ շաբաթ չի պատրաստվում որեւէ նոր բան ավելացնել:

Իսկ ՀՀՇ նորընտիր նախագահ Արամ Մանուկյանն այսօր «Ա1+ին» հայտնեց, որ Կարապետ Ռուբինյանի բաց նամակին անդրադառնալու համար վաղը պատրաստվում է մամուլի ասուլիս հրավիրել:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2010/07/20/karapet-rubinyan)

Norton
20.07.2010, 15:49
Ալեքսանդր Արզումանյան. Գրիգոր Ոսկերչյանի չընտրվելն արտառոց է

“Այն փաստը, որ Գրիգոր Ոսկերչյանին կողմ չի քվեարկել պատվիրակների երկու երրորդը, արտառոց է, և միանգամայն անհասկանալի: Թե ՀԱԿ-ը, թե Հայոց համազգային շարժումը մշտապես հայտարարել են, որ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը ամենաառաջնայինն է: Ի վերջո այս ողջ համագումարն անցավ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջի ներքո, սա արտացոլված է նաև բանաձևում, որը միաձայն ընդունվեց , և անգամ կանոնադրական փոփոխություններ եղան, որպեսզի քաղբանտրակյալները կարոողանան ընդգրկվել ՀՀՇ վարչության կազմում”,- սա հատված է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի` մեր թերթի թղթակից Անուշ Դաշտենցին տված հարցազրույցից: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ “Հրապատակ” օրաթերթի վաղվա համարում:

Ձայնալար
20.07.2010, 16:03
Մոդերատորական: Ժող, գնացեք քաղաքական օֆթոփանոց, մինչև ուժերս հավաքեմ էս սաղ տեղափոխեմ: Թե չէ մտնում եմ քաղ լրահոս ու տենում եմ էշի պատկեր :D

Էս գրառմանը հաջորդող ցանկացած քննարկում ջնջվելու ու տուգանվելու ա: Թողնվելու են միայն նորությունները:

Norton
21.07.2010, 10:21
Ոմանք նպատակ են դրել արատավորել Զուրաբյանի և Քոքոբելյանի բարի համբավը. ՀՀՇ երիտասարդական միության նախագահ

ՀՀՇ երիտասարդական միության նախագահ Կարեն Կարապետյանը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.

«Վերջին օրերին մամուլի որոշ միջոցներ լծված են ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի և փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի վարկաբեկման գործին։ Ցավոք, այս տխրահռչակ արշավը շարունակվում է նաև ՀՀՇ 16-րդ համագումարից հետո։ Հատուկ շեշտում եմ, որ Արարատ Զուրաբյանը և Խաչատուր Քոքոբելյանն իմ և շատ-շատերի ճանաչած ամենասկզբունքային և շիտակ քաղաքական գործիչներից են, և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոմանք իրենց առջև նպատակ են դրել արատավորել Արարատ Զուրաբյանի և Խաչատուր Քոքոբելյանի բարի համբավն ու անունը։ Դժվար է ասել, թե ինչն է նրանց դրդում նման կեղտոտ քայլերին, սակայն վստահ եմ, որ նրանք դատապարտված են անհաջողության։ Ես կոչ եմ անում մամուլի բոլոր միջոցներին չդառնալ անհասկանալի նպատակներ հետապնդող մարդկանց խաղալիքը, և, միաժամանակ, վստահություն եմ հայտնում, որ ամենամոտ ապագայում քաղաքական ասպարեզից դուրս կմնան բոլոր նրանք, ովքեր իրենց պայքարի զինանոցում օգտագործում են սուտը, կեղծիքը և բանսարկությունը»։
էս երիտասարդը շատ հուզիչա խոսում:cry

Երվանդ
21.07.2010, 11:14
«Չորրորդ ինքնիշխանություն». Ամենաանհասկանալին ելույթի նպատակն էր

10:53 • 21.07.10

Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը մեծ իրարանցում առաջացրեց Հայաստանի քաղաքական կյանքում։ Վերջին ամիսներին քաղաքական կյանքն իսկապես մի տեսակ մարած էր, և այդ իմաստով ելույթը կարևորագույն դեր խաղաց քաղաքական ուժերին և հասարակությանը ստիպեց «շարժել ուղեղները» և քննարկել Հայաստանի համար կարևորագույն խնդիրները։ Մի խոսքով, քննարկումներ խթանելու առումով ելույթը դրական էր, բայց ճիշտն ասած՝ չենք կարծում, թե ելույթի հիմնական նպատակը դա էր։

Կարելի է, իհարկե, ժամերով բանավիճել Տեր-Պետրոսյանի արտահայտած տեսակետների շուրջ, ընդունել կամ մերժել դրանք, տասնյակ հակափաստարկներ բերել, բայց նախքան այդ, կարծում ենք, պետք է փորձել գտնել ամենակարևոր հարցի պատասխանը. իսկ ինչի՞ համար էր այդ ելույթը, ի՞նչ խնդիր էր փորձում դրանով լուծել Տեր-Պետրոսյանը։ Փորձում էր ինչ-ինչ բան հասկացնել արտաքին աշխարհին։ Բացառված է։ Դրա համար կան բազմաթիվ այլ ձևեր, և ամենևին պարտադիր չէր անել դա հրապարակային ելույթով՝ իմանալով, որ տասնյակ հազարավոր մարդիկ ծայրից ծայր ուսումնասիրելու են իր ելույթի ամեն մի բառը։

Ուզում էր ինչ-որ բա՞ն հասկացնել իշխանություններին։ Եվ դարձյալ՝ պարտադիր չէր անել դա հրապարակային ելույթով։ Փորձում էր կանխել ՀՀՇ-ի (և դրանով իսկ՝ Կոնգրեսի) պառակտումը։ ՀՀՇ-ի պառակտումը (եթե նման վտանգ իրոք կար) կանխել թերևս հաջողվեց, բայց արդյոք այդ ելույթից հետո Կոնգրեսի շարքերն ավելի կուռ են, քան առաջ։ Հազիվ թե։ Համենայն դեպս առաջին տպավորությունն այնպիսին է, որ Կոնգրեսի համակիրներից շատերը պարզապես շվարած են ու իրենց հետագա անելիքը չգիտեն։

Վերջին հաշվով, երեք տարի շարունակ քարոզվում է այն միտքը, որ Հայաստանում հնարավոր է իշխանափոխության հասնել միայն համաժողովրդական շարժման միջոցով։ Իսկ համաժողովրդական շարժման համար ժողովուրդ է պետք։ Տեր-Պետրոսյանի այս եյույթն ավելացրե՞ց շարժման համակիրների (այսինքն՝ ժոդովրդի) թիվը, թե՞ նվազեցրեց։ Իհարկե նվազեցրեց։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանի նման բազմափորձ քաղաքական գործիչը չէր կարող չկանխատեսել դա։ Ուրեմն ո՞րն էր նման ելույթի նպատակը։

Այնպես որ, գլխավոր հարցն այդպես էլ անպատասխան է մնում, ինչի՞ համար էր Տեր-Պետրոսյսւնի այդ ելույթը։ Ցանկացած քաղաքական քայլ, ի վերջո, գնահատվում է ըստ դրա իրական հետևանքների, այլ կերպ ասած՝ ռեալությունների։ Հետևանքներն այս դեպքում փոքր-ինչ անորոշ են։

Թերթ.ամ (http://www.tert.am/am/news/2010/07/21/4rd/)

Հ.Գ Նույնիսկ Չորրորդ իշխանությունն ա մտորումների մեջ:)), ամենահավանական տարբերակը ուղղակի չգիտեմ խի ոչ մեկ չի քննարկում, կարողա բիձեն քիչմը ցնդել ա:)), հիմա տարիքվ մարդ ա մի բան ասել ա էլի...

Տրիբուն
21.07.2010, 12:49
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ԱՓՍՈՍՈՒՄ Է (http://www.lragir.am/armsrc/country-lrahos37054.html)

ՀՀՇ վարչության նորընտիր նախագահ Արամ Մանուկյանն այսօր հայտարարել է, թե ափսոսում է Կարապետ Ռուբինյանի բաց նամակի համար: Նա հարց է տվել, թե արդյոք Ռուբինյանը կգրեր այդ նամակը, եթե ընտրվեր վարչության անդամ: Ըստ Արամ Մանուկյանի, հաշվիչ հանձնաժողովը հայտարարել է, թե ոչ մի բողոք չի եղել, կապված վարչության անդամների ընտրության հետ, եւ որ պատրաստ են վերահաշվարկ կատարել: Արամ Մանուկյանն ասել է, թե լրագրողներին են տրամադրում ՀՀՇ համագումարի ողջ գրագրությունը, որպեսզի տեսնեն, որ ամեն ինչ եղել է բաց եւ թափանցիկ:

21/07/2010


Ու


Ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ, արձանագրում է FSI–ը (http://www.tert.am/am/news/2009/06/01/fsi/)

15:01 • 01.06.09

«Ազատ հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել 2009թ. մայիսի 31-ին ՀՀ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ։

Ինչպես նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ, «Ազատ հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը Երևանի ավագանու ընտրություններին հետևլու նպատակով գործուղել էր մոտ 500 դիտորդներ։ Հայտարարության մեջ ասված է.

«Իրականացնելով այս աշխատանքը` «Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն հայտարարում է

1. ՀՀ ԿԸՀ-ն արեց հնարավորինս, որպեսզի ՀՀ Երևանի ավագանու առաջին ընտրությունները անցնեն բարձր մակարդակով, կազմակերպված և առավելագույնս թափանցիկ։

2. Երևանի ավագանու ընտրությունները անցել են միջազգայնորեն ճանաչված բոլոր չափանիշներին համապատասխան` ազատ, արդար և թափանցիկ։

3. Ընտրությունները անցնում էին այլընտրանքային հիմքի վրա, առկա էր 6 կուսակցություն և մեկ դաշինք։

4. «ԱՀԻ» դիտորդները չեն արձանագրել ոչ մի խախտում կամ թերացում ընտրողների քվեարկության, ձայները հաշվելու, ընտրական տեղամասերից ԿԸՀ արձանագրությունների տեղափոխման ժամանակ։

5. Երևանի ընտրական տեղամասերում չի արձանագրվել կողմնակի անձանց, պետական հաստատությունների կամ իրավապահ մարմինների կողմից այդ տեղամասերի աշխատանքներին միջամտելու կամ ընտրությունների ելքը կանխորոշելու փորձեր։

6. Դիտորդները առանց խոչընդոտի կարողացել են ծանոթանալ իրենց հետաքրքրող բոլոր փաստաթղթերին, այդ թվում ընտրատեղամասերի արձանագրություններին։

7. Մեր կողմից չեն արձանագրվել իրավախախտումների կամ ընտրակեղծիքների դեպքեր, նկատված դեպքերը հիմնականում եղել են տեխնիկական թերություններ, որոնք սակայն չէին կարող կանխորոշել ընտրությունների ընթացքը կամ արդյունքները։

8. Առաջիկայում ԱՀԻ-ն իր առավել ծավալուն հաշվետվությունը կուղղարկի տեղական և օտարերկրյա ԶԼՄ-ներին, ինչպես նաև բոլոր շահագրգիռ և իրավապաշտպան կազմակերպություններին և Եվրոպական կառույցներին»։

Ինչպես ասում են, գտեք հինգ տարբերություն: Կամ էլ քանի հոգու մեջբերենք, որ ԱԺ, Նախագահի ու Երևանի ավագանու ընտրությունները ազատ էին, արդար ու թափանցիկ, այնքան որքան ազա արդար ու թափանցիկ էին ՀՀՇ վարչության ընտրությունները: Բայց Ռուբինյանի նման մի քանի հիվնադ երևակայությամբ մարդ միծտ պիտի ինչ-որ բանից բողոքի:

Տրիբուն
22.07.2010, 11:47
Արա ոնց եմ սիրում մեր հայրենասեր երիտասարդությանը, ինչ սրտաբաց են ընդունում իրենց նախագահին: Ինչ հետաքրքիր հարցել են տալիս, ու ինչ բովանդակալից պատասխաններ են ստանում: (http://www.a1plus.am/am/official/2010/07/21/serj-sargsyan)



http://www.a1plus.am/content/301x168/5c2c75000c503180f79c1a8a003c814e.jpg
http://www.a1plus.am/content/301x168/0110fbc1f1a7a4a1fbc86ad231ea79a8.jpg

ministr
22.07.2010, 12:42
Դավութօղլուն բռունցքով հարվածել է սեղանին և բղավել Քլինթոնի վրա


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հունիսի 14-ին Վաշինգտոն կատարած այցելության ժամանակ բղավել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վրա:

Թուրքական Radikal օրաթերթը, վկայակոչելով բրիտանական Financial Times պարբերականը, գրում է, որ «Ազատության տորմիղի» և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպից հետո Դավութօղլուն մեկնել էր Վաշինգտոն` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ «Մավի Մարմարա» նավի ուղևորներին Թուրքիային հանձնելու առնչությամբ բանակցություններ վարելու նպատակով:

Քլինթոնի հետ հանդիպման ընթացքում Դավութօղլուն բարկանալով մի քանի անգամ բռունցքով հարվածել է սեղանին և բղավել Միացյալ Նահագների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի վրա:

Դավութօղլուն, հրաժարվելով Financial Times-ին մեկնաբանել տեղի ունեցածը, պարզապես հայտարարել է. «Որևէ երկիր օրենքից վեր չպետք է լինի»:

Քրֆած էլ կլնի...

Ձայնալար
22.07.2010, 14:05
Մոդերատորական: Վերջին օրերին արված մի շարք լրատվություն չպարունակող գրառումներ տեղափոխվել են այստեղ (http://www.akumb.am/showthread.php/21661-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%9D-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD/page239)

Գաղթական
22.07.2010, 22:17
Ժնեւյան հանդիպումների շարքից (http://www.a1plus.am/am/official/2010/07/21/geneva)

11:25 Հուլիս 21, 2010


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեում հանդիպել է Շվեյցարիայի Նահանգների խորհրդի նախագահ տկն. Էրիկա Ֆորստեր-Վաննինիի հետ:

Հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունների առավել սերտացման համար Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը եւ գոհունակություն արտահայտեց վերջին երկու տարիներին միջխորհրդարանական կապերի խորացման կապակցությամբ, ինչը պայմանավորված է նաեւ երկու խորհրդարաններում գործող բարեկամության պատգամավորական խմբերի ծավալած ակտիվ եւ արդյունավետ գործունեությամբ: Նա շնորհակալություն հայտնեց 2003 թ. դեկտեմբերի 16-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից բանաձեւի ընդունման համար:

Էրիկա Ֆորստեր-Վաննինին շեշտեց, որ Շվեյցարիան մեծապես կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության խորացումը: Նա նշեց, որ այսուհետ եւս Շվեյցարիայի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ արդյունավետ եւ անկեղծ համագործակցությունը կշարունակի խորանալ եւ ընդլայնվել: Շվեյցարիայի Նահանգների խորհրդի նախագահի խնդրանքով ԱԺ նախագահը մանրամասն ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Նա նշեց, որ ի տարբերություն Հայաստանի Թուրքիան նախապայմաններ է առաջադրում, ինչը եւ խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը Ժնեւոմ մասնակցում է Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին:

Հետաքրքիրա չէ՞..
մարդիկ 2003թ-ին ընդունել են, սա նորա շնորհակալություն հայտնում..

էդ բանաձևը ընդունելուց ես Շվեյցարիայում էի..
նման արդյունքի հասնելու նպատակով բազմամյա քրտնաջան աշխատանք կատարած ու բոլոր դեպուտատների ու քաղաքագետների մոտ անթիվ հանդիպումներ խնդրած ու երկխոսություններ վարած 6 ՇվեյցարաՀայ գործիչներից 2-ի հետ ջերմ հարաբերությունների մեջ էի..
հիշում եմ՝ ոնց էին նեղվում, որ ՀՀ դեսպանատունն իրենց խնդրանքներն անպատասխան էր թողնում ու չէր ցանկանում օգնել բացարձակ ոչնչով.. փաստեր, ինֆորմացիա, Ցեղասպանության թանգարանից նյութեր..
բանաձևն ընդունելուց հետո էլ կրկին անգամ դիմել էին դեսպանատուն, թե այ մարդ լավ գոնե մի չոր շնորհակալություն հայտնեք էլի, որ երևա, որ Շվեյցարիայի համար մեծ զոհողությունների հաշվին կատարած այդ որոշման հանդեպ անտարբեր չի մնացել պաշտոնական Երևանը..
դիմել էին, ու նորից մերժում ստացել..

Chuk
26.07.2010, 11:23
Ձեզ ենք ներկայացնում երկու հայտարարություն առանց մեկնաբանության.
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ- 1

ՀՀՇ վարչության նորընտիր ղեկավարությունը մանրակրկիտ քննարկել է ՀՀՇ 16-րդ համագումարից հետո հնչեցված բոլոր կարծիքներն ու դժգոհությունները: Մասնավորապես առանձին հանդիպումներ ու քննարկումներ են եղել ՀՀՇ Շենգավիթի տարածքային կազմակերպության անդամների եւ Կարապետ Ռուբինյանի հետ: Ցավով եմ նշում, որ համագումարի նախապատրաստական լարված իրավիճակում կազկոմիտեի թույլ տված կազմակերպչական որոշ բացթողումներ բերել են նրան, որ ակամա վիրավորել ենք մեր կուսակցական ընկերներին, ինչի համար ափսոսում ենք:

Արամ Մանուկյան
ՀՀՇ վարչության նախագահ


ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ-2

ՀՀՇ վարչության նորընտիր ղեկավարության հետ տեղի ունեցած քննարկումներով բավարարված եմ եւ, ամենակարեւորը, հավաստիացումներ եւ փաստարկներ եմ ստացել, որ կատարվածը ոչ թե այլախոհությունը խեղդելու, որեւէ մեկին պատժելու միտում է ունեցել, այլ կազմակերպչական բացթողումների հետեւանք է:

Ցավում եմ, որ այդ բացթողումները առիթ տվեցին ինձ, ինչպես պարզվում է հիմա, հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին, ինչի համար հայցում եմ նրա ներողամտությունը: Արամ Մանուկյանի հայտարարությունը ուզում եմ ընկալել որպես ՀՀՇ-ում նոր, ազատական-ժողովրդվարական բարեփոխումների սկիզբ ու բոլոր նախկին կուսակիցներիս անկեղծորեն հաջողություն եմ մաղթում այդ գործում:

Կարապետ Ռուբինյան
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2010/07/26/aram-manukyan)

Ես էլ չեմ մեկնաբանում, հարցի մասին ինչ մտածում էի, նախորդ օրերին քննարկումների ժամանակ ասել եմ: Ընդամենը փաստեմ, որ համոզվեցի տեսակետիս ճշմարտացի լինելու մեջ:

Տրիբուն
27.07.2010, 16:56
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2010/07/26/aram-manukyan)

Ես էլ չեմ մեկնաբանում, հարցի մասին ինչ մտածում էի, նախորդ օրերին քննարկումների ժամանակ ասել եմ: Ընդամենը փաստեմ, որ համոզվեցի տեսակետիս ճշմարտացի լինելու մեջ:

Մնացին կոռեկտության սահմաններում: Ընդհամենը: Ապրե՛ն:

Էս հայտարարություններից ճիշտ ու սխալի եզրահանգում կարծում եմ չի կարելի անել: Եղավ, տեսանք, անցավ-գնաց: Որ առաջին անգամն էլ, ոչ էլ վերջին անգամն ա լինելու: Էլի մնում եմ իմ կարծիքին, մեզ ու ղարաբաղին դրանից ոչ տաք ոչ սառը:

Տրիբուն
27.07.2010, 21:02
Ու, Չուկ ջան, էլի քո ճշմարտացի լինելը տվյալ դեպքում, էնքան էլ տեղին ձևակերպում չի: Անկախ նման վերջաբանից, կարծիքները տեղի ունեցածի վերաբերյալ տարբեր են, հետևանքներն էլ ՀԱԿ-ի համար էտքան միանշանակ չեն լինելու:


ՀՀՇ-Կարապետ Ռուբինյան” պատմությունը հետաքրքիր ստացվեց, ու շատ բնորոշ Հայաստանի ներկուսակցական մյուս բոլոր համանման պատմություններին:

Ապրի Բադալյանը, երևի Ակումբում իմ գրածները կարդում ա, հետո հոդվածներ ա գրում: :P

Ասածս ինչ ա, ճանճից փիղ սարքել պետք չի: ՀՀՇ-ն իրա համար, խոսքի ՀՌԱԿ-ի կարգի կուսակցություն ա, հիիմա մեջները խլրտոց ա ընել: Լրիվ նորմալ պրոցես ա: Կարող ա դաժե փող ֆռացնողներ կա վրեքը:

Գնամ հեղինակայնի իրավունք պահանջեմ, կարող ա մի քիչ էլ փող կպնի :B

Հա, Բադալյանին հոդվածն ամբոջությամբ: (http://www.lragir.am/armsrc/comments37200.html) Հետաքրքիր ա, կարդացեք:

Chuk
28.07.2010, 01:04
Տրիբուն ձյաս, քեզնից այլ պատասխանն ակնկալելը ընդամենը ինքնախաբեություն կլիներ:
Ուզում եմ փաստել, որ դու քո առաջ ազնիվ ես, ես այդպես եմ գնահատում, միայն թե չափազանց միակողմանի, ես այդպես եմ համարում :)

Rammer
29.07.2010, 12:03
Մոսկվան Բաքվին կվաճառի C 300 զենիթահրթիռային համակարգի 2 դիվիզիոն
12:34 • 29.07.10

Ռուսաստանը Ադրբեջանին կվաճառի հակաօդային պաշտպանության C-300 ПМУ-2 «Фаворит» զենիթահրթիռային համակարգի 2 դիվիզիոն։ Այս մասին հայտնում է Ведомости–ն։

Ըստ պարբերականի՝ Ադրբեջանի ՊՆ–ի և «Рособоронэкспорт»–ի միջև համապատասխան պայմանագիրը կնքվել է դեռևս անցյալ տարի, սակայն այդ մասին մինչև այժմ հայտնի չէր։ Պայմանագրի արժեքը, ըստ «Ведомости»–ի, կազմում է ոչ պակաս, քան 300 մլն դոլար։

Պարբերականի փոխանցմամբ` «Рособоронэкспорт»-ի ներկայացուցիչը հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել թեմայի առնչությամբ, իսկ Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ազեր Կասիմովը հայտարարել է, թե ինքը որևէ տեղեկություն չունի այդ մասին:

Tert.am

Tig
29.07.2010, 17:12
:)

«Հայոց աշխարհ». Ադրբեջանցի նախարարի դստեր և հայ տղայի սիրավեպը
11:06 • 29.07.10

Հայտնի է դարձել, որ Ադրբեջանում նախարարության կարգավիճակ ունեցող մի կոմիտեի նախագահի Լոնդոնում սովորող դուստրը ազգությամբ հայ տղայի հետ սիրավեպ է սկսել:

Այդ մասին «Ենի Մուսավաթին» տեղեկացրած աղբյուրը հայտնել է, որ իրադարձությունը շոկ է առաջացրել իշխանության նույնիսկ ամենաբարձր վերնախավում: Սիրավեպից տեղյակ Լոնդոնում սովորող ադրբեջանցիները Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի որդու՝ Թալեհ Հեյդարովի գլխավորությամբ, որը նաև Եվրոպայի ադրբեջանական համայնքի նախագահն է, բողոքի ալիք են բարձրացրել Ադրբեջանում և իշխանությունից պահանջել, որ աղջկա նախարար հայրը համապատասխան միջոցներ ձեռնարկի՝ այդ խայտառակությանը վերջ դնելու համար։

Թալեհ Հեյդարովի՝ անձամբ և՛ աղջկա, և՛ տղայի նկատմամբ կիրառած ճնշումները օգուտ չեն տվել: Սիրահարները շարունակում են ապրել միասին:

Tert.am

աշոտ24
29.07.2010, 23:04
Մոսկվան Բաքվին կվաճառի C 300 զենիթահրթիռային համակարգի 2 դիվիզիոն


Ստացվում է` որ դա սուտ էր :think

Ռուսաստանը C-300 չի մատակարարում Ադրբեջանին
20:05 • 29.07.10

Рособоронэкспорт-ը հերքել է Ադրբեջանին հակաօդային պաշտպանության C-300 ПМУ-2 «Фаворит» զենիթահրթիռային համակարգի 2 դիվիզիոնի վաճառքի մասին տեղեկությունները։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»։

«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև այդ երկրին C-300 զենիթահրթիռային համակարգի մատակարարման մասին պայմանագիր գոյություն չունի»,- ասել է Рособоронэкспорт-ի պաշտոնական ներկայացուցիչ Վյաչեսլավ Դավիդենկոն։

Հիշեցնենք, որ ռուսական զենիթահրթիռային համակարգի վաճառքի մասին տեղեկություն էր տարածել Ведомости-ն՝ նշելով որ Ադրբեջանի ՊՆ–ի և Рособоронэкспорт–ի միջև համապատասխան պայմանագիրը կնքվել է դեռևս անցյալ տարի, սակայն այդ մասին մինչև այժմ հայտնի չէր։

Tert.am

-----------------------------------

Ինչի հետ է կապված Ադրբեջանին զինելու վերաբերյալ «Ռոսօբորոնէքսպորտի» հակասական հայտարարությունները

Հուլիս 29, 2010 | 20:00
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին երկու զենիթա-հրթիռային C-300 համալիր վաճառելու շուրջ աղմուկը նոր թափ է հավաքում:

Նախապես այդ տեղեկատվությունը տարածել է ռուսական «Վեդոմոստի»-ն, հղում անելով իր աղբյուրներին: Դրան անմիջապես հետեւեց Ադրբեջանի արձագանքը: Մասնավորապես, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը հայտարարել է, որ «Ադրբեջանը պլանաչափորեն ամրացնում է ողջ բանակը եւ այսեւհտ եւս շարունակելու է գործունեությունն այդ ուղղությամբ»:

NEWS.am-ը դիմել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ին պարզաբանումներ ստանալու համար: Այդ ընկերության գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար Վյաչեսլավ Դավիդենկոն NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հրաժարվել է հաստատել կամ հերքել հնարավոր համաձայնագրի վերաբերյալ տեղեկությունը: Սակայն Դավիդենկոյի հետ զրույցում նա նշել է, որ «այդ համաձայնագրի վերահերյալ մեզ թույլ չի տրվում մեկնաբանություններ անել, քանի որ դա կապված է բուն համաձայնագրով եւ նրա որոշակի դրույթներով»: «Ռուսաստանը կնքում է միջպետական պայմանագիր իր գործընկեր երկրներից մեկի հետ եւ դա ուերէ այլ կողմի չի վերաբերում»,- ընդգծել է Դավիդենկոն:

NEWS.am-ի հրապարակումից մի քանի ժամ անց ռուսական լրատվամիջոցներում հայտնվում է տեղեկություն, որոնց համաձայն, Դավիդենկոն հերքել է «Ռոսօբորոնէքսպորտի» եւ Ադրբեջանի ՊՆ-ի միջեւ C-300 համալիրներ մատակարարելու վերաբերյալ համաձայնագրի գոյությունը:

NEWS.am-ը կրկին կապվել է դավիդենկոյի հետ, խնդրելով մեկնաբանել իրար հակասող հայտարարությունները: Նա հայտարարել է, որ իր պաշտոնական մեկնաբանությունը հետեւյալն է. «Ռոսօբորոնէքսպորտ»-ում նման գործարքի վերաբերյալ տեղեկատվություն չունեն: Մեզ ոչինչ հայտնի չէ նման համաձայնագրի մասին»: Դավիդենկոն դժվարացավ պատասխանել հարցին, թե այդ դեպքում, ով կարող է նման տեղեկատվության աղբյուր լինել եւ ինչ նպատակով է դա արվել:

Մեզ մնում է միայն գուշակել, թե ինչի հետ է կապված դիրքորոշումների նման հակասական փոփոխությունը: Հնարավոր է, որ դա կապված է նրա հետ, որ որոշ փորձագետներ արդեն իրենց կարծիքն են արտահայտել այդ գործարքի վերաբերյալ, դա անվանելով «տարածաշրջանում միլիտարիզացիա սադրող» գործարք: Հնարավոր է նաեւ, որ «Ռոսօբորոնէքսպորտ»-ին դուր չի եկել լրատվամիջոցների զանգվածային հետաքրքրությունը ասպարեզ եկած տեղեկատվությանը:

News.am

Rammer
30.07.2010, 17:23
Ռուսաստանն ընդլայնում է Հայաստանում իր ռազմաբազայի լիազորությունները. այն կապահովի ՀՀ անվտանգությունը


Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրելու, որով փոփոխություններ են մտցվելու Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի մասին պայմանագրում։ Ինչպես հայտնում է Interfax-ը, ՌԴ նախագահին տվյալ արձանագրության ստորագրման առաջարկության մասին կառավարության որոշումը տեղադրված է նախարարների կաբինետի նորմատիվ ակտերի տվյալների բանկում։

Համաձայն արձանագրության նախագծի՝ պայմանագրում փոփոխություններ են մտցվելու, համաձայն որոնց՝ «Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազան բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթը կատարելուց Հայաստանի զինված ուժերի հետ ապահովում է այդ հանրապետության անվտանգությունը»։ Նշված նպատակներին հասնելու համար Ռուսաստանը «աջակցություն է իրականացնում Հայաստանին ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու հարցում»,- նշվում է արձանագրության նախագծում։

Ըստ փաստաթղթի՝ «ռուսական ռազմաբազայի զորային կազմավորումների ներգրավումն իրականացվում է կողմերի փոխադարձ պայմանավորվածության, 1992թ. մայիսի 15-ի Հավաքական անվտանգության պայամանգրի, 1997թ. օգոստոսի 29-ի ՌԴ և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի և կողմերի օրենսդրության հիման վրա»։

Բացի այդ, արձանագրության նախագծում առաջարկվում է պայմանագրի 26 հոդվածը հետևյալ խմբագրման ենթարկել. «պայմանագիրը գործում է 49 տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարացվում է հաջորդող 5-ամյա ժամանակահատվածների համար, եթե կողմերից որևէ մեկը ոչ պակաս, քան պայմանագրի հերթական ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ գրավոր չի տեղեկացնում մյուս կողմին դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին»։

Rammer
09.08.2010, 10:04
Hurriyet. Ռուսաստանն ու Հայաստանը կապող գազամուղը 99%-ով գնելու է Բաքուն
10:21 • 09.08.10


Ռուսաստանը Հայաստանին կապող Հյուսիս-Հարավ գազամուղը 99%-ով գնելու է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR): Այս մասին գրում է թուրքական Hurriyet օրաթերթը` վկայակոչելով Թբիլիսիի աղբյուրները:

«Վրաստանը տնտեսական ճգնաժամի պատճառով որոշեց սեփականաշնորհմանը ոչ ենթակա օբյեկտների ցանկից հանել ռազմավարական նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ գազամուղը: Երևանի ամենամեծ մտահոգությունն այն է, որ այդ գազամուղը չհայտնվի ադրբեջանցիների ձեռքում: Իսկ Վրաստանում էլ որոշ ուժեր հայտարարում են, որ եթե գազամուղը գնի «Գազպրոմը», ապա Վրաստանը կհայտնվի Ռուսաստանի վերահսկողության տակ»,- գրում է Hurriyet-ը` նշելով, որ Մոզդոկ-Թբիլիսի-Երևան խողովակաշարին հավակնում են ադրբեջանական, ռուսական և ղազախական ընկերությունները:

«Թբիլիսիում փորձագետներն ասում են, որ գազամուղի նոր սեփականատերը 99%-ով լինելու է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անցած ամիս թեմայի առնչությամբ բանակցել է Վրաստանի նախագահ Միխեիլ Աաակաշվիլիի հետ: Գազամուղի ձեռքբերումն առևտրային տեսանկյունից ամենևին էլ շահեկան չէ, սակայն Ալիևը վճռական է խողովակաշարն իր վերահսկողության տակ վերցնելու հարցում»,- նշում է թուրքական պարբերականը ընդգծելով, որ այդ կերպ Հայաստանի էներգետիկ փականը կանցնի Բաքվի ձեռքը:

Tert.am

ministr
09.08.2010, 10:59
Վրաստանի գլխին քար գցելու ժամանակնա...

Chuk
09.08.2010, 13:29
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԳՆԵԼ

Ինչպես հայտնի է, Վրաստանի իշխանությունը պատրաստվում է սեփականաշնորհել Հյուսիս-հարավ գազատարի վրացական հատվածը, որով ռուսական գազ է մատակարարվում Հայաստանին: Գազատարի այս հատվածի հավանական գնորդ է համարվում ադրբեջանական ՍՈԿԱՐ ընկերությունը: Մեր խնդրանքով մեկնաբանելով այս իրավիճակը, Դավիթ Շահնազարյանն ասել է, թե գազատարի այդ հատվածը ձեռնտու չէ տնտեսապես, եւ ադրբեջանական կողմի ցանկությունը` գնելու այն, հետապնդում է բացառապես քաղաքական նպատակ: Ալիեւը խիստ շահագրգռված է այդ գործարքի իրականացմամբ, քանի որ դրանով Ադրբեջանը ստանում է լծակ` խորացնելու Հայաստանի էներգետիկ շրջափակումը: Միաժամանակ, դրանով իրավիճակը տարածաշրջանում կտրուկ փոխվում է հօգուտ Ադրբեջանի, այնպիսի իրավիճակում, երբ չի բացառվում Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ նոր պատերազմի սանձազերծումը:

Դավիթ Շահնազարյանի կարծիքով, Հայաստանի անվտանգությանը սպառնացող այս չափազանց վտանգավոր զարգացումները կանխելու համար անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի Հայաստանը գնի գազատարի այդ հատվածը: Հայաստանի իշխանությունն ուղղակի պարտավոր է անհապաղ բանակցության մեջ մտնել Վրաստանի հետ` գնելու համար գազամուղի այդ հատվածը, ասել է Դավիթ Շահնազարյանը:
աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/politics37494.html)

Magic-Mushroom
09.08.2010, 15:01
Հայաստանը պատերազմի դեպքում շեշտը կդնի ցամաքային զորքերի վրա. Փորձագետ
http://www.tert.am/g_image.php?id=95145&tmb=3

Մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը ձեռք կբերի C–300 զենիթահրթիռային պաշտպանության համակարգերը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ, «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը՝ մեկնաբանելով Մոսկվայի կողմից Ադրբեջանին հիշյալ համակարգերի վաճառքի մասին տեղեկությունը։

«Ուզում եմ նշել, որ «Վեդոմոստի» թերթին միանշանակ վստահել չի կարելի»,– նախ նշեց Մելիք–Շահնազարյանը՝ պարզաբանելով, որ նման տեղեկատվական արտահոսքը, հնարավոր է, արվել է հետախուզական նպատակով՝ պարզելու հակառակորդների արձագանքը։ Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, հիշյալ համակարգերի վաճառքի լուրը պաշտոնապես և միանշանակ ոչ հերքվել, ոչ էլ հաստատվել է, ինչը, ըստ Մելիք–Շահնազարյանի, նշանակում է, որ տեղեկության իսկության հավանականությունը մեծ է։
Նրա խոսքով, Հայաստանի օդուժը բավականաչափ ուժեղ չէ, և պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում շեշտը կդնի ցամաքային զորքերի վրա։

«Եթե հնարավոր պատերազմը վերսկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, միանշանակ կարող ենք ասել, որ հայկական կողմը փորձելու է շեշտադրումները դնել հիմնականում ցամաքային զորքերի վրա և խուսափել օդում պայքարի դուրս գալուց։ Սա իսկապես երևի մեր ամենաթույլ կողմերից է»,– հայտարարեց վերլուծական կենտրոնի ղեկավարը, միաժամանակ, հավելելով, որ «մենք, չունենալով ուժեղ ավիացիա, ստեղծել ենք ուժեղ հակաօդային պաշտպանություն։ Ըստ նրա, այս հանգամանքը պատերազմի դեպքում թուլացնում է հայկական պետությունների դիրքերը, «բայց չեմ կարծում, որ որոշիչ նշանակություն կունենա»։

Հրանտ Մելիք–Շահնազարյանը նաև տվյալներ ներկայացրեց C-300 համակարգերի մասին. «C-300–ն առաջին անգամ հայտնվել է 1974թ., այնուհետև անընդհատ զարգացել է, մոդիֆիկացվել, և այսօր արդեն կա C-400-ը։ Բայց կոնկրետ այս տեսակը ստրատեգիական համարվող հակաօդային պաշտպանության համակարգ է, որը, իմիջիայլոց, հնարավորություն է տալիս վերացնել նաև գետնին գտնվող տարբեր նշանակետեր, եթե կոորդինատները հայտնի են։

Ինքնաթիռները նա վերահսկում է և կարող է չեզոքացնել 200 կմ. տարածությամբ, իսկ բալիստիկ և ռազմավարական հրթիռները՝ մոտ 40 կմ հեռավորության վրա։ Այն նպատակակետը տեսնում է 600 կմ հեռավորության վրա, այսինքն կոնկրետ մեր պարագայում, եթե Ադրբեջանն ունենա նման զենք, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ցանկացած թռչող օբյեկտ՝ լինի դա քաղաքացիական, թե ռազմական ինքնաթիռ, միանգամից հայտնվում է այդ համակարգի վերահսկողության տակ, որին այն կհետևի մինչև 200 կմ հեռավորության վրա, և դրանից հետո միայն կարող է վերացնել այդ նշանակակետերը»։

Tert.am

murmushka
11.08.2010, 17:13
http://tert.am/am/news/2010/08/11/hrd/

Մահացել է իրավապաշտպան Արշալույս Հակոբյանը


Այսօր մահացել է Հելսինկյան ասոցացիայի անդամ, իրավապաշտպան Արշալույս Հակոբյանը։

Այս մասին Tert.am–ին ասաց Հելսինկյան ասոցացիայի նախագահ Միքայել Դանիելյանը՝ նշելով, որ իրավապաշտպանի մահվան պատճառների մասին ոչինչ չի կարող ասել։ Նա տեղեկացրեց, որ իրենք այժմ սպասում են դիահերձման արդյունքին, որն, ըստ գործող կարգի, պետք է ստացվի 48 ժամվա ընթացքում։

«Մինչև այդ պատասխանը չստացվի, ոչինչ չենք կարող ասել»,– նշեց Միքայել Դանիելյանը։

Երևանի ավագանու 2009թ. մայիսի 31-ի ընտրություններից հետո ընտրություններին որպես դիտորդ մասնակցած Արշալույս Հակոբյանը ձերբակալվել էր, նրա դեմ քրեական գործ էր հարուցվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով: Իրավապաշտպանների պնդմամբ` բերման ենթարկելիս և ոստիկանությունում Հակոբյանի նկատմամբ բռնություն էր կիրառվել:

Հոկտեմբերի 16-ին դատախազի միջնորդությամբ իրավապաշտպանի խափանման միջոց կալանքը փոխվել էր և նրան դատարանից ազատ էին արձակել՝ չբացակայելու մասին ստորագրությամբ: Փետրվարին դատարանն արդարացրել էր Հակոբյանին։

Rammer
19.08.2010, 13:56
ԼԱՎՐՈՎԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաստատել է Ադրբեջանին C 300 զենիթային համալիրներ վաճառելու մասին տեղեկությունը: 'Ես չէի փորձի դրանում ապակայունացնող գործոն փնտրել: Պաշտպանական զինատեսակը չի առաջացնում ապակայունություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ինչ որ մեկը կիրառում է հարձակողական զենք', ասել է Լավրովը:

Նրա խոսքով, պետք չէ մոռանալ, որ C 300 համակարգը պաաշտպանական տեսակի զենք է, որը կոչված է սեփական տարածքը ուրիշի հրթիռային գրոհներից պաշտպանելու համար: 'Ընդամենը', ասել է Լավրովը:

Նա նշել է, թե Ռուսաստանը այդ հրթիռաա-զենիթային համալիրները, ինչպես ցանկացած այլ զինատեսակ, մատակարարում է միջազգային իրավունքի համաձայն, ինչպես նաեւ ներքին օրենսդրության եւ սպառազինությունների վաճառքի հսկողության համապատասխան, որն ըստ Լավրովի, որն ըստ Լավրովի, Ռուսաստանի պարագայում ամենախիստերից է զենքի վաճառքով զբաղվող երկրների շարքում:

Ռուսաստանի արտգործնախարարը նաեւ համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասի որեւէ երկիր չի սկսի պատերազմ: Լավրովը բերել է 2008 թվականի վրաց-ռուսական օսական պատերազմի օրինակը, ասելով, թե դա ցույց տվեց, որ պատերազմը ագրեսորը չի հասնի իր նպատակին:

Lragir.am

tikopx
24.08.2010, 19:02
նոր EURONEWS ով Ալիեվի հարցազրույց նեի նայում ու ինքը մի բան ասեց ,չգիտեմ հատուկ թե հանկարծակի ,բայց ասեց ,որ ես տարվա մեջ արդեն ամեն ինչ պարզ կլինի Ղարաբաղի վերաբերյալ` նակտի ունենալով սահմանի բացումը, բոլոր կամունիկացիաների վերանորոգումը ու Ղարաբաղին ժամանակավոր ստատուս տալը:Նա հասկացրեց ,որ Թուրքիայի ու Ադրբաեջանի սահմանը բացվելու են միասին:
ահա (http://ru.euronews.net/2010/02/02/interview-with-ilham-aliyev-president-of-azerbaijan/)

Վիշապ
24.08.2010, 19:37
նոր EURONEWS ով Ալիեվի հարցազրույց նեի նայում ու ինքը մի բան ասեց ,չգիտեմ հատուկ թե հանկարծակի ,բայց ասեց ,որ ես տարվա մեջ արդեն ամեն ինչ պարզ կլինի Ղարաբաղի վերաբերյալ` նակտի ունենալով սահմանի բացումը, բոլոր կամունիկացիաների վերանորոգումը ու Ղարաբաղին ժամանակավոր ստատուս տալը:Նա հասկացրեց ,որ Թուրքիայի ու Ադրբաեջանի սահմանը բացվելու են միասին:
ահա (http://ru.euronews.net/2010/02/02/interview-with-ilham-aliyev-president-of-azerbaijan/)

Նոր չի հարցազրույցը, կես տարի առաջվա է. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս (http://www.akumb.am/showthread.php/21661-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%9D-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD?p=1931369&viewfull=1#post1931369)
Համ էլ շատ էլ որ ասեց։

tikopx
24.08.2010, 19:50
Նոր չի հարցազրույցը, կես տարի առաջվա է. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս (http://www.akumb.am/showthread.php/21661-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%9D-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD?p=1931369&viewfull=1#post1931369)
Համ էլ շատ էլ որ ասեց։

գիտեմ որ վաղուցվայա, լավել հինա:

Mephistopheles
02.09.2010, 07:37
A1+ օն լայն եթերում… Գեղամյան առաջին հյուր

Ձայնալար
03.09.2010, 15:36
Գասպարին կկանգնի եւս մեկ շաբաթ


2008 թ-ի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին ամեն օր ժամը 20.00-ից Ազատության հրապարակում է: Անազատության դատապարտված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի լուսանկարը ձեռքին` Վարդգես Գասպարին մի քանի ժամ լուռ կանգնում է:

ՙՔաղաքական բանտարկյալի խնդիրը այն է, որ նրան ազատազրկելով սահմանափակում են նրա գաղափարները տարածելու իրավունքը: Նիկոլ Փաշինյանը ֆիզիկապես չի կարող այստեղ լինել, այդ պատճառով ես եմ իրականացնում եմ այն, ինչ կցանկանար անել նա Ազատության հրապարակում: Քիչ քիչ պետք ա հաշտվեն այն մտքի հետ, որ մենք մեր կարծիքը հայտնելու իրավունք ունենք՚,-ասաց նա:

Թեեւ Գասպարին արդեն մի քանի ամիս է Ազատության հրապարակում մեն-մենակ բողոքի ակցիաներ է անցկացնում, սակայն ոստիկանները նրա ներկայության հետ չեն կարողանում հաշտվել: Գասպարիի խոսքերով` նա ի վիճակի է դիմակայել ոստիկանների սադրանքներին` հանուն ազատ արտահայտվելու իր իրավունքի:

ՙՄայիսի վերջերին, երբ մենք փորձեցինք ավելի մեծ խմբերով գալ, ոստիկանությունը կարողացավ սադրիչ գործողություններով մեր հավաքը ցրել:
Սա իմ ամենատարրական իրավունքն է: Ես իրավունք ունեմ այստեղ գալ զբոսնել, ցույց անել, իմ բողոքը հայտնել՚,-ասաց նա:

Իր բողոքի ակցիաներն Ազատության հրապարակում Գասպարին մտադիր է շարունակել եւս մեկ շաբաթ, որից հետո իր պայքարը պատրաստվում է իրականացնել այլ միջոցներով, որի մասին այսօր նպատակահարմար չի գտնում խոսել:

http://www.a1plus.am/am/politics/2010/09/3/vardges-gaspari

Rammer
05.09.2010, 10:19
Ա1+ -ի հյուրն է Ռուբեն Հախվերդյանը:

http://www.youtube.com/watch?v=02TY0w9U6MA&feature=player_embedded

"Քանի դեռ ռուսներն են դնում մեր պռեզիդենտներին`նշանակում, մենք պայծառ ապագա երբեք չենք ունենա "

Ռուբեն Հախվերդյան

Վիշապ
05.09.2010, 13:40
Մայր Աթոռը առկախում է երկու հոգևորականների մասնակցությունը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին (http://tert.am/am/news/2010/09/05/Echmiadzin/)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որոշել է չեղյալ համարել Սեպտեմբերի 19-ին Վանի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին երկու հոգևորականների գործուղումը՝ պայմանավորելով դա եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելուց հրաժարվելու՝ թուրքական իշխանությունների վերջին որոշմամբ: Մայր Աթոռի մամլո դիվանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարակուսանքով և ափսոսանքով տեղեկացավ, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը Թուրքիո իշխանությունների կողմից անհիմն պատճառաբանությամբ հետաձգվում է։ Մայր Աթոռին վստահեցվել էր, որ սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող Պատարագից մեկ շաբաթ առաջ եկեղեցու գմբեթին մնայուն կերպով պիտի զետեղվեր օծված խաչը։

Նկատի առնելով խաչի տեղադրման վերաբերյալ կատարված հավաստիացումների դրժումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ ընդառաջ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության խնդրանքին, սրբազան Պատարագին մասնակցություն պիտի բերեր երկու ներկայացուցիչներով, առկախում է նրանց մասնակցությունը սեպտեմբեր 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող սրբազան Պատարագի արարողությանը»։
Անկախ մեր սիրելի հոգեվորականների նկատմամբ իմ վերաբերմունքից, ես մեկը հարգեցի։ Էլի լավ է, մալադեց։

Հ.Գ. Այսինքն ուզում էի ասել Սերժի էլի, որ ֆուտբոլի հետքերն է փորձում մաքրել:))

Բիձա
05.09.2010, 17:31
Մայր Աթոռը առկախում է երկու հոգևորականների մասնակցությունը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որոշել է չեղյալ համարել Սեպտեմբերի 19-ին Վանի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին երկու հոգևորականների գործուղումը՝ պայմանավորելով դա եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելուց հրաժարվելու՝ թուրքական իշխանությունների վերջին որոշմամբ: Մայր Աթոռի մամլո դիվանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարակուսանքով և ափսոսանքով տեղեկացավ, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը Թուրքիո իշխանությունների կողմից անհիմն պատճառաբանությամբ հետաձգվում է։ Մայր Աթոռին վստահեցվել էր, որ սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող Պատարագից մեկ շաբաթ առաջ եկեղեցու գմբեթին մնայուն կերպով պիտի զետեղվեր օծված խաչը։

Նկատի առնելով խաչի տեղադրման վերաբերյալ կատարված հավաստիացումների դրժումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ ընդառաջ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության խնդրանքին, սրբազան Պատարագին մասնակցություն պիտի բերեր երկու ներկայացուցիչներով, առկախում է նրանց մասնակցությունը սեպտեմբեր 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող սրբազան Պատարագի արարողությանը»



Անկախ մեր սիրելի հոգեվորականների նկատմամբ իմ վերաբերմունքից, ես մեկը հարգեցի։ Էլի լավ է, մալադեց։

Հ.Գ. Այսինքն ուզում էի ասել Սերժի էլի, որ ֆուտբոլի հետքերն է փորձում մաքրել:))

Իմ կարծիքով էդ 2 հոգևորականներն են հրաժարվել գնալուց, հետո հարցրել են թե ով կգնա, զաստավիտով, վախացնելով մարդ չեն ճարել, ստիպված չգնալուն պաշտոնական տեսք են տվել:
Հավատալու բան չի, որ վերևի էդ -ը որոշումը խաչի պատճառով արած լինեին: Ներքևներում դեռ որ նամուսավորներ կան, դա է պատճառը:

Ձայնալար
05.09.2010, 18:05
Իմ հավատն էլ չի գալի, որ ներքևներից 2 աննամուս չկարողանային ճարել:

Բիձա
05.09.2010, 19:11
Իմ հավատն էլ չի գալի, որ ներքևներից 2 աննամուս չկարողանային ճարել:

Դու ավելի ես պլանկեն իջեցնում: Երևի նամուսի մոմենտով սխալ էի- իսկապես, 2 աննամուսավոր հաստատ կճարեին: Բայց տերտեների մեջ անխելքներ հաստատ չկան: Գնալու էին, անխաչ շենքի մեջ պատարագ անեին, հետո էլ ամբողջ կյանքում խարան էր մնալու վրեքները- թե բա դու ինչ տերտեր եք: Երևի սա էլ է աշխատել: Ամեն դեպքում կարծում եմ, որ ինչ-ինչ պատճառներով 2 գնացողին չեն գտել: Դա է իրական պատճառը: Հեռվից հեշտ է ասել - հեսա կեթանք: Հլա մի հատ ցանկացածի կոնկրետ հարցրու, կտեսնենս, որ նիսյա, կամ դաժե մի քանի հազարի խոստումով գնացող չես գտնելու: ՄԻ գուցե մեծ գումարով գնացող գտնվեր, էդ դեպքում էլ երևի գումարը տվողն ա յան տվել:
Ասածս էն ա, որ որոշումը քաղաքական չի, ճղճիմ ու մերկանտիլ ա:

Ariadna
05.09.2010, 20:33
իսկ ես ավելի վատատես եմ։ Եթե ամենավերևում հաստատ որոշված լիներ, որ պետք է գնան, երկու չէ, 102 հոգի էլ կգնային, որ որոշվեր որ էդպես ա պետք, պատվիրակությունն էլ կաթողիկոսը կգլխավորեր, մի տոկոս չեմ կասկածում։ Բայց երբ մի շաբաթ առաջ լրաբերով ցույց տվեցին, որ Հայ ասպետ հաղորդման հաղթող երեխեքի խումբը գնացել էր, լացելով վերադարձել, որ եկեղեցում թուրք ոստիկանները թույլ չէին տվել մոմ վառել, երգել և այլն, ու էրեխեքի ղեկավարը ասում էր, որ հաստատ որոշել են չմասնակցել էդ խեղկատակությանը, հասկացա, որ եթե լրաբերով նման բան են ցույց տալիս, ուրեմն վերևներում արդեն քցում բռնում են, արժե արդյոք գնալ։

Mephistopheles
14.09.2010, 22:49
գնան, չգնան… ինչ տարբերություն… կարծում եմ որ մեր հոգևորականները պետք է գրան ու Սուրբ Պատարագի ժամանակ պետք է երգեն Should I stay or should I go երգը … Խնդրեմ…


http://www.youtube.com/watch?v=V1Gn0e7kvTA

keyboard
15.09.2010, 15:05
Վ.Բոստանջյանը հրաժարվեց Վ.Դալլաքյանի հետ վաղեմի ընկերությունից
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի երեկվա հայտարարությունը` «կեղտի միջից դուրս եկած հաստավիզ բարեգործների մասին», մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն խորհրդարանական կուլիսներում, այլև, փաստորեն ԲՀԿ-ական շրջապատում: Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր բոլորին էլ ավելի զարմացրեց նրանով, երբ տարածեց ստորև ներկայացված հայտարարությունը, որը, թերևս, ներքաղաքական դաշտում անալոգ չունեցող հայտարարություն է:

Տեքստը ներկայացնում ենք առանց կրճատումների.
«Ինձ չափազանց վշտացրեց, եթե կուզեք զայրացրեց «նույն կեղտի միջից դուրս եկած գործիչներ» արտահայտությունը, քանզի որպես ԲՀԿ քաղխորհրդի անդամ և պատգամավոր, ես պաշտպանում եմ այն սկզբունքներն ու մոտեցումները, այն հրամայականները, որոնց կրողն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, և որն ինձ հոգեհարազատ է: Նման պիտակի արժանանալու դեպքում այլևս անպատվաբեր եմ համարում շարունակել Դալլաքյանների ընտանիքի հետ իմ համոզմամբ և Աստծո օրհնությամբ ստանձնած սուրբ գործը »:

Նշենք, որ Վ.Դալլաքյանին ու Վ.Բոստանջյանին կապում էր բոլորի համար նախանձելի ընկերությունը` դեռ ուսանողական տարիներից սկսած, ինչպես նաև քավոր-սանիկ հարաբերությունները:

Աղբյուր` Panorama.am


վերջնաաաաա

Տրիբուն
15.09.2010, 16:30
վերջնաաաաա

Այո ապեր .. փարա-փարա .. Բոստանջյանը լուրջ ընտրության առաջ ա կանգբած եղել - ընկերություն Դալլաքյանի հետ՝ մի կտոր սև հացով, թե՞ մենակով իրանց տանը՝ սև իկռայով:

Բիձա
15.09.2010, 16:47
վերջնաաաաա

Էդ կեղտի միջից ոչ միայն դուս գալ կա, այլև նորից հետ սկել: Տղին մինչև սև իկրա ուտելը մի հատ հոսպիտալացնել ու լեղին ստուգել ա պետք, հո չի ճղվել՞:
Վաբշե դրա մոռդին իրա պատալոքը գրած էր, երբեմն շշկռցնում էր իրա դուետային մուղամներով, բայց հենա ամեն ինչ թարազու եկավ:

Chuk
17.09.2010, 11:51
Ինչպես սովորաբար լինում է Հայ ազգային կոնգրեսի հանրավաքների օրերին, այսօր էլ հանրապետության մարզերից Երևան մտնող տրանսպորտային միջոցների նկատմամբ հատուկ հսկողություն է սահմանված։ Մասնավորապես, Tert.am-ին հասած տեղեկություններով՝ այսօր առավոտյան Աբովյան քաղաքից Երևան եկող երթուղային տաքսիներ չեն եղել։ Մարդիկ ժամերով սպասել են կանգառներում՝ ուշանալով աշխատանքից։

ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ ՀԱԿ անդամները՝ խմբեր կազմած, մեկնել են մոտիկ մարզեր՝ տեղում ստուգելու հասարակական տրանսպորտի վիճակը։ Ինչ վերաբերում է հեռավոր մարզերին, ապա ՀԱԿ անդամները դրանց ճանապարհներին դիտարկման աշխատանքներ կիրականացնեն։ Օրվա ընթացքում տրանսպորտի վերաբերյալ ՀԱԿ–ը հանդես կգա հայտարարությամբ։
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2010/09/17/transport/)

Rammer
18.09.2010, 11:31
«Ժամանակ». Սադիստը հրամանատարի տեղակալ Սասուն Գալստյանն է
10:58 • 18.09.10

Մեր տեղեկություններով՝ Youtube–ում տեղադրված աղմկահարույց տեսանյութի սադիստը Սասուն Գալստյանն է։ Հիշեցնենք, որ նա կիսամերկ վիճակում, նվաստացնում էր ՀՀ ԶՈւ համազգեստով երկու զինվորների՝ տաշելով, ջուր լցնելով նրանց ականջների մեջ ու հարվածելով նրանց ականջներին ու գլխին։ Բռնապետ սպան ԼՂՀ «Եղնիկներ» կոչվող զորամասի մայոր է, գումարտակի հրամանատարի տեղակալ։

«Հրապարակ». Հետո զինվորին գետնին գցեց ու սկսեց երիկամներին ու մեջքին ոտքով խփել, հրամայել, որ նա համբուրի իր կոշիկները
11:00 • 18.09.10


Հայոց բանակում տեղի ունեցող վերջին աղմկահարույց դեպքերը ծառայությունն ավարտած հայ զինվորին «Հրապարակի» խմբագրություն էին բերել։ Հասկանալի պատճառներով նրա անունը չենք հրապարակում։ Թե ինչպիսին է իրականում հայոց բանակը զինվորի աչքերով, ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ «Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասը Արարատ քաղաքում է գտնվում։ Մոտ կես տարի եմ ծառայել։ Եթե դրսից լսեի, թե զորամասերում ինչեր են կատարվում, չէի հավատա։ Բոլորովին այլ է, երբ սեփական աչքերով ես այդ ամենը տեսնում։ Կարանտինից դուրս գալուց հետո ես հասկանում, թե սպաներն ինչեր են անում։ Իմ պրիսյագի հենց հաջորդ օրն էր, գնդի հրամանատարը հերթապահության ժամանակ զինվորին գարեջուր խմելուց տեսավ։ Ճիշտ է, դա լավ բան չէ, և դրա համար զինվորին կարող են ուղարկել կալանքի, բայց հրամանատարը՝ Մարտիրոսյան Վարդանը՝ Ռոժ մականունով, գարեջուր խմող զինվորին, որի անունը Տիգրան էր, կանչեց իր մոտ։ Տիգրանը կրտսեր սերժանտ էր։ Սկզբից նրա ուսադիրները պոկեց, հետո զինվորին գետնին գցեց ու սկսեց երիկամներին ու մեջքին ոտքով խփել, հրամայել, որ նա համբուրի իր կոշիկները։ Զինվորը դա չարեց, և Մարտիրոսյանը զինվորի գլուխը գետնին դրեց ու սկսեց կոշիկի կրունկով ուժեղ հարվածել նրա գլխին։ Հաջորդ օրը Տիգրանի դեմքին հրամանատար Մարտիրոսյանի կրունկի հետքերն էին։ Այնքան էր խփել զինվորի մեջքին ու երիկամներին, որ նա մի շաբաթ չէր կարողանում ւղիղ կանգնել։ Մենք էինք օգնում, որ շորերը հագնի։ Սա միակ դեպքը չէ։ Մարտիրոսյան Վարդանը ամեն մի աննշան առիթով վրդովվում էր ու զինվորներին դաժան ծեծի ենթարկում և միշտ խփում էր զինվորների մեջքին ու երիկամներին, որ կապտուկները չերևան։ Ապրիլ ամիսն էր։ Արդեն պիտի ձմեռային համազգեստը ամառայինով փոխարինեինք։ Ամառային կեպկաներից, որ մեզ տվել էին, գումարտակի առաջին վաշտի տղաների մեծամասնությունը՝ 17 հոգի, չունեին, որովհետև իրենց ենթասպան չէր տվել, դա զինվորների մեղավորությունը չէր։ Նրանք դեռ ձմեռային գլխարկներով էին։ Առավոտյան նրանք հրապարակ դուրս չեկան, որովհետև եթե առանց ամառային կեպկաների գնային, կպատժվեին։ Նրանք վաշտում էին մնացել, ու երբ գումարտակի հրամանատարն իմացավ, այդ 17 զինվորին շարեց, պարտոպեն, այսինքն սպայի ռեմենը հանեց, բոլորին ասաց, որ ծնկների վրա կանգնեն, և սկսեց այդ պարտոպեով նրանց դեմքին խփել։ Բոլորի քթից սկսեց արյուն հոսել։ Հրամանատար Մարտիրոսյանն այժմ մեկնել է Ռուսաստան՝ երկու տարի սովորելու, որ սպայական դասը բարձրանա։ Նա շատ մտերիմ էր Գենշտաբի պետ, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու հետ, որը մեր զորամասում գնդի հրամանատար էր, հիմա նա բանակային 4– րդ կորպուսում երկրորդ մարդն է, այսպես ասած՝ նայողն է։ Ես չէի ուզենա, որ Մարտիրոսյան Վարդանը, որ նման բաներ է արել, գա՝ ինչ-որ գնդի հրամանատար կամ տեղակալ նստի, որովհետև նրա նմանները պետք է մեր բանակի համակարգում չլինեն։

tert.am

Բիձա
18.09.2010, 23:10
«Ժամանակ». Սադիստը հրամանատարի տեղակալ Սասուն Գալստյանն է
10:58 • 18.09.10

Մեր տեղեկություններով՝ Youtube–ում տեղադրված աղմկահարույց տեսանյութի սադիստը Սասուն Գալստյանն է։ Հիշեցնենք, որ նա կիսամերկ վիճակում, նվաստացնում էր ՀՀ ԶՈւ համազգեստով երկու զինվորների՝ տաշելով, ջուր լցնելով նրանց ականջների մեջ ու հարվածելով նրանց ականջներին ու գլխին։ Բռնապետ սպան ԼՂՀ «Եղնիկներ» կոչվող զորամասի մայոր է, գումարտակի հրամանատարի տեղակալ։

«Հրապարակ». Հետո զինվորին գետնին գցեց ու սկսեց երիկամներին ու մեջքին ոտքով խփել, հրամայել, որ նա համբուրի իր կոշիկները
11:00 • 18.09.10


Հայոց բանակում տեղի ունեցող վերջին աղմկահարույց դեպքերը ծառայությունն ավարտած հայ զինվորին «Հրապարակի» խմբագրություն էին բերել։ Հասկանալի պատճառներով նրա անունը չենք հրապարակում։ Թե ինչպիսին է իրականում հայոց բանակը զինվորի աչքերով, ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ «Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասը Արարատ քաղաքում է գտնվում։ Մոտ կես տարի եմ ծառայել։ Եթե դրսից լսեի, թե զորամասերում ինչեր են կատարվում, չէի հավատա։ Բոլորովին այլ է, երբ սեփական աչքերով ես այդ ամենը տեսնում։ Կարանտինից դուրս գալուց հետո ես հասկանում, թե սպաներն ինչեր են անում։ Իմ պրիսյագի հենց հաջորդ օրն էր, գնդի հրամանատարը հերթապահության ժամանակ զինվորին գարեջուր խմելուց տեսավ։ Ճիշտ է, դա լավ բան չէ, և դրա համար զինվորին կարող են ուղարկել կալանքի, բայց հրամանատարը՝ Մարտիրոսյան Վարդանը՝ Ռոժ մականունով, գարեջուր խմող զինվորին, որի անունը Տիգրան էր, կանչեց իր մոտ։ Տիգրանը կրտսեր սերժանտ էր։ Սկզբից նրա ուսադիրները պոկեց, հետո զինվորին գետնին գցեց ու սկսեց երիկամներին ու մեջքին ոտքով խփել, հրամայել, որ նա համբուրի իր կոշիկները։ Զինվորը դա չարեց, և Մարտիրոսյանը զինվորի գլուխը գետնին դրեց ու սկսեց կոշիկի կրունկով ուժեղ հարվածել նրա գլխին։ Հաջորդ օրը Տիգրանի դեմքին հրամանատար Մարտիրոսյանի կրունկի հետքերն էին։ Այնքան էր խփել զինվորի մեջքին ու երիկամներին, որ նա մի շաբաթ չէր կարողանում ւղիղ կանգնել։ Մենք էինք օգնում, որ շորերը հագնի։ Սա միակ դեպքը չէ։ Մարտիրոսյան Վարդանը ամեն մի աննշան առիթով վրդովվում էր ու զինվորներին դաժան ծեծի ենթարկում և միշտ խփում էր զինվորների մեջքին ու երիկամներին, որ կապտուկները չերևան։ Ապրիլ ամիսն էր։ Արդեն պիտի ձմեռային համազգեստը ամառայինով փոխարինեինք։ Ամառային կեպկաներից, որ մեզ տվել էին, գումարտակի առաջին վաշտի տղաների մեծամասնությունը՝ 17 հոգի, չունեին, որովհետև իրենց ենթասպան չէր տվել, դա զինվորների մեղավորությունը չէր։ Նրանք դեռ ձմեռային գլխարկներով էին։ Առավոտյան նրանք հրապարակ դուրս չեկան, որովհետև եթե առանց ամառային կեպկաների գնային, կպատժվեին։ Նրանք վաշտում էին մնացել, ու երբ գումարտակի հրամանատարն իմացավ, այդ 17 զինվորին շարեց, պարտոպեն, այսինքն սպայի ռեմենը հանեց, բոլորին ասաց, որ ծնկների վրա կանգնեն, և սկսեց այդ պարտոպեով նրանց դեմքին խփել։ Բոլորի քթից սկսեց արյուն հոսել։ Հրամանատար Մարտիրոսյանն այժմ մեկնել է Ռուսաստան՝ երկու տարի սովորելու, որ սպայական դասը բարձրանա։ Նա շատ մտերիմ էր Գենշտաբի պետ, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու հետ, որը մեր զորամասում գնդի հրամանատար էր, հիմա նա բանակային 4– րդ կորպուսում երկրորդ մարդն է, այսպես ասած՝ նայողն է։ Ես չէի ուզենա, որ Մարտիրոսյան Վարդանը, որ նման բաներ է արել, գա՝ ինչ-որ գնդի հրամանատար կամ տեղակալ նստի, որովհետև նրա նմանները պետք է մեր բանակի համակարգում չլինեն։

tert.am

Սա լրահոսի նյութ չի, բայց և ստպված եմ լրահոսում կարծիքս ասել:
Սպան չի մեղավորը, այլ էդ զինվորների հերերը, մերերն ու ախպերներն են մեղավոր: Բա դե թող գնային էդ սպային տանը, փողոցում, պադյեզդում բռնացնեին, ու սատկացնեին: Էդ 17 զինվորն են մեղավոր- թող գիշերով գնային դրան վառեին:
Լսեք, հերիք է, ամեն մի անասնական վախկոտություն բերում դնում են թերթում որպես բանակի դեֆեկտ: Բանակը տղամարդու տեղ է: Էդ սրիկան իրա պագոնների հաշվին էդ տղերքի տղամարդկություննէ ոտի տակ տվել: Հասկանում եք, ըստեղ բանակի հաշիվ չի, ըստեղ տղամարդկության բացակայության հաշիվ է: Էդ 17 հոգուց ոչ մեկին տանը չեն դաստիարակել, որ տղա ջան, ուստավին ենթարկվի, բայց քեզ անպատվողին սատկացրու:
Էս քռչությունը ԶԶՎԵԼԻ ա արդեն:

ministr
19.09.2010, 01:09
Սա լրահոսի նյութ չի, բայց և ստպված եմ լրահոսում կարծիքս ասել:
Սպան չի մեղավորը, այլ էդ զինվորների հերերը, մերերն ու ախպերներն են մեղավոր: Բա դե թող գնային էդ սպային տանը, փողոցում, պադյեզդում բռնացնեին, ու սատկացնեին: Էդ 17 զինվորն են մեղավոր- թող գիշերով գնային դրան վառեին:
Լսեք, հերիք է, ամեն մի անասնական վախկոտություն բերում դնում են թերթում որպես բանակի դեֆեկտ: Բանակը տղամարդու տեղ է: Էդ սրիկան իրա պագոնների հաշվին էդ տղերքի տղամարդկություննէ ոտի տակ տվել: Հասկանում եք, ըստեղ բանակի հաշիվ չի, ըստեղ տղամարդկության բացակայության հաշիվ է: Էդ 17 հոգուց ոչ մեկին տանը չեն դաստիարակել, որ տղա ջան, ուստավին ենթարկվի, բայց քեզ անպատվողին սատկացրու:
Էս քռչությունը ԶԶՎԵԼԻ ա արդեն:

Հեշտ ես ասում Բիձ ջան (ինչքան էլ որ հետդ համաձայն լինեմ) :) Նայած թե ով ինչ նպատակ ունի... Մեծամասնության նպատակը բանակից ողջ և հնարավորինս առողջ պրծնելնա ու հնարավորին շուտ մոռացության տալ էդ երկու տարին: Հիմա եթե էդ անասունի հետ կռիվ արին, դա էլ դրեց ու գնդակահարեց, շառն էլ քցեց թուրքերի վրա (որոնցից ինքը միայն գոտկատեղից ներքևա տարբերվում) զինվորին ինչ? Կամ եթե զինվորը դրեց էդ անասունին սպանեց, դրա հրամանատարն էլ զինվորին սպանեց ու անունը դրին ինքնասպանություն... զինվորը դրանից ինչ կշահի` 4 տախտակ մի պուլպուլակ...

Նման դեպքերի համար գոյություն ունի ՌՈ, որը հիմնականում քաղաքում սամավոլկա եկած մարդա բռնում, ուրիշ բան մինչև հիմա չենք տեսել կամ լսել..

Rammer
21.09.2010, 18:54
Էտ ճիշտ ա որ էսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն ա? Հա?:o

Mephistopheles
27.09.2010, 04:11
Մահացու ելքով հերթական միջադեպը ՀՀ զինված ուժերում

13:38 • 26.09.10


Սեպտեմբերի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված թիվ N զորամասի մարտական հենակետում տեղի է ունեցել դժբախտ պատահար:

Ըստ նախնական տվյալների` ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Նորայրի Մխիթարյանը (ծնվ. 1991թ., Էջմիածնի զինկոմիսարիատ): Կատարվում է հետաքննություն: Այս ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:

Tert.am

Հիմա ինչ մտածենք, հերթական սպանությու՞ն թե՞ իսկապես դժբախտ պատահար…

---------- Ավելացվել է՝ 04:11 ---------- Սկզբնական գրառումը՝ 04:06 ----------



ՊԱՅԹՅՈՒՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԽԱՂԱՏԱՆ ՄՈՏ


Այսօր լուսաբացին, ժամը 5:30-ի սահմաններում անհայտ անձը նռնակ է նետել Կոտայքի մարզում գտնվող Սիցիլիա անունը կրող խաղատան վրա: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաղատան մոտ հավաքված մարդիկ Գագիկ Շամշյանին հայտնել են, որ խաղատունը պատկանում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Թովմասյանին, որը աշխատացնում է նրա եղբայրը` Աբոն:


Խաղատան մոտից Երևանի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի 53 շենքի բնակիչ 1985 թվականի ծնված Սմբատ Սամվելի Մարտիրոսյանը: Նա հայտնել է, որ աշխատում է խաղատանը որպես թիկնապահ: Սմբատ Մարտիրոսյանը վնասվածք է ստացել ձախ բազկի միջին երրորդական հատվածում: Նռնակի պայթյունից վնասվել է նաև խաղատան պատը:


Թե ով է նետել նռնակը, հայտնի չէ: Գագիկ Շամշյանը հայտնեց, որ կատարվածի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում քրեական գործ է հարուցվել, որը քննում է մարզային ոստիկանության քննչական բաժինը:


Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

դժվար թե ՀՀԿ-ից բացի ուրիշ պլոճիկովը մեկն ըլնի որ բոմբ գցի Դոդի կազինոյի վրա

Բիձա
27.09.2010, 05:09
Հիմա ինչ մտածենք, հերթական սպանությու՞ն թե՞ իսկապես դժբախտ պատահար…

---------- Ավելացվել է՝ 04:11 ---------- Սկզբնական գրառումը՝ 04:06 ----------



դժվար թե ՀՀԿ-ից բացի ուրիշ պլոճիկովը մեկն ըլնի որ բոմբ գցի Դոդի կազինոյի վրա
Կրված, մարդը կախված իրա պլոճիկներից, ու անկախ կուսակցականությունից կամ կռիշից, ՀՀԿ-ից էլ ու ՀՀԿ-ի պլոճիկավորներից էլ կարա ավելի ուժեղ բոմբ գցող ըլնի:

Rammer
27.09.2010, 13:41
Վլադիմիր Պուտինը Հայ ազգային կոնգրեսին կանցկացնի խորհրդարա՞ն

Սեպտեմբեր 27, 2010 | 13:26

Հայաստանում այսօր կա ընդամենը երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ, ԲՀԿ եւ Հայ ազգային կոնգրես, որոնք փաստացի ազդեցություն ունեն Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների վրա: Այս մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց քաղաքական ու ընտրական տեխնոլոգ Արմեն Բադալյանը: «Հայաստանում ուրիշ կուսակցություն՝ ոչ ՕԵԿ, ոչ «Ժառանգություն», եւ էլ նույնիսկ ՀՅԴ, չկա»,-նկատեց Բադալյանը: Նա նշեց, որ դատելով առկա իրավիճակից, հենց այս երեք քաղաքական միավորներն էլ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ անցնելու են խորհրդարան: Ընդ որում, խորհրդարան անցնելու հարցը լուծվելու է անձամբ Վլադիմիր Պուտինի «դաբրոյով»:

«Ով որ կարողացավ լեզու գտնել Կրեմլի հետ, նա էլ անցնելու է խորհրդարան»,-նկատեց քաղտեխնոլոգը եւ հավելեց, որ կուսակցություններին հատկացվելիք տոկոսների քանակն անգամ ֆաքսով է ուղարկվելու՝ «սրան` այսքան, սրան` այնքան» սկզբունքով: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, Արմեն Բադալյանն ասաց, որ «Ռուսաստանը մեռած կուսակցությունների վրա «ստավկա» չի դնում»: Փորձագետը նշեց նաեւ, որ Հայաստանում ընտրական եռուզեռն ու դրանով պայմանավորված՝ խորհրդարանական տեղերի բաշխման ուրվապատկերը տեսանելի կլինի եկող աշնանը:

News.am

Վիշապ
27.09.2010, 14:16
Վլադիմիր Պուտինը Հայ ազգային կոնգրեսին կանցկացնի խորհրդարա՞ն

Սեպտեմբեր 27, 2010 | 13:26

Հայաստանում այսօր կա ընդամենը երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ, ԲՀԿ եւ Հայ ազգային կոնգրես, որոնք փաստացի ազդեցություն ունեն Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների վրա: Այս մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց քաղաքական ու ընտրական տեխնոլոգ Արմեն Բադալյանը: «Հայաստանում ուրիշ կուսակցություն՝ ոչ ՕԵԿ, ոչ «Ժառանգություն», եւ էլ նույնիսկ ՀՅԴ, չկա»,-նկատեց Բադալյանը: Նա նշեց, որ դատելով առկա իրավիճակից, հենց այս երեք քաղաքական միավորներն էլ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ անցնելու են խորհրդարան: Ընդ որում, խորհրդարան անցնելու հարցը լուծվելու է անձամբ Վլադիմիր Պուտինի «դաբրոյով»:

«Ով որ կարողացավ լեզու գտնել Կրեմլի հետ, նա էլ անցնելու է խորհրդարան»,-նկատեց քաղտեխնոլոգը եւ հավելեց, որ կուսակցություններին հատկացվելիք տոկոսների քանակն անգամ ֆաքսով է ուղարկվելու՝ «սրան` այսքան, սրան` այնքան» սկզբունքով: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, Արմեն Բադալյանն ասաց, որ «Ռուսաստանը մեռած կուսակցությունների վրա «ստավկա» չի դնում»: Փորձագետը նշեց նաեւ, որ Հայաստանում ընտրական եռուզեռն ու դրանով պայմանավորված՝ խորհրդարանական տեղերի բաշխման ուրվապատկերը տեսանելի կլինի եկող աշնանը:

News.am

Ըստ որոշ «վերլուծիչների» Հայաստանում տանձն էլ է Պուծինի դաբրոյով հասնում:)) Թե որտեղի՞ց են հայտնվում այս սնոտիապաշտ ֆաքսակրոնները: Տեսնես ինքը Պուծինի դաբրոն ունի՞, որ տենց խոսում ա: Բայց վսյո տակի մարդը ՀԱԿ-ին հույս է տալիս, լավա, լավա...

Rammer
27.09.2010, 14:45
Ըստ որոշ «վերլուծիչների» Հայաստանում տանձն էլ է Պուծինի դաբրոյով հասնում:)) Թե որտեղի՞ց են հայտնվում այս սնոտիապաշտ ֆաքսակրոնները: Տեսնես ինքը Պուծինի դաբրոն ունի՞, որ տենց խոսում ա: Բայց վսյո տակի մարդը ՀԱԿ-ին հույս է տալիս, լավա, լավա...

Քանի որ բոլոր տանձի ծառերը իրանն են ինքն էլ պիտի տա բա ինչ...

Rammer
28.09.2010, 13:57
ՄՃԽ. ԼՂ բանակցություններում փոփոխություններ են սպասվում

Սեպտեմբեր 27, 2010 | 21:18

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը պետք է մնա ԵԱՀԿ Մինսկի խմբի մենաշրոնհը: Այս մասին սեպտեմբերի 27-ին «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում ասել է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը:

«Ես ըմբռնումով եմ մոտենում Ադրբեջանի անհագստությանը կապված նրա հետ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը ոչնչի չեն բերում: Բայց առաջիկա ամիսներին սպասվող փոփոխությունները կարող են փոխել Ադրբեջանի դիրքորոշումը»,- ասել է Ֆրեյզերը, հավելելով, որ այստեղ Հայաստանը լուրջ խնդիր ունի, քանի որ Ադրբեջանն ասում է, որ ընդունում է կարգավորման հիմնական սկզբունքները, իսկ Հայաստանը այդպես չի վարվում:

«Հայաստանը մինչ օրս չի հայտարարել, թե ինչն է կոնկրետ համարում ընդունելի, եւ ինչն` անընդունելի, հիմնարար սկզբունքներում, իսկ դա թույլ չի տալիս առաջ ընթանալ կարգավորման ուղղությամբ»,- նշել է նա:

Խոսելով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի այն հայտարարության մասին, ըստ որի, Մինսկի խումբը նոր գաղափարներ է գեներացրել եւ առաջարկում է «փոփոխել այդ տարածքների ներկա կարգավիճակը» (խոսքը Ղարաբաղի եւ նրան հարակից 7 շրջանների մասին է), Սաբինա Ֆրեյզերն ասել է, որ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ է նկատի ունեցել Բրադկեն, բայց իր կարծիքով, մի բան ակնհայտ է. «7 գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Ես չեմ կարող ասել, քննարկվո՞ւմ է, արդյոք, հիմա Լաչինի միջանցքի կարգավիճակը, որոշ տարածքներ ավելի ո՞ւշ են վերադարձվելու Ադրբեջանին, քան` մյուսները, թե` ոչ, բայց ակնհայտ է, որ այդ տարածքներն օկուպացված են եւ դրանց կարգավիճակի փոփոխություն նշանակում է վերադարձ Ադրբեջանի հսկողության տակ»:

News.am

Վիշապ
28.09.2010, 22:08
Rammer, թեթև տար ամեն տեսակի ճոռոմ անուն ունեցող վճարովի կազմակերպությունների դեզինֆորմատորների դուրս տվածները: Էս կնիկը անցյալ ու նախանցյալ տարի էլ փոփոխություններ սպասում: Իրա ասածներին Պուծինը հաստատ դաբրո չի տվել:

Տրիբուն
28.09.2010, 22:26
Վլադիմիր Պուտինը Հայ ազգային կոնգրեսին կանցկացնի խորհրդարա՞ն

Սեպտեմբեր 27, 2010 | 13:26

Հայաստանում այսօր կա ընդամենը երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ, ԲՀԿ եւ Հայ ազգային կոնգրես, որոնք փաստացի ազդեցություն ունեն Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների վրա: Այս մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց քաղաքական ու ընտրական տեխնոլոգ Արմեն Բադալյանը: «Հայաստանում ուրիշ կուսակցություն՝ ոչ ՕԵԿ, ոչ «Ժառանգություն», եւ էլ նույնիսկ ՀՅԴ, չկա»,-նկատեց Բադալյանը: Նա նշեց, որ դատելով առկա իրավիճակից, հենց այս երեք քաղաքական միավորներն էլ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ անցնելու են խորհրդարան: Ընդ որում, խորհրդարան անցնելու հարցը լուծվելու է անձամբ Վլադիմիր Պուտինի «դաբրոյով»:

«Ով որ կարողացավ լեզու գտնել Կրեմլի հետ, նա էլ անցնելու է խորհրդարան»,-նկատեց քաղտեխնոլոգը եւ հավելեց, որ կուսակցություններին հատկացվելիք տոկոսների քանակն անգամ ֆաքսով է ուղարկվելու՝ «սրան` այսքան, սրան` այնքան» սկզբունքով: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, Արմեն Բադալյանն ասաց, որ «Ռուսաստանը մեռած կուսակցությունների վրա «ստավկա» չի դնում»: Փորձագետը նշեց նաեւ, որ Հայաստանում ընտրական եռուզեռն ու դրանով պայմանավորված՝ խորհրդարանական տեղերի բաշխման ուրվապատկերը տեսանելի կլինի եկող աշնանը:

News.am

Ի՞նչ ա սրա ծիպա մասնագիտությունը - քաղաքական տեխնոլոգ: :D

Սրան կոլխոզում գարաժի մեխանիկ սկի չի կարելի պահել, ուր մնաց քաղաքական տեխնոլոգ: Բա այ քիմիկոս, որ Հայաստանում ընտրությունները ֆաքսով են ուղարկում, դու ու՞մ տանձին ես պետք քո տեխնոլոգիաներով: Ֆաքսի թանա՞քն ես փոխում:

Արա, ոնց են վրես ազդում, ես ռուսի ձվերից կախված մենդելեևները: :[

Mephistopheles
28.09.2010, 23:54
Ի՞նչ ա սրա ծիպա մասնագիտությունը - քաղաքական տեխնոլոգ: :D

Սրան կոլխոզում գարաժի մեխանիկ սկի չի կարելի պահել, ուր մնաց քաղաքական տեխնոլոգ: Բա այ քիմիկոս, որ Հայաստանում ընտրությունները ֆաքսով են ուղարկում, դու ու՞մ տանձին ես պետք քո տեխնոլոգիաներով: Ֆաքսի թանա՞քն ես փոխում:

Արա, ոնց են վրես ազդում, ես ռուսի ձվերից կախված մենդելեևները: :[

օգտվում են էն բանից որ մեր ժողովրդի մեջ հլա նստած ա "սաղ ռուսն ա որոշում"-ը ու ուզում են եղանակ փոխեն/որոշեն… դիշովի տրյուկ, բայց արի տես որ աշխատում ա… Մեդվեդևն էկել էր ու տեղեր կար որ դրան որպես վախագահ էին ընդունում…

մենակ էս պռաֆանը չի մեղավոր

Rammer
29.09.2010, 11:02
Rammer, թեթև տար ամեն տեսակի ճոռոմ անուն ունեցող վճարովի կազմակերպությունների դեզինֆորմատորների դուրս տվածները: Էս կնիկը անցյալ ու նախանցյալ տարի էլ փոփոխություններ սպասում: Իրա ասածներին Պուծինը հաստատ դաբրո չի տվել:

ՀԱՆՁՆԱԾ ԵՐԿԻՐ

Թերեւս քչերը կվիճարկեն, որ համապետական ընտրության հերթական փուլից առաջ, գոնե այս պահի դրությամբ, եւ թերեւս առաջիկա ամիսներին առնվազն, Հայաստանի ներքաղաքական կյանքն ամբողջությամբ պայմանավորված է լինելու արտաքին գործընթացների ազդեցությամբ:

Այդ առումով հատկապես ազդեցիկ է համարվում Ղարաբաղի հակամարտությունը, որում ակտիվության նոր փուլ է նկատվում: Դժվար է ասել, թե որքան կտեւի այդ փուլը եւ ինչով այն կավարտվի, բայց թերեւս աներկբա է, որ առաջիկա ամիսների ներքաղաքական կյանքը հիմնականում պայմանավորված է լինելու դրանով; Որքան էլ որ քաղաքական ուժերը խոսում են ներքին խնդիրների մասին, որքան էլ որ նրանք բարձրացնում են ներքին իրավական, տնտեսական, սոցիալական, քաղաքական, քաղաքացիական հարցեր, միեւնույն է, ակնհայտ է, որ բոլորի աչքը դուրսն է եւ բոլորը սպասում են, թե ինչ է լինելու դրսում, ինչ ձայն է գալու Ղարաբաղի կապակցությամբ, եւ աշխարհի քաղաքական կենտրոններն այդ առումով ինչ են ակնկալելու իրենցից:

Ավելին, թերեւս ակնհայտ է նաեւ, որ բոլորի հայացքն այժմ առավելապես ուղղված է Մոսկվային: Բանն այն է, որ երբ օգոստոսին տեղի ունեցավ հայ-ռուսական “գործընկերության” հերթական բռնկումը, դա Հայաստանի որեւէ քաղաքական ուժի մոտ չառաջացրեց հիմնարար մտահոգություն երկրի զարգացման ընդհանուր ռազմավարության առումով: Որեւէ քաղաքական ուժ կասկած չհայտնեց այն մասին, որ հայ-ռուսական “գործընկերության” այդօրինակ շեշտակի զարգացումը մեծ հաշվով նշանակում է, որ Հայաստանը կարող է առաջիկա տասնամյակների կտրվածքով խրվել ու մնալ ռուսական արժեքային տիրույթում, որտեղ թե աշխարհաքաղաքական, թե երկրաքաղաքացիական հարաբերությունների տիրույթում, դոմինանտը մահակի իրավունքն է: Երեւույթի այդ ասպեկտի վրա բավարար ուշադրություն չդարձրին թե ազատականները, թե ազգայինները: Դե, իսկ իրենց ցեղակրոն կամ նժդեհական հռչակածների մասին խոսք չկա: Նրանց համար մահակի տիրույթը հենց այն է, ինչ երազում են: Ոչինչ, որ մահակը երբեմն-երբեմն կիջնի նաեւ իրենց գլխին` կարեւորը, որ իրենց էլ թույլ տան մահակն իջեցնել հասարակության գլխին:

Բոլոր ուժերը տեղի ունեցածին նայեցին ընդամենը ռազմական անվտանգության տեսանկյունից, եւ բավարարվեցին կամ բացահայտ, կամ ինչ որ ձեւական հարցադրումներով քողարկված գոհունակություն հայտնելով, ինչը միանգամայն հասկանալի է. անպետք Ադրբեջանը իր ռազմատենչ հայտարարություններով կարող էր մեկ էլ տեսար մի հիմարություն աներ ու հարամեր այն վայելքը, որ ըմբոշխնում են քաղաքականությունը զբաղմունք դարձրած եւ դրանով տարատեսակ “վերնախավերի” կարգավիճակ ստացած քաղաքական ուժերը: Մինչդեռ ռուսները եկան, այդ վտանգը “չեզոքացրին”, եւ հիմա բոլորը կարող են վայելել ավելի հանգիստ խղճով, մտավախություն չունենալով, թե մեկ էլ տեսար կարող է պատերազմ լինել:

Դե, իսկ եթե հանկարծ լինի էլ, ապա արդեն թերեւս մտածում են, որ ոչ թե իրենք կամ իրենց որդիները պետք է գնան կռվելու, կամ ավելի շուտ ոչ թե ստիպված պետք է լինեն արդարացումներ մտածել այն մասին, թե ինչու իրենք կամ իրենց որդիները չեն գնում կռվելու, այլ կապավինեն ռուս զինվորի կոշիկին: Բնական է, որ այդ հանգստության դիմաց Հայաստանի քաղաքական դաշտի տարատեսակ “վերնախավերը” պետք է քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը լիովին հանձնեին իրենց հանգստություն բերած ռուսներին, ինչն էլ մենք տեսնում ենք այժմ: Նույնիսկ միակ ընդդիմության հավակնություն ներկայացնող Հայ Ազգային Կոնգրեսն է ընդունում ռուսների դոմինանտությունն առկա պրոցեսներում, ոչ ուղղակի, բայց անուղղակի հայտարարություններով վկայելով, որ “ճանաչում” է պրոցեսներ թելադրելու ռուսական իրավունքը, այդ ամենն ինչպես միշտ ներկայացնելով որպես “ռեալ պոլիտիկի” զգացում: Ստացվում է, որ Հայաստանում գրեթե բոլորը տարված են միայն “ռեալ պոլիտիկ” զգալով, իսկ “ռեալ պոլիտիկով” զբաղվողներ արդեն չեն մնացել:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

---------- Ավելացվել է՝ 12:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:00 ----------


Rammer, թեթև տար ամեն տեսակի ճոռոմ անուն ունեցող վճարովի կազմակերպությունների դեզինֆորմատորների դուրս տվածները: Էս կնիկը անցյալ ու նախանցյալ տարի էլ փոփոխություններ սպասում: Իրա ասածներին Պուծինը հաստատ դաբրո չի տվել:

ՊԱՌԿԵԼՈՒ ԵՔ ՀԵՌԱՑՈՂ ՍԱՅԼԵՐԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՏԱԿ

Զերծ մնալով աշխարքաղաքական տարատեսակ սպեկուլյացիաներից` հարկ է պարզ ասել. ՙՀայաստանի անկախությունը ստորադասողները դավաճաններ են, որոնք Ղարաբաղում ստատուս քվո պահելու կեղծ պատրվակով, իրականում` սեփական գրպանները լայնացնելու նպատակով աճուրդի են հանել Հայաստանի ինքնիշխանությունը՚: Անվտանգության խնդրի արհեստական սպեկուլյացիաներով լուծվում է երկու ընթացիկ խնդիր. օբյեկտիվորեն` Ղարաբաղի հարցի շահարկմամբ հող է ստեղծվում երկրի կյանքում արտաքին միջամտությունների համար« սուբյեկտիվորեն` քաղաքական դաշտից դուրս են մղվում այլախոհ գործիչները« ու տեղ է բացվում սրբություն չունեցողների համար, որոնց հետ օտարի համար առեւտուր անելն անհամեմատ դյուրին է:

Պատկերացրեք« որ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ եղել են ֆրանսիացիներ, ովքեր ասել են. ՙԳերմանական զորքերը պաշտպանում են ֆրանսիացիներին` բրիտանացիների ու բոլշեւիկների ահագնացող ագրեսիայից: Այլընտրանք չկա՚: Այսօր դրանք հիշվում են միայն որպես դավաճան: Կամ պատկերացրեք, թե Սովետի կործանումից հետո Մերձբալթյան երկրները ռուսական զորքերին խնդրեին, որ իրենց պաշտպանեին Բալթիկ ծովի այլ երկրների հնարավոր ագրեսիայից: Կամ` Ամերիկան անկախանալուց հետո բրիտանական բազաներ տեղակայեր, որ պաշտպանվեր ներքին ու արտաքին թշնամիներից: Վենեսուելան անկախանալուց հետո իսպանական զորքեր հրավիրեր, որ պաշտպանվեր Բրազիլիայից: Հնդկական ազգային կոնգրեսը բրիտանական ռազմաբազաներ տեղակայեր, որ պաշտպանվեր Չինաստանից: Ենթադրելի է, որ նահապետ Հայկից առաջ բելական զորքով հայոց անվտանգությունը ապահովելու կողմնակիցներ էլ եղած լինեն, ովքեր աշխարհաքաղաքական իրողությունների մասին հարցազրույցներ են տվել սեպագրողներին, ասուլիսներ են կազմակերպել, բայց պատմագիտական էթիկան Խորենացուն թույլ չի տվել նրանց մասին հիշատակել:

Այս կրավորական մտածողությունը կար նաեւ 22 տարի առաջ: 88-յան քաղաքական զբոսանքների միամիտ զրույցներից մի դրվագ հիշեմ.

- Հայաստանը կզարգանա միայն անկախությունը վերականգնելուց հետո:

- Կարեւորը գոյատեւման խնդիրն է, այլ ոչ թե անկախության:

- Անկախությունը գոյատեւման միակ երաշխիքն է:

- Ո°չ: Երաշխիքներից մեկն է: Մենք կգոյատեւենք նաեւ Սովետի կազմում:

- Օսմանյան կայսրությունում 300 տարի լավ էլ գոյատեւում էիք: Վերջը լավ չստացվեց:

- Օսմանյան կայսրությունը կործանվեց, դրա համար այդպես եղավ:

- Բա որ Սովետական կայսրությունն էլ կործանվի±, ի±նչ պետք է անեք:

- Ինչպես նախորդ դեպքում` մեկ այլ կայսրության հպատակը կդառնանք ու կգոյատեւենք: Կարեւորը լեզուն ու կրոնը պահելն է: Առանց մեծ երկրի աջակցության` չես կարող պաշտպանության, ազգային անվտանգության խնդիրներ լուծել:

- 1915 թվին ռուսական ռազմական աջակցությամբ ուզում էիք գոյատեւման անվտանգություն ապահովել, բայց անկախություն չէիք ուզում. Տեսա±ք ինչ եղավ:

- Հայաստանն անկախ չի լինի, մոռացիր: Այդպես եթե խոսեք« ժողովուրդը ձեր հետեւից չի գա:

- Կապրենք, կտեսնենք:

Ազգային անվտանգության իրական սպառնալիքը հարեւան երկիրը չէ, եթե նույնիսկ այդ երկիրը Թուրքիան է« այլ սեփական ուժերի հանդեպ վստահության-հավատի դեֆիցիտը, որ 132 տարի առաջ էլ կարª երբ Մկրտիչ Խրիմյանի նախաձեռնությամբ կազմված ՙԻնքնավարության ծրագիրը՚ Ազգային ժողովում ստացավ ընդամենը 4 կողմ ձայն (տե°ս ՙԱզգային Ժողովի արձանագրունթյուններ՚, 1878թ.« Կ.Պոլիս): Մյուս ընտրյալները դեմ էին ինքնավարությանը եւ պատճառաբանում էին, թե ի տարբերություն սերբերի, բուլղարների, հույների, արաբների, հայ ժողովուրդը չի կարող ինքնուրույն լուծել անվտանգության խնդիրները, նրա անվտանգության երաշխավորը Սուլթանն է: Բեռլինի կոնգրեսում ռուսական պատվիրակները Խրիմյանի ծրագիրը կոնգրեսի օրակարգում ընդգրկելու վրա վետո դրեցին` պատճառաբանելով, թե հայերն անկախություն չեն ուզում, եւ որպես փաստ վկայաբերեցին Ազգային Ժողովի քվեարկության պատկերը: Այդպես էլ անարժանապատիվ գոյատեւեցինք մինչեւ ցեղասպանություն:

Ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու մտահոգությամբ 19-րդ դարավերջի պահպանողական գործիչ Գարեգին Սրվանձտյանը ժողովեց եւ մշակեց էպոսը` ցույց տալու համար մեր ոգեղենությունը, բայց այն ընկալվեց որպես գավառական հեքիաթ: Ծերենցը գրեց ՙԵրկունք Թ դարու՚, ՙԹորոս Լեւոնի՚, ՙԹեոդորոս Ռշտունի՚ երեք պատմավապերը եւ ի ցույց դրեց պետականություն վերականգնելու նախադեպերն ու փորձերը, բայց նրա վեպերը լայն արձագանք չգտան: Ավելի ուշ Հովհանես Թումանյանը գրեց ՙԹմկաբերդի առումը՚ պոեմը` այլաբանորեն ցույց տալով, որ օտարին ապավինելը կործանում է ե°ւ թագն ու գահը, ե°ւ ապավինողին: Նույն պատկերն է այսօր. շուրջ բոլորը զավթիչ պետության գովքն անող աշուղական ԶԼՄ-ներն են:

Առաջնորդվելով ազգային անվտանգության նկատառումներով` Սահմանադրական կարգի հաստատման առաջնային խնդիրը պետք է լինի Հայաստանից օր առաջ ռուսական ռազմաբազաները դուրս բերելը: Այնուհետեւ` հարեւանների ու աշխարհի հետ հարաբերությունները կարգավորելը: Հակառակ դեպքում, շատ պա¯րզ տեսանելի ապագայում, 1917թ. դեկտեմբերի 31-ի նման խառնակ մի օր, Ռուսաստանը որոշելու է դուրս բերել զորքերը Կովկասից, եւ միայն այդ ժամանակ եք հասկանալու, որ աշխարհում մնացել եք լրիվ մենակ: Ու պառկելու եք հեռացող զորքի սայլերի անիվների տակ ու չեք կանգնեցնելու:

ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ

Վիշապ
29.09.2010, 12:32
Յանի ի՞նչ: Եվս երկու ախմախ հոդված:


Սահմանադրական կարգի հաստատման առաջնային խնդիրը պետք է լինի Հայաստանից օր առաջ ռուսական ռազմաբազաները դուրս բերելը:
Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ:

Rammer
13.10.2010, 14:17
Լևոն Զուրաբյանը Մոսկվայում ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակը


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը աշխատանքային այցով եղել է Ռուսաստանում։ Մոսկվայում նա հանդիպել է ՌԴ իշխանության ներկայացուցիչների և Ռուսաստանի հայ համայնքի անդամների հետ։ Այս մասին հայտնում է Росбалт-ը։

Ըստ աղբյուրի, հանդիպումների ընթացքում Զուրաբյանը հանդես է եկել Հայաստանում վերջին իրադարձությունների մասին զեկույցով և ներկաներին ծանոթացրել երկրում տիրող իրական վիճակի մասին։ Զուրաբյանի խոսքով՝ հայ հասարակությունը պատրաստ չէ հաշտվել Հայաստանում տիրող իրավիճակի հետ. ժողովուրդը պահանջում է իշխանափոխություն արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհով։

Նա պատմել է ներկայիս իշխանության ընդդիմախոսների շարունակվող ռեպրեսիաների մասին։ ՀԱԿ համակարգողը նաև ասել է, որ կաշառակերությունը խժռում է պետությունը։

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Tert.am–ի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ Լևոն Զուրաբյանը Մոսկվայում եղել է հոկտեմբերի 7–10 –ը։

Tert.am

Տրիբուն
14.10.2010, 09:58
Քանի որ սաղդ թքած ունեք, գոնե ես տեղյակ պահեմ




Հանրահավաք հոկտեմբերի 15-ին



ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ, ԺԱՄԸ 18:00-ԻՆ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

Օրակարգում

Հայաստանում աղետալի չափերի հասնող կոռուպցիայի քաղաքական և տնտեսական հետևանքները
Կոռուպցիոն մեխանիզմները և վերջին շրջանի աղաղակող գործարքները
Հայաստանում ժողովրդավարության վերականգնման ուղիները

Հանրահավաքում ելույթ կունենա
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հանրահավաքի իրազեկումն ընդունված է ի գիտություն Երևանի քաղաքապետարանի թիվ N 72 որոշմամբ


Արխային, թիվ N 72 որոշումը վկա:

Փաստորեն հայ-թուրքական ու ղարաբաղյան մոտիվներով բան չկա էլ ասելու: Բարով խերով սաղ հասկացան, որ Դաժե Սերոժը Ղարաբաղը չի ծախի, ու էս թեման փակվեց, արդեն հետաքիքիր չի: Ի՞նչն ա մնացել տակը: Կոռուպցիան: Հատկապես եթե կոնկրետ մեխանիզմների ռակուրսով նայենք: Աշխարք-աշխարք, ալամ ազգով իրեք տարի .ռ ենք տալիս, որ պարզվի, որ Հայաստանում կոռուպցիա կա:

Chuk
14.10.2010, 10:22
Տրիբուն ձյա, էս հանրահավաքին կոռուպցիայից խոսելը չի՛ նշանակում, որ արտաքին հարաբերությունների հետ կապված խնդիրները, ԼՂՀ խնդիրն էլ չկան, նախորդ հանրահավաքին ԼՂՀ խնդրից ու արտաքին հարաբերություններից խոսելը չի՛ նշանակում, որ կոռուպցիայի խնդիրը չի եղել, սոցիալական խնդիրը չի եղել:

Ժող ջան, քանի որ քաղաքական լրահոս թեման ա, տեղեկացնեմ, որ հանրավահաքին եկողներս կարող ենք հավաքվել նույն տեղում, ինչ-որ միշտ: Անձամբ ես էնտեղ եմ լինելու:

Chuk
15.10.2010, 13:10
Այսօրվա հանրահավաքի մասին Արման Մուսինյանի մեկնաբանությունը.


Առաջին նախագահ լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը lragir.am խնդրանքով անդրադարձել է այսօրվա հանրահավաքից ակնկալիքներին:

- Նախևառաջ կարևոր ասելիք կա: Դուք գիտեք, որ այսօրվա հանրահավաքում հիմնական ասելիքը նվիրված է լինելու կոռուպցիային, որն արդեն այս իշխող հանցավոր վարչախմբի հոմանիշը, կամ, եթե կուզեք, բնութագրիչն է դարձել, ասել է Արման Մուսինյանը: - Չնայած և մեր, և տարբեր լրատվամիջոցների կողմից կոռուպցիայի վերաբերյալ բազում անդրադարձեր են եղել, կարևոր է մեկ անգամ, ամբողջապես անդրադառնալ այս հարցին, հատկապես վերջին շրջանում վարչախմբի հետ առնչվող ինչպես տեղական այնպես էլ միջազգային մասշտաբի կոռուպցիոն սկանդալների համատեքստում: Սրանից զատ, քանի որ Կոնգրեսը հայտարարել է ակտիվ քաղաքական շրջանի մեկնարկը, ապա այս հանրահավաքը քաղաքական գործողությունների շղթայի մի հատվածն է, որ միտված է լինելու հասարակական ակտիվության բարձրացմանն ու կուլմինացիոն պահի ապահովմանը: Արդեն իսկ կա որոշում հաջորդ հանրահավաքն անել հոկտեմբերի 19-ին, որում գերակշռող թեման կլինի ժողովրդավարության աղետալի վիճակը Հայաստանում, մանավանդ որ այդ օրը հրաշալի առիթ է ժողովրդավարության ամբողջ պրոբլեմատիկան ներկայացնել եվրոպական հանրությանը, ի դեմս Մատենադարանից մի քանի մետր հեռու կազմակերպվելիքԵԽ ֆորումի մասնակիցներ ԵԽ պաշտոնյաների: Այս երկուսին կարող եք գումարել նաև այն, որ հանրահավաքը Ազատտության հրապարակի վերանվաճման գործընթացի մաս է կազմում:
Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/country39669.html)

Chuk
15.10.2010, 14:59
Մեր տեղեկություններով, Հայ Ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքը, որ տեղի է ունենալու մատենադարանի մոտ ժամը 18-ին, տեւելու է կարճ: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը սպասվում է ժամը մոտ 18.40-ին:
Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/country39679.html)

Chuk
15.10.2010, 15:36
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել նախօրեին ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առնչությամբ։

«ԼՂՀ պաշտպանական բանակի տարածած հաղորդագրության համաձայն, ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը ԼՂՀ պաշտպանական բանակի շփման գծի հարավ-արևելյան հատվածում խախտել են հրադադարի ռեժիմը: Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից զոհվել է զինծառայող Վիտալի Աշոտի Իգիթյանը (ծնված 1988թ.):

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է դիպուկահարների միջոցով հայ-ադրբեջանական շփման գծում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը: Ադրբեջանի նման գործողությունները, որոնք իրականացվում են հակամարտության գոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անցկացրած դիտորդական առաքելությունից անմիջապես հետո, ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն չի հետևում շփման գծից դիպուկահարներին հեռացնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունի հորդորներին, այլև անտեսում է ադրբեջանցի դիպուկահարների կողմից նախկինում պատճառված զոհերի կապակցությամբ ԵԱՀԿ գործող նախագահի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունները` փորձելով ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային հանրության ջանքերը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ձեռնարկվելու են ռազմադիվանագիտական և ռազմական համապատասխան միջոցառումներ` հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների գործունեությունը չեզոքացնելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Վիտալի Իգիթյանի հարազատներին»:
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2010/10/15/milstatement/)

Կարծում եմ, որ բավական լուրջ հայտարարություն է: Կարծում եմ, որ վաղուց էր պետք:

Երվանդ
15.10.2010, 15:42
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2010/10/15/milstatement/)

Կարծում եմ, որ բավական լուրջ հայտարարություն է: Կարծում եմ, որ վաղուց էր պետք:

Ու ոչ միայն հայտարարություն, այլ դրա իրագործումը:

Mephistopheles
15.10.2010, 19:20
բայց ինչի հենց հիմա… առաջ մարդ չեր մեռնու՞մ

Mephistopheles
16.10.2010, 04:22
Ազատւթյուն.ամ


Միջազգային մամուլը լի է հայկական հանցախմբի գործի մասին նյութերով
Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազ Բրիթ Բհարարան մանրամասնում է հայկական հանցախմբին առաջադրված մեղադրանքները, Նյու Յորք, 13-ը հոկտեմբերի, 2010թ.

Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազ Բրիթ Բհարարան մանրամասնում է հայկական հանցախմբին առաջադրված մեղադրանքները, Նյու Յորք, 13-ը հոկտեմբերի, 2010թ.
15.10.2010
Հեղինե Բունիաթյան
«Իրական բժիշկներ, իրական հիվանդներ, մնացած ամեն ինչը` կեղծ». - այսպես է վերնագրել հեղինակավոր The New York Times-ը հայկական հանցավոր խմբավորման կողմից մշակված զեղծարարության մեխանիզմը:

«Մաշկաբանները գումարներ էին պահանջում սրտի աշխատանքը ստուգելու համար, ակնաբույժները` արյան անալիզ վերցնում, դիահերձողները հանդիպում էին կենդանի մարդկանց հետ։ Այս` երբեւէ չմատուցված ծառայությունների համար հանցագործները հաշիվներ էին ուղարկում ապահովագրական Medicare համակարգին, մինչ կառավարությունը ջանքեր էր գործադրում` առողջապահական համակարգում առկա ֆինանսական ճեղվածքը լրացնելու ուղղությամբ», - գրում է հեղինակավոր պարբերականը:

Գրեթե բոլոր պարբերականները ընդգծում են, որ իրականում հանցագործության մեխանիզմը եղել է շատ մանրակրկիտ մշակված եւ լավ աշխատող:

«Հնարամտության առումով հատկանշական էր այն, որ այս մեխանիզմը բացառել է ուղիղ կապը բժիշկների եւ հիվանդների միջեւ, այնպես որ` որեւէ անգամ որեւէ հիվանդ չի բողոքել Medicare-ին, ասենք, սխալ բուժումից կամ ոչ պատշաճ ձեւով մատուցված ծառայություններից», - գրել է հեղինակավոր մեկ այլ պարբերական` Forbes հանդեսը եւ մանրամասնել. - «Ըստ էության, հանցավոր համակարգի բոլոր օղակները կուռ էին, այդուամենայնիվ, որոշ աշխատակիցներ թերացել են իրենց գործում, եւ հենց դա էլ դարձել է այս զանգվածային զեղծարարությունը բացահայտելու պատճառը»։

Ամերիկյան Examiner-ը նշում է, թե ապահովագրական ընկերությունը մի քանի անգամ հայտնաբերել է կեղծված տվյալներ, հանցագործները անգամ ստիպված են եղել «փակել» միայն թղթի վրա գոյություն ունեցող բժշկական հաստատություններից մեկը, սակայն դրանց թիվը անցնում էր 100-ից, ու Medicare ուղարկվող կեղծ հաշիվների թիվը` ամսեամիս ավելանում։

Ապահովագրական ընկերություններից գումարներ շորթելու համար, ըստ The Wall Street Journal-ի, հանցավոր խմբավորումը մի քանի այլ մեխանիզմ էլ է մշակել. - «Դրանցից մեկով, օրինակ, ստեղծվել են կեղծ ընկերություններ, որոնց պատկանող ավտոմեքենաները իբր վթարի են ենթարկվել. հետո այդ մասին փաստաթղթերը ուղարկել են մասնավոր ապահովագրական ընկերություններին եւ գումարներ պահանջել»։

Զեղծարարության մեկ այլ մեխանիզմ է ներկայացնում The Los Angeles Times-ը: Դրա համաձայն` կասկածյալները նաեւ կեղծ դեղատոմսեր եւ ուժեղ ցավազրկող դեղեր են վաճառել, որոնք շատերի կողմից որպես թմրանյութ են օգտագործվում։ Ընդ որում, ոստիկանության համաձայն, հանցավոր խմբավորման անդամները շատ դեպքերում բռնություն են գործադրել ու սպառնալիքներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր իրենց չեն ենթարկվել, կամ փորձել են յուրացնել ստացված շահույթը։

Չնայած ամերիկյան մամուլը լի է այս գործի մասին նյութերով, այդուամենայնիվ, ձերբակալված ամերիկահայերի մասին անձնական տեղեկությունները շատ չեն, նշվում է միայն, որ նրանց մեծ մասը արտագաղթել է նախկին Խորհրդային Միությունից, պարագլուխը` «օրենքով գող» Արմեն Ղազարյանը Ադրբեջանից է դիմել Միացյալ Նահանգներին` քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով, Գլենդեյլում հսկայական առանձնատուն է ունեցել եւ 350 հազար դոլարանոց «Ռոլս-Ռոյս» քշել։ Հեղինակավոր Politico բլոգն էլ նշում է, թե քրեական գործով անցնող կասկածյալներից մեկը` Պողոս Սատմանյանը նաեւ Դեմոկրատական կուսակցության դոնորներից մեկն է եղել. ընդամենը մի քանի ամիս առաջ` հուլիսին Սատմանյանը հրապարակավ 10 հազար դոլար է փոխանցել իշխող կուսակցությանը, ընդգծում է Politico-ն։

Ամերիկյան գրեթե բոլոր հեռուստակայաններից սկսած մինչեւ BBC, Al Jazeera եւ Euronews անդրադարձել են այս թեմային:


Վերջապես մեր ժողովրդի մասին ամբողջ աշխարհն իմացավ… կարանք արանքից ցեեղասպանության հարցնել անցկացնենք…

Մեղապարտ
16.10.2010, 12:40
Այս աշխատությունը վերջին օրերի «լրատվական աջաբսանդալից» վերցրած վերլուծություն է՝ պատրաստված թուրքական ճաշացանկով: Ձեր ճաշակով ընտրեք առաջադրված վերնագրերից մեկը, որը կհամապատասխանի գրության համին, հոտին և ոգուն…

1. Տնտեսական ճգնաժամի բացահայտված մեղավորները…
2. Նրանք կապել են ամերկյան առողջապահության աչքերն ու ականջները և գրավել սիրտը…
3. Հայկական մաֆիան թափանցել է ԱՄՆ…
4. Հայ Պզզեն կապված է իտալական մաֆիայի հետ՝ Պիզզայի աշտարակով…
5. Ռանչպարների կանչը…
6. Թուրքական լոբբին խոցոտում է հայկական հետույքը՝ ուրիշի դաշտում…
7. «Համազգային ցավ ու շիվան» գռգռված հայկական իմպոտենտ մամուլի էջերում…
8. Կլյաուզան սահմաններ չի ճանաչում…
9. «ՀԱՅ ՊԶԶԵՆ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐ» ԱՆսահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դոլարների կապոցը հանձնել է անձամբ Ալիեվին (փաստը նկարահանված է ամերիկյան հետախույզ GLONACKS-149 արբանյակից) …
10. Ո՜Վ ՔՆԱԾ Է, ԱՐԹՈՒՆ ԿԱՑԵ՛Ք… (Սա ձեր իմացած Սասունցի Դավթից չի՛):
11. ՄՈՍԱԴ-ը կրկին խաղի մեջ:

Մանհեթենի դատախազ Պրիիտ Բհարան հայտարարել է, «Medicare-ի գործի հետեւում կանգնած է միջազգային խոշոր հանցավոր խմբավորում», «Կոզա Նոստրան» կնախանձեր «Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն» կառույցին:

Ըստ դաշնային դատախազ Փրիթ Բհարարանի «միջազգային մաֆիայի ղեկավարները» սերտ կապեր են ունեցել Հայաստանի հետ՝ պարբերաբար այցելելով այդ երկիր և ձեռք բերելով այնտեղ անշարժ գույք՝ ԱՄՆ-ում հանցավոր ճանապարհով ստացված միջոցների հաշվին։

Դատախազը խմբավորումը համեմատել է «դասական Կոզա նոստրայի» հետ՝ հավելելով, սակայն, որ «ապօրինի եկամուտների, աշխարհագրական տարածքի և հավակնոտության տեսանկյունից ավանդական մաֆիան կարող էր նախանձել այս ամերիկա-հայկական խմբավորմանը»։

ՊԶԶԻԿՈ ՎԵՆԴԵՏՏՈ

Ոստիկանության տվյալներ վկայակոչելովՙ Ասոշիեյթեդ պրես գործակալությունը և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հաղորդում են, որ ԱՄՆ-ում բացահայտել է հանցավոր խմբավորում, որը զբաղվում էր խարդախությամբ ու բժշկական ապահովագրությամբ: Բացահայտված է հայկական հանցավոր մի խմբավորում, որը միլիոնավոր դոլարներ էր յուրացրել բժշկական Medicare դաշնային ծրագրից: Ձերբակալությունները տեղի են ունեցել Նյու Յորքում, Լոս-Անջելեսում, Ջորջիա, Օհայո եւ Նյու Մեքսիկո նահանգներում: Ոստիկանության տվյալներով խմբավորման ղեկավարը «օրենքով գող» Արմեն Ղազարյանն է (Պզե) ,նրան ձերբակալել են Լոս-Անջելեսում: Ընդամենը ձերբակալվել են խմբի 75 անդամներ ( Հայաստանի ,Ուկրաինայի, Ղազախստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներ): Հանցախմբի առանցքը կազմում են նախկին հայաստանցիները, Մանհեթենի դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել հանցավոր խմբի 44 հայազգի անդամների: Ձերբակալվածներից շատերն ազատ են արձակվել 100-500 հազար դոլար գրավի դիմաց:
Մանհեթենի դատախազ Փրիթ Բհարարայի խոսքով, խմբավորումը գործում էր«Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն» անվան տակ : Հանցագործների գրասենյակը Բրուքլինի ավտոարհեստանոցներից մեկում էր , Նյու Յորքում խմբավորմանը անմիջականորեն ղեկավարում էր 35-ամյա Ռոբերտ Թերջանյանը, իսկ Լոս Անջելեսումՙ 34-ամյա Դավիթ Միրզոյանը, համշխարհային կառույցը ղեկավարում է ր գող Պզեն կամ Արմեն Ղազարյանը: Հանցախմբին մեղադրում են 25 նահանգներում 118 կեղծ կլինիկաների ցանց հիմնելու եւ մոտ 163 միլիոն դոլար յուրացնելու մեջ: Հանցախմբի անդամները փորձել են զառամյալների բուժօգնության Medicare դաշնային ծրագրի հիմնադրամին խաբել մոտ 163 մլն դոլար գումարով: Խմբավորումը գողացել է Կալիֆոռնիայի Օրինջ կոմսության բուժկենտրոնում բուժվող մոտ 2900 անձանց տվյալներ եւ ներկայացրել Medicare-ի գրասենյակներ՝ Medicare-ից գումարներ ստանալու համար: Այդ ձեւով նրանք յուրացրել էին ավելի քան 100 մլն դոլար: Չորս տարում առողջապահության ամերիկյան համակարգը խարդախներին վճարել է 35 մլն դոլար: Մեղադրական փաստաթղթերում ասվում է, որ պզեն (ԱրմենՂազարյանը) ԱՄՆ է գաղթել 1996թ. և այնտեղ գտնվել փախստականի կարգավիճակով և պարբերաբար մեկնել է Հայաստան և Ադրբեջան։ Հետաքննությունը շարունակվել է շուրջ 1 տարի այն դեպքում, երբ դատախազության տվյալներով՝ հայկական մաֆիան ԱՄՆ-ում ձևավորվել է նվազագույնը 4 տարի առաջ։
Նախաքննության տվյալներով խումբը զբաղվել է նաեւ ապօրինի ներկրված ծխախոտի, կեղծ Վիագրայի (Սեռային թուլություն ունեցող ամերիկացիներին հանցագործ մանկապղծության մղելու հայտնի և տարածված դեղամիջոց -Հեղ) եւ գողացված կրեդիտային քարտերի և թմրանյութերի վաճառքով:Պզեն զբաղվում էր զենքի, թանկարժեք քարերի և հազվագյուտ մետաղների ապօրինի շրջանառությամբ, ինչպես նաև մարդկանց առևանգմամբ ու դրամաշորթությամբ, զեղծարարությամբ, ռեկետով, փողերի լվացմամբ։ Մեղադրական փաստաթղթերում նաև ասվում է, որ հանցագործները մոլորեցնում էին ԱՄՆ-ի ներգաղթային իշխանություններին և «օտարերկրյա կառավարության ներկայացուցիչների օգնությամբ այնպես էին դասավորում, որ այդ կառավարությունը հրաժարվում էր ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող անձանց՝ այդպիսով զրկելով ամերիկյան իշխանություններին նրանց արտաքսելու հնարավորությունից»։
«Հայկական ժամանակ»-ն էլ հետ չմնալով իր բացահայտուներն է կատարում. «Պզոյի եւ Սերժ Սարգսյանի ու վերջինիս եղբոր` ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի մտերիմ հարաբերությունների մասին մամուլում բազմիցս գրվել է: Ըստ լուրերի, Սերժ Սարգսյանի եւ Պզոյի մտերմությունը ավելի քան 10 տարվա վաղեմություն ունի: Նրանց ծանոթությունը, ըստ իրազեկ աղբյուրների, կայացել է 1999-ի հունվարին, երբ Սերժ Սարգսյանը եղել է ՀՀ ԱԱ եւ ՆԳ նախարարը, ու նրա հրամանով Պզոն ԱՄՆ-ից Հայաստան գալիս հենց «Զվարթնոցում» ձերբակալվել է: Սակայն «օրենքով գողը» կարճ ժամանակում ազատ է արձակվել, իսկ այդ ընթացքում հասցրել է դասվել Սերժ Սարգսյանի մերձավոր անձանց թվին: Հաջորդած տարիներին Պզոն Հայաստանում գտնվելիս խնդիր չի ունեցել: Նա հիմնականում ԱՄՆ-ից ՀՀ է վերադարձել նախընտրական շրջանում` Սերժ Սարգսյանին աջակցելու նպատակով»:
“Արմենպրես” գործակալության խնդրանքով Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ հետ չի մնացել «Միայն ափսոսանք կարելի է հայտնել, որ ամերիկյան սոցիալական ապահովության համակարգում իրականացված ապօրինություններով զբաղվողների մեջ, ըստ հրապարակված տեղեկատվության, ներգրավված են եղել նաեւ ՀՀ քաղաքացիներ: Անհրաժեշտության պարագայում, Հայաստանի համապատասխան մարմինները, բնականաբար, պատրաստ կլինեն համագործակցել իրենց ամերիկյան գործընկերների հետ` քննությանն աջակցելու համար», ասել է Տիգրան Բալայանը: Սա արդեն կոմպրոմիս է, որի առաջարկը Հայաստանի իշխանությունը կարծես թե անում է ԱՄՆ-ին: ԱՄՆ իրավապահների բացահայտածի մեջ նկատել են գրոհ ոչ միայն հայաստանցիներից կազմված հանցախմբի, այլ հենց Հայաստանի իշխանության դեմ: Հարցն այն է, թե ինչքանով է ԱՄՆ տրամադրված այդ կոմպրոմիսին եւ ինչ ծավալի եւ բովանդակության գին է սահմանելու դրա համար: Ընդ որում, այդ ֆոնին բավական հետաքրքրական է այն տեղեկատվությունը, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հանդիպումների շարք է սկսել ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ, իսկ ՍԴՀԿ ամերիկյան կառույցի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ էլ դեսպան Յովանավիչը արել էր բավական ուշագրավ մի հայտարարություն, թե ԱՄՆ Հայաստանի ժողովրդավարության համար անում է ավելին, քան երեւում է հասարակությանը:
Կոզա Նոստրան կարող է դիմել դատարան, հայցը ձևակերպելով «ի՞նչ են արել այդ խեղճ Ռանչպար հայերն Ամերիկայում» և «Ի՞նչու է հեղինակազրկվում Կոզա Նոստրան»:
Բա նման խաղի մեջ էլ «Կոզա Նոստրա » կերևա՞ …

Տրիբուն
18.10.2010, 13:14
Ավանակների մրցույթ
12:37 | 18/10/2010 |

Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում երեկ կայացել էշերի մրցույթ: Այն անց է կացվում արդեն 3-րդ անգամ: Դրան մասնակցել են 80 հոգի:

Ծնունդով Վանք գյուղից ռուսաստանցի գործարար Լևոն Հայրապետյանը, ում նախաձեռնությամբ անց է կացվում, այս մրցույթը, հատկացրել էր 5000 ԱՄՆ դոլար իբրեւ մրցանակային ֆոնդ:

Մրցույթին նաև մի աղջիկ է մասնակցել, որին, սակայն, հաղթել չի հաջողվել:

Ա1+ (http://www.a1plus.am/am/social/2010/10/18/donkey-race)



http://www.a1plus.am/content/301x168/35d790e4323e3e384385f93d5989357b.jpg

Ու մի հատ էլ հին մեկնաբանություն :hands:hands Էս կարամ անվերջ կարդամ:


«ՕՍԿԱՐԻՑ» ՄԻՆՉԵՎ ԻՇՈՒ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱ

Բավական էր դուրս գային Բաքվի վերահսկողությունից, բավական էր նաեւ ձերբազատվեին Տեր-Պետրոսյանի զգաստացնող ներկայությունից, անմիջապես վերադարձան ավանակային կրոսին: Վերջում: Իսկ ամենասկզբում Նոբելյան մրցանակ «կպցնելու» գործն էր ղարաբաղցի Արտեմի համար, հետո՝ առերեւույթ «ազգափրկիչ» «Արմենիբումը», իսկ, ըստ էության, փող լվալու «պրոեկտ» ու նարկոտիկ սինթեզելու մեդիատանիք, ինչի շրջանակներում էլ բանտ նստեցրին Գագիկ Ներսիսյանին, որպեսզի այդ գործում հանկարծ մրցակից չլինի, քանի որ «Նաիրիտն» էլ այդ հնարավորությունը ունի:

Հետո հերթը հասավ «Օսկար» «ստանալուն» եւ երբ այդ էլ անցավ, վրա հասավ Կաննի կինոփառատոնը, բայց այստեղ էլ պարզվեց, որ Ֆրանսիան ոչ այնքան հակաթուրք է, որքան արաբական տեռորով հիացող (համենայնդեպս, դա թույլ է տալիս բազմաբովանդակ դարձնել Ֆրանսիայի` մարքսիզմից օրգազմի հասնող մտավորականության ազատ ժամանցը) եւ Կաննում ինչ-որ մրցանակ տվին պաղեստինցիների նկարահանած (թե՞ ֆրանսիացիների) առաջին ֆիլմին: Եւ ղարաբաղցիք, որ այսպիսի ելքը կանխատեսել էին, Կաննի փառատոնին զուգահեռ ծրագրել էին էշերի մրցում Ստեփանակերտում, որպեսզի կոտր չընկնի հայ ազգային ոգին: Անհնար է պատկերացնել, որ Վեզիրովը կամ Ալիեւը թույլ տային էշերի մրցում անցկացնել Ադրբեջանի տարածքում, առավել եւս՝ ցուցադրել այն հեռուստատեսությամբ: Առավել եւս բացառված էր, որ նրանց թույլ տրվեր հեռուստախցիկների առաջ այդ աստիճան ինքնադրսեւորվել այն ժամանակներում, երբ Հայաստանում հայկական իշխանություն կար: Ինչ մեղքս թաքցնեմ, թեթեւակի կասկածներ ունեմ, որ «Ա1+»-ի փակելն էլ հարմարեցված էր էշերի սպարտակիադային, որպեսզի ազատ հեռուստաալիքը «սխալ ռակուրսով» ցույց չտար այդ տոնը: Չնայած, ինչ ռակուրսով էլ ցույց տաս, էշը մնում է էշ: Իշի ռակուրսը ո՞րն է: Իհարկե, զվարճալի կլիներ այս ամենը, եթե այսքան չարագուշակ չլիներ:

Իշխանությամբ, բանակով, ոստիկանությամբ, դատարաններով զինված անուղեղների մի խումբ տեսախցիկների առաջ զվարճանում է չորքոտանի մի այլ երամակի հետ եւ կարծում է, թե եթե իջար իշին խրախուսելու մակարդակին, ուրեմն ժողովրդավար իմիջդ ապահովված է: Ավելին՝ կարծում է դա օրիգինալ է: Այնինչ, անծայրածիր Ասիայից մինչեւ Հարավային Ամերիկա (ներառյալ Աֆրիկան, Եվրոպայից՝ Բալկաններն ու Իսպանիան) մեզ նման թշվառ ժողովուրդների կյանքում էշը մինչեւ հիմա անփոխարինելի դեր ունի: Էշը ապրում է անգամ Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի եւ Հարավային Ամերիկայի միջեւ ընկած անտերուդուս Կապո Վերդե տառացիորեն բուսազուրկ կղզիներում: Պիտի լավ պատկերացնել իշու եւ մարդու կապվածության ողջ խորությունը՝ հասկանալու համար, թե ինչու են կղզիաբնակները էշ պահում մի տեղ, որտեղ ոչ ծառ կա, որ անտառից փայտ կրեն, ոչ հանդ ու հողամաս ունեն, ուր էշով գնան-գան եւ անասունի կերն էլ երեւի ներմուծում են (հո չի կարելի կարծել, որ էշը ձուկ է ուտում): Պատկերացրեք, որ այստեղ էլ էշին պատշաճ զբաղմունք են գտել ձկնորսների երեխաները՝ սակավ ջրհորներից խմելու ջուր են կրում իշին բարձած՝ ամենավերջին հայկական գյուղի երեխաների նման: Մի խոսքով, ինչ աստիճան էշն է տարածված, նույնքան տարածված են էշի, աքլորի, շների եւ այլ կռիվները: Մի տարբերությամբ, սակայն, որ այդ երկրներում էշի հետ առնչվելը չեն ներկայացնում որպես ազգային առանձնահատկություն, առավել եւս՝ ժողովրդին մոտ լինելու ապացույց: Էլ չեմ ասում, որ իշով խանդավառվելուց զատ, այդ երկրներում նաեւ աշխատում եւ արտադրանք են տալիս:

Անուրանալի է ավանակի դերը քաղաքակրթության պատմության, հատկապես՝ մատաղ սերնդի սեռական դաստիարակության գործում: Հասկանալի է հասուն տղամարդու ձգտումը ժամանակ առ ժամանակ, այս կամ այն կերպ, այս կամ այն չափով քողարկված, արժանին մատուցել իր խռովահույզ պատանեկության սիմվոլներին, բայց դեռ երբեք այդ բանը այդքան «պետականորեն», այդչափ անթաքույց ու սրտանց չէր դրսեւորվել, ինչպես դրսեւորեցին Ղարաբաղի ու Հայաստանի պետերը այդ իշու սպարտակիադայի ժամանակ: Չէ, իշխանությունը չար կատակներ է անում ախմախ մարդու հետ: Ելնելով այն փաստից, որ «կարաբախսկի ռենեսանսը» սկսվեց սպիդի դեղի մասին զառանցանքից եւ վերջացավ էշի սպարտակիադայով, չես կարողանում ազատվել կպչուն-միստիկ այն մտքից, թե այս ամենը գուցեեւ պատահական չէ: Թե կարող է հանկարծ պարզվել, որ սպիդը ոչ թե այծից կամ կապիկից է անցել մարդուն, այլ սովորական էշից. չէ՞ որ մատաղ սերնդի սեռական դաստիարակության գործում էշի դերը անհամեմատելի է այլ կենդանիների հետ, եթե իրար հետ համեմատելու լինենք, մանավանդ, կապիկների կապրիզնի բնույթը, այծերի պլստան ճարպկությունն ու էշի անդիմադիր խասյաթը: Ոչ մի համեմատություն: Եւ պետք չէ էշի պրինցիպիալ համառությունը խառնել նրա անխտրական վարքի հետ: Եւ եթե այս տեսանկյունից նայենք խնդրին, ինքնըստինքյան հասկանալի է դառնում, որ սպիդով նախագահներից պիտի զբաղվեին Հայաստանի, Նիգերիայի, Քրդստանի, Վենեսուելայի կամ Տաջիկստանի ղեկավարները: Եթե նրանց խելքը չի հասել, դա չի նշանակում, որ Քոչարյանի խելքն էլ չէր հասնելու: Ով իր կողքին Զորի Բալայանի նման իդեոլոգ ունի, որը նաեւ բժիշկ է եղել ժամանակին: Բայց լուրջ, ո՞վ կսպասեր, որ 88 թվականի ազգային ինքնագիտակցության զարթոնքը այսպիսի զարգացում կունենա:

Norton
20.10.2010, 15:34
Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում դիրքերը բարելավել է տասը հորիզոնականով


http://tert.am/other/image/rrrsf.jpg
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն (RSF) այսօր հրապարակել է «Մամուլի ազատություն – 2010» ինդեքսը, որում Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով 178 երկրների ցանկում զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը: Նշենք, որ RSF-ի 2009թ. աղյուսակում Հայաստանը զբաղեցնում էր 111-րդ հորիզոնականը։

Ըստ զեկույցի, տարածաշրջանում Հայաստանը մամուլի ազատության տեսանկյունից զիջում է միայն Վրաստանին, որը զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը: Իսկ Թուրքիայում, Ռուսաստանում և Ադրբեջանում մամուլի ազատության վիճակը շատ ավելի վատ է. Թուրքիան զբաղեցնում է 138-րդ, Ռուսաստանը՝ 140-րդ, իսկ Ադրբեջանը՝ 152-րդ հորիզոնականը:

Զեկույցի համաձայն՝ մամուլի ազատության ցուցանիշով աշխարհի առաջատար պետություններն են Ֆինլանդիան, որը ցուցակում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, Իսլանդիան, Նորվեգիան, Հոլանդիան, Շվեդիան և Շվեյցարիան:

Ըստ զեկույցի, աշխարհում խոսքի ազատության տեսանկյունից ամենավատ վիճակում գտնվող երկրներն են Լաոսը (168), Ռուանդան (169), Եմենը (170), Չինաստանը (171), Սուդանը (172), Սիրիան (173), Մյանմարը (174), Իրանը (175), Թուրքմենստանը (176), Հյուսիսային Կորեան (177) և Էրիթրեան (178):
tert.am

Հալալա մեր 8.000-ամյա պետությանը:))
Ձախից ցուցակում մեկ հորիզոնականով առջև ա Վրաստանը, իսկ աջից Հայաստանը գտնվումա Էկվադորի, Բոլիվիայի, Անգոլայի, Նիգերի, Գաբոնի, Բուրունդիի և Ջիբութիի կողքին:love

Բիձա
20.10.2010, 22:59
Էսօրվա gazeta. ru ից է: http://www.gazeta.ru/news/lenta/

Президент Грузии Михаил Саакашвили совершил заплыв в Черном море на 3,5 км. Во время заплыва его сопровождали мэр Тбилиси Гиги Угулава, министр по защите окружающей среды Гога Хачидзе. Саакашвили рассказал журналистам, что с помощью своего iPod сравнил температуру воды и влажность воздуха в Батуми с другими курортами.»
Էս տղեն համ գալստուկ ծամել գիտի, համ 3,5 կմ լողալ, համ 3,5կմ լողացող առնվազն 2 այլ պաշտոնյա ունի, համ Ipod-ով կարա ջրի ջերմություն ու խոնավություն չափի:
Եթե մեր հին ու նորերից որևէ մեկը սրա արածների գոնե մեկի կեսն աներ, ես էլ հայկական քաղաքականությամբ չէի զբաղբվի:

Rammer
27.10.2010, 08:13
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԱՍՏՐԱԽԱՆ` ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻ ԱՐՁԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՌԹԻՎ

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը` հոկտեմբերի 27-ին Աստրախան քաղաքում կկայանա Հեյդար Ալիևի արձանի բացումը, որին ներկա կգտնվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հիշեցնենք, որ նույն օրը նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը նույն քաղաքում: Այս հանդիպման օրվա ընտրությունը մեծ վրդովմունք էր առաջացրել հայկական լրատվամիջոցներում, որոնք փորձում էին հասկանալ, թե ինչով է պայմանավորված Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ողբերգության տասնմեկերորդ տարելիցի օրը նման հանդիպման իրողությունը: Փաստորեն, Կրեմլի վարչական բաժնի աշխատակիցները պարզապես «հարմարեցրել են» ՀՀ նախագահի այցը Ադրբեջանի համազգային առաջնորդի արձանի և հարակից հրապարակի պաշտոնական բացման տոնակատարություններին:

1in.am

Rammer
27.10.2010, 13:59
Համացանցում հայտնվել է հերթական հոլովակը,( http://www.youtube.com/watch?v=C-vVX2B1H3k&feature=player_embedded ) որը թերեւս այդքան էլ հաճելի չի լինի Հայաստանի իշխանության համար: Այնտեղ տեղադրված է մի հոլովակ, որտեղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը իրեն հարց տվող հայ տղային ասում է, որ Հայաստանի նախագահը զանգահարել է նախագահ Օբամայի վարչակազմ եւ խնդրել, որ ապրիլի 24-ի ուղերձում չօգտագործվի ցեղասպանություն բառը, հայ-թուրքական գործընթացին չվնասելու համար:

Լրագիր

davidus
27.10.2010, 14:16
Համացանցում հայտնվել է հերթական հոլովակը,( http://www.youtube.com/watch?v=C-vVX2B1H3k&feature=player_embedded ) որը թերեւս այդքան էլ հաճելի չի լինի Հայաստանի իշխանության համար: Այնտեղ տեղադրված է մի հոլովակ, որտեղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը իրեն հարց տվող հայ տղային ասում է, որ Հայաստանի նախագահը զանգահարել է նախագահ Օբամայի վարչակազմ եւ խնդրել, որ ապրիլի 24-ի ուղերձում չօգտագործվի ցեղասպանություն բառը, հայ-թուրքական գործընթացին չվնասելու համար:

Լրագիր

Ջո Բայդենը նման բան չի ասում, այլ`
Tell them that it was the Armenian President that called me and said "Look, do not force this issue now while we are in negotiations.

Ասացեք նրանց, որ հենց Հայաստանի Նախագահը զանգահարեց ինձ և ասաց. «Պետք չէ այս խնդիրը հիմա ամբողջ ուժով (հետևողականորեն) առաջ քաշել, քանի որ հիմա մենք բանակցությունների մեջ ենք»:

Ու եկեք ինձ ստեղ ցույց տվեք, թե որտեղ ա խոսվում «ցեղասպանություն» բառը չարտասանելու մասին:

Ամբողջ տեքստը.

"What you should be giving to your community is that we are not backing off. The Turks have to come to the realization of what the reality is. And what we got to do is, you know, this....the compromise that was going on and being worked at for a while... Tell them that it was the Armenian President that called me and said "Look, do not force this issue now while we are in negotiations. We passed. That's passed right now, so anyway, reality has a way of intruding."

Բիձա
27.10.2010, 15:49
Ջո Բայդենը նման բան չի ասում, այլ`

Ասացեք նրանց, որ հենց Հայաստանի Նախագահը զանգահարեց ինձ և ասաց. «Պետք չէ այս խնդիրը հիմա ամբողջ ուժով (հետևողականորեն) առաջ քաշել, քանի որ հիմա մենք բանակցությունների մեջ ենք»:

Ու եկեք ինձ ստեղ ցույց տվեք, թե որտեղ ա խոսվում «ցեղասպանություն» բառը չարտասանելու մասին:

Ամբողջ տեքստը.

Դավ ջան, թարգմանությունդ շեշտադրումը հաշվի չի առել: Նա ասել է "Tell them that it was the Armenian President that called me and said "Look, do not force this issue now while we are in negotiations. We passed.
Դու թարգմանել ես
"որ հենց Հայաստանի Նախագահը զանգահարեց ինձ և այլն"
Իսկ իրականում նա ասել է
" որ հենց հայաստանի նախագահն էր, որը զանգահարեց ինձ և այլն"
Այսինքն նա քյասար ասել է "ոչ այլ ոք, քան հենց հայստանի նախագահը զանգեց էդ հարցով - ինձանից ինչ եք ուզում՞ :
Նաև մի նյուանս էլ կա: Բայդենը Սեռժի խոսքը սկսում է look բառով, որը նշանակում է մոտավորապես հետևյալը: Թե "նայի, հասկացի, այ ախպեր",

Երվանդ
27.10.2010, 15:52
Երևանը դեմ չէ, որ Սպիտակ Տունը հրապարակի Ջո Բայդենի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը (http://tert.am/am/news/2010/10/27/biden/)

15:37 • 27.10.10


Պատասխանելով այսօր առավոտ անանուն աղբյուրի կողմից youtube.com կայքում տեղադրված ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին վերագրվող տեսանյութի վերաբերյալ հարցին` ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն ասել է.

«Հայաստանի Հանրապետության նախագահը երբևէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Վերջինիս նախաձեռնությամբ 2009թ. կայացել է երկու հեռախոսազրույց, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի: Հակառակը` բոլոր հանրային ելույթներում և պաշտոնական հանդիպումների ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը և կոչ է արել չարդարացնել ճանաչման ձգձգումը Թուրքիայի հետ ընթացող բանակցություններով:

Վստահ լինելով, որ Սպիտակ տունն իր տրամադրության տակ ունի ԱՄՆ-ի փոխնախագահի բոլոր պաշտոնական հեռախոսազրույցների սղագրություններն ու ձայնագրությունները` ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնապես տալիս է իր համաձայնությունը` հրապարակելու նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը»։

Հիշեցնենք, որ youtube.com–ում տեղադրված տեսագրությունում Ջո Բայդենը ազգությամբ հայ երիտասարդին ասում է, թե Սերժ Սարգսյանն ինքն է ապրիլի 24–ից առաջ զանգահարել իրեն և խնդրել չշտապել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հարցում՝ հաշվի առնելով հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ջուզեպե Բալզամո
31.10.2010, 12:09
"The Jerusalem Post"- ի հավաստմամբ, Թուրքիայի Անվտանգության Ազգային Խորհուրդը որոշել է Հայաստանին հանել պետությանը վտանգ ներկայացնող երկրների ցուցակից: Մեր հետ ցուցակն են լքել նաև Բուլղարիան, Սիրիան ու Վրաստանը: Փոխարենը՝ ցուցակում առաջին համարն է ստանձնել Իսրայելը: Սենց բաներ…

National Security Council in Ankara decides to remove Syria, Bulgaria, Georgia, Armenia from list of countries that pose threat. The JPost

Բիձա
31.10.2010, 16:24
"The Jerusalem Post"- ի հավաստմամբ, Թուրքիայի Անվտանգության Ազգային Խորհուրդը որոշել է Հայաստանին հանել պետությանը վտանգ ներկայացնող երկրների ցուցակից: Մեր հետ ցուցակն են լքել նաև Բուլղարիան, Սիրիան ու Վրաստանը: Փոխարենը՝ ցուցակում առաջին համարն է ստանձնել Իսրայելը: Սենց բաներ…

National Security Council in Ankara decides to remove Syria, Bulgaria, Georgia, Armenia from list of countries that pose threat. The JPost

Իրական շեշտադրումը այլ է: Թուրքիան փոխել է իր ռազմաքաղաքական դոկտրինը և իր մերձակա հարևաններին է հանել այդ ցուցակից, ներառյալ նաև Հունաստանը, Ռուսասատանը:
Սա լիովին համապատասխանում է ռեգիոնալ լիդեր դառնալու թուրքիայի ամբիցիոզ նպատակներին:
Իսկ այդ նպատակին հասնելու ամենակարճ ճանապարհը դա Իսրայելին կսմթելն է, որ մնացածը ուշադրություն դարձնեն իր ախորժակին ու առանց իր դաբրոների հանկարծ ռեգիոնում խաղեր չտան:
Թուրքերի վերջին 2 տարվա հեռու և մոտիկ քաղաքական խաղերը ուղղակի փայլուն են:

Rammer
03.11.2010, 12:54
«Հրապարակ». Հերթական սանձարձակությունը բանակում. սպան 1 ժամ 40 րոպե ծեծել է զինվորին
10:47 • 03.11.10


Որքան էլ մամուլին մեղադրում են «հայկական բանակի դեմ» գրելու համար, Հայաստանի բանակում տեղի ունեցող դեպքերն իրենք են խոսում բանակի իրավիճակի մասին։ Երեկ մեր խմբագրություն զանգահարեց մի քաղաքացի՝ տեղեկացնելով, որ Նուբարաշենի զորամասում սպան այնպես է ծեծել զինվորին, որ վերջինիս բազմաթիվ կապտուկներով ու վնասվածքներով տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ։
Հրամանատարի դաժան ծեծի արդյունքում Մուրացանի հոսպիտալի դիմածնոտային բաժին էր տեղափոխվել 18-ամյա Էրիկ Գրիգորյանը։ Էրիկին զորամասից հիվանդանոց են տարել բազմաթիվ սալջարդերով, կոտրված քթով ու գլխուղեղի ցնցումով։ Երբ գնացինք հոսպիտալ, Էրիկի ծնողներն ու հարազատներն այնտեղ էին։ Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալը՝ Արմեն Բարեղամյանը, հոկտեմբերի 28-ին դաժան ծեծի է ենթարկել զինվորին։ Հարազատների պատմելով՝ Էրիկն այդ օրը չի մասնակցել առավոտյան նախավարժանքին, ոտքը մեխ է մտած եղել։ Արմեն Բարեղամյանը դրա համար 1 ժամ 40 րոպե ծեծել է զինվորին, ընդ որում՝ ծեծը շարունակել է, երբ զինվորն արդեն ուշագնաց է եղել։ Հարազատների պատմելով՝ այնուհետև տարել է լվացարանի մոտ, ջուր է լցրել վրան, ուշքի բերել ու շարունակել է ծեծը՝ այս անգամ տաբուրետկայով։ Էրիկի հայրը՝ Գագիկ Գրիգորյանը, շատ տխուր էր. «Տղաս լավ չի, գլխի հետ կապված պրոբլեմներ ունի, քիթն էլ է կոտրված։ Ողջ մարմինը ցավում է, չի կարողանում սնվի, չի կարողանում նորմալ խոսի»։ Նա «ամենավերջին պատիժն» է ակնկալում ծեծող սպայի համար։ «Ինչի զինվորի հետ ս՞ենց են վարվում։ Մենք մեր տղային ուղարկել ենք, որ իրա երեխեքին պաշտպանենք, ոչ թե, որ ջարդվի, բերվի-գցվի էստեղ»։
Երեկ մեր հարցմանն ի պատասխան՝ ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնից ասացին, որ դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, սակայն սպան դեռ կալանավորված չէ, նրան մեղադրանք դեռ չի ներկայացվել։ Լրատվության պատասխանատու Մերի Սարգսյանը փոխանցեց հետևյալը. «Փոխգնդապետ Արմեն Սուրենի Բարեղամյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ ծեծի է ենթարկել ժամկետային զինծառայող Էրիկ Գրիգորյանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Փաստի առթիվ 01.11.2010 թ.– ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4– րդ կայազորային բաժնում 375 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ»։
ՀԳ - Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ զորամասի հրամանատարի տեղակալ, սպա Արմեն Բարեղամյանի դեմ արդեն իսկ դատական հայց կա. մոտ մեկ ամիս առաջ Բարեղամյանը մեկ այլ զինվորի էլ է ծեծել, և այդ գործն արդեն դատարանում է։ Սակայն անգամ այդ փաստը չի զսպել սպային։ Ավելին՝ նա չի ազատվել աշխատանքից ու փաստորեն նույն եռանդով շարունակել է զինվորների ծեծը։ Ի դեպ, տվյալ զորամասի հրամանատարը Վ. Վարդանյանն է։

Tert.am

Rammer
04.11.2010, 10:14
«Հայկական ժամանակ». Հարձակում Նիկոլ Փաշինյանի վրա

ԱԱԾ մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ երեկ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հարձակում են գործել քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ»–ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա։ Այլ մանրամասներ ճշտել երեկ չհաջողվեց։
ԱԱԾ մեր աղբյուրները նշում են, սակայն, որ հարձակումը հրահանգավորված է եղել նախագահական նստավայրից։ Ըստ այդմ՝ նպատակը նույնն է՝ ամեն գնով կասեցնել Նիկոլ Փաշինյանի քաղաքական և լրագրողական գործունեությունը։

Tert.am

Բիձա
05.11.2010, 03:20
http://www.gazeta.ru/news/lenta/?2
Власти планируют раздавать жителям Алжира оружие для самозащиты,
чтобы они смогли отразить нападение боевиков в неблагополучных районах страны, сообщает «Би-би-си». Власти в прошлом уже вооружали граждан во время гражданской войны в 90-х годах, когда погибли 200 тысяч человек.

Ըսենց բան մեր մոտ պատկերացնելի է՞::D:o

Chuk
09.11.2010, 11:54
ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ

Այսօր Հայ ազգային կոնգրեսը սկսել է պիկետը Երեւան հյուրանոցի դիմաց, որտեղ աշխատանքներն է սկսել Եվրամիություն - Հայաստան. քաղաքացիական հասարակություն երկօրյա սեմինարը: Պիկետի մեկնարկից հետո Հայ ազգային կոնգրեսի մի քանի երիտասարդ ակտիվիստ բերման են ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն:

Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը լրագրողներին ասել է, թե միջազգային մասշտաբի միջոցառում է անցկացվում, իրենք պարտավոր են պահպանել հասարակական կարգը:
Լրագիր (http://lragir.am/armsrc/country40574.html)


ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ ԾԵԾԵ՞Լ ԵՆ

Այսօր Հայ ազգային կոնգրեսը պիկետ է անում Երեւան հյուրանոցի դիմաց, որտեղ աշխատանքներն է սկսել Եվրամիություն - Հայաստան. քաղաքացիական հասարակություն երկօրյա սեմինարը: Պիկետի մեկնարկից քիչ անց, ինչպես տեղեկացրել էինք, բերման են ենթարկվել երիտասարդ ակտիվիստներ: Նրանք են` Սարգիս Գեւորգյանը, Վահագն Գեւորգյանը, Արեգ Գեւորգյանը եւ Սարգիս Ղազարյանը:

Ընդհանրապես, Երեւան հյուրանոցի մոտ բազմաթիվ ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ կան, ովքեր փակել են Աբովյան փողոցը հետիոտնի համար:

Պիկետի մասնակիցների մեջ լուրեր են շրջում, թե բերման ենթարկվածներին Կենտրոնի ոստիկանությունում ծեծել են:
Լրագիր (http://lragir.am/armsrc/country-lrahos40578.html)

Chuk
09.11.2010, 12:07
ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ԺԱՄԱՆԵԼ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ոստիկանները Երեւան հյուրանոցի մոտից բերման են ենթարկել Հայ ազգային կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստների, որոնց, ըստ պիկետի մասնակիցների ծեծել են Կենտրոնի ոստիկանությունում: Մեր թղթակիցը տեղեկացնում է, թե Կենտրոնի ոստիկանություն է ժամանել շտապ օգնության բրիգադը: Ըստ պիկետի մասնակիցների, բժիշկները ժամանել են ծեծված երիտասարդներին բուժօգնություն ցուցաբերելու համար:
Լրագիր (http://lragir.am/armsrc/country-lrahos40581.html)

Rammer
09.11.2010, 13:21
ՀԱԿ ակտիվիստների պնդմամբ, իրենց դաժան ծեծի են ենթարկել ոստիկանությունում


Նոյեմբեր 09, 2010 | 12:53
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանին, Արեգ Գեւորգյանին, Վահագն Գեւորգյանին եւ Սարգիս Խաչատրյանին, որոնց այսօր՝ նոյեմբերի 9-ին տարել էին ոստիկանության Կենտրոնի բաժին, ընդունարանում դաժան ծեծի ու բռնության են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սարգիս Գեւորգյանի քույրը՝ Անի Գեւորգյանը, ում այդ մասին ոստիկանությանից զանգահարել եւ տեղեկացրել է եղբայրը՝ Սարգիս Գեւորգյանը։ Նա նաեւ խնդրել է քրոջը շտապ օգնություն կանչել, քանի որ ծեծի ենթարկվածները բժշկի կարիք են զգացել։ Անի Գեւորգյանի կանչից հետո, շտապ օգնության մեքենան ժամանել է ոստիկանություն, սակայն հայտնի չէ, թե, արդյոք, բժիշկներին թույլ տվե՞լ են այցելել ծեծի ենթարկվածներին:

Սարգիս Գեւորգյանը քրոջը հայտնել է նաեւ, որ երբ ոստիկանության ընդունարանում իրենց ծեծի են ենթարկել ու գցել գետնին, ոստիկաններից մեկն ասել է, թե «Լավ, հերիք ա, թե չէ կսատկեն», իսկ մյուսն ասել է, «Դե ոչինչ, թող սատկեն»։ Թե ինչ վիճակում են այժմ երիտասարդները, հայտնի չէ։ Անի Գեւորգյանը հայտնեց նաեւ, որ այժմ ոստիկանություն է տանում իր երկու եղբայրների Սարգիսի եւ Արեգի անձնագրերը։ Ոստիկանությունում ՀԱԿ ակտիվիստներին է այցելել փաստաբան Վահե Հովսեփյանը, իսկ մյուս փաստաբանը՝ Գիվի Հովհաննիսյանը դեռ դրսում սպասում է։

Նկատնեք, որ այժմ Շառլ Ազնավուրի հրապարակում շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների կազմակերպած ակցիան, որին մասնակցում է շուրջ 200-300 հոգի։ Ակցիան ընթանում է «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատ խոսք» եւ այլ կարգախսների ներքո։ Հրապարակ են այցելել նաեւ Մարդու իրավունքների գրասենյակի աշխատակիցները, ովքեր մինչ այդ եղել են Կենտրոնի ոստիկանությունում։

Հիշեցնեք, որ նոյեմբերի 9-ին, ժամը 10:15-ի սահմաններում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի մոտ) միջադեպ էր գրանցվել ակցիա իրականացնող Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ։ Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արայիկ Պետրոսյանն սկսել է վիրավորանքներ տեղալ երիտասարդների հասցեին եւ արգելել, որպեսզի երիտասարդները երթով իջնեն դեպի Հանրապետության հրապարակ:

Ոստիկանները դեղին ժապավեններով փակել են տարածքը, երիտասարդների թիկունքում տեղադրել են պատնեշներ եւ պահանջել, որպեսզի ակցիայի մասնակիցներն անցնեն պատնեշից այն կողմ: Երիտասարդները հրաժարվել են կատարել այդ պահանջը, ինչի հետեւանքով նրանց տեղափոխել են ոստիկանություն:

News.am

Chuk
09.11.2010, 16:06
Ազնավուրի հրապարակում ՀԱԿ պիկետի մասնակիցներն իրենց բողոքն այսօր արտահայտեցին` հրապարակ բերելով կախաղան հանած 5 խրտվիլակներերի, իսկ երկու կողմերում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմանկարներն էին:

ՀԱԿ ակտիվիստ Սերգեյ Գասպարյանի խոքերով` խրտվիլակները խորհրդանշում են, որ Հայաստանում Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը զոհաբերվել են ազատությունը, արդարադատությունը, ազատ մամուլը, մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը: Իսկ այդ ընթացքում «Երեւան» հյուրանոցում շարունակվում էր ԵՄ-Հայաստան համաժողովը` այդ խնդիրների վերաբերյալ:

«Միջազգային այս կոնֆերանսը, քանի որ նվիրված է մարդու իրավունքներին ողջ Եվրոպայի տարածքում, մենք էլ առաջին հերթին նրանց ուշադրությունը փորձում ենք հրավիրել, թե ինչ է տեղի ունեում Հայաստանում»,- ասում է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով` իրենք պետք է հասնեն նրան, որ Եվրոպան ավելի հետեւողական լինի իր պահանջներում:

Ի դեպ, պիկետի ընթացքում կոնֆերանսի մասնակիցները դուրս էին գալիս, մոտենում ցուցարարներին, իսկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները նրանց էին տրամադրում որոշ տեղեկություններ գրավոր տեսքով:

http://www.a1plus.am/content/301x168/b1b9e451b8c51b3f34f9b992ed5ffa4e.jpghttp://www.a1plus.am/content/301x168/134248d386b0a92e29f5195077211c55.jpghttp://www.a1plus.am/content/301x168/40d65c2936a256771fbe6efe312646a8.jpg
Ա1+ (http://www.a1plus.am/am/politics/2010/11/9/picquet-gallows)



Ինչպես Երեւան հյուրանոցում տեղի ունեցող ԵՄ-Հայաստան ֆորումից տեղեկացնում է դրա մասնակից, Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը, կազմվել է հայտարարության տեքստ, որը այժմ գտնվում է ստորագրման փուլում: Հայտարարություն ընդունելու առաջարկով հանդես է եկել Ստեփան Դանիելյանը, կապված համաժողովի առիթով ընդդիմության պիկետի կազմակերպիչների հանդեպ բռնության մասին տեղեկությունների հետ:

“ԵՄ-Հայաստան. Արդար դատաքննության իրավունք եւ դատական համակարգի անկախություն” սեմինարի ներքոստորագրյալ մասնակիցներս մեր մտահոգություն ենք հայտնում սեմինարի կապակցությամբ կազմակերպված պիկետի մասնակիցների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին մեզ հասնող լուրերի մասին:

Կոչ ենք անում ՀՀ համապատասխան պաշտոնյաներին հարգել հանրահավաքներ եւ պիկետներ անելու քաղաքացիների իրավունքը», ասված է հայտարարության մեջ: Դրա տեքստը նոր է կազմվել եւ այն արդեն իսկ ստորագրել է մեկ տասնյակ մասնակից:
Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/politics40589.html)

Տրիբուն
10.11.2010, 09:27
Եվրոպական բոլոր կառույցները ոչ միայն գոմիկ են, այլ նաև իմպոտենտ: Ու էտ մեր ղզլբաշները շատ լավ գիտեն:

Rammer
10.11.2010, 09:39
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը Բաքվում նոյեմբերի 9-ին լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ:

“Դուք ինքներդ եք տեսնում, թե ինչպիսի ջանքեր է գործադրում Ռուսաստանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար: Սկսվել են նախագահների եռակողմ հանդիպումները, եւ նրանք շարունակվում են արդեն երկու տարի: Վերջին հանդիպումը վերջերս տեղի ունեցավ Աստրախանում, որտեղ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին զինծառայողների դիակների փոխանակման վերաբերյալ, եւ դա գործնականում առաջին քայլը դարձավ դիրքորոշումների մերձեցման հարցում: Դրանք ոչ մեծ քայլեր են, բայց միեւնույն ժամանակ, մենք քննարկում ենք օկուպացված տարածքների ազատագրման հարցը, Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ”, հայտարարել է Լեբեդեւը: Այդ մասին հաղորդում է Ռեգնումը:

Lragir.am

Վիշապ
10.11.2010, 10:13
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը Բաքվում նոյեմբերի 9-ին լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ:

“Դուք ինքներդ եք տեսնում, թե ինչպիսի ջանքեր է գործադրում Ռուսաստանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար: Սկսվել են նախագահների եռակողմ հանդիպումները, եւ նրանք շարունակվում են արդեն երկու տարի: Վերջին հանդիպումը վերջերս տեղի ունեցավ Աստրախանում, որտեղ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին զինծառայողների դիակների փոխանակման վերաբերյալ, եւ դա գործնականում առաջին քայլը դարձավ դիրքորոշումների մերձեցման հարցում: Դրանք ոչ մեծ քայլեր են, բայց միեւնույն ժամանակ, մենք քննարկում ենք օկուպացված տարածքների ազատագրման հարցը, Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ”, հայտարարել է Լեբեդեւը: Այդ մասին հաղորդում է Ռեգնումը:

Lragir.am
Կարող ա ինչ–որ կառկառուն դեմք ա էս Լեբեդևը (ինչքան գիտեմ, նախկին ԿԳԲ–շնիկ, ոնց մնացածները:)) ), բայց որ ինքը էշ էշ դուրս ա տվել, դա հարյուր տոկոս։ Օրինակ՝ « եւ դա գործնականում առաջին քայլը դարձավ դիրքորոշումների մերձեցման հարցում»–ից սկսած։ Դիակներ միշտ էլ փոխանակել են, փոխանակել են նաև Ռուսաստանի «մեջ ընկնելուց» առաջ։ Այսինքն եթե սա է փաստարկը, ուրեմն Ռուսաստանի «ջանքերը» փուչիկներ են։

Rammer
11.11.2010, 18:32
ՀԱԿ-ը պահանջում է անկախ բժշկական փորձաքննության ենթարկել Նիկոլ Փաշինյանին
18:02 • 11.11.10


Հայ ազգային կոնգրեսը երիցս պաշտոնապես ահազանգել է, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպվում են նրա կյանքին ու անվտանգությանն սպառնացող սադրանքներ և գործողություններ։ Նոյեմբերի լույս 11-ի գիշերը նրա վրա տեղի է ունեցել հերթական հարձակումը՝ այս անգամ արդեն քնած ժամանակ և դիմակավորված մարդկանց կողմից։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Սերժ Սարգսյանի, Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի և քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանի վրա, որոնք պատասխան են տալու օրենքի առջև։

Այս անգամ օպերացիան կազմակերպվել է այնպես, որ հնարավոր լինի թաքցնել հետքերը, մասնավորապես, դա արվել է գիշերը, դիմակներով։ Արդարադատության նախարարության հայտարարությունը, որով ժխտվում է կատարվածը՝ դա համարելով կեղծ, ամոթալի խաբեություն է։ Խցակից կալանավորներին վկայակոչելը՝ թե նման բան չի եղել, ծիծաղելի է, քանի որ նման դեպքի մասին վկայելը ոչ միայն վտանգավոր է յուրաքանչյուր կալանավորի համար, այլև տվյալ միջավայրի չգրված օրենքներով ընդունված չէ։ Առաջնորդվելով խորհրդային տոտալիտարիզմի տարիներին մշակված գործելակերպով, ռեժիմը փորձ է անում ժխտել իր հանցանքը՝ ստորաբար իր քաղաքական հակառակորդին վերագրելով հոգեկան անհավասարակշիռ վիճակ։

Այս պայմաններում, երբ ամենաքստմնելի ձևով ժխտվում է բացարձակ իրականությունը, մենք պահանջում ենք անկախ բժշկական փորձաքննություն՝ միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կոչ ենք անում մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության խնդիրներով զբաղվող հայաստանյան և միջազգային բոլոր կազմակերպություններին, Հայաստանում օտարերկրյա ներկայացուցչություններին՝ ներազդել ՀՀ իշխանությունների վրա՝ կատարելու մեր այս պահանջը, ինչպես նաև իրենց ձայնը բարձրացնել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի անվտանգությանն սպառնացող իշխանական ստոր ու հանցավոր ծրագրերի ու գործողությունների դեմ։ Կոչ ենք անում բոլորին ուրբաթ օրը` նոյեմբերի 12-ին, ժ. 14-ին, նույն պահանջներով մասնակցել ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց կազմակերպվող պիկետին։

Tert.am

Rammer
11.11.2010, 23:38
Նիկոլ Փաշինյանի հետ կապված վերջին միջադեպի մանրամասները. հայտարարություն
21:04 • 11.11.10


«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մերձավորները հայտարարություն են տարածել, որում մանրամասն ներկայացվում է անցյալ գիշեր «Կոշ» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպը։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացվում է ստորև։

«Այս գիշեր ժամը 2.30-ին սահմաններում Նիկոլ Փաշինյանը արթնացել է զգալով տարօրինակ շարժ, որը տևել է մոտ 20 րոպե: Դրանից հետո ինչ-որ անձինք մոտեցել են իր քնելատեղին և բացել են վարագույրը: Այդ ժամանակ Նիկոլը տեսել է 2 դիմակավորված անձանց, որոնք իր տպավորությամբ եղել են հատուկ նշանակության ջոկատայինների հագուստով` սև գույնի, դիմակները եղել են ըստ իր տպավորության, գործարանային արտադրության, ինչի մասին վկայել են դիմակների աչքերի շուրջ առկա կապույտ երիզները: Տեսնելով, որ Նիկոլը արթուն է` մի պահ կարկամել են, որոշակի դադարից հետո սկսել են ոտքերով նրան հարվածել մոտ մեկ րոպե, որի ընթացքում Նիկոլը ինչ-որ բան է գոռացել: Որից հետո այդ անձինք արդեն իսկ հավաքված կիսամերկ դատապարտյալների միջով հեռացել են: 4-5 րոպե անց եկել են հսկիչները և Նիկոլին տարել են հերթապահ մաս, որտեղ Նիկոլը մնացել է մինչև վաղ առավոտ: Քանի որ Նիկոլն այսօր պետք է ունենար երկարատև տեսակցություն, նա խնդրել է ՔԿՀ վարչակազմին, որպեսզի մի շարք իրեր, այդ թվում նաև իր վերմակը, որով նա ծածկված է եղել գիշերը, տանել հերթապահ մաս: Երկարատև տեսակցության սենյակում բացելով այդ իրերը, պարզվել է, որ վերմակի ծրարի վրա առկա են սապոգի հետքեր, ինչպես նաև արյան հետքեր: Վերջիններս առաջացել են գիշերվա միջադեպի ժամանակ Նիկոլի մատի վրա առաջացած վնասվածքից: Արյան հետքերը առկա են նաև Նիկոլի գիշերազգեստի վրա:

Նիկոլ Փաշինյանը և փաստաբան Վահե Հովսեփյանը ներկայությամբ հերթապահ պատասխանատու Բեգլարյանի, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Զաքարյանի նայել են և վերմակի ծրարի վրա արձանագրել են յոթ հատ սև գույնի հետք` ակնհայտորեն սապոգի թողած, ինչպես նաև վերմակի ծրարի հակառակ կողմին` չորս հատ արնանման հետք: Արյան հետքեր առկա են նաև Նիկոլի գիշերազգեստի վրա: Նիկոլ Փաշինյանը և փաստաբան Վահե Հովսեփյանն առաջարկել են, որպեսզի համապատասխան իրավասու անձը գա և համապատասխան արձանագրությամբ ստանա և կնքի իրեղեն ապացույցները: Հերթապահ պատասխանատու Բեգլարյանը հայտարարել է, որ իրենք այդ պահին չեն կարող վերցնել այդ իրեղեն ապացույցները: Փաշինյանը հարցրել է՝ արդյոք փաստաբան Վահե Հովսեփյանը կարո՞ղ է այդ իրերը դուրս տանել լրագրողներին ցույց տալու համար: Բեգլարյանն արգելել է փաստաբան Վահե Հովսեփյանին դրանք դուրս տանել: Նա առաջարկել է փաստաբանին դուրս գալ հերթապահ մասից և դիմել օպեր մասի պետ Ավետիսյանին: Փաստաբանը հրաժարվել է, քանի որ դուրս գալու դեպքում արդեն խնդիրներ կարող էին առաջանալ ներս մտնելու հետ, նկատի ունենալով, որ տեսակցության ժամը. ըստ ներքին կանոնակարգի սահմանված է մինչև ժամը 5-ը, իսկ այդ պահին արդեն մինչ ժամը 5-ը մնացել էին ընդամենը րոպեներ: Այդ ժամանակ Ավետիսյանն ինքն է եկել: Նիկոլը և փաստաբանը նրան առաջարկել են կազմել արձանագրություն այդ իրերը ստանալու և կնքելու մասին: Ավետիսյանը հրաժարվել է արձանագրությամբ ստանալ և կնքել դրանք, առաջարկելով, որ դա կանի Նիկոլից կարճ բացատրություն վերցնելով: Նիկոլը համաձայնվել է կարճ բացատրություն տալ: Ավետիսյանը նշել է, որ բացատրություն կվերցնի միայն փաստաբանի հեռանալուց հետո: Նիկոլը և փաստաբանը պնդել են, որ բացատրությունը վերցվի փաստաբանի ներկայությամբ: Ավետիսյանը չի համաձայնվել: Պատասխանատու Բեգլարյանը հայտարարել է, որ արդեն ժամը 5-ն է, տեսակցությունն ավարտված է և փաստաբանը պետք է գնա:

Նիկոլը ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության հայտարարությունը անվանեց «անբարո» և նշեց, որ այդ հայտարարությունը ևս մեկ անգամ ակնհայտ է դարձնում, որ իր դեմ ձեռնարկվող հարձակումները կազմակերպվում են և ուղղորդվում են ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության կողմից: Այս մասին է վկայում նաև այն, որ ՔԿՀ վարչությունը հերքում է արդեն երկրորդ միջադեպի մասին տեղեկատվությունը, որը տեղի է ունեցել մոտ երկու տասնյակ մարդկանց աչքի առաջ»:


Tert.am

Mephistopheles
12.11.2010, 04:36
Գերհարստացված ուրանը ծայրահեղական խմբավորումներին վաճառելու փորձի համար Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացի Սմբատ Տոնոյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննիչ Սամվել Տոնոյանի հայրն է:

hzh.am

Rammer
12.11.2010, 12:56
ՆՄԱՆԻՆ ԷԼ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ ԵՆ ՏՎԵԼ

Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործացության հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն այսօր ԱԺ-ում կայացած ասուլիսի ժամանակ առանց կոնկրետացման, բայց ըստ էության խոսել է ՀՀ Լեզվի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Զարմանալի տեղեկացվածություն դրսեւորելով նա հիշել է, որ օրենքի նախագիծը պատրաստվում է երկրորդ ընթերցման ռեժիմով քննարկվել եւ ընդունվել:

“Այն, ինչ մեզ հասնում է` լրագրողների մեկնաբանությունները եւ այլն, որոշակի անհանգստություն է առաջացնում: Հատկապես, երբ եղավ այդ հարցի հասարակակական քննարկումը… դե, չգիտեմ` մերոնք օբյեկտի՞վ տեղեկատվություն են ներկայացնում, թե ոչ, բայց մեզ մոտ գրում են այն մասին, որ այդ օրենքի չընդունման հիմնական թիրախը ռուսերենն է, այլ ոչ ասենք` անգլերենը”:

Վերջինս հայտարարեց, թե երբ Հայաստանը որոշի կտրականապես փոխել իր կողմնորոշումը ռուսերենից դեպի անգլերեն, ապա սրա համար կպահանջվի 20 տարի եւ 20 միլիարդ դոլար: “Պե՞տք է դա անել”,- հարցրեց Ռիժկովն ու ինքն էլ պատասխանեց, որր եթե Հայաստանում ապրում է 2-2.5, միգուցե` 3 միլիոն մարդ, ապա Ռուսաստանում հենց այդքան հայ է ապրում, ու պետք է գնահատել այն լեզուն, որով այդքան մարդ հաղորդակցվում եւ ապրում է Ռուսաստանում: “Ու ասեմ, որ այդքան էլ վատ չեն ապրում”,- նշեց նա:

Lragir.am

Ariadna
12.11.2010, 14:03
ԲԱՐՏԵՐ ԸՍՏ ՌԻԺԿՈՎԻ

Մենք ձեզ` երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի արձանը, իսկ դուք մեզ, ճորտիկներս` ձեր լեզուն ու անկախությունը։ Սա էր կարծես թե հայ-ռուսական միջխորհրդարանական համագործացության հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի երեկ ԱԺ-ում կայացած ասուլիսի բովանդակությունը։

Դե հիմա, թող ՀՀ Հանրապետական ղեկավարություն, Մայր Աթոռն էլ ձեզ նվեր, իրենց ճղեն իրենց տափակ ելույթ-հիմնավորումներով, որ չվաստակեն վասականց-Վասակ պիտակը՝ մի երկու արծաթի ու մի փոր սոլյանկի գնով։

Աղբյուր www.lragir.am

Ձայնալար
12.11.2010, 14:11
Լացկան բոլշևիկը մեզ խառնում է վայրի արջի ցեղերին

Նիկոլայ Ռիժկովը միակ օտարազգին է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման:
Մի կողմ թողնենք այնպիսի «մանր» խնդիր, ինչպիսին Հայաստանի բարձրագույն կոչման սահմանումն է` «համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար», մի կողմ թողնենք նույնիսկ այն, որ միայն տասնհինգ մարդու է այդպիսի պատիվ շնորհվել, ու դրանց մեջ է մեր ռուս բարեկամը: Կարելի էր բնավ չշոշափել հայ-ռուսական խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը, եթե իհարկե, «ազգային հերոսը» չորոշեր, որ պետք է անդրադառնա ներհայաստանյան այնպիսի «նուրբ» խնդրի, ինչպիսին մայրենի լեզուն է: Ի դեպ, դրանով խախտելով հյուրընկալվելու բոլոր հնարավոր սահմանները: Բայց «Հայաստանի ազգային հերոսը» որոշել է, որ առանց իր «հերոսական» խոսքի Հայաստան կոչվող տան բնակիչներս չենք կարողանում կողմնորոշվել, թե որ լեզուն պետք է լինի պետական, կամ հանրակրթությունն ինչ լեզվով պետք է իրագործվի: Դե, կա հին-խորհրդային «ակնարկների» ավանդույթը. Մոսկվայի կենտրոնից մարդ է եկել, պետք է ոչ միայն աչքերը գետնին խոնարհած լսել ու համեստորեն ժպտալ, այլև ուշադիր լինել դիմախաղի և հնչերանգի հանդեպ: Հանկարծ ու այնպես չստացվի, որ մի բան վրիպի «հերոսի» ասածներից: Իսկ Մոսկվայում մի քիչ ջղայնացել էին, որ իշխանությունը չի կարողանում կատարել իջեցված հրահանգը` ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու վերաբերյալ, ավելին` ինչ-որ պաշտոնյաներ, չդիմանալով ճնշումներին, խուսանավում են մայրենի լեզվի դեմ գնալուց և ինքնագլուխ խոստումներ են տալիս: Որպեսզի պատրանքներ չլինեն, գալիս է նա` «ազգային հերոսը», դռնփակ նիստ է հրավիրում, ակաս-պակաս խոսողների աչքերի մեջ նայում և վերջնականապես` հատուկ ռուսերենին վատ տիրապետողների համար շարադրում-վերաշարադրում խնդիրը` պետք է ու վերջ: Միջիշխանական հարաբերություններ են, չար լեզուներն ասում են` սուվերեն-վասալայինին շատ նման, դռնփակ նիստից հետո ո՞վ էր ինչ իմանալու: Բայց նա, ով հպարտաբար իր կրծքի ձախ կողմում կրում է (՞) Հայրենիքի շքանշանը, դուրս է գալիս նիստից ու ասում` մենք այնտեղ` Մոսկվայում վատ-վատ բաներ ենք լսում ձեր մասին: Լսում ենք, որ ուրախությամբ չեք ուզում ռուսերենը պետականացնել: Ինչ-որ հասարակական քննարկումներ եք անում, թե ձեզ ինչ լեզու է պետք, ինչպես է պետք այն օգտագործել: Իսկ մենք դժգոհ ենք ռուսերենի ձեր իմացությունից: Շատ դժգոհ ենք: Մի՛ մոռացեք, որ ինչքան այստեղ դուք եք, այնքան էլ մեզ մոտ կաք, ու «պետք է գնահատել այն լեզուն, որով այդքան մարդ հաղորդակցվում ու ապրում է Ռուսաստանում»: Գուցե հարց առաջանա, թե ի՞նչ կապ ունի Ռուսաստանում ապրող հայերի քանակը Հայաստանի պետական լեզվի հետ: Գուցե: Բայց այդ հարցը չառաջացավ Ռիժկովի «պաշտոնակից» Արամ Սաֆարյանի մտքում: Ավելին` մեծությամբ ու ախորժակով երկրորդ քաղաքական ուժի ներկայացուցիչը միայն ոգևորվեց այդ մտքից` երևի ենթադրելով, որ իր գլուխը կշոյեն արագ ու անմռունչ համաձայնելու համար:
Մինչ այժմ շատ էր խոսվել հայ-ռուսական մշակութային-պատմական-կոլտնտեսական դարավոր կապերի մասին, բայց դեռևս ոչ մի ռուս ուղղակի շանտաժ չէր արել` սպառնալով Ռուսաստանում ապրող հայերով: Օ, կներեք, Ռիժկովը հասարակ ռուս չէ, նա գրեթե հայ է, «ազգային հերոս», և սա էլ նրա հերթական «համազգային նշանակության ծառայությունն» է, ինչի համար արժե նրան հինգ հատ էլ Հայրենիքի շքանշան տալ, ու դրանից Հայաստանը միայն կշահի, որովհետև ակնհայտ է, որ նման նահանջներից հետո Հայաստանից միայն շքանշաններն են մնալու. «Որ պայծառ մնա հուշս քո սրտում»:
03:02 Հրապարակախոսություն | Ուրբաթ 12.11.2010 | Գևորգ Էմին-Տերյան (http://www.1in.am/arm/more_pointview_2010.html)

My World My Space
12.11.2010, 23:28
Впервые в истории США на радио New World состоится передача о Нагорном Карабахе

пятница, 12 ноября 2010, 12:10 Баку, 08:10 GMT

5 милионная аудитория различных штатов США получит правдивую информацию о Нагорном Карабахе.

Как сообщили AZE.az в функционирующем в США Фонде Карабаха, фонд реализует очень важный проект по распространению правдивой информации о Нагорном Карабахе, его истории, культуре и архитектуре.

Впервые за всю историю США на популярном вашингтонском радио New World состоится недельная передача "Голос Карабаха". Соответствующее соглашение с радиостанцией уже подписано.

Таким образом, многомилионное население США сможет познакомиться с историей Нагорного Карабаха, а также получить информацию об армянской оккупацией этого благодатного азербайджанского края. В рамках проекта на радио будут приглашены известные общественные деятели, эксперты, деятели культуры. Они расскажут об азербайджанской музыке, кухне, культуре и в частности о мугаме.

В эфире радио прозвучат классические азербайджанские музыкальные произведения, а также мугам. Одна часть передачи будет на английском языке, другая - на азербайджанском.

Прослушать передачи можно на официальном сайте радиостанции, либо на официальном сайте Фонда Карабаха.

Напомним, что Фонд Карабаха был создан в США в 2009 году. Его основная миссия - донесение правды об азербайджанских реалиях, а также нагорно-карабахском конфликте.

Н.Кафарова


AZE.az (http://www.aze.az/news_vpervye_v_istorii_45218.html)

Ադրբեջանի հերթական քայլերը ու մեր անտեղյակությունը, հետաքրքիր ա ինչի՞ մե՛նք պիտի միշտ դիմագրվաենք իրանց քայլերին, և ոչ մի անգամ իրենք`մեր

Tig
13.11.2010, 19:57
AZE.az (http://www.aze.az/news_vpervye_v_istorii_45218.html)

Ադրբեջանի հերթական քայլերը ու մեր անտեղյակությունը, հետաքրքիր ա ինչի՞ մե՛նք պիտի միշտ դիմագրվաենք իրանց քայլերին, և ոչ մի անգամ իրենք`մեր

… որ ասում եմ սփյուռքը եղեռնից էն կողմ բան չի տեսնում… ինչա՞ն շատ ավելի մեծ միջոցներ ու հնարավորություններ ունի սփյուռքը հենց ԱՄՆ-ում… դե մեր իշխաննությունների մասին էլ խոսք էլ չկա…:[

Rammer
16.11.2010, 00:47
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈ՞ՐԴ

Ռեգնում գործակալությունը հարցազրույց է հրապարակել Մոսկվայի Միաբանություն Հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի հետ, որտեղ նա շոշափում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ապագայի խնդիրը, այն առումով, թե արդյոք նա այլեւս չի հավակնում Հայաստանի նախագահ լինել արտահերթ, թե հերթական ընտրությունների դեպքում:

Սմբատ Կարախանյանը նշում է, որ այսօր խոսքը չի գնում հերթական ընտրությունների մասին: Նրա խոսքով, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած բոլորը կարող են փոխարինել նրան ընտրություններում: “Բայց մենք, Միաբանությունը, ելնում ենք այն տեսակետից, որ նա պետք է ստեղծի երիտասարդական գիծ: Միավորել Հայ Ազգային կոնգրեսի ներսում մարդկանց, որոնք կապ չունեն գոյություն ունեցող համակարգի հետ: ՀԱԿ-ը շատ շանսեր ունի գալ իշխանության: Այստեղ կա Լեւոն Տեր-Պետրոսյանի գործոնը եւ կառույցի բազմազանության գործոնը: Վերջերս առաջ է մղվել Լեւոն Զուրաբյանի թեկնածությունը: Նրան ընդունում են, նա հստակ պատկերացնում է ռեալ եւ հեռանկարային իրավիճակը: Բայց դա ապագայի հարց է: Այնուհանդերձ, ամեն ինչ կախված է Տեր-Պետրոսյանից”, հայտարարել է Կարախանյանը, նշելով, որ “նա դեռ լավ մարզավիճակում է”:

Կարախանյանը նշել է նաեւ, որ դատելով Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից, Լեւոն Զուրաբյանի մոսկովյան այցերից, ռուսական մամուլի հրապարակումներից, կարելի է եզրակացնել, որ Կոնգրեսը պրոռուսական կազմակերպություն է:


ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

Այսօր Ռեգնում գործակալությունը հարցազրույց է հրապարակել Մոսկվայի Միաբանություն Հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի հետ, որում նա մասնավորապես նշել էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր քաղաքական ժառանգորդը Լեւոն Զուրաբյանն է: Այս կապակցությամբ մենք դիմեցինք Լեւոն Զուրաբյանին, ով փոխանցեց հետեւյալը.

- Իհարկե,խորապես զգացված եմ Սմբատ Կարախանյանի գնահատականի համար: Բայց եթե լուրջ խոսենք այս հարցի մասին, ապա թե ով կլինի Հայ Ազգային կոնգրեսի թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններին, ես շատ հստակ հայտարարել եմ մի քանի օր առաջ տեղի ունեցած ասուլիսում. նա Լեւոն Տեր-Պետրոսյանն է:

Ինչ վերաբերում է տեսական այն հարցին, թե ով երբեւէ, եթե նման անհրաժեշտություն լինի, կփոխարինի Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա ես վստահ եմ, որ այդ դերի համար Կոնգրեսում կան ինձնից ավելի արժանի մարդիկ, - ասել է Լեւոն Զուրաբյանը:

Lragir.am

Tig
17.11.2010, 11:12
Կանգ առեք, քանի դեռ ուշ չէ. Արմեն Մարտիրոսյանի կոչն իշխանություններին
19:53 • 16.11.10

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին անդրադարձավ երկրորդ ընթերցմամբ ընդունված նվազագույն աշխատավարձի մասին օրինագծին։

«Իշխանությունների կատարած «տիտանական» աշխատանքի շնորհիվ ներկայիս 30 000 դրամ նվազագույն աշխատավարձը 2011 թ. կդառնա 32 500 դրամ: Իսկ այն, որ սպառողական նվազագույն զամբյուղը այդ նույն իշխանությունների մաս կազմող Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով երրորդ եռամսյակում դարձել է 43 500 դրամ, իսկ միայն պարենային զամբյուղը` 28 000 դրամ, հայրենի կառավարությունը ոչ մի կերպ չի ցանկանում նկատել: Դա բավական չէ, մերժում են «Ժառանգության« կողմից ներկայացվող օրենքի նախագիծը, որով նվազագույն աշխատավարձը սահմանվում է 45 000 դրամ: Մենք ոչ միայն նշեցինք նվազագույն աշխատավարձի չափը, այլև հստակ ցույց ենք տվել այն աղբյուրները, որտեղից կառավարությունը կարող էր գտնել համապատասխան ֆինանսական միջոցները: Սակայն իշխանություններն իրենց՝ նորմալ հարկահավաքություն իրականացնելու անկարողությունը փորձում են թաքցնել պետության հնարավորությունների սահմանափակության լոզունգի տակ, և դեռ քիչ է, նույնիսկ խոսում են մակրոտնտեսական կայունության մասին, իբր թե աշխատավարձերի բարձրացումը կարող է խաթարել այն:

Հարգելի իշխանություն, Հայաստանում այսօր այդ որտե՞ղ եք տեսնում մակրոկայունություն: Պաշտոնական թվերով ներկայացված 8.1 տոկոս գնաճի՞, թե՞ մեր մաշկի վրա զգացվող շատ ավելի բարձր գնաճի պարագայում է կայուն վիճակ: Գուցե կայունությունն արտահայտվում է փորձագիտական տվյալներով մոտ 70 տոկոսի հասնող աղքատության կամ 30 տոկոսի հասնող ծայրահեղ աղքատության մեջ կամ էլ կայունությունը դրսևորվում է 28 000 դրամի հասնող պարենային զամբյուղի մեջ, երբ միջին կենսաթոշակը կազմում է մոտ 25 000 դրամ: Բայց դա միանշանակ չի կարող արտացոլվել այս տարվա գրեթե 70 հազար քաղաքացու արտագաղթի ցուցանիշում:

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ամենամեծ անկայունությունը դուք եք ստեղծում: Ձեր ընդունած օրենքներով և կատարած ու չկատարած աշխատանքների արդյունքում է, որ տնտեսական դաշտն այնքան աղճատեցիք, որ հայ գործարարն այսօր իր կարողությունները և հմտությունները Հայաստանում ներդնելու փոխարեն, փակելով իր գործունեությունը, փորձում է հարևան Վրաստանում կամ այլ երկրներում վերաբացել իր բիզնեսը: Հայաստանի քաղաքացին ամեն օր կանգնում է էկոլոգիական խնդիրների առաջ` երեկ Թեղուտը, այսօր ուրանը: Աշխատավորը չի կարողանում ստանալ իր արդար քրտինքով վաստակած աշխատավարձը Վանաձորի քիմպրոմից, Երևանում Նաիրիտից սկսած, վերջացրած որևէ համայնքային ծառայությունում:

Վերջ տվեք նման աշխատաոճին: Մենք չվերականգնեցինք մեր անկախությունը, որ հայրենիքի ամենամեծ հարստությունը` մարդուն դարձնենք աղքատ, ընկճված ու հուսահատ: Որ սերունդների սեփականությունն այսօր նվիրենք մի քանի մարդու:
Կանգ առեք, քանի դեռ ուշ չէ»,- հայտարարեց Մարտիրոսյանը։

Tert.am


հ.գ. տենաս ընդհանրապես լսող կա՞…

Mephistopheles
19.11.2010, 20:12
Նիկոլին թուղթն ու գրիչն արգելված են
18:03 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատական նիստերի դահլիճ «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին բերելուց առաջ բոլոր լրագրողներին ստիպեցին մտնել շենք, կտրուկ արգելվեց նաեւ նկարահանումները: Որ դրսում չի կարելի նույնիսկ կանգնել, հիմնարկի ղեկավարներից մեկը մեկնաբանեց այսպես.
«Զենքով մարդիկ են գալիս, չի կարելի, որ զենքով մարդը ձեզ ընդառաջ գա: Այս մասին գրված է զենքի կանոնակարգով եւ «Զենքի մասին» օրենքով»:

Նիկոլ Փաշինյանը եկավ 9 հսկիչների ուղեկցությամբ: Նրա ձեռքերին ձեռնաշղթաներ էին, ուղեկցողների մոտ զենք չկար:

«Լրագրողները ինձ լսո՞ւմ են» ,-հարցրեց «ՀԺ» գլխավոր խմբագիրը: Դրական պատասխան ստանալուց հետո նա հայտարարեց, որ իրեն պահում են պատժախցում, պահանջում հոդվածներ չգրել, գլխավերեւում դրոշ չունենալ, արգելում են թուղթ ու գրիչը, ամեն տեսակի առարկաներ, տեսակցություն, նամակագրություն, թերթ:

«Թույլատրում են միայն օրական մեկ ժամ զբոսանք: Ես լիովին մեկուսացված եմ»,-ասաց նա եւ հավելեց,- «Ավազակապետությունը տեսնելով, որ կրիմինալի միջոցով չի կարողանում իր նպատակներն հասնել` գործ է դնում «օրենքը»»:
Փաշինյանի խոսքով, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կողմից իր հասցեին հնչած հայտարարությունների մեծ մասը սուտ է:

Նա զավեշտալի համարեց հատկապես նոյեմբերի 16-ին «Կոշ» ՔԿՀ-ի պետին ուղղված իր նամակի պատասխանը: Դրանում, ըստ փաստաբան Երվանդ Վարոսյանի, Նիկոլ Փաշինյանին պատասխանել են հետին թվով կայացված որոշմամբ, ըստ որի, տույժի են ենթարկել ու դրա համար 15 օրով տեղափոխում են պատժախուց:
«Պայքարելու եմ մինչեւ վերջ` անկախ թե որտեղ կլինեմ»,- հայտարարեց Փաշինյանը:

Նշենք, որ նրա խոսելու ժամանակ կարգադրիչները ամեն կերպ փորձում էին նրան լռեցնել, հայտարարելով, որ սա մամուլի ասուլիս չէ:

Դատավճռից հետո Նիկոլ Փաշինյանին տարան արդեն 10 կարգադրիչներ:

«Մեր պայքարն անկասելի է, պայքար, պայքար մինչեւ վերջ»,- բղավում էր Փաշինյանը:

Ժող, ինքը մեր ընդդիմադիրն ա, մեր համար/պատճառով ա նստած…

Տրիբուն
20.11.2010, 11:16
ԻՆՉՈՒ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՄԵԿՆԵԼ ԼԻՍԱԲՈՆ

Նոյեմբերի 20-ին նախատեսված էր Հայաստանի Հանրապետության Նախագահի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող` «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտան­գության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը»:

Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցությունը, որն ընթանում է Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի շրջանակներում և անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հիման վրա: Այդ համագործակցության ծավալների ու ձևերի հետևողական աճ է արձանագրվում: Հայաստանն այսօր ակտիվ ներգրավվածություն ունի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող բազմաթիվ վարժանքների, ուսումնական ծրագրերի, զորավարժությունների: Որպես գործընկեր երկիր` Հայաստանը վերջին տարիներին նաև նման զորավարժու­թյուններ հյուրընկալել է իր տարածքում: Մենք բարձր ենք գնահատում Հյուսիսատլանտյան դաշինքի ներդրումը ՀՀ զինված ուժերի բարեփոխման գործընթացին: Հայաստանի Հանրապե­տության մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին Կոսովոյում եւ Աֆղանստանում արդյունավետ փոխգործակցության լավագույն դրսևորումներից է:

Այդ համագործակցությունը, համաձայն մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացման բաղադրիչ­ներից է: Այդ առումով հատկապես կարևորվում են Հայաստանի համար կենսական խնդիրների շուրջ ընդունվող փաստաթղթերի բովանդակությունն ու դրանցում տեղ գտնող ձևակերպումները, որոնք պետք է ուղղված լինեն տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը:

Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտու­թյուն­ների լուծման ընդհան­րական ձևակերպումների անընդունելիությունը: ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան համաժո­ղովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոն­ֆլիկտ­ների լուծման նախկին ընդհան­րացված ձեւակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ և լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամար­տության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես` վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա:

Հաշվի առնելով այս մտահոգությունը` Հայաստանի Հանրապետության Նախագա­հը որոշում է կայացրել չմեկնել Լիսաբոն: Նշված հանդիպմանը կմասնակցեն Հայաս­տանի Հանրապետության արտաքին գործերի և պաշտպանության նախարարները:

Արմեն Արզումանյան
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար

ՆԱՏՕ-ն հայտարարությունը կընդունի առանց մեր քյալամի: Իսկ մեր քյալամը ուրախ-ուրախ կարա մենակ հայտարարի, որ Հայաստանում առանց ռուսական մասնակցության ոչ մի հատ մեծ բիզնես չկա:

Norton
20.11.2010, 13:30
Սահակաշվիլին Ախլքալաքում 15.11.2010

http://www.youtube.com/watch?v=8yI8KGzEgRY&feature=player_embedded#!

Mephistopheles
20.11.2010, 21:40
Միջադեպ առաջին գծում/լրացված
15:17 | Այսօր | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Նոյեմբերի 19-ին ժամը 24.00-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի է ունեցել մահվան ելքով արտակարգ միջադեպ:

Կան զոհեր և վիրավորներ: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ըստ նախաքննության արդյունքում ճշտված տեղեկությունների նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լևոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.):

Նույն միջադեպի արդյունքում հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ` Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) և Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):

Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:

ԼՂՀ ՊԲ լրատվության ու քարողզչության բաժինը տեղեկացնում է, որ առաջ են քաշվել մի քանի վարկածներ, կատարվել են առաջին անհետաձգելի քննչական աշխատանքներ: Ըստ նախաքննության արդյունքում ձեռքբերված տվյալների` հակառակորդի կողմից հանցավոր գործողությունների կատարման վարկածը գրեթե բացառվում է:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ " երկու և ավելի անձանց սպանություն" կետով: Նախաքննությունը շարունակվում է:

a1plus.am

Կողքից նայողը կարա մտածի մի 50 միլլիոնանոց բանակ ունենք որ սենց դեպքերը մեր հեչ խ..... ին էլ չի…

քանի՞ հոգի մարդ պտի մեռնի որ ՊՆ իրա ամբողջ անձնակազմով հրաժարական տա… Սերոժն էլ գոնե մի հատ վիգօվօռ տա դրանց

Ներսես_AM
21.11.2010, 02:22
«Հրապարակ». Նոր սկանդա՞լ ՀՀՇ-ում
10:40 • 20.11.10

Երեկ Լիբանանում սկսվել է Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական ռեֆորմիստական կուսակցությունների (ELDR) հավաքը, որին հրավիրված է եղել նաեւ ՀՀՇ երիտասարդական թևը։ Այս հավաքին մեկնող պատվիրակության ձևավորումը ՀՀՇ-ում նոր սկանդալի պատճառ է դարձել։ Լիբանան են մեկնել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի որդին և դուստրը, վարչության անդամներ Լևիկ Խաչատրյանի որդին և հարսը, Քոչար Դավթյանի որդին։ Չնայած երիտթևի ղեկավար Կարեն Կարապետյանը մեզ հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ հերքեց, սակայն, մեզ հասած լուրերով, հենց սա է եղել ՀՀՇ-ից նրա դուրս գալու իրական պատճառը։ Ավելին՝ նրա հետ ՀՀՇ շարքերը լքել են նաև մոտ 35 երիտասարդներ, որոնց այս օրերին համոզում են հետ վերցնել իրենց դիմումները։

աղբյուրը՝ http://tert.am/am/news/2010/11/20/hraparak2/

Էս ճի՞շտ ա, եթե ճիշտ ա ներող, բայց բացել ա :D

Արևածագ
21.11.2010, 11:41
Կրոնական ֆաշիզմի ծիլերը

ԱՄՆ Պետդեպարտամենտը երեկ զեկույց է հրապարակել աշխարհում 2010 թվականին Կրոնի ազատության վիճակի մասին, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանին:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանում առանձնակի դեր ունի Հայ Առաքելական եկեղեցին, և համեմատություններ են անցկացվում եկեղեցու և կրոնական այլ կազմակերպությունների իրավունքների միջև, որոնք զգալի պակաս են` ի տարբերություն եկեղեցու: Զեկույցի հեղինակները նաև նշում են, որ կրոնական կազմակերպություններն ու նրանց անդամները Հայաստանում ենթարկվում են սոցիալական խտրականության և Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների հակաքարոզչությանը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը հատկապես հատկանշական է այն ֆոնին, որն այժմ առկա է Հայաստանում, երբ կարծես թե պետական մակարդակով հալածանքներ են սկսվել պատանիների և աղջիկների հանդեպ` նրանց վերագրելով այս կամ այն կրոնական կազմակերպությանը կամ այս կամ այն դավանանքին պատկանելություն: Մասնավորապես սրա ցցուն օրինակ է այն, որ մի քանի պատանի աղջիկների ոստիկանները, առանց որևէ հիմնավորման, նախօրեին բերման են ենթարկել ոստիկանություն` հայտարարելով, թե նրանք Էմո-ի հետևորդներ են, և այդ պատրվակով մի քանի ժամ պահել են ոստիկանության բաժանմունքում` նրանց հանդեպ ցուցաբերելով արհամարհական վերաբերմունք:
Խնդիրն այն է, որ կրոնական պատկանելությունը կամ Հայ Առաքելական եկեղեցուն չպատկանելությունը Հայաստանում վերածվել է զենքի, որ իշխանությունը փորձում է կիրառել հասարակության, հատկապես դրա ամենաակտիվ մասի` երիտասարդության, մասնավորապես հենց տեսակով ակտիվ երիտասարդության հանդեպ, որը առավել զգայուն է ազատության և ազատ ապրելակերպի հարցում: Այլ կերպ ասած` կրոնը Հայաստանում իշխանության ձեռքին վերածվել է մի գործիքի, որով փորձ է արվում բռնանալ հասարակության վրա: Սա չափազանց վտանգավոր երևույթ է, որն, ըստ էության, շատ ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ հասարակության և պետության համար, քան, օրինակ, ընտրակեղծիքներն են:
Փաստորեն, Հայաստանում կրոնական ֆաշիզմի կամ կրոնական նացիզմի ծիլեր են հայտնվում, և էթնո-կրոնական կարգախոսների ներքո իրականում փորձ է արվում լուծել իշխանության պահպանման խնդիրներ և կաղապարների մեջ պահել հանրային իրավագիտակցությունը:


Աղբյուրը՝http://www.1in.am/arm/index_.html

Mark Pauler
21.11.2010, 22:01
Ժողովուրդ ով ա տեղյակ Նաիրի Հունանյանից???
Ես էս վերջերս ում հարցնում եմ ոչ ոք չգիտի տեղեկություն ոչ իրանից, ոչ էլ իրա խմբի անդամներից:
Մի ժամանակ էնքան լուրեր էին պտտվում դրանց շուրջ:

Ամպ
21.11.2010, 22:39
Ժողովուրդ ով ա տեղյակ Նաիրի Հունանյանից???
Ես էս վերջերս ում հարցնում եմ ոչ ոք չգիտի տեղեկություն ոչ իրանից, ոչ էլ իրա խմբի անդամներից:
Մի ժամանակ էնքան լուրեր էին պտտվում դրանց շուրջ:

Նրանց վերաբերյալ կարդացածս վերջին հոդվածը սա (http://tert.am/am/news/2010/10/27/hzh/?sms_ss=facebook&at_xt=4cc809a360f5cdd5%2C0) է եղել: Չգիտեմ՝ որքանով է արժանահավատ:

Ձայնալար
24.11.2010, 15:38
Քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանն` ազատության մեջ

http://www.hraparak.am/wp-content/uploads/2010/11/afc10f91914f67f371c513d7f70c12c8.jpg

Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը հաստատել է Պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի որոշումը, որով նախատեսված էր վաղաժամկետ ազատ արձակել քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանին: Րոպեներ անց Սաղաթելյանը կհայտնվի ազատության մեջ: Վերջինս դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման` Քրօր-ի 316 եւ 235 հոդվածներով:

http://www.hraparak.am/2010/11/24/qaxbantarkyal-mushex-saxatelyann-azatutyan-mej/

Norton
25.11.2010, 00:27
Երկրապահները լրագրողներից վախկո՞տ են


Եթե ազատազրկված լրագրողին, որը բողոքում է իր դեմ կատարած բռնություններից, տանում են պատժախուց եւ արգելում են թուղթ ու գրիչ ունենալ, ապա միանշանակ է, որ նրան ազատազրկելու եւ, առավել եւս, պատժախուց տանելու գլխավոր նպատակներից մեկը նրան հենց թուղթ ու գրչից զրկելն է: Դա հասկանալու համար խորը վերլուծաբան պետք չէ լինել՝ պարզ, մի քայլանոց տրամաբանական եզրակացություն է: Իշխանությունները կարծես թե նպատակ են դրել ողջ աշխարհին ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ է, եւ դա, պետք է ասել, նրանց մեծապես հաջողվում է:
Բայց այսօր ուզում եմ հիշեցնել մեկ այլ քաղբանտարկյալի մասին, որի վիճակը նույնպես ծանր է: Սասուն Միքայելյանի, ինչպես նաեւ բոլոր մնացած քաղբանտարկյալների ճակատագիրը պետք է հուզի Հայաստանի բոլոր քաղաքացիներին: Ինչպես նաեւ պետք է «հուզեն» մեր դատավորները, որոնք որոշում են ընդունում քաղաքական կամ կոռուպցիոն եւ ոչ թե իրավական գործոնների ճնշմամբ: Բացի ամեն ինչից, դատարանների անկախությունը պետք է նաեւ մեզնից հետո եկող սերունդներին, որպեսզի նրանք կողմնորոշվեն, թե որ վարքն է խրախուսելի, իսկ որը՝ դատապարտելի: Եթե կաշառակեր սպաներին ազատում են գրավի դիմաց միայն այն պատճառով, որ վերջիններս բանակի որոշ ղեկավարների «բիլյարդի խաղընկերներն» են, իսկ հազար տեղից վիրավորված պատերազմի հերոսին, հաշվի չառնելով նրա առողջական վիճակը, պահում են բանտում, ապա նման «ընտրողական մարդասիրության» հետեւանքով երիտասարդը կարող է գալ այն եզրակացության, որ ավելի լավ է «բիլյարդ խաղալ», քան հայրենիքը պաշտպանել:
Ես Սասուն Միքայելյանին անձամբ չեմ ճանաչում եւ երբեք չեմ տեսել: Միայն կարդացել եմ նրա մասին հրապարակումները եւ լսել եմ իմ բարեկամ՝ գրող Լեւոն Խեչոյանի պատմածները: Աղբյուրներն ինձ համար վստահելի են: Միանգամայն սպասելի կլիներ, որ ինչպես տարբեր քաղաքական հայացքներ ունեցող լրագրողներն իրենց համերաշխությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ ազատամարտիկները, անկախ իրենց բոլոր տարաձայնություններից, հայտարարություններ անեին ի պաշտպանություն Սասուն Միքայելյանի: Բայց արցախյան պատերազմի վետերանների բազմաթիվ կազմակերպություններ այս հարցում չափազանց պասիվ են: Խոսքը, մասնավորապես, ԵԿՄ-ի մասին է: Կամ երկրապահների վերնախավը լուրջ բիզնեսներ ունի եւ վախենում է ձայն հանել, կամ խաղաղ ժամանակ, պատերազմից հետո, այնպիսի «ղալաթներ» է արել, որ «ավել-պակաս խոսելուց» ջրի երես դուրս կգան:
Հետո էլ կուրծք են ծեծում, թե՝ մենք դուխով տղերք ենք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
aravot.am

Ձայնալար
29.11.2010, 10:55
Wikileaks-ի կողմից գաղտնի փաստաթղթերի հրապարակումն անվանել են համաշխարհային դիվանագիտության «սեպտեմբերի 11»

«Առաջին Լրատվականը» այս գիշեր արդեն տեղեկացրել էր, որ ըստ Wikileaks կայքում հրապարակված փաստաթղթերի` ԱՄՆ կառավարությունը Հայաստանին մեղադրել է իր տարածքից Իրանին զենք վաճառելու մեջ, որից հետո այդ զենքով Իրաքի տարածքում սպանվել են ամերիկյան զինվորներ:
Համաշխարհային լրատվամիջոցները այս արտահոսքն անվանել են համաշխարհային դիվանագիտության «սեպտեմբերի 11»:
Wikileaks կայքն իր էջում տեղադրել էր փաստաթղթերը, սակայն շուտով ենթարկվել էր հակերական հարձակման, որից հետո արգելափակվել էր: Բայց մինչ այդ Wikileaks-ի ղեկավարներն այդ բոլոր գաղտնի փաստաթղթերն ուղարկել են աշխարհի հայտնի լրատվամիջոցներին` El Pais, Le Monde, Der Spiegel, The Guardian и The New York Times, որոնք էլ սկսել են յուրաքանչյուր փաստաթղթի վերլուծությունը ներկայացնել: Ըստ այդմ հայտնի է դառնում, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հատուկ ծառայություններին հրահանգել է հետևել ՄԱԿ-ում օտարերկրյա դեսպաններին: Փաստաթղթերում նշված է, որ լրտեսվել է նաև ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը:
Բացահայտումներ կան նաև համաշխարհային առաջնորդների նկատմամբ ԱՄՆ կուլիսային վերաբերմունքի մասին: Այսպես, Ահմադինեժադն այդ փաստաթղթերում համեմատվում է Ադոլֆ Հիտլերի հետ, Անգելա Մերկելին անվանում են ոչ ստանդարտ մոտեցումներից վախեցող, Նիկոլա Սարկոզիին` «մերկ թագավոր», իսկ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային` պարանոյիկ: Ռուսաստանի Դաշնության նախագահին անվանում են սփրթնած և ոչ համարձակ, իսկ Պուտինն այդ փաստաթղթերում հանդես է գալիս որպես «ալֆա-որձ» (անգլերեն տարբերակում՝ alpha-dog` ոհմակի առաջնորդ): Սիլվիո Բեռլուսկոնիին էլ չեն խնայել՝ նրան անվանելով «թույլ կերպար», որը հյուծվել է իր սեքսուալ քաղցից:
Փաստաթղթերից հայտնի է դառնում նաև, որ արաբական որոշ երկրներ, մասնավորապես Սաուդյան Արաբիան, կոչ են արել ԱՄՆ-ին, որ ռմբակոծեն Իրանը և նրա միջուկային օբյեկտները: Եվրոպական և այլ երկրների մայրաքաղաքները դեռ չեն մեկնաբանել ԱՄՆ դիվանագիտության վերաբերմունքն իրենց երկրների ղեկավարներին:

http://1in.am/arm/world_event_3050.html

Մէ հադ էլ անգլերեն հղում
http://www.guardian.co.uk/world/us-embassy-cables-documents/184879

Վիշապ
29.11.2010, 11:45
http://1in.am/arm/world_event_3050.html

Մէ հադ էլ անգլերեն հղում
http://www.guardian.co.uk/world/us-embassy-cables-documents/184879

Էս էլ հերթական համաշխարհային յուղ վառոցին է։ Սուպեր գործակալներով ու դետեկտիվներով հագեցած կազմակերպությունը իր կայքում միջազգային մասշտաբի սկանդալոտ գաղտնի փաստաթղթեր է հրապարակում, ոչ մեկ չի կարողանում դեմն առնի, վսյո, բոլոր դիվանագետների դեմքն այլևս պատռված ու մերկացված է ի տես ողջ աշխարհի բարի ժողովուրդների:))
Հիմա փաստորեն մի պետություն մյուսի հետ կարող է գաղտնի փաստաթուղթ ստորագրել, ու եթե գաղտնիությունը մի կողմին ձեռք չտա, գիտի ոնց անել։:))
Միջազգային մուտիլովչիկություն։
Հ.Գ. Տեսնես ո՞նց են պարզել, որ հենց «Հայաստանից Իրան մտած» զենքով են սպանվել ամերիկյան զինվորները։ Երևի զոհվածներից հանված փամփուշտների վրա Հայաստանի տամոժնու պեչատն է եղել։

Tig
29.11.2010, 15:36
Ոնց եմ ես հոգնել էս (http://www.ustert.net/archives/768) ամեն ինչից…


Ասա ում տղեն ես, ասեմ ինչ պաշտոն կունենաս դու

ՀՀՇ-ում հայրերը «ընդդիմությունը» ժառանգում են որդիներին: ԶԼՄ-ներում վերջին օրերին անդրադառնում են ՀՀՇ երիտասարդական թևում կատարվող խմորումներին:

«Ազատություն» ռադիոկայանը վերջերս նյութ էր հրապարակել այն մասին, որ 26 երիտասարդներ ՀՀՇ կուսակցությունից դուրս գալու մասին դիմում են ներկայացրել, իրողությունն ընդունել է նաև ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը: Մամուլը նշում է, որ ՀՀՇ-ն լքած երիտասարդներին դուր չի եկել ՀՀՇ վարչական պաշտոնների «հորից որդի» փոխանցման պրակտիկան:

Վերը նշվածի օգտին է խոսում նաև նոյեմբերի 28-ին տեղի ունեցած ՀՀՇ երիտասարդական միության 12-րդ համաժողովը, որի ժամանակ ՀՀՇ երիտթևի նախագահ է ընտրվել Բաբկեն Ուռուտյանը` 2008 թ. Ընտրությունների ժամանակ Մարալիկ քաղաքում Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հարություն Ուռուտյանի որդին:

Մամուլում նաև տեղեկություններ էին հայտնվել, թե ՀՀՇ-ի երիտասարդական թեւում տարաձայնությունները եւ կուսակցությունից հեռանալու ցանկությունը հատկապես սրվել է, երբ որոշվել էր, որ Բեյրութում կայանալիք լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների երիտասարդական համաժողովին մասնակցելու կգործուղվեն ղեկավար անդամների երեխաները:

Խմորումները «ջրի երես չհանելու» միտումի մասին է վկայում նաև ՀՀՇ ԵՄ համաժողովի ընտրության օրը` կիրակի, երբ ԶԼՄ-ների զգալի մասը չի աշխատում, գուցե սա լավ հնարավորություն էր բազմաթիվ հարցեր հասարակության ուշադրությունից հեռու պահելու համար: Եթե դա այդպես է, ուրեմն ՀՀՇ Երիտասարդական միությունը իր հաշվարկներում չի սայթակել: ՀՀՇ ԵՄ 12-րդ համագումարը լուսաբանած էլ. ԶԼՄ-ներին կարելի է մատների վրա հաշվել:

Թե ինչպես կավարտվի ՀՀՇ «սերնդափոխությունը», մեր հաջորդ նյութերում: Պարզվում է իշխանությունը ժառանգաբար փոխանցվում է ոչ միայն որոշ իշխանական ոլորտներում, այլ նաև ընդդիմությունում:

gevorg ghazaryann
29.11.2010, 20:23
Այս դեկտեմբերին կլրանա աշխարհի ամենամեծ պատմական հայկական գերեզմանոցի ոչնցացման 5-րդ տարեդարձը:

Մի քանի օրից կտպագրվեն արբանյակային պատկերներ, որոնցում պարզ երևում է որ Ջուղա գերեզմանատունը փոշիացվել է Ադրբեջանում: Ձեզանից կխնդրվի մասնակցել ստորագրահավաքի, որտեղ UNESCO-ից պահանջվում է` Ադրբեջանից հաշվետվություն պահանջել Ջուղայի մշակութասպանդի համար:

Ասեք “այո” ստորագրահավաքի մասնակցմանը և հրավիրեք Ձեր ընկերներին:
HayNews.am

Rammer
02.12.2010, 15:45
Կնքահայր Պուտինը

WikiLeaks-ի կողմից հրապարակված փաստաթղթերից հայտնի է դարձել, որ ամերիկյան դիվանագետները Պուտինին համարում են կոռումպացված, բռնապետական ավազակապետական Ռուսաստանի ղեկավար: Նրանց տվյալներով, չինովնիկները, օլիգարխները և կազմակերպված հանցավորությունը սերտ կապեր ունեն մեկը մյուսի հետ և միասին ձևավորել են «վիրտուալ մաֆիոզ պետություն» այդ երկրի տարածքում: NEWSru-ի փոխանցմամբ, որը հղում է անում The Guardian-ին, ԱՄՆ ներկայացուցիչները Պուտինի կասկածում են քրեական աշխարհի հետ կապեր ունենալու մեջ:
Զենքի անօրինական վաճառք, փողերի լվացում, առանձին մարդկանց անձնական հարստացում, հանցագործների պաշտպանությունը պետական կառույցների կողմից, շորթումներ, փողերով լի ճամպրուկներ. այսպես են ամերիկյան դիվանագետները նկարագրում ռուսական իրականությունը: The Guardian-ի փոխանցմամբ, սա այդ իրականության դեռ մի մասն է, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանում կաշառքի տարեկան ծավալը ակզմում է 300 մլրդ դոլար, իսկ պետական կառույցները երբեմն քիչ են տարբերվում կազմակերպված հանցավոր խմբերից: Պուտինի վերաբերյալ ամերիկյան դիվանագետներն այդ փաստաթղթերում հայտնել են, որ նա ունի եկամուտներ, որոնք հետևողականորեն թաքցվում են:
Արևմտյան քննիչները, որոնք զբաղվել են «ռուսական մաֆիայով» Իսպանիայում, պարզել են, որ դրա հետ կապ ունեն ռուսաստանյան դատախազներ, պաշտպանության նախարարության աշխատակիցներ, ինչպես նաև որոշ քաղաքական գործիչներ: Այդ գործում ներգրավված իսպանացի դատավոր Խոսե Գրինդա Գոնսալեսը, ըստ փաստաթղթերի որոշ մանրամասներ է հաղորդել Ալեքսանդր Լիտվինենկոյի մասին:
Համաձայն ամերիկյան տվյալների՝ Լիտվինենկոն անձամբ է Գոնսալեսին ասել, որ ռուսական հատուկ ծառայությունները վերահսկում են հանցավոր խմբավորումներին ՌԴ-ում: Գոնսալեսի խոսքերով, Լիտվինենկոյի այս պատմածներն, իր տպավորությամբ, համապատասխանում էին իրականությանը: Այս մասին փոխանցում է BBC-ն: Ամերիկյան «հեռագրերից» նաև տեղեկանում ենք, որ ամերիկյան իշխանությունները վստահ են եղել, որ Պուտինը տեղյակ է եղել Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության օպերացիայի մասին: Սակայն ամերիկյան մադրիդյան «հեռագրերը» չեն ասում, թե ինչքան է Պուտինը կապված կազմակերպված հանցավորության հետ և կարող է արդյոք նա վերահսկել դա:
Ամերիկայի դեսպան Ջոն Բայերլին փաստաթղթերից մեկում նշել է, որ ինչպես Լուժկովը, այնպես էլ մյուս նահանգապետերը Կրեմլի առանցքային դեմքերին կաշառք են տալիս, իրենք էլ իրենց հերթին են կաշառք վերցնում իրենց նահանգներում:
Այդօրինակ են գործում նաև ՖՍԲ-ն և ՄԳՆ-ն: Բայերլիի խոսքերով, «մոսկովյան ոստիկանությունն անմիջական կապ ունի հանցավոր շրջանակների հետ, ինչը թույլ է տալիս այն անվանել անգործունակ և այն բանում, որ վերածվել է ավազակապետության»: «Լուժկովը կանգնած է եղել շատ կոռուպցիոն համակարգերի գլխին մայրաքաղաքի կառավարությունում»: իսպանացի դատավոը նաև խոսել է մաֆիայի և որոշ քաղաքական ուժերի կապի մասին: Մասնավորապես նշվում է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության մասին: Չեչնիա նույնպես նշվում է որպես քրեական տարրերի և իշխանության միաձուլման շրջան: Ընդ որում, այս ցանցը տարածված է նաև արտասահմանում, մասնավորապես` Բուլղարիայում և Թայիլանդում:

1in.am

Rammer
02.12.2010, 15:52
Երկու շիշ օղուց հետո ռուս պաշտոնյաներն ընդունակ են ծախել հայրենիքը և հայերին. WikiLeaks-ի նոր բացահայտումները

WikiLeaks-ն այսօր հրապարակել է նոր հետաքրքրաշարժ գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերում են աշխարհի մի շարք մայրաքաղաքների ամերիկյան դեսպանատների հեռագրերին:
Ըստ Բաքվի դեսպանատան փաստաթղթերի՝ 2009 թ. մարտին տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ դեսպան Անն Դերսի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի միջև, որի ընթացքում վերջինս մի շարք բացահայտումներ է արել: Մասնավորապես, նախարարը նշել է, որ Ադրբեջանը չի առարկում Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի համատեղ շահագործմանը ԱՄՆ-ի և ՌԴ-ի կողմից` ավելացնելով, որ իրենք դեռ չեն որոշել` արդյոք երկարաձգելու են համապատասխան պայմանագիրը Ռուսաստանի հետ 2012 թվից հետո, երբ ավարտվի դրա գործողության ժամկետը:
Պատմելով 2009 թ. հունվարին Մոսկվա կատարած այցի մասին՝ Աբիևը նշել է, որ իր ռուս պաշտոնակից Անատոլի Սերդյուկովը հերքել է մեղադրանքները` կապված 2008 թ. ընթացքում Հայաստանին փոխանցված մեծ թվով զենք-զինամթերքի հետ: Այնուամենայնիվ, երեկոյի ընթացքում սպառված օղու երկրորդ շշից հետո ռուսները «բացվել են» և ընդունել զենքի փոխանցման փաստը:
Աբիևը չի զլացել նաև դեսպանի համար մեջբերել Սերդյուկովի հետևյալ խոսքերը. «Դուք ենթարկվո՞ւմ եք ձեր նախագահի կարգադրությաններին: Ես ենթարկվում եմ երկու նախագահի կարգադրությունների»:

1in.am

Ջուզեպե Բալզամո
04.12.2010, 15:13
Բրազիլիան ճանաչել է Պաղեստինյան պետությունը՝ 1967թ. հունիսի 4–ի՝ նախքան Վեցօրյա պատերազմի սահմաններով։ Այս մասին vesti.ru–ի փոխանցմամբ, պաշտոնապես հայտնել է Բրազիլիայի ԱԳՆ–ն։

«Ճանաչումը կատարվել է Աբբասի խնդրանքին ի պատասխան։ Բրազիլիայի դիրքորոշումը համապատասխանում է ՄԱԿ–ի որոշումներին»,– ասվում է Բրազիլիայի ԱԳՆ փաստաթղթում։

«Որոշումը չի նշանակում հրաժարվել այն համոզմունքից, որ հակամարտության կենտրոնական հարցերի շուրջ փոխադարձ զիջումների գնալու նպատակով բանակցությունները Իսրայելի և Պաղեստինի միջև անհրաժեշտ են»,– նշվում է փաստաթղթղում։

Հիշեցնենք, որ 1967 թ. Մերձավոր Արևելքում վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելը նվաճեց մեծաթիվ տարածքներ, այդ թվում՝ Գազայի հովիտը, Հորդանան գետի Արևմտյան ափը, Արևելյան Երուսաղեմը։
Թերթ.ամ

Vitelios
05.12.2010, 23:02
Նույնիսկ ամենալավատես ամերիկացի գիտնականները ընդունում են, որ միաբևեռ աշխարհակարգը իր տեղը զիջում է բազմաբևեռությանը, և դրան էլ ավելի է նպաստում ԱՄՆ վարած սխալ և անհեռանկարային քաղաքականությունը: 2008թ. նոյեմբերին ԱՄՆ Ազգային հետախուզության խորհուրդը իր « Global Trends 2025: A Transformed World » (Համաշխարհային միտումներ–2025. փոփոխված աշխարհ) զեկույցում նշում է, որ չնայած ԱՄՆ-ն կշարունակի առաջատար դիրք գրավել աշխարհում, սակայն «նրա ուժը, այդ թվում նաև ռազմական ոլորտում, կթուլանա»:

Ամերիկայի արտաքին քաղաքականության ոլորտում լավագույն մասնագետներից մեկը համարվող Մայքլ Մանդելբաումը, իր վերջին «The Frugal Superpower: America’s Global Leadership in a Cash-Strapped Era» (Տնտեսող գերտերություն. Ամերիկայի համաշխարհային գերիշխանությունը փողի պակասի դարաշրջանում) գրքում, հայտարարեց ամերիկյան դարաշրջանի մայրամուտի և ԱՄՆ-ի «տնտեսող գերտերության» վերածվելու մասին: «Ամերիկան առաջվա ակտիվությամբ այլևս չի խառնվի միջազգային գործերին: Համաշխարհային ղեկավարումը, որը նա դե-ֆակտո իրականացնում էր, կավարտվի»-գրում է նա:
http://blog.armenianherald.com/2010/12/04/pax-americana/#more-321

Ջուզեպե Բալզամո
07.12.2010, 12:21
Արգենտինան Բրազիլիային հետևելով հայտարարել է Պաղեստինի անկախ պետության ճանաչման մասին 1967թ. սահմաններով, երբ Իսրայելը գրավեց Գազայի հատվածն ու Հորդանանի Արևմտյան ափը։ Այդ մասին երեկ հայտնել է Արգենտինայի ԱԳՆ–ն։ Բրազիլիան նույն քայլի մասին հայտարարել էր դեկտեմբերի 3–ին։

Իսրայելն այդ երկու որոշումներն անվանել է «ափսոսանքի արժանի» և ընդգծել, որ պաղեստինյան տարածքներում անկախ պետություն կարող է առաջանալ միայն Իսրայելի հետ խաղաղ բանակցությունների արդյունքում, որոնք հեռու են ավարտին հասցվելուց։

Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Լատինական Ամերիկայի ևս 2 երկիր՝ Ուրուգվայն ու Պարագվայը, պատրաստ են շուտով ճանաչել Պաղեստինի պետությունը, հայտնում է Утро.ru-ն։ tert.am

VisTolog
09.12.2010, 11:05
Գևորգ Դանիելյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից

http://www.a1plus.am/content/301x168/e9721e81a5acdb0394dc7f487f8910ac.jpg

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Գևորգ Դանիելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից` պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

http://www.a1plus.am/am/official/2010/12/9/pres
http://www.hotlist.am/?p=159465
http://7or.am/hy/news/2010-12-09/20729/
http://www.aysor.am/am/news/2010/12/09/danielyan-gevork/
http://www.panarmenian.net/arm/politics/news/58162/

Ձայնալար
09.12.2010, 12:27
Ինչու Գեւորգ Դանիելյանը


Որոշ տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Պաշտոնական հրամանագիրն ամենայն հավանականությամբ կհրապարակվի առավոտյան:

Պատճառների մասին չի նշվում, սակայն Արդարադատությաան նախարարության կայքում կարելի է հանդիպել երկու հրամանի, որոնք նախարարը ստորագրել է հնարավոր պաշտոնանկությունից մի քանի ժամ առաջ:

Երկուսն էլ վերաբերում են ԱՆ Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին: Դրանցից մեկի համաձայն` չեղյալ է հայտարարվել վերջինիս մի հրամանը, իսկ մյուսով նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ եւ հայտարարվել խիստ նկատողություն` հարկադիր կատարման ծառայողի վարքագծից շեղումների համար:

Թե որքանով են կապված այս ամենը, դժվար է ասել, պարզապես նշենք, որ , ըստ մամուլի հրապարակումների` Միհրան Պողոսյանը Սերժ Սարգսյանի հետ բարեկամական կապեր ունի:

Եւս մի քանի մանրամասն. չեղյալ հայտարարված հրամանը վերաբերում էր ԴԱՀԿԾ անձնակազմի կառավարման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Միրաքյանին այս աշխատանքին վերականգնելուն: Նրան Միհրան Պողոսյանը աշխատանքից ազատել էր մեկ ամիս առաջ, նոյեմբերի երեքին: Ընդ որում, մամուլում կար հրապարակում, որ աշխատանքից ազատելուց առաջ Միհրան Պողոսյանը նրան ծեծի է ենթարկել: Թերեւս հենց այս փաստն էլ դարձել է Միհրան Պողոսյանի` նախարարի նկատողությանն արժանանալու հիմքը;

Իսկ թե ինչու մեկ ամիս հետո, փոքր ինչ անհասկանալի է; Հնարավոր է եւ կապված է Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ միջադեպի եւ հրաժարականին նախորդած Նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարության հետ, թե. «ՀՀ նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ: Այդպիսի վարքագիծն անընդունելի է և անհանդուրժելի: Իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել ևս»:


Հ . Գ.

Բայց եթե առավոտյան հաստատվի նախարարի հրաժարականի մասին լուրը, պարզապես կարելի է ասել, որ բարեկամի պարագայում կարելի է եւ հանդուրժել:
Ի դեպ, կա նաեւ տեսակետ, թե նախարարն, իմանալով " գլխին գալիքը", օգտվել է առիթից եւ վերջապես նկատողություն արել Միհրան Պողոսյանին, որի վարքագծի վերաբերյալ կարելի է տեղեկանալ` պարզապես նրա անուն-ազգանունը ինտերնետային փնտրող կայքերում գրելով:

http://www.a1plus.am/am/politics/2010/12/9/gevorg-danielian