PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական լրահոս

Էջեր : 1 2 3 [4] 5 6 7 8 9

Gayl
12.01.2010, 03:52
:http://a1plus.am/am/official/2010/01/11/surender

Մարդիկ ոչխար չեն դառնում, հենց ոչխար էլ ծնվում, թե ասա այ շան լակոտ քո մասին չէիր մտածում կնգատ երեխաներիդ մասին մտածեիր:

Տրիբուն
12.01.2010, 21:12
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՎՃՌԵՑ

Րոպեներ առաջ Հայաստանի Սահմանադրական դատարանը ավարտել է խորհրդակցությունը եւ հրապարակել դրա արդյունքում կայացրած վճիռը: Դրա համաձայն,
հայ-թուրքական արձանագրությունները ճանաչվել են Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող:

16:40:31 - 12/01/2010

Դզեց: Մեր երկրում ամեն ինչ սահմանդրական ա: Իշխանությունը սահմանդարական ա, ընդդիմությունը սահմանդրական ա, պայքարը սահմանդրական ա, մնացել էր արձանագրությունը, էն էլ ա սահմանդարական: Մզնից շատ ալամ աշխարհում սահմանադրություն սիրող ազգ չկա:

Chuk
13.01.2010, 00:38
Freedom House. «Հայաստանը 8 տարի անընդմեջ առաջընթաց չի արձանագրում»

12.01.2010
Հեղինե Բունիաթյան

Freedom House hեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպության գնահատականով, արդեն 8-րդ տարին անընդմեջ Հայաստանը որեւէ առաջընթաց չի արձանագրում ժողովրդավարության ուղղությամբ, տարեցտարի վատթարացնում է ցուցանիշները եւ 2002 թվականից մինչ օրս դասվում է աշխարհի «մասամբ ազատ» երկրների շարքում։
Այս տարվա զեկույցում, ինչպես եւ նախորդ տարի, Հայաստանում քաղաքական իրավունքների դրսեւորումն ու պաշտպանությունը գնահատվել է վատագույն յոթ միավորից մեկով պակաս՝ վեց միավոր։ Այսպիսի գնահատական, Freedom House-ի ձեւակերպմամբ, ստանում են, մասնավորապես, «զինվորական խունտաների, միակուսակցական բռնապետների կամ ինքնակալների կողմից կառավարվող երկրները, որտեղ իշխող վարչախմբերը միայն նվազագույն չափով են հանդուրժում քաղաքական իրավունքները»։

Որեւէ բարելավում չի արձանագրվել նաեւ քաղաքացիական ազատությունների պաշտպանության ուղղությամբ. 2002 թվականից մինչեւ օրս, մասնավորապես, Հայաստանը այս առումով ստանում է չորս միավոր՝ 7 բալանոց համակարգում, որտեղ մեկը վկայում է քաղաքացիական ազատությունների լիակատար պաշտպանության, յոթը՝ լիարժեք բացակայության մասին։ Արդեն ութերորդ տարին անընմեջ, փաստորեն, Հայաստանը հայտնվում է այն երկրների խմբում, որտեղ «ընդդիմությունը բռնության ու ճնշումների է ենթարկվում, մամուլը գրաքննվում է, կոռուպցիան՝ ծաղկում»։

«Հայաստանի ցուցանիշները բավական մտահոգիչ են», – երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Freedom House-ի՝ ուսումնասիրությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերն ու մանրամասնեց. - «Թեեւ Հայաստանը շարունակում է դասվել մասամբ ազատ երկրների շարքում, սակայն, իրականում գտնվում է մասամբ ազատների եւ ոչ ազատների սահմանագծին։ Դրա համար մի շարք պատճառներ կան, սակայն ես այժմ հատկապես կառանձնացնեի քաղաքականության եւ տնտեսության միջեւ առկա խորը կապը, որը, մեր համոզմամբ, խոչընդոտում է Հայաստանում էական քաղաքական բարեփոխումների կամ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացումը։ Այլ կերպ ասած՝ ժողովրդավարության վստահելիության համար անհրաժեշտ մի շարք հիմնարար հարցերի ուղղությամբ մենք իսկապես որեւէ էական առաջընթաց Հայաստանում չենք արձանագրել»։

Ընդ որում, հեղինակավոր այս կազմակերպության փորձագետի խոսքով, Հայաստանի իշխանությունները արդեն մեկ անգամ կորցրել են բարեփոխումներ իրականացնելու բացառիկ հնարավորությունը: «Նախորդ տարիներին, երբ երկիրը վայելում էր տնտեսական աճի բարեբեր պտուղները, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության շրջանում ակնկալիքներ կային, որ այդ վերելքը կուղեկցվի նաեւ քաղաքական ազատություններով ու ժողովրդավարական առաջըթացով, ինչը, սակայն, տեղի չունեցավ», - ասաց Քրիս Ուոքերը: - «Տնտեսական վերելքի այդ տարիները, իսկապես, ժողովրդավարության ուղղությամբ էական բարեփոխումներ արձանագրելու եզակի հնարավորություն էին Հայաստանի համար, եւ, իմ կարծիքով, մի շարք կառույցներ, օրինակ, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան եւս այդ ընթացքում բավական մեծ ուշադրությամբ հետեւում եւ լուրջ փոփոխություններ էր ակնկալում Հայաստանից։ Առաջընթաց, սակայն, տեղի չունեցավ: Մինչդեռ 2008-ի իրադարձությունները, ընդդիմության ցույցերի բռնի ճնշումն ու դրանց հետեւած իրադարձություններն է'լ ավելի խստացրին Հայաստանում քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների շուրջ մտահոգությունները»։

«Մարտի 1-ի հետ կապված մի շարք հարցեր շարունակում են բաց մնալ», - ընդգծեց Ուոքերը: - «Մեզ իսկապես մտահոգում է, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները հետամուտ լինում այդ հարցերի լուծմանը։ Դրանց թվում են, օրինակ, անկախ փաստահավաք խմբի լուծարումը կամ էլ՝ բռնություններից հետո դատարանների ու իշխանության մյուս օղակների գործունեությունը»։

Ընդգծելով, որ Հայաստանում էական խնդիրներ կան նաեւ մամուլի ազատության տեսնակյունից՝ Քրիս Ուոքերը ասաց. - «Անցած տարվա ընթացքում մենք լուրջ քայլեր չենք արձանագրել նաեւ այդ հարցերը լուծելու ուղղությամբ: Հաշվի առնելով հեռուստաընկերությունների առատությունը եւ բազմազանությունը՝ մենք, այդուամենայնիվ, կուզենայինք տեսնել առավել ազատ լրատվական դաշտ, որը կարող է այլընտրանքային կարծիքներ առաջարկել քաղաքական նշանակություն ունեցող հարցերի շուրջ եւ որը խոչընդոտների չի հանդիպի գովազդատուներ գտնելիս. նկատի ունեմ ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական խոչընդոտները»:

«Այժմ, երբ Հայաստանը տնտեսական անկում է ապրում, իշխանությունները ստիպված են բարեփոխումների ուղղությամբ է'լ ավելի լուրջ մարտահրավերներ հաղթահարել, դրանք քայլեր են, սակայն, որոնց սպասում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլեւ միջազգային կառույցները», – ընդգծեց նա՝ շարունակելով. - «Միացյալ Նահանգների «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան եւս, որն իր ծրագրերը մշակելիս, ի թիվս բազմաթիվ ցուցիչների, հաշվի է առնում նաեւ Freedom House-ի զեկույցները, իմ համոզմամբ, խորը մտահոգությամբ է հետեւում Հայաստանի իշխանություններին, որոնք անկարող են նշանակալից քայլեր ձեռնարկել պատասխանատու եւ թափանցիկ կառավարմանն առնչվող մի շարք կարեւոր ոլորտներում»։

Ընդհանուր առմամբ, զեկույցի համաձայն, աշխարհում ժողովրդավարությունը նահանջ է ապրել՝ արդեն չորրորդ տարին անընդմեջ, ինչը ամենաշարունակական անկումն է՝ հետազոտության իրականացման 40-ամյա պատմության մեջ։

Աղբյուր՝ Ազատություն ռադիոկայան (http://www.azatutyun.am/content/article/1927619.html)

Chuk
14.01.2010, 21:32
«ԱԺ նախագահը հիմք չունի մերժելու ՕԵԿ խմբակցության դիմումը, սակայն դեռ վերջնական որոշում ընդունված չի»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց ԱԺ նախագահի խոսնակ Նաիրի Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի դիմել էր Աժ նախագահին` ԵԽԽՎ պատվիրակության հիմնական կազմում Զարուհի Փոստանջյանի փոխարեն իրենց խմբակցության անդամին` Արծրունի Աղաջանյանին, ներգրավելու համար:

Իսկ դիմումի հիմնավորումն այն է, որ ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալուց հետո ԵԽԽՎ պատվիրակության հիմնական կազմում ուժերի հարաբերակցությունը չի արտահայտում խորհրդարանում ուժերի համամասնությանը:

Եթե բավարարվի ՕԵԿ դիմումը, «Ժառանգություն» խմբակցության անդամ, ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանը կներգրավվի փոխարինող կազմում, այդպիսով զրկվելով ինչպես քվեարկելու իրավունքից, այնպես էլ մոնիտորինգի նիստերին մասնակցելու հնարավորությունից:

«Ա1+»-ի հարցին, թե ինչու է որոշվել հատկապես Զարուհի Փոստանջյանին պատվիրակության հիմնական կազմից հեռացնել, ոչ թե մյուս ընդդիմադիր համարվող գործչին` Արմեն Ռուստամյանին, Նաիրի Պետրոսյանն ասաց. «Որովհետեւ ՀՅԴ-ն խմբակցությունն ավելի մեծ է»:

Ի դեպ, «ԱԺ կանոնակարգ» օրենքով տարբեր հարցերում առաջնահերթությունը տրվում է ընդդիմադիր խմբակցություններին, իսկ վերջիններից` ամենափոքրին: Սակայն տվյալ դեպքում, ըստ Նաիրի Պետրոսյանի, գործում է ոչ թե «ԱԺ կանոնակարգը», այլ ԵԽԽՎ կանոնակարգը. «Իսկ ԵԽԽՎ կանոնակարգը պահանջում է, որ պատվիրակության կազմը արտացոլի ուժերի համամասնությունը խորհրդարանում եւ պարտադիր ներկայացված լինի ընդդիմությունը»:

«Ա1+»-ի հետ զրույցում տիկին Փոստանջյանը նկատեց, որ իրեն հիմնականում կազմից հանում են ԱԺ նախագահի նախաձեռնությամբ, որովհետեւ. «ԱԺ նախագահին պետք չէ ավելորդ խոսք, ավելորդ ելույթ, իսկ ինձ իմ ժողովուրդը ընտրել է, որ իր շահերը ներակայացնեմ, իր իրավունքները պաշտպանեմ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նաիրի Պետրոսյանը մեզ տեղեկացրեց, որ ելույթ ունենալու իրավունքից փոխարինող անդամը չի զրկվում:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2010/01/14/zaruhi-postandjyan)

http://www.youtube.com/watch?v=MmRX3zQzpFk

Տրիբուն
15.01.2010, 00:16
Էլի կրակոցներ (http://www.armtimes.com/186)

Երեկ Երեւանում եւ Էջմիածնում համառ լուրեր էին շրջանառվում, ըստ որոնց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանի տղաները եւ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովի թիմը կրակել են իրար վրա:

Ըստ Էջմիածնից ստացած տեղեկությունների, ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը երեկ բերման է ենթարկել Սարոյանի 3 տղաներին ովքեր ձերբակալվել են: Կրակոցների ժամանակ տուժել է Գլորիայի Գրիշը` Ալրաղացի Լյովիկի մտերիմներից, ում պատկանում է «Գլորիա» խաղատունը: Միջադեպը տեղի է ունեցել «Ջիանի» ակումբում, գիշերը: Ըստ որոշ տեղեկությունների, դեպքի վայրում է եղել նաեւ Լեւոն Սարգսյանը, ով հասցրել է փախչել, իսկ Գրիշը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լյովիկի թիմը վիրավորել է գեներալի բարեկամներից մեկին: Գեներալի հարազատները երեկ պնդում էին, թե իրենք կապ չունեն այդ միջադեպի հետ: Ոստիկանությունը եւս հայտնի դեմքերի անուններ չնշեց, այլ տարածեց հաղորդագրություն, թե անհայտ անձինք ծեծի են ենթարկել Գրիգոր Ս.-ին եւ անկանոն կրակ արձակել «Ջիանի» ակումբի ներսում:

Լուսինե Բարսեղյան -
Հունվար 13, 2010

Ամենամազալուն էն ա, որ էսօր մեքենայի մեջ անըդհատ լսում էի Ջիանի-ի գովազդը - անկաշկանդ ընտանեկան մթնոլորտում կազմակերպեք ձեր հանգիստը, ու էլի լիքը բլա բլա: :D

Adriano
15.01.2010, 09:05
Վերջին տեղեկություններով Ռուսաստանի ներքին գործերի նախարարի տեղակալը, որը գտնվում է Հարավային Օսիայում, հայտարարել է , թե Վրաստանի տարածքում ահաբեկիչները ստանում են համապատասխան գիտելիներ, կատարում են վարժություններ, մի խոսքով պատրաստվում են արտասահմանյան ուժերի օգնությամբ և ուղղարկվում են ՌԴ տարածք ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Իմ կարծիքով ՌԴ-ն հող է պատրաստում Վրաստանի վրա հարձակվելու համար, բացի այդ կարծում եմ, որ ՌԴ-ն ոչ մի դեպքում չի թույլ տա, որպեսզի իր սահմանի մոտ, հատկապես հարավային սահմանի մոտ նորից սկսեն ծաղկել հակառուսական տրամադրությունները:

Gayl
15.01.2010, 20:15
2009թ-ին հանրապետությունում ծնվել է 44.999 երեխա: Արձանագրվել է 18.765 ամուսնություն և 3.013 ամուսնալուծություն: Գրանցվել է հայրության ճանաչման 14.165 և 131 որդեգրման դեպք: Մահացությունների թիվը կազմել է 27.268:

2008թ-ին ՀՀ-ում արձանագրվել է ծննդյան 41.406, ամուսնության` 18.236 և ամուսնալուծության 3.192 դեպք: 13.257 մարդ հայրություն է ճանաչել, որդեգրվել է 180 երեխա: Մահացությունների թիվը եղել է 27.281:

2007թ-ին հանրապետությունում ծնվել է 40.844 երեխա, արձանագրվել է 18.144 ամուսնություն և 3.083 ամուսնալուծություն: 13.158 մարդ հայրություն է ճանաչել, որդեգրվել է 187 երեխա: Մահացության դեպքերը եղել են 26.827:
Այսպիսով, ծնելիությունը Հայաստանի Հանրապետությունում` մահացության դեպքերի մակարդակի նվազման հետ զուգահեռ, ավելացել է:

Տեղեկատվությունը «Ա1+»-ի հարցմանը ի պատասխան տրամադրել է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը:http://a1plus.am/am/social/2010/01/15/babies

Gayl
15.01.2010, 20:17
Այս սա իսկականից լավ նորություն, զգալի տարբերություն ա տալիս, բա որ լավ ապրենք ինչ կանենք:D չինացիներին կտանք կանցնենք:

Rammer
17.01.2010, 00:01
Ով էր նոր քաղ ուժի կարիք զգում? Խնդռռռռռեմ...

Ժիրիկ Նախագահ, Ժիրիկ Նախագահ...

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին` ՌԴ Պեդտումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարության առնչությամբ: Այս մասին Trend News-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը:

Նշենք, որ Վլադիմիր Ժիրինովսկին լատվիական Neatkarigas Rita Avize թերթին տված հարցազրույցում ասել էր, որ «եթե Լեռնային Ղարաբաղը հռչակի իր անկախությունը, Ռուսաստանը պետք է ճանաչի այն»:

Թերթ

Gayl
18.01.2010, 16:52
Ինչպես փոխանցում են իշխանական մեր աղբյուրները, իշխանական շրջանակներում լուրջ մտահոգություններ են առաջացել, քանի որ միջազգային հանրության, այդ թվում` Ռուսաստանի կողմից, հստակ պահանջ է դրված` արագորեն կարգավորել Ղարաբաղի խնդիրը եւ առաջիկա ամիսներին սկսել հայկական զորքերի դուրսբերման գործընթացը Ղարաբաղի հարակից տարածքներից:http://www.armtimes.com/comment/reply/303#comment-form

terev
18.01.2010, 17:51
Դ.Մ. - ալո, սեռժիկ
Ս.Ս. - հինչա՞ պտահել Պարոն Դիմիտրի
Դ.Մ. - արի մոտս կասեմ
Ս.Ս. - կլնի՞ հարթնին էլ պիրեմ, օզումա Մոսկվան տենա

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, այսօր կարճատեւ աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:

Ինպես տեղեկացնում են Նախագահի մամուլի ծառայությունից այսօր ուշ երեկոյան նրանք կվերադառնան Երեւան:
http://a1plus.am/am/official/2010/01/18/serzh-sargsyan

Adriano
20.01.2010, 00:03
Ըստ վերջին տեղեկությունների Ֆրանսիան հանկարծակի մեղադրել է ԱՄՆ-ին Հայիթին օկուպացնելու համար և խնդրել ՄԱԿ-ին հետաքննել այս գործը:

Mephistopheles
26.01.2010, 14:05
Հաստատվեց միաձայն
13:53 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մանդատները հաստատվել են միաձայն»,- «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որն այսօր հրավիրյալի կագավիճակով մասնակցեց ԵԽԽՎ Կանոնադրային հանձնաժողովի նիստին:

«Որոշման եզրակացությունն ընդունվեց միաձայն: Նրա մեջ նշված է, որ հայկական պատվիրակության կազմը նշանակված է ԵԽ-ի կանոնադրության 25 եւ ԵԽԽՎ կանոնակարգի 6-րդ հոդվածների համաձայն: Որեւէ մեկը ձեռնպահ չեղավ, որեւէ դեմ քվեարկող չեղավ:

Ավելին, ներկայացվեց մեր կողմից վերլուծություն, որ մի շարք այլ երկրներում, որոնց պատվիրակների թիվը շատ ավելի մեծ է, քան կուսակցությունները, որ առկա են իրենց խորհրդարաններում. չնայած դրան, այնուամենայնիվ, մի շարք խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների ընդհանրապես չեն ընդգրկել պատվիրակությունների կազմում: Այսինքն, Հայաստանը շատ ավելի առաջ է գտնվում այդ երկրներից,- ասաց Դավիթ Հարությունյանը եւ ավելացրեց,- հիմնական մտահոգությունն այն էր, որ նման անլուրջ առարկություններով, հարցադրումներով հարցը հասնում է հանձնաժողովի մակարդակի»:

Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ «Ա1+»-ին հայտնեց, որ զեկույցի բացատրական մասում գրված է, որ Զարուհի Փոստանջյանը չի ներկայացրել հիմք` օրենքի պահանջի վրա հիմնված որեւէ փաստ կամ պատճառաբանություն, որը հիմնավորեր հայկական պատվիրակության ձեւավորելու անօրինականության վերաբերյալ իր պնդումները: Սա նշանակում է, որ ՀՀ նոր պատվիրակությունը հաստատվել է, եւ մենք ինչպես երեկ սկսել ենք մեր աշխատանքներն, այնպես էլ շարունակելու ենք»:

Տիկին Զոհրաբյանը նկատեց, որ Փոստանջյանը կարող է ելույթ ունենալ ցանկացած պահի, եթե հիմնական կազմից որեւէ մեկն իր ձայնի իրավունքը փոխանցի նրան:

Ի դեպ, մոնիտորինգի նիստին տիկին Փոստանջյանն այլեւս մասնակցել չի կարող, իսկ նիստում քննարկվելու է մարտի 1-ի վերաբերյալ զեկույցը: Դավիթ Հարությունյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ հարցը կքննարկվի առաջիկա երկու օրվա ընթացքում, բայց ոչ այսօր:

Ա1+

Տրիբուն
26.01.2010, 14:50
Հաստատվեց միաձայն
13:53 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ա1+

Կեցցե սովետական դատարանը, ամենաարդար դատարանը աշխարհում:

Gayl
27.01.2010, 02:23
Հապա անվավե՛ր ճանաչեք

Երեկ հայտնի դարձավ, որ ուրբաթ, հունվարի 22-ին, Սուքիասյանների ընտանիքը հայց է ներկայացրել Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որով պահանջել է անվավեր ճանաչել «Բջնիի»` անցած տարվա դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած վաճառքը: Հիշեցնենք, որ «Բջնին» թաքուն վաճառվել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ընկերությանը: Սուքիասյանները նաեւ պահանջում են արգելել հանքային իրավունքների փոխանցումը գնորդին, ինչպես նաեւ` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրին արգելել սեփականության իրավունքի գրանցումը: Գործարքը անվավեր ճանաչելու հիմքերը, մեղմ ասած, բավարար են, եւ դրանց դեռ կանդրադառնանք:
http://www.armtimes.com/

terev
27.01.2010, 13:41
ԴԱՐՁ ԴԵՊԻ ՏՈՒՆ

ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանը հրահանգել է «Երկրապահ» կամավորականների միությունը կրկին ուժեղացնել: Նա հնարավոր ու անհնար ամեն քայլ արել եւ անում է, որպեսզի ԵԿՄ-ն դառնա առաջվա պես հզոր կառույց: Եւ այդ սցենարի շրջանակներում Սերժ Ազատիչը բոլոր նախկին երկրապահներին հրահանգել է կրկին վերադառնալ ԵԿՄ: Նա նաեւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին է ասել, որ պետք է բոլոր նախկիններին (երկրապահներին) վերադառնալու առաջարկներ ներկայացնել:

Վերջին շրջանում բոլոր նախկին երկրապահները հերթով սկսում են առաջարկություններ ստանալ` կրկին «Երկրապահ» կամավորականների միության անդամ դառնալու վերաբերյալ: Մանվել Գրիգորյանը առաջարկներ է ուղարկել նաեւ ԵԿՄ այն անդամներին, որոնք մարտի 1-ից առաջ հայտարարությամբ հանդես եկան, թե ԵԿՄ-ն շեղվել է իր հիմնական ուղուց: Օրինակ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գեներալներ Արշալույս Փայտյանը եւ այլոք, շատ շուտով ստիպված են լինելու կրկին վերադառնալ ԵԿՄ: Ինչպես որ հրահանգով լքել էին ԵԿՄ-ն, այդ նույն հրահանգով էլ կրկին մտնելու են ԵԿՄ: Իսկ թե ինչու է Սերժ Սարգսյանը որոշել ԵԿՄ-ին առաջ քաշել, դա խոսակցության այլ թեմա է եւ առաջիկայում սպասվող նրանց համագումարից հետո պարզ կդառնա, թե ինչն ինչոց է:

http://chi.am/
No 199 (կիրակնամուտ), Հունվարի 23 2009 թ., շաբաթ
______________________________________________________________________________________________

Տենաս ինչի՞ համար է էս ամենը:

terev
28.01.2010, 12:03
Երեկ Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ի պատասխան հարցին, թե որքանով է հավանական ռազմական գործողությունների վերսկսումը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է. «Պատերազմի վերսկսման հավանականությունը միշտ էլ կա»: Այնուհետեւ վերջինս շարունակել է. «Եվ ես` որպես պաշտպանության նախարար, միշտ էլ պատրաստվում եմ դրան: Ե՛վ բանակի ողջ անձնակազմը գիտի, ե՛ւ մեր բոլոր կռվող տղաները, մոբիլիզացիոն ռեսուրսը գիտեն, որ բանակի ղեկավարությունը, սկսած պաշտպանության նախարարից, մասնակից են լինելու այն բոլոր թեժ եւ դժվարագին կետերին, որ հանկարծ, Աստված մի արասցե, կլինի մեր հանրապետության սահմաններում եւ Արցախի սահմաններում, մեր ժողովրդին պաշտպանելու համար»: Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին` Օհանյանն ընդգծել է. «Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանի Հանրապետության հետ պետք է ունենա ընդհանուր ցամաքային սահման, առկա լինեն անվտանգության անհրաժեշտ երաշխիքները, այդ թվում` միջազգային»: «Այսօր բանակցային գործընթացում, իհարկե, Ադրբեջանը փորձում է կորզել մաքսիմալը, բայց Ադրբեջանը պետք է հասկանա հետեւյալը. եթե համատեղ գնում ենք հարցի լուծման եւ երկուստեք կարող ենք ընդառաջ գնալ եւ փորձել լուծել հարցը, ապա այդ հարցը միակողմանիորեն երբեք չի կարող լուծել», եզրափակել է ՀՀ պաշտպանության նախարարը:

http://chi.am/
No 46 (Չորրորդ ինքնիշխանություն), Հունվար 26 2010 թ., երեքշաբթի

Ambrosine
30.01.2010, 15:25
Չգիտեի կրթության բաժնում դնեի, թե քաղաքականության, բայց...

«Չորրորդ ինքնիշխանություն». Քուշկյանի պորտֆելն է ուզում

09:28 • 30.01.10

Մի քանի ամիս առաջ Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ դադարում է ճանաչել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիպլոմը: Օրերս ՉԻ-ն պարզել է, որ դրա պատճառը եղել է Իրանում կայացած գիտաժողովում համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի հայտարարությունը, թե պարսիկ բժիշկ Ավիցենան հայկական ծագում ունի և որ նրա նախնիները հայ են եղել:

Իշխանությանը մոտ կանգնած թերթի աղբյուրները փոխանցում են

Բժշկական համալսարանի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների արդյունքում սրվել են ռեկտոր Գոհար Քյալյանի և ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հարաբերությունները, որոնք մինչև այդ էլ առանձնապես լավ չէին: Ասում են, որ Քյալյանն ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա ձեռք գցել Քուշկյանի աթոռը, այսինքն` դառնալ ՀՀ առողջապահության նախարար:

հՂում (http://tert.am/am/news/2010/01/30/4rd/)

...մի կողմ թողնենք, որ Քյալյանը սխալ բան է արել, ինչու՞ պիտի Իրանը միայն բժշկի հայ լինելու պատճառով այդպիսի որոշում կայացներ:blin

ministr
30.01.2010, 15:41
Չգիտեի կրթության բաժնում դնեի, թե քաղաքականության, բայց...

հՂում (http://tert.am/am/news/2010/01/30/4rd/)

...մի կողմ թողնենք, որ Քյալյանը սխալ բան է արել, ինչու՞ պիտի Իրանը միայն բժշկի հայ լինելու պատճառով այդպիսի որոշում կայացներ:blin

Երևի մտածելա, որ մի համալսարանի ռեկտորը եթե սայա, դե պատկերացրեք էդ համալսարանը իրենից ինչա ներկայացնում:

Kuk
30.01.2010, 15:47
Աստ ջան, համալսարանը վարի ա գնում, ու ոչ մի կապ չունի քյալյանի ասածները ճիշտ են, թե սխալ: Տեսնում են, թե ինչ ձևով են դիպլոմներ սարքում, չեն ճանաչում, լավ են անում: Ընդհանրապե սճիշտ կանեն մեր մոտի ոչ մի համալսարանի դիպլոմ էլ չճանաչեն, չնչին բացառություններով, երևի:

Աստ, հլը բժշկականի մասին թեման նայի, քյալյանի մասին երկու հոդված եմ դրել, հեսա երրորդն էլ կդնեմ, ու կզգաս, որ ճիշտ էլ անում ա Իրանը:

dvgray
30.01.2010, 17:05
Չգիտեի կրթության բաժնում դնեի, թե քաղաքականության, բայց...

հՂում (http://tert.am/am/news/2010/01/30/4rd/)

...մի կողմ թողնենք, որ Քյալյանը սխալ բան է արել, ինչու՞ պիտի Իրանը միայն բժշկի հայ լինելու պատճառով այդպիսի որոշում կայացներ:blin
որովհետև Իրանը շատ ավելի խայտառակ երկիր ա, քան Հայաստանը: Իսկ Հայաստանը օրինակ մտավոր սեփականության պաշտպանության սանդղակում աշծարհում վերջին տեղն ա գրավում: Ուրեմն Իրանը հասկացար չէ՞ որ աշծարհից դուրս մի տեղ ա, օդի մեջ կախված:

Հ.Գ. Հիմա Իրանում իմ գրածը կարդալով, հայկական ինտեռնետ սայթերն էլ փակել կտան ;) :D

terev
03.02.2010, 15:12
Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ կարող է բռնկվել. ԱՄՆ հետախուզության տնօրեն

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերը երեկ Սենատում հայտարարել է, թե իրավիճակը Բալկաններում և Կովկասում շարունակում է անկայուն մնալ։

Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին` Բլերն ասել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է պատերազմ բռնկվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով»։ Այդ մասին հաղորդում է AP գործակալությունը:

http://tert.am/am/news/2010/02/03/denis/ (http://tert.am/am/news/2010/02/03/denis/)
Վերջը կռվով ենք հետ տալու հողերը: :(

Ներսես_AM
03.02.2010, 15:37
Վերջը կռվով ենք հետ տալու հողերը: :(

Վերջը կռվով ենք ավելի շատ հողեր վերցնելու :)

ministr
03.02.2010, 15:41
Պատերազմ կարող էր սկսվել անցած 16 տարում ցանկացած օր: Բայց հիմա նենց վիճակա, որ ոչ ոք չի թողնի ստեղ պատերազմ լինի, IMHO: Իսկ ազիկների հաթաթաները հաշիվ չեն, եթե իրոք էդքան ուժ ու հնարավորություն ունենան առանց երկար բարակ խոսելու կանցնեն գործողությունների:

Ձայնալար
03.02.2010, 15:44
Վտանգավորը էն ա, որ կարող ա պատերազմի իմիտացիա ստեղծեն հողերը հանձնելու համար՝ ասենք 2 շաբաթանոց: Թե չէ նենց ատդուշի պատերազմ դժվար թե լինի:

terev
03.02.2010, 15:47
Վտանգավորը էն ա, որ կարող ա պատերազմի իմիտացիա ստեղծեն հողերը հանձնելու համար՝ ասենք 2 շաբաթանոց: Թե չէ նենց ատդուշի պատերազմ դժվար թե լինի:

Այ հենց էտ էլ ինկատի ունեի:

ministr
03.02.2010, 15:56
Վտանգավորը էն ա, որ կարող ա պատերազմի իմիտացիա ստեղծեն հողերը հանձնելու համար՝ ասենք 2 շաբաթանոց: Թե չէ նենց ատդուշի պատերազմ դժվար թե լինի:

Էդ պատերազմը կարողա սկսվի բայց 2 շաբաթում չի վերջանա: Վերջվերջո ղարաբաղցինա առաջին կռվողը.. իսկ նա հող հետ տվողը չի:

Ambrosine
03.02.2010, 16:04
Եկեք էլի չբաժանենք ղարաբաղցու, երևանցու... առաջին կռվողները զինվորներն են, որտեղ քիչ չեն Երևանի բնակիչները: Ղարաբաղի բնակիչը տա-չտա, էդ հողը ՀՀ-ին պետք ա, եթե էդ բնակիչը Սյունիքի նման կռվեր, հիմա ՀՀ կազմում կլիներ:

ministr
03.02.2010, 16:38
Աստղ ջան սա էդ դեպքը չի: Եթե մի պահ պատկերացնենք Բագրատի ասածը, որ Հայաստանի ՊՆ-ը ուղղակի ձևական կռիվա մղելու որ հողեր տա, ապա Արցախի բանակը գտնվումա Արցախի ՊՆ-ի հրամանատարության տակ, որը երբեք հող չի տա:

Ձայնալար
03.02.2010, 16:45
Արցախի ՊՆ-ն էլ սրանց շայկի շարունակությունն ա էլի:

ministr
03.02.2010, 17:03
Չէ.. Ղարաբաղցին ուրիշա: Վերջին վարիանտ, եթե էդ հողը մեզնից շատերը սկի չեն էլ տեսել, կամ շատերի համար եղած չեղած մեկա, ապա իրանք էդ հողի վրա ապրում են..

Վիշապ
03.02.2010, 17:12
Հաղթած բանակի զինվորականը խայտառակ շահավետ վիճակում է, ու փորձը ցույց է տալիս, որ լրիվ շանսերը ունենում է նվազագույնը կարգին բիզնեսմեն, նույնիսկ օլիգարխ դառնալու, իսկ պարտված բանակի զինվորականը ոչնչություն է, կորած ձախողակ։ Նույնն է թե ֆիրման կրախի մատնած բիզնեսմեն–ֆինանսիստը։ Ուստի հաշվի առեք պարոնայք, ոչ մի զինվորականի ծրագրում պարտվել բառը գոյություն չունի։ Եթե հանկարծ, պատահաբար, Սերժի մտքով անցնի որևէ ծրագիր որտեղ զինվորականները պարտություն նկատեն, ապա զինվորական հեղաշրջումը պատրաստ է, Սերժի բազան զինվորականներն են, իսկ զինվորականների բազան՝ չպարտվող բանակը իր լրացուցիչ եկամուտներով, գավյաձինայով–տուշոնկայով…

terev
03.02.2010, 17:35
Չէ.. Ղարաբաղցին ուրիշա: Վերջին վարիանտ, եթե էդ հողը մեզնից շատերը սկի չեն էլ տեսել, կամ շատերի համար եղած չեղած մեկա, ապա իրանք էդ հողի վրա ապրում են..

ministr ջան ասեմ որ 2 տարի Ղարաբաղում եմ եղել ու տեղյակ եմ էտ «Ղարաբաղցին ուրիշա»-ից:
Տղամարդկանց 60-80 տոկոսը զինվորական են, որոնք «շատ խելոք» ենթարկվում են հրամանների: Այնպես որ եթե հրաման լինի նահանջել, ոչ ոք չի կարա էտ հրամանը չկատարի: Իսկ առաջին գծի 90-95 տոկոսը Հայաստանցի զինվորներն են: Ղարաբաղցիները որպես կանոն կամ հատուկ ջոկատներում են, որոնք տեղակայված են 2-րդ կամ 3-րդ գծում, կամ սպայական կազմում են, որոնք պարտավոր են ենթարկվել հրամաններին:

ministr
03.02.2010, 18:55
Տերև ջան, ով ուզումա հրամայի, եթե ետևումդ ընտանիքդա էդ ոնց պտի նահանջես, ընդ որում խելոք խելոք..
Չէ. էդ խելոք նահաջելու իդեան չլնողա...

