PDA

Դիտել ողջ տարբերակը : Հետաքրքիր տեղեկություններ դեսից–դենից



Էջեր : [1] 2

Firegirl777
14.08.2006, 18:26
Եկեք այստեղ տեղադրենք հետաքռքիռ դեպքեր իրողություններ և փաստեր, որոնք կատարվել և կատարվում են մեր կողքին և մեզնից միլյարդավոր կիլոմետրեր հեռու…;)

Firegirl777
14.08.2006, 18:30
Դե ինչ ես կսկսեմ:
Գիտեիք արդյոք, որ մորեխի լսողության կենտրոնը գտնվում է առջևի թաթերի վրա:
կամ Մրջյունն ընդունակ է հոտառությամբ զանազանել առարկայի ձևը, իսկ Մրրկահավը կարող է օվկիանոսի վրա սավառնել 6 օր շարունակ, այդ ընթացքում չկատարելով թևի ոչ մի թափահարում:

Ահա և մի փաստ, Ստոկհոլմի կենդաբանական այգում պահվում են հազվագույտ կինգ-կոնգ կապկի մի քանի նմուշներ: Այդ կենդանու մարմնի երկարությունը 4 սմ է, իսկ քաշը 17գր.

Mag!
22.08.2006, 11:11
իսկ դուք գիտեք որ կույրերը կարողանում են տարբերել գույները,

ՀԳ. հետաքրքիր է թե ինչպես է դա նրանց հաջողվում :think

Firegirl777
22.08.2006, 14:30
Մի քանի հետաքրքրական փաստեր ևս...
Դիկ անունով հդկական թիղը, որը 1820 թ-ին ելույթ էր ունենում կրկեսում, հանկարծ հիվանդացավ: հույս չունենալով, թե նա կկազդուրվի, այնպիսի չափով թույն տվեցին, որը կարող էր սպանել մի ամբողջ հեծելազոր: Բայց թիղը ողջ մնաց: Կարծելով, թե փիղը տանջվում է, մի տակառ ռոմ տվեցին: Հարբած թիղը քնեց և մի քանի օրից արթնանալով ողջ ու առողջ գնաց կրկես,
Այսպես էլ է պատահում

Koroleva
15.09.2006, 20:04
Թերևս սա կլինի իմ ամենասիրած տեղը այս ակումբում, և ես շատ եմ ցավում, որ այսքան քիչ գրառումներ կան այստեղ…
Դե անցնեմ բույն թեմային
Գիտե՞ք, որ
Դրակոնյան օրենքներն այնքան խիստ են եղել, որ կանաչի գողացողին մահապատիժ է նշանակվել
Շաբաթ նշանակում է հանգստանալ
Ավտոմոբիլի հեղինակը Կառլ Բենցն է
Լռությունը համաձայնության նշանն է հայտնի խոսքերի հեղնիակը հույն փիլիսոփա Սոֆոկլեսն է

Cassiopeia
19.09.2006, 11:47
Մի փոքր մարդու մասին…
Մարդու սրտի չափսը հավասար է նրա բռունցի չափսին, իսկ չափահաս մարդու սիրտը կշռում է 220-260գրամ:
Մարդու օրգանիզմում բնակվող բակտերիաների ընդհանուր կշիռը կազմում է մոտ 2 կգ:
Մարդու ուղեղում մեկ վայրկյանի ընթացքում ընթանում է ավելի քան 100000 քիմիական ռեակցիա:
Մարդու աջ թոքն ավելի շատ օդ է կարողանում պարունակել, քան ձախը:
Մարդու օրգանիզմում ամենաուժեղ մկանային օրգանը լեզուն է:
Գլխով պատին հարվածելով կարել է կորցնել 150 կալորիա 1 ժամում :hands
Մարդու թոքերի մակերեսը կազմում է մոտավորապես 100 քառակուսի մետր մակերես:

Cassiopeia
19.09.2006, 13:03
855-857 թվականներին Սուրբ Վատիկանի կաթոլիկների ամենագլխավոր աթոռը զբաղեցրած Հովհաննես VIII -ը կին էր…Նրա իշխանությունը երկար չի տևել, քանի որ սիրահարվել Պապի աթոռին նստելու երկրորդ տարում նա չի դիմացել գայթակղությանը, և տրվելով իր սիրուն հղիացել է… Երկար տանջանքներից հետո ծննդաբերելով, մահացել է: Սակայն պաշտոնական Վատիկանը չի ընդունում Հովհաննես ութերորդ պապին…

Cassiopeia
20.09.2006, 14:05
Եթե մարդու ներվային բջիջները դասավորենք շղթայի տեսքով, ապա նրա երկարությունը կհասնի 480000 կմ-ի…
Մարդու ձեռքի եղունգները չորս անգամ արագ են աճում, քան ոտքի եղունգները:
Կյանքի ընթացքում մարդն իր կաշին փոխում է առնվազն հազար անգամ:
Տղամարդիկ տասն անգամ ավելի շատ են տառապում դալտոնիզմ հիվանդությամբ:
Մարդու ստամոքսահյութը պարունակում է 0.4% թթվային նյութ:
Ներվային համակարգի միջոցով փոխանցվող ազդակների՝ իմպուլսների արգաությունը կազմում է 90մետր վայրկյանում:
Նորմալ մարդու մարմինը պարունակում է այնքան ճարպանյութ, որն անհրաժեշտ կլիներ յոթ օճառ արտադրելու համար:
Ծննդյան պահին նորածնի մարմնում առկա է 300 ոսկոր, այնինչ չափահաս մարդն ունի ընդամենը 206:
Մարդու կյանքի ընթացքում բարակ աղու երկարությունը 2.5 մետր է, սակայն մահից հետո, երբ աղու մկանային պատերը թուլանում են, երկարությունը հասնում է 6 մետրի:

StrangeLittleGirl
20.09.2006, 20:02
[կատակ]Սրա ի՞նչն է հետաքրքիր: Առաջին կուրսից էս ապուշ թվերն անգիր ենք սովորում[/կատակ]

Astghik
21.09.2006, 14:23
Գլխով պատին հարվածելով կարել է կորցնել 150 կալորիա 1 ժամում

:hands :D Այսինքն ևս մի մեթոդ՝ նիհարելու համար;) :D

Մասսագետ
22.09.2006, 01:51
Գլխով պատին հարվածելով կարել է կորցնել 150 կալորիա 1 ժամում


Ես էլ ասում եմ՝ ինչո՞ւ չեմ չաղանում:

Koroleva
22.09.2006, 10:41
ի դեպ, Ճապոնիայում մի դաշնամուր են պատրաստել, որի երաժշտությունը լսում է միայն նվագողը:

Taurus
22.09.2006, 14:02
ի դեպ, Ճապոնիայում մի դաշնամուր են պատրաստել, որի երաժշտությունը լսում է միայն նվագողը:

ուրեմն էդ դաշնամուրը նաուշնեկներովա եղել
չէ ավելի ճիշտ նվագողը իրա դաշնամուրի նաուշնեկներովա եղել:D

Koroleva
23.09.2006, 22:44
ուրեմն էդ դաշնամուրը նաուշնեկներովա եղել
չէ ավելի ճիշտ նվագողը իրա դաշնամուրի նաուշնեկներովա եղել:D
իհարկե գերադասելի է, որ նվագողն ունենա ականջակալ;)

Koroleva
23.09.2006, 22:50
Տրինիդատում գտնվում է մի լիճ, որում ջրի փոխարեն ծփում է ասֆալտ:
.....................
Թղթադրամի հայրենիքը Չինաստանն է:
................
Բադի ձայնը արձագանք չի տալիս, այդ իսկ պատճառով դա են ընտրում որպես ազդանշան հետախուզության մեջ:

Ուլուանա
19.10.2006, 17:02
1. Շիկահեր տղամարդկանց մորուքն ավելի արագ է աճում, քան թխահերներինը։ :D
2. Տղամարդիկ գաճաճ են համարվում 130 սմ-ից ցածր հասակ ունենալու դեպքում, իսկ կանայք՝ 120 սմ-ից ցածր։ :P
3. Կանայք մոտավորապես երկու անգամ ավելի հաճախ են թարթում, քան տղամարդիկ։ :oy
4. Բաց աչքերով փռշտալ հնարավոր չէ։ :o

Մարիաննա
03.11.2006, 14:27
4. Բաց աչքերով փռշտալ հնարավոր չէ։ :o
Էդ դեպքում խորհուրդ կտայի բաց աչքերով փռշտալ 80 տարեկանից հետո, հետևյալ կերպ՝ ատամի չոփը բաժանում եք 2 մասի, ուղղահայց դիրքով տեղավորում եք կոպերի վրա ու փռշտում եք:Եթե չստացվեց ջանդամ, աչքերի հետ, թող չոփերն էլ դուրս թռնեն:

Ուլուանա
04.12.2006, 19:55
Տղամարդու ուղեղի միջին կշիռն է 1350 գրամ, իսկ կնոջը՝ 1222 գրամ։ :oy

Խեցգետինները տեսնում ու հոտոտում են, բայց չեն լսում։

Կեղծ ադամանդները իսկականներից զանազանում են լեզուն կպցնելով նրանց. իսկական ադամանդները կեղծերից ավելի սառն են։

Բույսերի բույրերն ազդում են գլխուղեղի առջև մասի գոտիների վրա, որոնք ղեկավարում են զգացմունքները։ Հասմիկի բույրն, օրինակ, ուժեղացնում է հուզումները, իսկ նարդոսինը, հաճելիորեն թուլացնելով, նվազեցնում է դրանք։

Գոռ Ջան - Հայ
04.12.2006, 20:27
Ամազոնյան գետերի բնակիչներից կանոպե կոչվող ձկնիկը, որի չափերը հասնում են մինչև 5 սմ , մեկ խայթոցով մարդուն մոտավորապես 3 ամիս, 100 տոկոսանոց պարալիզի է ենթարկում: Իմիջի այլոց, դա տեղի է ունենում թույնի ընդամենը 3.5 գրամ քանակի դեպքում:

Sunlight
05.12.2006, 21:47
Վերջերս սովից մահացել է ՙՋորջիո Արմանի՚ մոդելային տան աստղ, մանեքենուհի Աննա Կարոլինա Ռեստոնը, որը ՙֆորմի մեջ՚ մնալու համար սնվում էր միայն խնձորով ու լոլիկով: Աղջիկն ընդամենը 21 տարեկան էր, ու չնայած 174 սմ հասակինª կշռում էր 40 կգ: Թեպետ երիտասարդ տարիքին, Աննան համարվում էր մոդելային բիզնեսի վետերան: Բրազիլական արմատներով գեղեցկուհին կարիերան սկսել էր 13 տարեկանիցª լուսանկարվելով աշխարհի հայտնի ամսա•րերի համար: Բացի ՙՋորջիո Արմանիից՚, ուր Աննայի հոնորարը աստղաբաշխական թվերով էր հաշվվում, մոդելը պայմանա•րեր ուներ նաեւ ոչ պակաս հայտնի այլ ֆիրմաների հետª Ford, Elite, L'Equipe:

Բա... այսպիսի բաներ էլ են լինում...

Հայրենասեր
05.12.2006, 23:51
Վերջերս սովից մահացել է ՙՋորջիո Արմանի՚ մոդելային տան աստղ, մանեքենուհի Աննա Կարոլինա Ռեստոնը, որը ՙֆորմի մեջ՚ մնալու համար սնվում էր միայն խնձորով ու լոլիկով: Աղջիկն ընդամենը 21 տարեկան էր, ու չնայած 174 սմ հասակինª կշռում էր 40 կգ: Թեպետ երիտասարդ տարիքին, Աննան համարվում էր մոդելային բիզնեսի վետերան: Բրազիլական արմատներով գեղեցկուհին կարիերան սկսել էր 13 տարեկանիցª լուսանկարվելով աշխարհի հայտնի ամսա•րերի համար: Բացի ՙՋորջիո Արմանիից՚, ուր Աննայի հոնորարը աստղաբաշխական թվերով էր հաշվվում, մոդելը պայմանա•րեր ուներ նաեւ ոչ պակաս հայտնի այլ ֆիրմաների հետª Ford, Elite, L'Equipe:

Բա... այսպիսի բաներ էլ են լինում...
Հիմք վերցնելով այս պատմությունը Ժան Ֆռանկո Ֆեռե և Պակորաբան մոդելային տները ստեղծել են նոր հավաքածու հատուկ գեր կանանց համար հետևաբար մեդելներն ել պետք է լինեն գեր քանդելով մինչ այսօր գոյություն ունեցուղ ստերիոտիպերը:

Արսեն
06.12.2006, 00:03
Կա սարդի այնպիսի տեսակ, որոնց մոտ բեղմնավորումից հետո էգը մեծ հաձույքով խժռում է խեղձ արուին:o : դաժան ա, չէ:ok

Angelina
06.12.2006, 11:26
Ամենափոքր կապիկը, որ տեղավորվում է ձեռքի ափի մեջ, կոչվում է ցեբուլա:

Koroleva
06.12.2006, 18:09
Տրինիդադում գտնվող լճում ջրի փոխարեն ծփում է ասֆալտ:

Լյուդովիկոս 14-րդի օրոք է գործածության մեջ մտել պատառաքաղը:

Ղուրանը արաբերեն նշանակում է ընթերցում:

Մանե
07.12.2006, 20:20
Ղուրանը արաբերեն նշանակում է ընթերցում:[/B]
Ոչ թե ընթերցում,այլ ընթերցարան

Արսեն
08.12.2006, 00:52
Արշակ անունը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «Փափուկ արչուկ»:o

PlesOk
09.12.2006, 20:28
Արշակ անունը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «Փափուկ արչուկ»:o
իսկԱրսեն նշանակում ա առնական:B

Angelina
14.12.2006, 12:31
Շիմպանզեն միակ կենդանին է, որն իրեն ճանաչում է հայելու մեջ:

Երվանդ
14.12.2006, 13:11
Աշխարհի ամենախելոք կենդանին թութակն է, հետո դելֆինը, նոր մեր պապիկ կապիկը:)

Maska
21.12.2006, 09:28
Աշխարհի ամենախելոք կենդանին թութակն է, հետո դելֆինը, նոր մեր պապիկ կապիկը:)
Աշխարհի ամենախելոք կենդանին դելֆինն է, դա գիտականորեն ապացուցված է, նրա ուղեղի զանգվածը ամենամեծն է

Cassiopeia
21.12.2006, 10:29
Աշխարհի ամենախելոք կենդանին դելֆինն է, դա գիտականորեն ապացուցված է, նրա ուղեղի զանգվածը ամենամեծն է
Ուղեղի զանգվածի մեծությունը բացարձակապես կապ չունի խելոքության հետ… Այդ ուղեղի զանգվածի միայն չնչին մասն է օգտագործվում քո ասած խելոքության համար… Կարծում եմ ենթադրենք փղի ուղեղի զանգվածը մի քանի տասնյակ եթե ոչ հարյուրավոր անգամ ավելի մեծ է քան թութակինը, բայց ոնց որ նշվեց վերը, թութակը համարվում է ամենախելոք կենդանիներից մեկը:

Cleopatra
23.12.2006, 18:49
Վերջերս հայտնի է դարձել, սխալ է այն համոզմունքը, թե շոկոլադը կարիես է առաջացնում: Այն նույնիսկ կարող է կանխել կարիեսի առաջացումը: Շոկոլադը պարունակում է A, B1, B2 վիտամիններ, կալցիում, կալիում, ֆոսֆոր: Այնպես որ...:P

Srtik
27.12.2006, 16:30
իսկ դուք գիտեք որ կույրերը կարողանում են տարբերել գույները,

ՀԳ. հետաքրքիր է թե ինչպես է դա նրանց հաջողվում :think

Այո...Կարդացել եմ Դիանա Գուրցկայայի «ինտերվիուներից» մեկում: Կույրերը կարողանում են նաև երազ տեսնել:

Amaru
27.12.2006, 19:40
գույնե՞ր :8 :8 :8

Armen2222
28.12.2006, 14:20
Աշխարհի ամենախելոք կենդանին դելֆինն է, դա գիտականորեն ապացուցված է, նրա ուղեղի զանգվածը ամենամեծն է
Աշխարհի ամենախելոք կենդանին դա թութակն է

Maska
24.01.2007, 15:49
Աշխարհի ամենախելոք կենդանին դա թութակն է
ես կարող եմ քեզ գրքի անունը ասել դու ճարես կարդաս կիմանաս:)

Ֆելո
26.01.2007, 19:03
Բանգկոկ անվանումը հատուկ հորինված է զբոսաշրջիկների համար. Թաիլանդցիները իրենց մայրաքաղաքը անվանում են "Կրունգ Տհեպ"՝ "հրեշտակների քաղաք". բայց սա մայրաքաղաքի անվանման միայն մի մասն է. ամբողջ անվանումը մտցծված է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաերկար անուն ունեցող քաղաք. այն պարունակում է 30 բառ

Ավելացվել է 8 րոպե անց
Իսահակ Նյուտոնը մի քանի տարի եղել է Բրիտանակն պառլամենտի անդամ. հայտնի ֆիզիկոսը իրեն բնորոշ ճշտապահությամբ նա ներկա էր գտնվում բոլոր նիստերին. սակայն ելույթ է ունեցել այնտեղ ընդամենը մեկ անգամ մեկ արտահայտությամբ "փակեք լուսամուտը"...

Վազգեն
02.04.2007, 03:55
Հայտնի ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը արդեն 16 տարեկան հասակում համալսարանի ֆիզ–մաթ ֆակուլտետի երկրորդ կուրսում էր սովորում։ Ասպիրանտուրա ընդունվելուց հետո էլ ընդամենը կես տարվա ընթացքում է թեկնածուականը գրում։ Բայց այն այնքան բարձր մակարդակի է լինում, որ 20 տարեկան Սերգեյին միանգամից դոկտորականի կոչում են տալիս։

teleport
03.04.2007, 00:52
Հայտնի ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը արդեն 16 տարեկան հասակում համալսարանի ֆիզ–մաթ ֆակուլտետի երկրորդ կուրսում էր սովորում։ Ասպիրանտուրա ընդունվելուց հետո էլ ընդամենը կես տարվա ընթացքում է թեկնածուականը գրում։ Բայց այն այնքան բարձր մակարդակի է լինում, որ 20 տարեկան Սերգեյին միանգամից դոկտորականի կոչում են տալիս։

Հետաքրքիրը գիտես ինչնա , որ հայտնի ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը
համալսարանըմ լավ չի սովորել: Երբ արդեն դուրս մնալու շեմին է եղել , մտել է ամբիոն , ամբիոնի վարիչի ականջին է նստել: Ամբիոնի վարիչը տեսնում է , որ պրծում չունի Սերգեյ Մերգելյանից , մի հատ խնդիր տալիս և ասում է մինչև հաջորդ օրը առավոտ ժամանակ:
Հաջորդ օրը ժամը 8:00 -ից Մերգելյանը ամբիոնի դուռը սպասում է վարիչին:
Ամբիոնի վարիչը տեսնում ու զարմանում է: Կանչում է ամբիոն , ու համոզվում , որ խնդիրը լուծել էր Մերգելյանը: Պարզվում է , որ վարիչը չլուծված խնդիր էր տվել :
Եվ այսպես Մերգելյանը դառնում է
Սերգեյ Մերգելյան:

Էս պատմությունը պատմել էր Մերգելյանի մոտ աշխատողներից մեկը , որը մեր դասախոսն էր :

Վազգեն
03.04.2007, 05:40
Հետաքրքիրը գիտես ինչնա , որ հայտնի ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը
համալսարանըմ լավ չի սովորել: Երբ արդեն դուրս մնալու շեմին է եղել , մտել է ամբիոն , ամբիոնի վարիչի ականջին է նստել: Ամբիոնի վարիչը տեսնում է , որ պրծում չունի Սերգեյ Մերգելյանից , մի հատ խնդիր տալիս և ասում է մինչև հաջորդ օրը առավոտ ժամանակ:
Հաջորդ օրը ժամը 8:00 -ից Մերգելյանը ամբիոնի դուռը սպասում է վարիչին:
Ամբիոնի վարիչը տեսնում ու զարմանում է: Կանչում է ամբիոն , ու համոզվում , որ խնդիրը լուծել էր Մերգելյանը: Պարզվում է , որ վարիչը չլուծված խնդիր էր տվել :
Եվ այսպես Մերգելյանը դառնում է
Սերգեյ Մերգելյան:

Էս պատմությունը պատմել էր Մերգելյանի մոտ աշխատողներից մեկը , որը մեր դասախոսն էր :

Չեմ զարմանա, որ հենց այդպես էլ լիներ: :) Երևի ոչ թե լավ չէր սովորում, որովհետև չէր կարողանում, այլ ուղղակի անտարբեր էր շատ ոչ-մաթեմատիկական առարկաների նկատմամբ, իսկ մաթեմատիկայի առարկաներն էլ չափից դուրս հեշտ էին իր համար ու դանդաղ տեմպով էին դասավանդում:

Վազգեն
06.04.2007, 08:23
Ն.Ք. առաջին դարում, այսինքն Արտաշեսյան թագավորության ժամանակ, Հայաստանի բնակչությունը կազմել է աշխարհի բնակչության ավելի քան 2 %-ը: Դա եղել է առավելագույնը::)
Դրանից հետո Հայաստանի բնակչության տոկոսն անընդհատ նվազել է: :( Նույնիսկ այն ժամանակ (11-րդ դար), երբ Հայաստանի հայազգի բնակչության բացարձակ թիվը հասել է առավելագույնի, նրա տոկոսը հավասարվել է1,5-ի:

Վազգեն
21.04.2007, 08:25
Երկրներ կան, որոնք ընդհանրապես չեն ընդունում Իսրայելի անձնագրերը: Դրանցից են օրինակ Ալժիրը, Բանգլադեշը, Իրանը, Կուվեյտը, Լիբանանը, Սիրիան, Եմենը:
Կան երկրներ, որոնք ոչ միայն չեն ընդունում Իսրեյալական անձնագրերը, այլև թույլ չեն տալիս իրենց երկիր մուտք գործել նաև այն մարդկանց, ում անձնագրերում կա Իսրայելի վիզայի կնիք: Դրանցից են օրինակ Իրանը, Լիբանանը, Սիրիա,ն Եմենը:

Fantazy
21.04.2007, 11:51
Երբ մարդու քիթը փակում են նա, ոչ մի համ չի զգում, այսինքն չի կարող տարբերակել ոչ մի ուտելիք:

Օձը լսողություն չունի, նա միայն շարժումներն է զգում: Դրա համար են ասում, երբ օձ ես տեսնում քարանալ է պետք:

Ուլուանա
22.04.2007, 21:25
Թագավորական ընտանիքի երեխաներին չարությունների համար չէին պատժում, այդ պատիժը նրանց փոխարեն կրում էին ծառաները... :' Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 4-րդը 1607 թվականին թույլատրեց պատժել երեխաներին։

Գոռ Ջան - Հայ
27.05.2007, 01:10
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառի հնդիկ մասնագետներից մեկը ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել է նոր երևույթ, որը կարող է մեծ խթան հանդիսանալ տեղեկատվական տեխնոլոգիաներում:
Ըստ նրա , սօիտակուցային բակտերիաները պարունակում են որոշակի էներգիա, որը լուսային իմպուլսի տեսքով կարող է անջատվել բակտերիայից, հատուկ լազերային ազդեցության դեպում: Ու փորձերի վրա հիմնվելով, նա ենթադրել է , որ նման տիպի բակտերիաները կարելի է օգտագործել կոմպակտ դիսկերի արտադրության տեխնոլոգիաներում, ու ստանալ մոտ 50Գբ հիշողությամբ սկավռակներ…
Հետաքրքիրա...:think

Firegirl777
27.05.2007, 16:56
Իրոք սենսացիոն հայտարարություն է, մնում է սպասել իրագործմանը

Վազգեն
02.06.2007, 02:54
Նարդի՝ երեքով
Հայ գյուտարար Ն. Ներսիսյանի գյուտն է։ Նարդին պարսկական խաղ է, սա էլ կարելի է Հայկական Նարդի անվանել։:P

http://express.am/panorama20.html#2

BOBO
05.06.2007, 20:07
ԶԱՐՄԱՆԱԼԻ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԱՊՈԼԵՈՆ-ՀԻՏԼԵՐ
Նապոլեոնը ծնվել է 1760 թվականին, Հիտլերը՝ 1889-ին:
Տարբերությունը՝ 129 տարի:
Նապոլեոնը Վիեննա է մտել 1809 թվականին, Հիտլերը՝ 1938-ին:
Տարբերությունը՝ 129 տարի:
Նապոլեոնը իշխանության գլուխ է անցել 1804 թվականին, Հիտլերը 1933-ին:
Տարբերությունը՝ 129 տարի:
Նապոլեոնը պատերազմ է սկսել Ռուսաստանի դեմ 1812 թվականին, Հիտլերը՝ 1941-ին:
Տարբերությունը՛ 129 տարի:
Նապոլեոնը տանուլ է տվել պատերազմը 1816 թվականին, Հիտլերը՝ 1945 թ.:
Տարբերությունը՝ 129 տարի:
Երկուսն էլ իշխանության գլուխ են անցել 44 տարեկան հասակում։
Տարբերությունը՝ 129 տարի::D

ԼԻՆԿՈԼՆ-ՔԵՆԵԴԻ
Լինկոլնը ԱՄՆ-ի պրեզիդենտ է դարձել 1860 թվականին, Քենեդին՝ 1960-ին:
Տարբերությունը 100 տարի:
Երկուսն էլ սպանվել են իրենց կանանց ներկայությամբ:
Լինկոլնի հետնորդը Տոնսոն էր, Քենեդու հետնորդը նույնպես Ջոնսոն էր:
Առաջին Ջոնսոնը ծնվել է 1808 թվականին, երկրորդը՝ 1908-ին:
Տարբերությունը՝ 100 տարի:
Լինկոլնի ենթադրյալ սպանողը՝ Ուիկը, ծնվել է 1829 թվականին, Քենեդու ենթադրյալ սպանողը՝ Օսվալդը, 1929-ին:
Տարբերությունը՝ 100 տարի:
Լինկոլնի քարտուղարը եղել է Քենեդի, որը խորհուրդ է տվել սպանության օրը թատրոն չգնալ, Քենեդիի քարտուղարը եղել է Լինկոլն, որը խորհուրդ է տվել հետաձգել Դալլասյան ուղևորությունը:

Մանե
05.06.2007, 20:11
վայ,էս մասին մեր ռուսերենի դասատուն պատմել էր:)
Իրոք չափից դուրս շատ են պատահականությունները:oy

koekto
05.06.2007, 21:40
ԶԱՐՄԱՆԱԼԻ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԱՊՈԼԵՈՆ-ՀԻՏԼԵՐ
Նապոլեոնը ծնվել է 1760 թվականին, Հիտլերը՝ 1889-ին:
Տարբերությունը՝ 129 տարի:
Նապոլեոնը Վիեննա է մտել 1809 թվականին, Հիտլերը՝ 1938-ին:
Տարբերությունը՝ 129 տարի:
Նապոլեոնը իշխանության գլուխ է անցել 1804 թվականին, Հիտլերը 1933-ին:
Տարբերությունը՝ 129 տարի:
Նապոլեոնը պատերազմ է սկսել Ռուսաստանի դեմ 1812 թվականին, Հիտլերը՝ 1941-ին:
Տարբերությունը՛ 129 տարի:
Նապոլեոնը տանուլ է տվել պատերազմը 1816 թվականին, Հիտլերը՝ 1945 թ.:
Տարբերությունը՝ 129 տարի:
Երկուսն էլ իշխանության գլուխ են անցել 44 տարեկան հասակում։
Տարբերությունը՝ 129 տարի::D

ԼԻՆԿՈԼՆ-ՔԵՆԵԴԻ
Լինկոլնը ԱՄՆ-ի պրեզիդենտ է դարձել 1860 թվականին, Քենեդին՝ 1960-ին:
Տարբերությունը 100 տարի:
Երկուսն էլ սպանվել են իրենց կանանց ներկայությամբ:
Լինկոլնի հետնորդը Տոնսոն էր, Քենեդու հետնորդը նույնպես Ջոնսոն էր:
Առաջին Ջոնսոնը ծնվել է 1808 թվականին, երկրորդը՝ 1908-ին:
Տարբերությունը՝ 100 տարի:
Լինկոլնի ենթադրյալ սպանողը՝ Ուիկը, ծնվել է 1829 թվականին, Քենեդու ենթադրյալ սպանողը՝ Օսվալդը, 1929-ին:
Տարբերությունը՝ 100 տարի:
Լինկոլնի քարտուղարը եղել է Քենեդի, որը խորհուրդ է տվել սպանության օրը թատրոն չգնալ, Քենեդիի քարտուղարը եղել է Լինկոլն, որը խորհուրդ է տվել հետաձգել Դալլասյան ուղևորությունը:
Սպանության ժամանակ Քենեդին եղել է Լինկոլն մակնիշի մեքենայով:

BOBO
05.06.2007, 22:25
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Մարդու ուղեղի կեղևում պարփակված Է նույնքան մտավոր Էներգիա, որքան ֆիզիկական Էներգիա Է պարունակում ատոմի միջուկը», այս խոսքերը պատկանում են կանադացի գիտնական Գ. Սելյեին:

Հուլիոս Կեսարը և Ալեքսանդր Մակեդոնացին անուն առ անուն գի¬տեին իրենց բոլոր զինվորներին, մոտ 30 հազար մարդու: Այդպիսի ըն¬դունակությամբ Էր օժտված պարսից արքա Կյուրոսը: Հույն նշանավոր ճառախոս Մեֆիստոկլեսը անձամբ ճանաչում Էր և անուն առ անուն գիտեր հունական մայրաքաղաքի 20 հազար բնակիչներից յուրա¬քանչյուրին:

Սենեկան ընդունակ Էր կրկնելու մեկ անգամ լսած և իրար հետ կապ չունեցող միանգամայն տարբեր 2 հազար բառ:

Մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերը ապշեցնում էր թվերի անսովոր հիշողությամբ: Նա հիշում էր մինչև հարյուրը եղած բոլոր թվերի առա¬ջին վեց աստիճանները։

Ակադեմիկոս Իոֆֆեն հիշողությամբ օգտվում էր լոգարիթմների աղյուսակից:

Ակադեմիկոս Չապլիգինը կարող էր անսխալ ասել այն հեռախոսի համարը, որով պատահաբար զանգահարել էր 5 տարի առաջ միայն մեկ անգամ:

Ալյոխինը հիշողությամբ, «աչքերը փակ», կարող էր շախմատ խա¬ղալ 40 խաղընկերների հետ:

Ոմն է. Գաոն անգիր գիտեր այն բոլոր 2500 գրքերը, որ կարդացել էր իր ողջ կյանքում:

Քանդակագործ Լինա Պոյը ամբողջովին կորցնելով տեսոդությունը, շարունակել է ստեղծագործել և քանդակել է ավելի քան 100 արձանիկներ:

Մոցարտը կարող էր ճշգրտորեն նոտագրել միայն մեկ անգամ լսած ծավալուն և բարդ պիեսը:

BOBO
05.06.2007, 23:10
ԱՄԵՆԻՑ ՇԱՏ

Ամենից շատ կարտոֆիլ ուտում են պարագվայցիները: Յուրաքանչյուր բնակիչ տարեկան ուտում է 225 կգ կարտոֆիլ:

Ամենից շատ շաքար օգտագործում են Կոստա Ռիկայի բնակիչները, յուրաքանչյուր շնչին տարեկան բաժին է ընկնում է 60 կգ շաքար:

Ամենից շատ միս օգտագործում են նորզելանդացիները, յուրա¬քանչյուր բնակչի տարեկան բաժին է ընկնում 117 կգ միս։

Ամենից շատ գարեջուր խմում են չեխերը: 126 լիտր, ահա նրանց տարեկան չափաբաժինը։

Ալկոհոլի մեծ բաժինն ընկնում է Հարավային Աֆրիկայի սպիտակամորթներին: Նրանցից յուրաքանչյուրը տարեկան խմում է 8.2 լիտր մաքուր սպիրտ:

Ամենից շատ կոնֆետեղեն են ուտում անգլիացիները՝ տարեկան 14,1 կգ կոնֆետ յուրաքանչյուրին:

Սուրճ ամենից շատ օգտագործում են շվեդները: Ամեն մի շվեդադացու տարեկան բաժին է ընկնում 12 կգ սուրճ:

Խմելու ջուր ամենից շատ օգտագործում են ամերիկացիները: Նրանք օրական օգտագործում են 2 միլիոն 100 հազար տոննա ջուր:

Հյուրերին ամենամեծ ճաշաբաժին է մատուցվել բեդուինների հարսանիքում: Դա պատրաստվել է այսպես, խաշած ձվերը դրվել են ձկան փորի մեջ, ձկները՝ եփած ճտերի մեջ, ճտերը՝ եփած ոչխարների մեջ, իսկ ոչխարները դրել են ուղտի մեջ։

Ջայլամի մեկ ձվով ձվածեղ են մատուցում 10 մարդու, քանի որ մեկ ձուն հավասար է հավի 20-25 ձվի:

BOBO
07.06.2007, 19:14
Ամենալայն ծառուղին գտնվում է Կալիֆոռնիայում: Նրա լայնությունն անցնում է 140 մետրից:

Ամենաճշգրիտ մեխանիկական ժամացույցը պատրաստվել է 1955 թ. Կոպենհագենի քաղաքապետարանի համար: Նրա սխալը 300 տարում կարող է կազմել ընդամենը
0,5 վայրկյան:

1834 թվականին Գլազգոյի համալսարան ընդունվեց աշխարհի ամենաերիտասարդ ուսանողը՝ 10-ամյա Ուիլյամ Թոմսոնը, հետագայում մեծ գիտնական դարձած լորդ
Կելվինը:

Ամենալայնը Կիոն ջրվեժն է Լաոսում: Նրա բարձրությունը ընդամենը 15-21 մետր է, իսկ լայնությունը մոտ 11 կմ:

Ամենաստույգ կշեռքը գերմանական արտադրության «Սարտորի– ուս-4108» էլեկտրոնային փոքրիկ կշեռքն է: Նրանից հետ է մնում հոլանդական «Ֆիլիպս» ֆիրմայի պատրաստած կշեռքը, որը կարող է չափել գրամի մինչև հարյուրմիլիոներորդական մասը:

Ամենակատաղի ձկներ են համարվում Հարավային Ամերիկայի խոշոր գետերի պիրանիաները, որոնք հարձակվում են այն բոլոր էակների վրա, որոնք ջրում կտրուկ շարժումներ են անում: 1981 թ. սեպտեմբերին նրանք կերան բրազիլական Օբիդոս նավահանգստի մոտ խորտակված նավի 300-ից ավելի ուղևորներին:

Ամենաձեռներեց «մայրիկը» ԱՍՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Կոմպտոնի քաղաքացուհի ոմն Բարբարա Ջեյն Վիլյսսմսն է, որը 1971 թվականից մինչև 1978 թվականը կեղծված փաստաթղթերի միջոցով հանդես գալով 8 տարբեր ազգանուններով, քառորդ միլիոն դոլար նպաստ է ստացել իր 70 երեխաների համար։

Ցամաքային օձերից ամենաթունավորը Ավստրալիայում հանդիպող երկու մետրանոց տափակագլուխ օձն է։

Ամենապայծառ աստղագիտական օբյեկտը հայտնաբերել է գերմանացի աստղագետ Գ. Կյուրը։ Օբյեկտը գտնվում է 10 միլիարդ լուսատարի հեռավորության վրա:

Աշխարհի ամենալուռ վայրը հեռախոսային «Բելլ» ընկերության ձայնամեկուսիչ սենյակն է, ուր կլանվում է ձայնային հաճախականության 99,98 տոկոսը:

Տոկիոյի 11 մլն բնակիչներին քաջ հայտնի է, որ իրենք շնչում են աշխարհի ամենակեղտոտ օդը: 75.000 գործարանային ծխնելույզների՝ խեղդող ծուխը և 1,5 մլն ավտոմեքենաների արտանետած գազերը աղտոտում են Տոկիոյի օդն ավելի շատ, քան աշխարհի մյուս քաղաքներում: Ամեն ամիս Տոկիոյի մեկ քառակուսի կիլոմետրի վրա «տեղում» է 24 տոննա մուր՝ Նյու Յորքի 17 տոննայի դիմաց: Փողոցային երթևեկություն կարգավորողները հարկադրված են պարբերաբար ընդհատել իրենց ծառայությունը թթվածին շնչելու նպատակով:
Սրճարաններում ու խանութներում տեղադրված են թթվածնային ավտոմատներ, որոնցից թթվածնի շիթ է ցայտում՝ 25 ցենտ վճարով: Այն օրերին, երբ քաղաքի վրա իջնում է ծխի և մառախուղի ամպը, աշակերտները դպրոց են գնում՝ դեմքներին թանզիֆե դնչկալներ կապած: Սակայն դա՛ էլ չի օգնում: Դպրոցներից մեկի տնօրինության հաղորդման համաձայն՝ աշակերտների մեկ հինգերորդը տառապում է աչքերի ու քթըմպանի հիվանդություններով:

Աշխարհում ամենից շատ՝ 27 անգամ, ամուսնացել է կալիֆոռնիացի նախկին բապտիստ, հոգևորական Գլինն Սկոտտի Ուոլֆը՝ (ծնվ. 1908 թ. հուլիսի 25-ին): Առաջին անգամ նա ամուսնացել է 1927 թվականին: Նրա վերջին կինը (ծնվ. 1970 թ. դեկտ. 29-ին) ծագումով ֆիլիպինցի Դեյզի Դելգադոն էր, իսկ ամենատարեց կինը 38 տարեկան էր: Այդ ամուսնություններից ծնվել է 41 երեխա: Ուոլֆն ունեցել է ընդամենը 25 զոքանչ, որովհետև իր կանանցից երկուսի հետ ամուսնացել էր երկրորդ անգամ:

Հանրահայտ ծխողների ցուցակը գլխավորում են Չերչիլը, Ֆրոյդը, Նյուտոնը, Տվենը։ Հաշիշ կամ մարիխուանա փորձել են Պյութագորասը, Հյուգոն, Բոդլերը, Մալարեմեն, Նիցշեն, Ապոլիները, Ջոն Քենեդին, Փոլ Սաք Քարթնին։ Թմրադեղեր (կոկաին, հերոին և այլն) օգտագործել են Ջոն Լենոնը, Քեն Քիսին, Փիթեր Ֆոնդան, Հեկտոր Բեռլիոզը, էդգար Պոն, Չարլզ Դիկկենսը, Ֆրոյդը, Հերման Գյորրնգը, Ջանիս Զոփլինը, Սառա Բեռնարը, Ջեյմս Ջոյսը և այլոք։

Երբեք չամուսնացած հանրահայտ մարդկանց թվում են Ջեյն Օսթենը, Բեթհովենը, Շոպենը, էմիլի Դիքենսոնը, Հենրի Ջեյմսը, Թուլուզ-Լոտրեկը, Թորոն, Վոլտերը, Շոպենհաուերը։

1986 թվականին Բանգլադեշում ամուսնացրել են մի 11 ամսական տղայի և 3 ամսական աղջկա, որպեսզի վերջ տրվի երկու ընտանիքների միջև 20-ամյա թշնամությանը:

«Գինեսը» վաճառված գրքերի մեջ ռեկորդակիր է, եթե այդ գրքերը շարենք իրար գլխի, բարձրությունը 168 անգամ կգերազանցի էվերեստին։

Մանոն
27.10.2007, 09:50
Ճապոնացիները համարվում են ամենաաննախանձ մարդիկ երկրի վրա և ամենաերջանիկը՝ ամուսնության մեջ: Երբ մի ճապոնացու հարցնում են, թե ո՞րն է իր հոգևոր հավասարակշռության գաղտնիքը, նա պատասխանում է.
«ինձ այնքան է զբաղեցնում այն ուղին, որով գնում եմ, և այնպես է հուզում թե ու՞ր է այն ինձ տանելու, որ ժամանակ չի մնում նայելու կողքի ուղիներին և վախենալու, թե որևէ մեկը ավելի արագ շարժվելով առաջ չի՞ ընկնում արդյոք ինձնից»:

Cassiopeia
02.11.2007, 13:09
Գերմանացի գիտնական հայագետ Բերտնիսին հարցնում են.
– Ի՞նչ եք կարծում, ինչու աշխարհի բոլոր եկեղեցիները լի են նկարներով, իսկ հայկական եկեղեցին՝ ոչ:
– Քանզի հայերը գիր են ունեցել քրիստոնեություն դավանելու համար՝ մյուս ազգերի համեմատ, որոնք նկարներն են օգտագործել այդ նպատակով:

Ուրվական
23.06.2008, 22:13
Ալյասկայի դրոշակը ստեղծել է 13 տարեկան պատանի...
Մոնակոյի ազգային նվագախումբն ավելի մեծաքանակ է, քան նրա բանակը...
Իտալական Սիենայում չի թույլատրվում լինել մարմնավաճառ, եթե քո անունը Մարիա է...
Նեղոսը սառցակալել է երկու անգամ՝ 9-րդ և 11-րդ դարերում...
Միակ երկիրը, որտեղ 1983 թվականին րի գրանցվել ոչ մի ծնելիության դեպք, Վատիկանն է...

Շարունակելի...

Ուրվական
03.07.2008, 22:34
386-րդ աշխարհահռչակ պրոցեսորը այդպես է անվանվել, քանի նրա ստեղծման օրը Ինտել ֆիրմայի հետազոտական կենտրոնի աղբամանում եղել է 385 փչացած պրոցեսոր…:hands
“Ձեռքի” համակարգչի միտքը ծագել է Compaq ֆիրմայի ինժեներների մոտ, երբ նրանք զզվել են քարշ տալ զանազան պայուսակներ…
Գարեջուրը ծարավը չի հագեցնում…
Երկնագույն կետն ուտում է 3 տոննա սնունդ օրեկան…:o
Հին Հռոմում, եթե հիվանդը մահանում էր վիրահատությոան ժամանակ, բժշկի ձեռքը կտրում էին…
Աշխարհի ամենանեղ փողոցը գտնվում է իտալական Ռիպատրանսոնում: Նրա լայնությունը տեղ-տեղ հասնում է 38 սմ-ի…
Լաս-Վեգասի կազինոներում ժամացույցներ չկան…
Չուկչաների լեզվով ձյունը ասելու համար կա մոտ 20 բառ…:P
Երկրի կենդանի էակների 70 տոկոսը բակտերիաներ են…
Էգ շունը կծում է ավելի շատ, քան որձը…
Շնաձկները քաղցկեղի նկատմամբ իմունիտետ ունեն…
Միակ կաթնասունը, որ կարող է թռչել` չղջիկն է…
Միակ կենդանին, որ զբաղվում է սեքսով հաճույքի համար բացի մարդուց` դելֆինն է…
Նապոլեոնը տառապում էր այլուրոֆոբիաով` կատուների վախով…
Ալեքսանդր Բելլը` հեռախոսը հայտնաբերողը, երբեք չի զանգել ին մորն ու կնոջը` նրանք խուլ են եղել…
Շիմպանզեն միակ կենդանին է, որ կարող է ճանաչել իրեն հայելում…

Kuk
03.07.2008, 22:47
Իմիջիայլոց միակ երկիրը, որտեղ 1983 թվականին րի գրանցվել ոչ մի ծնելիության դեպք, Վատիկանն է...


Մի րոպե:o ճիշտ հասկացա՞՝ էդ ամբողջ տարվա մեջ ընդհանրապես մարդ չի ծնվե՞լ:o

Ուրվական
03.07.2008, 22:52
Մի րոպե:o ճիշտ հասկացա՞՝ էդ ամբողջ տարվա մեջ ընդհանրապես մարդ չի ծնվե՞լ:o

Ուհու, մարդ չի ծնվել: Դե, Վատիկանը ինչքան ա, 5000 մարդ, համարյա սաղ հոգևորականներ, կամ նրանց մոտ կանգնած մարդիկ, հնարավոր ա, էլի, հեռավոր 1983թ:

Mari
04.07.2008, 21:59
1. Նապոլեոն Բոնապարտը ծնվել է 1760թ-ին, իսկ Ադոլֆ Հիտլերը՝ 1889-ին: Նրանց ծնունդերի միջև տարբերությունը կազմում է 129 տարի:
2. Նապոլեոնը իշխանության գլուխ եկավ 1804 թ-ին, իսկ Հիտլերը՝ 1933-ին: Տարբերությունը կազմում է 129 տարի:
3. Նապոլեոնը Վիեննա մտավ 1809-ին, Հիտլերը՝ 1938թին: Տարբերությունը՝ 129 տարի:
4. Նապոլեոնը Ռուսաստանի վրա հարձակվեց 1812թ-ին, իսկ Հիտլերը՝ 1941-ին: Դարձյալ 129 տարի:
5. նապոլեոնը այդ պատերազմը տանուլ տվեց 1816թ-ին, իսկ Հիտլերը՝ 1945-ին: Տարբերությունը կրկին 129 տարի է:
6. Եվ մեկ զուգահեռ ևս. նրանք երկուսն էլ իշխանության գլուխ եկան, երբ 44 տարեկան էին: Երկուսն էլ Ռուսաստան մտան, երբ 52 տարեկան էին, և վերջապես երկուսն էլ տապալվեցին, երբ լրացել էր նրանց 56 տարին:
7. Լինկոլնին սպանող Ուինսը ծնվել է 1829թ-ին:
Քենեդուն սպանող /ենթադրյալ/ Օսվալդը ծնվել է 100 տարի անց՝ 1929թ-ին:


Հ. Գ. Իմիջիայլոց շատ հետաքրքիր թեմա է: Շնորհակալություն հեղինակին:)

Երկնային
04.07.2008, 23:36
Աշխարհի ամենատարածված անունը Աննան է. այն կրում են մոտ 100 մլն կին, իսկ տղամարդկանց մեջ ամենատարածվածը Մուհամեդն է…

Լաս Վեգասը տիեզերքից երևում է որպես ամենապսպղուն կետը Երկրի վրա…

Բրազիլիայում ապրում են թիթեռներ, որոնք ուժեղ հետ են արձակում… դրա համար նրանց հատուկ տանն են պահում, որ տանը հաճելի բույր լինի… :love

Դելֆինները միայն մի աչքն են փակում քնելուց…[/I]

Fedayi
04.07.2008, 23:42
[I]Իմիջիայլոց, աշխարհի ամենատարածված անունը Աննան է. այն կրում են մոտ 100 մլն կին, իսկ տղամարդկանց մեջ ամենատարածվածը Մուհամեդն է…


Հայաստանում աղջիկների ամենատարածված անունն Անին է:
Իրոք, լավ անուն է: :love

Երկնային
04.07.2008, 23:48
Չինական հիերոգլիֆներից այն մեկը, որ խորհրդանշում է «դժվարություն, տհաճություն», պատկերված է որպես երկու կին մի հարկի տակ… :think

Դեկադա
05.07.2008, 08:10
1.Էլեկտրական աթոռը հայտնագործվել է դանտիստի կողմից:

2.Ձախլիկները համարյա ինը տարի քիչ են ապրում քան մյուսները:
3.Բոլոր սպիտակ արջերը ձախլիկ են:
4.Չինաստանում անգլերեն խոսող ավելի շատ մարդ է բնակվում, քան ԱՄՆ-ում:
5.Կատվի մեզը ունի գիշերը լույս արձակելու հատկություն:oy
6.Յուրաքանչյուր անգամ լիզելով փոստային դրոշմանիշ` կարող եք ընդունել 0,1 կալորիա:

Mari
05.07.2008, 09:21
Ինչպես գիտենք, ԱՄՆ-ում բացի երկրի ընդհանուր օրենքներից գոյություն ունեն նաև նահանգային և նույնիսկ քաղաքային առանձին օրենքներ, որոնք բավականին տարօրինակ և անհեթեթ են: Ահա դրանցից մի քանիսը՝
Չիկագոյում օրենսդրությունն արգելում է գրկել հարևանուհուն, առանց նրա համաձայնության:
Կալիֆորնիայում դիմակով դիմակահանդես գնացողը պետք է նախօրոք ստանա ոստիկանության թույլատվությունը:
Լոս-Անջելեսում չի թույլատրվում տանը պահել... գետաձի:D
Կալիֆորնիայում մկան թակարդից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ մուկ բռնելու թույլատվություն:
Բոստոն քաղաքում արգելվում է շներին ունենալ 25սմ-ից ավելի բարձրություն:
Միչիգանի նահանգում քամու դեմ թքելը համարվում է հանցագործություն:
Կանզաս նահանգում բնակիչներն իրավունք չունեն գլխարկների վրա «կրել» մեղու:think
Նյու-Յորքում կատեգորիկ կերպով արգելվում է ավանակին լողացնել տաշտակում:
Ֆիլադելֆիայում արգելված է պատուհանից դուրս նետել կանացի կիսաշրջազգեստը:
Վաշինգտոն նահանգի Վիլբուր քաղաքում այլանդակ ձիով զբոսնողը ստիպված կլինի 300 դոլար տուգանք վճարել:

Ուլուանա
07.07.2008, 08:22
Հայաստանում 5 ամենատարածված ազգանուններն են (հերթականությունը՝ ըստ տարածվածության աստիճանի).
1. Հովհաննիսյան
2. Հարությունյան
3. Սարգսյան
4. Խաչատրյան
5. Գրիգորյան։

ars83
22.07.2008, 16:59
Բացահայտելով օձերի և սարդերի վախի հոգեբանությունը

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=27529&d=1216729303

Քուինսլանդի համալսարանի գիտնականները հայտնաբերել են նոր փաստ, որը կարող է նրանց օգնել բացահայտել մեր ամենատարածված վախերը և նրանց պատճառները։

Հարյուրհազարավոր մարդիկ վախենում են օձերից և սարդերից։ Մինչև հիմա գիտնականները կարծել են, որ մենք զարգացման ընթացքում փեռք ենք բերել ոչսովորական կենդանիների նկատմամբ վախ։ Սակայն Քուինսլանդի համալսարանի (ՔՀ) Հոգեբանության դպրոցի հետազոտողները, հնարավոր է, ապացուցել են հակառակը։

Ըստ դոկտոր Հելենա Փըրքիսի, ՔՀ ուսումնասիրությունը կարող է աննախադեպ առաջխաղացում հանդիսանալ այն հարցի ընբռնման մեջ, թե ինչու են այս սողացող արարածներն շատերի մոտ վախ առաջացնում։

«Նախորդ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մենք այլ կերպ ենք արձագանքում օձերի և սարդերի նկատմամբ, քան այլ գրգռիչների, ինչպիսիք են օրինակ՝ ծաղիկները կամ սնկերը, կամ, նույնիսկ այլ վտանգավոր կենդանիները... կամ մեքենաները և հրացանները, որոնք նույնչափ վտանգավոր են»,– ասում է Փըրքիսը։

«Նախկինում սա բացատրում էին, ասելով, որ մարդիկ, էվոլյուցիայի շնորհիվ, հակված են վախ ունենալ որոշ բաներից, օրինակ՝ օձերից և սարդերից, որոնք վտանգ են ներկայացրել մեր նախնիներին։ Սակայն, մարդիկ շատ բացասական տեղեկատվություն են ստանում օձերի և սարդերի վերաբերյալ, և մենք ցույց ենք տալիս, որ սա ավելի հավանական պատճառ է նրանց վախի համար»։

Հետազոտության ընթացքում գիտնականները համեմատել են օձերի և սարդերի հետ շփման փորձ չունեցած մարդկանց ռեակցիան այդ կենդանիներն ուսումնասիրած մասնագետների ռեակցիայի հետ։

«Նախորդ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ օձերը և սարդերը վայրկենաբար գրավում են մարդու ուշադրությունը, և տեղեկատվության այս նախնական մշակման ընթացքում մարդու մոտ բացասական պատասխան (վախ) է ձևավորվում ազդակի նկատմամբ, որը ենթագիտակցության անուղղակի գործողություն է»,– ասում է Փըրքիսը։

«Մենք ցույց ենք տվել, որ, չնայած, օձերը և սարդերը բոլորի ուշադրությունը գրավում են միջավայրում, միայն գիտափորձի այն մասնակիցների մոտ, որոնք շփման փորձ չեն ունեցել դրանց հետ, ի հայտ է գալիս բացասական ռեակցիա»։

Ուսումնասիրության նպատակն է՝ անջրպետել ուշադրության գրավումը դրան ուղեկցող օրգանիզմի զգացմունքային պատասխանից, այսինքն, ցույց տալ, որ ձեր ուշադրությունը կարող է գրավվել՝ առանց բացասական զգացմունքային պատասխանի։

Փըրքիսն ասում է, որ հետազոտության արդյունքները կարող են զգալիորեն ավելացնել մեր գիտելիքը, թե ինչդեր ունեն ճանաչողական և զգացմունքային տարրական գործընթացները ձևավորման և խորացման մեջ։

http://www.sciencedaily.com/releases/2008/03/080320132646.htm

Հ.Գ. Մի խոսքով, այս գիտնականներն ասում են, որ մենք վախենում ենք օձերից և սարդերից, որովհետև մեզ մանկուց սովորեցրել են, որ նրանք վտանգավոր են :think

Երկնային
24.07.2008, 19:53
Բացահայտելով օձերի և սարդերի վախի հոգեբանությունը

Հ.Գ. Մի խոսքով, այս գիտնականներն ասում են, որ մենք վախենում ենք օձերից և սարդերից, որովհետև մեզ մանկուց սովորեցրել են, որ նրանք վտանգավոր են :think

հմմմ… :think
ես մի տեղ կարդացել եմ, որ մարդիկ մանր-մունր կենդանիներից վախենում են, որովհետև ենթագիտակցաբար վախ ունեն, որ դրանք կարող են իրենց օրգանիզմ մտնել, ասենք քթի, ականջների միջոցով…
չգիտեմ, բայց հավանական է թվում… :8

օձերը չեմ կարող ասել, բայց ինձ հաստատ չեն սովորեցրել սարդերից վախենալ, բայց ես սարդերից սարսափում եմ… :oy
փոքրիկ սարդ եմ տեսնում, ու տնով մեկ «մամա» եմ կանչում… :D

Chuk
24.07.2008, 23:42
Մոդերատորական: Վերջին մի քանի գրառումները միացվել են նոր բացված «Հետաքրքիր տեղեկություններ դեսից-դենից» թեմայից: Նախնական թեմայի վերնագիրը «Հետաքրքիր է» տարբերակից փոխվել է «Հետաքրքիր տեղեկություններ դեսից-դենից» վերնագրով, որն առավել լավ է ներկայացնում թեմայի բովանդակությունը:

ars83
25.07.2008, 11:19
Չհիտեի, որ արդեն այսպիսի թեմա կա։ Չուկ, շնորհակալություն այս թեմային միացնելու համար։

varduuhi
29.07.2008, 11:00
Բացահայտելով օձերի և սարդերի վախի հոգեբանությունը


Ի դեպ` օձերի մասին.
Օձերն իրենց մաշկի տակ ունեն դատարկ տարածություն, որը ջերմամեկուսիչ օդային բարձիկի դեր է կատարում: Այն պաշտպանում է օձերին ջերմային հարվածներից ու այրվածքներից:

varduuhi
29.07.2008, 11:47
Ագուտինն ու Վարումը կամուսնալուծվե՞ն

14:52 • 28.07.08
http://ads.tert.am/adlog.php?bannerid=293&clientid=97&zoneid=73&source=&block=0&capping=0&cb=cf49c9fe059fb83af1d569953d65f38a


http://www.tert.am/g_image.php?id=27501&tmb=3

Ռուսական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկի սիրո պատմությունը, հավանաբար, մոտենում է ավարտին: Լրագրողները նկատել են, որ Յուրմալայում անցկացվող «Նոր Ալիք» երգի փառատոնին Լեոնիդ Ագուտինն ու Անժելիկա Վարումը ոչ մի տեղ միասին չեն երևացել: Նրանք անգամ փառատոն են ժամանել առանձին:
Երկրորդ մրցութային օրվա ավարտից հետո Ագուտինն ընկերների հետ մեկնել է ռեստորան, մինչդեռ այդ ընթացքում Վարումը զվարճանում էր Թիմաթիի երեկույթին, որտեղից հյուրանոց է վերադարձել ուշ գիշերը՝ մի երիտասարդի հետ:
Այս ամենը ԶԼՄ–ներին թույլ է տվել եզրակացնել, որ զույգն այլևս միասին չէ։


Tert.am

ars83
18.08.2008, 13:36
Կան այգիներ, որտեղ սիրաբանելը, այսինքն՝ սիրո բառեր ասելը որոշ չափով թույլատրված է: Այդպիսին է հավանաբար լինելու նախագահական նստավայրի դիմաց գտնվող Սիրահարների այգին (նախկին՝ Պուշկինի): Իսկ ահա Սունդուկյանի անվան թատրոնը շրջապատող Անգլիական այգում սիրաբանելը արգելված է «բացարՑակապես»:

http://www.aravot.am/2008/aravot_arm/August/16/p1.jpg

Վերցված է «Առավոտ» օրաթերթի կայքէջից. http://new.aravot.am/am/articles//0/view/all

Արամ
18.08.2008, 14:48
Կան այգիներ, որտեղ սիրաբանելը, այսինքն՝ սիրո բառեր ասելը որոշ չափով թույլատրված է: Այդպիսին է հավանաբար լինելու նախագահական նստավայրի դիմաց գտնվող Սիրահարների այգին (նախկին՝ Պուշկինի): Իսկ ահա Սունդուկյանի անվան թատրոնը շրջապատող Անգլիական այգում սիրաբանելը արգելված է «բացարՑակապես»:

http://www.aravot.am/2008/aravot_arm/August/16/p1.jpg

Վերցված է «Առավոտ» օրաթերթի կայքէջից. http://new.aravot.am/am/articles//0/view/all

:hands

Vive L'Armenie
21.08.2008, 18:10
... Ձյունը
Իսկ դուք գիտե‘ք, որ առաջին ձյունը ոչ թե ձմռանը տեղածած ձյունն է, այլ մարտին տեղացած առաջին ձյունը և հենց այն է իրականացնում մեր իղձերն ու ցանկությունները: Սա պայմանավորված է նրանով, որ հնում շատ ժողովուրդներ Նոր տարին նշել են մարտի մեկին, ապա և կախարդական էլ համարվել է հենց մարտի առաջին ձյունը:
Իսկ դուք գիտե‘ք, որ եթե դրամապանակը պահեք ձյան տակ, ապա ֆինանսական դրությունը կբարելավվի,եթե բերանով որսաք ձյան փաթիլները, ապա ամուր առողջություն կունենաք, իսկ եթե կոնկրետ ցանկություն չունեք, ապա ձյան տակ պահեք ձեր լուսանկարը և ձեր կյանքը կբարելավվի...

P.S. Փորցե՛ք, միգուցե ստացվի՞ :P :D

Դեկադա
22.08.2008, 16:54
]Ամենամեծ ականջներն ուներ շոտլանդացի Կոլին Մակբրեդինը: նրա ականջների երկարությունը հասնում էր 22 սմ- ի:Նա լսում էր, թե ինչպես 300մ հեռավորության վրա ասեղն ընկնում է ներքնակի վրա:
Ամենապատանի օդաչուն է եղել Կոդի Լոկը, որը 1983թ. 9 տարեկան 316 օրական հասակում օդ է բարձրացրել < Սեսնա 150> ինքնաթիռը Մեքսիկա քաղաքի մերձակայքում:
Առաջին մարդը, ով թռել է օդապարիկով, ֆրանսիացի Ֆրանսուա Պիլոտրե դե Ռոզեն էր, որը 1783թ. Հոկտեմբերին 26մ բարձրացավ Ժոզեֆ և Էտիեն Մոնգոլֆիե եղբայրների կառուցած տաք ծխով լցված < Մոնգոլֆիերով>:
Առաջին հանրագիտարանը մ.թ.ա.370թ. Աթենքում կազմել է Պլատոնի զարմիկ Սփեյզիփուսը / մ.թ.ա. 4008- 338թ./:
Ժավել բառն առաջացել է Փարիզի մոտ գտնվող գյուղաքախաքի անվանումից:
Հայտնի օծանելիք օդիկալոնն իր անունը ստացել է ֆրանսիական քաղաքից, որն այսօրվա գերմանական Քյոլն քաղաքն է:

Vive L'Armenie
23.08.2008, 20:17
Հեթեետաքրքիր է...

Իսկ դուք գիտե‘ք, որ ձնագնդի խաղալը նույնպես կարելի է վերածել մոգական և իմաստավոր զվարճանքի: Ամեն մի գունդը պատրաստելիս ցանկություն ուղղեք նրան, ում վրա պատրաստվում եք նետել այն: Եթե ձնագունդը դիպչի նրան, ուրեմն ցանկությունը կիրականանա, եթե վրիպի, ուրեմը ձեր ցանկությունը անկեղծ չէր: Զգույշ եղեք ոչ բարի ցանկություն հղելուց, քանի որ, եթե նետված ձնագնդից նույնիսկ մեկ փաթիլ ընկնի ձեր վրա, ապա այդ ցանկությունը կշրջվի ձեր վրա:
Իսկ դուք գիտե‘ք, որ եթե ձնագունդ պատրաստելիս երազանք պահեք և ձնագունդը նետեք ուսի վրայով, ապա եթե գետնին ընկնելով այն ամբողջական մնա ցանկությունը կիրականանա, եթե մի փոքր մաս պոկվի պետք է պայքարել ձեր ցանկության իրականացման համար: Իսկ եթե այն փշրվի, ապա ձեր ցանկությունը չի իրականանա:
Իսկ դուք գիտե‘ք, որ եթե հարսանիքի ժամանակ ձյուն է տեղում, ապա այն նորապսակներին խոստանում է հավերժական միասնություն և երջանկություն..:love

Vive L'Armenie
25.08.2008, 10:59
Սուրբ Սարգիս

Հունաստանում քրիստոնյա ամուսիններ էին ապրում, որոնք ունեին Սարգիս անունով մի որդի: Տղան գեղեցկատես էր, ամրակազմ, բարի, ազնիվ ու քաջ: Լավ ծանոթ էր Աստվածաշնչին: Բոլորի սիրելին էր նա, որովհետև պաշտպանում էր թույլերին, աղքատների ու կարիքավորների համար ուտելի էր հայթայթում: Սարգսին օգնում էր մոտակա ամրոցում բնակվող իշխանի դուստրը: Նրանք մտերիմ ընկերներ էին, և տարիների ընթացքում այդ մտերմությունը վերածվեց սիրո: Եկավ ժամանակը և Սարգիսը ծառայության կանչվեց հռոմեական բանակ: Կռիվների ցուցաբերած արտակարգ քաջության համար նրան շնորհվում է իշխանական տիտղոս և հայրենի տուն վերադառնալու իրավունք: Սանը նա տեղեկանում է, որ իշխանն արգելել է աղջկան հանդիպել իր հետ` քրիստոնյա լինելու պատճառով: Սարգիսը որոշում է հանդիպել աղջկա հորը: Քաջարի իշխանը` ոսկեզօծ սախավարտով ու սպառազեն, հեծնում է ճերմակ ձին ու գնում իշխանի ապարանք: Օրիորդի հայրը պահանջում է, որ տղան հրաժարվի իր հավատից, եթե ուզում է ամուսնանալ իր աղջկա հետ:
-Կա միայն մեկ ճշմարիտ Աստված: Եթե իմանանք Հիսուսի մասին, ապա ինքներդ կհորդորեք բոլորին պաշտել նրան, - պատասխանում է Սարգիսը:
-Ինչպես կարելի է ուրանալ Զևսին, Արտեմիսին, Աֆրոդիտեին, - բարկանում է իշխանը:
Երիտասարդը հեռանում է ամրոցից: Իմանալով հոր պայմանը` աղջիկը հուսահատվում է և տխրում, որովհետև լավ գիտեր Սարգիսի անկոտրում կամքը:
Օրերը անցնում էին, իսկ օրիորդը տանջվում էր. <<Մի թե սիրեցյալը մոռացավ իրեն>>: Կասկածները տանջում էին գեղանի օրիորդին: Բարեպաշտ հայ աղախինը, տեսնելով աղջկա ապրումները, խորհուրդ է տալիս հինգ օր պահք պահել, իսկ վերջին գիշերը անցկացնել աղոթքով` խնդրելով, որ Աստված հայտնի իր կամքը: Աղջիկը հետևում է աղախնի խորհրդին: Պահեցողությանհինգերորդ գիշերը, երբ նա աղոթում էր, հանկարծ սենյակը լուսավորվում է և հայտնվում է Աստծո հրեշտակը.
-Մի վախեցիր և մի հուսահատվիր, որովհետև ում համար, որ աղոթում ես` Սարգիսը, հաճելի է Աստծուն և քեզ սիրում է: Աստված, որ սեր է, օրհնել է ձեր կապը. Նա պիտի վերացնի բոլոր այն խոչընդոտները, որ կան ձեր սիրո ճանապարհին: Առավոտյան վեր կաց և գնա դիմացի բլուրը, այնտեղ կտեսնես Սարգսին:
Լույսը բացվելուն պես հագնելով իր աղախնի շորերը` իշխանի աղջիկը ծածուկ դուրս է գալիս ամրոցից և շտապում նշված վայրը` դիմացի բլուրը:
Այդ ժամանակ Սարգիսը տուն էր վերադառնում: Նա ողջ գիշերն անցկացրել էր հիվանդի մոտ, հոգնած էր ու անքուն: Նա կանգ առավ բլրի լանջից բխող աղբյուրի մոտ` ծարավը հագեցնելու: Այնուհետև հենվեց հաստաբուն ծառին ու անթարթ հայացքն ուղղեց դեպի դիմացի ամրոցը, ուր իր սիրելին էր: Ծանրացած կոպերը փակվում էին, և Սարգիսը ննջեց:
- Սարգիս… Սարգիս…
Մի հարազատ ձայն արթնացրեց նրան: Երազ էր, թե իրականություն: Սարգիսը շրջվեց և տեսավ իր սիրելիին:
Նրանք կարոտով գրկախառնվեցին:
-Հավատս երբեք չեմ փոխի: Հավատս է նաև, որ ես քեզ սիրում եմ,-ասում է Սարգիսը:
Աստծու կամոք նրանք ամուսնանում են և ունենում են որդի:

ars83
30.06.2009, 02:03
Հաշմանդամները հնարավորություն ունեն իրենց անվաթոռները կառավարելու «մտքի ուժով»

Ճապոնական BSI-TOYOTA Համագործակցության կենտրոնը մշակել է մի համակարգ, որը թույլ է տալիս անվաթոռը ղեկավարել մտավոր ազդակների միջոցով՝ առանց ձայնային հրամանների: Համակարգն առավել հարմար է ծեր և արտասանական կամ շարժողական թերություններ ունեցող մարդկանց համար: Կիրառված նորագույն տեխնոլոգիան թույլ է տալիս մտավոր ազդակի մշակումն իրականացնել 125 միլիվայրկյանի ընթացքում: Սա ներկայումս ամենաարագ արձագանքող համակարգն է. գոյություն ունեցող նմանատիպ համակարգերին մի քանի վայրկյան է անհրաժեշտ այդպիսի մշակում կատարելու համար: Մտավոր ազդակի վերլուծության արդյունքը ցուցադրվում է լուսատախտակի վրա: Համակարգը թույլ է տալիս հաշվի առնել յուրաքանչյուր վարորդի առանձնահատկությունները: Փորձարկումների ժամանակ համակարգը ցուցաբերել է 95% ճշտություն՝ մտավոր ազդակների մշակման մեջ:
Պլանավորվում է այս համակարգն օգտագործել բժկական տարբեր բնագավառներում և խնամքի սարքավորումներում:

Աղբյուր՝ Science Daily: http://www.sciencedaily.com/releases/2009/06/090629101848.htm

ars83
30.06.2009, 15:13
ՆԱՍԱյի թռիչքը դեպի Լուսին հարցականի տակ է

Ֆինանսական ճգնաժամը չի շրջանցել նաև ԱՄՆ-ի տիեզերագնացության և տիեզերքի հետազոտության ղեկավարման կենտրոնին: Հունիսի 17-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ գործադիրների, տիեզերագնացների, ինժեներների, զորացրված գեներալի և գիտնականների տասհոգանոց խմբին ԱՄՆ նախագահի կողմից հանձնարարվել էր վերանայել երկրի պլանները՝ տիեզերքում մարդկային ներկայության վերաբերյալ:
ՆԱՍԱ-ն պլանավորել էր մինչև փոխարինել 2010-ին գործածումից հանելու ենթակա տիեզերանավը հրթիռներով, որոնք կարող են տիեզերագնացներին Լուսին հասցնել: Սակայն բյուջետային սահմանափակումները կասկածի տակ են դնում այս նախագիծը: Նախագծով նախատեսվում է Արես I և Արես V հրթիռների կառուցումը, որոնք տիեզերագնացներին Լուսին կհասցնեն 2020-ին:
ՆԱՍԱյի՝ մշակման մեջ գտնվող «Համաստեղություն» համակարգը, որը պետք է տիեզերագնացներին հասցնի Լուսին (http://www.nature.com/news/2009/090624/full/4591038a/box/1.html)
Նախագծի իրականացման վրա արդեն ծախսվել է $10մլրդ, և ևս $35մլրդ է անհրաժեշտ «Օրիոն» անձնակազմի կապսուլը: Արես V հրթիռի կառուցումը, ըստ ծրագրի ղեկավար Սթիվ Քուքի, պահանջում է լրացուցիչ $100մլրդ:
Նախագծին գիտնականների տված գնահատականները տարբեր են: Ոմանք նշում են, որ դեպի Լուսին թռիչքը մեծ գիտական արժեք չունի: Ոմանք էլ կարծում են, որ համակարգը կարելի է օգտագործել այլ ուղոււթյուններով թռիչքներ կատարելու համար. օրինակ՝ դեպի մերձերկրյա աստղաքարերը, հետագայում դեպի Հրատ (Մարս) թռչելու համար:
Հանձնաժողովի վերջնական զեկույցի ժամկետն է ս.թ. Օգոստոսը:

Աղբյուր՝ Nature Online: http://www.nature.com/news/2009/090624/full/4591038a.html

cold skin
07.10.2009, 12:33
13:11 • 07.10.09
Հայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները

Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր են ճանաչվել «մանրաթելային օպտիկայի և պատկերի թվայնացման հայրերը»` գիտնականներ Չարլզ Կաոն, Ուիլարդ Բոյլը, Ջորջ Սմիթը: Այդ մասին հայտարարել է Նոբելյան ֆիզիկայի կոմիտեն։

Բոյլը և Սմիթը դարձել են Նոբելյան մրցանակի դանփեկիրներ «սարքավորման ստեղծման համար, որը հնարավորություն է տալիս թվայնացնել պատկերը»:

Բոյլի և Սմիթի համատեղ հայտնագործությունը իսկական հեղափոխություն է իրականացրել լուսանկարի ոլորտում` թույլ տալով ֆիքսել ազդանշանները էլեկտրոնային ձևով, այլ ոչ թե ֆոտոժապավենի վրա: Իրենց հայտնագործությունը լայն տարածում է ստացել բժշկությունում, տիեզերական և օվկիանոսագիտական հետազոտություններում:
Հայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները

Tert.am

cold skin
07.10.2009, 16:53
14:57 • 02.10.09
Կնոջ մերկ կուրծքը կարող է երկարացնել տղամարդու կյանքը

Եթե դուք տղամարդ եք և օրվա մեջ ազատ 10 րոպե ունեք, որը դուք կարող եք հատկացնել կնոջ մերկ կրծքին նայելու համար, ապա դուք երջանիկ մարդ եք:

Նման եզրակացության են եկել գերմանացի գիտնականները, ովքեր հրապարակել են իրենց հետազոտության արդյունքները The New England Journal of Medicine հեղինակավոր ամսագրում: Այսպիսով, ըստ գերմանացի գիտնականների` կանացի մերկ կրծքին օրական տասը րոպե նայելը երկարացնում է տղամարդու կյանքը 5-7 տարով:

Այդ զբաղմունքը նույնքան օգտակար է տղամարդու համար, որքան և ֆիզիկական աշխատանքի կամ մարմնամարզության կես ժամը, հայտնում է sex-news-ը:

Հետազոտության արդյունքների համաձայն` կրծքի ուսումնասիրման ժամանակ թեթև սեռական գրգռվածությունը ակտիվացնում է սրտամկանային համակարգի աշխատանքը և նպաստում արյան շրջանառության բարելավմանը, համապատասխանաբար, թթվածին է մատակարարվում մարմնի բոլոր հյուսվածքներին: Արյունքում սրտի կաթվածի վտանգը նվազում է 50%-ով:

Tert.am

Լեո
07.10.2009, 17:13
Եթե դուք տղամարդ եք և օրվա մեջ ազատ 10 րոպե ունեք, որը դուք կարող եք հատկացնել կնոջ մերկ կրծքին նայելու համար, ապա դուք երջանիկ մարդ եք:

Մնում ա աղջիկ գտնեմ, որ համաձայնի օրը 10 րոպեով «բնորդուհու» դեր կատարել :8

Ուլուանա
07.10.2009, 20:21
Քառակուսի ձմերուկներ

Կլոր ձմերուկը սառնարանում կարող է ահագին մեծ տեղ զբաղեցնել։ Իսկ սովորաբար կլոր միրգը հաճախ հարմար չի «նստում» սառնարանի դարակներին։ Հնարամիտ ճապոնացի ֆերմերները ստիպել են իրենց ձմերուկներին աճել քառակուսի տեսքով՝ դրանք տեղադրելով թրծված քառակուսի ապակյա տարաների մեջ, մինչդեռ միրգը շարունակում է աճել որթատնկի վրա...

Տեսնես քառակուսիացումը համի վրա չի՞ ազդել... :think

http://img4.imageshack.us/img4/4281/12296518.jpg http://img4.imageshack.us/img4/6512/12413596.jpg

One_Way_Ticket
07.10.2009, 22:10
Ճապոնացիներից ամեն ինչ հավատալու է, վաղը երկրագունդն էլ կքառակուսիացնեն :)

Ուլուանա
07.10.2009, 22:19
Ճապոնացիներից ամեն ինչ հավատալու է, վաղը երկրագունդն էլ կքառակուսիացնեն :)
Հա, ես էլ էի հենց էդ մտածում։ :)) Կամ, ասենք, հանկարծ որոշեն, որ շատ ավելի հարմար կլինի, եթե մարդկանց գլուխներն էլ քառակուսի լինեն, ու դեռ նորածին ժամանակվանից երեխաների գլուխները հատուկ քառակուսի պինդ գլխարկների մեջ պահեն, որ քառակուսի դառնան։ :{ Պատկերացրեք՝ ինչ հարմար կլինի. հեշտությամբ կկարողանան գլխի վրա կանգնել, անհրաժեշտության դեպքում գլուխն օգտագործել որպես սեղան և այլն։ :} :D

Շինարար
07.10.2009, 22:34
Գիտեիք արդյոք, որ մորեխի լսողության կենտրոնը գտնվում է առջևի թաթերի վրա:


Այս թեմայով անեկդոտ գիտեմ, մի գիտնական մորեխի վրա փորձեր է անում, ծափ է տալիս, մորեխը ցատկում է, ոտքերը պոկում է, նորից է ծափ տալիս, մորեխը չի կարողանում ցատկել, իր բլոկնոտում գրում է. «Մեր կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մորեխի լսողության օրգանները գտնվում են ոտքերի վրա»::)

Լեո
07.10.2009, 22:44
Քառակուսի ձմերուկներ

Հետաքրքիր ա՝ էս ձմերուկները բոլորը նու՞յն քաշը ունեն :think

Ուլուանա
07.10.2009, 22:54
Մնում ա աղջիկ գտնեմ, որ համաձայնի օրը 10 րոպեով «բնորդուհու» դեր կատարել :8
Եթե էդ իրոք լուրջ ա, կարող ա կրծքաթերապիայի կլինիկաներ էլ բացվեն շուտով։ Դե, էդ դեպքում կրծքերի առկայությունն էլ կապահովեն, կարող ես գնալ ու կյանքդ երկարացնել։ :))

Ուլուանա
07.10.2009, 22:57
Հետաքրքիր ա՝ էս ձմերուկները բոլորը նու՞յն քաշը ունեն :think
Դժվար։ Նույն չափի ավանդական (կլօր :D) ձմերուկները հո բոլորը նույն քաշի չեն լինում։ Ուղղակի սրանք հիմնականում նույն չափի կլինեն երևի։

Լեո
07.10.2009, 23:00
Եթե էդ իրոք լուրջ ա, կարող ա կրծքաթերապիայի կլինիկաներ էլ բացվեն շուտով։ Դե, էդ դեպքում կրծքերի առկայությունն էլ կապահովեն, կարող ես գնալ ու կյանքդ երկարացնել։ :))

Ես կգնամ Անջելինա Ջոլիի կլինիկա կյանքս մի 40 տարով երկարացնելու :love

Լեո
07.10.2009, 23:01
Դժվար։ Նույն չափի ավանդական (կլօր :D) ձմերուկները հո բոլորը նույն քաշի չեն լինում։ Ուղղակի սրանք հիմնականում նույն չափի կլինեն երևի։
Բա եթե չափսերը նույնն են, պիտի քաշերն էլ նույնը լինեն, չէ՞ :esim
Թե՞ սրանք իրարից խտությամբ են տարբերվում :))

Ուլուանա
07.10.2009, 23:08
Բա եթե չափսերը նույնն են, պիտի քաշերն էլ նույնը լինեն, չէ՞ :esim
Թե՞ սրանք իրարից խտությամբ են տարբերվում :))
Բայց ինչի՞ մենակ սրանք։ Որքան գիտեմ, ցանկացած մրգի նմուշ էլ՝ անկախ նրանից՝ ինչ ձևով ա աճեցվել, կարող ա խտությամբ տարբերվել նույն չափն ունեցող նույն մրգի ուրիշ նմուշից։

Yeghoyan
09.10.2009, 12:54
Հա, ես էլ էի հենց էդ մտածում։ :)) Կամ, ասենք, հանկարծ որոշեն, որ շատ ավելի հարմար կլինի, եթե մարդկանց գլուխներն էլ քառակուսի լինեն, ու դեռ նորածին ժամանակվանից երեխաների գլուխները հատուկ քառակուսի պինդ գլխարկների մեջ պահեն, որ քառակուսի դառնան։ :{ Պատկերացրեք՝ ինչ հարմար կլինի. հեշտությամբ կկարողանան գլխի վրա կանգնել, անհրաժեշտության դեպքում գլուխն օգտագործել որպես սեղան և այլն։ :} :D

Իսկ ինչի՞ հետևանքն է, որ ճապոնացիների ոտքերն այդքան փոքր են:think
Որովհետև իրենք գտնում էին, որ փոքրիկ ոտքերը հատկապես կանանց համար ավելի գեղեցիկ են, ու մտածել են անկախ ամեն ինչից պիտի նաև դա ունենան: Երեխաներին՝ փոքր տարիքում, մինչև հասունացման ժամանակաշրջանը, հագցնում էին երկաթից կոշիկներ, որ սեղմվի ու չմեծանա ոտքը, փոքր մնա, իսկ հիմա մենք տեսնում ենք նաև դրա արդյունքը:

cold skin
15.10.2009, 16:22
33-ի միստիկան…
33-ը կարևորագույն թիվ է մասոնների համար… Ոչ հրեան կարող է հասնել մասոնության մինչև 33-րդ աստիճանը: 1-ին Աշխարհամարտը մտածված կերպով դադարեցվել է 11-րդ ամսվա՝ 11-րդ օրը՝ 11-րդ ժամին (=33): Հիտլերը ինքնասպանություն է գործել ապրիլի 30-ին ՝ ժամը 3:30-ին՝ հավատալով, որ «333» համադրությունը կօգնի իրեն վերակենդանալ:

Ջոն Քենեդին սպանվել է 11-րդ ամսվա 22-րդ օրը (=33)՝ 33-րդ զուգահեռականի մոտ գտնվող Dealey Plaza-ում:
33 մլն դոլարով վաճառվել է Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններով և ջրի եզրի արահետով լճակը» կտավը՝ ի դեպ 1633 ինդեքսի տակ:

Հյուսիսային 33-րդ զուգահեռականի վրա կամ դրա մոտակայքում են գտնվում աշխարհի ամենառեղծվածային վայրերը՝ Բաբելոնը, Ատլանտիդան, Գիզայի բուրգերը, Բերմունդյան եռանկյունին: Նաև «Արյան գիծ անվանվող» 33-րդ զուգահեռականի վրա են Նագասակին և Բաղդադը: Այն երկրներում, որոնցով անցնում է 33-րդ զուգահեռականը, գործում է մահապատիժը:

Եթե անգլախոսներին ժպտալու համար լուսանկարիչն ասում է ՝ say cheese, ապա իսպանախոսներին՝ «Diga treinta y tres» (Ասա «33»):

Իտալիայում հվանդի սիրտը կամ շնչառությունը լսող բժիշկը խնդրում է արտասանել «33» բառը…

«Աստվածային կատակերգության» բոլոր 3 մասերը բաղկացած են 33-ական երգերից:

Ռուսական այբուբենում կա 33 տառ, հայերենում ՝ 33 բաղաձայն:

«Մուսա լեռան 40 օրվա» 33-րդ օրը՝ «…և պարզվեց, որ քահանան վարվել է անաստվածի պես»:

«Արևները երկրային խամրում են, երբ հայտնվում է երկնի արևը» /Շեքսպիր, 33-րդ սոնետից/

Մարդու ողնաշարն ունի 33 ող, ոտքը ՝ 33մկան, մաշկի մակերևույթը՝ 33 աստիճան ջերմություն…

3333՝ ծառայություն, որը պատրաստ է գիշերվա 3-ին հարցեր ուղղարկել ձեր բջջայինի համարով:D

«Աստված ճշմարիտ է» (Հովհ. 3:33)…

Ռուֆուս
15.10.2009, 19:53
3333՝ ծառայություն, որը պատրաստ է գիշերվա 3-ին հարցեր ուղղարկել ձեր բջջայինի համարով
հա, մանավանդ էս մեկը խիստ համոզիչ է :lol Ինչ վերաբերվում է մնացածին, մեծ մասը պատահականություններ ա :)

Հայկօ
15.10.2009, 20:46
Բա եթե չափսերը նույնն են, պիտի քաշերն էլ նույնը լինեն, չէ՞ :esim
Թե՞ սրանք իրարից խտությամբ են տարբերվում :))

:D:D:D

Ինձ թվաց՝ կրծքային թերապիայի թեման ա դեռ շարունակվում :lol:love:

Ambrosine
16.10.2009, 16:09
Նորածնի մարմնին հայտնվում են հատվածներ... Ղուրանից:clean:

http://img.beta.rian.ru/images/18911/64/189116493.jpg

http://img.beta.rian.ru/images/18905/20/189052057.jpg

http://rian.ru/photolents/20091016/189120528_6.html

Դաղստանում 9 ամսեկան երեխայի մարմնին հայտնվում են Ղուրանից ինչ-որ հատվածներ: Նրա մոր՝ Մադինա Յակուբովայի խոսքերով գրությունները սկսեցին նշմարվել անմիջապես նրա ծնվելուց հետո:
<<Սկզբում Ալիի կզակին հայտնվեց ինչ-որ կապտուկ, իսկ երբ հեմատոման անցավ, հայտնվեց գրություն՝ Ալլահ>>, պատմում է Մադինան: Սկզբում Ալիի վրա հայտնվող այս գրությունները ծնողները ընկալում էին որպես ծննդյան հետ կապված ինչ-որ նշաններ, բայց հետագայում մաշկի վրա սկսեցին հայտնվել ամբողջ տեքստեր, որոնք տեղական հոգևորականների կողմից որակվեցին որպես Ղուրանից մեջբերումներ:

Խադիսներն ու այաթները Ալիի ոտքերին հայտնվում են շաբաթվա մեջ 2 անգամ, ավելի հաճախ՝ երկուշաբթի և ուրբաթ:
<<Երբ հայտնվում են գրությունները, Ալին չի քնում ողջ գիշեր, լալիս է, բարձրանում է ջերմությունը, որը իջեցնել հնարավոր չէ ոչ մի դեղամիջոցով: Ցավը անցնում է միայն առավոտյան, երբ մարմնին հայտնվում են նոր գրություններ>>,-ասում է Յակուբովան: Նրա խոսքերով նրանք ոչ ոքի այս մասին չէին ասել մինչ այն պահը, երբ երեխայի մարմնին հայտնվել է՝ <<Ցույց տվեք իմ նշանները մարդկանց>> գրությունը: Յակուբովների ընտանիքում Ալին կրտսերն է: Ավագ դստեր՝ Կալիմաթի մոտ այսպիսի բաներ չեն եղել: Տեղական բուժքույրը զարմանքից ձեռքերն է տարածում. երբեք այսպիսի դեպքի չի հանդիպել պրակտիկայում: <<Բժշկության տեսակետից ես սա բացատրել չեմ կարող>>,- ասում է նա:

Դաղստանի մահմեդականների Հոգևոր կառամարման ներկայացուցիչը այս հանգամանքի առթիվ զերծ մնաց որևէ մեկնաբանությունից՝ հայտնելով, որ իրենք զարմացած են, ինչպես բոլորը: Գյուղի մզկիթի իմամ Աբդուլլահը կարծում է, որ այդ նշանները <<Բարձրյալի նշագրերն են>>:
ալլահ-ալլահ (http://www.rian.ru/video/20091015/189006675.html)

Յապոնչիկին չտեսանք, Հիսուսի երկրորդ գալուստը գոնե տենանք:8:clean:

Norton
16.10.2009, 16:17
:D
Կարծում եմ շուտով կեղծիքը կբացահայտվի:)

Jarre
17.10.2009, 11:09
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՖԻՐՄԱՆԵՐ. անվանումների նշանակությունը

Փոքրիկ ժամանակվանից ինձ միշտ հետաքրքրել է հայտնի ֆիրմաների անվանումների նշանակությունը։ Ահա դրանցից մի քանիսի բացատրությունները։

ADIDAS - անվանումը իր հիմնադիրներից մեկի՝ Ադոլֆ «Ադի» Դեսլերի անվան և ազգանվան առաջին երեք տառերի համադրումն է։

ADOBE - այս ֆիրմայի հիմնադիր Ջոն Վորնոկի Կալիֆորնիա նահանգում գտնվող տան մոտով հոսում էր Adobe Creek գետը։ Ջոնը իր ֆիրման անվանեց Adobe, ի պատիվ այդ գետի։

CANON - ֆիրման կրում է Բուդդիստական ՔՎԱՆՈՆ աստծուն անունը։ Խուսափելու համար կրոնական կազմակերպությունների բողոքի ակցիաներից, ֆիրման անվանափոխվեց և դարձավ՝ Canon։

CASIO - ֆիրման կրում է իր հիմնադիր Tadao Kashio-ի անունը։

HP (Hewlett-Packard) - անվանումը բաղկացած է ֆիրմայի հիմնադիրներ William (Bill) Hewlett և David (Dave) Packard ազգանուններից։

INTEL - INTegrated ELectronics բառերի առաջին տառերի համադրությունից առաջացած անվանում է։

MICROSFT - MICROcomputer SOFTware. Սկզբից գրվում էր գծիկով Micro-Soft, որը հետագայում հանվեց։ (Վստահ չեմ, թե այս տեղեկությունը որքանով է ճշգրիտ)։

NINTENDO - Նին Թեն Դո։ Սրանք ճապոնական երեք իերոգլիֆներ են, որոնք մոտավորապես նշանակում են՝ «թող երկինքները պարգևեն հաջողություն» («leave luck to the heavens»)։

Եվ վերջապես իմ ամենասիրելի ֆիրման՝ APPLE MACINTOSH - Macintosh-ը Սթիվ Ջոբսի սիրած խնձորի սորտն է, իսկ իմ ամենասիրած համակարգչային ֆիրման :love

Ռուֆուս
17.10.2009, 14:51
ADOBE - այս ֆիրմայի հիմնադիր Ջոն Վորնոկի Կալիֆորնիա նահանգում գտնվող տան մոտով հոսում էր Adobe Creek գետը։ Ջոնը իր ֆիրման անվանեց Adobe, ի պատիվ այդ գետի։
Ու մի բան էլ ես ասեմ, Adobe-ը ոչ թե կարդացվում է Ադոուբ, այլ Ադոուբի :)

Դատարկություն
17.10.2009, 15:04
Իսկ գիտեք որ շուտով կստեղծվի մի սարք որ ուղեղի պարունակության մի մասը փոխանցեք ֆլեշկեքի վրա, կամ հակառակը՞

Լեո
17.10.2009, 15:14
Իսկ գիտեք որ շուտով կստեղծվի մի սարք որ ուղեղի պարունակության մի մասը փոխանցեք ֆլեշկեքի վրա, կամ հակառակը՞

Գիտենք, որ շուտով մասնագիտություններ սովորելու են ոչ թե համալսարաններում, այլ գնելու են հատուկ «չիպ»-եր, տեղադրելու են հատուկ դրանց համար ծոծրակին բացված «յու-էս-բի պորտ»-ի մեջ և դառնալու են այն մասնագետը, որը ցանկանում էին:
Օրինակ՝ կարող եք գնել «ռեյ-բլու-քարահունջ-ռիփ-զիփ.2.0.15» միկոսխեման և դռանալ հայագետ-պատմաբան:

Դատարկություն
17.10.2009, 15:18
Գիտենք, որ շուտով մասնագիտություններ սովորելու են ոչ թե համալսարաններում, այլ գնելու են հատուկ «չիպ»-եր, տեղադրելու են հատուկ դրանց համար ծոծրակին բացված «յու-էս-բի պորտ»-ի մեջ և դառնալու են այն մասնագետը, որը ցանկանում էին:
Օրինակ՝ կարող եք գնել «ռեյ-բլու-քարահունջ-ռիփ-զիփ.2.0.15» միկոսխեման և դռանալ հայագետ-պատմաբան:

Հա բայց ես ճիշտ եմ ասում

Լեո
17.10.2009, 15:20
Հա բայց ես ճիշտ եմ ասում

Ես էլ:

Դատարկություն
17.10.2009, 15:24
Ես էլ:

Դե որ տենց ես գնում եմ մի հատ իմ վրան տեղադրեմ, էլ ոչ բան կանեմ ոչ էլ, կգնամ Միլիոնատերերում մի քանի միլիոն կշահեմ սաղ կյանքս աղի պես կապրեմ: Դու էլ ես տեղադրելու

Norton
23.10.2009, 19:50
Ամենահետաքրքիր ամուսնալուծությունների հնգյակը

«Аргументы и факты» թերթը հրապարակել է անցյալի և ներկայի ամենատարօրինակ և ամենաանհեթեթ ամուսնալուծությունների տասնյակը:

Հինգերորդ տեղում հայտնվել է 67-ամյա ռումինացի թոշակառու Սանդու Բ.-ն, ով ամուցնացել էր 47-ամյա կնոջ հետ և 8 ամիս նրա հետ ապրել հաշտ ու երջանիկ: Իսկ ահա 9-րդ ամսվա ընթացքում կնոջ կատուն մեկը մյուսի հետևից կերել է ամուսնու սիրելի երկու թութակներին:

Չորրորդ տեղում անգլիացի ֆուտբոլիստ Նիլ Դյուհարտն է, ով ապահարզանի դիմելու իր ցանկությունը դատավորին բացատրել էր նրանով, որ իր կինը լվացել էր ինքնագրերի հավաքածուով իր շապիկը: Դատարանը կնոջը միանգամից մեղադրել էր վանդալիզմի մեջ և բավարարել Նիլի հայցը:

Երրորդ տեղում էլ ավելի հետքրքիր պատմություն է: Այսպես, ամերիկացի Մարոն Դանիելսոնի կինը պաշտում էր դետեկտիվներ: Իսկ նրա «սրիկա» ամուսինը յուրաքանչյուր նոր գրքի 3-րդ էջում գրում էր մարդասպանի անունը` այսպիսով անհետաքրքիր դարձնելով գրքի հետագա ընթերցանությունը: Լսելով ամուսնու այս սովորության մասին` դատարանը կանգնել էր կնոջ կողքին և բավարարել ամսուսնալուծության նրա հայցը` «ամուսնու կողմից առանձնահատուկ դաժան վերաբերմունքի պատճառով»:

Երկրորդ տեղում հայտնվել է գերմանական Նաումբուրգ քաղաքի 55-ամյա ագարակատեր Վոլֆգանգ Զոբերի ամուսնուլուծության դեպքը: Զոբերը հետաքրքրության համար ծանոթացել էր 38-ամյա Ռենդի Վիկտորիայի հետ: Թե նկարներում, հետագայում նաև ծանոթության ժամանակ տիկինը շատ քնքուշ է թվացել: Եվ միայն հարսանեկան առաջին գիշերվա ընթացքում պարզվել է, որ Ռենդին այդքան էլ կին չէ: Ավելի ճիշտ, նա ամենևին էլ կին չէր, այլ առնանդամի և երկու երեխաների տեր տղամարդ:

Առաջին հորիզոնականում, թերևս, ամսուսնուլուծության ամենատարօրինակ դեպքն է: Այսպիսով, բոսնիացի ամուսիններ 32-ամյա Ադան Կլարիչը և 27-ամյա Սանան ինտերնետային սիրավեպեր են սկսել: Սակայն դրանում նրանց բախտը փոքր-ինչ չի բերել: Քաղցրիկ և Ուրախության արքայազն կեղծանունների տակ նրանք գտել են միմյանց: Օնլայն կրքոտ զրույցներից հետո նրանք որոշել են հանդիպել: Սակայն, ցավոք, նրանց մեծ հիասթափություն էր սպասում, քանի որ պարզվել է, որ երկար ժամանակ շփվել են իրենց` արդեն մի քանի տարվա կողակցի հետ: Արդյունքում ամուսինները ամսուսնալուծվել են` միմյանց մեղադրելով դավաճանության փորձի մեջ:

Հետաքրքրական է, որ նման իրավիճակ տեղի է ունեցել նաև Չինաստանում, որտեղ սակայն, այն ավարտվել է Happy End-ով: Ինտերնետային շփումից հետո ամուսինները որոշել են հանդիպել և, տեսնելով միմյանց, համոզվել են, որ իրենք, իսկապես, ստեղծված են միմյանց համար:
www.tert.am
:o:D

Քամի
29.10.2009, 11:45
Սոմալիում հարյուրավոր մարդիկ այցելել են 112-ամյա տաղամարդու և 17-ամյա աղջկա պսակադրության արարողությունը, հայտնում է BBC-ն։

Ահմեդ Մուհամեդ Դորեն, ով արդեն 18 երեխա ունի նախորդ 5 ամուսնություններից, հայտարարել է, որ ցանկանում է շարունակել իր ցեղը նոր, թվով վեցերորդ կնոջ հետ։

Ինչպես հավաստիացնում է ծերունին, նա երկար է սպասել աղջկա չափահասությանը, որպեսզի խոստովանի իր զգացմունքների մասին և առաջարկություն անի
:D:D

թերթ (http://tert.am/am/news/2009/10/29/somali/)

Դեկադա
31.10.2009, 15:10
Պարզվում է ամենից շատ սեքսով զբաղվում են Ֆրանսիայում:Սեքսով առավել շուտ//դեռահասության շրջանում//սկսում են զբաղվել Իսլանդիայում:Ֆրանսիացիները այս տարի սեքսով զբաղվելու հաճախականությամբ առաջ են անցել անցյալ տարվա հաղթողներից` հունգարացիներից:Հարցումները տվել են հետևյալը.ֆրանսիացիները սեքսով զբաղվում են տարեկան միջինը 137անգամ,երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են հունգարացիները և հույները, որոնց ցուցանիշն է 103:Վերջին տեղը զբաղեցնում են ասիական երկրները հետևյալ ցուցանիշներով`չինացիներ-90, վիետնամացիներ-87,հնդիկներ-83, թայցիներ-80:Հոնկոնգի և Սինգապուրի բնակիչները սեքսով զբաղվում են տարեկան միջինը 79անգամ, իսկ ճապոնացիները`միայն 46 անգամ և աշխարհում գրավում են վերջին տեղը:D:
Աշխարհում ամենահամբերատար զույգերը համարվել են անգլիացիները, որոնք նախքան սեռական ակտի 22,5 րոպեն ծախսել են փաղաքշանքների և գուրգուրանքի վրա:Գերմանացիները ևս համբերատար են`22,2 րոպե, իսկ ահա ասիացիները ավելի անհամբեր են:
Եվրոպացիները ամբողջ կյանքի ընթացքում միջինը ունենում են 11,5զուգնկեր:Իսկ զուգնկերների քանակով առաջին տեղում չինացիներն են`19,2,երկրորդում`բրազիլացիները, ապա ճապոնացիները`12,7 և դանիացիները`12,5:

... տեսնես էս ովա նստել էսքանին ուսումնասիրել

փաստորեն ճապոնացիները անգամ էս հարցում մոտենում են գիտականորեն:)

Farfalla
03.11.2009, 19:35
Աշխարհի ամենամեծ վարունգը աճեցված է Պետախ-Տիկվա քաղաքում իզրայելացի Ицхак Яздантаном-ի կողմից: Վարունգի երկարությունը 118 սմ է:
http://s51.radikal.ru/i131/0911/31/1451039d2f41.jpg

Աշխարհի ամենաերկար լիմուզինը 30,5 մետր է: Այն նախագծել է Ջեյ Օրբերգը քալիֆորնիայի Բյորբենք քաղաքից: Լիմուզինը ունի 26 անիվ և 2 խցիկ (մեկը առջրից մյուսը հետևից): Լիմուզինը կարելի է վարձել տարբեր տոնակատարւթյունների համար:
http://s60.radikal.ru/i169/0911/41/4fbddc7e323d.jpg

Աշխարհի ամենամեծ շունը դանիական դոգ Գիբսոնն է: Ուղղահայաց վիճակում նրա երկարությունը հասնում է 2 մետր 10 սմ-ի: Շան թաթի չափսն է 40-41 սմ: Իսկ աշխարհի ամենափոքր շունը Բու-Բու-ն է, որի բոյը 10 սմ է, իսկ քաշը 680 գրամ:
http://i039.radikal.ru/0911/e7/5d4b89ae2141.jpg

Ուլուանա
03.11.2009, 20:43
Հայաստանում 5 ամենատարածված ազգանուններն են (հերթականությունը՝ ըստ տարածվածության աստիճանի).

Հովհաննիսյան
Հարությունյան
Սարգսյան
Խաչատրյան
Գրիգորյան

Yeghoyan
05.11.2009, 20:04
Ամենամեծ խաղողի թուփը տնկվել է 1842 թվականին Կալիֆորնիայում: 1900-ի շեմին այն մի քանի տարի շարունակ տալիս էր շուրջ 9 տոննա բերք:


Խաղողի ամենածանր ողկույզը կշռվել է Սանտյագոյում 1984 թ-ի մայիսին և կշռել է 9 կգ 400 գր::o

Farfalla
06.11.2009, 16:04
Այժմ հանգիստ կարելի է քնել աշխատանքի վայրում: Խորամանկ ասիացները ստեղծել են հատուկ պիտակներ (наклейки) աչքերի համար:
http://i066.radikal.ru/0911/62/95b0c73ce0e7.jpg

Ուլուանա
06.11.2009, 18:37
Այժմ հանգիստ կարելի է քնել աշխատանքի վայրում: Խորամանկ ասիացները ստեղծել են հատուկ պիտակներ (наклейки) աչքերի համար:
http://i066.radikal.ru/0911/62/95b0c73ce0e7.jpg
Էնքան էլ հաջող միտք չի. էսպիսի աչքերով մարդու նայելիս առնվազն կկասկածես, որ հետը մի բան էն չի։ :scare «Գիշերվա երազ» ա իսկական։ :D Ես սենց մեկին տեսնեի, լեղաճաք կլինեի։ Դե, իհարկե, վատ մեթոդ չի, ասենք, ատելի շեֆին լեղաճաք անելու համար։ :hands
Մեկ էլ հետաքրքիր ա, թե էդ կպցրած վիճակում աչքերը բացելու դեպքում ինչ տեսարան ա լինում... :think

Farfalla
06.11.2009, 20:08
Էնքան էլ հաջող միտք չի. էսպիսի աչքերով մարդու նայելիս առնվազն կկասկածես, որ հետը մի բան էն չի։ :scare «Գիշերվա երազ» ա իսկական։ :D Ես սենց մեկին տեսնեի, լեղաճաք կլինեի։ Դե, իհարկե, վատ մեթոդ չի, ասենք, ատելի շեֆին լեղաճաք անելու համար։ :hands
Մեկ էլ հետաքրքիր ա, թե էդ կպցրած վիճակում աչքերը բացելու դեպքում ինչ տեսարան ա լինում... :think

Իսկ ես չեմ պատկերացնու թե ոնց են դրանք աչքերին կպցնում :D: Չնայած ասիացիներից ամեն ինչ սպասելիա :D

tikopx
06.11.2009, 21:23
Աշխարհում 1-ին հեռախոսը որը ստեղծելա Մոտոռոլա ընկերության աշխատակիցը այն կշռում է 20կգ և նույքան ել հոսանքնա պահում

Farfalla
07.11.2009, 12:06
ԷԼԵԿՏՐԱՇՈԿՈՎ ԵՆ ԲՈՒԺՈՒՄ

Չինաստանում ինտերնետ-կախվածությունից տառապող դեռահասներին բուժում են էլեկտրաշոկով: Ըստ «Չայնա դեյլի» թերթի` բժշկման մեթոդների մասին հայտնի է դարձել այն հիվանդների պատմություններից, որոնք Շանդունի նահանգում բժիշկ Յան Յունսինի կլինիկայում անցել են «ապաինտերնետացման» բուժընթաց: Դեռահասները պնդում են, որ ստացիոնար բուժման ժամանակ իրենց էլեկտրաշոկի էին ուղարկում հիվանդանոցի 68 կանոններից ցանկացածի խախտման համար: Այսպես, հիվանդները 200 միլիամպեր ուժով «պարպում էին ստանում» այն բանի համար, որ փակվել են զուգարանում, շոկոլադ են կերել, ժամանակին դեղեր չեն ընդունել կամ առանց թույլտվության ճոճվել են գլխավոր բժշկի բազկաթոռում:

Բժիշկ Յանի կլինիկայում թերապիայի մյուս տեսակը հրապարակային ինքնաքննադատությունն է, ինչպես նաեւ ծնկաչոք զղջումը ծնողների առջեւ: Հասկանալի է, որ հիվանդանոցում «համաշխարհային սարդոստայնից» օգտվելու մասին խոսք անգամ չկա: Այս հիվանդանոցում բուժընթացն արժե 6000 յուան (878 դոլար), իսկ պատանի հիվանդներին ծնողներն այնտեղ սովորաբար տանում են խորամանկ հնարքների միջոցով: Սակայն, դեռահասների արձագանքները չեն հետաքրքրել ո՛չ բժիշկներին, ո՛չ էլ ծնողներին: Բժիշկ Յան Յունսինն ինքն իր մեթոդն անվանում է «խաչակրաց արշավանք ինտերնետ-կախվածության դեմ», իսկ էլեկտրաշոկով բուժումը՝ «թուլացնող թերապիա», որը երիտասարդներին օգնում է հանգստանալու եւ ամբողջ օրը չնստելու համակարգչի առաջ:

2008թ. նոյեմբերի 8-ին ՉԺՀ-ում ինտերնետ-կախվածությունը պաշտոնապես ճանաչվել է որպես հոգեկան խանգարում: Բժիշկներն այն կարծիքին են, որ վիրտուալ աշխարհով չափից դուրս տարվելը հաճախ խնդիրներ է հարուցում իրական կյանքում: Այսպես, ըստ Պեկինի Հասարակական անվտանգության վարչության նոյեմբերի սկզբին հրապարակած տվյալների՝ դեռահասների շրջանում հանցագործությունների 76 տոկոսն այս կամ այն չափով պատճառաբանված են օնլայն-խաղերի նկատմամբ ունեցած մոլությամբ: 2008թ. սկզբին Չինաստանում գրանցվել է օնլայն-խաղերից ավելի քան 40 միլիոն օգտվող: Խաղային ինդուստրիայից եկամուտները գերազանցել են 1,5 միլիարդ դոլարը, իսկ մինչեւ 2012թ., ըստ կանխատեսումների, դրանք կհասնեն 4 միլիարդի:

Լեո
07.11.2009, 16:24
Աշխարհում 1-ին հեռախոսը որը ստեղծելա Մոտոռոլա ընկերության աշխատակիցը այն կշռում է 20կգ և նույքան ել հոսանքնա պահում

Նախ՝ աշխարհում առաջին հեռախոսը ստեղծել է Բելլը, և երկրորդ՝ կգ-ն հոսանքի չափման միավոր չի կարող լինել:

Դեկադա
08.11.2009, 08:34
Գերմանացի Ադամ Օպելը հանարվում է հանրահայտ «Օպել» մակնիշի մեքենայի հիմնադիրը, սակայն նրա կյանքի ընթացքում այս մակնիշի ոչ ի մեքենա չի արտադրվել:Դեռ մանկուց Օպելին գրավել է մեխանիկայի բնագավառը:Սկզբնական շրջանում նա կարի մեքենանաեր էր նախագծում և ընտրելով հաջողված տարբերակը`ի կատար ածում սեփական մտահաղացումները:1870թ-ից նա սկսում է մոտոցիկլետներ թողարկել:Նրա հավատարիմ օգնականները 5 որդիներն էին, որոնք հորդորում էին հորը զբաղվել մեքենանարի արտադրությամբ:Սակայն «Օպել» մակնիշի առաջին ավտոմեքենանա ստեղծվեց նրա մահից հետո Կառլ և Վիլհելմ Օպելների և Ֆրիդրիխ Լյուցմանի կողմից:

Անգլիայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում հարգի էր աղավնային փոստը:Թռչունները կարողանում էին թղթատարների դերն ավելի արագ կատարել, քան մոտոցիկլավարները, որոնք չէին կարողանում դուրս գալ ավտոմեքենաների խցանումներից:Ամերիկացի կենդանաբան Լի Ֆմերը հաստատում է, որ դրա համար ավելի նպատակահարմար է օգտագործել վարժեցված բադեր:Նրա աշխատանքը բադերի հետ տևել է մի քանի տարի:Բադերը ճիշտ և ժամանակին հեռավոր շրջաններ են հասցրել օդերևութաբանական ամփոփագրեր և ինֆորմացիա:Գիտնականը համոցված է, որ աղավնիների համեմատությամբ բադերը թռչում են ավելի արագ, կողմնորոշման զգացումը նրանց մոտ ավելի լավ է,նրանք չեն վախենում վատ եղանակից և մթությունից:

Yeghoyan
08.11.2009, 12:44
Երկնաքերերի համաշխարհային ռեկորդակիր Դուբայի աշտարակի պաշտոնական բացումը տեղի կունենա 2010թ. հունվարի 4-ին:
Հենց այդ օրն է Դուբայ էմիրության կառավարիչ դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ և վարչապետ շեյխ Մուհամեդ բեն Ռաշեդ ալ Մակտումը, որը համարվում է նոր Դուբայի ստեղծողն ու դրա վերածննդի կերտողը:
Աշխարհի ամենաբարձր երկնաքերի շինարարությունն սկսվել է 2004թ. սեպտեմբերին: 818 մ աշտարակը դարձել է երկրի գլխավոր տեսարժան վայրը:
Աշտարակի շուրջ ձևավորվում է Դուբայի նոր գործարար կենտրոնը՝ հյուրանոցներով, աշխարհի խոշորագույն առևտրային կենտրոնով, գրասենյակային ու բնակելի շենքերով, աշխարհի ամենաբարձր «պարող շատրվանով»: Դուբայի նոր գործարար կենտրոնի կառուցապատման ընդհանուր արժեքը կազմում է $20 մլրդ

Farfalla
13.11.2009, 12:20
Աֆրիկայի որոշ շրջաններում ամենատարածված գարեջուրը բանանի գարեջուրն է: Բանանի յուրաքանչյուր տեսակ համապատասխանում է այն պատրաստելու համար, իսկ աֆրիկայում աճում է մոտավորապես 50 տեսակի բանան: Ուգանդայում և Բուրունդայում բանանի բերքի 50%-ով գարեջուր են պատրաստում: Ալկոհոլի պարունակությունը 28% է:

