PDA

Դիտել ողջ տարբերակը : 10 լավագույն գրքերն ըստ ակումբցիների

StrangeLittleGirl
22.08.2008, 01:45
Նոր մի հատ միտք ծագեց. եկեք պարզենք Ակումբի գրական ճաշակը: Դրա համար առաջարկում եմ ձեր սիրած գրքերի տասնյակներ կազմել, գրել այս թեմայում: Ժամանակ առ ժամանակ հաշվարկներ կկատարեմ, ընդհանուր պատկերը ցույց կտամ:

Կանոններ.
1. Յուրաքանչյուր անդամ իրավունք ունի միայն մեկ տասնյակ գրելու
2. Պետք է ներկայացնել գրքերի տասնյակ՝ անպայման նշելով հեղինակի անունը, գրքի վերնագիրը: «9-րդ ու 10-րդ տեղերում չգիտեմ ինչ գրեմ» տիպի գրառումներն ընդհանուր հաշվարկ կատարելիս չեն հաշվվելու:
3. Անպայման պետք է հստակորեն նշել, թե տվյալ գիրքը որ տեղում է: «2-րդ տեղում այս և այս գրքերն են հավասարապես» տիպի գրառումները չեն հաշվվի

Freddie
22.08.2008, 01:49

Շատ հետաքրքիր բան ես մտածել, բայց մի հարց ունեմ։ 1-10 տեղերով պիտի գրքերը նշենք՝ ուզում եմ ասել մեկը մյուսից լավը սկզբունքով, թե ուղղակի 10 գիրք, որոնք մեր կածիքով լավագույնն են։

StrangeLittleGirl
22.08.2008, 01:52
1-10 տեղերով պիտի գրքերը նշենք՝ ուզում եմ ասել մեկը մյուսից լավը սկզբունքով, թե ուղղակի 10 գիրք, որոնք մեր կածիքով լավագույնն են։
Կներես, երևի էնքան էլ պարզ չեմ գրել :) 1-10 տեղերով, այսինքն՝ մեկը մյուսից լավը սկզբունքով:

Freddie
22.08.2008, 01:56
Հա, մեկ էլ մի հարց՝ կարելի՞ է մեկ գրողից մի քանի գործ նշել։

StrangeLittleGirl
22.08.2008, 01:57
կարելի՞ է մեկ գրողից մի քանի գործ նշել։
Իհարկե :)

LevX
22.08.2008, 02:27
1. Стругатские А. и Б. - Пикник на обочине
2. Азимов А. - Основание
3. Громов А. - Год лемминга
4. Лукьяненко С. - Танцы на снегу
5. Стругатские А. и Б.- Трудно быть богом
6. Дьяченко М. и С. - Ритуал
7. Азимов А. - Конец вечности
8. Саймак К. - Пересадочная станция
9. Громов А. - Первый из могикан
10. Стругатские А. и Б. - Улитка на склоне

Վերեւում լավագույնն է: Գրեցի ռուսերեն քանզի կարդացել եմ ռուսերեն, ու բոլորն ել ֆանտաստիկ պատմվածքներ են, ... դե ինչ արած, այլ գրքեր քիչ եմ կարդում սեփական կարծիք ունենալու համար...

Ֆրեյա
22.08.2008, 15:55
1. G.G. Marques, 100 anos del soledad,
2. G.G. Marques, Love at the time of colera,
3. G.G. Marques, In evil hour,
4. М. Булгаков, Мастер и Маргарита,
5. Достоевский, Идиот,
6. В. Набоков, Король, Дама, Валет, и др. рассказы,
7. Պ. Կոելիո, Ալքիմիկը,
8. Ա. Մորավիա, Արհամարհանք,
9. M. Mitchell, Gone with the wind,
10. Ռ. Բախ, Ջոնաթան Լիվինգստոն ճայը

Իմ կարդացածներից ամենալավերը, կարող է ավելի լավ գրքեր կան, որ դեռ չեմ կարդացել ;)

dvgray
23.08.2008, 04:16
Թումանյանի հեքիաթների ժողովածուն /առաջին տեղում "Բաիրկենդանը" :)/
Ղազարոս Աղայան "Անահիտը"
Մարկ Տվեն "Թոմ Սոյերի արկածները"
Աստրիտ Լինդգրեն "Երկարագուլպա Պեպին"
Դյումա "Երեք Հրացանակիրներ"
Հոմերոս "Իլիական ու Ոդիսական"

Srtik
23.08.2008, 07:57
Austen, Jane- Pride and Prejudice
Marquez, Gabriel Garcia- One Hundred Years of Solitude
Tolstoy, Leo- War and Peace
Bronte, Charlotte- Jane Eyre
Maurier, Daphne du- Rebecca
Saroyan, William- The Human Comedy
Coetzee, J. M.- Disgrace
Camus, Albert- The Stranger
Salinger, J.D.- The Catcher in the Rye
Frank, Anne- The Diary of a Young Girl

Հայկօ
24.08.2008, 02:32
Ըստ իս, գրքերը որևէ հերթականությամբ դասավորելը սխալ է. անհամեմատելի բաները հնարավոր չէ համեմատել: Ամեն գիրք իր ուրույն առավելություններն ու հմայքն ունի:

Իմ տասնյակը.

*. Ալբեր Քամյու - Օտարը
*. Հրանտ Մաթևոսյան - Մենք ենք, մեր սարերը
*. Չինգիզ Այթմատով - Եվ դարից երկար ձգվում է օրը
*. Եղիշե Չարենց - Երկիր Նայիրի
*. Գաբրիել Գարսիա Մարկես - Հարյուր տարվա մենություն
*. Միխայիլ Բուլգակով - Վարպետը և Մարգարիտան
*. Ումբերտո Էկո - Վարդի անունը
*. Անտուան դե Սենտ-Էքյուզպերի - Փոքրիկ իշխանը
*. Խորխե Լուիս Բորխես - [Պատվածքների մեծագույն մասը]
*. Ջոն Տոլկիեն - Մատանիների տիրակալը

Մրցույթից դուրս (10-ով սահմանափակվելը մի քիչ շա՜տ դժվար է).

*. Կեն Կիզի - Կկվի բնի վրայով
*. Չակ Պալանկին - Մարտական ակումբ

Հ.Գ. Բոլորիդ խորհուրդ եմ տալիս կարդալ Դենիել Կիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքը (չշփոթել նույնանուն վեպի հետ): Հրաշք, տխուր գործ է: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հորդորվում է կարդալու ընթացքում գրպանում թաշկինակ ունենալ :):

Chuk
24.08.2008, 21:56
1. Յարոսլավ Հաշեկ - «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»
2. Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին - «Մատանիների տիրակալը»
3. Մարի Ռոժե Անտուան Դը Սենտ Էքսյուպերի - «Փոքրիկ իշխան»
4. Ջոաննա Ռոուլինգ - «Հարրի Փոթեր»
5. Գաբրիել Գարսիա Մարկես - «Հարյուր Տարվա Մենություն»
6. Լևոն Շանթ - «Հին Աստվածներ»
7. Մարկ Տվեն - «Հեքլբերի Ֆիննի արկածները» (Ի դեպ վերջերս զարմանքով հայտնաբերել եմ, որ այս գրքի գլխավոր հերոսը ոչ թե մարդ է, այլ գետը, որով ճամփորդում են)
8. Ջաննի Ռոդարի - «Չիպոլինոյի արկածները» (հրաշք եմ համարում, ու նաև բազմաթիվ եզրեր եմ գտնում այսօրվա մեր իրականության հետ)
9. Վալտեր Սքոթ - «Այվենհո»
10. Չարլզ Դիկկենս - նույն համարժեքությամբ «Օլիվեր Թվիստի արկածները» և «Դավիդ Կոպերֆիլդ»

Ի դեպ, չգիտեմ ինչու կարծում եմ, որ 9 և 10 կետերում նշվածները հիմա վերընթերցելու դեպքում դուրս կհանեի լավագույն տասնյակից, բայց նախկին, վաղ տարիքում ընթերցումներից տպավորություններն այնքան ուժեղ են, որ անկախ ինձնից մտնում են տասնյակի մեջ:

Հ.Գ. «Շկիդ Հանրապետությունը» տասնյակիս մեջ չմտա՞վ :o

Վարպետ
24.08.2008, 21:59
10. Ռոուլինգ. "Հարրի Փոթերը և..."
9. Թոլքին. "Մատանիների տիրակալը"
8. Իլֆ և Պետրով. "Ոսկե հորթը", "12 աթոռ"
7. Օտյան. "Ընկ. Բ. Փանջունի ի Ծապլվար"
6. Բախ. "Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը"
5. Оրուել. "Անասնաֆերմա"
4. Էքսյուպերի. "Փոքրիկ իշխանը"
3. Հաշեկ. "Քաջարի զինվոր Շվեյկի արկածները"
2. Չարենց. "Ամբոխները խելագարված"
1. Բուլգակով. "Վարպետն ու Մարգարիտան"

Սերխիո
24.08.2008, 22:31
1.Ալեքսանդի Դյումա « Կոմս Մոնտե Քրիստո»
2. Շեքսպիր « Կորիոլլա » , «Տիմոն Աթենացի »
3.Շիրվանզադե « Քաոս»
4.Դանթե Ալիգերի « Աստվածային կատագերգություն»
5.Լևոն Շանթ « Հին Աստվածները»
6. Ավետիք Իսահակյան « Աբու լալա Մահարի»
7. Րաֆֆի «Սամվել»
8.Ալեքսեյ Տոլստոյ «Ինժիներ Գարինի Հիպերբոլուդը»
9.Ժորժ Սիմենոն « Մեգրեի Ցասումը»
10. «Պելեն ,Գարինչան և Ֆուտբոլը» ;)

Հայկօ
25.08.2008, 00:42
Վա՜յ, Շվե՜յկը... Ախր 12 անգամ կարդացել եմ...
Վաա՜յ, Օստա՜պը...
Վաաա՜յ, Փանջունի՜ն... Խնդրում եմ քիչ մը ոսկի ուղարկեցեք...
Վաաաա՜յ... Չէ, 10 գիրքը 10 տարեկանից բարձր մարդկանց համար շա՜տ քիչ է: Գոնե գրեինք՝ լավագույն 10 լատինաամերիկյան, լավագույն 10 ֆանտաստիկ, պատմական, հայկական, ռուսական... Պատմվածք, վեպ, պիես... Չափածո, արձակ... Թե չէ՝ դրած՝ տաքը համեմատում ենք փափուկի հետ:

Chuk
25.08.2008, 00:49

Հա, թեկուզ օֆֆտոպ ա, բայց պիտի ասեմ: 10 հատ առանձնացնելն ահավոր փորձություն էր, այնքան բաներ բաց թողեցի, որ կուզեի տասնյակում նշել... :(

Վարպետ
25.08.2008, 01:00
Հա, թեկուզ օֆֆտոպ ա, բայց պիտի ասեմ: 10 հատ առանձնացնելն ահավոր փորձություն էր, այնքան բաներ բաց թողեցի, որ կուզեի տասնյակում նշել... :(

+ 1 :( Սարսափելի դժվար էր ընտրելը: Ուղղակի առանձնացրել եմ նրանք, որոնք հենց հիմա կուզեի էլի կարդալ:

Տատ
25.08.2008, 01:14
Ոչ մի հերթականություն, չեմ կարող համեմատել

1. Джеральд Даррел.Моя семья и звери
2. Дж.Роллинс . Гарри Поттер
3. Шекспир. Укрощение строптивой
4. О.Туманян. Смерть Кикоса ВСЕ СКАЗКИ МИРА ВООБЩЕ
5.Б.Акунин. Все книги о Фандоринах
6.П.Коельо.Алхимист
7.Дж.Бокаччо.Декамерон
8.Хеммингуей. Фиеста
9. Конан Дойл. Шерлок Холмс
10. А.Чехов. Рассказы

պրծաաաա՞վ, էլի եմ ուզում,
համ էլ իմ սիրածներից լիքն արդեն ձեզ մոտ կարդացի

Սամվել
25.08.2008, 01:17
R.J. Baker "CMOS design layout and simulation" :lol :crazy

StrangeLittleGirl
25.08.2008, 01:22
Ձեզ թվում է՝ ինձ համար հե՞շտ է 10 հատ ընտրել: :(

Դուք էլ մի շտապեք: Ես արդեն մի տասնյակ կազմել եմ, օրը մի քանի անգամ տարբեր բաներ եմ ավելացնում-պակասացնում:

Տատ
25.08.2008, 01:44
ՍԼԳ, արի բաժանենք, 10 -մանկության ու երիտասարդության, 10 -վերջին տարիների:(

StrangeLittleGirl
25.08.2008, 01:48
Եկեք 10 վերջին տարիների :)
Թե չէ իմ երիտասարդությանն ու վերջին տարիներինը նույնն են :D Մեկի համար էլ մանկությունը նույնը կլինի… Ու տենց :)

Ուլուանա
25.08.2008, 01:57
Ժող, նենց բծախնդրությամբ եք պատրաստվում էդ ցուցակի ընտրությանը, ոնց որ քննության պատրաստվելիս լինեք։ :)) Ես մի քիչ առաջ ուզում էի ցուցակս դնել, բայց Բյուրի էս գրառումը տեսա, վախեցա ու փոշմանեցի. :D

Ձեզ թվում է՝ ինձ համար հե՞շտ է 10 հատ ընտրել:

Դուք էլ մի շտապեք: Ես արդեն մի տասնյակ կազմել եմ, օրը մի քանի անգամ տարբեր բաներ եմ ավելացնում-պակասացնում:

Տատ
25.08.2008, 02:01
Ուլուանա, այս ցուցակը մեր դեմքն է, ո՞նց լուրջ չվերաբերվենք, բա որ մեկը չիմանա թե ես Շեքսպիր եմ կարդացել:8, ո՞նց եմ ապրելու, գետինը մտած...

;)

StrangeLittleGirl
25.08.2008, 02:05
Ա՛ն, դիր էլի ցուցակդ :D Հեսա ես իմը դնելու եմ :D

Ուլուանա
25.08.2008, 02:22
Ուլուանա, այս ցուցակը մեր դեմքն է, ո՞նց լուրջ չվերաբերվենք, բա որ մեկը չիմանա թե ես Շեքսպիր եմ կարդացել:8, ո՞նց եմ ապրելու, գետինը մտած...

;)
Չէ՛, հիմա արդեն լրիվ կոմպլեքսավորվեցի, էլ ցուցակ դնող չկա՜։ :D

StrangeLittleGirl
25.08.2008, 02:28
Ես դնում եմ :P
1. Էռնեսթ Հեմինգուեյ - «Տոն, որը միշտ քեզ հետ է»
2. Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ - «Գիշերն անույշ է»
3. Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ - «Մեծն Գեթսբին»
4. Գաբրիել Գարսիա Մարկես - «100 տարվա մենություն»
5. Էռնեսթ Հեմինգուեյ - "The Sun Also Rises" (ստեղ հատուկ եմ վերնագիրն անգլերեն գրում, որ նշեմ, որ հայերեն տարբերակն այս տասնյակում չէ :D)
6. Բուլգակով - «Վարպետը և Մարգարիտան»
7. Սելինջեր - «Catcher-ը տարեկանի արտում» :D
8. Փոլ Օսթեր - "The Brooklyn Follies"
9. Ֆրանսուազ Սագան - «Բարև՛, թախիծ»
10. Թրումեն Կապոտե - «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

Ֆրեյա
25.08.2008, 08:49
Austen, Jane- Pride and Prejudice
Marquez, Gabriel Garcia- One Hundred Years of Solitude
Tolstoy, Leo- War and Peace
Bronte, Charlotte- Jane Eyre
Maurier, Daphne du- Rebecca
Saroyan, William- The Human Comedy
Coetzee, J. M.- Disgrace
Camus, Albert- The Stranger
Salinger, J.D.- The Catcher in the Rye
Frank, Anne- The Diary of a Young Girl

Ցավոք, Austen, Jane- Pride and Prejudice միայն ֆիլմն եմ տեսել, գիրքը չեմ կարդացել: Բայց եթե գիրքն էլ է նույնքան հոյակապ, որքան ֆիլմը.. :love

Grieg
25.08.2008, 09:28
լավագույնը~ իմ կարծիքով

* Խ. Աբովյան - Վերք Հայաստանի

* Friedrich Nietzsche - Also sprach Zarathustra

* Ф. М. Достоевский - Преступление и наказание.

շատ գրքեր կան, որ կարելի ա ասել լավն են, հետաքրքիր են և ժամանակ վատնելու հաճելի միջոց են.. սակայն ավելի լուրջ նպատակների դեպքում խիստ քչանում է ընտրությունը..
ի դեպ նկատել եմ, որ նշվածս գրքերի թարգմանված տարբերակները զուրկ են հմայքից ..

