PDA

Դիտել ողջ տարբերակը : Հետաքրքիր տեղեկություններ դեսից–դենից

Էջեր : 1 2 [3]

Նաիրուհի
20.05.2014, 03:29
Ժող, էս լուրը հերքվել է, սուտ է, մի հավատացեք։

Դե լավ էլի, Ռուֆ :P

World News Daily Report is a news and political satire web publication, which may or may not use real names, often in semi-real or mostly fictitious ways. All news articles contained within worldnewsdailyreport.com are fiction, and presumably fake news. Any resemblance to the truth is purely coincidental, except for all references to politicians and/or celebrities, in which case they are based on real people, but still based almost entirely in fiction. - See more at: http://worldnewsdailyreport.com/disclaimer/#sthash.oSFMnnkH.dpuf (http://worldnewsdailyreport.com/disclaimer/)

Ռուֆուս
20.05.2014, 03:31
Լինքը չէի բացել :) Էսօր ՖԲ-ում մի քանի հոգի լուրջ լուրջ գրել էին սրա մասին, ասի մարդկանց իմաց տամ :)

Լեո
25.06.2014, 18:01
Պարզվում ա, որ եթե օդում 3 ճանճ են թռչում, ապա նրանք անկախ ամեն ինչից միշտ նույն հարթության մեջ են թռչում:
Շատ խելացի կենդանիներ են :love

Հ.Գ. Ես ինքս հետևել եմ, առանց բացառությունների էդպես ա:

keyboard
02.07.2014, 17:05
Չգիտեմ լրաբլթում էր լավ դնելը թե ստեղ ամեն դեպքում վայելեք :D

Հայուհու մերկ լոգանքն Իսակովի պողոտայում (ֆոտո, վիդեո) (http://armlur.am/193653/)

StrangeLittleGirl
02.07.2014, 17:09
Խնդալու չի :think
Հով, անկեղծ չեմ հասկանում: Ակումբում դու պաշտպանի սուրբ գործ ես վերցնում քեզ վրա՝ հաճախ փորձելով պաշտպանել նենց մարդկանց, որոնք դրա կարիքը չունեն, բայց բռնում ու ղժժում ես մի կնոջ վրա, որն ամենաշատը պաշտպանության կարիք ունի :(

keyboard
02.07.2014, 17:12

Բյուր ջան, որ պաշտպանի կարիք ունենար պաշտպանված կլիներ, հարցը նրանում չի, որ ես ղժում եմ, հարցը նրանում ա, որ ոչ մի բան չի արվում էս երևույթի դեմ :)

Ռուֆուս
02.07.2014, 17:16
Հով ջան, սկսենք նրանից որ Ակումբի կանոնադրությունն ես խախտում, նման տիպի նկարները ընդհանուր ֆորումում դնելով: Կանոնադրությամբ արգելվում են նման տիպի նկարների տեղադրումը՝ շատ հազվադեպ դեպքերում միայն սպոյլեր թեգով փակած: Հաշվի առ, որ Ակումբի դեմոգրաֆիան շատ լայն է ու էստեղ անչափահասներ էլ են մտնում:

Ու երկրորդ անասուն են էդ լրագրողները ովքեր սա նկարել գցել են ինտերնետ:

Գրառումդ տեղեկացրել եմ:

StrangeLittleGirl
02.07.2014, 17:18
Բյուր ջան, որ պաշտպանի կարիք ունենար պաշտպանված կլիներ, հարցը նրանում չի, որ ես ղժում եմ, հարցը նրանում ա, որ ոչ մի բան չի արվում էս երևույթի դեմ :)

Իսկ ի՞նչ պիտի արվի «էս երևույթի դեմ»: Ու ի՞նչ երևույթ ա :'

keyboard
02.07.2014, 17:20

Լավ ես արել, նկարը հանեցի, մնացածը թողնում եմ :)
Լրագրողը լավ ա արել, որ նկարել ու քցել ա ինտերնետ Ռուֆ, որտև աչքերը փակելը ոչ մի օգուտ չի տալու, երբ ջայլամի պես գլուխներս մցնենք հողի մեջ:
Էդ նույն անչափահասը, որ դու ասում ես մտնում ա ակումբ, էդ նույն անչափահասը մեքենայի միջից տեսնում ա էդ երևույթը, որ ժամեր շարունակ տեղի ա ունենում ու ուշադրություն դարձնող չկա ապ ;)

keyboard
02.07.2014, 17:24
Իսկ ի՞նչ պիտի արվի «էս երևույթի դեմ»: Ու ի՞նչ երևույթ ա :'

Հեչ Բյուր ջան, սովորական առօրեական երևույթ ա, ես էլ գիժ եմ, խնդում եմ ու չեմ հասկանում :)

Ռուֆուս
02.07.2014, 17:28
Լավ ես արել, նկարը հանեցի, մնացածը թողնում եմ :)
Լրագրողը լավ ա արել, որ նկարել ու քցել ա ինտերնետ Ռուֆ, որտև աչքերը փակելը ոչ մի օգուտ չի տալու, երբ ջայլամի պես գլուխներս մցնենք հողի մեջ:
Էդ նույն անչափահասը, որ դու ասում ես մտնում ա ակումբ, էդ նույն անչափահասը մեքենայի միջից տեսնում ա էդ երևույթը, որ ժամեր շարունակ տեղի ա ունենում ու ուշադրություն դարձնող չկա ապ ;)

Հով ջան, եթե ավտոյով անցնող անչափահասը ականատես ա դառնում էդ երևույթը, դա չի նշանակում, որ պետք է նկարել ու ամբողջ իներնետով տարածել, որ ավելի մեծ թվով անչափահասներ տեսնեն դա: Ու էդ կինը վատ կյանքի պատճառով է էդ օրին հասել ու կարծում եմ համ էլ հոգեբանական խնդիրներ ունի: Ծաղրել ու վրեն ղժժալ պետք չէ, այլ օգնել ա պետք ու դեմն առնել:

StrangeLittleGirl
02.07.2014, 17:30
Հեչ Բյուր ջան, սովորական առօրեական երևույթ ա, ես էլ գիժ եմ, խնդում եմ ու չեմ հասկանում :)

Սովորական չի, բայց դա բացարձակապես չի նշանակում, որ խնդալու ա: Իսկ ո՞րն ա ուշադրություն դարձնելը: Վառե՞լը :think

keyboard
02.07.2014, 17:32
Հով ջան, եթե ավտոյով անցնող անչափահասը ականատես ա դառնում էդ երևույթը, դա չի նշանակում, որ պետք է նկարել ու ամբողջ իներնետով տարածել, որ ավելի մեծ թվով անչափահասներ տեսնեն դա: Ու էդ կինը վատ կյանքի պատճառով է էդ օրին հասել ու կարծում եմ համ էլ հոգեբանական խնդիրներ էլ ունի: Ծաղրել ու վրեն ղժժալ պետք չէ, այլ օգնել ա պետք:

Ռուֆ, օգնել ա պետք ասելը սիորուն ա, հիմի մի 100 հատ շնորհակալություն կդնեն գրառմանդ տակ, ինձ էլ մի քանի բացասական, հա ապեր, օգնել ա պետք, ես ոչմեկի ձեռը չեմ բռնել, ինչքան ուզում են օգնեն:
Երևույթը ղժալու ա, ուրիշ վախտ ովտոյի մեջ նստած լինես 2000 հատ ՊՊԾ ծառայության վիժվածք կգա կհարցնի ամեն ինչ նորմալ ա՞, ինչ եք անում ստեղ, խի եք նստել ավտոյի մեջ, պտի խուզարկենք: Իկս հիմա ղժալու ա ապեր, որ օրը ցերեկով քաղաքի ամենաբանուկ մասում սենց բան ա տեղի ունենում ու ոչ մեկի պետքն էլ չի, բա էդ օգնողներն ու՞ր են Ռուֆ:
Ապ, նենց չի, որ ես էնքան չեմ կարում մտածեմ, ինչքան որ դու գրում ես, բայց իմ համար էս դեպքը ղժալու ա ու ես ղժում եմ :)

StrangeLittleGirl
02.07.2014, 17:34
Բյուր ջան, որ պաշտպանի կարիք ունենար պաշտպանված կլիներ, հարցը նրանում չի, որ ես ղժում եմ, հարցը նրանում ա, որ ոչ մի բան չի արվում էս երևույթի դեմ :)

Հեչ Բյուր ջան, սովորական առօրեական երևույթ ա, ես էլ գիժ եմ, խնդում եմ ու չեմ հասկանում :)

Ռուֆ, օգնել ա պետք ասելը սիորուն ա, հիմի մի 100 հատ շնորհակալություն կդնեն գրառմանդ տակ, ինձ էլ մի քանի բացասական, հա ապեր, օգնել ա պետք, ես ոչմեկի ձեռը չեմ բռնել, ինչքան ուզում են օգնեն:
Երևույթը ղժալու ա, ուրիշ վախտ ովտոյի մեջ նստած լինես 2000 հատ ՊՊԾ ծառայության վիժվածք կգա կհարցնի ամեն ինչ նորմալ ա՞, ինչ եք անում ստեղ, խի եք նստել ավտոյի մեջ, պտի խուզարկենք: Իկս հիմա ղժալու ա ապեր, որ օրը ցերեկով քաղաքի ամենաբանուկ մասում սենց բան ա տեղի ունենում ու ոչ մեկի պետքն էլ չի, բա էդ օգնողներն ու՞ր են Ռուֆ:
Ապ, նենց չի, որ ես էնքան չեմ կարում մտածեմ, ինչքան որ դու գրում ես, բայց իմ համար էս դեպքը ղժալու ա ու ես ղժում եմ :)

Հով, հեչ ղժժալու չի, որ հոգեկան հիվանդն անտուն ա հերիք չի, դեռ իրա հակասոցիալական արարքն էլ սենց նկարել ու տարածում են իրան տանիք տալու փոխարեն:

keyboard
02.07.2014, 17:38
Հով, հեչ ղժժալու չի, որ հոգեկան հիվանդն անտուն ա հերիք չի, դեռ իրա հակասոցիալական արարքն էլ սենց նկարել ու տարածում են իրան տանիք տալու փոխարեն:
Բյուր ջան, քանի էջ ա պետք գրեմ, որ ղժալու ա, դու էլ գրես, որ ղժալու չի, արի միանգամից պայմանավորվենք, էդքան գրեմ անցնենք գնանք օքե՞յ :)

Նաիրուհի
03.07.2014, 01:13
Բյուր ջան, քանի էջ ա պետք գրեմ, որ ղժալու ա, դու էլ գրես, որ ղժալու չի, արի միանգամից պայմանավորվենք, էդքան գրեմ անցնենք գնանք օքե՞յ :)

Հով, դե մի քանի էջ էլ ես գրեմ, որ ղժալու չի։ Մի արա սենց բաներ, էլի :(

Էս մասն առանձնացնեմ

«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 5֊-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է. «Հոգեկան առողջության պահպանումը ներառում է՝ 3) հոգեկան խանգարումներով տառապող անձանց նկատմամբ հասարակության կողմից համապատասխան վերաբերմունքի, առաջին հերթին` հանդուրժողականության, բարյացակամության ձեւավորումը, որը, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-րդ եւ 16-րդ հոդվածների, բացառում է որեւէ խտրականություն»:

Այսօր Armlur.am կայքում «Հայուհու մերկ լոգանքն Իսակովի պողոտայում (ֆոտո, վիդեո)» վերնագրով հրապարակում էր հայտնվել, որտեղ ներկայացվում էր, թե ինչպես է կիսամերկ մի կին ոռոգման ջրով լվում իր մարմինը: Հրապարակման մեջ ասվում էր. «Շոգին դիմակայելու աննախադեպ տարբերակ է գտել երևանցի թափառաշրջիկը: Այսօր կեսօրին այդպես էլ չներկայացած, բայց մայթեզրի ծաղիկների համար նախատեսված ոռոգման ջրով տարված կինն այնքան չէր դիմանում շոգին, որ առատ ջուր էր շփում կիսամերկ մարմնին ու անդադար կրկնում. «Շո՜գ ա, շո՜գ ա»:
Նյութին կից հրապարակվել էր 5 լուսանկար և 1 տեսանյութ: Վերջինս էլ ժամեր անց Յութուբը հեռացրեց՝ որակվելով որպես «Nudity or sexual content»:
Մինչ այդ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանը բաց նամակ էր տարածել, որում ասվում էր. «Ձեր կայքի վարքագիծն անընդունելի է, քանի որ մարդու իրավունքների կոպիտ խախտում է արձանագրվել, և անպարկեշտ ձևով ստորացվել է հոգեկան առողջության խնդիր ունեցող ՀՀ քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը: Բացի այդ՝ լրագրողական պրոֆեսիոնալիզմին հարիր չէ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց ծաղրի ենթարկելը և դրանով սենսացիա ստեղծելը: Պահանջում ենք անհապաղ հեռացնել վերը նշված հրապարակումը»:

Նյութը կայքից հեռացվեց մոտ 21:00-ին, սակայն հեռացնելը, կայքի պատասխանատու Դավիթ Վանեսյանի խոսքով, «չարակամների վայնասունը խաղաղեցնելու քայլ էր»: Իսկ այն հարցին, թե ովքեր են «չարակամները», Դավիթ Վանեսյանը պատասխանեց. «Բազմաթիվ օգտատերեր, որոնց մեծ մասը լրագրողներ են: Համամիտ չեմ նաև, որ դա մարդու իրավունքների խախտում էր. մենք գաղտնի չենք նկարել այդ կնոջը»:

Զարուհի Բաթոյանը Disabilityinfo.am-ի հետ զրույցում նշեց. «Կարևոր է, որ ԶԼՄ-ները գիտակցեն, որ նման հրապարակումները մարդու իրավունքների կոպիտ խախտում են: Ամենավատն այն է, որ մի կայք հրապարակում է առանց երկար մտածելու, իսկ մյուսները մեխանիկորեն կրկնում են նախորդի սխալը և դա անում են առանց մարդու մասին մտածելու, ապահովելով միայն կայքի այցելությունների մեծ քանակ»:
Հիշեցնեմ, որ նյութը տեղադրվել էր «Ելք» լրատվական-վերլուծական և «Asekose.am» կայքերում: Ի տարբերություն «Armlur.am»-ի և «Asekose.am»-ի՝ ժամը 23.00-ի դրությամբ «Ելք»-ից նյութը դեռ չէր ջնջվել:
«Armlur.am» կայքի պատասխանատու Դավիթ Վանեսյանը նաև այստեղ այլ միտումնավորություն է տեսնում. «Սա նաև թերթի անվան հետ խաղալու միտում ուներ: Շատերն այնպիսի ցնցումների մեջ էին,որ կայքի փոխարեն թերթի անունն էին տալիս: Մեր թերթի համբավը բացարձակապեսչվնասվեց: Ե՛վ թերթը, և՛ կայքը իրենց ուրույն տեղն ունեն մամուլի բազմանդամ ընտանիքում»:

Քաղաքացի Աննա Շահնազարյանն էլ նշում է, որ սա ոչ միայն լրագրողական էթիկայի խախտում է, այլ նաև ՀՀ օրենքի.«Ավելի ստույգ՝ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 5֊-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է. «Հոգեկան առողջության պահպանումը ներառում է՝ 3) հոգեկան խանգարումներով տառապող անձանց նկատմամբ հասարակության կողմից համապատասխան վերաբերմունքի, առաջին հերթին` հանդուրժողականության, բարյացակամության ձեւավորումը, որը, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-րդ եւ 16-րդ հոդվածների, բացառում է որեւէ խտրականություն»:
Կա նաև եզրափակիչ դրույթ, որ «օրենքի պահանջների խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվություն»:
Այն հարցին, թե Armlur.am-ի խմբագրությանը չի՞ մտահոգում արդյոք, որ մի օր կարող են պատասխանատվության ենթարկվել մարդու իրավունքների խախտման համար, Դավիթ Վանեսյանը նշեց. «Իսկ ո՞վ պետք է դատի տա թերթին: Ֆեյսբուքում կոմենտներ գրող պարապ-սարապ դատարկախոսնե՞րը»:
Մուշեղ Հովսեփյան

Աղբյուր (http://disabilityinfo.am/p3579/)

keyboard
03.07.2014, 11:07
Հով, դե մի քանի էջ էլ ես գրեմ, որ ղժալու չի։ Մի արա սենց բաներ, էլի :(

Էս մասն առանձնացնեմ

Աղբյուր (http://disabilityinfo.am/p3579/)

Ղժալու ա ընգեր, որտև արդեն 3-րդ էջն ա գրում ենք, սաղիդ մտքին ու գրածը մի բանա, որ չի կարելի ղժալ, որ լրագրողը տականք ա, լրատվամիջոցին պետք ա դատի տալ, մարդու իրավունքների ոտնահարում ա, ֆլան ֆստան, տանայ նանամ, բլա բլա բլա.
Մեկդ կարա՞ ասի, ինչ եղավ էդ կնոջ հետ, էդ «սիրուն չի» ասողներից ու էդ երևույթը որպես անթուլատրելի լուսաբանող անվանողներից որ մեկը ինչ ա արել, ինչ արեցին էդ կնոջ համար, հետո ինչ եղավ, ինչ քայլեր արվեցին, բացի պոպուլիստական հայտարարություններ անելը:

Ղժալու ա :)

Freeman
03.07.2014, 11:25
Ֆբ-ում մեկը գրել էր «Թող լրագրողն իրա հետույքն էլնկարի, ռեյտինգի համար»: Նենց դուրս եկավ)

StrangeLittleGirl
03.07.2014, 14:56
Մի հատ էլ (http://media.am/Joghovurd-Daily-case-on-ethics?fb_action_ids=10152600841489273&fb_action_types=og.likes)

Բայց դուրս էկավ, որ մարդիկ շուխուռ բարձրացրեցին ղժժալու փոխարեն:

«Ֆեյսբուքում շատ կարծիքներ են հնչում, որ այդ մարդը հոգեկան հիվանդ է, ես հարց եմ տալիս ֆեյսբուքում գրողներին` որտեղի՞ց եք ճշտել այդ մարդու առողջական վիճակը, արդյոք դա գրողները շատ ավելի վատ բան չեն անում, քան իրենց թվում է, թե մենք ենք արել: Նրանք մարդուն ամենավատ ձեւով պիտակավորում են: Եթե մարդն, ի վերջո, հոգեկան հիվանդ է, ինչը կարելի է կասկածել, ի՞նչ գործ ունի նա հասարակական վայրում, ինչու՞ պատկան մարմինները նրան չեն մեկուսացնում եւ չեն զբաղվում նրա առողջության վերականգնմամբ»,- ասում է նա:
Ու վաբշե էս ասածի համար պետք ա գնդակահարել իրան: Ո՞վ ա ասում, թե հոգեկան հիվանդներին պետք ա մեկուսացնել:

keyboard
03.07.2014, 15:45
Սկսվավ ստանդարտ իրար վրա թքոցին, մեկը նյութ էր գրել, որ ռեյտինգ հավաքի, մեկն էլ նյութ ա գրում նրա գրած նյութի վրով, որ ավելի շատ ռեյծինգ հավաքի, էն կնիկը ջանդամ, որ տգլոր էր, ջանդամ թե ինչ եղավ, ոչմեկի չխկլին չի, կարևորը էթիկան պահենք, "սխալ" բան գրողներին էլ գյուլենք:

Խժալու ա :)

Հ.Գ.
Էս ազգի ողբերգությունը վատ ինշանությունները, Սաշիկն ու Սերժը չեն, էս ազգի ողբերգությունը պարապությունն ա:

Smokie
29.01.2015, 11:14
Василий Ливанов-ի հանրահայտ, հեշտ ճանաչելի ու շա՜տ սիրված ձայնը բնատուր չէր: «Неотправленное письмо» ֆիլմում (կարելի է ասել իր կատարմամբ առաջին ֆիլմը), ռեժիսյոր՝ Михаил Колотозов-ը որոշել է ձմեռային օրով՝ 40 աստիճան ցրտին, հենց փողոցում նկարահանել տեսարանը: Դերասանները ամբողջ ուժով գոռում էին՝ փորձելով գերազանցել ուժեղ քամուն: Այստեղ էլ Լիվանովի ձայնը կտրվեց: ;)

Վիշապ
15.03.2016, 08:21
Ջազ դաշնակահար Սկեթման Ջոնը (Scatman John - John Paul Larkin) փաստորեն ստացած հոգեբանական ցնցման պատճառով մանկուց խրոնիկական կակազող էր։
Բացի այդ, իր կարիերայի ընթացքում երկար ժամանակ տարվում է խմիչքներով ու թմրանյութերով, մինչև որոշում է պայքարել թուլությունների դեմ, երբ նա արդեն 50-ն անց էր։
Մշտապես վախ է ունեցել ունկնդիրներին իր կակազելը ցույց տալուց, և լրագրողները շեշտում էին, որ նա հազիվ է արտահայտությունները ավարտում 7-8 անգամ կրկնելուց հետո․․․
և ի վերջո կինն առաջարկել է, որ ինքը այդ մասին «խոսի» իր երաժշտությունում։

https://www.youtube.com/watch?v=y6oXW_YiV6g

keyboard
20.06.2017, 16:24
Էյբասը թողարկել է A380plus մոդելը։

Крупнейший европейский авиастроительный концерн Airbus 18 июня представил обновленную версию крупнейшего в мире пассажирского авиалайнера A380.

Как сообщает DW.com, среди главных изменений - новый дизайн крыла, который должен на 4% уменьшить расход топлива, а также оптимизация пространства в салоне, что позволит увеличить количество мест. Новый самолет будет называться A380plus.

Обновления были представлены за день до открытия Парижского авиасалона в Ле Бурже.

В Airbus надеются, что модернизация позволят увеличить спрос на двухпалубный авиалайнер. "A380plus - эффективный способ предложить одновременно еще большую экономическую выгоду и высокую операционную производительность", - заявил директор по продажам Airbus Джон Лехи.

По его словам, обновленный авиалайнер поможет снизить на 13% себестоимость каждого пассажирского места по сравнению с A380. Он будет способен перевозить на 80 пассажиров больше или пролетать на 300 морских миль дальше, чем предыдущая версия самолета.

https://www.youtube.com/watch?v=FviWMPMz09g

keyboard
28.06.2017, 11:23
Նոր հայկական ստարտափ․ volterman․

Ինդիգոգոյում 1 օրում հավաքել են անհրաժեշտ գումարի 46%-ը։

indigogo (https://www.indiegogo.com/projects/volterman-world-s-most-powerful-smart-wallet-powerbank#/)
ֆեյսբուքում՝՝ facebook.com/voltermansmartwallet/

https://www.youtube.com/watch?v=WrslPHiz2mI

դզեց, պատվիրվում ա :love

ասում ա առաջի 10 պատվիրողին վիդեյոյի մեջի աղջկան էլ են տալիս:D

Rammstein
28.06.2017, 12:21

Վաղուց էի տեսել ֆեյսբուքում ռեկլամը, մտել գրանցվել էի, գրած էր` որ հիմիկվանից գրանցվեք, 50 տոկոս էժան կառնեք։ Երեկ մեյլ եկավ, բացեցի, գինը տեսա, Unsubscribe եղա։ ։Դ Լավ բան ա երեւում, բայց ես սրան $110 չէի տա։

Վիդեոն նայելուց մենակ մի բան հետաքրքրեց։ Եթե դրամապանակը մոռացավ տաքսիում, հեռախոսը շուխուռ արեց, իսկ դրամապանակը լուռ մնաց, հետո հեռախոսը մոռացավ Վարդանանցի Գիրոսում, դրամապանակը ո՞նց իմացավ, որ հենց ինքը սկսեց շուխուռ անել։ Եթե շարժումով կամ դիրքի փոփոխությամբ, ապա կարա իրավիճակ լինի, երբ դրսում քայլելուց մարդու մոտից գողանան դրամապանակը։ Էդ դեպքում ի՞նչ երաշխիք կա, որ գողի ձեռի մեջ չի սկսի ձեն հանել ու գողին «տեղեկացնի», որ իրա հետեւից գալիս են։

Gesendet von meinem D6503 mit Tapatalk

StrangeLittleGirl
28.06.2017, 13:08
Ռեկլամը հեչ դուրս չեկավ։ Նույնիսկ անգլերեն ռեկլամ անելուց չեն կարում սեքսիստ չլինել :(

keyboard
28.06.2017, 14:56
Ռեկլամը հեչ դուրս չեկավ։ Նույնիսկ անգլերեն ռեկլամ անելուց չեն կարում սեքսիստ չլինել :(

հա լրիվ դեբիլ են

Վահե-91
28.06.2017, 15:31
Ռեկլամը հեչ դուրս չեկավ։ Նույնիսկ անգլերեն ռեկլամ անելուց չեն կարում սեքսիստ չլինել :(
Ո՞ր մասում էր սեքսիզմը :8

StrangeLittleGirl
28.06.2017, 15:38
Ո՞ր մասում էր սեքսիզմը :8

Կին կերպարը տիկնիկի դերում ա: Տղամարդ կերպարը հրաշքներ ա գործում, կինն ասում ա՝ you're my superman:

keyboard
28.06.2017, 15:38
Ո՞ր մասում էր սեքսիզմը :8

դու դա չես հասկանա ապեր, դա ինստիտուցիոնալ հոգեբանավերինգաղափարական վերլուծություն ա, անունի մեջ մեն բառը կա, ա սեքսիզմի գերագույն աստիճանն ա։ Համ էլ էդ գովազդում տղեն աղջկա դաշտանի մասին հոգ չի տանում ու ճաշ չի եփում, նենց որ ընգեր, հավայի հարցեր մի տուր։

Իրականում շատ լավ գաղափար ա, շատ մեծ հաջողություն կունենա, արդեն 56 % ֆոնդը, իմ կարծիքով մինչև շաբաթվա վերջ լրիվ կհասցնեն ու կսկսեն էդ դեբիլ սեքսիստները։

Վահե-91
28.06.2017, 16:02
Կին կերպարը տիկնիկի դերում ա: Տղամարդ կերպարը հրաշքներ ա գործում, կինն ասում ա՝ you're my superman:
Իսկ հակառակը նորմա՞լ ա

StrangeLittleGirl
28.06.2017, 16:20
Իսկ հակառակը նորմա՞լ ա

Հակառակն էլ իհարկե նորմալ չի, բայց որպես կանոն հակառակն ուղղակի չի լինում: :)

StrangeLittleGirl
30.06.2017, 13:25
Իմ լավ ընկերներից մեկն ահագին հետաքրքիր գենետիկ հետազոտություն ա արել ու պարզել ա, որ մեր տարածքի կանանց գենետիկ տվյալները 8000 տարի շարունակ գրեթե չեն փոխվել։
Մանրամասն այստեղ (https://www.eurekalert.org/pub_releases/2017-06/cp-gef062217.php)։ :)

Ներսես_AM
17.07.2017, 00:16
Պարզվում ա սովետի վախտերով մյուզիքլ էլ ենք նկարել :)) :))

https://www.youtube.com/watch?v=inWSxtiP3IQ

http://www.mediamax.am/en/news/special-report/24330/

Smokie
17.07.2017, 10:10
Ես սա եմ նայել ժուկով­ ժամանակով::)

https://www.youtube.com/watch?v=70IXSGnzQwg

boooooooom
17.07.2017, 23:08
Պարզվում ա սովետի վախտերով մյուզիքլ էլ ենք նկարել :)) :))

https://www.youtube.com/watch?v=inWSxtiP3IQ

http://www.mediamax.am/en/news/special-report/24330/

Հետաքրքիր ա, ֆիլմում նկարահանված Երվանդ Երզնկյանը մերօրյա հայտնի ջազ երաժիշտն ա?
Իսկ ընդհանուր առմամբ լավն էր, ես շատ ավելի "քարանձավային" էի պատկերացնում, չնայած շատ էին Բիթլզին նմանակում: Փաստորեն էն ժամանակ էլ ա մոդա եղել հինը նոր ռիթմերի տակ վերարտադրելը))

Ուլուանա
18.07.2017, 04:49
Պարզվում ա սովետի վախտերով մյուզիքլ էլ ենք նկարել :)) :))

https://www.youtube.com/watch?v=inWSxtiP3IQ

http://www.mediamax.am/en/news/special-report/24330/
Ահագին տպավորիչ էր ու խիստ անսպասելի։ Էդ թվերին ո՞նց են սենց բան նկարել. հեչ չեմ պատկերացնում։ Ես կասեի՝ նույնիսկ չափից դուրս «արտաքարանձավային» էր :))։

Տրիբուն
18.07.2017, 10:59
Ահագին տպավորիչ էր ու խիստ անսպասելի։ Էդ թվերին ո՞նց են սենց բան նկարել. հեչ չեմ պատկերացնում։ Ես կասեի՝ նույնիսկ չափից դուրս «արտաքարանձավային» էր :))։

Ես մեկ-մեկ պապենական ալբոմներից ծնողներիս, հոպար, հորքուր-մորքուրներիս 60-70-ականների նկարներն եմ նայում ու հավատս չի գալիս ․․․․ պռիչոսկեք, սուպեռ մինիներ, պլատֆորմներ, երկար բակեր, հոլիդեյ շըլվարներ ․․․․ սրան որ գումարենք ֆանկի, ռոքի, բլյուզի զարգացումը էտ թվերին ու մուղամով մուտքը սովետ, էս շատ էլ նորմալ ա նայվում։

StrangeLittleGirl
25.07.2017, 18:57
Խայտառակ մի բան. Դանիայում մուրացկաններին երկու շաբաթով ազատազրկում են։ (https://www.thelocal.dk/20170725/danish-anti-begging-law-sees-three-convicted-in-copenhagen)

Աթեիստ
25.07.2017, 20:37
Խայտառակ մի բան. Դանիայում մուրացկաններին երկու շաբաթով ազատազրկում են։ (https://www.thelocal.dk/20170725/danish-anti-begging-law-sees-three-convicted-in-copenhagen)

Այսինքն տենց օրենք կա՞։
Կարող ա՞ մեր մոտ էլ կա, խաբար չենք։

Sent from my P8000 using Tapatalk

StrangeLittleGirl
25.07.2017, 23:17
Այսինքն տենց օրենք կա՞։
Կարող ա՞ մեր մոտ էլ կա, խաբար չենք։

Sent from my P8000 using Tapatalk

Կա, բայց նոր են ընդունել:

anslov
24.09.2017, 08:19
բավականին հետաքրքիր տեղեկություն է -

Officials in Saudi Arabia suspended an Islamic cleric from preaching after he allegedly claimed that women’s brains shrink to “quarter the size” of a man’s brain when they go shopping.

Saad al-Hijri was suspended after he said women shouldn’t be allowed to drive because they only have “half” a brain and that when they go shopping, they lose the other half of their brain.

“Ultra-conservative Saudi Arabia is the only country in the world that bans women from driving, despite ambitious government targets to increase their public role, especially in the workforce,”

https://www.youtube.com/watch?time_continue=35&v=i0L6EDoMt8w

Վիշապ
24.01.2020, 00:18
Հա, դե արագությունն ընդհանրապես միջիններով ա ասվում, նաև կախված ա, թե ինչ կարգի ատիպիկ են բջիջները։ Եթե շատ ատիպիկ են, շատ ավելի արագ ա աճը։ Ինչքան քիչ ա ատիպիկությունը, էնքան դանդաղ, ընդհուպ մինչև բարորակ։

Էլի եմ ասում. պատճառ որպես էդպիսին չկա։ Հնդկաստանում մարդկանց մեծ մասը բուսակեր ա, բայց եթե միս ուտելը լիներ պատճառ, Հնդկաստանում էդ մարդկանց շրջանում չարորակ ուռուցքները զրո կլինեին։ Եթե ծխելը լիներ թոքի քաղցկեղի պատճառ, չծխողները երբեք թոքի քաղցկեղ չէին ունենա։ Եթե վերամշակված սնունդը լիներ պատճառ, ամբողջ արևմուտքը առանց բացառության հիմա քաղցկեղ կունենար։ Էս բոլորն ընդամենը ռիսկը մեծացնում են, ոչ թե առաջացնում։ Հա՛, քաղցկեղ առաջանում ա նաև ամեն օր վազող, չծխող֊չխմող, նորմալ քաշով առողջ վեգանի մոտ, բայց շատ ավելի հազվադեպ, քան խմող, ծխող, չշարժվող ու սաղ օրը չիպս ու կոլայի վրա նստածի մոտ։

Ասում է, նույնիսկ եթե երկար էլ ապրենք, մեկ է ի վերջո կեսս քաղցքեղից ենք մեռնելու՝

1 in 2 people will develop cancer in their lifetime (https://www.medicalnewstoday.com/articles/288916.php#1)

Էստեղ էլ ասում է, որ մեր մաքսիմում կյանքի տևողությունը ըստ մեր գեների 38 տարի է նախատեսված՝
Humans have a natural lifespan of only 38 years - but our life expectancy has more than DOUBLED over the centuries thanks to lifestyle changes and advances in medicine (https://www.dailymail.co.uk/sciencetech/article-7785761/Humans-genetically-hardwired-live-38-YEARS.html)

Էնպես որ թեթև տարեք, վայելեք կյանքն ու շուրջբոլորը, սիրեք իրար քանի սաղ եք, մեռնելն էլ բնական պրոցես է․․․ էս ա© ։Ճ

StrangeLittleGirl
24.01.2020, 03:06
Ասում է, նույնիսկ եթե երկար էլ ապրենք, մեկ է ի վերջո կեսս քաղցքեղից ենք մեռնելու՝

1 in 2 people will develop cancer in their lifetime (https://www.medicalnewstoday.com/articles/288916.php#1)

Քաղցկեղի առաջացման մեխանիզմով ա պայմանավորված։ Մեր օրգանիզմն ընդհանրապես բավական հաճախ ա արտադրում քաղցկեղային բջիջներ, որոնք անմիջապես ոչնչանում են։ Բայց ինչ֊ինչ պայմաններում ուռուցք ա զարգանում։ Ու էդ ուռուցքի զարգացման հավանականությունը մեծանում ա տարիքի հետ։ Ոչ թե յոթանասուն տարեկանը ավելի հավանական ա, որ ուռուցք կունենա, քան քսան տարեկանը, այլ յոթանասուն տարեկանը յոթանասուն տարի ամեն օր քաղցկեղային բջիջներ ա արտադրել, ոնց էլ չլնի, դրանցից մի երկուսը ուռուցք կդառնան։

Էստեղ էլ ասում է, որ մեր մաքսիմում կյանքի տևողությունը ըստ մեր գեների 38 տարի է նախատեսված՝
Humans have a natural lifespan of only 38 years - but our life expectancy has more than DOUBLED over the centuries thanks to lifestyle changes and advances in medicine (https://www.dailymail.co.uk/sciencetech/article-7785761/Humans-genetically-hardwired-live-38-YEARS.html)

Էնպես որ թեթև տարեք, վայելեք կյանքն ու շուրջբոլորը, սիրեք իրար քանի սաղ եք, մեռնելն էլ բնական պրոցես է․․․ էս ա© ։Ճ
Ինչպես միշտ, մեդիան վերցրել, բավական կասկածելի ու վիճելի թեմայից սենսացիա ա սարքել։ Ընդհանրապես, էդ hardwired բառը որտեղ տեսնում եմ, սիրտս խառնում ա, որտև դրան հաստատ մի տուֆտոց հետևում ա։