PDA

Դիտել ողջ տարբերակը : Դուդուկի հիասքանչ մեղեդին

ArmineIvanyan
11.07.2008, 10:07
Ասում են, որ երաժշտությունը հանգստացնում է հոգին: Դուք երբևէ եղե՞լ եք երաժշտության կախարդական ազդեցության տակ: Եթե ոչ, ապա պետք է լսեք հայկական դուդուկի կախարդական ելևէջները:

Դուդուկը համարվում է հայկական ամենահին երաժշտական գործիքը: Բացի այդ, այն նաև ամենասիրվածն է, քանի որ ամբողջովին արտահայտում է հայ ժողովրդի զգացումներն ու հույզերը: Գործիքն ունի 1900 տարվա պատմություն: Թեև դուդուկ նվագում են Կովկասի շատ երկրներում, նրա հայրենիքը Հայաստանն է:

Դուդուկը հոգևոր գործիք է, որը պատրաստվում է ծիրանենուց: Հայաստանում այն անվանում են նաև ծիրանափող: Դուդուկի երաժշտության առանձնահատկությունը նրա լիրիկական հնչեղությունն է: Դուդուկն ունի ջերմ և նուրբ ձայն, որն առաջանում է ներս մղվող օդի ազդեցության տակ փայտյա թիթեղների տատանումներից: Գործիքի արտաքին վերին մասում կա յոթ, իսկ նեքևի մասում` մեկ ձայնային անցք:

Սովորաբար երկու դուդուկահարներ միասին են հանդես գալիս: Մեկը մենակատարն է, իսկ մյուսը` դամքաշը: Դամ-ը շնչառությունն է, ձայնակցումը, արևելյան երաժշտության մեջ` մեղեդու ներդաշնակությունը: Դամքաշը, կիրառելով անդադար հնչող ձայնով նվագելու հատուկ մեթոդը, մենակատար դուդուկահարի կամ երգչի համար ստեղծում է գունային յուրահատուկ ֆոն: Առաջանում է հանգստության, խաղաղության, հոգևոր սկզբի անկրկնելի զգացողություն: Պարային երաժշտության կատարման համար դուդուկին միանում է հարվածային դհոլ գործիքը:

Հայաստանը դուդուկ նվագող բազմաթիվ տաղանդավոր երաժիշտների երկիր է: Հայաստանի լավագույն դուդուկահարներից են Ջիվան Գասպարյանը, Մկրտիչ Մալխասյանը և Սերգեյ Կարապետյանը: Դուդուկն օգտագործվել է հոլիվուդյան, ինչպես նաև այլ հանրահայտ մոտ 60 ֆիլմերում, ինչպիսիք են «Տիտանիկը», «Գլադիատորը» և այլն: Դուդուկի կախարդական ձայնը այնքան համահունչ է Հայաստանի բնությանը, պատմությանը, հոգուն, որ մեր երկիրը դժվար է պատկերացնել առանց դուդուկի:

Ջուզեպե Բալզամո
11.07.2008, 22:02
Դուդուկը համարվում է հայկական ամենահին երաժշտական գործիքը:
Դուդուկը հոգևոր գործիք է, որը պատրաստվում է ծիրանենուց:

Հայաստանի լավագույն դուդուկահարներից են Ջիվան Գասպարյանը, Մկրտիչ Մալխասյանը և Սերգեյ Կարապետյանը: Դուդուկն օգտագործվել է հոլիվուդյան, ինչպես նաև այլ հանրահայտ մոտ 60 ֆիլմերում, ինչպիսիք են «Տիտանիկը», «Գլադիատորը» և այլն:

Հիմա երաժշտական թ՞ե հոգևոր… :think ( հոգևոր գործի՞ք)
Բա Դաբաղյանն ուր ա՞ …:think
Առաջին անագամ դուդուկը հնչել է Մարտին Սկորցեզիի " Հիսուսի վերջին գայթակղությունը" (հուսով եմ ճիշտ թարգմանեցի) ֆիլմում: Պիտեր Գաբրիելի մշակմամբ և ժամանակակից գործիքավորմամաբ հնչում է "Հովերն ընկան"-ը հայ դուդուկահարներից մեծագույնի՝ Վաչե Հովսեփյանի կատարմամբ: ( Ձայնագրության վրա է արվել մշակումը, քանզի Վաչեն արդեն չկար… )
Ու վաբշե ճիշտ կլիներ սա "Երաժշտություն" բաժնում լիներ …

Ռուֆուս
11.07.2008, 22:44
Ոնց որ 8-րդ դասարանցու գրած շարադրություն լիներ:

Արմինե ջան, մինչև երբ եք Սևն Դեյզի տեքստերը Ակումբում դնելու? Գոնե մի քիչ հետաքրքիր թեմաներ բացեք, հաճույքով կարդանք....

Հարդ
30.07.2010, 11:49
ԴուդուՔ չի, դուդուԿ ա: Հետո, Ինանա, ով ա ասել, որ դուդուկը մերն ա? :)

Inana
30.07.2010, 12:58
ԴուդուՔ չի, դուդուԿ ա: Հետո, Ինանա, ով ա ասել, որ դուդուկը մերն ա? :)

Տառասխալի համար կներեք:
Իսկ ինչ վերաբերում ա նրան, թե այդ գործիքը հայկական ա թե ոչ էստեղ կարդա http://www.worlds.ru/asia/armenia/history-duduk.shtml
Բացի էդ էլ հենց հայկական դուդուկի երաժշտությունն ա, որ ՅՈՒՆԷՍԿՕ-յի կողմից ճանաչվել Համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց: http://moikompas.ru/compas/duduk

Moonwalker
30.07.2010, 13:03

Երևի Հարդը ուզում էր ասել, որ ինչ ա մենք ենք ստեղծել, ուրեմն մենակ մենք կարանք օգտագործենք? Տենց որ նայենք պարկապզուկ չեմ կարա նվագեմ, որովհետև շոտլանդական ա:

Հարդ
30.07.2010, 13:04
Ասենք թե էն հղման մեջ ասվում ա, որ հայկական ա, բայց էտ մեր լավ պրոպագանդայի արդյունքն ա, թե չէ դուդուկն ուղղակի արևելյան գործիք ա: Դուդուկի ամենահին նմուշը հայտնաբերվել ա հին Եգիպտոսում::

Բացի էդ էլ հենց հայկական դուդուկի երաժշտությունն ա, որ ՅՈՒՆԷՍԿՕ-յի կողմից ճանաչվել Համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց: http://moikompas.ru/compas/duduk

Այ ստեղ ասեցիր էն, ինչ պիտի ասեի:

Երևի Հարդը ուզում էր ասել, որ ինչ ա մենք ենք ստեղծել, ուրեմն մենակ մենք կարանք օգտագործենք? Տենց որ նայենք պարկապզուկ չեմ կարա նվագեմ, որովհետև շոտլանդական ա:

Իմ ասածն էլ հենց էն ա, որ չկա ապացույց, ոոր մենք ենք ստեղծել:):

Moonwalker
30.07.2010, 13:09
Դե որ ընդհանրական նայենք, բոլոր փողային գործիքները մի նախնուց են առաջացել, քո նշածը երևի ուղղակի հին փողային գործիքա: Ոնց կարաս ապացուցես, որ հենց դուդուկ ա եղել, ոչ թե ասենք բլուլ:

Inana
30.07.2010, 13:32
Երևի Հարդը ուզում էր ասել, որ ինչ ա մենք ենք ստեղծել, ուրեմն մենակ մենք կարանք օգտագործենք? Տենց որ նայենք պարկապզուկ չեմ կարա նվագեմ, որովհետև շոտլանդական ա:

Ես չեմ ասում, որ մեր երաժշտական գործիքը ոչ ոք չի կարա օգտագործի, ուղղակի նույն իրանք համ ձեռք են առնում էդ գործիքը համ էլ օգտագործում են:

Հարդ
30.07.2010, 13:52
Ես չեմ ասում, որ մեր երաժշտական գործիքը ոչ ոք չի կարա օգտագործի, ուղղակի նույն իրանք համ ձեռք են առնում էդ գործիքը համ էլ օգտագործում են:

Ուղղակի ես ուզում էի ասել, որ նախ պետք ա ապացուցել, որ դուդուկը մերն ա:
Իսկ հետո, դու ասում ես մերն ա ու երևի սիրում ես դուդուկ: Մի ուրիշ հայ էլ կարող ա դուդուկը համարում ա ծիծաղալու գործիք, ուրեմն մենք էլ պտի իրավունք չունենանք օգտագործելու:

---------- Ավելացվել է՝ 14:52 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:34 ----------

Դուդուկը համարվում է հայկական ամենահին երաժշտական գործիքը: Բացի այդ, այն նաև ամենասիրվածն է, քանի որ ամբողջովին արտահայտում է հայ ժողովրդի զգացումներն ու հույզերը: Գործիքն ունի 1900 տարվա պատմություն: Թեև դուդուկ նվագում են Կովկասի շատ երկրներում, նրա հայրենիքը Հայաստանն է:

Որտեղից ձեզ այս տեղեկությունը? Ու հին ասելով կոնկրետ ինչ թիվ նկատի ունեք?
Ես կասեմ, որ Սրինգն ավելի հին է, որովհետև այն տարածված է հեթանոսական ժամանակներից: Ու ավելի պարզ կառուցվածք ունի: Իսկ ինչպես եք կարծում, այնպիսի բարդ գործիք, ինչպիսին դուդուկն է, ինչպես կարող էր ավելի շուտ հայտնագործվել, քան ասենք շվին?

Դուդուկը հոգևոր գործիք է, որը պատրաստվում է ծիրանենուց: Հայաստանում այն անվանում են նաև ծիրանափող: Դուդուկի երաժշտության առանձնահատկությունը նրա լիրիկական հնչեղությունն է: Դուդուկն ունի ջերմ և նուրբ ձայն, որն առաջանում է ներս մղվող օդի ազդեցության տակ փայտյա թիթեղների տատանումներից: Գործիքի արտաքին վերին մասում կա յոթ, իսկ նեքևի մասում` մեկ ձայնային անցք:

Սխալ տեղեկություն: Վերին մասում կա 8 անցք, ներքևի մասում 2 անցք, ձեր նկարագրածը շվին էր:

------------------------------------------------------------

Հարավայի Կովկասի, Դաղստանի և միջին ասիական բոլոր ժողովուրդների մեջ տարածված փայտափողային նվագարան: Այն հին ժամանակներում անվանվել է «Նայ», «Նեյ», կրկնակի լեզվակավոր փողային նվագարան: Վրացիները դուդուկին անվանել են՝ «դուդուկԻ», ուզբեկները, դաղստանցիները՝ «Բալաբան», տաճիկները՝ «Բալաբոն»:
Դուդուկի հնագույն նմուշներ հայտնաբերվել են Հին Եգիպտոսում (տարիքը՝ 3500 - 4000 տ):
Այն կազմվված է փողից, որը պատրաստում են հիմնականում ծիրանի փայտից, եղեգից, որն ունի կարգավորիչ և պտկալ: Այն հնում անվանվել է մուշտուկ, հիմա ղամիշ:
:)

Inana
30.07.2010, 14:15
---------- Ավելացվել է՝ 14:52 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:34 ----------

Որտեղից ձեզ այս տեղեկությունը? Ու հին ասելով կոնկրետ ինչ թիվ նկատի ունեք?
Ես կասեմ, որ Սրինգն ավելի հին է, որովհետև այն տարածված է հեթանոսական ժամանակներից: Ու ավելի պարզ կառուցվածք ունի: Իսկ ինչպես եք կարծում, այնպիսի բարդ գործիք, ինչպիսին դուդուկն է, ինչպես կարող էր ավելի շուտ հայտնագործվել, քան ասենք շվին?

Սխալ տեղեկություն: Վերին մասում կա 8 անցք, ներքևի մասում 2 անցք, ձեր նկարագրածը շվին էր:

------------------------------------------------------------

Հարավայի Կովկասի, Դաղստանի և միջին ասիական բոլոր ժողովուրդների մեջ տարածված փայտափողային նվագարան: Այն հին ժամանակներում անվանվել է «Նայ», «Նեյ», կրկնակի լեզվակավոր փողային նվագարան: Վրացիները դուդուկին անվանել են՝ «դուդուկԻ», ուզբեկները, դաղստանցիները՝ «Բալաբան», տաճիկները՝ «Բալաբոն»:
Դուդուկի հնագույն նմուշներ հայտնաբերվել են Հին Եգիպտոսում (տարիքը՝ 3500 - 4000 տ):
Այն կազմվված է փողից, որը պատրաստում են հիմնականում ծիրանի փայտից, եղեգից, որն ունի կարգավորիչ և պտկալ: Այն հնում անվանվել է մուշտուկ, հիմա ղամիշ:
:)
Շնորհակալություն Հարդ հետաքրքիր ինֆորմացիայի համար:
Բայց մտածում եմ, որ հայերը 5500 տարի առաջ կաշվե կոշիկ են պատրաստել, կարող ա էդ կոշիկները հագներին Եգիպտոս էլ են հասել ու էնդեղ դուդուկ են վաճառել: :)

Հարդ
30.07.2010, 14:28
Դե հիմա ենթադրություններով շատ բաներ կարող ենք երևակայաել, մանավանդ եթե վառ երևակայությամբ փայլող ազգ ենք: Ու հետո պարզաբանել ա պետք, թե էտ ժամանակներում ովքեր են ապրել այստեղ, չէ որ գիտականորեն ապացուցված հայ ազգ չկար, այլ տարբեր ցեղեր էին: Ու էտ ժամանակ նոր կբռնենք այն թելից, թե ումն է դուդուկի քոփիռայթը:

Մուշու
23.08.2016, 12:01
Վերջերս ահավոր սիրահարվել էի դուդուկին: Ընկերներիցս մեկը դուդուկահար ա, հրավիրեց համերգին ու իրա նվագը լսելուց հետո հասկացա, որ գործիքի մասին ամբողջ պատկերացումս սխալ ա եղել ու որ հնարավոր ա դուդուկով աննկարագրելի երաժշտություն ստանալ: Մի քանի կատարում տեղադրեմ դուք էլ լսեք: Հիմնականում հին կատարումներ են, բայց շուտով նոր ալբոմի շնորհանդեսն ա լինելու, անհամբեր սպասում եմ էդ օրվան:

https://www.youtube.com/watch?v=PvC17apPLiE

https://www.youtube.com/watch?v=YZvcRa29TkI

https://www.youtube.com/watch?v=AXjfb1hMxGc

https://www.youtube.com/watch?v=Kugz00Vjckg

Համ էլ պարզեցի որ ժամանակին եղել ա դուդուկահարների մրցույթ: