PDA

Դիտել ողջ տարբերակը : Մանրապատումներ



Էջեր : 1 [2] 3 4

Smokie
10.10.2012, 12:52
Հասա էս թեմայի 8-րդ էջին:Չզարմանաք, որ Նոյի թվի գրառման համար վարկանիշ ստանաք::)) Մի շնչով են կարդացվում ձեր մանրապատումներն ու գրառումները, մեկը մեկից լավն ու զվարճալի, նաև տխուր (Աաաա՜րս:cry)


Դայանա ջան, մեջս տպավորվում ու դուրս չի գալիս։ :( Հատկապես, երբ երեխաներին է վերաբերվում։ Ավելի սքանչելի արարած, քան երեխան է, ես տեսած չկամ։ Մաքուր հոգու փայլը աչիկներում, ամեն ինչին հավատացող, զարմանալու ունակությունը չկորցրած, ամեն մեկը՝ մի փոքրիկ արև :) (ռուսական մի ֆորումում այսպես էի գրել. "Каждый ребенок - маленький, светлый мирок, а взрослые - большие, черные дыры")։ Իրոք, եթե ուզում ես հոգիդ հանգստանա, հավատդ չկորցնես մարդու նկատմամբ, բարու, գեղեցիկի նկատմամբ՝ շփվիր քառորդ ժամ երեխայի հետ։ Ես, օրինակ, իմ կյանքի ամենաերջանիկ պահերն եմ համարում երեխաների հետ շփումը։ Երբ նրանց համակարգչով հացից, մրգերից ու բանջարեղենից պատրաստված կոմոպոզիցիաների լուսանկարներ եմ ցույց տալիս (հասարակ բան, տեղադրեցի ֆորումում, ոչ ոք չարձագանքեց, իսկ երեխաներն այնպիսի հետաքրքրությամբ են նայում, հարցեր տալիս, ուրախանում), հետաքրքիր բաներ եմ պատմում, երաժշտություն ենք լսում։ Երեխաների հետ շփվելը հեշտ է, մոռանում ես հոգսերի, հոգնածության մասին։ Ընդ որում, սա մարդկանց միակ դասակարգն է, որի համար միջազգայնական, կրոնական, քաղաքական և այլ սահմաններ չկան։
Համալիրում բողոքական ժամանակս գնացել էի մի սեմինարի, որին չինացիներ էին եկել իրենց երեխաների հետ։ Մի րոպե էլ չքաշեց, որ հայ, ռուս ու չինացի երեխաները, առանց իրար լեզու իմանալու, սկսեցին միասին խաղալ, խաղաղ, համերաշխ, ուրախ։ Իտալացի ընկերոջս տանը նրա մեծ տղայի հետ (6-7 տարեկան) էլեկտրական դաշնամուրով իտալական երգեր էինք նվագում միասին, ուրախանում՝ այն դեպքում, երբ երկուսիս իմացած ընդհանուր լեզուն ֆրանսերենն էր, այն էլ մի քանի բառ։
Երեխան մի ուրույն աշխարհ է. մաքուր, լուսավոր, գեղեցիկ (տգեղ երեխա չկամ տեսած կյանքումս)։
Ու երբ տեսնում ես, որ այդ էակների նկատմամբ ոտնձգություն է կատարվում, չարություն, կոպտություն, մեջդ ամեն ինչ խառնվում է :( Ու հիշում ես ամեն ինչ, չես կարողանում մոռանալ։

Այ, Կասիոպեայի որբանոց կազմակերպած այցելության նկարները նայեք, երեխաների լավաշից պատրաստած կոմպոզիցիաները, բա դա հրաշք չէ՞։

Դե լավ, այս թեմայով որ ծավալվեմ, էլ չեմ կարողանա կանգնել, համ էլ թեմային չի բռնում։

Մի բան էլ ասեմ. ինչքան մեծանում եմ, այնքան ավելի դժվար է դառնում երեխայի աչքերի մեջ նայելը, չեմ դիմանում նրանց մաքրությանը։ Դա հասկանալի է՝ խավարն ի՞նչ գործ ունի լույսի հետ...

Արսեն ջան ինձ անչափ դուր եկան այս խոսքերդ, լիովին համամիտ եմ քեզ հետ, Աստված պահի Ձեր ընտանիքը::) Լավն եք:love



Էհ, իսկ ես չեմ կարողանում։ Դու Ժելեզնիկովի "Чучело"–ն կարդացե՞լ ես։ Ֆիլմն էլ կա, Յուրի Նիկուլինն ու Քրիստինա Օրբակայտեն են խաղում։ Ուղղակի սպանիչ գիրք է ու ֆիլմ։ Հազար օսկար արժի։

Մի դեպք էլ պատմեմ, գնամ։ Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ այդ երեխայի վարքը, շատ եմ մարդկությունից հեռացել։ Մի շվեյացարական սուպերմարկետում ընկերոջս էի սպասում։ Մի հնդիկ կին էր կանգնած երեխայի հետ։ Երեխան ինչ–որ շատ էր ջղայնացրել նրան։ Կինը անընդհատ գոռում էր, ատամները սեղմում։ Հետո սկսեց երեխային խփել։ Եվրոպացիների մոտ ընդունված բան չի, իհարկե, բայց դե ու՞մ ինչ բանն է՝ ուրիշի գործին խառնվեն։ Ես սպասում էի, որ երեխան կփախչի մորից, մանավանդ, որ նա չէր պահում նրան, միայն հարվածում էր՝ մեջքին, գլխին, երեսին։ Երեխան լացում էր, ձեռքերով գլուխը փակեց։ Հետո ձեռքերը քաշեց գլխից, փաթաթվեց մոր ոտքերին ու սկսեց հեկեկալ։ Մայրը շարունակում էր հարվածել անպաշտպան գլխին ու մեջքին, բայց սա է՛լ ավելի ամուր էր բռնվում մոր ոտքերից ու ավելի ուժեղ լացում։
Կինը չդիմացավ, թափով գրկեց երեխային, գլուխը սեղմեց կրծքին, սկսեց համբուրել ու հեկեկալ։ Երկուսով էին լացում, մայրը երեխայի ձեռքերն ու երեսն էր համբուրում, ինչ–որ բաներ ասում ու լացում։ Երկուսով հեկեկում էին, բայց մայրն ավելի ուժեղ էր լալիս։

Հետո, երբ հիշում էի այս դեպքը, հիշեցի Աստվածաշնչի մի դրվագի մասին, որում Աստված ասում է Իսրայերին՝ քեզ հարվածեցի, բայց չդարձար Ինձ։ Ես էլ միշտ մտածում էի՝ ախր որ մեկին ծեծես, ո՞նց պիտի քեզ դառնա։ Բայց, փաստորեն, կարող է։ Ու միայն հիմա եմ հասկանում, թե այդ խոսքերից հետո Աստված ինչպես է ասում այդ նույն Իսրայելին՝ քեզ հետ եմ լինելու, քեզ աչքի բիբի պես եմ պահելու, հավիտյան քեզ վրա չեմ բարկանալու։
Երևի դա միայն ծնողը կարող է մինչև վերջ հասկանալ...

Ինչ ուզում է լինի, մոր սիրտը սուրբ է,:love:( Լավ վերջաբան էր:

Smokie
10.10.2012, 13:03
Մի դեպք հիշեցի, կիսատխուր–կիսաուրախ։

Կապանից մեր բարեկամներից մեկի երեխաներն էին եկել, աղջիկ ու տղա, երևի մի 7-8 տարեկան։ Փողոցով միասին քայլում ենք, ինձ հարցաքննում են։
(Տղան) –Բա տյու սոտըվի ունե՞ս։
–Չէ, չունեմ (երջանիկ մարդ էի, չունեի այն ժամանակ)։
(Զարմացած աչքեր) –Բա խէ՞ չես առնում, փող չունե՞ս։
–Չէ, ինձ պետք չի գալիս, դրա համար էլ չեմ առնում։
(Թերահավատությամբ նայում է վրաս ու լռում։ Մի քիչ քայլում ենք, աղջիկը հարցնում է) – Բա տյու մաշնա ունե՞ս։
–Չէ չունեմ։
–Որ մեծանաս առնե՞լու է՞ս։
–Չէ, ես մեքենա չեմ սիրում։
–Խէ՞, բա քեզ պետք չի՞։
–Չէ, պետք չի։
Մի պահ կանգնեցին, քույր և եղբայր մեծ աչքերով իրար նայեցին ու միաբերան ասացին.
– Շյաշ ա, է՜ :D

Մի բան էլ ես պատմեմ

Իսկ էս տարի մե՛ր կապանցի բարեկամի տղան էր եկել մեր տուն: 12 տարեկան ա: Կոմպով գոնկա էր քշում, երբ խաղը անջատեց, ասեցի:
- Ուզում ե՞ս մուլտիկ նայես:),- մեր հին հայկական մուլտերից էի ցույց տալու::lova
- Չէ,- ասում ա:- Պուճուր էրեխան դու՛ ես:P:))


:( :D

Ամմէ
03.12.2012, 23:10
Էրեխեքի մասին էս երրորդ մանրապատումն էլ դնեմ, ու էսօր հերիք է: :)
Իրենք ահագին հնոտ են բայց, բլոգիցս եմ թխում: ;)


***
Արամի մազերը երկարել էին, խտացել, մգացել ու ծածկում էին սպիտակ ճակատը, սև աչքերը ավելի արտահայտիչ ու խոշոր էին դարձել: Նենց սիրուն էր: :) Հագին էլ իր տարիքի համար չափազանց ստիլնի շորեր էին` մի տեսակ ռետրո ու ռոքային:
Ոնց-որ յոթանասունականների տղա լիներ: :)
Նենց երջանիկ զգացի ինձ, որ համարյա ծնված օրվանից գիտեմ իրեն, ու աչքիս առաջ մեծանում և տղայանում է: Շուտով չորս տարեկան կլինի: :)
Աննան էլ արդեն մեկ ու կես տարեկան է և անընդհատ ասում է.
- Արամինն ա:
Ուրիշ բան ասել դեռ չգիտի: Իր իսպանացի մաման էլ շատ հպարտ է աղջկա հայերենով: :)
Արամը էդ տարիքում արդեն երեք լեզվով խոսում էր` հայերեն, իսպաներեն, գերմաներեն: Տարբեր են իրենք...

Արամը կամուրջ էր կառուցում, տեսավ, որ էկել եմ, ինձ ներառեց կառուցման մեջ` քթի տակ ասելով.
- Աննայի գլուխը խլելու եմ:
Աննան էլ հա փորձում էր քանդել Արամի սարքածը, ու շատ արագ հասկացա, որ Արամը, խլել ասելով, պոկել նկատի ուներ: :)

Գնացինք հաց ուտելու: Արամը կերավ վերջացրեց ու ասաց ինձ.
- Հռիփսիմե, շալակը երգի:
Էդ տղու պատվերը ինձ համար օրենք է: :)
Ու կլկլացրեցի.
Քեռին եկավ մեր բակը,
Դու լու լու, դու լու լու,
Մեր բակը,
Մի մեծ կճուճ շալակը,
Դու լու լու, դու լու լու,
Շալակը,
Կճուճն ընկավ, կոտրվեց,
Դու լու լու, դու լու լու,
Կոտրվեց,
Միջի մածունը թափվեց.
Դու լու լու, դու լու լու,
Ախ, թափվեց...

Աննան երջանկությամբ իր գդալն էր ճոճում օդում` դեմքիս վրա յոգուրտային բրավոներ ցփնելով:
Արամն էլ, որ առաջ երբեք չէր խորացել էդ երգ մեջ, հիմա սկսեց միտք անել.
- Հռիփսիմե, իսկ ինչո՞ւ կճուճն ընկավ:
- Կճուճը պարանով կախված էր քեռու շալակին, պարանը պոկվեց, կճուճն ընկավ:
- Ինչո՞ւ պարանը պոկվեց:
- Կճուճը ծանր էր, պարանը չդիմացավ ծանրությանը ու պոկվեց...
Արամը շարունակեց մտածմունքը.
- Մածունը թափվեց...
- Հա...
- Կատուն էկավ, մածունը կերավ, գնաց տատի մոտ...
Մեկ էլ տեղից վեր կացավ.
- Մի հատ սպասի, հիմա քեզ մի պատմություն եմ պատմելու:
Ու տարավ իր ամանները դրեց լվացարանի մեջ, հետ էկավ նստեց իր տեղում ու շարունակեց.
- Մի պատմություն եմ ուզում քեզ պատմել չար տատիկի մասին: Աղջիկն ու տղան գնում էին անտառով, մեկ էլ մի տուն տեսան` շոկոլադի ու թխվածքի պատերով: Մոտ եկան, որ ուտեն, միջից չար տատին տեսավ նրանց ու ուզեց աղջկան ուտել: Բայց աղջիկը մտավ տուն, ու ինքը կերավ տատիին: Աչքերն էլ կերավ, ականջներն էլ... տուտուզն էլ:
- Էդ չար տատիի անունը Կախարդ Պառավ էր հաստատ,- ասացի ես:
- Հա, էդ չար տատի Կախարդ Պառավը հեքիաթի մեջ ա ապրում, թե չէ ինքը չկա... Տենց բաներ չկան:
Հետո նորից վեր կացավ տեղից, ու կողքովս անցնելիս` առանց ինձ նայելու արտասանեց.
- Արի գնանք սենյակ, քեզ մի պատմություն էլ պիտի պատմեմ:
:)

Երեկոյան` գնալուցս առաջ, մաման խնդրեց, որ Աննայի համար էլ առանձին գամ, երբ Արամը տանը չի լինում, որ Աննան էլ հայերեն սովորի, թե չէ էսպես Արամը ամբողջությամբ վերցնում է ինձ, քուրիկին ինձնից բան չի հասնում:
Դռան մոտ Արամն ինձ ասաց.
- Կոտրելու եմ Աննային:
- Մի կոտրի Աննային,- ասացի ես:
- Ինչո՞ւ:
- Ինքը քո լավ ու բարի քուրիկն է:
- Հա,-համաձայնեց Արամը:
Ու անմիջապես ավելացրեց.
- Բայց չգիտեմ:
:)

Է՜, լավ էլի, ինչ կարդացի Արամ էր, այ մարդ Արամներից պրծում չկա՞:D

ivy
06.02.2013, 00:52
Մեր տան կողքի խանութները

Մեր տան կողքին մի քանի թիթիզ-միթիզ խանութների կան, որտեղ երբևէ չէի մտել, որովհետև մտածում էի՝ ինձ էնտեղից ոչ մի բան պետք չի գա:
Բայց վերջերս՝ Հայաստան գնալուց առաջ, քուրիկիս համար նվեր էի ուզում առնել, որոշեցի էդ խանութներից մեկը մտնել, քանի որ ահավոր հիվանդ էի ու հեռու գնալ ուղղակի ի վիճակի չէի, իսկ օր արդեն չէր մնում:
Ու ես սենց ոտից գլուխ կապկպված-ծածկված՝ էլ բրդի շարֆեր, էլ գոբլինի գլխարկ, էլ քուրք ու վալինկեք, մտնում եմ էդ զիզի խանութը: Քիթս կարմրած, աչքերս կուլ գնացած ու ես էլ մի հազ եմ դրել, գնա գալիս եմ...
Դուռը բացում եմ ու դիմացս անմիջապես գալիս տնկվում է քառասունին մոտ, ոտից գլուխ դզած-փչած մի տղամարդ՝ էնքան խնամված, որ փակ քթովս մարմնի վրա օգտագործած բոլոր կրեմների հոտը առնում եմ: Հագած-կապած-մշակված եվրոպացի գեյ: Նա ինձ որ տեսավ, ձեռքերը միանգամից տնկեց օդում, կոնքը առաջ թեքեց, ու թե՝ ինչով կարող եմ օգնել: Հետն էլ էնպես սկսեց նայել վրաս, որ ես արդեն ուզում էի հետ-հետ դուրս գալ: Բայց աչքս ընկավ խանութի պարունակությանը, ու հասկացա, որ քրոջս համար էնտեղից հաստատ մի բան կճարեմ: Ինքը իմ նման քնձռոտ չի, սիրուն բլանդինկա է՝ կարմիր պամադայով:
Խռպոտ ձայնով ու հայկական ղըռռ ակցենտով ասում եմ.
- Քրոջս համար նվեր եմ փնտրում:
- Ի՞նչ կարգի նվեր:
Արդեն լուրջ հասկացնել է տալիս, որ ես իր խանութում հաստատ ոչ մի բան գտնողը չեմ: Ես սենց մի լավ քիթս ներս եմ քաշում ու թե.
- Այ էս մի հատ նայեմ:
Ձեռքս տանում եմ, որ վերցնեմ, սա թե.
- Դուք ձեռք մի տվեք, ասեք, ես ցույց կտամ:
Ու նենց մի ակնհայտ զզվանքով է վրաս նայում, որ ես իր տեղը վատ եմ զգում: Քոռանամ ես, երևի փշաքաղված էլ կլիներ...
Լավ է, էդ պահին լիքը զարդերով ու ընտիր սանրվածքով մի պատկառելի տարիքի կին մտավ ներս, ու խանութպանը միանգամից անցավ նրան սպասարկելու:
Ես էլ սկսեցի ամեն ինչին ձեռք տալ: Ու ամեն ինչի վրա հազալ:
Վերջը գտա ինչ որ ուզում եմ, տարա դեմ տվեցի սիրունիկին, թե էս եմ առնում: Նա մի քիչ փափկեց իմ հանդեպ, թեև դեռ աշխատում էր բացիլներիցս հնարավորինս հեռու պահել իրեն: Գնածս նվերը փաթաթեց-մաթաթեց, տվեց ինձ, լավ օր մաղթեց, բարով-խերով ճամփեց:

Դրանից հետո էդ խանութներին մոտիկ չէի գալիս:
Բայց էսօր ասեցի՝ մի շանս էլ տամ իրենց:
Մի հատ պստլիկ խանութ կար էդ շարքում, որ ինչքան նայում էի, միշտ փակ էր լինում ու գրված էր վրան, որ օրվա մեջ երկու ժամ է բաց: Ցուցափեղկից տեսնում էի, որ շատ որակյալ ու ընտիր մանկական խաղալիքներ են ներսում, որոնք սովորական խանութներում չես գտնի: Էսօր մեկ էլ որոշեցի գնալ էդ խանութը, դեռ Սոնյային էլ հետս վերցնել: Ժամը հարմարացրեցի ու գնացինք:
Ներսում մի երիտասարդ կին էր՝ ահագին պարզ ու հասարակ: Սկսեց պատմել, թե ինչու է խանութը միայն երկու ժամ բացում, էդպես զրույցի բռնվեցինք: Իսկ խաղալիքներն իսկապես շատ լավն էի: Բացատրում էր՝ որն ինչ է, խորհուրդ տալիս որն առնել: Մեկի մասին ասաց.
- Սա ես իմ տղայի համար էի վերցրել, որ ինքնաթիռում խաղա, դիմանա թռիչքին:
- Դե իմ պստոն էնքան է թռչում, որ արդեն լրիվ սովորել է դրան, ինքնաթիռում իրեն զբաղեցնելու խնդիր չի լինում, - ասացի ես:
- Իսկ ո՞ւր եք էդքան թռչում:
Սկսեցի թվարկել, երբ հասա Հայաստանին, աչքերը լուսավորվեցին:
- Հայաստա՜ն, դա իմ երազանքների երկիրն է: Ո՜նց եմ ուզում էնտեղ գնալ, ու արդեն ինչքա՜ն ժամանակ է...
Կյանքում չէի պատկերացնի, թե որևէ գերմանացուց էդպիսի բան կլսեմ... Ապշեցի:
Ասեցի, որ Հայաստանից եմ: Նա ավելի ոգևորվեց: Սկսեց հարձուփորձ անել: Պատմեց, թե ոնց է հիացած հայկական խոհանոցով, էս բանով, էն բանով:
- Ամռանը գնանք միասին, - ասացի ես:
Ոնց որ թե էդ միտքն իրեն էնքան էլ վատը չթվաց:
Մի խաղալիք առա ու խոստացա նորից երևալ իրենց կողմերում, հատկապես, որ հենց տանս կողքին են:
Չգիտեմ՝ ով էր ավելի շատ ուրախացել՝ ես, թե ինքը:
Ընկերացանք երևի, հավես էր: :)

ivy
06.02.2013, 01:52
Էս թեման ահագին անհաջող տեղում է. հա սարդոստայն է կապում: Բոլորն իրենց մանրապատումները Անկապ օրագրում են գրում:
Մարդիկ, էստեղ պատմեք, Անկապում քոմենթել չի կարելի, իսկ էստեղ՝ ինչքան ուզես :)

Mephistopheles
06.02.2013, 01:57
Էս թեման ահագին անհաջող տեղում է. հա սարդոստայն է կապում: Բոլորն իրենց մանրապատումները Անկապ օրագրում են գրում:
Մարդիկ, էստեղ պատմեք, Անկապում քոմենթել չի կարելի, իսկ էստեղ՝ ինչքան ուզես :)

Օքեյ… հիմա գնամ բերե՞մ ընդեղից… քլնգեք…

ivy
06.02.2013, 02:17
Օքեյ… հիմա գնամ բերե՞մ ընդեղից… քլնգեք…

Մեֆ, աշխարհում քլնգելուց բացի ուրիշ քոմենթներ էլ են լինում՝ հատկապես, եթե խոսքը մարդկանց հետ իրականում պատահած պատմությունների մասին է :))

Mephistopheles
06.02.2013, 03:18
Մեֆ, աշխարհում քլնգելուց բացի ուրիշ քոմենթներ էլ են լինում՝ հատկապես, եթե խոսքը մարդկանց հետ իրականում պատահած պատմությունների մասին է :))

Օքեյ ուրեմն քլնգելու հետ մեկտեղ նաև արեք էդ քոմենթմերը…

Srtik
09.02.2013, 14:02
Տասնմեկ տարեկան էի։ Մի օր որոշեցի տատիս համար թաշկինակ ասեղնագործել ու իր ծննդյան օրը նվիրել։ Ասեղնագործում էի ու մտածում՝ իբր տատի ինչին ա պետք սա, բա որ չհավանի, բա որ էս, բա որ էն, ու էնքան ականջի հետև գցեցի էդ ասեղնագործելս, որ տատիս ծննդյան օրին մնաց մի շաբաթ։ Պիտի էդ մի շաբաթում մի կերպ վերջացնեի, որովհետև մաման ասեց. «Բա ո՞ւր ա, ասում էիր՝ ասեղնագործելու՜ եմ, նվիրելու՜ եմ, մենակ խոսում ես»։ Ես էլ ասի՝ էլի որ, ասեղնագործելու էլ եմ, նվիրելու էլ եմ, դե կտեսնես։
Թարսի պես էլ էնպես ստացվեց, որ էդ շաբաթ տատս եկավ մի քանի օրով մեր տանը մնալու։ Ցերեկները գալիս էր իմ ու քրոջս սենյակ՝ հանգստանալու, ես էլ էդ ժամանակ անընդհատ փշերի վրա էի, որ հանկարծ չտեսնի՝ ասեղնագործում եմ, թե չէ կուզենա տեսնել, թե կոնկրետ ինչ եմ ասեղնագործում, հետո էլ անակնկալ չի լինի։ Հենց գալիս էր սենյակ, թաքցնում էի օղակն ու թելերը, մի գիրք վերցնում ձեռքս, իբր կարդում էի։ Էս տատս էլ իմ ձեռքին որ ամռանը գիրք կամ տետր էր տեսնում, խղճահարությամբ էր լցվում մի տեսակ ու միշտ համոզում էր, որ քիչ կարդայի. արձակուրդը հանգստանալու համար էր։ (Գյուղում մի աղջիկ իբր շատ սովորելուց գժվել էր, տատիս աչքը վախեցել էր։ :D Միշտ ասում էր՝ ուղեղին հանգիստ ա պետք։) Դե ես էլ հո չէի ասի՝ չեմ կարդում։ :oy Սպասում էի տատիս աչքը կպներ, թաքուն հանում էի օղակս ու անընդհատ աչքս տատիս վրա պահելով՝ ասեղնագործում։
Հասցրեցի։
Ծննդյան օրը նվերը հանձնելու հազար ու մի ձև մտածեցի, բայց ոչ մի հարմար պահ չկարողացա գտնել դրա համար։ Վախենում էի, որ հանկարծ տատս կտաներ ու բոլոր հյուրերին ցույց կտար, ես էլ հեչ չէի սիրում ուշադրության կենտրոնում լինել։ Էդպես էլ մնաց։ Արդեն սկսեցի անհարմար զգալ, մտահոգվել, բայց չգիտեի ինչ անել։ Վերջը եկավ էն պահը, որ պապան ասեց՝ արդեն գնանք, ուշ ա։ Խուճապի մեջ ընկա։ Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ… Տարա ասեղնագործածս դրեցի տատիս մահճակալին ու դուրս եկա։ Մեկ էլ մտքովս անցավ՝ բա որ տատը չիմանա ով ա դրել։:think Արագ-արագ պահարանից մի տետր հանեցի, մի թերթ պոկեցի ու անճոռնի ձեռագրովս շնչակտուր սկսեցի, ինչ խելքիս փչեց, գրել։ Ուրիշ ժամանակ որ ուզենայի էդքան բան գրել, չէր գրվի, չէի իմանա՝ ինչ գրել, իսկ էդ պահին գրվում էր ու գրվում, մերոնք էլ կազմ ու պատրաստ կանգնել, միաբերան Նարին էին կանչում, որ դուրս գայի տնից։ Էդպես թուղթն ու գրիչը դրեցի թաշկինակի վրա ու հանգիստ շունչ քաշելով՝ դուրս եկա։ Ինձնից հետո ինչքան ուզում էր, ում ուզում էր, թող ցույց տար, հեչ պետքս էլ չէր, միայն թե ես էնտեղ չլինեի։ :D Գլխիս գալիքը չգիտեի…
Տատս սովորություն չուներ սենյակի լույսը միացնելու։ Գիշերը քնելուց առաջ մահճակալի ծածկոցի վրա ինչ-որ բան էր տեսել, նոր լույսը միացրել ու հասկացել էր՝ ինչն ինչոց է։ :)
Չէի սպասում, բայց իրոք էն ինչքա՜ն էր ուրախացել, կարծես թե աշխարհն էի նվիրել իրեն։ Դրանից հետո ով գար-չգար իր տուն, անպայման պատմում էր, թե ոնց եմ անակնկալ մատուցել իրեն։ Հետո գնում բերում էր ասեղնագործածս, մի տեսակ խնամքով/զգուշորեն բռնելով՝ ցույց տալիս ու էլի տանում պահում։ Ես էլ կարմրում-կապտում էի, մեջս ջղայնանում, թե ինչի է ցույց տալիս, բայց մի կողմից էլ ինձ լավ էի զգում, որ տատն իրեն էդքան լավ էր զգում բոլորի մոտ ու ուրախանում։ Արդեն ես էլ էի համոզվել, որ նվերը հանձնելու ամենալավ տարբերակն էդ էր, թեև կանխամտածված չէի արել, այլ պահի ազդեցության տակ։

Մինչև հիմա աչքի լույսի պես պահում է էդ թաշկինակը ու երբեմն սկայպով խոսելիս հիշեցնում՝ Նարինե ջան, հիշո՞ւմ ես, որ թաշկինակ էիր ասեղնագործել ու դրել բարձիս վրա… Ես էլ էլի կարմրում եմ։ :oy

Գալաթեա
09.02.2013, 18:50
Սասի հետ որ նոր-նոր ընկերություն էինք անում, ահագին մտերիմ էինք: Ես իրեն էի իմ դարդերը պատմում, ինքը ինձ՝ իրենը: Ահագին էլ բան կար պատմելու, երկու կողմից էլ:
Ժամանակի ընթացքում ինքներս էլ չզգացինք՝ ոնց հայտնվեց էն մյուս զգացմունքը: Էս հիմիկվանը էլի:
Մի օր Վեստում էինք, Մառան էր էդ օրը, էն բեսեդկի էս կողմի սեղանի մոտ էինք նստած ու սենց խոսքը խոսքի հետևից, մեկ էլ պարզվեց՝ սիրում-միրում ենք իրար:
Էդ օրը հենց էդ սեղանի մոտ առաջին անգամ համբուրվեցինք ու էն կռիս Մառան ձեռ էր առնում հետո, երբ մեզ տեսնում էր:
Դե սենց թե նենց հանդիպում էինք երկուսով, ընկերական, բայց էդ ժամանակ արդեն ուրիշ բնույթ ստացան հանդիպումները: Ու չէինք ասում էրեխեքին, որ հանդիպում ենք առանձին: Չէինք ուզում Ակումբցիք իմանան: Տենց շուտ էլի: Ինչքան կարայինք՝ ուզում էինք գաղտնի պահեինք:
Էդ ժամանակ նաև լողի էինք գնում միասին ու մի անգամ որ դուրս եկանք Դավիթ Համբարձումյանից, էրեխեքը զանգեցին՝ բա թե Սասենց մետ ենք, եկեք: Սասենց մոտը պիցցայանոց էր, Ակումբցիքի սիրած տեղերից մեկը հավաքվելու...էլ չկա հիմա, ափսոս:
Գնացինք, երկուսով մտանք մեկ էլ էս Տաուրուսը նայեց ու ուսում ա՝ "Էս դուք իրար հետ ե՞ք"՝ շատ կոնկրետ "իրար հետ" նկատի ունենալով:
Ես պանիկաս մի կերպ զսպեցի, նայեցի Սասին ու տվեցի միակ պատասխանը, որ կարար մեզ փրկեր:
- Հա բա... :) Ինչի նո՞ր:

Ու տենց մի որոշ ժամանակ էլ շահեցինք հանգիստ ֆռֆռալու: Մինչև իմացվեց ու հմայքը կորավ թաքուն հանդիպելու :)
Հավես օրեր էին:

ivy
14.02.2013, 18:08
Ժամանակի ընթացքում ինքներս էլ չզգացինք՝ ոնց հայտնվեց էն մյուս զգացմունքը: Էս հիմիկվանը էլի:


Էսօր հիշել էի էս գրառումը երևի Վալենտինի օրվա կապակցությամբ:
Ուզում էի ասել, որ էդ շատ հավես բան ա, երբ մարդիկ լավ ընկերություն են անում, ու մեկ էլ դա սիրահարվածության ա վերածվում: Ինձ թվում ա, էդպիսի զույգերը շատ ամուր են լինում, որովհետև համ էլ լավ ընկերներ են մնում իրար համար:
Էդ հարաբերություններում ամենակայֆ պահերից մեկն էլ երևի հենց էն ժամանակն ա, երբ արդեն «մենակ ընկերություն» չի, բայց դեռ անցումն էլ լրիվ չի եղել, ու սենց ոչ մեկ դեռ դրա մասին չի խոսում, բայց երկուսն էլ զգում են, որ մի բան օդում կախված ա :)

Mephistopheles
14.02.2013, 23:57
Նունիկը մեր բակի ամենասիրուն աղջիկն էր ու իմ վրա էր սիրահարվել ամառը, երբ բոլորը գնացել էին հանգստանալու ու մենակ ես էի տղա մնացել ու մեկ էլ մեր բակի աղջիկներն էին… մատը տնկեց վրես ու ասեց որ ինձ ա սիրում երբ հավաքվել էինք ու խոսում էինք տարբեր "սիրածներից"… մատը որ տնկեց վրես, ես մեխանիկորեն շուռ եկա հետևս նայեմ, տեսնեմ ով ա կանգնած… մարդ չկար, ես էի… ուրախությանս չափ ու սահման չկար, արտասահմանյան "զնաչոկի"-ի պես դոշիս կպցրած ման էի գալիս… 10 տարեկան էի… մարդ էլ չկար որ պատմեի, բայց առանձնապես չէի էլ իմանում թե ում կպատմեի…

ամեն անգամ Նունիկին տեսնելիս (ինքն էդքան շատ դուրս չէր գալիս) վազում էի մոտը ու դաբլչեկ անում որ ինձ սիրում ա՞ թե չէ… դրական պատասխանից հետո դոշս ուռացրած էլի ման էի գալիս… ուղղակի չգիտեի էդ սիրո հետ ինչ անեմ… վերջը գտա… անպայման պետք ա մեկին պատմեի… մտածեցի, մտածեցի… քրոջս չեմ կարա, կյանքս կուտի ես իրան ընենց ե՞մ գժվացրել որ… տատս… միակ վարյանտն ա… ինձ շատ ա սիրում, ես գերդաստանի փոքրն եմ ու համ էլ մարդու չի ասի… ամեն մարդու չես ուզում ասես, էլի…

-տա՛տ
-ըսե մանչս
-մի հատ բան ասեմ, մարդու չասես
-ըսե յավրուիկս,- ու հանգիստ չայ ա խմում իրա հաց ու պանիրով եռոտանի խախուտ սեղանի վրա…
–տատ, մեր բակի Նունիկը սիրահարվել ա վրես…

…Տատս մի հատ փռթկալ փռթկաց, չայը թափեց, բաժակը ձեռից թռավ… ուզեց բռնի սեղանը շուռ եկավ վրի պանիրը, հացը գռաֆինկայով ջուրը աջ-ու-ձախ թռավ մի հատ աղմուկ-շուխուր-ղալմաղալով… ու տատս հլա հռհռում ա անկողնում (անկողնային էր տատս) Խ ու հերս մերս սարսափած վազեցին մտան սենյակ տեսնեն ինչ ա կատարվում… ինձ են նայում, գիտեն ես եմ արել (տատուս հոգին շատ էի ուտում)…

… ես էլ շվարած չգիտեմ ինչը փրկեմ… սերս թե ռեպուտացիաս…

Mephistopheles
15.02.2013, 00:01
Էսօր հիշել էի էս գրառումը երևի Վալենտինի օրվա կապակցությամբ:
Ուզում էի ասել, որ էդ շատ հավես բան ա, երբ մարդիկ լավ ընկերություն են անում, ու մեկ էլ դա սիրահարվածության ա վերածվում: Ինձ թվում ա, էդպիսի զույգերը շատ ամուր են լինում, որովհետև համ էլ լավ ընկերներ են մնում իրար համար:
Էդ հարաբերություններում ամենակայֆ պահերից մեկն էլ երևի հենց էն ժամանակն ա, երբ արդեն «մենակ ընկերություն» չի, բայց դեռ անցումն էլ լրիվ չի եղել, ու սենց ոչ մեկ դեռ դրա մասին չի խոսում, բայց երկուսն էլ զգում են, որ մի բան օդում կախված ա :)

ճիշտ ա մենակ ընկերությունը չի… a lot of fucking going on too

Ամմէ
15.02.2013, 14:16
Նունիկը մեր բակի ամենասիրուն աղջիկն էր ու իմ վրա էր սիրահարվել ամառը, երբ բոլորը գնացել էին հանգստանալու ու մենակ ես էի տղա մնացել ու մեկ էլ մեր բակի աղջիկներն էին… մատը տնկեց վրես ու ասեց որ ինձ ա սիրում երբ հավաքվել էինք ու խոսում էինք տարբեր "սիրածներից"… մատը որ տնկեց վրես, ես մեխանիկորեն շուռ եկա հետևս նայեմ, տեսնեմ ով ա կանգնած… մարդ չկար, ես էի… ուրախությանս չափ ու սահման չկար, արտասահմանյան "զնաչոկի"-ի պես դոշիս կպցրած ման էի գալիս… 10 տարեկան էի… մարդ էլ չկար որ պատմեի, բայց առանձնապես չէի էլ իմանում թե ում կպատմեի…

ամեն անգամ Նունիկին տեսնելիս (ինքն էդքան շատ դուրս չէր գալիս) վազում էի մոտը ու դաբլչեկ անում որ ինձ սիրում ա՞ թե չէ… դրական պատասխանից հետո դոշս ուռացրած էլի ման էի գալիս… ուղղակի չգիտեի էդ սիրո հետ ինչ անեմ… վերջը գտա… անպայման պետք ա մեկին պատմեի… մտածեցի, մտածեցի… քրոջս չեմ կարա, կյանքս կուտի ես իրան ընենց ե՞մ գժվացրել որ… տատս… միակ վարյանտն ա… ինձ շատ ա սիրում, ես գերդաստանի փոքրն եմ ու համ էլ մարդու չի ասի… ամեն մարդու չես ուզում ասես, էլի…

-տա՛տ
-ըսե մանչս
-մի հատ բան ասեմ, մարդու չասես
-ըսե յավրուիկս,- ու հանգիստ չայ ա խմում իրա հաց ու պանիրով եռոտանի խախուտ սեղանի վրա…
–տատ, մեր բակի Նունիկը սիրահարվել ա վրես…

…Տատս մի հատ փռթկալ փռթկաց, չայը թափեց, բաժակը ձեռից թռավ… ուզեց բռնի սեղանը շուռ եկավ վրի պանիրը, հացը գռաֆինկայով ջուրը աջ-ու-ձախ թռավ մի հատ աղմուկ-շուխուր-ղալմաղալով… ու տատս հլա հռհռում ա անկողնում (անկողնային էր տատս) Խ ու հերս մերս սարսափած վազեցին մտան սենյակ տեսնեն ինչ ա կատարվում… ինձ են նայում, գիտեն ես եմ արել (տատուս հոգին շատ էի ուտում)…

… ես էլ շվարած չգիտեմ ինչը փրկեմ… սերս թե ռեպուտացիաս…

Ես Մեֆի գրածները, որ կարդում եմ ուզում եմ իրա հերոսին ( իր պատմվածքի հերոսին ) բռնեմ ու մի հատ ուժեղ կծեմ, ախր շատ ջիգյարով ա գրում է:Ոնց որ կյանքի աղբյուր լինի: Մե՛ֆ, շա՜տ լավն ես: :D

StrangeLittleGirl
15.02.2013, 14:23
Էսօր հիշել էի էս գրառումը երևի Վալենտինի օրվա կապակցությամբ:
Ուզում էի ասել, որ էդ շատ հավես բան ա, երբ մարդիկ լավ ընկերություն են անում, ու մեկ էլ դա սիրահարվածության ա վերածվում: Ինձ թվում ա, էդպիսի զույգերը շատ ամուր են լինում, որովհետև համ էլ լավ ընկերներ են մնում իրար համար:
Էդ հարաբերություններում ամենակայֆ պահերից մեկն էլ երևի հենց էն ժամանակն ա, երբ արդեն «մենակ ընկերություն» չի, բայց դեռ անցումն էլ լրիվ չի եղել, ու սենց ոչ մեկ դեռ դրա մասին չի խոսում, բայց երկուսն էլ զգում են, որ մի բան օդում կախված ա :)

նենց հավես ա, ես էլ եմ ուզում :oy


Նունիկը մեր բակի ամենասիրուն աղջիկն էր ու իմ վրա էր սիրահարվել ամառը, երբ բոլորը գնացել էին հանգստանալու ու մենակ ես էի տղա մնացել ու մեկ էլ մեր բակի աղջիկներն էին… մատը տնկեց վրես ու ասեց որ ինձ ա սիրում երբ հավաքվել էինք ու խոսում էինք տարբեր "սիրածներից"… մատը որ տնկեց վրես, ես մեխանիկորեն շուռ եկա հետևս նայեմ, տեսնեմ ով ա կանգնած… մարդ չկար, ես էի… ուրախությանս չափ ու սահման չկար, արտասահմանյան "զնաչոկի"-ի պես դոշիս կպցրած ման էի գալիս… 10 տարեկան էի… մարդ էլ չկար որ պատմեի, բայց առանձնապես չէի էլ իմանում թե ում կպատմեի…

ամեն անգամ Նունիկին տեսնելիս (ինքն էդքան շատ դուրս չէր գալիս) վազում էի մոտը ու դաբլչեկ անում որ ինձ սիրում ա՞ թե չէ… դրական պատասխանից հետո դոշս ուռացրած էլի ման էի գալիս… ուղղակի չգիտեի էդ սիրո հետ ինչ անեմ… վերջը գտա… անպայման պետք ա մեկին պատմեի… մտածեցի, մտածեցի… քրոջս չեմ կարա, կյանքս կուտի ես իրան ընենց ե՞մ գժվացրել որ… տատս… միակ վարյանտն ա… ինձ շատ ա սիրում, ես գերդաստանի փոքրն եմ ու համ էլ մարդու չի ասի… ամեն մարդու չես ուզում ասես, էլի…

-տա՛տ
-ըսե մանչս
-մի հատ բան ասեմ, մարդու չասես
-ըսե յավրուիկս,- ու հանգիստ չայ ա խմում իրա հաց ու պանիրով եռոտանի խախուտ սեղանի վրա…
–տատ, մեր բակի Նունիկը սիրահարվել ա վրես…

…Տատս մի հատ փռթկալ փռթկաց, չայը թափեց, բաժակը ձեռից թռավ… ուզեց բռնի սեղանը շուռ եկավ վրի պանիրը, հացը գռաֆինկայով ջուրը աջ-ու-ձախ թռավ մի հատ աղմուկ-շուխուր-ղալմաղալով… ու տատս հլա հռհռում ա անկողնում (անկողնային էր տատս) Խ ու հերս մերս սարսափած վազեցին մտան սենյակ տեսնեն ինչ ա կատարվում… ինձ են նայում, գիտեն ես եմ արել (տատուս հոգին շատ էի ուտում)…

… ես էլ շվարած չգիտեմ ինչը փրկեմ… սերս թե ռեպուտացիաս…

Մեֆ, գիտեմ, որ վատն եմ, բայց...
Ստեղ պիտի ավելի շատ կենտրոնանայիր Նունիկի վրա, հետաքրքիր ա իրա վարքը, ինքը ինչ էր մտածում, ինչ էր անում: Հեղինակին էլ լավ չես զարգացրել, պատմությունը նենց մի տեսակ կիսատ ա մնում:

Ամմէ
15.02.2013, 14:31
նենց հավես ա, ես էլ եմ ուզում :oy



Մեֆ, գիտեմ, որ վատն եմ, բայց...
Ստեղ պիտի ավելի շատ կենտրոնանայիր Նունիկի վրա, հետաքրքիր ա իրա վարքը, ինքը ինչ էր մտածում, ինչ էր անում: Հեղինակին էլ լավ չես զարգացրել, պատմությունը նենց մի տեսակ կիսատ ա մնում:

Բյուրակն բայց էստեղ կարևորը Մեֆն է ու իրա տատիկԸ, Նունիկը էստեղ ի՞նչ կապ ունի::think

StrangeLittleGirl
15.02.2013, 14:33
Բյուրակն բայց էստեղ կարևորը Մեֆն է ու իրա տատիկԸ, Նունիկը էստեղ ի՞նչ կապ ունի::think

Չէ, Նունիկը շատ կարևոր կերպար ա, իսկ Մեֆը չի անդրադարձել իրան: Ասենք, լավ կլիներ, որ խորանար հեղինակի ու Նունիկի հարաբերությունների մեջ:

Ամմէ
15.02.2013, 14:38
Չէ, Նունիկը շատ կարևոր կերպար ա, իսկ Մեֆը չի անդրադարձել իրան: Ասենք, լավ կլիներ, որ խորանար հեղինակի ու Նունիկի հարաբերությունների մեջ:
Ես ոնղ հասկացա Նունիկը այն կերպարներից է, որ մի օր կարող է Մեֆին սիրահարվի, մի ուրիշ օր Պողոսին: Դե Մեֆը ուրիշ է, բայց Նունիկը նույնն է: Նունիկի բնավորության մի փոքր հատված ես ինքս իմ մեջ զգում եմ , ես էլ շատ շուտ կարող եմ սիրահարվել մարդուն, էստեղ սիրո մասին չէ խոսքը, այլ սիրահարվելու, համակրանքի:

ivy
15.02.2013, 15:19
Մեֆ, գիտեմ, որ վատն եմ, բայց...
Ստեղ պիտի ավելի շատ կենտրոնանայիր Նունիկի վրա, հետաքրքիր ա իրա վարքը, ինքը ինչ էր մտածում, ինչ էր անում: Հեղինակին էլ լավ չես զարգացրել, պատմությունը նենց մի տեսակ կիսատ ա մնում:


Չէ, Նունիկը շատ կարևոր կերպար ա, իսկ Մեֆը չի անդրադարձել իրան: Ասենք, լավ կլիներ, որ խորանար հեղինակի ու Նունիկի հարաբերությունների մեջ:

Բյուր ջան, դու ոնց որ թե կենացները խառնում ես :))
Ես հասկանում եմ, որ Մեֆի գրածների մեջ թերություն գտնելը արդեն շատերիս գաղտի երազանքը կարող է լինել, բայց էս ոչ ստեղծագործական անկյունն է, ոչ էլ մարդ հավակնում է էստեղ գեղարվեստական գործ ներկայացնել:
Ի՞նչ է նշանակում պիտի կերպարի մեջ խորանայիր, սա հո պատմվածք չի՞: Իր կյանքի դրվագն է, էդպես է ուզել, էդպես է պատմում :pardon

StrangeLittleGirl
15.02.2013, 15:25
Բյուր ջան, դու ոնց որ թե կենացները խառնում ես :))
Ես հասկանում եմ, որ Մեֆի գրածների մեջ թերություն գտնելը արդեն շատերիս գաղտի երազանքը կարող է լինել, բայց էս ոչ ստեղծագործական անկյունն է, ոչ էլ մարդ հավակնում է էստեղ գեղարվեստական գործ ներկայացնել:
Ի՞նչ է նշանակում պիտի կերպարի մեջ խորանայիր, սա հո պատմվածք չի՞: Իր կյանքի դրվագն է, էդպես է ուզել, էդպես է պատմում :pardon
Ոչ մի բան էլ չեմ խառնում: Հենց տենց ա, պիտի խորանար Նունիկի կերպարի մեջ, չի արել :))

ivy
15.02.2013, 15:27
Ոչ մի բան էլ չեմ խառնում: Հենց տենց ա, պիտի խորանար Նունիկի կերպարի մեջ, չի արել :))

Հա բայց իր գրածը գեղարվեստական գործ չի, ոնց որ մարդու օրագրային գրառմանը ասես՝ սենց չպիտի գրեիր, այլ նենց պիտի գրեիր :)

StrangeLittleGirl
15.02.2013, 15:33
Հա բայց իր գրածը գեղարվեստական գործ չի, ոնց որ մարդու օրագրային գրառմանը ասես՝ սենց չպիտի գրեիր, այլ նենց պիտի գրեիր :)

է ես ասում եմ գեղարվեստական գո՞րծ ա :)) համ էլ դու մի պաշտպանի Մեֆին, թող ինքը գա, տեսնեմ՝ ինչ ա ասում :))

ivy
15.02.2013, 15:37
է ես ասում եմ գեղարվեստական գո՞րծ ա :)) համ էլ դու մի պաշտպանի Մեֆին, թող ինքը գա, տեսնեմ՝ ինչ ա ասում :))