Երկնային
09.09.2008, 14:55
խառը հերթականությամբ եմ դնում, չեմ ուզում համեմատության մեջ դնել… :oy

Scott Fitzgerald - "Tender is the Night"
Ալբեր Քամյու - «Օտարը»
Գաբրիել Գարսիա Մարկես - «Հարյուր տարվա մենությունը», «Սերը ժանտախտի օրերին»
Օրուել - «Անասնաֆերմա»
Թեքերեյ - «Սնափառության տոնավաճառը»
Maugham - "The Moon and Sixpence"
Harper Lee - "To kill a Mockingbird"
John Steinbeck - "East of Eden"
Salinger - "The Catcher in the Rye"
Ֆրանսուազ Սագան - «Բարև թախիծ»

ինչքա~ն բաց թողեցի… :noti

Rhayader
28.01.2009, 23:44
Դե, ես էլ գրեմ: Ձգտեմ գրել ոչ թե մեյնսթրիմային (ամոթ էր չկարդալը՝ կարդացի) կարդացածներս, այլ նրանք, որ անհատական են, սրտումս տեղ ունեն:

Ջորջ Օրվել - Անասնաֆերմա (Սթափ, դաժան ներկայացում քաղաքակա ուժերի ու նրանց ֆանատիկների վերաբերյալ)
Գաբրիել Գարսիա Մարկես - Գնդապետին Ոչ Ոք Չի Գրում (Դեպրեսսիվ, բայց երկաթե կամք իր մեջ պարունակող գիրք)
Ումբերտո Էկո - Վարդի Անունը (Հիանալի շարադրանք, մաքսիմալ ռեալիզմ, թվում է՝ հեղինակն ինքը գտնվել է վաղ միջնադարյան Եվրոպայում ու մասնակցել է այդ հանելուկային սպանությունների հետաքննությանը)
Դենիել Կիզ - Ծաղիկներ Ալջերնոնի Համար (Գիրք, որի կեսից արդեն զռռոցս գցել էի, որովհետև արդեն կանխազգում էի վերջը: Հեղինակը հանճարեղ է ներկայացրել իրավիճակը)
Վիլյամ Սարոյան - Մարդկային Կատակերգություն (Կարդացածս ամենամարդկային գիրքը)
Ֆերնանդո Արրիբալ - Ֆանդոն ու Լիզը (Աբսուրդի թատրոն, պաշտում եմ:love ֆիլմն էլ է հիանալի)
Ֆրեդերիկ Բեդգեբեր - Իննսունիննը Ֆրանկ (Ժամանակակից հասարակարգի փայլուն քննադատություն)
Չակ Պալանիկ - Հեղձոցը (Սա արդեն շատ անձնական կլինի:P)
Սթիվեն Քինգ - Թաքուն Պատուհան, Թաքուն Այգի (Ֆիլմի հերոսին նախանձում էի, գրքի հերոսի համար վախենում)
Ռեյ Բրեդբերի - Ֆարենհեիթ 451 (Խոսքերն ավելորդ են)

Rhayader
28.01.2009, 23:55
Հիմա էլ մեյնսթրիմ-տասնյակս գրեմ՝

Ալբեր Քամյու - Անկում
Գաբրիել Գարսիա Մարկես - Հարյուր Տարվա Մենություն
Այզեկ Ազիմով - Երկուհարյուրամյա Մարդը
Չակ Պալանիկ - Մարտական Ակումբ
Ջ. Դ. Սելինջեր - Փրկիչը Վարսակի Արտում
Հարպեր Լի - Սարյակ Մի՛ Սպանիր
Ռոջեր Ժելյազնի - Արարածներ Լույսի, Արարածներ Խավարի
Ալիստեր Կրոուլի - Լիբեր ԱԼ (Գիրք Օրինաց)
Ռիչարդ Բախ - Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը
Leopold von Sacher-Masoch - Venus in Furs (Լեզուս չգնաց «Վեներան Բրդերի Մեջ» կամ «Փռչոտ Աստղիկը» փարգմանել, ինչպես կանեին իմ թարգմանոսեքսուալ օրիենտացիայի հայրենակիցներից շատերը)

Աթեիստ
29.01.2009, 00:28
1. Ջերոմ Կ․ Ջերոմ - Երեքը մի նավակում (անկրկնելի անգլիական հումոր)
2. Էդգար Պո - Կենդանի թաղվածը (հոգեբանական սարսափ պատմվածք)
3. Բորիս Ակունին - Էռաստ Ֆանդորին սերիան (հիանալի դետեկտիվ)

Ռուֆուս
29.01.2009, 00:42
Էնքան լավ գրքեր եք նշել, բոլորն էլ իմ լավագույնում կան :)

Համարակալումը պայմանական է

1. Պեր Լագերքվիստ - Սիբիլլա
2. Ումբերտո Էկո - Վարդի Անունը
3. Ջորջ Օրվել - Անասնաֆերմա
4. Էմիլ Զոլյա - Թերեզ Ռաքեն
5. Շեքսպիր - Լիր Արքա
6. Սելինջեր - Catcher In The Rye
7. Բուլգակով - Վարպետն ու Մարգարիտան
8. Գյոթե - Ֆաուստ
9. Մարկ Թվեն - Հեքլբերի Ֆինն
10. Վիկտոր Հյուգո - Փարիզի Աստվածամոր Տաճարը

Ու էլի լիքը գրքեր

Հայկօ
29.01.2009, 01:05
Դե, ես էլ գրեմ: Ձգտեմ գրել ոչ թե մեյնսթրիմային (ամոթ էր չկարդալը՝ կարդացի) կարդացածներս, այլ նրանք, որ անհատական են, սրտումս տեղ ունեն:

Ջորջ Օրվել - Անասնաֆերմա (Սթափ, դաժան ներկայացում քաղաքակա ուժերի ու նրանց ֆանատիկների վերաբերյալ)
Գաբրիել Գարսիա Մարկես - Գնդապետին Ոչ Ոք Չի Գրում (Դեպրեսսիվ, բայց երկաթե կամք իր մեջ պարունակող գիրք)
Ումբերտո Էկո - Վարդի Անունը (Հիանալի շարադրանք, մաքսիմալ ռեալիզմ, թվում է՝ հեղինակն ինքը գտնվել է վաղ միջնադարյան Եվրոպայում ու մասնակցել է այդ հանելուկային սպանությունների հետաքննությանը)
Դենիել Կիզ - Ծաղիկներ Ալջերնոնի Համար (Գիրք, որի կեսից արդեն զռռոցս գցել էի, որովհետև արդեն կանխազգում էի վերջը: Հեղինակը հանճարեղ է ներկայացրել իրավիճակը)
Վիլյամ Սարոյան - Մարդկային Կատակերգություն (Կարդացածս ամենամարդկային գիրքը)
Ֆերնանդո Արրիբալ - Ֆանդոն ու Լիզը (Աբսուրդի թատրոն, պաշտում եմ:love ֆիլմն էլ է հիանալի)
Ֆրեդերիկ Բեդգեբեր - Իննսունիննը Ֆրանկ (Ժամանակակից հասարակարգի փայլուն քննադատություն)
Չակ Պալանիկ - Հեղձոցը (Սա արդեն շատ անձնական կլինի:P)
Սթիվեն Քինգ - Թաքուն Պատուհան, Թաքուն Այգի (Ֆիլմի հերոսին նախանձում էի, գրքի հերոսի համար վախենում)
Ռեյ Բրեդբերի - Ֆարենհեիթ 451 (Խոսքերն ավելորդ են)

Հետաքրքիր ա: Էսքանից մենակ «Ֆանդոն ու Լիզը» չեմ կարդացել, էն էլ՝ աբսուրդի թատորնից default զզվում եմ, դրա համար :): Համարյա ամեն ինչի հետ համաձայն եմ:

Հիմա էլ մեյնսթրիմ-տասնյակս գրեմ՝

Ալբեր Քամյու - Անկում
Գաբրիել Գարսիա Մարկես - Հարյուր Տարվա Մենություն
Այզեկ Ազիմով - Երկուհարյուրամյա Մարդը
Չակ Պալանիկ - Մարտական Ակումբ
Ջ. Դ. Սելինջեր - Փրկիչը Վարսակի Արտում
Հարպեր Լի - Սարյակ Մի՛ Սպանիր
Ռոջեր Ժելյազնի - Արարածներ Լույսի, Արարածներ Խավարի
Ալիստեր Կրոուլի - Լիբեր ԱԼ (Գիրք Օրինաց)
Ռիչարդ Բախ - Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը
Leopold von Sacher-Masoch - Venus in Furs (Լեզուս չգնաց «Վեներան Բրդերի Մեջ» կամ «Փռչոտ Աստղիկը» փարգմանել, ինչպես կանեին իմ թարգմանոսեքսուալ օրիենտացիայի հայրենակիցներից շատերը)

«Մորթիներով պարուրված Վեներա՞ն» ;):

Հարպեր Լին տենց էլ չկարողացա կարդալ: Առաջին էջից էն կողմ ոչ մի անգամ չեմ անցել: Ալիստեր Կրոուլիի մասին առաջին անգամ եմ լսում :think:

Իմ անձնական տասնյակում վերջերս պարզել եմ, որ անհույս առաջին տեղում են Հրանտ Մաթևոսյանի «Ծառեր» պատմվածքը և «Տերը» վիպակը: Մինչև հիմա չեմ կողմնորոշվում՝ որն ա ավելի լավը: Բայց որ առաջինն են՝ կասկած չկա:

Բայց «Ծառերը» ավելի լավն ա գոնե էնքանով, որ պատմվածք ա: Շատերը կարող են չորսհատորանոց վեպ գրել, բայց հատուկենտ մարդիկ են, որ երկու հազար էջի ասելիքը կարող են քսան էջով ասել, ու գործը դրանից միայն կշահի: Բորխես, ականջդ կանչի:

Rhayader
29.01.2009, 02:07
Կրոուլին... Ամենահակասական մարդկանցից ա ինքն եղել, վիկիպեդիայում կարդաս՝ կզգաս:

Chuk
29.01.2009, 02:51
Մոդերատորական. Թեմայի վերջին 4 գրառումները՝ թեմայից դուրս լինելու պատճառով ջնջվել են (այս անգամ առանց զգուշացումների): Մնացեք թեմայի պահանջի շրջանակներում:

Gev77
08.03.2009, 20:36
1. G.G. Marques, 100 anos del soledad,
2. G.G. Marques, Love at the time of colera,
3. G.G. Marques, In evil hour,
4. М. Булгаков, Мастер и Маргарита,
5. Достоевский, Идиот,
6. В. Набоков, Король, Дама, Валет, и др. рассказы,
7. Պ. Կոելիո, Ալքիմիկը,
8. Ա. Մորավիա, Արհամարհանք,
9. M. Mitchell, Gone with the wind,
10. Ռ. Բախ, Ջոնաթան Լիվինգստոն ճայը

Իմ կարդացածներից ամենալավերը, կարող է ավելի լավ գրքեր կան, որ դեռ չեմ կարդացել ;)

Բացի no9. բոլորն էլ գլուխգործոցներ են

Gev77
08.03.2009, 22:47
1.Սաադի "Գոլեստան"
2.Վիլյամ Սարոյան "Հերսոտած մի գնա"
3.Պաոլո Կոելյո "Ալքիմիստը"
4.Սոմերսեթ Մոեմ "Թատրոն"
5.Աղասի Այվազյան "Սովորական մարդու գինը"
6.Էռնստ Հեմինգուեյ "Ծերունին և ծովը"
7.Յարոսլավ Հաշեկ "Քաջարի զինվոր Շվեյկի արկածները"
8.Ճապոնական պոեզիա "Թանկաներ և հոկուներ"
9.Ալեքսանդր Դյումա "Կոմս Մոնտե-Քրիստո"
10.Գարսիա Մարքես "Հարյուր տարի միայնակ"

Լեո
08.03.2009, 23:00
Իմ ցուցակն այսպիսին է.
1.Աստվածաշունչ
...
...
...
...և այլն...

Լուսիանա
08.03.2009, 23:10
Իմ ցուցակն այսպիսին է.
1.Աստվածաշունչ
...
...
...
...և այլն...

+1:)

Jarre
11.03.2009, 22:23
1) Աստվածաշունչ
2) 2001թվականի տիեզերական ոդիսականը-Արթուր Քլարք
3) The Story of My Experiments with Truth- Մոհանդաս Գանդի
4) Մանկության ավարտը-Արթուր Քլարք
5) Իմ հավատամքը հակաբռնությունն է-Մոհանդաս Գանդի
6) Ժամանակի համառոտ պատմությունը-Սթիվեն Հոքինգ
7) Ժամանակի աչքը-Արթուր Քլարք և Սթիվեն Բեքստեր
8) Սեր ժանտախտի օրերին-Գաբրիել Գարսիա Մարկես
9) Հրաժեշտ զենքին- Էրնեստ Հեմինգուեյ
10) Հարյուր տարվա մենությունը-Գաբրիել Գարսիա Մարկես

Եկվոր
19.03.2009, 11:59
1. Հ. Մաթեվոսյան- "Գոմեշը"
2. Վ. Սարոյան - "Հայրիկ , դու խենթ ես"
3. Ա. Ազիմով - "Մասնագիտություն"
4. Գ. Մարկես - " 100 տարվա մենություն"
5 Ջ. Սվիֆթ - " Գուլիվերի ճանապարհորդությունները"
6. Դ. Դեֆո - " Ռոբինզոն Կրուզո"
7. Ա. Բակունց - " Կյորես"
8. Ֆ. Դոստոևսկի - " Ապուշը"
9. Ա. Դյումա - " Կոմս Մոնտե Քրիստո"
10. Ս. Եկվոր - " HERBUS "

Շինարար
06.09.2009, 01:02
Հետաքրքիր թեմա է: Դժվար է առանձնացնել, նշեմ այն գրքերը, որոնք կյանքիս ընթացքում անընդհատ վերընթերցել եմ:
1. "Շկիդ հանրապետությունը" : Ա. Պանտալեև, Գ. Բելիխ
Ինձ համար էլ է տարօրինակ, բայց այս գիրքը երևի մի հարյուր անգամ կարդացել եմ
2. "Աշնան արև": Հ. Մաթևոսյան
Ամբողջ տասնյակը Մաթևոսյանով կլցնեի, բայց ամեն գրողից մեկ ստեղծագործություն կնշեմ:
3. "Հին աստվածներ": Լ. Շանթ
Իմ կարծիքով, սա բոլոր ժամանակների լավագույն պիեսն է, իսկ քանի որ դրամատուրգիան իմ սիրած գրական սեռն է, ապա..., բայց Մաթևոսյանի գրքերը ավելի եմ սիրում:
4. "Կալիգուլա": Ա. Կամյու
5. "Գոդոյին սպասելիս": Ս. Բեքքեթ
6. "Ֆարֆուրները": Յ. Իդրիս
Բոլոր ինձ ճանաչողները հասկացան, թե ես ով եմ: Իդրիսից կավելացնեի նաև "Երկրային կատակերգությունը"
7. "Մարդը ափի մեջ": Պ. Սևակ
Նորից կնշեի Սևակի բոլոր գրքերը:
8. "Մենության հարյուր տարին": Գ. Գ. Մարկես
9. "Կարամազով եղբայրները": Ֆ. Մ. Դոստոևսկի կամ "Ապուշը"
10. "Պատերազմ և խաղաղություն": Լ. Ն. Տոլստոյ կամ "Աննա Կարենինա"
Չէ, մի տասնյակը քիչ է, երկրորդ տասնյակ եմ գրում:
11. "Քաղաքը և շները": Մ. Վ. Լյոսա
12. Պ. Դուրյանի բանաստեղծությունները, որ մի հարյուր անգամ կարդացել եմ:
13. Հ. Թումանյանի պոեմները, պատմվածքները, հեքիաթները, բանաստեղծությունները, քառյակները
14. "Երկիր Նաիրի": Ե. Չարենց
15. "Թաղականին կնիկը": Ե. Օտյան
Երևի մի հարյուր անգամ կարդացել եմ:
16. "Մեծապատիվ մուրացկաններ": Հ. Պարոնյան
17. "Դատավարություն", "Դղյակը", "Կերպարանափոխություն": Ֆ. Կաֆկա
18. "Յո երթաս": Հ. Սենկևիչ
Ոնց էի մոռասել, սա էլ երևի մի հարյուր անգամ կարդացել եմ:
19. "Ռնգեղջյուրը": Է. Իոնեսկո
20. Հ. Խաչատրյանի պատմավեպերը հարյուրավոր անգամ եմ կարդացել: Անազնիվ կլիներ չհիշատակել, չնայած ընդունում եմ, որ թույլ են:

snow
07.09.2009, 13:25
Էքզուպերի <Փոքրիկ իշխանը>
Հրաչյա Սարիբեկյան <Գուշակություններ հայելիներով>
Լ. Շանթ <Կայսրը>
Ստենդալ <կարմիրն ու սևը>
Հ. Օշական <Կինը> պատմվածքը
Հ. Մաթևոսյան <Կայարան>
Մ. Խորենացի <Հայոց Պատմություն>
Ֆ. Վերֆել <մուսա լեռան 40 օրը>
Ալ. Դյումա <Կոմս Մոնտե Քրիստո>
Գ. Մարկես <100 տարվա մենություն>

Farfalla
22.10.2009, 12:26
Ярмарка тщеславия - Уильям Теккерей
Портрет Дориана Грея - Оскар Уайльд
Пролетая над гнездом кукушки - Кен Кизи
Сто лет одиночества - Габриэль Гарсия Маркес
Любовь во времена холеры - Габриэль Гарсиа Маркес
Унесенные ветром - Маргарет Митчелл
Посторонний - Альбер Камю
Красное и черное – Стендаль
Վիլյամ Սարոյան - Մայրի՛կ, ես սիրում եմ քեզ

Lion
22.10.2009, 16:50
Պերճ Զեյթունցյան - Արշակ Երկրորդ,
Մուրացան - Գևորգ Մարզպետունի,
Ա. Դյումա - Կոմս Մոնտե-Քրիստո,
Հ. Սենկևիչ - Խաչակիրներ,
Մորիս Դրյուոն - "Արքաները և Ֆրանսիան" շարքը,
Դ. Դեմիրճյան - Վարդանանք,
Ա Կոնան Դոիլ - Բասկերվիլների շունը,
Ջեկ Լոնդոն - Երկաթե կրունկ,
Ջեկ Լոնդոն - Ծովագայլ,
Ջեկ Լոնդոն - "Հյուսիսային պատմվածքներ" շարքը:

Հայկօ
22.10.2009, 22:08
Ярмарка тщеславия - Уильям Теккерей
Портрет Дориана Грея - Оскар Уайльд
Пролетая над гнездом кукушки - Кен Кизи
Сто лет одиночества - Габриэль Гарсия Маркес
Любовь во времена холеры - Габриэль Гарсиа Маркес
Унесенные ветром - Маргарет Митчелл
Посторонний - Альбер Камю
Красное и черное – Стендаль
Վիլյամ Սարոյան - Մայրի՛կ, ես սիրում եմ քեզ

:think

Եվս մեկ կարդացող աղջիկ ավելացավ Ակումբում :):

Դատարկություն
22.10.2009, 22:12
Ես կոնկրետ չգիտեմ վերջի 8ը որոնք են, քանի որ ամեն պահի մի բան եմ սիրում, բայց առաջին երկուսը հաստատ սրանք են
Անտուան դե Սենդ Էկզյուպերի <Փոքրիկ իշխանը>
Լյուիս Քերոլ <Ալիսան հրաշքների աշխարհում>

Agni
23.10.2009, 10:00
1.Էքզյուպերի- "Փոքրիկ Իշխանը"
2. Ռ.Բախ- "Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը"
3.Դոստոևսկի-"Կարամազով եղբայրները"
4. Կ.Աբբե- "Ավազուտների կինը"
5. Շ.Շահնուր-"Նահանջն առանց երգի"
6. Մարկեզ- "100 տարվա մենությունը"
7. Դեվիդսոն-" Օգյուստ Ռուդեն"
8.Ս. Ցվեյգ- "Անծանոթուհու նամակը"
9. Լ. Տոլստոյ-"Աննա Կարենինա"
10.Մուրացան "Գևորգ Մարզպետունի"

Հանուման
23.10.2009, 13:05
1. Վ.Գյոթե «Ֆաուստ»
2. Լաո–Ցզի «Դաո Դե Ցզին»
3. Կ.Մարքս «Կապիտալ»
4. Ա.Դ. Էքզուպերի «Փոքրիկ Իշխանը»
5. Բ.Սպինոզա «Էթիկա»
6. Մի 40 հոգի «Աստվածաշունչ»
7. К, Кастанеда <<Исскуство сновидения>>
8. Ռ. Շտայներ «Ազատության փիլիսոփայությունը»
9. Բուլգակով «Վարպետը և Մարգարիտան»
10. П. Флоренский «Иконостас»

Rhayader
23.10.2009, 17:37
1. Ալիստեր Կրոուլի - Liber Al vel Legis (Գիրք Օրինաց)
2. Էռլենդ Լու - Նաիվ: Հիասքանչ է
3. Հենրի Լայոն Օլդի - Մեսսիան մաքրում է սկավառակը
4. Ռեյ Բրեդբերի - Կույսն ու մահը
5. Հենրի Լայոն Օլդի - Սև խառնակիչը
6. Նիլ Գեյման - Ամերիկյան Աստվածներ
7. Էդգար Պո - Աշերի տան անկումը
8. Հարպեր Լի - Սարյակ մի՛ սպանիր
9.Ուիլիամ Բլեյք - Ամուսնություն դրախտի ու դժոխքի
10. Պոլ Գելլիկո - Սպիտակ սագը

Գևոր
10.11.2009, 18:58
Սա իմ համար ամենաընտիր թեման ա,
Շնորհակալ եմ բոլորին, հատկապես հեղինակին )
10 հատ չեմ հիշի, բայց խորհուրդ կտամ ազատ ժամանակ թերթել,( հոգաբանության, փիլիսոփայության վերաբերյալ են )

1. Ричард Бах Далеких мест не бывает.

Маленькая девочка по имени Рэй Хансен,
которой должно было исполниться 5 лет,
пригласила своего друга Ричарда Баха
к себе на день рождения.
-------------------
2. Ричард Бах Дар тому, кто рожден летать
..................Оно есть, независимо от того, желаем мы признать это как факт или же
предпочитаем похоронить себя заживо под тысячемильной толщей земли. Или
еще глубже - под непроницаемой крышей тупой рутины и бездумных
распорядков

3. Ричард Бах «Биплан»

StrangeLittleGirl
05.12.2009, 01:26
Պիտի խնդրեմ, որ մենակ գեղարվեստական գրեք (գոնե ես թեման բացելիս դա եմ նկատի ունեցել, ու եթե ղեկավարությունը հարմար է գտնում, թող թեմայի վերնագիրը փոխի), թե չէ ես արդեն կոմպլեքսավորվեցի: :D

DVG
05.12.2009, 01:46
Վայ չգիտեի, որ Հայաստանում էդքան Ռիչարդ Բախ կարդացող կա, ինչ լաաավա :) ես կարդացել եմ մենակ Ilusions-ը և jonathan livingston seagull-ը, բայց այ Jarre-ի նշածները անծանոթ են...:(

iza
21.12.2009, 20:51
1 Գաբրիել Գարսիա Մարկես << 100 տարվա մենություն>>
2 Գի Դը Մոպասան << մահվան պես հզոր>>
.3 Ալ. Դյումա << Մարգո թագուհին>>
4 Ջեկ Լոնդոն <<Նախնիների կանչը>>
5 Մոպասան <<նովելներ>>
6 Շեքսպիր <<համլետ>>
7 Գրիգոր Զոհրապ <<նովելներ>>
8<< Շագրենի կաշի>> կարծեմ` Բալզակ
9 << Երեսնամյա կինը>>
10 Էմիլի Բրոնտե << Մոլեգին հողմերի դարավանդ>>

ցուցակից դուրս` << լուսինը և 6 պենսանոցը>>

Adam
21.12.2009, 21:09
Ջերոմ Սելինջեր - Տարեկանի արտում անդունդի եզրին
Գաբրել Գարսիա Մարկես - 100 տարվա մենություն
Միխայիլ Բուլգակով - Վարպետը և Մարգարիտան
Էդգար Պո - Ոսկե բզեզը
կոնկրետ չեմ հիշում հեղինակին (կարծեմ Ռեդյարդ Քիփլինգ) - Մուհամեդ Դինի պատմությունը
Վիլյամ Սարոյան - Իմ սիրտը լեռներում է
Ջեք Լոնդոն - Չինուկը
Օ'Հենրի - Մոգերի ընծաները
Գաբրել Գարսիա Մարկես - Սերը ժանտախտի օրերին
Հերբերտ Ուելս - Անտեսանելի մարդը

Աինի
22.12.2009, 03:33
ԿԱրելի է ես չափն անցեմ ու 1-ց ավել չթվեմ

2.Ռեյ Բրեդբերի - 451աստիճան ըստ Ֆարենհայտի

Katka
22.01.2010, 10:07
1. Эрих Мария Ремарк “Черный обелиск”.
2. Эрнест Хемингуэй “Острова в океане”.
3. Джером Селинджер “Над пропастью во ржи”
4. Иван Бунин Рассказы (На хуторе, Легенда, Птицы небесные, Молодость и старость…).
5. Чингиз Айтматов “И дольше века длится день”.
6. Альбер Камю “Падение”
7. Стефан Цвейг “Двадцать четыре часа из жизни женщины”, “Закат одного сердца”.
8. Վ. Սարոյան «Մարդկային կատակերգություն».
Դոստաեւսկուն չեմ ներառում::)

pispers
22.01.2010, 13:38
1.Համո Սահյան "Բոլոր գործերը"
2.Հովհաննես Թումանյան "Հեքիաթներ
3.Ֆրանց Կաֆկա "Պրոցես"
4."Երիցս խաչվածը" հեղինակի անունը մոռացել եմ
5.Ալեքանդր Դյումա "Բոլոր գործերը"
6.Դոստոևսկի "Ոճիր և պատիԺ"
7. Bernard Schlink "der Vorleser"
8. Heinrich Böll "Billiard um halb zehn"

Արևածագ
29.01.2010, 14:43
1.Չարենց «Նավզիկե»,ամեն օր կարող եմ կարդալ
2.Այթմատով «Կառափնարան»,«Ջամիլա»
3.Բուլգակով «Վարպետը և Մարգարիտան»
4.Նաբոկով «Լոլիտա»
5.Մարկես «Գնդապետին ոչ ոք չի գրում»
6.Աբովյան «Վերք Հայաստանի»
7.Չեխով «Շնիկով տիկինը»
8.Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»
9.Սերվանտես «Դոն Կիխոտ»
10.Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»

Magic-Mushroom
10.04.2010, 13:33
1,Теренс Маккенна-Пища Богов
2,Маркиз де Сад-120 дней Содома
3,Дм. Гайдук-Растаманские сказки
4,Карлос КАСТАНЕДА-Отдельная реальность
5,Станислав Гроф-Человек перед лицом смерти
6,Станислав Гроф- Революция сознания
7,Александр и Энн Шульгины-Tihkal
8.Ирвин Уэлш-Кислотный дом
9,Хантер С. Томпсон-Страх и отвращение в Лас Вегасе
10,Том Вулф-Электропрохладительный кислотный тест

Շինարար
10.04.2010, 17:45

Թոմաս Վուլֆ շատ եմ հավանում, բայց այս մեկը չեմ կարդացել:)
Մենակ մի խնդրանք, այս թեմայում աշխատեք գրքերի վերնագրերը հայերեն թարգմանել, օտար լեզուն էլի որոշ չափով հասկանալի է այն դեպքերում, երբ բնագիրն եք կարդացել ու բնագրի վերնագիրն եք նշում, բայց էլի փակագծում հայերեն նշելն ավելի ճիշտ կլինի, իսկ այս դեպքում ռուսերեն գրառում անելու պատճառն ընդհանրապես չեմ հասկանում, միևնույնն է՝ կարդացել ես այդ ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությունները և ոչ բնօրինակները: :)

Magic-Mushroom
10.04.2010, 19:52

Իհարկե կներես բայց ես այդ գրքերը ռուսերեն եմ կարդացել,որ մի հատ թարգմանելու ծրագիր ասես մեծ սիրով կթարգմանեմ

Magic-Mushroom
10.04.2010, 20:22
Թարգմանեցի

1,Теренс Маккенна-Աստվածների սնունդը
2,Маркиз де Сад-Սոդոմի 120 օրը
3,Дм. Гайдук-Ռաստամանական հեքիաթներ
4,Карлос КАСТАНЕДА-Առանձին իրականություն
5,Станислав Гроф-Մարդը դեմքով դեպի մահը
6,Станислав Гроф-Գիտակցության հեղափոխություն
7,Александр и Энн Шульгины-Թիհկալ
8,Ирвин Уэлш-Թթվային տուն
9,Хантер С. Томпсон-Վախ եւ զզվանք Լաս Վեգասում
10,Том Вулф-Էլեկտրասառեցնող թթվային թեսթ

PS.Սիրելի մոդերատորներ խնդրհում եմ վերեւի իմ մյուս գրածը ջնջել,չկարողացա խմբագրել

Rhayader
11.04.2010, 14:51
1,Теренс Маккенна-Пища Богов
2,Маркиз де Сад-120 дней Содома
3,Дм. Гайдук-Растаманские сказки
4,Карлос КАСТАНЕДА-Отдельная реальность
5,Станислав Гроф-Человек перед лицом смерти
6,Станислав Гроф- Революция сознания
7,Александр и Энн Шульгины-Tihkal
8.Ирвин Уэлш-Кислотный дом
9,Хантер С. Томпсон-Страх и отвращение в Лас Вегасе
10,Том Вулф-Электропрохладительный кислотный тест

Քո ցուցակն ինձ դուր ա գալիս:lovehttp://i15.photobucket.com/albums/a374/songoffall/Forum/rastaman.gif

Էլիզե
08.05.2010, 00:19
Ուրեմն`
1.Օսկար Ուալդ-"Լրջխոհ լինելու կարևորությունը" / "The Importance of Being Earnest"/,
2.Ուիլիամ Սարոյան- "Մարդկային կատակերգություն" / "Human Comedy"/,
3.Էդգար Ալան Պո- "Ագռավը" բանաստեղծությունը / "The Raven"/ + պատմվածքները,
4.Անդրե Մորուայի բոլոր կենսագրական վեպերը,
5.Պարույր Սևակ- "Մարդը ափի մեջ",
6.Սոմորսեթ Մոեմ- "Թատրոն" /"Theatre"/,
7.Անտոն Չեխով- պատմվածքները,
8.Օ'հենրի- պատմվածքները,
9.Էիրխ Մարիա Ռեմարկ- "Հաղթական կամար" / "Arc de Triomphe"/,
10. Հենրի Լոնգֆելոու- բանաստեղծությունները:

Արէա
08.05.2010, 15:03
1. Շահեն Թաթիկյան "Երիցս խաչվածը"
2. Վիլյամ Սարոյան "Մարդկային կատագերգություն"
3. Պերճ Զեյթունցյանց "Արշակ Երկրորդ"
4. Էքզյուպերի "Փոքրիկ Իշխանը"
5. Դերենիկ Դեմիրճյան "Վարդանանք"
6. Սերվանտես "Դոն Կիխոտ"
7. Ֆրանս Վերֆել "Մուսա լեռան քառասուն օրը"
8. Դանիել Դեֆո "Ռոբինզոն Կրուզո"
9. Ալեքսանդր Դյումա "Կոմս Մոնտե Քրիստո"
10. Համո Սահյան "Բանաստեղծություններ"

amigo
29.05.2010, 13:31
1. Վիկտոր Հյուգո "Թշվառները"
2. Լևոն Շանթ "Հին Աստվածները"
3. Մոր Յոկայի "Ոսկի մարդը"
4. Գյոթե "Ֆաուստ"
5. Էթիլ Լիլիան Վոյնիչ "Բոռ"
6. Օսկար ՈՒայլդ "Դորիան Գրեյի դիմանկարը"
7. Օնորե դը Բալզակ "Շագրենի կաշին"
8. Հենրիկ Սենկևիչ "Յո երթաս"
9. Ալեքսանդր Դյումա "Կոմս Մոնտե Քրիստո"
10. Պարույր Սևակ

Շինարար
29.05.2010, 13:40
Թոմաս Վուլֆ շատ եմ հավանում, բայց այս մեկը չեմ կարդացել:)

Փաստորեն, անհրաժեշտ է Թոմաս Վուլֆին չխառնել Թոմ Վուլֆի հետ (http://ru.wikipedia.org/wiki/%D0%92%D1%83%D0%BB%D1%84,_%D0%A2%D0%BE%D0%BC%D0%B0%D1%81):)) Ներողություն եմ խնդրում, Մեշրումի նշած Թոմ Վուլֆ (http://ru.wikipedia.org/wiki/%D0%92%D1%83%D0%BB%D1%84,_%D0%A2%D0%BE%D0%BC)ի ստեղծագործություններին ծանոթ չեմ:oy, ես Թոմաս Վուլֆ (http://ru.wikipedia.org/wiki/%D0%92%D1%83%D0%BB%D1%84,_%D0%A2%D0%BE%D0%BC%D0%B0%D1%81) եմ սիրում: Ուղղակի նորից գրառւմը կարդալով` մտքովս անցավ, որ հա, նշված ստեղծագործությանը ծանոթ չեմ, բայց ախր զուտ վերնագիրն արդեն ընդհանրապես կապ չունեի իմ իմացած Թոմաս Վուլֆի հետ, Վիքիում նայեցի և պարզեցի, որ դրանք տարբեր գրողներ են:)

mkofranc
11.07.2010, 18:20
1. Ալբեր Կամյու Օտարականը, Անկում, Ժանտախտ ..
2. Ստեֆան Ցվեյգ Ամոկ, Անծանոթուհու նամակը, 24 ժամ մի կնոջ կյանքից ..
3. Անտուան դե Սենթ Էքզյուպերի Փոքրիկ իշխանը
4. Ակսել Բակունց
5. Գի դը Մոպասան
6. Մուրացան Գևորգ Մարզպետունի
7. Վահան Տերյան
8. Սերգեյ Եսենին
9. Ռիչարդ Բախ Ջոնաթան Լիվինգստոն ճայը
10. Օնորե դը Բալզակ Հայր Գորիոն, Մորաքույր Բեթին և այլն...
11. Ժան Պոլ Սարտր Պատ, Ճանճեր և այլն..

Inana
11.07.2010, 18:49
1 Դոստոևսկի <Ոճիր և պատիժ>
2 Հենրիկ Սենկևիչ <Յո երթաս>
3 Վիլյամ Սարոյան <Քո կյանքի ժամերը>
4 Թեոդոր Դրայզեր <Պատվար>
5 Սոմերսեթ Մոեմ <Լուսին և վեց պենսանոց>
6 Ալբեր Քամյու <Ժանտախտ>
7 Պաուլո Կոելիո <Ալքիմիկ>
8 Էդգար Ալան Պո <Բերենիս>
9 Ռոմեն Ռոլան -Միքելանջելոյի կյնաքը, Բեթհովենի կյանքը
10 Գի դը Մոպասան <Մի կյանք>

nune'
13.07.2010, 12:03
Ալբերտո Մորավիա---"Արհամարհանք"
Մոպասան----"Մի կյանք"
Ռեմարկ------"Հաղթանակի կամարը"
Բալզակ----"Շագրենի կաշին"
Դոստոեվսկի-----"Ոճիր և Պատիժ"
Ջ.Լոնդոն-------"Մարտին Իդեն"
Աբբա Պրեվո---"Մանոն Լեսկո"
Կոելիո--------"Զաիռ"
Վահե Քաչա-----"Գավազանը"
Անտոն Լավեյ------"Սատանայի աստվածաշունչ"

Հգ.Եթե վերնագրերի մեջ որրէ թարգմանչական վրիպակ կա, ապա միայն այն պատճառով, որ մի մասը ռուսերեն եմ կարդացել, մի մասը անգլերեն, բայց վերոնշյալներից, բոլորն էլ ինձ վրա տպավորություն են գործել

Freeman
17.07.2010, 07:14
10.Ալբեր Քամյու-Անկում
9. Այզեկ Ազիմով - մարսեցիների ուղին
8. Ռոբերտ Շեքլի-մտքի բույրը
7. Ռոբերտ Շեքլի-գիտակցափոխություն
6. Սերգեյ Դմիտրիև-half life
5. Ռիչարդ Բախ-Бегство от безопасности
4. Կոբո Աբե - 4-րդ սարցակալման ժամանակաշրջանը
3. Ջեկ Լոնդոն - Բորոտ Քուլաուն
2. Ռիչարդ Բախ - Ջոնաթան Լիվինգստոն ճայը
1. Ջեկ Լոնդոն - Զսպաշապիկ (միջաստղային թափառականը)

Անտիգոնե
13.08.2010, 22:44
1. "Ջոնաթան Լեվինգստոն Ճայը" - Ռիչարդ Բախ
2. "Թրեյսի վագրը", "Հայ մուկը", "Էյ, ով կա այդտեղ", "Սովյալները" - Վիլյամ Սարոյան
3. "Մակբեթ" - Շեքսպիր
4. "Տիկնիկների տունը''- Իբսեն
5. "Խելքից պատուհասը" - Գրիբաեդով
6. "Դիմակահանդես" - Լերմոնտով
7. "Եռաձայն պատարագ" - Պ. Սևակ
8. "100 տարվա մենություն" - Գ.Գ. Մարկես
9. "Առաքյալը", "Ռուզան" - Մուրացան
10. "Անտառը" - Օստրովսկի

Gev77
24.09.2010, 16:07
Ուրեմն`
1.Օսկար Ուալդ-"Լրջխոհ լինելու կարևորությունը" / "The Importance of Being Earnest"/,
2.Ուիլիամ Սարոյան- "Մարդկային կատակերգություն" / "Human Comedy"/,
3.Էդգար Ալան Պո- "Ագռավը" բանաստեղծությունը / "The Raven"/ + պատմվածքները,
4.Անդրե Մորուայի բոլոր կենսագրական վեպերը,
5.Պարույր Սևակ- "Մարդը ափի մեջ",
6.Սոմորսեթ Մոեմ- "Թատրոն" /"Theatre"/,
7.Անտոն Չեխով- պատմվածքները,
8.Օ'հենրի- պատմվածքները,
9.Էիրխ Մարիա Ռեմարկ- "Հաղթական կամար" / "Arc de Triomphe"/,
10. Հենրի Լոնգֆելոու- բանաստեղծությունները:
Հավանում եմ.....

Sonatina
24.09.2010, 16:50
1.Դեյլ Քառնեգի – "diplomat"
2.Պաոլո Կոելյո - "просто женаты"
3.Հեկտոր Մալո – "Առանց ընտանիքի"
4.Բուլգակով – "Мастер и Маргарита"
5.Հենրի Քիսինջեր - "դիվանագիտություն"
6.Ադամ Ջոնս – "10 законов любви"
7.Սեմեոն Ուալդ – "Երբ գրոհում է թշնամին"
8.Կատերին Վան Մոլան – "Ոճիր"
9.Մ.Անտոնով – "Ինչպես ապացուցել"
10.Գարրի Թվին – "Խոստովանություն"

Հայկօ
24.09.2010, 16:58
Էդ «Առանց ընտանիքն» ինչ ա, է, ամեն երրորդ գրառման մեջ էդ գիրքն ա :{: Աղջկական գիրք ա՞ :P:

Rhayader
24.09.2010, 17:31
Էդ «Առանց ընտանիքն» ինչ ա, է, ամեն երրորդ գրառման մեջ էդ գիրքն ա :{: Աղջկական գիրք ա՞ :P:

Տրաֆիկինգի, զոոֆիլիայի, աղքատության ու անգլիական ընտանիքների ներքին խարդավանքների մասին գիրք ա)))

Հայկօ
24.09.2010, 17:35
:)): «Օլիվեր Թվիստը» կարդացել եմ, հերիք ա:

Rhayader
24.09.2010, 17:39
Մալոն շատ ա իրականում պլագիատ անում Դիքենսից:

Գանգրահեր
24.09.2010, 17:47
1.Դյումա «Կամելիազարդ տիկինը»
2.Գյոթե«Երիտասարդ Վերթերի տառապանքները»
3.Շեքսպիր«Վենետիկի վաճառականը»
4.Նիցշե«Այսպես խոսեց զրադաշտը»
5.Վահե Քաչա «Գիշատիչների խնջույքը»:hands

---------- Ավելացվել է՝ 22:47 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:41 ----------

6.Շիլլեր«Սեր և խարդավանք»
7.Դյումա «Ասկանիո»
8.Գյոթե «Ֆաուստ»
9.Շիլլեր«Օռլեանի կույսը»
10.Շոպենհաուեր«Աշխարհը որպես կամք և պատկերացում»

Շինարար
24.09.2010, 19:29
:)): «Օլիվեր Թվիստը» կարդացել եմ, հերիք ա:

«ԱԱռանց ընտանիքին» շատ ավելի մանկական ա ու երեխաների համար հրապուրիչ, քան Դիքքենսի ծանր հատորները:

Sonatina
24.09.2010, 21:29
Հ.Մալոյի գրքի սյուժեով էլ ֆրանսիացիները ֆիլմ են նկարահանել,Պիեռ Ռիշարն էլ խաղումա,մի քիչ մանկական գիրքա,բայց շատ խորիմաստ բաներ կան: Իմ նշած գրքերն էնքան են տարբերվում իրարից,որ ինքս էլ չեմ կարողանում հասկանալ,թե որ ժանրնա ինձ ավելի դուր գալիս: :esim

Էլիզե
24.09.2010, 21:52
1.Դյումա «Կամելիազարդ տիկինը»
2.Գյոթե«Երիտասարդ Վերթերի տառապանքները»
3.Շեքսպիր«Վենետիկի վաճառականը»
4.Նիցշե«Այսպես խոսեց զրադաշտը»
5.Վահե Քաչա «Գիշատիչների խնջույքը»:hands

---------- Ավելացվել է՝ 22:47 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:41 ----------

6.Շիլլեր«Սեր և խարդավանք»
7.Դյումա «Ասկանիո»
8.Գյոթե «Ֆաուստ»
9.Շիլլեր«Օռլեանի կույսը»
10.Շոպենհաուեր«Աշխարհը որպես կամք և պատկերացում»

Այ էտ "Վերթերը" չկարողացա կարդալ... կներեք, բայց կարծիքս պիտի արտահայտեմ` էտ ինչ լացկան տղա ա էտ Վերթերը... չեմ սիրում լացկան տղաների :))
Իսկ մնացածի հետ համաձայն եմ.... "Ֆաուստ" :love

Գանգրահեր
24.09.2010, 22:19
Այ էտ "Վերթերը" չկարողացա կարդալ... կներեք, բայց կարծիքս պիտի արտահայտեմ` էտ ինչ լացկան տղա ա էտ Վերթերը... չեմ սիրում լացկան տղաների :))
Իսկ մնացածի հետ համաձայն եմ.... "Ֆաուստ" :love

Դե ինչ արած,այդ տեսակ տղաներ էլ կան:esim

Rhayader
25.09.2010, 09:24
1.Դեյլ Քառնեգի – "diplomat":[
2.Պաոլո Կոելյո - "просто женаты":[
3.Հեկտոր Մալո – "Առանց ընտանիքի"
4.Բուլգակով – "Мастер и Маргарита":)
5.Հենրի Քիսինջեր - "դիվանագիտություն":[
6.Ադամ Ջոնս – "10 законов любви"
7.Սեմեոն Ուալդ – "Երբ գրոհում է թշնամին"
8.Կատերին Վան Մոլան – "Ոճիր"
9.Մ.Անտոնով – "Ինչպես ապացուցել"
10.Գարրի Թվին – "Խոստովանություն"

1.Դյումա «Կամելիազարդ տիկինը»:[
2.Գյոթե«Երիտասարդ Վերթերի տառապանքները»
3.Շեքսպիր«Վենետիկի վաճառականը»
4.Նիցշե«Այսպես խոսեց զրադաշտը»:)
5.Վահե Քաչա «Գիշատիչների խնջույքը»
6.Շիլլեր«Սեր և խարդավանք»
7.Դյումա «Ասկանիո»:[
8.Գյոթե «Ֆաուստ»:)
9.Շիլլեր«Օռլեանի կույսը»
10.Շոպենհաուեր«Աշխարհը որպես կամք և պատկերացում»

Անկախ ամեն ինչից, առանձնապես կարդալ չսիրող, կամ գիրք կարդալ նոր սկսող մարդկանց ցուցակներ էին: Առաջին ցուցակի հեղինակի այքյուն՝ մինչև 90, երկրորդինը՝ լավագույն դեպքում, 100:
Դիագնոզի պատճառը՝ չկար ոչ մի ոչ ստերեոտիպային գիրք: Ասենք, կային պապաների սիրած գրքեր, մամաների սիրած գրքեր, ուսուցիչների սիրած գրքեր, դպրոցային ծրագրի գրքեր, պոպսա գրքեր/պոպսա գրքերին հարակից գրքեր, և այլն: Բայց ձևի համար մի հատիկ սեփական գիրք չկար:
Իհարկե, առաջին ցուցակը շատ ավելի սարսափելի էր, քան երկրորդը:

Sonatina
25.09.2010, 09:35

Ճշմարտության մասնիկ անգամ չկար,մեծ մասը մասնագիտական գրքեր էին ու ասենք Կառնեգիի գրքի մասին կամ Քիսինջերի խոսում է ամբողջ աշխարհը ու ասենք это не для слабоумных! Մի մասը հոգեբանական գրքեր են (հոգեբանություն շատ եմ սիրում), մնացածն էլ`ժամանցային: Ամեն դեպքում չեմ նեղանում, <<ճաշակին ընկեր չկա>>: :)

Rhayader
25.09.2010, 09:53

Մասնագիտականը չնշեցի, որ ինքդ նշես (ոնց չեմ սիրում իրենց մասնագիտությունն անկեղծորեն սիրող մարդկանց:D): Իսկ Քարնեգիի մասին, օրինակ, կարող եմ ասել, որ նրա գիրքը հենց տկարամիտների (կարդա. ամերիկացիների) համար է, ու մինիմում էթիկայի տեսանկյունից անընդունելի (իմ համար): Ես ինքս Քարնեգիին որպես խայծ եմ օգտագործում՝ խոսում եմ Քարնեգիից, որ տեսնեմ, թե իմ հետ որքանով են ազնիվ, ու որքանով են հետևս մտնում:
Նեղանալու առումով՝ ես նպատակ չունեի ոչ վիրավորել, ոչ էլ նեղացնել, դա ի վերջո իմ կարծիքն է, ու չէի էլ ասի, որ առանց մեկին ճանաչելու կարող եմ նրա մասին կայուն կարծիք կազմել (այսինքն, եթե, օրինակ, ֆորումի հանդիպմանը տեսնեմ քեզ ու զգամ, որ հետևություններս այնքան էլ ադեկվատ չեն, պատրաստակամորեն կընդունեմ դա):
Բայց, մյուս կողմից, դու հաստատեցիր իմ ասածը կարդալ չսիրելու/կարդալ նոր սկսելու մասին, ինքնուրույն ասելով, որ քո սիրելի գրքի ցուցակը կազմված է մասնագիտական, հոբբիիդ շուրջ ու ժամանցային գրքերից;)

Sonatina
25.09.2010, 10:03

Դե <<նոր կարդալ սկսելուց>> շատ հեռու եմ,բայց փոքր տարիքում կարդում էի էն ինչ խորհուրդ էին տալիս (ինչպես նշեցիր) , բայց նշածս գրքերը... ախր դիվանագիտություն շատ եմ սիրում:cry2

Գանգրահեր
25.09.2010, 10:41
Անկախ ամեն ինչից, առանձնապես կարդալ չսիրող, կամ գիրք կարդալ նոր սկսող մարդկանց ցուցակներ էին: Առաջին ցուցակի հեղինակի այքյուն՝ մինչև 90, երկրորդինը՝ լավագույն դեպքում, 100:
Դիագնոզի պատճառը՝ չկար ոչ մի ոչ ստերեոտիպային գիրք: Ասենք, կային պապաների սիրած գրքեր, մամաների սիրած գրքեր, ուսուցիչների սիրած գրքեր, դպրոցային ծրագրի գրքեր, պոպսա գրքեր/պոպսա գրքերին հարակից գրքեր, և այլն: Բայց ձևի համար մի հատիկ սեփական գիրք չկար:
Իհարկե, առաջին ցուցակը շատ ավելի սարսափելի էր, քան երկրորդը:
Այդքան համոզված պետք չէ ասել,որ սկսնակ կարդացողներ կամ կարդալ չսիրողներ են:Օրինակ Նիցշեի տվյալ ստեղծագործությունը ,եթե գիտեք,փիլիսոփայություն է ,և ոչ բոլորը կարող են հասկանալ:Թեման պահանջում էր լավագույն գրքերը անդամների կարծիքով,իսկ եթե նշած են այս գրքերը ,չի նշանակում ,որ միայն դրանք են կարդացվել,կամ սկսնակ ,վատագույն դեփքում կարդալ չսիրողներ ենք:Չնայած ճիշտ է՝ճաշակին ընկեր չկա:

---------- Ավելացվել է՝ 15:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:39 ----------

Իսկ եթե անհատական գիրք ,ապա «Ջեյն Էյր»:

Rhayader
25.09.2010, 12:25
Այդքան համոզված պետք չէ ասել,որ սկսնակ կարդացողներ կամ կարդալ չսիրողներ են:
Ես վերևում ճշտեցի, որ սա հպանցիկ տպավորություն է, ոչ թե կայուն;)

Օրինակ Նիցշեի տվյալ ստեղծագործությունը ,եթե գիտեք,փիլիսոփայություն է ,և ոչ բոլորը կարող են հասկանալ:
Նման դեպքերում դատում ես հարակից գրքերի կոնտեքստով: Ըստ քո ցուցակի, Նիցշեն այնտեղ էր հայտնվել ինքնահաստատման/խելոք մարդու տպավորություն թողնելու համար/պատահաբար:

Թեման պահանջում էր լավագույն գրքերը անդամների կարծիքով,իսկ եթե նշած են այս գրքերը ,չի նշանակում ,որ միայն դրանք են կարդացվել,կամ սկսնակ ,վատագույն դեփքում կարդալ չսիրողներ ենք:Չնայած ճիշտ է՝ճաշակին ընկեր չկա:
Ես սկզբունքը չասեցի, թե ինչու եմ այդպես ասել (սկզբում ասածս «անկախ ամեն ինչից»-ը նշանակում էր «անկախ գրքերի պարունակությունից, քանի որ ճաշակին ընկեր չկա»): Սկզբունքն այն էր, որ եթե ֆորումն ու այս թեման լինեին ոչ թե 2010, այլ, ասենք, 1982 թվին, դուք լրիվ նույն գրքերն եք նշելու: Իսկ առաջընթացի նման բացակայությունը շատ բան է ասում: Օրինակ, այն, որ մարդն ինքն իրեն չի կատարելագործում կոնկրետ բնագավառում՝ հենվելով արդեն գոյություն չունեցող հասարակության չափանիշների վրա: Ինչն իր հերթին նշանակում է, որ մարդը հակում կամ սեր չունի այդ բնագավառի նկատմամբ:

Իսկ եթե անհատական գիրք ,ապա «Ջեյն Էյր»:
Վերևում գրածիս ուղղակի ապացույց:P + «մայրիկների/ուսուցչուհիների սիրելի» կարգի գիրք:

Sonatina, ես չեմ գրել, որ դու քեզ վատ զգաս;) ընդհակառակը, որ հնարավորություն տամ փոխել դա: Եթե ուզում ես, իհարկե: Ու փոխել ոչ թե իմ սիրած գրքերը կարդալով:D քավ լիցի, ես նման մանիպուլյացիայից հեռու եմ: Որ սկսես փնտրել այն, ինչ հենց քեզ դուր կգա:

P. S. Ատում եմ դիվանագիտությունը, քաղաքագիտությունը, տնտեսագիտությունն ու իրավագիտությունը:D պարազիտիկ ոլորտներ են, ու մարդուն զրկում են իր մարդկայնությունից:

Գանգրահեր
25.09.2010, 12:29
Ես վերևում ճշտեցի, որ սա հպանցիկ տպավորություն է, ոչ թե կայուն;)

Նման դեպքերում դատում ես հարակից գրքերի կոնտեքստով: Ըստ քո ցուցակի, Նիցշեն այնտեղ էր հայտնվել ինքնահաստատման/խելոք մարդու տպավորություն թողնելու համար/պատահաբար:

Ես սկզբունքը չասեցի, թե ինչու եմ այդպես ասել (սկզբում ասածս «անկախ ամեն ինչից»-ը նշանակում էր «անկախ գրքերի պարունակությունից, քանի որ ճաշակին ընկեր չկա»): Սկզբունքն այն էր, որ եթե ֆորումն ու այս թեման լինեին ոչ թե 2010, այլ, ասենք, 1982 թվին, դուք լրիվ նույն գրքերն եք նշելու: Իսկ առաջընթացի նման բացակայությունը շատ բան է ասում: Օրինակ, այն, որ մարդն ինքն իրեն չի կատարելագործում կոնկրետ բնագավառում՝ հենվելով արդեն գոյություն չունեցող հասարակության չափանիշների վրա: Ինչն իր հերթին նշանակում է, որ մարդը հակում կամ սեր չունի այդ բնագավառի նկատմամբ:

Վերևում գրածիս ուղղակի ապացույց:P + «մայրիկների/ուսուցչուհիների սիրելի» կարգի գիրք:

Sonatina, ես չեմ գրել, որ դու քեզ վատ զգաս;) ընդհակառակը, որ հնարավորություն տամ փոխել դա: Եթե ուզում ես, իհարկե: Ու փոխել ոչ թե իմ սիրած գրքերը կարդալով:D քավ լիցի, ես նման մանիպուլյացիայից հեռու եմ: Որ սկսես փնտրել այն, ինչ հենց քեզ դուր կգա:

P. S. Ատում եմ դիվանագիտությունը, քաղաքագիտությունը, տնտեսագիտությունն ու իրավագիտությունը:D պարազիտիկ ոլորտներ են, ու մարդուն զրկում են իր մարդկայնությունից:
չէ Ջեյն Էյր հենց ես ինքս եմ ցանկացել կարդալ,ֆիլմը նայելուց հետո:)տնտեսագիտության մասին գոնե այդպես մի ասեք:(

Chuk
25.09.2010, 12:33
Մոդերատորական. Թեման նախատեսված չէ այլոց գրական ճաշակը կամ կարդացածության աստիճանը քննարկելու համար, այլ ունի հստակ պահանջ՝ նշել հավանած գրքերի տասնյակը: Մնացեք թեմայի շրջանակներում, դադարեցրեք թեմայից դուրս քննարկումը:

Quyr Qery
30.09.2010, 14:07
1.Ս. Մոեմ "Ստրկություն մարդկային"
2.Ռ Ռոլան "Հմայված հոգի"
3.Ռեմարկ "Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը"
4.Թ. Դրայզեր "Քույր Քերի"
5.Ֆլոբեր "Տիկին Բովարի"
6. Ֆ Սագան " Բարև թախիծ"
7.Ս. Մոեմ "Թատրոն"
8."Օգյուստ Ռոդեն"- հեղինակին չեմ հիշում....
9.Վ. Սարոյան "Մարդկային կատակերգություն"
10. Է.Սեգալ "Love story"

Malxas
30.09.2010, 14:56
1.Ֆեյխտվանգեր - Իսպանական Բալլադ
2.Պրուս - Փարավոն
3.Հյուգո - Թշվառներ
4.Թոմաս Մանն - Հովսեփը և իր Եղբայրները
5.Հյուգո - Մարդը որ Ծիծաղում է
6.Հյուգո - Փարիզի Աստվածամոր Տաճարը
7.Ֆեխտվանգեր - Կեղծ Ներոն
8.Րաֆֆի - Խաչագողի Հիշատակարանը
9.Դոստոևսկի - Ոճիր և Պատիժ
10.Բալզակ - Շագրենի Կաշին

dionisos-88
01.10.2010, 16:37
10. Ст. Цвейг- новеллы
9. О'Нил- Долгое путешествие в ночь
8. Метерлинк-Там, внутри
7.Толстой- Анна Каренина
6.Селинджер-Над пропастью во ржи
5.Рабле- Гаргантюа и Пантагруель
4. Гюго -Отверженные
3.Золя- Чрево Парижа
2. Пер Лагерквист- жестокие сказки, "Карлик"
1. Шекспир- Гамлет
Ներեցեք, որ ռուսերեն եմ գրել, պարզապես այդ լեզվով եմ կարդացել...:hands

Ռուֆուս
01.10.2010, 16:54
Ամբողջ ցուցակին չանդրադառնամ, բայց

5.Рабле- Гаргантюа и Пантагруель
:good

2. Пер Лагерквист- жестокие сказки, "Карлик"

Վերջապես Լագերկվիստ սիրող գտա :) Շատ եմ սիրում, թե Չար Հեքիաթները, թե Թզուկը (որը դեպրեսիայի պատճառ դարձավ), թե տրիլոգիան - Բառռաբաս, Սիբիլլա ու Մարիամնա: Մի հատ էլ վիպակ ուներ, կարծեմ Դահիճ էր կոչվում, դա էլ ա լավը...

dionisos-88
01.10.2010, 17:15
Դուք ել եք սիրում?? Շատ լավ է: Թե չէ ում ասում եմ Լագերկվիստ, չեն իմանում ինչի մասին եմ խոսում: Իսկ տեսել եք Չալդրանյանի Քրմուհին, շատ բան է վերցված Սիբիլլայից:

Ռուֆուս
01.10.2010, 17:20
Դուք ել եք սիրում?? Շատ լավ է: Թե չէ ում ասում եմ Լագերկվիստ, չեն իմանում ինչի մասին եմ խոսում: Իսկ տեսել եք Չալդրանյանի Քրմուհին, շատ բան է վերցված Սիբիլլայից:

Չէ, Քրմուհին չեմ տեսել, ես նույնիսկ չգիտեի, որ Սիբիլլայի հետ կապ ունի: Բայց հետաքրքրեց, կաշխատեմ նայել :)

Լագերկվիստից ամենաշատը մի պատմվածք էր տպավորվել (չեմ հիշում Չար Հեքիաթներից էր, թե առանձին գործ էր), մի մարդ պատերազմից հետո գալիս է տուն, լրիվ սպիերով ծածկված, ձեռքը թե ոտքը կտրված ու կինը իրեն չի ճանաչում: Շատ հզոր գործ էր....

Չիմացողներին էլ ասենք, որ Պեր Լագերկվիստը շվեդ գրող է, ով 1951թ-ին գրականության ասպարեզում արժանացել է Նոբելյան մրցանակի:

Շինարար
31.12.2011, 15:21
Որ նոր էր գրանցվել ակումբում, «Գրականություն» բաժինն ամենաակտիվներից էր, նույնիսկ «Քաղաքականությունն» էր ընկրկում: Կամ էլ ես էի մենակ էս բաժինը տեսնում:D Գրանցվելուց հետո էլ առաջին գործերիցս եղավ էս թեմայում իմ գրական ճաշակը հանրությանը ներկայացնելը, տասի փոխարեն երևի մի երեսուն գիրք թվարկել էի: Հիմա իմ կարծրացած տասնյակն ունեմ, էն ժամանակ դժվար էր թվում առանձնացնելը հենց տասը, բայց իրականում սա լավ թիվ է, սրանից քիչն, իսկապես, քիչ է, շատն էլ, տասնմեկերորդ եթե գրեմ, ուրեմն հիսունին ու հարյուրին պետք է հասնեմ:)

1. Գրիգորի Բելիխ, Ալեքսեյ Պանտալեև, «Շկիդ հանրապետությունը»: Էս գրքից երբեք չեմ հոգնի, հեղինակների պատանեկան էդ անմիջականությունն է դուր գալիս՝ զերծ իմաստուն, հանճարեղ գրող ու մտավորական լինելու հավակնություններից:

2. «Սասնա ծռեր» էպոսի «Փոքր Մհերի ճյուղը»: Հզոր պատմություն է: Մի քիչ կասկածում էի՝ սա դնե՞մ առաջին տեղում, թե՞ «Շկիդը», բայց էդ դեպքում «Շկիդն» ընդհանրապես տասնյակից դուրս կմնար: Դրա համար էլ թողեցի էսպես:)

3. Սերվանտես, «Դոն Կիխոտ»: Ամենահզոր պատմությունը կլիներ, եթե «Փոքր Մհերի ճյուղը» չլիներ: Չեմ կարդացել:D Ուղղակի պատմությունը գիտեմ, բացառիկ պատմություն է, որից էն կողմ դեռ ոչ մի գրող ոչինչ չի գրել: Հույս ունեմ՝ կարդալուց հետո չեմ փոշմանի:))

4. Ֆրանց Կաֆկա, «Կերպարանափոխություն: Կաֆկան գրում է ոչնչի մասին, բայց ինձ դուր է գալիս:

5. Ֆրանց Կաֆկա, «Դատավարություն»:

6. Ալբեր Կամյու, «Սիզիփոսի առասպելը» (Էսսե աբսուրդի մասին): Էս գիրքը չի թողնում, որ Կաֆկան շատ տանի:)) Մեկ էլ էս գրքից հետո մտածում եմ, որ Դոն Կիխոտի պատմությունը Փոքր Մհերի պատմությունից ոչնչով չի տարբերվում:)

7. Հրանտ Մաթևոսյան, «Աշնան արև»: Մաթևոսյանի ոչ թե պատմությունները, այլ գրելն է դուր գալիս, գրված խոսքը, էդ խոսքում եղած շունչն ու ոգին: Մաթևոսյանից լավ գրող, լավ գիր ունեցող գրող, ես դեռ չեմ հայտնաբերել:

8. Հրանտ Մաթևոսյան, «Մեծամոր»:

9. Յուսուֆ Իդրիս, «Ֆարֆուրները»: Սա պիես է, հրաշք բան է, նույն կրկնող պատմությունն է՝ ուղղակի թատրոնի համար նախատեսված, որում յուրաքանչյուրը կարա մասնակցի, տեքստը կարևոր չի, որովհետև պատմությունը, մեկ ա, կրկնվում է:

10. Լև Տոլստոյ, «Պատերազմ և խաղաղություն»: Տոլստոյի մոտ էն եմ սիրում, որ կարդում ես, մեկ էլ դառնում հերոսներից մեկը՝ Նիկոլայը, իշխան Անդրեյը, իսկ առավել հաճախ՝ Նատաշան:D Գրականության մեջ էդպիսի ռեժիսոր, ավելի ճիշտ՝ օպերատոր, էլ չգիտեմ:

Էս իմ տասնյակն էր, կուզեի՝ էլի թեման ակտիվանար, մի տարի է անցել ու ավել վերջին գրառումից, ինչքան նորեկներ ունենք: Քան որ որ Նոր տարվա շեմին ենք, բոլորիդ մաղթում եմ, որ կարդաք ձեզ սրտամոտ գրականություն::)

StrangeLittleGirl
31.12.2011, 23:30
Շին, էս ինչ լավ բան ես արել, որ էս թեման ակտիվացրել ես: Ես էլ վաղը մի նոր տասնյակ կկազմեմ, հետո հնի հետ կհամեմատեմ: Բայց կկարելի ա նաև, ասենք, 2011-ին կարդացած լավագույն գրքերի եռյակ թեմա բացել: Էդ էլ հետաքրքիր կլինի:

Ինչ վերաբերում ա քո տասնյակին, ահագին օրիգինալ ա: Ցուցակիցդ ընդամենը երեք գործ եմ կարդացել: Կմեռնես, եթե իմանաս` որոնք :))

Շինարար
31.12.2011, 23:50
Ենթադրում եմ, որ էպոսը, «Դոն Կիխոտը» և «Դատավարությունը»:8

StrangeLittleGirl
02.01.2012, 03:06
Ենթադրում եմ, որ էպոսը, «Դոն Կիխոտը» և «Դատավարությունը»:8
Էպոսը ճիշտ ա, մյուս երկուսը` չէ:
Հուշում. ես Կաֆկայի հետ չունեմ:

Շինարար
02.01.2012, 11:36
Էպոսը ճիշտ ա, մյուս երկուսը` չէ:
Հուշում. ես Կաֆկայի հետ չունեմ:Գիտեի, որ չունես, բայց չգիտեի, որ չես կարդացել:)) Եսիմ, Բյուր, հո ուգադայ մելոդիու չենք խաղում, ասա էլի:D

StrangeLittleGirl
02.01.2012, 14:31
Գիտեի, որ չունես, բայց չգիտեի, որ չես կարդացել:)) Եսիմ, Բյուր, հո ուգադայ մելոդիու չենք խաղում, ասա էլի:D
Կարդացել եմ, բայց մի քանի պստիկ պատմվածք, որից հետո չեմ ցանկացել շարունակել:

Լավ, ասում եմ: Աշնան արևն ու Շկիդը :))

Շինարար
02.01.2012, 15:07
Կարդացել եմ, բայց մի քանի պստիկ պատմվածք, որից հետո չեմ ցանկացել շարունակել:

Լավ, ասում եմ: Աշնան արևն ու Շկիդը :))Շկիդի համար:kiss :)) Հիշեցի, որ «Մեծամորից» էլ ակումբում եղած հատվածը կարդացել ես:)

StrangeLittleGirl
02.01.2012, 23:13
Շկիդի համար:kiss :)) Հիշեցի, որ «Մեծամորից» էլ ակումբում եղած հատվածը կարդացել ես:)

Հա բայց բան չեմ հիշում :))

Claudia Mori
02.01.2012, 23:34
Լավ թեմա է, գրում եմ մտքիս եկած առաջին տասը գրքերը:)

Վիլյամ Սարոյան- «Մարդկային կատակերգություն»
Սոմերսեթ Մոեմ- «Լուսին եւ վեցպենսանոց»
Ալբերտ Քամյու- «Օտարը»
Օսկար Ուայլդ- «Դորիան Գրեյի դիմանկարը»
Ալեքսանդր Կուպրին-«Յամա»
Մաքսիմ Գորկի-«Հատակում»
Ուիլյամ Գոլդին- «Ճանճերի տիրակալը»
Ջեկ Լոնդոն-«Սպիտակ Ժանիքը»
Միխայիլ Բուլգակով- «Վարպետը եւ Մարգարիտան» եւ «Շան սիրտը»

Հ.Գ.Աստվածաշունչ

Շինարար
03.01.2012, 00:41
Հա բայց բան չեմ հիշում :))Բյուր, անհնար ա, գուցե չես հիշում, որ դա հենց Մեծամորն էր, որովհետև գրել էիր ինձ, որ դա օգտագործելու ես հետազոտության մեջ:)

Համ էլ քո տասնյակն ո՞ւր մնաց:

Moonwalker
03.01.2012, 13:37
1. Իլֆ և Պետրով, «12 աթոռ»/«Ոսկե հորթը» - Մեծ կոմբինատորն ու մյուսները...:love Զիլ բան ա::pardon
2. Ջորջ Օրուել, «1984» - ԻՀԿ, պիտի ամեն մարդ կարդա: Չգիտեմ...:good
3. Գաբրիել Գարսիա Մարկես, «Պատրիարքի աշունը» (հայերեն ոնց-որ թե թարգմանել են «Նահապետի աշունը», բայց ինձ նահապետը դուր չի գալիս::nea) - Կարդալուց ոնց-որ կտավի ստեղծման պրոցեսի ականատես լինես. բառ-վրձնահարված, բանալի-վրձնահարված: «100 տարվա մենությունը» սյուժեի տեսակետից գուցե ավելի հետաքրքիր ա, բայց կատարողականը ավելի թույլ ա:
4. :))

Ֆրանց Կաֆկա, «Դատավարություն»: Կաֆկան գրում է ոչնչի մասին, բայց ինձ դուր է գալիս:
5. Նիկոլայ Գոգոլ, «Ռևիզոր» - :esim, հեղինակը հանճար ա, պատկերներն էլ հանճարեղ են:
6. Էրիխ Մարիա Ռեմարկ, «Ավետյաց երկիր» (կամ «Ստվերները դրախտում») - Ռեմարկից հենց վերջին, անավարտ, հում վեպն եմ սիրում: Չգիտեմ սուբեկտիվ ընկալմամբս նույն «Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է»-ից, «Երեք ընկեր»-ից կամ հենց «Հաղթական կամար»-ից ավելի հզոր ա: Մահվան պատճառով մնացած կախման կետերը լրացնելը, ԻՀԿ, ավելի հավես ա:
7. Վլադիմիր Նաբոկով, «Լուժինի պաշտպանությունը» - Մի քիչ թեմատիկ, կապված հետաքրքրություններիս հետ::)) Ոճը, ոճը... մմմ... արտակարգ ա:
8. Յարոսլավ Հաշեկ, «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ» - Ուրախ ու տխուր, ինչպես կյանքը: Շատ անգամ վերընթերցված ու վերաիմաստավորված: Ու ամենևին էլ ոչ անեկդոտների գիրք, ոնց շատերն են մտածում::beee
9. Ռեյ Բրեդբերի, «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» - Ոչ ահավոր շատ գրաքննված ու խմբագրված տարբերակները: Չնայած միգուցը հիմա արդեն մի քիչ հնացած, որովհետև շատ բաներ, որ ֆանտաստիկ էին գրքում, հիմա իրական են: Բայց դե, ԻՀԿ, նաև հիմիկվա իրականության մի քիչ գրոտեսկային պատկերն ա::pardon
10. Մարկ Տվեն, «Թոմ Սոյերի արկածները»/«Հեքլբերրի Ֆիննի արկածները» - Մանկությանս պայծառ հիշողություններից մեկը: Փոքր ժամանակ տնեցիներից նեղացած ժամանակ էի կարդում::))

StrangeLittleGirl
03.01.2012, 17:32
Բյուր, անհնար ա, գուցե չես հիշում, որ դա հենց Մեծամորն էր, որովհետև գրել էիր ինձ, որ դա օգտագործելու ես հետազոտության մեջ:)

Համ էլ քո տասնյակն ո՞ւր մնաց:
Հա, ճիշտ ա, հիշեցի :) Նույնիսկ անգիր էի արել էդ հատվածը, էնքան էի կարդացրել, ձայնագրել ու ուսումնասիրել:

Arpine
02.03.2012, 23:50
Այս թեման ընկա պատահաական՝ գրեմ: Էլի եմ ուզեցել գրեմ, բայց միշտ թվացել է, որ որոշ ժամանակ անց կարծիքս փոխվելու է: Չնայած հիմա էլ եմ այդպես կարծում, բայց գրում եմ:
Առաջինը, անշուշտ, Իշուկ Գորշուկի արկածները:D, իմ ձեռքով կարդացած առաջին գիրքը՝ հեքիաթը, որի միայն վերնագիրն եմ հիշում:D

1. Ա. Քամյու «Օտարը»- Այս գրքի մասին ակումբից եմ իմացել, ու ձեր հորդորով կարդացել: Միայն առաջին նախադասությունը արդեն մի տպավորություն է առաջացնում, որ դեռ ոչ մի տեղ չեմ հանդիպել: Իսկ Օտարի նմաններ, ինձ թվում է, մեր մեջ կան, այն հատկությամբ, որը ես եմ նրան վերագրում:
2. Հ. Հեսսե «Դեմիանը» - Դեմիանի կերպարը:love, ուզում եմ Դեմիանի հետ ծանոթ լինել:D, Զինքլերը հեչ դուրս չեկավ, ու վեպի ավարտը::mda
3. Լ. Տոլստոյ «Աննա Կարենինա»- Տոլստոյը իրոք մեծ դեմքա, բայց Աննայի կերպարը, ինձ թվումա՝ նա շատ թույլ էր::pardon
4. Հ. Մաթևոսյան «Աշնան արև»- Էստեղ էլ Սիմոնը, ախր հեչ հայ չի է:D, Արուսյակն էլ, Մաթևոսյանը տեղերը փոխել ա:D:
5. Է. Ֆրոմ «Սիրո արվեստը» - Լրիվ համաձայն եմ Ֆրոմի հետ, կամ էլ ստիպեց, որ համաձայնվեմ: Ինձ թվումա կարելի ա նաև Սիրելու արվեստ թարգմանել:think:
6. Ա Քամյու «Ժանտախտ»- Առայժմ ինձ համար Քամյուն առջևում է, միգուցե կփոխեմ միտքս, ինչևէ:

7. Հ Հեսսե « Սիդհարթա» և «Քլինգզորի վերջին ամառը»- Ամեն տեղ էլ կա սանսարա և նիրվանա, անշուշտ: Իսկ Քլինգզորը միայն վերջին տողի համար կարելի է կարդալ, ամենակարևորը ժպիտով: Սրա համար մեծ շնորհակալություն Դատարկին:)
8. Չ Դիկկենս « Դեյվիդ Կոպպերֆիլդ» - «Երբ ես ծնվեցի, հորս աչքերը, 6 ամիս ի վեր գոցված էին»: Էս նախադասությունը չեմ մոռանում: Եվ, որ ուրբաթ օր է ծնվել: Ինձ էլ հետաքրքրեց, թե ի՞նչ օր եմ ծնվել:D:
9. Վ. Սարոյան « Մարդկային կատատերգություն» - Շուտ եմ կարդացել, բայց Հոմերին կարելի է նորից կարդալ:
10. Է Վոյնիչ «Բոռը»- Գոնե մի կին գրող լինի:D:

Երևի բան չեմ մոռացել, չնայած կասկածում եմ, իսկ հայ հեղինակների պակասի պատճառն այն է, որ վերջերս իրենց աչքաթող եմ արել:(, ու սրանց «ազդեցության տակ» եմ:

Freeman
03.03.2012, 00:14
[COLOR="#E6E6FA"]

1. Ա. Քամյու «Օտարը»- Այս գրքի մասին ակումբից եմ իմացել, ու ձեր հորդորով կարդացել: Միայն առաջին նախադասությունը արդեն մի տպավորություն է առաջացնում, որ դեռ ոչ մի տեղ չեմ հանդիպել: Իսկ Օտարի նմաններ, ինձ թվում է, մեր մեջ կան, այն հատկությամբ, որը ես եմ նրան վերագրում:

«Անկումն» էլ կարդա (եթե դեռ չես կարդացել) , դրա մեջ էլ վերջին նախադասությունն ա հատուկ տպավորություն առաջացնում:

Հ.գ. վերջին նախադասությունը հայերեն թարգմանության մեջ՝
Բայց հիմա արդեն ուշ է, արդեն միշտ էլ ուշ կլինի: Բարեբախտաբար

StrangeLittleGirl
03.03.2012, 22:37

Լավ ա, այ սենց գովազդեք էլի անկումը, որ վերջը ինձ համոզեմ, կարդամ:

Katka
04.03.2012, 02:49
Լավ ա, այ սենց գովազդեք էլի անկումը, որ վերջը ինձ համոզեմ, կարդամ:

Նոր բան չգտա:))Բայց կարդա:

Skeptic
04.03.2012, 09:52
Լավ ա, այ սենց գովազդեք էլի անկումը, որ վերջը ինձ համոզեմ, կարդամ:
Էքզիստենցիալ նիհիլիզմի կոթող ա: :love

Freeman
04.03.2012, 11:23
Լավ ա, այ սենց գովազդեք էլի անկումը, որ վերջը ինձ համոզեմ, կարդամ:

Համ էլ մեջը մի քանի տող Ամստերդամն ա գովում :)

StrangeLittleGirl
04.03.2012, 19:47
Համ էլ մեջը մի քանի տող Ամստերդամն ա գովում :)
էդ չանցավ :)) Ամստերդամը հա էլ գովում են

Freeman
04.03.2012, 19:51
էդ չանցավ :)) Ամստերդամը հա էլ գովում են

Որ ասեմ կարմիր լամպերի փողոցն էլ էր գովում, էլի չի անցնի՞:)

Ի դեպ դեպքերի մի մասի Ֆրանսիայում են:

StrangeLittleGirl
04.03.2012, 20:41
Որ ասեմ կարմիր լամպերի փողոցն էլ էր գովում, էլի չի անցնի՞:)

Ի դեպ դեպքերի մի մասի Ֆրանսիայում են:
:D Ջոն Իրվինգի «Մինչև քեզ գտնեմ» գրքի մեջ ոչ միայն գովում, այլև ներկայացնում ա էդ թաղամասի (ի դեպ, եքա թաղամաս ա, մի փողոց չի) նիստուկացը:

Freeman
04.03.2012, 21:19
:D Ջոն Իրվինգի «Մինչև քեզ գտնեմ» գրքի մեջ ոչ միայն գովում, այլև ներկայացնում ա էդ թաղամասի (ի դեպ, եքա թաղամաս ա, մի փողոց չի) նիստուկացը:

Կարդա՞մ։))

Էդ թաղամասի մասին տարօրինակ փոքրիկ աղջիկն էլ ա գրել, համենայն դեպս ես իրանից եմ իմացել, որ կապույտ լամպերից պետք ա զգուշնալ ։)

Դավիթ
04.03.2012, 22:01
Որ ցանկը անգլերեն դնեմ, չեք տուգանի, չէ՞::) Պատմական են...

1. Movses Khorenatsi-History of Armenia
2. Herodotus-The Histories.
3. Homer-Iliad and Odyssey
4. Titus Livius (Livy)-History of Rome
5. Aristotle-Corpus Aristotelicum
6. Xenophon-Anabasis and Cyropaedia
7. Cornelius Tacitus- The Annals and Histories
8. Plutarch-Parallel Lives
9. Leopold von Ranke-Universal History
10. Edward Gibbon-The History of the Decline and Fall of the Roman Empire

StrangeLittleGirl
05.03.2012, 20:24
Կարդա՞մ։))

Էդ թաղամասի մասին տարօրինակ փոքրիկ աղջիկն էլ ա գրել, համենայն դեպս ես իրանից եմ իմացել, որ կապույտ լամպերից պետք ա զգուշնալ ։)
Կարաս: Ինքը մի 800 էջանոց գիրք ա, սերիալի նման արագ կարդացվում ա: Ընդհանուր առմամբ, եթե կիսով չափ սեղմվեր, շատ ավելի հաջող գործ կլիներ: Բայց դե սենց թե նենց լավ-լավ տեղեր ունի: Հատկապես ընդհանուր գաղափարը շատ լավն ա (ավելի շուտ, էն, ինչ ես եմ հասկացել)

Freeman
08.03.2012, 20:10

Արձակուրդին կսկսեմ, հուսով եմ ես էլ կհասկանամ էն, ինչ դու ես հասկացել:))

StrangeLittleGirl
09.03.2012, 13:21
Արձակուրդին կսկսեմ, հուսով եմ ես էլ կհասկանամ էն, ինչ դու ես հասկացել:))
Հա, շատ բարդ բան չի, արխային :)) Ինչու՞ ես սպասում արձակուրդին: ես գիշերը քնելուց առաջ էին կարդում, նենց լավ քնացնում էր

Freeman
09.03.2012, 14:59
Հա, շատ բարդ բան չի, արխային :)) Ինչու՞ ես սպասում արձակուրդին: ես գիշերը քնելուց առաջ էին կարդում, նենց լավ քնացնում էր

Սպրոսներն սկսվում են։))

Ուրեմն կքաշեմ, ընթացքում կկարդամ, ոնց մտածում եմ, արձակուրդներին էլ կարող ա ժամանակ չլինի։

Sent from my GT-S5660 using Tapatalk

Շինարար
31.03.2012, 02:40
3. Սերվանտես, «Դոն Կիխոտ»: Ամենահզոր պատմությունը կլիներ, եթե «Փոքր Մհերի ճյուղը» չլիներ: Չեմ կարդացել:D Ուղղակի պատմությունը գիտեմ, բացառիկ պատմություն է, որից էն կողմ դեռ ոչ մի գրող ոչինչ չի գրել: Հույս ունեմ՝ կարդալուց հետո չեմ փոշմանի:))

Արդեն կարդացել եմ ու չեմ փոշմանել:

Համ էլ սա լավ թեմա ա:)

Arpine
18.04.2012, 22:17
«Անկումն» էլ կարդա (եթե դեռ չես կարդացել) , դրա մեջ էլ վերջին նախադասությունն ա հատուկ տպավորություն առաջացնում:

Հ.գ. վերջին նախադասությունը հայերեն թարգմանության մեջ՝
Բայց հիմա արդեն ուշ է, արդեն միշտ էլ ուշ կլինի: Բարեբախտաբար

Շնորհակալ եմ, իրոք արժեր կարդալ, իր ոճին հավատարիմ, «Օրարի» հետ ահագին նմանություն ունի:8

Լավ ա, այ սենց գովազդեք էլի անկումը, որ վերջը ինձ համոզեմ, կարդամ:

Գովազդում եմ, համոզվի:))

Ֆոտոն
15.05.2012, 16:54
Դեռ 10 հատ լավագույն չեմ ընտրել, այնուամենայնիվ, ամենաներն ըստ իս.

1. Նարեկացի - Մատյան ողբերգության
2. Լազարև - Կարմայի ախտորոշում
3. Վլադիմիր Մեգրե - Անաստասիա
4. Կաստանյեդա - Դոն Խուան

Էս բոլոր գրքերի իմաստն ու ասելիքը կարծես նույնն ա, ասելու ձևն ա տարբեր: Բոլորն էլ դրական էներգիա են տալիս, լուսավորում ու մաքրում մարդուն, սեր տալիս... Էս շարքը մի օր կարող է լրացնեմ մինչև 10-ը, բայց էդ կարևոր չի: Կարծում եմ, որ չարժի մեծ քանակությամբ գրքեր կարդալ, էս մի քանի տասնյակ այս սկզբունքով ընտրվածները լրիվ բավական են: Իմ կանխատեսմամբ, հաջորդը, որ ավելացնելու եմ, Աստվածաշունչն է, հատուկ տրամադրվածություն է դա էլ պահանջում, հուսամ՝ կկարդամ:

Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ հատկապես 2-րդն ու 3-րդը: :)

Tigran-57777
15.06.2012, 11:45
1. Ալբեր Քամյու-«Անկում»
2. Ալբեր Քամյու-«Օտարը»
3. Շահեն Թաթիկյան-«Երիցս խաչվածը»
4. Նար-Դոս-«Մահը»
5. Պաուլո Կոելյո-«Ալքիմիկոս»
6. Վոյնիչ-«Բոռը»
7. Մ.Բուլգակով-«Վարպետը եվ Մարգարիտան»
8. Ավ Իսահակյան-«Աբու Լալա Մահարի»
9. Ալեքսանդր Դյումա-«Երեք հրացանակիրներ»
10.Շահեն Թաթիկյան-«Բալենի»

Արէա
15.06.2012, 21:07
3. Շահեն Թաթիկյան-«Երիցս խաչվածը»

:love 14-ից 18, 19 տարեկան ժողովուրդ ջան, անպայման մի տեղից գտեք կարդացեք, սրա նման վեպ դուք չեք կարդացել ու էլ երբեք չեք կարդալու:

10.Շահեն Թաթիկյան-«Բալենի»

Սա էլ: Անպայման:

Tigran-57777
15.06.2012, 22:39
Մի ժամանակ պարզապես սիրահարվել էր այդ գրքին,մինչև հիմա էլ իմ ամենասիրելի գրքերից մեկն է:ok

StrangeLittleGirl
17.06.2012, 12:51
1. Ալբեր Քամյու-«Անկում»
2. Ալբեր Քամյու-«Օտարը»
3. Շահեն Թաթիկյան-«Երիցս խաչվածը»
4. Նար-Դոս-«Մահը»
5. Պաուլո Կոելյո-«Ալքիմիկոս»

Ես ցնցված եմ էս համադրությունից :'

Շինարար
17.06.2012, 12:58
Ես ցնցված եմ էս համադրությունից :'

Բյուր, դեռևս չմարսված ցուցակ ա, որից պարզ ա, որ էս մարդը իսկապես կարդացող ա, ոչ մի զարմանալի բան չկա, իմ կարծիքով:

StrangeLittleGirl
17.06.2012, 13:00
Բյուր, դեռևս չմարսված ցուցակ ա, որից պարզ ա, որ էս մարդը իսկապես կարդացող ա, ոչ մի զարմանալի բան չկա, իմ կարծիքով:
Հա, դեռ չի կողմնորոշվել :))

Tigran-57777
24.06.2012, 17:33
Չկողմնորոշվելու բան չկա,պարզապես բոլորն էլ լավն են տարբեր ժանրերի մեջ:Փորձել եմ տարբեր ժանրերի լավագույն գրքերը նշել

Ruby Rue
23.07.2012, 00:46
1. Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին - չգիտեմ «Մատանիների Տիրակալն» թե «Սիլմարիլլիոն»ը ասեմ, բայց դե Սիլմարիլլիոնն ուրիշ ա էէ:love Մի տեսակ ոնց որ բիբլիա լինի, բայց աշխարհի ամենահետաքրքիր բիբլիան
2. Բեռնար Վերբեր - 1.Մահագնացները, 2.Հրեշտակների Կայսրությունը 3. Մենք, Աստվածները 4.Աստվածների շունչը 5.Աստվածների գաղտնիքը
3.Ռոուլինգ- Հարրի Փոթթերն ու....
4.Վիլյամ Սարոյան - Մարդկային Կատակերգություն / Սարոյանի թե արտաքինից, թե ստեղծագործություններից այնպիսի բարություն է ճառագում, որ ուղղակի անհնար է չսիրելը:love
5.Ռեյ Բրեդբերրի - 451 աստիճան ըստ Ֆարենհայտի / Էս ստեղծագործությանը կորակեմ որպես փիլիսոփայական ֆանտաստիկա /
6. Գյոթե- Ֆաուստ / Վհուկի խոհանոց, Վալպուրգիևյան գիշերներ, այն ինչ բաց էր թողել ռուսական հրատարակությունը, բայց հետո վերընթերցեցի հայերենը/
7. Անտուան դը սենտ Էքզյուպերի - Փոքրիկ իշխանը / էս գիրքը որ տարիքում էլ կարդաս, տարբեր ձև կմեկնաբանես/
8. Ջերալդ Դարրել - Խոսող Կապոցը / Պաշտելի Գիրք, Միֆլանդիաաաա, ուխ/
9. Վիլհելմ Հաուֆ - Շպեսարտի պանդոկը / էնքան եմ կարդացել 10 տարեկանից ի վեր, որ խեղճ գիրքս հոգնել ա իր խղճուկ գոյությունը քարշ տալուց , բայց հոոո սիրում եմ/
10.Լուի Բուսենար - Կապիտան թոկից փախածը / հիմա ինքն ինձ բավականին պրիմիտիվ ա թվում, բայց ժամանակին ամիսը մեկ կկարդայի :)/
11. Ալան լը Սաժ - Կաղ Սատանան / Ծիծաղասատիրախառն հավես ստեղծագործություն/
12.Չարլզ Դիքքենս- Ծուրբ Ծննդյան Երգը / Ու հատկապես սիրում եմ էն Միկի Մաուսների մուլտիկը ու էն բադ Էբենեզեր Սքրուջին/

Ruby Rue
23.07.2012, 00:51
Գրառումս արեցի ու հասկացա, որ ինձ մոտ «մանկական ժամ» էր, չնայած արդեն կեսգիշեր է...
Նշածս գրքեր մեծ մասն առաջին անգամ մինչ 12 տարեկանն եմ կարդացել ու զարմանալի է, որ կարդացած գրքերի էս թոհուբոհի մեջ, հենց իրենք միտքս եկան
«Մեծ-մեծ» գրքերը կհիշեմ, հետո կտեղադրեմ, ուղղակի վերոնշյալ գրքերի նկատմամբ մի տեսակ ջերմություն զգացի...
Ուղղակի մանկական գրքերը մի տեսակ ուրիշ էմոցիաներ, ուրիշ փիլիսոփայություն ունեն:love

Հ.Գ. Կավելացնեմ նաև Բուլգակով- Վարպետն ու Մարգարիտան

Freeman
23.07.2012, 08:43
9. Վիլհելմ Հաուֆ - Շպեսարտի պանդոկը / էնքան եմ կարդացել 10 տարեկանից ի վեր, որ խեղճ գիրքս հոգնել ա իր խղճուկ գոյությունը քարշ տալուց , բայց հոոո սիրում եմ/

Ափսոս չեմ կարա վարկանիշ տամ,փոքր ժամանակ Կարմիլհանից նե՜նց էի վախեցել :)

Ruby Rue
23.07.2012, 10:22
Ափսոս չեմ կարա վարկանիշ տամ,փոքր ժամանակ Կարմիլհանից նե՜նց էի վախեցել :)

Ես երազումս Միխելին էի տեսել, որ գոռում էր Կարմիլհաաաաաաան:D:)
Ամեն ինչ խառնել էի իրար

Freeman
23.07.2012, 23:24
Ես երազումս Միխելին էի տեսել, որ գոռում էր Կարմիլհաաաաաաան:D:)
Ամեն ինչ խառնել էի իրար

Դու գոնե մենակ երազում էիր տեսնում))

Բա անիծված նա ՜վը :)

Վոլտերա
16.12.2012, 21:08
10. Ռիչարդ Բախ, Ջոնաթան Լիվինգստոն ճայը
9. Մարիան Բելիցկին, Գանձերս տիեզերքում
8.Վ. Սարոյան , Մարդկային կատակերգություն
7.Ագաթա Քրիստի, Սպանություն գոլֆի դաշտում
6.Ջորջ օրվել, Անասնաֆերմա
5.Բուլգակով, Վարպետն ու Մարգարիտան
4.Արթյուր Ռեմբո, Մի եղանակ դժոխքում
3.Բուլգակով, Հանգուցյալի նոթեր
2.Քերոլ, Ալիսան հրաշքների աշխարհում
1.Գոլդինգ, Ճանճերի տերը:love

Rhayader
16.12.2012, 21:29

Ինչ անհամասեռ ցուցակ էր:o Համ էլ, «Ճանճերի տիրակալը»

Վոլտերա
16.12.2012, 21:31
Ինչ անհամասեռ ցուցակ էր:o Համ էլ, «Ճանճերի տիրակալը»

Հա, չեմ սիրում միապաղաղություն, համ էլ <<Ճանճերի տերը>>:)

Արէա
16.12.2012, 21:34
Հա, չեմ սիրում միապաղաղություն, համ էլ <<Ճանճերի տերը>>:)

Իրոք որ, ես էլ ճանճերի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք ունեմ :))

Վոլտերա
16.12.2012, 21:39
Իրոք որ, ես էլ ճանճերի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք ունեմ :))
Էդ գիրքը կարդալուց հետո սկսել եմ ճանճերի հետ նուրբ վարվել:D չնայած գրքում ճանճերը փոխաբերական իմաստով էին:

Rhayader
16.12.2012, 22:47
Հա, չեմ սիրում միապաղաղություն, համ էլ <<Ճանճերի տերը>>:)

«Lord of the Flies»-ը «Ճանճերի տերը» թարգմանողը «Մատանիների տերը» կթարգմանի, «Պարի տերը», «Լեռնային արահետների տերը», «Լույսի տերը» և այլն:

Rhayader
16.12.2012, 22:48
Հա, չեմ սիրում միապաղաղություն, համ էլ <<Ճանճերի տերը>>:)

Միապաղաղության խնդիրը չի, գրքերից առնվազն մեկը հանճարեղ էր, առնվազն մեկ ուրիշը՝ վառելու զիբիլ:

StrangeLittleGirl
16.12.2012, 22:51
Միապաղաղության խնդիրը չի, գրքերից առնվազն մեկը հանճարեղ էր, առնվազն մեկ ուրիշը՝ վառելու զիբիլ:

Հա լավ Ռայ, թող ինքնուրույն հասկանա, որ առնվազն մեկ ուրիշը վառելու զիբիլ ա :) վերջիվերջո, եթե դու էլ ես նույն գրքի մասին, ապա դա տասներորդ տեղում ա, իսկ դա ահագին խոստումնալից ա :))

Ingrid
16.12.2012, 23:31
Ինչը հենց հիմա հիշում եմ, որ տպավորվել է՝ որպես լավ գիրք, գրեմ.
1. Ռոջեր Ժելյազնի "Լույսի իշխանը"
2. Յուկիո Մոսիմա "Միջին դարերում ապրող մոլագարի փիլիսոփայական օրագիրը"
3.Մահֆուզ Նագիբ "Ուղին"
4.Հարուկի Մուրակամի "Կաֆկան ծովափում"
5.Էրնեստ Հոֆման "Գաճաճ Ցախես՝ Ցինոբեր անվանյալ"
6.Սթիվեն Քինգ "«Извлечение троих» " հայերեն թարգմանությունը ոնց որ լավ չհնչեց, քանի որ ռուսերենով եմ կարդացել, գրեցի ռուսերեն վերնագիրը
7.Ֆերնանդո Արրաբալ "Ֆանդոն և Լիսը"
8.Վիրջինյա Վուլֆ "Օռլանդո"
9.Հրանտ Մաթևոսյան "Խումհար"
10.Լևոն Խեչոյան "Սև գիրք, ծանր բզեզ"

Rhayader
16.12.2012, 23:34

Ես քեզ սիրում եմ :love

Rhayader
16.12.2012, 23:35
Հա լավ Ռայ, թող ինքնուրույն հասկանա, որ առնվազն մեկ ուրիշը վառելու զիբիլ ա :) վերջիվերջո, եթե դու էլ ես նույն գրքի մասին, ապա դա տասներորդ տեղում ա, իսկ դա ահագին խոստումնալից ա :))

«Այնքան սարսափելի չի Էքզյուպերին, ինչքան իրեն նմանակողները» :D

StrangeLittleGirl
16.12.2012, 23:45
«Այնքան սարսափելի չի Էքզյուպերին, ինչքան իրեն նմանակողները» :D

հարյուր տոկոս :)

Շինարար
16.12.2012, 23:51
3.Մահֆուզ Նագիբ "Ուղին"

Մահֆուզ ինչ լեզվով ես կարդացել:

Ingrid
16.12.2012, 23:56
Մահֆուզ ինչ լեզվով ես կարդացել:
Ռուսերեն, ցավոք, արաբերեն չգիտեմ:

Ingrid
16.12.2012, 23:57
Անգլերեն քիչ եմ կարդում, բայց շատացնելու եմ: Հիմա ձեռքիս տակ եղած անգլերեն գիրքը Սթիվեն Քինգի "On Writing"-ն է:

Շինարար
17.12.2012, 00:10
Ռուսերեն

Ես մտածեցի` գուցե հայերեն թարգմանություն կա: Հզոր գրող ա Մահֆուզը, բայց նույն շարքում Մաթևոսյանին ես Մահֆուզից հետո չէի դնի:

Rhayader
17.12.2012, 00:12
Անգլերեն քիչ եմ կարդում, բայց շատացնելու եմ: Հիմա ձեռքիս տակ եղած անգլերեն գիրքը Սթիվեն Քինգի "On Writing"-ն է:

Ես քեզ արդեն ավելի եմ սիրում :D Մենք հաստա՞տ ծանոթ չենք: Սպեցիֆիկ բաներ կային, որոնք կամ ինձանից են վերցնում, կամ ընկերներիցս մեկից:

StrangeLittleGirl
17.12.2012, 00:13
Անգլերեն քիչ եմ կարդում, բայց շատացնելու եմ: Հիմա ձեռքիս տակ եղած անգլերեն գիրքը Սթիվեն Քինգի "On Writing"-ն է:
Հաստատ Բայն ա խորհուրդ տվել :))
Ինձ էլ խորհուրդ տվել ու նույնիսկ ուղարկել էր: Կարծեմ մինչև հիմա Երևանի կոմպիս դեսքթոփին ա :))

StrangeLittleGirl
17.12.2012, 00:14
Ես քեզ արդեն ավելի եմ սիրում :D Մենք հաստա՞տ ծանոթ չենք: Սպեցիֆիկ բաներ կային, որոնք կամ ինձանից են վերցնում, կամ ընկերներիցս մեկից:

վայ, փաստորեն դուք իրար չեք էլ ճանաչում :D

Ingrid
17.12.2012, 00:14
Ես մտածեցի` գուցե հայերեն թարգմանություն կա: Հզոր գրող ա Մահֆուզը, բայց նույն շարքում Մաթևոսյանին ես Մահֆուզից հետո չէի դնի:
Դե, հետ ու առաջ դնելը ոչ թե ավելի լավ կամ վատ լինելու համար էր, այլ սկզբում նշել էի արտասահմանյան հեղինակներին, ապա՝ հայկական: Երևի ճիշտ կլիներ, որ հակառակն անեի, ուղղակի սկզբում Ժելյազնիին հիշեցի, ու շարքս այդպես ձևավորվեց:

Ingrid
17.12.2012, 00:16
Ես քեզ արդեն ավելի եմ սիրում :D Մենք հաստա՞տ ծանոթ չենք: Սպեցիֆիկ բաներ կային, որոնք կամ ինձանից են վերցնում, կամ ընկերներիցս մեկից:

Միայն կժպտամ:

Շինարար
17.12.2012, 00:21
Դե, հետ ու առաջ դնելը ոչ թե ավելի լավ կամ վատ լինելու համար էր, այլ սկզբում նշել էի արտասահմանյան հեղինակներին, ապա՝ հայկական: Երևի ճիշտ կլիներ, որ հակառակն անեի, ուղղակի սկզբում Ժելյազնիին հիշեցի, ու շարքս այդպես ձևավորվեց:

Ասածս խնդրում եմ ազգայնականության չվերագրել:)) Առաջին անգամն ա, որ ցուցակի հերթականության եմ միջամտում էս թեմայում: Ուղղակի, իրոք էդպես ա:

Ingrid
17.12.2012, 00:24
:D:D:D:D

վայ, փաստորեն դուք իրար չեք էլ ճանաչում :D

Rhayader
17.12.2012, 03:31
Միայն կժպտամ:

Վայ քու :o:D եթե ճիշտ հասկացա, ես դախացել եմ:

Վոլտերա
17.12.2012, 20:14
«Lord of the Flies»-ը «Ճանճերի տերը» թարգմանողը «Մատանիների տերը» կթարգմանի, «Պարի տերը», «Լեռնային արահետների տերը», «Լույսի տերը» և այլն:
Նախ դա ընդամենը թարգմանողի խնդիրն ա, ու տիրակալ ու տեր բառերի տարբերությունն էդքան էլ մեծ չի, ու բարի եղեք դուք մի որոշեք գրքերի վառելու բան լինելը, ես գրել եմ ԻՄ սիրելի գրքերի շարքը ու սա ընդամենը անձնական կարծիք է: Ոչ մեկին հաճելի չի լինի իր սիրած գրքի մասին նման կերպ արտահայտվելը:

Rhayader
18.12.2012, 23:50

Իր սիրած գրքերի մասին՝ ոչ: Ուրիշների սիրած գրքերի մասին այն էլ ինչքան հաճելի է :D

http://cs9986.userapi.com/u163545242/a_8c291f80.jpg

Նամակով էլ գրեցի, այստեղ էլ ասեմ: «Տերը» ենթադրում է պատկանելություն: «Տիրակալը»՝ սուբորդինացիա: «Ճանճերի տերը». մարդ, ում ճանճեր են պատկանում: «Ճանճերի տիրակալը». մարդ, ով իշխում է ճանճերի վրա: Եթե քո տրամաբանությամբ նայենք, թարգմանիչը կարող էր վերնագիրը թարգմանել «Ճանճերի բաժներերը», «Ճանճերի նախագահը», «Ճանճերի սիսադմինը»:

Վոլտերա
19.12.2012, 23:24

Ի դեպ հենց <<Ճանճերի տերը>> գրքում հեղինակը նկատի ունի ճանճերի տիրոջը, ոչ թե իշխողին, շատ ճիշտ նկատեցիք:

Rhayader
20.12.2012, 01:50
Ի դեպ հենց <<Ճանճերի տերը>> գրքում հեղինակը նկատի ունի ճանճերի տիրոջը, ոչ թե իշխողին, շատ ճիշտ նկատեցիք:

Մարի, հասկանում եմ, որ դու այն տարիքում ես, որ քեզ հաճելի է պարզապես վիճելը, սխալ դուրս չգալու համար, բայց ուղղեմ քեզ. «Ճանճերի Տիրակալը» տվյալ և այլ կոնտեքստներում Բելզեբուբն է (որի անունը, եբրայերենից թարգմանած, համապատասխանաբար նշանակում է «Ճանճերի Տիրակալ»): Այլ կերպ ասած, Սայմոնը վայրի խոզի գլուխն ընկալում է որպես սատանայի մարմնացում: Lord անգլերեն բառը, նշանակելով սուբորդինացիա, իշխանություն («Lord is a deferential appellation for a person or deity who has authority, control, or power over others; a master, chief, or ruler. (http://en.wikipedia.org/wiki/Lord_of_the_Flies)»), հայերեն թարգմանվում է «տիրակալ»:

Վոլտերա
20.12.2012, 22:20

Դե լավ, սխալ հանեցիք ինձ ու թարգմանողին, խնդիր չկա: Մերսի բացատրության համար:

Rhayader
20.12.2012, 23:06
Դե լավ, սխալ հանեցիք ինձ ու թարգմանողին, խնդիր չկա: Մերսի բացատրության համար:

Խնդրեմ, միշտ ուրախ եմ: Եթե էլի պետք լինի, ձայն տուր:

Avira
21.12.2012, 00:14
1 ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ_ԱՆԿՈՒՄ
2 մԱՐԿԵՍ _Նահապետի Աշունը
3 Մարկես _Սերը խոլերյաի տարիներին
4 Բուլգակով _Վարպետն ու Մարգարիտան
5 Կարեն Ա Սիմոնյան _ HOMO DEI
6 Ստեֆան Ցվայգ _ծաղրածուի աչքերով
7 NEIL GAIMAN_ American Gods
8 ՎԱՀԵ ՔԱՉԱ __Գիշատիչների խնջույքը
9 էրիխ մարիա ռԵՄԱՐԿ__Ապրելու ժամանակը ,մեռնելու ժամանակը
10 Ջեյմս Ջոյս 8__ ՈՒԼԻՍԵՍ ((ձեռքիս տակ է հիմա ))

Rhayader
21.12.2012, 00:29

Ինչ լավն էին :love

Ingrid
21.12.2012, 19:19
1 ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ_ԱՆԿՈՒՄ
2 մԱՐԿԵՍ _Նահապետի Աշունը
3 Մարկես _Սերը խոլերյաի տարիներին
4 Բուլգակով _Վարպետն ու Մարգարիտան
5 Կարեն Ա Սիմոնյան _ HOMO DEI
6 Ստեֆան Ցվայգ _ծաղրածուի աչքերով
7 NEIL GAIMAN_ American Gods
8 ՎԱՀԵ ՔԱՉԱ __Գիշատիչների խնջույքը
9 էրիխ մարիա ռԵՄԱՐԿ__Ապրելու ժամանակը ,մեռնելու ժամանակը
10 Ջեյմս Ջոյս 8__ ՈՒԼԻՍԵՍ ((ձեռքիս տակ է հիմա ))

Ստեֆան Ցվայգից մի քանի գործ կարդացել եմ, բայց "Ծաղրածուի աչքերով" գործի չեմ հանդիպել: Այ, Հայնրիխ Բյոլլն ունի նման ստեղծագործություն, որը շատ եմ հավանում: Գուցե սխալվում եմ, կարո՞ղ եք ինձ հղում անել:

Ingrid
23.12.2012, 16:33
Ստեֆան Ցվայգից մի քանի գործ կարդացել եմ, բայց "Ծաղրածուի աչքերով" գործի չեմ հանդիպել: Այ, Հայնրիխ Բյոլլն ունի նման ստեղծագործություն, որը շատ եմ հավանում: Գուցե սխալվում եմ, կարո՞ղ եք ինձ հղում անել:

Avira ջան, սպասում եմ, հետաքրքիր է, գո՞ւցե պատասխանես:

Այբ
07.03.2013, 10:43
1 Դոստոևսկի - Ոճիր և պատիժ
2 Քամյու - Անկում
3 Բուլգակով - Վարպետը և Մարգարիտան
4 Թոմաս Ման - Բուտենբրոկներ
5 Հրանտ Մաթևոսյան - Նանա իշխանուհու կամուրջը
6 Վահե Քաչա - Գիշատիչների խնջույքը
7 Ա. Գրիբոեդով- Խելքից պատուհաս
8 Ֆրանց Վերֆելը - Մուսա լեռան 40 օրը
9 Հերման Հեսսե - Տափաստանի գայլը
10 Վիլյամ Սարոյան- Մարդկային կատակերգություն

Diana99
03.04.2013, 20:59
1.Վոյնիչ-Բոռ :love :love :love
2.Անրի Վեռնոյ-Մայրիկ
3.Հեկտոր Մալո-Առանց ընտանիքի
4.Սոմերսեթ Մոեմ-Թատրոն
5.Չեխով-Շնիկով տիկինը
դեռ այսքանը

Mari Sari
04.04.2013, 21:59
1.Քամյու-Օտարը
2.Չակ Պալանիկ-Fight club
3.Մարկես-Նահապետ աշունը
4.Մարկես-100 տարվա մենություն
5.Հյուգո-Փարիզի Աստվածամոր տաճարը
6.Харуки Мураками-Охота на овец
7.Հյուգո-Թշվառները
8.Տոլկին-Հոբիտ
9 Эрнест Хемингуэй-По ком звонит колокол
10.Սաղաթել Հարությունյան-Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը(մանկությանս հրաշքը:D)

Թեման ընտիրն էր, չդիմացա գայթակղությանը:

Rhayader
06.04.2013, 09:12

Էլի շատ անհամասեռ ցուցակ էր :think

Rhayader
06.04.2013, 09:12
1.Վոյնիչ-Բոռ :love :love :love
2.Անրի Վեռնոյ-Մայրիկ
3.Հեկտոր Մալո-Առանց ընտանիքի
4.Սոմերսեթ Մոեմ-Թատրոն
5.Չեխով-Շնիկով տիկինը
դեռ այսքանը

Գերազանցիկ, բայց ձանձրալի դպրոցական աղջկա ցուցակ :))

Mari Sari
06.04.2013, 14:01
Էլի շատ անհամասեռ ցուցակ էր :think
Իսկ ինչու՞մն է կայանում անհամասեռությունը::think

Գալաթեա
07.04.2013, 01:35
Ռայ, ստեղի խալխի ցուցակի վերահսկիչ տեսուչի աշխատանքը դեռ չես թողե՞լ :))

Sagittarius
07.04.2013, 01:42
Իսկ երբ լավագույն տասնյակը ընդհանուր կարդացած գրքերի 25% ա կազմում, իմաստ ունի՞ տասնյակ կազմելը :))

Diana99
07.04.2013, 11:10
Գերազանցիկ, բայց ձանձրալի դպրոցական աղջկա ցուցակ :))

Կներեք ,բայց իմ տարիքի համար շատ հետաքրքիր ցուցակ է

Diana99
07.04.2013, 11:14
Եվ կխնդրեի չվիրավորել

Two-Face
07.04.2013, 21:45
Ստիվեն Քինգ - Փայլում
Դանիել Դեֆո - Ռոբինզոն կրուզո
Ջոն Ռ.Ռ. Թոլքիեն - Հոբիթը
Ստիվեն Քինգ - Բջջային
Դմիտրի Գլուխովսկի - Մետրո 2033
...

Հայկօ
07.04.2013, 23:10
Ստիվեն Քինգ - Փայլում
Դանիել Դեֆո - Ռոբինզոն կրուզո
Ջոն Ռ.Ռ. Թոլքիեն - Հոբիթը
Ստիվեն Քինգ - Բջջային
Դմիտրի Գլուխովսկի - Մետրո 2033
...

Արի «Ռոբինզոնը» հանենք, տեղը դնենք, ասենք, «Նեյրոմանտիկը», դառնա լրիվ իմ սիրած ցուցակներից ։)։ «Մետրոն» էդքան լավն ա՞, ուզում եմ կարդալ։

piacere
08.04.2013, 02:09
1. Մարկես- Հարյուր տարվա մենություն
2. Հեսսե- Տափաստանի գայլը
3. Լերմոնտով- Մեր ժամանակի հերոսը
4. Նիցշե - Անտիքրիստ
5. Բիրս - Սատանայի բառարանը
6. Հեմինգուեյ - Երբ ծագում է արևը
7. Ֆիցջերալդ - Մեծն Գեթսբին
8. Բոկաչո - Դեկամերոն

Rhayader
08.04.2013, 06:46
Ռայ, ստեղի խալխի ցուցակի վերահսկիչ տեսուչի աշխատանքը դեռ չես թողե՞լ :))

Ծերությանս ուրախությունն ա, մի զրկի:))

Իսկ ինչու՞մն է կայանում անհամասեռությունը::think

Լրիվ տարբեր կատեգորիաների գրքեր էին, լավից մինչև ախմախ:

Rhayader
08.04.2013, 06:49
Եվ կխնդրեի չվիրավորել

Ձեզ ոչ մեկը չի վիրավորել, դյուրազգաց օրիորդ: Պարզապես ցուցակը սովետի ժամանակվա կրթական ծրագրից է: Սեփական «ես»-ի արտահայտում կարդացած գրքերի մեջ չկար: Ինչը նույնիսկ սեփական «ես» ունենալու փաստը հաճախ կասկածի տակ է դնում:

Sambitbaba
08.04.2013, 06:51
Մարի, «Ճանճերի Տիրակալը» տվյալ և այլ կոնտեքստներում Բելզեբուբն է (որի անունը, եբրայերենից թարգմանած, համապատասխանաբար նշանակում է «Ճանճերի Տիրակալ»): Այլ կերպ ասած, Սայմոնը վայրի խոզի գլուխն ընկալում է որպես սատանայի մարմնացում:

Մարի ջան, այս հարցում անհնար է չհամաձայնվել Ռայի հետ…

Diana99
08.04.2013, 08:08
Ձեզ ոչ մեկը չի վիրավորել, դյուրազգաց օրիորդ: Պարզապես ցուցակը սովետի ժամանակվա կրթական ծրագրից է: Սեփական «ես»-ի արտահայտում կարդացած գրքերի մեջ չկար: Ինչը նույնիսկ սեփական «ես» ունենալու փաստը հաճախ կասկածի տակ է դնում:

Ակումբցիներից շատերը կարդացել են այս գրքերից ուրեմն նրանց էլ պետք է նման որակավորում տաք

Rhayader
08.04.2013, 14:16
Ակումբցիներից շատերը կարդացել են այս գրքերից ուրեմն նրանց էլ պետք է նման որակավորում տաք

Շատերն են կարդացել (ես ներառյալ), բայց միայն ձանձրալի դպրոցականի կարգի հետաքրքրություն ներկայացնող մարդիկ են դրանք համարում իրենց կարդացած լավագույն գրքերը:

Diana99
08.04.2013, 15:38
Շատերն են կարդացել (ես ներառյալ), բայց միայն ձանձրալի դպրոցականի կարգի հետաքրքրություն ներկայացնող մարդիկ են դրանք համարում իրենց կարդացած լավագույն գրքերը:

Լավ ես չեմ բռնանա ձեր կարծիքին

Հայկօ
08.04.2013, 18:42
Բայ, բեյսբոլի փեդը վերցրու իջի հայաթի էրեխեքին ծեծի ։))։ Էդ տարիքում արկածային գրականությունից լավ բան մեկ էլ հայերեն արկածային գրականությունն ա ։)։

Sagittarius
08.04.2013, 18:48
Շատերն են կարդացել (ես ներառյալ), բայց միայն ձանձրալի դպրոցականի կարգի հետաքրքրություն ներկայացնող մարդիկ են դրանք համարում իրենց կարդացած լավագույն գրքերը:

Մարդը նույնիսկ թեմա (http://www.akumb.am/showthread.php/64304-%D4%BB%D5%B6%D5%B9-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AC-13-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4) ա բացել, ակումբցիները լավ-լավ գրքեր են խորհուրդ տալիս /նախանձենցի, որ 13 տարեկան չեմ/, կկարդա էլի ընթացքում: Ավելի լավ ա, դու էլ գնա էտ թեմա մի երկու բան խորհուրդ տուր, ձեռի հետ ես էլ կօգտվեմ խորհուրդներիցդ:

Diana99
08.04.2013, 19:22

Շնորհակալություն ինձ հասկանալու համար :)

Two-Face
09.04.2013, 11:04
Արի «Ռոբինզոնը» հանենք, տեղը դնենք, ասենք, «Նեյրոմանտիկը», դառնա լրիվ իմ սիրած ցուցակներից ։)։ «Մետրոն» էդքան լավն ա՞, ուզում եմ կարդալ։

«Մետրոն» վերջն ա: :love Թեկուզ մինչև վերջ տենց էլ չկարդացի, բայց վերսկսել եմ: Մինչև գիրքը չկարդամ, խաղի մասին մոռանում եմ: :))

Մարկուս
03.05.2013, 11:09
1.Булгаков- Мастер и Маргарита
2.Маркес -Любовь во время чумы
3.Սոմերսեթ Մոեմ- Լուսին և վեցպենսանոց
4.Օսկար Ուայլդ- Դորիան Գրեյի դիմանկարը
5.Բուլգակով- Շան սիրտը
6.Франц Кафка -Превращение
7.Մարկես- Հարյուր տարվա մենություն
8.Эдгар По-Черный кот
9.Վիլյամ Սարոյան- Մարդկային կատակերգություն
10.Эрик Эммануил Шмитт- Оскар и Розовая дама

Վոլտերա
03.05.2013, 20:16

Դե հիմա սպասի մասնագետը գա ստուգի :))

Մարկուս
03.05.2013, 21:00
Դե հիմա սպասի մասնագետը գա ստուգի :))
Մասնագետը? :o

Վոլտերա
03.05.2013, 21:07
Մասնագետը? :o

Ահան, մի քիչ համբերի, կիմանաս :))

Մարկուս
03.05.2013, 21:53
[QUOTE=Mari Melikyan;2408981]Ահան, մի քիչ համբերի, կիմանաս :))[/QUOTE
:o

Մար.
09.04.2014, 20:12
1 Րաֆֆի - «Սամվել»
2 Մուրացան - «Գևորգ Մարզպետունի»
3 Րաֆֆի - «Խենթը»
4 Դերենիկ Դ. - «Վարդանանք»
5 Րաֆֆի - «Դավիթ Բեկ»
6 Ստ. Զորյան - «Պապ թագավոր»
7 Սերո Խանզադյան - «Մխիթար սպարապետ»
8 Ջոուն Ռոուլինգ - «Հարրի փոթերը և Փիլիսոփայական քարը»
9 Ս. Այվազյան - «Ճակատագիրն Հայոց»
10 Ֆ. Վերֆել - «Մուսա լեռան 40 օրը»
Հետաքրքիր է ստացվել .. համարյա բոլորը պատմավեպեր են.:think:D:love:love:D:D:D

Ռուֆուս
09.04.2014, 20:14
Մար. ջան, իսկ դու քանի՞ տարեկան ես :)

Մար.
09.04.2014, 20:16
16 :D

Ռուֆուս
09.04.2014, 20:26
16 :D
Էխ, երանի քեզ, էլ չենք լինի 16 տարեկան...

Հոյակապ տարիք է ավելի լուրջ ու հետաքրքիր գրականության անցնելու համար :)

Մար.
09.04.2014, 20:31
ձեզ հետ համաձայն եմ.. բայց ես մինչև ցուցակիս բոլոր պատմավեպերն չվերջացնեմ, ուրիշ ժանրի դեռ չեմ անցնի:love

Դավիթ
09.04.2014, 20:35
8 Ջոուն Ռոուլինգ - «Հարրի փոթերը և Փիլիսոփայական քարը» :)

Սա էլ հայության հետ կապ ունի::)

Մար.
09.04.2014, 20:37
այսի՞նքն:think

Դավիթ
09.04.2014, 20:40
Դե չգիտեմ, էս մեկը չի նայվում մյուսների կողքին:

Մար.
09.04.2014, 20:42
հաա,, գիտեմ .. ետ միակ գիրքնա, որ պատմավեպ չիի, բայց դուրս եկել է :hands