PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռուբեն Հախվերդյանի Երգերի ակորդներ



Doberman
20.09.2008, 12:09
ով ունի քցեք, սովորենք հայկական երգեր նվագել

Belle
21.09.2008, 11:41
ես էլ եմ փնտրում.. բայց դաշնամուրի պարտիաներ .. :)

Doberman
21.09.2008, 13:37
ԵՍ կոնկրետ Կիթառի համառ եմ ման գալիս

Amaru
26.10.2008, 23:19
բայց այնուամենայնիիիվ... մի հատ ասեք, էլի, որտեղի՞ց ճարեմ ակորդները :oy:oy:oy

Doberman
21.11.2008, 15:56
Չէ՛, Սե՛դ, հենց այս երգն ա :love Իսկ «Գտնված երազ»-ի երգը չունեմ, դու ունե՞ս... էնպե՜ս եմ կարոտել... բայց որ լսեմ, լացելու եմ... :)

Գայլ
Դե եսի՜մ :)

շնորհակալ եմ խորհուրդի համար Amaru ջան , վատը նրանումա որ ես նոր եմ սկսում մի 2 ակորդ իրար կապել ու նվագել դրա համար ակորդները չեմ տարբերում տաբուլատորա պետք,

ես էլ եմ պոլիտեխնիկցի և ներկա էի այդ հանդիպմանը , դուրս շատ եկավ:hands

ners84
24.05.2009, 15:56
Եթե ուզում եք կարղ եմ Հախվերդյանի երգերի ակորդներն էլ գրեմ:)

Հայկօ
24.05.2009, 16:00
Եթե ուզում եք կարղ եմ Հախվերդյանի երգերի ակորդներն էլ գրեմ:)

Ահավոր շատ եմ ուզում :P: Նախապես շնորհակալություն:

ners84
24.05.2009, 16:07
ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՔԱՂԱՔ

Dm Am
Ամուսինդ, տիկին, խռռացնում է քնում,
E Am
Շուռ ու մուռ է գալիս անկողնում,
Dm Am
Դուք գիշերն արթնացել ձեզ տանջող հուշերից,
E Am A7
Եվ ինձ հյուր եք եկել երազում,

Դուք հիշել եք տիկին, մեր սիրո ծառուղին,
Ուր եղյամն է հիմա փայլփլում,
Ես հիշում եմ, տիկին, այն քնքուշ օրիորդին,
E Am
Իմ հեռու հեռավոր հուշերում:

Am E Am
Ես հիշում եմ քաղաքն իմ,
C G C A7
Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,
Dm Am
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
E Am A7
Եվ աղջիկներին քո աննման,
Dm Am
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
E Am
Եվ աղջիկներին քո աննման:

Դուք գիշերն արթնացել, դուք հուզվել եք, տիկին,
Ձեր ճնշումն է հիմա բարձրացել,
Ձեր ճնշումը, տիկին, ոչ ոք չի իջեցնի,
Ձեզ, ավաղ, ոչ մի դեղ չի փրկի,

Դուք փակվել եք ինձ հետ հուշերի զնդանում,
Որտեղից մենք չունենք ազատում,
Դուք փակվել եք ինձ հետ հուշերի զնդանում,
Որտեղից մենք չունենք…

Ես հիշում եմ քաղաքն իմ,
Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման:

Իսկ հիշո՞ւմ եք, տիկին, մեր սիրո ծառուղին,
Կարուսելը մեր հին, ու այգին,
Կարուսելը, տիկին, պտտվում է կրկին,
Հիշեցնում մեր սիրո մեղեդին,
Կարուսելը, տիկին, պտտվում է կրկին,
Հիշեցնում մեր սիրո…

Ես հիշում եմ քաղաքն իմ,
Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման:

ners84
24.05.2009, 16:10
Am C
Քո ճամփան՝ այնքան պարզ
E Am
Ու այնքան արևոտ,
C G
Իմ Ճամփան ծուռումուռ
G7 C
Ու մի քիչ անձրևոտ։

F C
Դու սիրում ես նայել,
F C
Օրվա բաց աչքերին,
Dm Am
Ես միայն հավատում եմ,
E Am
Գիշերն՝ աստղերին։

Հայկօ
24.05.2009, 16:11
Շնորհակալություն, ners84 ջան :): Եթե էլի ակորդներ ունես, դիր, է՛լի: Շատ եմ փնտրել, չեմ գտել. էն էլ իրանք ինձ գտան, փաստորեն :)):

ners84
24.05.2009, 16:14
Շատ եմ փնտրել, չեմ գտել. էն էլ իրանք ինձ գտան, փաստորեն :
ես էլ էնքան ժամանակ ինտերնետում չգտա, մինչև ինքս գտա:)

Ռուֆուս
25.05.2009, 16:21
Մոդերատորական: Մի շարք գրառումներ տեղափոխվել են Ռուբեն Հախվերդյան թեմայից

ners84
26.05.2009, 01:24
Հանգչի լռությունը



Am
Հանգչի լռությունը
Եվ իջնի սպիտակ ձյուն,
Dm
Հեռվում կաղկանձի մի շուն`
Am
Միայնակ ու տխուր,
E
Հույսերիս թափվի ձյուն,
Am
Հույսերիս թափվի ձյուն:

Երազներ, երազներ,
Փաթիլների նման,
Թաձվեցիք դուք ներքև,
Ու գետնին չհասած հալվեցիք,
Դուք, փայլող երազներ,
Դուք, փայլող երազներ:

Հիմա ու՞՜ր ես, իմ սեր,
Հիմա ու՞՜մ ես սիրում,
Չ՞ե որ ինձ էլ նույնպես,
Դու սիրել ես այդպես,
Գալարվել իմ գրկում,
Եվ տվել խոստումներ:

Խոստումներ, խոստումներ,
Փաթիլների նման,
Թափվեցիք դուք ներքև,
Ու գետնին չհասած հալվեցիք,
Դուք փայլող խոստումներ,
Դուք փայլող խոստումներ:

Թե հանկարծ մոռանաս բոլորին
Ու նորից գաս ինձ մոտ,
Ու փորձես հմայել աչքերով քո թովիչ`
Չես կարող,
Առաջվանը չեմ ես,
Առաջվանը չեմ ես:

Հանգչի լռությունը
Եվ իջնի սպիտակ ձյուն,
Հեռվում կաղկանձի մի շուն`
Միայնակ ու տխուր,
Երբ լռի կաղկանձը շան,
Հանդարտ իջնի ձյուն:

Apsara
26.05.2009, 08:48
Am C
Քո ճամփան՝ այնքան պարզ
E Am
Ու այնքան արևոտ,
C G
Իմ Ճամփան ծուռումուռ
G7 C
Ու մի քիչ անձրևոտ։

F C
Դու սիրում ես նայել,
F C
Օրվա բաց աչքերին,
Dm Am
Ես միայն հավատում եմ,
E Am
Գիշերն՝ աստղերին։

Անչափ շնորհակալ եմ, ես էլ եմ սկսնակ բայց փնտրում էր հենց Ռուբեն Հախվերդյանի երգերի ակորդները, քանզի ցանկանում եմ իր երգերը նվագեմ,շ

եթե չեմ սխալվում այս երգը կիսատ է, ինչու՞

ners84
26.05.2009, 22:05
եթե չեմ սխալվում այս երգը կիսատ է, ինչու՞

դրանից հետո 8 տողը մեկ կրկնվում ա ակորդները:)

Apsara
26.05.2009, 22:23
դրանից հետո 8 տողը մեկ կրկնվում ա ակորդները:)

:oy այդպես էլ կարծում էի, բայց որ հաստատում ես ավելի լավ:)

Արտիստ
26.05.2009, 22:27
Ու պատուհանից լուռ կարտասվի


Am A7 Dm F
Դու կարծում ես այդ անձրեվն է արտասվում պատուհանից,
E Am
Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ, հատիկ,
Am A7 Dm
Գլորվում են ու հոսում են ապակուց, թափվում են ցած,
F E7
Այդ խոսքերը որ լսում ես իմ երգի մեջ ուշացած:
Am A7 Dm F
Ում էր պետք խոստովանանքդ, ափսոսանքդ ուշացած
E Am
Սերը քո մի հանելուկ էր, ու գաղտնիք էր չբացված,
Am A7 Dm
Դա գուցե աշնան կատակն էր, տերևներն էին դեղնած,
F E7
Ծառուղում նոր արտասվում էր մի աղջիկ մենակ կանգնած:
C Dm G7 C C7
Կրկ. Մեր սիրո աշունն է, էլ երբեք չի կրկնվի,
C7 F A7 Dm
և անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
G7 C
Ու պատուհանից լուռ կարտասվի,
E7 Am

Արտիստ
26.05.2009, 22:28
ՏիԳին Արուս

Բարի լույս տիկին Արուս Am
Քո լվացքը չորա|ցել է Am, Dm
Հայաց|քի մեջ քո անհույս Dm, E
Արցունքներդ քարա|ցել են: E, Am

Խոհա|նոցդ մաս-մաքուր Am, A7
Ամաններդ լվաց|ված են A7, Dm
Մեր համով-հոտով մորքուր Dm
Տված հացդ օրհն|ված է: Dm, E

Արտիստ
26.05.2009, 22:28
Նավակ մը փոքրիկ


Պատրաստեց փոքրիկ տղան
Dm Am
Մի ճերմակ թղթե նավակ,
Am Dm
Իջեցրեց նավակը նա
Dm Am
Գետակի ալիքների վրա։

Am Dm
Իմ փոքրիկ նավակ,
Dm Dm6 Am
Իմ փոքրիկ նավակ,
Am Dm
Կհասնե՞ս, արդյոք,
Dm E7 Am
Ծովին կապուտակ։

Am Dm
Իմ փոքրիկ նավակ,
Dm Dm6 Am
Իմ փոքրիկ նավակ,
Am Dm
Կհասնե՞ս, արդյոք,
Dm E7 Am
Ծովին կապուտակ։

blablabla
27.05.2009, 00:34
Մեր սիրո աշունը

Ռուբեն Հախվերդյան

Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում պատուհա|նին Am Dm
Այդ ափսոսանքի խոս|քերն են գլորվում հատիկ հա|տիկ Dm G7 C
Գլորվում են ու հո|սում են ապա|կուց թափվում են | ցած E Am A7 Dm
Այս խոսքերը որ լս|վում են իմ երգի մեջ ուշա|ցած: Dm Am E
Ում է պետք խոստովա|նանքդ ափսո|սանքդ ուշա|ցած E Am A7 Dm
Սերը քո մի հանե|լուկ էր ու գաղտնիք էր չբաց|ված Dm G7 C
Դա գուցե աշնան կա|տակն էր տերև|ներն էին դեղ|նած E Am A7 Dm
Ծառուղում լուռ արտաս|վում էր մի աղջիկ մենակ կանգ|նած: Dm Am E
Մեր սիրո ա|շունը էլ եր|բեք չի կրկն|վի Am Dm Dm6 Am
Եվ անցյալն ամեն անգամ աշ|նան հետ կայցե|լի A7 Dm Dm6
Ու պատուհանիդ լուռ կարտաս|վի|ի Dm6 G7 C
Ու պատուհանիդ լուռ կարտաս|վի: E Am
Ես հիմա նոր հասկանում եմ անցածը ետ չես բե|րի Am Dm
Այս ամենը հատու|ցումն է իմ գործած հին մեղքե|րի Dm G7 C
Այն աղջիկը այն ա|շունը բախտն էր | իմ որ կորց|րի E Am A7 Dm
Դա ջահել իմ խենթու|թյունն էր որ երբեք ինձ չեմ նե|րի: Dm Am E
Ես գիտեմ երջանկու|թյունը մի ան|գամ է այցե|լում E Am A7 Dm
Իսկ հետո երբ հեռա|նում է այցետոմսն է իր թող|նում Dm G7 C
Ու հետո ամբողջ կյան|քում մեր մենք ն|րան են որո|նում E Am A7 Dm
Այն հասցեն որ նա թող|նում է երբեք ոչ ոք չի գտ|նում: Dm Am E
Մեր սիրո ա|շունը էլ եր|բեք չի կրկն|վի Am Dm Dm6 Am
Եվ անցյալն ամեն անգամ աշ|նան հետ կայցե|լի A7 Dm Dm6
Ու պատուհանիդ լուռ կարտաս|վի|ի Dm6 G7 C
Ու պատուհանիդ լուռ կարտաս|վի: E Am

========================================================================
Խմբային լուսանկար

Ռուբեն Հախվերդյան

Լավագույն տղերքը հեռա|նում են G Dm6
Օտար ափերում բախտ որոնում Am
Սիրելի կանայք թողնում գ|նում են G Dm6
Ուրիշների մեջ են մեզ փնտրում: Am

Ամենալավ երգը լռու|թյունն է Am Dm
Երկու զույգ աչքեր մթության | մեջ G7 C
Իսկ սարսափելին հիշողու|թյունն է Am Dm6
Որ հետո թերթում ես էջ առ | էջ: E Am

Ու փչում է քա|մին ունայնու|թյան Am Dm6 Dm
Ու ջնջում ամեն | ինչ Dm Am
Ու պոկվում են անցյալը ու ներ|կան A A7
Իմ կյան|քի իմ կյանքի էջե|րից: Dm Dm6 Am

Ես գիտեմ ինչ բան է ժամա|նակը G Dm6
Ամեն ինչ հոսում է փոփոխվում Am
Կյանքի ուղեգրով շարժվող գ|նացքը G Dm6
Վերջին կանգառին է մոտենում: Am

Ես այս աշխարհի խենթ սիրա|հարն եմ Am Dm
Ունեմ ընկերներ ինձնից խե|լառ G7 C
Բոլորի համար ես աղո|թում եմ Am Dm6
Ու գրում երգեր նրանց հա|մար: E Am

Ես գրում եմ եր|գեր այն ժամա|նակ Am Dm6 Dm
Երբ գիշերն է իջ|նում Dm Am
Երբ մնում եմ ազատ ու միայ|նակ A A7
Իմ սար|քած իմ սարքած զնդա|նում: Dm Dm6 Am

Ես ունեմ թաքուն իմ երջանկու|թյունը G Dm6
Թող նախանձ մարդիկ աչքով չտան Am
Դա իմ ապրելու մեծ ցանկու|թյունն է G Dm6
Որ պիտի երգեմ քանի դեռ կամ: Am

Ես ունեմ մի կին որն ինձ սի|րում է Am Dm
Նա ունի մի սիրտ ոսկուց էլ | թանկ G7 C
Մենք ունենք փոքրիկ որն արդեն խո|սում է Am Dm6
Ու տալիս հարցեր թարս ու շի|տակ: E Am

Նա տալիս է հար|ցեր թարս ու շի|տակ Am Dm6 Dm
Հար|ցեր ամեն տե|սակ հար|ցեր շատ տարօրինակ Dm Dm6 Dm Am
Ես փորձում են գտնել պատասխան|ներ A A7
Ու ստա|նում ու ստանում նոր հար|ցեր: Dm Dm6 Am

Իմ գլխում ամեն ինչ խառն|վել է G Dm6
Ես ինքս ունեմ այնքան հարցեր Am
Եվ այդ հարցերի անվերջ շա|րանը G Dm6
Ինձ ստիպում է նոր երգեր գրել: Am

Ես գիտեմ որ երգը և ա|ղոթք է Am Dm
Եվ ինչ-որ չափով մխիթա|րանք G7 C
Դա երջանկության հավերժ պատ|րանքն է Am Dm6
Որ մեզ հետ ապրում դառնում է | կյանք: E Am

Ու փչում է քա|մին ունայնու|թյան Am Dm6 Dm
Ու ջնջում ամեն | ինչ Dm Am
Ու պոկվում են անցյալը ու ներ|կան A A7
Իմ կյան|քի իմ կյան|քի էջե|րից: Dm Dm6 Dm Am

========================================================================
Շիրիմիս վրա

Ռուբեն Հախվերդյան

Երբ ես կմեռնեմ շիրիմիս վ|րա Am Dm6
Տղերքը հեր|թով ինձ այ|ցի կ|գան Dm6 Dm Dm6 Am
Ասացեք նրանց թող չմոռա|նան Am Dm
Որ մի լավ հար|բեն | ուշ երեկո|յան: Dm E7 Dm Am

Աղջիկները թող ար|ցունք չթա|փեն Am G Dm6
Հորիզոնա|կան դիր|քով երբ տես|նեն Dm6 Dm Dm6 Am
Չէ որ դիրքը այդ հայտնի է ն|րանց Am Dm
Նրանց հուշե|րում ես կապ|րեմ պառ|կած: Dm E7 Dm Am

Երբ ես կմեռնեմ շիրիմիս վ|րա Am Dm6
Թող որ համբուր|վեն աղ|ջիկ ու տ|ղա Dm6 Dm Dm6 Am
Ու երբ գինովնան սիրո համբույ|րից Am Dm
Թող մի երգ հի|շեն իմ | հին երգե|րից: Dm E7 Dm Am

Ու թող թևածի Աստ|վածը սի|րո Am G Dm6
Ու իմ գերեզ|մանն օ|ծի սուրբ գի|նով Dm6 Dm Dm6 Am
Ու թող ծածանվեն վարսերը ն|րա Am Dm
Ում անունը | միշտ գաղտ|նի կմ|նա: Dm E7 Dm Am

Խորհրդային | բիրտ բարքե|րի սև | էջ Am D5 G Dm6
Մենք քեզ թերթե|ցինք ու գ|տանք մեր | վերջն Dm6 G Dm6 Am
Այնտեղ կարմի|րով գր|ված էր դ|ժողք Am Dm6 Am Dm
Որ մեղքի հա|մար չգի|տեր ոչ | ոք: Dm Am Dm Am

Բայց մենք ընտրե|ցինք | կյանքն անապա|հով Am D5 G Dm6
Ու տղերքի | հետ | դուրս ելանք բաց | ծով Dm6 G Dm6 Am
Որ հավատա|րիմ մեր | խենթ երա|զին Am Dm6 Am Dm
Չդառնանք երկ|րի հնա|զանդ գե|րին: Dm Am Dm Am

Թող Աստված նե|րի մեղ|քերն իմ ո|րոշ Am D5 G Dm6
Կյանքն իմ անհան|գիստ | վարքն իմ անո|րոշ Dm6 G Dm6 Am
Ես նրա կամ|քով եր|գեր եմ գ|րել Am Dm6 Am Dm
Փորձել երգե|րով մեղ|քերն իմ քա|վել: Dm Am Dm Am

Թող փառաբան|վի ա|նունը ն|րա Am D5 G Dm6
Ում երգարա|նից եր|գեր գողա|ցա Dm6 G Dm6 Am
Կյանքի մատյա|նից դա|սերն իմ ա|ռա Am Dm6 Am Dm
Ում ներշնչան|քով թա|քուն հիա|ցա: Dm Am Dm Am

Երբ ես կմեռնեմ շիրիմիս վ|րա Am Dm6
Տղերքը հեր|թով ինձ այ|ցի կ|գան Dm6 Dm Dm6 Am
Ու հետո հեր|թով | լուռ կհեռա|նան Am Dm6 Am Dm
Որ հետո հա|վերժ | ինձ ընկերա|նան: Dm Am Dm Am

========================================================================
Փոքրիկ իշխան

Ռուբեն Հախվերդյան

Ձյան սպիտակ վերմակի | տակ Am Dm
Հողը | տաք է այնքան | տաք Dm Dm6 Am
Ինչպես շունչը իմ ման|կան Am Dm
Քնի մեջ առավոտ|յան: Dm Am
Ինչպես | շունչը | իմ ման|կան Am G E Am
Քնի | մեջ ա|ռավոտ|յան: Am G E Am

Քնի մեջ առավոտ|յան Am Dm
Կա մի | պահ հավերժու|թյան Dm Dm6 Am
Փոքրիկիս իր երա|զում Am Dm
Հրեշտակներ են այցե|լում: Dm Am

Նա ժպտում է քնի մեջ Am
Երբ ե|րազն է օրոր|վում Am E Am
Բայց երազը ունի | վերջ Am E
Երբ որ օրն է արթնա|նում: E Am

Երբ որ օրն է արթնա|նում Am Dm
Իր հետ | ուր է մեզ տա|նում Dm Dm6 Am
Թե երազ է դա մի | նոր Am Dm
Որ տեսնում ենք ամեն | օր: Dm Am

Պղտոր գետը հոգսերի Am
Մեզ տա|նում է դեպի | վար Am E Am
Տուր ինձ ձեռքդ բարե|կամ Am E
Մենք պետք է օգնենք ի|րար: E Am

Մութ է մութ է մեր ճամ|փան G7 C
Չի երե|վում ոչ մի | բան C G7 C
Խոսքերը մեկ են ա|րել C Dm6
Տեր Աստվածն ու | սատանան: Dm6 Am

Քեզ դեռ շատ կտրո|րեն Am Dm
Կծաղ|րեն ու կգ|նան Dm Dm6 Am
Հետո կամ կփոշմա|նեն Am Dm
Կամ ուժեղ կհռհ|ռան: Dm Am

Բայց որքան էլ տրորեն Am
Տրո|րեն ու հռհ|ռան Am E Am
Չես դառնա դու սրի|կա Am E
Մանկության փոքրիկ իշ|խան: E Am

Հրաշքները չեն մեռ|նում Am Dm6
Նրանք կան ու կմ|նան Dm6 Am
Թե հավատ կա քո սր|տում Am Dm
Եվ կա սերը անձնա|կան: Dm Am

Հրաշքները կմնան Am
Քանզի | կա փոքրիկ իշ|խան Am E Am
Որ սիրում է տիե|զերքն Am E
Ու աշխարհը այս դա|ժան: E Am

Մի լքիր ինձ հետ մ|նա Am Dm6
Մանկու|թյան փոքրիկ իշ|խան Dm6 Dm Am
Միասին պիտի անց|նենք Am Dm
Ճանապարհը փորձու|թյան: Dm Am

Մութ է մութ է մեր ճամ|փան G7 C
Չի երե|վում ոչ մի | բան C G7 C
Խոսքերը մեկ են ա|րել C Dm6
Տեր Աստվածն ու | սատանան: Dm6 Am

========================================================================
Քո ճամփան

Ռուբեն Հախվերդյան

Քո ճամփան այնքան պարզ ու այն|քան արե|վոտ Am Dm Am
Իմ ճամփան ծուռու|մուռ ու մի | քիչ անձրե|վոտ Am G G7 C
Դու սի|րում ես նա|յել օրվա | բաց աչքե|րին C Am G Am G
Ես մի|այն հավա|տում եմ գի|շերն աստղե|րին: G Dm6 Am Dm Am

Դու ասում ես որ գիշերը հարկա|վոր է ք|նել Am Dm Am
Ես գիշերն արթնա|նում ու փնտ|րում եմ եր|գեր Am G G7 C
Եվ ե|թե իմ եր|գերը քեզ դուր | չեն գա|լիս C Am G Am G
Թույլ տուր | ինձ հեռա|նալ քեզա|նից սիրե|լիս: G Dm6 Am Dm Am

Դու ասում ես որ կյանքում հարկա|վոր է պայքա|րել Am Dm Am
Բայց ես թանկա|գինս հոգ|նել եմ հոգ|նել Am G G7 C
Դու ա|սում ես սի|րիր ու կյան|քին հավա|տա C Am G Am G
Ես իմ | մահն եմ փնտ|րում թե շու|տով նա կ|գա: G Dm6 Am Dm Am

Դու ասում ես սիրիր ու կազ|միր ընտա|նիք Am Dm Am
Բայց ես չեմ ուզում դառ|նալ մի կ|նոջ խաղա|լիք Am G G7 C
Ես գի|շերն ինչպես | միշտ հարբած | տուն կդառ|նամ C Am G Am G
Ու շատ | բարձր կեր|գեմ որ բո|լորն արթնա|նան: G Dm6 Am Dm Am

Եվ եթե իմ գործերը ընկ|նեն դատա|րան Am Dm Am
Ու եթե այնտե|ղից ես մի | օր տուն դառ|նամ Am G G7 C
Ես շատ | բարձր կեր|գեմ որ բո|լորն արթնա|նան C Am G Am G
Երբ գի|շերն ինչպես |միշտ ես հար|բած տուն դառ|նամ: G Dm6 Am Dm Am

Դու ասում ես որ ես կյանքը դեռ | չեմ հասկա|նում Am Dm Am
Որ ես քիչ եմ ստա|նում որ ես | շատ եմ ծախ|սում Am G G7 C
Ես գի|տեմ որ մար|դիկ մի ան|գամ են ապ|րում C Am G Am G
Մի ան|գամ են սի|րում մի ան|գամ են մեռ|նում: G Dm6 Am Dm Am

Եվ եթե մեզ Աստված թևեր | չի ընծա|յել Am Dm Am
Նաև չի պարտա|դրել առնետի | պես ապ|րել Am G G7 C
Եվ ե|թե այս տա|րի ճոխ չան|ցավ Նոր Տա|րին C Am G Am G
Միև|նույն է գար|նանը կծաղ|կի իմ այ|գին: G Dm6 Am Dm Am


Կներեք, եթե որոշ ակորդներ արդեն կային, ուղղակի ժամանակ չկար նայելու :oy :)

Apsara
27.05.2009, 00:50
blabla ջան կրկնություններ կան ու բավականին մեծ տարբերություններով, քո դրածով դեռ չեմ նվագել, մենակ լսողությամբ եմ կկարողանամ իմանալ որն է ճիշտ

ners84
27.05.2009, 01:12
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԼՈւՍԱՆԿԱՐ


C G7
Լավագույն տղերքը հեռանում են,
E7 Am
Օտար ափերում բախտ որոնում.
C G7
Սիրելի կանայք թողնում գնում են,
E7 Am
Ուրիշների մեջ են մեզ փնտրում։


F A Dm
Ամենալավ երգը լռությունն է՝
G C E
Երկու զույգ աչքեր մթության մեջ,
Am Dm
Իսկ սարսափելին հիշողությունն է,
E7 Am
Որ հետո թերթում ես էջ առ էջ։


Am Dm
Ու փչում է քամին ունայնության,
E Am
Ու ջնջում ամեն ինչ,
F A
Ու պոկում է անցյալը ու ներկան,
Dm Ddim7 E
Իմ կյանքի, իմ կյանքի էջերից ։

Ես գիտեմ ինչ բան է ժամանակը.
Ամեն ինչ հոսում է, փոփոխվում,
Կյանքի ուղեգրով շարժվող գնացքը
Վերջին կանգառին է մոտենում։

Ես այս աշխարհի խենթ սիրահարն եմ,
Ունեմ ընկերներ՝ ինձնից խելառ,
Բոլորի համար ես աղոթում եմ
Ու գրում երգեր նրանց համար։

Ես գրում եմ երգեր այն ժամանակ,
Երբ գիշերն է իջնում,
Երբ մնում եմ ազատ ու միայնակ,
Իմ սարքած, իմ սարքած զնդանում։

Ես ունեմ թաքուն իմ երջանկությունը,
Թող նախանձ մարդիկ աչքով չտան,
Դա իմ ապրելու մեծ ցանկությունն է.
Որ պիտի երգեմ, քանի դեռ կամ։

Ես ունեմ մի կին, որն ինձ սիրում է,
Նա անի մի սիրտ ոսկուց էլ թանկ,
Մենք ունենք փոքրիկ, որն արդեն խոսում է
Ու տալիս հարցեր թարս ու շիտակ։

Նա տալիս է հարցեր թարս ու շիտակ,
Հարցեր ամեն տեսակ, հարցեր շատ տարօրինակ.
Ես փորձում եմ գտնել պատասխաններ.
Ու ստանում, ու ստանում նոր հարցեր ։

Իմ գլխում ամեն ինչ խառնվել է,
Ես ինքս ունեմ այնքան հարցեր,
Եվ այդ հարցերի անվերջ շարանը
Ինձ ստիպում է նոր երգեր գրել։

Ես գիտեմ, որ երգը և' աղոթք է,
Ե'վ ինչ-որ չափով մխիթարանք,
Դա երջանկության հավերժ պատրանքն է,
Որն ինձ հետ ապրում, դառնում է կյանք։

blablabla
27.05.2009, 01:30
Եթե պետք է կարող եմ «մի փոքրիկ նավակ»-ն ու «տիկին Արուս»-ն էլ ամբողջությամբ դնել ;)

ners84
27.05.2009, 01:44
իմիջիայլոց Հախվերդյանի երգերը նվագելուց Աջ ձեռքը շատ մեծ դեր ունի :)

Apsara
27.05.2009, 01:51
իմիջիայլոց Հախվերդյանի երգերը նվագելուց Աջ ձեռքը շատ մեծ դեր ունի :)

Այո, ի դժբախտություն սկսնակների ու ինքնուսների համար:(

ners84
27.05.2009, 01:59
Մեր սիրո աշունը


Am A Dm
Դու կարծում ես այդ անձ|րևն է արտաս|վում պատուհա|նիդ,
G C E
Այդ ափսոսանքի խոս|քերն են գլորվում հատիկ–հա|տիկ։ |
Am A Dm
Գլորվում են ու հո|սում են, ապա|կուց թափվում են |ցած,
F E
Այս խոսքերը, որ լս|վում են իմ երգի մեջ ուշա|ցած։


Ու՞մ է պետք խոստովանանքդ, ափսոսանքդ ուշացած,
Սերը քո մի հանելուկ էր ու գաղտնիք էր չբացված։
Դա գուցե աշնան կատակն էր, տերևներն էին դեղնած,
Ծառուղում լուռ արտասվում էր մի աղջիկ՝ մենակ կանգնած։


C Dm G C C7
Մեր սիրո ա|շունը էլ եր|բեք չի կրկն|վի, |
F A7 Dm
Եվ անցյալն ա|մեն անգամ աշ|նան հետ կայցելի,
G7 C E
Ու պատուհանիդ լուռ կարտաս|վի... |
Am E Am
Ու պատուհա|նիդ լուռ կարտաս|վի։

Ես հիմա նոր հասկանում եմ՝ անցյալը ետ չես բերի,
Այս ամենը հատուցումն է իմ գործած հին մեղքերի։
Այն աղջիկը և աշունը բախտն էր իմ, որ կորցրի,
Դա ջահել իմ խենթությունն էր, որ երբեք ինձ չեմ ների։

Ես գիտեմ՝ երջանկությունը մի անգամ է այցելում,
Իսկ հետո, երբ հեռանում է, այցետոմսն է իր թողնում։
Ու հետո, ամբողջ կյանքում մեր մենք նրան ենք որոնում,
Այն հասցեն, որ նա թողնում է, երբեք ոչ ոք չի գտնում։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

ners84
27.05.2009, 02:02
Այո, ի դժբախտություն սկսնակների ու ինքնուսների համար

հավատա, եթե սիրում ես նվագել, մի օր հաստատ լավ կնվագես, ես էլ եմ ինքնուս;)

Հայկօ
27.05.2009, 02:10
իմիջիայլոց Հախվերդյանի երգերը նվագելուց Աջ ձեռքը շատ մեծ դեր ունի :)

Սովարական արպեջիոներով էլ ա կարելի յոլա գնալ, չէ՞ ;):

ners84
27.05.2009, 02:25
Սովարական արպեջիոներով էլ ա կարելի յոլա գնալ, չէ՞

բա ոնց!!!:) կամ 5_3-2-1-2-3 կամ 5_3-2-3-1-3-2-3

ners84
27.05.2009, 04:02
Եթե իմանայիր

Am-----------Dm-G-----------------C
Եթե իմանայիր` որքան եմ լաց եղել ես,

Am------------Dm-E---------------------Am
Քո գնալուց հետո որքան եմ քեզ փնտրել,

-------------Dm-G--------------------C
Եթե հավաքեին իմ բոլոր արցունքները

Am---------------Dm-E--------------------Am
Ու սարքերին մի լիճ, ուր լողային աստղերը:


Եթե այնտեղ գային բոլոր սիրահարները,
Ու նրանց պատմեին սիրո մասին աստղերը,
Նրանք կիմանային, որ սերը մի գիշեր է,
Երբ կորչում են աստղերը, կորչում է նաև սերը:

BeatleMan
10.06.2009, 16:04
Կարող եք գրել նաև Ծեր Գնչուհու ակկորդները? :roll շատ եմ ուզում այդ երգը սովորել....
:oy:russian

Լեռնցի
19.01.2010, 14:30
ԵՐԵՎԱՆԻ ԳԻՇԵՐՆԵՐՈՒՄ

Ռուբեն Հախվերդյան



Cm Dm7(b5)
1.Երևանի գիշերներում

G7 Cm
Լուսնի ափսեն է գլորվում,

Ab Dm7(b5)
Ու հեռավոր արվարձանում

G7 Cm
Արծաթե հետքն է իր թողնում:

Cm Fm7
Երբ միայնակ եմ ես լինում,

G7 Cm
Քայլերն այստեղ են ինձ բերում,

Ab Dm7(b5)
Ու հուշերիս լքված այգում

G7 C
Ես անցյալիս եմ հանդիպում:


C C6 CMaj7 C
Իմ հուշերի անհատակ ջրհորում

C/E Ebdim Dm7
Քո խենթացնող կիսադեմն է լողում,

G7 Dm7 G9
Ես խեղդվեցի էս կեխտոտ քաղաքում,

G9 G7
Ու չկա ազատում,

C CMaj7 C6 C
Իմ հուշերի անհատակ ջրհորում

C/E Ebdim
Դու իմ անունն ես տալիս, ու կանչում,

G Dm G9 G7
Ես խեղդվեցի էս կեխտոտ քաղաքում

G7 Cm
Ու չկա փրկություն:

Cm Dm7(b5)
Իմ քնքուշ սևահեր,

G7 Cm
Իմ քնքուշ սևահեր,

AbMaj7 Dm7(b5)
Դու ինձ ո՜ւմ ես թողել,

G7 Cm
Ինձ թողել, հեռացել:

2.Ասա դու ո՞վ ես, որտեղի՞ց,
Ի՞նչ ես այդպես լուռ հառաչում:
Ես հեռացել եմ ինձանից
Եվ ինձ արդեն չեմ ճանաչում:
Իսկ ի՞նչ ես կորցրել այստեղ,
Ի՞նչ ես փնտրում այս կողմերում:
Ես իմ երազն եմ կորցրել
Երևանի գիշերներում:

Քո հանգուցյալ տատիկի սենյակում,
Ուր մահճակալն էր անվերջ կոտրվում,
Գինու կիսատ շշերի արանքում
Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում,
Քո բոլշեվիկ տատիկի սենյակում,
Ուր մահճակալն էր անվերջ ճռճռում,
Գինու կիսատ շշերի արանքում
Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում:

Իմ քնքուշ սևահեր,
Դու ինձ ում ես թողել,
Դու ինձ ում ես թողել,
Ինձ թողել, հեռացել:

3.Ես լուսնոտի պես արթնացել,
Ու տանիքներն եմ բարձրանում,
Ես իմ անցյալն եմ կորցրել
Երևանի գիշերներում:

Երևանի գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվոմ,
Ու իմ կարմիր երգի վրա
Արծաթե հետքն է իր թողնում:

Ձայնապնակն ու այս հին մեղեդին
Մենք կորցրինք առհավետ, իմ անգին,
Մի օր փակվեց սենյակի դուռը հին,
Երբ կոտրվեց տատիկի հայելին,
Ձայնապնակն ու այս հին մեղեդին
Մենք կորցրինք առհավետ, իմ անգին,
Մի օր փակվեց սենյակի դուռը հին,
Երբ կոտրվեց տատիկի հայելին:

Իմ քնքուշ սևահեր,
Դու ինձ ում ես թողել,
Դու ինձ ում ես թողել,
Ինձ թողել, հեռացել:

Երևանի գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվում…

Ուրվական
15.12.2010, 18:35
ԵՐՋԱՆԿՈԻԹՅՈԻՆ

Am F C
Երջանկություն, ան|ցիր կող|քովս,
E Am
Դու հարատև |չես,
Dm Am
Դու կարող ես թողնել ինձ ա|մեն րոպե
E7 Am
Ու հեռանալիս չնախազգու|շացնել։

E7 Am
Դու գալիս ես հան|կարծ ժպտերես,
A Dm
Քո առջև բացվում են դռ|ները,
Dm Am
Եվ մարդիկ խոնարհվում ու քծ|նում են քեզ,
E7 Am
Դու մոռացնում ես նրանց |վշտերը։

C F C
Դու այսօր |ինձ հետ |կքնես,
E7 Am
Ինձ կտաս վարդագույն խոս|տումներ,
Dm Am
Իսկ երբ կփակվեն իմ աչ|քերը,
E7 Am
Կթողնես, կկորչես,| կկորչես։

C F C
Երջանկություն, |դու պոռնիկ ես ան|հոգ,
E7 Am
Իսկ ես՝ հասարակ մի |տղա,
Dm Am
Եվ չեմ կարող ես ե|րկար պահել քեզ,
E7 Am
Դու ինձնից կհոգնես, |կհոգնես։

Am F C
Երջանկություն, ան|ցիր կող|քովս,
E Am
Դու հարատև |չես,
Dm Am
Դու կարող ես թողնել ինձ ա|մեն րոպե
E7 Am
Ու հեռանալիս չնախազգու|շացնել։

Դատարկություն
11.01.2011, 15:58
Ձյունը ԻՄ երգն է երգում

G D C G x 2

G............................D...............C............G
Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին,
.................................D..................C...........G
Մինչև լույսերը հանգան, ու ձայները լռեցին,
..............H7...................Em..............D............G
Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրգնգաց,
.............................D................C...............G
Խենթի պես պարելով փաթիլներն իջան ցած:

G D C G x 2

կրկներգ
G....................................
Ձյունը գալիս է դանդաղ,
G7...............................C
Ձյունը իմ երգն է երգում,
Am..........................D
Ձյունը իջնում է թեթև,
Am........................................H7
Ձյունն իմ հեքիաթն է պատմում:

(1)
E.............................Am
Արծաթե թիթեռնիկներ
....................D.......................G
Պոկված կապույտ հեքիաթներից
E...............................Am
Թևածելով իջան ներքև,
................D...................G
Երգով լցրին քաղաքը ծեր,
...............H7................Em........D.....................................G
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն,
...................................D..........C.....................................G
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն:

G D C G x 2

Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իմ երգն ե երգում,
Ձյունը իջնում է թեթև,
Ձյունն իմ հեքիաթն է պատմում:

(1)
Ոսկեծամ գեղեցկուհի, առանց քեզ ես չեմ ապրի,
Առանց քեզ ձյունը ճերմակ, ա՜խ, շուտով կդադարի,
Հայտնվիր գիշերվա իրական հեքիաթում,
Որ մինչև լուսաբաց մեզ իր գիրկն է առնում:

(ինչպես կրկներգը)
Ձյուն, սպիտակ ձյուն, մեղքերիս մեր թողություն,
Սպիտակ ձյուն, իմ ճերմակ քնքշություն,
Սպիտակ ձյուն, իմ ճերմակ մանկություն:

Արծաթե թիթեռնիկներ
Պոկված կապույտ հեքիաթներից
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն:

G D C G x 2

նվագում ենք հետևյալ ռիթմով`
V^V^X^V^
ներքև-վերև-ներքև-վերև-հարված ներքև լարերի խլացումով-վերև-ներքև-վերև

Miniko
18.01.2011, 18:01
իսկ <օ քամի քամի> երգի ակորդներ ով ունի,խնդրում եմ գրեք...

Հայկօ
21.02.2011, 21:11
Փորձեմ գրել «Իմ քաղաքը» (կամ «Երաժիշտների քաղաքը», չգիտեմ) երգի ակորդները: Շատ հայտնի ու սիրուն երգ է, և շատ հեշտ էլ կարելի է նվագել (և, թերևս, երգել՝ կախված բաղաձայնության գործակցից) :):

Ակորդները սրանք են (վստահ չեմ, բայց նման է).

Dm
http://www.how-to-play-guitar.eu/guitar_chords/D/Dm_Guitar_Chord.gif

Am
http://www.how-to-play-guitar.eu/guitar_chords/A/Am_Guitar_Chord.gif

E
http://www.how-to-play-guitar.eu/guitar_chords/E/E_Guitar_Chord.gif

A7
http://www.how-to-play-guitar.eu/guitar_chords/A/A7_Guitar_Chord.gif

C
http://www.how-to-play-guitar.eu/guitar_chords/C/C_Guitar_Chord.gif

G
http://www.how-to-play-guitar.eu/guitar_chords/G/G_Guitar_Chord.gif

Շարունակենք: Մատներին տանք հետևյալ ընդունված տառ-անվանումները.


Բութ - p
Ցուցամատ - i
Միջնամատ - m
Մատնեմատ - a
Ճկույթ - sՃկույթը վստահաբար կարելի է այս պահին մոռանալ. քիչ երգեր կան, որտեղ ճկույթն էլ է օգտագործվում: Իսկ «p i m a» կոմբինացիայով կարելի է նվագել հայտնի երգերի ճնշող մեծամասնությունը:

Նվագում ենք ըստ հետևյալ սխեմայի (արպեջիոյի)՝ p-i-m-i-a-i-m-i, այսինքն՝ բութ-ցուցամատ-միջնամատ-ցուցամատ-մատնեմատ-ցուցամատ-միջնամատ-ցուցամատ: Բութը բասն է. թողեք, որ այն հնչի ամբողջ ակորդի ընթացքում:

Օրինակ՝ Am (լյա մինոր) ակորդը նվագում ենք այսպես (թվերը համապատասխան լարերն են)


p - 5
i - 4
m - 3
i - 4
a - 2
i - 4
m - 3
i- 4Փաստորեն՝ ամեն մատին բաժին է ընկնում ընդամենը մեկ լար :):

Իսկ հիմա՝ բուն երգը: Առաջին նոտան հնչում է երգի երրորդ վանկից սկսած.
.......Dm............................Am
Ամուսինդ, տիկին, խռռացնում է քնում,
............E..............................Am
Շուռ ու մուռ է գալիս անկողնում,
............Dm...................................Am
Դուք գիշերն արթնացել ձեզ տանջող հուշերից
...........E...........................Am.....A7
Եվ ինձ հյուր եք եկել երազում,

Դուք հիշել եք, տիկին, մեր սիրո ծառուղին,
Ուր եղյամն է հիմա փայլփլում,
Ես հիշում եմ, տիկին, այն քնքուշ օրիորդին,
.........E...........................Am
Իմ հեռու-հեռավոր հուշերում:

Am....E.................Am
Ես հիշում եմ քաղաքն իմ,
.............C..................G..............C..........A7
Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,
Dm....................................Am
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
E....................................Am.....A7
Եվ աղջիկներին քո աննման,
Dm....................................Am
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
E...................................Am
Եվ աղջիկներին քո աննման:

Դուք գիշերն արթնացել, դուք հուզվել եք, տիկին,
Ձեր ճնշումն է հիմա բարձրացել,
Ձեր ճնշումը, տիկին, ոչ ոք չի իջեցնի,
Ձեզ, ավաղ, ոչ մի դեղ չի փրկի,

Դուք փակվել եք ինձ հետ հուշերի զնդանում,
Որտեղից մենք չունենք ազատում,
Դուք փակվել եք ինձ հետ հուշերի զնդանում,
Որտեղից մենք չունենք…

Ես հիշում եմ քաղաքն իմ,
Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման:

Իսկ հիշո՞ւմ եք, տիկին, մեր սիրո ծառուղին,
Կարուսելը մեր հին ու այգին,
Կարուսելը, տիկին, պտտվում է կրկին,
Հիշեցնում մեր սիրո մեղեդին,
Կարուսելը, տիկին, պտտվում է կրկին,
Հիշեցնում մեր սիրո…

Ես հիշում եմ քաղաքն իմ,
Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման...


Բոլդով փորձել եմ, ամեն դեպքում, նշել այն վանկը, որի վրա պետք է արդեն փոխել ակորդը (ես իմ տեքստը ձևավորել եմ Tahoma-ով): Ասենք՝ ձեր երաժշտական անժխտելի տաղանդն ու բնածին փայլուն ունակությունները ձեզ դա անկասկած կհուշեն :): Նվագելիս պահեք երգի ընդհանուր ռիթմը. օրինակ՝ կարող եք ոտքով թփթփացնել հատակին (մեկ-երկու-երեք-չորս, մեկ-երկու-երեք-չորս...):

Մի հետաքրքիր նրբություն. կրկներգը նվագում ենք ուղիղ երկու անգամ ավելի արագ ռիթմով, քան սովորական տները:

Երևի նկատեցիք, որ տների վերջին տողը երբեմն վերջանում է A7-ով, իսկ այդ տողի ակորդները ոչ թե սովորականի պես երկուսն են, այլ (օ՜, սարսափ) երեքը: Այդ հատվածները նվագում ենք այսպես. օրինակ՝
...........E...........................Am.....A7
Եվ ինձ հյուր եք եկել երազում

E (pi mi ai mi) - Am (p i m a) - A7 (p i m a)
Կարծես թե՝ այսքանը :):

Ուրվական
26.02.2011, 19:55
Նա սերը ծախեց

Am....................Dm...........E..............Am
Լուռ քայլում է տղան, և հոգին նրա սև է,
Am..................Dm............G...........C
Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան,
C....................Dm...............E..............Am
Որը իմ կարծիքով պարզապես մի պոռնիկ էր,
Am....................E............................Am
Նա իր սերը ծախեց ու գնաց ռեստորան,
A.........................Dm............G..........C
Մի տխրիր, իմ ընկեր, նա կոշիկդ չարժեր,
C...............Dm............E.............Am
Եվ հիմար կլինես դու, եթե կարծես, որ
........................Dm.............E..............Am
Կորցրել ես մի գանձ, որ երբեք չես գտնի`
E.............................Am
Պարզապես նա տիկնիկ էր:
Dm..............G.........C...............A............Dm
Գեղեցիկ հագնված ու այնքան գեղեցիկ ժպիտով,
Am..............E....................Am
Որ ափսոս, դա նրա սեփականն էր:

Am........................Dm..................E.................................Am (հետո ինչպես առաջին երեք տողերը)
Միշտ այդպես է լինում, երբ կատվին չափից շատ ես սիրում,
Փաղաքշում ու խաղում նրա հետ, նա ճանկերն է խրում,
Ու պոչը շարժելով կամացուկ հեռանում:

(ինչպես առաջին չորս տողերը)
Միշտ այդպես է լինում, մեզ թողնում են նրանք,
Ում համար մենք պատրաստ ենք անել ամեն ինչ,
Ու թողնում են այնպես, որ կարծես թե ոչինչ չի եղել,
Որ կարծես թե ամեն ինչ կարգին է:

anahit96
26.02.2011, 21:03
Շաաաաատ եմ խնդրում դաշնամուրի համար էլ դրեք

ners84
05.10.2011, 16:41
ԿԱՊՈւՅՏ ՆԺՈւՅԳՆԵՐ


................Am
Բայց կանցնեն այս օրերը ուրախ,
.......Dm
Կսահեն ժպիտները քո մեղմ,
............H(7)....................................E
Քամու պես իմ հոգին շոյելով, կկորչեն:
..............Am................E....F.................C
Կախարդված աշխարհից էլ ոչինչ չի մնա,
...........Dm...............................Am
Եվ հեքիաթն անավարտ ու անմիտ կթվա,
..........H(7)....................E
Ու անմիտ կթվա քո աչքին:


Երջանիկ այս պահերն իմ, Աստվա՛ծ,
Ես գիտեմ, թե ինչու ես տվել.
Որ դրանք մեզանից դու խլես,
Դրանց տեղ բաժանես կարոտներ:
Ու դատարկ աշխարհում կարոտներն են շրջում,
Թափառում ու փնտրում…
Թափառում ու փնտրում են իրար:


Երբ գիշերն է իջնում մեզ վրա,
Մեր աչքերն են փակվում,
Մեր կապույտ նժույգները մեզնից հեռանում ու փնտրում են իրար:
Եվ այնպես կամացուկ, որ հանկարծ չարթնանանք,
Մեզ թողնում են նրանք
Ու դանդաղ հեռանում…
Ու դանդաղ հեռանում մեզանից:


B-32123


Ասեք որ երգը կուզեք, կփորձեմ գտնել :)

Ուրվական
05.10.2011, 22:43
Ասեք որ երգը կուզեք, կփորձեմ գտնել :)

Եթե դժվար չի՝ Ուրվական, Հին ընկեր, Գտնված Երազ, , Պոետներն ու շները, մեկ էլ էն «Ես կգողանամ լուսինը այս գիշեր քեզ համար»:

ners84
06.10.2011, 17:51
ԻՆՁ ՄԻ ՓՆՏՐԻՐ ՈՍՏԻԿԱՆ


...................Am.....................................E
Ինձ մի փնտրիր, մի թակիր իմ պատուհանը,
......................................................Am
Այստեղ եմ ես, ես, կամ էլ իմ ուրվականը։


....................Am.................................E
Անթարթ մի աչք հետևում է ինձ իմ տանը,
.........................................................Am
Այ քեզ հրաշք, սա իմ տու՞նն է թե՝ զնդանը։
.................C........................................G..G7
Դու ինձ ասա, գոնե դու տուր պատասխանը,
.....................Dm................................E
Ու՞մ տունն է սա, ու՞մն է այս բնակարանը։

Կար մի քաղաք, քաղաքում, փակված իր տանը,
Ապրում էր նա, նա, կամ էլ՝ իր ուրվականը։
Լռում էր նա, թե՞ խոսում էր ուրվականը,
Ու՞մ գործն է դա, մի՞թե դա է էականը։

Կար ազգանուն՝ կպցրած նրա դռանը,
Եվ փաստաթուղթ, որ նա ապրում է հենց այդ տանը։
Եթե մի օր այցելի ինձ ոստիկանը,
Նրան անձայն կընդունի իմ ուրվականը։

Կհասկանա օրենքի հլու պաշտպանը,
Որ տանը այս, ոչ ոք չի ապրում այս տանը։
Կահագանգի նա իր ղեկավարությանը,
Որ տանը այս, ոչ ոք չի ապրում այս տանը։

Ինձ կմատնի բարեկիրթ իմ հարևանը,
Որ ինձ գիշերը նա տեսել է գինետանը։
Գինում խեղդված կճչա խցանահանը,
Անհայտ կորած՝ կգրանցեն իմ վերջաբանը։

եթե մի օր այցելեք դուք ինձ իմ տանը,
Գուցե և ձեզ ընդունի իմ ուրվականը։
Չզարմանաք, մի՞թե դա է էականը,
Թե մեզնից ով է, մեզնից ով է իրականը։

.....................C
Ինձ մի փնտրիր, ոստիկան,
...................G.................G7
Ես քեզ համար չեմ ես չկամ։
...................Dm
Դու ինձ ինչքան էլ որոնես,
................E
Ուրվականիս կհանդիպես։

ners84
06.10.2011, 18:30
Նա սերը ծախեց

................E.....................................Am
Լուռ քայլում է տղան, և հոգին նրա սև է,
.........................G..........................C
Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան,
........................E..................................Am
Որը իմ կարծիքով պարզապես մի պոռնիկ էր,
.........................E............................Am
Նա իր սերը ծախեց ու գնաց ռեստորան,
.............G............................................C
Մի տխրիր, իմ ընկեր, նա կոշիկդ չարժեր,
......................E.........................Am
Եվ հիմար կլինես դու, եթե կարծես, որ
.........................E................................Am
Կորցրել ես մի գանձ, որ երբեք չես գտնի`
..............E.................Am
Պարզապես նա տիկնիկ էր:
.......................G..............................C
Գեղեցիկ հագնված ու այնքան գեղեցիկ ժպիտով,
.............E...........................Am
Որ ափսոս, դա նրա սեփականն էր:

(ինչպես առաջին երեք տողերը)
Միշտ այդպես է լինում, երբ կատվին չափից շատ ես սիրում,
Փաղաքշում ու խաղում նրա հետ, նա ճանկերն է խրում,
Ու պոչը շարժելով կամացուկ հեռանում:


.............................E
Միշտ այդպես է լինում, մեզ թողնում են նրանք,
.....................................................................Am
Ում համար մենք պատրաստ ենք անել ամեն ինչ,
..............................G.........................................C
Ու թողնում են այնպես, որ կարծես թե ոչինչ չի եղել,
...........................E................Am
Որ կարծես թե ամեն ինչ կարգին է:


(ինչպես առաջին երեք տողերը)
Լուռ քայլում է տղան, և հոգին նրա սև է,
Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան,
Որը իմ կարծիքով պարզապես մի տիկնիկ էր:



B-(321)-(321), B-(321)-(321)


էս էլ իմ լսածով:):):)

ashot_1987
23.03.2012, 21:59
Ակորդներ չգիտեմ բայց Ռուբեն Հախվերդյանի շատ երգեր կարող եք քաշել ստեղից http://mp3-mp3.do.am/index/ruben_haxverdyan/0-565