PDA

Դիտել ողջ տարբերակը : Հիսուս Քրիստոս սուպերսթար

Freddie
07.06.2008, 22:05
Ինչպես տեսա՝ թեժ քննարկումներ են գնում կրոնի թեմայի շուրջ, և ակամա հիշեցի Էնդրյու Լլոյդ Վեբբերի «Հիսուս Քրիստոս սուպերսթար»:love հիանալի ռոք-օպերան։ Գուցե՞ ինչ-որ մեկը տեսել է այդ գործը, և իմ հետ կհամաձայնի, որ շատ հետաքրքիր լուծում է տրված Աստվածաշնչյան այն հատվածին, որը վերաբերվում է Հուդդայի դավաճանությանը։ Եվ նկատելով, որ ֆորումում կան Աստվածաշնչին վերաբերվող թեմաների մեծն ջատագովներ, որոշեցի հարցս ձևակերպել հետևյալ կերպ. արդյոք մեղսագործություն չէ՞ Վեբբերի այսպիսի մոտեցումը։ :cry

Արամ
07.06.2008, 22:25
Հիսուս Քրիստոս սուպերսթար չեմ տեսել, չեմ լսել, բայց անունը առհամարհական ու անհարգալիցա հնչում

Kuk
07.06.2008, 23:05
եթե չեմ սխալվում Վեբբերը այդ օպերան գրել է 19 տարեկան հասակում: Հրաշալի գործ է, հրաշալի կատարումներով լի: Ով չի լսել, խորհուրդ կտամ լսել:

impression
07.06.2008, 23:12
չեմ տեսել, չեմ լսել, բայց անունը առհամարհական ու անհարգալիցա հնչում

Դե հա, եթե սուպերսթար ասելով հասկանում ենք Շանթի հաղորդումը կամ էլ Բրիթնի Սփիրսին, կարող է և անհարգալից հնչի (չնայած դա էլ է խիստ սուբյեկտիվ) :) կոնկրետ ինձ համար ոչ մի անհարգալից բան չկա:
Ինչ վերաբերվում է նշված գործին՝ ապա իմ կարծիքով այն իրոք հանճարեղ է գրված:
Եթե չեք լսել, անպայման լսեք գոնե մեկ անգամ, ախր դա համաշխարհային արժեք է :)

Ahik
08.06.2008, 00:01
Թեման շատ լավնա, ուղղակի բաժիննա սխալ ընտրված
Իսկ ֆիլմը դիտել եք:B

Ռուֆուս
08.06.2008, 00:14
Աթեիստ լինելով հանդերձ Աստվածաշնչի միակ մեկնաբանությունն է, որը ինձ իրոք դուր է գալիս :)

Արամ ջան, անհարգալից ու արհամարհական ոչ մի բան չկա, անպայման լսի, կամ էլ գոնե ֆիլմը նայի, անպայման դուր կգա:

Ամենասիրածս երգը Gethsemane-ն է (I only want to say.......) :love

Լ.յ.ո.վ.
08.06.2008, 01:23
Ճիշտն ասած ես ռոքից ահավոր հեռու մարդ եմ:
Բայց Jesus Christ Superstar-ը դեռ փոքրուց սիրել եմ: Իմ կարծիքով էս ռոք-օպերան Գլուխգործոց է: :B

Նախ ճիշտ են արել, որ Հիսուսի մասին "հերթական ձանձրալի ֆիլմ" չեն նկարել, այլ փորձել են ամեն-ինչը ներկայացնել մեր ժամանակների նման(խոսքս ավտոմատների ու նման բաների մասին է):
Հետո երաժշտությունն ու խոսքերը` իրենց իմաստով, գրեթե ամեն մի սցենայի համար հոյակապ բռնեցրել են:

Դուրս շատ են գալիս`
Everything's Alright - Կույս Մարիամի կատարմամբ
Heaven On Their Minds - Հիսուսի կատարմամբ
The Temple - Եկեղեցին քանդելու մասը
Trial Before Pilate - մտրակելու մասը