Այն, ինչը պատկերված է նկարում, Աֆրիկայի համար սովորական երևույթ է: Եթե 3 տոննայանոց գիպպոտոտամը (48 կմ/ժ) հասնի մարդուն (ամենաարագը 47 կմ/ժ), ապա կսպանի նրան: Տարօրինակ է, բայց բոլոր վայրի կենդանիների միջից Աֆրիկայում ամենաշատ թվով մարդկանց սպանել է հսկա գիպպոտոտամը:
http://s53.radikal.ru/i142/0911/ee/1677b0de61a9.jpg

Աշխարհի ամենափոքր ավտոմեքենան նախագծել է բրիտանացի Պերի Ուոթկինսը: Ավտոմեքենայի երկարությունն է 1 մետր, իսկ լայնությունը 66 սմ: Այն թույլատրվում է վարել սովորական ճանապարհներով:
http://s15.radikal.ru/i188/0911/af/489fbe921b02.jpg

cold skin
14.11.2009, 10:58
Հեմինգուեյը «երեքից հանած է» ստացել անգլերեն լեզվից
ԱՄՆ-ում մշակված համակարգչային ծրագիրը, որը վերլուծում է անգլերեն լեզվով գրված տեքստերը, Հեմինգուեյին «երեքից հանած է» դրել՝ նրա բառապաշարը և ոճն անվանելով անփույթ, հայտնում է The Times-ը։ Նշենք, որ ծրագիրը մշակվել է դպրոցական շարադրությունները ստուգելու համար։

Կրթության բնագավառում գնահատման ինստիտուտի ղեկավար Դեյվիդ Ռայթը նշել է, թե ծրագրին չի հաջողվել տարբերակել հեղինակի ոճն ու տեքստի մտահղացումը։

Նշենք, որ ծրագիրը նաև ըստ արժանվույն չի գնահատել Ուինսթոն Չերչիլի «The Finest Hour» ելույթը, որը նա կարդացել էր 1940թ. Ներկայացուցիչների պալատում։ Համակարգիչը եկել էր այն եզրակացության, որ Չերչիլի լեզուն հագեցած է կրկնություններով, ինչպես նաև չէր տարբերակել «might» գոյականը (հզորություն, ուժ)՝ այն ընդունելով սխալ գործարծված «might have» մոդալ բայի տեղ։

Բացի այդ, ծրագիրը նաև չի հասկացել Ուիլյամ Գոլդինգի «Ճանճերի տիրակալի» հատվածը. ըստ համակարգչի՝ գրողի նախադասությունների շարադասությունը սխալ է։ Հետազոտողները նաև ստուգել են Բյորջեսի «Լարովի նարինջի» առաջին պարբերությունը, որը համակարգիչն ընդհանրապես չէր ընկալել։

Tert.am

Հարդ
14.11.2009, 11:30
Այ մարդ... ինչերի հետևից եք ընկել... հիմա պտի համակարգիչը մեզ ասի, թե ով ով ա? մեր ականջից լավ համակարգիչ չկա:

Ուլուանա
14.11.2009, 23:10
Այ մարդ... ինչերի հետևից եք ընկել... հիմա պտի համակարգիչը մեզ ասի, թե ով ով ա? մեր ականջից լավ համակարգիչ չկա:
Համենայնդեպս, հետաքրքիր է իմանալ նաև համակարգչի «կարծիքը»։ :D
Ի դեպ, հետաքրքիր է, թե որ գրողներին է համակարգիչը գերազանց գնահատել։ Դե, եթե Հեմինգուեյին «երեքից հանած» է դրել, ենթադրում եմ, որ գերազանցիկներ էլ կլինեն։ Այ էդ գերազանցիկների ցուցակը կուզենայի կարդալ, եթե կան, իհարկե։ :))

Ամեն դեպքում համոզված եմ, որ համակարգիչը ոչ մի կերպ չի կարող գնահատել որևէ ստեղծագործություն գեղարվեստական տեսանկյունից, դա մենակ մարդուն է տրված, համակարգչին էդպիսի բաները չեն կարող հասանելի լինել։ :) Շատ–շատ՝ չորուցամաք քերականություն ստուգի ու բառապաշարում եղած բառերի քանակը հաշվի, էդքան բան։

ministr
14.11.2009, 23:30
NASA-ն Լուսնի վրա ջուր է հայտնաբերել
11:35 / 14.11.2009

ԱՄՆ տիեզերական տարածությունների ուսումնասիրման լուսնային LCROSS զոնդը (NASA) Լուսնի խառնարաններից մեկում ջուր է հայտնաբերել, հայտնում են տվյալ կառույցի կայքից։
Այն մասին, որ Երկրի բնական արբանյակի վրա ջուր կա, գիտնականները պարզել են՝ ուսումնասիրելով զոնդի տվյալները։

Ինչպես հայտնվում է NASA-ի հաղորդագրության մեջ, զոնդից ստացված տվյալները հետագա ուսումնասիրություններ են պահանջում, սակայն այժմ էլ վստահորեն կարելի է ասել, որ որ Լուսնի Կեբաուս խառնարանի խորքում կա, ընդ որում մեծ քանակությամբ։ Հետազոտությունները պետք է անցկացվեն ջրի բաղադրությունը պարզելու համար։

Դրական պատասխանը, ինչպես նշում է «Ինտերֆաքսը», Լուսնի վրա գիտական կայաններ հիմնելու եւ անգամ մարդկանց բնակության հույսեր են տալիս։

http://news.am/am/news/8630.html

ministr
23.11.2009, 17:39
ICQ-ն կրկին կվաճառեն

AOL ընկերությունը պատրաստվում է վաճառքի հանել ինտերնետային անմիջական հաղորդակցման ICQ ծառայությունը: Գինը հավանաբար կկազմի $300 մլն:
Ամերիկյան AOL ընկերությունը վարձել է Morgan Stanley և Allen & Co ներդրումային բանկերը, որպեսզի դրանք իրականացնեն ICQ ծառայության վաճառքը: ICQ-ով հետաքրքրվել են երկու ոչ ամերիկյան ընկերություններ, ինչի պատճառով էլ AOL-ը որոշել է վաճառել իր այդ ծառայությունը և ստանալ $300 մլն:

AOL-ը $287 մլն-ով ICQ-ն գնել էր 1998թ. իսրայելական Mirabilis ընկերությունից: ICQ-ն մինչև այժմ տեղակայված է Իսրայելում և ունի 100-հոգանոց աշխատակազմ:

http://tert.am (http://tert.am/am/news/2009/11/20/icq/)

AniwaR
23.11.2009, 18:02
Մեջբերում:

tikopx-ի խոսքերից Նայել գրառումը
Աշխարհում 1-ին հեռախոսը որը ստեղծելա Մոտոռոլա ընկերության աշխատակիցը այն կշռում է 20կգ և նույքան ել հոսանքնա պահում
Նախ՝ աշխարհում առաջին հեռախոսը ստեղծել է Բելլը, և երկրորդ՝ կգ-ն հոսանքի չափման միավոր չի կարող լինել:

Ինձ թվում է՝ խոսքը բջջային հեռախոսի մասին էր: Տվյալներն այնուամենայնիվ աղավաղված են:

*e}|{uka*
26.11.2009, 02:10
25 Նոյեմբեր 2009թ. մահացել է աշխարհի ամենածեր ոչխարը Լաքի անունով՝ Ավստրալիայի Լեյկ-Բոլակ քաղաքում, 23 տարեկան հասակում, որը երկու անգամ մեծ է ոչխարների միջին կյանքից: Տիրուհու Լակկի Դեռլայ Վեստգարտի խոսքերի համաձայն, նա մահացել է երեքշաբթի օրը ֆերմայում, որտեղ և հենց շատ տարիներ առաջ գտել էին փոքրիկ գառնուկին: Տիրուհին Լաքիին հողին է հանձնել վերջինիս սիրած ծառի տակ:
Մի ամբողջ շաբաթ ոչխարը բարձր տաքություն ուներ, տիրուհին փորձում էր օգնել ոչխարին, բայց բոլոր փորձերը ապարդյուն էին: :( Դժբախտ Լաքին իր 23 տարեկան հասակում զրկվել էր ատամներից և տանջվում էր արտրիտից: Կենդանին շատ ծեր էր և չկարողացավ հաղթահարել հիվանդությունը:
2007 թվականին նա ընդգրվել էր Գիննեսի ռեկորդների գրքում ինչպես ամենաապրունակ :D ոչխարը երկրագնդի վրա: :D

Ուլուանա
26.11.2009, 02:16
25 Նոյեմբեր 2009թ. մահացել է աշխարհի ամենածեր ոչխարը Լաքի անունով՝ Ավստրալիայի Լեյկ-Բոլակ քաղաքում, 23 տարեկան հասակում, որը երկու անգամ մեծ է ոչխարների միջին կյանքից: Տիրուհու Լակկի Դեռլայ Վեստգարտի խոսքերի համաձայն, նա մահացել է երեքշաբթի օրը ֆերմայում, որտեղ և հենց շատ տարիներ առաջ գտել էին փոքրիկ գառնուկին: Տիրուհին Լաքիին հողին է հանձնել վերջինիս սիրած ծառի տակ:
Մի ամբողջ շաբաթ ոչխարը բարձր տաքություն ուներ, տիրուհին փորձում էր օգնել ոչխարին, բայց բոլոր փորձերը ապարդյուն էին: :( Դժբախտ Լաքին իր 23 տարեկան հասակում զրկվել էր ատամներից և տանջվում էր արտրիտից: Կենդանին շատ ծեր էր և չկարողացավ հաղթահարել հիվանդությունը:
2007 թվականին նա ընդգրվել էր Գիննեսի ռեկորդների գրքում ինչպես ամենաապրունակ :D ոչխարը երկրագնդի վրա: :D
Պատկերացնու՞մ եք՝ ինչ միայնակ ոչխար ա եղել... :cry2 :))

Ռուֆուս
26.11.2009, 20:55
Չբռնե՞մ ի պատիվ Լաքիի էլի ոչխարների ավատարներս դնեմ :))

cold skin
22.12.2009, 15:18
Աչքներդ լո՜ւյս…:pardon:}
Մեխիկոն օրինականացրել է համասեռականների ամուսնությունները
Մեխիկո քաղաքի օրենսդիրները պաշտոնապես թույլատրել են ամուսնություններ կնքել համասեռականների միջև: Այսպիսով, Մեքսիկայի մայրաքաղաքը Լատինական Ամերիկայի առաջին քաղաքն է, որն օրինականացրեց համասեռականների ամուսնությունը: Այդ մասին հաղորդում է BBC-ն:

Ներկա պահին նման ամուսնությունները թույլատրվում են աշխարհի յոթ երկրներում և ամերիկյան որոշ նահանգներում:

Այսուհետև Մեխիկոյի քաղաքացիական օրենսգրքում ամուսնությունը բնորոշվելու է որպես «երկու մարդկանց ազատ միություն»` նախկին «միություն տղամարդու և կնոջ միջև» արտահայտության փոխարեն:

Նշենք, որ կաթոլիկ եկեղեցին և պահպանողականները հանդես են եկել վերոնշյալ որոշման սուր քննադատությամբ:

Tert.am
http://tert.am/g_image.php?id=89402&tmb=3

Աինի
22.12.2009, 17:29
Աչքներդ լո՜ւյս…:pardon:}


Այսուհետև Մեխիկոյի քաղաքացիական օրենսգրքում ամուսնությունը բնորոշվելու է որպես «երկու մարդկանց ազատ միություն»` նախկին «միություն տղամարդու և կնոջ միջև» արտահայտության փոխարեն:

Tert.am
http://tert.am/g_image.php?id=89402&tmb=3


Արա դե էս աշխարհի վերջն ինչի չի գալիս վերջացնի սաղ գնա գոմիկ մոմիկ , ու զանազան զիռտ ուզիբիլից երիկիր ազատի,

ՀԱ բա իմացաք հիմա էլ 2012-ին ենք սպասելու աշխարհի վերջին, իբր բևեռները որոշել են իրենց տեղը փոխել:think

Elmo
22.12.2009, 23:49
Նշենք, որ կաթոլիկ եկեղեցին և պահպանողականները հանդես են եկել վերոնշյալ որոշման սուր քննադատությամբ:

Հա բա հանդես կգան բա ի՞նչ կանեն: Յանիմ հանդուրժողականություն են անու՞մ: Ասենք գլաըբոների վրա աչք փակելը մի կողմ, բայց դրանց Աստվածաշունչը ձեռքին ամուսնացնելը ո՞րն ա: Որ էդ նորմալ լիներ, հենա Աստված կին չէր ստեղծի էլի: Մենակ 2 հատ գյալըբո Ադամ կստեղծեր ու վերջ:

Norton
29.12.2009, 02:07
1937 թվ. մայիսի 6-ին օդում այրվեց աշխարհում ամենամեծ "Հիմդենբուրգ" անունը կրող դիրիժաբլը:
Նրա կառուցումը սկսվել էր 1936 թ-ին, ինրև նոր, Գերմանական պետության հզորության ապացույց:
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/3/35/Hindenburg_at_lakehurst.jpg
Այն պայթեց ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Լեյկհերստ ռազմածովային բազայի տարածքում: 198.000 խորհանարդ մետր դյուրավառ ջրածնի այրման հետևանքով ոչնչացվեց դիրիժաբլը. որի արդյունքում զոհվեց 36 մարդ:
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/8/84/Hindenburg_burning.jpg
Մի քանի վարկած կա, պայթելու հետ կապված:Առաջինը, որ ժամային մեխանիզմով ռումբ է դրված եղել, որը պետք է աշխատեր ուղևորների իջնելուց հետո, սակայն եղանակային պայմանների պատճառով դիրիժաբլի վայէջքի երկարաձգումը պատճառ հանդիսացավ, որ այն պայթի երկքնում: Մեկ այլ, վարկածի համաձայն դա կոմունիստների կողմից կազմակերպված դիվերսիա էր: National Geographic հեռուստաընկերության վարկածի համաձայն պայթյունի պատառը ստատիկ էլեկտրականությունն էր, որը առաջացել է մոտերքում կայխակաբեր ամպերի առկայության պատճառով:

*****
Մոզամբիկ պետության զինանշանի և դրոշի տարրերից մեկը Կալաշնիկով ինքնաձիգն է:
http://i012.radikal.ru/0912/6a/226154a0a545.png (http://www.radikal.ru)http://i038.radikal.ru/0912/16/f8790d0d5e76.jpg (http://www.radikal.ru)

*****

1904թ. ջրարկվեց Ռուսաստանի առաջին մարտական "Դելֆին" սուզանավը:
http://flot.com/users/lapin/Imperial/images/delfin2.jpg

*****

Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխը Էտնան է: Գտնվում է սիցիլիա կղզու վրա, ունի 3326մ. բարձրություն: Պետք է նշել, որ Էտնայի բարձրությունը ժայթքումների հետևանքով անընդհատ փոփոխվում է: Օրինակ այն այժմ 21.6 մետրով ցածր է, քան 1865թ.:
http://touristos.info/wp-content/uploads/2008/10/etna.jpg

2006 թվ. Էտնան ժայթքել է 6 անգամ:
http://images.geo.web.ru/pubd/2006/10/28/0001176566/etna2006_10_04.jpg

Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2008թ. մայիսի 10-ին:

AniwaR
29.12.2009, 02:38
1937 թվ. մայիսի 6-ին օդում այրվեց աշխարհում ամենամեծ "Հիմդենբուրգ" անունը կրող դիրիժաբլը:
Նրա կառուցումը սկսվել էր 1936 թ-ին, ինրև նոր, Գերմանական պետության հզորության ապացույց:

Այն պայթեց ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Լեյկհերստ ռազմածովային բազայի տարածքում: 198.000 խորհանարդ մետր դյուրավառ ջրածնի այրման հետևանքով ոչնչացվեց դիրիժաբլը. որի արդյունքում զոհվեց 36 մարդ:
Նկարի չափսը փոխված է: Նկարն իրական չափերով տեսնելու համար սեղմեք այստեղ: Նկարի իրական չափերն են 707x559:

Մի քանի վարկած կա, պայթելու հետ կապված:Առաջինը, որ ժամային մեխանիզմով ռումբ է դրված եղել, որը պետք է աշխատեր ուղևորների իջնելուց հետո, սակայն եղանակային պայմանների պատճառով դիրիժաբլի վայէջքի երկարաձգումը պատճառ հանդիսացավ, որ այն պայթի երկքնում: Մեկ այլ, վարկածի համաձայն դա կոմունիստների կողմից կազմակերպված դիվերսիա էր: National Geographic հեռուստաընկերության վարկածի համաձայն պայթյունի պատառը ստատիկ էլեկտրականությունն էր, որը առաջացել է մոտերքում կայխակաբեր ամպերի առկայության պատճառով:

Հենց Հիլդենբուրգի դիրիժաբլն էլ պատկերված է Led Zeppelin լեգենդար ռոք խմբի առաջին ալբոմի շապիկին.

http://img13.nnm.ru/4/b/2/3/3/b7b3db9086b6dd2048ff1d4a2c6.jpg

Նկարը հղում է խմբի անվանը (zeppelin - դիրիժաբլի տեսակ՝ կառուցված գերմանացի կոմս Ֆերդինանտ ֆոն Ցեպպելինի կողմից), իսկ սոսկալի պայթյունը սիմվոլիկ կերպով արտացոլում է այդ պատկերի տակ թաքնված երաժշտությունը. բոււււ՜մ::B

Norton
04.01.2010, 17:15
Երկրագնդի օրացույցը կարող է փոխվել


Օրացույցերի համաշխարհային ասոցիացիան հանդես է եկել 16-րդ դարից գործող Գրիգորյան օրացույցը փոխելու նախաձեռնությամբ: Ասոցիացիայի նախագահ Ուեյն Ռիչարդսոնը չի բացառում, որ նոր օրացույցն ուժի մեջ կմտնի արդեն 2012թ.:

Մասնավորապես, ասոցիացիան առաջարկում է կիրառել թվագրման նոր տարբերակ. առաջարկվող օրացույցը կունենա 365 օր, բայց ամեն տարի, որ կսկսվի կիրակիով, կունենա մեկ լրացուցիչ շաբաթ օր: Այդպիսին է հենց 2012 թվականը:

ՄԱԿ-ը ներկայում քննարկում է նաև մեկ այլ, այսպես կոչված սիմետրիկ օրացույց, որը, մասնավորապես, նախատեսում է բոլոր տարիներն սկսել երկուշաբթիից: Փոխարենը փետրվարը, մայիսը, օգոստոսը և նոյեմբերը կունենան յուրաքանչյուրը 35-ական օր: Ընդ որում՝ մյուս ամիսները կունենան յուրաքանչյուրը 28-ական օր:

Այս օրացույցի ամենամեծ թերությունն այն է, որ իրենց ծննդյան օրից կզրկվեն բոլոր նրանք, ովքեր ծնվել են կրճատվող ամիսներին՝ 28-ից հետո: Այս մասին հաղորդում է correspondent.net-ը:
Tert.am

*e}|{uka*
04.01.2010, 17:33
Երկրագնդի օրացույցը կարող է փոխվել


:o :o Ա դե լավ էլի, ամեն ինչ հառամ են անում: :angry

Հայկօ
04.01.2010, 18:42
ՄԱԿ-ը ներկայում քննարկում է նաև մեկ այլ, այսպես կոչված սիմետրիկ օրացույց, որը, մասնավորապես, նախատեսում է բոլոր տարիներն սկսել երկուշաբթիից: Փոխարենը փետրվարը, մայիսը, օգոստոսը և նոյեմբերը կունենան յուրաքանչյուրը 35-ական օր: Ընդ որում՝ մյուս ամիսները կունենան յուրաքանչյուրը 28-ական օր:

Էս պահը չհասկացա :think: Իմաստը ո՞րն ա:

Rammer
04.01.2010, 19:39
Էս պահը չհասկացա :think: Իմաստը ո՞րն ա:

Ապեր իմաստը փող ծախսելն ա...Հիշում ես Տրիբունը ինչ էր պատմում, որ էնքան փող ա հավաքվում չգիտեն ինչ անեն:Դե էտա գտել են էլի ինչ անեն/...

Chuk
04.01.2010, 19:56
Եթե ճիշտ եմ հիշում, երեք-չորս տարի առաջ մեկ այլ տարբերակով փոխելու առաջարկ եղավ ու վերջում չեղավ: Կարծում եմ, որ էլի չի լինի:

Հարդ
04.01.2010, 20:15
Երկրագնդի օրացույցը կարող է փոխվել


Գրիգորյան օրացուցը որն ա??? Էտի հայ ա ստեղծել???
Եթե փոխեն, շատ ծանր կտարվի...

Ambrosine
04.01.2010, 20:18
Գրիգորյան օրացուցը որն ա??? Էտի հայ ա ստեղծել???
Եթե փոխեն, շատ ծանր կտարվի...

Հռոմի պապի անունով է:

Հարդ
04.01.2010, 20:25
Աչքներդ լո՜ւյս…:pardon:}
Մեխիկոն օրինականացրել է համասեռականների ամուսնությունները
Մեխիկո քաղաքի օրենսդիրները պաշտոնապես թույլատրել են ամուսնություններ կնքել համասեռականների միջև: Այսպիսով, Մեքսիկայի մայրաքաղաքը Լատինական Ամերիկայի առաջին քաղաքն է, որն օրինականացրեց համասեռականների ամուսնությունը: Այդ մասին հաղորդում է BBC-ն:

Ներկա պահին նման ամուսնությունները թույլատրվում են աշխարհի յոթ երկրներում և ամերիկյան որոշ նահանգներում:

Այսուհետև Մեխիկոյի քաղաքացիական օրենսգրքում ամուսնությունը բնորոշվելու է որպես «երկու մարդկանց ազատ միություն»` նախկին «միություն տղամարդու և կնոջ միջև» արտահայտության փոխարեն:

Նշենք, որ կաթոլիկ եկեղեցին և պահպանողականները հանդես են եկել վերոնշյալ որոշման սուր քննադատությամբ:

Tert.am
http://tert.am/g_image.php?id=89402&tmb=3

Ես մի բան չեմ հասկանում... աստվածաշնչում պարզ հայերենով գրված ա, որ միասեռականների ամունություն չի կարելի... ու էսքանից հետո կտակարանի հետևորդ հոգևորականն օրինականացնում ա դրանց ամուսնությունը...:angry:angry

Enigmatic
04.01.2010, 20:59
Փաստորեն ես էլ կյանքում ծնունդ չեմ ունենա:cry2

Norton
04.01.2010, 23:48
Այսօր Դուբայում, տեղի է ունեցնել աշխարհի ամենաբարձր "Բուրջ Դուբայ" երկնաքերի բացումը: Բացման ժամանակ այն վերանվանվել է "Բուրջ Խալիֆ" ԱՄԷ նախագահ շեյխ Խալիֆ բեն Զաիդ ալ Նախայանի պատվին: Շինարարությունը սկսվել է 2004 թվ, արժեքը կազմել է 4 մլրդ. դոլլար:
Բարձրությունը 828 մետր է, ունի 162 հարկ և 1 մլն. քառ. մետր մակերես: Նախագծի հեղինակը ամերիկացի ճարտարապետ Էդրիան Սմիթն է:
Մինչ այդ ամենաբարձր շինությունը եղել է Վարշավայի ռադիո աշտարակը, որը ուներ 646 մետր բարձրություն և քանդվել էր 1991թ. վերանորոգման աշխատանքների ընթացում և մինչ օրս դրան գերազանցող շինություն չէր կառուցվել:
http://s54.radikal.ru/i144/1001/82/681039975925.jpg (http://www.radikal.ru)http://s56.radikal.ru/i154/1001/52/0cf720eb531c.jpg (http://www.radikal.ru)

Norton
22.01.2010, 21:34
Հրապարակվել է ամենատարածված գաղտնաբառերի ցանկը

http://www.tert.am/g_image.php?id=91395&tmb=3
Տեղեկատվության պահպանման ոլորտում մասնագիտացած Imperva ընկերությունն անցկացրել է առավել հաճախ օգտագործվող գաղտնաբառերի հետազոտություն: Վերջերս հաքերները կոտրել էին RockYou.com կայքը, ինչի արդյունքում 32 միլիոն գաղտնաբառ հասանելի էր դարձել։ Այս մասին հաղորդում է Newsru.com-ը:

Առավել տարածված երեք գաղտնաբառեր են դարձել նրանք, որոնցում առկա են միայն թվեր` 123456, 12345 և 1234546789: Չորրորդ տեղում է password («գաղտնաբառ») բառը, հինգերորդ տեղում` iloveyou արտահայտությունը, վեցերորդ տեղում princess, իսկ յոթերորդ տեղում` rockyou բառերը: Օգտատերերը որպես գաղտնաբառ հաճախ օգտագործում են տվյալ կայքի անունը:

Իսկ ահա ութերերդ և իններորդ տեղերը զբաղեցրած գաղտնաբառերն այդքան էլ չեն տարբերվում առաջին երեքից: Այսպիսով, 1234567 գաղտնաբառը զբաղեցնում է ութերորդ, իսկ 12345678 գաղտնաբառը՝ իններորդ հորիզոնականը: Առավել հաճախ ընտրվող գաղտնաբառերի տասնյակը փակում է abc123 գաղտնաբառը:
Tert.am

Աբելյան
22.01.2010, 22:44
Սրանից հետո իմացա ինչ պառոլներ օգտագործեմ: :)

Ուլուանա
29.01.2010, 02:51
Բրիտանացի հետազոտողները հայտնաբերել են բաց շրջազգեստի լավագույն համամասնությունները

Անգլիական Ուլմ քաղաքի համալսարանի մասնագետները բավական երկար ժամանակ են անցկացրել բարերում, գիշերային ակումբներում ու պարահրապարակներում՝ ուշադիր հետևելով, թե տարբեր տարիքի ու սոցիալական դիրքի տղամարդիկ ինչպես են արձագանքում կանանց՝ տարբեր աստիճանի բացության հագուկապին։ Հոգեբանները փորձել են սահմանել շրջազգեստի բացության այն աստիճանը, որն առավել գրավիչ է տղամարդկանց համար և միաժամանակ գռեհիկ չի նայվում։
Բրիտանացի հոգեբանների ստացած արդյունքներն ընդհանրացնելով՝ պարզել են, որ իդեալական կարող է համարվել այն զգեստը, որը մերկ է թողնում կնոջ մարմնի մոտավորապես 40%–ը։ Ինչպես ավելի պահպանողական, այնպես էլ ավելի բաց հագուստ կրող կանայք զգալիորեն պակաս ուշադրության են արժանացել։

http://img402.imageshack.us/img402/1366/img4641a1.jpg

Դեկադա
29.01.2010, 13:22
մեծ Բրիտանիայի նյարդաֆիզիոլոգները համեմատել են, թե որ զբաղմունքն է առավել արդյունավետ հանում սթրեսից:
Պարզվել է, որ ո՛չ երաժշտությունը,ո՛չ զբոսանքը և ո՛չ էլ տեսախաղերը փրոձի մասնակիցներին չեն թուլացրել այնպես, ինչպես սովորական ընթերցանությունը:Մարդիկ, ովքեր ուժեղ սթրես են տարել, կարողացել են այդ վիճակից դուրս գալ ընթերցանությամբ:Սթրես առաջացնող վարժություններից հետո հետազոտությոն մասնակիցներին առաջարկվել է հանգստի որևէ ձև, դրա հետ մեկտեղ չափվել են նրանց մկանների լարվածությունն ու զարկերակի հաճախականությունը: Ընթերցանությունը 6 րոպեի ընթացքում 61%-ով հանգեցրել է վիճակի լավացման:Երաժշտության ունկնդրումը 55%-ով է հանել սթրեսից, 1 բաժակ թեյ կամ սուրճ ըմպելը՝ 54%-ով:

_DEATH_
29.01.2010, 13:35
մեծ Բրիտանիայի նյարդաֆիզիոլոգները համեմատել են, թե որ զբաղմունքն է առավել արդյունավետ հանում սթրեսից:
Պարզվել է, որ ո՛չ երաժշտությունը,ո՛չ զբոսանքը և ո՛չ էլ տեսախաղերը փրոձի մասնակիցներին չեն թուլացրել այնպես, ինչպես սովորական ընթերցանությունը:Մարդիկ, ովքեր ուժեղ սթրես են տարել, կարողացել են այդ վիճակից դուրս գալ ընթերցանությամբ:Սթրես առաջացնող վարժություններից հետո հետազոտությոն մասնակիցներին առաջարկվել է հանգստի որևէ ձև, դրա հետ մեկտեղ չափվել են նրանց մկանների լարվածությունն ու զարկերակի հաճախականությունը: Ընթերցանությունը 6 րոպեի ընթացքում 61%-ով հանգեցրել է վիճակի լավացման:Երաժշտության ունկնդրումը 55%-ով է հանել սթրեսից, 1 բաժակ թեյ կամ սուրճ ըմպելը՝ 54%-ով:

Դրա համար իմ նման արեք: Ուրեմն չայի բաժակը վերցնում եք, նստում կոմպի դեմը դասական երաժշտություն միացնում ու ընթերցում որևէ ձեզ համար հետաքրքիր բան: (հենց հիմա էտ վիճակն ա :D)

_DEATH_
29.01.2010, 13:57
Բրիտանացի հետազոտողները հայտնաբերել են բաց շրջազգեստի լավագույն համամասնությունները

Անգլիական Ուլմ քաղաքի համալսարանի մասնագետները բավական երկար ժամանակ են անցկացրել բարերում, գիշերային ակումբներում ու պարահրապարակներում՝ ուշադիր հետևելով, թե տարբեր տարիքի ու սոցիալական դիրքի տղամարդիկ ինչպես են արձագանքում կանանց՝ տարբեր աստիճանի բացության հագուկապին։ Հոգեբանները փորձել են սահմանել շրջազգեստի բացության այն աստիճանը, որն առավել գրավիչ է տղամարդկանց համար և միաժամանակ գռեհիկ չի նայվում։
Բրիտանացի հոգեբանների ստացած արդյունքներն ընդհանրացնելով՝ պարզել են, որ իդեալական կարող է համարվել այն զգեստը, որը մերկ է թողնում կնոջ մարմնի մոտավորապես 40%–ը։ Ինչպես ավելի պահպանողական, այնպես էլ ավելի բաց հագուստ կրող կանայք զգալիորեն պակաս ուշադրության են արժանացել։

http://img402.imageshack.us/img402/1366/img4641a1.jpg

Բրիտանացի հետազոտողները երբեք խելքին մոտ բան չեն ասում: Պատկերացրեք սենց վիճակ կանգնած եք, երկու կին ա ձեր մոտով անցնում, մեկը մերկ ա 40%-ով, մյուսը 90%-ով, որ մեկը ձեր ուշադրությանը կարժանանա? :think

Jarre
29.01.2010, 14:17
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՖԻՐՄԱՆԵՐ. անվանումների նշանակությունը

Փոքրիկ ժամանակվանից ինձ միշտ հետաքրքրել է հայտնի ֆիրմաների անվանումների նշանակությունը։ Ահա դրանցից մի քանիսի բացատրությունները։

ADIDAS - անվանումը իր հիմնադիրներից մեկի՝ Ադոլֆ «Ադի» Դեսլերի անվան և ազգանվան առաջին երեք տառերի համադրումն է։

ADOBE - այս ֆիրմայի հիմնադիր Ջոն Վորնոկի Կալիֆորնիա նահանգում գտնվող տան մոտով հոսում էր Adobe Creek գետը։ Ջոնը իր ֆիրման անվանեց Adobe, ի պատիվ այդ գետի։

CANON - ֆիրման կրում է Բուդդիստական ՔՎԱՆՈՆ աստծուն անունը։ Խուսափելու համար կրոնական կազմակերպությունների բողոքի ակցիաներից, ֆիրման անվանափոխվեց և դարձավ՝ Canon։

CASIO - ֆիրման կրում է իր հիմնադիր Tadao Kashio-ի անունը։

HP (Hewlett-Packard) - անվանումը բաղկացած է ֆիրմայի հիմնադիրներ William (Bill) Hewlett և David (Dave) Packard ազգանուններից։

INTEL - INTegrated ELectronics բառերի առաջին տառերի համադրությունից առաջացած անվանում է։

MICROSFT - MICROcomputer SOFTware. Սկզբից գրվում էր գծիկով Micro-Soft, որը հետագայում հանվեց։ (Վստահ չեմ, թե այս տեղեկությունը որքանով է ճշգրիտ)։

NINTENDO - Նին Թեն Դո։ Սրանք ճապոնական երեք իերոգլիֆներ են, որոնք մոտավորապես նշանակում են՝ «թող երկինքները պարգևեն հաջողություն» («leave luck to the heavens»)։

Եվ վերջապես իմ ամենասիրելի ֆիրման՝ APPLE MACINTOSH - Macintosh-ը Սթիվ Ջոբսի սիրած խնձորի սորտն է, իսկ իմ ամենասիրած համակարգչային ֆիրման :love


Daewoo - Այս կազմակերպության հիմնադիր Կիմ վո Չունգը իր ֆիրմային տվեց կորեերեն այս համեստ անվանումը, որը թարգմանվում է՝ «Անսահման տիեզերք»։

Google - Սկզբից որոշված էր անվանել Googol, որը մաթեմատիկայում գործածվող բառ է (եթե չեմ սխալվում այսպես են անվանում 1-ը 100 զրոներով թիվը)։ Սակայն, երբ այս պրոեկտի հիմնադիրները ներդրողնեցից մեկից ստացան իրենց առաջին չէկը, դրա վար գրված էր Google։ Դա իրենց ստացած առաջին չէկն էր և գումարն էլ կլօրիկ գումար էլ։ Ուստի այն անվանվեց հենց այդպես։

IBM - International Business Machines-ի հապավումն է։

LG - Կորեական Lucky և Goldstar բրենդերի անվանումների առաջին տառերը։ Հիշում եմ, որ երբ փոքր էի ինչքան էր տարածված Goldstar ֆիրման։ Դասընկերներից մեկը Goldstar հեռուստացույց էր առել ու իրենք համարվում էին շա՜տ հարուստ մարդիկ։

Nikon - Nippon Kogaku՝ ճապոնական օպտիկա։

Philips - Կրում է իր հիմնադիր Ֆրիդրիխ Ֆիլիպսի ազգանունը։ Այս ֆիրման իր կարիերան սկսել է էլեկտրական լամպերի արտադրությունից, ինչը շարունակում են մինչ օրս, պարզապես ավելացրել են մի քանի հարյուր նոր ապրանքներ :))

Samsung - Կորեերենից թարգմանված նշանակում է՝ «Երեք աստղ»։

Siemens - Այս ֆիրմայի հիմնադիր գերմանացի ինժեներ, նորարար, գիտնական, քաղաքական և հասարակական գործիչ Վերներ Սիմենսը սկզբում ֆիրման անվանել էր Telegraphenbauanstalt Siemens & Halske։ Սակայն այսօր այն կոչվում է պարզապես Siemens։

Եվ վերջապես աշխարհի ամենաթանկ բրենդերից մեկը, եթե ոչ ամենաթանկը՝ Coca-Cola
Այս զովացուցիչ ըմպելիքը ստեղծվել է ԱՄՆ Ջուրջիա նահանգի Ատլանտա քաղաքում, 1886 թ. մայիսի 8-ին։ Այս ըմպելիքի ստեղծողը Ամերիկյան բանակի նախկին օֆիցեր դեղագործ Ջոն Սթիթ Պիմբերտոնն էր։ Իսկ Կոկա-Կոլա անվանումը հորինել է Պիմբերտոնի հաշվապահ Ֆրենկ Ռոբինսոնը, որը նաև գեղագիր էր և հենց իքն էլ ստեղծեց այդ գեղեցիկ լոգոտիպը։

Կոկա կոլան պատրաստվեց կոկիի տերևներից և արևադարձային կոլա ծառի պոպոքներից։ Սկզբում այն արտոնագրվեց որպես դեղամիջոց ներվայն խանգարումների համար։

Դեկադա
30.01.2010, 18:16
Ամենափոքր աղջիկը

Աշխարհի ամենափոքրիկ աղջիկը բնավում է Հնդկաստանի Նագպուր քաղաքում: Յոտի Ամգեն 15 տարեկան է եւ կշռում է ընդամենը 5 կիլոգրամ, իսկ նրա հասակը 58 սանտիմետր է: Նա մեկ տարեկան երեխայից էլ փոքր է երեւում: ՙԵս հպարտ եմ, որ փոքրիկ եմ: Ինձ դուր է գալիս բոլորի կողմից իմ նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը: Ես այնպիսին եմ, ինչպես մյուս բոլոր մարդիկ: Ես ուտում եմ, ինչպես նրանք, երազում եմ, ինչպես նրանք: Ես ինձ ուրիշ չեմ զգում՚,- ասել է Յոտին: Դասարանում նա նստում է հատուկ նրա հասակին հարմարեցված փոքրիկ սեղանի մոտ: Յոտին երազում է դերասանուհի դառնալ



Բնակչության 19%-ը իսլամ են դավանում

Ըստ Վատիկանի հաշվարկների, 2008թ-ին աշխարհում մահմեդականների թիվը գերազանցել է կաթոլիկների թվին: Նույն այդ տվյալների համաձայն երկրագնդի բնակչության 19%-ը իսլամ են դավանում, իսկ 17.4%-ը կաթոլիկ են: Քրիստոնյաները (կաթոլիկներ, ուղղափառներ, առաքելականներ եւ այլն) աշխարհի բնակչության մեկ երրորդն են կազմում: Վատիկանը նշում է նաեւ, որ նախորդ տարվա համեմատ այս տարի աշխարհում կաթոլիկ բնակչության աճ կա: Այս տարի կաթոլիկներն ավելացել են 1.4%-ով:



Աշխարհի ամենասեքսուալ կինը

Հեռուստատեսային E! ցանցը հրապարակել է երկրագնդի ամենասեքսուալ կանանց ցուցակը: Առաջին հորիզոնականում է կանացի ներքնաշորերի համաշխարհային բրենդ Victoria's Secret-ի հայտնի մոդել, ազգությամբ չեխ, 24-ամյա Կարոլինա Կուրկովան, որը Forbes հանդեսի ամենապահանջված մոդելների ցուցակում վեցերորդն է: Victoria's Secret-ի նրա կոլեգաներ Ժիզել Բունդհենը, Ադրիանա Լիման եւ Հեյդի Կլումը ամենասեքսուալ կանանց ցուցակում համապատասխանաբար զբաղեցնում են չորրորդ, վեցերորդ եւ յոթերորդ տեղերը:

Հայտնի դերասանուհի Անջելինա Ջոուլին, որը երկար ժամանակ համարվում էր երկրագնդի ամենագեղեցիկ կինը, այս տարի զբաղեցրելը ընդամենը երորդ հորիզոնականը:

1. Կարոլինա Կուրկովա
2. Բար Ռաֆաելի
3. Անջելինա Ջոուլի
4. Ժիզել Բունդհեն
5. Սկարլետ Յոհանսոն
6. Ադրիանա Լիմա
7. Հեյդի Կլում
8. Պենելոպե Քրուզ
9. Մանուելա Արչուրի
10. Շակիրա

*e}|{uka*
01.02.2010, 21:15
Ռուսաստանում ծնվել է խոսացող փոքրիկ: Միանգամից լույս աշխարհ գալուց հետո նորածինը բացելով աչքերը հանկարծակի արտաբերում է «Պապա» բառը:
-Ես քարացել է: Նոր- նոր ծնվաշ երեխան խոսաց, լսեցի սեփական ականջներով,- պատմում է մանկաբարձը:
Առաջինից մի քանի րոպե անց նորածինը երկրորդ բառն է ասում. «Մամա»: Հաջորդ օրը 17 ամյա մայրը երեխային կերակրելիս խոսում է հետը, ասելով որ հայրը շուտով կգա: Իսկ ի պատասխան լսում է. «Ո՞վ, պապա՞ն»: :D

աղբյուր` gazeta.ua (http://gazeta.ua/index.php?id=291401&lang=ru)

BOBO
01.02.2010, 21:18
Բա խիա ռուսերեն խոսացել:think

*e}|{uka*
01.02.2010, 21:20
Բա խիա ռուսերեն խոսացել:think

բա ռուս ա, ինչերե՞ն խոսա: :D:D

Norton
01.02.2010, 21:22
բայց ես լուրջա, թե ուշադրություն գրավելու համար գրված հոդված?:think

Դեկադա
01.02.2010, 21:22
բա ռուս ա, ինչերե՞ն խոսա: :D:D

ո՞նց թե... պետքա չգրված օրենքի համաձայն հայերեն խոսար;):D

BOBO
01.02.2010, 21:27
Ռուսը ինչ կապ ունի, էրեխու հետ ինչ լեզվով խոսումեն էնել սովորումա:esim էսի աչքիս էն ինդիգո եք ասում ինչեք ասում նրանցից ա:))

Kuk
01.02.2010, 21:29
Տարօրինակ բան չկա, ես նման դեպք էլի եմ լսել: Երևի լսողությունը շատ ուժեղ ա ու շուտ ա հասունացել լսողական համակարգը, մինչև ծնվելը փորիկի մեջից արդեն լսել ու սովորել ա որոշ բառեր:D

*e}|{uka*
01.02.2010, 21:30
բայց ես լուրջա, թե ուշադրություն գրավելու համար գրված հոդված?:think

Եսիմ Նորթ, հավատալու բան չի, բայց թերթում նշված ա քաղաքը, ծննդատան համարը, ծնունդն ընդունող մանկաբարձուհու անունը, հոր և մոր անուն ազգանունը: :)

Դեկադա
04.02.2010, 09:26
Պարզվում է բացի աչքերից մեր մասին կարող են պատմել նաև մեր ոտքերը:Այսպես. եթե կինը ոտքերը ձգում է դեպի տղամարդը, որը փորձում է գրավել նրա բարեհաճությունը, ապա նշանակում է, որ տղամարդը ճիշտ ուղու վրա է.կինը նրան հավանել է: Իսկ եթե կինը, բազկաթոռին նստած, խաչաձևում է ոտքերը կամ դրանք տանում բազկաթոռի տակ, ապա նրա երկրպագուն ոչ մի հույս չի կարող փայփայել:

Եթե ձեր զրուցակցի ոտքերը չեն շարժվում, ուրեմն նա ստում է: Իսկ եթե կինը զրույցի ժամանակ սկսում է կրունկով ուժգին թխկացնել հատակին, ուրեմն նա խիստ լարված է և փորձում է ոտքերի օգնությամբ ազատվել բացասական էներգիայից:

«Երբ մենք ստում ենք, փորձում ենք նայել դիմացինի աչքերին, որպեսզի շփոթեցնենք: Ինքնավստահ մարդիկ ստում են դեմքի ազնիվ արտահայտությամբ,- հաստատում են գիտնակաները:-Սակայն երբ ստում ենք, այդ դեպքում ինքներս մեզ հոգեբանորեն ճնշում ենք: Դա ամենից առաջ արտահայտվում է շարժումներում: Երբ ոտքերը դադարում են շարժվել, անձը ընկճվում է: Երբ տղամարդը նյարդայնանում է, սկսում է ոտքերով թխկացնել հատակին: Սովորաբար դա անհոգ կըանքի ու հանգստությն նշան է համարվում, սակայն իրականում ամեն ինչ հակառակն է»:

Հարդ
04.02.2010, 09:42
Ռուսաստանում ծնվել է խոսացող փոքրիկ: Միանգամից լույս աշխարհ գալուց հետո նորածինը բացելով աչքերը հանկարծակի արտաբերում է «Պապա» բառը:
-Ես քարացել է: Նոր- նոր ծնվաշ երեխան խոսաց, լսեցի սեփական ականջներով,- պատմում է մանկաբարձը:
Առաջինից մի քանի րոպե անց նորածինը երկրորդ բառն է ասում. «Մամա»: Հաջորդ օրը 17 ամյա մայրը երեխային կերակրելիս խոսում է հետը, ասելով որ հայրը շուտով կգա: Իսկ ի պատասխան լսում է. «Ո՞վ, պապա՞ն»: :D

Բայց ինչ ապուշ գյադա դուրս էկավ... խի դու քանի պապա ունես? Ես գիտեի, որ իմ էրեխեն ծնված, չծնված խոսալու ա:D: Բայց մի բայց կա... ես հեչ էլ չեմ գնալու:P:

Իսկ եթե լուրջ... ինչ ասեմ... հերթական ինդիգոն երկրագնդի երեսին: Ճիշտն ասած չեմ էլ զարմանում:

Դատարկություն
06.02.2010, 17:00
"Комсомольская правда"-ի լրագրողներից մեկը, իր բլոգում տեղադրել է 1959թ-ի դեկտեմբերի 31-ին լույս տեսած "Комсомольская правда"-ի հերթական համարը, որտեղ լրագրողները փորձել են գուշակել թե ինչ կլինի 50 տարի հետո, ինչպիսին կլինի այդ թերթի համարը 50 տարի անց /այսինքն 2009-ի դեկտեմբերի 31ին/ հիմա մենք կարող ենք կարդալ ու գնահատել նրանց պայծառատեսությունը:)

Համարում`
- Ռեպորտաժ Յակուտիայի տիեզերակայանից
- Երիտասարդական կառույցներ` Կասպից ծովի հատակի թունելը և Լուսնի էլեկտրոկայանը
- Մանկատան 100ամյա շրջանավարտների հանդիպումը
- Ինչու՞ վիդեոհեռախոսները մինչև այժմ գունավոր չեն
- Լուսնի վրա արգելոց է անհրաժեշտ հիմնել
- Անձրևների քանակի չարաշահումը
- Մարմնի պահեստային մասեր
- Մարսի առաջին առողջարանը
- Ուղղաթիռների վարձույթը
- Արդյո՞ք կոմունիստին անհրաժեշտ են ստացական դերանունները
- Կուպլետիստի դատը
- Երկրաբանների կողմից գտնված խորհրդավոր իր` ինքնաթորման ապարատ
- Վերծանվել են մարսյան տարեգրության առաջին էջերը
- Մամոնտը գազանանոցում

http://www.ljplus.ru/img4/4/4/444sp44/komsomolka2010-07.jpg
http://www.ljplus.ru/img4/4/4/444sp44/komsomolka2010-08.jpg
http://www.ljplus.ru/img4/4/4/444sp44/komsomolka2010-09.jpg
http://www.ljplus.ru/img4/4/4/444sp44/komsomolka2010-10.jpg

Աղբյուր` http://avmalgin.livejournal.com/1660835.html

Փիսիկ
08.02.2010, 11:24
առաջարկում եմ այդտեղ գրել մեր իմացած հետաքրքիր և ունիկալ փաստերը ամենաբազմազան թեմաներով, և իհարկե, քննարկել դրանք :)

Փիսիկ
08.02.2010, 11:26
գիտեիք ո՞ր կանայք ավելի աշխատունակ, աշխատասեր և արագաշարժ են, երբ նրանց առջևում ծաղիկներ կան: :)
չեմ կարծում, որ հետազոտողներն ալերգիկներին էլ են ներառել փորձերի մեջ, թե չէ, որ սենյակում ծաղիկ ա լինում, ուզում եմ պառկեմ ու փռշտամ... ի՞նչ աշխատել, ի՞նչ բան

Փիսիկ
08.02.2010, 11:29
հայտնագործել են, որ Պիզայի աշտարակը երբեք նույնիսկ ուղիղ չի եղել: Այն սկսել էր թեքվել մինչև շինարարությունը վերջանալը: Եվ ամեն տարի թեքվում է 0.05"-ով

Farfalla
08.02.2010, 11:44
Գիտեիք ո՞ր շիկահերների մորուքը ավելի արագ է աճում քան սևահերներինը:
Կանայք աչքերը թարթում եմ գրեթե 2 անգամ ավելի շատ քան տղամարդիկ:

Միքո
08.02.2010, 11:48
Գիտեիք ո՞ր մարդու ուղեղը կարող է հիշել 1-ից մինչև 7 մլն. մեգաբայթ ինֆորմացիա:


Գիտեիք ո՞ր շիկահերների մորուքը ավելի արագ է աճում քան սևահերներինը:
Կանայք աչքերը թարթում եմ գրեթե 2 անգամ ավելի շատ քան տղամարդիկ:
արի գրազով թարթենք, ո՞վ շատ ;);) :D

A.r.p.i.
08.02.2010, 11:56
Գիտեի՞ք, որ
միս խորովելու շամփուրը հնարել է Լեոնարդո դա Վինչին,
ժամացույցի վայրկյանաչափը ստեղծել է անգլիացի բժիշկ Ջոն Ֆլոուբը(1649-1734),
դինամիտը ստեղծել է ավստրացի քիմիկոս Աբրահամ Մենինգեցին,
գրամոֆոնը ստեղծել է ամերիկացի ինժեներ Էմիլ Բերլիները 1888թ-ին,
շանթարգելի գյուտարարն է Բենջամին Ֆրանկը(1706-1790),
Ծաղիկ հիվանդության դեմ առաջին պատվաստումը կատարել է անգլիացի բժիշկ Ջենները 1796թ-ին,
անգլիացի ֆիզիկոս Կավենը առաջինն էր, որ ջրածինն ու թթվածինը միացնելով ստացավ ջուր:

Միքո
08.02.2010, 12:04
ոուլետկայի (հայերենը չհիշեցի, կամ էլ չգիտեմ :)) ) բոլոր թվերի գումարը 666 է :o
նենց որ :B

Farfalla
08.02.2010, 12:09
արի գրազով թարթենք, ո՞վ շատ ;);) :D

արի, բայց ո՞վա հաշվելու :D

Մոնակոյի պետական նվագախումբը ավելի մեծ է քան բանակը:

Ռուֆուս
08.02.2010, 12:29
շանթարգելի գյուտարարն է Բենջամին Ֆրանկը(1706-1790),

Բենջամին Ֆրանկլինը :)

Միքո
08.02.2010, 12:32
Բենջամին Ֆրանկլինը :)

ես էլ էի մտածում, չտո տո նե տո:D

Ջուզեպե Բալզամո
08.02.2010, 13:46
Գիտեի՞ք, որ
միս խորովելու շամփուրը հնարել է Լեոնարդո դա Վինչին,
ժամացույցի վայրկյանաչափը ստեղծել է անգլիացի բժիշկ Ջոն Ֆլոուբը(1649-1734),
դինամիտը ստեղծել է ավստրացի քիմիկոս Աբրահամ Մենինգեցին,
գրամոֆոնը ստեղծել է ամերիկացի ինժեներ Էմիլ Բերլիները 1888թ-ին,
շանթարգելի գյուտարարն է Բենջամին Ֆրանկը(1706-1790),
Ծաղիկ հիվանդության դեմ առաջին պատվաստումը կատարել է անգլիացի բժիշկ Ջենները 1796թ-ին,
անգլիացի ֆիզիկոս Կավենը առաջինն էր, որ ջրածինն ու թթվածինը միացնելով ստացավ ջուր:

Բա մինչև Դա Վինչին ինչո՞վ էին խորովում… դինամիտը Նոբելը չի՞ հնարել…

Միքո
08.02.2010, 13:48
Բա մինչև Դա Վինչին ինչո՞վ էին խորովում…
ձեռքերով, բայց մի հատ լավ լվացվում ու նոր սկսում:D

My World My Space
08.02.2010, 13:51
իսկ գիտեք, որ տղամարդն իր կյանքում 1.5 անգամ ավելի շատ շրթներկ է ուտում քան կինը......

Dayana
08.02.2010, 15:17
Մոդերատորական: «Իսկ դուք գիտեիք, ո՞ր...» և «Հետաքրքիր-տեղեկություններ-դեսից–դենի» թեմաները միացվել են:

Norton
14.02.2010, 14:31
Պարզվումա հնարավոր է հաշվել ամուսնության իդեալական ժամանակը:)) Ուրեմն ըստ գիտնականների յուրաքանչյուր մարդ կարողա հաշվարկի իր համար իդեալական տարիքը: Մասնավորապես վերցնում է իր ներկա տարիքը դիցուք 20 տարեկան, և այն տարիքը, որը նա համարում է մաքսիմալ կետը ամուսնության համար դիցուք 35, հանում ա 35-20, ստացված տարբերությունը բազմապատկում 0.368-ով և ստանում 5.52 ստացվումա տվյալ մարդու մոտ ամենալվ վերսիան 25.52 տարեկանում ամուսնանալն ա:)) ու ոչ մի օր ավել:angry
Իմ դեպքում կանգնեց 23-24 տ, 40 տարի ուշացել եմ:(:D

Norton
14.02.2010, 15:26
Եկել եմ ասեմ, որ վերևի գրածները լուրջ չընդունեք ժող:D
Մի հատ բոնուս

Չիլիում թողարկվել են ուղղագրական սխալով մանրադրամներ

Չիլիում թողարկվել են մանրադրամներ, որոնց վրա երկրի անվան մեջ տառասխալ կա։ Ինչպես հաղորդում է Первый канал-ը, 50 պեսո մանրադրամների վրա Չիլիի փոխարեն դրոշմվել է Չիի: Ի դեպ, այդ մանրադրամները շրջանառության մեջ են արդեն ավելի քան մեկ տարի, սակայն մինչև այժմ ոչ ոք չէր նկատել սխալը:

Հավաքորդներն արդեն սկսել են 50 պեսոյանոց «պատմական» մանրադրամների որսը` ենթադրելով, որ դրանք շուտով հազվագյուտ արժեք կդառնան, և դրանց գինը կտրուկ կբարձրանա:
www.tert.am
:))

Դեկադա
14.02.2010, 15:35
Նշեմ թէ որ երկրներում է շատ Հայոց Սփյուռքն :

Ըստ 2009 թվականի տվյալով՝

Արեվելյան Հայաստան-2215800 մարդ ,որի 96 տոկոսը մաքուր Հայեր են:
Արեվմտյան Հայաստան,կամ Թուրքիա,այդտեղ Հայությունը բաժանված են 3 խմբի՝
8000000-համշենաՀայ
3000000-մուսուլմանացված Հայ
70000-քրիստոնեական Հայ

Ռուսաստանի Դաշնություն-1130491 Հայ,դա 2002 թվականին
ԱՄՆ-2000000 Հայ
Ֆրանսիա -500000 Հայ
Իրան-400000 Հայ
Վրաստան-248900 Հայ,դա 2004 թվականին
Սիրիա-190000 Հայ
Լիբանան-140000 Հայ
Արցախ-138000 Հայ
Արգենտինա-130000 Հայ
ՈՒկրաինա-99894 Հայ, 2001 թվականին
Լեհաստան-92000 Հայ
Հորդանան-70000 Հայ
ՈՒզբեկիստան-70000 Հայ
Գերմանիա-60000 Հայ
Կանադա-60000 Հայ
Հունաստան- 55000 Հայ
Բրազիլիա-50000 Հայ
Ավստրալիա-45000 Հայ
Աբխազիա-50000 Հայ
Իսպանիա-42000 Հայ
Թուրքմենիստան-30000 Հայ
Բուլղարիա-30000 Հայ
Բելոռուսիա-25000 Հայ
Ղազախստան-25000 Հայ
Իրաք-20000 Հայ
ՈՒրուգվայ-19000 Հայ
Բրիտանիա-18000 Հայ
Հունգարիա-15000 Հայ
Բելգիա-10000 Հայ
Չեխիա-10000 Հայ
Պաղեստին,կամ Հրեաստան-9800 Հայ
Եգիպտոս-8200 Հայ
Մոլդավիա-7000 Հայ
Հոլանդիա-6000 Հայ
Թաջքստան-6000 Հայ
Լատվիա-5000 Հայ
Շվեյցարիա-5000 Հայ
Շվեդիա-5000 Հայ
Քուվեյթ-5000 Հայ
Ղրղզստան-3285 Հայ
Էմիրաթներ-3000 Հայ
Դանիա-3000 Հայ
Ավստրիա-3000 Հայ
Նիկարագուա-2907 Հայ
Էկվատոր-2800 Հայ
Կիպրոս-3600 Հայ
Վենեսուել-2500 Հայ
Լիթվա-2500 Հայ
Իտալիա-2500 Հայ
Էստոնիա-2000 Հայ
Ռումինիա-1780 Հայ
Նորվեգիա-1000 Հայ
Ֆինլանդիա-1000 Հայ
Չիլի-1000 Հայ
Սուդան-1000 Հայ
Թայլանդ-1000 Հայ
Հոնդուրաս-900 Հայ
Նոր Զելանդիա-600 Հայ
Մեքսիկա-560 Հայ
Ալբանիա-500 Հայ
Հնդկաստան-500 Հայ
Չինաստան-300 Հայ
Կոլումբիա- 300 Հայ
Մոնակո-200 Հայ
Կատառ-150 Հայ
Կուբա-100 Հայ
Էթովպիա-100 Հայ
Պակիստան-200 Հայ

մնացած երկրներում տասնյակ Հայեր են:

Արևհատիկ
15.02.2010, 14:17
Պարզվումա հնարավոր է հաշվել ամուսնության իդեալական ժամանակը:)) Ուրեմն ըստ գիտնականների յուրաքանչյուր մարդ կարողա հաշվարկի իր համար իդեալական տարիքը: Մասնավորապես վերցնում է իր ներկա տարիքը դիցուք 20 տարեկան, և այն տարիքը, որը նա համարում է մաքսիմալ կետը ամուսնության համար դիցուք 35, հանում ա 35-20, ստացված տարբերությունը բազմապատկում 0.368-ով և ստանում 5.52 ստացվումա տվյալ մարդու մոտ ամենալվ վերսիան 25.52 տարեկանում ամուսնանալն ա:)) ու ոչ մի օր ավել:angry
Իմ դեպքում կանգնեց 23-24 տ, 40 տարի ուշացել եմ:(:D

Խմբագրում եմ, սխալ էի հասկացել :oy

Ներսես_AM
15.02.2010, 14:29
Բայց եթե ես էս նույն հաշվարկը անեմ, օրինակ` 25 տարեկանում, կստացվի` (30-25)*0.368=1.84 ու իդեալական տարիքը կստացի 21-22 տարեկանը: :8
Ու էդ ժամանակ ես պիտի մտածեմ, որ ես տանն եմ մնացել, ամուսնական տարիքս անցել ա: :D
Տարիքի աճմանը զուգընթաց, ամուսնության իդեալական տարիքը նվազում ա :))
Չէ կստացվի 25 + 1.84 ;)

Դեկադա
16.02.2010, 19:05
Ժող. հլա ինչեր եմ պեղել...

Ձախլիկ հանճարները

Ալբերտ Էյնշտեյն
Աբրահամ Լինկոլն
Հուլիոս Կեսար
Վոլֆգանգ Մոցարտ
Լեոնարդո դա Վինչի
Լյուդվիգ Վան Բեթհովեն
Իվան Պավլով
Չարլի Չապլին
Սերգեյ Էյզենշտեյն
Պաբլո Պիկասո
Նապոլեոն Բոնապարտ

Նշանավոր մարդկանց նշանավոր ձիերը

Զորավար Անդրանիկ - Ասլան
Ալեքսանդր Մակեդոնացի - Բուցեֆալ
Վարդան Մամիկոնյան - Վիշապ
Դոն Կիխոտ - Ռոսինանտ
Բոնապաչտ - Վեզիր, Մորենգո
Մենուա - Արծիբի
Սասունցի Դավիթ - Քուռիկ Ջալալի
Մուշեղ Մամիկոնյան - Ճերմակ
Ռուստամ Զալ - Ռաշ
Պետրոս Մեծ - Լիզետա
Արաբո - Տիլիբոզ
Մորիս Պոյենդեքսեր - Մուստանգեր
Վրոնսկի - Ֆրու -ֆրու
Աթոս - Բայազետ
Կազբիչ - Ղարագյոզ
Կես մարդ, կես ձի - Կենտավրոս
Թռչող ձի - Պեգաս
Հր. Մաթևոսյանի բեռնաձին - Ալխո
Ծովային ձի - Հիպպոկամպոս
Ա. Բակունցի սպիտակ ձին - Ցոլակ

Աբելյան
17.02.2010, 01:16
Վարդան Մամիկոնյան - Վիշապ
Փաստորեն ինքն էլ ա վիշապ ունեցել::o:oy

Միքո
17.02.2010, 01:37
Փաստորեն ինքն էլ ա վիշապ ունեցել::o:oy

պատկերացնում ես ի՞նչ վիշապա եղել :))

Դեկադա
20.02.2010, 10:52
Ամսանունների պատմությունը

Բոլոր ամսանունները փոխառություններ են: Հնում հայերը գործածել են այլ անուններ՝ Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե և այլն, որոնք կամ աստվածների անուններ էին, կամ էլ կապված էին գյուղատնտեսական աշխատանքների, եղանկի հետ: Այժմյան ամսանունները ունեն հռոմեական ծագում՝ կապված հին աշխարհի պատմության, պատկերացումների և աշխարհայացքի հետ: Ու քանի որ հռոմեացիների Նոր Տարին սկսվում էր Մարտից՝ ներկայացնեմ հենց այդ ամսանունից:

Մարտ - Գարնան առաջին ամիսը՝ որը կոչվել է պատերազմի, դաշտերի աստված Մարսի անունով:
Ապրիլ - Բնությունն արթնանում է ասես, օրերը տաքանում են դառնում արևոտ: Ապրիլ նշանակում է տաք, բացող:
Մայիս - Ծագել է հողի, գարնան աստվածուհի Մայայի անունից:
Հունիս - Պտղաբերության, անձրևի և բերքի աստվածը Հռոմում կոչվում էր Հունոն, որից էլ հունիս ամիսը:
Հուլիս - Ամիսն այսպես է կոչվել՝ ի պատիվ հռոմեական հռչակավոր զորավար Հուլիոս Կեսարի:
Օգոստոս - Հին Հռոմի նշանավոր միապետներից մեկի անունով է կոչվել:
Սեպտեմբեր - Եթե Նոր Տարին սկսվում էր մարտին, ապա սեպտեմբերը դառնում էր յոթերորդ ամիսը: Ըստ այդմ էլ ամսանունը:
Հոկտեմբեր - « Օկտավա», « օկտետ»՝ նշանակում է ութնյակ:Լատիներեն հոկտեմբեր բառի արմատը նշանակում է ութ՝ այստեղից էլ հոկտեմբերը, որը ութերորդն էր:
Նոյեմբեր - Նշանակում է իններորդ:
Դեկտեմբեր - Նշանակում է տասներորդ:Հիշեք՝ « Դեկադա» նշանակում է տասնյակ, տասնօրյակ, տասներերդ:
Հունվար - Հին հռոմեացիների արևի և լույսի աստված Յանուսի անունից է սերել:
Փետրվար - Տարվա այս շրջանում հռոմեացիները զոհեր էին մատուցում մեռածների հիշատակին և ի պատիվ Փեբրուս աստծու՝ նրա անունով էլ կոչվեց ամիսը:

Rammstein
20.02.2010, 13:50
Եկել եմ ասեմ, որ վերևի գրածները լուրջ չընդունեք ժող:D
Մի հատ բոնուս

Չիլիում թողարկվել են ուղղագրական սխալով մանրադրամներ

www.tert.am
:))

Իբր որ մեր հին փողերից ամեն մեկի վրա մի սխալ կար ո՞վ էր նկատում…

http://www.kkhobbies.com/admin/original/armenia10dram.JPG
Գրված է «ՏԱՍ ԴՐԱՄ», բայց ըստ ներկայիս հայերենի կանոնների պիտի լիներ «ՏԱՍԸ ԴՐԱՄ»:

http://upload.wikimedia.org/wikipedia/ru/archive/1/19/20070723084917!25_dram_93_Arm.jpg
Գրված է «ՔՍԱՆ ՀԻՆԳ ԴՐԱՄ», պիտի լիներ «ՔՍԱՆՀԻՆԳ ԴՐԱՄ»:

http://aes.iupui.edu/rwise/banknotes/armenia/ArmeniaP35-50Dram-1993-donatedoy_b.jpg
Պիտի լիներ «ՀԻՍՈՒՆ ԴՐԱՄ», գրված է «ՀՒՍՈՒՆ ԴՐԱՄ»:

Helios
23.02.2010, 22:17
Նշեմ թէ որ երկրներում է շատ Հայոց Սփյուռքն :
Հնդկաստան-500 Հայ


էս մի թիվը մի քիչ քիչ չի՞

Yellow Raven
23.02.2010, 22:27
Պիտի լիներ «ՀԻՍՈՒՆ ԴՐԱՄ», գրված է «ՀՒՍՈՒՆ ԴՐԱՄ»:


Էս մասը մի հատ նորից էլի, լավ չհասկացա:think

Դեկադա
23.02.2010, 22:37
էս մի թիվը մի քիչ քիչ չի՞

Ճիշտ ասած չեմ կարող ասել սխալ է թե՞ չէ, բայց չեմ կարծում, որ դրանից ավել կլինեն: Խոսքը հենց այդ երկրում բնակվողների մասին է: Բնականաբար, շատ են երևի հայ- հնդիկ միացությունները, բայց կարծում եմ նրանք այլ երկրներում են բնակություն հաստատաում:

Yeghoyan
23.02.2010, 22:40
Գրված է «ՔՍԱՆ ՀԻՆԳ ԴՐԱՄ», պիտի լիներ «ՔՍԱՆՀԻՆԳ ԴՐԱՄ»:

Քսան հինգ դրամը ճիշտ է գրված:)

Շինարար
23.02.2010, 22:42
էս մի թիվը մի քիչ քիչ չի՞

Կոնկրետ թիվ չգիտեմ, բայց գաղթօջախների պատմությունից անցել ենք, որ դեռ երկու հարյուր տարի առաջ այդքան մեծ նշանակություն ունեցող Հնդկաստանի հայկական գաղթօջախը հիմա վերացման եզրին ա…

davidus
23.02.2010, 23:06
Քսան հինգ դրամը ճիշտ է գրված:)

շեֆ, տասնմեկից մինչև ինսունինը թվերը միասին են գրվում....

davidus
23.02.2010, 23:13
Էս մասը մի հատ նորից էլի, լավ չհասկացա:think

"ՀՒՍՈՒՆ" բառի մեջ "Ի" տառի փոխարեն գրածա "Ւ" (վյուն) տառը

Chuk
23.02.2010, 23:14
Էս մասը մի հատ նորից էլի, լավ չհասկացա:think
Երկրորդ տառը «Ւ» (վյուն) տառն է, որը թեև գծագրությամբ նման է «Ի» (ինի) տառին, բայց լրիվ ուրիշ տառ է:

Քսան հինգ դրամը ճիշտ է գրված:)
Սխալ է գրված: Դու էլ սխալ գրեցիր:


հ.գ. համա թե ուշացա :))

Yeghoyan
23.02.2010, 23:14
շեֆ, տասնմեկից մինչև ինսունինը թվերը միասին են գրվում....

հա էլի:8

ներող, սխալ էի:oy

terev
23.02.2010, 23:15
Էս մասը մի հատ նորից էլի, լավ չհասկացա:think

Ի և Ւ տարբեր տառեր են:

Ուլուանա
23.02.2010, 23:17
շեֆ, տասնմեկից մինչև ինսունինը թվերը միասին են գրվում....
Ճիշտ է, բայց իննսունինն էլ երկու ն–ով է գրվում։ :))

davidus
23.02.2010, 23:24
Ճիշտ է, բայց իննսունինն էլ երկու ն–ով է գրվում։ :))

отпечатка..... հազար ներողություն..... :oy :oy :)

One_Way_Ticket
24.02.2010, 00:06
оTпечатка ;)

Գուգօ
24.02.2010, 00:13
оTпечатка ;)

սխալը ո՞րն էր

Ուլուանա
24.02.2010, 00:17
սխալը ո՞րն էր
T-ն։ Առանց т–ի պիտի լինի՝ опечатка։

Աթեիստ
24.02.2010, 01:10
Ի և Ւ տարբեր տառեր են:

Մեր այբուբենում կա «Ի» տառ, բայց «Ւ» տառ չկա, կա «և» տառ, չկա «եւ»։

davidus
24.02.2010, 10:36
оTпечатка ;)

:o :o այ էս մեկը չգիտեի...... բայց ես միշտ տնց եմ օգտագործել ,բայց ոչ մեկը չի ուղղել..... լավ չի.... :(

davidus
24.02.2010, 11:37
Մեր այբուբենում կա «Ի» տառ, բայց «Ւ» տառ չկա, կա «և» տառ, չկա «եւ»։

Աթեիստ ջան, խոսքդ երևի ներկայիս այբուբենի մասին է:
"ւ" (վյուն) տառ ունեցել ենք, չգիտեմ ոնց է հնչել, կամ ընդհանրապես առանձին, որպես այդպիսին հնչել է թե ոչ, բայց "ու"-ի մասնիկն էլ հենց "վյունն" է... որ հետ նայենք, կտեսնենք, որ "ու" տառ էլ չենք ունեցել...

Աթեիստ
24.02.2010, 21:48
Աթեիստ ջան, խոսքդ երևի ներկայիս այբուբենի մասին է:
"ւ" (վյուն) տառ ունեցել ենք, չգիտեմ ոնց է հնչել, կամ ընդհանրապես առանձին, որպես այդպիսին հնչել է թե ոչ, բայց "ու"-ի մասնիկն էլ հենց "վյունն" է... որ հետ նայենք, կտեսնենք, որ "ու" տառ էլ չենք ունեցել...

Ինձ թվում էր գրածները վերաբերում են հայոց լեզվին։ Հայոց լեզուն ինձ համար այն լեզուն է, որ սովորել եմ դպրոցում։ Իսկ թե ինչ տառեր են եղել նրանում առաջ, (կամ ինչ էր չեն եղել) երկրորդական հարց է։

Ուլուանա
24.02.2010, 22:55
:o :o այ էս մեկը չգիտեի...... բայց ես միշտ տնց եմ օգտագործել ,բայց ոչ մեկը չի ուղղել..... լավ չի.... :(
Կա նաև отпечаток բառ (համեմատիր՝ отпечаток և опечатка), որը նշանակում է հետք, օրինակ՝ մատնահետք, ոտնահետք և այլն։ Գուցե դու դրա հետ ես շփոթել։

Դեկադա
25.02.2010, 09:36
7 նոտաների անվանումները

Յուրաքանչյուիս ծանոթ նոտաների գամմաների անվանումները XI դարում շրջանառության մեջ է դրել բենեդիկտցի քահանա Գվիդո դ" Արեցցոն: Դրանցով նշվել են Հավհաննես Մկրտչին ուղղված աղոթքի բառերի առաջին վանկերը՝ «Տուր մեզ անաղարտ շուրթեր, սուրբ Հովհաննես, որպեսզի մենք կարողանանք մեր ձայնի ողջ զորությամբ վկայել քո հրաշագործությունների մասին»:
UT queant laxis
REsonare fibris
MIra gestorum
SOLve polluti
LAbii reatum
Sancte Ioannes.
XVII դարում առաջին՝ «ուտ» նոտան փոխարինվել է ավելի բարեհունչ՝ « դո»- յով, իսկ վերջին «սի»-ն՝ սուրբ Հավհաննեսի անվան սկզբնատառերն են:

Ներսես_AM
25.02.2010, 10:25
7 նոտաների անվանումները

UT queant laxis
REsonare fibris
MIra gestorum
SOLve polluti
LAbii reatum
Sancte Ioannes.
XVII դարում առաջին՝ «ուտ» նոտան փոխարինվել է ավելի բարեհունչ՝ « դո»- յով, իսկ վերջին «սի»-ն՝ սուրբ Հավհաննեսի անվան սկզբնատառերն են:
«ֆա» նոտան չկա :think

Ռուֆուս
25.02.2010, 10:38
«ֆա» նոտան չկա :think

Ut queant laxis
resonare fibris,
Mira gestorum
famuli tuorum,
Solve polluti
labii reatum,
Sancte Iohannes.

Դեկադա
25.02.2010, 10:40
Ut queant laxis
resonare fibris,
Mira gestorum
famuli tuorum,
Solve polluti
labii reatum,
Sancte Iohannes.

ո՞նց չկա- դո, ռե մի, ֆա, սոլ, լյա սի

Դեկադա
25.02.2010, 11:15
Վա՜յ ժող, հազար ներող: Փաստորեն չեմ գրե՞լ, բայց ինձ թվում էր թե գրել եմ: Ռուֆուս ջան, կներես, ես էլ կռվում եմ:;)

Ռուֆուս
25.02.2010, 11:18
Վա՜յ ժող, հազար ներող: Փաստորեն չեմ գրե՞լ, բայց ինձ թվում էր թե գրել եմ: Ռուֆուս ջան, կներես, ես էլ կռվում եմ:;)

Բան չկա, ոչ մի սարսափելի բան չկատարվեց :)

Rammstein
25.02.2010, 13:22
Մեր այբուբենում կա «Ի» տառ, բայց «Ւ» տառ չկա, կա «և» տառ, չկա «եւ»։

«և» տա՞ռ… ո՞վ է տեսել տառ, որը ունենա 3 հնչյուն` «յ», «է», «վ»: «Ե»-ն ու «Ո»-ն ունեն մաքսիմում 2 հնչյուն, էն էլ բառասկզբում:


Ինձ թվում էր գրածները վերաբերում են հայոց լեզվին։ Հայոց լեզուն ինձ համար այն լեզուն է, որ սովորել եմ դպրոցում։ Իսկ թե ինչ տառեր են եղել նրանում առաջ, (կամ ինչ էր չեն եղել) երկրորդական հարց է։
Ես դպրուցում սովորել եմ, որ «բռնկվել»-ը պիտի կարդացվի «բըռնըկվել» (իրականում «բըռընկվել» է), սովորել եմ, որ «ոսկր» (ոսկրեր, ոսկրային եւ այլն) բառ գոյություն չունի, պիտի միայն ասել ոսկոր (ոսկորներ, ոսկորային եւն): Էլ չասեմ, որ 1-ին դասանում սովորած որոշ բաներ 10-րդ դասարանում արդեն փոխվել են (օրինակ` տողադարձի կանոնները):
Հիմա ճիշտ կանե՞մ, որ էդ սխալներս մեկը կողքից ուղղի, ես ասեմ` «չէ, գիտե՞ք, ես դա դպրոցում եմ անցել»:
Արտակ ջան, կոտրիր կարծրատիպերը: ;)

Մի հատ հեռտորական հարց, եթե «Ւ»-ն տառ չի (բանականաբար` տառ է«ՈՒ»-ն), ապա ինչո՞ւ էդ «տառը» չունի հստակ սահմանված մեծատառ ու փոքրատառ, այլ գրվում է 3 տարբեր ու ճիշտ ձեւերով.
Եթե բառը գրում ենք մեծատառերով, ապա գրվում է «ՈՒ» (օրինակ` «ԴԱՐ» ԱԿՈՒՄԲ), եթե սովորական նախադասություն է, կամ անուն է այդ «տառով» սկսվում, գրում ենք` «Ու» (օրինակ` Ուլուանա), եթե ամեն ինչ փոքրատառ է` գրում ենք «ու» (օր.` Գրառում):

Life
28.02.2010, 16:09
Նոր քիմիական տարր Մենդելեևի աղյուսակում

http://tert.am/g_image.php?id=74726&tmb=3

Օրերս Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը պաշտոնապես հաստատել է 112-րդ քիմիական տարրի անվանումը։ Այս մասին հաղորդում է Membrana.ru-ն։

Քիմիական տարրը, որը նախկինում կոչվում էր ունունբիում, վերանվանվել է կոպեռնիցիում՝ հայտնի գիտնական Նիկոլայ Կոպեռնիկոսի պատվին։

Քիմիական տարրը Մենդելեևի աղյուսակում կնշվի Cn նշանով։

Tert.am

Kuk
28.02.2010, 20:38
Վլադիսլավ Գալկինն ա մահացել:

http://ncontent.life.ru/media/images/100227/81eec51bbb6e4ad35ec57a21033b7795.jpg

*e}|{uka*
28.02.2010, 20:48
Վլադիսլավ Գալկինն ա մահացել:

http://ncontent.life.ru/media/images/100227/81eec51bbb6e4ad35ec57a21033b7795.jpg

:(, էսօր մի տեղ կարդացի գրած էր, բավականին շատ խմիչքի չափաբաժին ընդունելուց: :o

Ռուֆուս
28.02.2010, 23:36
Վլադիսլավ Գալկինն ա մահացել:

http://ncontent.life.ru/media/images/100227/81eec51bbb6e4ad35ec57a21033b7795.jpg

Իսկ ինքն ո՞վ ա:

Նարե
28.02.2010, 23:42
Իսկ ինքն ո՞վ ա:

Ռուս դերասան ու բավական էլ շատ ֆիլմերում է խաղացել:

Լուսիանա
28.02.2010, 23:52
Ռուս դերասան ու բավական էլ շատ ֆիլմերում է խաղացել:
"Վարպետը և Մարգարիտայի" մեջի բեգեմոտը չի, թե խառնում եմ?

Firegirl777
01.03.2010, 00:03
Բեգեմոտը չէ, այլ բանաստեղծը

Լուսիանա
01.03.2010, 00:29
ճիշտ ա, Իվան Բեզդոմնին էր

Life
02.03.2010, 19:12
Yandex-ը սեփական հակավիրուսային ծրագիրն է գործարկել

http://tert.am/g_image.php?id=74801&tmb=3

Yandex որոնողական համակարգը մշակել է հակավիրուս, որը կստուգի կայքերում վնասատու ծրագրերի առկայությունը: Վկայակոչելով ընկերության ներկայացուցիչ Օչիր Մանջիկովին` այս մասին գրում է ռուսական «Վեդոմոստի» թերթը:
2009-ից, երբ Yandex-ն սկսեց զբաղվել ինտերնետում վիրուսների խնդրով, Մանջիկովն օգտագործում էր ամերիկյան Sophos ընկերության ծրագրերը, բայց այժմ հրաժարվել է համագործակցությունից: Նրա գնահատմամբ` հակավիրուսային մեկ արշավի շուրջ Sophos-ի հետ պայմանագրի արժեքը կազմում է տարեկան $0.7-1 մլն:

Հակավիրուսների մեծ մասը հիմնված է սիգնատուրային մոտեցման վրա. կայքն ստուգելիս ինտերնետային էջի ծածկագիրը նրանք համեմատում են իրենց ծանոթ նշանների հետ և եթե գտնում են համապատասխանություն, համարում են, որ այն վարակված է:

Մանջիկովն ասում է, որ այս տեխնոլոգիան անզոր է հատկապես այն վիրուսների դեմ, որոնք դեռ ընդգրկված չեն հակավիրուսային բազայում: Ըստ նրա` ավելի արդյունավետ է վարքագծային մոտեցումը, երբ օգտատիրոջը նմանակող ռոբոտն այցելում է կայք և սկսում վերլուծել, թե ինչ է կատարվում համակարգում:

Եթե հանկարծ որևէ ծրագիր է սկսում բեռնավորվել կայք կամ եթե տվյալ ծրագիրն սկսում է ինքնիրեն աշխատել, ապա, ամենայն հավանականությամբ, կայքը վարակված է, ինչի մասին հակավիրուսային ծրագիրը տեղեկացնում է օգտատիրոջը:

Սակայն Կասպերսկիի լաբորատորիայի գլոբալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գոստևը նշում է, որ վարքագծային մոտեցումն արդեն չի ապահովում արձագանքման անհրաժեշտ արագությունը: Նրա խոսքով` ինտերնետում վիրուսների հայտնաբերման համար հարկավոր է ոչ միայն նմանակել օգտատիրոջ վարքագիծը, այլև վերլուծել նրա իրական գործողությունները:


tert.am

Life
02.03.2010, 19:12
Samsung-ը թողարկում է Skype-ով հեռուստացույցներ

http://tert.am/g_image.php?id=74770&tmb=3

Samsung ընկերությունը թողարկում է նոր հեռուստացույցներ, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն շփվել զրուցակցի հետ, այլև տեսնել նրան մեծ էկրանի վրա։ Կորեական արտադրության հեռուստացույցները կապահովեն ինտերնետային բանակցություններ Skype-ի միջոցով։ Այս մասին հաղորդում է dni.ru-ն։

Հայտնի է, որ խոսքն այս տարի թողարկվող UNC7000 և UNC8000 սերիայի երկու հեռուստացույցերի մասին է։ Դրանց գինն սկսվում է 2 հազ. դոլարից։

Նշենք, որ հնարավոր կլինի մուտք գործել և օգտվել Skype-ից հեռուստացույցի հեռակառավարման վահանակի միջոցով։


tert.am

Ժունդիայի
03.03.2010, 18:42
Խելացի տղամարդիկ չեն դավաճանում:P



Մտավոր ունակությունների տեր տղամարդիկ ավելի քիչ են հակված դավաճանության։ Նման եզրակացության են եկել Լոնդոնի Էկոնոմիկայի դպրոցի գիտական խմբի անդամները։ Միացյալ Նահանգներում անցկացված երկու խոշոր և մանրազնին սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ որքան ավելի բարձր է տղամարդու ինտելեկտի գործակիցը, այնքան ավելի հավատարիմ է տղամարդը։ Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը։
Ինչ վերաբերում է կանանց, ապա հավատարմության աստիճանը, ըստ գիտնականների, ամենևին էլ չի որոշվում մտավոր ունակությունների մակարդակով։ Կանազավան նշել է, որ իրենք ապացույցներ չեն գտել, որ «ավելի խելացի կինը միաժամանակ ավելի հավատարիմ է»։



tert.am

Դեկադա
03.03.2010, 18:50
Խելացի տղամարդիկ չեն դավաճանում:P



Մտավոր ունակությունների տեր տղամարդիկ ավելի քիչ են հակված դավաճանության։ Նման եզրակացության են եկել Լոնդոնի Էկոնոմիկայի դպրոցի գիտական խմբի անդամները։ Միացյալ Նահանգներում անցկացված երկու խոշոր և մանրազնին սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ որքան ավելի բարձր է տղամարդու ինտելեկտի գործակիցը, այնքան ավելի հավատարիմ է տղամարդը։ Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը։
Ինչ վերաբերում է կանանց, ապա հավատարմության աստիճանը, ըստ գիտնականների, ամենևին էլ չի որոշվում մտավոր ունակությունների մակարդակով։ Կանազավան նշել է, որ իրենք ապացույցներ չեն գտել, որ «ավելի խելացի կինը միաժամանակ ավելի հավատարիմ է»։



tert.am


:o այ քեզ բան

Իսկ ես էլ կարդացել եմ, որ խելացի կինը ամուր ընտանիքի գրավական է: Եվ ամուսնության հարցում եթե տղամարդը ընտրի կին առաջնորդվելով նրա կրթվածության աստիճանով, ապա նա ավելի ռեալ շանսեր ունի երջանիկ ընտանիք կազմելու եւ որ խելացի կինը ազդում է ընտանիքի բարօրության վրա, այդ պատճառով էլ պակասում են ամուսնալուծությունները;

Ժունդիայի
03.03.2010, 19:05
:o այ քեզ բան

Իսկ ես էլ կարդացել եմ, որ խելացի կինը ամուր ընտանիքի գրավական է: Եվ ամուսնության հարցում եթե տղամարդը ընտրի կին առաջնորդվելով նրա կրթվածության աստիճանով, ապա նա ավելի ռեալ շանսեր ունի երջանիկ ընտանիք կազմելու եւ որ խելացի կինը ազդում է ընտանիքի բարօրության վրա, այդ պատճառով էլ պակասում են ամուսնալուծությունները;

ԷԷԷԷԷԷԷ, Դեկադա ջան, Էդպես որ լիներ........:angry
Չնայաց համամիտ եմ քեզ հետ, բայց խելացին բավարար պայման չի, պետք է շաաաաատ խելացի լինել.:P

Դեկադա
03.03.2010, 19:09
ԷԷԷԷԷԷԷ, Դեկադա ջան, Էդպես որ լիներ........:angry
Չնայաց համամիտ եմ քեզ հետ, բայց խելացին բավարար պայման չի, պետք է շաաաաատ խելացի լինել.:P

էտ գիտնականների բանուգործը ուսումնասիրելն է ու մի նոր ֆինտ անելը: Բայց իրականում իմ տեսակետով զույգերը պետք է համապատասխանեն կամ ավելի մոտ լիենեն խելացիության աստիճանով: ;):

Rammstein
05.03.2010, 21:15
:o այ քեզ բան

Իսկ ես էլ կարդացել եմ, որ խելացի կինը ամուր ընտանիքի գրավական է: Եվ ամուսնության հարցում եթե տղամարդը ընտրի կին առաջնորդվելով նրա կրթվածության աստիճանով, ապա նա ավելի ռեալ շանսեր ունի երջանիկ ընտանիք կազմելու եւ որ խելացի կինը ազդում է ընտանիքի բարօրության վրա, այդ պատճառով էլ պակասում են ամուսնալուծությունները;

Ուղղակի խելացի կինը կարողանում ա նենց անի, որ ամուսինը դավաճանության մասին չիմանա: :D

Դեկադա
06.03.2010, 13:45
Ուղղակի խելացի կինը կարողանում ա նենց անի, որ ամուսինը դավաճանության մասին չիմանա: :D

վայ էս ի՞նչի շնորհակալություն տվեցի... ես կարդացի ամուսնինը դավաճանության մասին չմտածի...:D

չնայած քո նշածն էլ իրականությունից հեռու չի ;)

Արեն
06.03.2010, 14:29
Մի փոքր մարդու մասին…
Մարդու սրտի չափսը հավասար է նրա բռունցի չափսին, իսկ չափահաս մարդու սիրտը կշռում է 220-260գրամ:
Մարդու օրգանիզմում բնակվող բակտերիաների ընդհանուր կշիռը կազմում է մոտ 2 կգ:
Մարդու ուղեղում մեկ վայրկյանի ընթացքում ընթանում է ավելի քան 100000 քիմիական ռեակցիա:
Մարդու աջ թոքն ավելի շատ օդ է կարողանում պարունակել, քան ձախը:
Մարդու օրգանիզմում ամենաուժեղ մկանային օրգանը լեզուն է:
Գլխով պատին հարվածելով կարել է կորցնել 150 կալորիա 1 ժամում :hands
Մարդու թոքերի մակերեսը կազմում է մոտավորապես 100 քառակուսի մետր մակերես:

Գլխով պատին հարվածելով կարել է կորցնել 150 կալորիա 1 ժամում :
Պօռ2ել եմ մի քանի անցամ.մարմնովս դող ա անցել:Զատօ լավ նիհարել եմ:

Արեն
06.03.2010, 14:36
Եթե մարդու ներվային բջիջները դասավորենք շղթայի տեսքով, ապա նրա երկարությունը կհասնի 480000 կմ-ի…
Մարդու ձեռքի եղունգները չորս անգամ արագ են աճում, քան ոտքի եղունգները:
Կյանքի ընթացքում մարդն իր կաշին փոխում է առնվազն հազար անգամ:
Տղամարդիկ տասն անգամ ավելի շատ են տառապում դալտոնիզմ հիվանդությամբ:
Մարդու ստամոքսահյութը պարունակում է 0.4% թթվային նյութ:
Ներվային համակարգի միջոցով փոխանցվող ազդակների՝ իմպուլսների արգաությունը կազմում է 90մետր վայրկյանում:
Նորմալ մարդու մարմինը պարունակում է այնքան ճարպանյութ, որն անհրաժեշտ կլիներ յոթ օճառ արտադրելու համար:
Ծննդյան պահին նորածնի մարմնում առկա է 300 ոսկոր, այնինչ չափահաս մարդն ունի ընդամենը 206:
Մարդու կյանքի ընթացքում բարակ աղու երկարությունը 2.5 մետր է, սակայն մահից հետո, երբ աղու մկանային պատերը թուլանում են, երկարությունը հասնում է 6 մետրի:

Նորմալ մարդու մարմինը պարունակում է այնքան ճարպանյութ, որն անհրաժեշտ կլիներ յոթ օճառ արտադրելու համար:
Հիմա պարզ է՝Օջառը մօրգից են առտադռվում:
էլ ջեմ ասում անհետ կօրացնեռի մասին,օռից օճառ են սառգում:

Life
08.03.2010, 21:40
Twitter-ում զետեղվել է տասմիլիարդերորդ հաղորդագրությունը

http://tert.am/g_image.php?id=75307&tmb=3

Twitter միկրոբլոգային ծառայությունում այսօր զետեղվել տասմիլիարդերորդ հաղորդագրությունը։ 9999999999-րդ հաղորդագրությունը պատկանում է սոցիալական ցանցի օգտատեր Ռաֆայելե Մարկեսին։ 10000000001-րդ հաղորդագրության հեղինակ SheSz_FUcINgBAD անվան տակ գրանցված օգտատերն է։ Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն։

Նշենք, որ 2009թ. հոկտեմբերի կեսերին Twitter-ում հաղորդագրությունների քանակը գերազանցեց 5 միլիարդը։ Դեկտեմբեր ամսվա վերջին հաղորդագրությունների թիվը գերազանցում էր Երկրագնդի բնակչության թիվը։ Գերծանրաբեռնվածության պատճառով ցանցի հեղինակները մի քանի անգամ ստիպված են եղել փոփոխություններ կատարել ծրագրային ծածկագրի մեջ։
Աշխարհի խոշորագույն միկրոբլոգային Twitter ծառայության լսարանն այսօր գերազանցում է 75 մլն–ը։ Օրական Twitter-ում զետեղվում է ավելի քան 50 մլն նոր հաղորդագրություն։


13:38 • 05.03.10
tert.am

Ռեդ
17.03.2010, 01:29
Կյանքումս սրանից զարմանալի մարդ չէի տեսել, կարծում եմ նաև դուք: Խոսքը "Անհավանական խելքի տեր" անգլիացի Daniel Tammet (http://en.wikipedia.org/wiki/Daniel_Tammet)ի մասին է: Ուղղակի "Նո Քոմընթ", նայել է պետք.

http://www.youtube.com/watch?v=AbASOcqc1Ss"]http://www.youtube.com/watch?v=AbASOcqc1Ss

http://www.youtube.com/watch?v=WfoGsXYLxcs"]http://www.youtube.com/watch?v=WfoGsXYLxcs

http://www.youtube.com/watch?v=o7oEdE2XjXE"]http://www.youtube.com/watch?v=o7oEdE2XjXE

http://www.youtube.com/watch?v=UqLzoiVzEY8"]http://www.youtube.com/watch?v=UqLzoiVzEY8

http://www.youtube.com/watch?v=qMz3gjl9x-M"]http://www.youtube.com/watch?v=qMz3gjl9x-M

Norton
22.03.2010, 15:30
2016 թ. օլիմպիական խաղերի նախօրյակին Ռիո-դե-Ժանեյրոյում կկառուցվի արհեստական Solar city tower ջրվեժը, որը իրենից ներկայացնելու է հսկայական արևային մարտկոց ցերեկը և ջրվեժ երեկոներին: Վերևում լինելու է դիտահրապարակ, որտեղ կարելի է բարձրանալ վերելակով:
http://s45.radikal.ru/i108/1003/f2/d7041636f907.jpg (http://www.radikal.ru)http://s11.radikal.ru/i183/1003/6a/9b67df4e2f0c.jpghttp://i055.radikal.ru/1003/87/e121c5255148.jpghttp://s47.radikal.ru/i117/1003/5d/2919562e5d10.jpg (http://www.radikal.ru)

Հեքիաթ
24.03.2010, 00:25
Գետտինհենյան կլինիկայի աշխատակիցներին հաջողվել է փրկել 275 գրամ կշռող փոքրիկի կյանքը: Մինչ այսօր փոքրիկը հանդիսանում է աշխարհում արական սեռի ամենափոքրիկ ներկայացուցիչը, ում կյանքը հաջողվել է փրկել:

Կլինիկայի աշխատակցի` Ստեֆան Վելլերի խոսքերով, փոքրիկի մայրը բուժհաստատություն էր եկել հղիության 25-րդ շաբաթում: Բարդություններից զերծ մնալու համար բժիշկները որոշել են կեսարյան հատում կատարել: Ծնված երեխան կշռում էր ընդհամենը 275 գրամ և ուներ 27 սանտիմետր հասակ:

Փոքրիկը 6 ամիս մնացել է ինտենսիվ թերապիայի բաժնում: Այդ 6 ամիսների ընթացքում փոքրիկի քաշը դարձել է 3.7 կիլոգրամ: Փոքրիկն արդեն տանն է, սակայն բժիշկները շարունակում են հետևել նրա առողջական վիճակին:

Գերմանիայում համարվում է, որ երեխայի կյանքը հնարավոր է փրկել, եթե նա կշռում է առնվազն 350 գրամ: Հայտնի է ևս մի քանի դեպք, երբ ավելի քիչ կշիռ ունեցող փոքրիկների կյանքը հաջողվել է փրկել:

Օրինակ, մի քանի տարի առաջ ամերիկացի բժիշկներին հաջողվեց փրկել մի փոքրիկ աղջկա, ով կշռում էր 243 գրամ, իսկ ճապոնացի բժիշկները փրկել են մի փոքրիկի, ով կռում էր ընդհամենը 297 գրամ:

My World My Space
29.03.2010, 00:06
Հ.Գ.անեկդոտ չէր, բայց հույս ունեմ զվարճալի էր:oy

***
Ամենաերկար դատական խոսքը արտասանել է Ուիլիամ Հենրի Սպոնջը / Անգլիա/ 1916թ.: Նրա վերջին խոսքը տևել է ուղիղ 45 օր

***
Պալմա Դե Մալյորկայի դատարանը փոստատար Գաբրիել Գրանդոնին 42 768 նամակ հասցեատերերին չհանձնելու համար դատապարտել է 384 912 տարվա ազատազրկման, այսինքն, ամեն նամակի համար 9 տարի:

***
Մեկ այլ ռեկորդ պատկանում է ավստրալացի Էդուարդ Էբզերին: ա ընդհանուր առմամբ մեղադրյալի աթոռին նստել էթ 1443 անգամ:

***
Ամենահետաքրքիր դատական խոսքը լսվել է Անգլիայում 1662 թ.: Կրուկ անունով մի մարդ փորձել է դատական ճանապարհով ստանալ..... Անգլիայի թագը:

terev
08.04.2010, 17:37
Հայ «օրենքով գողը» մերկացել է դատարանում և շան պես հաչել

14:51 • 08.04.10

http://tert.am/g_image.php?id=79658&tmb=3

Մոսկվայի Չերտանովի դատարանը ութ տարվա ազատազրկման է դատապարտել հայազգի «օրենքով գող» Արման Ջանինյանին (մականունը` Արման Կալուժսկի)։ Նա հայտնի «օրենքով գող» է, ով «հարկեր» էր սահմանում Տվերի շրջանի բոլոր հայազգի բնակիչների վրա։ Դատարանում, սակայն, նա փորձել է իրեն խելագարի տեղ դնել, մերկացել և շան պես հաչել է։ Այս մասին հաղորդում է rosbalt-ը։

Ինչպես պատմել է դատավարության մասնակիցներից մեկը, դատարանի դահլիճում Արման Ջանինյանն ու նրա փաստաբանը շատ ագրեսիվ են իրենց պահել, գործով վկաների և տուժածների հասցեին սպառնալիքներ ու հայհոյանքներ են տեղացել։ Բացի այդ, դատավարության ընթացքում փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալն անմեղսունակ է։ Իսկ Արման Կալուժսկին իր հերթին նշել է, որ դպրոցն ավարտելուց ի վեր դարձել է շուն, ուտում է շների կերակրաթասից և վարում համապատասխան կենսակերպ։ Ասածն ապացուցելու համար «օրենքով գողը» նույնիսկ հաչել է։

Փորձագետները, սակայն, մեղսունակ են ճանաչել Ջանինյանին։ Նշենք, որ երկրորդ մեղադրյալ Արմեն Հովհաննիսյանը (մականունը՝ Բուդուլայ) դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։

Tert.am (http://tert.am/am/news/2010/04/08/janinyan/)

Տղա եմ ասել է: :)

Ներսես_AM
08.04.2010, 18:07
Նա հայտնի «օրենքով գող» է, ով «հարկեր» էր սահմանում Տվերի շրջանի բոլոր հայազգի բնակիչների վրա։

......

Տղա եմ ասել է: :)

:think հմմ, պատկերացրա մեկը մի գյուղից գնա խոպան ու մի հատ էլ «հարկեր» վճարի:

Rammstein
08.04.2010, 23:46
Մոսկվայի Չերտանովի դատարանը ութ տարվա ազատազրկման է դատապարտել հայազգի «օրենքով գող» Արման Ջանինյանին (մականունը` Արման Կալուժսկի)։

Շնորհակալություն տեղեկույթի համար։ :)

Ուզում ա հայ լինի, ուզում ա` երեւանցի հայ, ուզում ա` զեյթունցի հայ, ուզում ա` մեր կողքի հարեւանը լինի, եթե իրոք տենց բաներ ա արել, լավ են արել` դատել են։ :)

Jarre
12.04.2010, 20:51
Էս քանի շաբաթ է մտածում եմ մի թեմա բացել նվիրված արվեստի ուժին։ Այսինքն՝ ինչ ուժ ունի արվեստը, ինչպե՞ս է կարող արվեստը ազդել ամբոխների վրա և ետ պահել նրանց բռնությունից և այլ վատ արարքներից։ Բայց ցավոք դեռ չեմ կարող առանձին թեմա բացել, բայց այստեղ կներկայացնեմ մի այդպիսի դեպք։

1968 թվականի ապրիլի 4-ին, ժամը 18:01 ԱՄՆ-ում սպանվում է ռասիզմի դեմ պայքարի ամենակարկառուն դեմքերից մեկը՝ Մարտին Լյութեր Կինգը, ով 1964 թվականին ստացել էր «Խաղաղության» Նոբելյան մրցանակ։
http://www.arktimes.com/blogs/rockcandy/Image/DrMartinLutherKingJr.jpg


ԱՄՆ կառավարությունը ակնկալում էր մեծ խռովություններ սևամորթ բնակչության կողմից, ինչը և որոշ չափով տեղի ունեցավ։ Սակայն արվեստի ուժը մեծ ազդեցություն բանեցրեց ամբոխների վրա։

Սպանության անմիջապես հաջորդ օրը, Բոստոնում պետք է համերգով հանդես գար սոուլի արքա՝ Ջեյմս Բրաունը։ Այս կոնտեքստում շատ կարևոր մանրամասն է այն փաստը, որ Բրաունը սևամորթ էր։

Բոստոնի իշխանությունները վստահ էին, որ լինելու են անկարգություններ և նրանք ցանկացան հետաձգել Բրաունի համերգը։ Սակայն քաղաքապետի որոշմամբ համերգը չհետաձգվեց։

Այդ համերգի ընթացքում Ջեյմս Բրաունը քաջալերեց սևամորթներին ապրել Մարտին Լյութեր Քինգի քարոզած սկզբունքներով։ Եվ դա ունեցավ ապշեցուցիչ ազդեցություն։

Այս երևույթը այնքան եզակի է և տպավորիչ, որ այս պատմության մասին նկարահանվեց մի փաստավավերագրական ֆիլմ՝ «The Night James Brown Saved Boston» («Ինչպե՞ս Ջեյմս Բրաունը փրկեց Բոստոնը») վերնագրով։
http://hl.megashares.com/1605pt86c5519.jpg

Ի տարբերություն կրոնի և քաղաքականության արվեստը փրկեց հարյուրավորների, եթե ոչ՝ հազարավորների կյանքեր։

Դեկադա
18.04.2010, 14:17
Հլա ինչ եմ գտել...
Կոլորադո նահանգում մարիխուաննա թմրանյութը որպես դեղագործական բույս հաստատվելուց հետո, Դենվերում բացվեց աշխարհում առաջին`Ganja Gourmet ռեստորանը: Այստեղ մարիխուաննան մատուցում են որպես ուտեստների համեմունք:
Սա միակ ռեստորանն է, որտեղ բոլոր ճաշատեսակների, նույնիսկ աղանդերի մեջ համեմունքներից մեկը մարիխուաննան է: Այդ ամենը, իհարկե, լրիվ օրինական է:
Այս ուտեստների միակ թերությունը բարձր գինն է, օր` բլիթն արժի 10 ԱՄՆ$ և դա դեռ էժան ուտելիքներից մեկն է
Միակ պահանջն այն է, որ այցելուն հատուկ բժշկական քարտ պիտի ունենա, որում նշված է` մարիխուաննան, որպես դեղամիջոց, հիվանդին ցուցված է:
Ռեստորանից բացի, Ganja Gourmet-ում կա նաև մինի բար, ուր մարիխուաննայի տերևները հիվանդներին վաճառվում են` որպես անհրաժեշտ դեղամիջոց:
Ganja Gourmet-ի տերը`Սթիվ Հորբիցը, իր հաստատությունն անվանում է դեղի կարիք ունեցող հիվանդների գրեթե բժշկական դիսպանսեր:Ինչ վերաբերում է Դենվերի բնակիչներին, ապա ռեստորանի ու բարի վերաբերյալ նրանց կարծիքները այնքան էլ միանշանակ չեն:
Այցելուների համար, սակայն, նման “հաճույք’ վաճառող ռեստորանը “երկրորդ տուն” է դարձել: Ի դեպ` այցելուների աշխարհագրությունն ընդգրկում է ողջ Կոլորադո նահանգը:


Նուդիստների համար նախատեսված Clothing Optional Dinner ռեստորանը գտնվում է Նյու-Յորքի կենտրոնում` Մանհետտենում: Այս հյուրանոց մտնելիս` այցելուները ոչ միայն գլխարներն ու վերնահագուստն են հանում, այլ ամբողջությամբ մերկանում են:
«Clothing Optional Dinner» ռեստորանը հիմնել է Ջոն Օրդվերը, որը նուդիստների նյու-յորքյան խմբի անդամ է:
Սպասարկող անձնակազմը, ըստ Ջոնի, աշխատանքի է ընդունվել ծանոթների կամ ինտերնետի միջոցով` ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար, քանի որ խոսքն անսովոր այցեուներով ռեստորանի մասին էր:
Ռետորանի այցելուների թիվն անցնում է 40-ից: Ամենաերիատասարդները 30-ամյա կանայք և տղամարդիկ են, որոնց մեծ մասն ամուսնացած է:
Այս մարդիկ մյուսներից տարբերվում են մայն նրանով, որ հագուստ կրել չեն սիրում, բայց դա պատճառ չի հասարակության աչքում նրանց ապաբարոյականացման համար:
Ի դեպք` Clothing Optional Dinner նուդիստների ռեստորանում մերկ են միայն այցելուները: Մատուցողներն ու մնացյալ աշխատակազմը աշխատանքային հանդերձանքով է:

A.r.p.i.
03.05.2010, 14:16
Մայիսի 3-ին Միջազգային տոնացույցում միանգամից 2 տոն է նշվում:
Նախ նշվում է մամուլի ազատության համաշխարհային օրը: Որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՈ-յի կողմից 1993թ-ին:
Մայիսի 3-ը համարվում է նաև Արեգակի միջազգային օր: Արեգակը Երկրագնդին ամենամոտ աստղն է: Մյուս ամենամոտ աստղը Կենտավրոս համաստեղության Պրոքսիմա աստղն է, որը 2500 անգամ ավելի հեռու է , քան Արեգակը: Արեգակի միջազգային օրը նշելու առաջարկությունն արել է Արեգակնային էներգիայի միջազգային ընկերությունը:Աշխարհում այս օրը սկսել են տոնել ` սկսած 1994-ից:

A.r.p.i.
07.05.2010, 10:57
Մայիսի 7-ին Հայաստանում նշվում է ռադիոյի օրը:
1895թ-ի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը տեղեկացրել է աշխարհին իր գյուտի մասին` ցուցադրելով առաջին ռադիոընդունիչը և իրականացնելով աշխարհում առաջին ռադիոկապի սեանս:
Մայիսի 7-ը նշանավոր է նաև նրանով, որ հենց այդ օրն է հիմնադրվել Հայաստանի Պետռադիոն` ներկայումս անվանափոխվելով Հայաստանի Հանրային ռադիոյի:

Norton
21.05.2010, 16:50
ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնին տուգանեցին 300 հազար դոլարով


Օրերս Նյու-Յորքի գիտական գրադարան է վերադարձել մի գիրք, որը 1789թ. հոկտեմբերի 5-ին կարդալու նպատակով վերցրել էր ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը։ «Պետության օրենքը» վերնագրով գիրքը վերադարձրել են նախագահ Վաշինգտոնի տուն-թանգարանի աշխատակիցները (Մաունթ Վեռնոն, Վիրջինիա նահանգ)։ Գրքի վերադարձը մոտ երկու դար ուշացնելու համար սահմանվել է 300 հազար դոլարի տուգանք։

Հայկօ
21.05.2010, 22:18
ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնին տուգանեցին 300 հազար դոլարով

Ճիշտն ասած՝ ամենահուզիչն այն էր, որ այդ գրադարանն արդեն ավելի քան երկու դար է, ինչ գոյություն ունի :love:

Աբելյան
21.05.2010, 22:46
ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնին տուգանեցին 300 հազար դոլարով
Ծոռանծոռերը պտի փակվե՞ն:

Tig
02.06.2010, 09:00
Որո՞նք են Հայաստանում ամենաշատ այցելու ունեցող կայքերը

19:03 • 01.06.10

Մայիս ամսվա արդյունքներով` ԹԵՐԹ.am–ը Հայաստանից կատարված այցելությունների թվով առաջատարն է հայկական բոլոր կայքերի շարքում: Այդ մասին վկայում են հայկական վեբ ռեսուրսների այցելությունները չափող Circle.am կայքի տվյալները։ Նշված ժամանակահատվածում ԹԵՐԹ.am–ի ընդհանուր այցելությունները կազմել են ավելի քան 400 հազ., որից միայն 245 հազ.–ը՝ Հայաստանից։

Հայաստանից կատարված այցելությունների տեսակարար կշիռը ընդհանուր այցելությունների մեջ կազմում է 61%։ 2-րդ տեղում է մեկ այլ լրատվամիջոց՝ А1plus.am-ը, որի ցուցանիշները հետևյալն են. հայաստանյան այցելությունների տեսակարար կշիռ՝ 61%, ընդհանուր այցելություններ՝ 382 հազ., որից միայն Հայաստանից՝ 233 հազ.։

3-5-րդ տեղերում են ժամանցային Armenia-online.ru, Hayland.am և Druzja.am կայքերը, 6-րդ տեղում Auto.am ավտոպորտալը, 8-9–րդ տեղերում կրկին լրատվամիջոցներ են՝ Armsport.am և Aravot.am, իսկ լավագույն 10-յակը եզրափակում է տեղեկատվական Spyur.am կայքը։

Առաջատար 20-յակի ցուցանիշները ներկայացված են կից աղյուսակում։

Ակումբը 15-րդ տեղումա:)
http://tert.am/am/news/2010/06/01/tert/

Tert.am

Mephistopheles
04.06.2010, 06:31
89–ամյա Արամայիսը երեխա է ունեցել, նրա մեծ տղան 61 տարեկան է
15:25 • 03.06.10




Հայրենական Մեծ պատերազմի վետերան, 89-ամյա Արամայիս Նազարովը «երիտասարդ» հայրիկ է դարձել։ Նրա 35-ամյա կինը՝ Եվգենիան, Ռուսաստանի Արմավիր քաղաքի ծննդատներից մեկում առողջ տղա է ունեցել, որին անվանել են Արտյոմ։ Ծննդաբերությունն անցել է առանց բարդությունների։

News.life.ru կայքը հաղորդում է, որ Արմավիրի ծննդատանն առաջին անգամ է տարիքային նման տարբերությամբ ծնողների զավակ ծնվում։

Այժմ «երիտասարդ» հայրիկը հերթապահում է ծննդատան դռների մոտ և խնդրում, որ ցույց տան երեխային։ Նրա կինը խոստովանել է, որ Արամայիսն աշխարհի ամենալավ ամուսինն է, և որ ինքը չի նկատում իրենց միջև եղած տարիքային տարբերությունը։ Ի դեպ, Եվգենիան վետերանի 2–րդ կինն է. առաջին ամուսնությունից նա երկու երեխա ունի, մեծն արդեն 61 տարեկան է։

Tert.am