Ambrosine
03.02.2010, 19:48
Աստղ ջան սա էդ դեպքը չի: Եթե մի պահ պատկերացնենք Բագրատի ասածը, որ Հայաստանի ՊՆ-ը ուղղակի ձևական կռիվա մղելու որ հողեր տա, ապա Արցախի բանակը գտնվումա Արցախի ՊՆ-ի հրամանատարության տակ, որը երբեք հող չի տա:

Շատ կցանկանայի, որ այդպես լիներ: Ուղղակի բաներ կան պատմությունից, որ ասելու չեն, դրա համար լռում եմ: Մի բան կասեմ մենակ. այդ հողը ՀՀ-ին պետք ա՝ թեկուզ թուրքական բնակչությամբ, միայն թե ՀՀ գերիշխանության ներքո լինի:

ministr
03.02.2010, 19:54
Իհարկե պետքա, թեկուզ հենց ստրատեգիական տեսանկյունից: Դա տվեցինք, մյուսը կլինի Հայաստանը...

terev
04.02.2010, 12:52
«Չորրորդ ինքնիշխանություն». Հանդիպել են Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Օհանյանը
09:31 • 04.02.10

Երեկ երեկոյան ժամը 8-ին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ` ԵԿՄ համագումարի և կազմակերպության հետ կապված բազմաթիվ հարցեր քննարկելու համար:

Երկրապահի համագումարին ընդառաջ

ՉԻ իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ վերջապես որոշվել է ԵԿՄ համագումարի օրը: Փետրվարի 16-ին Մանվել Գրիգորյանը համագումար է հրավիրել: Թերթի տեղեկությունների համաձայն պաշտոնաթող գեներալը մի քանի անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանին, նրա աջակցությունն ու դաբրոն ստացել` ԵԿՄ-ն ուժեղացնելու վերաբերյալ: ԵԿՄ-ն պետք է դառնա ֆինանսապես հզոր ու միաժամանակ հնազանդ կառույց:

Tert.am (http://tert.am/am/news/2010/02/04/4rd/)

terev
04.02.2010, 16:39
«Ուզո՞ւմ եք ոչնչացնել ժողովրդին»

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «Հարկերի մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, ըստ որի առաջարկվում է սահմանել տեղական հարկատեսակների ցանկը:

Դրանում ներկայումս պետական հարկատեսակներ համարվող գույքահարկի ու հողի հարկի հետ աջարկվում է ներառել 8 նոր տեղական հարկատեսակներ` հյուրանոցային հարկ, վաճառքի հարկ, անավարտ շինարարության (կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի) հարկ, գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ, կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկ, համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու հարկ, տրանսպորտային միջոցների կայանատեղու հարկ, հանրային տարածքների զբաղեցման հարկ:

Ըստ օրինագծի, հողի հարկի եւ գույքահարկի կիրառումը յուրաքանչյուր համայնքում պարտադիր է, իսկ մյուս տեղական հարկերի կիրառումը եւ դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքում սահմանելու է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ:

a1plus.am (http://a1plus.am/am/politics/2010/02/4/aj)

Շատ հնարավոր է, որ մեր ավագանին որոշի, որ ես ամսեկան 30000 դրամ հարկ պետք է մուծեմ, քանի որ ավտոմեքենան դրսում եմ կանգնացնում: :o
Տենաս թթվածնի հաշվիչները երբ՞ են բերելու: :angry

Վիշապ
04.02.2010, 21:04
… տրանսպորտային միջոցների կայանատեղու հարկ…
Շատ հնարավոր է, որ մեր ավագանին որոշի, որ ես ամսեկան 30000 դրամ հարկ պետք է մուծեմ, քանի որ ավտոմեքենան դրսում եմ կանգնացնում: :o
Տենաս թթվածնի հաշվիչները երբ՞ են բերելու: :angry
Ինձ թվում է հարկը մուծելու է կայանատեղիի վարձակալողը, այսինքն վճարովի կայանատեղի տրամադրողները, ոչ թե վարորդները։ Հակառակը բավականին աբսուրդային է։:)

Հ.Գ. Հոդվածը լրիվ կարդացի, ահագին զվարճալի էր։ Գալուստ Սահակյանը փաստորեն ընդդիմադիր է այս օրինագծի նկամաբ, իբր հանուն ժողովդրի շահերի։ Իրականում եթե խորանանք սույն օրինագիծը այդքան էլ սարսափելի չի, նույնսիկ առաջադիմական է։ Այսինքն հիմնական հարվածը ուղղվում է հենց ունևորներին, որոնք լիքը տարածքներ իրենցով են արել ու չեն շահագործում՝ թողել են կիսատպռատ, հյուրանոցատերերին, կալվածատերերին, աջ ու ձախ իրենց տուֆտա գովազդը սփռածներին։ Գալուստ Սահակյանը տեսնես որո՞նց մեջ է մտնում…

Վիշապ
04.02.2010, 21:32
Մի հատ էլ թույն պահ կա էս օրինագծում. վաճառքի հարկը։ Ուրեմն էն սեփականատերերը, որոնք իրենց սեփականությունը աննպատակային են օգտագործում կամ կիսակառույց ունեն, սույն օրինագծով սկսում են հարկվել։ Այսինքն եթե չկարողացան իրենց խնդիրները լուծել հարկեր չվճարելու համար, ապա ստիպված պիտի ծախեն ու էլի հարկ տան՝ վաճառքի հարկ:)) Լավա լավա… արդեն սերժանտների հերթն ա գալիս մուծվելու, էն որ ընտրություններ էին կեղծում, գիտեին թե կյանքը ուրախ ա անցնելու, ապրուստը՝ ձրի։

Gayl
04.02.2010, 21:45
գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ

Արա սրանք դեբիլացել են, անմշակ հողի հարկը որնա՞:

Վիշապ
04.02.2010, 22:24
Արա սրանք դեբիլացել են, անմշակ հողի հարկը որնա՞:

Եթե մարդը հող ունի, որի հետ ոչինչ չի անում, հարկ է մուծում դրա համար։ Եթե փող էլ չունի հարկ մուծելու, ապա ծախում է նրան, ով կմշակի այդ հողը։ Սկզբունքորեն կարելի է համարել, որ սա նաև այսպես ասած «աղքատ» սեփականատերերից ունեցվածք խլելու հնարավորություն է։ Եթե ազատ մրցակցային պայմաններով երկիր լինեինք, ապա այս օրենքը կխթաներ հողի արդյունավետ օգտագործումը հանուն ընդհանուրի զարգացման։ Բայց մեր պարագայում հարուստը որը կարողանում է հողեր տնօրինել, նոր հողեր է ձեռք բերում և միջոցներ ներդնելով ավելի հարստանում, իսկ միջոցներ չունեցողը զրկվում է սեփականությունից։ Սեփականությունը էլ ավելի ու ավելի է կենտրոնանում հարուստների ձեռքը։ Ինչպես նաև հող ունեցող սակայն միջոցներ չունեցող մարդիկ եթե ուզում են պահել հողը, ստիպված են լինելու վարկեր վերցնել էլի ումի՞ց՝ հարուստներից:)։ Ամեն դեպքում այս օրինագիծը ինձ շատ սարսափելի չի թվում, որովհետև մեր երկրի տնտեսության առյուծի բաժինը վաղուց արդեն մի քանի հոգու ձեռքին է։ Ես այս օրինագծին կողմ կքվերակեի:))

Mephistopheles
05.02.2010, 01:18

ԱՄՆ-ում property tax-են տալիս որը անմշակության համար չի ուղղակի հողամասի հարկ է, իսկ չմշակելու համար տուգանք ա հասնում եթե վտանգ ա իրանից ներկայացնում… իմ հողն ա կուզեմ կմշակեմ կուզեմ չէ, եթե որևէ մեկին վնաս չեմ տալիս, հողամասս էլ մաքուր եմ պահում ապա ինձ չեն կարա տուգանեն… իրավունք չունեն չմշակելու համար տուգանել ու նայած ինչ ինկատի ունեն "մշակել " ասելով

Վիշապ
05.02.2010, 11:36

Մեֆ ջան, property tax այստեղ էլ վաղուց կա, իսկ այս նորը որ յանի ուզում են մտցնել, տուգանք չի, հավելյալ հարկ է ու ըստ երևույթին պետք է կիրառվի մշակովի հողերի վրա ու ոչ թե տնամերձ բոստանների ու այգիների։ Չնայած սրանք ցանկացած նորմալ օրենք էլ ամեն ձևի կաղավաղեն ու կբռնաբարեն;)։ Տեսականորեն լրիվ նորմալ հարկ է սա, լրիվ տեղավորվում է «շունը ոսկորը պահել է բերանում, ոչ ինքն է ուտում, ոչ էլ տալիս է ուրիշները ուտեն» առածի տրամաբանության մեջ։

Kuk
05.02.2010, 13:00

Ձյաձ, որտև էդ ոսկորն ուտելու համար նախ պետքա ոսկորի վրա աղ անի, որ լուծ չընկնի, իսկ աղը շատ թանկ ա, հետո ոսկորն ուտելուց հետո պետքա վրից ջուր խմի, որ կուլ գնա, ջուրը շատ թանկ ա, ու էլի սենց թանկ հաճույքներ կան:

terev
05.02.2010, 14:55
ԱՄՈԹԻ ՈՒ ԹԱՍԻԲԻ ՍՈՎ

Երեկ ՀՀ Ազգային ժողովում հերթական սկանդալը գրանցվեց. երբ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ ամբիոնից խոսում էր մարտի 1-ին հայ ժողովրդին կոտորելու, վիրավորելու թեմայից, մարդու իրավունքների ոտնահարումներից, հանրապետական ճերմակամազ պատգամավոր Վազգեն Կարախանյանը տեղից մի քանի անգամ ռեպլիկ արեց, թե «դու ո՞վ ես, որ խոսում ես հայ ժողովրդի անունից»: Զարուհի Փոստանջյանը չլսեց նրա խոսքերը եւ շարունակեց: Այնուհետեւ Վազգեն Կարախանյանին «օգնության հասավ» մեկ այլ կարկառուն ՀՀԿ-ական՝ Առաքել Մովսիսյանը` Շմայսը: «Դե զահլես տարար, իջի տից»,- բղավեց Շմայսը: Իսկ դահլիճում նստած գոնե արտաքնապես տղամարդ բոլոր պատգամավորները քար լռությամբ հետեւում էին Շմայսի «դուխով կեցվածքին», թե ինչպես էր նա հղի կնոջ վրա գոռգոռում: Երբ Փոստանջյանն ավարտեց իր ելույթը, ներքեւ իջավ ու Շմայսից պահանջեց դուրս գալ դահլիճից: «Դուրս եկեք: Սա քաղաքական մարմին է, եւ մենք հայտարարություններով ենք հանդես գալիս»,- ասաց Փոստանջյանը:

Ի դեպ, քար անտարբերությամբ ու անգործությամբ այս ամենին հետեւեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` նույնիսկ թաքուն հրճվելով, որ Զարուհի Փոստանջյանին մականունավոր պատգամավորն այդպես էր վերաբերվում:

http://chi.am/ ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» No52 Փետրվարի 3
______________________________________________________________________________________________

Օր օրի համոզվում եմ, որ Հայաստանին «պայծառ» ապագա է սպասվում:

Chuk
05.02.2010, 20:55
ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

«Բանակի ներգրավումը 2008թ. մարտի հայաստանյան իրադարձություններին» այսպիսի վերնագրով բանաձեւի նախագիծ երեկ տեղադրվեց ԵԽԽՎ պաշտոնական կայքում: Սկանդալային եւ խիստ կոշտ սույն նախագիծը ներկայացրել է ԵԽԽՎ շվեդական պատվիրակության ղեկավարը:

Նախագծի տակ ստորագրել են ԵԽԽՎ 20 պատգամավորներ, եւ եթե 8 կետից բաղկացած բանաձեւի այս նախագիծը մտնի ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ, ապա ՀՀ իշխանությունները ոտից գլուխ կորած են: Բանն այն է, որ այս փաստաթղթով նախագծի հեղինակները ՀՀ իշխանություններին մեղադրում են 2008-ի մարտի 1-ին Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու մեջ, չեն խնայում Նիկոյանի հանձնաժողովին եւ առաջարկում են անհատապես պատասխանատվության ենթարկել Մարտի 1-ի իրադարձություններում բանակի ներգրավման համար պատասխանատու բոլոր պաշտոնյաներին: Այնպես որ, ՀՀ իշխանություններին ԵԽԽՎ-ում էլի մռայլ օրեր են սպասվում: Քանի որ բանաձեւի նախագիծը սենսացիոն է, ներկայացնում ենք այն ամբողջությամբ.
«1. Հղում կատարելով Հայաստանի վերաբերյալ իր նախորդ բանաձեւերին, մասնավորապես 1609 բանաձեւին (2008թ.), որը հատկապես պարունակում է «2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների անկախ, թափանցիկ եւ վստահելի քննություն» անցկացնելու պահանջը,
2. Բավարարված չլինելով ՀՀ խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի «Մարտի 1-ի իրադարձությունների մասին» զեկույցով, որն իր էությամբ կողմնակալ է եւ խուսափում է ՀՀ իշխանություններին քննադատելուց,
3. Մտահոգված լինելով 2008թ-ի մարտի իրադարձություններում ՀՀ բանակի միջամտությանը վերաբերող զեկույցներով, ինչը խախտում է ՀՀ Սահմանադրությունը եւ ոտնահարում է ներպետական քաղաքական խնդիրներում բանակի չեզոքության մասին միջազգայնորեն ընդունված սկզբունքը.
4. Վրդովված լինելով վերջերս բացահայտված եւ հրապարակված #0038 գաղտնի հրամանով, որն արձակել է այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008թ. փետրվարի 23-ին եւ որն ապացուցում է, որ ՀՀ բանակի ստորաբաժանումները պաշտոնական հրամաններ են ստացել մինչեւ մարտի 1-ը Երեւանում հավաքվելու եւ տեղակայվելու մասին,
5. Հաշվի առնելով, որ ներքին քաղաքական հարցերում բանակի օգտագործումը` ուղեկցված քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքների լայնածավալ բռնություններով, քաղաքական ընդդիմության հետապնդումներով, հստակորեն պարունակում է պետական հեղաշրջման տարրեր,
6. Հաշվի առնելով 2008թ. մարտի իրադարձություններում բանակի ներգրավումը կոծկելու ՀՀ իշխանությունների անընդունելի փորձերը, Վեհաժողովը պնդում է, որ ՀՀ իշխանություններն անհապաղ ձեռնարկեն հետեւյալ գործողությունները.
6.1. բացահայտել 2008թ. մարտի իրադարձություններում բանակի ներգրավման մասին ամբողջ տեղեկատվությունը,
6.2. թափանցիկ հետաքննություն անցկացնել հետընտրական իրադարձություններում բանակի ներգրավման վերաբերյալ,
6.3. անհատական պատասխանատվության ենթարկել այս իրադարձություններում բանակի ներգրավման համար պատասխանատու բոլոր պաշտոնյաներին:
7. Վեհաժողովը քաջալերում է անդամ պետություններին` ճնշում գործադրել Հայկական իշխանությունների վրա` այս հետաքննությունն անցկացնելու համար:
8. Վեհաժողովը խորհուրդ է տալիս Մոնիտորինգային հանձնաժողովին` անհապաղ կերպով քննել այս խնդիրը եւ քննության արդյունքներն ընդգրկել իր հաջորդ զեկույցում»:
Ուշագրավ է նաեւ, որ բանաձեւի այս նախագծի հեղինակը, ինչպես նշեցինք, ԵԽԽՎ շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինբլադն է, ով մեծ հեղինակություն է վայելում ԵԽԽՎ-ում: Երեկ, երբ ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ, ԱԺ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին հարցրեցինք, թե ինչպես է նա վերաբերվում ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված բանաձեւի սկանդալային այս նախագծին, Նիկոյանը պատասխանեց, թե ծանոթ չէ դրան եւ մեր հարցերին կպատասխանի միայն այսօր: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ երեկ մեզ զրուցել չհաջողվեց: Փաստաթղթի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց. «Բավական ադեկվատ գնահատական է Հայաստանի իշխանության հակասահմանադրական գործողություններին, որոնք, ինչպես եւ արդարացիորեն նշված է փաստաթղթում, հավասարազոր են հեղաշրջման»: Մեր այն հարցին, թե որքան է հավանականությունը, որ փաստաթուղթը կմտնի ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ Զուրաբյանը պատասխանեց. «Չգիտեմ, դժվար է ասել: Կախված է նրանից, թե ինչքանով այդ օրակարգի կարեւորության մեջ նախաձեռնության հեղինակները կկարողանան համոզել մնացած պատգամավորներին»: Կոնգրեսի մեկ այլ ներկայացուցիչ` Դավիթ Շահնազարյանը փաստաթղթի վերաբերյալ ասաց. «Ավելի քան ողջունելի նախաձեռնություն է: Ես հույս ունեմ, որ այս նախաձեռնությանը կմիանան նաեւ ԵԽԽՎ այլ պատգամավորներ, թիվը կմեծանա եւ եթե նույնիսկ այս փաստաթուղթը 50 տոկոսով իրականություն դառնա եւ դառնա ԵԽԽՎ-ի պաշտոնական փաստաթուղթ, ապա ՀՀ իշխանություններն արդեն լուրջ խնդիրներ կունենան` շարունակելու 2008-ի մարտի 1-ին իրենց կատարած ոճրագործությունները կոծկելու քաղաքականության մեջ: Կարծում եմ, հիմա ՀՀ իշխանությունները իրենց ողջ դիվանագիտական ներուժը փոխանակ ԼՂ կամ հայ-թուրքական հարաբերությունների վրա ծախսելու եւ ազգային այդ խնդիրների լուծման համար այս ծանր իրավիճակից ելքեր փնտրելու, ընդհակառակը, իրենց ներուժը կուղղեն, որ ԵԽ-ում փորձեն տապալել այդ փաստաթուղթը»: Հարցին, թե որքան է հավանականությունը, որ այս կոշտ փաստաթուղթը կմտնի լիագումար նիստի օրակարգ, Շահնազարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, բարդ է լինելու»:
Աղբյուր՝ «Հայկական ժամանակ (http://armtimes.com/1327)» օրաթերթ

Վիշապ
05.02.2010, 21:47
Չափից դուրս ճշմարիտ է գրված ԵԽԽՎ օրակարգ մտնելու համար և ժամանակավրեպ։:) Համ էլ մենք եվրոպացիքից ե՞րբ ենք խեր տեսել… :8

Chuk
05.02.2010, 21:51
Չափից դուրս ճշմարիտ է գրված ԵԽԽՎ օրակարգ մտնելու համար և ժամանակավրեպ։:) Համ էլ մենք եվրոպացիքից ե՞րբ ենք խեր տեսել… :8

Հնարավոր եմ համարում, որ օգտագործվի շանտաժի համար՝ արտաքին հարաբերությունների, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների ու Լեռնային Ղարաբաղի հարցում հերթական զիջումները Սերժ Սարգսյանից կորզելու համար: Սակայն անկախ ամեն ինչից այս փաստաթղթի գոյությունն իսկ լավ է:

Gayl
05.02.2010, 23:23
Աղբյուր՝ «Հայկական ժամանակ (http://armtimes.com/1327)» օրաթերթ
Ինչ անում են լավ են անում, մեզ էտ էլ ա քիչ, պտի մինչև վերջին խազը ստորացնեն, որ իմանանք որը որից հետո ա:

Chuk
05.02.2010, 23:40
ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր ապացույցների բացակայության պատճառաբանությամբ արդարացման դատավճիռ է կայացրել Հելսինկյան ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանի գործով:

Մեղադրող կողմը հանդես է եկել քրեական գործը կարճելու միջնորդությամբ։ Հակոբյանի գործը շարունակվում էր անցած տարվա հուլիսից։ Թեև Արշալույս Հակոբյանի խափանման միջոցը փոխվեց և նա ազատ արձակվեց, սակայն քրեական գործը չէր կարճվում։ Մեղադրող կողմը դատարանին միջնորդություն էր ներկայացրել ժամանակ տրամադրել գործով քննությունը շարունակելու համար։ Սակայն ինչպես այսօր պարզվեց, մեղադրող կողմն այդ ժամանակն անարդյունավետ էր օգտագործել և ստիպված էր գործը կարճելու միջնորդությամբ հանդես գալ։

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրել 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատամբ բռնություն գործադրելը): Հակոբյանը ձերբակալվել էր 2009թ. հուլիսի սկզբին և 4 ամիս անցկացրել բանտում:

Հելսինկայն ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանի կարծիքով, այլ կերպ չէր կարող լինել, քանի որ դատական պրոցեսի ձգձգումից հոգնել էր նաև մեղադրող կողմը:

“Չէի հասկանում՝ ինչ էին պրպտում ու ման գալիս այսքան ժամանակ, ասաց նա, պիտի մի բան գտնեին, բայց չէին կարողանում, չէին իմանում՝ ոնց փակել տային գործը, ախր ամեն ինչ պարզ էր”։
Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/country-lrahos32203.html)

Ապե Ջան
06.02.2010, 01:41
Բոինգ 747-400 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

«Thai Airways» ավիաընկերությանը պատկանող բոինգ 747-400 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բանկոկի օդանավակայանում:

Ինչպես տեղեկացնում է «Իտառ Տասս»-ը, օդանավում եղել է 330 ուղևոր: Օդանավակայանի ղեկավարությունը հայտնել է, որ թռիչքից 20 րոպե անց օդանավի շարժիչներից մեկը սկսվել է այրվել և ինքնաթիռը հարկադրված վթարային վայրէջք է կատարել:

Ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ մեկ չի տուժել: Մեկ ժամ անց, այլ ինքնաթիռով ուղևորները մեկնել են:

Միջադեպի պատճառը պարզելու համար, անհապաղ սկսվել է հետաքննություն:

Աղբյուր` Panorama.am

terev
06.02.2010, 13:21
Գազի թանկացմանը կհաջորդի էլեկտրաէներգիայի թանկացումը

Այս տարվա ապրիլի 1-ին Հայաստանի համար գազի գնի 16,8% բարձրացման արդյունքում «ՀայՌուսգազարդը» խոշոր սպառողների համար (հիմնականում արդյունաբերական ձեռնարկություններ) առաջարկում է սակագինը բարձրացնել 19%-ով՝ սահմանելով $256/1000 խմ-ի համար: Այս փաստը հուշում է, որ նման թանկացումը պետք է բերի արտադրող կայաններում էլեկտրաէներգիայի ինքնարժեքի բարձրացման, ինչի արդյունքում՝ նաև վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի բարձրացման:

Ուսումնասիրելով Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի կառուցվածքը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության սակագնում էլեկտրաէներգիայի գնի մասնաբաժնից երևում է, որ վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է և չբարձրացնել:

Այսպես՝ Հայաստանում գազից էլեկտրաէներգիա են արտադրում «Հրազդան ջէկը» և «Երևան ջէկը»: Այս երկու կայանների կողմից ՀԷՑ-ին առաքվող 1Կվտ/ժ էլեկտրաէներգիայի միջին գինը Դ26,5 է, իսկ գազի գնի 19% բարձրացման արդյունքում սակագինը կբարձրանա մոտ Դ9-ով:

Պետք է հաշվի առնել նաև, որ այս տարվա ապրիլին «Երևանի ջէկում» կգործարկվի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը, և 1 կՎտ/ժ-ի արտադրության համար գազի ծախսը կկրճատվի կիսով չափ, ինչի արդյունքում կնվազի նաև արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը: Բացի այդ՝ ջէկերն ապահովոււմ են Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի մոտ 20%-ը, իսկ մնացած մասն արտադրվում է ՀԱԷԿ-ում և հէկերում:

Այս կայանների կողմից իրացվող էլեկտրաէներգիայի գինը բավական ցածր է, ինչի արդյունքում, օրինակ այս տարի, ՀԷՑ-ը մոտավոր հաշվարկներով էլեկտրաէներգիան գնել է Դ7,5/1Կվտ/ժ միջին գնով, իսկ գազի թանկացման արդյունքում ջէկի էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեպքում 1Կվտ/ժ-ը ՀԷՑ-ի համար կթանկանա մոտ Դ1,7-ով:

Եթե հաշվի առնենք, որ այսօր ՀԷՑ-ի կողմից վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնում էլեկտրաէներգիայի գինը մոտավոր հաշվարկներով կազմում է 25%, ապա ընկերությունը բոլոր հնարավորություններն ունի վերջնական սպառողի համար սակագինը թողնել անփոփոխ:

ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը «Կապիտալին» տեղեկացրեց, որ ընկերությունը դեռևս չի դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դիմումով և «այս պահին չի էլ պատրաստվում»: «Սպառողների համար էլեկտրաէներգիայի բարձրացման հարցում ՀԷՑ-ը շահագրգռված չէ»,- նշեց ընկերության մամուլի քարտուղարը:

Բայց վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կախված է ոչ միայն ՀԷՑ-ից: ՀԾԿՀ-ն իրավասու է սեփական նախաձեռնությամբ վերանայել էլեկտրաէներգիայի սակագները:

Օրինակ՝ անցյալ տարվա ապրիլի 1-ից հանձնաժողովը 20%-ով բարձրացրեց վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագինը: Բայց եթե «Երևան ջէկի» և «Հրազդան ջէկի» արտադրած էլեկտրաէներգիայի սակագների համապատասխանաբար 38,3% և 39% բարձրացումը հիմնավոր էր, ապա այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ ՀԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի գինը բարձրացվեց 12,7%-ով, իսկ «Որոտանի հէկինը»՝ 2,4 անգամ։

Իհարկե, անցած տարվա հոկտեմբերին արտադրող կայանների էլեկտրաէներգիայի գինը վերանայվեց, որպեսզի դրամի կտրուկ արժեզրկման արդյունքում էներգետիկ համակարգում տարվա կտրվածքով ձևավորվելիք Դ6,6 մլրդ պակասուրդը ծածկվի ամորտիզացիոն ծախսերի և պետական մասնակցությամբ ընկերությունների եկամուտների, ինչպես նաև ՀԱԷԿ-ի հատուկ ֆոնդերի կրճատման հաշվին՝ էլեկտրաէներգիայի վերջնական սպառողների համար սակագների հերթական բարձրացումներ թույլ չտալու նպատակով։

Ըստ ամենայնի՝ այս տարի պետք չէ սպասել, որ պետական գերատեսչությունները վերջնական սպառողներին կապահովագրեն էլեկտրաէներգիայի թանկացումից: Հիշեցնենք, որ անցած տարեվերջին ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ 2010թ. ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՝ պայմանավորված Ռուսաստանից բնական գազի ներմուծման սակագնի բարձրացմամբ:

«Եթե անգամ էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկությունները գների վերանայման մասին հայտ չներկայացնեն հանձնաժողովին, ապա մենք սեփական նախաձեռնությամբ դրանք կփոփոխենք, որպեսզի էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները կորուստներ չունենան»,- ասել էր հանձնաժողովի նախագահը:

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով՝ էլեկտրաէներգիա արտադրող կայանները էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հայտ ՀԾԿՀ-ին առայժմ չեն ներկայացրել:

www.cdaily.am (http://www.cdaily.am/home/paper/2010_02_06/news/17318/)

Վիշապ
06.02.2010, 19:21
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆԸ ԿԿԻՐԱՌԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ (http://lragir.am/armsrc/politics-lrahos32204.html)

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հաստատել է Ռուսաստանի ռազմական նոր դոկտրինը: Մեդվեդեւը հաստատել է նաեւ 'Պետական քաղաքականության հիմքերը միջուկային ասպման ոլորտում մինչեւ 2020 թ.' անունով փաստաթուղթը:

Փաստաթղթում, որպես հիմնական սպառնալիք, նշվում է ՆԱՏՕ-ի ընդկայնումը եւ մոտենալը Ռուսաստանի սահմաններին, Դաշինքին գլոբալ գործառույթների հատկացումը: Արտաքին սպառնալիքների թվում նշվում է նաեւ ամերիկյան հակահրթիռային համակարգի տեղադրումը Արեւելյան Եվրոպայում:

Արտաքին սպառնալիք է համարվում Ռուսաստանին եւ նրա դաշնակիցներին տարածքային պահանջները, ինչպես նաեւ միջամտությունը նրանց ներքին գործերին:

Ռուսաստանին ռազմական սպառնալիքների թվում փաստաթղթում նշվում է ՌԴ-ին սահմանակից երկրներում արտասահմանյան ռազմական կոնտինգենտի տեղակայումը, ինչպես նաեւ ռազմական ուժի կիրառումը:

Փաստաթղթում ներքին սպառնալիք է որակվում երկրի Սահմանադրական կարգը փոխելուն (:)) ուղղված գործողությունները, ինքնիշխանության, երկրի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունները եւ այլն:

Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը բոլոր այդ դեպքերում իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք, որոշ դեպքերում նաեւ` առաջինը:
Ախտունգ։ Պարաբարա՜մ…

Տրիբուն
06.02.2010, 19:45
Փաստաթղթում ներքին սպառնալիք է որակվում երկրի Սահմանադրական կարգը փոխելուն ( ուղղված գործողությունները, ինքնիշխանության, երկրի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունները եւ այլն:
Խորացի, Մոսկվայում միտինգ ա լինում ու իշխանափոխության կոչեր են արվում ու բուուուոմ՝ գլխներին ատոմային բոմբ:

terev
08.02.2010, 12:22
Ուզում է փոխել

Գնալով ավելի են սաստկանում ՀՀ-ում կադրային լուրջ փոփոխությունների մասին տեղեկությունները: Խոսքը, առաջին հերթին, ՀՀ գլխավոր դատախազի, ԱԱԾ տնօրենի, ոստիկանության պետի եւ մի քանի նախարարների պաշտոնների մասին է:

Ըստ մեր աղբյուրների, նախատեսվում է, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանին փոխարինելու է ներկայիս Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը իր տեղը զիջելու է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբորը` ԱԱԾ Երեւանի վարչության ներկայիս պետ Արզուման Հարությունյանին: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի տեղում նշանակվելու է կամ ոստիկանության Երեւանի վարչության ներկայիս պետ Ներսիկ Նազարյանը կամ ռազմական ոստիկանության ներկայիս պետ Վովա Գասպարյանը: Մեր աղբյուրների պնդմամբ այդ պաշտոնում Ներսիկ Նազարյանի նշանակվելու շանսերը ավելի մեծ են: Նախարարական պորտֆելներից նոր տերեր ձեռք կբերեն բնապահպանությունը եւ առողջապահությունը: Մեր աղբյուրների պնդմամբ` այս փոփոխությունների մասին որոշումն, ըստ էության, արդեն կայացված է, եւ խնդիրը միայն ժամկետների հարցն է: Ըստ ամենայնի` փոփոխությունները տեղի կունենան այս ամսվա ընթացքում:

http://www.armtimes.com/1415

davidus
08.02.2010, 12:31

Արմենը չի կարա դատախազ աշխատի, դա երեղային էլ ա պարզ, այ իսկ որ Ալիկին փոխեն, շատ լավ կանեն, նրա նշանակումը որպես ոստիկանապետ, լուրջ կիքս էր, Գասպարյանը հաստատ չի դառնա, որովհետև նրան մեկ անգամ արդեն առաջարկել են, իսկ ինքը հրաժարվել ա...

Վիշապ
08.02.2010, 20:26
Գնալով ավելի են սաստկանում ՀՀ-ում կադրային լուրջ փոփոխությունների մասին տեղեկությունները:
Շատ լուրջ ինֆորմացիա է, հլը սուսեք…

Խոսքը, առաջին հերթին, ՀՀ գլխավոր դատախազի, ԱԱԾ տնօրենի, ոստիկանության պետի եւ մի քանի նախարարների պաշտոնների մասին է:
Արյա՜…

Ըստ մեր աղբյուրների…
բլա բլա բլա, սենսացիոն բամբասանք…

Անցյալ տարվա սեպտեմբերին սույն թերթի աղբյյուրները փոխանցում են՝

Ինչպես փոխանցում են նախագահական նստավայրի մեր աղբյուրները, այս օրերին նախագահականում քննարկվում է ՊՊԾ պետ, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Ազգային անվտանգության ծառայության պետ նշանակելու հարցը: (http://www.hzh.am/Arkhiv/2009/september/0809/08-09.html)

ԱԱԾ ներկայիս ղեկավար Գորիկ Հակոբյանը, ինչպես բազմիցս ենք նշել, գնում է թոշակի: Մինչեւ այժմ շրջանառության մեր էր դրվել տեղեկատվություն, թե Գորիկ Հակոբյանին կհաջորդի ԱԱԾ պետի տեղակալ Հրաչ Հարությունյանը` Կրակեմ Հրաչը: Ըստ մեր հավաստի տեղեկությունների, սակայն, նախագահական նստավայրում Հայկ Հարությունյանի թեկնածությունը քննարկվում է ամենայն լրջությամբ: Հայկ Հարությունյանի փոխարեն, ըստ որոշ տեղեկությունների, ՊՊԾ ղեկավար կնշանակվի Սերժ Սարգսյանի Վաչոն, ում բոլորովին վերջերս Սերժ Սարգսյանը գեներալի կոչում տվեց:
Անցյալ տարվա նոյեմբերին սույն թերթի աղբյուրները վկայում են՝

Նախագահական նստավայրից ստացած մեր տեղեկությունների համաձայն, առաջիկայում ՀՀ ուժային կառույցներում լուրջ կադրային փոփոխություններ են տեղի ունենալու: Մասնավորապես, փոխվելու են ԱԱԾ եւ Ոստիկանության ղեկավարները: (http://www.hzh.am/Arkhiv/2009/november/1811/18-11.html)

ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին այդ պաշտոնում փոխարինելու է Պետական պահպանության ծառայության ներկայիս ղեկավար Հայկ Հարությունյանը: Թե ով է Ոստիկանության պետի պաշտոնում փոխարինելու Ալիկ Սարգսյանին, առայժմ չի հաջողվել պարզել: Ըստ այդ աղբյուրների, հասունացել է նաեւ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունը: Ըստ այդմ, այս իրադարձությունը տեղի է ունենալու առաջիկայում, եւ այդ պաշտոնում Աղվան Հովսեփյանին փոխարինելու է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը: Կադրային այս փոփոխությունները, ըստ նույն աղբյուրի, տեղի են ունենալու մինչեւ Նոր տարի, սակայն, Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունը կարող է տեղի ունենալ ամեն պահի: Նշենք, որ եթե W Աղվանը համարձակություն ունենա եւ չստորագրի հրաժարականի դիմում, ապա նրա պաշտոնանկության հարցը, ըստ գործող օրենսդրության, Սերժ Սարգսյանը պետք է ներկայացնի Ազգային ժողովին:
Ու տենց, կոֆեյի բաժակի շուրջ… Երևի սրա համար է սույն թերթը ամենաշատ վաճառվող թերթը Հայաստանում։

Rammer
08.02.2010, 21:48
Շատ լուրջ ինֆորմացիա է, հլը սուսեք…

Արյա՜…

բլա բլա բլա, սենսացիոն բամբասանք…

Անցյալ տարվա սեպտեմբերին սույն թերթի աղբյյուրները փոխանցում են՝

Անցյալ տարվա նոյեմբերին սույն թերթի աղբյուրները վկայում են՝

Ու տենց, կոֆեյի բաժակի շուրջ… Երևի սրա համար է սույն թերթը ամենաշատ վաճառվող թերթը Հայաստանում։

Ապեր էսի լուրջ տակտիկայա: Էնքան կասեն կգրեն մինչև լինի ու կասեն բա որ ասում էինք :D
Ապեր բայց եթե լուրջ, ՀԺ-ն եղած թերթերի մեջ ամենաիրականությանը մոտ ինֆոն է տալիս, ու մեծ մասը հենց համապատասխանում է իսկությանը: Համլետ?

Chuk
08.02.2010, 22:04
Վիշապ ջան, կարող եմ բազում օրինակներ էլ բերել, որ ՀԺ-ն գրել է, բոլորն ասել են «անկապ գրում ա, բամբասանք ա», հետո իրական ա դուրս եկել :)
Անկեղծ եմ ասում, բռնածդ գիծը չեմ հասականում :think

Վիշապ
08.02.2010, 22:05
Ապեր էսի լուրջ տակտիկայա: Էնքան կասեն կգրեն մինչև լինի ու կասեն բա որ ասում էինք :D
Ապեր բայց եթե լուրջ, ՀԺ-ն եղած թերթերի մեջ ամենաիրականությանը մոտ ինֆոն է տալիս, ու մեծ մասը հենց համապատասխանում է իսկությանը: Համլետ?

Չէ, չհամլետ։ ՀԺ–ն ցանկալին իրականություն տեսնելու ու մարդկանց սրտով բաներ ասելու (սակայն որոնք իրականությունից հեռու են) ամենալավ յուղ վառող թերթն է, դրա համար էլ պահաջարկ ունի։ Իմիջայլոց նույն կերպ պահանջարկ ունի նաև իշխանական «Հայոց Աշխարհ» թերթը, բավականին հաճախ եմ տեսել որ մարդիկ առնում են։ Ըստ երևույթին երկուսի ընթերցողներն էլ սիրում են թեկուզ սուտ բայց հաճելի բաներ լսել, մի բաժակ սուրճ ու սիգարեթ էլ հետը, ու ռելաքս…:zagar

Վիշապ
08.02.2010, 22:10
Վիշապ ջան, կարող եմ բազում օրինակներ էլ բերել, որ ՀԺ-ն գրել է, բոլորն ասել են «անկապ գրում ա, բամբասանք ա», հետո իրական ա դուրս եկել :)
Անկեղծ եմ ասում, բռնածդ գիծը չեմ հասականում :think

Չուկ ջան ախպոր պես, խնդալու բաներ մի ասա, հասկանալի է, որ վաղ թե ուժ ԱԱԾ պետին փոխարինելու է մեկ ուրիշը, հեչ որ չլինի ԱԱԾ պետը մահկանացու է…:secret (Աստված երկար կյանք տա:erexa)

Chuk
08.02.2010, 22:13
Չուկ ջան ախպոր պես, խնդալու բաներ մի ասա, հասկանալի է, որ վաղ թե ուժ ԱԱԾ պետին փոխարինելու է մեկ ուրիշը, հեչ որ չլինի ԱԱԾ պետը մահկանացու է…:secret (Աստված երկար կյանք տա:erexa)

Իսկ եթե գլխավոր դատախազին փոխարինի Արմեն Հարությունյանը, ի՞նչ կասես:
Ուրիշի փոխարինելու դեպքում գիտեմ, թե ինչ ես ասելու, ասելու ես «Տեսա՞ք, որ ՀԺ-ն հավայի բաներ էր գրում»:
Իսկ եթե Արմեն Հարությունյանը փոխարինի՞ :think

Վիշապ
08.02.2010, 22:22
Իմիջայլոց վատ չի լինի, գիտե՞ս։ 1000 անգամ ավելի լավ կլինի, քան թե ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը փոխարինի, ոնց որ նախորդ ՀԺ–ի չարագուշակությունում էր։ Բայց դա մի կողմ։ Չուկ ջան հասկանու՞մ ես, բավականին պրիմիտիվոտ է գուշակել, թե ահա սրան կհանեն գործից, նրան կնշանակեն, իսկ եթե սա լինի, նա լինի… ըստ իս անբովանդակալից, բայց միևնույն ժամանակ իբր գրավիչ նյութ է… նման հոդվածները զուտ թեթև սենսացիոն գրավիչ երանգներ տալու ու ընթերցող գրավելու նպատակ ունեն։ Ուրիշ ոչինչ, այս ինֆորմացիան ընթերցողին ոչինչ չի տալիս, հասկանու՞մ ես, ոչինչ… Զուտ մենակ այն առումով, որ դատարկ և անհիմն կանխատեսում է, նույնիսկ գրողը կարող է երկար չմտածել էլ անուններ տալիս։

Հայկօ
08.02.2010, 22:26
Համաձայն եմ Վիշապի հետ, «Հայկական ժամանակի» ոճը գնալով ավելի ու ավելի շատ դուրըս չի գալիս: Ոճը, բովանդակությունը չէ: Պայմանականորեն անվանենք դա «հուժկու ոճ»: Փոփոխություններ են հարկավոր:

Chuk
08.02.2010, 22:30
Իմիջայլոց վատ չի լինի, գիտե՞ս։ 1000 անգամ ավելի լավ կլինի, քան թե ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը փոխարինի, ոնց որ նախորդ ՀԺ–ի չարագուշակությունում էր։ Բայց դա մի կողմ։ Չուկ ջան հասկանու՞մ ես, բավականին պրիմիտիվոտ է գուշակել, թե ահա սրան կհանեն գործից, նրան կնշանակեն, իսկ եթե սա լինի, նա լինի… ըստ իս անբովանդակալից, բայց միևնույն ժամանակ իբր գրավիչ նյութ է… նման հոդվածները զուտ թեթև սենսացիոն գրավիչ երանգներ տալու ու ընթերցող գրավելու նպատակ ունեն։ Ուրիշ ոչինչ, այս ինֆորմացիան ընթերցողին ոչինչ չի տալիս, հասկանու՞մ ես, ոչինչ… Զուտ մենակ այն առումով, որ դատարկ և անհիմն կանխատեսում է, նույնիսկ գրողը կարող է երկար չմտածել էլ անուններ տալիս։

Չգիտեմ, ձյաձս, ես էդ կարգի «կանխատեսումները» սովորաբար կարդում ու գնում եմ առաջ, դու խորանում ես, ուրեմն քեզ ինչ-որ բան տալիս ա:
Միաժամանակ գիտեմ, որ ՀԺ-ն օդից վերցրած բաներ չի գրում, նշանակում է, որ առնվազն քննարկվում է նման հարց:
Շարունակում եմ, ՀԺ-ն այսօրվա իրականությունում ամենառիսկով թերթն է, ամենաշատը նորություն իսկապես այնտեղից ենք իմանում:
Շարունակում եմ:

Հատկապես այս միտքը ուզում եմ շեշտել. ՀԺ-ն իր ոչ օբյեկտիվ ինֆորմացիայով մրցակցությունի դուրս է իշխանական լրատվամիջոցների ոչ օբյեկտիվ ինֆորմացիայի հետ, համաձա՞յն ես:

terev
08.02.2010, 22:41
Լավ, հլը եկեք այդ հայկական փնովելու ֆենոմենը մի կողմ դնենք:
Դե լուսավորեք իմանանք. որ թերթը կարելի է կարդալ, որտեղ միայն 100 տոկոսանոց տեղեկություններ են:

Chuk
08.02.2010, 22:43
Լավ, հլը եկեք այդ հայկական փնովելու ֆենոմենը մի կողմ դնենք:
Դե լուսավորեք իմանանք. որ թերթը կարելի է կարդալ, որտեղ միայն 100 տոկոսանոց տեղեկություններ են:

9-րդ հրաշալիք, խաչբառերի թերթ ա :))

Rammer
08.02.2010, 23:10
Լավ, հլը եկեք այդ հայկական փնովելու ֆենոմենը մի կողմ դնենք:
Դե լուսավորեք իմանանք. որ թերթը կարելի է կարդալ, որտեղ միայն 100 տոկոսանոց տեղեկություններ են:

Իմ կարծիքով "Նոր օր" թերթին կարելի է 100% վստահել...

Վիշապ
08.02.2010, 23:42

Հատկապես այս միտքը ուզում եմ շեշտել. ՀԺ-ն իր ոչ օբյեկտիվ ինֆորմացիայով մրցակցությունի դուրս է իշխանական լրատվամիջոցների ոչ օբյեկտիվ ինֆորմացիայի հետ, համաձա՞յն ես:
Չգիտեմ Չուկ, անկեղծ ասած վաղուց այս թերթով թռուցիկ եմ անցնում այն էլ ոչ հաճախ, որովհետև այս թերթը մի կետից հետո այլևս դադարեց նոր բան ասելուց, ինչպես ՀԱԿ-ը դադարեց: Իսկ զուտ ինֆորմացիա ստանալու առումով այս թերթը կարդալը օպտիմալ չի, իներնետով իմ կարծիքով առավել հարմար են tert.am-ը, a1plus.am-ը, իսկ վերլուծություններով քչից շատից հավասարակշռված է lragir.am-ը: Բավականին ինֆորմատիվ է armtoday.info-ն, միայն թե ռուսերեն է, հայերենը գրեթե չի թարմացվում:

Chuk
08.02.2010, 23:53

Ես ուղղակի քո խոսքերն է գրել, վերցված «Լրագրության մասին քննարկումներ» թեմայից, գրված ընդամենը 8-9 ամիս առաջ, երբ ուրիշ մարդիկ քո հիմիկվա նման ՀԺ-ին մեղադրում էին բամբասանքի մեջ՝ կապված Վազգեն Մանուկյանի մասին ինչ-որ բան հրատարակելու հետ: Ուզում եմ հասկանալ, թե այս ընթացքում ինչ է փոխվել: Թերթը ու նրա ոճը, մատուցած նյութի որակը չեն փոխվել, միանշանակ: Հետևաբար կամ թերթի մասին քո պատկերացումներն են փոխվել կամ դու: Ինձ իսկապես էդ հարցը շատ ա հետաքրքրում:

Ես նույնպես քո նշած աղբյուրներից եմ ինֆորմացիա ստանում, միայն թե օբյեկտիվորեն տեսնում եմ նաև Լրագիր պարբերականի ոճի փոփոխությունը, վերլուծականների որոշակի ուղղությամբ տանելը, որոնք էս պահի քո գաղափարների մոտ են, բայց իրական վերլուծություններից բավական շեղված:

Վիշապ
09.02.2010, 00:23
…Թերթը ու նրա ոճը, մատուցած նյութի որակը չեն փոխվել, միանշանակ: Հետևաբար կամ թերթի մասին քո պատկերացումներն են փոխվել կամ դու: Ինձ իսկապես էդ հարցը շատ ա հետաքրքրում:
Չուկ նյութի բովանդակությունը չի փոխվել: Նյութի բովանդակությունը ակտուալ էր այն ժամանակ, իսկ հիմա արդեն ծեծված է դառնում: Թերթը այլևս համահունչ չի իրավիճակին բովանդակային առումով ուստի ինձ այլևս չի բավարարում: Իհարկե դու կասես, թե իրավիճակը չի փոխվել: Սակայն քաղաքականության մեջ եթե իրավիճակ չի փոխվում և ամեն ինչ այդքան էլ լավ չի, նշանակում է պետք են նոր որոնումներ, իսկ սույն թերթը կարծես համարում է, թե ամեն ինչի պատասխանը հայտնի է, որով էլ դառնում է ձանձրալի:

Ես նույնպես քո նշած աղբյուրներից եմ ինֆորմացիա ստանում, միայն թե օբյեկտիվորեն տեսնում եմ նաև Լրագիր պարբերականի ոճի փոփոխությունը, վերլուծականների որոշակի ուղղությամբ տանելը, որոնք էս պահի քո գաղափարների մոտ են, բայց իրական վերլուծություններից բավական շեղված: Լրագիրը փորձում է ադեկվատ լինել իրավիճակին և փորձում է ճկուն վերլուծություններ անել, սակայն դու կոնսերվատիվ պրիզմայով ես նայում քաղաքականությանը, վերադասավորությունները չես ուզում ընդունել: Օրինակ Հակոբ Բադալյանը «Նոր Ընդդիմություն» շարքով որոնում էր կատարում իրականում, իսկ ընթերցողների մի մասը ընդդիմանում էին…:)

Chuk
09.02.2010, 00:28
Չուկ նյութի բովանդակությունը չի փոխվել: Նյութի բովանդակությունը ակտուալ էր այն ժամանակ, իսկ հիմա արդեն ծեծված է դառնում: Թերթը այլևս համահունչ չի իրավիճակին բովանդակային առումով ուստի ինձ այլևս չի բավարարում: Իհարկե դու կասես, թե իրավիճակը չի փոխվել: Սակայն քաղաքականության մեջ եթե իրավիճակ չի փոխվում և ամեն ինչ այդքան էլ լավ չի, նշանակում է պետք են նոր որոնումներ, իսկ սույն թերթը կարծես համարում է, թե ամեն ինչի պատասխանը հայտնի է, որով էլ դառնում է ձանձրալի:

Լրագիրը փորձում է ադեկվատ լինել իրավիճակին և փորձում է ճկուն վերլուծություններ անել, սակայն դու կոնսերվատիվ պրիզմայով ես նայում քաղաքականությանը, վերադասավորությունները չես ուզում ընդունել: Օրինակ Հակոբ Բադալյանը «Նոր Ընդդիմություն» շարքով որոնում էր կատարում իրականում, իսկ ընթերցողների մի մասը ընդդիմանում էին…:)

Հակոբ Բադալյանի այդ հոդվածները բավական խոցելի տեղեր ունեին :)
Եթե ես հրապարակախոս լինեի, սիրով իրան կհրավիրեի հրապարակային բանավեճի:
Լրագիրը որոշակի կուրս է բռնել ու սա ակնհայտ է: Արի կոնսերվատիզմի պրիզմայից չխոսենք: Ես չեմ ուզում քեզ պիտակավորել:

Տրիբուն
10.02.2010, 13:12
Մեր մեջ ասած մենակ ՀԺ-ն չէ, մնացած թերթերն արդեն կարդալու չեն: Նախ ինչքան կարելի ա կարդալ այն բանի մասին, թե ինչ խորը քաքի մեջ ենք բոլորս: Արդեն հազար տոկոս դրանում համոզված ենք: Նվազագույնը նրանք, ովքեր ՀԺ առնում ու կարդում են էս վերջին հինգ տարում, տոշնի գիտեն, որ մենք շատ խորը քաքի մեջ ենք: Կարող ա ձևի առումով ինֆորմացիան փոխվում ա ամեն օր թերթում, բայց բովանդակային առումով ոչ մի բան չի փոխվում: Ու սկզբունքորեն դա շատ էլ նորմալ է, քանի որ բովանդակային առումով մեր կյանքում էլ ոչ մի բան չի փոխվում - իշխանությունները ոնց կային տենհց էլ մնացել են, նույն փնթին ու լկտին, անտակտն ու գռեհիկը, տափակ ընդդիմությունն ի դեմս դաշնակ մաշնակենրի էլի նույն բանն են տուլտիտ անում, ՀԱԿ-ն էլ շաբաթը երկու անգամ տարեբր թեմաներով հայտարարություններ ա անում, որտեղ առաջին երկու տողերը գրեթե միշտ կրկնվում են: Ու սրա կողքին, գոնե մեկ ու մեջ նոր բան ասելու համար, պետք է նորություններ տպագրել «ըստ մեր իշխանություններին մոտ կանգնած հավաստի աղբյուրների ..... »: Ամեն կողմից տաղտուկ նույնություն ա, ոչ մի բան չի փոխվում:

Արիացի
10.02.2010, 18:27
Եռօրյա աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում՝ «Չաթթըմ Հաուսում»:
Ստորև ներկայացնում ենք նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որը վերնագրված է` «Անվտանգությունն ու արժեքները Հարավային Կովկասում»:

Հարավային Կովկաս. արժեքներ և անվտանգություն

«Շնորհակալություն, պարո՛ն Ռոբերթսոն,

Ես առաջին անգամ եմ «Չեթթըմ Հաուս»-ում և ուրախ եմ` հյուրընկալվելու այսպիսի հեղինակավոր հաստատությունում:

Երբ ինձ փոխանցում էին այստեղ ելույթ ունենալու հրավերը, ես դեռ չգիտեի, որ այս քննարկումը վարելու է իմ վաղեմի բարեկամն ու, եթե կարելի է ասել, «զինակիցը»` սըր Ռոբերթսոնը: Հիմա ինձ համար կրկնակի հաճելի է մասնակցել այս քննարկմանը: Իսկ ինչո՞ւ զինակից. որովհետև մենք լորդ Ռոբերթսոնի հետ համատեղ լուրջ ճանապարհ ենք անցել, անգամ հասցրել ենք պայմանավորվել ու տեղակայել հայկական զորամիավորումների մասնակցությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը: Այնպես որ` ուրախ եմ և ողջունում եմ ձեզ, պարո՛ն Ռոբերթսոն:

Այսօր ուզում եմ այս հարգարժան լսարանի առջև խոսել Հարավային Կովկասի ու Հայաստանի մասին, խաղաղության ու սպառնալիքների, մեր տարածաշրջանում ապրող ստեղծագործ մարդկանց ու անվտանգության մասին, այն մասին, թե արդյո՞ք քաղաքականություն իրականացնողները, քաղաքականության վրա ազդեցություն ունեցողներն ու հասարակական կարծիք ձևավորողները միշտ են գործում իրենց իսկ դավանած արժեքների վրա հիմնվելով, և ի՞նչ չպետք է մոռանալ այսօր` ավելի լավ «վաղը» վաստակելու համար:

Մարկ Տվենը շատ անկեղծ էր, երբ խոստովանում էր, որ լավ հանպատրաստից ելույթ պատրաստելը սովորաբար իրենից երեք շաբաթից ավել ժամանակ է խլում: Այսօր ես էլ եմ խոսք պատրաստել: Անվտանգության թեմայով իմ ելույթները իրականում ես սկսել եմ պատրաստել ավելի քան 20 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղում, երբ մի ողջ ժողովուրդ հայտնվեց բնաջնջման վտանգի առջև և միայն այն պատճառով, որ հայ է ու ցանկանում է ազատ ապրել:

Կովկասի անվտանգության ինձ համար ընդունելի բանաձևը հաստատուն խաղաղության կերտումն է` հիմնված գոյություն ունեցող շահերի համադրման և մեր ժողովուրդների դավանած արժեքների վրա` ապրելու ու արարելու, բռնության բացառման, մարդասիրության արժեքների վրա:

Հայաստանը հաստատապես հավատում է ազատության, խաղաղության ու համագործակցության արժեքներին: Մենք հավատում ենք, որ միայն տարածաշրջանային համագործակցությունն ու երկխոսությունը կարող են հնարավոր դարձնել մեր ընդհանուր տեսլականը` խաղաղ ու կայուն տարածաշրջանի ձևավորումը: Իրականում Հարավային Կովկասն այն տարածաշրջաններից է, որտեղ կան անհաղթահարելի թվացող բաժանարարներ, որտեղ պետությունների միջազգայնորեն ճանաչված քաղաքական քարտեզը տարբերվում է իրականությունից, որտեղ փխրուն կայունությունը չափազանց խոցելի է, իսկ խաղաղության վերահաստատումը պահանջում է հսկայական ջանքեր:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Եվրոպայի նորագույն պատմությունը համագործակցության միջոցով հակասությունները հաղթահարելու պատմություն է: Հայաստանը միշտ էլ հանդես է եկել հենց այդ դիրքերից: Դրան է միտված մեր քաղաքականությունը: Այդ ճանապարհով ենք մենք նաև պատրաստ առաջ շարժվել հայ ժողովրդի համար կարևոր` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ճանապարհին, մի հիմնախնդիր, որ անասելի մեծ ցավ ու կորուստներ է բերել իմ ժողովրդին:

Մենք ականատես ենք եղել ամենադաժան էթնիկ զտումների և տեղահանման քաղաքականության: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրավունքը ստիպված է եղել պաշտպանել արյան գնով` իրեն պարտադրված պատերազմի ընթացքում: Մենք պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնց իրագործումը չի բերի նոր տեղահանումների և նոր էթնիկ զտումների: Մենք պետք է գիտակցենք, որ Ղարաբաղի ժողովուրդը համարում է, որ արդեն կարողացել է մի կողմից վերականգնել ստալինյան բռնապետության ժամանակ խաթարված պատմական արդարությունը, իսկ մյուս կողմից` երաշխավորել իր ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ: Այս գիտակցումով է, որ մենք շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ և այդ գիտակցումով է, որ մենք ընկալում ենք խաղաղության այս գործընթացն ու միջնորդական ջանքերը:

Իրականությունն այն է, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Այն Ադրբեջանի կազմ է մտցվել Սովետական Միության կուսակցական մարմնի որոշմամբ, որի Կովկասյան բյուրոյի նիստը, քամահրելով Ազգերի լիգայի որոշումը և մերժելով ժողովրդական հանրաքվեն` որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման ժողովրդավարական մեխանիզմ, 1921 թվականին, Ստալինի անմիջական ճնշման ներքո, ընթացակարգային խախտումներով որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղի բռնակցման մասին` այդ հայկական տարածքների վրա Ադրբեջանական ԽՍՀ կազմում ազգային ինքնավարություն կազմավորելու պայմանով: Այդպիսի լուծման հետ Ղարաբաղի բնակչությունն այդպես էլ չհաշտվեց խորհրդային ողջ ժամանակահատվածում: Չեմ ուզում կրկին անգամ հիշեցնել խորհրդային տարիներին Ադրբեջանի կողմից պետական մակարդակով տարվող հայաթափման քաղաքականության մանրամասների և ղարաբաղցիների պարբերական ընվզումների մասին. դրանք քաջ հայտնի են բոլորին: Ուզում եմ միայն հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, ճիշտ այնպես, ինչպես 15 միութենական հանրապետությունները, Խորհրդային միության կազմից դուրս է եկել հենց խորհրդային օրենքների տառին, ինչպես նաև միջազգային բոլոր օրենքներին ու սկզբունքներին համապատասխան: Ցանկանում եմ ամփոփել ելույթիս այս հատվածը և կրկնել. Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այն Ադրբեջանին բռնակցվել է Սովետական Միության կուսակցական մարմնի որոշմամբ, ինչի հետ ղարաբաղցիները երբեք էլ չեն հաշտվել և առաջին իսկ հնարավորության դեպքում օրինական ճանապարհով դուրս են եկել ԽՍՀՄ-ի կազմից:

Խնդիրը նուրբ ու զգայուն շատ կողմեր ունի: Ես հորդորում եմ բոլորին երիցս ուշադիր լինել ԼՂ հիմնախնդրի մասին հրապարակավ արտահայտվելիս, հաշվի առնել բոլոր հարթությունները, հաշվի առնել հնարավոր հետևանքներն ու կողմերի ընկալումները և միշտ հենվել խնդրի մանրամասներին քաջածանոթ ու դրա խաղաղ լուծման գործում մասնագիտացված կառույցների` այս դեպքում ԵԱՀԿ մոտեցումների վրա: Խնդիրը լուծում ունի միայն միջազգային իրավունքի` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների համատեքստում: Սա այսօր արդեն գիտակցում են հիմնհարցով զբաղվող բոլոր կողմերը: Եվ չարժէ որևէ առիթով, խոսելով ԼՂ հակամարտության մասին, ընգծված տոնայնություն տալ «տարածքային ամբողջականություն» հասկացությանը, առավել ևս, որ նույնիսկ այս հասկացության եզակիության ընդունումը ԼՂ հիմնախնդրի դեպքում ամենևին էլ չի նշանակում այն, ինչ փորձ է անում ներկայացնել Ադրբեջանը:

Ես հռետորական հարց եմ տալիս բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են տարածքային ամբողջականության ջատագովներ: Իսկ ու՞ր էիք Սովետական միության փլուզման ժամանակ սահմաններ էին փոխվում, ու՞ր էիք, երբ Հարավսլավիան էր տարբաժանվում: Ինչու՞ եք կարծում, որ Ադրբեջանը կարող էր դուրս գալ ԽՍՀՄ կազմից, իսկ Լեռնային Ղարաբաղը չէր կարող: Ինչու՞ եք կարծում, որ մեծ կայսրությունները կարող են տարբաժանվել, իսկ փոքրերը պետք է մնան: Որն է՞ հիմքը. անկայունությու՞ն: Չեմ ընկալում, չեմ ընդունում. անկայունության ամենամեծ հիմքը անարդար որոշումներն են:

Ադրբեջանը սպառել է իր կազմում ինքնավար կարգավիճակով փոքրամասնությունների գոյատևման հանդեպ վստահության պաշարը: Նա ի վիճակի չի եղել և այսօր էլ ի վիճակի չէ նման ինքնավարությանը նույնիսկ ներքին անվտանգության երաշխիքներ տալու: Մեկ այլ հայկական ինքնավարություն էլ կար Ադրբեջանի կազմում` Նախիջևանը, ի՞նչ եղավ. մեկ հայ էլ չմնաց: Արդյո՞ք այդպիսի երաշխիքները կարելի է հիմք ընդունել: Կասեք այն ժամանակվա Ադբեջանն ուրիշ էր, հիմիկվանը ուրի՞շ: Այս "ուրիշ" Ադրբեջանի պայմաններում 18 տարվա ընթացքում նույն Նախիջևանում ավելի շատ հայկականքրիստոնեական կոթողներ են ոչնչնացվել, քան նախորդ 70 տարիների ընթացքում: Իսկ մշակութային ժառանգությունը պաշտպանող միջազգային կազմակերպություններն ուղղակի ոչինչ անել չկարողացան. նրանց Ադրբեջանը նույնիսկ այցելել և ավերված հայկական կոթողները, կատարված վանդալիզմի հետևանքները տեսնել արգելեց:

Միևնույն ժամանակ Հարավային Կովկասում շարունակվում է սպառազինությունների մրցավազքը, շարունակվում է լայն թափով: Այս մրցավազքը խիստ վտանգավոր է. վտանգավոր է Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար, Եվրոպայի ու տարածաշրջանում շահեր ունեցող տերությունների համար, Կովկասում ներդրումներ կատարած կորպորացիաների համար, բոլորի համար: Սովորական սպառազինությունների համար գոյություն ունեցող բոլոր թույլատրելի չափաքանակները գերազանցող Ադրբեջանն այսօր որևէ լուրջ գնահատականի ըստ էության չի արժանանում: Իսկ այն զենքը, որն այսօր կուտակում է Ադրբեջանը, եթե նույնիսկ չկրակի Ղարաբաղի հետ պատերազմում, ապա միևնույն է` ինչ-որ տեղ կրակելու է: Հարցն այն է, թե որտեղ և երբ: Երբ առաջատար պետությունները մեծ գումարներ են ծախսում նավթ գնելու համար, չեմ կարծում, թե այդ երկրների համար պետք է միևնույնը լինի, թե ինչի վրա են ծախսվում իրենց գումարները: Փաստն այն է, որ հենց այդ գումարները կարող են այնուհետև դառնալ շատ ավելի մեծ վտանգների աղբյուր, ինչի օրինակներ մենք տեսել ենք:

Հայաստանն ու Ղարաբաղը երբեք պատերազմ չեն սկսել ու չեն էլ սկսի: Մենք ատում ենք պատերազմը, ատում ենք ողջ հոգով և դրա համար մենք ունենք լրջագույն պատճառներ. մեր սերունդը ստիպված է եղել ուղիղ նայելու մահվան աչքերին, տեսել ու կորցրել է ավելին, քան կարելի է ենթադրել: Բայց մենք գիտակցում ենք, որ պետք է պատրաստ լինենք պատերազմի այն դեպքի համար, երբ ուրիշները ցանկանան դա: Եվ մենք չենք կարող աչք փակել հարևան երկրից անընդհատ եկող պատերազմական սպառնալիքների վրա, երբ անգամ երկրի Նախագահի ամանորյա ուղերձն իր ժողովրդին գրեթե ոչնչով չի տարբերվում ճակատամարտի մղող խմբապետի վարքագծից: Պատերազմի հռետորությունը Կովկասում սաստկանում է: Հայաստանը հոխորտանքներին գերազանցապես չի պատասխանում: Ինչպես Ջոն Քեննեդին է նշել. «Մենք կարիք չունենք սպառնալիքներ տեղալու, որպեսզի ապացուցենք, որ հաստատակամ ենք»: Բայց դրանով հարցը չի լուծվում: Հոխորտանքը նույնպես բռնություն է, իսկ բռնությունը բռնություն է ծնում:

Զավեշտն այնտեղ է հասել, որ հարյուրավոր միլիոններ մսխող ադրբեջանական քարոզչությունը ամենուր և անընդհատ փորձում է ագրեսորի պիտակ կպցնել Ղարաբաղին, մարդկանց, ովքեր ստիպված են եղել զենք վերցնել բառացիորեն չբնաջնջվելու համար: Նման գործելաոճը հիշեցնում է ֆրանսիական ասացվածքը. «Այս արարածը շատ կատաղի է. հենց հարձակվում ես` սկսում է պաշտպանվել»: Իրականությունն այն է, որ Ղարաբաղում ապրող ժողովուրդը այսօր էլ և միշտ պատրաստ է լինելու պաշտպանել գոյության իր իրավունքը, պաշտպանել իր արժեքները, իր եկեղեցիներն ու խաչքարերը:

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր կառույցներով, բանակով և որ ամենակարևորն է` սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինող քաղաքացիներով: Այսօր ի դեմս Արցախի` մենք, ինչպես նաև ողջ միջազգային հանրությունը, գործ ունենք ազատության, ինքիշխանության և ժողովրդավարության իդեալները կյանքի կոչող արդիական հանրապետության հետ, որ ի հեճուկս բոլոր օբյեկտիվ և արհեստական դժվարությունների, ծանր փորձությունների, առաջընթաց է ապրում, կայացնում պետական-ժողովրդավարական ինստիտուտները, զարգացնում իր տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում խաղաղությունը: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ հեղինակավոր «Ֆրիդըմ Հաուս» կազմակերպությունը իր «Ազատությունն աշխարհում» զեկույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դասում է աշխարհի մասամբ ազատ ժողովրդավարության երկրների շարքը, մինչդեռ Ադրբեջանը նույն դասակարգման համաձայն համարվում է անազատ: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են…

Եզրակացությունը միանշանակ է. անցել են սեփական հողի վրա ապրող ժողովրդի գաղութացման ժամանակները: Մեր համոզմունքն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հենվի մարդու իրավունքների և Ղարաբաղի ժողովրդի` որպես հավաքական ինքնության արտացոլողի կամքի վրա: Միայն այդ դեպքում լուծումը կարող է լինել տևական, իրականանալի և խաղաղ: Այդպիսի լուծման այլընտրանքը Ղարաբաղի ժողովրդի համար բռնի վերադարձն է Ադրբեջանի կազմ, ինչն անխուսափելիորեն կբերի Լեռնային Ղարաբաղի հայա-թափությանը: Ինչպես ասում են` երրորդը տրված չէ: Մանավանդ, որ վերջին 20 տարվա ընթացքում ԼՂ բնակչության ճնշող մեծամասնությունը Ադրբեջանի կողմից որակվում է որպես "հանցագործ": Հետևաբար, հաշվի առնելով նման այլընտրանքի հետևանքները, մենք հստակորեն բացառում ենք որևէ ճնշման տակ Ղարաբաղի հարցում այնպիսի զիջումների գնալը, որոնք կվտանգեն Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը, արժանավայել ապրելու իրավունքը:
...
Ամբողջությամբ այստեղ: (http://panorama.am/am/comments/2010/02/10/s-sargsyan/)

Արիացի
10.02.2010, 18:35
:D Ամենաբոցը էս ելույթից սա էր.

Ավելին ասեմ, ես ինքս եմ պատրաստվում հրավիրել Նախագահ Ալիևին Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արարողությանը:

Chuk
12.02.2010, 19:04
Ժամը 16-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել գործարար Սարիբեկ Սուքիասյանը, ով նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է:
Նա այս պահին դեռ ոստիկանությունում է: Նրա փաստաբանին առայժմ չի հաջողվում մտնել ոստիկանություն:

Ի դեպ, հատուկ ջոկատայիները կոտրել են «Սիլ-Գրուպի» գրասենյակի դռները:
Ա1+ (http://a1plus.am/am/social/2010/02/12/suqiasyan)

Վիշապ
12.02.2010, 19:06
Ժող, էս երկու օրը ես խիստ զբաղված եմ, աչքիս՝ դուք էլ, թե չէ թեժ լուրեր կան, ինչու՞ չեք թարմացնում։:P
Ուրեմն հայ–թուրքական արձանագրությունները արդեն Ազգային Ժողովում են։ Զոհեր չկան։ Երկու օրից կսկսեն քննակումները։
Ցը՛…

Chuk
12.02.2010, 19:13

Երկու օրից սկսելը կասկածելի է: Առայժմ հայտնում են, որ կքննարկեն միայն Թուրքիայի ընդունումից հետո:
Միաժամանակ օրենքներ են ընդունել, ըստ որոնց ստորագրված արձանագրությունը կարող են «հետ կանչել»:

Chuk
12.02.2010, 19:38
Փետրվարի 12-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել ՙԱուդիտ՚ ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանը և հայտնել, որ 2008 թվականի հոկտեմբերին իրեն պատկանող ՙԲյուրեղ՚ ՓԲԸ-ի 41 տոկոս բաժնետոմսերը վաճառել է Սարիբեկ Սուքիասյանի կնոջը` Ասպրամ Տոնոյանին:

2009 թվականի նոյեմբեր ամսին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործարքն անվավեր է ճանաչվել, ինչից հետո ՓԲԸ-ում հայտնվել է նոր բաժնետեր, որը ցանկություն է հայտնել գնել իրեն պատկանող բաժնեմասերը:

Այդ մասին Սարիբեկ Սուքիասյանին տեղյակ պահելու նպատակով Գոռ Դավթյանը փետրվարի 12-ին, ժամը 13.00-ի սահմաներում գնացել է ՙՍիլ գրուպի՚ գրասենյակ, որտեղ Սուքիասյանն ու ոմն Արտաշ սպանության իրական սպառնալիքների տակ նրան պարտադրել են ստորագրել բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր:

Փետրվարի 12-ին, ժամը 18.00-ին Սարիբեկ Սուքիասյանը և ՙԱյրարատ՚ տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին:

Քննությունը վարում է Էրեբունու քննչական բաժինը:
Ա1+ (http://a1plus.am/am/official/2010/02/12/pol)

Որ Սուքիասյանները չմարսվող փուշ են իշխանությունների համար, վաղուց գիտենք, ինչ վերաբերվում է Այրարատ տոնավաճառին, ապա հիշեցնեմ, որ վերջին օրերին այստեղ ծնունդ էր առել բողոքի ակցիաներ՝ իշխանությունների դեմ: Կարծում եմ ձերբակալության իրական մոտիվացիան ակնհայտ է:

Chuk
12.02.2010, 21:11
Մինչ այս պահը «Սիլ-Գրուպի» սեփականատերերից Սարիբեկ Սուքիասյանի փաստաբաններին չի հաջողվում մտնել ոստիկանության Էրեբունու բաժին: Նրանք մոտ 2 ժամ է կանգած են ոստիկանության շենքի բակում, անօգուտ բանակցում են հերթապահ ոստիկանների հետ:

«Ա1+»-ի նկարահանող խումբը ականատես դարձավ` ինչ պատճառաբանությամբ են մերժում փաստաբաններին: Ըստ նրանց` Էրեբունու ոստիկանապետի սենյակի դիմաց չափից դուրս մեծ հերթ է եւ իրենք չեն կարող ներս թողնել: Մեր դիտարկմանը, թե ինչպես են հարցաքննում Սուքիասյանին առանց փաստաբանի` հերթապահ ոստիկանը ասաց, թե օմբուդսմենի ներկայացուցիչները վերեւում են:

«Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Եվ այս պահին փաստաբանին չթույլատրելը իր վստահորդին մոտենալ, կարծում եմ , սահմանադրության կոպիտ խախտում է»,- «Ա1+»-ին ասաց Սարիբեկ Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 16-ի սահմաններում ոստիկաններր ներխուժել են «Սիլ Գրուպի» գրասենյակ: Չնայած չի եղել որեւէ դիմադրություն` նրանք կոտրել են դռները, մտել Սարիբեկ Սուքիասյանի աշխատասենյակ ու նրան, ինչպես նաեւ "Այրարատ" տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանին բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:
Ա1+ (http://a1plus.am/am/social/2010/02/12/erebuni)

http://www.youtube.com/watch?v=qnx5OOEYSLc

Gayl
12.02.2010, 21:19
Որ Սուքիասյանները չմարսվող փուշ են իշխանությունների համար
Չմարսվո՞ղ, գործարանը կերան հիմա մարսում են ու կմարսեն, էս իշխանությունը Վանո ու Վազգենա մարսել, Սուքիասյանի եղածը ինչա՞:

Chuk
12.02.2010, 21:25
Չմարսվո՞ղ, գործարանը կերան հիմա մարսում են ու կմարսեն, էս իշխանությունը Վանո ու Վազգենա մարսել, Սուքիասյանի եղածը ինչա՞:

Գործարանը դեռ չեն մարսել ու չեն էլ մարսի :)

Gayl
12.02.2010, 21:49
Գործարանը դեռ չեն մարսել ու չեն էլ մարսի :)
Այսինքն չե՞ն կարող:) խի Չուկ ջան ձեռները քարի տակա՞, էտ գործարանը արդեն Ռուբոյիննա, իսկ Ռուբոյի ձեռքից վազվռատ անելը շաաաաատ բարդ բան ա, իսկ Սուքիասյանի համար անհնարին:

Chuk
12.02.2010, 21:56
Այսինքն չե՞ն կարող:) խի Չուկ ջան ձեռները քարի տակա՞, էտ գործարանը արդեն Ռուբոյիննա, իսկ Ռուբոյի ձեռքից վազվռատ անելը շաաաաատ բարդ բան ա, իսկ Սուքիասյանի համար անհնարին:

Գայլ ջան, վաղ թե ուշ գործը Եվրոպական դատարանում քննվելու ա :)
Մնացածի համար թեմա կա առանձին, եթե հետաքրքրում ա, գնա էնտեղ:

ministr
12.02.2010, 22:46
Ա1+ (http://a1plus.am/am/official/2010/02/12/pol)

Որ Սուքիասյանները չմարսվող փուշ են իշխանությունների համար, վաղուց գիտենք, ինչ վերաբերվում է Այրարատ տոնավաճառին, ապա հիշեցնեմ, որ վերջին օրերին այստեղ ծնունդ էր առել բողոքի ակցիաներ՝ իշխանությունների դեմ: Կարծում եմ ձերբակալության իրական մոտիվացիան ակնհայտ է:

Ներտեսակային կռիվը բնության մեջ ամենադաժանն է :)

Kuk
13.02.2010, 02:49
Այսինքն չե՞ն կարող:) խի Չուկ ջան ձեռները քարի տակա՞, էտ գործարանը արդեն Ռուբոյիննա, իսկ Ռուբոյի ձեռքից վազվռատ անելը շաաաաատ բարդ բան ա, իսկ Սուքիասյանի համար անհնարին:

Ուզում ես ասես՝ Գռզոյի ունեցածը մարսելն ավելի հեշտ ա, քան Ռուբոյից ինչ որ բան վազվռատ անելը՞:D Ապեր, դու մենակ վերջին երկու տարիների մասին գիտես ու վսյո՞:

Gayl
13.02.2010, 02:57
Ուզում ես ասես՝ Գռզոյի ունեցածը մարսելն ավելի հեշտ ա, քան Ռուբոյից ինչ որ բան վազվռատ անելը՞:D
Այո

Ապեր, դու մենակ վերջին երկու տարիների մասին գիտես ու վսյո՞:
Չէ ես ավելի լավ Ռուբոյի հնարավորությունները գիտեմ ու իմ կարծիքով Գռզոն շանս չունի գործարանը վազվռատ անի:

ministr
13.02.2010, 11:20
Բայց ով ասեց որ գործարանը Ռուբոյիննա? Փողը չփակվեց, հետևաբար տերը չի:

Gayl
13.02.2010, 12:26
Բայց ով ասեց որ գործարանը Ռուբոյիննա? Փողը չփակվեց, հետևաբար տերը չի:
Փողի որոշ մասը տվելա, իսկ մեծ մասը մաս-մաս պտի փագվի, պայմանագիրը այդպիսինա հետևաբար այս պահին գործարանը իրաննա, ջրի գնով առելա խի պտի չփագվի:

Kuk
13.02.2010, 14:48
Այո

Չէ ես ավելի լավ Ռուբոյի հնարավորությունները գիտեմ ու իմ կարծիքով Գռզոն շանս չունի գործարանը վազվռատ անի:

Ես լրիվ հակառակ կարծիքին եմ. Գռզոն 100 տարվա միլարդատեր ա, իսկ Ռուբոն նոր աճած օլիգարխ: Իշխանափոխություն լինի, Ռուբոիունեցածից շատ քիչ բան կմնա, իսկ Գռոզոն իշխանությունների հետ չի, բայց իրա ունեցվածքի վրա էական ազդեցություն չունի դա: Էս նոր աճածները շատ պետքա «ապրեն», որ Գռզոին հասնեն:

Gayl
13.02.2010, 16:18

Կուկ Ռուբոի հերն էլ ա հարուստ եղել այնպես որ ինքը աղքատությունից չի բարձրացել:)Ապեր մինչև Լևոնի գալը Գռզոն իշխանական ճամբարից էր թեկուզ ձևական դրա համար էլ պատգամավոր էր, բայց հենց անցավ ընդդիմության կողմը զրկեցին պատգամավոր լինելուց հիմա ռոզիսկի մեջա ու որ բռնեն կդատեն, հիմա էլ հսկայական գործարանն են ձեռքից վերձնում, չստացվե՞ց որ Գռզոին ուզում են գծերից քցեն ու նույն բանը կլինի եթե Ռուբոն ընդդիմություն լինի և հետո իրա անունը հելած ա, տակը կեղտեր կան ու հանգիստ կարան ճնշեն, հիմա պատկերը այլ է Ռուբոն իշխանությունա ու կարա իրա նպատակին հասնի ավելի ճիշտ արդեն հասելա:

ministr
13.02.2010, 18:29
Գայլ ջան Սուքիասյանը վաղուցա ներկայացել ՆԳ բաժին :) Ու հիմա ազատ մանա գալիս ինչ ռոզիսկ?
Իսկ Հայրապետյանը էդքան փող չուներ, որ առներ գործարանը: Ու էդ փողը չի մուծվել պետբյուջե: Հա ձգեցին, բայց վերջը էդ փողը չճարվեց:

Gayl
13.02.2010, 18:43
Գայլ ջան Սուքիասյանը վաղուցա ներկայացել ՆԳ բաժին :) Ու հիմա ազատ մանա գալիս ինչ ռոզիսկ?
Էտ մեկը չգիտեի, ուրախ եմ իրա համար:

Իսկ Հայրապետյանը էդքան փող չուներ, որ առներ գործարանը: Ու էդ փողը չի մուծվել պետբյուջե: Հա ձգեցին, բայց վերջը էդ փողը չճարվեց:
Բայց փաստացի տես ինչա կատարվում, հիմա այդ գործարանը թղթերով իրան ա պատկանում հիմա փողը գնացելա չի գնացել դա արդեն Ռուբոյի գործնա:

Kuk
13.02.2010, 21:32
Կուկ Ռուբոի հերն էլ ա հարուստ եղել այնպես որ ինքը աղքատությունից չի բարձրացել:)Ապեր մինչև Լևոնի գալը Գռզոն իշխանական ճամբարից էր թեկուզ ձևական դրա համար էլ պատգամավոր էր, բայց հենց անցավ ընդդիմության կողմը զրկեցին պատգամավոր լինելուց հիմա ռոզիսկի մեջա ու որ բռնեն կդատեն, հիմա էլ հսկայական գործարանն են ձեռքից վերձնում, չստացվե՞ց որ Գռզոին ուզում են գծերից քցեն ու նույն բանը կլինի եթե Ռուբոն ընդդիմություն լինի և հետո իրա անունը հելած ա, տակը կեղտեր կան ու հանգիստ կարան ճնշեն, հիմա պատկերը այլ է Ռուբոն իշխանությունա ու կարա իրա նպատակին հասնի ավելի ճիշտ արդեն հասելա:

Գայլ, Մինիստրը արդեն ասեց Գռզոի պահով, չկրկնեմ: Ինքը եկել ա իրան բաց են թողել, ու իմ կարծիքով՝ իրան բաց են թողել, որտև ինքը շատ փող ունի, իսկ շատ փողի դեմ դուրս գալը շատ դժվար ա, հատկապես էս դեպքում, երբ Գռզոի վրա չեն կարում կեղտ գտնեն: Մի երկու բառ էլ որպես ինֆորմացիա. հիմա էլ ախպոր վրա են ուզում մի բան սարքեն, կարծում եմ՝ չի ստացվի, ընդամենը միքիչ փող կկլպեն ու վերջ: Մի քանի գրառում առաջ էս մասին խոսվել ա: Բժնիի անունը հիմա դառել ա Սիլ, էլի արտադրվում ա, վաճառվում ա ու էլի իրանցն ա: Իսկ Ռուբոի վրա էնքան նյութ կա հավաքված, մնում ա վլաստն էլ լինի, որ դրանք վերածվեն քր. գործերի ապացույցների:

Gayl
13.02.2010, 21:34
Իսկ Ռուբոի վրա էնքան նյութ կա հավաքված, մնում ա վլաստն էլ լինի, որ դրանք վերածվեն քր. գործերի ապացույցների:
Համաձայն եմ, բայց հիմա ինքը իշխանությունա;)

terev
13.02.2010, 22:49
ԵԿՄ-Ի՞ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ, ԹԵ՞ ՆՈՐ «ԱՎՄ»-Ի «ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ»

ԵԿՄ-ն ուժեղացնելու մասին լուրերին զուգահեռ` մամուլում վերջին օրերին համառորեն շրջանառվում են խոսակցություններ, որ ազատամարտիկների տասնյակ նոր ու հին միություններ պատրաստվում են ակտիվ գործողությունների: Մանրամասն ներկայացվել էր «Փառապանծ մարտիկներ» ջոկատի հրամանատար, Ռազմական ոստիկանության Արմավիրի կայազորի պետ Գրիշա Սարգսյանի նախաձեռնած «ռազմակոչային» հավաքը:

Հավաքին մասնակցել են նաեւ «Վրիժառուներ», «Արաբո», «Սոսե մայրիկ», «Արամո», «Ապավեն», Ազատամարտի վետերանների միության եւ նախկին ՀԱԲ-ական ջոկատների հրամանատարները` Սարի Թաղի Վրեժը, Արամոն, Բյուրեղավանցի Գագոն, Արաբ Հայկը, Ճայ Մայիսը եւ վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանը: Ըստ նույն լուրերի` նրանք նախ քննարկել են ազատամարտիկների այսօրվա վիճակի հարցը եւ որոշում են ընդունել` պահանջել ԱԺ-ից, որ վերջապես ընդունվի «Ազատամարտիկների մասին»` մի քանի տարի շարունակ մերժվող օրենքը: Հավաքի մասնակիցները համոզված են, որ նման օրենքը անհրաժեշտ է, եւ այն պետք է կանոնակարգի ազատամարտիկների սոցիալական եւ իրավական պաշտպանվածության հստակ մեխանիզմները: Կրքերն այնքան են թեժացել, որ ներկաները որոշել են ի նշան բողոքի եւ իրենց վճռականության` հանրահավաք եւ երթ կազմակերպել, ընդ որում` զինվորական համազգեստներով. ըստ նախկին «կռված տղաների»` այդ հանդերձանքով իրենք ավելի հաղթական տեսք կունենան: Հրամանատարները, սակայն, համաձայնության չեն եկել մարտական միջոցառման անցկացման օրվա հարցում: Նրանցից ոմանք մտավախություն են հայտնել, որ փետրվարի 16-ին անցկացվելիք Երկրապահի առաջիկա համագումարից առաջ նման քայլը կընկալվի որպես դեմարշ: Ճիշտ է, հնչել է նաեւ կարծիք, թե այդ դեպքում «երկրապահները» կտեսնեին, որ «ազատամարտիկներն» ավելի շատ են: Ներկաների փոխանցմամբ` իրենց նպատակը ամենեւին էլ Երկրապահին խանգարելը չէ:

Մարտական մտադրություններին հետեւեց նույնքան մարտական հայտարարությունը, որի տակ ստորագրել են մի քանի տասնյակ հրամանատարներ:«Ազատամարտի եղբայրություն», «Ղարաբաղի պատերազմի վետերաններ» եւ «Դաշտային հրամանատարների խորհուրդ» կազմակերպությունները այսուհետ կմիավորեն նախկին ազատամարտիկներին, ովքեր «չեն տեղավորվում» Երկրապահի մեջ: Հետաքրքիրն այն է, որ այս կառույցը կազմված է հիմնականում ծագումով ղարաբաղցիների նախկին հրամանատարներից: «Դաշտային հրամանատարների խորհրդի» մեջ ընդգրկված է Արցախյան պատերազմին մասնակցած 83 ջոկատներից 53-ը: Ահա այս նորահայտ ռազմահայրենասիրական դաշինքը, առաջ անցնելով ԵԿՄ-ից, տարածել է իշխանություններին ուղղված բավականին կոշտ հայտարարություն, որով պահանջում են` 1. գաղտնազերծել «ճանապարհային քարտեզի» բովանդակությունը, 2. հասարակությանը իրազեկել Թուրքիայի հետ նոր հարաբերությունների ենթատեքստում շոշափվող Արցախին առնչվող պայմանավորվածությունների մասին, 3. հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել հանրաքվեի միջոցով, 4. հրապարակել Մադրիդյան սկզբունքները եւ Արցախի խնդրի ներկա հանգրվանի մանրամասները: Հայտարարության հեղինակները իրենց պահանջների կատարման համար ՀՀ իշխանություններին ժամանակ են տվել, որպեսզի «թե քաղաքական ուժերը, թե հասարակական կազմակերպությունները եւ թե Հայաստանի քաղաքացիները կողմնորոշվելու հնարավորություն ունենան»: Պարզ չէ միայն, թե ինչու են ոչ ավել, ոչ պակաս, այլ հենց 21 օր տվել: Երեւի «թվերի մոգության» մասով ինչ-որ բա՞ն գիտեն:

Եվ այնուամենայնիվ, չնայած Երկրապահից անկախ նման կառույցի թափ առնող ակտիվությանը (կամ այդ տպավորությանը), ԵԿՄ-ն նույնպես անակնկալներ ունի հասարակության համար: Այսպես, ըստ ճշտվող լուրերի` վերջին շրջանում հանրապետության ողջ տարածքով մեկ տարածված գազալցակայանները խիստ ազդեցիկ մի ուժի վերահսկողությունից սահուն կերպով անցնում են ԵԿՄ ղեկավարությանը: Ինքնին հասկանալի է, որ նման հզոր ֆինանսական հոսքերը հենց այնպես չեն նվիրվում: Հավանական է համարվում, որ սեփականատերը ամենավերեւից իջեցված հրահանգով է նվիրատվություն արել: Այս ամենը, ըստ մեր աղբյուրների, ձեռնարկվում է համագումարին ընդառաջ, քանի որ խնդիր կա երկրապահներին ներգրավել քաղաքական նոր նախագծում, ինչի մանրամասները դեռ քննարկումների փուլում են :

ԵԿՄ շարքերը սկսված աշխուժացումն առայժմ բացատրում են նախահամագումարյան կազմակերպչական աշխատանքներով: Հայտնի է, որ ԵԿՄ-ին վերաանդամակցելու հորդորներ են ուղղվել նրանց, ովքեր նախագահական ընտրությունների թեժ փուլում ԵԿՄ-ն ցուցադրաբար լքեցին` այն քաղաքական նպատակներով օգտագործելու անթույլատրելիության համարյա «հուզիչ» պատճառաբանությամբ: Մի մասին էլ վարչության կազմից հեռացրեցին: Բացի նրանցից` այս ընթացքում հնարավոր է, որ նորագիրների հոսք էլ արձանագրվի, քանի որ ԵԿՄ կանոնադրությամբ` կարող են անդամակցել ոչ միայն մարտական ուղի անցածները, այլեւ Ազատամարտին աջակցություն ցուցաբերածները: Ժամանակին այս դրույթը հնարավորություն էր տալիս «բարոյապես խրախուսել» դեռ օլիգարխ չդարձած նորահարուստներին` ԵԿՄ անդամատոմս ունենալու դիմաց նրանք իսկական երկրապահներին երբեմն-երբեմն օգնում էին:

Համագումարին ավելի հոծ եւ ֆինանսապես որոշակիորեն ինքնաբավ ներկայացող ԵԿՄ-ն ինքնաբերաբար վերածվում է լուրջ եւ հրապուրիչ քաղաքական գործոնի: Սակայն «Նոր Երկրապահ» պրոյեկտը հղացողները հաստատ կձախողվեն, եթե ԵԿՄ-ի նախկին համբավն ու փառքը վերականգնելու համար չգնան բոլորովին այլ ուղղությամբ եւ, ամենակարեւորը` բոլորովին այլ մարդկանց հետ: Մեր աղբյուրների համոզմամբ` երկրապահներն ավելի շուտ նորից ճակատ կմեկնեն, քան կհամաձայնվեն ծառայել ենթադրյալ դաշինքի քաղաքական երազանքների իրագործմանը:

Ինչ վերաբերում է ջղային հայտարարություններով հանդես եկած ազատամարտիկների նոր ձեւաչափին` դժվար չէ գլխի ընկնել, թե որտեղի՞ց է փչում քամին: Բացի այդ, ո՞վ չի հիշում, որ ընդդեմ Երկրապահի ժամանակ առ ժամանակ «ինքնաբուխ» ծագել են եւ կծագեն տարանուն կազմակերպություններ:

Չնայած հայտարարությունը, ազնիվ խոսք, վատը չէր: Բայց մի տեսակ վստահություն չի ներշնչում, եւ ուզում ես հարցնել` որտե՞ղ էին «վրիժառուներն» ու «վրեժները», «ապավեններն» ու «ԱՎՄ»-ները, որտե՞ղ էին «Արաբն» ու «Ճայը», որտե՞ղ էին մյուսները, երբ ամբողջ Հայաստանը բռնցքվել էր Ազատության հրապարակում, եւ հետո հալածվեց ու մորթվեց սեփական իշխանությունների ձեռքով: Միգուցե այն ժամանա՞կ էր պետք կանգնել ժողովրդի կողքին, որպեսզի ապօրինի իշխանություններին այսօր դիմելու հարկ չլիներ:

Եթե Հայ եկեղեցուն են հարկավոր տարիներ` այդ ճակատագրական վարանումի ու քայլ չանելու հետեւանքով կորսված հավատը վերականգնելու համար, ուրիշնե՞րն ինչպես պիտի հաջողեն:

chi.am (http://chi.am/)
__________________________________________________________________________________________________

Շատ հետաքրքիր է ինչ՞ են մոգոնում:

Տրիբուն
14.02.2010, 00:17
Գործարանը դեռ չեն մարսել ու չեն էլ մարսի :)

Հավատա ախպորդ, մարսել են: Չգիտեմ ով ա ասել, որ չեն մարսել, ով էլ որ ասել ա, կամ իրան հույս ա տվել, կամ մուտիլովկայա անում: Ավելի լավ մարսել չի լինում:

Իսկ Եվրոպական դատարանում սենց գործերի քննությունը կարա մի քանի տարի ձգձգվի, էտ ընթացքում ոչ միայն կմարսեն, այլ նաև մարսաները կարտաթորեն:

Տրիբուն
14.02.2010, 00:30
Գայլ, Մինիստրը արդեն ասեց Գռզոի պահով, չկրկնեմ: Ինքը եկել ա իրան բաց են թողել, ու իմ կարծիքով՝ իրան բաց են թողել, որտև ինքը շատ փող ունի, իսկ շատ փողի դեմ դուրս գալը շատ դժվար ա, հատկապես էս դեպքում, երբ Գռզոի վրա չեն կարում կեղտ գտնեն: Մի երկու բառ էլ որպես ինֆորմացիա. հիմա էլ ախպոր վրա են ուզում մի բան սարքեն, կարծում եմ՝ չի ստացվի, ընդամենը միքիչ փող կկլպեն ու վերջ: Մի քանի գրառում առաջ էս մասին խոսվել ա: Բժնիի անունը հիմա դառել ա Սիլ, էլի արտադրվում ա, վաճառվում ա ու էլի իրանցն ա: Իսկ Ռուբոի վրա էնքան նյութ կա հավաքված, մնում ա վլաստն էլ լինի, որ դրանք վերածվեն քր. գործերի ապացույցների:

Կուկ ջան, նյութ կա սաղի վրա: Հայաստանում ով փող ունի, վրեն էլ կալոդով նյութ ունի: Պետական զաստավիտի ուժի դեմ խաղ չկա, ինչքան ուզում ես փող ունեցի: Ռուսաստանի մասշտաբով Խադարկովսկուն ուղարկեցին ցուրտ երկրներ, Հայաստանի մասշտաբով էլ Գռզոներին կուղարկեն, ոչ մի տարբերություն: Ռուբոյի ու Խչոյի մեջ էլ տարբերությունը սահմանային ա, մեկը մի քիչ գրագետ ա, մյուսը պոլնի անգրագետ: Թե չէ, չափերով, քաշով, փողով, մի քիչ ավել, մի քի պակաս, Սերժի ու ԿԳԲ-ի համար նույն բանն են:

Էս պահին, Հայաստանում վիզ փողն ու շուկաները չեն հերիքում, վաղը սրանք իրար կոկորդ են կրծելու, բայց մինչև կանցնեն իրար կոկորդին, կրծելու են опала-ի մեջ գտնվողների կոկորդը: Հիմա опала-ի մեջ ա Գռզոն, ինքը պիտի մուծվի: Վաղը Ռուբոն կլինի, կմուծվի Ռուբոն: Թվում ա թե Գագոն լրիվ դուխով ցենր տղայա չէ: Բայց էն որ իրան զաստավիտ են անում որ ԲՀԿ պահի, էտ էլ մի մուծվելու ձև ա:

Շատ պետք չի Սուքիսայաններին Բիլ Գեյթսի տեղ դնել, մի քիչ փող ունեն, մի երկու տեղ էլ բացի հայաստանից մանր մունր բիզնես: Որ ծերից ծեր գլուխներն ուտեն, համաշխարհաիյն տնտեսական ճգնաժամ չի սկսվի, Եվրոպայում էլ առանձնապես չեն նկատի:

Chuk
14.02.2010, 01:00
Հավատա ախպորդ, մարսել են: Չգիտեմ ով ա ասել, որ չեն մարսել, ով էլ որ ասել ա, կամ իրան հույս ա տվել, կամ մուտիլովկայա անում: Ավելի լավ մարսել չի լինում:

Իսկ Եվրոպական դատարանում սենց գործերի քննությունը կարա մի քանի տարի ձգձգվի, էտ ընթացքում ոչ միայն կմարսեն, այլ նաև մարսաները կարտաթորեն:

Տեսնենք ձյաձ:
Եթե հիմա սկսեմ հակառակն ասել ու հիմնավորել, ըստ էության անիմաստ բանավեճ կստացվի, որտև հաստատ դու գիտես էն բոլոր հակափաստարկները, որ ես կբերեմ, ես էլ նրանք, որ դու ես ասելու: Էնպես որ սպասենք, տեսնենք:

Տրիբուն
15.02.2010, 13:00

Չե, ես փաստարկ ու հակափաստարկ չեմ բերելու: Ուղղակի կոնկրետ Բջնիի դեպքը էն դեպքն ա, որտեղ ես շատ մոտ եմ կանգնած ինֆորմացիայի աղբյուրին: Իսկ քո փաստարկներն ու հակափաստարկները պիտի հիմնված լինեն Սիլ-ի համ ՀԱԿ-ի հայտարարությունների վրա, որոնք ցանկացած այլ քաղաքական հայտարարության նմանությամբ հաճախ ահավոր հոռւ են իրականություննից:

Chuk
16.02.2010, 01:46

Դու բերեցիր վատագույն հակափաստարկը, որ հաճախ լավագույնս օգտագործվում է օպոնենտի բերանը փակելու համար, բայց իրականում այնքան էլ համոզիչ չի :)

terev
16.02.2010, 16:14
Այս երկրում մենակ ես եմ խելառ, որ չեմ կատարել հրաման. Մանվել Գրիգորյան

«հավայի կենդանիներ»-ին տված մամուլի ասուլիսը:

http://a1plus.am/content/301x168/0242a8bafad9f3a9873affe13c15f7c3.jpg

Այսօր ԵԿՄ վարչության 8-րդ համագումարից հետո, վարչության նորընտիր նախագահ Մանվել Գրիգորյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով: Նրան ուղղված հարցերի մեծ մասը վերաբերում էին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին:

Մանվել Գիրգորյանը նշեց, որ Սասունն իր մարտական ընկերն է եղել, և եթե հնարավորություն ունենար, նրան կազատեր: «Ես Սասունին ճանաչում են որպես ազատամարտիկ, այլ ոչ թե որպես քաղաքական գործիչ: Այս երկրում Սերժին ոչ ոք Սասունի պես չի ճանաչում, Սասունին էլ ոչ ոք Սերժ Սարգսյանի պես չի ճանաչում, իրար լավ ճանաչում են, իրար լավ էլ գիտեն, հարց ունեն, թող իրար հետ լուծեն»,- ասաց Մանվել Գրիգորյանը:

Անդրադառնալով մարտի 1–ի դեպքերին՝ Մանվել Գրիգորյանն ասաց, «Ւշխանական, թե ոչ իշխանական, դրանք զինվորականներ էին, որոնք պարտավոր էին կատարել հրամանը, չկատարեին, ավելի վատ կլիներ իրենց կոչմանը: Այս երկրում մենակ ես եմ եղել խելառ, որ չեմ կատարել հրաման, նրանք պարտավոր էին կատարել: Ռոբերտ Քոչարյանն ինձ երեք օր կանչել է, չեմ գնացել, ու ես եմ դիմում գրել. որ ինձ ազատեն»:

Այն հարցին, թե ինչու նա չգնաց Ազատության հրապարակ, Գրիգորյանն ասաց, որ Երևանը Ֆիզուլի չէ. «Եթե ես դուրս գայի հրապարակ, շատ վատ բաներ կլիներ այս երկրի համար, բոլորի համար»,- ընգդծեց Մանվել Գրիգորյանը:

Երբ լրագրողները կրկին փորձեցին հարցեր տալ Սասուն Միքայելյանի մասին Գրիգորյանը բարկացավ և լրագրողներին անվանելով «հավայի կենդանիներ», դուրս եկավ դահլիճից:

Tert.am (http://tert.am/am/news/2010/02/16/manvelquestions/)

Gayl
16.02.2010, 16:24
[B][SIZE="3"]

Երբ լրագրողները կրկին փորձեցին հարցեր տալ Սասուն Միքայելյանի մասին Գրիգորյանը բարկացավ և լրագրողներին անվանելով «հավայի կենդանիներ», դուրս եկավ դահլիճից:

:D:D գոնե չգրեն որ իրանց հավայի կենդանիներ են անվանել, ամոթելա:D

terev
16.02.2010, 16:25
:D:D գոնե չգրեն որ իրանց հավայի կենդանիներ են անվանել, ամոթելա:D

Ասնավանի չի: :D

Gayl
16.02.2010, 16:32
«Վազգենի առաջ ձեր պարտքը կատարե՞լ եք»

Կառավարության նիստերի դահլիճում մարդիկ էին, ովքեր իրենց ավանդ են ունեցել Արցախյան պատերազմում` ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարից մինչեւ շարքային զինվորականներ:

Ավանդույթի համաձայն` սպարապետ Վազգեն Սարգսյանի տեսաձայնագրված ելույթի ներքո` ԵԿՄ-ն այսօր սկսեց իր 8-րդ համագումարը եւ միաձայն, ընդամենը ձեռքերը բարձրացնելով, նախագահ վերընտրեց գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին:

«Երկրապահը իր գլուխը բարձր պահելու պատիվը վաստակել իր արյամբ: Մենք զիջելու բան չունենք, մենք դեռ շատ բան ունենք ազատագրելու»,- հայտարարեց Մանվել Գրիգորյանը: Նա բոլորին կոչ արեց համախմբվել, «որպեսզի այլեւս չկրկնվի հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը»:

Սերժ Սարգսյանի անունից երկրապահներին այսօր ողջունեց ՀՀ Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը: Նրա խոսքն ավելի շուտ Արցախյան պատերազմի եւ հաղթանակի ամփոփ ներկայացում էր: Իսկ երբ ելույթ էր ունենում ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, մի շարքային երկրապահ, որին շատերը չէին ճանաչում, վեր կացավ տեղից եւ «Դեռ կտեսնենք... հա, հա, կտեսնենք....» բղավելով` դուրս եկավ: «Սա վերջին մոհիկանն էր»,- լսվեց ամբիոնից: «Վերջին մոհիկանի» հեռանալը ուղեկցվեց ծիծաղով:

Ընդդիմադիր դաշտից համագումարին մասնակցում էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Ես չէի կարող չգալ: Սա Վազգենի ստեղծած կառույցն է»,- իր ներկայությունը «Ա1+»-ին բացատրեց պարոն Սարգսյանը: Նրա ելույթը հիմնականում կազմված էր հռետորական հարցերից. «Ձեզ միավորողը իմ եղբայրն է եղել: Վազգենի առաջ ձեր պարտքը արե՞լ եք: Վազգենի՞ն հանգիստ կասեք`ինչ կարող եք` արեցի՞ք: Ձեր խի՞ղճը մաքուր է Վազգենի, ձեր զոհված ընկերների, ձեր երեխաների առաջ: Եռաբլուր չեք գնալո՞ւ»:

Պարոն Սարգսյանը ցավով նշեց, որ այսօր մի շարք երկրապահներ` ներկա եւ նախկին քաղբանտարկյալներ, չեն մասնակցում համագումարին: Նա գերադասեց երկրապահներին գնահատել ոչ թե ներկայիս վիճակով, այլ պատերազմի ընթացքում ցուցաբերած վարքով. «Ես համոզված եմ`ԵԿՄ հաջորդ համագումարը արտահերթ է լինելու եւ այնտեղ քննարկվելու է արտաքին քաղաքականության մարտահրավերներին վերաբերող հարցեր»:

Սարգսյանի ելույթին արձագանքեցին ծափերով` բացառությամբ առաջին շարքում նստածների` ՀՀ եւ ԼՂՀ ՊՆ նախարարների, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ իշխանության մյուս ներկայացուցիչների: Պարոն Ծառուկյանը հեռացավ համագումարը դեռ չավարտված:
http://a1plus.am/am/politics/2010/02/16/erkrapah

Gayl
16.02.2010, 16:35
Ընդդիմադիր դաշտից համագումարին մասնակցում էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Ես չէի կարող չգալ: Սա Վազգենի ստեղծած կառույցն է»,- իր ներկայությունը «Ա1+»-ին բացատրեց պարոն Սարգսյանը: Նրա ելույթը հիմնականում կազմված էր հռետորական հարցերից. «Ձեզ միավորողը իմ եղբայրն է եղել: Վազգենի առաջ ձեր պարտքը արե՞լ եք: Վազգենի՞ն հանգիստ կասեք`ինչ կարող եք` արեցի՞ք: Ձեր խի՞ղճը մաքուր է Վազգենի, ձեր զոհված ընկերների, ձեր երեխաների առաջ: Եռաբլուր չեք գնալո՞ւ»:

Պարոն Սարգսյանը ցավով նշեց, որ այսօր մի շարք երկրապահներ` ներկա եւ նախկին քաղբանտարկյալներ, չեն մասնակցում համագումարին: Նա գերադասեց երկրապահներին գնահատել ոչ թե ներկայիս վիճակով, այլ պատերազմի ընթացքում ցուցաբերած վարքով. «Ես համոզված եմ`ԵԿՄ հաջորդ համագումարը արտահերթ է լինելու եւ այնտեղ քննարկվելու է արտաքին քաղաքականության մարտահրավերներին վերաբերող հարցեր»:

http://a1plus.am/am/politics/2010/02/16/erkrapah
Իսկ Վազգենը իր պարտքը կատարու՞մ էր, իսկ Վազգենի խիղճը մաքու՞ր էր:

Տրիբուն
16.02.2010, 16:35
Այս երկրում մենակ ես եմ խելառ, որ չեմ կատարել հրաման. Մանվել Գրիգորյան

«հավայի կենդանիներ»-ին տված մամուլի ասուլիսը:

Այսօր ԵԿՄ վարչության 8-րդ համագումարից հետո, վարչության նորընտիր նախագահ Մանվել Գրիգորյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով: Նրան ուղղված հարցերի մեծ մասը վերաբերում էին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին:

Մանվել Գիրգորյանը նշեց, որ Սասունն իր մարտական ընկերն է եղել, և եթե հնարավորություն ունենար, նրան կազատեր: «Ես Սասունին ճանաչում են որպես ազատամարտիկ, այլ ոչ թե որպես քաղաքական գործիչ: Այս երկրում Սերժին ոչ ոք Սասունի պես չի ճանաչում, Սասունին էլ ոչ ոք Սերժ Սարգսյանի պես չի ճանաչում, իրար լավ ճանաչում են, իրար լավ էլ գիտեն, հարց ունեն, թող իրար հետ լուծեն»,- ասաց Մանվել Գրիգորյանը:

Անդրադառնալով մարտի 1–ի դեպքերին՝ Մանվել Գրիգորյանն ասաց, «Ւշխանական, թե ոչ իշխանական, դրանք զինվորականներ էին, որոնք պարտավոր էին կատարել հրամանը, չկատարեին, ավելի վատ կլիներ իրենց կոչմանը: Այս երկրում մենակ ես եմ եղել խելառ, որ չեմ կատարել հրաման, նրանք պարտավոր էին կատարել: Ռոբերտ Քոչարյանն ինձ երեք օր կանչել է, չեմ գնացել, ու ես եմ դիմում գրել. որ ինձ ազատեն»:

Այն հարցին, թե ինչու նա չգնաց Ազատության հրապարակ, Գրիգորյանն ասաց, որ Երևանը Ֆիզուլի չէ. «Եթե ես դուրս գայի հրապարակ, շատ վատ բաներ կլիներ այս երկրի համար, բոլորի համար»,- ընգդծեց Մանվել Գրիգորյանը:

Երբ լրագրողները կրկին փորձեցին հարցեր տալ Սասուն Միքայելյանի մասին Գրիգորյանը բարկացավ և լրագրողներին անվանելով «հավայի կենդանիներ», դուրս եկավ դահլիճից:

Տղեն շատ էլ անկեղծ արտահայտվել ա: Թե հավային կենդանիներին ով ա խնդրում որ գնան չոբանի հարցազրույցին, որ մի հատ էլ հետո նեղվեն որ իրերն իրենց անուններով են կոչել: Իսկ հիմա ամբողջ հրապարակով մի հատ գոռում ենք «Ման-վել, Ման-վել»:

Gayl
16.02.2010, 16:43
ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետքարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւն այսօր «Golden Palace» հյուրանոցում անցկացեց միանգամից երկու հանդիպում` ՀՀ առաջին նախագահի եւ ԼՂՀ նախագահի հետ:

Առաջինը նրան դիմավորեց ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը: Կարճ ձեռքսեղմում, հետո` հանդիպում նեղ ձեւաչափով, որին մասնակցեցին նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Վերջինս հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ ԵԱՀԿ նախագահին են փոխանցել իրենց մտահոգությունները ղարաբաղյան հիմնախնդրի, հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ:

«Լուրջ շեշտադրում ենք արել մասնավորապես ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խնդրի վերաբերյալ: Մեր կարծիքով` ԵԱՀԿ-ն այնքան էլ ադեկվատ ուշադրություն չի դարձնում այդ խնդիրներին եւ սպասում ենք, որ որոշ մոտեցումներ կշտկվեն: Թե ինչքանով մեր մտահոգությունները հաշվի կառնվեն` ցույց կտա ժամանակը»,- ասաց Լեւոն Զուրաբյանը: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ԵԱՀԿ-ն լավատեղյակ է ՀՀ ներքաղաքական գործընթացներին:

Նկատենք, որ Լեւոն Տեր Պետրոսյանի հետ հանդիպումը նախապես նշանակված էր ժամը 14.00-ն, սակայն ինչպես նշեց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, այն հետո տեղափոխվել է առավոտյան ժամը 11.20: Դա էր թերեւս պատճառը, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որի հետ հանդիպումը եւս նշանակված էր այդ ժամին, ստիպված էր սպասել հարեւան սրահում:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը «Ա1+»-ին ասաց, որ Բակո Սահակյանի եւ Լեւոն Տեր Պետրոսյանի հետ միաժամանակյա հանդիպումը որեւէ ենթատեքստ չունի:

«Դա պարզապես պատահականություն էր: ԵԱՀԿ ղեկավարը ավանդաբար հանդիպում է հասարակական- քաղաքական ուժերի հետ` ինչպես դիմադիր, այնպես էլ ընդդիմադիր: Լեւոն Տեր Պետրոսյանի հետ հանդիպման դեպքում խոսքը գնում է ոչ կոնկրետ Կոնգրեսի մասին:

Քանի որ նա 2008թ նախագահի ընտրություններում հիմնական թեկնածուներից էր ու նաեւ ղեկավարում է ոչ խորհրդարանական կուսակցությունների կոալիցիան, ապա նրա հետ էլ հանդիպեցինք»,- «Ա1+»-ին ասաց նա:

Ինչ վերաբերում է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերին, ապա ըստ Սերգեյ Կապինոսի, նախ անհրաժեշտ է կարգավորել իրավական ոլորտի մի շարք խնդիրներ:
«Այդ ոլորտում հարցերը կարող են լուծվել միայն համակարգորեն: Առանց դատական համակարգի կատարելագործման, առանց դրանց անկախության նիշի բարձրացման խոսել մարդու իրավունքների ապահովման մասին ոչ ճիշտ է, ոչ էլ իրական: Մենք ունենք ծրագրեր եւ նախագծեր եւ կարծում ենք, որ կարճ ժամանակում հասնել արդյունքի անհնար է: Դա գործընթաց է, շարժում: Ամենագլխավորը այն է, որ տեղում չդոփենք եւ առաջ գնանք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է առաջին նախագահին սատարող Սուքիասյան ընտանիքի նկատմամբ հետապնդումներին, ապա ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի խոսքով, դեռ բավարար ինֆորմացիա չունեն` եզրակացություններ անելու համար:http://a1plus.am/am/politics/2010/02/16/meeting

Gayl
16.02.2010, 16:45
Նկատենք, որ Լեւոն Տեր Պետրոսյանի հետ հանդիպումը նախապես նշանակված էր ժամը 14.00-ն, սակայն ինչպես նշեց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, այն հետո տեղափոխվել է առավոտյան ժամը 11.20: Դա էր թերեւս պատճառը, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որի հետ հանդիպումը եւս նշանակված էր այդ ժամին, ստիպված էր սպասել հարեւան սրահում:

ստիպված էր սպասել հարեւան սրահում
Կարող էր այս նախադասությունը չգրեր, բայց չէ պետք է ցույց տա որ ինքը մակարդակ չունի:[

terev
16.02.2010, 18:08

Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանն, ապա Մանվել Գրիգորյանը չի կարծում, որ երկրապահը անհրաժեշտ քայլեր չի կատարել իր ազատամարտիկ գործընկերոջն ազատ արձակելու համար. «Եթե էս երկրի տակ Սասունի նման մեկը Սերժի հետ մոտիկ ա եղել, ամոթ իմ ծծած կաթին: էն վերջին օրերին էլ: Էնքան մոտ էին, էնքան լավ էին իրար հասկանում: Թող ինքը իրա հարցերը լուծի, ինչ են ուրիշներին դեմ տալիս: ԱԺ, ստեղ, ընտեղ, բզում եք, խորտակում եք էդ մարդուն: Ես օրինակ, իմ խնդիրները սրանով, նրանով չեմ լուծում»:

Սասուն Միքայելյանին նա չի համարում քաղաքական գործիչ եւ ոչ էլ հանցագործ, իսկ նման հարց տվող լրագրողին ասաց. «Մուտիտ ես անում, աղջի'կ ջան»:

Լրագրողներն այսօր Գրիգորյանից նաեւ փորձեցին պարզել, թե ԼՂ հարցում ինչպիսի՞ փոխզիջումներ կարող են լինեն. «Ի՞նչ փոխզիջում: Եթե մեկը մեր ունի, քուր ունի, թող սրան, նրան փոխզիջեն: Մարդիկ իրանց անկախությունը ձեռք են բերել` բոլոր օրենսդրական երեւույթներով»:

http://a1plus.am/am/politics/2010/02/16/m-grigoryan

:D:D:D

Ձայնալար
16.02.2010, 18:31
Վայ փոխզիջվես դու հա:

Տրիբուն
16.02.2010, 23:47

Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանն, ապա Մանվել Գրիգորյանը չի կարծում, որ երկրապահը անհրաժեշտ քայլեր չի կատարել իր ազատամարտիկ գործընկերոջն ազատ արձակելու համար. «Եթե էս երկրի տակ Սասունի նման մեկը Սերժի հետ մոտիկ ա եղել, ամոթ իմ ծծած կաթին: էն վերջին օրերին էլ: Էնքան մոտ էին, էնքան լավ էին իրար հասկանում: Թող ինքը իրա հարցերը լուծի, ինչ են ուրիշներին դեմ տալիս: ԱԺ, ստեղ, ընտեղ, բզում եք, խորտակում եք էդ մարդուն: Ես օրինակ, իմ խնդիրները սրանով, նրանով չեմ լուծում»:

Սասուն Միքայելյանին նա չի համարում քաղաքական գործիչ եւ ոչ էլ հանցագործ, իսկ նման հարց տվող լրագրողին ասաց. «Մուտիտ ես անում, աղջի'կ ջան»:

Լրագրողներն այսօր Գրիգորյանից նաեւ փորձեցին պարզել, թե ԼՂ հարցում ինչպիսի՞ փոխզիջումներ կարող են լինեն. «Ի՞նչ փոխզիջում: Եթե մեկը մեր ունի, քուր ունի, թող սրան, նրան փոխզիջեն: Մարդիկ իրանց անկախությունը ձեռք են բերել` բոլոր օրենսդրական երեւույթներով»:

:D:D:D

Արա, բայց ինչ կարգին տղայա Էջմիածնի բդեշխը: Հայոց իրականության հայելին ա, իրա բոլոր օրենսդրական երևույթներով - խոսալուց դուխով, ալամ աշխարհին խելք ու խրատ տվող, պետքական պահին ցռան:

Mephistopheles
17.02.2010, 01:18
Ժող, սրան նախ պետք ա հարցնեին… էսօր ամսի քանի՞սն ա… անունդ ի՞նչ ա… որտե՞ղ ես այս պահին գտնվում… նոր հետո ասուլիս տար

Chuk
17.02.2010, 01:28
Ժող, սրան նախ պետք ա հարցնեին… էսօր ամսի քանի՞սն ա… անունդ ի՞նչ ա… որտե՞ղ ես այս պահին գտնվում… նոր հետո ասուլիս տար

կասեր «Մուտիտ ես անում, պստլո»

Elmo
17.02.2010, 18:13
Ժող, սրան նախ պետք ա հարցնեին… էսօր ամսի քանի՞սն ա… անունդ ի՞նչ ա… որտե՞ղ ես այս պահին գտնվում… նոր հետո ասուլիս տար

Ապեր մի քիչ սպասի, Լևոնը մի հատ էլ ա ցույց անելու, Մանվելը էլի Լևոնի կողմն ա նայելու ու նույն թերթը մանվելի հերոսական անցյալն ու փառապանծ ներկան ա նկարագրելու: Տեղում ազգային հերոսի հագով հոդվածներ են գրելու Մանվելի մասին: Էդ ժամանակ էլ հարցեր չի առաջանա ո՞րտեղ ա, կամ անունը ի՞նչ ա:

Chuk
18.02.2010, 00:14

Հմմմ... :)
Շատ պարզունակ ես ամենը պատկերացնում:

հ.գ. Էն ժամանակ «Մանվել» գոռալը (ես գոռացողներից չեմ եղել) ճիշտ էր:

Տրիբուն
18.02.2010, 00:23
Հմմմ... :)
Շատ պարզունակ ես ամենը պատկերացնում:

հ.գ. Էն ժամանակ «Մանվել» գոռալը (ես գոռացողներից չեմ եղել) ճիշտ էր:

Խի՞, որովհետև Լևոնն էր ասու՞մ:

Ապեր, կարո՞ղ ա մի պահի էլ Հիտլեր գոռալը ճիշտ լինի, կամ Թալեաթ փաշա: Ինչ որ արժեք կա՞, որ մնայուն ա էս աշխարհի երսին: Թե՞ ամեն ինչ որոշվում ա էս ու էն պահով: Անասունին միշտ էլ անասուն ա պետք ասել, որ պահը ուզում ա լինի, իսկ մեզ մի պահ զաստավիտ էին անում որ ազգովի բարձր բառաչենք անասունի անունը:

Elmo
18.02.2010, 00:25
Հմմմ... :)
Շատ պարզունակ ես ամենը պատկերացնում:

հ.գ. Էն ժամանակ «Մանվել» գոռալը (ես գոռացողներից չեմ եղել) ճիշտ էր:

Էնքանով էր ճիշտ, ինչքանով որ Սերժի ստիպողաբար հանրահավաքներին Առաջ Հայաստան են գոռում: Սարսափում եմ պատկերացնել թե հանկարծ ընդիմության հնարավոր հաղթանակի դեպքում մանվելը ինչեր էր անելու: Օրեկան մի քանի աղջիկ ավել կբռնաբարեր ու մի քանի մարդ ավել կսպաներ մուֆթա տեղը: Սա կարող ենք առանձին թեմայում քննարկել: Իհարկե եթե չես պնդելու, թե եթե ընդիմությունը հաղթեր Լևոնը Մանվելին աքսորելու էր, հետո նոր անցներ երկիրը շինելու գործին:

Rammer
18.02.2010, 00:33
Խի՞, որովհետև Լևոնն էր ասու՞մ:

Ապեր, կարո՞ղ ա մի պահի էլ Հիտլեր գոռալը ճիշտ լինի, կամ Թալեաթ փաշա: Ինչ որ արժեք կա՞, որ մնայուն ա էս աշխարհի երսին: Թե՞ ամեն ինչ որոշվում ա էս ու էն պահով: Անասունին միշտ էլ անասուն ա պետք ասել, որ պահը ուզում ա լինի, իսկ մեզ մի պահ զաստավիտ էին անում որ ազգովի բարձր բառաչենք անասունի անունը:

Ապեր կարող ա եկեղեցի էիր գնացել? Ով էր զաստավիտ անում?

Rammer
18.02.2010, 00:35
Էնքանով էր ճիշտ, ինչքանով որ Սերժի ստիպողաբար հանրահավաքներին Առաջ Հայաստան են գոռում: Սարսափում եմ պատկերացնել թե հանկարծ ընդիմության հնարավոր հաղթանակի դեպքում մանվելը ինչեր էր անելու: Օրեկան մի քանի աղջիկ ավել կբռնաբարեր ու մի քանի մարդ ավել կսպաներ մուֆթա տեղը: Սա կարող ենք առանձին թեմայում քննարկել: Իհարկե եթե չես պնդելու, թե եթե ընդիմությունը հաղթեր Լևոնը Մանվելին աքսորելու էր, հետո նոր անցներ երկիրը շինելու գործին:

Իսկ կարող ասենք Մանվելը ու մնացածն էլ ժողովրդից սկսեին վախենալ, հաղթանակի դեպքում ու սկսեին նորմալ պահել իրենց? հըն?

Տրիբուն
18.02.2010, 00:52
Ապեր կարող ա եկեղեցի էիր գնացել? Ով էր զաստավիտ անում?

Լևոնը: Ով չէր գոռում, ծեծել էր տալիս: Բայց հանուն արդարության պիտի ասեմ, որ մինչև ծեծելը կամավոր գոռացողներին պիցա էին տալիս:

Տրիբուն
18.02.2010, 00:52
Իսկ կարող ասենք Մանվելը ու մնացածն էլ ժողովրդից սկսեին վախենալ, հաղթանակի դեպքում ու սկսեին նորմալ պահել իրենց? հըն?

Ապեր, Մանվելը չգիտի ժողովուրդն ինչ բանա, որ վախենա կամ չվախենա:

Chuk
18.02.2010, 00:54
Էնքանով էր ճիշտ, ինչքանով որ Սերժի ստիպողաբար հանրահավաքներին Առաջ Հայաստան են գոռում: Սարսափում եմ պատկերացնել թե հանկարծ ընդիմության հնարավոր հաղթանակի դեպքում մանվելը ինչեր էր անելու: Օրեկան մի քանի աղջիկ ավել կբռնաբարեր ու մի քանի մարդ ավել կսպաներ մուֆթա տեղը: Սա կարող ենք առանձին թեմայում քննարկել: Իհարկե եթե չես պնդելու, թե եթե ընդիմությունը հաղթեր Լևոնը Մանվելին աքսորելու էր, հետո նոր անցներ երկիրը շինելու գործին:

Վազգ ջան. ես ի տարբերություն շատերի գոհ ու երջանիկ եմ, որ Մանվելը մեր մեջքին վերջին պահին չկանգնեց ու իրա օգնությամբ արյունալի հեղափոխություն չարեցինք:
Բայց երբ մարդիկ գրոհներից են խոսում ու դրա անհրաժեշտությունից, պիտի նաև տարրական գիտակցություն ունենան հասկանալու համար, որ էդ պահին Մանվելին պետք էր մեր կողմը գրավելու փորձ անել:

Rammer
18.02.2010, 00:57
Լևոնը: Ով չէր գոռում, ծեծել էր տալիս: Բայց հանուն արդարության պիտի ասեմ, որ մինչև ծեծելը կամավոր գոռացողներին պիցա էին տալիս:

:D
ՉԷ չէ հում ձու...

Rammer
18.02.2010, 00:59
Ապեր, Մանվելը չգիտի ժողովուրդն ինչ բանա, որ վախենա կամ չվախենա:

Ոնց չգիտի...Չնայած ես կասկածում եմ որ իրա կնգա հետա խառնում: Երբ հարցնում են ասում ես միշտ ժողովրդի կողքին եմ: Իսկ կնգանից ասում են սաղ տղամարդիկ էլ վախենում են...:D

Տրիբուն
18.02.2010, 13:19
Վազգ ջան. ես ի տարբերություն շատերի գոհ ու երջանիկ եմ, որ Մանվելը մեր մեջքին վերջին պահին չկանգնեց ու իրա օգնությամբ արյունալի հեղափոխություն չարեցինք:
Բայց երբ մարդիկ գրոհներից են խոսում ու դրա անհրաժեշտությունից, պիտի նաև տարրական գիտակցություն ունենան հասկանալու համար, որ էդ պահին Մանվելին պետք էր մեր կողմը գրավելու փորձ անել:

Չուկ ջան, ես բան չասեմ, բայց ինքդ քո գրառումից հասկացի, թե սենց մտածելակերպով մենք ինչքան հեռու ենք քաղաքացիական հասարակություն կառուցելուց:

Kuk
18.02.2010, 14:39
Էնքանով էր ճիշտ, ինչքանով որ Սերժի ստիպողաբար հանրահավաքներին Առաջ Հայաստան են գոռում: Սարսափում եմ պատկերացնել թե հանկարծ ընդիմության հնարավոր հաղթանակի դեպքում մանվելը ինչեր էր անելու: Օրեկան մի քանի աղջիկ ավել կբռնաբարեր ու մի քանի մարդ ավել կսպաներ մուֆթա տեղը: Սա կարող ենք առանձին թեմայում քննարկել: Իհարկե եթե չես պնդելու, թե եթե ընդիմությունը հաղթեր Լևոնը Մանվելին աքսորելու էր, հետո նոր անցներ երկիրը շինելու գործին:

Վազգ ջան, մի բան չհասկացա. հիմա մանվելն ուզում ա անի, բայց քանի որ օրինավոր իշխանություններ ունենք, չի կարողանում, հենց Լևոնը գար, կարողանալու է՞ր:

Chuk
18.02.2010, 22:39
Չուկ ջան, ես բան չասեմ, բայց ինքդ քո գրառումից հասկացի, թե սենց մտածելակերպով մենք ինչքան հեռու ենք քաղաքացիական հասարակություն կառուցելուց:

Իմ գրառումի՞ց, Տրիբուն ձյա, թե՞ քո «համոզմունքներից» ;)
Էն ժամանակ գնում էր որոշակի պրոցես: Ու ժողովուրդը պիտի ուրախանար պետական կառույցի ամեն մի բարձրաստիճանի շարժմանը միանալուց, առավել ևս՝ Երկապահի նախագահի միանալուց, մանավանդ եթե կային մարդիկ, ովքեր երկրապահի հետ հույսեր էին կապում: Ու էդ ողջույնները ու գոռոցները անձերին չէին նվիրված, այլ էդ ընթացքին, էդ հույսի կատարման տեսլականին:

Առավել ևս ուժային ու գրոհի ճանապարհով հեղափոխության մասին խոսողները իրավունք չունեն էդ գոռոցների համար մեղադրեն ժողովրդին կամ ցույցերի կազմակերպիչներին, որովհետև իրենց ուզած ճանապարհը ռեալանալու հնարավորություն ուներ միայն էդ ձևով:

Այլ հարց, թե ինչի կբերեր դա:
Իմ կարծիքով՝ կատաստրոֆայի:
Ու դրա համար ես ուրախ եմ, որ էն ժամանակ հեղափոխություն չեղավ: Հազար ափսոս 10 զոհերը, դա էն ամենասարսափելին ա, որի մասին մտածելն անգամ կատաղեցնում է: Բայց եթե էն ժամանակ էս ձևով (իրականու՝ ձեր ուզած ձևով) հեղափոխություն լիներ, գրոհ լիներ, ապա Աստված գիտի, թե հիմա ինչ վիճակում էինք լինելու:

Դրա համար լավ է, որ էսպես է ընթանում, որ զտվել են, որ մեկը Մանվելը, մեկը Շիրխանյանը ու էլի ուրիշները զտվել են մեզնից:
Երկար ժամանակը նաև զտման ու ժողովրդի աչքերի բացման համար էր:
Ափսոս որ ոմանք աչքերը բացելով էլի մեղավոր են փնտրում՝ փոխանակ դաս քաղեն:

Կրկնում եմ, այն ժամանակ «Մանվել» գոռալը ճիշտ էր:

Elmo
19.02.2010, 00:22
Վազգ ջան, մի բան չհասկացա. հիմա մանվելն ուզում ա անի, բայց քանի որ օրինավոր իշխանություններ ունենք, չի կարողանում, հենց Լևոնը գար, կարողանալու է՞ր:

Մանվելը Լևոնի վախտով էլ էր բեսպրեդել, Քոչարյանի ժամանակ էլ, Սերժի ժամանակ էլ կլիներ, եթե Լևոնի կողքը կանգնելու համար պոչը տրորած չլինեյին: Իրա ու Ճանճի(Մանվելի ախպոր) սխրանքները չպատմեմ էլի: Մեծամորի ժողովրդի հետ էլ եմ շփվել, Էջմիածինի էլ: Ու շատ ականատեսներից ու դրանց ձեռի տակ ընկածներից եմ լսել ինչեր են անում ժողովրդի հետ: Թուրքը հայի հետ տենց չի վարվի, ոնց որ էդ երկուսն են վարվել: Հիմա էլ կաներ Կուկ ջան: Պարզապես մի թեթև դռռցրել են, վախից մի քիչ խելոք ա պահում րիան:

Elmo
19.02.2010, 00:30
Կրկնում եմ, այն ժամանակ «Մանվել» գոռալը ճիշտ էր:

Այն ժամանակ էլ էր Մանվելը մարդասպան, հիմա էլ: Եթե ժամանակից կախված կարելի ա 50 000 հոգով կանգնած մարդասպան ողջունել, ուրեմն հիմա Սերժի ժամանակն ա: Ամեն ինչ օրինաչափ ա: Եթե Մանվելին ողջունողները Սերժին վռնդելու ու նոր ապագայի լավագույն հույսերով էին ողջունում, ուրեմն պետք ա հասկանալ Սերժին ողջունող մարդկանց, որովհետև իրանք քիչ թե շատ նորմալ վաստակը են ուզում կորցնել: Իսկ էդ ըմբռնումը քո կողմից չկա Արտ ջան: Դու միշտ մի կողմից ռադիկալ մոտեցում ես ցույց տալիս:
Իսկ եթե էդ մարդկանց հասկանում ես, ուրեմն պետք ա նաև ընդունես, որ սայլը տեղից չի շարժվելու, որովհետև սա տուպիկ ա: Ու դեռ երկար ա տուպիկ մնալու: Ամենահամեստ հաշվարկներով մի 15 տարի դեռ էս կլանը կառավարելու ա:

Chuk
19.02.2010, 00:33

Վազգ ջան, դու գրառումս կարդացե՞լ ես, թե՞ պատասխանել շտապելիս վերջին նախադասությունս կարդացել ես ու գրել մի բան, որը գրառմանս ասելիքի հետ առընչություն չունի:

Ծով
19.02.2010, 00:33
որ ճիշտն ասեմ, անընդհատ փորփրում եմ հիշողությունս, բայց երկու անգամից ավել դժվար մանվել լսած լինեն ականջներս...էդքան եղել եմ էդ հրապարակում, տենց բան չեմ հիշում, որ երկրպագեինք մանվելին…մի բան եմ հիշում. հենց որևէ մեկի մասին խոսվում էր, ժողովուրդը մեխանիկորեն մինիմում երկու անգամ մի հատ պադառըկ էր անում էդ անվանը:D, բայց որ ման-վել,ման-վել գոռային ու մի հատ էլ պիցցա ստանային չեմ հիշում...ու առհասարակ պիցցայի մասին շատ են լեգենդներ հյուսվել,հիմնականում:D բուտերբրոձիկներ էին պանիրով ու երշիկով...մեկ էլ եսիմինչ ցեխերից նվերներ էին գալիս՝ պրյանիկ, բուլկի...իսկ ով պասի մեջ էր Ջոնի հետ աղցան էր ուտում լօլ:D
մենյուի մասին էսքանը...

պետք չի էլի էժանացնել...:)Մանվելը էդքան չկա, ժողովրդին պետք չի էժանացնել...պիցցա-միցցա...չէմիչէ...

Norton
19.02.2010, 01:56
Ի դեպ, ամբողջական էֆֆեկտի համար՝ ասուլիսը:

http://www.youtube.com/watch?v=iexXfApZe-4

Chuk
19.02.2010, 02:01
Ինձ էս ասուլիսից ուրիշ բան ահավոր տխրեցրեց: Դաշնակ գեներալ Արթուր Աղաբեկյանի մասին (ով Մանվելի հետևում երևում ա) շատ դրական կարծիք ունեի: Բայց տեսնելով թե ոնց ա մյուս անդեմների հետ միասին հրճվում Մանվելի դիշովի հումորների վրա, ստիպված եղա վերագնահատել իրան: Մյուսների արարքներում ոչ նորություն կար, ոչ զարմանալի բան:

Mephistopheles
19.02.2010, 02:22
թող սխալ չհնչի, բայց կռվի դաշտում հերոս լինելը հեշտ ա, գիտես թշնամին որտեղ ա… թե չէ սրանց վախկոտությունը ո՞նց կարաս բացատրես… պատերազմից չեն վախում, բայց Սերժից ու Քոչարյանից տակները քաքում ե՞ն… թե՞ իրանք էլ են հելել ժողովրդին գռփելու… իրանք միգուցե հերոս էին 18 տարի առաջ, բայց ոչ հիմա

ministr
19.02.2010, 02:58
Ինձ էս ասուլիսից ուրիշ բան ահավոր տխրեցրեց: Դաշնակ գեներալ Արթուր Աղաբեկյանի մասին (ով Մանվելի հետևում երևում ա) շատ դրական կարծիք ունեի: Բայց տեսնելով թե ոնց ա մյուս անդեմների հետ միասին հրճվում Մանվելի դիշովի հումորների վրա, ստիպված եղա վերագնահատել իրան: Մյուսների արարքներում ոչ նորություն կար, ոչ զարմանալի բան:

Չես կարա ասես կոնկրետ ինչիա վրայա հրճվում :) Միգուցե հենց Մանվելի?

dvgray
19.02.2010, 03:33
պետք չի էլի էժանացնել...:)Մանվելը էդքան չկա, ժողովրդին պետք չի էժանացնել...
իսկ Գագիկ Ջհանգիրյանը, կամ Խաչատուր Սուքիրասյանը… /և այլն այս շարքից/ էտքան կան՞

Բիձա
19.02.2010, 03:55
թող սխալ չհնչի, բայց կռվի դաշտում հերոս լինելը հեշտ ա, գիտես թշնամին որտեղ ա… թե չէ սրանց վախկոտությունը ո՞նց կարաս բացատրես… պատերազմից չեն վախում, բայց Սերժից ու Քոչարյանից տակները քաքում ե՞ն… թե՞ իրանք էլ են հելել ժողովրդին գռփելու… իրանք միգուցե հերոս էին 18 տարի առաջ, բայց ոչ հիմա
18 տարի առաջ էլ հերոս չեն եղել: Կռվին մասնակցելն ու հերոսությունը տարբեր բաներ են: Մինչև հիմա դրանցից որևէ մեկի հերոսության կոնկրետ որևէ հավաստի դրվագ նկարագրված չի:
Թալանի, մարդակերության դրվագներ ինչքան ուզես:
Էլմոյի հիշատակած դրա ախպերը-ճանճը 93-ից սկսած Էջմիածնում ու շրջանում էլեկտրականության գործերի շեֆն էր: Բացարձակ տեռոր էր /է/ տիրում: Իրա հասցեին ձեն հանողին ԲՏ-եքի թիմով հարձակվում մահամերձ էին սարքում: Մի քանի հոգու թույնել է: Բազմաթիվ մարդիկ ինվալիդ են դարձել միայն ճանճի ձեռքով: :angry
Առհասարակ ծայրահեղ տականք, սրիկա, ճիվաղ եղբայրների ինստիտուտի առկայությունը Հայաստանում զարմանալի ֆենոմեն է: Սկսվեց դեռ 91-ից, գնալով թափ է առնում, պակասելու փոխարեն:
Ի միջի այլոց, թե նագլիությամբ, թե տափակությամբ ու մնացած որակներով անչափ նման է իր կնքահորը- Վազգենին::hands
Իսկ նախագահությունում նստածների մասին խոսելն իսկ ավելորդ է: Էդ կոհորտան արդեն մի 15 տարի է խոդ է տված, նույն կոդլն է ու չեմ կարծում թե ինքը մեջների վատագույնն է::ok

Kuk
19.02.2010, 09:34
Մանվելը Լևոնի վախտով էլ էր բեսպրեդել, Քոչարյանի ժամանակ էլ, Սերժի ժամանակ էլ կլիներ, եթե Լևոնի կողքը կանգնելու համար պոչը տրորած չլինեյին: Իրա ու Ճանճի(Մանվելի ախպոր) սխրանքները չպատմեմ էլի: Մեծամորի ժողովրդի հետ էլ եմ շփվել, Էջմիածինի էլ: Ու շատ ականատեսներից ու դրանց ձեռի տակ ընկածներից եմ լսել ինչեր են անում ժողովրդի հետ: Թուրքը հայի հետ տենց չի վարվի, ոնց որ էդ երկուսն են վարվել: Հիմա էլ կաներ Կուկ ջան: Պարզապես մի թեթև դռռցրել են, վախից մի քիչ խելոք ա պահում րիան:

Վազգ ջան էդ քո պատմածները ես էլ գիտեմ՝ միքիչ ավել, միքիչ պակաս, տարբերությունն էական չի: Բայց էն, ինչ Մանվելն ա արել կամ անում, էդ նույնը էլի մարդիկ են անում, միքիչ ավել, միքիչ պակաս, էդ էլ էական չի, ուղղակի Մանվելը բացահայտ ա անում, նրանք միքիչ փորձում են շուստրիավարի անեն, չերևա, բայց չի ստացվում, էլի մի տեղից դուրս ա գալիս:

Տրիբուն
19.02.2010, 15:29
Իմ գրառումի՞ց, Տրիբուն ձյա, թե՞ քո «համոզմունքներից» ;)
Էն ժամանակ գնում էր որոշակի պրոցես: Ու ժողովուրդը պիտի ուրախանար պետական կառույցի ամեն մի բարձրաստիճանի շարժմանը միանալուց, առավել ևս՝ Երկապահի նախագահի միանալուց, մանավանդ եթե կային մարդիկ, ովքեր երկրապահի հետ հույսեր էին կապում: Ու էդ ողջույնները ու գոռոցները անձերին չէին նվիրված, այլ էդ ընթացքին, էդ հույսի կատարման տեսլականին:

Առավել ևս ուժային ու գրոհի ճանապարհով հեղափոխության մասին խոսողները իրավունք չունեն էդ գոռոցների համար մեղադրեն ժողովրդին կամ ցույցերի կազմակերպիչներին, որովհետև իրենց ուզած ճանապարհը ռեալանալու հնարավորություն ուներ միայն էդ ձևով:

Այլ հարց, թե ինչի կբերեր դա:
Իմ կարծիքով՝ կատաստրոֆայի:
Ու դրա համար ես ուրախ եմ, որ էն ժամանակ հեղափոխություն չեղավ: Հազար ափսոս 10 զոհերը, դա էն ամենասարսափելին ա, որի մասին մտածելն անգամ կատաղեցնում է: Բայց եթե էն ժամանակ էս ձևով (իրականու՝ ձեր ուզած ձևով) հեղափոխություն լիներ, գրոհ լիներ, ապա Աստված գիտի, թե հիմա ինչ վիճակում էինք լինելու:

Դրա համար լավ է, որ էսպես է ընթանում, որ զտվել են, որ մեկը Մանվելը, մեկը Շիրխանյանը ու էլի ուրիշները զտվել են մեզնից:
Երկար ժամանակը նաև զտման ու ժողովրդի աչքերի բացման համար էր:
Ափսոս որ ոմանք աչքերը բացելով էլի մեղավոր են փնտրում՝ փոխանակ դաս քաղեն:

Կրկնում եմ, այն ժամանակ «Մանվել» գոռալը ճիշտ էր:

Պատասխանի հիմնական մասը գրել եմ լոքի թեմայում, ապեր

մի հատ վերդարձի մանկություն ու սկսի վերանայել բազային արժեքային համակարքդ: Կարճ ասած, աշխատիր պատասխանել ամենապարզ մանկական հարցին - «что хорошо а что плохо ?»:

Օրինակ, Մանվել - это хорошо, или плохо ? Անկախ այն բանից, ինքը մեզ պետք էր այն ժամանակ, թե պետք չէր:

Մնացած մասով էլ մի հատ հարց տամ: Տեսականորեն հնարավոր համարու՞մ ես, որ ինչ-որ պահի էլ կարող ա պետք լինի, որ հրապարակում ամբողջ ժողովորդով գոռանք Քոչարյան-Քոչարյան, կամ Սերժ-Սերժ: Կամ ասենք, էտ պաշտոնյաներից Նիկոյանը ԱԺ-ց դուրս գա, ասի միանում եմ ընդդիմությանը, ու գոռանք սաղս Նիկոյան-Նիկոյան: Որտե՞ղ ա էտ սահմանաը, որով որոշվում ա պետքականն ու անպետքը, կամ հարմար ու ոչ հարմար պահերը/ժամանակը: Եթե տենց պետք էր, որ պիտի Մանվել Մանվել գոռալով իշխանափոխություն անեին, ինչի՞ չարեիցն: Եթե պատրաստ չէին արյունահեղության, ուրեմն ինչիների՞ն էր պետք Մանվելը, ու Մանվել գոռացնելը:
Ընկեր, ու էս հարցերը առաջանում են իմ մոտ, իսկ դու ուզում ես որ շարքային քաղաքացին, որը սրտանց ուզում ա տե՞ր կանգնի իր հայրենիքին, ու իր ձեռքն առնի իշխանությունը, ու կառուցի քաղաքացիական հասարակություն՝ ՀԺ երկու տարի առաջվա ու երեկվա համարները կարդալով, ու հավատ ՀԱԿ-ին կամ իրա առաջնորդին: Երկու տարի առաջ միտինգ գնացողը, ու Մանվել գոռացողը էսօր Երկրապահի համագումարի ականատեսն ա լինում, ինչի պիտի մարդիկ հավատան ու փորձեն հասկանալ, որ «էն ժամանակ ուրիշ էր, հիմա ուրիշ ա»: Հո ապուշ չե՞ն: Ի՞նչն ա փոխվել էն ժամանակի ու էս ժամանակի մեջ: Մադրիդյան սկզբունքնե՞րն են առաջ քաշվել: Մադրիդյան սկզբունքները տենց ռադիկալ փոխե՞լ են Մանվելի սոցիալական ընդունելիության աստիճանը:

Ապեր, դու մուտիտի զոհ ես, ու բոլոր միջոցներով չես ուզում դրան հավատալ, ու փորձ ես անում ինքդ քո համար բացատրություններ գտնել:

Rammer
19.02.2010, 15:44

Հարցը Չուկի ես գրել, բայց կլինի մի բան էլ ես ասեմ?

Ծով
19.02.2010, 15:45
Չէ, Դի՛վ, չկան;)

Տրիբուն
19.02.2010, 16:21
Հարցը Չուկի ես գրել, բայց կլինի մի բան էլ ես ասեմ?

Մուտիտ ես անում:

Տրիբուն
19.02.2010, 16:23
պետք չի էլի էժանացնել...:)Մանվելը էդքան չկա, ժողովրդին պետք չի էժանացնել...պիցցա-միցցա...չէմիչէ...

Ծով ջան, դու էլ ես մուտիտ անում: Ով Մանվեր գոռում, պիցա էին տալիս, ով բարձր էր գոռում ` երկու կտոր էին տալիս, ով երկու անգամ բարձր էր գոռում` համ էլ չայ էին տալիս;

Rammer
19.02.2010, 16:43
Մուտիտ ես անում:

Բայց հլը բան չէի ասել տնաշեն:this
Բայց դե ճիշտ ես ասում ես միշտ մուտիտ եմ անում:

Տրիբուն
19.02.2010, 16:46
Բայց հլը բան չէի ասել տնաշեն:this
Բայց դե ճիշտ ես ասում ես միշտ մուտիտ եմ անում:

Լավ ասա, ապեր: Մենակ հերթական հոդվածը դեմ չտաս, թե չէ հոդվածակոխ կանեմ:

Rammer
19.02.2010, 16:56
Լավ ասա, ապեր: Մենակ հերթական հոդվածը դեմ չտաս, թե չէ հոդվածակոխ կանեմ:

Գիծը ապեր երբեք անձերով չի քաշվում: Գիծը վերջանում ա ընդեղ որտեղ ազգային շահը: Եթե, օրինակ իմանամ որ Քոչարյանը գալու ա ու Ղարաբաղը Հայաստանին ա մնալու կգոռամ Քոչարյան: Ուզում եմ ասեմ, երկրի բարգավաճման և ժողովրդավարցման համար ցանկացածի հետ էլ կարելի ա դաշնակցել...Բայց դե պարզա որ ԿԳԲ-ի հետ չես կարա դաշնակցես ԿԳԲ-ն քանդելու համար:
Ապեր երբ Լևոնը վերադառնում էր ես պակաս վատ չէի մտածում իրա մասին այն ժամանակ, քան հիմա Քոչարյանի մասին: Ու դու էլ մի ասա թե չես գնա, մանավանդ որ ասել ես որ դոդի հետևից նաղդ գնացող ես...:D

Տրիբուն
19.02.2010, 17:19
Գիծը ապեր երբեք անձերով չի քաշվում: Գիծը վերջանում ա ընդեղ որտեղ ազգային շահը: Ե

Ապեր, ազգային շահն էլ են անձերը թելադրում: Գիծը միշտ, Ռամ, միշտ, քաշում են անձերը: Ոնց ա ստացվել, որ Ղաարաբաղն ա դառել ազգային շահ ու Ջավախքը չի դառել ? Կամ ասենք Նախիջևանը: Կամ ինչի Ղարաբաղը ավելի մեծ ազգային շահ, քան ասենք տնտեսության մոնոպոլացումը: Մեկը կապացուցի, որ Ղարաբաղը եթե տանք թուրքերը մեզ կուտեն ու երկիրը կկորցնենք, մյուսն էլ կապացուցի, որ եթե տնտեսության մոնոպոլացումը սենց շարունակվի, արտագաղթը էնքան կմեծանա, որ վաղը պահելու բան չի մնա, ու էլի երկիրը կկորցնենք: Նենց որ ապեր, էն որ Ղարաբաղն ա միակ ու ամենալուրջ ազգային շահը լուրջ կաթոց ա մեր ուղեղներին: Ոչ մեկը չի ասում որ դա կարևոր չի, շաաաաաաաատ կարևոր ա: Բայց դրան արհեստականորեն տվել են ՈՐՈՇԻՉ դեր, ու դու դրան հավատում ես: Ու էտ էն են անձերը թելադրել, քանի որ դա ապացուցելու համար, դու Լևոնի ելույթներն ես մեջբերում:

Chuk
19.02.2010, 18:07
Էսօր լրացավ կեղծված ընտրությունների 2 տարին ու ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները բնականաբար փողոցում էին:
Երթը մեկնարկվեց ժամը 4-ին, Կորյունի ՀԱԿ շտաբի մոտից, ապա մտավ Աբովյան փողոց:
Երիտասարդներն անցան փողոց ու փողոցով շարունակեցին իրենց երթը:

Սայաթ-Նովայի մոտակայքում ոստիկաններն ու կարմիր բերետավորները նրանց փորձեցին բրդել մայթ:
ՀԱԿ ակտիվիստները տակ չմնացին: Ծեծկռտուք առաջացավ: Վստահաբար ասում եմ, որ այսօր Աբովյանի փողոցում Հայաստանի հպարտ, չխոնարվող քաղաքացին էր:
Ոստիկանական ուժերը գնալով ավելանում էին:
ՀԱԿ ակտիվիստները որպես բողոքի նշան նստեցին փողոցի մեջտեղում՝ փակելով երթևեկությունը:

Ապա նոր ծեծկռտուք սկսվեց:
Կան տուժածներն, երիտասարդ ակտիվիստներից մեկին տեղափոխեցին հիվանդանոց:
Կան ձերբակալվածներ:

ՀԱԿ ակտիվիստներն անկոտրում էին ու երթը շարունակեցին:
Երթն անցավ Աբովյան փողոցով, մտավ հրապարակ, Ամիրյան փողոց, Մաշտոց, ապա նորից Կորյուն փողոց:

Երթին ուղեկցում էին բազմաքանակ ոստիկաններն ու բազում ոստիկանական մեքենաները:
Կորյունի վրա ՀԱԿ ակտիվիստներին էին սպասում կարմիր բերետավորները, ովքեր միանգամից հարձակվեցին ու գրկելով «փախցրին», ձերբակալեցին շարքի առջևից գնացող երիտասարդներին:

Երևի թե բողոքի ակցիան կշարունակվի ոստիկանության մոտ, թեև դեռ հաստատ չի:
Առայժմ այսքանը:

Kuk
19.02.2010, 19:17
Բախում Երեւանի կենտրոնում

Ոստիկաններն այսօր այնքան էլ հանդուրժող չէին Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների նկատմամբ:

Նախագահի ընտրության արդյունքները 2 տարի անց կեղծված համարող երիտասարդներից շատերն այսօր «արժանացան» ոստիկանական հարվածների:

Մի քանի հարյուր քաղաքացիներ այսօր երթով շարժվեցին Կորյուն փողոցում տեղակայված ՀԱԿ կենտրոնական գրասենյակի մոտից մինչեւ ԿԸՀ` անցնելով Երեւանի կենտրոնական փողոցներով:

Այն պահին, երբ ցուցապաստառներով, քաղբանտարկյալների նկարներով երթի մասնակիցները հատում էին Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը, տեղի ունեցավ միջադեպ:

Քանի որ Աբովյան փողոցի մայթերը նեղ են, երթի մասնակիցները սկսեցին քայլել փողոցով: Ոստիկանները պահանջեցին շարժվել միայն մայթով, անգամ պատ կազմեցին` արգելելով երթը: Ոստիկանների հարվածներից խուսափելու համար, երթի մասնակիցները նստեցին Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում եւ սկսեցին բռունցքներ պարզած երգել:

Սակայն այդ երկար չտեւեց. ոստիկանները եւ կարմիր բերետավորները ծեծելով, ուժի կիրառմամբ նրանց հեռացրեցին փողոցի կենտրոնից: Բախման արդյունքում ՀԱԿ ակտիվիստներից Սարգիս Խաչատրյանի ինքնազգացողությունը վատացավ: Նրան քիչ անց «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխեցին «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:

Երթի մեկ այլ մասնակցի`«Հայկական ժամանակ» թերթի պատասխանատու խմբագիր Հայկ Գեւորգյանի որդուն` Վահագնին, ոստիկանները նստեցրին մեքենա եւ տարան անհայտ ուղղությամբ: 10 րոպե անց նրան բաց էին թողել: Վահագնը «Ա1+»-ին հայտնեց, որ ոստիկանը իր հետ խոսում էր փողոցային բառապաշարով:

Թվում էր` երթը խաղաղ ավարտ պետք է ունենա: Սակայն երբ արդեն ավարտվում էր երթը, ու ցուցարարները մոտենում էին ՀԱԿ գրասենյակին, կարմիր բերետավորները առանց որևէ պատճառի բերման ենթարկեցին երթի 4 ակտիվիստների, այդ թվում` Վահագն Գեւորգյանին:

Ցուցարարները պահանջեցին ազատ արձակել երիտասարդներին: Նրանք կանգնեցին տեղում, իսկ դիմացը ոստիկանական պատ էր: Երբ փորձեցինք ճշտել, թե ինչու են բերման ենթարկվել երիտասարդները, ոստիկանների պատասխանը եղավ միայն լռությունը:

Ի դեպ, «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից «Ա1+»-ին հաղորդեցին, որ երիտասարդ ակտիվիստ Սարգիսը հիվանդանոց է տեղափոխվել որովայնի սալջարդ եւ գլխուղեղի ցնցում ախտանիշներով: Սակայն նրա մոտ հետազոտության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել նրա մոտ, եւ նա հեռացել է ինքնակամ:

Ա1+ (http://a1plus.am/am/politics/2010/02/19/police)

Kuk
19.02.2010, 19:27
Սա էլ վիդեոն.

http://www.youtube.com/watch?v=u9SHA8O7Ktw

Chuk
20.02.2010, 00:03
Մոդերատորական. Թեմայում՝ վերջին իրադարձության հետ կապված, թողել եմ միայն ինֆորմատիվ գրառումները, «քննարկումը» ջնջել եմ:

murmushka
20.02.2010, 21:09
http://www.youtube.com/watch?v=xwlfeMxRnyQ

Tig
23.02.2010, 10:41
http://www.youtube.com/watch?v=mLviuaFnUXU&feature=youtube_gdata

Բիձա
23.02.2010, 19:18
http://www.youtube.com/watch?v=mLviuaFnUXU&feature=youtube_gdata

Հոյակապ տղերք են:
Դպրոցից հեռացնել դեռ չէի լսել:
Ինչքան գիտեմ աշխահի որևէ կետում այդպիսի վերաբեմունք դեռ գրանված չի:
Նաև երեևում է, որ մլիցեն ու բերետները արդեն դժվարությամբ են ծառայում վերխերին ու ԲՏ-ուն: Իհարկե մարդկայնությունից չի, այլ վաձատրությունից, բայց ամեն դեպքում դա էլ է տեսնելի:

Rammer
24.02.2010, 20:39
ԽՈՋԱԼՈՒԻ ՄԱՍԻՆ ԿԵՂԾԻՔԻ ԴԵՄ

Փետրվարի 24-ին, Երեւանում տեղի ունեցավ Xocali.net նախագծի շնորհանդեսը:

«Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ նախագահ Արմինե Ադիբեկյանը եւ տեղեկատվության անվտանգության գծով մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրեցին ադրբեջանցիների կողմից իրականացվող աննախադեպ կեղծիքների և փաստերի աղավաղման ժամանակագրությունը` կապված Աղդամի (Խոջալուի) 1992թ. դեպքերի հետ:

Ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքներն ու ապատեղեկատվությունը բացահայտելու նպատակով «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ-ն նախաձեռնել է http://xocali.net/ հասցեով կայքի գործարկումը:

Աղդամի (Խոջալուի) իրադարձությունների հետ կապված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է մոտ 20 կեղծ լուսանկար, որոնք օգտագործում է ադրբեջանական կողմը` միջազգային հանրության շրջանում հայերի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու նպատակով: Ինչպես ներկայացրեց Ա. Ադիբեկյանը, ադրբեջանցիները իբր Խոջալուին վերաբերող լուսանկարներ են տարածում, որոնք իրականում 1999թ.Կոսովոյում տեղի ունեցած ջարդերի, տարերային աղետի հետեւանքով զոհված քուրդ երեխաների և նմանատիպ այլ լուսանկարներ են: Կամ` ներկայացվում է միեւնույն դիակը (որն ի դեպ, ակնհայտորեն ոչ պակաս, քան 15 տարվա վաղեմություն ունի)` նախ մազերով, ապա` գլուխը մաշկահան արված:

Այս ամենից բացի, աղաղակող կեղծիքներ են հայտնաբերվել Աղդամում կատարված ողբերգության զոհերի անվանացանկում, որոնք ներկայացվում են ադրբեջանական պաշտոնական կառույցների կողմից. օրինակ` միեւնույն մարդու անունը ներկայացվում է լեզվական տարբեր հնչողություններով եւ մատուցվում իբրեւ առանձին անուն: Ի դեպ, ՀԿ-ն իր բացահայտումներն արել է` հիմնվելով հենց ադրբեջանական աղբյուրների վրա:

Աղդամի (Խոջալուի) դեպքերի առնչությամբ http://xocali.net/ կայքում առանձնացված է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի եւ քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի ուսումնասիրությունները եւ ադրբեջանական կեղծիքների վերաբերյալ նրանց բացահայտումները: Նախագծի իրականացմանը օգնել են նաեւ openarmenia.com ֆորումի մասնակիցները, ինչպես նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության» կենտրոնը:

Աղդամի (Խոջալուի) դեպքերի կետ կապված ադրբեջանական կեղծիքները ներկայացնող http://xocali.net/ կայքն այս պահին հանրությանը ներկայանում է ռուսերեն, անգլերեն եւ ադրբեջաներեն լեզուներով: Ֆրանսերեն, պարսկերեն եւ գերմաներեն էջերը պատրաստ կլինեն առաջիկայում:

Rammer
24.02.2010, 23:09
ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻՑ

Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանի խոսքով, իշխանական ապարատը, Հայռուսգազարդի ղեկավարը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի գնի կապակցությամբ ինչ-որ անիմաստ բացատրություններ են տալիս: “5 տարի առաջ գազը ներմուծվում էր 110 դոլարով, այժմ 180 դոլարով: Դա դրամով նույն գումարն է կազմում: Սակայն Հայռուսգազարդը բնակչությանը վաճառում է 341 դոլարով: Հարցը սա է: Ինչ ծախսեր է անում Հայռուսգազարդը, ինչու է 2 անգամ թանկ վաճառում, մենք պահանջելու իրավունք ունենք, քանի որ բաժնետոմսերի 20 տոկոսը Հայաստանինն է, մենք իրավունք ունենք բացատրություն պահանջել: Հայռուսգազարդի ղեկավարությունը քաղցրաբլիթի բաղերն է մեզ փորձում գցել: Պետք է հիմնավորեն ծախսերը: Ինչքան աշխատավարձ է ստանում ղեկավարը: Վերջերս նա մասնակցել է Լոնդոնում մի միջոցառման և վճարել է 25000 ֆունտ: Նա թույլտվություն խնդրե՞լ է պետական միջոցներով մասնակցել դրան, ու հետո էլ փոխհատուցելու համար դա մտցնել գազի սակագնի մեջ: Ինչքա՞ն է կազմում Հայռուսգազարդի կորուստները: Ինչո՞ւ են մեծածախ գնորդին ավելի էժան վաճառում, եթե ամբողջ աշխարհում դա հավասար գումար է կազմում:

Պետությունը Հայռուսգազարդին ռուսական վարկից 40 միլիոն դոլար է տվել: Ասում են ազատ միջոցներ կան, տոկոսով վարկ ենք տվել: Պետությունը ուրիշ պետությունից վարկ է վերցնում և տոկոսով տալիս ուրիշին: Եթե այդպես է, կարող են ֆոնդային բորսայից 1 մլրդ դոլար գումար վերցնել ու տոկոսով տալ թուրքական ընկերություններին: Սա չի մտնում տրամաբանության մեջ: Եթե ազատ միջոց կա, ապա օրենքով այդ միջոցները ֆինանսների նախարարությունը տալիս է ԿԲ-ին, իսկ վերջինս ժամանակավոր տալիս է կոմերցիոն բանկերին:”

Բագրատյանի խոսքով, մարդկանց ցանկանում են շփոթեցնել, երբ ասում են, որ Ռուսաստանը 17 տոկոսով բարձրացնում է գազի գինը: Ռուսաստանը իրականում 26 դոլարով, այսինքն 7 տոկոսով է բարձրացրել, իսկ բնակչությանը վաճառում են 341 դոլարով, ինչը 42 տոկոս է կազմում:

“Ասում են ներդրում են կատարել, սակայն ումից են թույլտվություն վերցրել, կամ եթե վնասներ է կրել Հայռուսագազարդը, ինչու է ներդրում արել: Կառավարությունը չի համարձակվում խոսել նրանց հետ: Այս խոսկացությունն է, որ չի ստացվում Հայռուսգազարդի հետ: Սա այսպես հեշտ չի վերջանա: Կա գազի որակի խնդիր: Պետությունն իրավունք ունի որակի ստանդարտ հաստատել, բայց չի արել: Պետությունը կարող է չափիչ սարք դնել ստուգելու համար Հայռուսգազարդի տվյալները, կրկին չի արել: Պետությունը վախենում է թափանցիկությւնից, որ այս ամենը կբացվի”, ասել է Հրանտ Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանը նշել է, որ Հայռուսգազարդը 2006 թվականից սկսած Կենտրոնական բանկի վարած խայտառակ դրամավարկային քաղաքականության հետևանքով 200 տոկոս շահույթ է ունեցել:
Բագրատյանը կրկին բարձրացրել է ցեմենտի 2 խոշոր գործարանների հարցը, նշելով, որ անթույլատրելի է նման երևույթը, երբ փոխանակ սուբսիդավորելու բնակչությանը, ձրի գազ են տալիս այդ գործարաններին: Ի դեպ, հենց այդ գործարանների պատճառով նաև անցած տարի մեծ տոկոս կազմեց տնտեսական անկումը, ասել է նախկին վարչապետը:

Վիշապ
25.02.2010, 14:38
Ռումբը ժամը 13-ին պետք է պայթեր (http://a1plus.am/am/social/2010/02/25/bomb)

Այս պահին Խորենացու փողոցում տեղակայված Պետեկամուտների կոմիտեի շենքում շարունակվում է կասկածելի ռումբի փնտրտուքը:

Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՎ Փրկարար ծառայության մամլո խոսնակ Նիկոլայ Գրիգորյանը, այս պահին շենքում են փրկարարները, ականազերծողները, ոստիկանները: Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները տարհանվել են շենքից:

Նշենք, որ ՀՀ ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Պետեկամուտների կոմիտեի շենքում տեղադրված ռումբը ժամը 13-ին կպայթի: Բարեբախտաբար, առայժմ պայթյուն չի եղել: «Ա1+»-ի նկարահանող խումբ այս պահին դեպքի վայրում է:
Է՜խ :(

murmushka
01.03.2010, 12:27
http://armenia.az/

հետաքրիր է թե ինչ նպատակ է հետապնդում այս ամենը

Norton
01.03.2010, 12:31
http://armenia.az/

հետաքրիր է թե ինչ նպատակ է հետապնդում այս ամենը

Պրոպագանդա, ԱԱԾ--ն ուղղակի պետքա փակել մուտքը:

Mephistopheles
01.03.2010, 12:54
http://armenia.az/

հետաքրիր է թե ինչ նպատակ է հետապնդում այս ամենը

Ես Mugam Radio-ն շատ սիրեցի… հիմա ամբողջ օրը էդ եմ լսում

Վիշապ
01.03.2010, 14:36
http://armenia.az/

հետաքրիր է թե ինչ նպատակ է հետապնդում այս ամենը

Ինչքան որ նայեցի, չեզոք, փոքր–ինչ լավատեսական ուղղվածության տեղեկություններ են, քիչ ա մնում կուտն ուտեմ…:8

murmushka
04.03.2010, 23:53
http://www.vesti.ru/doc.html?id=345497&cid=1

Комитет Конгресса США принял резолюцию о геноциде армян

ministr
05.03.2010, 00:08
Համմէ???? Տենաս մեզ որտեղ են քցում...

Rammer
05.03.2010, 00:10
ԱՅՍ ՊԱՀԻՆ 22 ԴԵՄ ԲԱՆԱՁԵՎԻՆ

Ավարտվում է Հայոց Ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւի քվեարկությունը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Այս պահին 46 կոնգրեսականից դեմ է քվեարկել 22 կոնգրեսական: Նշենք, որ եւս մեկ հոգի եթե դեմ քվեարկի, բանաձեւը չի անցնի:

Elmo
05.03.2010, 00:37
Քվեարկության համար նախատեսված ժամկետը երկարաձգվել է (http://tert.am/am/news/2010/03/04/bermann/)

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շարունակվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի քվեարկությունը: Առայժմ հանձնաժողովի 46 անդամներից 22-ը դեմ է քվեարկել բանաձևին, 20-ը` կողմ: Բանաձևին կողմ արտահայտված չորս անդամ քվեարկությունից ուշանում է

Rammer
05.03.2010, 00:43
Հիմա 23 կողմ, 22 դեմ

ԲԱՆԱՁԵՎԸ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է....

_DEATH_
05.03.2010, 00:45
23 կողմ, 22 դեմ

Այսինքն ընդունվեց?

Ambrosine
05.03.2010, 00:45
Ըհը, ընդունվեց:

Elmo
05.03.2010, 00:46
Ցեղասպանության բանաձևն ընդունվեց
http://tert.am/am/news/2010/03/04/bermann/

Ձայնալար
05.03.2010, 10:15
Մոդերատորական: Ցեղասպանության ճանաչումը քննարկող, սակայն լրատվոիթյուն չպարունակող գրառումները տեղափոխվել են «Հայոց ցեղասպանության ճանաչումը (http://www.akumb.am/showthread.php/50560-%D5%80%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81-%D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8)» թեմա:

Okamigo
05.03.2010, 18:09
Վնասազերծվել է հայկական տարածք ներխուժած ադրբեջանական զինված դիվերսիոն խումբը

http://tert.am/g_image.php?id=75383&tmb=3

Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղի մերձակայքում Ադրբեջանից հայկական տարածք է ներխուժել 5-6 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խումբ։ Պետական սահմանն անցած խումբը զբաղվել է նաև ավազակային գործողություններով և անասնագողությամբ։

Հայկական կողմի ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է, ադրբեջանական կողմից կան զոհեր։ Մեկ դիակ գտնվում է հայկական տարածքում, ծանր վիրավորված ևս մեկ դիվերսանտ մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, մեկ այլ դիակ ենթադրաբար գտնվում է չեզոք գոտում։

Դիվերսիոն խմբի վիրավոր մյուս անդամներին հաջողվել է փախչել և անցնել սահմանը։ Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Tert.am

Adriano
05.03.2010, 20:51

Այ թե որտեղ են օգտակար լինում հատուկ ծառայության ուժերը, սակայ անհրաժեշտ է էլ ավելի զարգացնել հայկական հատուկ ծառայությունները`արտաքինը հատկապես:

Gayl
07.03.2010, 00:14
Շա~տ հանգիստ է, շա~տ

Երեկ մենք տեղեկացրել էինք, որ, ըստ ՊՆ մեր աղբյուրների, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ներքին հրամանով բանակում «պատերազմական վիճակ» է հայտարարված: Իսկ «ՉԻ»-ն գրել էր, որ Հայաստանի տարածքով ռազմական կործանիչներ են թռել: Այս կապակցությամբ ՊՆ-ն երեկ հայտարարություն է տարածել, թե որոշ ԶԼՄ-ներ շարունակում են խեղաթյուրված, իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել: ՊՆ-ն ասում է, թե այդ ԶԼՄ-ները միտումնավոր շիկացնում են մթնոլորտը, տագնապի մեջ գցում բնակչությանը եւ առատորեն «սնում» ադրբեջանական քարոզչամեքենան: Ասել կուզեն, թե իրավիճակը սահմանում ամենեւին էլ լարված չէ: Բայց ՊՆ մեկ այլ հաղորդագրության համաձայն. «Մարտի 3-ի, լույս 4-ի գիշերը Կոթի գյուղի մերձակայքում Ադրբեջանից հայկական տարածք է ներխուժել 5-6 հոգանոց զինված դիվերսիոն խումբ: Հայկական կողմի ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է, ադրբեջանական կողմից կան զոհեր»: Հիշեցնենք, նախօրեին էլ ԼՂՀ ՊՆ-ն էր հաղորդագրություն տարածել, որ մարտի 3-ի լույս 4-ի գիշերը եւ օրվա ընթացքում շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր, հակառակորդը գնդակոծել էր տարբեր ուղղություններով տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Դրանից առաջ շփման գծում հրաձգության հետեւանքով զոհեր էին եղել ադրբեջանական կողմում, հետո հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր հայ զինվոր: Մի խոսքով, սահմանում, ըստ ՊՆ-ի, շա~տ հանգիստ է:
http://www.armtimes.com/3172
Արա բա կարողա խուճապ քցի ժողովրդի մեջ, շատ ճիշտ ա վարվում Սերյանը արտաքին հանգստությունը շատ կարևոր է:Մեկ էլ հետաքրքիր ա թե էտ կործանիչները ու՞ր են թռել:

ministr
07.03.2010, 00:18
Կործանիչները եթե թռնեին դրանց գռռոցից զահլեքս գնալու էր քանի որ մոտ ենք օդանավակայանին.. Իսկ նման բան տեղի չի ունեցել:
Տակ չտո "Թուք ու մուր" թերթը հերթական լուն դավա սարքելու ակցիանա անցկացրել: Իսկ անասուն գողացող դիվերսիոն խումբը էն դեպքը չի որ տագնապ հայտարարվի :)

Chuk
07.03.2010, 00:20
Խուճապ առաջացնող լուրերը նպատակային տարածվում է հենց ՊՆ-ի կողմից, թերթերին քավության նոխազ մի սարքեք: Թերթերին նման ինֆորմացիա, իմ խորին համոզմամբ, հասցվում է նպատակային:

Gayl
07.03.2010, 00:21
Կործանիչները եթե թռնեին դրանց գռռոցից զահլեքս գնալու էր քանի որ մոտ ենք օդանավակայանին.. Իսկ նման բան տեղի չի ունեցել:
Տակ չտո "Թուք ու մուր" թերթը հերթական լուն դավա սարքելու ակցիանա անցկացրել: Իսկ անասուն գողացող դիվերսիոն խումբը էն դեպքը չի որ տագնապ հայտարարվի :)
Չէ ո՞նց կլինի բա թույն շնչողները ժողովրդին չվախացնե՞ն:

ministr
07.03.2010, 00:22
Խուճապ առաջացնող լուրերը նպատակային տարածվում է հենց ՊՆ-ի կողմից, թերթերին քավության նոխազ մի սարքեք: Թերթերին նման ինֆորմացիա, իմ խորին համոզմամբ, հասցվում է նպատակային:

Միգուցե և ավելի վերևից, բայց էդ երբվանիցա ընդդիմադիր մամուլը ջուր լցնում իրենց ջրաղացին? :)

Gayl
07.03.2010, 00:24
Խուճապ առաջացնող լուրերը նպատակային տարածվում է հենց ՊՆ-ի կողմից, թերթերին քավության նոխազ մի սարքեք: Թերթերին նման ինֆորմացիա, իմ խորին համոզմամբ, հասցվում է նպատակային:
Էտ լրագրողը չի ֆայմու՞մ որ չի կարելի այդպիսի բաներ տպել կամ ասենք թե հրթիռ ա ուղարկվել ուրեմն պետք է ամբողջ աշխարհով հայտարարի, չեն հասկանում որ չի կարելի է ՊՆ ի գաղտնիքները հրապարակել:

Chuk
07.03.2010, 00:27
Լրագրողները պիտի անեն իրենց գործը: Ես ինքս կարծում եմ, որ բազում անգամ պիտի ստուգեն նոր տպեն, բայց մեղադրել իրանց էս շուխուռի համար՝ սխալ ա:
հ.գ. իմ իմանալով բանակում ոչ մի «պատերազմական վիճակ» էլ հայտարարված չի:

Ձայնալար
09.03.2010, 23:15
Մոդերատորական: Կ. Ջանիբեկյանի հարցազրույցը պարունակող գրառումը տեղափոխվել է «Հայ մտավորականությունն ու քաղաքականությունը (http://www.akumb.am/showthread.php/41920-%D5%80%D5%A1%D5%B5-%D5%B4%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6-%D5%B8%D6%82-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8)» թեմա:

Ձայնալար
12.03.2010, 17:04
Պետդեպարտամենտն անդրադարձել է մարտի 1-ին

Հայաստանում մթնոլորտը մնում է լարված:

ԱՄՆ պետական դեպարտամենտը հրապարակել է «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը, ըստ որի, էական խախտումներով անցկացված 2008-ի նախագահական ընտրությունների եւ տասը մարդու մահվան հանգեցրած հետընտրական բախումների հետեւանքով Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը շարունակել է լարված պահել մթնոլորտը երկրում;

«Սամվել Նիկոյանի ղեկավարած խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, որը կոչված էր ուսումնասիրելու հետընտրական զարգացումները, սեպտեմբերի 16-17-ին հրապարակել է զեկույց, որում կա քննադատություն ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության հասցեին, սակայն բռնությունների եւ բախումների համար հիմնականում պատասխանատու է համարվում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ընդդիմությունը», - ասված է զեկույցում։

«Տարվա ընթացքում ճգնաժամը չի կարգավորվել, գրանցվել են մարդու իրավունքների ոտնահարման նոր դեպքեր։ Իշխանությունները սահմանափակել են կառավարությունը ազատ եղանակով փոխելու քաղաքացիների իրավունքը մայրաքաղաք Երեւանի ավագանու ընտրություններում, - փաստում են պետդեպարտամենտի հրապարակած զեկույցի հեղինակները ու հավելում,-2009-ի ընթացքում իշխանությունները հետապնդել են քաղաքական ընդդիմախոսներին, կամայական ձերբակալություններ են կատարել, մարդկանց երկար ժամանակով պահել են նախնական կալանքի պայմաններում, կիրառել են ընդդիմախոսներին բյուրոկրատական մեթոդներով ահաբեկելու կամ նրանցից վրեժ լուծելու գործելակերպ»։

«Իշխանությունները ուժ են գործադրել քաղաքական ցույցերի մասնակիցների դեմ, եւ խափանել են դրա վերաբերյալ տեղեկատվություն տարածելու քաղաքացիների փորձերը, - նաեւ ասված է «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցի Հայաստանին առնչվող բաժնում։

«Ոստիկանները ծեծի են ենթարկել ձերբակալվածներին, ազգային անվտանգության ծառայության գործակալների եւ ոստիկանների կողմից մարդկանց իրավունքները խախտելու դեպքերն անպատիժ են մնացել։ Ամբաստանյալներին զրկել են արդար դատավարության հնարավորությունից»,-նշում են հեղինակները:

Զեկույցում կա անդրադարձ զանգվածային լրատվամիջոցների աշխատանքին. «ԶԼՄ-ներին եւ հատկապես հեռարձակվող լրատվամիջոցներին բնորոշ է ինքնագրաքննության բարձր աստիճան։ Իշխանությունները սահմանափակում են մամուլի բազմակարծությունը, ինչի վկայություններից մեկը հեռարձակման արտոնագրերի տրամադրման սառեցումն է։ Գրանցվել են լրագրողների վրա հարձակումների նոր դեպքեր»։

Զեկույցում ասվում է, որ հայաստանյան իշխանությունները սահմանափակել են ժողովների եւ հավաքների ազատությունը, կոնկրետ վայրերում ցույցեր անցկացնելու քաղաքական ընդդիմության դիմումները բազմիցս մերժվել են, իշխանությունները միջամտել եւ ցրել են մարդկանց ինքնաբուխ հավաքները։

«Հայաստանում լուրջ խնդիր է մնում համատարած կոռուպցիան, եւ իշխանությունները չեն դիմում վճռական քայլերի այն հաղթահարելու համար», - ընդգծում են զեկույցի հեղինակները։ «Ազատություն» ռ/կ
http://a1plus.am/am/politics/2010/03/12/march-1

Սենց կտրուկ զեկույց չէր եղե՞լ, թե՞ ես չեմ հիշում :think

Chuk
12.03.2010, 17:14
Ինչի՞ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մարտի 8-ին հրապարակած զեկույցը պակա՞ս կտրուկ էր:

Ձայնալար
12.03.2010, 17:20
Ա՞յս տարվա:

Chuk
12.03.2010, 17:23
Ա՞յս տարվա:

Հա, մի քանի օր առաջվա

Ձայնալար
12.03.2010, 17:28
Չեմ կարդացել :oy

Ambrosine
12.03.2010, 17:34
Պետդեպարտամենտն անդրադարձել է մարտի 1-ին

http://a1plus.am/am/politics/2010/03/12/march-1

Սենց կտրուկ զեկույց չէր եղե՞լ, թե՞ ես չեմ հիշում :think

Հայաստանի <<դեմոկրատիզացման>> ամերիկյան փորձի հոտ եմ առնում:

Chuk
12.03.2010, 17:48
Չեմ կարդացել :oy

Խնդրեմ.

Զեկույցը հրապարակվեց
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ
Երեկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է Մարտի 1-ի քրեական գործերի դատավարությունների ժամանակ իրականացված մոնիտորինգի արդյունքում կազմված զեկույցը, որը 114 էջից է բաղկացած:

Զեկույցի առնչությամբ տարածված պաշտոնական հաղորդագրությունում ասվում է. «Դատավարությունները, որոնք տեղի են ունեցել Երեւանում 2008թ. մարտի հետընտրական բախումներից հետո, բացահայտում են Հայաստանի դատական համակարգի թերությունները»: Զեկույցի բովանդակության հետ ծանոթանալով` պարզ է դառնում, որ «Հայաստանի դատական համակարգի թերություն» ձեւակերպումը զուտ դիվանագիտական նշանակություն ունի: Իրականում զեկույցում բերված են այն բոլոր ապօրինությունների փաստերը, որոնք տեղի են ունեցել Մարտի 1-ի գործերով դատավարությունների ժամանակ:

Առաջին գլխում ներկայացվում է մինչ դատական փուլում մեղադրվողների նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցը: Ըստ զեկույցի, մոնիտորինգի ենթարկված գործերի գերակշիռ մեծամասնությամբ մեղադրվող անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելագույն ժամկետով կալանքը: Դատավորները կալանքի որոշումներ կայացնելիս շատ հաճախ որպես հիմնավորում նշել են «ընդհանուր եւ ոչինչ չասող նախադասություններ»: «Իսկ երբեմն դատավորները կալանքի սանկցիաներն ընդհանրապես չեն հիմնավորել` հաշվի չառնելով այն սկզբունքը, որ մինչ դատական փուլում մեղադրյալին կալանքի տակ պահելը պետք է լինի բացառություն եւ ոչ թե գործող կարգ»,- նշված է զեկույցում: Զեկույցում նշված է նաեւ, որ նախաքննության մարմինը հաճախակի կեղծել է մեղադրվող անձին անազատության մեջ պահելու տվյալները, բացի այդ դատավարությունների ժամանակ պաշտպանական կողմը մշտապես բարձրացրել է կալանքի ապօրինի լինելու հարցը, ինչը դատավորների կողմից հիմնականում անտեսվել է: Մարտի 1-ի գործերով միայն հինգ դեպք է եղել, երբ ի սկզբանե մեղադրվող անձի նկատմամբ կալանքի հետ կապ չունեցող խափանման միջոց է ընտրվել:

Զեկույցի 3-րդ գլուխը նվիրված է անմեղության կանխավարկածին: Մարտի 1-ի գործով դատավարությունների ժամանակ իրականացված ԵԽԽՎ մոնիտորինգների ընթացքում դատավորներից շատերը հենց ի սկզբանե, մեղադրվող անձին կանխակալ են մոտեցել եւ վերաբերվել են, որպես հանցագործի: Ըստ զեկույցի դատավորները շատ հաճախ դատավարությունների ընթացքում ամբաստանվող անձանց ուղղակի թշնամաբար են վերաբերվել: «Շատ դեպքերում` դատավորները իրենք են մեղադրյալների վրա ճնշում գործադրել, որպեսզի նրանք ընդունեն իրենց մեղքը: Սա այն դեպքում, երբ դատավորները օրենսդրությամբ պարտավոր են անկողմնակալություն պահպանել»,- նշված է զեկույցում:

Զեկույցի 4-րդ գլխում ներկայացված է Մարտի 1-ի գործերով դատավարություններում մեղադրող եւ պաշտպանական կողմերի իրավազորության վիճակը: ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային կոնվենցիաներով կողմերը դատարաններում պետք է ունենան հավասար իրավունքներ եւ պարտականություններ: Սակայն, զեկույցում նշված է, որ դատավորները, որպես կանոն, դրսեւորել են ակնհայտ կողմնակալ վերաբերմունք եւ հանդես են եկել. «դրսեւորելով բացահայտ բարեկամական վերաբերմունք մեղադրող կողմի նկատմամբ եւ բացահայտ թշնամական` պաշտպանական կողմի»: Բազմաթիվ դատավարությունների ընթացքում դատավորները պաշտպանական կողմին թույլ չեն տվել իրենց տեսակետն արտահայտել, հարցաքննել մեղադրող կողմի ներկայացրած վկաներին, պաշտպանական կողմի վկաներին դատարան հրավիրել: «Առնվազն 44 գործերով իրականացված մոնիտորինգների ժամանակ առաջին ատյանի դատավորները դատավարությունների ընթացքում պաշտպանել են մեղադրող կողմի ներկայացրած վարկածը եւ իրադարձությունների ընթացքը: Պաշտպանական կողմը, փաստացի, զրկված է եղել արդարացնող ապացույցները ներկայացնելու հնարավորությունից»,- նշված է զեկույցում:Այստեղ նաեւ ասվում է. « Մարտի 1-ի գործերով ներգրավված 234 վկաներից 125-ը եղել են ոստիկանության աշխատակիցներ, 19 գործերով մեղադրանքի հիմքում դրվել են ոստիկանների ասածները: Իսկ 17 դեպքերում մեղադրանքի հիմքում բացառապես դրվել են ոստիկանների ցուցմունքներ, որոնք էլ դրվել են մեղադրական դատավճռի հիմքում: Հաճախ ոստիկանների ցուցմունքները հիմք են ընդունվել նաեւ այն դեպքում, երբ դրանք ուղղակի հակասել են նախաքննական փուլում նրանց տված գրավոր ցուցմունքներին»:

Ի դեպ, դատավարությունների ընթացքում արձանագրված ապօրինությունների ընդհանրական նկարագրության կողքին զեկույցում ներկայացված են կոնկրետ օրինակներ, կոնկրետ գործերով դատավարություններից: Իհարկե, մեղադրվող անձանց եւ դատավորների անունները նշված չեն, ներկայացված է միայն դեպքը: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ամենը Հայաստանի հանրության աչքի առաջ է տեղի ունեցել, ուստի Մարտի 1-ի գործերով դատավարություններին հետեւած անձը հեշտությամբ կարող է մտաբերել, թե այս կամ այն դեպքը որ քաղբանտարկյալի դատավարության ժամանակ է տեղի ունեցել:
Վահագն Հովակիմյան -
Մարտ 9, 2010

ՀԺ-ից (http://www.armtimes.com/hy/3311)

Բիձա
12.03.2010, 17:49
Հայաստանի <<դեմոկրատիզացման>> ամերիկյան փորձի հոտ եմ առնում:

Աստղ ջան, մի հատ հիշի, հո վերջերս գրիպ չէիր՞ :D

ministr
12.03.2010, 17:57
Սենց կտրուկ զեկույց չէր եղե՞լ, թե՞ ես չեմ հիշում

Բագ ջան, թեթև տար :) Նման զեկույցները էն շների նման են, որ հաչում են բայց չեն կծում :))
Ենթադրաբար ինչ որ բան են ուզել կամ ուզում ու նավսյակի Մարտի 1-ի անուն են տալիս, որ իրենց գործը լավ առաջ գնա:

Ձայնալար
12.03.2010, 18:08
Բագ ջան, թեթև տար :) Նման զեկույցները էն շների նման են, որ հաչում են բայց չեն կծում :))
Ենթադրաբար ինչ որ բան են ուզել կամ ուզում ու նավսյակի Մարտի 1-ի անուն են տալիս, որ իրենց գործը լավ առաջ գնա:

Չեմ ասում, թե աշխարհը շուռ եկավ, բայց այն, որ ճնշումները ուժեղացել են մտածելու տեղիք ա տալի: Ի դեպ իշխանությունների կողմից անօրինաբար հետապնդվող աղջկան «խիզախ կին» կոչմանն արժանացնելը նույնպես մի թեթև չափալախ էր ռեժիմին:

ministr
12.03.2010, 18:45

Բան էլ չի ուժեղացել: Սովորական "աշխատանքային" մթնոլորտա` իր վայրիվերումներով:
Համենայն դեպս էդ ապտակները ոչինչ չեն փոխելու, միակ փոխողը մենք ենք...

Ambrosine
12.03.2010, 18:57
Աստղ ջան, մի հատ հիշի, հո վերջերս գրիպ չէիր՞ :D
Գրիպի հանդեպ իմունիտետ ունեմ:clean:

Ես ուրիշ բան էի ակնարկում:P

Chuk
13.03.2010, 00:21
Լավ էլ ուժեղացել ա :)
Ու նշանակում ա, որ զիջումներն անխուսափելի են:

Chuk
13.03.2010, 01:04
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Միացյալ Նահանգների պետքարտուղարը Սերժ Սարգսյանին է փոխանցել Նախագահ Բարաք Օբամայի կողմից նախաձեռնված և սույն թվականի ապրիլի կեսերին Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցության հրավերը` հույս հայտնելով, որ կողմերը Վաշինգտոնում կշարունակեն երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի քննարկումը: Հայտնում է Նախագահի մամլո ծառայությունը:
Ա1+ (http://a1plus.am/am/official/2010/03/12/clinton)

Կարծում եմ լավ կճզմեն..

ministr
13.03.2010, 01:10
Լավ էլ ուժեղացել ա :)
Ու նշանակում ա, որ զիջումներն անխուսափելի են:

Որ ամերիկոսներն ինչ որ բան են ուզում էդ ոզնուն էլա պարզ:
Բայց հետաքրքիրա, թե ինչ են ուզում...

Ambrosine
13.03.2010, 01:12
Որ ամերիկոսներն ինչ որ բան են ուզում էդ ոզնուն էլա պարզ:
Բայց հետաքրքիրա, թե ինչ են ուզում...

Իրանն են ուզում, Իրանը:

Chuk
13.03.2010, 01:13
Որ ամերիկոսներն ինչ որ բան են ուզում էդ ոզնուն էլա պարզ:
Բայց հետաքրքիրա, թե ինչ են ուզում...

Նոբելյան մրցանակ :))

ministr
13.03.2010, 01:15
Իրանն են ուզում, Իրանը:

Մեզնից են ուզում?

Նոբելյան մրցանակ :))

Էդ արդեն ունեն.. :)

Chuk
13.03.2010, 01:19
Էդ արդեն ունեն.. :)
Ավանսով ;)

Հայկօ
13.03.2010, 01:22
Ա1+ (http://a1plus.am/am/official/2010/03/12/clinton)

Կարծում եմ լավ կճզմեն..

Հայլուր, մոտ ապագա.

Երեկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը անձամբ զանգահարել է նախագահ Սերժ Սարգսյանին: Սեփական նախաձեռնությամբ սկսած հեռախոսազրույցի ընթացքում Տիկին Քլինթոնը ՀՀ նախագահին ԱՄՆ առաջին դեմքի անունից հրավիրել է Վաշինգտոն՝ մասնակցելու վերջին տասնամյակի խոշորագույն իրադարձությանը՝ Գլոբալ միջուկային անվտանգության գագաթնաժողովին: ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը բարձր է գնահատել մեր երկրի առաջնորդի մարդկային ու մասնագիտական ունակությունները՝ նշելով, որ նրա կարծիքն անչափ կարևոր է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար: Այս հրավերը մեր երկրի քաղաքական այրերը որակել են որպես «արտաքին քաղաքական դաշտում հսկայական հաղթանակ»: Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի նախագահը գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել:

Ambrosine
13.03.2010, 01:31
Մեզնից են ուզում?

Ճամփա են ուզում:

Rammer
13.03.2010, 01:36
Ճամփա են ուզում:

Ինձ թվում ա էժանով կակաին են ուզել...

ministr
13.03.2010, 01:38
Բայց դրա համար սկզբից պտի Թուրքիայի հետ սահմանը բացեն... թե չէ մենք չուլանի նման բան ենք:
Ռուսներն են ինչ որ քաշվել մի կողմ...
Եթե շան ու կատվի մեջ բարեկամություն է սկսվում, ապա դա ոչ այլ ինչ է, քան դաշինք խոհարարի դեմ...

bari hoki
13.03.2010, 02:07
http://www.youtube.com/watch?v=BXsN65Zfu-s&feature=related

Chuk
13.03.2010, 02:13
:D
Էս հումորային հաղորդումը որտեղի՞ց ես ճարել :D

Zangezur
13.03.2010, 13:33
Էս լրագրողը ոնց որ առաջին անգամ փողոցից հելելա ու նստել կամեռայի առաջ,

Ambrosine
13.03.2010, 13:46
Ինձ թվում ա էժանով կակաին են ուզել...
Ու՞ր էր թե կակաինով պրծնեինք...

Բայց դրա համար սկզբից պտի Թուրքիայի հետ սահմանը բացեն... թե չէ մենք չուլանի նման բան ենք:
Ռուսներն են ինչ որ քաշվել մի կողմ...
Եթե շան ու կատվի մեջ բարեկամություն է սկսվում, ապա դա ոչ այլ ինչ է, քան դաշինք խոհարարի դեմ...
Դրա համար էլ ճնշում են Թուրքիային, որ սահմանը բացվի: ԱՄՆ-ը Թուրքիայից շատ է կախված, այն աստիճան, որ Թուրքիան մատ է թափ տալիս ԱՄՆ-ի վրա: Թե չէ առանց հայ-թուրքական սահմանը բացելու էլ Թուրքիայի տարածքով կարող է ներխուժել Իրան: Բայց էստեղ, կարծում եմ, ուզում է շրջանցել Թուրքիան և Վրաստանով, Հայաստանով շարժվել դեպի Իրան: Եվ Վրաստանում իր զորքերի ներկա գտնվելը արդարացված ու պատճառաբանված կլինեն, և Թուրքիայից կախումը ավելի չի մեծանա: Չգիտեմ, սա իմ կարծիքն է:
Իսկ Մոսկվայի լռությունը առայժմ դժվարանում եմ բացատրել: Չեմ կարծում, որ հրաժարվել է Ռուսաստանը Անդրկովկասից: Միգուցե ռուսների լռությունն էլ այլ ճնշման ձև է մեզ վրա, որ համաձայնենք Ղարաբաղյան հակամարտության լուծման առաջարկված տարբերակին: Մեդվեդևը վալյուտային հարցերով ա զբաղված, Պուտինը Հնդկաստանում պատմում է, թե ինչպես է փոքր ժամանակ հնդկական թեյ խմել... http://forum.realmadrid.am/images/smiles/mega_shok.gif

Վիշապ
13.03.2010, 15:24

Աստղո, իսկ ԱՄՆ–ը չի՞ կարող Պարսից ծոցից կամ Իրաքից միանգամից մտնել Իրան։ Պարտադիր պիտի մեր վրայո՞վ անցնի։ Թե՞ «հայի բախտ» ծրագրի շրջանակներից դուրս գալ չեն ուզում…:P

Ambrosine
13.03.2010, 17:09
Աստղո, իսկ ԱՄՆ–ը չի՞ կարող Պարսից ծոցից կամ Իրաքից միանգամից մտնել Իրան։ Պարտադիր պիտի մեր վրայո՞վ անցնի։ Թե՞ «հայի բախտ» ծրագրի շրջանակներից դուրս գալ չեն ուզում…:P

Իրաքից պիտի դուրս գան ամերիկյան զորքերը, ամեն դեպքում Իրաքում էլ են Թուրքիայի շնորհիվ, իսկ Պարսից ծոցով չեմ կարծում, որ կստացվի... որ փորձեն Պարսից ծոցով մտնել, շատ մեծ վտանգի տակ կդնեն իրենց զորքերին, որովհետև կարող ա շրջափակման մեջ ընկնեն: Այ հետաքրքիր ա, թե ինչու Պակիստանով չեն ուզում մտնել: Իսկ հայի բախտ ա, թե չէ, սահմանը բացելուց հետո կտեսնենք:P

Norton
13.03.2010, 17:48
Պետրոս Մակեյանին ու եւս 2 հոգու ծեծի ենթարկելու փաստով քրեական գործը կարճվել է

Հունվարի 10-ին Երեւանի 10-րդ ընտրատարածքում անցկացված պատգամավորական լրացուցիչ ընտրությունների ժամանակ «Հայկական ժամանակ»-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանի նախընտրական ենթաշտաբի պետ Պետրոս Մակեյանին, նրա որդուն՝ Կարեն Մակեյանին եւ Փաշինյանի վստահված անձ Սուրեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու փաստի առիթով հարուցված քրեական գործի քննությունը կասեցվել է: Ընդ որում, ոստիկանությունը գործի կասեցումը բացատրել է նրանով, որ հանցագործություն կատարած անձինք չեն հայտնաբերվել: Դա այն դեպքում, երբ ամեն ինչ տեղի է ունեցել բազմաթիվ ներկաների աչքի առաջ, կան վկաներ, կան հանցագործների լուսանկարներն ու նրանց մեքենայի համարները:

Հիշեցնենք, որ սկզբում այդ փաստի առնչությամբ գործ էր հարուցվել քր. օրենսգրքի 117 եւ 118 հոդվածներով (ծեծը եւ առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը) եւ Մակեյաններն ու Սուրեն Մարտիրոսյանը տուժող էին ճանաչվել: Դեպքը տեղի էր ունեցել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրատեղամասի մոտ եւ տուժողները մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Դեպքից հետո Պետրոս Մակեյանը հայտարարում էր, որ իրենց ծեծի են ենթարկել հաղթանդամ «սափրագլուխները», որոնց հետ համագործակցել են ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահն ու թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձը: Նշում էր, որ այդ «սափրագլուխները» բոլորին էլ հայտնի են, հայտնի են նաեւ այն մեքենաների համարները, որով նրանք հեռացել են տեղամասից, պարզապես իշխանությունները չեն ցանկանում նրանց դատապարտել:

«Հանձնաժողովի նախագահը, որը Արաբկիրի, կարծեմ, թաղապետի տեղակալն է, եւ ընտրություններում հաղթած թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձը եղել են նույն բանդայի անդամները, այդ ամբողջ պրոցեսում համագործակցել են իրար հետ: Այսինքն, չգտնելու որեւէ խնդիր չկա: Որեւէ գաղտնիք չկա, ուղղակի չեն ուզում փուռը տալ իրենց, այսպես ասած, հանցագործ սպասարկողներին: Որովհետեւ առաջիկայում նոր ընտրություններ կան»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Մակեյանը:

Ընտրությունների օրը ընդդիմադիր թեկնածուի վտահված անձանց աշխատանքը համակարգող Վահագն Խաչատրյանն էլ հավելել է. «Նույն խումբն է, որը գործել է իշխանության հովանավորությամբ, որը ծառայել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ընտրության ժամանակ, որը ծառայել է Սերժ Սարգսյանի ընտրության ժամանակ, որը ծառայել է Ռոբերտ Քոչարյանին… Սրանք կարող են գործել եւ չպատժվել միայն եւ միայն մեր նման պետությունում»:

Նշենք, որ 10-րդ ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ հարուցվել էին մի շարք գործեր, որոնցից երկուսն արդեն կարճվել են:
news.am

Kuk
13.03.2010, 17:50
Հերթկան փուչիկ գործն էր:

Տրիբուն
15.03.2010, 11:31
Իրաքից պիտի դուրս գան ամերիկյան զորքերը, ամեն դեպքում Իրաքում էլ են Թուրքիայի շնորհիվ, իսկ Պարսից ծոցով չեմ կարծում, որ կստացվի... որ փորձեն Պարսից ծոցով մտնել, շատ մեծ վտանգի տակ կդնեն իրենց զորքերին, որովհետև կարող ա շրջափակման մեջ ընկնեն: Այ հետաքրքիր ա, թե ինչու Պակիստանով չեն ուզում մտնել: Իսկ հայի բախտ ա, թե չէ, սահմանը բացելուց հետո կտեսնենք:P

Բա Աֆղանստանում ամերիկյան զորք չկա, թե՞ ընդեղից էլ ամաչում մտնել:

Աստղո ջան, էն որ Իրանը բոլոր կողմերից շրջափակելու ու աջ ու ձախ ՆԱՏՈ-յական զորքեր պահելու ծրագիր կա, դա պարզ ա, բայց որ Իրաքի ու Աֆղանստանի հետ մի քանի հազար կիլոմետրանոց սահմանը, արդեն կանգնած զորքը, տանկով, սամալյոտով, նավով, փղով թողած, յանկիները ուզում են չերեզ Ղարաբաղ մտնեն Իրան, մի քիչ աբսուրդային ա:

Norton
15.03.2010, 15:20
Անցած շաբաթ Ադրբեջանը 78 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Մարտի 7-ից 13-ն ընկած ժամանակաշրջանում ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից 78 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական առաջավոր ստորաբաժանումները գերազանցապես օգտագործել են ՍՎԴ եւ հատուկ նշանակության խոշոր տրամաչափի «Սեւ նետ» հրացան:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ԼՂՀ Պաշտպանության նախարարությունից, միայն մարտի 10-ին կեսօրին կողմ, ԼՂՀ ՊԲ՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի դիրքերի ուղղությամբ հակառակորդը «Սեւ մետից» 20 կրակոց է արձակել: Նման փաստեր արձանագրվել են նաեւ առաջավոր գծի մյուս հատվածներում:

«ԼՂՀ Պաշտպանական բանակի զինծառայողների ձեռնարկած պատասխան միջոցներից հետո հակառակարոդը դադարեցրել է գնդակոծումը: Ղարաբաղյան կողմից վանսներ չկան»,- ասված է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
news.am

Ձայնալար
16.03.2010, 12:15
Մոդերատորական: Այս թեման միայն քաղաքական բնույթի նորությունների համար է, քանի որ գտնվում է «քաղաքականություն բաժնում»: Իսկ Դորյանին վերաբերող լուրը արդեն տեղադրվել էր «թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» թեմայում:

Ձայնալար
16.03.2010, 14:16
Բորիս Բերեզովսկի. Կրեմլը առավելագույնս կբորբոքի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած կրքերը
16:03 / 13.03.2010

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են ղարաբաղյան հարցի լուծում գտնել, ապա Ռուսաստանին պետք է դիմեն ամենավերջում, որը միշտ էլ կդանդաղեցնի լուծումը եւ կուռճացնի այդ հակամարտությունը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի ձեռնարկատեր Բորիս Բերեզովսկին։

«Ռուսաստանի նպատակը դարերով անփոփոխ է մնում՝ բաժանիր, որ տիրես, հալածիր եւ ստրկացրու։ Իհարկե, սա վերաբերում է նաեւ Ադրբեջանին»,- հայտարարել է Բերեզովսկին։

Նա հիշեցրել է,, որ մի ժամանակ ինքը զբաղեցրել է ԱՊՀ գործադիր քարտուղարի պաշտոնը եւ մեկ անգամ չէ, որ հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ. «Ես ուժերիս ներածի չափով անում էի ամեն ինչ, որպեսզի ղարաբաղյան հարցը լուծվի խաղաղ ճանապարհով։ Այն ժամանակ ես մեծ հակազդեցություն էի տեսնում Ռուսաստանի ուժային եւ ռազմական կառույցներում։ Դուք հիշում եք, որ ես պաշտոնից ազատվեցի Ադրբեջանում եղածս ժամանակ»։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության հետագա զարգացման գործընթացին, ինչպես կարծում է Բերեզովսկին, «Կրեմլը առավելագույնս կբորբոքի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած կրքերը, հակամարտությունը կօգտագործի իր օգտին, եւ անկասկած է, որ նրան բացարձակապես չեն հուզում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի շահերը»։

«Կասկած չկա, որ Ռուսաստանը կգնա ցանկացած ներխուժման, եթե Իլհամ Ալիեւը փորձի քայլեր ձեռնարկել „գրավյալ տարածքները“ ետ բերելու ուղղությամբ»,- հայտարարել է Բերեզովսկին։

«Որքան էլ տարօրինակ հնչի, ես կարող եմ միայն մի խորհուրդ տալ՝ չներգրավել միջնորդների, միմյանց հետ խոսել ուղիղ կերպով։ Սա այս դժվարագույն իրավիճակի լուծման անհրաժեշտ պայմանն է»,- ամփոփել է Բերեզովսկին։

http://news.am/am/news/16591.html

Ձայնալար
16.03.2010, 17:06
Հովիկ Աբրահամյան. «Ես վարչապետի հետ շատ լուրջ խոսակցություն կունենամ էդ թեմայով»

Նախօրեին ՀՀ Ազգային ժողովում կառավարության ներկայացրած «Ավտոմոբիլային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի քննարկման ժամանակ հիմնական զեկուցողը ներկա չի եղել, ինչն էլ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանին ափերից հանել է:

-Մի բան ինձ համար անհասկանալի է: Հիմնական զեկուցողը դահլիճում չէ, հիմա պատգամավորները իրենց հարցերի և ընդհանրապես ելույթների ժամանակ բարձրացնում են հարցեր: Ո՞վ պետք է պատասխանի, որ պատգամավորը որոշում կայացնի՝ կո՞ղմ է քվեարկելու, թե՞ դեմ: Ես հանձնաժողովի նախագահին հարցնում եմ, ինքը չի տիրապետում, տեղյակ չէ: Ահարոն, միգուցե դու պարզաբանում տաս՝ ո՞ւր ա էդ Վաչե Գաբրիելյանը: Ի՞նչ ա նշանակում՝ գործուղման մեջ է: Կարա՞նք մենք էլ փակենք, հիմա գնանք գործուղման: Միգուցե վարչապետը որոշում կայացներ և մի այլ մարդու ուղարկեր, եթե էդքան կարևոր էր տվյալ հիմնական զեկուցողի գործուղում մեկնելը, եթե երկրի համար ճակատագրական նշանակություն ունենար իր չգնալը։ Միգուցե որոշեր, որ մարդ չգնար, նստեր, այս հարցը լուծեր, պատասխաներ: Հիմա էդ արհամարհական վերաբերմունքն իմ կարծիքով շատ անտեղի և անհիմն է, և ես վարչապետի հետ շատ լուրջ խոսակցություն կունենամ էդ թեմայով: Եվ ընդհանրապես ես հանձնաժողովների հախագահներին էլ հորդորում եմ, որ իրենց ու ԱԺ արժանապատվությունը բարձր պահեն: Դա մենակ իրանց արժանապատվությունը չէ, նաև իմն է և յուրաքանչյուր պատգամավորինը: Եվ էդ թափթփուկ վերաբերմունքին պիտի վերջ տրվի՞, թե՞ չէ: Ա՜յ քեզ բան,- բառացի հայտարարել է Հ. Աբրահամյանը՝ հավելելով, որ հարցը քվեարկության չի դնելու, մինչև պատգամավորներին և խմբակցություններին հետաքրքրող պատասխանները չտրվեն։

-Էս պարագայում քննարկումը պիտի դադարեցնել և հետաձգել: Ինչ ա՞ նշանակում՝ մարդիկ խոսում են, ոչ մեկը չի լսում։ Ո՞վ պիտի էդ հարցերին պատասխանի: Ա՜յ քեզ բան:

http://7or.am/hy/news/2010-03-16/12094/

Ջղայնացնում են էլի, ջղայնացնում :))

Ambrosine
16.03.2010, 17:23
Բա Աֆղանստանում ամերիկյան զորք չկա, թե՞ ընդեղից էլ ամաչում մտնել:

Աստղո ջան, էն որ Իրանը բոլոր կողմերից շրջափակելու ու աջ ու ձախ ՆԱՏՈ-յական զորքեր պահելու ծրագիր կա, դա պարզ ա, բայց որ Իրաքի ու Աֆղանստանի հետ մի քանի հազար կիլոմետրանոց սահմանը, արդեն կանգնած զորքը, տանկով, սամալյոտով, նավով, փղով թողած, յանկիները ուզում են չերեզ Ղարաբաղ մտնեն Իրան, մի քիչ աբսուրդային ա:

Ղարաբաղով չէ, ՀՀ-ով: Իրաքի պահը ասեցի, որ Թուրքիայի շնորհիվ են էնտեղ: Ինձ թվում է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Վրաստանում զորքեր ունենալ, որոնց ներկայությունը պատճառաբանված կլինի: Ամեն դեպքում սահմանի բացման համար ԱՄՆ-ի այս ակտիվությունը 2 պատճառ կարող է ունենալ. կամ ապրիլի 24-ին մի դրական ձեռքբերման մասին հայ ընտրողին <<զեկուցելու>> համար, այն էլ հայտնի չէ, թե դաշնակցական համեղ խորտիկներ ճաշակած հայերը ինչպես կարձագանքեն սահմանի բացմանը, կամ էլ իրոք զորքերի համար ճանապարհ է բացվում: Թե չէ ուրիշ բացատրություն չեմ գտնում ՌԴ-ի վասալի համար իր դաշնակցին ճնշելու մեջ:pardon

Ambrosine
16.03.2010, 17:31
Բորիս Բերեզովսկի. Կրեմլը առավելագույնս կբորբոքի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած կրքերը
16:03 / 13.03.2010

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության հետագա զարգացման գործընթացին, ինչպես կարծում է Բերեզովսկին, «Կրեմլը առավելագույնս կբորբոքի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած կրքերը, հակամարտությունը կօգտագործի իր օգտին, եւ անկասկած է, որ նրան բացարձակապես չեն հուզում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի շահերը»։

«Կասկած չկա, որ Ռուսաստանը կգնա ցանկացած ներխուժման, եթե Իլհամ Ալիեւը փորձի քայլեր ձեռնարկել „գրավյալ տարածքները“ ետ բերելու ուղղությամբ»,- հայտարարել է Բերեզովսկին։

«Որքան էլ տարօրինակ հնչի, ես կարող եմ միայն մի խորհուրդ տալ՝ չներգրավել միջնորդների, միմյանց հետ խոսել ուղիղ կերպով։ Սա այս դժվարագույն իրավիճակի լուծման անհրաժեշտ պայմանն է»,- ամփոփել է Բերեզովսկին։

http://news.am/am/news/16591.html

Բերեզովսկին հեծանիվ չի հայտնագործում. Ռուսաստանը միշտ էլ միայն իր շահերից բխող գործողությունների է դիմելու, ո՞ր մի նորմալ պետությունը դեմ կգնա իր շահերին: Եվ հետո առանց միջնորդների այս հարցը կմտնի փակուղի, հետևանքներն էլ անկանխատեսելի կլինեն: Այս հարցում առանց միջնորդի ոչ մի բանակցություն էլ չի եղել: 91-ին դեռ Ելցինն ու Նազարբաևը որպես միջնորդ եկան ԼՂՀ, 92-ից Իրանն է միջնորդական առաքելությունը իրականացրել: Հիմա ԵԱՀԿ-ն է... կարճ ասած՝ հայերն ու ազերիները միայնակ չեն գա համաձայնության, իսկ կոնֆլիկտը այնքան պայթունավտանգ է, որ տերությունները չեն կարող թույլ տալ, որ դուրս գա վերահսկողությունից: Մենք ազատագրված տարածքները երբեք չենք տա նրանց, իսկ նրանք էլ, ըստ իրենց հայտարության, չեն ճանաչի Ղարաբաղի ցանկացած կարգավիճակ՝ բացառությամբ նրա անցնելը Ադրբեջանի կազմ:

Բիձա
16.03.2010, 18:29
Ղարաբաղով չէ, ՀՀ-ով: Իրաքի պահը ասեցի, որ Թուրքիայի շնորհիվ են էնտեղ: Ինձ թվում է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Վրաստանում զորքեր ունենալ, որոնց ներկայությունը պատճառաբանված կլինի: Ամեն դեպքում սահմանի բացման համար ԱՄՆ-ի այս ակտիվությունը 2 պատճառ կարող է ունենալ. կամ ապրիլի 24-ին մի դրական ձեռքբերման մասին հայ ընտրողին <<զեկուցելու>> համար, այն էլ հայտնի չէ, թե դաշնակցական համեղ խորտիկներ ճաշակած հայերը ինչպես կարձագանքեն սահմանի բացմանը, կամ էլ իրոք զորքերի համար ճանապարհ է բացվում: Թե չէ ուրիշ բացատրություն չեմ գտնում ՌԴ-ի վասալի համար իր դաշնակցին ճնշելու մեջ:pardon
Աստղ ջան ԱՄՆ-ն հիմա արտաքին շատ քիչ ցանկություններ ունի: Զբաղված է ներքին խայտառակ պրոբլեմներով: Չի կարելի իներցիայով հավերժ գերագնահատել ԱՄՆ արտաքին ախորժակները: Համարյա թե բոլոր արտաքին ֆրոնտներով կեղտի մեջ են: Բացի դա էլ շատ մեծ հարցեր են առաջացել իրենց ու հրեաների մեջ: Տեկտոնիկ շարժեր են:
Էնպես որ հայերը լավ կանեն խելքները գլուխները հավաքեն ու դրսից հույսները կտրեն:
Բոլոր ռեսուրսները մսխված են, հիմա էլ հույսները կապել են նրա հետ, որ մեկը իրանց վրով էս կողմ-են կողմ գնալու համար իրենց կկերակրի:
Վարիանտ չկա, սեփական խելքով ու աշխատանքով է պետք ապրել: :ok
Արտաքին քաղաքականությունն էլ վերլուծելիս պետք է ի նկատի ունենալ, որ ցանկացած երկիր էլ մեզ հետ գործ ունենալիս չնայած առաջնորդվում է գեոքաղաքական գերակայություններով ու տրամաբանությումբ, բայց հաշվի է առնում մեր, որպես տվյալ տարածքի աբորիգենի -առանձնահատկություները: ճիշտ այնպես, ինչպես հարթավայրով ճամփա գցելիս մի տեխնիկա ու ձև են օգտագործում, ճահճի միջով ճամփա բացելիս բացարձակ այլ ձևեր ու տեխնիկա:
Մենք էն ճահիճն ենք, որ դրա վրա գործ անելուց առաջ մի 10 տեսակ նախապատրաստական աշխատանքներ է պետք տանել: Հենց դա էլ արվել է: Բոլոր սերմերը ցանված են, մեծ մասը արդեն ծլել ու լավ էլ աշխատում են: Մենակ մենք են կույրը, որ ոչ մի բան էլ ոչ տեսնում, ոչ հասկանում ենք:
Բերոզովսկին ասեց- տո բերեզովսկին ով է, որ էդ կրիմինալի իր որջից ասածը մեր բախտը որոշի՞ : Բայց արի ու տես, որ էնքան բառադի ենք, որ ներսի ու դրսի ԲՏ-քն են մեր հարցը որոշողները:

Ambrosine
16.03.2010, 18:45

Բառադի ենք եղել, որ հիմա էլի բառադի ենք: Բիձա ջան, եթե անգամ մենք միայնակ փորձենք գնալ բանակցությունների, Ադրբեջանը միայնակ չի գա. մի ճամպրուկում կգա նավթը, մյուսում՝ Թուրքիան: Ճիշտ է, մեր գնալուց էլ հայերը հասկանում են, թե ճամպրուկի մեջ Ռուսաստանն է, բայց բնավ էլ այդպես չէ: Ադրբեջանը արդեն ապահովագրած է լինում, որ ճամպրուկի միայն արտաքին կողմում լինի Ռուսաստանը, իսկ ներսը դատարկ լինի: Միայն պատերազմի դեպքում կարելի է սպասել, որ Ռուսաստանը կկատարի դաշնակցային պարտականությունները... և ոչ միայն Ռուսաստանը, այլև՝ ՀԱՊԿ-ը: Բայց ամենից առաջ հույսը մեր վրա պետք է դնենք, մեր զինուժի: Հիմա իրավիճակը այնպիսին է, որ կան շփումներ, հանդիպումներ... այսինքն ստագնացիոն չի, ուրեմն՝ դեռ ինչ-որ հույս կա՝ համաձայնության հասնելու: Ամեն ինչ ի չիք կլինի, եթե լռություն տիրի. դա կնշանակի, որ կողմերը պատերազմի են պատրաստվում, ինչը ոչ ոք չի ուզում:

Norton
18.03.2010, 15:15
ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող մեքենան վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ով տեղում մահացել է

Մարտի 17-ի երեկոյան Երեւանի Հերացի փողոցում 311 ՕՕ 11 պետհամարանիշի «Շեւրոլե» մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել 43-ամյա մի քաղաքացու, որը տեղում մահացել է: Մեքենան վրաերթից հետո դիմել է փախուստի: Նշենք, որ «Շեւրոլեն» ուղղակի տրորել անցել է քաղաքացու վրայով:

Վրաերթի ենթարկած մեքենան պատկանում է «Արփա Սեւան» ընկերությանը, որն իր հերթին պատկանում է իշխող հանրապետական կուսակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին: Տեղեկություններ կան, որ վրաերթի ժամանակ Հակոբ Հակոբյանը եղել է մեքենայում, սակայն այս տեղեկության հավաստիությունը դեռ պարզվում է:

Ինքը` պատգամավորը հերքել է այս տեղեկությունը, նշելով, որ նույնիսկ «Շեւրոլեի» վարորդը մեղք չունի: Նրա ներկայացմամբ, քաղաքացուն հարվածել է մեծ արագությամբ ընթացող մի «Ջիպ», որի արդյունքում նա հայտնվել է «Շեւրոլեի» անիվների տակ:

Լեռնցի
19.03.2010, 11:05
Օրերս ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին, խոսելով հայ թուրքական արձանագրությունների վավերացման մասին հայտարարել է.<<մենք հասկանում ենք, որ սա դժվար է: Մենք հասկանում ենք, որ այս հարցերն արժանանում են երկու ժողովուրդների շատ զգացական արձագանքին, այնուամենայնիվ կարծում ենք որ սա յուրաքանչյուրի շահերից է բխում և մենք շարունակելու ենք ճնշում գործադրել այդ երկրների վրա>>:

Չցանկանալով անրադառնալ այս պարոնի վերամբարձ տոնին, ընդամենը հիշեցնեմ, որ անկախ այսօրվա քաղաքական իրավիճակից, ինքը, լինելով անանցյալ ու անապագա մի կայսրապետության քաղաքացի, ի դեմս Հայաստանի խոսում է մի պետության ու ժողովրդի հետ, որն ունի հազարամյակների պատմություն և որի մի արքայական դինաստիայի պատմությունն անգամ ավելի երկար է քան ԱՄՆ-ի ամբողջ պատմությունը: Եվ հոխորտալուց առաջ թող հիշի երբևէ գոյություն ունեցած բոլոր կայսրությունները Ասորեստանից ու Սելևկյաններից մինչև Հռոմեկան կայսրություն, որոնք ևս ժամանակին մտածում էին, թե աշխարհում իրենք են թելադրում ու ճնշում, մինչդեռ հիմա պատմության փոշու տակից հազիվ են երևում, իսկ Հայաստանը եղել է կա ու կլինի անգամ այն ժամանակ երբ ԱՄՆ-ը արդեն ծածկված կլինի նույն պատմության փոշով: Իսկ հիշելուց հետո թող փորձի հասկանալ թե ինչու է այդպես:

ԱՄՆ իշխանությունները պիտի գիակցեն, որ ներկայի քաղաքականությամբ, ԱՄՆ-ը տարածաշրջանում առկա շահերի տարա ձայնությունները տանում է իրական ֆիզիկական բախման: Եվ ԱՄՆ իշխանությունները և մենք լավ գիտակցում ենք, որ ժամանակավրեպ լուծումներ պատմությունը չի հանդուրժում ,եվ եթե մենք այսօր փորձենք իրականացնել լուծումներ, որոնք համաձայնեցված չեն աշխարհասփյուռ 15 մլն հայերի հետ, ապա այդ գործընթացը առաջին հերթին շուռ է գալու հենց պարտադրողի դեմ: Ինձ չի թվում տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում արագորեն զարգացող լուրջ գործընթացների համատեքստում, ԱՄՆ իշխանություններին ձեռնտու է նման զարգացումը,և հատկապես Հայաստանում երկար տարիների աշխատանքի ընթացքում ձեռք բերած ժողովրդավարական երկրի վարկանիշի անկումը:Սխալ քաղաքականության արդյունքում իրական ու անհրաժեշտ գործընկերոջ`հայ հասարակության, վստահության կորուստը,այնպես որ քայլեր անելուց, առավել ևս ինչ ինչ օգնականների ելույթների ուղարկելուց առաջ հարկավոր է երկար մտածել:

Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ

Էդգար Հելհելյան

www.neoarmenia.com

12 2010

ministr
19.03.2010, 11:24
Նոր պահպանողական? :)
Հայրապետեանին ջրին? :)

Chuk
19.03.2010, 11:33
Նոր պահպանողական? :)
Հայրապետեանին ջրին? :)
Երբ որ սրանք նոր սկսեցին ակցիաները, բոլորը կարծում էին թե մերոնքական են՝ իրենց անվան պատճառով, մինչդեռ իրանք... չխորանամ: Կարծում եմ, որ անունը հենց այդ նպատակով է դիտավորյալ ընտրվել:

Տրիբուն
19.03.2010, 12:21
Ինձ էս պահն ա շատ դուր եկել

որոնք համաձայնեցված չեն աշխարհասփյուռ 15 մլն հայերի հետ,

Տարին տարվա վրա 5 միլիոնով ավելանում ենք: Սենց որ գնա մի հիսուն տարուց չնացիներին կանցնենք:

Բայց լավ նամակ ա: Յանիմ Քլինթոնը ինչի Ասորեստանի պատմությունը մանրամասն չի ուսումնասիրել, որ սենց պարզ բաները հասկանա, ու ԱՄՆ ներկա քաղաքականությունը կառուցի Աշուրբանիպալասար IV-ի սխալները հաշվի առնելով:

Ambrosine
19.03.2010, 23:27
Նոր պահպանողական? :)
Հայրապետեանին ջրին? :)
Ուֆ, ինչ մակերեսորեն եք նայում... :beee
Դուք ազգանվանը նայեք՝ Հելհելյան, իբր՝ հայ ժողովուրդ, ոտքի ել, էլի: Հել-ն էլ 2 անգամ է կրկնվում՝ ավելի շեշտելու վճռական տոնը:

Mephistopheles
19.03.2010, 23:57
Ուֆ, ինչ մակերեսորեն եք նայում... :beee
Դուք ազգանվանը նայեք՝ Հելհելյան, իբր՝ հայ ժողովուրդ, ոտքի ել, էլի: Հել-ն էլ 2 անգամ է կրկնվում՝ ավելի շեշտելու վճռական տոնը:

Հելհելյան չէ, այլ Վերկացռադդքաշիգնաստեղիցյան է

Kuk
20.03.2010, 16:33
ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող մեքենան վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ով տեղում մահացել է

«Նախ ձեզնից է, որ նյութ չունենալով, փաստերն այնպես եք ծաղկացնում, որ կարծես հայոց աշխարհը փլվում է: Դրանք հասարակական միջադեպեր են, իսկ քաղաքականության մեջ բանավեճերն ինչքան շատ լինեն, այնքան ձեր եւ մեր օգուտն են: Օրինակ, գրում եք, որ պատգամավորը վրաերթի է ենթարկել եւ այլն, եւ այլն. մի անիմաստ, անհեթեթ, պրովակացիոն մի լուր, որովհետեւ սա սենսացիոն է, մարդիկ կասեն, գնանք որեւէ թերթ առնենք, տեսնենք,ինչ են գրում. ես դա էլ չեմ մեղադրում, սենսացիաներով ուզում եք թերթը պահեք` մեր կենցաղը խառնում եք իրար»:

Մեր պարզաբանող հարցին, թե արդյոք Գալուստ Սահակյանն ուզում է ասել, որ պատգամավորի մեքենան վրաերթ չի՞ կատարել, նա ասաց. «Ոչ: Պատգամավորի մեքենան վրաերթի չի ենթարկել, եւ երկրորդ, վրաերթ հասկացությունը լավ չեք բնութագրում: Իհարկե, շատ ցավում ենք, որ զոհ է եղել, մենք պետք է սովորենք, մեր ազգին սովորեցնենք ճանապարհային երթեւեկության կանոնները. վրաերթ կլիներ, եթե խախտում կատարեր մեքենան, խախտումը կատարվել է հետիոտնի կողմից, այնուհանդերձ դա վերագրվել է պատգամավորին, որի հետ ընդհանրապես չառնչվող նյութ է»:

Գալուստ Սահակյանը նաեւ չի վստահում ոստիկանության ամփոփոգրերին, որտեղ հստակ գրված էր` «Շեւրոլետ» մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել1966 թվականին ծնված քաղաքացուն:

http://a1plus.am/img/logo_in_footer.png (http://a1plus.am/am/politics/2010/03/19/galust-sahakyan)

Kuk
20.03.2010, 16:47
Պատգամավորի մեքենան վրաերթ է կատարել

http://a1plus.am/content/301x168/19dd1ece9764af3c82fddc004fac15a9.jpghttp://a1plus.am/content/301x168/c96d19c0b9e2109e1d009382c4a0d3cf.jpghttp://a1plus.am/content/301x168/5af0efd116dc5c1fb2b7e578e6efcc31.jpg

Մարտի 17 -ին, ժամը 20.40 -ին,1969 թ. ծնված Խաչիկ Ա.-ն վարելով իրեն ամրակցված «Շեւրոլե» մակնիշի ավտոմեքենան` Երևանի Մխիթար Հերացու փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Արտյոմ Հայկյանին, որը տեղում մահացել է:
«Շեւրոլե»-ն պատկանում է «Արփա Սեւան» ընկերությանը, որն իր հերթին պատկանում է իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին:

Հակոբ Հակոբյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ ինքը մեքենայի մեջ չի եղել, իսկ «Արփա Սեւանի» աշխատակիցը, «Շեւրոլե»-ի վարորդը, իրեն մանրամասն պատմել է եղելությունը: Նրա ներկայացմամբ, քաղաքացուն հարվածել է մեծ արագությամբ ընթացող մի «Ջիպ», որի արդյունքում նա հայտնվել է «Շեւրոլեի» անիվների տակ:

Դեպքից անմիջապես 5 րոպե հետո ժամանած ոստիկանությունը Հակոբյանի վարորդին տարել է նարկոլոգիական հետազոտման եւ պարզվել է, որ վարորդը խմած չէ: Նա անգամ, ըստ Հակոբյանի, սահմանված արագությունը չի գերազանցել:

Ըստ Հակոբյանի, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են քաղաքացուն իրականում վրաերթի ենթարկած ավտոմեքենայի կոտրված ապակիները, իսկ վրաերթի ենթարկված Արտյոմ Հայկյանի հագուստին` Ջիպի ներկի հետքերը:

Հակոբ Հակոբյանի փոխանցմամբ, իրենց մեքենան գրեթե չի վնասվել, իսկ այդպիսի հարվածից, որը մահվան պատճառ է դարձել, չէր կարող ավտոմեքենան մնալ անվնաս:

Ոստիկանության կայքէջում տեղադրված ամփոփագրում որեւէ տեղեկատվություն ջիպի մասին չկա: Մեզ հետ զրույցում էլ լրատվական բաժնի պատասխանատուները վստահեցրին, որ իրենց ուղարկված ինֆորմացիայի մեջ որեւէ ակնարկ ջիպի մասին չի եղել: Իսկ մնացածը կպարզի քննությունը:

«Շեւրոլե»-ի վարորդը` արդեն հարցաքննվել է: Նա չի կալանավորվել, ազատության մեջ է:

Լուսանկարները` Գ.Շամշյանի
http://a1plus.am/img/logo_in_footer.png (http://a1plus.am/am/social/2010/03/18/crash)

Վիշապ
20.03.2010, 19:44
Սերժ Սարգյանի ինտերվյուն Եվրոնյուզին՝
Интервью с президентом Армении С. Саргсяном
(http://ru.euronews.net/2010/03/19/serzh-sargsyan-turkey-has-no-moral-right-to-blame-us-about-anything-or-to-/)

http://www.youtube.com/watch?v=pjlww7H5Otc&feature=channel

Պատմությունը հայտնի է. Լեռնային Ղարաբաղն անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Այն կցել է Ադրբեջանին Կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն: Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է Euronews–ին տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե միջազգային հանրությունը համաձայն չէ փետրվարին Լոնդոն կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահի արած այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել:

«Չեմ կարծում, թե միջազգային հանրությունն այլ տեսակետ ունի: Ինչո՞ւ միջազգային հանրությունը բուռն կերպով ողջունեց ԽՍՀՄ-ի փլուզումը և չհայտարարեց, թե Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը ԽՍՀՄ-ի մասն են: Իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում միջազգային հանրությունը, չգիտես ինչու, պնդում է, թե այն Ադրբեջանի մաս է կազմում: Ձեզ չի՞ թվում, որ դա տրամաբանական չէ»,– ասել է նա:

Լրագրողի այն հարցին, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ Հայաստանը ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, Սերժ Սարգսյաը պատասխանել է.

«Մենք չենք կարող վերացնել հակամարտության հետևանքները, եթե նախ չպարզենք դրա պատճառները: Մենք նախ և առաջ խոսում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Երբ այդ հարցը որոշվի, մյուս խնդիրների կարգավորումը կլինի հեշտ և արագ: Պարզ է, որ մենք շատ ավելի ենք շահագրգռված հակամարտության կարգավորման հարցում: Սակայն մենք շահագրգռված ենք հակամարտության տևական կարգավորմամբ, որպեսզի տարածաշրջանում վերականգնվի խաղաղությունն ու անվտանգությունը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին, ինչը կնշանակի Ղարաբաղի գոյության դադարեցում»,– ասել է նախագահը:

«Ադրբեջանը շատ հստակ հայտարարել է, որ երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախությանը և թույլ չի տա»,– նկատել է լրագրողը, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է.

«Միջազգային հանրությունը մեզ առաջարկում է այդ խնդիրը կարգավորել միջազգային իրավունքների երեք սկզբունքների հիման վրա` ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման: Օգտվելով առիթից՝ ուզում եմ հեռուստաեթերից դիմել Ադրբեջանին` կոչ անելով նրան ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Դա վստահության հիմք կդառնար ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում։ Այդ վստահության պայմաններում էլ կսկսեինք խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները: Մենք՝ հայերս, շատ լավ ենք հասկանում, թե ինչ է նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ ադրբեջանցիները կարո՞ղ են ասել, թե ինչպես են նրանք հասկանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Երբ մենք անում ենք հարցին առնչվող համատեղ հայտարարություններ, Ադրբեջանը չի խոսում հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, բայց խոսում է հակամարտության գլխավոր մասնակիցներից մեկի` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին»:
tert.am (http://tert.am/am/news/2010/03/20/karabakhserge/)

Վերջին լղոզված մտքերը դեռ մի կողմ։ Այն որ Սերժ Սարգսյանը Ադրբեջանին առաջարկում է ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել, դա նշանակում է, որ միջազգային ուժերը փուլային տարբերակով իրականացվելիք լուծման ճանապարհին հայկական կողմի խաղաղությունն ու անվտանգությունը երաշխավորող որևէ մեղմ ասած նորմալ ակտիվ միջնորդություն չեն առաջարկել։ Այսինքն մոտավոր պատկերացումներով կարելի է համարել, որ միջազգային ուժերը այդքան էլ դեմ չեն, եթե Ադրբեջանն ու Հայաստանը պատերազմեն։ Հավանաբար միջազգային ուժերին այս տարածաշրջանում ակտիվություն է պետք, որ իրենք իրենց պատրաստած խաղաքարտերը խաղացնեն։ Մի խոսքով Հայաստանի ժողովդրին պատերազմի պատրաստելը բնավ չի խանգարի։

Վիշապ
20.03.2010, 19:54
Իսկ սա Ադրբեջանի պատասխանն է՝

Ադրբեջանը կստորագրի՞ ուժի չկիրառման մասին համաձայնագիր (http://tert.am/am/news/2010/03/20/azerbaijan/)

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր այն բանից հետո, երբ հայկական զինուժը դուրս կբերվի «ադրբեջանական տարածքներից»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

«Մենք ողջունում ենք Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ինչպես նաև նրա կոչը` ուժի չկիրառման մասին հայտարարություն ստորագրելու վերաբերյալ, և պատրաստ ենք դրան միայն այդպիսի վտանգ ստեղծող պատճառի վերացումից հետո»,– ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը: Այս մասին հաղորդում է Trend News-ը:
Թուրքական կտեր են։ Ամեն դեպքում հաշվի առնելով կողմերի տրամադրությունները, մերոնց թսիկությունները, պատմության նման դեպքերը, կարելի է ասել, որ հեռու չենք պատերազմից։ Ադրբեջանի պլանը կարող է լինել մոտավորապես հետևյալը՝ Հայաստանը զորքերը հանում է ստրատեգիական դիրքերից, Ադրբեջանը ադրբեջանցիների մուտքն է կազմակերպում, ու մուտքի ժամանակ ազգայնական–ծայրահեղական հայերը իբր թե ձախողում են ադրբեջանցիների մուտքը, Ադրբեջանը պաշտպանում է իր քաղաքացիների անվտանգությունը ու սկսվում է ռևանշային հարձակումը։ Ամեն դեպքում փուլային տարբերակը իմ խորին համոզմամբ պատերազմի տարբերակ է։ Ճիշտ է փաթեթայինը ու ճիշտ է միայն այն դեպքում, երբ ճանաչվում է Ղարաբաղի անկախությունը։ Մնացածը լոլոներ են։ Հայաստանում ինչպես բոլոր ժամանակներում չեն հասկանում, կամ ավելի շուտ էդքան պլոճիկ չունեն, որ իրենք իրենց խոստովանեն, որ կատվի առաջ մկան խաղ են խաղում։ Ապրում են վախից ծնված հիմար հույսերով։

Mephistopheles
22.03.2010, 01:54
ՀՀ Նախագահը "Հայ-սիրիական հարաբերությունները" թեմայով դասախոսությամբ հանդես կգա Դամասկոսի համալսարանում:

Ա1+

Gayl
23.03.2010, 03:26
Պահանջել է Սերժի հրաժարականը
Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան
Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ Փարիզում տեղի ունեցած վեճը, փաստորեն, շարունակվում է այստեղ` Հայաստանում:

Ինչպես տեղեկացրել ենք, մարտի 9-11-ը տեղի ունեցած Սերժ Սարգսյանի փարիզյան պաշտոնական այցի ժամանակ Փարիզում էր գտնվում նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել էր նաեւ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Այդ օրերին Փարիզից մեզ փոխանցել էին, որ տեսել են, թե ինչպես է Քոչարյանը մտել Փարիզի «Le Meurice» հյուրանոցը, որտեղ կանգ էր առել Սերժ Սարգսյանը: Քոչարյանն այնտեղ բավական ժամանակ էր անցկացրել, եւ ենթադրվում էր, որ երկյակը քննարկել էր իրավիճակից դուրս գալու ելքերը: Ավելի ուշ իշխանական մեր աղբյուրները փոխանցեցին, որ այդ հանդիպման ժամանակ Քոչարյանի ու Սարգսյանի միջեւ լուրջ վեճ է տեղի ունեցել: Ըստ մեր աղբյուրների, Ռոբերտ Քոչարյանը պահանջել է, որ Սերժ Սարգսյանն իրեն վարչապետ նշանակի: Նույն աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ Քոչարյանը միաժամանակ պահանջել է նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այսինքն, Քոչարյանի ուզածը եղել է հետեւյալը` Սերժ Սարգսյանն իրեն` Քոչարյանին, նշանակում է վարչապետ, ինքը հրաժարական է տալիս, որից հետո անցկացվում են արտահերթ նախագահական ընտրություններ եւ, օգտագործելով վարչական լծակը, Քոչարյանը ինքն է դառնում երկրի նախագահ: Քոչարյանը իր պահանջը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիմնավորել է նրանով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից բոլոր առումներով` ե՛ւ ներքաղաքական ե՛ւ արտաքին քաղաքական, ու պետք է համարժեք քայլեր ձեռնարկել: Ըստ մեր աղբյուրների պնդումների, Քոչարյանն ասել է, որ այս ամենը հնարավորություն կտա առնվազն մեկ տարով սառեցնել Ղարաբաղի հարցով բանակցությունները: Մի խոսքով, Քոչարյանի ուզածը ոչ միայն վարչապետ դառնալն է, այլ նաեւ երկրի նախագահ: Հիշեցնենք, որ, ըստ իշխանական մեր աղբյուրների պնդումների, Սերժ Սարգսյանը հրաժարվել է կատարել Քոչարյանի պահանջը, իսկ այնուհետեւ, վերադառնալով Երեւան, զանգահարել է Ռուսաստան ու ներկայացրել Քոչարյանի պահանջները: Քոչարյանն էլ իր հերթին է զանգահարել Ռուսաստան ու բողոքել Սերժ Սարգսյանից: Փարիզյան այս վեճին, ինչպես արդեն հայտնի է, հետեւեցին ԲՀԿ-ՀՀԿ «փոխհրաձգությունները», երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն իր տեղում չէ, Երիցյանն իր հերթին Ծառուկյանին ցույց տվեց իր տեղը, հետո ԲՀԿ-ն խորհուրդ տվեց Երիցյանին` վերցնել թուղթ ու գրիչը եւ հրաժարականի դիմում գրել: Ըստ իշխանական կուլիսներում շրջող խոսակցությունների, Ծառուկյանը գործել է Քոչարյանի ցուցումով: Այդ օրերին իշխանական մեր աղբյուրները պնդում էին, որ Քոչարյանը, ով ՀՀ վարչապետի պաշտոնը ստանալու համար հասավ, նախ` Մոսկվա, հետո` Իրան, հետո` Ֆրանսիա, դրսում որեւէ արդյունքի ու «դաբրոյի» չհասնելով, հիմա փորձելու է ներսում «խաղեր տալ»: Եւ ահա նախօրեին Քոչարյանի թիմի ամենահայտնի մարդկանցից մեկը` ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, «Կապիտալ» թերթին տված հարցազրույցում ասել է. «Մենք այսօր շրջադարձային փուլում ենք: Հայաստանը նախկինում էլ այդպիսի փուլում եղել է: Երբ հանգամանքները, գործընթացի իներցիան, միջնորդների ընկալումները մեզ համար շահավետ չեն, պետք է ոչ թե սպասել իրավիճակի զարգացմանը, այլ կտրուկ քայլերի գնալ: Նման փոփոխություն եղավ 98-ին` իշխանափոխության արդյունքում: Իշխանափոխության դեպքում նախորդ իշխանության դիրքորոշման հետ չհամաձայնելը եւ փոխարենը այլ բան առաջարկելն ավելի ընկալելի է: Գործող իշխանության համար շեշտադրումների ու դիրքորոշումների կտրուկ փոփոխությունը հիմնավորելը ավելի բարդ է, բայց թերեւս անխուսափելի խնդիր է»,- ասել է Օսկանյանը: Այս պահին նման կտրուկ հայտարարությամբ հանդես գալը, բնականաբար, պատահական չէ եւ ակնհայտ է նաեւ, որ սա Քոչարյան-Սարգսյան վեճի արդյունքն է: Քոչարյանը, ինչպես մի անգամ արդեն տեղեկացրել ենք, չի վստահում, որ Սերժ Սարգսյանը կարող է «տեր կանգնել իրենց», այսինքն, Քոչարյանը ոչ թե սարսափած է նրանից, որ Սերժ Սարգսյանը ցանկացած պահի կարող է Ղարաբաղի մեծ փաստաթուղթը ստորագրել ու հողերը հանձնել, այլ սարսափած է, որ քաղաքական այդ սրացումների ժամանակ իշխանությունը կարող է իրենց ձեռքից գնա, ու ինքն էլ հետո կանգնի Հաագայի դատարանի առաջ` կորցնելով իր միլիարդավոր դոլարների հասնող կարողությունը: Իսկ այն, որ մեծ համաձայնագրի ստորագրումը սարերի հետեւում չէ, երեկ երեւաց նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունից: Մեկնաբանելով, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, որ Նալբանդյանն արել էր նախօրեին, Մամեդյարովն, ըստ «1news.az» ադրբեջանական կայքի, նշել է. «Նալբանդյանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանն ընդունում է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, դրական գործոն է: Դա լավ հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների առաջին փուլը շարունակելու եւ ավարտելու համար, եւ որպեսզի սկսվեն աշխատանքները խաղաղության նոր մեծ համաձայնագրի ուղղությամբ»: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաեւ Ռոբերտ Քոչարյանի թիմը պարզապես տագնապած են այս զարգացումներից ու սպասվող հեռանկարներից:
Լուսինե Բարսեղյան -
Մարտ 20, 2010http://www.armtimes.com/4034
Հետաքրքիր է, թե լրագրողը «Ըստ մեր աղբյուրների» արտահայտությունը ինչպես կբացատրի, էս թերթն էլ դարձավ հեքիաթաթերթ, փող աշխատելու համար ինչ տխմարություն ասես չեն տպի:

Chuk
23.03.2010, 09:51
Հետաքրքիր է, թե լրագրողը «Ըստ մեր աղբյուրների» արտահայտությունը ինչպես կբացատրի, էս թերթն էլ դարձավ հեքիաթաթերթ, փող աշխատելու համար ինչ տխմարություն ասես չեն տպի:
Հետաքրքիր է, թե քաղաքական շրջանակների քննարկումներին ինչքանո՞վ ես հետևում:
Սկսեմ նրանից, որ ես ինքս նման լուրերին (ոչ թե ՀԺ-ի տպած, այլ նման լուրերին) լուրջ չեմ վերաբերվում հասարակ պատճառով. համարել ու համարում եմ, որ Սերժն ու Քոչարյանը սիամական զույգեր են, իրենց մեջ որևէ տարաձայնություն չի եղել ու չկա:

Հիմա գանք լուրերին:
ՀԺ-ն սա պիտի՞ տպեր, թե՞ ոչ, այլ հարց է, բայց որ այս խոսակցությունն ինքը չի հնարել՝ փաստ է:
Այս մասին խոսում են հանրապետականները, այս մասին խոսում են բարգավաճները, այս խոսակցությունը տարածվում է ամենավերին մակարդակով: Թե ինչ նպատակ ունի խոսակցության տարածումը, քննարկման այլ նյութ է, բայց որ ամենավերին տարբերակով տարածվում է, կրկնում եմ, փաստ է: Ավելին, խոսում են կոնկրետ ժամկետների մասին ու շատերը լրջորեն հավատում են, որ հենց այդպես էլ լինելու է:

Ձայնալար
23.03.2010, 10:23
Մոդերատորական: Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող քննարկումները տեղափոխվել են համապատասխան թեմա (http://www.akumb.am/showthread.php/32865-%D5%82%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B2%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/page84):

Mephistopheles
23.03.2010, 21:46
Մի բան ինձ համար ակնհայտ է` որքան երկար տեւի մեր հարաբերությունները կանոնավորելու գործընթացը, այնքան կարող է աճել այդպիսի բանաձեւեր ընդունող պետությունների թիվը»:

Սերժ Սարգսյան…

… այսինքն, ինչքան շուտ կարգավորվեն հարաբերությունները, այնքան կքչանան ցեղասպանության ընդունողների թիվը… հա՞

Adriano
23.03.2010, 21:58

Ոչ ի նկատի ունի, որ սա էլ ավելի կյուղի ցեղասպանությունները ընդունելու գործընթացը: Սակայն ինչպես գիտենք այդ պայմանագրերը ըստ թուրքիայի առանց նախապայմանների են, այսիքն ԼՂՀ և հատկապես հայոց ցեղասպանության փաստը կապ չունեն իրար հետ: Ես ընդհանրապես գտնում եմ, որ թուրքիայի կողմից անընդհատ օրը մի քսան անգամ ասվող այն միտքը թե դա պատմաբանների խնդիրն է , պետք է հանձնաժողով լինի հայ-թուրքական այդ հարցը նայելու, անընդունելի է մեր համար: նման հանձնաժողովը իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ վստահ չլինեն այդ պատմական իրադարձության շուրջ, իսկ օրինակ իմ համար ցեղասպանության հարցը դա փաստերի փաստնա, էն որ ասում են չէ բացարձակ ճշմարտություն չկա, այ այստեղ սխալ է ասված, դա բացարձակ ճշմարտություն է և աշխարը չի հանգստանա քանի դեռ չի գտել իր լուծումը արևմտյան հայաստանի հարցը:

Mephistopheles
23.03.2010, 22:04

քո համար անընդունելի ա, բայց էսօր Քլինթընն ասեց որ կազմելու էն ու դրա համար էլ գործին ընթացք չեն տալու… քո համար ցեղասպանությունը փաստ ա Սերժի համար փաստ չի դրա համար էլ հանձնաժողով են կազմում… բանակցողն էսօր Սերժն ա ոչ թե դու կամ ես

Norton
24.03.2010, 11:10
Պահանջել է Սերժի հրաժարականը
Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան
Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ Փարիզում տեղի ունեցած վեճը, փաստորեն, շարունակվում է այստեղ` Հայաստանում:

Հետաքրքիր է, թե լրագրողը «Ըստ մեր աղբյուրների» արտահայտությունը ինչպես կբացատրի, էս թերթն էլ դարձավ հեքիաթաթերթ, փող աշխատելու համար ինչ տխմարություն ասես չեն տպի:
Ի հավելումն

Ռոբերտ Քոչարյանը քննադատել է տնտեսական քաղաքականությունը

Այո, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ճգնաժամեր: Դա պետք է գիտակցել, եւ նախապատրաստվել դրան լավ տարիներին: Սակայն ոչ թե տնտեսության զարգացումը զսպելով, այլ` պահուստների ձեւավորմամբ, պետական պարտքի եւ բյուջեի պակասորդի կրճատմամբ, առեւտրի դիվերսիֆիկացմամբ եւ այլն: Եվ մենք դա արել ենք»,-մարտի 23-ին ասել է Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքս»-ին տված բացառիկ հարցազրույցում: Ըստ նրա` իր նախագահության օրոք` 1998-ից 2008 թվականներից ՀՆԱ նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցությունը 46%-ից կրճատվել էր մինչեւ 13%:

«Բյուջեի պակասորդը իմ նախագահության վերջին տարիների տվյալներով կազմում էր 2%-ից պակաս, միջին տարեկան ինֆլյացիան` 2-4%` տնտեսության 12-13% աճի պայմաններում: Միաժամանակ, բյուջետային ֆինանսավորումը 2007թ. կազմում էր կապիտալ շինարարության ընդամենը 7%-ը: Հետեւողականորեն ավելացվում էին ոսկեարժույթ պահուստները: Իսկ 2008թ. սկզբին միայն ֆինանսների նախարարության հաշիվների ազատ մնացորդը կազմում էր 100 մլրդ դրամ: Իդեալական մակրոտնտեսություն, որը խոսում է այն մասին, որ երկիրը ծախսում էր ավելի քիչ, քան վաստակում էր` աշխատած միջոցների մի մասը պահելով „սեւ“ օրվա համար»,-ասել է նա:
շարունակությունը
http://news.am/am/news/17378.html

Վիշապ
24.03.2010, 21:23
Քոչարյանը լրիվ է փլվել–սպառվել։ Շինարարությունից բացի այլ բան չի պատկերացնում։ Աչքիս Հյուսիսային պողոտայի տները մնացել են վրեն։ Իր տարիներին գույք պարտքի դիմաց էր տալիս, դրա համար էդքան պարտք չկար, Սերժին տալու բան չի թողել, դրա համար էլ հիմա պարտքերի մեջ ենք։ Նաշոլ չեմ գառդիցա…

Ambrosine
24.03.2010, 22:52
Սերժ Սարգյանի ինտերվյուն Եվրոնյուզին՝
Интервью с президентом Армении С. Саргсяном
(http://ru.euronews.net/2010/03/19/serzh-sargsyan-turkey-has-no-moral-right-to-blame-us-about-anything-or-to-/)
Վերջին լղոզված մտքերը դեռ մի կողմ։ Այն որ Սերժ Սարգսյանը Ադրբեջանին առաջարկում է ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել, դա նշանակում է, որ միջազգային ուժերը փուլային տարբերակով իրականացվելիք լուծման ճանապարհին հայկական կողմի խաղաղությունն ու անվտանգությունը երաշխավորող որևէ մեղմ ասած նորմալ ակտիվ միջնորդություն չեն առաջարկել։ Այսինքն մոտավոր պատկերացումներով կարելի է համարել, որ միջազգային ուժերը այդքան էլ դեմ չեն, եթե Ադրբեջանն ու Հայաստանը պատերազմեն։ Հավանաբար միջազգային ուժերին այս տարածաշրջանում ակտիվություն է պետք, որ իրենք իրենց պատրաստած խաղաքարտերը խաղացնեն։ Մի խոսքով Հայաստանի ժողովդրին պատերազմի պատրաստելը բնավ չի խանգարի։
Վիշապ ջան, Հայաստանի ժողովուրդը առանց Սերժի նախապատրաստելու էլ, պետք է պատրաստ լինի պատերազմին, որովհետև խաղաղության պայմանագիր ստորագրված չէ:
Իսկ առաջարկել է ուժի չկիրառման համաձայնագիր ստորագրել, որովհետև իմ հիշելով Ադրբեջանը Հելսինկյան ակտի այդ կետի տակ չի ստորագրել, ասելով, որ կստորագրի իր տարածքներից հայկական ուժերը դուրս բերելուց հետո:

Մի բան ինձ համար ակնհայտ է` որքան երկար տեւի մեր հարաբերությունները կանոնավորելու գործընթացը, այնքան կարող է աճել այդպիսի բանաձեւեր ընդունող պետությունների թիվը»:

Սերժ Սարգսյան…

… այսինքն, ինչքան շուտ կարգավորվեն հարաբերությունները, այնքան կքչանան ցեղասպանության ընդունողների թիվը… հա՞
Բայց մեզ ձեռնտու է հարաբերությունների կարգավորման գործընթացի ձգձգումը;)

Rammer
26.03.2010, 14:46
Երևանում և մարզերում կստեղծվեն եվրոպական տեղեկատվական կենտրոններ
14:12 • 26.03.10

Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցության ծրագրի համաձայն՝ միջգերատեսչական աշխատանքային խումբը մշակել է ԵՄ տեղեկատվական ռազմավարություն, որի իրականացման արդյունքում Հայաստանում նախատեսվում է ստեղծել ԵՄ տեղեկատվական կենտրոններ:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը և ԵՄ անդամ երկրների դեսպանները մարտի 26-ին քննարկել են այդ կենտրոնների ստեղծման նախագիծը:

Կարևորելով ԵՄ աջակցությունն ու օժանդակությունն այս կենտրոնների ստեղծման գործում` Բաղդասարյանը նշել է, որ ԵՄ տեղեկատվական կենտրոնների ստեղծմամբ Հայաստանը լուրջ քայլ է կատարում, քանի որ Հայաստանն առաջին երկիրն է տարածաշրջանում, որ կունենա նման կենտրոններ։

Հայաստանում նախատեսվում է ունենալ 10 կենտրոն, մեկական` յուրաքանչյուր մարզում, և մեկը` մայրաքաղաքում:

Gayl
27.03.2010, 00:17
Հետաքրքիր է, թե քաղաքական շրջանակների քննարկումներին ինչքանո՞վ ես հետևում:
Սկսեմ նրանից, որ ես ինքս նման լուրերին (ոչ թե ՀԺ-ի տպած, այլ նման լուրերին) լուրջ չեմ վերաբերվում հասարակ պատճառով. համարել ու համարում եմ, որ Սերժն ու Քոչարյանը սիամական զույգեր են, իրենց մեջ որևէ տարաձայնություն չի եղել ու չկա:

Հիմա գանք լուրերին:
ՀԺ-ն սա պիտի՞ տպեր, թե՞ ոչ, այլ հարց է, բայց որ այս խոսակցությունն ինքը չի հնարել՝ փաստ է:
Այս մասին խոսում են հանրապետականները, այս մասին խոսում են բարգավաճները, այս խոսակցությունը տարածվում է ամենավերին մակարդակով: Թե ինչ նպատակ ունի խոսակցության տարածումը, քննարկման այլ նյութ է, բայց որ ամենավերին տարբերակով տարածվում է, կրկնում եմ, փաստ է: Ավելին, խոսում են կոնկրետ ժամկետների մասին ու շատերը լրջորեն հավատում են, որ հենց այդպես էլ լինելու է:

Այդ խոսակցություններևից ես էլ եմ տեղյակ, գիտեմ որ հանրապետականներից շատերը ուզում են տեղափոխվեն Բարգավաճ և այլն, բայց այստեղ ՀԺ ն օգտագործում է «ենթադրվում է» արտահայտությունը

Քոչարյանն այնտեղ բավական ժամանակ էր անցկացրել, եւ ենթադրվում էր, որ երկյակը քննարկել էր իրավիճակից դուրս գալու ելքերը: Ավելի ուշ իշխանական մեր աղբյուրները փոխանցեցին, որ այդ հանդիպման ժամանակ Քոչարյանի ու Սարգսյանի միջեւ լուրջ վեճ է տեղի ունեցել:
Չկա ոչ մի փաստ ամբողջը բամբասանք է և իմ կարծիքով լավ էլ հորինվել է, լրագրողը հանգիստ կարող է ասել «մեր աղբյուրներ» ը ու ինչ ուզի տուֆտի, այդ թերթը հազարավոր մարդիկ են կարդում և այդ թղթի վրա չպետք է բամբասանք գրվի էն էլ ոչ խելքին մոտ, դա այդպես է արվում, որ մարդիկ ուրախան յանմ տեսեք իշխանությունը քայքայվում է հիմքից փտում ու սենց հավայի հեքիաթներ, էսօր տաքսու վարորդը ինձ ասում ա ախպեր քաղաք էտքան մի երևա, Ղարաբաղ պատերազմ ա հիմա բռնում տանում են, էտ մարդուն ի՞նչ ասես, ահա այսպիսի թերթերի արդյունքն է, որ որոշների խելքը ջուրա դառնում, ինչքան տխմարություն կա տպում են, որը չպետք է տպվի մանավանդ որ իրենց կողմից դնում ու հորինում սարքում են հեքիաթ:

Gayl
27.03.2010, 00:20
Ի հավելումն

Ռոբերտ Քոչարյանը քննադատել է տնտեսական քաղաքականությունը

շարունակությունը
http://news.am/am/news/17378.html
Ցածրակարգ կտեր են:

Gayl
27.03.2010, 00:28
Չուկ ենթադրում եմ այս հոդվածը կարդացել ես:
Վերջին երկու-երեք օրերին Կենտրոնի բնակիչ հանդիսացող եւ պահեստազորում հաշվառված քաղաքացիները ծանուցագրեր են ստանում, ըստ որոնց նրանք ապրիլի 12-ին զինգրքույկներով պետք է ներկայանան իրենց տարածքային զինկոմիսարիատ` տասնօրյա զորահավաքի մասնակցելու նպատակով:
Զինկոմիսարիատ ներկայացած քաղաքացիներին տեղեկացվել է, որ շարքային անձնակազմի ներկայացուցիչ պահեստազորայինները զորահավաքի յուրաքանչյուր օրվա համար կստանան երեք հազար դրամ գումար, ինչպես նաեւ զինվորական համազգեստ: Սպայական կազմի պահեստազորայինները մեկ օրվա համար կստանան հինգ հազար դրամ: Կենտրոնի զինկոմիսարիատից բացի, նույն զորահավաքին մասնակցելու են նաեւ Երեւանի եւս երկու եւ մարզային մի քանի զինկոմիսարիատների պահեստազորում հաշվառված քաղաքացիները: Թե, բացի Երեւանի Կենտրոնի զինկոմիսարիատից, էլ որտեղ են նախատեսվում այսպիսի զորահավաքներ, երեկվա դրությամբ մեզ չհաջողվեց պարզել:
Երեկ երբ այս զորահավաքի մասին մանրամասներ ճշտելու ակնկալիքով դիմեցինք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանին, նա սկզբում պատասխանեց, թե հնարավոր է, որ նման բան կա եւ ավելացրեց. «Նման բան միշտ էլ եղել է, ամեն տարի էլ արվում է»: Սակայն, Ղարաբաղյան պատերազմից հետո նման տեւողությամբ զորահավաքներ չեն եղել: Նախկին զորահավաքները, որպես կանոն, եղել են մեկօրյա, եւ դրանց նպատակը եղել է, որպեսզի պահեստազորում հաշվառված քաղաքացիները ծանոթանան եւ իմանան, թե իրենք որ զորամասերին են ամրակցված: Սակայն այս անգամ պահեստազորի քաղաքացիները ծանուցվում են, որ զորավարժությունները տեւելու են տասն օր, որի յուրաքանչյուր օրվա համար իրենք վարձատրվելու են, ինչպես նաեւ ստանալու եւ կրելու են զինվորական համազգեստ, ինչը նախկին տարիների մեկօրյա հավաքների ժամանակ չի եղել: «Այո, դա ճիշտ է, նման հավաքների ժամանակ այդպես է, սպայական կազմը ամեն օրվա համար վարձատրվում է հինգ հազարական, իսկ շարքայինները` երեք հազարական դրամ: Բայց այս զորահավաքը կոնկրետ որեւէ բանով պայմանավորված չէ, դա կցագրման աշխատանքների պես մի բան է, որը միշտ արվել է, սովետական տարիներին էլ, այս տարիներին էլ: Դա նրա համար է, որ Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, բան լինի, ապա ամեն մարդ իր զորամասն իմանա, շարքում իր տեղն իմանա: Նրա համար է, որպեսզի զորավարժությունների ընթացքում իրենց մասնագիտական գիտելիքները խորացնեն»,- ասաց ՊՆ մամուլի քարտուղարը: Սակայն, որքան էլ ասենք, որ նման զորահավաք անցկացնելու մեջ տարօրինակ ոչինչ չկա, միեւնույն է, զորահավաքին մասնակցելու ծանուցագրեր ստացած քաղաքացիների հարազատների, բարեկամների, ընկերների եւ ծանոթների ու առհասարակ այդ մասին իմացող քաղաքացիների շրջանում արդեն իրարանցում է սկսվել, նրանք զանգում են թերթերի խմբագրություններ, փորձում են պարզել, թե ինչ է կատարվում: Երբ այս մասին, Շահսուվարյանին տեղեկացրինք, նա անկեղծանալով նկատեց. «Գիտեք միայն ձե՞զ են զանգում, ինձ էլ են զանգում»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս նույնպես հաստատել էր պահեստազորի զորահավաք անցկացնելու հանգամանքը` այն ներկայացնելով որպես սովորական երեւույթ: Իսկ ձեւի տարբերությունը նա պայմանավորել է այն հանգամանքով, որ ինքն իր պաշտոնավարման շրջանում որոշել է ավելի մեծ ուշադրություն դարձնել զորահավաքային պատրաստականությանը, ինչին նախկին տարիներին քիչ ուշադրություն է հատկացվել:
Սակայն ողջ խնդիրն այն է, որ այս «ուշադրության» փոփոխությունը նաեւ ֆինանսական ծախսեր է ենթադրում: Նախկին տարիների մեկօրյա զորահավաքները պետբյուջեից շատ չնչին ծախս են պահանջել: Ամեն դեպքում, այդ զորահավաքների ընթացքում պետբյուջեի միջոցներից տասն օրվա օրապահիկ գումարներ, սնունդ եւ համազգեստ չի հատկացվել: Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա տնտեսական ճգնաժամի եւ սուղ միջոցների պայմաններում ՀՀ իշխանությունները որոշել են զորահավաքի նպատակով պետբյուջեից լուրջ գումարներ ծախսել, կարելի է կարծել պետք է լուրջ պատճառներ ունենան դրա համար: Փորձագետները, որպես նման քայլի պատճառ մատնանշում են ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ ընթացող բանակցությունների վերջին շրջանի զարգացումները: Մասնավորապես, կարծիքներ կան, որ այս զորահավաքի միջոցով փորձ է արվում քաղաքացիների շրջանում պատերազմի վտանգի իրական տեսլական ստեղծել, որպեսզի ԼՂՀ անվտանգության գոտի հանդիսացող ազատագրված տարածքները հանձնելու դեպքում բողոքի մեծ ալիք չբարձրանա:
http://www.armtimes.com/4417
Զգու՞մ ես ինչ են անում, բա այ լրագրող այսօր Հայաստանը որոշ սողունների պատճառով լուրջ վտանգի առաջ է կանգնել, ի՞նչ ես օդ կրակում, 3000 չէ որ պետք եղավ 10000 պտի տան, իսկ վերջին նախադասությունը սպանում ա.

Մասնավորապես, կարծիքներ կան, որ այս զորահավաքի միջոցով փորձ է արվում քաղաքացիների շրջանում պատերազմի վտանգի իրական տեսլական ստեղծել, որպեսզի ԼՂՀ անվտանգության գոտի հանդիսացող ազատագրված տարածքները հանձնելու դեպքում բողոքի մեծ ալիք չբարձրանա:
Ապեր չե՞ս կարծում, որ դա հենց իր կարծիքն է, փորձում ա մասշատբները մեծացնել, մի քիչ վերհասկել է պետք է, ՀԺ ն ամենակարդացվող թերթն է, բայց մանրից վարի են գնում դառնում են ՉԻ:

Chuk
27.03.2010, 00:45
Գայլ ջան, հոդվածը չէի կարդացել (չէր հետաքրքրել), նորից չկարդացի (չի հետաքրքրում):
Հայաստանը ՀԺ-ի պատճառով վտանգի առաջ չի կանգում, ավելին, ՀԺ-ի կատարած գործը օգտակար է:
Բայց ես ինքս համարում եմ, որ ՀԺ-ն ավելի ուշադիր պետք ա լինի: Ուտկաներին քիչ տրվի:
Բայց դե ասելիքիս հետ էդ ի՞նչ կապ ուներ... տո եսիմ :)

Kuk
27.03.2010, 00:47
Ապեր չե՞ս կարծում, որ դա հենց իր կարծիքն է, փորձում ա մասշատբները մեծացնել, մի քիչ վերհասկել է պետք է, ՀԺ ն ամենակարդացվող թերթն է, բայց մանրից վարի են գնում դառնում են ՉԻ:

Կարևորը՝ «հայոց աշխարհ» ու «հայաստանի հանրապետություն» չդառանան: ՉԻ-ն դրանց դեմ ազնվության սիմվոլ ա:

Gayl
27.03.2010, 00:55
Գայլ ջան, հոդվածը չէի կարդացել (չէր հետաքրքրել), նորից չկարդացի (չի հետաքրքրում):
Հայաստանը ՀԺ-ի պատճառով վտանգի առաջ չի կանգում, ավելին, ՀԺ-ի կատարած գործը օգտակար է:
Բայց ես ինքս համարում եմ, որ ՀԺ-ն ավելի ուշադիր պետք ա լինի: Ուտկաներին քիչ տրվի:
Բայց դե ասելիքիս հետ էդ ի՞նչ կապ ուներ... տո եսիմ :)

Վերջին գրածս ոչ մի կապ չուներ, միայն մեկ անգամ ապացուցվում է, որ որոշ լրագրողներ օդ են կրակում և դա չի կարող օգտակար լիներ, դրանցից ոմանք թույն են շնչում, իսկ դա նրանց խանգարում է առողջ դատել, պետք է հասկանան, որ չի կարելի անտեղի խուճապ սարքել ու մարդկանց անկապ հույս տան: