PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանելուկ նկարներ և տեսողական պատրանքներ

Էջեր : [1] 2 3

Վազգեն
27.10.2006, 23:43
Այստեղ մի նկար եմ դնում, դուք սկզբում փորձեք գուշակել, թե ինչ է պատկերված։ Ես վաղը կասեմ, թե ինչ է։ Ուղղակի հետաքրքիր է, թե ինչպես կարելի է մի բանի նայելով տեսնել մի բան, որը ուրիշը չի նկատի, ինչքան էլ ուշադիր որ նայի։ Բայց երբ ասեմ, թե ինչ է պատկերված, բոլորդ էլ արդեն նկարը դիտելիս նույն բանը կտեսնեք ու դրանից հետո չէք էլ կարողանա ուրիշ բան տեսնել։

Հ.Գ. Նախօրոք մոդեռատորներին ասեմ, որ ոչ մի անպարկեշտ բան չկա այս նկարում, չջնջեք։

Մասսագետ
27.10.2006, 23:50
Ես կովանման կենդանի եմ տեսնում:

քաղաքացի
27.10.2006, 23:50
Նկարը զամացույցի սլաքի ուղղությամբ 90 աստիճան շրջելիս, տեսնում եմ ջրի վրա լողացող մի կրիա: Բայց այդ դեպքում, չգիտեմ ինչ է ստացվում ներքևի մասում:

Հ.Գ. Վազգեն> նկարը ոնց կա նենց նայենք, թե՞ կարող ենք 4 դիրքերով նայել:

Վազգեն
27.10.2006, 23:56

Հա, ոնց կա, այդպես էլ նայեք։

Գոռ Ջան - Հայ
27.10.2006, 23:57
Ինձ թվում է իրականում բնապատկեր է,ձյունապատ ժայռ, բայց առաջին հայացքից կովի է նման՝ձմեռով:)
Ձախ կողմում կամ աղջիկ կա կանգնած, ոտքերի մետ ինչ որ կենդանի, կամ ինչ որ մեկը ձերքին մի բան պահած, մեջից բան է դատարկում:

Esmeralda
28.10.2006, 00:01
Սկզբից աղունիկ, տենց բաներ էի տեսնում... վերջում մի աղջիկ... բայց դա ձախ կողմի մասին... աջում տերև եմ տեսնում...
Բայց Սասունի ասած կրիային էլ եմ տեսնում...

Esmeralda
28.10.2006, 00:15
Կովի գլուխ տեսա...

Lionne_en_Chasse
28.10.2006, 00:25
Նկարը զամացույցի սլաքի ուղղությամբ 90 աստիճան շրջելիս, տեսնում եմ ջրի վրա լողացող մի կրիա: Բայց այդ դեպքում, չգիտեմ ինչ է ստացվում ներքևի մասում:

Հ.Գ. Վազգեն> նկարը ոնց կա նենց նայենք, թե՞ կարող ենք 4 դիրքերով նայել:
Ես առանց շրջելու էլ կրիային տեսա, պատյանի մասը էնքան բնական է, որ անմիջապես գլխի ես ընկնում ինչ կենդանի կլինի
Աղջկան, կովին չտեսա , որ ամբողջ օրը լռվեմ նկարի մոտ, գուցե տեսնեմ... բայց համբերությունս չի հերքիում

Esmeralda
28.10.2006, 00:28
Վազգեն... կո՞վն է , թե՞ չէ, գոնե նամակով գրիր... ես արդեն մենակ կով եմ տեսնում...

Riddle
28.10.2006, 00:59
Հորթուկ է::)

Riddle
28.10.2006, 01:41
Նոր հորթուկի մեջքին երեխա էլ տեսա… Վազգեն, ասա էլի, թե չէ Աստված գիտի էլ ինչեր կտեսնենք, եթե շարունակես չասել::)

Lionne_en_Chasse
28.10.2006, 01:44
Դարձավ սուրճի բաժակ :D

Ուլուանա
28.10.2006, 08:19
Ես միանգամից կով տեսա ու հիմա, ինչքան էլ փորձում եմ, ուրիշ ոչ մի պատկեր չեմ կարողանում տեսնել... :unsure

Վազգեն
28.10.2006, 09:00
Իրականում կովի կամ հորթուկի գլուխ է պատկերված։ Ես էլ ինչեր ասես, որ չէի տեսնում, բայց ամեն ինչ էլ կիսատ–պռատ էի տեսնում։ Բայց հենց կովի գլուխը տեսա, արդեն միայն դա էի կարողանում տեսնել։
Հետաքրքիրը այն է, թե ինչպես է մեր ուղեղը ընկալում մեր տեսածը։ Նկարում ընդամենը անկապ սև ու սպիտակ մասեր են։ Բայց մեր ուղեղը ընդունակ է ինքնուրույն ալգորիթմ կամ սխեմա ստեղծել ու այդ անկապ մասերը միացնելով՝ ամբողջական պատկեր ստեղծել։ Եթե նկարի ցանկացած մաս փակեք, կտեսնեք, որ ոչ մի մաս էլ կովի հետ ընդհանրապես կապ չունի։

Վազգեն
28.10.2006, 09:04
Այս մեկը ավելի բարդ է։
Իսկ այս նկարում ի՞նչ եք տեսնում։ :P

Մասսագետ
28.10.2006, 09:23
Հիմա էլ կնանման կենդանի եմ տեսնում:

Esmeralda
28.10.2006, 09:50
Չէ... կին չի, թրաշով է(չնայած թրաշով կին էլ է լինում)... ոնցոր Հիսուսն է, կամ էլ իրա նման մի մարդ

Kita
28.10.2006, 11:17
հիսուսին նման է....

Lapterik
28.10.2006, 11:28
Այս մեկը ավելի բարդ է։
Իսկ այս նկարում ի՞նչ եք տեսնում։ :P
Էս մեկում ես Հիսուսի պատկերն եմ տեսնում:

Հենո
28.10.2006, 11:43
Ոնց որ ծովաձիուկ լինի ;)

StrangeLittleGirl
28.10.2006, 12:41
Հիսուսն է :)

քաղաքացի
28.10.2006, 13:01
Հիսուսին չեմ ճանաչում, բայց ոնց որ ինքն է :D

Ուլուանա
28.10.2006, 13:34
Իսկ ինձ մի ժամ բացատրեցին, նկարագրեցին, նոր կարողացա տեսնել Հիսուսին հիշեցնող մարդուն։ :oy

John
28.10.2006, 14:48
Ես էլ Հիսուսին տեսա: Իմ արև ձեր գրածները նայել եմ մենակ նկարը նայե:ուց հետո…

Firegirl777
28.10.2006, 14:53
Լրիվ համաձայն եմ Հիսուսն է

Գոռ Ջան - Հայ
28.10.2006, 16:55
Բեխ միրուքով մարդ է, հիմա ինչ կարևոր է ով է:)

Cassiopeia
28.10.2006, 21:51
Ահավոր բարդ էր երկրորդ նկարը պատկերացնել: Print արեցի, հետո ընկերուհիս մատիտով նկարեց, նոր կարողացա պատկերացնել այդ դեմքը…
Հետաքրքիր խաղ է…

Վազգեն
02.11.2006, 07:41
Ճիշտ եք, մորուքով ու երկար մազերով մարդու դեմք էր։
Բայց հալալ է ձեզնից ոմանց, բավականին շուտ գլխի ընկաք։ Ես վեց րոպե նայելուց հետո նոր գլխի ընկա։
Այս նկարում ի՞նչ է պատկերված։ Այս մեկը բավականին հեշտ է։

Բարեկամ
02.11.2006, 08:38
Բորդյուրի վրայով քայլող փիղ ա :8

Բարեկամ
02.11.2006, 08:44
Զուգահեռ սա էլ նայեք

Դեմքից բացի ուրիշ ի՞նչ եք տեսնում /ընդ որում ավելի հստակ, քան դեմքը /

kristal
02.11.2006, 10:34
Երևի վարդ:think

kristal
02.11.2006, 10:37
Երևի վարդ:think կամ ինչ-որ բառ

Ուլուանա
02.11.2006, 11:19
Զուգահեռ սա էլ նայեք

Դեմքից բացի ուրիշ ի՞նչ եք տեսնում /ընդ որում ավելի հստակ, քան դեմքը /
Ես տեսա՜ :hands Գրված է անգլերեն Liar. :P Մի տեսակ ձեռագիր է գրված։

Արշակ
02.11.2006, 20:14
Ժող, ձեր գրածները կարդալիս Հ. Թումանյանի «Կույրերի կարծիքը» բանաստեղծությունը հիշեցի :D
Կարդացե՞լ եք: Որ գտնեմ, ստեղ կդնեմ ;)

kiki
02.11.2006, 20:31
Վազգեն , վերջին նկարում մի շուն է դոլմատինեց , քայլում է պուրակի նման մի տեղում , հեռվում էլ մի ծառ կա ... մի այգու նման տեղ է , երևի աշուն է համ էլ ...
ես էդպես պատկերացրեցի ...

StrangeLittleGirl
02.11.2006, 20:38
Կիկի, քո ասելուց հետո ես էլ տեսա դալմաթինից, բայց մինչ այդ ոչ մի բան չէի տեսնում: Սա՞ էր հեշտ: Նախորդ երկուսը միանգամից տեսա, իսկ սա միայն Կիկիի ասելուց հետո:
Liar-ն էլ Անուկի ասելուց հետո տեսա :P

Kita
02.11.2006, 21:51
բան չտեսա, նույնիսկ ձեր գրածները կարտդալուց հետո...:(

Վազգեն
02.11.2006, 22:11
Վազգեն , վերջին նկարում մի շուն է դոլմատինեց , քայլում է պուրակի նման մի տեղում , հեռվում էլ մի ծառ կա ... մի այգու նման տեղ է , երևի աշուն է համ էլ ...
ես էդպես պատկերացրեցի ...
Ապրես, ճիշտ ես նկատել։:)
Liar-ը միանգամից նկատեցի։

Վազգեն
02.11.2006, 22:28
բան չտեսա, նույնիսկ ձեր գրածները կարդալուց հետո...:(
Իսկ հիմա՞։;) Սլաքով շան գլուխն եմ ցույց տալիս։

kiki
02.11.2006, 22:37
Վազգեն , սպասում եմ հաջորդին ...

Cassiopeia
02.11.2006, 22:38
Իսկ հիմա՞։;) Սլաքով շան գլուխն եմ ցույց տալիս։

Իսկ ես այդ նկարված գլուխը նայելով ավելի շուտ պատկերացրեցի տխուր աչքերով, երկար աղջիկ երեխայի… Իսկ մինչ այդ ոչ մի կերպ ոչինչ չէի պատկերացնում::oy

Վազգեն
02.11.2006, 23:03
Ասեք, ի՞նչ եք տեսնում այս երկու նկարներում։
Հետո կասեմ, թե այս նկարների յուրահատկությունը որն է։

Ուլուանա
02.11.2006, 23:05
Ասեք, ի՞նչ եք տեսնում այս երկու նկարներում։
Հետո կասեմ, թե այս նկարների յուրահատկությունը որն է։
Ձախից կնոջ, աջից՝ տղամարդու կիսադեմ։ :P

Lapterik
02.11.2006, 23:05
Ասեք, ի՞նչ եք տեսնում այս երկու նկարներում։
Հետո կասեմ, թե այս նկարների յուրահատկությունը որն է։
Մի դեպքում ծաղկաման, մյուս դեպքում երկու դեմք:

Riddle
02.11.2006, 23:11
Ասեք, ի՞նչ եք տեսնում այս երկու նկարներում։
Հետո կասեմ, թե այս նկարների յուրահատկությունը որն է։
Վերևի նկարում ground բառը կարդացի, երկրորդում կանացի և տղամարդու կիսադեմեր են::)

kiki
02.11.2006, 23:16
վերևում Գռաունդ բառ է գրված, իսկ ներքևում էլ կնոջ ու տղամարդու դեմք ... պրոֆիլից ...

Վազգեն
02.11.2006, 23:39
Իսկ բացի ground բառից ուրիշ բառ չե՞ք տեսնում։

Riddle
02.11.2006, 23:43
Իսկ բացի ground բառից ուրիշ բառ չե՞ք տեսնում։
Ինձ թվում էր figure բառը նույնքան բացահայտ է, որքան սափորը՝ երկրորդ նկարում, դրա համար չնշեցի::)

kiki
02.11.2006, 23:58
ես էլ ակնհայտ ֆիգուռից բառից բացի էլ բան չեմ տեսնում ...

StrangeLittleGirl
03.11.2006, 00:06
Ի դեպ, այս ծաղկամանի և դեմքերի օրինակը տրված էր 8-րդ դասարանի կենսաբանության դասագրքում, որպեսզի բացատրվի, թե ինչ են դրդումն ու արգելակումը: Այսինքն, այդ երկու նկարները միաժամանակ տեսնելն անհնար է: Մեկ մեկն ենք տեսնում, մեկ՝ մյուսը: Համապատասխանաբար, գլխուղեղում մեկ մի օջախ է դրդվում, մյուսը՝ արգելակվում, մեկ՝ հակառակը:

Ուլուանա
03.11.2006, 09:39
Ես էլ figure-ի մասին չնշեցի, որովհետև մտածում էի, որ ակնհայտ է, նույնիսկ կարծեցի, թե դա ուղղակի վերնագիրն է ու որևէ տեսնելու բան այդտեղ չկա։ :D Ծաղկամանն էլ չափից դորւս ակնհայտ թվաց դրա մասին հատուկ նշելու համար։

Վերևի նկարում ground բառը կարդացի, երկրորդում կանացի և տղամարդու կիսադեմեր են::)
Վա՜յ, ինչ հետաքրքիր է, մտքովս էլ չէր անցնի, որ figure բառի մեջ կարող է ground բառն էլ թաքնված լինել։ :o Այ այդ մեկը հաստատ չէի տեսել։ :)

Վազգեն
03.11.2006, 11:43
Ի դեպ, այս ծաղկամանի և դեմքերի օրինակը տրված էր 8-րդ դասարանի կենսաբանության դասագրքում, որպեսզի բացատրվի, թե ինչ են դրդումն ու արգելակումը: Այսինքն, այդ երկու նկարները միաժամանակ տեսնելն անհնար է: Մեկ մեկն ենք տեսնում, մեկ՝ մյուսը: Համապատասխանաբար, գլխուղեղում մեկ մի օջախ է դրդվում, մյուսը՝ արգելակվում, մեկ՝ հակառակը:
Ապրես, լավ էլ հիշեցիր։ :) Նույնն էլ կարելի է ասել մյուս նկարի մասին։

Վազգեն
03.11.2006, 11:57
Այն առաջին նկարներում համոզվեցինք, թե մարդու ուղեղը ինչ խելացի է, տեսանք, թե ինչպես էր այն կարողանում նկարի միայն որոշ մասերից ամբողջական պարկեր կառուցել։
Դժվար է նույնիսկ երևակայել, թե ինչպես համակարգչին սովորեցնել այսպիսի նկար տեսնել
ու վերլուծել այնպես, ինչպես մենք արեցինք։
Հիմա էլ եկեք ուղեղի խաբկանքով զբաղվենք։ Օրինակ այս տակի նկարում փորձեք սկզբից աչքաչափով ասել, թե որ ուղղաձիգ գիծն է ավելի երկար։

Վազգեն
03.11.2006, 12:01
Նույնն էլ այս երկու նկարներում։

Riddle
03.11.2006, 12:15
Հիմա էլ եկեք ուղեղի խաբկանքով զբաղվենք։ Օրինակ այս տակի նկարում փորձեք սկզբից աչքաչափով ասել, թե որ ուղղաձիգ գիծն է ավելի երկար։
Առաջինն ավելի երկար է՝ ներքևի մասից, իսկ վերևում հավասար են:

Riddle
03.11.2006, 12:53
Նույնն էլ այս երկու նկարներում։
Այս մեկն ավելի բարդ է թվում::think Աչքաչափով թվում է, թե երկրորդ նկարի գծերն ավելի երկար են: Սխա՞լ եմ::oy

kiki
03.11.2006, 15:08
ինձ թվաց առաջինում հավասար են , իսկ երկրորդում առաջինը երկար է , չնայած հնարավոր է էլի հավասար լինեն ...

Lionne_en_Chasse
03.11.2006, 16:26
երկուսն էլ հավասար են

kiki
03.11.2006, 18:47
Վազգեն ջան , հուսով եմ դեմ չես , եթե ես էլ տեղադրեմ , չնայած անհամբեր սպասելու եմ քո մյուս նկարներին ...

ի՞նչ եք տեսնում այս նկարում ...

Esmeralda
03.11.2006, 19:08
Բոլորդ անպայման քաշեք ու նայեք... շատ հետաքրքիր է....
Մեր ուղեղը (http://freenet.am/~xamya4ok/mer%20ugheghy.rar)

Lionne_en_Chasse
03.11.2006, 19:12
Ընդհանուր պատկերը ( բուսական) ծերունու գլուխ է, բայց նաև նրա "քթից, աչքերից ու մորուքից " կազմված հնաոճ շորերով համբուրվող զույգեր

Ուլուանա
03.11.2006, 19:39
Հենց առաջին հայացքից ծերունու դեմք տեսա՝ գլխին ծաղկեպսակ։

Նոր համբուրվող զույգին էլ տեսա, բայց, անկեղծ ասած, ծերուկն ինձ ավելի է դուրս գալիս։ :oy :D

StrangeLittleGirl
03.11.2006, 20:23
Նոր համբուրվող զույգին էլ տեսա
Չեմ տեսնում :(

Ուլուանա
03.11.2006, 22:57
Չեմ տեսնում :(
Մեծ բան չես կորցրել, էնքան էլ հետաքրքիր տեսարան չի։ :D Մի տեսակ հստակ չի էդ համբուրվող զույգի պատկերը։ Ի դեպ, ես էլ դժվարությամբ տեսա։

Վազգեն
03.11.2006, 23:11
Վազգեն ջան , հուսով եմ դեմ չես , եթե ես էլ տեղադրեմ , չնայած անհամբեր սպասելու եմ քո մյուս նկարներին ...

ի՞նչ եք տեսնում այս նկարում ...
Ընդհակառակը, ուրախ եմ, արդեն մոտիս նկարները պրծնում են։:)
Մորուքով բիձուն միանգամից տեսա, սիրահարված զույգը մի քիչ ավելի բարդ էր, բայց տեսա։ :)

Վազգեն
03.11.2006, 23:21
երկուսն էլ հավասար են
Ճիշտ է, երեք նկարներում էլ հավասար են։ Նկարները հատուկ են այնպես նկարած, որ աչքաչափը խաբի։

StrangeLittleGirl
03.11.2006, 23:23
էդ համբուրվող զույգին ո՞նց եք տեսնում: Քանի ժամ է՝ նայում եմ, ոչինչ չի երևում: Բայց ի՜նչ դեբիլն եմ :cry

Վազգեն
03.11.2006, 23:28
Այս նկարում էլ պատկերված է մի բան, որը իրականում գոյություն չի կարող ունենալ, բայց միշտ առաջին հայացքից թվում է, որ կարող է գոյություն ունենալ։

StrangeLittleGirl
03.11.2006, 23:29
Վա՜յ, վերջապես տեսա էդ պատկերը: Ես ավելի սիրուն էի պատկերացնում էդ զույգին :D

kiki
03.11.2006, 23:34
Վազգեն, մեջտեղի ձողի մասի՞ն է խոսքը ... վերևի ու ներքևի պատկերները ծայրերին սխալ ձևով են կպնում, ու մեջտեղում ինչ որ ձող է երևում որ իրականում չկա ... դա պետք է դատարկ տարածություն լիներ ...

Վազգեն
03.11.2006, 23:41
Վազգեն, մեջտեղի ձողի մասի՞ն է խոսքը ... վերևի ու ներքևի պատկերները ծայրերին սխալ ձևով են կպնում, ու մեջտեղում ինչ որ ձող է երևում որ իրականում չկա ... դա պետք է դատարկ տարածություն լիներ ...
Հա, հենց բանը նրանում է, որ նկարը այնպիսի տպավորություն է թողնում, որ մեջտեղը ձող կա, բայց որ ծայրին նայում ես, հասկանում ես, որ դա չի կարող լինել։

Lionne_en_Chasse
03.11.2006, 23:43
Վազգեն, մեջտեղի ձողի մասի՞ն է խոսքը ... վերևի ու ներքևի պատկերները ծայրերին սխալ ձևով են կպնում, ու մեջտեղում ինչ որ ձող է երևում որ իրականում չկա ... դա պետք է դատարկ տարածություն լիներ ...
Ես էլ եմ այդպես կարծում

kiki
03.11.2006, 23:44
մի քիչ հեշտ երկու նկար տեղադրեմ , տեսեք ի՞նչ եք տեսնում էդ նկարներում ...

StrangeLittleGirl
03.11.2006, 23:49
Տեսա տատիկին ու թագուհուն: Իսկ էն մեկն էլ բացի ավանդական սափորից ու դեմքերից եքա տեսարան էր. երկու հոգի նվագում էին մի հատ սենյակում:

Lionne_en_Chasse
03.11.2006, 23:49
Իսկ ի՞նչ եք տեսնում այս նկարում

Հ.Գ չստացվեց
Չնայած կարծես թե Կիկին նույն աղբյուրից է օգտվում, որտեղից ես էի պատրաստվում
Կտեղադրի ;)

StrangeLittleGirl
03.11.2006, 23:50
Իսկ ի՞նչ եք տեսնում այս նկարում
Որու՞մ :'

Lionne_en_Chasse
03.11.2006, 23:57
Որու՞մ :'
Նկարը մեծ էր, չստացվեց տեղադրել...

kiki
03.11.2006, 23:58
Arm_Lionne , ես իմ կոմպյուտերում եղածն եմ տեղադրում ...

kiki
04.11.2006, 01:08
հիմա մի փոքր դժվար ...

այս նկարում պետք է մարդ գտնել ...

Մասսագետ
04.11.2006, 01:15
Ես գտա: Այ էն ներքևն ա, բայց աջն ու ձախը չեմ տարբերում, որ ասեմ: Լավ սենց, ավելի շատ մոտ ա դեպի քո ավատար-մավատար էդ կողմը էլի:

kiki
04.11.2006, 01:22
դե մատով ցույց մի տուր , թող մյուսներն էլ գտնեն ...

լավ , իմ վերջին ունեցածն եմ դնում , էնքան էլ հեշտ չի ...
քանի՞ մարդ կա այս նկարում ...

Lionne_en_Chasse
04.11.2006, 07:16
Գիտեմ որ իննը մարդ պետք է լինեն, ես առայժմ 7-ին եմ տեսնում, բայց ժամանակին 9-ին էլ գտել էի

Ուլուանա
04.11.2006, 08:44
Էն տատիկի ու աղջկա նկարը վաղուց տեսել էի, միանգամից երկուսին էլ նկատել էի։
Իսկ սափորի ու տատիկ-պապիկի ռոմանտիկ նկարում, բացի նշածներիցս նաև երկու հոգի կան իրար կողքի նստած, որոնցից միայն մեկն է նվագում, Բյուր։ :P Բայց բացի այդ երկուսից նկարի հետին պլանում դալանի տակ մի քիչ կռացած կանգնած մի հոգի էլ կա, աջ կողմում։ :roll

Ուլուանա
04.11.2006, 08:46
դե մատով լավ , իմ վերջին ունեցածն եմ դնում , էնքան էլ հեշտ չի ...
քանի՞ մարդ կա այս նկարում ...
Էս բիձուկն էլ էր հին ծանոթներիցս։ :D Ժամանակին դրա վրա ահագին ջանք եմ թափել, բայց 8-րդ ու 9-րդ մարդուն (արդեն չեմ հիշում) այդպես էլ չեմ գտել... :(

Առաջարկում եմ, ամեն մեկս այդ նկարի մեջ մեր տեսած մարդկանց նկարագրենք ու գոնե մոտավորապես տեղադրությունն էլ ասենք, որ մյուսներն էլ փորձեն տեսնել։ ;) Փորձենք միացյալ ուժերով բացահայտել 9 ծպտյալներին։ :D

Ուլուանա
04.11.2006, 09:04
Այս պահին 9 մարդուց միայն 4-ին եմ հստակ տեսնում. :( մեկը, իմ կարծիքով, ակնհայտ ծերունու գլուխն է, նրա քթի մասով մի ուրիշ՝ փոքր ծերունի կա սպիտակ գույնի, մեծ ծերունու քիթը փոքր ծերունու թևն է ապահովում, իսկ աչքը՝ փոքր ծերունու գլխի վերևի մասը։ Մի քիչ դեպի աջ մի աղջիկ է՝ շքեղ հագուստով, որի ներքևի մասը միաժամանակ մեծ ծերունու օձիքն է, իսկ աղջկա գլուխն ու թևերը միաժամանակ ծերունու ականջն են։ Հետևում երևացող կամարի աջ կողմում՝ նկարի եզրին մոտ, կանացի կիսադեմ է երևում՝ դեպի աջ ուղղված։
Կամարից ձախ երկու աղոտ կիսադեմ էլ եմ նշմարում, որոնցից ձախ կողմինի ձախ կողմում ևս մի դեմք՝ դիմացից, բայց այդ երեքն էլ այնքան աղոտ են, որ նույնիսկ չգիտեմ՝ դրանց պետք է հաշվել թե ոչ... :esim

Եթե բացի նշածներիցս, ուրիշ ծպտված մարդ գտնեք, ձայն հանեք, մենք էլ փորձենք տեսնել։ ;)

քաղաքացի
04.11.2006, 11:50
Գիտեմ որ իննը մարդ պետք է լինեն, ես առայժմ 7-ին եմ տեսնում, բայց ժամանակին 9-ին էլ գտել էի
Ես էլ եմ 7-ին տեսնում: Չլինի՞ մյուս երկուսը կենդանիներ են :think

Լիաննա
04.11.2006, 20:31
Ես էլ 6-ին նկատեցի, մնացածն էլ Կիկին ասեց:oy

Arisol
04.11.2006, 20:42
Իսկ ես 9-ին էլ գտա: Եթե ուզում եք, ապա կարող եմ ցույց տալ;) :

Ուլուանա
05.11.2006, 08:22
Իսկ ես 9-ին էլ գտա: Եթե ուզում եք, ապա կարող եմ ցույց տալ;) :
Ցույց տուր։ ;)

Վազգեն
05.11.2006, 08:50
Ես էլ ութին գտա։
Մի դեմք էլ եմ տեսնում, բայց միայն գլխի ներքևի մասի, հատկապես շրթունքներն եմ լավ տեսնում, եթե իրեն էլ հաշվեմ, կդառնա իննը, բայց համոզված չեմ, ախր միայն շրթունքներն են տեսնում կարգին։

Վազգեն
05.11.2006, 09:41
Այս երկու նկարներում էլ սուտի աստիճաններ են պատկերված։

Arisol
05.11.2006, 13:45
Ճիշտն ասած 9-րդի համար կասկածներ կան: Մեկ թվում է, թե աղջկա գրկին երեխա կա և նրան կարելի է հաշվել որպես 9-րդին, բայց համոզված չեմ, քանի որ կամարի վրա մի դեմք էլ եմ տեսնում: Փաստորեն ես 10 մարդ գտա;) :

Arisol
05.11.2006, 13:49
Մնացածները…

Arisol
05.11.2006, 13:51
Այս երկու նկարներում էլ սուտի աստիճաններ են պատկերված։
Վազգե՛ն, ինձ թվում է, այս նկարներում ինճ-որ բան գտնելու կարիք չկա, չէ՞;) : Հետաքրքիր աստիճաններ են:) :

Ուլուանա
05.11.2006, 17:29
Լավ, շնորհակալ եմ։ Փաստորեն, ես 8-ին տեսել էի, մենակ էն ծերուկի գլխավերևի կամարի մեջ թաքնված մարդուն չէի տեսել։ ;)

Ուլուանա
05.11.2006, 17:34
ԻՍկ հիմա փորձեք տեսնել, թե այս նկարում ինչ է պատկերված. :P Ասեմ, որ շատ հեշտ է։ ;)

kiki
05.11.2006, 18:42
Ան, էշ ու պարող աղջիկներ ...
Արիսոլ, էդ կամարի վրա հիմա կնայեմ, չեմ հասկանում ում ես գտել ... իսկ մնացածին ճիշտ նշել ես, 9-րդն էլ երեխանա, կարողա՞ մարդ չի ...

Ուլուանա
05.11.2006, 18:49
Լավ, են մեկը հեշտ էր։ Իսկ այստե՞ղ.

Lionne_en_Chasse
05.11.2006, 19:21
Լավ, են մեկը հեշտ էր։ Իսկ այստե՞ղ.
Ընդհանուր պատկերը մարդու գլուխ է, ունքերից ներքև դեմքը երկու հոգուց է ( իրար դիմաց) կազմված: Բացի իրանցից 2 հոգի էլ կան նկարում

Arisol
05.11.2006, 19:24
Ան, տեսնում եմ մի հատ տղամարդու դեմք՝ խորամանկ ծիծաղող, թռաշով ու սատանայի պոզերով, իսկ քթի շուրջը 4 մարդու, ամեն մի ականջի մոտ էլ մեկական մարդ:

Lionne_en_Chasse
05.11.2006, 19:28
, իսկ քթի շուրջը 4 մարդու, ամեն մի ականջի մոտ էլ մեկական մարդ:
Հա ճիշտա 4 հոգի են " դեմքի մեջ": Իրար դիմացիների հետևում կիսատ-պռատ մարդիկ էլ կան

Arisol
05.11.2006, 19:50
Հա ճիշտա 4 հոգի են " դեմքի մեջ": Իրար դիմացիների հետևում կիսատ-պռատ մարդիկ էլ կան
Այո-այո, ճիշտ ես;) :

Esmeralda
05.11.2006, 21:40
Մի անգամ էլ էի գրել... բայց երևի չեք տեսել.. :cry
Բոլորդ անպայման քաշեք ու նայեք... շատ հետաքրքիր է....
Մեր ուղեղը (http://freenet.am/~xamya4ok/mer%20ugheghy.rar)

kiki
06.11.2006, 01:03
ես նայել եմ , իրոք շատ հետաքրքիր էր ...

Sergey
06.11.2006, 03:00
Մի անգամ էլ էի գրել... բայց երևի չեք տեսել.. :cry
Բոլորդ անպայման քաշեք ու նայեք... շատ հետաքրքիր է....
Մեր ուղեղը (http://freenet.am/~xamya4ok/mer%20ugheghy.rar)

Իրոք հետաքրքիր է։ Ես էլ 3 վայրկյանից արագ եմ բոլոր դելֆիններին նկատել;)

Բարեկամ
06.11.2006, 03:41
Սա էլ օպտիկական պատրանք:
Հնարավո՞ր է՝

Բարեկամ
06.11.2006, 03:51
Մի րոպե, սա անիմացիա չի :)
Սովորական անշարժ պատկեր ա: Այն որ շարժվում ա, կրկին տեսողական խաբկանք ա: Որպեսզի համոզվեք, աշխատեք աչքերդ անշարժ հառած պահել դրա մի որևէ կետին. պտույտը կդադարի: բայց հենց հայացքդ շարժեցիր, նորից սկսվի:

Բարեկամ
06.11.2006, 04:02
Իսկ սա ասում են ամենաcool օպտիկական էֆեկտներից մեկն ա.
կցված պատկերը տեսնում եք, հիմա արեք հետևյալը.
1. ձեզ թուլացրեք ու կենտրոնացած նայեք պետկերի կոնտրոնի չորս փոքր կետերի վրա 30-40 վայրկյան
2. Դրանից հետո, նայեք մի պատի /կարևոր չի պատ, կարևորը որ միագույն հարթ մակերևույթ լինի /
3. Կնկատեք, որ լուսային շրջանակ ա առաջանում
4. Այդ ժամանակ սկսեք թարթել աչքերդ մի երկու անգամ, ու կտեսնեք…
Ի՞նչ, ավելին՝ ու՞մ

Ստացվե՞ց, էրեխեք:

Հ.Գ. Ի դեպ, եթե դրանից հետո աչքերդ պինդ սեղմեք, փակ վիճակում դեռ երկար ժամանակ հստակ կտեսնեք այդ նկարը;

Ուլուանա
06.11.2006, 11:34

Ստացվե՜ց։ :yahoo :hands Բայց ինչ հետաքրքիր է, ժողովու՜րդ։ Ինձ համար որ ուղղակի ապշեցուցիչ էր... :o Քրիստոսի պատկերն է երևում, երբ նայում ես միագույն հարթ մակերևույթին, սկզբում լուսային շրջանակն է երևում, հետո մեջը Քրիստոսը՝ ընդ որում շատ հստակ։ :o

kiki
06.11.2006, 12:14
ինձ այս պատկերը վաղուց մի անգամ հայրս բերեց, մեր տանը բոլորը ու անգամ հյուրերը մինչև չնայեցին սպիտակ պատի վրա, չկարողացան պատասխանել ինչ է պատկերված, ոմանք անգամ մի երկու անգամից հետո միայն, ինձ կանչեցին թղթին նայեցի միանգամից ասացի ՝ Հիսուսի նկա՞րն է, բոլորը ապշել էին, թե ի՞նչ ապշելու բան կա....մանկուց նկարում ու տարբեր բաներ եմ պատկերացնում, այս պատկերն էլ մի ակնթարթում տեսա ...

StrangeLittleGirl
06.11.2006, 21:49
Մի անգամ կուրսեցիներիցս մեկն էր բերել այս նկարը: Բոլորը տեսան, որ Հիսուսն է, բացի ինձնից: Այս անգամ որ նայեցի, միայն այդ ժամանակ ստացվեց ;)

Վազգեն
07.11.2006, 09:52
Իսկ սա ասում են ամենաcool օպտիկական էֆեկտներից մեկն ա.
կցված պատկերը տեսնում եք, հիմա արեք հետևյալը.
1. ձեզ թուլացրեք ու կենտրոնացած նայեք պետկերի կոնտրոնի չորս փոքր կետերի վրա 30-40 վայրկյան
2. Դրանից հետո, նայեք մի պատի /կարևոր չի պատ, կարևորը որ միագույն հարթ մակերևույթ լինի /
3. Կնկատեք, որ լուսային շրջանակ ա առաջանում
4. Այդ ժամանակ սկսեք թարթել աչքերդ մի երկու անգամ, ու կտեսնեք…

Հզոր եր։ Համաձայն եմ, այս մեկը ամենա–ամենան էր։:)

Վազգեն
07.11.2006, 10:00
Էլի, անշարժ նկար է, գույններն էլ չեն փոխվում, բայց որ նայում ես վրան…

Riddle
07.11.2006, 14:26
Հզոր եր։ Համաձայն եմ, այս մեկը ամենա–ամենան էր։:)
Ցանկացած նկարի դեպքում է այդպես, կարող ես նկարել, ու փորձել: Ցանկալի է, որ նկարը կազմված լինի միայն սև ու սպիտակ գույներից, որպեսզի պատկերը հստակ լինի: Կենտրոնին մոտ 40 րոպե նայելուց հետո հայացքդ հառում ես որևէ բաց ու հարթ մակերևույթի (դա կարող է լինել սպիտակ թուղթ, կամ կապույտ երկինքը, որի դեպքում ավելի տպավորիչ է այս երևույթը), և տեսնում ես «նեգատիվը»::)

otar
07.11.2006, 16:45
էն Ուլուանայի դրած ձիուն ինչու ոչմեկ չի տեսնու՞մ ... թե կենտրոնացել եք աղջիկների վրա :D :B

kiki
07.11.2006, 17:18
չէ , ուղակի մենք էշ ենք տեսել , ոչ էե ձի ...

otar
07.11.2006, 21:00
ուշադիր չէի =) բայց լավն են նկարները :)

Firegirl777
07.11.2006, 21:02
Այս երկուսի մասին ինչ կասեք, անշարժ են և շարժվում են

քաղաքացի
07.11.2006, 21:07
Այս երկուսի մասին ինչ կասեք, անշարժ են և շարժվում են
Դե անշարժ են, բայց որ անջատված (աչքերդ սառեցրած) նայում ես քեզ թվում է շարժվում են:

Firegirl777
07.11.2006, 21:13
Այո հենց դա էլ օպտիկական խաղն է,

Firegirl777
07.11.2006, 21:16
Լավ սա հեշտ կգուշակեք, բայց գեղեցիկ է

kiki
07.11.2006, 22:25
աղջիկը իհարկե գեղեցիկ է, բայց պառավը ահավոր վախենալու ...

Lionne_en_Chasse
08.11.2006, 06:44
Բացի աղջկանից ու պառավից, ջահել աղջիկը նստած է ջրվեժի մոտ, և նրա ետևի ժայռը բացի ժայռից իրենից նաև աղջկա դեմք է ներկայացնում

Ուլուանա
08.11.2006, 09:21
Բացի աղջկանից ու պառավից, ջահել աղջիկը նստած է ջրվեժի մոտ, և նրա ետևի ժայռը բացի ժայռից իրենից նաև աղջկա դեմք է ներկայացնում
Ես էլ տեսա էդ բոլորին։ ;)

Սերխիո
13.12.2007, 01:33
մի հատ էլ իմ կողմից,հանելուկ չի ,բայց նեռվայնացնող ա:angry:D

Սերխիո
13.12.2007, 01:49
ինչ եք տեսնում ?

Enipra
13.12.2007, 01:51
ինչ եք տեսնում ?

Կուչ եկած պստլո :) Լավ են մտածել։

Second Chance
13.12.2007, 11:37
Կուչ եկած պստլո :) Լավ են մտածել։

Հա ճիշտա ու ինձ թվումա ,որ փոքրիկը դեռ մայրիկի փորում է:oy

Safaryan
13.12.2007, 13:14
ինչ եք տեսնում ?

Ծովի մոտ, մենավոր ծառի տակ կանգնած զույգ, և մարդու սաղմ (արգանդում)::)

hayastanic hognach mard
13.12.2007, 13:38
ես տեսնում եմ մի հատ կենդանի, բայց հաստատ ինչ կենդանի ա չեմ հասկանում, որին ծառից կախել են, գլխից ու պոչից… երևի գնամ բժշկի

Mari
13.12.2007, 15:52
Ավելացվել է 3 րոպե անց
Դեռ չծնված բալիկի նկար է: Էն զույգն էլ իրա մաման ու պապան են:/երևի գնացել էին բժշկի մոտ՝ ստուգվելու, հետո բալիկի նկարը վերցրել են, բերել ու լույսի վրա պահած նայում են::P/

Սերխիո
13.12.2007, 19:25
ճիշտ եք:hands , երեխա է արգանդում:oy

Լեո
13.12.2007, 19:47
Կարմիր հորիզոնական գծերը զուգահեռ են, թե ոչ???

Cassiopeia
13.12.2007, 19:50
այո, զուգահեռ են, և միայն կապույտ քառակուսիների անկանոն դասավորվածությունն է կեղծ տպավորություն թողնում, որ դրանք հատվում են:

Belle
13.12.2007, 19:53
Հա, զուգահեռ են: :)

Safaryan
14.12.2007, 11:30
քառակուսի՞ է արդյոք

Ձայնալար
14.12.2007, 11:32
քառակուսի՞ է արդյոք

Այո :aha

Cassiopeia
14.12.2007, 11:38
Քառակուսի է, սակայն շրջանագծին շոշափելը և շրջանագծերի տարբեր չափսերի առկայությունը հակառակ պատրանք է ստեղծում

Safaryan
14.12.2007, 11:49
Քանի՞ ոտք ունի փիղը:B

Breath of wind
14.12.2007, 12:00
փիղը ընդհանրապես ունենում է 4 ոտք, բայց այս փիղը ոնց որ ունի 8 ոտք :think

Cassiopeia
14.12.2007, 12:15
Չէ, այս փիղն էլ 4 ոտք ունի, պարզապես առաջին ոտքերի և կնճիթի միջև եղած ազատ տարածությունը մգեցված է հետին ոտքերի տեսքով, այդ իսկ պատճառով 4-ի փոխարեն ավել է թվում;

Safaryan
14.12.2007, 12:21
Չէ, այս փիղն էլ 4 ոտք ունի, պարզապես առաջին ոտքերի և կնճիթի միջև եղած ազատ տարածությունը մգեցված է հետին ոտքերի տեսքով, այդ իսկ պատճառով 4-ի փոխարեն ավել է թվում;

Այո: Իսկ ավելի հեշտ է հաշվել ոտքերը վերևից::B

Safaryan
14.12.2007, 12:25
Ո՞ր հատվածն է ավելի երկար::)

Cassiopeia
14.12.2007, 12:30
Իրար հավասար են:)

Belle
15.12.2007, 12:47
Էդքան էլ հանելուկ չէ, բայց հետաքրքիր է:

Արմինե
09.03.2009, 23:07
Այստեղ 9 մարդ է պատկերված: Գտեք նրանց:

http://i015.radikal.ru/0903/fe/ab3c63f84003.jpg (http://www.radikal.ru)

հ.գ. իրականում նրանց քանակը ավելի շատ է: Հետաքրքիր է, ով քանիսը կգտնի:

Էս մի նկարում 10 ընկերներ են, գտեք 10-ին:
http://s45.radikal.ru/i110/0903/b8/b962c9dd7e8a.jpg (http://www.radikal.ru)

Ի՞նչ եք տեսնում՝ մարդկային գա՞նգ, թե՞ սիրահարված միմոս:

http://s54.radikal.ru/i145/0903/97/89d86fc75ad9.jpg (http://www.radikal.ru)

Հայկօ
09.03.2009, 23:25
Էս մի նկարում 10 ընկերներ են, գտեք 10-ին:

Տասներորդը զեբր ա :):

Ռեդ
09.03.2009, 23:26
Առաջին նկարում 8 հոգի հաշվեցի :8

Արմինե
10.03.2009, 20:01
Առաջին նկարում 8 հոգի հաշվեցի :8

Ես 18 հոգի եմ հաշվել, հիմա նայում եմ, ոնց որ մի քանիսն էլ են ավելանում:o

Լուսաբեր
10.03.2009, 22:03
Շատ են :think

Ռեդ
10.03.2009, 22:18
Ես 18 հոգի եմ հաշվել, հիմա նայում եմ, ոնց որ մի քանիսն էլ են ավելանում:o
Էդ ո՞նց եք հաշվում :D:oy ամենաշատը 11 հոգի, էն էլ եթե մի քանի դեմքանման կետ մի դեմք եմ հաշվում :8

Արմինե
10.03.2009, 23:55
Էդ ո՞նց եք հաշվում :D:oy ամենաշատը 11 հոգի, էն էլ եթե մի քանի դեմքանման կետ մի դեմք եմ հաշվում :8

23 :oy

Rhayader
11.03.2009, 01:33
Ես 18 հոգի եմ հաշվել, հիմա նայում եմ, ոնց որ մի քանիսն էլ են ավելանում:o

Ի՞նչ ես ծխել:

Հայկօ
11.03.2009, 01:46
Արմինե Դրանք JPEG-ի արտեֆակտներն են ;):

Ուլուանա
11.03.2009, 02:04
Մոդերատորական։ «Պատրանք – իլյուզիա» նորաբաց թեման միացվել է արդեն գոյություն ունեցող «Հանելուկ–նկարներ» թեմային։

Քամի
11.03.2009, 02:15
Ինչ՞ էք տեսնում նկարում

http://s61.radikal.ru/i173/0903/44/d62f3b96586e.gif (http://www.radikal.ru)

Քամի
11.03.2009, 02:16
Նկարի կենտրոնում գտնվող կետիկներին 30 վարկյան նայելուց հետո, նայեք Ձեր դիմացի պատին

ինչ՞ տեսաք

http://s51.radikal.ru/i131/0903/fe/cf191b42498a.jpg (http://www.radikal.ru)

Քամի
11.03.2009, 02:22
նկարի տակի մասում գրված է, ինչպես նայել նկարին

http://i055.radikal.ru/0903/53/97e7ba503e16.jpg (http://www.radikal.ru)

Արմինե
11.03.2009, 19:59
Ի՞նչ ես ծխել:
Ես չեմ ծխում::)

21 ձի:
http://s41.radikal.ru/i092/0903/08/d896abf8e1af.jpg (http://www.radikal.ru)

Արմինե
11.03.2009, 20:02
Ինչ՞ էք տեսնում նկարում

http://s61.radikal.ru/i173/0903/44/d62f3b96586e.gif (http://www.radikal.ru)

մի կողմից ջահել աղջիկ, մյուսից՝ ծեր կին:

Vaho
12.03.2009, 01:49
Նկարի կենտրոնում գտնվող կետիկներին 30 վարկյան նայելուց հետո, նայեք Ձեր դիմացի պատին

ինչ՞ տեսաք

http://s51.radikal.ru/i131/0903/fe/cf191b42498a.jpg (http://www.radikal.ru)

Հիսուս Քրիստոսին:)

Արմինե
18.03.2009, 21:48
Ի՞նչ կամ ու՞մ եք տեսնում:

http://i042.radikal.ru/0903/3b/493897c40dcd.gif (http://www.radikal.ru)

ԿԳԴ
18.03.2009, 21:51
Ի՞նչ կամ ու՞մ եք տեսնում:
Մերիլին Մոնրո?:think

Yellow Raven
18.03.2009, 21:52
Ի՞նչ կամ ու՞մ եք տեսնում:

http://i042.radikal.ru/0903/3b/493897c40dcd.gif (http://www.radikal.ru)
Մի հատ կինա,բայց չգիտեմ ովա:D

Ուլուանա
19.03.2009, 02:00
Հա, էլի, Մերիլին Մոնրոն է։ :) Բայց ինչ հետաքրքիր է։ :o

Kita
19.03.2009, 09:16
Ահա, մի քիչ հեռվից որ նայում ես, մեկից պարզ երևում է:o:)

cold skin
19.03.2009, 11:18
Ես էլ մի աքնի հատ ունեմ նայե՛ք/դիտե՛ք/ և գուշակե՛ք…
Հարցերը նկարների վրա կան :

Nun ...
19.03.2009, 11:27
Ես էլ մի աքնի հատ ունեմ նայե՛ք/դիտե՛ք/ և գուշակե՛ք…
Հարցերը նկարների վրա կան :

էս երկրորդ նկարի հարցը սխալա - ոթ իզ ոն մենզ մայնդ չէ, ոթ իզ ոն վումենս լեգ:)

Կտրուկ
19.03.2009, 12:31
:(:)

Արմինե
22.03.2009, 21:47
Ի՞նչ եք տեսնում:

http://s50.radikal.ru/i129/0903/a3/2a38ca508ac5.jpg (http://www.radikal.ru)

Փոքրիկ
22.03.2009, 22:05
Ի՞նչ եք տեսնում:

http://s50.radikal.ru/i129/0903/a3/2a38ca508ac5.jpg (http://www.radikal.ru)

;)հեռվից գանգ, մոտիկից մենակ ես չկամ:hands

Արմինե
30.03.2009, 23:16
Քանի՞ դեմք եք տեսնում:

http://s49.radikal.ru/i126/0903/e8/f2426529c1ab.jpg (http://www.radikal.ru)

masivec
30.03.2009, 23:26
Քանի՞ դեմք եք տեսնում:

http://s49.radikal.ru/i126/0903/e8/f2426529c1ab.jpg (http://www.radikal.ru)
12?:think

Enigmatic
30.03.2009, 23:31
Ես մարդկանց դեմքեր եմ տեսնում:)

Չիպ
30.03.2009, 23:34
Քանի՞ դեմք եք տեսնում:

հտտպ://ս49.րադիկալ.րու/ի126/0903/ե8/ֆ2426529ց1աբ.ջպգ (http://www.radikal.ru)

ոնց քցում բռնում եմ 10-ից ավել չեմ տեսնում:8

Արմինե
30.03.2009, 23:45
12?:think

Մասիվեց, ձիավորներին հաշվու՞մ ես:;)

ԿԳԴ
30.03.2009, 23:47
7:think

Արմինե
30.03.2009, 23:50
ոնց քցում բռնում եմ 10-ից ավել չեմ տեսնում:8

մի 3 հատ էլ որ տեսնես, լավ է: ;)

Չիպ
31.03.2009, 00:12
մի 3 հատ էլ որ տեսնես, լավ է: ;)

տոիստ 13 հատա հա՞, ճիշտ հասկացա:think

Արմինե
31.03.2009, 00:17
տոիստ 13 հատա հա՞, ճիշտ հասկացա:think

Ահա, ձիավորնենրն էլ հետը, բայց կարողա ավելի շատ են, ես 13 հատ եմ տեսնում:

Չիպ
31.03.2009, 00:20
Ահա, ձիավորնենրն էլ հետը, բայց կարողա ավելի շատ են, ես 13 հատ եմ տեսնում:

Ես ձիավորներին չէի հաշվել, ոնցոր էտեղ գլուխ չեմ տեսնում… :think

Չիպ
31.03.2009, 00:21
իմիջիայլոց հետաքրքիր նկար էր;)

Ուլուանա
31.03.2009, 00:24
Ես 9 դեմք տեսա։ Բայց ինչ էլ վախենալու դեմքեր են։ :scare

masivec
31.03.2009, 00:25
Մասիվեց, ձիավորներին հաշվու՞մ ես:;)
Չէ:oy13:))

masivec
31.03.2009, 00:31
http://s47.radikal.ru/i117/0903/d0/eb457e88135b.gif (http://www.radikal.ru)

Դե կարաս կարդա http://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/14a.gif :D

Արմինե
31.03.2009, 00:47
Կարդալ չեմ կարա, բայց ենթադրում եմ, որ գրածդ Մասիվ ա :yea

ԿԳԴ
31.03.2009, 00:53
LIFT:D

Sona_Yar
31.03.2009, 00:55
http://s47.radikal.ru/i117/0903/d0/eb457e88135b.gif (http://www.radikal.ru)

Դե կարաս կարդա http://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/14a.gif :D

L I F T

Հայկօ
31.03.2009, 02:14
Ես մոտ հազար վեց հարյուր հատ տեսնում եմ: Ու ընդհանրապես՝ ամենուր դեմքեր եմ տեսնում՝ մարշուտնիների նստարանների լաքաների մեջ, պատի խոնավացած գաջի մեջ, ամպերի մեջ, խալիի նախշերի մեջ, անձրևից թացացած ասֆալտի մեջ, ծառերի սաղարթի մեջ՝ հեռվից, լուսնի վրա՝ շատ հեռվից, ստվերների խաղի մեջ: Սուրճի բաժակի մեջ, նույնիսկ: Չխմած: Երևակայության հարց ա:

Ceceron
31.03.2009, 09:53

Երևակայության ՞ :o Ապ ջան չես ուզում մի հատ բժշկի մոտ այց կատարես՞ :D:D էն որ կոֆեի բաժակի մեջ դեմքեր ես տեսնում ու ինքն էլ չխմած կոֆեի բաժակի մեջ :o... !!!!! էդ արդեն լուրջա :D:D ՎԱԽՏՆԱ

Ceceron
31.03.2009, 10:42
Լավ մի հատ էլ հանելուկ նկար իմ կոմից հետո կամաց-կամաց կդժվարացնեմ :)
Ինչ եք տենուուում՞՞՞

Ռուֆուս
31.03.2009, 13:50
Լավ մի հատ էլ հանելուկ նկար իմ կոմից հետո կամաց-կամաց կդժվարացնեմ :)
Ինչ եք տենուուում՞՞՞

Առյուծի գլուխ

Ձայնալար
31.03.2009, 13:52
Լավ մի հատ էլ հանելուկ նկար իմ կոմից հետո կամաց-կամաց կդժվարացնեմ :)
Ինչ եք տենուուում՞՞՞

Ստեղ հանելուկի պահը ծառն ա՞, թե՞ առյուծի գլուխը :oy

Monk
31.03.2009, 13:54
Առյուծի գլուխ
Կամ սովորական ծառ, որ առյուծի գլխի պատկեր է ստեղծում ;) (քթի տեղը ծառի վրա առյուծ է էլի, բայց աչքերը չհասկացա. թռչունների բներ?:8 )

Հայկօ
31.03.2009, 16:09
Երևակայության ՞ :o Ապ ջան չես ուզում մի հատ բժշկի մոտ այց կատարես՞ :D:D էն որ կոֆեի բաժակի մեջ դեմքեր ես տեսնում ու ինքն էլ չխմած կոֆեի բաժակի մեջ :o... !!!!! էդ արդեն լուրջա :D:D ՎԱԽՏՆԱ

Ախպեր ես որ չորրորդ աստիճանի շիզոֆրենիա ունեի եվրոպացիք հլը ծառերի վրա էին աբրում :apeape:

Ուլուանա
01.04.2009, 01:01
Լավ մի հատ էլ հանելուկ նկար իմ կոմից հետո կամաց-կամաց կդժվարացնեմ :)
Վայ, ես էլ եմ լրիվ նույն վիճակում, ընդ որում՝ ծնվածս օրվանից։ :oy Փոքր ժամանակ էլ նենց էի վախենում էդ տեսածս դեմքերից։ :D Ամենուր «ուժաստիկ »դեմքեր էի տեսնում ու զարզանդում։ :scare

Ինչ եք տենուուում՞՞՞
Առյուծի գլուխ և ծառ։ Ի դեպ, երկու պատկերներն էլ բավական հստակ են, ինձ թվում է՝ չտեսնելը դժվար է։

Միանգամից ավելի բարդոտներին անցնենք, հա՞։ :roll

Հայկօ
01.04.2009, 01:09
A վանդակն է ավելի մու՞գ, թե՞ B-ն.

http://i707.photobucket.com/albums/ww77/feleq/AkumbIllusion.jpg

Հայկօ
01.04.2009, 01:11
Ֆոտոշոփը ձեզ ապավեն :D:

Kuk
01.04.2009, 01:13
Ա վանդակը սև ա, Բ վանդակը սպիտակ ա:8

Chuk
01.04.2009, 01:14
Ֆոտոշոփը ձեզ ապավեն :D:

Հայկ ջան, առանց ֆոտոշոպի, գլուխդ 90 աստիճանով շուռ ես տալիս, ձախ աչքով նայում ես B վանդակին, աջով՝ A-ին, ֆիքսվում ես զուտ էդ երկու վանդակների վրա, հայացքդ նենց ես համալարում, որ կողքի գույները չնկատես, ու հստակ, առանց կողմնակի միջամտության տեսնում ես, որ լրիվ նույն գույնն ա: Մեթոդս լրիվ լուրջ եմ ասում, բայց բոլոր մարդիկ չի, որ կարողանում են ;)

Kuk
01.04.2009, 01:20

Ինձ մոտ չստացվեց:oy

Հայկօ
01.04.2009, 01:21
Chuk« փորձեցի, բան չստացվեց: Բայց վիզս մինչև հիմա ցավում ա :D:

քաղաքացի
01.04.2009, 01:23
Pixie-ով նայեցի: 2-ն էլ #6B6B6B են, այլ կերպ ասած rgb(107,107,107)

Kuk
01.04.2009, 01:26
Es էլ ֆոտոշոփով նայեցի, նույն գույնն են:8 Սրա վրա ես լիքը գռազ կբռնեմ, Հայկօ ջան, մերսիներ:)) Մաղարիչ էլ կլինի:))

Ceceron
01.04.2009, 08:50
Ստեղ հանելուկի պահը ծառն ա՞, թե՞ առյուծի գլուխը :oy

Ընդհանուր որ նայում ես ԲԳ ջան առյուցներ են, հանգստանում են, մի հատն էլ ծառի վրա, բաըց որ ավելի խորն ես նայում տեսնում ես որ ծառը հենց ինքնին առյուծի գլուխա:P

ուղղակի վատը էնա որ էս փոքրացված նկարի վրա ավելի պարզա երևում, իսկ մեծի վրա նայելուց մի քիչ ջանքերա պահանջվում:D

Ceceron
01.04.2009, 08:57
մի հատ էլ էս մի փոքր ավելի դժվարա քան առյուծինը :)

Հ.Գ. մենակ մի բան ասեմ էլի նկարը մեծացրեք նոր նայեք :P:D

ԿԳԴ
01.04.2009, 08:58
Գայլի դեմքա պատկերված:think

Ceceron
01.04.2009, 09:05
Գայլի դեմքա պատկերված:think

մենակ ճիշտ ասա մեծացրել ես թե հենց փոքրից գլխի ընկար :angry:D

ԿԳԴ
01.04.2009, 09:08
մենակ ճիշտ ասա մեծացրել ես թե հենց փոքրից գլխի ընկար Երկու ձևով էլ պարզ երևումա: ;)

Ceceron
01.04.2009, 09:21
Երկու ձևով էլ պարզ երևումա: ;)
Տե՞նց հաաաաաա :P դե հիմա էս ասա-ասեք ի՞նչ կա չկա էս նկարում

Safaryan
01.04.2009, 09:25
Տե՞նց հաաաաաա :P դե հիմա էս ասա-ասեք ի՞նչ կա չկա էս նկարում

մարդու գլուխ ՝ միջնադարյան զինվոր:
ու արծիվներ, երևի թե

ԿԳԴ
01.04.2009, 09:28
Տե՞նց հաաաաաա դե հիմա էս ասա-ասեք ի՞նչ կա չկա էս նկարում Տատիկի գլուխ եմ տեսնում ու արծիվ:think

Ceceron
01.04.2009, 09:28
մարդու գլուխ ՝ միջնադարյան զինվոր:D
ու արծիվներ, երևի թե

լօօօօօլ բացեցի ու ականատես եղա մի քանի վայրկյանի ընթացքում քո կատարած խմբագրական փոփոխություններին :D դու ճշտացի ես :D ինքնա որ կա ծեր մարդու դեմքա

Ձայնալար
01.04.2009, 09:28
Ծառ, հնդկացու դեմք, արծիվներ:

Safaryan
01.04.2009, 09:28
Տատիկի գլուխ եմ տեսնում ու արծիվ:think

ավելի շուտ պապիկի գլուխ

Ceceron
01.04.2009, 09:29
Տատիկի գլուխ եմ տեսնում ու արծիվ:think

տատիկ չի պապիկա :D

Safaryan
01.04.2009, 09:29
լօօօօօլ բացեցի ու ականատես եղա մի քանի վայրկյանի ընթացքում քո կատարած խմբագրական փոփոխություններին :D դու ճշտացի ես :D ինքնա որ կա ծեր մարդու դեմքա

արագ ստացվե չէ՞:D

Ուրիշ նկար է՞լի կա

Ceceron
01.04.2009, 09:30
լավ հիմա շաատ ավելի շատ կտանջվեք խխխխխ :D
Ձեր կարծիքով նկարի վրա պատկերված սիգառանման երևույթը ինչա՞

Safaryan
01.04.2009, 09:33
լավ հիմա շաատ ավելի շատ կտանջվեք խխխխխ :D
Ձեր կարծիքով նկարի վրա պատկերված սիգառանման երևույթը ինչա՞

ոնց որ թե «պատրոն» լինի /հայերեն փամփուշտ/, բայց կարելի է մտածել

Ceceron
01.04.2009, 09:33
ոնց որ թե «պատրոն» լինի /հայերեն փամփուշտ/, բայց կարելի է մտածել

լավ մտածեք էս ավելի դժվարա :D վերջում կբացահայտեմ ինքնությունը :ok

Safaryan
01.04.2009, 09:36
լավ մտածեք էս ավելի դժվարա :D վերջում կբացահայտեմ ինքնությունը :ok

Ի՞սկ կարելի է փոքրիկ հուշում ստանալ:

Ceceron
01.04.2009, 09:37
Ի՞սկ կարելի է փոքրիկ հուշում ստանալ:

հարմար բանա :D:D նույնիսկ անտառկտիդայում են օգտագործում :D:D

Safaryan
01.04.2009, 09:39
հարմար բանա :D:D նույնիսկ անտառկտիդայում են օգտագործում :D:D

չլինի թե թերմոսա:o

Ceceron
01.04.2009, 09:40
չլինի թե թերմոսա:o

աաաաաաաաաաաաաաա մեռա … :D:D էդքան մեծ ՞՞՞ փարթի ունենք անտարկտիդայում ՞՞ :D:D ուծադիր նայի նկարին էդ հարմարությունը ինչ որ անջատիջ գծեր ունի ոնց կարա թերմոս լինի :hands:D:ok

Safaryan
01.04.2009, 09:41
աաաաաաաաաաաաաաա մեռա … :D:D էդքան մեծ ՞՞՞ փարթի ունենք անտարկտիդայում ՞՞ :D:D

պահարանա՞:o

Ceceron
01.04.2009, 09:42
պահարանա՞:o

նեա նայի մի քիչ վերև նույն սկզբունքով պահարան էլ չի կարա լինի

Հ.Գ. բացեմ ինքնությունը թե էլի տանջվեք՞ :D

Safaryan
01.04.2009, 09:46
նեա նայի մի քիչ վերև նույն սկզբունքով պահարան էլ չի կարա լինի

Հ.Գ. բացեմ ինքնությունը թե էլի տանջվեք՞ :D

վսյո տակի ինքը պատրոնա:D

ասա:)

Ceceron
01.04.2009, 09:47
վսյո տակի ինքը պատրոնա:D

ասա:)

լօօօլ նեա ինքը բացովի սեղանա իրա աթոռների հետ նայի նկարում :D:D

Ceceron
01.04.2009, 09:48
լավ մի հատ էլ ավելի բարդ (երևի բարդ :D) նկար ինչ կա չկա թեմայով :D

Safaryan
01.04.2009, 09:48
լօօօլ նեա ինքը բացովի սեղանա իրա աթոռների հետ նայի նկարում :D:D

արյաաա, ինչ էլ հարմար կլինի:)

ուրիշ?

Safaryan
01.04.2009, 09:51
լավ մի հատ էլ ավելի բարդ (երևի բարդ :D) նկար ինչ կա չկա թեմայով :D

բնություն/բնապատկեր/ ու ոնց որ թե 2 դինոզավրիկ իրար հետ խոսալուց լինեն:

Ceceron
01.04.2009, 09:52
բնություն/բնապատկեր/ ու ոնց որ թե 2 դինոզավրիկ իրար հետ խոսալուց լինեն:

լօօօօօլ դինոզավրիկ :o:o չէէէէէ լավ նայի բնությունը սաղ էլ տեսնում են:D կարևորը թաքնված պատկերը տեսնես... էստեղ շատա պետք երևակայությանդ զոռ տաս

Dayana
01.04.2009, 10:31
ինչ էլ սիրուն աղջիկա :love աչքերը կանաչ, մազերը ՝ դեղին :love Աբիսողոմ աղայի երազած աղջիկը :P
Հ.Գ. Բայց էս ջրի մեջ ընկած մասում, աչքը շիլա :lol

Safaryan
01.04.2009, 10:33
ինչ էլ սիրուն աղջիկա :love աչքերը կանաչ, մազերը ՝ դեղին :love Աբիսողոմ աղայի երազած աղջիկը :P
Հ.Գ. Բայց էս ջրի մեջ ընկած մասում, աչքը շիլա :lol

բայց դե իմ դինոզավրիկին չի հասնի:D

Ceceron
01.04.2009, 10:34
ինչ էլ սիրուն աղջիկա :love աչքերը կանաչ, մազերը ՝ դեղին :love Աբիսողոմ աղայի երազած աղջիկը :P

լօօլ ապրեեեեեեեեես ինքնա :D կանաչ՞ :o դու ֆանտազիադ չափիչ շատ ես օգտագործել աչքիս :D լավ մի հատ էլ նկար

Քանի դեմք կա պատկերված նկարում

Dayana
01.04.2009, 10:36
լօօլ ապրեեեեեեեեես ինքնա :D կանաչ՞ :o դու ֆանտազիադ չափիչ շատ ես օգտագործել աչքիս :D լավ մի հատ էլ նկար

Քանի դեմք կա պատկերված նկարում

ես 5-ն եմ տեսնում :think չնայած էն յուբայի վրայիններին էլ կարելիա հաշվել, կստացվի 8 :8

Ceceron
01.04.2009, 10:38
ես 5-ն եմ տեսնում :think չնայած էն յուբայի վրայիններին էլ կարելիա հաշվել, կստացվի 8 :8

յուբկայի վրայի՞ :o ո՞նց ո՞րտեղ խի՞ :8:D

Dayana
01.04.2009, 10:38
յուբկայի վրայի՞ :o ո՞նց ո՞րտեղ խի՞ :8:D

երեք հոգի կան, ձեռքրը վեր պարզած :8 կամ էլ աչքիս են երևում, հը՞ :8

Ceceron
01.04.2009, 10:39
երեք հոգի կան, ձեռքրը վեր պարզած :8 կամ էլ աչքիս են երևում, հը՞ :8

ահա մի քիչ կչացրու երեևակայությանդ դոզան … :D:D

Ceceron
01.04.2009, 10:39
երեք հոգի կան, ձեռքրը վեր պարզած :8 կամ էլ աչքիս են երևում, հը՞ :8

ահա մի քիչ քչացրու երևակայությանդ դոզան … :D:D

Dayana
01.04.2009, 10:41
ահա մի քիչ քչացրու երևակայությանդ դոզան … :D:D

դե լավ, ուրեմն 7, էն աչքի վրա երկու հոգի համբուրվում են :oy

Ceceron
01.04.2009, 10:43
դե լավ, ուրեմն 7, էն աչքի վրա երկու հոգի համբուրվում են :oy

ճիշտա համբուրվում են երկու հոգի..... հլը մի հատ էն մնացած 5-ին էլ ասա տենամ ճիշտ ուղղու վրա ես թե չէ :P:D

Արմինե
01.04.2009, 10:44
լօօլ ապրեեեեեեեեես ինքնա :D կանաչ՞ :o դու ֆանտազիադ չափիչ շատ ես օգտագործել աչքիս :D լավ մի հատ էլ նկար

Քանի դեմք կա պատկերված նկարում

այս նկարը արդեն դրվել է: Դեմքերն էլ շատ են: ;)

Ceceron
01.04.2009, 10:45
այս նկարը արդեն դրվել է: Դեմքերն էլ շատ են: ;)

երբ՞ :( ո՞նց :( իիիիիիիիիիիի հա բայց քանի հատ :D:D

Արմինե
01.04.2009, 10:46
երեք հոգի կան, ձեռքրը վեր պարզած :8 կամ էլ աչքիս են երևում, հը՞ :8

ես էլ եմ տեսնում:)

Ceceron
01.04.2009, 10:48
ես էլ եմ տեսնում:)

տենց բաաաան չըկաաաաաաաաաա :D դեմք եմ ասում այլ ոչ թե ձեռները վեր պարզած մարմին լօօօօօլ :D

Արմինե
01.04.2009, 10:50
երբ՞ :( ո՞նց :( իիիիիիիիիիիի հա բայց քանի հատ :D:D

իիիիի որ ասեմ, էլի հարցնելու են թե ի՞նչ եմ ծխել: Ավելի լավ է դնեմ::D

http://i012.radikal.ru/0904/dc/7763ef0d897c.jpg (http://www.radikal.ru)

Ceceron
01.04.2009, 10:52
իիիիի որ ասեմ, էլի հարցնելու են թե ի՞նչ եմ ծխել: Ավելի լավ է դնեմ::D

http://i012.radikal.ru/0904/dc/7763ef0d897c.jpg (http://www.radikal.ru)

աաաաաաաաա մեռա :D 22-23 ուղղակի ոտներ են Արմին ջան դու տե դեմք որտեղից տեսար ՞ բա էն պատերի վերևի մասում ինչ համարներ ես կպցրել :D:D

Չէ ուրեմն ասեմ եթե մինչև հիմա դուք պարզել եք որ 20-ից ավել դեմք կա ուրեմն սխալ եք արել :D նկարում ընդամենը 9 դեմքա պատկերված :D լավ նայի

Արմինե
01.04.2009, 10:53
տենց բաաաան չըկաաաաաաաաաա :D դեմք եմ ասում այլ ոչ թե ձեռները վեր պարզած մարմին լօօօօօլ :D

լավ դրանք չենք հաշվում:

Հը՞ էն պապիկի ոտքերի մարդուկներին էլ չհաշվե՞նք::D

Ceceron
01.04.2009, 10:54
լավ դրանք չենք հաշվում:

Հը՞ էն պապիկի ոտքերի մարդուկներին էլ չհաշվե՞նք::D

դե ես քեզ ուժե պատասխանեցի ոչ :D:D մենակ դեմք հետո էն պատերի վրեն մի քանի հատ անկապ համարներ են է ախր... լրիվ անկապ :D 1, 2, 9,10,11,- սրանք ինչ են լօօլ 12, 13, 21- էս վաբշե քիթա :D