PDA

Դիտել ողջ տարբերակը : Մանրապատումներ



Էջեր : [1] 2 3 4

impression
03.08.2008, 09:47
Ի տարբերություն Անկապ Օրագրի, էստեղ տվայտանքներից գրել չկա: Կոնկրետ փոքրիկ պատմություններ ենք գրում: Սկսում եմ :)


Հետը ծանոթացա չատով, երբ հանկարծակի սկսեց խոսել ինձ հետ, երբ մայրը հեռացել էր համակարգչի մոտից: Անունը` Դավիթ է, յոթ տարեկան, հետս խոսում է անգլերեն, թեև հայ է, ուղղակի հայերենին այդքան լավ չի տիրապետում, ինչքան անգլերենին, դե, Հայաստանում չի ապրում:
-Ինձ կուղարկե՞ս նկարդ:
Ուղարկում եմ մի նկար, որտեղ ձեռքիս կիթառ կա: Հիանում է:
-Օ~, դու կիթառ ես նվագում, երանի ես էլ կիթառ ունենայի:
Չէի ուզում ինձանից հիասթափվեր Դավիթը, դրա համար էլ չասացի, որ նվագել չգիտեմ: Երեխայի աչքում հերոս երևալը հաճելի է շատ:
-Եթե երբևէ հանդիպենք, ես քեզ կիթառ կնվիրեմ, Դավիթ ջան:
-Լու՞րջ, (ու ուրախություն արտահայտող մի քանի տող անկապ հնչյուններ):
-Դե իհարկե, Դավիթ, դու իմ ընկերն ես, չէ՞:
-Ահա: :)
Էլի ենք խոսում, գրեթե ամբողջ օրը, մինչև հասնում է Դավթի քնելու ժամը:
-Դե գնա, Դավիթ ջան, քեզ բարի գիշեր ու անուշ երազներ:
-Եթե երբևէ հանդիպենք, ես քեզ 7 դոլլար կնվիրեմ:
-Ինչու՞, Դավիթ ջան:
-Որովհետև դու իմ ընկերն ես: Բարի գիշեր: :)

Մարկիզ
03.08.2008, 10:15
Հետը ծանոթացա չաթով, երբ հանկարծակի սկսեց խոսել հետս, երբ ես:) չաթով աղջիկ էի կպցնում: Անունը` Գեւոր էր 18 տարեկան: Հետս խոսում էր ոչ հայերեն, թեւ հայ էր, ուղղակի ընդհանրապես ոչ մի բանի չէր տիրապետում: Դե, Հայաստանում է ապրում, բայց…
–Privet, ari canodanank
Մականունս նույնն է. Մարկիզ…
–Ha, – գրում եմ:
Չէի ուզում ասել, որ տղա եմ (ընդ որում, իրենից մի երկու տարի մեծ ), որ վրեն մի քիչ "կայֆավատ ըլնեմ": Սենց բաները հաճելի էր շատ:
–Anun in4 markiz jan
–janna, ba kon@?:kiss
– anuns gevor kani tarekan es:king
–31 du?
–18 kgas aveli motikic canotanank
–asa sirelis, vortex, erb?
–jami 20-in kaktusi dem@ lav a?????????
–Ha, lav a
–de kspasem KYANK
…:))

Ավելացվել է 2 րոպե անց
եթե մոդերատորները հարկ կհամարեն, թող գրառումս ջնջեն…
Հայատառ գրելն անիմաստ էր::)

Երկնային
03.08.2008, 14:38
Ձեր չաթային գրառումներից հետո որոշեցի ես էլ օդնոկլասսնիկներում տարբեր տղաների կողմից ինձ «կպցնելու» փորձեր անելուց մի քիչ գրեմ… :D

Գրում եմ մենակ իրանց գրած առաջին բանը, երկրորդ չի լինում սովորաբար, որովհետև մենակ մի անգամ են գրում… :D
Ու եթե պատասխանած եմ լինում ինչ որ բան, դա էլ կտեղադրեմ… :)

----------------------------

- ո՞նց չասեմ ջանս, ո՞նց թաքցնեմ, ախր ո՞նց կարամ համեստություն անեմ և թաքցնեմ, ո՞նց չասեմ թե ինչ գեղեցիկ աչքեր ունես դու, ախր չասել որ դու շատ հմայիչ տեսք ունես իմ կոխմից հանցագործություն կլիներ. ՍԻՐՈւՆ ջան կարո՞ղ եմ ծանոտանալ քեզ հետ:
- ավելի լավ էր շարունակաեիր համեստություն անել

--------------------------------

Սա ռուսերեն պետք ա գրեմ.
Տղան հայ էր, ու հավանաբար «մռութ» բառը թարգմանել էր ռուսերեն… :D

- ну и мордашка :love
- хорошо что не морда

:D

-------------------------------

Էս մեկը անտեղի տեղը որոշեց, որ ես անտրամադիր եմ ու ինձ գրեց… :D

- Արուսյակ ջան խի՞ ես սենց տխուր, ինչո՞վ օգնեմ
- Ես տխուր չեմ
- բա խի՞ քաղցր ջան, սիրտս ճմլվեց, ինչո՞վ օգնեմ, ո՞վա նեխզացրել
- Չեմ ուզում քեզ հիասթափացնել, բայց պետք ա ասեմ` ես անտրամադիր չեմ, գնա մենակով դարդ արա…

-------------------------------

- բարև սիրուն աղջիկ, սիրուն աղջիկ, եթե դու բոյով ես ու քեզ դուր են գալիս բոյով ու սիմպատիՇնի տղաները այդ թվում նաև բարի ու ռոմանտիկ, ապա պատասխանի SMS-իս…

Այս մեկին ոչինչ չպատասխանեցի երեք պատճառով.
1.ես բոյով չեմ
2.ինքը սիմպատիՇնի չէր
3.համ էլ ինձ SMS չէր եկել…

:D
-----------------------------

Էնտեղ ավատարիս նկարն ա դրված որպես գլխավոր… :)
մի տղա, որի նկարը էսպիսին էր. ինքը կանգնած, ձեռքին ծաղկեփունջ, ու ձեռաը առաջ մեկնած, կարծես այդ ծաղկեփունջը տալիս լինի… :D
գրել էր.
-Արի մոԴս, քաղցր

ես ոչինչ չպատասխանեցի
երկու րոպեից մի հատ էլ գրեց.
- ну и дура…

:D:D
---------------------------

շարունակելի…
դեռ լիքը կա… :D

Dayana
04.08.2008, 16:19
Լիլ ուզում էի անկյունումս գրել, բայց էստեղ գրեմ :) դուրս եկավ գաղափարը :)

Ուղիղ ութ ամիս մազոխիստաբար իրեն տանջում էր։ Մտածում կամ երևի չէ, արտասվում ու ծիծաղում միաժամանակ։ Հասկացավ ինչ ասել է թե անքնություն ու այդ ամենը աչ մի բանի համար։ Մի օր վեր կացավ, սրտից սրբեց կողտոտ կոշիկների հետքերը ու դուրս եկավ փողոց նույն ժպիով, ինչով ժպտում են բոլոր ծաղրածուները։
Մի օր էլ կլսի հեռախոսազանգ.
- Բարև։
- Բարև։
-Ես գնում եմ ու քեզ կկարոտեմ։
-Շնորհակալ եմ ....

Հիմա հեռու ես, շատ հեռու, ու ես միայն շնորհակալությունս եմ պահում, իսկ դու երևի կարոտում ես ....

Janita Hero
04.08.2008, 16:44
Զանգահարեցի իմ վաղեմի ծանոթին :tel/4 տարի ոչ գիտեմ ուր է, ոչ էլ խոսել էի հետը/, ով մի ժամանակ երեխայաբար ուզում էր ինձ առևանգել /փախցներ/:D, սակայն իմ շատ լավ ընկեր-բարեկամն էր: ԿԳԲ-ական հմտություններովս գտա իր մոսկովյան բջջային հեռախոսահամարն ու սմս գրեցի....
-թե իմանաս ով ա է՜ քեզ հիշել, աշխարհով մեկ կլինես…
-/պատասխան սմս/ բարև, ով ա՞
-/պատասխանին՝ պատասխան/ձյունանուշիկն ա :D:lilex:
անմիջապես զանգեց ու սկսվեց բարև բարլուս, բա ո՞վ ա, ասեցի ով ա…… 5 րոպե շոկից դուրս չեկավ ……
Մի խոսքով խոսեցինք մի կես ժամի չափով հին ու նոր մեռելներին հիշեցինք…… ասեց, ես հիմա գնում եմ ռեստորան ու քո կենացը պիտի խմեմ հատուկ…
5 րոպեից զանգ.
- ԼՍԻ Ֆլոռ, գիտե՞ս երգիչ Շավոյին, ինքը իմ լավ ընԳերն ա ու ինքը էսօր հատուկ քո համար երգելու ա……
ասում եմ հա լսել եմ…
- Դե ուրեմն ուշադիր՝ /ու մեկ էլ երգիչ Շավոն լսափողի այն կողմից միկրոֆոնային ձայնով ասում ա ,-« ահա սիրելի բարեկամներ այս երգը նվիրվում է երևանի մի գեղեցիկ աղջիկ՝ Ֆլորային, ու գնա՜ց երգը «Ջանե ջան , ազիզ ջան, քեզ ջան ասեմ,դու հա ջան»:lol /ու երգի ընթացքում էլ անունս բազմիցս շեշտվում ա//:D
-Լավ է՞ր, լսեցի՞ր
Ասում եմ այո, շնորհակալ եմ:oy
- Դե քեզ բարի գիշեր ու անուշ քուն……

Ասում ես էլի, ինքն ինձ ոչ մի բան ա, ուղղակի մոռացված ծանոթ, բայց ինչպիսի վերաբերմունք……

Երկնային
12.08.2008, 19:15
Մի փոքրիկ երկխոսություն հիշեցի…

- Ի՞նչ ես խաղում, ե՞րբ ես խաղում, ինչու՞…
- Կյանքը խաղ է…
- Կյանքն ապրելու համար է…
- Ես խաղում եմ կյանքը…
- Հիմա է՞լ ես խաղում…
- Հա…
- Իսկ ես ապրում եմ կյանքը…
- Դու էլ ես խաղում… հորինում ես շատ բան, խաղ ա…
- Ես չեմ խաղում, հիմա էլ եմ ապրում… փոքրիկ վայրկյան եմ ապրում…
ու լռություն…

ես երբեք չեմ խաղա կյանքը…

impression
19.08.2008, 13:59
-Աղջիկ ջան, մի հատ կմոտենա՞ս,- մի տատիկ էր, ձեռքն իմ կողմն էր պարզել ու կանչում էր:
Ես էլ կրակայրիչ էի գնում կրպակից: Դեմքիս միանգամից ձանձրույթ նկարվեց: “Օֆֆֆ… դե գիտեմ ինչ ես ասելու~, փողով օգնի~, թոռս հիվանդ ա~… գոնե մի նոր բան մտածեք”: Դժկամությամբ մոտեցա` մերժումի խոսքը շուրթերիս պատրաստ:
-Աղջիկ ջան, ես լավ չեմ տեսնում /խնդրե~մ, սկսվեց/, մի հատ չե՞ս նայի, կոշիկներս ճի՞շտ եմ հագել:
-Հա, տատի ջան, ճիշտ ես հագել,- ասացի ու արագ հեռացա` ամոթից կարմրատակած դեմքով: Նստեցի սրճարանում, պատվիրեցի սուրճ ու դանդաղ ծխելով` մտածեցի քիչ առաջվա դեպքի մասին: Երանի թե փող ուզեր, չէի տա, կանցներ, կգնար…
Վախենում եմ ծերությունից…

ars83
19.08.2008, 15:03
Մի բան հիշեցի, ուզում եմ պատմել...

Երթուղայինով գնում էի 15–րդ թաղամասից քաղաքի կենտրոն, Հրազդան մարզադաշտի կողքով։ Միայն դիմացի նստարանն էր ազատ (որտեղ ուղևորը շարժման ուղղությանը հակառակ է նստում)։ Դիմացը՝ ձախ կողմում, երկու երիտասարդ աղջիկ էին նստած՝ գեղեցիկ հագնված, թարմ, երիտասարդ։ Համալիրի մոտ, կանգառում, մեկը ձեռքը բարձրացրեց։ Վարորդը սկզբում չկանգնեց, բայց հետո, երևի ազատ տեղը հիշելով, արգելակեց։ Ձեռնափայտի վրա հենվելով, ոտքը քարշ տալով, երթուղայինի կողմը վազեց մի ծեր էակ։ Ասում եմ՝ էակ, որովհետև սկզբում չհասկացա՝ տղամարդ է, թե կին։ Մի կերպ դուռը բաց արեց, հազիվ բարձրացավ, նստեց առաջին նստարանին. ոչ ոք փեռք չտվեց, չօգնեց, որ բարձրանա։ Երևի զզվանքից, որովհետև տատիկի արտաքինը շատ վանող էր։ Մազերը կեղտոտ և չսանրված, հագուստը (ավելի ճիշտ կլիներ ասել՝ ձորձերը) շատ հին ու մաշված, ատամները թափված, կզակին աճած երկար մազեր՝ տղամարդու մորուքի նման, նույնիսկ ձեռնափայտի ներկն էր թափվել։ Ոտքերին՝ պատառոտված կոշիկ (ռուսական կալոշի նման), մի ոտքը դեղնած ինչ–որ կտորով փաթաթած։ Դեմքին մեղավոր մի ժպիտ։
–Դու՛ռը փակի,– բղավեց վարորդը։
Տատիկը խառնվեց, քիչ էր մնում ձեռնափայտը ձեռքից գցեր, բռնեց դռանն ամրացված պարանը։ Այդ պահին մեքենան շարժվեց. տատիկը հաստատ կկորցներ հավասարակշռությունը և դուրս կընկներ, եթե դռան մոտ նստած երիտասարդը չքաշեր դռան բռնակից։
–Արա, էս ինչ փորձքանք էր,– բարձրաձայն դժգոհեց վարորդը։
Տատիկը, կարծես ուրախանալով, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, ավելի հարմար դիրք գրավեց նստարանին ու սկսեց նույն անատամ մեղավոր ժպիտով նայել երթուղայինի մարդկանց։ Աղջիկները քաշվեցին դեպի պատուհանը, որ չդիպչեն նրան։
Երբ մեքենան թեքվեց դեպի ՄՀՀ, ծաղկավաճառներից մեկի կրպակի դռանը հենած հուղարկավորության մի ծաղկեպսակ ընկավ գետնին։ Տատիկը դա տեսավ, վախեցած ձեռքը տարավ դեպի բերանը, կարծես մի սարսափելի բան կատարվեց։ Տեսնելով նրա շարժումը, վարորդը թեքվեց նրա կողմը ու ասաց.
– Էտի քո համար ընկավ,– ու սկսեց ծիծաղել։
Տատիկը սկսեց ժպտալ, կարծես, իսկապես համաձայն էր, որ ընկնող ծաղկեպսակն իր մոտալուտ մահն էր գուշակում։ Աղջիկներից մեկը կիտեց դեմքը և, սեղմելով շուրթերը, գլուխը շուռ տվեց դեպի պատուհանը։
Տատիկը, կարծես, զրուցակից էր փնտրում. հարցական հայացքով, նայում էր մարդկանց երեսներին, ժպտում։
– Էդ ու՞ր ես գնում,–հարցրեց վարորդը։
— Հիվանդանոց,– պատասխանեց տատիկը,– էն պրոսպեկտի վրայի հիվանդանոցը։ – Ոտս վառել եմ,– ասաց՝ ցույց տալով կապված ոտքը,– հազիվ էի քայլում, հըլը եռման ջուր էլ լցրեցի, ոտս վառեցի։ Հիմա գնում եմ, նորից կապեն։
– Բա փո՞ղ որտեղից,– հարցրեց վարորդը։
– Թոշակիցս տվեցի։
Ինչ–որ գումար նշեց, չհիշեցի, կարծեմ, հազար դրամ։

Երբ իջնելու ժամանակը մոտեցավ, ինչ–որ խորը տեղից հանեց մի փոքր մաշված սև դրամապանակ։ Դողդոջուն ձեռքերով բացեց, որ դրամը հանի։ Վարորդն այդ պահին արգելակեց, դրամապանակը տատիկի ձեռքից ընկավ, մետաղադրամները՝ տաս, քսան, հիսուն դրամանոցներ, թափվեցին մեջից։
–Վա՜յ, կներեք, կներեք,– ասաց պառավը և կռացավ, սկսեց դրամը հավաքել։
Մի մարդ դրամապանակը տվեց իրեն, տատիկը մետաղադրամները դրեց մեջը՝ բռի մեջ պահելով ինչ–որ հաշված մանր։
– Այ ստեղ կանգնի, տղա ջան... վա՜յ անցել եմ,– բացականչեց նա։
– Ստե՞ղ,– գոռաց վարորդը։
– Հա, ոնց որ թե, ստեղ... անցել եմ... չէ, հաջորդին, չէ...– շփոթվեց պառավը։
– Արա՛, էս ի՞նչ փորձանք էր,– գոռաց վարորդը, հըմի ստե՞ղ, թե՞ ուրդեղ։
– Հա, ստեղ, մի քիչ հիվանդանոցին մոտ,– վախեցած ասաց պառավը։
Վարորդը մեքենան կանգնեցրեց Մարգարյանի անվ. հիվանդանոցի ու հաջորդ կանգառի գրեթե մեջտեղում ու գոռաց.
– է՛սա, իջի՛։
– Ապրե՛ս, բալա ջան, ժպտաց տատիկը, ապրես։
Փորձեց բացել դուռը, չկարողացավ։
– Արա՛, էս ի՞նչ օրա էսօր, էս ի՞նչ փորձանքա,– կատաղեց վարորդը։
Դուռը բացեցին, ծեր կինն իջավ, ոտքը քարշ տալով, կորացած, անհասկանալի ժպիտը դեմքին, քայլեց մայթով։
Վարորդն ինչ–որ բան փնթփնթաց ուղեվարձի մասին։ Դիմացը նստած տղամարդը դեմքը ծռելով նայեց նրան։
Վարորդը «գազ տվեց»։ Այդ պահին ինչ–որ բան զրնգալով ցրվեց տատիկի նստած նստարանի վրայով։ Տաս հատ տասդրամանոց մետաղադրամների կույտն էր, որ նա աննկատ դրել էր նստարանին՝ իջնելիս։ Մի քանի մետաղադրամ ընկավ հատակին։
–Էն տատիկի փողնա,– ասաց մի միջին հասակի կին, բարձրացնելով դրամը և դնելով նստարանին։ Նրա ձայնի մեջ հանդիմանություն հնչեց։
Վարորդը չպատասխանեց։

Հաջորդ կանգառում մի տղամարդ բարձրացավ երթուղային։ Ուզեց նստել, տեսավ դրամը։
– Էս ի՞նչա, ինչ–որ մեկի տված փողնա,– ասաց նա՝ վերցնելով դրամը և դնելով վարորդի մոտ։ Ոչ ոք չարձագանքեց...

Dayana
19.08.2008, 15:34
Արս չգիտեմ ներկա եմ եղել հենց այս դեպքին թե մեկ այլ նման դեպքի, բայց բոլոր ծերացած ու հիվանդ տատիկ-պապիկներին քիչ է մնում այրեն :( Էդ մարդիկ, մեզ պես երիտասարդ են եղել, առողջ, ատամներ են ունեցել ու երազանքներ։ Ոմանք նույնիսկ երեխաներ ու ապահովել են նրանց, բայց իրենց լքել են և ատամները, և երեխաները ու մնացել են միայն երազանքները :(

ars83
19.08.2008, 17:37
Արս չգիտեմ ներկա եմ եղել հենց այս դեպքին թե մեկ այլ նման դեպքի, բայց բոլոր ծերացած ու հիվանդ տատիկ-պապիկներին քիչ է մնում այրեն :( Էդ մարդիկ, մեզ պես երիտասարդ են եղել, առողջ, ատամներ են ունեցել ու երազանքներ։ Ոմանք նույնիսկ երեխաներ ու ապահովել են նրանց, բայց իրենց լքել են և ատամները, և երեխաները ու մնացել են միայն երազանքները :(
Ցավոք, մեզ մոտ տարեց մարդկանց նկատմամբ ուշադրության և հարգանքի պակաս կա, որը, գնալով, ավելի է շատանում։ :(
Բայց դե, «ով ինչ ցանի, այն էլ հնձելու է»։

Երկնային
24.08.2008, 19:26
---------------------------

շարունակելի…
դեռ լիքը կա… :D


ըհըն մի դեպք էլ…

այս տղան անընդհատ գրում էր, բայց չէի պատասխանում… ու ընդհանրապես, ես օֆֆլայն էի… :D

- ;) (աչքով տալով սկսեց էլի :D)

երկու րոպե անց…
- Բարև ;)

երկու րոպե անց…
-Բարև՞

չորս րոպե անց…
- Դու այնքան գեղեցիկ չես, որքան անկրկնելի ;)

հինգ րոպե անց…
-Սիրուն աղջիկ, ինչքա՞ն ես մտադիր չխոսաս հետԸս, ասա գոնե էտ քան սպասեմ:

տաս րոպե անց…
- Շատ համառն ես!

տասնհինգ րոպե անց…
- Խամգարում ե՞մ

քսան րոպե անց
- Մեր շփումը ինչ-որ չի ստացվում :(…

մեկ րոպե անց…
- Այ թարախ, պատասխանի!

տասնհինգ րոպե անց…
-Բայց իմացիր, ես շուտ զիջողներից չեմ… :beee

ինքն իրան խոսեց, գնաց… :D:D

ars83
27.08.2008, 11:56
Մյունխենի օդանավակայանում էր։ Տարանցումով պետք է Երևան գայի։ Մինչև երևանյան չվերթը մի քանի ժամ կար։ Մի քիչ ման եկա օդանավակայանի դահլիճներում, ուզեցի թերթեր վերցնել, կարդալ, բայց բոլորն ինձ անհասկանալի գերմաներենով էին։ Նստեցի նստարանին, սկսեցի գիրք կարդալ։
Թռիչքից մոտ երկու ժամ առաջ մի կին եկավ, հարցրեց՝ «Երևանի թռիչքը ստեղա՞», դրական պատասխան ստանալով՝ նստեց և սկսեց սպասել։ Մի քիչ հետո մի երիտասարդ մոտեցավ՝ ձեռքին նվերների համար զարդարուն տոպրակներից։ Հարցրեց կնոջը՝ Երևա՞ն է թռչում, երբ իմացավ որ այո, խնդրեց, որպեսզի տոպրակը թողնի նրա մոտ, ինքը մի հատ ծխի, գա։ Կինը համաձայնեց։
Մոտ կես ժամից մի այլ կին եկավ, նստեց պահակ–կնոջ կողքին ու սկսեց թերթ կարդալ։ Կամաց–կամաց ուղևորները շատացան, ոմանք զրույցի բռնվեցին։ Երիտասարդը դեռ չկար։
Թռիչքին մնացել էր մոտ 40 րոպե։ Անցակետի մոտ դրված համակարգչին մոտեցավ մի տարեց գերմանացի և դժգոհ դեմքով սկսեց ինչ–որ բան հավաքել ստեղնաշարին։ Կինը, որի մոտ թողել էին տոպրակը, արդեն վաղուց անհանգստացած էր դրա տիրոջ բացակայությամբ։ «Այ մարդ, ասեց գնում եմ ծխեմ, գամ, արդեն երկու ժամ է՝ չկա, հիմա ես ի՞նչ անեմ այս տոպրակը»,– բարձրացայն ասաց նա։ Կողքին նստած թերթ կարդացող կինը հետաքրքրվեց մանրամասներով։ Կինը նրան պատմեց եղելությունը։ «Մի մտածեք, հիմա կասենք չվերթը սպասարկող աշխատակցին»,– ասաց նա և մոտեցավ գերմանացուն։ Պահակ կինը հետևեց նրան։ Գերմանացուն ինչ ասաց այդ կինը, չգիտեմ, միայն թե գերմանացու դեմքի արտահայտությունն էլ ավելի խստացավ։ Մի քիչ անց սկսեցին օդանավակայանով մեկ հայտարարել, որ Մյունխեն–Երևան չվերթի սպասման սրահում թողնված տոպրակի տերն անմիջապես մոտենա իր իրերին։ Երիտասարդը չկար։ Գերմանացին զանգեց ներքին հեռախոսով՝ կանչելու անվտանգության ծառայության աշխատակիցներին։ Մինչ նրանք կգային, աշխույժ քննարկում ծավալվեց։
Հայտարարեցին Մյունխեն–Սանկտ–Պետերբուրգ չվերթի նստեցման ավարտման մասին՝ խնդրելով միստեր այսինչին և միսսիս այնինչին անհապաղ մոտենալու դարպասին։ Մի երկու րոպե անց տեսա մի սևամորթ տղամարդու՝ երկար, մանր հյուսած սև մազերով, և շիկահեր բարձրահասակ մի կնոջ, որոնք վազում էին մեր սրահի մոտով։ "Авось успеем",– մաքուր ռուսերենով ասաց սևամորթը. հավանաբար, Սանկտ–Պետերբուրգ մեկնողներն էին...
Մեր չվերթին մնացել էր 15 րոպե։ Եկան անվտանգության աշխատակիցները՝ 3-4 հոգի։ Հետները մի շուն բերեցին։ Գրեթե միաժամանակ երևաց տոպրակի տերը։ «Այ հեսա, էս տղենա»,– գոչեց կինը։ Հանգիստ քայլելով, դեմքի գոհ արտահայտությամբ, երիտասարդը մոտեցավ կնոջը.
– Էկա, մորքուր, տոպրակը ստեղա՞։
– Էս երկու ժամը ու՞ր էիր, այ տղա։ Դու չեկար, ես էլ անհանգստացա, տոպրակդ տվեցի իրենց,– ասաց կինը, մատով ցույց տալով անվտանգության աշխատակիցներին։
– Ա՛յ մորքուր, ի՞նչ ես շուխուռ դրե,– բարկացավ երիտասարդը։
Նրան կանչեցին իր տոպրակը բացելու։ Գերմաներեն չգիտեր խոսել, ոչ էլ անգլերեն, միայն ֆրանսերեն՝ օտար լեզուներից։ Գերմանացիներն էլ ֆրանսերեն չէին հասկանում։ Խառնաշփոթ ստեղծվեց։ Մի այլ երիտասարդ, որն անգլերեն հիտեր, ստանձնեց թարգմանչի դերը։ Տոպրակի տերն ասաց, որ օծաներիք է գնել անմաքս վաճառակետից։ Տոպրակը բացեցին, իրոք ինչ–որ օծանելիք էր։ Գերմանացին սկսեց գոռալ երիտասարդի վրա, թե ինչու է նա ուրիշի մոտ թողնում իր իրերը և երկու ժամով հեռանում։ Սպառնաց, որ չեն թողնի մասնակցի թռիչքին։ Տղան շփոթված բացատրում էր, որ ծխել է, զուգարան է գնացել, խանութներն է մտել։ Անվտանգության աշխատակիցները ժպտալով հեռացան։ Երիտասարդը վերցրեց իր տոպրակը և շուռ գալով դեպի կինը, սկսեց նրան հանդիմանել.
– Հըմի դուրդ էկա՞վ, որ սենց շուխուռ դրիր։ Իիի՞նչ էր էղէ, հելել էի ծխեի։
– Երկու ժամ ծխու՞մ էիր,– հարցրեց կինը։
– Հաա ինշ կա որ, ծխում էի, խանութները մտա, բան–ման նայեմ։ Ես էլ ասի հայա, մոտը վեշս թողեմ, կարողա՞ չգայի, հարցրի չէ՞՝ Երևանի ռեսնա, թե չէ։ Էս ինշ մարդ են, տո...

Սկսեց նստեցումը։ Զինվորական համազգեստով տղամարդկանց մի խումբ մոտեցավ։
«Միսիս այսինչյանին խնդրում ենք մոտենալ»,– հայտարարեց հսկիչը։ Այսինչյանը տոպրակին հսկող կինն էր։ Տեսնելով զինվորականներին և լսելով իր ազգանունը, շատ վախեցավ։ Փութալով մոտեցավ հսկիչին և սկսեց հայերեն խոսել։ Թարգմանիչ կինը հետևեց նրան։
«Քանի որ Դուք օգնեցիք անվտանգության ծառայությանը»,– հայտնեց հսկիչը, «մենք Ձեզ շնորհակալություն ենք հայտնում։ Ձեր տոմսը, խնդրեմ»։ Չեմ կարող պնդել, բայց, ինձ թվում է, նրան բիզնես–կարգի տեղ հատկացրին և զինվարկանների պատվավոր թիկնազորը նրան օդանավ ուղեկցեց (երևի, որ երիտասարդը վրեժ չլուծի)։
Երբ հասավ երիտասարդի հերթը, հսկիչն ասաց. «Էլ նման բան չկրկնվի, լսեցի՞ր։ Երբեք իրերդ չթողնես ուրիշի մոտ, երբե՛ք։ Հասկացա՞ր։ Թե չէ մյուս անգամ չես թռչի»։ Դեմքին զզվանքի անթաքույց արտահայտությամբ, ճանապարհում էր նա ուղևորներին։ Վերջում մնացել էին մի քանի ծեր գերմանուհիներ և մի քանի հայեր։
– Այ հիմա հաճելի մարդիկ մնացին,– ժպտալով ասաց նա, ընդունելով դեմքի քաղցր արտահայտություն։
– Գուտեն աբենդ,– ժպտացին պառավները։
Իմ բարևելու ցանկությունը կորել էր...

Dayana
27.08.2008, 12:03
Ars էդ հայերը տենց են :D ինձ հետ նման բան ատահեց Վիեննայի օդանավակայանում, երբ մեր չվերթը հետաձգվել էր, մի երիտասարդ իր իրերը թոեց ինձ մոտ ու գնաց :D բոլորը ինքնաթիռ էին բարձրանում, իսկ ես սպասում էի երիտասարդին, որը ոչ մի օտար լեզու չգիտեր :D անվտանգության աշխատողները արդեն ինձ քշում էին :D ես էլ թե . "Ընկերս հիմա կգա, նա գնացել է ծխելու" բայց ցավոք ընկերջ անունը չգիտեի :D Մի խոսքով հետաքրքիր պատմություն էր :D բայց մեր երիտասարդը շատ քաղաքավրի էր, մի երկու ժամ շնորհակալություն էր հայտնում :)

ars83
27.08.2008, 12:55
Ars էդ հայերը տենց են :D
Դե հիմա, տենց ենք, ո՞վ ասեց, որ վատա։ Ես կարծում եմ, դա իրոք վստահությունա ուրիշին, տվողը չի կասկածում որ ապահով ձեռքերի մեջ է հանձնում իր ինչքը, ուղղակի մի քիչ պարտաճանաչություն է պետք։
Փոխարենը, հայերը երբեք չվերթներից չեն ուշանում :) Երկու ժամա առաջ արդեն բոլորը հավաքված են ու հարցնում են հսկիչին, թե երբ է սկսելու նստեցումը։
Ասեցի երբեք չեն ուշանում, հիշեցի, թե ինչպես ուշացա մի անգամ։ Դե լավ, գրում, գրում եմ, այդ էլ պատմեմ։

Այս տարվա հունվարին Վիեննայով պետք է Ամստերդամ մեկնեի, մի կոնֆերանսատիպ ժողովի։ Երևանից Վիեննա հասա ժամանակին։ Տասը ժամ պետք է սպասեի։ 24 ժամ չէի քնել։ Հոգնած դուրս եկա Վիեննան նայելու՝ ուսերիս էլ ծանր տեղափոխելի համակարգիչ /laptop/ (ասեցի, կարող է մի սրճարան–բան լինի, անլար կապ լինի, մի երկու բան գրեմ ընկերներիս)։ Վերջը, Վիեննան նայեցի, ման եկա, կիսամեռ եկա նորից օդանավակայան։ Րոպեն մեկ հայտարարում էին որ այսինչ չվերթը չի կայանալու կամ հետաձգվում է, ուղևորներին խնդրում էին գնալ հյուրանոց։ Մտածեցի, որ հիմա մերն էլ չի կայանա, բայց հայտարարեցին նստեցման սկիզբը։
Ժամը 10–ի կողմերն էր, Վիեննա–Ամստերդամ այդ օրվա վերջին չվերթը։ Փոքր օդանավ էր (նրանցից, որ փոքր հեռավորությունների վրա են թռչում)։ Ավստրիական ավիաուղիների ամսագիրը վերցրի, բացեցի մի պատահական էջի վրա, տեսնեմ, մեր ինքնաթիռի նման ինքնաթիռ է նկարած, տակն էլ՝ հոդված։ Պատմվում էր, թե ինչքան հուսալի ու հարմար ինքնաթիռներ են սրանք, ինչքան քիչ վառելիք են ծախսում, չեն աղմկում, մի խոսքով՝ ինչ Բոյինգ, ինչ բան, սրանցից լավը չկա։ Բոլորը նստեցին, ուղեկցորդուհիները ժպտում են, օդանավը չի շարժվում։ 5 րոպե, 10 րոպե, ձայն չկա։ Վերջը հայտարարեցին, թե «տեխնիկական խնդիր է առաջացել», որը ինքնաթիռի լրացուցիչ զննում է պահանջում, խնդրեցին բոլորին լքել օդանավը և սպասել զննման արդյունքներին։ Կես ժամ հետո՝ թե անսարքությունն ուղղել հնարավոր չէ այս պահին, ներողություն, բան–ման։ Վերջը, տարան տեղավորելու հյուրանոց։ Դե, ես կզարմանայի, որ ամեն ինչ ինձ համար հարթ անցներ :D . բոլորի ուղեբեռը գտան, իմը չկա։ Էլ տարան այստեղ, էլ այնտեղ, չկա ու չկա. բոլոր հագուստս էլ մեջը։ Վերջը, հավաստիացրին, թե անպայման վաղը իրերս կլինեն Ամստերդամում, մի պայուսակ տվին, մեջը իբր ներքնազգեստ, ատամի մածուկ ու նման բաներ ու ճանապարհեցին հյուրանոց։ Համարյա կեսգիշեր էր։ Հաջորդ օրը առավոտյան ժամը 7։05–ին պետք է մեկնեի։ Գնացի համար, բացեցի դրանց տված պայուսակը, տեսնեմ մեջը մի հատ կանացի XL չափի մայկա :D (այն դեպքում որ ես հագնում եմ տղամարդու S չափը)։ Լարեցի զարթուցիչը ժամը 6։10–ի կողմերը, պառկեցի քնելու։ Հաջորդ առավոտ վեր եմ կանում արևի՝ երեսիս ընկած ճառագայթից։ Զարխուցիչը հատակին, ժամը 7։00 է։ :o
Վազք, շորերն ու համակարգիչը հապճեպ տեղավորել, վազեցի օդանավակայան (լավ է, գոնե հեռու չեր, դիմացի մայթին էր)։ Նայեմ տեսնեմ, ինչ–որ դարպաս A42՝ օդանավակայանի եսիմ որ ծայրում։ Մինչև վազեցի, դարձավ ժամը 7։15։ Եկել եմ, դարպասը փակ, մարդ չկա։ Մոտեցա աշխատակիցներից մեկին, «միամտորեն» :oy (դե հո չեի ասի քնած եմ մնացել) ասացի թե «ես պետք է Ամստերդամ մեկնեի, բայց կարծես, իմ օդանավն արդեն գնացել է»։ Աշխատողը ուշադիր զննեց գրառումները համակարգչի մեջ (չնայաց հենց իր դիմաց էր դարպասը, արի վերևի ցուցանակին հստակորեն գրված էր, որ Ամստերդամի օդանավը մեկնել է 7։05–ին), ու ասաց «այո, մեկնել է արդեն»։ Հետո, իմանալով, որ երեկ ոչ իմ պատճառով չվերթը հետաձգվել է, տոմսս փոխեց ժամը 14։05–ին. դե արի քնաթաթախ այդքան սպասիր։
Վերջը, հասա այդ Ամստերդամ կոչվածը, գնացի ուղեբեռ ստանալու։ Բոլորինը կա, իմը չկա։ Գնացի կորած ուղեբեռների բաժին։ Երկու ռուս ժամերով ուղեբեռի կորուստ էին հայտարարագրում։ Խնդիրը այն էր, որ պետք էր ուղեբեռն ուղարկել Սանկտ–Պետերբուրգ, իսկ օդանավակայանի եռատառ կոդը չէին գտնում։ Ման էին գալիս SPB, իսկ իրականում LED էր՝ Լենինգրադ անվանումից։ Մազալու մարդիկ են, քաղաքի անունը փոխում են, օդանավակայանի կոդը՝ ոչ։
Իմ հերթա հասավ, ասացի, որ ուղեբեռս Երևանից ուղարկել են Վիեննա, այնտեղից էլ Ամստերդամ պետք է ուղարկեին, բայց չկա։ Մի ժամ ուղեբեռ էինք նայում այստեղ–այնպեղ, հետո պարզում, թե ես որ չվերթով եմ Վիեննա հասել, հետո, թե երբ են այն անվավեր հայտարարել, և, վերջապես, ինչպես եմ իրենց քաղաքն ընկել։
Հիմա ստուջող աղջիկը նայում է ուղեբեռների մասին գրառումները համակարգչում։ Նայում է էկրանին, հետո ինձ, մի 5 անգամ, ու ամեն անգամ ունքերը մի քանի միլիմետրով բարձրանում են։ Ասում է. «Սըր, Դուք հաստատ պետք է Վիեննայից Ամստերդա՞մ մեկնեիք»։ Ասում եմ՝ այո։
Կանչեց մեկ այլ աղջկա։ Հիմա երկուսով են նայում՝ մեկ էկրանին, մեկ ինձ։ Ասում եմ՝ ի՞նչ խնդիր կա։ Հավաստիացնում են, որ ոչ մի։ Մի 5-10 րոպե համակարգչի էկրանի ու իմ դեմքի միջև 10 նմանություն փնտրելուց հետո, ասում են.
«Ներեցեք, սըր, բայց ձեր ուղեբեռը... ուղարկվել է Վիեննայից... Փարիզ»։ :think
Դե ինչ արած, լրացրի կորուստի մասին թղթերը, գնում եմ, որ դուրս գամ օդանավակայանից։ Մաքսատան աշխատողներից մեկն ինձ կանգնեցնում է՝ «դուք առանց ուղեբեռի՞ եք ժամանել»։ «Սրանք հաստատ մարդու ձեռք են առնում»,– մտածեցի ես ու խոժոռ դեմքով պատասխանեցի. «իմ ուղեբեռը կորել է»։
– Աաա՜,– ժպտաց մարդը,– պարզ է։ Հաձողություն ձեզ։
Ուղեբեռը հաջորդ օրը հասցրել էին հյուրանոց։

Այ այսպիսի զվարճալի բաներ են պատահում օդանավակայաններում։

impression
01.09.2008, 09:31
Մի քանի օր առաջ ընկերուհիներիցս մեկի հետ գնում եմ Ծաղկաձոր: Պատվիրել ենք տաքսի, դիսպետչերին էլ հազար անգամ ասել ենք՝ ուր ենք գնում, անգամ պանսիոնատի անունով գիտեին մեզ ուր պիտի տանեն:
Ճանապարհին ես ու Մերին զրուցում էինք տարբեր ոչ կարևոր բաների մասին, և շուտով խոսակցության թեման դարձան Հայաստանով մեկ կատարած իմ ճամփորդությունները: Քանի որ Մերին բացարձակապես անտեղյակ է Հայաստանի աշխարհագրությունից, փորձում էի բացատրել, թե որ քաղաքը որտեղ է, ասենք դեպի Արտաշատ գնալիս ոնց ենք քաղաքից դուրս գալիս և այլն, և այլն: Մի խոսքով, քանի որ ճամփորդություններն իմ սիրած թեման էն, հավեսո՜վ խորացել էի ;): Վարորդն էլ էր ուշադիր լսում, ժամանակ առ ժամանակ հայելու միջով նայում մեզ, մեկ-մեկ ուղղում, երբ սխալ ինֆորմացիա էի հաղորդում Մերիին, ու էդպես ասել-խոսելով ահագին ժամանակ էր՝ գնում էինք: Մեկ էլ նայում եմ աջ, ճանապարհին կապույտ ցուցանակի վրա գրված է ԳԱՎԱՌ:
-Նայի, Մերի ջան, այ էս ճանապարհով էլ գնում ենք Վարդենիս,- ասացի ու կարկամեցի: "Վարդենի՞ս...:o Ի՞նչ Վարդենիս":
-Դուք մեզ ո՞ւր եք տանում,- հարցրեցի վարորդին:
-Սևա՛ն,- իրենից գոհ հայտարարեց նա:
-Ոնց թե Սևան... մենք հազար անգամ ասացինք՝ Ծաղկաձոր ենք գնում, անցել ենք վաղուց, ինչու՞ չեք թեքվել: Ու ինչու՞ հենց Սևան, չեմ հասկանում,- բորբոքվել եմ ես:
- Դե Սևանից ԷԼ ԷԻՐ պատմում, աղջիկ ջան,- արդարացավ վարորդն, ու ես մտքում անկեղծորեն ուրախացա, որ ասենք Կապանի կամ Ալավերդու պատմությունները նրա ականջի կողքով են անցել:
- Դեռ լավ է Դիլիջան կամ Տավուշ չհասցրիք մեզ, մեկ է՝ ճանապարհի վրա է,- փնթփնթացի ես,- իսկ այդ ընթացքում Մերին սկսեց վիճել վարորդի հետ, բողոքել, ասել, որ ճանապարհի տարբերության համար վճարել չենք պատրաստվում և այլն, մի խոսքով, խզեցինք մեր լավ հարաբերությունները վարորդի հետ, ու արդեն մինչև Ծաղկաձոր խոսել չէինք համարձակվում, ի՜նչ իմանայինք, հիմա խելքին ինչ կփչեր :):
Այ էդպես, հանրահայտ "չերեզ Աշտարակ Մոսկվա"-ն մեր դեպքում դարձավ չերեզ Սևան Ծաղկաձոր: ;)

Ռուֆուս
01.09.2008, 09:43
Լիլ, ես կասեի բախտներդ բերել է (կամ էլ չի բերել :D ), որ արտասահմաններից չեք խոսել..... :D :D :D

Ariadna
01.09.2008, 09:51
Այ էդպես, հանրահայտ "չերեզ Աշտարակ Մոսկվա"-ն մեր դեպքում դարձավ չերեզ Սևան Ծաղկաձոր: ;)

Լիլ, էդ ասեցիր հիշեցի, մի քանի օր առաջ Գոշավանք էինք գնացել, տուրիստներ էն բերել մեծ ավտոբուսով, Լևոն Թրավելի ավտոբուսն էր, ու վրան մեծ–մեծ տառերով գրված էր YEREVAN-LOS ANGELES-TBILISI :D

ars83
01.09.2008, 17:15
...Այ էդպես, հանրահայտ "չերեզ Աշտարակ Մոսկվա"-ն մեր դեպքում դարձավ չերեզ Սևան Ծաղկաձոր: ;)
Լավն էր :)

impression
07.09.2008, 16:50
Քրոջս ընտանիքը բնակվում է Ղարաբաղի խուլ գյուղերից մեկում, հենց նոր եմ վերադարձել նրանց մոտից, տպավորությունները ինձ են ուտում, կիսվում եմ դրանցից մեկով:

Սենյակի վերևի անկյունում, առաստաղի հենց տակ ծիծեռնակի բույն նկատեցի:
- Մեր ծիծեռնակը գնաց ու էլ չի գա,- հայացքս տեսնելով՝ տխուր ասաց քույրս:
- Տան մեջ ծիծեռնա՞կ էիք պահում,- զարմացա ես:
- Էդ ծիծեռնակը մեզանից շուտ էր էստեղ ապրում, երբ պատերազմի ժամանակ մարդիկ տները լքել ու հեռացել են, տեղի հարուստ կենդանական աշխարհը լցվել է մարդկանց տները:
- Բա ինչու՞ հեռացավ ձեր ծիծեռնակը,-հետաքրքրվեցի:
- Երեք ձագուկ ուներ: Մի քանի օրվա մեջ երկուսը բնից ցած ընկան ու սատկեցին: Էն վերջինի կողքից չէր հեռանում, անընդհատ մոտերքում էր որս անում, որ շուտ հետ գա իր ձագուկի մոտ: Բայց մի օր էլ, երբ մայրը որսի էր գնացել, վերջին ճուտիկն է ցած ընկնում բնից: Տեսա, որ սատկած է, ասեցի Գոռս չտեսնի, տարա գցեցի: Մի քիչ հետո ծիծեռնակը եկավ, տեսավ, որ ձագը չկա, մի ծվծվոց գցեց, իրեն պատեպատ էր տալիս, խփվում էր պատերով ու առաստաղով, լրիվ գլուխը կորցրել էր: Հետոո սկսեց վիզը ձգած նայել մեր դրած իրերի արանքներում, մարդու պես ուշադիր փնտրում էր: Փնտրեց-փնտրեց, չգտավ, ու էն գնալն էր, որ գնաց...

Չգիտեմ իմաստուն գիտնականները դա ինչ կանվանեն, բնազդ թե ինչ-որ այլ բան, ես դա անվանում եմ սիրտ, որը ցավել գիտի:

Երկնային
07.09.2008, 23:05
Անցած տարի ամառը մոտ մեկուկես ամիս քրոջս բալիկներին «դայակություն» արեցի, ամբողջ օրը հետս էին, մինչև մամայենք գործից գալիս էին տուն… Դե բալիկներն էլ ինձ անունով են դիմում միայն, չէմիչէ մորքուր-հորքուր :D

Դե բնականաբար լիքը զվարճանում էինք, չարություն էինք անում, իրար հետ ուտելու բան էինք պատրաստում… օրը տաս անգամ ստիպում էին, որ իրանց հետ Գարրի Պոտտեռ նայեմ, կամ էլ «տանջոցի» խաղ խաղամ, ու միշտ տանջվողի դերում ես էի բնականաբար, գցում էին գետնին ու վրա տալիս իրենց խուտուտներով. շենքով մեկ իմ ձայնն էր լսվում… կամ էլ «բժիշկ բժիկ» էինք խաղում, ինձ վիրահատում էին էլի… :D
տենց… :P

Մի օր էնպես պատահեց, որ գիշերը բոլորով գնացին օդանավակայան քեռուս ճանապարհելու, ու մնացինք ես ու փոքրիկները… վերը նշված բոլոր միջոցներով զվարճացանք, հերթը հասավ քնելու… Դե փոքրիկը մեկուկես տարեկան բալիկ էր, սկսեցի օրորել, որ քնի… Տաս րոպե ուշադիր զննում էր ինձ, մեկ էլ կիսաքնած ասում ա.
-Այուսիկ, էս դու ադեն մամա ե՞ս դայձել… :oy

:D

Մարկիզ
10.09.2008, 13:00
Մտնում եմ ՊՆ տեղակալի գլխավորած հանձնաժողովի մոտ: Բժիշկների զորակոչի օրն է:
–Պահ, դու փաստորեն ……… ես՞…
–Այո, պարոն Գ/լ:
–Հա, դե խրգենք Հմ-……… զորամաս: Ընդե փուշ շատ են ուտում: Կարաս չէ՞ օգնես նման դեպքերում…
–Բայց որ փուշ են ուտում իմ մասնագիտության տեր մարդը կարելի ասել` անզոր է: Դա ավելի շատ տոքսիկոլոգների կամ` նույնիսկ հոգեբույժների գործն է:
–Հա-հա-հա…, – բարձրաձայն քրքջում է գ/լ-ն: Դե եթե Գ/լ –ն քրքջում է, ուրեմն հանձնաժողովի խամաճիկները՝ մի 15 հոգի, պետք է քրքջան նրանից 10 անգամ բարձր:
Սուս- փուս, կիսաշշմած կանգնած եմ, ես հումոր չէի անում:
–Լավն ա՜, լավն ա՜ էսի: Վսյո ուղարկում ենք ՀՄ…… զ/մ՝ բուժկետի պետ:
–Պրն Գ/լ, ընդեղ մեզ տրավմատոլոգ ա պետք, խիռուռգ ա պետք: Սա ի՞նչ պիտի կարանա անի, –նեղացած տոնով հարցնում է մեր՝ բանակի բուժծառայության «ամենամեծը»:
–Հա, ոչինչ: Էսա թեւի տակ մի հատ էլ տռավմատոլոգ կխփենք հետը կտանի, –ասում է գ/լ-ն ծիծաղելով:
–Տղա ջան, – դիմում է ինձ մեր ՝ բ/ծ մեծը, – գոնե ռազմական թույները գիտե՞ս:
–Դե գիտե՞ք, էն թույները, որոնք մարդուն հաճույք են պատճառում գիտեմ:
Հա-հա-հա…………քրքջում է Գ/լ–ն եւ նրան է միանում «սաղ» հանձնաժողովը:
–Վսյո, իմ ասած տեղը՝ բուժկետի պետ: Ազատ ես…Բարի ծառայություն:

Ավելացվել է 5 րոպե անց
Հարցազրույց…
–Պետք ա պատվի առնե՞մ մտնելուց, – հարցնում եմ:
–Չէ, ապեր, առաջին օրն ա, պատվի չառնես, պետք չի, –ասում է ԲԾՊ-ն:
Գնացինք հրամանատարի մոտ: Երեքով էինք՝ զորացրվող ԲԾՊ-ն, ընդունող ԲԾՊ-ն ու ես` ընդունող, նորակոչիկ ԲԿՊ-ն՝ բ/ծ լեյտենանտը:
–Թույլ կտաք, պարոն փոխգնդապետ,– ասացին այն երկուսը:
–Եկեք: Նստեք:
Հրամանատարը նիհար մարդ էր՝ ետ սանրած մազերով, «նատովկա» հագած:
–Ի՞նչ բժիշկ ես…
–…………, –պատասխանում եմ:
–Բա քեզ խի՞ են ստե բերե: Չե-պե ես արել՞,–հարցնում է հրամանատարը զարմացած ու մի քիչ էլ զայրացած հայացքով:
–Չէ, չեպե չեմ արել: Եսի՞մ:
–Կար կար՞ըմ ես դնես:
–Չէ: Պրոֆեսիոնալ չեմ այդ հարցում:
–Ոչինչ, կսըվերես: Նայի հա՜, զինվորի հետ ընգերություն, ախպերություն չանես:
–Չէ, չեմ անի:
–Լավ: Ազատ եք:

Մարկիզ
14.09.2008, 12:55
Մոդերատորական. Գրառումը ջնջվել է ոչ նորմատիվ բառապաշար պարունակելու պատճառով: Նույն պատմությունը կարելի է տեղադրել առանց համապատասխան բառապաշարի:

Վարպետ
14.09.2008, 13:08
Հալալ ա, Մարկիզ! Մանսագիտությունդ, ենթադրում եմ, կամ ուրոլոգ ա, կամ կինեկոլոգ, չէ?:)

Mitre
14.09.2008, 13:15
Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումը ջնջվել է:

Մարկիզ
14.09.2008, 13:24
Հարց չկա. Խմբագրվել է:D

Սուր աղիքային ինֆեկցիաների հերթական համաճարակն էր: Կես տարվա զինծառայող եմ: Հիվանդներին մեկուսացրել ենք…մի 30 հիվանդ կար: Յուրաքանչյուրը պետք է մեկուսարանում մնար 10 օր, որի ընթացքում ստանում էին դեղորայք, այնուհետեւ՝ մի քանի օր էլ պետք մեկուսացված մնային, մինչեւ եռակի հետազոտությունը չժխտեր ախտածին բակտերիաների առկայությունը նրանց աղիներում: Ես էլ կամանդիր ռոտի պես բան եմ: Պատկերացրեք 30 հոգի` տարբեր. «Լաաավ տղուց» մինչեւ «վերջին հավը», ու անգործ, պարապ, մեծ մասը արդեն առողջ, բայց մեկուսացված…Քյասար` զզվելի էր:
Կիրակի էր: Զ/մ-ի պատասխանատուն հայվան զամպալիտն էր, հերթապահը` ավ.լ-տ Բ-ն: Ոնց էլ նայես Բ էր: Ազգանունն էլ էր Բ-ով: Վերջինս ժամանեց: Ճիշտն ասած` այնքան էլ չէի տխրում նման այցերից: Ինքս թույլ սպա չէի, սակայն նմանների այցելությունը իմ զինվորներին ավելի էր սթափեցնում էր ու որոշ ժամանակ հանգիստ տեղները սթրվում էին: Եվ այսպես, Բ-ի կողմից մեկուսարանի խորը հետաքննությունը ցույց տվեց, որ մեկուսարանում առկա է 4 հատ ծխախոտի մնացուկ` բիչոկ եւ երկու սրճոտ բաժակ: Ես Բ-ից նույնիսկ չէի զգուշանում, չէի վախենում: Ոչ ոք` հրամանատարից մինչեւ վերջին զինվորը նրան չէին սիրում: Պետք եղած կամ չեղած դեպքերում էլ բժիշկներով մի լավ ղժժում էինք, ձեռ էինք առնում: Տեղակալները նրան օգտագործում էին, երբ պետք էր ինչ-որ մեկի գլխին բազար սարքել, խոսք էր հասցնում սրանից նրան եւ այլ նմանատիպ Բ-ական բաներ: Բ-ն դեռեւս մեկուսարանում էր… երբ ֆելդշերս` բուժկետից կանչեց: Բ-ին թողնելով մեկուսարանում` ես շտապեցի բուժկետ, որտեղ նույնպես ունեինք հիվանդներ, որոնք աղիքային ինֆեկցիաների զոհ չէին: Նրանցից մեկի մարմնի ջերմաստիճանը 40 եւ ավել էր: Ինչ էր պետք անել: Ցանկացած նորմալ դեպքերում նման հիվանդը չպետք է մնար զորամասի բուժկետում, պետք է տեղափոխվեր ավելի որակավորված բուժհիմնարկություն: Բայց քանի որ մեր հոսպիտալը լի էր հիվանդներով, որոշեցի հիվանդին չտեղափոխել եւ մեր հնարավորություններով մի բան անել…
Մեկ էլ…սուրհանդակն է գալիս:
- Բժիշկ, զամպալիտը կանչում ա:
- Էսա կգամ,- զբաղված եմ հիվանդով:
Սուրհանդակը գնաց, սակայն քիչ անց վերադարձավ: Կարծես չէր էլ գնացել:
-Բժիշկ, ասում ա շուտ արի:
Կիսատ թողնելով գործս` բարձրացա շտաբ: Զամպալիտը` դաստիարակչական գծով հրամանատարի տեղակալը, բեղերով, ճաղատ մոտ 40 տարեկան մարդ էր: Ուներ միջնակարգ կրթություն, անգրագետ էր: Կարճ ասած` մեկն էր այն բազմաթիվ պատեհապաշտ ու «քաջ նազար» սպաներից, որոնցով լցված է բանակը:
Մոտենալով հրամանատարի սենայակին/հայվանն այդտեղ էր, քանի որ հրամանատարը տեղում չէր, հեռուստացույց էր նայում/` մտա ներս եւ ասացի` իհարկե պատվի առնելով.
-Կանչել եք, պարոն փոխգնդապետ…
-Արի ներս, ……..,-ասաց մեղմ, բայց եւ իբր բարկացած տոնով:
Ներս մտա, կանգնեցի եւ նայում եմ դուզ ճակատին …
–………/ազգանունս է/, էդ ի՞նչ խոզանոց, բ…անոց ա եղել մեկուսարանը:
–Տենց բան չի եղել, պարոն փոխգնդապետ: Ո՞վ ա ասել…
–Ո՞նց, ո՞վ ա ասել, պարոն լեյտենանտ: Զորամասի հերթապահն ա զեկուցել՝ վաշտի հրամանատարը, ավագ լեյտենանտ Բ-ն,– ասաց զամպալիտն ու հոնքերը փորձեց կիտել:
–Սուտ ա ասել:
–Ո՞նց, ուզում ես ասես, որ հերթապահը ստախոս ա՞…Հըլը գնա, կանչի դրան:
–Իսկ որտե՞ղ ա,–հարցնում եմ:
–Պարոն լեյտենանտ որտե՞ղ ա լինում զորամասի հերթապաՆ:
Գնացի նայեցի հերթապահ մասը, այնտեղ չէր… Վերադարձա զամպալիտի մոտ:
–Չգտա, պարոն փոխգնդապետ,–բայց արդեն կատաղությունից եռում եմ…
–Այսինքը՝ ուզում ես ասես, որ զորամասի հերթապահին չգտա՞ր, զորամասու՞մ չի, բա ուրա՞, կորել ա՞…Վայ-վայ-վայ…,–ասաց ու սեղմեց կոճակը, որով հերթապահ մասից կանչում էր հերթապահին կամ նրա օգնականին:
Օգնականը եկավ:
–Ու՞ր ա Բ-ն:
–Չգիտեմ, պարոն փոխգնդապետ:
–Հըլ քթի դրան ու շուտ կանչի ստե:
Տեսնելով, որ այս ամենը կարող է երկարել՝ ասացի.
–Պարոն փոխգնդապետ, թույլ տվեք իջնել բուժկետ: Մի հիվանդ ունենք ջերմությունը շատ բարձր ա…
–Տեղդ կայնի…
–Պարոն փոխգնդապետ…
–Տեղդ կայնի…ասմեմ:
Մի հինգ րոպեից ժամանեց Բ-ն ու սկսեց երկար-բարակ զեկուցել, թե ի՞նչ է տեսել մեկուսարանում:
–Սուտ ա ասում, պարոն փոխգնդապետ:
–Սուս մնա հըլը ու կայնի, պարոն լեյտենանտ: Դու շարունակի, Բ:
Շարունակում է:
–Պարոն փոխգնդապետ, եղել են եւ բիչոկներ, եւ սրճոտ բաժակներ, բայց դա չի նշանակում, որ խոզանոց ու բ…անոց է եղել: Հա, բուժկետում մի զինվոր կա, ջերմու…
–Դե սուս մնա, պարոն լեյտենանտ, …իս չի` ջերմությունը բարձր…
Կանգնել եմ, չեմ խոսում: Բ-ն կրկին սկսեց զեկուցել, որ 8-րդ բիչոկն էլ գտել է պատկերացնում եք` պառկած զինվորի հողաթափիկից մի քիչ աջ՝ դուզ պոլի երկու տախտակների արանքի էն մեծ չէ, փոքր ծակում մխրճած… Չդիմացա.
–Պարոն փոխգնդապետ, թողեք հիմա գնամ, ինքը կզեկուցի կպրծնի, ես էլ դրևանից հետո կգամ ու ձեր հարցերին կպատասխանեմ: Հիմա հավայի կայնել եմ, որ ի՞նչ…Էդ ընթացքում էլ սանչաստի հիվանդ զինվո…
–Պարոն լեյտենանտ, դու չես հասկանում…Ասում եմ տեղդ կայ-նի…
–Չհասկացողը դու ես…,–ասացի ու անմիջապես դուրս եկա սենյակից՝ իջնելով բուժկետ:
Գիշերը ես եւ մեր ատամնաբույժը պառկած ենք մեկուսարանին կից սպայական սենյակում: Լսում եմ ոտնաձայներ: Օրապահը ինչ-որ բան է զեկուցում: Հասկացա, որ զամպալիտն է…
–Է… , ես քնած եմ, էդ հայվանին ճամփու դիր, էլի,–խնդրեցի կոլեգայիս ու աչքերս փակեցի, իբր քնած եմ… Մոտեցավ մեր սենայկին ու մտավ ներս.
–………/ատամնաբույժի ազգանունն է/, ի՞նչ կա: Քանի՞ հիվանդ ունեք:
–30, պարոն փոխգնդապետ…
–Էս քնածն էս ո՞վ ա:
–Լեյտենանտ………-ն ա, պարոն փոխգնդապետ:
–Հա՜, էս էն ազազելն ա՜…,–ասաց ու ռադը քաշեց…

Ավելացվել է 43 վայրկյան անց

Հալալ ա, Մարկիզ! Մանսագիտությունդ, ենթադրում եմ, կամ ուրոլոգ ա, կամ կինեկոլոգ, չէ?:)
Չէ, Վարպետ ջան::)

Մարկիզ
15.09.2008, 00:03
Հաջորդ օրն է…
Ատավոտյան զինվոր եկավ եւ հայտնեց, որ հրամանատարը ողջ բուժծառայությանը կանչում է իր մոտ…Անմիջապես հասկացա, որ զամպալիտն է բողոք-գանգատով դիմել հրամանատարին՝ նախորդ օրվա եղած-չեղածի մասին խաբարը տեղ հասցնելով…
Գնացինք: 6-ն էինք՝ բուժծառայության պետը, ես, ատամնաբույժը, նորեկ բժիշկը եւ երկու կին բուժքույրեր:
Մտանք…Հրամանատարը նստած էր իր աթոռին, նրանից ձախ նստած էր մեզ մոտ Երեւանից եկած բժկական հանձնաժողովի ներկայացուցիչը: Սենյակում էր նաեւ զորամասի հետախուզության պետը՝ լավագույն սպաներից մեկը, որը նույնպես, ինչպես հետագայում պարզվեց, նախորդ օրը բախվել էր զամպալիտի հիմար ինքնասիրությանը…
–Հա, հա ներս եկեք…, –ասաց հրամանատարը:
Նայելով աչքերիս՝ հրամանատարն ասաց.
–………/ազգանունս է/, էս էնքան հաբռգել ես հրամանատարի տեղակալին հակաճառում ես:
–Չեմ հակաճառել, պարոն փոխգնդապետ:
–Հակաճառել ես:
–Չեմ հակաճառել:
–Հակաճառել ես…
Դե, որքան էլ ինքնասիրությունս խոցող լիներ հրամանատարի բառերն ու տոնը, պետք է ձայն չհանեի: Աննկարագրելի է, թե ինչ է զգում այդ պահին: Մտածում էի, որ այս սենյակից դուրս գալուց հետո, կլքեմ զորամասը ու թող տեսնեն, թե ոնց է լինելու առանց ինձ…
Ճիշտն ասած՝ հրամանատարը, ինձ հետ միշտ լավ էր վերաբերվել: Ես էլ ծառայել եմ իմ զորամասին, որքան հնարավորություններս ու ունակություններս ներել են:
Մեր երկխոսությունից հետո, հրամանատարը այլեւս ինձ բան չասաց: Սկսեց մեղադրել մնացած բժիշկներին, հետո հարցրեց հիվանդներից եւ այլն…
Մոտ 10 րոպեից ասաց.
–Լավ, ազատ եք:
Հրամանատարի դռնից դուրս էի եկել, երբ լսեցի նրա ձայնը.
–………/ազգանունս է/ հետ արի, մենակ դու:
Կրկին մտա սենյակ ու դուռը փակեցի: 4-ով էինք՝ հրամանատարը, հետ. պետը, հանձնաժողովի բժիշկը եւ ես:
–Մոտիկ արի,–ասաց հրամանատարը՝ մեղմ տոնով:
Մոտեցա: Իր սեղանից վերցնելով մի քանի գրոտած թղթեր եւ պարզելով դեպի ինձ՝ հրամանատար ասաց.
–Ան, նայի, տես, էն բ-ի տղեն քո մասի ինչեր ա գրել:
Վերցրեցի: Աչքիս տակով անց եմ կացնում: Զամպալիտի ձեռագիրն է: Նրան է կցված նաեւ ավ. լ-տ Բ-ի զեկույցը: Կարդում եմ զամպալիտի գրած զեկուցագիրը.
«Ես՝ …էսինչ մարդս, ավ լ-տ էսինչին ուղարկեցի լուծով հիմանդների մեկուսարան ստուգելու:
Պարզվեց, որ ավ լ-տ Բ-ն գտել է բիչոկներ, կոֆեի կեղտոտ բաժակներ………»
Էլ չկարդացի: Տվեցի հրամանատարին:
–Հը, ի՞նչ կասես,–հարցրեց հրամանատարՍ՝ մե՜ղմ ժպտալով:
–Սուտ է, գտել ա, բայց ոչ այդքան շատ: Այդտեղ այնպես է գրված, որ…
–Լավ, լավ: Գնա , հանգիստ ծառայի:
Դուրս եկա: ՈՒ գնացի հանգիստ ծառայելու:
Մի քանի օր անց ինձ խրախուսանքի արժանացրին «բարեխիղճ ծառայության համար»…

Երկնային
15.09.2008, 00:46
Դասից գալիս եմ տուն, Սարյանի վրա մի պապիկ հազիվ տնգտնգալով գնում ա…
հասավ ինձ.
- Ներեցեք, կասե՞ք` Թումա… բայց Դուք ինչ սիրուն աչքեր ունեք… :love
Մտածում եմ` խեղճուկրար պապիկ ա, կոպիտ չթվամ.
- Թումանյանի փողո՞ցը, թե՞ տուն-թանգարանը,- ասում եմ կարծես թե չէի լսեսլ աչքերի պահը (:D)
Պապիկը ևս մի անգամ ոտքից գլուխ նայում ա, հետո…
- Ես Հայաստանում չեմ ապրում, մի քանի ամիսը մեկ եմ գալիս, ու շատ կցանկանայի հետդ «ընկերություն» անել…
Զգացի, որ պապիկը կարողա արդեն հեռախոսի համար-բան ուզի…
- Լավ, ես գնացի… ահա Թումանյանի տուն- թանգարանը…
Ասեցի, ու սկսեցի արագ-արագ գնալ, թռա~… մեկ էլ հետևիցս կանչում ա.
- Հիմա չես ուզու՞մ հետս ընկերություն անել… :(
Շրջվեցի ու բարձր ձայնով ասեցի.
- Չէ, պապի ջան, շտապում եմ… թոռներիդ կբարևես…

:D

Վարպետ
15.09.2008, 00:54
Դասից գալիս եմ տուն, Սարյանի վրա մի պապիկ հազիվ տնգտնգալով գնում ա…
հասավ ինձ.
- Ներեցեք, կասե՞ք` Թումա… բայց Դուք ինչ սիրուն աչքեր ունեք… :love
Մտածում եմ` խեղճուկրար պապիկ ա, կոպիտ չթվամ.
- Թումանյանի փողո՞ցը, թե՞ տուն-թանգարանը,- ասում եմ կարծես թե չէի լսեսլ աչքերի պահը (:D)
Պապիկը ևս մի անգամ ոտքից գլուխ նայում ա, հետո…
- Ես Հայաստանում չեմ ապրում, մի քանի ամիսը մեկ եմ գալիս, ու շատ կցանկանայի հետդ «ընկերություն» անել…
Զգացի, որ պապիկը կարողա արդեն հեռախոսի համար-բան ուզի…
- Լավ, ես գնացի… ահա Թումանյանի տուն- թանգարանը…
Ասեցի, ու սկսեցի արագ-արագ գնալ, թռա~… մեկ էլ հետևիցս կանչում ա.
- Հիմա չես ուզու՞մ հետս ընկերություն անել… :(
Շրջվեցի ու բարձր ձայնով ասեցի.
- Չէ, պապի ջան, շտապում եմ… թոռներիդ կբարևես…

:D

Արուս, սաղս էլ գիտենք, որ դու սիրուն աչքեր ունես: Հիմա ինչ կարիք կար "պապիկ" վեհ հասկացությունն արատավորող այս պատմությունը հորինել միայն ինքնագովազդվելու նպատակով? :angry:D

Երկնային
15.09.2008, 01:00
Արուս, սաղս էլ գիտենք, որ դու սիրուն աչքեր ունես: Հիմա ինչ կարիք կար "պապիկ" վեհ հասկացությունն արատավորող այս պատմությունը հորինել միայն ինքնագովազդվելու նպատակով? :angry:D

իյա~… :noti ես պապիկին էի գովազդում… :D

Վարպետ
16.09.2008, 23:51
ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՈՉ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

Ընկերս է պատմում, առաջին դեմքով:
Մի բավական ազդեցիկ ամերիացու հետ, որը ժամանակավորապես գտնվում էր Երեւանում, այնպես ստացվեց, որ նստեցինք խմելու: Հարցուփորձում էինք իրար, տնտղում էինք, շոշափում, մինչեւ որ երկուսիս ողնաշարերն էլ հուշեցին` ոչ ես եմ Ազգային անվտանգությունից, ոչ էլ ինքը` Կենտրոնական հետախուզական վարչությունից: Ու խոսք ու զրույցը համովացավ, ու էդ համովացման կուլմինացիոն պահին ամերիկացին որոշեց մի դեպք պատմել, որը, ասում են, ամերիկյան դիվանագիտական միջին եւ կրտսեր շրջանակներում մի ժամանակ հիթ է եղել:
Ահագին ժամանակ առաջ, ցրտից, սովից ու անբախտությունից տանջահար, մի միջին տարիքի, միջին սոցիալական եւ կրթական մակարդակի զույգ արտագաղթում է ԱՄՆ: Ես ասեմ միջին կրթական մակարդակի` դուք հասկացեք էնպես, ինչպես հարկն է իրականում: Գնում են, կարծեմ Բոստոն, թե Ֆլորիդա, էական չէ: Գնում են, հաստատվում են, ոչ լեզու գիտեն, ոչ մասնագիտություն ունեն, ոչ էլ հույս ու հեռանկար: Կնոջը մի օր բարի մարդիկ հուշում են, որ պետք է դիմել սոցիալական ապահովության մունիցիպալ ծառայություն, թե չէ` սենց ոնց կլինի, շաքար ու ձեթ մուրալով? Կինն էլ դիմում է: Ես ասեմ կին, դուք հասկացեք անլեզու մի արարած, որի տեսած ամենաառաջադեմ ու բաց ֆիլմը "Ստրկուհի Իզաուրան" էր: Դե կինը, բնականաբար լեզու չգիտի: Ծառայության գրասենյակում մի կերպ պարզում են, որ հայ է, ու թարգմանիչ են փնտրում: Գործավարների շտատում պեղում են մի պարսկահայի, որն իր հերթին աշխատավայրում հայտնի է լինում Jock Ando մականունով: Ոչ թե իր սրամտության համար, չէ, այլ որ հիմնարկի խինդն ու ուրախությունն է լինում, քանզի IQ-ն ձգտելիս է լինում դեպի զրո: Բայց դե միակ հայն է լինում: Գալիս է բուն հարցազրույցի պահը: Կնոջը տալիս են հարցաթերթիկը, որ լրացնի: Գրված է` First naem, last name. Անդոն սկսում է թարգմանել:
- Տիկին, Ձեր առջեւինի անունն ինչ է?
Տիկինն ակնհայտ շփոթության մեջ է: Դե լսել էր, որ Ամերիկան շատ ազատ երկիր է, բայց դե չէր պատկերացնում, որ այն աստիճան, որ այսպիսի հարցեր տան: Բայց միեւնույն է` ամոթխածությունը չի կարողանում հաղթահարել, մնում է կարկամած:
- Տիկին, Ձեր հետեւինի անունն էլ չգիտեք?
Կինն ապշահար է: Համ մտածում է` լավ սրանց ինչին է պետք իմ առջեւինի ու հետեւինի անունները, համ էլ` դե որ հարցնում են, ուրեմն երեւի պետք է: Պետք է-ի մասին էլ վկայում է պարսկահայի դեմքի լրջագույն արտահայտությունը: Բայց չէ, ամոթխածությունն անհաղթահարելի է: Լուռ կանգնած, ապշած, սարսափած ու թախանձագին նայում է թարգմանչի աչքերին, թե` փրկիր, բաբամ, էս ինչ վիճակի մեջ ես ինձ գցում? Մի բուռ հայ ենք...
-Տիկին, լավ, Դուք ամուսին ունեք?
- Հա, ունեմ:
- Ձեր ամուսնու առջեւինի անունն ինչ է?
Վախ, տեր իմ Աստված... Ինչ են ուզում էս մարդիկ ինձնից?
- Տիկին, եթե չպատասխանեք` նպաստ չեք ստանա: Ամուսնու առջեւինի անունն ինչ է?
Քաղցից կոտորվելու հեռանկարն առավել սարսափելի է, քան ամոթխածության փեշը փոքր-ինչ բարձրացնելը:
- Պուպուլ...,- պատասխանում է տիկինը:
- Պուպուլը աշխատում է?,- անմիջապես հետեւում է հարցը:
Դե հիմա եկեք ու պատկերացրեք տիկնոջ վիճակը, կաս կարմիր է կապում, հետո կապտականաչում ու մի կերպ արտաբերում:
- Դե... ժամանակը գիտի...
- Այսինքն Պուպուլը երբեմն աշխատում է...
- Դե հա, երբեմն աշխատում է:
Այս ընթացքում պարսկահայը պարտաճանաչորեն լրացնում է անկետան` First name - Pupul, last name - Tutuz. Ու անկեղծ կարեկցանքը աչքերին` ավելացնում.
- Տիկին, եթե Պուպուլը, թեկուզ երբեմն, աշխատում է, մենք Ձեզ նպաստ տալ չենք կարող...
Ու կինը, փորը փոշման մեկնում է տուն... Թե ինչպես այդ ընտանիքում լուծվեց ամուսնու առջեւինի աշխատանքի հարցը, պատմությունը լռում է: Բայց ասում են, որ այդ անկետան մինչեւ հիմա սուրբ մասունքի պես պահպանվում է Բոստոնի, թե եսիմորտեղի սոցիալական ապահովության մունիցիպալ ծառայության արխիվներում:

Ռուֆուս
16.09.2008, 23:55
Վահագ, լացացրիր.... :D :lol

Լուրջ, ճնշումս բարձրացավ.... :lol

Վարպետ
16.09.2008, 23:59
Վահագ, լացացրիր.... :D :lol

Լուրջ, ճնշումս բարձրացավ.... :lol
Բա իմ ջանը քար ա? :oy

Հայկօ
16.09.2008, 23:59
Հաաաաաաաա՜ հաաաաաաաաա՜ հաաաաաաաաա՜... :D:D:D Հիմա ամբողջ գիշեր պիտի հիշեմ-մեռնեմ ծիծաղից: Վարպե՛տ, բա քո արածը քո դուրը եկա՞վ: :hands

Ուլուանա
17.09.2008, 04:29
Վահա՜գ :D, էս ի՜նչ էր :D, մեռա՜... :D :D :D :hands
Քիչ էր մնում սմայլիկների չարաշահում անեի։ :D

Բարեկամ
17.09.2008, 04:30
Վահա՜գ :D :D :D, էս ի՜նչ էր :D, մեռա՜... :D :D :D :hands
Քիչ էր մնում սմայլիկների չարաշահում անեի։ :D

Ան, ես համեստորեն սահմանափակվեցի վարկանիշով, բայց արի չդիմանամ ու ես էլ չարաշահեմ :D:D:D:D:D:D:D:D

impression
17.09.2008, 08:38
դե որ երբերմն աշխատում է, ախր էդ կինը ո՞նց ուրանար :D:D
դեմք պատմություն էր, ապրես, Վա :D

Dayana
17.09.2008, 09:01
:D ինձ արդեն թաշկինակ են առաջարկում :D :D

Վարպես յա լյուբլյու ծեբյա :hands :D

Վարպետ
17.09.2008, 11:22
Հաաաաաաաա՜ հաաաաաաաաա՜ հաաաաաաաաա՜... :D:D Հիմա ամբողջ գիշեր պիտի հիշեմ-մեռնեմ ծիծաղից: Վարպե՛տ, բա քո արածը քո դուրը եկա՞վ: :hands


Վահա՜գ :D, էս ի՜նչ էր :D, մեռա՜... :D :D :hands
Քիչ էր մնում սմայլիկների չարաշահում անեի։ :D


Ան, ես համեստորեն սահմանափակվեցի վարկանիշով, բայց արի չդիմանամ ու ես էլ չարաշահեմ :D:D:D


դե որ երբերմն աշխատում է, ախր էդ կինը ո՞նց ուրանար :D
դեմք պատմություն էր, ապրես, Վա :D




:D ինձ արդեն թաշկինակ են առաջարկում :D :D

Վարպես յա լյուբլյու ծեբյա :hands :D:oy

ivy
17.09.2008, 11:36
Նենց հավեսով, համ ու հոտով ես գրել, ոնց որ դեպքը քեզ հետ էր պատահել։ :))
Իսկ պատմությունը վերջն էր։ :hands :D Հիմա ամեն անգամ, որ անկետա լրացնելու լինեմ, քանդվելու եմ։ :D :D :D
Այ թե ինչեր են պատահում օտար, ամայի ճամփեքին։ :D

Երկնային
17.09.2008, 12:04
:D ինձ արդեն թաշկինակ են առաջարկում :D :D

Վարպես յա լյուբլյու ծեբյա :hands :D

Բա ես երեկ տնով մեկ նենց սկսեցի հռհռալ, մամաս քնած տեղից վեր թռավ, իմացավ մեռնում եմ… :D:D հա բայց լուրջ մեռնում էի… :D

Վարպետ
17.09.2008, 12:04
Նենց հավեսով, համ ու հոտով ես գրել, ոնց որ դեպքը քեզ հետ էր պատահել։ :))
Իսկ պատմությունը վերջն էր։ :hands :D Հիմա ամեն անգամ, որ անկետա լրացնելու լինեմ, քանդվելու եմ։ :D :D :D
Այ թե ինչեր են պատահում օտար, ամայի ճամփեքին։ :D
Ռիպ, հավատա` գրելիս անգամ հռհռում էի: Երկու օր առաջ էին պատմել, չէի կարողանում գրել: Հենց սկսում էի` ձեռքերս սկսում էին ցնցվել հռհռոցիցս: Երեկ հազիվ եմ ինձ հաղթահարել: :oy

Բարեկամ
17.09.2008, 14:42
Ռիպ, հավատա` գրելիս անգամ հռհռում էի: Երկու օր առաջ էին պատմել, չէի կարողանում գրել: Հենց սկսում էի` ձեռքերս սկսում էին ցնցվել հռհռոցիցս: Երեկ հազիվ եմ ինձ հաղթահարել: :oy

ուրեմն դրա համար էի՞ր Չուկին հարցնում ոչ նորմատիվի հետ ոնց վարվել : ;)
Էդ էլ ոչ նորմատիվն է՞ր… :D

Վարպետ
17.09.2008, 15:15
Եվ ուրեմն` եւս մի երկուսը, մի դասախոսի մասին: Դարձյալ ընկերս է պատմում, այս անգամ` մեկ ուրիշը: Նախորդի պես խիստ զավեշտալի չեն, բայց դե… ;)

Գյումրու պոլիտեխնիկ ինստիտուտում ժամանակին դասավադում էր մի դասախոս (ասում են` արդեն հոգին լուսավորվի), պայմանականորեն նրան անվանենք Ուլիսյան, որը ողջ քաղաքում հայտնի էր երկու կարեւոր բնորոշ կատկանիշներով: Առաջինը կաշառակերության սահմանների անասելի ոտնահարումն էր: Ընդ որում սա ունեցել է հստակ տաքսա` այսինչ առարկայի այսինչ գնահատականի համար` այսքան գումար: Ու նույնիսկ այս գնացուցակը կոդավորած կախել է ամբիոնի պատից` Կովի կաշի (պետք էր հասկանալ` մատերիալիստական փիլիսոփայություն) - նվազագույնը` 3 կգ - 100 ռուբլի, 4 կգ- 200 ռուբլի, առավելագույնը` 5 կիլոգրամ - 350 ռուբլի: Ընդ որում` նախապես պայմանավորվել, բան չկար: Դնում էիր փողը ստուգարքայինի մեջ ու մտնում մոտը: Բացում էր. եթե փող կար` միանգամից նշանակում էր, եթե չկար` սկսում էր քննել դառն ու հանգամանալից: Բոլորը կասեն` բա ինչպե՞ս էր այդ լկտի անձնավորությունը հաջողացնում անպատիժ մնալ: Այստեղ էլ հենց նրան փրկում էր իր երկրորդ բնորոշ առանձնահատկությունը` այն, որ նրան բոլորը պաշտում էին, քանի որ Աստված Ուլիսյանին հումոր էր տվել, բայց ի տարբերություն այլոց` տվել էր ու չէր խնայել:

Ուլիսյանը ուներ կարծրացած բնավորության գծեր, որոնք հայտնի էին գրեթե բոլոր ուսանողներին: Դրանցից մեկն այն էր, որ նա կաշառք ստացած փողը չէր հաշվում: Ուսանողները փողը դնում էին ստուգարքային գրքույկի մեջ, սա բացում էր գրքույկը, առանց հայացքը իջեցնելու` ուսանողի աչքերի մեջ նայելով, ձեռքով քաշում-սահեցնում էր թղթադրամները դարակի մեջ, հետո նոր` հայացքն իջեցնում էր գրքույկի վրա` ստուգարք կամ քննություն նշանակելու համար: Մի օր ուսանողներից մեկը որոշում է 100 ռուբլու տաս հատ տասանոցներից երկուսը եւս-եւս անել «դե միեւնույն է` չի հաշվում, չի նկատի» տրամաբանությամբ: Ութ հատ տասանոց գրքույկի մեջ` մտնում է քննության:
-Տղա~ս, տուր գրքույկդ տեսնե~մ:
Ուսանողը մեկնում է ստուգարքայինը ու նստում աթոռին: Ուլիսյանը շոշափում է գումարը, պայծառանում է: Դանդաղ սկսում է սահեցնել դարակի մեջ… Ու մեկ էլ հանկարծ ստոպ է անում, նորից գումարը հրում գրքույկի մեջ ու փակում այն:
-Տղա~ս, մենք մի փոքր խնդիր ունենք:
-Ասեք, ընկեր Ուլիսյան, ի՞նչ պրոբլեմ,- ուսանողի քրտինքը վրա է գալիս: Այ մարդ, թե ես ինչ խելք արեցի: Էն 20 ռուբլին էլ արդեն ընկերներով քամուն տված են լինում: Բա հիմա հորս ի՞նչ պիտի ասեմ, որ չդրեց, բան… Մի խոսքով ուղեղում մի ամբողջ շիլա փլավ:
-Ասե~մ, տղա~ս, ասե~մ: Մեր խնդիրն էն է, օր գրքույկիդ մեջ էջեր կպակսեն:
-Չէ, նորմալ ա ամեն ինչ, ընկեր Ուլիսյան, ի՞նչ էջ:
-Էրգու էջ, տղաս, էրգու էջ: Հենց էն էջերը, որոնց վրա պդի զաչյոդդ դնեի: Բա հմի ուրդեղ դնեմ, տղաս?
-Բա հմի ի՞նչղ կեղնի, ընկեր Ուլիսյան:
-Հադըմ դուրս եգ, տես ընգերներուդ – բանիդ մոտ զապաս զաչյոդկա, բան չկա՞, էրգու էջ պոկի - դիր մեջը, բեր,- ասում է Ուլիսյանն ու փակում թեման: Տղան բնականաբար մի կերպ հավաքում է պակասող 20 ռուբլին, բայց էդ էր ու էդ: Այլեւս երբեք ոչ ոքի մտքով չէր անցնում, թե կարելի է Ուլիսյանին հասանելիք փողը մարսել: Ու դեռ երկար ժամանակ ինստիտուտի նույնիսկ ամենամութ անկյուններում պտտվում էր մի ձեւակերպում. Ուլիսյանը փող չի հաշվում, Ուլիսյանը փողը զգում է:

Դուք շարունակությունը լսեք:

Ի դեպ, եթե որեւէ մեկը լսել է այս պատմությունը անեկդոտի տեսքով, ապա իմացեք` սա կատարյալ ճշմարտություն է`իրական կյանքից վերցրած: Հերոսն էլ նույն Ուլիսյանն է:

Եվ ուրեմն… Մեկ այլ քննության ժամանակ A ուսանողը, գրքույկի մեջ նախապես ունենալով իր 100 ռուբլին, նստում է Ուլիսյանի դիմաց, ու հորթային հայացքը գամած դասախոսի երեսին` սպասում իր դատավճռին:
Ուլիսյանը շոշափում-սահեցնում է փողը դարակի մեջ, ժպտում ու ասում.
-Տղա~ս, դե ասա տեսնեմ` Հեգելն ի՞նչ է ըսե:
Դե ուսանողն արդեն գիտի` որը որից հետո է, ուստի առանց երկար բարակ մտածելու` նետում է մտքին առաջին եկածը.
-Ընկեր Ուլիսյա~ն, Հեգելն ըսել է` խեղճ ու կրակ տղա եմ, իրեքըմ դիր` երթամ:
-ԱպրեԱս տղաս, լավ ըսիր:
Ու նշանակում է բավարար: Տղան դուրս է գալիս, պատմում եղածը` առանց կաշառքի փաստը հիշատակելու, եւ նրա ընկերներից մեկը, այդ պատմությունից ոգեւորված, վազում է ներս: Մեկնում է «դատարկ» գրքույկը եւ նստում դասախոսի դիմաց: Ուլիսյանը բացում եւ արագ փակում է գրքույկը, խորամանկ ժպտում ու տալիս գրեթե նույն հարցը.
-Տղա~ս, դե ասա տեսնեմ` Կանտն ի՞նչ է ըսե:
Ուսանողն արդեն պատասխանը գիտի ու անգիր արածի պես` արտասանում է:
-Ընկեր Ուլիսյա~ն, Կանտն ըսել է` խեղճ ու կրակ տղա եմ, իրեքըմ դիր` երթամ:
Ուլիսյանը խորամանկ ժպտում է ու դանդա~ղ, հատ հատ արտաբերում…
- Չէ~, տղա~ս, ըդիկ Հեգե~լն է ըսե~ …
Բնականաբար անբավարար ստացած ուսանողը էդպես էլ չի հասկանում, թե ինչ կատարվեց:

Dayana
17.09.2008, 15:22
ես մեռա Վարպետ :D :D հիմա էլ հայերեն ասեմ ՝ որ Լիլս չջղայանան :oy ես քեզ սիրում եմ :hands :D

Երվանդ
17.09.2008, 16:26
:D:D:D

ivy
17.09.2008, 17:48
ուրեմն դրա համար էի՞ր Չուկին հարցնում ոչ նորմատիվի հետ ոնց վարվել : ;)
Էդ էլ ոչ նորմատիվն է՞ր… :D

Նենց էլ մեծ տառերով գրել էր, որ գրառումը ոչ նորմատիվ բաներ է պարունակում, ես ասեցի՝ մեջը հիմա ինչեր են լինելու։ :D Դու մի ասա՝ ընդամենը մի հատ առջևին էր, մի հատ հետևին։ :D

Ավելացվել է 13 րոպե անց
Էս երկրորդ էլ կարդացի Ուլիսյանի մասին, շաաա՜տ լավն էր։ :D :D
Վահագ, բայց ի՜նչ կայֆ ես պատմում, էլի եմ ուզում։ :))

Երկնային
17.09.2008, 18:21
Վա… :D :D

Ուլուանա
17.09.2008, 18:25
Նենց էլ մեծ տառերով գրել էր, որ գրառումը ոչ նորմատիվ բաներ է պարունակում, ես ասեցի՝ մեջը հիմա ինչեր են լինելու։ :D Դու մի ասա՝ ընդամենը մի հատ առջևին էր, մի հատ հետևին։ :D
Էն էլ գրեթե մանկական անմեղ ձևակերպմամբ։ :D

- Չէ~, տղա~ս, ըդիկ Հեգե~լն է ըսե~ …
:D :D :D Լա՜վն էր։ :hands

Վարպետ
17.09.2008, 19:41
Մի փոքրիկ մանրապատում` "Հայերենի առանձնահատկությունները" թեմատիկայից:

Իրանում, ընդհանրապես, ինչպես պատմում է իմ մի պարսկահայ ընկեր, դիզայներները օգտագործում են հիմնականում Macromedia Free Hand ծրագիրը, որը համարժեք է այլ դիզայներական ծրագրերի: Իսկ որպես համակարգիչ օգտագործում են հիմնականում Apple, ուստի մեզ բոլորիս համար սովորական դարձած ծրագրերի անունները կամ տերմինները նրանց համար, հնարավոր է, որ երբեմն անհասկանալի լինեն:

Ուրեմն մի անգամ, այդպիսի մի պարսկահայ, որը որոշած է լինում իր մասնագիտական բախտը որորնել հայրենի եզերքներում, պատրաստվում է Երեւանում աշխատանքի ընդունվել: Ծանոթացնում են մի ամսագրի շեֆական կազմի հետ, սրանք էլ պայմանավորվում են` այսինչ օրը եկեք, խոսենք: Դիզայները գալիս է, նստում են, սկսում են ծանոթանալ: Ոնց եք, ոնց չեք, ինչ կա-չկան բաց եմ թողնում` անցնում են բուն, էական հատվածին: Խոսակցության մի հանգրվանում գլխավոր խմբագիրը հարցնում է.
- Արտավազդ ջան (պայմանական անուն է), Word, Corel գիտես?
Արտավազդը մի պահ լռում է... Հայացքն այնպիսին է` կարծես չգիտի` վիրավորվի, թե ծիծաղի?
- Այսինքն?,- պատասխանում է Արտավազդը:
- Դե ինչ այսինքն,- սկսում է արդարանալ խմբագիրը` մտածելով, թե դիզայները վիրավորվում է, կարծելով, թե կասկածում են իր մասնագիտական հնարավորությունների վրա,- մարդ կա` չգիտի:
- Իսկ դու գիտես?,- թվում է թե անիմաստ` հարցնում է Արտավազդը:
- Ես որ իմանայի` դիզայներ կաշխատեի, եղբայր:
- Այսինքն` ուզում ես ասես, որ ով դա գիտի կարող ա դիզայներ աշխատել?
- Դե գոնե տեխնիկական մասով` առնվազն...
- Ախպեր, դու ինձի ձեռ ես առնում?,- ակնհայտորեն սկսում է վրդովվել Արտավազդը:
- Չհասկացա,- ապշում է խմբագիրը,- հիմա ով ա ում ձեռ առնում?
Մի խոսքով, ուզում եմ հույս ունենալ, որ բանը բռնցքամարտի չի հասնում, բայց պոտենցիալ գործընկերներն իրարից բաժանվում են խիստ վիրավորված: Հիմա, ով չհասկացավ իրավիճակի զավեշտալիությունը, փորձեմ այն բացատրել հենց նույն պարսկահայի` իր ընկերներից մեկին օրերից մի օր արված խոստովանությամբ:
- Ախպեր,- պատմել է նա,- գնացի գործի ընդունվելու, խմբագիրը, փոխանակ հետս գործից խոսա, հարցնում ա.... վոռդ քորել գիտես? Հիմա ես չեմ` դու ես, մե հատ ապտակ չպետք ա հասցնեի?
Ով էլի չհասկացավ` խնդրում եմ մաքուր հայկական առոգանությամբ կարդալ այս բառամիացությունը. "Word, Corel գիտես?": Հիմա ես չեմ` դուք եք, մե հատ ապտակ չպետք ա հասցնեիք ձեզ էսպիսի հարց տվողին?

Mitre
17.09.2008, 19:52
Մի փոքրիկ մանրապատում` "Հայերենի առանձնահատկությունները" թեմատիկայից:

Իրանում, ընդհանրապես, ինչպես պատմում է իմ մի պարսկահայ ընկեր, դիզայներները օգտագործում են հիմնականում Macromedia Free Hand ծրագիրը, որը համարժեք է այլ դիզայներական ծրագրերի: Իսկ որպես համակարգիչ օգտագործում են հիմնականում Apple, ուստի մեզ բոլորիս համար սովորական դարձած ծրագրերի անունները կամ տերմինները նրանց համար, հնարավոր է, որ երբեմն անհասկանալի լինեն:

Ուրեմն մի անգամ, այդպիսի մի պարսկահայ, որը որոշած է լինում իր մասնագիտական բախտը որորնել հայրենի եզերքներում, պատրաստվում է Երեւանում աշխատանքի ընդունվել: Ծանոթացնում են մի ամսագրի շեֆական կազմի հետ, սրանք էլ պայմանավորվում են` այսինչ օրը եկեք, խոսենք: Դիզայները գալիս է, նստում են, սկսում են ծանոթանալ: Ոնց եք, ոնց չեք, ինչ կա-չկան բաց եմ թողնում` անցնում են բուն, էական հատվածին: Խոսակցության մի հանգրվանում գլխավոր խմբագիրը հարցնում է.
- Արտավազդ ջան (պայմանական անուն է), Word, Corel գիտես?
Արտավազդը մի պահ լռում է... Հայացքն այնպիսին է` կարծես չգիտի` վիրավորվի, թե ծիծաղի?
- Այսինքն?,- պատասխանում է Արտավազդը:
- Դե ինչ այսինքն,- սկսում է արդարանալ խմբագիրը` մտածելով, թե դիզայները վիրավորվում է, կարծելով, թե կասկածում են իր մասնագիտական հնարավորությունների վրա,- մարդ կա` չգիտի:
- Իսկ դու գիտես?,- թվում է թե անիմաստ` հարցնում է Արտավազդը:
- Ես որ իմանայի` դիզայներ կաշխատեի, եղբայր:
- Այսինքն` ուզում ես ասես, որ ով դա գիտի կարող ա դիզայներ աշխատել?
- Դե գոնե տեխնիկական մասով` առնվազն...
- Ախպեր, դու ինձի ձեռ ես առնում?,- ակնհայտորեն սկսում է վրդովվել Արտավազդը:
- Չհասկացա,- ապշում է խմբագիրը,- հիմա ով ա ում ձեռ առնում?
Մի խոսքով, ուզում եմ հույս ունենալ, որ բանը բռնցքամարտի չի հասնում, բայց պոտենցիալ գործընկերներն իրարից բաժանվում են խիստ վիրավորված: Հիմա, ով չհասկացավ իրավիճակի զավեշտալիությունը, փորձեմ այն բացատրել հենց նույն պարսկահայի` իր ընկերներից մեկին օրերից մի օր արված խոստովանությամբ:
- Ախպեր,- պատմել է նա,- գնացի գործի ընդունվելու, խմբագիրը, փոխանակ հետս գործից խոսա, հարցնում ա.... վոռդ քորել գիտես? Հիմա ես չեմ` դու ես, մե հատ ապտակ չպետք ա հասցնեի?
Ով էլի չհասկացավ` խնդրում եմ մաքուր հայկական առոգանությամբ կարդալ այս բառամիացությունը. "Word, Corel գիտես?": Հիմա ես չեմ` դուք եք, մե հատ ապտակ չպետք ա հասցնեիք ձեզ էսպիսի հարց տվողին?

Ըսենց շատ պատմություններ ունե՞ս :hands:

Մտահոգ
17.09.2008, 20:11
Վարպետի գրածը կարդացի ու մի նմանատիպ դեպք հիշեցի էլի հայաստանցի-սփյուռքահայ ժանրից՝ որը ցավոք ավարտվեց բավականին "տեսարժան" ծեծուջարդով:
Մեր կարկառուն օլիխարխներից մեկը, անունը չեմ նշում, իր շքախմբով ուխտի է գալիս Երուսաղեմ, բնականաբար բոլոր օլիգարխավայել ատրիբուտներով վարձում են Լիմուզին, Ջիպեր ախռռաննիկների համար ու ավտոշարասյունը հասնում է Երուսաղեմ:
Դժվար կլիներ մտածել որ նրանց համար Երուսաղեմի ու Երևանի տարբերությունը հեշտ էր պատկերացնել ու ավտոշարասյունը կանգնում է տեղացի հայերից մեկի մասնավոր ավտոկայանատեղիում:
Բնականաբար սփյուռքահայ եղբայրը որը (օ՜ զարմանք) նույնիսկ անունով չի ճանաչում սույն օլիգարխին՝ դուրս է պրծնում տնից ու սկսում գոռգոռալ..
-հոս չեք կրնար օթոները փարքինգ ընել, ասիգա մասնավոր փարքինգ է, յալլա ելեք հոս տեղեն..
Պատկերացրեք հայաստանցի օլիգարխի բութ ու զարմացած հայացքը այսպիսի անպատկառության վրա, դրան գումարած որ բացարձականապես ոչինչ չի հասկանում, հավանաբար միայն օթո բառն է ծանոթ թվում:
Երբ սփյուռքահայը մի քանի անգամ գոռգոռաց ու ու մոտավորապես հասկացրեց թե ինչի մասին է խոսքը, մեր օլիգարխը զայրացած ու կենդանական հայացքով միայն բոռաց
-Խի արա՜:angry
-աս որու խիար կըսես-կատաղեց սփյուռքահայ եղբայրը..
Օլիգարխը չհասկացավ ու նորից բոռաց..
-Խի արա՜:angry
-Խիարը դուն ես, ասիգա քեզի համար հայաստան չէ.. *** հոս տեղեն.. յալլա..
-Ինչ արա՞, ես քեզ լավով հարցնեմ խի արա, դու ինձ խիյար ասես, արա՜՜..
.. ու սկսվեց ուխտի եկած հայաստանցի սափրագլուխների ու սփյուռքահայերի Ավարայրը Երուսաղեմի կենտրոնական փողոցներից մեկում...առանձնակի դաժանությանմբ մոտ քսան րոպե: Բնականաբար հայաստանցիները հաղթեցին.. սակայն հաղթանակից հետո նրանց սպասվում էր երկրորդ անհասկանալի հիասթափությունը, երբ ժամանած ոստիկանական ջոկատը ոչ մի կերպ չէին հասկանում նրանց ով լինելը, չէին պատկերացնում որ նրանք "Էդքան կան" ու դիմադրության առաջին իսկ փորձից հետո քոթակելով տարան ոստիկանություն.. լսվում էր միայն զարմացած սափրագլուխների աղիողորմ ճիչերը "արա, մի խփի, արա" "դու գիդես ես ով եմ արա", "հորս արև արա, դու արդեն չկաս"

Ռուֆուս
18.09.2008, 00:21
- Արտավազդ ջան (պայմանական անուն է), Word, Corel գիտես?

:D լավն էր.....

Dayana
18.09.2008, 00:30
Վարպետ Տե ամո :hands

ivy
18.09.2008, 00:41
Վահագ, էս մեկն էլ էր ոչ նորմատիվ։ :D :D :D

Վարպետ
18.09.2008, 00:45
Վահագ, էս մեկն էլ էր ոչ նորմատիվ։ :D :D :D
Վայ.. ճիշտ ա...:( Զարմանում եմ Չուկից ոնց մինչեւ հիմա ինֆրակշն չունեմ :o
Այվ, էլի ես ուզում? Թե էսօր բավական ա? :oy

ivy
18.09.2008, 00:47
Վայ.. ճիշտ ա...:( Զարմանում եմ Չուկից ոնց մինչեւ հիմա ինֆրակշն չունեմ :o
Այվ, էլի ես ուզում? Թե էսօր բավական ա? :oy

Էլի՜՜։ :))

Chuk
18.09.2008, 00:57
Վայ.. ճիշտ ա...:( Զարմանում եմ Չուկից ոնց մինչեւ հիմա ինֆրակշն չունեմ :o

Շշկռվել կողքի կնոպկան էի սեղմել Վահագ ջան :oy
Լավն ա :)

Վարպետ
18.09.2008, 01:07
Լավ:) Էս մանրապատումային էպոխան ժամանակավորապես սահմանափակենք վերջին մի փոքրիկով :D Նույն ցիկլից` մեր լեզուն այնքան ճկուն չէ, որքան բարբարոս:)

Բայց չեմ հիշում, է, կարծեմ սա պատմել եմ մի տեղ? Լավ ինչ որ է:) Եվ ուրեմն...

Ընկերս մի ինտերնետ ակումբ ուներ` Լանչ էր անունը, Իսահակյանի վրա: Էս կլուբի այփին միակն էր, որ անգիր գիտեի (լամեռ մեռնում եմ, ի դեպ): Նստած միռքով չատ եմ անում (վաղուց էր), մեկ էլ մի աղջիկ կպավ` բա, բարեւ Վահագ ջան, ես քեզ սիրում եմ, միշտ սիրել եմ, բան ու սենց բաներ... Վայ քու արա... Այփին հուիզ եմ անում, տեսնեմ` Լանչում ա: Ահա~, էդ ա, կպավ: Զանգում եմ ընկերոջս, բա` Արմ ջան, սենց սենց, էդ ով ա, ինչ ա~, սա էլ թե` ախպեր, ընդեղ չեմ: Լոմկա: Էս ընթացքում էս աղջիկն ասում ա` հաջող ու թռնում ա: Թե հիմա աղջիկ էր, ինչ էր, ով էր` անհայտ մնաց, ի սկզբանե ասեմ: Բայց ես մի հատ էլ եմ նայում էս կողմ էն կողմ, տեսնում եմ էդ այփիով մի տղա ա նստած, բացում եմ պրիվատը ու գրում:
- Ախպերս, բարեւ, Լանչում ես?
Գրում ա` հա, ախպեր, ինչ կա?
Գրում եմ` ջանիդ սաղություն: Էդտեղից նոր մի հատ աղջիկ դուրս եկավ?
Հարցնում ա` ինձ ես հարցնում?
Գրում եմ` հա, բա ում?
Մի տաս րոպե ձեն-ձուն չկա:
- Ապեր?
- Հա, ընգեր ջան:
- Հիմա դուրս եկավ, թե չէ?
- Ախպեր, ես ինչ իմանամ?
- Ոնց, Լանչում չես?
- Հա, Լանչում եմ:
- Բա դե դժվար ա ասել` դուրս եկավ էդ աղջիկը, թե չէ?
- Ապեր, ձեռ ես առնում ինձ?...
Լավ, գլուխներդ չեմ ցավացնում` ամբողջ դիալոգը մեջբերելով: Միայն ասեմ, որ մի 15 րոպե կատաղիորեն մարտնչում էինք, մինչե~ւ որ եկանք հանգրվանեցինք մի պահի, երբ...
- Ախպերս, հելնենք իրար տենանք, չեմ ջոկում? Հարց եմ տալիս` պատասխանի, դժվար ա?
- Ապե, դու ինձ գժի տեղ ես դնում? Ես ինչ իմանամ էդ աղջիկը դուրդ եկավ, թե չէ?
Ու ստեղ թագավորի տղեն բութ մատը կծեց...
Չատ մի արեք ժողովուրդ, զանգեք իրար` խոսացեք: Շառ ա, իմ արեւ:

ivy
18.09.2008, 01:12
Ես մի ժամանակ հա էդ Լանչում էի, բայց էդ աղջիկը ես չեմ եղել, ազնիվ խոսք։ :D
Չնայած... :think :D

Վարպետ
18.09.2008, 01:16
Ես մի ժամանակ հա էդ Լանչում էի, բայց էդ աղջիկը ես չեմ եղել, ազնիվ խոսք։ :D
Չնայած... :think :D
Ռիպ իսկ կարող ա դու էն տղեն էիր? :D:D:D Ես ինձ չեմ ների, եթե իմանամ, որ քո հետ եմ բազար արել :D:D:D

ivy
18.09.2008, 01:17
Ռիպ իսկ կարող ա դու էն տղեն էիր? :D:D:D Ես ինձ չեմ ների, եթե իմանամ, որ քո հետ եմ բազար արել :D:D:D

Ինչ–որ տենց բան հիշում եմ, գիտես։ :D

Վարպետ
18.09.2008, 01:23
Ինչ–որ տենց բան հիշում եմ, գիտես։ :D
Ես գնացի կախվելու :( Վերջ էլ ինձնից մանրապատում չպահանջես! :angry:D Ողջ ցորենն ալյուր մի սարքեք, թողեք մի քիչ էլ սերմնացու մնա;)

ars83
18.09.2008, 13:31
Մի փոքր դեպք էլ ես պատմեմ։ Երևանյան դպրոցներից մեկում ռուսաց լեզվից գրավոր աշխատանք են գրում։ Աշակերտուհիներից մեկը, ծննդով արցախցի, գրած է լինում՝ умырать։ Ուսուցչուհին, բնականաբար, ուղղում է умирать–ի, և տետրերը բաժանելիս աղջկան հարցնում է՝
–Сатеник (հորինած անուն), почему ты написала слово умирать через "ы"?
- Потому что проверочное слово "մыռալ ա", Հասմիկ Խաչատուրովնա,– պատասխանում է աղջիկը։

Մի դեպք էլ հիշեցի։ Տարրական դասարաններից մեկում ռուսերենի դասաժամ է և երեխաներին կիսում են երկու խմբի։ Առաջին ուսուցչուհին ասում է.
– Երեխաներ, ինձ կդիմեք Ծովինար Արամովնա։
Երկրորդն ասում է.
– Երեխաներ, ինձ կդիմեք Հասմիկ Խաչատուրովնա։
Մի հինգ րոպե հետո մի երեխա ձեռք է բարձրացնում ու ասում.
– Արամ Խաչատուրովիչ, կարելի՞ է գնալ զուգարան։

Այս դեպքն էլ հորաքրոջս հետ է պատահել, երբ դասավանդում էր վաղուց մի դպրոցում։ Տարրական դասարանում է եղել։ Երեխաներից մեկն անընդհատ ձեռք է բարձրացնում։ Վերջը, ուսուցչուհին նկատում է, հարցնում՝ ի՞նչ է պատահել։ Երեխան, թե՝ կարելի՞ է զուգարան գնալ։ Խույլ է տալիս։ Երեխան դուրս է գալիս, մի րոպե հետո վերադառնում, ձեռքին թղթի մի կտոր ու ասում է ուսուցչուհուն.
– Մի հատ կճմրթե՞ս։

Վարպետ
18.09.2008, 14:18
Մի փոքր դեպք էլ ես պատմեմ։ Երևանյան դպրոցներից մեկում ռուսաց լեզվից գրավոր աշխատանք են գրում։ Աշակերտուհիներից մեկը, ծննդով արցախցի, գրած է լինում՝ умырать։ Ուսուցչուհին, բնականաբար, ուղղում է умирать–ի, և տետրերը բաժանելիս աղջկան հարցնում է՝
–Сатеник (հորինած անուն), почему ты написала слово умирать через "ы"?
- Потому что проверочное слово "մыռալ ա", Հասմիկ Խաչատուրովնա,– պատասխանում է աղջիկը։

Մի դեպք էլ հիշեցի։ Տարրական դասարաններից մեկում ռուսերենի դասաժամ է և երեխաներին կիսում են երկու խմբի։ Առաջին ուսուցչուհին ասում է.
– Երեխաներ, ինձ կդիմեք Ծովինար Արամովնա։
Երկրորդն ասում է.
– Երեխաներ, ինձ կդիմեք Հասմիկ Խաչատուրովնա։
Մի հինգ րոպե հետո մի երեխա ձեռք է բարձրացնում ու ասում.
– Արամ Խաչատուրովիչ, կարելի՞ է գնալ զուգարան։

Այս դեպքն էլ հորաքրոջս հետ է պատահել, երբ դասավանդում էր վաղուց մի դպրոցում։ Տարրական դասարանում է եղել։ Երեխաներից մեկն անընդհատ ձեռք է բարձրացնում։ Վերջը, ուսուցչուհին նկատում է, հարցնում՝ ի՞նչ է պատահել։ Երեխան, թե՝ կարելի՞ է զուգարան գնալ։ Խույլ է տալիս։ Երեխան դուրս է գալիս, մի րոպե հետո վերադառնում, ձեռքին թղթի մի կտոր ու ասում է ուսուցչուհուն.
– Մի հատ կճմրթե՞ս։

Ա~, շատ լավն էին:)) Մերսի~, տրամադրությունս ահագին բարձրացա~վ:)))

ars83
18.09.2008, 14:21
տրամադրությունս ահագին բարձրացա~վ:)))
Ուրախ եմ :)

Mitre
18.09.2008, 14:56
Վերադառնում ենք շրջանից: Մենք շտապում ենք , վարորդն էլ հակառակի պես դանդաղ է քշում: Հանկարծ ճանապարհի մեջտեղում մի կաղամբ տեսանք, երևի ավտոմեքենայից էր ընկել: Մեր վարորդը իջավ ,վերցրեց կաղամբը , անշտապ տեղավորեց մեքենայում ու նոր շարունակեց իր ճանապարհը: Մի քիչ անց մի կաղամբ էլ տեսավ , էլի կանգնեց ու վերցրեց , տեսնելով մեր դժգոհ հայացքները, ասաց՝. - Ապե, երկու քյալամը մի բորշ ա:
Էլ ոն՞ց ջղայնանաս այդ մարդու վրա:
Հիմա կաղամբ տեսնելուց միշտ հիշում եմ նրա խոսքերը՝ երկու քյալամը մի բորշ ա:

Janita Hero
18.09.2008, 18:28
Եղբորս կինը և եղբայրս չեն սիրում ռաբիս բաներ ու «իմ մեծ չաղ հայկական հարսանիքը» հաղորդաշարն էլ դասում են նույն կարգին ու մի քիչ էլ ծաղրանքով են վերաբերվում, ու մի անգամ ասաց հարսիկս.
-Թե իմանամ տենց նկարահելու են ինչ-որ հարսանիք,ուր հրավիրված եմ՝ չեմ գնա, կամ էլ էտ էր մնում իմ հարսանիքը նկարեին ու տելիկով ցույց տային:
Երեկ փութալով միացնում ա տելիկը, ասում եմ ինչ ես ուզում նայել, բա «իմ մեծ չաղ հայկական հարսանիքն» են ցույց տալու: Ասում եմ բայց դու չես սիրում ինչի՞ ես նայում……
Դու մի՜ ասա մի 20 օր առաջ հրավիրված են եղել հարսանիքի ու ասած չեն եղել հարսանքվորները, որ նկարում ա Արմենիա հեռուսաընկերությունը, ու ինքն ու ախպերս էլ կարգին քեֆ էին արել ու դա լրիվ նկարվել էր ու ցույց էին տալիս :D:D:D:D աաաաաաաաաա՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ կյանքումս էտքան չէի ծիծաղել: Նայում էի հարսիկիս կիսաժպտախառը մանթո դեմքին ու հիշում իր ասածը ու նաև հիշեցնում , ինքն էլ հետս ստիպված ծիծաղում էր, քանի որ ի զորու չէր կանխել այն, ինչն իր բնութագրմամբ ռաբիս ություն էր ……

Ու ես ստեղ հիշեցի տատիս ասածը «տնազ տնազ ուր ես գնում, տնազ անողի տուն եմ գնում» :D

Dayana
18.09.2008, 20:35
:D Լուսնյակին նենց կուզեի տեսնել :D

Ռուֆուս
18.09.2008, 21:59
Մի փոքր դեպք էլ ես պատմեմ։ Երևանյան դպրոցներից մեկում ռուսաց լեզվից գրավոր աշխատանք են գրում։ Աշակերտուհիներից մեկը, ծննդով արցախցի, գրած է լինում՝ умырать։ Ուսուցչուհին, բնականաբար, ուղղում է умирать–ի, և տետրերը բաժանելիս աղջկան հարցնում է՝
–Сатеник (հորինած անուն), почему ты написала слово умирать через "ы"?
- Потому что проверочное слово "մыռալ ա", Հասմիկ Խաչատուրովնա,– պատասխանում է աղջիկը։

:D :D :D Ես սա որպես անեկդոտ էի լսել, չգիտեի, որ իրական դեպք ա եղել....

Երկնային
18.09.2008, 22:04
Մի փոքր դեպք էլ ես պատմեմ։ Երևանյան դպրոցներից մեկում ռուսաց լեզվից գրավոր աշխատանք են գրում։ Աշակերտուհիներից մեկը, ծննդով արցախցի, գրած է լինում՝ умырать։ Ուսուցչուհին, բնականաբար, ուղղում է умирать–ի, և տետրերը բաժանելիս աղջկան հարցնում է՝
–Сатеник (հորինած անուն), почему ты написала слово умирать через "ы"?
- Потому что проверочное слово "մыռալ ա", Հասմիկ Խաչատուրովնա,– պատասխանում է աղջիկը։

էս կարգի բան էլ մեզ մեր հայերենի դասախոսն էր պատմում…
ռուսերենի դասին անցնում են «семья» թեման, ու դասատուն աշակերտներից մեկին կանգնացնում ու ասում ա.
- отец բառով մի նախադասություն ասա…
- մեր հարևանի հավը ձու ածեց

:D

սա էլ Վանաձորում են պատմել.
Վանաձորցի ուսուցիչը շեշտի կանոնն ա բացատրում աշակերտներին.
- Երե՛խաներ հայերե՛նումը շե՛շտը դրվու՛մա վե՛րջին վա՛նկի ձայնա՛վորի վը՛րա…

:D:D

Janita Hero
19.09.2008, 09:20
:D Լուսնյակին նենց կուզեի տեսնել :D

Այ որ 2 օր առաջ Արմենիայով ետ հաղորդաշարը տեսնեիր, իրան էլ կտեսնեիր :D

Dayana
19.09.2008, 09:24
Այ որ 2 օր առաջ Արմենիայով ետ հաղորդաշարը տեսնեիր, իրան էլ կտեսնեիր :D

նայել եմ :D բայց 10 րոպից ավել չդիմացա :D ինչ-որ երու հոգի ջան բառի չարաշահում էին անում :D ափսոս որ չեմ դիմացել :D Լուսիս ու պստոյին պաչո :love

Մարկիզ
20.09.2008, 16:12
Մարտ ամսի վերջերն էր: Ցուրտ էր: Զինվորների շրջանում տարածված էին սուր շնչական հիվանդություններ: Պատճառները տարբեր են: Ինքներդ էլ գիտեք…Հրամանատարը կանչեց ինձ ու «պռախոդ» բուժծառայության պետին եւ, ինչպես միշտ, նման դեպքերում, նայելով ինձ, ասաց.
–Մեկդ գնում եք … … հենակետերը: Զանգել, ասել են, որ այնտեղ հիվանդներ կան: Բոլորին զննում եք: Բոլոր հիվանդներին իջեցնում եք զորամաս: Ես անհրաժեշտության դեպքում …… դասակը կուղարկեմ, որ մի հենակետը նրանք փակեն:
–Ո՞նց եմ, գնում, հրամանատար:
–Զամպալիտը գնալու ա ստուգման, հետը պայմանավորվեք ու մեկդ հետը գնացեք:
…Նստեցինք զամպալիտի ծառայողական մեքենան ու գնացինք…
Վերեւներում խորը ձյուն էր…Պետք է մտնեինք եւ ստուգեինք 7 հենակետ, որոնց տեղագրության ու վտանգավորության մասին չպատմեմ՝ ուղեղներդ չծանրաբեռնելու համար: Նշեմ միայն, որ ահագին տարածությունը, որի հիմնական մասը պետք է բարձրանայինք շատ դժվարանցանելի է, հատկապես՝ ձմռանը:
Առաջին իսկ հենակետում կատարեցի բուժզննություն: Զինվորներն ու նրանց հրամանատարը իրենց ունեցած-չունեցածով մեզ հյուրասիրեցին: Լա՜վ կշտանալուց հետո՝ զամպալիտն սկսեց.
–Հըլը եկեք, եկեք, սաղդ ստեղ շարվեք:
Երեւի մի 10-12 հոգի մոտեցան զամպալիտին:
–Գիտեք չէ՞, որ մայիսի 12-ին ընտրություններ են:
–Հա, հա, պարոն փոխգնդապետ,–ասացին մի քանի զինվոր…
Ահա, թե ինչ ասաց մեր զամպալիտը/առանց ավել-պակասի/.
–Մենք ծառայում ենք բանակում…ու ո՞վ ա մեր մեծը…ճիշտ ա՜՝ ՍՍ–ն …իսկ նաեւ ո՞վ է նա…հա՜…նա մեր «հանրապետական»-ի նախագան ա: Ուրեմն՝ մենք ո՞վ ենք …պաշտպանում ենք մեր սահմանը՜…լուսահոգին որ մահացավ, մահացա՜վ մեր պետականի համար՜…ո՞վ ա մեր…ամենալավ մարդը՜…մեր Հայաստանի համա՜ր…Այո՜, ՍՍ-ն…ճիշտ է…եւ մենք բոլորս ու՞մ ենք ընտրելու…՜: Այո՜, «հանրապետական»-ին: Ինչու՞՜՜՜…արդեն ասի:
Եվ այսպես շարունակ յուրաքանչյուր հենակետում ու գետնատնակում, խրամատում ու խորշում…
Միայն ավելացնեմ, որ հայտնաբերեցի մեկ հիվանդի, որը չէր ուզում իջնել զորամաս, որովհետեւ իր ընկերների համար դժվար էր լինելու: Այսինքն՝ բնական է, որ մեկ զինվորի պակասն էլ ահագին բարդացնում էր վիճակը տվյալ հենակետում, քանի որ յուրաքանչյուրին ուներ իր հստակ պարտականությունները: Իհարկե, հիվանդ զինվորը չէր կարող չտեղափոխվել…Հո, իրա ուզելով չի՞: Հետո էլ ասում են, մեր բանակը ուժեղ չէ: Մեր բանակը շա՜տ ուժեղ է, առաջին հերթին՝ զինվորի թասիբի ու կամքի շնորհիվ…

Ռուֆուս
20.09.2008, 23:10
Լավ մի դեպք էլ ես պատմեմ....

Էս մեր գործի տեղի կողքը մի հատ կոշկակարի բուդկա կա իր կոշկակարով.... Մի երկու շաբաթ էս կոշկակարը գործի չէր գալիս, մի օր էլ մոտեցա բուդկային տեսնեմ գրածա.

"Ինսուլտ եմ տարել, մի ամսից կլինեմ!"


Չգիտեի լացեի թե ծիծաղեի....

Dayana
20.09.2008, 23:38
Ինչ լավա, որ ես տղա չեմ .... :( էս բանակում ծառայելը հերոսությունա :(

Janita Hero
21.09.2008, 00:00
նայել եմ :D բայց 10 րոպից ավել չդիմացա :D ինչ-որ երու հոգի ջան բառի չարաշահում էին անում :D ափսոս որ չեմ դիմացել :D Լուսիս ու պստոյին պաչո :love

Դայ ջան ոչ թե ջան այլ ջիգյար բառն էին չարաշահել:P տես հա՜՜՜ դու էլ Լուսի ու գարի օրը չընկնես:D:D
օֆֆտոպեցի սօռռի:oy

Janita Hero
24.09.2008, 15:26
Երեկ գնացել էի Մեա Կուլպա ներկայացմանը:
Հասավ այն պահը ներկայացման մեջ, երբ գերմանացի Հիտլերը պիտի ասի "ետ ինչ եք անում ԱՐԱ՝"… դե բոլորը էտ կադրը հաստատ տեսած կլինեն ……
Մի խոսքով, Հրանտ Թոխատյանը պատրաստվեց էտ պահին, խորը շունչ քաշեց ու,-«ետ ինչ եք անում……» ու մի թեթև պաուզա տվեց որ արա-ն ասի ու մեկ էլ մեկը դահլիճից բարձր՝ «ԱՐԱ» :D
էս թոխատյանն էլ իրան չկորցրեց ու ավելացրես «աԲրես» :D:D:D
դահլիճը պայթեց էտ իմպրովիզից ու մի 2 րոպեի չափով ուշքի չեր գալիս :D
ախր շատ տպավորիչ էր ու վարկենական կատարվեց դա :D

Dayana
24.09.2008, 15:32
Երեկ գնացել էի Մեա Կուլպա ներկայացմանը:
Հասավ այն պահը ներկայացման մեջ, երբ գերմանացի Հիտլերը պիտի ասի "ետ ինչ եք անում ԱՐԱ՝"… դե բոլորը էտ կադրը հաստատ տեսած կլինեն ……
Մի խոսքով, Հրանտ Թոխատյանը պատրաստվեց էտ պահին, խորը շունչ քաշեց ու,-«ետ ինչ եք անում……» ու մի թեթև պաուզա տվեց որ արա-ն ասի ու մեկ էլ մեկը դահլիճից բարձր՝ «ԱՐԱ» :D
էս թոխատյանն էլ իրան չկորցրեց ու ավելացրես «աԲրես» :D:D:D
դահլիճը պայթեց էտ իմպրովիզից ու մի 2 րոպեի չափով ուշքի չեր գալիս :D
ախր շատ տպավորիչ էր ու վարկենական կատարվեց դա :D
արյաաաա :D

Janita Hero
24.09.2008, 15:37
արյաաաա :D

չէ Դայ կակ ռազ հենց ԱՐԱ:angry:D :D:D:D ա բայց ախր նենց հավես էր, լրիվ ներկայացումից էտ ամենաշատը տպավորվեց, չնայած որ վատը չէր ընդհանուր առմամբ:

Dayana
24.09.2008, 15:38
չէ Դայ կակ ռազ հենց ԱՐԱ:angry:D :D:D:D ա բայց ախր նենց հավես էր, լրիվ ներկայացումից էտ ամենաշատը տպավորվեց, չնայած որ վատը չէր ընդհանուր առմամբ:

մի ձևի չեմ կարողանում ինձ ստիպել գնալ էդ նայել :8 ինձ թվումա, որ Վահրամ Սահակյանի սցենարը չեմ կարող հավանել :oy

Աթեիստ
24.09.2008, 16:53
մի ձևի չեմ կարողանում ինձ ստիպել գնալ էդ նայել :8 ինձ թվումա, որ Վահրամ Սահակյանի սցենարը չեմ կարող հավանել :oy

Չգիտեմ դիտել ես Խաթաբալադան թե ոչ, բայց նույնպես շատ լավն է:
Երկուսի հեղինակն էլ Վահրամ Սահակյանն է:

ars83
26.09.2008, 12:38
Այս պատմությունը լսել եմ մորիցս մի քանի տարի առաջ։
Մայրս կանգառում կանգնած է եղել՝ փոխադրամիջոցի սպասելիս։ «Մի կին գրավեց ուշադրությունս։ Կանգնած էր կանգառից քիչ դուրս, մի ծառի մոտ։ Միջին հասակի, ճերմակող մազերով, կոկիկ, կիսամաշված մուգ գույնի հագուստով։ Երևում էր, որ ունևոր է եղել, նախկին խնամքի հետքերը դեռ երևում էին։ Իրեն թվում էր, թե ոչ ոք իրեն չի նկատում։ Մեկ–մեկ շուրջն էր նայում մեհերոտ հայացքով։ Ծառը փակում էր նրան շատերի հայացքից, բայց իմ կանգնած տեղից երևում էր։ Ինչ–որ բանի վրա էր մտածում, ինչ–որ բան էր ուզում անել, բայց տատանվում էր։ Երբեմն քայլ էր անում՝ ծառի ետևից դեպի կանգառում կանգնած մարդիկ, բայց նորից ոտքը ետ էր դնում, քաշվում ծառի ետևը։ Այդպես անցավ մի քանի րոպե։ Մարդիկ արագ–արագ անցնում էին նրա կողքով՝ յուրաքանչյուրն իր գործով զբաղված։ Կինը դեսուդեն էր նայում, տատանվում էր, դեմքը գունատ էր, մտազբաղ։ Հոգոց քաշեց։ Ինչ–որ բան շշնջաց։ Ոտքն առաջ գցեց, դուրս եկավ ծառի հետևից, մի երկու քայլ արեց դեպի կանգառը։ Փակեց աչքերը, խոնարհեց գլուխը և արմունկը կողին սեղմած ձեռքը մի փոքր առաջ մեկնեց՝ ափով դեպի վերև։ Հազիվ թե մեկը նկատեց դա։ Չէր համարձակվում աչքերը բացել, խորը շնչում էր։ Ձեռքը դողում էր։ Փորձեց այն ավելի երկարել՝ չկարողացավ։ Դեմքին տագնապ և զղջում էր կարդացվում, այտերը կարմրել էին։ Կուչ եկած նայեց շուրջը, ձեռքն արագ իրեն քաշեց, կախեց գլուխը և արագ քայլերով հեռացավ կանգառից»։

Janita Hero
26.09.2008, 13:50
Այս պատմությունը լսել եմ մորիցս մի քանի տարի առաջ։
Մայրս կանգառում կանգնած է եղել՝ փոխադրամիջոցի սպասելիս։ «Մի կին գրավեց ուշադրությունս։ Կանգնած էր կանգառից քիչ դուրս, մի ծառի մոտ։ Միջին հասակի, ճերմակող մազերով, կոկիկ, կիսամաշված մուգ գույնի հագուստով։ Երևում էր, որ ունևոր է եղել, նախկին խնամքի հետքերը դեռ երևում էին։ Իրեն թվում էր, թե ոչ ոք իրեն չի նկատում։ Մեկ–մեկ շուրջն էր նայում մեհերոտ հայացքով։ Ծառը փակում էր նրան շատերի հայացքից, բայց իմ կանգնած տեղից երևում էր։ Ինչ–որ բանի վրա էր մտածում, ինչ–որ բան էր ուզում անել, բայց տատանվում էր։ Երբեմն քայլ էր անում՝ ծառի ետևից դեպի կանգառում կանգնած մարդիկ, բայց նորից ոտքը ետ էր դնում, քաշվում ծառի ետևը։ Այդպես անցավ մի քանի րոպե։ Մարդիկ արագ–արագ անցնում էին նրա կողքով՝ յուրաքանչյուրն իր գործով զբաղված։ Կինը դեսուդեն էր նայում, տատանվում էր, դեմքը գունատ էր, մտազբաղ։ Հոգոց քաշեց։ Ինչ–որ բան շշնջաց։ Ոտքն առաջ գցեց, դուրս եկավ ծառի հետևից, մի երկու քայլ արեց դեպի կանգառը։ Փակեց աչքերը, խոնարհեց գլուխը և արմունկը կողին սեղմած ձեռքը մի փոքր առաջ մեկնեց՝ ափով դեպի վերև։ Հազիվ թե մեկը նկատեց դա։ Չէր համարձակվում աչքերը բացել, խորը շնչում էր։ Ձեռքը դողում էր։ Փորձեց այն ավելի երկարել՝ չկարողացավ։ Դեմքին տագնապ և զղջում էր կարդացվում, այտերը կարմրել էին։ Կուչ եկած նայեց շուրջը, ձեռքն արագ իրեն քաշեց, կախեց գլուխը և արագ քայլերով հեռացավ կանգառից»։

միշտ ուրախանում էի էս բաժնում, այս գրածիցդ տխրեցի:(

Dayana
26.09.2008, 13:58
Ars83 :(

*e}|{uka*
26.09.2008, 14:04
Մի կարճ պատմություն էլ ես պատմեմ....

Մի անգամ նստել էի տրանսպորտ :Քանի որ նստատեղ կար միայն հետևի նստարաններում, նստեցի: Կողքս մի հատ կին էր նստած :Էլի կյանքից հոգնած, ճերմակած մազերով : Մի քիչ անցավ մեկ էլ կինը.
-Շըըըը՜, սու՛ս մնա , հանգիստ նստի հեսա իջնում ենք :
Նայում եմ շուրջս, ոնց որ իր կողքին բացի ինձանից մարդ չկա, ինքն էլ պատուհանի կողքն է նստած ու այդ կողմը նայելով էր ասում այդ ամենը:
Ասում եմ.
-Իմ հետ ե՞ք : :o
-Ո՛չ աղջիկ ջան :
Մի քիչ անցավ էլի
-Սուս մնա , թե չե մարդիկ քեզ կտենան,....պաուզա... հա գիտեմ մենակ ես եմ կարողանում քեզ տեսնել, բայց եթե աղմկես ինձ գժի տեղ կդնեն :
Պատկերացրեք իմ վիճակը : :o
Լավա հաջորդ կանգառում իջավ, թե չէ արդեն կապտել էի :D

Dayana
26.09.2008, 14:22
Մի կարճ պատմություն էլ ես պատմեմ....

Մի անգամ նստել էի տրանսպորտ :Քանի որ նստատեղ կար միայն հետևի նստարաններում, նստեցի: Կողքս մի հատ կին էր նստած :Էլի կյանքից հոգնած, ճերմակած մազերով : Մի քիչ անցավ մեկ էլ կինը.
-Շըըըը՜, սու՛ս մնա , հանգիստ նստի հեսա իջնում ենք :
Նայում եմ շուրջս, ոնց որ իր կողքին բացի ինձանից մարդ չկա, ինքն էլ պատուհանի կողքն է նստած ու այդ կողմը նայելով էր ասում այդ ամենը:
Ասում եմ.
-Իմ հետ ե՞ք : :o
-Ո՛չ աղջիկ ջան :
Մի քիչ անցավ էլի
-Սուս մնա , թե չե մարդիկ քեզ կտենան,....պաուզա... հա գիտեմ մենակ ես եմ կարողանում քեզ տեսնել, բայց եթե աղմկես ինձ գժի տեղ կդնեն :
Պատկերացրեք իմ վիճակը : :o
Լավա հաջորդ կանգառում իջավ, թե չէ արդեն կապտել էի :D
:o բայց կարողա իսկապես հետը մեկը կար :o վախեցա :(

impression
26.09.2008, 15:14
Էդ տիպի մեկին էլ ես գիտեմ, բայց նրա տեսածը ես էլ էի տեսնում :D
էլի տրանսպորտում էր, անցնում էինք Ազգային Ժողովի շենքի դիմացով, մեկ էլ սա միացավ. "Այ սրանք էս գիշեր սատկեն, սատկեն, սատկեն, այ նախագահն էս գիշեր սատկի, սատկի, սատկի, այ վարչապետն..." ու հերթով բոլորին: Շշմած նայեցի, նայեցի, մեկ էլ սա զգաց, որ իրեն եմ նայում ու թափով շուռ եկավ, նայեց դեմքիս: Խառնվեցի իրար... Բա որ հիմա էլ ի՞նձ ասի՝ այ դու էս գիշեր սատկես, սատկես, սատկես.... Բայց շուտով անցավ վախս, դե դա հաստատ ամեն օր անիծում էր էդ մասով անցնելիս, բայց դեռ ոչ մեկ, իր նշածներից, չէր "սատկել": Ու ես էլ, փաստորեն, մինչ օրս, սատկածի նշաններ ցույց չեմ տալիս: :D

*e}|{uka*
26.09.2008, 15:49
Էդ տիպի մեկին էլ ես գիտեմ, բայց նրա տեսածը ես էլ էի տեսնում :D
էլի տրանսպորտում էր, անցնում էինք Ազգային Ժողովի շենքի դիմացով, մեկ էլ սա միացավ. "Այ սրանք էս գիշեր սատկեն, սատկեն, սատկեն, այ նախագահն էս գիշեր սատկի, սատկի, սատկի, այ վարչապետն..." ու հերթով բոլորին: Շշմած նայեցի, նայեցի, մեկ էլ սա զգաց, որ իրեն եմ նայում ու թափով շուռ եկավ, նայեց դեմքիս: Խառնվեցի իրար... Բա որ հիմա էլ ի՞նձ ասի՝ այ դու էս գիշեր սատկես, սատկես, սատկես.... Բայց շուտով անցավ վախս, դե դա հաստատ ամեն օր անիծում էր էդ մասով անցնելիս, բայց դեռ ոչ մեկ, իր նշածներից, չէր "սատկել": Ու ես էլ, փաստորեն, մինչ օրս, սատկածի նշաններ ցույց չեմ տալիս: :D

:D լավն էր :good

բայց կարողա իսկապես հետը մեկը կար վախեցա
Դայուշ, բա որ մի պահ չթված, թե իրա պատկերացրած մարդու վրա եմ նստել, ինքն էլ ասումա . «համբերի, համբերի» :D

Dayana
26.09.2008, 15:50
:D լավն էր :good

Դայուշ, բա որ մի պահ չթված, թե իրա պատկերացրած մարդու վրա եմ նստել, ինքն էլ ասումա . «համբերի, համբերի» :D

:o անխիղճ :( :oy

ars83
26.09.2008, 20:34
միշտ ուրախանում էի էս բաժնում, այս գրածիցդ տխրեցի:(
Ի՞նչ ասեմ, երբեմն որոշ դրվագներ մխրճվում են հիշողությանս մեջ ու դուրս չեն գալիս։ Երևի հենց իրենց տխուր լինելու պատճառով։

Մի դրվագ էլ պատմեմ։
Աշխատանքից տուն էի գալիս։ Ինչ–որ ընտրությունների նախօրեին էր (չեմ հիշումէ ում էինք ընտրում)։ Արդեն երեկո էր ու անցորդները շտապում էին իրենց տները։ Մի խանութի մոտենալիս տեսա դիմացից եկող մի երեխայի, հազիվ 4-5 տարեկան լիներ։ Ձեռքին ինչ–որ թղթեր էին։ Ուրախ ժպտալով, գեղեցիկ աչուկներով նայում էր շուրջը։ Դիմացից մի երիտասարդ տղամարդ էր գալիս։ Երեխան բերանը բաց, ուրախ–ուրախ վերցրեց մի գրքույկ իր կապոցից և թաթիկը մեկնեց տղամարդուն։ Սա վերցրեց, զննեց մի քանի վայրկյան, հետո դեմքը ծռեց, թափով պատռեց բրոշյուրը, շպրտեց երեխայի ոտքերի առաջ և, ձեռքի անհամբեր շարժումով նրան իր ճանապարհից հեռացնելով, արագ շարժվեց առաջ։ Հիշում եմ միայն այդ երեխայի զարմացած հայացքը, որը մեկ ընկնում էր իր ձեռքի թղթերին, մեկ՝ պատռած բրոշյուրին։ Շիվար կանգնեց մի առ ժամանակ, չհասկանալով, թե ի՞նչ մեղք է գործել, ապա շուռ եկավ և քայլեց դեպի խանութը։ Խանութի դռանը կանգնած էր մի բրդոտ տղամարդ՝ սիգարետը բերանում։ Երեխային աչքով նշան արեց, որ չմտնի խանութ, այլ շարունակի իր գործը...

Dayana
26.09.2008, 20:47
:( Արս83 , ինչ դաժան բաներ ես հիշում :(

Ռուֆուս
26.09.2008, 20:50
:( Արս83 , ինչ դաժան բաներ ես հիշում :(

հա, մի հատ նոր թեմա է պետք բացել - սարսափելի դաժան մանրապատումներ.... :(

Արս83, ամբողջ մարմնովս դող անցավ....

Dayana
26.09.2008, 20:52
հա, մի հատ նոր թեմա է պետք բացել - սարսափելի դաժան մանրապատումներ.... :(

Արս83, ամբողջ մարմնովս դող անցավ....

Հայկ ջան գիտես, երևի մենք ենք մեղավոր, կայնքին էնքան ենք վարդագույն ակնոցներով նայել :( որ հիմա իրականությունը չենք ուզում ընկալել :( չենք դիմանում :(

Գալաթեա
26.09.2008, 20:56
Երեկ գնացել էի Մեա Կուլպա ներկայացմանը:
Հասավ այն պահը ներկայացման մեջ, երբ գերմանացի Հիտլերը պիտի ասի "ետ ինչ եք անում ԱՐԱ՝"… դե բոլորը էտ կադրը հաստատ տեսած կլինեն ……
Մի խոսքով, Հրանտ Թոխատյանը պատրաստվեց էտ պահին, խորը շունչ քաշեց ու,-«ետ ինչ եք անում……» ու մի թեթև պաուզա տվեց որ արա-ն ասի ու մեկ էլ մեկը դահլիճից բարձր՝ «ԱՐԱ» :D
էս թոխատյանն էլ իրան չկորցրեց ու ավելացրես «աԲրես» :D:D:D
դահլիճը պայթեց էտ իմպրովիզից ու մի 2 րոպեի չափով ուշքի չեր գալիս :D
ախր շատ տպավորիչ էր ու վարկենական կատարվեց դա :D

Առանձնապես մի ուրախացի։ Էդ նույն "արա"-ի սցենարը կրկնվել է մոտ մի տարի առաջ, երբ ես էի նայում ներկայացումը։

Իմպրովիզ չի։ Դերակարարումա, որում ներգրավված է նաև հանդիսատեսը։ Հայ ենք չէ՞, անպայման պետքա տեղից ելույթ ունենանք։ Իրենք էլ գիտեն էդ մասին ու օգտագործում են։
Ընդամենը դա է։

ars83
26.09.2008, 21:21
:( Արս83 , ինչ դաժան բաներ ես հիշում :(
Դայանա ջան, մեջս տպավորվում ու դուրս չի գալիս։ :( Հատկապես, երբ երեխաներին է վերաբերվում։ Ավելի սքանչելի արարած, քան երեխան է, ես տեսած չկամ։ Մաքուր հոգու փայլը աչիկներում, ամեն ինչին հավատացող, զարմանալու ունակությունը չկորցրած, ամեն մեկը՝ մի փոքրիկ արև :) (ռուսական մի ֆորումում այսպես էի գրել. "Каждый ребенок - маленький, светлый мирок, а взрослые - большие, черные дыры")։ Իրոք, եթե ուզում ես հոգիդ հանգստանա, հավատդ չկորցնես մարդու նկատմամբ, բարու, գեղեցիկի նկատմամբ՝ շփվիր քառորդ ժամ երեխայի հետ։ Ես, օրինակ, իմ կյանքի ամենաերջանիկ պահերն եմ համարում երեխաների հետ շփումը։ Երբ նրանց համակարգչով հացից, մրգերից ու բանջարեղենից պատրաստված կոմոպոզիցիաների լուսանկարներ եմ ցույց տալիս (հասարակ բան, տեղադրեցի ֆորումում, ոչ ոք չարձագանքեց, իսկ երեխաներն այնպիսի հետաքրքրությամբ են նայում, հարցեր տալիս, ուրախանում), հետաքրքիր բաներ եմ պատմում, երաժշտություն ենք լսում։ Երեխաների հետ շփվելը հեշտ է, մոռանում ես հոգսերի, հոգնածության մասին։ Ընդ որում, սա մարդկանց միակ դասակարգն է, որի համար միջազգայնական, կրոնական, քաղաքական և այլ սահմաններ չկան։
Համալիրում բողոքական ժամանակս գնացել էի մի սեմինարի, որին չինացիներ էին եկել իրենց երեխաների հետ։ Մի րոպե էլ չքաշեց, որ հայ, ռուս ու չինացի երեխաները, առանց իրար լեզու իմանալու, սկսեցին միասին խաղալ, խաղաղ, համերաշխ, ուրախ։ Իտալացի ընկերոջս տանը նրա մեծ տղայի հետ (6-7 տարեկան) էլեկտրական դաշնամուրով իտալական երգեր էինք նվագում միասին, ուրախանում՝ այն դեպքում, երբ երկուսիս իմացած ընդհանուր լեզուն ֆրանսերենն էր, այն էլ մի քանի բառ։
Երեխան մի ուրույն աշխարհ է. մաքուր, լուսավոր, գեղեցիկ (տգեղ երեխա չկամ տեսած կյանքումս)։
Ու երբ տեսնում ես, որ այդ էակների նկատմամբ ոտնձգություն է կատարվում, չարություն, կոպտություն, մեջդ ամեն ինչ խառնվում է :( Ու հիշում ես ամեն ինչ, չես կարողանում մոռանալ։

Այ, Կասիոպեայի որբանոց կազմակերպած այցելության նկարները նայեք, երեխաների լավաշից պատրաստած կոմպոզիցիաները, բա դա հրաշք չէ՞։

Դե լավ, այս թեմայով որ ծավալվեմ, էլ չեմ կարողանա կանգնել, համ էլ թեմային չի բռնում։

Մի բան էլ ասեմ. ինչքան մեծանում եմ, այնքան ավելի դժվար է դառնում երեխայի աչքերի մեջ նայելը, չեմ դիմանում նրանց մաքրությանը։ Դա հասկանալի է՝ խավարն ի՞նչ գործ ունի լույսի հետ...

Dayana
26.09.2008, 21:27
Էհ Արս83 :( էդ ամեն ինչը ես էլ գիտեմ, Ուլֆն էլ ու երևի ակումբաբնակների մեջ մասը, ուղղակի մենք լավ ենք խուսափում :( Ես չեմ վախենում երեխայի աչքերին նայել :) չեմ ուզում գիտակցել, որ ես էլ երեխա չեմ :) Ամեն օր ակումբի մեծ մասն ինձ պստո է ասում, նույնիսկ եթե տարիքով ինձանից փոքր է :)
Իսկ երեխաների նկատմամբ ոտնձգությունները դառել են մեր իրականության անբաժան մասերից :(

ars83
26.09.2008, 21:44
Էհ Արս83 :( էդ ամեն ինչը ես էլ գիտեմ, Ուլֆն էլ ու երևի ակումբաբնակների մեծ մասը, ուղղակի մենք լավ ենք խուսափում :(
Էհ, իսկ ես չեմ կարողանում։ Դու Ժելեզնիկովի "Чучело"–ն կարդացե՞լ ես։ Ֆիլմն էլ կա, Յուրի Նիկուլինն ու Քրիստինա Օրբակայտեն են խաղում։ Ուղղակի սպանիչ գիրք է ու ֆիլմ։ Հազար օսկար արժի։

Մի դեպք էլ պատմեմ, գնամ։ Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ այդ երեխայի վարքը, շատ եմ մարդկությունից հեռացել։ Մի շվեյացարական սուպերմարկետում ընկերոջս էի սպասում։ Մի հնդիկ կին էր կանգնած երեխայի հետ։ Երեխան ինչ–որ շատ էր ջղայնացրել նրան։ Կինը անընդհատ գոռում էր, ատամները սեղմում։ Հետո սկսեց երեխային խփել։ Եվրոպացիների մոտ ընդունված բան չի, իհարկե, բայց դե ու՞մ ինչ բանն է՝ ուրիշի գործին խառնվեն։ Ես սպասում էի, որ երեխան կփախչի մորից, մանավանդ, որ նա չէր պահում նրան, միայն հարվածում էր՝ մեջքին, գլխին, երեսին։ Երեխան լացում էր, ձեռքերով գլուխը փակեց։ Հետո ձեռքերը քաշեց գլխից, փաթաթվեց մոր ոտքերին ու սկսեց հեկեկալ։ Մայրը շարունակում էր հարվածել անպաշտպան գլխին ու մեջքին, բայց սա է՛լ ավելի ամուր էր բռնվում մոր ոտքերից ու ավելի ուժեղ լացում։
Կինը չդիմացավ, թափով գրկեց երեխային, գլուխը սեղմեց կրծքին, սկսեց համբուրել ու հեկեկալ։ Երկուսով էին լացում, մայրը երեխայի ձեռքերն ու երեսն էր համբուրում, ինչ–որ բաներ ասում ու լացում։ Երկուսով հեկեկում էին, բայց մայրն ավելի ուժեղ էր լալիս։

Հետո, երբ հիշում էի այս դեպքը, հիշեցի Աստվածաշնչի մի դրվագի մասին, որում Աստված ասում է Իսրայերին՝ քեզ հարվածեցի, բայց չդարձար Ինձ։ Ես էլ միշտ մտածում էի՝ ախր որ մեկին ծեծես, ո՞նց պիտի քեզ դառնա։ Բայց, փաստորեն, կարող է։ Ու միայն հիմա եմ հասկանում, թե այդ խոսքերից հետո Աստված ինչպես է ասում այդ նույն Իսրայելին՝ քեզ հետ եմ լինելու, քեզ աչքի բիբի պես եմ պահելու, հավիտյան քեզ վրա չեմ բարկանալու։
Երևի դա միայն ծնողը կարող է մինչև վերջ հասկանալ...

Dayana
26.09.2008, 21:50
Արս83 ջան ֆիլմն եմ նայել, գիրքը ցավոք չեմ կարդացել, բայց ֆիլմն իսկաես հազար օսկար արժի :) ամենից սիրելը հատվածս դա այն հատվածն է, որբ աղջնակը պապիկին ասում է`
Չի կարելի փախչել, եթե նույնիսկ քեզ քշում են, չի կարելի փախչել :)


Իսկ խանությում պատահած օրինակդ իսկապես բացառիկ է : Չի կարելի ծեծել երեխային :( բայց եթե նույնիսկ ծեծում են, միշտ երեխան ծնողին գրկում է :( մենք բոլորս էլ ամենից շատ կապված նեք մեր ծնողներին ` երկրային և երկնային :

Janita Hero
28.09.2008, 22:30
Արսեն ջան իսկ ասենք ավելի ուրած ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ կարո՞ղ ես հիշել, թե չէ սենց շատ ինչ որ տխրեցինք

ars83
01.10.2008, 15:44
Արսեն ջան իսկ ասենք ավելի ուրած ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ կարո՞ղ ես հիշել, թե չէ սենց շատ ինչ որ տխրեցինք
:think Դեռ միտս բան չի գալիս, որ հիշեմ, կպատմեմ :)

Աբելյան
02.10.2008, 18:56
Ձեր չաթային գրառումներից հետո որոշեցի ես էլ օդնոկլասսնիկներում տարբեր տղաների կողմից ինձ «կպցնելու» փորձեր անելուց մի քիչ գրեմ… :D
:D աաաաա, բա երեկ "զնակոմստվա"-ում մի հատ համասեռամոլ ինձ գրել էր.
barev.. sex uzum es?
գրեցի
dzmeruk em uzum
էն ICQ-ի նման :)

ars83
02.10.2008, 19:04
Արսեն ջան իսկ ասենք ավելի ուրած ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ կարո՞ղ ես հիշել, թե չէ սենց շատ ինչ որ տխրեցինք
Մի դեպք հիշեցի, կիսատխուր–կիսաուրախ։

Կապանից մեր բարեկամներից մեկի երեխաներն էին եկել, աղջիկ ու տղա, երևի մի 7-8 տարեկան։ Փողոցով միասին քայլում ենք, ինձ հարցաքննում են։
(Տղան) –Բա տյու սոտըվի ունե՞ս։
–Չէ, չունեմ (երջանիկ մարդ էի, չունեի այն ժամանակ)։
(Զարմացած աչքեր) –Բա խէ՞ չես առնում, փող չունե՞ս։
–Չէ, ինձ պետք չի գալիս, դրա համար էլ չեմ առնում։
(Թերահավատությամբ նայում է վրաս ու լռում։ Մի քիչ քայլում ենք, աղջիկը հարցնում է) – Բա տյու մաշնա ունե՞ս։
–Չէ չունեմ։
–Որ մեծանաս առնե՞լու է՞ս։
–Չէ, ես մեքենա չեմ սիրում։
–Խէ՞, բա քեզ պետք չի՞։
–Չէ, պետք չի։
Մի պահ կանգնեցին, քույր և եղբայր մեծ աչքերով իրար նայեցին ու միաբերան ասացին.
– Շյաշ ա, է՜ :D

Dayana
02.10.2008, 19:16
Արս ինչ լավն էր :hands Տու լրիվ շյաշ ես :D երանի քո նման շյաշերը շատ լինեին :( թե չէ ինձ ինստիտուտում միշտ նեղացնում էին, ասում էին սկուպոյ ես, անկապ հեռախոս ես բռնում :( էնքան նեղացրեցին, վերջը էս տարի առա :D /6 տարի դիմացա :D/

ars83
02.10.2008, 19:24
Արս ինչ լավն էր :hands Տու լրիվ շյաշ ես :D երանի քո նման շյաշերը շատ լինեին :( թե չէ ինձ ինստիտուտում միշտ նեղացնում էին, ասում էին սկուպոյ ես, անկապ հեռախոս ես բռնում :( էնքան նեղացրեցին, վերջը էս տարի առա :D /6 տարի դիմացա :D/

Բա որ ասում եմ, երեխաները լրիվ ուրիշ աշխարհ են :)։ :think Տենաս ո՞նց են հիմա։ Կարոտել եմ...

Dayana
02.10.2008, 19:31
Բա որ ասում եմ, երեխաները լրիվ ուրիշ աշխարհ են :)։ :think Տենաս ո՞նց են հիմա։ Կարոտել եմ...

Հիմա էլ հո սոտվի ունես ;) զնգիր :)

ars83
02.10.2008, 19:35
Հիմա էլ հո սոտվի ունես ;) զնգիր :)
:) Ես ունեմ, համա իրանք չունեն, հըլա մըծացալ չեն։ Չնայած ո՞վ գիտի, կարող ա արդեն ունեն :think

Ուլուանա
20.10.2008, 21:58
Մի քանի րոպե առաջ մի զավեշտալի դիպված եղավ։
Ուրեմն կարդում էի «Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին» թեման ու Մարկիզի մասին impression–ի գրածում երբ կարդացի, որ Մարկիզին մինչև ռեալում հանդիպելը նմանեցնում էր ինչ–որ մեկին, անմիջապես գլխի ընկա, թե ում էր նմանեցնում, քանի որ ինքս էլ եմ Մարկիզի վիրտուալ կերպարը նմանեցրել կոնկրետ մարդու, ու որոշ հանգամանքներ հաշվի առնելով՝ համոզված էի, որ նույն մարդուն ենք նմանեցնում, ու որոշեցի ստուգել՝ արդյոք ենթադրությունս ճիշտ է։ :)) Impression–ի հետ էլ մոտ մի ամիս կլիներ՝ չէինք խոսել չաթով։ Ես էլ պահի տակ առանց բարևելու միանգամից գրեցի. «Լիլ, Մարկիզին ...–ի՞ն էիր նմանեցնում»։ Մեկ էլ էս Լիլիթը գրում է. «Մամա ջան... Ուրվական ա, ինչ ա... Դու ո՞վ ես :scare»։ Ես էլ զարմացած գրում եմ. «Ի՞նչ եղավ»։ Լիլիթն էլ որոշում է իբր ինձ ստուգել ու գրում է. «Պրիվետ, Ան :)»։ Ես էլ սովորաբար ցանկացած լեզվով բարևին հայերեն եմ պատասխանում՝ լինի hi, թե privet :)), ու ինքն էլ դա գիտեր։ Բայց էս անգամ ակամա պատասխանեցի՝ պրիվետ։ Էստեղ մեր impression–ը լրիվ խառնվեց իրար. «Չէ, դու Անահիտը չես, ինքը չէր ասի՝ պրիվետ :(»։ Ես էլ պատասխանում եմ, որ, դե հիմա, մեկ–մեկ պատահում ա։ Վերջը տենց կարծես թե համոզեցի, որ ես եմ ու սկսեցինք խորացած զրուցել։ Այնինչ պարզվում է՝ առջևում ինձ նոր անակնկալներ էին սպասում, խաբար չէի... :{ Խոսելիս մի պահ օգտագործեցի «տպկցնել» բառը, որը նույնպես մեր impression–ին խիստ «ոչ անահիտային» թվաց, ու էստեղ արդեն սկսվեց կասկածի հաջորդ՝ ավելի լուրջ փուլը :{. «Ան, հաստատ դու՞ ես... :unsure»: Ես էլ արդեն չգիտեմ՝ ծիծաղեմ, թե ինչ անեմ։ :D «Դու՛ չես, հարյու՛ր տոկոս, արդեն անհնար ա :nea»,– էս անգամ ավելի հաստատակամորեն եզրակացրեց Լիլիթը... Ես էլ մի կողմից ծիծաղում եմ, մյուս կողմից էլ զարմանում. լավ, ուրեմն էսքան խոսեցինք, ես էի, հանկարծ մի բառի պատճառով ստացվեց, որ ե՞ս չեմ... :8 Վերջը ելքը գտա. «Ստուգիչ հարցեր տուր ;)»։ Մի քանի ստուգիչ հարցեր տվեց, իսկ վերջում մի հատ վճռորոշ հարց տվեց :D, որը կարծես թե այնպիսին էր, որի պատասխանը բացի ինձնից, ուրիշ ոչ ոք չէր կարող տալ, ու, փառք Աստծո, վերջապես impression–ը համոզվեց, որ ես ես եմ. «Անահիտ, շնորհավորում եմ, ԴՈՒ ես :hands»։ «Քեզ շնորհավորի, ես մինչև էդ էլ գիտեի, որ ես եմ :D»։ Սաղ հեչ, կարևորը՝ քննությունն անցա։ :hands
Ահա այսպիսի չաթային թյուրիմացություն...

Վերջ, սրանից հետո էլ ոչ մեկի «պրիվետ»–ին «պրիվետ» –ով չեմ պատասխանելու :beee, որ հանկարծ ինքնությունս կասկածի տակ չառնվի... :this

impression
20.10.2008, 22:04
Մի քանի րոպե առաջ մի զավեշտալի դիպված եղավ։
Ուրեմն կարդում էի «Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին» թեման ու Մարկիզի մասին impression–ի գրածում երբ կարդացի, որ Մարկիզին մինչև ռեալում հանդիպելը նմանեցնում էր ինչ–որ մեկին, անմիջապես գլխի ընկա, թե ում էր նմանեցնում, քանի որ ինքս էլ եմ Մարկիզի վիրտուալ կերպարը նմանեցրել կոնկրետ մարդու, ու որոշ հանգամանքներ հաշվի առնելով՝ համոզված էի, որ նույն մարդուն ենք նմանեցնում, ու որոշեցի ստուգել՝ արդյոք ենթադրությունս ճիշտ է։ :)) Impression–ի հետ էլ մոտ մի ամիս կլիներ՝ չէինք խոսել չաթով։ Ես էլ պահի տակ առանց բարևելու միանգամից գրեցի. «Լիլ, Մարկիզին ...–ի՞ն էիր նմանեցնում»։ Մեկ էլ էս Լիլիթը գրում է. «Մամա ջան... Ուրվական ա, ինչ ա... Դու ո՞վ ես :scare»։ Ես էլ զարմացած գրում եմ. «Ի՞նչ եղավ»։ Լիլիթն էլ որոշում է իբր ինձ ստուգել ու գրում է. «Պրիվետ, Ան :)»։ Ես էլ սովորաբար ցանկացած լեզվով բարևին հայերեն եմ պատասխանում՝ լինի hi, թե privet :)), ու ինքն էլ դա գիտեր։ Բայց էս անգամ ակամա պատասխանեցի՝ պրիվետ։ Էստեղ մեր impression–ը լրիվ խառնվեց իրար. «Չէ, դու Անահիտը չես, ինքը չէր ասի՝ պրիվետ :(»։ Ես էլ պատասխանում եմ, որ, դե հիմա, մեկ–մեկ պատահում ա։ Վերջը տենց կարծես թե համոզեցի, որ ես եմ ու սկսեցինք խորացած զրուցել։ Այնինչ պարզվում է՝ առջևում ինձ նոր անակնկալներ էին սպասում, խաբար չէի... :{ Խոսելիս մի պահ օգտագործեցի «տպկցնել» բառը, որը նույնպես մեր impression–ին խիստ «ոչ անահիտային» թվաց, ու էստեղ արդեն սկսվեց կասկածի հաջորդ՝ ավելի լուրջ փուլը :{. «Ան, հաստատ դու՞ ես... :unsure»: Ես էլ արդեն չգիտեմ՝ ծիծաղեմ, թե ինչ անեմ։ :D «Դու՛ չես, հարյու՛ր տոկոս, արդեն անհնար ա :nea»,– էս անգամ ավելի հաստատակամորեն եզրակացրեց Լիլիթը... Ես էլ մի կողմից ծիծաղում եմ, մյուս կողմից էլ զարմանում. լավ, ուրեմն էսքան խոսեցինք, ես էի, հանկարծ մի բառի պատճառով ստացվեց, որ ե՞ս չեմ... :8 Վերջը ելքը գտա. «Ստուգիչ հարցեր տուր ;)»։ Մի քանի ստուգիչ հարցեր տվեց, իսկ վերջում մի հատ վճռորոշ հարց տվեց :D, որը կարծես թե այնպիսին էր, որի պատասխանը բացի ինձնից, ուրիշ ոչ ոք չէր կարող տալ, ու, փառք Աստծո, վերջապես impression–ը համոզվեց, որ ես ես եմ. «Անահիտ, շնորհավորում եմ, ԴՈՒ ես :hands»։ «Քեզ շնորհավորի, ես մինչև էդ էլ գիտեի, որ ես եմ :D»։ Սաղ հեչ, կարևորը՝ քննությունն անցա։ :hands
Ահա այսպիսի չաթային թյուրիմացություն...

Վերջ, սրանից հետո էլ ոչ մեկի «պրիվետ»–ին «պրիվետ» –ով չեմ պատասխանելու :beee, որ հանկարծ ինքնությունս կասկածի տակ չառնվի... :this

ես շատ ուշադիր կարդացի վերը գրվածն ու կարող եմ եզրակացնել, որ հեղինակն Անահիտը չի... օգտագործվել է "տենց" հակաանահիտային արտահայտությունը, "սաղ" ու մի քանի անգամ էլ առիթից օգտվելով էլի ասել ա պրիվետ: ԴՈՒ Ո՞Վ ԵՍ :angry

Բարեկամ
23.10.2008, 05:27
Տղայիս հետ /յոթ տարեկան/ քայլում ենք դպրոցից տուն:

- Մա՛մ, հանելուկ եմ հնարել, ասե՞մ :
- Ասա:
- Պատկերացրու, թե դու ուրվականներով լիքը տանն ես, դուռը փակ ա, ու ուրվականները ընկել են հետևիցդ: Ի՞նչ կանես:
- Չգիտեմ :)
- Հանձնվու՞մ ես:
- Հա:
- Դադարեցրու պատկերացնել ;)
/անգլերեն ավելի լավ էր հնչում. just stop imagining/

ars83
23.10.2008, 12:00
Տղայիս հետ /յոթ տարեկան/ քայլում ենք դպրոցից տուն:

- Մա՛մ, հանելուկ եմ հնարել, ասե՞մ :
- Ասա:
- Պատկերացրու, թե դու ուրվականներով լիքը տանն ես, դուռը փակ ա, ու ուրվականները ընկել են հետևիցդ: Ի՞նչ կանես:
- Չգիտեմ :)
- Հանձնվու՞մ ես:
- Հա:
- Դադարեցրու պատկերացնել ;)
/անգլերեն ավելի լավ էր հնչում. just stop imagining/

:hands:hands լավն էր։

Բարեկամ
27.10.2008, 06:37
Կիրակի օրը աղջկաս հետ /3 տ. / կանգնած ենք գետի ու այգու արանքում ընկած ճահճուտի մոտ, մեկ էլ աղջիկս՝
-Մամա՛ :o dinosour !! :yahoo
- :o :8
…քարի տակից մի մողես փախավ ու կորավ ցեխերի մեջ :love

Dayana
27.10.2008, 12:24
Կիրակի օրը աղջկաս հետ /3 տ. / կանգնած ենք գետի ու այգու արանքում ընկած ճահճուտի մոտ, մեկ էլ աղջիկս՝
-Մամա՛ :o dinosour !! :yahoo
- :o :8
…քարի տակից մի մողես փախավ ու կորավ ցեխերի մեջ :love

այ քեզ հրաշք :) իսկ ես պուճուր ժամանակ /այսինքն մինչև հիմա :)) / վախում էի մողեսներից :(

Ariadna
27.10.2008, 14:55
Նոր ընդմիջման էի։ Մեր հաշվապահուհու հետ նստած ենք խոհանոցում, զրուցում ենք։ Ինքն էլ հղի է, ու 2 ամսից ազատվելու է։ Ունի երկու տղա՝ Էդվարդը և Վլադը, հիմա երրորդ տղան է ծնվելու։ Խոսում ենք էրեխու անունից։ Ասում ա՝ ընկերուհի ես, մի անուն խորհուրդ տուր (չնայած ընկերուհի չենք, բայց դե ես բարի աղջիկ եմ, ասի խորհուրդ տամ)։ Ասում եմ՝ դե, եսիմ, Լուս ջան, ես օրինակ սիրում եմ Վահագն անունը, իմ տղային կդնեմ, բայց դե ասում եմ կարևորը հայկական անուն դնես, համ հայկական, համ սիրուն։ Ասում ա՝ դե Անն ջան, մեկին հայկական եմ դրել, մեկին ռուսական, էս մեկին էլ եվրոպական դնեմ։ Ասում եմ՝ որն ա հայկական :o Ասում ա՝ Էդվարդը :D Ասում եմ Լուս, Էդվարդը հայկական չի։ Ասում ա, չէէէ, դու չգիտես, դա հայկական Վարդ արմատն ա։ Էդուարդը ռուսական ա, իսկ Էդվարդը մաքուր հայկական անուն :lol
Նոր ախպորս պատմեցի, ասում ա Վարդ արմատը Էդ լեննականյան ցուցականով, դրա համար կրճատ Էդիկ են ասում :D

Dayana
27.10.2008, 15:12
:D ասա թող Ռաֆաել դնի ;) Ռաֆոն հայկական, Ռաֆաելն էլ արտասահմանյան :D :D

Բարեկամ
29.10.2008, 06:01
- Մա՛մ, պառկի կողքս, ինձ գրկի :this
- Ուշ ա, չե'ս քնել դեռ :angry, վաղը դպրոցից ուշանալու ես...
- Վատ երազ էի տեսել անցած գիշեր…:noti
- Ի՞նչ էիր տեսել:
- Դպրոցում ակցիա էր. կանաչ բաներ չուտել. մեծ poster էին կպցրել՝ "anything but green!!!"
/մի երկու օր առաջ տղայիս համոզում էի սալաթ ուտել, չէր ուզում :[, դիմադրում էր, համոզում էի՝ կանաչ գույնի բաներ ուտելը անհրաժե՛շտ ա/
- Հետո՞:
- Հետո մեր դպրոցի անունը փոխել էին՝ Green Frog Public School
- :{ :D
- Հետո դպրոցը փշրվեց…

:think

Ռուֆուս
30.10.2008, 01:23
Բարեկամ ջան, բայց ինչ դեմք երեխեք ունես.... Երևի պատկերացնում եմ կյանքդ ինչ ուրախա անցնում ;)

Երկնային
31.10.2008, 22:13
փաստորեն լուսամուտից դուրս շպրտելը դա շաաատ սիրելու վառ նշան է::D

Մեր մոտ մի մարդ կա` մոտ 40 տարեկան… սա մի քանի օր առաջ գժվեց, ու իր հորը` աթոռի վրա նստած, աթոռի հետ միասին պատուհանից դուրս շպրտեց… :D հետո էկան ու գժանոց տարան դրան… :D լավա գոնե ծերուկը մենակ մի քանի կոտրվածք ստացավ… :oy ծիծաղում եմ, բայց լացելու բան ա… :(
էսօր տեսա, որ էդ գժին դուրս են գրել…:8

F.c.Liverpool
31.10.2008, 22:33
Մեր մոտ մի մարդ կա` մոտ 40 տարեկան… սա մի քանի օր առաջ գժվեց, ու իր հորը` աթոռի վրա նստած, աթոռի հետ միասին պատուհանից դուրս շպրտեց… :D հետո էկան ու գժանոց տարան դրան… :D լավա գոնե ծերուկը մենակ մի քանի կոտրվածք ստացավ… :oy ծիծաղում եմ, բայց լացելու բան ա… :(
էսօր տեսա, որ էդ գժին դուրս են գրել…:8

լավ է... էս ցրտին մենակ էդ գիժն էր պակաս :D
այդպիսինները խայտառակում են մեր ռեսպուբլիկան :pioneer

Բարեկամ
06.11.2008, 07:32
Օդանավակայանում.

Լրացնում է հարցաթերթիկը ՝ բարեհամբույր ժպտալով.
- Ինչ-որ մեկը առանց ձեր գիտության ինչ-որ բան դրե՞ լ է ձեր ճամպրուկում:
- Եթե առանց իմ գիտության է դրել, ինչպես կարող եմ իմանալ դրել է, թե ոչ :)
Հասկացող ժպտում ու տմբտմբացնում է գլուխը.
- Այդ պատճառով էլ հարցնում ենք :aha

Հիմարների դեպքում ամենասարսափելին այն է, որ նրանք բազմանում են ու քվեարկում :o

dvgray
06.11.2008, 07:48
Հիմարների դեպքում ամենասարսափելին այն է, որ նրանք բազմանում են ու քվեարկում :o
բազմանալը :think դե դա բնական պրոցես է:
իսկ այ քվեարկե՞լը: դա անբնական է:
կորչի սեքսուալ հեղափոխությունը :8
սևին սևը, սպիտակին սպիտակը… սըր Հուլիոսին էլ իր կեսարյանը :)

Բարեկամ
08.11.2008, 07:32
- մամ էս ով ա՞
- ծիտիկ
- ինչու՛՞

Մարկիզ
14.11.2008, 13:29
Նոր նայում էի «Քննություն ստանալու լավ առաջարկ» թեման ու մի դեպք հիշեցի: Տնտեսագիտություն էինք անցնում: Առաջին կուրս էինք: Թե ասա ինչներիս էր պետք տնտեսագիտությունը: Դասախոսը խիստ էր ու ամենաազնիվներից չէր: Ընկերոջս երկու հատ 2 ուներ ու մի հանգի բացակա… Այսինքն՝ կամ պիտի մնար լիկվիդ, կամ էլ պիտի … մի բան արել էր, մաղարիչ-բան…
Արդեն կիսամյակի վերջն ա: Ժամը 3: 10 տնտեսագիտության ժամն էր: Դասամիջոցի ժամանակ մտանք մեր անսան սանհանգույցներից մեկը: Մեկ էլ էդ ընկերս հանեց պայուսակից ատամի մածուկը, խոզանակը ու սկսեց ատամները մաքրել: Զարմացած նայում եմ վրան: 1 տարի ա սրան գիտեմ, սենց բան չեմ տեսել: Ինքն էլ առանձնապես բան չի ասում: Ամենահետաքրքիրն այն էր, որ փրփուրը թողեց բերանի մեջ, փակած, զամկած, ամուր սեղմած շրթունքներով դուրս եկավ… Բարձրացանք տնտեսագիտության: Դասն սկսեց սա բան չի ասում ու բերանը նույն ձև փակած նստել ա:
Ինքը նստել էր առաջին սեղանին, անմիջապես դասախոսի դիմաց: Հիմա, էս դասախոսը, որ տարեց մարդ էր՝ կոմունիստական արտաքինով ու վարքագծով, մատյանը բացեց ու նայում ա, թե ով ինչ ունի, ում հարցնի, դե կիսամյակի վերջ ա: Ու դե քանի, որ ընկերոջս վիճակն էր ամենավատը, ամենահավանական թեկնածուն հենց ինքն էր, որ կարող էր հարցնել դասը: Սա էլ դեռ շրթունքներն ամուր սեղմած նստած ա…
Մեկ էլ դասախոսը, մատյանին նայելով, ասաց.
– Ա. Խ/ ընկերս/: Էս վիճակդ լավ չի, տղա ջան…
– Պարոն էսինչյան, մի րոպեով դուրս գամ էլի,– շա՜տ կծկտուր ձայնով, համարյա բերանը առանց բացել, ասաց ընկերս:
– Դուրս արի:
Դե, սա էլ կանգնեց, որ պիտի դուրս գա ու………… այ քեզ հրա՜շք, վայր ընկավ, աչքերը լայն բացեց, փրփուրը բերանից սկսեց ծորալ ու ամենահետքրիրը սկսեց ողջ մարմնով ցնցվել, «թփրտալ» գետնին ընկած վիճակում: Էս ամեն ինչը տևեց մի քանի վայրկյան: Դասախոսը կանգնեց, որ բռնի, չի ստացվում, աղջիկները լացում են, խուճապի մեջ են: Ամենահետաքրքիր այն է, որ դասախոսը պառկած տեղը իբր ուշագնաց հերոսին գրկում ա, իսկ սա անընդնմեջ ցնցվում ա ու հետն է գլուխը փորձում ա հեռու պահի դասախոսից, որ հանկարծ մածուկի հոտը չզգա: Դասախոսն էլ ճիշտ է աշխատում է այնպիսի տեղ, որտեղ ապագա բժիշկներ են կրթում, բայց դե տնտեսագետ մարդ ա… Բան չի ջոկում:
Մենակ ես եմ ծիծաղից պայթել, կողքիններիս մոտ ամենայն հավանականությամբ հոգեկան հիվանդի տպավորություն թողեցի իմ իրավիճակին ոչ ադեկվատ վարքագծով:

Արդյունքում ընկերս մի հինգ րոպեից «դզվեց», ոտքի կանգնեց: Դասախոսն էլ, որպեսզի այլևս «էպիլեպսիայի նոպա» չլինի մեր «հիվանդի» մոտ. բռնեց ու սրան ամենաառաջինը ստուգարք նշանակեց:
Ահա այսպես պետք է ստանալ քննություններն ու ստուգարքները…:D

ars83
14.11.2008, 13:37
Ահա այսպես պետք է ստանալ քննություններն ու ստուգարքները…:D
Լավ ես ասում․․․ Այդպես դերասանություն անելը հո ամեն մարդու բան չի՞։ Ես, օրինակ, չէի կարողանա, կծիծաղեի ու կմատնեի ինքս ինձ։ :D

Վարպետ
14.11.2008, 13:38
Լուրջ տղա ա եղել ընկերդ, Սուրեն:))

Dayana
14.11.2008, 13:39
Լավ ես ասում․․․ Այդպես դերասանություն անելը հո ամեն մարդու բան չի՞։ Ես, օրինակ, չէի կարողանա, կծիծաղեի ու կմատնեի ինքս ինձ։ :D

չէ, բայց մտքի համար կարելի էր 5 նշանակել :hands երբեք մտքովս չէր անցնի :oy

Աթեիստ
14.11.2008, 13:45
չէ, բայց մտքի համար կարելի էր 5 նշանակել :hands երբեք մտքովս չէր անցնի :oy

Նման բան կարող է անցնել միայն բժշկականի ուսանողի մտքով:

Janita Hero
14.11.2008, 14:45
Դպրոցական տարիներին սիրում էի երկնել :)) շարադրությունների վարպետ էի……

Մի օր, երևի կլինեի 9-րդ դասարան, ինչպես միշտ ուշացած գնում եմ դպրոց: Թեքվում եմ դպրոցի շենքի անկյունից ու ի՜նչ տեսնեմ, մի ամբողջ դպրոց հավաքված ա, լիքը աշակերտ… մտածում եմ տենաս էս ով ա ինչ վատ բան արել, որ էս գարուն օրով բոլորին կանգնացրել են դրսում:think
մի խոսքով խելոք-խելոք մոտենում եմ համադասարանցիներիս թե չէ՝ լսում եմ տնօրենի զիլ ձայնը «Ահա և մեր այսօրվա մեղավորը» ու ասում ա անուն ազգանունս:oy…… պահո՜՜՜ մտածում եմ, ախր ես գերազանցիկ , օրինակելի աշակերտ եմ, ինչ պիտի արած լինեմ, որ սենց բոլորին իրար գլուխա հավաքել:think: Մտածմունքներս ի չիք եղան տնօրենի հետևյալ արտահայտությունից հետո…… «Շնորհավորում ենք միջդպրոցական շարադրությունների մրցույթում առաջին մրցանակին արժանանալու առթիվ հարգելի էսինչյա էսինչ (պարզվում ա ետ ես էի:D), խնդրում ենք բարձրացեք հարթակ, որպեսզի հանձնենք մրցանակը…»:oy:oy տեղից քիչ էի խառնված, հիմա վօօբշե կարմրեցի, բայց ոչ թե էն բանի համար, որ ինչ-որ անհասկանալի կերպով հաղթել եմ բլա բլա բլա, այլ ինչպես գիտակցեցի՝ այն բանի համար, որ ողջ դպրոցը՝ մոտ 400-500 հոգին ինձ էին սպասում առավոտ գիշերով, իսկ ես սովորությանս համաձայն ճեմելով գնում էի դասի :))…

ինչ իմանայի գլխիս գալիքը:oy :D
բայց մեկա ես էլի ուշացա ու դեռ ուշանում եմ, անգամ ժամադրություններից ու հարցազրույցներից :))

ars83
14.11.2008, 14:49
Դպրոցական տարիներին սիրում էի երկնել :)) շարադրությունների վարպետ էի……

Մի օր, երևի կլինեի 9-րդ դասարան, ինչպես միշտ ուշացած գնում եմ դպրոց: Թեքվում եմ դպրոցի շենքի անկյունից ու ի՜նչ տեսնեմ, մի ամբողջ դպրոց հավաքված ա, լիքը աշակերտ… մտածում եմ տենաս էս ով ա ինչ վատ բան արել, որ էս գարուն օրով բոլորին կանգնացրել են դրսում:think
մի խոսքով խելոք-խելոք մոտենում եմ համադասարանցիներիս թե չէ՝ լսում եմ տնօրենի զիլ ձայնը «Ահա և մեր այսօրվա մեղավորը» ու ասում ա անուն ազգանունս:oy…… պահո՜՜՜ մտածում եմ, ախր ես գերազանցիկ , օրինակելի աշակերտ եմ, ինչ պիտի արած լինեմ, որ սենց բոլորին իրար գլուխա հավաքել:think: Մտածմունքներս ի չիք եղան տնօրենի հետևյալ արտահայտությունից հետո…… «Շնորհավորում ենք միջդպրոցական շարադրությունների մրցույթում առաջին մրցանակին արժանանալու առթիվ հարգելի էսինչյա էսինչ (պարզվում ա ետ ես էի:D), խնդրում ենք բարձրացեք հարթակ, որպեսզի հանձնենք մրցանակը…»:oy:oy տեղից քիչ էի խառնված, հիմա վօօբշե կարմրեցի, բայց ոչ թե էն բանի համար, որ ինչ-որ անհասկանալի կերպով հաղթել եմ բլա բլա բլա, այլ ինչպես գիտակցեցի՝ այն բանի համար, որ ողջ դպրոցը՝ մոտ 400-500 հոգին ինձ էին սպասում առավոտ գիշերով, իսկ ես սովորությանս համաձայն ճեմելով գնում էի դասի :))…

ինչ իմանայի գլխիս գալիքը:oy :D
բայց մեկա ես էլի ուշացա ու դեռ ուշանում եմ, անգամ ժամադրություններից ու հարցազրույցներից :))

Հետաքրքիր պատմություն էր։ Իսկ շարադրության տեքստին կարելի՞ է ծանոթանալ։ Թե՞ միայն դպրոցական աննալներում է պահպանվել։

Dayana
14.11.2008, 15:12
Նման բան կարող է անցնել միայն բժշկականի ուսանողի մտքով:
ահա :)


ինչ իմանայի գլխիս գալիքը:oy :D
բայց մեկա ես էլի ուշացա ու դեռ ուշանում եմ, անգամ ժամադրություններից ու հարցազրույցներից :))

Ծուլյիկ :P

Բարեկամ
17.11.2008, 10:27
- Մամ, հանելուկ եմ հնարել:
- Ասա :
- Բոլո՞ր հարցերը ունեն պատասխան:
- Ոչ:
- Բայց էդ արդե՛ն պատասխան ա :)

օրիգինալում ավելի լավ էր՝
- Does every question has an answer?
- No
- That's already an answer!

Janita Hero
18.11.2008, 00:47
Երկուշաբթի է: Ընկերներիցս մեկն ինձ ասում ա մեսինջերով.
-Բա չես ասի գլխիս ինչ եկավ երեկ……իրիկուն մի լա՜վ ման եկա, հետո սովածացա, գնացի «էսինչ»/անունը չեմ տա/ մարկետ ու գնեցի մի աման սալաթ ու ուտելով բարձրանում եմ դեպի օպերա: Մեկ էլ մի հատ ի՜նչ փորացավ բռնե՜ց, հազիվ եմ տուն հասել: Որ էտ սուպերմարկետի սալաթ սարքողը ձեռս ա է՜ ընկել վերջը տալու եմ/մեղմ եմ արտահայտվում, պատկերացրեք տղա է ասողը/……

:D
հազիվ ուշքի եկա ու հարցնում ա թե ինչ եղավ հետս… դե արի ու ասա, որ էտ սուպերմարկետի խոհարարը մոտ ընկերոջս մայրն ա :D:D:D

դե ես իհարկե ասացի նրան այդ մասին, ինքն էլ շփոթվեց, իսկ հետո նաև ինքն էլ ծիծաղեց, քանի որ իմ ընկերը նրա ընկերն էլ է :))

Janita Hero
26.01.2009, 02:25
Անցյալ տարի սեպտեմբերին ընկերներիցս մեկի քսանհինգամյակն էր ու նա դրան շատ լավ պատրաստվել էր, կամերա բան ամեն ինչ օրենքով…
Ծնունդն ավարտվեց ու ասում ա,- «Երէխեք էս քեֆի մոնտաժն ամենաուշը մյուս շաբաթ պատրաստ կլինի, կհավաքվենք էլի կնայենք»:
Անցավ մի շաբաթ, մի ամիս, արդեն չորրորդ ամիսն ա ձեն ձուն չկա, ասում եմ ուր ես չկաս, խոստացվածդ մոնաժը բա՞……… «Ջանիտ ջան դե ժամանակ չկա, հավես չկա»:

Մի քանի օր առաջ գրում եմ օդնօկլասսնիկով ու ասում,- «գիտե՞ս էս ամիս ամսի քսանհինգին ես, Մագան, Սեդան, Աշոտն ու Արան որոշել ենք ու գալու ենք ձեր տուն որ մոնտաժը նայենք»:/բայց դեռ պատրաստ չի էլի.../
«Վաաաայ, բա չեմ հասցնի՜»
«իմ գործը չի հազիվ որոշել ենք գալու ենք, տես ինչ ես անում....»:

Գալիս է ամսի քսանհինգը………
պատկերացնում ե՞ք գնում ենք իրենց տուն ու մոնտաժը պատրաստ է: Բոլորն ուրախացան, բայց այս պատմության ամենածիծաղելի մասը այն էր, որ ոչ մի նման պայմանավորվածություն նախապես չէր եղել և ոչ մեկի հետ, այսինքն ես դա դիտմամբ էի հորինել, որ հանդիպում ա լինլու, որ նա պարտավորված զգար ու այդ գործն ի վերջո գլուխ բերեր:

Ապրեմ ես :))

Surveyr
26.01.2009, 09:14
Մանկապարտեզի առօրյան:
Մանկապարտեզի երիտասարդ դայակը նոր էր ընդունվել աշխատանքի, և ահռելի ոգևորությամբ լծվել էր իր համար հետաքրքիր ու պատասխանատու աշխատանքի:
Աշխատանքի ամենաեռուն պահին, մանչուկներից մեկը, մոտ 3-4 տարեկան տղա, դիմում է դայակին, թեթև բնական պահանջի կոնտեքստով: Առաջնորդվելով «ուսուցանել երեխաներին ամեն քայլափոխի» կարգախոսով, դայակը ամենայն բծախնդրությամբ փորձում է հասնել նրան, որպեսզի երեխան ինքնուրույն իրականացնի այդ գործընթացը և որ ամենակարևորն է առանց հետևանքների(շորերը կեղտոտելու):
Հնչում են հրահանգները.
- Կանգնիր ուղիղ Մարտունիկ ջան:
- Շալվարիկդ իջացրու, այ տենց, ապրես:
- Մի կռացիր, փորիկդ առաջ ցցիր, պապիկիդ նման , այ դու ապրես:
- Դե հիմա բռնիր:
Ահա հենց այստեղ, դեմքի լրջագույն արտահայտությամբ համեմված, հնչում է Մարտունիկի պատասխանը.
- Դու բռնիր:
:D:D

Անտունի
06.02.2009, 01:57
Մի եվրոպացի ծանոթի հարցնում եմ.
-Շուն պահում ես?
-Ոչ, ոչ, ես ընկերուհի ունեմ:

Հ.Գ. Չէր ստում:o

Rhayader
06.02.2009, 07:56
Լավ, մի երկու բան էլ ես պատմեմ: Մի անգամ, տենց մի չորրորդ դասարան կլինեի, բակում զբոսնում էի, մեկ էլ տեսա՝ փոքր երեխեքը դիզելային գեներատորի գլանաձև կաղապարի մեջ քարեր են դնում: Ինտուիցիաս զարթուցիչի նման զնգաց: Մոտեցա, երեխաներին քշեցի, քարերը հանեցի՝ տակը կատու էր: Միանգամից չանգռտելով բարձրացավ մեջքիս: Դե, մեր շենքի նկուղն իսկական կատվանոց է: Տարա ու ներս բաց թողեցի:
Մի անգամ էլ բակի երեխաները, ստուգելու համար, արդյո՞ք կատուն միշտ չորս թաթի վրա է ընկնում, աչքիս առաջ չորս կատվի ու յոթ շան ձագ իններորդ հարկից գցեցին ներքև:
Կապանում երեխաները մողեսներ (խլեզներ) էին որսում, հետո ճխլում ոտքերով: Մի անգամ քաջությունս բուռս հավաքեցի, խլեցի «խլեզին» ու փախա, ուզեցի բաց թողնել: Բռնեցին, մողեսին սատկացրին, ինձ էլ տփեցին:

Ահա և փոքրիկ աշխարհներ:

Chilly
06.02.2009, 10:12
Այս պատմությունը լսել եմ մորիցս մի քանի տարի առաջ։
Մայրս կանգառում կանգնած է եղել՝ փոխադրամիջոցի սպասելիս։ «Մի կին գրավեց ուշադրությունս։ Կանգնած էր կանգառից քիչ դուրս, մի ծառի մոտ։ Միջին հասակի, ճերմակող մազերով, կոկիկ, կիսամաշված մուգ գույնի հագուստով։ Երևում էր, որ ունևոր է եղել, նախկին խնամքի հետքերը դեռ երևում էին։ Իրեն թվում էր, թե ոչ ոք իրեն չի նկատում։ Մեկ–մեկ շուրջն էր նայում մեհերոտ հայացքով։ Ծառը փակում էր նրան շատերի հայացքից, բայց իմ կանգնած տեղից երևում էր։ Ինչ–որ բանի վրա էր մտածում, ինչ–որ բան էր ուզում անել, բայց տատանվում էր։ Երբեմն քայլ էր անում՝ ծառի ետևից դեպի կանգառում կանգնած մարդիկ, բայց նորից ոտքը ետ էր դնում, քաշվում ծառի ետևը։ Այդպես անցավ մի քանի րոպե։ Մարդիկ արագ–արագ անցնում էին նրա կողքով՝ յուրաքանչյուրն իր գործով զբաղված։ Կինը դեսուդեն էր նայում, տատանվում էր, դեմքը գունատ էր, մտազբաղ։ Հոգոց քաշեց։ Ինչ–որ բան շշնջաց։ Ոտքն առաջ գցեց, դուրս եկավ ծառի հետևից, մի երկու քայլ արեց դեպի կանգառը։ Փակեց աչքերը, խոնարհեց գլուխը և արմունկը կողին սեղմած ձեռքը մի փոքր առաջ մեկնեց՝ ափով դեպի վերև։ Հազիվ թե մեկը նկատեց դա։ Չէր համարձակվում աչքերը բացել, խորը շնչում էր։ Ձեռքը դողում էր։ Փորձեց այն ավելի երկարել՝ չկարողացավ։ Դեմքին տագնապ և զղջում էր կարդացվում, այտերը կարմրել էին։ Կուչ եկած նայեց շուրջը, ձեռքն արագ իրեն քաշեց, կախեց գլուխը և արագ քայլերով հեռացավ կանգառից»։

սա մանրապատում չէր, ՄԵԾԱՊԱՏՈՒՄ ԷՐ...
շնորհակալ եմ, արդեն վաղուց սենց չէի հուզվել...
մեր ժողովրդի կյանքն էր էս մի քանի տողում... լավ ա լինելու...

Երկնային
08.02.2009, 20:38
Քեռիենցս հարևանի երեխեն՝ մի 5-6 տարեկան, շատ չար երեխայա, ոչ մեկին չի լսում, մանկապարտեզ չի ուզում գնա ու արդեն հայտարարել ա, որ դպրոց էլ չի գնալու, որ ոչ ուզում ա սովորի, ոչ էլ հետո աշխատի:

Տենց էնքան էր ասել, որ մի օր տատիկը չդիմացավ ու ասեց.
- Որ տենց շարունակվի, դու կմեծանաս ու կդառնաս բոմժ:

Երեխան ոչինչ չի ասում:
Հաջորդ օրը խոհանոցում տեսնում են երեխան աղբարկղի մեջ ինչ-որ բան ա ման գալիս:
- Բալիկ ջան, ի՞նչ ես անում:
- Բա չէ՞իք ասում, որ բոմժ եմ դառնալու: Ես էլ հիմիկվանից սկսում եմ զիբիլները քչփորել:

:D:D

Ներսես_AM
12.02.2009, 13:01
Տասնհինգ տարեկան էի: ԵՊՀ առաջին կուրսի ուսանող էի: Այդ տարվա Մաթեմատիկայի Համաշխարհային Դպրոցական Օլիմպիադայում ես ու Գագիկը շահել էինք արծաթե, իսկ Սևակն ու Դավիթը բրոնզե մեդալներ: Դա Հայաստանի երբևէ ունեցած ամենահաջող ելույթն էր այդ մրցույթում: Դրանով էր պայմանավորված, որ զանգահարեցին Կրթության ու Գիտության նախարարությունից և ասասցին, որ 5-6 դասարանցիների համար Բյուրականում կազմակերպել են մաթեմատիկական օլիմպիադա և ցանկանում են ինձ, Գագիկին, Դավիթին ու Սևակին ընդգրկել օլիմպիադայի հանձնաժողովում: Հաճույքով համաձայնվեցի ու մեկնեցի: Չէր եկել միայն Գագիկը: Հետս վերցրեցի նաև դպրոցականների համար նախատեսված մի-քանի հետաքրքիր խնդրագրքեր: Օլիմպիադան անցավ շատ ջերմ մթնոլորտում` հաճելի էր շփվել երեխաների հետ: Բերածս գրքերը նվիրեցի մրցանակ չշահածների միջից լավագույն արդյունքը ցուցաբերած երեխաներին: Օրվա վերջում դրական էմոցիաներով լիցքավորված բոլորս վերադարձանք Երևան: Անցավ տասը տարի...

Երեկ, ժամը 10:05 բացեցի ԵՊՀ դռներից մեկն ու մտա լսարան: Դասի էի մագիստրատուրայում: Ծանոթացա ուսանողների հետ: Ներկայացրեցի, թե ինչ առարկա ենք անցնելու կիսամյակի ընթացքում: Մեկ էլ մի աղջիկ խնդրեց.
-- Ընկեր Գոգյան, մինչև դասին անցնելը կարելի՞ է մի հատ խնդիր հարցնել:
-- Եթե մաթեմատիկայից է, ապա կարելի է,- ասացի ես:
Աղջիկը բացեց պայուսակը, հանեց մի մաշված խնդրագիրք, բացեց, ինձ տվեց ու ասաց.
-- Խնդիր 23.12
Ափս դնելով բացված էջի վրա, որ չկորցնեմ խնդիրը, ծալեցի խնդրագիրքը, նայեցի կազմին, հիշեցի այն ու ասացի.
-- Այս խնդրագրքից ես էլ եմ ունեցել, - նայեցի աղջկան,- բայց սա տարրական մաթեմատիկայի խնդրագիրք է, այստեղի խնդիրներըը պետք է լուծել դպրոցական գիտելիքներով:
-- Գիտեմ: Գիտեմ, որ ունեցել եք: Սա հենց Ձեր խնդրագիրքն է, որն ինձ նվիրեցիք Բյուրականում:
Թեթևակի շփոթվեցի, սակայն հիշեցի Բյուրականի օլիմպիադան ու ժպտալով ասացի.
-- Իսկ մյուս բոլոր խնդիրները լուծե՞լ ես:
-- Չէ:
-- Իսկ ինչու հենց սա՞:
-- Եղբայրս Ձեզ ճանաչում է: Երբ տասներորդ դասարանում էի, այս խնդիրը հարցրեցի հորս և եղբայրս ասաց, որ անձամբ հարցնեմ Ձեզ, երբ ընդունվեմ համալսարան: Ես էլ որոշեցի այդպես անել:
-- Բա որ չընդունվեիր, ո՞նց էիր հարցնելու,- շփոթված վիճակում փորձեցի սրամտել:
-- Եթե խնդրագիրքն ինձ չնվիրեիք, ապա մաթեմատիկան չէի սիրի,- արտաբերեց աղջիկը:

Մենք լուծեցինք այդ խնդիրն ու դասը շարունակվեց: Դասը սովորականի պես ավարտվեց: Սակայն այդ օրը սովորական չէր: Շրջապատս գունավորվել էր, ջերմացել: Ամբողջ օրն ականջներիս մեջ հնչում էր. «Եթե խնդրագիրքն ինձ չնվիրեիք, ապա մաթեմատիկան չէի սիրի»:

© Սմբատ Գոգյան
http://smbatgogyan.livejournal.com/34935.html

Monk
12.02.2009, 13:27
Մի փոքրիկ բան էլ ես պատմեմ:)
Մի քանի տարի առաջ, երբ դեռ Ճեմարանի ուսանող էի, գնացել էի ընկերներիցս մեկի ծնունդին: Բավականին թվով երիտասարդական շրջանակ կար: Երեկոյի ընթացքում, երբ արդեն սուրճ էինք խմում, մի պահ տեսա, որ ոմանք բաժակները շուռ տվեցին: Նրանցից մի աղջիկ, որի հետ կարգին ծանոթ էլ չէի, նկատեց քմծիծաղս ու հայացքս և, չսպասելով, որ ես ինչ-որ բան ասեմ, նախահարձակ եղավ` հարցնելով, որ մենք` եկեղեցականներս, չենք հավատում նման բաների, չէ? Բայց ախր այդ ամենը ճիշտ է, սուտ բան չկա, չի կարելի ամեն ինչին նման միակողմանի մոտենալ և այլն, և այլն: Վերջում էլ առաջարկեց, որ կարող է բաժակս նայել, ես էլ կհամոզվեմ, որ ճիշտ բաներ են: Ես շատ հանգիստ համաձայնեցի առաջարկին: Ընկերներս ու ծանոթներս նույնիսկ թեթևակի զարմացած նայեցին ինձ: Մի խոսքով` իմ բաժակն էլ շուռ տվեցին: Երբ որոշ ժամանակ անցավ, սկսեցին բաժակները բարձրացնել: Իհարկե, առաջին հերթին և բոլորի ուշադրության կենտրոնում իմ բաժակն էր: Աղջիկը, տեղ-տեղ ծամծմելով, տեղ-տեղ էլ սահուն ահագին բաներ ասաց: Ասածների մի մասը ապագայի հետ էր կապված և դժվար կլիներ ստուգել, մի մասն էլ ընդհանուր խոսքեր էին: Բայց ինչ որ ճիշտ է, ճիշտ է` բավականին ճիշտ բաներ ասաց (երևի մինչ այդ հասցրել էր որոշ ինֆորմացիա ստանալ): Երբ խոսեց վերջացրեց, հարցրեցի` «Վերջացրեցիք?»: Դրական պատասխանեց: «Շատ լավ էր,-ասացի,-բայց մի խնդիր կա` դա իմ բաժակը չէր»: Մինչ սպասողական աչքերով ինձ էին նայում, հանգիստ բացատրեցի, որ երբ մի պահ պարում էին, ես պահը հարմարեցրել եմ և բաժակս ուրիշի բաժակի հետ փոխել... Մենակ տեսնել էր պետք խեղճ աղջկա դեմքը... :D

Surveyr
13.02.2009, 12:27
Մի դեպք էլ ես հիշեցի:
Կարճ ասեմ, մի անգամ այնպես ստացվեց, որ ընկերոջս հետ հայտնվեցինք մի միջավայրում, որտեղ այդ պահին հոգի էին կանչում: Կիսամութ սենյակ, վառվող մոմ, շրջած ապսե մրով սևացրած… երևի շատերին ծանոթ իրավիճակ:
Բուն գործընթացն իրականացնող 2 աղջիկ անընդհատ փորձում էին համոզել մեզ, որ այդ ամեն ինչը իրական է, ու առաջարկեցին համոզվելու համար մի ստուգողական հարց տալ: Մինչև ես կկողմնորոշվեի, ընկերս / որի պապը ի դեպ ձի էր պահում/ հարցրեց.
- Պապուս ձին էս տարի մտրուկ կունենա՞
Ապսեն երկար պտտվելուց հետո ընտրեց պատասխանի այո տարբերակը, ու աղջիկները վստահաբար պնդում էին, որ մտրուկը անպայման կլինի:
Դե մի պահ պատկերացրեք նրանց հուսախաբ հայացքները, երբ ընկերս պարզաբանեց, որ ախր էտ խեղճ ձին իրականում որձա:

Մարկիզ
13.02.2009, 17:53
ՈՒշադրություն: Գրառումը պարունակում է ահավոր խուժան բառեր, արտահայտությունհներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան շրջանների բնակիչների քֆուրի նմանվող, դժվար հասկանալի բարբառ::D
Այնպես որ՝ չասեք, թե չեն զգուշացրել…

:) Այն մոտավորապես այսպիսին է:

Ուրեմն՝ մեր գյուղում մի հարևան ունեինք, անունն Անդրանիկ , ասում էինք Անդրի պապ: Մեծ մարդ էր, քայլում էր ձեռնափայտով: Անդրի պապին ես շատ լավ հիշում եմ: Հիշում եմ, թե ինչպես էր հին սովետական ժամանակների զինվորական համազգեստ հագնում, կրծքին ամրացնում մի քանի տասնյակ հուշամեդալ, որոնց մեջ կար նաև իր կնոջ ստացած մեդալը «բազմազավակ մայր» լինելու կապակցությամբ, ինպես նաև այլ շքանշաններ, որոնք հայրենական պատերազմի հետ կապ չունեին: Հա, իսկ ամեածիծաղելին այն էր, որ Անդրի պապը կրում էր փոխգնդապետի ուսադիրներ, չնայած նրան, որ գրել-կարդալ չգիտեր… Պատմում էին, որ նա այնքան էլ հաջող մարդ չի եղել, պատերազմին ընդհանրապես չի էլ մասնակցել և այլն: Չնայած այս ամենին՝ նրա երեխաները, որոնք իմ ծնողներից էլ են մեծ, բավականին լավն էին, կրթություն էին ստացել և բավականին պիտանի ու կրկնում եմ, լավ մարդիկ էին: Հատկապես տղաները…
Լավ, անցնեմ առաջ, ավելի ճիշտ՝ հետ: Վաթսունական թվականներն են: Անդրի պապի ավագ որդի Մեջլումն ավարտել է ինստիտուտը, ամուսնացել է Հայկուշ տոտայի հետ/որն էլ օտար լեզվի մասնագետ էր/ և եկել է գյուղ, որտեղ աշխատում է ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ: Տուն է ստացել հոր տնից մի քիչ ներքև գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքի վեցերորդ հարկում և այլն: Դա այն ժամանակահատվածն է լինում, երբ էլեկտրականություն կոչվող հրաշքը նոր է հայտնված լինում մեր կողմերում:
Մի օր Անդրի մտնում է իր տուն, տեսնում Մեջլումը բզբզում է էլետրաէներգիայի հաշվիչը՝ սոճիկը: Դե, մեծ մարդ է, բան չի հասկանում: Մեջլումն էլ կիրթ տղա, ֆիզիկոս: Բայց տեղը չի գտնում էլի Անդրին: Վերջը, չի համբերում, ասում է.
- Տղա ջան, էտ ինչ ես անըմ:
Մեջլումն ասում է.
- Ա պա, դե քու ի՞նչ պյանն ա, քու խելքի պյանը չի:
Էս խեղճ մարդը գնում-գալի, գնում-գալի: Սիրտը վատ բան է գուշակում: Վերջիվերջո, պետական մարդիկ են, պաշտոնապես բերել տեղադրել են: Ամեն ամիս էլ գալիս են դրան նայում ու ասում են հոսանքի համար էսքան պիտի վճարես: Չի դիմանում, նորից է հարցնում.
-Մեջլում ջան, ախր ի՞նչ գործ ունես, տղա ջան: Բըզբըզիլմի, բրախի, գործ չունես:
Մեջլումը մի անգամ էլ է ասում.
-Պապ, էսա կանեմ կտենաս: Արխային կաց:
Անդրին նորից է հարցնում.
-Մի հլա ինձ ասա՝ տենամ էդ ինչ ես անըմ…
-Ա պա, դե վենց բացատրեմ…… պետության մաման ք.... եմ… Հըսկացա՞ր: Քիչ դես փող տալ: Ինչքան կարաս հոսանք դես միացնիլ, բայց քիչ դես տալ:
-Հա՜,- ասում է Անդրի պապը,- դե թյաք պյան չըպտահի քե, Մեջլում ջան:
Մեջլումն իր գործն ավարտում է ու գնում իր տուն:
Այսպես մի քանի ամիս Անդրի պապը քիչ գումար է վճարում պետությանը հսանքի դիմաց: Բայց մի օր էլ… Հոպ… Գալիս են ու բռնում, որ հաշվիչը ճիշտ չի աշխատում, թե ընդհանրապես չի աշխատում չգիտեմ ու Անդրի պապին տուգանում են… ահագին…
Անդրի պապը դառնացած, ընկճված իր անբաժանելի ձեռնափայտն առնում է ու իջնում Մեջլումենց շենքի մոտ: Բակում՝ պատշգամբի տակ կանգնում է ու գոռում.
-Մեջլու՜մ, Մեջլու՜մ, այ Մեջլու՜մ…
Պատշգամբում հայտնվում է Մեջլումի կին Հայկուշը.
-Էն ի՞նչ ա լել, ա պա: Մեջլումը տանը չի: Դպրոցըմն ա: Տյառ մի ժամ էլ ունի: Ուշ դի կյալ: Վեր կյա, ինչ ասեմ՞…
-Հա՜… տանը չի՞, Հայկուշ ջան… ափսոս: Դե վեր կյա, կասես հրենին պետությունը եկել ա, քու մաման ք.... ա,- ասում է Անդրի պապն ու հեռանում:

Երկնային
13.02.2009, 21:19
Էսօր մոտս աստեղային ժամ էր :D
Մի հատ եսիմ ինչ տղա կա, որ ախպորս մամայի կողմից բարեկամ ա գալիս, իրան տեսել եմ մի անգամ, երբ մենք դեռ երեխաներ էինք, ու հիշում եմ, որ ահավոր զզվում էի իրանից: Ուրեմն էսօր ինքը, ցավոք սրտի, ինձ գտավ օդնօկլասսնիկով ու սկսեց կյանքս ուտել :D Քրոջ պռոֆիլից էր գրում, արդեն չգիտեի ոնց ցրեմ :D

Խոսակցությունը այսպիսին էր.
Ինչ-որ անծանոթ աղջկա պռոֆիլից գալիս ա ինձ "դռուժիծ" ու նամակ.
- Բարև Արուսիկ ջան, ո՞նց ես, Սայաթիկը նկարդներդ տեսավ չճանաչեց, շատ ես փոխվել:
- Բայց ես ձեզ ճանաչու՞մ եմ: չէ, լուրջ, չեմ հիշում ձեզ :)
- Դու Հարութի քուրիկն ես չէ՞: Մենք իրա քեռու երեխեքն ենք:
- Հա… ոնց որ հիշում եմ…

հինգ րոպեից…
- Բարև Արուսիկ ջան, ո՞նց ես: Հարութի քեռու տղա Սայաթն ա, նկարներդ տեսա, չճանաչամ:
- Ես քեզ չեմ հիշում, որ ճիշտը ասեմ:
- Մենք հլա փոքր էինք, որ Հարութի հետ եկա ձեր տուն, կամպյուտռով էի խաղում, կարևորը ես քեզ հիշըմ եմ:
- հաա
- Կներես եթե գաղտնիք չի կարա՞ս ասես ընկեր ունես, ամեն ինչ լավ ա: Պապայիդ կբարևես:
- Հա, ամեն ինչ լավ ա: Պապային կբարևեմ:
- Որ քո հետ խոսում եմ, կարող ա՞ ես քեզ խանգարըմ եմ:
- Դու՞ք ոնց եք: Քույրի՞կդ ինչով ա զբավում:
- Բժժկականում ա սովորում: Դե ես էլ սաղ օրը գործերով, տենց հետաքրքիր բան չկա, մնում ա ամուսնանամ, ընտանիքի տեր դառամ:
- Ինչի դու քանի՞ տարեկան ես:
- 21, ընչի դու մտածում էիր իշքա՞ն եմ:
- Դե եսիմ, նենց ասեցիր ամուսանամ, ոնց որ 40 ես արդեն:
- Խի եթե կարըմ եմ, էտ հնարավորությունը ունեմ, խի չէ՞ որ:

ստեղ ես մի տասնհինգ րոպեյա հռհռում էի… :D մեկ էլ…
- Էս խի չես գրում, ոնց որ նեղացած լինես, հա…
- Չէ, չեմ նեղացել: Հիմա պետք ա գնամ: Հաջող:
- Լավ, էսա էս երկու օրը իմ օդնօկլասսնիկը կբացեմ իրար հետ բոլ-բոլ կխոսանք, մենք շատ բան ունենք խոսալու:

:D

Հինգ րոպեից գալիս ա նամակ արդեն իրա պռոֆիլից.
- Ճանաչի՞ր, կմցնես ինձ դրուզյա

մի քանի րոպեից…
- Որ առաջարկեմ զուտ ընկերական օրերից մի օր իրար տենանք, եթե դեմ չես, էլի եմ ասում զուտ ընկերական:


Ու սենց արդեն քանի ժամ ա… աչքիս օդնօկլասսնիկից էսօրվանից փախած եմ լինելու… :D:D

Rhayader
14.02.2009, 06:46
Էսօր մոտս աստեղային ժամ էր :D
Մի հատ եսիմ ինչ տղա կա, որ ախպորս մամայի կողմից բարեկամ ա գալիս, իրան տեսել եմ մի անգամ, երբ մենք դեռ երեխաներ էինք, ու հիշում եմ, որ ահավոր զզվում էի իրանից: Ուրեմն էսօր ինքը, ցավոք սրտի, ինձ գտավ օդնօկլասսնիկով ու սկսեց կյանքս ուտել :D Քրոջ պռոֆիլից էր գրում, արդեն չգիտեի ոնց ցրեմ :D

Խոսակցությունը այսպիսին էր.
Ինչ-որ անծանոթ աղջկա պռոֆիլից գալիս ա ինձ "դռուժիծ" ու նամակ.
- Բարև Արուսիկ ջան, ո՞նց ես, Սայաթիկը նկարդներդ տեսավ չճանաչեց, շատ ես փոխվել:
- Բայց ես ձեզ ճանաչու՞մ եմ: չէ, լուրջ, չեմ հիշում ձեզ :)
- Դու Հարութի քուրիկն ես չէ՞: Մենք իրա քեռու երեխեքն ենք:
- Հա… ոնց որ հիշում եմ…

հինգ րոպեից…
- Բարև Արուսիկ ջան, ո՞նց ես: Հարութի քեռու տղա Սայաթն ա, նկարներդ տեսա, չճանաչամ:
- Ես քեզ չեմ հիշում, որ ճիշտը ասեմ:
- Մենք հլա փոքր էինք, որ Հարութի հետ եկա ձեր տուն, կամպյուտռով էի խաղում, կարևորը ես քեզ հիշըմ եմ:
- հաա
- Կներես եթե գաղտնիք չի կարա՞ս ասես ընկեր ունես, ամեն ինչ լավ ա: Պապայիդ կբարևես:
- Հա, ամեն ինչ լավ ա: Պապային կբարևեմ:
- Որ քո հետ խոսում եմ, կարող ա՞ ես քեզ խանգարըմ եմ:
- Դու՞ք ոնց եք: Քույրի՞կդ ինչով ա զբավում:
- Բժժկականում ա սովորում: Դե ես էլ սաղ օրը գործերով, տենց հետաքրքիր բան չկա, մնում ա ամուսնանամ, ընտանիքի տեր դառամ:
- Ինչի դու քանի՞ տարեկան ես:
- 21, ընչի դու մտածում էիր իշքա՞ն եմ:
- Դե եսիմ, նենց ասեցիր ամուսանամ, ոնց որ 40 ես արդեն:
- Խի եթե կարըմ եմ, էտ հնարավորությունը ունեմ, խի չէ՞ որ:

ստեղ ես մի տասնհինգ րոպեյա հռհռում էի… :D մեկ էլ…
- Էս խի չես գրում, ոնց որ նեղացած լինես, հա…
- Չէ, չեմ նեղացել: Հիմա պետք ա գնամ: Հաջող:
- Լավ, էսա էս երկու օրը իմ օդնօկլասսնիկը կբացեմ իրար հետ բոլ-բոլ կխոսանք, մենք շատ բան ունենք խոսալու:

:D

Հինգ րոպեից գալիս ա նամակ արդեն իրա պռոֆիլից.
- Ճանաչի՞ր, կմցնես ինձ դրուզյա

մի քանի րոպեից…
- Որ առաջարկեմ զուտ ընկերական օրերից մի օր իրար տենանք, եթե դեմ չես, էլի եմ ասում զուտ ընկերական:


Ու սենց արդեն քանի ժամ ա… աչքիս օդնօկլասսնիկից էսօրվանից փախած եմ լինելու… :D:D

Նյուտ, ասի ես իմ մակիյաժով նկարները դնեմ ադնակլասսնիկիս վրա, սկսեմ իրան առաջարկել «զուտ ընկերական» հանդիպել: Թող հիմա էլ ինքը ադնակլասսնիկից փախած լինի:D

Վարպետ
14.02.2009, 09:26
Նյուտ, ասի ես իմ մակիյաժով նկարները դնեմ ադնակլասսնիկիս վրա, սկսեմ իրան առաջարկել «զուտ ընկերական» հանդիպել: Թող հիմա էլ ինքը ադնակլասսնիկից փախած լինի:D
Ես էլ կարող եմ նույն բանն անել առանց մակիյաժի:D:D

Երկնային
14.02.2009, 16:02
Ես էլ կարող եմ նույն բանն անել առանց մակիյաժի:D:D


Նյուտ, ասի ես իմ մակիյաժով նկարները դնեմ ադնակլասսնիկիս վրա, սկսեմ իրան առաջարկել «զուտ ընկերական» հանդիպել: Թող հիմա էլ ինքը ադնակլասսնիկից փախած լինի:D

այ թե որտեղ են երևում իսկական ընկերները :D

Sona_Yar
14.02.2009, 17:51
Քեռուս թոռը փոքր ժամանակ շատ բկլիկ երեխա էր: Մի օր մայրն ասում է.««Արթուր ջան, կոնֆետը երկու-երկու մի կեր»»: ««Բա երեք-երեք ուտեմ, որ խեղդվե՞մ»»,-ստանում է պատասխանը::oy

Մի օր դասից տուն է գալիս, մորն ասում.««Մամ, մամ, էսօր էննա հա հինգ տեի ստանա, էն էլ զանգը տվեց»»::D

Հայկօ
14.02.2009, 18:21
Երկնային, Rhayader, Վարպետ Բոց եք, աաաաաաա՜, բո՛ց :D:D:D:

Ադնագլազնիկ_մասթ_դայ :diablo:

Ուլուանա
17.02.2009, 00:30
Նոր մի անծանոթուհու բլոգ էի կարդում, մեռել էի, ուղղակի սպանիչ ա գրում, տեղադրեմ, դուք էլ վայելեք. :))



Բռնազբոս գիրուհին
Դեռ նոր էր ոտքս ներընկղմվել տոնավաճառ, երբ շլինքիս վրա զգացի մի բրդյա ծանրություն: Անհապաղ շրջվելով` տեսա որ մի շիկահեր գիրուկ կին վրաս է հագցնում ձնափայլ ատլասե բաճկոն... սովոր չլինելով այդպիսի սերտ մարմնական շփումների` արագ ցատկ կատարեցի վտանգված տարածքից, վրայիցս անփութորեն նետելով բաճկոնը: Արարքիցս դեռ խելքի չեկած վախեցած շրջվեցի դեպի գիրուհի բաճկոնատիրուհին և սկսեցի վախեցած սպասել նրա արձագանքին, ինչպես մութ ու ցուրտ քարանձավն է առավոտյան սպասում չղչիկներին: Իսկ նա ընդամնեը ժպտաց, վերցրեց բաճկոնը և նուրբ գցեց ուսերիս... ապշած այդ ազնվաբարո արարքից, չկարողացա հարցնել, թե դա ինչ բաճկոն է, և պարզապես փորձեցի խոնարհ ենթարկվել այդ չքնաղ կնոջը:
- Ազիզ հլը դու տես, չէ, կարաս բան չասես, կարաս էլի քցես ու վրովը քայլելով գնաս, բայց մի հատ տես ոնց ա քեզի սազում: Դու մենակ նայի հլը, պասի, պուդրինից ունես? հլը հան ու մեջը նայի, տենում ես? դու որ սևուկ ես, մեռնեմ ջանիդ, սևուկ ուլիկ-սիրուն աղջիկ, քեզ շատ ա սազում էսիկ, էնա եկել ա էն օրը մի հատ սպիտակ հավ, աղչի հագցրել եմ, զզվելս եկավ, ասցի հան հլը, քանի աչքս չի քոռցել, մի հատ կարգին սև աղջիկ կգա, իրան կտամ... Ախչիիիի... ախր իսկն ա... ախր ոնց ասեմ... որ քեզ տեսա... ասի պտի ինքը սրանով ման գա... էսիկ սրա բախտից ա ասի...ոնց որ մազութի վրա կաթը որ լցնում ես, ինչ ա չէ ըլնում... ուզում ես նայես ու նայես... բա որ կովը սպիտակ ա... ուզում ես վրեն մի հատ սև պուտիկ տենաս, տեղը ընգնի... հմի դու ես մեռնեմ ջանիդ.. ոնց դեմքդ բացվեց...սոֆիկ լոռենս!!! իիի մի խնդա հավ, ասում եմ սիրուն ես!!! տղա ունենայ քեզ հարս էի տարե արդեն հաա: ախչի դե տալիս եմ տանես: նայի էլ չեմուչում չլնի: ձրի եմ տալիս... ձրի: մենակ ճամփիս փողը տու ու աչքիս չերևաս, թե չէ կփախցնեմ մեր տուն կտանեմ, սերվանթը կդնեմ:

դուք կքամահրեք... իսկ ես ինձ զգում էի արտասվաբեր գազի խցիկում: իմ գովքն այսպես դեռ չէր տարվել: ես չդիմացա, գայթակղվեցի, ինձ պատկերացրեցի "Ուղղակի Մարիա" սերիալի 224-րդ մասում.... և մեկնեցի ձեռքս դեպի դրամապանակիս զրնգուն անդունդը...
երբ դուրս եկա ինձ այդժամ տոն վաճառած տոնավաճառից, այնտեղ էր ներխուժում մի դալլկամաշկ օրիորդ, իսկական գիրուհու ասած "սպիտակ հավ", և համարյա առաջին անգամ մտքումս հաղթանակ տարա... ու հանկարծ լսվեց գիրուհու զրնգուն ձայնը.
-ազիզ հլը դու տես, չէ, կարաս բան չասես, կարաս վրովը քայլելով գնաս............................................................................................................ դու որ սպիտակ-սպիտակ ես ................................................................................."
Հեղինակի մյուս զվարճալի գրառումներին ծանոթանալու համար կարող եք այցելել Live Journal-ի հետևյալ էջը. http://namusov-axjik.livejournal.com/

Rhayader
17.02.2009, 03:36
Նոր մի անծանոթուհու բլոգ էի կարդում, մեռել էի, ուղղակի սպանիչ ա գրում, տեղադրեմ, դուք էլ վայելեք. :))


Հեղինակի մյուս զվարճալի գրառումներին ծանոթանալու համար կարող եք այցելել Live Journal-ի հետևյալ էջը. http://namusov-axjik.livejournal.com/

Ան, կներես, բայց բլոգը մինիմում զզվելի էր: Էս էլ վերջին գրառումը՝ օրինակ:

Մեր գյուղ նոր աղջիկ է հարս եկել, ավանդույթին համաձայն բոլորով գնացել էինք նայելու: Այս անգամ առաջինը ներս մտնելու հերթը իմն էր: Դուռը երգելով բացեցի, որպեսզի զգուշացնեմ, որ ներս եմ մտնում, հարս ես, կարող է վարդագույն հողաթափերը հագին չլինեին, և ով քեզ զարմանք, նա չկար... նա պարզապես չքացել էր: Հատուկ այդ դեպքերի համար նախատեսված <<վախցել-ծլկել ա մեր հարսը>> երգը միահյուսվեց հարսանեկան նվեր- ոչխարի բառաչներին, ինչից նույնիսկ իմ հղկված հոգին կարկամեց. իսկ միգուցե նրան օգնությու՞ն է պետք, երևի լողարանում է, լաց է լինում... Ճնճղուկին հատուկ քայլվածքով, որն ինձ մոտ այնքաաան բնական է ստացվում, ներխուժեցի լողարան... և գիտե՞ք ինչ ստացա ի պատասխան: Բղավո'ց. - զակռոյ դվեր ձիբիլկը: Նա լոգանք էր ընդունում: Ես ամուսնանալուց հետո մեկ շաբաթ զուգարանին մոտիկ չէի գալիս, իսկ նա առաջին օրով, օրով էլ չէ-առավոտով, իր ապականված, կուսազրկված մարմինը մտցրել էր լողարան: - Անունդ ասա աղչի, - չդիմացա ես: -Ժասմինա, - պատասխանեց նա, և պահանջեց սրբիչը: - Լսի Զաչմեն, ռիսկդ խնձո՞ր ա, դուս արի տենամ: Նա դուրս եկավ, նայեց դեմքիս, աչքերիս մեջ, ժպտաց, և երեսիս պարզեց եղունգները... որոնք ներկված էին: Բոլորը: Ես չգիտեի ինչ անել: Չհասցրեցի կողմնորոշվել, երբ նա նետվեց դեպի պայուսակը, հանեց ծխախոտը և սկսեց լուցկի փնտրել: Դե դա ինձ չզարմացրեց, ես էլ եմ երբեմն գոմաղբ ծխում, գրպանումս էլ կրակայրիչ կար, որը հետևից լույս է գցում սրտիկի տեսքով: Ներս քաշելով ծուխը` նա մատնացույց արեց վարդագույն բացովի-փակովի համակարգիչը, և ասաց անհասկանալին. - էխ ծյոմնիյե վի, էս տոռենտներն էլ չլինեին հարիֆս վերջը համոզելու էր որ յարխուշտա պետք ա պարենք սաղ գիշեր
Մգացրած տեղերում մարսողական համակարգս կծկվում-մղկտում էր, ակնհայտորեն ստամոքսիս պարունակությունը կլավիատուրայի վրա դատարկելու դիտավորությամբ:

իր ապականված, կուսազրկված մարմինը մտցրել էր լողարան
Հերթական ապացույց, որ մենք ոչ միայն կոմպլեքսավորված, այլ նաև արյունարբու ազգ ենք:

Ուլուանա
17.02.2009, 03:48
Ան, կներես, բայց բլոգը մինիմում զզվելի էր: Էս էլ վերջին գրառումը՝ օրինակ:

Մգացրած տեղերում մարսողական համակարգս կծկվում-մղկտում էր, ակնհայտորեն ստամոքսիս պարունակությունը կլավիատուրայի վրա դատարկելու դիտավորությամբ:

Հերթական ապացույց, որ մենք ոչ միայն կոմպլեքսավորված, այլ նաև արյունարբու ազգ ենք:
SOF, ինձ թվում ա՝ էդ աղջիկն ինքը ղժժալով ա գրել էդ բոլորը, ոչ թե լուրջ։ Չգիտեմ, բայց ինձ տենց թվաց, համենայնդեպս, նրա բոլոր գրառումները կարդալուց հետո։ :think
Բացի դրանից, ես բլոգը չէի ներկայացրել որպես վեհ մտքերի հավաքածու կամ գեղագիտական հաճույքի աղբյուր, ընդամենը զվարճալի էր, ուրիշ ոչինչ։ ;) Ինչի՞ ես էդքան խորացել, չեմ հասկանում։

Rhayader
17.02.2009, 04:08
SOF, ինձ թվում ա՝ էդ աղջիկն ինքը ղժժալով ա գրել էդ բոլորը, ոչ թե լուրջ։ Չգիտեմ, բայց ինձ տենց թվաց, համենայնդեպս, նրա բոլոր գրառումները կարդալուց հետո։ :think
Բացի դրանից, ես բլոգը չէի ներկայացրել որպես վեհ մտքերի հավաքածու կամ գեղագիտական հաճույքի աղբյուր, ընդամենը զվարճալի էր, ուրիշ ոչինչ։ ;) Ինչի՞ ես էդքան խորացել, չեմ հասկանում։

Ուլուանա, ասում են՝ ամեն կատակի մեջ մի քիչ կատակ կա:

Երկնային
19.02.2009, 11:44
Տասերորդ դասարանցիների մոտ դաս եմ տալիս: Համարյա բոլորը ձյաձյայատիպ տղաներ են :D
Դե ես էլ Բրյուսով վերջիվերջո, գալիս խելոք նստում են դասերիս, տնայինները պարտաճանաչորեն կատարում, բան :D:oy

Մեկը կա, չնայած արտաքնապես իրա տարիքից էլ մեծ ա երևում, բայց դե դեռ երեխայա, նույնիսկ մնացածից էլ ավելի երեխա :) ու ինձ էլ շատ ա սիրում :oy

Էսօր մտնում եմ դասարան, ինքը դռան կողքը կանգնած ա. բոյո՜վ… Ես միշտ իրեն նստած էի տեսել, ու մտքովս չէր անցել, որ ինքը կարող ա էդքան բարձրահասակ լինի. ես իրա գոտկատեղից էի :D Մեկ էլ սենց հիացած նայում ա ներքև ու մանկականոտ ասում.
- Բարև՜ Ձեզ, Մի՜սս Արուսիկ (ու անմե՜ղ ժպտում ա :D )

Վախեցած վերև նայեցի.
- Բարև, Լևոն ջան…

ու հետո բացեց էդ տեսարանը :D:D

Sona_Yar
19.02.2009, 14:13
Նախ ասեմ, որ հայերենի ուսուցչուհի եմ Վարշավայի հայկական կիրակնօրյա դպրոցում:
Աշակերտներն էլ տարբեր տարիքի են՝ 7-18: Հայերենին , պարզ է, այնքան էլ լավ չեն տիրապետում: Բայց մեկ-մեկ կարողանում են ««տակից դուրս գալ»»՝ բառ հորինելով:
Մի անգամ Սուրիկը դասի կեսից հարցրեց.««Ընկեր Անահիտ, ե՞րբ կլինի օդաշունչը»»:
Հազիվ հասկացանք, որ խոսքը դասամիջոցի մասին է::D

Elmo
19.02.2009, 15:04
Ես ընկեր ունեմ, որը ռուսերեն էնքան գիտի, որ կարում ա Здраства, мама, папа, ходит, уходит բառերը արտասանի: Ուրեմն էդ ընկերս արդեն 1 տարի ա Մոկվայում ա ապրում: Մի քնանի անգամ հարցրել եմ լեզվի չիմացության համար զավեշտալի դեպքեր եղել ա՞, պատասխանել ա ՈՉ: Բայց մի դեպք չերեզներով եկավ հասավ տեղ:

Ուրեմն էս ընկերս գրիչը շալվարի հետևի գրպանը դրած ինչ որ ծանրություն ա տեղափոխում, նենց, որ երկու ձեռքը զբաղված ա: Մոտենում ա իրա ռուս կոլեգա աղջիկներից մեկը ու գրիչն ա ուզում: Ինքն էլ ուզում ա բացատրի, որ շալվարի հետևի գրպանում ա, որ էս աղջիկը ինքը վերցնի, որովհետև իրա ձեռքերը զբաղված են: Ու գիտե՞ք ոնց ա ասում:
- ручка там в заднице, взять сама, мои рука заняти:
40 րոպպե բոլոր տեսակի աշխատանքները կանգնում ա, որովհետև ամբողջ հիմնարկը հռհռում ա ու ոչինչ չեն կարողանում անել: Մենակ ընկերս ա հարցական դեմքի արտահայտությամբ լուրջ կանգնած նայում սրան-նրան ու չի հասկանում ինչ ա կատարվել:

Երկնային
21.02.2009, 00:45
Ախպորս երեխեն՝ երեք տարեկան, հարձակվել ա իրա մամայի վրա ու հո չի՜ ծեծում…
էս ախպերս էլ կողքից ոգևորում ա.
- Քացո՛վ տուր, քացո՛վ տուր…

Մեկ էլ պահի տակ էս երեխեն մոլորված հայացքով կանգնեց, ու ասում ա.
- Պապա, բայց ես քաց չունեմ :esim

:D

Մարկիզ
21.02.2009, 00:50
Ախպորս երեխեն՝ երեք տարեկան, հարձակվել ա իրա մամայի վրա ու հո չի՜ ծեծում…
էս ախպերս էլ կողքից ոգևորում ա.
- Քացո՛վ տուր, քացո՛վ տուր…

Մեկ էլ պահի տակ էս երեխեն մոլորված հայացքով կանգնեց, ու ասում ա.
- Պապա, բայց ես քաց չունեմ :esim

:D
ՏՂԱ եմ ասել, է՜…:D

Zangezur
21.02.2009, 00:52
- ручка там в заднице, взять сама, мои рука заняти:Վերջն էր:hands:D:D

Rhayader
21.02.2009, 02:49
Այսպիսով, սկսեմ բիձաավարի՝ հիշում եմ, 2005 թվի ամառն էր (էդ տարի լյա՝ հնգամյակը չորս տարում ավարտելուն առիթավը մըր կըլխոզի նախագահը մըզ բլագադառնոսծ լյա արած)
Ես այդ շրջանում լրիվ թափառական կյանք էի վարում, ու հաճախ ընկերներիցս մեկը՝ Կարենը (ֆորումում՝ Լոս) ընկէրակցում էր ինձ:
Մի անգամ լավ հարբում ենք Սունդուկյանի այգում, մտածում՝ էլ ինչ անենք, վերջում որոշում ենք՝ թեյ խմենք: Գնում ենք ինտերնետ-ակումբ, որտեղ ես այդ ժամանակ ադմին էի, միկրովոլնովկայում ջուր ենք տաքացնում, հասմիկով կանաչ թեյ ենք սարքում ու նորից վերադառնում այգի: Նստում ենք մի մութ նստարանի, խմում թեյը, մեզ մի այլ կարգի բացում է: Խոսում ենք՝ իմ ու իրա խոսացածներից մենակ մենք ենք բան հասկանում: Հետո ես քնում եմ: Երբ արթնանում եմ, զգում եմ՝ մեր ջուրջն ինչ-որ ստվերներ են պտտվում: Որոշ ժամանակ անց պահակներն են մոտենում, ուզում են մեզ քշել՝ մենք ենք իրենց քշում: Հետո ստվերը մարմնավորվում է.
- Տղաներ, միգուցե պրոբլեմներից խուսափելու համար գնանք կողքի՞ այգին:
Մեռնեմ, թե այդ լակած վիճակում մեզանից մեկը հիշում էր կողքի այգու համբավն ու «ալտերնատիվ անվանումը»...
Քայլում ենք:
- Տղաներ, իսկ ձեր անուններն ի՞նչ են:
Թե ով է անուն հիշում... Գուգո-Բղդոյի կարգի մի բան ենք ասում:
- Բա քո՞նը:
- (գազանիկավարի) Արամիկ:
Ու այդ պահին դուրս ենք գալիս լույսի տակ: Ի՞նչ տեսնենք, որ լավ լինի՝ մի ստերեոտիպ. երկար, պոչ կապած, ժելեած մազելով, ցանց մայկայով, շորտիկով, տապչկեքով:
Հենց այդ պահին մենք հիշում ենք, որ տանը շտապ գործ ունենք ու պոկվում ենք հրապարակ՝ լվացվելու, քանի դեռ անուղղելի բաներ չեն պատահել::D:D:D

Rhayader
21.02.2009, 03:21
2005 թվականի աշուն:
Ես ու իմ ընկեր Վարդանը գնում ենք մի աղջկա համար սերենադ երգելու: Նշեմ գործի տարօրինակ հանգամանքները:
Աղջիկն ապրում է այսինչ վայրում: Ավելին՝ հինգերորդ հարկում: Դա էլ է եթե ձեզ քիչ՝ ժամը գիշերվա մեկն է:
Երգում ենք՝ Նիրվանա, «Ռեյփ մի» («Բռնաբարիր ինձ»): Արանքում ես ավելացնում եմ՝ «Բռնաբարիր ինձ, խնդրում եմ»:D
Հետո ռեպերտուարի մնացած երգերին ենք անցնում (այդ թվում՝ Բի-2 խմբի «Սերեբրոյին»):
Մի կես ժամից շենքի մարդիկ իջնում են, որ մեզ լարեն: Դե, ես այդ ժամանակ պանկ էի, կիթառը գցում եմ ուսիս, շալվարս իջեցնում, հետևս ցույց տալիս ու փախնում: Վարդանը հանկարծ հիշում է, որ մոռացել է ծխախոտը: Անցնում է ապշած «կատաղի ամբոխի» միջով, ասելով «կներեք»:D Վերցնում ծխխախոտն ու իմ հետ փախնում... այդ օրվանից երկուսս ւլ այդ թաղը շրջանցում ենք:D Իսկ աղջիկը պնդում է, որ քնած էր ու ոչինչ չի լսել:

impression
21.02.2009, 13:28
պատմում է մեր աշխատողներից մեկը իր երկրորդ դասարանցի դստեր մասին.

աղջիկս եկավ դպրոցից ու սկսեց պատմել, որ դասարանի տղաները աղջիկների յուբկաները բարձրացնում են ու նայում, թե ինչ կա տակը: Զայրացա, ասացի, որ թույլ չտան, որ էդպես չի կարելի, որ կգամ ու կխոսեմ ուսուցչուհու հետ: Աղջիկս զարմացած նայեց ու ասաց.
- Դասատուի հետ խոսելու փոխարեն ինձ համար սիրուն ներքնազգեստ առ: :fool

:lol

Վարպետ
21.02.2009, 13:49
Ուլուանա, ասում են՝ ամեն կատակի մեջ մի քիչ կատակ կա:
Սոֆ (ոչինչ, չէ, որ տենց դիմեմ? Քեզ սազում ա:)), ինձ թվում ա, դու էնքան երկար ժամանակ ծանր էս տարել էս ամեն ինչը, որ հիմա... Ասենք երկար ժամանակ ֆրուկտոզայից տոկսիկոզ ունենալուց հետո ասել` խնձորը թույն ա!!!! Հասկանում եմ, բայց հասկանում եմ նաև դրա պատճառը:) Ապեր, ակնհայտ տժժացել ա էս աղջիկը:)

ivy
27.02.2009, 02:19
Գնացել էի Արամի մոտ, տատիկն էր եկել իրենց հյուր: Ինքը Արամի մամայի հետ շատ քաղաքավարի գերմաներենով է շփվում, դե Արամի մաման հայերեն չգիտի, հայ չի: Տատիկն էլ սենց տիպիկ հայ տատիկ է` էրեխու վրա դողալով, ինչ գերմանական չափուձևի մեջ դաստիարկակում, ինչ բան: Իսկ Արամի մաման լրիվ եվրոպացի է` իր ամեն ինչով, մտածելակերպով, երեխուն մանկուց խստագույն և վայրկյանների ճշտության գրաֆիկով, հստակ որոշված կաննոներով դաստիարակող: Տատիկն էլ մեջտեղից պայթում է, բայց դե հարսին ոչինչ ասել չի համարձակվում, իր քաղաքավարի գերմաներենով համաձայնում է ամեն ինչի հետ:
Բայց կա մի բայց: :) Քանի որ հարսը հայերեն չգիտի, տատին գերմաներեն հանգիստ պատասխանելուց հետո մտքի էղածը հայերենով բարձրաձայնում է հարսի հասցեին` հենց վերջինիս ներկայությամբ, հենց կողքին կանգնած: :)) Դե լսողն էլ ես եմ: :) Հարսն էլ երևի կարծում է ուղղակի հայերեն շփվում ենք մեզ համար, մեղմ ժպտում է մեզ: :)
Ահա եվրոպացի մայրիկը, նայելով ժամացույցին, շտապում է արթնացնել Արամին, դե արթնանալու ժամն է, այդպես է ռեժիմը: Տատը ձայնը գցում է գլուխը.
- Հլը էս անաստվածին նայի, էս էրեխուն չի թողնում քնի, ախչի ջան, քնահարամ արեց, հլը ստեղ նայի, վայ գետինը մտնես:
Հարսին` գերմաներենով.
- Շատ քնեց այսօր մեր Արամը:
Արամը խնդրում է տատիկին իրեն կաթի մեջ լցրած քաղցր հացահատիկ տալ (գերմանացիների սիրած ուտելիքը): Տատիկը շտապում է կատարել խնդրանքը, բայց եվրոպացի մայրիկը անմիջապես արգելում է` ասելով, որ դա առավոտն են ուտում, ոչ թե օրվա այլ ժամերին:
- Լսի, սա էս էրեխուն կգժվացնի, ասա, որ չի կարելի, ընչի՞ ես դրել սեղանին, ես էսքան տարի ապրում եմ, սենց բան չեմ տեսել, գիտե՞ս, էրեխու բերնից կտրում ա:
Հարսին.
- Չի կարելի, չենք ուտի:
Ընթրիքին մայրը խնդրում է, որ տատին պյուրեն տաքացնի Արամի համար` վայրկյանների ճշտությամբ նշելով տաքացման ժամանակը: Տատիկը պարզում է, որ պյուրե կոչվածը խաշած պոմիդոր, բադրիջան ու բիբար է` իրար խառնած: Փորձում է սառնարանից պանիր-մանիր հանել, Արամի տխուր ընթրիքը մի քիչ զարդարել: Մայրը անմիջապես հայտնում է, որ ընթրիքի համար միայն դա է նախատեսված: Սկեսուրը հնազանդորեն ասում է հարսին` լավ, ու անգամ գլուխը չթեքելով` վրա տալիս.
- Սա մեր ասած աջաբ սանդալն ա, սկի մեջը կարտոշկա չկա, սա ինչ պյուրե: Ինքը մի կյանք շոգեխաշած բանջարեղեն ա կերել, հիմա էլ էս խեղճ էրեխուն ա բթում: Քոռանամ ես, Արամ ջան, էս էրեխեն սնունդ չի ստանում:
Մեկ էլ հարսը թե.
- Տատի, չի քարելի:
Երկուսս շշմած նայում ենք ժպտացող մայրիկին, որը որտեղից որտեղ կցկտուր հայերեն է արտասանում:
- Լսի, սա թարս ա գիտես, ինչը որ պետք չի, այ սենց կհասկանա, խայտառակ կանի ինձ...
Ասում է տատին ու պյուրեն շրխկոցով դնում սեղանին:
:))

Մարկիզ
27.02.2009, 13:10
-Արա, տյու Պեպո՞ն ես,- ասում է ռազ. ոստիկանության պաշտոնյան՝ անընդհատ հարվածելով զինվորին, որն ինչ-որ տեղ ինչ-որ անօրինական արարքի մասնակից է, սակայն իր ընկերների անունները չի ուզում տալ:
էս խեղճին ոնց ասես հարվածում են, բայց սա լռում է…
- Չես ասում՞… Արա, սա լրիվ Պեպոն ա… Այ քու, արա… տյու լրիվ Պեպոն ես, այ պնդաճակատ… Պեպո՞ն ես, արա, հը՞, արա… Ասա, արա, մենակ չես եղել… Թու՛ արա, Պեպո՞ն ես, արա, - անընդհատ կրկնում է նշածս պաշտոնյան՝ միաժամանակ հարվածելով…
Այդ պահին նրան /պաշտոնյային/ է մոտենում իր սպաներից մեկը և ականջին ինչ-որ բան փսփսում… Սա կրկին շրջվում է դեպի զինվորն ու հարվածելով ասում.
-Հա, էլի… Կամոն, Կամոն… Արա, տյու Կամոն ես՞, արա… հը՞, արա…
:D

Sona_Yar
28.02.2009, 01:22
Լուսահոգի պապս շատ միամիտ մարդ էր: Իրենց գյուղի հովիվն էր: Վեց զավակ է ունեցել:Բոլորին ամուսնացրեց, թոռնիկներ ծնվեցին: Բայց տղա-թոռներ քիչ ծնվեցին: Տղաներին անընդհատ ասում էր.«Ես մինակ հինգ տղա ունեցա, դուք հինգ հոգով հինգ տղա հազիվ ունեցաք»::)
օ օ օ
Տատիս հարցրեցի՝ձեր կոմպյուտորը աշխատում ա՞:Պատասխանեց՝չէ, գրիպ ա ընկել, չի աշխատում (լսել էր վիրուսի մասին)::D
օ օ օ
Ամուսնուս տատիկի մոտ թոռները զրուցում են ինչ-որ թմրամոլի մասին, որ վաղուց «ասեղի վրա նստած է»: Տատիկը շատ միամիտ զարմանում է.«Բա դրա քամակ ասեղ չի՞ ծակի»::oy
օօօ
Մեծ մորաքույրս ակնոց էր նվեր ստացել(օպտիկական): Միայն տեղ-մեղ գնալիս էր կրում, գործ անելիս չէր դնում՝ թազա ակնոց դնեմ, սոխ մաքրե՞մ: Ու էդ առիթով հիշում էր իրենց համագյուղացիներից մեկին, որը աշխատանքի գնալուց առաջ չէր նախաճաշում՝ պաաա՜՜հ, ձվածեղ ուտեմ, գնամ կոլխոզի համար աշխատե՞՞՞մ::hands

Ուլուանա
03.03.2009, 19:22
Ուրեմն մի քանի տարի առաջ, երբ պարապում էի 3–րդ թե 4-րդ դասարանցի մի տղայի հետ, մեկ էլ մի օր աչքերը փայլեցնելով ինձ ասում է.
– Անահիտ, ես քեզ մի հատ գաղտնիք պիտի ասեմ։ :roll
– Ի՞նչ,– հարցրի հետաքրքրված։
– Արի ականջիդ ասեմ։
Մոտեցավ, ասեց.
– Ես քո հետ եմ ամուսնանալու։ :secret
:o :D Հիմա համ ծիծաղս գալիս է, համ էլ, դե, չեմ ուզում էս երեխային վիրավորել.
– Բայց... Բայց ախր դու փոքր ես։
– Է, կմեծանամ,– ասաց էնպիսի տոնով, իբր՝ ինչ մի լուրջ պրոբլեմ ասեցիր որ։ :D
– Հա, բայց ես էլ կմեծանամ, չէ՞։ ;)
– Հըմ... Ճիշտ ա...,– ասաց մտածկոտ,–մինչև ես մեծանամ, դու արդեն շատ մեծ կլինես ու ուրիշի հետ կամուսնանաս...
Այդ «տխուր» բացահայտումից հետո շարունակեցինք պարապմունքը։
Հաջորդ պարապմունքի ընթացում մեկ էլ հանկարծ ասեց.
– Ուզում եմ դու իմ մաման լինես։ :love
:))

impression
06.03.2009, 17:09
պատմում է մեր աշխատողներից մեկը իր երկրորդ դասարանցի դստեր մասին.

աղջիկս եկավ դպրոցից ու սկսեց պատմել, որ դասարանի տղաները աղջիկների յուբկաները բարձրացնում են ու նայում, թե ինչ կա տակը: Զայրացա, ասացի, որ թույլ չտան, որ էդպես չի կարելի, որ կգամ ու կխոսեմ ուսուցչուհու հետ: Աղջիկս զարմացած նայեց ու ասաց.
- Դասատուի հետ խոսելու փոխարեն ինձ համար սիրուն ներքնազգեստ առ: :fool

:lol

Էս կնոջ գլխին գալովի ա :D էսօր հինգերորդ դասարանցի տղան էր զանգել.
-Մա՛մ, մա՛մ, էսօր մեր անգլերենի դասատուն չէր եկել, իրա փոխարեն երկու հատ պռաստիտուտկա էին եկել:
Խեղճ կինը քիչ մնաց ուշագնաց լինի:
-Միկա ջան, ի՞նչ պռաստիտուտկա, ի՞նչ ես խոսում: :o
-է~ ասում եմ պռաստիտուտկա. պռակտիկա՛նտկա:
:D

Երկնային
06.03.2009, 17:15
Էս կնոջ գլխին գալովի ա :D էսօր հինգերորդ դասարանցի տղան էր զանգել.
-Մա՛մ, մա՛մ, էսօր մեր անգլերենի դասատուն չէր եկել, իրա փոխարեն երկու հատ պռաստիտուտկա էին եկել:
Խեղճ կինը քիչ մնաց ուշագնաց լինի:
-Միկա ջան, ի՞նչ պռաստիտուտկա, ի՞նչ ես խոսում: :o
-է~ ասում եմ պռաստիտուտկա. պռակտիկա՛նտկա:
:D
էէէէհ, դաժան աշխարհ, ես էլ եմ ժամանակավորապես դրանից… պռակծիկանտկա էլի :oy:D

Ariadna
06.03.2009, 17:20
Ուրեմն մի քանի օր առաջ Փափազյանի վրայի Զառան եմ մտել։ Իջա ներքևի հարկը, մանկական բաժինը (ես հիմնականում մանկական բաժինն եմ նախընտրում :D), մի խոսքով նայեցի, նայեցի շորիկները, մեկ էլ տեսա դիմացն էլ էլի նույն մեծության բաժին կա, որ իջնելիս չէի նկատել, թափով գնացի էդ կողմը, մեկ էլ խփվեցի մի աղջկա, ասեցի, վայ կներեք, ինքն էլ նույն էնտուզիազմով ներողություն խնդրեց, ներողությունից հետո էլի չստացվեց առաջ գնալ, նոր ջոկեցի, որ մեեեեծ հայելի էր, ամբողջ պատով։ Ես էլ զարմացել էի, թե էս ինչ կուլտուրական աղջիկ էր, ինչ լավ ներողություն խնդրեց։ Հետո մանթո շուռ էկա, նայեցի, հո մարդ չի նկատել, բայց լավ ա, ոնց որ թե ոչ ոք չէր տեսել բախումս :D

Արշակ
06.03.2009, 17:44
Ուրեմն մի քանի օր առաջ Փափազյանի վրայի Զառան եմ մտել։ Իջա ներքևի հարկը, մանկական բաժինը (ես հիմնականում մանկական բաժինն եմ նախընտրում :D), մի խոսքով նայեցի, նայեցի շորիկները, մեկ էլ տեսա դիմացն էլ էլի նույն մեծության բաժին կա, որ իջնելիս չէի նկատել, թափով գնացի էդ կողմը, մեկ էլ խփվեցի մի աղջկա, ասեցի, վայ կներեք, ինքն էլ նույն էնտուզիազմով ներողություն խնդրեց, ներողությունից հետո էլի չստացվեց առաջ գնալ, նոր ջոկեցի, որ մեեեեծ հայելի էր, ամբողջ պատով։ Ես էլ զարմացել էի, թե էս ինչ կուլտուրական աղջիկ էր, ինչ լավ ներողություն խնդրեց։ Հետո մանթո շուռ էկա, նայեցի, հո մարդ չի նկատել, բայց լավ ա, ոնց որ թե ոչ ոք չէր տեսել բախումս :D
Ես էլ տենց մի անգամ TimeOut-ի ապակե դռանն եմ լղոզվել։:D Հավաքարարը հենց նոր էր պլպլացրել ապակին, անցել էր կողքի դուռը մաքրելուն, ես էլ արագ ուզում էի մտնել, չնկատեցի, որ ապակի կա դեմս, լղոզվեցի վրեն :)) Բայց իմ դեպքում թարսի պես պիկ ժամ էր, լիքը մարդ տեսավ երևի։ :D

Ռուֆուս
06.03.2009, 23:19
Ես էլ տենց մի անգամ TimeOut-ի ապակե դռանն եմ լղոզվել։:D Հավաքարարը հենց նոր էր պլպլացրել ապակին, անցել էր կողքի դուռը մաքրելուն, ես էլ արագ ուզում էի մտնել, չնկատեցի, որ ապակի կա դեմս, լղոզվեցի վրեն :)) Բայց իմ դեպքում թարսի պես պիկ ժամ էր, լիքը մարդ տեսավ երևի։ :D

Մի անգամ էլ ես եմ տան ապակյա դռներին էնպես ցխվել, որ տան լույսերը կառոտկի տվեցին.... :)) Էնքան ուժեղ էր հատվածը, որ ինձ երեք մետր հետ շպրտեց :D (Մենակ աչքերիս դիմաց ինչ-որ կայծ եմ հիշում ու հետո ոչինչ...) Երևի էդ չարաբաստիկ դեպքից հետո ուղեղիս հետ մի բան կատարվեց :oy

cold skin
07.03.2009, 14:02
Երկու օր առաջ էր: Քայլում եմ մի այնպիսի տեղով, որտեղ հերթականությամբ ավտոմեքենաներ են կանգնած: Հանկարծ մեկը ուշադրությունս գրավեց` կկոցած աչքեր, երկար "խառնիխոռը" մազեր, կոկորդիլոսի /օյ/ կաշվից կոշիկներ /:[/, չգիտեմ քյարթուոտ է՞ր, բայց որ բռիտվա բանդաժներով նիվա/4х4/ էր ուզում նստել` հաստատ էր: Դուռը բացեց ու ի~~~նչ երաժշտություն… Կոմիտաս ու "սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշուն կաքավիկ":
Հիմա :o էս սմայլիկը դեմքիս անցնում եմ կողքով ու զգում , որ ուր որ է հիստերիկ ծիծաղս չեմ կարողանալու զսպեմ:
Անցա… բարեհաջող: Ամբողջ օրը էդ երգը դուրս չեկավ բերանիցս:

:angry

Ֆրեյա
07.03.2009, 15:42
Դե լավ, որ խայտառակ լինելու թեմայից խոսեցինք, ես էլ պատմեմ :oy :D
Մի օր, գործից դուրս եմ եկել երեկոյան, տուն եմ գնում…
Մի քանի տարի առաջ էր, ձմեռ էր, ահավոր ցուրտ էր ու սառած
Շատ էի շտապում ու արագ քայլերով տուն էի գնում, հեռախոսով էլ մամայիս հետ էի խոսում… Պետք է փողոցն անցնեի ու հենց ոտքս դրեցի մայթին...
Մի խոսքով, հաճորդ ակնթարթին զգացի, որ արդեն գետնին եմ պառկած, մեկ էլ հիշում եմ, ոնց էի օդում թռչում ու մեջքի վրա վայրեջք անում :D
հեռախոսս ձեռքիցս թռել է, ես էլ պառկած ծիծաղում եմ, փորձում եմ տեղը բերել, թե ինչ կատարվեց
Մի խոսքով, վեր կացա, հեռախոսի տարբեր մասերը փողոցից հավաքեցի, կպցրեցի իրար ու շարունակեցի խոսել :D

Երկնային
07.03.2009, 16:05
մեր ընտանեկան արխիվից :D

Պապաս շտապելով գնում ա գործի, մամաս էլ զիբիլի թափանցիկ տոպրակը տվել ա, ասում ա՝ ճանապարհին կգցես: Ես պապաս էլ, իրա ուշանալու մասին մտածելով, մոռանում ա գցի, տենց լիիիքը քայլելով գնում ա, հետո նստում ա մարշռուտկա, հետո հասնում ա գործի դռան մոտ, նոր տեսնում ա, որ իրա հետևից կարտոֆիլի կլեպներ թափելով տեղ ա հասել: :D


Հոպարս բորշ ահավոր շատ ա սիրում: Ինքը կարա առավոտվա վեցին նստի բոլ-բոլ բորշ ուտի: Մի օր եկել ա մեր տուն, պապաս լուրջ-լուրջ հարցնում ա.
- Դու էսօր բո՞րշ ես կերել:
Ու տեղ նոր խեղճ մարդը նկատում ա, որ մոռացել ա սալֆետկայով սրբի, սաղ բերանի կողքերը բորշոտ ա: Ու տենց Աբովյան քաղաքից եկել- հասել ա Երևան: :D


Հիշում եմ, որ փոքր էի, տատիս միշտ երկու յուբկա էր հագնում: Մեկը կամբինացիայատիպ-կիսաթափանցիկ, մյուսն էլ վրայից՝ որ չթափանցի :D Հենց գալիս էր մեր տուն, վերևինը հանում, կախում էր աթոռից, որ չճմրթվի: Մի անգամ էլ տենց մոռացավ հետո հագնի ու գնաց տուն: Մեկ էլ մի ժամից զանգեց, նոր տեսանք, որ յուբկան թողել, կամբինացիայով գնացել ա: :D

շարունակելի :D

ivy
07.03.2009, 20:15
Հայկական սարեր

Մսուրում մի ճուտ կա, արդեն երեք տարեկանն անց է, շուտով տեղափոխվելու է մանկապարտեզ: Ունիկալ տիպ է. իմ ամենասիրած ճստոներից մեկն է, ծնողների ասելով` ես էլ իր ամենասիրած դաստիարակը: Շատ խելոք պստո է, բայց դե խելառություններ էլ ունի:
Մի անգամ փոխում էի պամպերսը, տեսնեմ հայացքը կանգնել է վրաս, բայց ոչ դեմքիս: Դե ինչ անեմ, որոշ կանացի բարեմասնություններ ինձ Աստված տվել, չի խնայել: Մեկ էլ էս ճստոն ձեռքը մեկնեց էդ ուղղությամբ, թե.
- Սա սա՞ր է:
Ինչ ասես լսել էի էդ կապակցությամբ, բայց դեռ ոչ ոք սար չէր անվանել: Ու հետն էլ լրիվ լուրջ տոնով ու անթաքույց հետաքրքրասիրությամբ: Ասեցի.
- Հա:
Ուշադիր նայեց ու կասկածամտորեն նորից հարցրեց.
- Սա՞ր է:
Պամպերսը փոխեցի, անցա մյուս ճտին:
Հաջորդ անգամ նորից նույնը.
- Սա ի՞նչ է, սա՞ր:
էս անգամ որոշեցի ուրիշ պատասխան տալ.
- Չէ, սար չի:
- Իսկ ի՞նչ է: Մեծ փո՞ր է:
- Փորը ներքևում է:
Ճստոն շփոթվեց, բան չասեց:
Բայց էդ հարցը չփակվեց: Ամեն օր սպասում է, որ քնելուց առաջ նստեմ կողքին, որ սկսի հարցուփորձը: Ու հեռվից է գալիս.
Մատը տնկում է ոտքիս.
- Սա ո՞տք է:
- Ոտք է:
Հետո ձեռքիս.
- Սա ձե՞ռք է:
- Ուհու:
- Փորն այստեղ է:
- Ճիշտ է:
Պաուզա:
- Իսկ սա՞ ինչ է:
- Սար է, Պատրիկ, քնիր:
Փորձում է ձեռքով ստուգել` իսկապես սար է, թե ոչ: Ասում եմ, որ ձեռք տալ չի կարելի: Լավ, մտածում է Պատրիկը, ձեռք տալ չի կարելի, փայտիկով կստուգեմ: Չի կարելի: Խաղալիք արջուկով: Ընդհանրապես ոչ մի բանով կպնել չի կարելի: Ու էստեղ ճստոն արդեն հասկանում է, որ սա ինչ-որ շատ հետաքրքիր թեմա է:
Հաջորդ օրն արդեն ժպիտով ու չարաճճի հայացքով է սկսում.
- Սա ո՞տք է...
Ուֆ...
Չգիտեմ` ոնց բացատրեմ, թե դա ինչ է, ու ինչ անուն տամ, որ գերմանացիների համար ընդունելի լինի: Հետն էլ հեչ չեմ ուզում, որ իր աշխարհագրական բացահայտումներն ինձնով սկսվեն: Սկզբում զարմանում էի. ախր պիտի որ գոնե իր մամայից իմանար, թե դա ինչ է: Բայց մամային առաջին անգամ տեսնելուց հետո, ամեն ինչ պարզ էր. անխիղճը նույնիսկ փոքր բլուր չուներ...

Rhayader
18.03.2009, 04:11
Լավ, երեխեքից մի բան էլ ես պատմեմ: Ներեցեք, եթե սմայլերը մի փոքր չարաշահեմ:
Ուրեմն այսպես: Ընկերներիցս մեկը լարված գործ է անում, բան է գրում, իսկ ճստոն անընդհատ հարցեր է տալիս.
- Պապ, այ պապ, դու թաթարբորաքի սիրու՞մ ես::love
- Հա: :think
- Պապ, այ պապ, իսկ դու աթարբորաքի սիրու՞մ ես::oy
- Չգիտեմ, չեմ փորձել::think
- Պապ, այ պապ, ուզու՞մ ես փորձել:;)
- Հա::think
- Ք*քի եռման ջրի մեջ::D
- :o
:goblin:angryhttp://forum.rocker.am/images/smilies/axdu.gif

Բարեկամ
18.03.2009, 05:12
Լավ, մի հատ դնեմ... :)


Ուրեմն, երբ երեք տարի առաջ տղայիս դպրոց էի ընդունել տալիս, անկետան լրացնելիս այսպիսի հարց կար. ուզու՞մ եք ձեր երեխան անցնի հատուկ կրոնական ուսուցում: Գրեցի` ոչ: Որովհետև չէի ուզում, որ այդ ոլորտում երեխայիս հասկացողության վրա որևէ ուսուցանող ազդեցություն լինի:
Մի քանի օր առաջ, երբ տղաս բերեց այս տարվա դասացուցակը, չորեքշաբթի օրվա համար գրված էր ` scripture ու խաչով գիրք էր նկարված: Մմմ.., սա երևի կրոնի դասն ա, մտածեցի, որին տղաս փաստորեն երբեք չի մասնակցել: Ու մտքովս հանկարծ անցավ` բա ի՞նչ ա անում էդ ընթացքում: Ասաց, որ ուրիշ մի քանի երեխաների հետ, որոնք նույնպես չեն մասնակցում, նստում են մի սենյակում, նկարում, կարդում, մի բանով զբաղվում ... Մմմ.. մտածեցի, իսկ գուցե ավելի օգտակար կլինի, եթե մասնակցի, ասենք լսի ինչ-որ կրոնի պատմություն, ինչ-որ առակներ, ինչ-որ բարոյական ճշմարտություններ, ու որոշեցի նամակ գրել դպրոցին` խնդրելով, որ իրեն էլ ներառեն: Գրեցի, որ փոխել եմ միտքս ու ցանկանում եմ, որ տղաս մասնակցի կրոնի դասերին: Վերջում նշեցի, որ իր կրոնը քրիստոնեությունն է: Դպրոցում երեխաները ամենատարբեր կրոնների հակված ընտանիքներից են, ու եթե անգամ երկու աշակերտի ծնող ցանկություն է հայտնել ինչ-որ չգիտեմ ինչ կրոնի համար, էլի առանձին դասարան ու ուսուցիչ են տրամադրում: Օրինակ, ռուս ծանոթներ ունեմ, որոնք բահայի են ու երեխան գնում է այդ կրոնի դասերին, և այդ դասարանում միայն երկու հոգի են...

Հաջորդ օրը չորեքշաբթի էր, դեպի դպրոց ճանապարհին ենք, հեռախոսս զնգաց: "Բարև ձեզ: Ձեզ հետ խոսում է չգիտեմ ով: Դուք դիմել էիք կրոնի դասերի համար: Ուզում ենք իմանալ` ո՞ր կրոնի համար": "Քրիստոնեություն": "Ըմմմ... այո... բայց ո՞րը` կաթոլիկ, թե՞ անգլիկան եկեղեցու": Լռություն: Մտածում եմ: "Մմմմմ, չգիտեմ... ...լավ, թող լինի կաթոլիկ": "Շնորհակալություն":

Օրն անցավ: Երեկոյան տուն եմ բերում երեխային: Խոսում ա ինչ-որ, պատմում դպրոցի իրադարձությունները: Ու հանկարծ հիշեցի` "scripture արեցի՞ք": "Հա, it was fun!" (զվարճալի էր): "Fun...? ...": Տեղ ընդհատվեց ու մոռացա այդ մասին:

Երեկ երեկոյան տղայիս հետ պատրաստում ենք տնայինները, առաջադրանքներից մեկը` "փորձիր ծնողներիդ սովորեցնել մի որևէ բան , որը քեզ են սովորեցրել դպրոցում: Աշխատիր լինել ակտիվ ու համոզիչ": Տղաս` "Scripture-ի մասին պատմե՞մ": "Հա, պատմի, ի՞նչ եք սովորել": "Դասատուն ասեց, որ Աստված փչել ա մեր վրա ու մենք կենդանացել ենք: Այ սենց` հո':" "Հմմ... Ուրի՞շ": "Մեկ էլ ասեց, որ բոլոր մարդիկ ու կենդանիները հոգի ունեն, բացի էշից: Մենակ էշը հոգի չունի":

Հաջորդ դասից էլ չի գնա:

Rhayader
18.03.2009, 05:17
Մենակ էշը հոգի չունի":

Հաջորդ դասից էլ չի գնա:

:D:D:D
Հակաաբարանյան քսենոֆոբիա:

Բարեկամ
18.03.2009, 05:18
:D:D:D
Հակաաբարանյան քսենոֆոբիա:

ինչպիսի անարդարություն :cry

Rhayader
18.03.2009, 05:23
ինչպիսի անարդարություն :cry

Դե, լավ ա չեն հասել էն տեղին, որտեղ պիտի իրենց ընտանիքներն ու ընկերներին թողնեն՝ հանուն Հիսուս Քրիստոսի:

Բարեկամ
18.03.2009, 05:25
Դե, լավ ա չեն հասել էն տեղին, որտեղ պիտի իրենց ընտանիքներն ու ընկերներին թողնեն՝ հանուն Հիսուս Քրիստոսի:

կաթոլիզմը կարծեմ նման բան չի պարտադրում, բայց այ խոստովանահոր մոտ դեռ կուղարկեն ;)

տեսիլք
18.03.2009, 07:37
Աշխատանքից դուրս գալուց միայն հասկացա, որ iPodս մոտս չէր։ Գրպաններս ու պայուսակս մի լավ քրքրեցի, բայց իզուր։ Տխրեցի՝ տեսնես, ոնց էր անհետացել. աշխատասենյակում գիտեի, որ հաստատ չեմ թողել, երևի առավոտվա ավտուբուսում էի մոռացել, բայց ախր հիշում եմ, որ ծոցագրպանումս էի դրել։ Հաջորդ օրը ավտոբուս նստելուց դեռ չէի հասցրել վարորդին մի կարգին բարևելու և iPod-ի մասին պատմելու, երբ վերջինս այն գրպանից հանեց ու մեղմ ժպիը դեմքին՝ ինձ մեկնեց։ Պարզվեց, որ երթևեկողներից մեկը այն նստատեղից գտել էր և հանձնել վարորդին։ Ուրախացած վերցրեցի iPodս, որը վարորդի գրպանում թեթևակի տաքացել էր և շնորհալակություն հայտնելով՝ նստեցի։ Մտովի նաև շնորհակալություն հայտնեցի գտնողին իր ազնվության համար և ուրախ տրամադրությամբ հասա աշխատանքի։ Սիրում եմ, երբ իրականությունը նման հաճելի անակնկալներ է մատուցում: :)

ivy
18.03.2009, 22:29
Մոդերատորական: Վերջին չորս գրառումները տեղափոխվել են Թեմայից դուրս, բայց կարևոր կամ հետաքրքիր գրառումներ (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?p=1617219) թեմա: Ընդհանրապես, ինքներդ էլ կարող եք օգտվել այդ լավ ու օգտակար թեմայից, երբ զրույց եք ուզում ծավալել այս կամ այն գրառման մեջ ներառված մի կոնկրետ հարցի շուրջ, որը սակայն թեմայի ընդհանուր ուղղվածությունից դուրս է:

cold skin
28.03.2009, 16:55
Նորից այս տղան… մեր օֆիսի առջև երկու ձող կա, որոնց վրա ամրացված են երկու դրոշ՝ Հայաստանի և Ռուսաստանի:
Երեք ամիս առաջ մի տղա եկել ու ցանկանում էր իջեցնել դրոշները, այդպես էլ չկարողացավ: Հիմա լսում եմ ճռճռոց ու պատուհանից դուրս նայեմ, տեսնեմ այդ տղան նորից ցանկանում է իջեցնել դրոշները: Քանի որ նայում եմ առաջին հարկի պատուհանից և հենց իր դիմաց եմ կանգնած , նայում է ինձ ու շարունակում իջացնել դրոշները:
Նայում է ուղիղ աչքերիս մեջ ու չի "նկատում" ինձ: Ես էլ լուռ հետևում եմ նրան: Տեսնես ինչի՞ն է պետք: Շատ ճգնեց, բայց այդպես էլ չհասավ դրոշին: Նա կլինի մոտ քսան տարեկան: Բայց շաաա՜տ է տարբերվում իր հասակակիցներից:
Հիմա հինգ մետր հեռու է գնացել, շրջվել ու նայում է, թե ինչպես են դրոշները ծածանվում : Անձրև է գալիս: Ինքը չի զգում դա: Երբ հայացքս ծածանվող դրոշներին էր ուղղված, նա անհետացել էր: Սպասում եմ մի քանի օրից: Ինչքան գիտեմ եռագույն ունեմ պահած, կտամ իրեն:
Մի քանի օր առաջ էլ մտա գրախանութ: Տատիկը թոռնիկի հետ ինչ-որ տետրեր են առնում: Թոռնիկը հինգ տարեկան է:
Մեկ էլ.
-Տատի՛ ինձ դրոշ կառնե՞ս:
- Հա՛, բալես ես քեզ խոսք էի տվել: Հայրենասեր թոռանս համար դրոշ տվե՛ք:
Դրոշն արդեն փոքրիկի ձեռքում էր: Երբ միասին փողոցն էինք անցնում մենակ տեսնեիք ի՜նչ հայացքով էր նայում ծածանվող դրոշին, պինդ բռնել էր փոքրիկ ձեռքով ու հիանում էր, թե ո՜նց է քամին "պարացնում" դրոշին:
Բա՛, այսպիսի դրոշային պատմություններ:

Ուլուանա
01.04.2009, 23:40
Ուզում եմ պատմել իմ ապրիլմեկյան կատակներից մեկի մասին, որը գլխիս պատուհաս դառավ...

Դե, ինձ լավ ճանաչողները գիտեն, որ սուտ խոսել չեմ սիրում ու չեմ խոսում։ Ապրիլի մեկին էլ, զուտ հանուն ավանդույթի, հաճախ ուղղակի մի սուտ հորինում էի, որ ինքս ինձ համոզեմ՝ ես էլ մասնակցեցի ապրիլի մեկին, բայց դե նույնիսկ ապրիլմեկյան ստերի դեպքում, միևնույն է, միշտ մի տեսակ դիսկոմֆորտ էի զգում ու անհամբեր սպասում, թե երբ պիտի սուտը խոստովանելու ու այդպիսով այդ «բեռից» ազատվելու ժամանակը գա։ :))

Ուրեմն 10-րդ դասարան ենք։ Ապրիլի մեկն է, դասամիջոց։ Մտածում եմ՝ ի՞նչ խաբեմ ընկերուհուս (Մ)... :think Դե, խաբելիս պիտի համոզիչ խաբես, իսկ ապրիլմեկյան սուտը, բացի համոզիչ լինելուց, նաև պիտի գոնե ինչ–որ չափով ցնցող լինի։ Ես էլ որոշեցի հոգալ, որ իմ սուտն այս երկու հատկանիշներով էլ հնարավորինս օժտված լինի։ :roll

Ընկերուհիս ընկեր ուներ (Ա), որի հետ ընկերությունը շատերից, այդ թվում և իր ընտանիքից գաղտնի էր պահում, քանի որ ընտանիքը դեմ էր այդ տղայի հետ հարաբերություններին, ու դրա պատճառով իրենք շատ անկանոն ու ուշ–ուշ էին կարողանում հանդիպել։ Մեր դասարանի տղաներից մեկը (Բ) նույնպես սիրահարված էր ընկերուհուս, նրա ընկերոջն էլ ճանաչում էր։ Ես էլ էդ դասարանցուս հետ էլ էի մտերիմ, ու ընկերուհուս, որպես ապրիլմեկյան սուտ, կարգին լուրջ ու մտահոգված դեմքով ահա թե ինչ ասացի.
– Լսի, Բ–ն երեկ գիտե՞ս ինչ էր ասում...
– Ի՞նչ,– միանգամից ձգվելով՝ հարցրեց ընկերուհիս։
– Ասում էր, որ Ա–ի հետ ա խոսել, նա էլ ասել ա՝ Մ–ի մասին մի հատ նենց բան եմ իմացել, նե՜նց բան, որ ասելու չի։ Բայց տենց էլ չասեց, թե ինչ... :(
– :o Ո՞նց թե... Էդ ի՞նչ պիտի իմ մասին իմացած լինի որ,– բորբոքվեց ընկերուհիս, քանի որ ինքը համոզված էր, որ իր մասին ոչ մի այդպիսի բան չէին կարող իմացած լինել,– Ու՞ր ա Բ–ն, ես հենց հիմա կպարզեմ, թե էդ ինչ ա «իմացել»,– նյարդայնացած ասաց ընկերուհիս՝ նայելով շուրջբոլորը, որ գտնի Բ–ին։ Բ–ն էլ թարսի պես մոտակայքում էր...

Ես էլ, արդեն գիտակցելով, որ ընկերուհիս ուր որ է՝ բավական հիմար վիճակի մեջ է հայտնվելու, եթե սկսի Բ–ից բացատրություն պահանջել մի բանի համար, որն ընդհանրապես գոյություն չունի, մտածեցի՝ քանի շուտ է, խոստովանեմ սուտս։ Ընկերուհիս արդեն մարտական քայլերն ուղղել էր դեպի Բ–ն, երբ ես մի կերպ բռնեցի՝ փորձելով հետ պահել։
– Գիժ, խաբում էի, հանգստացի։ :))
– Չէ՛, ես պիտի պարզեմ,– կարծես ասածս չլսելով՝ վրդովված գոռում էր ընկերուհիս՝ դեռ փորձելով շարժվել դեպի Բ–ն։
– Վա՛յ, ասում եմ՝ խաբում էի, էսօր ապրիլի մեկն ա, չէ՞։ ;)
– Ո՛չ, դու նենց տոնով ասեցիր, որ էդ չէր կարող սուտ լինել։ Ես պիտի պարզեմ, թե ինչ ա ասել...
Ա՜յ քեզ կրակ... :o :{ Ասա՝ թե դու որ օրվա սուտ խոսողն էիր, որ էսօր որոշեցիր խաբել։ :(
– Լսի, ասում եմ՝ խաբում էի, չե՞ս հասկանում :angry,– արդեն ինքս էլ վրդովված գոռացի,– Ի՞նչ ա, ապրիլի մեկի՞ն էլ իրավունք չունեի սուտ ասելու։ :angry
– Լավ, էլի, ճիշտն ասա, տենց բան եղել ա, չէ՞։ :(
– Ասում եմ՝ չէ՛։ Ինչի՞ չես հավատում։ Ի՞նչ ա, էդքան շա՞տ եմ քեզ խաբել, որ ասածիս չես հավատում։ :beee
– Ախր նենց համոզիչ էիր ասում... :8
– Է հա, բա պիտի համոզիչ ասեի, որ հավատայի՞ր, թե չէ էլ ասելուս իմաստը ո՞րն էր։ :esim
– Բայց ախր... Չեմ հավատում... :(
– Լսի, դու կարո՞ղ ես գոնե մի դեպք հիշել, երբ ես քեզ խաբած լինեմ, հա՞։
– Չէ...
– Բա ինչի՞ չես հավատում հիմա։ :(
– Լավ,– կարծես թե համոզվեց ընկերուհիս։ Ու ես վերջապես թեթևացած շունչ քաշեցի...
Բայց պարզվեց՝ դա դեռ վերջը չէր... Էդ ամբողջ օրվա ընթացքում կասկածները դեռ պարբերաբար այցելում էին նրան. «Բայց լուրջ, հաստա՞տ տենց բան չի եղել...»։ Ու ամեն անգամ ստիպված էի լինում նորից համոզել, որ էդպիսի բան իրականում չի եղել, ինքն էլ կրկնում էր իր նույն ասածները՝ իմ ասելու ձևի՝ չափազանց համոզիչ լինելու մասին... :{

Խնդրեմ, իմ արևին ապրիլմեկյան կատակ էի ուզում անել... Բայց իմ անմեղ տոնական սուտը, փաստորեն, շատ ավելի համոզիչ դուրս եկավ, քան կցանկանայի, և շատ ավելի ցնցող, քան սպասում էի... Իսկ ծիծաղելուն էդպես էլ հերթ չհասավ... :( Սա էլ ձեզ ապրիլմեկյան կատակ։
Էս դեպքից հետո էլ նման կատակներ արած չկամ...

Dayana
01.04.2009, 23:52
Ան ես էլ դպրոցական տարիների Ապրիլմեկյան սուտ ունեմ :oy

Մեր դասարանում երկու աղջիկ կային` ընկերուհիներ: Ապրիլի մեկին սրանցից մեկը գալիս ինձ ասումա. "Արմ գիտես, Մ-ին հիվանդանոց են տարել: Կույրաղիքնա պայթել": Ես դե բնականաբար ենթադրում եմ, որ Ապրիլի մեկնա, չեմ հավատում: Մի 10 րոպե ինձ համոզելուց հետո սկսեց աչքերը թրջել, ես վախից արդեն շաքար էի ստանում: Անմիջապես հավատացի ու դասից փախա` առիթ էր պետք էլի: Գնում ենք չգիտեմ էլ ինչի հիվանդանոցի հակառակ կողմով ու ես արդեն հիստերիայի մեջ եմ, լաց ու կոծ եմ անում, սա էլ դերի մեջ մտած նենց ա նկարագրում, որ էլ ասելու չի: Ճանապարհին ինչքան դասարանցի տեսանք բոլորին նույն բանն ասեցինք, բոլորը վախեցած: Մեկ էլ դիմացս դուրս ա գալիս էդ վերոնշյալ Մ-ն ` ողջ ու առողջ, հո չեմ կտաղում, հո չեմ կատաղում, սկսում եմ աղիողորմ լաց լինել :D :D Երկու շաբաթ հետը չէի խոսում :oy :D

Երկնային
08.04.2009, 18:31
Քայլում եմ այգում, մի կին ա երեխայի հետ նստած… դե, նորություն չի, որ երեխաները ինձ ամեն տեղ խոսացնում են :D վազելով մոտեցավ, ասում ա.
- Արի ծանոթանանք :)
- Արի :)
- Մայ նեյմ իզ Անրի, անգլերեն էլ գիտեմ է՜
Մատիկներով սկսեց ցույց տալ.
- Առաջ ես երեք տարեկան էի, իսկ հիմա՜… չորս եմ արդեն:
- Բա դու գնու՞մ ես մանկապարտեզ:
- Չէ՜, ի՞նչ մանկապարտեզ, դա փոքրիկների համար ա, իսկ ես գնում եմ քոլեջ ու անգլերեն հաշվել էլ եմ կարում, ա յեշո յա զնայու կակ բուձետ բալշայա կոշկա, վոտ! բիգ քեեեթ, իսկ սմոլը պուճուրն ա, կհիշես չէ՞: :ok
- Հա, անպայման կհիշեմ :) Բա դու քույրիկ - ապերիկ ունե՞ս:
Մտածմունքոտ դեմք ընդունեց.
- Չէ, դեռ որոշում եմ… :8
- :D:D
- Եթե շատ ուզենաս, կարաս դու էլ ունենաս, իսկ եթե չուզենաս, քո գործն ա :B
- Իսկ քույրի՞կ ես ուզում, թե՞ ապերիկ:
- Երկուսից էլ ուզում եմ, հիմա որոշում եմ սկզբից որը, իսկ հետո որը :think
- Բա մամայիդ ու պապայիդ ասելու՞ ես, երբ որ որոշես:
- Հա, Գարիկին կասեմ:
- Գարի՞կը ով ա: :think
- Պապաս ա վայ: Պապաները տարբե՜ր են լինում, չգիտե՞ս:
- Հա՞: Չգիտեի :oy
- Դե հա, լինում ա նորմալ մարդ պապա, լինում ա բիձա պապա, լինում ա Գարիկ պապա…
- Հա՜… :)

Ստեղ իրա մաման եկավ ծիծաղելով, ասեց, որ արդեն պետք ա գնան :)) Անրին շրջվեց դեպի ինձ ու գործնական տեսքով ասեց.
- Լսի, ես հիմա շտապում եմ, տանը գործեր ունեմ անելու, բայց արի պայմանավորվենք, որ վաղը ժամը տասնյոթին կգաս իրար հետ ման գանք այգում: Ես գործերս շուտ կվերջացնեմ ու կգամ :)
- Դե ես չեմ խոստանում, եթե դասեր չունենամ կգամ: :)
- Հա: Դե պակա-պակա
Օդային պաչիկ ուղարկեց, :love բռնեց մամայի ձեռքն ու ասեց՝ դե գնացինք:

:)

Մարկիզ
12.04.2009, 19:28
Բժշկական ԲՈւՀ-ը նոր ավարտած տղան այն ամբիոնի վարիչի մոտ, ում ամբիոնում ցանկանում է անցնել օրդինատուրա /նեղ մասնագիտացում/: Շա՜տ ազդեցիկ ամբիոնի վարիչ է…
- Բարև ձեզ, պարոն…, կարելի՞ է…
- Բարև, ո՞վ ես դու:
- Նոր եմ ավարտել, որոշել եմ օրդինատուրաս ձեր մոտ անցնել:
- Որոշե՞լ ես… Հա՜… Տղա ջան, ո՞նց ես սովորել:
- Դե, նենց… միջին:
- Էդ ո՞րն ա, քարշ ես եկե՞լ… Հա-հա-հա…
Լռություն:
- Բիոքիմիադ ի՞նչ ես ստացել:
- 7…
- էրկուս, էլի… Հա-հա-հա… Բա իմ առարկան:
- Զաչոտ էր… գիտեմ, սովորել եմ…
- Գիտե՞ս… Բա գիդես, արի տեղս նստի… Հա-հա-հա… Անգլերեն գիտե՞ս…
- Ոչինչ…
- Այսինքն՝ չգիտես… Կամպյուտըռ գիդե՞ս…
- Հա, կարում եմ տեքստ հավաքեմ, բան…
- Աա՜, տղա ջան, իմ քարտուղարուհին էլ ա կարում տեքստ հավաքի… Դու ինձ ասա գիդե՞ս, թե՞ չգիտես… Կամպյուտըռ ունե՞ս…
- Չէ…
- … տե՜ս, ես ունեմ… Հա-հա-հա՜… Բանակի հետ պրոբլեմ ունե՞ս…
- Այսինքն՝ նկատի ունեք, որ ժամանակը գա, գնալու եմ թե չէ՞… Հա, գնալու եմ:

- Տղա ջան, ի՞նչ ես կայնել: Գնա, մի վեց ամսից կգաս… Ինքնագլուխ բաներ-մաներ, իմ հետ ու իմ ամբիոնի հետ կապված, չանես, թե չէ՝ էս երկրում բժիշկ դառնալու բոլոր շանսերդ կկորցնես: Էղա՞վ…
- Հա… Լավ, հաջողություն ձեզ…
- Դավա՛յ…

Երկնային
14.04.2009, 22:55
էլի ընտանեկան արխիվից՝ տատիկներիս կյանքից :))

Ուրեմն մորական տատիս հայերեն լավ չի իմանում, գալիս ա Հայաստան, փողոցում մի զույգ ա իրան մոտենում, ցածր ձայնով հարցնում են.
- Տիկին, չե՞ք ասի, թե այստեղ մոտակայքում զուգարան որտեղ կա:
Տատիկս, մտածելով, որ զուգարանը պետք է որ ռեստորանատիպ ինչ-որ բան լինի, բարձր-բարձր ասում ա.
- Այ էնտեղ մեեեեեծ շենք կա, վրան տենց էլ գրած ա՝ զու-գաաա-րան
Իրականում այդ շենքի վրա գրված էր «ճաշարան»… :D

………
Հիշում ա, որ մեկի տանը ինչ-որ կոնֆետ ա կերել, մտնում ա խանութ ու հարցնում ա.
- Կոլյա-Նիկոլայ կանֆետ ունե՞ք
Վաճառողը զարմացած իրան ա նայում.
- Այդպիսի կոնֆետ չկա:
- Ո՞նց չկա, ինձ ասել են, որ հենց էս խանութից են առել…
Տենց կռվում ա, գնում ա տուն, նոր պարզում ա, որ էդ կոնֆետը ոչ թե Կոլյա-Նիկոլայ ա կոչվում, այլ Վասյա-Վասիլյոկ :D

………
էլի մի խանութային դեպք.
Տատիս գնում ա մածուն առնելու, վաճառողը հարցնում ա.
- Բա շի՞շ
Տատիս սկսում ա խրատել.
- Տղա ջան, ես քո մամայի տարիքին եմ, ի՞նչ բառեր ես քեզ թույլ տալիս
Վաճառողը բնականաբար անտեղյակ ասում ա.
- Հա բայց ի՞նչ եմ ասել, ասում եմ բա շի՞շ…
Տատիս ավելի ա ջղայնանում, սկսում ա խրատել, բան… Մեկ էլ կողքից մեկը ասում ա.
- Շիշ՝ бутылка
Նոր իրար հասկանում են: Դե շիշ բառը ռուսերեն ու հայերեն տարբեր իմաստներ ունի էլի :D

………
Հորական տատիս հոպարենցս հետ էր ապրում: Ուրեմն մի օր հեռուստացույց են նայում, էնտեղ մի զույգ համբուրվում ա, տատիս խառնվում ա իրար՝ էս ի՞նչ աննամուսություն եք նայում, փոխեք :)) Հոպարս ասում ա.
- Մամ, ինչի ձեր ժամանակ տենց բան չկա՞ր:
- Չէ, չկար
- Բա էդ յոթ երեխեդ որտեղի՞ց :))
- Բալես, մենք միամիտ ենք եղել. քնել-արթնացել ենք, տեսել ենք երեխով ենք :oy:D

ivy
18.04.2009, 17:49
Մատուցողը
Իտալիայում նստած էինք մի ռեստորանում: Սեղանի շուրջ վեց հոգով էինք` մի հայ, երկու հնդիկ, մի չինացի, մի թուրք ու մի գերմանացի: Մեր մատուցողը երիտասարդ սևահեր տղա էր` շատ հմուտ ու արագաշարժ: Հիմնական ճաշատեսակն ավարտելուց հետո կանչեցինք` դեսերտ պատվիրելու: Հարցրեցի.
- Տիրամիսու ունե՞ք:
Երևի հարցս շատ հիմար հնչեց. նույնն էր, թե ճապոնական ռեստորանում հարցնես, թե սուշի ունե՞ն:
Ու էս մատուցողը կատակով պատասխանեց.
- Չէ, ի՞նչ տիրամիսու, որտեղի՞ց մեզ տիրամիսու:
Սկզբում չհասկացա, որ կատակ է: Տեսնելով իմ շփոթված դեմքը` ժպտաց, ասաց, որ պատվերն ընդունված է ու գնաց:
Երկու րոպեից մեկ էլ շփոթված հայացքով եկավ:
- Գիտեք, տիրամիսուն վերջացել է...
Ծիծաղեցինք: Ամուսինս էլ թե.
- Բա ի՞նչ էիր քեզ կոտրտում, երբ պատվիրում էինք:
- Կներեք,-ասաց տղան,-այսօր շատ այցելուներ ունեինք, հիմա էլ օրվա վերջն է...
Գլուխը կախ հեռացավ... Ու աչքիս առաջ մոտեցավ պատվերները կատարող բաժնին, վերցրեց մեր տիրամիսուները, հետ եկավ մեզ մոտ:
- Տիրամիսու էիք պատվիրոլ,- հանգիստ ասաց նա` կարծես ոչինչ էլ չէր եղել,- խնդրեմ:
Ու դրեց մեր դիմաց:
Հասկացանք, որ մինչ էդ պահն ամբողջը կատակ էր: Ծիծաղեցինք: Մտածեցի, որ նման բաներ Գերմանիայում երբեք չես տեսնի... Բացառվում է, որ մատուցողը հաճախորդի հետ նման ձևով զվարճանա: Ինչ կատակ, ինչ բան... Դեռ չէի կտրվել էդ մտքիցս, երբ նկատեցի, որ մեր սեղանի շուրջ նստած գերմանացին միակն է, որ չի ծիծաղում, ոչ էլ անգամ ժպտում է:
Տիրամիսուական խաղերով մեր մատուցողի համարձակությունը չավարտվեց: Թուրք աղջիկը, տեսնելով, որ մեզ սպասարկող իտալացին խաղալ սիրող տղա է, սկսեց հետը ֆլիրտ անել: Բա թե` քանի՞ տարեկան ես, իսկ ե՞ս ինչքան կլինեմ, իսկ ինչքա՞ն կտայիր: Մատուցողն էլ օձի լեզու ուներ, էս աղջիկն էլ գնալով ավելի էր ոգևորվում: Հնդիկները կողքից տոն էին տալիս էդ ֆլիրտին, չինացին էլ իր ակնոցների տակից պլպլպստացնող աչքերով նայում էր` լայն ժպտալով և մեկ ու մեջ տարօրինակ հայացքներ գցելով. երևի որոշ արտահայտություներ դժվար էր հասկանում: Ու դարձավ էդ ամենը իսկական ներկայացում: Զվարճալի էր, ծիծաղում էինք: Իսկ մեր գերմանացին լուռ իր գարեջուրն էր խմում` աշխատելով ոչ մի էմոցիա ցույց չտալ: Բայց զգում էի, որ շատ տհաճ է իրեն կատարվողը:
Ասացի, որ ուզում եմ գնանք արդեն, բոլորը զարմացան, միայն գերմանացին երախտապարտ աչքերով վրաս նայեց ու գլխով համաձայնության նշան տվեց:
Ուտելիքը լավն էր այնտեղ, սպասարկումն էլ արագ, ու հենց մեր տան կողքին էր այդ ռեստորանը: Բայց մնացած օրերին գերմանացի տղան այլևս հրաժարվեց գնալ այնտեղ` առանց մեկնաբանելու, թե ինչու:
:)

ivy
19.04.2009, 03:25
«Մաչոն»

Նվիրվում է իրենց մաչո երևակայող բոլոր տղաներին ;)

Իտալական ճամփորդություններին, բացի ինձնից ու Սիդից, երկու տղա էլ էին մասնակցում: Մեկը չափած-ձևած, չխմող, չծխող, առավոտից իրիկուն սպոտրով զբաղվող մի ռուս տղա էր` մեր հազար տարվա ծանոթը: Իսկ մյուսը` ծխող, խմող, անգամ երեկոյան արևային ակնոցները չհանող, լոպազ քայլվածքով, իրեն բոլիվուդյան, գուցե նաև հոլիվուդյան աստղի տեղ դրած մի գրեթե անծանոթ հնդիկ: Ու էդ երկուսը իրար հետ առանձնապես չէին շփվում. ոչ մի ընդհանուր բան չունեին, բացի նրանից, որ երկուսն էլ կոնսուլտանտ էին գերմանական հայտնի ֆիրմաներում:
Ու մի երեկո էլ հնդիկը որոշեց իրենց չշփման բացը լրացնել: Վիսկիի հերթական բաժակը մի ձեռքին, սիգարետը` մյուսին, նստեց մեր ռուսի դիմաց, որն այդ ժամանակ գանտելներով (հետը քարշ էր տվել Իտալիա) բիցեպսներն էր դզմզում: Զգալով, որ հնդիկը ինչ-որ շատ մոտ է իրեն նստած` ռուսն իր մարզված բոլոր մկաններով հետ ձգվեց` փորձելով խուսափել ալկոհոլի թունդ հոտից ու սիգարետի ծխից: Մոտ նստածի կատարն էլ արդեն լաաավ տաքացել էր ու հնդկական մուղամներ էր շվշվացնում` ինքն իրեն ծիծաղելով չգիտես թե ինչի վրա: Մեկ էլ ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց.
- Ռուս աղջիկներից լավը չկա:
Ռուսը հայացքը բարձրացրեց ու ուշադիր նայեց հնդիկին:
- Ու ինչո՞վ են էդքան լավը,- հետաքրքրվեցինք մենք:
- Ամեն ինչով, լուրջ եմ ասում, նրանցից լավը չկա:
Ռուսի դեմքին ոչ մի մկան չէր շարժվում, միայն հայացքը ողջ ուշադրությամբ հառված էր ոգևորված հնդիկին:
- Իրիկունը գործից հետո գնում ես մի տեղ նստում, խմիչք վերցնում, աղջիկների հետ ծանոթանում, ու եթե ռուս են, արդեն շահած ես: Գերմանացիները գլխացավանք են. պիտի ամեն ինչ իրենց ուզածով լինի, թուրքերը սիրտդ կկոտրեն. քո հաշվին կուտեն, կխմեն, աչքդ թեքեցիր, փախել են արդեն: Բայց այ ռուս աղջիկները... Հա, շատ են խմում, գրպաններդ դատարկում են, բայց ներդրածդ փողը էդ գիշեր լրիվ փոխհատուցվում է: Ասում եմ` ռուսներից լավը չկա:
Ֆռթացնելով վիսկին ու չնկատելով ռուս տղայի լարված հայացքը` հնդիկը շարունակեց իր «գովքը».
- Խմիչքի մեջ էլ մեծ կտոր լիմոն են գցում, հետո էլ էդ լիմոնը ոնց են քամում շուրթերով, գժվելու բան,- ու ջահելը երևակայական լիմոնով օդում իրականացրեց գժվեցնող գործողությունը և շարունակեց,- բա ո~նց են պարում... ախ... վայրի գազանների նման...
- Չորեքթա՞թ,- հարցրեց ռուսը:
Հնդիկը ձեռքերը ճոճեց օդում` էքստազի մեջ:
- Ու ռուսներին հանգիստ կարող ես տուն բերել: Թուրքերի պես չեն, որ լավագույն դեպքում կփախչեն, չեն գա, վատագույն դեպքում` հետո մի շաբաթ չես կարողանա պոկվել դրանցից: Ոչ էլ քմահաճ ու իրենց կամքը թելադրող գերմանուհիների նման: Ռուս աղջիկը գիտի իրեն ոնց պահել քո տանը: Իր վրա ամբողջ ծախսածդ գիշերը «կվերադարձնի», առավոտն էլ մինչև արթնանալդ կմաքրվի տնից` ոնց-որ սկի չի էլ եղել: Ռուսն ուրիշ է...
Էստեղ մարզվող տղայի համբերության բաժակը լցվեց, թափով վեր կացավ տեղից, ձեռքը կտրուկ շարժեց հնդիկի կողմն ու ասաց.
- Ամեն ինչ պարզ է:
Ուզում էր գնալ, բայց հնդիկը շարունակեց.
- Ռուս աղջիկնեն ինձ շատ են սիրում, ես իրենց հետ խնդիր չունեմ` երբ ուզեմ, ինչքան ուզեմ: Դու հետս արի, կգնանք լավ-լավ տեղեր, կխմենք, կուրախանանք, հետո թե կուզես, բնակարանիս բանալիները կարող եմ մի գիշերով քեզ տալ, ես շատ մեծ ու հարմար անկողին ունեմ:
- Ես տուն էլ ունեմ, մահճակալ էլ,- ասաց ռուս տղան ու դուրս եկավ սենյակից:
Հնդիկը շրջվեց իմ ու Սիդի կողմը, թե.
- Զարմանալի տղա է, հեչ հետաքրքրված չի ռուս աղջիկներով... Երևի իրեն գերմանուհիներն են դուր գալիս:
...
Բախտի բերմամբ, թե պատահմամբ, հաջորդ օրը Գերմանիայից մեզ միացան Սիդի ու ռուս տղայի ծանոթների մի այլ խումբ, որտեղ երկու ռուս աղջիկներ կային: Էն ինչ տիպեր էին, պա~հ, լիմոն էլ կքամեին, վայրի գազանների նման էլ կպարեին, դու ասա` պարացնող լիներ: Մեր քաջ հնդիկը, որ նախորդ գիշերը կտրիճ էր դարձել, էդ ռուս աղջիկների ներկայությամբ դարձավ կուռկուռի ձագ, կուչ եկավ, քաշվեց, սկի ծպտունը դուրս չէր գալիս:
Մոտեցա իրեն, թե.
- Բա ասում ես` ռուսների հետ լավ ես, հրեն, իրենց ոտքով եկել են քո սիրելի աղջիկները:
Հնդիկն ավելի կուչ եկավ ու կամաց ասաց.
- Լավն են ռուս աղջիկները... շատ ընկերական են:
Ու ինքն իր ասածին գլխով անելով` դուրս եկավ ծխելու:

Rhayader
19.04.2009, 03:48
Այվ, երկուսն էլ կայֆն էին: Առաջինը «Honeymoon»-ը հիշեցրեց, երկրորդն էլ լավ դիպուկ էր:hands

Ռուֆուս
19.05.2009, 15:29
Անուկի այս բլոգային գրառումից (http://www.akumb.am/blog.php?b=103) հետո մի դեպք պատմեմ :)

Մի քանի տարի առաջ աշխատում էի Զբոսաշրջային Տեղեկատվական Կենտրոնում ու աշխատանքիս իմաստը այն էր, որ պետք է մեր կենտրոն հաճախող զբոսաշրջիկներին տարբեր տեսակի տեղեկություններ ու խորհրդատվություններ տայի, օրինակ տեսարժան վայրերը որտեղ են գտնվում ու ինչ երթուղայիններով կամ ավտոբուսներով կարող են այնտեղ գնալ, լավ ռեստորանները որտեղ են և այլն:

Դե ամեն երկրի զբոսաշրջիկները իրենց բզիկներն ունեին, բայց ամենասարսափելի զբոսաշրջիկները ճապոնացիներն էին: Նորմալ ճապոնացի զբոսաշրջիկները երբեք մեր կենտրոն չէին գալիս, որովհետև Հայաստան էին գալիս տուր պակետներով, ունեին իրենց գիդը, ավտոբուսը, մի խոսքով մեր կարիքը չունեին: Իսկ մեր մոտ եկող ճապոնացին զբոսաշրջիկնրը պարտադիր հագնում էին քրջոտ, պատռտած շորեր, վրաներից գարշահոտ էր փչում, եղունգների տակի կեղտից սիրտդ խառնում էր: Մեկ էլ սիրում էին բացիկներ գողանալ (մի քանիսին անձամբ եմ գողության պահին բռնացրել): Հա ու ոչ մեկը նորմալ անգլերեն չէր կարողանում խոսել, ուժերի գերլարում էր հարկավոր դրանց ասածը հասկանալու համար: Քանի որ մեր կենտրոնում ամենապինդ նյարդերը ես ունեի, ճապոնացիներին հիմնականում ես էի սպասարկում :))

Մի օր (կիրակի էր, էդ օրը մենակ ես ու Անահիտը՝գործընկերս, էինք աշխատում) երկու ճապոնացի կին մտան, նորմալ անգլերենով բարևեցեին ու վաճառքի դրած բացիկները սկսեցին ուսումնասիրել: Նայում ենք վրաները, ախր հեչ մեր ճապոնացիներին նման չեն, սիրուն, ճաշակով հագնված, մաքուր, կոկիկ սանրված... Անահիտին հայերեն ասում եմ.
- Հլը սրանց նայի, հեչ բոմժի նման չեն:
- Վրաներից հոտ չի գալիս, երանի չէր բոլոր ճապոնացիները սրանց պես լինեին:
- Բա լսեցի՞ր ոնց բարևեց, ճապը նորմալ անգլերեն ա խոսում...
Մի քանի րոպե հայերենով սրանցից ենք բամբասվում, մեկ էլ էդ կանանցից մեկը բացիկը ձեռքը մոտեցավ մեզ ու խորամանկ ժպիտը երեսին մաքուր հայերենով հարցրեց.
- Սա ի՞նչ արժի:

Անահիտն ու ես ամոթից մտել էինք գետինը, ով կմտածեր, որ հետներս հայերեն է խոսելու... Մի կերպ ուշքի եկանք, սկսեցինք հարցուփորձ անել, թե հայերեն որտեղից գիտի, պարզվեց որ նախ իրենք ճապոնացիներ չեն, կորեացիներ են, հայերեն խոսողը Բրյուսովում կորեերենի դասախոս էր, մյուս կինն էլ ընկերուհին էր, եկել էր Հայաստան իրեն տեսակցելու:

Մի խոսքով, էս դեպքից հետո մեր հաճախորդների մոտ աշխատում էինք էլ հայերեն չխոսել :)

ministr
20.05.2009, 21:47
Մատուցողը


ivy ջան ասում ես 6 հոգով էինք, հետո էլ ասում ես ամուսինս... :) Ամուսնուդ չես հաշվում հա? Բա կարելի ա? :))

ivy
20.05.2009, 21:49
ivy ջան ասում ես 6 հոգով էինք, հետո էլ ասում ես ամուսինս... :) Ամուսնուդ չես հաշվում հա? Բա կարելի ա? :))

Ամուսնուս հաշվել եմ, հնդիկներից մեկը ինքն էր: :)

ministr
20.05.2009, 21:50
3:0 հօգուտ քեզ :D

ivy
16.06.2009, 19:42
Խլուրդը, որն ուզում էր իմանալ, թե ով է արել իր գլխին

Այ էսպիսի մի լավ գիրք կա մեր մանկապարտեզում: Ճստոների կես բոյին է` սիրուն նկարազարդած, հիմնականում` շագանակագույն երանգների: Պատկերազարդ գրքի վերնագիրը արդեն իսկ ահագին բան է ասում միջի պատմվածքի մասին: Բայց դե մի քիչ մանրամասնեմ:
Ուրեմն մի խլուրդ է լինում, մի օր իր համար ման է գալիս, մեկ էլ վերևից գլխին` հոպ, մի կլոնձ թարմ արտաթորանք: Էս խլուրդը խառնվում է իրար, թե ով արեց իր գլխին: Ու գլխի նոր զարդով սկսում է շրջել և հանդիպած կենդանիներին հարցուփորձ անել.
- Դո՞ւ ես արել իմ գլխին:
- Ե՞ս,- զարմանում է ծիտիկը,- հլը նայիր` ես ոնց եմ անում:
Ու հավեսով ծրտում է խլուրդի կողքին: Տուժածը հասկանում է, որ սա էն չի:
- Դո՞ւ ես արել իմ գլխին,- հարցնում է կովին:
- Ե՞ս, ի~նչ ես ասում, հլը նայիր` ես ոնց եմ անում:
Ու մի գունդ թրիք է շպրտում հաստլիկ հետույքից:
Հերթը հասնում է խոզին.
- Դո՞ւ ես արել իմ գլխին:
Խոզն էլ իր հոտավետ զանգվածն է հրամցնում` չլմփոցով ու մնացած երաժշտական ձայնակցությամբ:
Էդպես գրքում հանդիպում ենք նաև այծի, ձիու և այլ կենդանիների հետույքների, որոնցից տարբեր տեսակի կակաշկաներ են թափվում, ու համեմատության կարգով հասկանալի է դառնում, որ դրանցից ոչ մեկը խլուրդի գլխինի ընկերը չի:
Խեղճ տուժածը իր կակաշկայով էնքան է շրջում մինչև հանդիպում է թարմ արտաթորանք խժռող երկու տռուզ ճանճի, ու հասկանում է, որ սրանք հաստատ գործի վարպետ են, կիմանան թե իր գլխի վրայինը ում շնորհքն է: Էդպես էլ լինում է, ճանճերն ասում են.
- Շունն է արել, պարզ բան:
Խլուրդը գնում, գտնում է շանը: Տեսնում է սա կերած-խմած քնած է: Վրեժի ծարավը համակում է մեր հերոսին: Բարձրանում է շան վրա ու նրա ճակատի մեջտեղում անում իր գորշ անելիքը: Առը քեզ, շան լակոտ:
Ու իր գլխի զանգվածով հեռանում է տխուր խլուրդը:
Այ էսպիսի գերմանական պատմվածք երեխաների համար:
Միշտ ուրիշներն էին կարդում էրեխեքի համար, ես էլ կողքից ականջ էի դնում: Էնքան լսեցի էդ ք.-ոտ պատմությունը, վերջն իմ հավեսն էլ տվեց: Էսօր էլ ես կարդացի, ճտերս էլ ոգևորությամբ լսում էին ու երևի փորձում պարզել` կարո՞ղ է իրենք են արել խլուրդի գլխին: Հոտը աշխարհ էր կապել...


http://i42.tinypic.com/9tls78.jpg

Վարպետ
16.06.2009, 23:56
Էնքան լսեցի էդ ք.-ոտ պատմությունը, վերջն իմ հավեսն էլ տվեց:

Րիպ, մի բան անկեղծանամ? Էս տողիցդ հետո մի պահ լրիվ ուրիշ բան պատկերացրեցի` հավեսդ տալու պահով:D:D:D Ների~ր էլի~:D:D:D Ընդամենը մի պա~հ:D

ivy
17.06.2009, 00:03
Րիպ, մի բան անկեղծանամ? Էս տողիցդ հետո մի պահ լրիվ ուրիշ բան պատկերացրեցի` հավեսդ տալու պահով:D:D:D Ների~ր էլի~:D:D:D Ընդամենը մի պա~հ:D

Ներելու բան չկա, ճիշտ էլ պատկերացրել ես: Դեռ ուզում էի ռուսերենը գրել` վաշլա վա վկուս: :aha

impression
22.06.2009, 21:28
Օձերից միշտ սարսափելի վախեցել եմ, վերջերս բացահայտեցի սարսափի հիմնական պատճառը. իրենք սովորական կոնդանիներ չեն: Միստիկ ու անհասկանալի շատ բան կա իրենց մեջ:
Քանի որ վերջերս շատ եմ գնում Ղարաբաղ, էնտեղ էլ օձեր աստված տվել` չի խնայել, մեր խոսակցության թեմաներից մեկն էլ դարձել են իրենք: Քույրս ու իր ամուսինը բազում պատմություններ են պատմում օձերի մասին, որոնցից որոշները արդեն լեգենդ են դարձել ու խառնվելով վախի ու տպավորություն թողնելու ցանկության հետ, ամեն անգամ ավելի են ճոխանում: բայց կան լրիվ ռեալ պատմություններ, որ կատարվել են հենց իրենց տարածքում ապրող բնակիչների հետ: Հիմա կփորձեմ շարադրել ինձ առավել դուր եկածները:

1 Օձն ու մանուկը

Մայրն իր յոթ-ութ ամսական երեխային նստեցնում է հատակին ու մածուն է տալիս, որ ուտի, ինքն էլ գնում իր տան գործերն անելու: Մի քսան րոպեից գալիս է նայելու` երեխան ինչով է զբաղված, մածունը կերավ թե ոչ, մեկ էլ տեսնում է, որ երեխան ինչ-որ երկար բան է թաթախում մածունի մեջ, հետո հանում ու ախորժակով լպստում: Մոտենում է ու ինչ պարզվի` օձ է լինում: Սարսափահար ճչում ու օգնություն է կանչում, ամուսինն է վազում, օձի վզից բռնում ու վերցնում երեխայի ձեռքից, ուզում սատկացնել, բայց տեսնում է` երեխան արդեն խեղդել է:

2 Տնային օձը

Մի տան մեջ օձ է ապրում, տնեցիներն էլ իմանում են օձի մասին, բայց դե չեն քշում կամ սպանում, որովհետև քշելը վտանգավոր է, սպանելն էլ` ասում են` դժբախտություն է բերում: Մի խոսքով, ապրում է օձն իր համար, ման է գալիս տանը, իրեն լրիվ տան լիիրավ անդամ զգում: Մի օր էլ տանտիրոջ տղան ամուսնանում է, հարս բերում ու շուտով նրանք երեխա են ունենում: Օձն էլ ձվեր է դնում տան մի անկյունում: Հարսը տունը մաքրելիս տեսնում է դրանք ու տանում դնում մի ուրիշ տեղ, մտքով չի անցնում, որ օձինն են, ու էլի գնում իր գործին: Մի քիչ հետո երեխան սկսում է լաց լինել օրորոցում, մայրը գնում է մոտն ու ինչ տեսնում. օձը ֆշշալով տնկվել է երեխայի գլխավերևում: Ուզում է մոտ գնալ, օձը վրա է քշում, չի թողնում մոտենա: Կինը սարսափից ճչում է, ձայնի վրա գալիս են տնեցիները, ինչ անում են` հնար չկա, օձը երեխային դիպչել չի թողնում: Մեկ էլ սկսեսուրը դիմում է հարսին` թե պատի տակ ձվեր կային, հո ձեռք չես տվել: Հարսն ասում է, որ վերցրել ուրիշ տեղ է դրել: Սկեսուրն էլ թե` բա դու իր ճտերին ես տարել, ինքն էլ քո երեխուն ա ուզում տանի: Շուտ բեր դիր տեղը: Դնում է տեղը, օձը միանգամից քաշվում գնում է երեխայի մոտից, իսկ որոշ ժամանակ անց էլ` տնից կորչում է` իր ձագերով հանդերձ:

3 Սիրահարված օձը

Էլի էդպես մի տուն է լինում, ուր օձ է ապրում: Օձը շատ կապված է լինում տանտիրոջ տղայի հետ: Չգիտեմ էդ կապվածությունն ինչով է արտահայտվել, բայց դե ամեն մեկդ ձեզ համար պատկերացրեք: Տղային նեղացնողին վրա է տվել, չի թողել մեկը նրան մի թթու խոսք ասի: Էդպես մեծացել են օձն ու տղան: Տղան ամուսնացել է: Հարսանիքի առավոտյան սարսափելի տեսարան է բացվել տնեցիների առաջ. իրենց որդին մեռած պառկած է լինում անկողնում` օձն էլ կրծքին փաթաթված: Մոտեցել տեսել են, որ օձը կծել է տիրոջը, հետո էլ` ինքն իրեն, ու մահացել են միասին:

Բռռռռ, փշաքաղվում եմ:

Ուլուանա
03.08.2009, 02:47
Ամուսինս մի քանի օրով Միչիգան էր գնացել՝ կոնֆերանսի։ Դե, բնականաբար, տարբեր երկրներից մարդիկ են եղել։ Վերջին օրը, երբ կոնֆերանսից հետո գիտնականներով հավաքվել, բանկետ են արել, մեկ էլ հանկարծ ամերիկացի գիտնականներից մեկը մոտեցել է խոսափողին ու հայտարարել, որ անակնկալ ունի։ Ասել է, որ մտադիր է բոլոր այդ պահին ներկա եղած գիտնականների երկրների հիմները երգել։ Պարզվում է՝ մարդը ժամանակին ծանրամարտի չեմպիոն է եղել, տարբեր երկրներում լսել է նրանց հիմները, հետաքրքրվել ու հատուկ սովորել թե՛ բառերը, թե՛ երաժշտությունը։ Էդպիսի հոբբի ունի։ Ամուսինս էլ մտածել է՝ դե, Հայաստանինը դժվար թե իմանա, բայց քիչ հետո հաճելիորեն զարմացել է, երբ առաջինը հենց Հայաստանի հիմնն է երգել ու, ինչպես ամուսինս է պատմում, գրեթե առանց օտար առոգանության։ Էդպես հերթով երգել է մոտ քսան երկրների հիմները։ Համենայնդեպս, ինքն ասել է, որ համարյա բոլոր երկրներինը գիտի՝ չհաշված որոշ մանր–մունր անհայտ երկրներ։ Մենք էլ ահագին ուրախացանք, որ Հայաստանը, փաստորեն, դրանց մեջ չի մտնում։ :))

Ribelle
07.08.2009, 04:05
Մի բան էլ ես պատմեմ: Ես ու ախպերս նույն դպրոցում էինք սովորում, ինձանից երեք տարի փոքր ա: Մի անգամ շարադրությունների մրցույթ էր, կարծեմ Երևանի մասին: Ես էլ շարադրություններ շատ էի սիրում գրել , լավ էլ ստացվում էր: Ոգևորված գրեցի, հանձնեցի հայոց լեզվի ուսւոցչուհուս, ես կարդում եմ, ինքս հիանում: Դե ախպերս էլ էր ուզում մասնակցել, ինքը իմ թուլությունն ա, ասեց Բել, կգրես իմ համար էլ, ես էլ մասնակցեմ: Մտածեցի նենց ոճում գրեմ, որ չկասկածեն: Մի հատ ուրախ, սիրուն շարադրություն ստացվեց:Բայց դե մտքում ասում եմ, իմ առաջին գրածը ավելի լավն ա:D Որ իմ համար էի գրել, ավելի լուրջ էր ու մելամաղձոտ: Հիմա արդեն եկել ա արդյունքների հայտարարման պահը, ու պատկերացրեք իմ մանթոն , որ ախպորս շարադրությունը հաղթեց: Հլը դասատուս էլ թե Բելլա ջան, լավ ես գրել, բայց Տիգրանինը ավելի լավն ա, օպտիմիստական ա, հետաքրքիր ոճում ա գրված, քոնը շատ տխուրա:D:angry

Rhayader
07.08.2009, 08:03
Մի դեպք պատմեմ))) անունը չեմ ասի:
Ինքը որ կոշիկները հանում ա, ծաղիկները թառամում են:D ու մի անգամ նայում ա ոտին, սեսնում ա նասկու ծերից թել ա ցցված: Կրակայրիչը մոտեցնում ա, որ թելը վառի, ու մեկ էլ որ նասկին պաժառ չի ընկնում:D արդեն երևի սպիրտային խմորման պրոցեսներ էին գնում:D

տեսիլք
07.08.2009, 19:15
Վերջերս մեր մոտ Խանջյանի «Ավերակների Պահապանը» բեմադրությունն էին կազմակերպել: Վաղուց հայկական բեմադրություն չէի տեսել ու հավեսով տոմսերը նախորոք պատվիրեցի: Հետո պարզվեց, որ բեմադրությունը ոչ թե ինչ-որ թատերոնում էր, այլ մի ծերանոցում, բայց այնուամենայնիվ որոշեցի գնալ: Հասանք ծերանոց, պարզվեց, որ մուտքը հետևի դարպասների կողմից է: Մոտեցանք, դարպասները փակ էին. մենակ մի փոքր ճեղք էին թողել: Ինչևէ, ներս խցկվենք, մեր հանդիսատեսի տուրքը կատարեցինք՝ վճարվեցինք ու դեռ չէինք հասցրել առաջ անցնել, երբ զգում եմ, որ մի բերետավոր պստո եկել թևիցս քաշում է, ինչ-որ անհասկանալի բառեր մրթմրթում ու ինչ-որ տեղ փորձում տանել: Հենց նույն պահին մի չքավոր կին մոտեցավ՝ գլուխը պինդ լաթերով փաթատված և սկսեց փող մուրալ: Փոքրիկից մի կերպ ազատվելով՝ ինձ ի մի բերեցի ու հայտարարեցի, որ եթե գումար են ուզում, ուրեմն ինչ-որ ծառայություն պիտի մատուցեն, ու առաջարկեցի երգել: Չքավոր կինը մի էնպիսի աններդաշնակ հնչյուներ սկսեց արձակել, որ ականջներս հետս թարսվեցին, իսկ ես լրիվ քոռ ու փոշման մնացի: Իսկ մի ուրիշ չքավոր ինչ-որ կիսախարխուլ սայլակ առաջ բրդելով պե՜պսի՜ կոկա՜կոլա՜ էր գոռում: Կարծես էս ամենը քիչ էր, մեկ ուրիշ ծխախոտավոր չքավոր էլ մյուս կողմից ինձ որոշեց իր թիրախը դարձնել, և մոտենալով սկսեց պիվի փող ուզել: Լավ էր, որ կողքից ինձ քաշեցին տարան, թե չէ ծխի հոտից հաստատ անխոհեմ բաներ էի աելու: Ինչևէ, բակի ծայրում բեմահարթականման ինչ-որ բան տեսանք, դիմացն էլ աթոռների մի կույտ: Լավ էր, որ պատի տակ մի առանձնացած բիլիարդի սեղան կար, որտեղ էլ տեղավորվեցինք: Բեմադրությունը բավականին սահուն ընթացավ, չհաշված չղջիկների ու մլակ-մոծակների աննախադեպ հարձակումները: Հետաքրքիր, անսպասելի, փախած միջավայր էր, դերասաններն էլ լավ էին խաղում, մենակ թե ափսոս ներկայացվող նյութը կարգին նյութ չէր...

Մարկիզ
19.08.2009, 01:24
Այս պատմությունը մի քանիսը գիտեն::))

… ուրեմն՝ մեր ռայոնում մի գյուղ կա, որ կոլխոզի (կոլտնտեսության) նախագահը երեք տասնամյակ շարունակ Ռազին Վարդանիչն է լինում՝ ծնված Քրիստոսի Ծննդից հետո 1914 թվին: Բայց էս մարդը աշխատող ու լավ ղեկավար է լինում՝ չնայած իր արդեն ծեր հասակին: Մի յոթանասուն տարեկան է լինում, բայց թոշակի չի ուզում անցնել: Վերևներն էլ (Ռայկոմ-բան) չեն կարողանում Վարդանիչին աշխատանքից ազատել, որովհետև գյուղատնտեսական բոլոր մթերքների տարեկան պլանները գերակատարվում է Վարդանիչի կոլխոզում:
Տարեվերջյան պլենումում, որտեղ քննարկում են բոլոր գյուղերի կոլեկտիվ տնտեսությունների արդյունքները, քննարկում են նաև Վարդանիչի կոլխոզի արդյունքները: Նիստին ներկա են լինում շրջանի ղեկավարները, մայրաքաղաքից գործուղված պաշտոնյաներ և այլն: Հերթը հասնում է Վարդանիչի կոլխոզին: Տեսնում են գրեթե բոլոր պլանով նախատեսված արդյունքները կատարված են… Գալիս է հացեր տալու ժամանակը: Վարդանիչի չուզողներն (ընդ որում՝ մեջները նաև շրջանի ղեկավար կազմից մարդիկ) սկսում են կռիս հարցեր տալը... Բայց էս մարդը բոլոր հարցերի տակից դուրս է գալիս ու պարզ ճակատով շրջվում դեպի ղեկավարության ամբիոնը՝ սպասելով թե հիմա ինչ կասեն: Ղեկավարներից մեկը չի դիմանում, կանգնում է ու ասում.
- Ա՜, դե Վարդանի՛չ, գնա թոշակի էլի… Մեծ մարդ ես՝ տարիքդ առած, զոռով ես ման կյալի, բոլ չի՞ աշխատես…
Վարդանիչն, առանց երկար-բարակ մտածելու, ասում է.
- Մեծ մարդ ե՜մ, թող իմ կնիկ Շուշիկը մտածի, տյու խի՞ ես մտածըմ… :))

Մարկիզ
19.08.2009, 01:53
Սա էլ մի քանիսը գիտեն:

Դե երևի Ասպրամի, Ցլիկ Ամրամի ու Աշոտ Երկաթի պատմությունը բոլորը գիտեն: Չիմացողներին ասեմ, որ Ցլիկ Ամրամը եղել է Ուտիք նահանգի իշխանը (նաև ապստամբել է Աշոտ Երկաթի դեմ): Ուտիքը ներառում է նաև մեր շրջանը: Ցլիկ Ամրամի բերդը տեղակայված է Տավուշի շրջանում (Տավուշի մարզում): Հենց այդ բերդից էլ ծագել է իմ հայրենի քաղաքի՝ Բերդի անվանումը: Ասպրամը եղել է Ցլիկ Ամրամի կինը… սակայն միաժամանակ եղել է նաև Աշոտ Երկաթի սիրուհին: Այս սիրո եռանկյունին ավարտվել է Ասպրամի ինքնասպանությամբ: Ասում են, որ Ասպրամն իրեն կախել է տանձենուց::(

Մեր շրջանի տան հարևանի ընտանիքում թոռնուհի է ծնվում… Նորածնի հայրը և բարեկամները գալիս են պապի մոտ էդ լավ խաբարն ասելու… Պապն ուրախանում է ու հարցնում.
- Բա թոռանս անունն ի՞նչ եք ուզում դնեք:
- …դե մտածեցինք, որոշեցինք Ասպրամ դնենք,- ասում է նորածնի հայրը:
- Չհասկացա,:o… մեր ռայոնի առաջին «բ*»-ն ա եղել:angry… Էդ երեխու անունն ուզու՞մ եք տրա անունիցը տնե՞ք…

Երեխայի անունը դրվեց Լուսինե::D

Մարկիզ
19.08.2009, 02:14
Լավ, մեկն էլ գրեմ ու գնամ գործերովս::) Սա չեմ պատմել:

…ուրեմն՝ էլի սենց- պլենում է, որտեղ գյուղերից մեկի կոլխոզի նախագահին նեղում են մայրաքաղաքից եկած պաշտոնյաները…

Չիամցողներին ասեմ, որ Տավուշի շրջանը լեռնոտ ու անտառապատ տարածքներից է հիմնականում բաղկացած: Սարեր են շուրջ բոլորը: Միայն մի փոքր հատված՝ Ադրբեջանին սահմանակից, հարթավայրային է: Դե բնական է, որ այդ պայմաններում գյուղատնտեսական աշխատանքներ (երկրագործական) կատարելը բավականին դժվար է: Եթե հաշվի առնենք հաճախակի անբարենպաստ եղանակային պայմանները, շատ դժվար է բոլոր նախորոք ծրագրված արդյունքներին հասնելը… Կարծում եմ, պարզ է:

Շարունակեմ… Հիմա էս խեղճին Երևանից գործուղվածներն անընդհատ նեղում են եգիպտացորենի պահով: Եգիպտացորենը (կուկուռուզը, նաև մեր բարբառով՝ ղրդալին:))) քիչ է լինում նախատեսվածից մի քանի անգամ: Որ էս մարդուն շատ նեղում են, փնովում, սա կատաղությունից կարմրած տեղից ցատկում է ու, դիմելով գործուղված հանձնաժողովին, բացականչում.
- Արաա՜, տյուք վեր եք կըցել Արարատյան դաշտավայրից եկել ըստեղ ու ուզըմ եք համեմատեք… Ձեզ ի՞նչ կա… Ձեր ուղեղնին ձեր դաշտավայրի նման ա՝ տափակ… Տարին էրկու հետ բերք եք ստանըմ… Բա մե՛նք ի՞նչ ասենք… Մերը սաղ սարեր ա՝ պյաշեր, պադյոմնի ա, պատեր են… Կարըմ չենք նորմալ ցանքս անենք, ճրենք, բեջարենք… Մենք ղրդալին ռագադկով ենք ցանըմ…
:D

Լեո
19.08.2009, 02:41
Կոլխոզի անուն լսեցի, մի «կոմունիստական» պատմություն էլ ես հիշեցի:

Ուրեմն, ինչպես գիտենք, ԽՍՀՄ ժամանակներում կոմունիստական կուսակցության շարքերը անցնելու համար (կուս.տոմս ստանալու համար) անպայման քննություն էին հանձնում:

Այսպես, մեր շրջանում մի մարդ անընդհատ դիմում է Շրջ.կոմ. կուսակցական տոմս ստանալու համար: Ամեն անգամ հանձնաժողով են կազմում, որ էդ մարդուն քննեն: Հանձնաժողովի նախագահը միշտ նույն մարդն է լինում՝ Շրջ. կոմ.-ի առաջին քրտուղար Էտոյ Զալոն (անուն-ազգանունը չգիտեմ, էսպես էն նրան բոլորը ճանաչել): Քննությունը միշտ հաջող է անցնում, էս մարդը բոլոր հարցերին պատասխանում է, բայց վերջում Զալոն միշտ մի այլանդակ դժվար «կոմունիստական» հարց է տալիս, որին խեղճ «դիմորդը» բնականաբար չի կարողանում պատասխանել: Ու էսպես մի քանի տարի շարունակ էս մարդուն «կտրում» են, կուս. տոմս չեն տալիս:

Մի օր էլ Շրջ. կոմ.-ից զանգում են էս մարդուն ու ասում, որ շուտ գա քննություն հանձնի քանի Զալոն տեղում չէ, գործուղման է մեկնել Մոսկվա: Էս մարդը շուտ գնում է, արագ հանձնաժողով են կազմում, քննությունը արագ անցկացնում են, մի քանի սուտի-մուտի հեշտ հարցեր են տալիս, ու հենց են պահին, երբ ուզում են մեր խեղճ տանջված «դիմորդին» բավարար նշանակել, դուռը բացվում ա, ու ներս ա մտնում Զալոն (գործուղումից անակնկալ շուտ ա վերադարձած լինում):
-Էս ի՞նչ ժողով ա,- հարցնում ա:
-Դե մեր այսինչն ա եկել կուս. տոմս ստանալու քննություն հանձնելու: Մենք էլ քննություն կազմակերպեցինք, ու նա շատ լավ պատասխանեց բոլոր հարցերին: Մնում ա հաստատենք,- ասում է հանձնաժողովականներից մեկը:
-Դե էդ շատ լավ ա,- ասում ա Զալոն,- ապրի, որ պատասխանել ա հարցերին: Էդ դեպքում մի հարց էլ ես տամ, ու նրա անդամակցությունը մեծն Կոմունիստական կուսակցության շարքերը հաստատենք: Ի՞նչ ասեց Լենինը, երբ ոտքը դրեց Լենինգրադի հողին:
Էստեղ մեր «դիմորդի» նյարդերը տեղի են տալիս: Էլ չի դիմունում, տեղից վեր է կենում ու զայրացած ասում.
-Լենին ասեց. «Ես Էտո՛յ Զալո՛յ խո՛ր կո՛դ»... :D

Հ.Գ. Կներեք մի քիչ անցենզուր վերջաբանի համար :oy Մեր բարբառով էր ասված, հուսով եմ կհասկանաք :))

Ambrosine
19.08.2009, 02:45
-Լենին ասեց. «Ես Էտո՛յ Զալո՛յ խո՛ր կո՛դ»...
էս մասը թարգմանի :))

Լեո
19.08.2009, 02:48
էս մասը թարգմանի :))
Խայտառակ կլինեմ, բայց փորձեմ :D

Էտոյ Զալո - նշանակում ա Էդուարդի տղա Զալիբեկ:
Խոր - հոր («հայր»-ը սեռական հոլովով):
Կոդ - գանգ :

Դատողությունները թողնում եմ ձեզ :D

Հայկօ
19.08.2009, 02:57
էս մասը թարգմանի :))

Մի խոսքով՝ Լենինն ասաց, որ ինքը սիրում է Էդուրարդի տղա Զալիբեկի հոր կառափը :D:

Ուլուանա
12.10.2009, 03:29
Էստեղ՝ ԱՄՆ–ում, մի հետաքրքիր ու բավական օգտակար սովորույթ կա. ուսանողների շրջանում խիստ տարածված ու սովորական երևույթ է օգտագործած կահույքն իրար վաճառելը։ Դե, բնական է, ուսանողներն անընդհատ տեղափոխվում են մի տեղից մյուսը, շատերն ընդհանրապես հեռանում են հայրենիք, իրենց կահույքն էլ էժան գնով վաճառում այլ ուսանողների, որոնք նոր են տեղափոխվել ու հաստատվել տվյալ տարածքում կամ պարզապես կահույքի կարիք ունեն։ Վաճառքն առավելագույնս հարմարավետ ու արդյունավետ կազմակերպելու լայն հնարավորություններ էլ ունեն. կարող են էլ. փոստով հայտարարություն տալ, որն ստանում են որոշակի տարածքի սահմաններում կամ պարզապես տվյալ համալսարանում սովորող բոլոր ուսանողները։ Հաճախ պատահում է նաև, որ ուսանողը տեղափոխվելիս օգտագործած կահույքը վաճառելու ժամանակ չի ունենում կամ գուցե համարում է, որ վաճառելու համար այն այլևս բավականաչափ ներկայանալի վիճակում չէ, դրա համար էլ կահույքը դնում է դրսում՝ աղբամաններից ոչ հեռու մի տեղ, որպեսզի ցանկացողները տեսնեն, վերցնեն։ Ու, պատկերացրեք, լավ էլ վերցնում են։

Երբ ամուսինս դեռ ուսանող էր, մենք էլ Նյու Ջերսիում մի համալսարանական քաղաքում էինք ապրում, բնականաբար, մենք էլ առնչվեցինք էդ երևույթին։ Երբ տեղափոխվեցինք ամուսնացածների հանրակացարան, ստիպված էինք ամբողջ տունը զրոյից կահավորել՝ սրանից–նրանից գնելով օգտագործված կահույք, մի մասն էլ լրացնելով դեսից–դենից գտածով։ Ի դեպ, գտածոները հաճախ այնքան լավ վիճակում էին լինում, որ նույնիսկ զարմանում էինք, թե ինչպես կարելի էր նման կահույքը դեն նետել։ Մի անգամ տեսանք, որ մեր հնդիկ հարևանը, որը նաև ամուսնուս ընկերն էր, կնոջ հետ տնից դուրս էր հանում իրենց մետաղյա մահճակալը, մեզ էլ էդ պահին հենց մահճակալ էր պետք, վերցրինք ու բերեցինք տուն։ Հաճախ մտածում էի՝ տեսնես քանի՞ հոգու ձեռքի տակով են անցել էս բոլոր իրերը, մենք որերո՞րդն ենք, ու դեռ քանի՜ հոգու ձեռքն են ընկնելու մեզնից հետո... Երբեմն կահույքը զարմանալի ճամփորդություններ է կատարում...

Երբ արդեն պիտի տեղափոխվեինք Նյու Յորք, որոշեցինք մեր ունեցած կահույքի մի մասը վաճառել, հատկապես որ իրեր կային, որոնք տեղափոխման համար հեչ հարմար չէին. կամ չափից դուրս ծանր էին, ու նախընտրում էինք դրանց փոխարեն ավելի թեթևը գնել, կամ էլ էնքան հնամաշ էին, որ հերթական տեղափոխման «չարչարանքին» պարզապես չէին դիմանա։ Մյուս կողմից էլ, քանի որ ավելի ընդարձակ բնակարան էինք տեղափոխվում, ավելի շատ առնելիք ունեինք, քան վաճառելիք։ Հարևանից մեզ հասած մահճակալը, որ առանձնապես վաճառելու բան չէր, ուղղակի դրեցինք դրսում, որից հինգ րոպե հետո իմացանք, որ արդեն տարել են։ Մի հատ էլ բազմոց ունեինք, որ համ կարգին ծանր էր, համ էլ առանձնապես աչքներիս լույսը չէր, որոշեցինք վաճառել, տեղը մի ուրիշը գնել՝ էլի նույն սկզբունքով։ Պարզվեց՝ մեր դիմացի հարևանն էլ, որին իսկի չէինք էլ ճանաչում, տեղափոխվելիս իր բազմոցը որոշել էր թողնել միջանցքում։ Մեզ էլ հենց դա էր պետք։ Միանգամից կրկնակի տեղափոխման խնդրից էլ ազատվեցինք։ Մի պահ էնպիսի վիճակ էր, որ արդեն գնել էինք այն ամենը, ինչ մեզ պետք էր նոր տուն տեղափոխվելու համար, բայց դեռ գրեթե ոչինչ չէինք վաճառել։ Տանն ուղղակի շարժվելու տեղ չկար արդեն։

Էդ օրերին մեկ էլ հնդիկ հարևանուհիս, կարդալով մեր հայտարարությունը, գալիս է մեր տուն՝ բազմոցն առնելու։ Մտնում է, աչքն ընկնում է պատի տակ մի կերպ տեղավորված բազմոցին, որը մի երկու շաբաթ առաջ հարևանից էինք ստացել, ու ի՞նչ ասի, որ լավ լինի.
– Վայ, էս մեր բազմոցն է եղել։ :))
– Ո՞նց,– իմ հերթին զարմանում եմ ես։ :o
– Հա, մի տարի առաջ դրել էինք դրսում, որ ում պետք է՝ վերցնի, ձեր էս դիմացի հարևանն էլ եկավ, տարավ։ :))

Մի խոսքով՝ իրենց մեր հին բազմոցը բաժին հասավ, մեզ էլ իրենց հնագույնը։ :D Կարևորը՝ երկուսս էլ գոհ էինք։ :))

Ռուֆուս
17.10.2009, 02:31
Երեկ չէ առաջին օրը ես ու Էլյան (գործընկերս) նստած էինք մեր կաբինետում ու մեկ էլ սիրտս մի ուրիշ ձևի խնձոր ուզեց: «Կտոր մը երկինք» ֆիլմի հերոսների նման Էլյային ասում եմ.
- Խնձոր գուզե՞ս: Գնամ քեզի համար խնձոր բերեմ :))
- Չէ, մի գնա, կգնաս, էլ չես գա :D
- Չէ, գնամ քեզի համար խնձոր բերեմ:

Գնում եմ խոհանոց, սառնարանից երկու հատ խնձոր եմ հանում ու էդ պահին ներս է մտնում մեր հավաքարարը՝ տիկին Անահիտը (իրեն շատ եմ սիրում, որովհետև շատ հումորով կին է): Ասում եմ.
- Հրեշտակիս համար խնձոր կտանիմ :B
- Այ, տղա ամոթ է, հրեշտակին խնձոր էդ ձևի չեն տանի...
Խնձորները ձեռքիցս վերցրեց, ձեռքս մի հատ սկուտեղ տվեց, վրան երկու փոքրիկ ափսե դրեց, խնձորները մեջը ու ասում ա.
- Դե խնձորները ըսպեսնա տար, վաղն առավոտ էլ Էլյային կոֆե վ պաստել կտանիս: :D

Տարա, խնձորները կերանք, կոֆե վ պաստելի վրա լիքը ծիծաղեցինք... :D

Երեկ գալիս եմ գործի, առավոտ շուտ առաջին գործը որ անում եմ, վազում եմ խոհանոց թեյ պատրաստելու: Մեկ էլ տեսնեմ, տիկին Անահիտը սկուտեղի վրա երկու բաժակ կոֆե դրած ինձ ա սպասում: Հռհռալով սկուտեղը վերցրեցի, վերադարձա կաբինետ, սպասեցի, որ Էլյան գա կոֆե վ պաստելե խմենք, էն էլ ուշացավ, կոֆեն սառավ :(

Այ սենց ուրախ աշխատանքային մթնոլորտ, կյանքս հետաքրքիր ա անցնում :D

Askalaf
17.10.2009, 05:28
Ապրեք ժողովուրդ, մի ահագին տրամս բացվեց :hands

dvgray
17.10.2009, 05:42
էն էլ ուշացավ, կոֆեն սառավ :(

ոչինչ, դարդ մի անի, էնքան կպաստելապատես, որ կհոգնիս ղայֆեի ադ դիրքեն ;) :)

impression
25.12.2009, 01:19
Մի կերպ քնել էի, ու շատ խորն էի քնել, մեկ էլ, քնիս միջից լսում եմ` Յիիիիիիիիիիի~յ... /շաաատ կամաց/, Յիիիիիիիիիիիի~յ...
Հազիվ աչքերս բացում եմ, ու ավելի դժվարությամբ հասկանում, որ քրոջս որդին՝ Գոռն ա կանչում…
Վեր եմ թռնում.
- Հա, Գոռ ջան, ասա, ջուր ե՞ս ուզում:
- Յիիիիիիիիի~յ... /արդեն ուրախ/:
- Ասա, Գոռ:
- Արթնացեցի՞ր /հաստատ ժպտում ա/:
պատկերացնում եմ դեմքի արտահայտությունն ու ժպտում:
- Հա, արթնացա, բան ե՞ս ուզում:
- Ցէ:
:)))

Շինարար
25.12.2009, 03:12
-Մամ, մամ, դու փոքր ժամանակ մանկապարտեզ գնացե՞լ ես:
-Չէ, բալես:
-Ափսոս:(
-Ինչու՞, բալես…
-Չէ, այնպես… Բայց որ գնայիր, իմ կողքը կնստեիր, չէ՞:))

Շինարար
27.12.2009, 03:40
-Տատի՜, տատի՜:
-Ի՞նչ ա եղել, բալիկ ջան, ինչու՞ ես լաց լինում:
-Տատիկիս կորցրել եմ:
-Վայ, բա ո՞նց գտնենք:
-Տատի՜:
-Կարո՞ղ ա՝ այն կինն ա:
-Չէ՜:
-Իսկ այն մյու՞սը:
-Չէ, իմ տատիկս սիրուն էր:
-Կարո՞ղ ա այ այն սիրուն տատիկն ա:
-Չէ, էլի, իմ տատիկը սիրուն էր: Տատի՜:
-Վայ, բա ո՞նց գտնենք, տես, այն կնոջը նայի:
-Չէ, իմ տատիկս սիրուն էր, սպիտակ մազերով, մի քիչ կուզիկ, դեմքին մեծ խալ, փայտին հենված, էն կույր աչքն էլ շորով կապած… Տատի՜:))

Ուլուանա
27.12.2009, 14:03
Մալաթիայի շուկայում էինք։ Վաճառողներից մի քանիսը լուրջ դեմքերով վիճում էին՝ փորձելով պարզել «շլագբաում» բառի ճիշտ հնչողությունը.

– Շլագբաո ա,– ասաց մեկը։
– Չէ–չէ, շլագբաուն։
– Մի րոպե, ...–ին հարցնենք, շլագբաո՞ ա, թե՞ շլագբաուն։
– Կարծեմ՝ շլանգբաու։
– Արի գրազ գանք, որ շլագբաուն ա– շարունակեց պնդել երկրորդը։

Մենք ուղղակի անցնում էինք էդ մասով, իսկ վեճը դեռ շարունակվում էր. էդպես էլ չիմացանք՝ վերջը ով հաղթեց։ :))

impression
29.12.2009, 01:28
Առավոտ շուտ, ինտերնետով հագեցած գիշերվանից հետո, դեռ կարգին չարթնացած, մոտենում եմ բուդկայի լուսամուտին.
- Բարև ձեզ, Windows super slims ունեք?
- Windows չէ, բայց Winston կճարվի:
:)

Agni
30.01.2010, 17:24
<<Աղի բլիթը>>
Երեկ ամբողջ օրը լսում եմ` աղի բլիթ կերե՞լ ես, ուտելո՞ւ ես...
Մինչ այդ խոսակցությունները մտքովս չէր էլ անցել: :8Օրվա վերջում ավագ ընկերներիցս մեկը տեսնեմ հատուկ ինձ համար աղի բլիթ է բերել.<<Անպայման կուտես, իմ ձեռքը խերով ա>>, ասեցի լավ::aha
Ուրեմն երեկոյան ուտում եմ շաաատ աղի բլիթը ու պառկում քնելու::lazy”Քնելու” դա փափուկ էր ասված, դա տանջանք էր, աղի բլիթ չէր::[ Երբ օրգանիզմս ինչ-որ ձևով լավ չի զգում, ինձ ամբողջ գիշեր մատուցում է սարսափ ու կցկտուր երազներ: Այնքան աղի էր, որ կերակրափողս այրվում էր, մի կողմից էլ սարսափ երազներս: Հիշում եմ, տեղս էնքան նեղ էր` երազումս գնացել էի, ուզում էի ջուր խմել ,մի կում եմ անում ու ջուրը դեռ բերանումս` գիտակցությունս հուշումա, որ ինչ-որ բան էն չի ու սցենարը այլ պիտի լիներ, հետ թափեցի ջուրը` դե տենց, ոնց կլիներ…:oy
Մի խոսքով ժամը 5-ի կողմերը արթնացա ու հասկացա մազոխիզմը անտեղին է. գնացի իրականում մի լաաավ ջուր խմեցի ու վերջապես հանգիստ քնեցի::)
Այ քեզ աղի բլիթ…:esim

տեսիլք
05.03.2010, 02:15
Դիմացս կարմիր լույս էր, արագությունս թուլացրի ու դեռ չէի հասցրել կարգին կանգնել, երբ մեկը հագավ մեքենայիս հետույքին։ Պատուհանից նկատելով գույնը գցած վարորդի դեմքը, որն արդեն տարիքն առած մի տատի էր՝ դուրս եկա, մոտեցա տատիին (վերջինս պինդ բռնվել էր ղեկից ու հեչ մտադրություն էլ չուներ մեքենայից դուրս գալու) ու հարցրի.
—Ձեզ ոչինչ չի՞ եղել։
Տատին շփոթված ինչ-որ անհասկանալի մի բան կմկմաց, հետո ուշքի գալով ասեց, որ լավ է։ Դե ես էլ մի թեթև հայացք գցելով մեքենայիս հետնամասին ու նկատելով, որ տատին զգալի վնաս չէր հասցրել (մինչ այդ հետնամասը բազում վերքեր էր ստացել, էնպես որ, տատիի հասցրած վնասը գրեթե անշմարելի էր) շարունակեցի ճանապարհս։ Քիչ անց նկատեցի՝ տատին կպած հետևիցս քշում է ու մին էլ անսպասելի թափով կողքի գիծ մտավ, հավասարվեց ինձ, պատուհանը իջացրեց ու շնորհակալություն հայտնեց, որ մոտեցել էի իրեն, որ տեսնեմ հո բան չէր եղել։
—Չարժի տատի ջան, մենակ թե մյուս անգամ զգուշ եղեք։
Համա թե ժիր տատի էր, սկզբից խփում է, հետո «գանյատներա» անում, որ շնորհակալություն հայտնի։

Մանուլ
05.03.2010, 17:33
Մեր ընտանիքում 3 երեխա ենք: Քանի որ քույրս ծնողներիս առաջին երեխան ա, մամաս քրոջս մանկությունից հետաքրքիր դեպքերը գրի էր առնում: Ես ու եղբայրս նման բախտի չենք արժանացել : (
Հիմա չգիտեմ, թե էդ բլոկնոտը որտեղ ա, որի մեջ գրել ա մամաս, բայց մի հատը գրեմ, որը իմ ամենասիրածներից ա :)):

Քույրս խաշած ձու ա ուտում:
-Մամ, էս ձվի ի՞նչն ա:
-Դեղնուցը:
-Բա է՞ս ինչն ա:
-Էդ էլ սպիտակուցն ա, բալես :):
-Բա ձո՞ւն ուր ա :esim:

:))

Ուլուանա
05.03.2010, 20:40
Մեր ընտանիքում 3 երեխա ենք: Քանի որ քույրս ծնողներիս առաջին երեխան ա, մամաս քրոջս մանկությունից հետաքրքիր դեպքերը գրի էր առնում: Ես ու եղբայրս նման բախտի չենք արժանացել :(
Քանի որ ես էլ մեր ընտանիքի առաջին երեխան եմ, ինձ հետ կապված հետաքրքիր դիպվածներն էլ են ծնողներս միշտ գրի առել։ :) Գրածդ որ կարդացի, դրանցից մեկը հիշեցի.
– Մամ, սառնարանն ինչի՞ ես անջատել։
– Շուտով լվանալու եմ։
– Բայց սառնարանը ո՞նց ա լվացարանի մեջ տեղավորվելու։ :o :unsure

Մանուլ
06.03.2010, 00:27
Մի բան էլ հիշեցի: Ավելի ճիշտ` ես չեմ հիշում, էն ժամանակ փոքր էի, բայց մերոնք հաճախ են ինձ հիշեցնում :)):

Ուրեմն քույրս, որ ինձնից 1.5 տարով մեծ ա, 3 տարեկանից կարդում ա :): Ու ինքնուրույն ա սովորել: Պատկերազարդ այբուբեն ունեինք, որ ամեն տառը սիրուն գույներով ու ձևերով գրած էր, կողքին էլ էդ տառով սկսվող ինչ-որ բան էր նկարած: Օրինակ` Վ տառի կողքին վարդ էր նկարած: Էդ այբուբենով ինքնուրույն սովորել էր :):
Ծնողներն էլ ամենաշատը իրենց երեխաներով են հպարտանում, ու իմ ծնողներն էլ բացառություն չեն :)): Բոլոր ծանոթ-բարեկամները գիտեին, որ քույրս 3 տարեկանում ինքնուրույն կարդալ ա սովորել:
Մի օր էլ մամաս իմ ներկայությամբ ծանոթներից մեկի մոտ էլի քրոջս էր գովում, բա` 3 տարեկանից կարդում ա, ինքնուրույն ա սովորել, հիմա չենք կարողանում գրքից կտրել և այլն, ես էլ չդիմացա.
-Լուսինեն 3 տարեկանից կարդում ա, ես էլ 2 տարեկանից իմ ռետուզը ինքս եմ հագնում :beee:

Բաաա, նախանձ եմ :yea:

ivy
28.04.2010, 21:10
Սոֆիի լողավազանը :)

Մեր մսուրի Սոֆին շուտով երեք տարեկան է դառնալու ու տեղափոխվելու է մանկապարտեզ, այսինքն` կողքի սենյակ: :)
Ինքը մսուրի ամենամեծերից մեկն է ու իր տարիքին համապատասխան խաղեր է խաղում, որ շատերը, ովքեր դեռ փոքր են, չեն հասկանում: Ու Սոֆին, ինչպես սազական է իր տարիքի օրիորդին, դարձել է դերային խաղերի սիրահար:

Ամեն ինչ սկսվեց ճամփորդությունից: Մի օր, ոչ ավել, ոչ պակաս, ասեց Կլարային.
- Գալի՞ս ես գնանք արձակուրդի:
Կլարան, որ Սոֆիի տարիքին է, միանգամից համաձայնեց:
Իրար հետ ամբողջ մսուրի խաղալիքները հավաքեցին, բոխչա կապեցին, քցեցին շալակները ու ճամփա ընկան` մի պատից մյուսը:
Ու դա դարձավ ամսվա հիթը. ամեն օր Սոֆին ու Կլարան պարտաճանաչ գնում էին արձակուրդի:

Բայց ինչպես բոլոր լավ բաները, արձակուրդը վերջացավ...
Սոֆին որոշեց երաժշտությամբ զբաղվել: Ու էկավ Կլարայի մոտ.
- Կլարա, գալի՞ս ես դաշնամուր նվագենք:
Կլարան իհարկե համաձայնեց, ու երկուսով թևքերը քշտեցին, նստեցին հատակին և սկսեցին դաշնամուր նվագել` միայն իրենց տեսանելի ստեղների վրա: Ու հլը փորձեր մեկը դաշնամուրի վրայով քայլեր. վերջը կգար: Էդ անտեր դաշնամուրն էլ ահագին տեղ էր զբաղեցնում... Փոքր մսուրցիները չգիտեին ոնց քայլեին, որ Սոֆիի դաշնամուրին չկպնեին:

Բայց երաժշտությունն էլ երկար չհրապուրեց Սոֆիին:
Ու սկսվեց լողը: Սոֆիի լողավազանը գզվրտոցի անկյունում է. ինքը հեչ դեմ չի, որ ուրիշներն են լողանան, բայց կա մի բայց...
- Գալի՞ս ես գնանք լողավազան,- հարցրեց Սոֆին Կլարային:
- Ես լողազգեստ չունեմ,- ասաց Կլարան:
- Ես էլ չունեմ,- ասաց Սոֆին,- բայց ոչինչ, առանց լողազգեստի էլ կլողանք:
Ես մտքում ուրախացա, որ լողազգեստ ճարելու դարդից ազատվեցինք, բայց շուտ էր ուրախությունս....
Մի րոպեից աչքս թեքեմ, տեսնեմ` ինչ: Սոֆին ու Կլարան մորե մերկ լողում են գզվռտոցի անկյունում: Շորերը թափված են ամեն կողմ, պամպերսներն էլ հետը, ու իրենք իրենց հավեսին լող են տալիս: Երկամյա Լառան էլ, ոգևորված տեսածից, արդեն իր շորերն է վրայից պոկում:
- Ստոպ, չեղավ, հագնվում ենք հիմա,- խառնվեցի ես իրար:
- Ոնց,- ասաց Սոֆին,- բայց մենք չենք կարող շորերով լողալ:
- Ես ձեզ համար լողազգեստ ունեմ,- ճարը գտա ես` պամպերսներն ու շորերը իրենց վրա քաշելով:
Սոֆին և Կլարան սպասողական նայեցին վրաս, թե` տուր տեսնենք, էդ ինչ բիկինի ես ճարել:
Ու ես մեջքիս հետևից հանեցի երկու անտեսանելի լողազգեստ` կոկիկ ծալած ու սիրուն գույների, և մեկնեցի աղջիկներին:
- Խնդրեմ, սա` Սոֆիին, սա` Կլարային:
Հուրախություն ինձ, աչոնները վերցրեցին գոյություն չունեցող լողազգեստները ու սկսեցին տնտղել:
- Իմը վարդագույն է,-ասաց Սոֆին:
- Իմը` դեղին,- ասաց Կլարան:
Ֆու... Շունչ քաշեցի ես... Ու ինչ տեսնեմ` Սոֆին ու Կլարան սիրուն հանվում են:
- Չեղավ, մի հանվեք:
- Ոնց, բա պիտի հագնենք լողազգեստները,- ասում է Սոֆին` պամպերսը արդեն Նիկլասի գլխին շպրտելով:
Դրա մասին չէի մտածել... Էշ եմ, բա չէ՞:
- Սպասեք, -ասում եմ ես` նորից վրաները քաշելով շորերը,- տեսեք, թե ոնց կարելի է հանվել:
Ու կանգնում եմ դեմները` ցուցադրելով հանվելու երևակայական միջոցը: Պանտամիմայով ձև եմ անում, թե վրայիցս հանում եմ շորերս ու հագնում անտեսանելի լողազգեստը: Այ էսպես, հանվեցի, հագնվեցի. իրականում բան չփոխվեց, բայց ես կազմ ու պատրաստ եմ` լողալու համար:
Կլարային էդ ձևը շատ դուր է գալիս, ու ինքը սկսում է նույն ձևով հանվել ու հագնել լողազգեստը:
Իսկ Սոֆին նայում է վրաս` իբր էս խփնվածը ով է:
- Դու իմ լողազգեստը հագար,- ասում է Սոֆին:
- Չէ,- փորձում եմ համոզել:
- Հա,- ասում է Սոֆին ու ավելացնում, - բայց ես առանց լողազգեստի էլ լավ լողում եմ:
Ու արդեն շորերը թռչում են աջ ու ձախ....

Ուֆ, թե ինչ էղավ էն դաշնամուրը, ինչ լա~վ ժամանակներ էին: :(

ivy
28.04.2010, 23:19
Թոնին ու իր տղաները :)

Թոնին մանկապարտեզի ամենաֆավորիտ աղջիկն է: Հինգ տարեկան է, բայց ինչպես բնորոշ է գերմանացիներին, արդեն իսկ կարգին կազմավորված մարդ է և շատ հետաքրքիր աղջիկ: Մանկապարտեզի բոլոր մեծ տարիքի էրեխեքը` հատկապես տղաները, ուզում են Թոնիի կողքին լինել: Թոնին ոնց-որ կատվիկ լինի` փայլուն աչքերով, խաղացող ժպիտով և կոկետ պահվածքով: :)

Էդ օրը Թոնին հեչ չէր ուզում երկար մնար մանկապարտեզում ու համարյա լացը գալիս էր էն մտքից, որ մաման էդքան ուշ է գալու իր հետևից: Մտածում էի` ինչով ուրախացնեմ և զբաղեցնեմ Թոնիին. ինչ առաջարկում էի, գլխով չէ էր անում:
- Արի բոլորի համար արագ մի բան պատրասենքք ուտելու, հիմա խանութ կգնանք, կառնենք ինչ պետք է ու կսարքենք: Մենակ ես ու դու, համաձա՞յն ես:
Թոնին ոգևորվեց առաջարկց, ու երկուսով վազեցինք խանութ: Մի ժամ կար մինչև երեկոյան նախաընթրիքը, որի ժամանակ էրեխեքը սովորաբար կտրտած մրգեր-բանջարեղեն ևսենդվիչներ են ուտում: Մտածեցի` ինչ սարքենք սենդվիչների փոխարեն, բայց նման: Ու որոշեցի:

Խանութից ձու առանք ու շտապեցինք հետ:
- Ի՞նչ ենք պատրաստելու,- հետաքրքիրվեց Թոնին:
- Ձվով հաց: Ձուն հարելու ենք, հետո հացերը թաթախենք մեջը ու տապակենք թավայի վրա:
Գերմանացիները էդ հեշտ ուտելիքը ոչ գիտեն, ոչ փորձել են:
Ու անցանք գործի: Թոնին ձուն էր հարում, հացերը կտրտում ու մեջը թաթախում, ես տապակում էի: Շատ ոգևորված էինք մեր փոքրիկ խոհարարությամբ: Հետո էլ միրգ ու բանջարեղեն կտրտեցինք, ու սուփռա-սեղան քցեցինք:

Նստեցինք ուտելու: Նախադպրոցական տղերքը` Ադրիանը, Պաուլը ու նրանցից մի քիչ փոքր Լուիզը, սկսեցին զննել սեղանը ու թերահավատորեն իրար նայել:
- Ես եմ պատրաստել,- տղաներին հայտնեց Թոնին:
- Իսկ սա ի՞նչ :
- Ձվով հաց,- վստահությամբ ասաց աչոնը` կարծես ամբողջ կյանք ձվի մեջ թաթախած հաց էր տապակել:
Տղաները վերցրեցին դանակ-պատառաքաղը ու անցան գործի:
- Ե՞վ, համո՞վ է ստացվել,- հարցրեց Թոնին:
Առաջինը Լուիզը խոսեց.
- Տարօրինակ ուտելիք է, բայց մի՞թե մենք այսօր այլընտրանք ունենք:
Հարցը հռետորական էր:
Ադրիանը ու Պաուլը, որ արդեն դանակով կտրել էին իրենց հացից մի մասնիկ ու պատառաքաղով զգուշությամբ համտեսել, բազմանշանակ իրար էին նայում, հայացքներում մի բան էր գրված` սա ուտելու բան չի, բայց մեր Թոնիի սիրտը չենք կոտրի:
- Ինչ կասե՞ք,- նորից հարցրեց Թոնին:
- Հմմ... Անկեղծ ասած` համը բավականին անսովոր է, բայց ինձ դուր է գալիս,- հանգիստ ասաց Ադրիանը ու նորից նայեց Պաուլին:
Պաուլը.
- Ես նախընտրում եմ այլ կարգի ուտելիք, բայց սա էլ վատ չի:
Լսելով իր տղաների կարծիքները` Թոնին վերջապես իջավ ասեղների վրայից, ու ինքն էլ ափսե վերցրեց.
- Ես էլ կվերցնեմ մի կտոր:
Պաուլը Ադրիանին թաքուն ժպտաց ու նորից լուրջ դեմք ընդունելով` շրջվեց իր ափսեին:

Կողքից նայում էի ու մտածում...
Աստված իմ, սրանք մանկապարտեզի էրեխե՞ք են: :)

ivy
29.04.2010, 00:07
Էրեխեքի մասին էս երրորդ մանրապատումն էլ դնեմ, ու էսօր հերիք է: :)
Իրենք ահագին հնոտ են բայց, բլոգիցս եմ թխում: ;)


***
Արամի մազերը երկարել էին, խտացել, մգացել ու ծածկում էին սպիտակ ճակատը, սև աչքերը ավելի արտահայտիչ ու խոշոր էին դարձել: Նենց սիրուն էր: :) Հագին էլ իր տարիքի համար չափազանց ստիլնի շորեր էին` մի տեսակ ռետրո ու ռոքային:
Ոնց-որ յոթանասունականների տղա լիներ: :)
Նենց երջանիկ զգացի ինձ, որ համարյա ծնված օրվանից գիտեմ իրեն, ու աչքիս առաջ մեծանում և տղայանում է: Շուտով չորս տարեկան կլինի: :)
Աննան էլ արդեն մեկ ու կես տարեկան է և անընդհատ ասում է.
- Արամինն ա:
Ուրիշ բան ասել դեռ չգիտի: Իր իսպանացի մաման էլ շատ հպարտ է աղջկա հայերենով: :)
Արամը էդ տարիքում արդեն երեք լեզվով խոսում էր` հայերեն, իսպաներեն, գերմաներեն: Տարբեր են իրենք...

Արամը կամուրջ էր կառուցում, տեսավ, որ էկել եմ, ինձ ներառեց կառուցման մեջ` քթի տակ ասելով.
- Աննայի գլուխը խլելու եմ:
Աննան էլ հա փորձում էր քանդել Արամի սարքածը, ու շատ արագ հասկացա, որ Արամը, խլել ասելով, պոկել նկատի ուներ: :)

Գնացինք հաց ուտելու: Արամը կերավ վերջացրեց ու ասաց ինձ.
- Հռիփսիմե, շալակը երգի:
Էդ տղու պատվերը ինձ համար օրենք է: :)
Ու կլկլացրեցի.
Քեռին եկավ մեր բակը,
Դու լու լու, դու լու լու,
Մեր բակը,
Մի մեծ կճուճ շալակը,
Դու լու լու, դու լու լու,
Շալակը,
Կճուճն ընկավ, կոտրվեց,
Դու լու լու, դու լու լու,
Կոտրվեց,
Միջի մածունը թափվեց.
Դու լու լու, դու լու լու,
Ախ, թափվեց...

Աննան երջանկությամբ իր գդալն էր ճոճում օդում` դեմքիս վրա յոգուրտային բրավոներ ցփնելով:
Արամն էլ, որ առաջ երբեք չէր խորացել էդ երգ մեջ, հիմա սկսեց միտք անել.
- Հռիփսիմե, իսկ ինչո՞ւ կճուճն ընկավ:
- Կճուճը պարանով կախված էր քեռու շալակին, պարանը պոկվեց, կճուճն ընկավ:
- Ինչո՞ւ պարանը պոկվեց:
- Կճուճը ծանր էր, պարանը չդիմացավ ծանրությանը ու պոկվեց...
Արամը շարունակեց մտածմունքը.
- Մածունը թափվեց...
- Հա...
- Կատուն էկավ, մածունը կերավ, գնաց տատի մոտ...
Մեկ էլ տեղից վեր կացավ.
- Մի հատ սպասի, հիմա քեզ մի պատմություն եմ պատմելու:
Ու տարավ իր ամանները դրեց լվացարանի մեջ, հետ էկավ նստեց իր տեղում ու շարունակեց.
- Մի պատմություն եմ ուզում քեզ պատմել չար տատիկի մասին: Աղջիկն ու տղան գնում էին անտառով, մեկ էլ մի տուն տեսան` շոկոլադի ու թխվածքի պատերով: Մոտ եկան, որ ուտեն, միջից չար տատին տեսավ նրանց ու ուզեց աղջկան ուտել: Բայց աղջիկը մտավ տուն, ու ինքը կերավ տատիին: Աչքերն էլ կերավ, ականջներն էլ... տուտուզն էլ:
- Էդ չար տատիի անունը Կախարդ Պառավ էր հաստատ,- ասացի ես:
- Հա, էդ չար տատի Կախարդ Պառավը հեքիաթի մեջ ա ապրում, թե չէ ինքը չկա... Տենց բաներ չկան:
Հետո նորից վեր կացավ տեղից, ու կողքովս անցնելիս` առանց ինձ նայելու արտասանեց.
- Արի գնանք սենյակ, քեզ մի պատմություն էլ պիտի պատմեմ:
:)

Երեկոյան` գնալուցս առաջ, մաման խնդրեց, որ Աննայի համար էլ առանձին գամ, երբ Արամը տանը չի լինում, որ Աննան էլ հայերեն սովորի, թե չէ էսպես Արամը ամբողջությամբ վերցնում է ինձ, քուրիկին ինձնից բան չի հասնում:
Դռան մոտ Արամն ինձ ասաց.
- Կոտրելու եմ Աննային:
- Մի կոտրի Աննային,- ասացի ես:
- Ինչո՞ւ:
- Ինքը քո լավ ու բարի քուրիկն է:
- Հա,-համաձայնեց Արամը:
Ու անմիջապես ավելացրեց.
- Բայց չգիտեմ:
:)

ivy
29.04.2010, 21:06
Կես տարվա հնության մի դեպքի մասին:


Կարծրատիպերը միայն ուրիշներինը չեն

Մանկապարտեզում աշխատանքս ավարտելուց հետո դեռ երկու ժամ կար` մինչ Արամի մոտ գնալը: Տուն, հետո նորից հետ... Չուզեցի: Մտածեցի` ինչ անել այդ երկու ժամը ու որոշեցի գնալ Օկտոբերֆեստ: Գիտեի, որ այդ ժամին շատ մարդ չի լինելու ու կարելի է խաղաղ գլխով զբոսնել, առանց հերթի ատրակցիոններ նստել ու համով բաներ ուտել: :)
Էդպես էլ արեցի: Աշխատանքից դուրս եկա և ուղևորվեցի Թերեզիենվիզե: Օկտոբերֆեստի մուտքի մոտ անվտանգության աշխատակիցներ էին կանգնած: Իմ կողքին էլի մարդիկ կային, որ ներս էին մտնում: Համազգեստով անձնակազմը բոլորին հանգիստ ներս թողեց, իսկ ինձ կանգնեցրեց:
- Խնդրում եմ բացել պայուսակը,- ասաց երիտասարդ կինը:
- Ինչո՞ւ,- հարցերցի ես, թեև գիտեի պատասխանը:
Մոտ երեսուն տարի առաջ Օկտոբերֆեստի ժամանակ ռումբ է պայթել, ու այդ կազմակերպված հանցագործության արդյունքում շատ մարդիկ են վիրավորվել և մահացել: Ու թեև Գերմանիան համարվում է տեռորիզմից ապահովագրված երկիր, այնուամենայնիվ այդ դեպքի պատճառով Օկտոբերֆեստի օրերին անվտանգության ծառայությունը ակտիվացնում է իր աշխատանքը:
- Տեռորիզմը կանխելու դեմ անցկացվող ստուգում է:
Հա, բայց ինչո՞ւ ես:
Բացեցի պայուսակս:
Արագ նայեց մեջը:
- Շնորհակալություն, կարող եք փակել:
- Միայն այն պատճատով, որ մազերս սև՞ են,- ասացի ես:
Նեղվել էի...
- Ոչ, բոլորն էլ կարող են ենթարկվել ստուգման,- պատասխանեց կինը` հայացքը հեռացնելով:
Երկուսս էլ գիտեինք, որ սուտ է ասում: Թոբա թե կկանգնեցնեն եվրոպական արտաքինով մեկին:
Քայլում էի ու փորձում ինքս ինձ հանգստացնել:
Իսկ հանգստանալու համար պետք էր ընդամենը վերհիշել այդ օրվա առավոտը...

Նույն օրը` մի քանի ժամ առաջ.
Առավոտյան մետրոյով աշխատանքի էի գնում: Վագոնում մուսուլմանական հագուկապով ու արտաքինով մի կին էր կանգնած: Կողքին մանկական սայլակ էր, որի մեջ երեխա չկար: Պինդ կանգնած էր սայլակի մոտ: Հերթական կանգառին կինը դուրս եկավ` սայլակը թողնելով վագոնում: Սրտիս աշխատանքը արագացավ: Ախր համոզված էր, որ իրենն էր: Ինչո՞ւ թողեց վագոնում: Նայեցի շուրջս, բոլորը հանգիստ էին: Իսկ իմ ֆանտազիան անմիջապես պատկեր ստեղծեց, որ հիմա պայթելու ենք: Ու էնքան ուժեղ էր տագնապը, որ ուղեղումս սկսեցին վայրկյանները արձագանքել... մեկ, երկու, երեք... Հիշեցի, որ նման կերպ մի անգամ էլ Մոսկվայի գնացքում էի վախեցել:
Պայթյուն իհարկե չեղավ: Սայլակն էլ ուրիշինն էր: :)
Ու ինքս ինձ հարցնում եմ: Մտքովս կանցնե՞ր նման բան, եթե գլխաշորով, սևազգեստ կնոջ փոխարեն շիկահեր գերմանուհի լիներ:
Ոչ: :)
Դե ուրեմն ձայնդ կտրիր, և ուրիշներին մի մեղադրիր...

Ի դեպ.
1980 թվականի Օկտոբերֆեստի պայթյունի կազմակերպիչը գերմանացի էր:

ivy
14.06.2010, 21:18
«Ո՞վ կարող է գուշակել»

Մեր մանկապարտեզի Էլկեի ծննդյան օրն էր վերջերս: Չէ, ինքը բալիկ չի, թեև երբեմն մոռանում է դրա մասին: Մեր աշխատողներից է: Առավոտյան մսուրի ու մանկապարտեզի խմբերը միասին մի շրջան են կազմում, իրար բարի լույս ասում, երգում-մերգում: Ու էդ շրջանի ժամանակ Էլկեի ծննդյան մասին հայտնեցինք ու իր համար երգեցինք, սիրուն բաներ ասեցինք: Ամեն ինչ լավ կլիներ, եթե աշխատողներից մեկը չբարձրաձայներ սխալ հարցը.
- Իսկ քանի տարեկան դարձավ էլկեն, ո՞վ կարող է գուշակել:
Էլկեն իր տարիքի հետ կապված խնդիրներ ունի, թեև մի եսիմ քանի տարեկան չի: 43 է, դե հա, օֆիցիալ տվյալներով՝ 45: Ու էդ թիվը տարվա մեջ մի քանի անգամ փոխվում է, բայց դա կարևոր չի: Կարևորը էն է, որ էդ հարցը միամտորեն հնչեցվեց, ու մանկապարտեզի էրեխեքն էլ նույնքան միամտորեն պատասխանեցին՝ ասելով մտքներին առաջին էկածը.
- Հիսո՜ւն...
Ու տեղ ես հասկացա՝ էսա արյուն է թափվելու... Էլկեն մի հատ հո չծվացրե՜ց: Մի հատ հո վեր չթռա՜վ տեղից... Այ Էլկե ջան, փոքր էրեխեքը տարիքի մասին ուրիշ պատկերացում ունեն, դու ջահել ես, դու սիրուն ես, դու նախշուն ես, հանգստացի: Չէ ու չէ, Էլկեի տրամադրությունը փչացավ, ու թեկուզ էրէխեքին երկար-բարակ բացատրեց, որ ինքը հեչ էլ հիսուն չի, միևնույն է, չհանգստացավ...

Էսօր առավոտյան շրջանի ժամանակ իմ ծնունդն էին նշում: Նորից նույն երգ ու պարը, լավ-լավ մաղթանքները: Ու արդեն ոնց-որ թե ամեն ինչ սիրուն ավարտվելու էր, մեկ էլ էս Էլկեն տեղից վեր կացավ, կանգնեց շրջանի մեջտեղում ու իր դերասանական վարպետությամբ հարցրեց էրեխեքին.
- Իսկ քանի տարեկան դարձավ Սիմեն, ո՞վ կարող է գուշակել:
Բերանս մինչև ականջներիս ծայրը բացվեց: :) Ախ դու, սևսիրտ Էլկե: :)
Ինքն էլ հո խորամանկ չի ժպտում՝ իր հարցից գոհ: :)
Մսուրի էրեխեքը միանգամից ճչացին.
- Ելե՜ք, ելկո՜ւ...
Շատ տրամաբանական պատասխան: Բա ինչ, եթե ամբողջ օրը մսուրում եմ, ուրեմն պիտի երկու-երեք տարեկան լինեմ, ավել լինելու տարբերակ չկա. հո «մեկ» չէին ասելու, լրիվ սուտ կլիներ...
Մեր հրճվանքով էլ պիտի բանը ավարտվեր, եթե Էլկեն չթեքվեր նախադպրոցականների կողմը, որոնք անցյալ անգամ իր տարիքն էին գուշակել, ու նորից հարցը չտար: Ու էտեղ հնչեց դարի սխալագույն պատասխանը.
- Քսանմե՜կ...
Ձեռքս շրխկ՝ ճակատիս: Ադրիան, դու էդ բանը պիտի չասեիր...
Էլկեն հո չծվացրե՜ց... Այ Էլկե ջան, էրեխեքը տարիքը ուրիշ ձև են ընկալում, ես ջահել չեմ, ես ճմրթված եմ, գեշ, մունդռիկ... Չէ ու չէ, Էլկեն չհանգստացավ.
- Ոնց քսանմե՜կ, ավե՜լ, ավե՜լ, հլը ուշադիր նայեք Սիմեին, ուշադիր-ուշադիր...
Ինքն էլ արդեն մտել է բերանս, չգիտեմ ինչ է փնտրում դեմքիս վրա:
- Քսաներկո՜ւ...
- Չէ՜, ավե՜լ, հլը ուշադի՜ր նայեք...
Ու ես արդեն քրքջոցս կապել եմ: :)) Մսուրի էրեխեքն էլ հետս են կչկչում. հո չեն հասկանում՝ ինչ է կատարվում, բայց որ զվարճալի շոու է, էդ լավ ջոկում են: :))
Աշխատողներից մեկը տեղից բացականչեց.
- Էլկե, արածդ ստորությո՜ւն է: :))
Իսկ նախադպրոցականները շարունակում են դանդաղ վերև բարձրանալ.
- Քսաներե՜ք...
Անխիղճները գոնե զույգ-զույգ ավելացնեին, հատիկ-հատիկ մինչև հասան երեսունին, Էլկեն գնաց էն աշխարհ-հետ էկավ:
Վերջապես լսելով հաղթական պատասխանը՝ ջանը հազիվ դնջացավ, նստեց տեղում...
Ծափ տվեցինք: :)

Բարեկամ
17.08.2010, 11:46
Այսօր տղաս /9 տարեկան/, դպրոցից տուն վերադարձավ ու ասաց.
- Մա'մ, գիտես, միսթր Ռասըլը /իրենց ուսուցիչն է/ immature ա /չհասունացած/ :think
- Ինչու՞ :o
- Էսօր շարադրություն տվեց՝ "ինչու են տղաները ավելի լավը, քան աղջիկները":
- Ու նույնը աղջիկների՞ն… :unsure
- Չէ, աղջիկներին հակառակը՝ "թե ինչու են աղջիկները ավելի լավը, քան տղաները"...:{ :fool

Dayana
04.09.2010, 22:33
Պապայիս ընկերոջ (համատեղությամբ նաև կնքահորս) աղջիկը փոքր հասկանում շատ էր սիրում ուրիշների ականջների հետ խաղալ: Ես, որպես ամենափոքր երեխա, արժանացել էի էդ բախտին, ինքը միշտ իմ ականջների հետ էր խաղում: Մի անգամ, էս մեր աղջիկը ծնողների հետ գնում ա իրենց մահացած տատիկի տուն, որտեղ ինչ-որ շատ մեծ ականջներով մի մարդ ա տեսնում: Տեսնելն ու ծնողների կողքից ծլկելը մեկ ա լինում: Մեկ էլ մի քանր վայրկյան անց ետ ա գալիս շատ տխուր դեմքով, թե բա ՝ լավը չէին ականջները, մազմզոտ էին :noti

Հ.Գ. Սեփական ականջների հետ խաղալը հանգստացնում է նյարդերը: :aha :roll

Բարեկամ
15.09.2010, 16:30
- Մամ... :8 քարտեզի վրա շատ փոքր կղզիներ եմ գտել, որ դեռ չեն հայտնաբերել :8

Ռուֆուս
15.09.2010, 16:37
- Մամ... :8 քարտեզի վրա շատ փոքր կղզիներ եմ գտել, որ դեռ չեն հայտնաբերել :8

Վայ, ոնց որ ես լինեմ :)

Կարոտեցի մանկությունս :love :(

Բարեկամ
15.09.2010, 16:49
- Պապիկ, իսկ ինչպես են երեխա ունենում? :think
- Չի կարելի, աղջիկս, տենց բաներ հարցնել. ամոթ ա: :nono
- Դե դու ասա, որ իմանամ, որ ամոթ ա, ու էլ չեմ հարցնի: :|

/սեփական մանկությունից/ :))

CactuSoul
16.09.2010, 20:21
Այդ օրը ծնողներս խնդրել էին ինչ-որ բան գնել աշխատանքից տուն գնալիս, չեմ հիշում, թե ինչ: Ես էլ դա գնելուց բացի մի քանի բան էլ ինքս էի ընտրել ու գնել՝ միրգ, բանջարեղեն… Բավականին ծանր մի տոպրակ էր ստացվել, ու որոշեցի տրանսպորտով գնալ տուն:
Հասա կանգառ, կանգնած սպասում եմ հարմար տրանսպորտի: Հանկարծ կանգառի նստարանից վեր է կենում մի երիտասարդ ու թեթևակի երերալով մոտենում ինձ:
- Բարև ձեզ: - Վրայից օղու հոտ է գալիս:
- Բարև ձեզ, - պատասխանում եմ վարանոտ:
- Քուր ջան, կներես, կարող ա՞ մոտդ հեռախոս լինի, մի հատ տեղ զանգեմ, էլի…
Մի պահ վարանեցի, հետո մտածեցի՝ հեռախոսս թանկարժեք չի, իմաստ չի ունենա թռցնեը, հետո էլ բավականին շատ մարդ կա կանգառում, դժվար թե նման բան տեղի ունենա, ինչքան էլ խոսի, դժվար թե մի քանի տասնյակ դրամը գերազանցի… Մի խոսքով, որոշեցի տրամադրել հեռախոսս, համենայն դեպս բացի հարբածությունից ուրիշ ոչինչ չէր վանում մարդու մեջ: Ասացի, որ համարն ինքն ասի, ես կհավաքեմ, կզանգեմ ու իրեն կփոխանցեմ: Թելադրեց համարը, հավաքեցի, ու մինչ կապը կհաստատվեր՝
- Կինս առավոտից գնացել ա հերանց տուն, մինչև հիմա չկա: Դուրսն եմ մնացել…
Զանգերը գնում էին, հեռախոսը փոխանցեցի իրեն: Մի երեք վայրկյան անց վերադարձրեց.
- Չի վերցնում… Մի ուրիշ համար ասեմ հավաքի, էլի…
Հավաքեցի մյուս համարը, զանգեցի, բաժանորդն անհասանելի էր, այս անգամ հեռախոսը չփոխանցեցի, այլ պարզապես տեղեկացրի, որ անհասանելի է ու իմ ձեռքով պահեցի իր ականջի մոտ, որ համոզվի:
- Լավ… Շատ շնորհակալություն, քուր ջան… Գիտես, չէ՞, էս արդեն քանի ժամ ա, ումից հեռախոս եմ ուզում, չեն տալիս: Վախենում են ինձնից, ինչ…
Ժպտում եմ:
- Դու լավն ես: Դու իմ քուրն ես, որ հեռախոսդ տվեցիր: Անունդ ի՞նչ ա:
- Ախր անունս Ձեր ինչի՞ն է պետք:
- Չէ, ինձ սխալ չհասկանաս, ես ամուսնացած տղա եմ… Ուղղակի դու իմ քուրն ես, դրա համար ուզում եմ անունդ իմանալ…
- Կներեք, իմ երթուղայինն եկավ: Ցտեսություն: - Ու վազեցի դեպի քիչ առաջ կանգնած մեքենան:
Երթուղայինն արդեն շարժվել էր տեղից, երբ նկատեցի, որ այդ երիտասարդն ինչ-որ բան գոռաց ու ձեռքով է անում: Վարորդն արգելակեց, երիտասարդը վազելով մոտեցավ: Մտքումս արդեն բարկանում էի. կարծում էի՝ հիմա ծանոթ սցենարը կշարունակվի. կնստի, կգա մինչև մեր կանգառ, և այլն, և այլն… Բայց, ի զարմանս ինձ, երիտասարդը չնստեց ետևում, ուր ազատ տեղեր կային, այլ բացեց դիմացի դուռը, որտեղ երկու տեղն էլ զբաղված էին:
- Մի րոպե սպասեք… - գրպանից փնտրեց-գտավ մի հարյուրանոց ու մեկնեց վարորդին:
- Ստացեք, էս աղջիկը կիջնի: - Հետո շրջվեց դեպի մյուս ուղևորներն ու հպարտությամբ հայտարարեց. - Քուրս ա:
Ակամա ժպտացի:
Երթուղայինը շարժվեց տեղից, ու վայրկյաններ անց երիտասարդն արդեն տեսադաշտից դուրս էր:

Բարեկամ
17.09.2010, 04:04
Այդ օրը ծնողներս խնդրել էին ինչ-որ բան գնել աշխատանքից տուն գնալիս, չեմ հիշում, թե ինչ: Ես էլ դա գնելուց բացի մի քանի բան էլ ինքս էի ընտրել ու գնել՝ միրգ, բանջարեղեն… Բավականին ծանր մի տոպրակ էր ստացվել, ու որոշեցի տրանսպորտով գնալ տուն:
Հասա կանգառ, կանգնած սպասում եմ հարմար տրանսպորտի: Հանկարծ կանգառի նստարանից վեր է կենում մի երիտասարդ ու թեթևակի երերալով մոտենում ինձ:
- Բարև ձեզ: - Վրայից օղու հոտ է գալիս:
- Բարև ձեզ, - պատասխանում եմ վարանոտ:
- Քուր ջան, կներես, կարող ա՞ մոտդ հեռախոս լինի, մի հատ տեղ զանգեմ, էլի…
Մի պահ վարանեցի, հետո մտածեցի՝ հեռախոսս թանկարժեք չի, իմաստ չի ունենա թռցնեը, հետո էլ բավականին շատ մարդ կա կանգառում, դժվար թե նման բան տեղի ունենա, ինչքան էլ խոսի, դժվար թե մի քանի տասնյակ դրամը գերազանցի… Մի խոսքով, որոշեցի տրամադրել հեռախոսս, համենայն դեպս բացի հարբածությունից ուրիշ ոչինչ չէր վանում մարդու մեջ: Ասացի, որ համարն ինքն ասի, ես կհավաքեմ, կզանգեմ ու իրեն կփոխանցեմ: Թելադրեց համարը, հավաքեցի, ու մինչ կապը կհաստատվեր՝
- Կինս առավոտից գնացել ա հերանց տուն, մինչև հիմա չկա: Դուրսն եմ մնացել…
Զանգերը գնում էին, հեռախոսը փոխանցեցի իրեն: Մի երեք վայրկյան անց վերադարձրեց.
- Չի վերցնում… Մի ուրիշ համար ասեմ հավաքի, էլի…
Հավաքեցի մյուս համարը, զանգեցի, բաժանորդն անհասանելի էր, այս անգամ հեռախոսը չփոխանցեցի, այլ պարզապես տեղեկացրի, որ անհասանելի է ու իմ ձեռքով պահեցի իր ականջի մոտ, որ համոզվի:
- Լավ… Շատ շնորհակալություն, քուր ջան… Գիտես, չէ՞, էս արդեն քանի ժամ ա, ումից հեռախոս եմ ուզում, չեն տալիս: Վախենում են ինձնից, ինչ…
Ժպտում եմ:
- Դու լավն ես: Դու իմ քուրն ես, որ հեռախոսդ տվեցիր: Անունդ ի՞նչ ա:
- Ախր անունս Ձեր ինչի՞ն է պետք:
- Չէ, ինձ սխալ չհասկանաս, ես ամուսնացած տղա եմ… Ուղղակի դու իմ քուրն ես, դրա համար ուզում եմ անունդ իմանալ…
- Կներեք, իմ երթուղայինն եկավ: Ցտեսություն: - Ու վազեցի դեպի քիչ առաջ կանգնած մեքենան:
Երթուղայինն արդեն շարժվել էր տեղից, երբ նկատեցի, որ այդ երիտասարդն ինչ-որ բան գոռաց ու ձեռքով է անում: Վարորդն արգելակեց, երիտասարդը վազելով մոտեցավ: Մտքումս արդեն բարկանում էի. կարծում էի՝ հիմա ծանոթ սցենարը կշարունակվի. կնստի, կգա մինչև մեր կանգառ, և այլն, և այլն… Բայց, ի զարմանս ինձ, երիտասարդը չնստեց ետևում, ուր ազատ տեղեր կային, այլ բացեց դիմացի դուռը, որտեղ երկու տեղն էլ զբաղված էին:
- Մի րոպե սպասեք… - գրպանից փնտրեց-գտավ մի հարյուրանոց ու մեկնեց վարորդին:
- Ստացեք, էս աղջիկը կիջնի: - Հետո շրջվեց դեպի մյուս ուղևորներն ու հպարտությամբ հայտարարեց. - Քուրս ա:
Ակամա ժպտացի:
Երթուղայինը շարժվեց տեղից, ու վայրկյաններ անց երիտասարդն արդեն տեսադաշտից դուրս էր:

Հուզվեցի… :(

ivy
28.09.2010, 22:08
Մի սենդվիչի պատմություն

Երբեմն որ ճանապարհիս է լինում, մտնում եմ "Subway". ահագին համով սենդվիչներ են սարքում: Աչքիդ առաջ թխած տարբեր հացերից ընտրում ես քո ուզածը, հետո պանիրները, մսի տեսականին կամ իմ դեպքում՝ բուսական կոտլետը, որը հացի հետ մասին տապակում են, հետո էլ ավելացնում տարբեր տեսակի թարմ բանջարեղեններ և քո ընտրած սոուսը: Մի խոսքով, սիրում եմ ես "Subway"-ը, թեև դա էս պատմության մեջ կարևոր չի:

Էսօր էլ տուն գալիս որոշեցի մտնել էնտեղ, իմ սիրելի "Veggie Patty" սենդվիչից վերցնել: Ներս մտա, աշխատողները երկուսն էին. ըստ արտաքինի ու ակցենտի՝ մեկը գերմանացի, մյուսը՝ թուրք: Ինձ թուրքը սկսեց սպասարկել: Բայց մինչ հերթը ինձ կհասներ, մի տղայի համար խոզապուխտով սենդվիչ պատրաստեց: Հետո անցավ իմին: Ու պիտի արդեն երկուսն իրար հետ դներ տապակելու, մեկ էլ հայացքը կանգնեց վրաս ու մեծ համոզվածությամբ ասաց.
- Դուք խոզի միս չեք ուտում, չէ՞:
- Չէ, չեմ ուտում...
Պատասխանեցի ու մտածեցի՝ ինչից իմացավ, որ բուսակեր եմ. երևի սենդվիչից: Ու ինչպես ինձ հետ սովորաբար լինում է, մի քիչ հետո միայն տեղ հասավ, թե ինչու հենց «խոզի միս», ոչ թե «միս»...
Ինձ մուսուլմանի տեղ դրեց, մի բան, որ հետս շատ հաճախ է պատահում Գերմանիայում: Ու արդեն ուզում էի ավելացնել, որ ոչ մի տեսակի միս էլ չեմ ուտում, բուսակեր եմ, կրոնի հետ կապ չունի, բայց մեկ էլ որոշեցի ձայն չհանել, տեսնել՝ ինչ է լինելու:

Տղան մի կողմ դրեց արդեն սարքած սենդվիչս: Գոգնոցը փոխեց, ձեռքերը մաքրեց, ձեռնոցներ հագավ, թեև մինչև էդ մերկ ձեռքերով էր աշխատում, ու սկսեց ինձ համար նոր սենդվիչ սարքել: Քիչ առաջ հո խոզապուխտի էր կպել. էն հին սենդվիչս արդեն «հարամ» էր...
Դրանով չվերջացավ. փոխանակ տապակման սպասվող բոլոր սենդվիչների հետ միասին իմը դներ ջեռոց, ինչպես սովորաբար անում են, սենդվիչս առանձին դրեց: Ամբողջ ջեռուցում՝ մի հատիկ սենդվիչ: Որ ինքը թավայի վրա խոզի մսով հացերի կողքին չհայտնվի: Երբ հասավ վրան կտրտած բանջարեղեններ դնելու հերթը, որով գերմանացին էր զբաղվում, նրան չտվեց հացս, այլ ինքը իր ձեռնոցներով շարունակեց գործը:
Վերջում տվեց ինձ իր սարքածը ու ժպտաց՝ ինչպես հայրենակիցը հայրենակցին: Ես էլ իրեն ժպտացի ու վերցրեցի «հալալ» ուտելիքս: Վճարելիս մանրը թողեցի իրեն:

Հետաքրքիր է՝ կարժանանա՞ր իմ սենդվիչը նման հարգանքի, եթե ասեի, որ ուղղակի բուսակեր եմ:
Ինձ թվում է, ես գիտեմ պատասխանը: :)

Բարեկամ
14.10.2010, 15:28
Ծննդյան օրը.
- Նենց ուրախ եմ, որ հինգ տարեկան ես :love
- Որ չորս էի, ուրախ չէի՞ր… :(

Վարպետ
23.10.2010, 20:39
Ուրեմն զրույց ենք անում ես, Իմպոն ու Ամառուկը, ու եսիմ խոսքը ոնց ֆռաց գնաց սովետի կողմերը: Ասում եմ` Լիլ, դու էլ ես հին, բայց կարծեմ պիոներ չես եղել: Ասում ա` չէ~, բայց կարծեմ մի տարի հոկտեմբերիկ եմ եղել: Ես էլ` դե ես ընդհանրապես հին եմ, մի տարի պիոներ եմ եղել... Մեկ էլ էս Ամառուկը.
- Ես էլ եմ սովետի ժամանակ չորս ամիս եղել:
- Ինչ ես եղել, Ան ջան?
- ... Ծնված:
:))))))))))))

ivy
26.10.2010, 13:03
Վարունգը

Մեզ մոտի դդմիկը, հայերեն ասած՝ կաբաչկին, հեչ երևանյանի նման չի: Էստեղ բարալիկ է ու մուգ կանաչ, ոչ թե հաստլիկ ու բացոտ: Չափով ու գույնով նման է վարունգին: Ու թեև ես չեմ հասկանում, թե անգամ չափագունային նմանության դեպքում ոնց կարելի է դդմիկը շփոթել վարունգի հետ, այնուամենայնիվ Սիդի մոտ դա շատ լավ ստացվում է: Էն եզակի դեպքերում, երբ ինքն է գնում գնումների, հետը միշտ դդմիկ է բերում: Ու ախր գիտեմ՝ դդմիկ ոչ ես եմ ուտում, ոչ առավել ևս ինքը: Իմ զարմացած հարցին միշտ հանգիստ պատասխանում է.
- Բայց սա վարունգ է:
Հիմա արդեն չեմ հարցնում, սուսուփուս վերցնում եմ «վարունգը», դնում սառնարանը՝ օպտիմիստական ճաշամտքերով, ու գնում իսկական վարունգ առնելու:
Որոշ ժամանակ առաջ Սիդի մաման էր մեզ մոտ: Սիդն էլ նորից գնացել էր գնումների ու հետը սովորականի նման մի հատիկ «վարունգ» բերել: Ես էլ ինչպես միշտ դրել էի սառնարանի մի անկյունում՝ հուսալով, որ էդ դդմիկը մի ձև կօգտագործենք ճաշերի մեջ:
Հաջորդ առավոտ, երբ Սիդն արդեն գնացել էր աշխատանքի, արթնանում եմ, նայում սառնարանի մեջ: Դդմիկը չկա: Փնտրում եմ խոհանոցի տարբեր անկյուններում. հետքն անգամ չկա: Սիդի մամային հարցնում եմ.
- Էստեղ մի դդմիկ կար սառնարանում, չգիտե՞ք, թե որտեղ է:
- Սիդի համար բուտերբրոդներ սարքեցի, որ աշխատավայրում լանչին ուտի, կտրտեցի դրեցի մեջը: Դա ախր վարունգ էր...
Ու տեղ ես հասկացա՝ գեների դեմ խաղ չկա:
Բայց սա դեռ պատմության ավարտը չի:
Սիդը մեծ հաճույքով կերել էր իր լանչի հում «վարունգը»: :)

Դեկադա
08.11.2010, 00:15
- Մա՛մ, ես քեզ ծերացած չեմ պատկերացնում… Խոստացի՛, որ չես ծերանա...
- Ես էլ չեմ պատկերացնում, ջանս: Երանի չէր, որ դա էլ խոստանալով լիներ...
-Մա՛մ, բայց որ հանկարծ ծերանաս դու էն երկար փեշերով յուբկեքից չհագնես հա՞: Դու թիթիզ տատիկ կդառնաս:
- Եղավ բալես, այ էդ մեկը խոստանում ես: Ես շալվարով եմ մեռնելու...:D

E-la Via
19.11.2010, 14:36
Այսօրվա պես հիշում եմ այդ օրը:

Արագ-արագ վազում էի շենքերի բակերով` ինձ շտապեցնելով, որ հանկարծ չուշանամ: Հասնում եմ շենքին, ահա շքամուտքում եմ, առաջին հարկը, երկրորդը, երրորդը… Դուռը բաց է, ներսում մարդիկ այս ու այն կողմ են գնում, ինչ-որ բան անում, իսկ ես այդ մարդկանց մեջ փորձում եմ գտնել նրան` ում համար այդքան մարդ էր հավաքվել : Ու տան սենյակներից մեկում տեսա նրան` հարսնացուին:

Այդ օրը բարեկամուհուս հարսանիքն էր: Ընտանեկան խնդիրների պատճառով մենք ներկա չէինք լինելու այդ արարողությանը: Բայց ես չէի կարողացել հանգիստ նստել տեղս, տանից, հարմար պահ գտնելով, ծլկել էի, որ անապայման տեսնեմ հարսիկին: Ու հիմա հիացած նայում էի նրան, որն այնքան գեղեցիկ էր հարսանեկան զգեստի մեջ: Կարծես երկնքից իջած հրեշտակ լիներ: Հարսնացուն անհանգիստ ինչ-որ կարգադրություն էր անում արդուզարդի վերաբերյալ, խոսում էր շուրջը հավաքված ջահել աղջիկների հետ, հետո գլուխը թեքում պատուհանի կողմը, մի պահ դրսի ձայներին ականջ դնում, մտքերով ընկնում, հետո իր այդ մտքերին անուշ ժպտում ու նորից անցնում իր նախորդ զբաղմունքին:

-Աննա քուր… Աննա քուր,- ձայն տվեցի ես:

Աննան գլուխը թեքեց իմ կողմը, մոտեցավ ինձ ու ժպիտալով` ամուր գրկեց : Երբ ուզում էր հեռանալ, ձեռքը բռնեցի ու ասացի.

-Աննա՛ քուր, երջանի՛կ եղիր:

Այդ տարիքում դժվար թե հասկանայի, թե մաղթանքն ինչ է, երևի դրանք լսել էի մեծերից ու հիմա կրկնում էի:

Նա էլ նայեց ինձ ու ինչ-որ բան էր պատրաստվում ասել, երբ լսվեց ինչ-որ մեկի ձայնը.

-Եկա՜ն, եկա՜ն…

Աննան մի պահ քարացավ, հետո վազեց դեպի պատշգամբ, որ տեսնի իրեն երջանկություն բերողներին , այնուհետև ներքին անհուն երջանկությամբ սկսեց թռվռալ տեղում, փաթաթվել հարազատներին, ընկերուհիներին, իսկ ես էլ, տեսնելով մաղթանքս ի կատար ածված, հիշեցի, որ գաղտնի եմ այդտեղ ու եթե չեմ ուզում պատժվել, պետք է արագ տուն վերադառնամ:

15 տարի էր անցել այդ օրվանից: Մեր տուն հյուր էր եկել Աննան: Ու ես նայում էի իմ առջև նստած ժամանակից շատ շուտ ծերացած կնոջը, որը նյարդային շարժումներ էր անում, արագ-արագ ու կտրուկ խոսում, անընդհատ պատմում իր ընտանեկան խնդիրներից, փորձում հումորով ներկայացնել սկեսուրի ու սկեսրոջ արարքները, որի ժամանակ արցունքակալվում էին աչքերը: Շրջվում էր, փոքր աղջկան անտեղի նկատողություն անում, փորձում խոսակցության թեման փոխել, բայց հենց ինքն էլ նորից վերադառնում էր դրան` երևի դրանով իսկ ցանկանալով փոքր ինչ թեթևանալ ու դուրս հանել ներսում կուտակվածը: Բայց դա, ինչպես երևում էր, այնքան էլ իր մոտ չէր ստացվում :

Այդ ամբողջ ժամանակ նայում էի նրան, հիշում երջանկությամբ ու ներքին լույսով փայլող այն Աննային, նրանց միջև համեմատականներ անցկացնում, փորձում ընդհանուր բան գտնել այս անհուն տխրությամբ և այն անհուն երջանկությամբ լեցուն աչքերով Աննաների միջև:

Ի՞նչ եղավ քեզ, Աննա քուր: “Երջանկություն բերողներդ” իրենց հետ այդ ի՞նչ բերեցին: Ի՞նչը քեզ ստիպեց դառնալ այսպիսին: Ի՞նչ արեցիր կյանքիդ հետ, հը՞:

Այս հարցերն էին հնչում մտքումս, երբ նրանք ոտքի կանգնեցին, որ գնան: Դռան շեմին Աննան փաթաթվեց ինձ, ցանկանում էր հրաժեշտ տալ, երբ նորից տասնհինգ տարի առաջվա նման, բռնեցի նրա ձեռքը ու այս անգամ՝ արդեն գիտակցելով, ասացի.

-Երջանի՛կ եղիր, Աննա՛ քուր:

Մանուլ
23.11.2010, 22:30
Պապաս ընտանիքի միակ երեխան ա, հարազատ հորաքույր ու հորեղբայր չունեմ, իսկ պապայիս մորաքրոջ երեխեքին դիմում էի անուն + «կոչումով» :)), օրինակ՝ Հասմիկ հորքուր: Մենակ երեքին էի անուններով դիմում, որովհետև համեմատաբար տարիքով փոքր էին:
Գևորգը մեր գյուղում էր ապրում, էն ժամանակ դեռ ամուսնացած չէր, ազատ ժամանակ շատ ուներ, մեր հետ շատ էր լինում: Ես էլ իրան շատ էի սիրում :): Իրան էլ էի անունով դիմում: Մեծ չի, հիմա մոտ 35 տարեկան կլինի:
Ինչ հիշում եմ փոքր ժամանակվանիցս, ինձ թվում ա, որ 6 տարեկան եմ եղել :)): Մի խոսքով՝ ես էլ մոտ 6 տարեկան էի: Գևորգի մեքենայով գնում էինք ես, Գևորգը, պապաս: Նենց լավ հիշում եմ :): Պապաս հարցրեց, թե ինչի՞ եմ Գևորգին անունով դիմում, իսկ մյուսներին՝ «կոչումով», Գևորգին էլ Գևորգ հոպար ասեմ: Ես էլ պատասխանեցի, որ Գևորգը հիմա փոքր ա. երբ ամուսնանա, էն ժամանակ էլ Գևորգ հոպար կասեմ :)):

Գևորգը վաղուց ամուսնացել ա, Սյուզին իմ հիշելով 8 տարեկան պիտի լինի, Գոռն էլ՝ 4-5: Ուտելու մռութ ունի :): Երեխեքին ընդհանրապես չեմ տեսել, Գևորգին՝ 2002 թվից: Հիմա ընդհանրապես առիթ չի լինում որևէ կերպ դիմելու: Բայց որ լինի էլ, Գևորգ կասեմ. էն ժամանակ հաշվի չէի առել, որ ես էլ եմ մեծանում :)):
Կարոտել եմ:

E-la Via
25.11.2010, 20:34
Բարեկամներիս հյուրասենյակում կանգնած նայում եմ պատից կախված երեսնամյա մի կնոջ դիմանկարի, որն այնքան պարզ արտացուլում է այդ կնոջ ուժեղ կամքը, աշխույժ բնավորությունը, նաև աչքերի թախիծը:

Մտքումս փորձում էի վերհիշել նրա մասին հարազատներիս պատմածները, երբ ետևիցս լսեցի.
-Գիտես` ես չեմ կարողանում ներել նրան, այնքան բարկացած եմ, երբեմն ուզում եմ մի պահ նրան ողջ տեսնել ու ասել այն, ինչ այսքան ժամանակ կուտակվել է ներսումս:
Մարմինս փշաքաղվեց այդ խոսքերից:
-Գայանե, բայց ինչի՞ ես նրա վրա բարկացած: Նա ի՞նչ մեղք ուներ, որ քաղցկեղով հիվանդացավ ու այդքան շուտ մահացավ:
-Մեղք չունե՞ր: Ինպե՞ս թե չուներ: Չէ՞ որ իր հիվանդության մասին վաղուց գիտեր: Ինչի՞ չէր բուժվում: Ինչի՞ ոչինչ չէր անում: Ու՞մ հույսին էր թողնում երկու փոքր երեխաներին:

Գայանեի ձայնում այնքան հուսահատություն, ցավ կար, որ ոչինչ չգտա ասելու:

Այդ խոսակցությունից հետո օրեր շարունակ գլխումս հնչում էին նրա “Ո՞ւմ հույսին էր մեզ թողնում” խոսքերը: Իսկապես, ո՞ւմ հույսին:

Այո, կար հայրը, որի պարտքն էր խնամել երեխաներին, բայց որը, կնոջ մահից շատ չանցած, ամուսնացավ մի կնոջ հետ, որի նման երկրորդը դժվար էլի գտնվի: Շատ քիչ մարդիկ են ինձ մոտ այդպիսի ատելություն, նողկանք առաջացնում, ինչպես այդ կինը: Կի՞նը... Ի՞նչ կին: Ո՞ր մի կինը կարող է այդպես վարվել երկու որբացած երեխաների` հատկապես աղջա` Գայանեի հետ: Ի՞նչ մարդ պետք է լինես, որ նման դաժանություն ցուցաբերես անպաշտպան երեխայի հանդեպ: Տարիներ շարունակ պատեհ-անպատեհ պատժես, ստորացնես, կոտրես երեխայի կամքը, որը քեզ ոչինչ չի արել և որի երևի թե միակ մեղքը նման հայր ունենալն էր: Հայր, որը չէր տեսնում կամ չէր ուզում տեսնել, թե ինչ է կատարվում իր տանը, չէր նկատում աղջկա մշտապես արցունքակալած աչքերը: Իսկ երբ նա այդ կնոջից մի երեխա ունեցավ, Գայանեենք ընդհանրապես մոռացության մատնվեցին:

Ո՞ւմ հույսին էիր թողնում նրանց: Բարեկամների՞դ:

Երբ մի օր Գայանեն, այլև չդիմանալով այդ վիճակին, հավաքում է իրերն ու գնում մորական տուն, տատն ընդունում է, լսում կատարվածը, կարեկցում, թոռնուհուն առնում իր հովանու տակ, բայց մի քանի օր անց, երբ հայրը գալիս է աղջկա ետևից, սուս-փուս, առանց որևէ բառ ասելու թոռնուհուն ետ է ուղարկում:

Քրոջդ ու եղբայրներիդ վրա՞ էիր հույսդ դրել, որոնք ավելորդ հոգսի, գլխացավանքի տակ չէին ուզում ընկնել` գերադասելով ամեն ինչ թողնել նույնը, անտեսել այդ ամենը: Բայց դե նրանք այն նույն քույր ու եղբայրներն էին, որ քո մահից հետո, ի պատիվ քեզ` այդքան սիրելի քրոջ, իրենց առաջին թոռնուհիներին կոչեցին քո անունուվ: Ի՞նչ է` չգիտեիր, որ մարդիկ հիմա այլ կերպ են սիրում ու այդ սերը տարօրինակ ձևով արտահայտում: Սիրում են ու քո պատվին անվանակոչում են իրենց թոռնուհիներին, սիրում են ու անտերության, անուշադրության են մատնում զավակներիդ, նրանց թողնում բախտի, որ էլ ավելի վատ է, նման հոր քմահաճույքին:

Ինչի՞ էիր այդքան անփույթ վարվում առողջությանդ հետ, երբ կարելի էր բուժվել: Ինչի՞ կամ ո՞ւմ հույսով: Միգուցե Աստծո: Ի՞նչ Աստծո մասին կարող է խոսք գնալ անաստված մարդկանց հետ գործ ունենալիս:

Չէ, չգիտեիր երևի , միամիտ մարդ:

Գիտես շատ եմ սիրում աղջկադ` քրոջս պես: Երբ նրա վրա բարկանում եմ, պաշտոնական հորքուր եմ ասում, գիտեմ, որ չի սիրում նման դիմելաձևը:

Այսօր նայում եմ նրան ու տեսնում անիմաստ վատնած ու անվերադարձ կորած տարիներ: Տեսնում եմ երջանկություն չիմացող, բայց կյանքի դժվարությունների հանդեպ գլուխը չխոնարհած մի կնոջ: Կարող ես հպարտանալ նրանով, Անո տոտա: Այդ ամենը տեսնելով հանդերձ` աղջիկդ հինալաի մարդ է, սիրով ու քնքշանքով լի, բարի կամքի տեր: Միայն տեսնես, թե իչ հոգատարությամբ է խնամում թոռներիդ` տղայիդ որդիներին: Բայց նա հիմա պետք է շաատ ավելի երջանիկ լիներ:

Էէէէէէէէ…. Եթե միայն լինեիր Անո տոտա, եթե միայն լինեիր…

Առանց ծնողի մեծացած երեխան, ճիշտ է, մեծանում է, բայց թե ինչպես է մեծանում, միայն ինքը գիտի:
Շատ բան պետք չէ՝ ընդամենը մի բուռ հոգատարություն:

Բարեկամ
29.12.2010, 12:27
Տղայիս պատմում եմ Myst-ի մասին, ու որ կարելի է միասին սկսել այն խաղալ նորից: Պատմում եմ, որ տարօրինակ թունելներ կամ խցիկներ կային, որոնց մեջ մտնելով` փոխադրվում ես մի աշխարհից մյուսը: Ոնց որ ժամանակի մեքենա, ասում եմ, բայց սա տարածության մեքենա է: Իսկ եթե ժամանակի մեքենա լիներ, դու ո՞ր ժամանակները կուզենայիր գնալ, հարցնում է տղաս: Անցյալ, ասում եմ, բայց որ իշխանական միջավայրում ապրեի: Noo, ասում է խոժոռվելով ու ժպտալով, ես չէի ուզի էդքան անցյալ, ես մարտական տեսակ չեմ, ես կպարտվեի ու ինձ լավ չէի զգա: Դե, ասում եմ, պարտադիր չի մարտական տեսակ լինես այնպայման, այն ժամանակ գիտությունը նույնպես շարժում էին: Իսկ ո՞ր ժամանակները կուզենայիր գնալ, եթե ժամանակի մեքենա լիներ, հարցնում եմ: Աչքերը պտտեց դեպի առաստաղ` մմմ..., - հինգ վայրկյան առաջ, ասաց ժպտալով: Ու ի՞նչ, հարցնում եմ: Ոչինչ, ասում է, կմնայի ընդմիշտ այդ պահի մեջ: Այսի՞նքն: Դե, եթե գնայի հինգ վայրկյան առաջ, հինգ վայրկյան հետո կլիներ այն պահը, երբ հետ եմ գնում հինգ վայրկյան առաջ, ու ես ստիպված նորից կգնայի հինգ վայրկյան հետո, ու նորից հինգ վայրկյան հետո կգար այն պահը, երբ հետ եմ գնում հինգ վայրկյան առաջ, ու այդպես շարունակ...:)

ivy
21.06.2011, 00:20
Էս Սիդի պապան (գրական ասած՝ ամուսնուս հայրը), ինչպես բնորոշ է հնդիկներին, հոյակապ անգլերեն է խոսում, բայց անտանելի ծանր աքցենտով: Ականջս արդեն սովորել է, լավ հասկանում եմ իր ակցենտը: Ցավն էն է, որ ինքը իմը չի հասկանում. երևի իրենից շատ տարբերվող է:

Մի երկու շաբաթ առաջ մեր տանը նկարներ էր նայում, աչքով ընկավ իմոնցից մեկը, որտեղ ես աշխատավայրում եմ՝ մանկապարտեզում: Էդ օրը կարնավալ էր, ու ես նկարում զատիկի կերպարանքով էի՝ հատուկ շորերով, պարիկով, կպցրած թարթիչներով:
Էդպես նայում էր նկարին, ես էլ մեկնաբանեցի.
- Մեր մանկապարտեզում եմ: Մի տարի առաջ: Կարնավալ էր, ես էլ զատիկ էի դարձել...
Ու արդեն ոգևորված ուզում էի շարունակությունը պատմել, մեկ էլ նա թե.
- Ես ի՜նչ մեծ ես էստեղ երևում:
Բա դա ասելու բա՞ն էր: Հա, դե հիմա առաջվա ջահելը չեմ, բայց ինչ անպայման էր երեսիս շրխկացնել: Որ խորանանք, դու էլ անցյալ տարի ավելի թարմ տեսքի էիր...
- Հլը սպասի, ակնոցներս հագնեմ:
Ակնոցները՝ քթին ու ավելի զարմացած.
- Ախր շաա՜ատ մեծ ես երևում:
Գլուխն էլ հնդիկավարի շարժելով:
Մտածում եմ՝ երևի սա կոմպլիմենտի ձև է, երևի ուզում է ասել՝ հիմա ավելի լավն եմ...
- Աղջիկդ էլ հաստատ քեզ է քաշելու՝ արագ մեծացող:
Քիչ էր ինձ նախշեցին, մի հատ էլ «շուտ ծերանալու գենս» խեղճ էրեխուս վերագրեցին...
Ես էդպես դարդերի մեջ ընկած, մեկ էլ թե.
- Մի տարեկանում էլ արդեն մանկապարտեզ էիր հա՞ գնում:
Հը՞ն: :blin

Էս մարդը "ago"-ն "old" էր լսել՝ հասկանալով, թե նկարում մի տարեկան եմ: Ու էսքան ժամանակ հիանում էր, թե ինչ փարթամ էրեխա եմ եղել:
Չմոռանամ ասել, որ էդ նկարում երեսուն տարեկան եմ...

Սա էլ էդ «մի տարեկան» բալան.

http://i51.tinypic.com/50lmdg.jpg

E-la Via
04.10.2011, 19:00
Հայոց աշխարհի օրիորդներ, այ այդպես պինդ, աչքի լույսի պես պահեք-պահպանեք ձեր "բարիքը" , դրանից կուռք սարքեք, օր ու գիշեր զոհասեղանի առաջ աղոթք արեք ու ձեր ունեցած լավագույնը նվիրաբերեք այդ կուռքին : Որպես փոխհատուցում՝ դրախտում տեղ ռեզերվ կանեք ու թքած, որ ձեր "բարիքը" մի օր որդերի բաժին է դառնալու:

Իսկ հիմա պատմությունը:
Մի քանի ամիս առաջ բարեկամուհիներիցս մեկը պատմեց, որ իր քառասունամյա բավականին լավ պաշտոն զբաղեցնող գործընկերուհիներից մեկը իրեն լավ չի զգում, ցավեր ունի, բայց չի գնում հետազոտման: Իսկ չի գնում, որովհետև... որովհետև ամաչում է գինլկոլոգին դիմի, իսկ ամաչում է, որովհետև իր մայրիկի դաստիարակության համաձայն, չամուսնացած աղջիկն ինչ իրավունք ունի գինեկոլոգի մոտ գնա, ու օ՜ սարսափ, դեռ մի բան էլ մերկանա... խայտառակություն: Բարեկամուհիս դա լսելով ` գործընկերուհուն առաջարկում է մորը չասել այդ այցելության մասին, ու խեղճն այնքան է զարմանում իրեն այդքան խորթ մտքի վրա, որ միանգամից չի էլ ըմբռնում ասածը: Մի շաբաթ անց ասում է, որ կմտածի այդ ուղությամբ, իսկ մի ամիս անց գաղտնի գործողության մի բարդ կոմբինացիա մշակելով` գնում է ստուգման:
Իսկ ստուգման ժամանակ մի ամբողջ պատմություն է խաղում բժշկի գլխին: Նախնական ստուգումից հետո, երբ բժիշկը ներքին հետազոտություն է նշանակում, սա կտրականապես հրաժարվում է` ասելով, որ ինքը դեռ աղջիկ է , մի գեղեցիկ օր պատրաստվում է ամուսնանա, իսկ եթե հանկարծ կուսաթաղանթը վնասվի, ինչպես դա պետք է բացատրի իր ամուսնուն: Ալամ աշխարհով խայտառակ կլինի: Մի քանի ժամ տևող բժիշկների համբերատար բացատրություններից հետո, սա հասկանում է, որ ինքը նախնական հետազոտությունների տվյալներով բավական լուրջ խնդիրներ ունի ու որպեսզի դա ճշտվի նման հետազոտություն պարտադիր պետք է արվի, ու ուզած- չուզած պետք է կամ հրաժեշտ տա կուսաթաղանթին, կամ կյանքին:
Սա լսելով` հետաձգում է այդ հետազոտությունը` մայրիկի կարծիքն իմանալու ու դաբրոն ստանալու համար: Դե ինչպես արդեն հասկնաում ենք` այդ լուրը (ոչ թե աղջկա հիվանդության, այլ ստուգման) մայրիկին գրեթե գերեզման հասցրեց, իսկ երբ ուշքի եկավ, աղջիկա ձեռքը բռնած` գնաց մի քանի այլ բժիշկների մոտ` հուսալով "վատագույնից խուսափել", բայց չստացվեց:
Մի խոսքով հետազոտություն արեցին, իսկ արդյունքները վատագույն էին, որ կարելի էր սպասել` չարորակ ուռուցք հայտնաբերեցին, շտապ վիրահատություն նշանակեցին: Արգանդի հեռացման հետ մեկտեղ այս կինը հրաժեշտ տվեց երբևէ ամուսնանալու, իրեն կին զգալու ու մայրանալու երազանքներին: Ամիսներ շարունակ չէր կարողանում ուշքի գալ, չէր հասկանում, թե ինչպես կամ ինչի համար շարւնակի կյանքը, քանի դեռ բարեկամուհիս նրան չհուշեց, որ կարելի է մի երեխա որդեգրել ու հենց նրա համար էլ ապրել: Այս միտքը նրան կյանքի վերադարձրեց: Սկսեց արագ ապաքինվել ու երբ իր մորն հայտնեց մտադրության մասին, այդ կինը ուր որա է, պատրաստվում էր աղջկան անկյուն կանգանցնել, բայց առաջին անգամ հանդիպեց վերջինիս վճռական հայացքին ու տեղի տվեց:
Հիմա նրա կյանքը լավից, թե վատից կարգավորվում է, հունի մեջ ընկնում, բայց ահա թե ինչ էի ուզում ասել:

Նմանատիպ դեպքերի հաճախ կարելի է հանդիպե մեր հասրակության մեջ, բայց հայ աղջիկ, հայ կին մի ափսոսա քեզ: Ծնվել ես սիրելու համար: Շատ մարդիկ կան, որ արժանի են քո սիրուն: Երբ մարդ է հանդիպում ճանապարհիդ, որը ոչ հանցագործ է, ոչ վերջին տականք, նրան ու քեզ հարաբերություններ կառուցելու հնարավորություն տուր` մի կողմ դնելով սպիտակ ձիով ասպետի մասին ռոմանտիկ պատկերացումները: Մարմինդ քեզ տրված է նաև սեքսով զբաղվելու, հաճույք ստանալու ու հաճույք պարգևելու համար: Մի ափսոսացեք այն, օգտագործեք ըստ արժանվույն, վերջիվերջո, էլի եմ ասում, այն մի օր թառամած, կնճիռներով պատված՝ որդերի բաժինն է դառնալու:

impression
09.05.2012, 11:53
ուրեմն, էս նոր շենքը, ու տեղափոխվել եմ, արդեն հայտնի ա բոլոր նրանց, ովքեր էս տանն էղել են, իր ցնդած հարևաններով
բառիս բուն իմաստով՝ ցնդա՛ծ
մի քանի օր առաջ դուռը ջարդում են, գնում բացում եմ, տեսնեմ կողքի հարևան տատին ա, ինքն էն նավսա-մունաթա-անեծքային տատիներից ա, սուպեր հնացած, ամբողջ մարմնից մենակ քիթն ա աշխատում, էն էլ՝ ուրիշի գործերի մեջ խցկվելու համար
դուռը բացեցի, տեսա ինքն ա, միանգամից տրամադրությունս փչացավ, էդ կնիկը տեղով մեկ շառ ա ու անհամություն
-ինչ,-ասում եմ՝ նայելով աչքերին:
-էս դռանդ դեմի շորը ե՞րբ ես փոխելու,-անվրդով ասում ա նա՝ ուղիղ նայելով ինձ, իբր հենց տենց էլ պետք ա լիներ, ինչ կա որ
-ի՞՞՞՞նչ:
-ասում եմ դռանդ դեմի շորը կփոխես, բալկոնի զիբիլներն էլ հավաքի տար թափի, դրսից սիրուն չի նայվում

:o

ivy
09.05.2012, 12:00
Լիլ, ես ձենով ծիծաղում եմ, դա կինո ա, Կուստուրիցա, Ալմոդովար :D

impression
09.05.2012, 12:11
էս նույն շենքի տակի բուդկայից ամեն օր առևտուր եմ անում, երբ դեռ նոր էի տեղափոխվել, երրորդ օրը վաճառողից նկատողություն ստացա՝ էդքան կոլա խմել չի լինի, դու գիտես դա ինչ վնաս ա, մեջը ԴՈՊԻՆԳ են լցնում :Shok
հետո նենց ստացվեց, որ իմ հիմնական ծխախոտը՝ Marlboro Fine touch-ը փոխարինեցի մի քանի անգամ ավելի թույլ, բայց նախորդին գնով ընդամենը հարյուր հիսուն դ րամ զիջող Esse 1-ով
առաջին անգամ նա դա տվեց՝ առանց ավելորդ հարցերի, բայց երկրորդ օրը չդիմացավ՝
-երևի աշխատավարձ չես ստացել, հա՞ :mamajan
էսօր մտնում եմ՝ նա արդեն պատրաստ ա
-էս վերջերս կոլա չես առնում...
ասում եմ, հա, չեմ խմում կոլա, բայց դա աշխատավարձի հետ կապ չունի, ուղղակի չեմ խմում
-հա դե, ջահել էրեխա ես, էդքան դոպինգն օրգանիզմիդ ինչի ա պետք (ու էդ նենց տոնով, որ արդեն համակերպվում ես, որ իրոք դոպինգ կա կոլայի մեջ ու հետն էլ հասկանում ես, որ նա դոպինգ ասելով նկատի ունի վիագրա)