Ոչ մեկին չեմ պաշտպանում, ուղղակի զարմանում եմ, որ մանրապատումներին կարելի էր տենց մոտեցում ցուցաբերել :think

StrangeLittleGirl
15.02.2013, 15:44
Ոչ մեկին չեմ պաշտպանում, ուղղակի զարմանում եմ, որ մանրապատումներին կարելի էր տենց մոտեցում ցուցաբերել :think

ես էլ զարմանում եմ գրական գործերի նկատմամբ Մեֆի ցուցաբերած մոտեցումից :)) իրականում ինձ բացարձակապես չի հետաքրքրում Նունիկի կերպարը

Ամմէ
15.02.2013, 15:49
Մեֆի ամեն մի գրածը գլուխգործոց է դառնում դրանից է, որ շատ ենք մանրանում::D

ivy
15.02.2013, 15:49
ես էլ զարմանում եմ գրական գործերի նկատմամբ Մեֆի ցուցաբերած մոտեցումից :)) իրականում ինձ բացարձակապես չի հետաքրքրում Նունիկի կերպարը

Դե էդ եմ ասում, որ քո «քենը» ուրիշ տեղից ա գալիս :))

Շինարար
15.02.2013, 19:19
Ոչ մի բան էլ չեմ խառնում: Հենց տենց ա, պիտի խորանար Նունիկի կերպարի մեջ, չի արել :))Դեմք:D

Ամմէ
15.02.2013, 20:43
Բայց զգացել եք չէ, որ Մեֆը կարող է մի քանի սութի տառեր էլ դնի կպցնի իրար՝ չնայած իրա արած ոչ մի բան հենց էնպես սուտի չի լինում, բայց միևնույն է մի՛շտ քննարկվող է, մի՛շտ հաճելի է, մի՛շտ սիրելի, մի՛շտ ցանկալի:
Ինձ համար դա միշտ էդպես է, ինքը միշտ պարզ է, բայց շատ բարդ, առեղծվածային է, բայց շատ անկեղծ ու հասարակ, դրա համար էլ սիրում եմ իրա մարդ տեսակը:
Մեֆ քո բենեֆիսն ա էսօր::)

Mephistopheles
15.02.2013, 20:48
է ես ասում եմ գեղարվեստական գո՞րծ ա :)) համ էլ դու մի պաշտպանի Մեֆին, թող ինքը գա, տեսնեմ՝ ինչ ա ասում :))

Եկել եմ, ասա…

StrangeLittleGirl
15.02.2013, 20:52
Եկել եմ, ասա…

Ասել եմ, նորից ասե՞մ: Նունիկը քեզ ի՞նչ էր արել, որ տենց երկրորդ պլան էիր մղել, կերպարը չէիր զարգացրել :))

Mephistopheles
15.02.2013, 20:57
Ասել եմ, նորից ասե՞մ: Նունիկը քեզ ի՞նչ էր արել, որ տենց երկրորդ պլան էիր մղել, կերպարը չէիր զարգացրել :))

Ո՞վ ա ասում… տես իրա խաթեր ինչ օրն ընկա… էտի ամենաառաջին պլանն ա…

StrangeLittleGirl
15.02.2013, 21:01
Ո՞վ ա ասում… տես իրա խաթեր ինչ օրն ընկա… էտի ամենաառաջին պլանն ա…

Հա բայց ինքը նենց հպանցիկ անցնում ա, չենք իմանում՝ գոնե սիրու՞ն էր :))

Mephistopheles
15.02.2013, 21:21
Հա բայց ինքը նենց հպանցիկ անցնում ա, չենք իմանում՝ գոնե սիրու՞ն էր :))

խի դու կասկածում ես որ սիրուն ա՞… մեր բակի ամենասիրուն աղջիկն էր… "միսս Բակ"

StrangeLittleGirl
15.02.2013, 21:37
խի դու կասկածում ես որ սիրուն ա՞… մեր բակի ամենասիրուն աղջիկն էր… "միսս Բակ"

բա հիմա ինձ մի ասա է, ինչու՞ պատմության մեջ չէիր գրել: էհ, Մեֆ, թույլ ես, թույլ, մենակ ուրիշներին ես կարում քլնգել :))

Ամմէ
15.02.2013, 21:51
բա հիմա ինձ մի ասա է, ինչու՞ պատմության մեջ չէիր գրել: էհ, Մեֆ, թույլ ես, թույլ, մենակ ուրիշներին ես կարում քլնգել :))

Հա ես էլ եմ զգացել ,որ շատ թույլ ա, բայց Նունիկը համեստ էր դրանից էլ տուժեց պատմվածքը::D

LisBeth
15.02.2013, 22:07
բա հիմա ինձ մի ասա է, ինչու՞ պատմության մեջ չէիր գրել: էհ, Մեֆ, թույլ ես, թույլ, մենակ ուրիշներին ես կարում քլնգել :))
Կարծեմ պատմությունն հենց այդ տողով էլ սկսվում ա:

Նունիկը ոչ հեղինակին էր հետաքրքիր, ոչ էլ հերոսին, որը կենտրոնացած է ավելի շատ իր զգացածի վրա: Եթե հեղինակի նպատակը դա ցույց տալն էր ուրեմն պետք չէր Նունիկի վրա խորանալ:

StrangeLittleGirl
15.02.2013, 22:15
Կարծեմ պատմությունն հենց այդ տողով էլ սկսվում ա:

Նունիկը ոչ հեղինակին էր հետաքրքիր, ոչ էլ հերոսին, որը կենտրոնացած է ավելի շատ իր զգացածի վրա: Եթե հեղինակի նպատակը դա ցույց տալն էր ուրեմն պետք չէր Նունիկի վրա խորանալ:

Բա, Մեֆ, ճիշտ ա է ասում :))

Ամմէ
15.02.2013, 22:23
Գիտես Բյուրակն հետաքրքիրը այն է, որ մեռնեմ է՛լ, կաշվից է՛լ դուրս գամ, որ մի լավ ստեղծագործություն փորձեմ գրեմ ՝չեմ կարա, բայց ախր Մեֆի մի փոքրիկ գրառումը տեղով մի հետաքրքիր պատմություն է: Հա, ճիշտ է ինքը շատ իմաստալից չէ, բայց ահավոր հաճելի կարդացվող է::)
Ես նախանձից մեռնում եմ, տրաքվում եմ::angry

Mephistopheles
15.02.2013, 23:05
բա հիմա ինձ մի ասա է, ինչու՞ պատմության մեջ չէիր գրել: էհ, Մեֆ, թույլ ես, թույլ, մենակ ուրիշներին ես կարում քլնգել :))

ո՞նց չեմ գրել… առաջին տողն հենց էդ ա… Նունիկը մեր բակի ամենասիրուն աղջիկն էր… հերիք չի…

գիտեմ թույլ ա… հենց սկսում եմ գրել ուզում եմ շուտ-շուտ գրեմ պրծնեմ… դե գրող չեմ քո պես, ի՞նչ անեմ…

Mephistopheles
15.02.2013, 23:16
Կարծեմ պատմությունն հենց այդ տողով էլ սկսվում ա:

Նունիկը ոչ հեղինակին էր հետաքրքիր, ոչ էլ հերոսին, որը կենտրոնացած է ավելի շատ իր զգացածի վրա: Եթե հեղինակի նպատակը դա ցույց տալն էր ուրեմն պետք չէր Նունիկի վրա խորանալ:

Նունիկը ինձ շատ հետաքրքիր էր… դու չգիտես ինքն ինչքան սիրուն էր… ուղիղ շագանակագույն մասեր որ մինչև կզակն էին իջնում ու առջևի ծայրերն էլ դուրս տնկվում… միջին չափի մուգ շագանակագույն աչքեր, միշտ ժպտացող կլորավուն սպիտակամաշկ դեմքի վրա, փոքրիկ, ծայրը վեր տնկված քիթիկով որի վրա անթիվ անհամար պեպեններ կային տարածվելով փափուկ թշերի վրա… նուրբ, շատ նուրբ շուրթեր, ներքևինը մի թեթև բաժանված ու դեմքը եզրափակվում էր փոքրիկ դնչիկով որն էլ կիսված էր երկու մասի… էդ դունչը շատ էի սիրում… հագնում էր կարճ շոր ու ոտքերը միշտ բաց էին, սպիտակ ու մաքուր տռուսիկն էլ միշտ երևում էր… միշտ ուրախ, իմ կատակների վրա քահ-քահ ծիծաղում, բայց ուշ-ուշ էր բակ իջնում… ես էլ չէի կարող դուրս կանչել՝ աղջիկ էր ու ստիպված պտի սպասեի մինչև իջներ…

հա մոռացա ասեմ, ընենց էլ հավեսով ծիծաղում էր… բերանս բաց իրան էի նայում ամեն անգամ…

LisBeth
15.02.2013, 23:19
Նունիկը ինձ շատ հետաքրքիր էր… դու չգիտես ինքն ինչքան սիրուն էր… ուղիղ շագանակագույն մասեր որմինչև կզակն էին իջնում ու առջևի ծայրերն էլ դուրս տնկվում… միջին չափի մուգ շագանակագույն աչքեր, միշտ ժպտացող կլորավուն սպիտակամաշկ դեմքի վրա, փոքրիկ, ծայրը վերտնկված քիթիկով որի վրա անթիվ անհամատ պեպեններ կային տարածվելով փափուկ թշարի վրա… նուրբ, շատ նուրբ շուրթեր, ներքևինը մի թեթև բաժանված ու դեմքը եզրափակվում էր փոքրիկ դնչիկով ուրն էլ կիսված էր երկու մասի… էդ դունչը շատ էի սիրում… հագնում էր կարճ շոր ու ոնքերը միշտ բաց էին, սպիտակ ու մաքուր տռուսիկն էլ միշտ երևում էր… միշտ ուրախ, իմ կատակների վրա քահ-քահ ծիծաղում, բայց ուշ-ուշ էր բակ իջնում… ես էլ չէի կարող դուրս կանչել՝ աղջիկ էր ու ստիպված պտի սպասեի մինչև իջներ…

Ուրեմն պետք էր այս նկարագրությունն էլ ներառել պատմության մեջ, ինչպես նշել էր StrangeLittleGirl-ը, Նունիկի կերպարը զարգացրած չէր:

Mephistopheles
15.02.2013, 23:22
Ուրեմն պետք էր այս նկարագրությունն էլ ներառել պատմության մեջ, ինչպես նշել էր StrangeLittleGirl-ը, Նունիկի կերպարը զարգացրած չէր:

ձանձրալի ա… ո՞վ հավես ունի սա կարդալու, եթե պատմությունս հենց Նունիկի մասին չի ուղղակիորեն…

LisBeth
15.02.2013, 23:29
ձանձրալի ա… ո՞վ հավես ունի սա կարդալու, եթե պատմությունս հենց Նունիկի մասին չի ուղղակիորեն…

Մարդիկ կան ուզում են կարդան, ու իրենց ձանձրալի չի: Իմ ասածն էլ դա է, որ պատմությունը Նունիկի մասին չի, հերոսը լրիվ իրանով ա կլանված::)

Mephistopheles
15.02.2013, 23:32
Մարդիկ կան ուզում են կարդան, ու իրենց ձանձրալի չի: Իմ ասածն էլ դա է, որ պատմությունը Նունիկի մասին չի, հերոսը լրիվ իրանով ա կլանված::)

Բյուրը, գրականությունից բան չի հասկանում… էս արդեն քանի անգամ ա մասնակցում ա մրցույթին ու չի հաղթում, ի՞նչ պտի լինի իրա հայտնած կարծիքը… հե՛չ… դրա համար իրա ասածները շատ մի կարդա…

LisBeth
15.02.2013, 23:46
Բյուրը, գրականությունից բան չի հասկանում… էս արդեն քանի անգամ ա մասնակցում ա մրցույթին ու չի հաղթում, ի՞նչ պտի լինի իրա հայտնած կարծիքը… հե՛չ… դրա համար իրա ասածները շատ մի կարդա…

Գրականությունն իմ համար ընդամենը ժամանակ անկացնելու միջոց է, ես ինձ չեմ երևակայում թե դրանում ամեն ինչ հասկանում եմ, ու քննարկում եմ ոչ նրա համար որ ցույց տամ իմ խելացիության աստիճանը, ինչպես ոմանք են անում: Ինձ հետաքրքիր է արձագանքները, զրուցելը և այլն:Մրցույթին էլ մի անգամ եմ մասնակցել:

Mephistopheles
15.02.2013, 23:57
Գրականությունն իմ համար ընդամենը ժամանակ անկացնելու միջոց է, ես ինձ չեմ երևակայում թե դրանում ամեն ինչ հասկանում եմ, ու քննարկում եմ ոչ նրա համար որ ցույց տամ իմ խելացիության աստիճանը, ինչպես ոմանք են անում: Ինձ հետաքրքիր է արձագանքները, զրուցելը և այլն:Մրցույթին էլ մի անգամ եմ մասնակցել:

Իսկ Բյուրը հենց դրա համար էլ անում ա… ուզում ա ցույց տա միթոմ շատ ա հասկանում…

LisBeth
16.02.2013, 00:00
Իսկ Բյուրը հենց դրա համար էլ անում ա… ուզում ա ցույց տա միթոմ շատ ա հասկանում…

Ես StrangeLittleGirl-ին նկատի չունեմ, ու ոչ մեկին վիրավորելու միտում չունեմ, չեմ էլ ունեցել:

Mephistopheles
16.02.2013, 00:03
Ես StrangeLittleGirl-ին նկատի չունեմ, ու ոչ մեկին վիրավորելու միտում չունեմ, չեմ էլ ունեցել:

իզուր… ես հենց իրան ինկատի ունեմ… շատ անտակտ աղջիկ ա… ինքնավստահ ու ինքնասիրահարված… դու մի ասա, ես կասեմ…

LisBeth
16.02.2013, 00:07
իզուր… ես հենց իրան ինկատի ունեմ… շատ անտակտ աղջիկ ա… ինքնավստահ ու ինքնասիրահարված… դու մի ասա, ես կասեմ…

Դա արդեն դուք իրար մեջ: Ինչպես նշվեց ես գրականությունից բան չեմ հասկանում, բացի այդ անձամբ նրան չեմ ճանաչում, որ դատեմ նրա
ինքնավստահ ու ինքնասիրահարված… լինելու մասին:

Mephistopheles
16.02.2013, 00:15
Դա արդեն դուք իրար մեջ: Ինչպես նշվեց ես գրականությունից բան չեմ հասկանում, բացի այդ անձամբ նրան չեմ ճանաչում, որ դատեմ նրա լինելու մասին:

դու մի ասա… բայց երևում ա չէ՞ որ ինքնավստահ ու ինքնասիրահարվածի մեկն ա… հա դու մի խառնվի, ճիշտ ա, բայց տես ինչ ա անում… լրիվ կհասկանաս դրա ինչ լինելը…

LisBeth
16.02.2013, 00:18
դու մի ասա… բայց երևում ա չէ՞ որ ինքնավստահ ու ինքնասիրահարվածի մեկն ա… հա դու մի խառնվի, ճիշտ ա, բայց տես ինչ ա անում… լրիվ կհասկանաս դրա ինչ լինելը…

Ես ասում եմ այն ինչ ասում եմ, դու հասկանում ես այն ինչ հասկանում ես: Եթե դրանք տարբեր բաներ են, ես պատասխանատու եմ միայն իմ ասածի համար:

Mephistopheles
16.02.2013, 00:26
Ես ասում եմ այն ինչ ասում եմ, դու հասկանում ես այն ինչ հասկանում ես: Եթե դրանք տարբեր բաներ են, ես պատասխանատու եմ միայն իմ ասածի համար:

հա գիտեմ, տենց ա … հես ա կգա կտենաս ինչ ա անելու… բեզաբիդնի պատմություն էի գրել, թռավ թարթիչներիցս կախվեց…

Mephistopheles
16.02.2013, 00:29
Գիտես Բյուրակն հետաքրքիրը այն է, որ մեռնեմ է՛լ, կաշվից է՛լ դուրս գամ, որ մի լավ ստեղծագործություն փորձեմ գրեմ ՝չեմ կարա, բայց ախր Մեֆի մի փոքրիկ գրառումը տեղով մի հետաքրքիր պատմություն է: Հա, ճիշտ է ինքը շատ իմաստալից չէ, բայց ահավոր հաճելի կարդացվող է::)
Ես նախանձից մեռնում եմ, տրաքվում եմ::angry

յա՛… իմաստալիս չի՞…

LisBeth
16.02.2013, 00:34
հա գիտեմ, տենց ա … հես ա կգա կտենաս ինչ ա անելու… բեզաբիդնի պատմություն էի գրել, թռավ թարթիչներիցս կախվեց…

Էս վախացնո՞ւմ ես :)

John
16.02.2013, 00:35
յա՛… իմաստալիս չի՞…

դըդըդը–դըըըըըըըըմ :D Ամմէ–ն երկու բառ բաց է թողել քո ընդգծած մասից առաջ Մեֆ ջան, ուզում էր գրել ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ, բայց չգիտեմ ինչու չգրեց...

LisBeth
16.02.2013, 00:37
բեզաբիդնի պատմություն էի գրել, թռավ թարթիչներիցս կախվեց…

Քննարկում ենք էլի, ինչ ա եղել, որ թարթիչներից կախվեց: Համ ել ես իմ անձնական կարծիքը չեմ ասել, պատմության վերաբերյալ:

Mephistopheles
16.02.2013, 00:38
Քննարկում ենք էլի, ինչ ա եղել, որ թարթիչներից կախվեց: Համ ել ես իմ անձնական կարծիքը չեմ ասել, պատմության վերաբերյալ:

դե ասա… խի՞ չես ասում…

Mephistopheles
16.02.2013, 00:39
Էս վախացնո՞ւմ ես :)

վախենալ պետք չի… ես իրա հարցերը կլուծեմ…

Mephistopheles
16.02.2013, 00:40
դըդըդը–դըըըըըըըըմ :D Ամմէ–ն երկու բառ բաց է թողել քո ընդգծած մասից առաջ Մեֆ ջան, ուզում էր գրել ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ, բայց չգիտեմ ինչու չգրեց...

իսկ ես գիտեմ ինչի չի գրել… ուզում եմ իրանից լսեմ…

LisBeth
16.02.2013, 00:44
դե ասա… խի՞ չես ասում…


վախենալ պետք չի… ես իրա հարցերը կլուծեմ…

Օհ, քանզի քո նման պաշտպան ձեռք բերեցի, էլ չեմ վախենում: Կարայի կարծիքս էլ նույնիսկ ասեի, բայց ցավոք դրականի դեպքում քծնանքի նման կհնչի, բացասականի դեպքում իմ հասցեին հնչած քննադատանքը հակադարձելու խղճուկ փորձ կթվա: Ես զերծ կմնամ:

Mephistopheles
16.02.2013, 00:54
Օհ, քանզի քո նման պաշտպան ձեռք բերեցի, էլ չեմ վախենում: Կարայի կարծիքս էլ նույնիսկ ասեի, բայց ցավոք դրականի դեպքում քծնանքի նման կհնչի, բացասականի դեպքում իմ հասցեին հնչած քննադատանքը հակադարձելու խղճուկ փորձ կթվա: Ես զերծ կմնամ:

Լիզբեթ ջան, փաստորեն դու ոչ մի ձև կարծիք չես կարա հայտնե՞ս… ո՞նց կարա տենց բան լինի… ասա դուրս չի գալիս, ինչի՞ց ես քաշվում… հո չեմ ասի "խի՞ դուրդ չի գալիս"… ինձ հանգիստ կարաս ասես, ես գրող չեմ…

LisBeth
16.02.2013, 01:06
Լիզբեթ ջան, փաստորեն դու ոչ մի ձև կարծիք չես կարա հայտնե՞ս… ո՞նց կարա տենց բան լինի… ասա դուրս չի գալիս, ինչի՞ց ես քաշվում… հո չեմ ասի "խի՞ դուրդ չի գալիս"… ինձ հանգիստ կարաս ասես, ես գրող չեմ…

Չեմ քաշվում, ես նենց էլ հանգիստ կարամ ասեմ, եթե դու գրող էլ լինես, ու եթե նույնիսկ ես գրականությունից բան չեմ հասկանում: Ու եթե նույնիսկ ես անտաղանդ չգրող եմ, ինձանով հիացող չկա, ու ես այդ ամենը գիտեմ: Ուղղակի չեմ ասում: Սպասենք տեսնենք ինչ է լինելու: Սպասիբօ զա վնիմանյե

Mephistopheles
16.02.2013, 01:10
Չեմ քաշվում, ես նենց էլ հանգիստ կարամ ասեմ, եթե դու գրող էլ լինես, ու եթե նույնիսկ ես գրականությունից բան չեմ հասկանում: Ու եթե նույնիսկ ես անտաղանդ չգրող եմ, ինձանով հիացող չկա, ու ես այդ ամենը գիտեմ: Ուղղակի չեմ ասում: Սպասենք տեսնենք ինչ է լինելու: Սպասիբօ զա վնիմանյե

Լավ, որ չես ուզում մի ասա… զոռովից բան չկա…

LisBeth
16.02.2013, 01:42
Դարակի մեջ փոքր բանկեքով լիքը արճիճից թափած տարբեր չափերի բարութ կա, սեչմա, քեչա, մեկել դատարկ փամփուշտներ... նախկին տանտիրոջից ա մնացել: Հիմա փողոցով քայլում եմ, մտածում ինձ չկատաղեցրեք խնդրում եմ: Ես դրանք լիցքավորել գիտեմ: Հետո հիշում եմ, որ տան տերը մոռացել ա հրացանը էլ թողնի: Ոնց ա ձեր բախտը բերել: Մի քիչ էլ քայլում եմ ու խանութի աստիճաններին կեղտի մեջ կորած մեկը անգիտակից ընկած ա: Կողքով պճնված տիկնիկներ են անցնում տասմեկ մետրանոց բարձրակրունկների վրա անճոռնի կոտրատվելով, չեն նկատում: Հա՛, վայ մոռացել էի էդ բարձրունքներից մարդիկ մժեղներ են երևում: Մեկել լսում եմ փսլնքոտ մի սվսվոց.
-Վա՜յ, ինչ մեղք ա:
Քիչ անց, որ հասնում են ինձ.
-Յա՜ղք, տեսա՞ր տակն էր արել:
Տեսնես մի պահ գոնե մտածում են, որ էս մարդը կարող ա հիմա մեռնում ա, ու դեֆեկացիան իր օրգանիզմի վերջի գործողությունը կարա լինի: Մարդիկ նցնում են անտարբեր, ու ես մտքումս կրկնում եմ, ինձ մի կատաղացրե՛ք: Հասնում եմ գործի տեղը, սկսում կատարել Հիպոկրատին տված երդումս, կարծր համոզմամբ, որ ես տարբերվում եմ էն պճնազարդ տիկնիկից, էն փսլնքոտներից ու բոլոր բոլորից:
Ինձ մի կատաղացրեք խնդրում եմ: Հետո հիշում եմ, որ տանտերը հրացանը չի թողել: Բախտս բերել ա:

Sambitbaba
16.02.2013, 02:27
Նունիկը ինձ շատ հետաքրքիր էր… դու չգիտես ինքն ինչքան սիրուն էր… ուղիղ շագանակագույն մասեր որ մինչև կզակն էին իջնում ու առջևի ծայրերն էլ դուրս տնկվում… միջին չափի մուգ շագանակագույն աչքեր, միշտ ժպտացող կլորավուն սպիտակամաշկ դեմքի վրա, փոքրիկ, ծայրը վեր տնկված քիթիկով որի վրա անթիվ անհամար պեպեններ կային տարածվելով փափուկ թշերի վրա… նուրբ, շատ նուրբ շուրթեր, ներքևինը մի թեթև բաժանված ու դեմքը եզրափակվում էր փոքրիկ դնչիկով որն էլ կիսված էր երկու մասի… էդ դունչը շատ էի սիրում… հագնում էր կարճ շոր ու ոտքերը միշտ բաց էին, սպիտակ ու մաքուր տռուսիկն էլ միշտ երևում էր… միշտ ուրախ, իմ կատակների վրա քահ-քահ ծիծաղում, բայց ուշ-ուշ էր բակ իջնում… ես էլ չէի կարող դուրս կանչել՝ աղջիկ էր ու ստիպված պտի սպասեի մինչև իջներ…

հա մոռացա ասեմ, ընենց էլ հավեսով ծիծաղում էր… բերանս բաց իրան էի նայում ամեն անգամ…

Էս պատմելիս դու էլ՝ աչքիս ոնց որ Միաձակիի "Կոնանը" լինես…

Գալաթեա
16.02.2013, 02:36
Երբ որ լատինո ու պարահանդեսային պարի էի գնում, մոտ տարիուկես առաջ, միշտ պարելուց առաջ մարզանք էինք անում: Կես ժամի չափ ընդհանուր մարզանք, ոտքի թաթերից մինչև վիզը մարզող/բացող, թևերը մեջքը հետևը ճտտացնելով ու այլ ցավոտ բաներ անելով:
Հետո տրենաժ էինք անում մի 15-20 րոպե, որը փաստացի պարի շարժումներով մարզանքն էր:
Հետո սկսում էինք պարել՝ ամեն պարապմունքին մի երեք-չորս պարից հիմնական քայլեր սովորելով:
Էլ չասեմ՝ ինչքան սիրով էի գնում... Աղջիկներից շատերն օրինակ մարզանքի ժամանակ "սաչկավատ" էին անում, իսկ իմ մտքով էլ չէր անցնում... մինչև վերջ ինձ կոտորում էի, քամվում, լիցքաթափվում...

Ու էդ ամենի հետ մեկտեղ, մեկ էլ, ամենահետաքրքիր ու ոգևորվածս պահին հորանջս գալիս էր: Հո չէր գալիս... Սենց մի՜՜ կերպ փորձում էի թաքցնել...գլուխս էի թեքում, միթոմ ձեռքս էի պահում դեմքիս մոտ պատահաբար, որ դասատուս չտեսնի... հիմնականում առաջին շարքում էի պարում:
Ու նենց էի ամաչում ու չէի հասկանում ինչ ա կատարվում...ախր էդքան դուրս գալիս էր: Ինչի՞ պետք ա քունս տաներ: Շիվարել էի:
Մի օր նայում եմ դասատուիս դեմքին, ինչ-որ բան էր ասում շարժումը ցույց տալուց առաջ, մեկ էլ որ չհորանջեց...սենց ջիգյարով, առանց թաքցնելու:
Երևի շատ զարմացած նայեցի: Ասեց՝
- Լիլ ջան, էդքան վատ չեք պարում, քունս չի տանում, ուղղակի էս զալի առաստաղը սենց տեղի համար ցածր ա, իսկ լուսամուտ շատ չենք կարա բացենք, որովհետև չի տաքացվում նորմալ: Օդի պակասության պատճառով հորանջելու պահանջ ա առաջանում:

Ոնց էի ուրախացել...

StrangeLittleGirl
16.02.2013, 03:30
Մեֆ, բամբասանքի թեման կողքն ա :))

Ես կերպար ասելով, բնականաբար, արտաքին նկարագրությունը նկատի չունեի: Կերպարը՝ ինքը ով ա, ինչ ա: Չես զարգացրել: Բայց դե չես էլ կարա, մենակ խոսալն ա հեշտ :)) Մեկ էլ էդ բազմակետերը հանի էլի:

Հա, Մեֆ, հասար նրան էլի, որ էլ մրցույթի չեմ մասնակցելու:

Mephistopheles
16.02.2013, 04:02
Մեֆ, բամբասանքի թեման կողքն ա :))

Ես կերպար ասելով, բնականաբար, արտաքին նկարագրությունը նկատի չունեի: Կերպարը՝ ինքը ով ա, ինչ ա: Չես զարգացրել: Բայց դե չես էլ կարա, մենակ խոսալն ա հեշտ :)) Մեկ էլ էդ բազմակետերը հանի էլի:

Հա, Մեֆ, հասար նրան էլի, որ էլ մրցույթի չեմ մասնակցելու:

հազար ասինք Նունիկը մեր հայաթի ամնասիրուն աղջիկն ա… ով ա, ով ա… ինքը արդեն լավ էլ զարգացած ա, էլ տեղ չունի զարգանալու… ես պտի զարգանայի էն էլ փոքր էի…

բազմակետերն էլ դնում եմ որ օդ խաղա… հոծ տեքստ չեմ սիրում, դժվար ա կարդացվում…

Mephistopheles
16.02.2013, 04:03


Հա, Մեֆ, հասար նրան էլի, որ էլ մրցույթի չեմ մասնակցելու:

…խի՞… ե՞ս ինչ եմ արել…

Ամմէ
16.02.2013, 12:45
յա՛… իմաստալիս չի՞…

:)Մե՛ֆ ,ո՞նց կարող ես դու էդպես մտածես հարգելիս, քո ամեն մի խոսքը իմաստ ունի, հենց էդ է, որ ասում եմ: Դրա համար շատերը կարող են ուղղակիորեն քեզ նախանձել:;)
Բայց ոչ ոք քեզ չի նախանձում, քեզ բոլորն են սիրում՝ ես վստահ եմ: Ակումբում երևի միակ մարդն ես ում բոլորը անկեղծ շատ սիրում ու հարգում են: Ասեմ թե խի՞,որովոհետև դու նույնիսկ կպնելուց շատ նուրբ ու մեղմ ես «քլնգում»:
–Քլնգի՛ր Մեֆ ջան, քլնգի՛ր, դա քեզ մոտ հիանալի է ստացվում: Հա՛մ գրի, հա՛մ քլնգի: Ես մեծ հաճույքով դրանք կարդում եմ (անկեղծ սրտով եմ ասում) ::)

Ամմէ
16.02.2013, 12:48
Մեֆ, բամբասանքի թեման կողքն ա :))

Ես կերպար ասելով, բնականաբար, արտաքին նկարագրությունը նկատի չունեի: Կերպարը՝ ինքը ով ա, ինչ ա: Չես զարգացրել: Բայց դե չես էլ կարա, մենակ խոսալն ա հեշտ :)) Մեկ էլ էդ բազմակետերը հանի էլի:

Հա, Մեֆ, հասար նրան էլի, որ էլ մրցույթի չեմ մասնակցելու:

Բյուրակն ես ու դու էլ Մեֆից քիչ-քիչ կսովորենք չէ՞;), դու ավելի շուտ կսովորես քան ես, որովհետև ես միքիչ դունդուկ եմ::oy

ivy
16.02.2013, 18:55
Երեկ սկայպով պատմեցին: Համ ծիծաղալու էր, համ տխուր...

Երևանում մեր ծանոթներից մեկը երեք տարեկան պստո ունի: Պուպուշ, համով բալիկ է Արշակը: Իր պապիկը վաղուց է մահացել, ու նրա նկարը տան պատին կպցրած է: Արշակին միշտ ասել են, որ սա քո պապիկն է, պատմել են նրա մասին, ու պստոն սկզբից ևեթ ընդունել է նրան՝ որպես տան անդամ:
Վերջերս Արշակը սկսել է մանկապարտեզ գնալ: Երեկ մաման գնացել է Արշակին տուն բերելու, էդ ժամանակ էլ նրա խմբի բալիկներից մեկի պապիկն է եկել իր թոռան հետևից: Ու էդ խմբի երեխան առաջ է վազել, թե՝ պապի՜կս, պապի՜կս:
Արշակը զարմացած նայել է բալիկին.
- Ո՞նց, քո պապիկը քայլովի ա՞... Իսկ իմ պապիկը կախովի ա...

einnA
18.02.2013, 00:18
Միշտ երազել եմ փոքր քույր ունենալու մասին: Մերոնց հա ասում էի, որ քույր եմ ուզում, բանի տեղ դնող չկար: Էտ միտքը մտել էր մեջս ու դուրս չի գալիս մինչև հիմա:

Երևի 10-11 տարեկան կլինեի, մեր տնից մի կանգառ վերև ապրող տատիկենց տանից ոտքով գալիս էի տուն: Հասել էի մեր շենքերի մոտ, մեկ էլ մի երեխա լացելով ինձ մոտեցավ:Նայում եմ էտ երեխուն` կեղտոտ, փոշոտ,ճղված շորերով,նայում եմ կողքերս` ոչ մեկ չկա:Խոսացնում եմ, չի խոսում:Գնում եմ, հետևիցս կպած գալիս է:Էլի կանգնում եմ, հարցեր եմ տալիս, չի խոսում: Էտ պահին հիշում եմ, որ ես քույր էի ուզում, արդեն պատկերացնում եմ, որ կտանեմ մեր տուն, կլողացնենք, սիրուն շորեր կհագցնենք ու կդառնա իմ քույրը:Բռնում եմ էս երեխու ձեռքն ու գնում եմ:Մեկ էլ հետևիցս մի կատաղած կին կանգնացնում ա, քաշում քրոջս ձեռքից ու քարշ տալով տանում:
Ամիսներով գնում էի էտ կողմերում աննպատակ թափառում էի, որ տեսնեի էտ երեխուն, բայց էտպես էլ չտեսա: Էնքան սիրուն լացած աչքեր ուներ:

ivy
01.03.2013, 14:17
Մի քանի օր առաջ հյուր պիտի գնային: Չգիտեի՝ ում մոտ ենք գնում, բայց քանի որ էդպես հաճախ է լինում՝ Սիդի ծանոթների հսկայական բանակի շնորհիվ, դրա համար հեչ նոր բան չէր: Միայն թե էս անգամ պարզվեց՝ Սիդն էլ լավ չգիտեր, թե ուր է մեզ տանում: Ինչ-որ երիտասարդներ խնդրել էին օգնել իրենց կազմակերպության փիարի հարցով, պիտի մեծ միջոցառում անցկացնեին մարտին, չգիտեին՝ ոնց մարդ հավաքեն: Սիդն էլ լիքը խորհուրդներ էր տվել՝ առանց շատ խորանալու, թե ինչ են, ով են: Հիմա էլ որոշել էին իրեն ընթրիքի հրավիրել: Ու էդպես նեյտրալ տրամադրված՝ գնացինք էդ ջահելների մոտ, թեև ես հույս ունեի, որ ահագին ուրախ է անցնելու:
Դեռ շենքը չմտած՝ արդեն զգացվեց հնդկական սուր համեմունքների հոտը, ու ես հասկացա, թե Սիդն ինչի էր վերարկուն թողել մեքենայի մեջ. էդ բույրերը նենց են կպնում շորերին, որ հետո պիտի քիմմաքրման տանես: Իրենք էլ՝ հարավային հնդիկներ, լրիվ մի հոտային ծիածան:
Մտանք միջանցք ու մեզ դիմավորեցին երեք երիտասարդներ, երկուսը հնդիկ ամուսիններ էին, մեկը՝ պարսիկ աղջիկ, Գերմանիայում ծնված:
Սիրունիկ պարսկուհին անմիջապես սկսեց խոսել: Նույնիսկ չեմ էլ հիշում, թե ոնց սկսվեց խոսակցությունը, դեռ կոշիկներն էլ չէինք հասցրել հանել: Ինքը միանգամից գրավեց իմ ուշադրությունն, ու սկսեցի տարված լսել: Պատմում էր, որ ինքն էլ է նույն կազմակերպության մեջ, ու որ հիմա հատուկ եկել է Բեռլինից, որ գործընկերների կողքին լինի մյունխենյան միջոցառման օրերին: Հարցրեցի, թե կոնկրետ ինչով են զբաղված, սկսեց ինչ-որ անհստակ պատասխաններ տալ, ես էլ ավելի հետաքրքվեցի.
- Յոգա՞:
Մի քանի անգամ էդ բառն օգտագործել էր, ինձ թվաց՝ յոգայի դասընթացներ են անում:
- Չէ, սա ավելին է, քան յոգան, ընդհանուր կյանքի փիլիսոփայություն է:
Ես իհարկե բան չհասկացա, բայց էդ աղջիկն էնպես էր խոսում, որ մի պահ ինձ թվաց՝ հիպնոսանում եմ: Մի քսան րոպե հետոո մեկ էլ հասկացա, որ ես դեռ տանտերերին կարգին չեմ նայել ու գաղափար չունեմ՝ ինչ տեսքի են, որովհետև ամբողջ ուշադրությունս էդ պարսիկ աղջկա կողմն էր:
Ինքն էլ խոսում ու խոսում էր: Ու էնպիսի անուշ ձայնով... Պատմում էր, որ անգամ Իրան է գնացել, որ էնտեղ տարածի իրենց կազմակերպության գործունեությունը:
- Իրանում մարդիկ կոնսերվատիվ են, լավ չեն վերաբերվում էդպիսի բաներին:
«Ի՞նչ բաներին»,- դեռ մտածում եմ ես:
- Օֆիցիալ բնույթ տալ հնարավոր չի, բայց հավաքներ միևնույն է կազմակերպվում են:
Էդ ժամանակ տանտերերը սկսեցին մեզ տալ իրենց բրոշուրները: Նայում եմ՝ գրված է "The Art of Living", ու կողքը ինչ-որ կասկածելի տեսքի մորուքավոր է նկարված: Էս ո՞վ է:
- Հիմնադիրը,- պատասխանում են:
- Հիմա դեռ կենդանի՞ է:
- Հա, հա, ու հենց էս տեսքին է, ինչ նկարում:
Էդ ժամանակ ամուսինը սկսում է ոգևորված պատմել, թե "The Art of Living"-ը քանի երկրներում մեծ ճանաչում ունի (դու մի ասա՝ աշխարհով մեկ), ու թե մարդիկ ոնց են դառնում դրա հետևորդը:
- Մի անգամ Արգենտինայի քաղաքներից մեկում հավաք պիտի լիներ, ու կազմակերպիչները հույս ունեին մի երկու հարյուր հոգի հավաքել: Բայց էնպես եղավ, որ վերջում ամբողջ քաղաքը հավաքվեց՝ տասնյակ հազարավոր մարդիկ: Նրանք ուղղակի նայել էին հայտարարության վրա գուրուի (մորուքավորի) նկարին ու եկել:
Ես էլ դեռ սկի չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը: Ու ծիծաղելով կատակ եմ անում, թե.
- Սոնյա, էն պապիկին չնայես, թե չէ դու էլ կսկսես հավաքների գնալ:
Ու էդ պահին աչքս ընկնում է պատին, տեսնեմ՝ պապին պատի վրա էլ կա: Ինչի մենակ պատի՞ն, սեղանի վրա, օրացույցի նկարի տեղը, պահարանի գլխին, ամեն տեսակ դեկորացիայի փոխարեն: Իսկ սենյակի մի անկյունում աղոթարանի պես տեղ է սարքած, ինչը սովորական բան է հնդիկների համար, բայց էստեղ Գանեշի ու մյուս աստվածների փոխարեն մորուքավորն է նստած, կողքերը՝ ծաղիկներ, մոմեր: Տեղ ես թուքս կուլ եմ տալիս ու նայում Սիդին: Նա ոգևորված բացատրում է, թե ոնց կազմակերպեն իրենց փիարը, հետն էլ ինչ-որ մարդկանց է զանգում, որ կարող են օգնել էդ հարցում:
- Լավ կլիներ մի անգամ կենտրոնական հրապարակում էլ հավաք անեինք,- ասում է տանտիրուհին:
Սիդը տալիս է հեռախոսահամար, թե ում հետ կապվեն էդ հարցով: Էս աղջիկը թե.
- Դու կզանգե՞ս, մեզ համար խոսես:
Իսկ էդ ընթացքում ինձ բաժանում են իրենց բոլոր գրքույկներն ու ասում, որ անպայման գամ միջոցառմանը, մի քանի ավել թռուցիկներ էլ տալիս են, թե՝ ընկերներիդ բաժանիր: Ու ես համ զգում եմ, որ էս ամենն արդեն հեչ դուրս չի գալիս, համ էլ էդ պարսիկ աղջկանից չեմ կարողանում կտրվել: Ոչ աչքերով, ոչ ականջներով...
Վերջապես մեզ որոշում են կերակրել: Բուրումնավետ հոտերին խառնվում են ոչ պակաս պայծառ համերը:
Ընթրիքի ընթացքում մի պահ խոհանոց եմ գնում ու ճանապարհին աչքս ընկնում է ննջասենյակի բաց դռնից ներս: Ամբողջ պատով մեկ՝ որպես պաստառ, մորուքավորի դեմքն է, որը նայում է ուղիղ մահճակալին: Տեղ ես արդեն լրիվ «վեր կացանք, վեր կացանք» վիճակներով հետ եմ դառնում ու սկսում հասկացնել Սիդին, որ գնալու ժամանակն է: Ինքն էլ արդեն ինձնից ոչ պակաս տրամադրության մեջ՝ լրիվ գլխի ընկած, թե ուր է ընկել, վեր է կենում: Սոնյայի քնելը պատճառ բերելով՝ հավաքվում ենք, որ գնանք, էդ պահին տանտերը մի սիրուն սկուտեղի վրա դրած երկու հատ տոմս է բերում ու հանդիսավոր ձայնով ասում.
- Սա՝ ձեզ, տեղերը առաջին շարքի մեջտեղում են:
Մեծ պատիվ:
- Շնորհակալություն, բայց պետք չի, մենք դեռ չգիտենք՝ կկարողանանք գալ, թե չէ..
- Չէ, ոնց, անպայման եկեք, պիտի խմբակային մեդիտացիա անենք:
Խմբակային... ի՞նչ:
- Չեք պատկերացնի՝ էդ ինչ զգացում է, երբ մի քանի հարյուր հոգի միասին մեդիտացիա են անում,- ասում է պարսիկ աղջիկը, ու ոտքերս գետնից պոկվում են, տոմսերը վերցնում, դնում եմ պայուսակս:
Ճանապարհին Սիդն ասում է, որ տոմսերն ու բրոշուրները թափեմ, հետն էլ սկսում է մտահոգվել, թե էդ ծանոթությունը ոնց կարող է անդրադառնալ իր քաղաքական կարիերայի վրա:
Իսկ ես դեռ մինչև հիմա մտածում եմ, թե ինչն է ջահել մարդկանց էդպիսի ֆանատիկ աղանդավոր դարձնում, էն էլ լրիվ բարեկեցիկ ու զարգացած երկրում:
Ափսոս են ախր...
Հատկապես՝ էն պարսիկ աղջիկը:

StrangeLittleGirl
01.03.2013, 14:25
Ռիփ, է՞ս ա (http://en.wikipedia.org/wiki/Art_of_Living_foundation):

Իսկ ես գիտեմ: Մարդիկ կյանքի իմաստ են փնտրում :))

ivy
01.03.2013, 14:55
Հա, Բյուր, ոնց որ էդ ա:
Էս (https://plus.google.com/+SriSriRaviShankar/posts) էլ իրենց մորուքավոր առաջնորդն ա, ում աղոթում են:
Ես մտածեցի, որ դա էն հայերի ասած «Կյանքի խոսքն» ա:

StrangeLittleGirl
01.03.2013, 14:56
Հա, Բյուր, ոնց որ էդ ա:
Էս (https://plus.google.com/+SriSriRaviShankar/posts) էլ իրենց մորուքավոր առաջնորդն ա, ում աղոթում են:
Ես մտածեցի, որ դա էն հայերի ասած «Կյանքի խոսքն» ա:

Ռիփ, չէ, կյանքի խոսքն ուրիշ ա: Իրանք քրիստոնյա են ու տենց մորուքավոր առաջնորդներ չունեն :)) ոնց հասկացա, էս քո նկարագրածը հնդկական բաներից ա առաջացել:

Գալաթեա
01.03.2013, 15:30
Էս էն նույն Ռավի Շանկարը չի չէ՞ :)) Բիթլզի:

ivy
01.03.2013, 16:27
Չէ, Գալ, էս Ռավի Շանկարը չի, այլ Շռի Շռի Ռավի Շանկարը, մեծ տարբերություն :))

Գալաթեա
01.03.2013, 16:47
Չէ, Գալ, էս Ռավի Շանկարը չի, այլ Շռի Շռի Ռավի Շանկարը, մեծ տարբերություն :))

Մեծ-մեծ :D

ivy
13.03.2013, 01:42
Նուրջանը

Ուշացած ներս մտավ ու եկավ տեղավորվեց կողքիս ազատ աթոռին: Թխամաշկ, խիտ գանգուր մազերով, ոսկրոտ ու ձիգ կին: Ընդմիջմանը երբ վեր կացավ տեղից, նկատեցի, որ պայուսակի վրա Տոլկիենի «Հոբբիթն» է դրված: Նկատեց հայացքս իր գրքի վրա ու սկսեց խոսել հետս:
Աչքերն ու ժպիտը միանգամից ինչ-որ հարազատւթյան զգացում առաջացրեցին: Անունը Նուրջան էր, Թուրքիայից էր, բայց ազգությամբ քուրդ: Ես չհասցրեցի իմ մասին որևէ բառ ասել. դասընթացը վերսկսվեց: Եվ էդ ժամանակ կուրսավարը, որն արդեն հասցրել էր մեզ նախորդ մեկ ու կես ժամվա ընթացքում հազար հատ թուղթ տալ լրացնելու (ա՜խ, գերմանական բյուրոկրատիա), իր գլխավոր միսիան ավարտելուց հետո վերջապես հիշեց, որ կարելի է մի փոքր ներկայանալ, իմանալ ով ով է: Երբ հերթն ինձ հասավ և հայտնեցի, որ Հայաստանից եմ, Նուրջանը գլուխը թափով շրջեց իմ կողմն ու ասաց.
- Իմ մայրը հայ էր...
Սկսեցինք փսփսալ դասին: Պատմեց, որ մայրն ամբողջ կյանքում թաքցրել էր իր հայ լինելը, իր կրոնը, և իրենց էլ միշտ զգուշացրել էր, որ ոչ ոքի չասեն: Նուրջանի հայրը քուրդ է եղել, մայրն էլ ամենուր քուրդ է ներկայացել:
- Էդպես իրեն ապահով էր զգում Թուրքիայում:
Խոսեցինք լիքը: Նաև դասից հետո: Ու նաև ուրիշ բաներից: Պատմեց, որ երկու փոքր երեխա ունի ու էլ ոչ ոք. լրիվ մենակ է Գերմանիայում: Հարցրեցի՝ երբևէ չի՞ մտածել Թուրքիա վերադառնալու մասին: Ասաց, որ շատ է մտածել, բայց երեխաներին էնտեղ դժվար կլինի. ոչ լեզու գիտեն, ոչ մշակույթ. լրիվ օտար երկիր է իրենց համար. մեծն էլ արդեն սկսել է դպրոց գնալ: Իրենք էստեղ են ծնվել, իրենց գերմանացի են զգում: Իսկ ինքն իրեն երբեք գերմանացի չի զգա, սա չի դառնա իր երկիրը, ինչքան էլ ժամանակ անցնի...
Փորձեցի տրամադրությունը բարձրացնել, ծիծաղելով ասացի.
- Մի օր, երբ երեխաները շա՜տ մեծ կլինեն, ամեն մեկն՝ իր ճամփով գնացած, մենք էլ՝ կնճռո՜տ տատիներ, հետ կգնանք մեր երկրները՝ էնտեղ երջանիկ ծերություն անցկացնելու:
- Հա,- պատասխանեց Նուրջանը:
Մեղմ ժպիտով ու տխուր աչքերով:

Այբ
21.03.2013, 12:06
Մի անգամ դասից ուշացել էի (առաջի դեպքն էր): Երբ մտա համալսարան, զանգը արդեն տվել էր: Թարսի նման էլ արևմտահայերենի դասն էր ու գիտեի, որ դասախոսը էնքան էլ բարեհաճ չի ուշացող ուսանողների նկատմամբ, բայց որոշեցի, այնուամենայնիվ, լսարան մտնել: Արագ քայլերով բարձրացա երկրորդ հարկ, մոտեցա 202 լսարանին, մի պահ կանգ առա, որ կարգավորեմ շնչառությունս և մտա ներս... Դեռ չէի էլ բարևել... Նայում եմ դասախոսին, ուսանողներին՝ լրիվ անծանոթ դեմքեր են:
_Արի՛, արի՛, բրինձի հարցն ենք քննարկում,- էդ դասախոսն ա ժպիտով ասում:
Ուրիշ կուրս էր: Ներողություն խնդրեցի ու արագ դուրս եկա: Հետո մեր երեխեքից իմացա, որ ինչ-ինչ պատճառներով լսարանի տեղը փոխել էին ու էդ ուրիշ կուրսում էլ փիլիսոփայության դաս էր: Ինչևէ: Դրանից հետո դասերից էլ երբեք չուշացա: Բայց հետաքրքրեց ու էդպես էլ չիմացա, թե փիլիսոփայության ժամին, ի՞նչ բրինձի հարց էին քննարկում...:think

Ingrid
03.04.2013, 02:00
Աշակերտ ժամանակ մի հկ-ի անդամ էի, որն իբր զբաղվում էր շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների լուծմամբ:
Մի անգամ էլ շահել էինք խաչքարերի հետ կապված մի ծրագիր: Պիտի բուկլետներ կազմեինք, որ տայինք տուրիստներին, մաքրեինք տարածքը, որպես գիդ՝ ներկայացնեինք Նորատուսի խաչքարերի պատմությունը: Բայց մենք միայն ծրագրի ներկայացմանն էինք մասնակցել ու մեկ էլ իմացել, որ մեր ծրագիրն անցել է: Իսկ հետո մեր ղեկավարը մեզ մոռացել էր, փողերը վերցրել, թե ինչ էր արել, այդպես էլ չիմացանք: Մեր տեսածով ՝միայն բուկլետներ էին կազմել ու վերջ:
Հիմա ամառվա մի շոգ առավոտ ինձ կանչում է մեր ղեկավարը: Գնում ենք իբր մեր օֆիս: Էս ղեկավարն ասում է՝ հիմա գալու են ամերիկացիներ, որոնց մենք պիտի ներկայացնենք մեր աշխատանքը ու ձեռքներս է տալիս իր կողմից սարքված բուկլետները: Նաև պիտի ներկայացնենք մեր խաչքարները: Ինձ է առաջ քաշում,
թե հույսս դու ես:
Ես էլ գրեթե ոչինչ չգիտեմ, միայն կողքից մի քանի բան եմ լսել ու վերջ:
Եվ եկան, երբ դեռ չէի էլ հասցրել թերթել ինձ տված գիրքը: Ինչ պիտի անեինք, վեր կացանք, գնացինք հին գերեզմանոց, որտեղ էլ խաչքարերն են:
Յուրաքանչյուր խաչքար ակնրկնելի զարդանախշեր ու իր պատմությունն ունի:
Հիմա ասում են՝ խոսիր:
Ես էլ անկապ ընդհանրական բաներ եմ ասում:
Էս ամերիակցիներից մեկն ասաց, որ կոնկրետ խոսեմ, ասեմ, թե այս, այն նախշերը ի՞նչ են նշանակում: Կամ այնտեղ կան մի քանի խաչքարեր՝ իրար կպած են. դա ի՞նչ է նշանակում:
Ես էլ զոռ տվեցի երևակայությանս. ուրեմն՝ մեկի վրա մանգաղով մարդանման բան է նկարված, ասացի, որ դա հնձվոր գյուղացու
գեերզմանաքար է եղել: Մեկին՝ մի այլ նշան կար, դա ասացի: Էդ իրար կողք եղածներն էլ ասացի, որ եղբայրներ են եղել: Վերջը անկապ դուրս տվեցի:
Էդպես ամերիկացիներին խառը-մառը պատմեցի մի քանի բան, վերջում հանեցին, տասը դոլար փող տվեցին, բայց ղեկավարը վերցրեց իմ մոտից:
Ինձ համար դա գումար էր, իններորդ դասարացի էի, բայց...
Վերջում էլ չտվեց, ընդհակառակը, ձեռքիցս վերցրեց նաև հետո ֆրանսահայերի տվածը:
Որ մենք արդեն ուզում էինք իջնել տներով, այդ ժամանակ եկավ ֆրանսահայերի գազել: Մեզ տեսան, մոտեցան:Մենք էլ, սկզբնական արդյունքից ոգևորված, սկսեցինք նրանց որպես գիդ ներկայանալ: Նախորդ փորձը ոգևորել էր, հետն էլ լեզուս բացվել էր: Սրանք վիդեոյով նկարում էին էլ ինձ, լավ է, որ այդ ժամանակ Յութուբ գցել չկար, թե չէ խայտառակ կլինեի:
Իրենց տղաներին ո՜նց էինք վախեցնում, երբ քայլում էին տապանաքարերի վրայով, ասում էինք, թե չի կարելի մահացածների հանգիստը խանգարել:
Այնպիսի զգուշավոր, խորհրդավոր ձայնով էինք ասում, կարծես երբևէ դրանց վրայով քայլած չկայինք:
Ֆրանսահայերն էլ հենց ինձ հինգ հազար դրամ տվեցին:
Մենք դա, ոնց ասած, ձեռքի հետ էինք արել, բայց ղեկավարս հեռվից տեսել էր:
Մարդ ուղարկեց, որ իրեն փոխանցեն գումարը:
Ես էլ ստիպված տվեցի:
Չնայած ջրի բերածը ջուրն էլ տարավ: Իմ ցնդաբանությունները չարժեին որևէ գումար, երևի դրա համար էլ ճիշտ էր, որ ինձ մոտ չմնացին:
Ուղղակի մեկ-մեկ հիշում եմ այդ օրերը: Թեև այդ ժամանակ տխրել էի, բայց հիմա հիշելիս վստահ եմ, որ դրանք շատ հավես, լավ օրեր էին:
էդպիսի բաներ

Mephistopheles
03.04.2013, 05:28
Չնայած նոր մոքենա ունեմ, բայց շատ եմ սիրում հեծանիվով գործի գնալ… 1.8 մայլ քշում եմ հեծանիվս, հետո տոմս առնում կայարանից, թռնում-նստում եմ գնացք ու նայելով փոփոխվող լանդշաֆտին հասնում Filmore կայարանը որտեղից էլ հեծանիվով 0.5 մայլ քշելով հասնում եմ արվեստանոց…

էդ օրը նուն ձևի եկա հասա կայարան որ տոմսս առնեմ, մեկ էլ տեսա մի աղջիկ մոլորված կանգնած ա… ես տոմսս եմ առնում, բայց նկատում եմ որ ինչ որ բան ա ուզում հարցինի սրանից-նրանից բայց կարծես ռիսկ չի անում, կամ էլ մարդիկ շատ արագ են շարժվում… ասում եմ "may I help you?" ասի կարող ա մարդը չի կարողանում տոմս առնի, որովհետև ձևը նոր էին փոխել… "նախ պետք ա քարտ առնես, հետո հաշվիդ վրա գումար դնես ու կարող ես նստել" ասեցի… "չէ գոիտեմ ոնց առնեմ տոմսս ուղղակի կորել եմ քաղաքում"… "կորե՞լ… ո՞նց ես կորել… ո՞նց կարող ես կորել… կօգնեմ, կգտնես տեղդ… ինչ կա՞ որ"… վստահ ասացի. հանկարծ աղջիկը սկսեց լաց լինել… ես էլ ինձ կորցրի, չհասկացա ինչ էր կատարվում… "I'm sorry... I didn't mean... I was just trying to help, that's all..." ասեցի մի քիչ էլ մեղավորի պես… ինձ թվաց մի էնպիսի տեղ կպա որ… "…Գաբրիել Գարսիա Մարկեսի փողոց պիտի հասնեմ… չգիտեմ ոնց գնամ…" ասաց… "բան չկա, մոտս iPhone կա կգտնենք հիմա…" գործունյա-գործունյա հանեցի iPhone-ս գտա Գաբրիել Գարսիա Մարկեսի փողոցը… downtown-ի մոտ էր Union Station-ի մոտ… "խնդրեմ, ամեն ինչ ավելի պարզ է քան կարծում էիր…"

աղջիկն աչքերը սրբեց, շուռ եկավ ու մի անգամից գնաց դեպի գնացքն ու կորավ… "wow... what was that all about"… գլուխ չհանեցի ու գնացի իմ գործին՝ հեծանիվս տեղավորեցի համապատասխան տեղում, նստեցի պատուհանի մոտ ու փոփոխվող լանդշաֆտին նայելով գնացի Filmore կայարան…

Դավիթ
03.04.2013, 08:00
Չնայած նոր մոքենա ունեմ, բայց շատ եմ սիրում հեծանիվով գործի գնալ… 1.8 մայլ քշում եմ հեծանիվս, հետո տոմս առնում կայարանից, թռնում-նստում եմ գնացք ու նայելով փոփոխվող լանդշաֆտին հասնում Filmore կայարանը որտեղից էլ հեծանիվով 0.5 մայլ քշելով հասնում եմ արվեստանոց…

էդ օրը նուն ձևի եկա հասա կայարան որ տոմսս առնեմ, մեկ էլ տեսա մի աղջիկ մոլորված կանգնած ա… ես տոմսս եմ առնում, բայց նկատում եմ որ ինչ որ բան ա ուզում հարցինի սրանից-նրանից բայց կարծես ռիսկ չի անում, կամ էլ մարդիկ շատ արագ են շարժվում… ասում եմ "may I help you?" ասի կարող ա մարդը չի կարողանում տոմս առնի, որովհետև ձևը նոր էին փոխել… "նախ պետք ա քարտ առնես, հետո հաշվիդ վրա գումար դնես ու կարող ես նստել" ասեցի… "չէ գոիտեմ ոնց առնեմ տոմսս ուղղակի կորել եմ քաղաքում"… "կորե՞լ… ո՞նց ես կորել… ո՞նց կարող ես կորել… կօգնեմ, կգտնես տեղդ… ինչ կա՞ որ"… վստահ ասացի. հանկարծ աղջիկը սկսեց լաց լինել… ես էլ ինձ կորցրի, չհասկացա ինչ էր կատարվում… "I'm sorry... I didn't mean... I was just trying to help, that's all..." ասեցի մի քիչ էլ մեղավորի պես… ինձ թվաց մի էնպիսի տեղ կպա որ… "…Գաբրիել Գարսիա Մարկեսի փողոց պիտի հասնեմ… չգիտեմ ոնց գնամ…" ասաց… "բան չկա, մոտս iPhone կա կգտնենք հիմա…" գործունյա-գործունյա հանեցի iPhone-ս գտա Գաբրիել Գարսիա Մարկեսի փողոցը… downtown-ի մոտ էր Union Station-ի մոտ… "խնդրեմ, ամեն ինչ ավելի պարզ է քան կարծում էիր…"

աղջիկն աչքերը սրբեց, շուռ եկավ ու մի անգամից գնաց դեպի գնացքն ու կորավ… "wow... what was that all about"… գլուխ չհանեցի ու գնացի իմ գործին՝ հեծանիվս տեղավորեցի համապատասխան տեղում, նստեցի պատուհանի մոտ ու փոփոխվող լանդշաֆտին նայելով գնացի Filmore կայարան…

Մոգական ռեալիզմ:

ivy
03.04.2013, 18:16
Մարկեսի փողոց տանող ճանապարհին մոլորված աղջկան ոնց որ թե ճանաչում եմ. փաստորեն վերջը Մեֆն ա իրեն օգնելու ճամփան գտնել :))

Mephistopheles
03.04.2013, 21:11
Մոգական ռեալիզմ:

հա, հա… մոռացա ասեմ որ վերջում էլ "հետևիցս" մի հատ նապաստակ եմ հանել… մոգական ա չէ՞…

Դավիթ
03.04.2013, 22:17
հա, հա… մոռացա ասեմ որ վերջում էլ "հետևիցս" մի հատ նապաստակ եմ հանել… մոգական ա չէ՞…


Էդ գնացքը կանգառ ուներ մեր համալսարանի դիմաց: Յունիոնի մոտ Մարկեսի փողոցն էր, թե՞ Սեզար Չավեզի:

Ջղային ես երևում, ոնց որ::)

Mephistopheles
03.04.2013, 22:31
Էդ գնացքը կանգառ ուներ մեր համալսարանի դիմաց: Յունիոնի մոտ Մարկեսի փողոցն էր, թե՞ Սեզար Չավեզի:

Ջղային ես երևում, ոնց որ::)

Սեզար Չավեզն ա Դավ ջան… 710-ի մոտ չէ՞…

Չէ ապեր, ջղայն չեմ…

Sambitbaba
04.04.2013, 18:42
Սեզար Չավեզն ա Դավ ջան… 710-ի մոտ չէ՞…
Union Station-ից մի երեք-չորս կմ՝ Արևելյան Լոսում: Alameda st - ձախ, e 1st. st - ձախ, անցնում ես Լոս Անջելես գետը, մի քանի փողոց հետո է, բայց մենակ ձախից, աջից ուրիշ փողոց է: Փոքրիկ փողոց է:(, կորանում, վերջանում է Mission rd-ի մոտ:

Դավիթ
04.04.2013, 19:22
Սեզար Չավեզն ա Դավ ջան… 710-ի մոտ չէ՞…

Չէ ապեր, ջղայն չեմ…

Հա, CSULA.

Դավիթ
04.04.2013, 19:31
Union Station-ից մի երեք-չորս կմ՝ Արևելյան Լոսում: Alameda st - ձախ, e 1st. st - ձախ, անցնում ես Լոս Անջելես գետը, մի քանի փողոց հետո է, բայց մենակ ձախից, աջից ուրիշ փողոց է: Փոքրիկ փողոց է:(, կորանում, վերջանում է Mission rd-ի մոտ:


Հա էլի, նոր տեսա էդ փողոցը: Բայց ի՞նչ ախմախ տեղում են փողոցը կոչել: Մի կողմը քաունթի բանտնա, մյուս կողմը` հին մեքենաների կուտակման կետերը: Էլ չեմ ասում գրաֆիտիների ու լատինո գյանգերի մասին:

Ingrid
04.04.2013, 19:43
Իտալիայից տուրիստներ էին եկել մեզ մոտ: Շրջելու ընթացքում մեկի դրամապանակը կորել էր կամ գողացել էին: Իջել էին գյուղապետարան, որ այդ հարցերը կարգավորեին: Մյուսներն էլ փողոցով շրջում էին: Մեր տունը այդ փողոցում էր: Մոտեցանք, սկսեցինք կոտրատաված անգլերենով հարցնել, թե ինչ է եղել, ինչով կարող ենք օգնել:
Պարզվեց, որ այս իտալացիները այնքան անգլերեն գիտեն, ինչքան որ մենք: Բայց իրար ո՜նց էինք հասկանում : :D
Էդպես ահագին խոսեցինք:
----
Մեր գյուղում հնությունները շատ են: Ամեն քայլի մի բանի հանդիպում ես:
Մեր տան դիմաց մի կիսաքանդ շինություն կար, նախկին գյուղապետարանն էր՝ բլված վիճակում:
Էս տուրիստներից մեկն հարցրեց, թե սա ո՞ր դարի շինություն է, ո՞վ է ավերել:
Վայ, ինչ ծիծաղ էինք դրել, մտածում էինք, որ հանգիստ հնության տեղ կարող էինք դնել մեր հիսունամյա վաղեմության նախկին գյուղապետարանը:
բայց ճշմարտությունն ասացինք: Զարմացել էին: :think

Գալաթեա
05.04.2013, 23:44
Էսօր 5 ընկերուհիով մեզանից մեկի ծնունդն էինք նշում: Միթոմ որոշեցինք Մեղեդիի բացում նստենք, էն էլ անձրև եկավ: Տենց ա չէ...
Բայց մենք համառորեն մնացինք, դե ցուրտ չէր, ծածկի տակ էինք:

Կողքի սեղանին սիրիահայ տղամարդկանց խումբ էր նստած, գարեջուր էին խմում, մեկ-մեկ նայում, դե պարզ ա:
Մենք էլ էինք գարեջուր խմում: Մեկ էլ մատուցողը մոտեցավ, գարեջրով գավաթ դրեց սեղանին, ինձ մոտ, որը չէինք պատվիրել: Քաղաքավարի զարմանքով նայեցինք, ասեց՝ կողքից սեղանից են հյուրասիրում, որպես հավեսով գարեջուր խմողների...
Նայեցինք, ձեռքով-գլխով-ժպտալով շնորհակալություն հայտնեցինք, գարեջուրը կիսեցինք հինգ տեղ, մանր-մանր խմեցինք, ըշտը լըմընցավ գնաց:
Հետո մատուցողը մոտեցավ քիչ հետո, առանձին ականջիս ասեց՝ աաա՜յ էն մի տղեն էր հյուրասիրել, ու ձեռքով ցույց տվեց թաքուն:

Մեզնից շուտ դուրս եկան: Մեր սեղանի մոտով անցնելիս էդ ցույց տված տղան, ավելի շուտ ձյաձյա էր, սենց շատ սահուն, որպես մութի թև, թղթի կտոր դրեց ափսեիս կողքին, ժպտաց ու գնաց:
Վերցրեցի տեսնեմ անունն ա գրել ու հեռախոսի համարը:

Ինչ մեղքս թաքցնեմ, շփոթվեցի: Բայց դե շատ չէ էլի:
Բայց հետո որ աղջիկներով քննարկեցինք, եկանք էն մտքին, որ հաստատ տիպիկ հայավարի աղջիկ կպցնելուց/քուր, կարելի ա՞ ձեր սեղանի մոտ նստեմ, չէ բայց ինչի չէ՞ որ, չէ բայց ի՞նչ կլինի որ նստեմ... / ավելի կիրթ ձև էր:

Ասածս ինչ ա... գարուն ա եկել, բաց կաֆեների սեզոնն ա :)

Գալաթեա
06.04.2013, 01:01
Հա, ինչ մոռացա պատմեմ:

Աղջիկներին մեր մրցույթի մասին պատմեցի, խնդրեցի հետս կիսվեն իրենց իմացությունեերով Մոգական ռեալիզմի հետ կապված/տենց մի աչքով մի նայեք էլի, լուրջ մարդիկ են, դասախոս, խմբագիր, գիտությունների թեկնածու, համեստ տարբերակով եմ ասում/:
Ինձ մի շատ հետաքրքիր հեղինակի հիշեցրին, սերբ, Միլորադ Պավիչ, որի գրածներում շատ սիրուն Մոգական ռեալիզմ կա: Որ ասեցին, ես էլ հիշեցի:
Համաձայնեցին, որ "100 տարվա մենություն"-ը դրանից ա, Վարպետն ու Մարգոն էլ:
Ու մեկ էլ կարող ա ընկուհիներիցս մեկը մասնակցի :) Մտածում ա էդ ուղղությամբ:

Mephistopheles
06.04.2013, 06:00
Էսօր 5 ընկերուհիով մեզանից մեկի ծնունդն էինք նշում: Միթոմ որոշեցինք Մեղեդիի բացում նստենք, էն էլ անձրև եկավ: Տենց ա չէ...
Բայց մենք համառորեն մնացինք, դե ցուրտ չէր, ծածկի տակ էինք:

Կողքի սեղանին սիրիահայ տղամարդկանց խումբ էր նստած, գարեջուր էին խմում, մեկ-մեկ նայում, դե պարզ ա:
Մենք էլ էինք գարեջուր խմում: Մեկ էլ մատուցողը մոտեցավ, գարեջրով գավաթ դրեց սեղանին, ինձ մոտ, որը չէինք պատվիրել: Քաղաքավարի զարմանքով նայեցինք, ասեց՝ կողքից սեղանից են հյուրասիրում, որպես հավեսով գարեջուր խմողների...
Նայեցինք, ձեռքով-գլխով-ժպտալով շնորհակալություն հայտնեցինք, գարեջուրը կիսեցինք հինգ տեղ, մանր-մանր խմեցինք, ըշտը լըմընցավ գնաց:
Հետո մատուցողը մոտեցավ քիչ հետո, առանձին ականջիս ասեց՝ աաա՜յ էն մի տղեն էր հյուրասիրել, ու ձեռքով ցույց տվեց թաքուն:

Մեզնից շուտ դուրս եկան: Մեր սեղանի մոտով անցնելիս էդ ցույց տված տղան, ավելի շուտ ձյաձյա էր, սենց շատ սահուն, որպես մութի թև, թղթի կտոր դրեց ափսեիս կողքին, ժպտաց ու գնաց:
Վերցրեցի տեսնեմ անունն ա գրել ու հեռախոսի համարը:

Ինչ մեղքս թաքցնեմ, շփոթվեցի: Բայց դե շատ չէ էլի:
Բայց հետո որ աղջիկներով քննարկեցինք, եկանք էն մտքին, որ հաստատ տիպիկ հայավարի աղջիկ կպցնելուց/քուր, կարելի ա՞ ձեր սեղանի մոտ նստեմ, չէ բայց ինչի չէ՞ որ, չէ բայց ի՞նչ կլինի որ նստեմ... / ավելի կիրթ ձև էր:

Ասածս ինչ ա... գարուն ա եկել, բաց կաֆեների սեզոնն ա :)

Գալ, Փանչ-լայնդ մի քիչ թույլ էր… էն որ գրել էիր "Մեկ էլ մատուցողը մոտեցավ, գարեջրով գավաթ դրեց սեղանին", ես արդեն իմ մտքում reconstruct արեցի մնացածը… կարար տենց լիներ, բայց փանչ-լայնդ պտի շեղեիր…

Հ.Գ. քեզ էլ չերևակայես… մի հատ դրա հեռախոսի համարը դիր ֆորումում տղերքով մի հատ հետը մի երկու բառ խոսանք… Գարունն էլ արդեն անցնում ա…

Այբ
06.04.2013, 11:26
Եղբայրս մի աղջկա էր սիրահարված: Բոլորը գիտեին այդ մասին, բայց աղջկան չէին տեսել: Ի վերջո, աղջկան տեսնելու առաջին պատիվը ինձ վիճակվեց, երբ եղբայրս ինձ ցույց տվեց այդ աղջկա նկարը: Ինքը նկարը ցույց տալուց չասեց, որ էդ աղջիկն է: Դե մտածում էր, որ ես ինքնըստինքյան կհասկանամ: Նկարում աղջիկը շան հետ էր նկարված: Շատ սիրուն սպիտակ, աչքի ընկնող շունիկ էր ու թեև հասկացա, որ աղջկա համար է ինձ նկարը ցույց տալիս, բայց իբր թե չհասկացա.
-Վա՜յ, էս ինչ սիրուն շունիկ ա...
Եղբորս հայացքը էդ պահին... ահավոր էր, բառերով չես գրի: Ինձ թվաց, թե մի վայրկյանում ատեց ինձ: Բայց դե հետո փորձեցի շտկել իրավիճակը ու սկսեցի գովել աղջկան, որ շատ սիրուն է և այլն: Իսկ հայացքը էդպես էլ չմոռացա...
Հիմա էդ եղբայրս բանակում է, ու երբ հիշում եմ նկարի պատմությունը, ինքս ինձ ասում եմ՝ էդպես չասեի էլի...
Բանակում է, երևի դրա համար է, որ էդպես ասելուս համար փոշմանել եմ...:D

Ingrid
07.04.2013, 15:16
Ութերորդ դասարանում էի: Կատարվել էր երազանքս, մասնակցում էի հայոց լեզվի օլիմպիադայի հանրապետական փուլին: Մնում էինք "Օլիմպոս" գիշերօթիկում: Տարբեր մարզերից շատ լավ երեխեք կային, հետաքրքիր օրեր էինք անցկացնում՝ երգելով, արտասանելով, անեկդոտներ պատմելով, սարսափներ հնարելով...
Մի օր որոշ խոսակցությունից հետո վանաձորցի մի տղա ինձ ինչ-որ բան ասաց: Ես լսեցի, թե ասում է.
-Դու մոզիկ ես:
Կարմրեցի, ջղայնացա, կրկնել տվեցի: Սա էլի նույնը ասաց: Ես էլ ներվայնացած վրա տվեցի.
-Մոզիկը դու ես:
Էս տղան գունատվեց, զարմացած ինձ է նայում: Հետո էլ հարցրեց.
-Ինչո՞ւ ես վիրավորում:
Ասում եմ.
-Բա ինչու ես ասում, թե ես մոզիկ եմ:
Ինքը երդվում է, թե նման բան չի ասել:
Ասում եմ.
-Բա մի քիչ առաջ ի՞նչ էիր ասում:
Էս տղան բառ առ բառ ասում է.
-Ես ասում էի՝ դու մոզգ ես:
Վայյյ, մեռել էի ամոթից, մի ժամ է՝ ներողություին էի խնդրում, հետո էլ չէի ուզում աչքին շատ երևալ:

StrangeLittleGirl
07.04.2013, 19:29
Ութերորդ դասարանում էի: Կատարվել էր երազանքս, մասնակցում էի հայոց լեզվի օլիմպիադայի հանրապետական փուլին: Մնում էինք "Օլիմպոս" գիշերօթիկում: Տարբեր մարզերից շատ լավ երեխեք կային, հետաքրքիր օրեր էինք անցկացնում՝ երգելով, արտասանելով, անեկդոտներ պատմելով, սարսափներ հնարելով...
Մի օր որոշ խոսակցությունից հետո վանաձորցի մի տղա ինձ ինչ-որ բան ասաց: Ես լսեցի, թե ասում է.
-Դու մոզիկ ես:
Կարմրեցի, ջղայնացա, կրկնել տվեցի: Սա էլի նույնը ասաց: Ես էլ ներվայնացած վրա տվեցի.
-Մոզիկը դու ես:
Էս տղան գունատվեց, զարմացած ինձ է նայում: Հետո էլ հարցրեց.
-Ինչո՞ւ ես վիրավորում:
Ասում եմ.
-Բա ինչու ես ասում, թե ես մոզիկ եմ:
Ինքը երդվում է, թե նման բան չի ասել:
Ասում եմ.
-Բա մի քիչ առաջ ի՞նչ էիր ասում:
Էս տղան բառ առ բառ ասում է.
-Ես ասում էի՝ դու մոզգ ես:
Վայյյ, մեռել էի ամոթից, մի ժամ է՝ ներողություին էի խնդրում, հետո էլ չէի ուզում աչքին շատ երևալ:
ուզում էի ասել՝ էդ օլիմպիադային ես էլ եմ էղել, բայց հետո հիշեցի, որ իմն իններորդ դասարանում էր :D

Alphaone
07.04.2013, 19:51
Երկրորդ կուսրում՝
- Բայց դու լուրջ հեչ սիրահարված չկաս:
- Հավեսդ չունեմ, թեման փոխի:
- Չէ, բայց լուրջ հետաքրքիր ա:
- Ասեցի չէ, վայ:

Վերջին կուրսում:
- Ախպոր նման, դու մի օր սիրահարվի, գոնե կողմնորոշումդ իմանանք: :D

Երեկ:
- Բարե՜վ, նշանվել եմ:
- Շնորհավոր: Իսկ սեռը կասե՞ս:
- Ո՞նց թե:
- :D

Հա, ես երբեմն ահավոր հիշաչար եմ:

Ingrid
07.04.2013, 22:32
ուզում էի ասել՝ էդ օլիմպիադային ես էլ եմ էղել, բայց հետո հիշեցի, որ իմն իններորդ դասարանում էր :D
Բյուր, ես իններորդ ու տասներորդ եմ գնացել, բայց արդեն հայ գրականությունից:

StrangeLittleGirl
07.04.2013, 22:35
Բյուր, ես իններորդ ու տասներորդ եմ գնացել, բայց արդեն հայ գրականությունից:

ես հայ գրականությունը քթիս չէի անում :D մի հինգ-վեց առարկայի շրջանային օլիմպիադաներին պարտադիր մասնակցում էի, մի քանիսն անցնում էի քաղաքային, վերջում էլ մեկը հանրապետական: բայց ութում Փարիզում էի, սաղ շրջանայինները բաց էի թողել:

Stranger_Friend
08.04.2013, 00:38
5 թե 6 տարեկան էի, ամբողջ օրը ավտոտնակներիի տանիքների վրա էինք ման գալիս, իրար կատակներ, դեպքեր ու սարսափ պատմություններ էինք պատմում: Մի անգամ էլ զրուցելիս աղջիկներից մեկն ասեց, որ կողքի հին, լքված մանկապարտեզի շենքում վհուկ կա՝ կարճահասակ, երկար մորուքով, ձեռնափայտով ու շատ վախենալու ձայնով մի պապիկ բոլորին փախցնում է, ով մտնում է մանկապարտեզի շենքը: Չհավատացի, սկսեցի վիճել, վրաս գոռգռացին, թե մենք էլ ենք տեսել ոնց է մի աղջկա փախեցնում, այն աղջկան, որ երեկ մեր բակում էր, բա այսօր հենց դրա համար չկա, վհուկը տարել է: Որոշեցի մի բան էլ ես ասեմ ու պատմեցի, թե երեկ գիշեր ինչ էր կատարվել հետս.

Ուրեմն երազումս բալետի պարուհի էի տեսել, այնքան գեղեցիկ, վարժ, ճկուն էր պարում : Հմայված նրան էի նայում, ուզում էի ես էլ պարեյի: Դեռ լույսը չէր բացվել, երազից չկտրված աչքերս բացեցի ու նույն բալետի պարուհուն, բայց ստվերի տեսքով տեսա դիմացի պահարանին: Նորից պարում էր, նույն շարժումներով, բայց արդեն սկսեցի վախենալ: Հայացքս այս ու այն կողմ թեքեցի, աչքերս թարթեցի, բայց նա պարում էր, պարում էր պահարանի երեսին: Վերմակով պինդ ծածկվեցի ու քնեցի: Առավոտյան ուշ արթնացա, լույսը բացվել էր արդեն, պարուհին չկար:

Այս ամենը իմ պատկերացրածով պատմեցի երեխաներին, չհավատացին, վրա տվեցին թե հորինում ես, հաստատ հորինում ես: Խիստ վիրավորված, որ ինձ չհավատացին թաքուն հեռացա, մինչև իրենք ծառի վրայից <<հաց ու պանիրներ>> էին ուտում: Տաքացած որոշեցի այդ մանկապարտեզի ավերակ շենք մտնեմ: Նոր էի ոտս այգի մտցրել, ձայներ լսեցի՝ առջևից եկող: Ինչքան ուժ ունեի վազեցի, փախա այդ սարսափ տարածքից որքան հնարավոր է հեռու.... Շունչ քաշեցի, գնացի մյուսների մոտ իբր ոչինչ էլ չի եղել...
Այդպես էլ չիմացա երեխաներն էին գլխիս սարքել, թե ինձ ներշնչելուց էր այդ ձայները, բայց էլ այդ ավերակ տարածքը ոտք չդրեցի, երեխաների պատմածն էլ չհերքեցի...

Ingrid
08.04.2013, 12:47
ես հայ գրականությունը քթիս չէի անում :D մի հինգ-վեց առարկայի շրջանային օլիմպիադաներին պարտադիր մասնակցում էի, մի քանիսն անցնում էի քաղաքային, վերջում էլ մեկը հանրապետական: բայց ութում Փարիզում էի, սաղ շրջանայինները բաց էի թողել:
Ես էլ տարբեր առարկաներից մասնակցում էի, բայց միայն հ. լեզուն կամ գրականությունն էի անցնում հանրապետական: Մաթեմատիկան էլ հազիվ էի հասցնում, տասներորդում վիճակս այնքնա վատ էր, որ միայն այդ տարի հանրապետականում գրականությունից առաջին կարգի դիպլոմ ստանալն օգնեց, որ տնօրենը, ով մեր հանրահաշվի ուսուցիչն էր, հինգով փակեր կիսամյակս:
Դպրոցը վերջացնելիս ուրախանում էի, որ ընտրածս մասնագիտության դասացանկում մաթեմատիկա առարկա չկար:
Ասեմ, որ լավ ուրախանում էի, երբ հաջողվում էր բարդ բաներ լուծել, բայց դա այնքան քիչ էր ստացվում ու այնքան դժվարությամբ, որ ավելի լավ էր՝ այդ առարկայից հեռու մնայի:

John
08.04.2013, 18:36
էսօր բլոտ ենք խաղում, զանգ եկավ
-Բարև Ձեզ, Հովսեփի հե՞տ եմ խոսում
-Բարև Ձեզ, այո
-Մենք ձեր հեռախոսահամարը ԵՍԻՄԻՆՉ.էյեմից ենք վերցրել
-Որտեղի՞ց
-ԵՍԻՄԻՆՉ.էյեմից
-Ե՞վ
-Գոլդեն Թուլիփ հյուրանոցից են ձեզ անհանգստացնում
-Ահա
-Պարկովշչիկի թափուր աշխատատեղ կա մեր մոտ, գուցե կուզենաք աշխատե՞լ
-Մի րոպե մտածեմ
-Ահա
Հեռախոսս բռնել եմ, որ չլսվի, տղեքին պատմեցի, ուրախացանք ահագին, ահագին շատ ուրախացանք, հազիվ հանգստացրեցի, որ շարունակեմ խոսելը
-Լսո՞ւմ եք
-Այո
-Շնորհակալ եմ, բայց ինձ չի հետաքրքրում այդ աշխատանքը
-Ի՞նչի համար, մենք ենք շնորհակալ
հ.գ.
թե ասա խոսացնելու ցիվիլ տարբերակներ կա` ի՞նչ պարկովշչիկ :D

LisBeth
10.04.2013, 12:33
Ակտուալ թեմաներ: Եթե գրածս ոչ նորմատիվ տարրեր պարունակի, մոդերները կարող են տարքային սահմանափակում դնել, կամ չգիտեմ, ի՞նչ են անում նման դեպքերում.

Վարդագույն ակնոց /մենախոսություն/

-Թուղթը ձեռիս ա, Ծովինարն ասում ա սովորական չափերից մի քանի անգամ մեծացած ա: Ֆաքս կանեմ կնայես: Էսօր գալու հավես չունեմ:
-Ստո՛պ, ստո՛պ: Հլը մի հատ էդ «սեղմում է քնային զարկերակներիդ, բլա բլա բլա»-ն թարգմանի հանրամատչելի լեզվով:
-Ի՞նչ ա նշանակում «գիշերային վիճակ»: Ուզում ես ասես ցենզըս թուլացա՞ծ ա: Լավ էլի Արմ:
-Հա, լավ, ոչինչ, մի երկու ավելորդ խոսքից հլա մարդ չի մեռել: Չնայած ո՞վ գիտի, նենց ժամանակներում ենք ապրում:
-Չէ՛, տուն եմ գնում:

-Զզվըցրին էլի: Տենաս իրենց ո՞ւմ ժառանգներն են համարում, կրիաների՞, չէ՛, կրիաներն պատյան ունեն, իրանք խլուրդներ են: Ժողովուրդն էլ փրփուրներից ա կախվում, ավելի ճիշտ լորձից: Աղ ցանե՛ք վրեքները, ա՛ղ, դրանք մենակ մի բան են արագ անում, հալվում են:
-Համատարած անանիզմ ա:
-Հը՞ պապի: Ինչ ա անանիզմը՞: Արա, դե արի բիձուն բացատրի:
-Հե՛չ պապի, ասում եմ էն պլատոնական ռոմանտիկները իրենք իրենց հույս են տալիս, որ էն ինչով իրանք զբաղված են հիմա քաղաքականություն ա, իսկ էն փոքրամասնությունները երկիրը ոնց ուզում «շինում» են:
-Մե՞նք, մենք էլ ոչ մի բան չենք անում, մեծ-մեծ փռթում ենք, էս յանի հարմարավետ թախտին պառկած: Ասում եմ, մարդիկ մտածում են աթոռին արդեն գազան եննստում , բայց ոչ գազանին էլ աթոռը գազան կսարքի: Մի հատ առակ հիշեցի, չբռնենք մենք էլ մեզ էն ծեր կնոջ տեղը դնենք: Ի՞նչ կա որ, խլուրդներն էլ արդեն աղոթել են, օրհնել:
-Օֆ, ինչի՞ եմ էս ամենը քեզ ասում: Դու սա հլը մարսի, գնամ կուխնի, տենամ ես ինչ եմ մարսելու:

-Մմմ՜, մամ շա՞տ կա որ եղնի:
-Լավ գնամ դուրսը ման գամ, ախորժակ բացվի:
-Հա՛, հա՛ կհագնեմ: Ես էլ քեզ:

-Տուզի՛կ, այ տուզի՛կ ի՞նչ ես տենց մռութդ կախել: Ախր ես քեզ ո՞նց շոյեմ այ հայվան, մի ամիս էլ չկա ինչ կատվիս ողնաշարը ջարդիր: Դունչդ տեսնել չեմ ուզում, ռա՛դ եղի:
-Ըհը, ըհը, ըհը, հը: Ալո, սպաս հազըս դադարի:
-Քարոզի հավես չունեմ: Դու ավելի լավ ա ասա ի՞նչ ենք անելու:
-Լսի հիշում ես սուպերմարկետում որ աշխատում էինք, էն մեր հավաքարար Տանյային: Իրան էլ էին վիրահատել, պետք եղածից մի փոքր շատ էին կտրել, հետո էլ բուժում չէր անցել: «Բանը, բանը» անելով ման էր գալիս:
-Հա, հա, խոսքեր չէր կարողանում ընտրի, մոռանում էր սաղիղ անունները, իր անունն էլ: Էդ ինչքան էինք ղժժում վրան:
-Դո՞ւ ես անելու: Ձեռքդ չի՞ դողա:
-Ճիշտ ա դու էլի ես ասել, որ մեր մեջ էլ ոչինչ չկա:
-Գիտեմ, որ ես եմ ուզել: Երեխեքը ո՞նց են:
-Բա՞ կինդ:
-Եսիմ հարցնում եմ էլի: Ինչի՞ քո հաշվով ցենզը երբեք չի թուլանում:
-Բա քեզանից ի՞նչ բժիշկ, եթե չես կարա ասես: Մի տեսակ վախենում եմ:
-Որ մոռանամ, կամ չմոռանամ:

-Ի՞նչ Անի, Անին ո՞վ ա: Բանը, էն բանը, ո՞նց էր, իրկը: Հի՛-հի՛-հի՛:
-Հա լավ վայ, կատակ եմ անում, ինչի՞ տենց լրջացար: Արմ, Արմե՛ն:
-Գիստալոգիան ինչա՞, մարդավարի խոսա:
-...ինչ ձեն հանեմ, օրգանիզմիս հումորը հզոր ա:
-Դու գիտես ես էդ հարցում կոմֆորմիստ եմ, ինչ լինում ա թող լինի:
-Ոչ մի քիմիա:
-Ինչ մենակ մնալ, էլի գժվար: Ես հիմա մի բան եմ ուզում:
-Քեզ:

Հ.գ պատմությունը հորինված է, իրական մարդկանց ու իրադարձությունների հետ կապ չունի: Յուրաքանչյուր համընկնում համարվում է զուգադիպություն:

ivy
10.04.2013, 21:16
Հ.գ պատմությունը հորինված է, իրական մարդկանց ու իրադարձությունների հետ կապ չունի: Յուրաքանչյուր համընկնում համարվում է զուգադիպություն:

Հետաքրքիր է, էստեղ սովորաբար իրական պատմություններ ենք պատմում, մնացածի համար ստեղծագործական բաժինը կա...
Բայց դե, ոչինչ, հորինածը էստեղ էլ կարելի է դնել, եթե էդպես ես ուզում:

LisBeth
10.04.2013, 21:21
Հետաքրքիր է, էստեղ սովորաբար իրական պատմություններ ենք պատմում, մնացածի համար ստեղծագործական բաժինը կա...
Բայց դե, ոչինչ, հորինածը էստեղ էլ կարելի է դնել, եթե էդպես ես ուզում:

Ես էլ ասում եմ ինչի ա էս թեման դեսից դենից բաժնում: Ուղղակի ինքը կարճ էր, առանձին թեմա չուզեցա բացեմ:

Այբ
15.04.2013, 16:23
Ֆուտբոլը իմ կյանքի մասն է կազմում: Աշխատում եմ ոչ մի կարևոր խաղ բաց չթողնել: Թեև մեր բարեկամները լրիվ ֆուտբոլասեր են, բայց ինձ չեն հասնում: Մի անգամ հորեղբայրս, թե արի էսօր մեր տուն մեզ հետ ֆուտբոլ նայի: Չնայած ահագին ժամանակ է անցել այդ օրից, բայց շատ լավ հիշում եմ, որ Ռեալի և Բարսելոնայի խաղն էր: Իրենք էլ տնով Ռեալի երկրպագու են, իսկ ես՝ Բարսելոնայի: Ու հատկապես, որ իրենց տանը մենակ ես էի Բարսելոնայի կողմից, դրա համար գնացի, որ խաղը իրենց հետ նայեմ: Ուզում էի տեսնել հորեղբորս, հորեղբորս երեխեքի դեմքերը, երբ Բարսելոնան հաղթեր: Խաղը ուշ ժամի էր:
Ամեն մեկս մի կողմից ասում ենք.
_Պա՛ս տուր, առաջ...
Էսպիսի բաներ...
Բայց մեկ ա, ինձ չհասան. երկրորդ խաղակեսի վերջում համարյա քնել էին, մենակ ես էի շարունակում.
_Առա՛ջ, պա՛ս տուր...
Ի դեպ, Բարսելոնան էլ հաղթեց...:)

Ruby Rue
17.04.2013, 22:20
Դասամիջոց: Ինչպես միշտ կուրսիս աղջիկները իրար գլխի հավաքված աղջկական թեմաներից են բլբլում, ես էլ նախընտրում եմ մենակ նստել, կամ էլ՝ տղերքի հետ քաղաքական, կրոնական ու պատմական թեմաներով «կռիվներ» անել:
- Լսի՜, էդ ի՞նչ ես կարդում: Դու Մարկեսի «100 տարվա մենությունը» կարդա,- ասաց աղջիկներից մեկը մյուսին:
Իմ համար էնքան անսպասելի էր, որ տվյալ աղջիկը կարող է գրքերից, այն էլ՝ Մարկեսից խոսել, որ ինձանից անկախ ցնցվեցի ու իրենց կողմ շրջվեցի:
Շատ ուրախացա, որ հիմա Մարկեսի պես հզոր գրողն է պոպուլյար դարձել:
- Հլը տեսեք, Ռուբին չդիմացավ. հենց գրքերից խոսացինք, էս կոմ ֆռաց,- ասաց մեկը:
- Դու կարդացե՞լ ես,- հարցրեց Մարկես խորհուրդ տվողը:
- «Հարյուր տարվա մենություն»-ը վերջին երեք տարվա ընթացքում երեք անգամ կարդացել եմ: «Սերը խոլերայի ժամանակ»-ը կարդացեք, իր պատմվածքներն էլ են լավը: «Երկնագույն շան աչքերը» իմ ամենասիրած գործերից է, «Գնդապետին ոչ ոք չի գրում»-ն էլ երեկ պրծա: Մի խոսքով՝ Մարկեսը հրաշք գրող ա:
- Ես ուրիշ գրողներ էլ եմ սիրում: Օրինակ՝ Դեյլ Կերնեգի:
Յոթ ամիս համատեղ սովորելու ընթացքում հազիվ էնպիսի բան էին ասել, որ կարծիքս փոխվել էր իրենց մասին, բայց էդ բառերը ոնց որ եռացրած ջուր լցնեին գլխիս:
- Ինձնից ձեզ խորհուրդ՝ տենց զիբիլներ մի կարդացեք: Աշխարհի ամենատափակ ու անիմաստ բաներից ա: ;) Իզուր ժամանակ եք կորցնում:
- Չէ՜, նրա շնորհիվ կարելի ա ընկերներ ձեռք բերել, երջանիկ լինել...
«Բարի բախտ» ասեցի մտքիս մեջ ու փոշմանեցի, որ ընդհանրապես խառնվել էի էդ զրույցին::)

ԱնԱիդա
24.04.2013, 00:43
- Տատի՞կ, տխուր ե՞ս:
- Չէ, անուշս, ինչի՞:
- Տատ, ախր տեսնում են որ տխուր ես մի տեսաա՜ կ…
- Ասեցի տխուր չեմ, առավոտ շուտ ա,,, նոր եմ արթնացել,, քեզ թվում է… գնա հագնվիր, որ չուշանանք դասից
- Ախր ինչի՞ չես կիսվում իմ հետ, այ տատ…
- Ասեցի գնա պատրաստվի, կուշանանք:
- Մենակ ես դրա համա՞ր տատ
- ինչի եմ մենակ, դու կաս, քերիտ, մամատ,,
- չէ է, գիտես ինչ եմ ուզում ասել խոսքը փոխում ես տատիկ,,,տխուր ես որովհետև երիտասարդ միայնակ կին ես,, ասա ինչի՞ չես ամուսնանում…
-----
հ.գ. տատիկը 55-60 իսկ թոռնիկկը 10 տարեկան ա, ու հիմա ես մեր խելոքը տատի համար ամե անգամ հարմար միայնակ փեսացու հանդիպելուց /ըստ իրա էլի/ էտ հարցը բարձրացնում ա :D

Այբ
25.04.2013, 20:38
Ձմռան ցուրտ օրերից էր...:viannen_15:
Ձմռան էդ շրջանում էնպես ստացվեց, որ դասերս 11-ից հետո էր սկսվում: Դրա համար առավոտյան ժամը 9-ին գնում էի Ազգային գրադարան, որ էնտեղից հետո գնայի դասի:
Սովորական օր գնացել էի գրադարան: Եվ քանի որ վերև բարձրանալու համար, պետք է քարտը ցույց տալ առաջին հարկում նստած ոստիկաններին, քարտս ցույց եմ տալիս ու ուզում եմ աստիճաններով բարձրանալ: Բայց ա՛յ քեզ բա՜ն, ինձ ոստիկանները չեն թողնում.
_Չի՛ կարելի, աղջիկ ջան:angry
_Ո՞նց չի կարելի: Քարտս ստուգե՛ք: Ախր ես ամեն օր գալիս եմ...:o
Ոստիկաններից մեկը (երկու հոգի էին ) ուզում է մի բան ասել, բայց ես չեմ ուզում լսել և համառորեն պնդում եմ, որ թողնեն վերև բարձրանամ: Ի վերջո, ոստիկանը բարկացավ.
_ Աղջի՛կ ջան, ժամը տեսե՞լ ես:
Դու մի ասա ժամը 8:45:
Շփոթվեցի, ախր գրադարանը 9-ից է բացվում...:D
_Աշխատողները դեռ չեն եկել,- մյուս կողմից էլ մյուս ոստիկանն է ասում:angry
Ամոթուց ձայն չհանեցի և ստիպված խելոք սպասեցի, մինչև աշխատողները գային...:8

Հիմա էլ, ուր գնում եմ, աշխատում եմ, որ ո՛չ ուշանամ, ո՛չ էլ շուտ գնամ...

LisBeth
26.04.2013, 09:28
Դիլեմա

Շենքի կրուգը թեքվեցի, իրիկուն էր: Կողքովս երկու երիտասարդ անցան՝ մեկը բոյով, մյուսի իմ հասակի: Բոքսից էին խոսում: Վերջինս շրջվեց, թե բա ո՞նց ա կոչվում ձեր ոճը: Ակնաճեղքերս լայնացան, նույնիսկ զգացի թե ոնց են անկյուննեում կամաց ուզում ճղվել:
-Չգիտեմ, չգիտեմ ոնց ա կոչվում:
Էս ջահելը մի հատ խուճուճ անուն տվեց, ու հարցնում ա թե ես ծանո՞թ եմ էդ ոճին: Իհարկե ոչ, բայց դե ջոկում եմ, որ ինձանից անկախ ինչ որ անտեսանելի մշակույթի մասնիկ եմ կազմում: Նաուշնիկս դնում եմ ու քայլում եմ, դալշե: Ջահելը նորից շրջվում ա, տեսնում ա որ ականջներս փակ ա, երկու մատը դնում ա շուրթերին ու հարցական ինձ ա նայում:
-Ի՞նչ,- ականջս բացում եմ որ լսեմ:
-Ծխելու ունե՞ս,- չգիտեմ ինչից եզրակացրեց, որ ես ծխելու պետք ա ունենամ:
Դե քանի որ ես շատ բարի մարդ եմ, նույնիսկ կպցրեցի սիգարետը ու լույսի տակ նկատեցի դեմքը, հարթ մաշկը, փոքր բերանը, անփորձ ու միամիտ աչքերը.
-Քանի՞ տարեկան ես:
-Տասչորս, - մի քիչ գնաց, շրջվեց ու շնորհակալությամբ լի ժպտաց:
Մինչև տուն երկու րոպեի ճամփա կար: Կես ժամից հասնում եմ տուն: Սյո տակի ես շատ բարի՞ եմ, որ չմերժեցի: Հարկավոր ա ուշադիր լինել, կամ էլ ակնոց առնել: Տեսնես ո՞նց կկոչվի իմ ոճը էն ժամանակ:

ivy
27.04.2013, 16:47
Երկու օր առաջ Սոնյայի հետ խաղահրապարակում էի, իրար հետ խոսում էինք, խաղում, մեկ էլ տեսնեմ մի պոնչո, կարմրաթուշ տղա կանգնել ուշադիր մեզ է նայում: Մի քիչ անսպասելի էր իր հայացքը, բայց էդ պահին շատ չխորացա:
Էդպես խաղում էինք մեզ համար, ու հանկարծ ոնց եղավ, աչքս ընկավ մի երիտասարդ կնոջ: Արտաքինից դժվար էր գուշակել, թե ինչ ազգության կլինի. շագանակագուն մազեր, մեծ կապույտ աչքեր, նիհար կառուցվածք: Բայց նույնիսկ հեռավորության վրա, առանց ձայնը լսելու ու միայն բերանի շարժումից ինձ թվաց, թե հայերեն է խոսում: Կողքին մի փոքրիկ աչոնիկ էր քայլում՝ հազիվ մեկուկես տարեկան: Ու ինքն աղջկա հետ զրուցում էր, բայց ոչ մի բառ չէի կարողանում որսալ: Մեկ էլ լսեմ գերմանացի երեխաները կանչում են.
- Հարությո՜ւն, Հարությո՜ւն...
Նայեմ, տեսնեմ էն կարմրաթուշ պոնչի հետ են:
Սա էլ վազեց գնաց կապուտաչյա կնոջ ու պստիկ աչոնի մոտ: Էդտեղ արդեն հաստատ համոզվեցի, որ հայեր են, դրա համար էլ տղան մեզ էդպես նայում էր. հարազատ լեզու էր լսել:
Սոնյայի հետ կամաց-կամաց անցանք իրենց կողմերը: Սկսեցի ականջ դնել խոսակցությանը: Զգացվում էր, որ նոր են եկել Հայաստանից, էն էլ՝ ուղիղ մայրաքաղաքից: Երևանյան ուժեղ ակցենտ կար խոսքի մեջ: Առաջ երբ Երևանում էի ապրում, չէի զգում էդ ակցենտը, բայց հիմա, երբ ժամանակ առ ժամանակ հետ եմ գալիս Երևան, հայերեն խոսքի էդ տիպիկ մայրաքաղաքային առոգանությունն ուղղակի ականջ է ծակում:
Էս կինն էլ դեռ լրիվ էդ ձևով էր խսում, ինչը վկայում էր, որ դեռ վաղուց չի, ինչ Գերմանիայում են: Հետն էլ էն «կյանք-մյանք» բառերի մեջ էր: Մի քիչ ականջ դրեցի ու հասկացա, որ ես Երևանում երբևէ չէի ուզենա ծանոթանալ կամ առավել ևս մտերմություն անել էս մարդու հետ: Ուրեմն ինչո՞ւ պիտի էստեղ ծանոթանամ:
Բայց կարմրաթուշ տղան էնքան լավն էր, որոշեցի հետը թաքուն շփվել, էնպես, որ մաման չբռնացնի մեզ հայերեն խոսելիս:
- Դու Հարությունն ե՞ս:
- Հա:
- Քանի՞ տարեկան ես:
- Հինգ:
- Վաղուց ե՞ք եկել Գերմանիա:
- Երեք ամիս առաջ:
- Հավանո՞ւմ ես էստեղ:
- Հա, ավելի շատ, քան Երևանը:
Էհ, պստո ջան, դեռ տաք ես:
- Վայ, Դուք էլ ե՞ք հայ:
Բռնացրեց մեզ մաման :)
Մի քիչ խոսեցինք: Հարցրեց՝ Հայաստանի որ քաղաքից եմ: Հեհե, գիտեմ չէ, որ կորցրել եմ երևանյան ակցենտը:
Իրենցից պատմեց, հետն էլ պարզվեց՝ էստեղ իրար շատ մոտ ենք ապրում, համարյա հարևան ենք:
Գնալուց առաջ հեռախոսի համար փոխանակելու առաջարկ չարեցի, միայն ասացի.
- Դե էլի կհանդիպենք խաղահրապարակում:
Կարող է՝ սիրուն չէր էդպես անելը, բայց չձգեց ինձ մարդը, հետո ինչ, որ հայ էր:
Ու հեչ չեմ տխրի, եթե էլ չհանդիպենք:
Իսկ Հարությունի հետ դեռ մի օր էլի թաքուն զրից կանենք ;)

Ռուֆուս
29.04.2013, 00:02
Այվիի գրածը կարդացի, մի բան հիշեցի...

Աշնանը ընկերոջս հետ Ֆլորենցիայում էինք, լիքը տուրիստ, կլաուստրաֆոբիա, ամբողջ քաղաքը մի երեք անգամ պտտվեցինք, վերջում մի հատ եկեղեցի էինք մտել, ընկերոջս ասում եմ, ինչ լավ ա, չէ՞, որ ստեղ հայեր չկան:

Ու մեկ էլ էդ պահին, կողքովս զույգ ա անցնում ու հայերեն են խոսում: Երևի մեղրամիս էին եկել, բայց աղջիկը տղուց 2 մետր հեռավորության վրա էր քայլում: Տղեն առաջարկեց աղջկան նկարել, վերջինս չեմուչում արեց, հետո անժպիտ հայացքով նկարվեց (որը հետո երևի հայտնվելու էր ադնակլասնիկիում): Ներվերիս վրա հատկապես ազդեց էն, որ եկեղեցի մտնելու համար 8 եվրո փող էին տվել, փոխանակ Ջոտտոյի հրաշք որմնանկարները նայեին, Իտալիայի մեծերի գերեզմանները նայեին, 5 րոպե անկապ շուրջբոլորները նայեցին ու տենց մունաթ, անժպիտ հայացքներով, իրար մեջ 2 մետր հեռավորությունը պահպանելով, թողին գնացին:

Մենք էլ ոչ ուզեցանք մոտենալ, որ ասեինք, որ հայ էինք, էդ ընթացքում էլ դիտմամբ իրար հետ անգլերեն էինք խոսում, որ բան չջոգեին :))

StrangeLittleGirl
29.04.2013, 00:31
Չկա-չկա, ես էլ իմ սփյուռքահայ կյանքից մի էրկու բան պատմեմ: :))

Ուրեմն էսօր դուրս եմ էկել զբոսանքի: Դե էս Խրոնինգենում հետիոտն տեսնելը շատ հազվագյուտ երևույթ ա. սաղ հեծանիվներով են: Էդպես ինձ համար քայլում եմ, մեկ էլ մի հատ մոտոցիկլիստ վզզալեն էկավ, կողքս կանգնեց, ինչ-որ բան ասեց: Ասեցի, որ հոլանդերեն չեմ հասկանում: Անցավ անգլերենի, հարցրեց, թե որտեղից եմ: Ասեցի, որ Հայաստանից եմ:
- Ինչի Հայաստանում անգլերեն խոսու՞մ են,- հարցրեց:
Դե ես էլ պիտի ազգիս պատիվը բարձր պահեմ, ասեցի հա, ոնց չէ: Ավելի շատ զարմացավ:
- Բայց դուք ձեր լեզուն ունեք, չէ՞: Անգլերենին նման չի, չէ՞:
- Հա, ունենք, չէ, նման չի,- պատասխանեցի:
- Բա ո՞նց ես հայտնվել Հոլանդիայում,- հարցրեց:
Դե Հոլանդիայում ընդհանրապես իմիգրանտներն առաջինը հոլանդերեն են սովորում: Դրա համար եթե որևէ տեղ հանդիպես մեկի, որն անգլերեն չգիտի, բայց հոլանդերեն գիտի, ուրեմն հաստատ առաջին սերնդի իմիգրանտ ա: Դրա համար շատ տարօրինակ էր իրա համար, որ հոլանդերեն չգիտեմ: Ու հակառակը. եթե հանդիպես մեկի, որը հոլանդերեն չգիտի, բայց անգլերեն գիտի, ուրեմն հաստատ ուսանող ա:
- Ուսանող եմ,- ասեցի:
Էս մարդը էլ չհասկացա, թե ինչի վրա զարմացավ: Հաճելի օր մաղթեց, մոտոն զընգ-զընգ արեց, գնաց:

Ես էլ զարմացա, թե ոնց էր հոլանդացին տենց անկապ փողոցում անծանոթի հետ զրույցի բռնվել: Բայց դե չնկատել հնարավոր չէր. քիթը կարմիր էր:

Անվերնագիր
30.04.2013, 23:13
այսինքն քարով մարդու գլխին չես կարա խփես… ճիշտ ե՞մ հասկացել… էսքանին պատասխանի…

էտ ասեցիր մի բան հիշեցի: Ուրմեն փոքր ժամանակ մեր թաղի միակ գնդակ ունեցողը ես էի, ու գնդակը թաղ էի հանում մենակ էն ժամանակ, երբ ես խաղում էի, երբ ես չէի խաղում, գնդակս ոչ մեկի չէի տալիս, խնդրանք պաղատանք, ոչինչ չէր անցնում: ՈՒ մի օր էլ բահով բոստանում խաղ եմ անում, մեկ էլ տենամ՝ մեր հարևանի տղեն գաղտագողի, կամ ոնց են՝ ասում սուսիկ-փուսիկ մոտենում ա, որ գնդակս վերցնի: Գնդակս էլ թարսի պես դարպասի կողքն էր քցաց, ընենց որ անգամ Ուսեյին Բոլտի ռեկորդը կրկնելու դեպքում էլ չէի հասցնի գնդակս վերցնեի: Չգիտեմ բնազդաբար, թե երկնային ուժերի ազդեցության տակ, բահը ձեռքիցս բաց թողի ու մի հատ քատ վերցրի ու շպրտեցի էտ կողմը. Պը՜թ. քարը կպավ Զապոյ(ըտենց էինք ասում անճոռնի քայլվացքի պատճառով) գլխին, երբ գնդակը արդեն ձեռքում էր: Ուրեմն գնդաը ձեռից քցեց, ձեռքը տարավ գլուխը, ու մինչև ուղեղը ազդանշան կտար, թե գլխի կոնկրետ որ հատվածն է կոտրված, Զապոն սկսեց հիստերիկավարի լացել ու դուրս վազեց դարպասից: Ես էլ անշտապ քայլերով գնացի գնդակը բերեցի բոստան ու շարունակեցի իմ բահով գործը

Mephistopheles
30.04.2013, 23:43
էտ ասեցիր մի բան հիշեցի: Ուրմեն փոքր ժամանակ մեր թաղի միակ գնդակ ունեցողը ես էի, ու գնդակը թաղ էի հանում մենակ էն ժամանակ, երբ ես խաղում էի, երբ ես չէի խաղում, գնդակս ոչ մեկի չէի տալիս, խնդրանք պաղատանք, ոչինչ չէր անցնում: ՈՒ մի օր էլ բահով բոստանում խաղ եմ անում, մեկ էլ տենամ՝ մեր հարևանի տղեն գաղտագողի, կամ ոնց են՝ ասում սուսիկ-փուսիկ մոտենում ա, որ գնդակս վերցնի: Գնդակս էլ թարսի պես դարպասի կողքն էր քցաց, ընենց որ անգամ Ուսեյին Բոլտի ռեկորդը կրկնելու դեպքում էլ չէի հասցնի գնդակս վերցնեի: Չգիտեմ բնազդաբար, թե երկնային ուժերի ազդեցության տակ, բահը ձեռքիցս բաց թողի ու մի հատ քատ վերցրի ու շպրտեցի էտ կողմը. Պը՜թ. քարը կպավ Զապոյ(ըտենց էինք ասում անճոռնի քայլվացքի պատճառով) գլխին, երբ գնդակը արդեն ձեռքում էր: Ուրեմն գնդաը ձեռից քցեց, ձեռքը տարավ գլուխը, ու մինչև ուղեղը ազդանշան կտար, թե գլխի կոնկրետ որ հատվածն է կոտրված, Զապոն սկսեց հիստերիկավարի լացել ու դուրս վազեց դարպասից: Ես էլ անշտապ քայլերով գնացի գնդակը բերեցի բոստան ու շարունակեցի իմ բահով գործը

Զապոն գող ա, դու՝ "մարդասպան", որտև դու գնդակի համար մարդու գլուխ կջարդես…

Mephistopheles
30.04.2013, 23:59
Մի պատմություն էլ ես պատմեմ ապեր…

ծեծ էի կերել ու գնացի Ջոնի մոտ (մաշկը սև էր Ջոն էինք ասում)… ասի Ջոն, սենց սենց բան ա եղել, կարա՞նք գնանք դրան ծեծենք… ասեց խնդիր չկա Մեֆ ջան… գնացինք ու ճամփին մտածում ու երևակայում էի թե ինչ տանջանքների պտի ենթարկեմ դրան… հասանք տեղ Ջոնն ասեց "արի ստեղ հլա արա"… տղեն եկավ. "էս տղին բան ե՞ս ասել", տղեն գլուխը կախեց… "Մեֆ, ինչ ուզում ես արա, չի խփի…" էս տղեն ուզեց ձեռները բարձրացնի որ պաշտպանվի, չնայած դեռ բան չէի արել, Ջոնը խփեց ձեռներին ու ասեց "ձեռներդ իչցրա արա՛"… տղեն ձեռներն իջացրեց ու սպասում էր որ պտի խփեմ… "Մեֆ, խփելու ե՞ս թե չէ…", "Ջոն գնացինք պետք չի... ի՞նչ խփեմ… ", "արա խփի… ես սրա տիրոջ մերը ք** եմ" ու ինքը մի հատ թափով որ չթաթալոշեց, շրխկոցը արձագանքեց ու Ջոնի ձեռն իջավ ներքև ու մտավ էդ տղու կուրտկի գրպանը… մի կերպ հետ պահեցի Ջոնին ու հեռու տարա… գնացինք տուն ու ճամփին Ջոնն ինձ ցույց տվեց մի ժամացույց որ էդ տղի գրպանից էր հանել ապտակի ժամանակ…

…դրանից հետո էլ Ջոնին չկանչեցի ինձ պաշտպանելու…

ivy
03.05.2013, 02:16
Ընդհանրապես նյութական բաների հանդեպ ահագին անտարբեր եմ ու անձնական իրեր, առարկաներ կարելի է ասել համարյա չունեմ: Հեռախոսս ինչ-որ հին, անպետք իր է, լապտոպիս կոճակների մի մասը վաղուց չկա: Բայց դե ինձ հերիքում են, օգտագործում եմ:
Այնուամենայնիվ ոնց պատահեց, սիրտս մի հետաքրքիր սարք քաշեց, անունը՝ Քինդլ: Մի քիչ քչփորեցի, պարզվեց հիմա էնպիսի Քինդլներ կան, որոնցով ոչ միայն գիրք են կարդում, այլև խաղեր խաղում, ֆիլմեր նայում, ինտերնետին միանում՝ Kindle Fire HD:
Ու սկսեցի էդ մտքով տապակվել, որ անպայման ուզում եմ դրանից ունենալ:
Էսօր Սոնյային վերցրեցի, գնացինք տեխնիկայի խանութ:
Սայլակը քշում եմ սրահների միջով՝ փորձելով հասկանալ, թե որտեղ է իմ երազանքների տաբլետը: Մոտենում եմ ինֆո բաժնի աշխատողին ու հարցում, թե արդյոք ունեն Քինդլ տաբլետներ:
- Յա, յա, քինդեր տաբլետ...
Ասում եմ՝ քինդեր չէ, Քինդլ: Իրենց թվում է՝ եկել եմ Սոնյայի համար տաբլետ առնելու, հա բա, էրեխեն արդեն երկու տարեկան է, ոնց կլինի առանց դրա:
Բարձրանում եմ երրորդ հարկ, որտեղ էլ պիտի որ իմ ուզածը լինի: Մոտենում եմ աշխատողին, տալիս նույն հարցը, լսում ծանոթ պատասխանը.
- Յա, յա, քինդեր...
Ու ցույց է տալիս մի գունավոր տաբլետ՝ երևի նորածինների համար: Աննորմալ են էս մարդիկ: Իսկականից երեխեքի համար տենց սարքեր ունեն:
Ասում եմ՝ քինդեր չէ, Քինդլ, Քին-դը՜լ:
Մի ժամից վերջապես երազանքներիս սարքը ձեռքումս է, հետն էլ մի հատ ճապոնական ոճի նկարազարդումով կազմ, որ հրաշքս հանկարծ չքերծվի: Ու սենց ոգևորված տուն եմ գնում՝ սայլակը առաջ հրելով: Դեռ մեր շենքին չհասած՝ արդեն չեմ դիմանում, բանալիս եմ հանում, որ ինձ արագ ներս գցեմ, Քինդլս բացեմ, մատներով կպնեմ. էլ ավել բան չեմ ուզում...
Մեկ էլ չգիտեմ որտեղից «մեկը մուրճով խփում է գլխիս»: Ու ես գամվում եմ տեղում: Ինչ կայֆ կլիներ որոշումս տեղում փոխել ու տանել էս տաբլետը հետ տալ: Իսկականից ինչ հավես բան կլիներ:
Սոնյայի ձեռքը մի հատ տանձ եմ տալիս ու տան շեմից սայլակը հետ շրջում: Հետ ենք գնում խանութ, պարզվում է՝ առած ապրանքը վերադարձնելն էդտեղ մի մեծ պատմություն է: Մի բաժնից մյուսն են ուղարկում, ինչ-որ թղթեր տալիս, լրացնում եմ, կնքում են: Մի ժամ հետո վերջապես կարողանում եմ թե Քինդլը, թե իր կազմը վերադարձնել խանութին: Ու ինձնից գոհ տուն եմ գալիս՝ էն գիտակցմամբ, որ էսօր երկու մեծ որոշում եմ կայացրել՝ համ Kindle Fire HD առնել, համ էլ հետ տալ:
Մտածում եմ վաղը դասից փախչեմ, գնամ մի ուրիշ խանութ՝ նորից Քինդլ առնելու. նույն տեղից գնելն արդեն մի տեսակ տարօրինակ կնայվի:
Երևի ձեռի հետ էլ Սոնյային մի տաբլետ առնեմ. էսօր շատ գովեցին էդ ապրանքը:

StrangeLittleGirl
03.05.2013, 13:38
Ռիփ, ինչու՞ Ամազոնով չես պատվիրում որ :)) հետո էլի կարաս հետ ուղարկես: Ես արել եմ տենց բան :D

ivy
03.05.2013, 14:43
Ռիփ, ինչու՞ Ամազոնով չես պատվիրում որ :)) հետո էլի կարաս հետ ուղարկես: Ես արել եմ տենց բան :D

Գնումներիս մեծ մասը սենց թե նենց Ամազոնով եմ անում, բայց էս մեկն ուզում էի գնալ, իմ ձեռքով վերցնել :)

Alphaone
03.05.2013, 15:48
Ընտրակեղծիքների մասին որ խոսում են, ամոթից գետինն եմ մտնում: Իսկ ամեն ինչ սկսվեց դպրոցից: Ես, դասարանիս տղան ու ևս մի քանի հոգի Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածություն էինք դրել: Ընտությունների հենց սկզբից դասարանիս տղաները մաֆիոզ գործակցությամբ բոլորի ձեռքերից հավաքում էին թերթիկները, նշում Հայկի անունն ու գցում քվեատուփ: Ով մոտենում էր քվեատուփին՝ հարցաթերթիկը նետելու, ստուգում էին՝ ում անունով է կամ թույլ տալիս գցել, կամ պատռում: Ուսուցիչները հեգնանքով հետևում էին, չէին խառնվում: Ու բոլորի համար, ինձանից բացի, արտասովոր ոչինչ տեղի չէր ունենում: Ինձ ամենաշատը կատաղեցնում էր, որ պատռված թերթիկներն ավելի շատ էին ու իմ անուն էր գերակշռում(այն ժամանակներն էին, երբ արդեն ֆոբիա էի դարձել): Ու այդտեղ վառվեց մուլտֆիլմային լամպը՝ ԷՎՐԻԿԱ...
Ձեռքիս քվեաթերթիկը մոտիս ողջ գումարին պատճենահանեցի, կազմակերպված ձևով հատուկ մեր ընտրությունների համար պատրաստված կնիքը ուսմասվարի աղջկա թեթև ձեռքով հայտնվեց ինձ մոտ: Քվեատուփն իր ողջ տարողությամբ լցոնվեց:
Մոտ 100 հոգի էին քվեարկել, ես հաղթեցի 300 ձայնի առավելությամբ, թեև եթե որևէ կեղծիք չլիներ, էլի ես էի հաղթողը:

Տարիներ անց իմացա, որ դասարանցիս սիրահարված էր, որ իր համար կյանքի ու մահվան հարց էր այդ օրը հաղթելը՝ նախապայման կար: Աղջիկն ուրիշի հետ է վաղուց ամուսնացել, ինքն՝ ուրիշի, բայց վերջին հանդիպմանն ասաց, որ դեռ սիրում է այն աղջկան...

Ձայնալար
03.05.2013, 16:48
Բա կարող ա Սերժիկն էլ ա սիրահարված ընգել ենք խեղճ մարդու հետևից :D

ivy
03.05.2013, 17:58
Բա կարող ա Սերժիկն էլ ա սիրահարված ընգել ենք խեղճ մարդու հետևից :D

Դեմք :D

Ruby Rue
07.05.2013, 22:22
Հատուկ բողոքելու թեմա չկա, որ հանգիստ սիրտս բացեի ու մուննաթախառը բողոքս ուղղեի ՀՀ Կռտության և Տգիտության Նախրարարությանը, բայց քանի որ պատմելու եմ, թե ոնց մի օր գնացի էդ դժոխքն ու ետ եկա, էստեղ էլ կարող եմ գրել:

Ինչպես դժոխքի առաջ բազմում է Կերբեր շունը, այնպես էլ Կառավարական շենքում բազմել էր հաստավիզ ու հաստաքամակ մեկը. դրանց անարդարացի ձևով ոստիկան են կոչում:
Ափսոս` հայհոյանքներով ու ժառգոնով աղքատ իմ բառապաշարը չի հերիքում նկարագրելու համար, թե ինչպես էր Կերբերը թքոտ ժանիքները բացած գռմռում մարդկանց վրա:
Մոտենում եմ, անձնագիրս է նայում, հետո այցելուի բեդջ են տալիս, որ իմ պաշտելի ԿԳՆ բարձրանամ: Վերցնում եմ անձնագիրս ու գնում: Բայց դե դժոխքի ճամփան էլ հեշտ չէ: Բոլոր մարդիկ հանգիստ մոտենում են էն տուրնիկետին, կարմիր լույսը կանաչում է ու հանգիստ անցնում եմ: Ուզում եմ անցնել, չի ստացվում: Հրում եմ, չի բացվում, իսկ էդ կարմիր լույսը չի աներեսի պես ուզում կանաչի: Արդեն հուսահատորեն իմ կողմից վրան ազդող ուժի համազորն եմ հաշվարկում, հետո մտածում, որ երևի հաց չեմ կերել, դրա համար էլ չեմ կարողանում բացել: Մի խոսքով մի քանի րոպե տանջվում եմ, հրում, ու վրաս շարունակ զգում եմ Կերբերի զզվելի հայացքը:
- Էս ինչի՞ չի բացվում:
- Այ որ անձնագիրդ տաս, կբացվի,- ասում է՝ աչքերը չարությունից պսպղացնելով ու հետո ծիծաղում ամենալպիրշ ծիծաղով:
Հասկանում եմ, որ անձնագրով չի կարելի դժոխք գնալ, բայց ես դեռ փոքրիկ չայնիկ եմ ու ՀՀ կառավարության թույնով լիքը կաթսային էդքան էլ մոտիկից ծանոթ չեմ, իսկ հաստավիզը ոչ մի բան չասեց անձնագիրս իր մոտ թողնելու մասին: Երևի սպասում էր, որ ես էնքան քաշքշեմ տուրնիկետը, որ ջարդվի, հետո հանգիստ սրտով ինձ քաղմաս ուղարկի:
Ախր ո՞վ է տեսել, որ օրը ցերեկով խառը-խուճուճ մազերով, մեծ ուսապարկով ու կեդերով աղջիկը հայտնվի սրբության սրբոց կառավարության շենքում: Չնայած, լիներ վարդմանուշակագույն բարձրակրունկների վրա շորորացող ծիտ, ծեր կին կամ միջին տարիքի տղամարդ, Կերբերս բոլորին էլ բաժին էր հանում իր ժառգոնախառը գռմռոցից:
Ահա… Դժոխքի դարպասները բացվեցին ու ես հայտնվեցի վեցերորդ հարկում: Այստեղ են բազմաթիվ սատանաներ իրար գլուխ հավաքվելով մեր կրթության հերն անիծել, այստեղ են մեզ ևս մեկ տարով ավագ դպրոցում դեգրադացվելու դատապարտել, այստեղ են կեղծել օլիմպիադաներն ու մարդկանց մարմինների փոխարեն կաշառքներ կերել:

Չէ, բայց ես վրեժ լուծելու չէի եկել. ավելի լուրջ նպատակ ունեի:
Պետք չէ գնալ դժոխք պարզելու համար, որ ՀՀ բուհ-երը հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Բայց այստեղ են այն մարդիկ, ովքեր պատասխանատու են, որ չոտնահարվի մարդու կրթության իրավունքը: Բայց ինչպես միշտ հարցերս շրջանցվում են. համալսարաններում ասում են, որ նախարարությունն է պատասխանատու, իսկ նախարարությունը հետադարձ հղում է կատարում բուհերին: Հետո էլ մի դժոխքից մյուսն ուղարկում. անմար կրակը բերելու, ու՜ֆ, իմ հարցերի պատասխանները ԳԹԿ-ում պիտի գտնեի: Բայց ինձ զգուշացրին, որ 7 սար ու ձոր պիտի հաղթահարեմ, 7 օվկիանոս անցնեմ ու 7 դևի գլուխ կտրեմ, որ թեստավորման կենտրոն ընկնեմ. այնտեղի դռները բաց չեն հասարակ մահկանացուիս համար:
Հրաժեշտ եմ տալիս սատանիկներիս, անջատում ձայնագրիչս, սուզվում մոռացության Լեթա գետը՝ նույնն է թե դնում եմ ականջակալներս, որ հանկարծ ջղայնությունից ինքս էլ Կերբեր չդառնամ ու չհոշոտեմ հաստավզին ու դժոխքի մնացած պահապաններին:
Իսկ Կերբերի վերջին փորձությունը համբերությանս չարաշահումն էր. ճանապարհում է բոլորին, իսկ իմ անձնագիրն էդպես էլ չի տալիս:
- Ընգեր ջան, էս մեր ախպերն իրա պասպոռտը (= սպասելու համար նախատեսված պորտ) տանն ա թողել, մի հատ կազմակերպի թո անցնի,- մոտենում է մի չկայացած գորգոնա մեդուզա՝ անորոշ տեսակի պատկանող քյարթուի հետ:
- Հա բայց ո՞վ ա փակում էդ անտերը, թո անցնի մեր լավ ախպերը:
Փաստորեն տուրնիկետը չեն փակում. ինքը դիտավորյալ էր փակել, որ ես չանցնեի, որովհետև չգիտեի, որ պետք է անձնագիրս թողնել:
Չնայած իմ հիստերիկ բնավորությանը, նման դեպքերում միշտ ժպտալու նոպա եմ ունենում: Սկանդինավյան երաժշտությունն ականջներումս, բոլոր իմացածս ու չիմացած հայհոյանքները մտքումս, նայում էի Կերբերի աչքերի մեջ ու ժպտում: Հանում է անձնագիրս, բացում ու դնում սեղանին… Ուրիշներինը մուննաթով շպրտում էր:

Իմ պատկերացրած դժոխքը հենց այսպիսին էր. սատանաների փոխարեն պաշոնյաներն էին նորանոր չարագործություններ մոգոնում, ծխի փոխարեն տգիտությամբ ու անմակարդակությամբ էր բուրում, իսկ կրակների փոխարեն լիքը ամերիկյան կանաչներ էին, որոնց մեջ անկուշտի պես լող են տալիս պետության հաստաքամակ ու հաստավիզ ջոջերը: Էնպես կուզեի էն մարգարեն լինել, որ կգուշակեր, թե ինչպես է գլխավոր սատանան՝ սերժագոլլումը իր նազիր-վեզիրների հետ խեղդվում դոլարների գարշահոտ ծովում, իսկ երկնքից ոչ թե խնձորներն ընկնեն, այլ պետբյուջեից գողացված փողերը, որ ինչ-որ չափով կբարելավեն երկրիս վիճակը:

Երբեմն ես էլ եմ ուզում հեքիաթ պատմել ու հավատալ սեփական հեքիաթին: :roll

CactuSoul
07.05.2013, 22:58
Հատուկ բողոքելու թեմա չկա, որ հանգիստ սիրտս բացեի ու մուննաթախառը բողոքս ուղղեի ՀՀ Կռտության և Տգիտության Նախրարարությանը....

Կա, Ռուբի ջան, էդ էլ կա. «Դժգոհի անկյուն» (http://www.akumb.am/showthread.php/54305-%D4%B4%D5%AA%D5%A3%D5%B8%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6) ;)

Ruby Rue
08.05.2013, 00:14
Կա, Ռուբի ջան, էդ էլ կա. «Դժգոհի անկյուն» (http://www.akumb.am/showthread.php/54305-%D4%B4%D5%AA%D5%A3%D5%B8%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6) ;)

Մերսի Կակտուսիկ: :roll Էս թեման ո՜նց էր աչքիցս վրիպել:

StrangeLittleGirl
08.05.2013, 00:56
Ռուբի, չթողեց վարկանիշ տամ: Ախր շատ ուրիշն ես է :)

ԱնԱիդա
17.05.2013, 03:53
ՄԵԾապատում

Վախ Շներից թեման աչքովս ընկավ հիշեցի անցիալ տարի էս ժամանակները..
հերթական դուռն ենք թակում հարցաթերթիկը լրացնելու համար,, մի միջահասակ երիտասարդ բացեց, էն որ ինչ որ կարևոր գործ ես անում ու դռան զանգն ես լսում ու մտքիտ մեջ տողեր ես նվիրում զանգ տվողին.. մի խոսքով էտ հայացքը դեռ չեր մաքրվել դեմքից որ տեսավ 2 անծանոթ աղջիկ անհանգստացնելու համար ներեղություն խնդրելուց հետո պատրաստվում են հարցեր տալ, արդեն <խառնված> դեմքով, բացատրեց որ տանը հիվանդ կա ու դուռը երկար չի կարող բաց թողնել, դեռ չէր ավարտել մի կին հայտվեց դռան առաջ, իրանից էլ առաջ ընկավ ու ներս հրավիրեց,,, դե մենք էլ <գործով էինք գնացել> ու էտ օրերին անցանոթների հետ շփվելուն <խայտառակ> ձևով հարմարվել էինք:
ու քանի որ մենք էլ ուշանում էինք, դեռ նոռմալ ներս չմտած հետաքրքրվում էինք ով կա տանը, քանի տարեկան ա /կոնկրետ տարիքային խմբերի ու սեռերի մարդիկ էին պետք/ որ շուտ պարզեինք իմաստ ունի անհանգստացնելը թե չէ, մի խոսքով,,
Ներս մտանք, 70-ին մոտ մի կին հյուրասնեյակում պարկած էր, հիվանդն ինքն էր փատորեն, մի ուրիշ երիտասարդ կին պատրաստվում ա աշխատանքի գնալ, տենց էր տպավորությունը, ինչ որ շատ խառը վիճակ էր տանը:
- երեխեք ջան անցեք, հիմա ձեր սաղ հարցերին էլ կպատասխանենք- ասեցին, ու դեռ չինք կողմնորոշվում ոնց տեղավորվենք, թերթիկները լրացնելու համար հարմար տեղ էինք փնտրում, քանի որ սեղանը դեղերով լիքն էր: էս խառնաշփոթի մեջ մեկ էլ սենյակից մի հատ տուզիկ թռավ դեմներս /մենք դեռ կանգնած էինք/ հո չի հաչում, հո չի հաչում. ու իմ վրայա հաչում, ես էլ էտ լիռփ շներից վախենում եմ, ու քանի որ հետիս աղջիկը արդեն գործի էր անցել, ու ստացվեց որ էտ շան հայտվելուն ես մենակ ռեակցիա տվեցի, տենց կետնտրոնացել էր վրաս,,,
Տատին որոշեց պատասխանի սաղի փոխարեն. հետո իմացանք որ տատը մի քիչ շատ լավ չէր լսում.
էսի քանի տարեկան ա, անունը էսի,, էնի,,,
տատը կիսատ պռատ պատասխանում էր, իսկ էն տանից դուրս գալ պատրաստվողը լրացնում էր տատի չհասկացածները: ու էտ փոքր ժամանակահատվածում որ գրում ենք տատը ձեռի հետ ուրախ պատմություններ ա պատմում: ու քանի որ ես չէի գրում ազատ էի տատին լսողը ես էի,,,
էտ տանը մեր սպասածից շատ թերթիկ լրացրեցին,լավ էր տարբեր սերունդների ներկայացուցիչներ կային.
մտածեցինք էսքան բազմատեսակ մարդկանց մեջից մեկը գոնե 18-20 տարեկան երեխա կունենա, էս մեր վերջին հարցը պետքա լիներ, հարցնում եմ <տատ, 18-20 տարեկան տղա կամ աղջիկ ձեր տանը բնակվող ունեք> ասում ա <Վաաահ, ես եմ 68-ը տարեկան> ստեղ ես էլ չդիմացա, փռթկացի, թեքվեցի մյուս կողմ,,, էս ընթացքում շանը էն մարդը տարել էր հյուրասենյակից ու եկել ծիխարի կանգնել էր կողքներս որ ոչ ես ոչ էլ հետինս չէինք նկատել, որ թեքվեցի միամիտ տեսա ու ստեղ արդեն ամոթ էէր, մեկ էլ հոաապա էլի հայտվում տուզիկը ու արդեն գազազած ա հաչում, վախից էր թե ամոթից լեզուս կապ էր ընգել, էտ շանը տարան էլի, բայց հիշտերիկ ծիծաղը մեջս ա ու որ տեսնում եմ իրանք էլ են ուզում ծիծաղեն բայց զսպում են էտ ավելի ա ինձ ծիծաղացնում...
վերջացրինք, հասել ենք մուտքին, ցտեսություն պետքա ասենք մեկ էլ էլի էտ շունը,,,
մեր հետևից դուռը փակվեց ու դուրս եկա մուտքից ու արդեն երկուսով ենք հիստերիկի պես ծիծաղում,,, երևի մի 10 րոպե մեզ ուզում էինք լրջանալ չէր ստացվում,,, հազիվ հավաքվեցինք բայց երկար չտրեց էտ, մուտքից լսեցինք դուռը բացող երիտասարդի ու շան աղմուկը, ու մի կերպ հասցրինք պախկվել..

Stranger_Friend
20.05.2013, 01:29
Մանկությունիցս՝ ավելի կոնկրետ նախադպրոցական շրջանիցս, գրեթե ինչ հիշում եմ այն ժամանակ ինձ տխրեցրել են, բայց հիմա որ մի ավել բան եմ վերհիշում կամ պատմում են՝ միայն հաճելի է լինում :)
Մանկապարտեզում սուսուփուս եմ եղել (ասում են), կռիվներ չէի սիրում, իսկ ես շատ չարաճճի խումբ էի հաճախում, չնայած երևի բոլոր խմբերն էլ նույնն էին: Միջավայրին էլ դժվար էի հարմարվում՝ մինչև մեկը չգար կողքս նստեր՝ հետը չէի խոսա, ինքս չէի մոտենա ծանոթանալու: Խմբում ամբողջ օրը կռիվ, ղալմաղալ էր՝ տեղս չէի գտնում: Մանկապարտեզ չգնալ էլ չէի կարող՝ տանը բոլորն աշխատավորներ էին ու իզուր էր անցնում ամեն անգամ իմ տեղից չվերկենալը, վերմակով ծածկվելն ու ճանապարհին մամային համոզելը, որ չտանի: Այդպես սկզբի շրջանում, հետո լուծումը գտա. մաման ինձ տանում էր դաստիրակի մոտ, սկզբում դաս էինք անում՝ ես նորմալ նստում էի, քնելու ժամին ես ամենավերջինն էի պառկում ու ամեն ինչ անում էի, որ առաջինը արթնանամ, պարապությունից հերթափոխ դաստիրակների անհասկանալի զրույցներին էի ականջ դնում (գիտեի որ չի կարելի, բայց դե ես մենակ, իրենք էլ մեծերով խոսում էին՝ հետաքրքիր էր չէ՞), խաղի ժամին խելոք նստում էի դաստիրակի մոտ, ճաշի ժամանակ էլ մինչև գդալների կռիվ էին անում, ես ուտում էի ու թռնում դաստիրակչուհուս մոտ, ով ինձ համար շատ հետաքրքիր զրուցում էր ընկերուհու հետ և իրենց սուրճի կոնֆետներից բաժին հանում: Բայց երբ տեսնում էի մամային, էլի սկսում էի բողոքելը, թե ինձ այստեղից հանեք, ես չեմ ուզում մանկապարտեզ, բերանս փակ լացում էի ու ինչ ասես չէի հորինում ազատվելու համար:
Մի կերպ դիմացա, մինչև մյուս տարի մեծերի խումբ տեղափոխվելը՝ ինձ մի տարի շուտ տեղափոխեցին, որովհետև չորս տարեկանում այբուբենն ու թվերը գիտեի, Թումանյանի բանաստեղծություններից էլ անգիր էի ասում: Փրկություն էր ինձ համար՝ հիմնականում խելոք էին երեխաները, դե չարաճճիներն էլ կային, բայց արդեն ընտրության հնարավորություն ունեի: Զույգեր կային՝ քույր ու եղբայր և մի աղջիկ՝ իրենց հետ էի շատը լինում: Մի սեղանի շուրջ նսոտում էինք և փայտիկներով խաղում:

Բայց այդ տարիներից ամենավառը մեկին եմ հիշում, ում ճանաչում եմ նույնիսկ հիմա, երբ պատահական տեսնում եմ: Իրեն բոլորը <<կեղտոտ Հարութ>> էին ասում՝ դաստիրակներն էլ: Միշտ աթոռը մեզնից տաս մետր հեռու էին դնում, չէին թողնում մոտենանք իրեն, իրեն էլ չէին թողնում մեզ մոտ գար: Ու այդ ամենը այն պատճառով, որ մայրը դրսում մուրացկանություն էր անում, տղային էլ ոչ լողացնում էր, ոչ հագցնում: Շատ էի խղճում իրեն՝ որ մենակությունից լացում էր կամ կատաղում, չէի կարողանում հանգիստ խաղալ: Մյուս կողմից էլ վախենում էի մոտենալ՝ ախր ասում էին հոգեկան խանգարում ունի: Միայն նրա դիմաց կանգնում էի, երբ մայրս եղբորս շորերից բերում, տալիս էր մորը՝ որ երեխային հագցնի: Բայց երբեք էլ նրան ուրիշ շոր չէին հագցնում՝ պատճառը երևի որ խղճան ու էլի օգնեն իրենց: Մեր մանկապարտեզի խմբակային նկարում էլ չկա, բայց կարողանում եմ ճանաչել իրեն ու մորը, երբ դրսում մուրացկանություն են անում ու էլի վախենում եմ մենակ մոտենալուց:

ivy
21.05.2013, 22:44
Սխալ տեղ էի արել գրառումը, կներեք :oy

StrangeLittleGirl
21.05.2013, 22:46
Ինքդ փախար, դու ոչ ներսից ես գեշ, որ դրսից :angry

բայց ինչու՞ էս թեմայում :D Ռիփ, դե գեշ եմ էլի, որ ինձ ուղարկում են քսվելու :D

Ruby Rue
01.06.2013, 00:47
Էսօր իմ վերջին հունիսի 1-ն է:
Միգուցե շատերի համար նշանակություն չունեցող օր է, ես էլ փոքր ժամանակ օրվա իմաստը չէի հասկանում, բայց վերջին տարիներին իմ ամենասիրելի տոնն էր դարձել: Ինչքան մեծանում էի, էնքան ավելի ամուր էի ուզում բռնել փուչիկները, ավելի արագ կուլ տալ շոկոլադները:
Պաշտպանված լինելու կարիք չեմ զգացել, բայց բորդյուրների վրայով վազվզել, մազերիս գունավոր ժապավեններ կապել ու մեկ օրում անսահմանափակ քանակի պաղպաղակ ուտել չեմ դադարել: Մեկ-մեկ թվում է, որ հիմա ավելի երեխա եմ, քան 13-14 տարեկանում:

Անցյալ տարի այս օրը երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված ասուլիս էի տալիս: Միշտ հարցեր տվողի դերում էի եղել,ու լրագրողների հարցերին պատասխանելը մի տեսակ նոր, պատասխանատու, բայց հետաքրքիր բան էր: Հաշմանդամության խնդիրն էր հիմնականում շոշափվում, բայց ավագ դպրոցիս խնդիրներն էլ փորձեցի ջրի երես հանել: Գիտեի՝ տնօրենս անպայման հեռուստացույցով կնայի ու հաստատ դրանից իմ դպրոցական քննությունների գնահատականները կտուժեն, բայց ազատ խոսքը ամեն ինչից էլ թանկ է:
Էդպես, կյանքումս առաջին անգամ ասուլիս տալուց հետո, գնացինք Սիրահարների այգին փուչիկներով զարդարելու: Երեխաների համար լուսանկարների ցուցահանդես էինք կազմակերպել ու համերգային ծրագիր: Մենք էլ փողոցում երեխաների իրավունքներն էին բաժանում՝ կպչուն թղթերի վրա գրված: Էնքան հավես էր պստոներին իրենց իրավունքները բացատրելը, հետո՝ գոնավոր, սիրուն թղթիկները նրանց շորիկներին փակցնելը: Արածս մեծ բան չէր, բայց իրենք դրանից ուրախանում էին, ծնողներն էլ, իսկ ես ընդհանրապես ինձ երջանիկ էի զգում...
Մի պստո էլ ինձ ծաղիկ նվիրեց::love
Ցուցահանդեսը վերջացավ, իսկ ես դեռ լիքը թղթիկներ ունեի: Որոշեցի՝ թափառել Կենտրոնի փողոցներով ու երեխեքին բաժանել: Բայց պարզվեց՝ փուչիկներով սպասում էին ինձ Լունապարկում: Լիքը կապույտ ու մանուշակագույն փուչիկները ձեռքներիս քայլում էինք, երբ մի երեխա լացակումած մորը նայեց ու խնդրեց, որ փուչիկ տամ իրեն: Մայրն էլ մտածեց, որ վաճառում եմ ու ինձ մի 200 դրամանոց մեկնեց: Ձեռքը ետ տարա ու ամենամեծ փուչիկը երեխային տվեցի:
Աչուկները գոհունակ ժպտացին, թաթիկներն էլ ամուր-ամուր գրկեցին կապույտ փուչիկը:
Դրանից հետո որոշեցինք լի՜քը փուչիկներ գնել, փչել, վրան փակցնել իրավունքներն ու նվիրել երեխաներին: Պստոներն ուրախանում էին, ծնողներն էլ էին ժպտում, բայց հիմնականում շատերը ուզում էին չվերցնել փուչիկները: Այնքան են ստիպելով ինչ-որ բան վաճառում, որ մարդիկ վախենում էին էլի խաբվել ու վճարել: Բայց երբ իմանում էին, որ նվիրում եմ, իրենց երեխաների պես անկեղծ ուրախանում էին::)

Վերջում ձեռքիս մի փուչիկ մնաց՝ ընկերոջս նվիրած աստղերով փուչիկը: Էդ մեկին ուզում էի տուն տանել, բայց մամայի ձեռքը բռնած մի պուճուր տղա էր անցնում, որ նայեց ինձ ու մամային ասաց, որ հենց էդ փուչիկից է ուզում:
Առանց մտածելու փուչիկը նրան տվեցի ու ավելի ուրախ տուն գնացի:
Հավես օր էր, լիքը փուչիկներ, ժպիտներ ու պաղպաղակ...
Հիմա էլ հիշում ու ժպտում եմ:

Իսկ էսօր իմ վերջին հունիսի մեկն է, ու ես չեմ կարողանալու փողոցներով թռվռալ ու փուչիկներ բաժանել:
Արդեն մեծ եմ՝ պիտի գնամ աշխատանքային պամանագիրս ստորագրելու, իսկ հետո՝ տանջասատակ եմ լինելու ֆիզիկայի ձեռքում:
Հարամ եղած հունիսի մեկ:
Չէ՛, ես լիքը պաղպաղակ ու շոկոլադ կգնեմ, մազերս երկու պոչիկ կանեմ ու կփորձեմ ընդհանուր հայտարարի գալ ֆիզիկայի հետ:
Ես չե՛մ մեծանալու::roll

Mephistopheles
07.06.2013, 20:44
Մի անգամ Մելքոնի հետ նստած սուրճ էինք խմում ու ծխում դրսում… Մելքոնը բացառիկ լավ անձնավորություն ա, ընկերս ա, 110 տարեկան ա, ինձնից 10 տարի մեծ… ու ահա թե ինչ պատմեց իր կյանքից…

ուրեմն, երեխա էր՝ մակապարտեզի երեխա ու իրենց մանկապարտեզից տարել էին զբոսայգի… շարել էին երեխաներին զույգ զույգ, բադիկնեի ես ու շարքով փողոցով գնացել… հանկարծ դիմացից Մելքոնի մայրն ա եկել… Մայրը հաճելի անակընկալից ոգևորված վազել ա Մելքոնին ընդառաջ "Մելքի, Մելքի" կանչելով… բայց Մելքին իզարմանս բոլորի բացարձակապես ոչ մի ռեակցիա չի տվել… 0… ոչինչ… անցել ա մոր կողքով կարծես չի էլ ճանաչել… Մայրն իհարկե թեթև չի տարել էս ամենը, բայց մյուս կողմից էլ երեխային չես կարող մեղադրել… բավական երկար "դեբատներից" հետո… Մելքիի սիրտը շահելու փորձերից հետո "խնդիրն" այդպես էլ մնաց չլուծված…

Մելքոնն ասեց որ ինքը մինչև հիմա բացատրություն չունի, բայց ես սկսեցի համառորեն տարբերակներ առաջարկել, որոնց բոլորին Մելքոնը խնամքով "ոչ" ասեց…

Ուլուանա
08.06.2013, 00:01
Մեֆ, նենց անհասկանալի ես գրել։ Բան չհասկացա... «Խնդիրը» ո՞րն էր, որ տենց էլ մնաց չլուծված։ Ու էդ ի՞նչ «դեբատներ» էին, ինչի՞ մասին :unsure։

CactuSoul
08.06.2013, 00:14
Բան չունեմ ասելու, կարող ա և ես հարբած եմ, դրանից ա, բայց ինձ թվաց, որ հասկացա…

Հ.Գ.
Հետաքրքիր ա՝ օյաղ ժամանակ որ կարդամ, կհասկանա՞մ :D

Ուլուանա
08.06.2013, 00:15
Բան չունեմ ասելու, կարող ա և ես հարբած եմ, դրանից ա, բայց ինձ թվաց, որ հասկացա…

Հ.Գ.
Հետաքրքիր ա՝ օյաղ ժամանակ որ կարդամ, կհասկանա՞մ :D
Դե որ հասկացել ես, ինձ էլ բացատրի :))։

Շինարար
08.06.2013, 00:20
Մեֆ, նենց անհասկանալի ես գրել։ Բան չհասկացա... «Խնդիրը» ո՞րն էր, որ տենց էլ մնաց չլուծված։ Ու էդ ի՞նչ «դեբատներ» էին, ինչի՞ մասին :unsure։

Տղա էրեխուն ընկերների մոտ Մելքի, Մելքի ա կանչում, որ ինչ անի: Նեղվելու ա, բա ինչ:

ivy
08.06.2013, 00:21
Ես օյաղ եմ, բայց լրիվ հասկացա :think

StrangeLittleGirl
08.06.2013, 00:31
Կա՛մ չեմ հասկացել, կա՛մ հասկացել եմ, բայց պատմելու իմաստը չեմ տեսնում: Հետո՞ ինչ:

Mephistopheles
08.06.2013, 01:28
Մանակապարտեզն ինձ համար հաճելի, բայց ոչ տանը փոխարինող տեղ ա եղել… նույնն էլ մյուս երեխաների համար… ամեն անգամ ողբով էին բաժանվում երեխաները ծնողներից չնայած շատ կարճ ժամանակում հարմարվում էին… միջակների խմբի կեսերից ու ավագների խմբում սովորեցի արցունքներս կուլ տալ… ես հիշում եմ երբ մեզ դուրս էին տանում ու ինչ-ինչ պատճառներով հանկարծ մեր տան պատունանն անգամ եթե տեսնեի, լացում էի… անգամ ծանոթ տեղերով անցնելիս տխրություն էր գալիս վրաս ու սա բոլոր երեխաների մոտ էր այդպես… մանկապարտեզն այնուամենայնիվ իր "դաժան" պահերն ուներ… Նույնը Մելքոնի պարագան էր… բայց Մելքոնն ուրիշ կերպ վարվեց… մի տեսակ անկանխատեսելի պահվածք էր, դրա համար էլ մեջս տպավորվել էր… էդ "բաժանման" ֆակտորը թերևս մեր ժամանակներին էր հատուկ… նույն բանն իմ երեխաների մոտ չէի տեսնի, բայց նրանք էլ անտարբեր չէին լինի եթե ես մոտենայի նրանց…

Alphaone
08.06.2013, 02:12
Ժողովուրդ, իրականում Մելքոնի պատմությունը շատ հետաքրքիր, մտածելու տեղիք տվող պատմություն է, ինձ ահավոր տպավորեց...

Mephistopheles
08.06.2013, 02:39
Մեֆ, նենց անհասկանալի ես գրել։ Բան չհասկացա... «Խնդիրը» ո՞րն էր, որ տենց էլ մնաց չլուծված։ Ու էդ ի՞նչ «դեբատներ» էին, ինչի՞ մասին :unsure։

օրինակ…

Մելքի, բալես, ինչի՞ մոտեցար մամային… ի՞նչ էր եղել… սոված էի՞ր… մամային էլ չես սիրու՞մ… ի՞նչ չի արել մաման քո համար, հիվանդ ե՞ս… բա ինչի՞ այ բալամ, վատ մայր եմ եղել քո համա՞ր որ տենց երես ես թեքում մամայից… տենց ա, էդքան կանես երեխեքիդ համար, կտանջվես, համ կաշխատես, համկպահես-կհագցնես, աեմն ուզածները կանես, վերջում սա ա… ու սա ա լինելու… երեսիդ նայող չի լինելու… կգնաս մենակդ կապրես ու կտանջվես ու մի օր չրն հարցնի, գան ասեն "մամ, ինչի՞ կարիք ունես"… կգնաս կսատկես, գերեզմանիդ լացող չի լինի… ո՞րտեղ եմ սխալվել… Մելքի, բալես, ինչի՞ մոտեցար մամային… ի՞նչ եմ ես քեզ արել… ասա մամային, մի վախեցի…

…սենց բաներ, էլի…

Mephistopheles
08.06.2013, 02:47
Մեֆ, նենց անհասկանալի ես գրել։ Բան չհասկացա... «Խնդիրը» ո՞րն էր, որ տենց էլ մնաց չլուծված։ Ու էդ ի՞նչ «դեբատներ» էին, ինչի՞ մասին :unsure։

ինչու՞ երեխան անցավ մոր կողքով անծանոթի պես… էն դեպքում երբ մեր հասարակության մեջ երեխա-ծնող հարաբերությունները սերտ են մեղմ ասած… Մելքոնի պահվածքը բավականին "մտածված" ա եղել, երեխայի համար… ու իմ համար, նաև Մելքոնի, ինտրիգը սա էր… երկուսս էլ կարծես երրորդ անձի մասին էինք խոսում… Մելքոնը չեր կարողանում հիշել թե ինչ էր մտածել այն ժամանակ…

սա ա խնդիրը

Ruby Rue
11.06.2013, 18:10
Տատիկս գրադարանում էր աշխատում, գրադարանն էլ մեր տնից մի քանի քայլ էր հեռու, դրա համար էլ մանկությանս մեծ մասը էնտեղ եմ անցկացրել:
Մինչև հիմա էլ գրադարան ասելիս գրքերի հին փոշու ու խոնավության հոտն եմ հիշում՝ խառնված խնձորի քաղցր բույրի հետ, մեկ էլ հին էլեկտրական վառարանը, որի վրա, սկսած սուրճից վերջացրած սպասով, ամեն ինչ եփում էին…
Դեռ 5-6 տարեկանից գնում էի մեծ ու երկաթյա գրապահարաններով սենյակները, որտեղ ձևի համար ոչ մի նոր գիրք չկար, հին ու փոշոտ գրքերը հանում էի, նստում գետնին ու սկսում թերթել: Թերթում էի ու ինքնամոռաց փռշտում. ճակատագրի հեգնանքով գրքերի փոշուց սարսափելի ալերգիա ունեմ:
Լինում էր, որ գիրքն այնքան հետաքրքիր էր լինում, որ առանց պահոցից դուրս գալու էի կարդում, բայց սովորաբար այնքան գիրք էի ձեռքս վերցնում, որ հազիվ էի կարողանում տանել: 3 գրքից ավել վերցնել չէր թույլատրվում, բայց լինում էր, որ ես չտեսի պես 20 գիրք էլ էի տուն տանում. լավ բան է գրադարանում աշխատող տատիկ ունենալը:
Փոքր ժամանակ բան ու գործ չունեցող անհոգ երեխա էի ու ամբողջ օրը գիրք էի կարդում: Դրա համար բերածս գրքերը շատ արագ կարդում էի ու տանում հանձնելու: Մի անգամ մի 5-6 գիրք էի վերցրել, որոնք 2 օր ու գիշերում կարդացի պրծա: Երբ տարա գրադարան, սուրճ խմելու սուրբ արարարողությունն էր ու ոչ ոք ինձ վրա ուշադրություն չդարձրեց: Միայն տեսան, որ գրքերը 2 օր առաջ էի վերցրել, ծիծաղեցին՝ ասելով, որ առանց կարդալու հետ եմ բերում գրքերը, որ խելացի երևամ:
Արցունքներս հազիվ կուլ տալով դուրս թռա գրադարանից ու սկսեցի հեկեկալ վիրավորանքից. շատ լացկան երեխա էի::)
Դրանից հետո շա՜տ երկար ժամանակ էլ ոտք չդրեցի գրադարան:

Հիմա գրադարանում անցկացրած ժամերը երազանքի պես են թվում. հին, խոնավ գետնահարկի փոխարեն գրադարանը մի մեծ ու լուսավոր շենք են տեղափոխել, բայց վերջին 3 տարվա ընթացքում հազիվ 3 անգամ գնացած լինեմ, որից 2-ը՝ տնօրենի համակարգիչը ֆորմատ անելու համար:
Ցուցակներ էի կազմում, տալիս, որ տատիկս բերի, բայց հիմա էլ առաջվա պես չի, որ ինչ պատահի կկարդամ: Իմ գրական ճաշակին համապատասխան գրքեր համարյա չկան, իսկ եթե կան, ապա այնպիսի ողբալի վիճակում են, որ անհնար է կարդալ:
Վերջերս գրադարանի տնօրենը տատիս ասել է.
- Էս Ռուբինան ինչ ֆիզմաթ ուղղությամբ ա գնացել, էլ գիրք չի՞ կարդում: Ափսոս էր, լավ բանասեր կդառնար:
- Չէ, հիմա ինքը մի հատ սարք ունի, որ մեջը լիքը գրքեր կան. գրադարանում եղածից մի քանի անգամ շատ:
- Մի՛ խաբի, ինքը մեզ ուրիշ գրադարանների հետ ա դավաճանում:

Բայց մի տեսակ հոգնել եմ էլեկտրոնային գրքերի սպիտակ ու սառը տեսքից: Հենց քննություններս պրծնեմ, գնալու եմ գրադարանի ամենամութ, խոնավ ու փոշոտ սենյակը ու էլի սկսեմ գրքերին առաջին հայացքիից սիրահարվել ու տուն տանել՝ որոշ ժամանակ մոռանալով «Պետք է կարդալ» հսկայական ցուցակիս մասին:

CactuSoul
21.06.2013, 21:29
23։00-23։30 կլինի, քայլում եմ դեպի տուն։ Նիրվանայոտ վիճակներում եմ․ 1/3-ով ես եմ, 1/3-ս Riverside-ի երաժշտությունն է, 1/3-ս էլ քաղաքս է ներծծվել․․․ Քթիս տակ Դուդային ձայնակցելով, ծառերը շոյելով, տեղ-տեղ էլ աչքերս փակ՝ քայլում եմ․․․ Մեկ էլ կողքից ինչ-որ բան եմ զգում։ Շրջվում եմ․ մի տղա է՝ բավականին գեղեցիկ դիմագծերով, մոխրագույն կամ գուցե կապույտ աչքերով (կիսամութ էր, լավ չէր երևում), ինչ-որ բան է ասում, որ չեմ լսում ականջակալներիս միջից։ Ականջակալներից մեկը հանում եմ․
- Բարև Ձեզ։
- Բարև Ձեզ։
- Կներեք, կարելի ա՞ ծանոթանալ։
- Ըմմ․․․ հա։
- Անունս Սեթո ա։
Լավ չեմ լսում, հանում եմ ականջակալներս, փլեյերս անջատում ու դնում պայուսակս, ընթացքում ճշտում․
- Սեթո՞։
- Հա, Սեթո։
- Անի, - ներկայանում եմ։
- Շատ ուրախ եմ։
- Ես էլ եմ ուրախ։
- Իսկ ո՞ւր եք գնում։
- Տուն։
- Կարելի՞ ա Ձեզ ուղեկցել։
- Հա, ինչո՞ւ ոչ։
- Իսկ տունը մոտիկ ա՞։
- Ըհը, բավականին, - արդեն 2 ժամ կլիներ, ինչ քայլում էի, ու մնացել էր մի կանգառի չափ տարածություն։
- Ափսոս։
- ․․․
- Կարող ե՞նք շփվել։
- Ինձ թվում ա՝ մենք արդեն շփվում ենք։
- Դե չէ, ավելի մոտիկից։
Կանգնում եմ, զննող հայացքով նայում։
- Եթե Ձեզ ճիշտ հասկացա, ուրեմն չենք կարող։
- Դե լավ, կներեք։
- Դուք էլ կներեք, - ակամա դուրս է թռչում բերանիցս (թե ի՞նքն ինչ ուներ ներելու)։ Շրջվում եմ, շարունակում քայլել։ Նորից հանում եմ փլեյերս, դնում ականջակալներս, միացնում․․․

Tiger29
03.07.2013, 21:45
Էսօր մի քյավառցիա ինձ պատմել, ասում են իրական պատմություն ա:
Հրանուշ Հակոբյանի հոր մոտ (Հրանտ (http://gsu.am/?go=himnadirm)) մեկը պիտի քննություն տա, բոլոր առարկաները նորմալ են, պիտի մենակ փիլիսոփայությունը գոնե երեք ստանա: Էս ուսանողը Հրանտի տղու ընկերնա լինում: Տղեն հորը ասում ա հեչ բան չեմ խնդրում քեզ պապ, արի էս մեկին ընդառաջ գնա էլի, մի երեք դիր, թող չկտրվի: Հերն էլ ասում ա մենակ թող հիշացնի, խնդիր չկա:
Հաջորդ առավոտ ուսանողը գալիս ա, տոմսը քաշում ա`
-Որ հարցն է?
-Էմանուել Կանտ:
-Ասա տեսնեմ Կանտը ինչա ասել?
-Կանտը ասել է, ընկեր Հակոբյան, որ ես <<էսինչի>> ընկերն եմ, մի երեք դրեք գնամ, հա?
-Հա տղա ջան,-ասում է Հակոբյանը ու գնահատականը դնում:
Էս տղեն դուրս գալուց ընկերներին է պատմում ու իրենցից մեկը մտնում ու տոմս է քաշում:
-Ասա տղա ջան, ով է?
-Հեգել:
-Ինչ է ասել Հեգելը?
-Հեգելը ասել է, ընկեր Հակոբյան, որ ես <<էսինչի>> ընկերն եմ ու ինձ երեք դնեք:
Էս Հակոբյանը ասում ա, առըը քեզ բալա ջան, էդ Կանտնա ասել :)

ivy
24.07.2013, 21:15
Էդքան շատ էի ուզում մասնագիտական աշխատանք: Ըհն դե:
Միայն թե արդեն մանկապարտեզի մասին եմ երազում... Ինչ լավն էին իմ ճտերը...

16-ամյա Ռոբինը սուիցիդալ հակումներով ծանր դեռահաս է, ու եթե մի շաբաթ ինքն իրեն չի վնասում, բոլորը երջանիկ են: Թերապիայի երկար պատմություն ունի, բայց անօգուտ: Դեպրեսիայից ու ագրեսիայից (հաճախ ինքն իր դեմ ուղղված), չի կարողանում ազատվել:
Հիմա նրան այս տանն են պահում, որը թարգմանաբար կոչվում է «պաշտպանող վայր»՝ շրջապատված լիքը մասնագետներով: Նրա հետ միասին այնտեղ ապրում են ևս վեց դեռահաս տղաներ:

Էգցոգը տրասսեքսուալ է: Երբեմն ինձ խնդրում է իր հոնքերը հանել, միայն թե պիտի շատ բարակ լինի, թե չէ բավականաչափ կանացի չի ստացվում իր համար: Սիրուն շորիկներ է հագնում, շպարվում ու երազում մոդելային կարիերայի մասին: Անընդհատ ուշադրության կարիք ունի, որը հաճախ բավարարում է մյուս տղաներին հրահրելով, ինչն ավարտվում է իր դեմ ուղղված վիրավորանքնեորվ կամ կռվով, որին անմիջապես միջամտել է պետք, թե չէ Էգցոգի բմբուլները քամուն կտան: «Պաշտպանող վայր» բերվել է, որովհետև նրա մուսուլմանակն ընտանիքն ուզել է սպանել տղային՝ իմանալով, որ տրանսսեքսուալ է. ալբանական արմատներ ունեցող պահպանական ընտանիքի համար անհանդուրժելի մի բան ու մեծ խայտառակություն:

Դաուդին բերել են փողոցից: Աֆղանստանից Գերմանիա է հասել համարյա թե ոտքով. չորս ամիս է տևել: Վրան շատ սպիներ կան. հորեղբայրն ուզել է սպանել: Ծնողներ չունի, դպրոց երբևէ չի գնացել. իր լեզվով կարդալ, գրել չգիտի: Շուտով գերմաներենի կուրսերի է գնալու, իսկ մինչ այդ ինքնուրույն է գերմաներեն սովորում, մի քիչ էլ իմ օգնությամբ. միասին նստում ենք ժամերով ու «դաս անում»: Դժվարն այն է, որ երբ մարդ իր իսկ լեզուն լավ չգիտի ու միջնակարգ կրթություն չունի, նրա մտածողությունն ու բառապաշարը շատ նեղ է, և այդքան էլ հեշտ չի օտար լեզու սովորելը, որովհետև այդ նոր բառերը նա նույնիսկ իր սեփական լեզվով չի պատկերացնում, ուր մնաց օտար լեզվով հասկանա:

Թեքլեբրանը նոր է հայտնվել Գերմանիայում: Եկել է Էրիթրիայից: Գերմաներեն բնականաբար չգիտի: Շատ իզոլացված է ու լաց է լինում երբեմն: Թարգմանչի օգնությամբ հաջողվեց պարզել, որ իր երկրում նրան բռնի ուժով փորձել են ներքաշել բանակի մեջ ու զինվոր դարձնել: Հայրը փորձել է միջամտել, բայց արդյունքում նրան սպանել են: Տղան փախել է երկրից: Մայրն ու քույրն այնտեղ են մնացել. նրանց հիմա ճնշում են և պահանջում տղային հետ բերել կամ մեծ գումար վճարել նրա դիմաց: Թեքլեբրանի աչքերում շատ թախիծ կա ու տագնապ: Բայց արդեն երկու օր է, ինչ փորձում է կոնտակտի գնալ՝ միանալ ինձ ու Դաուդին և գերմաներեն սովորել: Այսօր հենց ինձ տեսավ, սկսեց ոգևորությամբ մինչև տասը հաշվել. երեկվա դասի հատվածն էր: Սովորել էր:

Սվենը Ռոբինի նման գերմանացի է: Բայց նա սուիցիդալ չի, այլ միայն ագրեսիվ ու արտասովոր սեռական հակումներով: Տանը փորձել է քրոջ հետ սեռական կապի մեջ մտնել. ամենը վերջացել է նրանով, քույրը փրկվել է, բայց արդյունքում մի անմեղ կատու է բռնաբարվել: «Պաշտպանող վայր» բերել է մայրը, թեև ինքն էլ շատ գոհ է իր տեղից, և տուն վերադառնալ չի ուզում: Դպրոցն ավարտել է մի շաբաթ առաջ, հիմա մասնագիտություն ընտրելու առաջ է կանգնած, բայց դեռ ոչ մի կերպ չի կողմնորոշվում: ուղարկվելու է հատուկ կուրսերի, որ հասկանա, թե ինչ է ուզում դառնալ այս կյանքում: Բայց բնակավայրը այդպես էլ մնում է անփոփոխ՝ «պաշտպանող վայրը» ու իրեն շրջապատող մասնագետները:

Սաիդը Գերմանիայում ծնված արաբ է: Մի քանի ամիս առաջ տասնվեցամյա տղան հայր է դարձել: Երեխայի մայրը կաթոլիկ գերմանուհի է. Սաիդի ընտանիքի համար անընդունելի փաստ: Ընտանիքի պատիվը պահելու համար ուզել են տղային սպանել: Այդպիսով, Սաիդը հայտնվել է «պաշտպանող վայրում»: Բայց նրան համարյա հնարավոր չի տեսնել. մեծ մասամբ իր ընկերուհու ու նորածին երեխայի մոտ է:

Այ էսպիսի բլիթներ: Տուն գալուց հետո սովորաբար անջատված քնում եմ: Էներգիաս լրիվ սպառված է լինում: Բայց մյուս կողմից էլ շատ հետաքրքիր փորձ է, ու էսպիսի «ընտրված» դեռահասներ գուցե ինձ էլ կյանքում չպատահեին, եթե չհայտնվեի «պաշտպանող վայրում»:

ivy
24.07.2013, 21:54
Մեկին բաց թողեցի, բայց դե ոչինչ, գոնե էսքանը պատմեցի, սիրտս թեթևացավ…
:)

StrangeLittleGirl
25.07.2013, 00:40
Կարդալուց հետո ասեցի՝ խեղճ կատու :))
Ռիփ, իսկ որ բաց թողեցիր, ու՞ր ուղարկեցիր:

ivy
25.07.2013, 00:43
Ռիփ, իսկ որ բաց թողեցիր, ու՞ր ուղարկեցիր:

Շարադրելիս մեկի մասին մոռացա գրել, էդ նկատի ունեի:

StrangeLittleGirl
25.07.2013, 00:57
Շարադրելիս մեկի մասին մոռացա գրել, էդ նկատի ունեի:

աաաա :D :D բա էդ էլ գրի

LisBeth
04.08.2013, 19:56
Սոդոմ ու Գոմոր
Հագովս մի երկու համար մեծ կոշիկ եմ առել, սաղի ոտերը տրորելով ման եմ գալիս, ոչ մեկ ձեն չի հանում: Ինձ տանջում ա անձնական դիսկոմֆորտը` ոտքերի ցավ: Մի անգամ մեկի ոտը տրորեցի, շրջվեց ու կատաղած երեսիս ա նայում, սպասում ա ներողություն կխնդրեմ նրա համար, որ նոր ռազմերս քնթրոլ չեմ անում: Ես էլ մետաղի սառնությամբ նայում եմ աչքերի մեջ ու ոչ մի ծպտուն: Զգում եմ որ ոտքերս էլ չեն ցավում: Իմ նմաններին ասում են ...դաժե չգիտեմ ինչ են ասում, ու ինձ համար միևնույն ա:
Դեղատան աշխատողն ասում ա որ կալիումի պերմանգանատը մի տուփից ավել չեն վաճառում: Մեծ հերթ ա գոյացել, ծերուկներից, հիվանդ մարդկանցից, որոնք րոպեն մեկ տնքում ու ճռռում են ու մի քանիսից, որ գ****նի համար ժամերով պատրաստեն սպասել: Շրջվում եմ կողքիս տատիկին ասում եմ.
-Անկյուններում ուզածդ պայթուցիկը զեղջով կգնես, եթե նույնիսկ անչափահաս ես, սրանք մարգանցովկեն գրամներով են ծախում, -վաճառողուհուն, -ինձ մի տաս քսան տուփ ա պետք:
- Ըտեղ մի քիչ արագ էլի,-լսվում ա հետևներից:
-Արա, աղջի չեմ ջոգում ինչ ես, մենակ դու չես, թափով շարժվի:
Դեղագործը տեղում կանգնած ա դեռ: Ես բարձրացնում եմ շապիկս, բոլորը լռում են: Դեղագործը կախված ծնոտով ինձ ա նայում: Կրքիս տակի ձախ կողմի վրա տասը ութի վրա պատռվածքից շիջուկ ա ծորում, միջկողայիններս փայլում են: Վերքի բորբոքված եզրերից դեղնակարմրավուն կաթիլները հոսում են, ես ցուցամատս ճպճպացնում եմ վերքի մեջ.
-Ինձ, ասում եմ,- քսան տուփ ա պետք:
-Լավ լավ փակի էսա կբերեմ:
Կողքիս կանգնած տատիկը արտասվոտ աչքերը, արագ արագ թարթելով կմկմում ա.
-Մեր ժամանակներն ուրիշ էին, խանութներում հազար տեսակ երշիկ չկար, բայց մարդկություն կար: Տղաները սիրահետում էին աղջիկներին, ոչ թե թաքուն տեղերում բռնաբարում ու սպանում: Ինչ մեղք եք դուք, տղաները այնքան քիչ են, աղջիկները այնքան դժբախտ:
-Տատի ջան, զզվցրիք թողիք ձեր գովք 80-ականներով, -հիստերիկ ծիծաղում եմ,-մենք մի կերպ ինքներս կհաղթահարենք էդ կրիզիսը:
Գալիս եմ տուն, բացում եմ պահարանի դուռը որի դարակներին խնամքով դասավորած են պերմանգանատի ու նիտրոյի տուփերը: Ընկերուհիս զանգում ա ասում ա բեր Կոսմոյում հանդիպենք...
Շարունակելի...

Tiger29
07.08.2013, 16:13
Էնօրը ծանոթ տատիներից մեկը ասեց բալա ջան էս ինչ երկիրա դառել, էս աղջիկները իրենց ոնց են պահում? Ասում ա մեր ժամանակվա լրբերին հիմա ասում են ներվային հիվանդ:D:D:D

Mephistopheles
11.08.2013, 01:39
Երբ որ փոքր էի՝ 9 տարեկան, մեր բակիս մի հատ աղջիկ ինձ էր "սիրահարվել", 4 տարեկան, ու անընդհատ ուզում էր ձեռս բռնած ման գար ու գնար ուր որ ես էի գնում (նույնիսկ մեր տուն)…

so, մոտ մի ամսի չափ ես էդ երեխի ձեռը բռնած բակով մեկ ֆռֆռում էի ու համեստաբար հրաժարվում ֆուտբոլ, 7 քար, պախկվոցի խաղալու բոլոր առաջարկներից…

Այբ
15.08.2013, 11:59
Լուրերը արագ են տարածվում: Մեր ծանոթներից մեկի աղջիկը իր սիրած տղայի հետ փախել է: Լուրը իմանալուց հետո գնում եմ խանութ ու խանութում հանդիպում եմ մեր ծանոթին, ով էդ աղջկա հայրն է: Բարև տալուց հետո էդ մարդը ինձ հարցնում է.
_Իմացել եմ մեր ծանոթներից մեկի աղջիկը սիրած տղայի հետ փախել է, բայց չգիտեմ, թե կոնկրետ ում աղջիկը: Դու գիտե՞ս:
Իմ վիճակը էդտեղ պատկերացրեք:o(փաստորեն, ով որ նրան ասել է, չի ասել, թե նրա աղջիկն է փախել): Դե քանի որ ես էլ ստելուց շատ վատ եմ, որովհետև դեմքիս գույնից երևում է, որ սուտ եմ խոսում, հիմա մի կերպ փորձում եմ ինձ հանգիստ պահել, որ հանկարծ էս մարդը չհասկանա, որ ես գիտեմ (հո չէի ասելու, որ նրա աղջիկն է փախել):
_Չէ՛, չգիտեմ,- հազիվ ասեցի ու արագ վերցրեցի գնումներս, որ խանութից դուրս գամ:
_Էդ հաստատ Հրաչի աղջիկը կլինի: Շատ է Հրաչի աղջիկը իրան ջարդուկտոր անում,-խանութից դուրս գալուս ժամանակ ասեց: Բայց որ սա ասեց, ես ինձ հազիվ զսպեցի ու արագ հեռացա:
Հ.Գ Ահավոր ուզում եմ տեսնել նրա դեմքի արտահայտությունը, երբ իմանա, որ իր աղջիկն է փախել::D

Արևածագ
15.08.2013, 12:49
Ընկերուհիս Գավառի համալսարանում է դասավանդում: Մայիսին իր ուսանողուհիներից մեկին փախցրել էին :Դաժան, վայրենավարի բրդել էին խեղճ աղջկան ավտոմեքենայի մեջ, դուռն էլ փակել ձեռքի վրա: Թևը կոտրվել էր: «Փահլևանների» քաջագործությունը լսած ուսանողներից մեկն ասել էր.
- Թող կրակեին գլխին՝ գցեին ավտոն, էլ ինչի՞ համար էին տանջում: :o

Այբ
15.08.2013, 18:24
Հորեղբորս տղան աղջիկների մասին խոսելիս, միշտ ասում է. «Եվայի ցեղից չե՞ն», կամ էլ՝ «Վա՜յ, էդ Եվայի ցեղին»: Բայց վերջերս նկատել էի, որ հորեղբորս տղան աղջիկների մասին խոսելիս, նրանց «Եվայի ցեղեր» էլ չի անվանում: Պահո՜, մտածեցի, որ մի պատճառ կա: Ինչևէ, էնքան հորեղբորս տղային հարցերով տանջեցի, որ ստիպված խոստովանեց...
Դու մի ասա, հորեղբորս տղան երթուղայինում մի աղջկա է տեսնում ու հավանում, իսկ երբ էդ աղջիկը երթուղայինից իջնում է, ինքն էլ հետն է իջնում ու աղջկան հետևում: Աղջիկը բնականաբար նկատում է ու կոպիտ ասում է, որ իր հետևից չգա:
_Գոնե Ձեր անունը ասեք, խոստանում եմ, որ չեմ անհանգստացնեի,-հորեղբորս տղան է ասում:
_Եվա՛...իմացա՞ք...Ձեզնից պրծա՞,-էդ աղջիկն է կոպիտ ասում ու արագ քայլերով հեռանում:
Հորեղբորս տղան էդ աղջկա հետևից էլ չի գնում...Եվա անունից շոկի մեջ է ընկնում::D
Վա՜յ, էդ «Եվայի ցեղերը»...

Alphaone
15.08.2013, 22:21
Քանի Արևածագը Գավառի համալսարանից է խոսում, մի փախցնելու դեպք էլ ես պատմեմ նույն համալսարանից: Նախ, դեպքը հեփիէնդ ունեցավ, բարի մարդիկ դեռ ճանապարհի կեսից հասան առևանգողներին ու աղջկան տուն վերադարձրին: Այդ օրերին փախցնելու թեման շատ արդիական էր: Հիմա համալսարանի բակում կանգնած զրուցում ենք, լրիվ անսպասելի.
- Բա որ քեզ էլ փախցնեն,- ասում է հորեղբորս տղան:
- Տո իրան մենակ այլմոլորակայինները կփախցնեն,- պատասխանում է մյուսը:
Հ.Գ. երանի չէր :(

Mephistopheles
16.08.2013, 07:31
Մեզ մոտ հաճախ էին պռակտիկանտկաներ գալիս Բրյուսովից… մեկը մեկից սիրուն. ռուսերենի ու անգլերենի դասերի համար… բայց մի տարի մի հատ շատ սիրուն պռակտիկանտկա եկավ՝ ընկեր Գրիգորյանը… շատ սիրուն էր… մեծ աչքերով ու թարթիչներով, սպիտակ մաշկով ու շագանակագույն մազերով կիսակարճ կտրած… մնացած բարեմասնությունների մասին էլ չեմ խոսում, ամեն ինչը տեղն էր…

տեղս դադարս կորցրի…

է, մի կողմից բանականությունս ասում ա՝ դու ուր ինքն ուր, բայց զգացմունքներս ասում են "Մեֆ մի լսի… տես ինչ ես անում"… ես ավելի բանականությանն էի լսում, բայց գործում էի զգացմունքներիս թելադրանքով իսկ էդ տարիքում զգացմունքներդ քեզ ոչ մի լավ բան չեն ասի…

օր ու գիշեր մտածում էի ինչ անեմ ու ինչ կարան լինեն իմ սպասելիքները… ուշադրություն էր պետք… սկսեցի անգլերենիս դասերը կպպպած սովորել… վիզ դրած պատասխանում եմ, բայց "ապրես Մեֆ ջան"-ից էն կողմ չի անցնում… օրերն անցմնում են… հետո հայտնաբերեցի որ եթե ծիծաղացնես կարաս բավականին մեծ ուշադրություն գրավես… ինչքան հունար ու տաղանդ ունեի ներդրեցի գաղափարիս իրականացման համար… էլ մեր դիրեկտորի ծաղրանկարները կնարելով, էլ վզկապս գլխիս կապելով ու վերնաշապիկս յուբկա սարքելով… կաստյումս գլխիցս վերև հագնելով միթոմ գլուխս կտրած ա… վազում էր դասարանով մեկ տեևեցիս ընկեր Գրիգորյանը որ բռներ… ու ծիծաղում էր…

օրերն անցան ու դրանից էն կողմ չգնաց… վերջին օրը բոլորիս հավաքեցին տարան դահլիճ. ինչ որ միջոցառում էր… դահլիճի վերջում նստած եմ մեկ էլ Բիթլզի Let it be-ն եմ լսում բեմից… "ո՞վ ա երգում երեխեք"… տեսնեմ ընկեր գրիգորյանն էլ ա ընդեղ… վերջին օրն էր… լռություն էր. ձեռս կամաց բարձրացրի… "Մե՞ֆ… ասա" ladies and gentlemen, The Beatles" ասեցի, ավելի ճիշտ հայտարարեցի… ու սկսեցին հարցեր տալ Բիթլզից… մասսան բեխաբար, իսկ ես ամեն հարցին ձեռ եմ բարձրացնումանուն ազգանուններով սաղին ասում եմ, երգերն եմ ասում, բառերով… վերջը պրծավ ու ասին որ Մեֆիստոֆելը մի հատ գիրք ա շահել՝ անգլերեն ու ինձ կանչեցին բեմ… Գնացի, գիրքս վերցրի ու շուռ եկա, որ գնամ մեկ էլ ասին սպասի ու հերթով գեղեցկուհի պռակտիկանտկաները ձեռքս սեղմեցին…

…ու հերթը հասավ ընկեր Գրիգորիանին… ընկեր Գրիգորյանը ձեռքս սեղմեց հետո քաշեց նրբորեն ինձ դեպի իրեն ու պինդ գրկեց… երկու այտերս համբուրում էր անընդհատ ուպինդ սեղմել էր կրծքին… էնքան պինդ որ կրծքկալի կռուժավաները զգում էի դոշիս…մի մոմենտ ձեռներս բարձրացրի որ ես էլ իրան գրկեմ, սրանից լավ առիթ էլ չի լինի, բայց բանականությունը մեջս խոսեց "Մեֆ, քաքի համը մի հանի, թող ինչ ուզում ա անի" ու ես թուլացա ու տրվեցի ընկեր Գրիգորյանին… էս ամեն ինչը տևեց մոտ երկու ժամ 10 տարեկանի ժամանակով…

John
23.08.2013, 15:25
Մի հատ մանր (փոքր չէ, հենց մանր) բիզնես ունենք ընկերներով, ուրեմն էդ բիզնեսի շրջանակներում պետք ա պոտենցիալ գործընկերոջ հետ հանդիպեմ, համարը փոխանցեցին, զանգեցի
-Ալյո
-Բարև Ձեզ, Մինասի հե՞տ եմ խոսում
-Հա, ախպերս, ո՞վ ա
-Հոսոն ա, համարդ որ տվել էիր երեկ
-Հա, մեռնեմ սրտիդ, ասա
-Էսօր քեզ որտե՞ղ ու ո՞ր ժամին հարմար կլինի հանդիպենք
-Սարյան բռատ, իրիկվա կողմ
-Ո՞ր մասը Սարյանի
-Էն որ տաքսիները կանգնում են, գիտե՞ս
-Չէ, ճիշտն ասած: Էդ որ՞ խաչմերուկին ա ավելի մոտ Թումանյա՞ն, Պուշկի՞ն, թե՞ Ամիրյան
-Մի հատ վարսավիրնոց կա է
-Պոչտայի մո՞տ
-Հա ախպերս, էն բոյով շենքը որ կա պոչտայի, դրա կողքի շենքը...

հ.գ.
հավես լիներ ամեն նախադասությունից հետո նկարագրեի էմոցիաներս :D

Vardik!
23.08.2013, 16:33
Էսքան որ կարդացի մի քանի հետաքրքիր դեպք հիշեցի իրական,ուզքւմ եմ անպայման կիսվեմ՝ միասին ծիծաղենք:Էլի աղջիկ փախցնելու հետա կապված,բայց Ռուսաստանում: Ուրեմ մի քանի հայ տղա ուզում են մի աղջկա փախցնեն ու դասից գալուց հարմարացնում են: Բայց քաղաքից դուրս գալուց նկատւոմ են տեսուչներին և կանգնում,մտածում,թե ինչ պտի ասեն,եթե կանգնեցնեն: Շուռ գալ,հետ դառնալու հնարավորություն չի լինում ճանապարհի էդ հատվածում ու ստիպված որոշում են...............աղջկան բաց թողնել::D :yahoo Բայց վերջը մի քանի օրից փախցրել էին.էս անգամ ապահով տեղ էին հասցրել:



Մյուսին ինքս եմ ականատես եղել:Ուրեմն քույրս խանութում էր աշխատում մի ժամանակ:Մի օր մի մարդ եկավ հարցրե,թե ինչ լավ հեղուկ կա տուալետ մաքրելու:Դե,նա էլ մի հեղուկ խորհուրդ տվեց ու ասեց,որ շատ լավն է:Էդ մարդն էլ,թե.-Եթե տենց լավնա,ինչ խորհուրդ կտաս,մի քիչ էլ չտա՞մ զոքանչիս:
Պատմել,թե ոնց էինք ծիծաղում,նշանակում է ոչինչ չպատմել:Մենակ ասեմ,որ իմ մոտ քիչա պատահում ծիծաղից շնչակտուր լինել: :D :yahoo

Mephistopheles
05.09.2013, 06:33
Ոտներս դրել եմ սեղանին ու սուրճս կում-կում խմելով զրուցում եմ մորս հետ…

Մայրս ութսուն տարեկան ա ու շատ հաճախ ա մանկությունը հիշում… "երեխա էինք՝ երկրորդ դասարան… պատերեզմի ժամանակ էր… դասարանցիներով ամեն օր հավաքում էինք մեր ճաշի փողերը, որ մեր ծնողներն էին մեզ տալիս ու ճաշարանից գնում էինք մեզ հասանելիք հացի կտորն ու պանիրը, կամ հաց ու ջեմը… հետո խնամքով շարում էնք դրանք մեր ուսուցչուհու սեղանի վրա… դասերից հետո ուսուցչուհին դրանք զգուշությամբ դնում էր պայուսակի մեջ ու տանում տուն… նրանք որոնք հաց-ու-ջեմ էին նա չէր վերցնում քանի որ պայուսակը կլղոզվեր ու թողնում էր սեղանի վրա… նրա գնալուց հետո մենք հարձակվում էինք հաց-ու-ջեմի վրա և ում-ինչ հասներ ուտում էինք…"

"ինչու՞ ՛ մա՛մ… ինչի՞ համար…"

"էդպես էր… չգիտեմ… կարգն էդպես էր…"

"ո՞նց մա՛մ… ո՞նց էր տենց…" գոռացի մորս վրա…

LisBeth
09.09.2013, 23:20
Էն հատուկ հոգեվիճակներից ա, երբ մենակ Նիրվանայա լսվում։ Մարդ որ ծախել է աշխարը, Oh, no, not me, i never lost control...
–Ինձ հետ կքնե՞ս։
–Կներես, զոոֆիլիայով չեմ տառապում։ Բարև գ..., – նրանք էլ գլուխները ճոճում են այս երգի տակ, –սա ձեր մասին չի հաստատ։
Նրանցից մեկը վեր ա թռչում, սիրամարգը բացում ա պոչը, որ անճոռնի թաթերը չերևան.
–Հանգի՛ստ, հանգի՛ստ, – ասում ա ընկերուհիս, – ինքը հիվանդ ա, դե լյա չգիտեմ ինչ։
Ամենաթունդ լոնգերից մեկը կերակրափողս վառելով կում կում ցամաքացնում եմ։
Բարմենը երաժշտագետ ա.
–Բիթլզը լրիվ պապսայա, – և ես սա ինչ որ տեղ լսել եմ, լսե՞լ։
Նա մեր սեղանին դնում ա կարմիր հեղուկը, որի անունը գարեջուր ա։ Ես նույնիսկ պատկերացնում եմ, նրանում թշշոցով լուծվող 60մգ–նոց էքսը։ Ձեռքով մի կողմ եմ հրում։
– Փորձի, – ասում ա ընկերուհիս, – գարեջրի հեչ նման չի։
Մեկը ֆայթ քլաբի Բոբի կրծքերով մոտենում ա մեզ, դեռ անօգուտ ա։
–Տենց էլ չսովորար խմել։
–Քեզ նայի, լրիվ անջատվել ես։
–Բար–մեն, ստեղ պարել կարելի՞ ա։
Բարմենը գլխով ցույց ա տալիս պատից կախված գ……ի ցուցափեղկը.
–Ստեղ ամեն ինչ էլ կարելի ա։
Կես ժամ անց դեմքն ու վիզը կարմրացնելով, մի կերպ համոզում ա ընկերուհուս առանձնանալ զուգարանում։ Տևում ա հինգ րոպե։
–Էսքան շո՞ւտ,– դեմքն ու վիզը նորից ողողվում են։
Էս վառում եմ սիգարետս.
– Դու պետք ա թարգես ծխելը, – ասում եմ, – քեզ թվում ա թե ամեն պահի կարաս անես, դա արդեն կախվածություն ա, որ դու չես ընդունում։
Բոբը, պատմում ա իր մասին, ցույց ա տալիս իր հանգստյան նկարները.
–Մարդ պետք է լինի էն ինչ կա, օրինակ ես...
Ընկերուհիս ընդհատում ա.
–Թող,– ասում եմ, – դու ի՞նչ, դե՛, – ասում եմ, – պրեզենտացիա արա։
–Ես չունեմ ասելու, կոմպլեքսավորված լեսբուհի։
–Ավելի լավ ա տենց, քան գերզգայուն գոմիկ։
Նա ինձ լեզու է ցույց տալիս.
–էս ի՞նչ էր։
Ես կախում եմ գլուխս, rape me կոկորդը պատռում ա Կուրտը։
Բոբը ցուցամատերն դնում ա լեզվին, հետո կրծքերին ու պլաստիկայի հրաշքներ ա ցույց տալիս։
Մտքումս հաշվարկում եմ ալկոհոլի քանակը, որ վարագույրներով առանձնացված պահեստում ա, ինքնաշենս մագնիումի թեփուկներով ու ալյումինով դրանց կենտրոնում, պլյուս նիտրոն, պետք ա որ հերիքի։ Դուռը փակելու ժամանակն ա։

Հիշում եմ, որ Բոբի սևացած մարմնին լացում էի։ Մաշկիս բշտերը պատռում եմ ասեղով, Կաշիս պոկում եմ, որ թափեմ։

Նկուղը ամենահայտնի գիշերային ակումբն ա։ Արհեստական զագառով ու կարճ շրջազգեստներով, գունատ մարդ չես հանդիպի։ Մերկապարողը պատահական դիտորդուհու վրա ցնցում ա իր նեոնային սպիտակ ներքնազգեստի մեջ կաշկանդված "բարեմասնությունները"։ Ես դանդաղ դուրս եմ գալիս, գլուխս կախ, այն զգացումով, որ գուցե ես նախկինում ինչ–որ մի անգամ ոչնչացրել եմ իմ տունը։ Դուռը կողպում եմ իմ հետևից։

Ամեն անգամ հույսով եմ, որ կարթնանամ մեր հին տանը։ Մայրս կռացած 90% այրվածքներով մարմնիս վրա, մլամ ա քսում ու լացում։ Իսկ իմ ածխացած շուրթերը չեն շարժվում, որ ասեմ, թե աղը վերքերիս ա կաթում։ Նրանք միայն ժպտում են...

LisBeth
22.09.2013, 20:51
Մեր հարևանի գնացած հետ եկած աղջիկը կարճ կիսաշրջազգեստով դուրս է գալիս փողոց, հեռախոսը ականջին հետ ու առաջ է անում։ Պապիկս երկար նայում է նրան, դարպասի տակի աթոռին նստած։ Մեկ–մեկ աչքերը տրորում է ու շարունակում նայել։
Ես հոսող ջրի տակ կարտոշկա եմ լվանում։ Երբ հարևանի աղջիկը վերջապես լքում է դիրքերը, պապիկս վեր է կենում ու դողացող քայլքով մոտենում է.
– Բեգլարենց տանը նստած էինք, – պատմում է ու լվանում, – Բեգլարի քեռին` Արշակը, 82 տարեկան բիձա, դերերալով մի կերպ եկավ, նստեց թախտին, ձեռնափայտը դրեց, թե բա. «Բեգլար ջան, ուզում եմ ամուսնանամ, մենակ մարդ եմ, գիշերները տեղս տաքացնող կլինի գոնե»։ Երկար խոսեց, հետո գնաց։ Թակունը, Բեգլարի կինը մտքերով ընկավ, թե.
– Այ Միշո ո՞ւմ ուզենք, որ եղնի, ո՞վ դրան կուզի, էն Աշխենին ուզենք։
– Չէ, – ասացի, – Աղասու Թակունին ուզենք։
– Իյա Միշո, ի՞նչ ես ասում, էնի մեռած չի՞։
– Տո բա էսի սաղ ա, ես դրա հոր քյալեն։
Պապիկս 82 տարեկան է։
– Պա ձեռքերս սառեց, – ժպտում եմ։
Նա նայում է գունատ մատներիս.
– Մեջդ արյուն չկա, բալա, մեջդ արյուն չկա։

Mephistopheles
27.09.2013, 06:14
R rated… 25 տարեկաններից ցածրերին հրամայվում է չկարդալ…

փոքր էի… երևի Թոմ Սոյերի տարիքին… երեկոյան նստած ենք մեծ սենյակում. հայրս գիրք էր կարդում, մայրս արդուկ էր անում, քույրս էլ խոհանոցում դասերն էր անում… ես էլ ՏՎ եմ նայում, Մոսկվայի ալիքն էր… մեկ էլ համերգ սկսեց ու աչքովս ընկավ մի կին երգչուհի… շիկահեր, հագել էր երկար զգեստ… նեքևից երկար սկսում էր ու կիպ կպած բարձրանում ընդգծելով մարմնի յուրաքանչյուր կոր իր ծավալատարածական բոլոր մանրամասնություններով… ուրեմն, տենց բարձրանում էր ու որ հասնում էր կրծքերին, Բաղդասարի լեզվով ասած կաթնագեղձերին, հանկարծ կանգնում էր… ոչ պլեչիկ ոչ բան… իմ էն ժամանակվա հաշվարկներով պտկից մի մատնաչափ վերև… այսինքն որ ափով ՏՎ-ի վրա շորը ծածկես կլինի որ կինը տկլոր ա… ինչևէ… իրականում ոչ մի արտառոց բան չկար…

…բայց հանկարծ նկատեցի որ էս կինն ամեն անգամ ձեռները շարժելուց, իսկ նա բավականին հաճախ էր շարժում, էդ կրծքի գիծը կամաց կամաց ներքև էր իջնում… սկզբից մտածեցի թե աչքիս ա երևում… տենց բան ո՞նց կարա լինի, ՏՎ-ով, դա հնարավոր չի… բայց նայում եմ ու տեսնում եմ որ քանի գնում իջնում ա… մի կողմից աչքիս տեսածն ա մյուս կողմից տրամաբանությունը որ տենց բան չի կարող լինել… բայց իջնում ա…

…իջավ…

…իջավ…

ես տեղիցս վեր կացա ու մոտեցա ՏՎ-ին… մտա քիթը ոնց որ մամաս կասեր… շարունակում ա իջնել… բերանս էլ շարունակում ա բացվել…

ու հենց էդտեղ ես տեսա նրա աջ պտկի ծայրը՝ մուգ գույնի հետք, որը սկսեց կամաց կամաց մեծանալ… համեմատեցի աջի հետ՝ էնտեղ չկար… շուռ եկա ու մերոնց նայեցի տեսնոմ իրենք տեսնում են թե չէ, բայց ամեն մարդ իր գործով էր զբաղված… աչքերիս չեմ հավատում, տենց բան ուղղակի չի կարող լինել…

…հանկարծ երգչուհին ձախ ձեռքի բութ մատը մտցրեց կրշկալի ու կրծքի արանքը և ցուցամատով սեղմելով կրծկալը բթամակին վեր քաշեց ու պտուկն անհետացավ իմ տեսադաշտից…

… ճիշտ էի, ճիշտ էի տեսել, շշմած էի… աչքիս դեմն էր ու ես չէի հավատում…

էս ամեն ինչը տևես ընդամենը 1-1.5 րոպե մաքս…

հիմա ինչի՞ եմ սա հիշել… էսօր գծագրերը թևիս տակ դրած արագ արագ գնում եմ քաղաքապետարան թույլատվությունը ստանալու… հանկարծ ընկնող մանրադրամի ձայն լսվեց ու անկախ ինձնից գլուխս վեր բարձրացրի տեսնեմ մի կին մեջ քո կանգնած փող էր ուզ ում գցել parking meter-ի մեջ և նրա մանրա դրամն էր ընկել… կինր նեղ, մուգ գույնի յուբկա էր հագել հետևը բացվածքով որն էլ մի քիչ վերևից դառնում էր կար… ուրեմն տեսա որ կռացավ ու զգում եմ որ էդ հետույքը որ նա ունի, դժվար թե էդ յուբկայի մեջ հանգիստ, էդ վիճակում պարտակվի, բայց կինը շարունակում ա իջնել մանրադրամի հետևից… you're not gonna make it!! մտածում եմ bend your knees and keep the torso streight!!!…you're not gonna make it!! մտածելս ու կարի պոռթկումը մեկ եղավ… կինը ներքնազգեստ չէր հագել… ես կյանքմումս շատ տեսանկյուններից ու ռակուրսներից եմ տեսել կնոջը, բայց էս ռակուրսն առաջին անգամ էր… հավատս չէր գալիս որ մի բան կլինի, բայց…

էս ամեն ինչը տևեց ընդամենը 3-4 վայրկյան…

Jarre
27.09.2013, 06:27
Փչացածի մեկն ես էլի..... :beee
Գալիս ես ստեղ մանկական ուղեղս պղտորում ես։
Իսկ եթե լուրջ դու կարաս թույն իմաստով կոմեդիաների սյուժեներ գրես։ Մարդ էլ ամերիկաներում ճարտարապետությամբ զբաղվի, քաղաքապետարանների դռները ընկնի....

Mephistopheles
27.09.2013, 06:33
Փչացածի մեկն ես էլի..... :beee
Գալիս ես ստեղ մանկական ուղեղս պղտորում ես։
Իսկ եթե լուրջ դու կարաս թույն իմաստով կոմեդիաների սյուժեներ գրես։ Մարդ էլ ամերիկաներում ճարտարապետությամբ զբաղվի, քաղաքապետարանների դռները ընկնի....

Ժառ, պապայի արև, ես ոչ մի մասնակցություն չեմ ունեցել… ոչ մեկի դեպքում… աստված վկա…

Գալաթեա
02.10.2013, 00:46
Շատ հավես, ուրախ երեկո անցնացնելուց հետո (Այրիշ փաբում անգլերեն տրիվիայի երեկո էր, մեր սեղանը 2-րդ տեղ գրավեց, 25 տոկոս զեղչ և այլն) ամեն մեկս իր ճանապարհով ու փոխադրամոջոցով՝ հեծանիվ, ոտ, մառշուտկա, ցրվում ենք տներով:
Ես ոտքով եմ:
Հագած եմ խիստ սպորտային: Կեդեր, ջինսից բրիջ, ջինսի կուրտկա, դեկոլտե չկա, լավ, գրեթե չկա, չեղածի հաշիվ ա, քսված չեմ:
Գլուխս կախ, մամայիս ազիզ արև, ԿԱԽ, առանց կողքերս նայելու, մտքերով տարված, ավելի ճիշտ՝ կոնկրետ մի մտքով, քայլում եմ:
Սահմանադրականի կողմերը պերիֆերիյնի, side տեսողությամբ զգում եմ, որ մի մեքենա իմ քայլելու հետ հավասար բարձրանում ա: Առաջին գծով: Թեթև նայեցի՝ տաքսի էր: Ասեցի՝ լավ, երևի մտածում ա՝ մարդ եմ, կարող ա որոշեմ ոտով չգնալ, նստեմ: Գլուխս հետ շուռ տվեցի, էլի կախեցի, շարունակում եմ քայլել: Սա դեռ գալիս ա:
Արդեն սկսում եմ նեղվել՝ մեկ էլ պոկվեց առաջ: Ասեցի լավ էր, պռանեսլո:
Քայլելով հասնում եմ մոտավորապես պառլամենտի դիմացները, մեկ էլ մեկը ելնում ա դեմս.
- Քուրիկ, քեզ կարելի ա՞ մի րոպեով...
Նայեմ՝ տաքսին մայթի մոտ կանգնացրել, սպասում էր:
Սատանան ասում էր հարցրա՝ ինձ մի րոպեով՝ exactly ի՞նչ, եղբայր:
էն էլ շառս ինձ քաշած, քաղաքավարի ասեցի՝ ոչ, ու շարունակեցի քայլել: Երկու քայլ հետևիցս եկավ, բա թե.
– Բայց ինչի "ո՞չ" որ...
Արդեն մտածում էի՝ ինչ եմ անելու, որ շարունակի հետևիցս գալ, ոչուբարով հիշեցի, որ մոտս դանակ կա, էն էլ լավ էր, կանգնեց մնաց:
Հետո էլի անցավ կողքովս, արդեն էլի տաքսիի ղեկին նստած ու լուսամուտի միջից գոռում ա՝
- Բայց լավ ե՞՞՞ս մտածել...

Մտածում էի՝ ոչ երնեկ էն միայնակ աղջկան, որ պատահաբար էդ գյոռմամիշի տաքսին կնստի:

Տխուր ա մեր ազգի տղամարդկանց վիճակը:

Գալաթեա
02.10.2013, 02:11
Հա, ու մեկ էլ՝ մեկնումեկդ Սասի հեծանիվն առեք էլի :միմի

Mephistopheles
02.10.2013, 02:20
Հա, ու մեկ էլ՝ մեկնումեկդ Սասի հեծանիվն առեք էլի :միմի

Ինչքան ա՞ ասում…

…թանկ ա…

StrangeLittleGirl
02.10.2013, 02:30
Հա, ու մեկ էլ՝ մեկնումեկդ Սասի հեծանիվն առեք էլի :միմի

Մինչև էդ պետք ա սովորացնել, որ անքաղաքավարի ա, երբ երկու հոգով նույն ուղղությամբ եք գնում, մեկը նստում ա հեծանիվ, մյուսը մենակով քայլում ա:

Հոլանդիայում, երբ դեռ քշել չգիտեի, դուք պիտի տեսնեիք, թե դասընկերներս ինչ կիլոմետրեր էին կտրում հետս, ինչ ա թե ինձ մենակով ոտքի վրա չթողնեին :))

Գալաթեա
02.10.2013, 02:37
Մինչև էդ պետք ա սովորացնել, որ անքաղաքավարի ա, երբ երկու հոգով նույն ուղղությամբ եք գնում, մեկը նստում ա հեծանիվ, մյուսը մենակով քայլում ա:

Հոլանդիայում, երբ դեռ քշել չգիտեի, դուք պիտի տեսնեիք, թե դասընկերներս ինչ կիլոմետրեր էին կտրում հետս, ինչ ա թե ինձ մենակով ոտքի վրա չթողնեին :))

Դե հիմնականում տենց էլ անում ենք, Բյուր: Շատ հազվադեպ ա սենց լինում, որ մենակ բարձրանամ: Համ էլ ինչքան կարա էդ հեգ երիտասարդն իմ պատճառով տուժի, ինչ ա թե ես հեծանիվ քշել չգիտեմ ու ոչ էլ ուզում եմ սովորեմ 100 տարի :))
Ես ինքս չէի ուզում, որ ամբողջ Բաղրամյանով մեկ հեծանիվը գրկած ման տա, եսիմ... էլ իմաստը ո՞րն ա հեծանիվով դուրս գալու, եթե հետդ պիտի գլորես:
Ինձ իրականում չի դզում էն, որ քաղաքումդ մենակ ոտքով քայլելու իրավունք չունես, որտև ինչ-որ աննասուն կարող ա հանկարծ որոշի իրան տենց պահել:

Mephistopheles
02.10.2013, 03:02
Մինչև էդ պետք ա սովորացնել, որ անքաղաքավարի ա, երբ երկու հոգով նույն ուղղությամբ եք գնում, մեկը նստում ա հեծանիվ, մյուսը մենակով քայլում ա:

Հոլանդիայում, երբ դեռ քշել չգիտեի, դուք պիտի տեսնեիք, թե դասընկերներս ինչ կիլոմետրեր էին կտրում հետս, ինչ ա թե ինձ մենակով ոտքի վրա չթողնեին :))
Բյուր, կապ չունի… մարդը իրա քաղաքում, էն էլ նենց պուճուր ոնց որ Երևանն ա, պրի կարեղանա հանգիստ որ ժամին ուզում ա, ուր ուզում ա գնա…

Alphaone
02.10.2013, 03:25
Առաջին կուրսում էքատրաօրդինար կուրսեցի ունեինք, հետո տեղափոխեց դիվանագիտական: Եթե դիվանագետ լինի ու պետական խնդիրըները լուծի նույն մեթոդներով, ինչ՝ անձնական, պատրաստվենք պատերազմի...
Իրիկունը քայլում է, ինչ-որ մեկը հետևից դանդաղ վարում է մեքենան՝ բարձր երաժշտություն, քրքջոց մեքենայի միջից: Ուշադրություն չի դարձնում, մեքենայից իջնում են երկու կիսահարբած նեանդերտալացիներ, ճանապարհը փակում: Շրջանցում է, էլի շարունակում ճանապարհը: Էլի են հետապնդում, վերցնում է ճանապարհին պատհած առաջին բավական խոշոր քարը՝ թրխկ-շրխկ, մեքենայի դիմապակին էլ չկա: Սրանք կատաղած վազում են դուրս, ընթացքում հայտնվում է երկրորդ քարը՝
- Հիմա որոշեք թե որ մեկիդ գլուխն եմ առաջինը ջարդում:
Մի պահ վարանում են, հետո նստում մեքենան, հեռանում:
Դրանից հետո երևի մի քանի շաբաթ էլ ոչ մեկի նման գռեհիկ ձևով չէին հետապնդում:
Բայց դե հետո էլի չտեսների դինաստիան իր գոյության մասին ազդարարեց...

Mephistopheles
02.10.2013, 03:44
Առաջին կուրսում էքատրաօրդինար կուրսեցի ունեինք, հետո տեղափոխեց դիվանագիտական: Եթե դիվանագետ լինի ու պետական խնդիրըները լուծի նույն մեթոդներով, ինչ՝ անձնական, պատրաստվենք պատերազմի...
Իրիկունը քայլում է, ինչ-որ մեկը հետևից դանդաղ վարում է մեքենան՝ բարձր երաժշտություն, քրքջոց մեքենայի միջից: Ուշադրություն չի դարձնում, մեքենայից իջնում են երկու կիսահարբած նեանդերտալացիներ, ճանապարհը փակում: Շրջանցում է, էլի շարունակում ճանապարհը: Էլի են հետապնդում, վերցնում է ճանապարհին պատհած առաջին բավական խոշոր քարը՝ թրխկ-շրխկ, մեքենայի դիմապակին էլ չկա: Սրանք կատաղած վազում են դուրս, ընթացքում հայտնվում է երկրորդ քարը՝
- Հիմա որոշեք թե որ մեկիդ գլուխն եմ առաջինը ջարդում:
Մի պահ վարանում են, հետո նստում մեքենան, հեռանում:
Դրանից հետո երևի մի քանի շաբաթ էլ ոչ մեկի նման գռեհիկ ձևով չէին հետապնդում:
Բայց դե հետո էլի չտեսների դինաստիան իր գոյության մասին ազդարարեց...

Ալֆ, չես ամաչու՞մ… էս ի՞նչ կոպիտ տառասխալներով ես գրում… ի՞նչ է կատարվում քեզ հետ…

StrangeLittleGirl
02.10.2013, 11:05
Բյուր, կապ չունի… մարդը իրա քաղաքում, էն էլ նենց պուճուր ոնց որ Երևանն ա, պրի կարեղանա հանգիստ որ ժամին ուզում ա, ուր ուզում ա գնա…


Դե հիմնականում տենց էլ անում ենք, Բյուր: Շատ հազվադեպ ա սենց լինում, որ մենակ բարձրանամ: Համ էլ ինչքան կարա էդ հեգ երիտասարդն իմ պատճառով տուժի, ինչ ա թե ես հեծանիվ քշել չգիտեմ ու ոչ էլ ուզում եմ սովորեմ 100 տարի :))
Ես ինքս չէի ուզում, որ ամբողջ Բաղրամյանով մեկ հեծանիվը գրկած ման տա, եսիմ... էլ իմաստը ո՞րն ա հեծանիվով դուրս գալու, եթե հետդ պիտի գլորես:
Ինձ իրականում չի դզում էն, որ քաղաքումդ մենակ ոտքով քայլելու իրավունք չունես, որտև ինչ-որ աննասուն կարող ա հանկարծ որոշի իրան տենց պահել:

Մեֆ ու Գալ, համաձայն եմ քաղաքում ցանկացած ժամի քայլելու հետ: Բայց խոսքս «հեծանվորդային չգրված օրենքների» մասին ա, որոնք լավ կլիներ` Երևանում էլ կիրառվեին:

Նայեք, էն օրն էլ ընկերուհուս ու իրա ընկերոջ հետ էի կենտրոնում: Ընկերուհիս հեծանիվ չունի, բայց պիտի երեքով հասնեինք կինո Մոսկվա: Ընկերը բռնեց, թե` մենք քշենք, դու էլ ոտով արի: Արեցինք տենց էլ, բայց հետ գալուց պնդեցի, որ քայլենք:

Mephistopheles
03.10.2013, 04:39
Մեֆ ու Գալ, համաձայն եմ քաղաքում ցանկացած ժամի քայլելու հետ: Բայց խոսքս «հեծանվորդային չգրված օրենքների» մասին ա, որոնք լավ կլիներ` Երևանում էլ կիրառվեին:

Նայեք, էն օրն էլ ընկերուհուս ու իրա ընկերոջ հետ էի կենտրոնում: Ընկերուհիս հեծանիվ չունի, բայց պիտի երեքով հասնեինք կինո Մոսկվա: Ընկերը բռնեց, թե` մենք քշենք, դու էլ ոտով արի: Արեցինք տենց էլ, բայց հետ գալուց պնդեցի, որ քայլենք:

Բա անհեծանիվ ի՞նչ գործ ուներ ձեր հետ…

Mephistopheles
03.10.2013, 04:41
Ես գործի հեծանիվով եմ գնում, քշում եմ մենակ էն ժամանակ որ դաս ունեմ ու դրսում գործ…

StrangeLittleGirl
03.10.2013, 10:28
Բա անհեծանիվ ի՞նչ գործ ուներ ձեր հետ…

դե ինքը հասարակական տրանսպորտից ա օգտվում, մենք էլ հեծանիվներով ենք գնում A կետից B-ն: Ուրիշ հարց, եթե B-ն էնքան հեռու լիներ, որ հասարակական տրանսպորտի կարիք լիներ: Բայց Օպերայից կինո Մոսկվա... տասը րոպեի քայլելու բան ա:

Այբ
07.10.2013, 10:59
Մի հատ բարեկամ ունենք, որ երբ տունը վերանորոգում է, երեխեքը միշտ հետը վերջում կռվում են: Ու կռվի պատճառը ի՞նչն է: Ուեմն, էս մարդ, երբ լրիվ գործերը վերջացնում է ու հերթը հասնում է պատերը ներկելուն, շատ բաց գույնի ներկելու մոլուցքով տարված, գույները շատ բաց է սարքում: Ի վերջո, երբ գույնը չորանում է, ավելի շատ մտածում ես, թե սպիտակ գույն է, քան թե ուրիշ մի գույն...
Նույն պատմությունը նորից կրկնվեց: Երեխեքը հետը վիճեցին, թե այ հեր, էդպես լավ չի լինի և այլն, էս մարդ տեղի տվեց ու գույնը սովորականից ավելի մուգ սարքեց:
Բայց ներկը չորանալուց հետո էլի, որ նայում ես, ավելի շատ սպիտակ է թվում:
Երեխեքը կաթված էին ստացել::D
Ես էլ իբր մխիթարում եմ.
_Բայց առաջընթաց կա: Էդքան էլ սպիտակ չի: Ոնց որ կրեմվի գույնի է...:think

Գալաթեա
07.10.2013, 12:58
Հայաստանում ամեն ինչն ա տեղայնացվում: Համապատասխան դասակարգումներն ու զատորոշումները մնացել են անցած դարում:
Ամեն տեղ նույն setting-ն ա: Ամեն տեղ նույն մարդիկ են:

Ջազ-կլուբ: Երևանում ամենահայտնին համարվող:
Սեղան թիվ մեկ՝ տիպիկ սլավոնական արտաքինով երիտասարդ, հետը՝ երկու տիպիկ սլավոնական արտաքինով աղջիկներ՝ բոյով, նիհար, շիկահեր: Սեղանին՝ լիքը խմիչք, սիգարետ, սիգար ու ջազ-կլուբի, անշուշտ, ամենակարևոր նախապայմանը՝ նարգիլե... Կատարումից հետո ծափ են տալիս, եթե էդ պահին սիգարետը, սիգարը կամ նարգիլեի փողիկը բերաններում չէ:
Սեղան թիվ երկու՝ երեք, անհասկանալի, բայց ոչ հայկական արտաքինով տղամարդ: Սեղանին լիքը խմիչք: Նկարվում են անընդհատ: Վիդեո են անում: Ծխում: Կատարումից հետո ծափ տալիս, եթե ձեռքերը կամերայով զբաղված չեն: Ընդմիջման ժամանակ խնդրում են նկարվել երաժիշտների հետ:
Սեղան թիվ երեք: Երկուսն են, կին ու տղամարդ: Կինը հավանաբար 100 կիլոգրամի սահմաններում, քառակուսի, տղամարդը՝ 90-ոտ, կլորավուն: Հագնված են՝ ինչպես սովետի ժամանակվա իրենք իրենց ունեցածից վախվորած խանութպանները ու իրենց կանայք. ակնհայտ հարուստ, անհամապատասխան կոմպոնենտներով ու այդ տեղին՝ աննկարագրելի խորթ: Նստած են քարացած մարմիններով ու դեմքերով: Երաժշտության ժամանակ ոչ մի մկան չի շարժվում դեմքներին: Միակ գործողությունը՝ դիմացները դրած բանանն ու խնձորն են ուտելն է:

Իսկ բասիստ Կոլյան էդ ընթացքում նվագում ա... նենց, ոնց-որ մենակ Կոլյան կարա նվագի: Դաշնակահարն էլ վատը չի, հարվածայինն էլ:
Երգչուհին, որ սպիտակ վերնաշապիկի վրայից նույն կարմիր պադծյաժկեքից ա շալվարին ամրացրել, ինչ ես ունեմ, լավ ձայնով, բայց դիտմամբ, "ախր խի՞" մակնիշի, շ-ացված-չ-ացված աղավաղված, լեհերեն-անգլերենով երգում ա իմ սիրած բոլոր երգերը:

Ու ես մեկ ա ժպիտը դեմքիս եմ դուրս գալիս հայկականացված, տիպիկ, անդեմ էդ տեղից, որովհետև կարմիր պադծյաժկեքով աղջիկն իմ at least մի սիրած երգն էնքան լավ երգեց... առանց փչացնելու:

Cry me a river... :)

StrangeLittleGirl
19.10.2013, 22:19
Հինգերորդ դասարան ժամանակներս մեր դպրոց մի նոր հայերենի ուսուցչուհ եկավ: Ջահել էր, ազգանունն էլ Փափազյան: Մեր դասարանին դաս չէր տալիս, բայց չգիտեմ ոնց էր հաջողացրել, մի անգամ մտել էր փոխարինելու, գրանցել էր բոլոր էն աշակերտուհիների անունները, որոնց հայերենն ու գրակը «5» էր (հա, աշակերտուհիներին, որովհետև նման տղաներ ուղղակի չկային): Որոշ ժամանակ անց դասերից հետո ցուցակում հայտնված բոլոր աշակերտուհիներին կանչեց երրորդ հարկում գտնվող մի պստլիկ դասարան ու հայտարարեց, որ դա գրական խմբակ է: Անունն էլ «Վերնատուն» դրեց:

Էդպես շաբաթը մեկ հանդիպում էինք: Ընկեր Փափազյանը մեզ զանազան պատմությունների սկիզբ էր տալիս, մենք շարունակում էինք կամ վերջ էր տալիս, սկիզբ էինք գրում: Սովորեցնում էր նաև պոեզիա գրել. հանգավորման ձևերը, չափ-բան, հայ բանաստեղծներից էլ օրինակներ էր բերում: Մի խոսքով, լավ աշխուժություն էր մտցրել դպրոցում: Չգիտեմ` մյուս գերազանցիկներին որքան էր հետաքրքրում դասերից հետո մեկ լրացուցիչ ժամ մնալը, բայց ես մի այլ կարգի հաճույք էի ստանում: Հետո էդ խմբակը վերածվեց Կոմիտասին նվիրված հանդեսի փորձերի, մի տեսակ անկապացավ:

Չեմ հիշում` քանի տարի անցավ, բայց հանկարծ ընկեր Փափազյանն անհետացավ. ֆիզարձակուրդ էր գնացել: Հետո վերադարձավ, բայց էն հին աշխուժությունը չկար, խմբակն էլ չվերաբացվեց: Էդպես էլ դպրոցն ավարտեցինք առանց գրական խմբակի:

Ինչու՞ Փափազյանին հիշեցի: Երեկ մեր տան մոտերքը Փափազյանին տեսա գրեթե իր բոյի երկու դպրոցական տղաների հետ: Լրիվ նույնն էր մնացել, անգամ սանրվածքը:

Dayana
20.10.2013, 01:40
Հինգերորդ դասարան ժամանակներս մեր դպրոց մի նոր հայերենի ուսուցչուհ եկավ: Ջահել էր, ազգանունն էլ Փափազյան: Մեր դասարանին դաս չէր տալիս, բայց չգիտեմ ոնց էր հաջողացրել, մի անգամ մտել էր փոխարինելու, գրանցել էր բոլոր էն աշակերտուհիների անունները, որոնց հայերենն ու գրակը «5» էր (հա, աշակերտուհիներին, որովհետև նման տղաներ ուղղակի չկային): Որոշ ժամանակ անց դասերից հետո ցուցակում հայտնված բոլոր աշակերտուհիներին կանչեց երրորդ հարկում գտնվող մի պստլիկ դասարան ու հայտարարեց, որ դա գրական խմբակ է: Անունն էլ «Վերնատուն» դրեց:

Էդպես շաբաթը մեկ հանդիպում էինք: Ընկեր Փափազյանը մեզ զանազան պատմությունների սկիզբ էր տալիս, մենք շարունակում էինք կամ վերջ էր տալիս, սկիզբ էինք գրում: Սովորեցնում էր նաև պոեզիա գրել. հանգավորման ձևերը, չափ-բան, հայ բանաստեղծներից էլ օրինակներ էր բերում: Մի խոսքով, լավ աշխուժություն էր մտցրել դպրոցում: Չգիտեմ` մյուս գերազանցիկներին որքան էր հետաքրքրում դասերից հետո մեկ լրացուցիչ ժամ մնալը, բայց ես մի այլ կարգի հաճույք էի ստանում: Հետո էդ խմբակը վերածվեց Կոմիտասին նվիրված հանդեսի փորձերի, մի տեսակ անկապացավ:

Չեմ հիշում` քանի տարի անցավ, բայց հանկարծ ընկեր Փափազյանն անհետացավ. ֆիզարձակուրդ էր գնացել: Հետո վերադարձավ, բայց էն հին աշխուժությունը չկար, խմբակն էլ չվերաբացվեց: Էդպես էլ դպրոցն ավարտեցինք առանց գրական խմբակի:

Ինչու՞ Փափազյանին հիշեցի: Երեկ մեր տան մոտերքը Փափազյանին տեսա գրեթե իր բոյի երկու դպրոցական տղաների հետ: Լրիվ նույնն էր մնացել, անգամ սանրվածքը:

Մենք էսպիսի պատմության դասատու ունեինք, որ առանձին խմբակ էր ստեղծել ու պատմության հիման վրա մեր կիսա-քաղաքական, կիսա-սոցիալական միտքն էր զարգացնում, իսկ դասերին ընդհանրապես գրքից արտագրած կամ անգիր արածով չէր գնահատում: Մի տարի մեզ դասավանդեց ու էդ մի տարվա ընթացքում մենք ամբողջ դասարանով սովետական հանրագիտարանները ամեն երեկո կրծում էինք, որ կարողանանք հերթական թեմայի մասին շատ տեղեկություն ստանալ ու հաջորդ օրը ՝ դասի ժամին էդ նյութերը քննարկելով, օրվա թեմայի հետ հնարավոր ու անհնարին զուգահեռներ տանելով բանավեճեր ստեղծել: Բայց, իհարկե, մեր քառակուսի գլխով դասատուներն ու ուսմասվարները չդիմացան դրան, սկսեցին առանձին-առանձին երեխեքի «լակ» գլուխները ինչ-որ անհեթեթություններ լցնել, իբր էդ դասատուն մեր խմբակի հաշվին պետությունից մեծ հոնորարներ է ստանում, մեր գրած մի երկու քնձռոտ ռեֆերատներով միլիոններ է աշխատում և այլն, ու իմ խելոք համադասարանցիներն ու համարդպրոցեցիները սկսեցին չհաճախել արտաժամյա քաղաքացիական կրթության խմբակ, իսկ ուսուցչուհին զզվեց ու թողեց և՛ խմբակը, և՛ դպրոցը:

LisBeth
23.10.2013, 20:51
Տուն էի գնում, երբ թեքվեցի Գ. Լ.–ի վրա գլխով քիչ մնաց հարվածեի մեկի կրծքին։ Աչքերս բարձրացրի, իմ հին ծանոթն էր։ Նոր էր բանտից դուրս եկել երբ ծանոթացանք։ Ինքը բնականաբար անմեղ էր, բայց իրա կողքին միշտ սարսռում ես էն մտքից, որ հնարավոր ա ինքը զարթնել ա գիշերն ու մի ամբողջ վաշտ ա պարկացրել 975մմ –ոցից պարբերաբար արձակվող հեղեղով։
– Ինչի՞ ես դիլխոր։
Ինքը ամենաանհարմար մարդն էր, ում ես տվյալ պահին կարող էի դիմել։
– Մի գործ կա, կօգնե՞ս։
– Հարց չկա, դու մեր ախպերն ես։
Մի որոշ ժամանակ անց գիշերվա կեսին դուռը թակում են։ Քնաթաթախ հարցնում եմ.
– Ո՞վ ա։
– Ես եմ, մի երկու րոպեով ներս կթողե՞ս։
Բացում եմ, միջանցքի կիսախավարի մեջ նշմարում եմ երկու հոգի, մեկի ինձ ծանոթ մանր սև աչքերը, մյուսի արնակալած աչքերն ու այտուցները, նյարդային շարժուձևը... արդեն ուշ ա դուռը փակել։ Լուռ նստած ենք։
– Ինքն էլ ա մեր ախպերը, կարա՞ լվացվի բաղնիքում։ Հել արա՛, – առանց պատասխանի սպասելու։
Մի կես ժամ էլ լռության մեջ իրար ենք նայում։ Գնալուց շրջվում ա.
– Պրոբլեմ հո՞ չունես։
– Չէ, նորմալ ա։
Մտնում եմ բաղնիք, լվացարանի վրա փոքր տրամաչափի դատարկ փամփուշտ ա դրած։ Դուրս եմ գալիս բալկոն, շպրտում եմ փամփուշտը այգու ուղղությամբ... ինձ թվում ա լսում եմ ոնց ա ինքը ընկնում ասֆալտի վրայի անհամար փոսերից մեկի մեջ։ Էդ գիշերն էլ էր լուսանում։

Mephistopheles
23.10.2013, 21:17
Տուն էի գնում, երբ թեքվեցի Գ. Լ.–ի վրա գլխով քիչ մնաց հարվածեի մեկի կրծքին։ Աչքերս բարձրացրի, իմ հին ծանոթն էր։ Նոր էր բանտից դուրս եկել երբ ծանոթացանք։ Ինքը բնականաբար անմեղ էր, բայց իրա կողքին միշտ սարսռում ես էն մտքից, որ հնարավոր ա ինքը զարթնել ա գիշերն ու մի ամբողջ վաշտ ա պարկացրել 975մմ –ոցից պարբերաբար արձակվող հեղեղով։
– Ինչի՞ ես դիլխոր։
Ինքը ամենաանհարմար մարդն էր, ում ես տվյալ պահին կարող էի դիմել։
– Մի գործ կա, կօգնե՞ս։
– Հարց չկա, դու մեր ախպերն ես։
Մի որոշ ժամանակ անց գիշերվա կեսին դուռը թակում են։ Քնաթաթախ հարցնում եմ.
– Ո՞վ ա։
– Ես եմ, մի երկու րոպեով ներս կթողե՞ս։
Բացում եմ, միջանցքի կիսախավարի մեջ նշմարում եմ երկու հոգի, մեկի ինձ ծանոթ մանր սև աչքերը, մյուսի արնակալած աչքերն ու այտուցները, նյարդային շարժուձևը... արդեն ուշ ա դուռը փակել։ Լուռ նստած ենք։
– Ինքն էլ ա մեր ախպերը, կարա՞ լվացվի բաղնիքում։ Հել արա՛, – առանց պատասխանի սպասելու։
Մի կես ժամ էլ լռության մեջ իրար ենք նայում։ Գնալուց շրջվում ա.
– Պրոբլեմ հո՞ չունես։
– Չէ, նորմալ ա։
Մտնում եմ բաղնիք, լվացարանի վրա փոքր տրամաչափի դատարկ փամփուշտ ա դրած։ Դուրս եմ գալիս բալկոն, շպրտում եմ փամփուշտը այգու ուղղությամբ... ինձ թվում ա լսում եմ ոնց ա ինքը ընկնում ասֆալտի վրայի անհամար փոսերից մեկի մեջ։ Էդ գիշերն էլ էր լուսանում։

Լավն էր… դարք էր, բայց լավն էր

Alphaone
23.10.2013, 21:20
- Կօգնե՞ս դիմում գրենք:
- Չէ, մեկ ա էլի կռիվ եք անելու, էսօր չէ, մի երկու օրից համալսարանից կհեռացնեն:
- Լուրջ էլ կռիվ չենք անի, մարդավարի կավարտենք, դաժե դատ չի եղել, բաց են թողել, ասել են եթե դիմում գրենք, չեն հեռացնի:

Երկուսի համար էլ առանձին դիմումը կազմեցինք ֆենտեզի ժանրի, այսինքն՝ էլ չենք մասնակցի ոչ մի ծեծկռտուքի, ծեծկռտուքի ժամանակ չենք կատաղի, սրա-նրա գլուխը ջարդենք, դանակ խաղացնենք և այլն...

Մեկն արդեն ամուսնացած է, երեխա ունի, կյանքում կայացել է, երջանիկ է...
Մյուսը երևի արդեն բանտից դուրս է եկել, համարում է, որ կյանքում կայացել է, երջանիկ է...

Mephistopheles
23.10.2013, 21:38
Լիզ… էն մրցույթինից շատ ավելի լավն էր…

LisBeth
24.10.2013, 21:06
Լիզ… էն մրցույթինից շատ ավելի լավն էր…

դե ինչ անեմ Մեֆ, սխալ բաներ եմ անում, սխալ տեղեր եմ գրում, ու սաղ սենց անճիշտ գնում ա, դարք ա ասել քեզ, ես էլ թողել եմ դա ինքնահոսի, բայց ինձ ասել են որ դա շերտ ա ընդամենը, նենց ուզում էի սեղմել ըգրի, ձեռս չգնաց..։ Մերսի համ էլ

Mephistopheles
24.10.2013, 22:39
դե ինչ անեմ Մեֆ, սխալ բաներ եմ անում, սխալ տեղեր եմ գրում, ու սաղ սենց անճիշտ գնում ա, դարք ա ասել քեզ, ես էլ թողել եմ դա ինքնահոսի, բայց ինձ ասել են որ դա շերտ ա ընդամենը, նենց ուզում էի սեղմել ըգրի, ձեռս չգնաց..։ Մերսի համ էլ

սխալ բաներ չես անում… լավ, դու էլ… էն օրը քշում մտածում էի… էդ ո՞նց ա լինում որ ակումբցիք իրանց օրագրերում բավականին հետաքրքիր են գրում, բայց հենց գալիս ա մրցույթի պահը… էկա էն եզրակացության որ օրագրում գրում են, որտև մեջները բան ա կուտակված լինում, ասելիք են ունենում ու դա դառնում ա պահանջ, թեկուզ օրագրային ա, բայց մեկ ա տեքստը սաբստընս ունի… մրցույթի ժամանակ երևի գրում են մրցույթի համար ու մի տեսակ սպիտակ թղթից են սկսում… երևի, չգիտեմ…

LisBeth
24.10.2013, 23:21
սխալ բաներ չես անում… լավ, դու էլ… էն օրը քշում մտածում էի… էդ ո՞նց ա լինում որ ակումբցիք իրանց օրագրերում բավականին հետաքրքիր են գրում, բայց հենց գալիս ա մրցույթի պահը… էկա էն եզրակացության որ օրագրում գրում են, որտև մեջները բան ա կուտակված լինում, ասելիք են ունենում ու դա դառնում ա պահանջ, թեկուզ օրագրային ա, բայց մեկ ա տեքստը սաբստընս ունի… մրցույթի ժամանակ երևի գրում են մրցույթի համար ու մի տեսակ սպիտակ թղթից են սկսում… երևի, չգիտեմ…

Որ օրագրում գրում են, չեն հորինում, տեխնիկայի ու բովանդակության մասին չեն մտածում, ուղղակի գրում են գրելու համար, մրցույթին լարվում են, ճիշտ ու սխալ, ծանր ու թեթև, ու դա հաճախ ա բացասական անդրադառնում, բայց դա իմ դեպքը չի։ Ես դա չեմ ասում որ դու ինձ մխիթարես, ես խնդիր չունեմ դրա հետ, բողոքողներն հիմնականում ուրիշներն են :) և դու։

Mephistopheles
24.10.2013, 23:23
Որ օրագրում գրում են, չեն հորինում, տեխնիկայի ու բովանդակության մասին չեն մտածում, ուղղակի գրում են գրելու համար, մրցույթին լարվում են, ճիշտ ու սխալ, ծանր ու թեթև, ու դա հաճախ ա բացասական անդրադառնում, բայց դա իմ դեպքը չի։ Ես դա չեմ ասում որ դու ինձ մխիթարես, ես խնդիր չունեմ դրա հետ, բողոքողներն հիմնականում ուրիշներն են :) և դու։

բա ո՞րն ա քո դեպքը…

LisBeth
24.10.2013, 23:33
բա ո՞րն ա քո դեպքը…

ես միշտ գրում եմ որ գրեմ... nothing else matters

ivy
26.10.2013, 22:01
Հայաստանից մի շաբաթ առաջ մի հատ կտրտած խնձոր էի վերցրել, որ ճամփին ուտեինք, մի երկու կտոր մնացել էր սառնարանի մեջ դրված: Հիմա հանել ուտում եմ, որ ինձ մի քիչ ամուր զգամ, հայրենիքի համուհոտերից ուժ հավաքեմ ու կարողանամ պատմել:

Ուրեմն մենք որ էս նոր տուն տեղափոխվեցինք, սա Մյունխենին կից մի տեղամասում է, որն իր պստիկ համայնքն ունի: Չէի պատկերացնի, որ էսպիսի տեղեր էլ կան էս սառած Գերմանիայում, որտեղ բոլոր մարդիկ իրար ճանաչում են, ամեն իրադարձությունից տեղյակ են ու նորեկներին էլ ամբողջ համայնքով դիմավորում են, այսպես ասած՝ հաց ու ջրով:
Քուրիկս ու մամաս էդ ժամանակ մեզ մոտ էին: Մամաս անկեղծորեն ուրախացել էր, որ էդպիսի տեղ ենք ապրելու, որտեղ հարևանություն կա, բան կա: Մարդիկ իրարով հետաքրքրված են: Դեռ տեղափոխվելուց մի քանի օր առաջ էլ մեզ մի տոնակատարության էին հրավիրել, որտեղ բոլորն եկան հատուկ մեզ հետ ծանոթանալու՝ թաղապետով-բանով: Ու սենց շատ ջերմ, բաց: Ինձ էլ հենց իրենց մոտակայքում գործի «դասավորեցին» ամբողջ համայնքով, Սոնյային էլ՝ նոր մսուր, որ ստիպված չլինենք ամեն օր հեռու ճանապարհ կտրել. մի խոսքով, մեզ դեռ չտեղափոխված արդեն ամբողջովին հիմնեցին իրենց մոտ:
Բոլորս շատ ուրախ էինք, մենակ էս քուրիկս էր հա ասում.
- Սրանց վրա իմ աչքը փիս նեղանում ա: Ոնց որ էն ուժըս կինոներից լինի, որ սենց մի նոր ընտանիք ա գալիս ինչ-որ պստիկ քաղաք ու սաղը միանգամից հրաշալի դիմավորում են իրենց, ինչ-որ կասկածելիորեն շատ ջերմ ու ինչ-որ կասկածելիորեն՝ բոլորը միասին: Ու մեկ էլ քիչ-քիչ սկսվում են ուժըսները...
Ամեն օր ասում էր դրա մասին, վերջում արդեն անեկդոտ էր դարձել, ասում, խոսում, ծիծաղում էինք:
Հետո քուրիկս գնաց իր Իսպանիաները, մամաս էլ՝ Երևան, մենք էլ տեղափոխվեցինք մեր հսկայական տունը:
Ու կամաց-կամաց սկսեցին քուրիկիս ասած ուժըսները...

Խնձորս պրծավ :unsure

ivy
28.10.2013, 23:45
Խնձորս վերջացավ, բայց հրացանս դեռ տեղում է: Վաղը վեց անց կես դուրս եմ գալիս՝ բոլորին վերացնելու: Արդեն նամակով տեղեկացրել եմ, որ իրենք էլ իրենց հրացաններով դուրս գան: Կամ ես, կամ նրանք:
Մի հատ «Զոմբի ապոկալիպսը» նայեմ ու գնամ քնելու:
Թե մյուս գիշեր չերևացի, ինձ լավ անունով հիշեք...
Ես ձեզ սիրում էի:

Mephistopheles
29.10.2013, 00:26
Խնձորս վերջացավ, բայց հրացանս դեռ տեղում է: Վաղը վեց անց կես դուրս եմ գալիս՝ բոլորին վերացնելու: Արդեն նամակով տեղեկացրել եմ, որ իրենք էլ իրենց հրացաններով դուրս գան: Կամ ես, կամ նրանք:
Մի հատ «Զոմբի ապոկալիպսը» նայեմ ու գնամ քնելու:
Թե մյուս գիշեր չերևացի, ինձ լավ անունով հիշեք...
Ես ձեզ սիրում էի:

wow!!! էս կարգին ջղայնացած ես…

Անվերնագիր
30.10.2013, 12:58
էդ նպատակով կարելի է ավազ լցնել, կամ ջուր լցնել ու սառացնել

Երևի մի 3 տարի առաջ կլիներ, ամառ էր՝ շոգ ու կրակ, մեր թաղի տաղներով ինչպես միշտ Սևանում էինք: Էտ օրերին գնդակը մեզնից անպակաս էր․ բացի հազար ու մի խաղերից, մենք ունեինք մեր ««կառոլնի նոմերը»»: Պրիոմը նրանում էր կայանում, որ մեզնից մեկնումեկը ափից ինչքան հնարավոր էր գնդակը խորն էր տշում, իսկ մնացածը գնում էին գնդակի հետևից: Հրաշալի բան էր, երբ էնքան խորն ես գնում, որ ափի վրա մարդիկ չեն երևում, որ զգում ես՝ էլ չես դիմանում, բայց հո կեսից չե՞ս դառնա, տենց հոգնած-ջարդված՝ գալիս փռկվում ես ափին։ Մի խոսքով էտ սքանչելի օրերից մի օր, մեր կողքը մի բրոնզագույն ԲՄՎ- ա եկավ կանգնեց: Մեքենայից դուրս եկան 3 հոգի՝ Հայրն ու իր 2 որդիները (ամենայն հավանակունթյամբ): Տղաները մտան ջուր, իսկ դրանց հերը մնաց ափին: Սրնաք՝ երբ տեսան մեր գնդակի հետ տրյուկները, սրտները քաշեց, ու որշեցին նույնից անեն, բայց ի չարորություն իրենց՝ հետները գնդակ չէին բերել: Հերը երեխեքի ձենը կտրելու համար, գնաց մեքենայից կապրոնե շիշ բերեց, ու երկար-բարակ բացատրեց, մթոմ թե շիշն ու գնդակը էս պարագայում նույն բան են: Ու սկսեցին համարյա մեր խաղից խաղալ․ հերը նետում էր սրնաք՝ իրար հետ մրցելով ջրից վերցնում էին շիշը ու նորից հետ ուղղարկում: Միքիչ խաղալուց հետո էս խաղը տղերքին ձանձրացրեց (շիշը ափից 6 մետրից հեռու չէր գնում) ու սրանց հերը որոշեց էքստրիմ մտցնի․ շիշը պռնկեպռունք ջուր լցրեց, որպեսզի ավելի հեռու նետի: Բայց րով լցված շշի իրական ուժը ո՛չ մենք էին զգում, ո՛չ հերը, ո՛չ էլ առավել ևս տղաները: Երբ ջուրը լցրեց վերջացրեց, պրոպկեն էլ դրեց գլխին, մեծ տղան հորը ասաց, որ թող հերը նետի, իսկ ինքը ջրում կբռնի շիշը: Երբ հերը ջրով լի շիշը շպրտեց՝ էս մեր Բարտեզը չկարողացավ բռնի, ու շիշը տակի մասով կպավ սրա դեմքին․Էտ գյադեն մի քանի վայրկյան մնաց ջրի տակ, հետո հելավ՝ դեմքը լրիվ արյունլվիկ: Հերը որ էս տեսավ,միանգամից վազեց ջրի միջից գրկեց երեխուն տարավ դրեց մեքենա, հետո էկավ փոքր տղայի հետևից, արագ-արաջ վեշ-քուլ հավաքեցին ու գնացին: Մենք էտ տեսարանից մի քանի րոպե շշմած մնացիք, հետո միքիչ քննարկեցինք ու անցանք մեր գնդակալողին: Իսկ մարդասպան շիշը հանգիստ խաղում էր ալիքների հետ․․․

Ruby Rue
01.11.2013, 09:23
Էլի մենակ քայլում էի այս տարօրինակ քաղաքում, որտեղ մայթերն այնքան նեղ են, որ երկու հոգով չես կարող անցնել և անցումներ չկան: Երկինքը կապույտ-կապույտ էր, ծառերն ընդունել էին կարմիրի, նարնջագույնի ու դեղինի բոլոր հնարավոր երանգները, բայց սիրուն աշունով հիանալու ժամանակ չկար. ծանր տոպրակները ձեռքիս հանրակացարան էի շտապում, որ հասցնեմ գործերս անել ու դասի գնալ:
Գլուխս կախ քայլում եմ, մեկ էլ զարմացած նկատեմ, որ դիմացիցս ինչ-որ մարդ է գալիս: Հա, էստեղ տարօրինակ է քայլող մարդկանց տեսնել. բոլորը փակված են իրենց երկաթյա տուփերի մեջ ու ամենուր դրանցով են գնում: Ես ու մարդը հավասարվեցինք իրար: Ուղիղ դիմացս է. ես աջ եմ գնում, ինքն էլ գալիս, ձախ եմ թեքվում՝ էլի դիմացս է հայտնվում: Զգում եմ վրայիցս փչող ալկոհոլի հոտն, ու քամին սիգարետի ծուխը դեպի ինձ է բերում: Մի տեսակ վախեցած հետ եմ քաշվում, իսկ ինքն ավելի է մոտենում, ուզում է գրկի: Դե տեսքից հասկանալի էր, որ այնպիսի մարդ էր, ում Հայաստանում «բոմժ» կանվանեին: Սկսում է խոսել, ասածից բան չեմ հասկանում, բայց ձայնը ծանոթ է թվում...

Ա՜հ, ոնց կարող էի մոռանալ: Մի երկու շաբաթ առաջ պիտի «Կարմիր Խաչ»-ի համար կամավորություն անելու պետք է գնայի, բայց քանի որ չէի ուզում ոչ ոքի անհանգստացնել, որոշեցի տրոլիով /ավտոբուսի պես բան է/ գնալ: Չնայած ինձ հազար անգամ զգուշացրել էին, որ նման բան չանեմ, որ վտանգավոր է, վախենալու է, բայց դե ի՞նչ պետք է լիներ հասարակական տրանսպորտի մեջ: Մի ժամ սպասելուց հետո տրոլիս եկավ... Ի զարմանս ինձ, դատարկ չէր. վարորդից բացի մեկ ուրիշ մարդ էլ կար՝ սպիտակ մազերով, փչացած ու դեղնած ատամներով, կեղտոտ շորերով աֆրոամերիկացի էր: Երբ վարորդը գումարն ուզեց, մի դոլարանոց մեկնեցի, զարմացած ինձ հետ տվեց՝ ասելով, որ էս մեծ փողի մանրը չունի: Հետո դրամապանակումս կոպեկներ փնտրելիս զգում էի, թե ինչպես է էդ մարդը քիչ-քիչ ինձ մոտենում.
- Էս մի դոլարն ինձ կտա՞ս: Խոստանու՞մ եմ՝ քեզ կգտնեմ ու հետ կվերադարձնեմ:
Մի դոլարը մեխանիկորեն իրեն մեկնեցի, առանց հասկանալու, թե ինչ եմ անում: Հետո հիշում եմ, որ ամբողջ ճանապարհին պայուսակս ամուր գրկած նստած էի, իսկ էս մարդը շարունակում էր խոսել ու խոսել: Վերջում էլ անունս հարցրեց, ձեռքս սեղմեց ու եկեղեցու մոտ իջավ...

Բայց ի տարբերություն տրոլիում հանդիպման, էս անգամ խմած էր, ու դա մի տեսակ վախեցնում էր ինձ, չնայած համոզված էի, որ վատ բան չի անի: Էլի իր երեխաներից էր խոսում, որ իրեն թողել են, տխուր էր: Չգիտեի՝ ինչ պատասխանել, նամանավանդ, երբ ասածի կեսը չէի հասկանում: Ժպտացի, ինքն էլ ժպտաց, թե շատ ուրախ է ինձ կրկին հանդիպել: Ասացի, որ դասից ուշանում եմ, հրաժեշտ տվեցի ու քայլերս արագացրի:

Մի քանի քայլ անելուց հետո փողոցում East գրությամբ այն նույն տրոլիկը դիմացս դուրս եկավ: Դատարկ էր... Այն նույն վարորդը նայեց ինձ, տարօրինակ ժպտաց ու աչքով արեց:

ivy
03.11.2013, 19:47
Մի քանի տարի առաջ, որ գերմաներենի կուրսերի էի գնում էստեղ, մեր խմբում մի կորեացի կին կար՝ Լիենը: Քսան տարուց ավել էր՝ Գերմանիայում էր ապրում, բայց լեզու համարյա չգիտեր. մեզնից բոլորից շատ վատ էր խոսում: Ու ընդհանրապես քչափոս, սուսուփուս կին էր՝ հետն էլ համեստ ու ինքն իր չիմացությունից ամաչող: Գիտեինք, որ դպրոցական տղա ունի ու ամուսին, որն էդ պահին հիվանդանոցում էր, բայց թե ինչ հիվանդ էր, չգիտեինք:
Լիենը ամեն օր հաճախում էր կուրսերին, երբեմն՝ կեսից դուրս գալիս ու գնում: Գործազուրկ էր ու էդ կուրսերն իր համար պետությունն էր վճարում: Թե ինչի էր որոշել քսան տարի անց վերջապես գերմաներեն սովորել, բոլորիս էլ հետաքրքիր էր, բայց ավելորդ հարցեր չէինք տալիս, քանի որ ինքը խոսելու հարցում շատ զուսպ էր, ասածների մեծ մասն էլ էսպես թե էնպես չէինք հասկանում:
Վերջին դասն էր: Լիենը ուշացումով եկավ, համարյա շնչակտուր էր: Եկավ նստեց ու սկսեց լաց լինել: Էդ առաջին անգամն էր, որ առանց հարց ստանալու սկսեց խոսել: Արագ-արագ խոսում էր՝ շատ վատ գերմաներենով ու ինչ-որ օտար բառերով: Իրար հետևից առանց դադարի պատմում էր՝ առանց դեպքերի ճիշտ հերթականության: Բայց ասածներից մենք ահագին բան հասկացանք:
Պարզվում էր՝ ամուսինն ընկել էր ավտոբուսի տակ ու կոմայի մեջ էր եղել երկար ժամանակ: Կոմայից դուրս էր եկել, բայց առանց մեծ փոփոխությունների. ոչ խոսել էր կարողանում, ոչ ուտել, ոչ շարժվել. մենակ աչքերն էին բաց: Բժիշկներն ասել էին, որ եթե անգամ ապաքինվի, ամբողջ կյանքում հաշմանդամ է մնալու, որովհետև լուրջ վնասվածքներ ունի: Ու էդ կինը, որ Գերմանիայում գտնվելու ամբողջ ընթացքում լրիվ ամուսնուց կախման մեջ էր եղել, հիմա հայտնվել էր էնպիսի վիճակում, որ ոչ աշխատանք ուներ, ոչ լեզու գիտեր, ընդհանրապես իր տնից էն կողմ ոչ մի բան կարգին չէր ճանաչում: Եվ պիտի էդ վիճակում դեռ ամուսնու մասին հոգ տաներ՝ ներառյալ բոլոր թղթաբանությունը, ծախսերը, որոնք պիտի որ ավտոբուսի վարորդը փակեր, որովհետև իր մեղքով էր եղել վթարը, բայց դրա համար դեռ փաստաբան էր պետք գտնել, դատական պրոցեսների մեջ ընկնել: Ինքը էդ ամեն ինչի մեջ թաղված էր, բայց մեզ ոչ մի անգամ ոչ մի բան չէր ասել, անգամ ցույց չէր տվել, թե էդպիսի պրոբլեմներ ունի: Մենակ սուսուփուս լեզու էր սովորում, որ գլուխ հանի էդ ամենից: Բայց էդ օրը լրիվ բացվեց մեր առաջ, որովհետև եղել էր հետևյալը:
Գնացել էր հիվանդանոց՝ ամուսնուն այցելության: Սովորականի պես նստել էր կողքին, ձեռքը բռնել, սկսել հետը խոսել: Մեկ էլ հանկարծ զգացել էր՝ ամուսնու ձեռքը շարժվում է իր ափի մեջ: Գոռալով կանչել էր բժիշկներին, սրանք ասել էինն, թե թվացել է իրեն. էդպիսի բան հնարավոր չի, էդ մարդը հաշմանդամ է մնալու ու ոչ մի վերջույթ երբևէ չի շարժվելու: Ինքը ինչքան փորձել էր համոզել, որ իսկապես շարումը զգացել է, իրեն չի թվացել, բանի տեղ չէին դրել:
Ու հիմա նստած էդ ոնց էր լացում: Ասում էր՝ ոնց կարող են տենց անսիրտ լինեն: Եթե անգամ ինձ էր թվացել (արդեն ինքն էլ էր քիչ-քիչ հավատում դրան), իրենք ոնց կարող են տենց սառն ու անսիրտ լինել:
Մենք բոլորս քարացել էինք, դասախոսն էլ հետը, չգիտեինք՝ ոնց արձագանքեինք: Ինչքան կարող էինք, հանգստացրեցինք, բայց էդ էն իրավիճակը չէր, որ մի երկու լավ խոսքով պիտի քաջալերվեր մարդը: Կոտրված էր լրիվ:
Էլ չէի տեսել Լիենին էդ օրվանից հետո:
Ու չէի էլ հիշի իր մասին, եթե երեկ պատահաբար փողոցում դիմացս դուրս չգար: Մենակ չէր, մի մարդու հետ խոսելով գալիս էին: Ես իրեն անմիջապես ճանաչեցի, ինքն էլ՝ ինձ: Էլի դժվարությամբ էր խոսում գերմաներեն, բայց դե էդ արդեն կարևոր չէր: Անմիջապես ծանոթացրեց կողքին գտնվող ձեռնափայտով տղամարդու հետ:
- Իմ ամուսինն է:
Էնպիսի երջանիկ ձայնով ու փայլուն աչքերով ասեց, որ քիչ էր մնում գրկեի երկուսին էլ :)

StrangeLittleGirl
07.11.2013, 17:48
Մեր բակում մի ղռղռիկ կար: Փոքր ժամանակ հայտնաբերել էինք, որ երբ դրսի լողարանի կողքից կախված ծանր վահանակի կոճակները սեղմում էինք, ղռղռիկը հետ ու առաջ էր անում: Սիրում էինք հետևելը, թե ինչպես է այն դանդաղ շարժվում խաղողի վազերի միջով, մերթ փողոց հասնում, մերթ վերադառնում: Երբեմն էդ ղռղռիկից հսկայական ցեմենտոտ տաշտեր էին կախված լինում: Մեկնումեկս նստում էր մեջը, մյուսը բարձրացնող-իջեցնող կոճակը սեղմում, հետո հետ ու առաջ անում: Կարուսելի նման բան էր:

Պապիկս չէր սիրում, երբ ղռղռիկով խաղում էինք: Իր համար դա կարևոր նշանակություն ունեցող սարք էր. դրանով փողոցից փայտ էր բարձացնում` սկզբում որպես արհեստանյութ, իսկ ավելի ուշ նաև որպես վառելիք: Հարևաններն էլ, երբ ծանր բան էին բերում, խնդրում էին պապիկիս, որ ղռղռիկը միացնի, ներքևից բարձրացնեն: Մի խոսքով, մեծերի համար շատ կարևոր սարք էր, երեխանրին չէր կարելի մոտենալ: Բայց մենք օգտվում էինք առիթից, երբ պապիկս տանը չէր լինում կամ արհեստանոցի աղմուկի մեջ փայտե կրունկ էր սարքում, սեղմում էինք ղռղռիկի կոճակներն ու զվարթ ճչում:

Պապիկիս հինգերորդ կինն իսկական խորթ տատ էր: Ամեն անգամ պապիկիս խաբար էր տալիս մեր հանցագործության մասին, ու հայտնվում էր նա` ջղային, ձեռքին փայտե գավազան, մենք էլ փախչում, թաքնվում էինք նեղլիկ անկյուններում, որոնք հասանելի են երեխաներին, բայց որտեղ պապիկիս հսկայական մարմինը չի տեղավորվի:

Բոլորիս երազանքն էր` մի օր մտնեմ տաշտի մեջ, ղռղռիկն էնքան առաջ տանել, որ հասնի փողոցին, էդպես օդում կախված վերևից նայել քաղաքին: Բայց էդպես էլ երբեք ոչ մեկիս ռիսկը չհերիքեց ղռղռիկն էդքան առաջ տանել, երբ մեջը մարդ կար:

Էսօր մի մեծ վերամբարձ կռունկ էր կանգնել փողոցում: Եկել էին պապիկիս ինքնաշեն կռունկը, որը մեզ համար ղռղռիկ էր և որն էսքան տարի հավատարմորեն ծառայել էր մեր թաղին, ապամոնտաժելու: Ասում են` պապիկս բարձրացել էր կռունկը պահող մետաղյա ձողերին` ուղիղ փողոցի վրա ու չէր իջնում: Մամաս զոռով իջացրել էր: Հարևանները լցվել էին բակ ու հետևում էին ընթացքին: Իսկ պապիկիս հինգերորդ կինը, որ մորս զանգել, գործից կանչել էր, ծլկել էր ինչ-որ տեղ, հետո էլ տոպրակները ձեռքին օրոր-շորոր անելով վերադառնում էր` ասես ոչինչ չէր եղել:

Քանդեցին կռունկի սյուները, ու ղռղռիկը մնացել է բակում` չկարողանալով այլևս առաջ գնալ: Օդում օրորվում են պապիս խաղողի վազերը` հասած ողկույզներով ծանրացած: Պապիկս կատաղած քայլում է բակում, աջ ու ձախ հայհոյում բոլորին: Գնամ, տեսնեմ` ղռղռիկի կոճակը կգտնե՞մ, որ բոլորից թաքուն մի քիչ խաղամ:

ivy
15.11.2013, 01:42
Էսօր կանգնած եմ փոստում, որ փաթեթս ստանամ: Թուղթը տալիս եմ աշխատողին, սա նայում է վրան.
-Հով-հան-նիս-յան: Հմմմ...
Ու քթի տակ սկսում է կամաց կրկնել.
-Հովհաննիսյան, Հովհաննիսյան, Հովհաննիսյան:
Մեկ էլ թե.
-Սա հայկական ազգանուն է, չէ՞:
-Հա,-ասում եմ զարմացած,-ի՞նչ իմացաք:
-Բոլոր «յան»-երը Հայաստանից են, էդպես է:
Ու օրոր-շորոր գնում փաթեթս բերելու՝ ամբողջ ճանապարհին արտասանելով.
-Սիմոնյան, Վարդանյան, Հարությունյան, Պետրոսյան...
Ինձ հասնելուն պես էլ՝ մի հպարտ կեցվածքով.
-Եվ վերջապես՝ Մխիթարյան: Հենրիկ Մխիթարյան: Ճանաչո՞ւմ եք երիտասարդին:
Ինքն է ինձ հարցնում, էն էլ՝ հպարտությամբ. այ դեմք :))

StrangeLittleGirl
15.11.2013, 09:48
Էսօր կանգնած եմ փոստում, որ փաթեթս ստանամ: Թուղթը տալիս եմ աշխատողին, սա նայում է վրան.
-Հով-հան-նիս-յան: Հմմմ...
Ու քթի տակ սկսում է կամաց կրկնել.
-Հովհաննիսյան, Հովհաննիսյան, Հովհաննիսյան:
Մեկ էլ թե.
-Սա հայկական ազգանուն է, չէ՞:
-Հա,-ասում եմ զարմացած,-ի՞նչ իմացաք:
-Բոլոր «յան»-երը Հայաստանից են, էդպես է:
Ու օրոր-շորոր գնում փաթեթս բերելու՝ ամբողջ ճանապարհին արտասանելով.
-Սիմոնյան, Վարդանյան, Հարությունյան, Պետրոսյան...
Ինձ հասնելուն պես էլ՝ մի հպարտ կեցվածքով.
-Եվ վերջապես՝ Մխիթարյան: Հենրիկ Մխիթարյան: Ճանաչո՞ւմ եք երիտասարդին:
Ինքն է ինձ հարցնում, էն էլ՝ հպարտությամբ. այ դեմք :))

վայ, էս ինչ լավ նեմեց ա էղել :))

Ռուֆուս
15.11.2013, 15:03
Ալեսսանդրան՝ իմ ծանոթ բարրիստան 40ն անց կին ա, էսօր ինձ հարցնում է.
- Դու հայ ես, չէ՞։
- Հա։
- Մի բան խնդրեմ կանե՞ս։
- Ասա։
Մի հատ անձեռոցիկ է տալիս ու գրիչ.
- Հայերեն կգրե՞ս "Աչքերս լի են քեզնով"։
Իմ անճոռնի ձեռագրով գրում եմ, զարմացած ու հիացած հայացքով նայում է հայերեն տառերին ու ասում.
- Ինչ գեղեցիկ է, կյանքում էսքան գեղեցիկ տառեր չեմ տեսել։ Գիտե՞ս, ուզում եմ սա թևիս դաջեմ։
- Իսկ ինչու՞ հենց հայերեն։
- Որ մարդիկ չհասկանան, սկզբում արաբերեն էի ուզում դաջել, բայց Իտալիայում լիքը մարոկկացիներ կան, իսկ հայերերը համ գեղեցիկ է, համ օրիգինալ, համ էլ ոչ ոք չի հասկանա։

Մի խոսքով, շուտով, հայոց ոսկեղենիկը՝ իտալացի կնանոց մարմիններին։

Նաիրուհի
15.11.2013, 15:19
Ալեսսանդրան՝ իմ ծանոթ բարրիստան 40ն անց կին ա, էսօր ինձ հարցնում է.
- Դու հայ ես, չէ՞։
- Հա։
- Մի բան խնդրեմ կանե՞ս։
- Ասա։
Մի հատ անձեռոցիկ է տալիս ու գրիչ.
- Հայերեն կգրե՞ս "Աչքերս լի են քեզնով"։
Իմ անճոռնի ձեռագրով գրում եմ, զարմացած ու հիացած հայացքով նայում է հայերեն տառերին ու ասում.
- Ինչ գեղեցիկ է, կյանքում էսքան գեղեցիկ տառեր չեմ տեսել։ Գիտե՞ս, ուզում եմ սա թևիս դաջեմ։
- Իսկ ինչու՞ հենց հայերեն։
- Որ մարդիկ չհասկանան, սկզբում արաբերեն էի ուզում դաջել, բայց Իտալիայում լիքը մարոկկացիներ կան, իսկ հայերերը համ գեղեցիկ է, համ օրիգինալ, համ էլ ոչ ոք չի հասկանա։

Մի խոսքով, շուտով, հայոց ոսկեղենիկը՝ իտալացի կնանոց մարմիններին։

Գոնե սիրուն գրեիր :angry

Ռուֆուս
15.11.2013, 15:34
Գոնե սիրուն գրեիր :angry

Կոմպով տարբեր ֆոնտերով կգրեմ կտամ, թող ինքն ընտրի որն ուզի ։))

ivy
15.11.2013, 15:35
վայ, էս ինչ լավ նեմեց ա էղել :))

Խոխմն էն ա, որ իրենք Հենրիկին արդեն իրենցն են համարում :))


Գոնե սիրուն գրեիր :angry

Սիրունը հեչ, կարելի էր իր ասածի տեղը մի ավելի «հետաքրքիր» բան գրել ;)
Շատ պիտի իմանար :))

Ռուֆուս
15.11.2013, 15:38
Սիրունը հեչ, կարելի էր իր ասածի տեղը մի ավելի «հետաքրքիր» բան գրել ;)
Շատ պիտի իմանար :))

Սատանեն ականջիս փսփսում ա, բայց չեմ անի տենց բան։ Մանավանդ որ ստեղ էնքան սարսափելի տատուներով մարդիկ կան, որ ուղեղումս չի տեղավորվում, թե մարդ ինչքան քյալ պիտի լինի մարմինն էդ աստիճան այլանդակելու համար։

Իր ուզածը կգրեմ, թող երջանիկ լինի ։)

StrangeLittleGirl
15.11.2013, 15:43
Սատանեն ականջիս փսփսում ա, բայց չեմ անի տենց բան։ Մանավանդ որ ստեղ էնքան սարսափելի տատուներով մարդիկ կան, որ ուղեղումս չի տեղավորվում, թե մարդ ինչքան քյալ պիտի լինի մարմինն էդ աստիճան այլանդակելու համար։


Վլադիվոստոկի անեկդոտը հիշեցի :D

Ռուֆուս
15.11.2013, 16:05
Վլադիվոստոկի անեկդոտը հիշեցի :D

Էդ ո՞րն ա

StrangeLittleGirl
15.11.2013, 16:15
Էդ ո՞րն ա
ինտիմ ա, հեսա ինտիմ անկյունում գրեմ :))

Արէա
15.11.2013, 16:18
Ալեսսանդրան՝ իմ ծանոթ բարրիստան 40ն անց կին ա, էսօր ինձ հարցնում է.
- Դու հայ ես, չէ՞։
- Հա։
- Մի բան խնդրեմ կանե՞ս։
- Ասա։
Մի հատ անձեռոցիկ է տալիս ու գրիչ.
- Հայերեն կգրե՞ս "Աչքերս լի են քեզնով"։
Իմ անճոռնի ձեռագրով գրում եմ, զարմացած ու հիացած հայացքով նայում է հայերեն տառերին ու ասում.
- Ինչ գեղեցիկ է, կյանքում էսքան գեղեցիկ տառեր չեմ տեսել։ Գիտե՞ս, ուզում եմ սա թևիս դաջեմ։
- Իսկ ինչու՞ հենց հայերեն։
- Որ մարդիկ չհասկանան, սկզբում արաբերեն էի ուզում դաջել, բայց Իտալիայում լիքը մարոկկացիներ կան, իսկ հայերերը համ գեղեցիկ է, համ օրիգինալ, համ էլ ոչ ոք չի հասկանա։

Մի խոսքով, շուտով, հայոց ոսկեղենիկը՝ իտալացի կնանոց մարմիններին։

Է Ռուֆ, դու էլ ինձնից բեթար կանանցից գլուխ չես հանում, մարդը ասում ա աչքերս լի են քեզնով, դու ուրախացել ես թե հեսա հայերեն տատու ա անելու :))

Այբ
15.11.2013, 18:28
Ես, որ փռշտում եմ, ահավոր ուժեղ եմ փռշտում: Մարդիկ կան, չէ՞, որ փռշտում են, նույնիսկ ձայնը չես լսում, իսկ իմ մոտ հակառակն ա...էնքան բարձրաձայն եմ փռշտում, որ թող ու փախի:
Ուրեմն, դասից տուն եմ գալիս: Ինչպես միշտ երթուղայինում ո՛չ նստելու տեղ կա, ո՛չ բռնվելու: Մի կերպ կանգնել եմ ու մի ձեռքով բռնվել եմ երթուղայինի բացովի «օդանցքից», իսկ մյուս ձեռքով՝ բռնել պայուսակս...Ինչևէ: Թարսի բաներ էր, ա՛յ մարդ...որ զգացի, որ վերջ... պիտի փռշտամ, այն ձեռքով, որով բռնվել էի «օդանցքից», փակեցի բերանս ու... ահավոր էր...ուժեղ փռշտոցով ընկա չգիտեմ ում վրա...:oy
Կողքից մեկը ասեց.
-Աղջիկ ջան, հո՞ դու...:D
Ու չշարունակեց: Տեսնես՝ ինչ էր ուզում ասել...:D

Ամոթից գետինը մտա...:oy

Ուլուանա
16.11.2013, 01:09
Դաջվածքների թեման ակտիվացավ, ես էլ բան հիշեցի։

Մի քանի ամիս առաջ էր։ Ամուսնուս ու տղայիս հետ տեղ էինք գնում ավտոբուսով։ Համ նստելու տեղ չկար, համ էլ լիքն էր ահագին։ Կանգնելն էլ էր անհարմար, հատկապես 2,5 տարեկան երեխայի հետ։ Հենց մեր դիմաց մի երիտասարդ աղջիկ էր նստած ու պարզ տեսնում էր, թե ոնց ենք երեխային մի կերպ պահում։ Աղջկա կողքին էլ մի տատիկ էր նստած։ Էս տատիկը մեր էդ վիճակը տեսնելով՝ էս աղջկան ասեց՝ վեր կաց, թող էն երեխան նստի։ Աղջիկը, դեմքին թքողական արտահայտություն տալով, դեմքը շրջեց ու շարունակեց հանգիստ նստել։ Մինչ մենք ճոճվելով, մեկումեջ էն բռնելու սյանը խփվելով՝ մի կերպ ոտքի վրա էինք մնում, էս տատիկը մի անգամ էլ աղջկան բոթեց ու նույն բանն ասեց։ Սա դեմքի քար արտահայտությամբ, կարծես ոչինչ չի լսել, էլի նստած մնաց իր տեղում։ Հետո, երբ վեր կացավ, որ շուտով արդեն իջնի, նկատեցի թևի վրայի ծուռմռտիկ նկարված, բայց բավականաչափ տեսանելի դաջվածքը՝ վեր տնկած միջամատով ձեռք։ Լրիվ ինքն էր։

Mephistopheles
22.11.2013, 05:03
ուզում եմ ձեզ մի հատ պատմություն պատմել ժամանակի, տարածության ու տեսության մասի…

Ուրեմն մի հատ Մեֆ ա լինում շատ ժամանակ առաջ… էս Մեֆը բանակ գնալուց առաջ մի հատ տեսություն ա մշակում սիրած աղջկա վերաբերյալ… դե, գիտեք, բանակ որ գնում ես ու մոտ 2 տարի ու ավել որ չես կարողանում ֆիզիկապես լինել սիրած աղջկա կողքին 90% հավանականություն կա որ էդ աղջիկն այլևս քեզ չի սիրի կամ չի սպասի… 2 տարին բավականին երկար ժամանակ ա… բայց Մեֆը հիմար չէր. իհարկե շանսերը որ "նա" չի սպասի 90% էր (չնայած խոր-խոր մտքերում չէր հավատում որ 90%… իրն հաստատ կսպասի "ինքը")… ինքն էդ աղջկան փոքրուց գիտեր ու քանի մեծանում ավելի էր սիրում ու ամեն առիթ ման էր գալիս շփվելու համար… գիրք-տալ-հետո-գնալ-վերցնել, դիսկ-վերցնել-հետո-ժամո-անել-տալ կարգի առիթներ. ու բանն էն էր որ էդ աղջիկը Մեֆի մոր ամենամոտ մանկության ընկերուհին էր ու ամեն բան բացեիբաց չէր ուզում անել… մի խոսքով ամեն ինչ արվում էր "մթոմ չգիտենք" մակարդակով…

…ու եկավ բանակի ժամանակը…

տեսկությունը կայանում էր հետևյալում… գնում ես բանակ, բայց գնալուց առաջ աղջկան չես ասում որ իրան սիրում ես, բայց ինքն իմանում ա… դու ընդեղից նամակներ ես գրում ու կապ ես պահպանում իրա հետ… բայց նենց նամակներ ես գրում որ "նա" ներգրավված շարունակում ա քեզ սպասել… կրակը վառ ես պահում… բայց իհարկե Մեֆը դմբո չի որ կարծի թե դա հենց էդպես էլ կլինի ու ստեղ արդեն աշխատում ա տեսության մյուս ասպեկտը. եթե չես կարողանում պահել ու ժամանակի ընթացքում ամեն ինչ խամրմում ա, որը բավականին հնարավոր ա, ապա դա լինում ա առանց "ցավի" հանդարտ ու ամենակարևորը մարդ չի "վնասվում"… տեսությունն իրագործելու համար իհարկե որոշ կարգադրություններ են պետք… ես նամակը գրում եմ տուն, նա գալիս վերցնում ա մեր տնից (քրոջս ասել էի որ տա, նա էլ իբր չգիտի ինչի համար ա, համաձայնել էր) ու իրանց տնից նամակ ա գրում… ապահով ա…

վերջը… Մեֆի գնում ա բանակ ու սկսում ա ինտենսիվ աշխատել… she was really good… նենց նամակներ էր գրում, ու ամեն անգամ զրույցներն ավելի խորն էի դառնում… շատ էր սիրում Մեֆն էդ նամակագրությունը… ընենց ստի սիրո մասին չէր, առօրեա-կարոտա-փիլիսոփայական էր, եթե կարելի է այդպես արտահայտվել… սրա լավն էն էր որ Մեֆը կարծես մասնակցում էր "նրա" կյանքին ու առօրյային… Մեֆը ազատ ժամերին գնում էր գրադարան ու գրքեր կարդում որ ուժեղացնի իր նամակագրական skill-երը… ամեն անգամ Մեֆը ստանում էր երկու նամակ. մեկը քրոջից որտեղ վերջին տողով ասվում էր որ "նա եկավ նամակը տանելու" և դրանից մի քանի օր հետո ստանում էի նրա նամակը…

…էդ օրը Մեֆը 2 հատ նամակ ա ստանում բացում ա քրոջ նամակը և վերջին տողն ասում ա "նա ընկերոջ հետ եկավ ու տարավ նամակը"… "Մեֆ հանգիստ" մտածում ա Մեֆը… "տեսությունն աշխատում ա, ավելի լավ ա հիմա… մի օր սա պտի լիներ" չնայած իրա խոսքերին ինքն էլ չի հավատում… բայց տեսությունն ասում ա որ կարա տենց բան լինի, տեսությամբ նախատեսված ա տենց բան ուղղակի մի բան կա որ տեսությանը չի համապատասխանում… ըստ տեսության նամակները պտի որ "ժամանակի ընթացքում խամրեին", բայց դրանք ավելի եշէին հետաքրքիր ու ջերմ դառնում… Մեֆն էդ վայրկյանին դրան չանդրադարձավ, մեղմ ասած ժարովնիկով գլխին ստացած հարվածը թույլ չէր տալիս մանրամասնությունների մեջ խորանալ… ընդհանրապես մարդու կոկորդին կլապաններ կան որ պահում են ներքևից բարձրացող հեղեղը՝ սելաֆը… բայց կար նաև երկրորդ նամակը… Մեֆն իրան հավաքում ա ու պատրաստվում ա կարդալ երկրորդ նամակը որտեղ ամենայն հավանականությամբ արդեն գրված կլինի որ էլ չի գրելու, որ հանդիպել ա մի հատ լավ տղայի ու ինձ կծանոթացնի հենց որ զորացրվեմ… տեսությունը նախատեսմում էր նման բաներ… կարա լինի… էսի պաշտոնական բռեյք ափ չի, համարվում… ինքը մնում ա քո ընկերը…

Մեֆը բացում ա երկրորդ նամակը… նույն ջերմությամբ ու մանրամասնորեն նկարագրվում ա ամեն քայլ, նույն նվիրվածությամբ, նույն կրքով… ընկեր-մնկեր չկա… ստեղ Մեֆ օստօլբինել, ոնց որ ասում են… նույն ջերմությա՞մբ… բայց ախր էդ տղին ինքը երևի նոր չէր ճանաչում, էսքան ժամանակ բան չի եղե՞լ… ինչ ա հլա չի լինու՞մ… մի մոմոնտ նեց ա լինում որ ոնց որ լույսերը գնում են ու հետո նորից գալիս են… Մեֆի բաշկեն սկսմում ա մանդրից աշխատել…

…ու…

դուռակ տի Մեֆ, ֆիլոսըֆ խրենովի, պիսար յեբուչի, տուպօյ ռօմանտիկ… դօլբայոբ… քո կարծիքով դու պտի նամակ գրեիր ինքն էլ քեզ պտի սպասե՞ր, հիանա՞ր, ասեր էսի ի՜նչ լավն ա Մեֆը՞, արի կլինի իրան սիրեմ ու սպասեմ մինչև գա, հա՞… ուրիչ ի՞նչ կարաս հորինես… ասա իմանանք, դեբիլ…

well, Մեֆը էդ մոմենտին էնքան չէր պատկերացնում ինչ ռեակցիա տար… պարզից էլ պարզ ա որ տեսությունը չի աշխատել ու ոչ միայն չի աշխատել այլև հասկացել ա Մեֆը մի բան… ավելի ճիշտ ջոկել ա…

ու հենց ջոկեց հանգիստ վերցրեց ձմեռային գլխարկը՝ գօլօվնօյ ուբօռը, ակնոցը հանեց դրեց սեղանի վրա (արվեստանոցում էր, երեկոյան) գլխարկը սեղմեց դեմքին ու 5 տարեկան երեխայի նման սկսեց լաց լինել բարձր ձայնով…

"նա" ոչ մի նամակ էլ, երբեք էլ չէր գրել…

հ.գ. կասկածներ կան որ դա նրա քույր էր, ով տեղյակ չէր որ քույրը ընկեր ունի ("նա" ընկեր ունեցավ հենց առաջին կուրսի երկրորդ սեմեստրից որը Մեֆի բանակ գնալուց ընդամենը երկու ամիս հետո էր)…

ivy
22.11.2013, 21:04
Մեֆ, քրոջդ ասելով, նամակը քո սիրած աղջիկն էր գալիս տանում, ո՞նց կարող էր տեղյակ չլինել էդ նամակագրությունից ու իր տեղն ուրիշը գրեր։ Դաժան խաղեր էի՞ն անում :think

Ձայնալար
22.11.2013, 22:08
… էդ աղջիկը Մեֆի մոր ամենամոտ մանկության ընկերուհին էր …


:esim

Mephistopheles
22.11.2013, 22:08
Մեֆ, քրոջդ ասելով, նամակը քո սիրած աղջիկն էր գալիս տանում, ո՞նց կարող էր տեղյակ չլինել էդ նամակագրությունից ու իր տեղն ուրիշը գրեր։ Դաժան խաղեր էի՞ն անում :think

there's a school of thought ոնց որ ասում են, որ ինքն եկել նամակը տարել ա ու տվել ա քրոջը որ handle անի… ինքն ավելի տարված ա եղել կուրսի երեխեքով… շատ հավանական ա որ նա իսկի չի էլ իմացել մեջն ինչ ա գրած եղել… ու մի հատ որ ընկել ա հունի մեջ, տենց էլ գնացել ա…

էս հարցը երբեք չի շոշափվել, բացեիբաց…

Mephistopheles
17.12.2013, 23:05
հա՛… մի զարմացեք… կար ժամանակ որ Մեֆը երգում էր… մի կարճ ժամանակ…

ուրեմն Հանքավանում նկարչության պրակտիկաի ենք… գիշերը դուրսը կրակի մոտ նստած ենք… Պիեռը (Պիեռ Ռիշառի նման էր, պիեռ էինք ասում) կիթառը ձեռը նստած նվագում էր արդեն 3րդ օրվա երգերը… սպիատ ձյուն ֆլան ֆստա… աղջիկները մանդրից յան էին տալիս… մեկ էլ էս Պիեռս մի երկու ակորդ Բիթլզ ա բռնցնում… լեթ իթ բին… ես էլ երեխա վախտվանից սաղ բառերը գիտեի… սկսում եմ մլլցնել էս Պիեռի հետ… մի կատարյալ այլանդակություն, բաղաձայն, երգի ընթացքում նոտաները մանգալով… ոբշմ լավ ա Մարկ Չապմենը չկար, թե չէ Լենոնի տեղն ինձ կսպաներ…

…բայց մեկ էլ տենամ աղջիկեքը մանդրից հետ են գալիս… Պիեռը նայեց ինձ՝ գլխով արեց յանիմ շարունակի Մեֆ ալիք ենք մտել… ես էլ հավեսի եմ ընգնում… աղջիկեքը հավաքվում են… Մեֆս լեթ իթ բե-ից անցնում ա յեսթըդեյ, ֆոռ նոու ուան, ու տենց ոգևորված, բայց վախը ջանս ա… ախր էդ սաղը fake ա մտածում եմ… էս անգամ որ լավ պրծնեմ էլ չեմ անելու, մենակ դուշի տակ՝ բաղնիքում… մտածում էի…

Ruby Rue
16.01.2014, 01:13
- Արա՜, Վարդան Մամիկոնյանը:
- Ու՞ր ա որ:
- Աբե, դեմտ նստած ա, հլը նաի՜:
- Էս Վարդան Մամիկոնյան չի, էս Մըսրա Մելիք ա, հլը տես թե ո՜նց քեզ նայեց:
- Ասա ջահել, բոյով, սիրուն, մինյածյուռնի աղջիկ ես, ինչի՞ ես քեզ սենց սարքել:

Մինչ հետևս նստած քյառթազգիները ջերմեռանդորեն քննարկում էին, ես ու իմ գլխարկիկը (http://images.fame.ua/thumbs/1080x1620/storage/p/f0/76/5c/21/5112/11e3/901d/6c626d46acd3/285_DSC_6008.jpg.jpeg) լսում էինք իրենց ու հազիվ զսպում մեր ծիծաղը: Մտածում էի՝ հինգ րոպե կխոսեն ու կհոգնեն ինձ քննարկելուց, բայց արի ու տես, գլխարկս ու Վարդան Մամիկոնյանն ավելի հզոր գտնվեցին, քան ծդեր կպցնելու տեխնիկան, որ քննարկվում էր դրանից առաջ: Սովորաբար անտարբեր եմ ռեպլիկների նկատմամբ, բայց սրանք գլխարկիս ոսկորները, էէէ՝ թելերը, հատ-հատ լվացին, նրա նախնիներին հիշեցին, որ Ավարայրի ճակատամարտին էին մասնակցել ու էդպես շարունակ:
Քննարկումները ժամանակ առ ժամանակ ընդհատվում էին, քանի որ տաս րոպեն մեկ սրանցից մեկի հայրն էր զանգում ու ճշտում, թե իր տղան (ես ասեմ տղա, դուք հասկացեք 21-25 տարեկան մի եզ) ինչու՞ է ուշանում, ու՞ր է հասել և այլն: Ու էդ պահերին, էդ մաչոն, որ մյուսին իր նոր ընկերուհու բարեմասնություններից էր պատմում, հլու-հնազանդ քութիկ էր դառնում ու զեկուցում գտնվելու վայրն ու ներողություն խնդրում ուշանալու համար:
Ու դա շարունակվեց մոտ 30-40 րոպե:
Իմ համար զվարճալի էր, բայց գլխարկս անընդհատ ականջիս փսփսում էր, որ մի բան ասեմ ու չթողեմ, որ իր պատիվը գետնովը տամ: Ու հենց էս տղաներն ուզում էին իջնել ավտոբուսից, դեմքներին շպրտեցի.
-Վարդան Մամիկոնյանին կբարևեք իմ կողմից:
Սրանք էլ, վառվելով պատասխան տալու ցանկությունից, կմկմացին, կմկմացին, բայց չկարողանալով հոդաբաշխ խոսք արտահայտել, չիջան երթուղայինից, թեև արդեն իջնում էին:
Մի 15 րոպե հետո էլ, երբ ավտոբուսը համարյա դատարկ էր, իրենք դեռ մեջն էին ու շարունակում էին աչքերը վրաս չռել: Իջնելուս նախորդ կանգառին մեկն ուզում էր իջնել, բայց մյուսը չթողեց:
- Լսի, բա որ ախպեր ունենա՞:
- Որ ախպեր ունենար, չէր թողի էս տեսքով տնից դուրս գա:
Իմ կանգառում հետևիցս իջան ու շարունակեցին ստվերի պես հետևել՝ իրար հետ փսփսալով ու լպիրշ ծիծաղելով: Անընդհատ ուզում էին մոտենալ ու ինչ-որ բան ասել, բայց քանի որ հեռախոսով էի խոսում, մտածեցին, որ զորքս կբերեմ ու շանսատակ կանեն իրենց: Եթե իմանայի՜ն, որ ես զորք չունեմ: Բայց կարևորը մենակ էլ կարող եմ կռվել...
Էդպես մինչև մեր բակ եկան: Չգիտեմ՝ տանս տեղն իմանալն իրենց ինչ կտա. երևի ուզում են հարբած փղերի ջոկատ ուղարկել: :)

Ռուֆուս
16.01.2014, 01:52
Էդպես մինչև մեր բակ եկան: Չգիտեմ՝ տանս տեղն իմանալն իրենց ինչ կտա. երևի ուզում են հարբած փղերի ջոկատ ուղարկել: :)

Այ սենց դեպքերում ա, որ Լիոնի կարիքը խիստ զգացվում ա :))

Ռուֆուս
16.01.2014, 15:20
Երկու օր ա էս ինչ հիշողությունների գիրկն եմ ընկել ։) Էս պատմությունը լրիվ տրագիկոմիկ ժանրից է, ես ամբողջ կյանքումս ավելի ամոթալի ու խայտառակ իրավիճակում չեմ եղել։

2006 թե 2007 թիվն էր, ախպերս 2 շաբաթով Անգլիա էր գնացել, գիշերը 3-ին ավտոյով գնում ենք Զվարթնոց դիմավորելու։ Ես եմ, ծնողներս ու վերջին վայրկյանին մորաքրոջս աղջիկը՝ Զառան էլ է միանում, ավտոյի մեջ մի հոգու ազատ տեղ ա մնում։ Հասնում ենք աերոպորտ, ախպերս գալիս ա, հետևից էլ մի աղջիկ։ Բա էս աղջիկն ո՞վ ա, ինքնաթիռում էին ծանոթացել, իր ասելով երկար տարիներ դրսում է ապրել, հիմա հետ է եկել Հայաստան ու ասել ա, թե չգիտի ոնց պիտի տուն հասնի։ Ախպերս էլ ուզեցել ա օգնի, ասել ա, թե իմ հետևից ավտոյով գալու են, քեզ էլ մինչև քաղաք կհասցնենք, բայց ինչ իմանար, թե չորս հոգով ենք գալու։

Տեսավ ինչ իրավիճակ ա, սրան ասում ա, թե կներես, ավտոյում տեղ չկա, բայց քո համար տաքսի կճարենք, հանգիստ տուն կհասնես։ Մեկ էլ էս աղջիկն սկսում ա հիստերիկի պես բարձր գոռալ.
- Դու ինձ խաբեցի՜ր, խոստացար ու խոստումդ չես կատարում, ինձ տուն տարեք, հենց հիմա ինձ տուն տարեք։
Սրան ասում ենք հլը հավաքի քեզ, հանգստացի, սա չի հանգստանում հիստերիկի պես լրբացած շարունակում ա գոռալ, մենք շոկից պապանձվել ենք, ամոթից գետինն ենք մտնում, աերոպորտի սաղ ժողովուրդը մեր վրա է նայում։

Պապայիս հունից հանելը շատ հեշտ էր, էս աղջկա թևից բռնած քաշում ա տերմինալից դուրս ու իրեն հավասար վրեն գոռում ա.
- Ձենդ կդրե այ աղջի, քեզի կըսեմ ձենդ կդրե։
Ինչ ձեն կտրել, էս աղջիկն ավելի է ոգևորվում, մենք էլ վեշերը բռնած հետևներից ենք վազում ու էս ամենը Զվարթնոցի ժողովրդի աչքի առաջ։ Չգիտեմ ոնց հայտնվում ենք մեր ավտոյի մոտ, պապաս դուռը բացում ա, էդ աղջկան շպրտում մեջը, վեշերը դնում բագաժնիկը, դռները փակում են, ավտոն գնում է, մի քանի վայրկյան հետո հազիվ կատարվածից ուշքի եմ գալիս, նայում եմ կողքուբոլորս ու մեկ էլ ջոգեմ ես ու Զառան գիշերվա հազարին մնացել ենք Զվարթնոցում։ Երկուսս էլ առանց հեռախոս, էդ ցրտին շատ թեթև հագնված, ինչ իմանայինք թե գլխներիս ինչ էր գալու։

Հիմա չգիտենք ինչ անենք, սպասենք մի ժամ մինչև դրան իջացնեն, մեր հետևից գա՞ն, թե՞ փորձենք տաքսի ճարել տուն գնալ։ Լավ, թեկուզ սպասենք էլ, արդյո՞ք հետևներիցս կգան, թե կմտածեն, որ տաքսիով ենք տուն գնացել, մերոնք էլ հեռախոս չունեին։

Մի բարի մարդ ճարեցինք, խնդրեցինք, որ տաքսի պատվիրի ու դրսում սրթսրթալով սպասում ենք, որ հանկարծ տաքսին բաց չթողնենք։ Տաքսին կես ժամից հասավ, նստել ենք, սառնամանիքից դողացնելով, լուռ գնում ենք, երկուսիս խոսելն էլ չի գալիս։ Ճանապարհին էս տաքսիստն ասում ա.
- Ջահել երեխեք եք, սենց թեթև հագնված գիշերվա կեսին աերոպորտում ի՞նչ էիք անում։
- Հոպար, ախպոր պես մի խոսացրու, չգիտես թե գլխներիս ինչ շառ ու փորձանք է եկել։

Հասանք տուն, մի տաս րոպեից նոր մերոնք տեղ հասան, լրիվ մոռացած, որ իրենք մեզ Զվարթնոցում էին թողել...

Էդ լրբին մինչև տուն տարել էին, վերջում հանել 1000 դրամ էր պապայիս տվել, պապաս փողը շպրտել էր դեմքին, թե կարող ա գիտես, տաքսի է քո համար։ Հույս ունեմ, իմ կողմից էլ դրա ամբողջ ազգուտակը լավ քրֆել էր։

Բա, լրբի շառ որ ասում են, էս ա, զգույշ մնացեք պատահական ծանոթություններից։

Հ.Գ. Էս դեպքից հետո էլ ախպորս երբեք չենք գնացել դիմավորելու, ինչ իմանաս հետն ինչ գել ու գազան կարա բերի ։))

Ռուֆուս
20.01.2014, 18:21
Հենց նոր մերոնք էս պատմությունն ինձ պատմեցին, ինձ էնքան էր բացել, պատմեմ, դուք էլ լսեք :))

Քեռուս տղեն ընտանիքով մոտ տասը տարի է Ամերիկայում է ապրում ու քեռուս ու քեռուս կնոջը մի ամսով կանչում է մոտը: Ամերիկայում լավ ման են գալիս. Հոլիվուդով, Բևերլի Հիլլզով, Լաս Վեգասով և այլն ու քանի որ մոտենում էր քեռանցս ամուսնության 40 ամյակը, կրուիզի տոմս է առնում, որ էդ հիշարԺան օրը նավի վրա նշեն: Նավի վրա ռեստորանում նստած նշում են, ռեստորանի աշխատողներին էլ ասում են, թե ինչ առիթ է, ռեստորանն էլ իրենց հաշվին շամպայն են բերում, հյուրասիրում: Մի քիչ հետո մատուցողներից մեկը մոտենում է, թե գիտե՞ք, էսօր նավի վրա մի զույգ էլ է ամուսնացել, գիտենք, որ դուք էլ ձեր ամուսնության տարեդարձն եք նշում, ուզում ենք, որ իրենց համար կենաց ասեք: Քեռիս էլ, թե ես անգլերեն չգիտեմ, ասում են, ոչինչ, դուք ձեր լեզվով ասեք, շատ հաճելի կլինի նորապսակների համար:

Մի խոսքով քեռիս ու քեռեկինս բարձրանում են բեմ, միկրոֆոնը տալիս են ձեռքը, նայում է նորապսակներից փեսան կա, ազապբաշին կողքին կանգնած, հարսը չկա: Քեռուս տղուն հարցնում ա, թե բա հարսն ու՞ր ա, ասում ա, հարս չկա, նորապսակները գեյեր են :)) Քեռիս շոկի մեջ, ապշած, կարկամած, միկրոֆոնը ձեռը, բարձր.
- Վայ, ես ձեր բոլորի տիրու մերը, ս*****ներդ քաշեք, ռադ եղեք... *** ***** **** ****...

Ռեստորանի ամբողջ Ժողովուրդն էլ, նորապսակներն էլ հետները հո ծափ չեն տալիս, հո ծափ չեն տալիս, էս ինչ բոցաշունչ կենաց էր, հո ծափ չեն տալիս :lol

ivy
11.02.2014, 17:37
Լուսաբացից առաջ մետրո եմ մտնում: Ամենահետաքրքիրը, ինչ կարող եմ տեսնել, լեհ բանվորներն են, որոնք հոգնած դեմքով նստած են վագոնում, ու ոչ քնած են, ոչ ուզում են զարթուն լինել: Գնում են պատ ներկելու, տանիք շարելու, հատակ փոխելու, ամեն մեկն՝ իր օրվա վաստակին: Նրանց հագուստի վրա սպիտակ բծեր կան, որոնք շատ սազում են փոքր տանկեր հիշեցնող կոշիկներին: Ամեն վագոնում երեք-չորս էդպիսի աշխատավորներ են նստած, ու էլ մարդ չկա: Մեկ էլ ես եմ:
Աչքերս փակ են: Մտածում եմ՝ հանեմ գիրքս, թե չհանեմ: Չհանելն էս պահին իմաստուն որոշում է:
-Էս քո բնական մազերն ե՞ն:
Աչքերս բացում եմ, դիմացս մի աղջիկ է նստած: Տեսքից երևում է, որ գիշերը հեչ բարի չի եղել: Ինձ է նայում:
-Թե՞ ինչ-որ բան ես անում:
Հարցերի հարցը առավոտվա հինգ անց կես:
-Ոնց կան, էդպես էլ թողնում եմ,-պատասխանում եմ:
Ձեռքը տանում է իր կարմրավուն հարթ մազերին, որոնք ինձ շատ սիրուն են թվում:
-Ես Նադինն եմ,-ասում է:
Ու բացում է կողքի մեծ պայուսակը, որի կտորները տեղ-տեղ մաշված են ու գունաթափ: Մեջն ինչ-որ բան է քչփորում:
-Բարև, Նադին, ո՞ւր ես գնում:
-Դեռ չեմ որոշել:
Մի պահ կտրվում է պայուսակից, կնետրոնանում վրաս.
-Կարող ե՞մ քեզ հետ գալ:
Շուրջս լեհ բանվորներ են՝ զրոյացած հայացքները հենած անտեսանելի պատերին:
-Էդքան էլ լավ միտք չի:
Նադինը գտնում հանում է իր փնտրած կանաչ լաքը: Ու սկսում քսել մինչ էդ մանուշակագույն ներկած եղունգներին: Մեկ քսում է, մեկ փչում: Մեկ փչում է, մեկ քսում: Հետո փակում է լաքը, ու երկու ձեռքը ամբողջ ուժով թափահարում: Արդեն չորացան հաստատ:
-Նվեր ունեմ քեզ համար,-ասում է ինձ:
-Հա՞:
Կա չկա, սա առավոտվա փերի է՝ ոչ մանկական գրքից փախած:
-Հա:
Ձեռքը մտցնում է պայուսակի մեջ ու ստվարաթղթե տոպրակ հանում, ռուսների ասած՝ կուլյոկ: Վերևից թուղթը ներս է ծալված, ու կոնի բերանը փակված է:
-Քոնն է,-ասում է,-կարող ես ինքդ որոշել, թե մեջն ինչ լինի:
Հասնում ենք կայարան, նայում եմ դուրս, իմին դեռ հինգ կանգառ կա:
-Ի՞նչ կուզես մեջը լինի: Շոկոլա՞դ:
-Չէ, շոկոլադ չեմ ուզում:
-Բա ի՞նչ: Գունավոր քարեր կուզե՞ս:
-Չէ:
-Շագանակնե՞ր:
-Չէ:
-Կտրտած մատնե՞ր:
-Թող խուրմա լինի մեջը: Բայց չորացած չէ, թարմ:
-Էն որ ծախում են Մարիենպլացո՞ւմ: Ամեն մեկը՝ մի ձվի չափ:
-Հա, հենց դրանցից:
Նադինը ժպտում է:
Նորից կայարան: Դռները բացվում են ու ճոճվելով ներս է մտնում մի ծեր գերմանացի, որից անտանելի հոտ է փչում: Հին վերարկուի տակ խունացած սվիտերն է, որի վրա գրված է՝ "Die tote Pferde rennen nicht" («Մեռած ձիերը չեն վազում»): Ձեռքին գարեջրի շիշ է, որը աջ ու ձախ թափահարելով՝ գալիս է իմ կողմը: Կանգնում է, վրաս չռում աչքերը, ու ինձ թվում է՝ հիմա ձեռքի շիշը գլխիս է ջարդելու: Բայց մի վայրկյան անց նրա բերանը երջանկությամբ բացվում է՝ ի ցույց դնելով ահագին զոհեր տեսած ատամնաշարը: Ու բացականչում է.
-Սալամալեյկո՜ւմ:
Քո օրն էլ բարի լինի: Ինձ բարևելուց հետո օրորվելով անցնում է կողքովս ու գնում վագոնի վերջը:
Նայում եմ դիմացիս նստարանին: Նադինը չկա: Նրա տեղում նվերն է դրված: Վերցնում եմ, դնում գոգիս: Դեռ չեմ բացում, ուզում եմ երկարաձգել հաճույքը: Մի կանգառ է մնացել, որ իջնեմ: Մատներով կամաց հետ եմ տանում տոպրակի վերևում ճմրթված թուղթը: Ձեռքս ներս եմ մտցնում:
Խուրմա չկա: Շրջում եմ միջի պարունակությունը: Գունավոր լաքերի կիսադատարկ, չորացած սրվակներ, արհեստական եղունգներ, մազակալներ, պլաստամսե զարդեր: Մի հատ էլ թելի վրա հավաքած ապարանջան՝ սրտերի մեջ «Յոնաս» անունը:
Գնացքը կանգնում է: Իմ կայարանն է:

Mephistopheles
13.02.2014, 22:31
Լուսաբացից առաջ մետրո եմ մտնում: Ամենահետաքրքիրը, ինչ կարող եմ տեսնել, լեհ բանվորներն են, որոնք հոգնած դեմքով նստած են վագոնում, ու ոչ քնած են, ոչ ուզում են զարթուն լինել: Գնում են պատ ներկելու, տանիք շարելու, հատակ փոխելու, ամեն մեկն՝ իր օրվա վաստակին: Նրանց հագուստի վրա սպիտակ բծեր կան, որոնք շատ սազում են փոքր տանկեր հիշեցնող կոշիկներին: Ամեն վագոնում երեք-չորս էդպիսի աշխատավորներ են նստած, ու էլ մարդ չկա: Մեկ էլ ես եմ:
Աչքերս փակ են: Մտածում եմ՝ հանեմ գիրքս, թե չհանեմ: Չհանելն էս պահին իմաստուն որոշում է:
-Էս քո բնական մազերն ե՞ն:
Աչքերս բացում եմ, դիմացս մի աղջիկ է նստած: Տեսքից երևում է, որ գիշերը հեչ բարի չի եղել: Ինձ է նայում:
-Թե՞ ինչ-որ բան ես անում:
Հարցերի հարցը առավոտվա հինգ անց կես:
-Ոնց կան, էդպես էլ թողնում եմ,-պատասխանում եմ:
Ձեռքը տանում է իր կարմրավուն հարթ մազերին, որոնք ինձ շատ սիրուն են թվում:
-Ես Նադինն եմ,-ասում է:
Ու բացում է կողքի մեծ պայուսակը, որի կտորները տեղ-տեղ մաշված են ու գունաթափ: Մեջն ինչ-որ բան է քչփորում:
-Բարև, Նադին, ո՞ւր ես գնում:
-Դեռ չեմ որոշել:
Մի պահ կտրվում է պայուսակից, կնետրոնանում վրաս.
-Կարող ե՞մ քեզ հետ գալ:
Շուրջս լեհ բանվորներ են՝ զրոյացած հայացքները հենած անտեսանելի պատերին:
-Էդքան էլ լավ միտք չի:
Նադինը գտնում հանում է իր փնտրած կանաչ լաքը: Ու սկսում քսել մինչ էդ մանուշակագույն ներկած եղունգներին: Մեկ քսում է, մեկ փչում: Մեկ փչում է, մեկ քսում: Հետո փակում է լաքը, ու երկու ձեռքը ամբողջ ուժով թափահարում: Արդեն չորացան հաստատ:
-Նվեր ունեմ քեզ համար,-ասում է ինձ:
-Հա՞:
Կա չկա, սա առավոտվա փերի է՝ ոչ մանկական գրքից փախած:
-Հա:
Ձեռքը մտցնում է պայուսակի մեջ ու ստվարաթղթե տոպրակ հանում, ռուսների ասած՝ կուլյոկ: Վերևից թուղթը ներս է ծալված, ու կոնի բերանը փակված է:
-Քոնն է,-ասում է,-կարող ես ինքդ որոշել, թե մեջն ինչ լինի:
Հասնում ենք կայարան, նայում եմ դուրս, իմին դեռ հինգ կանգառ կա:
-Ի՞նչ կուզես մեջը լինի: Շոկոլա՞դ:
-Չէ, շոկոլադ չեմ ուզում:
-Բա ի՞նչ: Գունավոր քարեր կուզե՞ս:
-Չէ:
-Շագանակնե՞ր:
-Չէ:
-Կտրտած մատնե՞ր:
-Թող խուրմա լինի մեջը: Բայց չորացած չէ, թարմ:
-Էն որ ծախում են Մարիենպլացո՞ւմ: Ամեն մեկը՝ մի ձվի չափ:
-Հա, հենց դրանցից:
Նադինը ժպտում է:
Նորից կայարան: Դռները բացվում են ու ճոճվելով ներս է մտնում մի ծեր գերմանացի, որից անտանելի հոտ է փչում: Հին վերարկուի տակ խունացած սվիտերն է, որի վրա գրված է՝ "Die tote Pferde rennen nicht" («Մեռած ձիերը չեն վազում»): Ձեռքին գարեջրի շիշ է, որը աջ ու ձախ թափահարելով՝ գալիս է իմ կողմը: Կանգնում է, վրաս չռում աչքերը, ու ինձ թվում է՝ հիմա ձեռքի շիշը գլխիս է ջարդելու: Բայց մի վայրկյան անց նրա բերանը երջանկությամբ բացվում է՝ ի ցույց դնելով ահագին զոհեր տեսած ատամնաշարը: Ու բացականչում է.
-Սալամալեյկո՜ւմ:
Քո օրն էլ բարի լինի: Ինձ բարևելուց հետո օրորվելով անցնում է կողքովս ու գնում վագոնի վերջը:
Նայում եմ դիմացիս նստարանին: Նադինը չկա: Նրա տեղում նվերն է դրված: Վերցնում եմ, դնում գոգիս: Դեռ չեմ բացում, ուզում եմ երկարաձգել հաճույքը: Մի կանգառ է մնացել, որ իջնեմ: Մատներով կամաց հետ եմ տանում տոպրակի վերևում ճմրթված թուղթը: Ձեռքս ներս եմ մտցնում:
Խուրմա չկա: Շրջում եմ միջի պարունակությունը: Գունավոր լաքերի կիսադատարկ, չորացած սրվակներ, արհեստական եղունգներ, մազակալներ, պլաստամսե զարդեր: Մի հատ էլ թելի վրա հավաքած ապարանջան՝ սրտերի մեջ «Յոնաս» անունը:
Գնացքը կանգնում է: Իմ կայարանն է:

սիրեցի... լավ observation ա… ինձ բացարձակապես չի հետաքրքրում թե "ինչ ա ուզեցել գրողն ասի"… բնական ա ստացվել, շատ… մի քիչ "գրողի նման" ա գրած, բայց էդ արդեն տեխնոլոգիայի հարց ա ես բան չեմ կարող ասել, բայց դուրս եկավ կերպարների հարաբերությունները (իրար հետ չէ) ոնց որ սաղ տեղին լինի, շատ նկարագրություն չկա, բայց ամբողջական ա ստացվել, հետո բառերի ժլատությունը (չնայած տեղ տեղ փախցրած ա)… մի տեսակ սոլիդ ա ստացվել, դիալոգները լավն են… պատմվածքի լավ կմախք ա՝ կոնստրուկցիա…

Mephistopheles
14.02.2014, 00:54
մի տեսակ ճեպանկարի նման ա որ շատ արագ պտի նկարես որ շարժումը չփախցնես, բայց անհրաժեշտ ինֆորմացիա դնես որ շարժումը պատկերես, որոշ գծեր երբեմն չես դնում, բայց ընթերցողը լրացնում ա իր իմացությամբ… օրինակ… էն խմած մարդը մտնում ա ու
"Ու բացականչում է.
-Սալամալեյկո՜ւմ:" ստեղից կարելի ա իմանալ էդ երկրի կառուցվածքը ու էդ մարդու վերաբերմունքը էմիգրանտների նկատմամբ ու երևի քեզ էլ որ տեսել ա սևահեր ենթադրել ա թրքուհի ես ու ուզեցել ա հաճելի մի բան ասի… երևի… բայց ասածս էն ա որ էդ տողը ահագին պոդտեքստ ունի, շատ ինֆորմամտիվ ա… դու կարայիր գրեիր "բարևեց" ու անցնեիր, բայց էդ սաղ գույները կկորեին…

Գալաթեա
19.02.2014, 18:57
Երկու օր առաջ էր:

Մեր տնից անամոթության աստիճանի հեռու գտնվող հիվանդանոցում՝ բժշկիս կաբինետի դռան մոտ, սովորական տեսարանն էր:
Երկու-երեք աղջիկ կանգնած են սպասում, երկու-երեքը նստած, դուստրերի հետ կանգնած մայրերը հպարտ հայացքներով չափում են անցուդարձողին՝ ասես իրենց աղջիկներն իրենց անմիջական մատախառնության շնորհիվ են այդտեղ հայտնվել: Կանանց հետ եկած ամուսինները նյարդային սպասում են, թե երբ են վերջապես դուրս գալու, որ հանգիստ թոքերով մի մուխ ծուխ ներքաշեն: Բժիշկները գործնական քսքստացնում են, սանիտարները նույն բանն անում են ծուլորեն: Ծանոթ է ամեն ինչ մի խոսքով:
Խելոք հերթս հարցնում եm ու կանգնում եմ մի քիչ թմբլիկոտ, բնականից կրակագույն մազերով աղջկա կողքին. ինձնից առաջ էր:
Հայացքներով հանդիպելիս ժպտում ենք, կատարյալ լռությունը խախտելու համար հարցնում եմ՝ արդյոք քանի հոգի կա ներսում և այդպես կաթիլ-կաթիլ սպանվում է սպասման անդուր ժամանակը:
Հանկարծ, կացինային հայացքով մի մայրիկ, իր դստեր արմունկից կիսաքարշ տալով, մեր քթի առջևով, առանց հերթ հարցնելու, սուրում է կաբինետի դռնից ներս:
Շվարած նայում եմ կողքինիս, հարցնում՝ արդյո՞ք նախօրոք հերթ հարցրել էին: Տարուբերում է գլուխը:
Փորձում եմ հնարավորինս կասեցնել գլուխս խուժող տաք արյան քանակությունը և հիշեցնում եմ ինքս ինձ, որ երբ վերջին անգամ ինձ թույլ տվեցի այդտեղ նույն թեմայով կատաղել, ինձնից երկու անգամ բոյով և երեք անգամ լայնքով գերազանցող տղամարդուն անվանեցի "էշ": Ու հետո երկար ժամանակ պահանջվեց, որ նյարդային դողս անցնի:
Անվերադարձ որոշել էի, որ հանգիստ պետք է ինձ պահեմ ու լռեցի էս անգամ:

Վերջապես, կրակագույն մազերովից հետո մտա ներս: Բազմոցին նստած, ներս խցկված մայրուաղջկանից հետո, իր հերթին էր սպասում:
Մի քանի բառ փոխանակեցինք, այդ թվում և կիսաժպիտ որոշեցինք խրոխտ մեկնարկային դիրքով կանգնել, որ հենց "թախտը" ազատվի, մեզ շպրտենք վրան, որ հերթներս նորից չգողանան:

Թմբլոյի մոտ ամեն ինչ լավ էր: Ուրախ ժպիտով ցտեսություն ասաց ինձ, հաջողություն մաղթեց ու դուրս եկավ:

Նոր, մի կես ժամ առաջ, որ գործից տուն էի գալիս, մտա խանութ՝ պակաս-պռատս առնելու:
Գլուխս կախ նայում էի սառցարանի պարունակությանը: Զգացի՝ դիմացս կանգնած մեկը, սառցարանի հակառակ կողմից նույնն էր անում: Միաժամանակ գլուխներս բարձրացրինք:
Թմբլոս էր:
Մեր շենքից մի շենք վերև է ապրում Կարինեն:

Երկրի, քաղաքի փոքրությունը կարող է խեղդող լինել երբեմն:
Բայց կարող է նաև պատճառ դառնալ, որ տուն բարձրանալու ողջ ճանապարհին ժպիտը դեմքիցդ չանցնի :)

ivy
15.03.2014, 23:49
Երեկ նստած ենք հնդկական ռեստորանում, մեր սեղանին է մոտենում ռեստորանի տերը, ով Սիդի ծանոթներից է, ու սկսում հետներս զրուցել: Եվ հավանաբար որպեսզի ինձ էլ ներգրավի խոսակցության մեջ, մեծ ոգևորությամբ հայտնում է, որ իրենց մոտ մի լավ հայ տղա է սկսել հաճախել, ում հետ արդեն հասցրել են ընկերանալ:
"His name is Fresh",- ասում է:
Սիդն էլ թե.
"Nice name".
-Հա,-հաստատում է ռեստորանի տերը,- իրեն շատ սազող անուն է. թարմություն բերող տղա է:
-Հայաստանից է՞,-անունից զարմացած՝ հարցնում եմ ես:
Պարզվում է, որ Հայաստանից է:
-Էդպիսի անուն մեր երկրում չեմ լսել,-շարունակում եմ զարամանալ ես:
Հնդիկը հեռանում է մեր սեղանի մոտից, իսկ ես սկսում եմ գլուխ ջարդել, թե էդ ինչ Ֆրեշ է: Ու վերջում ինքս ինձ համոզում, որ կա չկա, մականուն է:
Բայց միևնույն է մինչև վերջ չեմ կարողանում համոզվել: Ու մեկ էլ՝ հո՜պլյա :))
-Գիտեք, ինձ թվում է, էդ տղայի անունը Ֆրեշ չի,- ասում եմ ես ռեստորանի տիրոջը, երբ նա նորից հայտնվում է տեսադաշտում:
Ու շարունակում.
-Նրա անունը Վրեժ է:
Հնդիկի դեմքը պայծառանում է:
-Հա՜, հա՜, Վրեժ: Իհարկե Վրեժ:
Ու սկսում ուրախացած կրկնել անունը.
-Վրեժ: Հա, Վրեժ:
Մեկ ասեցի՝ բացեմ նրան էդ անվան իսկական իմաստը: Մեկ էլ ասեցի՝ չէ, լավ, թող մնա իր «թարմության» վարկածի մեջ :))

Ռուֆուս
15.03.2014, 23:54
Վայ, Ռիպ սպանեցիր :D

Վրեժ անունը կրողների բախտը հեչ չի բերել, Գերմանիան դեռ հեչ, պատկերացրու Վրեժը Ռուսաստանում :))

My World My Space
16.03.2014, 14:18
ես հիշում եմ Օլյայի հայացքը, երբ նա ծանոթացավ իմ ընկերոջ ու իրա ապագա ամուսին Վրեժի հետ հեռավոր 2005 թվականին... :D

- Оля.
- А меня Месть...

:))

Գալաթեա
20.03.2014, 16:56
Մենք համոզված ենք, որ մեզնից էն կողմ ընտանիքին նվիրված ազգ չկա: Որ ոչ մի այլ երկրում երեխաներին այնքան չեն սիրում, որքան մեր մայրերն ու հայրերը: Որ հոգևոր կապը բացակայում է ծնողների ու երեխաների միջև Հայաստանից դուրս:
Վերջերս առիթ ունեցա համոզվել, որ մենք սխալ ենք: Որ չի կարելի առանց իմանալու կարծիքներ կազմել, բոլորին ընդհանրացնել ու լցնել մի կույտի մեջ: Մեր հորինած ու կիտած կույտի:

Աղվերանում էինք ես ու Սասը, իր օֆիսի հետ: Լիքը ծրագրավորող, այդ թվում՝ երկու արտասահմանցի, ԱՄՆ-ի Յութա նահանգից: Բրայանն ու Մարկը:
Երկուսի հետ էլ զրուցեցի, Մարկի հետ՝ բոուլինգ խաղալիս, իսկ հետո արդեն լոբբիում՝ Բրայանի հետ:

Հեռվից նկատել էի, որ Բրայանի ձեռքին ինչ-որ կապտավուն բան կա, որ ժամանակ առ ժամանակ տալիս էր տարբեր մարդկանց ձեռքն ու լուսանկարում էր նրանց:
Հետը խոսելիս մոտիկից տեսա: Փափուկ խաղալիք էր, ինչ-որ կենդանի: Ինչպես Բրայանը բացատրեց՝ պլատիպուս, Պերրի անունով:
Հարցական հայացքս տեսնելով, պատմեց, որ Պերրին իր տասներեքամյա աղջկա, Ջեսիկայի սիրելի խաղալիքներից մեկն է, որ նա տվել էր հորը՝ հետը տանի աշխարհ տեսցնելու:
Բրայանը նկարում էր Պերրիին տարբեր տեղերում, տարբեր մարդկանց հետ ու ամեն երեկո նկարներն ուղարկում Ջեսիկային՝ պատմելով, թե ինչ նոր տեղերում է եղել Պերրին ու ինչ նոր մարդկանց հետ է ծանոթացել:
Գուցե շատերը հիմարություն համարեն, բայց ինչ-որ անմեկնելի միամտություն ու հուզիչ պահ կար էդ ամենի մեջ...
Պերրին մեզ հետ էլ նկարվեց, ուսիս թառած ու Բրայանը խոստացավ, որ Ջեսիկային կպատմի մեր մասին ու կհայտնի, որ ինքն ու Պերրին շատ են սիրել հայերին ու Հայաստանը:

Չգիտեմ դուք ոնց՝ բայց ես հայրերի՝ երեխաների հանդեպ սերը չեմ ուզում բաժանել ազգությունների ու մեզ չեմպիոն ճանաչել:
Չկա տենց բան:

Էս էլ՝ Պերրին:


http://i.imgur.com/BQpZvEE.jpg?4

StrangeLittleGirl
20.03.2014, 17:27
Գալ, լրիվ համաձայն եմ հետդ: Ուղղակի հայ ազգը երեխայի նկատմամբ սիրո մասին լրիվ ուրիշ պատկերացումներ ունի: Ես նենց բաներ եմ տեսել արևմուտքում, որ շատ հայ ծնողների մտքով էլ չի անցնի անել:

LisBeth
11.04.2014, 23:43
Սոնապաքսի վրա ա: 54% այրվածք... ֆայրշոու, կրակ, բենզին: Ասում եմ.
- Ցավո՞ւմ էր:
- Չէ: Պրոմեդոլը թողին երակներովս, էլ ի՞նչ ցավ, պայթած վիճակ էր, համարյա երջանիկ էի: Վիրակապությունների ժամանակ էր ահավոր: Վաղը աշխատո՞ւմ ես:
- Հըն:
Գունատ դեմքին ոչ մի հետք չկա: Օձիքի տակից երևում ա սևացած, կնճռոտ սպիներով մաշկը: Ուզում եմ ձեռ տամ:
- Կգա՞ս գործիս տեղը:
- Ո՞ւր ես աշխատում որ:
- Պրոսպեկտի վրա, մետաղյա դռներ եմ վաճառում, - հասցեն ասում ա, ես նույն վայրկյանին մոռանում եմ, - Դու ո՞ւր ես ապրում:
- Կենտրոնում:
- Քեզ տանը սպասող կա՞:
- Դա կարևո՞ր ա: Չեմ սիրում իմ մասին խոսալ: Դու սիրո՞ւմ ես:
- Իսկ եթե ասեմ կարևոր ա: Հա, ես սիրում եմ:
- Ես էլ լսել եմ սիրում, - ծիծաղում ենք:
Ասում ա, երաժշտականում ա սովորել:
- Ի՞նչ գործիքների վրա էս նվագում:
- Բոլորի, բացի փողայիններից: Կգա՞ս հետս արվարձան, ես մենակ եմ ապրում:
- Ես տանը գիթառ ունեմ, ինքս չեմ նվագում, բայց ունեմ:
- Ես չեմ կարում նվագեմ էլ, ձախ ձեռքս...
- Ցույց տուր:
Գրպանից հանում ա ձեռքը, ես շոյում եմ կոշտ սպիները, կիսաաճած, կիսափշրած եղունգները, կռկած մատները:
- Զգո՞ւմ ես: Բայց, ախր, դողում ես, ինձանից շատ շոր ես հագել:
Ձեռքը փակում եմ ափերիս մեջ: Ինձ թվում ա, ինքը հետ ա քաշում: Թոքերս ուժեղ են, ինչքան օդ քաշել եմ գոլորշիախառ արտաշնչում եմ մատներիս արանքից: Մյուս ձեռքը սահում ա խոնավ բաճկոնիս վրայով դեպի թիկունք, համարյա...
- Քո տրանսպորտը:
- Ոչինչ մի ժամից նորը կգա, - ասում ա նա: Ես զգում եմ գարեջրի հոտը:
Զգուշ հպվում ա շուրթերիս: Ես պատասխանում եմ:
- Քեզ թվում ա մենք մի ժամ կանգնելո՞ւ ենք, - ժպտում եմ ես:
- Ես կանգնելու եմ, - գոտկատեղիցս գրկում ա, - արի գնանք, ես մենակ եմ ապրում:
- Հինգ համարը, - կրծքին սեղմելով հեռացնում եմ ու վազում ընդառաջ, ձեռքս թափահարում:
Ինքը հետևիցս ինչ որ բան ա գոռում, փակվող դռների արանքից չեմ հասցնում լսեմ: Իմ տրանսպորտը 10 րոպեն մեկ ա գալիս:

Mephistopheles
12.04.2014, 08:22
շատ մարդկային ա ու անմիջական... անցումը մի քիչ էն չի... շիֆթը մի քիչ պտի երևի աշխատվի...

LisBeth
13.04.2014, 20:54
շատ մարդկային ա ու անմիջական... անցումը մի քիչ էն չի... շիֆթը մի քիչ պտի երևի աշխատվի...

Մի քիչ կխորանա՞ս: Ինձ օրինակ հետաքրքրում ա էս պատմությունը սենց լրիվ ավարտո՞ւն ա, թե կարա շարունակություն ունենա: Ի՞նչ ես կարծում:

Այբ
22.04.2014, 17:51
Տատս զանգահարեց ինձ.
-Բալա ջան, դեղերից ո՞ր մեկն է ճնշմանս դեղը:
Տվեցի դեղի անունը:
Որոշ ժամանակ անց հարևանը զանգեց, թե տատս վատացել է` հասեք (էնպես ասեց՝ մտածեցինք, թե մեռել է):
Միանգամից վախեցա, թե կա-չկա տատս սխալ դեղ ա խմել, կամ որ ամենավատն է՝ ես եմ սխալ ասել: Մի խոսքով ինչ ասես մտածեցի՝ տատիս սպանեցի... Շամշյանը կնկարի, դատ-դատաստան և այլն::8

Արագ պատրաստվում էինք տնից դուրս գալ, մեկ էլ՝ նորից հարևանն է զանգում.
-Մի՛ եկեք: Խորը քնել էր...ես էլ մտածեցի, թե...
Տնաշեն, լեղաճաք եղա::[

Այբ
23.04.2014, 15:00
Երթուղայինի մեջ մի կերպ կանգնած եմ: Զանգահարում է ընկերուհիս:
_Հովհաննես Գրիգորյան, թե՞ Վահագն Գրիգորյան, էս երկուսից ո՞րն ես ուզում, որ քո համար գնեմ:
Երթուղայինի բարձր երաժշտությունից ասածները լավ չեմ լսում:
Ընկերուհիս, որ կարողանամ լսել, բարձր նորից հարցնում է.
-Գրիգորյաններից ո՞ր մեկին՝ Հովհաննեսին, թե՞ Վահագնին:
Վերջապես լսում եմ.
-Վահագնին, Վահագնին եմ ուզում:
Պարզ ա՝ ուրախանում եմ, որ ընկերուհիս ինձ Վահագն Գրիգորյանի գիրքն է նվիրելու, մեկ էլ՝ նստած տարեց կանացից լսում եմ (մեկին ես էի նստելու տեղ տվել).
-Հիմիկվա ջահելների մեջ հեչ ամոթ չկա:
-Գիտե՞ս մեր ժամանակ էր: Մենք մեր մտքերի մեջ էինք ամաչում ինչ-որ մի տղայի անուն տալ, բայց հիմա (համա թե)...

Իջել եմ երթուղայինից ու մտածում եմ՝ կա-չկա իմ ասածների համար էին խոսում::D

ivy
23.04.2014, 17:29
Հա, հաստատ քեզ ա նկատի ունեցել :))


-Վահագնին, Վահագնին եմ ուզում:

Անամոթ :)

E-la Via
26.04.2014, 00:00
Օրվա մեջ չեմ կարող ասել, թե որերորդ անգամ հնչում են եկեղեցու զանգերը. Զնգ... զնգ... զնգ... Կանոնավոր չեն հնչում. ո՛չ պատարագի հրավերք է, ո'չ ժամի հիշեցում: Չեմ էլ հասկանում, թե եկեղոցու պահակն ինչ տրամաբանությամբ է այն հնչեցնում: Երբ դուրս եկա պատշգամբ՝ դրանց ձայները սկսեցին ացյալի աղոտ հուշեր արթնացնել: Մտքերով 16-17 տարի ետ գնացի:

Այդ տարիներին մեր ամառանոցի շուրջ մանուշակագույն զանգակածաղիկներ էին աճում: Շատ էի սիրում այդ ծաղիկները, բայց սկզբում դրանց անունն անգամ չգիտեի: Մի օր, երբ հերթական անգամ զանգակածաղիկ էի քաղում, մեր հարևանուհին էլ միացավ ինձ, ու հենց նրանից էլ որոշեցի հարցնել ծաղիկի անունը: Ասաց, որ զանգակածաղիկներ են: Հարցրեցի.
-Իսկ ինչի՞ են զանգակածաղիկ կոչվում:
Ու նա պատասխանեց.
-Երբ ուշադիր, շա՜տ ուշադիր ականջ դնես, գիշերները կլսես, թե ոնց են ծաղիկները զանգերի ձայն հանում: Իսկ թե բախտդ բերի, կարող ես անգամ նրանց երգը լսել:

Ծաղիկները զանգի ձայն են հանում.... Կարելի է անգամ զարմանալ, բայց ասածը հալած յուղի տեղ ընդունեցի ու այսուհետ սկսեցի ականջ դնել: Ցերեկները որոշ հեռավորության վրա նստում էի ու երկար ժամանակ փորձում լսել: Տեսնում էի բան չի ստացվում՝ մոտենում էի, կռանում, ականջս մոտեցնում ծաղիկներին, բայց էլի բան չէի լսում: Իսկ գիշերներն ուշ ժամերին կարող էի արթնանալ, մոտենալ պատուհանին, նորից ականջ դնել՝ մտածելով, որ կարող է ցերեկները մարդկանցից խուսափելու պատճառով ձայն չեն հանում, բայց այ գիշերները չպետք է լռեն:

Անցան օրեր... Համակ լսողություն էի դարձել: Բայց մեկ է, ոչինչ չէր ստացվում... ոչինչ չէի լսում...

Ախր ինչի՞, հը՞, ինչի՞: Չլինի՞ ուղղակի ես չեմ կարողանում լսել: Կարո՞ղ է ականջներիս հետ մի բան այն չէ. կամ խլանում եմ, կամ էլ ականջներս լավ չեմ մաքրում :

Ո՜նց էի ուզում լսել նրանց երգը: Այդ օրերին մտքովս անգամ չանցավ ճշտել լսած տեղեկությունը: Չէի տեսնում նաև հարևանուհուս, որ լսելու գաղտնիքը հարցնեի: Չգիտեմ էլ՝ սևեռուն միտք էր, թե ինչ, այդ ժամանակ հստակ մի բան գիտեի՝ պետք է լսեմ:
Սկսեցի ոչինչ չնկատել, ոչինչ չլսել: Կողքս կանգնած ձայն էին տալիս՝ չէի լսում: Պետք է հրեին՝ նոր ուշքի գայի: Դադրեցի անգամ զանգակածաղիկները նկատել. դրանցով ուրախանալ, դրանք քաղել, հյուսել...

Հա, սևեռուն միտք էր: Ու մի օր դադարեցի լսելու փորձերը: Չգիտեմ էլ հասկացա՞, որ ծաղիկները չեն կարող զանգերի ղողանջի հնչյուններ արձակել, թե՞ ուղղակի հիասթափված՝ ձեռք քաշեցի էդ մտքից, բայց լավ եմ հիշում, որ ահավոր բարկացած էի հարևանուհուս վրա:

Ինչի՞ նման բան ասաց: Ինչի՞ հրաշքի ակնակալիք ստեղծեց: Ինչի՞ հեքիաթ հյուսեց:
Հիասթափությունից ծնված ցավն այնքան մեծ էր, որ երկար ժամանակ չէի կարողանում զանգակածաղիկներին նայել. մանուշակագույնը, զանգակածաղիկը, զանգն ու ղողանջները ինձ երկար ժամանակ հիշեցնում էին մանկությանս վերջին հեքիաթը, որին հավատացել էի:

Զնգ...զնգ... զնգ...

impression
26.04.2014, 15:18
այլանդակ գլխացավ, որ արդեն շաբաթից ավել ա տևում, ու չի անցնում ոչ մի կերպ: կես ժամը մեկ՝ ցավազրկող, էն էլ՝ ինքնախաբեության համար: սկսում եմ շատ հստակ զգալ էն նուրբ սահմանը, որից էն կողմ արդեն ուղեղդ քեզ չի ենթարկվում, ինքն ա թելադրողը, ու դու սկսում ես ինչ ասես տեսնել ու լսել, ու համոզված լինել, որ դա ա միակ հնարավոր իրականությունը:
պապան կողքս նստած վրաս խոսում ա՝ չքնելդ ա, սաղ քո չքնելն ա:
- քանի՞ ժամ ես քնում,- պապան կապույտ խալաթով ա, ու շատ նման ա էն շտապ օգնության բժշկին, ով իր համար մի քանի անգամ եկել էր անցած տարի:
- տենց մի երեք, ամենաշատը՝ չորս:
- նևրոզ ա, - ասում ա պապան, ու նայում բժշկին:
- նևրոզ ա, -ասում ա բժիշկը ու դիմում բուժքրոջը, ով դեռ զայրացած ա, որ գիշերվա կեսին իրեն հինգ հարկ ստիպել ենք բարձրանալ: - կետոնալ սրսկեք մկանային:
- մկանայինը ո՞րն ա, տուտուզը՞,- ես երբեք բառեր ընտրելու ժամանակ չեմ ունեցել: -պապ, դու գնա ստեղից:
ինձ սրսկում են, ցավը կամաց սկսում ա թողնել: ես արդեն սահմանի էս կողմում եմ:
- նյարդաբան կանչեք, թող նորմալ հետազոտի,-բժիշկն ա:
բժշկի գնալուց հետո մերոնք պահում են պապայի դիմանկարը, որի դիմացի ծաղիկներն արդեն թոշնել են, քանի որ շաբաթից ավել ոչ ոք ժամանակ չի ունեցել դրանց մասին մտածելու:

NunYA
26.04.2014, 17:54
Վե՛ր կաց


Մի անգամ աշակերտը հարցնում է իր ուսուցչին.

- Ուսուցիչ, ի՞նչ կասեիք, եթե իմանաիք, որ ես վայր եմ ընկել:

- Կասեի վե՛ր կաց, – պատասխանում է ուսուցիչը:

- Իսկ հաջորդ անգա՞մ:

- նորից կասեի վե՛ր կաց:

- Ուսուցիչ, իսկ որքա՞ն դա կարող է շարունակվել՝ անընդհատ ընկնել և ընկնել, – հարցնում է աշակերտը:

- Ընկիր և վե՛ր կաց քանի դեռ ողջ ես: Չէ՞ որ նա ով ընկել և վեր չի կացել՝ նա մահացած է: :)

Այբ
01.05.2014, 17:45
Ծանոթներիցս մեկի հետ գնացել եմ ատամնաբուժարան: Էնքան էր վախենում, որ ստիպված հետը մտա բժիշկի մոտ:
Բժիշկը ցավազրկող սրսկեց, որ ատամը քաշի: Մի քանի րոպե հետո բժիշկը ինչ-որ գործիքով կամաց մի քանի հատ խփեց ցավող ատամին, որ տեսնի ցավազրկողը լրիվ ազդել է, թե չէ: Ու ծանոթիս հարցնում է.
-Ի՞նչ ես զգում:
Ծանոթս էլ փոխանակ ասի՝ ցավ զգում է, թե չէ, պատասխանում է.
- Կտկտոց...
:D

LisBeth
01.05.2014, 19:55
Ուրեմն, սկսեմ նրանից որ պապիկս գրում ա... սյըրփրայզ: Հիմնականում պարզ բանաստեղծություններ կիսագրական, կիսաբարբառ: Փոքր ժամանակ սիրում էի կարդալ ու տառապում էի որ սաղ թոռների մասին գրում ա, իմ մասին չէ, իրան էլ անընդհատ տեղյակ էի պահում էդ մասին.
- Ոչինչ որ մեռա, գերեզմանիս մի երկու բառ կասես, քո ծաղրական ոճով, իբր՝ խելքին աշեցեք:
Էս վերջերս ինքն իր ձեռքով ա տալիս, ասում ա նոր բան եմ գրել, ա՛ն, կարդա: Կարդում կարդում եմ, սաղ դեպրեսիվ բաներ ա: Ասում եմ այ պապի քեզ ինչ ա եղել, աշխարհը աշխարհ չի՞ էլ: Ու մեկ էլ հասնում եմ հայատառ էս տողերին.

Քյաբաբչիամ, շիշըմ յոխ,
Կոջալիշամ, դիշըմ յոխ,
Բու դույնադա քեֆ չաքիմ,
Օ դույնադա իշըմ յոխ:
-Պա, - ասում եմ, - էս ի՞նչ ա նշանակում:
Մոտավորապես սենց ա թարգմանում. քյաբաչի իմ շիշ չունիմ, պառվըցեր իմ ատամ չունիմ, էս աշխարհում քեֆ քաշիմ, էն աշխարհում գործ չունիմ...
Այ էս ուրիշ բան, էլ չեմ բողոքում որ իմ մասին տենց էլ չի գրում:

Mephistopheles
01.05.2014, 20:03
:) …

ivy
01.05.2014, 21:33
Լիզ, էդ գրել-մրելը՝ իր ամբողջ դեպրեսիվոտ թաշախուստով, պապիկիցդ ա գալիս փաստորեն :)

LisBeth
01.05.2014, 21:42
Լիզ, էդ գրել-մրելը՝ իր ամբողջ դեպրեսիվոտ թաշախուստով, պապիկիցդ ա գալիս փաստորեն :)

եթե ընդհանուր նայենք գրելու պահով՝ հա, բայց ինքը առաջ դեպրեսիվ չէր գրում: Սենց ասեմ մենք շատ բաներով նման ենք, բայց մեզ լրիվ տարբեր բաներ են հուզում: Շատ բաներ շուրջ բուռն վիճաբանություններ ենք ունենում... վերջանում ա "ուֆ զահլես տարար" -ով: Ինքը ինձ սիրում ա բայց, հոգու խորքում :)

ivy
02.05.2014, 00:06
Կանգնած եմ սուսուփուս, վերջին ավտոբուսին եմ սպասում:
Մյունխենում ամեն ժամի էլ ապահով է, բայց դե միևնույն է գիշերվա կեսին դատարկ կանգառում գտնվելը օրվա ամենահաճելի պահը չի:
Շուրջս դատարկություն է, մարդ չկա: Մեկ էլ նկատում եմ, որ դիմացի մայթին մեկը կանգնած ինձ է նայում կամ ինձ թվում է, որ ինձ է նայում: Հետո էս մեկը անցնում է մայթը ու գալիս կանգնում հենց դիմացս: Մի քսանվեց-քսանյոթ տարեկան տղա է, ցեղական ձիու պես ձիգ ու սիրուն: Աչքերն էլ՝ ոնց որ մարմանդ կրակի վրա հալեցրած վայրի մեղր: Ես էդ խորը, մեղրագույն աչքերից գործի բերումով հա տեսնում եմ. դրա համար համարյա համոզված եմ, որ դիմացինս աֆղան է:
Երկու քայլ հեռավորության վրա կանգնել ու ուղիղ դեմքիս է նայում:
Ճիշտը որ ասեմ, լեղիս ջուր կտրեց: Չգիտեմ՝ ուրիշներն էդ պահին ինչ են մտածում, բայց ինձ մոտ միանգամից բոլոր թաքնված վախերս ջրի երես դուրս եկան: Իսկ ես խորը վախեր ունեմ՝ կապված տանջվելով մեռնելու հետ: Ու միանգամից պատկերացրեցի, որ հիմա դանակը հանելու է մտցնի փորս: Ինչո՞ւ: Հենց էնպես, առանց պատճառի, դրանք իմ վախերն են, անպայման չի ռացիոնալ լինեն:
Բայց էս մեկը դանակի տեղը սիգարետ է հանում ու թե.
-Կրակ ունե՞ս:
-Չեմ ծխում,- պատասխանում եմ:
-Լավ ես անում: Հարցնում էի՝ կրակ ունե՞ս:
-Չէ...
Նորից տեղն է դնում հանածը ու դառնում ինձ.
-Ո՞նց ես, Իշա:
Հետն էլ մի տեսակ դառը ժպիտով:
-Ես քեզ միանգամից ճանաչեցի:
Բերանս՝ ջուր լցրած, բառ դուրս չի գալիս: Ուժեղ հայացքի ազդեցության տակ՝ ես էլ իրեն եմ անթարթ նայում:
-Հըն, ի՞նչ կա, ի՞նչ ես արել վերջին տասը տարում:
Ձայնի մեջ զայրույթ կա: Հաստատ: Ու երևի դրանից ուշքի եմ գալիս:
-Ինձ ինչ-որ մեկի հետ շփոթում եք, մենք ծանոթ չենք:
Ծիծաղում է:
-Բայց հեչ չես փոխվել, գիտե՞ս: Իսկ հլը ինձ նայիր, էլի կասես, թե երեխա ե՞մ:
Ամեն հնչյունի մեջ՝ «ղըզզացող» նոտա:
Չգիտեմ՝ ով է Իշան ու ինչ է արել էս մեկի հետ տասը տարի առաջ, բայց երևում է՝ լավ ցավացրել է: Ու մտածում եմ՝ էս պահին դանակի տարբերակը արդեն էդքան էլ իռացիոնալ չի:
Մի երկու քայլ էն կողմ եմ գնում՝ փորձելով փողոցի լույսի տակ հայտնվել, որ համ ինձ ավելի ապահով զգամ, համ էս ջահելը դեմքս լավ տեսնի, հասկանա՝ ես Իշան չեմ:
Բայց սա շարունակում է.
-Երկու օր էր ընդամենը, բայց ես քեզ չեմ մոռացել:
-Դուք ինձ շփոթում եք ուրիշի հետ...
Ավելի մոտ է գալիս ու ուղիղ դեմքիս.
-Գնա գրողի ծոցը, Իշա: Հասկացա՞ր: Գրո-ղի-ծո-ցը:
Հետո շրջվում է ու կանգնում կողքիս, կարծես բան էլ չի եղել, ինքն էլ սովորական ուղևոր է, ավտոբուսի է սպասում:
Արդեն վախից սիրտս տեղից դուրս է թռչում: Ձեռքս կամաց տանում եմ պայուսակիս, որ հեռախոսս վերցնեմ:
Ու հենց էդ պահին ձեռքս հայտնվում է նրա ձեռքի մեջ: Իրենը՝ տաք, իմը՝ սառույց: Վերջնականապես սրտաճաք լինելու փոխարեն սկսում եմ հանգստանալ: Ոնց որ մեկն եկել է ինձ օգնելու. կապ չունի, որ էդ մեկը նույն մարդն է:
Նայում եմ վրան:
-Ես Իշան չեմ:
Ձեռքս թողնում է ու շշնջում.
-Գիտեմ:
Ու չքվում է, կարծես չէր էլ եղել:
Մեկ էլ էն եմ հիշում, որ արդեն ավտոբուսում եմ:

Sambitbaba
02.05.2014, 18:00
Էս ինչ կենդանի ես նկարագրել, Այվ... Կարդալու ամբողջ ընթացքում կանգառում կողքիդ կանգնած` դողում էի...

Mephistopheles
02.05.2014, 18:30
Էս ինչ կենդանի ես նկարագրել, Այվ... Կարդալու ամբողջ ընթացքում կանգառում կողքիդ կանգնած` դողում էի...

.... փոխանակ մեր քվոր թասիբը պահես, բախից դողոիմ ես...?

Mephistopheles
02.05.2014, 18:43


Արդեն վախից սիրտս տեղից դուրս է թռչում: Ձեռքս կամաց տանում եմ պայուսակիս, որ հեռախոսս վերցնեմ:
Ու հենց էդ պահին ձեռքս հայտնվում է նրա ձեռքի մեջ: Իրենը՝ տաք, իմը՝ սառույց: Վերջնականապես սրտաճաք լինելու փոխարեն սկսում եմ հանգստանալ: Ոնց որ մեկն եկել է ինձ օգնելու. կապ չունի, որ էդ մեկը նույն մարդն է:
Նայում եմ վրան:
-:

էս մասը սկսել ես "պատմվածք" գրել.... էդքան էլ օրգանական չի ստացվել....