Եթե ինչ-որ մեկը ուզում է լսի, ապա կարող եք www.mp3.am -ից հանգիստ քաշել: Ուղղակի պիտի էնտեղ ռեգ. լինեք:
Եթե ռեգ եղել եք հեսա լինկը` Jesus Christ Superstar (http://www.mp3.am/mp3s/browse.php?command=view3all&artist=Jesus_Christ_Superstar&order=title) : Քաշեք լսեք, չեք փոշմանի :hands

Արշակ
08.06.2008, 01:33
Գուցե՞ ինչ-որ մեկը տեսել է այդ գործը, և իմ հետ կհամաձայնի, որ շատ հետաքրքիր լուծում է տրված Աստվածաշնչյան այն հատվածին, որը վերաբերվում է Հուդդայի դավաճանությանը։ Եվ նկատելով, որ ֆորումում կան Աստվածաշնչին վերաբերվող թեմաների մեծն ջատագովներ, որոշեցի հարցս ձևակերպել հետևյալ կերպ. արդյոք մեղսագործություն չէ՞ Վեբբերի այսպիսի մոտեցումը։ :cry
Ճիշտն ասած, «Հիսուս Քրիստոս Գերաստղ» ռոք–օպերան դիտել ու լսել եմ առանց տեքստերին հատուկ ուշադրություն դարձնելու ու սյուժեն ընկալել եմ մոտավորապես ու Աստվածաշնչում նկարագրվածից առանձնապես շեղում չեմ նկատել։:unsure Չնայած գուցե ուղղակի Աստվածաշնչյան տարբերակը կարգին չգիտեմ։ :oy
Որ խնդրեմ մի քիչ ավելի մանրամասն կներկայացնե՞ք էդ հատվածը ու հատկապես ինչու՞ կարող է այն մեղսագործություն համարվել։

Ինչ վերաբերվում է ընդհանրապես ստեղծագործության երաժշտական մասին, իհարկե, հետաքրքիր, ուժեղ ստեղծագործություն է, սիրում եմ… բայց ոճը մի տեսակ հնոտ է։ Այսինքն՝ ժամանակի հետ հնացել է։ Դա կարծում եմ թերություն է երաժշտական ստեղծագործության համար։ Օրինակ՝ եթե համեմատենք մոտավորապես նույն ժամանակաշրջանում ստեղծված Փինք Ֆլոյդի «Պատը»(The Wall) ռոք–օպերայի հետ, «Պատը» էսօր էլ շատ թարմ է հնչում։ Ասենք եթե անծանոթ մարդու տաս լսի, հավանաբար չի կարողանա գնահատել. 20–րդ, թե՞ 21–րդ դարի գործ է։ Այսինքն՝ հնությունը չի զգացվում։ Մինչդեռ «Հիսուս Քրիստոս Գերաստղը» լսելիս զգացվում է, որ մոտավորապես 70–ականներ գործ է։ Համաձայն չե՞ք։

Լ.յ.ո.վ.
08.06.2008, 01:42
Օրինակ՝ եթե համեմատենք մոտավորապես նույն ժամանակաշրջանում ստեղծված Փինք Ֆլոյդի «Պատը»(The Wall) ռոք–օպերայի հետ, «Պատը» էսօր էլ շատ թարմ է հնչում։ Ասենք եթե անծանոթ մարդու տաս լսի, հավանաբար չի կարողանա գնահատել. 20–րդ, թե՞ 21–րդ դարի գործ է։ Այսինքն՝ հնությունը չի զգացվում։ Մինչդեռ «Հիսուս Քրիստոս Գերաստղը» լսելիս զգացվում է, որ մոտավորապես 70–ականներ գործ է։ Համաձայն չե՞ք։

Ճիշտ ես ասում, երաժշտությունը մի փոքր հին է, բայց ամեն դեպքում հաճույքով լսվում է: :ckck
Իսկ օպերայի հետ միասին վերցրած լավ ել ուտվումա... :hands
Իսկ The Wall-ի հետ համեմատելը մի քիչ "հարմար" չի երևի: Pink Floyd-ի բազում երգեր էլ հենց նույն The Wall ալբոմից հիմա համարում եմ հնացած, իսկ հենց ինքը (The Wall) կատարումը կա ու կմնա ռոք-հիթերից մեկը: Իմ կարծիքով... :oy

Արշակ
08.06.2008, 01:49
Ի դեպ, լսել–տեսե՞լ եք արդյոք «Jesus Christ Superstar»–ի նոր տարբերակը։ :) Ի՞նչ կարծիքի եք։
Երաժշտությունը նույն է, բառերն էլ ոնց–որ նույնն են, իսկ բեմականացումը լրիվ ուրիշ է. խիստ ժամանակակից ձևավորում է. ջինսեր, սպորտային հագուստ, գրաֆիթի և այլն։ :) Երգիչ–դերասաններն էլ ուրիշ են։ Իմ խիստ համեստ կարծիքով, բացի Հիսուսի դերակատարից, մյուսները նոր տարբերակում ավելի հուզիչ ու տպավորիչ են կատարում։ Իսկ Հիսուսի դերակատարը նոր տարբերակում ինձ համար սարսափելի անդուր տիպ էր ու իմ կարծիքով դերը վատ էր խաղում։ Ամբողջ գործը փչացնում էր։

Լ.յ.ո.վ.
08.06.2008, 01:52
Արշակ, լսել էի, որ նման բան կա, բայց դեռ չեմ կարողացել ճարեմ, որ նայեմ:
Եթե գիտես, որտեղից կարող եմ առնել, կամ վարձույթով, կամ էլ .am զոնայից քաշեմ, ասա: ;)

Արշակ
08.06.2008, 02:16
Ճիշտ ես ասում, երաժշտությունը մի փոքր հին է, բայց ամեն դեպքում հաճույքով լսվում է: :ckck
Իսկ օպերայի հետ միասին վերցրած լավ ել ուտվումա... :hands
Իսկ The Wall-ի հետ համեմատելը մի քիչ "հարմար" չի երևի: Pink Floyd-ի բազում երգեր էլ հենց նույն The Wall ալբոմից հիմա համարում եմ հնացած, իսկ հենց ինքը (The Wall) կատարումը կա ու կմնա ռոք-հիթերից մեկը: Իմ կարծիքով... :oyԵսիմ, երևի էս ամենը շատ սուբյեկտիվ է. ես որ The Wall–ում հնություն չեմ զգում։:unsure Իհարկե, Wall–ի շատ երգեր որպես առանձին ստեղծագործություն չեն լսվի ու հենց ստեղծման օրից էլ հավանաբար չէին լսվի, ուղղակի դրանք լավն են իրենց տեղում՝ որպես ամբողջական ստեղծագործութան մասնիկներ։ Ընդհանրապես The Wall–ն իմ կարծիքով հրաշալի է որպես ամբողջական ստեղծագործություն։ Լավ ինչևէ, ոնց որ շեղվում ենք թեմայից։:oy:)

Արշակ, լսել էի, որ նման բան կա, բայց դեռ չեմ կարողացել ճարեմ, որ նայեմ:
Եթե գիտես, որտեղից կարող եմ առնել, կամ վարձույթով, կամ էլ .am զոնայից քաշեմ, ասա: ;)
Չէ, չեմ իմանում։ Ճիշտն ասած էդ նոր տարբերակն ինձ մի 5 տարի առաջ դասընկերուհիս էր տվել, լսել–վերադարձրել էի ու նույնիսկ չեմ էլ հիշում ովքե՞ր են ստեղծել ու երբ։:oy

dvgray
08.06.2008, 02:23
Ինչ վերաբերվում է ընդհանրապես ստեղծագործության երաժշտական մասին, իհարկե, հետաքրքիր, ուժեղ ստեղծագործություն է, սիրում եմ… բայց ոճը մի տեսակ հնոտ է։ Այսինքն՝ ժամանակի հետ հնացել է։ Դա կարծում եմ թերություն է երաժշտական ստեղծագործության համար։ Օրինակ՝ եթե համեմատենք մոտավորապես նույն ժամանակաշրջանում ստեղծված Փինք Ֆլոյդի «Պատը»(The Wall) ռոք–օպերայի հետ, «Պատը» էսօր էլ շատ թարմ է հնչում։ Ասենք եթե անծանոթ մարդու տաս լսի, հավանաբար չի կարողանա գնահատել. 20–րդ, թե՞ 21–րդ դարի գործ է։ Այսինքն՝ հնությունը չի զգացվում։ Մինչդեռ «Հիսուս Քրիստոս Գերաստղը» լսելիս զգացվում է, որ մոտավորապես 70–ականներ գործ է։ Համաձայն չե՞ք։
Ոչ: Համաձայն չեմ:
Չեմ ուզում "պատ"-ի համար ոչ մի վատ բան ասեմ: Բայց Վեբեռը դա կլասիակ է:
Իմիջիայլոց, նրա "Կատուները" որպես մյուզիքլ անգերազանցելի են արվեստի տեսանկյունից:
Չեմ ուզում երկար խոսամ, սակայն ուզում եմ նշեմ այս օպերան սա Յան Գիլանի լավագույն աստղային ժամերից մեկն էր: :oy

Ավելացվել է 1 րոպե անց

Ի դեպ, լսել–տեսե՞լ եք արդյոք «Jesus Christ Superstar»–ի նոր տարբերակը։ :) Ի՞նչ կարծիքի եք։
Երաժշտությունը նույն է, բառերն էլ ոնց–որ նույնն են, իսկ բեմականացումը լրիվ ուրիշ է. խիստ ժամանակակից ձևավորում է. ջինսեր, սպորտային հագուստ, գրաֆիթի և այլն։ :) Երգիչ–դերասաններն էլ ուրիշ են։ Իմ խիստ համեստ կարծիքով, բացի Հիսուսի դերակատարից, մյուսները նոր տարբերակում ավելի հուզիչ ու տպավորիչ են կատարում։ Իսկ Հիսուսի դերակատարը նոր տարբերակում ինձ համար սարսափելի անդուր տիպ էր ու իմ կարծիքով դերը վատ էր խաղում։ Ամբողջ գործը փչացնում էր։
Հա: Շատ հաջող բեմադրություն է: Կասեի հանճարեղ: Հուդայի դերակատարը լավագույնն է ըստ իս:
:)

Լ.յ.ո.վ.
08.06.2008, 02:48
ուդայի դերակատարը լավագույնն է ըստ իս:
:)

Ահա.. :aha շատ լավա իրա դերը տանում. :ok

Չէ, չեմ իմանում։ Ճիշտն ասած էդ նոր տարբերակն ինձ մի 5 տարի առաջ դասընկերուհիս էր տվել, լսել–վերադարձրել էի ու նույնիսկ չեմ էլ հիշում ովքե՞ր են ստեղծել ու երբ։:oy

Մի խումբ չի, ԱՄՆ-ում հիմա մի քանի խմբեր կան, որ պարբերաբար "Հիսուս Քրիստոս Սուպերսթար"-ը բեմականացնում են:
Ճիշտ հասկացա, որ քո տեսածը ոչ եթ բեմական խաղն էր նկարած, այլ առանձին, ծավալուն նկարահանումներ էին, հա? :think

Արշակ
08.06.2008, 03:04
Ահա.. :aha շատ լավա իրա դերը տանում. :ok

Մի խումբ չի, ԱՄՆ-ում հիմա մի քանի խմբեր կան, որ պարբերաբար "Հիսուս Քրիստոս Սուպերսթար"-ը բեմականացնում են:
Ճիշտ հասկացա, որ քո տեսածը ոչ եթ բեմական խաղն էր նկարած, այլ առանձին, ծավալուն նկարահանումներ էին, հա? :think
Ե՛վ օրիգինալ հին տարբերակը, և՛ նորը տեսել եմ ոչ թե օպերային դահլիճում բեմականացում–համերգի, այլ երաժշտական ֆիլմի ձևով։

ArmSOAD
09.06.2008, 17:23
Մեծ գլուխգործոց է:hands
Եվ ոչ մի նոր բեմականացում ու կատարող չի հասնի հին ֆիլմին ու Յան Գիլանի ձայնին:
Շատ լավ նկարագրվում են իրադարձությունները:

Արշակ
09.06.2008, 17:41
Եվ ոչ մի նոր բեմականացում ու կատարող չի հասնի հին ֆիլմին ու Յան Գիլանի ձայնին:
Որևէ նոր տարբերակ տեսե՞լ ես, թե՞ առանց տեսնելու ուղղակի ենթադրում ես, որ սկզբնական տարբերակն անգերազանցելի է։

Kuk
09.06.2008, 18:14
Մեծ գլուխգործոց է:hands
Եվ ոչ մի նոր բեմականացում ու կատարող չի հասնի հին ֆիլմին ու Յան Գիլանի ձայնին:
Շատ լավ նկարագրվում են իրադարձությունները:

Որ առայժմ չի հասել, դրանում համաձայն եմ, իսկ հետագայում կասկածում եմ, որ կհասնի…:think

Freddie
09.06.2008, 19:43
Սկսեմ նրանից՝ չէի սպասում, որ այս թեման այսպիսի բուռն արձագանք կգտնի. ուղղակի այս օպերան, ըստ իս, այդքան էլ հայտնի չէ Հայաստանում։ Ի սկզբանե ես ի նկատի ունեի հենց վերջին բեմադրությունը, քանի որ այն, իմ կարծիքով, ավելի կատարելագործված է՝ դերասանական խաղը, կատարումը, հագուստների և բեմի դիզայնը, ռեժիսուրան և խորեոգրաֆիան ավելի դիպուկ են արված։ :ok Այս վերջին բեմադրությունն էլ ապացուցում է, որ գործը շատ արդիական է։ Քանի որ, եթե այդպես չլիներ, ապա անցած դարի 2-րդ կեսին գրված այս գործը չէր դիտվի 21-րդ դարում։ Այս կարծիքին լինելով՝ ես դեմ չեմ նախորդ բեմադրությանը, քանի որ այն էլ իր ժամանակի համար էր առաջադեմ և ինքնատիպ։ Եվ այս դեպքում հնացել է բեմադրությունը, մատուցելու ձևը, այլ ոչ թե Վեբբերի գործը։ Եվ հնի այս բացն էլ հիանալիորեն լրացված է նոր բեմադրության մեջ։
Ինչ վերաբերվում է «Պատին», ապա այն ,իմ կարծիքով, իսկապես որոշ առումով հնացել է։
Վերադառնալով թեմային. Jesus Christ Superstar-ի նոր բեմադրության, ավելի շուտ ֆիլմի, ռեժիսյորն է Թիմ Ռայսը։ Երաժշտությունը և բառերը անփոփոխ են թողնվել։ Անցնեմ ստեղծագործության գաղափարին. ինչպես գիտենք Աստվածաշնչում Հուդդան ներկայացված է, որպես եղկելի, ստոր, շնաբարո մի դավաճան:diablo, որը մատնում է իր ուսուցչին մի քանի կոպեկի համար։ Մի քիչ խորը նայենք դեպքերին։ Հիսուսի ամենահավատարիմ և խելացի աշակերտներից մեկն էր Հուդդան, նա բացի «կուրորեն հավատալուց» ինքնուրույն մտածում էր և կարող էր քննադատել Հիսուսի սխալ արարքները։ Օպերան սկսվում է հենց նրանից, որ աշակերտը քննադատում է իր ուսուցչին անզգուշության, անշրջահայացության և ինչ-որ տեղ նաև մեծամտության մեջ։ Չնայած որ Հիսուսը բարի նպատակներ ուներ, բայց նա շատ թույլ և անկամք անձնավորություն էր դրանք իրագործելու համար։ Վեբբերի ստեղծագործության մեջ մի քանի կոնֆլիկտ կա, որոնցից մեկը հենց Հիսուսի և աստծո վեճն է, երբ Հիսուսը, հասկանալով իր անզորությունը, քննադատում է վերջինիս իրեն այդպիսի մեծ բեռ տալու համար։ Եվ Հուդդան երկար ժամանակ փորցում է զրուցել Հիսուսի հետ և համոզել նրան ուրիշ ձև ղեկավարել ամբոխը, որը սկզբից լիովին չէր ըմբռնում իրենց «լիդերի» գաղափարները։ Եվ արձագանք չստանալով ուսուցչից՝ Հուդդան հուսահատությամբ է դիմում քրմերին։ Հիմնական շեղումն էլ Աստվածաշնչից այն է, որ Հիսուսը իդեալական աստծո որդի չէր, և փաստորեն այն ժամանակվա սուպերսթար էր՝ ոչ երգիչ իմաստով:dance, այլ մարդ, որին երկրպագում էր ժողովուրդը։
Վերջապես ինչ վերաբերվում է Հուդդային, եթե նայենք հոգեբանական տեսակետից, ապա նա այդքան անկեղծորեն չէր զղչա իր արարքի համար Հիսուսի մահից հետո, եթե անկեղծորեն նվիրված չլիներ նրան սկզբից։ Բացի այդ, ըստ Վեբբերի, նա իր արարքի հետևանքները չէր պատկերացնում սկզբից։ Դրանից էլ առաջացել է օպերայում այն դրվագը, երբ նա երկրորդ անգամ գնում է քրմերի մոտ։ Ասեմ որ շատ ազդեցիկ հատված է և դերակատարն էլ՝ Ջերոմ Պրադոնը:love, շատ ռեալիստորեն է խաղում։

Ռուֆուս
09.06.2008, 21:24
Որևէ նոր տարբերակ տեսե՞լ ես, թե՞ առանց տեսնելու ուղղակի ենթադրում ես, որ սկզբնական տարբերակն անգերազանցելի է։

Ես նոր ֆիլմը մի քանի անգամ տեսել ու կարող եմ ասել լավը չէր..... Հա, բեմականացումը շատ հաջողված էր, քեստինգը շատ լավն էր, բայց վոկալ առումով շատ շատ էր զիջում օրիգինալ ֆիլմին.....

Ahik
09.06.2008, 23:42
Ես նոր ֆիլմը մի քանի անգամ տեսել ու կարող եմ ասել լավը չէր..... Հա, բեմականացումը շատ հաջողված էր, քեստինգը շատ լավն էր, բայց վոկալ առումով շատ շատ էր զիջում օրիգինալ ֆիլմին.....

Ոկալի առումով լիովին համամիտ եմ:(

HardRock
10.06.2008, 19:34
Ես որպես Ռոքի սիրահար ասեմ որ շատ լավն է թե բեմականացումը թե ինքը օպերան: Բայց գիտեք չէ սկզբնական դա բեմադրվել է Բրոդվեյում ու այդ ժամանակ Հիսուսի դերում երգեել է Յան Գիլանը, հետո նոր է նկարահանել են ֆիլմը որտեղ հիմնականում բոլոր դերասանները մնացել են բացի Գիլանից: Ֆիլմում Հիսուսի դերը տարելա Թեդ Նիլին: Լավա երգում բայց ինձ ավելի շատ դուրա գալիս Գիլանի վոկալը:

Գլոբալ Հայացք
11.06.2008, 13:11

Ոչ ֆիլմ ոչ էլ ներկայոցում րեմ տեսել:
Բայց մի երեք տարի առաջ, ընկավ ձեռս աուդիո տարբերակը և պարզապես ցնցեծ, հանճարեղ է, երաժշտության ու տեքստերի համապատասխանեցվածությունը մինչև հիմա զարմացնում է:

Հ.Գ.
Կներեք հարցին չեմ պատասխանում:

Ahik
12.06.2008, 00:34
Ես որպես Ռոքի սիրահար ասեմ որ շատ լավն է թե բեմականացումը թե ինքը օպերան: Բայց գիտեք չէ սկզբնական դա բեմադրվել է Բրոդվեյում ու այդ ժամանակ Հիսուսի դերում երգեել է Յան Գիլանը, հետո նոր է նկարահանել են ֆիլմը որտեղ հիմնականում բոլոր դերասանները մնացել են բացի Գիլանից: Ֆիլմում Հիսուսի դերը տարելա Թեդ Նիլին: Լավա երգում բայց ինձ ավելի շատ դուրա գալիս Գիլանի վոկալը:

Մի փոքրիկ նյուանս` Յան Գիլանը չի խաղում, բայց ինքնա երգում Հիսուսի պարտիաները;)

Freddie
20.06.2008, 01:32
Ես նոր ֆիլմը մի քանի անգամ տեսել ու կարող եմ ասել լավը չէր..... Հա, բեմականացումը շատ հաջողված էր, քեստինգը շատ լավն էր, բայց վոկալ առումով շատ շատ էր զիջում օրիգինալ ֆիլմին.....

Իսկ ինչ՞ եք հասկանում վատ վոկալ ասելով։:B
Նոր բեմադրության մեջ վոկալը լավն է մի քանի պատճառներով։ Նախ՝ դերասանները շատ լավ են համապատասխանեցված իրանց կերպարներին՝ ըստ ձայնի տեմբռների։ Դերասանների արտասանությունը (դիկցիան) ավելի պարզ է և մաքուր քան նախորդ բեմադրություններում։ Եվ այս օպերայի արիաները պետք է կատարել ոչ թե որպես հասարակ երգ, այլ պետք է խաղալ ձայնով, քանի որ ցանկացած օպերա միայն երաժշտությունը չէ։ Եվ այս դեպքում դերասանները իրենց գործը հիանալի են կատարում։

Freddie
23.06.2008, 01:05
Եվ այսպես սկսենք սկզբից։ Առաջինը գալիս են Հուդդայի խոսքերը, որի դերակատարն է (վերջին տարբերակում) Ջերոմ Պրադոնը։:love

Հուդդա
My mind is clearer now.
At last all too well I can see where we all soon will be.
If you strip away the myth from the man,
You will see where we all soon will be.
Jesus!
You've started to believe
The things they say of you.
You really do believe
This talk of God is true.
All all the good you've done
Will soon get swept away.
You've begun to matter more than the things you say.
Listen Jesus I don't like what I see.
All I ask is that you listen to me.
And remember, I've been your right hand man all along.
You have set them all on fire.
They think they've found the new Messiah,
And they'll hurt you when they find they're wrong.
I remember when this whole thing began.
No talk of God then, we called you a man.
And believe me, my admiration for you hasn't died.
But every word you say today
Get's twisted 'round some other way.
And they'll hurt you if they think you've lied.
Nazareth, your famous son should have stayed a great unknown
Like his father carving wood
He'd have made good.
Tables, chairs, and oaken chest would have suited Jesus best.
He'd have caused nobody harm, no-one alarm.
Listen Jesus, do you care for your race?
Don't you see we must keep in our place?
We are occupied; have you forgotten how put down we are?
I am frightened by the crowd.
For we are getting much too loud.
And they'll crush us if we go too far.
Listen Jesus, to the warning I give.
Please remember that I want us to live.
But it's sad to see our chances weakening with every hour.
All your followers are blind.
Too much heaven on their minds.
It was beautiful but now it's sour.
Yes it's all gone sour...

շարունակությունը շուտով:B

Ահա մի քանի կադր այս հատվածից։

Ռուֆուս
23.06.2008, 01:12
Իսկ ինչ՞ եք հասկանում վատ վոկալ ասելով։:B
Նոր բեմադրության մեջ վոկալը լավն է մի քանի պատճառներով։ Նախ՝ դերասանները շատ լավ են համապատասխանեցված իրանց կերպարներին՝ ըստ ձայնի տեմբռների։ Դերասանների արտասանությունը (դիկցիան) ավելի պարզ է և մաքուր քան նախորդ բեմադրություններում։ Եվ այս օպերայի արիաները պետք է կատարել ոչ թե որպես հասարակ երգ, այլ պետք է խաղալ ձայնով, քանի որ ցանկացած օպերա միայն երաժշտությունը չէ։ Եվ այս դեպքում դերասանները իրենց գործը հիանալի են կատարում։

Ի նկատի ունեմ այն, որ երգիչները չէին երգում այն զգացմունքայնությամբ, ինչպես օրիգինալ ֆիլմի երգիչները:

Freddie
23.06.2008, 01:19
Ի նկատի ունեմ այն, որ երգիչները չէին երգում այն զգացմունքայնությամբ, ինչպես օրիգինալ ֆիլմի երգիչները:

Երեկ ևս մեկ անգամ լսեցի հին տարբերակը և համոզվեցի, որ այդ զգացմունքայնությունը ավելի գերակշռում է նորում։ Մի բան էլ նկատեցի, որ Հիսուսի, Հուդդայի և մի քանի կերպարների կատարողների ձայները իրար շատ նման են։ Այդ պատճառով տարբերելը դժվար է։ Հատկապես, երբ իրար ետևից են երգում։ Իսկ նորում այդ շփոթմունքը չի առաջանում։

Արշակ
23.06.2008, 10:08
Ի նկատի ունեմ այն, որ երգիչները չէին երգում այն զգացմունքայնությամբ, ինչպես օրիգինալ ֆիլմի երգիչները:
Ես կասեի լրիվ հակառակը։ Չհաշված Քրիստոսի դերը։

dvgray
23.06.2008, 17:13
Բայց հետաքրքիր է: Ինչու՞ է երկրորդի մեջ Հուդան այդքան դրական :think

Freddie
25.06.2008, 23:12
Բայց հետաքրքիր է: Ինչու՞ է երկրորդի մեջ Հուդան այդքան դրական :think

Ամեն բոբոի մեջ կարելի է գտնել դրական կողմեր:)՝ բարեբախտաբար։ Նույնն էլ հակառակը՝ դրա շնորհիվ աշխարհը սև ու սպիտակ չի։

Tanamasi
11.08.2008, 20:08
Բայց հետաքրքիր է: Ինչու՞ է երկրորդի մեջ Հուդան այդքան դրական :think

Էս վերջերս նայեցի հին կինոն ու հասկացա. նորի մեջ դերասանի խաղը շատ էմոցիոնալ է, իսկ երբ դու տեսնում ես որևէ մեկի հույզերը, զգացմունքները, որոնք հենց արտահայտվում են էմոցիաներով, անկախ քեզանից սկսում ես համակրել նրան, որովհետև ճանաչում ես մարդու ներաշխարհը և ինչ-որ հարազատություն ես զգում։

Վարպետ
12.08.2008, 16:33
Էրեխեք... մինուսովկեքն են պետք ինձ: Ճարեք էլի.. կամ որ գտնեք փողով, տեղը ասեք էլի..

Yellow Raven
12.08.2008, 17:03
Էրեխեք... մինուսովկեքն են պետք ինձ: Ճարեք էլի.. կամ որ գտնեք փողով, տեղը ասեք էլի..
Մի հատ էս սայթում նայի կարողա լինի` www.plus-msk.ru
Եթե չլինի էլ էդ սայթի ֆորումում գրի ու շատ հավանականա,որ կունենան մարդիկ... :)

Վարպետ
12.08.2008, 17:06
Մի հատ էս սայթում նայի կարողա լինի` www.plus-msk.ru (http://www.plus-msk.ru)
Եթե չլինի էլ էդ սայթի ֆորումում գրի ու շատ հավանականա,որ կունենան մարդիկ... :)

Էդ սայթում նախ մի քանի հատ ա, երկրորդը կիսատ են, երրորդը` ոչ մի արտասահմանյան մինուս չի քաշվում, փակ ա ռեսուրսը:)) Ես որ խնդրում է գտնել կամ տեղն ասել, նկատի չունեի փնտրող համակարգերով ցուցյ տրվողները:) Դրանք տակն ու վրա եմ արել, բառիս ամենալայն ու ամենախորը իմաստներով:) Ես նկատի ունեմ` չերեւացող տեղեր, որտեղ կարող ա ֆանատները պատահաբար հանդիպած լինեն, քաշած լինեն կամ տեսած լինեն որեւէ ինտերնետային խանութում: