PDA

Դիտել ողջ տարբերակը : «Ես պոպսա չեմ լսում :[»

Artgeo
10.09.2008, 22:46
«Ես պոպսա չեմ լսում :[»։ Քանի՞ անգամ եք լսել այսպիսի արտահայտություն տարբեր «ռոկոտ» մարդկանցից։ Տարօրինակը գիտե՞ք ինչն ա, որ մարդիկ որոշ «պոպսա» համարվող երգերի բառերը կարդալուց հուզվում են ու նույնիսկ դրական են գնահատում։ Բայց իմանում են, որ դա երգի բառեր են, «պոպսա» երգի բառեր են սկսում են իրենց պատերով տալ ու հրաժարվել իրենց գնահատականներից ու վերաբերմունքից։

Հաշվի առնելով վերևում գրվածը, ի՞նչ է «պոպսան»։ Կա՞ որակյալ և անորակ «պոպսա»։ Ինչպե՞ս եք երգը դասում «պոպսայի» շարքին և կարո՞ց է երգը, որը ի սկզբանե «պոպսա» չի եղել, դառնալ «պոպսա» և հակառակը։

impression
10.09.2008, 22:49

ախմախ, էս դեպքում հարցը հենց երգը չէր, այլ էդ երգն այնպես ներկայացնելը, ասես դու ես հեղինակը: իսկ պոպսա, չեմ լսում, հա հենց, հարցեր կա՞ն:

Վարպետ
10.09.2008, 22:51
Նախ ես ինձ առանձնացնեմ էդ "որոշ մարդկանցից", որովհետեւ ես ինձ պատեպատ էի տալիս ոչ նրա համար, որ պոպսայի եմ գնահատական տվել: Այլ նրա համար, որ ուղղակի այլ պոետներից բերված ցիտատներին էստեղ վարկանիշ չէի տա պարզապես, նույնիսկ եթե մեկե ցիտեր Պուշկին: Ընդամենը այսքանը;) Շարունակեք:))

Արթուր, բայց ինչ վատ ա, որ դու չէր գրել: Իսկ ես հավատացի:(

Artgeo
10.09.2008, 22:51
ախմախ, էս դեպքում հարցը հենց երգը չէր, այլ էդ երգն այնպես ներկայացնելը, ասես դու ես հեղինակը: իսկ պոպսա, չեմ լսում, հա հենց, հարցեր կա՞ն:
Այսինքն եթե «պոպսան», որը ըստ քեզ աղբա ես եմ գրում, ուրեմն լա՞վն ա :think:o

impression
10.09.2008, 22:55
Այսինքն եթե «պոպսան», որը ըստ քեզ աղբա ես եմ գրում, ուրեմն լա՞վն ա :think:o

Արթուր, ես պոպսա ասելով հասկանում եմ էդ ներվեր սղոցող ռիթմը, որը տարիների ընթացքում տրանսֆորմացվել, դարձել է ցքցքոց, բառերի մեջ չեմ էլ խորացել, բայց չեմ գտնում, թե մի մեծ բան եմ կորցրել: Հա, էդ բանաստեղծությունը հուզեց ինձ, բայց հաստատ երաժշտության հետ որ լսեի, նյարդայնանալու էի:

Elmo
10.09.2008, 22:55
Պոպսան ո՞րնա: Օրինակ են տատիներով երգը պոպսայա՞:

Chuk
10.09.2008, 22:57
Օրինակ էս թեման պոպսա ա :oy

Elmo
10.09.2008, 22:59
Օրինակ էս թեման պոպսա ա :oy

:8 մի 1000 անգամ էդ բառը լսել եմ, ու ոչ մեկը չի կարացել բացատրի որնա պոպսան: Լավ թեմայա , սպասում ենք գիտունների մեկնաբանությանը:

Ուլուանա
10.09.2008, 23:05
Պոպսան ո՞րնա: Օրինակ են տատիներով երգը պոպսայա՞:
Որքան գիտեմ, «պոպսան» պոպ երաժշտության ծաղրական, արհամարհական անվանումն է պոպ չլսողների, մասնավորապես՝ռոք լսողների կողմից։ Կարծեմ «պոպսա» կարելի է անվանել նաև պարզապես վատ որակի պոպը (էս մեկն արդեն պոպ լսողների կողմից էլ :))), չնայած ռոք լսողների մեծամասնության կարծիքով, լավ որակի պոպսա հասկացություն գոյություն չունի։ :D

Ես հիմնականում ռոք ու դասական եմ լսում, բայց պոպ էլ եմ լսում երբեմն, պոպսա` չէ։ :P :D

Աթեիստ
10.09.2008, 23:20
Պոպսա -> Պոպ -> Պոպուլյար:
Այսինքն այն ինչը տվյալ պահին լսում է մեծամասնությունը: Այն ոճը, որը հիմա անվանում են "պոպսա", նախկինում կոչվում էր պարզապես Էստրադային երաժշտություն:

Քանի դեռ երաժշտությունը և կատարումը ինձ դուր են գալիս, ուշադրություն չեմ դարձնում բառերին: Նույնիսկ եթե երգիչը երգում նկարագրի իր զգացմունքները ասենք սատկած խամյակի նկատմամբ, եթե կատարումը լավն է, կլսեմ:
Սակայն երբ մի անգամ լսեցի այսպես կոչված "բլատնոյ" "երգեր" Բուտրիկայի կատարմամբ (որոնք նույնպես բավականին պոպուլյար են), երաժշտության բացակայության պատճառով ուշադրություն դարձրեցի բառերին. միակ բանը որ տեսա, դա հասարակական նորմերի և տրամաբանության բացակայություն էր:

Հ.Գ. ներկայումս նույնիսկ բազմաթիվ Ռոք խմբեր դարձել են այնքան սիրված, որ անցնում են "պոպսա"-ի շարքեր:

Dayana
11.09.2008, 03:13
Աթեիստ +1 ;)

Chuk
11.09.2008, 03:16
Պոպսա -> Պոպ -> Պոպուլյար:
Այսինքն այն ինչը տվյալ պահին լսում է մեծամասնությունը: Այն ոճը, որը հիմա անվանում են "պոպսա", նախկինում կոչվում էր պարզապես Էստրադային երաժշտություն:
Այս սահմանումը մեջբերելով կրկնում ու հաստատում եմ նախորդ գրառմանս բովանդակությանը՝ այս թեման պոպսա է:

Ձայնալար
11.09.2008, 09:36
Պոպսա լսում են բոլոր անխուսափելիորեն` պարզապես մեզ լսցնում են:( Բայց կամավոր ես պոպսա չեմ լսում

Economist
11.09.2008, 09:55
Իմ համար պոպսա ասվածը մեր էստրադանա, ռուսական էստրադանա, տարատեսակ Ռեհաննաները, Բիյոնսները, Էնրիկեները, Դիմաս Բիլայնները, մի խոսքով էն երգերը, որոնք երկու անգամ լսելուց հետո, երրորդ անգամ արդեն ջղայնացնում են:[... Այդ երգերում չկա ոչ մի գերող, ոչ մի տպավորվող բան...
Իսկ պոպ երաժշտության մեջ երաժիշներ, որոնք իրոք արժանի են լսված լինելուն, քանի որ նրանց երգերում կա զգացմունք, կա միտք, կա այն էներգիան, որը ստիպում է քեզ անընդհատ լսել իրենց ու վերցնել էդ էներգիան:oy...

Դեկադա
11.09.2008, 10:00
[B]Ձայնալար-ի խոսքերից[/B
Պոպսա լսում են բոլոր անխուսափելիորեն` պարզապես մեզ լսցնում են Բայց կամավոր ես պոպսա չեմ լսում

Համաձայն եմ:)

Ֆրեյա
11.09.2008, 10:17
Պօպսան ռուսական տերմին ա, որ առաջացել ա, անգլերեն pop music արտահայտությունից, որն էլ իր հերթին նշանակում է popular music, մասսայական արվեստին պատկանող երաժշտություն:

Պոպսան համարվում է լայն մասսաներին դուր եկող երաժշտություն, և համարվում է սովորաբար, որ լայն մասաները չունեն ճաշակ: Պօպսան սովորաբար արագ գրված, սենտիմենտալ, խորը իմաստ չպարունակող, ֆասթ-երաժշտություն է:
Դրա համար էլ որոշ իրենց մակարդակով մարդ համարող մարդիկ հերքում են պօպ երաժշտությունը, որպեսզի դրանով ցույց տան իրենց «բարձրամակարդակ» լինելը: :D
Իրականում, ասեմ, որ ժամանակին Մոցարտն էլ է եղել իր երկրի պօպ կուռքը, նույնը` Ֆրենք Սինատրան, և ջազը համարվել են ամենաանմակարդակ, ամենացածր խավի երաժշտություն, իսկ հիմա չգիտես ինչու բոլոր սուտ և իսկական մակարդակով մարդիկ համարում են Էլիտար ժազը:
Այնպես որ, մի շտապեք պիտակավորել :D

Dayana
11.09.2008, 12:41

Թուլ տվեք ես էլ Բիթլզներին ավելացնեմ ;) իրենց ժամանակին և ինչու չէ հիմա, նրանք համարվել են ամենասիրելի ու ամենից շատ լսվողը… Այնպես որ, ես պոպսա եմ լսում :D

Yellow Raven
11.09.2008, 15:16
Թուլ տվեք ես էլ Բիթլզներին ավելացնեմ ;) իրենց ժամանակին և ինչու չէ հիմա, նրանք համարվել են ամենասիրելի ու ամենից շատ լսվողը… Այնպես որ, ես պոպսա եմ լսում :D
Փաստորեն ես ել եմ լսում:D
Բայց ես իսկականից լսում եմ,խոսքի հիմա Պաուլինա Ռուբիոյի Բաիլա Կազանովանա միացրած…

Ձայնալար
11.09.2008, 15:23
Ուզում եք բարձրամակարդակ ասեք, ուզում եք անմակարդակ ասեք, մեկ չեմ լսում: Դե չէ էլի ասեցի նետ

Artgeo
11.09.2008, 15:29
Ուզում եք բարձրամակարդակ ասեք, ուզում եք անմակարդակ ասեք, մեկ չեմ լսում: Դե չէ էլի ասեցի նետ
Բա ի՞նչ ես լսում :think

Ձայնալար
11.09.2008, 15:48
Բա ի՞նչ ես լսում :think

Ինչ ասես :)

Միայն մի ճշգրտում՝ պոպսան իմ համար էն տուպոյ լա-լա-լան ա, ոչ թե փոփ երաժշտությունը ընդյանուր առմամբ: Էդ ոճային բաժանումը միքիչ դժվար ու վիճելի ա, ու քանի գնում ավելի են խառնվում ոճերը իրար: Կարողա ռոքի մեջ գրած ստեղծագործությունն էլ պոպսա լինի:

impression
11.09.2008, 15:59
Ինչ ասես :)

Միայն մի ճշգրտում՝ պոպսան իմ համար էն տուպոյ լա-լա-լան ա, ոչ թե փոփ երաժշտությունը ընդյանուր առմամբ: Էդ ոճային բաժանումը միքիչ դժվար ու վիճելի ա, ու քանի գնում ավելի են խառնվում ոճերը իրար: Կարողա ռոքի մեջ գրած ստեղծագործությունն էլ պոպսա լինի:

արևդ էլ ապրի :)

Աբելյան
11.09.2008, 18:08
50 Cent-ն ու Էմինեմն էլ են պոպսա
System Of A Down-ի "Chop Suey"-ն էլ ա պոպսա
մենակ փոփը չի

Ուլուանա
11.09.2008, 21:10
Ինչ ասես :)

Միայն մի ճշգրտում՝ պոպսան իմ համար էն տուպոյ լա-լա-լան ա, ոչ թե փոփ երաժշտությունը ընդյանուր առմամբ: Էդ ոճային բաժանումը միքիչ դժվար ու վիճելի ա, ու քանի գնում ավելի են խառնվում ոճերը իրար: Կարողա ռոքի մեջ գրած ստեղծագործությունն էլ պոպսա լինի:
Համաձայն եմ։ Բայց այստեղ, չգիտես ինչու, շատերը նույնացնում են պոպն ու պոպսան...

Amaru
11.09.2008, 21:23
ես պոպ լսում եմ :)

REAL_ist
11.09.2008, 23:29
ուզումա պոպսա լինի, պոպ, ռոկ, ջազ, բլատնոյ, կլասիկ թե ռաբիզ իմ համար ընդհանրապես կապ չունի, երգը երգ լինի, չնայած պոպսայի ու պոպի մեջ լավ երգ գտնելը բեսամփ բարդ գործա:D

Morpheus_NS
12.09.2008, 00:19
Ես էլ եմ լսում, շատ երգեր եմ նույնիսկ շատ եմ սիրում:

The_Ar
15.09.2008, 01:24
Պոպսաից լսում եմ: David Guetta, Rammstein, Ice Cube...:ckck

Amaru
15.09.2008, 09:01
նախխխխխխխխխխխխխխխ :angry
Rammstein-ը պապսա չի, եղա՞վ :angry
դե էն երկուսն էլ... ;) :)

Tanamasi
15.09.2008, 09:04
Ես էլ չեմ լսում, շատ-շատ պոպ-ռոք։

LevX
15.09.2008, 16:18
http://ru.wikipedia.org/wiki/Попса - սա ում հետաքրքիր է ... շատ հարցեր կվերանան հենց այն պատճառով, որ բառը չունի վերջնականապես հաստատված իմաստ :-D

Դե իսկ երաժշտության վոճերի հետ կապված՝ ամեն մեկը լսում է այն երգը (ոչ թե ոճը) որը իրեն դուր է գալիս ... դէ իսկ դուր գալու հարցը խիստ յուրովի է ..
Մի անգամ, շատ տարիներ առաջ (երբ Թուպակը դեռ սաղ էր), լսեցի սենց մի արտահայտություն՝ «Թուպակի երգերի իմաստը շատ լավն է, բայց երժշտությունը Սկուտերին չի հասնի....»

Ինքս երգերի բառերը համարում եմ ոչ այնքան կարեւոր բան: Մարդու ձայնը օգտագործվում է միայն որպես մի բարդ երաժշտական գործիք այ երգերում որտեղ երգը իմաստ չունի, ու երաժշտությունը դարնում է երկրորդական հետաքրքիր իմաստով երգերի դեպքում ... լավ, շատ խոսեցի, բայց թեման հետաքրքիր է շատ

p.s. ինքս նախընտրում եմ կլասիկ եւ արագ էլեկտրոնային երաժշտություն, հաճախ ոչմի բառ չպարունակող, ... բառերի համակ գիրք եմ կարդում ...

The_Ar
20.09.2008, 21:18
նախխխխխխխխխխխխխխխ :angry
Rammstein-ը պապսա չի, եղա՞վ :angry
դե էն երկուսն էլ... ;) :)

Ջան, ամեն ինչ մեր կյանքում հարաբերական է:D

Գալաթեա
20.09.2008, 21:28
Ջան, ամեն ինչ մեր կյանքում հարաբերական է:D

Դե, եթե Դուք Ռամշտայնին պապսա եք համարում, ուրեմն հասկանում եմ որքան է Ձեզ փրկում նշածս ֆրազան։

Հաճախ դա կրկնեք ինքներդ Ձեզ :)

Ռեդ
20.09.2008, 22:29
Պոպսա -> Պոպ -> Պոպուլյար:
Այսինքն այն ինչը տվյալ պահին լսում է մեծամասնությունը: Այն ոճը, որը հիմա անվանում են "պոպսա", նախկինում կոչվում էր պարզապես Էստրադային երաժշտություն:

Քանի դեռ երաժշտությունը և կատարումը ինձ դուր են գալիս, ուշադրություն չեմ դարձնում բառերին: Նույնիսկ եթե երգիչը երգում նկարագրի իր զգացմունքները ասենք սատկած խամյակի նկատմամբ, եթե կատարումը լավն է, կլսեմ:
Սակայն երբ մի անգամ լսեցի այսպես կոչված "բլատնոյ" "երգեր" Բուտրիկայի կատարմամբ (որոնք նույնպես բավականին պոպուլյար են), երաժշտության բացակայության պատճառով ուշադրություն դարձրեցի բառերին. միակ բանը որ տեսա, դա հասարակական նորմերի և տրամաբանության բացակայություն էր:

Հ.Գ. ներկայումս նույնիսկ բազմաթիվ Ռոք խմբեր դարձել են այնքան սիրված, որ անցնում են "պոպսա"-ի շարքեր:
Իսկ ինձ ՊՈՊՍԱ տերմինն ուրիշ ձև էին բացատրել :o
Ասել էին ՊՈՊՍԱն էն խմբերն են, որոնք փողի համար են գրում: :think Ես էլ մտածում էի թե ով չի ինչ-որ տեղ փողի համար գրում :oy

Հայկօ
21.09.2008, 00:11
Իսկ ինձ ՊՈՊՍԱ տերմինն ուրիշ ձև էին բացատրել :o
Ասել էին ՊՈՊՍԱն էն խմբերն են, որոնք փողի համար են գրում: :think Ես էլ մտածում էի թե ով չի ինչ-որ տեղ փողի համար գրում :oy

Գուցե՝ որ մենա՛կ փողի համար են գնում: Ընդ որում՝ հետևյալ հետգծով. գյուղ-քաղաք ավտոբուս, բառի սեղանիկ, շեֆի անկողին, բառի սեղանիկ, հարուստ կլիենտի անկողին, անկապ անկողին, պատահական պրադյուսրի անկողին (կրկնել 3 անգամ), պրադյուսրի օֆիս, պրադյուսրի սեղանի տակ, տուֆտա ձայնագրման սրահ, հնչյունային ռեժիսյորի սեղանի տակ, հավայի պրեզենտացիա, գավառական բեմ, տնօրենի անկողին, մայրաքաղաքի բեմ, «ձախից չորրորդ» սիրուն տղայի անկողին, բանկ, վիտրեզվիծել, նարկոդիսպանսեր, բժշկի սեղանի տակ, բժշկական սեղանի վրա, պատմության գիրկ: Ըստ ճաշակի՝ ավելացնել «անկողիններ» ու «սեղանի տակեր»::)

Աթեիստ
21.09.2008, 00:17
Փորձիր պատկերացնել քո նկարագրածը օրինակ A'studio-ի "Нелюбимая"-ստեղծման ժամանակ:
Ինձ մոտ չստացվեց:

"Պոպսա" չի նշանակում այն բոլոր երգերը, որոնք չես սիրում: Ցանկացած ոճում էլ լինում են շատ հաջող ստեղծագործություններ:

Հայկօ
21.09.2008, 00:27
"Պոպսա" չի նշանակում այն բոլոր երգերը, որոնք չես սիրում: Ցանկացած ոճում էլ լինում են շատ հաջող ստեղծագործություններ:

Համաձայն եմ: Անշուշտ:
Հիմա, չգիտես ինչու, ինձ համար պոպսան հենց ռուսակա՛ն պոպ է: Մադոննան, օրինակ, պոպ է, բայց պոպսա չէ: «Ռուկի վվեռխը» պոպսա է: «Իվանուշկին» պոպսա է: Տիմատին պոպսա է: Դիմա Բիլանի մասին էլ չե՛մ խոսում:

Չսիրած երգերի մասին. էնպես է ստացվել, որ եթե ես, ասենք, ջազերի կամ բլյուզների 30 տոկոսն եմ անհաջող համարում, պոպի դեպքում էդ թիվը հասնում ա 80-90-ի: Օրինակ՝ վերջին՝ մեջս տպավորված պոպը Ջասթին Տիմբերլեյկի «Սեքսի բեք»-ն էր: Մադոննայի «Գիվ իթ թու մի»-ն էլ վատը չէր: Բայց նման երգերը քիչ են: Ու հենց դրա համար էլ պոպ չեմ սիրում: Որովհետև 90 տոկոսն ինձ համար շլակ ա:

Artgeo
15.11.2008, 13:08
Ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ում գիտակցաբար վիրավորել եմ այս թեմայով՝ չհասկանալով ախմախությանս ամբողջ մասշտաբը: Ամաչում եմ այս թեմայի համար և խնդրում բաժնի մոդերատորին, սուպեր մոդերատորներին կամ ադմիններին փակել կամ ավելի պայծառ ջնջել այն: Շնորհակալություն:

Grieg
15.11.2008, 14:09
պոպսա-ի խնդիրը միշտ ել եղել է և ոչ միայն երաժշտւոյթան այլ նաև ցանկացած այլ բնագավառում` օրինակ սնունդ, կրոն, գրականություն և այլն: Շիլլեր-ը քննադատաելով մի թատերական ներկայացում գրում է , որ գուցե և ներկայացումը ձգի շատ մարդկանց քանի, որ այն ստեղծվել է կարծես այն կերպ որ գրավի հնարավորին չափ լայն հասարակության շերտերի . սակայն ըստ նրա արվեստը այն չե ինչը գրավում է մեծ բազմությունների, արվեստը պետք է կարողանա միաժամանակ ներկայացնել բարձրագույն արժեքները կրթելով բազմությանը և դա է որ ցույց է տալիս ստեղծագործողի մեծությունը: Իսկ Նիցշեն գրելով իր կարծիքը մի կոմպոզիտորի մասին ասում է որ նրա երաժշտությունը հասանելի է բոլոր բոլորին նույնիսկ /հատկապես/ իդիոտներին : Պոպսան միշտ եղել է և կլինի դա է մարդկությանը բնությունը, Շիլլեր-ը մի ուրիշ տեղ խորհելով արվեստի մասին գրում է, որ ցանկացած խավարի մեջ հնարավոր է լույս գտնել: .. փորձենք գտնել :)

Ռուֆուս
16.11.2008, 03:12
Մոդերատորական։Թեման փակվում է իրեն սպառելու պատճառով։