PDA

Դիտել ողջ տարբերակը : Տեղեկացնում ենք մոտակա միջոցառումների մասին

Ֆրեյա
24.09.2008, 11:07
Այստեղ գրում ենք հայտարարություններ մոտակա երաժշտական միջոցառումների մասին` համերգներ, փարթիներ, բացօթյա միջոցառումներ....

Նաև գրեք, եթե հետաքրքրել է միջոցառումը, կարող ենք միասին գնալ: Կարող եք նաև տպավորություններով կիսվել ;)

Ֆրեյա
24.09.2008, 11:13
:hands

Ֆրեյա
24.09.2008, 11:16
24.09.08 19:00
Արամ Խաչատրյան համերգասրահ
Երևանյան 2-րդ միջազգային երաժշտական փառատոն
Փառատոնի փակում

Ծրագրում լինելու է Վագներ, Չայկովսկի: Շատ լավ երգչուհի է լինելու` Սանդրա Մաքմասթեր, բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել: ;)

Ավելացվել է 1 րոպե անց
26.09.08 21:00
Արամ Խաչատրյան համերգասրահ /օպերա/
Հայկական ջազ 70.Իգոր Բուտմանի ջազ քառյակը

համերգը նվիրված է հայկական դրամի 15 և հայկական ջազի 70-ամյա հոբելյաններին
մուտքը` հրավիրատոմսերով

jazz jazz jazz !!!!! Ով է ջազ սիրում՞՞՞

Ֆրեյա
24.09.2008, 16:53
03.10.08 19:30, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահ

"Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին" փառատոն, Վերադարձի փառատոն
"Վիվալդի-գալա" ` այսինքն, հնչելու են միայն Վիվալդիի ստեղծագործությունները

Նույն օրը` 03.10.08, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
՚Նարեկացիՙ Կամերային Նվագախումբ /գեղ.ղեկավար և գլխ.դիրիժոր Արամ Թալալյան/
Միքայել Բալյան, դաշնամուր /Գերմանիա/
Բարոկո երաժշտության երեկո, Հնչելու է Վերդի, Պուչինի, Ռոսինի:

Ֆրեյա
02.10.2008, 15:29

Նշվածս երկու համերգին էլ գնացի / ժամանակ չկա ուղղակի նկարները տեղադրելու :(/

Ինչպես և ասել էի, երգում էր Սանդրա Մաքմասթերը, իրլանդացի երգչուհի, որը բացի լավ ձայնից նաև շատ արտիստիկ կատարումներ պարգևեց հանդիսատեսին :)
Կենդանի հնչողությամբ երաժշտությունը չքնաղ է... :love

Իգոր Բուտմանի համերգը ևս վատը չէր, բարձր մակարդակի տեխնիկա ունի...
սակայն, ստեղծագործությունները հաջող չէին ընտրված եւ ջազից հեռու մարդկանց գլուխները հաստատ կցավեին;), չնայած, որ էլի հաճելի էր լսել երաժշտություն կենդանի կատարմամբ:
Համերգի ընթացքում մի ստեղծագործության մեջ նվագակցեց երաժիշտներին նաև Լևոն Մալխասյանը: Մաէստրոյի ձեռքերի տակ դաշնամուրը սկսեց լրիվ ուրիշ կերպ հնչել, և միանգամից զգացվեց, թե որն է ջազը, հայկական ջազը...:love

Ավելացվել է 4 րոպե անց

03.10.08 19:30, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահ

"Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին" փառատոն, Վերադարձի փառատոն
"Վիվալդի-գալա" ` այսինքն, հնչելու են միայն Վիվալդիի ստեղծագործությունները

Նույն օրը` 03.10.08, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
՚Նարեկացիՙ Կամերային Նվագախումբ /գեղ.ղեկավար և գլխ.դիրիժոր Արամ Թալալյան/
Միքայել Բալյան, դաշնամուր /Գերմանիա/
Բարոկո երաժշտության երեկո, Հնչելու է Վերդի, Պուչինի, Ռոսինի:

Բոլորին խորհուրդ եմ տալիս գնալ, չեք փոշմանի: Իսկապես բարձր մակարդակի երաժիշտներ են, որոնց լսելու համար գուցե ստիպված կլինեք մեկնել Եւրոպա ;)

Համոզված եմ, Վիվալդիին նվիրված համերգը հրաշք է լինելու :oy
Այդպիսի երաժշտություն լսելուց հետո զգում ես` ինչպես է հոգիդ պայծառանում::love

Ֆրեյա
10.10.2008, 08:35
21.10.08 19:30
Հայկական ջազ 70 շրջանակներում "Ալ Ջերո"

Ավելի ճիշտ` Al Jareu, համոզված եմ` ջազի սիրահարների համար արդեն իսկ անունը բավական է եզրակացությունների համար:)
տոմսր արժեքը` 5000-60000 դրամ:D

Ֆրեյա
10.10.2008, 08:44
Stop ակումբում
17.10.08 21:00
"Arsa" blues
Կարծում եմ` սա այն խումբն է, որ Eric Clapton էր նվագում SQ1 ի մոտ :hands

Ռուֆուս
10.10.2008, 20:30
Երևանի մշակութային օրագրին (անգլերեն լեզվով) կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը: Օրագրում կա մանրամասն տեղեկատվություն Երևանում տեղի ունենալիք համերգների, թատերական ներկայացումների, կինոդիտումների, ցուցահանդեսների և այլնի մասին

Հոկտեմբերի 10-17, 2008 (http://www.armeniainfo.am/calendar_pdf/10.10.08%20-%2017.10.08.pdf)

Տոմսեր պատվիրելու համար զանգահարեք հետևյալ համարներով 526477, 270397 •բջջային: (093) 526477, (091) 501663 - Սաշա: Տոմսերի առաքումն ԱՆՎՃԱՐ է: :)

Մաղթում եմ բարի ժամանց ;)

Ֆրեյա
13.10.2008, 10:57

Շնորհակալություն, շատ ինֆորմատիվ էր ;) Ոչ միայն համերգ, թատրոն ... միջոցառումներ են, այլ նաև ամենը, ինչ կատարվում է քաղաքում... :)

Ռուֆուս
17.10.2008, 20:44
Երևանի մշակութային օրագրին (անգլերեն լեզվով) կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը: Օրագրում կա մանրամասն տեղեկատվություն Երևանում տեղի ունենալիք համերգների, թատերական ներկայացումների, կինոդիտումների, ցուցահանդեսների և այլնի մասին

Հոկտեմբերի 17-24, 2008 (http://www.armeniainfo.am/calendar_pdf/calendar%2017.10-24.10.08.pdf)

Տոմսեր պատվիրելու համար զանգահարեք հետևյալ համարներով 526477, 270397 •բջջային: (093) 526477, (091) 501663 - Սաշա: Տոմսերի առաքումն ԱՆՎՃԱՐ է: :)

Մաղթում եմ բարի ժամանց ;)

Ֆրեյա
24.10.2008, 09:59
Իգոր Բուտմանի համերգը ևս վատը չէր, բարձր մակարդակի տեխնիկա ունի...
սակայն, ստեղծագործություն.........................................................երի տակ դաշնամուրը սկսեց լրիվ ուրիշ կերպ հնչել, և միանգամից զգացվեց, թե որն է ջազը, հայկական ջազը...:love

Բոլորին խորհուրդ եմ տալիս գնալ, չեք փոշմանի: Իսկապես բարձր մակարդակի երաժիշտներ են, որոնց լսելու համար գուցե ստիպված կլինեք մեկնել Եւրոպա ;)

Համոզված եմ, Վիվալդիին նվիրված համերգը հրաշք է լինելու :oy
Այդպիսի երաժշտություն լսելուց հետո զգում ես` ինչպես է հոգիդ պայծառանում::love

Վերջապես մի քանի նկար գցեմ ... :) Բոլորին "Դե ջիջիլ" :P
Վիվալդիին նվիրված համերգից ... Դրախտ...
http://i470.photobucket.com/albums/rr64/Starfish85/Vivaldi.jpg

Բութմանի համերգից, տպավորությունները համեմատելի չեն, բայց դե... Էլի վատ չէր... :)
http://i470.photobucket.com/albums/rr64/Starfish85/Butmancopy.jpg

Սեպտեմբերի 22ին Կամերային երաժշտության տանը Բեթհովենին նվիրված համերգից...
Հրա~շք էր... Երաժիշտների մակարդակը` երկնային... :love Ուզում եմ ետ վերադառնալ այդ օրը :cry
http://i470.photobucket.com/albums/rr64/Starfish85/Bethovencopy.jpg

Ռուֆուս
24.10.2008, 20:02
Երևանի մշակութային օրագրին (անգլերեն լեզվով) կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը: Օրագրում կա մանրամասն տեղեկատվություն Երևանում տեղի ունենալիք համերգների, թատերական ներկայացումների, կինոդիտումների, ցուցահանդեսների և այլնի մասին

Հոկտեմբերի 24-31, 2008 (http://www.armeniainfo.am/calendar_pdf/24.10.08%20-%2031.10.08.pdf)

Տոմսեր պատվիրելու համար զանգահարեք հետևյալ համարներով 526477, 270397 •բջջային: (093) 526477, (091) 501663 - Սաշա: Տոմսերի առաքումն ԱՆՎՃԱՐ է: :)

Մաղթում եմ բարի ժամանց ;)

Ռուֆուս
31.10.2008, 23:19
Երևանի մշակութային օրագրին (անգլերեն լեզվով) կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը: Օրագրում կա մանրամասն տեղեկատվություն Երևանում տեղի ունենալիք համերգների, թատերական ներկայացումների, կինոդիտումների, ցուցահանդեսների և այլնի մասին

Հոկտեմբերի 31 - Նոյեմբերի 8, 2008 (http://www.armeniainfo.am/calendar_pdf/31.10.08%20-%2007.11.08.pdf)

Տոմսեր պատվիրելու համար զանգահարեք հետևյալ համարներով 526477, 270397 •բջջային: (093) 526477, (091) 501663 - Սաշա: Տոմսերի առաքումն ԱՆՎՃԱՐ է: :)

Մաղթում եմ բարի ժամանց ;)

Սեմի
03.11.2008, 02:21
ՀԱՄԵՐԳ «Իմ և քո Առնոն»

Նոյեմբերի 5-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համարգ նվիրված 20-րդ դարի ամենատաղանդավոր կոմպոզիտորներից մեկի` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Առնո Բաբաջանյանին: Համերգը վերնագրված է «Իմ և քո Առնոն»: Համերգի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ստեղծած սիրված երգերը տաղանդավոր երգիչների և երաժիշտների կատարմամբ: /Ավելի մանրամասն տեղի ունենալիք երաժշտական միջոցառումների մասին կարող եք տեղեկանալ նաև լսելով "Մելոման" ռադիոծրագիրը, ՖՄ 103,5 ռադիոկայանով ամեն երկուշաբթի 15:00-ից 19:00-ը/:

Ավելացվել է 4 րոպե անց
Աննա Մայիլյան, «Կոմիտաս»

Sharm ընկերությունը & Armenian Music Center-ը շուտով կներկայացնեն Աննա Մայիլյանի «Կոմիտաս» DVD-ն: Շատ շուտով դուք հնարավորություն կստանաք ձեռք բերելու այս եզակի և բացառիկ տեսասկավառակը: 2006թ.-ի դեկտեմբերի 6-ին «Կոմիտաս» երաժշտասրահում տեղի էր ունեցել Աննա Մայիլյանի համերգը: Հանդիսատեսի տրամադրությունը հանդիսավոր ու խորհրդավոր էր այս համերգի ընթացքում: Ներկայացվելիք սկավառակը հիմնված է այդ համերգի նյութերի վրա: /www.amc.am/

Սեմի
03.11.2008, 02:34
Նունե Եսայան. «Իմ ժամանակը»

Շուտով երգչուհի Նունե Եսայանը կթողարկի «Իմ ժամանակը» նոր ալբոմը: Սա նրա լավագույն երգերի հավաքածուն է: Այս սկավառակում դուք հնարավորություն կստանաք լսելու հին ու նոր երգեր: /www.amc.am/

ՀԱՄԵՐԳԱՇԱՐ` ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Նոյեմբերի 11-ին տեղի կունենա երաժիշտ Ջիվան Գասպարյանի մեծարման համերգը` նվիրված նրա 80-ամյա հոբելյանին: Տեղեկատվության համաձայն` համերգին կմասնակցեն համաշխարհային երաժշտության այնպիսի անուններ, ինչպիսիք են Զուկկերոն (Zucchero), «Ալան Փարսոնզ Լայվ Փրոջեքթ»-ը (Alan Parsons Live Project) և «Փլենեթ X»-ը (Planet X), որոնք մեծարման համերգին հաջորդող օրերին հանդես կգան նաև մենահամերգներով:
Համերգը կազմակերպվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Ի հավելումն տոնական համերգի, իտալացի ռոք աստղ Զուկկերոն նոյեմբերի 12-ին հանդես կգա իր «Ողջ լավագույնը» ծրագրով»` համաշխարհային շրջագայության շրջանակներում: Իսկ նոյեմբերի 13-ին, Հայաստանում իր առաջին համերգը կունենա «Ալան Փարսոնզ Լայվ Փրոջեքթ-ը: Այս համերգաշարը կավարտի ստեղնահար Դերեք Շերինյանի (Derek Sherinian) և «Փլենիթ X-ի համերգը` նոյեմբերի 14-ին: Ջիվան Գասպարյանը ոսկե մեդալի է արժանացել ՅՈՒՆԵՍԿՈ-ի չորս մրցույթներում, նրա երաժշտությունը հնչում է հոլիվուդյան և եվրոպական այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Գլադիատոր-ը և Պաշարում-ը: /www.panorama.am/

Համաշխարհային օպերային աստղ Պաատա Բուրչուլաձեն նոյեմբերի մեկին Երևանում հանդես եկավ միակ համերգով

Նոյեմբերի 1-ին համաշխարհային օպերային արվեստի անվանի ներկայացուցիչ, վրացական բաս Պաաթա Բուրչուլաձեն համերգ տվեց Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Նրան նվագակցում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախժումբը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:. In Փաաթա Բուրչուլաձեն կատարեց արիաներ Մուսոգորսկու և Վերդիի օպերաներից: Պաատա Բուրչուլաձեն, ում համարում են արդի հզորագույն բասերից մեկը, ծնվել է Վրաստանում` 1955-ին: Վոկալ կրթությունը ստացել է Թբիլիսիի կոնսերվատորիայում Օլիմպի Խելաշվիլիի ղեկավարությամբ: Միլանի Teatro alla Scala-ում մասնակցել է Ջուլիետա Սիմոնատոյի և Էդոարդո Մյուլլերի վարպետության դասընթացներին:1981-ին Բուսետոյի (Իտալիա) Voci Verdiane մրցույթի հաղթող է, Չայկովսկու անվ. մրցույթի (1982) և International Luciano Pavarotti Competition-ի (1985) Առաջին մրցանակակիրը : Աշխարհի լավագույն օպերային թատրոններում նա կատարել է բասի առաջատար դերերգերը: /www.newarmenia.com/

Սիրված «ԽԱԹԱԲԱԼԱԴԱ» ներկայացումը DVD –ով

Շատ շուտով «Խաթաբալադա» ներկայացումը կթողարկվի նոր դիզայնով և փաթեթավորմամբ: Եթե դուք կարոտել եք Միքայել Պողոսյանի հրաշալի դերակատարմանը այս ստեղծագործության մեջ, ուրեմն կարող եք նորից նայել բեմադրությունը: «Խաթաբալադա»-ն երաժշտության ու ծիծաղի մասին է, երազանքի ու իրականության, Մոցարտի և քաղաքականության, Չապլինի ու ռոք'ն'ռոլի, պատերազմի, սեքսի ու շատ այլ բաների մասին: /www.amc/am/

Նոր զուգերգ Լեյլա Սարիբեկյանի և Դավիթ Ամալյանի կատարմամբ: /30.10.2008/

Սիրված երգիչներ Լեյլա Սարիբեկյանը և Դավիթ Ամալյանը պատրաստվում են զարմացնել իրենց երկրպագուներին: Շուտով նրանք կներկայացնեն նոր երգ միասին: Սա Lեյլա Սարիբեկյանի առաջին զուգերգն է: Երգի հեղինակը Լեյլա Սարիբեկյանն է, խոսքերինը` Դավիթ Ամալյանը: Երգը կոչվում է «Աշխարհից թաքուն»:

Նոր DVD Ֆորշի կողմից. «20 տարի բեմում» /31.10.2008/

Armenian Music Center-ը պատրաստում է թողարկել տաղանդավոր երգիչ, երգահան, երաժիշտ Ֆորշի 20 տարվա ստեղծագործական աշխատանքն ամփոփող բացառիկ DVD տեսասկավառակ: Սկավառակը պարունակում է հին ու նոր սիրված տեսահոլովակներ, ինչպես նաև այլ հետաքրքիր ու զվարճալի տեսանյութեր: Սկավառակը շուտով կհայտնվի երաժշտական սրահներում:

Տեղի կունենա Լեյլա Սարիբեկյանի և Արսեն գրիգորյանի համերգը ԱԼԵՔՍ թատրոնում /31.10.2008

Նոյեմբերի 9-ին Լոս Անջելեսում, Գլենդելի Ալեքս թատրոնում տեղի կունենա Հայաստանի վաստակավոր արտիստներ Լեյլա Սարբեկյանի և Արսեն Գրիգորյանի համերգը: Լեյլա Սարիբեկյանը կերգի նոր երգեր իր «Մի բաժանվեք սիրուց երբեք» ալբոմից: Սպասվում է ջերմությամբ և սիրով լի գեղեցիկ երեկո:

P.S.
Կյանքը տոն է, եթե երգ կա քո հոգում...
Երաժշտությունը մեզ հետ է ամենուր:
Այն օրվա սկիզբն է ու հաճելի ավարտը գիշերը...
Երգը կյանքն է, ժպիտը, հոգու թրթիռն ու մարմնի փշաքաղումը...
Միացիր «ՄԵԼՈՄԱՆ» երաժշտական խաղին
Ամեն երկուշաբթի ժ. 15:00-ին:
Լսիր լավ երաժշտություն,
շահիր մրցանակներ,
իմացիր ավելին սիրածդ երգիչների մասին:
«Մելոման», ամեն երկուշաբթի, 15:00-ին ՖՄ 103.5 ռադիոկայանով:
Սիրով` Հայկ Բլբուլյան:

Սեմի
03.11.2008, 03:12
Դիտեք Միստեր Իքսի «Բենեֆիսը» Հ1-ով, նոյեմբերի 7-ին

Տաղանդավոր երգիչ Միստեր Իքսը նոյեմբերի 7-ին, Հ1-ի «Բենեֆիս» ծրագրի ուղիղ եթերում կենդանի հնչողությամբ կներկայացնի հին ու նոր սիրված երգեր: Նրա վերջին` «Լռություն» ձայնասկավառակը Հայաստանում թողարկվեց 2008թ.-ի օգոստոսին: Այստեղ ներառված են և համաշխարհային հայտնի հիթերի նոր մեկնաբանություններ /Անդրեա Բոչելիի, Ժակ Բրելի, Շարլ Ազնավուրի, Սքորփիոնս խմբի երգացանկից/, և նոր երգեր հենց իր, ինչպես նաև ժամանակակից հայ երգահանների ու բանաստեղծների հեղինակությամբ: Համագործակցությունը երգահաններ Արտակ Հակոբյանի, Ժաննա Բլբուլյանի, Մարինե Նահապետյանի, Լիլիթ Կիրակոսյանի և խոսքերի հեղինակներ Սոնա Վանի, Հայկ Բլբուլյանի հետ տվել է իր գեղեցիկ արդյունքը. ալբոմը տարբերվում է երաժշտական շուկայում իշխող կոմերցիոն, «թիթեռի կյանք» ունեցող, «անհոգի» սկավառակների մեջ: Մեղեդիները վարակիչ են, կատարումները հուզիչ, ասելիքը` ազդեցիկ: Ալբոմի մեխն է «Աղոթք առ Աստված» երգը, որը յուրահատուկ ուղերձ է Աստծուն և շատ հուզիչ ու ազդեցիկ երգ է: Սա և ընդվզում է մեր շուրջն անսպառ անարդարությունների դեմ, և կոչ մարդկանց գտնելու հաշտություն իրենք իրենց հետ, չթուլանալու դժվարությունների դեմ ու չհեռանալու հավատքից դեպի բարձրն ու լուսավորը /երաժշտ.-ը` Արտակ Հակոբյանի, խոսք` Հայկ Բլբուլյանի/:
Վայելեք բարձրարվեստ համերգ նոյեմբերի 7-ին, Հ1-ի եթերում: Ուշագրավ է նաև այն, որ այս համերգի ժամանակ Միստեր Իքսը, իր խոստման համաձայն, կհանի դիմակը:

Ռուֆուս
07.11.2008, 01:37
Երևանի մշակութային օրագրին (անգլերեն լեզվով) կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը: Օրագրում կա մանրամասն տեղեկատվություն Երևանում տեղի ունենալիք համերգների, թատերական ներկայացումների, կինոդիտումների, ցուցահանդեսների և այլնի մասին

Նոյեմբերի 8 - Նոյեմբերի 14, 2008 (http://www.armeniainfo.am/calendar_pdf/07.11.08%20-%2014.11.08.pdf)

Տոմսեր պատվիրելու համար զանգահարեք հետևյալ համարներով 526477, 270397 բջջային: (093) 526477, (091) 501663 - Սաշա: Տոմսերի առաքումն ԱՆՎՃԱՐ է: :)

Մաղթում եմ բարի ժամանց ;)

Ֆրեյա
19.11.2008, 10:22
20.11.08 19:00 , Կամերային երաժշտության տուն, Իսահակյան 1
"Հայ հոգևոր երաժշտության երեկո"

Հայաստանի պետական կամերային նվագախումբ,
գեղ. ղեկավար` Արամ Ղարաբեկյան
ղեկավար և գլխ. դիրիժոր`Ռոբերտ Մլքեյան
ծրագրում` հոգևոր մոնոդիաներ, Կոմիտասյան խմբերգային մշակումներ

Ռուֆուս
21.11.2008, 01:26
Երևանի մշակութային օրագրին (անգլերեն լեզվով) կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը: Օրագրում կա մանրամասն տեղեկատվություն Երևանում տեղի ունենալիք համերգների, թատերական ներկայացումների, կինոդիտումների, ցուցահանդեսների և այլնի մասին

Նոյեմբերի 21 - Նոյեմբերի 28, 2008 (http://www.armeniainfo.am/calendar_pdf/21.11.08%20-%2028.11.pdf)

Տոմսեր պատվիրելու համար զանգահարեք հետևյալ համարներով 526477, 270397 բջջային: (093) 526477, (091) 501663 - Սաշա: Տոմսերի առաքումն ԱՆՎՃԱՐ է: :)

Մաղթում եմ բարի ժամանց ;)

Ֆրեյա
01.03.2009, 11:13
Մարտի 4-ին՝ չորեքշաբթի օրը, Տիկնիկային թատրոն

Cadance Music Center- ը ներկայացնում է
Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները

Տանգոյի և լավ երաժշտության բոլոր սիրահարներին խորհուրդ եմ տալիս այցելել

Անհնար է անտարբեր մնալ արգենտինական կրքոտ երաժշտության և պրոֆեսիոնալ երաժիշտների կատարումների նկատմամբ :love Նույնիսկ կարող եմ ասել, որ չեք կարողանա զսպել ձեր արցունքներն ;)

Ահա երաժիշտների ցանկը.Արմեն Բաբախանյան /դաշնամուր
Հակոբ Ջաղացպանյան /կիթառ
Վարազդատ Խաչումյան / ջութակ
Գևորգ Գասպարյան / ակկորդեոն
Խաչատուր Սավզյան / Կոնտրաբաս

Մաղթում եմ բարի ժամանց :)

NarArt
20.03.2009, 17:21
Ռոք երաժշտության երկրպագուներին հրավիրում ենք Ուլիխանյան ջազ ակումբ:

Մարտի 21-ին ժամը 20.00 - Sakvoyage - Rock :hands
Մարտի 22-ին ժամը 20.00 - 20.00 - The Beautified Project - Rock :jagi

Հասցե՝ Գ. Քոչար 4 (Դրամատիկական թատրոնի պուրակ)
հեռ. +374 10 586573, +374 93 556672
www.ulikhanyanclub.am

dvgray
12.04.2009, 00:58
Ապրիլի 26 -ին ժամը 20-ին , Տորոնտոի լավագույն համերգասրահներից մեկում, "Roy Thomson Hall" -ում կայանալու է Շվեցարիյում Հայաստանի նորանշանակ դեսպանի մենահամերգը: Տոմսերը սկսած 60 -ից մինչև 200 դոլար, պլյուս տաքս:

կարծում եմ լավ համերգ է լինելու:
:)

Ֆրեյա
12.04.2009, 12:47

Ես էլ եմ կարծում, որ լավն է լինելու :angry :cry

:D Տոմսերի գնի մեջ մոռացար ներառել մինչև Տորոնտո ուղեևորվելու բոլոր ծախսերը :P

Marylin
20.04.2009, 00:08
Metal True Party-ն ներկայացնում է. Մայիսի 6-ին, ժամը 20:00-ից մինչ ուշ գիշեր ''Unholy Black Metal Night'' Cheers ակումբում (Նալբանդյան 48):
Փարթին հագեցած կլինի Black Metal հանճարեղ կատարումներով, սակայն երգացանկից դուրս կհնչեն նաև Death, Doom, Thrash, Gothic, Folk, Heavy ոճերից կատարումներ:
Ժամեր շարունակ կհնչի էքստրեմալ երաժշտություն և կտիրի էքստրեմալ մթնոլորտ:
Հարցերի և առաջարկությունների համար դիմել:
Mail: [email protected]
Phone: 099505091

Արտիստ
28.05.2009, 10:17
Չգիտեմ տեղյակ եք արդեն թե ոչ, թեմա կա արդեն թե ոչ, բայց այնուամենայնիվ,

Հուլիսի 29ին, Սիրահարների Այգում, մոտ 10 ժամանոց շոու` Bob Sincliar ըհը, հենց ինքնա որ կա:P
Արդեն հաստատված, տակ չտո դիմ դօմ դօմ, դիմ դե դե դօմ....:ckck:dance:victory:

Phantom Lord
28.05.2009, 10:41
Հունիսի 6-ին, ժամը 21:00-ին, STOYKA կլուբում (CHEERS), Metallica Party Scream of Silence-ի հետ: Մուտքը 1000 դրամ:

Արտիստ
28.05.2009, 11:18
Մայիսի 28(Այսօր)ին Aftershok -ում տեղի կունենա The Bops-ի մենահամերգը, ժամը 21:00ից սկսած, մուտքը՝ 1500 դրամ:

Մայիսի 28, Սիրահարների այգի, սկսած ժամը 18:30ից, Ռեինկառնացիա, մուտքը՝ ազատ:

Մայիսի 29, The Beatles ակումբում տեղի կունենա E.V.A. խմբի հերթական Unplugged համերգը: Սկիզբը ժամը 21:00(Լինելու են տարբեր ու սիրված կատարումներ The Beatles ից սկսած վերջացրած Evanescence ու Nightwish-ով)

Սամվել
28.05.2009, 12:45
Մայիսի 28, Սիրահարների այգի, սկսած ժամը 18:30ից, Ռեինկառնացիա, մուտքը՝ ազատ:

Էդ որտե՞ղա :oy

Արտիստ
28.05.2009, 13:35
Էդ որտե՞ղա :oy

Կարծեմ նախկին պուրկինի այգինա, Բաղրմայան փողոցում գտնվող են այգին էլի))))

Ասում են լավա լինելու, երևի արժի գնալ)

Ֆրեյա
17.06.2009, 13:02
Ուռա !!! :)
Մայիսի 21-ին Երաժշտության Միջազգային Օր ֆեստիվալի շրջանակներում, Երևանում տեղի կունենան մի շարք բացօթյա համերգներ :)
Գլխավոր բեմը` Մոսկվա կինոթատրոն, Շարլ Ազնավուրի հրապարակ :)
Մասնակցելու են` Road Movie
E.V.A.
Vordan Karmir
The Beautified Project
Dogma
Empyray

հ.գ. Անցած տարի շատ հավես էր :) Բաց մի թողեք հայկական խմբերին ծանոթանալու հնարավորությունը
Միջոցառման սկիզբը` 18.30

Ռուֆուս
17.06.2009, 13:13
Մայիսի 21-ին Երաժշտության Միջազգային Օր ֆեստիվալի շրջանակներում, Երևանում տեղի կունենան մի շարք բացօթյա համերգներ
Ե՞րբ :think

helium
17.06.2009, 13:37
Ոչ թե մայիսի, այլ հունիսի 21 :)

Ֆրեյա
17.06.2009, 17:08
Ուռա !!! :)
Հունիսի 21-ին Երաժշտության Միջազգային Օր ֆեստիվալի շրջանակներում, Երևանում տեղի կունենան մի շարք բացօթյա համերգներ :)
Գլխավոր բեմը` Մոսկվա կինոթատրոն, Շարլ Ազնավուրի հրապարակ :)
Մասնակցելու են.
Road Movie
E.V.A.
Որդան Կարմիր
The Beautified Project
Dogma
Empyray

հ.գ. Անցած տարի շատ հավես էր :) Բաց մի թողեք հայկական խմբերին ծանոթանալու հնարավորությունը
Միջոցառման սկիզբը` 18.30

Sunny Stream
20.06.2009, 22:15
Ճիշտ է, որ այսօր Մատենադարանի դիմաց Մակարևիչն է երգել?! :(:(:(

իիիիի~~~~.......... :(

P.S. Պարզեցի` ճիշտ է :cry

Amaru
25.06.2009, 21:15
Ճիշտ է, որ այսօր Մատենադարանի դիմաց Մակարևիչն է երգել?! :(:(:(

իիիիի~~~~.......... :(

P.S. Պարզեցի` ճիշտ է :cry

Բան չկա. սեպտեմբերին Մաշինա Վրեմենին ա գալու: :)

Sunny Stream
30.06.2009, 00:59
Էհ Ան ջան, էդ ինձ հեչ չի մխիթարում :(

Հուլիսի 3-ին Սիրահարների այգում ՋԱԶ ՓԱՌԱՏՈՆ Է` "ես պահանջում եմ ՀԴՄ կտրոն" խորագրով.... ՋԱԶ, քաղաքում, բացօթյա, այգում, jaaazzzzzzz~...ուռռաա~ ;)

dvgray
30.06.2009, 05:32
Էհ Ան ջան, էդ ինձ հեչ չի մխիթարում :(

Հուլիսի 3-ին Սիրահարների այգում ՋԱԶ ՓԱՌԱՏՈՆ Է` "
ես պահանջում եմ ՀԴՄ կտրոն" խորագրով.... ՋԱԶ, քաղաքում, բացօթյա, այգում, jaaazzzzzzz~...ուռռաա~ ;)

էս ձեռ են առնում՞ :D, թե լռիվ խելառել են :o
ՀԴՄ կտրոն… էս խոմ պոլնի սովետի հոտ ա գալիս :[ էս մեկ ու կես տարում էս աստիճանի արդեն հասան՞՞՞՞ :[

Amaru
30.06.2009, 09:20
էս ձեռ են առնում՞ :D, թե լռիվ խելառել են :o
ՀԴՄ կտրոն… էս խոմ պոլնի սովետի հոտ ա գալիս :[ էս մեկ ու կես տարում էս աստիճանի արդեն հասան՞՞՞՞ :[

տենց ռոք համերգ էլ էր եղել :)
ե՞րբ ես գալիս

murmushka
30.06.2009, 09:35
քանիսի՞ն է սկսվում

xaladilnick
01.07.2009, 23:02
իսկ ով ա լինելու ու քանիսին ա համերգը սկսում

Ֆրեյա
24.07.2009, 13:15
Մի հատ նայեք միայն` ինչ ֆանտաստիկ ծրագիր է.... :love :love :love
ՇՈՒՏՈՎ

OPEN MUSIC FEST

30.07.09. - 21.09.09.
Կինոթատրոն ՚Մոսկվաՙ (ամառային դահլիճ)
Սկիզբըª ժ. 21:00
Տոմսերի արժեքը` 2000 – 7000 դրամ

31.07.09. Բացման Գալա Համեր•
Հայաստանի պետական կամերային նվա•ախումբ
Արամ Ղարաբեկյան •եղարվեստական ղեկավար և •լխավոր դիրիժոր
Մարիո Ստեֆանո Պիետրոդարքի ակորդեոն/բանդոնեոն (Իտալիա)
Աննա Մայիլյան մեցցո սոպրանո
Արամո վոկալ
Նարեկ Կազազյան քանոն
Հայաստանի Փոքրիկ Եր•իչներ
Տի•րան Հեքեքյան •եղարվեստական ղեկավար և •լխավոր դիրիժոր
“Վահա•ն” դհոլահարների անսամբլ
Արազ Օրդինյան ղեկավար

02.08.09. Հայաստանի պետական կամերային նվա•ախումբ
Արամ Ղարաբեկյան •եղարվեստական ղեկավար և •լխավոր դիրիժոր
Մարիո Ստեֆանո Պիետրոդարքի ակորդեոն / բանդոնեոն (Իտալիա)

05.08.09. Հայաստանի պետական կամերային նվա•ախումբ
Արամ Ղարաբեկյան •եղարվեստական ղեկավար և •լխավոր դիրիժոր
Կոնստանտին Օրբելյան հյուր դիրիժոր /Ռուսաստան/
Արաքս Դավթյան սոպրանո
Ալեքսանդր Ռոժդեստվենսկի ջութակ

07.08.09. Կոմիտաս - 140
Հայաստանի պետական կամերային նվա•ախումբ
Արամ Ղարաբեկյան •եղարվեստական ղեկավար և •լխավոր դիրիժոր
Աննա Մայիլյան մեցցո սոպրանո
Գևոր• Դաբաղյան դուդուկ
Էթնո Վոկալ Տրիո

11.08.09. Սիրով Վիեննայից
Հայաստանի պետական կամերային նվա•ախումբ
Արամ Ղարաբեկյան •եղարվեստական ղեկավար և •լխավոր դիրիժոր
Գայանե Գրի•որյան սոպրանո
Մարինե Դեինյան սոպրանո

13.08.09. Ջազ.
Տի•րան Համասյան տրիո (ԱՄՆ)

15.08.09. Կնոջ Բուրմունքը
Հայաստանի պետական կամերային նվա•ախումբ
Արամ Ղարաբեկյան •եղարվեստական ղեկավար և •լխավոր դիրիժոր
Նունե Բադալյան սոպրանո
Իրինա Զաքյան սոպրանո
Մարինե Դեինյան սոպրանո
Արազ Օրդինյան դհոլ

18.08.09. Ջազ
Time Report

20.08.09. Երաժշտական խաղ
Հայաստանի պետական կամերային նվա•ախումբ
Արամ Ղարաբեկյան •եղարվեստական ղեկավար և •լխավոր դիրիժոր
Արծվիկ Դեմուրչյան սոպրանո
Հասմիկ Բաղդասարյան սոպրանո
Հասմիկ Թորոսյան սոպրանո

22.08.09. Ֆոլք Ջաղ Էքսպրոմտ
Աննա Մայիլյան /էթնո անսամբլ/
Վահա•ն Հայրապետյան կիբորդ և դաշնամուր
Արտյոմ Մանուկյան թավջութակ

25.08.09. Գրեթե Բախ
Հայաստանի պետական կամերային նվա•ախումբ
Արամ Ղարաբեկյան •եղարվեստական ղեկավար և •լխավոր դիրիժոր
Աննա Մայիլյան մեցցո սոպրանո
Տաթևիկ Բաղդասարյան ֆլեյտա
Արամո վոկալ

27.08.09. Առավելապես ռոմանտիկ
Հայաստանի պետական կամերային նվա•ախումբ
Արամ Ղարաբեկյան •եղարվեստական ղեկավար և •լխավոր դիրիժոր
Էմմա Պետրոսյան վոկալ
Իրինա Զաքյան սոպրանո
Նունե Բադալյան սոպրանո

30.08.09. Ավան•արդ- Ֆոլք
Բենդ ՚¬¬¬¬¬Կատուներՙ

03.09.09. Արեվներ Մանկա-պատանեկան անսամբլ
Արմեն Դիվանյան •եղարվեստական ղեկավար

05.09.09. Տարվա Եղանակներ
Հայաստանի պետական կամերային նվա•ախումբ
Արամ Ղարաբեկյան •եղարվեստական ղեկավար և •լխավոր դիրիժոր
Կարեն Շահ•ելդյան ջութակ
Սյուզի Երիցյան ջութակ

08.09.09. Ֆոլք
Ազ•ային ժող. •ործիքների անսամբլ և մենակատարներ

10.09.09. FUSION
Կամերայինից Ռոք
Վահան Արծրունի

12.09.09. ԳԵրշվին և ընկերներ
Հայաստանի պետական կամերային նվա•ախումբ
Արամ Ղարաբեկյան •եղարվեստական ղեկավար և •լխավոր դիրիժոր
Միշել Լիտեք կլարնետ /Ֆրանսիա/

14.09.09. FUSION
BOXHEAD ENSEMBLE /ԱՄՆ/

17.09.09. Հուշեր Իտալիայից
Հայաստանի պետական կամերային նվա•ախումբ
Արամ Ղարաբեկյան •եղարվեստական ղեկավար և •լխավոր դիրիժոր
Աննա Մարիա Քյուրի մեցցո-սոպրանո /Իտալիա/

19.09.09. Ֆեդերիկո Մոնդելչի և ՀՊԿՆ
Հայաստանի պետական կամերային նվա•ախումբ
Արամ Ղարաբեկյան •եղարվեստական ղեկավար և •լխավոր դիրիժոր
Ֆեդերիկո Մոնդելչի սաքսոֆոն /Իտալիա/

21.09.09. Փակման Համեր•
Հայաստանի պետական կամերային նվա•ախումբ
Արամ Ղարաբեկյան •եղարվեստական ղեկավար և •լխավոր դիրիժոր
Ֆեդերիկո Մոնդելչի սաքսոֆոն /Իտալիա/
Աննա Մարիա Քյուրի մեցցո-սոպրանո /Իտալիա/

Հայկօ
24.07.2009, 19:01
Ջազերնին ու ֆոլկերին կարելի ա գնալ... :think

Ֆրեյա
24.07.2009, 22:44
Հա, հաստատ արժի ջազերը գնալ, ու ոչ մենակ, նենց տպավորություն ունեմ, որ այս համերգները շատ բարձր մակարդակի վրա են լինելու, բոլորը հանրահայտ երաժիշտներ են…

Ու արտասահմանից եկած երաժիշտների մակարդակը անհամեմատ ավելի բարձր է, անպայման գնացեք :)
Նույն համերգը գուցե հնարավորություն կունենայիք տեսնել միայն մի տեղ Եւրոպայում ;)

Jarre
16.08.2009, 07:55
Օգոստոսի 24-27-ը Ավանգարդ ֆոլկում կկայանա Արտո Թունջբոյաջյանի և Armenian Navy Band-ի համերգը:)
Տոմսերի գինը 7.000 դրամ :(

Ֆրեյա
15.09.2009, 19:23
Ուռա՜ Կրկին արդեն ավանդույթ դարձած Վերադարձի Երաժշտական փառատոնը...

Դասական երաժշտության իսկական սիրահարներին... :)

Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տուն /Իսահակյան 1/
Վերադարձի դասական երաժշտության երրորդ փառատոն
22.09.09 Ժամը՝ 19:00
Բացման համերգ
մասնակցում են` Ջուլիետ Գալստյանը /մեցո սոպրանո, Շվեյցարիա/
Միքայել Բալյան /կլավեսին, Գերմանիա/
Վերադարձի փառատոնային նվագախումբը, դիրիժոր` Արամ Թալալյան

30.09.09 Ժամը՝ 19:00
մասնակցում են` Գրաֆ Մուրժա /ջութակ, Ռուսաստան/
Նինա Սարապյան /դաշնամուր, Ռուսաստան/

06.10.09 Ժամը՝ 19:00
Հայ-բուլղարական երաժշտության երեկո

Ամսաթիվը՝ 13.10.09 Ժամը՝ 19:00
մասնակցում են` Կորյուն սատրյանը /սաքսոֆոն, Գերմանիա/
Էնրիկե Ուգարտեն /ակորդեոն, Իսպանիա/

Ֆրեյա
15.09.2009, 19:27
Արամ Խաչատրյանի անվան Ֆիլհարմոնիկ համերգասրահ

23.09.09 - 23.09.09 Ժամը՝ 19:00
Երևանյան 3-րդ միջզագային երաժշտական փառատոն

ՀՊՖՆ
մենակատարներ` Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գի. /դաշնամուր, Ֆրանսիա/
Մասիմո Քվարտա /ջութակ, Իտալիա/
դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
ծրագրում` Բեթհովեն “Էգմոնտ” նախերգանք:love
Պագանինի “Ջութակի կոնցերտ թիվ 1” :love
Պրոկոֆև “Դաշնամուրի կոնցերտ թիվ 2”:love

_Հրաչ_
20.09.2009, 20:41
Սեպտեմբերի 25-ին ժամը 15:00-ին Կամերային թատրոնում տեղի կունենա Հայկ Մարգարյանի (Հ. Տ. Հայկո) նոր, թվով երկրորդ` «Քուանշ» ձայնասկավառակի շնորհանդեսը: :hands
Ձայնասկավառակում զետեղված է 20 երգ::ok

Աղբյուր` http://inchuzem.do.am/

Ալբոմի շապիկը և երգերի ցանկը`

Մոդերատորական: Թեմա բացելուց առաջ, համոզվեք, որ ճիշտ տեղում եք բացում:

Ֆոտոն
26.09.2009, 04:35
Տիգրան Մանսուրյան
Հոբելյանական համերգ
Սեպտեմբերի 29, ժ. 19:00
Արամ Խաչատրյան համերգասրահ

Ֆոտոն
26.09.2009, 04:40
Ա. Խաչատրյանի անվան տրիո
Նոր ձայնասկավառակի համերգ շնորհանդես
սեպտեմբերի 26, ժ. 19:00
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
մուտքն ազատ է

Ֆոտոն
26.09.2009, 04:45
Տարբեր...

total_abandon
26.09.2009, 18:24
URIAH HEEP խմբի համերգը կկայանա հոկտեմբերի 16-ին ժամը 19:00-ին Մարզահամերգային Համալիրում: Տոմսերը վաճառվում են::hands

AniwaR
26.09.2009, 21:50
Տոմսերը վաճառվում են

Ես կասեի՝ տոմսերն արդեն պրծնում են:;) Իսկ ես արդեն գնել եմ::)

AniwaR
26.09.2009, 21:52
Վայ, կներեք, բայց չեմ կարող չասելլլլլլլլլ ՅԱՀՈՒԻԻ!!!! Ես գժվում եմ քեզ համար՝ Յուրայահ Հիփփփ Ես սիրում եմ կյանքը, որովհետև գնալու եմ իրենց համերգիիին: Էս լինելու է իմ առաջին նման խոշոր խմբի համերգըըըըը:::::

Ֆրեյա
29.09.2009, 21:46
Ահա, այսպիսի մի իվենթ է սպասվում երիտասարդությանը:)

SunChild 2nd International Environmental Festival
Armenian Space Station նորաստեղծ ամերիկյան խումբը Հոկտեմբերի 28ին համերգ կտա Մոսկվա կինոթատրոնի բացօթյա դահլիճում: Նրանց հետ համերգին կմասնակցեն նաև Որդան Կարմիր :) և Ռոդ Մուվի խմբերը՝ ոտքի հանելով մարդկանց` հայրենի բնությունը եւ մշակութային ավանդը պաշտպանելու:
Մուտքն ԱԶԱՏ Է :

Armenian Space Station, a newly formed rock band based in U.S. will rock Yerevan youth on October 28, 21:00, Open Hall of "Moscow" Cinema! And they will not be alone! Famous bands "Vordan Karmir" and "Road Movie" will join them waking people up, urging them to take action, save and protect motherlands beautiful natural and cultural heritage.
Entrance is free!
So come and ROCK for the NATURE!

Տրիբուն
01.10.2009, 22:56
Ժովուրդ, Ալլա Պուգաչովայի համերգին գնացող եղել ա ? Համերգը ոնց ա անցել, դահլիչը լցված ա եղել, թե ոչ ? Մեկ էլ մոտավորապես կասեք տոմսերի գները ինչքան են եղել ?

Ungrateful
01.10.2009, 22:57
Ժովուրդ, Ալլա Պուգաչովայի համերգին գնացող եղել ա ? Համերգը ոնց ա անցել, դահլիչը լցված ա եղել, թե ոչ ? Մեկ էլ մոտավորապես կասեք տոմսերի գները ինչքան են եղել ?

100.000-անոց տոմս եմ տեսել:

Տրիբուն
01.10.2009, 22:59
100.000-անոց տոմս եմ տեսել:
Կարային 400.000 էլ ասեին, առնող եղել ա թե չէ ?

Ինչի եմ հարցնում? Հիմա էլ Ալմաթայում ա հարմերգ տալու, տոմսերը 500 դոլարով են վաճառում:

javaharut
01.10.2009, 23:00
Ակումբցիներ ջան հոկտեմբերի 2-4-ը լինելու է digitecexpo ցուցահանդես Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում,
ովքեր են գնալու և ինչ սպասելիքներ ունեն?

Նախապես ասեմ, որ շատ հետաքրքիր է լինելու և ես անպայման գնալու եմ:

Ungrateful
01.10.2009, 23:04
Կարային 400.000 էլ ասեին, առնող եղել ա թե չէ ?

Ինչի եմ հարցնում? Հիմա էլ Ալմաթայում ա հարմերգ տալու, տոմսերը 500 դոլարով են վաճառում:

Դե էտ 100.000-անոցը` առնողի ձեռքում եմ տեսել::)
Կարծեմ /լսել եմ/ 7000-ից մինչև 150.000 տոմսեր են եղել: Մեկ էլ գիտեմ /այսինքն, իմ վևա եմ զգացել/ որ Հրազդան ստադիոնից մինչև Կիեվյան ահավոր պռոբկայա եղել:

Ֆոտոն
02.10.2009, 00:29
Ակումբցիներ ջան հոկտեմբերի 2-4-ը լինելու է digitecexpo ցուցահանդես Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում,
ովքեր են գնալու և ինչ սպասելիքներ ունեն?

Նախապես ասեմ, որ շատ հետաքրքիր է լինելու և ես անպայման գնալու եմ:
Կոնկրետ թեման ի՞նչն է: Տոմսեր չկա՞ն:

Հանուման
02.10.2009, 09:31
Ժողովուրդ ջան.
Ով տեղեկություն ունի Յան Գիլանի, Տոմի Այոմիի.. ու էլի մի քանի ռոք գիգանտների Հայաստան ժամանելու մասին։ Չգիդեմ ճիշտ է թե չէ բայց ասեկոսներ են ֆռում որ, այսօր?? համերգ են տալու Ռոսիա կինոթատրոնի բակում, ասում են նաև որ Օզզին ա իր աղջկա հետ երեկ չէ առաջին օրը եկել Հայաստան։
Ով ունի ինչ որ տեղեկություններ .

Հանուման
02.10.2009, 13:46
Օզզիի– ժամանման մասիմ լուրը չի հաստատվել։
Բայց Գիլանը, Այոմին հաստատ ներկա պահին գտնվում են Հայաստանում,իսկ ավելի կոնկրետ Ծիծեռնակաբերդում։
Այսօր Մոսկվա կինոթատրոնի բակում կայանալիք համերգի մասին տեղեկությունը կարծես թե ճիշտ չէր։ Գնացինք այնտեղ ժ 2։00– ի մոտակայքում , ու տեսանք որ ոչ մի նախապատրաստություն չկա։ Ափսոս...

Yellow Raven
02.10.2009, 19:43
Ժողովուրդ ջան.
Ով տեղեկություն ունի Յան Գիլանի, Տոմի Այոմիի.. ու էլի մի քանի ռոք գիգանտների Հայաստան ժամանելու մասին։ Չգիդեմ ճիշտ է թե չէ բայց ասեկոսներ են ֆռում որ, այսօր?? համերգ են տալու Ռոսիա կինոթատրոնի բակում, ասում են նաև որ Օզզին ա իր աղջկա հետ երեկ չէ առաջին օրը եկել Հայաստան։
Ով ունի ինչ որ տեղեկություններ .

Մարտին Գիլանը նորից գալուա, արդեն համերգի նպատակով:)

Ֆրեյա
04.10.2009, 15:45
07.10.09 - 07.10.09 Ժամը՝ 19:00
Երևանյան 3-րդ միջազգային երաժշտական փառատոն

ՀՊՖՆ
մենակատարներ` Իլյա Գրինգոլց /ջութակ, Ռուսաստան/, Ալեքսանդր Չաուշյան /թավջութակ, Մեծ Բրիտանիա/
դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
ծրագրում` Մենդելսոն “Ջութակի կոնցերտ”
Էլգար “Թավջութակի կոնցերտ”

Մուտքը՝ 500-5000 դրամ

Ֆրեյա
04.10.2009, 15:49
10.10.09 - 10.10.09 Ժամը՝ 19:00
Երևանյան 3-րդ միջազգային երաժշտական փառատոն

Կամերային երաժշտության համերգ
Փրիյա Միթչել /ջութակ, Մեծ Բրիտանիա/, Պոլինա Լեշչենոկո /դաշնամուր, Բելգիա/, Ալեքսանդր Չաուշյան /թավջութակ, Մեծ Բրիտանիա/, Իլյա Գրինգոլց /ջութակ, Ռուսաստան/
ծրագրում` Մենդելսոն “Տրիո d-moll”
Գրիգ “Կոնցերտ ջութակի և դաշնամուրի համար թիվ 3”
Ռախմանինով “Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար”

Մուտքը՝ 500-5000 դրամ

AniwaR
05.10.2009, 17:00
Մարտին Գիլանը նորից գալուա, արդեն համերգի նպատակով:)

Այո-այո: Սեփական ականջով լսեցի. մարտին՝ մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: ;)

Իսկ Օզզիի պահով տեսնես ում հիվանդ երևակայությունն էր բորբոքվել. գա՞լ Հայաստան (ինչի՞ համար, ինքը Rock Aid Armenia պյոյեկտին չի մասնակցել), այն էլ ՀԻՄԱ ու այն էլ ԱՅՈՄԻԻ ՀԵՏ:o:

Okamigo
05.10.2009, 21:37
Իսկ Reanimatia-ի մասին ով ինչ գիտի?

Ֆոտոն
06.10.2009, 23:17
Ես էլ խառնվեցի արդեն, ՀՊՖՆ-ն ֆիլհարմոնիայի մեծ դահլիճն է, չէ՞:
Ֆրեյա, 10.10.2009 համերգը Կամերային երաժշտության տանն է, չէ՞
Ճիշտ ե՞մ հասկացել::oy

Ֆրեյա
07.10.2009, 12:17
Ես էլ խառնվեցի արդեն, ՀՊՖՆ-ն ֆիլհարմոնիայի մեծ դահլիճն է, չէ՞:
Ֆրեյա, 10.10.2009 համերգը Կամերային երաժշտության տանն է, չէ՞
Ճիշտ ե՞մ հասկացել::oy

Չէ, Օպերայի շենքում, իսկ ավելի ճշգրիտ Ֆիլհարմոնիկի դահլիճում :)
Ամսի 10-ի համերգը ֆիլհարմոնիկում է

Ֆոտոն
09.10.2009, 15:04
Մհեր Մկրտչյան թատրոնի խաղացանկ:
«Փոքրիկ իշխանը» ներկայացումը դիտել եմ, շատ լավն է, չնայած մանակական է, բայց հուզիչ է: Խաղացանկում այս ներկայացման օրերը նշված չեն, բայց կարելի է հեռախոսով իմանալ:

Norton
10.10.2009, 14:35
Ամսաթիվը՝ 16.10.09 - 16.10.09 Ժամը՝ 19:00
Երևանյան 3-րդ միջազգային երաժշտական փառատոն

ՀՊՖՆ
մենակատրաներ` Նատալյա Գուտման /թավջութակ, Ռուսաստան/, Սվյատոսլավ Մորոզ /ջութակ, Ռուսաստան/
դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
ծրագրում` Շոստակովիչ “Թավջութակի կոնցերտ թիվ 1”
Բրամս “Կրկնակի կոնցերտ ջութակի և թավջութակի համար”

Մուտքը՝ 500-5000 դրամ

Ambrosine
11.10.2009, 15:14
Երեխեք, ո՞վ է տեղյակ... այսօր Երևանում ելույթ է ունենալու հենց Ադրիանո Չելենտանո՞ն:think

snow
11.10.2009, 15:26
Երեխեք, ո՞վ է տեղյակ... այսօր Երևանում ելույթ է ունենալու հենց Ադրիանո Չելենտանո՞ն:think
Երեկ հեռուստացույցով ասում էին, որ ելույթ են ունենալու՝ Չելենտանոն, Դաթոն, Զառան և մի շարք այլ աստղեր:

snow
11.10.2009, 15:27
Իսկ որևէ մեկը տեղյա՞կ է, 16 տարբեր բեմեր լինելո՞ւ են, թե ոչ:

Վիշապ
11.10.2009, 15:32
Երեխեք, ո՞վ է տեղյակ... այսօր Երևանում ելույթ է ունենալու հենց Ադրիանո Չելենտանո՞ն:think

Բա չէ մի։ Դայանա Ռոսն էլ է ելույթ ունենալու, Դեմիս Ռուսոսը, Ալբանոն Ռոմինայի հետ… :D
Հ.Գ. «Հրապարակ». Ուրիշ Չելենտանո (http://www.tert.am/am/news/2009/10/10/hraparak/)

Ambrosine
11.10.2009, 15:45
Բա չէ մի։ Դայանա Ռոսն էլ է ելույթ ունենալու, Դեմիս Ռուսոսը, Ալբանոն Ռոմինայի հետ… :D
Հ.Գ. «Հրապարակ». Ուրիշ Չելենտանո (http://www.tert.am/am/news/2009/10/10/hraparak/)
Էդ <<ուրիշ>>-ի մասին կարդացել էի՝ կազինոյի համար, բայց որ երեկ հրապարակի համերգի գովազդը տեսա, իր նկարը ցույց տվեցին... մտածեցի՝ իր երգելու համար մի երկու շրջան խոստացել են Ադրբեջանին:8

:))

Norton
13.10.2009, 15:49
Ամսաթիվը՝ 22.10.09 - 22.10.09 Ժամը՝ 19:00
Երևանյան 3-րդ միջազգային երաժշտական փառատոն

Կամերային երաժշտության համերգ
Լևոն Չաուշյան /Դաշնամուրի սոնատ/
Էշլի Վոս/Դաշնամուր, Մեծ Բրիտանիա/
Շոստակավիչ` “Օկտետ, երկ 11” -Դայշին Կաշիմոտո /ջութակ, Ճապոնիա/
Կարմեն Թոսունայան /ջութակ, Հայսաստան/
Արամ ասատրյան /ջութակ, Հայաստան/
Մերի Մարգարայան /ջութակ, Հայաստան/
Հայկ Տեր-Հովհաննիսյան /ալտ, Հայաստան/
Արտաշես Ասատրյան /ալտ, Հայաստան/
Կարեն Քոչարյան /թավջութակ, Հայաստան/
Սամսոն Թաթոսյան /թավջութակ, Հայաստան/
Բրամս “Սեքստետ, երկ. 18”- Դայշին Կաշիմոտո /ջութակ, Ճապոնիա/
Մերի Մարգարայան /ջութակ, Հայաստան/
Յանա Դարյան /ալտ, Հայաստան/
Գոռ Հովհաննիսյան /ալտ, Հայաստան/
Ալեքսանդր Չաուշյան /թավջութակ, Մեծ Բրիտանիա/
Նիկողայոս Վարդանյան /թավջութակ, Հայաստան/

Մուտքը՝ 500-5000 դրամ

Ֆոտոն
15.10.2009, 00:36
Կարծում եմ՝ արժե գնալ այս համերգին: :)
Կլավեսին... հետաքրքիր ծրագիր... մուտքն ազատ
Նարեկացի միությունում, վաղը 15.10.2009, ժամը 19 ին

Jarre
20.10.2009, 17:38
Հոկտեմբերի 30-ին, Մարզահամերգային համալիրում տեղի կունենա SPACE-ի Didie Moruani-ի շոու-համերգը։

Կազմակերպիչները խոստանում են ճոխ մեգահամերգ (այս կապակցությամբ ես ունեմ լուրջ կասկածներ)։

Ըստ իմ ունեցած տեղեկությունների տոմսերի ամենաբարձր արժեքը լինելու է 15 000 դրամ։

Space- իր համերգների ժամանակ գործածում է լուսալազերային էֆեկտներ։ եթե սիրում եք լուսալազերային շոուներ, ապա կարծում եմ որ այս համերգը բավական տպավորիչ կլինի։ Ոմանք նրան համեմատում են Ժան Միշել Ժառի հետ սակայն իրականում նման համեմատությունը շատ սխալ է քանի որ նրանք ամբողջությամբ տարբեր ոճեր են ներկայացնում, թեև երկուսն էլ համարվում են էլեկտրոնային երաժիշտներ։ Space-ի երաժշտությունը ավելի զգացական է ու նա քիչ ուշադրություն է դարձնում սինթեզատորների և էլեկտրոնային այլ գործիքների հնարավորությունները մաքսիմալ օգտագործելու վրա։

Մի խոսքովխ եթե գալացողներ լինեն հավանական է որ կտեստնվենք ;)

Ֆոտոն
20.10.2009, 23:55
Յուրի Բախշյանի երկնային կյանքի տասնամյակին նվիրված
Դանիել Երաժիշտի «Հայաստանը երգերում» գրքի ? հատորի շնորհանդես:

մասնակցությամբ՝
«Շարական» համույթ
«Գուսան» երգչախումբ

Հոկտեմբերի 25. 2009թ, ժ 19:00
Կամերային երաժշտության տուն
մուտքն ազատ է

Jarre
21.10.2009, 04:59
Ժողովուրդ, ՍԵՆՍԱՑԻԱ։ Ըստ իմ մինչև հիմա վստահելի աղբյուրների, նոյեմբերի 11-ին մարզահամերգային համալիրում տեղի կունենա Ջորջ Բենսոնի համերգը :o:yahoo:clap

Տոմսերի արժեքը 5.000-100.000 դրամ։

Jarre
21.10.2009, 05:08
Ժողովուրդ, ՍԵՆՍԱՑԻԱ։ Ըստ իմ մինչև հիմա վստահելի աղբյուրների, նոյեմբերի 11-ին մարզահամերգային համալիրում տեղի կունենա Ջորջ Բենսոնի համերգը :o:yahoo:clap

Տոմսերի արժեքը 5.000-100.000 դրամ։

Հենց նոր տեսա, որ իր պաշտոնական կայքում (http://georgebenson.com/?page_id=9) էլ կա Երևանյան համերգի ամսաթիվը։ Ճիշտ է, այնտեղ գրված է Օպերայի և Բալետի ազգային թատրոնի շենքում, բայց դե հայերը երևի քյոլել են Բենսոնին :P

Հիշո՞ւմ եք, Բենսոնը անցյալ տարի էլ պետք է գար Հայկական Ջազ 70-ի շրջանականերում ելույթ ունենալու։ Բայց այն ժամանակ իր պաշտոնական կայքում չկար հայտարարություն ու իրականում հայերը առանց վերջնական պատասխանի արդեն գովազդում էին Բենսոնին։

One_Way_Ticket
27.10.2009, 13:44
Ժողովուրդ, Սփեյսի համերգի տոմս որտեղի՞ց կարելի է գնել: Ցանկալի է առաքումով:

One_Way_Ticket
27.10.2009, 15:46
Լավ, էլ պետք չի, գնացի տոմսարկղից առա:

Չամիչ
27.10.2009, 16:36
Ժողովուրդ, ՍԵՆՍԱՑԻԱ։ Ըստ իմ մինչև հիմա վստահելի աղբյուրների, նոյեմբերի 11-ին մարզահամերգային համալիրում տեղի կունենա Ջորջ Բենսոնի համերգը

Տոմսերի արժեքը 5.000-100.000 դրամ։

Ես որ չգնամ կգժվեմ, բայց,որ գնամ ու բեմցի էտքան հեռու լինեմ էլի կգժվեմ::(
Ավելի լավա բեմից հեռու լինելուց գժվեմ, քան չգնալուց:)

Համերգը նոյեմբերի 12-ինա տեղի ունենալու:
Բենսոնը արդեն 66 տարեկանա, հուսանք, որ դեռ շատ չի կորցրել մարզավիճակը, համ էլ ինչքան գիտեմ փոփ արքայի ռեպերտուարից կատարումներ էլ են տեղ գտնելու նրա համերգային ծրագրում:

Kuk
27.10.2009, 17:08
Լավ, էլ պետք չի, գնացի տոմսարկղից առա:

Գները կասե՞ս:

One_Way_Ticket
27.10.2009, 17:33
8000, 10000, սցենայի դիմացը, բայց բավական հեռու:
10000, 15000, կողքերը, բայց մոտիկ:
Կարծեմ ասում էր, որ 3000-անոց էլ կա:

Ես մի թեթև գցել-բռնելուց հետո կողքի 10000-անոց վերցրի:

Ի դեպ, իմ համեստ կարծիքով, Դիդիե Մարուանին այն կարգի երաժիշտ չէր, որ գներն այսքան էժան լինեին: Երևի պարզապես պահանջարկ չկա:

Jarre
27.10.2009, 22:09
Կներեք կիսաօֆտոպի համար

8000, 10000, սցենայի դիմացը, բայց բավական հեռու:
10000, 15000, կողքերը, բայց մոտիկ:
Կարծեմ ասում էր, որ 3000-անոց էլ կա:

Ես մի թեթև գցել-բռնելուց հետո կողքի 10000-անոց վերցրի:
Ես այսօր 2000-անոց եմ վերցրել։ Դրանք կանգնելու տեղեր են, բայց պարտերում։ Կակ ռազ սենց համերգը ես տենց եմ սիրում լսել։

Ի դեպ, իմ համեստ կարծիքով, Դիդիե Մարուանին այն կարգի երաժիշտ չէր, որ գներն այսքան էժան լինեին: Երևի պարզապես պահանջարկ չկա:
Ճիշտ ես, Սփեյսը Սփեյս էր 80-ականներին։ Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, այսօր այն համարվում է մեռած խումբ և Եվրոպայում երկար տարիներ է արդեն բացարձակ ժողովրդականություն չի վայելում։ Եթե YouTub-ով նայեք վերջին տարիների իր համերգները և համեմատեք 80-ականների հետ, ապա տարբերությունը ակհնայտ կլինի։ Սփեյսը հիմա աշխատում է երրորդ կարգի պետությունների համար :(
Բայց գնալ անպայման արժե, հատկապես այսքան էժան գներով :)

AniwaR
27.10.2009, 22:22
Ես այսօր 2000-անոց եմ վերցրել։

Հմմ::think 2000...2000....Մտածելու տեղիք է տալիս: Ես էլ չգնա՞մ...

Kita
27.10.2009, 23:13
Մոդերատորական: Մնացեք թեմայի շրջանակներում, բուն թեմային չվերաբերվող քննարկումնները արգելվում եմ:

Hayk Avetisyan
08.11.2009, 15:43
Այսորոանից կասկադում կա ցուցահանդես որտեղ ցուցադրվելու են ապակուց պատրաստված հետաքրքիր բաներ, կա նաև Գրիգոր Խանջյանի իրական նկարները և այլն, այսոր մուտքը անվճար է բայց հետո ինչքան գիտեմ տոմսով է լինելու: Կարելի է ակումբի հանդիպումով գնալ հիմա:

Ֆոտոն
30.11.2009, 16:44
Վաղը, դեկտեմբերի 1 -ին, ժամը 19:00

Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում

«Խոստովանություն»

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբ, :love

գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյան

Որպես մասնակից ներկայացնեմ: :) Համերգը նվիրված է Հոգևոր եռադիսկի շնորհանդեսին, որի ձայնագրմանը մասնակցել են 1997 թ.- ից մինչ օրերս երգող անդամները: Այդ պատճառով համերգին մասնակցելու է նաև նախկին անդամներից բաղկացած ևս մի երգչախումբ (որի կազմում եմ ես էլ):

Հ.Գ. Քիչ առաջ տոմսարկղից տեղեկացա, որ մնացել են միայն ամենավերևի 1000 դրամանոց տոմսերից: Եթե ուզում եք խմբով գալ, պմ գրեք Չուկին: ;)

Մելոման
01.12.2009, 00:36
Հայկական շոու բիզնեսն ընդդեմ ՁԻԱՀ-ի

Դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի միջազգային օրվա առթիվ նկարիչ, հեռուստահաղորդավար Կարեն Գրիգորյանն ու DJ Վակցինան նախաձեռնել են “Ոչ ՁԻԱՀ-ին՚” միջոցառումների շարքը: Ժամը 19:30-ին “Մոսկվա՚” կինոթատրոնում կկայանա “Ճանաչված հայերը ընդդեմ ՁԻԱՀ-ի՚” լուսանկարների ցուցահանդեսը, որին իրենց լուսանկարներով “կմասնակցեն՚” հայկական շոու բիզնեսի ճանաչված դեմքերը: Մուտքն ազատ է լինելու:

“42 հայտնի մարդկանց ենք լուսանկարել` Շուշան Պետրոսյան, Անդրե, Արսեն Գրիգորյան, Մհեր, Սոնա Շահգելդյան…: Լուսանկաներները թեմատիկ չեն, հայտնի մարդիկ պարզապես իրենց մասնակցությամբ հանդես են գալիս ընդդեմ ՁԻԱՀ-ի,- Հետքի պարբերականի հետ զրույցում ասել է Կարեն Գրիգորյանը: Նրա խոսքով` երիտասարդներից շատերն են արդեն հետաքրքրված այս ցուցահանդեսով:

Ցուցահանդեսի ընթացքում տեղեկություն է տարածվելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ, անվճար պահպանակներ են բաժանելու:

Իսկ ժամը 22:00-ին “Կամի՚” ակումբում տեղի կունենա “Ոչ ՁԻԱՀ-ին՚” փառատոնը, որի ընթացքում DJ Վակցինան կներկայացնի իր track-երը:

Մասնագիտությամբ կենսաբան Վակցինան մարդկանց կոչ է անում հանդուրժող լինեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների նկատմամբ. “ՄԻԱՎ վարակակիր դառնալը շատ հեշտ է, դա չի նշանակում, որ մարդը անբարոյական կամ միասեռական է, ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել նաև բժշկական ներարկման ժամանակ: Վարակակիրը պետք է մտահոգվի միայն բուժման մասին, այլ ոչ թե հասարակության վերաբերմունքի”,- ասում է DJ Վակցինան:

Ի դեպ, “Կամի” ակումբում նաև կհնչի ՁԻԱՀ-ի միջազգային օրվան նվիրված երգը, որը կկատարեն Մհերն ու Սոնա Շահգելդյանը: ՙԵրգը կոչվում է “Ձեռքդ տուր”, իմաստն այն է, որ միայն միասին կկարողանանք հաղթահարել խնդիրները,- ասում է երգի հեղինակ Կարեն Գրիգորյանը:
/Աղբյուր` www.hetq.am, "Մելոման" ռադիոխաղ. ամեն երկուշաբթի 15:00-18:00-ը ՖՄ 103.5-ով/:/

Մելոման
01.12.2009, 00:44
Հերթական ռոք փարթին Stop ակումբում դեկտեմբերի 6-ին

Դեկտեմբերի 6-ին, ժամը 20:00-ին Rockstars նախագիծը հրավիրում է հերթական ռոք փարթիին Stop ակումբում: Ռոքի լավագույն նմուշներ, անկաշկանդ մթնոլորտ, հոգեհարազատ դեմքեր /եթե ռոքի սիրահար եք/: Երգելու է նաև հայկական Էվա խումբը: Կազմակեպիչ` Հայկ Մարտիրոսյան:
/Աղբյուր` "Մելոման" ռադիոծրագիր. ամեն երկուշաբթի 15:00-18:00-ը ՖՄ 103.5-ով/:

Jarre
03.12.2009, 12:01
www.jarre.am (http://www.jarre.am/armenian/)-ը, հպարտությամբ հայտարարում է. 2009 թ.-ի դեկտեմբերի 18-20-ը, «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկում գործելու է անվճար ֆոտոցուցահանդես նվիրված Ժան Միշել Ժառի լեգենդար մեգա համերգներին։ Ցուցահանդեսի անվանումն է՝ «Քաղաքը համերգում»։

Ցուցահանդեսի բացումը կկայանա դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00։

Ցուցահանդեսին կներկայացվի 50-ից ավել լուսանկար։

Ցուցահանդեսի կազմակերպիչը ես եմ, և ինձ համար մեծ պատիվ կլինի հանդիպել ձեզ հետ այդ օրը «Մոսկվա» կինոթատրոնում ;)

Քո ներկայությունն անչափ սպասված է և հաճելի :)

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/JMJ_2.png

Աշխեն
07.12.2009, 21:47
Բարև բոլորին…Շատ եմ խնդում մի հատ կայք ասեք, որտեղից կարող եմ տեղեկանալ թատրոնների մոտակա ներկայացումների մասին, չեմ գտնում ոչ մի կերպ:(

Լավ գտա կարծես:oy, տեղադրեմ չիմացողների համար`
http://www.menu.am/?criteria=afisha&id=8

Fender
07.12.2009, 21:50
Բարև բոլորին…Շատ եմ խնդում մի հատ կայք ասեք, որտեղից կարող եմ տեղեկանալ թատրոնների մոտակա ներկայացումների մասին, չեմ գտնում ոչ մի կերպ:(
arit.am ;)

Ռուֆուս
07.12.2009, 21:51
Բարև բոլորին…Շատ եմ խնդում մի հատ կայք ասեք, որտեղից կարող եմ տեղեկանալ թատրոնների մոտակա ներկայացումների մասին, չեմ գտնում ոչ մի կերպ:(
www.armeniainfo.am - աջ կողմում կա On-Line Events Calendar, սեղմելով դրա վրա կտեսնես մոտակա ժամանակներում Երևանում տեղի ունեցող մշակութային իրադարձությունները, իսկ եթե subscribe լինես, քո մեյլին ամեն հինգշաբթի կստանաս Երևանի մշակութային օրագիրը:

www.arit.am - էլի լավ սայթ է:

Norton
14.12.2009, 13:54
ՄԱԿԼԱՖԼԻՆԸ ԿՆՎԱԳԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

2010 թ. ապրիլի 28-ին Երևանում տեղի կունենա լեգենդար անգլիացի ջազ-ֆյուժն կիթառահար Ջոն ՄաքԼաֆլինի և The 4th Dimension խմբի համերգը: Միջոցառումը տեղի է ունենալու «Համաշխարհային Երաժշտություն Փառատոնի» շրջանակներում: Միջոցառումը կազմակերպում է Vibrographus ընկերությունը:

Ջոն ՄաքԼաֆլինը բոլոր ժամանակների ամենահայտնի կիթառահարներից է և հանդիսանում է ջազ-ռոքի հիմնադիրներից մեկը: Նա առավելապես հայտնի է իր կատարումներով, որոնք ձայնագրել է Մայլզ Դևիսի «In a Silent Way» և «Bitches Brew» ալբոմներում: Նա հանդիսանում է The Mahavishnu Orchestra խմբի և world music ժանրի առաջնեկ` Shakti պրոեկտի հիմնադիրներից մեկը: ՄաքԼաֆլինը 70-ականների ջազ-ռոքի ամենահայտնի աստղերից է: Նա նաև լեգենդար ակուստիկ տրիոյի անդամներից մեկն է, ուր նվագել է Ալ դի Մեոլայի և Պակո դե Լուսիյայի հետ:

2009-ի նոյեմբերին ՄաքԼաֆլինը և The 4th Dimension խումբը ձայնագրեցին ալբոմ, որը լույս կտեսնի 2010-ին և կազդարարի նրանց եվրոպական շրջագայության սկիզբը:

«Համաշխարհային Երաժշտության Փառատոնը» անցկացվելու է 2010 թ. ամբողջ ընթացքում: Փառատոնին մասնակցության վերաբերյալ տարվում են բանակցություններ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Jethro Tull խմբի մենակատար Յան Անդերսոնը, կիթառահար, գնչուական ջազի լավագույն կատարող Անջելո Դեբառը և այլոք:
այդքան էլ մոտակա չի, բայց:

Jarre
20.12.2009, 01:26
Ժող, գիտեի՞ք :8

«Deep Purple-ի համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում: Տոմսերը վաճառքի կհանվեն դեկտեմբերի 20-ից եւ կարժենան 3-ից 60 հազար դրամ: Կազմակերպիչներն ընդգծել են, որ փետրվարի 8-ից հետո տոմսերը թանկանալու են:»

բրավո.ամ (http://www.bravo.am/news/deep-purple/)

Ֆրեյա
09.03.2010, 18:14
Բոլոր նրանց, ով չի կարծում, որ դասական երաժշտությունը թոշակառուների համար է ;)

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախում

12.03.10 Ժամը՝ 19:00, Արամ Խաչատրյան (ֆիլհարմոնիկ)
Համերգ

Հարավային Կորեայից ժամանած հյուրեր ունենք :P
Դիրիժոր` Յունգմին Փարք, Մենակատար` Հյո-Ջու Լի,դաշնամուր
Ծրագրում`
Բեթհովեն "Պրոմեթևսի արարումը" նախերգանք,
Շոպեն Դաշնամուրի կոնցերտ թիվ 1,
Չայկովսկի Սիմֆոնիա թիվ 5:

helium
10.03.2010, 00:12
Մարտի 16-ին, 19:00, Մոսկվա կինոթատրոնում ցուցադրվելու է Սերժ Թանկյանի մենահամերգը՝ Նոր Զելանդիայի Օքլենդ ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Համերգը տեղի է ունեցել 2009թ-ի մարտի 16-ին՝ Նոր Զելանդիայում, որի ընթացքում Սերժ Թանկյանը ներկայացրել է իր «Elect the Dead» սոլո ալբոմը: Կատարումը նկարահանվել է 6HD տեսախցիկներով եւ ստացել «Elect the Dead Symphony» անվանումը: Համերգի CD/DVD տարբերակը լույս է տեսնելու 2010թ-ի մարտի 9-ին, իսկ փետրվարից արդեն սկսվել է ցուցադրվել աշխարհի տարբեր կինոթատրոններում:

Ֆոտոն
20.03.2010, 21:47
Այստեղ էլ դնեմ, որ իմ պես այս թեմային բաժանորդագրվածները ևս տեղեկանան ու բաց չթողնեն համերգը: :)

Ուշադրություն :)

Բոլոր նրանք, ովքեր սպասում էին,
որ վերջապես դասական համերգի գնանք, :love
ուրախությամբ հայտնում եմ, որ Կոմիտասի անվան լարային քառյակը Կամերային երաժշտության տանը Էդգար Հովհաննիսյանի ութսունամյակին նվիրված համերգ է տալու մարտի 22 ին, ժամը 19:00:
Կկատարվեն Էդ. Հովհաննիսյանի ստեղծագործությունները և Կոմիտասի երգերի՝ Սարգիս Ասլամազյանի մշակումները: :)

Տոմսերի արժեքի մասին տեղյակ չեմ, չնայած հույս ունեմ, որ 1500 դրամը չեն գերազանցում: Տեղում կգնենք տոմսերն ու կմտնենք: Իմ կողմից ասեմ, որ անորակ համերգ լինել չի կարող: :)

Եվ այսպես. ժամը 18:30 ից հավաքվում ենք Կամերային տան դիմաց: Հարցերի դեպքում կարող եք զանգել ինձ՝ 094 21 21 35 :

Դարք
30.03.2010, 23:51
Լուսանկարների ցուցահանդես
Ինչ` ցուցահանդես
Որտեղ` Երևան
Երբ` 30.03.2010-11.04.2010
Վերջնաժամկետ` 11.04.2010
“Կանանց ռեսուրսային կենտրոն” հասարակական կազմակերպությունը մարտի 30-ից մինչև ապրիլի 11-ը՝ ժամը 18.00-21.00, հրավիրում է Երևանի կամերային պետական թատրոն (Մաշտոցի 59՝ Մատենադարանի հարևանությամբ), որտեղ տեղի կունենա Թամար Սարգսյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ “Բացահայտված ստվերներ” խորագրով։ Լուսանկարներում լույսի և ստվերների միջոցով ներկայացված է մարդու մարմնի կատարելությունը։ Հեռ.՝ 010519168, 094565626 Էլ. հասցե՝

Dayana
30.03.2010, 23:59
Վաղը ` 31.03.2010 "Արամ Խաչատրյան" Համերգասրահում տեղի կունենա Վախտանգ Կիկաբիդզեի մենահամերգը ` "Ես կյանքը չեմ շտապեսնում" խորագրով: Սկիզբը` 20:00 :

comet
02.04.2010, 14:45
Ապրիլի 5-ին ֆիլհարմոնիկում տեղի կունենա աշխարհահռչակ Տիգարն Համասյանի համերգը:

ՀԳ http://www.tigranhamasyan.am/

Jarre
17.04.2010, 14:45
Ապրիլի 23, Արամ Խաչատրյան համերգասրահ, Մոցարտի ՌԵՔՎԻԵՄ

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը ապրիլ 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Սոնա Հովհաննիսյան) մասնակցությամբ կներկայացնի Մոցարտի «Ռեքվիեմը»:

Մեներգիչներ` Սյուզաննա Մելքոնյան (սոպրանո), Նարինե Անանիկյան (մեցցո սոպրանո), Պերճ Քարազյան (տենոր), Սուրեն Շահիջանյան (բաս), դիրիժոր` Էդուարդ Թոփչյան:

Համերգի մուտքն ազատ է:

Չգնա՞նք։ Հայաստանում հազվագյուտ ներկայցվող գործ է։

Rammstein
17.04.2010, 15:00

Բա նվագախո՞ւմբ: :o

murmushka
17.04.2010, 15:46
իսկ ժամը քանիսին ՞

Ֆրեյա
19.04.2010, 09:56
Ապրիլի 23, Արամ Խաչատրյան համերգասրահ, Մոցարտի ՌԵՔՎԻԵՄ

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը ապրիլ 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Սոնա Հովհաննիսյան) մասնակցությամբ կներկայացնի Մոցարտի «Ռեքվիեմը»:

Մեներգիչներ` Սյուզաննա Մելքոնյան (սոպրանո), Նարինե Անանիկյան (մեցցո սոպրանո), Պերճ Քարազյան (տենոր), Սուրեն Շահիջանյան (բաս), դիրիժոր` Էդուարդ Թոփչյան:

Համերգի մուտքն ազատ է:

Չգնա՞նք։ Հայաստանում հազվագյուտ ներկայցվող գործ է։

Ահա, շատ լավ միտք է... :) Վերջերս այնքան քիչ էին լավ դասական համերգները։ Իսկ կամերային նվագախմբի համերգները միշտ շատ լավ են անցնում :)

Մանանա
27.04.2010, 15:29
Մայիսի 6-ին, ժամը 18:00-ին տեղի կունենա ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՌՈՔ ՓԱՐԱՏՈՆ, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկի դահլիճում: Մասնակցել ու են Another story, Dreamers, Rush, Rabbel Rouse, Coma և այլ խմբեր: Մուտքն ազատ է:)

Tig
31.05.2010, 11:46
VO.X-ի հերթական համերգը՝ "Hello Summer"
Քաֆեսճյան Արվեստի Կենտրոն, Հատուկ Միջոցառումների Սրահ, Կասկադ
հունիսի 4-ին, 2010 թ. ժամը 20:00

Տեղերը սահմանափակ են: Տոմսի արժեքը`2000 դրամ

Tig
02.06.2010, 09:43
VO.X-ի հերթական համերգը՝ "Hello Summer"
Քաֆեսճյան Արվեստի Կենտրոն, Հատուկ Միջոցառումների Սրահ, Կասկադ
հունիսի 4-ին, 2010 թ. ժամը 20:00

Տեղերը սահմանափակ են: Տոմսի արժեքը`2000 դրամ

Նոր ճշտեցի` տոմսերի գինը 3000 է:

Ֆրեյա
02.06.2010, 16:13
Վաղը՝ Հունիսի 3ին
Սիրահարների այգում
Ժամը 19.00– 22.00

Գերմանական "Satori-Quartet" քառյակը կնվիրի հրաշալի երեկո դասական կիթառի սիրահարներին։
Խումբը ներկայացնում է դասական եւ ժամանակակից ստեղծագործություններ՝ սեփական ինտերպրետացիայով։

Ձրիիիիի՜.... :))

Adriano
02.06.2010, 20:00

Իսկ ընդհանրապես ինչպիսի խումբա ինչ գիտեք սրանց մասին?

Norton
02.06.2010, 20:11
http://www.satoriquartett.de/

Ֆոտոն
02.06.2010, 22:12
Սիրահարների այգու տեղն եմ մոռացել: :oy

Yellow Raven
02.06.2010, 22:17
Սիրահարների այգու տեղն եմ մոռացել: :oy

Բաղրամյանի վրա՝ մետրոյից մի փոքր ներքև:)

Adriano
02.06.2010, 22:17
Սիրահարների այգու տեղն եմ մոռացել: :oy

Ֆոտոն ջան նայ, ուրեմն պառլամենտի տեղը գիտես?
Եթե այո հենց դրա կողքնա, Բաղրամյանով ուղիղ իջնես կտեսնես

Agni
02.06.2010, 22:17
Ֆոտոն ջան, Բաղրամյան մետրոյի հարևանությամբ:)
/Եթե իսկապես մոռացել ես էլի/

Ֆոտոն
02.06.2010, 23:43
Շնորհակալություն բոլոր միաժամանակ պատասխանողներին: :) :))

Ֆրեյա
21.06.2010, 16:20
Էս ինչ բան աաա՜... Էս տարի քիչ էր մնում մոռանայինք... :)

http://www.ambafrance-am.org/france_armenie/spip.php?article508

Ամենամյա երաժշտական տոնը՝ Fete de la musique Երևանում :)

Քաղաքի տարբեր հատվածներում տեղի կունենան համերգներ։

Կարճ ասեմ՝ ջազի սիրահարները գնում են Սիրահարների այգի, Դասական երգչախումբ՝ կոնսի այգում, Կինոմոսկվայի առաջ ինչպես միշտ՝ ռոք, Անգլիական այգում, քաղաքի սրճարաններում էլ են տարբեր խմբեր նվագելու։

Գնում ենք՞ ;)

Adriano
21.06.2010, 16:38

Բարև երբ ենք գնալու?

Yevuk
21.06.2010, 16:46
Իմ էս (http://www.akumb.am/showthread.php/46548-%D5%86%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%9D-%D5%A4%D5%A5%D5%BD%D5%AB%D6%81-%D5%A4%D5%A5%D5%B6%D5%AB%D6%81?p=2035405&viewfull=1#post2035405) գրածը ոչ մեկ չէր տեսե՞լ: :sorry :))

Ասեմ, որ Սիրահարների այգում նվագելու են Ֆրանսիայից եկած "Les Ogres de Barback" և "Lavach" ջազ խմբերը: :)

Ֆոտոն
22.06.2010, 10:06
Այսօր է՞: Ես ամսաթիվ չտեսա: :unsure

Մանուլ
22.06.2010, 10:22
Այսօր է՞: Ես ամսաթիվ չտեսա: :unsure

Երեկ էր՝ ամսի 21-ին :):

Դարք
03.07.2010, 13:08
Ռուբեն Հախվերդյան, Վահան Արծրունի, Դավիթ Ամալյան, Արմինե Հայրապետյան, + Արձագանք խումբ, էլի այլ լավ երաժիշտներ, ում անունները շուտով կհրապարակեմ... Հուլիսի 12, 20:00, Տիկնիկային թատրոն, տոմսերը` 3000-4000դրամ` հանուն Էրիկի կյանքի..

Ֆրեյա
15.07.2010, 17:14
Ուււււռռռաաաաաաաաաա՜.... Վերջապես լավ համերգ

Ֆիլհարմոնիկ համերգասրահ

23.07.10. Սերգեյ Խաչատրյան եւ "Նաիրի" քառյակ
Ծրագիր: Ալբիոնի` Adagio g-moll /ափսոս հետը The Doors-ը չի նվագելու իր ամերիքըն փրեյորը :(/
Քորելլի` Concerto grosso g-moll
Վիվալդի` Concerto grosso
Վիվալդի` The seasons :love
Տոմսերի գները: 2000 - 7000 AMD

19.00՝ Ժամը

Ջաաա՜ն... :love

Դարք
15.07.2010, 17:51
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ամեն տարի իրականացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում 2004թ-ին: Այս տարի արդեն սկսել են ֆիլմերի ցուցադրությունները և ցավոք դրանք կավարտվեն այս ամսվա 18-ին: Մարրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ (http://www.gaiff.am/am/schedule/)

Yellow Raven
02.09.2010, 23:26
Սեպտեմբերի 12 20:00 Երևան, Սիրահարների պուրակ
Սեպտեմբերի 13 19:00 Գյումրի, Դրամատիկական թատրոն

Կայանալու է ամերիկյան Brazzavillle խմբի համերգը:
Երևանյան համերգի մուտքը կարծում եմ անվճար կլինի:)

Ցոյի <<Звезда по имени солнце>>-ի cover-ի համար արժի գնալ:))

AniwaR
02.09.2010, 23:59

Խմբի կայքը http://www.brazzaville-band.com/

Ես լինելու եմ անպայման: Շնորհակալություն տեղեկացնելու համար:

Norton
11.09.2010, 22:46
Սեպտեմբերի 12 20:00 Երևան, Սիրահարների պուրակ
Սեպտեմբերի 13 19:00 Գյումրի, Դրամատիկական թատրոն

Կայանալու է ամերիկյան Brazzavillle խմբի համերգը:
Երևանյան համերգի մուտքը կարծում եմ անվճար կլինի:)

Ցոյի <<Звезда по имени солнце>>-ի cover-ի համար արժի գնալ:))
Հիշեցում
http://i082.radikal.ru/1009/2c/38b1b05b43e7.jpg (http://www.radikal.ru)

Adriano
12.09.2010, 07:34
Գալու եմ

Դարք
12.09.2010, 12:50
Գալու եմ

+1 :))

tikopx
15.09.2010, 21:11
ժող , ով սիրումա բլոգ պահել ու հայակական բլոգները զարգացնելա ցանկանում, կամ ցանկանում է գոնե օգնել հավաքվում ենք bridge ակումբում` bridge-ը գտնվում է Խանջյան փողոցի վրա` Սայաթ-Նովայի խաչմերուկից մի քիչ ներքև `շաբաթ 18 սեպտեմբերի, երեկոյան 19:00 ին. հավաքի թեման` առաջիկայում Armenix-ի մասշտաբով միջոցառման կազմակերպման հարցեր` Armenix users (Armenixers) Meeting - ժողովուրդ,

tikopx
26.09.2010, 19:34
ժող չգիտեմ ճիշտա թե չէ, բայց շատ կասկածելիյա, Իննան ա գալիս Հայաստան` INNA-HOT, ոնցոր գողացաց ռեկլամ էր բայց եսիմ? նայեք հլե աջ կողմում , հլե անյեք ` ԱՅՍՏԵՂ (http://www.paparazzi.am/newblog2/)

Yellow Raven
26.09.2010, 20:23
ժող չգիտեմ ճիշտա թե չէ, բայց շատ կասկածելիյա, Իննան ա գալիս Հայաստան` INNA-HOT, ոնցոր գողացաց ռեկլամ էր բայց եսիմ? նայեք հլե աջ կողմում , հլե անյեք ` ԱՅՍՏԵՂ (http://www.paparazzi.am/newblog2/)

Էդ ո՞վա:))

VisTolog
26.09.2010, 20:33
Էդ ո՞վա:))

Ինքնա: (http://www.innaofficial.com/):)

http://www.youtube.com/results?search_query=inna&aq=f
http://www.paparazzi.am/newblog2/img/inna.jpg

Ապե Ջան
27.09.2010, 02:09
է բայց որ գա ;)

Yellow Raven
27.09.2010, 12:53
Իսկ հոկտեմբերի 10-ի`Երևանի տոնի հետ կապված ուրիշ ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում:)

Catarsis
29.09.2010, 14:52
Հոկտեմբերի 9-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահ.

Դանիել Դեքեր, հանրաճանաչ հայկական երգեր` հայերենով, մասնակցում են Լեյլա Սարիբեկյանը, Շուշան Պետրոսյանը, Քրիստինե Պեպելյանը, Աննա Խաչատրյանը, նվագախմբի ղեկավար` Սամվել Հովհաննիսյան, համերգը կրում է «Հայ եմ իմ ընտրությամբ» խորագիրը:

49873

Yevuk
05.10.2010, 22:20
Գոռան Բռեգովիչը գալիս ա Երևա՜ն...…:love

Համերգը տեղի կունենա նոյեմբերի 15-ին Մարզահամերգային համալիրում:

Ավելի մանրամասն այստեղ (http://www.panarmenian.net/rus/culture/news/54756/):

Jarre
06.10.2010, 10:07
Եվ, երևի սենց մեկ էլ կուրախանայի, եթե իմանայի, որ Ժառն ա գալիս համերգով։ Կյանքումս մեկ էլ շատ եմ երազել Գորան Բրեգովիչը համերգին լինեմ։ Գլուխս պատին եմ տալիս, որ քձիբություն արեցի ու Կուստուրիցայի համերգին չգնացի, բայց էս մեկին հարյուր տոկոսով գնալու եմ։ Մերսի, որ տեղյակ պահեցիր։

Yevuk
06.10.2010, 20:03

Ես էլ նենց շոկի մեջ էի, որ չեի հավատում աչքերիս: Կուստուրիցայի համերգին, որ չեմ եղել, շատ չեմ էլ տխրում, բայց Բռեգովիչին անչա՜փ շատ եմ ուզում գնալ: Ափսոս, որ ամենինչը իմ ուզելով չի լինում: :)

Yellow Raven
07.10.2010, 22:44
Իսկ հոկտեմբերի 10-ի`Երևանի տոնի հետ կապված ուրիշ ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում:)

Ես էլ պատասխանեմ իմ հարցին:))
http://www.erebuni-yerevan.am/calendar.php?lang=1 :)

helium
08.10.2010, 23:22
Հոկտեմբեր ամսվա վերջին Հայաստան է ժամանում աշխարհահռչակ երաժիշտ Ջո Քոքերը
http://www.news.am/arm/news/33843.html

Մանուլ
08.10.2010, 23:26
Հոկտեմբեր ամսվա վերջին Հայաստան է ժամանում աշխարհահռչակ երաժիշտ Ջո Քոքերը
http://www.news.am/arm/news/33843.html

:o… Բայց մի տեսակ հավատս չի գալիս, մինչև գովազդը չլինի, չեմ հավատա :)):

Yellow Raven
08.10.2010, 23:32
Հոկտեմբեր ամսվա վերջին Հայաստան է ժամանում աշխարհահռչակ երաժիշտ Ջո Քոքերը
http://www.news.am/arm/news/33843.html

Դզեց:love
Տոմսերը չեն հասցնի ծախեն:))

Ռուֆուս
09.10.2010, 00:06
Ուֆ եսիմ... Առանձնապես չեմ «գժվում» Քոքերի համար :}

Ձայնալար
09.10.2010, 01:55
Բորիս Գրեբենշիկովն ու Ակվարիում խումբը Ջիվան Գասպարյանի հետ հոկտեմբերի 31-ին համերգով հանդես կգան Երևանում` ներկայացնելով նոր ծրագիրը, որը կոչվում է «Красная Река»: Այն ներառում է 4 նոր երգ, որոնք գրվել են այս ամառ, ինչպես նաև «Поезд в Огне» հիթը, որը կենդանի չի կատարվել վերջին 20 տարվա ընթացքում:

Խմբի հետ կնվագեն նաև ֆլեյտահար Բրայան Ֆիննեգանն ու պերկուսիոնիստ Ալոք Վերման:

Տոմսերի մանրամասները` շուտով:

Jarre
12.10.2010, 11:50
Ալ Բանոն տալու է համերգի Երևանում, հավանաբար նոյեմբերին։ (http://news.am/rus/news/34143.html)

Adriano
12.10.2010, 12:01
Ալ Բանոն տալու է համերգի Երևանում, հավանաբար նոյեմբերին։ (http://news.am/rus/news/34143.html)

Jarre ջան վերը գրվածդ հոդվածում շեշտվում է մեկ այլ աստղի Ջո Կոկերի անունը, իսկ նա երբ է ժամանում, կարող է մի տեղեկություն ունենաս, իսկ ինչ ես կարծում Ալբանոյի տոմսերը թանկ են լինելու?

Jarre
12.10.2010, 12:18
Հոկտեմբեր ամսվա վերջին Հայաստան է ժամանում աշխարհահռչակ երաժիշտ Ջո Քոքերը
http://www.news.am/arm/news/33843.html

:o… Բայց մի տեսակ հավատս չի գալիս, մինչև գովազդը չլինի, չեմ հավատա :)):

Ահա և հայտարարությունը (http://www.regnum.ru/news/fd-abroad/1335013.html) ;)

Փաստորեն հոկտեմբերի 26, մարզահամերգային համալիր

---------- Ավելացվել է՝ 13:18 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:02 ----------

Jarre ջան վերը գրվածդ հոդվածում շեշտվում է մեկ այլ աստղի Ջո Կոկերի անունը, իսկ նա երբ է ժամանում, կարող է մի տեղեկություն ունենաս, իսկ ինչ ես կարծում Ալբանոյի տոմսերը թանկ են լինելու?

Ջո Կոկերի մասին վերևիս գրառման մեջ եմ գրել Ադրիանո ջան ;)

Իսկ տոմսերի մասին միայն կարող եմ ենթադրել, որ Կոկերինը բավական թանկ կլինի, իսկ Ալ Բանոյինը երևի թե մինչև 20.000-ի կարգի ոչ ավել ԻՄՀԿ։

Adriano
12.10.2010, 13:33
Իսկ տոմսերը Ջո Կոկերի ինչքան են և որտեղից կարող ենք ձեռք բերել?

Yellow Raven
12.10.2010, 16:25
Ահա և հայտարարությունը (http://www.regnum.ru/news/fd-abroad/1335013.html) ;)

Փաստորեն հոկտեմբերի 26, մարզահամերգային համալիր

---------- Ավելացվել է՝ 13:18 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:02 ----------

Ջո Կոկերի մասին վերևիս գրառման մեջ եմ գրել Ադրիանո ջան ;)

Իսկ տոմսերի մասին միայն կարող եմ ենթադրել, որ Կոկերինը բավական թանկ կլինի, իսկ Ալ Բանոյինը երևի թե մինչև 20.000-ի կարգի ոչ ավել ԻՄՀԿ։

Շատ թանկ տոմսերը չեմ կարծում թե երկու շաբաթում վաճառեն, հետևաբար խելամիտ կլինի միջին գներ դնել;)

Jarre
12.10.2010, 16:38
Շատ թանկ տոմսերը չեմ կարծում թե երկու շաբաթում վաճառեն, հետևաբար խելամիտ կլինի միջին գներ դնել;)

Ինչքան էժան էտքան ես ուրախ :)

Jarre
13.10.2010, 08:48
Այսօր արդեն Ջո Կոկերի պաշտոնական կայքում էլ հայտնվեց Երևանի համերգը։ Ուռաաաաաաաա!!!! (http://www.cocker.com/us/event/2010/10/26/am-yerevan)

Adriano
13.10.2010, 09:24
Այսօր արդեն Ջո Կոկերի պաշտոնական կայքում էլ հայտնվեց Երևանի համերգը։ Ուռաաաաաաաա!!!! (http://www.cocker.com/us/event/2010/10/26/am-yerevan)

Մնաց ամենաէական բանը պարզենք, տոմսերը մինչև 20.000 են լինելու, թե 50.000-ից բարձր:B

Մելոման
15.10.2010, 17:32
ԺԱՆՆԱ և ԼևՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆՆԵՐ
Նոր հանդիպում, նոր երգերով
http://haykblbulyan.ucoz.com/Janna_ev_Levon_Blbulyanner_HAMERG.jpg

http://haykblbulyan.ucoz.com/Blbulyanner-Hamergi_govazd.mp3

Հոկտեմբերի 23-ին` ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հաճելի երեկոյին են հրավիրում Ժաննա և Լևոն Բլբուլյանները` քույր ու եղբայր, երգահան և բանաստեղծ, ովքեր բազմաթիվ գեղեցիկ երգերի հեղինակ են: Կհնչեն նրանց նոր երգերը մեր լավագույն արտիստների կատարմամբ` Աննա Մայիլյան, Սյուզան Մարգարյան, Սոֆի Մխեյան, Դավիթ Մինասյան, Զարուհի Բաբայան, Միստեր Իքս, Սոնյա, Մհեր, Նարեկ Մակարյան: Ասմունքով հանդես կգան Լիանա Զուրաբյանը և Հերմինե Պետրոսյանը: Համերգին յուրօրինակ շուք կհաղորդեն Սոֆի Դևոյանի Հոգու և պարի թատրոնի պարուհիները, իսկ Բելգիայից ժամանած Գրիգորի Ռուբենը և Նառա Նոյանը կներկայացնեն զուգերգեր: Կլինի կենդանի հնչողություն, երաժշտական մասը կապահովի Երվանդ Երզնկյանի ղեկավարած Ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը: Տոմսերի արժեքն սկվում է 3000 դրամից:

Տոմսեր կարող եք ձեռք բերել առանց տնից դուրս գալու http://toms.am

Ապե Ջան
15.10.2010, 18:38
Մնաց ամենաէական բանը պարզենք, տոմսերը մինչև 20.000 են լինելու, թե 50.000-ից բարձր:B

Հավանաբար 10-ից 30,000 - ի մեջ կտատանվի: :)

StrangeLittleGirl
18.10.2010, 21:45
Բորիս Գրեբենշիկովն ու Ակվարիում խումբը Ջիվան Գասպարյանի հետ հոկտեմբերի 31-ին համերգով հանդես կգան Երևանում` ներկայացնելով նոր ծրագիրը, որը կոչվում է «Красная Река»: Այն ներառում է 4 նոր երգ, որոնք գրվել են այս ամառ, ինչպես նաև «Поезд в Огне» հիթը, որը կենդանի չի կատարվել վերջին 20 տարվա ընթացքում:

Խմբի հետ կնվագեն նաև ֆլեյտահար Բրայան Ֆիննեգանն ու պերկուսիոնիստ Ալոք Վերման:

Տոմսերի մանրամասները` շուտով:

Տոմսերի գներից նորություն կա՞: Լսել եմ՝ 4000-ից ա:

AniwaR
18.10.2010, 21:55
Տոմսերի գներից նորություն կա՞: Լսել եմ՝ 4000-ից ա:

http://forum.rocker.am/showthread.php?t=3453

---------- Ավելացվել է՝ 22:55 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:54 ----------

Վերջին գրառումը նայի:

Jarre
19.10.2010, 06:43
http://forum.rocker.am/showthread.php?t=3453

---------- Ավելացվել է՝ 22:55 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:54 ----------

Վերջին գրառումը նայի:

Իսկ ես երեկ Շարմից ճշտեցի և ըստ իրենք ասացին, որ գները լինելու են 3.000-12.000 ոչ թե 15.000։

StrangeLittleGirl
19.10.2010, 09:51
Իսկ ես երեկ Շարմից ճշտեցի և ըստ իրենք ասացին, որ գները լինելու են 3.000-12.000 ոչ թե 15.000։

Սենց դեպքերում նույնիսկ ուզում ես ամենաթանկ տոմսն առնես :)) Հալալ ա իրանց. նորմալ գներ են դրել:

Jarre
19.10.2010, 09:52
Սենց դեպքերում նույնիսկ ուզում ես ամենաթանկ տոմսն առնես :)) Հալալ ա իրանց. նորմալ գներ են դրել:

Կամ ասենք՝ ամենաէժանից մի տասը հատ առնես ու ընկերներով գնաք, ոչ թե մի հատին 30.000 տաս ու մենակդ գնաս նստես :beee

Adriano
19.10.2010, 10:05
Կամ ասենք՝ ամենաէժանից մի տասը հատ առնես ու ընկերներով գնաք, ոչ թե մի հատին 30.000 տաս ու մենակդ գնաս նստես :beee
Ես մե բան չեմ հասկանում, ինչու է տոմսերի գների այս աստիճան տարբերություն, ինչ է Ջո Քոքերը ավելի շատ փողա ուզում, քան մյուսը, թե սպեկուլիացիան մեծա?

Ֆրեյա
19.10.2010, 11:01
Իսկ լսել եք ինչ է տեղի ունենում Ջո Կոկերի տոմսերի հետ՞

Ասում են, որ տոմսերի գները սկսում են 30 .000-50 000 եւ բոլորը շրջադարձային տրիբունա: Իսկ մնացած
տոմսերը հրավիրատոմսերով Ամերիա Բանկն է տնօրինել:

Ուղղակի խայտառակություն: Եւ սա կոչվում է Ամերիա բանկը հովանավորում է համերգը :[
Էլիտար համերգ :[ էլիտայի համար...

Մեզ էլ իրենց

Մեզ էլ իրենց պետք չեկած տոմսերն են շպրում եռապատիկ գներով...
Թող իրանք էլ գնան էդ համերգին:

Բոյկոտ :[

Yellow Raven
19.10.2010, 11:34
Կոկերի համերգին ընդամենը 250 տոմս են վաճառքի հանել ըստ ոչ պաշտոնական տվյալների:))
Ափսոս, շատ կուզենայի ներկա գտնվել էդ համերգին:(

Ֆրեյա
25.10.2010, 16:16
http://t0.gstatic.com/images?q=tbn:p1445dut_tm7zM:b

Պլասիդո Դոմինգոն ելույթ կունենա Հայաստանում:

Ինչպես տեղեկացնում է yerevan.ru-ն, դեկտեմբերի 3 ին Երեւանում տեղի կունենա աշխարհահռչակ տենոր՝ Պլասիդո Դոմինգոն:

Համերգը տեղի է ունենալու Մարզահամերգային Համալիրում:

օրիգինալ հղում (http://yerevan.ru/2010/10/22/placido-domingo-yerevan/)

Դարք
26.10.2010, 13:16
Կոկերի համերգին ընդամենը 250 տոմս են վաճառքի հանել ըստ ոչ պաշտոնական տվյալների:))
Ափսոս, շատ կուզենայի ներկա գտնվել էդ համերգին:( Տենաս Կոկերի փողերը էտ դեպքում ո՞վ ա փագվելու:8

Yellow Raven
26.10.2010, 13:19
Տենաս Կոկերի փողերը էտ դեպքում ո՞վ ա փագվելու:8

Դե Ամերիա Բանկի 100-ամյակի կապակցությամբ այսպես ասած <<իրանց գրպանից են դնում>>;)

Դարք
26.10.2010, 19:01
Դե Ամերիա Բանկի 100-ամյակի կապակցությամբ այսպես ասած <<իրանց գրպանից են դնում>>;)

եթե տենց հնարավորությունները ներումա, թող սաղ իրանց հաշվին հրավիրեին, տոմսերն ընդհանրապես չվաճառեին, թող մենակ հրավիրատոմս լիներ :)

Տրիբուն
28.10.2010, 23:53
Ժղովուրդ ջան, ներող, բայց Ջո կոկերի համերգին գնացել եմ: Որ ուրիշի համերգը լիներ էտ գնի տոմսերով, չէի գնա: Բայց Կոկերի համերգի պիտի գնացացվեր ;)
Նախ, 50.000-ից էժան տոմս Ամերիա Բանկում չի եղել: Իսկ գնելու պահին ասեցին, որ էտ գնի տոմս էլ չի մնացել, մնացել են մենակ 60 ու 70 հազարանոցները, ու ծիպա իմ վրա ծախեցին 60 հազարանոց վերջին մի քանի տոմսերից երեքը: Ու բոլորը միայն շրջադարձային տրիբունայում: Այ սենց թալանչի երևույթներ:

Պարտերն ու VIP բալկոնները «էլիտայի» համար էր, միայն հրավիրատոմսերով: Դե VIP-ի մեծ մասին էլ երևի հենց նոր կամ ռեստից էին զոռով բերել՝ քյաբաբի հոտով, կամ պիտի Կոկերի համերգից հետո ռեսկի գնային նույն ռեստը՝ Արմենչիկ լսելու:

Բայց, համերգին ազատ նստելու մի հատ տեղ չկար, չհաշված որ շրջադարձայինում լիքը մարդ աստիճաններին էր նստած: Արտակարգ համերգ էր, ու մի գրամ չեմ ափսոսում: Դե ամեն դեպքում Կոկերին ժիվո լսելու հնարավորություն ամեն օր չենք ունենում:

Համ էլ կիսվեմ նկարներով

http://www.freepicsupload.com/pics/php1jquU4-DSC05489.JPG

http://www.freepicsupload.com/pics/php1jquU4-DSC05490.JPG

http://www.freepicsupload.com/pics/php1jquU4-DSC05491.JPG

http://www.freepicsupload.com/pics/php1jquU4-DSC05492.JPG

http://www.freepicsupload.com/pics/php1jquU4-DSC05495.JPG

http://www.freepicsupload.com/pics/php1jquU4-DSC05499.JPG

http://www.freepicsupload.com/pics/phpDx0C5T-DSC05500.JPG

http://www.freepicsupload.com/pics/php1jquU4-DSC05502.JPG

Տրիբուն
29.10.2010, 00:03
Մի քանի վիդեո էլ եմ նկարել, դրանցով էլ կիսվեմ՝ կամաց-կամաց:

http://www.youtube.com/watch?v=TGmg1JwqiQI

Տրիբուն
29.10.2010, 10:44
Էս էլ «դե ջիջիլ» տարբերակով էլի :B

http://www.youtube.com/watch?v=_qdvfzpjRsU

StrangeLittleGirl
18.11.2010, 10:04
էրեխեք, Ռուբեն Հախվերդյանի ամսի 5-ի համերգից ո՞վ ա խաբար: Ի՞նչ արժեն տոմսերը: Որտե՞ղ են վաճառվում:

Jarre
18.11.2010, 10:40
էրեխեք, Ռուբեն Հախվերդյանի ամսի 5-ի համերգից ո՞վ ա խաբար: Ի՞նչ արժեն տոմսերը: Որտե՞ղ են վաճառվում:

Վաճառվում են ֆիլհարմոնիայի տոմսարկղերում։ Արժեքը 1.500 դրամից սկսած։ Չեմ հիշում ամենաթանկերը ինչքան են։

StrangeLittleGirl
18.11.2010, 18:01
Վաճառվում են ֆիլհարմոնիայի տոմսարկղերում։ Արժեքը 1.500 դրամից սկսած։ Չեմ հիշում ամենաթանկերը ինչքան են։

Ինձ վերին սահմանն ա հետաքրքրում :)) Ուզում եմ նվեր անել:

Kita
18.11.2010, 22:42
Ինձ վերին սահմանն ա հետաքրքրում :)) Ուզում եմ նվեր անել:

Էհ զանգ տուր ֆիլարմոնիկ` 56-06-45,54-07-42,54-07-43 :))

Adriano
21.11.2010, 13:49
Ժող Ռուբեն Հախվերդյանի տոմսերի արժեքի վերին սահմանը չիմացաք?

StrangeLittleGirl
21.11.2010, 19:55
Ժող Ռուբեն Հախվերդյանի տոմսերի արժեքի վերին սահմանը չիմացաք?

Վաղը կիմանամ:

Yellow Raven
20.12.2010, 21:03
Դեկտեմբերի 26-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում տեղի կունենա ռոք համերգ հետևյալ խմբերի մասնակցությամբ`

DOGMA
THE BAMBIR
EMPYRAY
DORIANS
ROAD MOVIE
OAKSENHAM
VOX
EVA
ALIEN TIME

Տոմսերը վաճառվում են Տիկնիկային թատրոնի տոմսարկղում ու արժեն ընդամենը 1000 դրամ:)
Համերգի սկիզբը` 17:30:

Rammstein
20.12.2010, 21:22
Դեկտեմբերի 26-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում տեղի կունենա ռոք համերգ հետևյալ խմբերի մասնակցությամբ`

Տոմսերը վաճառվում են Տիկնիկային թատրոնի տոմսարկղում ու արժեն ընդամենը 1000 դրամ:)
Համերգի սկիզբը` 17:30:
Երգացանկերը հայտի չե՞ն: :oy

Yellow Raven
20.12.2010, 21:29
Երգացանկերը հայտի չե՞ն: :oy

Դժվար թե;)

Ֆոտոն
22.12.2010, 13:31
Միայն Օքսենհեմի համար արժե գնալ, շատ եմ սիրում էդ խմբին: :)

Yellow Raven
02.02.2011, 14:54
Ժող,Vibrographus-ի կայքում սենց հայտարարություն նոր տեսա`

Vibrographus prepares something big for the year of 2011!
Watch this space...

Մեկդ ծանոթով կարա՞ք ճշտեք ում հետա կապված էդ մեծ անակնկալը:))

Ռուֆուս
02.02.2011, 14:58
Ժող,Vibrographus-ի կայքում սենց հայտարարություն նոր տեսա`

Մեկդ ծանոթով կարա՞ք ճշտեք ում հետա կապված էդ մեծ անակնկալը:))

Մահամերձ ի՞նչ երգիչ կամ խումբ կա... :think :}

Yellow Raven
02.02.2011, 15:02
Մահամերձ ի՞նչ երգիչ կամ խումբ կա... :think :}

Մահամերձա, մահամերձ չի, ես Սկորպերին եմ սպասում:))
Երկրորդ հույսս Սիսթեմնա :)

Չնայած կայքի նկարը ինձ ֆլոյդանման մի բան հիշացրեց:think

Հայուհի
11.02.2011, 18:08
Մահամերձ ի՞նչ երգիչ կամ խումբ կա... :think :}

Մոտակա ժամանակներս համաշխարհային հռչակ վայելող երգիչներ պետք է Երևան գան... Փոլ ՄակՔարտնի, Շադե, Լառա Ֆաբիան ու Էլթոն Ջոն...
Բայց չգիտեմ Vibrographus-ը իրանց նկատի ուներ, թե չէ;)

tikopx
11.02.2011, 19:17
Մոտակա ժամանակներս համաշխարհային հռչակ վայելող երգիչներ պետք է Երևան գան... Փոլ ՄակՔարտնի, Շադե, Լառա Ֆաբիան ու Էլթոն Ջոն...
Բայց չգիտեմ Vibrographus-ը իրանց նկատի ուներ, թե չէ;)

տարվա մեջ Ենրիկե իգլասիեսնելա գալու, հաստատված է, ուղղակի ես կայքում սաղ աղբյուր են ուզում, բայց ես լսել եմ ու կարդացել: news.am ում պետքա թող ման գա գտնի

frida
11.02.2011, 21:38
Հայուհու տեղեկատվությունը հավաստի է:Միայն կավելացնեմ, որ մարտի 18-ին Հայաստանում համերգային ծրագրով հանդես կգա Լառա Ֆաբիանը:

otar
05.03.2011, 13:37
Սառա Քոննորի երեւանյան համերգը չի կայանա

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ասվում է գերմանական Live Legend Entertainment GmbH ընկերության ներկայացուցիչ Թինա Քրուգի հայտարարության մեջ:

«Խորին ափսոսանքով Live Legend-ը հայտարարում է, որ Երեւանի մարզահամերգային համալիրում մարտի 8-ին նախատեսված Սառա Քոննորի համերգը չի կայանալու: Քանի որ համերգի տեղական կազմակերպիչը չի կատարել պայմանագիրն ու խախտել է հետագայում ձեռքբերված պայմանավորվածությունները, երգչուհին անհնար է համարում Երեւան ժամանելը եւ երկրպագուների առջեւ հանդես գալը », - ասված է հայտարարությունում:

Մեդիամաքս-ը նշում է, որ Երեւանում Սառա Քոննորի համերգը պետք է կայանար դեռեւս փետրվարի վերջին, սակայն տեղափոխվեց մարտի 8-ին: Համերգի կազմակերպիչն է VH Music ընկերությունը:

http://mediamax.am/am-news-91-186.html

Jarre
06.03.2011, 10:41

Ես հա ասել եմ ու էլի ասելու եմ՝ Հայաստանում ոչ թե շոու բիզնես է, այլ՝ շոու ԲԱԶԱՌ, ինչպես և ողջ երկիրը.....

Դարք
06.03.2011, 12:39
Սառա Քոննորի երեւանյան համերգը չի կայանա

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ասվում է գերմանական Live Legend Entertainment GmbH ընկերության ներկայացուցիչ Թինա Քրուգի հայտարարության մեջ:

«Խորին ափսոսանքով Live Legend-ը հայտարարում է, որ Երեւանի մարզահամերգային համալիրում մարտի 8-ին նախատեսված Սառա Քոննորի համերգը չի կայանալու: Քանի որ համերգի տեղական կազմակերպիչը չի կատարել պայմանագիրն ու խախտել է հետագայում ձեռքբերված պայմանավորվածությունները, երգչուհին անհնար է համարում Երեւան ժամանելը եւ երկրպագուների առջեւ հանդես գալը », - ասված է հայտարարությունում:

Մեդիամաքս-ը նշում է, որ Երեւանում Սառա Քոննորի համերգը պետք է կայանար դեռեւս փետրվարի վերջին, սակայն տեղափոխվեց մարտի 8-ին: Համերգի կազմակերպիչն է VH Music ընկերությունը:

http://mediamax.am/am-news-91-186.html

Բայց հենց երեկ զանգահարել են կազմակերպիչներին ու հստակեցրել, որ համերգը տեղի է ունենալու: :think

Chuk
06.03.2011, 15:47
Ա1+-ում նոր հաղորդում գտա, որը տեղեկացնում է հաջորդ շաբաթվա սպասվելիք մշակութային միջոցառումների մասին: Իհարկե միայն համերգներ չեն, բայց մտածեցի, որ ամենահարմար թեման սա է.

http://www.youtube.com/watch?v=97xdrfqJkVk

Tig
14.03.2011, 11:07
Համերգ՝ "Կանայք հայ ռոքում"

"WOMEN IN ARMENIAN ROCK" Concert

31 Մարտի · 19:00 - 22:30
Պետական տիկնիկային թատրոն

Մասնակիցներ՝
Dogma
VO.X
E.V.A.
Alien Time
Degh

Մուտքը - 1000 AMD

otar
21.03.2011, 12:43
+ Divahar

frida
08.04.2011, 10:05
Հունիսի 2-ին Համալիրում տeղի կունենա Էնրիկե Իգլեսիասի համերգը`30 հոգանոց նվագախմբով:Տոմսերի արժեքը մինչ7 ամսվա վերջ հայտնի կլինի:
Առաջինը իմանում են ակուբցիները!!!!!!!!!!!!)

Oasis
08.04.2011, 11:23
Լեգենդար Saturnus խմբի մենահամերգը Հայաստանում (http://www.akumb.am/showthread.php/59961-Saturnus-համերգ-Երևանում)

http://www.hahr.am/other/poster.jpg

Tig
09.04.2011, 11:41
Ապրիլի 15-ին 19:00-ին Արամ Խաչատրյան համերգսրահում` "ԿԱՐԻՆ" ավանդական երգի-պարի խումբը` գեղ. ղեկավար Գագիկ Գինոսյան, հրավիրում է ԻՇԽԱՆԱՑ ՊԱՐ համերգ-ակցիային, մասնակցությամբ` Ռուբեն Հախվերդյանի, Դավիթ Ամալյանի, Մկրտիչ Մկրտչյանի, Լեյլա Սարիբեկյանի, Շուշան Պետրոսյանի, Արսեն Գրիգորյանի(Ասո), Արսեն Գրիգորյանի(Մրրո), Արսեն Սաֆարյանի:
Տոմսերը վաճառվում են Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղերում, գինը` 1500-5000 դր.:
Սիրով սպասում ենք բոլորիդ:

հ.գ. մեր մասնակցությամբ աջակցենք "Կարինին" Իսպանիայում կայանալիք աշխարհի ժողովուրդների մրցույթին մասնակցելու համար::)

Adriano
09.04.2011, 12:54

Մի հարց. իսկ Ֆեյս Բուքում այս ինֆորմացիան դրված է?

Tig
09.04.2011, 12:56
Մի հարց. իսկ Ֆեյս Բուքում այս ինֆորմացիան դրված է?

Այո: Անուն ազգանունդ ասա, քեզ էլ ուղարկեմ հրավերը:

Tig
27.04.2011, 14:29
Ապրիլի 29-ին, ժամը 19:00 - 21:00

ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐԴԱՆԱՆՑ 16/1

Կկատարվեն Վահան Արծրունու` Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված երաժշտական ստեղծագործությունները:
Մասնակցությամբ
Հասմիկ Բաղդասարյանի/ սոպրանո
Լիզա Դաստակյանի/ ֆլեյտա
Ջեմմա Աբրահամյանի/ ջութակ
Լիլիթ Խաչատրյանի/ ջութակ
Յանա Դարյանի/ ալտ
Արամ Թալալյանի/ թավջութակ

Ֆոտոն
27.04.2011, 14:33
Ենթադրվում է, որ մուտքն ազատ է՞:

Jarre
27.04.2011, 14:35
Ենթադրվում է, որ մուտքն ազատ է՞:

Կարծում եմ պիտի որ վճարովի լինի, քանի որ անցյալ տարի նույն ծրագրի տոմսերը արժեին մոտ 5000 դրամ։ Ես առա, բայց հետո չեղյալ համարվեց :( Հուսով եմ, գոնե այս անգամ կկարողանամ վերջապես լսել։

Tig
27.04.2011, 14:46
Ենթադրվում է, որ մուտքն ազատ է՞:

Ըստ նախնական տվյալների պիտի որ մուտքը ազատ լինի: Որ ավելի կոնկրետ իմանամ կգրեմ:

Tig
27.04.2011, 15:11
Ըստ նախնական տվյալների պիտի որ մուտքը ազատ լինի: Որ ավելի կոնկրետ իմանամ կգրեմ:

Ճշտեցի, մուտքը ազատ է:

Ռուֆուս
10.05.2011, 11:21
ԳՈՀԱՐԸ Հայաստանի Աստղերի Հետ

http://i.imgur.com/mnrhA.jpg

2011թ-ի մայիսի 28-ին, ժամը 21:00-ին Երևանի Ազատության Հրապարակում տեղի կունենա ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի աննախադեպ համերգը Հայաստանի աստղերի հետ: Մասնակիցներ՝ Թաթա Սիմոնյան, Արամե, Անդրե, Արսեն Սաֆարյան, Եվա Ռիվաս, Հայկո, Ինգա և Անուշ Արշակյաններ, Նունե Եսայան, Ռոլանդ Գասպարյան, Շուշան Պետրոսյան, Զարուհի Բաբայան և Լեյլա Սարիբեկյան:

http://www.youtube.com/watch?v=r2RjzmJWvfc

Ֆոտոն
10.05.2011, 13:29
Տխուր ա:

davtyanhasmik
11.05.2011, 18:52
Մայիսի 22 Արման Հովհաննիսյանի համերգը տեղի կունենա հանրապետության հրապարակում;

Մանուլ
11.05.2011, 19:22
Մայիսի 22 Արման Հովհաննիսյանի համերգը տեղի կունենա հանրապետության հրապարակում;

Ես ապշած եմ :o: Դրա համար ե՞ն բոլորը ամսի 22-ին գնում Հանրապետության հրապարակ :scare:

V!k
11.05.2011, 19:28
Մայիսի 22 Արման Հովհաննիսյանի համերգը տեղի կունենա հանրապետության հրապարակում;

Ես ապշած եմ :o: Դրա համար ե՞ն բոլորը ամսի 22-ին գնում Հանրապետության հրապարակ :scare:

լու՞րջ իրա համար էին գնում:o
ես մի 5 օր ա, ես էլ էի անընդհատ մտածում, թե տեսնես այդ ինչ առիթ կա, որ բոլորը գնում են Հանրապետության հրապարակ:[

Հայուհի
11.05.2011, 20:34
Մենք էլ էինք մայիսի 22-ին միջոցառում կազմակերպում, ուրեմն զեմլյակս խոչընդոտեց, հա՞ :think
Մայիսի 29-ին Հյուսիսային պողոտայում mini balloon fiesta կլինի, ով չալարի, թո՛ղ գա)))

Tig
01.02.2012, 15:57
Փետրվարի 2-ին, ժամը 19:00-ին, Կարին ավանդական երգի և պարի համույթը կներկայանա նոր համերգով (http://www.facebook.com/events/312204635489605/), որի նպատակը վերջին մի տարվա ընթացքում Կարինի գործունեության և բանահավաքչության շնորհիվ մոռացումից փրկված հայկական պարերը հայ հանդիսատեսին ներկայացնելն է: Կարինը կներկայանա ընդարձակ պարային ծրագրով: Հանդիսատեսը կվայելի նոր գրառված և կրկին կյանքի կոչված մի շարք պարեր ևս: Պարերից շատերը կցուցադրվեն առաջին անգամ:

Տոմսերը վաճառվում են՝ 1500-ից 5000 դրամ:

Հ.Գ.
Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը:
ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ

Կորցնելով պարը` կկորցնենք մեր դեմքը: Կարինն այսօր այն եզակի խմբերից է, որ նոր կյանք է տալիս մեր մշակույթին՝ չթողնելով, որ այն մոռացվի ու մեռնի:
Կարին համույթի շնորհիվ վերգտեք ձեր ազգային պարը և կերտեք ձեր իրական ազգային դիմագիծը:

Firegirl777
01.02.2012, 16:29
Փետրվարի 3-ին` 18:00, «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը, համագործակցելով «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի» հետ, կազմակերպում է «Հայ երիտասարդ մտածողներ» ընթերցասերների ակումբի Բաց հանդիպումը:

Ակումբի նպատակն է ստեղծել դաշտ, որտեղ երիտասարդները կարող են հանդիպել, քննարկել և վերլուծել հայ, համաշխարհային դասականների, ժամանակակից գրողների աշխատանքները` զարգացնելով վերլուծական մտածողությունը:
Քննարկվելու է Անտուան դե Սենտ Էքսյուպերի «Փոքրիկ Իշխան»-ը:

Քննարկման լեզուն ՌՈՒՍԵՐԵՆՆ է:

Հանդիպման վայրը` Ք. Երևան , Պռոշյան փ. , 1-ին փակուղի, տուն 20/14:

Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, անհրաժեշտ է միայն ընթերցել ստեղծագործությունը և մինչև հունվարի 30-ը անհատական նամակի միջոցով գրանցվել` ուղարկելով Ձեր անունը և ազգանունը:

Ձեզ սպասվում են հետաքրքիր հանդիպումներ, յուրօրինակ և բուռն քննարկումներ ընկերական միջավայրում:

http://www.facebook.com/events/280504065347178/

Hayk Avetisyan
16.04.2012, 11:22
Տեղեկացնեմ որ Ապրիլի 22 ին Երեվանի կենտրոնում ամենուրեք լինելու է գեղեցիկ տոնակատարություններ: Մեր հիմնարկի աշխատանքները ուղղված են Անդրեա Բոչելլի համերգին, մատենադարանի շենքի վրա պատմավավերագրական 3d անիմացիային և ընդհանուր կենրոնի լուսավորությանը՝ ծրագրի շրջանակներում:

Ծ Ր Ա Գ Ի Ր
1. Ազատության հրապարակ–«Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից»
Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի մենահամերգը՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և …… երգչախմբերի մասնակցությամբ:
20:00–21:30
2. Հանրապետության hրապարակ –«ԱմրաԳՐԻ՛Ր ապագադ»
Մասնակցությամբ՝ աշակերտների ու ստեղծագործ նկարիչ պատանիների: Կավճանկարչություն և գեղանկարչություն
Քայլերթ՝ Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա- Սարյան պուրակ
17:00–18:30
3. Սարյան արձանի պուրակ–«Գոհարներ»
Հայ պոեզիայի լավագույն նմուշներն անվանի արվեստագետների ընթերցմամբ
19:00 –20:00
4. Գաֆեսճյան արվեստի կենտրոն /Կասկադ համալիր/ – Գրքի ցուցահանդես
11:00–20:00
5. Սիրահարների այգի–«Պոեզիան երգում»
Բառդ երաժիշտների երգերը դասական պոետների խոսքերով
20:00 –22:30
6. Խամաճիկների պետական թատրոնի դիմաց /Մաշտոցի 43/–Հ. Ք. Անդերսեն«Արքայադուստրը սիսեռահատիկի վրա»
21:30 –22:30
7. Մոսկվայի պուրակ– Շեքսպիր «Տասերկուերորդ գիշեր»
Երևանի Հր. Ղափլանյանիանվան դրամատիկական թատրոն
18:00 – 20:00
8. Հովհ. Թումանյանի թանգարանի աստիճանավանդակ –«Հավերժողը»
1512-2012թթ.հայ տպագրության անցած ճանապարհն աշխարհում -ցուցահանդես
12:00 –20:00
9. Վ. Սարոյանի արձան –«Խաղում ենք Սարոյան»
Համազգային պետական թատրոն
18:00 – 20:00
10. Կոնսերվատորիայի պուրակ – «Իմ դպրոցի անունն է…»
Ներկայացումների շարք հայ և օտարազգի գրողների անվանակիր երևանյան դպրոցների աշակերտների մասնակցությամբ:
18:00 – 19:30
«Օշական» երգչախումբ
Ռոմանսներ ու խմբերգեր դասականների խոսքերով
19:30 – 20:30
Ալին Գոյան «Կոմիտասական»
21:30–22:30
11. Վ. Տերյանի արձանի պուրակ –«Նոր, նորովի»
Երիտասարդ պոետները ներկայացնում են հեղինակային պոեզիա
18:00 –20:00
12. Կարապի լիճ –«Գրքի հաղթարշավը» ֆիլմ
Ջրային էկրանինցուցադրում
21:00 –22:00
13. Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի շքամուտք–«Այբուբեն»
Մասնակցությամբ՝ գրադարանի թատերախմբերի
18:00 – 20:00
14. Հյուսիսային պողոտա –«Հայերեններ»
Թ. Ալթունյանի անվան երգի պարիանսամբլ
18:00 – 20:00
15. Շառլ Ազնավուրի անվան հրապարակ–«Եսենին»
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
18:00 – 20:00
16. Մ. Նալբանդյանի արձանի հարակից տարածք –«Հեքիաթի երգը»
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն
19:00 –20:30
17. Հյուսիսային պողոտա, Աբովյան փողոցի հատում–«Գրքից եկածները»
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն
18:00 –20:00
18. Մյասնիկյանի արձանի հարակից այգի
Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մայրենիներով հրատարակված գրականության ցուցահանդես-վաճառք
16:00 –21:00
«Օտարալեզու պոեզիա»
Համաշխարհային գրականությանբնագրերըԲՈՒՀ-երի ուսնողների ընթերցմամբ
18:00 – 20:00
19. Կիրովի անվան մանկական զբոսայգի – «Երևանյան էսքիզներ»
փողային նվագախումբ, լարախաղացներ
17:00 –20:00
20. Շահումյան հրապարակ – հատվածներ «Չարենց» և «Ալեք» ներկայացումներից
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն
18:00 –20:30
21. Անգլիական այգի – «Մենախոսություններ»
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
19:00 – 21:00
22. Վ. Մամիկոնյանի արձանի հրապարակ -«Հանուն գիր ու գրքի»
Ներկայացումների շարք հայ և օտարազգի գրողների անվանակիր երևանյան դպրոցների աշակերտների մասնակցությամբ:
18:00 – 19:30
«Բերդ» անսամբլի ելույթ
19:30 – 22:00
23. Առագաստ սրճարանի լճակ – «Իմպրովիզ» ջազ նվագախումբ
19:00 –23:00
24. Ինչ-որ տեղ - «Մենք տասներկուերորդն ենք»
Երիտասարդական անակնկալ-ակցիա
Ինչ-որ պահի
25. Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի հարթակ - «Երևան – գրքի համաշխարհայինմայրաքաղաք»
Հանդիսավոր արարողակարգ, գեղարվեստական մաս, եռաչափ գրաֆիկա, հրավառություն
22:30 – 23:30

Միջոցառումներ կլինեն նաև Երևան քաղաքի 12 վարչական շրջանների կենտրոններում ու հրապարակներում:

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

Ֆոտոն
17.04.2012, 00:38
...

Միջոցառումներ կլինեն նաև Երևան քաղաքի 12 վարչական շրջանների կենտրոններում ու հրապարակներում:

Երևանի՞, թե՞ ՀՀ նկատի ունեիր::8

Շատ լավ միջոցառումներ են: Հուսամ՝ մի քանիսին կկարողանամ ներկա լինել: :)

Tig
03.05.2012, 09:32
«Ինստիգեյթ» ընկերությունը սիրով հրավիրում է (https://www.facebook.com/events/412466788771127/) մասնակցելու միջոցառման՝ նվիրված Հայրիկ Մուրադյանին ծննդյան 107-րդ տարեդարձին։
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 3-ին՝ Հայրիկ Մուրադյանի ծննդյան օրը, ժամը 19:00 «Կոնգրես» հյուրանոցում։

Tig
17.10.2012, 11:54
Շուտով Ալին Գոյան և Վահագ Ռաշ (https://www.facebook.com/events/351077228320161/?notif_t=plan_user_joined)

:love

http://www.youtube.com/watch?v=elTo2Q0u3EI

Hayk Avetisyan
24.03.2013, 20:25
Համերգը, ապրիլի 6-ին` ժամը 19:00-ին, Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում:

Տոմսերը` Երևանի բոլոր տոմսարկղերում:
Տեղեկությունների համար ՝ 094 443336, 060 547211

http://www.youtube.com/watch?v=pSsreXwYZTo&feature=youtu.be

Diana99
03.04.2013, 20:38
Համերգը Ռուբեն Հախվերդյանի տեղի կունենա ապրիլի 16-ին ` ժամը 19:00-ին , Արամ Խաչատրյան համերգասրահում : Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ ` http://www.toms.am/am/ticket/669